Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական հումոր



Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9 10 11 12

Rammer
30.04.2009, 18:38
Այսօր առավոտյան ՀՀԿ-ական պատգամավոր բարի՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց որ իրենք դուրս են գալիս քաղաքական կոալիցայից և դառնում են միակ, ազգնավեր, ամենայն հայոց ընդիմությունը...Լրագրողի այն հարցին, թե ինչն էր նման կտրուկ քայլի պատճառը, հետևեց շատ կտրուկ պատասախան. " Մենք հրաժարվում ենք այլևս համագործակցել այս ազգի դավաճանների հետ... Բայց մենք, մի քանի ժամվա մեջ հարցրել ենք հարցնել բնակչության մոտավորապես 73.746392344 % -ը և նրանք բոլորը միահամուռ պատասխանել են, որ շատ դեմ են որ մենք լքենք մեր պաշտոնները…Իսկ մենք չենք կարող չենթարկվել մեր ժողովրդին, չէ որ իշխանությունը ժողովրդինն է: Երջանիկ ենք որ կարող ենք շարունակել ծառայել մեր ժողովրդին"

Kuk
30.04.2009, 19:05
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցը, դատելով որոշ նրբերանգներից, տեղի է ունեցել բառացիորեն մի քանի օր առաջ, իսկ զրուցակիցներն ակնհայտորեն սաստիկ ավանդական կուսակցություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչներ են: Հաշվի առնելով հեռախոսազրույցում շոշափվող թեմաների առանձնահատուկ կարեւորությունն ինչպես ողջ հայ ժողովրդի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համար« ներկայացնում ենք գաղտնալսման սղագրությունը` մասնակի կրճատումներով: Ի դեպ, խոսակցության առանձին հատվածներ ակնհայտորեն կոդավորված են, ինչը, սակայն, բնավ չի նվազեցնում սղագրության հետաքրքրությունը: Եվ այսպես.

- Ալո՞: Մահ կամ ազատություն:

- Ազատություն կամ մահ:

- Էս ո՞ւր ես բա: Ոչ զանգում ես, ոչ էրեւում ես…

- Էս մունդառ գրիպներից էի կպել, մի քանի օր կախակայված էի:

- Բան եմ լսել: Ճիշտ ա՞:

- Ո՞ր մեկը:

- Տո եսի՞մ, ասում են էս էրկու օրը կարող ա կոալիցիայից դուրս գանք: Ալո՛, ալո՛… Ի՞նչ պատահեց, ձե՛ն հանի: Ալո՛…

- Վայ ես… խշշշ… խշշշ… խշշշ…

- Խշշշ… խշշշ… խշշշ…

- Ախպեր, բա տենց ո՞նց կլնի… Հազար հոգուց բան ենք վերցրել, բան ենք խոստացել… Չի լինի՞ մի քանի ամիս հետո դուրս գանք:

- Ես էլ եմ էդ հարցը բարձրացրել: Բայց չի ստացվում: Էս ամեն ինչը միջազգային հրեամասոնական մութ ուժերի չարանենգ դավերն են:

- Բա ի՞նչ մոմենտով ենք դուրս գալիս, խաբար չե՞ս:

- Տո ես շատ գիտեմ, էն խշշշ… խշշշ…-ը ինչ-որ ճանապարհային գլոբուս ա ստորագրել թե քարտեզ` լավ տեղը չբերի:

- Ու ջոգում ե՞ս ինչ մոմենտ ա: Տարվա էն ամենաթռփոշ վախտը, որ հեսա քննությունների սեզոնն ա սկսվում… Չէ, հաստատ մութ խարդավանքներ են:

- Գալ տարի Վանին մե՛ջ:

- Ի՞նչ իմաստով:

- Էն իմաստով, որ էդ ճանապարհային գլոբուսը հաստատ հանրապետականներն են որոշել ապրիլի 23-ին ստորագրեն: Ու պնդել են, որ հենց էդ օրը հրապարակվի:

- Իբր` որպես ի՞նչ:

- Որ ուզած-չուզած` կոալիցիայից դուրս գանք, ու իրանք մեր պորտֆելները մեջ-մեջ անեն:

- Խշշշ… խշշշ… խշշշ…

- Խշշշ… խշշշ… խշշշ…

- Ջոգում ե՞ս, էդ խշշշ… խշշշ…-ը համ Շվեյցարիայում կայֆավատների մեջ ա, համ էլ մեր էրեխեքի հացին վայիս ա ըլնում:

- Բա լավ, ոչ մի ձեւ չկա՞:

- Դե խի՞ չկա: Կամ պիտի մի թեթեւ Խանասոր անենք, կամ էլ եսիմ… ոնց որ ՀՀԿ-ն էլ վատ կուսակցություն չի…

- Հա, վերջին վարիանտ` էդ էլ ա ձեւ, բայց շատ պանիկայի մեջ մի ընկի, սրանք կոալիցիայից դուրս էկողը չեն:

- Հա, ինձ էլ ա տենց թվում: Դե լավ, մահ կամ ազատություն:

- Ազատություն կամ մահ: Բան իմանաս` զանգի:

Այս խոսակցությունը, կարծում ենք, լիովին արտացոլում է Հայաստանի ներքաղաքական կյանքի իրական պատկերը:

ministr
30.04.2009, 21:02
Ժող այսօր Կենտրոն հեռուստաալիքով Պետրոսի հյուրը Տիգրան Կարապետիչն էր, մի կոմեդիա:D
Խորհուրդ կտամ կրկնությունը դիտեք՝ ապրիլի 30-ին առավոտյան ժամը 12.30
Ծիծաղը երաշխավորված է:hands

Լսել եմ որ ընտիր հաղորդում ա եղել :) Ուրա մեկը դնի յութուբ նայենք

Mephistopheles
01.05.2009, 00:25
հայկական քաղաքական դաշտի երրորդ ուժը

Mephistopheles
01.05.2009, 04:11
Պույ-Պույ Մուկիկը

dvgray
01.05.2009, 04:13
հայկական քաղաքական դաշտի երրորդ ուժը

:D :D :D
էս մոնտաժ է, թե՞ իրականություն

Mephistopheles
01.05.2009, 04:29
:D :D :D
էս մոնտաժ է, թե՞ իրականություն

օրիգինալ ա բռատ, մենք մոնտաժ-բան չենք անում… ամոթ չի՞… ապեր սենց իշխանություն որ ունենք մոնտաժի, կամ ուրիշ հնարքների կարիք չկա

Mephistopheles
01.05.2009, 13:15
Բյուրեղ ա Բյուրեղ

ministr
01.05.2009, 13:24
Բյուրեղ ա Բյուրեղ

Բա թևերն ինչի ես մոնտաժ արել հանել հը? :hands

Mephistopheles
01.05.2009, 13:31
Բա թևերն ինչի ես մոնտաժ արել հանել հը? :hands

էս էլ քեզ թևերն ու ոտները

Արտիստ
01.05.2009, 13:34
Մի հնացած հումոր էլ իմ կողմից...
http://www.earthvibemusic.com/bina/drum/dhol40.JPG


Հ.Գ. Ես մեղք չունեմ, google-ում գրեցի Ա.Գեղամյան ես բերեց..

Norton
01.05.2009, 20:48
http://s57.radikal.ru/i158/0905/d2/ca6b4fd87138.jpg (http://www.radikal.ru)
Դիմավորեք՝ Ադրբեջանի նախագահ Ալիեվ

ministr
01.05.2009, 22:21
Դա ինչա որ.. դու կնգան տեսնես...

dvgray
02.05.2009, 04:29
Դիմավորեք՝ Ադրբեջանի նախագահ Ալիեվ
:D :D :D
կայֆ ա. ինչքան խնդացի :D :D :D

Rammer
04.05.2009, 22:47
Շանթը նայում եք? Ես մեռել եմ...սենց բան չէր եղել: Համարյա բառացի մեջբերում եմ.
"Ընտրակաշառքը, դա ասենք թե, այո, որը դա նույնպես կա բոլոր տեղերում Ամերիկայում էլ: Պետականորեն դա գումար է հատկացվում ու շահում է մեր ժողովուրդը:"
"Էտ թերթերը քնում են առավոտը երազ են տեսնում..."
"Մարդ կա 5000-10000 դրամա տալիս ընտրակաշառք, իսկ ասենք թե մենք 500-600$, որը դա նույնպես մենք անում ենք անվճար..մեր գործը, մեր խոսքը, մեր սկզբունքը, մեր բանը..."
"Ասենք թե հո պարտադրի չի որ մարդ փող ունենա, որ իրան մարդ ձայն տա...չէ ասենք թե, օրինակ Լևոն Տեր Պետրոսյանը: Ասենք թե մարդը այո փող չուներ բայց մարդիկ ընտրեցին..."
"Նախագահը կանչեց ասեց կգնաք խելոք կմասնակցեք առանց բամաբասելու առանց իրար վրա բոշկա գլորելու, հանգիստ արդար, թափանցիկ..."
"Միշտ էլ մերը բարձրա ...շատ"
"Դե հիմա ինչ, ասենք թե, եթե ես, այո մարդ եմ ընտրում դնում որ նայի հետևի, հետո կեղծիք է լինում: Հիմա ով է մեղավոր? Կարողա նախագահն է մեղավոր: Ուրեմն ես եմ մեղավոր, որ ասենք թե այդ մարդը, ասենք սխալ է ու պետք է հեռացվի"
:hands:D:D

Ambrosine
04.05.2009, 23:13
Բյուրեղ ա Բյուրեղ
դեսքթոփիս նկարն ա:love

murmushka
05.05.2009, 23:09
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական խորհուրդների ղեկավարների հետ:
Խոսելով երիտասարդների խնդիրներից, Սերժ Սարգսյանը դրանցից առանձնացրել է երեքը. “Առաջին, երիտասարդները պետք է մշտապես զբաղվի մեր անկախ պետականության ամրապնդմամբ: Առանց ակտիվ երիտասարդության մենք չենք կարող ունենալ ուժեղ պետականություն, իսկ առանց ուժեղ պետականության անհնար է մեր երկրի զարգացումը:
Երկրորդ,երիտասարդները պարտավոր են լինել նոր գիտելիքի ստեղծողներն ու կիրառողները: Բոլոր բնագավառներում` հայագիտությունից մինչեւ ճշգրիտ գիտություններ, մենք երիտասարդ գիտնականների մեծ կարիք ունենք:
Երրորդ, մեր երիտասարդները պետք է լինեն ազատ երկրի ազատ քաղաքացի: Եթե մարդն ինքն իրեն ազատ չի զգում, նա չի կարող մեծ գործեր կատարել, իսկ որ մեր երկիրը մեծ գործերի կարիք ունի, որեւէ մեկը սրանում չի կասկածում”:

սա հումոր էր, չէ՞՞՞՞

dvgray
06.05.2009, 04:16
սա հումոր էր, չէ՞՞՞՞
այո, ստալինյան-պուտինյան ոճի հումորների շարքից:

Mephistopheles
06.05.2009, 06:00
դեսքթոփիս նկարն ա:love

ոնց որ թալիսման լինի, չէ՞… առանց դրա ամեն ինչ թարս ա գնում

Տրիբուն
06.05.2009, 21:42
Հունիսի 1-ից Երևանի անունը փոխում են Չեռնիգով:

Rammer
06.05.2009, 23:09
Բարաքյաթ Օբաման ողջունել է այն փաստը, որ Հայաստանումը քաղաքապետի պաշտոնին հավակնում է աֆրոամերիացի և մասնավորպես ասել է. "Շատ ուրախ եմ որ Հայաստանում չկան ռասիզմի դրսևորումներ և նման կարևոր, պատասխանատու պաշտոնին կարող է ընտրվել մեր ազգակիցը: Դա պարտավորեցնում եմ մեզ` բոլոր սևամորթներիս: Ես հիշում են`մենք նրան փոքր ժամանակ սևուկ էինք ասում տանը: Նա շատ 100% տղա է" : Վերջում նա ձեռքով ողջուններ է ուղարկել Երևան `Ստյուպիդ և սևուկ Գագոններին...

Mephistopheles
07.05.2009, 05:07
Հեղինե Բիշարյանից հետո ելույթ ունեցավ տնտեսագիտության դոկտոր Գրիգորի Վահանյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում երրորդն է: Նա առաջարկող ծրագրից բացի խոսեց նաեւ կուսակցական փիլիսոփայությունից:
"Պատկերացրեք աշխարհը փոքրանում է, դառնում է Հայաստան, Հայաստանը'Երեւան, Երեւանը' Դավիթաշեն: Պատկերացրեք մենք Նոյան տապանում ենք: Հարց եմ տալիս, Նոյան տապանում որեւէ արքա կա՞ր, որեւէ օլիգարխ կա՞ր: Նոյան տապանում եղել է Նոյը: Նոյան տապանում եղել են տարբեր կենդանիներ: Այսօր Նոյը Հեղինե Բիշարյանն է",-ասաց նա, հետո խոսափողը փոխանցեց ՕԵԿ-ական ավագանու թեկնածու Պապին Թոփյանին:

Ա1+

ուզենաս հորինել, չես կարող

Mephistopheles
07.05.2009, 05:12
Շանթը նայում եք? Ես մեռել եմ...սենց բան չէր եղել: Համարյա բառացի մեջբերում եմ.
"Ընտրակաշառքը, դա ասենք թե, այո, որը դա նույնպես կա բոլոր տեղերում Ամերիկայում էլ: Պետականորեն դա գումար է հատկացվում ու շահում է մեր ժողովուրդը:"
"Էտ թերթերը քնում են առավոտը երազ են տեսնում..."
"Մարդ կա 5000-10000 դրամա տալիս ընտրակաշառք, իսկ ասենք թե մենք 500-600$, որը դա նույնպես մենք անում ենք անվճար..մեր գործը, մեր խոսքը, մեր սկզբունքը, մեր բանը..."
"Ասենք թե հո պարտադրի չի որ մարդ փող ունենա, որ իրան մարդ ձայն տա...չէ ասենք թե, օրինակ Լևոն Տեր Պետրոսյանը: Ասենք թե մարդը այո փող չուներ բայց մարդիկ ընտրեցին..."
"Նախագահը կանչեց ասեց կգնաք խելոք կմասնակցեք առանց բամաբասելու առանց իրար վրա բոշկա գլորելու, հանգիստ արդար, թափանցիկ..."
"Միշտ էլ մերը բարձրա ...շատ"
"Դե հիմա ինչ, ասենք թե, եթե ես, այո մարդ եմ ընտրում դնում որ նայի հետևի, հետո կեղծիք է լինում: Հիմա ով է մեղավոր? Կարողա նախագահն է մեղավոր: Ուրեմն ես եմ մեղավոր, որ ասենք թե այդ մարդը, ասենք սխալ է ու պետք է հեռացվի"
:hands:D:D

Rammer ջան, եթե կարողանաս սա սիրուն արտագրել մագաղաթի վրա, կարանք տանենք Մատենադարանում պահ տանք հետագա սերունդների համար… ափսոս ա սենց կորչի գնա…

Mephistopheles
07.05.2009, 05:55
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախորդ օրը երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության եթերից հայտարարեց, որ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, եւ ասաց, որ եթե «թիվ մեկ» սոցիոլոգը կարողանա հրապարակավ ապացուցել իր թվերի իսկությունը (հիշեցնենք, որ սոցիոլոգը վերջին շրջանում կանխատեսում է ՀՀԿ-ի հաղթանակը), ապա ինքը նրան մեկ միլիոն դոլար կտա, իսկ եթե Ահարոն Ադիբեկյանը չկարողանա ապացուցել, եւ պարզվի, որ նրա անցկացրած սոցհարցումները հորինված են, ապա, ինչպես նշեց ԲՀԿ նախագահը,
«մենք պատժելու ձեւերը գիտենք»:

Առավոտ

Օյ բլ***՜դ (մյագկիի զնակ)

Rammer
07.05.2009, 08:02
Արդեն սկսել ենք թարգմանել աշխարհի 17 լեզուներով...Թող ոչ միայն հայերիս սեփականությունը լինի այս փիլիսոփայական, քաղաքական գանձերը...Կանցնեն տարիներ և Չերչիլի, Դը Գոլի կողքին կկանգնի մեր աստվածատուր Գագիկը::)

Chilly
07.05.2009, 08:52
:) մի ծիծաղեցեք այլոց դժբախտությունների վրա, դա քաղաքակիրթ չէ!!!

Rammer
07.05.2009, 08:55
Ա1+

ուզենաս հորինել, չես կարող
Բա ԱԽՔ-ը ով է այդ դեպքում? Նոյի կնիկը? Բայց ինչ ախք հոտեր են գալու էտ տապանից...
Դրանք էնքան անասուն են: Փաստորեն ժողովուրդն էլ տապանի կենդաննիներն են...Դրանց P.R. անողը սադի անժոն ա?

Rammer
07.05.2009, 10:42
մի ծիծաղեցեք այլոց դժբախտությունների վրա, դա քաղաքակիրթ չէ!!!
Բայց դա դժբախտություն է? Հետո ես չեմ ծիծաղում, այլ թեթև Ջոկոնդայոտ ժպտում եմ...:esim

Mephistopheles
07.05.2009, 14:10
«Հանկարծ պտտվեցի եւ սկսեցին խփել»
13:57 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Երկու օր հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանը հաղորդում չի վարի:
Գիշերային միջադեպից հետո նա հանգստի կարիք ունի, թեեւ ինքնազգացողությունը, իր բառերով, լավ է:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 00,02-ին, Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց, երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել նրան եւ փախուստի դիմել:
«Շանթ»-ի հաղորդավարը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է պատահել գիշերը:

«Մեքենան ավտոտնակում կանգնեցնելուց հետո գալիս էի տուն, շենքի անկյունից նկատեցի նրանց, մուտքի մոտ երկուսով դեմ դիմաց կանգնած էին, շշնջում էին, ինչ-որ բան էին խոսում: Ինչ-որ բան կանխազգացի, հեռախոսը հանեցի, որ զանգեմ տղայիս, ինքը սովորաբար այդ ժամին տանն է լինում: Կանգնեցի: Հեռախոսն էի ուզում միացնեի` զանգը գնա, առանց որեւէ բառ ասելու, շրջվեցին եւ խփեցին, գցեցին գետնին: Բղավում էի, տղայիս էի կանչում, այդ ժամանակ հարեւանները շատ արագ արձագանքեցին, ինչը մեծ դեր խաղաց, որ շուտ փախչեն»,- «Ա1+»-ին ասաց Նվեր Մնացականյանը:

Ըստ նրա նկարագրության` այդ տղաները եղել են ատլետիկ կազմվածքով, գլխարկներով:

Նվեր Մնացականյանն ասաց, որ փաստը կապում է իր մասնագիտական գործունեության հետ, որովհետեւ այլ գործունեություն չունի: «Ա1+»-ի այն հարցին, թե չի կապում արդյոք վերջին օրերին ծավալվող Գագիկ Ծառուկյան-Ահարոն Ադիբեկյան բանավեճի հետ, նա ասաց. «Որեւէ բանի հետ չեմ կապում: Այնքան այդպիսի բաներ են լինում: Այդպիսի ամեն մի պատմությունը, որ սրանով ավարտվի, պատկերացնո՞ւմ եք»:

Նկարները` Գագիկ Շամշյանի

խի կարար կապե՞ր… որ կապեր, մեր երևակայությունն անգամ չէր հերիքի որ պատկերացնեինք թե ինչ կլիներ…

Norton
07.05.2009, 21:39
ՀԵՐՔՈՒՄ

ՀՅԴ Մամլո դիվանը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր կուսակցությունը Համաշխարհային բանկից վարկ է խնդրել` մինչեւ հունիսի 1-ը "յոլա գնալու" համար:

Բյուրօ
-------------
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ եթե իրադարձությունները զարգանան նույն տեմպերով, չի բացառվում, որ մարտի 1-ի փաստահավաք խմբի արձակուրդը վերաձեւակերպվի որպես դեկրետային:

ՉԻ

Տրիբուն
07.05.2009, 22:43
Արդեն սկսել ենք թարգմանել աշխարհի 17 լեզուներով...Թող ոչ միայն հայերիս սեփականությունը լինի այս փիլիսոփայական, քաղաքական գանձերը...Կանցնեն տարիներ և Չերչիլի, Դը Գոլի կողքին կկանգնի մեր աստվածատուր Գագիկը::)
Բա որ վերջում էլ Նվերը հարցրեց, որ ընտրակեղծիքներ լիենեն ինչ եք անելու, ասեց "Ես տղեքին ասել եմ, որ բռնեն, էնքան պահեն, մինչև գամ":

Յարաբ, էս քամբախին վերջ լինելու ա, թե չէ: Մի հատ նամուսով տավարի գրիպ էլ Հայաստանին չի կպնում, ինչքան տավար կա վերջը տա:

ministr
07.05.2009, 23:21
Հեղինե Բիշարյանից հետո ելույթ ունեցավ տնտեսագիտության դոկտոր Գրիգորի Վահանյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում երրորդն է: Նա առաջարկող ծրագրից բացի խոսեց նաեւ կուսակցական փիլիսոփայությունից:
"Պատկերացրեք աշխարհը փոքրանում է, դառնում է Հայաստան, Հայաստանը'Երեւան, Երեւանը' Դավիթաշեն: Պատկերացրեք մենք Նոյան տապանում ենք: Հարց եմ տալիս, Նոյան տապանում որեւէ արքա կա՞ր, որեւէ օլիգարխ կա՞ր: Նոյան տապանում եղել է Նոյը: Նոյան տապանում եղել են տարբեր կենդանիներ: Այսօր Նոյը Հեղինե Բիշարյանն է",-ասաց նա, հետո խոսափողը փոխանցեց ՕԵԿ-ական ավագանու թեկնածու Պապին Թոփյանին:

Մարդը հաստատ խառնում ա, Նոյը շեֆն էր.. իսկ շեֆն ով ա? ճիշտա ԱԽՔԸ: Հետևաբար այս "ուհի"-ն ով ա? Դե գուշակեք... ՆՈՅԻ ԱԳՌԱՎԸ: Ճիշտա քաղաքում աղբը շատացել ա ագռավներն էլ հետը:

Հօրինած երկիրը մոտ ապագայում կվերանվանվի հօրինած տապան ` մուտքը զույգերով:
Սպասվում է տապանական եքսկուրսիա ` Մասիս, ընդեղից մարդա իրա խոդով...

Mephistopheles
08.05.2009, 03:20
Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով այցելել է գազանանոց և հայտարարել "ես պարտավորվում եմ ձեզ համար ստեղծել բարենպաստ գազանանոցային պայմաններ"

Ազատություն

Mephistopheles
08.05.2009, 14:00
Ժողովուրդ, նկատել ե՞ք, էս վերջերս քաղաքական հումորի բաժնում էլ անեկդոտ չկա, միայն իրական դեպքեր, մամուլից քաղվածքներ և ուղղակի մեջբերումներ որոնք անհամեմատ ավելի ծիծաղելի են, իսկ վիճակն անհամեմատ ավելի ողբերգական

Rammer
09.05.2009, 10:31
Ռուսաստանում շքերթի ժամանակ Մեդվեդևեի խոսափողները տեսաք? Յուդաշկինն եր կարել երևի:D

Տրիբուն
09.05.2009, 14:09
Ռուսաստանում շքերթի ժամանակ Մեդվեդևեի խոսափողները տեսաք? Յուդաշկինն եր կարել երևի:D
Ինձ ամենաշատը դուր ա գալիս, Մեդվեդի ուռա ասելը; Գլուխը էս յան էն յան նենց ա տանում բերում, ոնց որ մուղամ քաշի ... դժվար է դժվար բժիշկի բանը ..

Rammer
10.05.2009, 00:06
Ինձ ամենաշատը դուր ա գալիս, Մեդվեդի ուռա ասելը; Գլուխը էս յան էն յան նենց ա տանում բերում, ոնց որ մուղամ քաշի ... դժվար է դժվար բժիշկի բանը ..
Հա...Էտ մոռացել էի:)
Բայց վաբշե նկատել ես Մեդվեդևի գլուխը մարմնին չի համապատասխանում, ոնց որ դեգեներատ լինի, գլուխը շատ մեծ ա: Ու որ իրանից դավոլնի ճոճվելով սկսում քայլել, ոնց որ գողական մուլծյաշկա լինի կամ ոնց որ Որոգայթի Հովոին պառոդիան անի...:D

Տրիբուն
10.05.2009, 00:14
Հա...Էտ մոռացել էի:)
Բայց վաբշե նկատել ես Մեդվեդևի գլուխը մարմնին չի համապատասխանում, ոնց որ դեգեներատ լինի, գլուղը շատ մեծ ա: Ու որ իրանից դավոլնի ճոճվելով սկսում քայլել, ոնց որ գողական մուլծյաշկա լինի կամ ոնց որ Որոգայթի Հովոին պառոդիան անի...:D
Իսկը Ռուսաստանի կերպարն ա: Մեծ գլխով ու փոքր մարմնով ռախիտիկ երեխա - Մոսկվան ու մնացած Ռուսաստանը:

Rammstein
10.05.2009, 00:25
Սերժը բռնում ա Տիգրան Սարգսյանին ուտում ա։ Էս Տիգրան Սարգսյանը գնում հասնում ա ստամոքս, տենում ա ընտեղ Արթուր Բաղդասարյանն ա նստած։ Ասում ա.
-Արթո՞ւր, էս Սերժը քեզ էլ ա՞ կերել... :o
-Չէ ապեր, ես հետեւից եմ մտել...

Mephistopheles
10.05.2009, 22:22
Հարսնիքավորները

Chilly
12.05.2009, 11:19
«Հայոց Աշխարհ»-ի շաբաթօրյա համարում՝ «Ժյուլվեռնի նամակները» ավանդական խորագրի ներքո, հրապարակված էր մեր վաղեմի և բոլորի կողմից սիրված մտացածին հերոսի՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ Ժյուլվեռն Չիբուխչյանի հերթական նամակը՝ այս անգամ հասցեագրված բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Եվ ահա երեկ խմբագրություն զանգահարեց նախարարության ներկայացուցիչն ու խիստ ձայնով տեղեկացրեց, որ պարոն նախարարն ուզում է... սեփական աչքով տեսնել նամակի բնօրինակը !!!
http://tert.am/am/news/2009/05/12/hayots/

Elmo
12.05.2009, 11:28
Եվ ահա երեկ խմբագրություն զանգահարեց նախարարության ներկայացուցիչն ու խիստ ձայնով տեղեկացրեց, որ պարոն նախարարն ուզում է... սեփական աչքով տեսնել նամակի բնօրինակը !!!

Վայ քո արա :o
սրանք հենց են իմացել Ժյուլ Վերնի իսկական նամակն ա, ուզել են, որ հետ չտան, ու երևի մտածել են, կխուրդենք, կարգին փող կբռնենք:

Rammer
12.05.2009, 20:23
Տարվա եվրոպացի տիտղոսին է արժանացել Գագիկ Ծառուկյանը...:lol:foolԵրկիր Մեդիայով ցույց տվեցին:
Դե Աբովյանն ա, Փարիզը, Լոնդոնը ու ընդեղ արդեն մանր մունր էլի...:yahoo

ministr
12.05.2009, 20:31
Եվրոպացիա բա ինչա... տան բակը ոնց որ Վիեննայի հրապարակները լինեն...

Տրիբուն
12.05.2009, 21:16
Տարվա եվրոպացի տիտղոսին է արժանացել Գագիկ Ծառուկյանը...:lol:foolԵրկիր Մեդիայով ցույց տվեցին:
Դե Աբովյանն ա, Փարիզը, Լոնդոնը ու ընդեղ արդեն մանր մունր էլի...:yahoo
Ապեր, տենց փախած կազմակերպություններ, որ տարվա մե մի քանի անգամ շնորհանդեսներ են անում - տարվա եվրոպացի, տարվա տավարացու և այլն - Եվրոպայում մի հազար հատ կան: Թանկ էլ հաճույք չի, փողը տալիս ես, ինչ մեդալ ուզում ես տալիս են:

Բայց դու խորացի, Գագոյին Եվրոնյուզով ցույց են տալիս եվրապացիներին ու ասում են, էսի գլխավոր եվրոպացին ա: Եվրոպայի կեսը քաղաքացիությունը ռեսկի կփոխի ու կդառնա չուչմեկ:

Rammer
12.05.2009, 21:45
Ապեր, տենց փախած կազմակերպություններ, որ տարվա մե մի քանի անգամ շնորհանդեսներ են անում - տարվա եվրոպացի, տարվա տավարացու և այլն - Եվրոպայում մի հազար հատ կան: Թանկ էլ հաճույք չի, փողը տալիս ես, ինչ մեդալ ուզում ես տալիս են:

Բայց դու խորացի, Գագոյին Եվրոնյուզով ցույց են տալիս եվրապացիներին ու ասում են, էսի գլխավոր եվրոպացին ա: Եվրոպայի կեսը քաղաքացիությունը ռեսկի կփոխի ու կդառնա չուչմեկ:
Պատկերացնում եմ` բացել ա...Գագոին ցույց տալուց հետո էքստրինի ցույց են տալու, որ Եվրոպայում մարդիկ սալյառկեն լցնում են իրենց վրա ու պաժառ են տալիս :D Զանգվածային հոգեխանգարմունք...
Չխբեք , չխբեք...:bl

Բա հետո տես ինչ էր են լինելու...
Տարվա չինացի...
Տարվա ճապոնացի...
Տարվա ամերիկացի...
Տարվա բիշկեկցի
Տարվա ուդմուրտ
Ու ստեղ կենացները քաղցրանում են...
Տարվա գիտնական, տարվա մարդ, տարվա տիեզերքի գերմարդ, և ամենավերջում աստված... :bye:tease

dvgray
13.05.2009, 07:12
ուղղակի իր պարզությամբ հանճարեղ միտք հայտնեց a1plus -ի ժուռնալիստին մի ոմն քաղաքացի
"Հայաստանում ընտրությունները նշանակովի են"

Chilly
13.05.2009, 09:46
և ամենավերջում աստված... տարվա՞... :8

Rammer
13.05.2009, 10:00
տարվա՞... :8
Այ դա արդեն կախված է գումարի չափից...Մի հատ օֆիսա մտնում ես ձախի վրա`պատին գնացուցակը փակցված է:

Mephistopheles
13.05.2009, 12:13
ՀՀ Գեւորգ Պետրոսյանը (ԲՀԿ) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերիՆախարար

ministr
13.05.2009, 12:33
Հա ինչ եք ծիծաղում... շատ ճիշտ էլ արտահայտումա ՀՀ-ում աշխատանքի և սոցիալական վիճակը:

Mephistopheles
14.05.2009, 14:06
ՀՅԴ-ի թագուհի` Ալվարդ I (ինքը ՀՅԴ-ի ամենասիրուն աղջիկն ա)

Rammer
14.05.2009, 14:49
ՀՅԴ-ի թագուհի` Ալվարդ I (ինքը ՀՅԴ-ի ամենասիրուն աղջիկն ա)
Ես կասերի ամենասիրուն տղեն...:D

Norton
14.05.2009, 20:21
Գագիկ Բեգլարյանը խոստանում է խթանել գրքի նկատմամբ սերը:

www.tert.am

Տրիբուն
14.05.2009, 21:49
Գագիկ Բեգլարյանը խոստանում է խթանել գրքի նկատմամբ սերը:

www.tert.am
Փաստորեն սևաթույրը համ էլ զոոֆիլ է;

Nareco
14.05.2009, 22:38
Փաստորեն սևաթույրը համ էլ զոոֆիլ է;

Կվադրոֆիլ: :8

Rammer
14.05.2009, 22:44
Գագիկ Բեգլարյանը խոստանում է խթանել գրքի նկատմամբ սերը:

www.tert.am
Դե լավա...հեսա կառավարությունը մի քանի միլլիոն էլի դուրս կգրի, որ աննման սևանման մարդակերպը աջ ու ձախ, ստեղ ընդեղ խթանի...
"Ընտրեք ինձ և ես կխթանեմ ձեզ"

Mephistopheles
15.05.2009, 01:31
Գագիկ Բեգլարյանը խոստանում է խթանել գրքի նկատմամբ սերը:

www.tert.am

հա էլի… գագոն խթանը բառացի ա հասկանում, բառարանում ա նայել… ընենց որ կողներս պաշտպանված պահենք դրա խթաններից

Mephistopheles
15.05.2009, 01:45
Հետաքրքիր ա ի՞նչ ա մտովն անցնում… ինչի՞ մասին ա մտածում էս վայրկյանին

Հայկօ
15.05.2009, 01:48
Հետաքրքիր ա ի՞նչ ա մտովն անցնում… ինչի՞ մասին ա մտածում էս վայրկյանին

Երևի ասում ա՝ «Առաջ, Հայաստան», ու հենց էդ պահին քացով մեջքին են նստցնում:

murmushka
16.05.2009, 23:50
Դավիթ Հակոբյանը՝ իր ու ՀԱԿ–ի մասին


Ընդամենը մեկ ամիս առաջ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը ՀԱԿ-ին անվանել էր «ավազակների խունտա», Լևոն Տեր-Պետրոսյանին՝ գլխավոր ավազակապետ, իսկ Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ համամասնական ցուցակի անդամներին՝ ոջիլներ։ «Այսքանից հետո ինքն ինչպե՞ս է շարունակում մնալ ՀԱԿ համամասնական ցուցակում, և իրենց միջև տարաձայնություններ չկա՞ն» հարցին Դ. Հակոբյանը պատասխանել է.

-Հայ ազգային կոնգրեսը՝ որպես ընդդիմության միասնական ճամբար, եղել և մնում է կուռ, մոնոլիտ, միաձույլ՝ մունիցիպալ ընտրություններում իշխանությունը վերցնելու գործում։ Ինչ մնում է գաղափարական տարաձայնություններին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հիանալի ասաց. «Մեզ մոտ կա մի կազմակերպություն, որը գաղափարական առումով ռադիկալ է, ավելի, քան մենք կամ դաշնակները»։ Այդ ես էի։ Ռադիկալ՝ և՛ տնտեսական քաղաքականության, և՛, հատկապես, ազգային նոր դիվանագիտության հարցում։

http://www.facebook.com/ext/share.php?sid=106395886039&h=V8GLq&u=kAadV&ref=nf

Rammer
17.05.2009, 00:42
Եկեք էտ Դավիթ Հակոբյանին ուղարկենք մյուս տարի Եվրոտեսիլ...:hands
Փոխենք Հայաստանը սկսենք Եվրոպայից...
Կարևոր չի, թե որ տեղը կգրավենք, կարևորը եվրոպացիներին կսադրի ավելի շատ օգնություն`փող ու դեղորայք կուղարկեն Հայաստան:D

Ուրվական
17.05.2009, 00:44
Եկեք էտ Դավիթ Հակոբյանին ուղարկենք մյուս տարի Եվրոտեսիլ...:hands
Փոխենք Հայաստանը սկսենք Եվրոպայից...
Կարևոր չի, թե որ տեղը կգրավենք, կարևորը եվրոպացիներին կսադրի ավելի շատ օգնություն`փող ու դեղորայք կուղարկեն Հայաստան:D

Հա, եկեք, կակ ռազ կենդանի դհոլով բանով մի հատ ֆուռոռ անեն տղեքը, գան:

Rammer
17.05.2009, 00:52
Հա, եկեք, կակ ռազ կենդանի դհոլով բանով մի հատ ֆուռոռ անեն տղեքը, գան:
Հա բա ոնց...Կարապետիչի ադամանդներն ու զմրուխտներն ել բեկ վոկալ...Ախքին բայց չարժի` հոտը կարողա հուշտ անի...Իրա տեղը "մամային" կուղարկենք թող մի քիչ ել եվրոպացիների համար 'մամայություն անի" կարմիր լապտերների փողոցում....Նեգրոդին էլ կլինի բեմի աղբահանողն ու կանաչապատողը: Հա թող տեսնեն թե հայերը ինչ մաքրասեր ազգ են: Հա մեկ էլ իրանց տարվա եվրոպացուն իրանց կվերադարձնենք...թող իրանց պահեն ու թող եվրոպայի տատիներին պաչի...

Ուրվական
17.05.2009, 00:54
Նեգրոդին էլ կլինի բեմի աղբահանողըն ու կանաչապատողը: Հա թող տեսնեն թե հայերը ինչ մաքրասեր ազգ են:

Հա, ինքը սևի վրա կանաչ ֆոնը կապահովի, շատ սիրուն կլնի:D:D:D

Rammer
17.05.2009, 01:24
Հա, ինքը սևի վրա կանաչ ֆոնը կապահովի, շատ սիրուն կլնի:D:D:D
Մեկ ասեցի շոուն դիակին կարելի է տալ, բայց դա ախր լրիվ իդիոտ ա...

Kuk
18.05.2009, 15:53
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Մարտի 1-ի հանձնաժողովի հերթական նիստն է, բայց այն, չգիտես ինչու, անցկացվում է «Ծղոտներ» ռեստորանում: Ընդ որում, լավ չի հասկացվում` դա ռեստորա՞ն է, թե՞ սաունա: Համենայն դեպս` եւ սեղաններ կան, եւ նվագախմբի բեմ, եւ լողավազան, իսկ մատուցողուհիները կիսամերկ են եւ ժամանակ առ ժամանակ խոչընդոտում են հանձնաժողովի աշխատանքը:

Վերջապես ինքը պատառաքաղով զնգզնգացնում է գարեջրի դատարկ շշին (կողքից Ռազմիկ Զոհրաբյանը գոռում է «կամա՛ց, չջարդե») ու նիստը սկսում. «Ուրեմն, պարոն Հարությունյան, ասում եք, որ մարտի 1-ին նախագահականում շտաբ չի եղել»: «Հակառակը, ասում եմ, որ եղել է», արդեն որերորդ անգամ հուսահատ կրկնում է Հայկ Հարությունյանը: «Լավ, փաստորեն` չի եղել», արձանագրում է ինքը, անձեռոցիկի վրա գրառումներ անում ու դիմում օգնականներից մեկին. «Ալիկ Սերգեյիչին հրավիրեք, թող գա»: Անմիջապես դուռն աղմուկով բացվում է, ու ներս է մտնում սեւ դիմակը գլխին քաշած, ոստիկանական համազգեստով մի մարդ: Բայց ծանոթանալով օպերատիվ իրավիճակին, շատ արագ կողմնորոշվում է, հանում դիմակը, սուսուփուս մոտենում նվագախմբի բեմին ու ձեռքը մեկնում ակորդեոնին… «Ալիկ Սերգեյիչ, դրա վախտը չի, նվագողը կնվագի, դու էս կողմ արի», կանչում է ինքը… Հենց այդ խոսքերի վրա վարագույրի ետեւից բեմի վրա է հայտնվում Ահարոն Ադիբեկյանը, վերցնում միկրաֆոնը, ու տեսնելով ԲՀԿ-ի ներկայացուցիչներին` միանգամից սկսում. «միլիոն-միլիոն-միլիոն ալիխ ռոզ…»: «Տո Գելափո՛ւ աղվես, քեզի չըսի՞նք ազգային», գոռում է ՀՅԴ ներկայացուցիչը: Սա միանգամից երգը փոխում է. «պատրոնդաշըս կապել եմ…»: «Ստոր հերյուրանքնե՛ր», գոռում է դատախազության ներկայացուցիչը, «իրավապահները հրազեն չե՛ն կիրառել», ծղրտում է մատուցողուհիներից մեկը, «դրանք լուսաձայնայի՛ն պատրոններ են եղել», գոռում է երրորդը…

Մի խոսքով, նիստն ընդհատվում է: Օգտվելով առիթից, փաստահավաք խմբի անդամներից մեկը մատուցողուհիներից մեկի ականջին ինչ-որ բան է շշնջում, ապա դիմում իրեն. «շեֆ, ես երեւի մի քսան րոպեով արձակուրդ գնամ»: Ապա ցրված հայացքով գրպաններում ինչ-որ բան է փնտրում ու միաժամանակ դիմում ներկաներին. «Արթուրին էսօր չեք կանչե՞լ»: «Արի, արի, մոտըս կա», ժպտում է մատուցողուհին…

Արթնանում է արձակուրդային տրամադրությամբ:

chi.am
:D:D:D

murmushka
19.05.2009, 00:03
չգիտեմ լացեմ ծիծաղեմ, թե ուղղակի ողբամ մեր ազգի ապագան
քաղաքական սարսափ բաժնի հերթական տեսանյութը
Վարդանչիկը ակադեմիկոս
չէ, չեմ հավատում

http://www.youtube.com/watch?v=dxoHZ8Jpi9I

Ուրվական
19.05.2009, 00:11
Ես արդեն ոչ մի բանից չեմ զարմանում...
Չնայած, էլի, սպասում էի, գիտեի, հավատում էի...
Բայց էլի ուղեղս չի մտնում, շոկի մեջ եմ...

dvgray
19.05.2009, 02:59
http://www.youtube.com/watch?v=dxoHZ8Jpi9I
անասուններ :[

Տրիբուն
19.05.2009, 08:54
չգիտեմ լացեմ ծիծաղեմ, թե ուղղակի ողբամ մեր ազգի ապագան
քաղաքական սարսափ բաժնի հերթական տեսանյութը
Վարդանչիկը ակադեմիկոս
չէ, չեմ հավատում

Իսկ մենք մի հատ տատիի վրա ենք զարմանում, որ ինտելեկտուալից փող էր ուզում:

Համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Սերժ, Տնտեսագիտականի կառավարման խորհրդի նախագահ Մուկ, Ազգային ակադեմիայի ոսկե մեդալակիր ու հոգաբարձուների խորհրդի անդամ Դմբլդոխ, Վարդանչիկ ակադեմիկոս: Ամեն ինչ տրամաբանական է:

Յախք, արա յախք:

Elmo
19.05.2009, 09:35
Վարդանչիկը ակադեմիկոս

Արա դե լավ էլի, էդ էլ հո Նոբելյան մրցանակ չի, որ ում ուզենան տան: Հո հերոսի աստղ չի, մեդալ չի, պաշտոն չի, որ շնորհել են :(: Դա գիտական աստիճան ա, դրա համար մենակ սովորել ա պետք: Վաղը մյուս օր կոչումները վերջանալու ա սկսեն իրանց սրբերի շարքերը դասել:

Նորմարդ
19.05.2009, 09:43
Արա դե լավ էլի, էդ էլ հո Նոբելյան մրցանակ չի, որ ում ուզենան տան: Հո հերոսի աստղ չի, մեդալ չի, պաշտոն չի, որ շնորհել են :(: Դա գիտական աստիճան ա, դրա համար մենակ սովորել ա պետք: Վաղը մյուս օր կոչումները վերջանալու ա սկսեն իրանց սրբերի շարքերը դասել:
Հա ինչքան գիտեմ մեր եկեղեցին 5-րդ դարից ես կողմ ոչ մեկին չի սրբացրել հեսա նորից սկսելու են :D
Ո՞վ կլնի առաջինը :think

Elmo
19.05.2009, 09:55
Հա ինչքան գիտեմ մեր եկեղեցին 5-րդ դարից ես կողմ ոչ մեկին չի սրբացրել հեսա նորից սկսելու են :D
Ո՞վ կլնի առաջինը :think

Սուրբ Սարգիսյան Սերժը

Rammer
19.05.2009, 10:27
Սուրբ Դոդ Գլուխ:hands

Mephistopheles
19.05.2009, 12:11
չգիտեմ լացեմ ծիծաղեմ, թե ուղղակի ողբամ մեր ազգի ապագան
քաղաքական սարսափ բաժնի հերթական տեսանյութը
Վարդանչիկը ակադեմիկոս
չէ, չեմ հավատում
http://www.youtube.com/watch?v=dxoHZ8Jpi9I

է հա, բա ինչ… պիտի հպարտանաս… իրա դասատուն էլ ընգեր Մարգոն ա եղել… Պոլոզ Մուգուճը՝ պատմահայր… Ծիտրոնը՝ դպիր…

Rammer
19.05.2009, 15:31
Ա1+
"Բոլոր քաղաքական թիմերը իրար մրցակից են, որեւէ մեկին բարձր կամ ցածր չեմ գնահատում, բայց ես այդ 7-ի մեջ միակ կինը դուրս եմ եկել պայքարի եւ ես արդեն 6 տղամարդկանից տարբերվում եմ:....",-ասաց Հեղինե Բիշարյանը

Ինչ որ մեկը նկատել էր այդ տարբերությունը? Ես որ չէի նկատել...:8

"..եւ տեղեկացրեց, որ իրենց ծրագրում օրինակ` ներառված են բազմաբնակարան շենքերի տանիքներին կախովի այգիներ ունենալու հնարավորությունը, ինչը հենց իր ու տղամարդ քաղաքապետի թեկնածուների տարբերություններից է:"

Այ հիմա արդեն պարզ է թե ինչու չէի նկատել: Որովհետև չէի կարդացել իրանց ծրագրիը: Փաստորեն Հեղուշ ծյան իրա կախովի այգիներով ա տարբերվում: Բայց մի րոպե: Ես ամբողջ կյանքս կնոջը տղամարդուց լրիվ ուրիշ օրգաններով էի տարբերում...:o Էս 24 տարի ա մոլորության մեջ եմ պարզվում ա: Լավ էտ կարևոր չի, կարևորը այն է որ մենք էլ մեր 8 -րդ հրաշալիքը ունենք "Հեղինեի կախովի այգիները"...Հրաշք է սա բարեկամներ...ՕԵԿ-ի կարգախոսը կարելի է փոխել "Ընտրեք իմ կախովի այգիներ և դուք գոհ կմնաք"

"Եթե երեւանցիների ճաշակն այնքան բարձր լինի, որ տարանջատեն կնոջը տղամարդկանցից եւ տան ինձ ձայն եւ ես դառնամ քաղաքապետ, դուք կտեսնեք, որ կարճ ժամանակահատվածում ես կկատարեմ բավականին աշխատանք, որ երեւանցիները չեն դժգոհի եւ նորից կկանգնեն իմ կողքին, եթե իհարկե ես ընտրվեմ",-ասաց Հեղինե Բիշարյանը:

Բա նոր ասում էիր կախովի այգիները...: Փաստորեն կնոջը տղամարդուց տարբերելը ճաշակի հարց է? Այսինքն եթե ճաշակդ բարձր չի կարող է կինը տղամարդ թվալ? Էս հլը ոչինչ, բայց հակառակը եթե լինի...? Կատաստրոֆա...

Elmo
19.05.2009, 15:40
բայց ես այդ 7-ի մեջ միակ կինը դուրս եմ եկել պայքարի

էէ՜ գերմանական կինո եմ տեսել, մի կինը 15 հոգու դեմ ա պայքարում: Կասես մեծ հերոսություն ա անում, ես իրան ձայն չեմ տա:

Rammer
19.05.2009, 15:43
էէ՜ գերմանական կինո եմ տեսել, մի կինը 15 հոգու դեմ ա պայքարում: Կասես մեծ հերոսություն ա անում, ես իրան ձայն չեմ տա:
Էլմո ջան քո ճաշակը պետք է որ շատ շատ բարձր լինի, որ կարողացել ես 16 հոգու մեջ տարբերել կնոջը...:D

Տրիբուն
19.05.2009, 15:48
Բայց մի րոպե: Ես ամբողջ կյանքս կնոջը տղամարդուց լրիվ ուրիշ օրգաններով էի տարբերում...
Մի խառնվի իրար, էտ քո իմացած տարբերությունն էլ ա կախովի:

Գալաթեա
19.05.2009, 16:12
Նոր նայեցի վիդեոն :D :D :D
Վարտանիգը ակադեմիկոս :D :D Կմեռնեմ հեսա :D
Ակադեմիկոսների լուրջ դեմքները...գնացել են Լենագան քյալլա ուտելու ու քանի հասել են, որոշել են ձեռի հետ էդ կիսագրագետին ակադեմիկոս շինեն :D
Ողբամ վիճակդ, այ ԳԱ ... թքեմ ձեր ձեր գիտական երեսներին..

Elmo
19.05.2009, 16:26
Մոդերատորական: Հումորը, թեկուզ և քաղաքական, չի ենթադրում քաղաքական գործիչներին(համենայն դեպս այդպիսին համարվողներին) պարզապես վիրավորում: Հումորը պետք է լինի որակյալ, սուր, տեղին ասված: Թեմային ոչ սազական հումարները ջնջվել են:

Norton
19.05.2009, 18:44
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

Արի, իմ Սերժիկ, թող պարտեզ, մերին,
Ռուլետկով քուն բեր տղիս աչերին:
Բայց նա լալիս է, դու, Սերժիկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե ղումարբազ դառնալ:

Եկ, Չոռնի Գագո, թող աղբ ու արոտ,
Օրորե տղիս, քնի է կարոտ:
Բայց նա լալիս է, դու, Չոռնի, մի՛ գալ,
Իմ որդին չուզե թաղապետ դառնալ:

Թող դու, դաշնակիկ, քո տաքուկ բունը,
Հայ դատով տղիս բեր անուշ քունը:
Բայց նա լալիս է, դաշնակիկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սաղ կյանքը սգալ:

Քոչարյան ճարպիկ, գող, տուռնիկասեր,
Անջատված մասով որդուս քունը բեր:
Բայց նա լալիս է, դու, Ռոբիկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե Հաագա գնալ:

Թող Մխչյանն, արի, Հովիկ Արգամիչ,
Օրորե տղիս, հոգնած է մի քիչ:
Հովոն որ եկավ, որդիս լռեցավ,
Մահճակալի տակ թակարդ լարեցավ:

ՉԻ:hands

Mephistopheles
19.05.2009, 19:24
Ա1+
"Բոլոր քաղաքական թիմերը իրար մրցակից են, որեւէ մեկին բարձր կամ ցածր չեմ գնահատում, բայց ես այդ 7-ի մեջ միակ կինը դուրս եմ եկել պայքարի եւ ես արդեն 6 տղամարդկանից տարբերվում եմ:....",-ասաց Հեղինե Բիշարյանը


Ինչ որ մեկը նկատել էր այդ տարբերությունը? Ես որ չէի նկատել...:8

.........................

այ հենց դրա համար էլ հաջորդ հանդիպումը կանցկացնեն "կուպայլնիկներով" (բիքինի կոնտեստ)

Rammer
20.05.2009, 09:15
այ հենց դրա համար էլ հաջորդ հանդիպումը կանցկացնեն "կուպայլնիկներով" (բիքինի կոնտեստ)
"Հատուկ նրանց համար ովքեր դեռ չեն նկատել տարբերությունը ՕԵԿ-ը հանիդպում է անցկացնում Ծղոտեներում..."

Ariadna
20.05.2009, 10:37
Նոր նայեցի վիդեոն :D :D :D
Վարտանիգը ակադեմիկոս :D :D Կմեռնեմ հեսա :D
Ակադեմիկոսների լուրջ դեմքները...գնացել են Լենագան քյալլա ուտելու ու քանի հասել են, որոշել են ձեռի հետ էդ կիսագրագետին ակադեմիկոս շինեն :D
Ողբամ վիճակդ, այ ԳԱ ... թքեմ ձեր ձեր գիտական երեսներին..

Լիլ ջան, գիշերը ուզում էի գրեմ, չէր ստացվում մեր կոմպից հայերեն, հիմա ասեմ, որ հանգիստ գործ անեմ։ Էդ կոչումը ՀՀ ԳԱԱ–ի հետ կապ չունի։ Նրանք էլ մի բարի պտուղ չեն, բայց էս դեպքում անմեղ են ։) Էդ կոոպերատիվ ակադեմիա ա, կամ նման մի բան, ինչ որ ռուսների հետ համատեղ սարքած, մի խոսքով, խաղում են էրեխեքը, ուրախանում, մի նեղվեք :)

Elmo
20.05.2009, 10:59
Էդ կոոպերատիվ ակադեմիա ա

Հաա :D
Խոսքի վաղը մեկը կարա «Պռժեվալսկու ձիու անվան ակադեմիա» ստեղծի ու սաղ էդ ակադեմիայի անդամներին ակադեմիկոս կոչի: Ու շատ հանգիստ կարան ցանկացածին իրանց «ակադեմիայի» ակադեմիկոսի կոչում շնորհեն: :D
Բացեց

Վիշապ
20.05.2009, 11:05
…Էդ կոոպերատիվ ակադեմիա ա, կամ նման մի բան, ինչ որ ռուսների հետ համատեղ սարքած, մի խոսքով, խաղում են էրեխեքը, ուրախանում, մի նեղվեք :)

Թող էդ կոպերատիվի գառաժում սարքած ակադեմիկներով ու ֆինտ ու ֆլուշկաներով ռադ լինեն էս երկրից ու հեռու խաղ էնեն, ահագին մարդու ներվեր քայքայվում է իրենց խաղից։

Ռուֆուս
20.05.2009, 11:16
Վարդան Ղուկասյանի վրա չեմ զարմանում էն բանից հետո թե ինքը ոնց Գյումրու Ազատության հրապարակը վերանվանեց Վարդանանց հրապարակ ու մեջտեղը իր հարազատ հոր դեմքով Վարդան Մամիկոնյանի արձանը տնկցրեց...

Տրիբուն
20.05.2009, 11:54
Վարդան Ղուկասյանի վրա չեմ զարմանում էն բանից հետո թե ինքը ոնց Գյումրու Ազատության հրապարակը վերանվանեց Վարդանանց հրապարակ ու մեջտեղը իր հարազատ հոր դեմքով Վարդան Մամիկոնյանի արձանը տնկցրեց...
ապեր, չէ լուրջ, իսկականից չեմ ջոգում, որպես հումոր ընդունեմ, թե հավատամ

Ռուֆուս
20.05.2009, 11:58
ապեր, չէ լուրջ, իսկականից չեմ ջոգում, որպես հումոր ընդունեմ, թե հավատամ

Տրիբուն ջան, ցավոք սա հումոր չի, լրիվ լուրջ ա :( Քաղաքապետարանն էլ հենց էդ արձանի դիմացն է, Վարդանիկը ամեն օր պատուհանից նայում է հոր արձանին ու հիանում...

Տրիբուն
20.05.2009, 11:59
Տրիբուն ջան, ցավոք սա հումոր չի, լրիվ լուրջ ա :( Քաղաքապետարանն էլ հենց էդ արձանի դիմացն է, Վարդանիկը ամեն օր պատուհանից նայում է հոր արձանին ու հիանում...
ապրի վարտանիգը ... մեռնեմ գյումրեցիների թասիբին

Ռուֆուս
20.05.2009, 12:07
ապրի վարտանիգը ... մեռնեմ գյումրեցիների թասիբին

Գյումրեցիները մեղք չունեն, էնքան են վախեցած քաղաքապետի բեզպրեդելից, որ ոչ ոք չի համարձակվում ծպտուն հանի....


«Հրապարակ»

Մի ուշագրավ հրապարակում է ներկայացրել այս օրաթերթը, որն էլ դարձել է մեր այսօրվա Մամուլի տեսության խորագիրը:

Վարդանիկը, ազատությունն ու անկախությունը

«Գյումրու հին ու նոր քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանը շատ դեմ է «ազատություն» ու «անկախություն» բառերին և այդ բառերով հենց հրապարակ է տեսնուրմ, ուզում է անվանափոխել, իսկ եթե պաշտոնապես չի էլ ստացվում, իր աստվածավախ խոսքում անպայման փոխում է։ Այսպես, Գյումրու Անկախության հրապարակի մասին խոսելիս նա օգտագործում է «Հայուհու հրապարակ» բառակապակցությունը, ինչ է թե՝ Անկախության հրապարակում է տեղադրվել, այսպես ասած, հայուհու արձանը, որն այնքան էլ հայուհի չի, այլ Մարիամ Աստվածածինն է, որը ղշի միջոցով իր հղիանալու լուրն է ստացել։ Ուղղակի Գյումրու եկեղեցին դեմ է եղել Մարիամի արձանը դնելուն, և այդ արձանին «հայուհի» անունն են տվել։
Իսկ Ազատության հրապարակը, որտեղ տեղադրվել է Վարդան Մամիկոնյանի արձանը, Վարդանիկն արդեն «Վարդանանց հրապարակ» է անվանում, երևի նրա համար, որ «ազատություն» ու «անկախություն» բառերը շատ չասի ու չջղայնացնի իր նախագահ Սերժ Սարգսյանին։ Բայց դե, տղեն որ կարողանում է ցմահ մնալ՝ Աստծո, իր Սպարտակի և իրեն հովանավորող բարձր դռան օգնությամբ, կարող է իրեն թույլ տալ ուզած փողոցի ու հրապարակի անուն փոխել։ «Վարդանանց» հրապարակն իր լեզվով օծելուց հետո նա, հավանաբար, կմտածի ամբողջ քաղաքը անվանափոխելու ուղղությամբ։ Գյումրեցիները հումորով ասում են՝ լավ կլինի քաղաքի անունը իր անունով դնի՝ Վարդանակերտ կամ Վարդանոգրադ»։

www.tert.am

Տրիբուն
20.05.2009, 12:13
Գյումրեցիները հումորով ասում են՝ լավ կլինի քաղաքի անունը իր անունով դնի՝ Վարդանակերտ կամ Վարդանոգրադ»։
Գյումներիցները հումար անելու փոխարեն, թող տան Վարդանի գլուխ մլուխը ցխեն: Թասիբ ասելով հենց էտ ի նկատի ունեմ: Կարճ ասած, մենք սաղովի կառտոլ ենք:

Mephistopheles
20.05.2009, 12:16
ապեր, չէ լուրջ, իսկականից չեմ ջոգում, որպես հումոր ընդունեմ, թե հավատամ

Տրբուն ջան, էս բաժնում վաղուց արդեն անեկդոտ կամ հումոր չկա… սպլաշնոյ իրական դեպքեր և ուղիղ մեջբերումներ… ակադեմիկոսներ, կախովի այգիներ, կնիկ Նոյ, Մսրյան, Դոդի Գագո…Պարոնյանը ղալաթ է արել Հաշեկի հետ միասին, իսկ Չառլի Չապլինին հանգիստ կարաս դիսկվալիֆիկացիայի ենթարկես… մաքուր կլոունադա, և առանց գրիմի… ոչ սեժին ա գրիմ պետք, ոչ իրա ախպեր սաշիկին, ոչ դոդին, ոչ հեղինեին

ոչ մի տաղանդ սենց բան չի կարա անի… միայն հայոց հանճարը

Ռուֆուս
20.05.2009, 12:29
Գյումներիցները հումար անելու փոխարեն, թող տան Վարդանի գլուխ մլուխը ցխեն: Թասիբ ասելով հենց էտ ի նկատի ունեմ: Կարճ ասած, մենք սաղովի կառտոլ ենք:

Էէէհ, հեշտ ա ասելը, ամբողջ Գյումրին Վարդանիկի կլանի ձեռքի տակ ա, ո՞վ ռիսկ կանի մի բան ասի, կամ անի: Դրանք էնքան մարդ են սպանել, որ ուզենան Գյումրու ամբողջ բնակչությունը կբնաջնջեն... Գյումրեցիները մեղք են, երկրաշարժի, մթի ու ցրտի տարիներին կրած վնասները ոչ մի բան են համեմատած Վարդանիկի պես հրեշի հետ... :(

Տրիբուն
20.05.2009, 12:38
Մենակ գյումրեցիներին չեմ մեղադրում, բոլորիս եմ մեղդարում: Այդ թվում ինձ:

Rammer
20.05.2009, 20:59
Էէէհ, հեշտ ա ասելը, ամբողջ Գյումրին Վարդանիկի կլանի ձեռքի տակ ա, ո՞վ ռիսկ կանի մի բան ասի, կամ անի: Դրանք էնքան մարդ են սպանել, որ ուզենան Գյումրու ամբողջ բնակչությունը կբնաջնջեն... Գյումրեցիները մեղք են, երկրաշարժի, մթի ու ցրտի տարիներին կրած վնասները ոչ մի բան են համեմատած Վարդանիկի պես հրեշի հետ... :(
Փաստորեն Գյումրին էլ Գյումրի չի, այլ ...չգիտեմ, ասենք վարդանիգնոց կամ Ավարայր:angry

ministr
20.05.2009, 21:26
Հարգելի զեյթունցիներ, ողջունում եմ ՁԵՐ ԲՈԼՈՐԻՆ... :)))))

Elmo
21.05.2009, 22:35
Մոդերատորական: Կրկնվող գրառումը ջնջված է:

Mephistopheles
22.05.2009, 00:56
Աջափնյակի Սիլիկյան թաղամասում մայիսի 18-ի` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի բախումներից հետո, ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ժամանել էին դեպքի վայր` զինադադար կնքելու համար:

Ծառուկյանի եւ Հովսեփյանի հանդիպման մասին նորանոր փաստեր են հայտնի դառնում: Ըստ լուրերի, Հովսեփյանը, մատը թափահարելով, Ծառուկյանից պահանջել է սաստել ԲՀԿ-ականներին: Ի պատասխան` Ծառուկյանը գլխավոր դատախազին ասել է, որ իր վրա թափահարված մատը ինքը կկոտրի եւ ...: Աղվան Հովսեփյանն իր ախոյանին հիշեցրել է, որ ինքը ՀՀ գլխավոր դատախազն է, ինչին ի պատասխան` Ծառուկյանը նրան առաջարկել է չմոռանալ նաեւ իր ով լինելը: Արդյունքում, Հովսեփյանը նստել է իր ծառայողական ավտոմեքենան եւ հեռացել է բանակցությունների վայրից:

ՀԺ

Չեք կարծում որ պետք ա պնդենք որ դոդն իր խոսքի տերը լինի

Rammer
22.05.2009, 08:01
Չեք կարծում որ պետք ա պնդենք որ դոդն իր խոսքի տերը լինի
Հա շատ խիստ կարծում եմ ...Եկեք գնանք ու եվրոպացու տան դեմը նստացույց անենք ու գոռանք հիմա հիմա ...

Տրիբուն
22.05.2009, 09:03
Հա շատ խիստ կարծում եմ ...Եկեք գնանք ու եվրոպացու տան դեմը նստացույց անենք ու գոռանք հիմա հիմա ...
Ու պահանջենք, որ ոչ թե մատը կոտրի և ..... այլ ոտը կոտրի և .....

Elmo
22.05.2009, 09:31
Տարիներ առաջ ՍՍ -ն էլ խոստացել եվրոպացու առյուծը շենքից գլխից պոկի ու ...
բայց եվրոպացին խելամիտ եղավ և սկսեց սատարել ՀՀԿ -ին:

Kuk
23.05.2009, 13:07
:lol

Rammer
23.05.2009, 17:46
:lol
Ինձ հատկապես ֆոնը դուր եկավ...
"Այցելեք Գագիկ Ծառուկյանի Վանդակ"

Zangezur
24.05.2009, 10:49
:lol

Ինձ թվումա համակարգչիդ հետ կապված խնդիրներ կան՝ ՉՈռնի տեսակի վիռուսա ընգել:D:D:hands

Kuk
26.05.2009, 17:49
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՐԻՓԻ ՊԵՍ

Ձենըդ քաղցր ունիս, նաղդով կու խոսիս.
Նա ձայն տա քիզ, ումնոր ծառա իս, գոզալ.
Մեջքըդ ջեյրանի է, ռանգըտ` մազութի,
Հաբեշստանու էկած խարա իս, գոզա՛լ;

Ասֆալտ ասիմ` քարեղեն է, կու մաշվի,
Աղվան ասիմ` ախըր մին օր կու քաշվի,
Դաշնակ ասիմ` բալքիմ մե օր թրաշվի,
Բաս վո՞ւնց թարիփ անիմ, նանա՛ր իս, գոզա՛լ:

Թե Բարգավաճ ասիմ` սարեմեն կոսին,
Թե վուր դաշնակ ասիմ` քյարեմեն կոսին,
Թե Օրինաց ասիմ` հարեմեն կոսին,
Օբշչակումըն մուծված փարա իս, գոզա՛լ:

Ամեն քուչում քո շտաբնիրըն բացեցիր,
Հարիր տոկոս ցուցակնիրըն լըցեցիր,
Ի՞նչ հունարով Բարգավաճին քըցեցիր,
Դուք ռազբիրատ արեք, թըռա՛ յիս, գոզալ:

chi.am

Kuk
26.05.2009, 18:23
http://lragir.am/upld_img/124332709456.JPG:lol
http://lragir.am/upld_img/124326019893.JPG:lol

Kuk
26.05.2009, 18:44
http://a1plus.am/content/301x168/9f6d1d87d8a5275065023866e811becd.jpg

Գագոն ինչի՞ արտգործնախարար չի:

Enigmatic
26.05.2009, 18:50
http://s17.rimg.info/68599210e5bfac9b25b6f0e1b7e6e284.gif աաաա լավն էին

Mephistopheles
26.05.2009, 19:48
http://a1plus.am/content/301x168/9f6d1d87d8a5275065023866e811becd.jpg

Գագոն ինչի՞ արտգործնախարար չի:

ապեր, էսի մեր գագոն ա (չոռնին) արտգործնախարար նալբանձյան էձիկի հետ

Rammer
26.05.2009, 22:03
ապեր, էսի մեր գագոն ա (չոռնին) արտգործնախարար նալբանձյան էձիկի հետ
"Էձիկ ջան, ձերոնց համոզի թող ինձ ընտրեն, կգամ ԱԳՆ-ի դեմը մի հատ ֆուտբոլի դաշտ կսարքեմ ..."

Հա ի դեպ իրանց մեջտեղի շկաֆնել ա գագո` ուղղակի քիչմ դոդ է կադրի մեջ լավ չի երևում...

Elmo
26.05.2009, 22:08
Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են: Հարցերի և առաջարկությունների համար առայժմ գրեք ընդհանուր ֆոռումի հարցեր և առաջարկություններ թեմայում:

Chilly
27.05.2009, 09:31
"Էձիկ ջան, ձերոնց համոզի թող ինձ ընտրեն, կգամ ԱԳՆ-ի դեմը մի հատ ֆուտբոլի դաշտ կսարքեմ ..."
Ասֆալտապաաաաաատ :D

Norton
27.05.2009, 11:58
Նվեր Մնացականյանը' վաստակավոր լրագրող:D:o


Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու մասին:

Հանրապետության տոնի կապակցությամբ պարգեւատրվել են.

Վաստակավոր լրագրողի'
Նվեր Լյուդվիգի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ - լրագրող

www.a1plus.am

Rammer
27.05.2009, 12:07
Նվեր Մնացականյանը' վաստակավոր լրագրող:D:o



www.a1plus.am
Փաստորեն իզուր ծեծ չկերավ էլի...:hands

Norton
27.05.2009, 12:29
«Լեգենդը»` Մալաթիայում


ԲՀԿ-ի քարոզարշավը մյուսներից թերեւս առանձնանում է նրանով, որ հիմնականում արվում է ոչ թե քաղաքապետի թեկնածուի, այլ կուսակցության նախագահի գովքը:

Օրինակ` այսօր քաղաքապետի ընտրությունների համամասանական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մխիթար Մնացականյանը Զորավար Անդրանիկի հրապարակում Գագիկ Ծառուկյանին ներկայացրեց իբրեւ «հայ ազգի մեծ բարերար, լեգենդ»: Իսկ հանդիպումը վարողը սեբաստացիներին տեղեկացրեց, որ Հայաստանը ոչ ավելի, ոչ պակաս, դարձել է «սպորտային գերտերություն»` Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:

Իսկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, Պարույր Սեւակի խոսքերը մեջբերելով, նկատեց. «Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա աշխարհն է շալակած տանում: Գագիկ Ծառուկյանը 1 ժամ, 1 վայրկյան աշխարհի շալակը թռած չկա, բայց նա աշխարհն է շալակած տանում»,-վստահեցրեց գործարար Մխիթար Մնացականյանն եւ կոչ արեց ժողովրդին` «տվեք ձեր քվեն եւ ծանրացրեք նրա շալակի բեռը»:
:D:D:D

Էս էլ Լեգենդը:secret
http://i009.radikal.ru/0905/a9/ba2ccadcf637.jpg (http://www.radikal.ru)

Elmo
27.05.2009, 14:38
Գագիկ Բեգլարյանի խոսքերից:
«ձեր առջև սևերես չեմ մնա»
Իրական խոսքերից ա մեջբերում արված:

Լեո
27.05.2009, 14:59
Գագիկ Ծառուկյանը 1 ժամ, 1 վայրկյան աշխարհի շալակը թռած չկա...

Եթե ԳԾ-ն թռնի աշխարհի շալակը, աշխարհը կփլվի :D

Լեո
27.05.2009, 15:00
Գագիկ Բեգլարյանի խոսքերից:
«ձեր առջև սևերես չեմ մնա»
Իրական խոսքերից ա մեջբերում արված:

Ուզու՞մ ա մայքլջեքըս անի :o

Kuk
28.05.2009, 11:10
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Ցավոք, ձայնագրության որակը բավականին ցածր է, եւ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ ովքեր են զրուցակիցները, բայց ակնհայտորեն, նրանք խոշոր գործարարներ են, ընդ որում, հաշվի առնելով զրույցի թեման, նաեւ սերտորեն առնչվում են քաղաքականությանը եւ օրենսդրական գործունեությանը: Ինչեւէ: Ներկայացնում ենք գաղտնալսման սղագրությունը` ինչպես միշտ, մասնակի կրճատումներով: Ի դեպ, ամենայն հավանականությամբ, գաղտնալսումն իրականացվել է ստվերային տնտեսության դեմ օպերատիվ պայքարի շրջանակներում: Եվ այսպես.

- Բարի օր, ախպերըս:

- Բարեւ, մեծ ախպեր: Լավ ե՞ն գործերը:

- Տո չէ, այ ախպեր, ի՞նչ լավ: Տեսա՞ր էդ խշշշ... խշշշ...-ը ինչ թազա օրենք բերեց:

- Տեսա, բայց լավ չջոգեցի: Չդզող մոմենտ ա՞:

- Չդզողը էն խոսքը չի, ախպերըս: Էդ խշշշ... խշշշ...-ը չորով վենա յա մտնում:

- Բայց ոնց որ էն օրը միջանցքում խոսում էին, որ ով կողմ քվեարկի` խշշշ... խշշշ...ա:

- Ախպերըս, դու ինձնից լավ գիտես, որ էդ ասածը ասնավանի չի, դրանք խի նորվա խշշշ... խշշշ...-ն ե՞ն:

- Էդ էլ ես ճիշտ ասում: Բայց դու հիմա ինձ թեթեւ բացատրի, տենամ էդ թազա օրենքը ի՞նչ մոմենտ ա:

- Վոբշմ, ախպեր, ասում ա ով որ 4 միլիարդից ավել հասույթ ունի, նալոգըվիի աշխատողը վեչնի իրա կողքը պտի ըլնի, ու լյուբոյ մամենտ լյուբոյ սիտուացիայում կարա լյուբոյ բան ստուգի:

- Ախպերըս, բա մենք խի՞ ենք իրար խառնվել: Լիշբի ես օրական չորս միլիարդի հասույթ չունեմ:

- Օրական չի ասում, տարեկան ա ասում:

- Դոլա՞ր, թե՞ դրամ:

- Դրամ:

- Տարեկան չորս միլիարդ դրա՞մ: Վայ ես դրանց խշշշ... խշշշ... Ախպերըս, ստացվում ա, որ իրանք ընկերուհուս կողքն էլ պտի նալոգըվիից մարդ դնեն, որովհետեւ ինքը տարեկան նաղդ էդքան փող ունի:

- Չէ, էդ վռոձի մենակ բիզնեսին էր վերաբերում:

- Հա, դե հմի կարող ա էդ իմ կողմից ոնց որ ասած ներդրում ա, բայց ընկերուհուս կողմից բիզնես ա: Ու չի դզում, որ նալոգըվիի աշխատողը պտի գիշեր-ցերեկ ընկերուհուս կողքը ըլնի:

- Կողքը ըլնելը ջանդամ, կարա համ էլ ստուգի:

- Խշշշ... խշշշ...

- Խշշշ... խշշշ...

- Բա հիմա ո՞նց ենք անում: Չի լնի՞ իրանց թիվը տանք, յան տան, պրծնենք:

- Դե եսիմ... Կարող ա թվեր կրակեն:

- Այ էդ կրակելու մոմենտը լավ ասիր, դուրըս էկավ: Մի հատ իրար տենանք, խոսանք:

- Հարց չկա: Ուրի՞շ ոնց ես:

- Նորմալ, ախպերըս: Դե լավ, էս էրկու օրը կզանգվենք:

- Հաջող:

- Լավ մնա:

Այս ուշագրավ երկխոսությունը, կարծում ենք, որոշակի պատկերացում է տալիս Հայաստանի տնտեսության իրական վիճակի եւ դրա հաղթահարմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների մասին:

ministr
28.05.2009, 11:13
Գագիկ Ծառուկյանը 1 ժամ, 1 վայրկյան աշխարհի շալակը թռած չկա,

Զատո քանի տարիա Հայաստանի շալակինա....

dvgray
28.05.2009, 15:12
"Հայաստանի Սահմանադրական դատարանը նշում է Գերմանիայի Սահմանադրության 60 ամյակը"
Հայլուր
:o :D

Rammer
28.05.2009, 16:20
Հ1-ով նայում եմ քարոզարշավի հոլովակները ԲՀԿ-ի նյութի մեջ` ազգային լեգենդ, որը ասենք թե Այո` Պ. Գ. Ծ. -ն ժպիտը, կներեք արտահայտությանս համար` դեմքին, ասում է " Բոլոր թեկանծուններն էլ լավ խոսում են, բայց դուք մի հատ իրենց հետին նայեք...":lol:lol
Սա մարդկանց նոր առաջնորդվելու ձև է, երևի Եվրոպայից է գալիս `նայում ես հետին ու ընտրում ես...Էս դեպքում Լևոնը շանս չունի:(

Mephistopheles
28.05.2009, 21:28
էս, չգիտեմ ճիշտ բաժնում եմ տեղադրում թե չէ… Քաղաքական ողբերգության բաժին, որ ունենայինք, այնտեղ կտեղադրեի … "Լևոնի հայերենը մեռյալ է" ու իրան "պաուզաներն են" դուր եկել, ավելի շուտ "հասկանալի"… վօտ տակ վօտ, մեռյալ հայերեն… հետաքրքիր է էդ մենակ ինքը չի հասկանում Լևոնի հայերենը, թե՞ էլի մարդ կա, տեղյակ չենք… այ չոռնու "շարահյուսությունը" դուրը շատ ա եկել…էլ չեմ ասում, որ ուղղակիորեն չոռնու ռեկլամն էր անում…


http://www.youtube.com/watch?v=mf4kywD0SM8&feature=channel

համենայն դեպս, Լևոնը շատ ավելի լավ հայերեն է խոսում, քան Ռուբենը երգեր է գրում… այ նրա երգերն են անտիկվար (մի Երևանի մասին, որը միգուցե երբեք էլ գոյություն չի ունեցել, բայց որոշները դուրս գալիս են)

Վիշապ
28.05.2009, 22:37
....
համենայն դեպս, Լևոնը շատ ավելի լավ հայերեն է խոսում, քան Ռուբենը երգեր է գրում… այ նրա երգերն են անտիկվար (մի Երևանի մասին, որը միգուցե երբեք էլ գոյություն չի ունեցել, բայց որոշները դուրս գալիս են)
Ու այնքան ներդաշնակ է, որ վերջում լրագրողուհին ծիծաղում է ու քաղցրիկ «մեռսի» ասում, թերևս ամենատարածված հայերեն բառը...

ministr
30.05.2009, 00:24
- Ձեր ընտրարշավը ամենաթանկն է..
- ոնց թանկա?

Ասելով հո չի, բոլորն էլ կարող են ասել... ես միշտ ասել եմ.

Բոլորս էլ գիտենք որ աշխարհում պատերազմային գոտի է...

Ուժեղ մարդը իրեն համեստ է պահում, դա կերևա ամսի 31-ի գիշերը

Իմ մոտ ամեն ինչ բաց ու թափանցիկա...

Հայկօ
30.05.2009, 00:43
- Ձեր ընտրարշավը ամենաթանկն է..
- ոնց թանկա?

Ասելով հո չի, բոլորն էլ կարող են ասել... ես միշտ ասել եմ.

Բոլորս էլ գիտենք որ աշխարհում պատերազմային գոտի է...

Ուժեղ մարդը իրեն համեստ է պահում, դա կերևա ամսի 31-ի գիշերը

Իմ մոտ ամեն ինչ բաց ու թափանցիկա...

Ինտելեկտուալ մարդ ա երևում էս մտքերի հեղինակը: Եվրոպացի էլ կլինի:

ministr
30.05.2009, 00:48
Դե հասկացար :))))

Elmo
30.05.2009, 10:27
Մոդերատորական: Երգիչներին ու երգչուհիներին նվիրված գրառումները ջնջվել են "Քաղաքական հումոր" թեմայից: Դե որովհետև ոչ քաղաքական են, ոչ էլ հումոր:

StrangeLittleGirl
31.05.2009, 23:01
Էս հումորը պահում էի էսօրվան:

Ասում են՝ Երևանի ավագանու ընտրություններում պարտվելուց հետո լևոն տեր-պետրոսյանը որոշել է մասնակցել… Բրյուսովի ուսխորհրդի նախագահի ընտրություններին:

Ուրվական
31.05.2009, 23:18
Ասում են, վազգեն մանուկյանը, արթուր բաղդասարյանը մասնակցել են առաջին հայկական քաղաքական-պոռնոգրաֆիկ ֆիլմի նկարահանումներին: Երրորդ՝ ակտիվ մասնակցի դեմքը չի երևում, սակայն արթուր բաղդասարյանի՝ էկրանից պարբերաբար անհայտանալու և նորից հայտնվելու փաստից կարելի է ենթադրել, որ երրորդ դերասանը անընդհատ փոխվում է:

Լեո
01.06.2009, 13:03
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Հովիկ Աբրահամյան - Կենդանակերպի նշանը` Կատու:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է ողբերգական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ առաջիկա օրերին համաներում է լինելու: Հարյո՜ւր տոկոս:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ եթե համաներում չլինի, պատրաստ եք քաչալանալ: Հարյո՜ւր տոկոս:

Չորեքշաբթին ծանր օր է: Արտաշատում հնարավոր է գազի արտահոսք: Թիկնապահներից երկուսը կտեղափոխվեն հիվանդանոց:

Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ ձեր երկուշաբթի օրվա ասածը ճիշտ էր: Հարյո՜ւր տոկոս:

Ուրբաթ օրը ձեր մամուլի քարտուղարը կբացատրի, որ իրականում ասել եք ոչ թե հարյուր տոկոս, այլ հարյուր կոկոս:

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների միջավայրում (եթե հետախուզության մեջ չեն): Եվ հիշեք` համաներումը նրանց վրա չի տարածվելու: Հարյո՜ւր տոկոս:



http://www.chi.am/

Rammer
01.06.2009, 23:41
Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունից հետո ՀՀԿ-ի և ԲՀՆ-ի ավագաննիները որոշել են կոալիցիա կազմել...

Rammer
01.06.2009, 23:53
Խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի մասին՝ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է, որ ընդդիմության գոյությունից ավելի շատ օգտվել են իշխանությունն ու իշխանությունների մերձավոր շրջապատը, քան ժողովուրդը։ Առաջին նախագահն ասել է, որ եթե չլիներ այսօրվա ընդդիմությունը ՕԵԿ–ն ու ՀՅԴ–ն չէին կարող երազել կոալիցիայում հայտնվելու մասին։

«Վազգեն Մանուկյանի նախագահ դառնալու երազանքն էլ իրականություն չէր դառնա, մինչդեռ այժմ նա Հանրային, ինչպե՞ս էր դրա անունը… խորհրդի նախագահ է», – ասել է Լևոն Տեր–Պետրոսյանը։

Rammer
02.06.2009, 00:04
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը քիչ առաջ հայտարարություն է տարածել:
"
-----
Իրավական առումով Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված խնդիրներ հարուցելը համարում ենք անօգուտ եւ աննպատակահարմար: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հստակ է. նմանատիպ ընտրությունները հանցավոր անպատասխանատվություն են մեր պետության, ժողովրդի եւ մեր երեխաների հանդեպ, եւ Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ:
"
:lol
Էլ համակարեպվելը ոնց է լիենում? Եթե ամեն ինչ ընդունում են բայց չեն համակերպվում ուրեմն սալյառկա են լցնելու իրենք իրենց վրա ու պաժառ տան:D

Rammer
02.06.2009, 00:21
Մտնում եմ լուրերը կարդում եմ ու բացում ա...:hands

Սերժ Սարգսյանը մայիսի 30-ին կարգադրություն է ստորագրել Վազգեն Մանուկյանին ՀաՎայի խորհրդի նախագահ նշանակելու մասին:

Ambrosine
02.06.2009, 00:24
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը քիչ առաջ հայտարարություն է տարածել:
"
-----
Իրավական առումով Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված խնդիրներ հարուցելը համարում ենք անօգուտ եւ աննպատակահարմար: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հստակ է. նմանատիպ ընտրությունները հանցավոր անպատասխանատվություն են մեր պետության, ժողովրդի եւ մեր երեխաների հանդեպ, եւ Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ:
"
:lol
Էլ համակարեպվելը ոնց է լիենում? Եթե ամեն ինչ ընդունում են բայց չեն համակերպվում ուրեմն սալյառկա են լցնելու իրենք իրենց վրա ու պաժառ տան:D
բա ասում եմ չէ? ինքնահրկիզում:hands

Տրիբուն
02.06.2009, 08:03
Սերժ Սարգսյանը մայիսի 30-ին կարգադրություն է ստորագրել Վազգեն Մանուկյանին ՀաՎայի խորհրդի նախագահ նշանակելու մասին:
Ավելի շուտ - Սերժ Սարգսյանը մայիսի 30-ին կարգադրություն է ստորագրել Վազգեն Մանուկյանին Հանրաայի խորհրդի հավայի նախագահ նշանակելու մասին:

ministr
02.06.2009, 08:09
Մարդը մի բան կանի էլի թէ չէ պարապ էր մնացել: Կարելի էր մի հատ պուճուր բոստան տալ փորեր բան...

Լեո
02.06.2009, 09:38
Էսօր առավոտյան Շանթով ԱԺ այգում երեխաների պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված համերգն էին ցույց տալիս: Հենց էն պահին, երբ երեխաները երգում էին «երազանքների բարի փերի», խոշոր պլանով Սերժին ցույց տվեցին: Ի՜նչ էլ բարի փերի էր :D

Mephistopheles
03.06.2009, 06:58
Բավ է լինենք մենք անգլուխ,
Ցամաքն ընկած ձկի նման,
Հերիք է որ տանջվենք անդուլ,
Ինչպես ստրուկ նախնադարյան,
Թեկուզ հասնի էշը բոշուն
Կամ թե էշը գնա Մեքքա
Միևնույն է ինչպես մի լույս,
Կգա օրը Դաշնակցության:

Բա՛

Լեո
03.06.2009, 10:05
:)
http://lh5.ggpht.com/angry.root/R4-3vM_9MgI/AAAAAAAAAUQ/8TwKJ1NcPn4/s400/terminator+copy.jpeg

Kuk
04.06.2009, 00:31
Արջուկը լյաաավն ա:D

Norton
06.06.2009, 22:37
Աստղագուշակ

Արմեն Հարությունյան - Կենդանակերպի նշանը` Եվրո ¥ ԿԲ սահմանած փոխարժեքով:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է անկանխատեսելի իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ ոչ մեկինը չեք: Օրվա վերջում` հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Փոխարժեքը կբարձրանա:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ իշխանություններն ու ընդդիմությունը հավասարապես են կեղծել ընտրությունները: Փոխարժեքը կշարունակի աճել:

Չորեքշաբթի օրը` գլադիատորական մարտեր: Օրվա վերջում կպարգեւատրվեք "Ամենահաջող կադր" մեդալով:

Հինգշաբթին ծանր օր է: Փոխարժեքի անկում: Ստիպված կլինենք զեղչ գներով հայտարարել, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին:

Ուրբաթ օրը աստղերը խորհուրդ են տալիս Լոտոսի դիրք ընդունել եւ 22 անգամ կրկնել, որ դուք ոչ մեկինը չեք:

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք փաստեր հավաքելով: Աշխատեք հավաքել միայն 500-անոցներով:

ՉԻ

Norton
06.06.2009, 22:44
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Մալաթիայի տեղամասերից մեկում ձայների վերահաշվարկ է: Ինքը վերահաշվարկի հանձնաժողովի նախագահն է, բայց ներկա են նաեւ "կոալիցիոն գործընկերները", միջազգային դիտորդներ, դեսպաններ, լրագրողներ... Ալրաղացի Լյովը հերթով ստուգում է բոլորի փաստաթղթերը, գրանցում կատարում համապատասխան մատյանում եւ միայն դրանից հետո թույլ տալիս մասնակցել վերահաշվարկին:

Վերջապես բացում են քվեատուփը: Պարզվում է` մեջը ինչ ասես չկա: Ինքը զգուշորեն ձեռքը մտցնում է քվեատուփի մեջ ու դուրս քաշում մի քվեաթերթիկ: ՀՀԿ-ի անվան դիմաց ինչ-որ հայհոյանքներ են գրված: "Օ~ մայ Գոդ", շշնջում է Ամերիկայի դեսպանը: "Էդ ինձ ասի՞ր", տեղից վեր է ցատկում Գագիկ Բեգլարյանը... Միջադեպը մի կերպ հարթվում է: Ինքը նորից է ձեռքը մտցնում քվեատուփի մեջ ու դուրս բերում մի կանացի վարտիք: Միանգամից դնում է Արթուր Բաղդասարյանի առաջ ու շարունակում գործը: "Օ, յե~ս¦, շշնջում է դեսպանը... "Օես չի, ՕԵԿ ա¦ կամացուկ ականջին փսփսում է թարգմանիչը... Ինքը տուփից դուրս է բերում հերթական քվեաթերթիկը: ՀՀԿ-ի դիմաց մեկի փոխարեն երկու §պտիչկա¦ է դրված: "Անվավեր ա¦, անհամարձակ ասում է մեկը: "Անվավեր չի, էս Ֆոլկսվագենի նշանն ա: Այսինքն` ընտրողն իր կամքը արտահայտել ա¦, առարկում է ինքը, քվեաթերթիկը դնում Գագիկ Բեգլարյանի առաջ ու դուրս բերում հաջորդը... Բայց պարզվում է` քվեաթերթիկ չի, մետաղյա ձող է: §Էս իրեղեն ապացույցը ստեղ ի՞նչ գործ ունի¦, շշնջում է ինչ-որ մեկը, §անվավեր ա¦, ասում է մի ուրիշը... "Անվավեր չի, առարկում է ինքը: Ո՞ր քաղաքական ուժի նկատմամբ էր Մյասնիկ Մալխասյանը պատրաստվում կիրառել այս ձողը: Ուրեմն` ընտրողն իր քաղաքական կամքը հայտնել է": Ասում է ու ձողը նույնպես դնում Գագիկ Բեգլարյանի առաջ: Նորից է ձեռքը մտցնում տուփի մեջ, ու զգում է, որ մատներն ինչ-որ փափուկ բան են շոշափում: Ճակատը միանգամից պատվում է սառը քրտինքով: Դողացող ձայնով դիմում է ներկաներին. "Էս ականջը ստեղ ի՞նչ գործ ունի¦: Բոլորը միանգամից նայում են Ալրաղացի Լյովին: "Էս տեղամասում ժուռնալիստ չի էղել¦, վախեցած ձայնով ասում է նա: Ինքը զգուշորեն վեր է քաշում ականջը... "Կամաց, արա°, պոկիր ականջս¦, լսվում է քվեատուփի միջից, ու քվեաթերթերի տակից երեւում է ինչ-որ սափրագլուխ: §Դու ստե ի±նչ գործ ունես, արա", գոռում է Լյովը: "Շեֆ ջան, էն շուխուռի վախտ ինձ էլ հետը քցեցին էս յաշիկի մեջ, լավ ա բացիք", պատասխանում է սա...

Արթնանում է համաներման հանձնաժողովի նիստում

ՉԻ

Norton
06.06.2009, 22:47
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանի կենդանաբանական այգին աշխատանքի է հրավիրում էգ առյուծների` 5 տոկոս տոկոսադրույքով: Արթուրիկ չառաջարկել:

ՉԻ

Norton
06.06.2009, 22:49
ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


... Եվ Երուսաղեմում ընտրութիւն եղաւ, եւ բազում անօրինութիւններ, եւ յանցաւորները քաղաքի փողոցները ելան, եւ ամէնքը փախչում էին սորանց առաջին, եւ բնաւ մխիթարութիւն չունեին իրենց օրերումը: Եվ մէկ ձայնը հինգ դահեկանի էր ծախւում, եւ յանձնաժողօւի մէկ տեղը` հարիւր դահեկանի, եւ ով սորանց երկրպագութիւն չէր անում, սորանց վրայ բաց էին թողնում զԼֆիկն գէղագանգուր եւ զԼեւօնն Ալրաղացոյ: Եվ սորանց գործերը սեւ էին իրենց թեկնածուոյ պէս:

... Ապա եւ խաբեութիւն եղաւ Երուսաղեմի մէջ, զի խոստացեալ էր ¥Սէրժը¤ երեսուն արծաթ` ամէնայն օրինաց եւ դաշնակաց, բայց երբ ձայները ժողօւելու ժամը եկաւ, սորանց բնաւ երեսուն արծաթ չտվեց, այլ մէկին հինգ արծաթ, եւ միւսին` չորս ու կէս: Եվ ամէնքը, որ իմանում էին սորա մասին, իրենց մտքում ծիծաղում էին, թե §լաւ եղաւ ձեզ, զի ասուած է` մի° քցիր, որ չքցուես, եւ ամէնայն մէղք կներուի ձեզ, բայց դաւաճանութեան մէղքը բնաւ չի ներուիլ, զի ձեր ժողօւրդին դաւաճանեցիք¦:

... Եվ եղաւ, որ ընտրութիւնների օրը Երուսաղեմի մէջ Գալիլեայի կօղմերից մարդիկ կային, որոնց յունարեն ձեռագրերում դիտորդ են ասում: Եվ սորանք շրջում էին Երուսաղեմի փողոցներում, եւ պանդոկների մեջ համադամ կերակուրներ էին ուտում, եւ իշխանաւորները սորանց առաջին երկրպագութիւն էին անում եւ ընծաներ տալիս` եւ ոսկի, եւ կնդրուկ, եւ զմուռս, եւ սորանց աչքին հաճելի եղաւ: Եվ երբ սորանք ընթրիքի էին նստած, Գեթսեմանի այգիների կօղմից աղաղակներ լսուեցին, ապա մի մարդ մոտեցաւ սորանց, եւ խօսեց սորանց առաջին, եւ ասաց."Մի՞թե Գալիլեայի երկրում ազնիւ մարդ չկա, որ ահա Երուսաղեմ եկաք, եւ բաց աչքերով նայում եք, եւ ոչինչ չեք տեսնում": Սորանցից մէկն էլ պատասխանեց եւ ասաց. "Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` աջ աչքը չպիտի իմանայ, թե ինչ է տեսնում ձախը: Լաւ է, որ մարդու բերանը բաց լինի, քան աչքը, զի տեսնելու չկանչուեցինք, այլ ուտելու": Մի ուրիշն էլ, որ ծամեալ էր զքեաբաբն, խօսեց եւ ասաց. "Աղը շատ է, բայց Գալիլեայի չափանիշներին յամապատասխան է": Եվ ամէնքը իմացան, որ քեաբաբի յամար է ասում, եւ երես թեքեցին նորանցից, եւ մի կօղմ քաշուեցին:
Ամէն:

ՉԻ

Norton
06.06.2009, 22:50
ԳՈՎԱԶԴ

Դուք դեռ չե՞ք ծանոթացել հայկական ավանդական խոհանոցի հրաշալիքներին: Կերուսո°ւս: Հատուկ միջազգային դիտորդների համար:

ՉԻ

Norton
06.06.2009, 22:59
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ակնհայտորեն տեղի է ունեցել մայիսի 31-ի ուշ երեկոյան` ընտրական տեղամասերը փակվելուց հետո: Զրուցակիցներից մեկն ըստ երեւույթին ընտրական հանձնաժողովի անդամ է եւ հեռախոսով զեկուցում է վերադասին քվեաթերթիկները հաշվելու գործընթացի մասին: Ցավոք, խոսակցությունից հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են զրուցակիցները, բայց ամեն դեպքում, ներկայացնում ենք զրույցի գաղտնալսումը ¥բնականաբար, մասնակի կրճատումներով¤ եւ հուսով ենք, որ այն հնարավորություն կտա որոշակի պատկերացում կազմել ընտրական պրոցեսների մասին: Եվ այսպես.

- Ալո°: Էս խի՞ չես զանգըմ, արա՛::angry

- Դե շեֆ ջան, հաշվելու թունդ մոմենտն ա, թեթեւ խառնված եմ: :ok

- Ի՞նչ վիճակ ա:

- Հլը որ Բարգավաճի հետ հավասար էթում ենք:

- Առաջինը մենք ե՞նք, թե իրանք: :think

- Տո չէ, այ ախպեր, ի՞նչ առաջին տեղ, երկրորդ տեղի վրա ենք հավասար էթում: :hands

- Պետք ա՞ մի 500 ձեն գրեֆ անեմ:

- Պետքը պետք ա, բայց ստեղ մի հատ մոմենտ կա: Հանձնաժողովի նախագահը էն խշշշ... խշշշ...-ից ա, մի տասը տոկոս ատկատ ա ուզում:

- Վայ ես դրանց խշշշ... խշշշ... Արա, ո՞վ ա էդ խշշշ... խշշշ...-ին հանձնաժողով դավերյա արել... Օրինաց ա, ինչ խշշշ... խշշշ... ա, դրանց էդքան չի հասնում :angry

- Դե հիմա շեֆ ջան, ասում ա ինչքան լցեք, դրա տասը տոկոսով էլ մեր համար պտի լցեք: :esim

- Էրկու հատ չափալախի, թող սուս մնա, ախպեր, ես տեր եմ:

- Եսի՞մ, ախպեր, մի ձեւի չի դզում: Էդ նույն ձեւ մեկի վրեն թքիմ, պարզվավ էդ հարիֆը դեսպան ա, ինչ խշշշ... խշշշ... ա, լավ չջոգիմ:

- Բա կառուսել չեք արե՞լ, արա: Մի կուբամետր փող ես վեկալել:

- Բա ո՞նց չենք արել, շեֆ, բա ինչի՞ հաշվին ենք երկրորդ տեղի վրա `էթում::hands

- Լավ, էդ հետո կխոսանք: Վոբշմ, պատրաստ էղի, հեսա մի 500 հատ ձեն եմ ուղարկում:

- Հա, շեֆ, բայց կարող ա՞ էն բանը դվիժենի անի... Անունը ինչ է՞ր... Էն որ երգում-մերգում են:

- Դաշնակնե՞րը: Տո չէ, այ ախպեր, նրանք մերոնքական են, արխային էղի: :ok

- Եսի՞մ, ինչ-որ բաներ էր խոսում, ասում էր մոտենամ, բռնեմ...

- Չէ հա, դու պռոստը լավ չես ջոգել: Չի ասել մոտենամ-բռնեմ, ասել ա ըմբռնումով կմոտենամ: :B

- Էդ ո՞րն ա:

- Դե վռոձի, ախպեր, դուք ձեր գործը արեք, ես չտենալու կդնեմ:

- Կարող ա՞ ինքն էլ ատկատ ուզի:

- Չէ-հա: Եթե ուզի էլ, ասա վերեւներում էդ հարցը լուծված ա, դու ինչ ասում են` արա:

- Դե վոբշմ, սպասում եմ: Շեֆ ջան, բայց կարող ա՞ 500-ը քչություն անի: :8

- Չկա, ա՛յ ախպեր, կարող ա՞ գիտես բոյախանի կարաս ա: Տեղ կա` հազարով ենք ուղարկում, նենց որ` դու 500-ով յոլա գնա:

- Էղավ, դե սպասում եմ:

- Դե որ ակռուգլյատ ըլնեք, զանգի:

- Հարց չկա:

Կարծում ենք, այս գաղտնալսումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մայիսի 31-ի ընտրությունները հերթական քայլն էին ժողովրդավարության զարգացման ճանապարհին:

ՉԻ

Norton
09.06.2009, 23:49
http://s54.radikal.ru/i144/0906/1d/a0ae4f740a2b.jpg (http://www.radikal.ru)
:D:D

Norton
09.06.2009, 23:51
ԴԱՇՆԱԿԻ ՀՐԱԺԵՇՏԸ :cry

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ հանդարտ ու կերթամ,
Ետ չեմ նայի, չեմ պահանջի ոչ մի մանդատ - ու կերթամ:

Ճգնաժամի պայմաններում ես էն գլխեն իմացա,
Որ չի դզում ուրիշ բիզնես. միայն Հայ Դատ - ու կերթամ:

Էն էլ, որ ես կոալիցիոն ախոռներում դիզեցի,
Քամուն կտամ... ինձ չեմ հաշվի երախտապարտ - ու կերթամ:

Ու Սերժիկի պատկերը վառ, դեմքը փափուկ ու անուշ,
Կմոռանամ... Կառնեմ մե շիշ "Ռուսսկի ստանդարտ" - ու կերթամ:

Չոռնիի պես անկա~պ մարդիկ, անանուն ու անամոթ,
Կբարիշեմ... Օբյեկտ կուզեմ մի էրկու հատ - ու կերթամ:

ՉԻ

Norton
13.06.2009, 13:10
ՕՐԵՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
(ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, կարեւորելով հասարակության շարունակական առողջացման հրամայականը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ նորաստեղծ Հանրային խորհուրդը կարող է լրջագույն դերակատարում ստանձնել ազգանվեր այդ գործում, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել Հանրային խորհրդի մասին: Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն կանոնակարգել այդ մարմնի գործունեությունը, այլեւ ապահովել վերջինիս կառուցողական դերը պետության կայացման եւ իշխանական համակարգի հետագա ամրապնդման գործում: Եվ այսպես.

Օրենք Հանրային խորհրդի մասին
(նախագիծ)

Հոդվ. 1. Հանրային խորհուրդը բազմակի օգտագործման կառուցողական մարմին է եւ ենթակա է օգտագործման բացառապես ՀՀ Նախագահի կողմից` շինիչ նկատառումներով:

Հոդվ. 2. Հանրային խորհրդի նախագահը Վագզեն Մանուկյանն է: Օրենքի սույն պահանջի կատարման անհնարինության դեպքում Հանրային խորհրդի նախագահ է նշանակվում մարդկանց նույնպիսի որակներով օժտված եւ ՀՀ Նախագահի կողմից առնվազն 1 (մեկ)անգամ "Իդիոտ" բնորոշման արժանացած այլ քաղաքական գործիչ:

Հոդվ. 3. Հանրային խորհուրդը քննարկում է հասարակական հնչեղություն ունեցող հարցեր եւ ընդունում որոշումներ` բացառապես ՀՀ նախագահի եւ (կամ) նրա անձնական վարորդի հաստատած օրակարգով:

Հոդվ. 4. ՀՀ Նախագահի աշխատակազմը պարտավոր է Հանրային խորհրդի կողմից ընդունվելիք որոշման նախագիծը խորհրդին ներկայացնել ոչ ուշ, քան որոշման ընդունումից 15 (տասնհինգ) րոպե առաջ:

Հոդվ. 5. Հանրային խորհրդի որոշման տեքստը ստանալուն պես սույն օրենքով նախատեսված Վազգեն Մանուկյանը պարտավոր է.

ա. Ոչ պակաս, քան 3 (երեք) անգամ համբուրել տեքստը,

բ. Ոչ պակաս, քան 5 (հինգ) անգամ բարձրաձայն ընթերցել "Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին" նախադասությունը` առանց առաջին երկու բառերի,

գ. Կատարել օրենքով չարգելված այլ գործողություններ:

Հոդվ. 6. Սոս Սարգսյանը մտքեր է հայտնում:

Հոդվ. 7. Սույն օրենքի հոդվ. 6-ով նախատեսված գործառույթը չի կարող ազդել Հանրային խորհրդի գործունեության վրա եւ չի կարող օգտագործվել Հանրային խորհրդի վարկաբեկման նպատակով:

Հոդվ. 8. ՀՀ նախագահը եւ (կամ) նրա անձնական վարորդը պարտավոր են.

ա. Հանրային խորհրդի օգտագործումից հետո ապահովել դրա պատշաճ խնամքը` մինչեւ հաջորդ օգտագործումը.

բ. Ողջամիտ ժամկետներում վերացնել վերջին օգտագործման ընթացքում բացահայտված անսարքությունները,

գ. Միջոցներ տրամադրել` օգտագործման ընթացքում Հանրային խորհրդի անդամների խարխլված բարի համբավը վերականգնելու նպատակով,

դ. Վերջինիս անհնարինության դեպքում` տուժածներին որպես բարոյական փոխհատուցում վճարել նույնքան գումար:

Հոդվ. 9. Հասարակական վայրերում Հանրային խորհրդի անդամների հասցեին հնչած հայհոյանքների դեպքում որպես փոխհատուցում տրվող գումարն ավելանում է 10 տոկոսի չափով (յուրաքանչյուր դեպքի համար):

Հոդվ. 10. Հանրային խորհրդի անդամների կերակրումն ու խնամքն իրականացվում է ՀՀ բյուջեի հաշվին` "ՀՀ նախագահի մանր-մունր ծախսեր" հոդվածով նախատեսված գումարներից:

Հոդվ. 11. Հոդվածն ուժի մեջ է մտնում օգտագործման պահից եւ ուժը կորցրած է համարվում հանրային խորհրդի պիտանելիության ժամկետի ավարտից հետո:

Հուսով ենք, Ազգային ժողովը սույն օրինագիծը կընկալի որպես առաջնահերթ եւ կընդունի արագացված կարգով:

ՉԻ

Rammer
15.06.2009, 00:27
Օդնոկլասսնիկի.բու -յում բազազը առանձիկ, անձնական խումբ ունի:D

masivec
15.06.2009, 00:40
:)
http://lh5.ggpht.com/angry.root/R4-3vM_9MgI/AAAAAAAAAUQ/8TwKJ1NcPn4/s400/terminator+copy.jpeg
Բացելաաաաա:lol:lol:lol

Rammer
15.06.2009, 22:34
"Անձամբ պարոն Պետրոսյանը կողմ է համաներմանը եւ գտնում է, որ այն պետք է լայն լինի, սակայն չի կապում մարտի 1-ի եւ դրա հետեւանքների հետ:" A1+

Դե իհարկե անձամբ անգլուխ պետրոսյանը դա կապում է Չոռնոմուխայի երդմնակաղության հետ...:D

Norton
17.06.2009, 10:50
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Մի փոշոտված փշատենի,
Մի հոշոտված խաշլամի հորթ,
Մի "Վիվա-Սելլ" ու "Կոնվերսբանկ",
Մի կոմբինատ` Ղափանի մոտ,
Մի երկնագույն սիրո բերկրանք
Արմենչիկի քնքույշ հոգում,
ԺԷԿ-ի տված մի տեղեկանք,
Մի §պրիվետ Ռոբ¦ Պապլավոկում,
Կանաչ քուղով մի ավտոմատ`
Նաիրիի ձեռքերի մեջ,
Այսպիսին է Հայաստանը
Ռոբի վախտվա երգերի մեջ:

Մի ռուլետկի անվի շառաչ,
Լաս-Վեգասյան կարտի կալոդ,
Մի Սարգսյան Սոսի հառաչ,
Մի Մսրյան սորտի Վալոդ,
Չոռնիացած քաղաքապետ`
Ձայներն առած կանխիկ փողով,
Քիրվայացած թուրքերի հետ
Մի համատեղ հանձնաժողով,
Մի ժամկետանց "Չերյոմուխա"`
Կրիմինալի ձեռքերի մեջ,
Այսպիսին է Հայաստանը
Սերժի վախտվա երգերի մեջ...

ՉԻ

Norton
18.06.2009, 19:27
ՀԵՐՔՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր աղբահանության վերաբերյալ տրված նախընտրական խոստումներն արդեն իսկ ընթացքի մեջ են, եւ որպես առաջին քայլ` ՕԵԿ-ը դուրս է մղվել քաղաքական ասպարեզից:
Քարտուղարություն:D

CHI

Mephistopheles
19.06.2009, 01:12
Բաշար Ալ Ասսադն ու անԲաշար Սերժ Սարգսյանը

Արտիստ
19.06.2009, 17:05
Եթե սխալ բաժնում եմ տեղադրել..Հմմ. կներեք:))

Norton
19.06.2009, 18:03
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել ծառայել Երեւանին եւ վերցնել Երեւանի ավագանու իր մանդատը, որ իրեն բաժին է հասել ՀԱԿ-ի ցուցակով, որտեղ Հակոբյանը 22-րդն է:

«Պատրաստ եմ ստանձնել ավագանու իմ պարտականություններն ի փառս իմ ժողովրդի եւ հայրենիքի:D»,-այսպիսի բովանադակությամբ նամակ է ուղարկել Դավիթ Հակոբյանը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին::hands Նա գրել է, որ այդ քայլին դիմում է «տեղի չտալով իշխանությունը ապօրինի զավթած ՀՀՇ պարագլուխների շանտաժին եւ ահաբեկումներին' ուղղած իրեն ու իր ընտանիքի անդամներին:(» ու տեղեկացնում, որ «ընդդիմությունը ռեւանշիզմով տոգորված խռովյալ հոգիների խառնամբոխը չէ, այլ քաղաքական ալտերնատիվ փարթամ մտքի ճեմարան եւ ազգի գաղափարական զրահ:P»:

Rammer
29.06.2009, 11:42
Սև հումոր

Հարցազրույց դերասանուհի, Երևանի ավագանու ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Մարիամ Ղազարյանի հետ

- Ի՞նչ եք կարծում, գործող քաղաքապետը համապատասխանո՞ւմ է Ձեր պատկերացրած քաղաքապետի չափանիշներին Երևանի խնդիրները լուծելու առումով:

- Բեգլարյանին ճանաչում էի մինչև քաղաքապետ եղած ժամանակ: Այն, ինչ նա անում էր, սկզբից ինձ շատ զարմացրեց. Ինչպե՞ս կարող է մարդը մտածել մյուսի մասին, մեզ համար մի քիչ զարմանալի է, երբ մտածում են կողքի մարդու մասին, ասենք այս մարդը վատ է ապրում, ինչ-որ մի բանով օգնեմ: Հետո այն հանգամանքը, որ ինքը կապված էր թատրոնի հետ, իսկ ինձ համար թատրոնի հետ կապված մարդը նշանակում է ունի հոգու մեծ հարստություն, իսկ հոգու հարստություն ունեցող մարդը չի կարող ճղճիմ լինել, ուրեմն նա մեծ մտահորիզոն ունի: Եվ եթե նա արվեստագետին հնարավորություն է տալիս առաջ գնալու, մտածելու, ինչ-որ գործ անելու, ուրեմն նրա հոգու մեջ թատրոն կա: Նա ինձ համար ընդունելի մարդ է:

Լրագիր

Mephistopheles
29.06.2009, 12:12
Սև հումոր

Հարցազրույց դերասանուհի, Երևանի ավագանու ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Մարիամ Ղազարյանի հետ

- Ի՞նչ եք կարծում, գործող քաղաքապետը համապատասխանո՞ւմ է Ձեր պատկերացրած քաղաքապետի չափանիշներին Երևանի խնդիրները լուծելու առումով:

- Բեգլարյանին ճանաչում էի մինչև քաղաքապետ եղած ժամանակ: Այն, ինչ նա անում էր, սկզբից ինձ շատ զարմացրեց. Ինչպե՞ս կարող է մարդը մտածել մյուսի մասին, մեզ համար մի քիչ զարմանալի է, երբ մտածում են կողքի մարդու մասին, ասենք այս մարդը վատ է ապրում, ինչ-որ մի բանով օգնեմ: Հետո այն հանգամանքը, որ ինքը կապված էր թատրոնի հետ, իսկ ինձ համար թատրոնի հետ կապված մարդը նշանակում է ունի հոգու մեծ հարստություն, իսկ հոգու հարստություն ունեցող մարդը չի կարող ճղճիմ լինել, ուրեմն նա մեծ մտահորիզոն ունի: Եվ եթե նա արվեստագետին հնարավորություն է տալիս առաջ գնալու, մտածելու, ինչ-որ գործ անելու, ուրեմն նրա հոգու մեջ թատրոն կա: Նա ինձ համար ընդունելի մարդ է:

Լրագիր

լրիվ ճիշտ ա ասել… տես հլա Չոռնին ինչ լավ թատրոն էր բեմադրել Մայիսի 31-ին

Ambrosine
29.06.2009, 12:19
Սև հումոր

Հարցազրույց դերասանուհի, Երևանի ավագանու ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Մարիամ Ղազարյանի հետ

- Ի՞նչ եք կարծում, գործող քաղաքապետը համապատասխանո՞ւմ է Ձեր պատկերացրած քաղաքապետի չափանիշներին Երևանի խնդիրները լուծելու առումով:

- Բեգլարյանին ճանաչում էի մինչև քաղաքապետ եղած ժամանակ: Այն, ինչ նա անում էր, սկզբից ինձ շատ զարմացրեց. Ինչպե՞ս կարող է մարդը մտածել մյուսի մասին, մեզ համար մի քիչ զարմանալի է, երբ մտածում են կողքի մարդու մասին, ասենք այս մարդը վատ է ապրում, ինչ-որ մի բանով օգնեմ: Հետո այն հանգամանքը, որ ինքը կապված էր թատրոնի հետ, իսկ ինձ համար թատրոնի հետ կապված մարդը նշանակում է ունի հոգու մեծ հարստություն, իսկ հոգու հարստություն ունեցող մարդը չի կարող ճղճիմ լինել, ուրեմն նա մեծ մտահորիզոն ունի: Եվ եթե նա արվեստագետին հնարավորություն է տալիս առաջ գնալու, մտածելու, ինչ-որ գործ անելու, ուրեմն նրա հոգու մեջ թատրոն կա: Նա ինձ համար ընդունելի մարդ է:

Լրագիր
սև հումոր չէ, ողբերգություն:blin
այսինքն՝ դեռ դուրս չենք եկել գեղամեջից, հա? երբ պիտի հասկանան, որ պաշտոնյան ուղղակի պարտավոր է <<մտածել>> մնացածի մասին... այ քեզ լոգիկա, դերասանների մոտ խելքի կրիզիսՏ ա:think

Rammer
29.06.2009, 12:28
լրիվ ճիշտ ա ասել… տես հլա Չոռնին ինչ լավ թատրոն էր բեմադրել Մայիսի 31-ին
Էտ թատրոնի անձնահատկությունը այն էր որ առաջին անգամ սափրագլուխնների, թաղային հեղինակությունների, մանր-մունր քուչի խուլիգանների, հանցագործների հետ բաց համագործակցեցին առավելագույնս շատ ժողովրդի կողմից սիրված դերասաններ, երաժիշտներ, ռեժիսորներ, "մտավորկաններ", երգիչներ...Հայաստանում փչանալու վիրուսի էպիդեմիա է...

Հայկօ
29.06.2009, 12:58
Սև հումոր

:D:D:D: Սրանից էն կողմ կարող էին էլ չգրել :)):

Rammer
29.06.2009, 13:29
:D:D:D: Սրանից էն կողմ կարող էին էլ չգրել :)):
Հայկ ջան էտ իրանք չէին գրել, վերնագիրն իմն էր:D

Rammer
30.06.2009, 12:22
Մի մուկ խոսեց արտահերթ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղրել է Սերժ Սարգսյանին ծննդյան 55-ամյակի առիթով, որում մասնավորապես ասվում է.

“Վստահ եմ, որ առաջնորդի և մարդու Ձեր հատկանիշները:lol` համբերատարությունը, աշխատասիրությունն ու հանդուրժողականությունը օրինակելի են լինելու յուրաքանչյուր պետական ու քաղաքական գործչի համար: Վստահ եմ նաև, որ Ձեր ղեկավարությամբ մեր երկիրը նոր բարձունքների է հասնելու,:lol իսկ մեր ժողովուրդը միասնականության նորանոր ձեռքբերումներ է ունենալու:"

Տրիբուն
30.06.2009, 13:23
Սև հումոր

Հարցազրույց դերասանուհի, Երևանի ավագանու ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Մարիամ Ղազարյանի հետ

- Ի՞նչ եք կարծում, գործող քաղաքապետը համապատասխանո՞ւմ է Ձեր պատկերացրած քաղաքապետի չափանիշներին Երևանի խնդիրները լուծելու առումով:

- Բեգլարյանին ճանաչում էի մինչև քաղաքապետ եղած ժամանակ: Այն, ինչ նա անում էր, սկզբից ինձ շատ զարմացրեց. Ինչպե՞ս կարող է մարդը մտածել մյուսի մասին, մեզ համար մի քիչ զարմանալի է, երբ մտածում են կողքի մարդու մասին, ասենք այս մարդը վատ է ապրում, ինչ-որ մի բանով օգնեմ: Հետո այն հանգամանքը, որ ինքը կապված էր թատրոնի հետ, իսկ ինձ համար թատրոնի հետ կապված մարդը նշանակում է ունի հոգու մեծ հարստություն, իսկ հոգու հարստություն ունեցող մարդը չի կարող ճղճիմ լինել, ուրեմն նա մեծ մտահորիզոն ունի: Եվ եթե նա արվեստագետին հնարավորություն է տալիս առաջ գնալու, մտածելու, ինչ-որ գործ անելու, ուրեմն նրա հոգու մեջ թատրոն կա: Նա ինձ համար ընդունելի մարդ է:

Լրագիր
Մենք որ թատրոն ունեինք եվրոպացիները ծառերի վրա էին ապրում:

Լեո
04.07.2009, 16:58
:D
http://www.youtube.com/watch?v=53-z-95uBUE&feature=related

Norton
09.07.2009, 00:16
Ժողովուրդ էս պտի տենաք, հայլենդ.ամ-ում Գագիկ Բեգլարյանի անկետանա:D
http://i039.radikal.ru/0907/3b/4c383cb1234a.jpg (http://www.radikal.ru)


Էս մասը վերջնա, հայերեն տիրապետման մակարդակը-գերազանց տիրապետում եմ:D
Էլ սիրված ֆիլմեր ու գրողների մասին չեմ խոսում:hands

Ambrosine
09.07.2009, 00:21
Ժողովուրդ էս պտի տենաք, հայլենդ.ամ-ում Գագիկ Բեգլարյանի անկետանա:D
http://i039.radikal.ru/0907/3b/4c383cb1234a.jpg (http://www.radikal.ru)


Էս մասը վերջնա, հայերեն տիրապետման մակարդակը-գերազանց տիրապետում եմ:D
Էլ սիրված ֆիլմեր ու գրողների մասին չեմ խոսում:hands
հետաքրքիրը այն է, որ նույնիսկ սրճարանում մատուցողուհու ու տաքսու վարորդի աշխատանքի համար պահանջում են անգլերենի իմացություն... փաստորեն, ՀՀ մ/քաղաքի քաղաքապետը ավելի ցածր կատեգորիա է :think

ministr
09.07.2009, 11:01
Տենաս ձախի վրա էն ինչ սև ցուցակա :)

Հայկօ
21.07.2009, 09:59
ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ

... Եվ եղաւ, որ Գալիլեայի թագաւորը, եւ Բաբելացիների թագաւորը, եւ Փյունիկացիների թագաւորը սարը ելան, ապա եւ խորհրդակցութիւն արեցին, եւ յամատէղ քարոզ կարդացին Քանանի երկրի վրայ, եւ սորանց քարոզը Իսրայելի եւ Փղշտացիների երկրի համար էր: Եվ լսեց (Սէրժը) Մադրիդեան պատուիրանները, եւ աշակերտներին իր մօտ կանչեց, եւ խօսեց նորանց առաջին, եւ ասաց. «Տիրոջ հրեշտակները երեւացին ինձ, եւ նորանց թիվը երեք էր, եւ նորանց ձայնը երկնքի որոտի պես եղաւ: Ահա նորանք Ավետեաց երկրի հինգ շրջանները նաղդ են ուզում, եւ երկուսը` նիսիայ, եւ դորա փօխարեն խօստանում են զպլեբեսցիտն զայսօրիկ, որ եբրայերեն ռեփերենդիուս կոչուի: Հիմա ի՞նչ եք ասում, որ անեմ, զի ծանր են մէղքերս, եւ բնաւ փրկութիւն չպիտի գտնեմ իմ օրերումը»: Սորանք էլ պատասխանեցին եւ ասացին. «Տէր, բնաւ մտահօգութիւն մի արա վաղվա օրուա վրայ, զի օրուա հօգսը օրումն հէրիք է»:

... Եվ յաւաքուեցին ամէնայն դաշնակք Հրեաստանի տասներկու կօղմերից, եւ խօրհուրդ արեցին, եւ սորանցից մէկը խօսեց եւ ասաց. «Մի՞թե Ադամի գայթակղութիւնը խնձորով չէղավ, որ կլօր էր, զի ամէնայն բան, որ կլօր է, գայթակղութիւն է բերում: Հրաժարի՛մք ի Նալբանդեանե»: Եվ մի ուրիշը խօսեց եւ ասաց. «Ահա իմ մերձաւորը խնձորի մասին խօսեց, եւ ես տանձի մասին պիտի խօսեմ: Մի՞թե երեք թագաւորների յամատէղ քարոզը մեր տանձին է, որ ահա սեղանի վրայ Քանանի երկրի պատուիրակի համար տեղ չկայ: Հրաժարի՛մք ի Նալբանդեանե»: Եվ երբ ամէնքը այսպես էին խօսում, մէկը ելաւ եւ ասաց. «Կեղծաւորներ, ապա ինչո՞ւ ձեր տեր Սէրժի դեմ մէկ բառ չեք խօսում, որ ամբողջը նորա մեղքով եղաւ: Ահա ամէնայն պտուղներից խօսեցիք, բայց մի՞թե չար ծառը բարի պտուղ կտայ: Եվ ինչո՞ւ պտուղի դէմ պայքարում եք, բայց ծառի դէմ բնաւ չէք պայքարում ձեր օրերումը»: Եվ ամէնքը միանգամից լռեցին, զի հիշեցին իրենց զհացն յանապազօր, որին յունարեն ձէռագրերում բիզնէս են ասում: Ամէն:

ՉԻ (http://www.chi.am/news/090715/09071503.htm) :D:D:D

Վարպետ
21.07.2009, 11:13
ՉԻ (http://www.chi.am/news/090715/09071503.htm) :D:D:D
Մենք էլ հրաժարիմք ի կլօրե:D:D:D

Rammer
29.07.2009, 15:51
Հայակական մշակույթի օրեր Փարիզի «Դյութի ֆրիում»... :D

Հուլիսի 27-ի երեկոյան Փարիզ-Երևան չվերթով ինքնաթիռի թռիչքը 45 րոպե ուշացրել են։ Ոչ, այս պարագայում ինքնաթիռի անսարքությունը չի եղել ուշացման պատճառը, այլ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը Փարիզի օդանավակայանի «Դյութի ֆրիում» թռիչքից առաջ որոշել է առևտուր անել։ Ուղիղ 45 րոպե ինքնաթիռն ու ուղևորները սպասել են Հասմիկ Պողոսյանին։ Վերջապես նա ժամանել է՝ բազմաթիվ տոպրակներ և պայուսակներ ձեռքին։ Ինքնաթիռի ուղևորները և օդաչուական անձնակազմը խիստ վրդովված են եղել, սակայն ոչինչ չեն կարողացել անել։

Տրիբուն
29.07.2009, 22:57
Հայակական մշակույթի օրեր Փարիզի «Դյութի ֆրիում»... :D

Հուլիսի 27-ի երեկոյան Փարիզ-Երևան չվերթով ինքնաթիռի թռիչքը 45 րոպե ուշացրել են։ Ոչ, այս պարագայում ինքնաթիռի անսարքությունը չի եղել ուշացման պատճառը, այլ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը Փարիզի օդանավակայանի «Դյութի ֆրիում» թռիչքից առաջ որոշել է առևտուր անել։ Ուղիղ 45 րոպե ինքնաթիռն ու ուղևորները սպասել են Հասմիկ Պողոսյանին։ Վերջապես նա ժամանել է՝ բազմաթիվ տոպրակներ և պայուսակներ ձեռքին։ Ինքնաթիռի ուղևորները և օդաչուական անձնակազմը խիստ վրդովված են եղել, սակայն ոչինչ չեն կարողացել անել։
Չտես գյոռմամիշներ: Ասա վեր ընգեք տններդ տելեվիզր նայեք, Փարիզը ձեր ինչ տեղն ա:

Rammer
30.07.2009, 00:15
Չտես գյոռմամիշներ: Ասա վեր ընգեք տններդ տելեվիզր նայեք, Փարիզը ձեր ինչ տեղն ա:
Ոնց? Բա Եվրոպայի խանութնները ով թալան անի...

Norton
10.08.2009, 12:29
Էս վիդեոն նայեցի, նմանացրի Գալստրուկ Ստահակյանին:

http://www.youtube.com/watch?v=uOQhxDHwtzw&feature=fvw

Լեո
10.08.2009, 13:45
Սա էնքան էլ հումոր չէ, բայց ամեն դեպքում այստեղ եմ տեղադրում թյուրիմացություններից խուսափելու համար: Ես այն վերնագրում եմ տրագիկոմեդիա:

http://www.youtube.com/watch?v=_I9nnxe1dKo

Բիձա
24.08.2009, 18:56
Էս վիդեոն նայեցի, նմանացրի Գալստրուկ Ստահակյանին:
http://www.youtube.com/watch?v=uOQhxDHwtzw&feature=fvw
Հանճարեղ ա ու վաաբշե գլուխգործոց ա::hands

Քամի
25.08.2009, 15:41
:Dթերթ (http://www.tert.am/am/news/2009/08/25/british/)


Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննում է երկրի փոքր քաղաքներից մեկում կանացի ներքնազգեստի կողոպուտները։ Նման յուրօրինակ գողության գլխավոր կասկածյալն է Փրիսելի քաղաքապետ Յան Սթաֆորդը, ով արդեն ձերբակալվել է։

Լանքաշիր դքսության ծովափնյա քաղաքի կանայք ահազանգել են այն ժամանակ, երբ սկսել է անհետանալ մեծ թվով ներքնազգեստ։

Կանանցից մեկն այնքան մտահոգված է եղել, որ տեղադրել է տեսախցիկ, որն էլ «բռնացրել» է գողին հանցագործության վայրում։ Կինը ներկայացրել էր տեսանյութը տեղի ոստիկանությանը. վերջիններս ճանաչել են իրենց քաղաքապետին։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Սթաֆորդը մենակ էր ապրում. նա մի քանի տարի շարունակ աշխատել է տեղի քաղխորհրդում և միայն վերջերս էլ զբաղեցրել քաղաքապետի պաշտոնը։

Rammer
26.08.2009, 08:53
Լեհ դիսսիդենտը ոսկե ձկնիկ ա բռնում: Ձուկը ասում ա դե ասա ինձ քո երեք ցանկությունները կկատարեմ.
- Ուզում եմ չինական բանակը գա Լեհաստանը օկուպացնի ու հետ գնա:
-Հետո.:think
-Ուզում եմ չինական բանակը երկրորդ անգամ գա Լեհաստանը օկուպացնի ու հետ գնա:
-Երրորդը?:8
-Ուզում եմ չինական բանակը երրորդ անգամ գա Լեհաստանը օկուպացնի ու հետ գնա:
Էս ձուկը էլ չի դիմանում հարցնում է.
-Ախպեր ջան բայց դրա կայֆը որն ա ?:angry
-Կայֆը էն ա, որ չինական բանակը 6 անգամ պետք ա Ռուսաստանի վրով անցանի:D

Kuk
26.08.2009, 12:36
Ամերիկացի գիտնականները իրենց նավթի պաշարների վրա հայտնաբերել են մի քանի արաբական պետություն:

Kuk
26.08.2009, 12:37
Աբարանում թաղում ա լինում, բերետները գալիս ասում են՝ ցրվեք ստուց:D

Քամի
28.08.2009, 16:02
ՀԱՏՈՒԿ ՎԱՅՐԷՋՔ՝ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ


Հայկական ազգային ավիափոխադրող 'Արմավիա' ընկերության օդանավերն արդեն ըստ իրենց հայեցողության են աշխատում՝ ուղիղ չվերթից շեղվում են եւ մինչեւ Երեւան հասնելը վայրէջք կատարում որեւէ քաղաքում, այն էլ՝ ոչ թե վթարային իրավիճակի կամ լիցքավորվելու պատճառով, այլ ձեռքի հետ մեծահարուստ հայաստանյան ուղեւոր վերցնելու համար: Մեր տեղեկություններով, օգոստոսի 19-ին 'Արմավիայի' Մարսել-Երեւան ուղիղ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, որպեսզի ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ճանապարհից վերցնի ու հասցնի Երեւան: Նույն ինքնաթիռի ուղեւորներից մեկի պատմելով՝ որպեսզի ժամանակի մեջ տեղավորվի եւ 'տրանզիտ' ուղեւորին չսպասեցնեն, ինքնաթիռը ստիպված Մարսելից նախատեսված ժամանակից մի փոքր շուտ է թռիչքը կատարել: Ուղեւորներից մեկի խոսքերով՝ 'Ինչ է, դժվա՞ր էր Ծառուկյանին հասնել Մարսել ու շարքային ուղեւորների պես ռեգիստրացիա անցնել: Նիցցայից Մարսել՝ 200 կիլոմետր է': Ճանապարհից շեղվելու առնչությամբ 'Արմավիայի' մամուլի ծառայությունից 'Առավոտին' այսպես պարզաբանեցին. 'Մարսել-Երեւան օգոստոսի 19-ի չվերթը կատարվել է ժամանակին, այդ մասին փաստում են օդանավակայանի համապատասխան գրանցումները: Ինչ վերաբերում է Նիցցայում կատարած վայրէջքին, ապա, տարբեր երկրների օդանավակայանների եւ ավիացիոն իշխանությունների հետ պայմանավորվածությունների համաձայն, ցանկացած ավիաընկերություն, այդ թվում՝ նաեւ 'Արմավիան', կարող է վայրէջք կատարել աշխարհի բոլոր օդանավակայաններում, ըստ իր հայեցողության: Դրա համար կարող են լինել տարբեր պատճառներ': Իսկ թե ի՞նչն է եղել պատճառը եւ ի վերջո այդ օրը ինքնաթիռը Նիցցայում վայրէջք կատարե՞լ է, թե՝ ոչ մեր հարցին 'Արմավիայից' ասացին. 'Մենք ավելացնելու ոչինչ չունենք': -

Առավոտ (http://new.aravot.am/am/articles/society/67471/view)

Տրիբուն
28.08.2009, 18:39
ՀԱՏՈՒԿ ՎԱՅՐԷՋՔ՝ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մի հատ անեգդոտ կա է - էն որ մեկը թռիչքի ժամանակ ասում ա, ստեղ պահեք ես իջնում եմ: Էս ստյուարդեսան գնում ա կապիտանին բողոքում ա, էս կապիտանն ասում ա, պրոբլեմ չկա, ինքը միշտ էլ ստեղ ա իջնում:

Kuk
02.09.2009, 13:20
Աբարանցու երեխուն հարցնում են.
-Մեծանաս ի՞նչ ես դառնալու, որ հարստանաս:
-Պազիկի շոֆեռ:

Norton
03.09.2009, 18:51
Տրագիկոմեդիա:

http://www.youtube.com/watch?v=qM-GAMVAsxM

Հայկօ
03.09.2009, 19:21
ՀԱՏՈՒԿ ՎԱՅՐԷՋՔ՝ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Մի հատ անեգդոտ կա է...
Ձյաձ, էս անեգդոտ չի, անեգդոդ ա:

Վիշապ
03.09.2009, 19:34
Տրագիկոմեդիա:
http://www.youtube.com/watch?v=qM-GAMVAsxM

Ինչ լրագրողները, ինչ՝ իրենց էքս–նախագէն։ Մեկը մեկից տուպոյ, էհ կներեք, դոնգի։ Մեր պարըն նախագի ռազգավարիվատը ստակալ ա։

Բիձա
03.09.2009, 20:07
Տրագիկոմեդիա:
http://www.youtube.com/watch?v=qM-GAMVAsxM

դաաաաաաաաաա!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!:[:o

Լեո
03.09.2009, 20:12
http://www.youtube.com/watch?v=qM-GAMVAsxM

Սա քաղաքական հումոր չէ, սա էժանագին զավեշտ ա :[

dvgray
03.09.2009, 20:28
Տրագիկոմեդիա:

համեմված 10 տարուց ավել ապուշացման մեջ գտնվելու զգացմունքով:
Եվ էս ապուշը 10 տարի եղել ա մեր պետության առաջին դեմքը…
:[

Արիացի
03.09.2009, 20:32
Քոչարյանը ոնց որ ոչ թե Արցախում լինի, այլ Հոկտեմբերյանի դաշտերում: :D

Տրիբուն
03.09.2009, 22:16
Տրագիկոմեդիա:

ՌՔ - Ես չէի ապասում, որ ազատությունն էսքան լավ բան է:

Կարող ա բաժանվել ա կնգանից ??

Լեո
04.09.2009, 00:32
Մեքենայում Գալուստ Սահակյա՞նն ա, թե իմ աչքին ա երևում :))

http://www.7or.am/blog/wp-content/uploads/2009/08/GAI.jpg

Mephistopheles
04.09.2009, 00:47
Տրագիկոմեդիա:
http://www.youtube.com/watch?v=qM-GAMVAsxM

… հլա մի հատ էլ գիրք ա ուզում գրի…

Rammer
04.09.2009, 16:24
երբ մարդ հիմարություն է ասում, երբեմն ասում են տուֆտում ես կամ բլթցնում ես ևայլն. Կարելի է նոր բառ ավելացնել ` գալուստել. Հենց ինչ-որ մեկի ամբողջ ուժով հիմարություն է ասում կարլի է ասել գալուստում ա...

Գալուստ Սահակյան. «Մի հավատացեք իմ խոսքերին»

14:36 • 04.09.09
Գալուստ Սահակյան. «Մի հավատացեք իմ խոսքերին»

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանը նորից հերքում էր իր իսկ արտահայտած մտքերը՝ այս անգամ, սակայն, նա տեղավորվեց 35 րոպեի շրջանակներում։

Ասուլիսի հենց սկզբում Սահակյանը հայտարարեց, որ նրան վիրավորում են այն քաղաքական գործիչները, կամ «իբրև թե քաղաքական գործիչները», ովքեր փորձում են «ռեյտինգ» հավաքել Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվին.

«Իբրև թե քաղաքական գործիչ մի կին երեկ հեռուստացույցով խոսում էր և փորձում էր ամեն ինչ անել, որ հակադրվի Լևոն Տեր-Պետրոսյանին, դրանով իսկ բարձրացնելով իր ռեյտինգը: Երբեք չեմ թույլ տա, որ մի երիտասարդ Հանրապետական անպատվի Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է, քաղաքական գործիչ է։ Նույնիսկ ես մինչև վերջ էդ իրավունքը չունեմ՝ քննադատելու Լևոն Տեր-Պետրոսյանին»։

Իսկ արդեն ասուլիսի վերջնամասում լրագրողներից մեկի այն հարցին, թե որտե՞ղ է Գալուստ Սահակյանը տեսնում իր կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատելու սահմանները, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ դրանք անսահման են։

Երբ լրագրողը արդարացիորեն զարմացավ, որ նա ասուլիսի սկզբում այլ բան էր ասում, նա ստացավ հետևյալ պատասխանը. «Մի հավատացեք իմ խոսքերին։ Հավատացեք ինձ»։

«Քիչ էր մնում հավատայինք», – եզրափակեց լրագրողը։

թերթ

Kuk
04.09.2009, 18:20
ԱՇԽԱՏԱՆՔ

Շտապ պահանջվում են ազգային նկարագրով երիտասարդներ` հայ-թուրքական արձանագրությունները գովերգելու նպատակով: Աշխատավարձը` գործարքային: Դիմել երեկոյան ժամերին:
Սերժիկ
-------------------------------------------------

ԳՈՎԱԶԴ

Դու դեռ չե՞ս արտահայտել քո վերաբերմունքը Տիգրան Սարգսյանի հակաճգնաժամային ծրագրի մասին: Ուղարկի՛ր SMS հաղորդագրություն ՄՌՈՒԹ կարճ համարին, եւ համակարգիչն ինքը կընտրի անհրաժեշտ հայհոյանքը:

Բիձա
05.09.2009, 01:32
Ասում են Գռզոյին ազատելը Հայ- Թուրքական պայմանագրի առանձին կետ է եղել, իսկ միտինգը թույլատրելն էլ Շվեյցարիայի պահանջն է եղել::P

Kuk
05.09.2009, 19:16
ՍՏՂԱԳՈՒՇԱԿ


Վահան Հովհաննիսյան - Կենդանակերպի նշանը` Խլուրդ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է ազգանպաստ իրադարձություններով:

Երկուշաբթին բարենպաստ է հատկապես համազգային ճակատներ, ծոծրակներ եւ այլ մարմնամասեր ստեղծելու համար:

Երեքշաբթին բուռն օր է: Հնարավոր է պահանջեք արտգործնախարարության պահակի մասնակի հրաժարականը:

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ գիշերային դիվանագիտության արդյունքները սովորաբար ի հայտ են գալիս ողջամիտ ժամկետներում` ինը ամիս անց, եւ կխոստանաք վճռական քայլերի դիմել միայն դրանից հետո:

Հինգշաբթի օրը` հուժկու հանրահավաք: Ավարտից հետո բոլոր մասնակիցներին կհրավիրեք քյաբաբ ուտելու: Կուսակցության գանձարկղը կաղքատանա 28 հազար դրամով:

Ուրբաթ առավոտյան` ծանր գլխացավ: Գանձարկղը կաղքատանա եւս 300 դրամով: Օրվա վերջում` բուռն գործունեություն:

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հանրային քննարկումների ծիրին մեջ:

Rammer
09.09.2009, 09:24
Դաշնակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք առաջիկայում փորձելու են մոբիլիզացնել ժողովրդին, բարձրացնել նրանց կարծիքը Արձանագրությունների վերաբերյալ ու հույս ունեն, որ իշխանությունները չեն կարող անտեսել ժողովրդի «ոչ»–ը։ Հակառակ դեպքում, Մարգարյանը համոզված է, իշխանությունները կգնան, «կամավոր ինքնասպանության»։ :D:D:D

Tert.am

Քամի
14.09.2009, 13:09
Գալուստ Սահակյանը, խոսելով ՀՅԴ–ի կողմից նախագահի հրաժարականը չպահանջելու մասին, հայտարարել է, թե մարդիկ պետք է աղոթեն, որ Սերժ Սարգսյանը ոչ թե հրաժարական տա, այլ հրաժարական չտա։
:D:D

թերթ (http://www.tert.am/am/news/2009/09/14/serzhsargsyan/)

Norton
14.09.2009, 16:28
Վաղվանից ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը Կառավարության շենքի դիմաց, կանցկացնի հացադուլ եւ նստացույց: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքը եւս կնստի հացադուլի, եթե ՀՅԴ գերագույն մարմինը նման որոշում կայացնի:
Փաստորեն մինչև գերագույն մարմինը չորոշի հացադուլի չի նստի :D
Չնայած կարողա նստի, Վալեմ պլազայում, սեղանի շուրջ քյաբաբ ուտելու::think

Տրիբուն
14.09.2009, 19:47
Չնայած կարողա նստի, Վալեմ պլազայում, սեղանի շուրջ քյաբաբ ուտելու:
Նստել, իրենք դեռ կհասցնեն:

Mephistopheles
17.09.2009, 12:21
Արդյո՞ք հավաստի է այն տեղեկությունը, որ 24 հացադուլավորներից մի քանիսը գիշերը գնացել են տուն:
«Դա սուտ է: Բոլոր հացադուլավորներն էլ գիշերն այստեղ են անցկացրել, պարզապես առավոտյան երբ արդեն լրացել էր նրանց հացադուլի 48 ժամը, նրանց փոխարինել են այլ դաշնակցականներ»,- «Ա1+»-ին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի
լրատվական բաժնի պատասխանատու Արեգ Սավգուլյանը:

Ա1+

իհարկե էս "ակցիայից" հետո Էձիկին միայն հրաժարականը կփրկի… ու դաշնակները կդառնան "ընդդիմություն"

Տրիբուն
17.09.2009, 20:45
Ա1+

իհարկե էս "ակցիայից" հետո Էձիկին միայն հրաժարականը կփրկի… ու դաշնակները կդառնան "ընդդիմություն"
Ապեր, էս դաշնակցականները մինչև սովածանալն են հացադուլ անում: Էսօր քաղաքում էի առավոտից, մտածեցի չգնամ մինչև ընդիջման ժամը մի հատ հացադուլ անեմ: Հիմա լրիվ 48 ժամ չի լինի, մոտ 4 ժամ կլինի: Բայց պետք է հաշվի առնել. որ ես նույնիսկ դաշնակցական էլ չեմ: Բայց իրենց 1/12 մասով մասնակցում եմ բողոքի ակցիային: ԸՆԴՎԶԵՄ ձեզ:

Արիացի
18.09.2009, 11:26
Գյուլաշապատում. 2109 թվական


http://www.7or.am/picresize.php?width=300&image=/gallery/091806100089.jpg
Քաղաքական ֆուտուրոլոգիան մեզանում դեռ զարգացած ուղղություն չէ, բայց Հայաստանում տիրող «նախաձեռնողական» այս մթնոլորտում փորձենք լրացնել այդ բացը։

Եվ այսպես, 2109 թվական։ Հայաստանը նոր-նոր թոթափել է «Զանգեզուր» կլանի մենիշխանական լուծը, Լիսկայի դիկտատուրան, ու վերջապես շանս է առաջացել լուծելու երկու հարյուր տարվա կնճիռը և ուղղելու Գարեգին Նժդեհի սխալը։

Տեղեկացնենք, որ ընտրություններից հետո իշխանությունն անցավ Սարգիս Սերժյանին (հետընտրական ընդվզումները ճնշվեցին փետրվարի 29-ին, որպեսզի ընդդիմությունը 2110-ին չկարողանա նշել բռնությունների կիրառման մեկ տարին՝ այդպիսով զրկվելով կտրուկ գործողությունների գնալու հնարավորությունից), ով իր քարոզիչների միջոցով տարածում է, թե ինքը ծնունդով զանգեզուրցի չի եղել երբեք (զանգեզուրցի լինելն այլևս մոդա չէր), այլ տեղո՛ւմ է ծնվել։ Իսկ թե ո՞ր տեղում, դեռ պաշտոնական լուր չկա այդ մասին։

«Զանգեզուր» կլանի հեռացումից հետո խալխընտիր Սարգիսը զարկ է տալիս նախանձաձեռառնողական քաղաքականությանը, որն ստանում է «Գյուլաշային» (այս բառի «գյուլ» արմատը գալիս է նախորդ դարի ֆուտբոլային դիվանագիտությունից, որի շնորհիվ արձանագրված ձեռքբերումներից հետո «գյուլը» դարձավ ամենահաճախ օգտագործվող բառարմատը ու սիրվեց հայության կողմից) անվանումը։

Իշխանության հիմնական կարգախոսը դառնում է «Հողը փող է» բանաձևը։ Իսկ դեպքերը հետևյալ կերպ էին զարգացել. Սերժյանն առաջարկում է հարևան Իրանի նախագահին գյուլաշ կպնել իր հետ և տատամիի վրա նրան «պրիյոմ» անելու ժամանակ, երբ Ահմադի ոտքերը գետնից արդեն կտրվել էին, առաջ է քաշում սահմանները փակելու գաղափարը։ Պարսիկների նախագահը ցնցվում է առաջարկից ու խոստանում մտածել, բայց մերոնք չեն թողնում, որ ոխերիմ հարևանը երկար մտածի ու մի թուղթ են դեմ տալիս նրան արտագրելու։ Դրանից հետո սկսվում է վեցժամյա քննարկումների փուլը հանրության լայն շրջանակների հետ, որին արդեն պետք է հաջորդի օդում դեմ տված թղթի կյանքի կոչման փուլը։

«Եթե Զանգեզուրն այլևս մեզ կպած չլինի, ապա, բնականաբար, զանգեզուրյան կլան մենք էլ երբեք չենք ունենա ու, բացի այդ, կհասնենք մեր հարևանների հետ փակ սահմաններ ունենալու տնտեսության համար գերկարևոր նշանակության խնդրի լուծմանը»,-հետընտրական ժամանակահատվածում վերլուծողական ճառեր են արտասանում իրանագետները։

Հիմա Զանգեզուրը տալու հարցը դեռ խմորման մեջ է, բայց հաջողության հասնելու հավանականությունը շատ մեծ է, քանի որ ամբողջ հանրությունը ցնծությամբ նշում է «Ղարաբաղ» կլանի դեմ տարած հաղթանակի 100-ամյա հոբելյանը։ Այն ժամանակ էլ ղարաբաղյան կլանի «քոքը» տվեցինք Ղարաբաղը տալով և հիմա նույն մոդելի կրկնությունը հայ դիվանագիտական մտքի փորձված թաներից է համարվում, ինչը հույս է ներշնչում, որ հաջողելու ենք նաև Զանգեզուրի մասով։

«Մենք պետք է հարևանների հետ ունենանք փակ սահմաններ։ 22-րդ դարում ինչպե՞ս կարելի է ապրել բաց սահմաններով։ «Զանգեզուր» կլանը չէր ուզում փակել մեր սահմանը, իսկ փետրվարի 29-ին ծեծված ընդդիմությունը երազում էր փակել այն ամբողջ 3 տարում։ Գյուլաշային քաղաքականությամբ մենք խնդիրը կլուծենք ընդամենը երեք ժամում և ձեռքի հետ էլ վերջնականապես կպրծնենք զանգեզուրցիների խնդրից։ Ո՞ւմ է պետք Մեղրիի այն նուռը, որը մեզ «հոր գնով» է վաճառվում։ Զիջելով Սյունիքը՝ մենք ազատվում ենք թանկ նուռ գնելու հոգսից։ Թող պարսիկները մտածեն, թե ինչպես են վարվելու թանկ նռան հետ։ Նռան կուտ ուտող այլևս չկա։ Նուռը մնում է նուռ։ Բացի այդ, չկա Սյունիքը, չկան սյունեցիները։ Հետևաբար, չի լինի նաև «Զանգեզուր» կլանը»,-գյուլաշային դիվանագիտության դրական կողմերն էին ներկայացնում երկրի ղեկավարությանը կից վխտացող փորձանքագետները, վերլուծողականներն ու իրանագետները։

Միջազգային դրությունը խառն է։ Տարածաշրջանը եռում է, ինչպես երբևէ։ Սերժյան Սարգիսը դարձել է «նյուզմեյքեր»։ Ամբողջ աշխարհով մեկ ցույց են տալիս, թե նա ինչպես է տատամիի վրա փռում դրկից երկրի ղեկավարին ու գյուլաշային դիվանագիտություն վարում։

Թուրքիան և Ադրբեջանը դեմ են դուրս գալիս հայ-իրանական հարաբերությունների կարգավորմանը և շարունակում են բաց պահել Հայաստանի հետ իրենց սահմանները։ Փակ է միայն վրացական սահմանը, ինչին հաջողվեց հասնել միայն Բավրայի հարցը կարգավորելուց հետո։

Հայկական կողմը թեև հայտարարել էր, որ գնալու է առանց նախապայմանների Իրանի հետ սահմանը փակելու ճանապարհով, այնուամենայնիվ, ընդառաջ է գնում երրորդ երկրների պահանջին և Իրանի հետ նախաարտագրված արձանագրություններով համաձայնում է ստեղծել կենդանաբանների ենթահանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պարսկական «լակած» փղերի պահվածքն Ավարայրում, և դրանից հետո կենդանաբանական հարթության երկխոսություն պետք է տեղի ունենա հայ և պարսիկ ժողովուրդների միջև (սա հայկական կողմի պնդմամբ էր մտել արձանագրությունների մեջ)։ Եվ, բացի այդ, հայ, թուրք և ադրբեջանցի պատմաբանները պետք է մեկ այլ ենթահանձնաժողովում ուսումնասիրեն նախորդ դարի 90-ականներին արցախյան վիկինգների վայրենի պահվածքը ռազմի դաշտում, ինչպես նաև Գարեգին Նժդեհի բարբարոս վարքագիծը նույն դարի 20-ական թվականներին։ Սա արդեն թուրք-ադրբեջանական զույգի պահանջն է, և միայն այդ ժամանակաշրջանի դեպքերի մեր մեղավորությունն ընդունելուց հետո է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կհամաձայնեն վերցնել Սյունիքն ու փակել Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ զուգահեռաբար փակելով նաև իրենց սահմանները։

«Իրանի հետ նախաարտագրված արձանագրություններում Լիսկայի մասին որևէ հիշատակում չկա, ինչը նշանակում է, որ մեր Գյուլաշային դիվանագիտությանը հաջողվել է տարանջատել հայ-իրանական հարաբերությունները Լիսկա-սյունիքական հարաբերություններից։ Իսկ դա լուրջ ձեռքբերում է»,- արտասանում էին Սարգիս Սերժյանի սուրհանդակները «գեղի կլուբներում» տեղի ունեցող ասուլիսների ժամանակ։

Իշխող վարչակազմին ընդդիմադիր «Փայ ազգային կոնգլոմերատը» (հապավումը՝ ՓԱԿ), որի կազմում կան 18 հազար կուսակցություններ, ընդհանուր առմամբ կողմ է հայ-իրանական հարաբերությունների նման կարգավորմանը։ «Մենք միշտ էլ պնդել ենք, որ միայն փակ սահմաններով է հնարավոր երկրի զարգացումը, և Սարգիսի ներկա քայլերը զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ,-ասված է ՓԱԿ հայտարարության մեջ,-սակայն ունենք լուրջ տարաձայնություններ հայ-իրանական կենդանաբանների ենթահանձնաժողովի ստեղծման հետ կապված։ Այն, ինչ արել են պարսկական հարբած փղերը մեր նախնիների հետ, քննարկման ենթակա չէ և միջազգայնորեն հաստատված փաստ է»։

Անազատ, բայց անպատասխանատու բոլոր հեռուստաընկերություններով ցույց են տրվում ռեպորտաժներ, որոնցից պարզ է դառնում, որ հայ ժողովուրդը կողմ է փակ սահմաններ ունենալուն։ «Վերջապես սահմանները կփակվեն, և ամեն շուն ու շանգյալ չի լցվի մեր երկիր»,- երջանիկ արտահայտվում են պատահական անցորդները։ «Հայկական աշխարհի» կովերը, ձիերը, որձ առյուծներն ու էգ շակալները նույնպես կողմ են փակ սահմաններին։ Այսինքն, ձևավորված է ապազգային համաձայնության մթնոլորտ։

Նախաարտագրված արձանագրությունների վերջնական արտագրումից առաջ Սարգիս Սերժյանը նախաձեռնեց «փարատում-հանդիպում» Հայաստանում գրանցված 70 հազարից ավելի կուսակցությունների վերջին դեմքերի հետ։ «Բոլորին պետք է մեկ առ մեկ լսել ու տեղում փարատել»,- կարծիք է հայտնել Սարգիսը։

Փարատում-հանդիպմանը չեն մասնակցում ընդդիմադիր «Փայ ազգային կոնգլոմերատի» ներկայացուցիչները՝ բացառությամբ ՓԱԿ անդամ տրոցկիստ Դավիթ Հակոբջանյանի, ով շտապում է Սերժյանին առաջարկել հայ ազգի բուսաբանական անվտանգության նոր դոկտրինը (մինչ այդ, հայ ազգն ապրում էր մեկ այլ Դավթի՝ մարքսիստի՝ նախորդ դարասկզբին առաջ քաշած կենսաբանական անվտանգության դոկտրինով)։

«Մենք պատրա՛ստ ենք իշխանության հետ երկխոսության։ Որպես «Փայ ազգային կոնգլոմերատ»՝ մենք համաձայն ենք փայ մտնել Սարգիսի հետ (մեր անվանումն էլ է հուշում փայ մտնելու մասին), բայց միայն այն բանից հետո, երբ մեր կոնգլոմերատի բոլոր ակտիվիստներին կկալանավորեն։ Նստեցրե՛ք նրանց բանտում, և դրանից հետո եկեք՝ երկխոսենք։ ՓԱԿ-ը կողմ է փակ սահմաններին։ Բայց մեզ ճի՛շտ հասկացեք։ Միայն ակտիվիստներին նստեցնելուց հետո է հնարավոր երկխոսությունը։ Քանի դեռ նրանք դրսում են, մենք պահանջելու ենք, որպեսզի Սարգիսը երբեք հրաժարական չտա։ Այս վերջին հարցում մենք վճռական ենք լինելու։ Ով չի ուզում Սարգիս Սերժյանի հավերժ իշխանությունը, նա կեղծ ընդդիմություն է»,- նշում են Կոնգլոմերատի անդամները։

Յուրօրինակ վիճակ է ստեղծվել «Փայ հակահեղափոխական դաշնակցության» շուրջ։ Մի կողմից նրանք փայ են իշխանության հետ և չեն կարող միանալ «Փայ ազգային կոնգլոմերատի» առաջարկած 12 000 կետանոց համագործակցության պլատֆորմին ու պահանջել Սարգիսի՝ իշխանությունից չհեռանալը, բայց մյուս կողմից էլ հակահեղափոխական լինելը պարտադրում է որոշ կտրուկ գործողությունների իրականացում։ ՓոՀիԴա-ն ելքը գտել է։ Նրանք պահանջում են Հայաստանի ֆիզկուլտ ինստիտուտի ֆիզպատրաստության գծով պրոռեկտորի հրաժարականը։

Անազատ, բայց անպատասխանատու լրատվամիջոցների այն հարցին, թե ինչո՞ւ «Փայ հակահեղափոխական դաշնակցությունը» պահանջում է պրոռեկտորի հրաժարականը, մինչդեռ հայտնի է, որ Գյուլաշային քաղաքականության կնքահայրը Սարգիս Սերժյանն է, և տրամաբանական կլիներ, որ իրենք, ինչպես ՓԱԿ-ը, պահանջեին Սերժյանից, որպեսզի նա երբեք հրաժարական չտար, ՓոՀիԴա ներկայացուցիչն ասաց. «Ճիշտ է, Իրանի հետ փակ սահման ունենալու բանակցությունները վարում է Սարգիսը, և նա է գյուլաշ կպնում իր կոլեգայի հետ, բայց չէ՞ որ ֆիզկուլտ ինստիտուտի պրոռեկտորն է պատասխանատու նախագահի ոտքերի ձգության և մեջքի ամրության համար։ Սարգիսը գյուլաշ կպնել չգիտի, և նրա գլխավոր խորհրդականը պրոռեկտորն է, և մենք, պրոռեկտորի հրաժարականը պահանջելով, ճանապարհ ենք ցույց տալիս Սերժյանին»։

«Սերժյան գրանցված ավելի քան 70 000 կուսակցությունների վերջին դեմքեր» հանդիպման մասին պատմող ռեպորտաժները ցնցող են։ Յուրաքանչյուր վերջին դեմք ունի ընդամենը մեկ ժամ ելույթ ունենալու հնարավորություն։ Այդ ընթացքում պարբերաբար արտասանվում է «Հողը փող է» հանճարեղ կարգախոսը։ Փ1, Փ2, Փ3, Փ4, Փ5 հեռուստաընկերություններն ուղիղ կապով հեռարձակում են քննարկումը։

Ներկայացնենք մի քանի դրվագ աննախադեպ այդ միջոցառումից.

-Բախտակիցնե՛ր, պահը պատմական է։ Մենք վերջապես ունենալու ենք այդքան սպասված փակ սահմանները,- հանդիպումը բացում է Սարգիս Սերժյանը,-և վերջ ենք դնելու «պռախադնոյ դվոռ» ունենալուն։ Թող մեր մյուս հարևանները մտածեն, թե ո՞նց են յոլա գնալու իրար հետ։ Մենք մեր քայլն արել ենք։ Գյուլաշը լավ խաղ է, այդպես չէ՞։ Իսկ դեմագոգներին ասեմ, որ Սյունիքը մեր հայրենիքը չէ ու պետք չէ մեր ժողովրդին վարակել հողապաշտությամբ։ Հիշե՛ք՝ հողը փող է։

Բացման հուսադրող խոսքից հետո ելույթներ ունեցան Սարգիսի անմիջական ենթակայությամբ աշխատող կուսակցական վերջին դեմքերը։

-Մեզ արաղ տալո՞ւ են,-հարվածային գործիքի կերկերուն ձայնով ու դհոլը ձեռքին մասնակիցներին պարբերաբար խանգարում էր «Ապազգային միաբանություն» կուսակցության դեմք Գեղամ Արտաշեսյանը։

-Ձենդ կտրի՛ր, յԱԽՔ, զզվելի, - Գեղամին էր վրա տալիս «Չհորինած երկիր» կառույցի վերջին դեմքը։

Ուշագրավ էր տրոցկիստի ելույթը։

-Մեր թշնամիներն անգլիսկի բուլդոգի պես փախչում են Սյունիքից, բայց մենք նրանց դեմ կտանք ազգային դիմագծերով մեր չոբանի շանը և կհաղթենք սխվատկան. Զանգեզուրը ձե՛րն է։ Ինչ մնում է փակ սահմաններին, ապա դա անխուսափելի է։ Ու թող զանգեզուրյան վիկինգները հասկանան, որ «աբռատնոյ դառոգի նետու»։

Տրոցկիստի ճառի մեջ «ազգային դիմագիծ» բառակապակցության օգտագործման ժամանակ բոլորը սկսեցին որոնողական հայացքով աջ ու ձախ, վեր ու վար նայել։ Փնտրում էին «Անժառանգություն» կուսակցությունն անսպասելիորեն լքած և մետրոյի մշտական տոմս-մանդատը վայր դրած Խաչատուր Աբովյանին։ Նա գնացել էր, ու ոչ մի խեր-խաբար չկար Խաչատուրից։ Նրա փնտրտուքը դեռ երկար կշարունակվեր, եթե կուսակցականների հետ հանդիպումը նախապատրաստած Հարություն Խոսրովյանի ջոկած 1800 պայմանական կույսերը (այդ քանակի «պայմանականների» քննարկմանը մասնակից դարձնելը բացատրվում էր 2101 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1800 ամյակը նշելու հանգամանքով) մասնակիցներին ժինգյալով հաց չբաժանեին։ Ճիշտ է, սովից սնգրտացող կուսակցականների համար ժինգյալը երկար սպասված ուտելիք էր, բայց նաև քաղաքական որոշակի տագնապների պատճառ դարձավ, ու այդ տագնապը հատկապես նկատվում էր Սարգիսի մոտ։ Շատերը հիշեցին, որ ժինգյալի սիրահարն ասել էր, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա գյուլաշ չէր կպնի, իսկ ՓԱԿ-ի լիդերը վաղո՜ւց ազատության մեջ կլիներ։

«Մի՞թե վերջին ղարաբաղցին կրկին ուզում է քաղաքականություն վերադառնալ»,- ժինգյալի հոտն առնելով՝ մի պահ բարձրաձայնեցին բոլորը, բայց համոզվելով, որ ժինգյալից բացի, այլ բան խորհրդակցությունների սենյակ չի մտնում, սկսեցին ագահաբար ըմբոշխնել եվրոյոնջաներից պատրաստված ուտելիքը։

շարունակելի...

Արիացի
18.09.2009, 11:27
Ժինգյալով հացը ոչնչացնելուց հետո քննարկման մասնակիցներն սկսեցին կրկին փնտրել Խաչատուր Աբովյանին, բայց չգտան։ Փոխարենը մեյդան հանվեց նրա թողած «Վերք Հայաստանի» վերնագրով ծրարի մեջ դրված ազգային նամակը՝ ուղղված անժառանգականներին ու ողջ հայությանը, սակայն ծրարը բացելուց հետո պարզվեց, որ նամակում բան չկար գրված։ Որպես կանոն՝ այդպիսին են լինում բոլոր ազգային գործիչների նամակները։
Ի դեպ, հայ-իրանական նախաարտագրված արձանագրությունների քննարկման օրերին Երևանի «Վաշինգտոն» կինոթատրոնում ցուցադրվում է հայ դասական գրողներից Նար-Դոսի անտիպ՝ «Սպանված օրանգուտան» պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմը։ Գլխավոր հերոսուհու դերում հանդես է գալիս լռճկված դերասան Զեյնաբ Խանլարովան, ում մի պահ մենք կորցրել էինք Արցախի պատերազմի անիմաստ տարիներին, բայց «Մադրիդի շրջմոլիկի» սկզբունքների կիրառումից հետո, երբ Ղարաբաղի հարցերը լուծվեցին, կրկին հայտնաբերեցինք նրան։

«Սպանված օրանգուտանի» էկրանավորումը շատ սիմվոլիկ է և համահունչ փակ սահմաններ ունենալու հայության ձգտմանը, թեկուզև՝ պարսկական հաբռգած փղերի վարքագծի ուսումնասիրման ենթահանձնաժողովի ստեղծման գնով ու Սյունիքի չազատագրված տարածքների հանձմամբ։

Ա. Թ.

Խմբագրության կողմից- Ներկայացված զարգացումները հորինված էին։ Դեպքերի, դեմքերի և աշխարհագրական տեղանունների մասով ներկա վիճակի հետ նմանությունը պատահականություն է։
http://www.7or.am/hy/news/2009-09-17/6621/

Norton
18.09.2009, 12:27
Մոծակներին ոչնչացրել են

Մոտ 20 միլիոն դրամով ոչնչացվել է Ջերմուկի մոծակների 80 տոկոսը:

Ջերմուկի մոծակների դեմ պայքարելու համար «Հանրապետական Անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն հատկացվել էր 19 միլիոն 139.4 հազար դրամ: Այն որպես դրամաշնորհ հատկացրել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2009թ-ի երկրորդ եռամսյակում:
Ա1+ (http://a1plus.am/am/society/2009/09/18/mosquito)

Chuk
18.09.2009, 12:31
Մոտ 20 միլիոն դրամով ոչնչացվել է Ջերմուկի մոծակների 80 տոկոսը:
Իսկ ողջ մնացած մոծակների 20%-ը հիմնել է նոր՝ ՄՅԴ (Մոծ Յեղափոխական Դաշնակցություն) կուսակցություն, ում օրակարգում է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի հրաժարականը: Որպես բողոքի ծայրահեղ միջոց ՄՅԴ ակտիվն ընտրել է արագ բեղմնավորման պրոցեսը:

Վիշապ
18.09.2009, 12:36
Մոծակներին էդ գնով կարելի էր ստերիլիզացնել ու ոչ թե սատկացնել, գազանություն են արել…

Chuk
18.09.2009, 12:42
Մոծակներին էդ գնով կարելի էր ստերիլիզացնել ու ոչ թե սատկացնել, գազանություն են արել…

Գազանություն չէ, ցեղասպանություն:

Լեո
18.09.2009, 12:44
Մինչև բոլոր սատկած մոծակների դիակները հատ-հատ չտեսնեմ, չեմ հավատա, որ գումարները իրոք էդ նպատակին են ծառայել:

Kuk
18.09.2009, 13:56
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

119-ամյա կուսակցությունը փնտրում է նույնքան կիլոգրամ քաշ ունեցող կուսակցականների` ազգային նկատառումներով հացադուլ հայտարարելու համար: Կիրօ չառաջարկել:

Բյուրօ

Mephistopheles
18.09.2009, 14:03
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

119-ամյա կուսակցությունը փնտրում է նույնքան կիլոգրամ քաշ ունեցող կուսակցականների` ազգային նկատառումներով հացադուլ հայտարարելու համար: Կիրօ չառաջարկել:

Բյուրօ

ուղղում. Հացադուլ պետք է հասկանալ միայն "հաց" չուտել, իսկ մնացածը զորօրինակ՝ քյաբաբ, չալաղաջ, ղաշլամա, լահմաջու տոլմա, փլավ, դոշաբ-չորբա, արաղ գինի և այլն ընդունելի է նույնիսկ խրախուսելի ձ ժամը մեկ…

Գիրօ, Թրօ և Ափօ Պօղիկեաններ

Mephistopheles
18.09.2009, 14:11
Հայ քաղաքական մտքի գիգանտները ազգային հարցերի քննարկման պահին

Mephistopheles
18.09.2009, 15:14
Ժողովուրդ հլա դեմքներին նայեք (դոդի, ախքի…) երևի մտածում են. "պայդու դամոյ, սյադու վ գարյաչի վաննա, մամա գատովիտ դոլմա…"
http://www.azatutyun.am/video/3167.html

Elmo
18.09.2009, 15:21
Մոծակներին ոչնչացրել են

:{ Ամբողջ խնդիրը այն է, որ Ջերմուկում մոծակ ՉԿԱ: Ծնված օրից մինչև չափահաս դառնալս էդ անտեր տեղում եմ ապրել: Ջերմուկում, մշտական քամու պատճառով, ոչ մի մոծակ չի կարողանում թռչել: Նրանք պարզապես ՉԿԱՆ: Ում են սպանել էդ գումարով, չգիտեմ: Հեսա մի 2 ամսից գնալու եմ ծննդավայրս, սաղ մոծակ մականունով տղերքին ստուգելու եմ: Տենամ կարող ա՞ էդ գումարներով մարդ են խփել:

Mephistopheles
22.09.2009, 14:58
Որոշեցի այստեղ տեղադրել… չնայած որոշ մարդկանց համար "թեժ լուր ա"


«Թուրքիան կուլ կտա Հայաստանին»
12:18 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



ՀՅԴ հայտարարած ակցիայի` հացադուլ-նստացույցի 7 օրերին որեւէ պետական պաշտոնյա չի մոտեցել դաշնակցականներին: Հացադուլավորներով չեն հետաքրքրվել նաեւ «Շտապօգնության» բժիշկները:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց ԿԸՀ անդամ Հալմետ Աբրահամյանը, որն այսօր երկրորդ օրն է հացադուլի մեջ է, իրենք կարիք չունեն բժշկական աջակցության, քանի որ իրենց մեջ էլ բժիշկներ կան եւ հարկ եղած դեպքում օգնում են: Ի դեպ, արդեն «իր բաժին» հացադուլն արել է նաեւ ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

«Մեր մյուս ղեկավարներն էլ կնստեն հացադուլի, դեռ մինչեւ հոկտեմբերի 13-ը այստեղ ենք»,-ասաց հացադուլավոր դաշնակցականներից մեկը:

Նրանք վստահ են, որ իրենց պայքարը արդյունք տալու է:
Այս օրերի ընթացքում բավականին շատ ստորագրություններ հավաքվել են նախաստորագրված արձանագրությունների դեմ: «Այո, հայ-թուրքական հարաբերություններում պետք է լինեն նախապայմաններ, բայց մեր կողմից: Մինչեւ ցեղասպանությունը չճանաչեն, Սեւրի դաշնագիրը չճանաչեն, Ղարաբաղի անկախությունը չճանաչվի, թուրքերի հետ ոչ մի սահման բացել, ոչ մի դիվանագիտություն»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակից Զավենը:

Սփյուռքահայ մի կին, որը միացավ ստորագրահավաքին, իր դիրքորոշումը «Ա1+»-ին բացատրեց հետեւյալ կերպ. «Քանի որ ես ծնվել եւ մեծացել եմ Թուրքիայում, գիտեմ` ինչ ասել է թուրք, դա ինչ ազգ է, զգացել եմ մաշկիս վրա, եւ այդ պատճառով էլ չեմ ուզում սահմանը բացվի: Թուրքիան երբ մտնի Հայաստան, վիշապի նման բերանը բաց կանի եւ ամբողջ Հայաստանը կուլ կտա, ուղղակի իր բերանը կբացի ու կփակի, ու վերջ, չկա Հայաստանը»:
Այսօր չնայած անձրեւային եղանակին, արդեն ավելի քան 100 հոգի ստորագրել էին: Իսկ ստորագրությունների վերջնական թիվը կհրապարակի ՀՅԴ ԳՄ-ն:

Իսկ արդյո՞ք անձրեւը «չի կոտրում» նստացույցի մասնակիցներին եւ հացադուլավորներին: «Ոչ, մրսեցնում է, սառեցնում է, հիվանդացնում է, բայց չի կոտրում»,-ասացին դաշնակցականները, ովքեր վստահ են, որ իրենց պայքարը արդյունք կտա: «Ա1+»-ի դիտարկմանը, թե 7 օրերի ընթացքում որեւէ փոփոխություն պաշտոնական դիրքորոշման մեջ չկա, դաշնակցականներից մեկն ասաց. «Եթե պայքարի այս ձեւը արդյունք չտա, մենք գիտենք նաեւ այլ ձեւեր, այդ դեպքում կմտածենք այլ միջոցների դիմելու մասին»:
A1+

murmushka
22.09.2009, 23:53
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Երկու ամսից Գյուլը դժվար
Սահմանը բացի...

Շողում էին պայմանագրի
Տողերի միջին
Մի համատեղ հանձնաժողով,
Մի փակված Լաչին:

Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, եւ հավաք,
Տժժում էին դաշնակները`
Կրտսեր ու ավագ:

Տժժում էին եւ սպասում,
Մինչեւ Սերժը գար,
Մինչեւ իրենց թեժ պայքարի
Ծախսերը հոգար:

Պայմանագրի տաք գոլորշին
Գերանին առնում,
Ու ողջամիտ ժամկետներում
Փորձանք էր դառնում:

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Սաղ ջոկել են փորձանքը այդ,
Սերժիկից բացի...

Mephistopheles
25.09.2009, 13:11
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԻՑ ԳՈՀ Է


Հանրապետության հրապարակում ՀՅԴ նախաձեռնած ստորագրահավաքը, ի նշան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի, ընթանում է բավական աշխույժ եւ թվերը գոհացնող են: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Հայելի ակումբում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ի պատասխան լրագրողների հարցի, թե կարող է արդյոք թիվ հրապարակել ստորագրահավաքի մասնակիցների քանակի վերավերյալ, Արծվիկ Մինասյանն ասել է, թե նախ ստորագրահավաքի նպատակը քանակը չէ, քանի որ եթե քանակը լիներ, ապա հանրապետության այլ շրջաններում էլ կանեին, եւ բացի դա թիվ կարող է ասել Գերագույն մարմինը:

«Իմ նպատակը չէ, որ թիվ հայտարարեմ կամ թվին հետեւեմ: Իսկապես, տրամադրվածությունն այն չէ, որ անպայման ստորագրությունների թիվ հավաքենք: Առավել եւս, որ այս ստորագրությունները, ըստ էության, իրավական որեւէ հետեւանք կամ հիքմ չեն: Այլ բան, որ եթե մենք ունենայինք այնպիսի մի մեխանիզմ իրավական, որ այդ ստորագրությունները հիմք դառնային ասենք նույն հանրաքվեի պահանջ առաջադրելու տեսանկյունից, կամ որոշակի գործողություն իրականացնելու տեսանկյունից, կարելի էր դա նաեւ ամրագրել: Բայց թվերը բավական հուսադրող են, օրական միջին հաշվով 3500-ից ավելի ստորագրություններ հավաքվում են», ասում է Արծվիկ Մինասյանը:

Լրագիր.ամ



Սեքսոլոգիայում մի հատ տերմին կար է՞ , չեմ կարում տեղը բերեմ… "Մ"-ով էր սկսվում … թռել ա մտիցս… որ հիշեմ կգրեմ

Տրիբուն
25.09.2009, 13:30
Սեքսոլոգիայում մի հատ տերմին կար է՞ , չեմ կարում տեղը բերեմ… "Մ"-ով էր սկսվում … թռել ա մտիցս… որ հիշեմ կգրեմ
Մարքսիսզմ-Լենինիզմ չի ?

Mephistopheles
25.09.2009, 13:32
Մարքսիսզմ-Լենինիզմ չի ?

նույն պռինցիպն ա, բայց բառն ա տարբեր……

Mephistopheles
26.09.2009, 11:44
ԱՀԵՂ ՄԱՆԴԱՏԱՍՏԱՆԻՑ ԱՌԱՋ


Սկսել են շրջանառվել խոսակցություններ այն մասին, որ Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հետ վերցնել խորհրդարանի մանդատից հրաժարվելու իր դիմումը: Նա ժամանակ ունի մինչեւ սեպտեմբերի 30-ը: Եթե մինչ այդ դիմումը հետ չվերցնի, ապա նրա դիմումը կհամարվի ընդունված, եւ մանդատից կզրկվի Ժառանգության առաջնորդը: Բայց արի ու տես, որ այդ մասին ոչ միայն խոսակցություններ են շրջանառվում, այլ նույնիսկ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի բացառում դիմումը հետ վերցնելու հավանականությունը:

Կամ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ժառանգության պատգամավորներն արդեն իրենք են զվարճանում իրենց առաջնորդի, կամ գուցե նախկին առաջնորդի վրա, կամ էլ առաջնորդն ինքն է զվարճանում Հայաստանի քաղաքացիների վրա, մեկ դիմում տալով, մեկ էլ դիմումը հետ վերցնելով: Միայն թե անհայտ է, թե ինչ զվարճալի բան կա այդտեղ, եթե իհարկե զվարճացողը առաջնորդն է: Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը մտածում է, որ եթե իր մանդատը դնելուց հետո կուսակցությունը քանդվեց, ապա գուցե մանդատը վերցնելուց հետո կուսակցությունը կվերականգնվի: Տարբերակ է, բայց թերեւս բավական հիպոթետիկ, որովհետեւ մանդատը կախարդական փայտիկ չէ, որով կուսակցություն քանդես-հավաքես:

Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանին դուր է եկել պարզապես ուշադրության կենտրոնում լինելը, եւ նա որոշել է մանդատը հետ վերցնել եւ որոշ ժամանակ անց նորից դնել, նորից դառնալով այսպես ասած «նյուզմեյքեր», առավել եւս, որ դա ներդաշնակ է հայ արդի մտածողությանը, հատկապես արդի լրագրողական մտածողությանը: Բայց հազիվ թե երկրորդ անգամ մանդատը վայր դնելը Րաֆֆի Հովհաննիսյանին նույն «նյուզմեյքերությունն» ապահովի, ինչ առաջինը: Այդ առումով արժե հիշատակել հայտնի ժողովրդական ասույթը սուտասան-զվարճաբանի մասին, որը պարբերաբար սիրում էր զվարճանալ համագյուղացիների վրա, կեղծ ահազանգելով գայլերի հարձակման մասին: Գյուղացիներն ամեն անգամ վազում էին օգնության, բայց տեսնում էին, որ նա ընդամենը զվարճանում է: Իսկ երբ գայլը մի օր իրականում հարձակվեց, այլեւս որեւէ մեկը չկար, որ հավատար օգնության բղավոցներին ու հասներ:

Այնպես որ, երկրորդ անգամ մանդատը վայր դնելն արդեն չի ապահովի առաջինի էֆեկտը: Հետեւաբար Րաֆֆի Հովհաննիսյանին թերեւս հարկ է լավ մտածել, թե ինչի համար է հետ վերցնելու մանդատը, առավել եւս, եթե մանդատը վայր դնելիս այդքան էլ լավ չի մտածել, եթե հիմա մտածում է վերցնելու մասին: Թեեւ հայտնի չէ, ինչպես միշտ, թե ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը հատկապես ինչ է մտածում: Ստեփան Սաֆարյանը չի բացառում մանդատը հետ վերցնելը, բայց արդյոք նրա այդ կարծիքը հիմնված է Րաֆֆի Հովհաննիսյանի տրամադրության վրա: Դժվար է ասել, քանի որ Հովհաննիսյանը փաստացի շարունակում է իր խորհրդավոր լռությունը:

Թեեւ, մյուս կողմից, ինչ է փոխվելու հանրային կյանքում այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ վերցնի մանդատը: Փոխվելու է ուղիղ այն, ինչ փոխվեց մանդատը վայր դնելիս: Այսինքն ոչինչ էլ չի փոխվելու, եթե իհարկե հասարակությունից որեւէ մեկը չփորձի խաղադրույք կատարել կամ գրազ գալ, թե ինչպես է վարվելու ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ



Հայկական մի հատ բանաստեղծություն կար է՞ ասում էր…"Լամ ու խնդամ մայրիկ ջան"… տենց եմ զգում

Kuk
26.09.2009, 14:37
ՕՐԵՆՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ծանր ներքաղաքական իրավիճակը, դասեր քաղելով 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից, ինչպես նաեւ մեծապես կարեւորելով «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ եւ միակ անդամ Արամ Հարությունյանի շահագրգիռ առաջարկությունները, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել ընդդիմադիր կուսակցությունների մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն օրենսդրորեն կկարգավորի Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող զարգացումները եւ օրենքից դուրս կհայտարարի օտարերկրյա մութ ուժերի չարանենգ գործակալների դերը ստանձնած ազգադավ ուժերին, այլեւ հերթական կարեւորագույն քայլը կլինի Հայաստանի ներքաղաքական կայունության եւ հետագա դինամիկ զարգացման ճանապարհին: Եվ այսպես.

Օրենք ընդդիմադիր կուսակցությունների մասին


Հոդվ. 1. ՀՀ տարածքում գործող կուսակցությունների կողմից ընդդիմադիր կեցվածքի որդեգրումը համարվում է պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեություն: Համապատասխան լիցենզիայի բացակայության դեպքում ընդդիմադիր կուսակցությունը համարվում է լուսանցքային եւ/կամ ազգադավ:

Հոդվ. 2. «Ընդդիմադիր» անվանումը կրելու իրավունքի եւ համապատասխան սերտիֆիկատի ստացման համար կուսակցությունները ներկայացնում են.

ա. Կուսակցության գոյությունը հաստատող փաստաթուղթ գրանցման վկայական,

բ. Տեղեկանք ՀՀ նախագահի աշխատակազմից երրորդ ձեւ,

գ. Տեղեկանք ՀՀ Գլխավոր դատախազությունից եւ/կամ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից,

դ. Երեք լուսանկար ֆաս, պրոֆիլ, «Հ1»-ի տաղավարում նկարահանվելիս,

ե. Երկու երաշխավորագիր` տրված իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի եւ/կամ ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից:

Հոդվ. 3. Ընդդիմադիր կուսակցությունները.

ա. ՀՀ նախագահի հետագա պաշտոնավարմանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում համախմբվում են նրա շուրջը,

բ. Օրենքով նախատեսված կարգով պայքարում են ՀՀ նախագահին սպառնացող վտանգների դեմ.

գ. Ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ հանդիպում են ՀՀ նախագահի հետ եւ հավանություն տալիս նրա արտահայտած մտքերին անկախ վերջիններիս առկայությունից,

դ. Ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ կազմակերպում են բողոքի ակցիաներ` նախապես ՀՀ աշխատակազմի կողմից հաստատված սցենարով, կարգախոսներով եւ մասնակիցների ցանկով,

ե. Կատարում են ՀՀ նախագահի անվտանգության ծառայության այլ առաջադրանքները:

Հոդվ. 4. Ընդդիմադիր կուսակցությունների` համապետական ընտրություններին մասնակցելու եւ ստանալիք ձայների քանակին առնչվող հարցերը որոշում է ՀՀ նախագահը` խորհրդակցելով իր մոտիկների հետ:

Հոդվ. 5. Ընդդիմադիր կուսակցությունների ներսում անհաղթահարելի տարաձայնությունների առկայության դեպքում խնդիրը կարգավորվում է բաց, հրապարակային աճուրդի միջոցով:

Հոդվ. 6. Ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորումը գործարքային է եւ կախված է գործունեության ինտենսիվությունից, ՀՀ նախագահի քաղաքական հակառակորդների դեմ պայքարի արդյունավետությունից, ինչպես նաեւ հասարակության կողմից այդ կուսակցությունների ղեկավարների դեմ հնչած հայհոյանքների ուժգնությունից:

Հոդվ. 7. Ավանդական կուսակցություններին տրվում է հավելավճար` 20 քսան տոկոսի չափով:

Հոդվ. 8. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ վավերացման ենթակա չէ:

Հուսով ենք` Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում այս օրինագիծը կքննարկի կուսակցությունների ղեկավարների հետ, եւ միայն դրանից հետո նախագիծը կստորագրվի:

Kuk
26.09.2009, 14:46
ԳՈՎԱԶԴ

Շտապե°ք, Ալլա Պուգաչովայի համերգի տոմսերը դեռ վաճառքում են: Հնարավոր է նաեւ ապառիկ կամ հիպոթեկային վարկավորմամբ:
Ադմինիստրացիա

ԳՈՎԱԶԴ - 2

Հոդացավը տանջո՞ւմ է ձեզ: Ընկճվա՞ծ եք: Փողոցում ձեզ անվանել են Սերժի՞կ: «Վոլտարեն-իմուլգել», մոռացե՛ք ցավի մասին:

Norton
26.09.2009, 17:14
Ստեղ մի հատ հետաքրքիր նյութ կա իր մասին:

Աստղագուշակ


Վազգեն Մանուկյան - Կենդանակերպի նշանը` Գորտ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է հանրային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը հնարավոր է լայն ֆորմատով հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Համենայն դեպս լողացեք:

Երեքշաբթի օրը աստղերը խորհուրդ են տալիս հայտարարել, որ դեռեւս 1920 թվականին անձամբ կողմ եք արտահայտվել Կարսի պայմանագրին:

Չորեքշաբթին ծանր օր է: Անսպասելիորեն կպարզեք, որ զզվում եք շախմատից: Օրվա վերջում կպարզվի, որ պատճառը շատ պարզ է` Հայաստանի լավագույն շախմատիստի անունը Լեւոն է:

Հինգշաբթի օրը կերդվեք, որ անձամբ չեք ճանաչում մարտի 1-ի հանձնաժողովում ԱԺՄ-ի ներկայացուցչին: Բացատրություններ նախագահականում: Համենայն դեպս լողացեք:

Ուրբաթ օրը կառաջարկեք փոփոխություններ մտցնել Հայ ժողովրդի պատմության դասագրքում եւ Կիլիկիայի թագավորների անունները փոխել:

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների աչքից հեռու:

ՉԻ:D

Հայկօ
26.09.2009, 17:14
Օղորմածիկ Անդրանիկ Մարգարյանը Գալուստ Սահակյանին մեկ-մեկ ասում էր. «Գալու՛ստ ջան, էդ որ դու մեկ-մեկ ինչ-որ բան ես ասում, ու մենք քեզ չե՛նք հասկանում, էդ հլը ոչինչ, բայց այ որ դու ինչ-որ բան ես ասում ու դու է՛լ քեզ չես հասկանում, ա՜յ էդ արդեն ծանր դեպք ա»:

:D:D:D

Խմբագրում. «Քաղաքական հումորում» պիտի գրեի, սխալվեցի...

Kuk
26.09.2009, 18:14
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Չգիտես ինչու, ինքը Ազատության հրապարակի հարթակում է: Բայց հրապարակի տեսքը փոխվել է. Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանների փոխարեն Սպիտակցի Հայկոյի եւ Շուշան Պետրոսյանի արձաններն են: Ինքը զարմացած շուրջն է նայում ու հանկարծ հասկանում, որ համաժողովրդական բողոքի ալիք է բարձրացել, հանրահավաք է, եւ հիմա պիտի ելույթ ունենա: Շվարած ետ է շրջվում... Օպերայի պատի տակ, ուղղակի գետնին, նստած է Ռոբերտ Քոչարյանը` պատառոտված շորերով, ճակատին եռագույն ժապավեն կապած, իսկ պատռված շորի տակից երեւում է ուսի նակոլկան. ջրահարս (դիմագծերով շատ նման Արմենչիկին), արմավենի, ու ներքեւում` գրություն. «Քի-Վեսթ, սպՑՏ»: Քոչարյանը կիսափակ աչքերով ինքնամոռաց երգում է. «սիվոդնյա նե ուվիձեծ մնե զարի, սիվոդնյա յա պասլեդնի ռազ պաբրիլսյա...», բայց ժամանակ առ ժամանակ խայթվածի պես վեր է ցատկում, գոռում «հի-մա՛, հի-մա՛» ու նորից նստում տեղը... Քիչ այն կողմում «Սկսալ ա» շարժման սափրագլուխ ակտիվիստները թմբուկ են զարկում եւ Սերժ Սարգսյանին Հաագայի դատարան ուղարկելու պահանջով ստորագրություններ հավաքում...

Պատկերը փոխվում է: Իրենք երթով շարժվում են դեպի նախագահական: Մի տասնհինգ-քսան հոգի կլինեն: «Ազատությո՛ւն, եղբայրությո՛ւն, հավասարությո՛ւն», գոռում է ինքը եւ շուրջը նայում: Մայթերին հավաքվածները ծիծաղից ուշաթափվում են, ով հասցնում է` ինչ-որ բան է շպրտում վրաները: «Սեր-ժի՛կ, հեռացի՛ր», գոռում է Քոչարյանը, Արմենչիկը փորձում է մատներով սուլել, բայց ոչինչ չի ստացվում, Վահան Հովհաննիսյանը հացադուլից մնացած պահածոների դատարկ տուփերն է չխկչխկացնում... Բայց երթն առաջնորդողն ինքն է: Քայլելով հասնում են Բաղրամյան պողոտա, ու հանկարծ ոստիկանները չորս կողմից վրա են տալիս: «Սա մեր սահմանադրական իրավունքն է», փորձում է գոռալ ինքը, բայց հենց այդ պահին էլ գլխին ծանր հարված է իջնում: «Պարոն Բազազ, ոեւէ ուրիշ տեղիս խփիր», տնքում է ինքը, բայց ինչ-որ մեկն ականջի տակ գոռում է. «քեզ չասի՞ սիվիլիթասդ քաշի ստուց, արա՛», ու իջնում է երկրորդ հարվածը...

Արթնանում է համաժողովրդական շարժման ալիքի վրա:

Տրիբուն
28.09.2009, 10:15
«քեզ չասի՞ սիվիլիթասդ քաշի ստուց, արա՛»
Էսի սպանեց :hands

Chuk
28.09.2009, 16:32
ԱԺ մեծամասնական կարգով պատգամավոր դառնալու համար թիվ 8 ընտրատարածքում 3 թեկնածու է առաջադրվել:

Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը:

Պատգամավորի թեկնածուներն են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Կորյուն Նահապետյանը (երկուսն էլ անկուսակցական) եւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահը առաջադրված թեկնածուների անունները երեկ ներկայացրել է ԿԸՀ-ին:

Նշենք, որ պատգամավորի թեկնածու առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն էր:

Թիվ 25 ընտրատարածքում էլ պատգամավոր դառնալու համար առաջադրվել են 4 հոգի' Մխիթար Հարությունյան (ԲՀԿ), Արթուր Հովհաննիսյան, Մհեր Հայրապետյան եւ Մուշեղ Հարությունյան' 3-ն էլ անկուսակցական:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի (թիվ 8 ընտրատարածք) եւ Սասուն Միքայելյանի (թիվ 25 ընտրատարածք) պատգամավորական աթոռները թափուր էին մնացել այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն սեպտեմբերի 15-ին զրկեց «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Հակոբ Հակոբյանին եւ Սասուն Միքայելյանին մանդատներից' պատճառաբանելով, որ ուժի մեջ են դատավճիռները:

Մինչեւ նոյեմբերի 1-ը թեկնածուները պետք է գրանցվեն, իսկ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 6-ին:

Աղբյուր՝ Ա1+

Տրիբուն
28.09.2009, 21:45
Պատգամավորի թեկնածուներն են նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Կորյուն Նահապետյանը (երկուսն էլ անկուսակցական) եւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
ՀԱԿ-ը չի պաշտպանելու սրան ?

murmushka
28.09.2009, 21:59
ՀԱԿ-ը չի պաշտպանելու սրան ?
ՀԱԿ-ն հիմ ա ավելի կարևոր գործ ունի անելու;)

ministr
28.09.2009, 22:16
ՀԱԿ-ը չի պաշտպանելու սրան ?

Իրա ուղղությամբ թռչող լխկած պոմիդորներից? :) Դժվար :)

Rammer
29.09.2009, 12:33
ՀԱԿ-ը չի պաշտպանելու սրան ?
Ապեր ՀԱԿ-ը տենց ոչ մեկին չի էլ պաշտպանել...Արմիշ են ասում գնում ա սաղի պոռտը տեղն ա դնում!!!

murmushka
29.09.2009, 23:28
Արմիշ են ասում գնում ա սաղի պոռտը տեղն ա դնում!!!
չգիտեմ ով ինձ ուր է ուղարկում ում պորտը տեղը դնելու, Բայց Ռամմեր ջան, դեռ ոչ մեկի պորտը տեղը չեմ դրել ցավոք սրտի

Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձի,
Էությունըս գաղափարիդ վնաս չէ,
Ես էստեղացի եմ, դու` Տեղ գյուղացի,
Խեղճ թութունըս կոկաինիդ վնաս չէ,
Վնաս չէ...

Դու “Հայլուր” ես նայում, իսկ ես` “Որոգայթ”,
Դու միամիտ եղիր, թարգիր խղճի խայթ,
Հայ-թուրքական թեման մտավ պոռնո-սայթ,
Կարճ յորղանըս Էրդողանիդ վնաս չէ,
Վնաս չէ...
Ես խսիր եմ գործում, դու` կարգին հանցանք,
Իզուր ես նեղանում, հա՛յ ազգի պարծանք,
Ես ելքեր եմ փնտրում, դու` միայն փորձանք,
Խեղճ բլոտըս ռուլետկայիդ վնաս չէ,
Վնաս չէ...

Քեզ սրտով սիրում է, հարգում Ջիվանին,
Բայց արխային չըլնես` պառկես դիվանին,
Մեկ էլ տեսար` մի քիչ ճընշին Աղվանին,
Վճռաբեկըս Հաագայիդ վնաս չէ,
Վնաս չէ...

Kuk
01.10.2009, 13:18
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ

Ստորեւ ներկայացվող գաղտնալսումն իրականացվել է մի քանի օր առաջ, ընդ որում` այս անգամ գաղտնալսվել է ոչ թե հեռախոսազրույց, այլ ռադիոկապի սեանս: Պարզ ասած, զրուցակիցներն իրար հետ խոսել են ռացիաներով: Ու թեեւ այսօր Երեւանում ռացիաներից ավելի շատ օգտվում են տաքսի-սերվիսները, այնուամենայնիվ այս դեպքում, կարծում ենք, զրուցակիցները բարձրաստիճան ոստիկաններ են: Ամեն դեպքում, ներկայացնում ենք գաղտնալսման սղագրությունը` հույս ունենալով, որ այն հնարավորություն կտա ավելի որոշակի պատկերացում կազմել այսօր Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձությունների մասին: Եվ այսպես.

- Բազազ, Բազազ, ես Արծիվն եմ, պրիյոմ:tel

- Բազազը լսում է:pioneer

- Զեկուցեք օպերատիվ իրավիճակը:

- Օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկելի է: Կառավարության շենքի պատերի տակ շուրջ քսան ցուցարարներ կան: Ագրեսիվ չեն: Պրիյոմ: Սպասում եմ հետագա կարգադրությունների:

- Շտապ ձեռնարկեք անհրաժեշտ միջոցառումներ: Պրիյոմ:

- Քաշքշե՞մ:

- Նախ պարզիր, թե ովքեր են: Կարող ա՞ դաշնակներ են:

- Բա ես ի՞նչ իմանամ:esim

- Բեղավոր ե՞ն:

- Մասամբ:

- Ուրիշ ի՞նչ առանձնահատուկ նշաններ ունեն:

- Քյաբաբ են ուտում:nyam

- Էդ ա որ կա: Ոչ մի քայլ մի ձեռնարկիր: Ապահովեք անվտանգությունը: Տես հո շեֆի հրաժարականը չե՞ն պահանջում:think

- Ալիկ Սերգեյիչի՞:

- Խշշշ... խշշշ... խշշշ... Ասում եմ` հիմնակա՛ն շեֆի: Զեկուցիր պաստառների բովանդակությունը:

- Պաստառը ո՞րն ա: Մի հատ բան կա... Կլոր բան ա, վրան խաչ քաշած:

- Էդ կարող ա՞ ստայանկան արգելող զնակին ես նայում:

- Չէ, իրանք են բռնել:

- Կլոր բան, վրեն խաչ քաշա՞ծ: Հա, լավ, էդ Նալբանդյանի հրաժարականն են պահանջում, էդ հեչ: Ուրիշ ի՞նչ են ասում:

- Հեչ, երգում են:sulel

- Իսկույն ձայնակցել:

- Լսո՛ւմ եմ:pioneer (Ռացիայի միջից երգ հիշեցնող անհոդաբաշխ ձայներ են լսվում):

- Իսկույն դադարեցնել եւ ետ քաշվել:

- Լսո՛ւմ եմ: Արծիվ, Արծիվ, պրիյոմ... Բա էսօր ոչ մեկին չենք բռնելո՞ւ: Քաղաքում ուրիշ ակցիա չկա:

- Լավ, համոզեցիր: Կամաց մոտեցիր նստածներին ու ասա «Սերժիկ, հեռացիր»: Ով ձայնակցի` բռնի բեր, իմոնք էլ են պարապ:

- Լսո՛ւմ եմ:pioneer

(Մի քանի րոպեով կապն ընդհատվում է):

- Բազազ, Բազազ, զեկուցիր արդյունքների մասին: Պրիյոմ:

- Արճիվ, Արճիվ, եշ Բաժաժն եմ: Ժեկուչում եմ: Մոտեչա աշեչի «Շերժիկ, հեռաչիր», հարջակվեչին վրաշ, ճեճեչին...:bl

- Հա, ուրեմն դաշնակներն են: Շարունակիր ծառայությունդ:

- Լշում եմ...:bl

Հուսով ենք, այս գաղտնալսումը մեծապես կօգնի հանրային լայն քննարկումների սիրահարներին:

Շինարար
01.10.2009, 14:51
Էս Հայաստանի նախագահը՝ պայմանական, ու սատանան խորհրդակցում են, թե ոնց անեն, որ էս հայ ժողովրդի վիճակը ավելի ծանրացնեն: Վերջը, էս սատանան տարբեր առաջարկներ է անում, մեր նախագահն էլ, թե՝ չէ, չէ ու չէ, սատանան ասում ա՝ դե որ այդպես ա, մի բան էլ դու առաջարկի:
-Բարձր ասելու չի, ականջդ բեր ասեմ:
Սատանան ականջը մոտեցնում ա, սա ասում ա, սատանան խաչակնքում ա, թե՝ Մեղա քեզ, Տեր Աստված:

Mephistopheles
03.10.2009, 16:43
Էս ինձ մի հատ տուգանային հարված ա լինելու բյց պիտի գրեմ

Մեկը մեկինփողոցում հանդիպում ա ասում ա

- Բա ախպեր Հանրային Խորհրդի Առաջարկությունները Հայ-թուրքական միջպատական հարաբերություններ ստեղծելու մասին լսել ե՞ս
- Չէ
- ուզում ե՞ս լսես
- Հա
- Ականջդ դիր ո..իս կլսես

Քամի
05.10.2009, 17:18
«ԽԱՐԱԿԻՐԻՆ» ՀԱՅՀՈՅԱ՞ՆՔ Է

Երեկ 'Միացում' նախաձեռնության անդամները ցույց էին անում ԼՂՀ ներկայացուցչության մոտ: Նրանք նամակ հանձնեցին ԼՂՀ ղեկավարությանը, որում վերջինիս հորդորում են կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների 'դավաճանական ընթացքը': Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ մեկ ելք էլ է տեսնում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: 'Կամ խարակիրին',- Սեֆիլյանի եւ լրագրողների հետ այս երկխոսությանը միջամտեց նախաձեռնության անդամներից մեկը: Այս առաջարկը ափից հանեց զրույցին համակ ուշադրությամբ հետեւող ՊՊԾ պետի տեղակալ Վալերի Օսիպյանին, որն իր վրդովմունքը պարպեց հավաքվածներին սպառնալով. 'Գնացեք, ինքներդ ձեզ խարակիրի արեք: Ձեզ ո՞վ է բարոյական իրավունք տվել նախագահին վիրավորել: Ընենց չանեք, որ ես ձեզ կարգի հրավիրեմ համապատասխան վայրում': Այն բանից հետո, երբ նախաձեռնության անդամ կանայք սկսեցին ոստիկանին բացատրել, որ 'խարակիրին' վիրավորանք չէ, ընդհակառակը՝ շատ պատվավոր եւ իսկական զինվորին հարիր մի գործողություն է, պարոն Օսիպյանը էլ ավելի բորբոքվեց.


Առավոտ


:D:D

Kuk
05.10.2009, 17:46
ՏԱՂ ՎԵՐՊԵՏԱԿԱՆ

Թողած Տեղում, գետի ափին, տունս` շինված անտաշ քարով,
Տեղը թողած, Տեղի գոմում անտեր թողած ոչխար ու կով,
Եվ Սաշիկին ու Միշիկին անգամ չասած մնաս բարով,
Անց եմ կենում հիմա Սփյուռքի վերպետական ճանապարհով:

Անց եմ կենում. շուրջս-մարդիկ, շուրջս` քֆուր հազար-հազար,
Շուրջս մարդիկ են շպրտում վրես հազար միրգ ու գազար,
Եվ ո՞վ կասի` հանուն ինչի թուրքերի հետ արիր բազար,
Ուղեղները բութ են այնպես, ասես փակված են չափարով:

Բայց շուրջս թող որքան կուզե գաղութը այս ղժժա, ցնդի,
Ես` ազգընտիր ու լեգիտիմ, բայց կյանքով մեկ վտարանդի,
Դեպի Ստամբուլ պիտի գնամ, դեպի օջախն իմ գարանտի
Հայ-թուրքական համարյա բաց Մարգարայի ճանապարհով:

Ու էլ ոչ մի մեղքիս համար ազգը հիմա չունի ներում,
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ, աչքս է հեռուն,
Թե Սաշիկին ու Միշիկին տեսնեք ԱԺ միջանցքներում,
Ասեք նրանց` Սերժիկն ասավ մնաք բարով, մնաք բարով...

Քամի
07.10.2009, 19:11
Սրբապղծություն ըստ Բազազի

Երեկ, երբ «Միացում» շարժման անդամները Եղեռնի զոհերի հուշակոթողի անմար կրակով հրապարակավ այրել են հայ-թուրքական արձանագրությունները, արցախյան ազատամարտում զոհվածի մայր Փառանձեմ մայրիկը փորձել է այրել նաև Ս. Սարգսյանի նկարը։ Ոստիկանները վրա են տվել, խլել նկարը ու ներկաներին քաշքշելով՝ հրահանգել լքել համալիրը։

Բազազը՝ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնայնը, Սերժ Սարգսյանի նկարն այրելու փորձն անվանել է «վանդալիզմ», «սրբապղծություն»։:D

Tert (http://tert.am/am/news/2009/10/07/zhamanak/)

Kuk
07.10.2009, 23:18
Սրբապղծություն ըստ Բազազի

Երեկ, երբ «Միացում» շարժման անդամները Եղեռնի զոհերի հուշակոթողի անմար կրակով հրապարակավ այրել են հայ-թուրքական արձանագրությունները, արցախյան ազատամարտում զոհվածի մայր Փառանձեմ մայրիկը փորձել է այրել նաև Ս. Սարգսյանի նկարը։ Ոստիկանները վրա են տվել, խլել նկարը ու ներկաներին քաշքշելով՝ հրահանգել լքել համալիրը։

Բազազը՝ ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնայնը, Սերժ Սարգսյանի նկարն այրելու փորձն անվանել է «վանդալիզմ», «սրբապղծություն»։:D

Tert (http://tert.am/am/news/2009/10/07/zhamanak/)

Այսինքն ի՞նչն են պղծում, կրակը՞:

Chuk
07.10.2009, 23:53
Նկար այրելն անկախ ամեն ինչից վանդալիզմ ա:

Իհարկե ես գտնում եմ, որ Փառանձեմ մայրիկը իրավունք ունի իր բողոքն էդպես արտահայտելու, բայց ոնց վատ եմ վերաբերվում ՀՅԴ-ի Թուրքիայի դրոշը այրելուն, էնպես էլ որևէ մեկի՝ Սարգսյանի նկարը այրելուն:

Mephistopheles
08.10.2009, 01:58
Նկար այրելն անկախ ամեն ինչից վանդալիզմ ա:

Իհարկե ես գտնում եմ, որ Փառանձեմ մայրիկը իրավունք ունի իր բողոքն էդպես արտահայտելու, բայց ոնց վատ եմ վերաբերվում ՀՅԴ-ի Թուրքիայի դրոշը այրելուն, էնպես էլ որևէ մեկի՝ Սարգսյանի նկարը այրելուն:

Լրիվ համաձայն եմ, վանդալիզմ ա… կարաս իրան վառես, բայց նկարը, աննախադեպ դաժանություն ա… համաձայն եմ…

ապեր թող վառեն դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում … ամերիկայում էլ են դրոշակ վառում… բողոքի ձև ա

Chuk
08.10.2009, 02:02
Լրիվ համաձայն եմ, վանդալիզմ ա… կարաս իրան վառես, բայց նկարը, աննախադեպ դաժանություն ա… համաձայն եմ…

ապեր թող վառեն դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում … ամերիկայում էլ են դրոշակ վառում… բողոքի ձև ա
Թող վառեն, ես էլի եմ ասում, որ համարում եմ, որ իրանց իրավունքն ա: Իսկ Ամերիկայում ինչ են անում, մեծ հաշվով չի հետաքրքրում: Որտև անկախ ամեն ինչից դրան շարունակելու եմ վատ վերաբերվել:

Mephistopheles
08.10.2009, 02:16
Թող վառեն, ես էլի եմ ասում, որ համարում եմ, որ իրանց իրավունքն ա: Իսկ Ամերիկայում ինչ են անում, մեծ հաշվով չի հետաքրքրում: Որտև անկախ ամեն ինչից դրան շարունակելու եմ վատ վերաբերվել:

համաձայն եմ, ուղղակի որ ասում ես "վանդալիզմ ա" երևի մի քիչ էդքան էլ տենց չի