User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Տատմեր

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տատմեր

    Դեռ փոքր տարիքից հիշում եմ վիրավորանքի անդրադարձումը ընդունված ուղղությամբ..
    - ...-ը տատմերդա..
    և սա, Հայերիս մոտ, ընդհանրապես չի կարող ընդունվել որպես վիրավորանք այն մարդու հասցեին, ում դա ասվում է..

    բացահայտ հասարակական բացսական վերաբերմունք է ձևավորված տատմոր նկատմամբ, հետաքրքիր է, չէ՞..


    մի քանի տարի առաջ հիվանդանոցում նստած սպասում էինք..
    մեր տղաներից մեկի կինը ծննդաբերում էր..
    որոշ ժամանակ անց նորաթուխ հայրը պալատից դուրս եկավ գույնը գցած..
    շունչներս պահեցինք..
    - ի՞նչ եղավ.. երեխեն ո՞նցա..
    - սուսեք է.. խայտառակ եղանք..
    - ինչա՞ եղել..
    - տատմեր դառա..
    - ինչ եղա՞՞ր..
    - երեխեն ծնվավ.. ասին՝ դու պիտի պորտը կտրես.. ասի չէ.. ծիծաղացին.. մեկն էլ ասեց՝ կներեք, կարո՞ղա դուք չեք հայրը.. վերջը ստիպված կտրեցի..

    և իրոք՝ Հոլանդիայում պարտադիր պայման է, որ երեխայի պորտը կտրի հենց հայրը..
    այստեղ էլ, իհարկե, կարող են լինել բացառություններ.. ասենք՝ մարդու սիրտը թույլ է, կամ հայրը այդտեղ չէ այդ պահին.. բայց սա հասարակական ընդունված ընթացակարգ է..


    ո՞վ է տատմերը..
    այսպես ասած՝ մանուկին միջարգանդային կյանքից կտրելով՝ նրան երկրային կյանքի կոչողը..

    եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է Հայերիս մոտ ձևավորվել նման բացսական վերաբերմունք սույն մասնագետների նկատմամբ..

    խնդրեմ՝ ձեր կարծիքները..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Մեր մեջ ասած փոքր ժամանակ, երբ էդ արտահայտությունը օգտագործում էինք, չգիտեինք էլ ինչ ա նշանակում, ավելի ճիշտ՝ գիտեինք թե տատու մերն ա Իսկ մեծերի մոտ ընդունված չի ասել տատմերդ ա: Ու բացարձակապես չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանում մանկաբարձուհիների հանդեմ բացասական վերաբերմունք կա: Ավելի շուտ ասում են տատմեր, որպես անշառ մեկը. անշառ էն տեսակետից, որ դժվար թե մարդ իմանա ով ա իրա տատմերը ու սկսի պաշտպանել. թե բա տատմորս բան չասես այ …

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    may (25.01.2009), Սամվել (25.01.2009)

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ փոքր տարիքից հիշում եմ վիրավորանքի անդրադարձումը ընդունված ուղղությամբ..
    - ...-ը տատմերդա..
    և սա, Հայերիս մոտ, ընդհանրապես չի կարող ընդունվել որպես վիրավորանք այն մարդու հասցեին, ում դա ասվում է..
    Օրինակ մենք Գյումրիում ասում ենք
    -...-ը մամդ ա...

    Ընդ որում մամը Գյումրիի բարբառով ոչ թե մայրն է, այլ տատը: Էնպես որ մենք շատ հարգալից վերաբերմունք ենք ցույց տալիս տատմերների նկատմամբ ու ոչ այնքան տատիների
    I may be paranoid but no android!

  5. #4
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    իսկ ես առաջին անգամ եմ էդ արտահայտությունը լսում
    երևի նրանից ա, որ փոքր ժամանակ ես ռուսերեն էի խոսում, հայերեն չգիտեի
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #5
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ փոքր տարիքից հիշում եմ վիրավորանքի անդրադարձումը ընդունված ուղղությամբ..
    - ...-ը տատմերդա..
    և սա, Հայերիս մոտ, ընդհանրապես չի կարող ընդունվել որպես վիրավորանք այն մարդու հասցեին, ում դա ասվում է..

    բացահայտ հասարակական բացսական վերաբերմունք է ձևավորված տատմոր նկատմամբ, հետաքրքիր է, չէ՞..


    մի քանի տարի առաջ հիվանդանոցում նստած սպասում էինք..
    մեր տղաներից մեկի կինը ծննդաբերում էր..
    որոշ ժամանակ անց նորաթուխ հայրը պալատից դուրս եկավ գույնը գցած..
    շունչներս պահեցինք..
    - ի՞նչ եղավ.. երեխեն ո՞նցա..
    - սուսեք է.. խայտառակ եղանք..
    - ինչա՞ եղել..
    - տատմեր դառա..
    - ինչ եղա՞՞ր..
    - երեխեն ծնվավ.. ասին՝ դու պիտի պորտը կտրես.. ասի չէ.. ծիծաղացին.. մեկն էլ ասեց՝ կներեք, կարո՞ղա դուք չեք հայրը.. վերջը ստիպված կտրեցի..

