Նախ ինձնով քիչ թե շատ հետաքրքրվողներին կուզեմ ասել, որ կյանքս կարծես նոր փուլ է մտել… Ինձ ասում էիք, որ երբ նա գա, ես այլևս չեմ ընդունի և ես չէի հավատում:
Դե, երեվի հենց էդպես է լինում…
Դեռևս չեմ կարողանում ստեղծագործել, մտածում եմ, հա մտածում, եթե ինչ-որ բան գրում էլ եմ, կարծես իմ գրածը չլինի…
Այսօր գիշեր մի բան եմ գրել: Շատ կուզեի լսել տարբեր կարծիքներ, պարզապես գրել եմ այն, ինչ մտածել եմ...
ՀՈՒՅԶԵրԻՍ ԼՈՒՍԱՈր ձՄԵՌԸ
Նստել եմ իմ բազկաթոռին: Այն ձյունասպիտակ է ու շատ փափուկ, այնքան հարմար է: Պատի միջից բուխարին կրակներ է ծնում, որոնք հալվում են, ջերմացնում ես օդը…
Պատերը նուրբ երանգներ ունեն: Բաց երանգները անկանոն փոխարինում են իրար, նման են այն ամպերին, որ մայրամուտից առաջ երևում են իմ մեծ լուսամուտից…
Փղոսկրե գույնի վարագույրները հավաքված են լուսամուտիս երկու կողմերում: Նրանց վրո վարդագույն թիթեռնիկներ են ասեղնագործված:
Ոչ, չեմ ուզում երաժշտություն լսել: Ուզում եմ լսել խարույկի ճարճատյունը և պատուհանիս ետևից գտնել երևացող առաջին աստղը: Չեմ ուզում ոչ ոքի հետ խոսել, ոչնչի մասին…
Տաք վանայից հետո մազերս դեռ թաց են, իսկ ես մի համեղ կտոր կոկոսով տորթ եմ ուտում և խմում եմ տաք սհոկոլադ:
Շատ հեռվից լսվող ջութակի մեղմ կրակները խառնվում են իմ խարույկի լեզվակներին…
Սենյակիս երեք անկյուններում պատերի ջահեր կան, որոնցից կախված գնդիկները մեղմ զրնգոցով հպվում են իրար…
… Հեռախոսիս վրա լույս է վառվում և ես այն ձեռքս առնելով ակամա ժպտում եմ ու մոտենում վարդագույն թիթեռնիկներին, որ սրտիս նման ուզում են դուրս թռչել լուսամուտից և գրկել աշխարհի բարին…![]()
Էջանիշներ