Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների երեխաները
Մանեն 3 ամսական
1-ին նկար՝ զարմացահիացած այս աշխարհով:sulel
3-րդ նկար՝ մտախոհափիլիսոփայական:8
2-րդ նկար՝ ԷՎՐԻԿԱԱ՜:yahoo
Ուլուանա
14.06.2013, 19:12
Տղաս (2.5 տարեկան) վերջերս սկսել է ավելի շատ հետաքրքրվել նկարելով։ Նախկինում կարծես թե առանձնապես հետաքրքրված չէր։ Արդեն որոշ ժամանակ է, ինչ աննպատակ խզբզոցներից անցում ենք կատարել իմաստալից պատկերներին, թեև դրանք երբեմն ավելի շատ իմաստ են լինում, քան պատկեր :))։ Պարբերաբար տարվում է կոնկրետ բան նկարելով ու օրերով դրանից է նկարում։ Ներկա պահին «նստած ենք» արև նկարելու վրա։ Չնայած ասեմ, որ իր անվանը հավատարիմ լինելով՝ ինքն էն գլխից էլ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել արևի նկատմամբ։ Բացի նրանից, որ արևն էն առաջին բառերից է եղել, որ սկսել է ասել (հետո՞ ինչ, որ արևի փոխարեն «այգի» էր ասում :D), նաև ամեն տեղ, ամեն ինչում ինքը միշտ հաջողացնում է արև տեսնել ու դրանից ոգևորվել։
Մի խոսքով՝ այ սենց փրչոտ արևներ ենք նկարում :))։ Այսինքն՝ ինքն է նկարում, էլի, ես կապ չունեմ.
http://i.imgur.com/S3SPe5B.jpg
http://i.imgur.com/YI4eFHi.jpg
Երեկ էլ թուղթ ու crayon–ներ (հայերենը չգիտեմ) էի տվել, որ նկարեր, մեկ էլ կանչեց, եկա, տեսնեմ՝ «քեյ–քեյ» ասելով՝ ցույց է տալիս թղթի վրա crayon–ներով իր սարքած K տառը. :)
http://i.imgur.com/YimM7PJ.jpg
Նույն օրը ավելի ուշ, թղթի վրա հասարակ մատիտով նկարելուց հետո, խաղալիք բուրգի ամանիկներից մեկը տվել էի, որ դրա հատակի ծակ–ծակ նախշերի վրայով թղթի վրա նկարի (մինչև էդ իրեն ցույց էի տվել, թե ոնց անի, միասին մի քիչ նախշեր էինք արել) մեկ էլ էլի կանչեց ու «փի–փի» ասելով՝ ցույց տվեց մատիտով ու բուրգի ամանիկով սարքած P տառը, մի քիչ հետո էլ՝ Q–ն :).
http://i.imgur.com/cjtEd3x.jpg
http://i.imgur.com/f3f5uSc.jpg
Արդեն մի երկու ամիս կլինի, որ համ հայերենի, համ անգլերենի բոլոր տառերը գիտի (առայժմ միայն մեծատառերը), ընդ որում՝ անգլերենը հատուկ չենք էլ սովորեցրել ու առայժմ միտք էլ չունեինք սովորեցնելու, ուղղակի մի երկու անգամ տարբեր տառեր որ մեզ մեկնել է, անուններն ասել ենք, ինքն էլ, պարզվեց, լրիվ յուրացրել է ու էդպես, կարելի է ասել, ինքնուրույն սովորել է, իսկ հայերենի տառերը հատուկ սովորեցրել ենք։ Ես էլ հետը հաճախ խաղեր եմ խաղում՝ քարերով, փայտիկներով, խորանարդիկներով և այլ մանր–մունր առարկաներով տառեր, երկրաչափական կամ այլ պատկերներ սարքելով, որ ինքը նայելով՝ ասի, թե ինչ եմ սարքել։ Էդպես, ըստ երևույթին, պատկերներ տեսնելու, ստեղծելու կարողությունը զարգացել է մեջը ու սկսել է էսպիսի կրեատիվ բաներ անել :)։
Cassiopeia
14.06.2013, 23:23
Եկել, եկել եմ, մի-երկու նկար էլ ես տեղադրեմ.
Կորյունի ծննդյան օրը՝
https://lh3.googleusercontent.com/-YM0_4iku_XM/UWaESmZa--I/AAAAAAAAaU4/o2myq6_debg/s640/IMG_7662.JPG
Չինացի Աստղը՝
https://lh4.googleusercontent.com/-C3oaD-zV2mo/UbWNOKwKioI/AAAAAAAAdAc/RFK7cQo7gFQ/s512/06062013376.jpg
Ծաղրածու Կորյունը.
https://lh5.googleusercontent.com/-sQeD9pKZssg/UaBllHU8j1I/AAAAAAAAb5k/b8nTNz7XcaM/s512/IMG_8697.JPG
Աստղի տարեդարձի օրը
https://lh4.googleusercontent.com/-fzuplNtVLXE/UbWPBnucJLI/AAAAAAAAdIk/Wpr0hr_oGrA/s512/IMG_9211.JPG
murmushka
29.06.2013, 14:37
Մանեն հարսի շորիկով
http://s52.radikal.ru/i138/1306/4a/9985f81e2e6e.jpg (http://radikal.ru/fp/c432906d0b7649a8b8fefc38fab69235)
Claudia Mori
09.07.2013, 13:32
Հասուլ :love
https://lh5.googleusercontent.com/-xDSfmid-0vY/UdvU6q-phXI/AAAAAAAABD0/8yIesYsmBgU/w861-h574-no/IMG_0004.JPG
https://lh5.googleusercontent.com/-JM6PvPpJr1E/UdvU79d08zI/AAAAAAAABEA/qn8_1tMB3_Q/w861-h574-no/IMG_0005.JPG
https://lh3.googleusercontent.com/-01OSfJN2la0/UdvU7BVAb3I/AAAAAAAABEc/bKpaVer_tXo/w383-h574-no/IMG_0007.JPG
https://lh6.googleusercontent.com/-QMFvQMRpQcQ/UdvU8xoxC2I/AAAAAAAABEI/GHvUUjwqFJY/w861-h574-no/IMG_0026.JPG
https://lh3.googleusercontent.com/-gAYWqsXVMkk/UdvU9y8iUwI/AAAAAAAABEU/evh9LGuu_7w/w861-h574-no/IMG_0028.JPG
https://lh3.googleusercontent.com/-SkKL_vsXY0w/UdvU_uHCdGI/AAAAAAAABEk/JgRTdYDttA8/w383-h574-no/IMG_0053.JPG
https://lh6.googleusercontent.com/-_UkElGWcJV8/UdvVBK8kkFI/AAAAAAAABEw/MiSX0KQJVpw/w861-h574-no/IMG_0056.JPG
https://lh4.googleusercontent.com/-mNklEELgzEY/UdvVDtVDoWI/AAAAAAAABE4/g9Dd6-APzB0/w383-h574-no/IMG_0058.JPG
Ձայնալար
09.07.2013, 21:38
Էն ներքևի շարքը լրիվ անհամություն ա :անգռը
Ձայնալար
10.07.2013, 00:40
Էն ներքևի շարքը լրիվ անհամություն ա :անգռը
Վայ, անհետացավ :D
keyboard
15.07.2013, 01:36
http://i.imgur.com/Vr0s6g9.jpg?1
Միայն էս մի պահը տեսնելու համար արժի մի ամբողջ կյանք ապրել :)
Ուլուանա
15.07.2013, 01:50
Վույ, ինչ մռութ նկար ա :love։
Չգիտեմ՝ իրականում ոնց ա, բայց էս նկարում նենց նման են իրար :)։
Թոթոլ թուշիկնե՜րը :nyam։
keyboard
15.07.2013, 02:01
Անահիտ ջան, հուսամ սրանցով համեմատելն ավելի հեշտ կլինի քեզ, հատուկ քեզ համար :)
http://i.imgur.com/ojzjUK7.jpg
http://i.imgur.com/4VKLpoc.jpg
http://i.imgur.com/E49La0s.jpg
Ուլուանա
15.07.2013, 02:20
Հա, նման են, բայց էն նկարում մի այլ կարգի են նման :))։
keyboard
15.07.2013, 02:35
Հա, նման են, բայց էն նկարում մի այլ կարգի են նման :))։
Իմ տվյալներով քուրեր են, նույն հորից ու մորից, պիտի որ նման լինեն :D
Լեդի Վարդ
15.07.2013, 19:31
http://i.imgur.com/ojzjUK7.jpg
Հով էս ինչ սիրուն են:kiss:kiss
StrangeLittleGirl
15.07.2013, 20:38
Էլինան կյաժո՞ ա: Ճի՞շտ եմ տեսնում:
Իսկ Գայուշը շատ թիթիզիկն ա հա :love
Ձայնալար
15.07.2013, 22:16
Քնած նկարը մեռնելու բան ա :love
Ձայնալար
15.07.2013, 22:17
Հա, նման են, բայց էն նկարում մի այլ կարգի են նման :))։
Ինձ թվում ա պուճուրը մամային ա նման, մեծը՝ պապային:
keyboard
15.07.2013, 23:26
Էլինան կյաժո՞ ա: Ճի՞շտ եմ տեսնում:
Իսկ Գայուշը շատ թիթիզիկն ա հա :love
Հա Բյուր, Էլինան ավելի կյաժո ա քան Գայուշը, գայուշի մազերն էլ ա բաց, չէս հիշու՞մ:B
Միայն էս մի պահը տեսնելու համար արժի մի ամբողջ կյանք ապրել :)
Էս ի՜նչ լավն են, Հով, լրիվ ուտելիք :love
StrangeLittleGirl
15.07.2013, 23:28
Հա Բյուր, Էլինան ավելի կյաժո ա քան Գայուշը, գայուշի մազերն էլ ա բաց, չէս հիշու՞մ:B
Դե Գայուշի կողքին Էլինան ավելի բաց ա էրևում :)
keyboard
06.08.2013, 01:44
Էլինան 6 ամսեկան ա արդեն, նենց որ եկող տարի պոտենցիալ թեկնածու ա հանդիպումների :D
http://i.imgur.com/6AmTWA2.jpg
http://i.imgur.com/5ww4Mb6.jpg
Գայուշն էլ արանքում իրան չի կորցնում :D
http://i.imgur.com/FP3mAgV.jpg
http://i.imgur.com/VckkcEy.jpg
Հասուլ :love
Վաա՜այ, ինչքան ա մեծացել էս հրաշքըըըը, ո՜նց էի կարոտել...
տենաս տենց լինում ա, որ ընդհանրապես տեսած չես լինում, բայց էդքան շատ աստղը բռնում ա....փաստորեն լավ էլ լինում ա :hands....
էրէխա ունենալուց, մարդ այ հենց սենց էրէխա պիտի ունենա... գեղեցկուհիիիիիիիի...
ասել եմ՝ դուք իրա մասին դեռ շաաաատ եք լսելու,,,,,
խելացի աչուկներ, բարի հայացք ու չքնաղ արտաքին:
Ու ես կարամ էս էրէխու մասին մի քանի էջ էլ հլը գրեմ :hands
ախր լրիվ ուրիշ ա էէէէէէէէէէէ :love
keyboard-ի էրէխեքին չէի տեսել... էլի աստղս բռնեց... Աղջիկը շատ արիստոկրատ արտաքին ունի: Իրան էլ հիշեք, որ իրա մասին էլ տարիներ հետո լսելու եք ;)
Լեդի Վարդ
06.08.2013, 16:00
Էլինան 6 ամսեկան ա արդեն, նենց որ եկող տարի պոտենցիալ թեկնածու ա հանդիպումների :D
http://i.imgur.com/6AmTWA2.jpg
http://i.imgur.com/5ww4Mb6.jpg
Գայուշն էլ արանքում իրան չի կորցնում :D
http://i.imgur.com/FP3mAgV.jpg
http://i.imgur.com/VckkcEy.jpg
Էս ինչ համով են Հով
Հավեսի գցեցիք: Սա էլ էսօրվա, թարմ նկար: :)
http://img802.imageshack.us/img802/3940/wfnc.jpg
murmushka
10.08.2013, 23:52
Հուսամ մեզ հասցրել եք կարոտել
Էջմիածնում՝
http://s019.radikal.ru/i641/1308/91/800683910d34.jpg (http://radikal.ru/fp/e9b20930fdba4842baee40b7340be921)
առաջին դդմիկը՝
http://s55.radikal.ru/i150/1308/0b/328c130cb13d.jpg (http://radikal.ru/fp/d995b2c3ffc8471695acc7ce1346081e)
մենք 5 ամսական ենք
http://s006.radikal.ru/i214/1308/db/cf307330000c.jpg (http://radikal.ru/fp/0d0149b7c5f6406d8dc0771dec882e41)
Ուլուանա
26.08.2013, 05:11
Տղայիս որևէ ուտելիք տալիս սովորաբար հարցնում եմ՝ համո՞վ ա։ Էսօր էլ մի պահ ասեցի՝ արի թուշիկներդ ուտեմ, ու սկսեցի պաչպչել, ինքն էլ իրեն չկորցրեց ու հարցրեց՝ համով ա՞ :aha։ :D
keyboard
06.09.2013, 22:04
5 տարին մի ակնթարթի պես անցավ....
http://i.imgur.com/lWlsvVm.jpg
http://i.imgur.com/FTdB7jG.jpg
http://i.imgur.com/3Axlq7C.jpg
http://i.imgur.com/DPZ7Gih.jpg
Valentina
06.09.2013, 22:10
Անուշ ժպիտ ունի աղջիկդ keyboard:
Mephistopheles
06.09.2013, 22:12
5 տարին մի ակնթարթի պես անցավ....
http://i.imgur.com/lWlsvVm.jpg
http://i.imgur.com/FTdB7jG.jpg
http://i.imgur.com/3Axlq7C.jpg
http://i.imgur.com/DPZ7Gih.jpg
քաղցր են, էլի, հո զոռով չի…
Անուշ ժպիտ ունի աղջիկդ keyboard:
Համ էլ հասուն հայացք ու խելացի աչքեր :)
murmushka
07.09.2013, 16:08
Մենք արդեն 6 ամսական ենք, ժամանակն ուղղակի վազում է
http://s006.radikal.ru/i214/1309/75/afb70021bf56.jpg (http://radikal.ru/fp/781cb2e251994edfbe122a19fbc3994d)
http://s019.radikal.ru/i608/1309/b8/59f499d62edd.jpg (http://radikal.ru/fp/521740950c3b47dc89193ba68b16dade)
որպես հուշ ոտքի ու թաթիկի հետքերը գիպեսից սարքեցինք
http://i069.radikal.ru/1309/d1/337ca62992df.jpg (http://radikal.ru/fp/91664d162923441ea69144e1183a91d8)
Քանի սենց ուրախ, վառվռուն տրամադրություն է, թարմություններով մենք էլ համենանք. :)
http://i.imgur.com/NNUnXiu.jpg
http://i.imgur.com/mlFSEzz.jpg
http://i.imgur.com/cmxcwz3.jpg
http://i.imgur.com/FuZHhUl.jpg
http://i.imgur.com/xes7uub.jpg
keyboard
04.10.2013, 22:42
ահա թե ինչով են զբաղված 21-րդ դարի երեխեքը քնելուց առաջ :D
ֆաս
http://i.imgur.com/BtYsGiO.jpg
պրոֆիլ
http://i.imgur.com/YI1m7Ll.jpg
Բա հլը լուրջ դեմքը, Պուտինին նամակ էր գրում :D
murmushka
06.10.2013, 22:31
իմ 7 ամսական աղջնակի առօրյան
http://s019.radikal.ru/i618/1310/63/26a28574d971.jpg (http://radikal.ru/fp/a581c128fb89451dad3861a755a99da1)
http://s017.radikal.ru/i411/1310/9b/3d3f4a9a105b.jpg (http://radikal.ru/fp/2781439a846b46adbc8bd6c71b424309)
Cassiopeia
16.10.2013, 18:37
Կորյունն ու Աստղը
https://lh3.googleusercontent.com/-XUwZZXK3tFY/Ul6kBgFd-MI/AAAAAAAAib8/cWs9kjxotkc/w505-h686-no/IMG_1823.JPG https://lh4.googleusercontent.com/-oYthFkGxIeQ/Ul52VAIoaHI/AAAAAAAAiYM/LXWRUyh8tLA/w505-h686-no/IMG_1806.JPG
Alphaone
16.10.2013, 19:36
Հերթով նկարները նայում եմ, տխուր-տխուր մտածում, էս երեխեքը վաղը, մյուս օրը էլ չեն կարա «ակումբցիները փոքր ժամանակ» թեմայում նկար դնեն, կանոնադրությամբ չի թույլտրվում նույն «գրառումը» մի քանի տեղ անել :D
CactuSoul
16.10.2013, 20:20
Հերթով նկարները նայում եմ, տխուր-տխուր մտածում, էս երեխեքը վաղը, մյուս օրը էլ չեն կարա «ակումբցիները փոքր ժամանակ» թեմայում նկար դնեն, կանոնադրությամբ չի թույլտրվում նույն «գրառումը» մի քանի տեղ անել :D
Ուհու, էն էլ՝ ուրիշի գրառումը :))
Ավետիսը կարծեմ դեռ էս թեմայում չի եղել :)
http://img716.imageshack.us/img716/557/hel5.jpg
http://img34.imageshack.us/img34/6751/mrfu.jpg
http://img13.imageshack.us/img13/7042/7cnn.jpg
http://img15.imageshack.us/img15/6780/lb5j.jpg
http://img34.imageshack.us/img34/9502/uohw.jpg
http://img5.imageshack.us/img5/1140/ydnz.jpg
http://img163.imageshack.us/img163/5735/ywe0.jpg
http://img22.imageshack.us/img22/803/7zge.jpg
Ուլուանա
19.10.2013, 02:10
Մռութություն :love։
Արտ, առաջին երկու նկարներում լրիվ դու ես, երրորդում՝ Ջուլյան :))։
Մռութություն :love։
Արտ, առաջին երկու նկարներում լրիվ դու ես, երրորդում՝ Ջուլյան :))։
Ան, չէ, առաջին չորս նկարներում Ավետիսն ա, չորրորդ ու հինգերորդում նոր հայտնվում ա Ջուլյան, իսկ ես ավելանում մենակ 7-երորդ ու 8-երորդ նկարներում, էն էլի էլի լրիվ ես չեմ, Ավետիսն ու Ջուլն էլ կան :))
Օֆ, այ մարդ, ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ո՞նց եք կարողանում էս պստուկներին մեծերի հետ նմանացնել :)
keyboard
19.10.2013, 03:05
Յաաաաաա, լավ ա էլի, բարի գալուստ ծնողական շարքեր, ոտերներդ սրբեք տեղավորվեք, մաղարիչով ըլի ապեր :D
Մռութ ա Չուկ, կարևորը առողջ ըլի, պապայի գրպանն էլ լիքը լինի, մնացածը առնովի ա :)
Օֆ, այ մարդ, ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ո՞նց եք կարողանում էս պստուկներին մեծերի հետ նմանացնել :)
Ոնց եմ քեզ հասկանում, ոնց եմ հասկանում, ես մինչև հիմա Գայուշին դեռ ոչմեկի չեմ կարում նմանեցնեմ :think
Ուլուանա
19.10.2013, 04:32
Մռութություն :love։
Արտ, առաջին երկու նկարներում լրիվ դու ես, երրորդում՝ Ջուլյան :))։
Նոր պարզեցի, որ երկրորդ, չորրորդ ու հինգերորդ նկարները ես չեմ տեսնում, մենակ պատկերակներն են երևում :(։
Հետևաբար ստացվում ա, որ երկրորդ ասելով՝ նկատի եմ ունեցել երրորդ, իսկ երրորդ ասելով՝ վեցերորդ :blin։
Արաաա, էս ի՜նչ հավես հայացք ունի :love
Բա վերջին նկարում քեզ ոնց ա ուսումնասիրում.... Լրիվ գժվելու բան ա..... :)
Նոր պարզեցի, որ երկրորդ, չորրորդ ու հինգերորդ նկարները ես չեմ տեսնում, մենակ պատկերակներն են երևում :(։
Հետևաբար ստացվում ա, որ երկրորդ ասելով՝ նկատի եմ ունեցել երրորդ, իսկ երրորդ ասելով՝ վեցերորդ :blin։
Չգիտեմ ինչի ցույց չի տալիս :think
Ամեն դեպքում այլընտրանքային աղբյուրից հղումները.
http://i.imgur.com/NeFcmyb.jpg
http://i.imgur.com/DaolVcr.jpg
http://i.imgur.com/c3bRVmi.jpg
http://i.imgur.com/6hypWHl.jpg
http://i.imgur.com/lwxx4Pw.jpg
http://i.imgur.com/1wPuBr3.jpg
http://i.imgur.com/kJTQERj.jpg
http://i.imgur.com/DUML2an.jpg
Էս ի՜նչ քաղցրն ա, հատկապես առաջին նկարում::roll
Մորուքից չի վախենու՞մ:
Առաջին նկարում սենց գզզ ա, չեմ հասկանում, ո՞նց եք դիմանում ու տենց հանգիստ գրկում, ես անխնա կգզեի :))
Ուլուանա
19.10.2013, 16:02
Էս ի՜նչ քաղցրն ա, հատկապես առաջին նկարում::roll
Մորուքից չի վախենու՞մ:
Որպես ծնված օրվանից մորուք տեսած ու նույն պայմաններում էլ երեխայիս ունեցած մարդ՝ ասեմ, որ երբ մորուքն ի սկզբանե երեխու աչքի առաջ ա լինում, վախենալու որևէ հիմք չկա :P։ Դեռ մի բան էլ հակառակը՝ կարող ա առանց մորուքի տղամարդիկ տարօրինակ թվան :))։ Իրականում մորուքից ինչի՞ են վախենում էրեխեքը. անսովոր ա ուղղակի, իրենց մինչև էդ տեսածին չի համապատասխանում, անծանոթ ա, հետևաբար՝ կասկածելի ու վախենալու։
Alphaone
19.10.2013, 16:06
Արաաա, էս ի՜նչ հավես հայացք ունի :love
Բա վերջին նկարում քեզ ոնց ա ուսումնասիրում.... Լրիվ գժվելու բան ա..... :)
Ինձ էլ նախավերջին նկարում աչքերի արտահայտությունն ահավոր գրավեց, ինչ խելոք ու սիրող հայացք էր, ես էս պստոյի ֆանն եմ, ինքը հզոր անհատականություն ա մեծանալու :love
Որպես ծնված օրվանից մորուք տեսած ու նույն պայմաններում էլ երեխայիս ունեցած մարդ՝ ասեմ, որ երբ մորուքն ի սկզբանե երեխու աչքի առաջ ա լինում, վախենալու որևէ հիմք չկա :P։ Դեռ մի բան էլ հակառակը՝ կարող ա առանց մորուքի տղամարդիկ տարօրինակ թվան :))։ Իրականում մորուքից ինչի՞ են վախենում էրեխեքը. անսովոր ա ուղղակի, իրենց մինչև էդ տեսածին չի համապատասխանում, անծանոթ ա, հետևաբար՝ կասկածելի ու վախենալու։
Բա տենց մորուքով որ երեխին պաչում են, չի՞ ծակում :unsure ինձ թվում ա դրանից երեխան պիտի վախենա ու լացի
Ուլուանա
19.10.2013, 16:24
Բա տենց մորուքով որ երեխին պաչում են, չի՞ ծակում :unsure ինձ թվում ա դրանից երեխան պիտի վախենա ու լացի
Հըը :nea։
Ու ընդհանրապես մորուքի ծակելը միֆ ա, ժող, էդ մի քանի օրվա թրաշն ա, որ ծակում ա, մորուքն էդ փուլն անցած ա արդեն :))։
StrangeLittleGirl
19.10.2013, 19:58
Հըը :nea։
Ու ընդհանրապես մորուքի ծակելը միֆ ա, ժող, էդ մի քանի օրվա թրաշն ա, որ ծակում ա, մորուքն էդ փուլն անցած ա արդեն :))։
ճիշտ ա ասում :))
պուպուշն ա Ավետիսը: ե՞րբ ա մի քանի ամսական դառնալու, մի քիչ խաղանք հետը :))
երբ ա մի քանի ամսական դառնալու
Մի քանի ամսից :oy
Ուլուանա
21.10.2013, 18:44
Ոչինչ, չէ՞, որ ես էստեղ մենակ պատմում եմ, լուսանկարներ չեմ դնում :oy։
Վերջերս ամուսինս տղայիս քարտեզ է սովորեցնում։ Արեգին գրկած՝ կանգնում է պատին կպցրած աշխարհի մեծ քարտեզի դիմաց ու տարբեր երկրների անուններ տալով՝ ցույց տալիս դրանք։ Սկզբում մայրցամաքները սովորեցին, հետո անցան երկրներին։ Էդպես քիչ–քիչ սովորում է, արդեն ահագին երկրներ համ ցույց է տալիս, համ անուններն ասում։ Երեկ էլ տղայիս հետ նստած ենք, իր համար էն սպունգանման «թղթից» (foam sheet) կաթիլաձև կտորներ եմ կտրտում, որ անձրև սարքենք, ու դրա հետևանքով առաջացած անկանոն կտորտանքների մեջից մեկ էլ տղաս մատը տնկեց մեկի վրա ու ոգևորված բացականչում ա՝ Իտալիա՜ն, Իտալիա՜ն։ Էս էլ մեր Իտալիան :)).
http://i.imgur.com/vZxJCU8.jpg
Ապրեք, Ան, Արեգը մոզգիկ ա մեծանալու։
Էս վերջերս նկատել եմ, որ մեր ժամանակակից ծնողներն էնքան խելոք են, էնքան շատ բան են տալիս իրենց երեխաներին, էնքան նորագույն մեթոդներ են կիրառում երեխայի զարգացման համար, նույնիսկ մանկապարտեզներում, որ եթե մեծերը հանկարծ շփոթվեն ու անուն կպցնեն իբր «մեր ժամանա՜կ», կարելի ա իրանց լավ հակադարձել։
murmushka
29.10.2013, 16:12
http://s019.radikal.ru/i632/1310/24/a8eefe6d4b5d.jpg (http://radikal.ru/fp/8d61c9fa54e34d9b98ac7e789dea59c7)
Այ, մենք էսքան չարաճճի ենք: :)
http://img843.imageshack.us/img843/6137/wcln.jpg
Cassiopeia
09.11.2013, 22:01
Մեր հեքիաթի հերոսները՝
Գիտունիկը և տիկնիկը.
https://lh5.googleusercontent.com/-sZGHmEwWDNE/UmT26scSu3I/AAAAAAAAiec/VNyV2k7GYm0/s512/IMG_1853.JPG
https://lh6.googleusercontent.com/-X5FVxiEKTfc/Un5TjC0f7vI/AAAAAAAAi_g/oRj_RNcEBSQ/s512/IMG_2016.JPG
Մենք եկանք :)
http://img202.imageshack.us/img202/9493/toiw.jpg
http://img5.imageshack.us/img5/2196/y3cj.jpg
http://img855.imageshack.us/img855/9295/1l6i.jpg
http://img7.imageshack.us/img7/7398/bfvp.jpg
http://img842.imageshack.us/img842/8770/im4z.jpg
Էէէէ, դե հերիք ա ջիջիլ քցեք :love
Ուլուանա
14.11.2013, 05:27
Վույ, էս ոնց ա թոթոլացել :))։ Հլը թշերը :love։
Վույ, էս ոնց ա թոթոլացել :))։ Հլը թշերը :love։
Իմհկ առաջ ավելի լավն էր:oy
Էս մի քանի ամսեկան ա, արդեն «խոսում ա», բունդերկինդ:love:))
keyboard
17.11.2013, 23:17
http://i.imgur.com/z5lLHfZ.jpg
http://i.imgur.com/066JL2Y.jpg
չգիտեի որտեղ դնեմ. Գայուշի ձեռքի գործն ա, ծնունդ էր էսօր, որոշեց, որ բացի էն նվերը որ խանութից գնել են, պիտի ծաղիկ նվիրի անպաման, քանզի աղջկա ծնունդ ա գնում, ամբողջը մենակ ա արել, գույների ընտրություն, ծաղիկների ընտրություն, վերջնական տեսք, միայն վրայի հայերեն ասած ԲԱՆՏԻԿՆ ա մաման օգնել:
առաջարկում եմ , թեմայի վերնագիրը փոխենք դնենք՝ <ակումբի բալիկների ձեռքի աշխատանքները> կամ նոր թեմա ենք բացում ;)...
բացեմ :aha վաղուց թեմա չեմ բացել
Ուլուանա
20.11.2013, 04:08
առաջարկում եմ , թեմայի վերնագիրը փոխենք դնենք՝ <ակումբի բալիկների ձեռքի աշխատանքները> կամ նոր թեմա ենք բացում ;)...
բացեմ :aha վաղուց թեմա չեմ բացել
Մեմե ջան, էս թեման ի սկզբանե բացվել ա ակումբցիների երեխաների հետ կապված ամեն ինչի համար, ոչ թե հենց լուսանկարների։ Ուղղակի ինչ–որ պահից սկսած հիմնականում մենակ լուսանկարներ են դրվել, դրա համար երևի ընդհանուր տպավորություն ա ստեղծվել, որ հատուկ լուսանկարների համար ա նախատեսված, ու շատերն արդեն մոռացել են, որ թեման ավելի լայն ա։ Մի խոսքով՝ էստեղ մինչև հիմա ինչ դրվել ա, թեմայի մեջ ա :)։
Մեմե ջան, էս թեման ի սկզբանե բացվել ա ակումբցիների երեխաների հետ կապված ամեն ինչի համար, ոչ թե հենց լուսանկարների։ Ուղղակի ինչ–որ պահից սկսած հիմնականում մենակ լուսանկարներ են դրվել, դրա համար երևի ընդհանուր տպավորություն ա ստեղծվել, որ հատուկ լուսանկարների համար ա նախատեսված, ու շատերն արդեն մոռացել են, որ թեման ավելի լայն ա։ Մի խոսքով՝ էստեղ մինչև հիմա ինչ դրվել ա, թեմայի մեջ ա :)։
վայ Ան ջան, կներես լավա չբացեցի, թե չէ թուքումուրը ու փակման ենթակա անիրական թեմաս պատրաստ կլիներ;)
ես ուղղակի վաղուց մտածում եմ թեմա բացել, հավեեսս հանելու համար, ու կարծեցի թե...
կարևորը դու լավ բացատրեցիր, հենց տենց տպավորթյունա ստեղծվել...
ապրես, որ զգուշացրիր...:)
murmushka
28.11.2013, 22:39
Մանեի ատամհատիկը
http://i011.radikal.ru/1311/4d/e2391beacbed.jpg (http://radikal.ru/fp/446599b494dc4dbf8949a2995fc5c8d2)
http://i069.radikal.ru/1311/ce/c1c2624f4cff.jpg (http://radikal.ru/fp/416c96e996fc49debe405384a1beeb1f)
boooooooom
01.12.2013, 10:33
Աղջիկս Լենոնի նկարը տեսավ, ասումա.
-Ես գիտե՜մ էս ովա։
-Ովա՞,- զարմացած հարցնում եմ։
-էս էն ձեր ակումբիցա։
Ձմեռն ու պստուկս :)
http://img546.imageshack.us/img546/5919/zw8u.jpg
http://img51.imageshack.us/img51/1680/0ssx.jpg
Էս գլխարկով, քնած նկարի համար մեռնում եմ Ավետիսի :love
Ուլուանա
23.12.2013, 22:00
Արեգին սովորեցրել ենք, որ երբ մեկին պատահաբար խփում, ցավեցնում է, պիտի ասի՝ կներես, էսինչ։ Էդպես մեզ ցավեցնելու դեպքում միշտ ասում է՝ կներես, մամա, կամ՝ կներես, պապա։ Քիչ առաջ մի պահ գլուխը խփեց պատին, ըստ երևույթին՝ ցավեցրեց, ու, ինչպես հարկն է, ասեց. «Կներես, գլուխ :sorry»։
:D
keyboard
24.12.2013, 02:16
Արա Մուշո, էս թեմայում քեզ չտենամ հա, նկար չդնես ստե, հլա սպասի ձեռս ընկնես :angry
Cassiopeia
01.01.2014, 01:18
Ամանորյա
https://lh5.googleusercontent.com/-fnQdtIA3ezw/UsMu3I6Ly-I/AAAAAAAAk50/HleNRb7qreE/w915-h686-no/IMG_2794.JPG
https://lh4.googleusercontent.com/-v1yCuULCjPA/UsMu0Qi107I/AAAAAAAAk50/ApGRhvevbBY/w915-h686-no/IMG_2791.JPG
Ուլուանա
10.01.2014, 23:58
Էսօր hեքիաթների գիրքն ենք նայում Արեգի հետ, մեկ էլ Աղայանի «Անահիտ» հեքիաթին հասանք, ասում եմ. «Տես, Արեգ, էս հեքիաթի անունն էլ ա Անահիտ, ոնց որ մամայի անունը»։ Մի քիչ մնաց, մնաց, մեկ էլ մատով ինձ ցույց տալով՝ ասում ա. «Էս ավելի լավ Անահիտ ա»։
:))
boooooooom
22.01.2014, 01:11
Տուկ-տուկ: Հլը նայեք :) Իմ Արան է / անթրաշը ես եմ, բայց ես հեչ/
http://i.imgur.com/Uc9eQ0w.jpg
murmushka
06.02.2014, 20:03
հուսով եմ մեզ կարոտած կլինեք
http://s019.radikal.ru/i644/1402/c4/585f11765009.jpg (http://www.radikal.ru)
http://i016.radikal.ru/1402/64/2a72192b8d50.jpg (http://www.radikal.ru)
yerevanci
06.02.2014, 20:20
Հոպարի կյանքը :)
http://s13.postimg.org/gjkselu2e/SAM_1396.jpg
http://s13.postimg.org/5mjgpu7au/SAM_1397.jpg
http://s13.postimg.org/zd6lblsae/20131230_181614.jpg
Alphaone
06.02.2014, 22:18
Գազանիկս (քրոջս աղջիկը, ով ինձ համար լրիվ-լրիվ հարազատ երեխա է, աշխարհի բոլոր երեխաներից ամենաշատն իրեն եմ սիրում) :)
https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/t1/1781982_726360864065395_419658968_n.jpg
Ուլուանա
08.02.2014, 06:24
Մի պահ ձեռքերս սառել էին, Արեգի ձեռքերը բռնելով՝ ասեցի. «Արեգ, մամայի ձեռքերը սառել են, մի քիչ տաքացրու, հա՞»։ Էդպես մի քիչ պահած մնացինք, հետո թողեց, անցավ իր խաղին։ Բայց ձեռքերս դեռ սառած էին։ Նորից Արեգի տաք ձեռքերը բռնեցի ու ասեցի, որ մի քիչ էլ տաքացնի։ Մի քիչ էլ մնաց, հետո էլի հոգնեց, գնաց, մեկ էլ տեսնեմ՝ ձեռնոցներս առած՝ եկավ, դրեց դեմս, թե՝ մամա, էս առ, հագի ու ինձ հանգիստ թող ։ :))
***
Երեկոյան քնեցնում եմ։ Պառկած տեղն անդադար բլբլում է, երգում, կապիկություններ անում։ Ես էլ պարբերաբար ասում եմ՝ սուս մնա, քնի։ Մեկ էլ հանկարծ հորանջեց, որից հետո եզրակացրեց. «Արեգը հորանջեց, ուրեմն քնում ա Արեգը :|»։
Փոքրիկ շրջմոլիկ
08.02.2014, 13:58
Մի պահ ձեռքերս սառել էին, Արեգի ձեռքերը բռնելով՝ ասեցի. «Արեգ, մամայի ձեռքերը սառել են, մի քիչ տաքացրու, հա՞»։ Էդպես մի քիչ պահած մնացինք, հետո թողեց, անցավ իր խաղին։ Բայց ձեռքերս դեռ սառած էին։ Նորից Արեգի տաք ձեռքերը բռնեցի ու ասեցի, որ մի քիչ էլ տաքացնի։ Մի քիչ էլ մնաց, հետո էլի հոգնեց, գնաց, մեկ էլ տեսնեմ՝ ձեռնոցներս առած՝ եկավ, դրեց դեմս, թե՝ մամա, էս առ, հագի ու ինձ հանգիստ թող ։ :))
***
Երեկոյան քնեցնում եմ։ Պառկած տեղն անդադար բլբլում է, երգում, կապիկություններ անում։ Ես էլ պարբերաբար ասում եմ՝ սուս մնա, քնի։ Մեկ էլ հանկարծ հորանջեց, որից հետո եզրակացրեց. «Արեգը հորանջեց, ուրեմն քնում ա Արեգը :|»։
Ինձ մի հետաքրքրող հարց տամ
Արեգը հայերեն ա՞ խոսում. ))
Ինձ մի հետաքրքրող հարց տամ
Արեգը հայերեն ա՞ խոսում. ))
Եթե մաման ու պապան հայերեն են խոսում, ինքն էլ դեռ դպրոցահասակ չի, բա ի՞նչ լեզվով պիտի խոսեր :)
Ուլուանա
08.02.2014, 17:13
Ինձ մի հետաքրքրող հարց տամ
Արեգը հայերեն ա՞ խոսում. ))
Հա, բնականաբար, հայերեն ա խոսում, ու հուսով եմ՝ էդպես էլ կշարունակի :)։
Փոքրիկ շրջմոլիկ
08.02.2014, 21:22
Եթե մաման ու պապան հայերեն են խոսում, ինքն էլ դեռ դպրոցահասակ չի, բա ի՞նչ լեզվով պիտի խոսեր :)
Դե ասեցի կարող ա էլի: Բակ կա, մանկապարտեզ կա :)
:)
http://img856.imageshack.us/img856/4146/m3co.jpg
Մեզ էլ կընդունե՞ք ձեր շարքերը :)
http://i.imgur.com/VZcYeU6.jpg?1
CactuSoul
11.02.2014, 21:36
Ի՜նչ սիրունն ա… :love
Ձայնալար
11.02.2014, 22:30
Բարով եք եկել :love
Cassiopeia
12.02.2014, 20:01
Եռակի երջանկություն.
https://lh5.googleusercontent.com/-7MwTQjVcXhM/UvuZMhePX8I/AAAAAAAAmnU/e8xXagI0B1w/w1197-h898-no/IMG_3494.JPG
Alphaone
12.02.2014, 20:12
Համակարգը չթողեց վարկանիշ տալ, հրաշք են՝ մեկը մեկից լավը :)
https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/t31/1898625_691838134201089_254242013_o.jpg
մեր առաջին պարը :)
Ուլուանա
28.02.2014, 01:40
Ես եկա :oy
***
Խոհանոցում գործ եմ անում, մեկ էլ Արեգը եկավ, երջանիկ մռութիկով՝ բերանը մինչև ականջները ձգած, ասեց. «Մամա, Արեգը Մինիոնին դեղին ա ներկել, մաման գա, նայի, Արեգին «ապրես» ասի» :roll։
***
Պապայի հետ գիրք են կարդում, «միտք» բառը հանդիպեց, Արեգը հարցրեց.
– Միտքը ի՞նչ ա։
– Էն որ մտածում ենք, էդ մտածածը միտքն ա։
Մի քիչ հետո ասեցի, որ արդեն պիտի լվացվենք, որ միրգ ուտենք։ Արեգը, գիրքը թափահարելով, բացականչեց. «Արեգը միրգ չի՜ ուզում, Արեգը մի՜տք ա ուզում» :aaa։ :))
***
«Մաման գա, Արեգին գզի, Արեգն էլ մամայից փախնի»։ (Արեգի սիրած խաղերից)
Ուլուանա
08.03.2014, 18:12
Էհ, ինձ ոչ ոք չի ընկերակցում էս թեմայում... Մեկ–մեկ էլ դուք ձեր բալիկների մասին գրեք, էլի։
Արեգը սեղանի մոտ նստած էր, ինչ–որ անհաջող շարժում արեց, ձեռքը խփեց սեղանին.
– Արեգի վերնաշապիկը ցավեց,– ասում է՝ վերնաշապիկի վրայից արմունկը տրորելով։
– Վերնաշապիկդ չցավեց, բալես, թևդ էր։ Շորերը չեն ցավում։
Արեգն էլ որոշեց ինքն իրեն ուղղել.
– Արեգի ձեռքի ծունկը ցավեց։
:))
Cassiopeia
10.03.2014, 18:22
Աղջիկներով շրջապատված լինելը նույնիսկ փոքր տարիքում է լավ զգալու առիթ.
https://lh4.googleusercontent.com/-qutXLmxGXKU/Ux3KMiit4jI/AAAAAAAAngQ/Ju08qlfGuwM/w919-h689-no/Koryun+7mart.jpg
Ավազակուհիս.
https://lh5.googleusercontent.com/-paFWJKrI0tU/Ux3Jbl765VI/AAAAAAAAnf8/tYgMWwCOYbQ/w517-h689-no/IMG_3869.JPG
boooooooom
10.03.2014, 22:48
Ու այ սենց, ամեն լղանալուց, Արան ուզումա բռնի ջրի բարակ շիթերը :D
https://www.youtube.com/watch?v=4LzkgNNFG3U
Cassiopeia
10.03.2014, 23:04
Մի հատ էլ խմբակային :)
https://lh5.googleusercontent.com/-rgBye8C5BEk/Ux4JkNF1UGI/AAAAAAAAnmQ/VOKV7LWTi2A/w919-h689-no/IMG_3883.JPG
Ու այ սենց, ամեն լղանալուց, Արան ուզումա բռնի ջրի բարակ շիթերը :D
Ինչ լավն ա :)
Ձայնալար
11.03.2014, 01:19
Դեկտեմբերին գնացել էինք 2 օրով Աղվերան, դե աղջկաս ուշքը գնում ա տարբեր տեսակ հանգստյան տների համար ու ամեն մանրուքից ոգևորվում ա:
2 օր առաջ, մեր դայակի թոռը, ով Հասմիկի հետ շատ ա շփվում (իրանից 2 տարի մեծ աղջիկ ա), ծնողների հետ գնում ա Աղվերան, մեկ էլ այնտեղից ոգևորված զանգում ա.
_Տատիկ, մենք ճիշտ նույն հյուրանոցի նույն սենյակում ենք ապրում, որտեղ Հասմիկն ա ապրել
_Ի՞նչ գիտես, որ նույնն ա
_Հա, հաստատ նույնն ա. օճառը կլոր ա, շամպունը կանաչ ու նարնջագույն սրվակներով ա, հատակին կանաչ գորգ կա, վարագույրը մոխրագույն ա, պատուհանից սղարան ա երևում, երկու լողավազան կա՝ մեծ ու փոքր ...
Ուրեմը էս տառականը հերիք չի էդ ամեն ինչը ֆիքսել ա, հլը մի բան էլ նենց մանրամասն ա պատմել ընկերուհուն, որ նա միանգամից տեղն ա բերել :D
Այ տենց փուչ բաներով ա զբաղված կանանց ուղեղը ծնված օրվանից :D
Ի դեպ Հասմիկին կարոտողներ ու նրա պուպուշ մռութը նկարների տեսքով տեսնել ցանկացողներ կան էստեղ :oy
:love
Ձայնալար
11.03.2014, 17:10
Դե երևի գիտեք, որ աղջիկս ամբողջ օրը մեզ ձեռ առնելով ա զբաղված: Հերթական դրսևորումը երեկ: Գիտի, մոր բացասական վերաբերմունքը իր զեյթունակերության հանդեպ, բայց դե պապիկ ունի աշխարհը չունի, ինքը զեյթունի պակաս չի զգում:D
Երեկ եկել ա Մառային շշուկով ասում ա. «էսօր շա՜տ զեյթւն եմ կերել» ու ավելացնում. «կամաց եմ ասում, որ չլսես» :D
Ձայնալար
11.03.2014, 20:40
Ասում ա. «Հիշո՞ւմ ես, որ մենք յութուբ չունեինք»:
Բագ, իսկ տղաներով դեռ չի հետաքրքրվո՞ւմ:
Լուրջ հարց եմ տալիս, որովհետև իմ աղջիկը արդեն լրիվ տարված է հակառակ սեռով, մտածում եմ՝ սենց որ գնա, նա արդեն մի քանի տարուց կսկսի տղա-մղա բերել տուն:
Հետն էլ իր նախընտրած տարիքն ունի՝ կրտսեր դպրոցական, ու էդ տարիքի ոչ մեկին աչքից բաց չի թողնում:
Որ գնում ենք գրադարան, էնտեղ լիքը էդ տարիքի երեխեք կան, նստած գիրք են կարդում: Միանգամից առանձնացնում է մեկին, իր գիրքը թարս բռնած գնում նստում կողքին, մազերն ուղղում, դեմքին սիրուն ժպիտ նկարում ու մտնելով խեղճի քթի տակ՝ բացականչում՝ հալլո՜: Էս տղան վրան է նայում գերմանացու սառած հայացքով, մի քիչ կողքի քաշվում: Բայց Սոնյային դա հետ չի պահում, նա էլի մտնում է տղայի քթի տակ ու բերանը մինչև ականջները ձգում, որ ուշադրություն գրավի: Էդպես էնքան, մինչև էս տղան թողնում փախչում է: Մանրապճեղս էլ տխրած գալիս է մոտս ու թե. «Տղան չժպտաց Սոնյային» :(
Բայց դե նա հանձնվողը չի: Մետրոյում, խաղահրապարակում, սրճարանում, որտեղ էլ լինի, հերիք է մի յոթ-ութ տարեկան տղա հայտնվի տեսադաշտում, նա նորից ակտիվանում է: Ամեն անգամ էլ նոր միջոց է ընտրում: Հո միշտ «հալլոն» ու ժպիտը չի: Մի անգամ կմոտենա ու կասի, որ ինքը մի չտեսնված խաղալիք ունի, ու համաձայն է էդ խաղալիքով տղայի հետ կիսվել: Կամ կհարցնի, թե տղան ինչ համով բաներ է էսօր կերել ու դեռ պատասխան չստացած՝ կսկսի իր սեփական մենյուից պատմել: Կամ էլ իր ջրի շիշը առաջ կպարզի ու կասի՝ «Սա նոր են ինձ համար առել, ուզում ե՞ս բռնել»: Էս խեղճ գերմանացի ճտերը շվարած վրան են նայում, թե էս մսուր-մանկապարտեզն իրենցից ինչ է ուզում, կա որ ուղղակի ժպտում են, կա որ ամաչում կարմրում են: Բայց դեռ իր տեմպերամենտի տղա չի ճարել, որ հետը նույն տեմպով զրույցի բռնվի. որոնումները շարունակվում են :)
Ձայնալար
11.03.2014, 22:44
Չէ, Այվ, իմս հլը անտարբերոտ ա, չեմ նկատել տենց բան: Մանկապարտեզից էլ որ հարցուփորձ եմ անում, հիմնականում աղջիկների անուններ ա տալի, մեկ էլ ինչ-որ Աբուլիկ կա, ում քիչ թե շատ պրիզնատ ա գալի, բայց կարծես թե առանձնապես հիացած չի :))
Եկա ես էլ պատմեմ: :)
Մի քանի օր առաջ առավոտ շուտ արթնանում եմ նրանից,որ մեկն համառորեն թարթիչներիցս բռնած քաշումա: Աչքերս բացում եմ ու տեսնում,որ պստոսա կողքս նստած:
-Ինչի՞ ես մամայի աչքերը հանում,Մարգարիտ: :)
-Մամա,տես,իմ փորիկը նե՜նց շակալակա ուզում... :nyam
Ասումա ու մի խեղճուկրակ հայացք գցում իր փորիկին: Այ,ստեղ արդեն ես եմ առավոտ շուտ իրան ուտում: :D
murmushka
16.03.2014, 15:17
ինչ արագ է գնումժամանակը, իմ աղջիկն արդեն 1 տարեկան է
http://s019.radikal.ru/i606/1403/f9/c5ccbf302ae2.jpg (http://www.radikal.ru)
http://i055.radikal.ru/1403/d1/4e2912b5e649.jpg (http://www.radikal.ru)
Ուլուանա
22.03.2014, 20:33
Ամուսինս երբեմն յություբից միացնում ա սովետական ֆիլմերի հայտնի երգերի մի հավաքածու, որում կա նաև "А нам все равно" երգը հայտնի «Ադամանդե ձեռքը» ("Бриллиантовая рука") ֆիլմից։ Արեգն էլ էս երկու օրը սկսել ա անընդհատ երգել. «Ա–րամ վսյոռավնո, Ա–րամ վսյոռավնո» :))։ Ասում եմ՝ կարո՞ղ ա՝ MP3–ին նկատի ունի :unsure։
Ձայնալար
23.03.2014, 11:42
Մի քանի օր առաջ աշխատանքից եկել ենք տուն, Հասմիկը պապիկի վրից չի իջնում, մենք էլ յա եկեծ, յա չեկած: Պապաս ասում ա. «Հասմիկ, ծնողներդ են եկել. օրինակ, եթե իմ ծնողները գային, ես կվազեի կփաթաթվեի»: Հասմիկն ընդունեց էէէէն իրա ցինիկ դեմքը ու հոգոց հանելով՝ «ափսոս, որ դու ծնողներ չունես»:
Արդեն ավելի մեծ ընտանիք::)
https://scontent-b-cdg.xx.fbcdn.net/hphotos-prn2/t1.0-9/q71/s480x480/10292521_715530371800373_5031834446923917656_n.jpg
Alphaone
18.04.2014, 21:34
Քրոջս երկու տարեկան գազանիկը մեր տանն է: Դեռ մի տարեկան էր, որ սովորեցնում էի գրատախտակին «ա» գրել: Չէր կարողանում, բնականաբար: ՔԻչ առաջ հիշեցի, առաջարկեցի գրել: Գրեց: Ասեցի 4 մասնիկ չէ՝ 3, նորից գրեց 3 մասնիկով:
- Դե հիմա էլ մեծատառ գրի:
Դա էլ գրեց: Էլ ինձ ընտանիքում միակ վունդերճուտը չեմ զգում այլևս՝ համ հաշվում է, համ իր անվան առաջին տառը գրում :դարդոտածսմայլիկ
Cassiopeia
18.04.2014, 23:22
Արդեն ավելի մեծ ընտանիք::)
https://scontent-b-cdg.xx.fbcdn.net/hphotos-prn2/t1.0-9/q71/s480x480/10292521_715530371800373_5031834446923917656_n.jpg
Հրաչ ջան, շնորհավորում եմ։ Մի երկու-երեք տարուց թող ավելի մեծ լինի ընտանիքդ :)
Cassiopeia
02.05.2014, 23:51
Այ էսքան մեծացել ենք :D
https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/10259864_10152083138978364_4774571350767512042_n.jpg
keyboard
03.05.2014, 01:55
Այ էսքան մեծացել ենք :D
https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/t1.0-9/10259864_10152083138978364_4774571350767512042_n.jpg
Աստղի մազերը՜
Արտ, լավ չես երևում :D
murmushka
03.05.2014, 18:52
նորից Մանեն
http://s019.radikal.ru/i640/1405/37/167b3a666d5a.jpg (http://www.radikal.ru)
http://s004.radikal.ru/i205/1405/90/5145fc78f398.jpg (http://www.radikal.ru)
Կենդանիների ձայները սովորացրել եմ, հիմնական կենդանիներինը գիտի:
-Մարի, շունիկը ո՞նց ա անում:
-Շունիկը ավ-ավ-ավ...
-Փիսո՞ն:
-Փիսոն միա՜ու...
-Օ՞ձը:
-Օձը սսսսս՜:
-Տավա՞րը: :))
-Տավարը մո՜՜՜ւ:
-Իսկ... աղվե՞սը:
-Աղվեսը... :mda
Ու էս տեսակ հարցերի ժամանակ պետք ա մենակ դեմքի արտահայտությունը տեսնեք: :D
Հ. Գ. Նրանց համար, ով չգիտի աղվեսի ձայնը: :))
http://www.youtube.com/watch?v=jofNR_WkoCE
Տրոլլինգ lvl unlocked: father :))
Ուլուանա
08.05.2014, 18:46
Մի երկու օր առաջ Արեգի հետ գնդակ էինք խաղում տանը, հետո ինչ–որ պահի գնդակը դրեց փորին, ես էլ մտցրի շորի տակ, որ, իբր, մեծ փոր ունի, հետո իմ շորի տակ մտցրի.
– Գիտե՞ս, բալիկները մամաների փորերից են դուրս գալիս։ Որ շատ փոքրիկ են լինում, փորի մեջ են լինում, հետո դուրս են գալիս, մեծանում են։
Ուշադիր, հետաքրքրությամբ լսում ա։
– Դու էլ ես մամայի փորի մեջ եղել, հետո դուրս ես եկել։ Բայց էն ժամանակ շատ փոքր էիր, այ էսքան էիր։
Հետո ասեցի, որ երբ քույրիկ կամ ապերիկ ունենա, սկզբում մամայի փորի մեջ են լինելու, հետո դուրս են գալու։
Մեկ էլ սենց ոգևորված, արկածախնդիր–չարաճճի հայացքով ասում ա.
– Ուզում եմ մամայի փորի մեջ մտնեմ :roll։
Բացատրեցի, որ էնտեղից դուրս գալուց հետո էլ հետ չեն մտնում, ու համ էլ ինքն արդեն շատ մեծ ա, չի տեղավորվի :))։ Բայց ինքը կպած ինձ համոզում էր, որ չէ, ինքը դեռ փոքրիկ ա, կտեղավորվի :D։ Տենց անցավ–գնաց։ Բայց երեկ, երբ շորերը փոխում էի, հանկարծ էլի հիշեց ու ուրախ–զվարթ հայտարարեց, որ ուզում ա փորիս մեջ մտնել։ Դե, մարդը մտածում ա՝ եթե բոլոր բալիկները սկզբում էնտեղ են լինում, ուրեմն էնտեղ հաստատ հետաքրքիր կլինի, արժե մի հատ էլ գիտակից տարիքում մտնել, տեսնել՝ ինչ կա–չկա :D։ Հիմա ես էս էրեխուն ո՞նց վերջնականապես համոզեմ, որ հետդարձի ճամփա չկա :D։
Ձայնալար
24.05.2014, 12:25
Աղջկաս հետ հաճախ տարբեր դերեր ենք խաղում (դերասնական մղումներս եմ բավարարում :D ) ստանդարտ բժիշկ հիվանդից մինչև ամենափախած տարբերակներ: Էսօր գիլաս ուտելով եկավ ասում ա. «ես ուրիշ մարդ եմ եկել եմ ձեր տուն ձեր գիլասն եմ ուտում»: Ես էլ շարունակեցի թե բա համեցեք, քաղցած կլինեք, որտեղից եք եկել, ինքը՝ ամերիկայից տենց մի փոքր դիալոգ անցավ գնաց: Մեկ էլ միքիչ հետո եկավ (կորիզները հավաքած). «իսկ որտե՞ղ է Ձեր աղբի դույլը»:D
keyboard
24.05.2014, 13:52
Բգո, դուք հարուստ եք էլի, գիլաս եք ուտում :D
Ձայնալար
24.05.2014, 22:58
Բգո, դուք հարուստ եք էլի, գիլաս եք ուտում :D
Ապեր, ծնունդիս էի նվեր ստացել:
Cassiopeia
01.06.2014, 15:43
Աստղիկը պապայի հետ ֆիզ. վարժություն էր անում :).
https://lh6.googleusercontent.com/-QQvrbHcXurc/U4r_u4xnEnI/AAAAAAAAss0/K1d4apzG4Lg/w539-h719-no/IMG_5895-MOTION.gif
Ուլուանա
01.06.2014, 16:13
Աստղիկը պապայի հետ ֆիզ. վարժություն էր անում :).
https://lh6.googleusercontent.com/-QQvrbHcXurc/U4r_u4xnEnI/AAAAAAAAss0/K1d4apzG4Lg/w539-h719-no/IMG_5895-MOTION.gif
Վեր, ինձ թվում ա՝ ձեր տանն էդ պահին երկրաշարժ էր լինում. զգույշ եղեք Աստղիկի վարժություններից :))։
Cassiopeia
01.06.2014, 17:40
Իսկ Կորյունը ֆիզ. վարժություններով հիմնականում դրսում է զբաղվում :D
https://lh5.googleusercontent.com/-mS0Uuf2PtmI/U4sV7iZ12pI/AAAAAAAAsuI/ZeTniRRiqug/w890-h668-no/IMG_5869-MOTION.gif
Mephistopheles
01.06.2014, 20:07
Իսկ Կորյունը ֆիզ. վարժություններով հիմնականում դրսում է զբաղվում :D
https://lh5.googleusercontent.com/-mS0Uuf2PtmI/U4sV7iZ12pI/AAAAAAAAsuI/ZeTniRRiqug/w890-h668-no/IMG_5869-MOTION.gif
էն հետևի նստարանին նստած կինը շատ լավն ա…
Հետևի նստարանին նստած երկու աղջիկների պարն ա շատ լավը :))
Mephistopheles
01.06.2014, 20:12
Հետևի նստարանին նստած երկու աղջիկների պարն ա շատ լավը :))
կոչվում ա "նամռոտ աղջիկների պարը"
boooooooom
01.06.2014, 23:19
էսօր տղուս տարել էին "Հաղթանակի զբոսայգի", ու կապիկի մոտով Արան անտարբեր չի անցել
https://www.youtube.com/watch?v=qiPV--Ae86o
էսօր տղուս տարել էին "Հաղթանակի զբոսայգի", ու կապիկի մոտով Արան անտարբեր չի անցել
Վարդան, էս ինչ լավն ա տղեդ, էս ինչքան ա մեծացել :)
Բա մուլծիկավարի փռշտալը :))
Բռնես ու ուտես :love ...թե հետո էրէխայակերության մեջ կդատեն, ինչ կանեն, կարևոր չի :))
Տղաս երեկ ասումա.
-Մամա դու դիդաս?(գիտես)
-Ինչ գիտեմ բալես?
_Ոյ յինում է մի սայ, էն սայում մի ծայ ,էն ծայում պիչակ....:roll
Ուլուանա
05.06.2014, 17:21
Մի քանի օր առաջ ամուսինս Արեգին բժշկի էր տարել, էնտեղ իրեն լավ չէր պահել, չէր թողել, որ բժիշկը ամեն ինչ նորմալ նայի, ստուգի։ Մեկ էլ երեկ չգիտեմ որտեղից հիշեց իր բժշկի գնալը ու լուրջ–լուրջ ասում ա. «Որ բժշկի էինք գնացել, ես բժշկին դիմադրում էի»։ :D
Նաիրուհի
05.06.2014, 17:59
Վարդան, էս ինչ լավն ա տղեդ, էս ինչքան ա մեծացել :)
Հա, ոց որ երեկ լիներ, որ Ակումբով անուն էինք որոշում :))
boooooooom
05.06.2014, 20:32
Հա, ոց որ երեկ լիներ, որ Ակումբով անուն էինք որոշում :))
Ի դեպ, երբ անուն էինք որոշում, ես չէի մտածել, որ պիտի ասեմ "Արա մի արա": Էս էրեխեն հենց սկսի խոսալ, հարցնելու է " հիմա անեմ ,թե չանեմ?"
Հա, ոց որ երեկ լիներ, որ Ակումբով անուն էինք որոշում :))
Էէէ, ես որ վերջին անգամ Վարդանին տիկնոջ ու աղջկա հետ տեսա, դեռ սկի սեռը կարծեմ չգիտեին :)) Էս ինչ արագ թռավ ժամանակը :)
Չուլում չուլում մինատ աչիկ,աչիկ անուն Կամիյ Գիխակ,աչիկ դինա տատի տուն, մեկ էյ ըհըն ձմեյը փյեց իյա թեվեյը
(c) Արթուրիկ
Ուլուանա
07.06.2014, 00:27
Հնարավոր ա՝ էնքան էլ զվարճալի չի, բայց ինձ էդ պահին բացել էր։
Նստած միրգ ենք ուտում, մեկ էլ ամուսինս հանկարծակի հոգոց հանեց, վեր թռանք։ Ասեցի՝ վախեցանք։ Մեկ էլ Արեգը նույնությամբ արհեստական հոգոց հանեց ու հանդիսավոր հայտարարեց. «Վախեցա՛նք»։ Տեսավ՝ ուշադրություն չդարձրինք, կրկնեց. «Ես հոգոց հանեցի, վախեցանք»։ Ամուսինս բացատրում ա. «Արեգ, ես անսպասելի հոգոց հանեցի, դրա համար վախեցան»։ «Իսկ քոնն անսպասելի չէր, դրա համար չվախեցանք»,– շարունակում եմ «հարամ անել» ես :))։ Արեգը՝ նեղված. «Չէ՛, վախեցա՛նք, վախեցա՜նք :aaa»։ Մի խոսքով՝ վերջը ստիպված եղանք համաձայնել, որ հա, իր հոգոցից էլ վախեցանք :D։
Alphaone
07.06.2014, 01:10
Քրոջս գազանիկին բացատրում եմ, որ հատակին ոտաբոբիկ չքայլի, չի լսում, բնականաբար: Ձեռքից բռնեցի, ստիպեցի գորգը շոշափել, հետո հատակը: Տեսավ հատակը սառն է, մի քիչ բացատրեցի, որ մրսել չի կարելի, տարօրինակորեն տեղ հասավ:
Էսօր տեսնեմ փայտը վերցրել, կատվին հետապնդում է բակում:
Վազեցի, խանգարեցի:
Խոհափիլիսոփայական դեմքի արտահայտությամբ՝
- Քշում եմ գորգի վրա, որ չմրսի... :)
Լավ ե՞նք բռնցրել ։)
http://s14.postimg.org/6d42b1dwx/funastgh.jpg
Ձայնալար
07.06.2014, 13:47
Ուրեմը երեկ իմանում եմ, որ աղջիկս մանկապարտեզում երեխեքից մեկին ծեծել ա (ընդհանրապես հանգիստ երեխա ա ու ագրեսիվություն չունի), ընդ որում բավական ուժեղ, պատճառների մասին ոչինչ հայտնի չի, դայակը գնացել ա, որ վերցնի, իրան են պատմել, ինքն էլ ստիպել ա, որ ներողություն խնդրի, վերջը պաչիկ մաչիկ բարիշել եկել են տուն:
Մեկ էլ ինքն ա գալի զբոսանքից տուն.
_Պապա, էսօր մեր մանկապարտեզի Սյուզիին ծեծել եմ
_Ինչի՞ բալես
_Նստել էր իմ տեղը
_Չէիր կարում ուղղակի ասես, որ վեր կանա, չգիտե՞ս որ չի կարելի ծեծել
_Ես ասեցի
_Չվերկացա՞վ
_Չէ, ես մի անգամ իրան վեր կացրեցի, հետո էլի ինքը ինձ վեր կացրեց ու նստեց իմ տեղը
(մտածում եմ, ոնց որ ճիշտը մեր ձեռն ա, բայց դե հո չեմ ասի լավ ես արել, պետք ա մի ձև պախարակել)
_Հա, հետո ինչ, դու էլ իրա տեղը նստեիր
_Իրա տեղը որտե՞ղ ա
_Չգիտեմ
_(մուննաթով ու մի տեսակ քյառթավարի) Բա ես էլ չգիտեի
Էլ բան չկարացա ասեմ :(
Աղջիկս, երբ սկսեց քիչ թե շատ խոսել, տրամաբանել, ամեն անգամ մի բանով ինձ զարմացնում է: Հիմա երկուս ու կես տարեկան է: Մի բան ասեցիր կամ աչքը տեսավ սովորեց, էլ պրծում չկա ...
Էս արագաչափերն ու տեսախցիկները քիչ էին մի ոստիկան էլ գլխիս ինքն է դարձել: Գույներեն արդեն հստակ տարբերում էր: Մեքենայով կարմիրի տակ կանգնած եմ, հարցրեց, թե ինչի եմ կանգնել: Ասեցի կարմիր է, պիտի կանգնենք, որ կանաչ լինի գնանք: Վերջ: Գրեց հիշողության մեջ: Էն օրն էլ խաչմերուկում լույսը կանաչ էր, անցա: Արդեն խաչմերուկում էի փոխեց դեղին ու կարմիր: Անչքն ընկավ էտ կարմիրը: Ասում ա մամա էս պապան ինչի ա գնում, լույսը կարմիր է: Պապա չգիտես, որ լույսը կարմիր է պիտի կանգնես: Հենց կանաչի լինի նոր քշես:
Մի քանի օր առաջ էլ խոստացել էի հրապարակի երգող շատրվանների մոտ տանել: Գնացինք: Ոտքով զբոսնում էինք: Ամեն փողոցն անցնելիս նայում էր էդ լուսացույցի գույներին ու ասում կարմիրա, կանգնեցիք ու երկու ոտքը մեխում էր գետնին ու կանգնում: Ետ էինք վերադառնում: Էլի օրենքով, կարգով, կարմիրի տակ կանգնեցինք, որ հրապարակից Նալբանդյան փողոցն անցնենք: Անցանք ու կառավարության շենքի դիմացի լայն մայթով գնում ենք: Մեկ էլ աչքն ընկավ Տիգրան Մեծ պողոտայի /հրապարակ մտնող/ լուսացույցին: Կարմիր էր: Նորից մեխվեցինք: Փորձեցինք բացատրել, որ դա միան փողոցն անցնելուց պետք է կանգնենք կարմիրի տակ, ոչ թե ամեն տեղ: Չհամոզվեց: Ուզած չուզած կառավարության շենքի դիմաց սպասեցինք մինչև կողքի փողոցի լուսացույցը փոխի կանաչ, նոր գնացինք: Ճեմելով մինչև ուզում էինք թեքվել ներքև՝ դեպի Տիգրան Մեծ, մի հատ էլ կարմիր տվեց ... :angry
Ուլուանա
19.06.2014, 20:03
Սեպտեմբերից Արեգին պիտի մանկապարտեզ տանենք, պիտի գնայինք մանկապարտեզ՝ որոշ փաստաթղթային հարցեր լուծելու, Արեգին էլ պիտի հետներս վերցնեինք։ Մինչև գնալը, բնականաբար, անընդհատ մանկապարտեզ գնալուց էինք խոսում։ Մեկ էլ Արեգն ասեց.
– Մաման ու պապան Արեգին տանելու են, մանկապարտեզում հանձնեն։
Վազգենը նստած ֆուտբոլ էր նայում, Արեգը՝ գրկում նստած։ Մեկ էլ Արեգը կողքի դարակից քանոնն առավ, հոր բեղերին պահելով՝ ասեց.
– Պապա, ես քո բեղերն եմ չափում։
Մի քիչ հետո՝ լուրջ դեմքով.
– Չափեցի. ութ անց կես։
Մեծ աղջիկս անգլերեն ու ռուսերեն թվերը սովորել ա յութուբի տարբեր օտարալեզու հոլովակներից, բայց էդ հոլովակներում, բնականաբար, ոչ մի տեղ էդ թիվը սխալ չեն արտասանում:
Հանկարծ չմտածեք, թե ինչ-որ մեկը սովորացրել ա, որ սխալ արտասանի, ուղղակի էդ երեխայի բարբառն էլ էդ ա: Խոսքն անգլերեն 6 թվի մասին ա: Ինչքան փորձում եմ սովորեցնել, որ ճիշտ արտասանի, արդյունք չկա: Ինքը 6 թիվն անգլերեն արտասանում ա սեքս: :))
StrangeLittleGirl
19.06.2014, 23:40
Մեծ աղջիկս անգլերեն ու ռուսերեն թվերը սովորել ա յութուբի տարբեր օտարալեզու հոլովակներից, բայց էդ հոլովակներում, բնականաբար, ոչ մի տեղ էդ թիվը սխալ չեն արտասանում:
Հանկարծ չմտածեք, թե ինչ-որ մեկը սովորացրել ա, որ սխալ արտասանի, ուղղակի էդ երեխայի բարբառն էլ էդ ա: Խոսքն անգլերեն 6 թվի մասին ա: Ինչքան փորձում եմ սովորեցնել, որ ճիշտ արտասանի, արդյունք չկա: Ինքը 6 թիվն անգլերեն արտասանում ա սեքս: :))
Ինքը փաստորեն դանիերեն ա արտասանում էդ թվի անունը :)) Աչքիս դանիերեն վիդեոներ էլ ա նայել:
Ուլուանա
19.06.2014, 23:47
Մեծ աղջիկս անգլերեն ու ռուսերեն թվերը սովորել ա յութուբի տարբեր օտարալեզու հոլովակներից, բայց էդ հոլովակներում, բնականաբար, ոչ մի տեղ էդ թիվը սխալ չեն արտասանում:
Հանկարծ չմտածեք, թե ինչ-որ մեկը սովորացրել ա, որ սխալ արտասանի, ուղղակի էդ երեխայի բարբառն էլ էդ ա: Խոսքն անգլերեն 6 թվի մասին ա: Ինչքան փորձում եմ սովորեցնել, որ ճիշտ արտասանի, արդյունք չկա: Ինքը 6 թիվն անգլերեն արտասանում ա սեքս: :))
Տենց էլ պիտի լիներ։ Անգլերենի կարճ ի–ն ավելի շատ է–ի նման ա հնչում, քան մեր ի–ի։
Ինքը փաստորեն դանիերեն ա արտասանում էդ թվի անունը :)) Աչքիս դանիերեն վիդեոներ էլ ա նայել:
Չի բացառվում, շատ հետաքրքրասերն ա: :)
Տենց էլ պիտի լիներ։ Անգլերենի կարճ ի–ն ավելի շատ է–ի նման ա հնչում, քան մեր ի–ի։
Երևի թե:
Բայց հենց նայում ա էդ հոլովակները, հետն սկսում ա արտասանել, շունչներս պահած սպասում ենք՝ հասնի 6-ին... ու մե ծիծաղ, մե ուրախություն: :))
StrangeLittleGirl
20.06.2014, 00:13
Չի բացառվում, շատ հետաքրքրասերն ա: :)
Երևի թե:
Բայց հենց նայում ա էդ հոլովակները, հետն սկսում ա արտասանել, շունչներս պահած սպասում ենք՝ հասնի 6-ին... ու մե ծիծաղ, մե ուրախություն: :))
Քանի՞ տարեկան ա :)) Ուղղակի հետաքրքիր ա՝ դու՞ք եք "e" լսում, թե՞ ինքն ա "e" արտասանում:
2,5 տարեկան: Մի օր հարմարվի, կնկարեմ, վիդեոն կտեղադրեմ: Հաստատ e ա ասում: :)
StrangeLittleGirl
20.06.2014, 00:20
2,5 տարեկան: Մի օր հարմարվի, կնկարեմ, վիդեոն կտեղադրեմ: Հաստատ e ա ասում: :)
Չէ, կարող ա դուք չեք լսում, լուրջ եմ ասում :)) Բայց 2,5-ը մի քիչ մեծ ա, հավանաբար e ա ասում :))
Չէ, կարող ա դուք չեք լսում, լուրջ եմ ասում :)) Բայց 2,5-ը մի քիչ մեծ ա, հավանաբար e ա ասում :))
Չէ, մենք հաստատ լսում ենք: :)) Ահավասի՛կ:
http://youtu.be/322ane87rbw
Չէ՛, հստակ e ա: :))
Ասում էի, չէ՞: :))
Բա վերջում ինքն իրան ծափ տալը ։)))
Լավն ա, սկսեք քիմիայի ու ֆիզիկայի վիդեոներ միացնել ։), լեզուներն արդեն գիտի։
StrangeLittleGirl
21.06.2014, 00:09
Չէ, հստակ e չի, ավելի շուտ՝ մեր իմացած է-ն չի: Նայեք ստեղ (http://en.wikipedia.org/wiki/Vowel_diagram): Անգլերեն six բառի մեջ /ɪ/ ձայնավորն ա: Ինքը արտասանում ա /e/, որը մեր է-ն չի, այլ ավելի «փակ» ա, ավելի բարձր ու ավելի մոտ /ɪ/-ին: Դիագրամի վրա ձեր պատկերացրած է-ն /ɛ/-ն ա՝ ավելի ներքև: Էստեղ (http://web.uvic.ca/ling/resources/ipa/charts/IPAlab/IPAlab.htm) կարող եք լսել տարբերությունները:
Չէ, հստակ e չի, ավելի շուտ՝ մեր իմացած է-ն չի: Նայեք ստեղ (http://en.wikipedia.org/wiki/Vowel_diagram): Անգլերեն six բառի մեջ /ɪ/ ձայնավորն ա: Ինքը արտասանում ա /e/, որը մեր է-ն չի, այլ ավելի «փակ» ա, ավելի բարձր ու ավելի մոտ /ɪ/-ին: Դիագրամի վրա ձեր պատկերացրած է-ն /ɛ/-ն ա՝ ավելի ներքև: Էստեղ (http://web.uvic.ca/ling/resources/ipa/charts/IPAlab/IPAlab.htm) կարող եք լսել տարբերությունները:
Բյուր ջան, պարզ ա, որ ուղղակի իրան հարմար չի ի-ով ասելը, ծռված ե-ով ա ասում: Ու ակնհայտ ա, որ հենց ե-ով չի ասում, ուղղակի նման ա, մեծահասակներիս համար զվարճալի, իսկ իր համար բնական: Ժամանակի հետ կուղղվի, մանկական թոթովանք ա, էլի: :)
murmushka
21.06.2014, 23:33
իմ կյանքի միակ ձեռքբերումը, ումով անկեղծորեն հպարտանում եմ :)
http://s019.radikal.ru/i608/1406/d4/d940ec8f5531.jpg (http://www.radikal.ru)
Իմ աղջկան էլ ասում եմ «դա, դա, դա», ասում ա «դա, դա, դա», ասում եմ «դա, դա», ասում ա «դա, դա», ասում եմ «մա, մա, մա», ասում ա «դա, դա, դա», ունիկալ երեխա ա )))
Արևհատիկ
22.06.2014, 20:24
Եղբորս աղջիկը /դեռ 3 տարեկանը չի լրացել/ արդեն իր 2-րդ եսի հետ փոխհամաձայնության է գալիս :))
Մի քանի օր առաջ Երևանում եմ, ինքը եսիմ ինչ չարություն ա անում: Ասում եմ.