    և իրոք՝ Հոլանդիայում պարտադիր պայման է, որ երեխայի պորտը կտրի հենց հայրը..
    այստեղ էլ, իհարկե, կարող են լինել բացառություններ.. ասենք՝ մարդու սիրտը թույլ է, կամ հայրը այդտեղ չէ այդ պահին.. բայց սա հասարակական ընդունված ընթացակարգ է..


    ո՞վ է տատմերը..
    այսպես ասած՝ մանուկին միջարգանդային կյանքից կտրելով՝ նրան երկրային կյանքի կոչողը..

    եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է Հայերիս մոտ ձևավորվել նման բացսական վերաբերմունք սույն մասնագետների նկատմամբ..

    խնդրեմ՝ ձեր կարծիքները..
    Շատ արատավոր երեւույթ ա: Պետք ա էտ երեւույթը ամեն գնով արմատախիլ անել մեր հասարակության մեջից: Առաջարկում եմ ստեղծել տատմերների պաշտպանության կոմիտե ու հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը այս խնդրի վրա:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե (03.02.2009)

  8. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր մեջ ասած փոքր ժամանակ, երբ էդ արտահայտությունը օգտագործում էինք, չգիտեինք էլ ինչ ա նշանակում, ավելի ճիշտ՝ գիտեինք թե տատու մերն ա
    ճիշտն ասած՝ համ էլ շատ կուզենայի բանիմաց մարդկանցից իմանալ, թե ինչու հատկապես «տատմեր»..

    բայց դե պետք չի էդպես թերագնահատել..
    բառի նշանակությունը իմացողները, իհարկե, բավականաչափ էին
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Իսկ ես, երբ փոքր ժամանակ լսում էի «...–ը տատմերդ ա» արտահայտությունը, կարծում էի, թե խոսքը տատիկի մոր մասին է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Մանկաբարձուհիների ու մանավանդ մանկաբարձական ուսումնարանի նկատմամբ ինչ որ առումով առանձին վերաբերմունք ունենք ))

  11. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Շատ ներողություն,բայց եթե էս թեման չլիներ,ես մինչև հիմա կիմանայի թե տատմերը տատիի մերնա
    Լուրջ չգիտեի իրականում ովա տատմերը

  12. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Ես լսել եմ միաjն «տատմերություն անել» արտահայտությունը, այն իմաստով, որ մարդն ամեն ինչի մեջ քիթը խոթում է, ուզում է ամեն ինչ իմասնալ: Իսկ թե դա մանկաբարձն է, չգիտեի

    Նման մի «բացասական» կերպար էլ եմ հիշում մանկությունիցս /մեկ-մեկ տատմոր հետ շփոթում էի/, կոչվում էի մուծիկուլի՝ նա, որ հարս ու փեսա է դասավորում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  13. #11
    Gid cool_aper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    .. « ոնց ախպեր ... տատմորտ հմար ՊԱՍՏՈՒՊԻՏ ես ըլնում »

  14. #12
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտն ասած՝ համ էլ շատ կուզենայի բանիմաց մարդկանցից իմանալ, թե ինչու հատկապես «տատմեր».
    Չգիտեմ որտեղ ոնց, բայց ես Ջերմուկում եմ մեծացել ու ընդեղ նույնիսկ տատմորը պաշտպանողի վրա «բազար» կար: Եթե մեկի տատմորը բան էիր ասում պաշտպանում էր «թռցնում» էինք, կամ գոնե ծեծում: Իհարկե մենակ մինչև 7-10 տարեկաների մոտ էր էդ երևույթը առկա: Բայ ճիշտը որ ասեմ կեսս չգիտեինք ով ա էդ տատմեր կոչեցյալը:
    Հիմա սկի իրանց մոտ էլ չեմ նկատել:
    էսպես չի մնա

  15. #13
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    և իրոք՝ Հոլանդիայում պարտադիր պայման է, որ երեխայի պորտը կտրի հենց հայրը..
    ..
    ոչ միայն Հոլանդիայում
    մեծ տղայիս պորտալարը ամուսինս կտրեց, իսկ փոքրինս ես կտրեցի

  16. #14
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Միշտ էլ իմացել եմ տատմերը ով ա, երևի փոքրուց հեռուստացույց շատ եմ նայել, թե չէ բակից չեմ լսել հաստատ: Վիրավորում էին տատմորը, քանի որ ոչ մեկն էլ չգիտեր, թե ամեն մեկիս տատմերը ով ա ու բոլ բոլ վիրավորում էին անհայտ անձին: Որ ընկերներիցս մեկին վիրավորում էին բակում .// դե երեխաները սիրում են չէ՞ իրար շռայլորեն վիրավորել խոզ, դեբիլ,......... և այլն և այլն//, ասում էի տատմերդ ա , լուրջ եմ ասում նոր հիշեցի
    Чеширский КотЭ

  17. #15
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տատմեր

    Այդ «․․․ տատմերդ ա» հնարքը օգտագործվումա անկապ տեղից մեկի գլխին «բազառ» սարքելու համար փոքր երեխեքի մոտ։ Այսինքն հիմնականում ով չգիտի թե տատմերը ովա 99% հասկանումա թե խոսքը տատու մոր մասինա։ Կռիվ բան ման։ Հավայի շուխուռ։ Դե զբաղվում են էլի։ Միքիչ տարիքը անցնումա որ արդեն բոլորը իմանում են էլ տատմորը ոչ մեկ չի հիշում

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •