Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Եթե չլինեին ձեռքերս…



Էջեր : 1 [2]

Malxas
02.10.2011, 13:41
Կարդացի բանաստեղծություններից մի քանիսը: Դժվար է հավատալ, որ այս տարիքում կարելի է այսքան անթերի բանաստեղծություններ գրել ու այսքան խորը մտքեր արտահայտել: Դիտմամբ ուշադիր կարդացի մի քանի անգամ, որ մի թերություն հայտնաբերեմ, բայց դա ինձ չհաջողղվեց :))

Մի տասը բանաստեղծություն եմ կարդացել, որոնց մեջ հանգերը անթերի համապատասխանում են և գրված են առաջին - երրորդ, երկրորդ- չորրորդ սկզբունքով: Դա ինչ որ տեղ կանխատեսելի է դարձնում բանաստեղծությունը, ինչն անշուշտ աննշան դիտողություն է իմ կողմից:

Մի խոսքով, ընթերցողներիդ ցանկում նշիր՝ պլյուս մեկ, Մալխաս :)) :
Ընթացքում էլի կկարդամ ու էլի կարծիք կգրեմ:
Ստեղծագործական հաջողություններ քեզ: ;)

Ծով
03.10.2011, 02:42
Մալխա՛ս ջան, որ ասեմ երևի չհավատաք, բայց ես ընդհանրապես պատկերացում չունեմ էդ երրորդ, չորրորդ, սկզբունքով հանգավորումներից, անկեղծ եմ ասում ինձ մոտ էդպես գալիս ա, էնպե ս չի որ բոլոր բանաստեղծությունները մի շնչով են գրվում, ես հանգով եմ գրում սովորաբար, բայց էնպես էլ չի, որ միտքը թողած հանգի վրա եմ կենտրոնանում ու իրոք չգիտեմ բանաստեղծության հանգավորման տարատեսակ ձևերը, կանոնները: ինքս էլ վատ ա , լավ ա ինչ ա, տասերորդ դասարանից էս կողմ պոեզիա չեմ կարդացել գրեթե::oy ու չգիտեմ էլ ինչի եմ գրում, բայց չափածո կարդալ էլ շատ չեմ սիրում:լօլ. շատ շնորհակալ եմ

Ծով
03.10.2011, 04:07
Այս գիշեր...

Այս գիշեր թափառում եմ մենակ,
Կույրի պես խարխափում եմ մթում,
Ձեռքերիս կոտրված մի հենակ,
Մոռացած իմ ճամփան դեպի տուն.
...
Այն ամենն ինչ պահել եմ իմ մեջ,
Ես նետում եմ լուսնի դեմքին,
Ու գիշերն ինձ թվում է անվերջ,
Ու լուսինը դառնում է հեքիմ:
...
Ու գուցե հետևում ես դու ինձ
Թիկունքից, վախենում եմ շրջվել,
Վախենում եմ սիրտս նորից,
Քո սրտին ուզենա կամրջվել:
...
Սիրելի՛ս ,դու դեռ թանկ ես ինձ,
Թե հանկարծ որոշես կրակել,
Կրակի՛ր, միայն ոչ թիկունքից,
Որ հասցնեմ աչքերս փակել:
03.10.11©Ծ

Chilly
03.10.2011, 07:49
Այս գիշեր...

Այս գիշեր թափառում եմ մենակ,
Կույրի պես խարխափում եմ մթում,
Ձեռքերիս կոտրված մի հենակ,
Մոռացած իմ ճամփան դեպի տուն.
...
Այն ամենն ինչ պահել եմ իմ մեջ,
Ես նետում եմ լուսնի դեմքին,
Ու գիշերն ինձ թվում է անվերջ,
Ու լուսինը դառնում է հեքիմ:
...
Ու գուցե հետևում ես դու ինձ
Թիկունքից, վախենում եմ շրջվել,
Վախենում եմ սիրտս նորից,
Քո սրտին ուզենա կամրջվել:
...
Սիրելի՛ս ,դու դեռ թանկ ես ինձ,
Թե հանկարծ որոշես կրակել,
Կրակի՛ր, միայն ոչ թիկունքից,
Որ հասցնեմ աչքերս փակել:
03.10.11©Ծ

Հրաշալի բանաստեղծություն ա Ծով
Ծովը մի հատկություն ունի իմ համար. ամեն անգամ իր նոր գրածը կարդալիս ես ոնց որ բացահայտեմ իրեն, չնայած վաղուց եմ կարդում ու կարծես պիտի սովորած լինեի իր տաղանդավորությանն ու գրչի ուժին...
Ապրես Ծովս :love

Ծով
12.10.2011, 03:00
Ես չգիտեմ...

Ես չգիտեմ, թե որտեղ է ավարտվելու
Միապաղաղ ու անորոշ խաղը բախտի,
Ես չգիտեմ, թե էլ ով է ինձ պարտվելու,
Ու չգիտեմ, թե ով մի օր ինձ կհաղթի…
...
Ես տեսնում եմ, թե ինչպես է հույսը մեռնում,
Հույսը, որ ինձ մի ժամանակ շատ է օգնել,
Բայց նույնիսկ նա ինձ էլ ոչինչ չի խոստանում
Որովհետև ինձ խաբելուց շատ է հոգնել:
...
ԵՍ չգիտեմ, գուցե իմ մեջ չկա ոչինչ,
Ոչ մի զգացում ու նյարդ իմ մեջ էլ չեմ պահում,
ԵՍ դարձել եմ իմ կոկորդում զսպված մի ճիչ,
Որ նույնիսկ իր արձագանքին չի վստահում:
...
Ես չգիտեմ... ունայնության այս վարակը
Մի օր կանցնի՞ . թո՛ղ որոշի ժամանակը...
11.10.11©Ծ
Հ.Գ. Եթե ֆրանսիացի դասախոսները սկսում են լեկցիան շատ արագ կարդալ, ես ուրիշ բանով եմ զբաղվում դասի ժամանակ.լօլ

Ծով
12.10.2011, 03:01
...
Երբ լռությունը սկսում է իշխել,
Ու քամու ձայնն է միայն քեզ հասնում,
Նորից կուրորեն փորձում ես հիշել,
Նրանց, ում վաղուց արդեն չես սպասում…
Ու լռությունը այդ քեզ մատնում է,
Երբ վերծանում է խոսքերդ չասված,
Երբ քո կորցրածում վերագտնում է,
կիսատ մտքերդ` քեզնից անտեսված...
Ու այդ ժամանակ տենչում ես նորից,
Որ լռությունն այդ գեթ մեկը խախտի,
Ու բացի տանջող այդ լռությունից,
Միևնույն է՝ ինչ կամ ով կմատնի…
09.10.2011©Ծ

Ծով
13.10.2011, 05:40
Չկա վերնագիր.:think

Չես կարող անվերջ դու քո մեջ փակվել,
Իմ ժամանակը իզուր վատնում ես,
Ինչքան էլ փորձես հոգիդ քողարկել,
Մի հայացք, մի խոսք ու քեզ մատնում ես:
Ես շոյել եմ քո տխրությունը լուռ,
Ես քո շուրթերին ժպիտ եմ դարձել,
Քո ստի առջև միշտ եղել եմ կույր,
Ես քեզ լքել եմ,բայց չեմ մոռացել:
Ու հիմա զգում եմ, որ առաջվա պես,
Մենակ հարբելիս դու ինձ ես կանչում,
Ու այդ ժամանակ կիսատ ես այնպես,
Ու տխրությունից քո չես ամաչում:
Ու թեև, գիտես, որ այգաբացին,
Նորից քեզ օտար թատրոնին հլու,
Շշնջալու ես սրտիդ՝ մոռացիր,
Որոշած, որ էլ ետ չես նայելու...
Բայց միշտ կարոտը քո ներսում լքված
Որ ժամանակս սպառել է վաղուց,
Մեր երազանքը` հույսերից կքված,
Կփրկի մինչև վերջ մոխրանալուց:
13.10.11©Ծ

Ծով
17.10.2011, 03:03
Նույն քաղաքում...

Ես սկսել եմ կյանքն այս ինչ-որ մի ավարտից,
Ինչ-որ տեղից ես փախել եմ ինքնամոռաց,
Խուսափելով հետքերիս հետ մենամարտից,
Ինձ գտել եմ նույն քաղաքում, բայց մոլորված:

Ու ամայի փողոցներում այս կիսաքանդ,
Տարածության ,ժամանակի շղթաներում,,
Ես իշխում եմ այս քաղաքին իբրև պատանդ,
Ու չգիտեմ քաղաքն ինչը ինձ չի ներում:

Ես փորձում եմ հիշել արդեն քանի տարի,
Բայց քաղաքն է հիշողությունը իմ ջնջում,
Եվ թվում է ինձ, թե դեռ նախորդ դարից,
Ինչ-որ մեկն իմ վերադարձն է անրջում:

Ես սկսել եմ կյանքն այս ինչ-որ մի ավարտից,
Երբ իմ տանից անվերադարձ օտարվել եմ,
Խուսափելով դևերի հետ մենամարից,
Ես իմ ձեռքով իմ քաղաքից վտարվել եմ:
15.10.11©Ծ

Ծով
29.10.2011, 03:16
...
Ես նրանց միշտ ուժեղ եմ թվում,
Թե ուզում ես ինձ թույլ կոչիր,
Այն խաղով , որ նրանց եմ թովում,
Ինձ համար պատիժ է, ոճիր:
Կյանքն իմ, որ երեկ դեռ իմն էր,
Նահանջում է առանց երգի,
Կորուստն այս գտածի գինն էր,
Որ սնվում է հին մի վերքից:
Բայց մի օր կլքեմ ես նրանց,
Չեմ կարող խաղալ անվերջ,
Այդ բազում դիմակները կրած,
Ես դանդաղ կմեռնեմ իմ մեջ:
29.10.11©Ծ
Հ.Գ: Դոստոևսկին ու Շահան Շահնուրը ու իմ ընկեր Կածյան իմ մեջով ծխելով նոր անցան

Ծով
13.11.2011, 20:06
...
Երեկ ինձ փնտրում էին երկար,
Աշխարհի չորս կողմերում,
Ինձանից հետք անգամ չկար,
Հեռացումն իմ չէին ներում:
Իսկ ես զգուշացրել եմ վաղուց,
ՄԻ՛ փնտրեք , մի՛ կապվեք այդքան,
Ես հոգնել եմ սեր խաղալուց,
Իմ սրտում այդքան տեղ չկա:
Վաղը կպատժեն ինձ, գուցե,
Վաղը ես մենակ կմնամ,
Չեմ կարող սիրտս գոցել,
Մոռացե՛ք ինձ, եթե գնամ:
Ես Ձեզ հետ միշտ անկեղծ եմ եղել,
Ես պաշտում եմ իմ մենությունը,
Մի՛ փորձեք իմ հետքերը պեղել,
Մի՛ փորձեք խախտել լռությունս:13/11/2011 ©Ծ

...
Հեյ , երկի՛նք, մի՛ նայիր ինձ այդպես,
Ես երբեք քեզ մենակ չեմ թողել,
Ես, այո, եսասեր եմ քեզ պես,
Զի քո մեջ եմ հոգիս ներբողել...06/11/1011 ©Ծ

...
Ու նորից նույն կռիվը իմ մեջ,
Նույն պայքարը երկու եսերի,
Լոկ մի թերթ ու միայն երկու էջ,
Որ փնտրում են իրենց կեսերին... 06/11/2011 ©Ծ

Ծով
18.11.2011, 16:05
Ես ուշանալուց էլ չեմ վախենում...

Ես ուշանալուց էլ չեմ վախենում,
Դա ժամանակի պատվերն է միայն,
Ու չհասցնելու անմիտ վախերում,
Ինձ պետք էին նույնիսկ օրերը ունայն:
Օրերը, որոնք անսպառ հույզերով,
Իմ ներաշխարհն են այդպես դատարկել,
Ու ժամանակս դանդաղ մարզելով,
Գալիքի գինն են գուցե սակարկել:
Ես ուշանալուց էլ չեմ վախենում,
Ամեն ինչ ունի իր ժամանակը,
Միայն չեմ ուզում անմիտ վախերում,
Թողնել ոսկորին հասնի դանակը:18/11/2011©Ծ

Ծով
20.11.2011, 17:50
...
Առավոտ է կրկին, ես ուժեղ եմ օրից,
Գիշերվա մեջ այնքան երազներ եմ վիժել,
Որ թվում է բախտի վրիպումն է նորից,
Ինձ օգնել այդ անքուն գիշերում չգժվել:
:
Առավոտ է նորից, քմահաճ առավոտ,
Ես սիրում եմ այս պարզ արթնացումը կյանքի,
Որ աչքերս անքուն, լույսին կարոտ,
Ազատում է նախորդ գիշերվա պատրանքից:
20.11.2011©Ծ

Ծով
27.11.2011, 06:48
Կանգ առ

Կանգ առ ,մի՛ խոսիր, դադար տու՛ր մի պահ,

Արդյոք փորձել ե՞ս նայել քեզ կողքից,

Որ արցունքներդ դարձրել ես քեզ շպար,

Կարծես հենց նոր ես փախել դժոխքից:

Երբ որ ինքդ քեզ թվում ես դու բեռ,

Երբ ծանր ես, հոգի՛ս, այդպես չեն ճախրում,

Դու Ճանապարհներ պիտի անցնես դեռ,

Որ պիտի կոփեն քո ներսը փխրուն:

Կանգ առ, մի՛ նայիր ո՛չ առաջ, ո՛չ ետ,

Հանգստացրու՛ քեզ քո սիրած երգով,

Ծիծաղն ու լացը չեն ձգվում հավետ,

Հերթափոխվում են կյանքի ընդերքով…

27.11.2011©Ծ

Empty`Tears
27.11.2011, 23:33
:kiss Ծովուկ …

հ.գ. ակումբում մի քանի բան փոխվել ա … :'

Ծով
06.12.2011, 23:28
...
Այդ օրն ինձ գտնելու համար
Ես ստիպված էի քեզ կորցնել,
Կորցրածիս <<զղջումը համառ>>
Չէի կարող ուղեկիցս դարձնել:
Կորցրածում անզոր եմ փնտրել.
Գուցե հենց այնտեղ էի ես,
Ու գուցե էլ երբեք չգտնեմ,
Ոչ ինձ, ոչ կորուստս՝ քեզ:
05.12.2011©Ծով

...
Աչքերն իմ վաղուց հոգիս չեն բացում,
Ես նրանց ստել սովորեցրել եմ,
Ամեն օր մի նոր հայացք էի փորձում,
Այդպես ես նրանց կապը կորցրել եմ:
...
Աչքերս վաղուց քեզ խաբել գիտեն,
Քո աչքերն էլ են վաղուց ինձ խաբում.
Սուտ հայացքները սակայն չգիտեն,
Որ հենց իրենք են մեզ իրար կապում:
06.12.2011©Ծով

...
Երբ որ աննկատ քանդվեց քաղաքը,
Երբ արդեն քո տան շեմին էլ հասան,
Դու նկատեցիր այս ավերակը,
Զգուշացնում էի, չէիր ուզում անսալ:
ՀԻմա էլ ոչինչ ետ չես բերելու,
Քո հին քաղաքը, քո տունը, բակը,
Սա պատասխանն էր անվերջ լռելուդ,
Կարող ե՞ս...սիրի՛ր այս ավերակը...
07.12.2011©Ծով

Ծով
07.12.2011, 01:16
Այս գիշեր մեռնող թիթեռ եմ…/Ամինին/

Հու՛յս, մոտեցի՛ր այսօր հոգուս,
Ծանրությունն այս թոթափի՛ր,
Գեթ մի պահ, թեկուզ թաքուն,
Ինձ համար արցունք թափիր:
Ես սպառվել եմ, չեմ կարող,
Այս գիշեր մեռնող թիթեռ եմ,
Փրկի՛ր կյանքը իմ մարող,
Չե՞ս տեսնում, որ ես անթև եմ:
Ինձ շոյի՛ր դու քո գրկում,
Ու լսի՛ր իմ լռությունը,
Սառնաշունչ այս մրրիկում,
Ես կորցնում եմ էությունս…
...
Մոռացել եմ ես իմ դերը,
Ինձ նորից դարձրու՛ ուժեղ,
Վիրավոր, կիսատ թևերս
Այս գիշեր փորձի՛ր բուժել.
07.12.2011©Ծով

Ծով
13.12.2011, 09:53
Դու քնած ես, իսկ ես դեգերում եմ բոլոր
Մենակների նման անքուն գիշերների,
Ու աչքերս հոգնած ու քայլերս մոլոր,
Ձանձրացել են լուսնոտի այս դերից...
Դու քնած ես, իսկ ես գիշերին եմ գերի,
Ու թվում է, թե էլ փախչելու ելք չկա,
Ու երբեք, ես երբեք գիշերին չեմ ների,
Եթե քունն աչքերիս այգաբացին չգա...
11.12.2011©Ծով

Ծով
13.12.2011, 09:54
Մեզ ինչը՞, կամ ո՞վ կկարողանա նորից զարմացնել,
Մենք հրաշքները տեսնելիս անգամ էլ չենք հավատում,
Ու հանդգնում ենք անցյալի կողքով անտարբեր անցնել,
Միևնույն է մեզ. մեր ուղիները իրար չեն հատվում…
Դու , որ խաղում էիր, ես, որ երբեք էլ քեզ չեմ ճանաչել,
Ու անզգուշաբար ընկեր եմ դարձել ինչ-որ պատրանքի,
Բայց հեռանալիս ես քո անունը երբեք չեմ կանչել,
Այդպես եմ միայն փշալարերը հեռացրել կյանքի…
Քեզ վախեցնում էր ճշմարտությունը, իսկ ինձ՝ քո սուտը,
Դու միշտ էիր ինձ հետ դիմակներ կրում, երբեմն՝ ես էլ,
Հավատարիմ են իրար միայն այգն ու մայրամուտը,
Բայց նրանց ոչ ոք միասին երբեք դեռ չի էլ տեսել…
13.12.2011©Ծով

Ծով
11.01.2012, 18:27
Ժամանակն Աստծուց հանճարեղ է,
Բայց Աստված է նրան բանադրել,
Անհավատը նրան վաճառվել է,
Բարեպաշտը <<գրավ է դրվել>>:

Եվ ինչքան էլ ձգվի այս ամենը,
Մեզ դատել դեռ կարող է խիղճը,
Նա հիմա դատավոր է ընդամենը,
Բայց կարող է դառնալ քո դահիճը:
11.01.2012©Ծով

Ծով
20.01.2012, 06:02
Թույլ տվե՛ք

Երբ հոգնած բոլորից, ձանձրացած մինչև վերջ,
Կշեռքին նժարված թողնելով քո հույսերը,
Հեռանում ես, փակվում անժամանակ քո մեջ,
Լռության այդ տենդից մոռանում ես խոսելը:

Բայց դժվար է հետո ուժ գտնել ետդարձի,
Ու դժվար է խաղալ, երբ ծափեր չես լսում,
Քեզ երկար կփնտրեն, բայց երբեք մի՛ կարծիր,
Թե փնտրողը երկար նույնչափ քեզ է սպասում:

Ես հոգնել եմ, գիտե՞ս, գուցե շատ եմ սպառել
Ժամանակս, խաղս, հանուն Ձեզ ուժ տալու,
Թույլ տվեք աչքերիս լույսն այսօր չվառե՛լ,
Ես վաղուց է արդեն կարիք ունեմ լալու:
19/01/2012 ©Ծով

Lusinamara
04.02.2012, 21:33
Հայրիկիս...

Դու ուշանում ես, կամ ես չեմ հասցնում աչքերս սրբել,
Եվ արդեն քանի կյանք է թվում է՝ օրը չի անցնում,
Քաղաքի ստվերում արդեն մի քանի կարոտ է հարբել
Ու ցավից գժված արևից լույսի հարկեր է գանձում:

Երբ մայրամուտը քո պատուհանին հայացք կնետի,
Եվ կմոտենա գիշերը հանդարտ քո մութ սենյակին,
Ես համոզված եմ, որ մենությունդ ինձ կնկատի,
Որ լռությունդ կճանաչի իր փոքրիկ զավակին…

Ես համոզված եմ, որ ինչպես հաճախ գիշերը անքուն,
Քո սուրճի համար մեր ջերմ զրույցի սեղանն է գցել,
Այնպես էլ հիմա ազատ այլ ոչ թե ճաղերից թաքուն,
Քո շուրջը նորից իմ սրտամանի խունկն է տարածել…

Դու ուշանում ես, ու անվերջ շտապող հայացքս թաց է,
Բայց արցունքներս, հա՛յր, ասես զգում են քո վերադարձը…:love
17.04.08

Ծո՜վ :love Պաչում եմ թուշիկդ անկուլտուրական, չլըմփ-չլըմփ, որ մի բան հասկանամ:love

Ծով
02.03.2012, 10:45
Ես ժամանակից շուտ եմ վրիպել
Այդ բոլոր ինձ թանկ հարցերը տալիս,
ՈՒ հիմա արդեն ինքս չգիտեմ,
Պատասխանները ինչու են գալիս,
Հիշողությունս պեղում...ուշացած,
Փորձում անցյալից նոր դասեր քաղել,
Իզուր եք եկել, հարցերն այդ անցած
Ես մոռացության խորքում եմ թաղել:
10.02.2012©Ծով
ՄԻ՛ սպանիր

ՄԻ՛ սպանիր քո մեջ ապրող այդ խենթին,
Նա միակն է, որ քեզ կպաշտպանի,
Երբ որ քո կյանքում ամենքն իր հերթին,
Քեզ մոլորության ճամփով կտանի:
ՄԻ՛ սպանիր քո մեջ ապրող այդ խենթին,
Դու այդպես միայն քեզ ես վնասում,
Քանզի քո կյանքում ամենքն իր հերթին,
Քո ներսի խենթի մահվանն է սպասում:
Դիտավորյալ չէ, մարդիկ են այդպես,
Նրանք սիրում են կոտրել, որ սփոփեն,
Ու մի՛ մոռացիր, որ այդ խենթն է քեզ,
Դժվար պահերին անդադար կոփել:

13.02.2012©Ծ

Ընկե՛ր իմ, ների՛ր, որ քեզ լքում եմ,
Ինձ մի՛ մեղադրիր, ես ետ եմ գալու,
Իմ էությունը ցավից կքվում է,
Ու եթե մնամ ճեղքեր է տալու:
Գուցե ես կարիք ունեմ դադարի,
Գուցե չեմ գտնում իմ տեղը կյանքում,
Անհուսությունն այս գուցե դադարի,
Թեկուզ առանց քեզ, ուրիշ քաղաքում:
13/02/2012©Ծով


Իզուր ես քեզ քամել այդքան,
Հիմա քեզ ոչինչ չմնաց,
Լավագույն ընկերն անգամ
Մի օր քեզ լքեց, գնաց:
Դա ոչ իր սխալն է, ոչ իմ,
Քեզանից չեն սպասում ոչինչ,
Դատարկվել ես, բռնել հին
Օրերիդ հուշերի պոչից:
Ու եթե մի օր քեզ հիշեն,
Ուրեմն սկսել ես ապրել,
Մի' թող, որ հոգիդ մաշեն,
Որ փորձեն սիրտդ պարպել:
26/02/2012©Ծ

E-la Via
02.03.2012, 12:22
ՄԻ՛ սպանիր

ՄԻ՛ սպանիր քո մեջ ապրող այդ խենթին,
Նա միակն է, որ քեզ կպաշտպանի,
Երբ որ քո կյանքում ամենքն իր հերթին,
Քեզ մոլորության ճամփով կտանի:
ՄԻ՛ սպանիր քո մեջ ապրող այդ խենթին,
Դու այդպես միայն քեզ ես վնասում,
Քանզի քո կյանքում ամենքն իր հերթին,
Քո ներսի խենթի մահվանն է սպասում:
Դիտավորյալ չէ, մարդիկ են այդպես,
Նրանք սիրում են կոտրել, որ սփոփեն,
Ու մի՛ մոռացիր, որ այդ խենթն է քեզ,
Դժվար պահերին անդադար կոփել:

13.02.2012©Ծ



Ծո՜վ, այս մեկի յուրաքանչյուր տողդ դաջվեց հիշողությանս մեջ:
Շնորհակալ եմ:

Ծով
10.03.2012, 08:18
Չգիտեմ...
Ժամանակը սպանեց այն, ինչ երեկ թանկ էր,
Մոռացել եմ՝ ինչքան ճամփաներ եմ հատել,
Ու , չգիտեմ, գուցե այն ժամանակ հարկ էր,
Որ սիրելուց հետո սովորեի ատել:

Հիմա ոչինչ չեմ զգում, ու հենց դա է ցավը,
Որ ցասումը միայն իմ ներսում եմ պահել,
Կա'մ կորցրել սթափվելու ամենաճիշտ պահը,
Կա'մ , չգիտեմ, գուցե ժամանակ եմ շահել...

10/03/2012©Ծով

Empty`Tears
11.03.2012, 07:10
դիպո՛ւկ ... ապրե՛ս ...

Ծով
11.03.2012, 08:44
/կեսգիշերային օրագրից/
Կեսգիշերն անց է, ես դուրս եմ գալիս,
Իմ հեծանվի բանալին կորցրած,
Վախենում եմ, բայց լացս չի գալիս,
Դե հիմա, ոտքով կգնամ, թքած:

Մարդ չկար, մեկ էլ ինչ-որ մեքենա,
Հարցնում է մեկը`քեզ տուն հասցնեմ,
Չէ , մերսի լավ ա, ոտքով կգնամ,
Լիալուսնով եմ, դժվար փախցնեն:11.03.2012©Ծով:8

Ծով
16.03.2012, 17:11
Այդ գիշերվա մեջ ես էի խարխափում`
փորձելով գտնել իմ ճանապարհը,
Հասնելու այնտեղ , որտեղ չեմ խաբում,
Որտեղ քայլերս գիտեն իմ ճարը :

Որտեղ մենակ եմ արձագանքիս հետ,
Որտեղ կկորցնի բախտը իմ հասցեն,
Եվ ամեն թողած ոտնաձայն ու հետք
Կվազեն, որ իմ ետևից հասցնեն :

Իսկ դու այդ գիշեր հարբում էիր մի տեղ,
Ասում են նույնիսկ կենացս խմում,
Ու առավոտյան արդեն ամեն տեղ,
Մոլորված, գժված ինձ էիր որոնում : 16/03/2012©Ծով

Ծով
27.03.2012, 04:30
Երբեմն հանում ես ներսիցդ և' ուժը, և' թուլությունը,
Թվում է` ոչինչ չի մնում, իշխում է միայն լռությունը...
Շոյում ես անցյալում սքողված, խնամքով պահված հուշերդ,
Շոյում ես կորցրացդ, գտածդ, կամ արդարացնում հիշելդ...
Ժպտում ես, լալիս ես, կամ էլ զարմանում ու չես հասկանում,
Ինչպես ես նորից վերապրում մի կյանք մի քանի վայրկյանում...
27.03.2012©Ծով

Ծով
09.04.2012, 03:48
Հատակին ընկած ես ճանկռում եմ առաստաղը.
Չգիտեմ թե,ով է գցել, թքած,
Այսօր թույլ եմ այնպես, կբարձրանամ վաղը,
Որ ինձ ոչ ոք չնկատի ընկած...

Պետք է շտապել, որ չտեսնի իմ ընկերը,
Կխենթանա, նա ինձ երբեք թույլ չի տեսել,
Անկումներից նրան միշտ էլ ես փրկել եմ,
Նա չգիտի, որ կարող եմ ընկնել ես էլ...
09/04/2012©Ծով

Ծով
09.05.2012, 06:32
Ես դնում եմ հոգուս առաջ բարիկադներ,
Ես ուզում եմ, որ հավատս մաքուր մնա,
Թե սահմանից այն կողմ մարդիկ կան դեռ,
Որ զղջում են...միևնույն է պիտի գնամ...
ՈՒ թող մարդիկ կարծեն, թե ես նահանջում եմ,
Մենամարտից...երբ ձեռնոցը ես եմ նետել,
Բավ է այսպես, իզուր հոգուս ես տանջում եմ,
Մինչդեռ պետք է նախ հավատը վերագտնել...
09.05.2012©Ծով

Ծով
25.05.2012, 14:24
Պատմի'ր ինձ այն մասին , թե ինչպես մեռա քո ներսում,
Ես գիտեմ, թե ինչպես էի ծնվել, չեմ ուզում կիսատ մնա,
Մեր ապրածը լավ չեմ հիշում, բայց գուցե չեմ էլ մարսում`
Ինչպես այդքան հեշտ ինձ թողիր ամենը ջնջել ու գնալ...
Դու չես մոռանա երբեք ինձ, քանզի սպանել ես քո մեջ,
Միշտ էլ մարդն իր զոհին հիշում է, անգամ արտասվում,
Ես քեզ մոռացել եմ, բայց մի բան եմ ուզում ու վերջ,
Պատմի'ր ինձ այն մասին, թե ինչպես մեռա քո ներսում...
25.05.2012©Ծով

Ծով
04.06.2012, 04:30
‎...-ին
Հիմա մեզ միայն մի բան է կապում.
Այս լիալուսնի սեթևեթ խաղը,
Որ տեղավորվեց այսօր մի ափում,
Որ խառնեց իմ լացն ու քո ծիծաղը...

Անքուն գիշերվա լուսարձակի պես
Իմ ճանապարհին կանգնեցիր հանկարծ,
Եվ հարազատ էիր, և օտար այնպես,
Ես` սթափ, իսկ դու` մինչև վերջ հարբած...

Ժպտացիր, բայց ինձ խնդրեցիր լացել,
Գրկեցիր, իսկ ես քեզ չէի ճանաչում,
Եվ այս գիշեր եմ միայն իմացել,
Որ ինչ-որ բան էր իմ սիրտը տանջում...

Հիմա մեզ միայն մի բան է կապում.
Այս լիալուսնի սեթևեթ խաղը,
Որ տեղավորվեց այսօր մի ափում,
Որ խառնեց իմ լացն ու քո ծիծաղը...04/06/2012©Ծով

Ծով
05.06.2012, 05:19
Այն մարդիկ, ովքեր հետևում են քեզ,
Միշտ էլ ցույց կտան ,թե չեն նկատում,
Այդ պատճառով է, որ դու չգիտես,
Թե քեզ ովքեր են հաճախ զրպարտում...
Բայց դու մի' շրջվիր, մի' նայիր դու ետ
Երբեմն միայն փոխիր քո ճամփան,
Թող նրանք լինեն թիկունքում քեզ հետ
Աչքերին նայող լրտեսներ չկան...05/06/2012©Ծով

Ծով
10.06.2012, 17:36
(:անկապ վիՃակներ:)
Հոգիս ծանր է...ու նյարդերս լարված,
Ու մարմինս ձգված, վերջույթներս սառը,
Ու խոսքերս կիսատ ու մտքերս շաղված,
Ու անիմաստ ամեն մի նոր բառը...
Սառը ցնցուղ...նոր ֆիլմ նայեմ, կամ էլ քնեմ,
Պետք է ինչ-որ մի կերպ խաբել ներսին,
Հարմար գնով “հոգուս ծանրությունը” գնեմ,
Ու կամ սպառվեմ, նորից ծնվեմ, եսիմ?...08/06/2012©Ծով

Ծով
10.06.2012, 17:36
Ես ողջ գիշեր ժամանակ եմ սպանել,
Դեգերել եմ ապրած ու չապրածի միջև
Դիմակներս պատռել, երազներս քամել,
Ու քայլել եմ լուսաբացը մինչև...

Ես ծխել եմ հույսը, տանիքներին պարել,
Ու մայթերին թողել կոշիկներս բոլոր,
Ու դռներին սիրո նամակներ եմ շարել.
Ու ժպտացել հարբածներին մոլոր...

Պոռնիկներին կոնֆետներ եմ տվել,
Անտունու հետ ես կիսել եմ հացս
Կեսգիշերվա մենությանը տրվել,
Ու անձրևին վստահել եմ լացս...

Ես ողջ գիշեր ժամանակ եմ սպանել,
Դատարկվել եմ, միջնորմներով անցել,
Դիմակներս պատռել, երազներս քամել,
Ու այսօրվա լուսաբացն եմ դարձել...


10/06/2012.©Ծով

Ծով
17.07.2012, 13:04
Ես նույնիսկ ճամպրուկ չեմ վերցրել,
Մոռացել եմ կյանքս անցած,
Ձեռնունայն ճամփորդ եմ դարձել,
Անժամ, անհասցե, ուշացած...
Ինձ պետք չէ ուղեկից, ընկեր,
Ո՞վ պիտի ձեռքս բռնի,
Ես այդպես շատ անգամ եմ ընկել,
Թե բռնեց,նաև բաց կթողնի....
Ճամպրուկներն ինձ բեռ էին դարձել,
Կայարանը` հանդիպում, բաժանում,
Այս անգամ ճամպրուկ չեմ վերցրել,
Չգիտեմ կյանքն ինձ ուր է տանում...17.07.2012©Ծով

Ծով
24.07.2012, 01:34
Ու կյանքում միայն մի բան էր ինձ թանկ,
Մի աշխարհ, որտեղ ես ինձ նման էի,
Մի կեսգիշեր էր, ուր աչքերս փակ,
Կարողանում էի իմ կյանքը մանել...

Ընկե'ր իմ, գիտես որքան եմ փորձել
Տեղավորել քեզ իմ այս աշխարհում,
Այդ պատճառով եմ գուցե քեզ կորցրել,
Քանզի ես ինքս չեմ տեղավորվում...23/07/2012©Ծով

Ծով
10.08.2012, 05:32
Գիտե՞ս մարդիկ այնքան լավն են դարձել,
Երբ դավում են, աչքերիս են նայում,
Չեն հանդգնում արդեն ինձ շրջանցել,
Ու խոցելիս էլ ջանք չեն խնայում...
Գիտե՞ս երբ որ ես ներում եմ մեկից,
Երբ ժպտում եմ, ես այդպես եմ պատժում,
Ու տանջվում են իրենց տված վերքից,
Ու այդպես են օրենքներիս վարժվում...
Հետո նրանք փնտրում են ինձ անվերջ,
Երբ զղջում են, փորձում վերադարձնել,
Գիտե՞ս, պատահել է , որ նրանց մեջ,
Մեկն աննկատ իմ ընկերն է դարձել...

10/08/2012 ©Ծով

Sambitbaba
12.08.2012, 05:58
...-ին
Հիմա մեզ միայն մի բան է կապում.
Այս լիալուսնի սեթևեթ խաղը,
Որ տեղավորվեց այսօր մի ափում,
Որ խառնեց իմ լացն ու քո ծիծաղը...

Անքուն գիշերվա լուսարձակի պես
Իմ ճանապարհին կանգնեցիր հանկարծ,
Եվ հարազատ էիր, և օտար այնպես,
Ես` սթափ, իսկ դու` մինչև վերջ հարբած...

Ժպտացիր, բայց ինձ խնդրեցիր լացել,
Գրկեցիր, իսկ ես քեզ չէի ճանաչում,
Եվ այս գիշեր եմ միայն իմացել,
Որ ինչ-որ բան էր իմ սիրտը տանջում...

Հիմա մեզ միայն մի բան է կապում.
Այս լիալուսնի սեթևեթ խաղը,
Որ տեղավորվեց այսօր մի ափում,
Որ խառնեց իմ լացն ու քո ծիծաղը...

Անկրկնելի ես, Ծով…

Ծով
14.08.2012, 00:46
Լինում են պահեր...
Լինում են պահեր, երբ էլ շարունակել չես կարողանում,
Երբ ի զորու չես կիսատ գործերդ ավարտին հասցնել,
Ու գազազում ես, նետում ես ամենն, անդարձ հեռանում,
Ուզում ես քո եսերի միջով սահմաններն անցնել...
Լինում են պահեր, երբ դու հոգնում ես ու չես հասկանում,
Ինչի համար ես այսքան գիշերներ լուսացնում, որ ի՞նչ,
ինչ -որ թղթերի ետևից ընկած քո բեռն ես տանում,
Ու բարձրանում ես, ընկնում ես, մեռնում, ծնվում ես նորից...
Լինում են պահեր, երբ էլ շարունակել չես կարողանում,
Երբ քեզնից ծանր է կյանքն այս, ուսերիդ չես կարող վերցնել,
Ու շարունակում ես լոկ նրանց համար, ում չես ցանկանում,
Ում չես ցանկանում օրերից մի օր հիասթափեցնել...
10/08/2012©Ծով

Ծով
15.08.2012, 02:32
Երբ գիշերը ես գժվել էի մինչև վերջ,
Ու գնում էի, ուր որ երազս տաներ,
Սլանում էի հեծանվով ծովի մեջ
Չէի մտածում՝ մեկն ինձ ծովից կհաներ...

Ու երբ ափին խեղդվելուց փրկված հազիվ,
Անէացած ես նայում էի երկնքին,
Շոյում կյանքս, որ նոր կախվել էր մազից,
Դու դողալով արտասվում էիր իմ կողքին...

Ու հայացքդ, երբ մի պահ նայեցի քեզ
Ու զարմանքդ, թե ինչու եմ խենթացել,
Բայց ես մեռնել չէի ցանկանում , պարզապես
Երազում էի հեծանվով ծովն անցնել...15/08/2012©Ծով

Ծով
17.08.2012, 20:08
Ամեն ինչ փոխվել է, ների'ր
Ես ձայնդ անգամ չեմ հիշում,
Նկարդ, ինչպես հին մի իր,
Մաշվել է դարակիս փոշում...
Չեմ կարող նույնիսկ ասել,
Որ մի օր թանկ ես եղել,
Անցյալի արկղերին ես դասվել,,
Որ վաղուց է չեմ պեղել...
ՈՒ,գիտե՞ս, հիշում եմ աղոտ,
Երբ մեկն անունդ տալիս է,
Չեմ զգում ոչ սեր, ոչ կարոտ,
Ոչ ժպտում եմ, ոչ լալիս եմ..
Ու դու էլ փոխվել ես, վստահ եմ,
Պետք է, որ մեկը հիմա,
Քեզ կարողանա վստահել,
Քեզ սիրել կարողանա...
17/08/2012©Ծով

Ծով
21.08.2012, 19:47
բանաստեղծությունը նվիրում եմ Դիանային Սիրունյան ու բոլոր էն մարդկանց, ում մտքի ծայրով անգամ կարող է մի օր անցնել ինքնասպանության փորձ անել...աղոթում եմ, որ Դիանան շուտ ապաքինվի...ժո'ղ ջան,ոչ ոք չգիտի, թե ում փոխարեն ինչ կաներ, կամ ինչպես իրեն ընձեռված ցավը կհաղթահարեր, բայց ապրե'ք էլի, խնդրում եմ, մահվան մասին մի' մտածեք, վաղ թե ուշ ինքը մեր մասին կմտածի...:(
Ինչպես կարող է մեռնելու կամքը
Երբեմն լինել ապրելուց ուժեղ,
Իսկ ինձ` հիմարիս,թվում էր կյանքը
Եթե ցավեցրեց, կարող է բուժել...
Ապրի'ր, խնդրում եմ, ինչ էլ պատահի,
Ինչ կորուստներ էլ , որ դուռդ թակեն,
Երբեք մի' գնա ընդառաջ մահին,
Աչքերդ մի օր իրենք կփակվեն...
Ինչ էլ որ լինի, խնդրում եմ, ապրի'ր,
Ու փորձի'ր լինել քո ցավից ուժեղ,
Մահվան թովչանքով երբեք մի հարբիր,
Քո ձեռքով կյանքն այս մի' փորձիր վիժել....20/08/2012©Ծով

Ծով
25.08.2012, 02:40
Ինչպե՞ս կարող էր մարդն առանց ստի,
Մտածել ե՞ս դու, երբ պատվիրել ես
Չստել հանուն "ինչ-որ" դրախտի,
Որից դու վաղուց մեզ վտարել ես...
Այս կյանքը, գիտե՞ս, մեկին ամեն օր,
Դժոխք է թվում իսկ մյուսին Եդեմ,
Զարմնալի է, այդ ինչպե՞ս է որ,
Ես իմ դրախտում դժոխքն էլ գիտեմ...
Իսկ դու կաս,գիտեմ, դու կաս ամեն տեղ,
Եթե ոչ, ապա ու՞մ հետ եմ խոսում,
Քեզ հետ խոսելիս երբեք չեմ ստել,
Բայց դու երբեմն ինձ չես էլ լսում...
Իսկ ես քեզնից եմ սովորել ներել,
Բայց այսօր խնդրանք ունեմ քեզ, Տե'ր իմ,
Ինձ իմ թշնամուն մի' ստիպիր սիրել
Քանզի նա երբեք չի ների սերն իմ...25/08/2012©Ծով

Ռի-Մա
27.08.2012, 20:30
լավն ես էլի Ծով հո զոռով չի :***

Ռի-Մա
27.08.2012, 20:32
<3 <3 <3 ամենասիրածս գործերի ցուցակի ամենաթարմ գործը :)

Ծով
28.08.2012, 23:58
Ռիմու՛լ ջան, շատ ուրախ եմ, որ միացել ես ակումբին...ես լավագույն ընկերներ ունեմ ակումբցիների մեջ ու ակումբը շատ բան ա փոխել իմ գրական աշխարհում...էստեղ շատերն են ինձ ներշնչել, ստիմուլ տվել....սա իմ վիրտուալ ամենասիրած տունիկն ա մնում բոլոր ժամանակների...:)մերսի համ էլ
Հ.Գ. Ի դեպ, չգիտեմ ակումբում գործերդ տեղադրել ես , թե չէ, բայց տեղադրի'ր անպայման..էստեղ շատ լավ ընթերցողներ կան, ճիշշտ ընթերցողներ ու նաև շատ լավ գրողներ, թաքնված տաղանդներ, որ էստեղ էնտեղ չեն ասում, որ գրող են, բայց հենց գրող են, որ կան, հատկապես արձակում,ծանոթացի, եթե ժամանակ ունենաս...ես էլ լիքը բացթողումներ ունեմ, վերջերս շատ բան չեմ կարդացել, բայց պիտի լրացնեմ...:)

Ծով
28.08.2012, 23:58
Ու հիմա երբ արդեն զգույշ ես.
Երբ կշռում ես ամեն մի քայլը,
Անցածդ ստիպված ես հիշել,
Որ էլ չկրկնես նույն սխալը...
Զգում ես, որ կյանքի փորձում
Չի լինում նույնը ոչինչ,
Ամեն սխալ իր ձևով է փորձում,
Թե թվում է` նույնն է, ոչինչ...
Սխալվի'ր, թե այդպես ես ուզում,
Եթե զգում ես` ճիշտ է այդպես,
Եթե դա ոչ ոքի չի հուզում,
Դու մի օր կզգաս վերջապես...
Արդյոք ճիշտ էր վախենալ այդքան
Նույն ճամփան նորից կերտել,
Կրկնվող սխալներ չկան,
Կան դասեր, որ չես սերտել...28/08/2012©Ծով

Ծով
01.05.2013, 22:27
Երբ կեսգիշերն անց մայթերին միայն
Ոտնաձայններն են խլանում քամու,
Ու տեսադաշտը դառնում է ունայն,
Հայացքս անհայտ ճամփին եմ գամում...
Ու սլանում եմ ու շունչս պահած,
Որ լռությունն այդ հանկարծ չխախտի,
Ինչպես օրորվող մի լարախաղաց,
Ես վայելում եմ կատակը բախտի...19/10/2012©Ծով

Ծով
01.05.2013, 22:29
Այնքան երկինք կա այս աշխարհի մեջ,
Որ իմ քաղաքը երբեք չի տեսել,
Իմ այս քաղաքում, ուր ամեն մի էջ.
Գրել եմ կիսատ, սպանել եմ եսեր...

Ու հիմա այնպես նայում է վրաս,
Թքում է դեմքիս, վռնդում կարծես.
Որ ես ուսերիս ծանր բեռ դրած.
Գնում եմ, թողնում այս քաղաքը քեզ...(c)Ծով

Ծով
01.05.2013, 22:30
փողոցների միապաղաղ լույսում կորած
Այդ քաղաքին թիկնած իմ վերարկուն,
Տաքացնում էր տանիքները սառցակալած,
Ու խոստացած հանդիպումներս չեղարկում...
Հալից ընկած երազներն էր շարում
Ստվերների մեջ վառված իմ լուսակրի,
Համբուրում էր, հերթով ճանապարհում.
Վերջին պոետներին վերջին երկրի...
Իմ մեջ փշրում հույսը ու ներարկում
Արյանս մեջ վախկոտների վարակը,
Որ ես վերցնեմ մաշված իմ վերարկուն,
Որ ես լքեմ, թողնեմ մրսի քաղաքը...
Բայց քաղաքը կսովորի որ ես չկամ.
Ու կունենա ուրիշ վերարկուներ,
Իսկ երբ մի օր ես կմրսեմ ու ետ կգամ,
Կհամոզվեմ` ամենատաքը տունն էր...19.01.2013©Ծով

Ծով
01.05.2013, 22:31
Այսօր մի պահ անցար իմ աչքերի միջով,
Դու ժպտացիր, իսկ ես հազիվ ճանաչեցի,
Թեպետ չէիր էլ փոխվել դու ոչնչով,
Ու ես մի պահ քո հայացքից ամաչեցի...
Քայլում էիր ետ ու առաջ,անկուշտ ծխում
Ինքդ քեզ հետ դու անհաշտ էիր այնքան,
Մտահոգ էիր, ցուցե նույնիսկ տխուր,
Ու մոլորված, ինչպես վերջին անգամ...
Երբ քեզ տեսա գինետանը մեր բաժանման.
Հարբած սեղանների պաղ շշերում
Երբ հանգցնում էինք սերը ու բաժանված
Խոստումներին խոստանում, որ չենք հիշելու...20.01.2013©Ծով

Ծով
01.05.2013, 22:34
Դու սե՞րն ես իմ, հերթական խաղը՞,
Ես խճճվել եմ, հասկացիր,
Չեմ տարբերում լացն ու ծիծաղը,
Արդեն գժվում եմ կասկածից...
Որ խրվել է այնքան , մինչև,
Գուցե ներսից է ինձ կրծել,
Կանգնել է քո ու իմ միջև,
Ուզում է բախտի հետ մրցել...
Կամ ո՞վ եմ ես քո ներսում,
Գիտե՞ս , վաղուց ամեն գիշեր,
Ես քո երազն եմ լրտեսում,
փորձում եմ ինձ այնտեղ հիշել...26/01/2013©Ծով

Ծով
01.05.2013, 22:35
Լապտերի մեջ ծնված այդ երազը թաքուն...
Ինձ կանչում է հեռվից ` ազատի'ր, չեմ լսում,
Ճանաչում եմ ես այս գիշերները անքուն,
Որ ինձ դուրս էին նետում, երբ մեռնում էի ներսում...
Փողոցներն ամեն տեղ շատ նման են իրար,
Երբ դատարկ են ու լուռ, երբ լքված են ու թաց,
Ու կապում է նրանց բոլորին լոկ մի լար,
Մի երկինք է հսկում տանիքները մթնած...
Իսկ դու խենթ ես, երբեք չես սիրի դու պատեր,
Կեսգիշերով դու միշտ սլացել ես երկար,
Սի'րտ իմ, գնա', փորձիր ինձ նորից ազատել,
Ինձնից բացի ոչ ոք, երբ մենակ էիր, չկար....
11.02.2013©Ծով

Ծով
01.05.2013, 22:36
Սուտը` քմահաճ, գայթակղիչ ու նենգ,
Վաղուց է մեր մեջ դաշույնն իր խրել,
Նրան ողջ սրտով վստահում ենք մենք,
Իսկ ճիշտը միայն կարող ենք սիրել...
Այն սուտը, որ էլ սահմաններ չունի,
Որ ոչ մի աղոթք էլ չի ճանաչում,
Ես միշտ կփախչեմ ճշմարտությունից,
Հավատարիմ է սուտն այդ, չի տանջում...©Ծով

Ծով
01.05.2013, 22:37
Մոլորության տենդից, հիշողության դևը,
Քեզ փրկելուց հետո, հետևում էր ինձ դեռ
Նա լավ գիտեր ինձ տանջելու ձևը.
Աքիլեսյան գարշապարն իմ գիտեր...
Նա ինձ զգում էր մինչև խորքը,իրավ,
Համոզում էր, որ իմ ներսում էլ սեր չկար
Ես սպասում էի, ես հույսերս դրի գրավ,
Որ դու հանես,իսկ դու, իսկ դու չեկար...

15/02/2013©Ծով

Ծով
01.05.2013, 22:37
Ես դուրս եմ գալիս խավարից երկար,
Լույսին այս գիշեր նետում ձեռնոցս,
Երբ որ անձրեւից հետք անգամ չկար,
Վախից վերցնում էի անձրեւանոցս ..
Ես դուրս եմ գալիս այս ընկճախտից,
Ես գիտեմ, որ դեռ կարող եմ ապրել,
Եվ որ իզուր էր նեղանալ բախտից,
Անիմաստ , պարապ օրերս պարպել ...
Ու դուրս եմ գալիս, որ ինձ վերհիշեմ,
Որ նորից ինձ հետ ճամփաներ կտրեմ,
Լույսին ձեռնոց եմ նետում այս գիշեր,
Ես վաղը պիտի հույսով մկրտվեմ .... 27.02.2013 © Ծով

Ծով
01.05.2013, 22:38
Սովորել եմ ես կորցնելուն վարժվել,
Իմ ափերում ոչինչ ես չեմ պահում,
Որքան խոստումներ եմ դրժել,
Այդքան կյանք է ձեռքերիցս սահում...

Սովորել եմ, գիտեմ կիսատ թողնել,
Ու ինքս ինձ խաբել ու ինձանից փախչել,
Եվ ձևացնել, որ չեմ հիշում, որ էլ
Ես չեմ փորձի իմ անցյալից կառչել...

Երբեք սիրտս այսքան դեռ չի ցավել,
Ու չգիտեմ մոլորությունն այս երբ կանցնի,
Ու չգիտեմ ինչն է ստիպում դավել
Լույսին և չթողնել, որ այն բացվի....07.03.2013©
Ծով

Ծով
01.05.2013, 22:38
Հանի'ր ինձ դատարկ հույսերի միջից,
Հետո փշրի'ր դրանք, որ չտանջվեմ երկար,
Նետի'ր ինձ կիսատ սիրո կամրջից,
Հետո վերջին անգամ լսի'ր սիրտս տկար...
Աչքերիս դիր տաք արծաթե համբույրներ,
Պառկեցրու մարմինս արցունքերիդ վրա,
Ճանապարհիր այնտեղ, որտեղ սերը կույր էր,
Որտեղ դու ինձ համար սիրտդ դրիր գրավ...
Հետո մի պահ լռիր,ինձ մոռացի'ր, անցի'ր
ժամանակի միջով ու հանձնվիր խղճին,
Պատմի'ր երազներս ,հետո վերադարձիր,
Հետո սպանի'ր սերն այս փշրող դահճին...
ՈՒ աչքերս բացի'ր, ինձ ապրեցրու նորից,
Ու հայացքս շոյի'ր, ու մատներս սառը
Պահի'ր քո ափերում իմ ծնվելու օրից,
Ու քաղցրացրու' շրթունքներս դառը...
(c) Ծով

Ծով
01.05.2013, 22:39
ՀԻշում եմ , գիտեմ, որ մի ժամանակ,
Ես ինձնից լույս էի ամեն տեղ շաղում,
Իսկ այսօր զգում եմ ինձ այնքան մենակ,
Իսկ այսօր իմ մեջ արյունն է պաղում...
Դու մեղավոր չես, դու իմ արյունից
Չունես,իմ սիրտը չես կարող լսել,
Ես միշտ էլ բոլոր իմ անկումներից
Միայն ինձնից եմ օգնություն սպասել... 24/03/2013(c)ծով

Ծով
01.05.2013, 22:40
Կյանքը այստեղ է, ուր ուշանում եմ,
Ուր նախաճաշել երբեք չեմ հասցնում,
Ուր չեմ տեսնում, որ արդեն գարուն է
Ուր ժամանակին չեմ անդրադարձվում...
Կյանքը այստեղ է, ուր ինձ լքում են,
Լքում են ներսից,մինչ ես սպասում եմ,
Կյանքը այստեղ է, որտեղ թքում են
Իմ հայացքի մեջ, մինչ արտասվում եմ...
Կյանքը այստեղ է, այս պատերի մեջ,
Այս անզորության կաղապարներում,
Ուր տառապանքը թվում է անվերջ,
Ուր պատրանքներ են իմ շուրջը պարում...
Ես երբեք մեռնել չեմ կարողացել,
Բայց գիտեմ` մի օր կավարտվի խաղը,
Ու եթե այսօր ինձ չես մոռացել,
Ընկե'ր իմ, փորձի'ր մոռանալ վաղը...12.04.2013 (c)ծով

Ծով
01.05.2013, 22:40
Դու կորցնում ես այս դահլիճը, դու լքում ես բեմը,
Փառքը քեզ սպառող դահիճ էր, փշրվել է վեմը,
Որի վրա վստահ կանգնած շպրտում էիր դերեր,
Նրանց , ում գիտեիր պատժել, բայց չգիտեիր ներել...

Իսկ դու, երբ ծնվում էիր, արդեն գիտեիր ապրել,
Քո առաջին " քայլը" պորտալարն էր ''կապել''...
20/04/2013 (c) Ծով

Ծով
01.05.2013, 22:40
Եթե ներես...
Կյանքը ամենուր է, պետք է միայն ապրել,
Անկումներդ անգամ չար կատակն է նրա,
Որ ծխել է հույսդ, մոխիրները թափել
Աչքերիդ մեջ, շաղել արցուներիդ վրա...
Կթուլանա՞ս արդյոք, երբ ուժերդ սպառվեն,
Կանզգայնանա՞ս այնքան, որ երազդ մեռնի,
Կվախենա՞ս մթից, երբ լույսերը մարեն,
Կդադարե՞ս հուսալ, որ քեզ համար հեռվից
Ելք կա ... կյանքը մի բան քեզ չի ների,
Թե հանձնվես, թե տանուլ տաս բախտի խաղը
Եթե չապրես, եթե գործդ թողնես թերի,
Դու չես տեսնի, այն, ինչ պիտի տեսնես վաղը...
Ամենուր է կյանքը`գրքում, ֆիլմում, քո գրպանում,
Ոչ մի դեպքում, հիշի'ր,պիտի տեղի չտաս,
Նա նետում է քեզ ցած, հետո ինքն էլ հանում
Միայն եթե ներես, եթե քո ձեռքը տաս... 22/04/2013 (c)Ծով

Ծով
01.05.2013, 22:41
Կմերկանաս այնքան, որ կթվա ճիշտ ես,
Որ կթվա մի պահ, թե չես զղջա վաղը,
Կհայտնվի մեկը, մեկը ով որ միշտ էլ,
Կհամոզի, որ ամեն ինչ խաղ էր...
Ու ձեռքերդ, հոգ չէ, թե չուզենան շարժվել,
Դա մի պահ է, ցավին սովորեցիր վարժվել...
01/05/2013(c)Ծով

Ծով
01.05.2013, 22:41
Իրերդ միշտ թող գնալուց առաջ,
Որ քեզ թվա , թե հետ ես դառնալու,
Գնա միշտ ուղիղ, քայլիր միշտ առաջ,
Որ ճամփան հիշես վերադառնալու...
Մաքրիր սենյակը, գրքերի փոշին,
Օծանելիքդ սիրած մի վերցրու,
Պահարանում էլ թող մի զույգ կոշիկ,
Իսկ ժամացույցդ ինչ-որ տեղ կորցրու'...
Հեռախոսիդ թող հաղորդագրություն,
Որ երջանկության մոտ ես դու գնում,
Երջանկությանն էլ կարճ մի գրություն,
Ասենք նրան էլ պահակ ես թողնում...
Տանը, քո տանը. կամ ինչ-որ մեկի,
Որտեղ դու արդեն վաղուց չես ապրում,
կամ Նրանց, ովքեր քո կյանքի ղեկից,
Կողմնացույցներ են անիմաստ կապում...
Իրերդ միշտ թող գնալուց առաջ,
Որ թվա,թե դեռ հետ ես դառնալու,
Գնա' միշտ ուղիղ, քայլիր միշտ առաջ,
Որ ճամփան հիշես վերադառնալու...
01/05/2013 (c)Ծով

Ծով
03.05.2013, 12:58
Զգում ես` ինչպես է փոխվում քո կյանքը,
Միայն մի խոսքով, մի ակնթարթում,
Ցավին հաջորդեց հանկարծ բերկրանքը,
Աննկատ, ինչպես աչքերն են թարթում...
Զգում ես ինչպես է ընդունում ձևեր
Քո նյարդերի հետ կապում մտքերդ,
Կյանքը վաղուց է ուղին քո ձևել,
Քեզանից առաջ թողել հետքերդ...
Նա քեզ հսկում է ամեն վարկյան ու
Նա քեզ ապրել է լոկ սովորեցնում,
Ինչպես քեզանից անբաժան ուրու,
Քեզ հետ գտնում է ու քեզ հետ կորցնում..
Զգում ես` ինչպես է փոխվում քո կյանքը,
Լոկ մի հայացքով, Մի ակնթարթում,
Իրականացնում քո երազանքը
Աննկատ, ինչպես աչքերն են թարթում...
02/05/2013 (c) Ծով

Ծով
03.05.2013, 12:59
Պարանոցին ոսկյա խաչ գամած այս ողորմելի կեղծ բարեպաշտը,
Պատարագներին տարածում է լոկ իր ոգու սովը, ոգու երաշտը...

Եվ ինչի համար, Ես քեզ հավատամ, Աստծո տաճարը անարգած հովիվ.
Երբ մի դար առաջ քո պատերի տակ քո ծառաները մեռնում էին սովից...

Ու պատմությունը այդ կրկնվում է, ու նորից, նորից աղոթքն այդ կեղծ է,
Չկան այլևս, գուցե չլինեն Ամենայն հայոց նոր բանաստեղծներ...

Տարօրինակ է, որ ես այստեղ եմ, բայց ինձ թվում է, թե այստեղ չկամ,
Այս առուծախի անվերջ հոսանքում ու հայացքներում` ինձ խորթ ու չկամ,

Նրանք վաղուց են ստորաբար ծամել ինձ բաժին հասած վերջին նշխարը,
Իսկ Տիրոջ որդին միամիտ էր, երբ կարծում էր պիտի փոխի աշխարհը...

Գուցե իր հայրն էլ, ինչպես իմ հայրը, այդպես փորձում էր որդուն ճանաչել,
Անմեղները միշտ այս երկրի վրա մեղավորների ձեռքով են խաչվել...

Բավ է, մի տվեք այլևս գամեր կամ փայտ աշխարհը կործանողներին,
Մի' զոհեք իզուր զավակներին Ձեր ու մի' հալածեք Ձեր ծնողներին...

03/05/2013(c) Ծով

Ծով
14.01.2015, 16:36
Ընկերոջս․․․

Այսքան տխուր նրան ես չեմ տեսել
Ու թափանցիկ այսքան, այսքան անէ,
Որ խուսափեմ դիպչել, որ վախենամ ես էլ
Մոտենալիս նրան փշրել , սպանել․․․
Որովհետև մինչ այս ինչ գիտեի, սուտ էր,
Խենթին, որ նրա մեջ հոգեվարք է ապրում,
Չեմ ճանաչել, նա ապրեցնել գիտեր,
Մինչ մեռնում էր, գիշերներում հարբում․․․
Հասկանում ե՞ս, ես չէի կարող տեսնել
Ես չէի կարող վերծանել այդ սուտը
Գուցե այնժամ վախենում էի ես էլ
Թե կհասնի ու կուլ կտա մայրամուտը՝
Բոհեմների ու ծխի մեջ կորած,
Զրույցների, որոնման մեջ լույսի,
Որ սպասում էր գերեզմաններ փորած,
Թե երբ պիտի թաղեր վերջը հույսի․․․
․․․
Տե՛ր իմ, նա տխուր է քեզ պես մա՛հը մինչև,
Իսկ ես նրան մինչև մահը չեմ ճանաչել․․․
14/01/2015(c) Ծով

Sambitbaba
14.01.2015, 17:05
Բարի վերադարձ, հիանալի Ծով...:love

Էլ մի կորիր, ի՜նչ կլինի...

Ծով
21.01.2015, 06:32
Շնորհակալ եմ,շատ:)իրականում, ես մի քիչ ամաչում եմ, որ ակումբում ոչ մի բանի չեմ հետևում, գալիս եմ հազարից մեկ մի հատ բանաստեղծություն եմ թողնում, գնում եմ, արդար չի, բայց դե:°

Ծով
02.03.2015, 15:06
Տիգրան Աբգարյանին
(ներիր)

Այն ժամանակ ես դեռ տասնութ տարեկան էի,
Հավատում էի, որ գարունը պիտի բացվի,
Բայց ձմեռվա վերջին գիշերն այդ երկար էր
ՈՒ ճնշող էր սպասումը այդ լուսաբացի․․․
Այդքան սպասված գարնան առավոտը
Ճանապարհին շատ զրկանքներ պիտի կրեր,
Ծաղիկների բույրը տենչող իմ կարոտը
Պիտի փշրեր, մեկն իմ ձեռքից պիտի խլեր․․․
․․․
Ես չգիտեմ՝ ինչու ծախվեց այդ գարունը,
Ոստիկանի հագուստով այդ լուսաբացին
Ի՞նչ էր արել ընկերներիս խաղաղ քունը
ՈՒ կամ ինչու՞ հանուն « մի փոր հացի »
Քեզ սպանեցին․․․
Ներիր․․․
01.03.2015 (c)Ծով

Ծով
03.05.2015, 18:23
ԻՆչպես <<նահանջն առանց երգի...>>

Ծերանում է ժամանակդ, մանր բանից տխրել էլ չի լինում,
Հիմար բանից ուրախանալ ու կամ կռիվ սարքել չեղած բանից,
Հին քաղաքում ընկերներդ քեզ չեն սպասում , նորում ՝գալիս, գնում,
Ու մնում է միայն ճանապարհը , որով հեռացել ես տանից...
Ճանապարհը, որով դու անցել ես երկար, միանվագ երգի նման,
Անցորդներին բարևել ես ու խուսափել պատմել քո քաղաքից,
Մտածել ես որ հուշերդ լավ կլինի՝ միշտ անցյալում մնան,
Կարոտներդ խեղդել , դիտավորյալ ուշացել ես պատարագից...
ԻՆչպես << նահանջն առանց երգի >> դու փորձել ես միշտ աննկատ մնալ,
Մինչդեռ նրանց թվացել է , թե քո մասին շատ բան գիտեն,
Պետք է կյանքում այնպես ապրել, որ երբ ուզես անհետանալ,
Քեզ գտնելը դժվար լինի, քաղաքներդ քեզ չմատնեն ...

03/05/2015 (Ծով)

Ծով
18.02.2016, 00:20
Չգրված կտակ․․․

Մահը երբեք այնքան չի մտածի կյանքի,
Որքան կյանքը մահվան մասին,
Մարդը չի դիմանա առանց տառապանքի,
Չի էլ մնա երջանկության հույսին․․․

Իսկ գիշերը, որ հսկում է մենությունը
Ընդարմացած խղճի,
Միշտ կփորձի զգոնությունը
Քո նվազող մահճի ․․․

Ապրի՛ր, կյանքը անմիտ բան է՞,
Հիմար կատա՞կ,
Չէ, սիրելի՛ս,
Կամ այն ճերմակ ձյան նման է,
Կամ՝ չգրված կտակ․․․
16/02/2016 (c)Ծով

Ծով
13.04.2016, 15:48
Մեկ րոպե լռության փոխարեն․․․

Երբ այս ամենը դառնա «անցած խոսակցություն»,
իբրև պարտականություն,
(որովհետև կարճ է հիշողությունն իմ ժողովրդի),
ես այդ ժամանակ կսկսեմ խոսել,
որ մոռացության մատնված անունդ
լրտեսի համառությամբ նորից տանջի մեզ
ու շպրտի դեմքիս՝
չհասցրինք քեզ պաշտպանել․․․

Գոնե բանաստեղծություն գրելիս
ես սիրում եմ ասել ճշմարտությունը,
մինչդեռ շատերը ստելու համար ընտրում են պոեզիան․․․
Սրանք հանգերն են իմ լռության, որ դուրս են գալիս,
ինչպես կրակել չիմացողի փամփուշտները,
մինչ իմացողը ընտրում է ում խփել,
ես խոցում եմ պատահական զոհին իմ միամիտ ժողովրդի․․․

(Եվ եթե ամեն մտքի շարունակություն սկսում եմ նոր տողից,
ապա միայն նրա համար, որ շունչ քաշեմ․․․)

Մայրդ սև զգեստը չի փոխի, հայրդ էլ գուցե չթողնի ծխելը,
իսկ քույրդ ՝ հույսով, որ իրեն կլսեն, գուցե անվերջ գոռա՝
արժանի չէիք․․․
և արժանի չենք․․․

Քո բախտը պարզապես չբերեց,
իսկ ի՞նչ կարող էր բերել բախտը քեզ,
եթե սահմանին քո ձեռքին զենքն էր մի պատերազմի,
որ հայրդ էր հաղթել, երբ դեռ նոր էիր ծնվել,
հավատալով, թե խաղաղությունը մոտ է
վստահ,որ պատերազմը քեզ չի տանի․․․

Իր բաժին կրակահերթին սպասող հրադադարը
եղունգ կրծելուց վատ է․
մի օր հասնում է մատներիդ, հետո կտրում ձեռքդ,
մինչ դու փորձում ես նշանի տակ առնել խաղաղությունը․․․
Ես հոգնել եմ ներողություն խնդրել
ուրիշի փոխարեն,
այդ ուրիշն էլ ես եմ
և էլ չեմ խնդրում, որ ինձ ներես․․․

Եթե երկնքից կարող ես հուշել,
որ չես հասցրել մտածել ներել չներելու մասին,
ես պարզապես կասեմ՝
շնորհակալ եմ․․․

Չարտասվել չեմ կարող,
արտասվել՝ նույնպես․․․
(երբ ցամաքում են աչքերը, ամեն ինչ պարզ է դառնում,
իսկ որքան պարզ է եղելությունը, այնքան դժվար է լինելն առանց քեզ)...

Ինձ փրկում է միայն խոսելը մեկ րոպե լռության փոխարեն:

12.04.2016 Փարիզ © Ծով

Ծով
15.06.2016, 16:46
Խենթանալը մինչև․․․

Ինչքան սիրուն ես դու, մա՛յր իմ,
այս գիշեր մտքովս անցնում ես
այնպես զգույշ, որ հանկարծ չարթնացնես
իմ կարոտը․․․
Մինչ փորձում եմ նկարել զգեստներդ,
տարածվում է բույրդ․․․տարածվում ես,
մոտենում եմ ավելի, մա՛յր իմ,
բայց հեռու է թվում առավոտը․․․
Ժամանակս քեզ սպասում է դարձնում
ես խաղում եմ տարածությունը,
և այնքան ճանապարհ եմ անցնում
որ դժվար ինձ որսա ծերությունդ․․․
Ու հաճախ հավես չեմ անում
երկու կես լինել ձեր միջև
այսպես էլ են ամբողջանում,
ու ապրում խենթանալը մինչև․․
Ես գիտեմ՝ ինչպես ձևացնել
թե սիրում եմ Երևանը Փարիզում,
ու կամ որ Երևանում հենց էլ
La rue Crémieux ն եմ ուզում․․․
Իսկ ինձ մոտ չի ստացվում ոչ լքելը,
ոչ էլ սերս հավասար բաշխելը,
ես հաճախ պարզապես նստում եմ
այդ երկու քաղաքի միջև
և հերթով նկարում եմ զգեստներդ
նկարում խենթանալը մինչև․․․
14.06.2016 ©Ծով Alizé , Փարիզ

StrangeLittleGirl
15.06.2016, 16:53
Խենթանալը մինչև․․․

Ինչքան սիրուն ես դու, մա՛յր իմ,
այս գիշեր մտքովս անցնում ես
այնպես զգույշ, որ հանկարծ չարթնացնես
իմ կարոտը․․․
Մինչ փորձում եմ նկարել զգեստներդ,
տարածվում է բույրդ․․․տարածվում ես,
մոտենում եմ ավելի, մա՛յր իմ,
բայց հեռու է թվում առավոտը․․․
Ժամանակս քեզ սպասում է դարձնում
ես խաղում եմ տարածությունը,
և այնքան ճանապարհ եմ անցնում
որ դժվար ինձ որսա ծերությունդ․․․
Ու հաճախ հավես չեմ անում
երկու կես լինել ձեր միջև
այսպես էլ են ամբողջանում,
ու ապրում խենթանալը մինչև․․
Ես գիտեմ՝ ինչպես ձևացնել
թե սիրում եմ Երևանը Փարիզում,
ու կամ որ Երևանում հենց էլ
La rue Crémieux ն եմ ուզում․․․
Իսկ ինձ մոտ չի ստացվում ոչ լքելը,
ոչ էլ սերս հավասար բաշխելը,
ես հաճախ պարզապես նստում եմ
այդ երկու քաղաքի միջև
և հերթով նկարում եմ զգեստներդ
նկարում խենթանալը մինչև․․․
14.06.2016 ©Ծով Alizé , Փարիզ

Լավն էր շատ :)

Ծով
16.06.2016, 15:33
Բյուրիիի:love ապրես

Ծով
30.07.2016, 22:47
Հայրենիքը...ես կարող եմ հետս տանել,
Սիրել ու փայփայել հեռվում, հեռվից
Քանի դեռ կա բակն իմ, մայրս տանն է,
Քանի դեռ չեն փորձել օտարել ինձ․․․

Հայրենիքը՝ իմ պապիկի երակներում,
Ամեն ծառում, որ սնվել է ափից նրա,
Ես կարող եմ գտնել,անգամ քաղաքներում,
Ուր քարեր են նետում կարոտներիս վրա․․․

Բայց երբ նրան մի վտանգ է սպառնում,
Երբ որ վախից երերում է տունս,
Երբ որ նրան հենց ներսից են սպանում,
Փոքրանում եմ ու կորցնում եմ քունս․․․

Հայրենիքը...ես կարող եմ հետս տանել,
Բայց չեմ կարող հեռվից այն պաշտպանել․․․

30.07.2016 © Ծով Alizé