Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական հումոր
Էջեր :
1
2
3
[
4]
5
6
7
8
9
10
11
12
Ադնակլասսնիկիում ընկերներիցս մեկի ստատուսը՝ «Լսել ե՞ք, Ջոլին որոշել ա Տիգրան Թորոսյանին որդեգրի»: Բացել ա ինձ:D:D
Բայց Ջոլին ինձ էր խոստացել :(
Տռագի կոմդիա
"Չոռնի Գագոյի զարդարած տոնոծառը ավելի մեծ էֆեկտա ունեցել զանգվածների մտածելակերպի վրա, քան Լևոնի սաղ ելույթներն ու ՀԱԿ-ի սաղ հայտարարություններ միասին վերցրած, ղարաբաղի հարցն ու թուրքրեն էլ վրադիր: Փաստացի Դոդի Գագոն ավելի խելոք ա քան Լևոնը, քանի որ գտել ա զանգվածների կառավարելու ամենաարդյունավետ ձևը: "
Տրիբուն
ՃՇՏՈՒՄ
Թմրամոլության դեմ պայքարի գլխավոր վարչությունը պաշտոնապես հայտարարում է, որ օդից զանազան երկրների նախագահներին հղված ուղերձները չեն կարող դիտվել որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշում:
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ Պետեկամուտների կոմիտեն պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր իշխանափոխության գործընթացը կիսատ թողնելու համար Հայ Ազգային Կոնգրեսը ենթակա է հարկման "Անավարտ շինարարության հարկի մասին" ՀՀ օրենքով:
ՉԻ
http://chi.am/news/100211/pictures/first.jpg
ՃՃՃ
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՍԵՔՍ» ՉԿԱ
Վերջին օրերին Ադրբեջանի քաղաքների եւ գյուղերի փողոցներից սկսել են անհետանալ արտադրամասերի անվանումներով տախտակները: Պատճառը զավեշտական իրավիճակն է, որում հայտնվել են Ադրբեջանի իշխանությունները:
Ըստ «aysor.am»-ի, ինչպես «Թուրան» գործակալությանը հայտնել է օտարերկրյա պատվիրակություններից մեկում ունեցած աղբյուրը, բարձրաստիճան օտարերկրյա առաքելության ընդունելության ժամանակ երկրի ղեկավարը սկսել է պատմել Ադրբեջանի՝ օրինակը չունեցող ձեռքբերումների մասին: Ի պատասխան, օտարերկրյա հյուրերից մեկը հեգնանքով նկատել է, որ ոչինչ չի կարող ասել այլ ոլորտների մասին, բայց սեքսի նկատմամբ վերաբերմունքի առումով Ադրբեջանն իրապես նմանը չունի: Զարմացած նախագահի հարցին հյուրը պատասխանել է, որ երկրի բոլոր ճանապարհների երկայնքով կարելի է տեսնել «sexi» հայտարարություններ («sex»-ը ադրբեջաներեն նշանակում է «արտադրամաս», եւ այդօրինակ հայտարարությունները տեղադրված են տարբեր մանր ձեռնարկությունների դիմաց՝ ողջ երկրի տարածքով):
Հյուրի կատակը տհաճ տպավորություն է գործել երկրի ղեկավարության վրա, եւ տեղական իշխանություններին հանձնարարվել է ամենակարճ ժամկետներում բոլոր հասարակական վայրերից հեռացնել նմանօրինակ հայտարարությունները:
www.aravot.am
Զարմացած նախագահի հարցին հյուրը պատասխանել է, որ երկրի բոլոր ճանապարհների երկայնքով կարելի է տեսնել «sexi» հայտարարություններ («sex»-ը ադրբեջաներեն նշանակում է «արտադրամաս», եւ այդօրինակ հայտարարությունները տեղադրված են տարբեր մանր ձեռնարկությունների դիմաց՝ ողջ երկրի տարածքով):
www.aravot.am
Տարօրինակ ա, թուրքերենում տենց բառ չկա, ոնց որ: Ամենայն հավանականությամբ, ռուսերեն цех-ի ադրբեջանականացված տարբերակն ա:
քաղաքական հումոր- հովիկ աբրահամյան:D
My World My Space
14.02.2010, 16:47
Ստեփանակերտից ժամանած 10-րդ դասարանցիների եքսկուրսիայի ծրագրում ներառված էր նաև շրջագայություն ՀՀ կառավարության շենքում: Ժամանումից 10 րոպե անց երիտասարդները կայծակի արագությամբ ցրվեցին ամբողջ շենքում: Էքսկուրսավարի` նրանց իար գլուխ հավաքելու ընթացքում պարզվեց, որ նրանք ԲՈԼՈՐՆ էլ արդեն աշխատում են ՀՀ կառավարությունում.......
http://armcomedy.files.wordpress.com/2010/02/v2.jpg
armcomedy.com
Ambrosine
15.02.2010, 19:13
քաղաքական հումոր- հովիկ աբրահամյան:D
Ծով ջան, էս հումորը ինչքան հնանում, այնքան քաղցրանու՞մ ա:D
Unesco-ն վիճակագրական հարցում է անցկացնում ամբողջ աշխարհում հետևյալ հարցով. "Որն է Ձեր անձնական կարծիքը, այլ երկրներում սննդի պակասի վերաբերյալ"
Արդյունքներ չեն ստանում, որովհետև.
1. Եվրպոպայում հարցնում են "Ի՞նչ է սննդի պակասը":
2. Ամերիկայում հարցնում են "Ի՞նչ է նշանակում ուրիշ երկրներ":
3. Աֆրիկայում հարցնում են "Ի"նչ է սնունդը":
4. Ասիայում հարցնում են "Ի՞նչ է անձնական կարծիքը":
Սամվել Նիկոյանն ընտրվել է Պոլիտեխնիկի կառավարման խորհրդի նախագահ
Նշենք նաեւ, որ Երեւանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը, իսկ տնտեսագիտական համալսարանինը՝ Հովիկ Աբրահամյանը:
Այսպիսով եռյակը դզվեց
Սերժիկ-ԵՊՀ
Մկնիկ-Ժող
Գիտության մինչ այժմ անհայտ կենդանատեսակ-Պոլիտեխնիկ
Այսպիսով եռյակը դզվեց
Սերժիկ-ԵՊՀ
Մկնիկ-Ժող
Գիտության մինչ այժմ անհայտ կենդանատեսակ-Պոլիտեխնիկ
Ֆիզկուլտինն էլ Ծառուկյանն ա:
http://www.youtube.com/watch?v=FmtLVodpTzg
բոցեր ա անում :))
CactuSoul
18.02.2010, 14:17
բոցեր ա անում :))
:hands
Միստեր Լյովա, Լյովա…
:lol Ուղղակի ակցենտով ա երգում, «յ»-ն լավ չի լսվում:)):
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Արմեն Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ Լոնդոն (առաջին երկու տառերը փոփոխման ենթակա չեն):
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է քարոզչական իրադարձություններով:
Երկուշաբթին հրաշալի օր է՝ սեփական անձի մասին Հայաստանի ժողովրդին հիշեցնելու համար: Ակցիան հաջողությամբ կպսակվի: Ժողովուրդը կհիշի: Լավ իմաստով:
Երեքշաբթին բարեհաջող օր է: Հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Աստղերը խորհուրդ են տալիս հիշեցնել, որ այս կյանքում ամեն մարդ պիտի ունենա իր Վաչոն:
Չորեքշաբթի օրը անսպասելիորեն առաջարկ կստանաք դառնալ ՀՀ վարչապետ: Հոգեկան տվայտանքներ, անսպասելի ցավեր վզի շրջանում:
Հինգշաբթի օրը կպատասխանեք, որ որպես Սարգսյան՝ չէիք ցանկանա Սարգսյանի հրավերով զբաղեցնել մեկ այլ Սարգսյանի տեղը, մանավանդ որ մի անգամ արդեն Սարգսյանի կողմից ծեծ եք կերել:
Ուրբաթը բարենպաստ է հատկապես բարեգործական ծրագրերի մասին խոսելու համար: Մի՛ ալարեք:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների PR ծրագրի շրջանակներում:
Արմեն Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ Լոնդոն (առաջին երկու տառերը փոփոխման ենթակա չեն): :D :D :D
Հակահիգենիկ Իրականություն:
Հայրը զրուցում է որդու հետ.
-Պապ դու ղարաբաղցի ես չէ?
-Հա բա ոնց, մաքուր ղարբաղցի::king
-Ուրեմն ես էլ եմ չէ ղարաբաղցի?:yahoo
-Դե քանի որ դու իմ տղեն ես:erexa, ես էլ ղարաբաղցի եմ, ուրեմն դու էլ ես, բա ոնց, ղարաբաղցի: Ինչի էտ ինչ պռոբլեմ կա որ?:aggressive
-ՉԷ պռոբլեմ չկա::nea Հիմա ես որ երեխա ունենամ ինքն էլ ա չէ ղարաբաղցի::think
-Հա:aha
-Իմ երեխու երեխենել ա չէ ղարաբաղցի?:8
-Հա:'
-Իմ երեխու երեխու երեխեն էլ ա չէ ղարաբաղացի?:unsure
-Արա դե հա էլի...:blin
- Իմ երեխու երեխու երեխու երեխեն էլ ա չէ ղարաբաղացի? :tomato
-Արա դե զզվցրիր էլի, տոչնի տուպոյ մերտ ես: Ասինք հա էլի...:angry
-Բա...:goodՈւրեմն ճիշտ են ասում էլի մարդիկ որ էս ղարաբաղցիններից պռծում չկա...
Մտքի թռիչք...:think ---դուրս չէկավ
Նոր Ազատությունն եմ լսում, մի բան ասին քիչ մնաց աթոռից շուռ գամ:
Պարզվումա նոր հարկ են մտածել` տնային կենդանիների համար :)) Այսինքն ցանկացած ջեբի շան համար տարեկան պետք է վճարել 5000 դրամ :)
Մանրից մոտենում ենք արդեն աբսուրդի:
Օդի հարկը դե վաղուց կար, բայց ինքնաթիռով մեկնելու համար էինք մուծում, հիմա կմուծենք ուղղակի շնչելու համար (հավաքված գումարները պետք է տրամադրվեն ՀայԱնտառին, որ ծառեր տնկեն, որ թթվածին լինի)
Կոշիկ հագնելու հարկ (հավաքված փողով պետք է մայթերը վերանորոգեն)
Պուլպուլակները կսարքեն կոպեկով
Հրապարակի շատրվանները նայելը վճարովի
Ջրա.. կներեք կեղտաչափեր կտեղադրվեն կոյուղագծերիի վրա (կոյուղին վերանորոգելու համար)
Չնայած հնարավոր է, որ այս հարկը ներառվի մթերքների գնի մեջ` միջինացված գնով:
և այլն և այլն...
Նոր Ազատությունն եմ լսում, մի բան ասին քիչ մնաց աթոռից շուռ գամ:
Պարզվումա նոր հարկ են մտածել` տնային կենդանիների համար :)) Այսինքն ցանկացած ջեբի շան համար տարեկան պետք է վճարել 5000 դրամ :)
Մանրից մոտենում ենք արդեն աբսուրդի:
Օդի հարկը դե վաղուց կար, բայց ինքնաթիռով մեկնելու համար էինք մուծում, հիմա կմուծենք ուղղակի շնչելու համար (հավաքված գումարները պետք է տրամադրվեն ՀայԱնտառին, որ ծառեր տնկեն, որ թթվածին լինի)
Կոշիկ հագնելու հարկ (հավաքված փողով պետք է մայթերը վերանորոգեն)
Պուլպուլակները կսարքեն կոպեկով
Հրապարակի շատրվանները նայելը վճարովի
Ջրա.. կներեք կեղտաչափեր կտեղադրվեն կոյուղագծերիի վրա (կոյուղին վերանորոգելու համար)
Չնայած հնարավոր է, որ այս հարկը ներառվի մթերքների գնի մեջ` միջինացված գնով:
և այլն և այլն...
Մեկ էլ սեքսի հարկ: Ավելի ճիշտ անպտուղ սեքսի հարկ:
Քաղաքապետարանից ավագանին գալու ա տուն ու հաշվելու թե քանի անգամ է ակտը տեղի ունենացել, բայց արդյուքնում քանի երեխա չի ծնվել:
Հաշվում են թե այդ երեխանները, որ մեծանին աշխատեին ինչքան հարկ կվճարեին պետությանը ու քանի որ չեն վճարելու, ուրեմն չծնված երեխանների ծնողնները կվճարեն...
Նոր Ազատությունն եմ լսում, մի բան ասին քիչ մնաց աթոռից շուռ գամ:
Պարզվումա նոր հարկ են մտածել` տնային կենդանիների համար :)) Այսինքն......
էդ հարկը նորություն չի Դավ ջան, միշտ էլ եղել ա, ուղղակի ոչ հասցեատեր ա ունեցել, ոչ էլ հավաքող.... ուղղակի հիմա դրան ավելի կոնկրետ տեսք են տվել..... հիմա դրա հասցեատերը համայնքն ա, համայնքի բյուջե ա գնալու.... բայց էլի մի հատ բաց կա.... վերահսկող չկա.... մնում ա հարևաններդ չզանգեն խաբար տան, որ տունդ շուն ես պահում.... :))
էդ հարկը նորություն չի Դավ ջան, միշտ էլ եղել ա, ուղղակի ոչ հասցեատեր ա ունեցել, ոչ էլ հավաքող.... ուղղակի հիմա դրան ավելի կոնկրետ տեսք են տվել..... հիմա դրա հասցեատերը համայնքն ա, համայնքի բյուջե ա գնալու.... բայց էլի մի հատ բաց կա.... վերահսկող չկա.... մնում ա հարևաններդ չզանգեն խաբար տան, որ տունդ շուն ես պահում.... :))
Ոնց վերահսկողնները չկան? Բա լորիս-ները :D
Մեկ էլ սեքսի հարկ: Ավելի ճիշտ անպտուղ սեքսի հարկ:
Քաղաքապետարանից ավագանին գալու ա տուն ու հաշվելու թե քանի անգամ է ակտը տեղի ունենացել, բայց արդյուքնում քանի երեխա չի ծնվել:
Հաշվում են թե այդ երեխանները, որ մեծանին աշխատեին ինչքան հարկ կվճարեին պետությանը ու քանի որ չեն վճարելու, ուրեմն չծնված երեխանների ծնողնները կվճարեն...
Ես էի ուզում գրեի, բայց հետո ջնջեցի, թե չէ կդառնար Ինտիմ հումոր :))
Ես էի ուզում գրեի, բայց հետո ջնջեցի, թե չէ կդառնար Ինտիմ հումոր :))
բայց ինչի դու չգիտեիր, որ ԽՍՀՄ-ում եղել ա "չամուսնանալու" հարկ, աելի շուտ պահումներ... տղաներից են պահել..... մինչև ամուսնանալը աշխատավարձից հանել են
բայց ինչի դու չգիտեիր, որ ԽՍՀՄ-ում եղել ա "չամուսնանալու" հարկ, աելի շուտ պահումներ... տղաներից են պահել..... մինչև ամուսնանալը աշխատավարձից հանել են
ԽՍՀՄ-ի տարիներին պրեզիդենտական 5% հարկն եմ հիշում :)
քաղաքական հանճարի մարմնացումը
:D
բայց ինչի դու չգիտեիր, որ ԽՍՀՄ-ում եղել ա "չամուսնանալու" հարկ, աելի շուտ պահումներ... տղաներից են պահել..... մինչև ամուսնանալը աշխատավարձից հանել են
հարկը կոչվում էր -անզավակության հարկ: Պահվում էր տղաներից մինչև երեխա ունենալը և աղջիկներից ամուսնության օրվանից մինչև երեխա ունենալը: ԲԺչկի տեղեկանքով վավերացվաց չբերները ազատվում էին:
Mephistopheles
01.03.2010, 13:14
Գեղեցիկ զույգ
Գեղեցիկ զույգ
քահ քահ ծիծաղում են..:D
CactuSoul
01.03.2010, 13:47
Գեղեցիկ զույգ
Կներեք, բայց գոնե էսօր էդ զույգից մեկի (կներեք արտահայտությանս համար) ռոժը, մեղմ ասած, ծիծաղ չի, որ առաջացնում ա:
Այ մեկ ուրիշ օր, եթե, իհարկե, անուղղելի օպտիմիստ ես, էս նկարը կարող է լա՜վ զվարճանքի աղբյուր լինել…
Մեր թերթի 2009 թվականի փետրվարի 6-ի համարում տպագրվել էր հետեւյալ հրապարակումը «Ռոբերտիչի արկածները Դուբայում» վերնագրով. «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը: Ըստ հավաստի աղբյուրների, կրտսեր Քոչարյանի հետ ձերբակալվել են նաեւ Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին եւ եւս երկու հոգի: Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապահները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ` զանազան փաստաթղթեր պահանջելով: Ըստ մեր աղբյուրների, Լեւոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»: Այս լուրի տպագրումից հետո Քոչարյանների ընտանիքը դատի տվեց մեր թերթին, եւ Հայաստանի դատարանը, որի անկախությունը,օրինականությունն ու մաքրությունը բոլորիդ է հայտնի, վճռեց որ մենք պետք է հերքենք այդ տեղեկատվությունը: Այսպիսով, հերքում ենք` ի կատարումն դատավճռի:
http://www.armtimes.com/
:D:D:D
http://www.youtube.com/watch?v=fAnQMkx6f7g&feature=related
Նիկոլի գրածն է:
http://www.armtimes.com/3018
ՄԵՂԱՎՈՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է
Ով եւ ինչն է մեղավոր, որ Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մնացել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից: Լրագրողների այդ հարցին, ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը պատասխանել է, որ մեղավորը Ադրբեջանն է եւ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, “որ Ղարաբաղը լիարժեք չի ներգրավված բանակցային գործընթացում”: Վահրամ Աթանեսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի կարծիքով, դրա համար “միակ մեղավորը Ադրբեջանն է”:
Lragir
:D:D
"Մենք շատ շնորհակալ ենք ԱՄՆ Կոնգրեսսին որ հնարավորություն տվեց շարունակելու "Ցեղասպանություն" բիզնես պռոյեկտի ծավալումը ԱՄՆ-ում"
ՀՅԴ
"Բայց դու չես գալիս
Միայն քո մասին եմ լալիս
Քեզ եմ կարոտել
Արի մոտս Սիրելիիիիս, սիրելիս"
Սա ում երգն է?
"Բայց դու չես գալիս
Միայն քո մասին եմ լալիս
Քեզ եմ կարոտել
Արի մոտս Սիրելիիիիս, սիրելիս"
Սա ում երգն է?
Սա Գալուստի երգն է կոնքամանին կամ զուգարանակոնքին նստած...
Լֆիկ Սամոն գալիս ա Սեռժի մոտ ասում.
-Շեֆ ջան էտ ճիշտ ա որ երեխեքին արագիլն ա բերում?
-Հա արա խի?
-Կլինի ինձ տաս էտ գոռձը, ես բերեմ:
Mephistopheles
18.03.2010, 00:15
Վերջին նորություններ…
Հայ թուրքական սահմանը շուտով կբացվի ասել է Թուրքիայի վարչապետ Էրդոգանը և որպես վկայություն և առաջին քայլ 100 000 անլեգալ հայեր կհատեն հայ թուրքական սահմանը ու կվերադառնան հայաստան… որին հայ վարչապետ Տ. Սագսյանը պատասխանեց թե 100 000 թիվը մի քիչ չափազանցված է… բայց հաշվի առնելով մեր վարչապետի թվաբանությունը 100 000-ը դժվար է չափազանցություն համարել…
Այսօր Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին երկուսն ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ մեկը, պատարագ մատուցեցին 1915 թվականի զոհերի հիշատակին, … պատարագից հետո "հանդիսատեսները" դժվարանում էին կողմնորոշվել թե ում օգտին ուղղարկեն իրենց sms-ները
Սերժ Սարգսյանը դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում:D (http://a1plus.am/am/official/2010/03/20/president)
Rammstein
20.03.2010, 16:36
Սերժ Սարգսյանը դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում:D (http://a1plus.am/am/official/2010/03/20/president)
Հետաքրքիր ա, ինչի՞ մասին։ Ասենք` «ինչպես 5000 դրամով մտնել կազինո, եւ դուրս գալ 5,000,000,000-ով», կամ նման մի բան… :D
Հետաքրքիր ա, ինչի՞ մասին։ Ասենք` «ինչպես 5000 դրամով մտնել կազինո, եւ դուրս գալ 5,000,000,000-ով», կամ նման մի բան… :D
Իրա մոտ հակառակնա 5.000.000.000-ով մտնումա -5000-ով դուրս գալի:
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Գագիկ Բեգլարյան - Կենդանակերպի նշանը՝ Մուգ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է տարածաշրջանային իրադարձություններով:
Երկուշաբթին հագեցած օր է: Ելույթ Եվրախորհրդում: Չգիտես ինչու, «որպես Երեւանի ընտրված քաղաքապետ» խոսքերից հետո ներկաների տրամադրությունը կբարձրանա:
Երեքշաբթին անակնկալների օր է: Շատերն անկեղծորեն կխոստովանեն, որ մինչեւ հիմա չգիտեին, որ Երեւանը գտնվում է Աֆրիկայում: Համընդհանուր հիացմունք, դրական էմոցիաների աճ:
Չորեքշաբթին ծանր օր է: Հնարավոր է՝ վերադառնաք Երեւան: Հավատացեք՝ ժամանակավոր երեւույթների պատճառով չարժե դեպրեսիայի մեջ ընկնել:
Հինգշաբթին բարենպաստ է հատկապես մշակութային ծրագրեր իրականացնելու համար: ԳՈՒՄ-ի շուկան կհայտարարեք պատմամշակութային արժեք:
Ուրբաթ ծանր օր է: Քաղաքում երեք շուն կսատկի: Հարկային մուտքերի նվազում: Ծանր դեպրեսիա:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք Էրեբունի թանգարանի մերձակայքում՝ հարկման դաշտի ընդլայնման նպատակով:
Sagittarius
20.03.2010, 22:26
Հետաքրքիր ա, ինչի՞ մասին։ Ասենք` «ինչպես 5000 դրամով մտնել կազինո, եւ դուրս գալ 5,000,000,000-ով», կամ նման մի բան… :D
Էտ էական չի, թե նա ինչի մասին կխոսա, էական է, թե թարգմանիչը ինչ կթարգմանի:)
Mephistopheles
23.03.2010, 09:54
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկություն է հայտնել հանդիպել իր խոսքերով ասած՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների "կամակատար Թոմաս Համբըրգերի" հետ
Mephistopheles
25.03.2010, 09:55
Ծովագնաց, կրասավեց ի նակոնեց` պրոստո սամբիստ
10:35 Yerevan | 6:35 GMT | Wednesday 24 March
Անցած շաբաթ Ղարաբաղում նշել են Զորի Բալայանի 75-ամյակը: Սակայն ամենաուշագրավն այն է, որ այդ առիթով Ղարաբաղ էր մեկնել նաեւ Հայաստանի նախագահը, քանի որ Զորի Բալայանը, ոչ ավել-ոչ պակաս, Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:
Zhamanak
:hands
http://chi.am/news/100324/pictures/first.jpg
ԳՈՎԱԶԴ
Ուշադրություն: Առաջին անգամ Հայաստանում: Հայկական էքստրիմ, աննախադեպ քիրվայություն, արտգործնախարարի թշերի էքսկլյուզիվ քաշում, Մասիսի տեսարան: Կոլեկտիվ հայտերի դեպքում՝ բացառիկ զեղչեր: Հնարավոր է նաեւ փոխանակում Փարիզի կենտրոնում գտնվող առանձնատան հետ՝ հավելավճարով:
Էձիկ
ՀՀ իշխանությունները, բարձր գնահատելով մեր փառապանծ անցյալը, մեզ բաժին մնացած պատմամշակութային ժառանգությունը, վերհիշելով հին հայկական վսեմ տեղանունները (Հայք, Գուգարք, Ծոփք, Մոկք և այլն), որոշում են ընդունել Կոտայքի մարզը վերանվանել ԴՈԴՔ :D:
Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
- Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ, որ այսօրվա մեր հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ծափահարություններ: Բարեւ ձեզ, պարոն Սահակյան: Ուրախ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, որովհետեւ սա միակ հեռուստախաղն է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գումար վաստակել սեփական ինտելեկտով...
- Սեփական ինտելեկտո՞վ:
- Այո, պարոն Սահակյան, ինչո՞ւ զարմացաք:
- Հեչ, լավ ա՝ մոտս մի քիչ փող կա:
- Մի հուսահատվեք, պարոն Սահակյան, որովհետեւ դուք օգնության երեք հնարավորություն ունեք. «50-50», «դահլիճի օգնություն» եւ «զանգ ընկերոջը»:
- Բան ասեցիր, եթե զանգերիս պատասխաներ, էլ ի՞նչ պրոբլեմ ունեի, միանգամից փողի հարցը կլուծվեր, էլ ձեր հաղորդմանը չէի գա:
- Լավ, պարոն Սահակյան, նախ՝ մի հարց. եթե ձեզ հաջողվի շահել հինգ միլիոնը, ինչպե՞ս եք ծախսելու:
- Հինգ միլիո՞ն: Բա ասում էիր ինտելեկտով են գումար վաստակում:
- Դե, ենթադրենք, ձեր բախտը բերեց...
- Ո՞նց պիտի ծախսեմ: «Գազելի» զապչաստ կառնեմ, կալոդկա, վտուլկի ծիծիկ, ամսի 1-ից էլ գազը թանկանում ա, հազարումի պրոբլեմ կա...
- Լավ, այդ դեպքում անցնենք խաղին: Առաջին հարցը, եւ հինգ հարյուր դրամ: Ո՞վ է հայտնագործել Ամերիկան: Տարբերակ ա. Կոլոմբոսը, բ. Կոլոմբիեն, գ. Օլոմբիեն, դ. Էդուարդ Շարմազանովը: Եվ այսպես, ձեր պատասխանը...
- Չհասկացա, էս ի՞նչ անլուրջ հարցեր են: Ես տենց ծրտո երկրների հայտնագործման մասին ինչո՞ւ պիտի իմանամ: Էդ նույնն ա, թե Ամերիկայում մեկը վեր կենա ու հարցնի, թե ո՞վ է հայտնագործել Հայաստանը:
- Եվ այնուամենայնիվ, գուցե փորձեք պատասխանե՞լ:
- Էդուարդ Շարմազանովին միանգամից բացառում եմ...
- Ինչո՞ւ:
- Ջահել ա: Համ էլ՝ եթե ինքը հայտնագործած լիներ, ասուլիս կտար: Ուրեմն՝ մնացին մյուս երեք տարբերակները: Բայց չեմ կողմնորոշվում, երեքն էլ ծանոթ անուններ են... Բայց Կոլոմբիեին էլ եմ բացառում:
- Ինչո՞ւ:
- Որովհետեւ եթե ինքը հայտնագործեր, միայն մի կողմը կհայտնագործեր, որովհետեւ շատ միակողմանի մարդ է: Մի րոպե՝ կենտրոնանամ: Ամերիկա, Ամերիկա... Ընդեղ ո՞ր համարի մարշրուտկան ա գնում...
- Պարոն Սահակյան, գուցե օգտվեք «զանգ ընկերոջը» օգնությունի՞ց: Ասենք՝ զանգեք ձեր կուսակցական ղեկավարությանը...
- Կուսակցությունն ի՞նչ կապ ունի, հո ոհմա՞կ չենք: Բայց լավ, որ ասում եք՝ եկեք փորձենք: Մենակ թե ձեր հեռախոսով զանգենք, իմով որ զանգում եմ, չի վերցնում: Տվեք ձեր հեռախոսը... ըհը, զանգը գնաց... Չէ, անջատեց:
- Ստիպված եք ինքնուրույն պատասխանել:
- Լավ: Ուրեմն, Կոլոմբոս-Օլոմբիե... Ասում եք Ամերիկա՞ն: Բայց ոնց որ թե Օ-ով էր սկսվում... Դե լավ, եկեք ռիսկի դիմենք: Տարբերակ «գ»՝ Օլոմբիեն:
- Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:
- Այո:
- Դե ինչ, ստիպված եմ ասել, որ ձեր պատասխանը սխալ է...
- Ասեցի, չէ՞, լավ ա մոտս փող կա:
- Լավ, պարոն Սահակյան, ամեն դեպքում՝ շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ բացահայտեցիք ձեր ինտելեկտուալ ներուժը: Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երեքշաբթի, ցտեսություն:
ՉԻ
Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
- Որովհետեւ եթե ինքը հայտնագործեր, միայն մի կողմը կհայտնագործեր, որովհետեւ շատ միակողմանի մարդ է: Մի րոպե՝ կենտրոնանամ: Ամերիկա, Ամերիկա... Ընդեղ ո՞ր համարի մարշրուտկան ա գնում...
Արա, բայց էս Գալուստը ինչ տուպոյ ա: Ա՛յ էշ, Ամերիկա ո՞նց կարա մարշրուտկա գնա:
Արա, բայց էս Գալուստը ինչ տուպոյ ա: Ա՛յ էշ, Ամերիկա ո՞նց կարա մարշրուտկա գնա:
խի՞
Բանգլադեչ կգնա, Ամերիկա չի գնա՞
http://7or.am/content_files/%D5%B1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%B9%D6%84.jpg
Ձայնալար
26.03.2010, 15:40
- Էդուարդ Շարմազանովին միանգամից բացառում եմ...
- Ինչո՞ւ:
- Ջահել ա: Համ էլ՝ եթե ինքը հայտնագործած լիներ, ասուլիս կտար:
Բոց :))
:hands
http://chi.am/news/100325/pictures/first.jpg
Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
http://chi.am/news/100326/pictures/first.jpg
Վարդան Օսկանյան - Կենդանակերպի նշանը՝ Մույս:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է տրավմատիկ իրադարձություններով:
Երկուշաբթին բարենպաստ է հատկապես Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսելու համար:
Երեքշաբթին կանցկացնեք տրավմատոլոգիայի բաժանմունքում: Ուռուցքները եւ կապտուկները հաշվելով՝ հնարավոր կլինի ճշգրիտ պատկերացում կազմել հանրապետական պատգամավորների թվի մասին: Օրվա վերջում կապտուկները կանհետանան:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ ամենեւին էլ չեք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Օրվա վերջում՝չնախատեսված հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հինգշաբթի երեկոյան կապտուկները համարյա կանհետանան: Մի՛ վհատվեք: Ինքներդ ձեզ հռչակեք "ներքաղաքական պայքարի թատերաբեմ", եւ միանգամից ձեզ լավ կզգաք:
Ուրբաթը բարենպաստ է հատկապես միջազգային սեմինարներ կազմակերպելու համար: Ամեն դեպքում աստղերը խորհուրդ են տալիս ներկայանալ կասկայով:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք մարտի 1-ից հետո ձեր ունեցած հեռուստաելույթի տեսագրության ուսումնասիրմամբ: Մազերի փիտումը չի օգնի:
Սերժ Սարգսյանի երազը
Սիրիական անծայրածիր անապատ: Ինքը, արեւի տակ կանգնած, անհամբերությամբ սպասում է, բայց Բաշար Ասադն ուշանում է: Ահավոր շոգ է, շրթունքները ճաքճքել ու չորացել են... "Գոնե էն Նավասարդ Կճոյանը ստեղ ըլներ՝ զոնտիկս բռներ", մտածում է ինքը...
Վերջապես Սիրիայի նախագահը մոտենում է: Նվագախումբ, օրհներգներ, զինվորական շարքեր, ոստիկաններ... Գալիս է ու ձեռքը մեկնում իրեն. "Բաշա՛ր": Ինքը նույնպես ձեռքը մեկնում է: "Ասա Անբաշա՛ր", հետեւից հուշում է Քոչարյանը ու քահ-քահ ծիծաղում: Բաշար Ասադը փորձում է ցրել անհարմար իրավիճակը: Ձեռքը դնում է ուսին ու ասում. "Բայց գիտե՞ս, ոնց որ թե դեմքդ ծանոթ ա": Հա, ախպերս ձեզ մոտ դեսպան ա աշխատել", ասում է ինքը ու շարունակում թարս-թարս նայել Քոչարյանին: "Յա, դու Լյովի ախպերն ե՞ս", ուրախանում է Բաշարը ու դիմում օգնականին. "Շուտ արեք մի քանի հատ սառը պիվա բերեք...": Նորից անհարմար լռություն է տիրում: Այս անգամ ինքն է փորձում մեղմել դա եւ ելույթ է ունենում. "Անհնար է սպանել մի ժողովրդի, որ չի ուզում մեռնել...": Ապա բռնում է Քոչարյանի հայացքը եւ շարունակում. "Անհնար է պաշտոնանկ անել մի նախագահի, որ չի ուզում պաշտոնանկ արվել...": Հետո, տեսնելով, որ լրագրողները զարմացած իրար են նայում, միանգամից բարձրացնում է ձայնը. "Ու՞ր է, ու՞ր է հայերի Նյուրնբերգը":
Այդ խոսքերը լսելով՝ Քոչարյանն իսկույն առաջ է գալիս. "Էդ Նյուրնբերգը թազա տուրիստիչըսկի ցենտր ա՞: Զակազը տվեք Արմենչիկին՝ երեք ամսում ոտքի կաղնեցնի": Նրան շատ արագ բացատրում են, որ խոսքը միջազգային դատարանի մասին է: "Միջազգային դատարան" բառերը լսելուն պես սա խայթվածի նման վեր է ցատկում ու փախչում անապատի կողմը: Ոստիկաններն էլ, տեսնելով, որ ինչ-որ մեկը փախչում է, անկախ իրենցից վազում են նրա հետեւից: Օսկանյանն էլ, վազող ոստիկաններին տեսնելով, կարծում է, թե իր հետեւից են ընկել եւ ուզում են, որպես Սիրիայի նախկին քաղաքացու, բռնեն-տանեն բանակ, ու ինքն էլ է փախչում Քոչարյանի հետեւից...
Մնում են ինքն ու Սիրիայի նախագահը: Կանգնել ու զարմացած նայում են իրար երեսի: "Երեւի գնացին Նյուրնբերգ", ինչ-որ բան ասած լինելու համար բացատրում է ինքը: "Բա դու՞ ինչու չգնացիր", հարցնում է նա...
Արթնանում է ծանր զգացողությամբ:
Շնորհակալություն Ձային վիդեոյի տեղը հուշելու համար:))
http://www.youtube.com/watch?v=KpvfcIIKnlo
:D:D
Sagittarius
28.03.2010, 20:38
Շնորհակալություն Ձային վիդեոյի տեղը հուշելու համար:))
http://www.youtube.com/watch?v=KpvfcIIKnlo
:D:D
5:04 Ժավելիիիի՜ սպիիիի՜րտ, պադ ստալոմ:D
5:04 Ժավելիիիի՜ սպիիիի՜րտ, պադ ստալոմ:D
Էդ ժավելի սպիրտը վերջն ա :D :D
Էդ ժավելի սպիրտը վերջն ա :D :D
Արաաաաա.. բայց ինչ տեղին ա մտնում սպիրտը: Մի քիչ էլ որ ձգեին պոլի-փեդ, քաղցր բամբակ, հին-շոր-հին-կոշիկ, շաքարաքլոր, գյուղի կաթ-մածուն, սաղ անցնելու էին:
Շնորհակալություն Ձային վիդեոյի տեղը հուշելու համար:))
http://www.youtube.com/watch?v=KpvfcIIKnlo
:D:D
Ցավներդ տանեմ ըստե հումոր վաբշե չկա, լրիվ կլինիկայա::
Մարկիզը կայքի բժիշկն ա չէ՞
Մարկիզ ջան, դու ինչ կասես՞:
Ձայնալար
29.03.2010, 17:19
Մարկի՞զ: Փա՜ռք Մարկիզին:
Մարկի՞զ: Փա՜ռք Մարկիզին:
Փա՜ռք, փա՛ռք:goblin
Գալստրուկ Ստահակյանի մտքի գոհարներից
«Մինչեւ 1997 թվականը ադրբեջանական կողմը հանդուրժում էր Ղարաբաղի առկայությանը բանակցություններում, քանի որ տեսնում էր, որ այն ժամանակվա իշխանությունը վճռական չէ, անգամ պատկերացնում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, իսկ 1998 թվականից հետո վիճակը փոխվեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ Գալուստ Սահակյանի, 1998 թվականից հետո, երբ իշխանության եկավ Քոչարյանի ղեկավարած «վճռական թիմը», Ադրբեջանը հասկացավ, որ այլեւս Ղարաբաղն այդ իշխանության օրոք Ադրբեջանի կազմում չի կարող գտնվել եւ ավելի կոշտացրեց դիրքորոշումը` պահանջելով բանակցել միայն Հայաստանի հետ:
«Դա երկու պետությունների նախագահների հանդիպման ֆորմատում տեղի չի ունեցել: Բնականաբար ամենատեսանելի փաստն այն է, որ 1994 թվականի հրադադարի պայմանագիրը որպես կողմ ստորագրել է նաեւ Ղարաբաղը: Այսինքն, որոշակիորեն ղարաբաղյան կողմը գործընթացներին մասնակցել է, բայց այսօր ասել, որ Քոչարյանը խնդիրն իր վրա վերցրեց եւ Ղարաբաղի կողմից էր հանդես գալիս, դա զրպարտություն է: Կարծում եմ` պրովոկացիա է, եւ դատապարտում եմ այդպիսի բաները: Այն տեքստը, որ Քոչարյանի գրասենյակը հրապարակել է` լիուլի համաձայն ենք դրա հետ»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Փա՜ռք, փա՛ռք:goblin
Մնաց Արիմանը գա տենանք ինչ ենք անում... :vayreni:goblin:diablo
Էն նոր տարվա խոզի բդի դանակը ինչի էր բռնել ձեռը? Յանի ով ձեռը չտնգեց տեղում տումբո-յումբո? :))
ՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Ինչե՜ր ասես, որ չեն արել
Այս ձեռքերը...
Մարտի մեկին ո՜նց են պարել
Այս ձեռքերը,
Ինչ նազանքո՜վ,
Սպեցնազանքո՜վ...
Ի՜նչ ռոմանտիկ խմբեր ճարել.
Պարտքի դիմաց գույք վաճառել,
Ծաղկաձորում լիժա քշել,
Պապլավոկում մարդ քաշքշել,
Այս ձեռքերը՝ ուժը մարած,
Բայց արյան մեջ լրիվ կորած...
Ինչե՜ր ասես, որ չեն արել
Այս ձեռքերը:
Քանի՜ միլիարդ դուրս են տարել
Այս ձեռքերը,
Էրեխու փայ,
Չերեզ Դուբայ...
Ուրեմն եկեք խոհեմաբար
Գործը ծալենք
Ու կանդալենք
Այս ձեռքերը:
Այս ձեռքերը՝ ոճիր գործած,
Չերեզներով վերադարձած...
Այդ կարեւոր գործը ստանձնենք,
Հաագայի դատին հանձնենք
Այս ձեռքերը,
Որպես մեր այս դաժան դարում
Կանխարգելիչ միջոցառում...
ՉԻ
Թուրքերն ու ադրբեջանցիները աղոթում են իրենց Աստծուն, որ Հայաստանը ինչ-որ վնաս կրի, մի որոշ ժամանակ հետո Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է լինում, մի ժամանակ հետո էլ Ադրբեջանում է մի ուրիշ աղետ լինում: Նորից դիմում են Աստծուն.<<Բա սենց ոնց կլինի ,քեզ բան ենք խնդրում դու էլ ի վնաս մեզ ես անում:>> Նա էլ պատասխանում է.<<Վաաայ, հին քարտեզն էր ձեռքիս տակ>>
:)
Маразмы МО Азербайджана - хорошее питание провоцирует рост изнасилований в азербайджанской армии (http://youtharmenia.ru/news/marazmy_mo_azerbajdzhana_khoroshee_pitanie_provociruet_rost_iznasilovanij_v_azerbajdzhanskoj_armii/2009-12-17-4642)
Այս օրերին գազային տնտեսության աշխատակիցները շրջում են Երևանի շենքերով և ստիպում քաղաքացիներին ստորագրել և ի գիտություն ընդունել գազի գների բարձրացման փաստը: Ընդ որում, պահանջում են նաև լրացնել անձնագրի տվյալները: Չստորագրողներին սպառնում են, որ կարող են անջատել նրանց գազամատակարարումը: Հիմնավորումներից մեկն այն է, որ քանի որ պետությունն այդպես է որոշել, ուրեմն բոլորն էլ պետք է ստորագրեն: :D :D
http://www.lragir.am/armsrc/country33682.html
Նոր հիշեցի, որ Ձային խոստացել էի էս նկարը դնել :oy
http://chi.am/news/100331/pictures/first.jpg
http://news.am/am/news/18593.html
Էս ո՞վա կարդացել…:D
http://a1plus.am/en/politics/2010/04/8/qocharyan
Բա նկարը:hands
http://a1plus.am/am/politics/2010/04/8/zurabyan
Էս մեկը «վաբշե» վերջնա:lol
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը պահանջել է ՀՀ նախագահի մատնահետքերը:
ԱՌԱՋԱՐԿ
Ի պատասխան ՀՅԴ պահանջի՝ նոյեմբերի 22-ը հռչակել Հայրենատիրության օր, ՀՀԿ խմբակցությունն առաջարկել է տարվա մնացած բոլոր օրերը հռչակել որպես Հայրենաշինության օրեր:
ՉԻ
Էսօրվա Սերժ Սարգսյանի հարցազրույցից (http://a1plus.am/am/official/2010/04/9/serzh).
Մեր երկրում մեզ խելք են սովորեցնում, խորհուրդ են տալիս մարդիկ, ովքեր կյանքում երկու հոգու չեն ղեկավարել, կյանքում երկու գիրք չեն կարդացել: Այսինքն, մարդիկ, ովքեր Քոչարյանի մոտ նույնիսկ չեն կարող երեւալ:
Բացում ա, առաջին անգամ սենց բարձր մակարդակով խոստովանություն, թե Քոչարյանը քանի գիրք է կարդացել :))
Էսօրվա Սերժ Սարգսյանի հարցազրույցից (http://a1plus.am/am/official/2010/04/9/serzh).
Բացում ա, առաջին անգամ սենց բարձր մակարդակով խոստովանություն, թե Քոչարյանը քանի գիրք է կարդացել :))
էդքան շատ ա՞ կարդացել:o աչքիս բարձրացավ… ես իրա մասին ավելի վատ կարծիքի էի:think:oy
ԵՊՀ-կենտրոնական մասնաշենքում ոսկե հատուկ տեղ են սարքել, որտեղ ոսկյա տառերով գրված են այն անձանց անունները ում ԵՊՀ-ն պարտական է և ահա
http://s57.radikal.ru/i156/1004/63/b6d827e46be9.jpg (http://www.radikal.ru)
http://chi.am/news/100410/pictures/first.jpg
Դաշնակցությունը գոհ է նախագահից, բայց շարունակում է մնալ ընդդիմություն
բաայց
Դաշնակցական գործիչը նշեց, որ իրենք դժգոհ են Հայաստանի արտգործնախարարից, քանի որ վերջինս սպասողական և լռելյայն վիճակում է ու քայլեր է ձեռնարկում միայն Հայաստանի նախագահի ասելուց հետո։
կացիին:pardon
Ձայնալար
14.04.2010, 14:31
Քոչի կոշիկները :lol
ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ՊՌԱՇԼՅԱԿԻ
Նախկին Վոյին Ռոբի նըման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Տուֆտեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն գլխին, որ իր խորքում կլիզմա ունի ուղեղի տեղ -
Ես էն գլխին պաթոլոգիկ - ընդմիշտ սարսաղ պիտի ասեմ։
Աստղ ու նըկար շորեր հագած՝ դեմըս ելար պռաշլյակի պես,
Էշխըդ կրակ սիրտըս էրեց պաշտոն կորցրած դաշնակի պես,
Երեք միլիոն դեմըդ ելան ղրղզական կիշլակի պես,
Ինչ էլ ըլի վերջըդ, գոզալ,- երգըս ուրախ պիտի ասեմ։
Ո՞նց վարչապետ չըդըրեցին... Ձախողվեցիր քո փորձումըն,
Առաջինը պռավալ գընաց, մընաց յոռգրորդ մոտեցումըն,
Մարտի մեկի գործը մընաց զանոզի պես - զադնիցումըն,
Կաբինետիդ ժալյուզներին բանտային ճաղ պիտի ասեմ։
Հաագայի բանտի շենքի կամարակապ մո՛ւտք ես, գոզալ,
Կլյուչնիկներին հարցրու՝ “Ո՞ւր է պալասատի կուրտկես”, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեն՝ քաղաքական թութք ես, գոզալ,
Առանց նարկոզ թե հեռացնեն - ափսոս ու ախ պիտի ասեմ։
Mephistopheles
15.04.2010, 06:48
Ժող մի հատ լսեք էլի… 3:05-ից…
http://www.youtube.com/watch?v=ir7YzNHfG1M&feature=player_embedded#!
պայքարում ա որ ինտերնետի գները իջացնի Սերոժը…
Mephistopheles
16.04.2010, 05:34
Գալուստ Սահակյանի «ֆուտբոլային» մեկնաբանությունը
15:56 • 15.04.10
«Գնդակը ոչ թե արդեն Թուրքիայի կիսադաշտում է, այլ կախված է Թուրքիայի դարպասի վրա»,- այս կարծիքն այսօր հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Սահակյանը նշեց, որ եթե դարպասապահը գնդակը բռնի, ուրեմն Արձանագրությունները կվավերացվեն, եթե ոչ՝ Թուրքիան կպարտվի։ «Եթե այս խնդիրը գոլով լուծվի, Թուրքիան պարտված կլինի և՛ բարոյական, և՛ ռեալ ձևով»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
տերտ.ամ
Գալուստ Սահակյանը ջոգել ա որ ֆուտբոլի մեջ որ թիմի դատպասապահը չի կարում գնդակը բռնի էդ թիմը գոլ ա ուտում ու հետո էլ պարտվում ա…
Ժող մի հատ լսեք էլի… 3:05-ից…
պայքարում ա որ ինտերնետի գները իջացնի Սերոժը…
Ինչ վատ է, -քաղաքացիական հասարակության մեթոդաբանության շրջանակներում և իր տարիքին ու ախորժակին համապատասխան մարդը պայքարում է:
Փառք Արշակին,
Փառք, փառք:
Կարեն Կարապետյան - Կենդանակերպի նշանը՝ Բալոն:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է էմոցիոնալ իրադարձություններով:
Երկուշաբթին ծանր օր է: Կհայտարարեք, որ վնասով եք աշխատում: Աստղերը խորհուրդ են տալիս մի կողմ դնել հպարտությունը եւ աշխատել շահույթով՝ ստորգետնյա անցումներից որեւէ մեկում:
Երեքշաբթին հոգեկան տվայտանքների օր է: Ստիպված կլինեք բոլորին ապացուցել, որ «ղազամուղ» եւ «սագագներ» բառերը կապ չունեն ձեր ներաշխարհի հետ:
Չորեքշաբթին լի է անակնկալ իրադարձություններով: Հնարավոր է՝ դատարանում ցուցմունք տաք: Մի՛ վհատվեք: Պահանջեք, որ ձեզ դատեն միջազգային չափանիշներին համապատասխան:
Հինգշաբթի օրը հնարավոր է բողոքի երթ: Աշխատեք տնից դուրս չգալ: Հնարավոր է՝ ցուցարարների ձեռքին գազի խողովակներ լինեն:
Ուրբաթը կանցկացնեք բժիշկների հսկողության ներքո: Կփորձեք բացատրել, որ «ոլորտում կատարվելիք ներդրումներ» ասելով՝ բոլորովին այլ բան նկատի ունեիք:
Շաբաթը եւ կիրակին լավատեսություն կներշնչեն: Բժիշկները կվստահեցնեն, որ երկու շաբաթից արդեն կկարողանաք նստել: Դատարանի որոշումը մոտավորապես նույնը կլինի:
ՉԻ
Շավարշ Քոչարյան. Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին
Ուրեմն ըստ հայ դիվանագիտության պարծանք, փոխարտգործնախարարի տարածքային ամբողջականությունն ու ինքնոշման սկզբունքը հակադիր սկզբունքներ չեն::think
Բա էսքան տենաս ինչ են բանակցում:8
Mephistopheles
19.04.2010, 12:59
Ինչ վատ է, -քաղաքացիական հասարակության մեթոդաբանության շրջանակներում և իր տարիքին ու ախորժակին համապատասխան մարդը պայքարում է:
Փառք Արշակին,
Փառք, փառք:
Բիձ, "քաղաքացիական հասարակության մեթոդաբանության շրջանակներում" արշակ սադոյանը պտի որ թոշակառուների շահերը պաշտպաներ ոչ թե ինտեռնետի գներով մտահոգված լիներ… ինքը սկի չգիտի ինտեռնետն ինչ ա… չէ մի, կարող ա՞ միհատ էլ պատանի կամպյուտռշչիկների կլուբի անդամ ա խաբար չենք…
Mephistopheles
19.04.2010, 13:02
Ուրեմն ըստ հայ դիվանագիտության պարծանք, փոխարտգործնախարարի տարածքային ամբողջականությունն ու ինքնոշման սկզբունքը հակադիր սկզբունքներ չեն::think
Բա էսքան տենաս ինչ են բանակցում:8
չէ Նորտոն ջան, ավելի վատ, էդ նշանակում ա որ ինքնորոշվելով մնալու են Ադրբեջանի կազմի մեջ, քանի որ ըստ նրա դրանք հակասող չէն մեկմեկու… ու մեր իշխանությունները խնդիր չունեն դրա հետ…
http://www.caa.am/arm/lg.php?section=WHO%20IS%20WHO&group=names :D
«Չորրորդ ինքնիշխանություն». Տխմարություններից ապահովագրված չենք
10:45 • 20.04.10
Երեկ Երևանի փողոցներով մի «էվակուատոր» էր պտտվում, վրան՝ ջարդուխուրդ արած մի ջիպ, իսկ բարձրախոսից ահասարսուռ մի ձայն ազդարարում էր. «այս մեքենան ապահովագրված չէր. Ապահովագրվե՛ք»։
«ՉԻ» - Սա, ինչ խոսք, բավականին տխմար գովազդային ակցիա էր։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ Երևանի կենտրոնի բնակիչները պարբերաբար ահաբեկվում էին ու նետվում լուսամատի մոտ՝ պարզելու համար, թե ինչ նոր աղետ է իջել իրենց գլխին։ Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ շատ շուտով կսկսվի նաև կյանքի ապահովագրության «գովազդային արշավը»։ Հետաքրքիր է՝ այդ ժամանակ ինչպե՞ս են վարվելու։ Երևի ինչ-որ մեկի դիակը կդնեն բեոնատարի վրա, կպտտացնեն փողոցներով ու կհայտարարեն. «այս մարդու կյանքն ապահովագրված չէր. ապահովագրվե՛ք»։
Ի դեպ, հետաքրքիր է՝ Երևանի քաղաքապետարանն արտոնե՞լ էր այս «գովազդային արշավը»։ Համենայն դեպս, ոչ մի ոստիկան չէր փորձում առգրավել բարձրախոսը, որից հնչում էր ահասարսուռ ձայնագրությունը
http://tert.am/am/news/2010/04/20/4rd/
:D:D:D
http://chi.am/news/100417/pictures/first.jpg
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
“Այսօր իրոք շրջադարձային փուլում ենք գտնվում, և փոփոխությունները, ընդ որում ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական և տնտեսական ոլորտներում, անհրաժեշտություն են: Այլապես այս գործընթացները շատ ավելի խորանալու են և մեզ ավելի բարդ իրավիճակում են դնելու: Բայց լուծումը ոչ հեղափոխությունն է, ոչ իշխանափոխությունը, որովհետև մեկին մյուսով փոխարինելը չի լուծելու հիմնարար խնդիրները”, Առավոտ օրաթերթին տված հարցազրույցում ասում է Սիվիլիթաս հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը, անդրադառնալով իր նախորդ հարցազույցներից մեկում 1998 թվականի իշխանափոխության օրինակի հիշատակմանը, որպես ներկայում արտաքին քաղաքական բարդ կացությունից ելքի, աննպաստ իրավիճակի փոփոխման տարբերակ:
“Հայաստանում երկու լուրջ խնդիր կա` քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Մեկը մյուսին այնքան է շաղկապված, որ առանց մեկի վերացման` հնարավոր չէ մյուսի վերացումը: Այսօր իշխանության բոլոր լծակները մի քաղաքական ուժի ձեռքում են: Դա է, որ պետք է փոխել: Իշխանության ներսում պետք է լինեն հակակշիռներ: Եթե մի ուժ պնդում է, թե եղածը պետք է պարզապես իրենցով փոխարինել, որ իշխանության բոլոր լծակներին ամբողջությամբ տնօրինելով` իրենք նախկիններից ավելի լավը կլինեն, դա հույս չի կարող ներշնչել հասարակությանը: Այդ պատճառով ես հավատում եմ, որ երկրի հիմնարար սխալ քաղաքական համակարգը փոխելու համար անհրաժեշտ է աշխատել իրական լուրջ հակակշիռների մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: Այդ ճանապարհով ստիպել ցանկացած, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա իշխանությանը հաշվի նստել հասարակության հետ”, ասում է Վարդան Օսկանյանը::D
Վարդան Օսկանյանը ի պատասխան Առավոտի հարցի, անդրադարձել է վերջին հարցազրույցներից հետո իր հասցեին ՀՀԿ ուղղած քննադատություններին եւ այդ համատեքստում իրեն եւ Ռոբերտ Քոչարյանին կապելու խնդրին: “Այսօր արտաքին քաղաքական որորտում իրավիճակն այնքան է փոխվել, որ ինձ զարմացնում է, որ իմ կողմից ցանկացած քննադատության արձագանքն է լինում, թե ես եմ դրա պատասխանատուն: Այսօր ոչ մի նմանություն չկա նախկինում վարվող արտաքին քաղաքականությանը, և այդ առումով` իմ քննադատությունը պետք է որ ավելի քան հասկանալի լիներ: Եթե ոմանք ուզում են իմ միջոցով այլ մարդու քննադատել` պետք է համարձակություն ունենան այդպես էլ անելու: Նրանց մյուս փաստարկն էլ այն է, թե Օսկանյանը ներկայացնում է Քոչարյանի տեսակետը: Այդպես պնդում են կամ նրանք, ովքեր ինձ դատում են իրենցով, ու քանի որ իրենք սեփական կարծիք արտահայտելու ընդունակ չեն` նույնը մտածում են նաև այլոց մասին: Եվ կամ նրանք, ովքեր լավ էլ հասկանում են, որ դա այդպես չէ, բայց քաղաքական շահերից ելնելով` անընդհատ այդ մասին են խոսում: Ես ասում եմ` ինչին հավատում եմ, քննադատում եմ այն, ինչը սխալ է, քանի որ ինձ համար ներկան ու ապագան են կարևոր և ոչ թե անցյալը”, ասում է Վարդան Օսկանյանը:
http://chi.am/news/100423/pictures/first.jpg
Սերժ Սարգսյանի երազը
Անվտանգության խորհրդի նիստը քիչ անց կսկսվի: Բայց ոչ մեկը ներս չի մտնում, բոլորը միջանցքում սպասում են: Դահլիճի փակ դռան մոտ, հենց գետնին պահածոյի դատարկ տուփ է դրված՝ որպես մոխրաման: Մեռելային լռություն է: Միայն քարտուղարուհին է, որ երկար լացելուց կարմրած աչքերը տրորելով՝ ժամանակ առ ժամանակ գործնական քայլերով ներսուդուրս է անում: Ընդ որում, ամեն անգամ, երբ դուռը մի ակնթարթով բացվում-փակվում է, ներսից լսվում է դուդուկի սրտամաշ մեղեդին...
Վերջապես ներս են մտնում: Դահլիճի կենտրոնում հսկայական սեղան է, վրան՝ հայ-թուրքական արձանագրությունների տեքստերը, վերեւի մասում՝ երկու վառվող մոմ: «Է՜հ», հոգոց է հանում առաջին ներս մտնողը, սրբում աչքերը ու մոտենում սեղանի գլխավերեւի մասում կողք կողքի կանգնածներին՝ իրեն ու Էդուարդ Նալբանդյանին: Լուռ սեղմում է իր ձեռքը, ավանդույթի համաձայն՝ քաշում Էդոյի թշերը, սեղանի շուրջ պտտվում ու զբաղեցնում իր տեղը: Մյուսները հետեւում են նրա օրինակին... «Բա էս ո՞նց պատահեց», շշուկով կողքին նստածին հարցնում է Տիգրան Սարգսյանը: «Մի հարցրու...», պատասխանում է սա ու թաշկինակը սեղմում աչքերին...
«Լավ, ժամանակն է», ասում է ինքը ու տեղից վեր կենում: Ջիվան Գասպարյանի դուդուկը միանգամից լռում է: Ինքն ու Էդուարդ Նալբանդյանը հանդիսավոր քայլերով մոտենում են սեղանին, հավաքում արձանագրությունների թերթերը, երեք շրջան պտտեցնում սենյակի անկյունում դրված սառնարանի առջեւ, ապա ինքը բացում է «մարազիլկայի» դուռը... «Էդ ի՞նչ ա անում», զարմացած հարցնում է Գալուստ Սահակյանը: «Հեչ, արձանագրությունները սառացնում ա», լսվում է ինչ-որ մեկի վշտաբեկ ձայնը: Տեսախցիկները ֆիքսում են ճակատագրական պահը, դուդուկը նորից լացացնում է... «Բայց էս մարազիլկի մեջ ոնց որ էլի ինչ-որ բան կա», զարմացած՝ ներկաներին է դիմում ինքը: «Երեւի Դաշնակցության անդամությունն ա», էն որ կոալիցիայում իրենց անդամությունը սառեցրեցին», շշուկով ճշտում է Արմենչիկը...
Արարողությունը մոտենում է ավարտին: Ինքը աննկատ մատով մոտ է կանչում ինչ-որ մեկին ու ականջին փսփսում. «Մի հատ ճշտի՝ Մինսկի ռեյսը ժամը քանիսին ա...»:
Արթնանում է «Հ1»-ի տեսախցիկի առջեւ:
ՉՒ
http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=25181&SectionID=0&RegionID=0&Date=04/29/2010&PagePosition=1
Վերջնա…:D
Ձայնալար
29.04.2010, 16:50
Լֆիկը Սերժիկին.
_Էդ ճի՞շտ ա, որ երեխեքին արագիլն ա բերում
_Հա
_Կլնի՞ սրանից հետո ես բերեմ
Երեկ ԱԽՔ-ի ասուլիսը նայեցիք? Բառացի մեջբերում եմ:
"Հայաստանը միայն Երևան քաղաքը չէ, ես սա պաշտոնապես հայտարարում եմ: "
http://i.piccy.info/i5/09/41/64109/Chimpanzee_Erdogan.jpg
Ջուզեպե Բալզամո
02.05.2010, 16:36
Է՜հ, հայեր… հայեր… ի՞նչ ա լինելու սրա վերջը: Ոչ ղրղզների դուխն ունենք, ոչ էլ լեհերի բախտը… ;)
murmushka
03.05.2010, 15:54
առանց մեկնաբանություն
barcelonista
05.05.2010, 13:01
http://www.nt.am/search.php?m=&page=&Type=2&ToDay=&ToMonth=&ToYear=&FromDay=&FromMonth=&FromYear=&CountryID=&RegionID=&CategoryID=&l=l1&search=%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF%20%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&OnlyPhotos=&shownews=1025296&LangID=4
ՀԵՐՔՈՒՄ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր ՀՀ երկրորդ նախագահի արտասահմանյան ուղեւորությունների լուսանկարային ռեպորտաժներին կարելի է ծանոթանալ www.cajnazar.com կայքում:
Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
- Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ ձեզ, որ այսօրվա մեր խաղի մասնակիցը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է: Նա առաջինը կարողացավ ճիշտ դասակարգել «լեյտենանտ», «կապիտան», «մայոր» եւ «գնդապետ» կոչումները՝ ըստ ուսադիրների վրայի աստղերի թվի աճման կարգի: Ծափահարենք մեր հյուրին: Բարեւ ձեզ, պարոն գեներալ:
- Բարեւ ձեզ:
- Պարոն գեներալ, դուք իսկապե՞ս գիտեիք աստղերի թիվը, թե՞ պատահաբար ստացվեց:
- Համ էն, համ էն: Այսինքն, պատահաբար այնպես ստացվեց, որ այդ հարցի պատասխանը գիտեի:
- Բրա՛վո: Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս եղավ, որ դարձյալ որոշեցիք մասնակցել մեր խաղին: Եվ ինչպե՞ս կծախսեք շահած գումարը:
- Ուրեմն էրկու օր առաջ շրջայց էի կատարում քաղաքում, մտա երաժշտական խանութ... պահ-պահ-պահ... մի հատ հո 120 բասանոց թազա ակորդեոն չէին ստացել, կարմիր պեռլամուտր, պլպլան... մուրա՛զ էր, մուրա՛զ:
- Եվ ի՞նչ:
- Դե ոստիկանության համակարգում էլ, ցավոք, աշխատավարձերը ցածր են...
- Լավ, քանի էդ խանութը չի փակվել, միանգամից անցնենք խաղին: Եվ այսպես, առաջին հարցը, եւ հինգ հարյուր դրամ: Ձեր կարծիքով, որտե՞ղ է պետք խեղդել հեղափոխության ցանկացած փորձ: Տարբերակ ա. Օրորոցում, բ. Վաննայում, գ. Սաունայի լողավազանում, դ. Սահմանադրության շրջանակներում:
- Էդ վերջին տարբերակը մի հատ նորից ասեք, լավ չհասկացա:
- Սահմանադրության շրջանակներում:
- Յա... Հա՜, հիմա նոր հասկացա: Հումորային հարց էր, հա՞: Դե լավ, պատասխանեմ...
- Հիշեցնեմ, որ օգնության երեք հնարավորություն ունեք: Օրինակ՝ կարող եք դիմել դահլիճի օգնությանը...
- Դիմելը կդիմեմ, բայց նախապես ասեմ, որ օրենքի խստագույն տառով պատժելու եմ բոլոր նրանց, ովքեր ինձ սխալ ինֆորմացիա կտան ու ինձ կդնեն անհարմար վիճակի մեջ:
- Այդ դեպքում գուցե պետք չի՞ դիմել:
- Հա, կփորձեմ ինքնուրույն պատասխանել: Ուրեմն, էն վերջին տարբերակը... ոնց է՞ր, չեմ հիշում... մի խոսքով, էդ միանգամից բացառում ենք, սաունայի տարբերակը մի քիչ բարդ ա, չնայած մեր բարձրաստիճան աշխատակիցներն ամեն օր երեկոյան այդ ուղղությամբ պրակտիկ ուսումնավարժական հավաքներ են իրականացնում տեղերում... Վաննայի մոմենտը դժվար ա, որովհետեւ կարող է մեծ հեղափոխություն լինի, վաննայում չտեղավորվի... Ամեն դեպքում՝ տարբերակ «ա». Օրորոցում:
- Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:
- Այո:
- Բրա՛վո, հինգ հարյուր դրամը ձերն է: Իսկ հիմա երկրորդ հարցը, եւ հազար դրամ: Արարատյան դաշտում ամենաարագը աճում է. ա. Հանցավորությունը, բ. Կանեփը, գ, Գործազրկությունը, դ. Հովիկ Աբրահամյանից վառվածների թիվը: Եվ այսպես, ձեր պատասխանը...
- Հա-հա-հա, շատ լավ հարց էր, դուրըս էկավ... Եթե մեր համակարգի հետ գործ ունենաս, իմ անունից կասես պոչկեքիդ քիչ խփեն: Էդ հումոր էր, էլի, հասկացար, չէ՞: Լավ, հիմա հարցին անդրադառնամ: Հի-հի... Ախր չորսն էլ լավ են աճում...
- Գուցե օգտվեք «զանգ ընկերոջը» հնարավորությունի՞ց:
- Օգտվեմ: Ալո՛, ալո՛... Մի հատ հե՛տ զանգի... (քիչ անց լսվում է «Վոտ կակայա դոլյա վարավսկայա» երգը)... Հա, մի՛ զարմացեք, էս իմ հեռախոսի զանգի մուզիկան ա... Ալո՛... Ախպերըս, էս անձրեւները հո բերքին շատ վնաս չե՞ն տվել: Չէ՞, սաղ լավ ա՞: Ըհը, ուրեմն՝ տարբերակ «բ»:
- Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:
- Այո:
- Ցավոք, ձեր պատասխանը սխալ է: Իսկ ճիշտ պատասխանը կիմանանք գովազդային ընդմիջումից հետո՝ հաջորդ շաբաթ: Ցտեսություն:
Լևոնի մութուցուրտ տարիներին մի կին մտնում ա խանութ.
-Միս չունե՞ք:
-Միս չունեն կողքի բաժնում, իսկ մենք հաց չունենք:
Լֆիկը Սերժիկին.
_Էդ ճի՞շտ ա, որ երեխեքին արագիլն ա բերում
_Հա
_Կլնի՞ սրանից հետո ես բերեմ
Սերժն էլ ասում ա.
- Հա, կլնի, բայց աղջկեքին դու կբերես, իսկ տղեքին Սաշիկը:
Ասում են Երեվանում էնքան քիչ մարդա մնացել,որ Սերժը սաղին դեմքով ճանաչումա
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Երբոր բացվին դռներն հուսո
Եվ մեր երկրեն փախ տա Ռոբիկ,
Չքնաղ երկրեն մեր Արմենիո
Երբ ճողոպրե ոտաբոբիկ,
Երբոր ծիծառն ի բույն դառնա,
Կանեփի քոլ հագնի տերեւ,
Ցանկամ հանձնել զիմ Ֆիզուլի,
Աշխարհ, որ ինձ էտուր արեւ։
Վասակ մը կա մեր կենաց մեջ,
Որ ամենայն ինչ փոխզիջի,
Վասակ մը, որ հոգին ի տենչ
Մեր հաղթանակ կուզե ջնջի,
Հորժամ հայերը բարկանան,
Գյուլին տալով վերջին բարեւ,
Երթամ, հանձնեմ զիմ Ֆիզուլի...
Չե՞ք հավատում։ Ռոբի արեւ։
ԿԳՆԵՄ
Շտապ կգնեմ առանձնատուն Եվրոպայի կենտրոնում՝ անվտանգության երաշխիքներով։ Հնարավոր է նաեւ փոխանակում երկու շրջանների հետ՝ հավելավճարով։ Հաագա չառաջարկել։
Սերժիկ
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր ռուսական դպրոցների վերաբացման կողմնակիցները կարող են ՀՀ զինված ուժերում ծառայել “Այլընտրանքային զինծառայության մասին” օրենքի շրջանակներում։
ԱԶԳԱՅԻՆ ԻՂՁԵՐԻ ԹԵԺ ՏԱՍՆՅԱԿԸ
(Top 10 of armenian dreams)
Դեռ մի կարոտ ունեմ պահած, տեսնեմ Անին - ու նոր մեռնեմ,
Տեսնեմ Ղարսում, ստոլբից կախած Էրդողանին - ու նոր մեռնեմ։
«Եվրատեսիլ» մրցույթի մեջ կրած տեսնեմ Եվա Ռիվաս,
«Բարսելոնի» կազմում տեսնեմ Քարամյանին-ու նոր մեռնեմ։
Գեթ մի անգամ յար ունենամ՝ Անժելինա Ջոլու նըման,
Գրկեմ՝ սրտով հազարագանձ, կպնեմ ջանին - ու նոր մեռնեմ։
Խփած տեսնեմ պասպորտիս մեջ առանց ժամկետ Շենգեն-վիզա,
Գրին-քարտ՝ խփած Մերսեդեսիս պատուհանին - ու նոր մեռնեմ։
Օպերայում միտինգ անեմ, գոռգոռալով Բազազը գա,
Էրկու տարվա մուռըս պահած՝ խփեմ չանին - ու նոր մեռնեմ։
Առավոտ շուտ ինտերնետում Kallahary.com-ի տեղակ
Հաագայի սայթում տեսնեմ Քոչարյանին - ու նոր մեռնեմ
ԳՈՎԱԶԴ
«Հաղթանակ» զբոսայգին իր հյուրընկալ դռներն է բացում էքստրեմալ հանգստի սիրահարների առջեւ: Յուրաքանչյուր չորրորդ հաճախորդի հետագա բուժումն՝ անվճար: Տեղերը սահմանափակ են:
http://chi.am/news/100511/pictures/first.jpg
My World My Space
28.05.2010, 16:49
1918թ. այս օրը ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Առաջին անգամ վեց դարյա ընդմիջումից հետո, մենք հայերս հնարավորություն ստացանք ունենալու մեր փոքր, բայց անկախ պետությունը::)
Շնորհավորում եմ բոլորիս:bux:
Հայաստան ջան, ցանկանում եմ, բոլորը հասկանան այս օրվա խորհուրդ և ձգտեն կառուցել ավելի լավ պետություն, ամուր պետություն, բարգավաճ պետություն ու ամենակարևորը ժողովրդի իշխանությամբ պետություն:
էլ նամյոկը ո՞նց ալինում......:);)
էլ նամյոկը ո՞նց ալինում......:);)
խնդալու չէր:pardon
Mephistopheles
29.05.2010, 07:59
Մայիսի 9-ին Արցախում, վերջին զանգին Հանրապետության
հրապարակում կազմակերպված համերգներին մեր
հայտնի երգիչները՝ Շուշան Պետրոսյանն ու Էմմա
Պետրոսյանը, հրավիրված չեն եղել: Նրանք երեկ իրենց
դժգոհությունն են հայտնել, որ ըստ արժանվույն գնահատված
ու պահանջված չեն: Շուշան Պետրոսյանն ասել է. "Տեսել ե՞ք,
բա դա համերգ է՞ր։ Այնտեղ ո՞վ էր երգում. մարդիկ, որոնք
Ստեփանակերտից անգամ քթները չեն հանել։ Երեւանի
ակումբներից դուրս էին եկել, երգում էին. գնում էին
"օբշյակով տժժալու"։ Ես իրենց չեմ մեղադրում,
կազմակերպիչներին եմ մեղադրում։ Այնտեղ պիտի լինեին
մարդիկ, ովքեր 1992-ից, 1994-ից Արցախում են եղել,
ամեն ծակուծուկ գիտեն։ Ինչո՞ւ պիտի ես,
Էմման այնտեղ չերգեինք":
Հրապարակ.ամ
Մայիսի 9-ին Արցախում, վերջին զանգին Հանրապետության
հրապարակում կազմակերպված համերգներին մեր
հայտնի երգիչները՝ Շուշան Պետրոսյանն ու Էմմա
Պետրոսյանը, հրավիրված չեն եղել: Նրանք երեկ իրենց
դժգոհությունն են հայտնել, որ ըստ արժանվույն գնահատված
ու պահանջված չեն: Շուշան Պետրոսյանն ասել է. "Տեսել ե՞ք,
բա դա համերգ է՞ր։ Այնտեղ ո՞վ էր երգում. մարդիկ, որոնք
Ստեփանակերտից անգամ քթները չեն հանել։ Երեւանի
ակումբներից դուրս էին եկել, երգում էին. գնում էին
"օբշյակով տժժալու"։ Ես իրենց չեմ մեղադրում,
կազմակերպիչներին եմ մեղադրում։ Այնտեղ պիտի լինեին
մարդիկ, ովքեր 1992-ից, 1994-ից Արցախում են եղել,
ամեն ծակուծուկ գիտեն։ Ինչո՞ւ պիտի ես,
Էմման այնտեղ չերգեինք":
Հրապարակ.ամ
Իրականում Շուշոն հրավիրվածա եղել: Գանցել ա ուղղալի լենքի պատճառով չի կարողացել մտնի Շուշի`քաղաքի մուտքը նեղա եղել:...Հայաստանւոմ էլ տենց կռան չկա էլի որ իրան բարձրացնի: Ասումա դրանից հետո շւշոն որոշել ա նստի նոր դիետայի որի անունը "բալագառկով մի հատ էս մասս կթրաշես": Հույս ունի որ մյուս տարի արդեն կկարողանա բրդվել Շուշի:
Հայաստանի առաջադիմական կուսակցությունը պատրաստվում է դատարան դիմել հայցով ընդդեմ Amnesty International կազմակերպության: Ըստ կուսակցության` Amnesty International-ի զեկույցում բացահայտ սուտ է գրված իրենց մասին:
Amnesty International-ը մասնավորապես անդրադարձել էր 2008-ի մայիսի 21-ին Հայաստանի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Միքայել Դանիելյանի դեմ հարձակմանը` նշելով, որ մեղավորները չեն պատժվել:
Երկու տարի առաջ Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը գազի ատրճանակից կրակել էր Միքայել Դանիելյանի վրա:
Ըստ իրավապաշտպանի` Տիգրան Ուրիխանյանը փողոցի մեջտեղում ասել էր` «հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ», ու գրպանից հանել է գազի ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին:
Իսկ ահա Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցները շարունակում են պնդել,թե «հարբած Միկա Դանիելյանն ու իր ընկերները հետապնդել ու հարձակվել են Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանի վրա, որը հարկադրված դիմել էր ինքնապաշտպանության` օդ արձակելով անգնդակ, դատարկ կրակոց»:
«Գործունեության ողջ ընթացքում մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Տիգրան Ուրիխանյանի հանդեպ խուլիգանական արարքներ գործած իբր իրավապաշտպան Դանիելյանը չդատապարտվեց և այսօր ազատության մեջ է, իսկ վերը նշված կազմակերպությունը իրականությանը հակառակ բացարձակ ստեր է գրում, ճիշտ այնպես, ինչպես ամբողջ այդ «զեկույց» կոչվածում մեր երկրին վերաբերող մնացած թեմաներով նյութերում»,-ասված է Հայաստանի առաջադիմական կուսակցության այսօրվա հայտարարության մեջ:
Հայաստանի առաջադիմական կուսակցությունը դատարանում պահանջելու է 1.000.000 դոլարի չափով բարոյական վնասի հատուցում:
Ի դեպ, քրեական այս գործը կարճվել է նախորդ տարի:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2010/05/31/amnesty-international)
—Ո՞րն է դիկտատուրայի և դեմոկրատիայի տարբերությունը։
—Դիկտատուրայի ժամանակ կառավարությունը անում է ինչ ուզում է, իսկ ժողովուրդը չի կարողանում իր կամքն արտահայտել։
Դեմոկրատիայի ժամանակ ժողովուրդը կարող է իր կամքն արտահայտել, բայց կառավարությունը մեկ է անում է այն ինչ ուզում է։
***
—Ինչո՞վ են տարբերվում արտասահմանյան հանցավոր խմբավորումները հայկականից։
—Արտասահմանյան հանցավոր խմբավորումները շանտաժի և ահաբեկչության միջոցով ստիպում են չինովնիկներին կաշառակեր դառնալ։
—Իսկ հայակականնե՞րը։
—Հայակականներն էլ կազմակերպում և անցկացնում են ընտրություններ։
***
Աբրահամ Լինքոլն – Ցիտատներ
Քաղաքական գործիչը պատասխանատու է նավի համար, այլ ոչ թե ալիքների։
Աշխարհը դեռևս չի գտել «ազատ» բառի իրական սահմանումը։
Չեմ ուզում հիշել թե ով է եղել պապս, քանի որ ավելի շատ մտահոգված եմ թե ինչ կդառնա թոռս։
Ոչ մի մարդ բավականաչափ բարի չէ որպեսզի կառավարի մյուսներին առանց նրանց համաձայնության։
Դանդաղ եմ գնում, բայց երբեք ետ չեմ դառնում։
Հասարակ մարդիկ ամենալավն են, ահա թե ինչու աստված նրանց այսքան շատ է ստեղծել։
Հ.Գ. Թարգմանությունը լեհերենից իմն է։
Mephistopheles
04.06.2010, 07:13
Ժողովուրդ, պատկերացնում ե՞ք էս նկարի ֆոնի գրվածքի առաջին բառը Սերոժը ոնց կկարդար… Nuclear-ը
Երևի մտքի մեջ ասում ա "էս ի՞նչ Nuclear-իս սամիթ են անում… չէ մի չէ Nuclear-իս կոտեմ" ու խնդում ա
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=48248&d=1275621034
http://www.davnomne.pisem.net/drev_azerbaijan.htm Սրանից էլ լավ հումոր
Նախագիծ
Պ-894-03.05.2010-ԳԲ-010/0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-202-Ն օրենքի /այսուհետ` օրենք/ վերնագրում «Անասնաբուժության» բառը փոխարինել «Կենդանաբուժության» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի տեքստում «անասնաբուժության» բառերը փոխարինել «կենդանաբուժության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի տեքստում «անասնաբուժություն», «անասնաբուժական», «անասնահամաճարակային», «անասնաբուժասանիտարական», «անասնահամաճարակ», «անասնաբուժության» եւ «անասուններին» բառերը համապատասխանաբար փոխարինել` «կենդանաբուժություն», «կենդանաբուժական», «կենդանահամաճարակային», «կենդանաբուժասանիտարական», «կենդանահամաճարակ», «կենդանաբուժության» եւ «կենդանիներին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի վերնագրում «Անասնաբուժական» բառը փոխարինել «Կենդանաբուժական» բառով:
Հոդված 4.1. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում «անասնաբուժության» բառը փոխարինել «կենդանաբուժության» բառով:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» բառերը փոխարինել «կենդանաբուժական» բառերով:
Հոդված 6. Օրենքի 2-րդ գլխի վերնագրում «Անասնաբուժության» բառը փոխարինել «Կենդանաբուժության» բառով:
Հոդված 7. Օրենքի 5 հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժության», «անասնաբուժասանիտարական», «անասնաբուժական» եւ «անասնահամաճարակի» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժության», «կենդանաբուժասանիտարական», «կենդանաբուժական», «կենդանահամաճարակի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժության», «անասնաբուժական», «անասնահամաճարակային» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժության», «կենդանաբուժական», «կենդանահամաճարակային» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժության» եւ «անասնաբուժական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժության» եւ «կենդանաբուժական» բառերով:
Հոդված 10. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 11. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 13. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «Անասնաբուժական» բառը փոխարինել «Կենդանաբուժական» բառով:
Հոդված 14. Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» բառերը փոխարինել «կենդանաբուժական» բառերով:
Հոդված 15. Օրենքի 12-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական», «անասնաբուժասանիտարական» եւ «անասնապահական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական», «կենդանաբուժասանիտարական» եւ «կենդանապահական» բառերով:
Հոդված 16. Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական», «անասնահամաճարակային», «անասնաբուժասանիտարական» եւ «անասնապահության» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական», «կենդանահամաճարակային», «կենդանաբուժասանիտարական» եւ «կենդանապահության» բառերով:
Հոդված 17. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 18. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «Անասնաբուժական» բառը փոխարինել «Կենդանաբուժական» բառով:
Հոդված 19. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «անասնաբուժական» եւ «անասնաբուժության» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբուժության» բառերով:
Հոդված 20. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստում «անասնաբուժական», «անասնաբույժներին», «անասնաբուժասանիտարական» եւ «անասնաբույժի» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական» եւ «կենդանաբույժներին», «կենդանաբուժասանիտարական» եւ «կենդանաբույժի» բառերով:
Հոդված 21. Օրենքի 17-րդ հոդվածի տեքստում «անասնաբուժական», «անասնահամաճարակը» եւ «անասնաբուժասանիտարական» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենդանաբուժական», «կենդանահամաճարակը» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 22. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետում «Անասնաբուժական» եւ «հակաանասնահամաճարակային» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կենդանաբուժական» եւ «կենդանաբուժասանիտարական» բառերով:
Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Անասնաբուժության մասին» եւ սույն հիմնավորման վերնագրում նշված Հայաստանի Հանրապետության թվով 32 օրենքներում «անասնաբուժություն» եւ «անաս» հիմքով եւ դրանց հոլովաձեւերով բառերը` «կենդանաբուժություն» եւ «կենդան» հիմքով եւ դրանց հոլովաձեւերով բառերով փոխարինելու ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորի` ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հ. Աբրահամյանին ուղարկված գրությամբ խնդրանքով` վերացնել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում «անասնաբուժություն» բառի տերմինաբանական անճշտությունը եւ մասնագիտական իմաստի սահմանափակումը, քանի որ կենդանիները կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներն են` բարձրակարգ կաթնասուններից մինչեւ միաբջիջ կենդանիները, իսկ անասունները` միայն գյուղատնտեսական կաթնասուն կենդանիների ներկայացուցիչներն են:
Անասնաբուժության բառի իմաստը թե` մասնագիտական գրականության մեջ, թե` «Ամասնաբուժության մասին» ՀՀ օրենքում, թե` օտար լեզուներում ներառում են անբողջ կենդանական աշխարհի ներկայացուցիչների հիվանդությունների ախտորոշման, կանխման, բուժման եւ օրենքներում թվարկած այլ գիտական եւ գործնական աշխատանքների բնագավառը: Սակայն, քանի որ արդի հայերենում անասուն բառը կիրառվում է որպես միայն կաթնասուն գյուղատնտեսական կենդանիների ընդհանուր անվանում, անասնաբուժություն բառն իր մեջ կրելով հստակ իմաստ չի փոխանցում այդ մասնագիտության ամբողջական` կենդանիներ բուժելու իմաստը: Կենդանիներ բուժելու գիտությունը պետք է կոչվի կենդանաբուժություն, ինչպես կենդանիներ ուսումնասիրող գիտությունը կոչվում է կենդանաբանություն, այլ ոչ թե անասնաբանություն:
Բացի դրանից անասուն բառն ունի նաեւ փոխաբերական իմաստ, ընդ որում, միայն բացասական իմաստներ` որպես մտավոր կարողություններից զուրկ, անասնական հակումներ ունեցող, վայրենաբարո անձ ...եւ լայն տարածում գտնելով որպես վիրավորանք` նույն երանգավորումն է փոխանցում նաեւ անասնաբուժության եւ անասնաբույժ բառերին, ինչը բացասական ձեւով է անդրադառնում այդ լուրջ եւ շատ կարեւոր մասնագիտության բնութագրին (իմիջին ) եւ ի տարբերություն արտասահմանում վայելող մեծ հարգանքի` հայերի կողմից հիմնականում արժանանում է արհամարական, ոչ լուրջ վերաբերմունքի եւ ծաղրանքի:
Կենդանի բառը կենդանական աշխարհի ներկայացուցիչների ընդհանուր անվանումից բացի, ի տարբերություն անասուն բառի, ոչ մի վիրավորական, կամ բացասական ինֆորմացիա հաղորդող փոխաբերական իմաստ չի կրում, այլ հակառակը:
Կենդանի բառի այլ իմաստներն են` իր մեջ կյանք կրող, ողջ, ապրող, ոչ մեռած: Իրական, իսկական, իրականությանը համապատասխանող, իրականությունից վերցված:
Այսպիսով կենդանաբուժություն բառը, բացի իր բուն իմաստից, կարող է փոխանցել կենդանի բառի մյուս, բուժված, առողջ կենդանուն հատուկ` կյանքի, ապրելու եւ առույգության իմաստների դրական լիցքերը, որոնք միայն կնպաստեն մասնագիտության վարկանիշի բարձրացմանը:
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում «անաս» հիմքով եւ դրանց հոլովաձեւերով բառերը փոխարինելով «կենդա» հիմքով եւ դրանց հոլովաձեւերով բառերով բնականաբար փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ սույն հիմնավորման վերնագրում նշված Հայաստանի Հանրապետության թվով 34 օրենքներում:
Առաջարկվող ՀՀ օրենքների նախագծերում «անասնաբույժ», «անասնաբուժություն», «անասնաբուծություն», «անասուն», «անասնագլուխ», «անասնագլխաքանակ», «անասնապահություն», «անասնահամաճարակ»», «անասնակեր», «անասնաբուժասանիտարական», «հակաանասնահամաճարակային», «անասնատնտեսություններ», «անասնաբուժապրոֆիլակտիկ» եւ «զինվորաանասնաբուժական» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինվում են «կենդանաբույժ», «կենդանաբուժություն», «կենդանաբուծություն», «կենդանի», «կենդանագլուխ», «կենդանագլխաքանակ», «կենդանապահություն», «կենդանահամաճարակ», «կենդանակեր» , «կենդանաբուժասանիտարական», «հակակենդանահամաճարակային», «կենդանատնտեսություններ», «կենդանաբուժապրոֆիլակտիկ» եւ «զինվորակենդանաբուժական» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Կատարվող փոփոխությունները պայմանավորված են նաեւ` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի , «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին» դրույթներով եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում սահմանված «Կենդանիներ» հասկացությամբ:
Աղբյուր՝ Ազգային Ժողովի պաշտոնական կայք (http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=4092&Reading=0)
Աղբյուր՝ Ազգային Ժողովի պաշտոնական կայք (http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=4092&Reading=0)
Քայ առ քայլ նախապատրաստվել են օտարալեզու դպրոցների բացմանը:8
քանի որ կենդանիները կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներն են` բարձրակարգ կաթնասուններից մինչեւ միաբջիջ կենդանիները, իսկ անասունները` միայն գյուղատնտեսական կաթնասուն կենդանիների ներկայացուցիչներն են:
Հիմա փաստորեն բոլոր կենդանիները կենդանաբույժի պոտենցիալ կլիենտ են - գայլ, աղվես, կոկորդիլոս, գետաձի: Ու որ համաճարակ լինի մեր կենդանաբույժերը պիտի բոլորին պատվաստեն: Որ դինոզավր բռնեն, դինոզավրին էլ են պատվաստելու:
Բացի դրանից անասուն բառն ունի նաեւ փոխաբերական իմաստ, ընդ որում, միայն բացասական իմաստներ` որպես մտավոր կարողություններից զուրկ, անասնական հակումներ ունեցող, վայրենաբարո անձ ...եւ լայն տարածում գտնելով որպես վիրավորանք` նույն երանգավորումն է փոխանցում նաեւ անասնաբուժության եւ անասնաբույժ բառերին, ինչը բացասական ձեւով է անդրադառնում այդ լուրջ եւ շատ կարեւոր մասնագիտության բնութագրին (իմիջին ) եւ ի տարբերություն արտասահմանում վայելող մեծ հարգանքի` հայերի կողմից հիմնականում արժանանում է արհամարական, ոչ լուրջ վերաբերմունքի եւ ծաղրանքի:
No comment !!!!
Իմ արև, էս ինչ սորտ են սրանք: Էս հիմնավորումը գրողին ու փոփոխությունները նախաձեռնողին Պարոնյանին անվան մեդալ ա պետք տալ:
Միաբջիջ կենդանու պատվաստում եմ ուզում տեսնել... :goblin :D
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Ինքը էլիտար այլալեզու դպրոցի ուսմասվար է: Դասասենյակի պատից կախված են Սերժ Սարգսյանի եւ Գարեգին Նժդեհի լուսանկարները, սեղանին դրված են հայկական աշխարհի գլոբուսն ու հսկիչ-դրամարկղային մեքենան ¥դաս պատասխանողները վճարելուց հետո անպայման պիտի պահանջեն կտրոնը¤, մի խոսքով՝ լավ է: Բայց դասարանում ընդամենը մի քանի աշակերտ կա, մյուսները բացակայում են: Ինքը բացում է մատյանը... Ոչինչ չի ստացվում, բոլորի անունները փակ են: Ստիպված՝ գրատախտակի մոտ է կանչում առաջին պատահածին: «Պորտմանս տունն եմ թողել», ծուլորեն ասում է սա: Մյուսին է կանչում: Սա սուսուփուս մոտենում է, վճարում 200 եվրոն, չեկը դնում գրպանը ու դուրս գալիս...
Այդ պահին դուռը ծեծում են, ապա դռան միջից հայտնվում է Գալուստ Սահակյանի գլուխը. «Չորս հատ քյաբա՛բը: Ո՞վ ա պատվիրել»: «Դո՛ւրս այստեղից», գոռում է ինքը, ապա շրջվում դեպի դասարանը. «Ձեզ չեմ ասե՞լ էս միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոց ա, ի՞նչ քյաբաբ... Սրանից հետո մենակ հոթդոգ կպատվիրեք կամ համբուրգեր...»: «Տո լավ է՜», ջակուզիի միջից լսվում է աշակերտներից մեկի ձայնը... «Էդ ո՞վ էր... վաղը առանց ծնողի չներկայանաս» հիստերիայի մեջ ընկած՝ գոռում է ինքը... «Էդ ո՞ւմ ծնողի հետ ես, արա՛», ջակուզիից դուրս է ցատկում սա ու սպառնալից մոտենում: Ինքը դանդաղ ետ-ետ է քայլում, ապա միանգամից շրջվում, դուրս փախչում դասարանից ու վազում մարզադահլիճի ուղղությամբ, աշակերտներն ու նրանց թիկնապահներն էլ՝ հետեւից: Իսկ մարզադահլիճում այդ պահին ջիպի լուսամուտից իրար վրա թքելու նորմատիվ են հանձնում: Ներս է ընկնում եւ հայտնվում ավտոմեքենաների շարքերի միջեւ, բայց նահանջի ճանապարհ չկա: Զգում է, որ վախից մազերը բիզ-բիզ են կանգնում: Ուզում է գոռալ «օգնեցեք», բայց վերջին պահին հիշում է, որ դպրոցն օտարալեզու է, ու գոռում է «պամագիծե...»: Աշակերտները մոտենում են...
Արթնանում է սառը քրտինքի մեջ կորած:
Kuk ջան լավ էլ ֆանտազիոր տղա ես, շատ լավ ու գունեղ ես նկարագրում:
Kuk ջան լավ էլ ֆանտազիոր տղա ես, շատ լավ ու գունեղ ես նկարագրում:
Նանս ջան, ֆանտազիայիցս չեմ բողոքում, բայց հեղինակը ես չեմ:)) www.chi.am կայքից եմ վերցրել;)
ԳՈՎԱԶԴ
«Արյան ծով» տուրիստական գործակալությունն առաջարկում է մատչելի ուղեգրեր՝ «Դեպի Անթալիա միայն տանկով» ծրագրի շրջանակներում: Ընդունվում են կոլեկտիվ հայտեր:
ԳՈՎԱԶԴ
«Արյան ծով» տուրիստական գործակալությունն առաջարկում է մատչելի ուղեգրեր՝ «Դեպի Անթալիա միայն տանկով» ծրագրի շրջանակներում: Ընդունվում են կոլեկտիվ հայտեր:
Իսկ «Ծովից ծով՝ Հայաստանում» էդ ուղեգրերից չկա՞...:think
Ահամդի Նեժադը թրաշվում ա պարզվում ա Վանո Սիրադեղյանն ա...
ՊԱՏԳԱՄ
Լսի՛ր, որդիս, շաղգամ որպես
Տիրոջ քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից մերժում եմ քեզ
Հայոց լեզուն հազարագանձ։
Ծախվել է նա կանխիկ փողով
Կաբինետում վարչապետի,
Դաբրո ստացել որոշումով
Նժդեհական պառլամենտի։
Թարգի՛ր, որդիս, անմիջապես
Մեսրոպատառ հայոց լեզուն,
Որ դրսերում չմոլորվես,
Նորմալ շփվես Լաս-Վեգասում։
Ու տե՛ս, որդիս, ուր էլ թռնես,
Ինչ բիզնեսի տեր էլ դառնաս,
Ինչ առիթով ում հայհոյես՝
Աշոտյանին չմոռանաս։
ՉԻ
My World My Space
16.06.2010, 10:46
Կանգ առ ակնթարթ.....
48458
Օլի.... օլի...օլիգոպոլիաաաաա՜
48459
Կանգ առ ակնթարթ.....
48458
Ես էլ էի էնտեղ, լավ օր էր :love
My World My Space
16.06.2010, 13:43
Ձեզ նվիրված ու հավատարիմ` Մամիկոնի և Սոնյայի որդի Արտաշես Գեղամյան: (http://www.amiab.am/hy/armenia.html)
http://7or.am/content_files/%D5%B0%D5%A1%D5%B5%20%D5%A5%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9 E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%E2%80%A6%D6%84.jpg
http://s41.radikal.ru/i094/1006/41/7c1c64fc155e.jpg (http://www.radikal.ru)
:D
Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր
- Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ ձեզ, որ այսօրվա մեր խաղի մասնակիցը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանն է: Նա առաջինը կարողացավ ճիշտ դասակարգել Պազիկ, Կամազ, Գազ-51 եւ Կռազ ավտոմեքենաները՝ ըստ «սկոռուստների» թվի աճման կարգի: Ծափահարություննե՛ր: Բարեւ ձեզ, պարոն Սարգսյան:
- Շատ բարեւ ձեզ:
- Պարոն Սարգսյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել մեր հեռուստախաղին: Դուք է՞լ եք ուզում դառնալ միլիոնատեր:
- Ե՞ս: Աչքիս՝ տեղը չես բերում, թե ում հետ ես խոսում: Ես պռոստը իմացա, որ սենց խաղ կա, էկա տենամ էդ ովքե՞ր են, որ ուզում են առանց դաբրոյի միլիոնատեր դառնան:
- Փաստորեն դուք ոչ թե խաղին մասնակցելու էիք եկել, այլ վերահսկելու:
- Այ հիմա տեղը բերիր: Բա ախպերս չի ասե՞լ ով ինչ փող աշխատի՝ մենք փայ ենք: Հիմա էլ նենց վախտեր են, որ մարդու դավերիա չի անում: Դրա համար էլ էկա, որ տեղում կանտրալիրըվատ անեմ:
- Լավ, լավ, պարոն Սարգսյան... Բայց քանի որ արդեն եկել եք, գուցե այնուամենայնիվ մասնակցե՞ք խաղին:
- Պրոբլեմ չկա: Ի՞նչ հարց ունես, ասա:
- Եվ այսպես, առաջին հարցը, եւ հինգ հարյուր դրամ: Ո՞րն է ժողովրդի հետ հարաբերվելու ամենաճիշտ ձեւը: Տարբերակ ա. Ութ հոգու պառկացնելը, բ. Երեք մատի կոմբինացիան, գ. Երեք հազարական դրամ բաժանելը, դ. Հինգ հազարական դրամ բաժանելը:
- Ինչքան ասեցի՞ր: Հինգ հազար դրամ բաժանե՞նք: Ա՛ռռըս քեզ:
- Դա ձեր վերջնակա՞ն պատասխանն է:
- Հա:
- Ձեր պատասխանը ճի՛շտ է: Տարբերակ բ՝ «Երեք մատի կոմբինացիան: Շնորհավորում եմ, հինգ հարյուր դրամը ձերն է:
- Ա՛չքս տենա:
- Համեցեք, համեցեք... Երկրորդ հարցը, եւ հազար դրամ: Ներկայումս ինչպիսի՞ հարաբերություններ են իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Տարբերակ ա. Առեւտրային, բ. Քաղաքական, գ. Խնամիական, դ. Բարիդրացիական: Եվ այսպես, ձեր պատասխանը...
- Սպասի, է, սպասի, վրա մի՛ տուր: Կարա՞մ մի հատ զանգեմ:
- Այո, իհարկե. դուք կարող եք օգտվել «զանգ ընկերոջը» հնարավորությունից:
- Ի՞նչ ընկեր, ախպորս եմ զանգում:
- Դե, առավել եւս...
- Ալո՛, Սերժի՞կ: Հա, ես եմ: Ուզում եմ դառնամ միլիոնատեր... Ինչի՞ ես ասում «էլի՞»: Խա՛ղ ա, խա՛ղ... Ստավկա չանե՞մ...Չէ, ուրիշ խաղ է: Տելեվիզրի մեջ եմ: Հա, մի բան հարցնեմ: Էն ազգայիններին մի քիչ փող պտի փոխանցեիր, փոխանցել ե՞ս: Հլը չէ՞: Լավ, էղավ: Հըմ... Ուրեմն՝ «ա» տարբերակը բացառվում ա: «Բ» տարբերակը էն գլխից բացառվում էր... Բարի-դրացիականը ո՞րն ա, հարեւանությունը՞... Չէ, էդ գործով մյուս ախպերս ա՛: Մնաց «գ» տարբերակը. խնամիակա՛ն:
- Դա ձեր վերջնակա՞ն տարբերակն է:
- Տեղը չես բերո՞ւմ:
- Լավ, լավ: Շնորհավորում ենք, հազար դրամը ձերն է: Երրորդ հարցը, եւ երկու հազար դրամ...
- Մի րոպե... Ալո՛: Հա: Էղավ: Կներեք, բայց պիտի գնամ: Ախպերս ասում ա ինչքան քիչ խոսաս ու տելեվիզրով էրեւաս, էնքան լավ:
- Դե ինչ արած, հաջողություն ձեզ: Իսկ մեզ մնում է միայն տեղեկացնել, որ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի: Ցտեսություն:
ՉԻ (www.chi.am)
ՇՈԳ ՕՐՎԱ ԽՈՀԵՐ
Աշխարըս մե թեժ ամառ է, պաղերումեն բեզարիլ իմ,
Դաշնակների ընդդիմադիր խաղերումեն բեզարիլ իմ,
Մարդկանց վըրա շոգն ազդիլ է, չին դիմանում էլ ներվերըն,
Էրեկ հով էր, քանց վուր էսօր, վաղերումեն բեզարիլ իմ։
Էս բյուջեի ճեղքվածքի հիդ շատացել է բոշի եղըն,
Ժողովըրդի աչքի փուշն է ԳԹԿ-ի շեֆի բեղըն,
Էլ անվըճար վո՞ւնց ընդունվիմ, խանգարում է Ֆլեշ Բարսեղըն,
Բողոքարկման մեջըն գոված փողերումեն բեզարիլ իմ...
Թե պեսոկի բիզնես անիմ՝ վընաս կու տա մարթա մեկըն,
Թե մե ուրիշ բիզնես դընիմ՝ կու խանգարի դաժան ՊԵԿ-ըն ,
Ֆրանսիայի պես գոզալ թիմն էլ վարի տըվավ Դոմենեկըն,
Վերջին ստավկաս փոզմիշ էլավ... Խաղերումեն բեզարիլ իմ։
Վո՞ւր մե պատին գըլուխըս տամ, ոչ ռուսն օգնեց, ոչ Բրյուսելըն,
Ճըգնաժամըն խորացիլ է, ծանրացիլ է վարկ ուզելըն,
Չեմ էլ կարում ֆուտբոլ նայեմ, զահլա տարավ վուվուզելըն,
Սերժի էքսի օրվան սպասող ճաղերումեն բեզարիլ իմ...
ՉԻ (www.chi.am)
Ասում են՝ գտնվել է ԼՏՊ-ի նմանակը :8
http://i48.tinypic.com/2ni6sf6.png
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Սանկտ-Պետերբուրգ: Մի քանի րոպեից եռակողմ հանդիպումը կսկսվի, բայց Մեդվեդեւը դեռ չկա: Սենյակում ինքն ու Ալիեւն են: Դեմ դիմաց նստած՝ թարս-թարս նայում են իրար, բայց ձայն չեն հանում: Բայց լռությունը գնալով անտանելի է դառնում: Վերջապես Ալիեւը չի դիմանում. «Հը՛, քիրվա, հիմա էն Մադրիդի մոմենտով ի՞նչ ես ասում»: Ինքը մի պահ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա գլխի է ընկնում. «Հա՜, դու էլ էի՞ր Իսպանիայի վրա ստակվա դրել»: Ալիեւը տխուր գլխով է անում: «Է՜հ», ծանր հոգոց են հանում երկուսով, ու զրույցը դարձյալ ընդհատվում է: «Լավ, չկա՝ չկա, արի չինգաչուկ խաղանք», առաջարկում է ինքը: «Արի խաղանք, բայց՝ Աղդամի վրա», առաջարկում է Ալիեւը: «Չի՛ն-գա՛-չո՛ւկ», ասում են երկուսով եւ... ով սարսափ.... Իլհամը բռունցքով քար է ցույց տալիս, ինքը՝ մկրատ... Ու հենց այդ պահին դահլիճ է մտնում Մեդվեդեւը... «Դմիտրի Անատոլեւիչ, մենք այստեղ որոշ առաջընթաց ունենք», ուրախ-ուրախ զեկուցում է Ալիեւը, բայց ինքը ընդհատում է. «Սուտ է ասում, ի՞նչ առաջընթաց, ինքը ինձ բռունցքով սպառնաց, ես էլ ասեցի աչքերդ կհանեմ»: «Չէ, Ազատիչ, աչքիս՝ կրվել ես», քմծիծաղ է տալիս Մեդվեդեւը...
Պատկերը փոխվում է: «Զվարթնոց» օդանավակայան: Ինքը տխուր-տրտում իջնում է ինքնաթիռից... Դիմավորողները մոտենում են, բայց մի քանի մետր այն կողմ՝ ցանկապատի հետեւում, ինչ-որ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ու ծույլ-ծույլ ինչ-որ բաներ են վանկարկում: «Էն ի՞նչ ա, նրանք էլ ե՞ն Իսպանիայի վրա ստավկա դրել», ցրված հայացքով հարցնում է ինքը: «Չէ, շեֆ, դաշնակներն են, իշխանափոխություն են պահանջում», ծիծաղելով պարզաբանում է ինչ-որ մեկը: «Սեր-ժի՛կ, 2018-ին հեռա-ցի՛ր», լսվում են դինջ վանկարկումները... «Լավ, զահլա չունեմ, հոգնած եմ», հորանջում է ինքը ու մատով մոտ կանչում ինչ-որ մեկին. «Զանգի էն Բակոյին, թող շտապ գա մոտս, մի էրկու օյին չինգաչուկ խաղանք...»:
Արթնանում է Երեւան-Սանկտ-Պետերբուրգ ինքնաթիռում:
ՉԻ (http://chi.am/news/100618/10061805.htm)
avikavet1
23.06.2010, 15:20
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Սանկտ-Պետերբուրգ: Մի քանի րոպեից եռակողմ հանդիպումը կսկսվի, բայց Մեդվեդեւը դեռ չկա: Սենյակում ինքն ու Ալիեւն են: Դեմ դիմաց նստած՝ թարս-թարս նայում են իրար, բայց ձայն չեն հանում: Բայց լռությունը գնալով անտանելի է դառնում: Վերջապես Ալիեւը չի դիմանում. «Հը՛, քիրվա, հիմա էն Մադրիդի մոմենտով ի՞նչ ես ասում»: Ինքը մի պահ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա գլխի է ընկնում. «Հա՜, դու էլ էի՞ր Իսպանիայի վրա ստակվա դրել»: Ալիեւը տխուր գլխով է անում: «Է՜հ», ծանր հոգոց են հանում երկուսով, ու զրույցը դարձյալ ընդհատվում է: «Լավ, չկա՝ չկա, արի չինգաչուկ խաղանք», առաջարկում է ինքը: «Արի խաղանք, բայց՝ Աղդամի վրա», առաջարկում է Ալիեւը: «Չի՛ն-գա՛-չո՛ւկ», ասում են երկուսով եւ... ով սարսափ.... Իլհամը բռունցքով քար է ցույց տալիս, ինքը՝ մկրատ... Ու հենց այդ պահին դահլիճ է մտնում Մեդվեդեւը... «Դմիտրի Անատոլեւիչ, մենք այստեղ որոշ առաջընթաց ունենք», ուրախ-ուրախ զեկուցում է Ալիեւը, բայց ինքը ընդհատում է. «Սուտ է ասում, ի՞նչ առաջընթաց, ինքը ինձ բռունցքով սպառնաց, ես էլ ասեցի աչքերդ կհանեմ»: «Չէ, Ազատիչ, աչքիս՝ կրվել ես», քմծիծաղ է տալիս Մեդվեդեւը...
Պատկերը փոխվում է: «Զվարթնոց» օդանավակայան: Ինքը տխուր-տրտում իջնում է ինքնաթիռից... Դիմավորողները մոտենում են, բայց մի քանի մետր այն կողմ՝ ցանկապատի հետեւում, ինչ-որ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ու ծույլ-ծույլ ինչ-որ բաներ են վանկարկում: «Էն ի՞նչ ա, նրանք էլ ե՞ն Իսպանիայի վրա ստավկա դրել», ցրված հայացքով հարցնում է ինքը: «Չէ, շեֆ, դաշնակներն են, իշխանափոխություն են պահանջում», ծիծաղելով պարզաբանում է ինչ-որ մեկը: «Սեր-ժի՛կ, 2018-ին հեռա-ցի՛ր», լսվում են դինջ վանկարկումները... «Լավ, զահլա չունեմ, հոգնած եմ», հորանջում է ինքը ու մատով մոտ կանչում ինչ-որ մեկին. «Զանգի էն Բակոյին, թող շտապ գա մոտս, մի էրկու օյին չինգաչուկ խաղանք...»:
Արթնանում է Երեւան-Սանկտ-Պետերբուրգ ինքնաթիռում:
ՉԻ (http://chi.am/news/100618/10061805.htm) Ստավկի մոմենտը շատ լավներ:hands :D
avikavet1
25.06.2010, 02:06
http://7or.am/content_files/%D5%B0%D5%A1%D5%B5%20%D5%A5%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9 E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%D5%9E%E2%80%A6%D6%84.jpg լավնա:D:D:hands
Ա~խք, Արծո
ԵԽԽՎ նիստի ժամանակ հայկական պատվիրակության անդամները հայտարարության տեքստ էին պատրաստել ԼՂ խնդրի մասին և կարողացել էին 56 ստորագրություն հավաքել։ ՕԵԿ–ական Արծրունի Աղաջանյանը, որը միայն 1 ստորագրություն էր կարողացել հավաքել, այն էլ իր սեփական ստորագրությունը, մոտեցել է ԵԽԽՎ պատվիրակության անդամներին ու խնդրել, որպեսզի նրանք համաձայնեն իրենց հավաքած ստորագրությունների մի մասը տալ իրեն։ Աղաջանյանն ասել է, թե դա իրեն պետք է, որպեսզի ՀՀ–ում և՛ ՕԵԿ–ում, և՛ Հովիկ Աբրահամյանի մոտ ցույց տա, թե ինքը լուրջ աշխատանք է կատարել։
Tert.am
Magic-Mushroom
26.06.2010, 22:52
Հաղթելու ենք Յո-Հո:)
http://i014.radikal.ru/1006/8b/c5085fcaa8ef.jpg
նկարը ես եմ նկարել:hands
avikavet1
26.06.2010, 23:21
Հաղթելու ենք Յո-Հո:)
http://i014.radikal.ru/1006/8b/c5085fcaa8ef.jpg
նկարը ես եմ նկարել:hands
Մերոնք են,մալադեց:
Հաղթելու ենք Յո-Հո:)
նկարը ես եմ նկարել:hands
Բա հումորն ու՞ր ա :8
ԱՇՈՒՂԱԿԱՆ
Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Խոստանում ես Աղդամ-Լաչին-Քելբաջար,
Սուրբ անունդ պիտի նշվի անպատճառ,
Բադեն-Բադենք քեզ ապաստան, քաջ Սերժիկ։
Ուր ոտք դընես, լուրջ կակաչներ թող աճեն,
Բազեներըդ գընան Բաքուն նվաճեն,
Անհատական նալոգների քո բյուջեն
Չցամաքի մինչ հավիտյան, քաջ Սերժիկ։
Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Այդ սուրբ գործին սպոնսոր կանգնի թող փեսեն,
Միջնորդները ավել-պակաս թե խոսեն,
Պասլատ արա, դու անսասան, քաջ Սերժիկ։
ՀՀԿ-ի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Թե արտահերթ պրոցես լինի կամ բեթար,
Չզարմանաս, հայոց պաշտպան քաջ Սերժիկ։
ՉԻ (http://chi.am/)
Հաղթելու ենք Յո-Հո:)
http://i014.radikal.ru/1006/8b/c5085fcaa8ef.jpg
նկարը ես եմ նկարել:hands
ի՞նչ է մտածում պապիկը տեսնես․ իր արաբական ծննդավայրի՞, թե՞ օր ծերության փառքի հասնելու հերթական փորձ անելու մասին․․
Բաց նամակ Ստաֆիլակոկուս Աուրեուսին
http://x-medical.ru/uploads/posts/1210338076_4546.jpghttp://t3.gstatic.com/images?q=tbn:zxFLMS3sH4u3RM:http://slavs.org.ua/img/zdrava/leykocity/aureus.jpg
Հարգելի պարոն Ստաֆիլակոկուս:
Դուք արդեն 12 տարի է, ինչ գտնվում եք իմ մարմնում և օգտվում եք իմ կենսական հյութերից` բազմանալով ու բարգավաճելով լիակատար ազատության մեջ: Ես, լինելով հանդուրժողականության անփոփոխ ջատագով և բացառելով ցանկացաց անտիբիոտիկային կամ այլ մեդիկոմենտալ միջամտության հնարավորություն, տարիներ շարունակ հանդուրժել եմ Ձեր գոյությունն իմ օրգանիզմում: Ձեր ներկայության առաջին իսկ շաբաթից իմ մաշկը սկսեց այլանդակվել` պզուկոտվելով ու ճարպոտելով, սակայն լավատեսությամբ լի հույսն ապագայի հանդեպ ինձ չէր լքում: Այն բանից հետո, երբ ես դարձա կրիչն այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են իմպետիգոն, ֆուրունկուլը, ֆլեգմոնան, կարբունկուլը և աբսցեսը, ընտանիքիս անդամները թախանձում էին ինձ` դիմել բժշկի: Սակայն ես գերադասեցի հանդուրժողականություն ցուցաբերել, քանի որ վստահ էի, որ Դուք երբեւէ չեք կարող վերջնականապես ոչնչացնել այն օրգանիզմը, որտեղ բնակվում եք Դուք, Ձեր սերունդները, ուր նետել եք Ձեր արմատները, ծխեցրել եք Ձեր օջախը:
Երկու տարի առաջ` գարնանը, երբ ես ծանր հիվանդացա միաժամանակ թոքաբորբով ու մենինգիտով, եւ երբ ինձ այցելած բժիշկն ասաց, որ այդ հիվանդությունների պատճառը Ձեր ներկայությունն է իմ օրգանիզմում, ես սկսեցի կասկածել` գուցե սխալական են իմ պատկերացումները Ձեր նպատակների ու մտադրությունների մասին: Բայց ես ընդդիմացա անտիբիոտիկների ներարկմանը, քանի որ ատում եմ բռնությունը, և վստահ եմ` որ արյան գնով չի կարելի որևէ հարց լուծել: Այսօր ես հիվանդ եմ օստիոմելիտով և էնդոկարդիտով, իմ օրգանիզմը սպառում է իրեն, ինձ շատ քիչ կյանք է մնացել ապրելու: Այս էր պատճառը, որ որոշեցի Ձեզ գրել այս նամակը:
Հարգելի պարոն Աուրեուս:
Դանակն այլեւս հասել է ոսկորին: Դուք պետք է հեռանաք! Կենդանի մնացած ոչ մի նյարդային բջիջ, ոչ մի լեյկոցիտ կամ տրոմբոցիտ Ձեզ այլևս չի ների Ձեր արարքների համար: Անշուշտ ես շարունակում եմ դեմ մնալ անտիբիոտիկային ոչ հումանիստական միջամտությանը, սակայն պետք չէ թերագնահատել իմ իմունային համակարգը: Այն դեռ շատ ուժեղ է և հարկ եղած ժամանակ կարող է արժանի հակահարված հասցնել ձեր բակտերիալ ռեժիմին: Հեռացեք! Մի արժանացեք սերունդների անեծքին!
Ձեզ սիրով կերակրող` Հոմո Սապիենս
Արիացինների գոռձերը լավանումն ա Վահագնի ծնունդը "Բելլաջիո" -ում են անում, սպիտակցի Հայկո էլ երգում ա "Ջան Վահագ, Վահագ: Կանաչ լինի քո ճամփան, մեռնի քո բոյին պապան..."
Սա սովետական ժամանակների անեկդոտ է, բայց քաղաքական ենթատեքստով, այդ պատճառով այստեղ եմ գրում:
Ամերիկայից մեկը գալիս է սովետական գործարան, որ բանվորներին ազատություն ու ըմբոստություն քարոզի: Գործարանի դիրեկտորն ու կուսքարտուղարն ասում են, որ « մեր ժողովուրդն այնքան լավ է ապրում, որ երբեք ոտքի չի կանգնի»:
-Ուրեմն փորձի նպատակով եկեք վատացնենք ապրելու պայմանները,- առաջարկում է ամերիկացին:
Հաջորդ օրը հավաքում են գործարանի բոլոր աշխատողներին ու հայտարարում, որ այսուհետ ո'չ թե ութ, այլ 15 ժամ են աշխատելու հանուն սովետական հայրենիքի: Ոչ ոք ծպտուն չի հանում, բոլորը միաձայն քվեարկում են նոր որոշման օգտին:
Մի շաբաթ այսպես աշխատում են, ամերիկացին առաջարկում է ավելի խստացնել կենսապայմանները: Նորից հավաքում են աշխատողներին ու սա հայտարարում է.
- Վաղվանից 15 ժամ աշխատելուց հետո պիտի նաև գործարանի տերիտորիան ավլեք- մաքրեք, հարակից փողոցների հետ , նոր տուն գնաք: Ու ճաշի համար ընդմիջումը լինելու է 5 րոպե:
Էլի ոչ ոք չի բողոքում, բոլորը միահամուռ քվեարկում են ու գնում իրենց աշխատատեղերը:
Ամերիկացու ճարը կտրում է: Չգիտի՝ էլ ի՞նչ մտածի, որ էս ժողովրդի մեջ գոնե ընդվզումի կայծ գցի:
Մի երկու օր հետո հավաքում են բանվորներին, սա դուրս է գալիս ու ասում.
- Վաղը աշխատանքից ու փողոցներն ավլել-մաքրելուց հետո ողջ կոլեկտիվով պիտի կախվեք: Սովետական հայրենիքին դա շատ է պետք:
Սպասում է, որ գոնե մի հոգի բողոքի ձայն կհանի: Վերջապես մեկը ձեռքը պարզում է հարց տալու համար: Ամերիկացին խանդավառված ձայն է տալիս այդ բանվորին՝ էն հույսով, որ հիմա բողոքելու է , կոմկուսի հերն անիծի: Բանվորը տեղից վեր է կենում ու հարցնում.
- Իսկ կախվելու պարանները տնից պիտի բերե՞նք, թե՞ դուք էստեղ կտաք...
Չգիտեմ, ինչքանով ա թեմային համապատասխան, բայց դնեմ.
Youtube կայքում հոլովակ է հայտնվել, որտեղ իսրայելական բանակի զինվորները, պարեկելով Հեբրոն քաղաքը՝ Հորդանանի արեւմտյան ափին, քաղաքի փողոցներում իսկական շոու են կազմակերպում ամերիկյան երգչուհի Կեշայի երգի հնչյունների ներքո:
Իսրայելական հրամանատարությունը, անհանգստացած բանակում տիրող մթնոլորտով, մտադիր է քննել իրավիճակը: Անհայտ պատճառներով տեսաերիզն անհետացել էր կայքից, ապա կրկին հայտնվել, երբ արդեն այն ցուցադրել էին իսրայելական հեռուստաընկերությունները: Եթե նկարահանումը բեմադրված չէ, ապա պարողներին սպառնում են կարգապահական տույժեր, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
NEWS.am (http://news.am/arm/news/24250.html)
Սա էլ հոլովակը.
http://www.youtube.com/watch?v=UIrVofeRh0g&feature=related
Չգիտեմ, ինչքանով ա թեմային համապատասխան, բայց դնեմ.
Չի զգացվում, որ սարքածա;)
Բայց ծիծաղալույա:))
Ուշադրություն դարձրեք վերջին բառի վրա...Բոմբ ա: Այս ցուցնակը Ջերմուկ տանող ճանապարհի վրա է:
էէէ, չեմ հավատում, սարքած ա հաստատ։
Հաստատ սարքած չի՞, Էդ
Ճշմարտությունը սարքել չի լինում: :))
Ապեր ես չեմ եղել նկարողը, բայց նկարողը ջերմուկ գնալուց ա նկարել: Ջերմուկից մարդ չկա հաստատի?
Ճշմարտությունը սարքել չի լինում: :))
Ապեր ես չեմ եղել նկարողը, բայց նկարողը ջերմուկ գնալուց ա նկարել: Ջերմուկից մարդ չկա հաստատի?
Եթե ուշադիր նայես կտորի ծալքերին, որոնք ընդհատվում են տառերի մոտ, կզգաս, որ սարքած է :)
Ձայնալար
08.07.2010, 16:21
Իմ կոլեգան էլ ա ասում, որ տեսել ա իրա զույգ աչքերով :)) Էդո, նկարի մեծ տարբերակ չկա՞
Եթե ուշադիր նայես կտորի ծալքերին, որոնք ընդհատվում են տառերի մոտ, կզգաս, որ սարքած է :)
Ապեր, էտ ախմախներից ամեն ինչ հավատալու ա: Տոշնի էլ գրել են, ինչի՞ պիտի սարքած լինի:
Մեռաաա ես, ավելի մազալու բան չէի տեսել:
էնքանով ա կասկածելի,որ կարծես անկապ տեղում ա....
http://img580.imageshack.us/img580/568/clipboard01mj.jpg
աղմուկին (noise) նայեք... "Հ"-ից հետո միանգամից կտրվում է... բայց ընտիր միտք ա.. :D
Նաիրուհի
10.07.2010, 12:58
Պաուլն էլ է սխալվում փաստորեն ;)
Մի քիչ առաջ www.Hayland.am կայքում մի շատ ակտուալ քաղաքական հումոր տեսա, թե ինչպես է ութոտնուկ Պաուլը գուշակել ապագա Ռուսաստանի նախագահին: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ:
http://hayland.am/Blog/ViewPost.aspx?PostID=16192
Mephistopheles
13.07.2010, 21:11
Պաուլն էլ է սխալվում փաստորեն ;)
զատօ մեր "ժողովուրդը" չի սխալվում
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=48774&d=1279041044
էս մտքի գիգանտին լրիվդ պտի կարդաք:
«Էդ ինչի՞, մեզ թվում է, որ երբ ցունամիներ են լինում, երկրաշարժեր, ջրհեղեղներ, ու մարդիկ են զոհվում՝ դա Աստծո խնդիրն է, իսկ որ մի պետության մեջ է ընդհարում լինում, դա էլ բնական երևույթ է, չէ՞, մասսաներն իրար են տալիս՝ այդտեղ ինչ-որ մեկը մեղավոր է», անդրադառնալով մարտի 1-ի ոճրագործությանը՝ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Հանճարեղա չէ՞:o
Անթալիայում հանգստանում են ճաշ ուտողները. ԲՀԿ–ական պատգամավոր
ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանին այսօր մամուլի ասուլիսում լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք կուսակցությունում կա ձևավորված մոտեցում Անթալիայում հանգստանալու վերաբերյալ։ «Ոչ, չկա։ Չեմ ուզում այդ տրիվիալ և էժանագին հարցերը հասկանալ, ի՞նչ է նշանակում Անթալիայում հանգստանալ։ Ամենահրաշք, տիեզերական, դրախտ տե՞ղն է դա»,– ի պատասխան ասաց ԲՀԿ–ական պատգամավորը՝ միաժամանակ ավելացնելով. «Էնտեղ ոնց որ ճաշ են տալիս շատ, ճաշ ուտողներն են գնում այդտեղ»:blin։
Դիտարկմանը, թե Անթալիայում 10–օրյա հանգիստն ավելի մատչելի է, քան եռօրյա հանգիստը Հայաստանում, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ ինքը վարպետ չէ Անթալիայի կտրվածքով, հետո էլ ավելացրեց, թե. «Ես մտածում եմ, որ Հայաստանը դա աստվածային տարածք է, և արժե այստեղ հանգստանալ»։
Անթալիայում հանգստանում են ճաշ ուտողները. ԲՀԿ–ական պատգամավոր
ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանին այսօր մամուլի ասուլիսում լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք կուսակցությունում կա ձևավորված մոտեցում Անթալիայում հանգստանալու վերաբերյալ։ «Ոչ, չկա։ Չեմ ուզում այդ տրիվիալ և էժանագին հարցերը հասկանալ, ի՞նչ է նշանակում Անթալիայում հանգստանալ։ Ամենահրաշք, տիեզերական, դրախտ տե՞ղն է դա»,– ի պատասխան ասաց ԲՀԿ–ական պատգամավորը՝ միաժամանակ ավելացնելով. «Էնտեղ ոնց որ ճաշ են տալիս շատ, ճաշ ուտողներն են գնում այդտեղ»:blin։
Դիտարկմանը, թե Անթալիայում 10–օրյա հանգիստն ավելի մատչելի է, քան եռօրյա հանգիստը Հայաստանում, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ ինքը վարպետ չէ Անթալիայի կտրվածքով, հետո էլ ավելացրեց, թե. «Ես մտածում եմ, որ Հայաստանը դա աստվածային տարածք է, և արժե այստեղ հանգստանալ»։
Ուրեմն մարտունեցին շուկաւյում կառտոլ ա ծախում, մեկը մոտենում ա ու հարցնում ա ինչ արժի, սա բա մի միլիոն դրամ: Ասում ա, արա մի միլիոնով ոչ մեկը չի առնի: Ասում ա, ես ամիսը մի կիլո էլ ծախեմ ինձ հերիք ա:
Հիմա Բոստանջյանինն ա - աստվածային երկիր ա աստղաբաշխական գներով: Որ տարին երկու հոգի էլ գան հանգստանալու, մեզ հերիք ա:
ա.գ. էս էլ երևի թե Էշերի վերադարձնա…:D
Իրաքում հիմնադրվել է էշերի կուսակցություն
09:28 • 22.07.10
Հյուսիսային Իրաքում Էշերի պաշտպանության միությունը հիմնել է «Ավանակ» անունով կուսակցություն:
El Arabiye հեռուստաալիքի փոխանցմամբ` կուսակցության նախագահ ընտրված Ամր Քալուլը հայտարարել է, որ իրենց նորաստեղծ կուսակցությունը պատրաստ է մարտահրավեր նետել տարածաշրջանում գործող մյուս կուսակցություններին։
Համոզմունք հայտնելով, որ մարդիկ ժամանակի ընթացքում կընտելանան կուսակցությանն անվանը, Քալուլը հայտարարել է. «Իսկ ինչո՞ւ չենք սիրում այդ կենդանուն և նրա անունն օգտագործում ենք որպես վիրավորանք: Պետք է լավ իմանանք, որ ավանակը նույնպես իրավունքներ ունի: Ավանակին շատ սիրելու պատճառով մենք նախ այդ կենդանու պաշտպանության միություն հիմնեցինք, հիմա էլ` կուսակցություն»:
Tert.am
Իրաքում հիմնադրվել է էշերի կուսակցություն
Ուաու, ՀՀԿ-ն Իրաքում մասնաճյուղ ա բացել, ոչ երնեկ իրանց:scare
Արա էս ով են արա սրանք...մարդ ամաչում ա էս "երգրում" աբրի...
ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՄԵՐ ՀԱՇՎԻՆ
Հայաստանի կառավարության հուլիսի 22-ի որոշմամբ ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2010թ. առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Արմ-Աերո» ՓԲԸ-ին վճարելու համար ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 4,214,323 դրամ։ Այդ մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Լրագիր
Ելույթից հետո Պուտինը սկսել է ստորագրություններ բաժանել։ Մի աղջիկ խնդրել է ստրոագրել իր ձեռքին, սակայն վարչապետը քաղաքավարի կերպով հրաժարվել է՝ բավարավելով աղջկան համբուրելով։
tert.am (http://tert.am/am/news/2010/07/24/putin/)
Լավ ա, որ համբուրելով բավարարվել ա, թե չէ կարար... :))
:D:D
:hands
Խորհրդարանում պատգամավորները պոռնո ֆիլմ են դիտել
11:44 • 03.08.10
Ինդոնեզիայի խորհրդարանում տեղի է ունեցել խայտառակ միջադեպ: Նիստի ժամանակ խորհրդարանում տեղադրված էկրանին անսպասելի հայտնվել են պոռնո կադրեր:
Ինդոնեզիական լրատվամիջոցների փոխանցմամբ` կադրերը երևալուց հետո խորհրդարանում իրարանցում է սկսվել: 15 րոպե շարունակ հնարավոր չի եղել էկրանից հեռացնել այդ կադրերը: Ինդոնեզիայի խորհրդարանի նախագահ Մարզուքի Ալիեն պահանջել է հայտնաբերել և պատժել այդ արարքի հեղինակներին:
Նախնական տեղեկությունների համաձայն` ցուցադրման հեղինակները խոսքի ազատության համար պայքարող հաքերներն են:
Tert.am
Ambrosine
03.08.2010, 23:51
Հայաստանի բարձրաբերձ սարերից մեկի զուգարանի ցուցանակը... ձեռքի աշխատանք ճճ
Սոցիալիզմի և կապիտալիզմի 7 հրաշքները
Սոցիալիզմի 7 հրաշքները՝
1. Բոլորն էլ աշխատանք ունեին
2. Չնայած նրան, որ բոլորն աշխատանք ունեին, ոչ ոք ոչինչ չէր անում
3. Չնայած որ ոչ ոք ոչինչ չէր անում, բայցը պլանը 100 տոկոսով կատարվում էր
4. Չնայած որ պլանը 100 տոկոսով կատարվում էր, ոչ մի խանութում ոչինչ չկար
5. Չնայած որ ոչ մի խանութում ոչինչ չկար, բոլորն ամեն ինչ ունեին
6. Չնայած որ բոլորն ամեն ինչ ունեին, բոլորն էլ գողանում էին
7. Չնայած որ բոլորն էլ գողանում էին, ոչ մի տեղ ոչինչ չէր պակասում
Կապիտալիզմի 7 հրաշքները՝
1. Ոչ բոլորն աշխատանք ունեն
2. Չնայած որ ոչ բոլորն աշխատանք ունեն, բոլորն էլ ինչ որ աշխատանք անում են
3. Չնայած որ բոլորն էլ ինչ որ աշխատանք անում են, պլանը երբեք 100 տոկոսով չի կատարվում
4. Չնայած որ պլանը երբեք 100 տոկոսով չի կատարվում, ամենուր ամեն ինչ վաճառվում է
5. Չնայած որ ամենուր ամեն ինչ վաճառվում է, ոչ բոլորն ամեն ինչ ունեն
6. Չնայած որ բոլորը չունեն ամեն ինչ, բայց գողանում են ամեն ինչ ունեցողները
7. Չնայած որ գողանում են ամեն ինչ ունեցողները, երբեք ոչ մեկին չեն բռնում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»: Համաձայն այդ հրամանի՝ հաստատվել է «Հայ ուսուցչի երդումը» և կազմակերպման ընթացակարգը: 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն աշակերտները և ծնողները, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը:
Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարությունը, որը տարածել է «Հայ ուսուցչի երդման» տեքստը.
«Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ` պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը: Երդվու՜մ եմ:
Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության գործին: Երդվու՜մ եմ:
Երդվում եմ` լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված և այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով: Երդվու՜մ եմ:
Երդվում եմ` ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Երդվու՜մ ենք:
Երդվում եմ` բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը: Երդվու՜մ ենք»։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2010/08/18/teacher/)
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում` հունիսի 19-ին Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում տեղակայված սկավառակների վաճառակետի վաճառողներ, 1987 թ. ծնված Տիգրան Ա.-ն և 1984 թ. ծնված Արսեն Ս.-ն ներկայացրել են սեռական հարաբերության տեսարաններով «DVD» ֆորմատի 31 տեսասկավառակ, որոնք վերցվել են հետագա փորձաքննություն անցկացնելու նպատակով։
Ամբողջությամբ թերթում (http://tert.am/am/news/2010/08/18/police2/):
Mark Pauler
18.08.2010, 20:17
Հայտարարություն "Երևան Սիթի" ցանցի բոլոր խանութների մուտքի մոտ՝
ԱՅՍՏԵՂ ԿԱՆԱՑԻ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Մտածում էի համապատասխան բաժնում ի պատասխան տեղադրել, բայց երևի էստեղ է հարմար:
Երևանում, տրամվի ու տրոլոբուսի վերջին տարիներին մի էսպիսի լավ անեկդոտ հայտնվեց:
Մեկը մտնում է տրամվայ ու բարև է տալիս- Բարև Ձեզ, տրամվի ժողովուրդ!, Պատասխան չկա:
Նորից է կրկնում- Բարև ձեզ, տրամվի ժողովուրդ! -Էլի լռություն:
Իա, էս տրոլեբուս եմ նստե՞:
«Հրապարակ». Սիրտդ ջահի պես մեր առջև պահած, Ալիկ Սարգսյան
11:13 • 26.08.10
ՀՀ ոստիկանապետ Ալիս Սարգսյանը, պարզվում է, գերբնական հատկանիշներ ունի։ «Նա մարդ չէ, Աստված է»,- համենայնդեպս նրան այդպես են բնութագրում ստորադասները։
Մտավորականներից կազմված ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը 5 հազար օրինակով գունավոր հանդես է հրատարակում, որտեղ էլ իրենց հիացմունքն ու մեծարանքն առ շեֆ արտահայտել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները։
Ոստիկանության առաջին պետի առաջաին տեղակալ Հունա Պողոսյանը հանդեսում գրել է, որ իր համար «երջանկություն է» Ալիկ Սարգսյանին՝ «որպես ղեկավարի արժևորելը» և փառք է տալիս Աստծուն՝ նրա հետ աշխատելու համար։
Ալիկ Սարգյանի մյուս տեղակալը՝ ոչ պակաս ճանաչված ոստիկան Հովհաննես Հունանյանը, հոգու մեծ կորովով ու մեծարանքով բնութագրել է ոստիկանապետի անցած ուղին։
Սաշիկ Աֆյանը նկատել է, որ Ալիկ Սարգսյանն «օժտված է նուրբ խոհականությամբ, նրբանկատ է ու նրբազգաց, տեսնում ու արժևորում է այն, ինչն առաջին հայացքից թվում է անտեսանելի կամ երկրորդական»։
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, պարզվում է, շատ քիչ է հանդիպել Ալիկ Սարգսյանի պես մարդկանց։ «Շատ քիչ կարելի է հանդիպել մարդկանց, ում մարդկային հատկանիշները և պրոֆեսիոնալ հմտությունները միաժամանակ գտնվում են բարձրության վրա»,- շեֆի մասին ասել է Օսիկյանը։
Ալիկ Սարգսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Գաբրիել Գաբիրիելյանի ընկերությունը, պարզվում է, վերաճել է «հոգեկան մտերմության»։
Առավել սրտառուչ են Երևանի ոստիկանապես Ներսես Նազարյանի խոսքերը. Իր շեֆի հետ շփվելով՝ նա պարզել է, որ ամենևին էլ «անհնարին չէ մարդու մեջ համատեղել պետական այրին և մարդուն»։ Նա Ալիկ Սարգսյանին բնութագրել է իբրև «մարդկային բացառիկ տեսակ», որին խորթ է կոշտ և բռի վերաբերմունքը։
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը ազգային բարեբախտություն է համարում, որ մեր մեջ կա նման մարդ, հիացած է Ալիկ Սարգսյանի ձայնով։
Պակաս զվարճալի չեն շեֆի մասին մյուս ենթակաների շաղակրատանքները։ Հետաքրքիր է, թե վերոնշյալներից քանի՞սը նույն կարծիքին կմնան, եթե Ալիկ Սարգսյանն ազատվի պաշտոնից։
Նույն հանդեսում հրատարակվել է նաև ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի՝ Ալիկ Սագսյանին ձոնած բանաստեղծությունը։
Tert.am
http://armcomedy.files.wordpress.com/2009/09/fluarm.jpg
Ձայնալար
27.08.2010, 11:30
Դու ասա լուծ չսկսի :))
ԲՀԿ–ն փոխեց Սամվելի կյանքը
Այսօր ցանկանում ենք Ձեզ ներկայացնել Կիրակոսյան Սամվելի պատմությունը, ով 25 տարեկան հասակում վճռեց կտրականապես փոխել իր ապրելակերպը և ֆանտաստիկ արդյունքների հասավ ընդհամենը 6 ամսում։ Ինչպես և շատ հայ երիտասարդներ Սամվելը ուներ փոր՝ խաշաշաուրմայական կուլտուրաների լայնածավալ կիրառման արդյունք։ Սամվելը լիովին համապատասխանում էր Ալեքսանդր Պուշկինի արված համեմատությանը՝ հայ տղամարդիկ հղի կանանց նման են, սակայն մի չորեքշաբթի առավոտ Սամվելը որոշեց կոտրել այդ կարծրատիպը։
«Ես որոշեցի մտնել Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Անկեղց լինեմ՝ գաղափարախոսության համար չեմ մտել։ Պարզապես գիտեի, որ այնտեղ լավ պարապած տղերք կան, միշտ ընտրությունների ժամանակ մեր բակում տեսնում էի, նախանձում էի մի փոքր բիցեպսներին։ Ասեցի ես էլ կարամ։», – պատմեց Սամվելը։ Ասաց և արեց։ Անդամագրվելուց արդեն 2 շաբաթ հետո Սամվելը սկսեց նկատել, որ նիհարում է։ «Փողոցում բոլորը ասում էին՝ «Սամ ջան ֆիգուրադ տեղն ա գալիս, չլնի՞ բարգավաճ էս մտել» ես էլ պատասխանում էի, որ այո։ Ի դեպ շարունակում էի սնվել իմ սովորականի պես՝ Արտաշի մոտ, Գիրոս, Սլավիկենց քյաբաբնոցում, բայց քաշս նվազում էր։ Կյանքս իմաստ ունեցավ։ Ես էլ առաջվա պես յուղ չէի վառում, սակայն մյուս կողմից նիհարում էի, ուրեմն յուղ էի վառում։»
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/07/1279748358_dixuvbtcm8-300x216.jpg
ԲՀԿ անդամագրվելուց հետո Սամվելը 18կգ նիհարեց
Մեկ ամիս հետո, Սամվելի վրա սկսեցին ուշադրություն դարձնել շենքի ամենասիրուն աղջիկները։ «Երբեք չէի մտածի, որ կուսակցությունը այդքան կփոխի իմ կյանքը։ Երբ գնացի մասնակցեցի առաջին հավաքին, մի աննկարագրելի զգացում ունեցա։ Տուն վերադարձա, բիցեպսս չափեցի ու տեսա, որ 33–ից 45սմ ե դառել։ Ստիպված էի նոր զգեստապահարան ձեռք բերել, բայց դա խնդիր չէր, դրամապանակումս փողը սկսեց ուշ ուշ պակասել։»
Բարգավաճ Հայաստանի անդամ դառնալուց 4 ամիս հետո Սամվելը ունեցավ փորի մկանների առաջին кубик–ը։ «Դա աննկարագրելի էր, ախր ես փորի մկանների վարժություն չեմ արել կյանքում բայց հիմա կուբիկներով պռես ունեմ։», – երջանկության արցունքները աչքերին կիսվում էր Սամվելը։ Մեր հարցին, թե արդյո՞ք նա կփոխի իր ԲՀԿ անդամակցությունը, 2 այլ կուսակցություններում անդամակացության վրա, երիտասարդը պատասխանեց՝ «Երբեք։ Իմ տրիցեպսը հիմա ցանկածաց հանրապետականի, կամ լևոնականի բիցեպսից էլ մեծ ա․ ես ինձ համարում եմ առողջ և իմ կյանքը իրոք բարգավաճում է։ Տարոսը Ձեզ։»
Սամվելի պատմությունը ապշեցրեց բոդիբիլդինգով զբաղվող բոլոր երիտասարդներին, ովքեր տարիներ շարունակ տանջվում էին մարզադահլիճներում։ Համաձայն բավականին հավաստի տեղեկությունների ԲՀԿ գրասենյակները անցել են 24–ժամյա անդամագրման ռեժիմի, որպեսզի գրանցեն բոլոր ցանկացողներին։ Օրերս անդամագրված բոդիբիլդինգի սիրահար Աշոտը կիսվեց իր ուրախությունով՝ «Ես жим лёжа–ն 95 կգ էի անում, 3 подход, իսկ Բարգավաճ մտնելու հաջորդ օրը, արդեն 120կգ բարձրացրեցի՝ 4 подход։»
Մեր զրույցի վերջում Սամվելը պատմեց ևս մի կերպարանափոխության մասին՝ «Գիտեք էս քանի օրա նկատում եմ, որ իմ 06–ը սկսելա փոխվել՝ սկզբից ակերը լենացան, հետո շուշեքը սկսեցին մգանալ իսկ էսօր նկատեցի, որ սկսելա մի փոքր ջպոտել։»
Ամերկյան Men’s Health ամսագիրը արդեն պատրաստում է հոդված Սամվելի հաջողությունների մասին, իսկ Gold՛s Gym մարզադահլիճների ցանցը առաջարկել է ԲՀԿ–ին մասնաճյուղեր բացել ԱՄՆ–ում, որտեղ միլինավոր մարդիկ երազում են նիհարել և բարգավաճել։
armcomedy.com
-Ի՞նչ ընդհանուր բան կա կոմունիզմի և ատոմային զենքի միջև:
-Երկուսն էլ վերացնում եմ քաղաքի և գյուղի միջև տարբերությունը:
***
Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունի հետևանքները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, ԱՄՆ քաղաքական վերնախավը որոշեց Ռուսաստանին՝ Իրանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման թույլատվություն տալ:
***
-Պապ, պապ, իսկ բոլոր հեքիաթներն են "Լինում է, չի լինում" արտահայտությամբ սկսվում?
-Չէ բալես, ամենահետաքրքիր հեքիաթը սկսվումա "Եթե դուք ինձ ընտրեք նախագահ" արտահայտությամբ:
***
Թուրքիայում երկրաշարժ ա տեղի ունենում: 5000 զոհ: ԱՄՆ 5 մլն. դոլլարի հումանիտար օգնություն է հատկացնում, Ռուսաստանը 5 ինքնաթիռ առաջին անհրաժեշտության պարագաներ ա ուղղարկում, իսկ Գերմանիան որպես կոնպենսացիա 5000 թուրք ա հետ ուղարկում:
***
Ռուսական լրատվական հաղորդումից հետո.
-Իսկ գովազդից հետո եթեր կհեռարձակվեն սպորտային նորությունները, եղանակի տեսությունը և Ձեր կողմից ամենասիրված՝ վատ նորություններ Ամերիկայից հաղորդաշարը:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը լավ չի աշխատում»
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն օրերս նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Պարոն Հակոբյանն այդ նամակով «Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհի (լուչեզառնայա պրիմադոննա)» տիկին Քլինթոնին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը պնդեց, որ իր ձեռքի տակ կան քաղաքացիների բողոքներ, եւ որ հարկ եղած դեպքում պատրաստ է դրանք տրամադրել պատկան մարմիններին:
Իսկ տիկին Քլինթոնին ուղղված նամակում Դավիթ Հակոբյանը մասնավորաբար գրում է. «Ես՝ ջերմ երկրպագուն Ձեր, որ 2000 թվականից թմբկահարում եւ կանխագուշակում էի Ձեր շռնդալից մուտքը մեծ քաղաքականություն ու այժմ էլ տեսնում եմ հանձին Ձեզ ԱՄՆ-ի ապագա նախագահին, խորը ափսոսանքով ու հիասթափությամբ հայտնում եմ Ձեզ, որ ԱՄՆ հայաստանյան դեսպանատունը յուր բարձրության վրա չէ:
Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինքոլնի, Թոմաս Ջեֆերսոնի, Ջոն Ֆիդջերալդ Քենեդու, Բիլ Քլինթոնի (որոնք իմ քաղաքական կումիրներն են) երկրի դեսպանատանը հարիր չէ «բոլշեւիկյան երկաթյա վարագույրների» քաղաքականություն կիրառել հայաստանյան քաղաքացիների նկատմամբ՝ զրկելով նրանց, քույրը՝ քրոջը, եղբայրը՝ եղբորը, ԱՄՆ այցելելու բնական, աստվածատուր իրավունքից՝ վոլյունտարիստական արհամարհանքի ու քամահրանքի, ռասայական դիսկրիմինացիոն բնույթի անհիմն ու անհեթեթ պատճառաբանություններով: Բանը հասել է նրան, որ դեսպանատան որոշ անբարեխիղճ աշխատակիցներ «հակաէմիգրացիոն» քաղաքականության քողի տակ զբաղված են նյութական շահատակություններով: Ամերիկացի դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին հիշեցնում եմ, որ նրանք պարտավոր են հարգել բիբլիական հայ ժողովրդի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի լավագույն, ազնվատոհմիկ ազգերից մեկի ներկայացուցիչների բնական իրավունքները, քանզի երբ մենք՝ հայերս, Բաբելոնի ու Հռոմի հետ կիսում էինք աշխարհի ճակատագիրը (Պոմպեուս Մագնուս), անգլիական եւ ամերիկյան քաղաքակրթություններ գոյություն չունեին, իսկ եվրոպական նախամարդն ու Եվրոպան ընկղմված էին բարբարոսության խավարի մեջ:
Ամերիկյան դեսպանությունը պետք է լինի ԱՄՆ-ի ժողովրդավարության ջահակիրն ու դրոշակակիրը, ինչպես ԱՄՆ-ն է այն ներկայացնում աշխարհի Ժողովուրդներին:
Միշտ Ձեր բարեկամ ու ջերմ երկրպագու՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյան»:
Տղուն մերժել են? :)
Տղուն մերժել են? :)
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն օրերս նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Պարոն Հակոբյանն այդ նամակով «Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհի (լուչեզառնայա պրիմադոննա)» տիկին Քլինթոնին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը պնդեց, որ իր ձեռքի տակ կան քաղաքացիների բողոքներ, եւ որ հարկ եղած դեպքում պատրաստ է դրանք տրամադրել պատկան մարմիններին:
Իսկ տիկին Քլինթոնին ուղղված նամակում Դավիթ Հակոբյանը մասնավորաբար գրում է. «Ես՝ ջերմ երկրպագուն Ձեր, որ 2000 թվականից թմբկահարում եւ կանխագուշակում էի Ձեր շռնդալից մուտքը մեծ քաղաքականություն ու այժմ էլ տեսնում եմ հանձին Ձեզ ԱՄՆ-ի ապագա նախագահին, խորը ափսոսանքով ու հիասթափությամբ հայտնում եմ Ձեզ, որ ԱՄՆ հայաստանյան դեսպանատունը յուր բարձրության վրա չէ:
Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինքոլնի, Թոմաս Ջեֆերսոնի, Ջոն Ֆիդջերալդ Քենեդու, Բիլ Քլինթոնի (որոնք իմ քաղաքական կումիրներն են) երկրի դեսպանատանը հարիր չէ «բոլշեւիկյան երկաթյա վարագույրների» քաղաքականություն կիրառել հայաստանյան քաղաքացիների նկատմամբ՝ զրկելով նրանց, քույրը՝ քրոջը, եղբայրը՝ եղբորը, ԱՄՆ այցելելու բնական, աստվածատուր իրավունքից՝ վոլյունտարիստական արհամարհանքի ու քամահրանքի, ռասայական դիսկրիմինացիոն բնույթի անհիմն ու անհեթեթ պատճառաբանություններով: Բանը հասել է նրան, որ դեսպանատան որոշ անբարեխիղճ աշխատակիցներ «հակաէմիգրացիոն» քաղաքականության քողի տակ զբաղված են նյութական շահատակություններով: Ամերիկացի դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին հիշեցնում եմ, որ նրանք պարտավոր են հարգել բիբլիական հայ ժողովրդի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի լավագույն, ազնվատոհմիկ ազգերից մեկի ներկայացուցիչների բնական իրավունքները, քանզի երբ մենք՝ հայերս, Բաբելոնի ու Հռոմի հետ կիսում էինք աշխարհի ճակատագիրը (Պոմպեուս Մագնուս), անգլիական եւ ամերիկյան քաղաքակրթություններ գոյություն չունեին, իսկ եվրոպական նախամարդն ու Եվրոպան ընկղմված էին բարբարոսության խավարի մեջ:
Ամերիկյան դեսպանությունը պետք է լինի ԱՄՆ-ի ժողովրդավարության ջահակիրն ու դրոշակակիրը, ինչպես ԱՄՆ-ն է այն ներկայացնում աշխարհի Ժողովուրդներին:
Միշտ Ձեր բարեկամ ու ջերմ երկրպագու՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյան»
Հիշեցի գժի անեկդոտը: Մեկը պակրիժկեն ա ուզում հագցնի տեղը, բայց բոլտերը չի գտնում: Հարևան գիժը մոտենում ա, հարցնում ա ինչ ա էղե, սա պատմում ա եղելությունը: Գիժն ասում ա , ախպեր, էն մնացած իրեք պակրիժկեքից մեկական բոլտ հանի, էս մեկին ձգի, մինչև կճարես բոլտերը: Էս մաշնի տերն ասում ա, արա, բա ասում են դու գիժ ես: Գիժ եմ, բայց հո հիմար չեմ:
Հիմա մարքսիստինն ա: Ինչն ա սխալ գրել տղեն՞: Պարզ երևեում ա, որ շատ տեղին հումոր ա արե մեր պատմական բարցունքների մասին, բայց մնացած գրածը սաղ ճիշտ ա ու մեր պես քռչ երկրի համար ունիկալ ա: Թող որևէ պետական այր պլոճիկ ունենար նման բան գրեր: Սաղ մտած են ծակերը:
Լավ ա արե, իրա ցավը տանեմ::hands
Բիձու հետ համաձայն եմ, որ պետական այրերը թող պլոճիկ ունենան ու սենց հարցեր բարձրացնեն, բայց Բիձա ջան, եթե կարծում ես, որ նման ծաղրածուական նամակ գրելը, ի դեպ օդի մեջ, առանց կոնկրետ ապացույցների, պլոճիկություն է, ապա զարմանում եմ: Հույս ունեմ, որ պլոճիկություն բնութագիրը միայն պատկան այրերի անգործությանն էր վերաբերվում:
Բիձու հետ համաձայն եմ, որ պետական այրերը թող պլոճիկ ունենան ու սենց հարցեր բարձրացնեն, բայց Բիձա ջան, եթե կարծում ես, որ նման ծաղրածուական նամակ գրելը, ի դեպ օդի մեջ, առանց կոնկրետ ապացույցների, պլոճիկություն է, ապա զարմանում եմ: Հույս ունեմ, որ պլոճիկություն բնութագիրը միայն պատկան այրերի անգործությանն էր վերաբերվում:
Չուկ ջան, ինքը պաշտոնյա չի, մասնավոր անձ է ու ազատ է ցանկացած ձևով դիմելու ցանկացած պաշտոնյայի: Չափն անցնող Էպիտետներով /լուչեզառնայա պրիմադոննա/ ու ցուցադրական գրոտեսկային շաղակրատանքով ինքը ուշադրություն է հրավիրում նամակի վրա և ուժողացնում է ասելիքը: Եթե ամեն ինչ գրվեր նորմայի սահմաններում այդ նամակի ուժը զերո էր լինելու- առանց կարդալու շրտելու էին աղբարկղը: Հիմա էֆֆեկտը զերոից տարբեր է լինելու, որովհետև գոնե դեսպանությունում կկարդան ու մի գուցե մի քիչ կզգաստանան:
Էդ հայաստանում է մարքսիստը գիժ: Նորմալ երկրներում ինքը ընդամենը ոչ տրվիալ կհամարվի:
Չուկ ջան, ինքը պաշտոնյա չի, մասնավոր անձ է ու ազատ է ցանկացած ձևով դիմելու ցանկացած պաշտոնյայի: Չափն անցնող Էպիտետներով /լուչեզառնայա պրիմադոննա/ ու ցուցադրական գրոտեսկային շաղակրատանքով ինքը ուշադրություն է հրավիրում նամակի վրա և ուժողացնում է ասելիքը: Եթե ամեն ինչ գրվեր նորմայի սահմաններում այդ նամակի ուժը զերո էր լինելու- առանց կարդալու շրտելու էին աղբարկղը: Հիմա էֆֆեկտը զերոից տարբեր է լինելու, որովհետև գոնե դեսպանությունում կկարդան ու մի գուցե մի քիչ կզգաստանան:
Էդ հայաստանում է մարքսիստը գիժ: Նորմալ երկրներում ինքը ընդամենը ոչ տրվիալ կհամարվի:
Բիձա ջան, նամակը զերո չի դարձել, դարձել է ծիծաղաշարժ, դրա համար էլ հայտնվել է այս թեմայում: Իհարկե իրավունք ունի ցանկացած ձևով դիմելու, ինչպես մենք էլ իրավունք ունենք լիարժեք ծիծաղելու :)
Անդրադառնալով Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման արգելքին՝ Զուրաբյանն ընդգծեց, որ միայն ՀԱԿ-ի մուտքը չի արգելվում Ազատության հրապարակ, դա ամբողջ ժողովրդի քաղաքական մուտքն է։
«Փորձում են այդ խորհրդանիշը խլել ժողովրդից, ճնշել ժողովրդի ազատատենչ կամքը։ Իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ ՀԱԿ-ն այն այլընտրանքային ուժն է, որը կարող է երկրում վերակագնել ժողովրդավարությունը»,- ասաց նա։
Ըստ բանախոսի՝ ոչ մի իշխանություն և բռնապետ իրավունք չունի ապօրինաբար սահմանափակել ժողովրդի իրավունքը։ «Այն ժողովուրդը, որը հաշտվում է սրա հետ, կհաշտվի նաև իր նկատմամբ իրականացված օկուպացիայի հետ»,- հավելեց նա։
Սեպտեմբերի 17–ի հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանին հարող տարածքում, ինչպես թույլատրել է քաղաքապետարանը։
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2010/09/03/zurabyanrally/)
:))
Թուրքիայում երկրաշարժ ա տեղի ունենում: 5000 զոհ: ԱՄՆ 5 մլն. դոլլարի հումանիտար օգնություն է հատկացնում, Ռուսաստանը 5 ինքնաթիռ առաջին անհրաժեշտության պարագաներ ա ուղղարկում, իսկ Գերմանիան որպես կոնպենսացիա 5000 թուրք ա հետ ուղարկում:
ըևնդամե՞նը, գոնե 5 մլն. հետ ուղարկեին :(
թե չէ դրանք էնքան շատ են, որ 5000 թուրք տարին մեկ ոնց էլ չլնի հետ կուղարկեն...
:D
http://www.youtube.com/watch?v=201hQz7eGyE
:fool
http://www.youtube.com/watch?v=201hQz7eGyE
:fool
Մարդը լավ էլ պատրաստված է՝ տերմիններ գիտի -հարաբերվել, կանխատեսել, ֆանտազիա ունի՝ 16 մետրանոց գոյություն չունեցած նկարի մասին է խոսում: Որ Արամը 95 թվին իշխանություն եղած չլիներ ու հարց տար, թե 95-ի պառլամենտականից առաջ դու, գալուստի փեսեն, քո շեֆը ու քո կուսակցությունը օպերայի բակում ավտոմատներով ու զինված անասուններով քանի կնկա կող ու բերան կոտրեցիք- մի գուցե այլ հումորներ էլ մեջտեղ գային:
Ի տարբերություն ընդիմության, էս դեմագոգը գիտի արյան վրեժ հասկացության մասին : Ու հայ ընդիմության ու իշխանության միակ և սկզբունքային տարբերությունը հենց դա է: Մնացածը ածանցյալ են:
http://www.chi.am/
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայում։ Ռամադանի ժամանակ ծխելու համար կոտրել են թուրք դատախազի քիթը։ Թուրքիայի Յոզգաթում ավտոբուսի սպասող հանրապետական դատախազին ծեծել են ծխելու համար, որից հետո դատախազին տեղափոխել են հիվանդանոց, իսկ նրան ծեծող 2 հոգուն ստորագրությամբ բաց են թողել։ Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ` դատախազ Օզջան Չուբուքօղլուն կանգառում սպասելիս է եղել ավտոբուսին, երբ 2 հոգի մոտեցել են նրան եւ հարցրել են, թե Ռամադանի ընթացքում ինչո՞ւ է ծխում։ Դատախազը ուշադրություն չի դարձրել հորդորներին եւ շարունակել է ծխել։ 2 անցորդները հասկացել են, որ դատախազի հետ գործ ունեն, այնուամենայնիվ, սկսել են ծեծել նրան։ Այնուհետեւ շտապօգնության մեքենայով դատախազին տեղափոխել են հիվանդանոց, իսկ 2 անցորդներին ոստիկանական բաժանմունք
Էս մի քանի տողը կարդալուց տարօրինակ հարցեր ու մտքեր են ծնվում:
1- Էս թուրքիայում դատախազները ավտոբուսներով են ֆռֆռում՞
2- Համա "քաղաքացի" անցորդներ կան էդ երկրում!
3- Դեռ ծեծվելուց հետո էլ էդ դատախազը էնքան անտեր է եղել, որ շտապ օգնության են սպասել՞
4- Ոստիկանությունում ոչ մի ղայդին ոստիկան չի գտնվել, որ ստորագրություն վերցնելու փոխարեն էդ 2 -ին ինքնասպաներ՞
5—էս ինչ երկրի հետ ենք ուզում սահման բացենք/չբացենք՞
Ձայնալար
07.09.2010, 21:32
Թուրքերը մեր պես «նամուսով» ժողովուրդ են: (http://www.tert.am/am/news/2010/09/07/virgin/)
:))
Mephistopheles
08.09.2010, 03:01
Էս մի քանի տողը կարդալուց տարօրինակ հարցեր ու մտքեր են ծնվում:
1- Էս թուրքիայում դատախազները ավտոբուսներով են ֆռֆռում՞
2- Համա "քաղաքացի" անցորդներ կան էդ երկրում!
3- Դեռ ծեծվելուց հետո էլ էդ դատախազը էնքան անտեր է եղել, որ շտապ օգնության են սպասել՞
4- Ոստիկանությունում ոչ մի ղայդին ոստիկան չի գտնվել, որ ստորագրություն վերցնելու փոխարեն էդ 2 -ին ինքնասպաներ՞
5—էս ինչ երկրի հետ ենք ուզում սահման բացենք/չբացենք՞
Բիձ, մեր մյուս հարևանը որի հետ սահմանը բաց է ու մենք էլ դա առավելություն ենք համարում, կնոջը դատապարտել է 99 ճիպոտի հարվածի ապա մահվան քարկոծելու միջոցով և էլի 99 ճիպոտի հարվածի անգլիական թերթում նրա նկարը առանց գլխաշորի տպելու համար, որը հետո պարզվեց ինքը չի եղել… ու այս ամենը նրա համար որ նա ամուսնու մահից հետո կապվել է մի ուրիշ տղամարդու հետ… էլ չնշեմ էն բոլոր քաղաքական ընդդիմադիրներին որոնց մահապատժի դատապարտեցին ու իրականացրին…
գիտեմ ապեր, քիթ ջարդելը ռամադանին ծխելու համար ահավոր ա, չես համեմատի իմ բերսծ օրինակի հետ, բայց շատ հետաքրքիր է թե ի՞նչ հարցեր ու մտքեր են ծնվում քո մեջ վերը նշված տողերը կարդալիս…
Բիձ, մեր մյուս հարևանը որի հետ սահմանը բաց է ու մենք էլ դա առավելություն ենք համարում, կնոջը դատապարտել է 99 ճիպոտի հարվածի ապա մահվան քարկոծելու միջոցով և էլի 99 ճիպոտի հարվածի անգլիական թերթում նրա նկարը առանց գլխաշորի տպելու համար, որը հետո պարզվեց ինքը չի եղել… ու այս ամենը նրա համար որ նա ամուսնու մահից հետո կապվել է մի ուրիշ տղամարդու հետ… էլ չնշեմ էն բոլոր քաղաքական ընդդիմադիրներին որոնց մահապատժի դատապարտեցին ու իրականացրին…
գիտեմ ապեր, քիթ ջարդելը ռամադանին ծխելու համար ահավոր ա, չես համեմատի իմ բերսծ օրինակի հետ, բայց շատ հետաքրքիր է թե ի՞նչ հարցեր ու մտքեր են ծնվում քո մեջ վերը նշված տողերը կարդալիս…
Մեֆ, էս հումորի բաժինն ա, իմ գրածը վերաբերում էր թուրք "խեղճ ու կրակ" դատախազի ավտոբուսով ֆռֆռալուն ու դրանից բխող՝ էդ կատեգորիայի մարդկանց կյանքի մեզ համար տարօրինակ բաներին:
Պռիչեմ տուտ իրանցի դավաճան կին, գլխաշոր, 99 ճիպոտ, իմ մեջ ծնվող միտք կամ մի գուցե դրանից եզրահանգվող պոլիփետ՞::D:D:D
Mephistopheles
08.09.2010, 04:21
Մեֆ, էս հումորի բաժինն ա, իմ գրածը վերաբերում էր թուրք "խեղճ ու կրակ" դատախազի ավտոբուսով ֆռֆռալուն ու դրանից բխող՝ էդ կատեգորիայի մարդկանց կյանքի մեզ համար տարօրինակ բաներին:
Պռիչեմ տուտ իրանցի դավաճան կին, գլխաշոր, 99 ճիպոտ, իմ մեջ ծնվող միտք կամ մի գուցե դրանից եզրահանգվող պոլիփետ՞::D:D:D
Պռի տօմ որ ասում ես "էս ինչ երկրի հետ ենք ուզում սահման բացենք/չբացենք՞" ասի նշեմ թե ում հետ ա մեր սահմանը արդեն բաց…
ապեր էդ խեղճ կնիկը դավաճան չի… կրակն ա ընգել ձեռները ու նիզաշտո պտի մեռնի գնա
Պռի տօմ որ ասում ես "էս ինչ երկրի հետ ենք ուզում սահման բացենք/չբացենք՞" ասի նշեմ թե ում հետ ա մեր սահմանը արդեն բաց…
ապեր էդ խեղճ կնիկը դավաճան չի… կրակն ա ընգել ձեռները ու նիզաշտո պտի մեռնի գնա
Մեֆ, հիշեցի վրացի ասպիրանտի հոր անեկտոդը- Հերն ընկերոջն ասում ա տղես հրամայական տոնով հեռագիր ա գրել, թե - Պապ մի հատ ոչխար ղրկի շեֆիս պատիվ տամ:
Չեր կարա մեղմ, խնդրական տոնով գրեր- Պապ, մի հատ ոչխար ղրկի շեֆիս պատիվ տամ:
Ձայնալար
08.09.2010, 14:33
armcomedy -ի վերջին գլուխգործոցն ա:
Երևանում չբնակվողների համար պարզաբանեմ, որ կա ինչ-որ «մեկ ազգ» ֆաշիստական թեքումով, ըստ ամենայնի ռեժիմահպատակ կազմակերպություն, որ ամենուր փակցնում է այս տեսքի պաստառներ հորդորելով զգուշանալ աղանդներից, Լևոն Տեր-Պետրոսյանից, էռոտիկ կայքերից և այլն :D
Ըմբոշխնեք վարիացիաներ էդ թեմայով:
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-molokan.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-old.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MAdzmeruk.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-park1.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-Chax.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-Ehova.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-negr.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-hhk-.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-negr2.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-bomber.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-oppos.jpg
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2010/09/MA-gay.jpg
http://www.armcomedy.com/2010/09/08/mek-azg/
Արյաաաաաաա, մեռա :D:D:D: Ես գիտեի՝ ամենալավը պարկովշիկների ԳԱՆՁԵԼՆ ա, բայց պարզվեց, որ գոյություն ունեն նաև ՍԵՎԱՄՈՐԹ ՊԱՐԿՈՎՇԻԿՆԵՐ :D:
Սրանցից մի անգամ դուրսը բռնցրել եմ էդ թղթերը կպցնելիս. անչափահաս տիպեր էին ինչ-որ, ինչքան էլ հարցապնդեցի, տենց էլ չկարողացան հոդաբաշխ կերպով բացատրել՝ ինչու, ով ու ինչքանով:
Արյաաաաաաա, մեռա :D:D:D: Ես գիտեի՝ ամենալավը պարկովշիկների ԳԱՆՁԵԼՆ ա, բայց պարզվեց, որ գոյություն ունեն նաև ՍԵՎԱՄՈՐԹ ՊԱՐԿՈՎՇԻԿՆԵՐ :D:
Սրանցից մի անգամ դուրսը բռնցրել եմ էդ թղթերը կպցնելիս. անչափահաս տիպեր էին ինչ-որ, ինչքան էլ հարցապնդեցի, տենց էլ չկարողացան հոդաբաշխ կերպով բացատրել՝ ինչու, ով ու ինչքանով:
Իրանք հանդիսավոր երդվում են, որ ծառայելու են մեկ ազգի նպատակին: Սեկտայի պես բան ա:
Sagittarius
08.09.2010, 16:01
Իրանք հանդիսավոր երդվում են, որ ծառայելու են մեկ ազգի նպատակին: Սեկտայի պես բան ա:
Ավելի շատ Comedy Clubի պես բան ա:D
Ավելի շատ Comedy Clubի պես բան ա:D
Ընդամենը տարիքային մանիպուլյացիա :)
http://www.aravot.am/am/articles/politics/0/view/all
Գագիկ Շամշյանի հետ ինտերվյուն է: հավաքանի եմ արել -կայֆ մտքեր են:
Բայց իմ համար էդ ամեն ինչը երկրորդական է, ես ավելի շատ նեղվում եմ, երբ իշխանության ներկայացուցչին նկարում եմ ապօրինություն կատարելիս եւ հանկարծ ինձ զանգում է ընդդիմության ներկայացուցիչը՝ փորձելով համոզել, որ չտպագրեմ: Օրինակ, վերջին դեպքը՝ երբ «Առավոտում» տպագրվեց լուսանկարը, որում ոստիկանապետի փեսան խախտում էր երթեւեկության կանոնները, ինձ զանգեցին ընդդիմությունից եւ ասացին՝ ինքը մեր ախպերն ա, ինչի՞ ես նկարում: Նաեւ ցավ եմ ապրում, որ երբ ընդդիմության ներկայացուցչին եմ նկարում, բռնության եմ ենթարկվում ընդդիմության ներկայացուցչի կողմից, որը ժամանակին եղել է իշխանություն ու ես պատկերացնում եմ՝ բա որ դուք իշխանություն լինեք՝ ի՞նչ կանեք: Լեւոն Տեր-Պետրոսյանին նկարում եմ, ինքը բան չի ասում, բայց իր շրջապատի մարդիկ ինձ նենց են նայում, ոնց որ թուրքը՝ խոզի մսին: Իմիջիայլոց, ընդդիմությունից որոշ մարդիկ կեսկատակ- կեսլուրջ ասում են՝ Շամշյան, որ մենք գանք իշխանության, առաջին դատվողներից մեկը դու ես լինելու: Ես էլ ասում եմ՝ դուք էլ մեռնեք, իշխանությունն էլ մեռնի»
Ամեն անգամ, երբ ուզում են ինձ վրա տան, ես հիշում եմ Մեսրոպ Հարությունյանին եւ Աշոտ Մելիքյանին, որ ինձ ասում էին՝ քեզ կարող է հայհոյեն, ամեն ինչ ասեն, բայց դու չպետք է պատասխանես, ու ես լեզուս կծում եմ, մտքիս մեջ ասում՝ վա՜յ, Մեսրոպ Հարությունյան, վա՜յ, Աշոտ Մելիքյան, ինչի՞ եք դուք իմ բերանը փակում... Վերջին դեպքը «Արքայաձորում» եղավ. սափրագլուխը հարձակվեց վրաս, բայց ես ինձ զսպում էի ու մտքիս մեջ հիշում Մեսրոպենց: Չնայած իրենք ճիշտ են, իհարկե::
Օրինակ, մի անգամ նկարեցի, թե ոնց են կարմիր լույսի տակ սպորտի նախկին նախարարն ու իր տեղակալը անցնում հետիոտնի համար նախատեսված տեղով: Չորս հատ շուն խելոք կանգնել էին մայթին, կարմիր լույսի տակ, իսկ իրենք անցնում էին:Որ տեսան նկարում եմ, ասին՝ ինչի՞ ես նկարում, ասացի՝ որովհետեւ շները հարգեցին երթեւեկության կանոնները, դուք՝ չէ: Դա պրովոկացիա էր, ընդունում եմ, իրենք էլ ենթարկվեցին, վրա տվին՝ չհասկացանք, էս մեզ շան տե՞ղ ես դնում»:
Չնայած ընդդիմությունն էլ նույն սանրի կտավն ա, Սերժը ճիշտ ա ասում՝ բոլորն էլ իմ հաճախորդներն են»: :D
Sagittarius
09.09.2010, 00:47
http://www.aravot.am/am/articles/politics/0/view/all
Գագիկ Շամշյանի հետ ինտերվյուն է: կայֆ:
:D
պարտավոր եմ շնորհակալություն հայտնել, մոլախոտերը մնում են մոլախոտ, անկախ նրանից նրանք մեր բախջեն են, թե հարևանի, պրճկել է պետք:)
Անդրադառնալով մամուլի տեղեկություններին (http://tert.am/am/news/2010/09/09/4rd/), որոնց համաձայն, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ «Փարվանա» ռեստորանում կայացած հարսանիքի ժամանակ 25 րոպե տևողությամբ հրավառություն է եղել, որի արդյունքում հրդեհվել է մոտ մեկուկես հեկտար անտառ, իսկ հրդեհը մարվել է մոտ մեկ ժամում՝ «Չորրորդ ինքնիշխանությունը» նկատում է.
Նման ստահոդ տեղեկություններ տարածողներն ակնհայտորեն նպատակ ունեն հանրային գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե Սամվել Ալեքսանյանը Հայաստանի համար ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև էկոլոգիական աղետ է։ Եթե այսպես շարունակվի, շուտով մոլորակի գլոբալ տաքացման մեղքը նույնպես կբարդեն նրա վրա։ Իրականում առանձնապես բան չի պատահել, մարդիկ են, հավաքվել մի քիչ ուրախացել են, մի քիչ էլ անտառ են վառել։ Իրենց քաղաքն է, կուզեն՝ կվառեն, կուզեն՝ կհանգցնեն։
Ամեն դեպքում՝ ճիշտ կլիներ, եթե օլիգարխները մեկ-մեկ էլ իրենց ազգականների հարսանիքները սահմանամերձ վայրերում անեին։ Նախ՝ թշնամին կահաբեկվեր և զերծ կմնար սադրանքներից, երկրորդ՝ հրդեհները ծանր վնասներ կպատճառեին հակառակորդին։ Կարծում ենք, սույն առաջարկն արժե ներառել ՀՀ պաշտպանության դոկտրինում։
Mephistopheles
10.09.2010, 01:26
ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼԻՏԱՐԻ ՄԱՍԻՆ
Ժամանակ օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել Նալբանդյան փողոցի վրա գտնվող ոստիկանության մանկապարտեզը եւ դրա տեղում պատրաստվում է կառուցել էլիտար շենք:
Սեպտեմբերի 9-ին լրագրողներն այդ կապակցությամբ փորձել են պատասխան ստանալ հենց Հովիկ Աբրահամյանից, նրա հետ խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: “Թե ինչու են փորձում իրական տերերը խուսափել, իրենց ականջները ցույց տալ, դրա վրա եմ զարմացած: Նորից եմ ասում, նորմալ գործ է, թող կառուցեն շենքը, ես դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում: Վատ բանը, ուղղակի, որ փորձում են որոշ մարդիկ իրենց ականջները ծածկեն իմ հետեւում: Դա շատ վատ բան է: Իրականությունը կարող են ասել, որ ով է կառուցում, եւ իմ կարծիքով պատկան մարմինները լիովին տիրապետում են, թե ովքեր են հեղինակները”, ասում է Հովիկ Աբրահամյանը:
Իսկ թե ովքեր են հատկապես, որ ցանկանում են իր թիկունքում իրենց ականջները ծածկել, Հովիկ Աբրահամյանը չի ասել, նշելով, թե դա պարզելը լրագրողների գործն է:
Ժող, Մկան ճառերից, կամ ելույթներից որտեղ կարող եմ գտնել… առանց խմբագրման
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս որոշել է իր որդու հետ անձամբ գնալ մոտակա խանութներից մեկը` տան համար առեւտուր անելու: Տարօրինակ պատահականությամբ «Radikal» օրաթերթի թղթակիցը հետեւել է Էրդողանին առեւտուր անելիս եւ պարզել է, որ վարչապետը երկուական կիլոգրամ խնձոր ու տանձ է գնել, ապա մոտեցել է մսի տաղավարին, հետաքրքրվել գնով, սակայն առանց այն գնելու` հեռացել է: Ավելի ուշ օրաթերթի թղթակիցը մոտեցել է վաճառողին եւ նրանից հետաքրքրվել, թե ինչ էր ուզում Էրդողանը: Վաճառողն էլ պատմել է, որ վարչապետը մսի գինն է հարցրել, սակայն պարզելով, որ այն թանկ է, գլխով է արել, հաջողություն մաղթել ու հեռացել: «Երեւի թանկ էր, դրա համար չգնեց»,-եզրակացրել է վաճառողը:
Բա, համ փող չունի, :D համ էլ մենակ ոտով ա ման գալի::(
Դե առաջինը իսկականից հումոր ա:
Երկրորդը կարա մեծ մուղամ ըլնի, բայց ամեն դեպքում հումոր չի: Նաղդ երևում է, որ երկու կողմից ազատ տարածքներ կան: /Նկարը թերթում կա:/ Տղեն իսկականից ղայդին, անվախ տղա յա՞:
Ձայնալար
11.09.2010, 10:02
Տիկոն ու Մկոն
http://i53.tinypic.com/2rh3deb.jpg
Տիկոն ու Մկոն
էսօր առավոտը Արմենիանի լուրերն էի նայում, մեկ էլ հաղորդավարը ինչ ասի որ լավ լինի.....
"Մկները շատացել են, բայց մկնդեղ չկա...... " :lol :lol :lol
http://www.youtube.com/watch?v=72L4Pu_a7cQ&feature=player_embedded
Если вдруг кто небудь захотит плохой слово сказать о мой великий земляк, болшой друг Флора Мартиросяна и армянских дудукистов, то пуст они знают, что будут иметь дело со мной ! :angry
Թարգմանությունն էլ՝ Եթե հանգարծ մեկը որոշվի Ֆլորա Մարտիրոսյանի ու հայ դուդուկչիների մեծ բարեկամ զեմլյակիս մասին մի վատ խոսք ասի, ուրեմս ինձ պատասխան կտա: :D
էսօր առավոտը Արմենիանի լուրերն էի նայում, մեկ էլ հաղորդավարը ինչ ասի որ լավ լինի.....
"Մկները շատացել են, բայց մկնդեղ չկա...... " :lol :lol :lol
Մուկը մի հադ ա, աբե :apeape: Առաջ ճիշտն էր մի հատ, հիմա՝ մուկը: Պռագրես:
Մի հատ, բայց խուճուճ :D:
http://www.youtube.com/watch?v=72L4Pu_a7cQ&feature=player_embedded
Տիգ ջան, ըստե հումորի մոլեկուլ չկար: Իմ համար ցնցող հայտնություն էր: Մինչև էս սրան լսած չկայի: 1000 հատ ռուսաստանում ապրող հայ հանցագործը մեզ պախարակելու սրա ներուժը չունեն:
Ողբամ զքեզ -բիձա:
http://www.lragir.am/armsrc/country-lrahos38426.html
Լավն ա:
ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՄՈՒՇԵՂ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ
Ջրաչափերի «գործով» մեղադրյալ Մուշեղ Հովհաննիսյանի նամակը ՀՀ վարչապետին. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նամակը հրապարակում է Մուշեղ Հովհաննիսյանի խնդրանքով
Պարոն Վարչապետ.
2010 թվի ապրիլի 2-ին եւ 21-ին Ձեզ էի դիմել եւ խնդրել, որպեսզի ինձ ազատեք ՀՀ քաղաքացու կոչումից, քանի որ ոչ ոք Ձեր կառավարությունում չի կարող կամ չի ուզում խառնվել Շիրակի Ինքնավար Ոստիկանության Մարզի բնակիչների ճակատագրերին:
Արդյունքում Ձեզ հաճոյանալու համար եւ իրենց ազնիվ դիրքերը ամրապնդելու համար նույն մարզի դատախազը ավելացրեց եւ մեղսագրեց եւս մեկ հանցագործություն 99 տուժողով:
Ցավում եմ, բայց նվերը, որը պատրաստել էին Ձեզ համար, պարզվեց, որ ոչ միայն խաբեություն եւ դատարկություն է, այլեւ տասնյակ ընտանիքների դժբախտության պատճառ: Արդյունքում 16 դատական նիստերում 58 «տուժողների» զոռով բերեցին դատարան, որոնք միաբերան հայտարարեցին, որ ինձ չեն ճանաչում եւ, որ իրենց դատախազությունը եւ ոստիկանությունը թելադրել է եւ ստիպել է գրել, եւ իրենք չեն իմացել, թե ինչու են գրել, մնացածը լքել են տները եւ փախել են, որովհետեւ չեն ուզում մեղք գործել մեղադրելով անծանոթի (ինձ) եւ փախել են, քանի որ իմ գործը կենդանի օրինակ է ապօրինության, եւ գիտեն, որ ոստիկանությունը եւ դատախազությունը չեն ների իրենց:
Մարզում տագնապալի վիճակ է` SOS, փնտրում են զենքերով «տուժողների», որպեսզի փող տան: Ակնհայտ «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ−ի անմահական ջուրը մթագնել է դատախազի ուղեղը:
Խնդրում եմ Ձեզ՝ Թողեք էդ Աթոռը դատախազին, որպեսզի ինքն էլ հանգիստ թողնի ժողովրդին: Մարդիկ մեղք են թող վերադառնան իրենց տները:
Հարգելի Վարչապետ.
Վերջերս Սոմալիից ազատ արձակեցին թվով 40 հոգի գերիների: Նրանք չորս ամիս գերի էին, բայց այդպես էլ փրկագին չվճարեցին:
Ասացեք, խնդրում եմ. մի քանի օրից լրանում է մեկ տարին, ինչ ես պատանդ եմ, որը նույնպես չի վճարել փրկագին: Ձեր երկրում ե՞րբ են ազատում գերիներին:
Ես շնորհակալ կլինեմ, եթե ավանդույթը չպաշտպանեք եւ իմ դիմումի պատասխանը չուղարկեք դատախազություն, այլ ուղարկեք ինձ եւ խնդրում եմ հնարավորին չափ շուտ ուղարկեք եւ ներեցեք, որ չարաշահեցի Ձեր ժամանակը:
Գերի` Մուշեղ Հովհաննիսյան
Mephistopheles
13.09.2010, 21:14
Տիկոն ու Մկոն
http://i53.tinypic.com/2rh3deb.jpg
Ինչ քաղցր մռութ ունի… չէ՞
Ինչ քաղցր մռութ ունի… չէ՞
Հա լավ, թողեք մարդը հանգիստ սրտով նախանձի վարչապետ ձաձայի վարսերին :)): Հլը հայացքը, հայացքը: Մտածում ա «տեսնես էսի իրա ծամերը հատը քանիսո՞վ կծախի: Գոնե թրաշից մի քանի հատիկ տա» :think:
Mephistopheles
13.09.2010, 21:53
Հա լավ, թողեք մարդը հանգիստ սրտով նախանձի վարչապետ ձաձայի վարսերին :)): Հլը հայացքը, հայացքը: Մտածում ա «տեսնես էսի իրա ծամերը հատը քանիսո՞վ կծախի: Գոնե թրաշից մի քանի հատիկ տա» :think:
Տիկոն գիտե՞ս ինչ ա ասում… ասում ա " ապեր միակ ձևը ոռից հանել գլխին ցանելն ա… ես տենց եմ արել"
Տիկոն գիտե՞ս ինչ ա ասում… ասում ա " ապեր միակ ձևը ոռից հանել գլխին ցանելն ա… ես տենց եմ արել"
Դե էդ կասկածները վաղուց կային: Ասում են՝ դոնորը քաչալ ա եղել, դրա համար են հանրապետության երկրորդ դեմքին «խուճուճիկ» ասում:
ՀԱՅԱՍՏԱՆ-2020
Քաղաքական անցուդարձը 10 տարի հետո
Հանդես գալով «Դուպլեքս» ակումբում՝ ընդդիմության ակտիվիստ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ նրանք, ովքեր չեն մասնակցի մոտակա հանրահավաքին, դավաճաններ են, ստահակներ եւ իշխանության ջրաղացին ջուր լցնողներ: Ի պատասխան դրան, Հանրային խորհրդի նախագահ Արտաշես Գեղամյանը, հյուրընկալվելով «Տրիպլեքս» ակումբում, նշեց, որ հակառակը՝ դավաճան են նրանք, ովքեր գնալու են հանրահավաքի, որովհետեւ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ամեն օր առկա է պատերազմի վտանգը, ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելը նշանակում է ջուր լցնել թուրքերի եւ ադրբեջանցիների ջրաղացին:
Դաշնակցությունը ցույց է կազմակերպել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ֆինանսների նախարարության դրամավարկային քաղաքականության վարչության պետի տեղակալի հրաժարականը: Լրագրողների հետ զրույցում ցուցարարները բացատրեցին, որ հենց այդ պաշտոնյայի ապազգային կեցվածքի պատճառով է ժողովուրդը գտնվում սոցիալական ծանր վիճակում, եւ իրենց ցույցը նախազգուշացում կլինի նախագահ Մհեր Սեդրակյանին՝ որ նա ճիշտ կադրային քաղաքականություն վարի:
Օրերս հայտնի դարձավ, որ ընդդիմության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը բացօթյա սրճարանում գարեջուր էր խմում մշակույթի նախարար Սուրեն Սուրենյանցի հետ: Այդ փաստը ֆիքսել էր Գագիկ Շամշյանի տեսախցիկը: Ցյուրիխյան աքսորում գտնվող ընդդիմության առաջնորդ Գալուստ Սահակյանը հանդես եկավ հատուկ հրովարտակով եւ խստորեն դատապարտեց իր կուսակցի քայլը՝ նշելով, որ դրանով միտումնավոր փորձ է արվում թուլացնել ավազակապետությանը դիմադրող հասարակության լայն ճակատը եւ պառակտում մտցնել ընդդիմության կուռ շարքերում: «Ակնհայտ է,- ասված է պարոն Սահակյանի ուղերձում,- որ Շարմազանովն այդ քայլին է դիմել իշխանությունների պատվերով՝ այն իշխանությունների, որոնք զգում են իրենց մոտալուտ վախճանը եւ այժմ դիմում են ամեն մի հնարքի՝ իրենց գոյությունը երկարաձգելու համար»:
Քաղաքապետարանի որոշմամբ, Ազատության հրապարակում տեղադրվելու է «շապիտո» (վրանային) կրկես, որը գործելու է մշտական հիմքով եւ ներկայացումներ է ցուցադրելու կլոր տարի: Ըստ քաղաքապետարանի մամուլի ծառայության, այդ որոշումը որեւէ կապ չունի ընդդիմության՝ Ազատության հրապարակում ցույցեր անցկացնելու ցանկության հետ:
Հավատացյալների բազմաթիվ խնդրանքներով ՀՀ կառավարությունը որոշել է ընդլայնել սգո օրերի ցանկը եւ մեռելոցներից ազատ երկուշաբթի օրերին պետականորեն նշել «իքնահողը», «յոթը» եւ «քառսունքը»: Ազգային ոգին բարձր պահելու նպատակով այդ օրերին բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում փողոց դուրս գալ սեւ զգեստներով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, ստվերի եւ դրամամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու նպատակով այսուհետեւ ՀԴՄ կտրոններ են տրվելու նաեւ գիշերային ակումբներում: Ըստ այդմ, ամեն մի դոլարանոցը ստանալիս պարուհին պարտավոր է ընդհատել պարը եւ ՀԴՄ կտրոն հանձնել այցելուին: Երկու շաբաթվա ընթացքում կառավարությունը հատուկ կարգ է մշակելու եւ որոշելու է, թե որտեղ են տեղադրվելու պարուհիների ՀԴՄ-ները:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մակարդակ :D
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՇԻ-ՓՇԻ ԵՆ ԱՆՈՒՄ, ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻՆ՝ ՉԷ
Երեկ քաղաքապետարանում անցկացված ավագանու նիստը կարելի է ասել անցավ շատ ուրախ մթնոլորտում, թեեւ օրակարգի 10-րդ կետով նախատեսվում էր 115-րդ մանկապարտեզի լուծարումը: Միակ տխուր ու դարդոտ մարդը այս ֆոնին ավագանու անդամ Արմեն Ամիրյանն էր:
Զերծ մնալով մեկնաբանություններից, ուղղակի մեջբերենք նրա հուզառատ ելույթը:
- Պարոն Բեգլարյան, մի ցավոտ հարց կա, որ բոլորը խոսում են: Ես կուզեի, որ դուք տեղյակ լինեիք: Մենք՝ ավագանիներս, ոչ աշխատավարձ ենք ստանում, ոչ կողմնակի եկամուտներ ունենք քաղաքապետարանից: Մեր ծախսերով գնում ենք, գալիս ենք ու 3 տարի էլ պետք է գնանք-գանք: Դրա համար էլ մեզ մի բան է հարկավոր, որպեսզի հարգանք լինի մեր նկատմամբ՝ թե քաղաքապետարանի ներսում, թե դրսում: Կոնկրետ քաղաքապետարանի ներսում եւս բողոք չունեմ: Իմ հանդեպ ասենք նորմալ են, ովքեր եթե բողոք ունեն, թող ասեն: Քաղաքապետարանից դուրս լրիվ զրոյա մեր վարկանիշը: Բան եմ ասում. երեկվա դրությամբ գերեզմաններից գալուց քաղաքապետարանի կենտրոնական մուտքի մոտ գայիշնիկը կանգնացրելա ինձ ռեմեն չգցելու համար: Ներկայանում եմ, ասում եմ քաղաքապետարանի ավագանի եմ: «Կապ չունի» ասում ա, «պտի ակտը գրեմ», շատ լցված ձեւի: Ինչ խոսացել եմ, չի անցել: Ակտը գրելա, փողը տվել եմ, գնացելա: Էդ էլ էն դեպքում, որ ամբողջ գայիի կեսը քաղաքապետարանումա հաց ուտում: Հետեւի դռնից մտնում հացն ուտում են: Դեմի դռնից դուրս են գալիս, ակտ են գրում մեր վրա: Ազգային ժողովի պատգամավորները նույն ձեւով, նույն ընտրական կարգով ընտրվել են, ինչ որ մենք: 300 հազար մենք` ըստեղ նստածներս, ձայն ենք հավաքել: Նիուժելի մենք արդեն հարգանք չունենք, որ մեր հանդեպ... 2000 դոլար պատգամավորները փող են ստանում, 100 տոկոսանոց էլ վարկանիշ ունեն, իսկ մեր 2-ն էլ զրոյա: Կամ էլ իմանանք մեր գծով, եթե մենք մեզանից բան չենք ներկայացնում, էս գրքույկը իզուր ման չտանք հետներս, դնենք տունը, թող մնա: Ես առաջարկ ունեմ, կամ բոլորս ստորագրություններով դիմենք երկրի նախագահին, որ գոնե 30 տոկոսով, 100 տոկոսով չէ, մեզ ուշադրություն դարձնեն, կամ դիմենք ձեզ, որովհետեւ այս հարցը բոլորի համար ցավոտա ու շատ վիրավորականա... Դուք այս հարցը բարձրացրեք ու ասեք, որ էս մարդկանց հլը մի բան էլ փշի-փշի պտի անեք, ոչ թե արհամարհեք...
ԼԻԼԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ
:D
http://chi.am/
Հեղինե Բիշարյանը Հմայակ Հովհաննիսյանին անվանել է «էքսկլյուզիվ բացիլ», ու «կիսականացի դեմքով կզող»
Սեպտեմբեր 16, 2010 | 16:25
ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը շատ կտրուկ է արձագանքել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հասցեին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանի արած հայտարարությանը, վերջինիս որակելով, որպես «կզող»: Բիշարյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Բոլորիս է հայտնի կզելու ֆանտաստիկ կարողություններով օժտված եւ ժամանակին ազգային տականքի անփառունակ համբավ ձեռք բերած, քաղաքական դաշտում արդեն իսկ ժանգոտված գործիք դարձած Հմայակ Հովհաննիսյանը, որը տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներից սնված փչած ու տրաքած, իր նախադեպը չունեցած էքսկլյուզիվ բացիլ է, որը իր անցած ճանապարհով բոլորիս ապացուցել է, թե քանի անգամ է կզարաններում հայտնվել` սրա նրա դեմ պատվեր կատարելիս, արդյունքում ձեռք բերելով տարբեր պարգեւներ (դրանցից էր Երեւանի կենտրոնում գտնվող ԿԸՀ-ի նախկին երկհարկանի շենքը եւ այլն): Փաստորեն այս անգամ էլ պատահական չի բացել իր աղբանոցը, մեկ անգամ եւս ապացուցելով, որ կզել է համապատասխան կզարանում հագուրդ տալով ագահ երախին։
Որպես քրիստոնյա մարդ խորհուրդ կտամ կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով իր կզող տեսակի ու էության համար:
Իսկ ինչ մնում է Արթուր Բաղդասարյանին, պետք է հպարտորեն ասեմ, որ քաղաքական դաշտում առաջին անգամ Արթուր Բաղդասարյանն ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի արժանապատվություն, սկզբունքայնություն եւ որոշումներ կայացնող քաղաքական գործիչը եւ արժանապատվորեն հրաժարական տվեց, եւ արժանապատվորեն էլ դիմակայեց բոլոր այն դժվարություններին, որոնք ծառացան իր առջեւ։ Այդ ժամանակահատվածում շատ փուչիկներ պայթեցին ու էլի կպայթեն, բայց ՕԵԿ-ը եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը, մշտապես լինելով հաստատակամ ու սկզբունքային, իրենց ձեռագիրն ունեն քաղաքական դաշտում։ Ասելիքները շատ են, սակայն առայժմ բավարարվենք այսքանով»։
Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսում Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ առաջնորդի մասին ասել էր հետեւյալը. «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը դա չի անում, իրեն տղամարդավարի է պահում։ Ասում է. «Ես ի վերջո կուսակցության նախագահ եմ, թող ժողովուրդն ընտրի. կարող է՝ մեզ է ձայն տալիս։ Հո այդ առաջին տեղը ապահովագրված չէ՞, բրոնյա արված չէ՞ Հանրապետականի համար»։
http://news.am/arm/news/31129.html
Հասան կզարան...
Mephistopheles
17.09.2010, 01:10
«Բոստովիկիդոդոպեդիան»
«Հայկական Ժամանակ»
http://news.am/arm/news/31129.html
Հասան կզարան...
Տարօրինակն էն ա, որ ՝էդ սաղ ՕԵԿ-ից հենց կնիկն ա ակտիվորեն "կզարանային" գործերի մեջ խցկվում: Սաղ ծակերն են մտել ու մտածում են, որ իբր եթե տղամարդիկ պատասխան տան անհարմար կհնչի:
Բառադիներ, կնիկն էլ "հարմար" չի հնչում: :D
ԼԻԼԻՊՈւՏՆԵՐԻ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԸ
Լինում է, չի լինում մի փակ սահման է լինում: Այնքան փակ, որ վախենալու է լինում անգամ մտածել նրա մասին: Իսկը` հավքն իր թևքով, օձն իր պորտով: Երկիրն էլ, որտեղ լինում է այդ սահմանը, այնքան փոքր էր, որ քարտեզին երևում էր միայն սահմանը. երևի դա էր պատճառը, որ երկրի անունը այդպես էլ մնաց` Փակ Սահմանների Երկիր: Ընդ որում, հարցը միայն արտաքին սահմանը չէր. ներքին բոլոր սահմաններն էլ փակ էին, նույնիսկ նրանք, որ գնում էին դեպի մարդու սիրտը: Երկրում միայն երկու արահետ էին բաց թողել. մեկով` բուխանկա հաց էին ներս բերում, մյուսով` Ճենաց աշխարհից բջջային հեռախոսներ էին գալիս: Երկրի ներսում կարծում էին, որ այդքանը բավարար է լավ ու ապահով ապրելու համար:Երկրից դուրս գալու միակ ուղին օդային էր: Ով չէր համակերպվում կամ ապազգային-դավաճան գրականություն էր կարդում, թռչում-հեռանում էր: Ասում էին, որ հետո գարուն կգա, վարդը կբացվի, ու գնացածները հետ կգան, բայց օդերևութաբանները կրկին սխալվում էին. գարուն չէր գալիս, սոխակը չէր երգում: Եվ միայն փակ սահմանն էր ապացուցում գոյության փաստը: Դիսերտացիաներ, գրքեր էին գրվում-տարածվում փակ սահմանների առավելությունների մասին: Փակ սահմանը համարում էին ժողովրդական դարավոր իմաստնության նշան. այն հիմնավորում էին էպոսով` Ագռավի քարով: Նույնիսկ փիլիսոփաներ էին հայտնվել, որ հայտարարում էին` ՙԵթե սահմանս փակ է, ուրեմն ես կամ՚: Բայց ամենակարևորը, իհարկե, այն էր, որ սահմանի հավերժ փակվածությունը ֆիքսված էր նաև երկրի սահմանադրությամբ, իսկ սահմանադրությունը և հատկապես նրա այդ կարևոր դրույթը հսկում էին Սահմաններ Չունեցող Երկրի զինվորները: Դպրոցում էլ հատուկ առարկա էին մտցրել` Փակ սահմանի պատմություն:Եվ բնական էր, որ Փակ Սահմանների Երկրում ամեն ինչ սահմանափակ էր` նույնիսկ մարդիկ, նույնիսկ ցանկություններն ու երազանքները: Այնքան սահմանափակ էր, որ հեքիաթի լավ կերպարը վիշապն էր, որը ուտում էր բոլորին ու աղբյուրն էլ ոչ մեկին չէր զիջում: Փակ Սահմանների Երկրում ամեն ինչ հնացել էր, և նույնիսկ նրանք, ովքեր հավակնում էին ամենաբարձր աթոռին, անսահման ծեր էին ու հոգնած: Հոգնածությունն էլ այն աստիճանի էր հասել, որ ձայնները փորներից դուրս չէր գալիս, ու ընտրությունների ժամանակ միշտ մի քանի ձայն պակասում էր բոլորին:Բայց ցավալին այն էր, որ երկրի նախնիները շատ ուժեղ ու նորմալ մարդիկ էին, նորմալ մշակույթ ունեին, և լինում էր նաև այնպես, որ ուրիշ աշխարհներից իմաստուններ էին գալիս սովորելու:Ասում էին, որ այդ երկրի պատմահայրը դարեր առաջ սահմանների հարցը ձևակերպել էր հստակ` ՙՍահման քաջաց զենք յուրեանց՚, բայց անցել էին երկար դարեր, ինչ կար-չկար վաճառվել-հանձնվել-կորսվել էր, և ոչ քաջ էր մնացել, ոչ զենք, ոչ էլ կարգին սահման: Ու քանի որ քաջեր չկային, իսկ մնացածներն էլ չէին ուզում ընդունել իրենց վախկոտությունը, ուզում էին շատ բարձր պատ շարել: Նրանցից ամենաճչաններն ասում էին, որ սահմանի այն կողմինը իրենցն է, իրենք վախենում են, որ կարող է չդիմանան ու տան-սպանեն հարևանին, և այդ պատճառով պետք է անանցանելի մի պատ շարել` հարևանի անվտանգության համար: ՙՉենք ճանաչում հարևանին, բայց ճանաչում ենք միայն մեր փակ սահմանը՚:Ի՞նչ անես, այդպես ավելի հարմար է. եթե դուռդ չի բացվում, կարող ես հյուրասենյակի մեջտեղում թրիք պահել, մեկ է` ոչ ոք չի տեսնի: Հետո կարող ես աքլորանալ ու մեծ-մեծ սպառնալիքներ ասել, մեկ է` ոչ ոք չի լսի: Միայն թե Փակ Սահմանների Երկրում չգիտեին, որ եթե դուռը չի բացվում, ու կյանքը չի հոսում զնգալով, ամեն ինչ նեխում է:
Գևորգ Էմին-Տերյան
«Կա՛ ավազակապետություն եւ նրա դեմ պայքարող ժողովուրդ։ Ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ, ո՛չ էլ տասներորդ ուժի անհրաժեշտություն չկա՛։ Դա ժողովրդին մաս-մաս անելու, խաբելու նպատակ է հետապնդում։ ... Եկեք միասին, բոլորով գնանք դեպի իսկական ժողովրդավարական, նոր Հայաստան՝ առանց խաբեբաների, առանց կաշառակերների, առանց մարդասպանների։ Մի՛ մնացեք եւ մի՛ թաքնվեք ձեր խոհանոցներում ու բակերում։ Համախմբված դուրս լցվեք բոլորդ, ով խոցված է, վիրավորված, թալանված ու պարտադրված արտագաղթելու» (ՀԺ, 08.09.2010)։ Եթե բոլորը համակված լինեին աշխարհահռչակ խմբավարի քաղաքացիական գիտակցությամբ, ապա իսկական ժողովրդավարական, նոր Հայաստանը մենք վաղուց կերտած կլինեինք։
Եվ համախմբված դուրս լցվելու կոչ արեց Նա ժողովդրին ու բոլորին ուղարկեց տուն քնելու, ասելով՝
Բարի երթ եւ մինչ նոր հանդիպում։
Mephistopheles
21.09.2010, 20:28
Օբաման, Մեդվեդեւը, Գյուլը շնորհավորում են Հայաստանի Անկախության տոնը
azatutyun.am
Mephistopheles
21.09.2010, 20:53
Բայց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպված էր ասել մտքում կամ շշուկով: Բարձրաձայն ասաց` այո´, ես տեր եմ իմ ժառանգությանը, իմ ինքնությանը, իմ դրոշին ու պետականությանը, ես տեր եմ պատմական պատասխանատվությանը: Ես պատրաստ եմ համախմբվել գաղափարի շուրջ, ես պատրաստ եմ միջոցներ կենտրոնացնել հանուն սուրբ նպատակի, ես պատրաստ եմ կռվել ու բանակցել, կառուցել ու արարել, եւ վերջապես` ես պատրաստ եմ ընդլայնել Մատենադարանը:
սա հատված է Սերժի ճառից որտեղ նա հստակ ասում է որ տեր է կանգնելու իր "Ժառանգությանը" (ի պատասխան Րաֆֆիի հարցին "Դե՞ր ես), միանալու է Թևանյանի ընդդիմությանը (տղեն ասել ա. գաղափարի շուրջ դաժե Քոչը կարա միանա) և փակելու է Մատենադարանը և նրա շրջակայքը (ազատության հրապարակի օրինակով)
Հովիկ Աբրահամյանը գնում ա Սերժի մոտ ու սենց գաղտնի-խորհրդավոր ասում ա.
- Ազատիչ, այ Ազատիչ... Հլը լսի... Ասում են՝ էս մեր վարչապետը G7 ա...
- Հա լա՜վ, Հովիկ, մթամ էս ինչ ես ասում, նենց բան ասա՝ նորություն լինի, էդ սաղս էլ գիտենք, ես էլ արդեն վախեցա, ասի՝ էս ի՞նչ ա եղել, տնաշեն...
- Չէ՜, է, մեր նման չէ, իսկական...
ՄՐՑԱՆԱԿ
Գենդերային հավասարության համաեվրոպական կենտրոնը տեղեկացնում է, որ «Կանանց իրավունքների պաշտպանության» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանին՝ ՕԵԿ նախագահի իրավունքները լավագույնս պաշտպանելու կապակցությամբ:
ՉԻ
Դեգենեռատների մտքի հերթական թռիչքը...
Դեգենեռատների մտքի հերթական թռիչքը...
Վայ քու արա... Տապոռամիցին են... Ու էլի հատ-հատ կարմիր ֆլոմով ներկած, չէ՞... Էն խեղճ Գերմանիայի գե՞րբը խի են պղծել...
Դեգենեռատների մտքի հերթական թռիչքը...
Ռագանոսեցը սպանեց ... կոտորվել եմ արա .. խիղճ ունեք ..
Չէին կարա հայերեն գրեին «խոշոր և մանր եղջերավորներ» կամ «կճղակավորներ» .. կամ գոնե պարզ. «ե՛զ, կովիդ կաշին քաշի տեղը» .. այ էս կլներ իսկականից հայավարի
Նաիրուհի
25.09.2010, 01:29
Դեգենեռատների մտքի հերթական թռիչքը...
Որ օրը սրանք անսխալ շարադրված մի կարգին միտք արտահայտեն, էդ օրը ծաղիկ, պսակ-մսակ վերցրած եկեք մեր տուն :angry
Արա դե լա՜վ էլի...
Mephistopheles
25.09.2010, 02:59
Դեգենեռատների մտքի հերթական թռիչքը...
ես մեծ հաճույքով տեր կկանգնեմ բոլոր "ռագանոսեցների" ընկերուհիների պորտերին… իմ ձեռքերով կծածկեմ դրանք… եթե պետք եղավ անգամ մարմնովս… ամբողջ… բոլոր մասերով անխտիր…
էս կոչն ինձ լրիվ զգաստացրեց
Էսօր Կայարանի մոտ մի քանի պարապ ջահել տեսա, ովքեր էդ «Մեկ ազգի» պլակատներն էին կպցնում: Պլակատներից մեկի մոտավոր բովանդակությունն էլ. «Պաշտպանենք հայ-ռուսական դաշինքը, ասենք ոչ թուրքամետ ԱՄՆ-ին» :{
murmushka
28.09.2010, 16:10
ՊԱԼԱՏԱԿԱՆ
ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԵՐԳԸ
Ես... լքում եմ իմ երկիրը,
Ես... լքում եմ իմ երկիրը,
Ես... լքում եմ իմ երկիրը,
Ես... լքում եմ իմ երկիրը...
Կարմիր, կապույտ, ծիրանագույն,
Ասացի ո՛չ կյանքին անգույն,
Իմ երգերով ուրախ ու տաք
Բանկից վերցրի ահագին վարկ...
Կարմիր, կապույտ, ծիրանագույն
Ինձ քցեցին, չունեցա տուն,
Իմ երգերով ուրախ ու տաք
Գնամ-ապրեմ այլ երկնի տակ...
Կրկներգ. Ես... լքում եմ իմ երկիրը,
Ես... լքում եմ իմ երկիրը,
Ես... լքում եմ իմ երկիրը,
Ես... լքում եմ իմ երկիրը...
Կարմիր, կապույտ, ծիրանագույն,
Դարձա Սերժի երկրպագուն,
Հավաքեցի այսքան աչոկ,
Վերջում չօգնեց դաժե Վաչոն...
Կարմիր, կապույտ, ծիրանագույն,
Ուր նայում եմ՝ պատկերն է նույն,
Իմ երգերով ջերմ ու ուրախ
Հայաստանից թռնում են սաղ...
Կրկներգ. Ես... լքում եմ իմ երկիրը,
Ես... լքում եմ իմ երկիրը,
Ես... լքում եմ իմ երկիրը,
Ես... լքում եմ իմ երկիրը...
Ասենք թե համապատասխանաբար այո, հարցազրյուցա բանա, մուտիլովկայա...հավեսով էլի
ԳԼՈՒԽՆԵՐԸ ՊԱՏՈՎ ԵՆ ՏԱԼԻՍ
ԲՀԿ-ում իր տեղակալ Սամվել Բալասանյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրություններին մասնակցեց նաեւ այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Իսկ քվեարկությունից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Ինչու ԲՀԿ-ն որոշեց այդ պաշտոնում առաջադրել Սամվել Բալասանյանին, եթե նկատի ունենանք նրա անցյալը, երբ ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր դառնալուց հետո դուրս եկավ կուսակցությունից:
Ոչ, դու սխալվում ես, նա ընդդիմություն դառնալուց չի հեռացել, նա ասել է, որ «Այո, իմ ճակատին գրված է Օրինաց երկիր», նրա տղամարդկային պահվածքը եղել է, երբ նա դարձել է ընդդիմադիր: Իսկ այդ ժամանակ շատտ մարդիկ թողել ու հեռացել են, իսկ նա կանգնել է մինչեւ վերջ…մինչեւ վերջ:
Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի պատճառը որն էր:
Մեր կուսակցությունում ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի՝ լիարժեք, ի օգուտ մեր ծրագրերի: Արեւիկ Պետրոսյանի աշխատանքի առումով որեւէ բան չունեմ, նա գրագետ, պատրաստված է: Բայց կուսակցական աշխատանքների առումով, Հայաստանում ոչ մեկը չգիտեր, որ Արեւիկ Պետրոսյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է ներկայացնում, որ նա պետք է համապատասխան կուսակցական նշանը դոշին լիներ, որ նա պետք է կուսակցության անունից որեւիցէ ծրագրերի մասին խոսեր, մեր նախաձեռնությունների մասին խոսեր: Նա դա չի արել: Եվ ընդհանուր որոշել ենք եւ իր համաձայնությամբ, որ այդ հարցերը կարգավորվեն:
Եթե նա որպես կուսակցական չի ներկայացել, հնարավոր է նրան հեռացնեք կուսակցությունից:
Ոչ, նրան հեռացնելու նման խնդիր չկա, նա մնալու է որպես պատգամավոր, նրան առաջարկվել են նաեւ ուրիշ բաներ: Մենք համապատասխանաբար կնայենք, ոնց լինի,իր համար ավելի լավ, իր համաձայն այդպես էլ կինի: Ինքը մեր կուսակցության անդամ է:
Արեւիկ Պետրոսյանն ԱԺ իր ելույթում հայտարարեց, թե ԱԺ ամբիոնը կուսացական խնդիրներ բարձրացնելու համար չէ:
Հիմա դու էլ ես նրա նման մտածում: Բա խորհրդարանն ինչի համար է, եթե քաղաքական հարցեր բարձրացնելու համար չէ: Խորհրդարանն ինչի համար է… ասա:
Արեւիկ Պետրոսյանն է ասել:
Ինքն ա ասել, դու էլ խելք ունեցիր,նման բան մի ասա:
Այսինքն՝ Արեւիկ Պետրոսյանը խելք չունի՞, որ նման բաներ է ասում:
Դա արդեն մուտիլովկաներ ես անում:
Կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին օրենքը» շատերի գնահատմամբ տեղական արտադրողի շահերին է վնասում: Դուք ինչպես կմեկնաբանեք այն: Երեկ ձեր ֆրակցիայի պատգամավորների մի մասը դեմ քվեարկեց, մի մասն էլ պարզապես բոյկոտեց ու չմասնակցեց քվեարկությանը, այսօր՝ կողմ էին:
Համապատասխան մեր բոլոր պատգամավորներին տրված է արտոնություններ, որ իրենք իրենց իրավունք են վերապահում ծանոթանալու նախագծին ու քվեարկելու: Իրենք ոնց քվեարկել են, ճիշտ կատարել են:
Բանակում վերջին դեպքերին ինչպե՞ս եք վերաբերվում:
Շատ վատ: Համապատասխան պետք է հանձնաժողովի նշանակվի, աշխատանքներ կատարվեն: Մեր մեջքը բանակն է, որ բանակում պետք է լինի կարգուկանոն, հետեւողական պետք է լինեն, որ մարդիկ կարողանան լիարժեք աշխատեն, որ մեր երեխաները գնում են բանակ, լիարժեք վստահ լինենք, որ կարգուկանոն կա, օրենք է գործում եւ համապատասխան մարդիկ պետք է պատժվեն:
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարաձայնությունների վերաբերյալ խոսակցություններն ինչպե՞ս կմեկնաբանեք:
Այսօր ամեն մեկս կոալիցիոն գործընկերներ են, բայց պայքարում ենք մեր կուսակցության համար: Այսօր այդպես ավել-պակաս խոսակցությունները, թե այս տեղը, այն տեղը… այդ ամենը որոշողը ժողովուրդն է: Այսօր մենք աշխատում ենք, որ լիարժեք մեծամասնություն վերցնենք, կարողանանք մեր ծրագրերն իրականացնել: Հազար անգամ քվեարկություններ են եղել, մենք առաջարկել ենք մեր ծրագիրը, որը փոքրամասնություն լինելով չենք կարողացել անցկացնել: Հիմա պայքարում ենք, որ մեծ լինենք, կարողանանք ունենալ 50 + 1, որ մեր որոշումները, ծրագրերը իրագործել կարողանանք: Մեր նշանաբանն է խոսքը գործ է, որ դա իրականացնենք: Մնացածը ով ինչ կասի, չի ասի դրանք հեքիաթներ են, մարդիկ տունը քնած ելնում են, երազներ են տեսնում: Մենք աշխատել ենք, աշխատելու ենք որ կարողանանք ունենալ 50 + 1:
Բայց ասում են, որ ԲՀԿ-ի ձայները նվազեցնելու են, այս անգամ մոտ ութ տոկոս պետք է ձայն տան:
Ասողները գլուխները պատին են տալիս: Նրանք սկի իրենց տունը ձայն չունեն: Իրենց կնիկները իրենց ձայն չեն տա:
Պարբերաբար խոսվում է, որ ձեր դեմ մահափորձ են կազմակերպում: Այդ լուրերին ինչպե՞ս եք վերաբերվում:
Ես չգիտեմ ով է նման խոսակցություններ տարածում: Պարոն Ծառուկյանին, ոնց ասեմ, այդպիսի բաներ չկան, չեն կարող լինել: Մնացածը չգիտեմ՝ ում է ձեռք տալիս խառնաշփոթ անել:
Բա ձեր տան մոտ երկրորդ պարիսպ ինչու եք անցկանում:
Երկրորդ պարիսպը եկեղեցու համար է, այնտեղ, որ համապատասխանաբար կարողանանք մենք կենդանիներ բաց թողնել, գեղեցկացնենք, ջրենք, ծառեր տնկենք:
Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց բարեգործությունների մասին, կեղծ բարեգործների մասին: Այդ հայտարարություններին ինչպես եք վերաբերվում:
Մարդը պետք է ոչ թե օդի մեջ խոսալ, այլ լիարժեք նա պարտավոր է տեղը տեղին … Եթե ես այսօր հայտարարություն եմ անում, պետք է ասեմ ինչի համար եմ անում: Ելնեմ, օդի մեջ մեջբերում անեմ, դա ինչ է նշանակում: Իսկ մնացածը ասված է, ներկայացված է:
Եթե անուններ չտրվեցին, ինչու ձեզ վրա վերցրիք:
Ով է ասել: Ես որպես բարեգործ… բարեգործությունը ամեն մարդ իրա չափով պիտի կարողանա բարի գործ անի: Մենք պետք է ոչ թե մարդկանց փնովենք, որ իրենց վաստակած գումարը նա կարողանա փայաբաժին հասցնել, ներկայացնել: Մենք առաջարկել ենք, որ լինի բարեգործության օր, որ մարդը կարողանա այդ օրը բարի գործ անի:
Կարծես դուք ձեր վրա վերցրիք այդ հայտարարությունը:
Մենք մեր վրա չենք վերցրել : Ավելի շատ դուք եք այդ խառնաշփոթությունը սարքում: Մենք խոսել ենք բարեգործի անունից, որպես բարեգործ: Եթե այսօր Հայաստանում ասում են բարեգործ, հասկանում են առաջին հերթին Ծառուկյան Գագիկ: Պարոն Դալլաքյանը է, որ այդ մարդու արածները գնահատում, հարգում եմ: Մնացած մարդիկ թող իրենց վրա վերցնեն, որ այսօր ձայները կտրել, նստել են են:
Բա Բոստանջյան Վարդանն ինչու հրաժարվեց Դալլաքյանների ընտանիքի հետ քավորությունից:
Պարոն Բոստանջյանը, որպես բարեգործ, ես, դա ընդհանուր բարեգործությանն էր վերաբերվում: Գնացեք պարոն Բոստանջյանին հարցրեք: Ընդհանուր բարեգործությանն է ելույթը վերաբերվել, Այդ մարդը գիտի, որ կուսակցության ղեկավարը բարեգործություն է կատարում: Կապ չունի, բայց բարեգործությունը ամեն մեկը պարտավոր է գնահատելու, հարգելու, ընդունելու: Բայց բարի պետք է լինեն մարդիկ, որ փորձեն իրենց անձնական գումարից բարի գործ կատարեն: Այդ ժամանակ կհասկանան մեր վիճակը: Դա ոչ թե առիթից առիթ ենք անում, այլ նկատել եք՝ պարբերաբար, ամեն օր, ամեն ժամ: Ինչքան որ մենք շատ ենք անում, դա Աստծու տված շնորհ է: Ասում են՝ ինչքան շատ բաժանես, Աստված այդքան շատ կտա: Ոչ թե պետք է բաժանես ու սպասես՝ Աստված քեզ տա, այլ՝ պետք է սրտով, հավեսով անես, որ Աստված քեզ հնարավորություն է տվել, ու դու տալիս ես: Այդ ժամանակ Աստված քեզ հարյուրապատիկը կտա:
Ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը ոնց եք վերաբերվում, եւ արդյոք փորձելո՞ւ եք ջանքեր գործադրել դրա համար:
Շատ լավ եմ վերաբերվում: Դա նորմալ է: Ոնց որ նստեցրել ենք Ձյու-դոյի ֆեդերացիայի նախագահին ու բողոքարկողներին, այդպես էլ թե ընդդիմությունը, թե իշխանությունը: Ընդդիմությունըսկսի նրանից, թե ինչ է արել, ինչ պիտի անի: Կարող ենք նստեն, հարցուպատասխան, ասեն, ինչ նպատակ կա, ինչ ծրագիր կա: Մեկը մեկից փախնելու խնդիր չկա:
ԲՀԿ-ն միջնորդ կարո՞ղ է լինել:
Ես կողմնակից եմ, հիմա ինձնից ինչքան անցնում է: Ես իրավասու չեմ, որ անպայման երկուսին իրար դեմ նստեցնեմ: Բայց ես կողմնակից եմ, այո, հարցուպատասխան, պատասխանեն: Ինչ կա դրա մեջ Ոչ փախնելու խնդիր է, ոչ էլ:
Պատրաստեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
Բանանի փորձը:
Գիտնականը բանանը կախում է լյուստրայից ու սենյակ է բերում կապիկին: Կապիկը վերցնում է աթոռը, կանգնում վրան, պոկում բանանը, ուտում:
Հետո ներս է կանչում ռուսին: Ռուսը սկսում է թռնել, որ բռնի բանանը, չի ստացվում, սրտնեղած նստում է աթոռին: Գիտնականը կողքից հուշում է՝ думать надо, думать надо. -Да шо там думать, прыгать надо.
Ճարահատյալ գիտնականը ներս է թողնում հային: Սա մի երկու կռուգ ա տալիս սենյակով, պպզում անկյունում ու մտածում - Արա մի հատ կազյոլ ըլներ գար կզեր, մի հատ հարիֆ էլ գար հելներ դրա մեջքին կայներ, բանանը քաղեր, կլպեր, տար ուտեի՝ ախպեր: Կլեպներն էլ թող իրար մեջ -մեջ անեին համբալները:
Գիտնականը կարդում է սրա մտքերն ու ասում է: -Ախպեր ջան, արի ես կզեմ, դու հել մեջքիս, քաղի բանանը, կեր:
-Արա կազյոլ, ուր ես վռազում, հեսա ոնց էլ ըլի հարիֆը կգա, համբերի:
Նաիրուհի
07.10.2010, 20:05
49985
:love
Մարդը պետք է ոչ թե օդի մեջ խոսալ, այլ լիարժեք նա պարտավոր է տեղը տեղին…
Պարոն Դալլաքյանը է, որ այդ մարդու արածները գնահատում, հարգում եմ:
Պարոն Բոստանջյանը, որպես բարեգործ, ես, դա ընդհանուր բարեգործությանն էր վերաբերվում:
Աստված Ադամին սարքում պրծնում ա, դրա տարբեր ազգերի դուբլիկատներն էլ ա սարքում, ուղեղ, քիթ, աչք, ականջ, վոբշեմ բոլոր զգայարանները դնում ա տեղը, նալադկա ա անում, բայց արդեն մութը ընկած ա ըլնում:
Ասում ա տղերք, հիմա ուշ ա, չենք հասցնի, գնացեք տները, առավոտ կգաք ձեր ուղեղների ու զգայարանների օգտագործման ինստրուկցիաները կբաժանեմ, կբացատրեմ ինչն- ինչոց ա, ու վերջ, պատրաստ կլնեք պոլնի ապրելու:
Առավոտ հայ Ադամը վեր ա կենում ու մտածում:
-Արա, այ ախպեր, տո եղունքն էլ ունեմ, գլուխն էլ: Կարող ա քորելն էլ ա պռոբլեմ: Տո ինքն էլ, իրա ինստրուկցիան էլ, -գնացող չկա:
Ա՛խտունգ։
«Ադրբեջանցիներին անձամբ եմ ճանաչում, լավ մարդիկ են... Իրականում Հայկական հարցի լուծման դեպքում նրանք էլ են ճաշակելու դրա պտուղները: Նրանք էլ իրենց են իրավացի համարում, սակայն ասում եմ, որ պետք է ձևավորել համակրանքի մթնոլորտ»,- հայտարարել է Թուրքիայի առաջին տիկինը:
թերթ.ամ (http://tert.am/am/news/2010/10/09/hayrunisa/)
Հ.Գ. Տեսնես Աբդուլլահը խաբար ա՞...
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում քաղաքական ծաղրանկարների ցուցահանդես էր ու ծաղրանկարներից և դրանց վերնագրերից մի քանի հետաքրքիր բառեր ու նոր հասկացություններ սովորեցի :)) (չնայած կարող ա դուք արդեն վաղուց գիտեիք սրանց մասին ;) )
Քաղաքապետքարան
Պատգմավոռ
Արատավոռ իշխանություն
Հայաստանի համերապետություն (դե հուսով եմ ջոգեցիք, թե էս ծաղրանկարը որ մի չագուջի մասին էր)
Ի դեպ, վաղը մինչև երեկո ցուցահանդեսը դեռ բաց է լինելու։
Ու վերջում էլ այս դառը ճշմարտությունը՝ «Թե կա հայլուր, էլ ինչ ազատություն»։
Տեսակավորի՛ր աղբը ... :hands
Էս կարգի հումոր չէի հանդիպել…:hands
Գրիգորի Այվազյանը ստեղծում է Ադրբեջանահայերի հանրապետություն, մայրաքաղաքը՝ Լաչին
13:45 • 28.10.10
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրատվամիջոցներով մերժեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանի հայտը՝ մասնակցել նոյեմբերի 7–ին կայանալիք Ադրբեջանի ընտրություններին, Գրիգորի Այվազյանն ավելի օրիգինալ է դարձել։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գրիգորի Այվազյանը նախ հայտարարեց, որ իր հայտի մերժմամբ Ադրբեջանը լկտիաբար խախտեց ժողովրդավարության բոլոր սկզբունքները, բացահայտեց իր իրական ֆաշիստական դեմքը, դե ֆակտո ճանաչեց ԼՂ անկախությունը:
Նա նաև նշեց, որ նոյեմբերին կայանալիք Ադրբեջանի ընտրությունները ադրբեջանահայ համայնքը երբեք չի ճանաչի, քանի որ չի մասնակցել դրանց: Ադրբեջանից մերժում ստանալուց հետո Գրիգորի Այվազյանը պատրաստվում է ադրբեջանահայերի անունից առաջիկայում դիմել Լեռնային Ղարաբաղին՝ առաջարկելով իրենց տրամադրել ազատագրված յոթ տարածքները՝ Լաչին մայրաքաղաքով, որտեղ իրենք կստեղծեն ազատ, ինքիշխան ադրբեջանական հանրապետություն:
Այվազյանն անգամ հասցրել է պատրաստել նորաստեղծ հանրապետության զինանշանի և դրոշի նմուշը: «Մենք մտադիր չենք շեղվել մեր ուղուց: Մենք այդ հանրապետությունում եթե գնանք ապրելու, կապրենք ոչ թե որպես վերաբնակիչ, այլ որպես դրանց օրինական տեր»,- ասաց նա:
Այվազյանի խոսքով, նորաստեղծ երկրում ապրելու է մոտ մեկ մլն ադրբեջանահայ, նորաստեղծ հանրապետությունն էլ կոչվելու է Ադրբեջանահայության հանրապետություն՝ «Հայոց Աղվանք» հանրապետություն:
Tert.am