ars83
30.12.2008, 00:41
Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ (Ավետարան ըստ Հովհաննեսի, 1.11)
Բարև՛, Պա՛պ ջան, Մա՛մ ջան, Ապե՛ր ջան, Քո՛ւրո ջան :)
Չեք պատկերացնում, թե ձեզ ինչքա՜ն եմ կարոտել. ինչո՞ւ չեք մի օր ինձ մոտ գալիս: Մամ ջան, այդ ինչո՞ւ ես հիվանդացել :(, ախր շատ թեթև ես հագնվում. Ապերին ու Պապային ասա՝ քեզ մի հատ տաք մուշտակ առնեն: Նոր տարին էլ շուտով գալիս է, իսկ դու հիվանդանում ես: Կաթ խմիր, որ չհազաս:
Քույրիկս բայց ինչքա՜ն է գեղեցկացել :), այնքան եմ սիրում, երբ մազերը հարդարում է Նոր տարվանից առաջ, դառնում է իսկական Արքայադուստր :ok
Բա Ապե՜րը, իմ Մեծ Ախպե՛րը :B Ես բոլորին, ով այստեղ այցելում է /հիմնականում աղբ թափող մարդիկ են, թափոններ են բերում/ պատմում եմ, թե ի՛նչ Ապեր ունեմ, այնքա՜ն եմ ուրախանում նրա հաջոություններով, չեք պատկերացնում: Շատ կարոտում եմ նրան ու ձեզ բոլորիդ. մի օր եկեք, է՛լի, ինձ մոտ: Պապային էլ լավ նայեք, մի թողեք այդքան շատ աշխատի, ճնշումը բարձրանա:
Այնքան տխրեցի, երբ իմացա, որ հարևանի տղան այդքան երիտասարդ մահացավ: :( Նրա եղբայրը, որ իմ հասակակիցն է, առանց այդ էլ հորից զուրկ է մեծացել, այժմ մնաց առանց մեծ եղբոր :( Սիրտս այնքան ցավեց նրա համար: :( Հիմա ինքն էլ տարիներով չի տեսնի հորն ու եղբորը /ինձ նման/: Բայց գոնե գերեզմանները կայցելի, սիրտը մի փոքր կթեթևանա: http://img168.imageshack.us/img168/2276/post881156324585ma9.gif (http://imageshack.us) Մեկ-մեկ պատկերացնում եմ ինձ այդպիսի վիճակում, հոգիս կծկվում, սառցակալում է. ես չեի դիմանա առանց Ապերի ու Պապայի :o Հա՛, հոգիս սառում է, չնայած այնտեղ, որտեղ նա գտնվում է, ոչ ցուրտ կա, ոչ հիվանդություն, ոչ խավար: Բայց հոգիս էլ է ձեզ շա՜տ կարոտում. մի օր եկե՛ք ինձ մոտ, է՛լի, գոնե ծննդյանս օրը: Վա՜յ, մոռացա, ախր ես ծննդյան օր չունեմ: Դե լա՛վ, ոչի՛նչ, ցանկացած օր եկեք, ես մի՛շտ ուրախ կլինեմ: :aha Բայց միգուցե իմ տե՞ղը չգիտեք, որ չեք այցելում: Բացատրեմ. այն տեղը գիտե՞ք, որտեղ տարբեր թափոններ, հեռացված օրգաններ և այդ տիպի բաներ են թափում: Ահա, հենց այդտեղ: Մի քիչ տհաճ է, իհարկե, բայց դուք երկար չեք մնա, մի հինգ րոպե: Ախր շա՜տ եմ կարոտել ձեզ, ինչ ծնվել եմ... ավելի ճիշտ՝ ինչ այստեղ եմ ընկել, ձեզանից ոչ-ոքի չեմ տեսել:
Պա՛պ, Պա՛պ ջան, քեզ պիտի մի բանում ուղղեմ, կարելի է, չէ՞: ;) Քեզ անցյալ տարի գործի տեղը հարցրին՝ քանի՞ երեխա ունես, ասեցիր. «մի տղա և մի աղջիկ, իմ նվերներն են Աստծուց»: Պա՛պ, բա ե՞ս, ինձ մոռացե՞լ ես /չնայած, ախր դու ինձ չես էլ տեսել :think/: Բա Մաման, անցյալ օրը Քուրոյին ասում է. «այդ մի եղբայրն ունես աշխարհի երեսին, հետն այդքան մի՛ կռվիր»: Մա՛մ ջան, մե՛կ չէ, երկո՛ւ, մոռացե՞լ ես ինձ: ;)
Գիտեք՝ ո՞ւմ է տեսնում հոգիս այնտեղ, ուր լուսավոր է: Չեք հավատա, որ ասեմ: Հովհաննես առաքյալի՛ն: Այո՛, այն բարի սուրբ պապիկին, որ ամեն քայլափոխին բոլորին սովորեցնում է սիրել միմյանց: Այնքա՜ն բարի դեմք ունի: Երբ ինձ տեսնում է, միշտ ժպտում է, գլուխս շոյում: Գիտեմ, որ շատ եք նրան սիրում ու աղոթում, որ բարեխոսի մեր ընտանիքի համար, ես էլ եմ խնդրում ու նա միշտ բարեխոսում է: Ինչ մեղքս թաքցնեմ, որ չէիք գալիս ինձ մոտ այդքան երկար ժամանակ, մի պահ նեղացել էի ձեզանից: Բայց Հովաննես պապիկը խոսեց հետս, բացատրեց, որ դուք ինձ շատ եք սիրում, որ պարզապես այդ ժամանակ, երբ պետք է լիներ իմ ծնունդը, ծանր կացություն էր ընտանիքում, դժվար էր ապրելը, երեխաներին կերակրելը... Հետո հարցրեց, թե ձեզ ինչքա՞ն եմ սիրում: Ասացի՝ ամպի չափ: Ասաց՝ ուրեմն պետք է ներես, եթե սիրում ես: Ես էլ ներեցի:
Այսօր էլի տեսա նրան, ձեռքին մի գիրք կար, որի մեջ գրում էր: Հարցրի՝ ի՞նչ է գրում: Ասաց՝ Քրիստոսի մասին Ավետարան: Մտածկոտ տեսք ուներ: Հարցրի, թե ի՞նչի վրա է մտածում: Ասաց, որ ուզում է նկարագրել, թե Քրիստոսին ինչպես ընդունեցին իր հարազատները: Կատակով ասացի. «Հովհաննես պապիկ, արի՛, ես քեզ օգնեմ» :) Նայեց վրաս ժպիտով ու ասում է. «Դու ինձ իսկապես օգնեցիր, ձագո՛ւկս» /Ես էլ չհասկացա՝ ինչով :esim/, ու ինչ-որ բան գրեց իր գրքում: Խնդրեցի, որ ցույց տա, թե ինչ է գրել: Այ այսպիսի բան էր գրել. «Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին» /ես կարդալ էլ գիտեմ/
Վա՜յ, այս ինչ երկար նամակ ստացվեց: :8 Դե լավ, Բարև՛, Պա՛պ ջան, Մա՛մ ջան, Ապե՛ր ջան, Քո՛ւրո ջան, շնորհավոր Ամանոր և հատկապես Սուրբ Ծնունդ :) Մի անգամ եկեք, է՛լի: Ես ձեզ շա՜տ եմ սիրում :love
Ձեր արհեստական վիժեցված տղա: