PDA

Դիտել ողջ տարբերակը : Ucom - բջջային կապ

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 [9] 10

Life
29.10.2010, 21:08
Orange-ը մեկնարկեց iPad-ի վաճառքը

http://www.orangearmenia.am/upload/iblock/1a1/iPad.png
Այսօր Orange-ը սկսեց iPad սենսորային էկրանով պլանշետների վաճառքն իր խանութներում` այսպիսով դառնալով հեռահաղորդակցության առաջին ընկերությունը Հայաստանում, որն առաջարկում է պլանշետային համակարգիչներ: Apple ընկերության այս կախարդական և հեղափոխական սարքը թույլ է տալիս ամենուր օգտվել ինտերնետից, կարդալ և ուղարկել նամակներ, դիտել լուսանկարներ և ֆիլմեր, երաժշտություն լսել, խաղալ, կարդալ էլեկտրոնային գրքեր և դեռ շատ ավելին:

iPad-ը ներառում է բազմաթիվ նորարարական ծրագրային հավելվածներ (application), որոնք հատուկ ստեղծվել են iPad-ի համար: iPad-ով կարելի է օգտագործել նաև App Store-ի ավելի քան 140,000 հավելվածներ:

Orange-ն առաջարկում է iPad-ի մեծ պորտֆոլիո` սկսած iPad Wi-Fi + 16ԳԲ-ից մինչև iPad Wi-Fi + 3G 64ԳԲ: Մոդելներն առաջարկվում են հետևյալ սակագներով.

- iPad Wi-Fi 16ԳԲ 290,000 դրամ

- iPad Wi-Fi + 3G 16ԳԲ 365,000 դրամ

- iPad Wi-Fi + 3G 32ԳԲ 415,000 դրամ

- iPad Wi-Fi + 3G 64ԳԲ 470,000 դրամ

iPad կարելի է ձեռք բերել Orange-ի Ինտերնետ Հիմայի սակագնային պլաններից ցանկացածի հետ բաժանորդագրությամբ` iPad-ի համար նախատեսված micro-SIM քարտով կամ առանց բաժանորդագրության, նաև ապառիկ:

iPad-ը կարելի է գտնել Orange-ի հետևյալ խանութներում.

- Հյուսիսային պողոտա, NORD բիզնես-կենտրոն

- Երևան, Կոմիտասի պող. 8

- Երևան, Մաշտոցի պող. 5ա/50

- Երևան, Տերյան փող. 105/1 (Ցիտադել բ/կ)

- Երևան, Հանրապետության փող. 71/24

- Երևան, Տիգրան-Մեծի պող. 29ա/93

tikopx
05.11.2010, 16:41
Այսօր` նոյեմբերի 5-ին, լրացավ Հայաստանում Orange-ի կողմից ծառայությունների մեկնարկի առաջին տարին: Այս կապակցությամբ ընկերոթյունը հրավիրել էր մամլո ասուլիս` նվիրված ընկերության գործունեության մեկ տարվա արդյունքներին: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` մեկ տարի հայաստանյան շուկայում գործելուց հետո Orange-ն այսօր ունի ձայնային ծառայությունների 300,000 և լայնաշերտ շարժական ինտերնետի 45,000 բաժանորդ: Ընկերության 3G+ ցանցն այսօր ծածկում է երկրի բնակչության 93%-ը:

Բրունո Դյութուայի խոսքերով` մեկ տարի առաջ իր տված խոստմանը համաձայն` Orange-ն առաջարկում է ծառայությունների լայն ընտրություն և առաջարկ ունի ինչպես զանգվածային շուկայի, այնպես էլ բիզնեսի համար: Մասնավորապես, Orange-ի տնօրենի գնահատմամբ, Orange-ը հեղափոխեց ինտերնետի շուկան` շարժական լայնաշերտ ինտերնետը դարձնելով մատչելի լայն հանրությանը ինչպես ֆիզիկապես, այնպես էլ գնային առումով: Մեկ տարվա ընթացքում Orange-ը բազմաթիվ նորարարությունների հեղինակը դարձավ Հայաստանում` ինտերնետ մինչև 14.4 Մբիթ/վ ներբեռնման արագությամբ, բարձր հստակության HD ձայն, Ինտերնետ խանութ և այլն, ինչպես նաև վերափոխեց սմարթֆոնների շուկան` նշանակալիորեն խթանելով սմարթֆոնների և վերջիններիս միջոցով առաջարկվող ծառայությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը:

Այսօր Orange-ի խանութներում կարելի է գտնել հեռախոսների և սմարթֆոնների ամենալայն պորտֆոլիոն` շնորհիվ համաշխարհային առաջատար բրենդերի հետ ուղիղ համագործակցության: Orange-ի գլխավոր տնօրենի ներկայացրած տվյալների համաձայն` Orange-ն արդեն իսկ վաճառել է շուրջ 400 iPhone, որոնցից մեկ երրորդը iPhone 3 և երկու երրորդը` iPhone 4: Հատկանշական է, որ ներկայացնելով iPhone հեռախոսները հայաստանյան սպառողներին, ընկերությունը գրանցել է վերջիններիս վաճառքի այնպիսի ծավալ, որն անգամ գերազանցել է ընկերության սպասելիքները:

Նշենք նաև, որ իր առաջին տարեդարձից մեկ օր առաջ Orange-ը հաստատեց իր առաջատարի դիրքը նորարարության դաշտում` հանրային կենդանի ցուցադրությամբ ներկայացնելով ապագայի` 4-րդ սերնդի տեխնոլոգիաները, իսկ դրանից երկու շաբաթ առաջ` Orange Expo-ում Ֆրանս Տելեկոմի Տեխնոկենտրոնի հետ համատեղ ներկայացնելով հեռահաղորդակցության ամենատպավորիչ նորարարությունները:

Իր գործունեության մեկ տարվա ընթացքում Orange-ը կառուցել է վաճառքի լայն ցանց` 57 խանութ, որոնց թիվն օրեցօր մեծանում է, ավելի քան 2000 վաճառքի կետեր, որտեղ կարելի է ձեռք բերել SIM քարտ և ավելի քան 6000 վճարման կետ:

Որպես հաղորդակցության ընկերություն` Orange-ն իր բիզնես գործունեությանը զուգահեռ նպատակ ունի հաղորդակցությունը դարձնել բոլորի համար` հատկապես նրանց, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն: Այդ փիլիսոփայությամբ է Orange-ն իր բարեգործական ծրագրի առանցքում դրել Հայաստանի հեռավոր համայքների զարգացումը, երեխաների կրթական, մշակութային դաստիարակությունը և հատկապես աուտիզմով տառապող երեխաներին աջակցությունը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային հեռախոսակապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը այսօր նշում է հայաստանյան շուկայում իր ներկայության առաջին տարեդարձը:

«Մեկ տարվա ընթացքում Orange Armenia-ն առաջարկել է ծառայությունների լայն տեսականի ինչպես բաժանորդների, այնպես էլ բիզնեսի համար: Ընկերությունը հեղինակել է երկրում բազմաթիվ նորարարություններ, մասնավորապես, արագության 14,4 Մբիտ/վ աննախադեպ թողունակություն, HD ձայնի բարձր հստակություն: Մենք հեղափոխություն ենք կատարել նաեւ սմարթֆոնների շուկայում` ներդնելով նոր iPhone եւ BlackBerry»,- նշել է ընկերության ղեկավարը:

Բրունո Դյութուան տեղեկացրել է, որ հաջորդ տարի ընկերությունը հավատարիմ կմնա նորարար լինելու իր ռազմավարությանը եւ հաճախորդներին կառաջարկի նաեւ 4G նոր սերնդի ցանց:

Orange Armenia-ի գլխավոր տնօրենն ասել է, որ 2011թ. ընկերությունը հավատարիմ է մնալու «հոգատար քաղաքականությանը».
• առաջարկներ ունենալ բոլորի համար;
• առաջարկել բարձր որակի նոր ծառայություններ;
• մոտ լինել բաժանորդներին;
• լինել հուսալի;
• բաժանորդներին փոխհատուցել հավատարմության համար:

Կարապետ
05.11.2010, 19:41
Քիչ առաջ Օրանժից ստացա՝
Եկեք միասին նշեն մեր ծննդյան օրը և քիչ անց հաջորդեց այլ օպերատորի նամակը՝
Եկե՛ք միասին հարամ անենք Օրանժի ծննդյան օրը
:D
իհարկե կատակ

tikopx
05.11.2010, 19:54
Քիչ առաջ Օրանժից ստացա՝ և քիչ անց հաջորդեց այլ օպերատորի նամակը՝
:D
իհարկե կատակ

լուրջ ումից?

tikopx
10.11.2010, 13:54
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է սպասարկել Orange բջջային կապի օպերատորի բաժանորդներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այժմ բանկի ցանկացած մասնաճյուղում հաճախորդները կարող են վճարել այս ընկերության կողմից տրամադրվող ինտերնետ-ծառայությունների և բջջային կապի ծառայությունների դիմաց», - նշվում է տեղեկատվության մեջ:

«Orange Armenia»-ն France Telecom-ի (ապրանքանիշը՝ Orange) 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009 թ.-ի նոյեմբերի 5-ին՝ հանրապետության 500 համայնքներում ապահովելով ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի հասանելիություն, ինչպես նաև ինտերնետ-հասանելիություն:

Բանկը սպասարկում է VivaCell և Beeline ընկերությունների, ինչպես նաև Cornet ինտերնետ փրովայդերի բաժանորդներին: Այս ընկերությունների ծառայությունների դիմաց կարելի է վճարել ինչպես բանկում, այնպես էլ բանկի բանկոմատների միջոցով: Հաջորդ տարվա սկզբին բանկը նախատեսում է sms-հաղորդագրությունների միջոցով կոմունալ ծառայությունների վճարման, ինտերնետի, բջջային և ստացիոնար կապի դիմաց վճարման համակարգ ներդնել (Տելեկարդ համակարգ):

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International և MasterCard International միջազգային վճարային համակարգերի սկզբունքային անդամ է:

Ռուսական Գազպրոմբանկն «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց սեփականատերն է:
«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խմբի ակտիվները կազմել են 56,3 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 41,7 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 14,6 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 12,3 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 42,8 միլիարդ դրամ, բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները 18.4 միլիարդ դրամ: 2010 թ.-ի հունվար-սետպեմբերին մաքուր շահույթը կազմել է շուրջ 647,7 միլիոն դրամ:

2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից 15-ը՝ Երևանում, 9-ը՝ Հայաստանի մարզերում: (1 դոլարը 364,09 դրամ է):-0-

Կարապետ
13.11.2010, 17:36
Orange Armenia (http://www.akumb.am/group.php?groupid=72)

http://www.akumb.am/image.php?groupid=72&dateline=1289487222 (http://www.akumb.am/group.php?groupid=72)

Բոլոր Օրանժի բաժանորդների համար::)

__________________________________
Բոնուս միավորներով ինետ փաթեթ չի լինում վերցնել?

Freeman
14.11.2010, 12:05

Չէ, բայց հետո կարող ավելացնեն

Կարապետ
16.11.2010, 15:44
http://www.speedtest.net/result/1032459956.png (http://www.speedtest.net)

Ungrateful
25.11.2010, 15:21
Ժող, լինում ա՞ բջջայինով կոմունալ վճարում անել: Եթե լինում ա՝ ինչպե՞ս:

Ապե Ջան
08.12.2010, 22:44
Orange Armenia - ի տոնական առաջարկը:

http://itel.am/datas/znews/big_e8cdfac6f0c9cc07c8efda3394c1eece.jpg

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր ներկայացրեց իր տոնական առաջարկները ձայնային ծառայությունների եւ ինտերնետի բաժանորդների համար:

Տոնական առաջարկի շրջանակներում մինչեւ հունվարի 13-ը Orange-ի «Խոսենք» եւ «Ամեն ամիս» ձայնային ծառայությունների բաժանորդները, ամեն անգամ հաշիվը լիցքավորելով 500 եւ ավելի դրամով, կստանան 5 անվճար րոպե` Հայաստանի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր, ինչպես նաեւ Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգահարելու համար եւ 55 րոպե` Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար:

Ստացված անվճար րոպեները կարելի է օգտագործել մինչեւ 2011թ. հունվարի 13-ը:

Իսկ բոլոր նրանք, ովքեր կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին մինչեւ դեկտեմբերի 31-ը մեկ տարով` առաջին ամսվա բաժանորդագրությունը կստանան անվճար եւ ձեռք կբերեն «Ինտերնետ Հիմա» մոդեմը մեկ դրամով:

http://itel.am/am-news-2-3562.html

Universe
17.12.2010, 02:12
Սաղ հեչ, էս օռանժի նոր երգը որտեղից կարող ենք ունեցած ունենալ?

Կարապետ
18.12.2010, 14:00
Սաղ հեչ, էս օռանժի նոր երգը որտեղից կարող ենք ունեցած ունենալ?

Ո՞րը

Universe
18.12.2010, 17:06
Ո՞րը

Էն ,որ զանգում ես օռանժի սպասարկման կենտրոն, լսվումա… Էտ երգն էնքան էր դուրս եկել, որ զանգում էի ու խնդրում էի էտ օռանժի աշխատողներին որ Режим ожидания դնեն, լսեմ մի քիչ… Բուկվալնյա տաս օր առաջ, զանգեցի խնդրեցի որ երգի անունն ասեն, ոչ մեկ չգիտեր, դե ես էլ հենց պետքա լինում որ լսեմ, զանգում եմ սպասարկման կենտրոն: Բայց լավ կլինեեր, որ ՄՊ3 wv 1l wunenai :)

BOBO
28.12.2010, 12:34
ու էս ոռանժից հլա օգտվող կա? զանգը 1 րոպե 59 վայրկյանը մեկ անջատվումա:o

VisTolog
28.12.2010, 16:26
ժող, Օռանժից ինչ-որ ապրանք ապառիկ գնելու համար բանկի հետ պայմանագիր չի կնքվու՞մ::think

Կարապետ
28.12.2010, 22:05
Էն ,որ զանգում ես օռանժի սպասարկման կենտրոն, լսվումա… Էտ երգն էնքան էր դուրս եկել, որ զանգում էի ու խնդրում էի էտ օռանժի աշխատողներին որ Режим ожидания դնեն, լսեմ մի քիչ… Բուկվալնյա տաս օր առաջ, զանգեցի խնդրեցի որ երգի անունն ասեն, ոչ մեկ չգիտեր, դե ես էլ հենց պետքա լինում որ լսեմ, զանգում եմ սպասարկման կենտրոն: Բայց լավ կլինեեր, որ ՄՊ3 wv 1l wunenai :)

Ամեն անգամ պիտի զանգեմ ու ասե՞մ. «քուր ջան մի հատ էն երգը դիր»:}

Կարապետ
28.12.2010, 22:17
Էն ,որ զանգում ես օռանժի սպասարկման կենտրոն, լսվումա… Էտ երգն էնքան էր դուրս եկել, որ զանգում էի ու խնդրում էի էտ օռանժի աշխատողներին որ Режим ожидания դնեն, լսեմ մի քիչ… Բուկվալնյա տաս օր առաջ, զանգեցի խնդրեցի որ երգի անունն ասեն, ոչ մեկ չգիտեր, դե ես էլ հենց պետքա լինում որ լսեմ, զանգում եմ սպասարկման կենտրոն: Բայց լավ կլինեեր, որ ՄՊ3 wv 1l wunenai :)

կամ զանգի զապիս արա տենամ, ո՞ր երգնա

Zhor(ARM)
29.12.2010, 00:44
կամ զանգի զապիս արա տենամ, ո՞ր երգնա

V!k-ի խոսքերից
քեզ ես երգն ա՞ պետք. Օռանժ ափսոս որակը շատ վատն ա

http://www.jamanc.ru/publ/orange_reklam_music_new/1-1-0-2255

Universe
29.12.2010, 00:53
կամ զանգի զապիս արա տենամ, ո՞ր երգնա

http://www.jamanc.ru/publ/orange_rek...new/1-1-0-2255
Հիմա իմացար թե որնա?

BOBO
31.12.2010, 02:32
ու որ ախմախի մտքի թռիչքնա էղել my.orangearmenia.am-ում պառոլ պասպրտի համարը դնել

tikopx
31.12.2010, 02:37
ու որ ախմախի մտքի թռիչքնա էղել my.orangearmenia.am-ում պառոլ պասպրտի համարը դնել

:D մի ախմախի :)

V!k
01.01.2011, 14:22
Բայց հալալ ա ես տարի Օռանժին,տենց զանգ չի եղել, որ առաջին փորձից չմիանա, ու տենց ես-եմ-ես չի եղել որ չհասնի,ոչ մի տարի եսքան լավ կապ դեռ չէր եղել իմ մոտ:hands ՀԱԼԱԼ Է!!!!!!!:hands

tikopx
01.01.2011, 15:12
արդեն 2 տարինա օռանջի հետ կայֆավատ եմ լինում, զանգում եմ, քոնե իրար շնորհավորենք, ինձ հարցնում են արա ոնց ընգար՞ :)
ՀԱԼԱԼԱ

Կարապետ
01.01.2011, 15:35
արդեն 2 տարինա օռանջի հետ կայֆավատ եմ լինում, զանգում եմ, քոնե իրար շնորհավորենք, ինձ հարցնում են արա ոնց ընգար՞ :)
ՀԱԼԱԼԱ

Ես էլ արդեն 2 տարիա Օրանժով հանգիստ զանգում եմ

tikopx
01.01.2011, 15:41
Ես էլ արդեն 2 տարիա Օրանժով հանգիստ զանգում եմ

դե որ խորը մտածենք, իրանք մտածում են իրանց բաժանորդների մասին, մի անգամ պրոբլեմ կար, գնացի ասեցի, ասին 2 օր այլ քարտ օգտագործեք, մինչև իմանանք հաստատ ինչիցա, ու 2 օրը մեկ զանգում էին հարցնում դզվավ թե չէ, այ եսի ես կասեմ սպասարկում, ոչ թե են մնացածի պես փողի հետևից են վազում:

Կարապետ
01.01.2011, 15:51

շատ հզոր ծրագրերով և սարքերովա աշխատում, որ պրոբլեմներ չլինն

Rammstein
01.01.2011, 16:07
Բիլայնն էլ էր հիմնականում նորմալ, բայց Բիլայնի ու Օրանժի միջեւ կապը նորմալ չէր: Մասնավորապես Բիլայնից Բիլայն լինում էր զանգել, Բիլայնից Վիվա կապը նույնպես կար (դեպի Վիվայի ցանց միանում էր, ուղղակի Վիվան էր սատկած, ասում էր` անհասանելի ա), իսկ Բիլայնից դեպի Օրանժի ցանց կապը ահագին ժամանակ ուղղակի չկար, Call Failed էր տալիս:
Հետաքրքիր ա, Օրանժի բաժանորդները այլ օպերատորներ կարում էի՞ն զանգել: :think

tikopx
01.01.2011, 16:13
վիվա եմ զանգել, բայց վիվան մեռած էր չկար, գոյութոյւն չուներ:

Rammstein
01.01.2011, 16:17
վիվա եմ զանգել, բայց վիվան մեռած էր չկար, գոյութոյւն չուներ:

Դե էդ մեկը ստանդարտ ա, Վիվան իրա բարձունքում ա: :[

Norton
01.01.2011, 16:24
Առաջին անգամ որոշեցիոչ մեկին սմս չուղարկել, մեկա չէր հասնելու, դաժե հաշիվս չլցրեցի, էն էլ պարզվեց ցանցը շատ լավ աշխատումա:o

V!k
01.01.2011, 18:34
Բիլայնն էլ էր հիմնականում նորմալ, բայց Բիլայնի ու Օրանժի միջեւ կապը նորմալ չէր: Մասնավորապես Բիլայնից Բիլայն լինում էր զանգել, Բիլայնից Վիվա կապը նույնպես կար (դեպի Վիվայի ցանց միանում էր, ուղղակի Վիվան էր սատկած, ասում էր` անհասանելի ա), իսկ Բիլայնից դեպի Օրանժի ցանց կապը ահագին ժամանակ ուղղակի չկար, Call Failed էր տալիս:
Հետաքրքիր ա, Օրանժի բաժանորդները այլ օպերատորներ կարում էի՞ն զանգել: :think
համ Վիվա եմ զանգել, համ էլ Բիլայն,նորմալ զանգել եմ առանց պռոբլեմ

tikopx
06.01.2011, 20:29
երգը գտեմ ել Օրանգի, ավելի շուտ տվել են, ուղղակի կարճնա: Երգի անունը one star passing by ,կարճա, բայց 320ԿԲ/վ որակիյա, եսի հենց օրիգինալ տարբերակնա, հատուկ ռեկլամի համարա գրած, նենց որ երկար տաբերակ չկա ցավոք:Ճ ահա վայելեք՝ մտեք համապատասխան թեմա:) ` http://www.akumb.am/showthread.php/47607-%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A3-%D5%A5%D6%80%D5%A1%D5%AA%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2?p=2154922&viewfull=1#post2154922

tikopx
18.01.2011, 17:54
Orange-ը նոր տարին սկսում է նոր անակնկալներով `

Այսուհետ Orange-­ի «Խոսենք» ծառայության կանխավճարային բաժանորդներն, ամեն անգամ լիցքավորելով հաշիվը 500 և ավելի դրամով, հնարավորություն կստանան 31 օրվա ընթացքում զանգահարել Orange-ի բոլոր բաժանորդներին 1 դրամ/րոպե, իսկ տեղական այլ ցանցեր` ընդամենը 30 դրամ/րոպե սակագնով:

«2011թ. մենք մեկնարկեցինք կես միլիոն բաժանորդներով: Նրանց վստահությունն ու ակնկալիքներն արդարացնելը մեզ համար չափազանզ կարևոր է: Այսօրվա առաջարկով մենք ցանկանում ենք, որ մեր 500 000 բաժանորդներն էլ ավելի մեծ խանդավառությամբ օգտվեն մեր ծառայություններց և ամեն լիցքավորման հետ սպասեն անակնկալի»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Ի հավելումն այս նոր աննախադեպ սակագների` մեր բաժանորդները, հաշիվը լիցքավորելով 500 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալ Nokia, Samsung կամ Alcatel մոդելների 100 հեռախոսներից մեկը: Իսկ նվերներ կստանան շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր 1000-րդ լիցքավորումը կատարած բաժանորդները: Այսինքն` նույնիսկ եթե բաժանորդն այս շաբաթ չի դարձել 1000-րդ լիցքավորողը, նա հաջորդող շաբաթների ընթացքում ունի նույն հնարավորությունը` դառնալու շաբաթվա հաջողակներից մեկը»,- ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ամեն երկուշաբթի Orange-ի աշխատակիցները կզանգահարեն հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերը կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:

http://pcnews.am/it-armenia/operators/2018-orange.html

V!k
29.03.2011, 15:08
ժող Օռանժի են ակցիան հլը կա՞, որ sms ենք գրում ինչ-որ համարի, որի արժեքը 1500 դրամ է և 2 հատ կինո Մոսկվայի տոմս են տալիս:
Եթե կա, ապա ետ որ համարին պետք է sms գրվի, ու հնարավո՞ր է մի հեռախոսից իրար հետևից 3 կամ 4 sms գրել…

skog94
29.03.2011, 17:28

1.ուղարկիր kino բառը 5555 կարճ համարին
SMS-ի արժեքը` ըստ սակագնային պլանի
ստացիր ծածկագիր
2.Ծառայության արժեքն է 1500 դրամ (ներառյալ ԱԱՀ), անկախ ֆլիլմի ցուցադրման ժամից, կգանձվի հաշվեկշռից ծածկագիրը ստանալու պահին
ներկայացրու ծածկագիրը Երևանի "Մոսկվա" կամ Գյումրիի "Հոկտեմբեր" կինոթատրոնի տոմսարկղ ծածկագիրը ստանալու օրը
ստացիր այդ օրը ցուցադրվող ցանկացած ֆիլմի 2 տոմս

V!k
29.03.2011, 17:29

ու հնարավո՞ր է մի հեռախոսից իրար հետևից 3 կամ 4 sms գրել…

շնորհակալ եմ, իսկ հարցիս ես մասի պատասխանը չգիտե՞ս…:(

skog94
29.03.2011, 17:32
շնորհակալ եմ, իսկ հարցիս ես մասի պատասխանը չգիտե՞ս…:(

Ծառայությունից կարող են օգտվել Orange Խոսենք, Ամեն Ամիս և Բիզնես բաժանորդներն օրական մեկ անգամ

Universe
29.03.2011, 20:23
Հենց էս թեմայի վերնագիրը կարդում եմ «ՕՐԱՆԺ ՀԱՅԱՍՏԱՆ» , սկզբից մտածում եմ թե կուսակցությունա...

V!k
02.04.2011, 12:47
Ծառայությունից կարող են օգտվել Orange Խոսենք, Ամեն Ամիս և Բիզնես բաժանորդներն օրական մեկ անգամ

փաստորեն սխալվում էիր:(, Ծառայությունից կարող են օգտվել Orange-ի բոլոր բաժանորդները:)
երեկ եմ իրանցից հարցրել ու փորձել "Իմ ընկերները" սակագնային պլանով

Ապե Ջան
07.04.2011, 13:13
Երկու օր Orange-ի բաժանորդները կարող են արտերկիր SMS ուղարկել 1 դրամով

http://c1.itel.am/datas/znews/big_af20c3d433b3c4c7c32eee783ce03dc1_ts1302000808.jpg

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 6-ին եւ 7-ին Orange համարից աշխարհի ցանկացած ուղղությամբ ուղարկված առաջին 100 հաղորդագրությունները կարժենան մեկ դրամ:

Ծառայությունից կարող են օգտվել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ովքեր ռոմինգում չեն գտնվի ապրիլի 6-ին եւ 7-ին, այսօր հայնտեցին ընկերությունում:

Հղում: (http://itel.am/am-news-2-3776.html)

0david0
18.04.2011, 15:32
Ժող էսօր տեսա Օրանժի գովազդը, այլ օպերատորների հետ 20 դրամ, էտ ի՞նչա, ոչ մի սայտում չգտա :blin

Mher1983
19.04.2011, 12:13
Ժող էսօր տեսա Օրանժի գովազդը, այլ օպերատորների հետ 20 դրամ, էտ ի՞նչա, ոչ մի սայտում չգտա :blin

Beeline-ը այսպիսի տարբերակ ունի, <<Մերոնք>> ՍՓ-ը: Orang-ի սայթում ես էլ տենց բան չգտա..

VisTolog
19.04.2011, 12:28
Պարզ (http://orangearmenia.am/mobile/lets-talk/parz/)

Օրանժում կարելի է պարզապես խոսել` չմտածելով սակագնի մասին: Խոսիր տեղական բոլոր ցանցերում ում հետ ուզում ես, երբ ուզում ես միեւնույն ` 20 դրամ/րոպե սակագնով:

զանգեր տեղական բոլոր ցանցերում ում հետ ուզում ես, երբ ուզում ես միեւնույն պարզ սակագնով:
20 դրամ/րոպե
զանգեր Orange ցանցի ներսում
20 դրամ/րոպե
զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 20 դրամ/րոպե
տեսազանգեր դեպի բոլոր տեղական բջջային ցանցեր 20 դրամ/րոպե
SMS տեղական և միջազգային համարներին 20 դրամ/SMS
MMS դեպի բոլոր տեղական բջջային ցանցեր 20 դրամ/MMS
շարժական ինտերնետ 20 դրամ/ՄԲ

Իմ Երկիրը (http://orangearmenia.am/mobile/lets-talk/my-country/)

Լավագույն սակագնային պլանը, երբ գտնվում եք Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս: Ընտրեք Ստարտը և Orange-ի բոլոր բաժանորդների հետ խոսեք 5դրամ/րոպե սակագնով:

զանգեր Orange ցանցի ներսում, երբ գտնվում եք
Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս
5 դրամ/րոպե
զանգեր Orange ցանցի ներսում, երբ գտնվում եք Երևանում, Գյումրիում և Վանաձորում
30 դրամ/րոպե
զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 35 դրամ/րոպե
տեսազանգեր դեպի բոլոր տեղական բջջային ցանցեր 35 դրամ/րոպե
SMS տեղական և միջազգային համարներին 15 դրամ/SMS
MMS դեպի բոլոր տեղական բջջային ցանցեր 30 դրամ/MMS
շարժական ինտերնետ 60 դրամ/ՄԲ

Ապե Ջան
19.04.2011, 13:03
Պարզ (http://orangearmenia.am/mobile/lets-talk/parz/)

Օրանժում կարելի է պարզապես խոսել` չմտածելով սակագնի մասին: Խոսիր տեղական բոլոր ցանցերում ում հետ ուզում ես, երբ ուզում ես միեւնույն ` 20 դրամ/րոպե սակագնով:

զանգեր տեղական բոլոր ցանցերում ում հետ ուզում ես, երբ ուզում ես միեւնույն պարզ սակագնով:
20 դրամ/րոպե
զանգեր Orange ցանցի ներսում
20 դրամ/րոպե
զանգեր դեպի տեղական այլ ցանցեր 20 դրամ/րոպե
տեսազանգեր դեպի բոլոր տեղական բջջային ցանցեր 20 դրամ/րոպե
SMS տեղական և միջազգային համարներին 20 դրամ/SMS
MMS դեպի բոլոր տեղական բջջային ցանցեր 20 դրամ/MMS
շարժական ինտերնետ 20 դրամ/ՄԲ

Շատ հարմար սակագնային պլան է: Կարելի ընդամենը օգտվել միայն այս սակագնային պլանից, ու հրաժարվել մյուս օպերատորների ծառայությունից:
Դէ օրինակ ինձ անհրաժեշտ էր, ունենալ մյուս երկու օպերատորի քարտերից, ավելի մատչելի զանգահարելու համար, բայց հիմա, կարելի ընդամենը ակտիվացնել այս ծառայությունը ու վերջ: :))

0david0
19.04.2011, 14:22

Սա ոչ թե ծառայություն է, այլ սակագնային պլան :)
Մեկա ինչ էլ անեն, վիվային չեն հասնի:

0david0
19.04.2011, 14:25
Պարզ (http://orangearmenia.am/mobile/lets-talk/parz/)

Օրանժում կարելի է պարզապես խոսել` չմտածելով սակագնի մասին: Խոսիր տեղական բոլոր ցանցերում ում հետ ուզում ես, երբ ուզում ես միեւնույն ` 20 դրամ/րոպե սակագնով:

Ինչպես նաև Պարզ սակագնային պլանի դեպքում հնարավոր չի օգտվել Օրանժ բոնուսից :B

Ապե Ջան
20.04.2011, 10:28
Ի դեպ հավելեմ, որ «Օրանժի» այս նոր առաջարկի՝ «Պարզ» (http://orangearmenia.am/mobile/lets-talk/parz/) նմանը չկա, հայաստանյան ոչ մի օպերատոր սակագնային պլաններում:

Երևի սպասենք արձանգանքը՝ «ՎիվաՍել ՄՏՍ» և «Բիլայնի»: :)

Կարապետ
20.04.2011, 12:44
Պարզ-ի դեպքում էլի 1 դրամ րոպե:hands

Ապե Ջան
20.04.2011, 13:18
Պարզ-ի դեպքում էլի 1 դրամ րոպե:hands

Ո՞նց, բայց գրածա ցանկացած տեղ 20 դրամ: Անգամ «Օրանժ» բաժանորդներին զանգի 1 րոպեն 20 դրամ: :o

Կարապետ
20.04.2011, 14:15
Ո՞նց, բայց գրածա ցանկացած տեղ 20 դրամ: Անգամ «Օրանժ» բաժանորդներին զանգի 1 րոպեն 20 դրամ: :o

Լիցքավորելու 1 դրամ ակցիան ինչի՞ չես հաշվում:think

Կարապետ
20.04.2011, 14:17
Freeman ինչի՞ դու չես առաջինը նորությունները հայտնում:))

Ապե Ջան
20.04.2011, 14:26
Լիցքավորելու 1 դրամ ակցիան ինչի՞ չես հաշվում:think

Բայց դա վերաբերում է «Պարզ» սակագնային պլանին:

Կարապետ
20.04.2011, 19:57
Բայց դա վերաբերում է «Պարզ» սակագնային պլանին:

Հա:)

Ապե Ջան
20.04.2011, 20:39
Հա:)

Չէ չի՛ գործում, Կարապետ ջան:
Ճշտել էի, բայց հենց նոր, նորից ճշտեցի:

«Մանրամասների» մեջ :)) մանրամասն (http://www.orangearmenia.am/mobile/lets-talk/parz/) գրված է: :ՃՃ

Կարապետ
20.04.2011, 21:53
Չէ չի՛ գործում, Կարապետ ջան:
Ճշտել էի, բայց հենց նոր, նորից ճշտեցի:

«Մանրամասների» մեջ :)) մանրամասն (http://www.orangearmenia.am/mobile/lets-talk/parz/) գրված է: :ՃՃ

Բոնուսը ակցիաի հետ կապ չունի...

Ապե Ջան
20.04.2011, 21:58
Բոնուսը ակցիաի հետ կապ չունի...

Էդ դեպքում ավելի կոնկրետ, ո՞ր բոնուսի մասին է խոսքը:

Կարապետ
20.04.2011, 22:42
Էդ դեպքում ավելի կոնկրետ, ո՞ր բոնուսի մասին է խոսքը:

Որ լիցքավորում ես մեկ ամիս դառնումա 1 դրամով

Ապե Ջան
21.04.2011, 02:48
Որ լիցքավորում ես մեկ ամիս դառնումա 1 դրամով

Ոչ, չեն կարող օգտվել…
Հ.Գ Քո խաթեր համար մեկ անգամ ևս զանգեցի… էս անգամ արդեն ուզում էի համոզեի հեռախոսավարուհուն:

Ապե Ջան
21.04.2011, 11:52
Orange-ը իջեցնում է ցանցից դուրս զանգերի սակագինը

http://c0.itel.am/datas/znews/big_b6edd1d66404855f52f7d608144e5c8f_ts1303305124.jpg

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը հայտարարեց “Խոսենք” կանխավճարային ծառայության սակագնային պլաններում մի շարք փոփոխությունների մասին:

“Խոսենք” ծառայության բաժանորդներն այսուհետ Հայաստանի եւ Արցախի այլ օպերատորների բաժանորդներին կզանգահարեն ավելի ցածր սակագներով: «Իմ ընկերները», «Իմ ժամանակը», եւ «Իմ համարները» եւ «Իմ երկիրը» սակագնային պլաններում այսուհետ ցանցից դուրս զանգերի եւ տեսազանգերի` ներառյալ Արցախի համարներին կատարված զանգերի մեկ րոպեի արժեքը նախկին 40 դրամի փոխարեն կկազմի 35 դրամ:

«Ստարտ» սակագնային պլանը վերանվանվել է «Իմ երկիրը», եւ վերջինիս բաժանորդները, ինչպես նախկինում, Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից դուրս գտնվելիս կարող են Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով:

Փոփոխություններ են կատարվել նաեւ «Իմ համարները» սակագնային պլանում: Այսուհետ այս սակագնային պլանի բաժանորդները կարող են ընտրել 5 սիրելի հեռախոսահամար. 4-ը կարող են լինել Orange հեռախոսահամարներ, որոնց կարելի է զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով, իսկ մեկը կարող է լինել Հայաստանի կամ Արցախի ցանկացած այլ օպերատորի շարժական կամ ֆիքսված ցանցի հեռախոսահամար, որին կատարված զանգերը կարժենան 25 դրամ/րոպե:

«Մեր սակագնային պլանների նպատակն է ունենալ անհատականացված առաջարկներ եւ այս բոլոր փոփոխությունները մեկ նպատակ ունեն. ավելի հարմարեցնել մեր սակագնային պլաններն առանձին բաժանորդների պահանջներին», - ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հղում: (http://itel.am/am-news-2-3806.html)

Հ.Գ Ամեն ինչ իր ժամանակին: :)

Freeman
21.04.2011, 16:15
Freeman ինչի՞ դու չես առաջինը նորությունները հայտնում:))

Կարապետ ջան ես էեզնից հետո եմ իմացել :))

Ապե Ջան
04.07.2011, 11:30
Փակ համարով, զանգահարելով «Տաքսի ծառայություն» հեռախոսավարը ասում է, որ կարող ենք ձեզ հետ զանգենք:
Ինչպե՞ս է բացվում համարը ու առհասարակ բա էլ փակելու իմաստը ո՞րն է, որ ինչոր «Տաքսի ծառայություններ» կամ այլոք կարողանան տեսնել փակ համարը:

Rammstein
04.07.2011, 12:50

Ու իրո՞ք կարողանում են հետ զանգել:
Կարող ա ուղղակի չի նկատել, որ փակ համարից ա:

Ապե Ջան
04.07.2011, 14:12
Ու իրո՞ք կարողանում են հետ զանգել:
Կարող ա ուղղակի չի նկատել, որ փակ համարից ա:

Ձեռ էս առնո՞ւմ: Չնկատեց ու ո՞նց հետ զանգեց:

Rammstein
04.07.2011, 18:10
Ձեռ էս առնո՞ւմ: Չնկատեց ու ո՞նց հետ զանգեց:

Գրածդ մի անգամ էլ կարդա: Դու չես գրել, որ հետ ա զանգել, դու գրել ես, որ ասել ա, թե կարա հետ զանգի: Դրա համար էլ հարցրել եմ` հետ զանգե՞լ ա, թե՞ չէ: Հուսով եմ` հիմա հասկանալի ա:
Էդ դեպքում` վստա՞հ ես, որ ծառայությունը հեռախոսի մենյուից ակտիվացված ա եղել, կամ եթե ակտիվացված չի եղել, վստա՞հ ես, որ հեռախոսահամարից առաջ հավաքել ես #31#:

Ապե Ջան
04.07.2011, 19:26

Վստահ եմ, իմ համարը միշտ փակա եղել ու հեռախոսի մենյուից էլ կարգավորածա: Դա որ էդպես ասեց, ես էլ ստուգեցի, հենց այդ պահին զանգարելով մեկ այլ համարի ու փակ էր:
Ինչպե՞ս է հնարավոր ու ինքանո՞վ է թույլատրելի այդպիսի հնարավորություն տալ ինչոր մի «Տաքսի սերվիսի»:

0david0
04.07.2011, 19:52
Փակ համարով, զանգահարելով «Տաքսի ծառայություն» հեռախոսավարը ասում է, որ կարող ենք ձեզ հետ զանգենք:
Ինչպե՞ս է բացվում համարը ու առհասարակ բա էլ փակելու իմաստը ո՞րն է, որ ինչոր «Տաքսի ծառայություններ» կամ այլոք կարողանան տեսնել փակ համարը:

Իսկ եթե գաղտնիք չի քաղաքային ֆիքսված ցանց ես զանգել, թե՞ բջջային: :)

Vaio
04.07.2011, 23:31

Ո՞ր օպերատորի քարտով ես զանգում և հետվճարայի՞նա, թե՞ կանխավճարային:
Օրինակ, VivaCell-ի կանխավճարային քարտերի դեպքում "փակ համար" ունենալու համար բավարար չէ միայն հավաքել ակտիվացման կոդը, այլ ամեն անգամ տվյալ հեռախոսահամարին զանգելուց առաջ պետք է տեղադրել #31# հրահանգը: Եթե չտեղադրվի այդ #31# հրահանգը, ապա քո համարը կերևա զանգը ստացողի մոտ:
Ենթադրում եմ, որ, միգուցե, մոռացել ես այդ անգամ հավաքել նշված հրահանգը:

Ապե Ջան
05.07.2011, 00:15
Իսկ եթե գաղտնիք չի քաղաքային ֆիքսված ցանց ես զանգել, թե՞ բջջային: :)

Քաղաքային ֆիքսված ցանց՝ «Հելլո» տաքսի ծառայություն՝ 0.10-46-66-66

Ապե Ջան
05.07.2011, 00:21
Ո՞ր օպերատորի քարտով ես զանգում և հետվճարայի՞նա, թե՞ կանխավճարային:
Օրինակ, VivaCell-ի կանխավճարային քարտերի դեպքում "փակ համար" ունենալու համար բավարար չէ միայն հավաքել ակտիվացման կոդը, այլ ամեն անգամ տվյալ հեռախոսահամարին զանգելուց առաջ պետք է տեղադրել #31# հրահանգը: Եթե չտեղադրվի այդ #31# հրահանգը, ապա քո համարը կերևա զանգը ստացողի մոտ

Ոչ մի անգամ ես հրահանգ չեմ հավաքաել՝ #31#: Հեռախոսի կարգավորումներից այդ կարգավորել եմ, որ ցանկացած տեղ զանգահարելիս փակ լինի:
Քարտը «Օրանժ» - ի կանխավճարային քարտ է, որը գտնվում՝ «Պարզ» (http://www.orangearmenia.am/mobile/lets-talk/parz/) սակագնային պլանում:

Ենթադրում եմ, որ, միգուցե, մոռացել ես այդ անգամ հավաքել նշված հրահանգը:

Չէ, ոչ մի հրահանգ չեմ մոռացել հավաքել:

0david0
05.07.2011, 00:26
Քաղաքային ֆիքսված ցանց՝ «Հելլո» տաքսի ծառայություն՝ 0.10-46-66-66

Հաստատ չեմ կարա ասի, բայց իմ իմանալով եթե անգամ փակ համարից "տնային գրովի հեռախոսի" վրա ես զանգում համարդ երևումա :)

Ապե Ջան
05.07.2011, 00:46
Հաստատ չեմ կարա ասի, բայց իմ իմանալով եթե անգամ փակ համարից "տնային գրովի հեռախոսի" վրա ես զանգում համարդ երևումա :)

Ինչի՞ պետք ա էդպես լինի: Իմաստը որնա՞ էլ:

0david0
05.07.2011, 03:05
Ինչի՞ պետք ա էդպես լինի: Իմաստը որնա՞ էլ:

Իմաստը էնա, որ համարդ թաքցնես այլ բջջային համարի զանգելիս: Իսկ թե ինչիա տենց լինում, չեմ կարա պատասխանեմ:

Ապե Ջան
05.07.2011, 03:36
Իմաստը էնա, որ համարդ թաքցնես այլ բջջային համարի զանգելիս: Իսկ թե ինչիա տենց լինում, չեմ կարա պատասխանեմ:

Շնորհակա՛լ եմ իմաստը բացատրելու համար: :yahoo

0david0
29.07.2011, 18:15
Օրանժ Արմենիան (http://www.orangearmenia.am/) ոնց եկել չի եկել թալանումա սաղին, Օրանժի հեռախոսների իբր թե իջեցված գներն են՝
Samsung S5570 Galaxy Mini 90000 դր. (նախկինում` 100000դր.) (http://www.orangearmenia.am/about-orange-armenia/news/new-prices-phones/)
Samsung S5670 Galaxy Fit 92000 դր. (նախկինում` 97000դր.) (http://www.orangearmenia.am/about-orange-armenia/news/new-prices-phones/)
Samsung S5830 Galaxy Ace 130000 դր. (նախկինում` 142000դր.) (http://www.orangearmenia.am/about-orange-armenia/news/new-prices-phones/)

Սրանք էլ ՄոբայլՑենտրի (http://mobilecentre.am/) գներն են՝
Samsung S5570 Galaxy Mini 68400 դր. (http://mobilecentre.am/en/phones/samsung/s5570_galaxy_mini.html)
Samsung S5670 Galaxy Fit 77900 դր. (http://mobilecentre.am/en/phones/samsung/s5670_galaxy_fit.html)
Samsung S5830 Galaxy Ace 110200 դր. (http://mobilecentre.am/en/phones/samsung/s5830_galaxy_ace.html)
Իդեպ, բոլոր նշված հեռախոսները աշխատում են Անդրոիդ օպերացիոն համակարգով :)

Ապե Ջան
30.07.2011, 07:04
Մի հավելում. «Mobile Centre» (mobilecentre.am) - ում ապրանքի որակը մի քանի անգամ չիջում է Nokia (nokia.am) - ի պաշտոնական ներկայացչության որակին: Samsung - ի որակը ևս մտածում եմ վատը կլինի:

Ծանոթներիցս հենց այդտեղից գնված հեռախոսից դժգոհ էր: Որակային զգալի տարբերություն կա:
Եվ հետո Հայրապետյանների, պաշտոնական գորխընկերոջ մոտ հենց մայր գործարանի ապրանք է, ինչի որակը գտնում եմ պետք է մի քանի անգամ բարձր լինի:

Կարապետ
30.07.2011, 14:54

Առնելուց Օրանժից կառնեմ;)
20.000 ավել փող կտամ ու Support կունենամ:)

չեզոք
31.07.2011, 10:54
Մի հավելում. «Mobile Centre» (mobilecentre.am) - ում ապրանքի որակը մի քանի անգամ չիջում է Nokia (nokia.am) - ի պաշտոնական ներկայացչության որակին: Samsung - ի որակը ևս մտածում եմ վատը կլինի:

Ծանոթներիցս հենց այդտեղից գնված հեռախոսից դժգոհ էր: Որակային զգալի տարբերություն կա:
Եվ հետո Հայրապետյանների, պաշտոնական գորխընկերոջ մոտ հենց մայր գործարանի ապրանք է, ինչի որակը գտնում եմ պետք է մի քանի անգամ բարձր լինի:
նոկիայի դեպքում լրիվ համամիտ եմ: մոբաիլ սենքրից նոկիա 5530 էի առել մեկ տարին լրացավ ու պլատան խբեց: հիմա ոչ ոք չի կարում վերանորոգի, տենց էլ մնացելա: ոչ մի մեխանիկական վնասվածք երբևէ չի ստացել իրա համար դաշնամուրի վրա դրած էր, վերձրեցի որ զանգեմ էկրանը դառավ մոխրագույն, անջատվեց ու էլ չմիացավ: ՈՒ մի բան էլ մոբայլ սենթրը նոկիաները բերում է դուբայից, քանի որ առաջին իսկ թարմացումից հետո հեռախոսում հայտնվում է այդ տարածաշրջամմնի համար նախատեսված լեզվային փաթեթը: սամսունքի դեպքում թգիտեմ, քանի որ մոբաիլ սենթրը Օրանժի հետ միասին սամսունգի պաշտոնական ներկայացուցիչներն են:

VisTolog
18.10.2011, 00:02
Ժող Նոկիայի վրա օռանժի ինետը ո՞նցա կարգավորվում: Ոնց անում եմ չի ստացվում: Ստանդարտ բրաուզերով լինումա մտնել, բայց օպերայով չէ: Աքսես փոինթ էլ եմ դրել, բայց անօգուտ...

Ներսես_AM
18.10.2011, 01:44
Ջավայի համար կարող է առանձին կարգավորումներ լինեն: :think

VisTolog
18.10.2011, 10:06
Ջավայի համար կարող է առանձին կարգավորումներ լինեն: :think

Երեկ գիշեր մեկ էլ սկսեց էջեր բացել, բայց էսօր նորից նույնը...:(

Life
01.11.2011, 18:42
Կարելի է ենթադրել (http://www.apple.com/pr/library/2011/11/01iPhone-4S-Arrives-in-Hong-Kong-South-Korea-on-November-11.html) , որ օրանժը նոյեմբերի 11-ից պաշտոնապես կվաճառի iPhone 4S :)

Bruno
23.12.2011, 17:37
Orange 2012 ամանորյա անակնկալ

Դեկտեմբեր 22-ից մինչև հունվարի 10-ը Orange Խոսենք բաժանորդները, ամեն անգամ լիցքավորելով հաշիվը 500 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու ամանորյա շքեղ նվեր` iPhone 4 (32ԳԲ): iPhone 4 կստանա յուրաքանչյուր 25 000-րդ լիցքավորողը:

Նվեր ստացողներից, նա ում լիցքավարումների ընդհանուր գումարը դեկտեմբեր 22-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կլինի ամենամեծը, կստանա ամանորյա լավագույն նվերը` Peugeot 206 Sedan ավտոմեքենա:

Orange 2012 անակնկալի կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ (http://orangearmenia.am/promos/orange2012-new-year-surprise/new-year.php):

Բոլոր հաղթող բաժանորդները կհրավիրվեն Շանթ հեռուստաընկերություն` մասնակցելու ամանորյա միջոցառման, որտեղ էլ կգտնեն իրենց նվեր iPhone 4-ը, իսկ նրանցից ամենահաջողակը` նաև ավտոմեքենան:

http://orangearmenia.am/promos/orange2012-new-year-surprise/

Սույն Առաջարկի շրջանակներում 500 ՀՀ դրամ և ավելի լիցքավորում կատարած յուրաքանչյուր Բաժանորդ SMS-ով կտեղեկացվի, թե իր լիցքավորումը նվեր ստանում է, թե` ոչ: SMS-ն ուղարկվում է լիցքավորումից հետո:

Գժանոց ղումար ա: :)

Լիցքավորելուց հետո SMS ա գալիս, որտեղ տեղեկացվում է լիցքավորման հերթական համարի մասին:

Նոր լիցքավորեցի, հերթական համարն էր 42315-ը:
Եկեք օգնենք իրար և iPhone 4 շահենք:
Այսինքն բոլորս այստեղ գրենք մեր լիցքավորման հերթական համարները և ըստ այդմ կորոշենք երբ լիցքավորենք:

Bruno
23.12.2011, 19:03
Էս ոչ ոք չի ուզու՞մ iPhone 4 շահի: ;)

Bruno
23.12.2011, 21:37
Էս աչքիս մենակ ես օրանժ համար ունեմ:

Նոր էլի լիցքավորեցի, հերթական համարն էր 50321: :(
Երկրորդ iPhone-ը պլստաց:
Իմ հաշվարկով 75000-րդը կլինի վաղը ժամը 19-20 ընկած ժամանակահատվածում:

Վահե-91
23.12.2011, 21:52
Bruno ջան, քո կարծիքով ինչքանա հավանական, որ կլինես 50000-երորդը կամ 75000-երորդը ?
իմ կարծիքով հավանականությունը 0-ա :D
կարողա ուշադիր չեմ եղել, բայց կյանքում, ոչ ինտերնետով, ոչ հեռուստացույցով չեմ տեսել կամ լսել, որ ինչ-որ մեկը Օրանժի <<լիցքավորիր ու շահիր>> հազարավոր ակցիաներից մեկով շահած լինի :8

Freeman
23.12.2011, 22:06

Ես կոնկրետ մարդու ճանաչում եմ, բայց ոչ թե IPhone էր շահել այլ էն «չագուչ» ֆիրմայի հեռախոսներից:))

Վահե-91
23.12.2011, 22:08
հենց նոր 500 դրամ լիցքավորեցի, ոչ մի հերթական համար չեկավ սմս-ով :esim

Bruno
23.12.2011, 22:25
Bruno ջան, քո կարծիքով ինչքանա հավանական, որ կլինես 50000-երորդը կամ 75000-երորդը ?
իմ կարծիքով հավանականությունը 0-ա :D
կարողա ուշադիր չեմ եղել, բայց կյանքում, ոչ ինտերնետով, ոչ հեռուստացույցով չեմ տեսել կամ լսել, որ ինչ-որ մեկը Օրանժի <<լիցքավորիր ու շահիր>> հազարավոր ակցիաներից մեկով շահած լինի :8

vahe-91 ջան հավանականությունը 25000/1 ա: :)

Իսկ այս ակցիայի շրջանակներում հավանականությունը մի քանի անգամ բարձր ա, քանի որ հերթական համարը ՍՄՍ-ի տեսքով ուղարկում ա:
Իսկ ակումբցիներիս համար դա բացառիկ հնարավորություն ա: Ասենք մի 20 հոգով, ամեն մեկս իր լիցքավորման հերթական համարը որ գրի այստեղ, հենց հասնի 74900-ի կողմերը, կարելի է մի քանի անգամ 500 լիցքավորել ու այդտեղ շանսը շատ մեծ է շահելու:

Ես կոնկրետ մարդու ճանաչում եմ, բայց ոչ թե IPhone էր շահել այլ էն «չագուչ» ֆիրմայի հեռախոսներից:))

Ես էլ մարդ գիտեմ, որ Samsung Galaxy Tab էր շահել մի երկու ամիս առաջ, շահում էր ամեն 50000-րդ լիցքավորողը, և այդ մարդը ես եմ: :)

հենց նոր 500 դրամ լիցքավորեցի, ոչ մի հերթական համար չեկավ սմս-ով :esim

Մինչև 5 րոպեն կգա:

Վահե-91
23.12.2011, 23:55
Մինչև 5 րոպեն կգա:
արդեն 2 ժամ անցելա, պիտի զանգեմ ջղայնանամ աչքիս :think

Bruno
24.12.2011, 00:00
արդեն 2 ժամ անցելա, պիտի զանգեմ ջղայնանամ աչքիս :think

Երեկվանից 4 հատ լիցքավորում եմ արել տարբեր համարների, բոլորին էլ 2 հատ ՍՄՍ ա եկել, առաջինը տեղեկացնում է լիցքավորման մասին, իսկ երկրորդը հերթական համարի մասին:

Անպայման զանգի:

Bruno
24.12.2011, 18:51
Պասիվ եք պասիվ, սենց չի լինի: ;)
Նոր լիցքավորեցի, հերթական համարն էր 70792-ը:
Մեկել կարելի է մի 2-3 ժամից լիցքավորել:

0david0
24.12.2011, 19:42
Պասիվ եք պասիվ, սենց չի լինի: ;)
Նոր լիցքավորեցի, հերթական համարն էր 70792-ը:
Մեկել կարելի է մի 2-3 ժամից լիցքավորել:

Ում որ այՖոն 4 պետք լինի կգնա կառնի, օրը 100 անգամ չի լիցքավորի ու չի նստի սպասի երբա 25000-րդը ինքը լինելու, որ շահի: Օրանժը լավ փող աշխատելու ձևա գտել:

Bruno
24.12.2011, 20:09
Ում որ այՖոն 4 պետք լինի կգնա կառնի,

Ես մի հատ ունեմ, 2 հատ էլ ուզում եմ շահեմ: ;)

օրը 100 անգամ չի լիցքավորի ու չի նստի սպասի երբա 25000-րդը ինքը լինելու, որ շահի:

0david0 ասեմ որ օրը լիցքավորում եմ 4 անգամ, 4 տարբեր համարներ, որոնք այսպես թէ այնպես ամսական լիցքավորում էի 4000-5000 դրամով:

Օրանժը լավ փող աշխատելու ձևա գտել:

Այստեղ ա երևում հայկական մենթալիտետը, մարդիք նվեր են տալիս, էլի դժգոհում եք: Չես ուզում մի լիցքավորի: Գնա առ: :oy

Life
24.12.2011, 21:14
Bruno,աչքիս դու շահելու ես :)) 3 րոպե առաջ 74486

Bruno
24.12.2011, 21:37
Վայ քո արա: Ոնց տանը չեի:
Ժամը 21.35-ին 75378: :(

Վահե-91
25.12.2011, 18:35
հենց նոր լիցքավորեցի, հերթական համարս՝ 92982

Bruno
25.12.2011, 18:42
Էս ինչ թարս ա, հեսա էլի կգա ժամը 21-ի մոտերքը կընկնի 100000-րդը:
Այդ ժամերին շատ մարդ ա լիցքավորում ու հավանականությունը քչանում ա:
Այ որ ընկներ գիշերվա 12-ից 2, շատ լավ կլիներ:

Ժամը 21-ին կլիցքավորեմ, կգրեմ հերթական համարը:

Bruno
25.12.2011, 21:03
Ժամը 21.01, հերթական համարը - 96769

142 րոպեում 3787 լիցքավորում, 1 րոպեում մոտ 27 լիցքավորում,
մինչև 100000 մնում ա 3231 լիցքավորում, բաժանած րոպեների կլինի 120 րոպե: :D

Հաշվի առնելով որ այս ժամերին քչանում են լիցքավորողները, մյուս լիցքավորումը կանեմ 23.30: :)

Վահե-91
25.12.2011, 23:14
հենց նոր լիցքավորեցի՝ 99099

Bruno
25.12.2011, 23:20
հենց նոր լիցքավորեցի՝ 99099

Ափսոս: :(
Գոնե 99500-99600 հասած լիներ, լավ կլիներ:
Բայց ամեն դեպքում 1 ժամից կլիցքավորեմ:

Թեժ գիշեր է սպասվում: :)

Donor
25.12.2011, 23:25
6 րոպե առաջ 99141

Վահե-91
25.12.2011, 23:29
6 րոպե առաջ 99141
մի 25 րոպե պիտի համբերեիր :(

Donor
25.12.2011, 23:39
մի 25 րոպե պիտի համբերեիր :(

մինչև գրելդ էի լիցքավորել :( հիմա զինված սպասում եմ

Donor
25.12.2011, 23:44
հենց էս րոպեին` 99645

Bruno
25.12.2011, 23:51
հենց էս րոպեին` 99645

Լուրջ :o

Փաստորեն մենք մենակ չենք:

Վահե-91
25.12.2011, 23:53
մի 2 րոպեից լիցքավորում եմ, 00:50 ուշ կլինի

Վահե-91
25.12.2011, 23:55
հենց նոր 99571
Donor էս խաբում ես ? :angry

Bruno
25.12.2011, 23:55
vahe-91 ջան մի վռազի:
Ուղիղ ժամը մեկին ես կլիցքավորոմ:

Bruno
26.12.2011, 00:01
Ուղիղ 00 ժամին 99644

Donor
26.12.2011, 00:05
հենց նոր 99571
Donor էս խաբում ես ? :angry

4-ի ու 6-ի տեղը սխալ էի գրել պաստորեն 99465 էր :B

Bruno
26.12.2011, 00:15
00.18-ին ես կլիցքավորեմ:

Այս պահին թեմայում են 6 հոգի. (3 անդամ և 3 հյուր) Մարաղ են մտել: :)

99814

HaykՊՊ
26.12.2011, 00:22
00.08-ին 99717

Bruno
26.12.2011, 00:23
Մինչև 20 րոպեն շահումը կգրանցվի:
vahe-91 դու լիցքավորելու ես ?

Ես 00.19 -ին էի լիցքավորել:
ԱՐԿԱ համակարգը տվեց կրկնակի վճարում, դրա համար 1 րոպե ուշացրեցի:

Վահե-91
26.12.2011, 00:25
հա։ 00:30 լիցքավորում եմ

Վահե-91
26.12.2011, 00:30
00:29 - 99906

Bruno
26.12.2011, 00:32
00.35 լիցքավորում եմ:

Bruno
26.12.2011, 00:36
00.35 - 99956

Bruno
26.12.2011, 00:37
00.38-ից սկսի լցնել:

Վահե-91
26.12.2011, 00:37
միքանի րոպեից սաղս լիցքավորում ենք

Վահե-91
26.12.2011, 00:41
00:39 - 10022 :(

Bruno
26.12.2011, 00:41
Հը մի բան ասա:
Արդեն անցավ

100033
100039

Անտեր ԱՐԿԱ-ն էլի լռվել էր, կրկնակի վճարում էր տալիս, մինչև հելա-մտա անցավ:

Վահե-91
26.12.2011, 00:49
որ մի քիչ շատ լինեինք ավելի լավ կլիներ։ Վաղվա համար լիցքավորման ընդամենը երկու քարտ ունեմ :(

Bruno
26.12.2011, 00:50
Մի բան չջոգեցի:
100033-ի վճարման փաստաթղթի համարն է վերջում 8447
100039-ի վճարման փաստաթղթի համարն է վերջում 8450

Քոնը ո՞ր համարն էր:

Շահողը լիցքավորել ա 00.37-ից 00.38 ընկած ժամանակահատվածում:

Վահե-91
26.12.2011, 00:54
Մի բան չջոգեցի:
100033-ի վճարման փաստաթղթի համարն է վերջում 8447
100039-ի վճարման փաստաթղթի համարն է վերջում 8450

Քոնը ո՞ր համարն էր:

Շահողը լիցքավորել ա 00.37-ից 00.38 ընկած ժամանակահատվածում:
ես լիցքավորման քարտով էի լցնում, տենց բան չկար ինձ եկած հաղորդագրոթւյան մեջ

Bruno
26.12.2011, 00:56
Քեզ 2 հատ ՍՄՍ չի գալիս ?

Առաջինի մեջ պիտի լինի վճարման փաստաթղթի համարը :

Վահե-91
26.12.2011, 00:58
Քեզ 2 հատ ՍՄՍ չի գալիս ?

Առաջինի մեջ պիտի լինի վճարման փաստաթղթի համարը :
ոչ մեկի մեջ էլ չկա :esim ոչ մի անգամ էլ չի եղել, կարողա ԱՐԿԱ-ով լիցքավորելուցա տենց թվեր գալիս :pardon

Bruno
26.12.2011, 01:03
ոչ մեկի մեջ էլ չկա :esim ոչ մի անգամ էլ չի եղել, կարողա ԱՐԿԱ-ով լիցքավորելուցա տենց թվեր գալիս :pardon

Եղավ մերսի, պարզ ա:
Իրոք, ափսոս որ շատ չեինք:
Ու փաստորեն վերջին 1-2 րոպեում մոտ 20-30 լիցքավորում եղավ, դա հաշվի չեինք առել:

Բայց հավեսին ազարտ էր: Համ բջջայիններս լիցքավորինք, համ էլ ահագին ազարտի մեջ ընկանք::)

Իսկ քարտով լիցքավորելուց ՍՄՍ-ը շուտ ա գալիս ?

ԱՐԿԱ-ով լիցքավորելուց 30-40 վայրկյանից ա նոր երկրորդ ՍՄՍ-ը գալիս: Երկրորդ ՍՄՍ-ի մեջ ա լիցքավորման համարը:

Վահե-91
26.12.2011, 01:07
Եղավ մերսի, պարզ ա:
Իրոք, ափսոս որ շատ չեինք:
Ու փաստորեն վերջին 1-2 րոպեում մոտ 20-30 լիցքավորում եղավ, դա հաշվի չեինք առել:

Բայց հավեսին ազարտ էր: Համ բջջայիններս լիցքավորինք, համ էլ ահագին ազարտի մեջ ընկանք::)չ
հենց եկավ օրանժը, միանգամից քարտ վերցրեցի։ Էտ վախտվանից մինչև հիմա ամսեկան 1000 դրամից ավել չէի լիցքավորել :D

Վահե-91
27.12.2011, 00:17
էսօր լիցքավորող չկա ՞ :oy

Վահե-91
27.12.2011, 00:38
իմ մոտ մի քարտա, մեկն ու մեկդ լիցքավորեք տենանք ուրա հասել էլի ՞ :(

Վահե-91
27.12.2011, 00:53
130133 :(

Bruno
27.12.2011, 01:33
Վայ քու արա: :8

Էլի ընկավ պիկ ժամերին:

Կարելի ա սպասել մինչև կընկնի գիշերային ժամերին:

Մի հատ էլ հարց.
Ո՞նց կարելի ա այնպես անել որ ասենք 10 վայրկյանում 10 անգամ լիցքավորել:

Վահե-91
27.12.2011, 11:06
Ո՞նց կարելի ա այնպես անել որ ասենք 10 վայրկյանում 10 անգամ լիցքավորել:
մինչև լիցքավորման զապրոսը գնումա մի 2 վայրկյան անցնումա, նենց որ մի հեռախոսից չի ստացվի էտքան արագ: 10 հատ հեռախոսա պետք :hands

VisTolog
27.12.2011, 11:52
Վայ քու արա: :8

Էլի ընկավ պիկ ժամերին:

Կարելի ա սպասել մինչև կընկնի գիշերային ժամերին:

Մի հատ էլ հարց.
Ո՞նց կարելի ա այնպես անել որ ասենք 10 վայրկյանում 10 անգամ լիցքավորել:

Եթե Արքայով ես անում, նույն էջից որ մի 10 հատ բացես չի լինի՞:think

Bruno
27.12.2011, 13:26
Եթե Արքայով ես անում, նույն էջից որ մի 10 հատ բացես չի լինի՞:think

Չե, չի լինում, եթե նույն համարն ես լիցքավուրում ԱՐԿԱ համակարգը տալիս ա կրկնակի վճարում ու թույլ չի տալիս նույն համարը երկրորդ անգամ լիցքավորես: Պետք է որոշ (ինչքան չգիտեմ) ժամանակ անցնի, նոր թույլ տա նույն համարը լիցքավորել:

մինչև լիցքավորման զապրոսը գնումա մի 2 վայրկյան անցնումա, նենց որ մի հեռախոսից չի ստացվի էտքան արագ: 10 հատ հեռախոսա պետք :hands

Դե թեկուզ 2 վայրկյան, կարևորը որ զապրոսները իրար հետևից ուղարկի:
Հետաքրքիր է անդրոիդում այդպիսի ծրագիր չկա՞:

Վահե-91
27.12.2011, 22:40
փորձնական լիցքավորող չկա ? :oy

Bruno
27.12.2011, 23:50
փորձնական լիցքավորող չկա ? :oy

Հաստատ անցած կլինի, իմաստ չունի:
Մի հատ ծրագիր եմ գտել անդրոիդով աշխատող, բայց ժամանակ չկա փորձարկեմ:
Եթե նորմալ բան եղավ ստեղ կգրեմ:

Վահե-91
28.12.2011, 00:32
Հաստատ անցած կլինի, իմաստ չունի:
Մի հատ ծրագիր եմ գտել անդրոիդով աշխատող, բայց ժամանակ չկա փորձարկեմ:
Եթե նորմալ բան եղավ ստեղ կգրեմ:
վաղը երեք լիցքավորման քարտով կսպասեմ 22:00 - 23:00 կողմերը :B

Վահե-91
29.12.2011, 22:42
2 րոպե առաջ 219045 :B

Վահե-91
18.01.2012, 21:55
Ժողովուրդ նկատել եք, որ ասենք երկու անգամ իրար ետևից 500-նոց քարտով լիցքավորելուց ոչ թէ 30, այլ 15 օրա ավելանում ժամկետը ? եթե դուք էլ եք ուզում ձեր բողոքը հայտնեք սրա մասին, մտեք ֆեյսբուկի օրանժի խումբ մի քիչ արդարություն պահանջենք :angry

http://www.facebook.com/orangearmenia.ftgroup

Վահե-91
18.01.2012, 22:04
հլը սրանց նագլիությանը նայեք, ով ինչ գրումա ջնջում են :[

0david0
18.01.2012, 22:45
Ժողովուրդ նկատել եք, որ ասենք երկու անգամ իրար ետևից 500-նոց քարտով լիցքավորելուց ոչ թէ 30, այլ 15 օրա ավելանում ժամկետը ?

http://orangearmenia.am/help_centre/mobile_help/lets-talk/recharging-your-account/
Օրանժի էջում պարզ գրածա.
Հաշիվը վերալիցքավորելիս ակտիվ և պասիվ ժամկետները չեն գումարվում, այլ սահմանվում է ամենաբարձր ժամկետը: Օրինակ, երբ ունեք 1 ամիս ակտիվ ժամանակահատված և վերալիցքավորում եք Ձեր հաշիվը 5000 դրամով (6 ամիս վավերականության ժամկետով), Ձեր հաշվի վավերականության ժամկետը երկարացվում է 6 ամսով:
Լրիվ արդարա :ok
Դրա համար ես սպասում էի ժամկետի վերջին օրը գա նոր լիցքավորեմ, երբ որ էտ զիբիլից էի օգտվում :[

Վահե-91
18.01.2012, 22:57
http://orangearmenia.am/help_centre/mobile_help/lets-talk/recharging-your-account/
Օրանժի էջում պարզ գրածա.
Հաշիվը վերալիցքավորելիս ակտիվ և պասիվ ժամկետները չեն գումարվում, այլ սահմանվում է ամենաբարձր ժամկետը: Օրինակ, երբ ունեք 1 ամիս ակտիվ ժամանակահատված և վերալիցքավորում եք Ձեր հաշիվը 5000 դրամով (6 ամիս վավերականության ժամկետով), Ձեր հաշվի վավերականության ժամկետը երկարացվում է 6 ամսով:
Լրիվ արդարա :ok
դրա որ մասնա արդար ? :angry հլը 2 հատ 1000-նոց վիվայի քարտ առ իրար հետևից լիցքավորի ? երկուսի ժամկետն էլ կգումարվի իրար: Եթե իրանց սայտում գրածա դրա ամսին, էտ չի նշանակում, որ արդարա
Տենց ապուշություն մենակ օռանժի մոտա :[

չեզոք
19.01.2012, 00:40

օրանժի դեպքում ժամկետները չեն գումարվում այլ սահմանվում է առավել բարձրը, դրանով օպերատորը փորձում է խուսապել արեստաական, ոչ ակտիվ բաժանորդներից, քանի որ ասենք 1500 դրամը սպառելու համար տրվող երկու ամիսը լրիվ բավարար է: Սա ավելի է համապատասխանում օրենքին, որին վիվասելը դեռ պիտի համապատասխանեցնի բաժանորդների հաշվառման իր կարգը, այնպեսս որ վիվան էլ հնարավոր է շուտով անցնի այս կարգին: Ինչ վերաբերում է բիլայնին, ապա թեև ժամկետները գումարվում են, բայց եթե դուք երկու ամիս շարունակ ձեր համարը չեք օգտագործել, այն այլևս գոյություն չունի: Վիվայի դեպքում այդպես չէ:

Rammstein
19.01.2012, 01:13
Ինչ վերաբերում է բիլայնին, ապա թեև ժամկետները գումարվում են, բայց եթե դուք երկու ամիս շարունակ ձեր համարը չեք օգտագործել, այն այլևս գոյություն չունի:

Ուղղում. ոչ թե 2 ամիս, այլ 90 օր:

0david0
06.07.2014, 22:29
Փաստորեն արդեն Օրանժի քարտի վավերականության ժամկետները գումարվում են իրար, թե չէ մի ժամանակ հեչ բանի նման չէր :)
Մանրամասն. (http://orangearmenia.am/help_centre/balance-recharging/)

John
07.07.2014, 11:51
Մի տարով հեռախոս էի վերցրել, ամիսը 4000 փաթեթով։ հուլիսի 26ին տարին լրանում էր, հուլիսի ամսավճարը մուծեցի, գնացի գրասենյակ, որ օգոստոսի մեկից կանխավճարային սարքեն, ասեցին օկ, խնդիր չկա, սարքեցին ու... էս 3 օր ա սաղ ծառայություններն անջատված էին, ոչ մի բան անել չէր ստացվում, չնայած հաշվին 3000+ գումար կար։ զանգեցի օպերատորին, ասում ա պարտք ունեք երևի, դրանից ա... տենց ներվայնացած չգիտեմ ինչ անեմ, երեկ ասեցի մի հատ ամեն դեպքում նայեմ... հեռախոսով համապատասխան կոդը հավաքում եմ, ոչ մի պարտք չկա, թելսելի ապարատով նայեցի, օ՜ հ, հրաշք... 0.23 դրամ պարտք ունեմ, որի պատճառով երեք օր ա համարս արգելափակել են..

keyboard
07.07.2014, 12:02
Անասուն կապ ա, անասուն սպասարկումով ու անաաաաաաասուն քարտերով :)

0david0
07.07.2014, 13:04
Անասուն կապ ա, անասուն սպասարկումով ու անաաաաաաասուն քարտերով :)

Կարաս հիմնավորես գրածդ Հով ջան? :)
Ես մենակ կարամ ասեմ, որ Բիլայնի համեմատ ավելի վատա բռնում անտենան, ասենք Բիլայնը 4 գիծա, Օրանժը 2 գիծ (կոնկրետ մեր մոտ)։

keyboard
07.07.2014, 14:52
Կարաս հիմնավորես գրածդ Հով ջան? :)
Ես մենակ կարամ ասեմ, որ Բիլայնի համեմատ ավելի վատա բռնում անտենան, ասենք Բիլայնը 4 գիծա, Օրանժը 2 գիծ (կոնկրետ մեր մոտ)։

Առանց խնդիր Դավ ջան:
Սեփական ստատիստիկա:
1. Տասնյակ հեռախոսներ, որոնք աշխատում են այլ օպերատորների քարտերով, բայց հենց օրանժ ես դնում կախվում են, երբեմն մի ամբողջ օր կախված են լինում ու դու չես զգում:
2.Տասնյակ հեռախոսներ, որոնք ուղղակի չեն միանում օրանժ քարտով:
3. Ցանկացած հեռախոս, որի մեջ օրանժ քարտ կա ու էդ հեռախոսը խնդիր ունի, էդ խնդրի քարտից լինելու հավանականությունը մեծ ա 70 տոկոսից:
4. Գնում ես, որ քարտդ փոխարինեն, որտև քո հեռախոսի մեջ էդ քարտը չի աշխատում, ասում ա 500 դրամ վճարի, ասում եմ ձեզնից ա խնդիրը, ասում ա էդ 500 դրամը հաշվի վրա կլինի, բայց ես չեմ ուզում, որ իմ հաշվին 500 դրամ լինի, ինձ ընդամենը էդ քարտն ա պետք:
5. Հաշիվդ լիցքավորում ես, ուզում ես զանգես չես կարողանում, նայում ես հաշվիդ վրա փող կա, բայց չես կարում զանգես, զանգում ես օպերատորին, ասում ա ձեր հաշվի վրա ցույց ա տալիս, բայց համակարգում չի երևում, պիտի սպասեք մինչև համակարգում երևա, հարցնում եմ, մենակ իմ մոտ ա նման խնդիր, ասում ա չէ, մեր համակարգը էդպես ա աշխատում, շատ հանգիստ ու նորմալ տոնով: Այսինքն փաստացի դու փող ունես, բայց չունես:

Հենց էլի բաներ հիշեմ, անպայման կգրեմ Դավ ջան::)

Վահե-91
07.07.2014, 15:38

Վերջին 4-5 տարվա մեջ նման խնդիրների չեմ հանդիպել :esim

keyboard
07.07.2014, 15:40
Վերջին 4-5 տարվա մեջ նման խնդիրների չեմ հանդիպել :esim

Ես ամեն օր հանդիպում եմ Վահե ջան, հնարավորության դեպքում մի քանի հոգու կուղարկեմ մոտդ :)

Վահե-91
07.07.2014, 15:42
Ես ամեն օր հանդիպում եմ Վահե ջան, հնարավորության դեպքում մի քանի հոգու կուղարկեմ մոտդ :)
Ուղարկես մոտս, որ ի՞նչ անեմ :)) Ես միշտ ամսական բաժանորդագրությամբ եմ օգտվել, կարող ա դրա համար խնդիր չեմ ունեցել:

keyboard
07.07.2014, 15:47
Ուղարկես մոտս, որ ի՞նչ անեմ :)) Ես միշտ ամսական բաժանորդագրությամբ եմ օգտվել, կարող ա դրա համար խնդիր չեմ ունեցել:

Մեջները սիրուն աղջիկեք են ըլում, եսիմ, ասի կարողա մի բան կարանաս անես :D
Չգիտեմ ամսականը ոնց ա Վահե ջան, բայց ամեն դեպքում էս պահին մոտս կծած խնձոր կա 5ս ա ց ա, ոբշեմ դրանից, օրանժի քարտով չի միանում ու մի հատ չի, որ փորձել ենք:
Մարդիկ բիլայնը դրին, երջանիկ են:
Ընկերներիցս մեկի քրոջ այֆոնը կախվում էր, անջատվում էր ինքն իրան, ընդամենը ասել եմ օրանժի քարտը փոխեք, մարդը ամեն օր զանգում շնորհակալություն ա հայտնում: :)

Վահե-91
07.07.2014, 15:54

Կարող ա կծած խնձորից ա, որ օռանժի քարտերի հետ խնդիր ա տալիս, ոչ թե օռանժից :esim
Մեկն էլ ասում էր wi-fi-ը 2 մետրից չի բռնում, iphone 3 էր հեռախոսը: Էնքան նեռվայնացրեց ասինք հլը արի ստեղ: Տենց բերինք մեր մոտ հեռախոսը, մեր մոտի wi-fi-ով էլ էր տենց, պիտի անտենեն կպցնեիր հեռախոսին, որ լրիվ գծերը ցույց տար, բայց մնացած ցանկացած հեռախոսներով տենց խնդիր չկար:

keyboard
07.07.2014, 15:57

սամսունգների մասին չեմ ասում, որտև էնքան շատ են, սկի չեմ էլ հիշում ինչքան են մոտս եկել գնացել, հա, հիշեցի, կողքիս խանութի s 3 mini-ն քարտը փոխինք կայֆավատ ա ըլում :)

Վահե-91
07.07.2014, 16:00
սամսունգների մասին չեմ ասում, որտև էնքան շատ են, սկի չեմ էլ հիշում ինչքան են մոտս եկել գնացել, հա, հիշեցի, կողքիս խանութի s 3 mini-ն քարտը փոխինք կայֆավատ ա ըլում :)
Միստիկա :))

0david0
07.07.2014, 17:26
Նոր հիշեցի, մի ժամանակ էլ նախորդ օրանժ քարտիս կոնտակտները չէին երևում մի Սամսունգի վրա, ուրիշի վրա երևում էին, բայց ասենք Բիլայնի վրայի կոնտակտները 2ով էլ երևում էին, չգիտեմ ինչից էր :think
Կարևորը հիմա նորմալա, քարտի հետ խնդիր չկա; բոլորի մոտ ու միշտ չեն էտ խնդիրները :)

Աթեիստ
12.05.2015, 12:55
Էս օռանժին հենց սկզբից լուրջ չէի վերաբերվում:
Էնօր տեսա դրանց 1500դր փաթեթը, 500մբ ինտերնետով: Մտնում եմ գրասենյակ, ուզում եմ, ասում են պլանշետի համար ա, ասում եմ ձեզ ի՞նչ, թե ես ինչի մեջ եմ դնում, ասում ա, դե կարող ա 2 օր աշխատի, հետո տենան, բլոկ անեն:

Սենց բան առաջի անգամ եմ լսում, որ ծառայությունը ծախսելուց հետո իրանք որոշեն, թե դա ոնց օգտագործեմ:
Լավ ա չեն ասում ասենք մենակ այֆոնի մեջ կարաք դնեք:

Գնաց ևս մի քանի տարի, որ դրանց կողմ չեմ նայի:

Ռուֆուս
12.05.2015, 16:17

1500դրա՞մ: Ես 1000 դրամով հեռախոսիս համար Plus Internet-ն եմ ակտիվացրել, 500MB արագ ինտերնետ, որից հետո անսահմանափակ դանդաղ: Սրան էլ գումարած 2000 դրամանոց Արծիվ փաթեթը, էլ ավել ինձ ոչ-մի բան պետք չի:

Աթեիստ
12.05.2015, 16:27
Արդեն կուշտ եմ, կարող ա պարզվի դրանք էլ լենովո պլանշետների մեջ չեն աշխատում:
Նման օպերատորներից կաշխատեմ հեռու մնալ:

Ռուֆուս
12.05.2015, 16:40
Արդեն կուշտ եմ, կարող ա պարզվի դրանք էլ լենովո պլանշետների մեջ չեն աշխատում:
Նման օպերատորներից կաշխատեմ հեռու մնալ:

Արտակ, քեզ մեկ մեկ լուրջ չեմ հասկանում: Բացում եմ Օրանժի սայթը, սևով սպիտակի վրա գրած ա, որ էս առաջարկը գործում ա միայն ձայնային բաժանորդների համար: Պլանշետների համար ուրիշ ծառայություն ունեն՝ ամսեկան 2500դրամով: Հիմա քո պրոբլեմը ստեղ ո՞րն ա:

Էսքան ժամանակ Օրանժից եմ օգտվում, երբևէ ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել:

Rammstein
12.05.2015, 16:49
Էս Օրանժ 1 փաթեթը էլ չկա՞: :think
Բիլայնի ինտերնետի թանկանալուց հետո աչքս էդ փաթեթի վրա էր, մտածում էի մի հատ ուրիշ հեռախոս սկսեմ պահել Բիլայնի համար, իսկ սմարթֆոնիս մեջ Օրանժ դնեմ, էլի 5 դրամով օգտվեմ ինետից: Բայց նոր նայեցի, էլ չկա:
Չեմ սիրում էդ «էսքան ՄԲ գերարագ, հետո` 256 կբիթ/վ» ձեւը, բայց ոնց ջոկում եմ, Օրանժն էլ ա ձգտում դրան:

1500դրա՞մ: Ես 1000 դրամով հեռախոսիս համար Plus Internet-ն եմ ակտիվացրել, 500MB արագ ինտերնետ, որից հետո անսահմանափակ դանդաղ: Սրան էլ գումարած 2000 դրամանոց Արծիվ փաթեթը, էլ ավել ինձ ոչ-մի բան պետք չի:

Էս մենակ հետվճարայինի համար ա, չէ՞, ոնց հասկացա:

Ռուֆուս
12.05.2015, 16:59
Չեմ սիրում էդ «էսքան ՄԲ գերարագ, հետո` 256 կբիթ/վ» ձեւը, բայց ոնց ջոկում եմ, Օրանժն էլ ա ձգտում դրան:

Ամբողջ աշխարհում ընդունված ձև ա, ավելի լավ ա սենց, քան տրաֆիկը լրացնելուց հետո ամեն մեգաբայթի համար վճարելը: Հույս ունեմ քիչ-քիչ գերարագի սահմանաչափը կմեծացնեն:

Էս մենակ հետվճարայինի համար ա, չէ՞, ոնց հասկացա:

Համ կանխավճարայինների, համ էլ հետվճարայինների համար ա, բացի Առյուծ փաթեթից ու բիզնես փաթեթներից:

Մեկ էլ օրանժի սայթում պարզ գրած ա.

«Plus ինտերնետ փաթեթում ներառված ինտերնետը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսից:»

0david0
12.05.2015, 17:30
«Plus ինտերնետ փաթեթում ներառված ինտերնետը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսից:»

Իսկ որ հեռախոսի մեջ դնես ու վայ-ֆայի կամ usb-ի միջոցով ինետը շեյր անես, հնարավոր կլինի օգտագործել կոմպով/նոթով/մնացած այլ դիվայսներով? :)) Դրա համար ես ձեռքի տակ 2 բան միշտ պահում եմ՝ հին հեռախոսս շերինգի/տեթերինգի հնարավորությամբ + անլոք արած օրանժի հին usb մոդեմը, մեկ մեկ պետքա գալիս նման դեպքերում :P

Էնօր տեսա դրանց 1500դր փաթեթը, 500մբ ինտերնետով: Մտնում եմ գրասենյակ, ուզում եմ, ասում են պլանշետի համար ա, ասում եմ ձեզ ի՞նչ, թե ես ինչի մեջ եմ դնում, ասում ա, դե կարող ա 2 օր աշխատի, հետո տենան, բլոկ անեն:

Պլանշետի համար 2500 դրամա 1Մբ/վ արագությամբ, իսկ 1500ը հեռախոսների համարա + դրա հետ տալիսա 1000 րոպե ցանցի ներսում, կարողա իրար սխալ եք հասկացել? Սայտում ոչ մի տեղ պլանշետի մասին բան չկա գրած :8

ՀԳ. Բիլայնի Infinity usb մոդեմների համար նախատեսված քարտ առնելուց աշխատողը միանգամից հարցրեց հեռախոսի՞ մեջ եք դնելու :))

0david0
12.05.2015, 17:38
Համ կանխավճարայինների, համ էլ հետվճարայինների համար ա, բացի Առյուծ փաթեթից ու բիզնես փաթեթներից:

Plus ինտերնետ փաթեթը չի գործում Առյուծ ամսական բաժանորդագրության և Հետվճարային ծառայության դեպքում: Առյուծ ամսական բաժանորդագրության կամ Հետվճարային, Կանխավճարային կամ Բիզնես ծառայություններին անցնելու դեպքում ակտիվացրած փաթեթը կզրոյացվի: :think
http://orangearmenia.am/mobile/every-month/plus-bundles/

Rammstein
12.05.2015, 17:50
Ամբողջ աշխարհում ընդունված ձև ա, ավելի լավ ա սենց, քան տրաֆիկը լրացնելուց հետո ամեն մեգաբայթի համար վճարելը: Հույս ունեմ քիչ-քիչ գերարագի սահմանաչափը կմեծացնեն:
Չեմ ասում` լրանալուց հետո ամեն ՄԲ-ի համար վճարելը լավ ձեւ կլիներ:
Ես ավելի շատ հույս կունենայի, որ 256 մբիթ/վ արագությունը քիչ-քիչ կավելացնեն, որտեւ շատ քիչ ա: Բացի էդ էլ, որ մի քիչ շուտ լրացնես գերարագը, ամսվա վերջին օրերին մնաս էդ 256-ի հույսին, անկապ կլինի:
Էդ առումով կնախընտրեմ Բիլայնի «Լայթ» ինտերնետի փաթեթը, որը օրական 30 ՄԲ ա տալիս գերարագ ու ամեն օր էլ կարամ սրտիս ուզածի չափ օգտագործեմ, մեկ ա հաջորդ օրը էլի գերարագ կլինի: Բայց դե թանկ ա, չեմ պատրաստվում բջջային ինետին ամսական 2700 դրամ տամ:

Համ կանխավճարայինների, համ էլ հետվճարայինների համար ա, բացի Առյուծ փաթեթից ու բիզնես փաթեթներից:

Մեկ էլ օրանժի սայթում պարզ գրած ա.

«Plus ինտերնետ փաթեթում ներառված ինտերնետը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսից:»

Օրանժի սայտում համարյա ոչ մի բան պարզ չի գրած: Սակագնային փաթեթներն ու ծառայությունները իրար հետ խառը մի տեղ լցրած են, մարդ չի հասկանում որը ինչին ա վերաբերվում: Նկարագրություններն էլ հեչ բաժանորդ ֆրենդլի չեն: Անձամբ իմ համար շատ բարդ ա օրանժի սայտից գլուխ հանելը, ամեն անգամ որ մի բան եմ ուզում նայեմ, բացում, ներվայնանում, փակում եմ:

Օրինակ` քո ասած ծառայության էջում կա սենց նկար.
http://orangearmenia.am/upload/medialibrary/7f1/plus-bundles-arm.png
էս նկարի վերեւում էն դելֆին, թիթեռ, պանտերա-մանտերայի լոգոներն են դրած, որից ենթադրում եմ, որ հետվճարայիններին ա վերաբերվում:
Սկսում եմ կարդալ. «Plus ինտերնետ փաթեթը կարող եք ձեռք բերել` վճարելով Ձեր դրական կամ բացասական հաշվեկշռից:» ու հաշվեկշիռ բառից ենթադրում եմ, որ խոսքը կանխավճարային փաթեթների մասին ա:
Հետո մի քիչ էլ եմ կարդում, գրած ա «Կանխավճարային կամ Բիզնես ծառայություններին անցնելու դեպքում ակտիվացրած փաթեթը կզրոյացվի:»… WTF, հիմա ի՞նչ հասկանամ: :blin

Աթեիստ
12.05.2015, 17:53
Արտակ, քեզ մեկ մեկ լուրջ չեմ հասկանում: Բացում եմ Օրանժի սայթը, սևով սպիտակի վրա գրած ա, որ էս առաջարկը գործում ա միայն ձայնային բաժանորդների համար: Պլանշետների համար ուրիշ ծառայություն ունեն՝ ամսեկան 2500դրամով: Հիմա քո պրոբլեմը ստեղ ո՞րն ա:

Էսքան ժամանակ Օրանժից եմ օգտվում, երբևէ ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել:

1. Գրած ա, ոչ թե ձայնային բաժանորդների (պլանշետը զանգելու հնարավորություն ունի), այլ հեռախոսների համար։ Բայց գովազդում դա չի նշվում, սայթում էլ նենց տեղ են պահել, որ զոռով, իրանց զանգելուց հետո նոր գտա։

2. Իրանց ի՞նչ գործն ա, թե ես էդ անտեր սիմը ինչի մեջ եմ մտցնում։ Ես եմ ու որոշում եմ փոշեկուլի մեջ դնեմ, դառաբոտկա եմ անում, որ դրսից սիգնալ ուղարկեմ։ Իրանց ի՞նչ։
Ես որ Բիլյանից 3G մոդեմ եմ առնում (շահում), միջի քարտ ինչի մեջ ուզեմ կդնեմ։ Ես ինքս եմ որոշում թե ոնց օգտվեմ են ծառայություննեերից, որոնց համար վճարում եմ։ Քարտը ընդամենը միջնորդ ա։

Ես կյանքում առաջին անգամ էի դիմում օռանժ, սպասարկումը (ավելի ճիշտ դրա բացակայությունը) արդեն պտի որ հուշեր, թե ում հետ գործ ունեմ, բայց էդ պահին դրան ուշադրություն չդարձրի։

Զանգել ասում եմ, որ իրանց արածը եզություն ա, ասում ա բայց էդ 500Մբ-ը լրանալուց հետո դառնում ա 256կբ, որը պլանշետի համար քիչ ա։ Մենակ չասես, թե սա փաստարկ ա, ոչ թե անասուն պատասխան։

Կարճ ասած, նենց չի որ էս թեմայում էլ գրառում չեմ անի, ես չեմ զլանա պարբերաբար մտնել քրֆել, բայց որ իրանց մի քանի տարի էլ չեմ դիմի, փաստ ա։

Աթեիստ
12.05.2015, 18:03
Ռուֆ, ասենք կարա՞ս իրանց սայթից գուշակես, էդ փաթեթը ֆաբլեթների մեջ կաշխատի,, թե՞ չէ։

Մեկ ասի տրոլլինգ անեմ։ Էդ օպերատորներն ասին, եթե դնեք պլանշետի մեջ կարող ա 2 օր աշխատի, հետո բլոկ անեն։
Մտածում եմ, դնեմ աշխատացնեմ, բլոկ անեն, դնեմ հեռախոսի մեջ, ու մտնեմ օֆիս, սկսեմ քֆրտել։

Բայց դե էնքան տավար ֆիրմա են, որ արդեն չեմ ուզում դրանց վրա էդքան ժամանակ ծախսեմ։

Աթեիստ
12.05.2015, 18:16
Նայի, մտնում ենք փաթեթների նկարագրության էջը։

http://s26.postimg.org/wk69l6ltl/Orange2.jpg

Ստեղ ոչ մի տենց բան չկա։ Նույնիսկ էն *-երում, որտեղ սովոր ենք տեսնել ամենակեղտոտ բաները։
Բացում են ավելին, չհասկանալով, թե խի էդ ավելինի տեքստը հենց ստեղ չեն գրել (դե էդ պահին չգիտեինք, հիմա հո գիտենք, որ իրանք եզ են)։

Ու տեսնում ենք։

http://s26.postimg.org/rmsp02juh/Orange1.jpg

Ու տեսնում ենք որոշ սահմանափակումներ ու պարզաբանումներ, որոնցից մեկը վերաբերում ա կոնկրետ մի փաթեթին՝ Orange 1500։
Սկսում ես մտածել, թե խի՞ դա չեն դրել հենց փաթեթի էջում, այլ ինչ որ անորոշ՝ ավելին էջում։
Բայց էլի հիշում ենք բացատրությունը՝ իրանք եզ են, ու սաղ ընկնում ա տեղը։

Աթեիստ
12.05.2015, 19:30
Արտակ, քեզ մեկ մեկ լուրջ չեմ հասկանում: Բացում եմ Օրանժի սայթը, սևով սպիտակի վրա գրած ա, որ էս առաջարկը գործում ա միայն ձայնային բաժանորդների համար: Պլանշետների համար ուրիշ ծառայություն ունեն՝ ամսեկան 2500դրամով: Հիմա քո պրոբլեմը ստեղ ո՞րն ա:

Էսքան ժամանակ Օրանժից եմ օգտվում, երբևէ ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել:

Ռուֆ, սենց կատաղած եմ, որտև Հայաստանում վաղուց (շատ ավելի վաղուց քան օռանժը) գործում են այլ բջջային օպերատորներ։
Ու հըլը փորձի նրանց կայքում գտնել տենց նախադասություն, արտահայտություն, որ նշված փաթեթը կամ առաջարկը գործում է միայն որոշակի տեսակի սարքերի համար։
Նույնիսկ ինտերնետային փաթեթները, որ յանի բաժանված են կոմպի, հեռախոսի ու պլանշետի, էլի էդ բաժանումը պայմանական ա, որն ուզում ես, վերցրա, ինչի մեջ ուզում ես դիր։
Եթե հանկարծ մոտդ կասկածներ առաջացան, կարաս զանգես, համոզվես։

Որտև իրանց համար էլ ա էս օռանժի արածը ԱԲՍՈւՐԴ։

Ու նորմալ ա, որ իմ մտքով սկզբից նման աբսուրդ բանը չէր կարա անցներ, ու որ ես շատ խիստ զարմացել եմ։

Դու Եվրոպաներ վաեվատ արած տղա ես, կարա՞ս նայես, նրանց օպերատորների մոտ սենց բան կա՞։

Ռուֆուս
12.05.2015, 20:16

Արտ, չգիտեմ ինչի ա քեզ թվում, թե Հայաստանի օպերատորները վատն են, իսկ Եվրոպայինը սուրբ են: Չգիտեմ, կարող ա Եվրոպաներում երկրներ կան, որտեղ սպասարկումը նորմալ ա իրականացվում, բայց կոնկրետ Իտալիայում օպերատորների վիճակը ամեն ինչով շատ ավելի վատ էր քան Հայաստանում: Հա ու էնտեղ էլ տարբեր փաթեթներ կային հեռախոսների ու պլանշետների համար ու հեռախոսի սիմը չէիր կարա պլանշետի հետ օգտագործել:

Էլ չասեմ, թե սիմ քարտիս ու փաթեթների պատճառով ինչքան խնդիրներ եմ ունեցել էնտեղ: Երբ առաջին սիմը հանեցի Tre-ի բաժանորդ էի, մեծ ընկերություն ա, տարբեր երկրներում ծառայություններ է մատուցում: Անձնագիրս քսերոքս անելուց խառնել էին, իմ սիմը մի հատ հնդիկի անունով էին գրանցել, ինչը չէի իմացել: Հետո երբ համարս Tre-ից դարձրեցի Wind (էլի շատ մեծ ընկերություն, որը տարբեր երկրներում կա), էդ սխալը պարզեցին ու եքա թղթաբանության միջով անցա, մինչև վերջապես համարս իմ անունով դարձրին: Մի անգամ Wind-ը promotion էր ուղարկել, բռնեցի փաթեթս փոխեցի դրան, պարզվեց նախորդ փաթեթս ավտոմատ չէր ապակտիվացել, ստիպված մի ամիս երկու փաթեթի համար էլ վճարեցի: Ինչքան կռիվ արեցի, փորձեցի ապացուցել, որ իրենք էին մեղավոր չանցավ, արդյունքում մի ամսվա համար եքա փող տվեցի համ փաթեթն ակտիվացնելու գումարը, համ նախորդ փաթեթի գումարը, համ էլ նորինը: Իսկ սպասարկումը բառիս բուն իմաստով ահավոր էր, մտնում էիր խանութները, աշխատողներին հարց ես տալիս, զարմացած նայում են դեմքիդ, սայթերում նայում ես իրարամերժ տեղեկություններ են գրած: Էլ չասեմ, որ հարկերը սովորաբար չեն ներառում գների մեջ, կարող ա մի բան ակտիվացնես, ակտիվացնելու գնի չափ հարկ ա գալիս նստում հաշվիդ: Մի խոսքով ինչքան էլ ուզում եք բողոքեք, Հայաստանում շատ բաներ ավելի լավ վիճակում են, քան Եվրոպաներում:

Ներսես_AM
12.05.2015, 20:18
Դու Եվրոպաներ վաեվատ արած տղա ես, կարա՞ս նայես, նրանց օպերատորների մոտ սենց բան կա՞։

Ինչքան էլ աբսուրդ ա բայց էդ հենց եվրոպաներից ա գալիս։ Իրանք ուղղակի լավ չեն տեղայնացրել, չնայած վաղուց պիտի ջոկած լինեին։ Ես որ նոր էի եկել տանը ինտերնետ չունեի, մինչև քաշեին ասեցի հեռախոսիս քարտը դնեմ մեջը ցրեմ։ Հենց դնում էի USB մոդեմի մեջ կպնում էր մի քանի վայրկյանից կապը կորում էր‎։ Հետ էի դնում հեռախոսի մեջ նորմալ աշխատում էր։ Սենց ա սովորաբար եթե լիմիտով ա հեռախոսիդ ինտերնետը կարաս թեթեր անես։ Եթե անլիմիտ ա չես կարա‎‎։ ՈՒ հեռախոսից բացի ուրիշ սարքերի մեջ էլ չի աշխատում։ Իմաստն էն ա որ գնաս առանձին մենակ Ինետով սիմ առնես‎‎։ Սովորաբար ԳԲ–ն ավելի թանկ քան հեռախոսի սիմի համար ԳԲ–ը։ Սրանք էլ իմաստ չունի դնել հեռախոսի մեջ որովհետև զանգել չես կարա։ Չնայած չեմ փորձել չգիտեմ ինչ կլինի։

Աթեիստ
12.05.2015, 20:21
Ես չէի էլ համեմատում, ինձ հետաքրքիր էր, թե էդ եզությունը օռանժը որտեղից ա սովորել, որտև ոչ վիվան, ոչ բիլայնը տենց բան չունեն։

Արդեն իմացա։ Փաստօրեն Եվրոպայից հետը բերել ա։
Ես որպես ոչ եվրոպացի սովոր չեմ տենց բաներին, մեզ մեր ոչ եվրոպական ընկերությունները լավին են սովորացրել։

Աթեիստ
12.05.2015, 20:27

Ոնց նայում եմ, ես բախտավոր մարդ եմ, որ մենակ բիլայնից եմ օգտվում ։)
Իրանց մոտ նենց ա, ոնց որ ես համարել եմ նորմա։

Քանի գնում ավելի եմ հետաձգում օռանժի հետ հաջորդ հանդիպմանս ժամկետը ։)

Բայց որ պարապ եղա, էդ պլանշետ դնել, բլոկ ընկնել, հետո հեռախոսով գնալ կռիվ անելը կարելի ա կազմակերպել։ Դե բլոկ արեք պլանշետը, ոչ թե քարտը, որտև ոչ թե գրել են արգելվում ա պլանշետում օգտագորխել, այլ «Orange 1500 փաթեթում ներառված ինտերնետը հնարավոր է օգտագործել միայն հեռախոսից:»
Այսինքն պտի պլանշետից օգտվելն անհնար լիներ։ Խի՞ եմ ես կարացել օգտվել, ու խի՞ ա դրա համար քարտը բլոկ ընկել։

Մենակ վախենում եմ, իրանք էնքան եզ ըլնեն, որ սկի բլոկ չկարանան գցեն (չֆայմեն, որ պլանշետում ա), խոսալու տեղ չունենամ։ :D

Վահե-91
12.05.2015, 21:16

Ընդհանրապես ինտերնետի պրովայդերները քո սարքի մակով կարող են պարզել ինչ սարք ա քո մոտ: Բայց մակով մենակ ֆիրման ա երևում, այսինքն որ տեսնեն Lenovo ա, չեն կարա իմանան հեռախոս ա, թե պլանշետ: Մնում ա imei-ը, բայց չեմ կարա ասեմ, դրանով կոնկրետ մոդելը կարան իմանան թե չէ:

Աթեիստ
12.05.2015, 21:44

Էս ես էլ գիտեմ, բայց էդքանը կարան անեն նորմալ օպերատորները, իսկ քանի որ ես օռանժին համարում եմ եզ օպերատոր, խիստ կասկածում եմ իրանց հնարավորությունների վրա ։)

0david0
12.05.2015, 22:10
Էս Օրանժ 1 փաթեթը էլ չկա՞: :think

Չէ՜ չկա :) Վիվան էլա քիչ քիչ փաթեթները արխիվացնում (օրինակ 18+ը), քանի հերթը ԵՍ-ին չի հասել, կարող ես դրանից առնել :)

Մնում ա imei-ը, բայց չեմ կարա ասեմ, դրանով կոնկրետ մոդելը կարան իմանան թե չէ:

imei.info

Rammstein
13.05.2015, 01:55
Ես չէի էլ համեմատում, ինձ հետաքրքիր էր, թե էդ եզությունը օռանժը որտեղից ա սովորել, որտև ոչ վիվան, ոչ բիլայնը տենց բան չունեն։

Արդեն իմացա։ Փաստօրեն Եվրոպայից հետը բերել ա։
Ես որպես ոչ եվրոպացի սովոր չեմ տենց բաներին, մեզ մեր ոչ եվրոպական ընկերությունները լավին են սովորացրել։

Արտ, համաձայն եմ, որ ախմախություն ա, բայց տենց եսիմինչ ահավոր բան չի, իմ կարծիքով: Համ էլ դեռ հստակ չգիտենք, չէ՞, թե իրո՞ք բլոկ կանեն, եթե քարտը «սխալ» սարքի մեջ դրվի, թե՞ կարող ա կապը կորի, հետո սարքը փոխելուց էլի գա:

Գոհ եղի, որ ամերիկյան օպերատոր չի եկել, թե չէ մարդիկ սկսելու էին մուտքային զանգերի համար էլ վճարել: :))

Ներսես_AM
13.05.2015, 02:51
Չգիտեմ ոնց են իմանում բայց հաստատ կոնկրետ մոդելով իմանում են։ Ես որ քարտը դնում եմ հեռախոսի մեջ հետո օպերատորի սայթում լոգին եմ լինում կոնկրետ հեռախոսը ցույց ա տալիս։ Ամենաչխկլիկ նոկիաով էլ էլի ցույց ա տալիս, ստուգել եմ։

Բայց օրինակ մի բան կա ստեղ որ եվրոպայում դզում ա իսկ հայաստանում ներվայնացնում ա։ Ցանկացած րոպեներ պարունակող նույնիսկ ամենաէժան փաթեթը վերցնելիս (կարող ա լինել ասենք 20ր), էդ րոպեները բոլոր այլ ցանցերի հետ ա հաշվվում, չնայած հիմնականում սեփական ցանցի հետ մի 1000 րոպե ձրի են տալիս մինիմում։ Իսկ հայաստանում եթե տենց փաթեթ էլ կա հոր գին ա։

Կարող ա ինֆորմացիաս մի քիչ հին ա, վաղուց չեմ նայել ինչ նոր բաներ կան Հայաստանում։

Rammstein
21.07.2015, 21:10
«Յուքոմը» գնեց «Օրանժ Արմենիայի» բջջային ցանցը

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն վաղը պաշտոնապես կհայտարարվի «Յուքոմ» ընկերության կողմից «Օրանժ Արմենիայի» բջջային ցանցը գնելու մասին: Վերջնական համաձայնությունը այս երկու ընկերությունների մեջ արդեն կայացվել է եւ ստորագրվել են համապատասխան փաստաթղթերը:

«Յուքոմը» տեւական ժամանակ բանակցում էր «Օրանժ Արմենիայի» հետ այս գործարքի շուրջ, սակայն կողմերի ներկայացրած պայմանները իրարամերժ էին: Թե կողմերից որ մեկն է գնացել զիջման առայժմ անհայտ է: Հայտնի չէ նաեւ գործարքի գինը: «Օրանժ Արմենիայի» գործունեությունը Հայաստանում այնքան էլ հաջող չստացվեց: «Օրանժ Արմենիան» այդպես էլ չկարողացավ այս տարիների ընթացքում շահութաբերություն ապահովել եւ աշխատում էր վնասով: Չնայած այս ոլորտում շահութաբերության հասնելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ:

Գաղտնիք չէ, որ «Յուքոմ»-ը փոխկապակցված է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Այդ ընկերության բաժնետոմսերի 41 տոկոսի սեփականատերը պաշտոնապես հանդիսանում է նախարարի հորեւղբոր որդին` Արամ Խաչատրյանը:

http://armtimes.com/hy/read/67429

Եթե հավաստի ա, ուրեմն երեւի ռեբրենդինգ էլ կլինի, չէ՞: :think

Sunun
22.07.2015, 12:36
Կլինի, բայց ավելի ուշ :)

Chuk
22.07.2015, 14:11
Կլինի, բայց ավելի ուշ :)

Այսինքն հավաստի՞ ա

Sunun
22.07.2015, 14:14
Այսինքն հավաստի՞ ա

:aha

ուղիղ եթեր նայեք https://www.youtube.com/watch?v=8kN3RPKL7G0

Ձայնալար
22.07.2015, 18:05
Ռեբրենդինգից հետո անունը երևի Երևան Մոլ կլինի …ցռը

romanista
22.07.2015, 21:24
Չգիտեմ խի Օրանժի նոտ չստացվեց, ու սենց եղավ: Անձամբ ես մենակ իրանց բջջային կապից եմ օգտվում, ու էլի կիքը մարդ գիտեմ իմ շրջապատում տենց: Ֆրանսիացիք են էլի, միանգամից ուզում էին սաղ շուկան վերցնեն, մրցակցելով ռուսական երկու ապուշ օպերատորի հետ

romanista
22.07.2015, 21:28
Եթե կապի որակը չվատանա, գները չհելնեն, դաժե ուրախ կլինեմ, որ գոնե մի հատ մաքուր հայկական օպերատոր կունենանք բջջային:

Վահե-91
22.07.2015, 21:55
Եթե կապի որակը չվատանա, գները չհելնեն, դաժե ուրախ կլինեմ, որ գոնե մի հատ մաքուր հայկական օպերատոր կունենանք բջջային:
անունով հայկական կլինի, բայց դժվար ավելի շատ հարկ մուծի

Rammstein
23.07.2015, 00:23
Չգիտեմ խի Օրանժի նոտ չստացվեց, ու սենց եղավ: Անձամբ ես մենակ իրանց բջջային կապից եմ օգտվում, ու էլի կիքը մարդ գիտեմ իմ շրջապատում տենց: Ֆրանսիացիք են էլի, միանգամից ուզում էին սաղ շուկան վերցնեն, մրցակցելով ռուսական երկու ապուշ օպերատորի հետ

Երեւի Օրանժի ղեկավարներն էլ էին տենց մտածում, դրա համար էլ մոտները չստացվեց: :))

Իմ համար, համենայն դեպս, ակնհայտ ա, որ Օրանժը մյուս երկու օպերատորների համեմատ ինչ-որ էականորեն ավելի լավ կապ չի տալիս:

Chuk
23.07.2015, 00:42
Orange-ի նոր բրենդը.

http://i.imgur.com/2UGvFDm.jpg

Վահե-91
23.07.2015, 00:42
Երեւի Օրանժի ղեկավարներն էլ էին տենց մտածում, դրա համար էլ մոտները չստացվեց: :))

Իմ համար, համենայն դեպս, ակնհայտ ա, որ Օրանժը մյուս երկու օպերատորների համեմատ ինչ-որ էականորեն ավելի լավ կապ չի տալիս:
Օռանժիս քարտը իրանց Հայաստան գալու առաջին օրվանից ունեմ: Երկու տարի առաջ բիլայնի քարտ էի վերցրել փորձելու համար, եթե արդարացներ, կփոխեի: Երկու օր օգտագործեցի ու գցեցի մի կողմ: Պատճառը ոչ թե գինն էր, այլ 3գ ծածկույթը, ահավոր վատ ա աշխատում: Շենքի ներսում չի բռնում, դրսում մի կերպ: Էս վերջերս էլ եմ ստուգել նույն վիճակն ա:

romanista
23.07.2015, 00:52
Երեւի Օրանժի ղեկավարներն էլ էին տենց մտածում, դրա համար էլ մոտները չստացվեց: :))

Իմ համար, համենայն դեպս, ակնհայտ ա, որ Օրանժը մյուս երկու օպերատորների համեմատ ինչ-որ էականորեն ավելի լավ կապ չի տալիս:

Դե եթե համեմատենք Վիվայի հետ, որի կապը միշտ կտրտում կամ գցում ա, կամ օրերով առանց կապ մնացող Բիլայնի հետ էականորեն չէ է, ահավոր լավ կապ ա տալիս ռսների ֆոնին))) մենակ մետրոյում չի բռնում, բայց դա իմ կարծիքով թերություն չի)

Աթեիստ
23.07.2015, 01:02

Վիվան իհարկե կապ չունի, բայց բիլայնի կապից դժգոհելու պատճառ չունեմ, իսկ այլ օռանժը մտած օրվանից աչքիցս ընկել էին (բազմիցս գրել եմ), հիմա էլ Յուքոմ դառնալով ավելի ընկան։

romanista
23.07.2015, 01:06
:D

Մետրոյի վրով ի՞նչն էր խնդալու) կամ պտի խոսալով ընկնես մետրոյի գծերի վրա, կամ կայարանդ բաց թողես, նստես հակառակ գնացողը հետ գնաս) էդ 10 րոպեն էլ աշխարհից կտրվի:

Աթեիստ
23.07.2015, 01:14
Մետրոյի վրով ի՞նչն էր խնդալու) կամ պտի խոսալով ընկնես մետրոյի գծերի վրա, կամ կայարանդ բաց թողես, նստես հակառակ գնացողը հետ գնաս) էդ 10 րոպեն էլ աշխարհից կտրվի:

10 րոպեյում հասնում ես չարբա՞խ, մալադեց։
Չգիտեմ, ես նույնիսկ խոսալուց գլուխս չեմ կորցնում, կարում եմ կողքերս նայեմ ու ինձ տիրություն անեմ. երևի Նապոլեոնի հետ ինչ որ ազգակցական կապ ունեմ :think

Խնդալու ա, որ ինքդ նշում ես, որ կա տեղ, որտեղ լիքը մարդ սաղ օրը լինում ա, ու ըտեղ մեծն բջջային օպերատորը չի բռնում, «բայց դա թերություն չի»։ Խնդալուց բացի ուրիշ ռեակցիա միտքս չի գալիս։

romanista
23.07.2015, 01:23

1. Ես Չարբախ չեմ գնում

2. Մետրոյում հեռախոսով չեմ խոսում, լավ չի լսվում:

Դու որ խոսում ես, նորմալ լսու՞մ ես զրուցակցիդ: Բիլայն երկրորդ քարտ ունեցածս վախտ զանգ եղել ա մետրոյում դրա վրա, բան չէր լսվում))

Աթեիստ
23.07.2015, 01:29
Դե, էդ տրամաբանությամբ օռանժին կարելի ա խորհուրդ տալ չարբախը ընդհանրապես հանել ծածկույթից, մեկ ա romanista-ն չարբախ չի գնում:

Rammstein
23.07.2015, 01:29
Օռանժիս քարտը իրանց Հայաստան գալու առաջին օրվանից ունեմ: Երկու տարի առաջ բիլայնի քարտ էի վերցրել փորձելու համար, եթե արդարացներ, կփոխեի: Երկու օր օգտագործեցի ու գցեցի մի կողմ: Պատճառը ոչ թե գինն էր, այլ 3գ ծածկույթը, ահավոր վատ ա աշխատում: Շենքի ներսում չի բռնում, դրսում մի կերպ: Էս վերջերս էլ եմ ստուգել նույն վիճակն ա:

Շատ հարաբերական ա ասելը «շենքի ներսում չի բռնում»: Մեր օֆիսում էլ հենց օրանժն ա վատ բռնում: Օֆիսն էլ ինչ-որ չոլում չի, Բաղրամյանի վրա ա, պատուհանը դեպի Այգեձոր ա նայում: Օրանժով խոսողները հաճախ գնում են պատուհանի մոտ, որ չկտրտի:
Կամ ասենք ինչ-որ մարդաշատ տեղերում (օրինակ SOAD-ի համերգ) հիշում եմ, որ օրանժի բաժանորդներն էին կապ չլինելուց բողոքում, մինչդեռ իմ` romanista-ի ասած «ապուշ, ռսական» կապը նման խնդիրներ չունի:
:)

romanista
23.07.2015, 01:46
Դե, էդ տրամաբանությամբ օռանժին կարելի ա խորհուրդ տալ չարբախը ընդհանրապես հանել ծածկույթից, մեկ ա romanista-ն չարբախ չի գնում:

Դու օրինակ բերեցիր Չարբախը, ես էլ ասեցի) չարբախցիք երևի մենակ Բիլայն են բռնում, ընդե Վիվան էլ լավ չի բռնի երևի, եթե կենտրոն տեղեր կտրտում ա:

romanista
23.07.2015, 01:48
Շատ հարաբերական ա ասելը «շենքի ներսում չի բռնում»: Մեր օֆիսում էլ հենց օրանժն ա վատ բռնում: Օֆիսն էլ ինչ-որ չոլում չի, Բաղրամյանի վրա ա, պատուհանը դեպի Այգեձոր ա նայում: Օրանժով խոսողները հաճախ գնում են պատուհանի մոտ, որ չկտրտի:

Կամ ասենք ինչ-որ մարդաշատ տեղերում (օրինակ SOAD-ի համերգ) հիշում եմ, որ օրանժի բաժանորդներն էին կապ չլինելուց բողոքում, մինչդեռ իմ` romanista-ի ասած «ապուշ, ռսական» կապը նման խնդիրներ չունի:

:)

Օգտվել եմ էլի Վիվայից, գիտեմ դա ինչ տանջանք ա) իրանք մինչև հիմա Աբովյանում "անտենա են սարքում"...
Անտիպատիա ա մոտս դեպի Վիվան էլ, Յիրիկյանն էլ, մի այլ տիպի, կապն էլ կապ չի, վաբշե չեն դզում)

Chuk
23.07.2015, 01:51
Տղեք, էդ օռանժ-օռանժ որ ասում եք, յուքոմի հե՞տ եք :))

Sunun
23.07.2015, 10:20
Կարճ եմ ուզում գրել, ինչ ինչ կապի որակը եկեք չհամեատենք 3G-ինը վաբշե .:) դրա հետ իմ բոլոր նախկին հենց այդ գործի վրա աշխատող գործընկերներն են համաձայն :)

Ներսես_AM
23.07.2015, 11:42
Որպես վերջին երեք տարին երեք տարբեր օպերատորներին օգտագործած մարդ կարող եմ փաստել որ Օրանժի ինտերնետի դիմաց մյուս երկուսինը ուղղակի աղբ էին։

Chuk
24.07.2015, 00:31
Որպես վերջին երեք տարին երեք տարբեր օպերատորներին օգտագործած մարդ կարող եմ փաստել որ Օրանժի ինտերնետի դիմաց մյուս երկուսինը ուղղակի աղբ էին։

Ներս, դու վերջին երեք տարին արտերկրում չէի՞ր :))

Ներսես_AM
24.07.2015, 00:43
Ներս, դու վերջին երեք տարին արտերկրում չէի՞ր :))

Հա ու ամեն գալուց տարբեր քարտ եմ վերցրել։ Սկզբում վիվա, հետո արմենտել, վերջում օրանժ։ Ու ակտիվորեն ինտերնետ եմ օգտագործել։ Մոտ մի գիգի չափ։ Բիլայնն էլ, վիվան էլ ցույց ա տալիս իբր լիքը անտենա կա, 3G կամ H կա։ Բայց ամեն չորրորդ գործողությունը կախվում լռվում ա։ Օրանժում տենց բան չկար։ Կամ էնքան քիչ էր որ չեմ նկատել։

Chuk
24.07.2015, 00:46

Այսինքն Վիվան փորձարկել ես 2 տարի առաջ, արմենտելն անցյալ տարի, օռանժը էս տարի: Տեսականորեն հնարավոր ա, որ եթե երեքն էլ նույն ժամանակ փորձարկեիր, այլ արդյունք ստանայիր: Ես Օրանժ չեմ օգտագործել, չեմ կարող գնահատել թե որն ա ավելի վատ, բայց կարող եմ ասել, որ 3G-ով ինտերնետ վերջին մի քանի ամիսն եմ ակտիվ օգտագործում (վիվա ա), ու տենց կախվել-լռվելու էֆֆեկտներ չեմ տեսել, ինձ ընդհանուր գոհացնում ա: Բայց չեմ բացառում, որ Օրանժն ավելի լավ ա:

Rammstein
02.04.2016, 03:56
Քանի որ բրենդն արդեն փոխված է, փոփոխություններն ընթացքի մեջ են, Օրանժի խանութներն արդեն վերածվում/վերածվել են Ucom-ի սրահների, բաժանորդների հեռախոսի էկրանին էլ Orange AM-ի փոխարեն արդեն գրվում է Ucom, միանգամից էս թեման էլ անվանափոխեմ:

Մոդերատորական. «Orange Հայաստան» → «Ucom - բջջային կապ»:

Տրիբուն
02.04.2016, 11:55
:dilxor ...

Թե ինչպես է ֆրանսիական ներդրումը վերածվում Գագոյի

Sunun
14.04.2016, 22:36
Շատ վաղուց այստեղ չէի եղել։ Ափսոս, որ են հին աժոտաժ էլ չկա այստեղ, բայց հիշում եմ մի ժամանակ ինչ թեժ քննարկումներ էին այստեղ։
Բարև բոլոր նրանց ում ճանաչել ու շփվել եմ։

keyboard
14.04.2016, 22:40
Շատ վաղուց այստեղ չէի եղել։ Ափսոս, որ են հին աժոտաժ էլ չկա այստեղ, բայց հիշում եմ մի ժամանակ ինչ թեժ քննարկումներ էին այստեղ։
Բարև բոլոր նրանց ում ճանաչել ու շփվել եմ։

Հազար բարի, դու Բիլայնում չէի՞ր:

Sunun
14.04.2016, 22:42
Հազար բարի, դու Բիլայնում չէի՞ր:
Դա 3,5 տարի առաջ էր ։)

keyboard
14.04.2016, 22:49
Դա 3,5 տարի առաջ էր ։)

Դե ժամանակ աննկատ ա անցնում, կարևորը ասած ռուսի՝ на коне վիճակում ես:
Մեկ֊մեկ պաշտոնականից շուտ լուրեր գրի, մեզ լավ զգանք:

Հ․Գ․ Օրանժը քխ էր, յուքոմից էլ առանձնակի սպասելիքներ չունեմ, որտև էսքան ժամանակվա շփումը ապացուցում ա, որ մենեջմենթը ֊ 0, սպասարկումը - մեղմ ասած վատ, 2 տարբեր մասնագետներ նույն ցանցի մասին լրիվ այլ բաներ են ասում ու սենց շարունակ:
Սպասենք լավ լուրերի :)

Վահե-91
15.04.2016, 00:09
յուքոմից էլ առանձնակի սպասելիքներ չունեմ, որտև էսքան ժամանակվա շփումը ապացուցում ա, որ մենեջմենթը ֊ 0, սպասարկումը - մեղմ ասած վատ, 2 տարբեր մասնագետներ նույն ցանցի մասին լրիվ այլ բաներ են ասում ու սենց շարունակ:
Սպասենք լավ լուրերի :)
յուքոմի մանրածախ բաժանորդների սպասարկումը քխ ա

Sunun
15.04.2016, 21:09
Ես գնամ ոնց որ հա՞:)

John
19.04.2016, 13:30
Առավոտից չի ստացվում հաշիվս ստուգել․․․ զանգեցի, ասում են 111 զանգի, հետևի ձայնային ազդանշաններին։ Զանգեցի, մինչև հաշիվը ստուգելու պահը օք ա սաղ, հենց ուզում եմ հաշվիս մնացորդը ստուգեմ՝ անջատվում է զանգը։ Հավես չկա մի անգամ էլ զանգեմ, 5 րոպե սպասեմ, հետո էլի մի հատ չաշխատող տարբերակ ասեն։ Ավելի լավ ա հույսս կտրեմ յուքոմի բջջային կապից։

Մուշու
19.04.2016, 15:14
*133# անում ես, չի գրո՞ւ մ հաշիվդ:

John
19.04.2016, 17:58
*133# անում ես, չի գրո՞ւ մ հաշիվդ:
Չէ, 2 տարբեր հեռախոսներով ու 3 տարբեր քարտերով փորձում եմ։

Նաիրուհի
19.04.2016, 18:32
Չէ, 2 տարբեր հեռախոսներով ու 3 տարբեր քարտերով փորձում եմ։

Նույն հարցով էի մտել։ Մեր Յուքոմի աշխատող ակումբցի ջան, քանի չես գնացել՝ մի թեթև օգնի, ո՞նց անենք՝ գոնե հաշիվն իմանանք, կարևոր զանգի կեսից չանջատվի։

Մուշու
19.04.2016, 20:46
Բա ո՞նց ա իմ մոտ աշխատում ա:

John
19.04.2016, 22:24
Բա ո՞նց ա իմ մոտ աշխատում ա:

Քո համար ասած է վերևներում :D

_Հրաչ_
19.04.2016, 22:38
Չնայած հիմնականը յուքոմիս համարը չեմ օգտագործում, բայց որ սենց գրեցիք, որոշեցի ես էլ ստուգեմ ու պարզեցի, որ ինձ մոտ էլ չի աշխատում, թե ասելու ձև կա, ինձ համար էլ ասեք, LAV?

Վահե-91
19.04.2016, 23:02
*133#
Համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով բլա-բլա-բլա

Rammstein
19.04.2016, 23:08
Էսօր մեր օֆիսում էլ էին բողոքում, որ զանգել խոսալուց մի 3 րոպե հետո անջատվում ա, մեկ էլ հաշիվը լիցքավորել չի լինում:

Rammstein
20.04.2016, 12:39
Էսօր մեր օֆիսում էլ էին բողոքում, որ զանգել խոսալուց մի 3 րոպե հետո անջատվում ա, մեկ էլ հաշիվը լիցքավորել չի լինում:

Ու դեռ չեն ուղղել:
Կոլեգաս երեկվանից ուզում ա հաշիվ լիցքավորի, էսօր զանգեց յուքոմ, ասեցին, որ ձեւ չունի, պիտի սպասի, մինչեւ ուղղեն:

John
20.04.2016, 12:45
Ու դեռ չեն ուղղել:
Կոլեգաս երեկվանից ուզում ա հաշիվ լիցքավորի, էսօր զանգեց յուքոմ, ասեցին, որ ձեւ չունի, պիտի սպասի, մինչեւ ուղղեն:
ես էլ էրեկ առավոտ լիցքավորել էի հաշիվս, գիշերվա 01։35(!!!) սմս եկավ այդ մասին։ Բայց դե չգիտեմ հաշվիս ավելացե՞լ է գումարը, թե՞ սահմանափակվել են սմս ուղարկելով։

Hda
20.04.2016, 14:18
Ամենավատ նորությունը էն ա, որ էլ անհատական կաբինետ չկա ու հաշիվդ ինքնուրույն կառավարելու հնարավորություն չկա: Միշտ համարել եմ ամենակարևոր ծառայությունը՝ ավաաաղ ....

Rammstein
20.04.2016, 17:09
Ամենավատ նորությունը էն ա, որ էլ անհատական կաբինետ չկա ու հաշիվդ ինքնուրույն կառավարելու հնարավորություն չկա: Միշտ համարել եմ ամենակարևոր ծառայությունը՝ ավաաաղ ....

Ինձ թվում ա` լիներ էլ, հիմա դա էլ մեռած կլիներ:
Յուքոմի սայտի օնլայն վճարման տեղում կոլեգայիս համարը գրում եմ, գրում ա «Հեռախոսահամարը գոյություն չունի»: Վերջն ա:

Hda
20.04.2016, 18:21
Ինձ թվում ա` լիներ էլ, հիմա դա էլ մեռած կլիներ:
.............. Վերջն ա:
ինձ էլ

keyboard
20.04.2016, 22:18
UCOM must die!!!!

John
20.04.2016, 22:23
Դզվեց վերջապես։ Ոչ ներողություն, ոչ բան։ Տենց էլ պտի ըլներ էլի։ Մնում ա մի հատ էլ շնորհակալություն հայտնենք, որ 2 օր տևեց ընդամենը էս անասուն վիճակը։

John
22.04.2016, 16:32
Ասում ա «Հարգելի՛ բաժանորդ, հայցում ենք Ձեր ներողամտությունը ապրիլի 19-20ը վճարումների ընդունման հետ կապված մասնակի խնդիրների համար»։
Չեմ ներելու։ Քանզի միայն վճարման հետ չէին խնդիրները, ու, այն էլ մասնակի։ Երբ որ սովորեք ժամանակին մարդկանց տեղյակ պահել խնդիրների մասին, ու ընդունեք ձեր մեղքը, այ էդ վախտ կմտածեմ։ Սուտի ակցիա ըլնի՝ սաղ օրը էդ կգովազդեք ֆբ-ում ու ամենուր։ Ամսի 19ի առավոտտից կային խնդիրները, առաջին անգամ էդ մասին ֆբ-ում գրվել է «20 Ապրիլի at 23:40»-ին։ Օպերատիվ եք աշխատում զը։
Հ․Գ․
էդ «Չեմ ներելու»ն օդի մեջ չեմ ասում, երկու հեռ․համար, որ օգտագործում էի, այլևս չեն լիցքավորվի, ու, ժամկետի ավարտից հետո էլ չեն օգտագործվի։ Բարի, ճանապարհ։

Life
22.04.2016, 16:43
John , որ համարներտ չկորեն MNP-ով կարաս տեղափոխես ուրիշ ցանց

John
22.04.2016, 16:48
John , որ համարներտ չկորեն MNP-ով կարաս տեղափոխես ուրիշ ցանց
Շատ կարևոր համարներ չեն, հիմնական օգտագործման քարտս Յուքոմի չէ, ևս մեկ քաշքշուկից խուսափելու համար միանգամից այլ օպերատորի քարտ կվերցնեմ։

Arsen_Margaryan
24.04.2016, 08:38
Անհատական կաբինետ կա։Ուղակի ասեցի տեղեկացնեմ։ Ucom.am կայքում ա։

stepvaruzhan
24.04.2016, 10:40
Օպերատորները շատ ուշ են պատասխանում, 5 րոպեից ավել սպասում եմ որ միանամ , էլի մի 5 րոպե սպասում եմ որ իրար փոխանցեն զանգը, սաղ Յուքոմ փոխվելուց հետո ա եղել, հին Orange-իս եմ ուզում ......

Գրիգոր
25.04.2016, 17:01
Դե ժամանակ աննկատ ա անցնում, կարևորը ասած ռուսի՝ на коне վիճակում ես:
Մեկ֊մեկ պաշտոնականից շուտ լուրեր գրի, մեզ լավ զգանք:

Հ․Գ․ Օրանժը քխ էր, յուքոմից էլ առանձնակի սպասելիքներ չունեմ, որտև էսքան ժամանակվա շփումը ապացուցում ա, որ մենեջմենթը ֊ 0, սպասարկումը - մեղմ ասած վատ, 2 տարբեր մասնագետներ նույն ցանցի մասին լրիվ այլ բաներ են ասում ու սենց շարունակ:
Սպասենք լավ լուրերի :)

իսկ սպասարկման ո՞ր մասից եք դժգոհ :)

Գրիգոր
25.04.2016, 17:07
Շատ վաղուց այստեղ չէի եղել։ Ափսոս, որ են հին աժոտաժ էլ չկա այստեղ, բայց հիշում եմ մի ժամանակ ինչ թեժ քննարկումներ էին այստեղ։
Բարև բոլոր նրանց ում ճանաչել ու շփվել եմ։

Ողջույն :) ես էլ երևի նույն ժամանակներից ստեղ չէի եղել, վերջերս հիշեցի, նորից որոշեցի ակտիվանալ :hands

Տրիբուն
26.04.2016, 21:59
Դզվեց վերջապես։ Ոչ ներողություն, ոչ բան։ Տենց էլ պտի ըլներ էլի։ Մնում ա մի հատ էլ շնորհակալություն հայտնենք, որ 2 օր տևեց ընդամենը էս անասուն վիճակը։
Ապեր, դու մինչեւ Յուքոմի համար շնորհակալ լինելը, պիտի շնորհակալ լինես, որ Խաչատրյան Գագոն երկրի բյուջեի հետ մեկը մեկին ա փայ, ոչ թե երեքը մեկին ....

Sent from my Lenovo S90-u using Tapatalk

John
27.04.2016, 00:01
Ապեր, դու մինչեւ Յուքոմի համար շնորհակալ լինելը, պիտի շնորհակալ լինես, որ Խաչատրյան Գագոն երկրի բյուջեի հետ մեկը մեկին ա փայ, ոչ թե երեքը մեկին ....

Sent from my Lenovo S90-u using Tapatalk

Ի դեպ, էսօր հավաստի աղբյուրներից իմացա, ասում ա որ Յուքոմն ու Օրանժը միացան, ինքնստինտքյան բաժնետոմնսերի ուղիղ կեսը գնաց ապերոյին․․․

Ռուֆուս
28.04.2016, 19:21
Էլի մարդ կա՞ ում մոտ սիգնալը կորում ա։ Էսօր իմ մոտ մի քանի անգամ եղել ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Գրիգոր
28.04.2016, 19:26
Էլի մարդ կա՞ ում մոտ սիգնալը կորում ա։ Էսօր իմ մոտ մի քանի անգամ եղել ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Խոսքը ինչի՞ մասին ա՞ Ռուֆուս ջան

Ռուֆուս
28.04.2016, 19:27
Հեռախոսի սիգնալի մասին։ Կորում ա ու ցույց ա տալիս no signal։ Հետո ինքն իրեն միանում ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Rammstein
28.04.2016, 19:48
Հեռախոսի սիգնալի մասին։ Կորում ա ու ցույց ա տալիս no signal։ Հետո ինքն իրեն միանում ա

Sent from my Nexus 5 using Tapatalk

Կոլեգաս ասում ա Օրանժի վախտով շատ էր լինում: Վերջերս տենց չի նկատել, բայց կոնկրետ մեր օֆիսում` Բաղրամյան 49 շենքում յուքոմի սիգնալը վատ ա, դրա պատճառով լինում ա մեր օֆիսի յուքոմի բաժանորդների մոտ: Հաճախ կանգնում են պատուհանի մոտ կամ դուրս են գալիս, որ խոսալուց լսվի:

Ռուֆուս
28.04.2016, 19:49

Օրանժի ժամանակ սենց խնդիրներ չեմ ունեցել, բայց որտեղ որ ես եմ միշտ ստաբիլ ուժեղ սիգնալ կա։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Rammstein
28.04.2016, 19:52
Օրանժի ժամանակ սենց խնդիրներ չեմ ունեցել, բայց որտեղ որ ես եմ միշտ ստաբիլ ուժեղ սիգնալ կա։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Իսկ կարող ա՞ հեռախոսիցդ լինի:

Ռուֆուս
28.04.2016, 19:54
Իսկ կարող ա՞ հեռախոսիցդ լինի:
Չեմ կարծում, հեռախոսս նույն հեռախոսն ա, ափդեյթ բան էլ չի եղել։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Rammstein
28.04.2016, 19:59
Չեմ կարծում, հեռախոսս նույն հեռախոսն ա, ափդեյթ բան էլ չի եղել։

Sent from my Nexus 5 using Tapatalk
Մյուս կոլեգայիս էլ հարցրի, ասեց, որ իրա մոտ էլ ա լինում` տեղից անկախ։

Gesendet von meinem Sony Xperia Z2 mit Tapatalk

Ռուֆուս
28.04.2016, 20:10
Մյուս կոլեգայիս էլ հարցրի, ասեց, որ իրա մոտ էլ ա լինում` տեղից անկախ։

Gesendet von meinem Sony Xperia Z2 mit Tapatalk

Եսիմ, Ռամշ ջան, երկու տարի ա Օրանժի հաճախորդ եմ, երբեք սիգնալի հետ խնդիր չեմ ունեցել՝ Ցիտադելի լիֆտերը ու մետրոն չհաշված: Մեկ մեկ եղել ա, երբ 3G-ից գցել ա Edge, հետո վերականգնվել ա, բայց չեմ հիշում, որ սիգնալը իսպառ կորի:

Վահե-91
28.04.2016, 20:55
Չեմ կարծում, հեռախոսս նույն հեռախոսն ա, ափդեյթ բան էլ չի եղել։

Sent from my Nexus 5 using Tapatalk

ծանոթիս Nexus 5-ն էլ էր տենց լինում, պլատից էր: Եթե շատ ա կրկնվում ուրիշ քարտ դիր, պարզ կլինի:

keyboard
28.04.2016, 22:35
Ինձ պատահած 10 հեռախոսից 9ի խնդիրները լուծվել են օրանժի քարտը մեջից հանել շպրտելուց հետո։
Ընկերս մի այֆոն ուներ, օրանժի քարտով ուղղակի չէր աշխատում էդ հեռախոսը։
Քարտը շպրտեցինք 3 րդ տարին ա բիլայնից ա օգտվում խնդիր չի եղել։
Ես սամսունգ առա հասարակ՝ դուալ սիմ, 3 օր օգտագործեցի տարա սերվիս ու մունաթ եկա, թե չի աշխատում, կախվում ա։
Օրանժի քարտը մեջից հանեցին, անցած տարի գրպանիցս ընկել էր, մեքենայով վրով անցա, էկրանը ջարդած ա, բայց մինչև հիմա 2 քարտն էլ անխափան աշխատում ա։