PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների երեխաները



Էջեր : 1 2 3 4 5 [6]

Նուշություն
06.01.2015, 21:51
Այ սենց մոծակի պատճառով ու շնորհիվ, համակարգչին հասնելը մի հինգ ամիսը մեկ ա ստացվում :)
Բարև, ակումբցիներ, ես Արեգն եմ :)
http://i.imgur.com/NwhU8si.jpg

Chuk
07.01.2015, 06:56
Համո՜վ Արեգ :love

Ուլուանա
22.02.2015, 05:02
Մեր ընտանիքը բուսակեր է։ Արեգն էլ չորս տարեկան է, ու ծնված օրվանից միս կերած չկա։ Մինչև վերջերս նույնիսկ չգիտեր մսի գոյության մասին։ Իմանալուց հետո էլ որոշ ժամանակ չգիտեր, թե միսն ինչ է իրենից ներկայացնում։ Իսկ որ իմացավ՝ ուրիշ շատ մարդիկ ուտում են, դե, բնական է, հետաքրքրություն առաջացավ, ինքն էլ ցանկություն հայտնեց ուտելու։ Ես էլ իրեն բացատրեցի, թե միսն իրականում ինչ է։ Շատ ազդվել էր։ Ասեց՝ չեմ ուզում կենդանիներին միս դարձնեն, ու որոշեց, որ չի ուտի միս։
Երեկ էլ մսի մասին էլի խոսակցություն եղավ, ասեց.
– Ես մսին կծեծեմ, կջարդեմ ու մեջից խեղճ կենդանուն կհանեմ :goblin։
Աչքիս՝ լավ չէի բացատրել. երեխեն կարծել էր, թե միսն ինչ–որ բան է, որի մեջ կենդանիներին փակում և ազատազրկում են, ինքն էլ որոշել էր հերոսաբար ազատագրել խեղճերին :D։

Arpine
22.02.2015, 12:23
Մեր ընտանիքը բուսակեր է։ Արեգն էլ չորս տարեկան է, ու ծնված օրվանից միս կերած չկա։ Մինչև վերջերս նույնիսկ չգիտեր մսի գոյության մասին։ Իմանալուց հետո էլ որոշ ժամանակ չգիտեր, թե միսն ինչ է իրենից ներկայացնում։ Իսկ որ իմացավ՝ ուրիշ շատ մարդիկ ուտում են, դե, բնական է, հետաքրքրություն առաջացավ, ինքն էլ ցանկություն հայտնեց ուտելու։ Ես էլ իրեն բացատրեցի, թե միսն իրականում ինչ է։ Շատ ազդվել էր։ Ասեց՝ չեմ ուզում կենդանիներին միս դարձնեն, ու որոշեց, որ չի ուտի միս։
Երեկ էլ մսի մասին էլի խոսակցություն եղավ, ասեց.
– Ես մսին կծեծեմ, կջարդեմ ու մեջից խեղճ կենդանուն կհանեմ :goblin։
Աչքիս՝ լավ չէի բացատրել. երեխեն կարծել էր, թե միսն ինչ–որ բան է, որի մեջ կենդանիներին փակում և ազատազրկում են, ինքն էլ որոշել էր հերոսաբար ազատագրել խեղճերին :D։



Ինձ թվում է էստեղ լիքը սխալ բան կա :)





Հ․Գ․ Կներեք «կեղտոտ ոտքերով» թեմա մտնելու համար:oy իհարկե ես էլ չգիտեմ՝ որն է բացարձակ ճիշտը։

Ուլուանա
22.02.2015, 18:00
Ինձ թվում է էստեղ լիքը սխալ բան կա :)





Հ․Գ․ Կներեք «կեղտոտ ոտքերով» թեմա մտնելու համար:oy իհարկե ես էլ չգիտեմ՝ որն է բացարձակ ճիշտը։
Արփինե ջան, ես էլ ուրիշ տեղեր եմ լիքը սխալ բաներ տեսնում, բայց ամեն դեպքում չէի ուզենա թեման վերածել բարոյադաստիարակչական քննարկման։

Զաքար
22.02.2015, 18:39
– Ես մսին կծեծեմ, կջարդեմ ու մեջից խեղճ կենդանուն կհանեմ :goblin։
Աչքիս՝ լավ չէի բացատրել. երեխեն կարծել էր, թե միսն ինչ–որ բան է, որի մեջ կենդանիներին փակում և ազատազրկում են, ինքն էլ որոշել էր հերոսաբար ազատագրել խեղճերին :D։

Խելքս գնում է երեխեքի անմեղ դատողությունների համար։ :)

ars83
23.02.2015, 16:06
Մանկապարտեզ ենք գնում, աղջիկս (29 ամս.) ճանապարհին երգում ա (կամ երգում ենք), մեկ էլ լրջացավ, ասում ա. «Լինում ա, չի լինում մի փոքր աղջիկ ա լինում: Էդ աղջիկը շատ գումի* ա սիրում»: Ու նայում ա երեսիս: Ասում եմ՝ էդ լավ ա, բայց գումի չկա: Մի քիչ էլ մտածեց, տեսավ՝ չեմ տալիս, էլի սկսեց երգել: Առաջին պատմած հեքիաթն ա:

* Գումին (գերմաներեն Gummibärchen-ից, էս (http://upload.wikimedia.org/wikipedia/commons/d/d2/Haribo-goldbaeren-2007.jpg) ա)

Ձայնալար
23.02.2015, 17:32
Մի բան էլ ես պատմեմ, բայց չքարկոծեք, ես գիտեմ, որ երեխաների մոտ վատ բառեր ասել չի կարելի ու սովորաբար չեմ ասում: Համ էլ ասում են, եթե մեքենա վարելիս վատ բառեր չես օգտագործում, ուրեմը ճանապարհին չես հետևում :D
Իսկ հիմա բուն պատմությունը. մեքենայով գնում ենք, ես ղեկին, Մառան (383 ամսական) ու Հասմիկը (53 ամսական) հետևը: Միհատ տրոլեյբուս շատ ներվերս կերավ, ասեցի
_Հլը էն պուտանկին… ի՞նչ ա անում
Մեկել աղջիկս ոգևորված.
_Ո՞ւր ա տանկը, ո՞ւր ա տանկը

Գալաթեա
23.02.2015, 17:57
... Մառան (383 ամսական)

Բագ :D

Ձայնալար
23.02.2015, 18:32
Բագ :D

Հաշվել տոշնի թիվ եմ գրել է :D:D

ars83
23.02.2015, 19:03
Բագ :D
Ինչ «կեղտոտ» տիպ ա, չէ՞: :D
Դուք ձեր երեխայի տարիքը մինչև 3 կամ 2 տարեկանը ամիսներով չե՞ք ասել, Բագ:

Tiger29
23.02.2015, 20:01
Ինչ «կեղտոտ» տիպ ա, չէ՞: :D
Դուք ձեր երեխայի տարիքը մինչև 3 կամ 2 տարեկանը ամիսներով չե՞ք ասել, Բագ:

Ես առաջին անգամ էի լսում, որ 11 ամսեկանից բարձր ասեն: Որ կարդացի, մի պահ աչքերս նորից հետ տարա, որ նորից կարդամ)
Իսկ Ձայնալարի գրածը` լրիվ անեկդոտ ա)
Լավ հումոր ունի, ափսոս վարկանիշի համակարգը լավ չի աշխատում)

ivy
23.02.2015, 20:26
Եվրոպայում շատ ընդունված է մինչև երեք տարեկանը ամիսներով ասել :)

Ուլուանա
23.02.2015, 20:28
Ինչ «կեղտոտ» տիպ ա, չէ՞: :D
Դուք ձեր երեխայի տարիքը մինչև 3 կամ 2 տարեկանը ամիսներով չե՞ք ասել, Բագ:
Հայաստանում 11 ամսականից հետո արդեն տարով են ասում։ Ես էլ որ էստեղ՝ ԱՄՆ–ում, առաջին անգամ լսեցի ամսով, ահագին զարմացել էի :)։

keyboard
23.02.2015, 21:45
Բագ, ես էլ տենց մի անգամ վթար տեսա, Գայուշը մեջը, ահավոր բան էր, ասեցի.
-Վայ քու, պիզզե՜ց:
Հաջորդ երեկոյան գնում ենք, ՃՈ-ն դիմացիս մեքենային կանգնացրեց, մեկ էլ Գայուշը.
-պիզզեե՜ց

Ամաչում էի գրեի, որ չքարկոծվեմ :D

murmushka
27.02.2015, 14:56
ֆեյսբուքում հասցրել եմ բոլորին զզվացնել աղջկաս նկարներով, ասեցի ակումբից էլ հետ չմնամ
http://s008.radikal.ru/i305/1502/f6/290c0508f6e6.jpg (http://www.radikal.ru)
http://s57.radikal.ru/i155/1502/6a/6beadba5f2cc.jpg (http://www.radikal.ru)
http://s020.radikal.ru/i708/1502/1e/4e70b7d63061.jpg (http://www.radikal.ru)
http://s014.radikal.ru/i327/1502/f6/75e6104634f7.jpg (http://www.radikal.ru)
http://s004.radikal.ru/i205/1502/e8/8ad4775d4297.jpg (http://www.radikal.ru)

Ձայնալար
27.02.2015, 15:02
Շատ սիրուն աղջիկ ա :love

StrangeLittleGirl
27.02.2015, 15:39
Մազերը :love

keyboard
02.03.2015, 10:23
Աաաաաաաաաա, հելեեեեեեեեք, աաաաաաաաաա

նախաբան, ես Գայուշին բացատրում եմ ճանապարհային երթևեկության նշանները, միշտ երբ ինքը մեքենայում ա, ցույց եմ տալիս ու բացատրում, ինքը մեծամասամբ փողոցները գիտի, որտեղից ձախ չկա, որտեղից աջ չկա ու տենց, իսկ հիմա բուն թեման:

Մտնում եմ մորքուրենցս հայաթ, Գայուշը ավտոյի մեջ ա, մեկ էլ.

-Հո՞վ:
-Հա բալես:
-Ստեղ ինչի՞ դուդուկ նվագել չի կարելի:
-Բալես, էդ որտեղ կարդացիր, տեսար:
- Հենա, դուդուկը նկարած, ջնջած ա

http://i.imgur.com/YGs8lSh.jpg

Էս էլ դուդուկը:

Հելեեեեեեեեեեեեեեեեք, աաաաաաաաաաաաաաաաաաա

Ուլուանա
06.03.2015, 03:22
Ձմեռ պապիկն էս տարի Արեգին “Cars Toon” մուլտֆիլմի հերոս Lightning McQueen մեքենայից էր բերել, ինքն էլ շատ տարված է դրանով։ Ինձ ամեն օր ասում է. «Արի գնանք, Lightning McQueen–ով խաղանք»։ Ես էլ վերջերս ասեցի. «Արեգ, էդ Lightning McQueen–ից արդեն ցնդել եմ, արի մի քիչ էլ ուրիշ բանով խաղանք, էլի»։
Էն օրը նստած ենք, մեկ էլ ասեց.
– Մամա, ես Sponge Bob–ից ցնդել եմ։
Ծիծաղեցի, բայց որոշեցի մի հատ պարզել՝ ինքը գիտի՞, թե ցնդելն ինչ է ընդհանրապես. ախր Sponge Bob–ով էնքան հաճախ չի խաղում, որ հասցներ ցնդել։
– Արեգ, իսկ ի՞նչ ա նշանակում ցնդել, գիտե՞ս։
– Չգիտեմ :unsure,– պատասխանեց՝ մտքերի մեջ ընկնելով։
– Որ մի բանը շատ են անում, արդեն հոգնում, ձանձրանում են, ասում են՝ էդ բանից արդեն ցնդել եմ։
Մի քիչ հետո երաժշտություն միացրի։ Մի երգ կա, որ իրար հետևից երեք հատ դրել էի, ու որ սկսվեց, Արեգին հարցրի՝ իրեն դուր գալիս է, թե չէ, ասեց՝ հա։ Հետո որ երգը պրծավ, նորից սկսվեց, Արեգը հարցրեց.
– Էս էլի նույն երգը սկսվե՞ց։
– Հա։
Ինքն էլ՝ լուրջ–լուրջ.
– Ես էս երգից արդեն ցնդել եմ, ուրիշ երգ միացրու :8։

Ուլուանա
16.03.2015, 20:35
Արեգը վերջերս սովորել է «կարևոր» ու «օգտագործել» բառերը։ Երբ շատ է ուզում, որ ինչ–որ առարկա իրեն տանք, ասում է. «Էդ իմ համար շատ կարևոր ա»։ Կամ՝ որ մի բան ուզում ենք դեն նետել, ասում է. «Հանկարծ չշպրտեք, ես դա պիտի օգտագործեմ իմ խաղերի մեջ» :))։

Էն օրը խանութից երկու խաղալիք ենք առել, հերթ ենք կանգնել, որ վճարենք։ Խաղալիքներն էլ իր ձեռքում են, մեկ էլ երկուսն էլ հանդիսավոր վերև պահած, մեզ ցույց տալով՝ լուրջ–լուրջ ասեց. «Էս խաղալիքները շատ կարևոր են իմ համար»։ Ընդ որում՝ նույն նախադասությունը մի հատ էլ անգլերեն ասեց։ Այ էդ աստիճանի կարևոր էին :))։

insider
16.03.2015, 20:55
Աղջկաս մտորումները /3 տ./

Հիվանդ է: Մի քանի օր է մանկապարտեզ չի գնացել: Ջերմում է: Միասին լուռ նստած ենք: Մեկ էլ թախծոտ հայացքով նայում է ինձ ու ասում. «Պապա մեր խմբի փոքր Էլենը էլ մեր խումբ չի գալիս: Իրեն ճաշ ուտելիս էլ ափսե չեն դնում»: Մի քիչ մտորեց ու շարունակեց. «Տեսնես արդեն քնել են, թե՞ դեռ հաց են ուտում ... Մեր սեղանին երեք հոգով ենք նստում` ես, մեծ Էլենը ու Հասմիկը: Ես էլ չեմ գնացել՝ ինձ էլ էսօր ափսե չեն դրել»:

Ձայնալար
22.03.2015, 21:35
Դիմավորեք :) Շուշան, 10 օրական:

http://i57.tinypic.com/20axm5s.jpg

Գալաթեա
22.03.2015, 21:51
Վայ իմ հրա՜՜շք, թուլացա վատացա, չկամ ես....
Թշերը...բոխախը...մազերըըըը...աաաաաաա՜

Հեսա սկսելու եմ Վեռայություն անել...ուզում եեեեեմ :)) :))
Բագ ջան, աչքներդ լույս...կյանք ունենա :love
Էն թշիդ տակ դրած թաթիկդ մատիկ առ մատիկ ուտեմ, այ ախչի....

Chuk
22.03.2015, 22:23
Ի՜նչ համովն ա Շուշանը :love

Աթեիստ
22.03.2015, 22:52
Ի՜նչ համովն ա Շուշանը :love

Մի բան արեք, ես էլ տեսնեմ ։(

Cassiopeia
23.03.2015, 02:39
Վուխ, թուշիկ :*
Բայց ոնց որ Հասմիկին նման չի, հա՞…

Հ.Գ. Արդեն ինձ հասկացողներ կան, ինչ կայֆ ա :դ

Ներսես_AM
23.03.2015, 03:19
Ինչ համով մռութ ա, Բագ։ Աչքներդ լու՜յս լինի։ Անունն էլ ընտիր ա :love

Mephistopheles
23.03.2015, 07:26
Դիմավորեք :) Շուշան, 10 օրական:

http://i57.tinypic.com/20axm5s.jpg

Արա դու հլա էս քոթոթին նայի՜… մեռռռնեմ էն պռոշներիիի՜… ձեռն էլ դրել ա թշին…

keyboard
23.03.2015, 09:43
Բգո, գրԳեմ սաղիդ :love քրոջս անունն ա

Ուլուանա
25.03.2015, 20:32
Երաժշտություն էինք լսում, մեկ էլ մի հատ շատ մեղմ, հանգստացնող մեղեդի սկսվեց։ Արեգը միանգամից.
– Սա քնելու երաժշտություն ա։ Պետք ա մթին միացնել։
– Հա, հանգիստ երաժշտություն ա, չէ՞։ Մթին էլ կարելի ա միացնել, բայց հիմա էլ կարելի ա ուղղակի լսել ու հանգստանալ։
– Բայց համ էլ կարելի ա էս երաժշտության տակ մեղմ խաղալ։

Smokie
25.03.2015, 20:36
Ես արդեն էնքա՜ն եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ էս թեմայի վերջին գրառողը Ուլուանան ա՝:)) հաստատ գիտեմ, որ հետաքրքիր, ծիծաղաշարժ պատմություն ա լինելու:hands

murmushka
31.03.2015, 13:10
ակումբի հարստությունը ;) ու գալիք սերունդը
http://s50.radikal.ru/i130/1503/a6/348340ad769e.jpg (http://www.radikal.ru)
http://s017.radikal.ru/i426/1503/0f/c11e8e7a2a22.jpg (http://www.radikal.ru)
http://s017.radikal.ru/i408/1503/fd/ec4eb9c6cc7d.jpg (http://www.radikal.ru)
http://s49.radikal.ru/i125/1503/34/bec74be316e0.jpg (http://www.radikal.ru)
http://s020.radikal.ru/i708/1503/20/9c6cfa6fe71b.jpg (http://www.radikal.ru)
http://s019.radikal.ru/i634/1503/28/a5b7f6d07089.jpg (http://www.radikal.ru)
http://s018.radikal.ru/i523/1503/1b/54af974210f4.jpg (http://www.radikal.ru)

StrangeLittleGirl
31.03.2015, 13:58
Ո՞վ ա ասում աղջիկները քչություն են անում :)) Ակումբը աչքիս դեմոգրաֆիկ խնդիր էլ ա լուծում:

Ձայնալար
03.04.2015, 22:11
http://i60.tinypic.com/2dqt5oj.jpg

Cassiopeia
17.04.2015, 19:53
Վաղուց չենք երևացե՞լ…

Աստղիկը «Պապն ու շաղգամը» հեքիաթի հերոսուհի.
http://s26.postimg.org/jdg9r7k6x/11150302_876652139067452_42684071064699012_n.jpg

Կորյունը՝ Հովհաննես Թումանյան.
http://s26.postimg.org/u2tyjgvzt/IMG_6484.jpg

Տրդատը :)
http://s26.postimg.org/j4ip1a7eh/IMG_6616.jpg

insider
20.04.2015, 21:02
Աղջիկս առավոտյան երբ արթնանում ու տեսնում է, որ սենյակում մենակ է, կայծակնային արագությամբ դուրս է թռչում, կանգնում երկրորդ հարկի աստիճանահարթակին (աստիճանները մենակ չի իջնում) ու մեզ կանչում։

Նման մի օր էր ... էլի վազեց, կանգնեց աստիճանահարթակին ու մեզ կանչելու փոխարեն սկսեց երգել. «Մամա, մամա քեզ սիրում եմ, քեզ սիրում եմ ամպի չափ...»։
Մեկել տատիկը. (միամիտ-միամիտ) -«Համով ջան մենակ մամայի՞ն, բա՞ պապային»:
Պատասխանն ուներ. (խիստ վրդոհված) -«Այ տատիկ էդ երգի մեջ պապա չկա ... մենակ մամայա»։

Ուլուանա
23.04.2015, 00:22
Արեգի մտքի գոհարներից. «Էնտեղ մի հատ սատկած առնետ ա քնած»։ :D

boooooooom
29.04.2015, 09:53
Առավոտյան նորմալ ժամանակին արթնացանք, հագնվեցինք, կերանք... ու պիտի դուրս գանք տանից, որ աղջկաս տանեմ դպրոց: Պայուսակիս մեջ մեքենայի բանալիները չհայտնաբերվեցին: Խուճապ սկսվեց: Հիշեցի, որ երեկ, տուն մտնելուն պես, Արան/2,5տ/ բանալիներս ձեռքիցս վերցրեց խաղալու նպատակով, ես էլ տվեցի, որովհետև հոգնած էի ու իրա լացի ձայնի հավեսը չկար: Հիմա ամբողջ տան անդամները տագնապով արթնացել են ու բանալիներն ենք փնտրում: Արան կանգնել հանգիստ մեզա նայում:
-Արա ջան, ուր՞ էս դրել բանալիները.- պատասխան չկա:
Ամեն հնարավոր ու անհնարին տեղ փնտրելուց հետո (ներառյալ աղբամանները, պատուհանից դուրս տարբերակը), հիշեցի որ պահեստային բանալի ունեմ: Արդեն դուրս էինք գալիս, երբ Մամաս գտավ բանալիները Արայի խաղալիք մեքենայի բեռնախցիկից...
Սենց էլ ապրում ենք :)

Sambitbaba
29.04.2015, 20:58
Մի նոր ընտանիքի հետ եմ ծանոթացել: Արտակարգ ընտանիք է. թե ամուսինը, թե կինը` այնքան լավ երեխեք են...
Բայց աղջիկը... Խելքս գնում է: Իսկը` ալիքների... չէ, ալիքների չէ, - ամպերի վրայով քայլող...

Նստած ենք: Իր մասին ենք խոսում:
Ասում եմ, որ հմայված եմ իրենով:
Հայրն ինչ-որ բան է պատմում նրա մասին, ու պատմածից մենք ծիծաղում ենք:

Իսկ աղջիկը կարմրում է:

- Հայրիկ, ինչու՞ ես այդպիսի բաներ ասում:
- Հոգուդ հետ եմ խաղում, ջանըս...
- Իսկ հոգիս ուզու՞մ է քեզ հետ խաղալ...

Աթեիստ
04.05.2015, 22:35
Երեխեքը պառկել են, իբր քնելու։
Աստղը երգում ա «կլորիկ, մլորիկ, այ լորիկ», մեկ էլ Կորյունին ձեն ա տալիս, թե «Ձեր խմբում այլորիկ ունե՞ք»։

Cassiopeia
29.05.2015, 17:04
Գարունը ճամփու ենք դնում :)
https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-xfp1/t31.0-8/11148369_10152903076173364_7414646144743536850_o.jpg

Peace
08.06.2015, 10:09
Ես դարձա մեկ տարեկան: :)
http://i.imgur.com/suxFy9h.jpg

Ուլուանա
19.06.2015, 01:46
Վաղուց չենք երևացել էս կողմերում։

Երեկ Արեգին արդեն պատրաստվում էինք քնեցնել, ասեց.
– Մամա, ուզում եմ՝ քնելու ժամանակ իմ համար հեքիաթ պատմես։
– Լավ։
– Բայց մեեքենայի մասին։
– Բայց ես մեքենայի մասին հեքիաթ չգիտեմ...
– Ես քեզ կասեմ՝ ի՛նչ պատմես ու ի՛նչ բառերով :aha։
– :mda Դե, որ դու էդքան լավ գիտես, թե ինչ ա պետք պատմել ու ինչ բառերով, ուրեմն ավելի լավ ա՝ դու՛ ինձ պատմի էդ հեքիաթը։

Էդպես էլ արեցինք։ Իրար հետևից ինձ մեքենայի մասին մի քանի հեքիաթ պատմեց։ Բոլոր հեքիաթներում մի կրկնվող նախադասություն կար. «Հետո մեքենաները միասին գնացին էսինչի տուն, զբաղվեցին, հետո գնացին չգիտեմ ուր...» :D։ Ասում եմ՝ բայց ինչո՞վ զբաղվեցին։ Ասում է՝ դե, խաղացին, նկարեցին... :))։

Ապե Ջան
20.06.2015, 09:46
Մենք արդեն էլ մենակ չե՜նք

Սամվելիկ 2 ամսեկան:

http://i.imgur.com/yQZiewd.jpg

Chuk
20.06.2015, 23:46
Ավետիսը վաղուց ակումբ չի մտել, էսօր վրան ջղայնացա, որոշեց գալ :))

http://i.imgur.com/kNGO1jz.jpg

http://i.imgur.com/7ALVQcD.jpg

http://i.imgur.com/EzHhAKB.jpg

http://i.imgur.com/VJ8q5JA.jpg

http://i.imgur.com/ZgLzX7V.jpg

http://i.imgur.com/nBLHu7J.jpg

http://i.imgur.com/ye2aiER.jpg

http://i.imgur.com/UsbtIdp.jpg

http://i.imgur.com/TieaQoT.jpg

http://i.imgur.com/TSiTilG.jpg

Ուլուանա
20.07.2015, 02:26
Դեռևս մի տարի առաջ, որ ուզում էինք Արեգից գաղտնի ինչ–որ բան ասել իրար, հիմնականում անգլերեն էինք ասում, երբեմն էլ ռուսերեն։ Բայց հիմա, երբ անգլերեն արդեն նորմալ հասկանում է, անգլերենը՝ որպես գաղտնի խոսակցության միջոց, դուրս է մղվել, ռուսերեն ենք խոսում։ Արեգն էլ ռուսերեն դեռ մենակ մի բառ գիտի՝ нет։ Հիմա հենց սկսում ենք ռուսերեն խոսել, նա ենթադրում է, որ ուրեմն էստեղ մի բան էն չի, պետք է շտապ խառնվել և մեր դավադրական պլանների դեմն առնել, ու լուրջ–լուրջ, մատը թափահարելով՝ հակաճառող տոնով բացականչում է՝ нет-нет-нет!!! :nono :D։

Chilly
03.08.2015, 11:53
https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-xat1/v/t1.0-9/11800013_964328530285380_6072756232968237945_n.jpg?oh=cde6d642c04f4c825a4bfc306d38a094&oe=564A10E5&__gda__=1448852538_b5f88c5731f5a221b4bef137eb38ca89

Smokie
03.08.2015, 18:21
Հեչ կասե՞ք թե 40 աստիճան տաքություն ունի

Թող բոլորը տաքություն ունենալիս էսպես լինեն: Բալիկիդ էլ առողջություն, որ է՛լ ավելի ուրախ նկարներ տեսնենք:;)


Մուշ, չորրորդ նկարում էդ ինչքա՜ն ես նման գորտի::hands

Ուլուանա
06.08.2015, 23:45
Արեգի վերջերս ասածներից.

«Խաղալիք Արփի եմ ուզում» (Արփին քրոջս աղջիկն է. քանի որ իսկականն անհասանելի է, գոնե խաղալիքը լիներ, էլի :)))։

«Ես սիրում եմ տանը պապա պահել»։


* * *
Էն օրը խաղալիքների արկղից հանել էինք մի «Թոմաս» գնացք (հայտնի մանկական մուլտֆիլմի հերոս է), որն Արեգին նվիրել էին մի քանի տարի առաջ, երբ դեռ շատ փոքր էր, ոչ էլ գիտեր, թե Թոմասն ով է, խաղացել ու վրայից մի մաս կոտրել էր, հետո պահել էինք ու էսքան ժամանակ չէինք հանել։ Ինքն էլ լարովի գնացք է, շարժվում ու գնացքի ձայն է հանում, մարտկոցը փոխեցինք, որոշ ժամանակ հավեսով զբաղվեց (չնայած մի քանի տեսակի ուրիշ Թոմաս գնացք ունի, որոնք չեն շարժվում ու ձայն չեն հանում), մեկ էլ ձանձրացավ ու արդեն սկսեց թերությունները նկատել. «Ինչի՞ էս վերևի մասը չկա»։ Ասեցինք՝ կոտրել ես փոքր ժամանակ։ Հետո էլ, թե.
– Էս Թոմասը շատ ա ստից, եկեք խանութից մի հատ նորն առնենք»։
– Դա էլ չե՞ս ուզում, աղբը գցե՞նք։
Դրանից հետո բան չասեց, մի քիչ էլ խաղաց, մեկ էլ մի պահ խոհանոց մտավ, հետ եկավ ու իրենից գոհ ասում է.
– Վերջ, արդեն աղբարկղի մեջ գցեցի Թոմասին։
– Ո՞նց թե՝ աղբարկղի մեջ գցեցիր,– ջղայնացա ու շտապ մտա խոհանոց՝ Թոմասին «փրկելու»։ Հանեցի, մաքրեցի։
– Եթե չես ուզում, ուրիշ բալիկի կտանք, ինչի՞ ես աղբը գցում։
Մեկ էլ մատը տնկեց ու լուրջ–լուրջ, մատը թափահարելով, ասում է.
– Ո՛չ մի բալիկ ջարդված խաղալիք չի ուզում :nono։

StrangeLittleGirl
07.08.2015, 01:48
Յա՜, Թոմասը հլը կա՞ :D Նա իմ մանկության կերպարներից էլ ա :D (հեռուստաէկրանին)

Ուլուանա
07.08.2015, 02:26
Յա՜, Թոմասը հլը կա՞ :D Նա իմ մանկության կերպարներից էլ ա :D (հեռուստաէկրանին)
Լու՞րջ։ Ես Թոմասի մասին ԱՄՆ գալուց հետո եմ առաջին անգամ լսել։ Իմ մանկության կերպարներից չի եղել ինքը :))։ Ես էլ կարծում էի՝ նոր ա։ Ու ոչ միայն հլը կա, այլև ահավոր պոպուլյար ա, ներկայիս ամենապոպուլյար ու ամենասիրված մանկական կերպարներից ա։ Օրինակ, Արեգը մի քանի հատ Թոմաս գնացք ունի, մի քանի հատ Թոմասի մասին գիրք, մի հատ գիրք–գնացք, մի հատ ներկելիք, լիքը Թոմասի տիպեր, Թոմասի նկարով ատամի մածուկ և այդպես շարունակ :D։ Տենց մի քանի մուլտկերպարներ կան, որոնցով ամեն ինչ կա հիմա, Թոմասը դրանցից մեկն ա :)։

StrangeLittleGirl
07.08.2015, 10:41
Լու՞րջ։ Ես Թոմասի մասին ԱՄՆ գալուց հետո եմ առաջին անգամ լսել։ Իմ մանկության կերպարներից չի եղել ինքը :))։ Ես էլ կարծում էի՝ նոր ա։ Ու ոչ միայն հլը կա, այլև ահավոր պոպուլյար ա, ներկայիս ամենապոպուլյար ու ամենասիրված մանկական կերպարներից ա։ Օրինակ, Արեգը մի քանի հատ Թոմաս գնացք ունի, մի քանի հատ Թոմասի մասին գիրք, մի հատ գիրք–գնացք, մի հատ ներկելիք, լիքը Թոմասի տիպեր, Թոմասի նկարով ատամի մածուկ և այդպես շարունակ :D։ Տենց մի քանի մուլտկերպարներ կան, որոնցով ամեն ինչ կա հիմա, Թոմասը դրանցից մեկն ա :)։

Փաստորեն իմացանք ինչ կարելի ա նվիրել Արեգին :))
Հա, մենք Չեխիայում էինք տալիս-առնում Թոմասի հետ, բայց էդ մեկը Թոմաս չէր, Տոմաշ էր :))
Պարզվում ա ահագին էլ հին ա (https://en.wikipedia.org/wiki/Thomas_the_train):

Ariadna
07.08.2015, 13:22
Պապա պահելը շատ դուրս էկավ :))))))))))))))

Ապե Ջան
24.08.2015, 10:55
:)

http://i.imgur.com/JZH6ad6.jpg

51arsen
01.09.2015, 10:43
էս ել մենք , են երկուսը դեռ պլանավորվում են

Գալաթեա
23.09.2015, 22:47
- Լուսե, ասա՝ ադիբուդի։
- Բուդի...

Կարևորը երկրորդականից տարբերում ա մանուկը։

Ուլուանա
25.09.2015, 03:57
Արեգի մոտ (4.5 տարեկան) սկսվել է իր ամեն տեսածն ու լսածը վերլուծելու, գնահատելու, հարցականի տակ դնելու ու իր հակառակ կարծիքը համարձակ բարձրաձայնելու ինտենսիվ շրջան։

Մի անգամ նստած ենք տանը, պատուհանին նայելով՝ ասեցի.
– Դրսում հով ա երևում, Արեգ։ Չգնա՞նք զբոսնելու։
– Հովը չի կարող երևալ. հովը զգում են, ոչ թե տեսնում :8։

Վաղուց չէի երգել Արեգի համար։ Ժամանակին որ քնեցնելիս երգում էի, երգացանկիս մեջ էր նաև «Դինգ–դոնգ» երգը։ Էն օրը հավեսն եկել էր, խնդրեց, որ երգեմ։ Սկսեցի երգել.
– Դինգ–դոնգ, ձմռան երկնքում,
Դինգ–դոնգ, աստղերն են զնգում...
Մեկ էլ էստեղ լուրջ–լուրջ ընդհատում է ինձ.
– Բայց աստղերը չեն կարող զնգալ։ Սխալ բան ես ասում, մամա։

Chuk
28.09.2015, 11:04
Տղես «ձուկ»-ին «չուկ» ա ասում :D

StrangeLittleGirl
28.09.2015, 12:24
Տղես «ձուկ»-ին «չուկ» ա ասում :D

Ինչ լսում, էն էլ սովորում ա :))

Գալաթեա
28.09.2015, 12:35
Տղես «ձուկ»-ին «չուկ» ա ասում :D
Քո ամենաչսիրած կենդանուն քո անունով :D
Լավ ա անում։

Գալաթեա
29.09.2015, 01:15
- Լուսե, ասա՝ Լուսե։
- Պուտե։

Լավ ա երեխիս անունը Լուսին չենք դրել։

Cassiopeia
24.11.2015, 18:23
Կորյունն ասում ա.
-Մեր ռուսերենի ուսուցիչը բալիկ ա ունենալու, ուրիշ ուսուցիչ ա եկել։
-Ինչ լավ ա…,- պատասխանեցի ես։
-Ի՞նչն ա լավ։
-Որ բալիկ ա ունենալու։
-Ի՞նչ լավ բան կա էսքան երեխեքի մեջ (ցույց ա տալիս իրանց)։
-Ո՞նց թե, ինչ լավ բան կա…
-Հա բա, չարություն ենք անում, չես կարում տիրություն անես։

_Հրաչ_
07.12.2015, 21:34
Պապը Մարիին ուղարկեց ակնոցը բերելու, ակնոցն էլ դաշնամուրին ա դրված։ Գնաց, տեսավ, որ բարձր ա, չի կարա վերցնի, եկավ, համակարգչի դարակից 3D ակնոցը հանեց, բերեց, տվեց պապին։
:))

Ուլուանա
26.12.2015, 07:32
Ասեցի՝ մի քիչ տղուկիս ստեղծագործական գործունեության մասին պատմեմ :)։ Քանի որ շատերն են ասել, որ հետաքրքրությամբ են կարդում Արեգի մասին գրառումներս, մտածեցի՝ երևի էսպիսի բաներն էլ կհետաքրքրեն որոշ մարդկանց։ Դե, համ էլ որպես իր մանկության կենսագրության մաս՝ էսպես թե էնպես գրելու էի մեզ համար, հիմա թող էստեղ էլ լինի, ոչինչ։

Մեկ մտածում եմ, որ ստեղծագործական հետաքրքրություններով ու հավեսով ինձ է քաշել, բայց չէ, էս մարդը ոնց որ թե լրիվ ինձ տվել–անցել է։ Համենայնդեպս, ես իր տարիքում (5 տարեկան) էսքան բազմազան ստեղծագործական հետաքրքրություններ ու ակտիվություն չէի դրսևորում, էլ չեմ ասում՝ օրվա մեջ էդքան ժամանակ չէի տրամադրում ստեղծագործական աշխատանքին, թեկուզ նկարելուն։ «Ստեղծագործական» բառը երևի էս տարիքի երեխայի համար մի քիչ ճոխ է հնչում, բայց ուղղակի ձեռքի աշխատանք ասելն էլ թերի կլիներ, որովհետև իր դեպքում ինչքան ձեռքի է, դրանից ավելի շատ էլ մտքի, երևակայության ու հնարամտության։ Այսինքն՝ դիտարկումներս վերաբերում են ավելի շատ իր կրեատիվությանն ու հետաքրքրությունների բազմազանությանը, քան կատարման վարպետությանը։ Վարպետության առումով, ըստ մանկապարտեզի դաստիարակների, իր տարեկիցներից ավելի լավ է նկարում, բայց չեմ կարող ասել, թե ինչ–որ արտառոց դեպք է։

Բայց էդ ո՜նց է սիրում նկարել։ Օրական առնվազն մի 10 հատ А4 ֆորմատի թղթով նկարներ է «թողարկում»։ Ինչ տեսնի, լսի, ինչ նոր բացահայտում անի՝ հեքիաթներից, մուլտերից ու խաղերից սկսած՝ իրական երևույթներով ու իրադարձություններով վերջացրած, պիտի անպայման նկարի էդ ամենը։ Ոչ մի իրադարձություն բաց չի թողնում։ Մինչև թղթի վրա չանմահացնի, չի հանգստանա։

Բայց ամեն ինչ նկարելով չի վերջանում։ Նաև անվերջ կտրտում, ծալմլում ու սոսնձում է։ Իր ստեղծագործական գործունեությունն, ինչ խոսք, մեղմ ասած, լավ չի անդրադառնում մեր բնակարանի ընդհանուր տեսքի վրա. ամեն օրվա վերջում պիտի էդ ամենը հավաքես, տեսակավորես, դասավորես, թափելիքը թափես, պահելիքը պահես, մանր–մունր կտորտանքների մասին էլ չեմ ասում, որ հաճախ ահագին գլխացավանք է լինում հավաքել–մաքրելը։ Հաճախ ներվայնանում եմ էդ վիճակից, բայց միշտ հիշում եմ մամայիս, թե ոնց էր տարիներ շարունակ դիմանում մեր երեքիս ակտիվ թողարկած թափոններին։ Երբ մեր տուն մարդ էր գալիս, տեսնում էդ ամենուրեք թափրտած թղթային կտրտուկները, մամայիս ասում էին՝ ո՞նց են քո ներվերը դիմանում էս վիճակին։ Բայց ինքը համարում էր, որ եթե էդ ամենը թույլ չտա, երեխաները չեն կարող ազատ զարգանալ ստեղծագործական առումով։ Իմ ներվերը, ցավոք, ավելի թույլ են, բայց ես էլ եմ փորձում դիմանալ, ավելի ճիշտ՝ ներվերս ուղղակի անջատել, ինչպես ասում են, թուլանալ և հաճույք ստանալ :D։

Արեգն ինձ որ տեսնում է ինչ–որ ստեղծագործական բան անելիս, պարտադիր պիտի ինքն էլ դրանից փորձի անել։ Սկզբում փորձում էր ուղղակի նույնությամբ կրկնօրինակել, բայց հիմա մարդը զարգացել է. նույնությամբ կրկնօրինակելն իր համար այլևս հետաքրքիր չի, երևի նույնիսկ պատվի հարց էլ է դարձել :)). համարյա միշտ ինչ–որ անհատական դետալներ ու նրբություններ է մտցնում, իրենը դարձնում։ Կամ մի բան տեսնում է, դրանից մի ուրիշ ստեղծագործական գաղափար է հղանում ու ոգևոված շտապում իրագործել։ էն օրը տեսնեմ՝ թղթերն ու ստեպլերն առած՝ գործնական տեսքով մտավ սենյակ, ոգևորված ասեց. «Մի հատ միտք առաջացավ», ու սկսեց արագ–արագ թղթերն իրար կպցնել։ Վերջում ինչ–որ կրեատիվ գիրք սարքեց։

Բացի պարզապես ինչ–որ առարկաներ ու ստանդարտ երևույթներ նկարելուց, նկարում է նաև ցուցանակներ, որոնք, օրինակ, սիմվոլների տեսքով ցույց են տալիս, թե ինչ է թույլատրված կամ արգելված, հայտարարություններ, ինստրուկցիաներ (խաղեր խաղալու, ինչ–որ բաներ պատրաստելու կամ, օրինակ, ցույց է տալիս, թե ինչպես նկարել էսինչ բանը՝ փուլ առ փուլ նկարներով ներկայացնելով կամ մասերն առանձին նկարելով ու սլաքների միջոցով ցույց տալով, թե որ մասը որտեղ պիտի դրվի), դասագրքային հանձնարարություններ՝ բաց թողնված ինչ–որ դետալներով, բառերով, թվերով կամ նկարներով, որոնք ըստ տրամաբանության պետք է լրացնել, հիմնականում նկարների տեսքով, բայց նաև տեքստեր է ներառում, որոնց մի մասը մեզ է գրել տալիս, քանի որ գրել դեռ նոր է սովորում, բայց արդեն ահագին բաներ սկսել է ինքնուրույն գրել, զանազան խաղեր, հանելուկներ, գլուխկոտրուկներ, փազլներ է նկարում՝ կտորներն առանձին–առանձին՝ հավաքելու համար նախատեսված։ Գրքեր է սարքում՝ թղթերն իրար սոսնձելով կամ ստեպլերով իրար ամրացնելով։ Նկարած հերոսների խոսացածն ու մտածածն էլ ամպիկների տեսքով գրում կամ գրել է տալիս միշտ՝ հաճախ բավական երկար–բարակ գեղարվեստական տեքստերով։ Նաև կոլաժներ է սարքում՝ իր նկարած նկարներից, թերթերից ու ամսագրերից կտրած նկարներ, ինչպես նաև տարբեր կենցաղային առարկաներ, մանր–մունր դետալներ ու նյութեր թղթի կամ ստվարաթղթի վրա կպցնելով։ Մեկ էլ մի երևույթ է հորինել. մի ժամանակ, երբ ավելի փոքր էր, դեռ մկրատ չէր օգտագործում, տարբեր նկարներ էր մեզ նկարել կամ տպել տալիս, որ հետո կտրեինք ու կպցնեինք ստվարաթղթի վրա, հետո նորից կտրեինք, ու էդպես ամուր խաղալիքի պես բան դառնար։ Էդ պրոցեսն անվանում էր խաղալիքացնել։ Ասում էր՝ էսինչ նկարը խաղալիքացրու։ Հիմա հաճախ ինքնուրույն է «խաղալիքացնում» իր ուզած նկարները։

Նկարում, սարքում է ու մեզ բոլորիս մանրամասն բացատրում, թե ինչը ոնց է. էսինչ խաղը ոնց է պետք խաղալ, էսինչ բանը ոնց է պետք պատրաստել և այլն, ինչ է կարելի անել և ինչ չի կարելի։ Օրինակ, մի անգամ տխրել արգելող ցուցանակ էր սարքել. թուղթը կլոր կտրել էր, վրան տխուր, լացող սմայլիկ նկարել, սմայլիկի վրա խաչ քաշել, թուղթն էլ սոսնձել փայտիկի վրա ու էդ ցուցանակը տնկած՝ ման էր գալիս տնով, բոլորին ցույց տալիս ու շատ լուրջ տոնով բացատրում. «Սա նշանակում ա, որ տխրել չի կարելի. ով որ տխրի, էս նկարը պետք է պահենք իրա դեմքի առաջ, որ տեսնի ու հասկանա, որ պիտի միշտ ուրախ լինի»։ Ու ասեմ, որ տենց էլ անում էր։ Հենց մեկի դեմքի արտահայտությունը դուրը չէր գալիս, բերում, էդ ցուցանակն աչքն էր մտցնում :D։ Բա հո իզու՞ր չէր սարքել։

Կամ, ասենք, ցուցանակ է նկարում, որը ցույց է տալիս, որ վատ մարդկանց մուտքն արգելված է էսինչ տեղը։ Մի ժամանակ, երբ ցուցանակների թեման դեռ թարմ էր, նոր էր բացահայտել իր համար, էդպիսի թույլատրող ու արգելող ցուցանակների մի ամբողջ շարք էր սարքել, շարել պատի տակ։ Իսկական ցուցահանդես։

Հելոուինից մոտ մի ամիս առաջ ինքն արդեն էդ գաղափարով էր տարվել ու անընդհատ էդ թեմայով նկարներ, կոլաժներ, ցուցանակներ, խաղեր ու առաջադրանքներ էր նկարում։ Իսկ Նոր տարվա թեման դեռ Նոյեմբերից արդեն ակտուալ է իր համար։ Արդեն տարբեր նյութերով ու տեխնիկաներով տոնածառեր, ձնեմարդուկներ և այլ բաներ է սարքել ու նկարել։

Մի անգամ ինձ տեսավ նոթատետրում նշումներ անելիս։ Հարցրեց, թե ինչ եմ անում, ասեցի, որ պլաններս եմ գրի առնում։ Ու տեղում նաև բացատրեցի, թե ինչ է պլանը։ Միանգամից ոգևորվեց ու հայտարարեց, որ ինքն էլ իր պլաններն է ուզում գրել նոթատետրում։ Հիշեց, որ մի առիթով ինչ–որ փոքր նոթատետր էր նվեր ստացել, որ ժամանակին իրեն հեչ չէր հետաքրքրել, մի կողմ էր գցել։ էդ նոթատետրը վերցրեց ու դարձրեց իր պլանների տետր, ինչպես նաև օրագիր։ Հենց որ հիշում է դրա գոյության մասին, էդ պահին հասանելի մեկին խնդրում է, որ մեջը գրի, թե ինչ է ինքն արել կամ անելու։

Վերջերս էլ տատիկը պիտի իր համար սվիտր գործեր, ըստ իր պատվերի՝ ոսկե ձկնիկի նկարով։ Գծագիրը ես էի գծել վանդակավոր թղթի վրա, ինքն էլ դա տեսնելով՝ որոշեց, որ ինքն էլ է ուզում նմանատիպ մի բան անել։ Էսօր եկել, ասում է. «Ինձ էլ էն թղթից տվեք, վրան փորձանքներ անեմ»։ :D Վերջերս ինձնից «փորձարկումներ անել» արտահայտությունն էր լսել, ըստ երևույթին՝ դուրն եկել էր, բայց բառը կարգին չէր մտապահել։ Մի խոսքով՝ սպասում ենք նորանոր ստեղծագործական «փորձանքների» :D։

Շատ երկար ստացվեց էս թեմայի համար, կներեք, եթե ձանձրացրի...

Chuk
27.12.2015, 00:17
Ան, Արեգի սարքած-նկարածներից նկարներ եմ ուզում :)

Ուլուանա
07.01.2016, 07:55
Ան, Արեգի սարքած-նկարածներից նկարներ եմ ուզում :)
Փորձել եմ հնարավորինս բազմազան ընտրել, դե, համ էլ քիչ թե շատ հաջողվածներից, ուղղակի բազմազանն ու հաջողվածը ոչ միշտ են համընկնում :)).

Նոր տարի.

http://i.imgur.com/sYSCJnq.jpg

http://i.imgur.com/TyUEZv9.jpg

http://i.imgur.com/1iUETcW.jpg

կոլաժ
http://i.imgur.com/TGrfSji.jpg


Հելոուին.
http://i.imgur.com/j3elFRi.jpg

Սա էն հին չեխական մուլտիկի մեջի խլուրդիկն է, ուղղակի ինքը դրա կախովի խաղալիքն է նկարել :)).
http://i.imgur.com/D55dm5a.jpg

http://i.imgur.com/w1SBLfe.jpg


Ինստրուկցիա. ինչպես ստանալ այս նապաստակից :)).
http://i.imgur.com/M1Aumpz.jpg

Մինիոնի փազլ.
http://i.imgur.com/V4T93fG.jpg

Արևածաղիկ (կոլաժ).
http://i.imgur.com/MHmXLbX.jpg

http://i.imgur.com/nb5gMx8.jpg

http://i.imgur.com/Rr7twFS.jpg

Սարդ.
http://i.imgur.com/wecDCOo.jpg

http://i.imgur.com/SaeV4fz.jpg

Աթեիստ
07.01.2016, 11:18
Սա էն հին չեխական մուլտիկի մեջի խլուրդիկն է, ուղղակի ինքը դրա կախովի խաղալիքն է նկարել :)).
http://i.imgur.com/D55dm5a.jpg


Էն վերևի կարմիրը լեզուն էր, բա տակի՞նը :think

Իսկ եթե լուրջ, շատ, շատ լավն են :hands

Արշակ
07.01.2016, 13:47
Սա էն հին չեխական մուլտիկի մեջի խլուրդիկն է, ուղղակի ինքը դրա կախովի խաղալիքն է նկարել :)).
http://i.imgur.com/D55dm5a.jpg

Կողքի քանոնն էլ նրա համար ա, որ խլուրդի իրական չափսերը ճիշտ պատկերացնե՞նք :))
Աթեիստի տված հարցը ինձ էլ հետաքրքրեց :))

Ուլուանա
07.01.2016, 23:27
Էն վերևի կարմիրը լեզուն էր, բա տակի՞նը :think

Իսկ եթե լուրջ, շատ, շատ լավն են :hands
Ես գիտեի, որ էդ հարցն առաջանալու ա :D։ Իրան հարցրի, ասեց, որ դա բացող բան ա, որ քաշում ես, էդ մասը բացվում ա, խլուրդիկի մեջից պուճուրիկ խլուրդիկներ են դուրս գալիս։ :D Որ խորանաս, արդյունքի առումով քո ենթադրածից շատ հեռու չի :D։


Կողքի քանոնն էլ նրա համար ա, որ խլուրդի իրական չափսերը ճիշտ պատկերացնե՞նք :))
Հա, հենց տենց էլ ասեց Արեգը:))։

Ուլուանա
09.01.2016, 02:20
Արեգը տատիկին հարցնում է.
– Ինչքա՞ն երեկ էր Նոր տարին։
– Մի վեց օր առաջ։
– Ուրեմն նոր ա սկսել աճել։

boooooooom
01.02.2016, 22:14
Չէ, դուք իմ տղուն տեսել ե՞ք․ արդեն 3 տարեկան


https://www.youtube.com/watch?v=DZATnBDPG-Y

Ռուֆուս
01.02.2016, 23:15
Ապագա բլյուզմեն։ Կիթառի դասերի արդեն կարաս ուղարկես :))

murmushka
03.03.2016, 10:21
բարև Ակումբ,չնայած վաղուց ակումբում ակտիվ չեմ, բայց հոգով համարձակվում եմ ինձ դեռ ակումբցի համարել ու հուսով եմ, որ ինձ դեռ հիշողներ կլինեն։
ուզում եմ կիսվել իմ կյանքի կարևորագույն տղամարդու՝ Արտակի լուսանկարներով ։ՃՃՃՃՃ
Ծանոթանա՞նք
http://s017.radikal.ru/i418/1603/3a/ea0548796a69.jpg (http://radikal.ru/big/935129574da54ec596e1a595b74c683d)
քույր ու եղբայր
http://s019.radikal.ru/i616/1603/c4/090ed3ffdf3e.jpg (http://radikal.ru/big/d61ee717d3054ce7bf6f5d33d0be0b48)
իմ գեղեցկուհի Մանեն
http://s017.radikal.ru/i413/1603/d0/09f9e694756b.jpg (http://radikal.ru/big/7d34dbfe3e4947329d4efde1918aa597)

ivy
28.03.2016, 22:19
Հիմա գանք ճիշտ թեմա, սխալ տեղում էի դրել :)

Սոնյան խաղ ա հորինում, որ խաղա տատիկի հետ (Երևանում).


https://www.youtube.com/watch?v=XqcM5mudTfM&feature=youtu.be

CactuSoul
28.03.2016, 23:23
Սոնյան խաղ ա հորինում, որ խաղա տատիկի հետ (Երևանում).

Ինչ կյանք ֆանտազիա ունի, լրիվ մամայի աղջիկն ա :D

Ուլուանա
22.04.2016, 05:31
Արեգի մասին էստեղ գրածներս, իր նկարածներից ու սարքածներից, նաև իր որոշ լուսանկարներ մոտ մի տարի առաջ հավաքել, գիրք էի սարքել, վերնագիրն էլ դրել էի «Արեգապատում» ու նվիրել իր տատիկ–պապիկներին, մի քանի ամիս առաջ իմացել էր, որ իր մասին էդպիսի գիրք կա ու ինձ խնդրել էր, որ մեջից կարդայի իր համար։ Ահագին հետաքրքրությամբ լսում էր ու անընդհատ նորերը պահանջում, հատկապես ամենավաղ տարիքի իր ասածների ու արածների վրա ահագին ծիծաղում էր՝ արդեն գիտակցելով դրանց զվարճալիությունը։

Էս էլ «Արեգապատումը».

http://i.imgur.com/hoI210d.jpg

http://i.imgur.com/RYuRGlh.jpg
Երեկ մանկապարտեզից տուն գալու ճամփին, չգիտես ինչի, հանկարծ հիշեց «արեգապատումների» մասին ու խնդրեց, որ երբ տուն գնանք, իր համար էլի կարդամ դրանցից, ասեցի՝ հա։ Մի քիչ հետո մեկ էլ ոգևորված ասում է.
– Մամա, ես էլ հեսա քո մասին մամայապատումներ եմ գրելու :roll։
Բայց հենց տուն հասանք, որոշեց, որ ինքը արեգապատումներ կգրի, ես էլ՝ մամայապատումներ... :8
Էհ, ես էլ ուրախացել էի, որ հազիվ մեկն էլ իմ մասին կգրի :))։

keyboard
16.05.2016, 20:17
Էն ո՞վ էր ասում, տղա ունենամ բան-ման, հազար տղա էս 2 արևի տեղը չի տա։
Աստղերից էլ վառ, արևից անմար։

http://i.imgur.com/GcQxJ2O.jpg

http://i.imgur.com/u0QloBh.jpg

http://i.imgur.com/2ZvEBdx.jpg

http://i.imgur.com/2DV7m66.jpg

http://i.imgur.com/4O7gFzR.jpg

boooooooom
14.08.2016, 10:53
-Ջուր է՞ս ուզում:
-Չէ Արա ջան չեմ ուզում:
Նյարդայնացած, գլուխը աջ ու ձախ շարժելուց հետո, կրկնում ա.
-Ջուր է՞ս ուզում:
-Չէ էլի Արա ջան, ծարավ չեմ:
Վաբշե ա գժվում:
-Ջուր է՞ս ուզում:
Մտածում եմ ու նույն հարցով դիմում եմ իրեն.
-Ջուր է՞ս ուզում Արա ջան:
«Կհասկանաիր էլի» դեմքի արտահայտությունով` գլխով ա անում.
-Հա:

_Հրաչ_
14.08.2016, 16:17
Էդ նույն մեխանիզմով, երբ փոքրս զուգարան ա ուզում, գալիս ա, նայում երեսներիս ու ասում.
-Ունե՞ս:

Ուլուանա
03.10.2016, 19:44
Թեմայի փոշին մաքրենք :)։

Առավոտները Արեգին արթնացնելու համար Վազգենը հաճախ հեռախոսով մի հատ զարթուցիչ երգ է միացնում մոտը, որ քիչ–քիչ արթնանա։ Մի երկու օր առաջ երգը որ միացրել էր, Արեգը չէր կարողանում արթնանալ, ինքն էլ միացրած թողեց, գնաց սենյակից (սովորաբար մնում է, մինչև արթնանա), հետո եկավ, տեսավ՝ Արեգը նստած հեռախոսով ինչ–որ վիդեոներ է միացրել, նայում։ Դե, մենք սովորաբար հեռախոսը երեխայի ձեռքը չենք տալիս, հազվադեպ, երբ ճանապարհին ենք լինում, հոգնած, չգիտենք՝ ոնց շեղենք, որ չնվնվա, կարող է էդ դեպքերում տանք։ Հիմա էսօր Վազգենն ինչ–որ երաժշտություն էր միացրել իր հեռախոսով, մեկ էլ Արեգն ասում է.
– Պապա, հիշու՞մ ես, որ էն օրը դու հեռախոսը թողել էիր մոտս, ես էլ խորամանկորեն ուրիշ վիդեոներ էի նայում :acute։

Ուլուանա
10.12.2016, 04:17
Տղաս իրեն լավ չէր պահել, ես էլ ասել էի, որ էդ օրը մուլտիկ չի նայելու ընդհանրապես։ Որոշ ժամանակ անց եկավ, խնդրեց, որ ինչ–որ խաղ խաղա համակարգչով։ Դե, խաղեր սովորաբար չէր խաղում։
– Չէ, դու քեզ լավ չես պահել էսօր, դրա համար չես նստելու համակարգչի դիմաց։
– Բայց ես մուլտիկ չեմ նայելու, մի հատ խաղ եմ ուզում խաղալ։
– Կապ չունի, խաղն էլ ա հավես բան, իսկ դու էսօր դրան չես արժանացել։
– Չէ, բայց դա հավես բան չի։
– Ո՞նց հավես բան չի։ Լավ էլ հավես ա։
– Չէ՜, դու չգիտես, էդ խաղը հեչ հավես չի, մի հատ շատ ջանջալ խաղ ա։

Մի քիչ էլ, ու ինձ կհամոզեր, որ էդ խաղը խաղալով՝ ինքն իրեն դաժանորեն պատժել է ուզում մարդը :))։

Ուլուանա
12.12.2016, 01:19
Մամաս, փոքր տղայիս (չորս ամսական) գրկած, նստած է հյուրասենյակում։ Մեծ տղաս էլ, իբր, ներկայացում է ցույց տալիս տատիկին ու եղբորը։ Ողջույնի խոսքը.
– Good morning, Ladies and Gentlebabies! :scen

ars83
27.01.2017, 13:12
Պատմում եմ Ուայլդի «Աստղ-տղան» (Starchild): Աչքերը կլորացրած լսում ա, թե ինչ դաժան տղա էր, ինչպես պատժվեց, հետո զղջաց, փոխվեց, ևլն: Վերջում հարցնում ենք. «Հիմա դու հեքիաթից ի՞նչ հասկացար»: Ասում ա. «Որ պետք ա գնամ, քնեմ»:
Տենց էլ չհասկացա. ուզում էր ասել` հեքիաթով գլուխս տարար, հոգնեցի, գնում եմ քնեմ, թե ինչ:

Գաղթական
30.01.2017, 02:15
էս էլ աղջիկս..

https://s30.postimg.org/5ocbf7t9d/IMG_1483.jpg

Բարեկամ
30.01.2017, 09:48
էս էլ աղջիկս..



