Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ցեխաջրած լուսիններ
Նա ափերով հպվեց այգու կենտրոնում կանգնած սոսուն ու կամացուկ ինչ-որ բան արտասանեց: Երևում է, վաղուց էր այստեղ: Անձրևն արդեն քսան րոպե է դադարել էր, իսկ նա թրջված էր: Հետո ասես սարսափելի մի բան տեսնելով ետ ընկրկեց: Հիասթափված խանարհեց գլուխն ու հաջորդ ծառի մոտ գնաց: Նորից ափերը բնին դրեց ու մի բան ասեց: Լիալուսին էր ու դրսում այնքան էլ մութ չէր: Տղան կարողացավ նկատել նրա ժպիտը: Աղջիկն հանգստացած շունչ քաշեց ու գրկեց ծառի բունը: Հմ... Երևի գտավ այն, ինչ փնտրում էր:
Նստարանին նստած էր, խոնավ վարսերը թափված էին ուսերին, ծնկներն իրար էր կպցրել, իսկ ոտնաթաթերն` հակառակը, իրարից հեռու դրել ու ձեռքերի մեջ ինչ-որ բան էր խաղացնում: Զվարճալի էր: Արսենը մի պահ կասկածեց` մոտենալ, թե ոչ: Ապա հասկացավ, որ կորցնելու ոչինչ չունի: Երևի թե պատահական չէին հենց իրենք երկուսով գիշերվա ժամը մեկին այգում հայտնվել: Վերջապես համարձակվեց:
- Բարև:
Աղջիկը ժպտաց ու մի կողմ քաշվեց` երիտասարդին տեղ տալով նստարանի չոր հատվածում: Արսենը նստեց:
- Ուշ ժամ չէ՞ զբոսանքների համար:
- Եթե այստեղ էլի մեկը կա, ուրեմն ուշ չէ: Մարիամ:
- Բարև Մարիամ: Արսեն:
Աղջիկը ոչինչ չասեց: Ձեռքերի մեջ երկու երկաթե գնդիկ էր: Նա մեկը տղայի կողմ պարզեց:
- Վերցրու: Սպանիր ժամանակդ, այսօր մենք, երևում է սպասում ենք:
- Ինչպե՞ս իմացար:
- Կախարդուհի եմ:
- Չգիտեի, որ կախարդուհիներն այսքան գեղեցիկ են լինում:
Աղջիկը խոնարհեց գլուխը և ձեռքը կրծքերին տանելով` վերև քաշեց զգեստը: Արսենն հասկացավ, որ մինչ այդ չէր էլ նկատել, թե ինչ գեղեցիկ է նա:
- Երկա՞ր ես այստեղ մնալու:
- Մինչև չձանձրանամ: Իսկ ես արդեն ձանձրանում եմ:
- Արի նայենք ջրափոսերի մեջի լուսններին:
- Նայենք:
Ու աղջիկը` գլուխն Արսենի ուսերին դնելով, սկսեց նայել լուսիններին:
- Լսե՞լ ես, Արսեն, որ լուսինը մարդկանց մեղքերի է դրդում:
- Լսել եմ, բայց չեմ հավատում:
- Իսկ ես սկսում եմ հավատալ:
Արսենն հարցական նայեց նրա սև աչքերի մեջ: Դրանցում մի բան բոցկլտաց:
- Երբ ցանկանում ես մեկին, դա մե՞ղք է:
- Դե, երևի մեղք է: Նայած, թե ում ցանկանաս...
- Անծանոթ մեկին: Երբ նստած լինի կողքիդ ու ակամա հաճախացնի սրտիդ զարկերը ու փշաքաղվես նրան հպվելու մասին մտքերից անգամ: Երբ ուզենաս խլել նրան ամբողջ աշխարհից ու նվիրել միայն քեզ, քեզ ենթարկել, անել նրա հետ այն, ինչ ուզում ես: Մե՞ղք է:
«Բա ի՞նչ է», մտքում ասեց Արսենը:
- Չգիտեմ, - պատասխանեց աղջկան:
Ու նրանց շուրթերն իրար հպվեցին: Երևի պատահական չէին նրանք երկուսով այս այգում, գիշերվա ժամը մեկին: Արսենին մի պահ թվաց, թե սա կատակ է: Նա դանդաղ ձեռքն աղջկա շրջազգեստին տարավ և փորձեց վերև բարձրացնել այն: Աղջիկը շարունակում էր համբույրներ շռայլել: Փաստորեն կատակ չէր:
Լուռ էր այգին ու գերազմանային նրա լռության մեջ լսվում էին երկուսի սիրո խոսքերը: Անգիր արած խոսքերը, սիրո մասին, բայց ոչ սիրուց ծնված: Ու նախանձում էր լիալուսինը, որ իր արտացոլումն անտեսելով` այգու խոնավ նստարանին սեր էին անում երկու ջահել անամոթներ:
Մարիամը փակեց աչքերը, վայելելու համար կրքի վերջին վայրկյանները: Նա զգաց պարանոցին Արսենի խոնավ համբույրները: Փաստորեն վերջ... Ձախ ձեռքն անհամբեր դեմքին մոտեցրեց:
- Ութ րոպե...
- Ի՞նչ, - զարմացավ Արսենը:
Աղջիկը միայն շոյեց նրա գլուխը:
- Արի նայենք ջրափոսերի մեջի լուսիններին:
Նրանք նստած էին այգու նստարանին ու լռում էին: Արսենը մտածում էր, թե ինչ կլինի հետո, իսկ Մարիամի մտքին միայն մի բան էր: Տեսնես իսկապես կօգնի... Նա հիշեց, որ պիտի ևս մեկ անգամ կրկնի ծառերին ասած բառերը:
«Սոսի, սոսի, ինչպես որ դու ես հողից խլում իր կյանքը, որ ավելի գեղեցիկ լինի սաղարթդ, այնպես էլ ինձ թույլ տուր խլել մեկի տարիները, որպեսզի մի քանի օր ավել ապրեմ... Մեռնում եմ»:

էս տողն ամեն ինչ արժեր:B
Առերես սիրո մասինները մի ձևի լավ չի ստացվում էս վերջերս ժողովրդիս մոտ:(
Morpheus_NS
18.02.2009, 03:09
Ինչքան հասկացա, դու հիմնականում էպիզոտներ ես նկարագրում:8
Չգիտեմ, դուրս եկավ, թե ոչ քունս տանում ա, բայց վաղը կարծիքս կգրեմ:
impression
18.02.2009, 09:44
պարզունակ միստիկաներից սրտխառնոց եմ զգում
Կլանված կարդացի, ու վատը չէր, չեմ ուզում գրական արժեք-մարժեք խառնել իրար ;) բայց պատկերներն արտացոլվեցին մեջս, ամեն ինչ չափից ավելի գեղեցիկ էր իրական լինելու համար... Ապրես, թրթիռներ ու հուշեր տվեցիր :hands
Թեթև էր կարդացվում, բայց չհամոզեց:)
Ինչքան հասկացա, դու հիմնականում էպիզոտներ ես նկարագրում:8
Չգիտեմ, դուրս եկավ, թե ոչ քունս տանում ա, բայց վաղը կարծիքս կգրեմ:
Չէ, Մորֆ ջան, ես էս վերջերս եմ սկսել էպիզոդներ գրելը` ինչ ինտերնետ եմ ընկել: Դրանից առաջ ավելի ծավալուն աշխատանքների վրա էի լռված: Երկու ավարտած վեպ ունեմ, մեկը իմ կայքում կա, մեկն էլ էս երկու օրը կլինի: :)
Morpheus_NS
20.02.2009, 01:20
Չէ, Մորֆ ջան, ես էս վերջերս եմ սկսել էպիզոդներ գրելէ` ինչ ինտերնետ եմ ընկել: Դրանից առաջ ավելի ծավալուն ածխատանքների վրա էի լռված: Երկու ավարտած վեպ ունեմ, մեկը իմ կայքում կա, մեկն էլ էս երկու օրը կլինի: :)
Կայքդ լավ չեմ ուսումնասիրել, կուղղեմ էտ բացթողումս:

Ուշադրության համար ապրես, ջիգ: Մի ժամից որ մտնես, երկու գիրքն էլ էնտեղ կլինի: Հիմա փորձում եմ գցել... :( Չի ստացվում...
Morpheus_NS
20.02.2009, 01:23
Ուշադրության համար ապրես, ջիգ: Մի ժամից որ մտնես, երկու գիրքն էլ էնտեղ կլինի: Հիմա փորձում եմ գցել... :( Չի ստացվում...
Հավանաբար վաղը երեկոյան կնայեմ::)
Դոր ջան չէի կարող չկարդալ, լրիվ փշաքաղվեցի, կլանված կարդացի...շատ լավն էր, խոսքեր չունեմ, ֆիլմի պես ես գրում, կադր առ կադր ընթերցողին գրավում ես....ապրես....ընտիր էր:hands:love
Դե Լուսնի պահը էլ չասեմ:oy

Ապրես Մուն ջան: Գիտես, իմ ստեղծագործությունները հաճախ են համեմատում կինոյի հետ: Երևի նրանից է, որ օգտվում եմ ավելի շատ հեռուստատեսային նախագծերում կիրառվող միջոցներից, քան գրականության: Ով գիտի, երևի նրանից է, որ կյանքումս համեմատաբար ավելի շատ սերիալ ու կինո եմ նայել, քան գիրք կարդացել :(
(նրանց, ով պիտի կառչի այս նախադասությունից, խնդրում եմ ուշադրություն դարձնել համեմատաբար բառի վրա :P)
Կներես իհարկե անկեղծությանս համար, նեղանալ-մեղանալ չկա, բայց ահավոր դուրս չեկավ, մի տեսակ արհեստական էր, առանց զգացմունքների, չոր, սառը, ոբշմ անկապություն ու անիմաստ

Ջիգ, ստեղ չէր էլ կարա զգացմունք լիներ... Մենակ գործողություն էր :D

հմմմ, տարօրինակ ա, որ դու տենց ես մտածում, ոնց չկար, բա կիրքը....էնտեղ ամենահզոր զգացումներից մեկը կար՝ կիրքը

Զարմանում եմ, դու ինչու՞ ես արդարանում, ես կարծում եմ, դու լիքը բան ես զգացել գրելուց առաջ և ժամանակ։:thinkՈւրե՞մն զգացմունք չկա՞
Երկնային
21.02.2009, 14:08
հմմմ, տարօրինակ ա, որ դու տենց ես մտածում, ոնց չկար, բա կիրքը....էնտեղ ամենահզոր զգացումներից մեկը կար՝ կիրքը
Լուս, հասկանում ես, կիրքը կար, գրված էր, բայց ինքը բավականաչափ պատկերավոր ու զգացական չէր, որ ընթերցողին կլանի, տանի…
Ինձ ոչ դուր եկավ, ոչ էլ դուր չեկավ… չգիտեմ, ինձ չհամոզեց :):oy

