PDA

Դիտել ողջ տարբերակը : շ՜շշեր



KT'
01.09.2008, 13:14
Եվ ամեն տեղ շշեր, շշեր…
Շշեր այնտեղ,
Որտեղ դրանք ստեղծվում են,
Այնտեղ,
Որտեղ դրանք գուցե լվացվում են:
Դատարկ շշեր:
Լցվող շշեր:
Լիքը շշեր,
Որոնք արագ դատարկվում են:
Հնացած շշերի կույտեր,
Որոնք էլի կուտակվում են:
Ծերացած ու լքված շշեր:
Մի գիշերում խմված շշեր:
Շշեր այնտեղ,
Որտեղ դրանք վաճառվում են:
“Շիշը փող է”:
Բա փղն ի՞նչ է :
Փողն էլ ուրիշ շշի գին է:
Մի շիշը նոր, մեկը` հին է:
Մի շիշ ընկավ պատուհանից ու…
Կոտրվեց:
Լավ էր` մարդու գլխին չընկավ:
Մի շիշ ուժեղ խփվեց պատին ու…
Փշրվրվեց:
Մեկի մեջ դեղեր լցրեցին:
Մեկի մեջ փողեր լցրեցին:
Մեկի մեջ հողեր լցրեցին:
Մեկին մոռացան հողի մեջ:
Մեկի մեջ արյուն լցրեցին:
Մեկին թաղեցին արյան մեջ:
Մեկին սրտանց անիծեցին:
Մեկին մեռոնով օծեցին:
Մի շիշ ընկավ ճանապարհին,
Մի մարդ եկավ, ոտքով խփեց,
Մեկը տեսավ ու մոռացավ:
Մեկը մի օր շշին թքեց ու հեռացավ:
Ուր նայում ես` շշե~ր, շշե~ր…
Շշեր բոլոր սեղաններին:
Շշեր, որոնց մարդն է փշրել:
Շշեր, որոնք մարդ են փշրել:
Ավազի մեջ կիսաթաղված,
Բայց հայացքը երկինք պարզած,
Իրենց անցյալը մոռացած,
Իրենց ներկայով գոհացած,
Ֆիզիկապես... բարոյապես ու... հոգեպես…
Մաշված շշեր:
Ապակեձույլ ու լաքապատ,
Կավից սարքած,
Փայտից, քարից տաշված շշեր:
Շշերի մեջ մարդ է մեռնում,
Բայց շշերում մարդ չի ծնվի:
Շշերը փայլում են հեռվում:
Շշերը գոռում են, լռում:
Շշերը զնգում են, ստում:
Գլորվում են շշերը,
Վազում են:
Վիրավորվում են, մեռնում են:
Բայց էլի որտեղ էլ նայես`
Էլի լիքը շշե~ր, շշե~ր…
Մարդը շշում նավ է սարքել:
Շշում աշխարհ էլ կսարքի…
Շշերին ինչու՞ եմ հիշել:
Հիմարություն էր:
Մոռացիր:


2005 ապրիլ

Dayana
01.09.2008, 13:54
բայց ինչ լա՞վն են շշերը :hands ապրես

impression
01.09.2008, 14:23
իսկ ինձ դուր չեկավ :( մի տեսակ հեչ բանաստեղծական չէր կամ ես եմ անճաշակ, ինչը նույնչափ հնարավոր է :)
ու համ էլ անհամբեր սպասում եմ առավել վերջերս գրված գործերի, ուզում եմ տարբերությունը զգալ:

Dayana
01.09.2008, 14:32
իսկ ինձ դուր չեկավ :( մի տեսակ հեչ բանաստեղծական չէր կամ ես եմ անճաշակ, ինչը նույնչափ հնարավոր է :)
ու համ էլ անհամբեր սպասում եմ առավել վերջերս գրված գործերի, ուզում եմ տարբերությունը զգալ:

Լիլ էս բանստողծություն չէր, ու երևի թե եթե հեղինկաը դներ սա Դատարկացնդաբանության էջում, տոննայով վարկանիշ կտային :) իսկ ես հենց հիմա կտամ ;)

Chuk
01.09.2008, 15:20
Լիլ էս բանստողծություն չէր, ու երևի թե եթե հեղինկաը դներ սա Դատարկացնդաբանության էջում, տոննայով վարկանիշ կտային :) իսկ ես հենց հիմա կտամ ;)
Դայ, իսկ եթե հեղինակը վիրավորվի՞ «դատարկացնդաբանական» պիտակումից :oy
Ճիշտն ասած ես էլ չընկալեցի «գործը»: Թեև հեղինակի մի շարք այլ գործեր կարդացել եմ ամենայն հաճույքով :)

Dayana
01.09.2008, 15:28
Դայ, իսկ եթե հեղինակը վիրավորվի՞ «դատարկացնդաբանական» պիտակումից :oy
Ճիշտն ասած ես էլ չընկալեցի «գործը»: Թեև հեղինակի մի շարք այլ գործեր կարդացել եմ ամենայն հաճույքով :)

Չուկ ջան, բայց մեր դատարկացնդաբանություններ էջը բավականին հաջողված էջա ու համոզված եմ, որ հեղինակը որպես վիրավորանք դա չի ընդունի :oy

Janita Hero
01.09.2008, 18:01
իսկ ինձ դուր չեկավ :( մի տեսակ հեչ բանաստեղծական չէր կամ ես եմ անճաշակ, ինչը նույնչափ հնարավոր է :)
ու համ էլ անհամբեր սպասում եմ առավել վերջերս գրված գործերի, ուզում եմ տարբերությունը զգալ:

լիլ նայի (http://www.akumb.am/showthread.php?p=1001893#post1001893) ամենավերջերից է պեղված կարծես:B

I love love
01.09.2008, 19:53
Լավն էր, ապրես: Նշել ես երջանկահիշատակ բոլոր շշշերին:

Հայկօ
01.09.2008, 21:24
Բա խորովածի՞ շշերը: :)

Ածխախորով, արյունամած,
Երկաթակոփ, բարակ շշեր՝
Ասեղի պես սուր քթերը
Չալաղաջե սրտին հառած...
Կրակի մոտ դաժան մարդիկ
Շիշ են բացում ուրիշ շշով,
Եվ ընկնում են երկաթ - բյուրեղ
Պատերազմում եղբայրասպան՝
Խոցված քինոտ սադրանքներով: ©

:lol :lol :lol

Mefistofel
01.09.2008, 23:54
Լավներ, մալադեց... կարելի ա ասել ` ՇՇԵԼ ԵՍ :)))))))

Հայկօ
02.09.2008, 00:14
Լավներ, մալադեց... կարելի ա ասել ` ՇՇԵԼ ԵՍ :)))))))

:hands:D Շշել եմ... :) Ախր ո՜նց կարող էի է՛դ շշելը մոռանալ... Մոդերները թույլ տան, մի բան էլ է՛դ շշերի մասին կէքսպրոմտեմ: