PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստան 2009, ինչպե՞ս է Ձեր քաղաքական տրամադրությունը։



Վիշապ
03.01.2009, 17:46
Դեժա վյուի է գուցե նման, բայց այնուամենայնիվ հետաքրքիր կլինի իմանալ Ակումբի անդամների տրամադրվածությունը այս տարվա նկատմամբ։ Ի՞նչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը այս տարի՝ ըստ Ձեր ներքին համոզման, տրամաբանության, կարծիքի, Նոր Տարվա գիշերը տեսած երազի և վերջապես պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ կանխատեսումների։
Ուզում եմ սկսել Սերժ Սարգսյանի Ամանորյա ուղերձից, որովհետև ըստ իրեն ամեն ինչ լավ է լինելու:ok


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը
01.01.2009
Սիրելի հայրենակիցներ,

Հաշված րոպեներ անց միասին կդիմավորենք նոր տարին: Մենք թերթում ենք անկախ Հայաստանի տարեգրության ևս մեկ էջ, որ լի է թե նվաճումների ու ոգևորության դրվագներով, թե բարդ իրադարձություններով ու լուրջ փորձություններով: 2008 թվականը մեզ համար փոփոխությունների, դժվար ու պատասխանատու որոշումներ ընդունելու շրջան էր: Այն մեր երկրի ու մեր տնտեսության առջև հարուցեց լրջագույն խնդիրներ, ի հայտ բերեց մի շարք մարտահրավերներ:
Նախ ընտրություններն ու քաղաքական ցնցումներն էին լուրջ փորձություն մեր երկրի համար: Հաջորդ մարտահրավերը կարևորագույն ապրանքատեսակների միջազգային գների շեշտակի բարձրացումն էր: Դրան հետևեցին ակտիվ ռազմական գործողությունները հարևան պետությունում` հանգեցնելով կարևորագույն տրանսպորտային ուղիների անգործունակությանը: Տարվա վերջին հատվածն արդեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված խնդիրները հաղթահարելու ժամանակահատվածն էր: Այսօրինակ զարգացումներից մենք դուրս ենք գալիս շատ երկրների համար բաղձալի կայունությամբ, ավելացող եռանդով ու ամրացող կամքով: Մենք բազում խնդիրներ ունենք և պատրաստ ենք նոր լուծումների:
Արցախյան շարժման 20-ամյակի տարում նկատելիորեն ակտիվացավ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը: Շարունակվեցին բարեփոխումները` նոր լիցք ստանալով ոստիկանության, հարկային ու մաքսային համակարգերում, կրթության ու առողջապահության ոլորտներում: Ավարտին հասցվեց Հայաստան-Իրան գազամուղը: Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցին մենք ամրագրեցինք բոլոր անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու մեր ծրագրերը:

Անցնող տարին աշխույժ մշակութային կյանքի ու մարզական լուրջ ձեռքբերումների տարի էր, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության տեսանելի դրսևորումների ու հայ ինքնության շուրջ աշխարհասփյուռ հայության համախմբման նոր մոտեցումների ժամանակահատված: Այն նաև համարձակ, իրենց ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող տնտեսական գերծրագրեր նախաձեռնելու տարի էր, որը մեկ անգամ ևս փաստեց, որ կարող ենք և հենց մենք պետք է շենացնենք մեր տունը` Հայաստան հայրենիքը:

Սիրելի հայրենակիցներ,

Ամանորը սպասելիքների տոն է: Այս պահին` տոնական սեղաների շուրջ, ակնկալում ենք, որ նոր տարին մեր հարազատների ու մերձավորների կյանքում դառնա շրջադարձային:

Բոլորիս միավորում են նույն պարզ ու մարդկային ցանկությունները: Մենք մաղթում ենք, որ գալիք տարին լինի խաղաղ ու բարեբեր, որ սահմանը հսկող մեր որդիները ողջ ու առողջ վերադառնան, որ մեր երեխաները լավ սովորեն, օտար ափերում վաստակող ամուսինները տուն վերադառնան և մեր ընտանիքներում տիրեն ջերմությունն ու համերաշխությունը: Մեր ծնողներին մաղթում ենք առողջություն և արևշատություն:
Նոր տարին դինավորում ենք ընտանիքի անդամներով շրջապատված: Շնորհավորենք նաև նրանց, ովքեր իրենց պարտքն են կատարում աշխատավայրերում, ովքեր այս պահին մարդկային կյանքեր են փրկում կամ ապահովում են մեր անվտանգությունը:

Ամանորը բարության տոն է: Իմ անկեղծ մաղթանքն է, որ կարողանանք բազմապատկել մեր օջախներում իշխող բարությունը, որ գալիք տարին լինի սիրո և միասնության տարի, իսկ անցնող տարվա տագնապներն ու մտահոգությունները մնան անցյալում: 2009 թվականին մենք շատ անելիքներ ունենք: Հավատանք, որ հաջողության ենք հասնելու միասին` ուս-ուսի:

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,

Ամանորը նաև հույսի ու հավատի տոն է: Այս օրերին բոլորիս համար մի պահ վերանում են ընթացիկ խնդիրները, և նորովի են կարևորվում մնայուն արժեքները: Ամենքս մեր հարազատներին ու ընկերներին մաղթում ենք առողջություն, հաջողություններ և երջանկություն: Այդ նույն մաղթանքները հղում եմ նաև ես` հավատալով, որ բոլորիս բարի ցանկություններն իրականություն կդառնան:

Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Ambrosine
03.01.2009, 20:44
Դեժա վյուի է գուցե նման, բայց այնուամենայնիվ հետաքրքիր կլինի իմանալ Ակումբի անդամների տրամադրվածությունը այս տարվա նկատմամբ։ Ի՞նչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը այս տարի՝ ըստ Ձեր ներքին համոզման, տրամաբանության, կարծիքի, Նոր Տարվա գիշերը տեսած երազի և վերջապես պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ կանխատեսումների։
Ուզում եմ սկսել Սերժ Սարգսյանի Ամանորյա ուղերձից, որովհետև ըստ իրեն ամեն ինչ լավ է լինելու:ok

Նախ ուզում եմ ամրագրել, որ սա ելույթ չէր, այլ արտասանած մի նյութ: Ինչ պրեզիդենտ, եթե չի կարող երկու խոսք ասել իր ժողովրդին?:[

Հետո, սրեժիկը ինքն էլ չի հավատում իր խոսքերին, 100 տոկոս: Ինչ լավ լինելու մասին է խոսքը, եթե ամբողջ Արցախի և հետևաբար նաև ՀՀ-ի ճակատագրը անորոշ է?

Կամ ինքը հավատաց իր խոսքերին, թե մեր արտաքին քաղաքականությունը ակտիվացել է? իսկ, թույլ տվեք հարցնել, կա և արդյոք եղել է այդպիսի երևույթ? եթե հաջող տարի կանխատեսելը նա նկատի ունի հերթական <<բարոյական>> հաղթանակները, ապա 100 տարի մեզ դա պետք չի: Թեկուզ խաբեյությամբ, թեկուզ մեքենայություններով ու բոլոր հնարավոր միջոցներով մեր ազգային շահերին նպաստավոր հանգուցալուծման հասնելը ավելի եմ գնահատում, քան թե խաղի մաքուր կանոնները: Չկա տենց բան: Չկա բարոյական հաղթանակ կոչվածը, դա միայն փորձ է անում արդարացնել ձախողված դիվանագիական քայլերը:angry

Եթե այս խումբը մնա իշխանության գլուխ, ոչ մի լավ բան էլ չեմ կանխատեսում իմ երկրի համար

dvgray
04.01.2009, 02:00
Ելնելով արտաքին ու ներքիր իրավիճակից, իրականում ոչ մի լավ բան չեմ կանխատեսունմ, ինչքան էլ դա ցավալի լինի:
Նույնիսկ արտաքինը իրավիճակը էնքան է ահագնացել, որ արդեն ներքինը գնացել է երկրորդ պլան: Խոսքը մասամբ վերաբերվում է մերձավոր արևելյան վերջին զարգացումներին ու արաբա-իզրաելյան կոնֆլիկտին: Վերջին օրերին Իրանի պրեզիդենտի աննախադեպ կոշտ մոտեցումները Իզրայելին վախենոլու զարգացմներ է ներարկում իր մեջ: Կասկածում եմ, որ Իրանի նախագահը խաղում է ամերիկյան խաղը և Իրանին ներքաշելու է պատերազմի մեջ որին առաջին գծում մասնակցելու են ամերիկացիք, որոնք այս անգամ քուվեյթցիների տեղը փրկելու են հրեաներին:
Իսկ այսպիսի զարգացումը կարող է կատաստորֆա լինել Հայաստանի համար

StrangeLittleGirl
04.01.2009, 02:08
Ուզում եմ լավատես լինել :) Հույս ունեմ՝ կունենանք ավելի շատ ձեռքբերումներ, քան կորուստներ:

Մովսես
04.01.2009, 03:39
Տեսնենք էս տարի Ադրբեջանցիները իրանց ոնց կպահեն: Նաֆտի գինը ընգել ա և տենցել իրանց դուխը:

Վիշապ
04.01.2009, 12:02
Նախ ուզում եմ ամրագրել, որ սա ելույթ չէր, այլ արտասանած մի նյութ: Ինչ պրեզիդենտ, եթե չի կարող երկու խոսք ասել իր ժողովրդին?:[

Հետո, սրեժիկը ինքն էլ չի հավատում իր խոսքերին, 100 տոկոս: Ինչ լավ լինելու մասին է խոսքը, եթե ամբողջ Արցախի և հետևաբար նաև ՀՀ-ի ճակատագրը անորոշ է?

Կամ ինքը հավատաց իր խոսքերին, թե մեր արտաքին քաղաքականությունը ակտիվացել է? իսկ, թույլ տվեք հարցնել, կա և արդյոք եղել է այդպիսի երևույթ? եթե հաջող տարի կանխատեսելը նա նկատի ունի հերթական <<բարոյական>> հաղթանակները, ապա 100 տարի մեզ դա պետք չի: Թեկուզ խաբեյությամբ, թեկուզ մեքենայություններով ու բոլոր հնարավոր միջոցներով մեր ազգային շահերին նպաստավոր հանգուցալուծման հասնելը ավելի եմ գնահատում, քան թե խաղի մաքուր կանոնները: Չկա տենց բան: Չկա բարոյական հաղթանակ կոչվածը, դա միայն փորձ է անում արդարացնել ձախողված դիվանագիական քայլերը:angry

Եթե այս խումբը մնա իշխանության գլուխ, ոչ մի լավ բան էլ չեմ կանխատեսում իմ երկրի համար
Աստղո, ես չմեկնաբանեցի Սերժ Սարգսյանի ուղերձը, զուտ փորձելով տրամադրություն չփչացնել այս տոնական օրերին:) Առհասարակ ինձ թվում է այս տարի պետք է ավելի հավասարակշռված ու զգոն լինել, սառը դատող ու միառժամանակ խիստ, ինչպես դեղին ցուլը:))
Դե որ սկսեցիր, ապա ավելացնեմ, որ ինձ թվաց (փորձում եմ լավատես լինել:)) ), որ Պարոն Սարգսյանը չթաքնված դժկամությամբ է կարդում իր ուղերձը, իսկ եթե հոգեբանի տեսանկյունից նայենք արդահայտված մտքերին, բավականին դեպրեսիվ ու էմոցիոնալ մտքեր են, ուշադրություն դարձրեք այս տարվա համար որևէ կոնկրետ կամ գործնական քայլ չի ակնկալվում, այնինչ թշվառիս կարծիքով երկրի նախագահը իր ուղերձում պիտի նշեր եկող տարվա կարևորագույն նպատակներն ու պլանները, այսինքն առիթն օգտագործելով համառոտ ներկայացներ տարվա ծրագիրը, երկրի կուրսը։ Իսկ այստեղ ինչ է՞՝ ընդհամենը երեխաները լավ սովորեն (:D), բարություն, հույս–սեր–հավատ, մեկ էլ ծնողների կենացը։ Ես իհարկե չեմ ասում, որ վատ է, ընդհակառակը՝ հրաշալի՛ է, միայն թե նման ուղերձ մեր տակի հարևան սվառչիկն էլ է նվիրում մեզ Ամանորի առթիվ բաժակաճառի տեսքով։:8 Էհ… ավելորդ եմ գուցե խոսում, առանց խոսքերի էլ ամեն ինչ պարզ է Պարոն Սարգսյանի հետ։
Իսկ սկսվող տարվա հետ կապված անկեղծ ասեմ, որ մի վերլուծական միտք մոտս չի առաջանում, այսինքն գիտի Աստված ու մեկ էլ Սատանան, թե ինչ կլինի Հայաստանի Հանրապետություն կոչվող «քուչայի» հետ, մի քիչ պարզապես կասկածում եմ, որ կամ էշը կսատկի, կամ՝ էշատերը։ Աստված եմ կանչում, որ Իրանը չխառնվի այս Իսրայել–Համաս բազարներին, ու վերջինս մի ձև շուտ ավարտվի, հակառակ դեպքում Ղարաբաղի հարցը լուծվելու է զուտ Իրանին հյուսիսից խփելու համար խաղաղապահ ուժեր այս անգամ նաև Հայաստանում տեղակայելու նպատակով։ Այնպես չեմ ուզում կենացները քաղցրանան, որ խմում եմ… որ մոռանամ որ ամոթ է, ամոթ է՝ որ խմում եմ…

Աբելյան
04.01.2009, 13:44
Շատ ուրախ եմ որ վերջում մի հատ էլ չասեց. "Առաջ Հայաստան":
Բայց նկատում ե՞ք ուզում են մարտի 1-ը կամաց-կամաց մեր հիշողություններից հանեն:

Էս տարի հաղթելու ենք
վերջիվերջո հայ ենք, իսկ հայը մի՛շտ հաղթում ա

Ambrosine
04.01.2009, 19:11
Աստղո, ես չմեկնաբանեցի Սերժ Սարգսյանի ուղերձը, զուտ փորձելով տրամադրություն չփչացնել այս տոնական օրերին:) Առհասարակ ինձ թվում է այս տարի պետք է ավելի հավասարակշռված ու զգոն լինել, սառը դատող ու միառժամանակ խիստ, ինչպես դեղին ցուլը:)) …

փաստորեն, մեր շահերից բխում է, որ սրեժիկը իր վրա անպայման կարմիր գույնը ունենա :))))))

Հ..Գ. ստացվում է՝ ես սկսեցի տոնական տրամադրություն փչացնելու գործը:D

Նարե
04.01.2009, 21:41
հմմմ գիտեք մենակ ինչ եմ հիշում սերժիկի ելույթից , որ ես ինձ որպես մարդ չափազանց նվաստացած էի զգում, որ նրա պես հակամարդը պիտի իմ տված հարկերով գոյատևող ալիքով ինձ պիտի փորձի Ամանոր շնորհավորել, ենենց որ շատ բան չեմ կարող դրա հետ կապված ասել, իսկ տրամադրություններս էլ մի քիչ հակասական են, ամեն դեպքում ցանկանում եմ հուսալ, որ լավ է լինելու, փոփոխությունները, որոնց այդքան սպասել եմ, վերջապես կլինեն, բայց դե մնացած դեպքերում,շատ անհանգստացած ու վախեցած եմ, որ մի դրական բան չեմ տեսնում

Nareco
09.01.2009, 02:53
Ինքս հոռետես չեմ, բայց վերջին տարբերակը ըստ իս, որքան էլ ցավալի է ամենառեալն է: Որքան հասկացա Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից ՀԱԿ-ը Արցախյան հարցում որդեգրել է սպասողական քաղաքականություն, որը ոչ մի լավ բան չի խոստանում: Ճիշտ է այլընտրանքային տարբերակներ ես ինքս էլ չեմ տեսնում, չեմ կարող կասկածի տակ առնել ՀԱԿ-ի իրավացիությունը, բայցներկայիս անհանգիստ քաղաքական իրավիճակում կուզենայի ավելի հստակ ռազմավարություն տեսնել:
Իսկ սպասելը ճիշտ էր, թե սխալ, ցույց կտա ժամանակը, չնայած կարծում եմ, որ այնպիսի հարցի վերաբերյալ ինչպիսին Արցախյան հիմնախնդիրն է մի կողմ քաշվելն ու Արցախից անհանգիստ տրամադրությունների սպասելը, այդքան էլ հիմնավորված չէ, որովհետև Արցախում հեռարձակվում է նույն ստահոդ «Հայլուրը», որի ապատեղեկատվության տարածման շրջանակը չպետք է թերագնահատել այն դեպքում, երբ Արցախում այլընտրանքային մամուլը համարյա թե բացակայում է, իսկ ինտերնետը մեծամասնությանը հասու չէ: Պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն նախ և առաջ իրազեկման ուղղությամբ: