PDA

Դիտել ողջ տարբերակը : Beeline AM

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9

Rammstein
06.10.2008, 20:05
Ինձ մեկը կասի թե կա արդյոք GPRS Ավտոմատ նաստրոյկաների համար, որ սմս ով գա, ոնց որ WAP - ը???

Ավելացվել է 3 րոպե անց

Ես խորհուրդ կտամ ընկերներ սակագնային պլանը կամ ուլտրա
Ընկերներով դեպի վիվա ու բի լայն -39 դրամ ա, քաղաքային 69 դրամ
Ուլտրան հիմնականում ձեռք ա տալիս ինտերնետի ու 3Ջ - ի համար

Հա, բայց էս Ուլտրայի ու Ընկերների ճակատագիրն ա անհայտ, որովհետեւ ժամկետով են (Մինչեւ 2009 հունվարի քանիսն են)։

Yellow Raven
06.10.2008, 20:22
Ինձ մեկը կասի թե կա արդյոք GPRS Ավտոմատ նաստրոյկաների համար, որ սմս ով գա, ոնց որ WAP - ը???

Ես մի անգամ զանգեցի,ասեցին չէ չկա: Հետո սմս ուղարկեցին թե ոնց պետքա ձեռով դնեմ նաստռոյկեքը:

Elmo
06.10.2008, 20:24
Կայքում ամեն ինչ շատ հասկանալի ու մատչելի ձևով գրված ա, համարյա բոլոր հեռախոսների համար: Մտեք, կարդացեք ու կարգավորեք: Մարդիկ չարչարվել կայքում հսկայական ինֆորմացիա են տեղադրել, բայց չգիտես ինչու ժողովուրդը չի օգտվում:

Rammstein
06.10.2008, 20:34

Հասկանո՞ւմ ես Elmo ջան, կան հեռախոսներ, որ ձեռքով կառավարելու հնարավորությունն արգելածակված է։
Հիմնականում դա լինում է այն պատճառով, որ այդ հեռախոսները գնված են եղել ՍԻՄ քարտի հետ միասին, ու տվյալ օպերատորը ին կարգավորումները դրել է ու արգելափակել։

Elmo
07.10.2008, 09:43

Unlock :) 5000-6000 դրամ: Հիմնականում Սարյանի փոստի առաջին հարկում կամ Евросеть -ի սերվիսկ կենտրոններում:
Իսկ ընդհանրապես Lock արած հեռախոսների վրա կարծեմ կոնֆիգուրացիոն սկրիպտն էլ չի կարում բան փոխի: Այսինքն մեծամասամբ:

Rammstein
07.10.2008, 14:40

Ճիշտն ասած lock արածների վրա էդ սկրիպտը չեմ փորձել, բայց գիտեմ, որ անլոք անելուց (գոնե որոշ հեռախոսների մոտ) կարգավորման հնարավորությունը չի ակտիվանում։ Պետք ա երեւի պռաշիվկա արվի, որ դզվի։ Անլոքը ընդամենը վերացնում ա ՍԻՄ քարտի ու հերախոսի կապվածությունը։

Yellow Raven
07.10.2008, 15:28
Ժող հեռախոսս ՍՄՍ չի ուղարկում,գրումա որ ցանցը չի թողնում…
Զանգեցի ինչ ասես չասին,բայց չեղավ…Ինչից կլնի՞
Նախապես ասեմ,որ ակտիվա ՍՄՍ ծառայությունը մոտս

Elmo
07.10.2008, 15:29
Ժող հեռախոսս ՍՄՍ չի ուղարկում,գրումա որ ցանցը չի թողնում…
Զանգեցի ինչ ասես չասին,բայց չեղավ…Ինչից կլնի՞
Նախապես ասեմ,որ ակտիվա ՍՄՍ ծառայությունը մոտս

Հեռախոսդ վեցրու գնա մոտակա սպասարկման կետ: Եթե հերթ չլինի կստուգեն կուղեն կտան քեզ:

Yellow Raven
07.10.2008, 15:30
Հեռախոսդ վեցրու գնա մոտակա սպասարկման կետ: Եթե հերթ չլինի կստուգեն կուղեն կտան քեզ:
Իսկ ուրիշ ձև չկա? :(

Sunun
07.10.2008, 15:36
մոդելը, համարը, ու մմս ի տօչկա դօստուպան?

Yellow Raven
07.10.2008, 15:38
մոդելը, համարը, ու մմս ի տօչկա դօստուպան?
Նոկիա 6233
** ** ** ** ** **
ՄՄՍ-ը ավտոմատա կարգավորած,բայց ես Սմս ն եմ հարցնում

Մոդերատորական։ Համարը ջնջված է։ Համարները հրապարակավ մի գրեք։

Sunun
07.10.2008, 15:43
հիմա փորձիր, հեռախոսդ անջատել միացնելուց հետո, և մի հատ ՍՄՍ կենտրոնի համարն էլ նայի, եթե չեղավ ուրեմն գրասենյակ, բացի դրանից մի հատ էլ ուրիշ հեռախոսի մեջ փորձի

Rammstein
07.10.2008, 15:47
Ժող հեռախոսս ՍՄՍ չի ուղարկում,գրումա որ ցանցը չի թողնում…
Զանգեցի ինչ ասես չասին,բայց չեղավ…Ինչից կլնի՞
Նախապես ասեմ,որ ակտիվա ՍՄՍ ծառայությունը մոտս

Տարբերակ 1.
Տված ա, որ SMS-ը GPRS-ի միջոցով ուղարկի։

Տարբերակ 2.
Ուղարկվող հաղորդագրությունները բլոկ են արված, փորձիր հավաքել #33*0000#, որտեղ 0000-ն զանգերի արգելափակման կոդն է։ Եթե դու այն չես փոխել, ապա այն 0000 է։

Տարբերակ 3.
Սերվերի համարը սխալ է գրած։ Նայի՛ր, պետք է լինի +37491000301

Թե ուրիշ ինչից կարա լինի, չգիտեմ։;)

Sunun
07.10.2008, 15:50
Rammstein (http://www.akumb.am/member.php?u=14441) տարբերակները շատ շատ են :)

Rammstein
07.10.2008, 15:59
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջված է:

Sunun
07.10.2008, 16:51
Մոդերատորական. օտար լեզվով գրառումը ջնջվել է: Օտարալեզու հոդվածներն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է համառոտ նրա բովանդակությունը ներկայացնել հայերենով:

Ռեդ
07.10.2008, 22:03
Էհ, բա ասում ենք մեր Բելինեն սենց, մեր Բելինեն նենց :|
Ձեր Բելինեի ՀայԼայնը դանդաղ ա, 256 չկա, հազիվ 150-ի ձգի :mda

Հայկօ
07.10.2008, 22:17
Մաքուր 256-ա: Նույնիսկ՝ ավել: Մինչև 34Kb/s արագությամբ քաշել եմ: Աղվես, խաղող, դունչ և այլն ;)

Ռեդ
07.10.2008, 22:18
Մաքուր 256-ա: Նույնիսկ՝ ավել: Մինչև 34Kb/s արագությամբ քաշել եմ: Աղվես, խաղող, դունչ և այլն ;)
Բա խի՞ ա իմ մոտ քիչ :esim
Հազարից մեկ ա 28Kb/s հասնում :think

Հայկօ
07.10.2008, 22:22
Բա խի՞ ա իմ մոտ քիչ :esim
Հազարից մեկ ա 28Kb/s հասնում :think

Շենք ա՞, թե՞ սեփական: Ինչ-որ տեղ չար լեզուները բամբասում էին, որ Բիլայնը տակից share ա անում մի գիծը: Չնայած՝ խելքին մոտ բան չէ :think:

Ռեդ
07.10.2008, 22:27
Շենք ա՞, թե՞ սեփական: Ինչ-որ տեղ չար լեզուները բամբասում էին, որ Բիլայնը տակից share ա անում մի գիծը: Չնայած՝ խելքին մոտ բան չէ :think:
Շենք

Kuk
07.10.2008, 22:32
Էս բիլայնը հիվանդագին հատկություններ ունի. մի հատ քարտ ունեմ, հենց մոտենում ա սռոկը վերջանալու ժամանակը` մի հինգ օր շուտ` օրվա մեջ առանց չափազանցնելու մի հիսուն հատ սմս ա գրում, որ լիցքավորեմ: Տապոռ ե՞ն արա սրանք:angry

ministr
07.10.2008, 22:34
Ժամանակին ընդհանրապես չէր գրում... տենց մոտ 40000 կորցրել եմ.. ու դրանից հետո հաստատ որոշեցի անցնեմ Վիվասելի...

Kuk
07.10.2008, 22:37
Ժամանակին ընդհանրապես չէր գրում... տենց մոտ 40000 կորցրել եմ.. ու դրանից հետո հաստատ որոշեցի անցնեմ Վիվասելի...

Ավելի լավա չգրի քառասուն հազար կորցնեմ, քան թե սենց չորս հարյուր հազարի նեռվերա քայքայում:sad Լավ ա` իմ հիմնական համարը բիլայն չի:

Sunun
08.10.2008, 11:49
“3G բաժանորդների թիվը կայուն աճի միտումներ է դրսեւորում”

http://www.hayinfo.am/local/images/hayinfo/iphone_3g.jpg_1216279093.jpg
“ԱրմենՏել” ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Անուշ Բեղլոյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը

- Beeline-ը հայտարարել է Երեւանում երրորդ սերնդի բջջային կապի (3G) առեւտրային գործարկման մասին: Ինչպիսի՞ն են նախնական արդյունքները, հաճախորդների կողմից 3G ծառայության նկատմամբ ինչպիսի՞ պահանջարկ կա:
- 3G ցանցը փորձնականորեն գործարկվեց այս տարվա հուլիսին, իսկ մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք ցանցը առեւտրային շահագործման հանձնելու մասին: Նույնիսկ փորձնական ռեժիմով գրանցվել է բավականին մեծ հետաքրքրություն նոր հնարավորությունների նկատմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանցի ծածկույթը դեռեւս սահմանափակվում է Երեւանով, եւ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է որոշակի տեխնիկական չափանիշներով օժտված բջջային հեռախոսների առկայություն (3G, UMTS կամ WCDMA ):
Նորարարությունների տարածման տեսության վրա հենվելով` կարելի է ասել, որ ցանցի փորձնական գործարկման ժամանակ մեզ հաջողվեց հետաքրքրություն հարուցել թիրախային շուկայի այն հատվածի մոտ, որոնց ընդունված է անվանել “նորարարներ”: Սպառողների այդ խումբը լավ կրթված մարդիկ են, ովքեր ունեն տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ եւ Հայաստանում սոցիալական առաջնորդներ են հանդիսանում: Այնպես որ այդ առումով ցանցի փորձարկումը կարելի է հաջողված համարել:
- 3G ծառայութուններից մշտապես օգտվող հաճախորդների թվի վերաբերյալ կա՞ն արդյոք վիճակագրական տվյալներ:
- Կցանկանայի մի քանի խոսքով նկարագրել, թե ինչպիսիք են 3G-ի օգտագործման միտումներն աշխարհում: Երրորդ սերնդի բջջային կապի (3G) պատմությունը սկսվել է մոտ 20 տարի առաջ` 1990 թվականից, երբ Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) սկսեց մշակել IMT 2000 ստանդարտը:
Առաջին անգամ 3G առեւտրային ցանցը գործարկվել է Ճապոնիայում 2001 թվականին: Եվրոպայում 3G ցանցերը սկսել են գործարկել միայն 2003 թվականից: Երբ 2004 թ. սկզբում Harris Interactive վերլուծական ընկերությունը հարցում կատարեց եվրոպական մի շարք երկրների բջջային կապի սպառողների շրջանում, պարզվեց, որ հաճախորդների 49%-ն առհասարակ հետաքրքրված չէ 3G ցանցերով, իսկ 55%-ը վստահ է, որ 3G ծառայությունները չափազանց թանկ են լինելու: Այդուամենայնիվ, Ճապոնիայի շուկայում, որտեղ ցանցը գործարկվել է առաջին անգամ, դիտվում է արմատապես այլ իրավիճակ: Ճապոնիայի խոշորագույն օպերատոր NTT DoCoMo-ն 3G ծառայություններից օգտվող բաժանորդների թվով համարվում է համաշխարհային առաջատար (2007 թվականի մարտի դրությամբ օպերատորի 55 միլիոն բաժանորդներից 30 մլն-ը օգտվում էր այդ կապից):
Իհարկե, Հայաստանում ծառայությունը բացարձակ նոր է, եւ դեռեւս բաժանորդների շրջանում դրա մասսայականությունը հիշեցնում է 3G-ի գործարկման առաջին տարիների եվրոպական միտումները, սակայն արժե հաշվի առնել, որ հայ սպառողի համար բնութագրական է հետաքրքրությունը տեխնիկական եւ տեխնոլոգիական նորույթների նկատմամբ, քանզի ծառայության բաժանորդների թիվն արդեն կայուն աճի միտումներ է դրսեւորում, որոնք, անկասկած, կամրապնդվեն հայաստանյան շուկա նոր սերնդի ստանդարտներին համապատասխանող հեռախոսների ներթափանցմանը զուգահեռ:
- Ե՞րբ է Beeline-ը նախատեսում ընդլայնել 3G-ի ծածկույթը:
- Մոտ ապագայում նախատեսվում է ցանցի ընդլայնում, որպեսզի դրա ծածկույթը տարածվի ողջ Երեւանով: Ցավոք, Հայաստանի մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ տեխնիկական հագեցվածության տարբերությունը բավականին էական է, այդ իսկ պատճառով “ԱրմենՏել”-ն առաջիկայում ձգտելու է կրճատել այդ ճեղքվածքը իր մյուս ծրագրերի միջոցով: Սակայն անհրաժեշտ է գիտակցել. տեխնոլոգիաները զարգանում են կայծակնային արագությամբ, եւ ցանցային սարքավորումներ արտադրողներն իրենց հետագա մշակումներում արդեն կենտրոնանում են 3G-ի վրա: Նշանակում է, 3G-ի պահանջարկը աճելու է, եւ մարզերում ցանցին միանալը կարող է ոչ այնքան հեռավոր ապագայի գործ դառնալ:
- Առաջիկայում ինչպիսի՞ լրացուցիչ ծառայություններ (արագ ինտերնետից եւ տեսազանգերից բացի) կարող են հասանելի լինել Beeline-ի բաժանորդներին:
- Շարժական ինտերնետից բացի 3G-ն թույլ է տալիս բեռնաթափել GSM ցանցերն այնտեղ, որտեղ դրանք այժմ գործում են առավելագույն տարողունակության սահմաններում (3G հեռախոսների բավականաչափ թափանցելիության պայմաններում): Շարժական արագ ինտերնետի հնարավորությունն ապագայում մեծ հեռանկարներ է բացում:
Մասնավորապես, Ռուսաստանում “ՎիմպելԿոմն” արդեն մատուցում է “շարժական գրասենյակ” ծառայությունը: “Շարժական գրասենյակը” նոութբուքի օգնությամբ կորպորատիվ ռեսուրսներին եւ ինտերնետ-հասանելիության համալիր լուծում է: Այդ հասանելիությունն ապահովվում է աշխարհի յուրաքանչյուր կետում, ուր գործում է 3G-ն: Մենք ենթադրում ենք, որ այդ ծառայությունը կարող է օգտակար եւ հետաքրքիր լինել հայաստանցի սպառողին: Հարկ է նշել նաեւ, որ 3G-ի հնարավորությունները կատարելապես նոր տեխնոլոգիական հորիզոններ են բացում: Այսպես, 3G-ի օգտագործման վերջին միտումներից մեկն ողջ աշխարհում հանդիսանում է շարժական հեռուստատեսությունը: Վերջինս պահանջում է չափազանց առաջադեմ տեխնոլոգիաներ ինչպես կապի, այնպես էլ հեռուստատեսության ոլորտում, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավորությունն արդեն հայտարարել է հեռուստատեսության թվայնացման մեկնարկի մասին, մեդիայի կոնվերգենցիան կարող է տեղի ունենալ բավականին արագ:

hayinfo.am

Ներսես_AM
08.10.2008, 12:15
Իսկ iPhone-ը ինչ կապ ուներ այս հոդվածի հետ:
iPhone 3գ կարծեմ հայաստանում չի աշխատում կամ օրինական չի չէ՞

Elmo
08.10.2008, 12:18
Իսկ iPhone-ը ինչ կապ ուներ այս հոդվածի հետ:
iPhone 3գ կարծեմ հայաստանում չի աշխատում կամ օրինական չի չէ՞

Ինձ էլ հետաքրքրեց էդ լոգոն: Հա օրինական չի հալա, անլոք են անում օգտագործում: Բայց կամ Բիլայնը կամ Օրանժը պետք ա միջամտեն, որ օրինական վաճառք գնա:

Sunun
08.10.2008, 13:04
Երեւան /Մեդիամաքս/. iPhone 3G սմարթֆոնների օրինական վաճառքը Հայաստանում կսկսվի տարեվերջին, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է “Մակ ԱՄ” ընկերության (Հայաստանում Apple-ի պաշտոնական դիստիբյուտոր) տնօրեն Էռնեստ Մարդոյանը:

Մեկնաբանելով այն փաստը, որ այսօր Ռուսաստանում պաշտոնապես սկսվել են iPhone 3G- վաճառքները, Էռնեստ Մարդոյանը նկատել է, որ “վաճառքի մեկնարկի մասին պայմանագիրը սահմանափակվում է միայն Ռուսաստանի տարածքով”:

“Հայաստանում iPhone 3G պաշտոնապես կհայտնվի տարեվերջին, ընդ որում, որպես ռիթեյլերներ հանդես են գալու Հայաստանի բջջային կապի օպերատորները, քանի որ մնացած մատակարարողները ի վիճակի չեն այդչափ խոշոր գործարք կնքել”,- ասել է ընկերության ղեկավարը:

Beeline օպերատորի մամլո ծառայությունում հաստատել են Հայաստանում iPhone 3G-ի վաճառքի մեկնարկի հնարավորությունը:

aerosmith
08.10.2008, 13:36
իսկ հետաքրքիրա Հայաստանում քանի հազար դոլար կլնի?:o

Elmo
08.10.2008, 13:41
իսկ հետաքրքիրա Հայաստանում քանի հազար դոլար կլնի?:o

Ռուսաստանում 1000 -ից ավել դոլլար ա :(

Rammstein
10.10.2008, 18:47
Փոստորեն երեւի էդ հեռախոսները կվաճառվեն SIM քարտին կպած, հա՞։:8

Elmo
10.10.2008, 19:23
Փոստորեն երեւի էդ հեռախոսները կվաճառվեն SIM քարտին կպած, հա՞։:8

Պաշտոնապես միայն տենց են վաճառում: Բայց եթե տենց գին եղավ չեմ առնի կյանքում: Հենա ծանոթս էմիրատներում 270 դոլլարով տեսել ա: Ավելի լավ ա դրսից բերել տամ ու որ օպերատորից ուզենամ նրանից էլ օգտվեմ:

Rammstein
10.10.2008, 19:44
Պաշտոնապես միայն տենց են վաճառում: Բայց եթե տենց գին եղավ չեմ առնի կյանքում: Հենա ծանոթս էմիրատներում 270 դոլլարով տեսել ա: Ավելի լավ ա դրսից բերել տամ ու որ օպերատորից ուզենամ նրանից էլ օգտվեմ:

Համաձայն եմ, բայց եթե ստեղ էժան էղավ, կարելի ա առնել ու անլոք անել։

Հ.Գ. Ինձ թվում ա Ռուսաստանում ամեն ինչի գները բարձր են։ Էն սարքը հիշում ե՞ս, որ 3G-ով ու Բիլայնի քարտով Ինտերնետ ես մտնում (էն որ Sunun-ը գրել էր)։ Ռուսաստանում, Բիլայնի կայքում դա արժե 2000 RUR։ Այսինքն` 24000 դրամ։ Ամեն դեպքում դրան ես այդքան չէի վճարի։:think

Rammstein
11.10.2008, 17:12
Որոշակի դադարից հետո կրկին աշխատում է հաշվի վերալիցքավորման 0696 հեռախոսահամարը։

Sunun
11.10.2008, 22:15
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԴՐԱԿԱՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԻՆ

«Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը երրորդ օպերատորի մուտքով բջջային կապի շուկայում դրական փոփոխություններ է ակնկալում:

«Orange-ը (պատկանում է France Telecom ընկերությանը) լուրջ խաղացող է: Մեզ համար դա ազդանշան է, որ բջջային կապի հայկական շուկայում երրորդ օպերատորի անհրաժեշտություն կա»,- ասաց նա:

Ն. Վելիչկովը նշեց, որ ընկերության ծրագրերի մեջ են մտնում լավ արդյունքների հասնելու համար աշխատանքների հետևողական շարունակումը, որից հետո «պարզ կդառնա` իրականում այդ ընկերությունն ուժեղ է, թե հենց այնպես է շուկայում հայտնվել»:
«Մենք չենք վախենում մրցակցությունից և միշտ պատրաստ ենք դրան»,- ընդգծեց նա:

Ընկերության առաջարկած գնի տեսանկյունից Ն. Վելիչկովը երրորդ օպերատորի համար հայտարարված մրցույթի արդյունքները դրական գնահատեց:

Անդրադառնալով ընկերության բաժանորդային բազայի կրճատման հնարավորությանը` Ն. Վեիչկովը նկատեց, թե ցանկացած ընկերություն, շուկա մուտք գործելով, ձգտում է իր բազան ստեղծել: «Թե որքան բաժանորդ կունենա ընկերությունը, կախված է այն բանից, թե որքան լավ կաշխատի օպերատորներից յուրաքանչյուրը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մրցութային հանձնաժողովն օրերս բջջային կապի ոլորտում երրորդ օպերատորի համար հայտարարված մրցույթի հաղթող ճանաչեց ֆրանսիական Orange ընկերությանը: Հայաստանում իր գործունեությունը սկսելու համար այս ընկերությունն առաջարկել էր 51.5 մլն եվրո: +374(0)55 և +374(0)95 կոդերով ծառայություն մատուցելու համար ընկերությանը տրամադրվելու է ռադիոհաճախականությունների որոշակի դիապազոն: Ընկերությունը մտադիր է արտոնագիր ստանալու պահից ի վեր 200 մլն եվրո գումարի չափով ներդրումներ կատարել:

Աղբյուր` Panorama.am

Ավելացվել է 3 րոպե անց
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ «TURKISH TELECOM»-Ի ՀԵՏ

«Արմենտել» ընկերությունը մինչև հոկտեմբերի վերջ Թուրքիայից ինտերնետ ծառայություններ ստանալու նպատակով պայմանագիր կկնքի Turkish telecom ընկերության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմա ժամանակ հայտնեց «Արմենտելի» գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:

Նա նշեց, որ երկու ընկերություններն իրենց երկրներում համապատասխան թույլտվություններն արդեն ստացել են և այս պահին բանակցություններն ընթանում են ծառայությունների մատուցման պայմանների շուրջ:

«Մեզ բոլորիս համար կարևոր է իմանալ, որ մենք ապահով ինտերնետ կապ ենք ունենալու, իսկ Թուրքիան հնարավորություններից մեկն է»,- ասաց նա:

Ն. Վելիչկովը հավելեց, որ արդեն Վրաստանից եկող երկրորդ կապուղին կա, պատրաստվում է երրորդը, կա նաև Իրանից եկող մալուխը: Այսպիսով նոր պայմանագրի արդյունքում ընկերությունը կունենա չորորդ կապուղին:

Երեք նախագծերի իրականացման արդյունքում ինտերնետի թողունակությունը 4 անգամ կմեծանա: Ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ այն մեծացնել 16 անգամ:

«Արմենտել» ընկերությունը մտադիր է նաև սեփական հասցեների տարածություն ստեղծել որը կոչվելու է beemail.am (ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱՆԿԱԸՆԿԱԼՍ): Էլեկտրոնային փոստն արդեն պատրաստ է, մնում է սանալ անհրաժեշտ արտոնագիրն ու ճշտել պոտենցիալ օգտագործողների թիվը:

Աղբյուր` Panorama.am

Sunun
13.10.2008, 16:37
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՎՃԱՐ ՃՇՏԵԼ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՔԻ ԳՈՒՄԱՐԸ

Այսուհետ յուրաքանչյուր ամսվա 10-ից «ԱրմենՏելի» ֆիքսված կապի բաժանորդները կարող են նախորդ ամսվա ընթացքում գոյացած պարտքի գումարի մասին տեղեկանալ անվճար` զանգահարելով 115 (թվային ԱՀԿ-ներից) կամ 080001115 (անալոգային ԱՀԿ-ներից): Այս մասին հաղորդում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Մենք ուզում ենք առավել հասկանալի և թափանցիկ լինել մեր հաճախորդների համար: «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների թիվը կազմում Է 630 հազար, և ընկերությունը հուսով է, որ նոր ծառայությունը բոլոր այս մարդկանց թույլ կտա վճարումները պլանավորել առանց ավելորդ հոգսերի, նույնիսկ` առանց տանից դուրս գալու», - ասաց «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Աղբյուր` Panorama.am

Rammstein
13.10.2008, 17:11
Շատ լավ ա, ես երկար եմ սպասել նման բանի։:hands Այ եթե լիներ բջջային հետվճարային համակարգի նման ավելի լավ կլիներ (որ ավելի հաճախակի թարմացվեր, ոչ թե ամիսը մեկ)։ Բայց էս էլ ա բան։:)

Հ.Գ. Sunun ջան, նման գրառումները կարելի է անել «Beeline Ֆիքսված Հեռախոսակապ» թեմայում (խորհուրդ:))։;)

Artgeo
14.10.2008, 01:21
080001115 (անալոգային ԱՀԿ-ներից)

Ասում ա. «Ձեր հավաքած համարը գոյություն չունի» :think

Sunun
14.10.2008, 07:49
եթե չեմ սխալվում մի հատ մեկ ավելա գրած էդտեղ

Sunun
14.10.2008, 08:37
Ուրեմն ինֆոն ճշտեցի Երևանից կապ չունի թվային ա թե չէ 115, իսկ այ շրջաններից 080001115

Rammstein
14.10.2008, 13:22
Ուրեմն ինֆոն ճշտեցի Երևանից կապ չունի թվային ա թե չէ 115, իսկ այ շրջաններից 080001115

115 > Հայերեն լեզվի համար սեզմեք մեկ, Для выбора Русского языка нажмите два, To select English, press three.
1 > Ուվաժաեմի աբանենտ...
Սա հայերեն ա՞։:think

Kuk
14.10.2008, 13:25
115 > Հայերեն լեզվի համար սեզմեք մեկ, Для выбора Русского языка нажмите два, To select English, press three.
1 > Ուվաժաեմի աբանենտ...
Սա հայերեն ա՞։:think

Հենց նոր փորձեցի:))

Artgeo
14.10.2008, 15:14
115 > Հայերեն լեզվի համար սեզմեք մեկ, Для выбора Русского языка нажмите два, To select English, press three.
1 > Ուվաժաեմի աբանենտ...
Սա հայերեն ա՞։:think
Հայերենը դեռ չի աշխատում:

Kuk
14.10.2008, 15:40
Հայերենը դեռ չի աշխատում:

Է որ չի աշխատում, ինչի՞ են ասում, թող սարքեն, հետո ասեն: Ո՞վ ա իրանց խնդրում առաջ ընկնել: Համ էլ Ներսեսի գրառումը իզուր ա ջնջվել, մարդը ճիշտ բան էր ասել:

Ներսես_AM
14.10.2008, 17:01
Հարցը նրանումնա որ Արմենտել միշտ սենցա անում: ասենք ես ինֆորմացիան որ գրում են մի հատ չեն զանգում ստուգեն տեսնեն աշխատումա՞ նոր գրեն: Էն անակնկալներնել մեջ էցեցին որ հեսա շուտով լինելուա բան ման, բա ուրա՞: հենց նենց շուխուր էր հա՞: Միշտ տենցա արել տենց էլ շարունակումա: Մի հատ չեն փորձարկում: Ճտիկը սեղմում միացնում են ու գիտեն էտա պիտի աշխատի: :angry
չեմ զարմանա որ զանգես սըփփորթ ասեն ձեր հեռախոսիցա :D

Artgeo
14.10.2008, 22:00

Զանգեցի սուփորթ, սպասում էի սովաորական բութ խոսակցի, պատասխանեց բավականին կիրթ, հաճելի ու բարեհամբույր մի աղջիկ, մարամասն հետաքրքրվեց, ասեց, որ կփորձի պարզել թե ինչումն է խնդիրը: Մի քանի անգամ ներողություն խնդրեց ու շնորհակալություն հայտնեց :)

Rammstein
14.10.2008, 22:18

Ես, օրինակ, լրիվ գոհ եմ Բիլայնի սպասարկումից։ Բայց լրիվ գոհ չեմ իրանց կազմակերպվածությունից։ Ինձ թվում ա հնուց մնացած աշխատողներին թվում ա, որ հիմա էլ պետք ա անգործ նստեն։

Sunun
15.10.2008, 07:59
հայերեն տեքստը դեռ պատրաստ չլինելու պատճառով գործում է դեռ ռուսերեն տարբերակը, հայերենն էլ շուտով կլինի, իսկ ում ձեռք չի տալիս թող չօգտվի, արդեն նեռվերս չի հերիքում ստեղ տուն-տունիկ խաղացող որոշ անձնավորությունների հետ, հերիք ա հայեր հերիք ա

Ներսես_AM
15.10.2008, 09:31
Տունտունիկը նա է, մի բան մինչև վերջ չփորձարկած մցնում են գործածույան մեջ: Ինչա դժվար էր մի շաբաթ հետո մտցնել բայց նորմալ, մարդավարի, հայերենն էլ հետը: Կամ նույն այն 3G-ի սարքը, որն էր իմաստը գովազդելու իսկ հետո մեկել հանկարծ լրիվ անհետացնելու դրա մասին հիշատակումները: Տունտունիկ չի՞, տունտունիկա: ;)

Sunun
15.10.2008, 09:38
ինչը որ շուտով ա կլնի շուտով, իսկ ինչ մտցվել ա աշխատում ա, հետո ինչ որ հայերեն լեզուն դեռ պատրաստ չի, կարևորը ինքը ինչի համար ստեղծվել ա դրա համար նորմալ աշխատում ա

Artgeo
15.10.2008, 09:39
ինչը որ շուտով ա կլնի շուտով, իսկ ինչ մտցվել ա աշխատում ա, հետո ինչ որ հայերեն լեզուն դեռ պատրաստ չի, կարևորը ինքը ինչի համար ստեղծվել ա դրա համար նորմալ աշխատում ա
«Դլյա վաշեգո նոմերա ուսլուգա նեդոստուպնա» -ն նորմա՞լ աշխատել ա :o

Ներսես_AM
15.10.2008, 11:25
ինչը որ շուտով ա կլնի շուտով, իսկ ինչ մտցվել ա աշխատում ա, հետո ինչ որ հայերեն լեզուն դեռ պատրաստ չի, կարևորը ինքը ինչի համար ստեղծվել ա դրա համար նորմալ աշխատում ա
Հետո էն որ Հայաստանում ենք ապրում ոչ Ռուսաստանում: Եթե ռուսերեն ու անգլերենը չլիներ բան չէի գրի: Ասենք դա նույննա որ կրակմարիչի (огнетушитель) վրա օգտագործոլու ձևը մենակ անգլերեն գրած լինի: Նորմալա՞: Անգլիայում այո, բայց Հայաստանում միանշանակ սխալա: Հետաքրքիրա ասենք ես Գերմանիայում չէի կարողանում հեռախոսի ավտոմատ մենյուներից օգտվել, որովհետև գերմաներեն էր, ու ասենք գերմանացին ինր կմտածեր որ իրենց երկրում մի ծառայություն միացվեր ու մտներ տեսներ անգլերենա: Հետո էլ պարզվեր որ ինքը ինչի համար նախատեսվածա նորմալ աշխատումա ուղղակի դեռ գերմաներենը պատրաստ չի:
Առնվազն սեփական երկրի հանդեպ թքողական վերաբերմունքա: Այդքան բան:

2. Արմենտել/Բիլայն-ում շուտով ասելով ի՞նչ են հասկանում: Շուտովը իմ համեստ կարծիքով ասենք 6 ամիս չի կարող տևել:

Rammstein
15.10.2008, 13:08
Բան չունեմ ասելու, Բիլայնը մի փոքր տեղ սխալ ա արել, որ հայերենի փոխարեն ռուսերենն ա դրել (ճիշտ կլիներ դրա փոխարեն ասեր, որ «Ներեցեք, հայերենը դեռ չի աշխատում»)։ Բայց դա կարծում եմ պատճառ չի, որ մեղադրենք հենց Բիլայնին։
Ասեք խնդրեմ, Հայաստանում լեզվի մասին օրենքը ընհարնրապես գործո՞ւմ է։ Երեւի մատների վրա կարելի է հաշվել այդ օրենքը հարգող ընկերությունների։ Եթե դեպքերի գոնե կեսում էդ օրենքը գործեր, իսկ Բիլայնի մոտ չգործեր, կասեի հա, բայց որ 90%-ով չի գործում, ո՞նց Բիլայնին մեղադրեմ։:think:oy

Հ.Գ. Նույն Բիլայն ընկերության անունը ու լոգոն Վրաստանում իրանց լեզվով են գրում ու իրանց տառերով («Բիլայնի», իրանց մոտ սաղ բառերը «ի»-ով են վերջանում:)), (http://www.beeline.ge), ինչո՞ւ, որովհետեւ օրենքները խիստ են դրված։
Իսկ մեր մոտ ոչ մի բան հայերեն չի` Beeline, VivaCell - MTS....:(

Kuk
15.10.2008, 13:19
Մոդերատորական. Թեմայից դուրս, վիրավորական գրառում:

Արտահայտվելու համար կարող եք օգտվել PM-ներից:

REAL_ist
15.10.2008, 15:27
չգիտեմ հաստատ, բայց իմ համեստ կարծիքով եթե թողել են Vivacell գրվի ուրեմն հաստատ լեզվի մասին օրենքը չի խախտվել;)
իսկ այ են որ սպասարկումը ռուսերենա ետ արդեն անմակարդակությունա:angry առաջին հերթին պետքա հայերենը պատրաստել նոր գործածել

Աթեիստ
15.10.2008, 15:42
իսկ այ են որ սպասարկումը ռուսերենա ետ արդեն անմակարդակությունա:angry առաջին հերթին պետքա հայերենը պատրաստել նոր գործածել

Այսինքն, նույնիսկ եթե շատ լավ նորություն է, միայն այն պատճառով, որ հայերենը դեռ պատրաստ չի, հրաժարվե՞նք այն նորությունից:
Կամ տրամաբանություն չկա, կամ ես չեմ հասկանում:

REAL_ist
15.10.2008, 15:44
ստեղ խոսքը սպասարկման ոլորտի մասինա, մենք ՀՀ ում ենք ապրում որտեղ բոլորը հայերենի տիրապետում են, իսկ ռուսերենի ոչ բոլերնեն տիրապետում, ու այդ իսկ պատճառով պարտադիրա առաջին հերթին հայերենը աշխատացնել հետո նոր մտածել օտար լեզուների մասին

Աթեիստ
15.10.2008, 15:53

Խոսենք սպասարկման մասին: Բիլայնը` լինելով ռուսական ֆիրմա ունի նոր ծառայությունների ներդրման երկու տարբերակ.
1. Ռուսականը գործարկել` ժամանակի ընթացքում թագմանելով;
2. Ավելի ուշ գործի գցել` հայկական տարբերակով:

Ո՞ր մեկն է ըստ քեզ հարմար օգտվողների համար:
Իմ համոզմամբ, ռուսերեն չիմացողները այսպես թե այնպես կսկսեն օգտվել որոշակի ուշացումով (երբ պատրաստ կլինի հայրերեն տարբերակը), իսկ ազգիս ավելի գրագետ մասը ստիպված չպետք է լինի հարմարվել "անգրագետներին":

Ասա, որտեղ եմ սխալ:

Kuk
15.10.2008, 15:58

Ապեր, տուն-տունիկ են խաղում, մի ջղայնացի;) ասում են` հայերենի համար սեղմեք էսինչ թիվը, սեղմում ես, սկսում են խոսել ռուսերեն, բայց դու մի զարմացի, էդ կատակ են անում էլի, Կարգին հաղորդումը կանի, իրանք չեն անի՞. անակնկալ ա, հիշում ե՞ս` ասում էին` անակնկալ ա սպասվում, ոնց հասկացա, էս էդ անակնկալն ա, որ կա;) Եթե ուրիշ անակնկալ տեսնող ա եղել, ասեք, կարծիքս փոխեմ:)

Sunun
15.10.2008, 16:17

Ես որ կարդաս անկընկալի մասին կիմանաս գրած ա նշել եմ հատուկ :)

Kuk
15.10.2008, 16:23
Ես որ կարդաս անկընկալի մասին կիմանաս գրած ա նշել եմ հատուկ :)

Սրա հետ ե՞ս.
«Արմենտել» ընկերությունը մտադիր է նաև սեփական հասցեների տարածություն ստեղծել որը կոչվելու է beemail.am (ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱՆԿԱԸՆԿԱԼՍ): Էլեկտրոնային փոստն արդեն պատրաստ է, մնում է սանալ անհրաժեշտ արտոնագիրն ու ճշտել պոտենցիալ օգտագործողների թիվը:

ՀԻմա կմեկնաբանե՞ս, թե սա ինչ է: Ու հիմա գործում է, թե` ոչ:

Rammstein
15.10.2008, 16:28
չգիտեմ հաստատ, բայց իմ համեստ կարծիքով եթե թողել են Vivacell գրվի ուրեմն հաստատ լեզվի մասին օրենքը չի խախտվել;)
իսկ այ են որ սպասարկումը ռուսերենա ետ արդեն անմակարդակությունա:angry առաջին հերթին պետքա հայերենը պատրաստել նոր գործածել

Նայած որտեղ գրվի Real_ist ջան։ Օրինակ եթե հեռախոսիդ էկրանին ա գրվում VivaCell, կամ Beeline AM, ապա բնականաբար չի խախտվում, բայց երբ գովազդի մեջ ա գրվում, կամ սպասարկման կենտրոնի վրա, ապա խախտվում է։

REAL_ist
15.10.2008, 17:23
Խոսենք սպասարկման մասին: Բիլայնը` լինելով ռուսական ֆիրմա ունի նոր ծառայությունների ներդրման երկու տարբերակ.
1. Ռուսականը գործարկել` ժամանակի ընթացքում թագմանելով;
2. Ավելի ուշ գործի գցել` հայկական տարբերակով:

Ո՞ր մեկն է ըստ քեզ հարմար օգտվողների համար:
Իմ համոզմամբ, ռուսերեն չիմացողները այսպես թե այնպես կսկսեն օգտվել որոշակի ուշացումով (երբ պատրաստ կլինի հայրերեն տարբերակը), իսկ ազգիս ավելի գրագետ մասը ստիպված չպետք է լինի հարմարվել "անգրագետներին":

Ասա, որտեղ եմ սխալ:
մենք տարբեր բաների մասին ենք խոսում, դու փաստացի ասումես որնա ավելի օգուտ բնակչության ռուսախոս զանգվածին, պարզա ճիշտ ես, բայց գործ անողի մակարդակը հենց նրանումա որ հասարակության դատին հանձնի առավելագույնս շտկված տարբերակը, ոչ թե հայերեն սխմես ռուսերեն խոսան, բացի դրանից Հայաստանում ծառայությունները պարտադիր պետքա ներդնեն հայերեն լեզվով, իսկ Բիլայնի ռուսական լինելը կապ չունի, նույն տրամաբանությամբ կարողա վաղը մյուս օր ֆրանսիական միատ ֆիրմա ֆրանսերոնով ծառայություններ մատուցի մինչև թարգմանեն, ֆրանսերեն չիմացողները կբողոքեն չե? հիմա էլ նույն կերպ ռուսերեն չիմացողները կբողոքեն ու ՀԱՍՏԱՏ ճիշտ կլինեն:)
ու մեկել ես ինքս ռուսերեն լավ գիտեմ, բայց անգրատիտությունը ու գրագիտությունը կապել ռուսերեն իմանալ–չիմանալու հետ ինձ թվումա խելքին մոտ չի;)
մի ասացվածք կա՝ ուշ լինի նուշ լինի

Նայած որտեղ գրվի Real_ist ջան։ Օրինակ եթե հեռախոսիդ էկրանին ա գրվում VivaCell, կամ Beeline AM, ապա բնականաբար չի խախտվում, բայց երբ գովազդի մեջ ա գրվում, կամ սպասարկման կենտրոնի վրա, ապա խախտվում է։ետ քեզ ովա ասել?
ես օրենքը կարդացի նման բան չգտա:think

Rammstein
15.10.2008, 17:46
ետ քեզ ովա ասել?
ես օրենքը կարդացի նման բան չգտա:think

:think
Տարօրինակ ա։
Ճիշտն ասած ես իրավաբան չեմ, բայց տրամաբանորեն տենց օրենք պետք ա լիներ։

Ամեն դեպքում ինձ թվում ա եթե Բիլայնից կախված լիներ Վրաստանում էլ կգրեին «Beeline», ոչ թե վրացական տառերով «Բիլայնի»։ Ուրմն կարելի է ենթադրել, որ վրացիները նման օրենք ունեն։:8

Sunun
16.10.2008, 07:53
բացատրելու բան չկա հայերեն գրված ա կարդա, իսկ բաժանորդների համար հասանելի կլինի շուտով

REAL_ist
16.10.2008, 10:38
Արմենտելի ոճով հա, հայերեն գրած կարա շատ բան լինի, բայց ամեն բան չի որ բոլորի համար լռիվ հասկանալիա

Kuk
16.10.2008, 14:32
Արմենտելի ոճով հա, հայերեն գրած կարա շատ բան լինի, բայց ամեն բան չի որ բոլորի համար լռիվ հասկանալիա

Ապեր, ես ասում եմ` սա աննոռմալ ընկերություն ա, աննոռմալ ծրագրերով ու ծրագրերի իրականցման մեթոդներով, ինչպես նաև աննոռմալ ա վիվասելը: Հիմա ով ինչքան ուզում ա գլուխը պատով տա, իրան շկաֆի վրայից գետնին գցի, շրջապատին կծոտի, մեկա` կարծիքս չի փոխվի, քանի դեռ չի փոխվել այդ ընկերության տեսակը:

Rammstein
16.10.2008, 16:43

Իսկ ՎիվաՍելը ինչո՞վ ա աննորմալ։

Հ.Գ. Եթե ուզում ես «ՎիվաՍել - MTS» թեմայում պատասխանիր, ես կկարդամ։;)

Kuk
17.10.2008, 22:05
«ԲԻԼԱՅՆԸ» ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՈՒՆԻ

Վերջերս քաղաքացիներից դժգոհություն էինք ստացել, որ «Բիլայն» ընկերությունը անորոշ ժամկետով դադարեցրել է քաղաքային նոր հեռախոսահամարների տրամադրումը: Այսինքն` քաղաքացիները զրկված են հաղորդակցության հնարավորությունից, իսկ խոսքն էլ մասնավորապես` 44 եւ 48 թվային հեռախոսակայանների մասին էր: «Բիլայն» ընկերության մամուլի ծառայությունում հաստատեցին, որ «իրոք 44 եւ 48 հեռախոսակայաններում նման խնդիր ունեն»: «Ընկերությունը ունակությունների պակաս ունի, այսինքն` ցանկացողները շատ են, իսկ տվյալ թվային կայանների հզորությունը չի բավականացնում նոր բաժանորդների համար, քանի որ ցանկացողների թիվը գերազանցում է: Օպերատիվ աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ, եւ կավելացվի այդ թվային կայանների հզորությունը»,- տեղեկացրին «Բիլայն» ընկերության մամլո ծառայությունից: Ըստ նրանց` մայրաքաղաքում ոչ բոլոր հեռախոսակայաններն ունեն այս խնդիրը, եւ դա վերաբերում է միայն վերոնշյալ երկու թվային հեռախոսակայաններին:

Իսկ ինչ վերաբերում է «օպերատիվ աշխատանքների» ավարտման ժամկետին, որն էլ հնարավորություն կընձեռի քաղաքացիներին բնակարանում հեռախոս ունենալ, «Բիլայն» ընկերությունում դժվարացան հստակ ժամկետ նշել: «Թե որքան ժամանակից կավարտեն աշխատանքները, դժվարանում ենք ասել, բայց աշխատանքներ կատարվում են եւ այդ հարցին անպայման լուծում կտրվի»,- պնդեցին «Բիլայնի» մամլո ծառայությունում:

Չի

Sunun
18.10.2008, 08:06
«Միջազգային 88» ծառայություն

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) առաջարկում Է նոր ծառայություն` «Միջազգային 88» VoIP հեռախոսակապ ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար: Միջազգային բջջային և ֆիքսված ցանցեր զանգահարել դուք կարող եք ցանկացած ժամանակ` պարզապես հավաքելով հեռախոսահամարը հետևյալ ֆորմատով`

* 88 * 00 [երկրի կոդ] [քաղաքի կոդ] [բաժանորդի հեռախոսահամար]

«Միջազգային 88» ծառայությունից օգտվելու դեպքում կատարած միջազգային զանգերի դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում է ֆիքսված հեռախոսակապի օգտագործման ընդհանուր հաշվի մեջ: Բաժանորդի ցանկությամբ նրան կներկայացվի իր հեռախոսահամարից կատարված ելքային զանգերի ցանկը, որտեղ առանձին տողով նշված են այն զանգերը, որոնք կատարվել են տվյալ ծառայության միջոցով:

«Միջազգային 88» ծառայության սակագները:

Այս ծառայության միջոցով կարելի է իրագործել միջազգային զանգեր դեպի այլ երկրներ, բացառությամբ ԱՊՀ երկրների:

http://forum.vision.am/uploads/post-94-1224220605.jpg

Ծառայությունը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես չի տրամադրվում Գորիս, Վայք և Ախուրյան քաղաքներում:

http://www.beeline.am/iptelephony.html

Elmo
18.10.2008, 10:26
«Միջազգային 88» ծառայություն

:) Հիմա էլ VoIP անողների հացն ա կտրում:

Sunun
18.10.2008, 16:05
«ՎիմպելԿոմը» կգնի «Եվրոսետի» 49,9%-ը

http://tert.am/g_image.php?id=43633&tmb=3

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) բավարարել է «ՎիմպելԿոմ» բջջային կապի օպերատորի հայցը բջջային հեռախոսների «Եվրոսետ» ռիթեյլերի 49,9%-ի գնման համար։ Սակայն «ՎիմպելԿոմը» ստիպված է մի շարք պայմաններ կատարել, մասնավորապես, «Եվրոսետը» SIM քարտերի վաճառքի և վճարումների ընդունման դեպքում չպետք է նախընտրությունը տա բջջային կապի որևէ օպերատորի։ Ընդ որում՝ ԴՀԾ-ի պահանջն ուժի մեջ է մնալու երեք տարի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԴՀԾ-ն «Եվրոսետի» բաժնետոմսերի 100%-ի վաճառքին հավանություն էր տվել ռուս գործարար Ալեքսանդր Մամուտի ANN ընկերությանը։

«Եվրոսետն» ԱՊՀ-ում և ՌԴ-ում բջջային հեռախոսների խոշորագույն ռիթեյլերն է։ Ընկերության աշխատակազմը հասնում է 43 հազարի, 2007թ. ապրանքաշրջանառությունը` 5,61 մլրդ դոլար։

Tert.am

Rammstein
18.10.2008, 17:58
:) Հիմա էլ VoIP անողների հացն ա կտրում:

Ու ամեն անգամ սենց ա։ Հենց Բիլայնը նոր ծառայություն ա հանում, ուրեմն պարտադիր մեկի հացը կտրում ա։:o:angry
Փոխանակ ասես, որ ժողովրդին մի օգուտ ավել ա տալիս նոր ծառայություն մատուցելով, ասում ես եսիմում հացն ա կտրում։:angry
Ես ասում եմ Բիլայնը ինչ էլ անի, մեր ժողովրդի մի ստվար մասը դժգոհ ա մնալու։:o

Artgeo
18.10.2008, 18:00
Որ ինքնահրկիզվի հաստատ բոլորը գոհ կլինեն ;)

Elmo
18.10.2008, 19:07
Ու ամեն անգամ սենց ա։ Հենց Բիլայնը նոր ծառայություն ա հանում, ուրեմն պարտադիր մեկի հացը կտրում ա։:o:angry
Փոխանակ ասես, որ ժողովրդին մի օգուտ ավել ա տալիս նոր ծառայություն մատուցելով, ասում ես եսիմում հացն ա կտրում։:angry
Ես ասում եմ Բիլայնը ինչ էլ անի, մեր ժողովրդի մի ստվար մասը դժգոհ ա մնալու։:o

Թող նենց ծառայություն բացի, որից շուկայում չկա, կամ քիչ կա: Կոկնրետ VoIP -ի առաջարկը ներկայումս գերազանցում ա պահանջարկը: Սաղ հեռախոսագշերը պատկանում ա Բիլայնին: Առաջ անխնա անջատում էր VoIP անողների գծերը, հիմա էլ իրա հսկայական ռեսուրսներով ներխուժում ա շուկա ու գրավի: Պարզ չի, որ մարդկանց համար ավելի հեշտ ա 88 հավաքել, քան զանգել, պատվիրել հետո տեսուչին դիմավորել... ...: Բայց պատկերացրու մի պահ, քանի աշխատատեղ ա սպանում դրանով Բիլայնը: Ասեմ քեզ եմ ցիտում «ժողովուրդին օգուտ ա տալիս» քանի՞ VoIP օպերատորի մոտ աշխատող հետս համաձայն կլինի: Դու գոնե պատկերացնում ես քանի՞ հարյուրավոր մարդիկ են մնալու առանց աշխատանքի: Ասե՞մ «ապրի Բիլայնը», երբ նա կտրում ա հարյուրավոր մարդկանց օրվա հացի փողը, ու ստիպում ուրիշ տեղ ախշատանք փնտրել: Ինտերները իրաննա հեռախոսագծերը իրաննա, նենց որ ոչ մի մրցակցության մասին չխոսաս, դա մաքուր մոնոպոլիա ա:

aerosmith
18.10.2008, 19:25
լիովօն համաձայն եմ ELMO-ի հետ:hands

Ավելացվել է 1 րոպե անց
մի բան էլ ասեմ, որ սեն նայում եմ վրա-վրա ծառայություններա մատուցում , որ մեկնա որակով, բնականաբար ոչ մեկը, սկսած հայ լայնից, պռծցրած 3G-ic:angry

Rammstein
18.10.2008, 23:43
Elmo դու համարում ես, որ մի քանի հոգու բիզնեսին չխփելու համար մարդիկ պետք է զրկվեն հնարավոր կոմֆորտի ավելացումի՞ց։
Ի միջի այլոց ՎիվաՍել - MTS -ի «Հեռազանգ» (77) ծառայությունն էլ է նույն բանը, ու եթե քեզ թվում է, որ այն ոչ մեկի «հացը չի կտրել» (ըստ քո տրամաբանության) ապա սխալվում ես։ Այդ ծառայության շնորհիվ ես այլեւս չեմ դիմում պաձյեզդի դռան վրա կպցրած քարտերին։:D

T!gran
18.10.2008, 23:50
Ի՞նչ է նշանակում «Հացը կտրել»
Այդ տրամաբանությամբ կարելի է , օրինակ մարդկանց համար նետ ու աղեղ վաճառել խանութներում, թող առնեն որսի գնան
կներեք թեմայից շեղող օրինակի համար

Mencho
19.10.2008, 13:20
ժողովուրդ ջան,ո՞վ ավելի մանրամասը գիտի նոր "Հարմարավետ" կանխավճարային սակագնային փաթեթի մասին:Զանգի մեկ րոպեի արժեքը՝բոլոր ուղղություններով(տեղական ցանցում) 60 դրամ է,վիդեոզանգի մեկ րոպեի արժեքը 60 դրամ է,սմս արժեքը՝20,ապա էլ ինչու՞մ է կայանում այս սակագնային փաթեթի հարմարավետությունը::think

Rammstein
19.10.2008, 13:38

Դեռ բան չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ ՎիվաՍել - MTS -ի «18+»-ի նման կլինի։ 18+-ում էլ ա բավական թանկ`

Զանգեր խմբի ներսում - 8 դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ ցանց - 48 դրամ/րոպե
Դեպի այլ բջջային ցանց - 68 դրամ/րոպե
Դեպի քաղաքային ցանց - 68 դրամ/րոպե
Դեպի 374 97 բջջային ցանց - 68 դրամ/րոպե
Դեպի 374 47 քաղաքային ցանց - 68 դրամ/րոպե

Իսկ դու որտեղի՞ց գիտես սրա մասին։

aerosmith
19.10.2008, 13:57
չնայած ես վիվա-ից ահագին գոհ եմ, բայց այնուամենայնիվ դժգոհ եմ նրանից ու դեպի քաղաքային ցացնց ինքը իրավունք չունի նման ահասառսուռ գին դնի:angry

Mencho
19.10.2008, 13:57
Դե իմ տարիֆը երեկվանից էտա արդեն դրած,համել նոր ինչ-որ գովազդ տեսա,որտեղ ասումա,որ շուտով դուրս կգա նոր Հարմարավետ սակագնային փաթեթ:Բա:Բայց Աստված ոչ անի.որ 18+-ի նման հիմարություն եղնի,չգիտեմ խի՝ինձ թվումա,որ պիտի շատ էժան գներ լինեն ինտերնետի համար:

Artgeo
19.10.2008, 14:03
Դեպի 374 47 քաղաքային ցանց - 68 դրամ/րոպե
Էս ո՞վ ա :think

Mencho
19.10.2008, 14:06
Էս ո՞վ ա :think

էս Ղարաբաղնա:

Rammstein
19.10.2008, 14:26
Դե իմ տարիֆը երեկվանից էտա արդեն դրած,համել նոր ինչ-որ գովազդ տեսա,որտեղ ասումա,որ շուտով դուրս կգա նոր Հարմարավետ սակագնային փաթեթ:Բա:Բայց Աստված ոչ անի.որ 18+-ի նման հիմարություն եղնի,չգիտեմ խի՝ինձ թվումա,որ պիտի շատ էժան գներ լինեն ինտերնետի համար:

Քո տարիֆը երեկվանից ո՞րն ա դրած։:8

Norton
19.10.2008, 14:36
Բա էս խաբեություն չի, մատներից հոտ քաշելով պիտի գներն իմանանք՞:D

Mencho
19.10.2008, 14:45
Քո տարիֆը երեկվանից ո՞րն ա դրած։:8

Իմ տարիֆը երեկվանից "Հարմարավետ" տարիֆնա դրած:P

Սամվել
19.10.2008, 14:46
Իմ տարիֆը երեկվանից "Հարմարավետ" տարիֆնա դրած:P

Տենց առանց իմանալու ինչա դրե՞լ ես..

Դե մի հատ վարյկյանաչափ վեգալ չափի գները գրի էլի :D

Mencho
19.10.2008, 14:47
Բա էս խաբեություն չի, մատներից հոտ քաշելով պիտի գներն իմանանք՞:D

Չե Նորտոն ջան,սա խաբեություն չի,քանի որ դեռևս այս տարիֆի մասին օֆիցիալ չի հայտարարվել:

Սամվել
19.10.2008, 14:48
Չե Նորտոն ջան,սա խաբեություն չի,քանի որ դեռևս այս տարիֆի մասին օֆիցիալ չի հայտարարվել:

Ախպեր բայց ինչ կանկռետնի վստահում ես Բիլայնին.. հալալա.. առանց իմանալու ինչա անցել ես էտ տարֆին :)

Վստահությունից սեր մի քայլա :hands

Mencho
19.10.2008, 14:49
Տենց առանց իմանալու ինչա դրե՞լ ես..

Դե մի հատ վարյկյանաչափ վեգալ չափի գները գրի էլի :D

Ասում եմ էլի՝մի րոպեի արժեքը՝60դրամ, վիդեոզանգինը՝60, սմս-ինը՝20, մնացած գներն էլ հետո կիմանանք:

Norton
19.10.2008, 14:50
Չե Նորտոն ջան,սա խաբեություն չի,քանի որ դեռևս այս տարիֆի մասին օֆիցիալ չի հայտարարվել:

Բայց բավական է Վիվան էս տիպի գովազդ աներ ու Վիվայի թեման հիմա կպայթեր՝ խաբեության , անբարեխիճ մրցակցության մասին մեղադրանքներով::)
Տենանք օֆիցյալից հետո մանրամասն կհայտարարեն հեռուսացույցով, թե չէ:

Mencho
19.10.2008, 14:55
Բայց բավական է Վիվան էս տիպի գովազդ աներ ու Վիվայի թեման հիմա կպայթեր՝ խաբեության , անբարեխիճ մրցակցության մասին մեղադրանքներով::)
Տենանք օֆիցյալից հետո մանրամասն կհայտարարեն հեռուսացույցով, թե չէ:

Գովազդում կասեն այն գինը,որը տարիֆի հիմնական իմաստն է,իսկ մնացած գների մասին կկարենանք իմանալ կայքից:

Սամվել
19.10.2008, 14:57
:loveԲիլայն :love

Rammstein
19.10.2008, 15:08
Բայց բավական է Վիվան էս տիպի գովազդ աներ ու Վիվայի թեման հիմա կպայթեր՝ խաբեության , անբարեխիճ մրցակցության մասին մեղադրանքներով::)
Տենանք օֆիցյալից հետո մանրամասն կհայտարարեն հեռուսացույցով, թե չէ:

Արի չտրվենք էմոցիաներին ու ֆանտազիաներին։ Երբ որ կլինի, էն ժամանակ կասես։
Ու նաեւ Բիլայնը դեռեւս այս փաթեթը չի գովազդել։

Rammstein
19.10.2008, 15:13
Իմ տարիֆը երեկվանից "Հարմարավետ" տարիֆնա դրած:P

Իս ո՞նց ես անցել էդ տարիֆին, եթե գաղտնիք չի։
Մի հատ փորձրի հավաքել 0674, ընտեղ մի հատ կետ կա, ասում ա «Սակագնային փաթեթի մասին տեղեկություններ ստանալու համար սեղմեք եսիմինչ»։ Սեղմում ես, մի հատ SMS ա գալիս, մեջ գրած ա, թե ինչ գներով ես խոսում։

Norton
19.10.2008, 15:16
Արի չտրվենք էմոցիաներին ու ֆանտազիաների։ Երբ որ կլինի, էն ժամանակ կասես։
Ու նաեւ Բիլայնը դեռեւս այս փաթեթը չի գովազդել։

Եթե չի գովազդել, ոնց ա Մենչոն անցել էդ սակագնային պլանին:D
Հուսով եմ, սակագնի ոչ լրիվ բացատրության դեպքում, նույն էնտուզիազմով կքննադատեք նաև Բիլայնը:B

Mencho
19.10.2008, 15:29
Իս ո՞նց ես անցել էդ տարիֆին, եթե գաղտնիք չի։
Մի հատ փորձրի հավաքել 0674, ընտեղ մի հատ կետ կա, ասում ա «Սակագնային փաթեթի մասին տեղեկություններ ստանալու համար սեղմեք եսիմինչ»։ Սեղմում ես, մի հատ SMS ա գալիս, մեջ գրած ա, թե ինչ գներով ես խոսում։

Գաղտնիք չէ,զանգիր 067408012 համարով և դու էլ կմիանաս այդ տարիֆին,իսկ զանգելով 067405 համառին,միայն ասում է իմ ասած գները:

Ավելացվել է 4 րոպե անց

Եթե չի գովազդել, ոնց ա Մենչոն անցել էդ սակագնային պլանին:D
Հուսով եմ, սակագնի ոչ լրիվ բացատրության դեպքում, նույն էնտուզիազմով կքննադատեք նաև Բիլայնը:B

Տարիֆս փոխել եմ երեկ,գովազդը տեսել եմ այսօր,իսկ թե որտեղից եմ իմացել այդ տարիֆի և նախորդ տառիֆների մասին ավելի շուտ քան բոլորը,դա ավելի լավ է մնա գաղտնիք;):Ի դեպ,գովազդում միայն ասվում է,որ շուտով պետք է դուրս գա նոր կանխավճարային սակագնային փաթեթ,որի անունը պետք է լինի Հարմարավետ:

T!gran
19.10.2008, 15:44
Հուսով եմ նորմալ գներ կլինեն, ինչպես հասկանալ, այն օրինակ , որ թեկուզ Վիվայով Նյու Յորք զանգելը ավելի էժան է, քան Հայաստաի քաղաքային հեռախոսահամարներին

Rammstein
19.10.2008, 18:07
Եթե չի գովազդել, ոնց ա Մենչոն անցել էդ սակագնային պլանին:D
Հուսով եմ, սակագնի ոչ լրիվ բացատրության դեպքում, նույն էնտուզիազմով կքննադատեք նաև Բիլայնը:B

Եթե այդ գովազդը հեռուստացույցով չես տեսել, կամ Բիլայնի կայքը դեռ դրա մասին չի գրում, ո՞նց ես ասում, որ գովազդվել ա։

Norton
19.10.2008, 18:12
Եթե այդ գովազդը հեռուստացույցով չես տեսել, կամ Բիլայնի կայքը դեռ դրա մասին չի գրում, ո՞նց ես ասում, որ գովազդվել ա։

Հենց էտա երեկվանից գովազդը գնումա::)

Rammstein
20.10.2008, 10:45
Հենց էտա երեկվանից գովազդը գնումա::)

Եղբայր, ես էլ աչքեր ունեմ ու էդ գովազդը տեսել եմ։ Այտեղ չի ասում, «Անցե՛ք էդ սակագնային փաթեթին», այլ ասում է, որ շուտով կլինի նոր սակագնային փաթեթ։ Հետեւաբար սակագներն էլ կիմանաս ՇՈՒՏՈՎ։

Mencho
20.10.2008, 17:09
Խայտառակություն.......................:angry
Նոր զանգեցի 0611 և հարցրեցի Հարմարավետ սակագնային փաթեթի պայմանների մասին,իսկ ինձ պատասխանեցին,որ դրա միակ հարմարավետությունը կայանում է նրանում,որ զանգի մեկ րոպեի արժեքը բոլոր ուղղություններով 60 դրամ է:Թող 60-ի փոխարեն 200 դնեին,այդ դեպքում ավելի հարմարավետ կլներ:Հիմա էլ մրցակցություն է գնում,թե ով ավելի թանկ գին կառաջարկի բաժանորդներին::D:(

Rammstein
21.10.2008, 13:13

Հավատս չի գալիս, երեւի իրանք էլ չգիտեն։:think Արի սպասենք պաշտոնական թողարկմանը, հետո նոր եզրակացություններ անենք խայտառակություն ա, թե չէ։:ok;)

Հրատացի
21.10.2008, 13:55
Երևի ճիշտ տեղ եմ հարցս տալիս:
Խոսքս վերաբերվում է ֆիքսված հեռախեսակապին. լսել եմ ,որ ինչ որ նոր առանց լարի հեռախեսներ է տրամադրում:Բիլայնի սայտում շատ քիչ բան էր գրած:Մասնավորպես այդպիսի հեռախոսից ինտեռնետ օգտվելուց ինչ արագություն է թողնված:Եվ 2 ցանկացած տեղ հնարավոր է այդպիսի հեռախոս պատվիրել?

Sunun
21.10.2008, 14:10
CDMA Միայն շրջաններում. ցանկը կա կայքում արագությունը նույնպես կայքում կա

Սամվել
21.10.2008, 14:29
Մոդերատորական: Գրառումը խմբագրված է:

Elmo
21.10.2008, 16:05
Հավատս չի գալիս, երեւի իրանք էլ չգիտեն։:think Արի սպասենք պաշտոնական թողարկմանը, հետո նոր եզրակացություններ անենք խայտառակություն ա, թե չէ։:ok;)

Գրածիդ մեջ օպտիմիստություն եմ տեսնում, որը ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել ասենք Վիվայի թեմաներում: Լավ կլիներ բոլոր փաստերին տենց օպտիմիստորեն վերաբերվեիր: Ասեմ, որ Բիլայնի ինֆորմացիոն համարով ստացած տեղեկությունը կարելի ա առանց կասկածի համարել պաշտոնական: Այսինքն մարդը որն այնտեղ նստած է, խոսում է կազմակերպության անունից, այլապես այդ համարը չէին տա տեղեկություններ ստանալու համար: Իսկ եթե
երեւի իրանք էլ չգիտեն, դա արդեն իսկականից խայտառակություն է:

Nuard
21.10.2008, 16:19
Եթե իսկապես այդպիսի սակագին են դրել, դա երևի այն մարդկանց համար է "հարմարավետ", ովքեր հաճախ արտասահման են զանգում. Չնայաց, էլի թանկ է գալիս, ավելի լավ է skype–ով խոսել:)։

Rammstein
21.10.2008, 18:57
Սակագնային փաթեթ «Հարմարավետ»` ընտրե´ք ձեզ հարմար հաշվարկային համակարգը:

Այսօր յուրաքանչյուրը ձգտում է գտնել մատուցվող ծառայությունների բազմազանությունից իր համար ամենահարմար և շահավետ առաջարկը. այդ թվում նաև սակագնային փաթեթի ընտրության հարցում:

Հետվճարային և կանխավճարային «Հարմարավետ» սակագնային փաթեթը նրանց համար է, ով թողնում է ընտրության իրավունքը հենց իրեն:

Ձեր ընտրությունն է հետվճարային հաշվարկային համակա՞րգը` օգտվե´ք նոր սակագնային փաթեթի հարմար առաջարկից: Միասնական սակագին` 1 դրամ տեղական ելքային զանգերի յուրաքանչյուր վայրկյանի համար, առանց ամսական բաժանորդավճարի: Միացման վճարը` ընդամենը 900 դրամ:

Գերադասում եք կանխավճարայի՞ն համակարգը, ապա միացե´ք սակագնային փաթեթին` պարզապես հավաքելով 067408012 : Այսօր ընտրությունը ձե´րն է:

Միացման վճարը` 300 դրամ: Գները ներկայացված են ներառյալ ԱԱՀ:
«Հարմարավետ» սակագնային փաթեթը տրամադրվում է ֆիզիկական անձանց, կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդներին:

Կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի համար:

Բոլոր մուտքային զանգերը - 0 դրամ/րոպե

Տեղական ելքային զանգեր (2G, 3G)

դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային և քաղաքային ցանցեր - 60 դրամ/րոպե

Կանխավճարային հաշվարկային համակարգ:

Փաթեթի արժեքը - 900 դրամ
Փաթեթում ներառված եթերային ժամանակի արժեքը - 800 դրամ
Բաժանորդային վճար - 0 դրամ

Հետվճարային հաշվարկային համակարգ:

Միացման վճար - 900 դրամ
Երաշխիքային վճար - 3000 դրամ
Բաժանորդային վճար (ամսական) - 0 դրամ

Աղբյուր` http://beeline.am

Իմ պատկերացմամբ այս փաթեթի ամբողջ հարմարավետությունը այն է, որ հետվճարային է (կանխավճարային տարբերակը անիմաստ է, քանի որ կա «Ընկերներ» փաթեթը` բոլոր տեղական զագերը 39 դրամ)։ Ունի այն առավելությունը, որ բազիսայինի նման է, բայց չկա ամսական վճար։

qlunG
22.10.2008, 10:44
Տեղական ելքային զանգեր (2G, 3G)
դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային և քաղաքային ցանցեր - 60 դրամ/րոպե

Ինչո՞վ են մտածել: :think

Rammstein
22.10.2008, 14:54
Ինչո՞վ են մտածել: :think

Ուղեղով։
____________________________________________________
Եթե նայենք Բիլայնի ու ՎիվաՍել ՄՏՍ-ի սակագնային փաթեթները, ապա կտեսնենք, որ կան մեկական հետվճարային փաթեթներ (Չհաշված «Հարմարավետ»-ը). ՎիվաՍելում` Կլասիկ, Բիլայնում` Բազիսային։ Երկուսում էլ գործում է 4000 դրամ ամսավճար։ Փաստորեն եթե որեւէ մեկը ցանկանում է օգտվել հետվճարային համակարգից, բայց չի ցանկանում մտնել որեւէ կորպորատիվ խմբի մեջ, ապա ստիպված է վճարել ամսական առնվազն 4000 դրամ։

Բիլայնի «Հարմարավետ» փաթեթը լուծում է այս խնդիրը։ Այսինք` այժմ յուրաքանչյուր ոք կարող է օգտվել հետեւյալ առավելություններից.

Չվճարել ամսավճար,
Լինել անկախ որեւէ կորպորատիվ խմբից,
Նախ խոսել, հետո վճարել։

Սա ես գրում եմ ընդամենը որպես ծանոթություն։

Norton
23.10.2008, 16:04
էս բիլայնի սայթին ինչա եղել?

Rammstein
23.10.2008, 16:13
էս բիլայնի սայթին ինչա եղել?

Իմ մոտ նորմալ ա։:think

Elmo
23.10.2008, 16:17
էս բիլայնի սայթին ինչա եղել?

Ի՞նչ ա եղել: Աշխատում ա:

Norton
23.10.2008, 16:23
չի բացում, error ա տալի:think

Rammstein
23.10.2008, 16:33
չի բացում, error ա տալի:think

Ի՞նչ Ինտերնետ ա։

Norton
23.10.2008, 16:43
Freeproxyserver.ca-ի միջոցով կարացի մտնեմ:

Sunun
24.10.2008, 08:12
ԱՄԵՆ ԻՆՉ ՀԵՌԱԽՈՍՈՎ

[17:41] 23 Հոկտեմբերի, 2008
http://www.a1plus.am/file/img/b/7925.jpg
Այսուհետեւ ՚ՀայԷկոնոմբանկՙ-ի հաճախորդներն իրենց ավանդային, վարկային տոկոսադրույքների, դրամական փոխանցումենրի, պլաստիկ քարտերի, արտարժույթի փոխարժեքների մասին անվճար տեղեկություններ կարող են ստանալ հեռախոսի միջոցով:
Այս հնարավորությունը ստեղծվել է ՚ԱրմենՏելՙ-ի եւ բանկի միջեւ այսօր կնքված համաձայնագրի արդյունքում: Անվճար հեռախոսակապը կաշխատի շուրջօրյա: Այդ նպատակով շուրջ երկու շաբաթվա ընթացքում ՚ԱրմենՏելՙ-ի մասնաշենքում ստեղծվել է հաճախորդների սպասարկման կոմերցիոն կենտրոնը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր բանկի եւ ՚ԱրմենՏելՙ-ի ղեկավարների մասնակցությամբ:
Ըստ բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանի՝ այս կենտրոնի բացումը սպասարկման ոլորտում պատմական իրադարձություն է, որը հնարավորություն է տալիս սերտացնել կապերը բանկի եւ հաճախորդների միջեւ, որից շահում են երկկողմ:
Բացի վերոնշյալ հնարավորություններից՝ 2009թ. առաջին եռամսյակում բանկը խոստացավ ընդլայնել սպասարկման ոլորտը եւ հաճախորդներին սկսի տեղեկատվություն տրամադրել նրանց հաշիվների մասին: Ինչպես նաեւ հաճախորդները կկարողանան իրենց հաշիվների միջոցով հեռախոսով փոխանցումներ, կոմունալ վճարումներ կատարել: Սակայն մինչ այդ՝ ՚ՀայԷկոնոմբանկըՙ կստեղծի անվտանգության համակարգը, որն օրենսդրորեն թույլատրելի է եւ որը կբխի բանկի շահերից՝ բանկային գաղտնիքը պահպանելու համար:
Դավիթ Սուքիասյանի ասելով՝ ՚ԱրմենՏելՙ-ը նաեւ ունի հստակ մշակված մի ծրագիր, որը հնարավորություն կտա այդ զանգերի մոնիտորինգը ստանալ հաշվետվության ձեւով՝ թե քանի անձ է զանգահարել, որ ժամերին, ինչ թեմաներով են եղել հարցերը եւ այլն: ՚Դրանք մեզ հնարավորություն կընձեռնեն կառուցել ռազմավարական ծրագրեր եւ ավելի հետեւողական լինել այս կամ այն կարծիքի նկատմամբ: Ուսումնասիրելով առաջին հերթին ռուսական փորձը՝ եկանք այն եզրահանգման, որ այն բանկերը, որոնք ունեցել են իրենց սեփական կենտրոնը եւ վստահել են պրոֆեսիոնալներին, տեղեկատվական համակարգերում եղել են մեկ քայլ առաջՙ,- ավելացրեց Սուքիասյանը:
՚ԱրմենՏելՙ-ի գործադիր տնօրեն Նեյչո Վելիչկովն էլ նշեց, որ այս համագործակցությունը եւ սպասարկման կենտրոնն իրենց հպարտությունն են: ՚Միակ մտավախությունն այն է, որ այս կենտրոնը կարող է շատ շուտով փոքր լինել նման ծառայություն իրականացնելու համարՙ,- ժպիտով ավելացրեց Վելիչկովը:

a1plus.am

Sunun
24.10.2008, 13:00
23/10/2008

http://aeb.am/global_img/Newspaper_23.JPG

ՀայԷկոնոմբանկը և ԱրմենՏելը բացել են հաճախորդների հեռախոսային սպասարկման առաջին կենտրոնը

Հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ հաճախորդների սպասարկման Հայաստանում առաջին միջազգային կենտրոնի (call center) հանդիսավոր բացումը: Կենտրոնը ստեղծվել է ՀայԷկոնոմբանկի և "ԱրմենՏել" ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) համատեղ նախաձեռնությամբ: Բացման արարողությանը ներկա էին "ԱրմենՏել" ՓԲԸ Գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը և ՀայԷկոնոմբանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը:

"Այսօր տեղի է ունենում պատմական իրադարձություն սպասարկման բնագավառում, երբ առևտրային կառույցը իր տեղեկատվական համակարգը վստահում է փորձ ունեցող պրոֆեսիոնալ մի կառույցի հանձինս "ԱրմենՏել"-ի, և մեզ համար դա հնարավորություն է ընձեռում ավելի սերտացնել մեր հարաբերությունները հաճախորդների հետ", - ասաց ՀայԷկոնոմբանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը: "ՀայԷկոնոմբանկը ներգրավել է "ԱրմենՏել"-ի տեխնոլոգիական փորձն ու ռեսուրսներ, և մենք ակնկալում ենք, որ այս համագործակցությունը թույլ կտա ունենալ ևս մեկ շփման կետ հաճախորդի հետ, ավելի լավ ճանաչել նրան և հասկանալ նրա կարիքները", - հավելեց "ԱրմենՏել"-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:

Այժմ բանկի հաճախորդները կարող են հեռախոսով ստանալ շուրջօրյա անվճար տեղեկություններ ՀայԷկոնոմբանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների` արտարժույթի փոխարժեքներ, ավանդների տեսակներ, տոկոսադրույքներ, վարկեր, դրամական փոխանցումներ, պլաստիկ քարտեր, մասնաճյուղերի հասցեներ և հեռախոսահամարներ և այլն:

"Կենտրոնում ներդրված է AVVAYA տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարցումները դասակարգել ըստ թեմաների` աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ: Բացի այդ, այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվել ոչ միայն օպերատորների ծառայություններից, այլև սպասարկման ավտոմատացված համակարգից` ըստ հաճախորդի ցանկության: Հետագայում նախատեսվում է ընդլայնել կենտրոնում մատուցվող ծառայությունների տեսականին", - հայտնեց "ԱրմենՏել"-ի հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը:

* * *

"ԱրմենՏել" ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) "Վիմպելկոմ" ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: "Վիմպելկոմ" ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: "Վիմպելկոմ" ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում:
"Վիմպելկոմ" ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: "Վիմպելկոմ" ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Իսկ ընկերության բաժնետոմսերը ներառված են Նյու-Յորքի արժեթղթերի շուկայի VIP ցուցակում:

Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկային համակարգի կայուն զարգացող և հաստատուն առաջատարներից է: Հայէկոնոմբանկը հանդիսանում է բաց բաժնետիրական ընկերություն, որն ունի ավելի քան 1420 բաժնետերեր: Բանկի խոշոր բաժնետերերից է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, որի մասնակցությունը կանոնադրական կապիտալում կազմում է 25% + 1 բաժնետոմս: Ներկայումս Հայէկոնոմբանկի ընդհանուր ակտիվները գերազանցում են 52 մլրդ ՀՀ դրամը, իսկ ընդհանուր կապիտալը` 8.5 մլրդ ՀՀ դրամը: Բանկի հաճաղորդների թիվը հասնում է 60 հազարի: Բանկն ունի 46 մասնաճյուղ, որոնցից 20-ը գտնվում են Երևանում և 26-ը` ՀՀ գրեթե բոլոր մարզերում և Արցախում: Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինը աշխարհահռչակ Moody''s Investors Service միջազգային ռեյտինգային ընկերության կողմից ստացել է ֆինանսական կայունության (D-) և երկարաժամկետ ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների (Ba3) ռեյտինգներ:

aeb.am

Rammstein
24.10.2008, 19:44
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

24 հոկտեմբեր 2008

Օգտնվե´ք ավտոմեքենա շահելու հնարավորությունից` պարզապես լիցքավորելով ձեր բջջայինի հաշվեկշիռը:

2008թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը մենք անցկացնում ենք հատուկ ակցիա` «Մեքենաների խաղարկություն կանխավճարային բաժանորդների համար»:

Լիցքավորեք ձեր հաշվեկշիռը առնվազն 3 անգամ ակցիայի ընթացքում, ուղարկեք լիցքավորման քարտի կոդը SMS հաղորդագրությամբ 777 համարին և ստացե´ք հնարավորություն շահելու խաղարկվող «Նիվա» մակնիշի 3 ավտոմեքենաներից մեկը:

777 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Kurilshik
26.10.2008, 02:54
Ուղեղով։
____________________________________________________
Եթե նայենք Բիլայնի ու ՎիվաՍել ՄՏՍ-ի սակագնային փաթեթները, ապա կտեսնենք, որ կան մեկական հետվճարային փաթեթներ (Չհաշված «Հարմարավետ»-ը). ՎիվաՍելում` Կլասիկ, Բիլայնում` Բազիսային։ Երկուսում էլ գործում է 4000 դրամ ամսավճար։ Փաստորեն եթե որեւէ մեկը ցանկանում է օգտվել հետվճարային համակարգից, բայց չի ցանկանում մտնել որեւէ կորպորատիվ խմբի մեջ, ապա ստիպված է վճարել ամսական առնվազն 4000 դրամ։

Բիլայնի «Հարմարավետ» փաթեթը լուծում է այս խնդիրը։ Այսինք` այժմ յուրաքանչյուր ոք կարող է օգտվել հետեւյալ առավելություններից.

Չվճարել ամսավճար,
Լինել անկախ որեւէ կորպորատիվ խմբից,
Նախ խոսել, հետո վճարել։

Սա ես գրում եմ ընդամենը որպես ծանոթություն։

Բարև Ձեզ, մի անգամ ՝էլ մենք հյուր գանք Ձեզ:)
Հարգելի Rammstein, թույլ տվեք մի քանի ճշտում մտցնել
Նախ Վիվասելլի Կլասիկի ամսավճարը իրոք 4000 դրամ է, սակայն չգիտեմ տեղյակ է, թե ոչ որ յուրաքնաչյուր ամիս Կլասիկ քարտի բաժանորդների տրամադրվում է 100 անվճար րոպե Վիվասելլի ցանցում զանգ կատարելու համար, այսինքն առաջին 100 րոպեն գանձում չի կատարվում
Մյուս ճշտումը- Վիավսելլն ունի ևս մեկ Հետվճարային քարտ-կոչվում է Կլասիկ Սոլո,
որի ամսավճարը 1000 դրամ :)Կարող եք համեմատել

Rammstein
26.10.2008, 12:24

Նախ նշեմ, հարգելիս, որ Դուք ոչ թե ճշտում արեցիք 100 րոպեի մասին գրելով, այլ ավելացում արեցիք։ Ես խոսում էի ամսավճարի մասին։ Իսկ 100 րոպեն ամսավճարի հետ ոչ մի կապ չունի։
Կլասիկ սոլոյի մասին չեմ իմացել։ Այստեղ ընդունում եմ Ձեր ճշտումը։
Ստացվում է, որ մինչեւ «Հարմարավետ»-ը մինիմալ ամսավճարը, որ հնարավոր էր գտնել մեր օպերատորների մոտ 1000 դրամն էր, իսկ հիմա այն 0 է։ Բացի այդ Կլասիկ Սոլոյի երաշխիքային կանխավճարը 10.000 է, իսկ «Հարմարավետ»-ինը` 3000։

Sunun
27.10.2008, 09:31
Մի հատ ել ես ավելացնեմ, ունենք Բազիսային-2 հետվճարային քարտ բաժ. վարձ 4000, որին կարող են անցում կատարել բազիսային քարտի բաժանորդները և որտեղ 5 Beeline-ի համարի հետ կարող եք խոսել անվճար վճարելով ընդամենը 300 դր. բաժանորդավճար

Ֆելո
27.10.2008, 10:23
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

24 հոկտեմբեր 2008

Օգտնվե´ք ավտոմեքենա շահելու հնարավորությունից` պարզապես լիցքավորելով ձեր բջջայինի հաշվեկշիռը:

2008թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը մենք անցկացնում ենք հատուկ ակցիա` «Մեքենաների խաղարկություն կանխավճարային բաժանորդների համար»:

Լիցքավորեք ձեր հաշվեկշիռը առնվազն 3 անգամ ակցիայի ընթացքում, ուղարկեք լիցքավորման քարտի կոդը SMS հաղորդագրությամբ 777 համարին և ստացե´ք հնարավորություն շահելու խաղարկվող «Նիվա» մակնիշի 3 ավտոմեքենաներից մեկը:

777 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):

կապ ունի քանի դրամով ենք լիցքավորում, մեկ էլ կոդ ասվածը շտրիխ կոդի մասինա թե էն պաշտպանիչ շերտի տակ գտնվող համարը?

Rammstein
27.10.2008, 19:42
կապ ունի քանի դրամով ենք լիցքավորում, մեկ էլ կոդ ասվածը շտրիխ կոդի մասինա թե էն պաշտպանիչ շերտի տակ գտնվող համարը?

Լիցքավորման քարտերի վրա կա 2 տեսակի կոդ (շտրիխ կոդը չենք հաշվում` բոլորի վրա նույնն է)` մեկը քարտի համարն է, բաղկացած է 14 նիշից, մյուսը` ծածկագիրը` 16 նիշանոց։ Ես զանգեցի Բիլայն, ասեցին, որ պետք ա 777 համարին ուղարկել 16 նիշանոց ծածկագիրը։

Elmo
27.10.2008, 20:27
Երեկ էլի Ջերմուկ Երևան ճանապարհին ստուգել եմ Բիլայնի ծածկույթը: Հաճելիորեն զարմացած էի: Ընդամենը 4 ոչ երկար հատվածում անտենա չէր բռնում: Ամենաերկար հատվածը Տիգրանաշենից մինչև ոլորանների համարյա կեսերն էր: Դե մնացած մանր մունր խուլ գոտիներն էլ չեմ հաշվում: Վիվային զիջում ա, բայց կարելի ա ասել, որ Բիլայնը ծածկույթ ունի կոնկրետ 2 մարզերի ճանապարհի ոջղ երկայնքով ու մարզեում:

Kurilshik
28.10.2008, 02:07
Հարգելի Rammstein, ցանկացած ավելացում իրենից ճշտում էլ է ներկայացնում, քանի որ եթե չկա պատկերի մասին լրիվ ինֆորմացիա, ապա այդ պատկերն աղավաղված է...Իմ կողմից նշված հարյուր րոպեն շատ կարևոր է, ուստի չարժե այն անտեսել և համեմատել Վիվասելլ-ՄՏՍ- ի ու Բիլայնի հետվճարային փաթեթները դրանից զատ. Ինչ վերաբերվում է Երաշխիքային կանխավճարների դա համեմատելու չէ, այսպես թե այնպես այդ գումարը բաժանորդին է պատկանում, իսկ այն անձը ով պատրաստ չէ վճարել տաս հազար դրամ կանխավճար, պատրաստ չէ լինել հետվճարային փաթեթի տեր;)

Ավելացվել է 2 րոպե անց

Մի հատ ել ես ավելացնեմ, ունենք Բազիսային-2 հետվճարային քարտ բաժ. վարձ 4000, որին կարող են անցում կատարել բազիսային քարտի բաժանորդները և որտեղ 5 Beeline-ի համարի հետ կարող եք խոսել անվճար վճարելով ընդամենը 300 դր. բաժանորդավճար

Հարգելի Sunun, կբացահայտե՞ք թե որտեղից Ձեզ մոտ նման տեղեկույթ,Բիլայնի կայքում ես նման բանի չհանդիպեցի:think

Sunun
28.10.2008, 08:46
Չհանդիպեցիք որովհետև կայքը թարմացվում է կդնեն, իսկ ինչ գրել եմ արդեն գործում է, որ ունի բազիսային կարող փոխել բազիսային 2

Sunun
28.10.2008, 14:15
«Վիմպելկոմ»-ը ձեռք է բերում «Եվրոսետ»-ի բաժնետոմսերի 49,9 տոկոսը

12:49 • 28.10.08
http://ads.tert.am/adlog.php?bannerid=49&clientid=45&zoneid=57&source=&block=0&capping=0&cb=7e5e9aa7c97e4d69e7d2ed6c098d372c
http://ads.tert.am/adview.php?what=zone:57&n=a377eada (http://ads.tert.am/adclick.php?n=a377eada)

«Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ընկերությունը Ռամբերտ Մենեջմենթ ընկերությունից գնել է «Եվրոսետ» խմբի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր` Մորֆրոնթ Հոլդինգս ընկերության բաժնետոմսերի 49,9 տոկոսը։ Այդ մասին հայտնում է «Վիմպելկոմ» ԲԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Գործարքի արժեքը` շուրջ 226 միլիոն դոլար է։ Իբրև փոքրամասնական բաժնետեր, «Վիմպելկոմը» չի նախատեսում կոնսոլիդացնել «Եվրոսետ»-ի արդյունքները և չի երաշխավորելու դրա պարտավորությունները։ Գործարքի շրջանակում «Վիմպելկոմը» պայմանավորվել է վաճառքի և գնման օպցիոնի մասին, որը 3 տարի անց կարող է իրագործվել Մորֆրոնթ Հոլդինգս -ի բաժնետոմսերի ևս 25 տոկոսի նկատմամբ։

Tert.am

Rammstein
28.10.2008, 16:25
...այն անձը ով պատրաստ չէ վճարել տաս հազար դրամ կանխավճար, պատրաստ չէ լինել հետվճարային փաթեթի տեր;)

Այո հարգելի Kurilshik, դա ճիշտ է, եթե խոսենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնի, իսկ եթե խոսենք մյուս օպերատորի մասին, ապա կարելի կլինի ասել, որ այն մարդը, որ պատրաստ է վճարել 3000 դրամ կանխավճար, պատրաստ է դառնալու հետվճարային փաթեթի տեր։;)

Kurilshik
29.10.2008, 01:04

Հարգելի Rammstein,հուսով եմ որոշակի ժամանակ անց մենք կլսենք Բիլայնի հետվճարային խնդիրների մասին, քանի որ իմ կարծիքով առաջարկելով երեք հազար դրամ կանխավճար Բիլայնը կրակի հետ է խաղում և ստիպված կլինի իր ուժերը ավելի լարեր պարտքերը հավաքելու առումով;)

Rammstein
30.10.2008, 02:11

Մեծարգո Kurilshik, ես հարգում եմ Ձեր կարծիքը, բայց հուսով եմ, որ Ձեր հույսերը չեն արդարանա...:)
Ես օպտիմիստ եմ...;)

Սամվել
30.10.2008, 02:18
Այո հարգելի Kurilshik, դա ճիշտ է, եթե խոսենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնի, իսկ եթե խոսենք մյուս օպերատորի մասին, ապա կարելի կլինի ասել, որ այն մարդը, որ պատրաստ է վճարել 3000 դրամ կանխավճար, պատրաստ է դառնալու հետվճարային փաթեթի տեր։;)

Կարամ համառորեն վիճել որ պատրաստ չի...

Ես ինքս հետվճարային փաթեթի անդամ եմ ու գտնում եմ որ պատրաստ չեմ..

Չնայած հլը որ վրես կարում եմ...

Հարցը էնա որ 1000 օրինակ գիտեմ որ մարդիկ մտածում են թե կարան իրանց վրա բլա բլա բլա...

Մեկ էլ ամսվա վերջում մի հատ 50.000 հաշիվ են տենում ու խառնվում իրար։

Համենայն դեպս հետվճարային փաթեթի վարձը սովորաբար ամենաքիչը մի 5000 լինումա..
Ու շատ տրամաբանականա մի քիչ մեծ կանխավճար պահանջելը ...
թե չէ եթե մարդը գիտակցելով որ էտ գումարը սենց թե նենց չի կորելու չի ուզում կամ կարողանում 10.000 վճարել էլ ոնցա պատրաստվում հետվճարայինի պարտքերը մարելուն...

Ու Հայ ազգի մենտալիծետին էլ ահագին բնորոշա սկզբում խոսալ հետո մտածել պարտքերը փակելու մասին...

Բիլայինին ինչ կա ուզումա 1.000.000 պարտաքեր ունենա սնեց թե նենց չեն կարա չտան..

Իրա համար էլ մեկա մեկա սենց թե նենց էտ րոպեները մսից չի կտրում.. Օդից եկամուտա էլի երբ կպավ կպավ... Ու թքած ժողովրդի վրա...

Kurilshik
30.10.2008, 02:27
Հուսանք, որ մեր ժողովրդի վիճակը չի վատթարանա:o

Rammstein
30.10.2008, 13:44
Կարամ համառորեն վիճել որ պատրաստ չի...

Ես ինքս հետվճարային փաթեթի անդամ եմ ու գտնում եմ որ պատրաստ չեմ..

Չնայած հլը որ վրես կարում եմ...

Հարցը էնա որ 1000 օրինակ գիտեմ որ մարդիկ մտածում են թե կարան իրանց վրա բլա բլա բլա...

Մեկ էլ ամսվա վերջում մի հատ 50.000 հաշիվ են տենում ու խառնվում իրար։

Համենայն դեպս հետվճարային փաթեթի վարձը սովորաբար ամենաքիչը մի 5000 լինումա..
Ու շատ տրամաբանականա մի քիչ մեծ կանխավճար պահանջելը ...
թե չէ եթե մարդը գիտակցելով որ էտ գումարը սենց թե նենց չի կորելու չի ուզում կամ կարողանում 10.000 վճարել էլ ոնցա պատրաստվում հետվճարայինի պարտքերը մարելուն...

Ու Հայ ազգի մենտալիծետին էլ ահագին բնորոշա սկզբում խոսալ հետո մտածել պարտքերը փակելու մասին...

Բիլայինին ինչ կա ուզումա 1.000.000 պարտաքեր ունենա սնեց թե նենց չեն կարա չտան..

Եթե որեւէ մարդ չի կարում իրեն տիրապետի ու շատ չխոսա հեռախոսով, ապա թող որեւէ մեկին, հատկապես Բիլայնին, դրանում չմեղադրի։
Սենց որ գնա կարող ա որոշ մարդիկ սկսեն համոզել, որ Բիլայնի էժանացումները ժողովրդին միայն վնաս են տալիս։:angry

Իրա համար էլ մեկա մեկա սենց թե նենց էտ րոպեները մսից չի կտրում.. Օդից եկամուտա էլի երբ կպավ կպավ... Ու թքած ժողովրդի վրա...
Քո ասածից բխում է, որ Բիլայնը մարդկանց ոչ մի ծառայություն չի մատուցում, բայց մարդիկ Բիլայնին վճարում են։ Ուստի Բիլայնի եկամուտները օդից են... :fool

Սամվել
30.10.2008, 21:15
Եթե որեւէ մարդ չի կարում իրեն տիրապետի ու շատ չխոսա հեռախոսով, ապա թող որեւէ մեկին, հատկապես Բիլայնին, դրանում չմեղադրի։
Սենց որ գնա կարող ա որոշ մարդիկ սկսեն համոզել, որ Բիլայնի էժանացումները ժողովրդին միայն վնաս են տալիս։:angry

Քո ասածից բխում է, որ Բիլայնը մարդկանց ոչ մի ծառայություն չի մատուցում, բայց մարդիկ Բիլայնին վճարում են։ Ուստի Բիլայնի եկամուտները օդից են... :fool

Ապեր իմ ասածը ի՞նչ էր որ խառնվել ես իրար...

Ասածս էնա որ եթե մարդը պատրաստ չի 10.000 դրամ տրամադրել մի անգամ հետո վերադառձնելու պայմանով.. Բնականաբար չի էլ կարենա ամսվա վերջում իր սպասածից մեծ հաշիվ փակել..

Հենց էտա հարցը որ ետվճարային համակարգը էն մարդկանց համարա ովքեր հաստատուն եկամուտ ունեն ու պատրաստ են հաշիվ փակել...

Թե չէ էտա էտ թող բռնեն սաղ հետվճարային սարքեն...

Բայց դե դու մեկա չես հասկանա ու ընդունի...
Ամեն ինչ էնքան պարզա սովորական մարդկանց համար...

Ու մի բան էլ... թեմայից դուրս..

Էն սիրելի Դեղին սև ավատարդ ի՞նչի չես դնում քո ռամշտայնին նվիրված ֆոռումում ;)
Հ.Գ. կարաս Չպատասխանես ;) էս վերջի հարցին...

Kurilshik
30.10.2008, 23:05
Չհանդիպեցիք որովհետև կայքը թարմացվում է կդնեն, իսկ ինչ գրել եմ արդեն գործում է, որ ունի բազիսային կարող փոխել բազիսային 2

Հարգելիս, երևի անրաժեշտ է նաև թարմացնել Բիլայնի աշխատողներին, քանի որ այսօր դրա մասին հարցրեցի Բիլայնի սպասարկման աշխատողին և նա ասաց որ դեռ նման բան չկա, հնարավոր է մի քանի օրից լինի:B

Rammstein
31.10.2008, 19:07
Հարգելիս, երևի անրաժեշտ է նաև թարմացնել Բիլայնի աշխատողներին, քանի որ այսօր դրա մասին հարցրեցի Բիլայնի սպասարկման աշխատողին և նա ասաց որ դեռ նման բան չկա, հնարավոր է մի քանի օրից լինի:B

Էս մի բանում համաձայն եմ, իհարկե ոչ բոլոր աշխատողներին...:)

Rammstein
31.10.2008, 19:37
Ու մի բան էլ... թեմայից դուրս..

Էն սիրելի Դեղին սև ավատարդ ի՞նչի չես դնում քո ռամշտայնին նվիրված ֆոռումում ;)
Հ.Գ. կարաս Չպատասխանես ;) էս վերջի հարցին...

Պատասխանեմ քո տված թեմայից դուրս ու պրովոկացիոնոտ հարցին։

Որովհետեւ ես Բիլայնի գովազդով չեմ զբաղվում, որ որտեղ առիթ լինի Բիլայնի գույները դնեմ։ Իմ ֆորումի գերակշռող մասը Ռամշտայնի մասին է ու այնտեղ չկա Beeline AM թեմա։ Իսկ Դար Ակումբը ընդհանուր ֆորում է` ամեն ինչի մասին, ու այստեղ իմ համար ամենակարեւոր բաժիններից մեկը հենց Հեռահաղորդակցությունն է։

Դու ավելի լավ ա հարցրու, թե ինչի՞ իմ սայտում կամ ֆորումում Բիլայնի ռեկլամ չկա դրած...:tsamon

Հուսով եմ իմ գրածը էնքան էլ թեմայից դուրս չէր...:oy

_DEATH_
31.10.2008, 20:23
ժող էս չեմ հասկանում արդեն ինչքան ժամանակ ա 3G հեռախոսս չի բռնում, 3G ընտրել չկա, ավտոմատ էլ GSM-ի վրա փդել ա: հույս չունենամ հեռախոսս փոխեմ?

Rammstein
31.10.2008, 23:09
ժող էս չեմ հասկանում արդեն ինչքան ժամանակ ա 3G հեռախոսս չի բռնում, 3G ընտրել չկա, ավտոմատ էլ GSM-ի վրա փդել ա: հույս չունենամ հեռախոսս փոխեմ?

Ի՞նչ հեռախոս է, _DEATH_։
Ճիշտ կանես մտնես քո հեռախոսի մասին արտասահմանյան ֆորումներ ու հարցուփոձ անես։ Գուցե այդ բագը շտկվող լինի։
Իսկ մի հարց էլ։ Դու որտե՞ղ ես ապրում։ Նկատի ունեմ ձեր տանը 3G-ն բռնում ա՞, թե՞ չէ։ Փորձիր անջատել ու միացնել հեռախոսդ այնպիսի տեղում, որտեղ հաստատ 3G-ն կա։

_DEATH_
01.11.2008, 10:07

հեռախոսս N70 ա, 3G բռնում էր, մի քանի շաբաթ 3G էր, հետո կորավ, սկսեց ուշ-ուշ բռնել, իսկ հիմա վաբշե չի բռնում, արտասաիմանյան ֆորումում ասում են մեր մոտ տենց պռոբլեմ չկա, ցանցը մենակ 3G ա, իսկ մեր մոտ միաժամանակ GSM ա:
հգ. ժող էս wap.akumb.am-ը տռանսլիտ չունի? համ էլ ինչ որ շատ աղքատիկ ա, առանձ սովորականի ոչ ամեն ինչ ա լինում:

Rammstein
01.11.2008, 16:30
Ինչ ասեմ, ամեն դեպքում 3G ծածկույթի մեջ ես փոփոխություն չեմ նկատել։
Իսկ որ ուրիշ ֆորումում ասում են, որ ցանցը մենակ 3G ա, դա ես մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Չէ՞ որ հեռախոսների մեծ մասը օժտված չեն 3G-ով։:think

_DEATH_
02.11.2008, 09:25
Ինչ ասեմ, ամեն դեպքում 3G ծածկույթի մեջ ես փոփոխություն չեմ նկատել։
Իսկ որ ուրիշ ֆորումում ասում են, որ ցանցը մենակ 3G ա, դա ես մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Չէ՞ որ հեռախոսների մեծ մասը օժտված չեն 3G-ով։:think

GSM էլ կա պարզեցի, ուղակի միշտ 3G ա բռնում, եթե հեռախոսը 3G ունի,իսկ մեր մոտ ինչքան հասկանում եմ 3G-ն շատ թուլա, մինչ չընտրես չի բռնում կամ էլ հազարից մեկ, իսկ N70-ով 3G ընրել չի լնում:

Rammstein
02.11.2008, 11:41
GSM էլ կա պարզեցի, ուղակի միշտ 3G ա բռնում, եթե հեռախոսը 3G ունի,իսկ մեր մոտ ինչքան հասկանում եմ 3G-ն շատ թուլա, մինչ չընտրես չի բռնում կամ էլ հազարից մեկ, իսկ N70-ով 3G ընրել չի լնում:

Լավ չեմ հասկանում տրամաբանությունը, եթե ծածկույթը թույլ ա, ապա ո՞նց էր առաջ բռնում, իսկ հիմա` ոչ: Հա բան չունեմ ասելու, դեռ գերազանց չի ծածկույթը Երեւանում, բայց քաղաքի կենտրոնում շատ էլ լավ ա:
Իմ հեռախոսը անընդհատ ման չի գալիս 3G: Եթե GSM-ով ա, ապա տենց էլ մնում ա, բայց հենց մտնում եմ նենց տեղ, որ կապ չկա (օրինակ` գետնանցում), ապա դուրս գալուց հետո 3G ա բռնում: Իմ ասածն էլ դա է, փորձիր քաղաքի կենտրոնում անջատել-միացնել հեռախոսդ, որպեսզի նոր որոնում սկսի: Եթե 3G չբռնեց, ապա կարծում եմ հեռախոսի հետ խնդիրներ կան:

Scorpion
04.11.2008, 20:41
ճիշտա ասում Death-ը, եթե հատուկ չընտրես 3Գ, ապա չի բռնի + եթե 3Գ բռնում ա, GPRS չի աշխատում

Rammstein
05.11.2008, 13:07
ճիշտա ասում Death-ը, եթե հատուկ չընտրես 3Գ, ապա չի բռնի + եթե 3Գ բռնում ա, GPRS չի աշխատում

Դա միայն հեռախոսից ա կախված, թե ինչ կբռնի։ Իմ հեռախոսը, եթե անջատեմ, գնամ նենց տեղ, որտեղ 3G ծածկույթը բավարար ա, ապա միացնելուց հետո միշտ 3G ա բռնում, քանի որ դեֆոլթով դրած ա, որ նախ փնտրի 3G, եւ եթե չգտնի, ապա փնտրի GSM։
Իսկ GPRS-ը 3G-ում չպետք ա, ու չի էլ կարա աշխատի, քանի որ 3G-ի համար GPRS ուղղակի չկա։ 3G-ն, մասնավորապես UMTS-ը հենց ինքն ա իրականացնում տվյալների փոխանցումը ու էլ GPRS-ի կարիք չկա։
3G-ով GPRS-ը նույն բանն ա, ոնց որ օրինակ, ամենանորագույն համակարգիչը ունենա պերֆոքարտեր կարդալու հնարավորություն։:):D:D

091
07.11.2008, 00:11

Ինձ թվումա 3G-ում GPRS ասելով ինկատի ունի ինտերնետ մտնելը, օրինակ կենտրենում եթե հեռախեսը 3G ցանցումա ինտերնետ չի մտնում, ինքս եմ փորձել։
Ես էլ չեմ նկատել որ հեռախոսս ինքնուրույն 3G բռնի միշտ ձեռքով եմ ընտրում UMTS-ը, կասես թե որտե՞ղ է 3G ծածկույթը բավարար որ հեռախոսս դեֆոլթով ընտրի 3G։

Rammstein
07.11.2008, 00:26

Նախ սկսեմ նրանից, որ ինձ մոտ ճիշտ հակառակն է` քաղաքի կենտրոնում GPRS-ն ա մեկ-մեկ դանդաղանում, քանի որ երեւի ծանրաբեռնված է, իսկ UMTS-ով շատ լավ ու արագ կապ է ապահովվում։ Հնարավոր է, որ քո հեռախոսում 3Գ-ի համար առանձին կարգավորումներ են պետք, իհարկե վստահ չեմ։;)

Եւ երկրորդ` ես չասացի, որ իմ մոտ միշտ ավտոմատ ընտրում է 3G, ասում եմ, որ անջատում միացնում եմ հեռախոսս, ու ինքը ընտրում է։ Եթե չեմ ուզում անջատեմ, ապա պետք է ձեռքով ընտրեմ։ Մասնավորապես քաղաքի կետրոնում` Աբովյան փողոց, Հանր. Հրապարակ ու լիքը այլ տեղեր շատ լավ բռնում է։:)

Sunun
11.11.2008, 10:04
<ԲԻԼԱՅՆԸ (Beeline)> ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴՆԵՐԻ ՑԱՆԿԸ

«Ինտերբրենդ» («Interbrand») գործակալությունը հերթական անգամ հրապարակել է ռուսական ամենաթանկ 40 ապրանքանիշերի ցուցակը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ցուցակը գլխավորել է «Բիլայն» ապրանքանիշը, որի արժեքը, փորձագետների գնահատականներով, կազմել է 7.43 միլիարդ դոլար: «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատ «Բիլայնի» ցուցանիշը 4 տոկոսով աճել է:

Երկրորդ հորիզոնականում 6.9 միլիարդ դոլար արժեքով МТС ապրանքանիշն է: Այս բրենդը նախորդ տարվա հետ համեմատած 19 տոկոսով թանկացել է: Ցանկում երրորդը «Բալթիկա» գարեջուրն է, որի արժեքը` 2.4 միլիարդ դոլար, նախորդ տարվա ցուցանիշից 10 տոկոսով ավելին է:

Մեկ տարվա ընթացքում ամենից շատ անկում են ապրել «Արսենալնոյե» (նվազել է 18 տոկոս և կազմել 294 միլիոն դոլար) և «Յարպիվո» (նվազել է 14 տոկոս, կազմել է 213 միլիոն դոլար) գարեջուրների բրենդները:

Աղբյուրի համաձայն` ֆինանսական ճգնաժամի ֆոնին էականորեն էժանացել են բանկային ապրանաքանիշերը: Այսպես, Մոսկովյան բանկն (Банка Москвы) էժանացել է 2 տոկոսով ու կազմել 273 միլիոն դոլար, Ալֆա-բանկը (Альфа-банк)` 4 տոկոսով և կազմել 380 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ, սակայն ՎՏԲ բանկի բրենդի արժեքն անփոփոխ է մնացել, իսկ Խնայբանկը (Сбербанк) մեկ տոկոսով թանկացել է ու կազմել 401 միլիոն դոլար:

Տեղեկացնենք, որ ռուսական ամենաթանկ ապրանքանիշերի ցանկում ընդգրկվում են միայն այն բրենդները, որոնց արժեքը չի իջնում է 76.8 միլիոն դոլարից: Նախորդ տարվա նվազագույն շեմն այս առումով կազմել է 69.7 միլիոն դոլար:

Աղբյուր` Panorama.am

Ավելացվել է 2 րոպե անց
ՀՀ ԱԳՆ ղեկավարը եվ Ericsson-ի ներկայացուցիչը քննարկել են Ericsson-ի հետ հայկական ընկերությունների համագործակցության հնարավոր ընդլայնման հարցերը

http://www.arka.am/photo/large/2644.jpgԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական կազմակերպությունների հետ Ericsson-ի համագործակցության հնարավոր ընդլայնման հարցերն են քննարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում Ericsson-ի նախագահ Բյորն Հեմսթադը (Bjorn Hemstad)։

Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ericsson ընկերության գլխավոր գրասենյակ է այցելել Շվեդիա կատարած իր այցի շրջանակներում։

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ծանոթացել է ընկերության գործունեությանը և հեռանկարային ծրագրերին:

«Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի բջջային օպերատորների հետ Ericsson-ի արդյունավետ համագործակցության կապակցությամբ»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:

Աշխարհում հեռահաղորդակցության լուծումներ և պրոֆեսիոնալ ծառայություններ տրամադրող խոշորագույն Ericsson ընկերությունը 2008թ. փետրվարին բացառիկ պայմանագիր ստորագրեց հեռահաղորդակցության հայկական «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ՝ նոր սերնդի բջջային և ֆիքսված կապի կոնվերգենտ ցանցի շինարարություն իրականացնելու վերաբերյալ՝ IP Multimedia Subsystem (IMS) լուծման հիման վրա։

Պայմանագրի համաձայն, Ericsson-ը IMS-ի հիման վրա կապահովի կոնվերգենտ ծառայությունների տրամադրման համար IP-պլատֆորմների և հավելվածների համակարգային ինտեգրում, ինչպիսիք են IP-հեռախոսակապը և մուլտիմեդիային ծառայությունները մասնավոր և կորպորատիվ պատվիրատուների համար։ -0-

10/11/2008 16:52 telecom.arca.am

Sunun
13.11.2008, 18:40
ՎՏԲ-Հայաստան բանկը և ԱրմենՏելը բացել են հաճախորդների հեռախոսային սպասարկման նոր կենտրոն

http://www.arka.am/photo/large/1017.jpgԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը բացել է հաճախորդների հեռախոսային սպասարկման նոր կենտրոն (call-center), որը ստեղծվել է հեռահաղորդակցության «ԱրմետՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) հետ համատեղ նախաձեռնության շրջանակներում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, այժմ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները («ԱրմենՏել» ցանցի բաժանորդները անվճար) կարող են 87-87 հեռախոսահամարով (միջազգային կապ` +(374 8000) 87-87) ստանալ շուրջօրյա անվճար տեղեկություններ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների մասին:

Մասնավորապես, տեղեկություններ կարելի է ստանալ արտարժույթի փոխարժեքների, ավանդների տեսակների, տոկոսադրույքների, վարկերի, դրամական փոխանցումների, պլաստիկ քարտերի, բանկոմատների և մասնաճյուղերի հասցեների, հեռախոսահամարների մասին:

«Call-center կենտրոնները լայն տարածում ունեն աշխարհի առաջատար բանկերում, և ՎՏԲ-Հայաստան բանկը Հայաստանում այս տեխնոլոգիայի առաջին կիրառողներից է: ՎՏԲ-Հայաստան բանկն օգտվում է «ԱրմենՏել» ընկերության մասնագիտական փորձից ու տեխնոլոգիական ռեսուրսներից, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում բանկի և հաճախորդների միջև կապի սերտացման համար», - ասվում է տեղեկատվության մեջ։

Call-center-ը կենտրոնացնում է հաճախորդների տեղեկատվական սպասարկման ողջ ծավալը՝ կիրառելով ժամանակակից հեռահաղորդակցական սարքավորումներ։

Ինչպես ասվում է տեղեկատվության մեջ, կենտրոնում ներդրված է AVAYA տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարցումները դասակարգել ըստ թեմաների` աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ։ Բացի այդ, այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվել ոչ միայն օպերատորների ծառայություններից, այլև հաճախորդի ցանկությամբ` սպասարկման ավտոմատացված համակարգից:

«Միաժամանակ կենտրոնի աշխատակազմն ապահովելու է սպասարկման բարձրագույն ստանդարտներ` հաճախորդների հարցերին պատասխանելով հաշված վայրկյաններում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել կենտրոնում մատուցվող ծառայությունների տեսականին և ստեղծել հնարավորություն՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ նաև անգլերեն լեզվով»,- ասվում է տեղեկատվության մեջ։

«ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006-ի հունիսի 20-ը «Հայխնայբանկ» ՓԲԸ) ՎՏԲ խմբի մասնակից դարձավ 2004-ի ապրիլին։ Ներկայում ՎՏԲ բանկը «ՎՏԲ- Հայաստան բանկի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ռուսական «Վիմպելկոմ» (Beeline ապրանքանիշ) ընկերությունն դուստր ձեռնարկությունն է, իսկ 2007թ. ապրիլից «ԱրմենՏելի» 100% բաժնետոմսերի սեփականատերը ռուսական ընկերությունն է: «ԱրմենՏելն» ունի 650 հազար ֆիքսված կապի և 780 հազար բջջային կապի բաժանորդ։

13/11/2008 13:13

telecom.arca.am

Rammstein
15.11.2008, 20:34
Էսօր ականջի ծայրով մի հատ նոր ակցիայի մասին լսեցի հեռուստացույացով։ Ինչ որ ասում էր, որ եթե հաշիվը լիցքավորենք 4500 դրամի, ապա այս ամիս Բիլայնի ցանցում կխոսենք ԱՆՎՃԱՐ։
Խնդրում եմ, եթե գիտեք գրեք սրա մասին ավելի մանրամասն, քանի որ Բիլայնի սայտում բան չկա, Sunun-ն էլ ձեն չի հանում...;)

AG16
15.11.2008, 20:47

Այսինքն Beeline-ին զանգելուց անվճա՞ր:

Rammstein
15.11.2008, 20:50
Այսինքն Beeline-ին զանգելուց անվճա՞ր:

Կարող ա որոշ բաներ ճիշտ չիմանամ, քանի որ ամբողջ գովազդը չեմ տեսել, բայց որ ասեց, որ ցանցի ներսում խոսեք անվճար, էդ հաստատ։

Rammstein
16.11.2008, 10:50
Էրէկ լրիվ տեսա էդ գովազդը։
Ուրեմն նոր սակագնային փաթեթ ա, անունը չեմ հիշում։ Եթե անցնում եք դրան, ապա 4500 դրամ լիցքավորելու դեպքում տվյալ ամիս Բիլայնի ցանցում կխոսեք անվճար։

Sunun
17.11.2008, 09:05
Այդ տարիֆին անցում չկա, պետք է միայն նոր քարտ գնես :)

Rammstein
17.11.2008, 10:55
Այդ տարիֆին անցում չկա, պետք է միայն նոր քարտ գնես :)

Տարօրինակ ա...:think
Բա ինչի՞ են տենց սարքել։ Ինձ թվում ա քչերը կհամաձայնեն համարը փոխել։
Հա մեկ էլ ինչի՞ Բիլայնի սայտում մինչեւ հիմա բան չկար (հիմա չեմ նայել կա, թե չկա)։

Հ.Գ. Փաթեթը կոչվում է «Ազատ շփում»։

Arman777
17.11.2008, 16:08
Նախ ասեմ որ անվճար չի, ամսեկան 1000 րոպե ա հետոել ետ մինչև փետրվարի 28 համել պետքա նոր համար առնվի, մի խոսքով beelin-ը առդեն չգիտի ոնց անի որ բաժանորդ հավաքի:think

Yellow Raven
17.11.2008, 17:23
Ոնց 1000 րոպե?:o
Տենց ոնց կլինի,ստացվումա 4500+մի 1000 էլ քարտի փողը` րոպեն 5.5 դրամի կարգիա նստում վրեդ, էլ դրա 0 դրամը որնա?:8:8

Mencho
17.11.2008, 17:57
4500 դրամը ծախսվում է դեպի վիվա,քաղաքային ցանց կատարած զանգերի,եվ այլ ծառայություններից օգտվելու վրա,և ոչ թե դեպի Բիլայն կատարած զանգերի համար.

Սամվել
17.11.2008, 20:12
Ռամշը ճիշտա ասում.. հիմարությունա.. Հայաստանում կարծում եմ ով համարա ուզեցել էսքան շամանակ արդեն ունի..

Ու շատ քչերը կհամաձայնվեն իրենց համարը փոխել..

Rammstein
18.11.2008, 01:12
Ինձ թվում է էդ 1000 րոպեն էլ է խելքին մոտ, քանի որ եթե լիներ անսահմանափակ, ապա մարդիկ չէին պոկվի հեռախոսից։ Նմանօրինակ ձեւով է Վիվա - ՄՏՍ-ի 111 զանգելը, որը չնայած որ անվճար է, այնուամենայնիվ օրվա մեջ սահմանափակ քանակով է հնարավոր զանգել։

qlunG
18.11.2008, 13:26
Մեկը գիտի թե՞ վիվա զանգելը ինչքանա, սմսը ինչքանա, կարողա 1000 դրամա: Ոչ մինչև հիմա սայթում բան կա դրած, ոչ բուկլետ կար Հյուսիսային պողոտայում, ժամանակ էլ չկար հարցնեի, գոնե տպեին պռինտերով կպցնեին պատին: Երեևի շատ արագ որոշումա եղել չեն հասցրել ոչ մի բան անեն:

Rammstein
18.11.2008, 15:13

Զանգի 0611 ;) Ընտրի Հայերենը, հետո փորձի միանալ օպերատորին, սպասիր մի 50 վայկյան...:D

Sunun
18.11.2008, 15:17
Զանգեր 59 դրամ ՍՄՍ 20 դրամ

qlunG
18.11.2008, 15:57
Զանգի 0611 ;) Ընտրի Հայերենը, հետո փորձի միանալ օպերատորին, սպասիր մի 50 վայկյան...:D
Խի էլ ուրիշ ինֆորմացիա չկա՞ իմանալու: Պտի մի ժամ խոսամ, որ մի բան իմանամ ինչա դժվարա իրանց մի հատ թուղթ տպել: Էտ ծառայություններ մատուցելու ժամանակակից ձև չի:

Երեվանսկի
18.11.2008, 16:30
Համաձայն եմ ....եթե մի հատ թուղթ չեն կարողանում տպել,թող գովազդ չանեն...:think...գոնե կայքում տեղադրեին ինֆորմացիա...:(

Rammstein
18.11.2008, 19:23
Զանգեր 59 դրամ ՍՄՍ 20 դրամ

Իսկ GPRS Ինտերնետի 1 ՄԲ-ը ինքա՞ն ա։

Sunun
19.11.2008, 08:36
90 դր.

qlunG
19.11.2008, 15:24
Ոնց հասկանում եմ հարմարավետ փաթեթնա միայն ձրի խոսալու օպցիայով:

Sunun
19.11.2008, 16:12
Հետվճարային համակարգի բոլոր կորպորատիվ բաժանորդներին:

06 նոյեմբեր 2008

Նոյեմբերի 6-ից բոլոր կորպորատիվ սակագնային փաթեթները դառնում են ավելի գրավիչ և մատչելի: Դուք կարող եք միանալ ցանկացած փաթեթին անվճար:

Պարզապես օգտվե՛ք հնարավորությունից և միացե՛ք մեր սակագնային փաթեթներին:

Ընտրե՛ք ձեզ համար ամենահարմարավետը:

Sunun
19.11.2008, 16:19
«Շարժական օֆիս» - ազատ մուտք դեպի ինտերնետ:

27 հոկտեմբեր 2008

http://www.sotovik.ru/images/news/21.07.2008/21-07-2008_103.jpg
Օրվա ընթացքում ստիպված ենք լինում լուծել բազմաթիվ գործնական հարցեր: Ընդ որում, պարտադիր չէ միշտ գտնվել ձեր աշխատավայրում: Վերցրե´ք օֆիսը ձեր հետ:

«Շարժական օֆիս» (http://mobile.beeline.am/corporate/services/service.wbp?root_id=2afb550f-02bc-46b9-93f8-0d236c599113&block=description) -ը տվյալների փոխանցման GPRS, EGDE, 3G տեխնոլոգիաների միջոցով համակարգիչը կամ նոթբուքը ինտերնետ կամ կորպորատիվ ցանցին միացնելու պարզագույն լուծում է:

«Շարժական օֆիս» - դա 500 մեգաբայթ է` ամսական 10,000 դրամ բաժանորդավճարի դիմաց: Յուրաքանչյուր հաջորդ մեգաբայթը հաշվարկվում է ընդամենը 30 դրամ:

«Շարժական օֆիս» փաթեթի հետ դուք կստանաք ուղեցույց հայերեն լեզվով և հատուկ սակագնային փաթեթով SIM քարտի պայմանագիր: Ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել USB-մոդեմ համակարգչին միացնելու համար:

Ծառայությունը միացնելու և USB մոդեմ ձեռք բերելու համար դիմե´ք «Beeline» Կորպորատիվ Վաճառքների Ծառայություն:

http://www.sotovik.ru/images/news/21.07.2008/21-07-2008_106.jpg

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: Ծառայությունը հասանելի է հետվճարային համակարգի կորպորատիվ բաժանորդ - իրավաբանական անձանց համար:

Armeno
19.11.2008, 19:21
6300 ն ո՞նց ձեռքով ինտեռնետը դզենք՞՞

Sunun
20.11.2008, 11:41
Սակագնային փաթեթ «Ազատ շփում»` վճարեք և խոսե՛ք անվճար:

14 նոյեմբեր 2008 Ուզո՞ւմ եք շփվել ընկերների հետ ազատ և մեծ բավականություն ստանալ շփումից: Նախընտրո՞ւմ եք շփվել` չմտածելով րոպեների մասին:

Միացե՛ք նոր «Ազատ շփում» (http://mobile.beeline.am/tarifs/tarif.wbp?tarif_id=749923a8-075e-4df3-99b0-07cd0b181aad) կանխավճարային սակագնային փաթեթին` գնելով այն ընդամենը 5000 դրամ արժողությամբ (ներառյալ սկզբնական խոսելաժամանակ` 4500 դրամ և ակտիվացման վճար` 500 դրամ), և ողջ ամիս շփվեք անվճար:

Մինչև Փետրվարի 1-ը, 2009թ. ներառյալ սակագնային փաթեթին միացման դեպքում տրամադրվում է 1000-ական րոպե ցանցի ներսում` տվյալ ամսվա համար մինչև ամսվա վերջ, ինչպես նաև ակտիվացմանը հաջորդող օրացուցային ամսվա համար:

Եթե դուք լիցքավորեք ձեր հաշվեկշիռը առնվազն 4500 դրամ օրացուցային ամսվա ընթացքում, ձեզ կտրամադրվի ևս 1000-ական րոպե ցանցի ներսում հաջորդող օրավուցային ամսվա համար:

Ապահովե՛ք ձեր ազատ շփումը փաթեթի ներսում:

Լեո
20.11.2008, 12:16
Ինձ շատ է դուր եկել Ազատ շփում սակագնային փաթեթի գովազդային տեսահոլովակը: Հետաքրքիր է` դա Հայաստանո՞ւմ են նկարահանել, թե արտասահմանում են պատվիրել:

Rammstein
20.11.2008, 13:29
Ինձ շատ է դուր եկել Ազատ շփում սակագնային փաթեթի գովազդային տեսահոլովակը: Հետաքրքիր է` դա Հայաստանո՞ւմ են նկարահանել, թե արտասահմանում են պատվիրել:
Ինչքան գիտեմ, Բիլայնի բոլոր գովազդային հոլովակներն էլ հայկական չեն։ Շատերը կհիշեն, որ երբ դեռ ԱրմենՏելը չէր դառել Բիլայն, էլի նույն Բիլայնի գովազդներն էին ցույց տալիս, ուղղակի դեղին-սեւի փոխարեն կարմիր գույնն էր։

«Շարժական օֆիս» - ազատ մուտք դեպի ինտերնետ:

27 հոկտեմբեր 2008

http://www.sotovik.ru/images/news/21.07.2008/21-07-2008_103.jpg
Օրվա ընթացքում ստիպված ենք լինում լուծել բազմաթիվ գործնական հարցեր: Ընդ որում, պարտադիր չէ միշտ գտնվել ձեր աշխատավայրում: Վերցրե´ք օֆիսը ձեր հետ:

«Շարժական օֆիս» (http://mobile.beeline.am/corporate/services/service.wbp?root_id=2afb550f-02bc-46b9-93f8-0d236c599113&block=description) -ը տվյալների փոխանցման GPRS, EGDE, 3G տեխնոլոգիաների միջոցով համակարգիչը կամ նոթբուքը ինտերնետ կամ կորպորատիվ ցանցին միացնելու պարզագույն լուծում է:

«Շարժական օֆիս» - դա 500 մեգաբայթ է` ամսական 10,000 դրամ բաժանորդավճարի դիմաց: Յուրաքանչյուր հաջորդ մեգաբայթը հաշվարկվում է ընդամենը 30 դրամ:

«Շարժական օֆիս» փաթեթի հետ դուք կստանաք ուղեցույց հայերեն լեզվով և հատուկ սակագնային փաթեթով SIM քարտի պայմանագիր: Ցանկության դեպքում կարող եք ձեռք բերել USB-մոդեմ համակարգչին միացնելու համար:

Ծառայությունը միացնելու և USB մոդեմ ձեռք բերելու համար դիմե´ք «Beeline» Կորպորատիվ Վաճառքների Ծառայություն:

http://www.sotovik.ru/images/news/21.07.2008/21-07-2008_106.jpg

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: Ծառայությունը հասանելի է հետվճարային համակարգի կորպորատիվ բաժանորդ - իրավաբանական անձանց համար:

Իսկ հնարավոր ա՞ մոդեմը առանձին ձեռք բերել, առանց պայմանագրի, բանի, ու սովորական Բիլայնի կանխավճարային ՍԻՄ քարտը դնել մեջը Ինտերնետ մտնել։ Էդ նրա համար եմ ուզում, որովհետեւ հեռախոսով մտնելուց շատ ա зарядка-ն նստում։ Հետո էլ GPRS-ով մտնելու դեպքում ինձ զանգել չեն կարում։

Rammstein
20.11.2008, 14:00
Դե լավ, Sunun, հարցիս կարաս չպատասխանես, մեկ ա ես 35000 դրան տվող չեմ։:P
Հեն ա մի հատ 15000-նոց GPRS-ով հասարակ հեռախոս կառնեմ։ Մեկ ա մեր տանը 3G չի բռնում։

Armeno
20.11.2008, 15:06
Ժողովուրդ ջան գոնե դուք օգնեք, օպերատորները մեկը մյուսից անտեղյակ են, արգելափակել եմ փող ուղարկելու ծառայությունը, հիմա ուզում եմ միացնեմ (արգելաԲացեմ) , ո՞նց անեմ, օպերատորներից մեկը ասաց *145*1#, հավաքի, տենց չեղավ, զանգեցի մի հատ ուրիշ օպերատոր վերցրեց են էլ *145*0000# ասաց, բայց ոչ մեկի ասածն էլ ձիշտ չէր, մի բան էլ դուք ասեք

Rammstein
20.11.2008, 15:57

Փորձիր #145*0000#։
Հ.Գ. Չստացվեց... որ իմանաս ասա... :P

Armeno
20.11.2008, 16:58
SUNUN ջան մի բան էլ դու ասա չի լինում

Rammstein
20.11.2008, 17:00
Ժողովուրդ ջան գոնե դուք օգնեք, օպերատորները մեկը մյուսից անտեղյակ են, արգելափակել եմ փող ուղարկելու ծառայությունը, հիմա ուզում եմ միացնեմ (արգելաԲացեմ) , ո՞նց անեմ, օպերատորներից մեկը ասաց *145*1#, հավաքի, տենց չեղավ, զանգեցի մի հատ ուրիշ օպերատոր վերցրեց են էլ *145*0000# ասաց, բայց ոչ մեկի ասածն էլ ձիշտ չէր, մի բան էլ դուք ասեք

Կարծում եմ ակտիվացնելու համար կոդ չկա, հակառակ դեպքում արգելափակումն անիմաստ է, եթե ցանկացած մարդ, ցանկացած պահի կարող է բացել։ Ուղղակի պետք ա զանգել, կամ գնալ Բիլայն, իրանք միացնեն։

FC-MIKA
22.11.2008, 14:57
Սակագնային փաթեթ «Ազատ շփում»` վճարեք և խոսե՛ք անվճար:

Միացման համարը կարողա իմանաք ոնցա ?

Rammstein
22.11.2008, 16:25
Միացման համարը կարողա իմանաք ոնցա ?

Այս փաթեթին անցնել հնարավոր չէ, պետք է նոր համար գնել։:(:)
Փաթեթն արժե 5000 դրամ, ներառում է 4500 դրամ խոսելաժամանակ, ու ինչքան գիտեմ մեկ ամիս Բիլայնի ցանցում անվճար շփվելու հնարավուրություն։

Ներսես_AM
22.11.2008, 17:17
Միացման համարը կարողա իմանաք ոնցա ?
Միացման համար չկա: պետք նոր քարտ գնես էտ փաթեթով:

Kuk
22.11.2008, 18:14
Ժող Samsung U600-ի mms-ն եմ ուզում միացնեմ, ոնց անե՞մ:( Բիլայն ա քարտը:

AG16
22.11.2008, 18:20
Ժող Samsung U600-ի mms-ն եմ ուզում միացնեմ, ոնց անե՞մ:( Բիլայն ա քարտը:
Ստեղ նայի (http://mobile.beeline.am/services/service.wbp?root_id=eba47734-d4e8-4167-b1ca-c41d048798b8&block=connection)

Sunun
25.11.2008, 11:05
MTS-ը կարող է հրաժարվել «Եվրոսետից»

10:50 • 25.11.08
http://ads.tert.am/adlog.php?bannerid=333&clientid=133&zoneid=53&source=&block=0&capping=0&cb=d7564f8e97d252f9cce2d4d71c709377
http://ads.tert.am/adview.php?what=zone:53&n=a377eada (http://ads.tert.am/adclick.php?n=a377eada)

http://tert.am/g_image.php?id=54193&tmb=3

Բջջային կապի MTS ռուսական օպերատորը կարող է խզել բջջային հեռախոսների վաճառքի «Եվրոսետ» ցանցի հետ ունեցած դիլերային և վճարումների շուրջ համաձայնագրերը, եթե օպերատորի վաճառած պայմանագրերի քանակը նախապես սահմանված մակարդակից ցածր լինի։ Թեև աղբյուրը չի նշում, թե խոսքն ինչ մակարդակի մասին է, հայտնի է, որ ներկայում MTS-ը հաշվում է «ՎիմպելԿոմի» կողմից «Եվրոսետի» գնման արդյունքում կրած կորուստները։
MTS-ի PR տնօրեն Ելենա Կոխանովսկայան հայտարարել է, որ առայժմ ընկերությունը չի պատրաստվում խզել համաձայնագրերը «Եվրոսետի» հետ, քանի որ այն հին գործընկեր է։ Սակայն եթե MTS-ը «Եվրոսետի» կողմից բջջային կապի մեկ այլ ռուսական օպերատորի՝ «ՎիմպելԿոմին» ցուցաբերած արտոնությունների արդյունքում կորուստներ կրի, ապա MTS-ը կփորձի այդ կորուստների փոխհատուցման տարբերակ գտնել, այսինքն՝ դիմել մեկ այլ դիլերի օգնությանը։ Նշենք, որ ավելի վաղ «ՎիմպելԿոմի» հետ համաձայնագրերի խզման մասին էր հայտարարել MTS-ի հետ ֆրանչայզինգային պայմանագիր կնքած բջջային հեռախոսների վաճառքի խանութների «Բետալինկ» ցանցը։

«Կապիտալ» օրաթերթ

Ավելացվել է 3 րոպե անց
Beeline-ը եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկը” հովանավորում են “Մոսկվայի վիրտուոզների” համերգները

“Արմենտել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկը” դեկտեմբերի սկզբին Երեւանում եւ Գյումրիում կայանալիք Վլադիմիր Սպիվակովի եւ “Մոսկվայի վիրտուոզներ” նվագախմբի համերգների գլխավոր հովանավորներն են:

Ինչպես հաղորդում է “Մոսկվայի վիրտուոզները” ելույթ կունենան դեկտեմբերի 3-ին եւ 6-ին Երեւանում` Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: Առաջին համերգը նվիրված է Զարեհ Սահակյանցի 75-ամյակին, երկրորդը` Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին:
Դեկտեմբերի 4-ին “Մոսկվայի վիրտուոզները” ելույթ կունենան Գյումրիում:
“Հայտնի երաժիշտների եւ ստեղծագործական կոլեկտիվների հյուրախաղերին աջակցելը “ԱրմենՏելի” եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” բարեգործական գործունեության կարեւոր ուղղություններից է: Մենք ուրախ ենք, որ մեր օժանդակության շնորհիվ հայ հանդիսատեսը կարող է նորից վայելել Հայաստանում այդքան սիրված Վլադիմիր Սպիվակովի եւ “Մոսկվայի վիրտուոզներ” նվագախմբի ելույթները”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել է “ԱրմենՏել” ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Անուշ Բեղլոյանը:
“Գյումրիում կայանալիք համերգին աջակցելով` մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված հայրենակիցների հիշատակին: Դա ոչ միայն պատմական պարտք, այլեւ մեծ պատիվ է “ԱրմենՏելի” եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” մեր գործընկերների համար: Դեկտեմբերին “ԱրմենՏելը” մի շարք բարեգործական միջոցառումներ է նախապատրաստում Սպիտակի երկրաշարժի գոտում, եւ հայ ժողովրդի կողմից սիրված երաժիշտների համերգներին օժանդակելը դրանցից առաջինն է”,- նշել է Անուշ Բեղլոյանը:

hayinfo.am

Rammstein
27.11.2008, 01:36
Մեքենաների խաղարկություն կանխավճարային բաժանորդների համար:

25 նոյեմբեր 2008
Օգտնվե´ք ավտոմեքենա շահելու հնարավորությունից` պարզապես լիցքավորելով ձեր բջջայինի հաշվեկշիռը:

2008թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 25-ը մենք անցկացնում ենք հատուկ ակցիա` «Մեքենաների խաղարկություն կանխավճարային բաժանորդների համար»:

Լիցքավորեք ձեր հաշվեկշիռը առնվազն 3 անգամ ակցիայի ընթացքում, ուղարկեք լիցքավորման քարտի կոդը SMS հաղորդագրությամբ 777 համարին և ստացե´ք հնարավորություն շահելու խաղարկվող «Նիվա» մակնիշի 5 ավտոմեքենաներից մեկը:

777 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Աղբյուր` Beeline.am (http://beeline.am)

Rammstein
27.11.2008, 01:42
Ժող ջան, հատկապես Sunun ջան, եթե դժվար չի ասեք, էս խաղարկությունը նախորդի շարունակությունն ա՞ (նույն մեքենաներն ե՞ն), թե՞ 3 ուրիշ ավտոմեքենաներ են խաղարկվում։

Մեկ էլ էն նախորդի (Հոկտեմբերի 25-ից Նոյեմբերի 25) արդյունքները ե՞րբ հայտնի կլինեն։

Sunun
27.11.2008, 09:52
5 նոր մեքենա

Sunun
27.11.2008, 10:55
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ 2008 Թ.-Ի ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻՆ ԱՃԵԼ Է 75,4%-ՈՎ՝ ԿԱԶՄԵԼՈՎ 784 ՀԱԶԱՐ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության շարժական կապի բաժանորդների ընդհանուր թիվը 2008 թ.-ի երրորդ եռամսյակին աճել է 75,4%-ով՝ կազմելով 784 հազար։ Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդների թիվն ավելացել է 337 հազարով 2007 թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատ։
Ընդ որում, ինչպես ասվում է եռամսյակային հաշվետվության մեջ, 2008 թ. հունիսի 30-ի համեմատ «ԱրմենՏել»-ի բաժանորդների թիվն աճել է 19,7%-ով:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ---0-

Ավելացվել է 1 րոպե անց

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԶՈՒՏ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՀԱՍՈՒՅԹԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՃԵԼ Է 8,5%-ՈՎ և ԿԱԶՄԵԼ 68,8 ՄԼՆ. ԱՄՆ ԴՈԼԱՐ

http://www.arka.am/photo/large/2703.jpg

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «ԱրմենՏելի» (ապրանքանիշը՝ Beeline) զուտ գործառնական հասույթը 2008 թվականի երրորդ եռամսյակում աճել է 8,5%-ով և կազմել 68,8 մլն. ԱՄՆ դոլար։
Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ընդ որում, բջջային կապի գծով հասույթը Հայաստանում կազմում է 34,5 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ֆիքսված կապի գծով` 37,2 մլն դոլար: ARPU (մեկ բաժանորդի հաշվով եկամուտը) երրորդ եռամսյակում կազմել է 13, 9 դոլար:
Միևնույն ժամանակ, ARPU (մեկ բաժանորդի հաշվով եկամուտը) երրորդ եռամսյակում կազմել է 13, 9 դոլար:
«Մեր գործառնությունները Հայաստանում հաստատուն են ընթանում` դրսևորելով շարժական սեգմենտում հասույթի էական աճ (19,3%) և կայուն OIBDA-ի համախմբված մարժա (48,7%)», - նշված է «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի եռամսյակային հաշվետվության մեջ:
Ընկերության կապիտալ ծախսերը Հայաստանում 2008 թ. երրորդ եռամսյակում կազմել են 19,1 մլն. ԱՄՆ դոլար:
2008 թ. երրորդ եռամսյակի ցուցանիշներով «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի զուտ հասույթը կազմել է 2 843 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 45,3% գերազանցում է 2007 թ. երրորդ եռամսյակի ցուցանիշները:
Շարժական կապի սեգմենտում բաժանորդային բազան աճել է 7,1 միլիոնով 2007 թ. երրորդ եռամսյակի համեմատ և կազմել է 57,8 մլն դոլար:
Ընկերության OIBDA-ն կազմել է 1 388 մլն. ԱՄՆ դոլար` 36,7% ավել, քան 2007 թ. երրորդ եռամսյակում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է։ «ԱրմենՏելը» որի 100 տոկոս բաժնետոմսերը 2007 թ.-ի ապրիլից պատկանում են ռուսական ընկերությանը, տրամադրում է ֆիքսված(շուրջ 650 հազար բաժանորդ) և բջջային (ավելի քան 784 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:--0--

Sunun
27.11.2008, 14:16
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ «ՎԻՄՊԵԼԿՈՄԻ» ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԴՐԵԼ ԵՆ INTEC-Ի ԲԻԼԻՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

http://www.arka.am/photo/large/2704.jpg

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.

Ձեռնարկությունների շահագործման և գործունեության աջակցության համակարգերի (BSS/OSS) համաշխարհային մատակարար Intec ընկերությունը հայտարարել է բիլինգային համակարգերի ներդրման մասին «ՎիմպելԿոմի» երեք դուստր ընկերությունների՝ «ԱրմենՏելի» (Հայաստան), «Ուկրաինական ռադիոհամակարգերի» (Ուկրաինա) և «Յունիթելի» (Ուզբկեստան) բազայի վրա։
Անցյալ տարի Intec-ը ռազմավարական խմբային լիցենզիոն համաձայնագիր է ստորագրել «ՎիմպելԿոմի» հետ, հաղորդում է CNews-ը։
Intec-ի տնօրեն Գերի Բանին (Gary Bunney) հայտարարել է, որ Intec-ի տեխնոլոգիայի միջոցով «ՎիմպելԿոմի» դուստր ընկերությունները անհրաժեշտ ռեսուրսներ են ստացել բիզնեսի ընդլայնման հնարավորությունների օպտիմալացման համար։
«Միևնույն ժամանակ Intec Interconnect-ն ունի լավ ապագա և ճկուն է, ինչը թույլ է տալիս մշակել յուրաքանչյուր տրաֆիկ՝ սովորական ձայնային կանչերից մինչը նոր սերնդի ծառայություններ։ Այսպիսով, «ԱրմենՏելը», «Յունիթելը» և «Ուկրաինական ռադիահամակարգեր» ՓԲԸ-ն, որոնք առաջատար դիրք են գրավում իրենց տարածաշրջաններում, պատրաստ կլինեն շուկայի յուրաքանչյուր նորարարության», - ասել է Բանին։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ---0-

Sunun
28.11.2008, 08:55
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

http://www.arka.am/photo/large/2703.jpg

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.

Նոյեմբերի 28-ին կամփոփվեն հայկական «Արմենտել»(ապրանքանիշը՝ Beeline) ընկերության կողմից անցկացվող ավտոմեքենաների խաղարկության արդյունքները, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Ակցիա «ԱրմենՏելի» բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար. 2008թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացվում էր երեք «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների խաղարկություն։
Ակցիային մասնակցելու համար բաժանորդները պետք է առնվազն 3 անգամ լիցքավորեին իրենց հաշվեկշիռը ակցիայի ընթացքում և լիցքավորման քարտերի կոդերը SMS հաղորդագրությամբ ուղարկեին 777 համարին։
Ակցիան գործում էր «Beeline»-ի հաշվի կանխավճարային համակարգի գործող և նոր բաժանորդների համար։ 777 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ):
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ---0-

Sunun
01.12.2008, 15:37
«ԱրմենՏել» ընկերության երրորդ սերնդի ցանցն ամբողջությամբ ծածկում է Երեվանի տարածքը

http://www.arka.am/photo/large/2703.jpg

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) երրորդ սերնդի ցանցն (3G) ամբողջությամբ ծածկում է Երևանի տարածքը։
Այդ մասին լրագրողներին հայտնեց «ԱրմենՏելի» ծրագրերի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը։
3G –ն ծառայությունների հավաքածու է, որոնք միավորում են ինչպես Ինտերնետ ցանցի ծառայություններին բարձր արագության շարժական հասանելիությունը, այնպես էլ ռադիոկապի տեխնոլոգիան, որը ստեղծում է տվյալների փոխանցման ուղի, այդ թվում՝ տեսազանգի հնարավորություն։ «ԱրմենՏել» ընկերության 3G ցանցը շահագործման է հանձնվել 2008թ.-ի հուլիսից։ Նախատեսվում էր, որ առաջին փուլում ցանցը հասանելի կլինի Երևանի միայն կենտրոնական մասում և հիմնական մայրուղիների, ինչպես նաև խոշոր բիզնես-կենտրոնների տարածքում։
«Բաժանորդներն արդեն ակտիվորեն օգտվում են 3G ծառայությունների շրջանակներում առաջարկվող ինչպես տեսակոնֆերանսից, այնպես էլ շարժական գրասենյակից»,- ասաց Կալգաշկինը։ Ըստ նրա, այն մասին, որ ծառայությունը պահանջարկ ունի, վկայում է նաև այն փաստը, որ Հայաստանում աճում է 3G գործառույթներով աշխատող հեռախոսների թիվը։
Միաժամանակ տնօրենը նշեց, որ երրորդ սերնդի ցանցի զարգացման երկրորդ փուլի ժամկետները կախված են առաջիկա տեխնիկական արտոնագրերից։
Ինչպես ավելի վաղ հայտնում էր «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը, մինչև 2008թ.-ի վերջը ընկերությունը նախատեսում է ավարտել օպտիկամանրաթելային ցանցի ներդրումը Հայաստանում։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2007թ. հոկտեմբերի 1-ից ընկերությանը անհրաժեշտ ռադիոհաճախականությունների օգտագործման արտոնագիր է տվել երրորդ սերնդի ցանցի ներդրման համար։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է։ «ԱրմենՏելը» որի 100 տոկոս բաժնետոմսերը 2007 թ.-ի ապրիլից պատկանում են ռուսական ընկերությանը, տրամադրում է ֆիքսված(շուրջ 650 հազար բաժանորդ) և բջջային (ավելի քան 784 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:--0--

091
01.12.2008, 19:40

100% սուտա, օրինակ տանը (մ. բարեկամության մոտ) բալկոնում ու պատուհանի մոտ լավ բռնումա բայց պատուհանից միքիչ հեռու անտենան 1 գիծա կամ չի բռնում, բացի դրանից Երևանում ոչ մի տեղ չեմ տեսել որ հեռախոսը ավտոմատ ընտրի 3G

Sunun
02.12.2008, 17:53
«Beeline»-ի նոր կանխավճարային փաթեթ «Խոսիր»` խոսիր այնքան, որքան ուզում ես:
http://mobile.beeline.am/media/58fb27aa-44e0-4ea6-8c5b-2413b8127d8f.jpghttp://mobile.beeline.am/media/0cdc90b1-d525-4c0d-bbcc-25ebd6905fb2.jpg

01 դեկտեմբեր 2008

Եկել է խոսելու ժամանակը: «Beeline» -ի նոր «Խոսիր» (http://mobile.beeline.am/tarifs/tarif.wbp?tarif_id=159204d0-fb4a-4643-9a61-88f0f57eabd3) կանխավճարային փաթեթի շնորհիվ խոսիր այնքան, որքան ուզում ես: Քանի որ բոլոր ելքային զանգերի համար գործում է ընդամենը 4 դրամ րոպեավճար փաթեթի ներսում:

Ձեռք բեր «Խոսիր» սակագնային փաթեթը «Beeline» վաճառքի և սպասարկման կետերից:

Այլ սակագնային փաթեթից «Խոսիր» ՍՓ-ին անցման համար անհրաժեշտ է հավաքել 067408013:

Սակագնային փաթեթն անժամկետ է:

Գները ներկայացված են`ներառյալ ԱԱՀ:

BOBO
02.12.2008, 18:16
Ջան էսա վիվան 3 դրամանոց փաթեթ կհանի:yahoo

Norton
02.12.2008, 22:38
Էսօր Արմենթելից մեր տուն էին զանգել, քարտեր առաջարկել՝ որպես պարտաճանաչ վճարող:think

Ներսես_AM
02.12.2008, 23:04
սաղ ազգն էլ պարտաճանաչ բաժանորդա իրանց համար, հլը փորձի չվճարես 2 օրից կանջատեն:
http://www.akumb.am/showpost.php?p=1302877&postcount=386

Sunun
03.12.2008, 14:20
ԱՐՄԵՆՏԵԼԸ ՆԵՐԴՐԵԼ Է ՄՖԻ ՍՕՖՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ VOIP-ՍՈՖՏՍՎԻՉ MVTS II-Ը

http://www.arka.am/photo/large/2703.jpg

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

Ժամանակակից տեղեկատվական հեռահաղորդակցական լուծումների ռուսական արտադրող «ՄՖԻ Սօֆտ» ընկերությունը հայտարարել է VoIP-սոֆտսվիչի MVTS II-ի ներդրման մասին կապի օպերատոր «ԱրմենՏելի» («ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ) ցանցի վրա, որը Հայաստանում տրամադրում է հեռահաղորդակցական ծառայություններ՝ Beeline ապրանքանիշի ներքո, հաղորդում է «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունը։
Երևանում տեղադրված 2000 միաժամանակյա միացումների արտադրողականություն ունեցող 4-րդ դասի MVTS II VoIP-սոֆտսվիչն օգտագործվում է որպես տարանցիկ հանգույց՝ ծրագրային փոխարկիչի, սեսիոն սահմանային հսկիչի և տարանցիկ տրաֆիկի բիլինգի գործառույթներով։
«Կոմերցիոն շահագործումը տեղի է ունեցել նախնական թեստավորման և «ԱրմենՏելի ցանցում օգտագործվող սարքավորման հետ MVTS II-ի համատեղությունը ստուգելուց հետո», - ասվում է տեղեկատվության մեջ։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորներից մեկն է ԱՊՀ-ում։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ մուտք գործելուց հետո «ԱրմենՏելի» բիզնեսի զարգացման հեռանկարային ուղղություններից դարձավ հաջորդ սերնդի ցանցերի տեղաբաշխումը՝ ձայնի և տվյալների փոխանցման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ 2008 թ.-ին օպերատորը կոմերցիոն շահագործման հանձնեց Հայաստանում երրորդ սերնդի (3G) առաջին բջջային ցանցը և սկսեց կոնվերգենտային ցանցի կառուցումը, որը թույլ կտա միավորել շարժական և ֆիքսված կապերի ծառայությունները։
VoIP-տրաֆիկի ծավալի աճի կապակցությամբ օպերատորից պահանջվում էր այնպիսի լուծում, որը կապահովեր կանչերի համալիր կառավարումն ու թույլ կտար վերահսկել տրամադրվող ծառայությունների որակը (QoS)։ MVTS II վերլուծության համակարգի զարգացումը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում իրականացնել զանգերի դինամիկայի դիտարկում՝ ըստ ծառայությունների որակի, գերբեռնվածության, շահութաբերության, օրվա ժամերի, շաբաթվա օրերի և այլ պարամետրերով։ Միաժամանակ համակարգը գեներացնում է մանրամասն հաշվետվությունները, այդ թվում նաև թույլ է տալիս վերլուծել բիլինգային տեղեկատվությունը։ Համակարգի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն է ծրագրային փոխարկիչի միջուկում SIP և H.323 պրոտոկոլներին աջակցությունը, ինչի շնորհիվ ապահովվում է հաճախորդների և գործընկեր ցանցերի հետ արդյունավետ փոխգործակցություն։
«Ծրագրային փոխարկիչի նոր սերվերային լուծման ներդնումը կբարձրացնի «ԱրմենՏել» ընկերության կողմից տրամադրվող VoIP ծառայությունների որակը և թույլ կտա ընդլայնել կապի նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված ապրանքների գիծը», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը։
«ՄՖԻ Սօֆտ» ընկերության զարգացման տնօրեն Իգոր Մասլեննիկովի խոսքերով, 4 դասի MVTS II ծրագրայի փոխարկիչը արտասահմանյան շուկաներում «ՄՖԻ Սօֆտ»-ի ամենամեծ պահանջարկ ունեցող լուծումն է։
«Հինգ մայրցամաքների վրա գտնվող ավելի քան քսան երկրների օպերատորներ օգտագործում են MVTS II-ը՝ մտավոր փոխանցումների ընդլայնված հնարավորություններով, ինչը թույլ է տալիս պակասեցնել ծախսերը և ապահովել հաճախորդների համար կապի կայուն բարձր որակ։ Մենք հուսով ենք, որ VoIP-սոֆտսվիչ MVTS II-ի ներդնումը կնպաստի «ԱրմենՏել» ընկերության նախագծերի հետագա հաջող իրագործմանը, որոնք ուղղված են Հայաստանում նոր սերնդի ցանցերի զարգացմանը», - նշել է Իգոր Մասլեննիկովը։-0-

Sunun
04.12.2008, 14:44
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈԴ՝ «100»

http://www.arka.am/photo/large/2718.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է տեխնիկական աջակցության միասնական նոր կարճ կոդ`«100», «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հայկական հեռահաղորդակցական ընկերության համար։
Ինչպես հարցը ներկայացնելիս նշել է ՀԾԿՀ հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը, կարճ կոդը նախատեսված է ֆիքսված ցանցում բոլոր վնասվածքներին և խափանումներին արագ արձագանքելու համար։
Այսօրվա դրությամբ ընկերությունում գործում է երկու առանձին կոդ բջջային բաժանորդների համար՝ 0611 և ֆիքսված կապի բաժանորդների համար՝ հեռախոսակայանի համարը և 12-12։
«Միասնական կոդի ներդնումը թույլ կտա թեթևացնել բնակչության շփումը ընկերության հետ, որն ինքնուրույն կուղղի հարցը անհրաժեշտ ծառայություն», - ասել է Գևորգյանը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ։-0-

Rammstein
08.12.2008, 20:37
«ԱրմենՏել» ընկերության երրորդ սերնդի ցանցն ամբողջությամբ ծածկում է Երեվանի տարածքը

http://www.arka.am/photo/large/2703.jpg

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) երրորդ սերնդի ցանցն (3G) ամբողջությամբ ծածկում է Երևանի տարածքը։
Այդ մասին լրագրողներին հայտնեց «ԱրմենՏելի» ծրագրերի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը։
3G –ն ծառայությունների հավաքածու է, որոնք միավորում են ինչպես Ինտերնետ ցանցի ծառայություններին բարձր արագության շարժական հասանելիությունը, այնպես էլ ռադիոկապի տեխնոլոգիան, որը ստեղծում է տվյալների փոխանցման ուղի, այդ թվում՝ տեսազանգի հնարավորություն։ «ԱրմենՏել» ընկերության 3G ցանցը շահագործման է հանձնվել 2008թ.-ի հուլիսից։ Նախատեսվում էր, որ առաջին փուլում ցանցը հասանելի կլինի Երևանի միայն կենտրոնական մասում և հիմնական մայրուղիների, ինչպես նաև խոշոր բիզնես-կենտրոնների տարածքում։
«Բաժանորդներն արդեն ակտիվորեն օգտվում են 3G ծառայությունների շրջանակներում առաջարկվող ինչպես տեսակոնֆերանսից, այնպես էլ շարժական գրասենյակից»,- ասաց Կալգաշկինը։ Ըստ նրա, այն մասին, որ ծառայությունը պահանջարկ ունի, վկայում է նաև այն փաստը, որ Հայաստանում աճում է 3G գործառույթներով աշխատող հեռախոսների թիվը։
Միաժամանակ տնօրենը նշեց, որ երրորդ սերնդի ցանցի զարգացման երկրորդ փուլի ժամկետները կախված են առաջիկա տեխնիկական արտոնագրերից։
Ինչպես ավելի վաղ հայտնում էր «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը, մինչև 2008թ.-ի վերջը ընկերությունը նախատեսում է ավարտել օպտիկամանրաթելային ցանցի ներդրումը Հայաստանում։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2007թ. հոկտեմբերի 1-ից ընկերությանը անհրաժեշտ ռադիոհաճախականությունների օգտագործման արտոնագիր է տվել երրորդ սերնդի ցանցի ներդրման համար։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է։ «ԱրմենՏելը» որի 100 տոկոս բաժնետոմսերը 2007 թ.-ի ապրիլից պատկանում են ռուսական ընկերությանը, տրամադրում է ֆիքսված(շուրջ 650 հազար բաժանորդ) և բջջային (ավելի քան 784 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:--0--

Մեր տանը մենակ հարավային մասում ա բռնում (մի գիծ), տան մեջտեղներում ու հյուսիսային կողմում 0-ական վիճակ ա։
Նույնիսկ քաղաքի կենտրոնում եթե ռեժիմը դնում եմ UMTS հետո փոխում եմ ավտոմատ, ապա մի քանի րոպեից անցնում ա GSM-ի, որովհետեւ UMTS կապը կայուն չի։:[

Rammstein
09.12.2008, 17:22
Էս քանի օրը լինում ա, որ ՍՄՍ ա գալիս, որ «դուք ունեք եսիմքանի բաց թողնված զանգ...», ինձ զանգողնել հոտո ասում ա, որ ես կա՛մ անջատել էի հեռախոսս, կամ էլ ռադիոծածկույթից դուրս էի։
Հաճախ էլ քաղաքի կենտրոնում, (մասնավորապես Պոլիտեխնիկի շրջակայքում) զանգել չի լինում։ Մի խոսքով ըստ իս սա նշանակում ա 2 բան.

Որ Բիլայնի բաժանորդները ավելացել են, ու ցանցը մի քիչ ծանրաբեռնվել ա,
Որ Բիլայնը քայլեր չի ձեռնարկում ավելի շատ բաժանորդների ծառայություններ մատուցելու համար։

Պետք ա մի փոքր մտածի Բիլայնը էդ ուղղությամբ։;)

091
09.12.2008, 17:49
Մեր տանը մենակ հարավային մասում ա բռնում (մի գիծ), տան մեջտեղներում ու հյուսիսային կողմում 0-ական վիճակ ա։
Նույնիսկ քաղաքի կենտրոնում եթե ռեժիմը դնում եմ UMTS հետո փոխում եմ ավտոմատ, ապա մի քանի րոպեից անցնում ա GSM-ի, որովհետեւ UMTS կապը կայուն չի։:[

Մեր տանն էլ մենակ պատուհանների մոտա բռնում UMTS-ը

Rammstein
09.12.2008, 18:11
Մեր տանն էլ մենակ պատուհանների մոտա բռնում UMTS-ը
Ախր մեր մոտ էդ պատուհանների մոտն էլ նորմալ չի, ընդամենը մի գիծ ա հեռախոսս ցույց տալիս։

Rammstein
11.12.2008, 17:34
Միացե՛ք «Ազատ շփմանը»:
10 դեկտեմբեր 2008

Դեկտեմբերի 10-ից «Beeline» բաժանորդները հնարավորություն ունեն անցնելու «Ազատ շփում» սակագնային փաթեթին, ընդամենը հավաքելով հեռախոսահամարից 067408014:

«Ազատ շփում» սակագնային փաթեթին անցնելիս գանձվում է օրական բաժանորդավճար` 59 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Միացե՛ք և շփվեք ազատ:

Աղբյուր` Beeline.am (http://mobile.beeline.am)

Rammstein
12.12.2008, 10:53
Էս քանի օրը լինում ա, որ ՍՄՍ ա գալիս, որ «դուք ունեք եսիմքանի բաց թողնված զանգ...», ինձ զանգողնել հոտո ասում ա, որ ես կա՛մ անջատել էի հեռախոսս, կամ էլ ռադիոծածկույթից դուրս էի։
Հաճախ էլ քաղաքի կենտրոնում, (մասնավորապես Պոլիտեխնիկի շրջակայքում) զանգել չի լինում։ Մի խոսքով ըստ իս սա նշանակում ա 2 բան.

Որ Բիլայնի բաժանորդները ավելացել են, ու ցանցը մի քիչ ծանրաբեռնվել ա,
Որ Բիլայնը քայլեր չի ձեռնարկում ավելի շատ բաժանորդների ծառայություններ մատուցելու համար։

Պետք ա մի փոքր մտածի Բիլայնը էդ ուղղությամբ։;)
Ըհը, հենց նոր մի հատ էլ էկավ, էսօր ժամը 8:33-ին զանգել են, ու չեն ընկել։ Բայց ցավը էն ա, որ էդ ժամին հեռախոսս իրա համար հանգիստ դրած ա էղել սեղանին միացված վրճակում, ես էլ քնած եմ եղել։ :)
Իհարկե ողջունելի ա Բիլայնին, որ քնած մարդկանց չի ուզում արթնացնի :D, բայց դե տեղեկացնում եմ Բիլայնին, որ իրան պետք չի մտահոեգվել իմ առողջության ու քնի ռեժիմի մասին :ok։ Մի խոսքով ԼԱՎ ՉԻ։ :angry

Ժող ջան, էս պրոբլեմից ոչ մեկդ չունե՞ք, մենակ իմ հետ ա՞։ :shok

Ariadna
12.12.2008, 11:07

Իսկ Բիլայնը ունի՞ նման հնարավորություն։ Ես գիտեի մենակ Վիվան ա տեղեկացնում չմիացած զանգերի մասին։ Իմը Բիլայն ա, կասե՞ք ոնց անեմ, որ տեղեկանամ :oy

Rammstein
12.12.2008, 11:23
Իսկ Բիլայնը ունի՞ նման հնարավորություն։ Ես գիտեի մենակ Վիվան ա տեղեկացնում չմիացած զանգերի մասին։ Իմը Բիլայն ա, կասե՞ք ոնց անեմ, որ տեղեկանամ :oy
Նախ եւ առաջ միացնելու համար հավաքիր 067409501 (անջատումը` 067409500)։ Դրանից հետո, եթբ գա SMS, որ ծառայությունն ակտիվածված է, հավաքիր *62*+37491000603#, ու սեղմիր զանգահարելու կոճակը։

Հետո փորձիր անջատել հեռախոսդ, ու ուրիշ հեռախոսից զանգել քոնի վրա։ Հետո միացրու հեռախոսդ, ու SMS կգա։ Ընդ որում ինչն ա ինձ դուր գալիս Beeline-ի էս ծառայությունում. ասենք, եթե անհասանելի լինելու ընթացքում 5 անգամ զանգել են, ապա կգա ոչ թե 5 հատ SMS, այլ 1 SMS, որի մեջ կասվի, որ «Դուք ունեք 5 բաց թողնված զանգ...»։ ;)

Ariadna
12.12.2008, 11:24

Վայ, շատ շնորհակալ եմ, հիմա փորձեմ, բայց իմը SIM է, ոչի՞նչ, դա մենակ իզիների արտոնությունը չի՞ :)

Enigmatic
12.12.2008, 11:25

իսկ վճարովի է ծառայությունը,կամ միանալը եթե հա ինչ արժի?

Rammstein
12.12.2008, 11:43
Վայ, շատ շնորհակալ եմ, հիմա փորձեմ, բայց իմը SIM է, ոչի՞նչ, դա մենակ իզիների արտոնությունը չի՞ :)
Խնդրեմ...:):):)
Կապ չունի կանխավճարային է, թե հետվճարային...;)

Հ.Գ. Ժող ջան, շատ եմ խնդրում, էլի, էդ SIM, Իզի-ն մոռացեք... Ախր շատ էլ թե էն հույն արմենտելիստները մի բան հորինել են...

իսկ վճարովի է ծառայությունը,կամ միանալը եթե հա ինչ արժի?
0 դրամ...:ok

Ariadna
12.12.2008, 11:43
Արեցի, ակտիվացավ, բայց sms չեկավ :(

Ավելացվել է 1 րոպե անց

Հ.Գ. Ժող ջան, շատ եմ խնդրում, էլի, էդ SIM, Իզի-ն մոռացեք... Ախր շատ էլ թե էն հույն արմենտելիստները մի բան հորինել են...
[/COLOR][/SIZE]

Ախր ես հենց էս ծառայության համար զանգել եմ Արմենտել, ու ինձ ասեցին, որ դա մենակ իզիների համար է:)

Enigmatic
12.12.2008, 11:48
Խնդրեմ...:):):)
Կապ չունի կանխավճարային է, թե հետվճարային...;)

Հ.Գ. Ժող ջան, շատ եմ խնդրում, էլի, էդ SIM, Իզի-ն մոռացեք... Ախր շատ էլ թե էն հույն արմենտելիստները մի բան հորինել են...

0 դրամ...:ok

վայ շատ մերսի փորձեցի ու եղավ :)

Ariadna
12.12.2008, 11:48
վայ շատ մերսի փորձեցի ու եղավ :)

Բա իմը ինչի՞ չի լինում :( Համ քաղաքայինից փորձեցի, համ բջջայինից։

Enigmatic
12.12.2008, 11:53
Բա իմը ինչի՞ չի լինում :( Համ քաղաքայինից փորձեցի, համ բջջայինից։

բայց իմ իմանալով էտ ծառայությունները սիմ ի վրա չի ազդում:(

Rammstein
12.12.2008, 11:58
Ախր ես հենց էս ծառայության համար զանգել եմ Արմենտել, ու ինձ ասեցին, որ դա մենակ իզիների համար է:)
1000 ներողություն, ես սխալ եմ ասել...:oy
Իրոք, միայն կանխավճարայինի համար է։
Բայց հետաքրքիր ա, ինչի՞ ա տենց...:think

վայ շատ մերսի փորձեցի ու եղավ :)

Խնդրեմ...;)

Ariadna
12.12.2008, 12:01
1000 ներողություն, ես սխալ եմ ասել...:oy
Իրոք, միայն կանխավճարայինի համար է։
Բայց հետաքրքիր ա, ինչի՞ ա տենց...:think

Բա, տեսնում ես, Արմենտելի ամեն ինչը էդպես է :( Իսկ USA-ից զանգը, Արմենտելի ռոումինգում գտնվող հեռախոսից՝ 1200դրամ, պատկերացնում ե՞ք։ Էրեկ ասեցին, որ Վիվան մի քանի անգամ էժանացրել է ռոումինգի ծառայությունները, բայց ինքս հաստատ չեմ կարդացել, պետք է նայեմ, եթե իրոք էդպես է, միգուցե փոխենք։ :( Բայց համարս չեմ ուզում ախր փոխել :(

Rammstein
12.12.2008, 16:38

Բա ի՞նչ էիր ուզում, ռումինգը թանկ հաճույք ա... :esim
Չգիտեմ, թե Վիվա ինչ ա արել, ինչ չի արել, բայց մինչեւ հիմա ես չեմ նկատել, որ Բիլայնի ու Վիվայի ռոումինգների գները էդքան իրարից տարբերվեն։

Իսկ ՎԻվայի` ԱՄՆ-ից զանգելն ինչ արժի։ :think

Ինչ վերաբերում ա «Եղիր տեղեկացված» ծառայությանը, ապա Բիլայնի կայքում գրված ա, որ դա տրամադրվում ա միայն կանխավճարային բաժանորդներին, ուղղակի ես չէի տեսել։ Մարդիկ իրանց բերանով ասում են, որ հետվճարայինին չեն տրամադրում էդ ծառայութնունը։

Ariadna
12.12.2008, 17:44

Էսօր մտա սայթը նայեցի Վիվայի գները, նախ ավելի կոնկրետ էին գրված, ասենք ԱՄՆ –ում տրված էր երեք օպերատոր, ու դրանց սակագները, ու ընդհանուր առմամբ մոտ 300-400դրամ ավելի էժան էր Արմենտելից։
Իսկ ինչ վերաբերում է «Եղիր տեղեկացված» ծառայությանը, կարծում եմ մեծ դժվարություն չի նաև հնարավոր դարձնել հետվճարայինների համար, պարզապես չեն ուզում իրենց նեղություն տան։

Arman777
12.12.2008, 23:59
Ժողովուրդ հետվճարայինների մոտելա աշխատում վերահասցեավորում ես կատարում այս համարին 091000603 կամ ավելի կոնկրետ հավաքում եք *62*+37491000603# call. իմը հետվճարայինա արդեն 1 տարիա տենց միցածա էտ ծառայությունը

Ավելացվել է 1 րոպե անց
Միացե՛ք «Ազատ շփմանը»:10 դեկտեմբեր 2008

Դեկտեմբերի 10-ից «Beeline» բաժանորդները հնարավորություն ունեն անցնելու «Ազատ շփում» սակագնային փաթեթին, ընդամենը հավաքելով հեռախոսահամարից 067408014:

«Ազատ շփում» սակագնային փաթեթին անցնելիս գանձվում է օրական բաժանորդավճար` 59 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Միացե՛ք և շփվեք ազատ:

Սամվել
13.12.2008, 00:03
Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:

Rammstein
13.12.2008, 12:06
Ժողովուրդ հետվճարայինների մոտելա աշխատում վերահասցեավորում ես կատարում այս համարին 091000603 կամ ավելի կոնկրետ հավաքում եք *62*+37491000603# call. իմը հետվճարայինա արդեն 1 տարիա տենց միցածա էտ ծառայությունը
Դե հեն ա, որնց որ թե փորձել ա ու չի աշխատում։ Հետո էլ եթե աշխատեր, ինչի՞ էին կայքում գրում, որ մենակ կանխավճարայինի համար ա։

Միացե՛ք «Ազատ շփմանը»:10 դեկտեմբեր 2008

Դեկտեմբերի 10-ից «Beeline» բաժանորդները հնարավորություն ունեն անցնելու «Ազատ շփում» սակագնային փաթեթին, ընդամենը հավաքելով հեռախոսահամարից 067408014:

«Ազատ շփում» սակագնային փաթեթին անցնելիս գանձվում է օրական բաժանորդավճար` 59 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Միացե՛ք և շփվեք ազատ:

Եղբայր, էս մասին ես վերեւում գրել էի, ինձ թվում ա 2-րդ անգամվա կարիքը չկա...;)

Գրիգոր
13.12.2008, 20:17
Ենքան լավ բանա Բի լայնի նոր "անձնական գրասենյակ" ծառայությունը...
Դուք ել փորձեք, մտեք https://uslugi.beeline.am ու կարդացեք ինչ պետքա անեք...
Շատ լավ բանա...

Rammstein
13.12.2008, 20:50
Ենքան լավ բանա Բի լայնի նոր "անձնական գրասենյակ" ծառայությունը...
Դուք ել փորձեք, մտեք https://uslugi.beeline.am ու կարդացեք ինչ պետքա անեք...
Շատ լավ բանա...

Լավ բանա, հալալ ա...:good

Բայց...

Ընթացիկ սակագնային պլան - MONSTER
:D:D:D

Artgeo
13.12.2008, 21:04
https://uslugi.beeline.am (https://uslugi.beeline.am)
հասցեն սպանիչ ա...

Ռեդ
13.12.2008, 21:24
https://uslugi.beeline.am (https://uslugi.beeline.am)
հասցեն սպանիչ ա...

uslugi.beeline.am uses an invalid security certificate.
:think

Rammstein
13.12.2008, 21:24
https://uslugi.beeline.am (https://uslugi.beeline.am)
հասցեն սպանիչ ա...
Պիտի լիներ «tsarayutyunner.beeline.am՞»՞՞՞ :shok

Ավելացվել է 1 րոպե անց

:think
Ես որ մտա, ինչ-որ հարց տվեց էդ սերտիֆիկատի վերաբերյալ (որովհետեւ https ա), էնտեղ տվեցի Accept (կամ նման մի բան) ու բացեց։
Եթե ընդհանրապես չի բացում, ապա ուրիշ բրաուզերով փորձիր։

Rammstein
13.12.2008, 21:35
Ժող բա ինչի՞ ա էս Ծառայությունների կառավարման համակարգում գրում «Ստանդարտ - GSM», իմ մոտ հիմա UMTS ա...:think

Artgeo
13.12.2008, 23:10
:think
Հա, էդ լրիվ վերջն ա: Արմենտելի «մասնագետների» բարձր կվալիֆիկացիայի արդյունք ա... Ես ինձ արդեն նապաստակ եմ զգում: Ինչ անում են, դեռ մեր վրա են փորձարկում, հետո սկսում կարգին աշխատել...

Rammstein
14.12.2008, 11:12
Հա, էդ լրիվ վերջն ա: Արմենտելի «մասնագետների» բարձր կվալիֆիկացիայի արդյունք ա... Ես ինձ արդեն նապաստակ եմ զգում: Ինչ անում են, դեռ մեր վրա են փորձարկում, հետո սկսում կարգին աշխատել...
Ի՞նչն են է՞ փորձարկում, ամեն ինչ նորմալ աշխատում ա (իմ մոտ)։ Ուղղակի մտնելուց մի հատ Security issue ա բերում, ասում ա, որ այդ կայքը կարող ա վստահելի չլինել։ Սեղմում եմ Approve կոճակը, ու մտնում եմ...

Artgeo
14.12.2008, 11:36
Ի՞նչն են է՞ փորձարկում, ամեն ինչ նորմալ աշխատում ա (իմ մոտ)։ Ուղղակի մտնելուց մի հատ Security issue ա բերում, ասում ա, որ այդ կայքը կարող ա վստահելի չլինել։ Սեղմում եմ Approve կոճակը, ու մտնում եմ...
Վեբ դեվոլթմենթի հարց ա: Այդ պատուհանը դու, որպես օգտագոևծող ընդհանրապես պիտի չտեսնես:

Հ.Գ. Ձեռի հետ մի բան էլ ասեմ, բայց սա նենց, մտածելու համար, կարիք չկա պատասխանելու

Թեմա Ռամշտայնի գրառումների քանակ Ընդհանուր տեղ
Beeline AM 84 2-րդ տեղ
ՎիվաՍել - MTS 64 1-ին տեղ
Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ 9 1-ին տեղ

Մտածի էս ուղղությամբ: Գրառումներիդ ճնշող մեծամասնությունը ոչինչ չասող, որևէ տեղեկատվություն չպարունակող գրառումներ են: Ու հետագայում չզարմանաս, որ գրառումներդ այս բաժնում սկսեն ջնջվել, եթե նույն կերպ շարունակես:

Rammstein
15.12.2008, 14:39

Դե ես շատ սայտեր եմ հանդիպել տենց բաներ...:think

Նշում. Կարծում եմ գրառումները կարող են լինել ոչ միայն տեղեկատվություն պարունակող, այլեւ հարց կամ բողոք պարունակող:

Հ.Գ. Հարգելի Արտգեո, ես ազնվությամբ եմ ասում, եղբայր, կուզեի իմանալ, թե որ գրառումներս ես համարում ոչինչ չասող (բացի այս գրառումիցս:oy):;):(

Sunun
16.12.2008, 13:56
Նոր կորպորատիվ փաթեթներ:

http://mobile.beeline.am/media/dd3f3475-9582-4e03-b5f9-96ede59ae3b6.jpg

15 դեկտեմբեր 2008

«Beeline»-ն ընդլայնում է կորպորատիվ բաժանորդների համար սակագնային փաթեթների ցանկը հինգ նոր փաթեթներով.

«Բիզնես - Օպտիմա» (http://mobile.beeline.am/tarifs/tarif.wbp?tarif_id=c4162215-80b7-4efc-9b41-a99e510b9614). առաջին սակագնային փաթեթն` առանց բաժանորդային վարձի;
«Բիզնես - Ցանց» (http://mobile.beeline.am/tarifs/tarif.wbp?tarif_id=2c8b17b2-f218-4421-b5b8-e1906e787d4e). ցածր սակագներ «Beeline» բջջային ցանցի ներսում կատարվող զանգերի համար;
«Բիզնես - Ալյանս» (http://mobile.beeline.am/tarifs/tarif.wbp?tarif_id=d0ad6e8b-8552-4a07-8b24-5c13545ae805). մեկ սակագին` տեղական բոլոր զանգերի համար;
«Բիզնես - Ակտիվ» (http://mobile.beeline.am/tarifs/tarif.wbp?tarif_id=2068610d-e9f2-4dd1-ba8e-63922c8a1f63). "փակ խմբում" կատարվող զանգերի ցածր սակագին;
«Բիզնես - Ակտիվ VIP» (http://mobile.beeline.am/tarifs/tarif.wbp?tarif_id=ba0d000a-4b11-46f3-bc94-a803d5745a83). "փակ խմբում" կատարվող զանգերի աննախադեպ ցածր սակագին` խոշոր կազմակերպությունների համար:

Հետամուտ լինելով կորպորատիվ բաժանորդների շահերին` «Beeline»-ը առաջարկում բոլորովին նոր գնային պայմաններ` հինգ նոր սակագնային փաթեթներում:

Ընտրեք ձեզ համար ամենահարմարավետ միացումը «Beeline» ցանցին:

Միասին մենք ստեղծում ենք հիմք` ձեր բիզնեսի արդյունավետ զարգացման համար:

Cassiopeia
16.12.2008, 14:24
Իսկ Բիլայնի կայքում բերված գները ներառո՞ւմ են ԱԱՀ:think

Rammstein
16.12.2008, 17:32
Իսկ Բիլայնի կայքում բերված գները ներառո՞ւմ են ԱԱՀ:think
Այո։

Սամվել
16.12.2008, 17:38
Այո։

Ի՞Նչ գիտես.. ոնց որ նշված չէր :think

Rammstein
16.12.2008, 17:59
Ի՞Նչ գիտես.. ոնց որ նշված չէր :think
Եթե նայես յուրաքանչյուր փաթեթի մանրամասն նկարագրության մեջ, ապա տակի տողերում (տողատակի հենց առաջին տողում) նշված է, որ բոլոր սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը։

Սամվել
16.12.2008, 18:02
Եթե նայես յուրաքանչյուր փաթեթի մանրամասն նկարագրության մեջ, ապա տակի տողերում (տողատակի հենց առաջին տողում) նշված է, որ բոլոր սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը։

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: Տարիֆիկացումն իրականացվում է ըստ վայրկյանների` սկսած 1-ին վայրկյանից:

Հա իրոք չէի նկատել մերսի

Arman777
17.12.2008, 00:04
SUNUN ջան, 1 հարց ունեմ ես հիմա թիմ սակագնային պլանի մեջ եմ ուզում եմ իմանամ էտ սակագնային պլանի ճակատագիրը ինչա եղել, :thinբիլայնի սայտում ուղղակի վերացրել են էտ սակագնային պլանը ջնջել են, կարողա փոխվելա մեր տարիֆը թե ոչ, ոնց ճշտենք? :think

Sunun
18.12.2008, 09:22
կա գործում է

Rammstein
18.12.2008, 18:49
SUNUN ջան, 1 հարց ունեմ ես հիմա թիմ սակագնային պլանի մեջ եմ ուզում եմ իմանամ էտ սակագնային պլանի ճակատագիրը ինչա եղել, :thinբիլայնի սայտում ուղղակի վերացրել են էտ սակագնային պլանը ջնջել են, կարողա փոխվելա մեր տարիֆը թե ոչ, ոնց ճշտենք? :think
Իսկ դա ի՞նչ սակագնային փաթեթ ա... :think

Rammstein
25.12.2008, 22:30
Մենք դարձրել ենք ռոումինգն ավելի՛ հասանելի:
25 դեկտեմբեր 2008

Հետաքրքիր անակնկալ է սպասվում նրանց, ովքեր նախընտրում են անցկացնել Ամանորյա տոները արտասահմանում:

2008 թվականի դեկտեմբերի 25-ից սկսած` ռոումինգը (http://mobile.beeline.am/services/service.wbp?root_id=eae80196-5538-4917-b7e1-d2d44986e6fd) 4 անգամ ավելի ցածր երաշխիքային վճարով`

ֆիզիկական անձանց համար` 30 000 դրամ
իրավաբանական անձանց համար` 15 000 դրամ

Մաղթո՛ւմ ենք ձեզ հաճելի ճամփորդություն…

Գները ներկայացված են`ներառյալ ԱԱՀ:

Աղբյուր` Beeline.am (http://mobile.beeline.am)

Rammstein
04.01.2009, 11:57
Ժող, ինչի՞ց կլինի` ամբողջ քաղաքում 3Գ ինտերնետս նորմալ ա (որտեղ որ փորձել եմ` Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր...), բայց 2-րդ մասիվում բացարձակապես չկա` չնայած կապը ավելի լավ ա բռնում, քան շատ այլ տեղերում։

Kuk
04.01.2009, 18:57
Ժող մի հատ քարտ ունեմ բիլայնի, ինչ համարի զանգում եմ, ասում ա «Դուք չեք կարող կապ հաստատել տվյալ հեռախոսից Ձեր հավաքաց հեռախոսահամարին»: Երեկ նոռմալ լիցքավորել եմ, խոսացել եմ, հիմա էլ մեջը փող կա:

Սամվել
05.01.2009, 01:04
Ժող մի հատ քարտ ունեմ բիլայնի, ինչ համարի զանգում եմ, ասում ա «Դուք չեք կարող կապ հաստատել տվյալ հեռախոսից Ձեր հավաքաց հեռախոսահամարին»: Երեկ նոռմալ լիցքավորել եմ, խոսացել եմ, հիմա էլ մեջը փող կա:

Կարողա՞ Հայաստանից դուրսա ու Ռոումինգ արած չի :think

Kuk
05.01.2009, 01:07
Կարողա՞ Հայաստանից դուրսա ու Ռոումինգ արած չի :think

Հենց նոր պարզեցի, մինուս ա փողս:))

091
06.01.2009, 22:15
Ժող, ինչի՞ց կլինի` ամբողջ քաղաքում 3Գ ինտերնետս նորմալ ա (որտեղ որ փորձել եմ` Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր...), բայց 2-րդ մասիվում բացարձակապես չկա` չնայած կապը ավելի լավ ա բռնում, քան շատ այլ տեղերում։

Իմ մոտ էլ կենտրոնում չկա 3Գ ինտերնետը, օրինակ հյուսիսային պողոտայում գտնվող բիլայնի բաժանորդների սպասարկման կենտրոնի մոտ, իսկ քաղաքի մյուս մասերում աշխատումա:

Rammstein
07.01.2009, 15:54
Իմ մոտ էլ կենտրոնում չկա 3Գ ինտերնետը, օրինակ հյուսիսային պողոտայում գտնվող բիլայնի բաժանորդների սպասարկման կենտրոնի մոտ, իսկ քաղաքի մյուս մասերում աշխատումա:
Տաօրինակ ա... :think
Իմ մոտ էլ կենտրոնում ԳՊՌՍ-ը լավ չի աշխատում, երեւի ալիքները ծանրաբեռնված են։ Բայց 3Գ-ն նորմալ ա, միայն 2-րդ մասիվում ա, որ չգիտեմ ինչի չկա։