Մուտք

Դիտել ողջ տարբերակը : նոր էջ



Fansheta
06.05.2008, 13:04
Նախ ինձնով քիչ թե շատ հետաքրքրվողներին կուզեմ ասել, որ կյանքս կարծես նոր փուլ է մտել… Ինձ ասում էիք, որ երբ նա գա, ես այլևս չեմ ընդունի և ես չէի հավատում: :):):)
Դե, երեվի հենց էդպես է լինում…
Դեռևս չեմ կարողանում ստեղծագործել, մտածում եմ, հա մտածում, եթե ինչ-որ բան գրում էլ եմ, կարծես իմ գրածը չլինի…

Այսօր գիշեր մի բան եմ գրել: Շատ կուզեի լսել տարբեր կարծիքներ, պարզապես գրել եմ այն, ինչ մտածել եմ...


ՀՈՒՅԶԵրԻՍ ԼՈՒՍԱՈր ձՄԵՌԸ

Նստել եմ իմ բազկաթոռին: Այն ձյունասպիտակ է ու շատ փափուկ, այնքան հարմար է: Պատի միջից բուխարին կրակներ է ծնում, որոնք հալվում են, ջերմացնում ես օդը…
Պատերը նուրբ երանգներ ունեն: Բաց երանգները անկանոն փոխարինում են իրար, նման են այն ամպերին, որ մայրամուտից առաջ երևում են իմ մեծ լուսամուտից…
Փղոսկրե գույնի վարագույրները հավաքված են լուսամուտիս երկու կողմերում: Նրանց վրո վարդագույն թիթեռնիկներ են ասեղնագործված:
Ոչ, չեմ ուզում երաժշտություն լսել: Ուզում եմ լսել խարույկի ճարճատյունը և պատուհանիս ետևից գտնել երևացող առաջին աստղը: Չեմ ուզում ոչ ոքի հետ խոսել, ոչնչի մասին…
Տաք վանայից հետո մազերս դեռ թաց են, իսկ ես մի համեղ կտոր կոկոսով տորթ եմ ուտում և խմում եմ տաք սհոկոլադ:
Շատ հեռվից լսվող ջութակի մեղմ կրակները խառնվում են իմ խարույկի լեզվակներին…
Սենյակիս երեք անկյուններում պատերի ջահեր կան, որոնցից կախված գնդիկները մեղմ զրնգոցով հպվում են իրար…
… Հեռախոսիս վրա լույս է վառվում և ես այն ձեռքս առնելով ակամա ժպտում եմ ու մոտենում վարդագույն թիթեռնիկներին, որ սրտիս նման ուզում են դուրս թռչել լուսամուտից և գրկել աշխարհի բարին…:love

Dayana
06.05.2008, 14:05
Սոնա թվում է թե դու հիմա պիտի երջանիկ լինես :oy բայց իրականում դու հիմա շատ ավելի ես մտահոգ ու մի տեսակ նեղված երևում :oy

Ուզում եմ քեզ մի փոքրիկ հեքիաթ պատմեմ, հուսով եմ դուրդ կգա...

Լինում է չիլինում, մի աղջիկ է լինում։ Ապրում է այս աղջիկը ճենապակե դղյակում, ուր ամեն ամեն ինչ այնքան սեփական ու հարազատ էր, այնքան մաքուր ու իրական։ ՄԻայն մի բան էր, որ աղջկան անհանգստացնում էր՝ ա երբեկ դուրս չէր եկել այդ դղյակից առանց ուղեկցության։ Մի անգամ ճենապակե դղյակի գեղեցկուհին ծածուկ դուրս եկավ դղյակից։ Ինչպես բոլոր հեքիաթներում, այս մեկում էլ նա հանդիպեց գեղեցիկ երիտասարդին։ Չէ երիտասարդն այս արքայազն չէր, այլ հասարակ մոմավաճառ։ Մոմավաճռը նկատեց աղջկա կայծակնային սիրահարվածությունն ու նրան մի գեղեցիկ թիթեռնիկ հիշեցնող մոմ նվիրեց ու եղբայրաբար շոյեց նրա "ոսկի" մազերը։ Աղջիկն այս այդ շոյանքն ընդունեց որպես սիրո փախադարձության նշան։ Հաջորդ օրերին նա ծածուկ դուրս էր գալիս ու գնում հանդիպելու, իսկ ավելի շուտ հեռվից նայելու իր սիրելիին։ Սակայն երկար չտևեց նրա հիացմունքն ու սիրահարվածությունը։ Մի օր նա տեսավ իր մոմավաճառին ուրիշի հետ։ Երեկոյան մոմին նայելից նա բարկությունից ու արցունքներից խեղդվելուց խուսափելու համար թիթեռնիկանման մոմը դուրս նետեց։ Մոմը կոտրվեց կորտելով նաև աղջնակի սիրտը։

Այս պատմությունից շատ տարիներ են անցել և չկա ճենապակե դզյակը, սակայն աղջկա ու թիթեռաձև մոմի մասին լեգենդը կլինի հավերժ։

WArmanW
06.05.2008, 16:01
ՀՈՒՅԶԵրԻՍ ԼՈՒՍԱՈր ձՄԵՌԸ

Կասես ի՞նչի այսպես:

Frigid-
07.05.2008, 12:07
Բառերդ ցաքուցրիվ են, մտքերդ` անհասցե: Եթե դա լիներ բուն նպատակը, կհասկացվեր: Բայց ակնառու է, որ դա չէ: Կարծում եմ` պետք է կամ ամեն ինչից շեղվես, կամ էլ` յուրաքանչյուր շեղում հանգեցնի կոնկրեդ ասելիքիդ: Իսկ էստեղ խառն է, շատ խառը, զուտ բառեր ու ոչ այդքան էական համեմատական պատկերներ են կամ էլ անհստակ հոգեվիճակներ:

Սա որպես ի գիտություն, վրադ ատամ չունեմ ;)

Գալաթեա
07.05.2008, 13:05
Մի քիչ շատ քաղցր-մեղցր էր: Էն տործիկ-մործիկի պահը չէ էլի: Ընդհանրապես:

Հոգեվիճակդ խառնել ես սենյակիդ ինտերյերի մանրամասն նկարագրությանը: Մի տեսակ շատ սիտուացիոն էր ստացվել: Ոնց որ անշարժ գույքի գովազդ լիներ:
Փորձիր մի քիչ ավելի գլոբալ մտածել :)
Ասածներս վերաբերում են զուտ գրական ոճիդ, նեղանալ չլինի ;)