PDA

Դիտել ողջ տարբերակը : Ucom - բջջային կապ



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 [10]

Գրիգոր
29.04.2016, 02:22
Հեռախոսի սիգնալի մասին։ Կորում ա ու ցույց ա տալիս no signal։ Հետո ինքն իրեն միանում ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

եթե դա նկատել ես Երևանի տարածքում, դա ուղղակի բացառված բան ա (չհաշված պադվալային տարածքները իհարկե)։ Եթե անգամ մի ամբողջ կայան շարքից դուրս գա ինչ-ոչ պատճառով, կայանները էն հաշվարկով են տեղադրված, որ բաժանորդը միանգամից ուրիշ կայանի կմիանա, որը Երևանի դեպքում կոնկրետ շատ մոտ ա մյուս կայանին, ու անգամ սիգնալի թույլության խնդիր կարա չնկատվի․

Sunun
30.04.2016, 15:22
U!com բջջային հավելված

http://www.youtube.com/watch?v=De75qrkhVcg

Hda
10.05.2016, 19:32
Բարի մարդիկ,
ինտերնետով ինչպես մուծումներ կատարեմ?
Օրանժի սայտից պրյամոյ ստացվում էր, էլ չկա ետ ձևը?

Rammstein
10.05.2016, 20:32
Բարի մարդիկ,
ինտերնետով ինչպես մուծումներ կատարեմ?
Օրանժի սայտից պրյամոյ ստացվում էր, էլ չկա ետ ձևը?

Յուքոմի սայտի վերեւի աջ անկյունի դրամի նշանով լինկով չի լինո՞ւմ:

Hda
10.05.2016, 21:06
Յուքոմի սայտի վերեւի աջ անկյունի դրամի նշանով լինկով չի լինո՞ւմ:

Պրիվետ,
էտ յեքա մարշրուտով ա տանում ու կոնտրոլնի սմս ա ուղարկում, այսինքն կարաս մենակ ձեռքիդ տակ եղած հեռախոսը լիցքավորես
Օրանժ վախտ ում հեռախոսը ուզում էիր պրյամոյ լիցքավորում/մուծում էիր...
կարողա սխալվում եմ?,
սմս-ն մեկ ա քարտապանի համարին պտի գա?

տենց էլ կա, հիմա էլ սմս-ն ա լռվել: Մինչ էտ իմն էի լիցքավորել, որի հավաստման սմսն -ն էլ չստացա:

Rammstein
10.05.2016, 21:19
Պրիվետ,
էտ յեքա մարշրուտով ա տանում ու կոնտրոլնի սմս ա ուղարկում, այսինքն կարաս մենակ ձեռքիդ տակ եղած հեռախոսը լիցքավորես
Օրանժ վախտ ում հեռախոսը ուզում էիր պրյամոյ լիցքավորում/մուծում էիր...
կարողա սխալվում եմ?, սմս-ն մեկ ա քարտապանի համարին պտի գա?
Բարեւ։ :Ճ
Ճիշտն ասած ես չունեմ Յուքոմի համար։ Բայց նախկինում նկատել էի, որ էդ լիցքավորումը Բիլայնի օնլայն վճարման պես ա, էլի ամերիաբանկի միջոցով, որտեղ ում համարն ուզես, կարաս լիցքավորես։ Ինձ թվաց հիմա էլ ա նույնը։

Gesendet von meinem Sony Xperia Z2 mit Tapatalk

Hda
10.05.2016, 21:57
Բարեւ։ :Ճ
Ճիշտն ասած ես չունեմ Յուքոմի համար։ Բայց նախկինում նկատել էի, որ էդ լիցքավորումը Բիլայնի օնլայն վճարման պես ա, էլի ամերիաբանկի միջոցով, որտեղ ում համարն ուզես, կարաս լիցքավորես։ Ինձ թվաց հիմա էլ ա նույնը։

Gesendet von meinem Sony Xperia Z2 mit Tapatalk

հա ոնց որ տենց ա, միգուցե ավելի անվտանգ ա, բայց օրանժ վախտ ավելի քըասար էր;
այսինքն միայն Ամերիայի քարտով կարաս?

Rammstein
10.05.2016, 22:15
այսինքն միայն Ամերիայի քարտով կարաս?

Չէ: Համարյա բոլորով էլ պիտի որ լինի: Կոնկրետ VTB-ի Վիզայով ու Կոնվերսի մաստերով փորձել եմ, եղել ա: Մենակ իմ Յունիբանկի քամբախ Վիզայով չի լինում: Էդ խնդիրն էլ, ոնց հասկացել եմ, Յունիբանկից ա:

Sunun
23.09.2016, 10:30
Ահա և Իրական 4G+ (LTE+) Կապը ;)

http://s11.postimg.org/emladspsj/LTEUCOM.png

Երևանի ողջ Տարածքում:

Ու կարելի է հիմա ասել Հայաստանի 4G ՑԱՆՑԻ ԻՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԵՂՄԻՑ!!!

Մանրամասները Քիչ Ավելի ուշ...
Նկարում Ցանցի Միջին Արագությունը :)

#U (https://www.facebook.com/hashtag/u?source=feed_text&story_id=1406880916006713)!com #Ucom (https://www.facebook.com/hashtag/ucom?source=feed_text&story_id=1406880916006713) #UCOMLTE (https://www.facebook.com/hashtag/ucomlte?source=feed_text&story_id=1406880916006713)+ #Ucom4G (https://www.facebook.com/hashtag/ucom4g?source=feed_text&story_id=1406880916006713)+ #FASTESTOPERATOR (https://www.facebook.com/hashtag/fastestoperator?source=feed_text&story_id=1406880916006713)

Life
23.09.2016, 22:05
Երևի նոր քարտ ա պետք վերցնել չէ, որ LTE պադեռժկա անի?

Sunun
23.09.2016, 22:13
Երևի նոր քարտ ա պետք վերցնել չէ, որ LTE պադեռժկա անի?
Ոչ մեր բոլոր քարտերը կարող են օգտագործվել, եթե ունեք 4G հեռախոս ծառայությունը ավտոմատ պետք է ակտիվ լինի եթե ակտիվ չի ուղարկեք անվճար ՍՄՍ 136 անվճար համարին 1 տեքստով

Life
24.09.2016, 00:45
Վատ չի :))

http://i.imgur.com/AjeUgZ3.png

Freeman
24.09.2016, 01:34
Էս իմ անասունը ինքնագլուխ ա որոշում երբ 4գ կպնի, երբ 3(( չեմ կարում միանամ((

Sunun
24.09.2016, 08:28
Նոր Ռեկորդ

Առաջինը Հայաստանում !!!

http://s17.postimg.org/3xa4jzmb3/Screenshot_20160924_081900.png

Sunun
24.09.2016, 13:39
UCOM-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐԵՑ ERICSSON-Ի ՆՈՐԱԳՈՒՅՆ 4G+ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

http://s17.postimg.org/3xa4jzmb3/Screenshot_20160924_081900.png

https://www.ucom.am/hy/news/2016/09/24/4g+/68 (https://www.ucom.am/hy/news/2016/09/24/4g+/68)

Աթեիստ
24.09.2016, 21:28
Սունուն, վերջին շփումս օռանժի հետ եղել ա, երբ պարզվավ, որ իրանց ծախած քարտը իրանք պտի որոշեն թե ինչ սարքի մեջ իրավունք ունեմ օգտագործել։ Ինչ որ 1500 դրամանոց ինտերնետ փաթեթ էր, որը պլանշետում օգտագործել չէր թույլատրվում։

Յուքոմ դառնալուց հետո տենց հիվանդ բաները վերացել ե՞ն։ Կայքում չգտա։
Եթե դեբիլությունների փոխարեն մնացել ա մենակ յուքոմի պլենդուզի մակարդակի սպասարկումը, ես պատրաստ եմ ևս մեկ անգամ փորձել օգտվել։ Մի հատ վիվայի համար ունեմ, որի կապից էնքան դժգոհ էի, որ էլ չեմ էլ վճարում։ Դա կարելի ա սարքել Յուքոմ։ Բայց միայն եթե ընկերությունում դեբիլություններն իսկականից վերացել են։

keyboard
24.09.2016, 23:22
Ոնց կարա մի բանի անունը յուքոմ ըլնի ու դրանից մի լավ բան լինի, չկա տենց բան։

Sunun
28.09.2016, 14:59
U!com LTE+ (4G+)
Yerevan Coverage
800/ 1800/ 2600 MHz

https://s17.postimg.org/85b5jrg8v/U_LTE.png
#Ucom (https://www.facebook.com/hashtag/ucom?source=feed_text&story_id=1411896728838465) #UcomLTE (https://www.facebook.com/hashtag/ucomlte?source=feed_text&story_id=1411896728838465)+ #Ucom4G (https://www.facebook.com/hashtag/ucom4g?source=feed_text&story_id=1411896728838465)+

Sunun
30.09.2016, 14:09
https://www.youtube.com/watch?v=2P3tSoAG_-M

Sunun
27.10.2016, 21:51
http://s15.postimg.org/hby3e8wt7/14882139_1444024828958988_5031859985264869477_o.jpgNew Speed record!
Ucom 4G+ Lte Advanced Speed!!
#Ucom4G (https://www.facebook.com/hashtag/ucom4g)+ #UcomLTEAdvanced (https://www.facebook.com/hashtag/ucomlteadvanced)#FASTESTOPERATOR (https://www.facebook.com/hashtag/fastestoperator) #BestOperator (https://www.facebook.com/hashtag/bestoperator)

Sunun
29.12.2016, 09:57
2 վերանորոգված շարժակազմ և 4G+ ծածկույթ Երևանի մետրոպոլիտենում

https://s29.postimg.org/e8z5t7r1j/15732497_10154417655048621_4158620509966617900_o.jpg

UCOM-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ԵՐԿՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՇԱՐԺԱԿԱԶՄ ԵՒ 4G+ ԾԱԾԿՈՒՅԹ ԵՐԵՒԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈ
28/12/2016
Անցնող տարվա վերջին օրերին Ucom ընկերության աջակցությամբ Երևանի մետրոպոլիտենում երկու ամբողջովին վերանորոգված շարժակազմեր գործարկվեցին: Արտաքինից Ucom ընկերության գույներով բրենդավորված շարժակազմերից մեկում ներկայացված են հին և նոր Երևանի լուսանկարները:«Վստահ եմ, որ երևանյան պատկերները հաճելի հիշողություններ կարթնացնեն ավագ սերնդի ներկայացուցիչների սրտերում, երիտասարդների հետաքրքրությունը կշարժեն ու կստիպեն հարցեր տալ ու պրպտել, փնտրել երևանյան պատմությունները, գնալ դրանց հետքերով, բացահայտել ջերմ ու բարի քաղաքի նույնքան ջերմ ու բարի բնակիչներին: Իսկ Ucom-ի բաժանորդներին առավել քան հաճելի կլինի երթևեկել մետրոյով, քանի որ այսօրվանից նաև երևանյան մետրոյում հասանելի կլինի Հայաստանում առաջին 4G+ ցանցը», - նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:Ավելին՝ համաձայն Ucom ընկերության, ի դեմս տնօրեն՝ Հայկ Եսայանի և Երևանի Մետրոպոլիտենի, ի դեմս տնօրեն՝ Փայլակ Յայլոյանի, միջև դեկտեմբերի 28-ին կնքված համագործակցության հուշագրի Ucom ընկերությունը կշարունակի գլխավոր հովանավորի կարգավիճակով աջակցել գնացքների բազայի թարմացմանն ու արդիականացմանը:

Մետրոյում շարժման ժամանակ!!!
https://s27.postimg.org/adtsgggjn/15723576_1525572527470884_7033426905674105940_o.jpg

Sunun
12.01.2017, 22:02
Ucom 4G+ speed video


https://youtu.be/TOAaLDi5CGs

Գրիգ
17.03.2019, 09:23
Ucom 2500 -ի հրահանգների հետ կապված տեղեկատվություն ով կարող է տալ որպեսզի հնարավոր լինի օգտագործել հեռախոսում