Դիտել ողջ տարբերակը : Օտարալեզու էլեկտրոնային լրագրերի հոդվածները՝ հայերեն
Համացանցում կան բազմաթիվ հետաքրքիր էլեկտրոնային լրագրեր՝ տարբեր լեզուներով։ Այս թեմայում եկեք տեղադրենք դրանց հայերեն թարգմանությունները։ Օգուտը կրկնակի է. թարգմանողը հմտանում է օտար լեզվի իր իմացության մեջ, կարդացողը հետաքրքիր տեղեկություն է ստանում հայերեն լեզվով (հատկապես նա, ով չի տիրապետում տվյալ օտար լեզվին)։
Մասնավորապես, կարող եք տեղադդրել այստեղ օն-լայն ռեսուրսների հասցեները, որոնցում եղած հոդվածները կցանկանայիք կարդալ հայերեն։
Ես առաջարկում եմ հետևյալները․
1. http://www.sciencedaily.com
2. http://www.nature.com/nature/index.html
ես էլ ասեմ ? Նյու Յորք Թայմզ շատ կուզեի թարգմանեին ու սիրուն տեսքով տաին կարդայի, բայց էդ տանջանք կլինի :)
Ըմպեք (թրմած) թեյ՝ ատամների էրոզիայից խուսափելու համար (Science Daily, 25 նոյեմբերի, 2008թ․)
Ներկայումս, ոչալկոհոլային խմիչքի միջին ծավալը 20 ունցիա է, և այն պարունակում է մոտ 17 թեյի գդալ շաքար։ Ավելի զարմանալի է այն, որ մրդերի հյութերում առկա որոշ ցիտրուսային թթուներ ավելի էրոզիա առաջացնող են, քան հիդրոքլորային կամ ծծմբական թթուները, որոնք հայտնի են նաև որպես մարտկոցների թթուներ։ Այս զտած շաքարները և թթուները, որոնք առկա են գազավորված ըմպելիքներում և ցիտրուսների հյութերում նպաստում են ատամների էրոզիային, որը վերացնում է ատամի պինդ մասը, կամ էմալը։ Հենց որ ատամի էմալը վերանում է, ատամը փչանում է։
Կա ըմպելիք, որն այսպիսի անշրջելի արդյունքների չի հանգեցնում։ Բազմաթիվ տարբերակների մեջ ընտրություն կատարելիս, լավագույն տարբերակը ատամների էրոզիայից խուսափելու համար թրմած թեյն է` General Dentistry ամսագրի հուլիս-օգոստոսյան հրատարակության հետազոտությունների համաձայն։
Բացի հաճելի համ ունենալուց, թեյն ունի բազմաթիվ առողջարար հատյություններ։ Այն պարունակում է բնական հակաօքսիդանտներ, որոնք խոչընդոտում են քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և դիաբետների առաջացմանը։
Մոհամեդ Բասիունին, որը ղեկավարել է հետազոտությունը, համեմատել է կանաչ և սև թեյերը գազավորված ըմպելիքների և նարնջի հյութի հետ՝ մարդու ատամների վրա քայքայիչ ազդեցության տեսանկյունից։ Հետազոտությունը ցույց է տվել, որ թեյի ազդեցությունը նման է ջրի ազդեցությանը, որը քայքայիչ ազդեցություն չունի։ Իսկ երբ համեմատել է կանաչ և սև թեյերը, պարզվել է, որ դրանց մեջ ևս կարելի է ընտրել լավագույն տարբերակը։
Դոկտոր Բասիունիի պնդմամբ կանաչ թեյը մեծ առավելություններ ունի։ Հետազոտությունների մեծամասնությունը կատարվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան և եվրոպական երկրները, և պարզել է, որ կանաչ թեյն ավելի նախընտրելի է, քան սևը՝ իր բնական ֆլավոնոիդների (բուսական սննդարար նյութեր) և հակաօքսիդանտների պատճառով։
Բայց, եթե դուք թեյ եք խմում, մասնագետները խորհուրդ են տալիս չավելացնել կաթ, կիտրոն կամ շաքար, քանի որ դրանք միավորվում են թեյի բնական ֆլավոնոիդների հետ և նվազեցնում օգուտը։ Բացի դրանից, խուսափեք փաթեթավորված սառույցով թեյերից, որովհետև դրանք պարունակում են ցիտրուսային թթուներ և մեծ քանակությամբ շաքար։ Կարևոր չէ՝ թեյը տաք է, թե սառը, կարևորը որ այն թրմած լինի տնային պայմաններում, առանց հավելումների։
Քենթոն Ռոսը, Academy of General Dentistry (Ընդհանուր ատամնաբուժության ակադեմիայի) խոսնակը, ամեն օր իր հաճախորդների մոտ էրոզիայի խնդիրների է հանդիպում։ «Ամիսը մեկ հանդիպում են խիստ էրոզիայի դեպքեր, որոնք սովորաբար կապված են հյութերի (ոչալկոհոլային խմիչքների) հաճախ օգտագործման հետ»,- ասում է նա,- «Այս հետազոտությունը հստակորեն ցույց է տալիս, որ թրմած թեյը հանգեցնում է շատ ավելի քիչ չափով ատամի էմալի կորստի, քան (բնական) հյութերը և ոչալկոհոլային խմիչքները»։ Նա խորհուրդ է տալիս իր հաճախորդներին խմել թեյ՝ հյութերի փոխարեն։
Խորհուրդներ՝ ատամների էրոզիայի վտանգը նվազեցնելու համար․
1. Խուսափեք կամ քիչ օգտագործեք ածխաթթու գազով հագեցած ըմպելիքներ։ Փոխարենը, խմեք ջուր, կաթ կամ թեյ․
2. Մի ավելացրեք թեյի մեջ շաքար, կիտրոն կամ կաթ․
3. Թթվային ընպելիքները խմեք արագ և ձողիկի միջոցով․
4. Ծամեք առանց շաքարի ծամոն՝ բերանում թքի հոսքն ավելացնելու համար․
5. Ջրով ողողեք բերանը՝ թթւները նեյտրալացնելու համար և մեկ ժամ սպասեք՝ ատամները մաքրելուց առաջ։
Academy of General Dentistry (2008, November 25). Drink Brewed Tea To Avoid Tooth Erosion. ScienceDaily. Retrieved November 26, 2008, from http://www.sciencedaily.com /releases/2008/11/081125132514.htm
ես էլ ասեմ ? Նյու Յորք Թայմզ շատ կուզեի թարգմանեին ու սիրուն տեսքով տաին կարդայի, բայց էդ տանջանք կլինի :)
Իդեպ, ինքդ էլ կարող ես հետաքրքիր հոդվածների թարգմանություններ տեղադրել։ Ու պարտադիր չի, որ թարգմանությունը բառացի լինի :) Նպատակը հետաքրքիր տեղեկություններ հաղորդելն է ;)
Լավ լսողություն. առնետները տարբերում են առանձին ձայներ աղմկոտ միջավայրերում (Science Daily, 27 նոյեմբերի, 2008թ)
http://www.sciencedaily.com/images/2008/11/081118122105.jpg
Հարյուրավոր առնետների վրա կատարված փորձարկումները կարող են օգնել մեզ հասկանալու՝ ինչպես է ուղեղը տարբերում առանձին ձայները աղմկոտ միջավայրում: Հետազոտությունը, որի արդյունքները շուտով տպագրվելու են «Ուղեղ» ամսագրում, կատարվել է Մոնրեալի համալսարանի հոգեբանության բաժնի աշխատող Ալեքս Մարտինի կողմից:
«Մեր ականջներն ունեն տարբեր զգայունության հազարավոր «թարթիաչյին բջիջներ» (ciliated cells)»,- ասում է Մարտինը,- «Այս բջիջների օգնությամբ ընկալվում են ոչ միայն առանձին ձայները կազմող հաճախականությունները, այլև տարբեր միախառնված հաճախականությունների սպեկտրը: Այդ պատճառով է, որ մենք կարողանում ենք տարբերել երաժշտական գործիքները, որոնք նվագում են միևնույն նոտաները»:
Օրինակ՝ համերգի ժամանակ, երբ ամբոխի ձայնը խառնվում է երաժշտական գործիքների ձայնին, մեր ուղեղն, այնուամենայնիվ, կարողանում է տարբերել շեփորի, ջութակի և նվագախմբի այլ գործիքների նվագած առանձին նոտաները: Այդուհանդերձ, Մարտինին հետաքրքրում էր, թե որքանով է ֆոնային աղմուկն ազդում լսողական նեյրոնների տարածական զգայողության վրա: Նա տեղադրել է առնետներին մասնակի չարձագանքող անձայնաթափանց խցիկում և միաժամանակ արձակել է երկու տիպի ձայն՝ 25 դեցիբելի գաուսյան ձայն (բոլոր հաճախությունները պարունակող) և մաքուր ձայն (բաղկացած միակ հաճախությունից): Նա հայտնաբերել է, որ լսողական նեյրոններն արձագանքում են մաքուր ձայնին նույնիսկ ֆոնային աղմուկի առկայության դեպքում: Նեյրոնների 71 տոկոսը չի փոխում իրենց արձանքելու ինտենսիվությունը, մինչդեռ 16 տոկոսը գրգռվում է ձայնից և բարձր զգայունություն ցուցաբերում: Միայն նեյրոնների 13 տոկոսն է փոքրացնում իր զգայողությունը ֆոնային աղմուկի պայմաններում:
University of Montreal (2008, November 27). A Good Ear: Rats Identify Specific Sounds In Noisy Environments. ScienceDaily. Retrieved November 27, 2008, from http://www.sciencedaily.com /releases/2008/11/081118122105.htm
Վատիկան. «Բիթլզն» այլևս արգելված չէ (Le Monde, 24 նոյեմբերի, 2008թ․)
http://medias.lemonde.fr/mmpub/edt/ill/2008/05/09/h_4_ill_836150_gamma_748397_02.jpg
Ջոն Լենոնի սպանությունից քսանութ տարի անց, Osservatore Romano (Հռոմեական դիտորդ, Վատիկանի պաշտոնական թերթը) նրան վերջապես ներեց այն խոսքերը, որ ««Բիթլզն» ավելի հանրաճանաչ է, քան Հիսուս Քրիստոսը»: Այս խոսքերը, որոնք 1966-ին տպագրվել էին լոնդոնյան մի ամսագրում, վիրավորել էին քրիստոնյաներին, հատկապես Միացյան Նահանգներում, մղելով նրանցից ոմանց «հրաշալի քառյակի» ձայնապնակներն այրելուն: «Այսքան տարի անց, Ջոն Լենոնի այս արտահայտությունը, որը խիստ զայրույթ առաջացրեց, հիմնականում Միացյալ Նահանգներում, թվում է ոչ այլ ինչ, քան աշխատավոր դասակարգից մի երիտասարդ անգլիացու ինքնագովեստ՝ համեմատած հռչակավոր Էլվիսի և ռոք-ն-ռոլի ունեցած անսպասելի հաջողության հետ»,- գրում է «Հռոմեական դիտորդը»:
Հոդվածը, որը հրատարակվել է «սպիտակ ալբոմի» (White Album, «Բիթլզ», 1968թ. նոյեմբերի 22) լույս տեսնելու 40-ամյակին, հարգանքի տուրք է մատուցում անգլիական խմբին: «Ինչ էլ որ լինի, խմբի լուծարվելուց երեսունութ տարի հետո Լենոնի և Մակկարտնիի երգերը մեծագույն դիմադրություն են ցուցաբերում ժամանակի հոսքին՝ դառնալով ոգեշնչման աղբյուր փոփ-երաժշիշտների բազմաթիվ սերունդների համար»,- շարունակում է Վատիկանի լրագիրը: Ամսագիրը հիշատակում է «երաժշտական ուտոպիան, որում կարելի էր գտնել ամեն ինչ և ոչինչ, և որը, թերևս, կասկածելի հավաքածու էր, սակայն բացահայտում էր մի ժամանակաշրջանի ոգին»: Այդ տարիները եղել են «երիտասարդական մրցակցության տարիներ, որոնց ընթացքում, հակասությունների, ավելորդությունների և գլխապտույտ առաջընթացի մեջ ամեն ինչ թվում էր հնարավոր և թուլատրելի»,- ընդգծում է Վատիկանի լրագիրը: Այն կարծիք է հայտնում, որ ««Բիթլզների» իրական տաղանդը կայանում էր «էյֆորիկ թեթևություն» ունեցող փոփ-երգեր գրելու գերազանց ունակության մեջ, ինչը հանդիսանում է խմբի իսկական տարբերանշանը: Իրականում,- ափսոսանք է հայտնում լրագիրը,- ձայնապնակները հիմնականում լույս են տեսնում ստանդարտացված, ստերեոտիպային, շատ հեռու «Բիթլզի» ստեղծագործական ունակություններից»:
«Ամեն», ուզում ես ավելացնել:
http://www.lemonde.fr/culture/article/2008/11/24/vatican-les-beatles-ne-sont-plus-a-l-index_1122149_3246.html
Արտասահմանյան մամուլի տեսության կայքում պարբերաբար թարգմանվում օտարալեզու հոդվածները հայերեն։ http://artmamul.ararat-center.org/
Արտասահմանյան մամուլի տեսության կայքում պարբերաբար թարգմանվում օտարալեզու հոդվածները հայերեն։ http://artmamul.ararat-center.org/
:ok Շատ լավ է։ Բայց թարգմանված նյութերը հիմնականում քաղաքականության վերբերյալ են: Ես նախընտրում եմ գիտական, մշակութային, և նման տիպի հոդվածներ․ դրանք էլ ավելացնում եմ այս բաժնում: Իհարկե, ամեն ոք կարող է այստեղ տեղադրել ցանկացած թարգմանված նյութ, որը համարում է հետաքրքիր (շատ լավ կլիներ, բայց ինչ-որ կամավորներ չկան :()
«Կրծելով» Իսպանիայի «պանրի երկիրը» (New York Times, 23 նոյեմբերի, 2008թ)
http://graphics8.nytimes.com/images/2008/11/23/travel/23spain600.jpg
Միակ նախազգուշացնող բառերն էին. «Միայն զգույշ եղեք, չղջիկներին չարթնացնեք»: Ես գտվում էի մութ քարանձավում, քայլելով 44-ամյա քիփ ջինս հագած կնոջ ետևից, որի գլխին լույսի բարակ շիթ էր ընկած: Մինչ իմ աչքերը հրաժարվում էին հարմարվել մթությանը, ես լսում էի հազարավոր, լավ, բազմաթիվ կիսաքուն չղջիկների մարմինների շարժման ձայնը մի քանի դույմ հեռավորության վրա իմ գլխավերևում: Վերջապես, տեղ հասանք:
«Ահա իմ բալիկները»,- ասաց ուղեկցուհիս՝ ձեռքը մեկնելով դեպի մի քանի հարյուր փոքր, կապույտ պանիրների գլանակները, որոնք դարսած էին դարակների վրա: «Չե՞ք ուզում փորձել»:
Իհարկե, հիանալի է. այժմ եկեք դուրս գանք այստեղից:
http://graphics8.nytimes.com/images/2008/11/23/travel/1123-tra-webEXPLORERmap.jpg
PLORERmap.jpg[/IMG][/RIGHT]
Մենք գտնվում էինք Աստուրիայում, Բիսկայան ծովածոցին հարող հյուսիսային Իսպանիայի շերտում. ինձ այստեղ էր բերել այս շրջանի «պանրի երկիր» լինելու հռչակը: Ես, կարծում եմ, պանրասեր մարդ եմ: Ուրիշները գնում են Տոսկանիա բրունելլոի ետևից (իտալական գինի) կամ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտք սաղմոնի համար, ես գնում եմ պանրի ետևից: Բայց ոչ ամեն պանրի ետևից: Ես այնպիսի բան եմ ուզում, որ չեմ կարող ձեռք բերել մեր մոտ, մոգական բաղադրատոմսեր, որոնք գրավել են հին հռոմեացիների պալատները, սուր համով, հոտավետ, պանրագործի՝ ձեռքով պատրաստած նուրբ պանիրներ, որոնք փոքր սպիտակ ծաղիկների համ ունեն: Երբ ես հայտնաբերեց, որ աշխարհում կա տեղ, որ կոչվում է «պանրի երկիր», այն ինձ համար կարծես մի հսկա կանչող նավ լիներ:
Իմ ճամփորդությունն անցած սեպտեմբերին ինձ չղջիկների քարանձավը բերեց, որ ես հետևում էի Ռաքել Վյեխոին, տեղացի մի կնոջ, որի ընտանիքն Աստուրիայում ապրում է սերնդե սերունդ: Այս շրջանի հռչակավոր ուտելիքը (որը պահված էր պահարանների վրա), «կաբրալեսն» է՝ կովի կապույտ պանիրը, որն իր անունը ստացել է Աստուրիայի քաղաքից, որում էլ առաջին անգամ պատրաստվել է: Մենք Եվրոպայի կատարների (Picos de Europa) ստորոտում էին, որ ամեն ինչ ուղղահայաց է՝ ուղղաձիգ սարալանջեր, երկնակարկառ ողևնիներ, նեղլիկ ճանապարհներ՝ ջղաձգորեն շարժվող մեքենաների կետիկներով, քարոտ հողերի վրա արածող ոչխարների հոտերով, իրենց էգերի ոտներին մասնագիտական հայացքով դիտող և թփերի ցածր կախված տերևները ծամող նոխազներով, կովերի զանգակների զրնգոցով և այդ ամենը լուսավորող արևի ճառագայթներով: Պանրի երկիր:
Այստեղի սարերում բազմաթիվ թաքնված քարանձավներ կան, որոնք տեղացիները դարեր շարունակ օգտագործում են պանիրը հասունացնելու համար: Պանրի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները Իսպանիայի տարբեր շրջաններում կախված են ծագման/արտադրման վայրից և Կաբրալեսցիներն ասում են, որ պանիրը պետք է պահվի քարանձավանման պայմաններում առնվազն երկու ամիս, որպեսզի լավ մանրէները վերացնեն վնասակարներին: Բայց վերջին տարիներին «կաբրալես» պատրաստելու գործը վտանգված է, որովհետև «շատ երիտասարդներ են հեռանում Աստուրիայից»,- ասում է Վյեխոն:
Մի քանի տարի առաջ Իսպանիայի կառավարությունը նոր օրենքներ է ընդունել այս շրջանի պանրագործների մասին: Հին մեթոդներից մի քանիսը, օրինակ՝ ձիու մազից պատրաստած ցանցի օգնությամբ կաթ քամելը, վերացվել են՝ իրենց տեղը զիջելով ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպիսիք են մետաղական ցանցերը և մեխանիկական սարքերը: Բայց պահանջներից առավել կարևորները՝ կաթի ստեղծումը, հասունացման/թթվեցման պրոցեսը, պաստերիզացման բացակայությունը, պահպանվել են:
Երբ վերադարձանք տուն (որից թթվեցրած կաթի արբեցնող (ոմանք կարող են ասել՝ փղձուկ առաջացնող) հոտ էր գալիս), ես տիկին Վյեխոյի պատրաստած պանրից (որը կոչվում էր «Ժոզե Անտոնիո Բուենո Գարսիա»՝ նրա ամուսնու պատվին) մի կտոր կերա: Այն ավելի չոր և աղի էր քան կապույտ պանիրները, որոնց ես սովոր էի, բայց ուրիշ փափուկ պանիրների նման, շատ կապույտի համ չուներ: Շատ համեղ էր, բայց ես չէի կարողանում մոռանալ պանրի փոքր կտորներ պոկող և ուտող չղջիկների մասին իմ միտքը (տեսնես, չղջիկները պանիր ուտո՞ւմ են, ընդհանրապես): Ուստի, ես շարունակեցի իմ փնտրտուքը:
Այդ շրջանի մեկ այլ գյուղացու միջոցով մի պանրագործ գտա, որն ապրում էր մի քանի գյուղ այն կողմ և հայտնի էր նորամուծություններին իր դիմոդրությամբ: Սա խոստումնալից էր հնչում: Օլիվա Պելայեզ Ամևան, կնճռոտ դեմքով, կարճահասակ, հաստլիկ մի կին բոկոտներով և վարդագույն մումույով (հավայան ծագման լայն զգեստ), ինձ ողջունեց իր փոքր քարե տան բակում: «Դուք կարող եք իմանալ, թե որքան երկար է ապրել որևէ ընտանիք այստեղ՝ իմանալով յան մասին, թե որքան ժամանակ է այն պանիր պատրաստում»,- ասաց տիկին Ամևան, որն այդ գործով էր զբաղված արդեն 60 տարի: Նրա պանիրը «կաբրալես» չէ, քանի որ նա բանի տեղ չի դնում տեղական արտադրությանը վերաբերող օրենքը, փաստորեն, այդ պանիրը անուն չունի: Նա տարեկան ընդամենը 200-ի չափ գլանակներ է պատրաստում, որոնց մեծամասնությունը բաժին է հասնում ընկերներին և ընտանիքի անդամներին: Տվյալ պահին, ես «ներքին օղակից» էի: «Առողջապահության նախարարությունն ուզում է, որ ես կիրառեմ բոլոր այդ նոր կանոնները, բայց այդ դեպքում այն (պանիրը) այդքան լավը չի լինի»,- ասում է յոթանասունամյա Ամևան: «Ժամանակին, ես այն վաճառում էի շուկայում, բայց բարդություններ ունեցա ոստիկանության հետ»:
Նրա պանիրը հրաշալի սուր համով, չոր, այծի և ոչխարի կաթից պատրաստված փխրուն պանիր էր՝ մի փոքր աղի և հողի համ ունեցող: Իսկ դրա վրա ծախսված աշխատանքն ահռելի է: Առանց ժամանակակից սարքավորումների, տիկին Ամևան անասուններին ձեռքով է կթում: Երբ կաթը լցված է ձևամանների մեջ և պնդում է, նա աղ է լցնում պանրի յուրաքանչյուր բլրակի վրա և ամեն օր շուռ է տալիս այն, որպեսզի այն հավասարաչափ հասունանա: Ամենավերջում, սկզբնական կաթի ծավալի մոտ 90 տոկոսը վերանում է:
Երկրի այս մեկուսացված անկյունը հարյուրավոր, եթե ոչ հազարավոր պանրագործներ է տվել սերնդե սերունդ: Այստեղի պանիրն ավելի տհաս է, քան ֆրանսիական ֆրոմաժը և այնքան հայտնի չէ, որքան իտալականը, բայց այստեղի յուռաքանչյուր գլանակ այնքան յուրահատուկ է, որքան այն պատրաստող անձնավորությունը: Այն արտադրող երկրի նման, հյուսիսային Իսպանիայի պանիրը, կոշտ, պինդ և սուր է, և այն համտեսելու այլ եղանակ չկա, բացի երկիրը այցելելուց: Երբ տիկին Ամևայի համեստ հյուրասենյակում նստեցինք, ես շարունակեցի պանիր ուտել և կերա գլանակի մոտ քառորդ մասը, երբ զգացի (արդեն ուշ), որ պանիրն այնքան չոր էր, որ լեզուս կպնում էր քիմքիս: Տիկին Ամևան ինձ տնական սիդր առաջարկեց՝ թեթև փրփրացող, քիչ ալկոհոլային խմիչք, որը պանրի մշտական ուղեկիցն է այս վայրերում: Դա արտակարգ քաղցր հակակշիր էր նրա անանուն ուտելիքին:
«Իմ պանրի այսքան համեղ լինելու գաղտնիքը,-ասաց նա առանց համեստության հետքի,- ձեռքերս են»: Նա վեր շրջեց իր մսոտ, աշխատավոր ափերը, որպեսզի ես զննեմ դրանք: «Իմ մաշկի բնական մանրէները պանիրն ավելի համեղ են դարձնում»:
Գյուղից գյուղ անցնել՝ նշանակում է միմյանց կապել հավերժական պանրի և սիդրի «քեֆերը». գյուղացիների ամեն համայնք խիստ հպարտ է իր սեփականով, համոզված լինելով, որ իր պատրաստածը լավագույնն է: Ոմանք ինձ հարցնում էին՝ արդյոք «կաբրալեսն» ավելի լավն է քան բասքերի պանիրը: Ճիշտ պատասխանն է, անշուշտ, «իհարկե»: Բայց ես երբեք չէի փորձել «կաբրալեսի» հակառակորդին, ուստի, ես սկսեցի հետաքրքրվել, և ճանապարհս փոխեցի դեպի արևելք, մինչև վերջապես հասա Բասքերի երկիր:
(շարունակելի)
(շարունակություն)
Առաջին բանը, որ նկատում ես Բասքերի երկրում այն է, որ բոլոր մեքենաների վրա նույն նկարն է փակցրած՝ գեղեցիկ, փրչոտ ոչխար, որն այս շրջանի խորհրդանիշն է: Խոստումնալից նշան:
«Դուք այստեղ չեք գտնի որևէ մեկի, ով «կաբրալես» սիրի»,- ասում է Պատքսի Բասկարանը, գյուղացի, որն ապրում է սարերում, ոչ շատ հեռու Գեռնիկայից՝ ֆաշիստների կողմից 1937-ին ռմբակոծված քաղաքից: Նա արհամարհանքով էր խոսում մրցակից աստուրացիների մասին, ինչը, ինչպես շուտով հայտնաբերեցի, շատ տարածված է բասքերի մեջ: Պարոն Բասկարանը բարձրահասակ, առույգ, բարձրախոս տղամարդ է: Նրա ընտանիքը ավելի քան մեկ հարյուրամյակ նույն պանիրն է արտադրում իր ֆերմայում: Պանրի պատրաստման եղանակը նա սովորել է հորից, բայց մրցունակ լինելու համար ստիպված է եղել սովորել ժամանակակից սարքավորումների հետ աշխատել: Բասկարանը պատրաստում է «իդիազա՛բալ»՝ ոչխարի պինդ պանիր, սուր համով: «Իդիազաբալը» բասքերի համար նույնն է, ինչ որ «կաբրալեսը» աստուրացիների համար, այսինքն՝ կան հազարավոր փոքրածավալ արտադրանք տվող գյուղացիներ, որոնք կարծում են, որ ամենալավն են պատրաստում այս համեղ և ինքնատիպ պանիրը: Եվ ճշմարտությունը պարզելու միակ ճանապարհն է՝ պանիր կրծելով անցնել Բասքերի անտառավետ երկրի միջով: Բասկարանը շտապեց ասել, որ ոչ թե ինքն է վստահության արժանի, այլ իր ոչխարները: Շուտով հանդիպեցինք ոչխարների հոտին: Նա վարեց իր Toyota 4runner-ը կտրուկ բարձրացող կեղտոտ ճանապարհով և մենք հայտնվեցինք ամպերից վերև: Բահթը, սահմանապահ կոլլին դուրս ցատկեց պատուհանից և մի տեղ հավաքեց բոլոր ոչխարներին, որպեսզի մենք նրանց զննենք. հարյուրավոր սև մռութներ մի պահ կանգ առան և նորից շարունակեցին վայրի ծաղիկներից կազմված իրենց ճաշը: Մենք կանգնած էինք սարի կտարին՝ խոնավ, սպիտակ օդի մեջ: Կտրատված ժայռերն ուրվագվում էին մառախուղը ճեղքող հսկա շնաձկների լողակների նման: «Մեծ ֆերմաների պատրաստած պանիրն այնպիսին չէ, ինչպիսին մենք պատրաստում ենք Բասքերի երկրում, որովհետև նրանց ոչխարները հացահատիկ են ուտում և ավելի ճնշված են, ուստի, նրանց կաթը որակյալ չէ»,- ասում է ուղեկիցս,- «իմ ոչխարները խաղաղ կյանքով են ապրում»:
Նախքան Բասքերի երկրից մեկնելը ես տեսա Իսպանիայի ամենաքիչ ճնշված ոչխարներին: Սան-Սեբաստիանից արևմուտք, Զումայա փոքր քաղաքից վերև կային հարյուրավոր փրչոտ քառոտանի պանրագործներ, որոնք արածում էին կանաչ դաշտում: Նրանց տրամադրության տակ կային ծառեր՝ շոգից պատսպարվելու, առվակներ՝ ջուր խմելու, և 30 աքր տարածք՝ պղտոր, ալեկոծ Ատլանտյան օվկիանոսի ափին: «Ոչխարներս ինձնից լավ են ապրում,- ասում է «Աժեր Բերրի» ֆերմայի տերը, Ժոզե Մանուել Էթքսբերիան» (կրկնելով Բասքերի երկրում տարածված արտահայտությունը): Դա 39-ամյա, խաժակն և բացօդյա կյանքից թխացած մաշկով մի մարդ է: «Նրանք շատ խաղաղ կյանք են վարում, օվկիանոսի գեղեցիկ տեսարանն են վայելում: Մենք ասում ենք, որ այստեղի գյուղացիներին իրենց ոչխարներին իրենց կանանցից շատ են սիրում»: Ոչխարներն էլ պանիր են տալիս նրանց՝ այդ սերն արդարացնելու համար: Էթքսբերիայի տարբերակը, Itxas Egi-ն ոչխարի կոշտ հոտավետ պանիր է՝ կծու, երեքնուկի, յուղի և խոտի համով: Սա, ըստ նրա պնդման, իր գաղտնիքն է՝ կերակրել ոչխարին միայն ոչ դառը կանաչ խոտով, և այն կվերադարձնի քեզ նրբահամ պանիր, որը «արտակարգ ուտվում է կարմիր գինով, երբ կողքիդ գեղեցիկ աղջիկ կա»:
Գտա՞ արդյոք ես աշխարհի լավագույն պանիրը: Պարոն Էթքբերայի առաջարկածը շատ մոտ էր լավագույնը ճանաչվելուն,բայց ես չեմ համարձակվում այն կատարյալ անվանել՝ իր ասած այս խոսքերի պատճառով. «Պանիրները ոչխարների նման են. նրանք բոլորն էլ ունեն իրենց յուրահատկությունները (նա գրեթե բոլոր իր ոչխարներին անուններ է դրել և անուններով է կոչում նրանց): Ես երբեք չեմ կարողանա ընտրել իմ ամենասիրած ոչխարին: Նրանք բոլորն էլ իմ ամենասիրածն են»:
http://travel.nytimes.com/2008/11/23/travel/23explorer.html?pagewanted=1
շատ հետաքրքիր էր Արս, շնորհակալ եմ :)
Տեսարաններ Հրատից (Մարս) (դեկտեմբեր 2008թ., National Geographic)
http://s.ngm.com/2008/12/planet-mars/img/victoria-crater-615.jpg
Հրատը երկար ժամանակ ճնշել է մարդկության երևակայությունը: Երկնակամարում ոչ կանոնավոր կերպով շարժվող կարմիր աստղը դիտվում էր իբրև գուժկան կամ բռնության խորհրդանիշ. հույներն այն նույնացնում էին պատերազմի աստված Արեսի հետ, բաբելացիներն այն կոչում էին սանդարամետի աստված Ներգալի անունով: Հին չինացիների համար այն Յինգ-հուո էր, կրակի մոլորակ: Նույնիսկ 1543 թվականից հետո, երբ Կոպեռնիկոսը ենթադրեց, որ Արեգակը, այլ ոչ Երկիրն է լոկալ տիեզերքի կենտրոնը, Հրատի շարժման յուրօրինակությունը գաղտնիք էր մնում, մինչև, 1609-ին Յոհանես Կեպլերը վերլուծեց բոլոր մոլորակների ուղեծրերը՝ որպես կենտրոն դիտարկելով Արեգակը: Նույն տարվա մեջ Գալիլեյն առաջին անգամ դիտարկեց Հրատը հեռադիտակով: 17-րդ դարի կեսին հեռադիտակներն արդեն այնքան էին կատարելագործվել, որ հնարավոր եղավ դիտարկել Հրատի բևեռային սառցածածկույթի սեզոնային աճելն ու հալչելը, ինչպես նաև Մեծ Ծանծաղուտի (Syrtis Major) դիտարկումը, մուգ շերտ, որը կարծում էին՝ ծանծաղ ծով է: Իտալացի աստղագետ Ջովանի Կասինիին հաջողվեց որոշ բավական ճշգրիտ դիտարկումներ կատարել՝ մոլորակի պտույտը հաշվարկելու համար: Ըստ նրա հաշվարկների հրատյան մեկ օրը 40 րոպեով երկար է մեր 24 ժամից. նա սխալվել էր ընդամենը 3 րոպեով: Մինչ Արուսյակը (Վեներա), ավելի մոտ և ավելի մեծ հարևան մոլորակը ներկայանում էր անթափանցելի ամպերի ծածկույթով, Հրատի մակերևույթը բավական նման էր երկրայինին՝ ինչը դրդում էր մտածելու, որ նրա վրա կարող են կենսաձևեր գոյություն ունենալ:
Դիտարկումների համար մեր մոլորակի հաստ և փոփոխական մթնոլորտի շերտի աղավաղիչ ազդեցությունը ստիպեց է՛լ ավելի կատարելագործել հեռադիտակները, ինչը թույլ տվեց ստանալ Հրատի ավելի մանրամասն քարտեզներ, որոնց վրա նշված էին ծովեր և նույնիսկ ճահճուտներ, որտեղ ենթադրվող բուսականությունը փոփոխվում էր՝ բևեռային սառցի առաջացման և հալքի հետ: Մոլորակի ամենասրատես քարտեզագրողներից էր Ջովանի Սկիապարելին, որն օգտագործում էր իտալերեն «կանալի» (canali) բառը ենթադրվող ջրային ավազանները միացնող գծերի համար: Այդ բառը կարելի էր թարգմանել որպես «նեղուցներ» (բնական գոյացություն): Փոխարենը, «ջրանցքները» (արհեստական գոյացություն) գրավեցին հասարակության երևակայությունը և, մասնավորապես, բոստոնցի հարուստ բրահմին Պերսիվալ Լոուվելի ուշադրությունը, որը 1893-ին ենթադրեց, որ դրանք հրատյան քաղաքակրթության ստեղծածն են: Որպես աստղագետ Լոուելը մասնագետ չէր, հետաքրքրասեր էր, բայց ոչ էքսցենտրիկ: Նա Արիզոնայում, Ֆլագսթաֆի մոտ, կառուցեց իր սեփական աստղադիտարանը՝ ավելի քան 7000 ֆուտ բարձրությամբ, իր խոսքերով՝ «մարդկային ծխից հեռու»: Նույնիսկ բոստոնյան տեսությունները չընդունող աստղագետները համարում էին Հրատի նրա պատկերները ավելի լավը, քան Սկիապարելիինը: Լոուելը ենթադրեց, որ Հրատը մեռնող մոլորակ է, որի մեծ բանականությամբ օժտված բնակիչները պայքարում են նրա չորացման դեմ՝ ոռոգիչ ջրանցքների ցանցի միջոցով, որոնք տարածում և պահպանում են բևեռային սառույցներում եղած ջուրը: Այս հավատալիքը, Լոուելի խիստ դարվինիստական հայացքների հետ միասին, հանդիսացավ Հ.Գ. Ուելսի «Աշխարհների պատերազմը» գեղարվեստական ստեղծագործության նյութը (1898): Երկիրը խուժած հրատցիները, չնայած իրենց զզվելի արտաքինին և անգութ գործողություններին, արժանանում են մարդկային անկողմնակալ կարեկցանքին: Կիրառելով զարգացած տեխնիկա և գիտելիքներ՝ մշակված «անհրաժեշտության անմիջական ճնշման տակ»՝ նրանք նախանձաբար զննում են «մեր ավելի տաք մոլորակը՝ լի կանաչ բուսականությամբ և մաքուր ջրով, բերրիության մասին վկայող ամպամած մթնոլորտով, որի շարժվող ամպերի միջից երևում են բնակեցված ցամաքի լայն տարածքները և նեղ, նավաշատ ծովերը»:
Հետագա կեսդարանոց հրատյան անուրջների ժամանակաշրջանում մեր հարևան մոլորակը ծառայում էր որպես մեր մոլորակի ուրվական երկվորյակ, որի վրա էին փոխադրվում երկրային մտահոգությունները, անհանգստությունները և բանավեճերը: Այնպիսի հրատապ ժամանակակից հարցեր, ինչպիսիք էին գաղութացումը, կոլեկտիվացումը և արդյունաբերական անկումը, լայն տարածում գտան տարատեսակ հրատյան ուտոպիաներում: Գիտական ֆանտաստիկայի փոքր մասը ներկայացնում էր Հրատը, մոտավորապես, իբրև քրիստոնեական անդրշիրիմյան կյանքի վայր: Կ.Ս. Լյուիսի «Լռակյաց մոլորակից դուրս» (1938) ստեղծագործությունում հորինված էր մի հավերժական երկիր, Մալականդրա: Էդգար Բուռուգի հանրահայտ վեպերը շարքը Հրատի վերաբերյալ ներկայացնում էր կործանվող մոլորակը որպես տարբեր ռասաների կատաղի պատերազմատեղի, որտեղ երկրացի հերոս Ջոն Քարթերի խոսքերով «կյանքը դժվար և անողորմ պայքար է՝ գոյատևման համար»: Հետևելով Բուռուգին, գիտական ֆանտաստիկայի հեղինակները, անտեսելով հնարավոր կառուցվածքային տարբերությունները Երկրի և Հրատի բնակիչների միջև, հաճախ նույնացնում էին նրանց՝ հակամարտություններում սովորաբար հրատցիներին ներկայացնելով որպես կանանց, իսկ տղամարդկանց՝ որպես արիացի խիզախ ագրեսորների՝ մեր մոլորակից: Թույլ, թխամաշկ, դեղին աչքերով հրատցիները Ռեյ Բրեդբերիի պոետիկ և հուսահատ «Հրատյան ժամանակագրության» մեջ (1950) չքանում են մարդկային ներխուժման բերած դաժան թալանի ընթացքում:
Բայց ողջ այս հրատյան մեգաֆաունան՝ Ուելսի կաշվեպատ շոշափուկների և գերաճած գլուխների միացությունները, ամերիկյան լրագրող Գարետ Սերվիսի 15-ֆուտանոց կիսակարմիր մարդիկ, Բուռուգի 10-ֆուտանոց, չորս ձեռքանի, ձիթապղի գույնի մաշկով Տարկերը, Լյուիսի կուղբանման «հրոսաները» և տեխնիկային գերազանց տիրապետող «փֆիֆլտրիգիները», ինչպես նաև սպիտակ արջի չափերի էակները, որնք, ըստ Կառլ Սագանի ենթադրության շրջում էին խիստ սառը Հրատի մակերևույթի վրա, մոռացության գիրկն ուղարկվեցին, երբ 1965 թվականի հուլիսի 14-ին մոտ 6000 մղոն հեռավորությունից «Մարիներ 4»-ը լուսանկարեց Հրատը: Առաջին թվային ֆոտոխցիկներից մեկով լուսանկարված Հրատի մասում չկային ո՛չ ջրանցքներ, ո՛չ քաղաքներ, ո՛չ ջուր, ո՛չ էրոզիա և ո՛չ էլ երաշտ: Հրատն ավելի նման էր Լուսնին, քան Երկրին: Ամենուրեք կուսական կրատերներ, որոնք հուշում էին, որ մակերևույթի պայմանները չեն փոխվել ավելի քան երեք միլիարդ տարուց ի վեր: «Մահացող մոլորակը» վաղուց արդեն մահացած էր:
(շարունակելի...)
(շարունակություն)
«Մարիների»՝ 1969թ. կատարած ևս երկու թռիչքներից ստացվեց ևս 57 լուսանկար, որոնք, ըստ ՆԱՍԱյի զեկուցման «բացահայտում են Հրատը որպես կրատերներով ծածկված, խստաշունչ, սառը, չոր, գրեթե զուրկ օդից և ընդհանուր առմամբ Երկրի վրա գոյություն ունեցով կենսաձևերի գոյատևման համար անհրաժեշտ պայնմաններ չունեցող մոլորակ»: Սակայն 1971-ին ուղարկված «Մարիներ 9-ը» 146 օրվա ընթացքում փոխանցեց անակնկալ բազմազան և բուռն տոպոգրաֆիա ունեցող լանդշաֆտի 7000 լուսանկարներ՝ հրաբուխներ, որոնցից ամենամեծը, Օլիմպուսը (Olympus Mons, լատ.) 13 մղոն (մոտ 21 հազար մետր) բարձրություն ունի, ինչպես նաև՝ կանյոնների համակարգ, Valles Marineris-ը, որի ձգվածությունը Երկրի վրա կկազմեր Նյու-Յորքից Լոս-Անջելես եղած տարածությունը: Մեծ գետահուները և կտրված կղզիներըվկայում են Հրատի վրա անցյալում եղած զանգվածային հեղեղների (ենթադրաբար, ջրհեղեղների) մասին՝ ինչը Երկրի վրա կյանքի անհրաժեշտ պայման է: 1976-ին երկու «Վիկինգ» տիեզերանավեր վայրէջք կատարեցին Հրատի մակերևույթին և հմուտ քիմիական փորձեր կատարվեցին նրանց ներսում պարզելու Հրատի վրա կյանքի գոյության հարցը: Այդ գիտափորձերի անհստակ արդյունքները և դրանց վերաբերյալ եզրակացությունները դեռ վիճարկվում են 21-րդ դարում:
Միևնույն ժամանակ մեր աշխարհագրական և երկրաբանական գիտելիքները Հրատի վերաբերյալ ավելանում են: Sojourner ամենագնացի ստեղծմանը 1997-ին հաջորդեց Spirit (հոգի) և Opportunity (հնարավորություն) երկու ավելի դիմացկուն ամենագնացների հաջողությունը 2004-ին: Արեգակի էներգիայով սնվող երկվորյակ ռոբոտները կարմիր մոլորակի 4 տարվա ուսումնասիրությունների արդյունքում աննախադեպ մանրամասն նկարներ են մատակարարել, որոնց վրա պարզորոշ երևում են նստվածքային ժայռեր, ինչը խոսում է վաղ անցյալում այդտեղ ծովերի գոյության մասին: Ամուր, կարմրա-շագանակագույն «լուսանկարիչները» տեղավորում են տեսախցիկները հենց մոլորակի մակերևույթին, նրանց աստիճանակերպ ժապավենները սողում և խրվում են ժայռերի և փոշու մեջ, որոնց անդորրը դարաշրջաններ ի վեր գրեթե չի խախտվել վարդագույն երկնքի և փայլող արևի տակ: Այս խաղաղ միայնության պայմաններում կյանքի վերաբերյալ մեր հետաքրքրությունն ու նպատակաուղղվածությունը հերոսական են թվում:
Այժմ «Փյունիկ» առաքելությունը՝ իր չափազանց բարդ թևերով, փորող, նկարող և վերլուծող սարքերով թույլ է տալիս մեզ Հրատի հյուսիսային բևեռի շրջանում մի քանի դույմ խորությամբ ներթափանցել փոծու, ավազի և սառցի շերտի մեջ: Մի քանի գդալ այլ մոլորակի նյութից, որի քիմիական բաղադրիչներն առանձնացվում են, դասակարգվում և նույնացվում. այս ամենը դառնում է ուղեցույց տիեզերական պատմության մեջ: Միևնույն ժամանակ Հրատի ուսումնասիրության տիեզերանավը, մոլորակի շուրջը պտտվող երեք գործող տիեզերանավերից ամենանորը, Արիզոնայի համալսարանի համակարգիչներին շշմեցնող կենդանի և ճշգրիտ նկարներ է փոխանցում: Այս կեղծ գունավորված նկարներից որոշները լրիվ վերացական են թվում, սակայն մասնագետի աչքերի առջև գիտական հարուստ տեղեկատվություն է ներկայանում:
Վերջիվերջո, մեռած մոլորակն այնքան էլ մեռած չէ: Տեսախցիկները նկարում են լավինաներ և փոշու հողմեր, իսկ բևեռների սառցի սեզոնային բարձրացումը տեղատարում և շարժում է առաջացնում: Դյուները (ավազաթմբեր) տեղաշարժվում են, ավազի ստանաները խզբզում են մակերևույթի վրա: Անկախ նրանից՝ կհայտնաբերվեն թե ոչ միկրոբիոլոգիական կյանքի նշաններ այս երկարատև ուսումնասիրության ճանապարհին, Հրատը մեզ ավելի մոտ հարևան է դարձել, քան նախկինում, մարդկային գիտելիքի բնագավառ: Փայլփլող կրակե մոլորակի մասին աղոտ և ֆանտաստիկ պատկերացումները բերեցին աննկարագրելի գեղեցկության տեսարանների՝ խոշոր պլանով նկարահանմանը:
National Geographic, December 2008, Planet Mars, http://ngm.nationalgeographic.com/2008/12/planet-mars/updike-text/1
Ինտերնետային սպամ-խմբերի առաջնային հանգույցն անջատված է (12 նոյեմբերի, 2008, washingtonpost.com)
Սպամի ծավալը զգալիորեն նվազել է այն բանից հետո, երբ Ինտերնետ-պրովայդերներն արգելափակել են ինտերնետային ծառայություններ մատուցող կալիֆոռնիական ֆիրմային
Սպամի տարածումը հսկող անվտանգության կազմակերպությունների հաղորդումների համաձայն՝ աշխարհով մեկ ուղարկվող աղբ էլեկտրոնային նամակների քանակը կտրուկ նվազել է այսօր, այն բանից հետո, երբ արգելափակվել է վեբ-ծառայություններ մատուցող մի կազմակերպություն, որը, համակարգչային անվտանգության մասնագետների գնահատմամբ, սպամի տարածման մեջ կասկածվող կազմակերպությունների հիմնական հանգույցն է: Արգելափակված սերվերներն աշխատեցնում է Մակ-Կոլո (McColo Corp.) կազմակերպությունը, որը, ինչպես պնդում են այս մասնագետները, ստեղծվել է որպես Միացյալ Նահանգների գլխավոր հանգույց՝ միջազգային կազմակերությունների և սինդիկատների համար, որոնք ներգրավված են ամեն տեսակի գործունեության մեջ՝ սկած միլիոնավոր վտանգված (օրինակ՝ համակարգչային վիրուսով վարակված) համակարգիչների ղեկավարումից մինչև կեղծ դեղորայքի և դիզայներական ծրագրերի, սուտ անվտանգության ծրագրային փաթեթների և մանկական պոռնոգրաֆիաի՝ էլ. նամակագրության համակարգերի միջոցով տարածումը:
Այսօր կազմակերպության վեբ-կայքն անհասանելի էր, քանի որ երկու Ինտերնետ-մատակարարներ կտրել էին Մակ-Կոլոյի ինտերնետ-կապը: Մակ-Կոլոյի անջատումից անմիջապես հետո անվտանգության կազմակերպությունները աշխարհով մեկ տարածվող սպամի կտրուկ նվազում են գրանցել: Էլ. նամակագրության անվտանգության «Այրոն-Փորթ» կազմակերպությունը նշում է, որ սպամի մակարդակի նվազումը կազմել է մոտ 66 տոկոս՝ երեքշաբթվա երեկոյի դրությամբ: Spamcop.net-ը, մեկա այլ հսկող կազմակերպություն նույնպիսի նվազում է արձանագրել՝ վայրկյանում 40-ից մինչև 10 սպամ-նամակների վերացում:
Spamcop.net-ի տվյալները՝ ամսվա կտրվածքով.
http://alpha.cesmail.net/graphics/spammonth.gif
Մակ-Կոլոյի պաշտոնյաները չեն արձագանքել կազմակերպության կայքէջերում տեղադրված կոնտակտային հասցեներին ուղղված բազմաթիվ էլ. նամակներին, հեռախոսազանգերին և արագ հաղորդակցման գրառումներին (instant messaging): Հայտնի չէ, թե ինչ միջոցներ են ձեռք առնվում ՄՆ իրավապահ մարմինները (եթե, ընդհանրապես, որևէ միջոցներ են կիռառվում)՝ սպամի տարածման մեջ Մակ-Կոլոյի ենթադրաբար մասնակցության առնչությամբ: FBI-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանույուններ անել այս պատմության կապակցությամբ: Մեկնաբանությւոնների համար ՄՆ Գաղտնի Ծառայության հետ կապվել չի հաջողվել: Պարզ չէ նաև, թե ինչ չափով կարող է Մակ-Կոլոն պատասխանատվության ենթարկվել իր օգտագործողների գործողությունների համար, որոնց նա ինտերնետ-ծառայություններ է մատուցում: Մակ-Կոլոյի որևէ հանցագործ գործունեության վերաբերյալ ապացույցներ չկան, և այս գործողություններն էլ կարող է չհամարվեն օրինազանցություն: Մարկ Ռաշը, Արդարադատության Դեպարտամենտի նախկին դատախազը կիբերհանցագործությունների գծով և Էֆ-Թի-Այ-Քընսալթինգի գլխավոր մենեջերը ասում է, որ վեբ-ծառայություններ մատուցող կազմակերպությունները, սովորաբար, պատասխանատու չեն իրենց համակարգչային ցանցերում ընթաքցող անօրեն գործունեության համար՝ բացառությամբ հեղինակային իրավունքների խախտման և մանկական պոռնոգրաֆիայի դեպքերի: Մանկական պոռնոգրաֆիայի դեպքում մատակարարը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե գիտեր դրա մասին, բայց ոչինչ չի արել՝ իր սերվերներից այն վերացնելու համար: Օրինակ՝ 2001-ին Բաֆ-Նեթը, Բաֆըլոի (Նյու-Յորք) մեծ տարածաշրջանային մատակարարը մեղավոր ճանաչվեց մանկական իմանալով պոռնոգրաֆիան հասանելի դարձնելու մեջ, քանի որ չէր հեռացրել անթուլատրելի կայքէջերը՝ տեղեկացումից հետո: Ռաշի խոսքերով, պատասխանատվությունն այսպիսի դեպքերում կախված է նրանից, թե արդյո՞ք մատակարարը տեղյակ է կամ պետք է տեղյակ լինի հանցավոր նյութերի մասին: «Սա մի փոքր նման է շենքը վարձով տվողին, որը տեսնում է, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ ելումուտ անում իրենց բնակարանները և չի կասկածում, որ այնտեղ զբաղվում են թմրանյութերի օգտագործմամբ: Որոշ նշաններ կան, որոնք կարող է և պետք է կարմիր դրոշներ բարձրացնեն (նախազգուշացնեն), ինչպես օրինակ, ցանցում փոխանակվող տեղեկատվության բնույթը, ուղարկողն ու ընդունիչը: Նաև, ինտերնետ-ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն, որ բազմաթիվ մարդիկ տեսնում են իրենց կայքերում տեղակայված տեղեկատվության չափն ու պարունակությունը»:
(շարունակելի)
(շարունակություն)
Global Crossing կազմակերպությունը Բերմուդայից, որի ամերիկյան գրասենյակը գտնվում է Նյու-Ջերսիում, Մակ-Կոլոին ինտերնետ կապ տրամադրողներից մեկն է: Նրա աշխտակիցները հրաժարվեցին քննարկել հարցը, միայն ասեցին, որ Global Crossing-ը հաղորդակցվում և համագործակցում է իրավապահ ուժերի, նրանց գործընկերների և անվտանգության մասնագետների հետ՝ վնասակար գործունեություն թույլ չտալու համար: Մակ-Կոլոի մյուս խոշոր ինտերնետ-մատակարարի, Ֆրեմոնտի (Կալիֆոռնիա) Hurricane Electric-ի մարքեթինգի տնօրեն Բեննի Ng-ն , շատ ավելի բաց գտնվեց հանրության համար՝ washingtonpost.com-ից այս հետաքննության մասին տեղեկություններ լսելիս:
«Մենք անջատեցինք նրանց,- ասաց Բեննին,- մի առ ժամանակ ուսումնասիրեցինք washingtonpost.com-ի զեկուցած խնդրի չափերը և մասշտաբը և մեկ ժամում փակեցինք մեր բոլոր կապերը դեպի նրանց կայքը»:
Համակարգչային անվտանգության Trend Micro ֆիրմայի աշխատակից, վտանգների հետազոտող Փոլ Ֆերգյուսոնը կարծում է, որ չնայած Մակ-Կոլոյի ինտերնետ-մատակարարների բացահայտ միակողմանի գործողություններին, Միացյալ Նահանգների իշխանությւոնները երկար ժամանակ հետևել են Մակ-Կոլոյին և նրա գնորդներին: «Ուժեղ ապացույցներ կան, որ Մակ-Կոլոյի սպամերներին ծառայություններ է մատուցում երկար ժամանակ, և անվտանգությամբ զբաղվող շատ մարդիկ փորձել են այս ցանցի մասին ահազանգել, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել»:
Մի շարք անվտանգության բնագավառի հետազոտողներ վերջերս տվյալներ են հրապարակել, որոնցում Մակ-Կոլոն նշվում է բոլոր հիմնական ռոբոտների-ցանցի կամ «բոտնեթի» (նենգորդների զոհ դարձած [tribute to akumb.am ;)] համակարգիչների ցանց, որն օգտագործվում է սպամը ցրելու կամ ցանցային գրոհներ կազմակերպելու համար) սպասարկող: Դրանցից են, օրինակ, SecureWorks-ը («անվտանգության գործարան») FireEye-ը («կրակե աչք») և ThreatExpert-ը («վտանգի մասնագետ»): SecureWorks-ի (Ատլանտայից)՝ վնասակար ծրագրային ապահովման հետազոտման բաժնի ղեկավար Ջո Սթյուարտի զեկույցներում ասվում է, որ Mega-D, Srizbi, Pushdo, Rustock և Warezov հայտնի բոտնեթների գլխավոր սերվերները սպասարկվում են Մակ-Կոլոյի կողմից: Ստյուարտն ասում է, որ մի քանի անգամ բողոքել է Մակ-Կոլոյին՝ նրա սերվերներից աշխատող բոտնեթների մասին, և ամեն անգամ կազմակերպությունն ասել է՝ իբր զբաղվում է այդ հարցով: Բայց, ըստ Ստյուարտի, նրանք միայն տեղափոխել են վտանգավոր սերվերներն իրենց ցանցի մեկ այլ հատված: «Մակ-Կոլոյի՝ իր հաճախորդներին առաջարկած ծառայությունը մի փոքր ավելի ապահովագրում է նրանց «բռնվելուց», քան համացանցում գործող նման այլ կազմակերպություններինը,-նշում է Ստյուարտը,- երբ նրանք խախտումների վերաբերյալ բողոքներ են ստանում, փորձում են ամեն կերպ հանգստացնել բողոքողին, բայց վերջնական արդյունքն այն է լինում, որ նրանք պարզապես իրենց ինտերնետ-հասցեներն են փոխում»:
Բոտնեթների գործունեությանը հետևող բրիտանական Marshal անվտանգության կազմակերպության վերջին վիճակագրության համաձայն՝ այս բոտնեթների խումբն ամեն օր տարածում է ընդհանուր սպամի մոտ 75 տոկոսը:
Հակասպամային Spamhaus.org խմբի աշխատակից Վինսենտ Հաննայի խոսքերով «Սպամհաուսը» գրանցել է մոտ 1.5 միլիոն Srizbi-ով կամ Rustock-ով վարակված համակարգիչներ, որոնք մոտ մեկ շաբաթ է սպամ են ուղարկում: Նրա խոսքերով, Մակ-Կոլոն արդեն երկար տարիներ ինտերնետ-ծառայություններ է տրամադրում բոտնետներին և այլ կասկածելի գործունեություն իրականացնողներին և ունի ամենահուսալի խաղացողներից մեկի հռչակ այսպես կոչված «անխոցելի հոսթինգի» (հոսթինգ՝ ինտերնետ-ծառայությունների մատուցում, օրինակ՝ սերվերներ տրամադրելու միջոցով) բիզնեսում (սերվերներ, որոնք մնում են համացանցում՝ չնայած բողոքներին): «Կան լուրջ հարցեր, որոնք գրեթե բոլորը կապված են սպամերների ինֆրահամակարգի հիմնական մասի հետ»:
(շարունակելի)
(շարունակություն)
Իսրայելական անվտանգության հետախուզման Aladdin Knowledge Systems ֆիրմայի տնօրեն Յան Ամիտը նշում է, որ կիբերհանցագործները շատ ամիսներ ի վեր օգտագործում են Մակ-Կոլոյի սերվերները Torpig կամ Sinowal տրոյանների նոր տարբերակները տարածող վեբ-կայքերը ղեկավարելու համար («տրոյաններ»՝ ծրագրեր, որոնք կարող են բեռնվել համակարգչի մեջ և գործարկել տարբեր վնասակար գործունեություն, օրինակ՝ անձնական տվյալների հավաքում և ցանցով ուղարկում, սպամի ստեղծում և ուղարկում, օպերացիոն համակարգի աշխատանքի խոչընդոտում և այլն: Կոչվում են «տրոյաններ», «Տրոյայի ձիու» նմանությամբ, ըստ առասպելի՝ Տրոյայի հետ պատերազմի ժամանակ աքայացիները, որոնք պաշարել էին Տրոյան և չէին կարողանում գրավել այն, դիմում են խորամանկության՝ պատրաստելով փայտե ձի՝ իբրև նվեր տրոյացիներին և տեղադրելով քաղաքի դարպասների առջև: Տրոյացիները քաղաք են մտցնում ձիուն, որի մեջ թաքնված էին աքայացի զինվորները, որոնք էլ, գիշերով այնտեղից դուրս գալով, բացում են քաղաքի դարպասները և աքայական զորքը գրավում է Տրոյան: «Տրոյանները» գործում են նման սկզբունքով՝ թաքնված լինելով վեբ-կայքերի, էլ. նամակների և համացանցում շրջանառվող այլ տեղեկատվության մեջ): Այդ «տրոյանները» համարվում են վնասակար ծրագրային ապահովման ամենաաննկատ և բարդ տեսակներն այսօր:
Հոկտեմբերին RSA FraudAction (խաբեության գործողությունների) հետազոտման լաբորատորիային հայտնի դարձավ, որ մի կիբերհանցագործների խումբ օգտագործել է Torpig «տրոյանը» վարակված համակարգիչների միջոցով վերջին երկուսուկես տարվա ընթացքում ավելի քան կես միլիոն բանկային, կրեդիտային քարտեր և հաշվեհամարներ գողանալու համար: Ամիտը պատմում է, որ այդ Torpig գրոհները ղեկավարվել են Ֆլորիդայում տեղակայված վեբ-սերվերի միջոցով, որն իր հերթին վերահսկվել է Վիրտուալ գաղտնի ցանցի (VPN - Virtual Private Network) մի սերվերի կողմից, որն աշխատում է Մակ-Կոլոյի ցանցում: «Ալլադինի» հետախուզության արդյունքները համահունչ էին Ստերլինգում (Վիրջինիա) iDefense գործող անվտանգության ֆիրմայի հետազոտությունների արդյունքներին: «Մենք հետևել ենք գրոհների ղեկավարման միացումներին համացանցում և գտել ենք, որ հանցագործները մուտք են գործել Ֆլորիդայի՝ գրոհը ղեկավարող սերվեր՝ օգտագործելով Մակ-Կոլոյի կապը»,- ասում է Ամիտը:
Վերջին տարվա ընթացքում կիբերհանցագործ գործունեությունից շահույթ ստացող ինտերնետ-ծառայություններ և սերվերներ տրամադրող կազմակերպությունների նկատմամբ լրատվամիջոցների սևեռուն ուշադրությունը ստիպեց երկու մեծ ցանցերի անցնել ընդհատակ կամ ընդհանրապես դուրս գալ համացանցից: Այս տարի washingtonpost.com-ի և այլ լրատվամիջոցների հրապարակած տվյալները Սանկտ-Պետերբուրգում գրանցված «Ռուսական Բիզնեսի Ցանց» (ՌԲՑ) կազմակերպության կողմից հանցագործ գործունեություն իրականացնելու և մանկական պոռնոգրաֆիա տարածելու վերաբերյալ, ստիպեցին կազմակերպությանը ինտերնետ-ծառայություններ մատուցող մատակարարներին դադարեցնել սպասարկումը: Նույնը կատարվեց Հյուսիսային Կալիֆոռնիայում գրանցված «Ինտերքեյջ» կազմակերպության հետ, երբ նրա ինտերնետ-մատակարարները «թթվածնից զրկեցին» կազմակերպությանը՝ հետևելով այդ ցանցից տարածվող կիբերհանցագործ գործունեության մեծ ծավալների մասին լրատվամիջոցների զեկույցներին:
Սակայի որոշ անվտանգության փորձագետներ մտահոգված են, որ եթե գլխավոր ինտերնետ-մատակարարները նույն կերպ վարվեն Մակ-Կոլոյի հետ, ապա դա միայն կդժվարացնի հանցագործների և նրանց գործունեության հայտնաբերումն ու կասեցումը: Ստյուարտը SecureWorks-ից նկատում է, որ ՌԲՑ-ի դեպքում կազմակերպության հաճախորդներն իրականում ոչ թե հրաժարվեցին իրենց գործունեությունից, այլ, փոխարենը, իրենց գործողությունները ցրեցին Ինտերնետի քիչ կոնցենտրացված տարածքներով: «Ամեն ինչ միայն ավելի կտարածվի և դժվարակասելի կդառնա,- ասում է Ստյուարտը,- մեզ ավելի ձեռնտու է իմանալ՝ որտեղից է գալիս վնասակար գործունեությունը, որպեսզի ավելի հեշտ լինի պաշտպանել մեր ցանցերը»:
Internet Law Group-ի (Առլինգթոն, Վիրջինիա) հիմնադիր փաստաբան Ջոն Փրեդը, որը եղել է մի քանի ամերիկյան խոշորագույն Ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպությունների դեմ հարուցված դատական գործերի մեղադրողը, ասում է, որ շատ անվտանգության կազմակերպություններ չեն ուզում ապրել «անվտանգ երկնքի ներքո», քանի որ դա կստիպի նրանց ավելի մեծ ուժեր ծախսել կիբերհանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: Նա հավելեց, որ եթե բավական թվով ինտերնետ-մատակարարներ սկսեն զրկել հանցագործ գործունեություն իրականացնող աղբյուրներին կապի հնարավորությունից, դրանք ստիպված կլինեն տեղափոխվել Ինտերնետի ավելի փոքրամասշտաբ տարածքներ՝ թանկացնելով գները և հեշտացնելով նրանց մեկուսացնելու, գտնելու և արգելափակելու գործը:
«Լավ ինտերնետ-մատակարարները պետք է մի քայլ առաջ կատարեն և առանձնանան հանցագործ գործողություններից կախված ինտերնետ-մատակարարներից»,- ասում է Փրեդը: «Այն փաստը, որ Մակ-Կոլոն՝ անօրենների վիրտուալ որջը, կարող է գոյատևել 2008 թվականին Միացյալ Նահանգներում, հստակորեն ցույց է տալիս, որ մենք դեռ չենք սկսել այս գործունեությունը մղել այնպիսի տեղեր, որտեղ դրանց գոյությունը հեշտ կլինի դադրեցնել»:
washingtonpost.com, Host of Internet Spam Groups Is Cut Off, 12 November, http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2008/11/12/AR2008111200658.html?sid=ST2008111801165&s_pos=
Սպամը վերակենդանանում է՝ մի քանի շաբաթ Մակ-Կոլոյի արգելափակումից անց (InfoWorld, 26 նոյեմբերի 2008թ.)
Բոտնեթների քանակի կրճատումը և դրան հաջորդած աճը ցույց են տալիս, թե ինչքան ժամանակ էր անհրաժեշտ բոտնեթների տերերին նոր Ինտերնետ-ծառայություններ և կապուղի մատակարարողներ գտնելու համար
Վեբ-հոսթինգ տրամադրող մեծ ֆիրմայի արգելափակումից ընդամենը մի քանի շաբաթ անց սպամերները, որոնք խաղից դուրս են մնացել, ձեռնարկատիրոջ խանդավառությամբ, նոր ճանապարհներ են փնտրում իրենց աղբ նամակները տարածելու համար: Symantec (Սայմանտեքի) MessageLabs (ՄեսիջԼաբս) բաժնի տվյալներով, երկու շաբաթ առաջ վեբ-հոսթինգ տրամադրող Մակ-Կոլո բաժնետիրական ընկերության արգելափակումից հետո, սպամի մակրդակն ընկել է 65 տոկոսով: Այժմ նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ սպամի ծավալը վերադառնում է Մակ-Կոլոյի արգելափակումից առաջ եղածի 2/3-ին:
Մակ-Կոլոն սպասարկում էր մի քանի հսկայական սպամ-ուղարկող բոտնեթների, և նրա արգելափակումը բերեց սպամի կրճատմանը, որովհետև սպամերները մնացին առանց կապի: Ըստ ՄեսիջԼաբի հակասպամի մասնագետ Մեթ Սերժանտի՝ բոտնեթների քանակի կրճատումը և դրան հաջորդած աճը ցույց են տալիս, թե ինչքան ժամանակ էր անհրաժեշտ բոտնեթների տերերին նոր Ինտերնետ-ծառայություններ և կապուղի մատակարարողներ գտնելու համար: «Asprox և Rustock բոտնեթները լրիվ ուժով կրկին սկսում են գործել՝ նոր հրամաններ և վերահսկողություն ստանալով,- ասում է Սերժանտը: Cutwail-ը (տրոյանի տեսակ) երբեք չի վերացել և, կարծես թե, նրա տերերն առիթն օգտագործել են՝ արտադրանքը շատացնելու համար: Mega-D(տրոյան)-ի քանակը ևս ավելանում է: Srizbi-ն (տրոյան), որը մի ժամանակ ամբողջ սպամի 50 տոկոսի պատճառն էր, այժմ լրիվ մեռած է: Առանց բոտնեթի, սպամը երբեք չի վերադառնա իր նախկին ծավալներին»:
Այս հետազոտությունը հակասում է «Cisco Սիսթեմզի» մաս կազմող «ԱյրոնՓորթ» անվտանգության ֆիրմայի ներկայացրած պատկերին: Նա պնդում է, որ երկուշաբթի օրը արգելափակել է մոտ 35 մլն սպամ էլ. նամակներ, ինչը շատ ավելի քիչ է մինչև Մակ-Կոլոյի անջատվելը արգելափակված նամակների թվից (մոտ 150 մլն սպամ էլ. նամակներ):
Սերժանտը MessageLabs-ից կոչ է անում զգոն լինել: «Ինչպես միշտ, գործարարներին և գնորդներին կոչ է արվում համոզվել, որ իրենց սպամ-ֆիլտրները և հակավիրուսային ծրագրերը թարմ են»:
InfoWorld, 26 November, 2006, http://www.infoworld.com/article/08/11/26/Spam_Spikes_Again_Weeks_After_McColo_Shutdown_1.html?source=rss&url=http://www.infoworld.com/article/08/11/26/Spam_Spikes_Again_Weeks_After_McColo_Shutdown_1.html
Մոդերատորական: Թեման հեղինակի նախատեսմամբ միայն հոդվածներ տեղադրելու համար է, իսկ հոդվածները քննարկելու համար խնդրում եմ այցելել այս թեման (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?p=1415981#post1415981): Վերջին չորս քննարկումային գրառումները տեղափոխվել են հենց այնտեղ:
Սպանեց, կերավ, զբաղվեց սեքսով (gazeta.ru, 14 հոկտեմբերրի, 2008)
http://img.gazeta.ru/files3/166/2856166/bobobo.jpg
Բոնբոներին երկար ժամանակ համարում էին բարյացկամության տիպար. նրանք բոլոր կոնֆլիկտները լուծում են սեքսի միջոցով: Սակայն, ինչպես պարզվում է, նրանց մասին թյուր էր. «խուժան» կապիկներն ուտում են այլ պրիմատների ձագերին: Իգական տիրապետությունը բոնբոների ոհմակներին ավելի խաղաղասեր չի դարձրել:
Մարդկային վարքի այնպիսի ատրիբուտներ, ինչպիսիք են ագրեսիան և ռեսուրսների բռնազավթման ձգտումը, հանուն որոնց պետք է միաբանել ուժերը, ժամանակակից հասարակության մեջ նույնացվում են տղամարդու գերիշխանության հետ: Ճիշտ է, էմանսիպացման տարիները, կարծես, աշխարհը չեն փոփոխել: Հերթական ապացույցն այն բանի, որ պետք չէ ողջ դաժանությունն ու նենգուդյունը բարդել տղամարդու հզոր ուսերին, ցուցադրում են բոնբո կապիկները, կամ գաճաճ շիմպանզեները: Իրենց ավագ եղբայրների՝ սովորական շիմպանզեների հետ միասին, այս պրիմատները կազմում են մարդուն առավել մոտ շիմպանզեների հոմինիդների ենթաընտանիքը: Սակայն, չնայած մոտ ազգականությանը, սոցիալական միջավայրում նրանք միմյանցից խիստ տարբերվող վարք են ցուցաբերում: Սովորական շիմպանզեների համայնքները կառուցված են արուների գերիշխանության սկզբունքովէ դրանից հետևող վարքի բնորոշ գծերով՝ ագրեսիվությամբ և այլ պրիմատների խմբային որսի կազմակերպմամբ: Բոնբոները (այսպես են անվանում գաճաճ շիմպանզեներին), հակառակը՝ ապրում են էգերի կողմից ղեկավարվող հասարակությունում: Եթե անգամ տեղին է այս դեպքում «հիպպի» շարժման հետ զուգահեռներ տանելը, ապա բոնբոներին, անկասկած, կարելի նման կապկային «շարժման» ավանգարդը հատկացնել: Գաճաճ շիմպանզեները հայտնի են իրենց «ազատ» վարքով և անկանոն սեռական կապերով՝ ինչպես տարբեր, այնպես էլ միևնույն սեռի ներկայացուցիչների միջև: Այդ հարաբերությունները նրանց ծառայում են որպես ողջույնի, վեճերի լուծման և, իհարկե, հակամարտությունից հետո խաղաղություն հաստատելու համապիտանի միջոց: Բոնբոներին երբեք չեն տեսել իրենց ազգակիցներին որսալիս, և եթե նրանք միս էին ուտում, ապա դա միայն անտառային կրծողների, սկյուռների կամ այծքաղների միսն էր: Մաքս Պլանկի անվան գերմանական Էվոլյուցիոն անթրոպոլոգիայի միության լայպցիգյան ինստիտուտի աշխատակիցներ Գոտֆրիդ Հոֆմանը և Մարտին Զուրբեկը, որոնք Կոնգոյի հանրապետության անտառներում անցկացրել են հինգ տարուց ավել ժամանակ, հավաստիորեն ցույց են տվել, որ գաճաճ շիմպանզեները բնավ այդպիսի խաղարարարներ չեն, ինչպիսիք թվում էին մինչև այսօր: Բոնբոները որսում են այլ պրիմատների, սպանում և ուտում են նրանց միսը: Ընդ որում, նրանք ուտում են ձագերին: Որից հետո, հավանաբար, շարունակում են «խրախճանքների» տրվել: Պրիմատաբանների դիտարկումների արդյունքները հրապարակվել են Current Biology-ի վերջին համարում: Հետազոտողներն ուսումնասիրությունները կատարել են Սալոնգի արգելոցում: Մի քանի տարվա մանրազնին դիտարկումների ընթացքում նրանց հաջողվել է իրենց ներկայությանը վարժեցնել 9 արուների, 12 էգերի և սեռական հասունացման շրջանը չբոլորած 12 կապիկներից կազմված գաճաճ շիմպանզեների մի խմբի (կապիկների անչափահաս լինելը, սակայն, չի խանգարում բոնբոներին նրանց ներգրավել իրենց սեռական խրախճանքներին): Դիտարկումների ընթացքում գիտնականներին հաջողվել է գրանցել կապիկների երեք հաջող և երկու անհաջող որս: Բոլոր երեք դեպքերում բոնբոների կերակուր էին դարձել դեռահաս կապիկներ:
Հոֆմանի և Զուրբեկի նկարագրությամբ, բոնբոնրի հարձակումները իրենց հեռավոր ազգականների վրա նախապես մտածված և նախապատրաստված էր: Գաճաճ շիմպանզեները նախապես փոխել են տեղաշարժի իրենց սովորական ուղին՝ հենց որ լսել են այլ կապիկներիներկայության մասին վկայող ձայները: Ապա նրանք, կատարյալ լռություն պահպանելով, գաղտագողի մոտեցել են ոչինչ չկասկածող կապիկնրի համայնքին: Նրանք շարժվել են ծառերով՝ դանդաղ, լուռ և գետնից ոչ շատ բարձր: Հայտնվելով կապիկների խմբի վերևում՝ բոնբոները զննել են տարածքը և նախապատրաստել հարձակումը: Ընդ որում, նրանցից մի քանիսը տեղավորվել են գետնին՝ ուշի ուշով հետևելով որսին: Դրան հետևել է անակնկալ և սրընթաց գրոհը:
Ի տարբերություն հարձակման նախապատրաստմանը, ավարի բաժանումը բոնբոները սովորաբար ուղեկցում են բարձր գոչյուններով: Սպանված կապիկների դիակների երջանիկ սեփականատերերը դրանք ձեռքից բաց չեն թողնում: Չնայած, գաճաճ շիմպանզենները, սովորականների նման, ակտիվորեն կիսում են ավարը հարազատների հետ և չեն դիմադրում, երբ իրենց կերակրում են իրենց իսկ ավարից պոկած մսի կտորներով:
Մինչ որս գիտնականները համարում էին, որ բոնբոները կորցրել են այլ պրիմատներին որսալու ունակությունը՝ իրենց էկոհամակարգին հարմարվելու ընթացքում, ինչը նպաստում է էգերի գերիշխանությանը նրանց խմբերում:
Հոֆմանն ու Զուրբեկը չեն շտապում եզրակացություններ կատարել և մեղադրել իրենց նախորդներին հապճեպ եզրակացություններ կատարելու մեջ: Ըստ նրանց, բոնբոների ոհմակը, որին իրենք հետևում էին, կարող է վերջերս սովորած լիներ որս անել: Այնուամենայնիվ, գիտնականներն այդ տարբերակը դժվարհավանական են համարում. ավելի շուտ, որսի դեպքերը նախկինում չեն նկատվել, պարզապես, նման հետազոտությունների բացակայության պատճառով: Բոնբոները բնակվում են միայն Կոնգո գոտի հովտում, նկարագրվել են ընդամենը կես դար առաջ և միչև օրս քիչ են ուսումնասիրված: Առաջին բնագետները, հավանաբար, շտապել են գաճաճ շիմպանզեներին այն ժամանակ տարածված սոցիալ վարքի տեսությանը համապատասխանող հատկանիշներ վերագրել:
Կապիկներին որսալը կարելի է բացատրել սովորական ուտելիքի պակասով: Արգելոցի տարածքում կլիմայական պայմաններն այնպիսին են, որ բուսական ուտելիքի առատության ժամանակաշրջանին կարող է հաջորդել կերակրի պակասը: Սակայն, ինչու կերակրվելու համար պիտանի չեն այլ կենդանիներ՝ կրծողներ և սկյուռներ, դեռ բացատրել չի հաջողվում: Բացի այդ հայտնի են բոնբոների և այլ կապիկներ համատեղ ապրելու դեպքեր, ինչպես նաև նրանց դեմ մղած մահացու կռիվների դեպքեր, որոնց ժամանակ բոնբոները չեն կերել սպանվածների միսը:
Հոֆմանն ու Զուրբեկը իրենց աշխատանքն ավարտում են այլ գիտնականների կողմից ընդօրինակման ենթակա համեստությամբ՝ հայտնելով իրենց հետազոտությունների անբավարարությունը: Գաճաճ շիմպանզեների հետագա ուսումնասիրությունները, հավանաբար, կպարզաբանեն մարդանման կապիկների վարքի ագրեսիվ մոդելի դոմինանտության էվոլյուցիոն, բնապահպանական և սոցիալան պատճառները:
gazeta.ru, 14 октября 2008г., http://www.gazeta.ru/science/2008/10/14_a_2856166.shtml
1400 տարի առաջ Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների անկմանը կարող է նպաստած լինել կլիմայի փոփոխությունը (Science Daily, 6 դեկտեմբերի, 2008)
http://www.sciencedaily.com/images/2008/12/081205171005-large.jpg
Երուսաղեմի մոտակայքում գտնվող Սորեք քարանձավի պտկաքարի (ստալագմիտ) փայլեցված կտրվածքի վրա երևում են աճի շերտերը: Պտկաքարերն առաջանում են քարանձավներում ջրի բերած կալցիտից և այլ հանքային նյութերից և պարունակում են իրենց ձևավորման ժամանակաշրջանի կլիմայի և այլ ֆիզիկական պայմանների «քիմիական ստորագրությունները» (բնորոշող քիմիական բաղադրություն): Նույն քարանձավում հայտնաբերված նման պտկաքարերի ուսումնասիրությունը վկայում է 1400 տարի առաջ արևելամիջերկրածովյան տարածաշրջանում զգալի կլիմայական փոփոխությունների մասին՝ ներառյալ Ք.հ. 100-700 թվականներին կլիմայի չորացումը , ինչը կարող է նպաստած լինել Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների անկմանը այդ տարածաշրջանում: (նկարը՝ Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի)
Երուսաղեմի մոտակայքում գտնվող քարանձավում գտնված կալցիտի կտորում առկա քիմիական ստորագրությունների հիման վրա ամերիկյան և իսրայելյան երկրաբանների խումբը վերականգնել է այդ տարածաշրջանի կլիմայական պատկերը մոտավորապես ն.Ք. 200 - Ք.հ. 1100 թվականների համար: Նրանց վերլուծությունը, որը զեկուցվելու է Quaternary Research ամսագրի հերթական համարում, բացահայտում է Ք.հ. 100-700 թվականներին եղանակի աճող չորացումը, որը համընկնում է այդ տարածաշրջանում Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների գերիշխանության անկմանը: Հետազոտողների խումբը, որի ղեկավարներն են Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի ավարտական կուրսի ուսանող Յան Օռլանդը և պրոֆեսոր Ջոն Վելին մեծ ճշգրտությամբ վերականգնել են կլիմայի պատկերը՝ հիմնվելով Երուսաղեմի մոտակայքում գտնվող պտկաքարերի քարանձավերի բնական արգելոցում գտնվող Սորեք քարանձավում հայտնաբերված պտկաքարի երկրաքիմիական վերլուծության վրա:
«Նրա կտրավծքը նման է ծառի կտրվածքի օղակներին: Երևում են բազմաթիվ համակենտրոն օղակներ, որոնք կարելի է հետազոտել, սակայն, օղակների լայնությունն ուսումնասիրելու փոխարեն, մենք ուսումնասիրում ենք յուրաքանչյուր օղակի երկրաքիմիական բաղադրությունը»,- ասում է Օռլանդը: Օգտագործելով թթվածնի իզոտոպների հետքերն ու խառնուրդները (օրինակ՝ օրգանական նյութերը, որոնք քարանձավ են թափանցել մակերևութային անձրևների միջոցով), որոնք կարծրացել են շերտավոր հանքային նստվածքներում, Օռլանդը որոշել է պտկաքարի ձևավորման և աճի ժամանակաշրջանում՝ մոտավորապես, Ք.հ. 200-1100թթ. տարեկան տեղումների մակարդակը: Չնայած՝ քարանձավային գոյացությունները նախկինում ևս օգտագործվել են որպես կլիմայի ինդիկատոր, նախորդ վերլուծությունները հիմնվում էին համեմատաբար կոպիտ սարքավորումներով (սովորաբար, ատամնաբուժական տաշող սարքեր) վերցված նմուշների հետազոտության վրա, որը պահանջում էր 10, նույնիսկ 100 տարվա միջինացում: Ներկա վերլուծությունն օգտագործել է Վիսկոնսինի երկրորդային իոնների զանգվածի սպեկտրաչափi (Wisconsin Secondary-Ion Mass-Spectrometer (Wisc-SIMS)) լաբորատորիայում կատարված բարձրակարգ իոնային միկրոփորձարկումը, որընմուշի մասնիկներն առանձնացրել է ընդամենը մեկ-հարյուրերորդ միլիմետր հեռավորության վրա: Սա, նախկին մեթոդների նկատմամբ մոտ 100 անգամ ավելի հստակ տվյալներ է ներկայացնում: Այսպիսի բարձր լուծողականության շնորհիվ գիտնականները կարողացել են առանձին տարիների և սեզոնների եղանակների ազդեցություններն իրարից բաժանել:
Կլիմայի մանրամասն նկարագրությունը ցույց է տալիս որ արևելամիջերկրածովյան տարածաշրջանն աստիճանաբար ավելի չորային է դարձել Ք.հ. 100-700 թվականներին, այն ժամանակ, երբ հռոմեական և բյուզանդական ազդեցությունը թուլացել է տարածաշրջանում, ներառյալ տեղումների քանակի կտրուկ նվազումը Ք.հ. 100-400 թթ.: «Արդյոք այս երևույթը թուլացրել է բյուզանդացիներին, թե ոչ՝ հայտնի չէ, սակայն սա հետաքրքիր համընկնում է»,- ասում է Վելին: «Այս բաները հաստատ տեղի են ունեցել այդ պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում»:
Խումբն այժմ նույն եղանակով վերլուծում է քարանձավի ավելի հին նմուշները: «Մեզ հետաքրքրող ժամանակաշրջաններից մեկը վերջին սառցե դարաշրջանի ավարտն է մոտ 19000 տարի առաջ, վերջին ժամանակը երկրագնդի պատմության մեջ, երբ մոլորակը մինչև 4-5 աստիճան Ցելսիուս տաքացավ»,- ասում է Օռլանդը:
Կտրուկ փոփոխությունների այս ժամանակաշրջանի գոյացությունները կարող է օգնեն նրանց ավելի լավ հասկանալու, թե ինչպես է փոփոխվում կլիման արագ տաքացման պայմաններում:
Սորեք քարանձավը՝ առնվազն 185000 տարեկան, և դեռ գործող, նաև երկարաժամկետ կլիմայափոխության պատկեր ստանալու հույսեր է ներշնչում՝ համեմատելու Գրենլանդիայի և անտարկտիկական սառույցների միջուկների ուսումնասիրության միջոցով ստացված պատկերի հետ: «Ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել մայրցամաքներում… Բևեռներում կլիման կարող էր լրիվ ուրիշ լինել»,- ասում է Վելին: «Սա աշխարհի յուրահատուկ մասի կլիմայի նկարագիրն է»:
Decline Of Roman And Byzantine Empires 1,400 Years Ago May Have Been Driven By Climate Change, Science Daily, 6 December 2008, http://www.sciencedaily.com/releases/2008/12/081205171005.htm
Չկարկատած Ինտերնետ էքսփլորերը ենթակա է ցանցային գրոհի (PCWorld, 9 դեկտեմբերի 2008)
Մինչդեռ Մայքրոսոֆթը նախապատրաստում է թարմացնել անվտանգության փաթեթները, նենգորդներն սկսել են օգտագործել ընկերության Ինտերնետ էքսպփլորեր (ԻԷ) բրաուզերում հայտնաբերված նոր ճեղքվածքը: Թերության մասին տեղեկությունները հրապարակվել էին Knownsec team կոչվող անվտանգության խմբի կողմից չինարեն լեզվի քննարկման ֆորումներում երկու օր առաջ: Ճեղքվածքն օգտագործող թեստերը դրական արդյունք էին տվել Windows XP, Service Pack 2 պլատֆորմի վրա աշխատող ԻԷ7-ի համար: «Արմորայզ թեքնոլոջիս» անվտանգության կազմակերպության գլխավոր տնօրեն Ուայն Հուանգի պնդմամբ, թեստն արդեն օգտագործվել նենգորդների կողմից (որոնք այն տեղադրել են հարձակաման զոհ դարձած կայքէջերում)՝ անտեղյակ այցելուների վրա հարձակում իրագործելու համար: Այժմ, երբ ճեղքվածքի մասին տեղեկությունը հրապարակվել է, նրա վրա հիմնված հարձակումների լայն տարածում է ակնկալվում:
Նենգորդների գրած ծրագիրն օգտագործում է ԻԷ-ի՝XML (Extensible Markup Language, Ընդլայնելի նշագրման լեզու)-ի հետ աշխատանքի հետ կապված սխալը, և հաջողում է «երեք դեպքից մեկում»՝ նշում է Հուանգն իր արագ հաղորդակցման համակարգերով տված հարցազրույցում: Որպեսզի հարձակումը հաջողվի, զոհը պետք է նախ այցելի այնպիսի կայքէջ, որի վրա տեղադրված է ճեղքվածքն օգտագործող Ջավասքրիփթ լեզվով գրված ծրագիր: Հարձակման ընթացքում այդ ծրագիրը մի այլ վնասակար ծրագիր է ստեղծում զոհի համակարգչի վրա, ապա սկսում վնասակար ծրագրային ապահովում բեռնել այլ կայքերից:
Մայքրոսոֆթից մեկնաբանություններ անմիջապես ստանալ չհաջողվեց, սակայն կազմակերպությունը պատրաստվում է 6 կրիտիկական կարկատան (patch - լրացուցիչ ծրագրային փաթեթ) թողարկել երեքշաբթի՝ ներառյալ ԻԷ-ի համար կարկատանները:
PCWorld, 9 December 2008, New Web Attack Exploits Unpatched IE Flaw, http://www.pcworld.com/article/155190/new_web_attack_exploits_unpatched_ie_flaw.html?tk=rel_news
http://origin-images.pcworld.com/home/graphics/hp_0_internetExplorer.jpg Ինտերնետ էքսփլորերի բոլոր տարբերակները ճեղքվածք ունեն (PCWorld, 13 դեկտեմբերի, 2008)
«ԻԷ7-ի չկարկատած ճեղքվածքը, որը նենգորդներդներն այժմ օգտագործում են, գոյություն ունի նաև բրաուզերի հին տարբերակներում՝ ներառյալ դեռ լայնորեն օգտագործվող ԻԷ6-ը»,- հայտարարում է Մայքրոսոֆթ ընկերությունը: Ուրբաթ օրը դանիացի անվտանգության հետազոտողներից մեկը հավելեց, որ Մայքրոսոֆթի խորհուրդ տված սկզբնական հակամիջոցն անբավարար էր և խորհուրդ տվեց օգտագործողներին հետևել ընկերության առաջարկած նոր քայլերին: Իր վերանայված անվտանգության վերաբերյալ հաղորդագրությունում Մայքրոսոֆթն ասում է, որ հետազոտությունները հաստատում են ճեղքվածքի առկայությունը բոլոր իր բրաուզերներում՝ ներառյալ նրանք, որոնց նա նարկայումս աջակցում է՝ ԻԷ5.01-ը, ԻԷ6-ը և ԻԷ7-ը, ինչպես նաև ԻԷ8 Beta 2-ը, ԻԷ8-ի նախնական տարբերակը: Օգտագործողները, որոնք աշխատեցնում են այս բրաուզերներից ցանկացածը Windows 2000, XP, Vista, Server 2003 կամ Server 2008-ի վրա, վտանգի ենթակա են՝ հավաստում է Մայքրոսոֆթը: Ճնայած սրան, ընկերությւոնը շարունակում է խնդիրը որպես ոչ շատ վտանգավոր ներկայացնել: «Այս պահին մենք տեղյակ ենք Ուինոուզ ԻԷ7-ի դեմ այս թերությունն օգտագործելու միայն ոչ մեծ թվով հարձակումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մայքրոսոֆթը նաև նկարագրում է խնդրի պատճառը՝ ասելով, որ այն կայանում է ԻԷ-ի՝ տվյալները միմյանց կապելու ունակության հետ, այլ ոչ HTML (Hypertext Markup Language - Հիպերտեքստի նշագրման լեզու) կոդի (այս կոդն օգտագործվում է կայքէջեր գրելու համար) մշակման մեջ՝ ինչպես հաղորդվում էր:
«Խոցելիությունը կայանում է նրանում, որ ԻԷ-ի տվյալների կապակցման մեխանիզմում առկա է սխալ ցուցիչ: Երբ տվյակների կապակցումը թուլատրված է (ինչն այդպես է՝ ըստ լռելիության, ի սկզբանե), որոշ պայմանների դեպքում կարելի է օբյեկտ ստեղծվել՝ առանց զանգվածի երկարության մասին տեղեկությունները փոփոխելու՝ ինչը կարող է հասանելի դարձնել ջնջված օբյեկտի հիշողության տիրույթը: Սա կարող է ստիպել ԻԷ-ին անսպասելիորեն ավարտել աշխատանքը, անցնելով մի վիճակի, որը կարելի օգտագործել (ի վնաս օգտագործողի)»,- հայտարարում է Մայքրոսոֆթը: (Դիտ.՝ այս մանրամասները կարող են բաց թողնվել ոչ ծրագրավորողի կողմից)
Մայքրոսոֆթը նաև հուշում է, որ oledb32.dll ֆայլը ճեղքվածք ունի և հավելում, որ օգտագործողները պետք է անջատեն կամ անօգտագործելի դարձնեն այն՝ ճողքվածքը վերացնելու համար: oledb32.dll-ը Microsoft Data Access-ի մի մասն է՝ տեխնոլոգիաների ամբողջություն, որը թույլ է տալիս միևնույն միջոցներով մշակել տարբեր տիպի տվյալները:
Դանիական Secunia ASP անվտանգության կազմակերպությունը պնդում է, որ իր հետազոտությունը, որի արդյունքները փոխանցվել են Մայքրոսոֆթին, ի հայտ է բերել խոցելիության իրական պատճառը: «Հայտնաբերման պահից հետո մեր առաջին խորհրդատվության հրապարակումից հետո, իմ տղաներից մեկը հանձն առավ պարզել խնդրի իրական բնույթը»,- ասում է Կարստեն Էյրամը, Secunia-ի անվտանգության ավագ մասնագետը՝ կազմակերպության բլոգում ուրբաթ օրը կատարած գրառման մեջ: «Պարզվեց, որ հասանելի տեղեկատվության և կատարված ենթադրությունների զգալի մասը սխալ է»:
Դրանց թվում է, ըստ նրա, կարծիքն այն մասին, որ խոցելիությունը գոյություն ունի միայն ԻԷ7-ում և կապված է (բրաուզերի կողմից) XML-ի մշակման հետ, ինչպես ոմանք, ներառյալ Secunia-ն, կարծում էին սկզբում: Նաև սխալ է, կամ, առնվազն, մասնակիորեն սխալ է այն կարծիքը, որ ԻԷ-ի անվտանգության զոնան "High" (բարձր, ուժեղ)-ի փոխելով և սքրիփթերի մեկնաբանումը (օրինակ՝ Ջավասքրիփթով գրված կոդի) անջատելով կարելի է զերծ մնալ հարձակումից: «Տեխնիկապես՝ ոչ... այնուամենայնիվ, հնարավոր է ճեղքել համակարգը»,- ասում է նա: «Բայցևայնպես, դա դժվարացնում է խոցումը և պաշտպանում սքրիփթերի միջոցով հարձակումների իրականացումը»: «Փոխարենը»,- նշում է Էյրամը,- օգտագործողները պետք է անջատեն oledb32.dll ֆայլը՝ խմբագրելով Ուինդոուզի Ռեեստրը (Registry)՝ ինչպես դա նշված է Մայքրոսոֆթի վերանայված խորհրդատվությունում:
Մայքրոսոֆթը չի հրապարակել խնդրի լուծման ժամանակացույցը և չի պատասխանել ուրբաթ օրը հնչած հարցերին՝ իր պլանների վերաբերյալ: Հետազոտողներից մեկը համոզված է, որ Մայքրոսոֆթը կրկին «ցիկլից դուրս» արտահերթ կարկատան կառաջարկի (ընկերությունը լրացուցիչ փաթեթները հրապարակում է որոշակի պարբերությամբ): «Միշտ դժվար է գուշակել Մայքրոսոֆթի գործողությունները»,- գրում է Էնդրյու Սթորմզը, nCircle Network Security Inc.-ի անվտանգության գործողությունների բաժնի ղեկավարը արագ հաղորդագրության համակարգի իր գրառման մեջ: «Բայց քանի որ նրանց այսքան շատ բան է հայտնի այս թերության մասին, ես գրազ եմ գալիս, որ նրանք արդեն ունեն դրա լուծումը և զբաղված են դրա որակի ստուգմամբ»: Վերջին անգամ Մայքրոսոֆթը արտահերթ կարկատան թողարկեց հոկտեմբերի վերջին՝ ֆիքսելու համար հակերների կողմից օգտագործվող Ուինդոուզի թերությունը: «Արդյոք նրանք կորոշեն արտահերթ թողարկել կարկատանը, թե ոչ... դե ինչ, մենք կսպասենք և կտեսնենք»,- ավելացնում է Սթորմզը: « Մի բան է պարզ, այս ամենն ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ Մայքրոսոֆթը հենց նոր է թողարկել իր հավելյալ ծրագրային փաթեթները: Այս դեկտեմբեր նրանց բախտը չի բերել Ձմեռ պապու հետ»:
Անցյալ շաբաթ Մայքրոսոֆթը թողարկել է ութ անվտանգության հավելյալ փաթեթ, որոնք վերացրել են 28 ճեղքվածք համակարգում, որոնցից 23-ը որակված էին որպես «կրիտիկական»: Երկու թվերն էլ ռեկորդային են վերջին 5 տարիուց ավելի ժամանկահատվածի համար:
Համաձայն համացանցի մետրիկան կազմող Net Applications Inc. կազմակերպության, ԻԷ-ն մինչև հիմա ամենաշատ օգտագործվող բրաուզերն է: Նոյեմբերին օգտագործվող նրա բոլոր տեսակները կազմում էին ընդհանուր օգտագործվող բրաուզերների 69.8 տոկոսը:
PCWorld, 16 December, All Internet Explorer Versions Have Hole, http://www.pcworld.com/businesscenter/article/155475/all_internet_explorer_versions_have_hole.html
Հին հույների տները, հավանաբար, ծառայել են նաև որպես բարեր և հասարակաց տներ (guardian.co.uk, 08 հունվարի 2009)
Հետազոտողները հայտնաբերել են, որ հին հույները, հավանաբար, կողմնակի եկամուտ են վաստակել՝ դարձնելով իրենց տների առանձին մասերը բարեր և հասարակաց տներ:
Հունական կղզիներում կատարված պեղումները հայտաբերել են հարյուրավոր ըմպանակներ և էրոտիկ օբյեկտներ ն.Ք. 5-րդ և 4-րդ դարերի կացարաններում, ինչը հուշում է, որ տների սենյակներն ու ներքին բակերն օգտագործվել են կասկածելի շահութաբեր գործունեության համար:
Այս հայտնագործությունը կարող է լուծել հին առեղծվածը, թե ինչու հնէաբաններն այդքան քիչ ապացույցներ են հայտնաբերել անպարկեշտ հունական տավերնաների մասին, չնայած նրանց բազմաթիվ հիշատակումներին դասական գրականությունում:
«Սա իրապես ազդում է դասական Հունաստանի տնտեսության վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների վրա»,- հաղորդում է «Նյու Սայընթիսթ» ամսագրին Քլեր Կելլի Բլեյզբին Լիդսի համալսարանից: «Առևտրի և արտադրության մեծ մասն իրականացվում էր տներում»: Նա հետազոտել է մի քանի հայտնի վայրերում գտնված երկրաբանական գտածոները, որոնց հնությունը գնահատվում է որպես ն.Ք. 475-323թթ,, ներառյալ Հաջողության ամառանոցը Օլիմպոսում և «Z կառույց» անվան տակ հայտնի կալվածքն Աթենքում: Բազմաթիվ հնէաբանների համար բաժակների, էրոտիկ գրաֆիտիի և այլ օբյեկտների առատությունն ընդամենը նշանակում է, որ եղել են հարուստ ընտանիքներ, որոնք ճոխ խրախճանքներ են կազմակերպել: Սակայն Քելլի Բլեյզբին Ամերիկայի հնէաբանական ինստիտուտի՝ Ֆիլադելֆիայում կայանալիք հանդիպմանը կպատմի, որ ավելի հավանական բացատրությունն այն է, որ բնիկները շահագործել են իրենց տների սենյակները՝ գինի վաճառելու, փողով խաղեր կազմակերպելու և անգամ մարմնավաճառության համար:
«Նայելով հին Հունաստանի տներից պեղված իրերին, ինձ համար պարզ է դառնում, որ այս կառույցները նաև այլ գործածություն են ունեցել. նրանց որոշ մասեր օգտագործվել են շահույթ ստանալու նպատակով,- ասում է նա: -Ապշեցուցիչ է, թե ինչքան արմատացած է ընդունված կարծիքը մասնագետների մեջ: Մենք փորձում ենք փոխել հնէաբանների մտածելակերպը՝ ցույց տալով, որ այդ տները կարող էին միաժամանակ ծառայել և՛ որպես առանձնատներ, և՛ տնտեսական նպատակներով»:
«Z կառույցը» հայտնաբերվել է Աթենքի տարածքում, որը ժամանակին հայտնի էր մարմնավաճառությամբ: Այդ տարածքում աշխատող հնէաբանները գտել են մեծ թվով հինավուրց գավաթներ, սակայն նկատել են նաև, որ տների պատերին կից կան փոքր սենյակներ: «Սա կարող է լինել այն վայրը, ուր տղամարդիկ գնացել են խմելու և որտեղ նրանք կարող էին մարմնավաճառուհի ընտրել»,- ասում է Քելլի Բլեյզբին:
Հաջողության ամառանոցն անսովոր է նրանով, որ ունի երկու «անդրոններ», կամ տղամարդկանց սենյակներ, որտեղ հատակը պատված է հաջողության և խմիչքի վերաբերյալ մանրանկարներով, ինչը թույլ է տվել որոշ հետազոտողների ենթադրել, որ դա եղել է հինավուրց խաղատուն:
guardian.co.uk, 08 January 2009, Ancient Greeks' homes may have doubled as bars and brothels, http://www.guardian.co.uk/science/2009/jan/08/ancient-greeks-greece-prostitution-drinking
Հղիության ընթացքում ծխելը խթանում է ագրեսիվության զարգացումը երեխաների մոտ (Science Daily, 9 հունվարի 2009)
Զարգացման և հոգեպաթոլոգիայի ամսագրում տպագրված կանադա-նիդեռլանդական հետազոտության համաձայն՝ կանանց, որոնք ծխում են հղիության ժամանակ, սպառնում է ագրեսիվ երեխաներ լույս աշխարհ ընծայելը: Մինչ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ժամանակ ծխելը հանգեցնում է ծնվող երեխայի նվազ քաշին, տվյալ հետազոտությունը ցույց է տալիս, որ կանայք, որոնք ծխում են հղիության ընթացքում, կարող են իրենց զավակներին ենթարկել լրացուցիչ վտանգի՝ ագրեսիվ վարքի:
Ավելին, հետազոտությունը ցույց է տալիս, որ ծխող մայրերի՝ ագրեսիվ երեխաներ լույս աշխարհ բերելու վտանգն ավելանում է այն ընտանիքներում, որոնց տարեկան եկամուտը չի հերազանցում 40000 դոլարը: Երեխայի ագրեսիվ վարքի այլ նախադրյալներ է հանդիսանում ծխող մոր հակահասարակական վարքը նախկինում՝ օրինազանցությունը, դպրոցի ավագ դասարաններում չսովորելը, ապօրինի թմրանյութերի օգտագործումը: Մոնրեալի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր և Սենտ-Ժյուստին հոսպիտալի հետազոտական կենտրոնի հետազոտող Ժան Սեգանը անցկացրել է հետազոտությունը ասպիրանտ Սթեֆան Հիխբրեգթի /ներկայումս՝ Լեյդենի համալսարանի /Նիդեռլանդներ/ հետազոտող/, ինչպես նաև
Լավալ և Մակ-Ջիլ համասարաններից /Կանադա/ իր գործընկերների հետ համատեղ:
«Նախկինում հակահասարակական վարք ունեցած ապագա մայրերի 67%-ը ենթակա է ֆիզիկապես ագրեսիվ երեխա ծնելու վտանգին, եթե նրանք ծխում են օրական 10 սիգարետ հղիության ընթացքում, համեմատած 16%-ի հետ, որոնք չեն ծխում, կամ ծխում են օրական 10 սիգարետից քիչ»,- ասում է պրոֆ. Սեգանը: «Ծխելն, ամենայն հավանականությամբ, ինքնին երեխայի ագրեսիվությանը նպաստող հանգամանք է /չնայած՝ դրա մասին քիչ բարձրաձայնելուն/ մայրերի մոտ, որոնց հակահասարակական վարքը չնչին է կամ հավասար է զրոյի»:
Այս հետազոտությունը կատարվել է մեկ այլ, ավելի լայն հետազոտության շրջանակներում: Քվեբեկի զարգացման վերաբերյալ ուսումնասիրությունն հետազոտել է 18 ամսականից մինչև 3.5 տարեկան 1745 երեխաների վարքը: Ագրեսիվ երեխաներին նրանց մայրերը բնութագրել են հետևյալ հատկանիշներով՝ ուրիշներին հեշտությամբ հարվածող, կծող, հրող, կռվարար, կռվի մեջ ներքաշող:
Ագրեսիվ վարքի զարգացմանը նպաստող այլ հանգամանքներ
Չնայած նրան, որ ֆիզիկակն ագրեսիվությունն ամենատարածվածն է նախադպրոցական տարիքի երեխաների մեջ, հետազոտողները մատնանշում են նրանց ագրեսիվ վարքին նպաստող ներարգանդային զարգացման հետ կապված այլ հանգամանքներ ևս. 21 տարեկանից երիտասարդ, ծխող մայրեր: Հետազոտողները հայտնաբերել են նաև, որ այն ընտանիքի երեխաները, որոնք տարեկան 40000 դոլարից պակաս եկամուտ են ունենում, առավել ենթակա են ագրեսիվ վարք ունենալու վտանգին:
Այս խմբում շատ ծխողներն ունեն խիստ ագրեսիվ ժառանգներ ունենալու 40% հավանականություն ՝ համեմատած 25% չծխող կամ չափավոր ծխող մայերրի հետ:
Երբ տարեկան եկամուտը կազմում է 40000 դոլարից ավելի, շատ և չափավոր ծխողների տարբերությունն ագրեսիվ երեխաներ ունենալու հարցում կրճատվում է մինչև 8%:
Ծխելու ազդեցությունը երեխայի ագրեսիվության վրա զգալի է նույնիսկ այլ պայմանների՝ ամուսնալուծություն, դեպրեսիա, մոր կրթություն և տարիք, բացակայության դեպքում: Հղիության ընթացքում ծխելը մի հանգամանք է, որը կարող է վերացվել՝ ագրեսիայի և բռնավոր վարքի վտանգների նվազեցման համար:
Հետազոտողների խումբը խորհուրդ է տալիս, որ փոքր եկամուտ ունեցող կանայք, ովքեր շատ են ծխում և ունեն հակահասարակական անցյալ, դիտարկվեն որպես ստուգիչ չափանիշ ներարգանդային զարգացման թեստավորման համար՝ հայտնաբերելու համար այն ընտանիքները, որոնք լրացուցիչ աջակցության կարիք ունեն՝ ագրեսիվ վարքի զարգացմումը կանխելու նպատակով:
Սույն հետազոտությունը ֆինանսավորվել է Առողջության հետազոտության կանադական ինստիտուտների, Հասարակության և մշակույթի հետազոտության քվեբեկյան հիմնադրամի, Առողջապահական հետազոտությունների Քվեբեկի հիմնադրամի, Կանադայի հասարակական և հումանիտար գիտությունների խորհրդի և Քվեբեկի Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության կողմից: Տվյալները տրամադրվել են Քվեբեկի վիճակագրության ինստիտուտի կողմից:
Science Daily, 09 January 2009, Smoking During Pregnancy Fosters Aggression In Children, http://www.sciencedaily.com/releases/2009/01/090106100011.htm
Տիեզերագնացի զգեստի զարգացուման պատմությունը՝ սկսած ՆԱՍԱ-ի առաջին թռիչքից (National Geographic, 5 մայիսի, 2011)
Ալան Շեպարդ. առաջին ամերիկացին Տիեզերքում
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52039&d=1304689223
ՆԱՍԱ-ի «Մերկուրի» տիեզերային ծրագրի մասնակից ամերիկացի տիեզերագնաց Ալան Շեպարդն իր արծաթագույն սկաֆանդրով 1963 թվականի լուսանկարում: Առաջին ամերիկացին է, որը հայտնվեց տիեզերքում 1961-ի մայիսի 5-ին՝ կատարելով մոտ տասնվեց րոպեանոց ենթաուղեծրային թռիչք Freedom 7 տիեզերանավով:
Տասնամյակների ընթացքում ամերիկյան սկաֆանդրը զարգացել է՝ համապատասխանելով տիեզերագնացների պարտականությունների շատացմանը: Սկաֆանդրը, որը հագել էր Շեպարդն իր տասնվեց րոպեանոց թռիչքի ժամանակ, ձևավորվել է ավիատիեզերական արտադրող Բ. Ֆ. Գուդրիչի կողմից: Մարկ-IV-ը, այպես էր կոչվում սկաֆանդրը, իրենից ներկայացնում էր ձևափոխված ծովագնաց-նավավարի զգեստ` ըստ սկաֆանդրերի պատմության մասնագետ Բիլ Էյրիի: «Չնայած, որ այդ ժամանակ շատերն այն անվանում էին տիեզերական սկաֆանդր, այն, իրականում, իրենից ներկայացնում էր բարձր ճնշման համար նախատեսված զգեստ: Երբ «Մերկուրի» ծրագրի համար տիեզերական սկաֆանդր էին փնտրում, նրանց հետաքրքրում էր միայն, որ այն կարողանա պահպանել ճնշումը, եթե այն նվազի խցիկի ներսում»: Հաջորդ սկաֆանդրները, որոնք նախատեսված էին տիեզերանավից դուրս կենսունակությունն ապահովելու համար, ապահովում էին նաև օդափոխանակությունը հարմարավետ ջերմաստիճանի պայմաններում, ինչպես նաև պահպանում քին ճառագայթումից և միկրոերկնաքարերի հարվածներից:
Կարծրամարմին լուսնագնա՞ց
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52040&d=1304692099
Այս «կարծր զգեստը» պատրաստվել է Litton Industries-ի կողմից 1960-ականների սկզբին և նախատեսված է եղել պաշտպանելու «Ապոլոյի» տիեզերագնացներին անդրտիեզերանավային գործողությունների՝ լուսնագնացության ժամանակ: Սակայն ՆԱՍԱ-ն վերջիվերջո նախապատվությունը տվել է ILC Dover-ի պատրաստած ավելի փափուկ կազմությամբ զգեստին: Block III հորջորջված այս զգեստի հիմնական թերությունը կայանում էր նրանում, որ այն ծանրաշարժ էր և չէր կարող պահվել նստարանների տակ Երկրի և լուսնի միջև թռիչքների ժամանակ՝ ըստ Բիլ Էյրիի: «Եթե ընտրվեր այս զգեստը, անհրաժեշտ կլիներ «Ապոլոյից» շատ տարբերվող մի տիեզերանավ, որը շատ քիչ ազատ տեղ կունենար ներսում: Կարծր զգեստները մի առավելություն ունեն փափուկների նկատմամբ. արտաքին ճնշման տակ նրանք չեն սեղմվում: Ուստի, ներսի օդը չի սեղմվում՝ ավելի քիչ ուժ պահանջելով տիեզերագնացից ոտքերի և ձեռքերի հոդերը շարժելու համար»:
Առաջին «իսկական» ամերիկյան սկաֆա՞նդրը
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52041&d=1304693028
«Երկվորյակներ-3»-ի թռիչքի մասնակիցներ Վիրջիլ Գրիսոմը (ձախից) և Ջոն Յանգը՝ իրենց G3C սկաֆանդրներով 1964 թվականին: ՆԱՍԱ-ի զգեստներին միացրած արկղերը շարժական օդորակիչներ են, որոնք կանխում են տիեզերագնացների գերտաքացումը սկաֆանդրներում:
David Clark Company-ի կողնից մշակված G3C և նրա ազգականը՝ G4C-ը նախագծվել էին՝ հաշվի առնելով արտատիեզերանավային գործողությունների հնարավորությունը՝ ըստ Բիլ Էյրիի: «Այստեղ մենք արդեն սկսում ենք խոսել իսկական սկաֆանդրների մասին: Այս զգեստների արտաքին ծածկույթը կազմված էր նեյլոնի և Nomex կոչված հրակայուն նյութի բազմաթիվ շերտերից: Ճիշտ է, «Երկվորյակներ-3»-ի անձնակազմը չի լքել տիեզերանավը, սակայն 1965-ին «Երվորյակներ-4»-ի տիեզերագնաց Էդ Ուայթը առաջինը ամերիկացիներից հայտնվեց բաց տիեզերքում՝ հագած G4C-ը»:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52043&d=1304694941
Ամերիկացի տիեզերագնաց Էդ Ուայթը բաց տիեզերքում, 1965թ.:
(շարունակելի)
National Geographic, http://news.nationalgeographic.com/news/2011/05/pictures/110505-alan-shepard-50th-anniversary-us-spaceflight-nasa-science/?now=2011-05-05-00:01#/history-human-space-suits-alan-shepard-mercury-freedom-7_35267_600x450.jpg
Տիեզերագնացի զգեստի զարգացուման պատմությունը՝ սկսած ՆԱՍԱ-ի առաջին թռիչքից (National Geographic, 5 մայիսի, 2011)
(շարունակություն)
Հսկայական քայլ առաջ՝ սկաֆանդրի կատարելագործման հարցում
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52044&d=1304695902
Լուսնի վրա քայլեր արած մյուս տիեզերագնացների պես A7L մոդելի սկաֆանդր հագած Էդվին Օլդրինը կանգնել է՝ նկարվելու համար իր պատմական լուսներթի ժամանակ «Ապոլո-11» թռիչքի ընթացքում 1969 թվականին:
«Հետագայում, երբ «Ապոլո-15»-ի տիեզերագնացներին հանձնարարված էր հետազոտել լուսինը լուսնագնացի օգնությամբ, ՆԱՍԱ-ն անցավ A7L-ի մի փոքր ավելի ճկուն տարբերակի՝ A7LB-ին,- բացատրում է Բիլ Էյրին ILC Dover-ից, որը հենց պատրաստել էր A7L սկաֆանդրները: Տիեզերագնացները պետք է նստեին լուսնագնացի մեջ, իսկ A7L-ն այնքան էլ լավ չէր ծալվում գոտկատեղում»:
Սառը՝ ներսում
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52045&d=1304696875
«A7LB-ի հայտնի սպիտակ ծածկույթի տակ կային բարդ ներքին շերտեր, որոնք պաշտպանում էին տիեզերագնացներին տիեզերքի դաժան պայմաններից: Բազմաշերտ մեկուսացնող կտորից բացի, ՆԱՍԱ-ի A7LB զգեստն ուներ հեղուկ սառեցման համակարգ՝ տիեզերագնացներին ջերմահարումից պաշտպանելու համար: Այս համակարգն առաջին անգամ գոռծածվել էր «Ապոլոյի» դարաշրջանում, երբ հայտնաբերվել էր, որ զգեստի միջոցով պարզապես սառը օդի շրջանառումը բավական չէ: Մեր սկաֆանդրը,- բացատրում է Էյրին,- առաջինն էր, որն օգտագործում էր հեղուկ սառեցնող կտոր, որին հաղորդվում էր մարմնի ջերմությունը և տաքացնում ջուրը, որն այնուհետև անցնում էր ուսապարկի մեջ և սառեցվում»:
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52046&d=1304697580
ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Բրյուս Մակքենդլեսը լողում է կապույտ ծովերի և սպիտակ ամպերի ֆոնին 1983-ի ապրիլին կատարված լուսանկարում` «Չելենջեր» տիեզերանավով կատարած թռիչքի ժամանակ: Զինված մանևրելու շարժիչի կառավարման վահանակով, Մակքենդլեսը կատարում է առաջին արտատիեզերանավային երթը՝ առանց տիեզերանավին ամրացված լինելու:
«Տիեզերանավ-մաքոքի (բազմակի օգտագործման տիեզերանավ, շատլ) առաքելությունները պահանջում էին սկաֆանդրի նախագծման նոր մոտեցում,- մեկնաբանում է Էյրին: Բոլոր սկաֆանդրները պետք է իրարից մի փոքր տարբեր լինեն: Դուք Ֆոլքսվագենով դուրս չեք գալիս մրցելու քարուքանդ ճանապարների վրա: Դուք պետք է հատուկ մեքենա ունենաք: Նույնը սկաֆանդրների հարցում է: «Ապոլոյի» սկաֆանդրները նախագծված են փոքր ձգողականության միջավայրերում աշխատելու համար և, հետևաբար, ունեն ճկուն իրան, արմունկներ և ծնկներ՝ ամբողջ մարմնի շարժականությունն ապահովելու համար: Սա այնքան էլ կարևոր չէր անկշռության պայմաններում աշխատելու համար նախագծված նախորդ սկաֆանդրենրի դեպքում, որոնք հիմնականում ապահովում էին միայն մարմնի վերին մասի շարժունակությունը: Այս սկաֆանդրները նաև առաջինն էին, որոնցում օգտագործված էր մոդուլային նախագծման սկզբունքը: Մենք սարքում ենք զգեստի տարբեր մասերը և ուղարկում դրանք Հյուստոն, որտեղ դրանք կարող են միացվել իրար՝ թռիչքի համար, իսկ թռիչքից հետո կարող են հետ բերվել, անջատվել միմյանցից և կրկին օգտագործվել»:
Ապագայի սկաֆանդրնե՞րը
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=52047&d=1304699643
Մինչդեռ ՆԱՍԱ-ն մտածում է լուսին վերադառնալու (և, վերջիվերջո, Հրատ թռչելու) մասին, նախագծողները մտածում են սկաֆանդրը ևս մեկ անգամ կատարելագործելու մասին: Վերևի նկարում մոդելը հագել է սկաֆանդր, որը նախատեսված է՝ տիեզերագնացներին պաշտպանելու, բայց միևնույն ժամանակ ավելի ճկուն լինելու:
ՄՏԻ (MIT) նախագծող Դավա Նյումանի այս փայլող «կենսազգեստը» (BioSuit) չի կիրառում ավանդական գազի սեղմման տեղնոլոգիան: Փոխարենը այն հիմնված է մեխանիկական հակասեղմման վրա՝ մարմնի շուրջը նյութի շերտերը կիպ փաթաթելու միջոցով: Կենսազգեստը դեռ պատրաստ չէ տիեզերական թռիչքի համար, բայց ըստ Նյումանի կանխատեսման՝ աշխատող նախատիպը կարող է պատրաստ լինել մոտակա 10 տարում:
ILC Dover-ի Բիլ Էյրին, սակայն, թերահավատ է: «Տեսականոերն այն կարող է թույլ տալ տիեզերագնացին պահպանել անհրաժեշտ ճնշումը վակուումում կամ տիեզերքում: Բայց այն հարմար չէ, իմ կարծիքով, քանի որ կան մի շարք այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, ինչպես, օրինակ ջերմության պահպանումը կամ սառեցումն է, ինչպես նաև մի շարք այլ պայմաններ, որոնք գալիս են տիեզերական միջավայրից: Այս ամենը կպահանջի լրացուցիչ շերտերի ավելացում, որի արդյունքում կկորեն ձեռք բերված առավելությունները մյուս սկաֆանդրների համեմատ»:
National Geographic, http://news.nationalgeographic.com/news/2011/05/pictures/110505-alan-shepard-50th-anniversary-us-spaceflight-nasa-science/?now=2011-05-05-00:01#/history-human-space-suits-alan-shepard-mercury-freedom-7_35267_600x450.jpg