համաձայն չեմ, ասեմ ինչու...
Ես սկզբից գրել էի, որ Դորը շատ պատկերավոր ա գրում, կադր առ կադր..շատ ռեժիսորական մտածողություն ունի....ես էլ մասնագիտական աչքով եմ նայում ցանկացած գրված բան, ինձ համար սցենարա, սյուժե....դրա համար ինձ մոտ ամեն ինչ զգացմունքային ա, երբ որ կարդում ես ձևավորվում է աչքերիդ առաջ որոշակի կերպար ու դու քո երևակայության մեջ ես տալիս էդ զգացումները...պարտադիր չի սրտաճմլիկ ու գրական ամեավերամբարձ խոսքերը գրված լինեն, որ լացդ գա, մերջ զգացմունք առաջացնի...ես ռեալ պատկեարցման կողմնակից եմ...ատում եմ բանասիրական գեղգեղանքները...
Ու կարծիքս չի փոխվում, միանշանակ կիրք կար...ու ոչ միայն, էնտեղ ես շատ բան տեսա ու զգացի, որ գրված չէր...պետք ա ավելի ուշադիր կարդալ
հմմմ, տարօրինակ ա, որ դու տենց ես մտածում, ոնց չկար, բա կիրքը....էնտեղ ամենահզոր զգացումներից մեկը կար՝ կիրքը
Զարմանում եմ, դու ինչու՞ ես արդարանում, ես կարծում եմ, դու լիքը բան ես զգացել գրելուց առաջ և ժամանակ։:thinkՈւրե՞մն զգացմունք չկա՞
Moon ջան, ինչու ես այդպես ծանր տանում, օրինակ ես երբ կարդում էի ոչ թե որպես սցենար էի կարդում այլ որպես արձակ,ինչպես նշված էր, համ էլ նույնիս կիրք չկար, հասկանում ես, մարդը սեր է անում ու նայում ժամացույցին, նույնիսկ ապրելու ցանկություն չկար, նման գործողություններ ոչ թե ապրել ցանկացող աղջիկը կաներ, որը շուտով պիտի մահանար, այլ կյանքի վրա թքաց մարդը, որը ավելի շուտ մահ է փնտրում:
Ուղակի վատն այն է որ Դորիանի գրվածքներից սա առաջինն էր որ կարդացի, վերնագիրը շաաատ կանչող է, չեմ առարկի, հիմա մի քանի ուրիշ բաներ էլ կարդամ ու հաստատ կկողմնորոշվեմ, սա իր ոճն է, ես չեմ հասկանում, թե միակ պատմվածքն էր, որ չհավանեցի:)

Ծանր տանելու չհասկացա տեղ ինչ կար, ես պարզապես կարծիքս էի հայտնում...
Դե, տեսնում եմ, որ լավ տարբեր ենք:P
Իմ կարծիքն անփոփոխ է, ամեն դեպքում համոզիչ մեկ էլ այլ կարծիք դեռ չեմ լսել
Moon ջան, ինչու ես այդպես ծանր տանում, օրինակ ես երբ կարդում էի ոչ թե որպես սցենար էի կարդում այլ որպես արձակ,ինչպես նշված էր, համ էլ նույնիս կիրք չկար, հասկանում ես, մարդը սեր է անում ու նայում ժամացույցին, նույնիսկ ապրելու ցանկություն չկար, նման գործողություններ ոչ թե ապրել ցանկացող աղջիկը կաներ, որը շուտով պիտի մահանար, այլ կյանքի վրա թքաց մարդը, որը ավելի շուտ մահ է փնտրում:
Ասպարա, ես ընդունում եմ, որ այս պատմվածքը այնքան էլ լավ չի ստացվել մոտս, բայց դու սխալ ես հասկացել ժամացույցին նայելու պահը: Աղջիկը հաշվում էր, թե քանի տարի է խլել տղայի կյանքից... Այդպիսին էր կախարդանքը:
համաձայն չեմ, ասեմ ինչու...
Ես սկզբից գրել էի, որ Դորը շատ պատկերավոր ա գրում, կադր առ կադր..շատ ռեժիսորական մտածողություն ունի....ես էլ մասնագիտական աչքով եմ նայում ցանկացած գրված բան, ինձ համար սցենարա, սյուժե....դրա համար ինձ մոտ ամեն ինչ զգացմունքային ա, երբ որ կարդում ես ձևավորվում է աչքերիդ առաջ որոշակի կերպար ու դու քո երևակայության մեջ ես տալիս էդ զգացումները...պարտադիր չի սրտաճմլիկ ու գրական ամեավերամբարձ խոսքերը գրված լինեն, որ լացդ գա, մերջ զգացմունք առաջացնի...ես ռեալ պատկեարցման կողմնակից եմ...ատում եմ բանասիրական գեղգեղանքները...
Ու կարծիքս չի փոխվում, միանշանակ կիրք կար...ու ոչ միայն, էնտեղ ես շատ բան տեսա ու զգացի, որ գրված չէր...պետք ա ավելի ուշադիր կարդալ
Մուն կիրք այստեղ միայն տղան էլ տածում... երևի... Աղջկա կողմից ոչ մի զգացմունք չկար: Նա միայն հաճույքի րոպեների հաշվին պիտի երկարացներ իր տարիները: Ես էլ չեմ սիրում ասել քեզ «բանասիրական գեղգեղանքները»: Իհարկե դա էլ իր տեղն ունի, բայց... Ինձ ավելի հոգեհարազատ է կրեատիվ գրականությունը, որը նորովի կներկայացնի նոր բան: Այս էպիզոդի վերաբերյալ դա չես ասի... Կարծում եմ արժեր գրել ոչ թե կախարդանքի մասին, այլ նրա, որ հանդիպեցին տղան և աղջիկը, սիրով զբաղվեցին, բոլորը գոհ էին ու ոչ մեկ չէր փոշմանում, քանի որ ամեն մեկն իր ճակատագրի տերն էր: Այ դա կլիներ կրեատիվ և իմը: Ու կլիներ իմ կինո-գրականության վառ օրինակը:

Հմմմ, Դոր չգիտեմ, ամեն դեպքում ես հասկացել եմ էնպես, ինչպես բառ առ բառ գրված է եղել։ Էլ չեմ խորանում ի՞նչ ժանրով ես գրում։ Ինձ դուր ա եկել։ Հա, ու շատ խորամանկն ես վերնագիր ընտրելուց։ Էդ ամենադժվար բանն ա, էս դրվագում էդ հարցն էլ ես լավ լուծել։
Իսկ «բանասիրական գեղգեղանքները» մեկ ա տանել չեմ կարող, դրա պատճառններն ունեմ։
Dorian Պատմվածքը, փաստորեն, ճիշտ էի հասկացել :): Չնայած՝ առանձնապես դժվար էլ չէր տեսնելը, ու, մեր մեջ ասած, հասկանալու բան էլ չկար, լրիվ բաց տեքսով գրել էիր :): Բայց դե շատ անհամապատասխանություններ կային: Օրինակ՝ ինչու՞ պիտի հաճույքի վայրկյանները տղայից «խլվեին»: Գուցե տղան էլ իր ժամացույցին էր թաքուն նայում, հը՞:

Moon, ես էլ պատճառներ ունեմ ենթադրելու, որ դու առնվազն չես հասկանում «բանասիրական» բառը ;):

Հայկ ջան, մեռնում էր աղջիկը, նա կախարդում էր, որպեսզի կարողանա տղամարդկանցից խլել նրանց տարիները: Փաստորեն, քանի րոպե տևում էր... ոնց կոռռեկտ ասեմ... սեռական ակտը :o այնքան ավելանում էր աղջկա կյանքը: Տղան չեմ կարծում, թե իր ժամացույցին էր նայում` զբաղված էր :D

Գիտե՞ս... Էն «Կախարդուհի եմ»-ը հեչ լուրջ չի ընկալվում մի տեսակ: Էն մոգական-ֆանտաստիկ մթնոլորտը մի տեսակ չկա, դետալներ չկան, որոնք կստիպեն հավատալ էդ բառերին: Աղջիկ ա, է՛լի, սիրուն տղա ա տեսել, թռնում ա դեմքին: Դրա համար էլ կոնկրետ ես էդ «կյանքը գողանալու» պահը չզգացի: Եթե հավես ունես ու եթե կուզես, մի քիչ ավելի շատ մշակի էս գործդ, որովհետև ընտիր գաղափար ա ու ավելի լավ շարադրանքի ա արժանի:
Իսկ «կոռեկտ» կարող ես ասել, ասենք, տռախ, դրանից աշխարհը հաստատ չի քանդվի :)):
Dorian
Moon, ես էլ պատճառներ ունեմ ենթադրելու, որ դու առնվազն չես հասկանում «բանասիրական» բառը ;):
լօլ, էդ ի՞նչ ծանր եք տարել իմ այդ արտահայտությունը, նամավանդ, երբ չակերտների մեջ եմ գրել։ Հիմա ես իմ պատճառներն ունեմ:)
Գիտե՞ս... Էն «Կախարդուհի եմ»-ը հեչ լուրջ չի ընկալվում մի տեսակ: Էն մոգական-ֆանտաստիկ մթնոլորտը մի տեսակ չկա, դետալներ չկան, որոնք կստիպեն հավատալ էդ բառերին: Աղջիկ ա, է՛լի, սիրուն տղա ա տեսել, թռնում ա դեմքին: Դրա համար էլ կոնկրետ ես էդ «կյանքը գողանալու» պահը չզգացի: Եթե հավես ունես ու եթե կուզես, մի քիչ ավելի շատ մշակի էս գործդ, որովհետև ընտիր գաղափար ա ու ավելի լավ շարադրանքի ա արժանի:
Հայկ ջան, մշակելու կարիք կա ու կմշակեմ... մի օր... Բայց ասեմ, որ էդ «Կախարդուհի եմ» ասելը չշեշտադրելը դիտավորյալ էր արված: Ո՞ր մի տղան կհավատար, որ իր առաջ կախարդուհի ա... Ավելի շուտ վզին կախվելու միտում պիտի նկատվեր:
Իսկ «կոռեկտ» կարող ես ասել, ասենք, տռախ, դրանից աշխարհը հաստատ չի քանդվի :)):
:D Նայած ինչ տռախ... :D
Հայկ ջան, մշակելու կարիք կա ու կմշակեմ... մի օր... Բայց ասեմ, որ էդ «Կախարդուհի եմ» ասելը չշեշտադրելը դիտավորյալ էր արված: Ո՞ր մի տղան կհավատար, որ իր առաջ կախարդուհի ա... Ավելի շուտ վզին կախվելու միտում պիտի նկատվեր:
Համաձայն եմ. էն, որ աղջիկը տենց ի միջի այլոց ա ասում, որ ինքը բաբայագա ա, տենց էլ պիտի լիներ, էդ լավ ա ու ճիշտ :): Ուղղակի կարելի էր մի ինչ-որ ուրիշ բան դրանից հետո (դրանից առաջ կարիք չկա, իմ կարծիքով) գրել, որ ընթերցողդ հասկանա, որ աղջիկը ճիշտն էր ասում: Ասենք՝ ձիավարությունից հետո կամ ընթացքում (տղայից թաքուն) ինչ-որ գերբնական բան կատարվեր (կամ նենց լա՜վ, հավեսով ակնարկվեր): Ու ընթերցողդ զգար, որ էդ տղայի կյանքից իրոք րոպեներ խլվեցին, ու որ էդ ամենը ոչ թե ստից սիրաքստիկոտ գղգղություն էր, այլ լրիվ վուդու: Վերջում հասկացվեր, է՛լի. «վայ քու արա... Փաստորեն՝ իսկականից կախարդուհի էր... Փաստորեն՝ տարավ...»: Սենց բաներ, մի խոսքով :):
Morpheus_NS
23.02.2009, 11:43

Դոր ջան, Հայկօն խելոք մարդ ա, մեկ-մեկ լավ խորհուրդներ ա տալիս, լսի::)

Գիտեմ Մորֆ ջան, եթե նկատել ես, Հայկի ոչ մի գրություն անպատասխան չեմ թողնում... :B