Ինչքան աղջիկ ա :love

_Հրաչ_
10.02.2017, 22:28
-Մարի ջան, էս ի՞նչ ես նկարել:
-Միկի Մաուս ա, պապա:
-Միկի Մաո՞ւս:
-Մոնստր Միկի Մաուս:
:scare


http://i1277.photobucket.com/albums/y498/Hrach_M-Yan/16586999_1337041949649209_4554744236023750138_o_zpskfwmvca6.jpg

boooooooom
15.02.2017, 11:32
Տղես ասում ա.
- Մամա, բա ե՞րբվանից ես խաղերդ հոթում։
-Արա ջան, "խաղերը հոթելը" ի՞նչ ա։
Ջղայնանում ա, որ իրան չենք հասկանում, թարս մարս նայում ա, բայց չի բացատրում։
Էս նույն հարցը մի քանի անգամ, տարբեր օրերի կրկնում ա, բայց քանի որ մենք չգիտենք, թե ինչ ա "հոթել"-ը, ամեն անգամ "սխալ" ենք պատասխանում ու ինքը նույն ռեակցիան ա տալիս, թե "էս դեբիլները ովքե՞ր են, չեն հասկանում ինձ":
Վերջը մի օր մտքներովս անցավ մենք իրեն էդ հարցով դիմենք.
-Արա ջան, բա երբվանի՞ց ես խաղերդ հոթում։
Զարմացած նայեց, հայցքում գոհունակություն կար. վերջապես իրեն հասկացել ենք.
-Շուտվանից :) ։
Հիմա արդեն գիտենք էդ հարցի պատասպանը ու միշտ ճիշտ ենք պատասխանում։:D

_Հրաչ_
06.04.2017, 18:57
HACKED!
Էսօր գործից տուն եկա, տեսա՝ Մարին կոմպով Մահջոնգ խաղը հինթով (հուշման H ստեղնը վրա-վրա սեղմելով) ա խաղում: :))

Հ. Գ. Սովորացնող չի եղել:

Ուլուանա
23.04.2017, 03:46
Դավթի (համարյա 9 ամսական) շորերն էի փոխում, Արեգն էլ (6 տարեկան) կողքից եղբորը սիրում, գզմզում էր, մեկ էլ ասեց.
— Դավո՛ւլ, դու շատ լավ ես դիզայն արած :love։
:))

Ուլուանա
16.05.2017, 08:17
Մի քանի ամիս առաջ մի առիթով Արեգին բացատրում էի, թե ինչ է խորհրդանիշը։ Ահագին օրինակներ բերեցի խորհրդանիշների, թե որ առարկաները, պատկերները ինչ են խորհրդանշում, ինչպես նաև միասին փորձում էինք պատկերացնել, թե էս կամ էն երևույթն ինչ առարկայի կամ պատկերի միջոցով կարելի է ներկայացնել։ Հետո էլ խորհրդանիշներից սահուն անցում կատարեցի դեպի լոգո հասկացությունը, բացատրեցի լոգոյի իմաստը, կիրառությունը, թե ինչ հայտնի լոգոներ կան, որն ինչ է նշանակում և այլն, ինչպես նաև ընդհանուր ներկայացրի հաջող լոգոյի գնահատման չափանիշները։ Ահագին հետաքրքրված էր, լոգոներով հատկապես ոգեշնչվեց, որոշեց, որ ինքն էլ իր լոգոն կստեղծի, որից հետո մոտ մեկ տասնյակի չափ լոգոյի տարբերակներ մտածեցինք միասին, որ վերջում իմ նշած չափանիշներով առաջնորդվելով՝ ընտրենք դրանցից լավագույնը՝ որպես Արեգի լոգո։ Չափանիշներն էլ գրել էինք թղթի վրա, ու լոգոյի ամեն մի տարբերակը հերթով գնահատում էինք էդ չափանիշներով։ Վերջում ընտրվեց հենց իր առաջարկած դիզայններից մեկը՝ A տառը՝ որպես իր անվան սկզբնատառ, գլխին՝ արև (սկզբում ուղղակի սմայլիկ էր նախատեսել, հետո որոշեց արև անել), դե, արևը նաև որպես իր անվան նշանակություն։ Էս էլ լոգոն :).

http://i.imgur.com/rm22uYm.jpg

Վերջերս էլ խիստ տարված է մոլորակներով, դրանց մասին գրքեր է կարդում, ուսումնասիրում, նկարում, գրում։ Հետո էլ որոշեց, որ պիտի մի հատ էլ «մոլորակային» լոգո սարքի իր համար։ Սա էլ նոր լոգոն՝ իր անվան առաջին տառը՝ միահյուսված Սատուրնին :).

http://i.imgur.com/DRcWBkx.jpg

Գաղթական
28.05.2017, 10:25
Պուճուրը դարդոտված տխուր նստածա
- Կարո ի՞նչա եղել
լացակումած տոնով.
- Լեռնան պ*պ*լիկը կորցրելա...

_Հրաչ_
28.05.2017, 10:29
Փոքրս ինչ-որ բան ցույց տալու համար ձեռքը մեկնում ու ասում ա.
—Խրեե՜ն: (Նկատի ունի՝ հրեն)

:D :D :D

Sambitbaba
16.07.2017, 07:03
Մտել եմ խանութ առևտրի: Զանգում եմ կնոջս, ինչ-որ բան հարցնեմ: Հեռախոսն աղջիկս է վերցնում:

- Պապ, հիշու՞մ ես, երկու օր առաջ պեչենի էի առել, մեջը մանգո: Մի հատ նայիր, եթե կա, վերցրու, լա՞վ: Հեսա նկարը հեռախոսով կուղարկեմ:
- Չէ, պերտք չի էդ թիթիզությունը: Առանց նկար էլ կգտնեմ:
- Օքեյ:

Տաս րոպե ամբողջ խանութով մեկ այսուայն կողմ վազվզելուց հետո կատաղած զանգում եմ.

- Ախչի, ուրեմն դու ինձ հավատացի՞ր:
- Չէ, նկարն ուղարկել եմ, հեռախոսիդ մեջ նայիր...

boooooooom
31.12.2017, 00:03
Արա (5տ)
-Պապա, նայի մանան ինձ նոր տըռուսիկ ա առել։
-Հա Արա ջան, շնորհավորում եմ։
-Բայց ծնունդս չի, ինչի՞ ես շնորհավորում։
-Դե, տռուսիկիդ համար եմ ասում։
-Իիիիի, իրա ծնունդն էլ չի:

*****

-Պապա, էս ավտոյի անունն ի՞նչ ա:
-Տոյոտա։
-Բա է՞ս։
-Օփել։
-Պապ, բա էն ի՞նչ ա։
-Նստարան ա տղես։
-Բա իրա անունն ի՞նչ ա։

Smokie
06.01.2018, 11:14
-Պապա, էս ավտոյի անունն ի՞նչ ա:
-Տոյոտա։
-Բա է՞ս։
-Օփել։
-Պապ, բա էն ի՞նչ ա։
-Նստարան ա տղես։
-Բա իրա անունն ի՞նչ ա։

Երևան:))

boooooooom
06.01.2018, 12:29
Երևան:))

Իրականում Արաբկիր էր))

Յոհաննես
11.01.2018, 01:09
Բա տղա ջան,30տարի առաջ արդեն քո մասին բան եմ գրել։

_Հրաչ_
12.01.2018, 21:27
Պապայի գործի տեղը:

http://i1277.photobucket.com/albums/y498/Hrach_M-Yan/IMG_0007_zpshls6cbzd.jpg

Ուլուանա
31.01.2018, 20:21
Արեգն (7 տարեկան) էսօր ասում է. «Էս Դավուլիկը նենց սիրուն ա, որ ես կասեի` աբստրակտ ա»:
:))

Գաղթական
25.02.2018, 15:02
2ժ չարչարանքից հետո վաստակած առաջին մեդալը.

https://s14.postimg.org/iuccitbf5/0_AC1_A804-8142-4094-89_DA-8_C9_FA770_BD77.jpg

Vahik91
27.02.2018, 03:10
Տղես ջերմում ա , տրամս ընկել ա , որ չեմ կարա ֆուտբոլ նայեմ , Իրան պիտի նայեմ

Գաղթական
20.03.2018, 12:07
- Մի հատ պԼոբլեմ ունեՆՔ..
- Ի՞նչա եղել
- Բա որ ամուսնանամ, հետո տենամ կնիկս դուրս չի գալիս, ի՞նչ պիտի անենք...

(c) Կարապետ, 6.5տ

Գաղթական
28.03.2019, 22:03
Ասում եմ.
- Պապայի արև
Ասումա.
- Նէյ պապա այէվ: Պապա կանք, մամա այէվ..

https://i.postimg.cc/W3YQcDZ2/73-C72-A04-6-F6-F-4107-9802-91-E300-C99198.jpg

Ուլուանա
11.04.2019, 19:51
Դավիթը կպած ուզում էր ձեռքերը լվանալ, ես էլ էդ պահին զբաղված էի, ասում եմ.
- Դավուլիկ, մի քիչ հետո կլվացվենք, հա՞:
- Չէ, մի քիչ հետո չէ, մի քիչ հիմա:

Գաղթական
03.07.2019, 23:30
Ավազակախումբ ա.

https://i.postimg.cc/BnjVVcYj/941-A6173-5-F31-48-DE-AE46-8-C321-B8-F72-FF.jpg

Ուլուանա
07.07.2019, 17:51
Դավիթը շուտով 3 տարեկան կդառնա, հայերեն վաղուց խոսում է, իսկ անգլերեն ընդհանրապես չգիտի, բացի մի քանի բառից, քանի որ տանը միայն հայերեն ենք խոսում, ինքն էլ դեռ մանկապարտեզ չի գնում, որ էնտեղից սովորեր: Բայց հետաքրքիրն էն է, որ անգլախոս միջավայրում հայտնվելիս իր ձևով փորձում է ինտեգրվել: Դե, մարդիկ, չիմանալով, որ անգլերեն չի հասկանում, սկսում են իրեն դիմելով անգլերեն ինչ-որ բաներ ասել, հետը խոսել, ինքն էլ, իրեն չկորցնելով, իբր պատասխանում է. սկսում է անգլերենի հնչողությանը նմանեցնելով ինչ-որ անկապ բառեր ու «նախադասություններ» մոգոնել, ընդ որում` էնպիսի լուրջ ու վստահ տոնով ու համապատասխան դեմքի արտահայտությամբ, որ եթե ուշադիր չլսես, կկարծես, թե իրոք անգլերեն է խոսում ու տվյալ մարդու ասածներին պատասխանում է :D: Ու ամեն անգամ, երբ իրեն ինչ-որ բան են ասում, ինքն իր «անգլերենով» պատասխաում է: Էդպես կարող է ահագին ժամանակ «զրուցել» ինչ-որ մարդկանց հետ: Մարդիկ էլ, քանի որ չեն հասկանում իր ասածները, ենթադրում են, որ, դե, երեխան իր մայրենի լեզվով է խոսում, էլ չգիտեն, որ լրիվ հորինում է: Մի երկու անգամ առիթ է եղել, ասել եմ, որ դա մեր մայրենին չի, իր հորինածն է, զարմացել են :))):

ivy
28.07.2019, 18:59
Տատիկը՝ Սոնյային.
- Արի Մանիի գլխի մազերը մի քիչ կտրենք:
Մանին (կամ քույրիկիս ասած՝ Մանուշակը) տատիկի ու պապիկի պուդել շնիկն է:
Սոնյան.
- Չէ, տատա, էսպես շա՜տ պուպուշն ա, մամային ա նման:
:))

ivy
14.08.2019, 16:11
Սոնյայի ու տատիկի հորինած բանաստեղծությունը :)


https://youtu.be/cHvOTNWvjE4

Կարոտել եմ պստոյին:

CactuSoul
14.08.2019, 16:54
Սոնյայի ու տատիկի հորինած բանաստեղծությունը :)


https://youtu.be/cHvOTNWvjE4

Կարոտել եմ պստոյին:

Գեղեցկուհի ա դառել։ Համո՜վ :love

Գաղթական
09.10.2019, 11:17
Մռըզած ու հոնքերը կիտած նստել ա.
- Լեռնա՞: Ի՞նչ ա եղել
- Լեյնան քո հետ ցի՜ խոսում
- Ինչի՞
- Յուֆի մոտ Լեյնան սաատ լացում էր, ասում էր՝ պապա-պապա, պապան ցի գայիս
- Բայց ինչի լավ չի՞ դպրոցում
- Յավ ա: Լեյնան յուֆի մոտ սատ խաղացեյա
- Բա էլ ինչի՞ էիր լացում
- Ըմմմ... Լեյնան քո հետ ցի՜ խոսում...

https://i.postimg.cc/7Lmb0Qq5/C6384231-9623-46-AE-8-D16-41-A8-E27-E2-EDB.jpg

ivy
09.10.2019, 13:14
Ինչ սիրուն անուն ունի աղջիկդ:

Գաղթական
09.10.2019, 13:50
Ինչ սիրուն անուն ունի աղջիկդ:

Ինչքան անվանացանկը փորփրեցինք՝ սրտներովս բան չգտանք ու սկսեցինք ստեղծագործել ))

Անձնագրով Լեռնուհի-Սիրանուշ ա

ivy
09.10.2019, 14:00
Ինչքան անվանացանկը փորփրեցինք՝ սրտներովս բան չգտանք ու սկսեցինք ստեղծագործել ))

Անձնագրով Լեռնուհի-Սիրանուշ ա

Ահ, ինձ թվաց՝ հենց «Լեռնա» ա անունը. ոչ մի անգամ չէի լսել, շատ հավանեցի:

Մի քիչ կպատմե՞ս, թե ոնց եք չորս երեխայի հետ ձեր առօրյան կազմակերպում: Կողքներդ օգնող տատիկ-պապիկներ կա՞ն: Իսկ կինդ աշխատո՞ւմ ա:

Գաղթական
09.10.2019, 15:23
Ահ, ինձ թվաց՝ հենց «Լեռնա» ա անունը. ոչ մի անգամ չէի լսել, շատ հավանեցի:

Մի քիչ կպատմե՞ս, թե ոնց եք չորս երեխայի հետ ձեր առօրյան կազմակերպում: Կողքներդ օգնող տատիկ-պապիկներ կա՞ն: Իսկ կինդ աշխատո՞ւմ ա:

Պապիկ-տատիկ, ցավոք սրտի, կողքներս չկան ((
Հորականը Հայաստանում են, մորականը՝ Հոլանդիայում:

Կինս էս պահին ֆուլ-թայմ չի աշխատում: Իմ հերթափոխների հետ հարմարացնելով՝ իրա կլիենտների հետ ա զբաղվում՝ որպես personal trainer ու դիետոլոգ:
Ճիշտ ա՝ Հոլանդիայում իրավաբանական կրթություն ուներ ու, Բելգիա տեղափոխվելուց հետո, մի որոշ ժամանակ աշխատեց, քանի տղերքը փոքր էին, բայց հետո որոշեց իրա կարիերան զոհի ընտանիքին, քանի որ զգում էինք, որ մեր համար տենց ճիշտ չի ստացվում: Երեխեքն ամբողջ օրը կամ դպրոցում էին, կամ՝ դայակից էին դաստիարակություն ստանում:

Փոխարենը՝ ես անցա 2 ֆուլ-թայմ աշխատանքի, ինչի արդյունքում բիզնեսս ահագին տուժեց ու հայտնվեց բանկռոտի եզրին: Բայց երևի բարին էլ էդ էր, որտև հիմա ավելի լավ պրոյեկտ ունեմ ))

Երեխեքն էլ՝ դե աղջիկները դեռ փոքր են: Իսկ տղերքը մարդա 3 հոբբիի են հաճախում:
Մեկը՝ արվեստ, լող ու թենիս, մյուսը՝ էլի արվեստ ու լող + երաժշտություն:
Դեռ անցած տարի միասին կարատեի էլ էին գնում, բայց հետո հանեցի՝ մինչև ավելի հարմար մարտարվեստ նայենք, որտև մենակ կռվել իմանալով չի, համ էլ լավ կլինի, որ մի քիչ սպորտսմենի ֆիգուրա գցեն:
Իսկ էդ կարատեն դրան, ինչքան հասկացա, վաբշե չի օգնում, որտև իրանք 2 սև-գոտիավոր տրեներ ունեին՝ կին ու տղամարդ: Կինը կալաբոկ, տղամարդը՝ երկար ու բարակ չոփ..

Տենց էլի:
Կյանքս պատմեցի )))

Ուլուանա
11.10.2019, 00:44
Մռըզած ու հոնքերը կիտած նստել ա.
- Լեռնա՞: Ի՞նչ ա եղել
- Լեյնան քո հետ ցի՜ խոսում
- Ինչի՞
- Յուֆի մոտ Լեյնան սաատ լացում էր, ասում էր՝ պապա-պապա, պապան ցի գայիս
- Բայց ինչի լավ չի՞ դպրոցում
- Յավ ա: Լեյնան յուֆի մոտ սատ խաղացեյա
- Բա էլ ինչի՞ էիր լացում
- Ըմմմ... Լեյնան քո հետ ցի՜ խոսում...

https://i.postimg.cc/7Lmb0Qq5/C6384231-9623-46-AE-8-D16-41-A8-E27-E2-EDB.jpg
Ինչ համովն ա :love: Ասածները լրիվ պատկերացրի էս մռութով :)):

Լեո
03.11.2019, 21:23
Լյուսի, 2 տարեկան:
–Պապա՜, ույզում եմ լուսինը նայեմ:
–Հա, արևս, նայի:
–Չէ՜, լավ չի երևում, գրկի նայեմ:
Գրկում եմ:
–Հը՞ն, լա՞վ ա երևում:
–Հա :roll

Cassiopeia
10.12.2019, 23:01
Երբ փոքր էի, երազում էի գնալ գեղասահքի։ Ինձ տարան, ընդունեցին մարզադպրոցը։ Բայց արդեն մութուցուրտ տարիներն էին։ Դպրոցը տնից շատ հեռու էր, սառույց չկար և նպատակահարմար չգտան ինձ տանել։ Ջիջիլ ընկա ու չգնացի։
Երազանքս աղջկաս միջոցով եմ իրականացնում։ Ու ստիպողաբար չի իրա գեղասահքի հաճախելը։ Ինքն էլ շատ ա սիրում այս սպորտաձևը ու կարծես թե մոտը ստացվում ա։ Գիտեմ, Հայաստանում այն դեռ շատ «հացուպանիր պիտի ուտի», որ նորմալ զարգանա, բայց դե աղջիկս չի մեծանա ու մտածի՝ ես երազում էի գնալ, ինձ չտարան :)

https://i.postimg.cc/qv6hz2F8/IMG-7939.jpg https://i.postimg.cc/s2Sh059V/IMG-7960.jpg
https://i.postimg.cc/d1YyMD4G/IMG-7958.jpg https://i.postimg.cc/J0BVb4Cd/IMG-7930.jpg

Quyr Qery
11.12.2019, 03:32
Աստված իմ, ուտեմ էս մռութը, ոնց եմ կարոտել: Աստղոս :love

ivy
11.12.2019, 16:22
Շատ սիրուն ու լուսավոր նկարներ են, Աստղն էլ լրիվ աստղ ա :)

Գաղթական
19.06.2020, 04:07
- Պա՞պ: Մամային նոյ կոսիկնեյ կայնե՞ս:
- Ինչի՞ բալես, մամայի կոշիկներին ի՞նչ ա եղել:
- Իյա սաղ կոսիկնեյը այդեն ինձ են դույ եկել...

https://i.postimg.cc/MZCnW0xg/9-DE4-DE3-C-A687-41-D5-B3-C3-302-A60111-D65.jpg

Ուլուանա
26.07.2020, 21:31
Արեգը վերջերս վախենում է մենակ մնալուց, ասենք, մեր տանը սենյակից սենյակ գնալիս պիտի հետը մեկը լինի, որ չվախենա, ու էդ մեկը կարող է նույնիսկ 4 տարեկան Դավիթը լինել, էնքան, որ մենակ չլինի: Երեկ մի պահ ուզում էր գնալ ուրիշ սենյակ, Դավթին կանչեց, որ հետը տանի, Դավիթն էլ զբաղված էր, պիտի մի ձևով գլուխն ազատեր, իրեն չկորցրեց, ասեց.
- Արեգ, դու քո հետ ես, չես վախենա:
:D

Ուլուանա
10.08.2020, 19:07
Արեգն ու Դավիթը վերջերս հաճախ են իրար հետ խաղում, նկարում ու հատկապես իրար հետ զվարճանում, ուրախ ու երկար ծիծաղում ինչ-որ բաների վրա, հաճախ` նույն բանի հետ կապված ծիծաղի մի քանի ալիք է լինում: Էսօր էլ հերթական անգամ թունդ զվարճանքի մեջ էին` մե խինդ, մե ուրախություն, մեկ էլ Արեգը դադարեց ծիծաղել ու լուրջ դեմքով դիմեց եղբորը.
- Դավու, մի հատ կհիշացնե՞ս, ինչի՞ վրա էինք ծիծաղում :}:
:D

Աթեիստ
09.01.2021, 23:49
Հա փորձում եմ երեխեքի մեջ ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն առաջացնեմ։
Ամենահեշտ տարբերակն իհարկե կողքները նստել, հետները սովորելն ա, բայց էդքան ժամանակ չի լինում։
Կորյունը (համարյա 12տ) դասարանցիների հետ սկսել էր python ուսումնասիրել։ Մի փոքր ծրագիր էին սկսել գրել։ Խոստացա, հենց գրեն վերջացնեն (մի քանի հստակ պահանջ նշեցի), 10.000 դրամ տամ։
Ընդ որում խմբով էին աշխատելու, իսկ փողը մենակ ինքն էլ ստանալու։ Նույնիսկ առաջարկեցի, որ մնացածն էլ իրանց ծնողներից փող ուզեին :D

Մի քանի օր աշխատեցին, ու էլի անցան իրանց խաղերին։ Վերջը ես նստեցի կողքը, գրեցի, ցույց տվեցի, որ ընդամենը մի 5 տող էին ավելացնելու արդեն գրած 10 տողին, ու աշխատեր։

Մի քանի օր առաջ էլի 2 հեշտ խնդիր աչքովս ընկավ, Կորյունին տվեցի, էլի նույն պայմանով։
Ցույց տալու համար, որ իրականում շատ հեշտ ա, իրա աչքի առաջ Visual Basic 6-ով սարքեցի, տվեցի իրան։
Խնդիրը կարճ նշեմ։
Ծրագրին տրվում են լողավազանի չափերը, ու լողորդի դիրքը։ Պետք ա հաշվի ամենամոտ եզրի հեռավորություն։

Մի ամիս ձգձգեց, բան չարեց։ Մի քանի օր առաջ հերթական լուրջ խոսակցությունից հետո էլի կպավ գործի, մի հուշումներով 3 օրում լուծեց, ստացավ գումարը, մեկ էլ տեսնեմ Աստղիկն (8.5տ) ազդվավ, գնացել ա սենյակ ու հոնգուր-հոնգուր լացում ա։

Հետն ահագին զրուցեցի, խոստացա, որ իրա հետ էլ խաղ սարքելու ծրագիր կուսումնասիրենք, կսովորեցնեմ։ Էդ ընթացքում ասեցի, որ Կորյունին էլ փող չեմ տալու, (որտև պետք չի, որ ամեն ինչ փողի համար անի)։ Աստղը լավ ոգևորվավ, մեկ էլ Կորյունն էկավ, «էլ փող չես տալո՞ւ», աչքերը լցրեց, գնաց սենյակ :D
Մի կես ժամ էլ իրա գլխին եմ ճառ կարդացել, հուսով եմ հասկացել ա, ինչ եմ իրանից ակնկալում։

Էսօր Աստղի առաջին «պարամունքն» էր, հետ նույն խնդրի լուծման խաղը սարքեցին։

Լիքը բան չհասկացավ, բայց որ ծրագրի նկատմամբ հետաքրքրություն առաջանա, հնարավորություններին էլ ծանոթանա, մենք կօգնենք, բալքի հետաքրքիր միտք ունենա, իրագործի։

Էս էլ էսօրվա սարքած «խաղը» (https://astghik.gaboyan.am/pool/)։

Տրդատը ոնց որ էս հարցերում լավ խելացի ա, բայց դեռ շատ փոքր ա (7տ)։

Arjo
12.01.2021, 08:20
- Պա՞պ: Մամային նոյ կոսիկնեյ կայնե՞ս:
- Ինչի՞ բալես, մամայի կոշիկներին ի՞նչ ա եղել:
- Իյա սաղ կոսիկնեյը այդեն ինձ են դույ եկել...

https://i.postimg.cc/MZCnW0xg/9-DE4-DE3-C-A687-41-D5-B3-C3-302-A60111-D65.jpg

Սիրուն բալիկ է

ivy
09.05.2021, 22:28
Սոնյան՝ առաջին անգամ իր քույրիկի հետ (պապայի կողմից) :)

https://i.ibb.co/fHY49ZN/C188-E13-C-D276-43-B6-B9-C2-6379-C4-D9-BB89.jpg (https://ibb.co/tDM8zn2)

Ուլուանա
23.06.2021, 01:53
Դավթին Վազգենն է մանկապարտեզ տանում-բերում: Դեռ էս կիսամյակի սկզբներում մի օր ասեց, որ երբ արդեն Դավթի ձեռքը բռնած շարժվում էին դեպի մեքենան, որ նստեն, տուն գան, մեկ էլ Դավիթը ձեռքը բաց թողեց ու ձեռքերն առաջ պարզած` գնաց իրենց մանկապարտեզից ինչ-որ աղջկա ուղղությամբ, որն էլ, իր հերթին ձեռքերը պարզած, գալիս էր դեպի Դավիթը: Հետո, իրար հանդիպելով, փաթաթվել են, մի քանի վայրկյան էդպես փաթաթված մնացել ու խելոք հետ եկել իրենց ծնողների մոտ :)): Սկզբում ենթադրում էինք, որ էդ աղջիկն իրենց խմբից է, բայց պարզվեց` իսկի իրենց խմբից չի, զուգահեռ խմբից է: Ու էդպես ամեն անգամ, երբ տուն վերադառնալիս մանկապարտեզի մոտ իրար տեսնում են, Դավիթն ու աղջնակը նույն ձևով գնում են իրար ընդառաջ, իրար խելոք գրկում` առանց բառ ասելու, հետո ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Էդ աղջկա մասին էլ, իր ասելով, ոչ մի բան չգիտի, բացի անունից, նույնիսկ երբեք չեն էլ խոսել իրար հետ: Որ հարցնում ենք` բա ինչի՞ ես գրկում, ասում է` ուզում եմ: :D Ու վերջ, ուրիշ ոչ մի բացատրություն: Այ էսպիսի առեղծվածային ռոմանտիկ հարաբերություններ :):

ivy
23.06.2021, 10:13
Դավթին Վազգենն է մանկապարտեզ տանում-բերում: Դեռ էս կիսամյակի սկզբներում մի օր ասեց, որ երբ արդեն Դավթի ձեռքը բռնած շարժվում էին դեպի մեքենան, որ նստեն, տուն գան, մեկ էլ Դավիթը ձեռքը բաց թողեց ու ձեռքերն առաջ պարզած` գնաց իրենց մանկապարտեզից ինչ-որ աղջկա ուղղությամբ, որն էլ, իր հերթին ձեռքերը պարզած, գալիս էր դեպի Դավիթը: Հետո, իրար հանդիպելով, փաթաթվել են, մի քանի վայրկյան էդպես փաթաթված մնացել ու խելոք հետ եկել իրենց ծնողների մոտ :)): Սկզբում ենթադրում էինք, որ էդ աղջիկն իրենց խմբից է, բայց պարզվեց` իսկի իրենց խմբից չի, զուգահեռ խմբից է: Ու էդպես ամեն անգամ, երբ տուն վերադառնալիս մանկապարտեզի մոտ իրար տեսնում են, Դավիթն ու աղջնակը նույն ձևով գնում են իրար ընդառաջ, իրար խելոք գրկում` առանց բառ ասելու, հետո ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Էդ աղջկա մասին էլ, իր ասելով, ոչ մի բան չգիտի, բացի անունից, նույնիսկ երբեք չեն էլ խոսել իրար հետ: Որ հարցնում ենք` բա ինչի՞ ես գրկում, ասում է` ուզում եմ: :D Ու վերջ, ուրիշ ոչ մի բացատրություն: Այ էսպիսի առեղծվածային ռոմանտիկ հարաբերություններ :):

:love
Սենց պուպուշ բաներ մեծերի կյանքում էլ չէր խանգարի, բայց դե ուր ա մեզ էրեխեքի պարզությունը:

Ուլուանա
27.01.2022, 21:00
Երկու տեսակետ

Արեգն ու Դավիթը պառկել են քնելու, լույսն էլ արդեն անջատել եմ, մեկ էլ Դավիթը հայտնագործություն արածի տոնով ասում է.
- Մամա, որ վախենում եմ, վերմակն այ սենց գցում եմ գլխիս, ու էլ վախենալու չի լինում:
- Դե հա, տենց ա, ես էլ էի տենց անում փոքր ժամանակ, երբ վախենում էի,- ասում եմ` մտածելով, որ, դե, ինքնին հասկանալի ու բնական բան է, այլ կերպ չի էլ կարող լինել:
Մեկ էլ Արեգն ասում է.
- Չէ՜, տենց ավելի վախենալու ա, ես կյանքում տենց չեմ անում. որ վերմակը գլխիդ լինի, բոբոներին չես տեսնի, որ պաշտպանվես:

Բա, զգոն է պետք լինել, թե չէ` հո մենակ ջայլամի պես գլուխդ վերմակի տակ խցկելո՞վ չի :)):

Cassiopeia
28.01.2022, 16:15
Ձմեռ պապիկը այս ամանորին երեխեքին դաշնամուր նվիրեց։ Դե, երեխեքը դաշնամուր նվագել չգիտեին։ Հեռախոսի ծրագիր քաշեցինք, որը շատ լավ սովորեցնում է նվագել։
Անցել է գրեթե մի ամիս ու Կորյունը որոշել է իր դասերն ու առաջընթացը տեսանյութերի տեսքով ներկայացնել հանրությանը։ Երեկ առաջին տեսանյութը պատրաստեց, որը և ներկայացնում եմ ձեր ուշադրությանը


https://www.youtube.com/watch?v=MPYH3CjdFrk

Ուլուանա
01.12.2022, 20:02
Երեխաների հետ «Այլ կերպիկ» ենք խաղում: Վազգենը փորձում է «որդի» բառը բացատրել, որ Արեգը գուշակի.
- Արեգ, դու ինձ ի՞նչ ես գալիս:
- Դուր եմ գալիս,- լուրջ-լուրջ պատասխանում է Արեգը: :D

Ուլուանա
09.03.2023, 20:57
Երեխաներիս հենց սկզբից ասել եմ, որ ես անգլերենով գրված բացիկներ չեմ ընդունում, տոներին ինձ նվիրած բացիկները պիտի միայն հայերենով լինեն: Սա ոչ միայն լրացուցիչ անգամ հայերեն գրելու միջոց է, այլև ամրապնդում է էն գիտակցումը, որ մեր ընտանիքի ներսում շփման լեզուն միայն հայերենն է, ու հատկապես կարևոր է, որ հույզերը, ցանկությունները, անձնական մտքերը հայերենով գրավոր արտահայտելու մեջ էլ վարժվեն:

Հետաքրքիր է տեսնել, թե երեխաներն ինչ են գրում բացիկներում, երբ կողքից մեծական ուղղորդումներ չեն ստանում: Համենայնդեպս, իմ երեխաների սկզբնական շրջանի բացիկներում, որպես կանոն, բացակայում է թե՛ բուն շնորհավորանքը (շնորհավոր Մարտի 8, կամ շնորհավորում եմ քեզ Մարտի 8-ի առթիվ), թե՛ բարեմաղթանքները: Փոխարենը գրում են, թե ինչքան են ինձ սիրում և թե ինչպիսին եմ ես :)): Ու պետք է խոստովանեմ, որ մտքերի ու հույզերի էդպիսի անմիջական արտահայտություններ կարդալը շատ ավելի հետաքրքիր ու հուզիչ է, քան քաջառողջության, կարմիր արևի ու կանաչ ճանապարհի մասին ծեծված բարեմաղթանքներ կարդալը: Արեգն արդեն մեծ է, սկսել է բարեմաղթանքներ էլ ներառել իր բացիկներում, բայց Դավիթը դեռ էն լիարժեք կուսական, անմիջական մռութ շրջանում է, երբ գրածը ոչ մի պայմանականության չի ենթարկվում, միայն մաքուր, պուպուշ հույզեր ու անկեղծ մտքեր են:

Դավթի` էս Մարտի 8-ին ինձ նվիրած բացիկի տեքստը.
«Մամա, ես քեզ շատ եմ սիրում: Դու ամենալավն ես: Դու շատ լավ ես կարդում: Դու շատ բարի ես: Շատ լավ ա, որ դու սուտ չես ասում»: :D Համ էլ հատուկ տեղեկացրեց, որ բացիկի մեջ նկարած սրտիկների շատությունը ցույց է տալիս, թե ինչքան շատ է ինձ սիրում:
Արեգն էլ ավելի փոքր տարիքում բացիկների մեջ պարտադիր գրում էր. «Դու շատ կրեատիվ ես»: :D