PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ ամենահայտնի մարդ 2008

Crazy
29.12.2008, 17:35
Ով է ըստ ձեզ ստորև նշվածներից ՀՀ Ամենահայտնի մարդը 2008 թվականին ՀՀ-ում???

1. Սերժ Սարգսյան
2.Գագիկ Ծառուկյան
3.Լևոն Տեր-Պետրոսյան
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)
5.Խաչատուր Սուքիասյան
6.Տիգրան Սարգսյան
7.Այլ

Crazy
29.12.2008, 17:36
Գ.Ծառուկյան

Sunny Stream
29.12.2008, 17:39
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)

թեև, իրականում, ամենաաղմկահարույցը ԼՏՊ-ն էր, բայց Ռալֆն իսկապես հսկայական գործ արեց. ապրի՛ ինքը... հույս ունեմ, որ իր ամեն քայլ չի լուսաբանել ու շատ նվիրատվություններ էլ առանց գովազդի է կատարել :)

Kuk
29.12.2008, 17:42
թեև, իրականում, ամենաաղմկահարույցը ԼՏՊ-ն էր, բայց Ռալֆն իսկապես հսկայական գործ արեց. ապրի՛ ինքը... հույս ունեմ, որ իր ամեն քայլ չի լուսաբանել ու շատ նվիրատվություններ էլ առանց գովազդի է կատարել :)

Սեդա ջան, մի հատ մեզ էլ լուսավորի էլի, երկնքից ենք իջել, չգիտենք էդ բարեգործությունների մասին: Էդ էն որ հեռախոսների վրա ավել հաշիվ ա գալիս բան դրանց մասին ես ասո՞ւմ:

Նարե
29.12.2008, 17:52
եթե թեման դրված է քաղաքականություն բաժնում, ապա միանշանակ իմ տարբերակը Լևոն Տեր-Պետրոսյանն է, քանի որ նրա անվան և գործունեության հետ էին կապված այս տարվա գրեթե բոլոր քաղաքական իրադարձությունները, նա է ղեկավարը Համաժողովրդական շարժման և , վերջապես, նա հայ հասարակության մեջ վերակենդանացրեց մեռած քաղաքական կյանքը:

Քամի
29.12.2008, 18:05
Սեդա ջան, մի հատ մեզ էլ լուսավորի էլի, երկնքից ենք իջել, չգիտենք էդ բարեգործությունների մասին: Էդ էն որ հեռախոսների վրա ավել հաշիվ ա գալիս բան դրանց մասին ես ասո՞ւմ:

հըն :acute

սա կարդա Կուկ ջան քիչ բան ա՞ http://www.f5blog.com/site/posts/359/

Kuk
29.12.2008, 18:06
Ինչ տխուր ա չէ՞, որ Վիվասելի կատարած «բարեգործոթւյունները» քաղաքական ենթատեքստ ունեն: Հազիվ էլ էդքան էլի.. տենց լինի` ես կասեի Կարապետիչի դիվիդիները, դրանք ավելի հայտնի են:

Kuk
29.12.2008, 18:11
հըն :acute

սա կարդա Կուկ ջան քիչ բան ա՞ http://www.f5blog.com/site/posts/359/

Ես ասեցի քիչ ա՞: Բա էդքան բաժանորդի գրպան են մտել հելել, էդ էլ չանեի՞ն: Բայց մեկա` Կարապետիչի դիվիդիները ավելի շատ են, քանի տարիա էդ տղեն էդքան մարդու տանում ա Սևան հանգստանալու, դիվիդիներ ա նվիրում, էպիլատոր ա նվիրում, տելեվիզատոր ա նվիրում, հեռուստատեսությամբ զվարճացնում ա: Կհամեմատե՞ս:

Քամի
29.12.2008, 18:14

դե չէ իհարկէ համեմատելու բան չի:D
դրա համար ես ընտրում եմ այլ... տարբերակը, այսինքն՝ Կարապետիչ

Հրատացի
29.12.2008, 18:22
Քանի որ քաղաքականություն բաժնում է թեման , քթնում եմ որ 4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ) տարբերակը ավելնորդ է:Ինքը քաղաքական գործիչ ա՞:
Քաղաքակաություն թեմայում ենք կպատասխանեմ ԼՏՊ ու Սերժ նույն կարքի հայտնի են:Որտեղ ասվում ա մեկի անունը ասվում էլ ա մյուսի անունը:
Բայց ասենք դեսից դենիցում լինեինք կասեի Ռալֆ Յեերիքեան …

Լ.յ.ո.վ.
29.12.2008, 19:21
Ով է ըստ ձեզ ստորև նշվածներից ՀՀ Ամենահայտնի մարդը 2008 թվականին ՀՀ-ում???

1. Սերժ Սարգսյան
2.Գագիկ Ծառուկյան
3.Լևոն Տեր-Պետրոսյան
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)
5.Խաչատուր Սուքիասյան
6.Տիգրան Սարգսյան
7.Այլ

Ինձ չի թվում, որ կա ինչ-որ մարդ որ սրանցից մեկին գիտի, իսկ մյուսներին չէ: 3-ն էլ հավասարաչափ հայտնի են (միգուցե Տիգրան Սարգսյանը ևս) :think

Sunny Stream
29.12.2008, 21:38
Ես ասեցի քիչ ա՞: Բա էդքան բաժանորդի գրպան են մտել հելել, էդ էլ չանեի՞ն: Բայց մեկա` Կարապետիչի դիվիդիները ավելի շատ են, քանի տարիա էդ տղեն էդքան մարդու տանում ա Սևան հանգստանալու, դիվիդիներ ա նվիրում, էպիլատոր ա նվիրում, տելեվիզատոր ա նվիրում, հեռուստատեսությամբ զվարճացնում ա: Կհամեմատե՞ս:

Կուկ ջան, չգիտեմ, թե քո հաշվին ինչ գումարներ են ավելացել, ես էլ նմանատիպ խնդիր ունեմ ԲիԼայնի հետ, բայց 3 տարի է՝ ես ու ընտանիքիս անդամները ՎիվաՍելլից օգտվում ենք ու դեռ ոչ մի խնդիր չենք ունեցել... բայց, ասենք, օդանավակայանում անվճար համար եմ նվեր ստացել Վիվայից՝ նվեր: Հեչ հումորով չի եկեղեցի վերանորոգելը ինչ-որ մահամերձ մեկին երեսով տալով դիվիդի նվիրելու հետ համեմատելը… Ինքը հովանավորում ա բնապահպանական ՍանՉայլդ նախագիծը, որն էլի հսկայական գործ է անում ամբողջ երկրում. այո՛, իշխանական ծրագիր է, բայց եթե կարող ես օբյեկտիվ լինել, ուրեմն ընդունիր, որ շատ լավ ծրագիր է ու որ այն չէր կայանա առանց Ռալֆի: Եթե անձնական խնդիրները մեջ քաշենք, ապա տարվա ընթացքում 2 անգամ տարբեր առիթներով դիմել եմ ՎիվաՍելլ՝ հովանավորության համար, ու երկու անգամ էլ մերժում ստացել… Բայց ով ասեց, որ նշվածներից մեկ ուրիշը կհովանավորեր ու ինչու՞... ամենաշատը՝ միայն քաղաքական գովազդի նպատակովմ էն էլ՝ չեմ հավատում… շատ գործ ա անում՝ "Օրրան" բարեգործական հիմնադրամին ա հովանավորում, "Հայ Ձմեռ Պապ" նախագծին՝ անապահով երեխաներին են օգնում Նոր Տարուն ու լի՜քը էսպիսի բաներ... ինքը ոչ խառնվում ա քաղաքական վայրիվերումներին, ոչ էլ իր դղյակում նստած փող ուտում, կարգին գործ ա անում ու ունի միր հաստատուն տեղը հայ իրականության մեջ:

Kuk
29.12.2008, 21:58

Ընդունիր շնորհավորանքներս հայ ազգի մեծն բարերար Վիվասելի կողմից ստացածդ նվերի կապակցությամբ:clap Անկեղծ ասած` կարողանում եմ այս ամենը համեմատել Կարապետյան Տիգրանի կատարածի հետ: Պե՞տք է ծավալվել: Ինչ որ մահամերձ մեկին դիվիդի տալը կարողանում եմ համեմատել քսան տարի ավտոտնակում ապրող ընտանիքին բնակարան նվիրելը և մի քանի հեռուստաալիքներով մի ամբողջ օր նրանց սոցիալական ծանր վիճակը ցուցադրելը: Իսկ բնապահպանական ծրագրի մասին կխնդրեմ մի երկու բառով տեղեկացնես, թե դա ինչ ծրագիր է, թեչէ արդեն մտածում եմ, որ Հյուսիսային Պողոտան ամայացնող ծրագիրն է, անտառահատման ծրագիրն է, Բաղրամյան պողոտայում վաճառվող եղևնիների ծրագիրն է, արգելոցում հյուրանոց կառուցելու ծրագիրն է և այսպես շարունակ.. Կարող եմ ծավալվել. Եկեղեցի վերանորոգելը, ինչ խոսք, բարի գործ է, բայց վերանորոգել Եկեղեցին այն դեպքում, երբ բարձրաստիճան հոգևորականները միլլիարդներ են կուտակում «չգիտես որտեղից», երբ հոգևորականը քարոզարշավի ժամանակ անձրևանոց է պահում իշխանական թեկնածուի համար, սա ինձ համար անընդունելի է. Այսքանով նրանք թոզ են փչում ժողովրդի աչքին, փակում են նրանց աչքերն այս ամենի առաջ` իրականության առաջ: Իսկ նվերներ անում են նաև թաղապետարանները, որի վրա, անձամբ ես թքած ունեմ: Թաղապետարանները թող շենքերի բակերի աղբը մաքրեն, ապօրինի ավտոտնակներն ու այլ` ավելի մեծ տարածք զբաղեցնող կառույցները քանդեն, ոչ թե այդ ամենի վրա աչք փակելու համար մի քանի հազար դրամի նվեր անեն: Ասածս ինչ ա` էդ ամեն ինչը շատերն են անում, ամեն մեկը յուրովի, պետք չի սարքել հայ ազգի փրկիչ, հակառակ դեպքում` էլի եմ ասում. Կարապետյան Տիգրանի անունը ևս տեղ ունի այստեղ: Ծիծաղս էլ ա գալիս, բայց տենց ա: Ի դեպ, ասեմ, որ Խաչատուր Սուքիասյանը ևս ամեն տարի ամանօրյա նվերների ծրագիր է իրականացնում, և այս տարին ևս բացառություն չի, չնայած, որ իշխանությունները, ի տարբերություն Վիվասելի, նրա հետ ոչ թե համագործակցում են, այլ հալածում են նրան քաղաքական դիրքորոշման համար, բայց նա շարունակում է իրականացնել իր ծրագրերը նաև ընդհատակից, բայց ես այս թեմայում չեմ նշում նրա անունը:

Rammstein
29.12.2008, 22:00
Ով է ըստ ձեզ ստորև նշվածներից ՀՀ Ամենահայտնի մարդը 2008 թվականին ՀՀ-ում???

1. Սերժ Սարգսյան
2.Գագիկ Ծառուկյան
3.Լևոն Տեր-Պետրոսյան
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)
5.Խաչատուր Սուքիասյան
6.Տիգրան Սարգսյան
7.Այլ
Դժվար հարց է։ :think
Չեմ կարծում, որ, օրինակ ՍՍ-ին ավելի քիչ մարդ է ճանաչում, քան ԼՏՊ-ին, կամ հակառակը։

Ամեն դեպքում, ցավոք, ամենահայտնիներն այս երկուսն են, չնայած նվածների մեջից միակ նորմալ մարդը ՎիվաՍել - MTS-ի գլխավոր տնօրենն է։ :(

Հ.Գ. Ի միջի այլոց, ես չհասկացա, թե ինչու Ռալֆ Յեերիքեան, եւ ինչու դասական ուղղագրությամբ։ :think
Ռալֆի ազգանունը դասական ուղղագրությումբ Յիրիկեան է, որը, իմ կարծիքով եթե վերափոխենք բոլշեւիկյան խեղագրության կդառնա Հիրիկյան։ ;)

Սամվել
29.12.2008, 22:02
Սեդա ջան, մի հատ մեզ էլ լուսավորի էլի, երկնքից ենք իջել, չգիտենք էդ բարեգործությունների մասին: Էդ էն որ հեռախոսների վրա ավել հաշիվ ա գալիս բան դրանց մասին ես ասո՞ւմ:

Արթ ջան մի 1.5 տարիա Վիվայի Կորպորատիվա քարտս.. կյանքում ավել էկած հաշվի հետ խնդիր չեմ ունեցել.. միշտ էնքանա եղել ինչքան խոսացել եմ...

Ու մենակ ես չեմ ընկերներս էլ հետս...

Աբելյան
29.12.2008, 22:25
1. Սերժ Սարգսյան
2.Գագիկ Ծառուկյան
3.Լևոն Տեր-Պետրոսյան
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)
5.Խաչատուր Սուքիասյան
6.Տիգրան Սարգսյան
7.Այլ
երևի ես :oy

Che_Guevara
29.12.2008, 23:01
Ով է ըստ ձեզ ստորև նշվածներից ՀՀ Ամենահայտնի մարդը 2008 թվականին ՀՀ-ում???

1. Սերժ Սարգսյան
2.Գագիկ Ծառուկյան
3.Լևոն Տեր-Պետրոսյան
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)
5.Խաչատուր Սուքիասյան
6.Տիգրան Սարգսյան
7.Այլ

Եթե խոսքը վերաբերում է Հայաստանում հայտնի լինելու մասին, ապա դյվար է առաջին երեքից որևէ մեկին առանձնացնել, քանի որ երեքն ել դրական և բացասական կողմերով շատ հայտնի են Հայաստանում:

Բայց եթե խոսքը գնում է միջազգային ճանաչման մասի, կարծում եմ դժվար է չհամաձայնել, որ առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանն է:

թեև, իրականում, ամենաաղմկահարույցը ԼՏՊ-ն էր, բայց Ռալֆն իսկապես հսկայական գործ արեց. ապրի՛ ինքը... հույս ունեմ, որ իր ամեն քայլ չի լուսաբանել ու շատ նվիրատվություններ էլ առանց գովազդի է կատարել :)

Զարմացած եմ այս գրառման վրա, քանի որ ինչ է նշանակում "Ռալֆն իսկապես հսկայական գործ արեց" կամ "հույս ունեմ, որ իր ամեն քայլ չի լուսաբանել"????
Չեմ հասկանում, Ռալֆն իր գրպանից է անում այդ "բարեգործությունները" կամ արդյոք դրանք գովազդից բացի այլ նպատակ ունեին ? Երևի Վիվա Սելլի հաշվապահության մեջ այդ "բարեգործությունները" ձևակերպվում են, որպես "Գովազդին ուղղված ծաղսեր": Բացի դրանից "բարեգործություն" բառը օգտագործելուց առաջ ավելի լավ է մտածեք Բիլայնի հանդեպ իրականացվող տեղեկատվական տեռորի մասին: Եթե հաշվի առնենք, որ այդ քայլերը Հայաստանում ավելի են խորացնում մոնոպոլիան և թուլացնում են արդար մրցակցության սկզբունքները, ապա "բարեգործություն" բառը հեչ տեղին չէ Վիվա Սելի դեպքում:

Dragon
29.12.2008, 23:58
Ուղակի հանրաճանաչության առումով առաջի երեքը, իսկ որպես տարվա մարդ Ռալֆ Յեերիքեան:

Հ.Գ.Ինչ նպատակով էլ որ լինի, կարևորը դրանից մարդիկ են շահում, հասարակ մարդիկ: Ոչ մարդ ա տփում, ոչ գյուլում, ոչ էլ գյուլի բերան տանում:P

Kuk
30.12.2008, 00:16
Արթ ջան մի 1.5 տարիա Վիվայի Կորպորատիվա քարտս.. կյանքում ավել էկած հաշվի հետ խնդիր չեմ ունեցել.. միշտ էնքանա եղել ինչքան խոսացել եմ...

Ու մենակ ես չեմ ընկերներս էլ հետս...

Սամ ջան, մոտ չորս տարի ա վիվա եմ օգտագործում. շատ բան եմ տեսել;)

Ambrosine
30.12.2008, 00:18
Ով է ըստ ձեզ ստորև նշվածներից ՀՀ Ամենահայտնի մարդը 2008 թվականին ՀՀ-ում???

1. Սերժ Սարգսյան
2.Գագիկ Ծառուկյան
3.Լևոն Տեր-Պետրոսյան
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)
5.Խաչատուր Սուքիասյան
6.Տիգրան Սարգսյան
7.Այլ

:think
ՀՀ-ում Լևոն Տեր-Պետրոսյան
Միջազգային ասպարեզում՝ Սերժ Սարգսյան. աշխարհում չգիտեին, որ 21-րդ դարում ֆեոդալական հարաբերություններ առաջ տանող կա, Միավորված ազգերի կազմակերպությանը Միացյալ ասող կա, շտկելը շըտըկել ասող կա, ելույթմերը անգիր անող ու ավտոների միջի շների պես գլուխը աջ ու ձախ դարձնելով արտասանող կա... էլ որը ասեմ? հա, սեփական երկրի օդային տարածքի կարևորության մասին չիմացող կա :o :think

Chuk
30.12.2008, 02:18
Ով է ըստ ձեզ ստորև նշվածներից ՀՀ Ամենահայտնի մարդը 2008 թվականին ՀՀ-ում???

1. Սերժ Սարգսյան
2.Գագիկ Ծառուկյան
3.Լևոն Տեր-Պետրոսյան
4.Ռալֆ Յեերիքեան(Վիվասել-ՄՏՍ)
5.Խաչատուր Սուքիասյան
6.Տիգրան Սարգսյան
7.Այլ

Հետաքրքիր ա, թե էս թեմայում ես ինչի՞ եմ գրում, բայց ամեն դեպքում:
«Ամենհայտնի մարդ» հասկացությունը չափազանց վերացական հասկացություն է, հետևաբար պետք է ինչ-որ չափորոշիչներ մտցնել ու կփորձեմ մտցնելով ասել:

Կարևորագույն ֆակտոր է այդ մարդու անվան հաճախակի հիշատակումը մասնավորապես մամուլում, այդ թվում արտասահմանյան մամուլում: Ընդ որում թռուցիկ հիշատակումը հաշիվ չի: Այսինքն եթե հոդված է Սերժ Սարգսյանի մասին ու մեջը թռուցիկ գրված է, որ նրա քաղաքական հիմնական հակառակորդը Տեր-Պետրոսյանն է, ապա սա Տեր-Պետրոսյանի «հայտնության» վրա մեծ դեր չի խաղա:

Առաջնորդվելով այս չափորոշիչներով միանգամից ցուցակից հանում են Ռալֆ Յեերիքյանին, քանի որ նրա անվան հիշատակումը որպես կանոն թռուցիկ է, իսկ առաջին պլանով Վիվասել ընկերությունն է, ու սա բնական է, որովհետև բարեգործական ակցիաները (որոնց տված օգուտը գնահատում եմ ու հարգում) հիմնականում կազմակերպության PR տեխնոլոգիայի մի մասն է:

Ցուցակից հանում եմ նաև Տիգրան Սարգսյանին, քանի որ ի պաշտոնե նա պետք է հաճախակի հիշատակվեր ու չեմ կարծում որ իր հիշատակումներն ու իր անվան հոլովումները գերազանցել կամ մոտեցել են իր զբաղեցրած պաշտոնի ենթադրելիք հիշատակումների թվին:

Սուքիասյան Խաչատուրին ու Գագիկ Ծառուկյանին դնում եմ մի հարթության մեջ՝ առավելությունը տալով Սուքիասյանին, քանի որ հաշվի առնելով Ծառուկյանի կուսակցության առաջնորդ լինելը, կոալիցիայի մաս կազմելը և այլն, իր հիշատակումները պիտի ավելի շատ լինեին, սակայն ավելի քիչ էին, մինչդեռ Սուքիասյանի համարձակ քայլն ու նրա նկատմամբ բռնաճնշումները խիստ ավելացրել են իր անվան տարբեր տեղեր հիշատակելը, հաճախ հիշատակելը այդ թվում արտասահմանյան բիզնես աշխարհում ու մամուլում:

Երկորդ տեղը տալիս եմ Սերժ Սարգսյանին, քանի որ ի պաշտոնե իրեն հասանելիք հիշատակումներից ավելի շատ է հիշատակվել, որին հասել է արտաքին հարաբերություններում արագ ու կտրուկ (իմ համեստ կարծիքով չկշռադատված) գործողություններով, քայլերով:

Առաջին տեղը միանշանակ Տեր-Պետրոսյանին է, քանի որ
- բացառապես ողջ տպագիր մամուլի (այդ թվում իշխանական ու իբր չեզոք) ուշադրության կենտրոնում է եղել ամեն օր
- Եղել է էլեկտրոնային լրատվության ուշադրության կենտրոնում
- Ֆորումներում, բլոգներում այլ կայքերում ամենաշատ քննարկվող անձը
- խիստ հաճախակի հայտնվել է արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում, տվել հարցազրույցներ, նրա մասին գրվել են հոդվածներ, պատրաստվել ռեպորտաժներ և այլն
Ու այս ամենը այն պարագայում, երբ դե ֆակտո ընդդիմություն է ու մանավանդ վերջին տարիների ֆոնի վրա (երբ ընդդիությունը մի մոռացված բան էր), սա խիստ անսպասելի էր: Այսինքն ինքը գերազանցել է իր մասին ի պաշտոնե խոսելու քանակը, եթե հասկացաք, թե ինչ եմ ասում:

dvgray
30.12.2008, 08:10
Կարևորագույ հարցը, որը պետք է տալ սկզբից, այն է, թե "ի՞նչ հայտնիության մասին է խոսքը", քանի որ անտեղի է, հիմարություն է "գողական աշխարհի" կառկառուն ներկայաչուչցին ու Նոբելյան մրցանակի դափնեկրին համեմատել իրար, ու որոշել թե ով է ավելի հայտնի:
Հայաստանում ճիշտ կլինի որպես հայտնի մարդիկ խոսալ միայն հայտնի գող-ավազակների ու մարդասպանների մասին, քանի որ գիտությունը որպես այդպիսին վաղուց գոյություն չուննի, և ըստ այդմ գիտության հանրահայտ մարդ դժվար կլինի "ճարելը":
Եվ այսպիսով միակ նոմինացիայում՝ "գող-ավազակների ու մարդասպանների", իմ կարծիքով բացարձակ հաղթողը ՝ Ռոբերտ Քոչարյանն է: Ինքը շարունակեց ու "փայլուն", մարտիմեկյան ակորդով եզրափակեց իրա "հանրահայտ" 10 տարիները:
Ճիշտ է, կարելի է այս նոմինացիաի մրցանակը բաժանել իր և Սերժի միջև, բայց քանի որ Սերժը բավականին "անդեմ" ու "տափուկ" անձնավորություն է, կարծում եմ նրան այս մոմենտին "փառապանծ" Քոչի հետ խառնել չարժի:

Հ.Գ. Մահ "տվարներին"…

Economist
30.12.2008, 12:01
Ես կասեի տարվա հայտնությունը Տիգրան Սարգսյաննա...
Տարվա դեմքերն էլ Սերժն ու Լևոնն են /96 կամ 69/:think

Արիացի
31.12.2008, 00:39
Բայց խի եք մենակ չինովնիկներին քննարկում՞ Չէ որ էս տարի ավելի հայտնի մարդիկ կային: Օրինակ ես առաջին չորս տեղը կտայի մեր շախմատի հավաքականի տղաներին: Ճիշտ ա, չգիտեմ ինչ հերթականությամբ :)