-Գոհար դե լավ էլի, հերիք ա չարություն անես:
Ինքն էլ թե.
-Հոթուր, ես Դոհարը չեմ, Դոհարը դնացել ա, հիմա Մաշան ա ետել: Դրա համար էլ ինքը չարություն ա անում:
Անցնում ա մի քանի րոպե, մեկ էլ վազելով գալիս ա, թե.
-Հոթո՜ւր, ես ետել եմ քեզ բուժեմ, էն դիժ Մաշան արդեն դնացել ա :))
ՀԳ. Ինքն էլ է ակումբցիների երեխա :)
keyboard
22.06.2014, 20:27
Էսի նկարների թեման էր չէ՞, արա Մուշո նկար դիր արա, նկար::angry
Իմ գիտունիկը Գիտունիկ քոլեջ-նախակրթարանն ավարտեց:
http://i.imgur.com/mtvQqzr.jpg
http://i.imgur.com/RrWDMbz.jpg
http://i.imgur.com/ey8Unp7.jpg
http://i.imgur.com/U8P3X6s.jpg
Էսի նկարների թեման էր չէ՞, արա Մուշո նկար դիր արա, նկար::angry
Իմ գիտունիկը Գիտունիկ քոլեջ-նախակրթարանն ավարտեց:
Հով տոչնի դու ես: Աչքիս մյուս հանդիպմանը գիտունիկիդ հետ ներկա լինես :))
keyboard
22.06.2014, 21:07
Հով տոչնի դու ես: Աչքիս մյուս հանդիպմանը գիտունիկիդ հետ ներկա լինես :))
Յա, էդ դու ինձ որտեղ ես տեսել, որ մի հատ էլ ես եմ: Գիտունիկս էն մի հանդիպմանը հետս եկել էր, չէ մենակ մեկին չէ, անցյալ տարի էլ Բյուրի հետ հանդիպման էի գնացել, էլի եկել էր, Ես էի Բյուրն էր, Արթգեոն, Իմպը ու էլի տենց, մնացածին չեմ հիշում, հա, մեկ էլ Բյուրի ընկերուհին էր:
Հ.Գ. համ ել դու քեզնից խոսա, նենց էլ մի ակտիվ հանդիպքումների ես գալիս:D
Հով տոչնի դու ես: Աչքիս մյուս հանդիպմանը գիտունիկիդ հետ ներկա լինես :))
Ճիշտ ա ասում, դու չես ուզում գաս աղջկադ բեր հետս ծանոթացրա ) ես եկել էի հանդիպման ու սպասում էի որ լիքը երեխաներ են լինլու , բայց չկաին :(
Իմ 8 տարեկան ախպեր` Մկրտիչը: Ստեղ ձյուդոից առաջին տեղ ա զբաղացրել :hands
http://i61.tinypic.com/15ppe2g.jpg
Մկրտիչ : - Էլիզ, ո՞նց ա կոչվում մարդը` ում ավելի շատ են դաս տվել քանց թե ինձ:
Ես: - Ըմմ, լո՞խ
Մկրտիչ: - Դե ուրեմն դու լոխ ես: Հը հը հը :
Ես:- ...:(
Հ.Գ.13 տարի տարբերություն ա, տղես ա էլի :D
Ասումա (https://www.youtube.com/watch?v=oiKj0Z_Xnjc&list=ALYL4kY05133rerQdafba-n3E0dx1MGYIV) .-Չէ մաման ուտե ուտե :roll
Էսի նկարների թեման էր չէ՞, արա Մուշո նկար դիր արա, նկար::angry
ըհը, էս մենք արդեն հանգիստ բռնվում նստում ենք
https://lh4.googleusercontent.com/-zfxGbPuk_T4/U6JrK0oBduI/AAAAAAAAIOo/vvo-gjmvPrU/w385-h684-no/IMG_20140619_084611.jpg
էս էլ մենք սենց քնում ենք
https://lh5.googleusercontent.com/-1IBxJeEdVK8/U6ThEmbV9dI/AAAAAAAAIWI/0nOnraqOtgY/w385-h684-no/IMG_20140621_053401.jpg
keyboard
24.06.2014, 12:20
Այ էսի ուրիշ բան այ ախպեր, թե չէ արդեն համը հանում էիր: Մռութ ա՜ :love
boooooooom
24.06.2014, 13:08
Ասումա (https://www.youtube.com/watch?v=oiKj0Z_Xnjc&list=ALYL4kY05133rerQdafba-n3E0dx1MGYIV) .-Չէ մաման ուտե ուտե :roll
Իմ տղեն էդ երգի կրկներգի ժամանակ բերանը բացումա (ինչքան հնարավորա) :D
Ուլուանա
27.06.2014, 20:30
Արեգն ասում ա. «Հեռախոսի էլեմենտը պպզել ա»։ :))
StrangeLittleGirl
28.06.2014, 02:07
Արեգն ասում ա. «Հեռախոսի էլեմենտը պպզել ա»։ :))
քյառթու էլեմենտ ա :D
Արեգն ասում ա. «Հեռախոսի էլեմենտը պպզել ա»։ :))
Մի ամիս առաջ տենց հումոր էի հորինել, ու ինձնից գոհ էի, գիտեի թե հումորի մեծ զգացում ունեմ... դու մի ասա քյորփեքը մեզ ծալած ունեն :cry
Cassiopeia
30.06.2014, 21:59
:)
https://lh6.googleusercontent.com/-B--IrgahxjA/U7GlFQHdfMI/AAAAAAAAvjs/-mVxi7yqNJk/w957-h718-no/IMG_7176.JPG
:)
https://lh6.googleusercontent.com/-B--IrgahxjA/U7GlFQHdfMI/AAAAAAAAvjs/-mVxi7yqNJk/w957-h718-no/IMG_7176.JPG
Կորյունը բա խի՞ ա ակնոցներով
Cassiopeia
30.06.2014, 22:10
Կորյունը բա խի՞ ա ակնոցներով
Կորյունի համար էդ սուպերակնոց ա :D Ադիդաս։
Աստիգմատիզմ ունի ու էլի աչքի հետ խնդիրներ։ Վաղը, եթե հիշենք, ռեալում կպատմեմ :D
Կորյունի համար էդ սուպերակնոց ա :D Ադիդաս։
Աստիգմատիզմ ունի ու էլի աչքի հետ խնդիրներ։ Վաղը, եթե հիշենք, ռեալում կպատմեմ :D
Ես վաղը չեմ կարա գամ, երևանում չեմ էլ :(
գիտեի էսօր ա, ուրախացել էի)
Ուլուանա
01.07.2014, 20:25
Արեգի սպառնալիքներից.
– Տատիկ, արի գնանք, խաղանք, թե չէ՝ կգնամ այ էնտեղ (ցույց ա տալիս միացրած գազը), կվառվեմ, վառված բալիկ կունենաք։
– Տատիկ, էլ տենց չանես, թե չէ՝ կնեղանամ։
Արևհատիկ
05.07.2014, 14:38
Գոհարիկին գույներն էինք սովորեցնում: Մամաս էլ սև շոր էր հագել: Եղբայրս ասում է.
-Գոհար, տատիկի շորը ի՞նչ գույնի ա:
-Ըըըմ, չդիտեմ:
Ու ինքն է սկսում հարցնել.
-Պապա՜, թո ունթերը ի՞նչ դույնի են:
-Սև են ջանա:
-Ուրե՜մն /ստեղ ցինիկ ժպիտ/ տատիտի շորը սև դույնի ա :))
Ուլուանա
07.07.2014, 18:41
ԱՄՆ–ի անկախության օրը պատուհանից հրավառություն էր երևում, Արեգին մոտեցրինք պատուհանին, ցույց տվեցինք ու ասեցինք, որ դա հրավառություն է։ Մի քիչ նայելուց հետո հիացած բացականչեց.
– Էս ի՜նչ հրաշք բան ա էս հրավառությունը։
Իսկ մենք չգիտեինք, որ ինքը «հրաշք» բառի գիտի :))։
Երեկ գործիս գնալուց առաջ, ինձ "անակնկալ" մատուցեց ,արդեն հագնվել էի չհասցրեցի լվանալ "անակնկալը" տատիկին թողեցի ու ես դուրս եկա ...
Եկա տուն վազեց գիրկս, ասումա.
-Մամա դու գա տուն?
-Հա բալես,եկա
-Դու դինաց ու չանի ինձ պացիկ,-պաչեցի,մեկ էլ սենցա անում էս կռիսը,- դու կարոտի քո քաքոտ տղա? :))
Ձայնալար
19.07.2014, 11:19
Էս Հասոն իրա լողի ուսապարկը, որը Մառան նախօրոք հավաքել պատրաստել էր, քանդել ա, խաղացել ա:
_Հասմիկ, ինչի՞ ես ուսապարկդ քանդել, ես հավաքել էի չէ
_(առանց վայրկյան անգամ մտածելու) Ասեցի տեսնեմ հո բան չե՞նք մոռացել
keyboard
19.07.2014, 11:36
Էս Հասոն իրա լողի ուսապարկը, որը Մառան նախօրոք հավաքել պատրաստել էր, քանդել ա, խաղացել ա:
_Հասմիկ, ինչի՞ ես ուսապարկդ քանդել, ես հավաքել էի չէ
_(առանց վայրկյան անգամ մտածելու) Ասեցի տեսնեմ հո բան չե՞նք մոռացել
ապեր, դուք ձեր հացը ցմաք եք կերել :D
Ուլուանա
20.07.2014, 17:43
Երեկոյան, երբ դրսում արդեն զով է լինում, իսկ տան պատերը դեռ շիկացած են լինում, երբեմն Արեգի հետ իջնում, նստում ենք մեր տան աստիճաններին, հովին գիրք ենք կարդում, խոսում։ Էն օրն էլ ասում է.
– Մամա, արի գնանք, նստենք աստիճաններին, ուսումնասիրենք։
– Ի՞նչը ուսումնասիրենք, Արեգ։
– Էն դիմացի դաշտը ուսումնասիրենք։
«Դաշտը» դիմացի հարևանի լայնատարած գազոնն է :))։
Ձայնալար
21.07.2014, 20:13
Ասում ա՝ եթե տանը ձու չկա ու ձեն էլ չկա, պետք չի ասել ձու չկա ու ձեն չկա, կարելի ա ասել, որ տանը ձեն ձուն չկա:
Լրիվ Արամայիս Սահակյան :D
Վաղուց նկար չեմ դրել :)
http://i39.tinypic.com/2199oo9.jpg
Վաաաայ , վարկանիշ չի տալիս , որ գրեմ:
Էս ի՜նչ գանձատուփիկ ես դու ::love, շա՜տ-շա՜տ լավն ես է ::love
Ես քեզ շատ սիրեցի համով աղջիկ::love
Նոր պստոներ ընդունում ե՞ք:
Ոտքներս խերով լինի Ակումբի ամենաբարի թեման :)
Բլոճս՝ ուտուկ քնուկ:
http://i.imgur.com/KaM5xrj.jpg
StrangeLittleGirl
22.07.2014, 21:26
Աաաաա՜, գուլպան :love
keyboard
22.07.2014, 21:54
Էս երբ սքամ մեծացավ այ մարդ :D
Էս երբ սքամ մեծացավ այ մարդ :D
Ես էլ էի հենց նոր դա մտածում: Հեչ չես ասի, թե մի քանի օրեկան երեխա ա: :)
Կյանքս :love ուտեմ էն տոտոն
Ացի, այ մռութ :love մեռնեմ էն անուշ քնին :*
Երեք երեխաներս ու գեղեցկուհիս :love
http://i.imgur.com/egM22yW.jpg
http://i.imgur.com/m7gcxWQ.jpg
StrangeLittleGirl
23.07.2014, 00:14
Աաաա՜, ես քո էրեխեքին սենց մեծ չէի տեսել: Էս Ալեքսը լրիվ ոնց որ դու լինես:
keyboard
23.07.2014, 00:41
Արա, դե աղջիկն ուրիշ ա էլի:
Guest աղջիկդ լրիվ լույս ա: Ինչ լավն են քյորփեքդ, կյանքները տենց լույսի մեջ անցնի :)
keyboard
05.08.2014, 22:30
Գայուշը անեկդոտ ա պատմում.
–Ապարանցին մեքենայի դուռը շալակած գնում ա, գիտե՞ս ինչու:
Զարմացած նայում եմ.
-Չէ բալա, իսկ ինչու՞
Հռհռալով պատասխանում ա.
-Ի, որ շոգի, ապակին իջացնի քամի գա:
:D
Աաաաաաաաաաաաա՜ հելեք, էսօր քնել չկա, վաաաաաաաաադ եմ...
Սոնյան ու Արփին.
http://i57.tinypic.com/2ir2hp4.jpg
http://i58.tinypic.com/mbmuex.jpg
http://i57.tinypic.com/29bosgi.jpg
http://i62.tinypic.com/28l9ez8.jpg
Էս էլ մենակ Սոնյան :)
http://i61.tinypic.com/f1eexc.jpg
http://i62.tinypic.com/21eawxt.jpg
Mephistopheles
07.08.2014, 00:42
Սոնյան ու Արփին.
http://i62.tinypic.com/21eawxt.jpg
էս ի՞՜նչ սիրուն բազկաթոռ ա…
Նախավերջին նկարում Սոնյան իրա մամային ինչ նման ա: :love
Ուլուանա
15.08.2014, 17:17
Վերջերս Արեգը շատ զգայուն ու նեղացկոտ է դարձել. տարիքային ինչ–որ փուլ է, ասում են։ Առաջ որ ուզենայինք էլ, չէին կարող վիրավորել։ Իսկ հիմա երբ մի բան իր ուզածով չի լինում, կամ՝ վրան մի թեթև բարկանում ենք, հաճախ խռովում, գնում է, իր սիրելի «ադեալիկը» գրկում, պառկում :))։ Երբեմն լացում էլ է, բայց լացը ոչ միշտ է գալիս, ինքն էլ չգալու դեպքում փորձում է զոռով լացել՝ ուշադրություն գրավելու համար, որ, իբր, տեսեք՝ ինչ մեղք եմ ես, եկեք ինձ սիրեք, մխիթարեք։ Դե, բնականաբար, սիրում ու մխիթարում ենք, բայց համ էլ ասում ենք. «Դե լավ, էլ սուտի–մուտի մի լացի»։
Էն օրն էլ զբոսնում էինք, դիմացից մի կին էր գալիս իր երկու փոքր երեխաների հետ, որոնցից փոքրը մոտ երկու տարեկան կլիներ։ Ես ուշադիր չէի, բայց էդ փոքրը մի պահ ինչ–որ նվնվաց, մեկ էլ հիշում եմ, որ ինչ–որ խաղալիքով խաղալով գնում էր։ Իսկ Արեգն էդ ընթացքում ուշադիր, հետաքրքրությամբ նայում էր իրենց, մեկ էլ ասեց.
– Էն բալիկն ինչի՞ էր սուտ–մուտի լացում։
– Հա՞, բայց իրոք սուտի–մուտի՞ էր լացում։ Թե՞ իսկական էր :think։
– Չէ, սուտի–մուտի էր,– վստահաբար պնդեց տղաս :D։
Դե, ինքն էդ հարցում արդեն վարպետ է դարձել, էնպես որ որոշեցի իրեն վստահել:))։
Ձայնալար
15.08.2014, 17:29
Հասմիկը երբ ~2 տարեկան էր, նույնիսկ ասում էր, թե ինչի ա երեխան լացում: Մի անգամ Սոնան լացում էր, ինչ-որ բան էր ուզում, չէինք հասկանում ինչ: Ինչ տվեցինք չհանգստացավ, Հասմիկն էլ իրա համար կողքի վրա խաղում էր, մեկ էլ սենց կես աչքով շրջվեց դեպի մեզ. «Սոնաշի ուզու դեղձ»: Դեղձը տվեցինք, էրեխեն հանգստացավ: Դրսում էլ, որ լացող երեխա էր տեսնում, մեկ-մեկ ասում էր, թե ինչի ա լացում, ստուգել իհարկե չէինք կարա, բայց շատ վստահ տոնով էր ասում:
Հասմիկը երբ ~2 տարեկան էր, նույնիսկ ասում էր, թե ինչի ա երեխան լացում: Մի անգամ Սոնան լացում էր, ինչ-որ բան էր ուզում, չէինք հասկանում ինչ: Ինչ տվեցինք չհանգստացավ, Հասմիկն էլ իրա համար կողքի վրա խաղում էր, մեկ էլ սենց կես աչքով շրջվեց դեպի մեզ. «Սոնաշի ուզու դեղձ»: Դեղձը տվեցինք, էրեխեն հանգստացավ: Դրսում էլ, որ լացող երեխա էր տեսնում, մեկ-մեկ ասում էր, թե ինչի ա լացում, ստուգել իհարկե չէինք կարա, բայց շատ վստահ տոնով էր ասում:
Դեղձ չէ՝ կալալոկ ։ՃՃՃ
Մի քանի օր առաջ հյուրեր պետք ա գան, ցայտնոտի մեջ գործ եմ անում, մի կողմից տուն, մի կողմից ուտելիք, Սոնան էլ կողքից հա մի բան ուզում ա, մի խոսքով ներվային վիճակում եմ, մեկ էլ ոտքս խփեցի պատի անկյունին, էն որ ցավը գլխիդ ա տալիս, մատս էի խփել, սկսեցի վայ վույ անել, համարյա լացել։ Էկավ, ասում ա՝ ինչ ա էղել։ Ասում եմ ոտս խփեցի էս անկյունին։ Ասում ա՝ շատ ա ցավում, ասում եմ՝ հա, հեսա կանցնի։ Ասում ա՝ դե լավ, Անն, դե ուրեմն էլ մի նվնվա :))Միանգամից ձենս կտրեցի ։ՃՃՃ
Cassiopeia
20.08.2014, 17:35
Փոքրիկ օգնականս:love
https://lh4.googleusercontent.com/-dMoey9m6aVs/U_SjncS7XlI/AAAAAAAA0fU/b7c9Lo_oT1k/s320-no/2014%2B-%2B1
Cassiopeia
20.08.2014, 23:41
Էսօր Աստղն ինչ-որ բան էր անում, հարցրեց.
- Մամա, ի՞նչ եմ անում:
Պատասխանեցի՝ եսի՞մ:
Ասում ա.- եսիմ եմ անո՞ւմ:
Պապ, էս արձանը խորտակվել ա՞:
http://zham.am/img.php?src=images/mda.jpg&w=320&h=240&zs=0&sl=0
Cassiopeia
21.08.2014, 21:30
Երեխուն ստիպել եք Տիտանիկ նայի՞ :D
The silent river
22.08.2014, 18:24
Սա էլ իմ տղեն:
http://i58.tinypic.com/am402x.jpg
http://i61.tinypic.com/immlip.jpg
http://i59.tinypic.com/hs56ye.jpg
http://i909.photobucket.com/albums/ac300/ars83/Rosie_072014_zps0eea123a.jpg (http://s909.photobucket.com/user/ars83/media/Rosie_072014_zps0eea123a.jpg.html)
Աղջիկս:
Արս, էս ինչ անուշիկն ա դառնում օր օրի :love
keyboard
27.08.2014, 12:46
Արս, էս ինչ անուշիկն ա դառնում օր օրի :love
Հլա ձեր անուշիկին դրեք տեսնենք, արդեն ահագին օր ա անցել :p
Էս էլ իմ Չոնչուռիկը, Հով ջան :)
http://i.imgur.com/mh2fQpw.jpg
Ձայնալար
27.08.2014, 14:08
Վաաաաաաաախ :love
Էս էլ իմ Չոնչուռիկը, Հով ջան :)
Նախշնաթուշն ա: :kiss Լիլ, բոդին ո՞վ ա առել ու ի՞նչ նկրտումներով: :)) Ծանոթ իրավիճակ ա:
Արս, էս ի՞նչ գենդերային դիսկրիմինացիա է :))
Նախշնաթուշն ա: :kiss Լիլ, բոդին ո՞վ ա առել ու ի՞նչ նկրտումներով: :)) Ծանոթ իրավիճակ ա:
Կիսուր տատիկն ա ամերիկաներից բերել Արս :)
Տղու ա առել, որ հիմիկվանից աղջիկս թսիկ-ռոզովի-հելո Կիտի աղջկական չմեծանա: Այ սենց հոգեբանական հնարներ ա կիրառում :))
Ինչ լավն են պստոները :love
Լուսեն օր օրի ա մեծանում :)
Էդ վարդագույն արքայադստրերի մասին մի բան էլ ես ասեմ, դարդերս կիսեմ:
Ես ինքս հեչ զիզի չեմ, ոչ զուգվում-զարդարվում եմ, ոչ շորիկներ հագնում, ոչ քսվում: Ու պստոյիս էլ հենց սկզբից ինձ նման էի հագցնում-կապցնում: Բայց դա տևեց մինչև երկու տարեկան, երբ նա ջոկեց, որ իրեն էդ հեչ դուր չի գալիս: Հիմա նա մենակ շորեր ա ուզում հագնել, ոչ մի շալվար, մազերը կտրել չի թողնում, ինչ պլաստմասի զիզիկ գտնում ա կպցնում ա վրան, զուգվում-զարդարվում, տատուց Հնդկաստանից լիքը բլասլետներ ա ուզել, արդեն մի երեք հատ մեծ զարդատուփ ունի: Ուզում ա մատներին միշտ լաք քսված լինի: Ախր նա ինձ կյանքում մանիկյուրով չի տեսել:
Աշխարհի թիթիզն ա:
Ես չհասկացա, թե ինչի սենց եղավ :unsure
Արս, էս ի՞նչ գենդերային դիսկրիմինացիա է :))
Տո ես դիսկրիմինատոր չեմ (անգամ ոչ դիսկրիմինանտ), ուրիշներն էին Ռուզանիկի համար կապույտ գույնի բաներ նվիրում: Սաթն ու ես կանաչ, մոխրագույն, մանուշակագույն շորեր էինք առնում:
Ինչ լավն են պստոները :love
Լուսեն օր օրի ա մեծանում :)
Էդ վարդագույն արքայադստրերի մասին մի բան էլ ես ասեմ, դարդերս կիսեմ:
Ես ինքս հեչ զիզի չեմ, ոչ զուգվում-զարդարվում եմ, ոչ շորիկներ հագնում, ոչ քսվում: Ու պստոյիս էլ հենց սկզբից ինձ նման էի հագցնում-կապցնում: Բայց դա տևեց մինչև երկու տարեկան, երբ նա ջոկեց, որ իրեն էդ հեչ դուր չի գալիս: Հիմա նա մենակ շորեր ա ուզում հագնել, ոչ մի շալվար, մազերը կտրել չի թողնում, ինչ պլաստմասի զիզիկ գտնում ա կպցնում ա վրան, զուգվում-զարդարվում, տատուց Հնդկաստանից լիքը բլասլետներ ա ուզել, արդեն մի երեք հատ մեծ զարդատուփ ունի: Ուզում ա մատներին միշտ լաք քսված լինի: Ախր նա ինձ կյանքում մանիկյուրով չի տեսել:
Աշխարհի թիթիզն ա:
Ես չհասկացա, թե ինչի սենց եղավ :unsure
Տենց ա Այվ, վերջում մեկ ա իրանց ասածն ա անցնում :)
Իմ դեպքում գեներն էլ են դեր խաղալու: Եթե աղջիկս գոնե մի քիչ ինձ քաշի՝ իրա բանծիկներին չի լինի, որ տատին "բիգ գայ" շոր ա առնում իր համար:
Թիթիզի մեկն ա լինելու:
keyboard
27.08.2014, 15:46
Վաաաաաաաաաաաաախ 2 էս ինչ ուտելիք ա, սաղիս աչքը ոռին, ասել տատուս
Տենց ա Այվ, վերջում մեկ ա իրանց ասածն ա անցնում :)
Իմ դեպքում գեներն էլ են դեր խաղալու: Եթե աղջիկս գոնե մի քիչ ինձ քաշի՝ իրա բանծիկներին չի լինի, որ տատին "բիգ գայ" շոր ա առնում իր համար:
Թիթիզի մեկն ա լինելու:
Գեների դերը միշտ էլ կա: Ուղղակի սաղ հարցն էն ա, որ աղջիկները սովորաբար պապաներին են ավելի նման լինում, քան մամաներին:
Թեև էդ էլ հաստատ չի :)
Ուլուանա
27.08.2014, 16:24
(Փաստորեն) տղաս (3.5 տարեկան) իմ հետքերով ա գնում. վերջերս նրա բառապաշար ա մուտք գործել իմ շատ սիրելի «փաստորեն» բառը :D։
Վարժություններ եմ անում, մեկ էլ եկավ՝ ձեռքին խաղալիք արմավենիներ, որոնք ինչ–որ գնացքի կոմպլեկտի մաս էին կազմում։ Գնացքը մի քիչ անսարք էր արդեն, վաղուց չեմ հանել, որ խաղա։ Հիմա, չգիտես ինչի, հանկարծ հիշել ա էդ գնացքի մասին ու էդ արմավենիները ցույց տալով՝ ասում ա.
– Մամա, սրա գնացքն եմ ուզում։
– Լավ, վարժություններս վերջացնեմ, կհանեմ։
Մեկ էլ բացահայտում արածի տոնով ասում ա.
– Էդ չէր կորել, փաստորեն. դու էիր պահել :unsure։
:))
Ձայնալար
27.08.2014, 17:16
(Փաստորեն) տղաս (3.5 տարեկան) իմ հետքերով ա գնում. վերջերս նրա բառապաշար ա մուտք գործել իմ շատ սիրելի «փաստորեն» բառը :D։
Վարժություններ եմ անում, մեկ էլ եկավ՝ ձեռքին խաղալիք արմավենիներ, որոնք ինչ–որ գնացքի կոմպլեկտի մաս էին կազմում։ Գնացքը մի քիչ անսարք էր արդեն, վաղուց չեմ հանել, որ խաղա։ Հիմա, չգիտես ինչի, հանկարծ հիշել ա էդ գնացքի մասին ու էդ արմավենիները ցույց տալով՝ ասում ա.
– Մամա, սրա գնացքն եմ ուզում։
– Լավ, վարժություններս վերջացնեմ, կհանեմ։
Մեկ էլ բացահայտում արածի տոնով ասում ա.
– Էդ չէր կորել, փաստորեն. դու էիր պահել :unsure։
:))
Մառան Հասմիկին սպառնացել էր, որ եթե շարունակի խաղալիքները թափել ու չհավաքել, բոլոր չհավաքված խաղալիքները կնետվեն աղբարկղ: Տենց իրար ինադ արեցին, աղջիկս բնականաբար չհավաքեց (պապայի աղջիկն ա :D ), Մառան էլ գիշերը բոլորը հավաքեց պահեց՝ էն ակնկալիքով, որ Հասմիկը կհարցնի, թե ուր են, ինքն էլ կասի, որ քանի որ բլա-բլա-բլա, գցել եմ աղբը: Եկավ առավոտ, ոչ մի ռեակցիա, անցան օրեր՝ ոչ մի ռեակցիա: Մտածում ենք երևի չի նկատել, որ չկան խաղալիքները: Մեկ էլ մի օր պատահաբար գտավ պահած խաղալիքները ու սենց զարմացած ու անտարբեր դեմքով ասում ա, էս էն խաղալիքները, բա ինչի՞ էիր ասում զիբիլն ես գցել:
Այ տենց կոտոշ ա մեր հրաշքը՝ իսկական ղարաբաղցի :D
Ինչ լավն են պստոները :love
Լուսեն օր օրի ա մեծանում :)
Էդ վարդագույն արքայադստրերի մասին մի բան էլ ես ասեմ, դարդերս կիսեմ:
Ես ինքս հեչ զիզի չեմ, ոչ զուգվում-զարդարվում եմ, ոչ շորիկներ հագնում, ոչ քսվում: Ու պստոյիս էլ հենց սկզբից ինձ նման էի հագցնում-կապցնում: Բայց դա տևեց մինչև երկու տարեկան, երբ նա ջոկեց, որ իրեն էդ հեչ դուր չի գալիս: Հիմա նա մենակ շորեր ա ուզում հագնել, ոչ մի շալվար, մազերը կտրել չի թողնում, ինչ պլաստմասի զիզիկ գտնում ա կպցնում ա վրան, զուգվում-զարդարվում, տատուց Հնդկաստանից լիքը բլասլետներ ա ուզել, արդեն մի երեք հատ մեծ զարդատուփ ունի: Ուզում ա մատներին միշտ լաք քսված լինի: Ախր նա ինձ կյանքում մանիկյուրով չի տեսել:
Աշխարհի թիթիզն ա:
Ես չհասկացա, թե ինչի սենց եղավ :unsure
Այվ, իմ աղջիկն էլ որ ասում ա՝ «Անն, պեդիկյուրս արդեն պետք ա նորոգել», մենք մեռնում ենք, հատկապես էդ նորոգելու վրա :D Բայց դե մեր դեպքում գիտենք ում ա քաշել :))
Ավետիսս էսօր 11 ամսական դառավ, արդեն եքա տղա ա :)
http://i.imgur.com/APAUx7A.jpg
http://i.imgur.com/Vl4Igjj.jpg
http://i.imgur.com/ZimLCLO.jpg
http://i.imgur.com/qYAQeiH.jpg
http://i.imgur.com/NFmHkEP.jpg
http://i.imgur.com/JedIZy1.jpg
Արևիկի ծննդի հրավիրյալների ցուցակն էինք գրել, էն էլ կերել ա, հիմա ու՞մ կանչեմ :unsure
Ձայնալար
05.09.2014, 16:30
Որոշ հանգամանքներից ելնելով պետք եղավ մանկապարտեզը փոխել, բայց շատ էինք դարդ անում, որ երեխու համար սթրես ա, բան ա:
Ուրեմը առաջին օրն ա, որ գնացել ա նոր մանկապարտեզ, երեկոյան աղջիկս նստած ա պատշգամբում ինքն իրան խոսում ա. «Ստեսցյուն, ընկեր Լիլիթ (նախկին դաստիարակ), բարև, ընկեր Գայանե (նոր դաստիարակ)» ու ցինիկավարի ղժում ա :D
Cassiopeia
06.09.2014, 12:53
Մինյոններս :)
https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-xfp1/v/t1.0-9/10609628_10152331667673364_6010597227070889701_n.jpg?oh=232f44895a5d86c158952a9cfa5e9181&oe=549C7DBF&__gda__=1418869210_6c8139efe289debdb55f7d0e3c5832e9
Մտնում հպարտ-հպարտ գրում եք ձեր երեխեքի խոխմեցիք, ես էլ նախանձՎում եմ...
Մի բան էլ ես գրեմ:
Ուրեմն Լուսես պետք ա լողանա, դրել եմ իրեն լվացքի մեքենայի վրա, ջուրն եմ սարքում, ինքն էլ ինչպես միշտ ուրախ-զրարթ սպասում ա՝ ջրի ձենը լսելուց հետո:
Մի ձեռքս փորիկին, մյուսով ջուրն եմ ստուգում, մեկ էլ լսեմ՝ ղժում-ծվում ա:
Շուռ եկա նայեմ:
Ձեռքը տարել ա գլխին, մատիկներով մի մազափունջ ա բռնել, քաշում ա ու հո չի լացում, հո չի լացում...
Մի կերպ մատիկները հերթով բացելով մազապուրծ արեցի երեխիս:
Այ տենց, դե գնացեք քրքրվեք :hpart
Ավետիսը սկսել ա լիարժեք քայլել: Քայլում-քայլում ա, հետո կանգնում ու ոգևորված ինքն իրան ծափիկ ա տալիս :))
Մեկ-մեկ էլ որ հոգնում ա, պատահական մի տեղ նստում ա: Էսօր հերթական անգամը անհաջող խաղալիքի վրա նստեց ու տուտուզիկը ցավացրեց:
Հերն էլ փոխանակ իրա հայրական պարտականությունները աներ, դրել էր էշ-էշ սովետական օբյեկտիվ էր փորձարկում...
http://i.imgur.com/RQJ8oTg.jpg
Քայլ 1. Նայել չորս կողմն ու համոզվել, որ ձեզ չեն նայում
Քայլ 2. Ձեռքը դնել ոտքին, բռնել ձեռքը
Քայլ 3. Համբույրի ժամանակն է
Դե գնա ու ապացուցի, որ էս երեխուն սենց բան չես սովորացրել :))
http://i.imgur.com/ADX4a0K.jpg
Mephistopheles
22.09.2014, 20:14
Քայլ 1. Նայել չորս կողմն ու համոզվել, որ ձեզ չեն նայում
Քայլ 2. Ձեռքը դնել ոտքին, բռնել ձեռքը
Քայլ 3. Համբույրի ժամանակն է
Դե գնա ու ապացուցի, որ էս երեխուն սենց բան չես սովորացրել :))
http://i.imgur.com/ADX4a0K.jpg
բա քայլ 4րդ-ն ու՞ր ա… երեխեն ինչ տենում ա, էն ա սովորում…
մեռռնեմ ես էն քո… ցավդ տանեմ…
Ուլուանա
22.09.2014, 20:18
Ա՜, դե՜մք :)) :love։
keyboard
22.09.2014, 20:34
սարքած ա, մոնտաժ ա, ֆոտոշոփ ա :P
տղա եմ ասել է :love
Բա թաթան ոնց ա դրել էն չուվիխի դեմքին, մեռնելու բան ա...
Ես էդ կուկլի տեղը լինեի՝ կկենդանանայի էդ պաչիկից հետո :)
Արդեն սկսում եմ կասկածել՝ արժի՞ Լուսեիս էս Կազանովայի հետ ծանոթացնել։
Mephistopheles
23.09.2014, 00:03
Բա թաթան ոնց ա դրել էն չուվիխի դեմքին, մեռնելու բան ա...
Ես էդ կուկլի տեղը լինեի՝ կկենդանանայի էդ պաչիկից հետո :)
Արդեն սկսում եմ կասկածել՝ արժի՞ Լուսեիս էս Կազանովայի հետ ծանոթացնել։
քեզ հարցնողն ով ա…
murmushka
23.09.2014, 12:17
իմ գեղեցկուհին, հուսով եմ չեք հասցրել մոռանալ
http://s020.radikal.ru/i705/1409/97/f77dabcc01c6.jpg (http://www.radikal.ru)
http://s42.radikal.ru/i095/1409/dc/9af5e00bf747.jpg (http://www.radikal.ru)
http://i003.radikal.ru/1409/6c/f78ca10b881d.jpg (http://www.radikal.ru)
http://s019.radikal.ru/i636/1409/d8/b0e4d8f09ffa.jpg (http://www.radikal.ru)
Ուլուանա
23.09.2014, 19:52
Միշտ մտածում եմ՝ հիմիկվա էրեխեքի համար ինչ հասանելի ա ամեն ինչ։ Ցանկացած հայտնի մուլտի, հեքիաթի հերոսի կերպարով խաղալիք ու մնացած բոլոր հնարավոր բաներից կարելի ա գտնել՝ էլ Մինյոն, էլ Էլմո, էլ Միկի Մաուս ու Դոնալդ Բադիկ, էլ Սպանջ Բոբ և այլն։ Մեր ժամանակ էր, որ մի հատ քնձռոտ տիպի համար աշխարհով մեկ էինք լինում։ Մի հատ տիպ էր ձեռքներս ընկնում, էնքան էինք վրան դողում, որ երբեմն տենց էլ ոչ մի տեղ չէինք կպցնում :D։
Մեր տանտիրուհին, որն ապրում ա մեր ներքևի հարկում, յոթանասունին մոտ հնդիկ կին ա, անունը՝ Ռատնա։ Էսօր տղաս ի՞նչ ասի, որ լավ լինի. «Մամա, ես խաղալիք Ռատնա եմ ուզում :roll»։ Ինքը կարծում ա՝ ամեն ինչի խաղալիք տեսակը կա, էլի :))։
Ես որ դպրոցական էի, մի ամբողջ տարի մեկ կամ երկու արտահագուստով էի գնում դասի, իսկ էս Մանեն մի խնջույքի ընթացքում չորս անգամ մեկը մեկից սիրուն շորիկներ ա հագնում։ :vaii:
Ուլուանա
28.10.2014, 04:08
Մի երկու օր առաջ Արեգի մազերը կտրել ենք, դեմքը մի տեսակ բացվել ա, ու աչքիս ավելի սիրուն ա երևում :))։ Էն օրը գրկեցի, ասում եմ.
– Այ տղա, դու նկա՞ր ես։
Ինքն էլ լուրջ–լուրջ պատասխանում ա.
– Չէ՜, ես ուղղակի իսկական եմ։
Մանկապարտեզում ինչ–որ տեղեկացնող թղթեր են տվել, որոնցով, չգիտես ինչի, ուզեց խաղալ (ոչ մի հետաքրքիր բան. սպիտակ թղթերի վրա սևով տպված տեքստեր), ամբողջ օրը մոտն էին էդ թղթերը, մեկ էլ երեկոյան տեսնեմ՝ տարավ պրինտերի վրա դրեց։ Ասում եմ. «Էդ ի՞նչ ես անում»։ Ասում ա. «Սրանք տպենք, որ ավելի մերը լինեն» :))։
The silent river ճուտիկը , մռութ Դավիթը : Ինքը եկել էր Ֆրիմենի մոտ մեզ տեսակցության :)
http://i62.tinypic.com/5fn6zn.jpg
Հ.Գ. Դավիթի հավանաբար առաջին սելֆին :)
Cassiopeia
11.11.2014, 01:10
:) Երբ Աստղը մեյդանում է, խոսքերն ավելորդ են :)
https://www.youtube.com/watch?v=oSuO6-zIceg&list=UU1AxOSOYtPnGsPo502cDmCg
Lusntag Lusine
26.11.2014, 12:58
Գանձերս
http://ia116.mycdn.me/image?id=595895541398&bid=595895541398&t=0&plc=WEB&tkn=Jl9SPxQNvjOBOexKdmYUORK99-U
Cassiopeia
26.11.2014, 13:39
Լուսնթագ ջան, Ձեր բեռնած լուսանկարը չի երևում։ Փորձեք ուրիշ նկարների բեռնման կայքում ներբեռնել, հետո նոր ակումբում դնել։
Lusntag Lusine
26.11.2014, 14:40
Վազգենիկս ու Վարդանիկս:
http://kids.gallerix.ru/com/uploads/gallery/album_46/gallery_26_46_20020.jpg
Վազգենիկս ու Վարդանիկս:
Շատ լավն են:;)
Ծաղկեպսակն էլ լուսանկարում շատ լավ ա բռնել, որպես թագ տղայիդ համար::))
Lusntag Lusine
26.11.2014, 15:25
Ձախլիկ նկարիչն է :)
Ձախլիկ նկարիչն է :)
Էդպիսի ձախլիկները թող շատ լինեն::hands
Վերելակի մոտ կանգնած ենք, ասում եմ. «Ռուզանիկ, դե վերելակը կանչի»: Գոռում ա. «վերելա՛կ, վերելա՛կ»:
Մանկապարտեզից տուն ենք գալիս, սոված ա, Ձմեռ Պապիկի մասին եմ պատմում, որ նվերներ ա բերում բալիկներին՝ գրքեր, գնդակներ, փուչիկներ, և այլն: Վերջում հարցնում եմ. «Բա քեզ ի՞նչ բերի Ձմեռ Պապիկը»: Ասում ա. «Երշիկ»:
Ձայնալար
11.12.2014, 11:16
Վերելակի մոտ կանգնած ենք, ասում եմ. «Ռուզանիկ, դե վերելակը կանչի»: Գոռում ա. «վերելա՛կ, վերելա՛կ»:
Մանկապարտեզից տուն ենք գալիս, սոված ա, Ձմեռ Պապիկի մասին եմ պատմում, որ նվերներ ա բերում բալիկներին՝ գրքեր, գնդակներ, փուչիկներ, և այլն: Վերջում հարցնում եմ. «Բա քեզ ի՞նչ բերի Ձմեռ Պապիկը»: Ասում ա. «Երշիկ»:
Երկու հատ շաուրմա, երկու հատ թան :))))
Ուլուանա
17.12.2014, 19:58
Վերջերս կարոտել հասկացությունը հայտնվել է տղայիս ուշադրության կենտրոնում։ Ինչ կամ ում ուզում է էդ պահին, ասում է՝ կարոտել եմ։ Ասենք, պապան մի պահ զուգարան մտնի, ինքը կարող է ասի՝ պապային կարոտել եմ :))։ Էն օրն ասեցինք, որ հիմա տոնածառ ենք դնելու։ Ու գնացի, որ տոնոծառը հանեմ, բերեմ։ Էն էլ պարզվեց՝ իմ իմացած տեղում չէր, ու ընդհանրապես մի ժամից ավել բոլոր հնարավոր տեղերում փնտրելուց հետո էլ չգտանք, էդպես էլ առեղծված մնաց, թե ուր է կորել մեր տոնածառը։ Խեղճ էրեխուն էլ էդպես տրամադրել էինք, անհամբեր սպասում էր, թե երբ պիտի բերեմ, որ դնենք։ Ասեցինք, որ տոնածառը կորել է, վաղը նորը կառնենք, կդնենք։ Ինքն էլ ասեց, որ տոնածառին կարոտել է :))։ Հաջորդ օրը նոր տոնածառ առանք, դրեցինք, զարդարեցինք, մի քիչ էլ Նոր տարվանից խոսեցինք՝ Ձմեռ պապիկ, նվերներ–բան։ Արեգն էլ հավեսի ընկավ ու հայտարարեց, որ նվերները հիմա է ուզում։ Ասեցինք, որ էդպես չի լինի, Նոր տարին պիտի գա, որ Ձմեռ պապիկը բերի։ Ինքն էլ ի՞նչ ասի, որ լավ լինի. «Ես կարոտել եմ նվերներիս» :D։
Ուլուանա
21.12.2014, 07:55
Ես էլի եկա :oy։
Մի երկու օր առաջ իմ անունով ծանրոց էինք ստացել։ Ենթադրում էինք, թե մեջն ինչ պիտի լինի, բայց դեռ չէինք բացել։ Արեգն էլ անցած Նոր տարվանից սկսած՝ ինչ փակ արկղ տեսնում է, որոշում է, որ դա նվեր է ու հատկապես՝ իր նվերը, և անպայման ուզում է բացել։ Հիմա էս արկղն էլ հենց տեսավ, մկրատն առած եկավ.
– Էս նվեր ա, կտրենք, բացենք, տեսնենք՝ մեջը ինչ կա։
Ասեցի՝ չէ, չենք բացում։ Ինքն էլ, թե՝ ինչի՞։ Ասեցի.
– Սա իմն ա. տես՝ վրան իմ անունն ա գրված, իսկ ես չեմ ուզում հիմա բացել։
Ու սենյակից դուրս եկա։ Մեկ էլ մի քիչ հետո եկավ, ինձ կանչեց, տարավ էն սենյակ, որտեղ արկղն էր դրված։ Ու արկղը ցույց տալով՝ լուրջ–լուրջ ասեց.
– Տես, վրան «Արեգ» ա գրած, արդեն իմն ա, բացենք։
Նայեցի, տեսա՝ վրան մատիտով իր անունն է գրել՝ համարելով, որ հարցը լուծեց :))։
Որպես նախաբան մի հատ հին անեկդոտ պատմեմ։
-------------------------------
-Ամուսինս ինձ կկույով ժամացույց ա նվիրել, նենց լավն ա՜, ժամը մեկ բնից դուրս ա գալիս, ու հարցնում. «ժամը քանի՞սն ա»։
-------------------------------
Աստղը իբր գույներն ա սովորում, տարբեր գունավոր բաներ բերում, հարցնում ա. «էս ի՞նչ գույն ա»։ Պատասխանը ստանալուց հետո՝ «ապե՜ս», ու գնում հաջորդ իրի հետևից։
Ինչ որ բան ասելուց հետո էլ. «դե ասա - Լեզուդ ուտեմ» :D
Ուլուանա
06.01.2015, 03:00
Տղաս վերջերս տարվել է «գիրք սարքելով». տարբեր թղթեր՝ իր նկարածներով կամ գրոտած, վերցնում, կողքերի եզրերը սոսնձում է իրար ու էդպես «գիրք սարքում»։ Էսօր էլ հերթական գիրքն էր սարքել ու հորը ցույց էր տալիս, հայրն էլ թերթեց, նայեց ու ծիծաղելով ասեց.
– Վայ, Արեգ, էս վերջին էջը թարս ես կպցրել :))։
Արեգն էլ, իրեն չկորցնելով, հանգիստ պատասխանեց.
– Ոչինչ, էս մեկն էլ թող ծիծաղելի գիրք լինի :aha։