Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Տատմեր



Գաղթական
24.01.2009, 22:14
Դեռ փոքր տարիքից հիշում եմ վիրավորանքի անդրադարձումը ընդունված ուղղությամբ..
- ...-ը տատմերդա..
և սա, Հայերիս մոտ, ընդհանրապես չի կարող ընդունվել որպես վիրավորանք այն մարդու հասցեին, ում դա ասվում է..

բացահայտ հասարակական բացսական վերաբերմունք է ձևավորված տատմոր նկատմամբ, հետաքրքիր է, չէ՞..


մի քանի տարի առաջ հիվանդանոցում նստած սպասում էինք..
մեր տղաներից մեկի կինը ծննդաբերում էր..
որոշ ժամանակ անց նորաթուխ հայրը պալատից դուրս եկավ գույնը գցած..
շունչներս պահեցինք..
- ի՞նչ եղավ.. երեխեն ո՞նցա..
- սուսեք է.. խայտառակ եղանք..
- ինչա՞ եղել..
- տատմեր դառա..
- ինչ եղա՞՞ր..
- երեխեն ծնվավ.. ասին՝ դու պիտի պորտը կտրես.. ասի չէ.. ծիծաղացին.. մեկն էլ ասեց՝ կներեք, կարո՞ղա դուք չեք հայրը.. վերջը ստիպված կտրեցի..

և իրոք՝ Հոլանդիայում պարտադիր պայման է, որ երեխայի պորտը կտրի հենց հայրը..
այստեղ էլ, իհարկե, կարող են լինել բացառություններ.. ասենք՝ մարդու սիրտը թույլ է, կամ հայրը այդտեղ չէ այդ պահին.. բայց սա հասարակական ընդունված ընթացակարգ է..


ո՞վ է տատմերը..
այսպես ասած՝ մանուկին միջարգանդային կյանքից կտրելով՝ նրան երկրային կյանքի կոչողը..

եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է Հայերիս մոտ ձևավորվել նման բացսական վերաբերմունք սույն մասնագետների նկատմամբ..

խնդրեմ՝ ձեր կարծիքները..

Ձայնալար
25.01.2009, 01:27
Մեր մեջ ասած փոքր ժամանակ, երբ էդ արտահայտությունը օգտագործում էինք, չգիտեինք էլ ինչ ա նշանակում, ավելի ճիշտ՝ գիտեինք թե տատու մերն ա :D Իսկ մեծերի մոտ ընդունված չի ասել տատմերդ ա: Ու բացարձակապես չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանում մանկաբարձուհիների հանդեմ բացասական վերաբերմունք կա: Ավելի շուտ ասում են տատմեր, որպես անշառ մեկը. անշառ էն տեսակետից, որ դժվար թե մարդ իմանա ով ա իրա տատմերը ու սկսի պաշտպանել. թե բա տատմորս բան չասես այ …

Ռուֆուս
25.01.2009, 01:31
Դեռ փոքր տարիքից հիշում եմ վիրավորանքի անդրադարձումը ընդունված ուղղությամբ..
- ...-ը տատմերդա..
և սա, Հայերիս մոտ, ընդհանրապես չի կարող ընդունվել որպես վիրավորանք այն մարդու հասցեին, ում դա ասվում է..

Օրինակ մենք Գյումրիում ասում ենք
-...-ը մամդ ա...

Ընդ որում մամը Գյումրիի բարբառով ոչ թե մայրն է, այլ տատը: Էնպես որ մենք շատ հարգալից վերաբերմունք ենք ցույց տալիս տատմերների նկատմամբ ու ոչ այնքան տատիների :D

Երկնային
25.01.2009, 01:51
իսկ ես առաջին անգամ եմ էդ արտահայտությունը լսում :unsure
երևի նրանից ա, որ փոքր ժամանակ ես ռուսերեն էի խոսում, հայերեն չգիտեի :D

Morpheus_NS
25.01.2009, 02:04
Դեռ փոքր տարիքից հիշում եմ վիրավորանքի անդրադարձումը ընդունված ուղղությամբ..
- ...-ը տատմերդա..
և սա, Հայերիս մոտ, ընդհանրապես չի կարող ընդունվել որպես վիրավորանք այն մարդու հասցեին, ում դա ասվում է..

բացահայտ հասարակական բացսական վերաբերմունք է ձևավորված տատմոր նկատմամբ, հետաքրքիր է, չէ՞..


մի քանի տարի առաջ հիվանդանոցում նստած սպասում էինք..
մեր տղաներից մեկի կինը ծննդաբերում էր..
որոշ ժամանակ անց նորաթուխ հայրը պալատից դուրս եկավ գույնը գցած..
շունչներս պահեցինք..
- ի՞նչ եղավ.. երեխեն ո՞նցա..
- սուսեք է.. խայտառակ եղանք..
- ինչա՞ եղել..
- տատմեր դառա..
- ինչ եղա՞՞ր..
- երեխեն ծնվավ.. ասին՝ դու պիտի պորտը կտրես.. ասի չէ.. ծիծաղացին.. մեկն էլ ասեց՝ կներեք, կարո՞ղա դուք չեք հայրը.. վերջը ստիպված կտրեցի..

և իրոք՝ Հոլանդիայում պարտադիր պայման է, որ երեխայի պորտը կտրի հենց հայրը..
այստեղ էլ, իհարկե, կարող են լինել բացառություններ.. ասենք՝ մարդու սիրտը թույլ է, կամ հայրը այդտեղ չէ այդ պահին.. բայց սա հասարակական ընդունված ընթացակարգ է..


ո՞վ է տատմերը..
այսպես ասած՝ մանուկին միջարգանդային կյանքից կտրելով՝ նրան երկրային կյանքի կոչողը..

եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է Հայերիս մոտ ձևավորվել նման բացսական վերաբերմունք սույն մասնագետների նկատմամբ..

խնդրեմ՝ ձեր կարծիքները..

Շատ արատավոր երեւույթ ա: Պետք ա էտ երեւույթը ամեն գնով արմատախիլ անել մեր հասարակության մեջից: Առաջարկում եմ ստեղծել տատմերների պաշտպանության կոմիտե ու հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը այս խնդրի վրա: :D

Գաղթական
25.01.2009, 02:16
Մեր մեջ ասած փոքր ժամանակ, երբ էդ արտահայտությունը օգտագործում էինք, չգիտեինք էլ ինչ ա նշանակում, ավելի ճիշտ՝ գիտեինք թե տատու մերն ա :D

ճիշտն ասած՝ համ էլ շատ կուզենայի բանիմաց մարդկանցից իմանալ, թե ինչու հատկապես «տատմեր»..

բայց դե պետք չի էդպես թերագնահատել..
բառի նշանակությունը իմացողները, իհարկե, բավականաչափ էին :)

Ուլուանա
01.02.2009, 03:15
Իսկ ես, երբ փոքր ժամանակ լսում էի «...–ը տատմերդ ա» արտահայտությունը, կարծում էի, թե խոսքը տատիկի մոր մասին է։ :D :}

ministr
01.02.2009, 20:51
Մանկաբարձուհիների ու մանավանդ մանկաբարձական ուսումնարանի նկատմամբ ինչ որ առումով առանձին վերաբերմունք ունենք :))))

Yellow Raven
01.02.2009, 21:24
Շատ ներողություն,բայց եթե էս թեման չլիներ,ես մինչև հիմա կիմանայի թե տատմերը տատիի մերնա:D
Լուրջ չգիտեի իրականում ովա տատմերը:pardon

ars83
01.02.2009, 21:33
Ես լսել եմ միաjն «տատմերություն անել» արտահայտությունը, այն իմաստով, որ մարդն ամեն ինչի մեջ քիթը խոթում է, ուզում է ամեն ինչ իմասնալ: Իսկ թե դա մանկաբարձն է, չգիտեի :8

Նման մի «բացասական» կերպար էլ եմ հիշում մանկությունիցս /մեկ-մեկ տատմոր հետ շփոթում էի/, կոչվում էի մուծիկուլի՝ նա, որ հարս ու փեսա է դասավորում:

cool_aper
02.02.2009, 16:06
.. « ոնց ախպեր ... տատմորտ հմար ՊԱՍՏՈՒՊԻՏ ես ըլնում » :D

Elmo
02.02.2009, 16:20
ճիշտն ասած՝ համ էլ շատ կուզենայի բանիմաց մարդկանցից իմանալ, թե ինչու հատկապես «տատմեր».

Չգիտեմ որտեղ ոնց, բայց ես Ջերմուկում եմ մեծացել ու ընդեղ նույնիսկ տատմորը պաշտպանողի վրա «բազար» կար: Եթե մեկի տատմորը բան էիր ասում պաշտպանում էր «թռցնում» էինք, կամ գոնե ծեծում: Իհարկե մենակ մինչև 7-10 տարեկաների մոտ էր էդ երևույթը առկա: Բայ ճիշտը որ ասեմ կեսս չգիտեինք ով ա էդ տատմեր կոչեցյալը:
Հիմա սկի իրանց մոտ էլ չեմ նկատել:

Քամի
02.02.2009, 18:10
և իրոք՝ Հոլանդիայում պարտադիր պայման է, որ երեխայի պորտը կտրի հենց հայրը..
..

ոչ միայն Հոլանդիայում:)
մեծ տղայիս պորտալարը ամուսինս կտրեց, իսկ փոքրինս ես կտրեցի:)

*e}|{uka*
02.02.2009, 19:21
Միշտ էլ իմացել եմ տատմերը ով ա, երևի փոքրուց հեռուստացույց շատ եմ նայել, թե չէ բակից չեմ լսել հաստատ: Վիրավորում էին տատմորը, քանի որ ոչ մեկն էլ չգիտեր, թե ամեն մեկիս տատմերը ով ա ու բոլ բոլ վիրավորում էին անհայտ անձին: Որ ընկերներիցս մեկին վիրավորում էին բակում .// դե երեխաները սիրում են չէ՞ իրար շռայլորեն վիրավորել խոզ, դեբիլ,......... և այլն և այլն//:D, ասում էի տատմերդ ա :D, լուրջ եմ ասում նոր հիշեցի :D:D

Ներսես_AM
03.02.2009, 15:00
Այդ «․․․ տատմերդ ա» հնարքը օգտագործվումա անկապ տեղից մեկի գլխին «բազառ» սարքելու համար փոքր երեխեքի մոտ։ Այսինքն հիմնականում ով չգիտի թե տատմերը ովա 99% հասկանումա թե խոսքը տատու մոր մասինա։ Կռիվ բան ման։ Հավայի շուխուռ։ Դե զբաղվում են էլի։ Միքիչ տարիքը անցնումա որ արդեն բոլորը իմանում են էլ տատմորը ոչ մեկ չի հիշում ;)

Նարե
03.02.2009, 15:28
Մեր մոտ էլ էր դիտվում գրեթե նույն իրավիճակը, երբ ինչ որ վիրավորանքի պատասխանում էին տատմերդա, դու էլ ասում էիր քր տատմերնա, միանգամից շատ զարմացած ու ապշած դեմքով ասում էին.
- էս ով աաա. տատմորդ էլ ես պաշտպանում…
Ու այդ պահին քեզ թվում էր, թե թույլ ես տվել աշխարհում ամենաամոթալի արարքը:oy:oy

Jarre
03.02.2009, 15:40
Տատմերի և շուկյական հարաբերությունների (բազառների;)) բառապաշարից գիտե՞ք ինչնա մեջս տպավորվել, որ ամեն հարց ուներ իրա հատուկ պատասխանը։ Օրինակ նույն այս տատմերի հետ կապված, կամ որ հարցնում էին «դու լավ տղա՞ ես», բոլորս գիտենք, որն էր այս հարցին ճիշտ պատասխանելու ձևը, կամ որ ասում էին՝ «էտ քեզ պիտնոյա՞», պիտի ասեիր չէ.... մի խոսքով ինչ եմ ուզում ասել, որ այդ ամեն ինչը ոչ թե անիմաստ է եղել (էս պարագայում անիմաստը շատ նուրբ ասված է), այլ դատարկություն ու անմտություն։ Որ էտ ընդունված պատասխաններից դուրս ուրիշ պատասխան էր մեկը տալիս աչքերս պլշած վրան էինք նայում:o

Էն ժամանակներում մեկը որ ձեռք կամ ոտք էր վիրահատում, նվերներ էին տանում, ես իմ ինչ, բայց տատմերը, որ անմիջականորեն ազդելա իրա լույս աշխարհ գալու վրա, չի կարելի պաշտպանել:)

Cassiopeia
03.02.2009, 15:55
Կարծում եմ, առանց ծուխ կրակ չի լինում, այսինքն, չնայած որ անչափահասների մոտ է այդ արտահայտությունն հիմնականում կիրառելի, այն ավելի լխոր արմատներ ունի: Դժվար թե անգիտակից երեխան օդից վերցնի տատմեր բառն ու աշխարհի ամենավատն ու ամենազզվելին բարդի այդ բառի վրա: Իրականում, ամենայն հավանականությամբ, այդ արտահայտությունները նախ և առաջ արվել են համեմատաբար խելահասուն անձանց կողմից, սակայն ժամանակի ընթացքում դրանք դառել են մանուկների "լեզվի խաղալիք": Իսկ արտահայտության ծագման մասին... ըստ իս, տարբեր ածականներով համեմված այս բառը, որպես վիրավորական, սկսել է ի հայտ գալ այն հանգամանքներում, երբ որևէ մեկը ուզեցել է փնովել դիմացինին` անիծելով նրա ծնունդը (Եթե հիշում եք, մի ժամանակ այս "անիծել" բայն էլ մեծ կիրառություն ուներ, որը սակայն ժամանակի ընթացքում կամաց-կամաց կորցնում է իր ուժը): Ու քանի որ ծնունդն ընդունողը տատմերն է, ապա այդ "քնքշանքով լի" բառերը բաժին են հասել հենց նրան: