Մուտք

Դիտել ողջ տարբերակը : «Արտաքին տեսքը` չտեսնված» շարքից



KT'
20.08.2008, 13:39
Կարոտը տխուր դեմք ունի, բայց ժպտում է:
Կարոտը միշտ մուգ կանաչ գույնի շորեր է հագնում:
Կարոտից խոնավության հոտ է գալիս:
Երբ կարոտը քեզ մոտ է, դու տխուր ես, բայց երբ գնում է, չես ուրախանում..
Կարոտի հետ դու դառնում ես թեթև, իսկ մաշկդ` մի տեսակ թաց: Աչքերդ մեծ ու սառը կաթիլներ են հավաքում: Դրանք արցունքներ չեն, բայց արցունքի ձևով են հոսում:
Կարոտը չի լացում, բայց թարթիչները միշտ թաց են:
Երբ կարոտը գալիս է, երազները շատանում են, իսկ երազելը` հեշտանում: Բայց իրագործելը դժվարանում է մինչև ժխտում:
Կարոտը միշտ վախենում է, որ հուշերը չեն հերիքի:
Կարոտը թափանցիկ չէ, բայց երբեմն լրիվ անհետանում է:
Կարոտի աչքերը մեծ են և ուռած: Աչքերի տակ փոսիկներ կան:
Կարոտը աչքերը չի թարթում:
Երբ ուզում ես հայացքդ թաքցնել, կարոտը նայում է վստահ, անկաշկանդ ու աչքերը չի թարթում:
Կարոտից վախենում ես, փախչում ես, հասնում ես <<մի թաքուն տեղ>>, բացում ես աչքերդ..
..Մուգ կանաչ շորեր, ուռած աչքեր.. խոնավության հոտը զգում ես շատ.. ավելի.. ամենամոտիկից..

Մանոն
20.08.2008, 13:53
Կարոտից վախենում ես, փախչում ես, հասնում ես <<մի թաքուն տեղ>>, բացում ես աչքերդ..
..Մուգ կանաչ շորեր, ուռած աչքեր.. խոնավության հոտը զգում ես շատ.. ավելի.. ամենամոտիկից..
Այո...կարոտից չես փախչի...Լավ ես գրել KT :), կարոտին բնութագրել ես իր ողջ մերկությամբ...Կարոտն իրոք մերթ թափանցիկ է, մերթ կանաչ...Կախված լուսավորությունից՝ այն փոխում է իր գույները: Երբեմն էլ այն ծիածանագույն է...

KT'
04.09.2008, 16:25
իմ կարոտը միշտ կանաչ ա..
երանի երբեմն ծիածանագույն լիներ..

Vive L'Armenie
04.09.2008, 16:45
Շատ մելոնքոլիկ է գրածդ, միայն Կարոտ բառն ասելիս զգում ես այդ թախիծը, սրտիդ արագ բաբախը, որը կարծես մի տեսակ ցավ է ապրում... :(
Կարոտը դժվար է բացատրել, բայց շատ լավ կարող ես զգալ :(
KT' Կարծում եմ կարոտը ոչ մեկի մոտ էլ գունավոր չէ...
Տխուր է..., ավելի լավ է քիչ մտածենք կարոտի մասին :(

ivy
04.09.2008, 19:05
Երբ կարոտը քեզ մոտ է, դու տխուր ես, բայց երբ գնում է, չես ուրախանում..

Կարոտը միշտ վախենում է, որ հուշերը չեն հերիքի:


Այս երկու միտքը հավանեցի։ Հատկապես երկրորդը շատ սիրուն էր...

KT'
05.09.2008, 13:15
Եթե Կարոտի մասին քիչ մտածենք, եթե անգամ ընդհանրապես չ՛մտածենք, դա մեզ չի փրկի, նույնիսկ՝ չի էլ օգնի: Մեկա նա կա: Ավելի լավ ա գիտակցել, չ՛փախչել իրականից...

Բարեկամ
05.09.2008, 15:37
Ոչ ձանձրալի ես գրում, KT, բայց պատկերներդ մի տեսակ անորսալի են ու անծանոթ:

Passion
05.09.2008, 15:44
Կարդալուց իրոք վերապրում ես կարոտ կոչվածը և հասկանում, որ այն ուղղակի քնած է մեջդ ու ամեն պահ պատրաստ է վերապրել:
Դուրս շատ եկավ: