Chuk
16.02.2009, 18:27
Կապույտ կակաչ կարմիր մարգագետնում
- Պատկերացրու, քարքարոտ, չորացած սարի ստորին, գալարաձև սլացող ու ահեղաձայն խշշացող գետի ափին մի կարմիր մարգագետին է, որը ձգվում է մինչև անհունը...
- Անհունը ո՞րն է, խելառ Սաքոյի կիսաքանդ տու՞նը:
- Հա, որովհետև խելառ Սաքոյի տնից էն կողմ մշակված այգիներն ու գյուղի ծուռումուռ տներն են:
- Սիրուն է:
- Դե հիմա պատկերացրու, որ էդ կարմիր մարգագետնի ուղիղ կենտրոնում մի կապույտ կակաչ է աճել:
- Ինչի՞ կակաչը կապույտ լինում է:
- Դա էական չէ, դու պատկերացրու:
- Պատկերացրի:
- Սիրու՞ն է:
- Չգիտեմ... նշմարվող է:
- Դե հիմա ասա, թե մյուս կակաչներն ի՞նչ կանեին:
- Կնախանձեին, ի՞նչ պիտի անեին:
- Ինչու՞:
- Որովհետև մեր գյուղապետ Սարոյի սիրուն աղջիկ Սաթիկը երբ որ գետի ափով ուրախ թռվռալով սարը բարձրանալիս կլիներ, ամբողջ կարմիր մարգագետնի մեջից մենակ կապույտ կակաչին կտեսներ:
- Բայց դա լա՞վ է:
- Դե իհարկե լավ է, չէ որ ծաղիկները սիրում են միշտ ուշադրության կենտրոնում լինել:
- Բայց ծաղիկներն ապրել էլ են սիրում:
- Դա ի՞նչ կապ ուներ:
- Որովհետև գյուղապետ Սարոյի սիրուն աղջիկ Սաթիկը երբ որ գետի ափով ուրախ թռվռալով սարը բարձրանալիս կլիներ, ամբողջ կարմիր մարգագետնի մեջից մենակ կապույտ կակաչին կտեսներ ու մոռանալով, որ սար պիտի բարձրանա, ուրախ խաղալով, թռվռալով, երգելով ու պարելով կգար, կապույտ կակաչը կպոկեր, կտաներ տուն ու կասեր. «Տե՛ս, մայրի՛կ, ի՜նչ տարօրինակ ու սիրուն ծաղիկ է»: Իսկ կապույտ կակաչը գյուղապետ Սարոյենց տանը մի քանի օրում կթոշներ, իսկ մյուս ծաղիկները դեռ ուրախ ու զվարթ կապրեին արևի տակ:
- Չէ՜, ծաղիկներն այդքան չէին մտածի:
- Այդ ինչու՞:
- Որովհետև նրանք սիրում են ապրել միայն այս պահին, զգալ այս պահի հաճույքն ու վայելել այս պահը: Վաղը կարող է ջրհեղեղ լինի, ու բոլորով խեղդվեն, իսկ կապույտ կակաչը միշտ վառ կմնա Սարոյի աղջիկ սիրուն Սաթիկի հիշողության մեջ:
- Բայց ինչու՞ կնախանձեին, այլ ոչ թե կուրախանային, որ իրենց եղբայրներից կամ քույրերից մեկն այդքան տարօրինակ տարբերվող ու գեղեցիկ է:
- Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ կնախանձեին... կապույտ կակաչը դա ավելի լավ կիմանա:
* * *
- Երբ ես առաջին անգամ աչքերս բացեցի, տեսա, որ արևը զարմացած է ինձ նայում ու մի քիչ վատ զգացի ինձ:
- Արևը քե՞զ էր նայում: Այս ամբողջ մեծ աշխարհի մի փոքրիկ մարգագետնի մեջի մի փոքրիկ կապույտ կակաչի:
- Հա՛, արևը բոլորին է նայում:
- Ի՞նձ էլ:
- Հատկապես քեզ:
- Այդ ինչու՞:
- Որովհետև քո կապույտ աչքերում միշտ ուրախ կայծկլտում են արևի շողերը:
- Բա հետո՞ ինչ եղավ:
- Դե ես հասկացա, որ տարօրինակ եմ: Ու տխրեցի դրա համար: Կարծեցի, որ դա շատ վատ է: Բայց արևը մի քիչ էլ նայեց ինձ ու հանկարծ տեսա, որ ուրախ ժպտաց ու աչքով արեց: Ու հասկացա, որ այդ պահին արևը միայն ինձ է նայում, ամբողջ աշխարհից միայն մի փոքր կարմիր մարգագետնի կապույտ կակաչի:
- Ուրախացա՞ր:
- Շատ ուրախացա, բայց դա երկար չտևեց:
- Ինչու՞:
- Իմ եղբայրներն ու քույրերը՝ բոլոր կարմիր կակաչները, սկսեցին ինձ նախաձնել: Նրանք ուզում էին, որ արևն իրենց էլ իմ պես հավասար ժպտա:
- Բա ի՞նչ արեցիր:
- Ես ինձ մեղավոր էի զգում ու սկսեցի նրանց բացատրել, որ ես մեղավոր չեմ, որ ուղղակի ես ուրիշ կերպ եմ ծնվել, տարբերվող, բայց էլի իրենցից մեկն եմ: Իսկ նրանք ծիծաղեցին...
- Ծիծաղեցի՞ն: Ինչու՞:
- Չգիտեմ, երևի թե նախանձից: Նրանք ասում էին, որ ես ոչ մեկից էլ չեմ տարբերվում, որ իրենց նման կարմիր կակաչ եմ: Ու ասում էին, որ արևն ինձ նայում է այնքան, ինչքան մյուսներին, ժպտում այնքան, ինչքան մյուսներին: Ու որ ինձ ոչ մեկը չի նախանձում: Այնքան ասեցին, որ անգամ ես սկսեցի հավատալ:
- Բայց գուցե նրանք ճի՞շտ էին:
- Չէ, հետո ես իմացա, որ սխալ են:
- Ինչպե՞ս:
- Մի աղջնակ գետի ափով սարն էր բարձրանում: Հանկարծ մարգագետնի կողքով անցնելիս կանգնեց ու այդքանի մեջից մենակ ինձ նայեց: Հետո ուրախ թռվռալով եկավ, ինձ պոկեց ու տարավ տուն, ցույց տվեց մորն ու ասաց. «Տե՛ս, մայրի՛կ, ի՜նչ սիրուն ծաղիկ է»: Ու ես հասկացա, որ իսկապես տարբերվող եմ: Բայց դա էլ երկար չտևեց:
- Ինչու՞:
- Ծաղկամանի մեջ դժվար էր ապրել, մի քանի օրից թոշնեցի ու դառա քեզ պես՝ սպիտակ թիթեռ, սպիտակ թիթեռների մեջ:
- Բայց այստեղ բոլորը չեն մեր պես սպիտակ, տե՛ս, թե էն մեկը ինչ գունագեղ թևեր ունի... ես էլ կուզեի:
- Մի նախանձիր: Տե՛ս, այն կարմիր գլխարկով տղային, որ ցանցը ձեռքին եկել է թիթեռ բռնի, դու կարող ես թռնել նրա քթի տակով ու ինքը քեզ մեկ է չի բռնի: Ինքն այդ գունագեղին է բռնելու...
* * *
- Լսի՛ր, աղջիկների ծիծաղի ու խոսակցության ձայն է գալիս: Երևի էս կողմ են գալիս, արագ հագնվենք, որ մեզ գետի ափին մերկ չտեսնեն:
- Հա, ճիշտ ես, շուտ հագնվենք, Սաթիկն էլ է մեջները:
- Այդքան շատ են եկողները, դու մենակ Սաթիկի մասի՞ն ես մտածում:
- Սաթիկը... Սաթիկը մեր գյուղի կապույտ կակաչն է: