Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական հումոր
Էջեր :
1
2
[
3]
4
5
6
7
8
9
10
11
12
համաձայն եմ, ուղղակի որ ասում ես "վանդալիզմ ա" երևի մի քիչ էդքան էլ տենց չի
Դե դասական սահմանմամբ վանդալիզմը մշակութային ու մատերիալական արժեքների կանխամտածված ու անիմաստ վերացումն է, ու էս սահմանմամբ պարզ է, որ վանդալիզմ չի կարող կոչվել:
Բայց եթե մի քիչ էլ մեր կողմից սահմանումը խմբագրենք ու ավելացնենք մարդկային արժեքների, ապա կարող ենք և անվանել:
Անձամբ իմ «սահմանումով» ես վանդալիզմ եմ համարում դրոշների, լուսանկարների ու խրտվիլակների այրումը, միաժամանակ համարելով, որ դրանք քաղաքացիների իրավունքն են: Ես չէի անի:
Նկար այրելն անկախ ամեն ինչից վանդալիզմ ա:
Իհարկե ես գտնում եմ, որ Փառանձեմ մայրիկը իրավունք ունի իր բողոքն էդպես արտահայտելու, բայց ոնց վատ եմ վերաբերվում ՀՅԴ-ի Թուրքիայի դրոշը այրելուն, էնպես էլ որևէ մեկի՝ Սարգսյանի նկարը այրելուն:
Լաաաավ էլի Չուկ, վանդալիզմ ա: Նկար ա էլի: Կարող ա Միքելանջելոյի գլուխգործոցն ա, որ վառելը վանդալիզմ համարենք ?
Դե դասական սահմանմամբ վանդալիզմը մշակութային ու մատերիալական արժեքների կանխամտածված ու անիմաստ վերացումն է, ու էս սահմանմամբ պարզ է, որ վանդալիզմ չի կարող կոչվել:
Կներես, չէի նկատել, որ արդեն փաստորեն համաձայնվել ես, վերևի մտքի հետ:
Անձամբ իմ «սահմանումով» ես վանդալիզմ եմ համարում դրոշների, լուսանկարների ու խրտվիլակների այրումը, միաժամանակ համարելով, որ դրանք քաղաքացիների իրավունքն են: Ես չէի անի:
Շատ իզուր, որ դու չէիր անի: Մի հատ փորձի, տես ինչ կայֆ ա տալիս: Քո "սահմանմամբ" որ մտածենք, որևէ մեկի նկարով, դրոշով, կամ խրտվիլակով միտինգի գնալն էլ կարելի է համարել պատկերապաշտություն, ֆետիշիզմ ու էլի եսիմ ինչ:
Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում թուրքական կողմը առաջ է քաշել նոր նախապայման, ինչը թեժացրել է Հայաստանյան և Սփյուռքի հակազդեցությունը բացման գործարքին: Նոր նախապայմանը ենթադրում է Սերժ Սարգսյանի մասնակցությունւ Գյուլի` հոկտեմբերի 29-ին կայանալիք ծննդյան 58 ամյակին: Մասնակցություն իր բոլոր համապատասխան պարագաներով, փոթաթվելով, բարեմախթանքներով, բացիկներով, նվերներով, խմելով և տաքսի կանչելով:
Դաշնակները արձագանքեցին միանգամից կազմակերպելով բազմատասնյակ ցույց ԱԳՆ-ի դիմաց: “Սա միանշանակ ծուղակ է հայկական կողմի համար: Որպես սկզբունք մենք դեմ չենք ծննդյան օրվան մասնակցությանը, բայց մեր մտավախությունն է, որ սեղանի շուրջ կխմեն Գյուլի առողջության կենացը, ինչը մեզ համար անընդունելի է: Գուցե և հնչեն կյանքի երկար տարիների մաղթանքներ, ինչը պարզապես հակասում է մեր ազգային շահերին:”
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մի քանի օր առաջ` Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ընթացքում: Համենայն դեպս, գաղտնալսման սղագրությունը մեր տրամադրության տակ է հայտնվել արտասահմանյան երկրներից մեկի ոստիկանության շնորհիվ: Դատելով խոսակցության թեմայից եւ բնորոշ բառապաշարից, զրուցակիցները Սերժ Սարգսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցներ են եւ քննարկում են հնարավոր անցանկալի միջադեպերը կանխելու եղանակները: Ինչեւէ. հաշվի առնելով, որ խնդիրն առնչվում է ՀՀ պետական անվտանգությանը, գաղտնալսման սղագրությունը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով: Եվ այսպես.
- Ալո՛, ալո՛, յոթերո՛րդ, ըտեղ ի՞նչ իրավիճակ ա:
- Իրավիճակը խշշշ... ա: Մի քանի հազար հոգի շեֆի մասին փիս-փիս բաներ են ասում:
- Վա՛յ քու, արա: Արտոնված ա՞, թե՞ ինքնաբուխ:
- Ախպեր, ես ստեի օրենքները չեմ ջոկում, բայց արդեն ներվերս չեն դիմանում, հեսա մի էրկուսին սամասուդ եմ անելու:
- Տենց բան չանես: Իրանց պալիցիայից մարդ չկա՞ էդ կողմերը:
- Կան, բայց ոնց որ հեչ իրանց խշշշ...-ին չի: Կանգնել նայում են:
- Վոբշմ մոտեցի իրանց Բազազին, ասա մի բան արեք, ախպեր, հետո մեդալից-բանից կտանք, քվիթ կըլնենք:
- Հա, բայց ո՞նց բացատրեմ, ախպեր: Սրանք վաբշե արդեն ուրիշ բաներ են խոսում: Շեֆին ասում են մարդասպան, ջոգում ե՞ս, արա:
- Դե մոտեցի իրանց Բազազին բացատրի:
- Անգլերեն մարդասպան ո՞նց ա:
- Մուրդեռ:
- Մունդա՞ռ: Տոշնի էլ սազում ա, արա... Բայց էդ ձեւ չի, ուրիշ բան մտածի:
- Ուրիշ ի՞նչ մտածեմ: Հազար անգամ էլ ասեցի` մի քանի հատ սնայպեր վեկալենք հետներս: Լսի՛, Քըրք Քըրքորյանի համարը չունե՞ս, զանգի ասա, թող ախրաննիկներից մի քանի հոգու ուղարկի, ֆորմա-բան հագցնենք, դրանց հարցերը լուծենք:
- Էնի ախրաննիկ չունի, արա:
- Տո լավ, է... Բա ասում են փողատեր ա: Լավ, դրանք Հայաստանում բիզնես-միզնես չունե՞ն, դաննիները վեկալենք, հարկային-բան ուղարկենք...
- Էդ ուշ կըլնի: Դե լավ, ժամանակ չկա, շեֆը մոտենում ա: Ես էսա շուշուտ գրաժդանսկի հագնվեմ, մտնեմ ցուցարարների մեջ, գոռամ «Օբամա, դավաճա՛ն»: Կարող ա դրանց մըլիցեքը ֆայմեն, գան զխկեն:
- Հա, բայց առաջինը քեզ են զխկելու:
- Հա, դե հմի հայրենիքին ենք ծառայում, ախպեր... Վոբշմ, ես հելա:
- Հա, դե զգույշ էղի: Կապի մեջ մնա:
- Լավ: Բայց սպասի... Ախպեր, ոնց որ շեֆը մի էրկու րոպեով էկավ ու շուշուտ թռավ... վա~խ... վայ ես ձեր խշշշ... խշշշ...
- Ալո՛, ալո՛, ի՞նչ էղավ, յոթերորդ: Անմիջապես զեկուցե՛լ:
- Վա՛խ... բադրիջանով են խփում... վայ քու... շեֆի կողքն եմ... Սե՛ր-ժիկ, հեռա-ցի՛ր... վա՛խ...
- Ալո՛, ալո՛...
- Հեռացավ: Վա՛յ ես ձեր ախպար խշշշ... խշշշ...
- Լա՛վ, էլ մի տարածվի: Կապի մեջ մնա:
Այս փոքրիկ գաղտնալսումը, կարծում ենք, հնարավորություն կտա որոշակի պատկերացում կազմել ՀՀ նախագահի վերպետական այցի վերաբերյալ:
ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ՀՀ իշխանությունների` հայ-թուրքական արձանագրությունների դեմ բոլոր բողոքողներս կամ «միամիտ» ենք, կամ` «տականք»: Նրանք կարծում են, որ բողոքում է հայ ժողովրդի մի աննշան և թերևս հիվանդոտ երևակայությամբ ունեցող հատվածը: Ենթադրելով, որ ՀՀ իշխանությունները կհավատան իրենց աչքերին` կոչ ենք անում բոլոր հայերին հոկտեմբերի 8-ից 10-ը կրել տեսանելի սև ժապավեններ:
Աշխարհազոր
[email protected]
08-ը հոկտեմբերի, 2009թ.
Աղբյուր՝ lragir.am (http://lragir.am/armsrc/country29641.html)
Երևի նկատի ունեն, որ մեքենա նստելիս ամրագոտիները կապենք :))
http://chi.am/news/091007/pictures/first.jpg
ՀԵՐՔՈՒՄ
Նախագահի մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր սփյուռքահայությունը Սերժ Սարգսյանին դիմավորել է բողոքի ակցիաներով, որպեսզի նա իրեն զգա ինչպես տանը:
ՀԵՐՔՈՒՄ
Նախագահի մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր սփյուռքահայությունը Սերժ Սարգսյանին դիմավորել է բողոքի ակցիաներով, որպեսզի նա իրեն զգա ինչպես տանը:
Բա բերետններին ինչի չէին տարել?
Բա բերետններին ինչի չէին տարել?
Բագաժը լիքն ա եղել, էլ տեղ չի եղել:
Առավոտից լուրեր են պտտվում, որ ի տարբերություն ՀԱԿ հանրահավաքների, որոնց ժամանակ փակվում էին մայրաքաղաք եկող ճանապարհները, որպեսզի շրջանների բնակիչները չկարողանան գալ հանրահավաքի, այսօր՝ ՀՅԴ հանրավաքի օրը, կասեցվել են արտասահմանից Հայաստան չվերթները, որպեսզի սփյուռքի հայրենակիցները չկարողանան գալ ու մասնակցել ՀՅԴ հրավիրած հանրահավաքին:
քաղաքացի
09.10.2009, 18:30
http://img176.imageshack.us/img176/175/img0012w.jpg
Սերժ Սարգսյան՝ դո ի պոսլե:
http://s54.radikal.ru/i144/0910/c9/ac329b78db62.jpg (http://www.radikal.ru)
Ինչպես հայտնում եմ ԱՄՆ պետ դեմարտամենտին կպած աղբյուրնները` արձանագրությունները ստորագրելուց հետո տեղի ունեցած հանդիսավոր պաչ պռոշտի ժամանակ Հիլարի Քլինթոնը պատահաբար Նալբանադյաին զրկել է կուսությունից...Տեսնեն կարմիր խնձոր կլինի?
Mephistopheles
12.10.2009, 00:07
Ինչպես հայտնում եմ ԱՄՆ պետ դեմարտամենտին կպած աղբյուրնները` արձանագրությունները ստորագրելուց հետո տեղի ունեցած հանդիսավոր պաչ պռոշտի ժամանակ Հիլարի Քլինթոնը պատահաբար Նալբանադյաին զրկել է կուսությունից...Տեսնեն կարմիր խնձոր կլինի?
…նալբանդյանի "եղած-չեղածը" պոկել դրել ա կաստումչիկի ջեբն ու հետն ամերիկա տարել… բա գիտես էձիկը խի՞ ա տենց դիլխոր… հո ազգային հարցերի շուրջ չէ՞ր լինելու
Հիմա արդեն կարևոր չէ, բայց հենց այս թեմային է սազում:
Շվեյցարական նորություններից:
Ցերեկը Քլինթոնը զրուցում է Նալբանդյանի հետ: Երեկոյան 17.00 ժողովուրդը սկսում է հավաքվել, պաչ-պռոշ Լավրով, Սոլանա և այլն: Մեկ էլ պարզվում է, որ հայերը չկան: :PՔլինթոնը դուրս է վազում (այդպես ասաց հաղորդավարը) դահլիճից, մեկնում է հյուրանոց, որտեղ 3 ժամ համոզում է Նալբանդյանին:oy: , միաժամանակ կախվելով 3 հեռախոսի:
Այդ ընթացքում հյուրերի մի մասը գնում է, Լավրովը ֆուտբոլ է նայում, թուրքերը հրես-հրես հավաքվում են դուրս գալ, երբ ՝ տը-դըըըըն, հայտնվում է Հիլարին հայերի հետ: Մեր Կալմի Րեյը բացահայտ խորը շունչ քաշելով, արագ-արագ ասում է իր ճառը (որ չփոշմանեն) ու հրավիրում ստորագրման՝ komm երկու ձեռքով կանչելով:
Հաղորդավարը էշացած ժպիտով էր պատմում այս ամենը, հարցեր տալիս դահլիճի ժուռնալիստին, ինձ մոտ ցանկություն առաջացնելով дать в зубы: բայց ազնիվ ասած, կողքից իրոք կրկեսի տպավորություն էր :
Mephistopheles
12.10.2009, 00:30
Հիմա արդեն կարևոր չէ, բայց հենց այս թեմային է սազում:
Շվեյցարական նորություններից:
Ցերեկը Քլինթոնը զրուցում է Նալբանդյանի հետ: Երեկոյան 17.00 ժողովուրդը սկսում է հավաքվել, պաչ-պռոշ Լավրով, Սոլանա և այլն: Մեկ էլ պարզվում է, որ հայերը չկան: :PՔլինթոնը դուրս է վազում (այդպես ասաց հաղորդավարը) դահլիճից, մեկնում է հյուրանոց, որտեղ 3 ժամ համոզում է Նալբանդյանին:oy: , միաժամանակ կախվելով 3 հեռախոսի:
Այդ ընթացքում հյուրերի մի մասը գնում է, Լավրովը ֆուտբոլ է նայում, թուրքերը հրես-հրես հավաքվում են դուրս գալ, երբ ՝ տը-դըըըըն, հայտնվում է Հիլարին հայերի հետ: Մեր Կալմի Րեյը բացահայտ խորը շունչ քաշելով, արագ-արագ ասում է իր ճառը (որ չփոշմանեն) ու հրավիրում ստորագրման՝ komm երկու ձեռքով կանչելով:
Հաղորդավարը էշացած ժպիտով էր պատմում այս ամենը, հարցեր տալիս դահլիճի ժուռնալիստին, ինձ մոտ ցանկություն առաջացնելով дать в зубы: բայց ազնիվ ասած, կողքից իրոք կրկեսի տպավորություն էր :
ես ուրիշ բան եմ լսել… ասում են Հիլըրին մարդու (Բիլ Քլինթընի) ու Մոնիկա Լուինսկիի վրեժն էր լուծում… մարդու իննադու
ես ուրիշ բան եմ լսել… ասում են Հիլըրին մարդու (Բիլ Քլինթընի) ու Մոնիկա Լուինսկիի վրեժն էր լուծում… մարդու իննադու
Ինչի Հիլարին լեզբուհի ա?
http://www.youtube.com/watch?v=sJqo8p3Xpy8&feature=channel
Շանթի լուրերն եմ նայում:
Զվարթնոցում ՀՀ բլդուխը մամուլի ասուլիսի ժամանակ ասեց. ես կգնամ Բուրսա սատարելու իմ սիրած Հայաստանի Հանրապետությանը:D...մի քանի վարկյան պաուզա ու...հավքականին: :DԷլի կայֆ էր մեր բլդուխը:
Ցեղասպանության հարցը ծախվումա, ղարաբաղյան խնդիրը շատ արագ զարգանումա ոչ հայանպաստ ուղղությամբ, իսկ որոշ վայ ազգային ուժեր զբաղված են ավելի կարևոր գործով, քան այդ երկու գլխավոր խնդիրները:
http://s49.radikal.ru/i124/0910/f7/1433a6c72016.jpg (http://www.radikal.ru)
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Թամամ աշխար պըտուտ էկար, անցար Փարիզ, Լոս, նազանի,
Ուր որ անցար` ճամփիդ վըրա տեսար ղայդին փոս, նազանի,
Թե խամ հագնիս, թե զար հագնիս, կանիս Հյուգո Բոսս, նազանի,
Էնդու համա Սփյուռքըն կոսե` ի՞նչ գործ ունիս հոս, նազանի:
Դուն պատվական ջավահիր իս, աչքըդ թուրքի հողին ըլի,
Հովհաննիսյան Վահանի պես` աչքըդ Սփյուռքի փողին ըլի,
Լաս-Վեգասում ինչ ըլնում է` ստրիպտիզ-կլուբի ձողին ըլի,
Վուր քիզ չասեն` Սերժի ջանըն ընկել է քոս, քոս, նազանի:
Միտինգի մեջ պատկեր ունիս, վըրեն կարմիր խաչ է քաշած,
Քիզ սատարող գոզալներըն չիմ գիդի խի` աջ են քաշած,
Թե հանրային խորհըրդի մեջ ով ինչքան է քամակ մաշած`
Չիմ իմանում... Ամեն մեկըն դառել է մի Սոս, նազանի:
Դուն Գյուլի հիդ սեյր արեցիր, քիզ սատարեց ԱԽ նիստըն,
Ինչ ասեցիր` գըլխով արեց է՛ն հաճախորդ կարիերիստըն,
Բայց Սփյուռքի մեջ փոս քըցեցին լիմուզինիդ ժեշտի լիստըն,
Ու Գալուստըն սաղին ասավ ազգի տականք, պյոս, նազանի...
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Հայ-թուրքական սահմանը բացվում է: Ինքը ժպտում է «Հայլուրի» տեսախցիկների առաջ, Նոբելյան մրցանակի հավաստագրով ինքն իրեն հով անում ու հանդիսավորապես կտրում ժապավենը... Ու հենց այդ պահին էլ թիկունքից ինչ-որ ահավոր դղրդոց է լսվում: Շրջվում է ու նկատում մեծ արագությամբ սահմանին մոտեցող փոշու ամպը: Պարզվում է` հայկական դիվիզիաներն են: Աջ կողմում Մատյան գունդն է` Ալվարդ Պետրոսյանի հրամանատարությամբ, կենտրոնում հարբած փղերն են` Հրանտ Վարդանյանի առաջնորդությամբ, ձախ թեւում Տիգրան Կարապետիչի տանկային դիվիզիան է...
Ինքը հազիվ հասցնում է կամրջից մի կողմ ցատկել ու ձեռքերն օդում թափահարել, բայց ահավոր աղմուկի մեջ ոչինչ չի լսվում: Հայկական ուժերը ներխուժում են պատմական հայրենիք: Հենց առաջին գյուղում տեղի քրդերը, տեսնելով Կարապետիչին, կարծում են, թե եկել է էպիլյատորներ բաժանելու, եւ վազելով մոտենում են, բայց գնդացրային կրակը նրանց ստիպում է արագ ցրվել...
Կարսը հանձնվում է առանց դիմադրության: Ալիկ Սերգեյիչն անմիջապես ինքն իրեն ԳԱԻ պետ է նշանակում ու սկսում գերի ընկած թուրք տանկիստներին տուգանել ամրագոտիներ չկապելու համար, իսկ զորքն առաջ է շարժվում: Վանում ահավոր խուճապ է: Քաղաքը գրեթե դատարկ է: Առաջինը լճափին հասնում է Կիրո Մանոյանը ու մի հսկայական ցուցանակ խփում գետնի մեջ. «հանգստի գոտի»: Բայց «Ադմիրալ Զորի» հածանավի գլխավորությամբ նավատորմն առաջ է շարժվում...
Բիթլիս: Թուրքական 600 հազարանոց բանակը շրջապատված է: Կես ժամ տեւած ծանր մարտերից հետո վերջապես Էրդողանի վրանի գլխին ճերմակ դրոշ է հայտնվում: Թուրքերը հանձնվում են: «Շարմ» ընկերությունն անմիջապես տոնական հրավառություն է կազմակերպում, իսկ հայկական առաջապահ գումարտակը, Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, շրջապատում է Էրդողանի վրանը: Վահան Հովհաննիսյանը ներս է մտնում, գրպանից հանում 300 հազար սվին ու դեմ տալիս Էրդողանի ճակատին: «Լավ, թելադրեք ձեր պայմանները», հուսահատ տնքում է սա... «Արմավիրի մարզում լավ հողեր ունեմ, հարմար գներով էլ տալիս եմ», հնչում է խրոխտ պատասխանը...
Արթնանում է Անվտանգության խորհրդի նիստում:
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Գալուստ Սահակյան - Կենդանակերպի նշանը` Սպինոզ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է մեկնաբանության ենթակա իրադարձություններով:
Երկուշաբթի օրը հայ-թուրքական արձանագրություններին դեմ արտահայտվողներին կանվանեք ցեղի տականք: Օրվա վերջում` բարձր տրամադրություն:
Երեքշաբթին ծանր օր է: Աշխատեք տնից դուրս չգալ:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ տականք եք անվանել ոչ թե արձանագրությունները դավաճանություն համարողներին, այլ Սերժ Սարգսյանին դավաճան անվանողներին: Օրվա վերջում կտեղեկանաք, որ վերջին մարդահամարի տվյալների համաձայն, Հայաստանում ապրում է 3.2 միլիոն տականք:
Հինգշաբթին բարեհաջող է տնտեսական գործունեության համար: Հնարավոր է` «Գազելների» էժան «զապչաստ» ճարեք:
Ուրբաթը բարենպաստ է հատկապես ցեղակրոնությամբ զբաղվելու համար: Օրվա վերջում` կարճատեւ զբոսանք: Հանդիպում մի խումբ տականքների հետ:
Շաբաթը եւ կիրակին կանցկացնեք հարազատներով եւ մտերիմներով շրջապատված: Ձախից երրորդ պալատում:
Ռուբեն Մելքոնյան. «Ցյուրիխում հայկական կողմը դրսևորել է բավական սկզբունքային դիրքորոշում...»
Թուրքագետ, այժմ արդեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե համադրելով տեղեկատվության մի քանի աղբյուր, կարող է ասել, որ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության հետաձգման պատճառը եղել են Թուրքիայի նախապատրաստած հայտարարության մեջ առկա հայկական կողմի համար անընդունելի որոշակի ձևակերպումները ։
-Թուրքիան առանձին տարրեր է մտցրել իր ելույթում, որը անընդունելի է եղել հայկական կողմի համար։ Ի դեպ, իմ տեղեկություններով ՝այդ հայտարարության մեջ Ղարաբաղի հետ կապված բացահայտ հայտարարություններ չեն եղել, այլ այն կրել է ենթատեքստային բնույթ, և դա նույնպես չի ընդունվել մեր կողմից։ Ցյուրիխում հայկական կողմը դրսևորել է բավական սկզբունքային դիրքորոշում։ Եվ ինչպես խոստացել էր միչև այդ, որ Ղարաբաղի հարցով որևէ նախապայման ընդունելի չէ մեզ համար, այդպես էլ ապացուցել է դա,-նշել է նա։
Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ ինքը հետևել է, թե ինչպես են այդ պահին Թուրքիայում ուղիղ եթերով դիվանագիտական ու քաղաքական շրջանակները քննարկել տեղի ունեցածը, և նկատել է, որ նրանք մի տեսակ խառնված ու վիրավորված են եղել։
-Այդ ընթացքում բավական դժվար իրավիճակ է եղել թուրքական կողմում։ Ես հետևում էի թուրքական աղբյուրներին, և տեղեկություններ կան, որ լարված հեռախոսազրույցներ էին տեղի ունենում Դավութօղլուի, Էրդողանի ու Գյուլի միջև։ Քաղաքական ակտիվ քննարկումներ էին գնում և խուճապային տրամադրույթուն ու վիրավորվածություն կար, այն է. «Փոքրիկ Հայաստնը, որը իր մասշտաբներով համապատասխանում է Թուրքական մի նահանգի, ամբողջ աշխարհի առաջ Թուրքիային ստիպում և պարտադրում է որոշակի պայմաններ»,-հավելել է նա։
Աստղ էդ մարդուն ճանաչում ես? :)
murmushka
13.10.2009, 17:00
Աստղ էդ մարդուն ճանաչում ես?
այս մարդուն անգամ ես չեմ ճանաչում
Հ.Գ. 6 տարի սովորել եմ այդ ֆակուլտետում
Բա.. ինչից եք խաբար...թուրքերի հախից եկել ենք ու էշի ականջում քնած ենք:
http://chi.am/news/091013/pictures/first.jpg
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Ստորեւ ձեր ուշադրությանը նեկայացվող հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Ցավոք, դժվար է միանշանակ պնդել, թե ովքեր են զրուցակիցները, բայց ուշագրավն այն է, որ զրուցակիցներից մեկն ակնհայտորեն խոսում է Ցյուրիխից, ու հենց այս փաստն էլ ստիպել է, որ առանձնահատուկ ուշադրություն դարձնենք այս գաղտնալսման վրա: Իհարկե, տեսականորեն չի բացառվում, որ այս խոսակցությունն ընդհանրապես կապ չունենա քաղաքականության հետ, բայց ամեն դեպքում, կարծում ենք, գաղտնալսման սղագրությունն իրենից որոշակի հետաքրքրություն է ներկայացնում: Եվ այսպես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գաղտնալսման սղագրությունը` բնականաբար, մասնակի կրճատումներով:
- Ալո՛, շեֆ, շտապ խոսելու բան կա, ստեղ իրավիճակը բարդանում ա:(
- Մի խանգարի, Էդիկ, ես կարեւոր միջոցառման եմ: Կարմիրի վրա հարյուր հազար...:8
- Ի՞նչ կարմիր, շեֆ, ի՞նչ հարյուր հազար:think
- Քո հետ չեմ, Էդուարդ: Ասեցի` խանգարում ես, ես կարեւոր միջոցառման եմ: Դե լավ, արագ զեկուցիր:
- Էս խշշշ... խշշշ...-ը ասում է ստորագրելուց հետո ելույթ պիտի ունենամ ու մի երկու բան ասեմ:
- Ի՞նչ պիտի ասի:o
- Ես հարցրեցի, ասեց էն ինչ որ բանավոր պայմանավորվել ենք, բարձրաձայն պիտի ասեմ:(
- Վայ ես քու խշշշ... խշշշ...:angry
- Հա, շեֆ, ես էլ եմ այդ կարծիքին:
- Քո հետ չեմ, Էդո: Թյու՜...:angry Եվս հարյուր հազար կարմիրի վրա...:8
- Շե՛ֆ...
- Դու արդեն լրջորեն ես խանգարում:angry Ուրիշ ի՞նչ կա:
- Բա որ ելույթ ունենա՞:
- Մոնտաժ կանենք:
- Ախր մենակ «Հ1»-ը չի, ուրիշ մարդիկ էլ կան:
- Վայ խշշշ... խշշշ... խշշշ...:angry
- Ոչինչ, շեֆ, էս անգամ սեւի վրա դիր, ես մի բան կմտածեմ:oy
Երկու րոպեից.
- Ալո՛, շե՛ֆ:
- Մի րոպե, Էդո: Սեւի վրա` հարյուր հիսուն հազար:8 Հա, ասա, հիմա՞ ինչ կա:
- Ասում ա համաձայն եմ ոչ մի հայտարարություն չանել, բայց ստորագրելուց հետո տեսախցիկների առջեւ լեզու եմ հանելու:P
- Ոչ մի դեպքում: Կամ էլ, որպես փոխզիջումային տարբերակ, թող ինքը լեզու հանի, դու էլ ձեռքով չանչ արա:
- Էդ ո՞րն ա, շեֆ:o
- Էն որ չանչ են անում ու ասում են «վա՜յ, թաղեմ քեզ»: Նայի՞, այ սենց... Հո՛պ, ձեզ չեմ ասում: Չէ, չէ, հինգ հարյուր հազար չդրեցի...
- Շեֆ, ի՞նչ պատահեց:
- Հեչ, միջոցառման մասնակիցները ժեստս սխալ հասկացան: Վայ ես ձեր խշշշ... խշշշ... խշշշ...:angry Պահանջվում է պատասխանատու վճիռներ կայացնելու կամք եւ վճռականություն...
- Շեֆ, ի՞նչ պատահեց:think
- Ի՞նչ պիտի պատահի, էս նեղ մաջալին ուղերձս են նկարում: Հիմա ես քանի՞ տեղից կիսվեմ: Կարմիրի վրա` հարյուր հազար:8 Քո հետ չեմ, Էդո: Էդ կամերան անջատեք, մի՛ խանգարեք...
- Լավ, շեֆ, ստեղ ինձ արդեն նեղում են, ես գնացի:noti
Կարծում ենք` այս գաղտնալսումը կարող է որոշ լույս սփռել Ցյուրիխում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների վրա:
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Հայ-թուրքական սահմանը բացվում է: Ինքը ժպտում է «Հայլուրի» տեսախցիկների առաջ, Նոբելյան մրցանակի հավաստագրով ինքն իրեն հով անում ու հանդիսավորապես կտրում ժապավենը... Ու հենց այդ պահին էլ թիկունքից ինչ-որ ահավոր դղրդոց է լսվում: Շրջվում է ու նկատում մեծ արագությամբ սահմանին մոտեցող փոշու ամպը: Պարզվում է` հայկական դիվիզիաներն են: Աջ կողմում Մատյան գունդն է` Ալվարդ Պետրոսյանի հրամանատարությամբ, կենտրոնում հարբած փղերն են` Հրանտ Վարդանյանի առաջնորդությամբ, ձախ թեւում Տիգրան Կարապետիչի տանկային դիվիզիան է...
Ինքը հազիվ հասցնում է կամրջից մի կողմ ցատկել ու ձեռքերն օդում թափահարել, բայց ահավոր աղմուկի մեջ ոչինչ չի լսվում: Հայկական ուժերը ներխուժում են պատմական հայրենիք: Հենց առաջին գյուղում տեղի քրդերը, տեսնելով Կարապետիչին, կարծում են, թե եկել է էպիլյատորներ բաժանելու, եւ վազելով մոտենում են, բայց գնդացրային կրակը նրանց ստիպում է արագ ցրվել...
Կարսը հանձնվում է առանց դիմադրության: Ալիկ Սերգեյիչն անմիջապես ինքն իրեն ԳԱԻ պետ է նշանակում ու սկսում գերի ընկած թուրք տանկիստներին տուգանել ամրագոտիներ չկապելու համար, իսկ զորքն առաջ է շարժվում: Վանում ահավոր խուճապ է: Քաղաքը գրեթե դատարկ է: Առաջինը լճափին հասնում է Կիրո Մանոյանը ու մի հսկայական ցուցանակ խփում գետնի մեջ. «հանգստի գոտի»: Բայց «Ադմիրալ Զորի» հածանավի գլխավորությամբ նավատորմն առաջ է շարժվում...
Բիթլիս: Թուրքական 600 հազարանոց բանակը շրջապատված է: Կես ժամ տեւած ծանր մարտերից հետո վերջապես Էրդողանի վրանի գլխին ճերմակ դրոշ է հայտնվում: Թուրքերը հանձնվում են: «Շարմ» ընկերությունն անմիջապես տոնական հրավառություն է կազմակերպում, իսկ հայկական առաջապահ գումարտակը, Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, շրջապատում է Էրդողանի վրանը: Վահան Հովհաննիսյանը ներս է մտնում, գրպանից հանում 300 հազար սվին ու դեմ տալիս Էրդողանի ճակատին: «Լավ, թելադրեք ձեր պայմանները», հուսահատ տնքում է սա... «Արմավիրի մարզում լավ հողեր ունեմ, հարմար գներով էլ տալիս եմ», հնչում է խրոխտ պատասխանը...
Արթնանում է Անվտանգության խորհրդի նիստում:
Ժողովուրդ, էս կարող ա մեր Լիոնն ա գրել ??
Գյուլի բեղերին մեջ գտնվող աղբյուրնները հայտնում են, որ երեկվա խաղից հետո Գյլուը առաջարկել է Սեռժին բոլոր ֆուտբոլի խաղերը միասին նայել... Մասնավորապես ասել է հետևյալը.
-Ախպեր էս ինչ կայֆարիկ դեմք ես դու: Էս ինչքան ուրախացրիր ինձ: Ծափ -ծափ...Միշտ ես սենց դեմք թե որ քաշում ես նոր? Ես ավելին ասեմ: Առաջարկում եմ քեզ դառնալ թուրքիայի հավաքականի թասլիմանը, մեր`չիբուռաշկեն:
Սերժը պատսախանել է որ նախաարձանագրություններ կկազմի այդ հարցի շուրջ և կդնի համահայկանան չեբուռաշկեքի քննարկման:
Mephistopheles
15.10.2009, 20:30
Նախագահի մամուլի խոսնակ Է. Շարմազանովը այն հարցին թե ինչու է նախագահը "քահ-քահ" ծիծաղում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ՝ պատասխանել է. "Պարոն Նախագահը քահ-քահ ծիծաղում է երբ մենակ է լինում"
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնապես հերքում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե գնդակը թուրքական դաշտում է: «Արտգործնախարար Նալբանդյանն այս պահին ՀՀ տարածքում է եւ չի մասնակցում նախագահի` Թուրքիա կատարած այցին», ասված է հայտարարության մեջ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շտապ վաճառվում է հրաժարականի պահանջ: Գինը` պայմանագրային: Հնարավոր է նաեւ փոխանակում երեք պորտֆելի հետ` հավելավճարով: Առաջարկությունների համար դիմել մինչեւ հոկտեմբերի 16-ը:
Վահան
Նախագահի մամուլի խոսնակ Է. Շարմազանովը այն հարցին թե ինչու է նախագահը "քահ-քահ" ծիծաղում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ՝ պատասխանել է. "Պարոն Նախագահը քահ-քահ ծիծաղում է երբ մենակ է լինում"
Նահագահ Գյու՞լը
Mephistopheles
15.10.2009, 23:38
Նահագահ Գյու՞լը
դե որ նախագահ բառին ես նայում, խոսքը Գյուլլի մասին ա… բայց որ ծիծաղելուն ես նայում՝ ոնց որ սերժն ա…
… բայց երկուսն էլ ծիծաղում են երբ միասին մենակ են լինում
Մի փոքրիկ ալեգորիա պայքարող և սողացող հայերի մասին.
ՄԵՂՈՒՆ ՈՒ ՃԻՃՈՒՆ
Մի խոսք կուզեմ այսօր ես այդ ազգին ուղղել.
- Փուչ ազգ ես դու, դատարկ ու շատ ողորմելի:
Մ.Լերմոնտով«Վերջին նորամուտը»
Մի անգամ աղբահորի որդը որոշում է մեղվին իրեն հյուր կանչել:
- Այ հարևան, նույն բակում ապրում ենք, դու ծաղկանոցում, ես արտաքնոցում և իրար մոտիկից չենք ճանաչում: Մի արի հանդիպենք, նստենք, մի քիչ դեսից-դենից զրուցենք, ավելի մոտիկից իրար ճանաչենք: Թե չէ իրարից էսպես հեռու մնալով, մեկս մյուսից հեռու պահելով ինչ դուրս կգա:
Մեղուն հրավերն ընդունում է և մի լավ արևոտ օր նեկտարով ու ծաղկափոշով լավ բեռնված, տունդարձի ճամփին որոշում է հանդիպել նաև իր հարևան ճիճվին՝ հավաքած բերքից մի բան էլ նրան հյուրասիրել ու բաժին հանել: Ճիճուն մեղվին շատ լավ դիմավորում է, հյուրասիրությունն ընդունում է, բայց նկատում նաև.
- Զուր տեղն էլ չարչարվել, բերել ես, միևնույնն է, չեմ ուտելու: Տես, չորս կողմս կերը բոլ-բոլ է:
Եվ որդը ինչքան տքնում է մեղվին ներս հրավիրել, իր կողմից հյուրասիրել իր ունեցածով, մեղուն համառորեն հրաժարվում է աղբահորը իջնել և գարշահոտանքից շունչը պահած վերևից ասում է.
- Այ հարևան, այ ճիճու, բա էս տեսակ ապրել կլինի, էս ինչ է քո կյանքը էս հորում: Բա սա Աստծո ստեղծած արարածին արժանի կյանք է՞: Որդը մի քիչ զայրացած հարցնում է.
- Իսկ էդ քո կյանքը ո՞նց է որ:
Մեղուն պատմում է.
- Լույս ու արև եմ միշտ տեսնում, հազար ծաղկից բուրմունք առնում, նրանցից փոշի-նեկտար քամում, չարչարվում եմ, տուն եմ բերում: Երբ որ պետք է տանս համար կռիվ եմ տալիս, պատահում է կռիվներում նաև զոհվում եմ:
Ճիճուն՝ կուշտ ու ինքնագոհ, ներքևից արձագանքում է.
- Այ, տնաշեն: Այդ ամենը մի բանի համար չէ՞. որ կարողանաս նախ դու ինքդ
ապրես, հետն էլ սերունդ տաս, նրանց պահես:
- Միանգամայն ճիշտ ես,- համաձայնվում է մեղուն: Իսկ որդը շարունակում է.
- Էհ, իմ ապրելն էլ է դրա համար, այդ նպատակն ունի: Բայց առանց վտանգի ու չարչարանքի: Կերը միշտ վերևից գալիս է, հորում էլ ինձ համար ոչ մի վտանգ չկա: Համ իմ կերի հարցը, համ ապաստանիս պահպանումն ու անվտանգությունը հոգում է ուրիշը՝ ինձանից ու քեզանից շատ ու շատ հզորն ու զորեղը: Իսկ դու իմ չափ ապահովված ու պաշտպանված չես: Կարող է երաշտ լինի, ցուրտը խփի՝ սոված կմնաս: Քամին ու անձրևը գա, հրդեհ լինի՝ անտուն կմնաս: Իսկ ես, տեսնում ես, միշտ կուշտ եմ ու ապահով:
- Բա որ հանկարծ սա փուլ գա, կամ էլ որոշեն հորը լցնել, ի՞նչ ես անելու:
- Դա շատ հազվագյուտ է լինում: Բայց եթե նման բան պատահի, սողեսող մի կերպ կգնամ մի նոր հոր կգտնեմ ու էլի երկար ժամանակ անհոգ ու ապահով կապրեմ:
Մեղուն՝ շշմած ու ափշահար, իր վերջին փաստարկն է բերում:
- Ինձանից գոնե մի քիչ վախենում են, ասում են թե կարող է կծել, բայց քեզ ով տեսավ, տեղում լխճում է:
Ճիճուն ինքնագոհ բացատրում է.
-Ինձ ճիշտ է, լխճում է հենց առաջին պատահածը, բայց մի մոռացիր, հարևան, միայն այն դեպքում, եթե ես հանկարծ այս աղբահորից դուրս եմ գալիս, հայտնվում եմ արևի տակ: Իսկ ինձ ինչ պետք է, ինչ շունս է սատկել, որ ես դուրս գամ իմ ապահով այս ապաստարանից և հայտնվեմ արևի տակ, գետնի վրա: Իսկ դու մի մոռացիր, որ էդ քո խայթելուց հետո ինքդ էլ սատկում ես: Այնպես որ, հարևան, գնա ու մտածի, թե որս ենք արդյոք ճիշտ կյանքով ապրում: Թե միտքդ փոխես, քո համար մի լավ տեղ էս հորում միշտ էլ կգտնեմ:
Եվ բաժանվեցին, ամեն մեկը մնալով իր կարծիքին:
Այդ օրվանից հետո մեղուն նույնիսկ չէր էլ թեքվում այդ կողմը: Բայց մի օր խիղճը չտվեց, գնաց որ զգուշացնի որդին վերահաս վտանգի մասին.
- Լսիր, հարևան, գլխիդ ճարը տես, թե չէ վերանալու էս:
- Ինչ է պատահել, հիմա ինչ ես ասում, - հեգնանքով հարցնում է ճիճուն:
- Մարդը նոր բան է հնարել, կոնքաման են ասում: Զանգվածաբար տների ներսում արդեն դրանցից են դնում, քո այս հանգրվանիդ նման արտաքնոցներն էլ աշխարհի երեսից իսպառ վերացնում են…
Վլադիմիր Հարությունյան
Ambrosine
16.10.2009, 15:05
Աստղ էդ մարդուն ճանաչում ես? :)
Մինիստր ջան, չէի տեսել գրառումդ;)
Ռուբեն Մելքոնյանի՞ն: Ճանաչում եմ, ինչպե՞ս կարող եմ չճանաչել:))... մեր դասախոսների բացակայության ժամանակ փոխարինում էր: Բայց հեռախոսի համարը և տան հասցեն չգիտեմ, շատ-շատ ավտոյի մակնիշը ասեմ և թե որտեղ է ճաշում:)) Բայց չգիտեի, որ արդեն զամդեկան ա... թուրքագիտության ամբիոնի հաշվով դե հույս էլ կարող է չունենալ:oy
Իսկ ի՞նչ է պետք:clean:
Ambrosine
16.10.2009, 15:10
Բա.. ինչից եք խաբար...թուրքերի հախից եկել ենք ու էշի ականջում քնած ենք:
Էս տողերի մեջ ճշմարտությունը այն է, որ իրոք հախներից եկել ենք, որովհետև իրենց ուզածը չեն կարողացել անել, բայց ուրախությունը կարճ է տևում հենց միայն նրա համար, որ մեր հարկադրմամբ չեն արել, այլ... նրանց, ովքեր միշտ հայկական հարց կոչվածը մանրադրամ են սարքում:[
ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահի իրականացրած նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը եւ այդ գործընթացում ՀՀ արտգործնախարարի առանցքային դերակատարումը, մեծապես կարեւորելով միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության պատշաճ ներկայացվածության հրամայականը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ արդի մարտահրավերներին դիմակայելու միակ երաշխիքը ՀՀ արտգործնախարարի լիազորությունների եւ պարտականությունների օրենսդրական ամրագրումն է, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն է°լ ավելի կամրապնդի Հայաստանի միջազգային հեղինակությունը, այլեւ հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանի` տարածաշրջանային գերտերություն դառնալու ճանապարհին: Եվ այսպես.
Օրենք Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի
մասին ¥նախագիծ¤
Հոդվ. 1. Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը ¥այսուհետ` արտգործնախարար¤ հանդիսանում է ՀՀ սեփականությունը:
Հոդվ. 2. Արտգործնախարարի թշերը, ծոծրակը եւ այլ մարմնամասերն օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ եւ որեւէ պարագայում արտաքին քաղաքականության օբյեկտ չեն հանդիսանում:
Հոդվ. 3. Արտգործնախարարի զույգ թշերի մասնակի եւ ¥կամ¤ համընդհանուր քաշքշումը կարող է իրականացվել բացառապես փոխադարձ իրավահավասարության սկզբունքի հիման վրա` միջազգային նորմերի շրջանակներում:
Հոդվ. 4. Արտգործնախարարի թշերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն եւ ¥կամ¤ այլ ոչ բարեկամական գործողություն ընկալվում է որպես ոտնձգություն Հայաստանի Հանրապետության թշերի նկատմամբ եւ կարող է առաջացնել պատասխան համարժեք գործողություններ:
Հոդվ. 5. Խստիվ արգելվում է.
ա. Արտգործնախարարին մի վայրից այլ վայր տեղափոխել առանց նրա գրավոր կամ բանավոր համաձայնության,
բ. Արտգործնախարարին տրված հրահանգները գրել անձեռոցիկների, զուգարանի թղթի ու սանիտարահիգիենիկ կարիքների համար նախատեսված այլ պարագաների վրա,
գ. Այս կամ այն գործողությունը կատարելու դեպքում արտգործնախարարին խոստանալ քաղցրավենիք, խաղալիքներ եւ այլ նյութական արժեքներ, որոնք կարող են տվյալ պահին ազդել իրավիճակը սթափ գնահատելու` նրա կարողությունների վրա:
Հոդվ. 6. Արտգործնախարարի գործառույթները միայն արտաքին քաղաքականությամբ չեն սահմանափակվում:
ՀՀ տարածքում գործող քաղաքական կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները պարտավոր են քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում դժգոհություններ ունենալու պարագայում ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պահանջել արտգործնախարարի հրաժարականը:
Սույն պահանջը որեւէ քաղաքական եւ իրավական հետեւանք չի առաջացնում:
Հոդվ. 7. Արտգործնախարարի տեղափոխումը, կերակրումն ու խնամքն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին: Թշերի ամորտիզացիան եւ հետվերականգնողական խնամքն իրականացվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով:
Հոդվ. 8. Արտգործնախարարի ստորագրած միջազգային համաձայնագրերն ու այլ փաստաթղթերը ենթակա են վավերացման միայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունից հետո:
Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ողջամիտ ժամկետներում:
Հուսով ենք, Ազգային ժողովն այնքան ողջամտություն կունենա, որ սույն օրինագծի շուրջ քննարկումները կծավալի արտգործնախարարի բացակայությամբ:
Mephistopheles
17.10.2009, 00:19
http://www.youtube.com/watch?v=YNNcYUGm7Ro&feature=channel
http://www.youtube.com/watch?v=14oUbnCkTzI&feature=channel
Mephistopheles
17.10.2009, 00:27
Կարապետիչը դզեց… ոգևորված եմ… մի հատ փղի նկար լիներ ճղեի…
հայ հռետորական արվեստ գոհարներից է…
«Մասիսում թուրքերի հոտը դեռ մնացել է... ես առաջարկում եմ ասել ոչ» «ո՛չ, ո՛չ, ո՛չ» :D
(c) Կարապետիչ
Mephistopheles
17.10.2009, 00:29
«Մասիսում թուրքերի հոտը դեռ մնացել է... ես առաջարկում եմ ասել ոչ» «ո՛չ, ո՛չ, ո՛չ» :D
(c) Կարապետիչ
ոչ թե գեղեցկությանն են նայում այլոտքից գլուխ նաում են մեր աղջիկներին…
Mephistopheles
17.10.2009, 00:31
Կարապետիչ, Կարապետիչ մինչև վերջ!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Mephistopheles
17.10.2009, 00:36
ոչ թե գեղեցկությանն են նայում այլոտքից գլուխ նաում են մեր աղջիկներին…
այն անմեղ…պորտները բաց, որ իբր շատ գոհ ենք հիմա էլ ուզում են թուրքին բերել տարածաշրջան…
…աչքիս Լևոնը լուրջ մրցակցություն ունի…
Էս Արամ Կարապետյանը Լևոնի հետ չէ՞ր միտինգ անում:
Փաստորեն ով միտինգ ա անում ինքը վազում ա մասնակցելու՞:
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Բյուրոյի գաղտնի նիստն է: Որպեսզի կոնսպիրացիան լիարժեք լինի, անցկացվում է Վալեմ-պլազայի թուրքական սրահում: «Ֆեյս-կոնտրոլի» փոխարեն գործում է «Փոր-կոնտրոլ» համակարգը. ներկաները հերթով մոտենում են, փորերը հպում էլեկտրոնային վահանակին, եւ իդենտիֆիկացիայից հետո սրահի գաղտնի դուռը բացվում է: «Բա Դավիթ Լոքյանը ո՞նց ա մտնելու», մտահոգվում է Հրանտ Մարգարյանը: «Դու որ փորդ կպցնես, էդ դուռը կես ժամ չի փակվելու, սաղ էլ կհասցնեն մտնեն», ծիծաղում է ինքը...
Բոլորն արդեն սրահում են: Գաղտնի նիստը սկսվում է, բայց կողքի սենյակի բաց դռնից հեռուստացույցի ձայն է լսվում: Ալվարդ Պետրոսյանը ֆուտբոլ է նայում: «Ալվարդ, էդ տելեվիզրի ձենը կտրի», գոռում է ինքը: «Ձեւը չգիտեմ», լսվում է ներսից: «Պուլտի վրա մի հատ կոճակ կա, վրան գրած ա Զորի, սեղմում ես` ձենը կտրում ա», գոռում է ինքը...
Վերջապես հաջողվում է նիստը սկսել: «Օրակարգում երկու հարց կա», ասում է ինքը: «Քյաբաբը ե՞րբ են բերում», տեղից հարցնում է Կիրո Մանոյանը: «Չէ, էդ երրորդ հարցն ա», ճշտում է ինքը ու շարունակում. «Ուրեմն` պիտի որոշենք, թե ում հրաժարականն ենք պահանջում»: Բոլորը վախեցած նայում են իրար... «Եկեք մի հատ մեծ պլակատ գրենք` պահանջում ենք Հայաստանի նախագահի հրաժարականը: Բայց Հայաստան բառից առաջ պուճո՜ւր տառերով գրենք «պատմական», որ ոչ մեկը չջոգի», առաջարկում է ինքը... Այդ պահին ներսի սենյակից Ալվարդի ձայնն է լսվում. «Զվուկը իջացրել եմ, բան չի լսվում, բայց Սերժը էլի ժպտում ա»: «Թո՜ւ, ուրեմն թուրքերը էլի գոլ են խփել», լսվում է անկյունից... «Իսկ չի լինի՞ հենց Սերժ Սարգսյանի հրաժարականն էլ պահանջեք», անհամարձակ հարցնում է մեկը: «Երեք հատ պորտֆել», լսվում է Գառնիկ Իսագուլյանի ձայնը սեղանի տակից: «Ես իրեք հատ չամադան եմ տալիս», լսվում է Քոչարյանի ձայնը չգիտես որտեղից: «Լավ, աճուրդը հայտարարվում է բացված», ժպտում է ինքը ու ձեռքերը շփում. «Քյաբաբը բերեք»: Ներս է մտնում Արմենչիկը` մատուցարանը ձեռքին...
Արթնանում է «Էրգիր» ռեստորանի VIP սրահում:
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղն ավարտվեց, հեռուստացույցի ալիքը փոխեցի: «Հ2»-ով մի կին էր խոսում, տիտրերում գրած էր` հոգեբան: Ասածն էն էր, որ ցյուրիխյան հայտնի արարողության ժամանակ Էդիկ Նալբանդյանի` էշից ընկած վիճակը հոգեբանական առավելության վկայություն է, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ճնշվածությունից էր ինքնագոհ ժպտում: Զուգահեռ` Ցյուրիխի կադրերն էին ցուցադրում. նայում եմ` Նալբանդյանը` մեր քութիկի օրին է, հոգեբանի ձայնը ասում է` դա հոգեբանական առավելության նշան է: Հետո ցույց են տալիս ժպտացող Դավութօղլուին ու խնդացող Նիկուլինին` «Կովկասի գերուհին» ֆիլմից: Իբր Դավութօղլուի ժպիտն ու Նիկուլինի հերոսի խինդը նույն հոգեբանական վիճակն են արտահայտում: Ժպիտն ու «բարձր տրամադրությունը», ըստ նեոհայկական հոգեբանության, անվստահության նշան են, համարյա` խուճապ: Կամ էլ, ծայրահեղ դեպքում, ցանցառության վկայություն: Էս նոր տեսությանն էլ կհարմարվեինք, բայց ընդամենը քիչ առաջ ազգս տեսավ, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը ծափ զարկում ու հրճվալից ծիծաղում` Թուրքիայի խփած ամեն գոլից հետո: Էս արարքը ոչ հին հոգեբանությամբ է լավ բան նշանակում, ոչ էլ` նոր: Մեկ էլ հիշեցի, թե ինչպես էին հուլիստասնյոթյան հանդիպումից հետո հայկական հեռուստաալիքները տարփողում, թե Սերժ Սարգսյանի տրամադրությունը շատ բարձր է եղել, իսկ Իլհամ Ալիեւը` Նալբանդյանի օրի:
Ինքս կադրերը չեմ տեսել, այդպես փոխանցում էին պատասխանատու լրագրողները: Ու հիմա, new հայկական հոգեբանական գիտությամբ հարստացած, ետ նայելով Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումից հետո առաջինի բարձր տրամադրության մասին պաշտոնական հաղորդագրություններին` սկսում ես մտածել, որ բարձր տրամադրության մասին նոր հիպոթեզը առաջացել է հուլիսի 17-ին Սերժ Սարգսյանի ունեցած բարձր տրամադրությունից հետո: Բայց գիտական այս նոր թեզը շատ հարցերի պատասխան է տալիս. օրինակ` ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները գոլ խփելուց հետո ուրախանում, տոնում, շնորհավորում էին իրար, որովհետեւ ահավոր անվստահ էին զգում իրենց, ահավոր ճնշված էին, համարյա` խուճապահար: Դրա համար էլ երկրորդ գոլը խփեցին` ի նշան իրենց հոգեբանական անվստահության: Իսկ մեր ֆուտբոլի հավաքականի տղերքը դաշտում ոչ թե կզել էին, այլ պպզել` ի նշան իրենց վստահության, հոգեբանական վստահության :lol: Իրենք վաբշե հարց չունեն, որովհետեւ Նեմեցի նման մեծ ախպեր ունեն: Ու էս պատճառով էնքան վստահ են` հոգեբանորեն, որ պալոժ չեն համարում ֆուտբոլ խաղալ. թող լոխ թուրքերը խաղան ֆուտբոլ: Իսկ իրենք հազիվ Թուրքիա են հասել` գործ-մործ կկպցնեն: Ի դեպ, շատ հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես է ՀՖՖ նախագահը իր գործող շեֆին համարյա մի կողմ բրդելով` սեղմում Աբդուլլահ Գյուլի ձեռքը: Որ պրոցեսները այսպես գնան, Գյուլը կարող է դառնալ հայ օլիգարխների նոր շեֆը. այնպես որ, հիմիկվանից հարաբերություններ սադավորելը վատ բան չի :lol:
ՀԳ. Նյութի սկզբում հիշատակված հոգեվերլուծության ընթացքում մեր new հոգեբանը այդպես էլ չանդրադարձավ Նալբանդյանի թշերի հետ կապված հռչակավոր դրվագին: Նեոհայկական հոգեբանությունը առայժմ չի գտել այս ֆենոմենի բացատրությունը: Իսկ դիվանագիտական շրջանակներում այլեւս չի հիշատակվում Էդվարդ Նալբանդյան երկարաշունչ արտահայտությունը: Երբ խոսք է գնում ՀՀ ԱԳ նախարարից, խոսողը ասում է` «Պոնչը», եւ բոլորը հասկանում են, թե ում մասին է խոսքը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikol.am
Խմբ. կողմից - Նեոհայկական հոգեբանության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում իրականացված դատահոգեբանալինգվիստիկական փորձաքննությունն է, որից բխում է, որ Փաշինյանը մարդկանց հոգեխանգարմունքի մեջ գցելու ընդունակություն ունի: Թերեւս սա է պատճառը, որ սպասվող դատավարության ժամանակ իշխանությունները որոշել են Փաշինյանին եւ նիստերի դահլիճը իրարից բաժանող զրահապատ ապակի ունենալ: Մտահոգության տեղիք է տալիս միայն այն, որ դատավոր Մացոն եւ դատախազ Փիլոյանը անպաշտպան են մնալու Նիկոլի առաջ: Չի բացառվում, սակայն, որ նրանք կասկաներով ներկայանան դատական նիստին :lol:
:hands
Տիգրան Կարապետյանն իրեն համարում է միակ ընդդիմադիր գործիչը Հայաստանում
«Լևոն Տեր–Պետրոսյանը խելացի մարդ է և ասելով, որ 2 ամսով դադարեցնում է հանրահավաքների անցկացումը, քանի որ վտանգ է սպառնում մեր պետականությանը՝ նա պարզապես ձեռքերը լվանում է»,– կարծում է Տիգրան Կարապետյանը։
Ժողովրդական կուսակցության նախագահն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց, թե Լևոն Տեր–Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը այնքան դեսպաններ ուղարկեցին դուրս և այնքան բաներ խոստացան, որ այժմ պատանդ են դարձել։
«Եվ՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը փլուզեցին քաղաքական դաշտը՝ հավասարեցնելով այն զրոյի։ Իսկ միտինգները կդադարեն, ոչ թե 2 ամսով, այլ 12, 22 ամսով։ Իսկ քաղաքական դաշտում ես եմ մնացել որպես ընդդիմադիր և քաղաքական գործիչ, ծայրահեղ, բայց ընդդիմադիր։ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան չկա։ Կա հանրապետական, որը ներքին պառակտումներ ունի։ Նրանք ում սատարում են, նա պարտվում է, եթե Գալուստ Սահակյանը որևէ մեկին սատարում է, հաշվեք, որ պարտվել է, իսկ ես չեմ փոխում իմ կողմնորոշումները»։
Tert.am
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր հետմահու քրեական գործ է հարուցվել Սողոմոն Թեհլերյանի նկատմամբ` հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
119-ամյա, բարետես արտաքինով կուսակցությունը պահանջում է հրաժարականներ: Կազմակերպում ենք նաեւ բողոքի ակցիաներ, պսակադրության արարողություններ եւ այլ միջոցառումներ: Գները մատչելի են: Վճարումը` կանխիկ կամ փոխանցումով: Դիմել երեկոյան ժամերին:
Վահան
ՉԻ
http://www.youtube.com/watch?v=sBQGRsq8ha0&feature=player_embedded
Սրանից կարելիա հասկանալ, որ իրանց տան համարն էլ նորմալ չգիտի, երկու անգամ տարբեր համարներ ասեց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է PanАrmenian Expo -2009 ցուցահանդեսի բացմանը` Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ի դեպ ինչպես փոխանցում է «Բիզնես 24»-ի թղթակիցը` ՀՀ վարչապետը որոշել է անձամբ փորձարկել հայ և բելառուս մասնագետների կողմից ստեղծված տրակտորը: Տիգրան Սարգսյանը ճանապարհի նեղ լինելու պատճառով չի կարողացել այն իրեն ենթարկել և բախվել է երկաթյա սյանը:
www.b24.am:pardon
Այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը համարում է անիմաստ: «Հրաժարականը ենթադրում է, որ նա պետք է հրաժարական տա' չի տալիս: Հրաժարականի պահը հասունանում է, երբ նա ստիպված է լինում հրաժարական տալ, որովհետեւ ավելի վատ բան կա' պաշտոնանկությունը», - ասաց պարոն Ռուստամյանը:
հասկացաք?:))
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է PanАrmenian Expo -2009 ցուցահանդեսի բացմանը` Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ի դեպ ինչպես փոխանցում է «Բիզնես 24»-ի թղթակիցը` ՀՀ վարչապետը որոշել է անձամբ փորձարկել հայ և բելառուս մասնագետների կողմից ստեղծված տրակտորը: Տիգրան Սարգսյանը ճանապարհի նեղ լինելու պատճառով չի կարողացել այն իրեն ենթարկել և բախվել է երկաթյա սյանը:
Թե ասա քո ինչ գործնա տրակտոր քշելը: Էդ էլ հո ճառ ասել չի թվերը տանես էս կողմ էն կողմ :)
http://chi.am/news/091022/pictures/first.jpg
http://armcomedy.files.wordpress.com/2009/10/dream-arm.jpg
Քաղաքական ողբերգություն.
http://s41.radikal.ru/i093/0903/8f/714250eccd74.jpg
Քաղաքական ողբերգություն.
http://s41.radikal.ru/i093/0903/8f/714250eccd74.jpg
:o սրա մերն էլ կասի թե տղուս գործի եմ ուղարկում :[ :D
Արդեն ռուսներն էլ են խժժում մեր վարչապետի վրա :)
http://exler.ru/blog/item/7134/
http://exler.ru/blog/upload/Image/prem.jpg
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Սաշիկ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է նախաձեռնողական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կարժանանաք «շաբաթվա եվրոպացի» տիտղոսին (լավ իմաստով): Օրվա վերջում քահ-քահ կծիծաղեք:
Երեքշաբթի օրը` այցելություն Ղարաբաղ: Ճանապարհին կարժանանաք «շաբաթվա սիսիանցի», «շաբաթվա գորիսեցի» եւ «շաբաթվա տեղացի» տիտղոսներին:
Չորեքշաբթին ծանր օր է: Դեպի առաջին գծի դիրքեր նախատեսված այցը կհետաձգվի:
Հինգշաբթի առավոտյան 44 համարի կամուֆլյաժը տեղ կհասնի: Այցելություն առաջին գիծ: Արծվենի պրոֆիլ, խիզախ հարցազրույց: Օրվա վերջում մոնտաժային աշխատանքները կավարտվեն:
Ուրբաթ օրը առավել աչքի ընկած ոստիկանների համար կսահմանեք Էնվեր փաշայի անվան հատուկ դրամական պարգեւ:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների աչքից հեռու:
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
կսահմանեք Էնվեր փաշայի անվան հատուկ դրամական պարգեւ:
:hands :hands ԼԱՎՆ էր
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
Սերժ Սարգսյանի հետ մեկնել են նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամներ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Մոսկվայում «Հեռուստամարաթոն 2009»-ի շրջանակում կկայանա ՀՀ Նախագահի կողմից հրավիրված բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ:think:D
news (http://news.am/am/news/7204.html)
Mephistopheles
26.10.2009, 18:21
Գ. Ծառուկյան «Չոր բանը մարդու վրա չի կպնում»
16:56 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր խորհրդարանում էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ իրենք դեմ կքվեարկեն հայ-թուրքական արձանագրություններին, եթե վերջիններում նախապայմաններ տեսնեն. «Նախապայմաններ եղան, բոլորս հրաժարվելու ենք: Մենք չենք կարող ազգի անունը վաճառել: Ասել ենք' դիվանագիտական կապի ստեղծում, ճանապարհների բացում, ուրիշ ոչ մի բանի հետ կապ չպետք է ունենան այս հարաբերությունները»:
Իսկ լրագրողի պնդմանը, թե թուրք պաշտոնյաները անընդհատ խոսում են այդ նախապայմանների մասին, Ծառուկյանն ասաց. «Նրանք գլուխները պատին են տալիս: Մենք էլ շատ բան ենք ասում, ինչո՞ւ իրենց ասածն ընդունում եք, մեր ասածը չեք ընդունում: Մենք ասում ենք' հարաբերություններ առանց նախապայմանների, նախապայմաններ եղան, մենք հրաժարվելու ենք, դեմ ենք լինելու: Դա ասել է երկրի նախագահը, դա ասել է ԱԺ նախագահը, ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը»:
Այսօրվա դրությամբ նա չի տեսնում նախապայմաններ արձանագրություններում: Իսկ Դաշնակցությանը խորհուրդ է տալիս իրեն ցույց տալ նախապայմանները. «Թող ցույց տան, մենք էլ հրաժարվենք,-ասաց նա,- Իսկ եթե նախապայմաններ եղան ցեղասպանության խնդրի կամ ԼՂ-ի հետ կապված, մենք հրաժարվելու ենք: Բերեք գրենք, ես ստորագրեմ, որ մենք դեմ ենք լինելու»:
Գագիկ Ծառուկյանն առայժմ ճգնաժամից դուրս գալու նախանշաններ չի նկատում.
«Պետք է կարողանանք համբերող լինել, միասնական լինել, հաշտվենք, քանի որ դա միայն մեզանից չի կախված, այլ' ամբողջ աշխարհում է այդպես: Միայն մեզանով չենք կարող ճգնաժամից դուրս գալ: Պետք է կարողանանք հանգիստ լինել, բոլորն էլ պատրաստակամ են ինչ-որ լավ բան անելու, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ ու փայլուն կյանքով ապրել»:
Լրագրողները ԲՀԿ նախագահին հիշեցրին, որ Համաշխարհային բանկի մի բարձր պաշտոնյա հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է օլիգարխիկ համակարգը: «Ո՞վ ասաց... նա երբեք ոչ մի բան չի հասկացել: Տնտեսությունը կզարգանա այն ժամանակ, երբ բոլորին հավասարաչափ հնարավորություն տրվի բոլոր ոլորտներում: Երբ մարդիկ աթոռին թառած որոշումներ են կայացնում, այդպես չի կարող լինել: Բոլորին պայմաններ պետք է տրվեն»:
Գագիկ Ծառուկյանի կարծիքով, հիմնականում քաղաքականությամբ պետք է զբաղվեն մարդիկ, որոնք. «Ամեն ինչի տեր են, կարիք չունեն ժողովրդի հաշվին աշխատելու: Այն մարդը, որ ներդրում ունի երկրում, մտահոգ է երկրի կայունացման, զարգացման, բարգավաճման համար, որ իր երեխաների ապագան փայլուն լինի: Ես ոչ թե եկել եմ ժողովրդին խաբելու, ժողովրդի հաշվին ապրելու, այլ' ես խաղող եմ մթերում Նոյեմբերյանում, որ մարդիկ իրենց աշխատանքը կարողանան իրացնել ու ձմռան ապրուստ ունենալ, իրենց ընտանիքը պահել: Ես կարող էի խաղողը 60-80 դրամով մթերել, բայց 110 դրամով եմ մթերել, ամենաբարձր գներով: Նույնը նաեւ Մասիսում եմ մթերել, հնարավորություն եմ տվել, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքը պահել: Այսօր ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ փողի: Ես իմ նախարարին գումար եմ տալիս, որ ինքն իր ընտանիքը նորմալ պահի, աչքը չդնի ժողովրդի ունեցվածքի վրա: Թե չէ, մեկն անգիր արած գնացել է, խոսում է կուսակցության մասին, քաղաքականությամբ է զբաղվում: Թող այդ մարդն այսօր գա, Ծառուկյանի հետ խոսի, թե ինքն ի՞նչ է արել երկրի համար, մուտքի համար, որ այսօր էլ խոսում է' քաղաքականություն, երկիր, ժողովուրդ»:
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ արգելված է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրությամբ:
«Եթե ասում են, որ գործարարը իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, ես նրա հետ պատրաստ եմ նստել կլոր սեղանի շուրջ ու խոսել, թե ինքն ինչ է արել երկրի համար, ես ինչ եմ արել: Իմ ցանկությունը մեկն է' պետք է կայուն երկիր լինի, որ մարդիկ իրենց գումարները ներդնեն երկրում, իսկ երբ գումար է ներդրվում, երկիրը կարողանում է կայանալ, զարգանալ, բարգավաճել: Իսկ եթե գումարները պահում են, չեն ներդնում, երկրի վիճակը վատանում է»,-ասաց նա
Հարցին, թե ինչո՞ւ է հասարակությունը պաշտոնյաներին ընկալում է որպես ժողովրդին հարստահարողներ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այդ դուք եք այդպես ասում, այդպես նայում: Բոլորն են իրենց աշխատանքով ուզում ապացուցել ժողովրդին, որ իրենք կարող են լավ աշխատել, պիտանի լինել իրենց երկրին: Ժողովուրդ, ամենակարեւորը դուք պետք է կամեցող լինեք, թացը չորից տարբերել: Անթերի մարդ չկա, բայց եթե մարդու խոսքը գործի է վերածվում, չի կարելի ինչ-որ երկու առյուծի ճուտ նկարել, բերել, ասել' Ծառուկյանի առյուծներն են, էշ են ուտում: Բոլորն էլ կարիք ունեն լավ վերաբերմունքի' եւ շրջապատում, եւ կոլեկտիվի մեջ, եւ քաղաքականության մեջ: Մի քիչ էլ լավն ասեք, վատն էլ ասեք, մեր սխալների վրա կարողացել ենք ուղղվել, կայանալ: Մենք հիմա աշխատում ենք սխալ թույլ չտալ»:
Ինչ վերաբերում է առյուծների թեմային, հարց ու պատասխանն ներկայացնում ենք ամբողջությամբ.
-Վերջերս ինտերնետում տեսահոլովակ կար, որ ձեր առյուծների վանդակ ավանակ եք նետում, առյուծներն էլ ուտում են դրանց:
-Մարդիկ ընկնում են շանտաժի հետեւից, եւ հենց հիմա լրագրողներին հրավիրում եմ, որ գաք, տեսնեք, որ Ծառուկյանի այգում ինչ կենդանիներ կան... եւ իմ կենդանիներն ու այդ ձեր տեսած կենդանիները ուրիշ են: Ես սպիտակ առյուծ, սպիտակ վագր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու կենդանիներին շատ սիրում եմ, եւ առավել եւս' առյուծը որպես հզոր կենդանի, ո՞նց կարող եմ նման բաներ թույլ տալ:
-Ինչո՞ւ եք կենդանիներ պահում:
-Սիրում եմ, պահում եմ, դա արգելվա՞ծ է օրենքով:
-Իսկ ինչո՞վ եք դրանց կերակրում:
-Հորթի մսով: Օրական ամեն մեկին էլ թարմ 10 կգ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկ իրենց տները այդպես չեն պահում, իսկ Ծառուկյանը իր կենդանիներին այդպես լավ է պահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես:
-Իսկ եթե գազանանոցին նվիրեք կենդանիներին:
-Գազանանոցին այնքան եմ նվիրել... հիմա իրենք տեղ չունեն, թե չէ էլի կնվիրեմ: Որ ասենք թե «Շանթ» հեռուստաընկերության Նվերի հետ էլ էր դեպք պատահել, Ծառուկյանի վրա էին գցում, բայց Գագիկ Ծառուկյանն ինչ-որ անում է, բացահայտ ասում է: Հիմա ստից բան են ման գալիս, որ ինձ կպցնեն, բայց չոր բանը մարդու վրա չի կպնում:
A1+
Yeghoyan
26.10.2009, 20:26
չգիտեմ սա այս թեմայից է թե չէ, բայց դնում եմ այստեղ:oy
Rammstein
26.10.2009, 23:47
չգիտեմ սա այս թեմայից է թե չէ, բայց դնում եմ այստեղ:oy
Էն Սերժիկի հետեւի նկարում պիտի Մեդվեդեւը լիներ: :)
Yeghoyan
27.10.2009, 14:11
Էն Սերժիկի հետեւի նկարում պիտի Մեդվեդեւը լիներ: :)
չէ, ո՞նց, հայերը երբ են տենց բան անում, կամ գերբն են կախում պատից/մի օր մեկի գլխինա ընկնելու ու հարգելի պատճառով թաղում լինի/ կամ էլ Վազգեն Սարգսյանի նկարն են կախում, իբր իրանք հայրենասեր են:8
էս նկարում Սերժի շուռ տված բաժակնա լավը, սպասումա Մեդվեդևին, որ գա նայի:D
չէ, ո՞նց, հայերը երբ են տենց բան անում, կամ գերբն են կախում պատից/մի օր մեկի գլխինա ընկնելու ու հարգելի պատճառով թաղում լինի/ կամ էլ Վազգեն Սարգսյանի նկարն են կախում, իբր իրանք հայրենասեր են:8
էս նկարում Սերժի շուռ տված բաժակնա լավը, սպասումա Մեդվեդևին, որ գա նայի:D
Քլինթոնի պատասխանը լավը չի: Պիտի ասեր «չդնես, զատո լիչնո քո մոմենտով սաղ լավ ա ըլնելու»
www.b24.am:pardon
http://chi.am/news/091024/pictures/first.jpg
ՈՂԲ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ:cry
Ուստի՞ կու գաս, Աբդուլլա Գյուլ,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու,
Դու տուն հասար, յիս` բորդյուրին,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:
Արի՛, Ռոբիկ, խոսենք քյասար,
Պատասխան տուր ինձ հավասար,
Դուն տաս տարի արիր բազար,
Ղարաբաղը յի՛ս իմ տալու:
Ո՞րն էր, Էդո, ստեղ մեր քյարըն,
Վո՞ւնց տեսնենք մեր գըլխի ճարըն,
Վարդը` Գյուլին, մեզ` խիյարըն...
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու:
Արի՛, Ռոբիկ, շուռ տանք էջըն,
Ի՞նչ կու լինի սըրա վերջըն,
Հաագայի դատի մեջըն
Վայթե քու հետ յի՛ս իմ գալու...
Yeghoyan
27.10.2009, 17:55
:D :D
Ըստ Գագիկ Ծառուկյանի, համաշխարհային բանկի պաշտոնյաները ոչինչ չեն հասկանում, երբ խոսում են, թե Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտում է օլիգարխիկ համակարգը:
և ավելացնումա
“Տնտեսությունը կզարգանա այն ժամանակ, երբ բոլորին հավասարաչափ հնարավորություն տրվի բոլոր ոլորտներում: Երբ մարդիկ աթոռին թառած որոշումներ են կայացնում, այդպես չի կարող լինել: Բոլորին պայմաններ պետք է տրվեն”, ասում է Գագիկ Ծառուկյանը:
http://lragir.am
Norton ջան կարողա սուտա ասում? :) Մարդը ճիշտ էլ արտահայտվելա :)
Norton ջան կարողա սուտա ասում?
Եթե հաշվի առնենք որ օրենսդիորւմ երկրորդ ֆրակցիան ունի, իսկ գործադիրում մի քանի պորտֆել շատ ճիշտա ասում, մանավանդ երբ այդ այդ աթոռին թառածները ոչ հավասար պայամններ են ստեղծում ի օգուտ իրեն:;)
Եթե հաշվի առնենք որ օրենսդիորւմ երկրորդ ֆրակցիան ունի, իսկ գործադիրում մի քանի պորտֆել շատ ճիշտա ասում, մանավանդ երբ այդ այդ աթոռին թառածները ոչ հավասար պայամններ են ստեղծում ի օգուտ իրեն:;)
Ապեր, չես կարծու՞մ, որ ԳԾ կողմից արտահայտված որևէ մտքի մեջ տրամաբանություն փնտրելը, կամ նրա կողմից աևտահայտված մտքերը վերլոծելու փորձը, մտավոր մաստուրբացիա է:
Ambrosine
29.10.2009, 15:34
Ապեր, չես կարծու՞մ, որ ԳԾ կողմից արտահայտված որևէ մտքի մեջ տրամաբանություն փնտրելը, կամ նրա կողմից աևտահայտված մտքերը վերլոծելու փորձը, մտավոր մաստուրբացիա է:
Վերլուծելու կարիք չկա... մի ժամանակ <<ինքնըստինքյան>> բառն էր սովորել, ամեն բառից հետո օգտագործում էր, ասենք՝ մենք ինքնըստինքյան մարզիկներին ինքնըստիքյան 20000 ինքնըստինքյան դոլար ինքնըստինքյան կտանք:)) կամ հանուն ինքնըստինքյան մեր ինքնըստինքյան ժողովրդի ինքնըստինքյան բարօրության համար... ինքնըստինքյան կթանկացնենք ինքնըստինքյան ապրանքները:D
Հիմա էլ <<օլգարխիկ համակարգը>>... մարդը քաղաքագիտական գրականության օգնությամբ իր կենսագրությանն ա ծանոթանում... պատկերացնում ե՞ք ինչքան ա ուրախացել, որ իր մասին գիտական գրականության մեջ է գրված:)) Բայց առաջընթաց ա... հաջորդը <<պայքար, պայքար մինչև վերջ>>-ն ա սովորելու. մոդայա:ճճ Ես հիանում եմ մեր ՋԱՆասեր, <<բարեգործ>> գործարարներով:oy ճճճ
Ապեր, չես կարծու՞մ, որ ԳԾ կողմից արտահայտված որևէ մտքի մեջ տրամաբանություն փնտրելը, կամ նրա կողմից աևտահայտված մտքերը վերլոծելու փորձը, մտավոր մաստուրբացիա է:
Տրիբուն ջան, առաջին հայացքից ինքը շատ էլ տրամաբանական բան է ասում, հարցը այն է, թե ով է այդ միտքը ասում:
Yeghoyan
29.10.2009, 15:45
ֆուտբոլ=քաղաքականություն+:D
Տրիբուն ջան, առաջին հայացքից ինքը շատ էլ տրամաբանական բան է ասում, հարցը այն է, թե ով է այդ միտքը ասում:
Ապեր, էս ի՞նչ ես ասում, չի կարա տենց բան լինի: Դա բնության օրենքներին դեմ ա: :D Բառերի լուծ ա, որոնք մեկ ու մեջ, պատահականորեն իրար կողքի հայտնվելուց, տրամաբանված մտքի տպավորություն են թողնում: ;)
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Ինքը մանկապարտեզի երեխա է: Բայց, չգիտես ինչու, իր բոլոր ընկերներն ու ծանոթներն էլ են մանկապարտեզի նույն խմբում` անկախ տարիքից: Սենյակում ահավոր աղմուկ-աղաղակ է, բոլորը վազվզում են աջուձախ, գոռգոռում, իրար մազեր քաշքշում, չարություն անում... Միայն Արթուրիկը չի աղմկում: Սուսուփուս գարշոկին նստած` բուբլիկ է ուտում:
Դաստիարակչուհին ներս է մտնում ու փորձում կարգի հրավիրել. «Մի հատ տեղներդ վե՛ր ընկեք: Այ տղա, դու հլը գարշոկի վրա ե՞ս...Զառա, հերիք ա քաշքշես էդ խեղճ Հովիկի մազերը... Աղվանչիկ, հազար անգամ ասել եմª պլաստիլինը ուտելու համար չի... յա, Դոլարի՞կ, էս ինչի՞ ես մենակ-մենակ կանգնել: Էս ինչի՞ ոչ մեկը Արմենչիկի հետ չի խաղում: Լավ, եկեք ես ձեզ համար խաղ կազմակերպեմ: Եկեք կռիվ-կռիվ խաղանք»: «Մամայիս եմ ուզո՜ւմ», կռիվ բառը լսելով՝ ձայնը գլուխն է գցում Վահանչիկը: «Լավ, կռիվ-կռիվ չեք ուզում՝ եկեք պետություն-պետություն խաղանք», ասում է դաստիարակչուհին ու մի կողմ քաշվում...
Պետություն բառը լսելով՝ Տիկուլիկը թեւքով քիթը սրբում է ու ցատկում խաղալիք տրակտորի վրա. «Վը՜մ-վը՜մ-վը՜մ, տռռռ... պիբիի՜պ... խնձորդ կտա՞ս մի հատ կծեմ...»: Այդ ընթացքում մի թմբլիկ երեխա մոտենում է ճաշիկ ուտողներին, կանգնում նրանց գլխավերեւում ու հերթով հարցնում. «Քաղաքացի, տե՞ր ես»: Ով ձայն չի հանում՝ արագ-արագ նրա փոխարեն ճաշիկն ուտում է ու անցնում մյուսին: Ալիկն իսկույն վերցնում է գարմոշկան, նստում լուսամուտի գոգին ու սկսում ոտքերը ճոճելով երգել. «Թող լինի՜ միշտ Սերժիկը, եւ թող միշտ լինեմ ես...», իսկ Հովիկն այդ ընթացքում անընդհատ նույն բանն է կրկնում՝ «պանիրս ո՞ւր ա»: Հանկարծ դաստիարակչուհին նկատում է, որ այդ ընթացքում Սաշիկը արագ-արագ բոլոր փափուկ խաղալիքները լցնում է մեշոկի մեջ: «Էդ ի՞նչ ես անում, Սաշիկ», գոռում է ու տեղից վեր կենում: «Հեչ, արտահանում եմ», ասում է սա, ու վատ բան կանխազգալով՝ բնազդաբար գոռում. «Ապերիկիս կասե՜մ...»: Դաստիարակչուհու համբերության բաժակը լցվում է, ու սկսում է հիստերիկ բղավել. «Վեր ընկեք տեղներդ... Մի հատ էդ գարմոշկի ձենը կտրի... Աղվան, էդ ֆիկուսը հանգիստ թող, ուտելու չի... Զառա, վերջը նպատակիդ հասա՞ր... Վաղը ոչ մեկդ առանց ծնողի չներկայանաք... Էս Սերժի՞կն ուր կորավ... Այ տղա, դուրս արի մահճակալի տակից...»:
Արթնանում է կառավարության ընդլայնված նիստում:
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Տիգրան Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ Կույս:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է բուռն եւ ողբերգական իրադարձություններով:
Երկուշաբթին վտանգներով լի օր է: Աստղերը խորհուրդ են տալիս տրակտոր չքշել:
Երեքշաբթի կապտուկները կվերանան: Օրվա վերջում փողոցում ձեզանից փող կխնդրեն: Ատկատ չպահանջեք:
Չորեքշաբթին բարենպաստ է հատկապես տաղանդների բուծման, բազմացման եւ արտահանման համար:
Հինգշաբթի օրը՝ կառավարության նիստ: Մուտքի մոտ ցուցարարներ կլինեն:
Ուրբաթ առավոտյան կապտուկները կվերանան: Օրվա վերջում՝ փողերի լվացում: Կհայտարարեք, որ պատասխանատու եք միայն 3 միլիոնի համար:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ընտանեկան մտերմիկ միջավայրում, բայց ոչ մի բանի ձեռք չտաք, թե չէ կփչացնեք: Տնտեսական գործերին չխառնվեք:
Ժողովուրդ, տեսեք հլը ինչ եմ գտել......
http://www.youtube.com/watch?v=U4j2Tmk65qU
:D :D երևակաըությունս նույնիսկ չէր հերիքի պատկերացնելու :D
murmushka
03.11.2009, 23:19
Ցո՛ւրտ է, Սերժիկ: Դուրսը մարդիկ
Ցույց են անում չարակամ...
Վերցրու՝ թռնենք միանգամից,
Ինչ թալանել ենք այնքան:
Տրված էր քեզ Դաշնակցություն,
Աղվանի պես դատախազ,
Փողոցային պայքարներում՝
Էրկու Դնչկալ, մի Բազազ:
Տրված էր քեզ առեւտրի կետ
Հայ-թուրքական բազարում,
Սակայն ինչո՞ւ առեւտրի մեջ
Միայն դու ես վճարում:
Տր…ված էր քեզ այն ամենը,
Ինչ կարող է բախտը տալ,
Քեզ մնում էր ընդամենը
Դրա տակից պլստալ...
Զո՜ւր է, Սերժիկ... Փարվիր կրծքիս,
Փարվիր՝ անհույս ու անտենչ,
Բախտ չեն գտնի Սերժ ու Ռոբիկ
Հաագայի դատի մեջ...
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ կառավարությունը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր 2010 թ. բյուջեն պաշտոնական փաստաթղթերում վերնագրված է "Յոլա գնալու բյուջե": "Դա ստոր հերյուրանք է", ասվում է կառավարությանª հետիոտն եղանակով տարածված հաղորդագրության մեջ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
"Կոկա-Կոլա" ընկերության երեւանյան ներկայացուցչությունը պաշտոնապես հայտարարում է, որ Վարդան Խաչատրյանը սխալ է հասկացել իրենց ընկերության "Կրկին փորձիր" կարգախոսը:
ՉԻ
http://chi.am/news/091105/pictures/first.jpg
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy
ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Հանցագործությունների թիվը 57 տոկոսով աճել է: Ինքը ահավոր դեպրեսիայի մեջ է. նիհարած, չսափրված... Թախծոտ հայացքով նայում է առաստաղին, ակորդեոն նվագում ու երգում. «դառնացել է այս ա՜շխարհը, ծանրացել է հոգո՜ւս քարը...»: Ներս է մտնում քարտուղարուհին` արցունքներից կարմրած աչքերով, ու վերջին բառերը լսելով` չի դիմանում. մատուցարանը դնում է սեղանին ու հեկեկալով դուրս վազում: «Սպասի՛, էս կոֆեի հետ ինչի՞ ես պանիր բերել», հետեւից կանչում է ինքը: «Հո... Հո... Հովիկ Արգամիչը զանգեց, մի քիչ հետո կգա», հեկեկոցի միջից պատասխանում է քարտուղարուհին...
Քիչ անց իսկապես սենյակ է մտնում Հովիկ Աբրահամյանը` նույնպես նիհարած, չսափրված, մազերը գզգզված... «Էս քեզ էլ ե՞ն գործից հանել», հարցնում է ինքը, ու չսպասելով պատասխանի` շարունակում երգել. «զվինիտ զվանոկ, պառա ռաստատցա...»: Հանկարծ ընդունարանից ահավոր աղմուկ-աղաղակ ու քաշքշոցի ձայներ են լսվում: Քիչ անց դուռը շրխկոցով բացվում է, ու մի քանի հոգի, տեսախցիկներով, ներս են լցվում: «Արդե՞ն», շշուկով հարցնում է ինքը, ու թեւերը թուլանում են: «Էս 02 ոստիկանական լրատուն ա՞», հարցնում է Հովիկ Աբրահամյանն ու փորձում կծել օձիքը: Պարզվում է` «02»-ը չի, ոստիկանության մասին սերիալ են նկարահանում, իսկ Գոռ Վարդանյանն ընդունարանում դաժանաբար փրկում է քարտուղարուհուն: Փրկում-վերջացնում է, մտնում կաբինետ, սովորության համաձայն օպերատորներից մեկի վիզը ջարդում ու կիմանոյի վրայի պագոններն ուղղելով` վճռական քայլերով առաջ գալիս... «Էս ի՞նչ գործի ես, Գոռ», հազիվ կարողանում է հարցնել ինքը: «Հեչ, ոստիկանության հեղինակությունը բարձրացնող կինո ենք նկարում», պատասխանում է նա, ու Հովիկ Աբրահամյանի թեւատակերից բռնած` բարձրացնում վերեւ ու մոտենում լուսամուտին... «Այ տղա... էդ ոստիկանության հեղինակությունը չի, էդ Հովիկ Արգամիչն ա... տեղը դիր», փորձում է բղավել ինքը, բայց ձայնը կոկորդից դուրս չի գալիս: «Ուշադրություն, երկրորդ դուբլն ենք նկարում», գոռում է ռեժիսորը, ու ինքը զգում է, որ ոտքերը գետնից կտրվում են: Հետո ասֆալտը կայծակնային արագությամբ մոտենում է դեմքին...
Արթնանում է կոլեգիայի նիստում:
http://f62.rimg.info/1708597_9340a396cf6c8d4290d329895a33264c_1.jpg
Rammstein
10.11.2009, 00:08
http://gamesnet.vo.llnwd.net/o1/gamestar/objects/331519_main.jpg
ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ
Մարքսիստ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, թե թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրությունն իր համար "ռեշայուշչի բիտվա" է, եւ ինքը կամ կհաղթի, կամ կհեռանա ե°ւ քաղաքականությունից, ե°ւ Հայաստանից:
ՉԻ - Ցավոք, գլխավոր մարքսիստը չի կոնկրետացրել, թե հատկապես որ երկիր պիտի տեղափոխվի, եթե հանկարծ պատահաբար չհաղթի ընտրություններում: Բայց ուշադրություն դարձրեք` հայկական Միրաբոյի այս հայտարարությունը փաստորեն լրջագույն սպառնալիք է (արտաքին աշխարհի համար), եւ միջազգային հանրությունը հիմա ստիպված պիտի լինի համախմբվել եւ ամեն ինչ անել Դավիթ Հակոբյանի հաղթանակի համար: Եթե նա որեւէ երկրի նկատմամբ իր հնչեցրած սպառնալիքը չի կոնկրետացնում, նշանակում է` այդ աղետը կարող է սպառնալ ցանկացած երկրի:
Ամեն դեպքում, բոլորին կոչ ենք անում արտագաղթի դեմ պայքարի շրջանակներում սատարել Դավիթ Հակոբյանին: Չի կարելի թույլ տալ, որ մեր քաղաքական ներկապնակը զրկվի իր ամենավառ գույնից, իսկ ազգի գաղափարական զրահը ծառայի այլ պետությունների:
http://www.chi.am/
:D :D
շատ լավն էր :hands :D
Ափսոս չի էդ անունը որ դա կրում ա?
Մեզ հայտնի չէ, իհարկե, թե ով կամ ովքեր են ոգևորել ոմն Վովա Կոստանյանին (որին շատ դժվար է դերասան համարել)՝ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար, բայց եղածն արդեն եղել է, և սույն ծանրքաշային խեղկատակը իր թեկնածությունն է առաջադրել թիվ 10 ընտրատարածքում նախանշված ընտրություններում։
Իսկ երեկ արդեն Կոստանյան թեկնածուն հայտարարեց, թե ընտրվելու դեպքում Ազգային ժողովում բարձրացնելու է մշակութային հարցեր և ձգտելու է լուծել դրանք։ Իսկականից՝ էս վերջն էր։
Ցանկացած բարեկիրթ մարդուց կարելի էր լսել նման հայտարարություն, բայց ոչ երբեք մայլի շուխուրչու կամ գյուղի հարսանիքի մայմունի մակարդակ ցուցադրող անձնավորությունից (որը, սակայն, ինքնահռչակվել է դերասան)։
... Պարզապես ամոթալին այն է, որ այսօր արդեն հասել ենք այնտեղ, որ հակամշակութային արարածը պետք է թափանցի խորհրդարան և այն էլ՝ մշակութային գործերով զբաղվելու «առաքելությամբ»։
Tert (http://tert.am/am/news/2009/11/11/azatamtutyun/)
:D
Ես մշտապես սատարել եմ Հայաստանը բարեփոխումների ճանապարհով տանող, այլ ոչ թե քարուքանդ անող ղեկավարությանն ու քաղաքական մեծամասնությանը, աջակցել եմ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին ու շարունակելու եմ աջակցել: Ուստի չեմ հանդուրժի մեր երկրի նախագահին վարկաբեկող ու պետության դեմ գնացող թեկնածու Հովհաննիսյանի հաղթանակը եւ անելու եմ ամեն ինչ կրկնակի ձայներով հաղթելու համար::B
Առաջ Հայաստան, :russianառաջ Երեւան, առաջ Կենտրոն ու 10-րդ ընտրատարածք», — երեկ ասուլիսում հայտարարեց այդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանը:
news (http://news.am/am/reviews/?11.11.2009#review1024)
Tert
Էս տղեն պըտի կրի: Լրիվ մեր ԱԺ-ի կադր ա - դեբիլ, համապատասխան ֆիզիանոմիայով, կենտրոնակայունամետ, խաշ ու խորոված ա սիրում` իրա թաշախուստով:
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ակնհայտորեն տեղի է ունեցել մի քանի օր առաջ, զրուցակիցներն էլ ամենայն հավանականությամբ առողջապահության ոլորտի պատասխանատուներ են կամ այդ բնագավառի հետ սերտ առնչություններ ունեցող բիզնեսմեններ: Ցավոք, հեռախոսազրույցից մինչեւ վերջ հասկանալի չի դառնում, թե կոնկրետ ովքեր են զրուցակիցները եւ ինչի մասին է խոսքը, բայց ամեն դեպքում` խոզագրիպի տարածման ահագնացող տեմպերը եւ այդ թեմայի նկատմամբ հասարակության աննախադեպ հետաքրքրությունը ստիպում են անպայման ընթերցողի ուշադրությանը ներկայացնել գաղտնալսման սղագրությունը` բնականաբար, մասնակի կրճատումներով: Եվ այսպես.
- Ալո, դոկտո՞ր: Բարի օր:
- Բարեւ: Հա՛փչի...:king
- Յա, առողջություն: Էս չլնի՞ դու էլ ես էն գրիպից կպել:think
- Տո չէ հա, այ ախպեր: Խի էդ գրիպից Հայաստանում կա՞:o
- Դե ոնց ասեմ...
- Լուրջ ես ասո՞ւմ: Փաստորեն, կա՞: Հափչի...:king
- Էդքան էլ ճիշտ:
- Բա ինչի՞ շուխուռ չեք դնում:8
- Վախտը չի: Ես մի էրկու հոգու հետ ճշտեցի, ասում ա էս կարգին բիզնես ա, կարելի ա ահագին փող աշխատել, բայց պետք ա նախապատրաստվել, հետո նոր շուխուռ դնել:
- Այսինքն ո՞նց նախապատրաստվել:
- Դեղատներից պետք ա «Տամիֆլյուն» հավաքել, հետո նամորդնիկների դեֆիցիտ ստեղծել...
- Նամորդնիկը ո՞րն ա, դնչկալը՞...
- Հոպ... Խնդրում եմ բարձրաստիճան ոստիկանների մասին հեռախոսով տենց բաներ չասել...:nono
- Չէ, է՛դ նկատի չունեմ: Մի խոսքով` հասկացա: Հենց որ խոզագրիպի շուխուռը դրվի, ժողովուրդը դեղատներն ա լցվելու, ու կարելի ա էդ պավյազկեքը ահագին թանկ տուլիտ անել: Լֆիկը արդեն թազա պարտիան բերել ա՞:
- Չէ, դրան ենք սպասում: Հենց որ տեղ հասնի` շուխուռը դնելու ենք:
- Վայ խշշշ... խշշշ... ջոգում ե՞ս ինչ բիզնես ա...:love Շպրիցներն էլ եք հավաքո՞ւմ:
- Հա, ընթացքի մեջ ա:
- Այսինքն` պատճառը մենակ էդ ա՞, որ շուխուռ չեք դնում:
- Չէ, մենակ էդ չի, քաղաքական խնդիր էլ կա: Սպասում ենք ընդդիմությունը միտինգի մասին հայտարարի, որ մենք էլ միանգամից խոզի գրիպի մասին հայտարարենք: Ջոգում ես, չէ՞: Միանգամից կարանք զանգվածային միջոցառումները արգելենք, Երեւան մտնող ճամփաները փակենք... Հիմա ինչի՞ մուֆթա տեղը շուխուռ դնենք:
- Բայց շատ խշշշ... խշշշ... ես, հա՜: Լավ ես մտածել:love
- Ես չեմ մտածել, խնամին ա մտածել:
- Ի՞նչ խնամի:
- Հանրապետության թիվ մեկ խնամին:
- Էդ էլ ա յաման խշշշ... խշշշ... հա՛փչի:king
- Էդքան էլ ճիշտ: Բայց աչքիս էդ վիրուսից ես կպել:oy
- Տո չէ, այ ախպեր, վիրուսը վիրուսին չի կպնի: Դե լավ, վոբշմ, որ պարտիան տեղ հասնի, ձեն հանեք` շուխուռ դնենք:
- Էղավ, ախպերըս: Դե լավ մնա:
- Հաջող:bye
Այս գաղտնալսումը, կարծում ենք, կարող է որոշակի լույս սփռել Հանրապետության սանիտարահամաճարակային իրավիճակի վրա:
Farfalla
12.11.2009, 15:45
http://i073.radikal.ru/0911/b6/7df931e8e8cf.jpg
http://i081.radikal.ru/0911/11/73a252d2f94c.jpg
http://s48.radikal.ru/i119/0911/08/eda113fe874d.jpg
«Փաստ է, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, դադարել է գոյություն ունենալուց»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։
Միակ պահանջը, որ նրանց մոտ մնացել է, այն էլ արդեն լրիվ ձեւի համար է արտահայտվում, երկրի նախագահի հրաժարականն է, իշխանափոխությունը։ Դա քաղաքական ուժի կեցվածք չէ՛. դա խռովարարների, ավազակախմբի մի պահանջ է»։
Փոխարենը, բանախոսը գովեստի խոսքեր է ասել ՀՅԴ-ի հասցեին՝ Դաշնակցությանը համարելով հայրենասիրական բեւեռի առաջատար: «Դա նշանակում է, որ եթե այդ բեւեռը կազմակերպական ձեւեր ստանա, անկասկած շատ ավելի մեծ շանսեր ունի ձայներ հավաքելու, քան թե ապազգային բեւեռը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած բեւեռն է։ Եվ նույնիսկ ավելի մեծ շանսեր կունենա, քան թե այսօրվա իշխանական կոալիցիան»,- ասել է ՍԻՄ նախագահը։
aravot.am
ծանր դեպքա:
aravot.am
ծանր դեպքա:
Տարօրինակ բան չկա...
Հայկ Բաբուխանյանը բեղերը էպիլյցիայա ա անում պարզվում ա Ալվարդ Պետրոսյանն ա..:))
«Փաստ է, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, դադարել է գոյություն ունենալուց»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։
Սրանք պրծան իրար ծեծելը? Քիչ էր մնացել Վիվարոն խաղադրույք սահմաներ, թե առաջիկա շաբաթվա ընթացքում, ովա ում չափալախելու Բաբուխանյանը Խաչատրյանին, թե հակառակը?
Իսկ «Սահմանադրական իրավունք միություն» կոչվածը ի՞նչ հորս ցավն էր… Ո՞վ է Բաբուխանյանը, ու՞մ շահերն է ներկայացնում… ու՞մ է հետաքրքրում Բաբուխանյանը, որ մի մամուլի ասուլիս էլ վերցնում են մեր չեղած լրագրողները, այ սահմանադրե՛մ ձեզ, ձեր եղած–չեղածով հանդերձ…
«Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին տարածած ելույթը համագործակցության պարզ առաջարկ էր իշխանություններին»,- նոյեմբերի 13-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Իշխանություններին արված նրա առաջարկությունը տանում է ընդդիմության թուլացման, ինչի ադյունքում տուժելու են ժողովուրդը եւ երկիրը։ Այդ համագործակցությունից իշխանության ձեռքերն ավելի են երկարելու եւ նա հնարավորություն է ստանալու ավելի ազատ գործել»,- նշեց Մինասյանը:
Ընդծելով, որ ՀՅԴ-ն գաղափարախոսական այլընտրանք չունի, քան այն, որ այժմ իրականացնում է, Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք ավելի մեծ պոտենցիալ ունեն, քան հիմա մարդիկ տեսնում են։
www.news.am
Ժողովուրդ Արծվիկ Մինասյանը հայկական քաղաքական դաշտի նոր հումորային դեմքնա , հլը կարդացեք:
-Երբ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվեց վարչապետ, և ամբողջ քաղաքականությունը, ըստ էության, տեղափոխվեց դրամավարկային քաղաքականության դաշտ, մենք ունեցանք տնտեսական կաթված, և սա չպետք է թաքցնել,- «Փաստարկ» ակումբում կառավարության տնտեսական քաղաքականության մասին խոսելիս ընդգծել է Արծվիկ Մինասյանը։
Ուրեմ Հայաստանի տնտեսությունում ամեն ինչ հրաշալի էր, լիբերալ կանոններով զարգացող տնտեսություններ էր, բայց հենց Տիգրան Սարգդյանին դրեցին՝կաթվածահար եղավ:D
Տիգրան հեռացիր!!:))
Մոդերատորական: Վերջին 3 գրառումները տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=21661):
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ
«Փարվանա» ռեստորան: Ինքը խոզագրիպի տարածման պատվին ճոխ ընդունելություն է կազմակերպել: Բեմահարթակը տոնականորեն զարդարված է, հրավառության համար ամեն ինչ պատրաստ է, Սպիտակցի Հայկոն երգում է «Քթիս դիմակը կապել եմ, խոզի դեմ պատվաստվել եմ...», մի երգչուհի երգում է «Հա՛-փչի՛-փչի՛-փչի՛, քեզ չեմ վարակում...»: Սեղանները պատրաստ են, բայց հյուրերը դեռ չեն հավաքվել: Ընդ որում, ամեն ափսեի կողքին մի պաշտպանիչ դիմակ է դրված, բերանի տեղում` անցք (ծխախոտի համար): Ինքը քայլում է սեղանների երկայնքով ու մի վերջին անգամ ստուգում ամեն ինչ: Ռեստորանի տնօրենը քայլում է հետեւից ու դիտողությունները գրի առնում: «Էս ինչի՞ ա էս մի դիմակը ռոզըվի ու ծաղկավոր», հարցնում է ինքը: «Ասում են վարչապետն էլ ա գալու», պատասխանում է տնօրենը: Ինքը մի քիչ էլ է առաջ գնում, վերցնում մի ուրիշ դիմակ ու զարմացած ուսումնասիրում. դրա վրա ոչ միայն բերանի մասում անցք կա, այլեւ քթի մասում (ձողիկի համար): «Էս նախագահն էլ ա գալո՞ւ», իրար է խառնվում ինքը...
Վերջապես քեֆը սկսվում է: Ինքը, որպես տանտեր, բաժակ է բարձրացնում. «Հարգելի սեղանակիցներ, նախ` ներսի, որ ընդունեցիք հրավերըս: Մի էրկու տարի առաջ թռչնի գրիպ էղավ` ահագին պիրյոդ ընգանք, հիմա խոզի գրիպ էղավ` հելանք դամա: Ամեն տարի որ սենց մի հատ կենդանու գրիպ ըլնի` կդզի: Տարոսը քեզ, Հովիկ Արգամիչ: Մի հատ տո՛ւշ»: «Հա՛-փչի», այդ խոսքի վրա փռշտում է Աղվան Հովսեփյանը, ու զգալով, որ բոլորը թարս-թարս իրեն են նայում, վեր է կենում, որ հեռանա: Ինքը վազելով մոտենում է նրան, մտնում թեւը ու կամաց ասում. «Էժան տամիֆլյու, տասնութ հազար, քո համար` տասնյոթ ու ութ»: Բայց տեսնելով, որ նույնիսկ դա չի օգնում, եւ Աղվան Գառնիկիչը հեռանում է, ձեռքով նշան է անում երգիչներին: Սրանք միանգամից երգում են. «Գասպադա պռակուռոռի...»: Բոլորի տրամադրությունը միանգամից բարձրանում է: Սկսում են պարել, գոռգոռալ, Վահան Հովհաննիսյանն օդ է կրակում...
Արթնանում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում:
Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրեն առնչվող հայտարարությունները։ Այս մասին հայտնում են հայկական օրաթերթերը՝ հղում կատարելով «Մեդիամաքս» գործակալությանը։
«Տեր-Պետրոսյանի մեծամտությունն ու ինքնահիացումը ծանր տպավորություն են թողնում։ Ենթադրում եմ, որ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի ելույթի ընթացքում չքնեն։
Իմ հասցեին արված մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չունի կանգ առնել դրանց բովանդակային մասի վրա` վերջինիս բացակայության պատճառով։ Հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի։ Սակայն Տեր-Պետրոսյանի բոլոր ճառերում իմ մշտական հիշատակության փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ։
Երեկոյան խարույկի շուրջ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների վրա որսի տարբեր սուր դրվագների մասին։ Խոսում էին առյուծների, հովազների, գոմեշների և փղերի ուժի, ճարպկության ու վտանգավորության մասին։ Ներկաներից մեկը` մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում և ասում, որ կենդանիներից ամենավտանգավորն ու ուժեղը արջն է։
Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու՞ է արջը նման մեծ տպավորություն գործել։ Պարզվեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան լավ ջարդոտել է։ Հավանաբար ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, այդ պատճառով էլ նա այդքան հաճախ է ինձ հիշում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Tert.am
Էտ "եվրոպացին" գիտե?ք չէ ով է... Ծառուկյանը...:)) Բայց ուրեմն լավ չի ջարդոտել որ կենդանի է մնացել:
Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է ....
Արդեն խնդալու ա :D
Ես հաճույքով կմեկնաբանեի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտարարությունը: Ցավոք, կատարված հայտարարությունը դա որսկանի հայտարարություն է, որսկանի բառապաշար է, որը քաղաքականության մեջ մենք չենք հասկանում, որովհետեւ սաֆարիներում որս չենք անում»,- «Հայացք» ակումբում նոյեմբերի 17-ին հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Քոչարյանը նախօրեին անդրադարձել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողելու մասին, եւ աֆրիկյան մի պատմություն պատմել, ինքն իրեն համեմատելով արջի, իսկ Տեր-Պետրոսյանին՝ արջից ջարդված որսորդի հետ:
«Կարելի է ցավալ, որ այդ մարդը „կլիզմայի“ :Dմակարդակից չբարձրացավ: Կոնկրետ մեղադրանքներ էին ուղղված իրեն, կոնկրետ փաստերի արձանագրումներ էին, եւ ուղղակի պետք է անդրադառնար դրան, եթե ասելիք ուներ»,- Քոչարյանի ասածին գնահատական տվեց Լեւոն Զուրաբյանը:
Աղբյուրը (http://news.am/am/news/8783.html)
Բա արժեր՞ կլիզմային էս աստիՃանի վիրավորել:D
murmushka
20.11.2009, 19:54
Օրենք Ռոբերտ Քոչարյանի մասին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՙՆախկին նախագահների մասին՚ ՀՀ օրենքն ամբողջությամբ չի կարգավորում Ռոբերտ Քոչարյանի գործունեության բոլոր ոլորտները, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ ՙՌոբերտ Քոչարյան՚ եւ ՙնախագահ՚ հասկացությունները միմյանց հետ որեւէ կապ չունեն եւ գտնվում են միանգամայն տարբեր իրավական եւ բովանդակային հարթություններում, առաջարկում ենք անհապաղ առանձին օրենք ընդունել Ռոբերտ Քոչարյանի մասին եւ վերջինիս գործունեությունը դուրս բերել ՙՆախկին նախագահների մասին՚ ՀՀ օրենքի շրջանակներից: Սույն նախաձեռնությունը հնարավորություն կտա ոչ միայն օրենսդրորեն կարգավորել առանձին վերցրած մեկ Քոչարյանի գործունեությունը, այլեւ Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել միջազգային ատյաններում խայտառակվելու ազգակործան հեռանկարից: Եվ այսպես.
Օրենք Ռոբերտ Քոչարյանի մասին
(նախագիծ)
Հոդվ. 1. Ռոբերտ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահն է, եւ որպես այդպիսին` ենթակա է պետական հատուկ հոգածության:
Ռոբերտ Քոչարյանի պահպանումը, կերակրումը, բուժումն ու խնամքն իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցներով:
Հոդվ. 2. Ռոբերտ Քոչարյանի լիարժեք կենսագործունեության համար ՀՀ կառավարությունը հատկացնում է.
ա. Տուռնիկ (կանաչ գույնի, մեկ հատ),
բ. Բանան (օրական երկու կիլոգրամ),
գ. Կլիզմա (կանաչ գույնի, էլաստիկ, մեկ հատ):
Սույն ապրանքացանկն ամբողջական է եւ փոփոխման ենթակա չէ:
Հոդվ. 3. Ռոբերտ Քոչարյանի դեմքի ստորին հատվածի ծամածռությունների արդյունքում արտաբերված ձայնային հնչյունները միտք չեն արտահայտում եւ չեն կարող մեկնաբանվել որպես ՀՀ նախկին նախագահի կարծիք: Ցանկացած նման մեկնաբանություն ընկալվում է որպես ՀՀ միջազգային հեղինակությունը սասանելու փորձ եւ պատժվում է օրենքով:
Հոդվ. 4. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պրոֆիլակտիկ հոգեբուժական վերահսկողությունն իրականացվում է անընդմեջ եւ պետպատվերի շրջանակներում: Նրա հետ պարբերաբար շփվող անձինք կատաղության դեմ պատվաստումներ են ստանում ոչ հազվադեպ, քան երեք ամիսը մեկ անգամ:
Հոդվ. 5. Ռոբերտ Քոչարյանի ինտելեկտուալ ժամանցն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը ոչ հազվադեպ, քան երեք ամիսը մեկ անգամ անհատույց տրամադրում է Ժյուլ Վեռնի նկարազարդ գրքույկը` ՙՆերկիր ինքդ՚ վերնագրով:
Հոդվ. 6. Խոշոր կենդանիների որսի, Հաագայում ցուցմունքներ տալու կամ այլ նպատակներով իրականացվելիք արտասահմանյան այցերի դեպքում ՀՀ կառավարությունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրում է.
ա. Ինքնաթիռ (մեկ հատ),
բ. Վիզկապ (մեկ հատ),
գ. Թարգմանիչներ (այդ թվում` հայերենից հայերեն):
Հոդվ. 7. Իշխանափոխությունից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը մշտական բնակության է մեկնում Դաշբուլաղ, որից հետո նրա գործունեությունը կարգավորվում է ՙՆախկին նախագահների մասին՚ ԼՂՀ օրենքով:
Հոդվ. 8. Սույն օրենքի հոդվ. 7-ով նախատեսված դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետագա ճակատագիրը կարգավորվում է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ստորագրված ՙԷքստրադիցիայի մասին՚ համաձայնագրով:
Հոդվ. 9. Ռոբերտ Քոչարյանի անձնական ունեցվածքի առգրավումից գոյացած միջոցներն ուղղվում են ՀՀ արտաքին պետական պարտքի մարմանը, իսկ մնացած մասով իրականացվում են երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր:
Հոդվ. 10. Օրենքն ուժի մեջ է մտնում վավերացման պահից եւ փոփոխման ենթակա չէ:
Հուսով ենք, խորհրդարանն այս օրինագիծը կհամարի ՙհրատապ՚ եւ կընդունի արագացված ընթացակարգով:
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Volkswagen Touareg կզարդարի՞ Արմեն Աշոտյանին միջազգային հանրության աչքում
Հայաստանի ներկայացուցիչների քյասիբ տեսքը թույլ չի տալիս, որ միջազգային հանրությունը նրանց լուրջ վերաբերվի, Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով իր կուսակցի՝ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից Volkswagen Touareg մակնիշի մեքենա գնելու մասին:
«Մենք պարտավոր ենք պատշաճ կերպով ներկայանալ միջազգային հանրությանը»,- հայտարարեց Սահակյանը՝ այդպես էլ չկարողանալով պատասխանել հարցին, թե ինչպես մեքենան կօգնի Արմեն Աշոտյանին «պատշաճ կերպով ներկայանալ միջազգային հանրությանը»:
Հավանաբար Սահակյանը նկատի ուներ, որ միջազգային հանրության առջեւ Աշոտյանը կամ մյուս հայ պաշտոնյաները պետք է հանդես գան իրենց շքեղ մեքենաների ֆոնին, եւ այդ ժամանակ նրանց լուրջ կվերաբերվեն: Ստացվում է, որ հայ պաշտոնյաներին արտերկրյա ճամփորդությունների ժամանակ պետք է ուղեկցեն իրենց մեքենաները, որ հատուկ հասցվել են այս կամ այն երկիր՝ հարկատուների հաշվին: Բայց դե, եթե դա միակ ելքն է միջազգային հանրության առջեւ պատշաճ ներկայանալու, հարկատուները այդ մի զոհողությանն էլ կգնան…
հլը սրա ռոժին նայեք, իսկական հիմիկվա ազգային ժողովի ապրանքա:D
http://www.youtube.com/watch?v=f1AXtJNGOWs
murmushka
24.11.2009, 00:41
Թեկուզ եւ մենակ լինի փարախում,
Որսկան Ռոբիկը ընչի՞ց է վախում:
Հապա մի նայիր հըսկա հասակին,
Ծըռած չանային, ամուր քամակին...
........................................................
........................................................
Բայց բաոբաբի տակին էս գիշեր
Մենակ է Ռոբիկն ու չունի ընկեր:
Խարույկի կողքին լուռ թինկը տված
Մըտածում է նա... Ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն նեղ մաջալին,
Միտն էկան արած ղալաթները հին...
Սրընթաց ջայլա՞մ, թե արջ գիշատիչ
Շեշտակի անցավ խարույկի մոտով,
Սերժի՞կը հանկարծ թաքուն, թիկունքից
Փորձեց հարվածել քամակին ոտով,
Ո՞վ Հաագային դիմեց իր հարցով...
Ո՞վ ցուցմունք տըվեց քսանյոթի գործով...
Ռոբիկին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց խարույկի վըրա,
Կանգնեց ու լըռեց... Ականջ դըրավ նա...
- Էն ո՞վ նայեց լիսածակից...
Էն ո՞վ խոսեց մարտի մեկից...
Ո՞վ, անտեսած Սերժի փեսին,
Աչք է դըրել իմ բիզնեսին...
Ո՞վ է ամեն քայլըս հիշում,
Որ ապագաս անցնի Կոշում...
Ո՞վ ես, էհե՜յ, ի՞նչ ես անում,
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում...
Enigmatic
24.11.2009, 01:10
հլը սրա ռոժին նայեք, իսկական հիմիկվա ազգային ժողովի ապրանքա:D
:oէրեխեք սրա թաքնված տեսախցիկը չե՞ք տեսել Բլեֆֆ -ն էր Արմենիայով կարծեմ: ուրեմ 200 000 դրամ են առաջարկում սրան նիհարելու դեղ գովազդելու համար, համաձայնվում ա, կնգա շորեր են հագցնում, ու քսվացնում են կարմիր պամադա, աչքերն են քսում, ռումյանայով բան:D ու տռենաժոռի վրա նստած ռեկլամ ա անում, հետո սկսում են հոգու հետ խաղալը:{
Ուղակի չեմ կարում Յուտուբում գտնեմ դնեմ:( էսի մի խայտառակ դիշովի դերասան ա: Նաև մեր հարևանի հարսանիքի, թամադան ա եղել, փողով վարձել էին սրան:
Նաև մեր հարևանի հարսանիքի, թամադան ա եղել, փողով վարձել էին սրան:
Էտ ինչ խայտառակ հարսանիք ա եղել;
հլը սրա ռոժին նայեք, իսկական հիմիկվա ազգային ժողովի ապրանքա:D
ժողովուրդ, էսի գրել-կարդալ գիտի???:think
ժողովուրդ, էսի գրել-կարդալ գիտի???:think
ապեր, սպասի պարզենք սա երկու ոտի վրա քայլել գիտի թե չէ
Mephistopheles
24.11.2009, 12:26
ժողովուրդ, էսի գրել-կարդալ գիտի???:think
սաշիկից ինչով ա պակաս
սաշիկից ինչով ա պակաս
բա ազգանունը??? !!!!Սարգսյան!!!!........ :think
չէ մի չէ, կակոյ նիբուձ Կոստանյան....
կատակ բան չի....
ՊՊԾ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ
http://208.94.240.50/~aravot/2009/aravot_arm/November/25/p1.jpg
Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի տարածքում վերջին օրերին հաճախ են հնչում «հեռացի՛ր», «ամո՛թ» եւ այլ հայտնի վանկարկումները: Սակայն այդ տարածքում որեւէ ապստամբություն տեղի չի ունենում: Պարզապես պարեկապահակային ծառայության աշխատակիցները ուսումնական վարժանքներ են անցկացնում: Պարապմունքների ժամանակ ոստիկանների մի մասը հանդես է գալիս իբրեւ քաղաքացիական անձ եւ հանդես է գալիս վերոհիշյալ կոչերով: Ոստիկանների մյուս մասը՝ զինված ռետինե մահակներով, վահաններով եւ էլեկտրաշոկերով՝ դիմադրում է «զանգվածային անկարգությունների մասնակիցներին» եւ փորձում կասեցնել նրանց առաջխաղացումը:
www.aravot.am
ԴԵԴՈՒԿՏԻՎ ՄԵԹՈԴ
Դատելով Էդուարդ Նալբանդյանի թշերի վրա արտաքին միջամտության հետքերի բացակայությունից, Մյունխենում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ Քաղաքական խորհուրդը ներողություն է խնդրում կուսակցության հազարավոր անդամներից եւ համակիրներից` Տիգրան Սարգսյանին կուսակցության շարքերն ընդունելու համար:
ԴԵԴՈՒԿՏԻՎ ՄԵԹՈԴ
Դատելով Էդուարդ Նալբանդյանի թշերի վրա արտաքին միջամտության հետքերի բացակայությունից, Մյունխենում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել:
Թշերը չէին երևում, բայց շալվարի վրա ոնց որ թե հետքեր կաին...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ Քաղաքական խորհուրդը ներողություն է խնդրում կուսակցության հազարավոր անդամներից եւ համակիրներից` Տիգրան Սարգսյանին կուսակցության շարքերն ընդունելու համար
Համակիրներից միգուցե արժեր ներողություն խնդրել, բայց ահա անդամնները շատ կուրախանան...:D Տիգրան Թորոսյանի ծանր կորստից հետո....
Ձայնալար
27.11.2009, 15:50
November 21, 2009
Հայաստան 2020 (սցենար N1 – ընթացիկ սցենար)
«Ազատություն» ռ/կ – մամուլի տեսություն
Ցավոք մեզ լսելու հնարավորություն ունեն միայն սփյուռքում, բայց այնուամենայնիվ մենք շարունակում ենք մեր ավանդական աշխատաոճը՝ ներկայացնելով օրվա մամուլի տեսությունը:
Եվ այսպես. հանրապետության գրեթե բոլոր թերթերն անդրադարձել են տարվա գլխավոր իրադարձությանը՝ Երևանի Վլ. Պուտինի անվան հրապարակում (նախկին «Հանրապետության հրապարակ») հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Վլադիմիր Վլադիմիրովիչի արձանի բացման արարողությանը: Ինչպես գրում է «Լուսաբաց» թերթի խմբագիր Աբրահամ Արամյանը, այն, որ այդ պատմական իրադարձությանը ՀՀ նախկին նախագահներից ոչ մեկը ներկա չէր, խոսում է այն մասին, որ մենք դեռ հասուն ազգ չենք: «Մի կողմից,- գրում է հոդվածագիրը,- միանգամայն հասկանալի է, որ պետական ապարատը շատ փնթի է աշխատել և սպասվող իրադարձության մասին ժամանակին չի տեղեկացրել Մոնտե Կառլոյում իր հանգիստը վայելող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին»: «Կասկած չկա,- շարունակում է հեղինակը, որ Ս. Սարգսյանը նման առիթը բաց չէր թողնի և կշտապեր իր ներկայությամբ պատվել մեր ժողովրդիկ կյանքում տեղի ունեցող այդ բացառիկ իրադարձությունը»: Ըստ պարոն Արամյանի, կարելի է հասկանալ նաև Մոզամբիկում փղի կնճիթի բաստուրմա ուտող Ռոբերտ Քոչարյանին: Տարվա այս եղանակը բացառիկ է որսից հետո նման ճաշատեսակ համտեսելու առումով: Հոդվածագիրը սակայն որևէ կերպ չի կարողանում հասկանալ ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկա չգտնվելն այդ դարակազմիկ իրադարձությանը: «Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ քաղաքական խնդիրներ ունի գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց սիրուն բան չստացվեց, որ նախկին նախագահներից ոչ մեկը ներկա չգտնվեց Վլադիմիր Վլադիմիրովիչի արձանի բացման արարողությանը: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Տեր-Պետրոսյանը նախկին նախագահներից միակն է, որ գտնվում է Հայաստանում, ապա նրա այս քայլը ոչ մի արդարացում չի կարող ունենալ»,- նկատում է հոդվածագիրը:
«Այլոց ոչխար» թերթը նույնպես անդրադարձել է երեկվա գլխավոր իրադարձությանը: Ըստ թերթի, որևէ արդարացում չի կարող լինել «ՀՀՇ առաջնորդի ազգադավ պահվածքին»: Թերթը հիշեցնում է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Տեր-Պետրոսյանը նման ազգակործան քայլերի է դիմում: «Մենք դեռ չենք մոռացել, թե 28 տարի առաջ ինչպես էր Տեր-Պետրոսյանի իշխանությունը ստորաբար հաղթանակ տանում եղբայրական ազերի ժողովրդի դեմ: Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ դարձան ՀՀՇ-ական խունտայի զոհ, եղբայրական Ադրբեջանի ուսերին ծանրացավ շուրջ մեկ միլիոն փախստականների բեռը, օկուպացվեցին մեր հարազատների տարածքների շուրջ 20%-ը… ,- հիշեցնում է թերթն ու շարունակում,- Բայց ՀՀՇ-ի պարագլուխն այսքանով չբավարարվեց: Նրա գլխավորությամբ Հայաստանը տարածաշրջանում առաջինը հաղթահարեց էներգետիկ ճգնաժամը՝ եղբայրական ժողովրդին այս անգամ էլ սպանելով ջիջիլ գցելով»: Թերթը եզրակացնում է, որ Տեր-Պետրոսյանի գործողություններն ուղղորդվում են հրեա-մասոնական ուժերի կողմից՝ հընթացս հիշեցնելով առաջին նախագահի կնոջ ազգությունը:
Իսկ «Չորրորդ ինքնիշխանություն+1+1+1» թերթը հրապարակել է վերոնշյալ իրադարձության կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարությունը: «1998թ.-ից ի վեր Հայաստանը շեղվել է իր զարգացման բնականոն հունից: Քոչարյանասերժամկնային իշխանությունը ոտնահարել է քաղաքացիների ընտրական իրավունքը՝ բռնի կերպով ճնշելով խաղաղ ցույցերը: Մենք հետամուտ ենք լինելու «Հոկտեմբերի 27-ի» «Մարտի 1-ի», «Մայիսի 13-ի», «Օգսոտոսի 24-ի» դեպքերի մեղավորներին պատժելու գործում և պահանջում ենք իշխող ավազակապետական իշխանությունների հրաժարականը: Հընթացս տեղեկացնում ենք, որ այս ոճրագործությունների պատասխանատուներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի մասին Հաագայի դատարան ուղարկվելիք մեր դիմումի թարգմանությունը հեսա-հեսա պրծնում ենք»:
«Երանի էն ժամանակ» թերթն էլ կրկին անդրադարձել է գրեթե 12 տարվա վաղեմություն ունեցող իրադարձություններին: «2008-ի փետրվարին Ազատության հրապարակ տեսած ժողովրդի ոգին անկոտրում է: Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է»,- վստահեցնում է պարբերականը: Թերթի խմբագիրը փաստում է, որ Տեր-Պետրոսյանի ելույթներում արված տարատեսակ մեջներումներն արդեն բավական կրթել են մեր հասարակությանը՝ իրազեկելով մեր պատմության այս կամ այն դրվագների մասին, որոնք արդեն վաղուց մոռացված էին: «Իսկ առաջ շարժվելու համար սեփական պատմության մանրակրկիտ ուսումնասիրությունը չէր խանգարի»,- փաստում է «Երանի էն ժամանակը»:
«Հետամտություն» թերթն էլ նշում է, որ քաղաքապետության 12 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետ Սպիտակ Գագոն (այո, ծերությունն անում է իր սև գործը) ավելի հանճարեղ որոշում, քան Վլ. Վլադիմիրովիչի արձանի տեղադրման թույլտվություն տալն էր, թերևս չի կայացրել: Այս կարծիքին է նաև ԱԺ նախագահ Սաշիկ Սարգսյանը: Իսկ այն, որ արձանի բացմանը մասնակցում էր անձամբ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, ընդգծում է տարածաշրջանում մեր գուբերնիայի կարևորությունը: Արարողությանը ներկա էին նաև հարևան հանրապետության Ղարաբաղի մարզի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Ղարաքիլիսայի (նախկին Վանաձոր) երաժշտական դպրոցի ազգությամբ հայ ուսուցչուհին: «Համազգային այսպիսի միասնություն հայ ժողովրդի պատմության մեջ դժվար է հիշել»,- ընդգծում է թերթը:
Պուտինի անվան հրապարակում տեղի ունեցած տոնական միջոցառումներին մասնակցել են նաև գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Արմեն Աշոտյանը, ԵՊՀ ռեկտոր Գագիկ Ծառուկյանը, գրողների միության նախագահ Վահրամ Սահակյանը և այլ մտավորականներ:
Շարունակելի…
http://teymurazyan.blogspot.com/2009/11/2020-n1.html
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Պատերազմը սկսվել է: Ինքը միաժամանակ Վարդան Մամիկոնյանն է, Ռեմբոն եւ Շտիռլիցը: Բայց, չգիտես ինչու, ոչ թե նժույգի վրա է նստած, այլ մարտական էշի: Միջուկային «չամադանչիկն» օդում ճոճելով` սլանում է դեպի ռազմաճակատ: Առջեւից եւ հետեւից սլանում են թիկնապահների ավանակները` «միգալկաներով», իսկ կողքից, ձյունաճերմակ ավանակի վրա նստած, սլանում է քարտուղարուհին` սուրճի պարագաներով (ջազվե, գազի բալոն եւ այլն): Շուրջը անընդհատ ռումբեր են պայթում, ահավոր ծուխ է, բայց իրենք առաջ են սլանում...
Վերջապես հասնում են առաջին գիծ ու նետվում խրամատի մեջ: Հովիկ Աբրահամյանն իսկույն ուսապարկից հանում է պանիրը, հաշվում ներկաներին ու ըստ դրա` հավասար մասերի բաժանում: Այդ պահին մոտերքում ռումբ է պայթում: Հովիկ Աբրահամյանը ուշադիր նայում է պայթյունի հետեւանքներին ու թաքուն երկու կտոր պանիր գցում բերանը... Իսկ ռադիստն Արմենչիկն է. սպասում է Բաղդասարով Միշայի հետախուզական տվյալներին:
Բայց արդեն ժամանակ չկա, պետք է անցնել հարձակման ու հասնել Քուռ գետը: Հարկայինի գունդը հրաժարվում է. «Հասնում ենք Քուռ ի՞նչ անենք, ուրիշ բան, եթե ջրաչափ տեղադրեինք», հայտարարում են սրանք ու մի կողմ քաշվում: Ոստիկանության սպեցնազը նույնպես տեղից չի շարժվում: «Լավ, մեզ ոչ մի գունդ օգնության չի գալո՞ւ», գոռում է ինքը: «Այստեղ եմ, շեֆ», առաջ է գալիս էդուարդ Նալբանդյանը` ճակատին չինարեն հիերոգլիֆներով կարմիր ժապավեն կապած ու թշերին ցեխ քսած: «Հազար եմ ասել` ամեն կլոր բան գունդ չի՛», գոռում է ինքը ու ճարահատյալ` բացում միջուկային ճամպրուկը... Ներսում ինչ ասես կա. երկու կապ խաղաթղթեր, մինի-ռուլետկա, յոթ-ութ հատ զառ, ինչ-որ անհասկանալի սպիտակ փոշի... Բայց զենք չկա: Ինքը խոր հոգոց է քաշում, խանչալը վերցնում, վերնաշապիկը պատռում (որ Ռեմբոյի նման լինի) ու առաջ սողում դեպի Բաքու-Ջեյհան նավթամուղ... Այնտեղ Ֆլեշ Բարսեղն արդեն դռելով ծակում է խողովակը, որ լեւի գիծ քաշի...
Նահանջի ճանապարհ չկա, շրջապատման մեջ են: Մի կերպ ռադիոկապի մեջ է մտնում Արմենչիկի հետ ու հրամայում, որ անցնեն հարձակման ու իրենց հանեն շրջապատումից, բայց Արմենչիկը, չգիտես ինչու, ծիծաղում է ու ձեւացնում, թե չի հասկանում հրամանը... Հանկարծ գլխում հանճարեղ միտք է ծնվում: Գլուխը խրամատից հանում է ու գոռում. «Սեր-ժի՛կ, հեռացի՛ր»: Ոստիկանության սպեցնազը միանգամից անցնում է հարձակման ու գրոհում ձայնի ուղղությամբ: Ինքը, ոգեւորված, շարունակում է գոռալ: Սպեցնազը տեղ է հասնում: Ինքը ծոծրակին միանգամից մի քանի հարված է զգում, ու աչքերի առաջ մթնում է...
Արթնանում է ՀՀԿ համագումարում:
Աստղագուշակ:scen
Տիգրան Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Կույս (մինչեւ վերջերս):
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է դարակազմիկ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը անսպասելիորեն կդառնաք կուսակցական: Հանդիպում կուսակցական ընկերների հետ` մտերմիկ միջավայրում: Ինքներդ ձեզ համար կբացահայտեք, որ «կուսակցաշինություն» բառը վերաբերում է ոչ թե կուսակցությանը, այլ կուսակցականներին:
Երեքշաբթի օրը` նժդեհականության աճ: Աշխատեք էմոցիաներին չտրվել:
Չորեքշաբթի օրը կոչ կանեք անձնական ներդրում ունենալ Շուշիի զարգացման նպատակով կազմակերպված հանգանակությանը:
Հինգշաբթի օրը կպարզվի, որ Իսպանիայում «Շուշի» անունով դղյակ ունեք: Աստղերը խորհուրդ են տալիս արագացնել անվանափոխության գործընթացը:
Ուրբաթ օրը` հանդիպում շուկայում գերիշխող դիրք ունեցող գործարարների հետ: Ֆինանսական խնդիրների կարգավորում: Նժդեհականության աճ:
Շաբաթը եւ կիրակին նվիրեք կուսակցաշինությանը:
Դեկտեմբերի 9-ին Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Հայաստան: «Ա1+»-ը ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Գրիգորյանից փորձեցինք ճշտել այցի մանրամասները: Զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման:
-Ի՞ նչ պայմանագրեր եւ համաձայնագրեր են ստորագրվելու:
-Գիտեք, շատ խառը հանդիպումներ են լինելու. 3 օր, բիզնեսմեններ են գալու, բիզնես ֆորում է լինելու, ահագին մարդիկ են գալու, դեռ պարզված չէ, ինչքան մարդ պետք է գա: Համաձայնագրերի մասին խոսք չեղավ, եկան նախապատրաստելու գնացին, համաձայնագրերի մասին խոսք չեղավ:
-Եռօրյա՞ այցով է ժամանելու պատվիրակությունը:
-Այո:
-Հանդիպումներից ուրիշ ինչ մանրամասներ կարող եք հայտնել:
-Դեռ ոչինչ հայտնի չէ:
-Պատվիրակության կազմում նախագահից բացի ովքե՞ր են լինելու:
-Կարծեմ բնապահպանության մինիստրն է...., գիտեք, դեռ իրենց մոտ էլ պարզ չէր: Եթե ձեզ շատ հետաքրքրիր է, ձեր թերթին շատ եմ հարգում, վաղը քարտուղարուհուն կասեմ, կզանգի:
-Իսկ ինչպե՞ ս է պատահել, որ ձեզ են ընտրել պատվո հյուպատոս:
-Եթե դեսպանատուն չունեն, տեղից են լինում հյուպատոսները, Երեւանից ընտրված շատ այլ երկրների պատվո հյուպատոսներ կան:
Ի դեպ
Հյուպատոսը չգիտեր այն երկրի նախագահի անունը, որի պատվո հյուպատոսն է.: «Վայ, անընդհատ մոռանում եմ նախագահի անունը, հիմա էլ տանն եմ. վաղը ձեզ այս համարով իմ քարտուղարուհին կզանգահարի' կասի»,-ասաց ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Գրիգորյանը:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/11/30/valdis-zatlers)
:'
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ:tel
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին ՀՀ իշխանական վերնախավին մոտ կանգնած մարդիկ են: Ցավոք, օգտագործված բառապաշարը հնարավորություն չի տալիս պարզել` նրանք բարձրաստիճան պաշտոնյանե՞ր են, հանցագործ աշխարհի ներկայացուցիչնե՞ր, թե՞ պարզապես թաղային հեղինակություններ, բայց ամեն դեպքում, գաղտնալսված այս հեռախոսազրույցը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական անցուդարձին, եւ այդքանով էլ, վստահ ենք, կհետաքրքրի ընթերցողներին: Այնպես որ, ներկայացնում ենք գաղտնալսման սղագրությունը` բնականաբար, մասնակի կրճատումներով: Եվ այսպես.
- Բարի օր, ախպերըս:
- Յա, բարեւ, մեռնեմ քեզ: Էս ո՞նց ա զանգել ես, հո բան-ման չի՞ պատահել:think
- Չէ, ախպեր, պռոստը մի հարցով ուզում էի հետդ խոսամ: Կարող ա՞ էս համագումարի մոմենտով հոգապահուստ մի հատ մանդատ դասավորես, ախպեր:
- Ի՞նչ համագումար:
- Էս խշշշ... խշշշ... խշշշ...
- Դժվար բան ասիր, ախպեր: 5000 դոլարից էժան չկա:
- Լուրջ ե՞ս ասում:o Մի էրկու օր առաջ բաջանաղըս 4000-ով առաջարկեց, ախպեր, իզուր էլ չվեկալա:( Բա խի՞ ա տենց թանկացել:
- Դե հիմա էդ ա: Բա կուսակցական ես դառնում, ուրիշ ծախսեր կան... Բա հո քուչից չե՞ս գալու համագումարի մասնակցես:
- Եսիմ, ախպեր... Չնայած` պրինցիպի որ վեկալում ես, թանկ չի: Շեֆի հետ կարա՞նք կադրի մեջ էրեւանք, տելեվիզըրով ցույց տան:
- 300 դոլար:
- Էդքան էժա՞ն:love
- Վայրկյա՛նը:
- Էտի թիվ ա, ապե: Բայց պրոբլեմ չկա, մի բան կանեմ: Ուրիշ ի՞նչ ա պետք:
- Հեչ, ախպեր, նորմալ կաստում-շըլվար, մի յոթ-ութ տեղ պտի ծափ տաս, մեկ էլ` մի հատ թղթի կտոր կտան, մեկ-մեկ պիտի վերեւ բարձրացնես:
- Պրոբլեմ չկա: Բայց էդ կուսակցություն մտնելու մոմենտը չդզեց, ապե:
- Հա, լավ, մարդ չի իմանա:
- Չէ, էդ մոմենտով չեմ ասում: Պռոստը կարող ա հարցեր տան, էլի, ախպեր: Խոսքի հիշում ե՞ս, որ վախտին պարտիական էինք դառնում, հարց-մարց էին տալի` Մարքսի հորոխպոր անունը ի՞նչ էր, կամ Լենինը քանի՞ սռոկ ա նստել...
- Ախպեր, արխային էղի, շեֆի մոմենտով տենց սռոկ-մռոկի հարցեր չեն տա: Ջոգում ե՞ս, ախպեր, իրանք անցյալից են հարցեր տալու, ապագայից չեն տալու:
- Բա որ խոսքի հարցնեն, թե կուսակցության նախկին առաջնորդներից ով ինչ մահով ա մեռել...
- Հոպ, ախպեր, էս դու լրիվ խորացար: Էդ էլի սռոկի հետ ա կապված, ապագայի հետ ա կապված... Վոբշմ, արխային էղի: 5000-ը բեր, ուրիշ բանի հետ գործ չունես:
- Մի բան է՛լ հարցնեմ, էլի: Ապառիկով չի լնի՞:oy
- Չէ, այ ախպեր, ի՞նչ ապառիկ: Փող չունես` էն խշշշ... խշշշ...-ի կուսակցությունը մտի:
- Արտուրիկի՞: Էս դու արդեն լրիվ կպնողական ես էթում, ախպեր, ինձ ընչի՞ տեղ ես դրել:angry Վոբշմ, էդ գումարի մոմենտով իրիկունը մի հատ իրար տենանք:
- Հարց չկա, ախպեր: Դե կզանգվենք:
Այս գաղտնալսումը, կարծում ենք, որոշակի լույս է սփռում Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների վրա:
ՀԵՐՔՈՒՄ
ՀՀԿ Խորհուրդը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր Գագիկ Բեգլարյանը եւ Տիգրան Սարգսյանը դարձել են ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, քանի որ կուսակցությունն առաջնորդվել է ռասայական եւ գենդերային հավասարության սկզբունքներով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շտապ վաճառվում են ազատագրված հինգ շրջաններ: Առանց միջնորդի: Գրանցված մարդ չկա: Հնարավոր է նաեւ փոխանակում լեգիտիմության հետ` հավելավճարով: Դիմել երեկոյան ժամերին:
Սերժիկ
http://chi.am/news/091204/pictures/first.jpg
не пахожий на меня
не пахожий на тебя
просто так прохожий парень
чернокожый...
:russian
Փաստորեն՝ Ագուտինը մեր քաղաքապետի մասին էլ երգ ունի :o:
Ճիշտա ուշա ու լացելու բանա, բայց չեմ կարա չտեղադրեմ:D
Զգուշացում: Նյութը պարունակում է ոչ ցենզուրային բառապաշար: Զգուշացումից հետո ինքներդ որոշեք նայե՞լ, թե՞ ոչ:
http://www.youtube.com/watch?v=x6WWuQ_8uVw
Էս ինչ լավ տեսանյութ էր: :hands Եթե կա նմանատիպ տեսանյութեր, խնդրում եմ տեղադրեք:
Գարեգին Բ-ն մտնում է հանրապետական
Երկուշաբթի առավոտյան Էջմիածնի մամլո ծառայությունը տարածեց հաղորդագրություն առ այն, որ ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն /այսուհետ Գ. Բ./ հայտ է ներկայացրել հանրապետական կուսակցություն միանալու վերաբերյալ: Մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է` “Աստվածաբանական խորհրդի վերլուծության արդյունքում, մեր կառույցը գտել է լիարժեք ներդաշնակություն աստվածաշնչի և այն սկզբունքների հետ, որոնք դրված են ՀՀԿ-ի հիմքում: Ամեն:”
Հայտարարությանը հետևեց Գ. Բ.-ի մամլո ասուլիսը, որտեղ նա սպառիչ բացատրեց իր վճռական քայլը. “… ահա թե ինչու ես որոշեցի միանալ այս կուսակցությանը: Ամեն,” պարզաբանեց Օծությունը /տեխնիկական պատճառներով մեր թխթակիցը ներկա չէր ասուլիսի առաջին մասին, ինչի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը/:
Ելույթից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ նման դիմումներով հանդես են եկել նաև Արարատյան և Շիրակի թեմի առաջնորդները, որոնք ավելի մանրամասն հիմնավորեցին հոգևոր խավի հետաքրքրությունը ՀՀԿ գաղափարախոսությամբ: Միասնական մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց. “…հիմնականում սրանք են պատճառները, որոնք ակնհայտ ենք դարձնում մեր անդամակցության անհրաժեշտությունը ՀՀԿ-ին: Ամեն,” ասացին առաքելական պաշտոնյաները /մեր թղթակցին պատուհասեց ևս մեկ տրասպորտային խնդիր, որի համար ներողություն ենք խնդրում:/
Իսկ ասուլիսի վերջում նրանց միացավ նաև Լոռվա թեմի առաջնորդը, որը ակնհայտ օրինակի վրա ցուցադրեց եկեղեցու և ՀՀԿ-ի մերձեցման կարևորությունը, նշելով. “…հուսով եմ հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը: Ամեն” /Ներողություն ենք հայցում մեր նախկին լրագրողի անփութության համար, որի հեռախոսի զանգը անպատեհ պահի խանգարեց լսել պարզաբանման մի փոքր հատված/:
Այս նորությունների շարքը մեծ աշխուժություն առաջացրեց քաղաքական դաշտում: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը. “Կարծում եմ Օծությունը /Գ. Բ.-ն/ սպառիչ պարզաբանում է ներկայացրել: Ես միայն ավելացնեմ, որ մենք ողջունում ենք եկեղեցու խոհեմ դիրքորոշումը: Իհարկե մենք փոքր երկիր ենք և ունենալ երկու կրոն` առաքելական և ցեղակրոն, միառժամանակ գուցե այդքան ճիշտ չէ ազգային միաբանության տեսանկյունից:”
Հիշեցնենք, որ հայտարարություններից ընդամենը մի քանի օր առաջ ՀՀԿ էր անդամակցել նաև պետական կրկեսի տնօրեն Սարգիս Պավլիկյանցը, Երևանի Ջրմուղի մի շարք ղեկավար անձիք, երևանի մետրոպոլիտենի տնօրենը և մի շարք պարի պետական համույթի այրեր: Այս կառույցներին միացավ նաև բուսաբանական և կենդանաբանական այգիների աշխատակազմը, որի ասուլիսի ժամանակ մանրամասն բացատրվեց քայլի կարևորությունը. “…և այսպես մենք որոշեցինք միանալ ՀՀԿ-ին:” /այս անգամ բացատրությունը մեջբերվել է ամբողջությամբ/:
Ի դեպ ՀՀԿ-ն ստանում է անդամակցության հայտեր նաև Սփյուռքից և միջազգային կառույցներից: Շարմազանովը ակնարկեց, որ “ստացվել է նաև դիմում Միացյալ ազգերի կազմակերպության ղեկավարներից, սակայն նրանք այնպես ել չկարողացան հստակ բացատրել ՀՀԿ-ին միանալու հիմքերը, ինչի պատճառով ստիպված էինք մերժել նրանց հայցը:”
www.armcomedy.com
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու,
Հանդիպեցին մեկմեկու
Սերժն ու Իլհամն առանց մեզ:
Հանդիպեցին մեկմեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու
Գործընթացը վստահվեց
Ինձ պես անկապ փինաչու,
Թուշըս քաշին Ցյուրիխում,
Սերժի գլխին դրին ֆես,
Ես չիմացա, թե ինչպես,
Նա չիմացավ, թե ինչու...
Ես չիմացա, թե ինչու,
Նա չիմացավ, թե ինչպես,
Շրջաններ ենք հանձնելու
Մինչեւ գարուն հինգ ու կես...
Բայց չներեց ազգը մեզ,
Լարեց` որպես փինաչու,
Ես չիմացա, թե ինչու,
Նա չիմացավ, թե ինչպես:
Ճիշտա ուշա ու լացելու բանա, բայց չեմ կարա չտեղադրեմ:D
Զգուշացում: Նյութը պարունակում է ոչ ցենզուրային բառապաշար: Զգուշացումից հետո ինքներդ որոշեք նայե՞լ, թե՞ ոչ:
................
Ժող, մերսի վարկանիշների ու շնորհակալությունների համար, բայց աչքիս ես մարդկանց վերջը լավ չի լինելու…:think
http://armenianow.com/hy/news/19882/outtakes_from_sargsyan_campaign_ads_surface_on_internet_in_armenian_celebrity_scandal
Ժող, մերսի վարկանիշների ու շնորհակալությունների համար, բայց աչքիս ես մարդկանց վերջը լավ չի լինելու…:think
http://armenianow.com/hy/news/19882/outtakes_from_sargsyan_campaign_ads_surface_on_internet_in_armenian_celebrity_scandal
Իրոք մեծ շիլա-շփոթա բարձրացել: Առաջին հերթին լավ չի լինելու դա նկարած (հետևաբար և տարածած) մարդկանց վրա: Էլ չեմ խոսում Ազարյանի մասին: Թոխատյանը հլա մի կողմ, Զախարյանը եսիմ ինչ չի....
Ժող, մերսի վարկանիշների ու շնորհակալությունների համար, բայց աչքիս ես մարդկանց վերջը լավ չի լինելու…:think
http://armenianow.com/hy/news/19882/outtakes_from_sargsyan_campaign_ads_surface_on_internet_in_armenian_celebrity_scandal
Ընկերջս հետ էի խոսում Լոս. ասում էր ում ճանաչում եմ բոլորը դա են քննարկում :)
Ընկերջս հետ էի խոսում Լոս. ասում էր ում ճանաչում եմ բոլորը դա են քննարկում :)
Հա դե հանաք բան չի, երբ գառը գելի հետևից վատ բանա ասում ու հետո էդ ասածները բացահայտվում են… Բայց մի կողմից էլ ինչքան մեծ հնչեղություն ստանա սա, էնքան «ապահով» կլինեն գառները…:think
Հա դե հանաք բան չի, երբ գառը գելի հետևից վատ բանա ասում ու հետո էդ ասածները բացահայտվում են… Բայց մի կողմից էլ ինչքան մեծ հնչեղություն ստանա սա, էնքան «ապահով» կլինեն գառները…:think
Հեսա կպարզվի, որ Ազարյանը մի տաս տարի առաջվա չվճարված գույքահարկի պարտք ունի, ու տունը պետք ա բռնգրավվի; Ու ամեն ինչ օրենքով կլինի: Իսկ Թոխատյանը, աչքիս Այբբենարանի տեղը, չինական հիերոգլիֆեր ա շուտոս ռեկլամ անելու:
Հեսա կպարզվի, որ Ազարյանը մի տաս տարի առաջվա չվճարված գույքահարկի պարտք ունի, ու տունը պետք ա բռնգրավվի; Ու ամեն ինչ օրենքով կլինի: Իսկ Թոխատյանը, աչքիս Այբբենարանի տեղը, չինական հիերոգլիֆեր ա շուտոս ռեկլամ անելու:
Դէ նյութը դուրս հանողի մասին էլ ըսկի խոսք չկա: Էդ մարդը բնածին ա ողնաշարի տրավմայով ու բոլոր ողերը կոտրված ծնվել: Լեզուն ու ականջներն էլ փոքր ժամանակ են կտրել:
Ձայնալար
10.12.2009, 00:23
Մոդերատորական: Ոչ հումորային տեսանյութն ուղարկվել է այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=21661&page=147), իսկ դրա հումորային լինել չլինելու մասին գրառումները՝ գրողի ծոցը:
Փողոցով քայլելիս մի անցորդ թլըմփալով ընկնում է գետնին։ Այդ պահին նրան է մոտենում գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը և օգնում է որ բարձրանա։
Այս մարդը ոտքի կանգնելով ասում է.
_Չգիտեմ թե ոնց ձեզնից շնորհակալություն հայտնեմ։
_Պարզապես ընտրություններին ձեր ձայնը տվեք ինձ։
_ Կներեք, բայց ես հետույքի վրա ընկա, այլ ոչ թե գլխի։ :fool :D
—————————————————
_Ո՞րն է հայկական և եվրոպական ժողովրդավարության տարբերությունը։
_Հայկական ժողովրդավարությունը ապահովում է խոսքի ազատություն, իսկ եվրոպականը՝ ազատություն խոսքից հետո։
:pardon
http://chi.am/news/091208/pictures/first.jpg
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցը ենթադրաբար տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ. իսկ զրուցակիցներն ամենայն հավանականությամբ իշխանական վերին օղակներում լայն կապեր ունեցող գործարարներ են: Գաղտնալսումն ըստ երեւույթին իրականացվել է հանրապետության ներքաղաքական կայունության վերահսկմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, եւ չի բացառվում, որ ստորեւ ներկայացվող սղագրության արտահոսքը նույնպես հատուկ է կազմակերպվել` հանրապետությունում առկա խուճապային տրամադրությունները մեղմելու նպատակով: Ամեն դեպքում, եթե նույնիսկ դա այդպես է, սիրով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գաղտնալսման սղագրությունը` դրանով իսկ մեր համեստ ներդրումը բերելով հասարակությանն ավելորդ մտահոգություններից ձերբազատելու ազգանվեր գործին: Եվ այսպես.
- Ալո՞: Բարի օր, մեծ ախպեր:
- Յա, էս դու ե՞ս: Չճանաչեցի, ձենդ մի տեսակ ա:
- Բերանիս մառլյա եմ կապել էս գրիպների մոմենտով:
- Տո լավ, է... Մի հատ էլ ականջիդ կապի:
- Խի՞ որ, ախպերըս:
- Որ հեռախոսով խոսում ես, ձենը ականջով ես, չէ՞, լսում: Որ հանկարծ չերեզ ականջ չվարակվես: Լավ, էդ սաղ հեչ, թազա պարտիան ե՞րբ ա մտնում Հայաստան:
- Դեղերի՞: Էս էրկու օրը տեղ կհասնի, նենց որ` կամաց-կամաց վախտն ա, շուխուռ դրեք:
- Դե մինչեւ ռաստամոժկա, անես, բան, մի քանի օր կանցնի: Կակռազ լավ ա, էրկուշաբթի օրվանից որ դպրոցներն ու մանկապարտեզները փակենք, դեղերդ լավ կծախվեն: Արդեն խոսացած ա:
- Ատկատը ինչքա՞ն ա:
- Նույնը: Բայց սենց չի դզում, ախպեր, մենակ դուք եք փող աշխատում: Ճիշտն ասած` մի բան էլ ես եմ մտածել, ու գիպսի մեծ պարտիա եմ բերել:
- Լսի, բայց դու դեմք ես: Գիպսի մեծ պարտիան բերել ես ի՞նչ անես:
- Խի՞, ախպեր: Չենք կարա՞ շուխուռ դնենք, որ խոսքի` հանրապետությունում ոտուձեռ ջարդելու համաճարակի վտանգ կա, թող ազգաբնակչությունը տանը գիպսի պաշար ունենա...
- Պրինցիպի` կարանք: Փողին մուննաթ: Բայց մի քիչ դժվար կլինի բացատրելը, որ էդ ուժեղ վարակիչ ա: Ուրիշ է՞լ ինչ ես բերել:
- Հեչ, ախպեր...
- Ճիշտն ասա:
- Մի քսան վագոն էլ մանդարին եմ բերել:
- Բա տենց ասա, ախպեր: Հեսա զանգեմ էն խշշշ... խշշշ...-ին, ասեմ, թող ասի, որ էս գրիպների մոմենտով լավագույն միջոցը մանդարինն ա: Օրը էրկու կիլո:
- Դզեց, ախպեր: Բայց հլը մի րոպե: Էդ վախտ էլ էս նամորդնիկները լավ չեն ծախվի:
- Դե հիմա... Լավ, թող ասի, որ պետք ա մառլյային մանդարինի կլեպ քսել:
- Ձեթ էլ եմ բերել...
- Արա, դու հո գյոռմամիշ չես, դրա համար էլ մի ուրիշ բան կմտածենք: Վոբշմ, դու ռաստամոժկի գործերով զբաղվի, ես մնացած հարցերը լուծեմ:
- Էղավ, ապերըս:
- Հա, մի բան էլ հարցնեմ: Էս թազա պարտիան որ բերել ես, քանի՞ օրով կհերիքի:
- Դե մի շաբաթ հեչի պես կհերիքի: Խի՞ որ:
- Բա չիմանա՞նք դպրոց-բան քանի օրով փակել տանք, ախպեր: Դե լավ, գործերով զբաղվի:
- Հաջող, ախպերըս:
Այս գաղտնալսված խոսակցությունը, կարծում ենք, կօգնի որոշակի պատկերացում կազմել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:
Էսօր պատահական եմ տեսել սա:
Բլոտով` Երեւանի պատվավոր քաղաքացի՞ (http://www.zhamanak.com/news/8928/)
18:10 Yerevan | 14:10 GMT | Tuesday 3 November
Մեզ հասած տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել նրա հետ բլոտ խաղալու արդյունքում: Ըստ այդմ` բլոտի մասնակիցները պայմանավորվել են, որ պարտվողը պետք է անգամ աներեւակայելի բան անի: Պարտվել է Բեգլարյանը, Վարազդատ Մկրտչյանն էլ, որպես աներեւակայելի ցանկություն, պահանջել է, որ իրեն Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում տա: Հիշեցնենք, որ ժամանակին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման են արժանացել աշխարհահռչակ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Շառլ Ազնավուրը եւ այլ հայտնի հայեր:
Ինձ մի բան ա հետաքրքրում: Ասենք հա, Չոռնին կրվել ա, տեղեն խոսքի տերն ա եղել ու տվել ա Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Բայց էն կրողի ինչի՞ն ա պետք էտ կոչումը:
ՀԵՐՔՈՒՄ
Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում գրիպի տարածումը կանխելու նպատակով որոշվել է ժամանակավորապես փակել կազինոներն ու սաունաները:
ՃՇՏՈՒՄ
ՀՀ Կադաստրի պետական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ հայտնի տեսաերիզում Հրանտ Թոխատյանը ոչ թե փաստ է արձանագրել, այլ ընդամենը քաղաքական գնահատական է հնչեցրել:
Էսօր պատահական եմ տեսել սա:
Ինձ մի բան ա հետաքրքրում: Ասենք հա, Չոռնին կրվել ա, տեղեն խոսքի տերն ա եղել ու տվել ա Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Բայց էն կրողի ինչի՞ն ա պետք էտ կոչումը:
Իսկ ինձ այլ բան ա հետաքրքրում. ե՞րբ են սկսելու պաշտոնների վրա ղումար խաղալը օրինականացնել:
Իսկ ինձ այլ բան ա հետաքրքրում. ե՞րբ են սկսելու պաշտոնների վրա ղումար խաղալը օրինականացնել:
Խի՞ ուզում ես պատգամավոր լինել: :B
Խի՞ ուզում ես պատգամավոր լինել: :B
Չէ, ուզում եմ ծեծուջարդի, սպանությունների ու ազատազրկումների փոխարեն խաղեր դիտեմ:
Ես էլ գիտեի թե հեռու են պարելուց :D
http://www.youtube.com/watch?v=FmtLVodpTzg
http://www.youtube.com/watch?v=t7bVyltI_Kk
:D :D :D
Հրանտ Թոխատյանի «Mea Culpa»-ն
http://7or.am/content_files/Tokhatyan.jpg
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին ընդառաջ, կամ մեր ժամանակների Կոմկուսը...
http://7or.am/content_files/aaaaaaaaaaaaaaaa.jpg
http://www.youtube.com/watch?v=FmtLVodpTzg
Հետաքրքիր մոնտաժ էր,ցավոք այսօրվա իշխանությունները առանց մոնտաժի անչափ ծիծաղել են:
Հետաքրքիր մոնտաժ էր,ցավոք այսօրվա իշխանությունները առանց մոնտաժի անչափ ծիծաղել են:
Հա, շատ... բայց նախկիններն էլ պակաս չեն:
Ընդհանուր, սաղ քաղաքական գործիչները իրականում խնդում են ժողովուրդների վրա, ժամանական է, որ ժողովուրդն էլ մի լավ իրանց վրա խնդա: ;)
ՀՀ կառավարությունը, մտահոգ լինելով Հայաստանում սովածների և գործազուրկների աննախադեպ բարձր ցուցանիշով, վարչապետի նախաձեռնությամբ հանդես է եկել գործնական առաջարկությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, երկար ժամանակ ուսումնասիրելով ամերիկյան բնիկ հնդկացիների նախկինում ունեցած բարձր քաղաքակրթությունը և աֆրիկյան ցեղախմբերի մոտ ընդունված սովորույթները, առաջարկում ենք որպեսզի սովածներն ուտեն գործազուրկներին։ Այդպիսով մենք ոչ միայն կկանխենք երկրում տիրող գործազրկությունը այլև իսպառ կբացառենք մեր երկրում սոված մարդկանց գոյությունը»։
:o
Mephistopheles
11.12.2009, 15:13
ՀՀ կառավարությունը, մտահոգ լինելով Հայաստանում սովածների և գործազուրկների աննախադեպ բարձր ցուցանիշով, վարչապետի նախաձեռնությամբ հանդես է եկել գործնական առաջարկությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, երկար ժամանակ ուսումնասիրելով ամերիկյան բնիկ հնդկացիների նախկինում ունեցած բարձր քաղաքակրթությունը և աֆրիկյան ցեղախմբերի մոտ ընդունված սովորույթները, առաջարկում ենք որպեսզի սովածներն ուտեն գործազուրկներին։ Այդպիսով մենք ոչ միայն կկանխենք երկրում տիրող գործազրկությունը այլև իսպառ կբացառենք մեր երկրում սոված մարդկանց գոյությունը»։
:o
գործազուրկները մոսկվայից չեն գալիս որ ուտենք
Ambrosine
11.12.2009, 15:17
ՀՀ կառավարությունը, մտահոգ լինելով Հայաստանում սովածների և գործազուրկների աննախադեպ բարձր ցուցանիշով, վարչապետի նախաձեռնությամբ հանդես է եկել գործնական առաջարկությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ, երկար ժամանակ ուսումնասիրելով ամերիկյան բնիկ հնդկացիների նախկինում ունեցած բարձր քաղաքակրթությունը և աֆրիկյան ցեղախմբերի մոտ ընդունված սովորույթները, առաջարկում ենք որպեսզի սովածներն ուտեն գործազուրկներին։ Այդպիսով մենք ոչ միայն կկանխենք երկրում տիրող գործազրկությունը այլև իսպառ կբացառենք մեր երկրում սոված մարդկանց գոյությունը»։
:o
ճճճճճճճճճ
Իսկ չեն առաջարկու՞մ` իշխանության ձգտողները ուտեն իշխանություններին:D
http://chi.am/news/091211/pictures/first.jpg
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Համանախագահները գալիս են Հայաստան: Ի՞նչ անել, ինչպե՞ս խուսափել հանդիպումից: Թարսի պես էլ` ոչ մի երկրից հրավեր չունի, որ մի քանի օրով թռնի երկրից: Ու հանկարծ հիշում է, որ ճիշտ նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը գնաց Վրաստան, դահուկ քշեց ու ոտը ջարդեց : «Հո զոռով չի, խելոք էր, էլի», մտածում է ինքը, բայց Վրաստան թռնելու ժամանակ չկա: Սուսուփուս իջնում է նախագահականի բակ ու տեսնում դամբուլի ծառը... Էլ ժամանակ չի կորցնում. տնքտնքալով բարձրանում է ծառը ու թրմփում ներքեւ... Խայտառակություն. ոչ մի տեղը չի ջարդվում: Շորերի փոշին թափ է տալիս ու նորից բարձրանում, բայց այդ ընթացքում ներքեւում արդեն ահագին մարդ է հավաքվում: «Ի՞նչ եք կանգնել, գիպս-բան պատրաստեք», գոռում է ինքը ու նորից իրեն ցած նետում: Դարձյալ անօգուտ: Հենց այդ պահին նկատում է, որ կողքի ծառից էլ Տիգրան Սարգսյանն է իրեն ցած նետում: «Քե՞զ ինչ պատահեց, այ տղա», հարցնում է ինքը: «Հեչ, շեֆ, կոռուպցիայի դեմ եմ պայքարում», ասում է սա ու տեղում ուշաթափվում: «Լրիվ խելքը քցել ա», փնթփնթում է ինքը ու նորից ծառը բարձրանում, բայց այս անգամ որոշում է ամենաբարձր ճյուղին հասնել...
Դաշնակներն ու Հովիկ Աբրահամյանը ներքեւում ապահովության համար ձգած բրեզենտ են պահում: Ինքը ցած է նետվում, եւ օդում զգում է, որ ականջների մոտով վզվզալով փամփուշտներ են անցնում: «Էդ ի՞նչ եք անում», գոռում է ինքը: Սեյրան Օհանյանը ծառի բնի հետեւից հանում է գլուխը. «Հեչ, շեֆ, հակաօդային պաշտպանության զորավարժություններ են, իմացանք, թե չճանաչված թռչող օբյեկտ ա, կրակեցինք»: «Չճանաչվածը Բակո Սահակյանն ա, ես ճանաչվա՛ծ երկրի նախագահ եմ», գոռում է ինքը ու ներքեւ սլանում: Բրեզենտը կայծակնային արագությամբ մոտենում է... Ու հենց այդ պահին էլ ինքը սոսկումով նկատում է, որ Հովիկ Աբրահամյանն ու դաշնակները բաց են թողնում բրեզենտի ծայրերը... Ուժեղ դրխկոց է լսվում, ու միանգամից ամեն ինչ թաղվում է խավարում: Գիտակցության վերջին նշույլներով հասցնում է ընկալել միայն, որ բոլորը շնորհավորում են Հովիկ Աբրահամյանին, իսկ Հրանտ Թոխատյանը մտնում է նրա թեւը եւ ասում. «Շեֆ, կլինի՞ նախընտրական կլիպներդ ես նկարեմ...»:
Արթնանում է բանակցությունների սեղանի շուրջ:
Բաղրամյան 26: Ինքը լխկած դդումի ռոժով, հարսիկ-վառսիկի պոզայով, երջանիկ փռված է աթոռին: Խիլարի տոտան էր հենց նոր զանգել ու ինքը իրեն մարդ է զգում: Էտ առիթով սեղմում է քարտուղարուհու կնոպկեն.
-Լսում եմ շեֆ…
-Մի թասը պիր ստի:
-Ինչ որ լավ բանա եղել շեֆ?
-Հա…Խիլյարաին էր զանգալ:
Մի քանի րոպե հետո ներս է մտնում քարտուղարուհին թասը ձեռքին: Ինքը գլուխը կախում ա մեջը, քաշում ա քթերը…
Մեկ էլ զանգում է հատուկ գործակալական հեռախոսը…Վեր ա թռնում, նայում է գրված է “Հոպար”, անմիջապես դիրքը փոխում է պիպտեկի դիրքի , ժպիտ դեմքին ու վերցնում է…
-Օլլո…Դա շեֆ յա սլուշայու շեֆ…
-Արա էտ նոր զանգել էր հա? Բա ինչի դալաժիտ չես անում այ չուչունդռա…Էտ քեզ նաչալնիկի տեղ ես դրել?
-Չէ չէ,- էլ չի հարցնում արդարանալ մեկ էլ աթոռից բիզ է դուրս գալիս ու սկսում է ծակել…
.-Լավ էլի շեֆ, ցավում ա , լավ էլի…
-Դե սրանից հետո, որ կխոսաս միշտ հիշի որ էտ բզի կնոպկեն իմ մոտ ա…Վաղը մանրամասն աչոտը սեղանիս լինի…Ու քեզ հավաքի մի լացի: Հա մեկ էլ էն որսորդին կասես ներկայա…Իր համար առաջադրանք կա:
-Սլլլ լլլ ոււ շշշշշ յուս,- մաքրում է արցունքնները:
Իրեն բռնաբարված է զգում, ընկճված…Լավ ինչ անեմ? Ինչ անեմ, որ ինձ տղամարդ զգամ արա…Ընդիմության միտինգը հունվարին ա, որ հրաման տայի մի երկու տատի ծեծեին…Բա ինչ անեմ: Հաաաա…Ռիտան..Կինկս..Արա լավ է , էտ դրա բարակ ձենից ես վերջը իմպոտենտ եմ դառնլու: Թե զանգեմ Գյուլին աղչկեքին վեկալի էթանք տժժանք? Բայց վաղը սաղ թերթերը խժալու են վրես: Սեղմում է քարտուղարուհու կնոպկեն:
-Հլը էն Ազարյանին բերեք մոտս:
Քիչ անց Ազարյանը մտնում է սենյակ.
-Չես ամաչում մեծ մարդ ես քուֆուր ես տալիս ինձ:
-Չէ պարոն նախագահ դա հնարավոր չի…Ախր ես ձեզ շատ եմ սիրում….
-Ոնց սիրում, արա էս ինձ վարչապետի տեղ ես դրել? ԱՅ գյալըբո…Կնիկս գիտի դրա մասին? Գնացել ես իրան տենաս մի հատ?
-Չեմ հասկանում պարոն նախագահ այս ինչ եք ասում? Ձեր կինը ինչ կապ ունի?
-Հա լավ կապ չունի…Հանվի պառկի գալիս եմ…
ՏԱՂ ՈՂՋԱՄԻՏ
Երբ էս իմ պաշտոնը ստացա ես մարտի մեկի մոմենտով,
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անկապ բայղուշը, ասին:
Սակայն երբ Ցյուրիխի միջին ուրացման տաղերըս ասի,
Ամառվա ծիրանի նըման փափո՜ւկ է քո թուշը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես սահմանըս փակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ` անիմաստ եւ ուշ է, ասին,
Ասի` ես կողմ եմ, սակայն պառլամենտըս դժվար ընդունի,
Սերժիկը խիզախ, լայնախոհ, լեգիտիմ-պուպուշ է, ասին:
Ասի թե` մարդ եք ախար դուք, չե՞ք տեսնում ռեյտինգըս նվազ,
Տե՛ղն է քեզ, ինչո՞ւ ուրացար Ալաշկերտն ու Մուշը, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես Էրդողանը քցեց,
Ցանկացած նման գործարքում տուժում է ապուշը, ասին:
ՉԻ (http://www.chi.am/news/091212/09121212.htm)
Մարքսիստը կոնգրեսից դուրս եկավ (http://a1plus.am/am/politics/2009/12/15/david-hakobyan)
http://a1plus.am/content/301x168/0facf839e0a7cbfb54b52260fe42c459.jpg
«Այնպես որ իրենց ձայները թող մնան իրենց: Ես ունեմ իմ իմիջը եւ նրանց օգնության կարիքը չունեմ»
Մարքսիստը կոնգրեսից դուրս եկավ (http://a1plus.am/am/politics/2009/12/15/david-hakobyan)
http://a1plus.am/content/301x168/0facf839e0a7cbfb54b52260fe42c459.jpg
«Այնպես որ իրենց ձայները թող մնան իրենց: Ես ունեմ իմ իմիջը եւ նրանց օգնության կարիքը չունեմ»
Վերջապես,թող մանրից մաքրվի ՀԱԿ ը:Կտենաք որոշ ժամանակ անցի սկսելու ա քննադատլի ԼՏՊ ին,Գեղամյանի անգրագետ տեսակն ա:
Վերջապես,թող մանրից մաքրվի ՀԱԿ ը:Կտենաք որոշ ժամանակ անցի սկսելու ա քննադատլի ԼՏՊ ին,Գեղամյանի անգրագետ տեսակն ա:
Վախում ես մի քանի ամսից էլի չուզի՞ կոնգրես մտնել :D
Վախում ես մի քանի ամսից էլի չուզի՞ կոնգրես մտնել :D
Ընտրություններից հետո չէ՞,էտի էլի մի անգամ էտ կարգի խաղեր տվելա,եթե էտքան անինքնասերա թող մտնի ու եթե ՀԱԿ ն էլ էտքանից հետո իրան պտի տեղ տա ուրեմն հալալա մարքսիստին:
Վերջապես,թող մանրից մաքրվի ՀԱԿ ը:Կտենաք որոշ ժամանակ անցի սկսելու ա քննադատլի ԼՏՊ ին,Գեղամյանի անգրագետ տեսակն ա:
Իմիջայլոց, նայեցի թե ինչ է ասում (վիդեոն, ոչ թէ «Ա1+»–ի գրածը)։ Գուցե կլոունի տպավորություն է թողնում, բայց մտքերը զուրկ չեն իմաստից ու իր շատ մտքերի հետ համաձայն եմ։ Ա1+–ի լրագրողն էլ ամենաանկապ մտքերն է մեջ բերել հոդվածում ու բաց է թողել կարևորը, այն՝ ինչը չի հասկացել, կամ իրեն (լրագրողին) դուր չի եկել։ Առհասարակ մեզ մոտ տենդենց կա նայելու մարդու դեմքի միմիկային ու դրանով վճռելու, թե մարդը խելացի՞ բան է ասում, թե՝ հիմար, առանց խորանալու ասածների մեջ։ Այն, որ այս մարդը չհասկացված է ու ըստ այդմ նրա ասածներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դեռևս չի նշանակում թե ավտոմատ վերածվեց հումորի։
Հ.Գ. ՀԱԿ–ը «մաքրվելու» թեզիսները ինձ համար ևս հումոր են։ Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ–ում մնացին միայն հրեշտակներ, կամ կույսեր։
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ:tel
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բառացիորեն մեկ-երկու օր առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին բարձրաստիճան իրավաբաններ են կամ միջազգային իրավունքի մասնագետներ: Ամեն դեպքում, զրույցի ընթացքում քննարկվող թեման սերտորեն առնչվում է այսօր մեր հասարակությանը հուզող կարեւորագույն խնդիրների հետ, եւ գաղտնալսման հրապարակումը, կարծում ենք, կօգնի որոշակի պատկերացում կազմել ինչպես ժամանակակից արտաքին մարտահրավերներին, այնպես էլ դրանց դիմակայելուն ուղղված իշխանական ջանքերի մասին: Ինչեւէ. ներկայացնում ենք գաղտնալսման սղագրությունը, բնականաբար, որոշակի կրճատումներով: Եվ այսպես.
- Ալո՛: Էս նորից ես եմ: Հը, մի բան մտածեցի՞ր:
- Ո՞ր մոմենտով:
- Դե էն որ կարգադրել էր, որ օրենք-մորենք փոխենք միջազգային պայմանագրերը չեղյալ հայտարարելու մասին: Ջոգում ե՞ս, ախպեր, էս միջազգային մոմենտ ա, էլի, չենք կարա դնենք ու չորով չեղյալ հայտարարենք էն խշշշ... խշշշ...-ի ստորագրած արձանագրությունները:
- Ախպերըս, ճիշտն ասած` չորս-հինգ օր ա դրա վրա եմ չարչարվում, բայց հլը որ ձեւը չեմ գտել: Ոնց քցում-բռնում եմ` մենակ մի հատ ձեւ կա. պիտի ասենք, որ էդ խշշշ... խշշշ...-ը ստորագրելու վախտ լա՜վ խմած է էղել:
- Էդ ես էլ եմ մտածել, բայց ձեւ չի:
- Խի՞, ախպեր, դոպինգ-կանտրոլ են անցե՞լ:
- Չէ, պռոստը իրանք կարան ասեն` մե՞զ ինչ, ձեր նախարարն ա, թող օղայ ըլներ` չստորագրեր:
- Լավ, չենք կարա՞ ասենք, որ ինքը Հայաստանի քաղաքացիների շահերը չէր ներկայացնում...
- Է, հետո՞ ինչ: Ինքը սենց թե նենց Հայաստանի քաղաքացի չի, բայց կասեն էդ ձե°ր պրոբլեմն ա:
- Չենք կարա՞ ասենք, որ էդ վաբշե ի՛նքը չի էղել:
- Ո՞նց, ախպեր:
- Ըտենց: Կասենք, որ չար ուժերն են արել: Խոսքի` մեկը իրա մասկեն դրել ա ու իրա անունից թղթեր ա ստորագրել:
- Յա, բա քո կարծիքով խի՞ էին թշերը քաշում: Ստուգում էին` տենան կարող ա՞ մասկա յա: Ուրիշ բան մտածի:
- Բա՜ն չեմ ջոգում, ախպեր: Իրանք գնում անկապ պայմանագրեր են ստորագրում, հետո մեզ ասում են դե հիմա օրենք մտածեք, որ էդ սաղ չեղյալ հայտարարենք: Վոբշմ, ուրիշ ձեւ չկա, հետին թվով գժի թուղթ պետք ա հանել:
- Արա, քեզ ասել են թազա օրենք հնարի, դու անկապ առաջարկներ ե՞ս անում:
- Բա ի՞նչ ասեմ, ախպեր... Լավ, արի օրենք ընդունենք, որ խոսքի` «Ց» տառով սկսվող քաղաքներում ստորագրված պայմանագրերը երկու ամիս հետո մեխանիկորեն չեղյալ են հայտարարվում:
- Էդ էլ ա ձեւ, բայց չեմ ջոգում` խի ենք սարուձոր ընկել: Արի օրենք գրենք, որ ժողովրդի կողմից չընտրված իշխանությունների ստորագրած ոչ մի պայմանագիր ասնավանի չի... Քեզ ի՞նչ էղավ, ախպեր...
- Գլխիս սարքում ե՞ս, ախպեր: Վոբշմ, հաշվի չեմ լսել: Լավ չի լսվում, կտրտվում ա, ալո... ալո...
Ցավոք, խոսակցությունն այստեղ ընդհատվում է, բայց համապատասխան մարմիններն, անկասկած, կկարողանան պարզել այս ազգադավ առաջարկի հեղինակի ինքնությունը:
Իմիջայլոց, նայեցի թե ինչ է ասում (վիդեոն, ոչ թէ «Ա1+»–ի գրածը)։ Գուցե կլոունի տպավորություն է թողնում, բայց մտքերը զուրկ չեն իմաստից ու իր շատ մտքերի հետ համաձայն եմ։ Ա1+–ի լրագրողն էլ ամենաանկապ մտքերն է մեջ բերել հոդվածում ու բաց է թողել կարևորը, այն՝ ինչը չի հասկացել, կամ իրեն (լրագրողին) դուր չի եկել։ Առհասարակ մեզ մոտ տենդենց կա նայելու մարդու դեմքի միմիկային ու դրանով վճռելու, թե մարդը խելացի՞ բան է ասում, թե՝ հիմար, առանց խորանալու ասածների մեջ։ Այն, որ այս մարդը չհասկացված է ու ըստ այդմ նրա ասածներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դեռևս չի նշանակում թե ավտոմատ վերածվեց հումորի։
Հ.Գ. ՀԱԿ–ը «մաքրվելու» թեզիսները ինձ համար ևս հումոր են։ Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ–ում մնացին միայն հրեշտակներ, կամ կույսեր։
Չէ, Վիշապ ձյա, իրա ասածները մեղմ ասած անիմաստ են հասարակ պատճառով: Այո, ասածների մեջ կա որոշակի ճշմարտության հատիկ, բայց էդ ճշմարտությունը կարող ա նորմալ հնչել օրինակ Հրանտ Տեր-Աբրահամյանի շուրթերից, ով էդ մասին բարձրաձայնում ա հիմա, բայց ոչ մի մարդու շուրթերից, ով ինքը կարող էր այդ բոլոր հայեցակարգերը մշակեր ու ներկայացներ, այլ կերպ ասած ըստ իր ստորագրած թղթի եղել է մասնակիցը:
Ոնց որ ասենք երեք հոգով որոշենք նոր թեորեմ գրել: Հետո էդ երեքից մեկը մեզնից առանձնանա ու սկսի մուննաթ գալ, որ մեր թիմը (ընդ որում իր մասին չնշելով) չի կարողացել էդ թեորեմը սահմանել: Է դու՛ սահմանեիր: ՀԱԿ-ի ներքին կառուցվածքն իմանալով կարող եմ ասել, որ ոչ մեկը չէր խոչընդոտի, հակառակը, նոր գաղափարները կողջունեին:
Իսկ Ա1+-ը, ի դեպ, ասուլիսը գրեթե ամբողջական դրել էր վիդեոյի տեսքով, էնպես որ մեղադրել պետք չի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարքսիստական կուսակցության ղեկավարը դուրս է եկել Հայ Ազգային Կոնգրեսից եւ այլևս չի վերադարձել: Գտնողին եւ չվերադարձնողին խոստանում ենք դրամական պարգև: Փոխզիջումային տարբերակ չառաջարկել:
Գրասենյակ
ՕՐԵՆՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՎԱՐՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, եւ դրա հետ կապված` ներիշխանական անցանկալի խմորումների հարաճուն վտանգը, ինչպես նաեւ կարեւորելով պալատական հեղաշրջման ցանկացած փորձ դեռեւս սաղմնային վիճակում կանխելու առաջնահերթ անհրաժեշտությունը, առաջարկում ենք անհապաղ ընդունել նոր օրենք պատգամավորական վարքաբանության մասին: Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա ոչ միայն հնարավորինս կանխատեսելի դարձնել խորհրդարանական մեծամասնության եւ նրա առանձին բաղադրիչների գործունեությունը, այլեւ էապես կամրապնդի մեր նորանկախ պետականության եւ ներքաղաքական կայունության անսասան հիմքերը: Եվ այսպես.
Օրենք պատգամավորական վարքաբանության մասին
(նախագիծ)
Հոդվ. 1. Խորհրդարանական մեծամասնության (այսուհետ` ՀՀԿ) անդամ պատգամավորները հանդիսանում են կուսակցության եւ (կամ) նրա նախագահի սեփականությունը:
Կուսակցության նախագահն իրավունք ունի տնօրինել մեծամասնության անդամ պատգամավորներին` անձամբ կամ վստահված անձի (այսուհետ` Գալուստ) միջոցով:
Հոդվ. 2. Հանրապետական պատգամավորները պարտավոր են իրենց մտավոր եւ ֆիզիոլոգիական գործողությունները համաձայնեցնել սույն օրենքով նախատեսված Գալուստի հետ: Համաձայնեցման ենթակա են.
ա. Բանավոր հայտարարությունները (այդ թվում` միտք պարունակող),
բ. Գրենական պիտույքների կիրառմամբ ուղեկցվող գործառույթները (այդ թվում` զանազան նամակների տակ ստորագրելը):
գ. Ֆիզիոլոգիական գործառույթները (ներառյալ փռշտույթը, հազույթը եւ տարաբնույթ մեկնաբանությունների վտանգ պարունակող այլ բնաձայնային դրսեւորումները):
Հոդվ. 3. Որեւէ փաստաթղթի տակ ստորագրելուց առաջ հանրապետական պատգամավորները պարտավոր են ընթերցել փաստաթուղթը: Պատշաճ գիտելիքների բացակայության պատճառով սույն գործառույթի անհնարինության դեպքում փաստաթուղթն ընթերցում է մեկ այլ պատգամավոր` դանդաղ, բարձրաձայն եւ մատչելի առոգանությամբ:
Հոդվ. 4. Պետականության հիմքերը խարխլող փաստաթղթի տակ պատահաբար ստորագրած հանրապետականները գործառույթը որակում են որպես չարամիտ սադրանք եւ հրաժարվում են ստորագրությունից ոչ ուշ, քան փաստաթղթի հրապարակումից հետո` 2 (երկու) ժամվա ընթացքում:
Հոդվ. 5. Չարամիտ սադրանքի ենթարկված պատգամավորների հետագա պատասխանատվությունն ու պատժի չափը որոշում է ՀՀ նախագահը` աղետյալ պատգամավորների հետ ունեցած առանձնազրույցից հետո: Սադրանքի օբյեկտ հանդիսացող փաստաթղթի ոլորումն ու պատգամավորների նկատմամբ վերջինիս ոչ նպատակային կիրառումը չի խրախուսվում:
Հոդվ. 6. Երկու եւ ավելի անգամ սադրանքի ենթարկված պատգամավորները ենթակա են քրեական պատասխանատվության եւ (կամ) արտահերթ հարկային ստուգումների` «Ներքաղաքական կայունության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:
Հոդվ. 7. Սույն օրենքը խորհրդարանում ընդունվում է ձայների բացարձակ մեծամասնությամբ: «Դեմ» քվեարկած պատգամավորների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի հոդվ. 6-ով նախատեսված գործողությունները:
Հոդվ. 8. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ ուժը կորցնում է բացառապես իշխանափոխության դեպքում:
Հուսով ենք, խորհրդարանական մեծամասնությունը սույն օրինագիծը չի գնահատի որպես չարամիտ սադրանք եւ կընդունի միայն ուշադիր ընթերցելուց հետո:
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
http://www.nikolpashinyan.com/wp-content/uploads/2009/12/prescott-300x187.jpg
Ջոն Պրեսկոտ :unsure
http://www.nikolpashinyan.com/wp-content/uploads/2009/12/prescott-300x187.jpg
Ջոն Պրեսկոտ :unsure
Էսի Ջան Պրոսկոտնա...Էս ինչ սեռժիկ ռոժա ընդունել...
Հակաձվային պաշտպանություն. Ջոն Պրեսկոտ
http://www.youtube.com/watch?v=ZdmoDLuLh44
Invisible man
19.12.2009, 21:54
http://www.nikolpashinyan.com/wp-content/uploads/2009/12/prescott-300x187.jpg
Ջոն Պրեսկոտ :unsure
Ես Զարմանում եմ, թե Եվրոպան սրա նմաններին վորց ա գործ վստահում: Սիրտս խառնում ա Երկակի ստանդարտներից:[
Հակաձվային պաշտպանություն. Ջոն Պրեսկոտ
Իրան պետք չի բան ասել: Ինքը Եվրոպական ա, միջազգային հանրությունը, որոնց հետ միասին, համատեղ ուժերով, ՀԱԿ-ը (այսինքն մենք) պայքարում է հակասահամանադրական իշխանությունների դեմ: Հեչ բան չլինի, տղեն բեդրից ահագին մարդ ա ազատել:
Բայց ՀԱԿ-ում մարքսիսռի տեղը ազատ ա մնացել, հանգիստ կարան Պրեսկոտով փոխարինեն, տարբերությունը մարդ չի զգա:
Էսօր ՉԻ-ում նենց մի հատ անեգդոտ եմ կարդացել:
Ուրեմն, մի օր, Էլթոն Ջոնը, Բորիս Մոիսեեվը ու Երվանդ Զախարյանը .........
Իրան պետք չի բան ասել: Ինքը Եվրոպական ա, միջազգային հանրությունը, որոնց հետ միասին, համատեղ ուժերով, ՀԱԿ-ը (այսինքն մենք) պայքարում է հակասահամանադրական իշխանությունների դեմ: Հեչ բան չլինի, տղեն բեդրից ահագին մարդ ա ազատել:
Բայց ՀԱԿ-ում մարքսիսռի տեղը ազատ ա մնացել, հանգիստ կարան Պրեսկոտով փոխարինեն, տարբերությունը մարդ չի զգա:
Քանի որ էս գրառման իրական արժանի պատասխանս մոդերատորը ջնջեց, պատասխանեմ լուրջ:
Տրիբուն ջան, հեգնանքդ հասկանալի ա ու... անընդունելի, որովհետև դա նշանակում է թերևս միայն մեկ բան, որ նորից ու նորից չես ցանկանում լսել ու հասկանալ դիմացինիդ կարծիքը, որովհետև հակառակ դեպքում այս հեգնանքդ, որն ուղղված էր իմ նման մտածողներին ու մասնավորապես ինձ, տեղ չէր գտնի այստեղ: Որովհետև անկախ այս մարդկանց որակային արժեքներից, անկախ Եվրոպաների բռնած կուրսից, որը բոլորս գիտենք, չհասկանալ, որ առանց իրանց միջամտության այդ նույն քաղբանտարկյալների ազատ արձակումն անհնար էր... էդ վերջն ա, ու քո նման անալիտիկ մտածողություն ունեցող մարդուց այդքանը չգիտակցելը տեսնելն ապշեցուցիչ ա:
Իսկ մնացածը, մասնավորապես ինչու հիմա էսքան խնդիրներ ունենք նույն քաղբանտարկյալների ու ժողովրդավարության մակարդակի հետ կապված, ինչի են մեզ դեմ տվել հայ-թուրքականի ու ղարաբաղյան հարցի քաջ ծանոթ բանաձևերը, չափազանց ակնհայտ են. որովհետև ինչքան էլ որ նրանք կարող են միջամտել, բայց նրանց որակական հատկանիշներն ու Եվրոպաների ու մյուսների բռնած կուրսն ակնհայտ ա: Հետևաբար ինչ-որ հաջողության հասնելու համար պետք է որ սրանք «ձեն հանեն», իսկ իրանց «ձեն հանելու» համար պետք է որ կողից «բոթեն», ինչն անում ա մասնավորապես ընդդիմությունը ու ստիպված ոչ թե միանգամից հաջողության հասնում, այլ քայլ առ քայլ ինչ-որ առաջընթացներ, միաժամանակ նաև հետընթացներ գրանցում, նայած թե տվյալ պահին որ գործոնն ա ավելի ուժեղ կամ թույլ:
Եվ եթե էս գրածիցս հետո էլ չհասկանաս հեգնանքիդ ողջ անիմաստությանը, ապա կցավամ իմ լավ բարեկամի՝ ասել է թե քո համար:
http://www.youtube.com/watch?v=ZdmoDLuLh44
Ես անգլիացիք լրիվ խելառ են::D
Էս խեղճ հարիֆը փողոցով իրա համար հանգիստ գնում էր ու մեկ էլ, իրենց 12-րդ դարից եկեղ օրենսդրությունը չիմացող անսահմանադրական հիմարի մեկը, օրը ցերեկով հարձակվեց էդ անպաշտպան մարդու վրա ու դավայ -տուր թե կտաս: :o
-Դեբիլ են՞:o
Հասկացանք, սահմանադրություն չունեն, բայց հետո, յանըմ ինչ՞::o
Իրանց արևին դեմոկրատ ազգ են: :angry
-Թաղեմ իրանց::hands
Ես անգլիացիք լրիվ խելառ են::D
Էս խեղճ հարիֆը փողոցով իրա համար հանգիստ գնում էր ու մեկ էլ, իրենց 12-րդ դարից եկեղ օրենսդրությունը չիմացող անսահմանադրական հիմարի մեկը, օրը ցերեկով հարձակվեց էդ անպաշտպան մարդու վրա ու դավայ -տուր թե կտաս: :o
-Դեբիլ են՞:o
Հասկացանք, սահմանադրություն չունեն, բայց հետո, յանըմ ինչ՞::o
Իրանց արևին դեմոկրատ ազգ են: :angry
-Թաղեմ իրանց::hands
բայց դե բոքսը մնում ա բոքս ;) : պարապած տղեն որտեղից որտեղ երևում ա :D
բայց դե բոքսը մնում ա բոքս ;) : պարապած տղեն որտեղից որտեղ երևում ա :D
Մեր պարապածներն ուր, էս հարիֆն ուր՞
Մերոնք բազմաշերտ տակտիկա ունեն: Առաջին շերտը քուչի տղեքն են, եթե էդ քֆուրի բարյերն անցար, կհասնես քյաչալների շերտին: Եթե դրանց էլ կաշառքով, ծանոթով, բանով անցար, կհասնես առյուծին, եթե էշի պես առյուծին էլ կզցրիր- կհասնես իրա բոքսին- քո ասած wrestling-ին: Ու ըտենց տղու համար մնացածը հաստատ արդեն զուտ լեզվի գործ ա: -Կնստեն իրար հետ ռազբիրատի, կխմեն, քեֆ կանեն, կբարիշեն, կդառնան իրար փայ մտած ախպեր-:hands
Ապե, մեր բոքսն ուրիշ բոքս ա: Որ ուզում ես իմանաս, վաաբշե բոքս էլ չի::D
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Տիգրան Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Կույս (պայմանական):
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է բուռն եւ հոգեպարար իրադարձություններով:
Երկուշաբթին վտանգավոր օր է: Սափրվելիս զգույշ եղեք, աշխատեք չվնասել ձեր դեմքը: Ծայրահեղ դեպքում` հայտարարեք, որ դա արել եք գիտակցաբար` կոռուպցիայի դեմ պայքարելու շրջանակներում:
Երեքշաբթին բարենպաստ է հատկապես նոր կուսակցություններ ծննդաբերելու համար: Աստղերը խորհուրդ են տալիս տոհմային բուծարաններ հիմնել:
Չորեքշաբթի օրը կտրականապես կարգելեք, որ Կառավարության նիստերի դահլիճ ձեր մտնելու պահին անպայման հնչի «Շորորա, ջեյրան, շորորա» երգը:
Հինգշաբթի օրը` ծանր հանդիպում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միանգամից հայտարարեք, որ Հայաստանի տնտեսական համակարգը ոչ թե օլիգոպոլ է, այլ օլիգոպարկետ:
Ուրբաթ օրը կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացնեք` ձեր ավտոտնակը տարածաշրջանային տեխնոպարկ դարձնելու համար: Հոգեկան վերելք, նժդեհականության աճ:
Շաբաթ եւ կիրակի զգույշ եղեք: Կարող եք նոր կուսակցություններ ծննդաբերելու նախադրյալների առջեւ հայտնվել:
ՀԸՆՉԱԿ
Ինչո՞ւ ապշած են, Հընչակ,
Ու չեն խայտար քո անդամք,
Մի՞թե հայլվույդ մեջ անձկավ
Վարչապետ մը նայեցավ:
Ինչո՞ւ անդամքդ կարոտին
Մանուչարյան Աշոտին,
Որ ճամփեքով խորդուբորդ
Սաղին դարձուց հաճախորդ:
Մելամաղձոտ Հընչա՛կ իմ,
Քեզ հետ ըլլամ մըտերիմ,
Կուսակցական սուրբ ծեսով
Բիզնե՜ս ընենք հավեսով...
Շատերը քեզ մերժեցին,
«Անո՛ւն մ՛ունի սոսկ», ըսին,
Մին` «դողդոջ է, մարդ չունի»,
Մյուսն ալ` «Սարգիս Տխրունի»:
Ոչ ոք ըսավ` «Հեք տըղա,
Տես ինչի հետ կը խաղա,
Թերեւս ըլլա գեղանի,
Բիզնես մը տանք` չը մեռնի»:
Ոչ ոք ըսավ` «Սա տըղին
Սովորցընենք քյաշ փողին ,
Նայենք` ինչե՜ր դեռ կընե,
Ուղղորդվելով Վահանե...»:
- Հոն կա մոխի՜ր, հիշատակ
Շուշուտ մտած Սերժի տակ...
http://www.youtube.com/watch?v=tz1wioaASjI
Մուկը հայտարարել ա, որ իր ամանորյա երազանքն ա տղա երեխա ունենալ ու նրան ուղարկել բանակ: Գրողը տանի:
Հովիկ Աբրահամյան. Անկախ, թե ով ում բարեկամն է, օրենքի առջեւ հավասար են բոլորը
այ սենց
Կռծողի վերջին բոմբը էն ա, որ երեկ ասել ա "Քաղաքական գործիչ դառնալու համար առանձնապես խելք պետք չի":
Երկու ոտով մտել ա աչքս, սուր ինքնաքննադատության համար:
Mephistopheles
27.12.2009, 00:05
Տիգրան Սարգսյան. «Մենք օլիգոպոլիաների դեմ ենք պայքարելու, ոչ թե օլիգարխների»
Տիգրան Սարգսյան. «Մենք օլիգոպոլիաների դեմ ենք պայքարելու, ոչ թե օլիգարխների»
Տիկոն մի ամիս ա մտել ա ՀՀԿ, բայց դմբոյաբանությամբ արդեն մրցում ա Գալուստի հետ: ՀՀԿ-ն սուր վարակիչ դեբիլացնող հիվանդություն ա:
Mephistopheles
28.12.2009, 00:53
Տիկոն մի ամիս ա մտել ա ՀՀԿ, բայց դմբոյաբանությամբ արդեն մրցում ա Գալուստի հետ: ՀՀԿ-ն սուր վարակիչ դեբիլացնող հիվանդություն ա:
ապեր ինքը կարծում ա "օլիգոպոլիաները" օլիգարխներին ճնշում են դրա համար էլ որոշել ա դրանց դեմ պայքարի… հայկական աշխարհը վկա
«Կենտրոնով» էր կարծեմ, էսօր աչքովս ընկավ. ԲՀԿ-ից ում խոսացնում էին, ասում էին, որ իրանք ընդհանրապես տեղյակ չեն, թե օլիգարխը ինչ ա, իրանց կուսակցությունում տենց բան չկա, բացառվում ա, որ լինի, բլա բլա: Մուկն էլ էր ԱԺ ամբիոնից ինչ-որ բաներ բարբառում օլիգարխիայի դեմ պայքարելու մասին, մասնավորապես՝ որ իրանք հենց հիմա վիզ դրած պարզում են, թե էդ ո՞վ են, ի վերջո, էդ զզվելի այլանդակ հայաստանյան օլիգարխները, այ-այ-այ: Ողբամ զձեզ:
«Կենտրոնով» էր կարծեմ, էսօր աչքովս ընկավ. ԲՀԿ-ից ում խոսացնում էին, ասում էին, որ իրանք ընդհանրապես տեղյակ չեն, թե օլիգարխը ինչ ա, իրանց կուսակցությունում տենց բան չկա, բացառվում ա, որ լինի, բլա բլա: Մուկն էլ էր ԱԺ ամբիոնից ինչ-որ բաներ բարբառում օլիգարխիայի դեմ պայքարելու մասին, մասնավորապես՝ որ իրանք հենց հիմա վիզ դրած պարզում են, թե էդ ո՞վ են, ի վերջո, էդ զզվելի այլանդակ հայաստանյան օլիգարխները, այ-այ-այ: Ողբամ զձեզ:
Կարող ա ԱԺ հանձնաժողով ստեղծեն "Օլիգարխիայի սահմանման և վառ ներկայացուցիչների հայտնաբերման": Հանձնաժողովի նախագահ Գագիկ Ծառուկյան: Մի հատ էլ հայեցակարգ կգրի կառավարությունը` Ներսես Երիցյանի կատարմամբ, հետո ռազմավարություն, հետո գործողությունների պլան ու ժամանակացույց, հետո հաշվետվություն, հետո մոնիտորինգ, ու վերջում երեք հոգի մալաթիայի բազարից գնային համաձայնության համար կդատվեն` երեք արկղ չուլկին օլիգոպոլ գներով վաճառելու համար ու դա ցույց կտան 02-ով, նախագահն էլ իր ուղերձում հատուկ կշեշտադրի պայքարի արդյունավետությունը, ՀԲ-ն վարկ կտա:
Մեռնեմ մեդալակիր ջանին: Մեր երկիրը աշխարհի կենտրոնն ա, շրջափակում էլ չկա:
29.12.09 18:37
Այսօր Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Ծովային և ցամաքային հաղորդակցության վարչության կազմավորման 200-ամյակի հիշատակին նվիրված շքանշան է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանին, տեղեկացնում են Կառավարության մամլո ծառայությունից։ ՀՀ և ՌԴ միջև Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի կողմից շնորհված շքանշանը Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել և ընդունել երախտագիտությամբ։
Կոնֆիդենցիալ նամակներ ձմեռ պապին
Սիրելի Ձմեռ Պապ` խնդրում եմ լեգիտիմություն, ինչքան կարողանաս էլի լավ ա, իմ մոտ հիմա վափշե չկա` անոնիմ:
***
Սիրելի Ձմեռ Պապ`, խնդրում եմ հաջորդ տարի նենց արա, որ մարդկանց թվա ես իրոք ունեմ քաղաքկան կշիռ` վարչապետ:
***
Սիրելի Ձմեռ Պապ` Ուզում եմ մյուս տարի Youtube-ի բաժնետոմսերը կտրուկ ընկնեն` Հրանտ Թոխատյան
***
Սիրելի Ձմեռ Պապ` ինչով կարող ենք քեզ օգնել` Բարգավաճ Հայաստան:
***
Սիրելի Ձմեռ Պապ` ուշացնում ես ահագին, ժամանակն ա դու էլ մտնես հանրապետական` Գարեգին Նժդեհ:
***
armcomedy
Ամանորյա մաղթանքներ
Մաղթում ենք Ձեզ, որ նոր տարում սահմանի բացումը այդքան ուժեղ կապված չլինի ֆուտբոլային քաղաքականության հետ: Թող կապվի, օրինակ, շախմատային քաղաքականությանը:
***
Մաղթում ենք որ ապրիլի 24-ին Օբաման առնվազն 60 անգամ արտասանի ցեղասպանություն բառը:
****
Մաղթում ենք որ դաշնակները հացադուլները տևեն առնվազն 4 օր, որ հասցնենք խղճալ այդ սոված մարդկանց:
***
Մաղթում ենք, որ եթե ինչ որ մեկին քֆռտում եք, հետո Յութուբում դա ոչ ոգ չտեղադրի:
Ասում են, էս վերջերս Հովիկ Աբրահամյանը հայտարարել ա, որ ինքը հիմա չի ուզում նախագահ դառնալ /իրան պետք չի/, ու հալա որ սատարելու ա ՍՍ -ին:
Էլ չի ասում, որ վաղ թե ուշ սաղովի թռնելու են օդ:
Հատվածներ, ոմն փորձագետ Թեւան Պողոսյանի ասուլիսից:
2009 թվականին նշանակալի իրադարձություն էր Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, որը թույլ տվեց նման փոքր երկրին՝ գերտերությունների հետ խոսել որպես հավասարը հավասարի,ինչպես նաեւ կարեւորել իր դերը միջազգային կառույցներում, այլ խոսքով՝ ցույց տալ իրեն քարտեզի վրա:o
Հենց Հայաստանի նախաձեռնողականությունը ՀԱՊԿ-ին դե ֆակտո ձեւական կառույցից վերածեց լուրջ կառույցի
2009-ի հաջորդ նշանակալի իրադարձությունը իշխանությունների երկխոսության մեջ մտնելն է հասարակության հետ՝ բոլոր հարցերում:
Եթե Թուրքիան հետաձգի այդ հարցը, ասենք՝ մինչեւ ապրիլի 23-ը, ապա արձանագրությունների վավերացումը կկորցնի իր արժեքը միջազգային հանրության աչքում, եւ լիովին հնարավոր է, որ „սանկցիաներ“ կիրառվեն Անկարայի նկատմամբ
:think
«ՀՀԿ»–ն պատասխանել է «Հայկական ժամանակին»
«ՀՀԿ» խմբակցությունն այսօր տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեկտեմբերի 29–ի «Հերթական խուլիգանությունը» վերտառությամբ հոդվածաշարի, հարկ ենք համարում նշել հետևյալը.
այն, որ ՀԱԿ-ը ակնածանք պետք է ունենա ՀՀԿ-ի նկատմամբ տարակուսանք չի առաջացնում, բայց որ վախ էլ ունեն` դա արդեն նորություն է։ Ի դեպ` «Հայկական ժամանակ»-ի մեղադրանքները ՀՀԿ-ին (ծեծկռտուքի առումով) հենց դա են վկայում։
Ժամանակները հետ երբեք չեն գնում։ Մեղադրանքները կարող էին վերաբերել 90-ական թվականների իշխանություններին, երբ առաջին նախագահի եղբայրները ասպատակում էին երկիրը։
Վերջին հաշվով զանցանքների, հանցանքների գնահատականը կարող են տալ միայն ու միայն համապատասխան լիազոր մարմինները։ Ցանկացած խուլիգանություն ՀՀԿ-ի կողմից դատապարտելի է։ Հասկանում ենք բարձրացված վայնասունների նպատակը։ ՀՀԿ-ն որևէ անձնական շահագրգռվածություն չունի 10-րդ ընտրատարածքում։ Իսկ խուլիգաններ ՀԱԿ-ը կարող է փնտրել իր ներսում։ Առավել ևս, մենք, որպես քաղաքական ուժ, ամեն ինչ անելու ենք ընտրությունների արդարացի ելքի համար»։
:D
Ambrosine
04.01.2010, 17:53
Հատվածներ, ոմն փորձագետ Թեւան Պողոսյանի ասուլիսից:
:think
Կանդրադառնամ միայն նախաձեռնողականությանը.
ՀՀ-ն ԱՊՀ-ի շրջանակներում նաև ներքին գործերի նախարարների խորհրդի ստեղծման գաղափարն էր տվել 96 թվին, այնպես որ չի բացառվում նաև, որ ՀԱՊԿ-ի՝ լուրջ կառույցի վերածվելն էլ ՀՀ-ի նախաձեռնությունն է, քանի որ ՀՀ-ի անվտանգությունից է բխում, որ այդ կազմակերպության դրույթները լինեն կենսունակ:
Ambrosine
04.01.2010, 17:55
«ՀՀԿ»–ն պատասխանել է «Հայկական ժամանակին»
:D
Վա՞յ, առաջընթաց ա, նոր բառ են սովորել՝ ասպատակել:hands
Կանդրադառնամ միայն նախաձեռնողականությանը.
ՀՀ-ն ԱՊՀ-ի շրջանակներում նաև ներքին գործերի նախարարների խորհրդի ստեղծման գաղափարն էր տվել 96 թվին, այնպես որ չի բացառվում նաև, որ ՀԱՊԿ-ի՝ լուրջ կառույցի վերածվելն էլ ՀՀ-ի նախաձեռնությունն է, քանի որ ՀՀ-ի անվտանգությունից է բխում, որ այդ կազմակերպության դրույթները լինեն կենսունակ:
Աստ ջան, փաստորեն դե ֆակտո ձևական կառույց էր, Հայաստանը սարքեց ռեալ ուժ:o Իմ իմանալով պետքա բոլոր երկրները շահգրգռված լինեին այդ հարցում, հատկապես Ռուսաստանը և եթե ցանկություն չլիներ, Հայաստանը ուզումա իրան մեջից հազար կես աներ:
Ambrosine
04.01.2010, 18:01
Աստ ջան, փաստորեն դե ֆակտո ձևական կառույց էր, Հայաստանը սարքեց ռեալ ուժ:o Իմ իմանալով պետքա բոլոր երկրները շահգրգռված լինեին այդ հարցում, հատկապես Ռուսաստանը և եթե ցանկություն չլիներ, Հայաստանը ուզումա իրան մեջից հազար կես աներ:
Հնարավոր է, որ փորձագետը չափազանցնում է, բայց փաստ է, որ ՀՀ-ն այդ ուղղությամբ շատ է աշխատում, իսկ ՌԴ-ի համար դա ուղղակի իր ազդեցության երկրների ճամբար է՝ ՆԱՏՕ-ին հակակշիռ, բայց դե ֆակտո ոչ ամուր սյուներ ունեցող կառույց: Այս կառույցն էլ ՆԱՏՕ-ի այն դրույթը ունի /կարծեմ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը/, որ հարձակումը 1 անդամ-պետության վրա, հարձակում է բոլորի վրա: ՀՀ-ն, պարզ է, որ շահագրգռված է այդ կառույցի լրջացմանը: Իսկ որ ՌԴ-ից է ամեն ինչ վերջին հաշվով կախված, դա անկասկած;)
Հա Աստ ջան, ջանքեր պետքա թափեր, բայց ինչքանով "էֆեկտիվ" կգործի այն ժամանակը ցույց կտա: Չեմ կարծում, որ հիմա ՀԱՊԿ-ը լուրջ կառույցիա վերածվել, ինչպես նշում է: Իսկ պատերազմ հայտարարելու կետը հենց սկզբից էլ եղելա, բայց որքանով դա կիրագործվի ռեալում, էլի ցույց կտա ժամանակը:
Միակ դրական բանը, զինամթերք Հայաստանը գնումա ՌԴ ներքին շուկայի համար նախատեսված գներով:
Ինքնադեգեներացման ճանապարհին ինքակատարելություն...
«Եթե դուք ուզում եք, մտադրություն ունեք, որ ով ինչպես ուզենա, ժամը տասից հետո աղմուկ-աղաղակներ անի, կամ չգիտես, չեմ պատկերացնում, ձեր պատկերացմամբ հասարակական կարգը խանգարելը, եւ մենք պետք է ձեռնպահ մնանք, որովհետեւ կարող է նմանատիպ հարցադրումներ լինեն, ես ձեզ վստահեցնում եմ, որ դա այդպես չէ»
Վաստակավոր Ոստիկանության վաստակած մամլո խոսնակ Սայադ Շիրինյանը:
Mephistopheles
08.01.2010, 08:36
Դաշնակցության հանրահավաքը տեղի կունենա Շահումյան հրապարակում
07.01.2010
Տաթեւիկ Լազարյան
Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների դեմ հունվարի 11-ին Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կազմակերպած բողոքի ցույցի անցկացումը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածքում՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում տոնական միջոցառումներ են նախատեսված։ Փոխարենը առաջարկվել է հանրահավաքն անցկացնել որեւէ այլ վայրում։ Դաշնակցությունն ընդունել է այս առաջարկը եւ հանրահավաքը կազմակերպել է Երեւանի Շահումյան հրապարակում։
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը քաղաքապետարանի դիրքորոշման մեջ միտումնավորություն չի տեսնում։
«Եթե մեզ մերժվեր ընդհանրապես քաղաքի կենտրոնական վայրերը համապատասխան միջոցառումների անցկացման համար, կարելի էր դիտավորություն տեսնել։ Բայց ես այստեղ այդպիսի բան չեմ ուզում տեսնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը՝ հավելելով. - «Շահումյան հրապարակը նման միոցառումների համար լավ վայր է»։
Հանրահավաքին մասնակցելու են այն 14 կուսակցությունները, որոնք միացել են Դաշնակցությանը՝ արձանագրությունների դեմ պայքարում։ Հանրահավաքից հետո նախատեսվում է երթ դեպի Սահմանադրական դատարան։
«Ըստ նախնական ծրագրվածի, մենք չենք նախատեսում մեծ հանրահավաքային միջոցառում։ Գլխավոր խնդիրը այն է, որպեսզի կարողանանք արագ շարժվել դեպի Սահմանադրական դատարան, որովհետեւ անհրաժեշտ է այնտեղ լինել մինչեւ աշխատանքային օրվա ավարտը եւ փոխանցել այն հայտարարությունը, որը կպարունակի մեր նկատառումները հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ», - տեղեկացրեց Արտյուշա Շահբազյանը։
Հունվարի 12-ին Սահմանադրական դատարանը պետք է վճիռ կայացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։
Սահմանադրական դատարանին ներկայացվելիք հայտարարության մեջ Դաշնակցությունը կրկին անգամ ներկայացնելու է կուսակցության դիրքորոշումը, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար անընդունելի նախապայմաններ է պարունակում, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի ճանաչման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների առնչությամբ։
«Մեր գլխավոր պահանջն այն է, որ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները ճանաչի չհամապատասխանող Հայաստանի օրենսդրությանը», - դաշնակցական պատգամավորի մեկնաբանությամբ՝ սա է ՍԴ-ի նիստի նախօրեին հանրահավաքի եւ երթի անցկացման տրամաբանությունը։
Հունվարի 12-ին, երբ Սահմանադրական դատարանում սկսվի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քննարկումը, Դաշնակցությունը նաեւ նախատեսում է պիկետ անցկացնել դատարանի շենքի առջեւ։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փոխանցեց իշխող կուսակցության դիրքորոշումը՝ «արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում»։
«Հայաստանի իշխանությունները շատ հստակ եւ կոշտ դիրքորոշում ունեն, եւ թույլ չեն տա, որպեսզի որեւէ շեղում լինի արձանագրությունների կետերից։ Ավելին, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շարունակենք մեր ազգային քաղաքականությունը», - հայտարարեց Շարմազանովը։
որ դաշնակցերենից թարգմանենք կլինի "գիտենք որ մարդ չի գալու, բայց անում ենք որտև տենց ենք պայմանավորվել Սերժի հետ"
Սիմոնյանն ավելի՞ դժգոհ է, քա՞ն Փաշինյանը
16:46 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր ժամը 14.00-ին լրացավ թիվ 10 ընտրական տեղամասի արդյունքների վերահաշվարկի համար Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմելու թեկնածուների համար նախատեսված ժամկետը:
ԸԸՀ-ի նախագահ Սիլվա Մարկոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ 13 բողոք դիմում է ստացել ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու պահանջով: «Թեկնածու Արա Սիմոնյանի կողմից 11 ընտրատեղամասում վերահաշվարկի պահանջի դիմում ենք ստացել, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից` 2 տեղամասում»,- ասաց տիկին Մարկոսյանը:
Նա դժվարացավ ասել, թե Արա Սիմոնյանը կոնկրետ, որ տեղամասերում է պահանջում վերահաշվարկել արդյունքները, նշելով, որ այդ պահին ձեռքի տակ չունի Սիմոնյանի 11 բողոք դիմումները: Քանի որ Նիկոլ Փաշինյանի դիմումները ընդամենը 2 են, տիկին Մարկոսյանը հիշեց, որ դրանք վերաբերում են թիվ 10/30 եւ թիվ 10/07 տեղամասերի արդյունքների վերահաշվարկին:
Նա նաեւ նշեց, որ երկու թեկնածուներն էլ պահանջում են վերահաշվարկել թիվ 10/30 ընտրատեղամասի արդյունքները: Տիկին Մարկոսյանը «Ա1+»-ին նաեւ տեղեկացրեց, որ ընթացք է տրվելու նաեւ երեկ ընտրությունների ընթացքում ստացված ահազանգերից մի քանիսին: «Թեեւ թիվ 10/19 ընտրական տեղամասից բողոք դիմում չունենք, սակայն մենք ահազանգ էինք ստացել, որ այնտեղ ընտրությունները մոտ 40 րոպե դադարեցվել են եւ մենք զբաղվելու ենք»:
Ինչ վերաբերում է երեկ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բռնություններին, ապա Սիլվա Մարկոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դրանցով կզբաղվի Դատախազությունը, եթե, իհարկե, բողոքներ լինեն:
Ի դեպ, տիկին Մարկոսյանը նաեւ հայտնեց, որ 10/12 ընտրական տեղամասում երեկ ընտրությունների ընթացքում ահազանգ են ստացել, որ վիրավորել են միջազգային դիտորդի թարգմանչուհուն. «Մենք այցելել ենք տեղամաս եւ հարթել միջադեպը»:
My World My Space
11.01.2010, 22:10
շտապ փոխել եմ գրանցմանս հասցեն, ու գրանցվել 10-րդ ընտրատարածքում: վիզ 5000 դրամ ա պետք......
Ասում են, որ Սերգեյ Լավրովը իր երևանյան այցի վերջում, ասուլիսից հետո, Նալբանդյանին քաշել ա մի կողմ ու երկու թշերը մի լավ պոնչո ա արել, իսկ Սերժին էլ բլդուխ:
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ:tel
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ՝ Նոր տարվա առաջին օրերին, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին Երեւանի Կենտրոն համայնքի շարքային քաղաքացիներ են: Զրույցը հետաքրքիր է այնքանով, որ անմիջականորեն վերաբերում է թիվ 10 ընտրատարածքում տեղի ունենալիք ընտրություններին, ու երեւի նաեւ դա է պատճառը, որ այն խնամքով գաղտնալսվել եւ սղագրվել է: Այսպես թե այնպես, գաղտնալսված այս հեռախոսազրույցը, կարծում ենք, կարող է որոշակի պատկերացում տալ տեղի ունեցած «ընտրությունների» եւ այդ գործընթացի ստվերային մեխանիզմների մասին: Ինչեւէ. ներկայացնում ենք զրույցի սղագրությունը՝ բնականաբար, մասնակի կրճատումներով:
- Ալո՛: Բարի օր, ախպերըս:
- Քոնն է՜լ, քոնն է՜լ, ուրախ տարի ըլնի՜...
- Էս աչքիս դու լրիվ խորացել ես, ախպերըս: Լավ անցկացրի՞ք:
- Հլը շողուլի չեմ գալիս: Դո՞ւք ոնց անցկացրիք:
- Ինձ էս Նոր տարին լրիվ դզեց, ախպեր:
- Ի՞նչ մոմենտով:
- Դե էս ընտրությունների մոմենտով, ախպեր: Նոր տարվա տակ ահագին փող կպցրինք: Բերին նաղդ տվին, ասին էն խշշշ... խշշշ...-ին պտի անցկացնեք: Նենց որ, ճոխ Նոր տարի արինք, ապե:
- Չոռնին տվե՞ց:
- Տո չէ, այ ախպեր, էնի մարդ ա ման գալի փող պոկի, էնի փող տվող ա՞: Վոբշմ, տվողը տվեց: Նենց որ, թաղի տղերքին հավքի, ամսի տասին գործ կա:
- Ի՞նչ գործ:
- Լցելու:
- Ախպեր, ընձի քիչ լից, գլուխս տրաքում ա...
- Քվեաթերթիկի մասի՛ն եմ ասում, արա, քո ուշքն ու միտքը արաղն ա:
- Չջոգի, ախպեր, ուրեմն ես բանուգործ թողած՝ էդ ազիզ օրով պտի գամ էդ խշշշ... խշշշ...-ի համար վիզ դնե՞մ:
- Ի՞նչ կապ ունի ում համար, ախպեր: Ինքը շեֆի մոտիկն ա, ուրեմն էդ գործը պտի արվի:
- Մի խշշշ... խշշշ... էլ շեֆն ա, էլի, խշշշ... խշշշ.. խշշշ... Բա ասում էր սրանից հետո չեսնի ընտրություն ենք անելո՜ւ, օրենքով ենք շարժվելո՜ւ...
- Տենց բան ա ասե՞լ:
- Տելեվիզըրով եմ լսել:
- Ուրեմն վրեքս կայֆավատ ա էղել, կամ էլ էդ օրվա դոզան շատ ա էղել: Բայց էդ կապ չունի, մեզ ինչ ասել են՝ էն ենք անում:
- Նիսյա՞:
- Խի՞ նիսյա, ախպեր: Եթե խփոցի էթա, փող են տալու:
- Ինչքա՞ն:
- Նայած խփոցիին: Եթե հասցնես շուտ էթաս գործ տաս, որ քեզ են խփել, դվայնոյ են վճարելու:
- Բա շո՛ւտ ասա, ապե: Ես նաղդ էթամ էն գլխից գործ տամ, հետո՛ իջնեմ տեղամաս: Ո՞ւմ վրա եմ գործ տալու:
- Ցուցակը էն խշշշ... խշշշ...-ի մոտ ա:
- Վոբշմ, կպավ, ախպեր: Էրեսիս կապույտ ներկ-բան պետք ա՞ քսեմ:
- Շտաբում կա: Բայց նայի շատ չքսես, թե չէ էն Չոռնին կիմանա, թե վրեն կայֆեր ես բռնում:
- Հա, լավ, առաջին անգամը չի: Դե լավ, ես էթամ տղեքին ասեմ, որ պատրաստվեն: Կզանգվենք:
- Հաջող:
Այս գաղնալսումը, կարծում ենք, լրջորեն կհետաքրքրի իրավապահներին եւ կօգնի է՛լ ավելի օպերատիվորեն արձագանքել թիվ 10 ընտրատարածքում արձանագրված միջադեպերին:
Էսօր մառշուտկի մեջ ականջալես եմ եղել նման մի բազմաբովանդակլից և հուզումնալից դիալոգի:
-Արա Սաշիկը ընենց լավ մարդա...
-Որ Սաշիկը?
-Ոնց ապե Սաշիկը ընգեր: Սեռրժի ախպերը: Մեր հարևանի տղեն իրանց մոտ աշխտում: Ասում ա ընենց կարգին մարդա: Շատա սիրում բարեգործություն անել: Մարդկանց օգնել:
-Ապեր բայց իրանց մասին վատ բաներ եմ լսել:
-Ապեր չէ ինչ ես ասում: Էտ սաղ չուզողություն ա: Նախանձ: Ապեր ինքը գիտես ինչ դեմք ա, շատ բարի մարդա: Ասում որ գալիս տենում կագնած ենք չէ, մի հատ սիգարետա տալիս ասում տղեք ջան ծխեք:
-Ինչ բարեգործություն արել որ?
-Ապե դե ասում ա ինքը շատա սիրում օգնել մարդկանց, բայց կնիկը չի թողում:
Խեղճ Սաշիկ:Բոլորն էլ հոգով բարի, մարդասեր արարածներ են: Ես պատկերացնում եմ թե Լիֆիկի կնիկը ինչ հրեշ ա...Էտ մարդուն էս ինչ օրն ա գցել:
Հ.Գ. Բազմաթիվ հանդիասատեսնների խնդրանքով....Ականջալեսը դա նույն ականատեսն ա բայց երբ ականջներով ա ու չի երևում մենակ լսվում ա :D
-Ապեր չէ ինչ ես ասում: Էտ սաղ չուզողություն ա: Նախանձ: Ապեր ինքը գիտես ինչ դեմք ա, շատ բարի մարդա: Ասում որ գալիս տենում կագնած ենք չէ, մի հատ սիգարետա տալիս ասում տղեք ջան ծխեք:
Մի հատիկ սաղի համա՞ր:D, տղերքը թռչում են որ սաղն էլ մի մուխ քաշեն էտ «սուրբ» սիգարետից, բայց ինչ բարի մարդա, ես չէի պատկերացնի, ի դեպ իրանք էլ են բարի մարդիկ պաշտպանում են երգչի պատիվը.
Սպեցնազին պառկացրել են
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետ Սարո Թովմասյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու որոշում է կայացրել: Կալանավորվել են նաեւ գեներալի անվտանգության ծառայության եւս 2 աշխատակիցներ, որոնք Սարո Թովմասյանի հետ բերման էին ենթարկվել ոստիկանություն` 2 օր առաջ «Ջիանի» ակումբում տեղի ունեցած միջադեպից հետո: Ի դեպ, երեկ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ջիանիում» Սեյրան Սարոյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի բանդաների ընդհարման մասին: Ըստ մեր տեղեկությունների, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Լյովիկի բանդան վիրավորել է ակումբի երգիչ Սարոյին, ով գեներալի մտերիմներից է, Սարոն էլ զանգել է գեներալի մարդկանց: Այս թիմը շատ արագ ժամանել է դեպքի վայր:
Ըստ մեր աղբյուրների, առաջին հարվածներից մեկը ստացել է Ալրաղացի Լյովը: Այնուհետեւ նրա ականջի տակ ատրճանակով կրակել են` թերեւս վախեցնելու նպատակով: Երբ Լյովիկի մտերիմներից «Գլորիա» խաղատան սեփականատեր Գլորիայի Գրիշի թիկնապահը հանել է «Մաուզերը», գեներալի մարդիկ այն խլել են թիկնապահի ձեռքից եւ հենց դրանով էլ ծեծի ենթարկել Գլորիայի Գրիշին, ով, ինչպես տեղեկացրել ենք, տեղափոխվել էր հիվանդանոց: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դեպքի վայրից փախած Լեւոն Սարգսյանն այդ ընթացքում հասցրել է «Ջիանի» կանչել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը: Դեպքի վայր է հասել նաեւ գեներալի մարդկանց երկրորդ խումբը, որը, ըստ մեր տեղեկությունների, գետնին է պառկացրել «սպեցնազին»: Ըստ լուրերի, այս պահին ոստիկանությունում պահվում են Սեյրան Սարոյանի թիմից եւս մի 15 հոգի:http://www.armtimes.com/271
Դեպքի վայր է հասել նաեւ գեներալի մարդկանց երկրորդ խումբը, որը, ըստ մեր տեղեկությունների, գետնին է պառկացրել «սպեցնազին»:
թռչնաբուծականի տղերքն են է.....!!!!! :love :D :D
Սպեցնազին վրաերթ հա փաստորեն? :)) ու փաստորեն ոչ միայն սպեցնազին...
Լենին պապին մեռել է,
Մեզ մի ավանդ թողել է,
Օլիգարխներ դուք դառեք,
Իրար կերեք կշտացեք:
:))
http://i063.radikal.ru/1001/07/5de4c688b08c.jpg
Հատված ոստիկանության դիմումից:
Քննիչը պարզել է, որ հանգուցյալ Հովհաննիսյանը զենքի միջոցով բռնաբարել է լրիվ կույս վիճակում գտնվող աղջկաս, բայց չի հասցրել հղիացնել նրան, որի համար խնդրում եմ ձեր ակտիվ միջամտությունը:
Մանրաստիճան չինովնիկի ցուցմունքներից...
Այն մասին, որ ես ժամացույցս և մատիս մատանին որպես կաշառք եմ ստացել, առաջին անգամ եմ լսում և այն էլ քննիչից, քանի որ ես, որպես կանոն, զզվել եմ կաշառք ստանալուց:
ՎԱՐՔ ՀԱՃԱԽՈՐԴԱՑ
Եվ նա սկսեց... թուրքերեն երգել:
Սերժիկի ձայնը, սկզբում կերկեր,
Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ,
Հայ-թուրքականի ծիրի մեջ մտավ,
Ու գնա՜ց, գնաց...
Դաշնակցությունը մթագնեց-մնաց:
Մինչ Սփյուռքի կոնկրետ պատվերով ծնած
Զայրույթը վառվեց ծեր աչքերի մեջ,
Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ:
Առաջին անգամ, առաջի՜ն անգամ
Աստ, համազգային մտքի փարախում
Կենկենն ու բյուրոն ականջ են կախում
Ինչ-որ Սերժիկի անօրեն խոսքի:
Աստ, ուր հնչել են գոհարներ մտքի՝
Կլիզմա, պրիվետ Ռոբ, բառաչող կովեր,
Կամ վատ պարողին բաներ խանգարող,
Առաջին անգամ,
Առաջի՜ն անգամ
Թրքամոլության մանանեխ ընկավ:
Բայց Դաշնակցությունն, ինչպես վայել է,
Ուտելով զբաղված՝ անաղմուկ մնաց:
Իսկ Սերժի երգը թափ առավ, գնա՜ց...
Գնաց՝ Ստամբուլի դռները մաշեց,
Եկավ՝ Էդոյի թշերը քաշեց,
Անկապ խոստումով կարծես թե խաբվեց
Ու մի պահ հետո կրկին ցած թափվեց:
Թափվեց՝ նշենու ծաղկաթերթի պես,
Կոկաին փոշու բարակ շերտի պես...
Դաշնակցությունը մի պահ վերհիշեց,
Թե իր ակցիաներն ում հետ է ճշտում,
Որքան փայ ունի կերակրատաշտում...
Փղձկացող Բյուրոն հազիվ բարբառեց.
«Լեւոն, հեռացիր»... Ու ձայնը մարեց:
Կոչ - Հայտարարություն
Բեեեեե,
Բռռռ,
Մեեեե,
Մուււ...
<Երիտասարդ ազգային անասունների միություն>
ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ:tel
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բառացիորեն մի քանի օր առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին բարձրաստիճան հանրապետականներ են, ովքեր քննարկում են Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն աշխարհաքաղաքական մարտահրավերները: Զրույցում հնչած գնահատականներն ու մեկնաբանությունները, բնականաբար, կարող են եւ չհամապատասխանել իրականությանը, ինչը, սակայն, որեւէ կերպ չի նվազեցնում սույն գաղտնալսման նշանակությունը: Ամեն դեպքում, ստորեւ ներկայացնում ենք գաղտնալսված հեռախոսազրույցի սղագրությունը՝ բնականաբար, մասնակի կրճատումներով: Վստահ ենք, որ ընթերցողներն իրենք միանգամայն ի վիճակի կլինեն սեփական եզրահանգումներն անել եւ որոշակի պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվ այսպես.
- Ալո՞: Բարի օր, ախպերըս:
- Յա՜, էս ո՞ւմ նժդեհական ձենն եմ լսում:love Բա էս ո՞ւր ես չկաս, չես երեւում: Ի՞նչ կա-չկա, դե պատմի:
- Բան չկա, ի՞նչ պատմեմ: Ասեցի զանգեմ, տենամ էս Ղարաբաղի մոմենտով շուխուռը ճիշտ ա՞: Դու շեֆի հետ մոտիկ ես, ոնց էլ ըլնի՝ մի էրկու բան կիմանաս:
- Ճիշտն ասած՝ էն օրը տղերքով մոտն էինք...
- Մենակ-մենակ խաշ եք կերե՞լ:think
- Չէ, այ ախպեր, Ղարաբաղի մոմենտով ուզում էինք մի էրկու հարց ճշտեինք: Հարցրեցինք, ասեցինք էդ Եվրախորհուրդ ա, ինչ խշշշ... խշշշ... ա, ի՞նչ մուտիլովկեք ա անում...
- Հետո՞, ի՞նչ ասեց:8
- Ասեց լուրջ բան չկա, բայց մի հատ մեսիջ են ուղարկել:
- Ի՞նչ մեսիջ:8
- Շատ տարօրինակ մեսիջ ա. «Յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, մեկ»:
- Չջոգի, ախպեր:o
- Հա, մենք էլ չջոգինք, հետո ինքը բացատրեց: Ասում ա՝ կառոչի, էդ է՛ս ա նշանակում. «Վոբշմ, յոթ շրջանը տալիս եք: Ով փորձի դրա դեմ խոսա, վեցերորդ վարչությունը ուղարկում եք մոտը: Հույս չունենաք, թե հինգ շրջանով կպրծնեք: Փորձված աղվեսը չորս ոտքով ա թակարդն ընկնում: Երեք նախագահների ասածը ձեր համար ասնավանի չի՞: Կառոչի՝ ձեզ էրկու ամիս ժամանակ, թե չէ մարտի մեկը քթներիցդ կբերենք»:
- Վայ ես դրանց խշշշ... խշշշ... խշշշ...:angry
- Խշշշ... խշշշ... ասիր ու պրծա՞ր:
- Բա հետո՞:
- Էլ ի՞նչ հետո: Շեֆին հարցրեցինք՝ ասեցինք բա դո՞ւ ինչ ես պատասխանել, ասեց դիլխոր մի ընկեք, Մոսկվայից մեսիջ ա էկել:
- Ի՞նչ մեսիջ:o
- Շատ կարճ տեքստով. «Մեկ, երկու, մեկ, երկու»:
- Այսինքն ի՞նչ: Մեկ-երկու ասելով՝ թողի խշշշ... խշշշ...-ը քաշի՞:
- Չէ, այ ցավդ տանեմ, էդ նշանակում ա՝ «մի հատ շո՛ւտ արի մոտս, մի էրկու խոսալու բան կա»:
- Բա հետո՞:
- Էլ ի՞նչ հետո, սամալյոտ նստեց, գնաց: Հիմա սպասում ենք, տենանք գալու ա ինչ ասի:
- Պարզ ա... դե լավ, ախպերըս. երեք-ույու-չորս:))
- Էդ ո՞րն ա:o
- Էդ նշանակում ա՝ թռնելու վախտն ա: Նույնն էլ քեզ եմ խորհուրդ տալիս:P
-Մերսի, ջիգյար: Հենց որ մի բան իմացա, քեզ կծնգցնեմ:
- Հաջող:bye
Կարծում ենք, սույն գաղտնալսումն իսկապես որոշակի պատկերացում է տալիս ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին:
My World My Space
20.01.2010, 22:09
ցավոտ, շատ ցավոտ հումո՞ր...........
հայաստանում օրենքներից սարսափելի միայն դրանց կիրառման պրակտիկան է....................
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ռոբերտ Քոչարյան - Կենդանակերպի նշանը՝ Մոսկա:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է դրամատիկ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը՝ այցելություն Թեհրան: Ահմադինեժադի հետ երկխոսությունը չի ստացվի: Կպարզվի, որ պարսկերենը «կլիզմա» բառի համարժեքը չունի: Ժեստերով չբացատրեք:
Երեքշաբթին ծանր հիասթափությունների օր է: Կպարզվի, որ Իրանը Հաագայի կլիենտներին քաղաքական ապաստան չի տալիս: Աստղերը խորհուրդ են տալիս դեպրեսիան հաղթահարել տուռնիկի միջոցով:
Չորեքշաբթի օրը՝ այցելություն Դուբայ: Ծանր հոգեկան ապրումներ: Կպարզվի, որ «Քոչարյան» ազգանունով մարդիկ Դուբայում գտնվում են ոստիկանության մշտական հսկողության ներքո:
Հինգշաբթին բարենպաստ է հատկապես մեծ քաղաքականություն վերադառնալու համար: Հնարավոր է՝ մուտքի մոտ դիմավորեն ձեռնաշղթաներով: Մի՛ վհատվեք:
Ուրբաթ օրը՝ այցելություն Աֆրիկա: Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս երկար վայելել հարազատ միջավայրը, բայց զոլավոր շորեր չհագնել. Նամիբիայում բորենիների որսն արգելված չէ:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք խարույկի շուրջը:
Զոնծիիիիկ:D:D
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ:lazy
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Ազգային ժողով: Ինքը, ինչպես միշտ, պատրաստվում է ասուլիսի: Դահլիճում նստած՝ բարձրաձայն մտքեր է հայտնում, գլխով անում, ժպտում... Ժամանակ չկա, կես ժամից լրագրողները գալու են:
Հանկարծ միջանցքից աղմուկ է լսվում: Ինքը զգուշորեն բացում է դուռը եւ ոտնածայրերի վրա դուրս գալիս միջանցք... Իսկ այնտեղ ահավոր տեսարան է. Զարուհի Փոստանջյանը, մետաղյա բռնակով երկար զոնտիկը ձեռքին վազում է Հովիկ Աբրահամյանի հետեւից ու փորձում հարվածներ հասցնել, բայց սա անսպասելի ճարպկությամբ հաջողացնում է խույս տալ հարվածներից, եւ ի վերջո մտնում է ինչ-որ սենյակ, Զարուհին էլ՝ հետեւից: «Վայ մամա ջան», շշնջում է ինքը եւ փակում աչքերը... Սենյակից ահավոր թմփոցներ են լսվում, աղմուկ, այնպիսի տպավորություն է, թե ներսից ինչ-որ ծանր բանով հարվածում են պատերին... «Շեֆ, զգույշ, էդ չկոտրվո՛ղ տեսակն ա», գոռում է ինքը: Զարուհին մի պահ գլուխը հանում է դռնից... «Ես զոնտի՛կը նկատի ունեի», կմկմում է ինքը ու ետ ցատկում... Ներսում աղմուկը շարունակվում է: Երբեմն-երբեմն ինչ-որ աղիողորմ ձայներ են լսվում. «Վա՛խ գլուխս... Ախր Ստրասբուրգն ինչիդ ա պետք.,.. վա՛խ թուշըս...»: «Թուշ» բառի վրա որտեղից որտեղ, ասես գետնի տակից, ծլում է Էդուարդ Նալբանդյանը ու գլխով դռան կողմը ցույց տալով՝ հարցնում. «Էս ի՞նչ հաշիվ ա»: «Հեչ, Զարուհին Հովիկ Արգամիչի նկատմամբ զանգվածային անկարգություն ա հրահրում», ասում է ինքը, ապա ականջը հպում դռանը ու շարունակում. «Բայց աչքիս՝ մի քիչ շատ տվեց...»: «Հովիկ Արգամիչը ներսն ա՞», ուրախացած վեր է ցատկում Էդուարդ Նալբանդյանը, դուռը բացում ու գլուխը ներս մտցնում. «Շեֆ, հեռախոսդ կտա՞ս զանգեմ էն Դավութօղլուին, իմով զանգում եմ՝ չի վերցնում»: Այդ պահին ինչ-որ դխկոց է լսվում, ու Նալբանդյանը գլուխը ետ է քաշում՝ ձեռքով ճակատը բռնած... «Այ հիմա հաստատ դառավ զանգվածային», շշնջում է Սամվել Նիկոյանը, որը, պարզվում է, մինչ այդ պոլին նստած՝ սուսուփուս զեկույց էր գրում: «Զեկույցդ կտա՞ս մի քիչ վառեմ», ասում է չգիտես որտեղից հայտնված Արմեն Ռուստամյանը՝ մոմը ձեռքին, ու տեսնելով Էդուարդ Նալբանդյանին՝ համենայն դեպս մի չորս անգամ պահանջում է նրա հրաժարականը...
Այդ պահին դուռն աղմուկով բացվում է, ու գնդակի պես դուրս է շպրտվում Հովիկ Աբրահամյանը՝ ծվեն-ծվեն եղած շորերով ու գզգզված մազերով: Դռան միջից երեւում է զոնտիկի դեֆորմացված բռնակը...
Արթնանում է ՀՀԿ նիստում:
REAL_ist
25.01.2010, 20:06
Ես էլ առանձնապես շատ խելք չունեմ, բայց որոշ չափով զբաղվում եմ քաղաքականությամբ. ՀՀԿ փոխնախագահ
«Քաղաքական գործունեություն ծավալելու համար շատ խելք պետք չէ» արտահայտությունն անելով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել որոշ գործիչների: Այս մասին այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` նշելով, որ ԱԺ-ում ուրիշների որոշումներով առաջնորդվող պատգամավորներ կան: «Ճիշտն ասած` ես էլ առանձնապես շատ խելք չունեմ, բայց որոշ չափով զբաղվում եմ քաղաքականությամբ: Իսկ քաղաքական գործիչներին շատ խելք պետք է, հատկապես արտաքին քաղաքականություն վարողներին»,- նշեց նա:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր կողմնորոշվում են ըստ իրենց խմբակցությունում լուրջ քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց կարծիքների: Եթե խմբակցությունը որոշում է, որ պետք է օրինագիծն անցի, պատգամավորը քվեարկում է դրա օգտին:
«Ես ինքս օրինագծերի մեջ խորամուխ չեմ լինում, բայց վստահում եմ մեծ փորձ ունեցող իմ ընկերներին և քվեարկելով` հաճախ ներկայացնում եմ իրենց դիրքորոշումը: Սրա մեջ վատ բան չկա, ամբողջ աշխարհում է այսպես»,- արդարացավ ՀՀԿ փոխնախագահը:
Tert.am
no comment:o
ՄԻ ԿԱԹԻԼ ԽԵԼՔԸ
Մի Էրդողան իրենց գյուղում
Հայ-թուրքական խաղ էր խաղում:
Օրվան մի օր կողքի գյուղից,
Հույսը կտրած գազամուղից,
Ներս է մտնում մի պուճուր բան.
- Բարի օր քեզ, ա՛յ Էրդողան,
Ի՞նչ զիջեմ քեզ՝
Ղարսը բացես:
- Բացե՜մ, բացե՜մ, Սերժիկ ախպեր,
Աղդամդ ո՞ւր է, Աղդա՛մըդ բեր...
Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Ցյուրիխի մեջ լավ խոսքերով
Թուղթ են գրում, մին էլ հանկարծ
Մի կաթ թանաք ծորում է ցած:
- Տը՜զզ, էն կողմից Էդոն գալի,
Էս կաթիլին վեր է գալի:
Սրա վրա, ասես մեղու,
Ինչ-որ Մեհմեդ Դավութօղլու
Հա՛մփ է անում, կողքից ճնշում
Ու Էդոյի թուշը քաշում:
Քաշե՜ց, քաշե՜ց, ա՜յ քեզ թատրոն,
Չուժոյ պախմել քաշվա՜վ Էդոն,
Ո՞նց թե նրա թուշը քաշես,
Դե քաշելը հիմի դու տես...
Գոռում է մեր Սերժիկն էսպես,
Ու մոտ կանչում իր Գագոյին:
Էս Գագոն էլ՝ տեղով օյին.
Բռնում՝ ՍԴ նիստ է անում,
Գործընթացը տեղում սպանում:
- Ըսպանեցի՜ն, հա՜յ, օգնությո՜ւն...
Ու թուրքերը, խինդով լեցուն,
Բողոքում են առ Պենտագոն,
Թե՝ «պայմաններ դըրավ Գագոն...»:
Ես էլ առանձնապես շատ խելք չունեմ, բայց որոշ չափով զբաղվում եմ քաղաքականությամբ. ՀՀԿ փոխնախագահ
«Քաղաքական գործունեություն ծավալելու համար շատ խելք պետք չէ» արտահայտությունն անելով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել որոշ գործիչների: Այս մասին այսօր ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` նշելով, որ ԱԺ-ում ուրիշների որոշումներով առաջնորդվող պատգամավորներ կան: «Ճիշտն ասած` ես էլ առանձնապես շատ խելք չունեմ, բայց որոշ չափով զբաղվում եմ քաղաքականությամբ: Իսկ քաղաքական գործիչներին շատ խելք պետք է, հատկապես արտաքին քաղաքականություն վարողներին»,- նշեց նա:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր կողմնորոշվում են ըստ իրենց խմբակցությունում լուրջ քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց կարծիքների: Եթե խմբակցությունը որոշում է, որ պետք է օրինագիծն անցի, պատգամավորը քվեարկում է դրա օգտին:
«Ես ինքս օրինագծերի մեջ խորամուխ չեմ լինում, բայց վստահում եմ մեծ փորձ ունեցող իմ ընկերներին և քվեարկելով` հաճախ ներկայացնում եմ իրենց դիրքորոշումը: Սրա մեջ վատ բան չկա, ամբողջ աշխարհում է այսպես»,- արդարացավ ՀՀԿ փոխնախագահը:
Tert.am
no comment:o
Մարդը ճիշտա ասում էլի.. Սովետի ժամանակ էլ կթվորուհիներին էին սարքում դեպուտատ: Դրանց առաքելությունը կայանումա հետևյալում` ծափահարել-քվեարկել, ծափահարել-քվեարկել.. և այդպես շարունակ:
Մարդը ազնվորեն խոստովանելա :))
Տո ստի կրակած մազերը թափեն?
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մևվլութ Չավուշօղլուի հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է հարավկովկասյան տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը`
Աբրահամյանը կոչ է արել նրան իր նախագահության երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ և հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում։
Հեռախոսազրույցի ընթացքում Չավուշօղլուն հայտնել է ՀՀ ԱԺ նախագահին, որ հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալության կողմից տարածված հարցազրույցի տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի արել։ Չավուշօղլուն հավաստիացրել է, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության և ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետևանք են։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացի շուրջ։ Զրուցակիցները նաև քննարկել են ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Թերթ
Զրուցակիցները նաև քննարկել են ԵԽԽՎ նորընտիր նախագահի Հայաստան այցելություն կատարելու հնարավորությունը, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Թերթ
Մոտ ժամանակներս ֆուտբոլ չկա, պետք բառբի կամ շտանգի մրցումներ կազմակերպել վռազ:
Մոտ ժամանակներս ֆուտբոլ չկա, պետք բառբի կամ շտանգի մրցումներ կազմակերպել վռազ:
Հա: Կամ էլ սեկայի :
Սամվել Բաղդասարյանի ծաղրանմանությամբ՝ շուրջ 8 րոպեանոց հոլովակում կառավարությանն իր ուղերձն է հղում «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, այնուհետև Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որը նկարահանումից հետո օպերատորին հարցնում է՝ տեսախցիկն ինչի՞ չես անջատում. «Էդպե՛ս եք անում, որ ոմանք էնքան են արխայնանում՝ անհեթեթ դուրս են տալիս, հետո իրենց քցում կտուրը»:
Էս էլ հոլովակը՝
http://www.youtube.com/watch?v=hdEroVIus8U
— 1990թ. ԽՍՀՄ նախագահը ստանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ։
— 1991թ. ԽՍՀՄ–ի փլուզում։
— 2009թ. ԱՄՆ նախագահը ստանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ։
— 2010թ. տարին դեռ առջևում է ... :D
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
— Լսել եմ Հայաստանից ընդմիշտ հեռանում ես, հա՞։
— Այո՛, երկու պատճառ ունեմ։
— Եվ որոնք են դրանք։
— Առաջինը այն է, որ ընտրություններում կրկին հաղթեց իշխանությունը։
— Ոչինչ, հաջորդ ընտրություններում հույս կա, որ ընդդիմությունը կհաղթի։
— Այ հենց էտ էլ երկրորդ պատճառն է... :D
Լեհական հումորներ, որոնք կարծում եմ ակտուալ են նաև Հայաստանի համար.
—Այսօրվա քաղաքական դաշտում առկա թեկնածուների որակական հատկանիշներին նայելիս ընտրություններին մասնակցելը նմանվում է կին ընտրելու համար հասարակաց տուն այցելությանը...
:D
~~~
— Քաղաքական գործիչները նման են պամպերսների, նրանց շուտ–շուտ պետք է փոխել հայտնի պատճառով...
:D
~~~
— Ի՞նչ պետք է փոխվի, որ Հայաստանի ճանապարհների ասֆալտապատումը կատարվի եվրոպական նորմերին համապատասխան։
— Եվրոպական նորմերը։
:D
Հատվածնները ոստիկանությունում տրված ցուցմունքներից...
Տուժողը սուտ է ասում, որ ես նրա գլխին ապտակել եմ ոտքով: Ճիշտ է, ես նրան ապտակել եմ, բայց միայն աջ կոշիկով և ոչ թե ոտքով կամ ոտքերով, ինչպես ինքն է ասում: Խնդրում եմ աջ կոշիկս կցել քրեական գործին, որ ապացուցվի տուժողի սուտասանությունը ու իմ անմեղությունը:
-
Իմ ծննդյան օրվա կապակցությամբ ճիշտ է, ես ընդամենը երեք անգամ եմ ապտակել նրա մոր մեջքին, որն անամոթաբար կոչվում է սկեսուր: Իսկ նա իր ոտքերից մեկով ուժգին հարվածել է իմ երկու ոտքերի մեջտեղը, մի այնպիսի տեղին, որ չեմ կարող ասել` ամոթով կին լինելու պատճառով: Եթե օրենքով պարտավոր եմ, միայն կարող եմ հանել ներքնաշորս և ցույց տալ այդ տեղը, որ տեսնեք ու համոզվեք, թե ինչ վայրենի է նա և ինչպիսի կապտուկ է առաջացրել, որ ամաչում եմ փողոց դուրս գալ:
-
Ես քննիչին չէի կարող խոստովանել, որ իմ ոչխարներն են կերել մեր գյուղի զոոտեխնիկի խիյարը, քանի որ մենք շատ մտերիմներ էինք, և ես չէի ուզում մեզ հիմնարկում սխալ հասկանային, որ ես անդաստիարակ, հսկողությունից դուրս մնացած ոչխարներ եմ պահում կամ էլ չկասկածեին, որ ես եմ դրդել իմ ոչխարներին այդ ստորությանը:
-
Տեսնելով, որ տուժող Ալեքսանյանը կնոջ և երկու երեխայի հետ մեքենայից դուրս եկան և շարժվեցին դեպի դարպասը, վրեժից խեղդված Եսայանը նռնակը շպրտեց նրանց վրա, որից տուժողները տեղնուտեղը մահացան, բայց բարեբախտաբար մեքենայի դիմահար ապակին չվնասվեց, քանի որ թթենու մեծ ծառը պահեց:
-
Ես աշխատանքս չեմ լքել և չարամիտ չեմ խուսափել աշխատանքից: Սուրճն անհամ եփելու համար տնօրենը բոլորի ներկայությամբ բարկացավ իմ վրա և ասաց, որ այլևս աչքին չերևամ: Ես էլ չեմ երևացել և, որպեսզի նա մոռանա զայրույթը, ես մեկուկես ամիս նրա աչքին չեմ երևացել:
-
Սեփականաշնորհված բոլոր կենդանի անասուններից միայն ես եմ կենդանի մնացել, մնացածը մորթել ու կերել են կամ մորթել ծախել ու հիմա էլ ցանկանում են պատգամավոր աշխատել առանց խղճի խայթի:
«Կա կոռուպցիոն հանձնաժողով, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը», - Հովիկ Աբրահամյան:
http://www.youtube.com/watch?v=7CMcd8ZSWyk
Ջուզեպե Բալզամո
02.02.2010, 13:20
[QUOTE=Chuk;1927868]«Կա կոռուպցիոն հանձնաժողով, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը», - Հովիկ Աբրահամյան:
Ամենևին չբացառելով ԱԺ Նախագահի ունակությունը նման բան ասելու… չեք կարծում որ մոնտաժված է՞: 1:04 - 1:06 վիդեոհատվածը աուդիոյի հետ կապ չունի:
Ուրկրաինայի նախագահական ընտրություններում թեկնածու Վիկտոր Յանուկովիչը Լվովում ելույթ ունենալով հանրահավքի ժամանակ, Լվովի ժողովրդին անվանել է երկրի լավագույն գենոցիդը:D
Ճիշտ է օգնականի հուշումից հետո ուղղել է սխալը, ասելով, որ ի նկատի ուներ գենոֆոնդը:
Հիշեցնեմ, որ Յանուկովիչը հաճախ է լեզվի սայթաքումներ ունենում: Ավելի վաղ նա խառնել է Սլովակիան Սլովենիայի հետ, Կոսովոն Չեռնոգորիայի, Աննա Ախմատովային անվանել Աննա Ախմետովա: Իսկ Յալթայում ելույթի ժամանակ Անտոն Չեխովին անվանել է մեծագույն ուկրաինացի գրող:pardon
Ամենևին չբացառելով ԱԺ Նախագահի ունակությունը նման բան ասելու… չեք կարծում որ մոնտաժված է՞: 1:04 - 1:06 վիդեոհատվածը աուդիոյի հետ կապ չունի:
Ոչ, ձայնն ուշադիր լսելուց ակնհայտ է, որ «կա» բառին հաջորդել ա «կոռուպցիոն»-ը, մոնտաժի հետք անգամ չկա:
Ուրկրաինայի նախագահական ընտրություններում թեկնածու Վիկտոր Յանուկովիչը Լվովում ելույթ ունենալով հանրահավքի ժամանակ, Լվովի ժողովրդին անվանել է երկրի լավագույն գենոցիդը:D
Ճիշտ է օգնականի հուշումից հետո ուղղել է սխալը, ասելով, որ ի նկատի ուներ գենոֆոնդը:
Իսկ ես կարդացել եմ, որ Յանուկովիչն ասել է. «Այստեղ է հավաքվել է երկրի լավագույն գենոցիդը»:
Օգնական.
-Գենոֆոնդը:
Յանուկովիչ.
-Այո, գենոֆոնդը նույնպես:
:))
CactuSoul
02.02.2010, 18:56
«Կա կոռուպցիոն հանձնաժողով, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը», - Հովիկ Աբրահամյան:
Սաղ հեչ, բայց էն վերջում խոսող կնոջը (բոլոր իսկական կանանցից ներողություն եմ խնդրում բառն ապականելուս համար) հավեսով կխեղդեի:sad… Ֆո՛ւ:[:
ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄՆԵՐ
- Աղջի, Փոստանջյա՛ն, նըստիր վըրանում,
Ի±նչ ես Ստրասբուրգը քարուքանդ անում,
Կուռկուռ ես շինել, չեմ հանգըստանում
Վիճակըս լալով,
Մաղարիչ տալով,
Բիզնեսըս անտեր՝
Ընկել եմ հանդեր:
Ամա՜ն, էրեցիր էդ քո խասյաթով,
Ստիպված՝ ցուցակը կըփոխեմ վատով...
Երգում է Հովիկն, ու չի կարենում
Զարուհին հանգիստ նըստի վըրանում:
- Էն ո՞վ էր, Րաֆֆի՛, որ կանչում էր մեզ.
ՕԵԿ-ին դըրին իմ փոխարեն... տե՛ս...
Մըտիկ տուր, Րաֆֆի, տես,
թե Ստրասբուրգում
Ո՜նց են առանց ինձ սըրանք հաբըռգում:
Ա՜խ Րաֆֆի, Րաֆֆի, քեզ ո՞վ էր խնդրում...
Ո՞վ է դաշնակին դաշնակից ընտրում...
* * *
Նիկոյանենք նիստ են անում,
Զեկույց գըրում անհամբեր,
Խընդում, իրար աչքով անում,
Երգը զընգում սարն ի վեր:
- Ամպի տակից հյուր է գալի,
Մարտի մեկը դիտարկում,
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր-հոնգուր Ստրասբուրգում
Ա՜յ պաղ հյուրեր, յոնջա հյուրեր.
Որ գալիս եք Ստրասբուրգից,
Գալիս՝ ընկնում սըրանց ջըրեր,
Գոհ մընացի՞ք ձեր դիրքից:
Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը էն հյուրի,
Յարաբ հավնե՞ց, դուրը եկա՞վ
Ռեպորտաժը «Հայլուրի»:
............................................
............................................
Ամպի տակից հյուր է գալի,
Նալոգն առնում ու լըռում,
Տեսնես փողը ո՞վ է տալի
Պակաս-պըռատ էս դարում...
ՉԻ
Ambrosine
02.02.2010, 21:28
Տիմոշենկոն Յանուկովիչին «դատարկություն» է անվանել
Ուկրաինայի վարչապետ, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն հերթական անգամ նախատել է հակառակորդ թեկնածու «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վիկտոր Յանուկովիչին` իր հետ այսօր երեկոյան նախատեսված հեռուստաբանավեճին չներկայանալու համար:
Տիմոշենկոն նրան անվանել է «դատարկություն»:
Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության եթերից Տիմաշենկոն, ցույց տալով Յանուկովիչի համար նախապատրաստված բազմոցը ասել է. «և այսօր ես ստիպված եմ նայել այս դատարկ նստարանին, այդ «դատարկության» հետ բանավեճի մեջ մտնել…….. կարևորն այն է, որ այդ «դատարկությունը» չզբաղեցնի նախագահի պաշտոնը» , - հղում անելով ուղիղ եթերին, գրում է «Ռիա Նովոստին» (РИА Новости):
Ավելի վաղ, Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել էր մասնակցել հեռուստաբանավեճին, իր կուսակցության ներկայացուցիչ Աննա Գերմանի խոսքերով, «չցանկանալով ստի առաջնությունում մրցակցել Տիմոշենկոյի հետ»:
Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախանշված է փետրվարի 7-ին: Հունվարի 17 –ին անցկացված առաջին փուլից հետո Յանուկովիչը ձայների մոտ տասը տոկոսային առավելութուն ունի գործող վարչապետի նկատմամբ:
panorama.am (http://www.panorama.am/am/politics/2010/02/02/timoshenko/)
... :D
Տիգրան Սարգսյանը երևի 1 տարի առաջ Հ1-ով ասաց«...թխվածքեղեն...»
— Ո՞վ է, որ ԱԺ խորհրդարանում իրեն պահում է կիրթ, քաղաքավարի ու սուտ չի խոսում։
— Դպրոցականների էքսկուրսիայի մասնակից։
:D
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանրապետության մի խումբ դպրոցականների հրավիրել էր խորհրդարան...
Աղբյուրը՝ www.aravot.am
:D
Գալուստ Սահակյանը սահմանեց ռեկորդ` համարյա մեկ ամիս առանց բլթոցների
Երևան, Հայաստան – Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցավ արտահերթ կառավարության նիստ, որի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատվո շքանշան հանձնեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարին: Վարչապետը բարձր գնահատեց Սահակյանի նվաճումը և կոչ արեց նաև այլ խորհրդարանականներին հետևել Սահակյանի օրինակին:
Շքանշանի հանձնման արարողության ընթացքում Սարգսյանը նշեց. “Այսօր մենք տեսնում ենք, որ տարիների աշխատանքը սկսել է տալ իր արդյունքը: Խոստովանենք, որ նույնիսկ կառավարությունում քչերն էին հավատում, որ պարոն Սահակյանը կկարողանա հասնել նման արդյունքի: Պատկերացնում եք` գրեթե մեկ ամիս”, ասաց վարչապետը` ընկերաբար թփթփացնելով գործընկերոջ ուսին:
Հայկական ԶԼՄ-ները դեռ հունվարի կեսերին սկսեցին ահազանգել, որ մի քանի շաբաթ շարունակ հանրապետական պատգամավորը չի դրսեվորել իրեն հատուկ վարքագիծ: Ա1+ի լրագրողական անձնակազմը խոստովանում է, որ իրենց աշխատանքի զգալի մասը կաթվածահար էր եղել պատգամավորի անսպասելի զսպվածության պատճառով:
“Առաջին շաբաթն առանց աբսուրդ արտահայտությունների մենք բացատրում էինք հետտոնական պասիվ վիճակով”, կիսվում է A1+ի թղթակից Վիկտորիա Աբրահամյանը, “բայց երբ նա զերծ մնաց բլթոցներից նաև երկրորդ շաբաթվա ընթացքում, մենք հասկացանք, որ ինչ-որ բան փոխվել է… իրոք անհանգստացանք… Բարեբախտաբար այդ ժամանակ մեզ օգնեց ԱԺ նախագահը և ոստիկանության որոշ պաշտոնյաներ իրենց ասուլիսներով:”
Ընդդիմությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտում է Սահակյանի անբնական պահվածքը: ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը պարզաբանեց, որ “հանրապետական խմբակցության ղեկավարի տարօրինակ պահվածքը հիմնականում պայմանավորված է ամանորյա տոներով և կրում է ժամանակավոր բնույթ:”
“Վստահ եմ,” ասաց Մուսինյանը, “մի քանի օրից մեր գործընկերը կվերադառնա իր բնականոն մամլո ասուլիսներին, և անհանգստության կարիք այլևս չի լինի:”
Սահակյանի սկանդալային զսպվածությունը համընկավ Հայաստանում Էդուարդ Շևարդնաձեի պաշտոնական այցի հետ: Վրաստանի նախկին նախագահը այցելեց Հայաստան քննարկելու երկու հարևան երկրների համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Շևարնաձեն ունեցավ հանդիպումներ Հայաստանի արտաքին գործերի նախարարի, նախագահի և ԱԺ նախագահի հետ: “Որպես Վրաստանի նախկին նախագահ` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր երկիրը պատրաստ է սերտացնել կապերը Հայաստանի հետ: Իսկ Ջավախքի հարցում, եթե ուզում եք, կարող ենք գնալ զիջումների: Ես էդ տղեն եմ”, հավելեց Շևարդնաձեն:
Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ջերմորեն ընդունեց վրացի բարձրաստիճան հյուրի խոսքերը: “Հայաստանը, ինչպես գիտեք, մեծ նշանակություն է տալիս քաղաքականության մեջ նախկին նախագահների դերին: Կարծում եմ` Հայաստան-Շևարդնաձե երկխոսությունը պտղաբեր կլինի երկու երկրների համար”,- ասաց Նալբանդյանը:
“Ի դեպ, հաջորդ ամիս նախատեսվում է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Շևարդնաձեենց տուն` քննարկելու Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համագործակցության հարցեր,” հավելեց Նալբանդյանը:
Վրաստանի նախկին նախագահի այցի վերաբերյալ հաջորդ երկուշաբթի սպասվում է Գալուստ Սահակյանի հատուկ մամլո ասուլիսը: Փորձագետների գնահատմամբ` Սահակյանի` բլթոցներից զերծ միամսյակի ավարտը կհամընկնի այդ ասուլիսի հետ:
armcomedy.com
Իսկ դուք Թայիթիում եղե՞լ եք
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը երկրաշարժից տուժած Հայիթիին օգնության համար առանձնացված փոքր զորախումբն ու 200 տոննա բեռը երեկ սխալմամբ ուղարկել է Թայիթի կղզի (գտնվում է Պոլինեզիայում` Հայիթիից շատ հեռու), այլ ոչ թե Հայիթի: Երբ ռումինացի զինծառայողները հայտնվել են Թայիթիի օդանավակայանում եւ հայտնել իրենց առաքելության մասին, տեղի ղեկավարության մոտ հիստերիկ ծիծաղ է առաջացել: Իսկ դրանից ավելի զայրացած Ռումինիայի պաշտպանության նախարարն ասել է. «Թող գրողի ծոցը կորչեն, լրիվ նույն կերպ են հնչում` Հայիթի, Թայիթի, Մայիթի, Պապիթի…»::D:D:D
http://www.armtimes.com/comment/reply/1338#comment-form
Mephistopheles
06.02.2010, 07:14
Սիրուն նկարներ…
Սիրուն նկարներ…
Մեֆոսյա էս Շաշիկի նկարը որ տեսա գիտես ինչ հասկացա: Այս արածը իրոք որ բարի և բարեգործ է: Նա լինելով ոչխար, մարդկանից առնում է իր բոլոր հարազատներին`գառներին և ոչխարներին և ուղարկում է Հայաստանից դուրս` ավելի լավ տեղ: Հլը դեմքին նայի անմեղ ոչխար...Իսկ ինչ են անում մենք? Մենք իր հարազատններին մոռթում ենք խաշլամա ենք դնում, խորոված ենք անում: Դրա համար էլ Սաշիկնեց ամբողջ կլանը`մարդկանց կերպարանքով ոչխարները տենց ատում են մեզ` մարդկանց:
ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԵՔ ԵՎ ԱՂՈԹԵ՛Ք
http://208.94.240.50/~aravot/2010/aravot_arm/February/6/p1.jpg
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
Mephistopheles
09.02.2010, 22:52
Սերժ Սարգսյանը Թուրքիային կոչ է անում «վճռականություն» հանդես բերել
Ազատություն.ամ
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սով էր, սով էր Մկստան,
Մոտ էր ահեղ դատաստան,
Սերժիկն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Դաշնակ-ՕԵԿ գեղովի
Կանչեց գաղտնի ժողովի,
Թե ոնց անեն՝ չդատվեն,
Մարտի մեկից ազատվեն:
Ու հենց էդ նեղ մոմենտին
Մի Մուկ խոսեց իր հերթին.
- Ես ահագին տափուկ եմ :D,
Բայց կյանք տեսած մի Մուկ եմ: :D :D
Տես, բերել եմ մի յաշիկ,
Մեջը՝ կոնյակ ու երշիկ,
Մեկին գտնենք արժանի,
Տանի Ստրասբուրգ, բաժանի:
Բայց յաշիկն ո±վ քաշ անի:
- Արծրուն, դո°ւ:
- Ես տհաճ եմ: :D
- Նառա, դո°ւ:
- Բարգավաճ եմ:
- Դավիթ-Արմեն թող մեկից
Բռնեն Ժորժի քամակից...
Դավիթն էլ թե՝ անխիղճ ես,
Տեղից՝ վատն է իմիջըս,
Եղեք մի քիչ կարեկից,
Ես ո՞նց բռնեմ քամակից...
- Մի՞թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու է զուր տեղը,
Բա ի՞նչ ծախեմ ես դրանց,
Փակեն-պրծնեն ամեն հարց -
Ասավ Սերժիկն ու զանգեց...
Հինգ շրջանը դառավ վեց:
chi.am
Mephistopheles
10.02.2010, 23:21
Սերժ Սարգսյանն այսօր ելույթ ունեցավ Chatham House-ում
կամ ինչպես ինքն է ասում Chatլախ House-ում
Խոսրով Հարությունյանի համար սեքսն այլանդակություն է
«Մաքուր հեռուստաեթեր» օպերացիայի շրջանակներում Հանրային խորհրդի մի քանի անդամներ երեկ քարոզ էին կարդում ԵՊՀ մեծ դահլիճ բերած ուսանողներին: Դահլիճը ծիծաղից թուլացավ, երբ Խոսրով Հարությունյանն ասաց «…ցավոք սրտի, և բռնությունը, և սեքսը, և տարբեր տեսակի այլանդակություններ մեր իրականության անբաժանելի մասն են…»: Տեղերից ռեպլիկներ թողեցին, թե Խոսրով Հարությունյանի համար փաստորեն սեքսն այլանդակության շարքից է:
Չի դզում էդ հաղորդումները նախագահականից արգելեք, տեսնեմ ով ռիսկ կանի ցույց տա, ինչ եք կապիկություն անում?
Ադնակլասսնիկիում ընկերներիցս մեկի ստատուսը՝ «Լսել ե՞ք, Ջոլին որոշել ա Տիգրան Թորոսյանին որդեգրի»: Բացել ա ինձ:D:D