Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Խանդ <<Արտաքին տեսքը` չ’տեսնված>> շարքից



KT'
05.09.2008, 13:22
Խանդը երկար, մուգ կարմիր աչքեր ունի:
Խանդը միշտ սրա-նրա հին, մաշված շորերն է հագնում:
Նրան ոչ մի հագուստ չի սազում:
Խանդը ծխում է հաճախ ու ինչ պատահի..
Խանդը նիհար է, աչքերը` դուրս ցցված, կոպերը` կարմիր:
Խանդն անհանգիստ է, շարժումները ջղային են, ձայնը թրթռում է, բառերը երկիմաստ են:
Խանդը հևալով է խոսում: Նա ինչ-որ հիվանդություն ունի, որը բոլորից թաքցնում է:
Խանդը կարող է Կարոտի հետ լինել, բայց երբեք չի խոստովանի դա:
Խանդը հաճախ անտեղի վիճում է ընկերների հետ, բայց նրան միշտ ներում են ու մենակ չեն թողնում:
Երբ Խանդին տեսնում ես հեռվից, նա քեզ լքված ու անօգնական է թվում: Երբ մոտենում է քեզ, դառնում է տ՛հաճ: Երբ փորձում ես վանել քեզնից, նա ավելի կպչուն է դառնում: Երբ ինքդ ես խույս տալիս, հանկարծ հասկանում ես, որ փախուստի մեջ ես: Ի՞նչ է կատարվում: Մտածելու համար ժամանակ ես վերցնում ու զննող հայացքդ ուղղում ես Խանդին:
Առաջին հայացքից խղճում ես նրան, մխիթարում, հետո նա մտնում է քո մեջ, իրեն զգում է տանտիրոջ նման: Հետո բոլորը քեզ են խղճում: Հետո քեզ էլ ոչ ոք չի խղճում: Հետո ինքդ ես քեզ խղճում..

ivy
05.09.2008, 17:44
«Խանդ»–ը այդքան էլ չհավանեցի, «Կարոտ»–ը ավելի հետաքրքիր էր։ Հատկապես «Խանդը միշտ սրա-նրա հին, մաշված շորերն է հագնում» արտահայտություն հեչ չկարողացա ընկալել՝ որպես խանդին բնորոշ:

Խորհուրդի կարգով ասեմ, որ կարող ես ամեն գրվածքի համար ոչ թե նոր թեմա բացել, այլ բոլորը զետեղել մի թեմայում՝ ժամանակ առ ժամանակ թարմացնելով նոր գրառումներով։

Երկնային
05.09.2008, 23:21
Առաջին հայացքից խղճում ես նրան, մխիթարում, հետո նա մտնում է քո մեջ, իրեն զգում է տանտիրոջ նման: Հետո բոլորը քեզ են խղճում: Հետո քեզ էլ ոչ ոք չի խղճում: Հետո ինքդ ես քեզ խղճում..

էս մասը ինձ շատ դուր եկավ…

Հակոբ Գեւորգյան
06.09.2008, 00:11
Խանդը երկար, մուգ կարմիր աչքեր ունի:
Խանդը միշտ սրա-նրա հին, մաշված շորերն է հագնում:
Նրան ոչ մի հագուստ չի սազում:
Խանդը ծխում է հաճախ ու ինչ պատահի..
Խանդը նիհար է, աչքերը` դուրս ցցված, կոպերը` կարմիր:
Խանդն անհանգիստ է, շարժումները ջղային են, ձայնը թրթռում է, բառերը երկիմաստ են:
Խանդը հևալով է խոսում: Նա ինչ-որ հիվանդություն ունի, որը բոլորից թաքցնում է:
Խանդը կարող է Կարոտի հետ լինել, բայց երբեք չի խոստովանի դա:
Խանդը հաճախ անտեղի վիճում է ընկերների հետ, բայց նրան միշտ ներում են ու մենակ չեն թողնում:
Երբ Խանդին տեսնում ես հեռվից, նա քեզ լքված ու անօգնական է թվում: Երբ մոտենում է քեզ, դառնում է տ՛հաճ: Երբ փորձում ես վանել քեզնից, նա ավելի կպչուն է դառնում: Երբ ինքդ ես խույս տալիս, հանկարծ հասկանում ես, որ փախուստի մեջ ես: Ի՞նչ է կատարվում: Մտածելու համար ժամանակ ես վերցնում ու զննող հայացքդ ուղղում ես Խանդին:
Առաջին հայացքից խղճում ես նրան, մխիթարում, հետո նա մտնում է քո մեջ, իրեն զգում է տանտիրոջ նման: Հետո բոլորը քեզ են խղճում: Հետո քեզ էլ ոչ ոք չի խղճում: Հետո ինքդ ես քեզ խղճում..

Խանդը տվայտանք է, որը վախից կարող է այնպիսի հրաշքներ գործել, որ հոգեկան կայունությամբ մարդը կամովի մաս կազմի խանդի հորինած խաղին, մասնակից դառնա խանդի երաժշտության պարին։

Խանդը մի զվարճալի խաղ է, որի երկու կողմերն էլ որոշում են գալ «ինչ–որ» մի համաձայնության։ Կան մարդիկ ովքեր սիրում են խաղալ, եւ կան մարդիկ, որ չեն սիրում խաղալ այդ նույն պահին։

Բոլորն էլ ունեն խանդ. այն նման է մթության մեջ ծնվող սիրային պոեմի, միայն թե, ոչ բոլորն են սիրում այդ պոեմը։

KT'
08.09.2008, 01:06
Շնորհակալ եմ....