PDA

Դիտել ողջ տարբերակը : Beeline AM

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 [9]

Ներսես_AM
25.08.2014, 16:43
Ռամշտայն ու էլի մարդիկ, որ ասում էիք Վիվան կապ լինում ա, բայց զանգ չի գալիս։ Բիլայնով երկու շաբաթվա մեջ հենց այդպես, որ աչքովս եմ տեսել, մի տաս անգամ եղել ա։ Ինչքանն էլ չեմ նկատել չգիտեմ։ Ինչու եմ համոզված, որովհետև հեռախոսը այդ ժամանակ միացված ա եղել ու ես ինտերնետով բան եմ կարդալուց եղել։ Կապ եղել ա ու մեկ էլ հոպ ՍՄՍ բաց թողնված զանգ։ Նենց որ Էդ հիվանդությունը աչքիս Բիլայնն էլ ունի։ Համարյա բոլոր դեպքերում կապը եղել ա H, մի դեպքում Edge։

Rammstein
26.08.2014, 00:10

Ես կարծեմ ասում էի, որ Վիվայից Վիվա զանգում ես, նորմալ չի լսվում (չնայած` քո ասածից էլ ա լինում, ոնց որ մեկ-մեկ):

Իսկ Բիլայնում կա տենց բան, մեկ-մեկ պատահում ա: Եթե EDGE ա, նորմալ ա, որ տենց լինի, որտեւ 2G ցանցը նախատեսված չի միաժամանակ ինետի ու խոսալու համար: Իսկ 3G ցանցը նախատեսված ա, բայց ամեն դեպքում մեկ-մեկ լինում ա որ անհասանելի ցույց տա: Նույնիսկ առանց ինետ մտնելու ա երբեմն լինում:

Վահե-91
26.08.2014, 02:33

Edge-ի դեպքում էլ նորմալ չի, պետք ա ինտերնետը անջատվի ու զանգ գա

Chilly
08.09.2014, 17:45
Android (https://play.google.com/store/apps/details?id=am.beeline.odp), Windows Mobile (http://www.windowsphone.com/en-us/search?q=my%20beeline%20armenia), iOS (https://itunes.apple.com/am/app/my-beeline-armenia/id886204055?mt=8) համակարգերի համար մի հատ լավ ծրագիր կա, ժող, եթե չեք օգտագործում, օգտագործեք: Մեջը անձնական կաբինետ կա, կարող եք ծառայություններ միացնել / անջատել, ձեր բալանսը նայել և այլն... Կարծիքներ գրեք, ասեք ստեղ թե ինչն ա լավ, ինչն ա վատ, եթե հարցեր լինեն ես կպատասխանեմ:

Ներսես_AM
08.09.2014, 20:38
Օգոստոսին անընդհատ համարը մոռանում էր։ Պետք էր լինում նորից մուտքագրել համարն ու կոդը‎։ Ահագին ջղայնացնում էր‎։

Chilly
08.09.2014, 21:21
Օգոստոսին անընդհատ համարը մոռանում էր։ Պետք էր լինում նորից մուտքագրել համարն ու կոդը‎։ Ահագին ջղայնացնում էր‎։

Wi-fi-ով կպնելուց սեսիան 24 ժամ հետո փակվում ա, եթե ուզում ես երբեք չմոռանա, բիլայն քարտիդ բջջային ինետով պիտի մտնես:

Ներսես_AM
08.09.2014, 21:25
Wi-fi-ով կպնելուց սեսիան 24 ժամ հետո փակվում ա, եթե ուզում ես երբեք չմոռանա, բիլայն քարտիդ բջջային ինետով պիտի մտնես:

Հա բայց իմաստը ո՞րն ա։ Եթե իմ հեռախոսի ապպի մեջ գրանցել եմ տվյալները, ապա պիտի տենց էլ մնա։ Ի՞նչ տարբերություն ինչ կապով եմ կպել։

Chilly
08.09.2014, 21:36
Հա բայց իմաստը ո՞րն ա։ Եթե իմ հեռախոսի ապպի մեջ գրանցել եմ տվյալները, ապա պիտի տենց էլ մնա։ Ի՞նչ տարբերություն ինչ կապով եմ կպել։

Անվտանգության նկատառումներով: Իսկ եթե ուրիշ սարքով են կպած քո համարի պարամետրերո՞վ

Ներսես_AM
08.09.2014, 21:44
Անվտանգության նկատառումներով: Իսկ եթե ուրիշ սարքով են կպած քո համարի պարամետրերո՞վ

հա բայց գաղտնաբառի իմաստն էլ հենց դրանում ա, որ ուրիշը չիմանա։ Եթե իմացել ա էդ արդեն վատ ա, բայց դա չի նշանակում որ ինձ պիտի ստիպի ամեն անգամ հավաքել իմ գաղտնաբառը։ Ես ուրիշ տենց ապպ չգիտեմ, որ տենց բան ուզի բացի բանկայի ապպերից, որոնք էլ ուղղակի գաղտնաբառ են հարցնում, որ պիտի միանգամից մուտքագրես, ոչ թե գնաս հասնես կարգավորումներ, համարդ ու գաղտնաբառդ նորից մուտքագրես։
Իսկ ընդհանրապես եթե քո բջջայինի ինտերնետով ես կպած ընդհանրապես ոչ մի բան չպիտի հարցնի։ Որովհետև ինքը գիտի ես ով եմ, պիտի միանգամից ցույց տա։

Chilly
08.09.2014, 21:53

Ապ ի"նչ կարգավորումներ, ծրագիրը բացելու համար պետք չի պառոլ, եթե դու անձնական գրասենյակում չես, որտև մնացած մասը ծրագրի կրում ա ավելի շատ ինֆորմատիվ բնույթ: Իսկ անձնական գրասենյակդ պետք ա ունենա անվտանգության որոշակի մակարդակ, դրա համար հենց ուզում ես մտբել էնտեղ, էդ պահին ա պառոլ ուզում: Եթե հնարավոր լինի մի անգամ wi-fi-ով կպած ժամանակ մուտքագրել ու միշտ էդ սարքի միջոցով մտնել, ապա ցանկացած մարդ, ում ձեռքը մի 3 րոպեով կընկնի հեռախոսդ, էդ պահից սկսած կկարողանա նայել կամ փոփոխել քո միացած ծառայությունները, քո տարիֆը, քո հաշվին եղած փողը և այլն: Իսկ ընդհանրապես եթե քո բջջայինի ինտերնետով ես կպած, ոչ մի բան էլ չի հարցնում, ավտորիզացիան ավտոմատ ա կատարվում:

Ներսես_AM
08.09.2014, 22:19

Դե տենց էլ ստացվում ա, որ բիլայնի ինտերնետով կպնեմ, նույն ձև կարող ա ուրիշը վերցնի ինչ ուզի անի։ Իմ ասածն էն ա, որ հաշիվն ու կարգավորումները նայելու համար գաղտնաբառ պետք չի։ Այ ինչ որ բան փոխելուց կամ փող փոխանցելուց թող հարցնի դեմ չեմ։

Chilly
09.09.2014, 00:37

Չէ, բիլայնի ինտերնետով կպնես, ուրիշը ո՞նց կարա անի, ավտորիզացիան արվում ա ըստ քո հենց էդ քարտի, այսինքն եթե քարտդ տաս ուրիշին, հա, կարա անի ինչ ուզում ա: Էս պառոլի նպատակն էն ա, որ քո անձնական ինֆորմացիան ուրիշին հասու չլինի, իսկ քո հաշիվն ու կարգավորումները նույնպես համարվում են անձնական ինֆո:

Rammstein
19.10.2014, 21:45
Էն հին վախտերս լիներ Ակումբում, հիմա ինձ էս թեմայում ողջակիզել էին: :D

Երեկ չէ առաջի օրը Բիլայնից գոլդ համար եմ նվեր ստացել: :))

http://i.imgur.com/Yv6yBj6s.jpg (http://i.imgur.com/Yv6yBj6.jpg) http://i.imgur.com/MmAiGvns.jpg (http://i.imgur.com/MmAiGvn.jpg)

http://www.itel.am/am/news/6626/

http://youtu.be/qwJtpCes8gY

Ինտերակտիվի լրագրողուհին էլ ինձ էն Ակումբի հանդիպումից ճանաչեց, էն որ նկարել էին: :))

0david0
30.10.2014, 23:17
Ուշադրություն
Բացառիկ առաջարկ միայն Beeline Armenia–ի օգտատերերի համար։ Հետևեք այս հղմանը՝ https://www.facebook.com/beeline.am/app_110836088986161 և ձեռք բերեք 50 ՄԲ բջջային ինտերնետ ընդամենը 200 դրամով 600 դրամի փոխարեն։ (1Մբ=4դր)
Պարզ, հարմար, միայն Ձեզ համար։
Բիլայնի ՖԲ էջից: (https://www.facebook.com/beeline.am)

V!k
02.11.2014, 17:51
Բիլայն հետվճարային քարտ կա մոտս,ամսեկան 2000 դրամ որ վճարում ես, 5000 րոպե ներցանցային է տալիս... ո՞նց կարող եմ ստուգել նախորդ ամսվա պարտքը?

keyboard
03.11.2014, 10:28
Բիլայն հետվճարային քարտ կա մոտս,ամսեկան 2000 դրամ որ վճարում ես, 5000 րոպե ներցանցային է տալիս... ո՞նց կարող եմ ստուգել նախորդ ամսվա պարտքը?

067413 - վճարման ենթակա գումարի չափը

Rammstein
25.11.2014, 19:44
Հասանք տեղ: :o

1 ՄԲ Ինտերնետի սակագնի փոփոխում

Տեղեկացնում ենք, որ 05.12.2014թ.-ից փոփոխվելու է 1ՄԲ Ինտերնետի սակագինը ReMix, SuperMix, MegaMix, Mix , Հարմար , Զանգառատ , Զանգառատ 5, Nur, Գերազանց սակագնային փաթեթների համար:

Աղբյուր` beeline.am (http://beeline.am)

Ու բոլոր փաթեթների համար դառնում ա 20 դրամ/մբ: Այսինքն` իմ համար (ReMix) 4 անգամ թանկանում ա բջջային ինետը:
Հիվանդ ե՞ն սրանք, չեմ հասկանում: :angry

Փոփոխվելու են ReMix և SuperMix սակագնային փաթեթների լիցքավորման պայմանները

04.12.2014թ.-ից ReMix և SuperMix սակագնային փաթեթների բաժանորդները հաշվի լիցքավորումից կստանան նաև ներցանցային SMS-ներ:

ReMix սակագնային փաթեթի բաժանորդները, հաշիվը լիցքավորելիս 500 դրամ և ավելի, կստանան անսահմանափակ ներցանցային խոսելաժամանակ ու 500 ներցանցային SMS, ինչի դիմաց կգանձվի 150 դրամ (տարբերակ 1), իսկ 1000 դրամ և ավելի հաշիվը լիցքավորելիս՝ կստանան անսհամանափակ ներցանցային խոսելաժամանակ ու 1000 ներցանցային SMS, ինչի դիմաց կգանձվի 300 դրամ (տարբերակ 2):

SuperMix սակագնային փաթեթի բաժանորդները, հաշիվը լիցքավորելիս 500 դրամ և ավելի, կստանան անսահմանափակ ներցանցային խոսելաժամանակ ու 500 ներցանցային SMS, ինչի դիմաց կգանձվի 150 դրամ:

Աղբյուր` beeline.am (http://beeline.am)

Ես համարյա SMS չեմ գրում, շատ պե՞տքս ա իրանց 1000 ներցանցային SMS-ը, գրողը տանի, որի համար 200-ի փոխարեն 300 դրամ պետք ա վճարեմ:

Սենց եզություն կյանքում չէի պատկերացնի:

Ըստ հեռախոսիս ստատիստիկայի, ես օգտագործում եմ ամսական 200-250 ՄԲ բջջային ինետ (ընդունենք միջինում 225 ՄԲ): Այսինքն` 4.99 դրամ սակագնի դեպքում ես վճարել եմ ամսական 1125 դրամ ինետի համար: Մեկ էլ կոպիտ հաշվարկով ամիսը 2 անգամ 1000 դրամ կամ ավել լիցքավորելուց մինչեւ հիմա վճարել եմ 200-ական դրամ, այսինքն` 400 դրամ: Հիմա 400-ը պիտի դառնա 600, իսկ նույն ծավալի ինետ օգտագործելը պիտի արժենա 4500 դրամ: Այսինքն` նույն ծառայություններից նույն չափով օգտվելու դեպքում պետք ա ամսական ավելի քան 3500 դրամ ավե՞լ վճարեմ: :o

0david0
25.11.2014, 21:19
Ուղղակի ուզեցել են թանկացնեն, մտածել են, որ ոչ մեկ էլ արդեն ՍՄՍ չի գրում, ասել են ըհը, թանկացած գումարի դիմաց ՍՄՍ-ների անուն կտանք, որ չասեն ուղղակի թանկացրել ենք ինետի նման: Էտ ստացվումա 50% թանկացում, իսկ ինետի համար ուրիշ տարբերակ չեն գտել :))
Բայց ոչինչ, դեռ կան Վիվայի ԵՍ ու Օրանժի ՄԵԿ սակագնային պլանները, որոնց ինետը էլի 5 դրամա, մնումա Բիլայնի օրինակին չհետևեն :)

Rammstein
26.11.2014, 00:49

Ես ուրիշ օպերատորների մոտ չեմ հիշում, որ ինչ-որ բան թանկացած լինի:
Ամբողջ հարցն էն ա, որ ես արդեն չեմ կարա վստահեմ Բիլայնի որեւէ առաջարկի: Ինձ հիմա ահագին հարմար կլիներ «All in 1»-ի 2500-անոց տարբերակը, բայց ես ի՞նչ իմանամ, որ վաղը չեն որոշի էդ փաթեթում ներառված րոպեների ու մեգաբայտերի ծավալը մի 10 անգամ պակասացնել:

Ամեն դեպքում որ չեմ մնա 20 դրամանոց ինետի հույսին, էդ միանշանակ ա:
Ուղղակի 4 անգամ թանկացնե՞լ, 4 անգա՞մ, 400%, 4000‰: Մի քիչ շատ մեծ աբսուրդ չի՞: :blin

Հավանաբար Բիլայնից նվեր ստացած գոլդ համարս տեղափոխեմ Օրանժի ցանց ու կսկսեմ օգտագործել :)), Բիլայնի համար էլ մի հատ հասարակ հեռախոս վերցնեմ (մինչեւ մի օր երկու քարտանի առնեմ):

0david0
26.11.2014, 01:22
Մինչև հիմա Սիմենս ես օգտագործում Ռամշ? :))
Բայց իմ համար էլ էտ 5 դրամն էր/է տարօրինակ, էս մոտակա երկրներում, ոնց նայեցի, ոչ Բիլայնի, ոչ էլ ՄՏՍ-ի պլաններով ոչ մի 5 դրամ չգտա, Վրաստանում մոտ 23 դր, նույնը էն մյուս ԱՊՀ երկրներում, կան նաև ավելի թանկերը, ասենք 47 կամ 80 դրամ, նենց որ էտ 5ը ավելի տարօրինակ էր :)
Այլ օպերատորների գներից հիշում եմ օրինակ, որ Վիվայի 18+ (http://mts.am/individual-customers/tariffs-and-discounts-for-calls/all-tariffs/18-) պլանում, ինետի գինը փոփոխվելա ընթացքում, հիմա 18 ա, բայց մի վախտ ավելի էժան էր 1 Մբ-ն :think
Նենց որ, սպասենք ավելին :))

Rammstein
26.11.2014, 02:18

Չէ, սմարթֆոն եմ օգտագործում: ;)

Հա, Վիվայինը հիշեցի, որ թանկացել էր, մոռացել էի: Ամեն դեպքում Օրանժն ու Վիվան դեռ ունեն 5 դրամանոց ինետով կանխավճարային փաթեթ: Ու հայտնի չի` կթանկացնեն, թե չէ: Մի օպերատորի թանկացնելը պատճառ չի, որ մտածենք, որ մյուսներն էլ պիտի թանկացնեն: Միգուցե 5 դրամը շատ էժան ա, բայց ինձ, որպես շարքային բաժանորդի, էդ հեչ չի հետաքրքրում ու թող նախապես մտածեին դրա մասին: Շատ անդուր բան են անում, մի խոսքով:

Լեո
14.12.2014, 13:52
Բիլայն Բիլայն Բիլայն, լավ էլի.... Հայ-լայնից էն կողմ չես անցել:

Եվ այսպես.

*102#

Gumary hashvi vra: XXX dram. Zangahareq ev xoseq Dzmer Papiki ev Dzyunanushi dzaynov! Zangahareq 8050 anvchar heraxosahamarov! Unifun.

8050 [զանգ]

Հայերենի համար սեղմեք 1,
***

Բարև Ձեզ: Ձեզ ողջունում է ուրախ զանգ ծառայությունը: Շնորհավորեք ընկերներին և հարազատներին Ձմեռ պապի կամ Ձյունանուշի ձայնով: Ուշադրություն, ծառայության բոլոր զանգերն անվճար են:

Ձմեռ պապի ձայնն ընտրելու համար սեղմեք 1,
***

Բիլայն ցանցի ներսում ուրախ զանգ ծառայության միջոցով ձայնը փոխելով զանգ կատարելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել: Բաժանորդագրվեք և դուք կկարողանաք օգտվել ծառայությունից օրական մինչև 30 րոպե տևողությամբ օրական վճարելով ընդամենը 29 դրամ:

Հիմա ո՞վ ա հիմարը և ու՞մ ա հիմարացնում :think

Rammstein
14.12.2014, 21:59
Բիլայն Բիլայն Բիլայն, լավ էլի.... Հայ-լայնից էն կողմ չես անցել:

Եվ այսպես.

Հիմա ո՞վ ա հիմարը և ու՞մ ա հիմարացնում :think

«Զանգերն անվճար են» ասելով նկատի ունեն, որ զանգը 0 դր/րոպե ա: Ու ոնց հասկացա, նենց էլ չի, որ ինչ-որ մեկը կարա խաբվի ու օգտվի, մտածելով, որ, որ ծառայությունը լրիվ անվճար ա, որովհետեւ հենց քո գրածից երեւում ա, որ ձայնը ընտրելուց հետո տեղեկացնում ա բաժանորդագրման արժեքի մասին:

Լեո
14.12.2014, 22:17

Համաձայն եմ, որ դժվար թե ինչ-որ մեկը չհասկանա, որ ծառայությունը այնուամենայինիվ անվճար չէ: ԲԱՅՑ ինչու՞ պիտի ես ժամանակ ծախսեմ, լսեմ Բիլայնի բլա-բլաները ու ամենավերջում նոր իմանամ, որ անվճար չէ, էն դեպքում, որ սկզբում երկու անգամ թյուրիմացաբար փորձում ա ինձ մոլորեցնել:

Արի համաձայնի, որ էժանագին տրյուկ ա սպառողին մոլորեցնելու համար: Ըստ իս դա Բիլայնի քաղաքականությունն ա, թյուրիմացաբար մոլորեցնել բաժանորդներին ու ինչ-որ անորակ բան վաճառել:

Rammstein
15.12.2014, 11:02

Լեո ջան, լավ էլի։ Եթե երկրորդ դեպքում դեռ կարամ մի քիչ համաձայնեմ, որ կարային նենց ձեւակերպեին, որ միանգամից պարզ լիներ, որ զանգը ձրի ա, բայց կա բաժանորդային վճար, ապա առաջին դեպքը ավելի քան նորմալ ա, որտեւ առաջարկում ա զանգել 8050 համարով, մարդ առաջին բանը, որ մտածում ա, էն ա, թե էդ զանգը ինչ արժի։ Իսկ մնացած ինֆոն տրամադրվում ա էդ համարով զանգելուց հետո։ Հո սաղ պայմանները էդ USSD հաղորդագրության մեջ գրած չէի՞ն լինելու։

Vaio
23.12.2014, 01:08
Ժողովուրդ, ինտերնետի համար (Beeline) էժան կանխավճարային սակագնային փաթեթ չկա? (1MB-ն 20 դրամից էժան)

Կանխավճարային սակագնային փաթեթից անցումը հետվճարայինի ինչպես է կատարվում? Պարտադիր պետքա գրավոր դիմում գրել գրասենյակում?

0david0
23.12.2014, 14:52

Չէ բիլայնը չունի, միայն վիվայի ԵՍ ու օրանժի 1 փաթեթներումա 5 դր/մբ: Հա պետքա դիմում գրես, բա էլ ինչպես: Բայց դե ավելի հարմարա 2 քարտ պահել, մեկը Բիլայն, մյուսը Վիվա/Օրանժ :))

Աթեիստ
23.12.2014, 15:36
Ես 1գբ փաթեթ եմ առնում, կարծեմ 4000դր: Լրիվ հերիքում ա:

0david0
24.12.2014, 23:25
Բայց դե էտ դեպքում ավելի լավա ամսական անսահմանափակ (http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?id=d4505c6d-3c08-48d5-a663-f9a74f7700ed) ինտերնետ վերցնել 2000-3500 դր :think

Vaio
26.12.2014, 22:17
Բայց դե էտ դեպքում ավելի լավա ամսական անսահմանափակ (http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?id=d4505c6d-3c08-48d5-a663-f9a74f7700ed) ինտերնետ վերցնել 2000-3500 դր :think

Էտ 2000-անոցի 256 Կբիտ/վրկ արագությունը նորմալա? Վիդեո հնարավորա նայել առանց կտրտելու?

0david0
26.12.2014, 22:49
Էտ 2000-անոցի 256 Կբիտ/վրկ արագությունը նորմալա? Վիդեո հնարավորա նայել առանց կտրտելու?

Նայած ինչ որակի, HD որ հաստատ չես կարա նայես, իսկ ասենք 144-240p կարողա :think

Vaio
26.12.2014, 23:28
Նայած ինչ որակի, HD որ հաստատ չես կարա նայես, իսկ ասենք 144-240p կարողա :think

Beeline-ի տրամադրած 1 մեգաբայթի դիմաց 20 դրամանոց (նախկինում` 5 դրամ) ինտերնետի արագությունը ինչքանա?

Rammstein
26.12.2014, 23:45
Beeline-ի տրամադրած 1 մեգաբայթի դիմաց 20 դրամանոց (նախկինում` 5 դրամ) ինտերնետի արագությունը ինչքանա?

Անսահմանափակ ա` ինչքան ցանցը տվյալ տեղանքում թույլ տա: Էն օրը տեստ արեցի, 12 մեգաբիթից ավել ցույց տվեց դաունլոդը, բայց ափլոուդը չգիտեմ ինչի` 0.5 Մբիթի կարգի: Առաջ եղել ա մի 15 Մբիթ ափլոուդ եմ ստացել տեստով:

Rammstein
11.01.2015, 16:09
Ես 1գբ փաթեթ եմ առնում, կարծեմ 4000դր: Լրիվ հերիքում ա:

1 գիգը 3000 դրամ ա, բայց ես էդքան վճարելու լինեի, օրական անսահմանափակ ինտերնետ Light փաթեթը կակտիվացնեի, որը տալիս ա օրական 30 ՄԲ գերարագ, հետո` 256 կբ/վ արագությամբ ինետ` օրական 90 դրամով:

Աթեիստ
11.01.2015, 16:16
1 գիգը 3000 դրամ ա, բայց ես էդքան վճարելու լինեի, օրական անսահմանափակ ինտերնետ Light փաթեթը կակտիվացնեի, որը տալիս ա օրական 30 ՄԲ գերարագ, հետո` 256 կբ/վ արագությամբ ինետ` օրական 90 դրամով:

Էս ասածդ կարծեմ հետվճարայինների համար չկար։ Հեսա էլի նայեմ, տեսնեմ ինչ հարմար տարբերակներ ունեն։

Rammstein
11.01.2015, 16:28
Էս ասածդ կարծեմ հետվճարայինների համար չկար։ Հեսա էլի նայեմ, տեսնեմ ինչ հարմար տարբերակներ ունեն։

Մաքսի 1 ԳԲ-ը 3000 դրամ ա (http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?id=e9bd2447-b4d2-4174-a16d-21c20b1c3401), որը հասանելի ա հետվճարային բաժանորդներին:
Բայց հա, իմ ասած Light-ը մենակ կանխավճարայինների համար ա:

Աթեիստ
11.01.2015, 16:30
Ես էլ նոր տեսա, ոնց նայում եմ, ամենահարմարը էս պահին ունեցածս տարբերակն ա։

Vaio
12.01.2015, 20:18
Ինձ թվումա էս ախմախ վիճակը (Beeline բջջային ինտերնետի սակագին) երկար չի տեևելու, կուսումնասիրեն վիճակագրական տվյալներն ու կհասկանան, որ Beeline բջջային ինտերնետից օգտվողները սկսել են քիչ օգտագործել ինտերնետը:

Rammstein
12.01.2015, 21:33

Մտածում եմ` գուցե հենց դրա համար էլ արե՞լ են, որ ցանցը մի քիչ թեթեւանա, որ ծախս չանեն ցանցը արդիականացնելու համար, եսի՞մ։

John
12.01.2015, 21:58
Մտածում եմ` գուցե հենց դրա համար էլ արե՞լ են, որ ցանցը մի քիչ թեթեւանա, որ ծախս չանեն ցանցը արդիականացնելու համար, եսի՞մ։
Խոսակցություններ կան, որ Բիլայնը հնարավոր է միանա Յուքոմին։ Կամ Յուքոմը առնի Բիլայնին, չգիտեմ գործարքը ոնց ա ձևակերպվում տենց դեպքում

Rammstein
13.01.2015, 00:52
Խոսակցություններ կան, որ Բիլայնը հնարավոր է միանա Յուքոմին։ Կամ Յուքոմը առնի Բիլայնին, չգիտեմ գործարքը ոնց ա ձևակերպվում տենց դեպքում

ԱրմենՏելը պատկանում ա էնպիսի մեծ ընկերության, ինչպիսին ա ՎիմպելԿոմը, որը 2012-ի տվյալներով աշխարհի 6-րդ ամենամեծ բջջային օպերատորն ա իր բաժանորդների քանակով: Մի տեսակ չեմ պատկերացնում, թե ինչ պատճառ կարա լինի, որ վաճառեն:

Բացի էդ, Յուքոմը օպտիկայով ծառայություններ մատուցող ընկերություն ա, բջջային կապի հետ առնչություն չունի: Ոնց որ հեծանիվ արտադրող ընկերությունը որոշի օդանավի գործարան առնել: :))

Vaio
13.01.2015, 01:01
Յուքոմի համար շատ մեծ ճոխություն կլիներ, որ կարողանար Ձեռք բերեր Բիլայնի բջջային ինտերնետ ծառայություններ մատուցելու իրավունքը:
Առավելևս, որ Բիլայնը ռուսականա, հայկական չի:

0david0
01.03.2015, 01:47
Բիլայնը գնալով խելքը թռցնումա, հիմա էլ Հայերի Աշխարհի (8800...) գներնա հանել եսիմ ուր :o
Հին գներ (http://mobile.beeline.am/media/Downloads/am/mir_armyan.pdf) - նոր գներ (http://mobile.beeline.am/media/Downloads/am/Tariffs_Mir_Armyan_new_arm.pdf)
Համեմատության համար Վիվայի Հեռազանգ (7700...) ծառայության գներ (http://mts.am/individual-customers/roaming-and-international-access/calls-to-other-countries/distant-call)

0david0
05.06.2015, 16:12
Հերթական անիմաստ ծառայությունը բիլայնի կողմից:
Ակտիվ (http://mobile.beeline.am/am/main/services/service.wbp?bm=60fc49bc-e6f7-4563-9790-4fa7ebf988d4&id=ea111930-0356-4502-b347-3d60f43b94c6).
- անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում,
- 1 GB Ինտերնետ առանց արագության սահմանափակման,
- անսահմանափակ մուտք դեպի ok.ru, vk.com սոց. կայքեր
Ամսական 1990 դրամով :{

Աթեիստ
05.06.2015, 16:24

Բայց խի՞ անիմաստ, շատ լավն ա: Ես մենակ 1գբ ինտերնետին 3000 եմ տալիս:

0david0
06.06.2015, 00:47
Բայց խի՞ անիմաստ, շատ լավն ա: Ես մենակ 1գբ ինտերնետին 3000 եմ տալիս:

Հա լավ հիշեցի, բիլայնը 1Գբ ինետ էր նվեր տվել ինձ մի շաբաթով: Մինչև վերջացրեցի, հոգիս հելավ :)) Բայց տենց էլ չհասկացա ինչի էր նվիրել, երևի տեսել էր 20 դրամ սարքելուց հետո էլ չեմ օգտվում, որոշել էր սյուրփրայզ անել :D

Rammstein
16.06.2015, 13:24
Ժող, ինձ ինչ-որ մեկը կարա՞ս բացատրի, թե Ռոումինգի ծառայություններում եթե դեպի Հայաստանի Բիլայնի ցանց ցածր գին ա գործում, ինչի ա տակը մանր տառերով պարտադիր սենց բան գրած.

XX դրամ սակագնով հնարավոր է զանգահարել միայն +37443, +37499, +37496 և +37491 կոդերով Beeline բջջային ցանցի հեռախոսահամարներին:

Ինչի՞ ա տենց խտրականություն ցուցաբերվում MNP-ից օգտված մարդկանց վրա:

Rammstein
23.08.2015, 13:18
Ուրեմն ժամը 23:15 ակտիվացրել եմ «Մեգա 500» ինտերնետ փաթեթը։ Բիլայնի սայտում գրած ա, որ ժամը 0:00-1:30 պետք չի ակտիվացնել կրկնակի գանձումից խուսափելու համար։ Օքեյ, բայց ես 23:15 եմ ակտիվացրել ու ամենակարեւորը` SMS ա եկել, որ ակտիվացել ա։ Նայում եմ, ծառայության վարձը չի գանձել։ Փորձում եմ օգտվել ինետից, ջոկում եմ, մեգաբայթերը տարիֆիկացնում ա։ :o
Զանգում եմ 0611, օպերատորն ասում ա, որ իրանց համակարգն էս ժամերին արդեն սկսում ա չգիտեմ ինչ հաշվարկներ, թե ինչեր անել ու իմը հաջորդ օրվա համար ա ակտիվացել, պիտի մինչեւ 1:30 չօգտագործեմ ինետ, դրանից հետո զանգեմ, որ տենան ինչ ա, ոնց ա, որ հայտ ներկայացնեն, որ իմ գումարի վերահաշվարկ կատարվի։
1:35 զանգում եմ, նորից նկարագրում եմ ամեն ինչ, ինքը հայտը ներկայացնում ա, որ գումարս վերադարձնեն, հարցնում եմ, թե հիմա արդեն նորմալ կլինի՞, որ էլի ակտիվացնեմ (մինչեւ էդ ապաակտիվացրել էի չակտիվացած ծառայությունը), ասում ա`
– Գիտե՞ք, էս ժամին ռիսկային ա ծառայությունն ակտիվացնելը, պատահում ա` մինչեւ 2:00 - 2:30 էլ ա գումար գանձում, լավ կլինի առավոտյան ակտիվացնեք:
Ասում եմ, որ ինձ առավոտ պետք չի, ասում ա` կարամ ակտիվացնեմ, եթե երկու անգամ գումարը գանձի, էլի զանգեմ, հայտ ներկայացնեն, որ փոխհատուցվի։

Հլը մի հատ ստոպ, ես բան ու գործ չունե՞մ, որ մի հատ ծառայությունից օգտվելու համար օրը իրեք անգամ զանգեմ իրանց, որ հայտեր ուղարկեն ու ինձ գումար փոխհատուցեն։
Ու ստացվում ա` եթե ինձ կեսգիշերի կողմերը ինետ ա պետք (հաճախ հենց էդ ժամերին ա պետք լինում ակտիվացնել), չպիտի անկտիվացնեմ, որտեւ, կրկնակի գանձումը ջհանդամ, կարող ա ինձ ասի, որ ակտիվացել ա, բայց էդ սուտ լինի:

Օրինակ Յուքոմը (Օրանժը, էլի :))), ինչպես իմացա, նմանատիպ ծառայությունները ակտիվացնում ա ակտիվացման պահից հաշված 24 ժամով: Հետեւաբար հնարավո՛ր ա տենց սարքել: Չեմ ջոկում, Օրանժի սարքերն ու ծրագրերը շատ ավելի լա՞վն են, որ տենց հնարավորություն են տալիս, թե՞ ամեն դեպքում Բիլայնը նորմալ մասնագետ չունի, որ հերիք չի 1.5 ժամ «ռիսկային» տեւեղություն իրանք են սահմանել, դեռ մի բան էլ պարզվում ա, որ հեչ էլ 1.5 ժամ չի, այլ` կրկնակի-եռակի ավել:

John
24.08.2015, 05:49
Չսիրեցի ես էս բիլայնի բջջային կապը… Ճիշտ է օգտագործում եմ, բայց միայն մուտքային զանգերի համար։

Rammstein
24.08.2015, 10:29
Չսիրեցի ես էս բիլայնի բջջային կապը… Ճիշտ է օգտագործում եմ, բայց միայն մուտքային զանգերի համար։
Ես արդեն 7 տարի ա միայն Բիլայնից եմ օգտվում։ Սենց բառադի ներվայնացնող բաներ երբեմն լինում են (օրինակ եղել ա, որ լիցքավորել եմ, անվճար խոսալը չի ակտիվացել, հետո փոխհատուցել են ծախսածս 100 դրամը), բայց սակագներով ինձ ամենահարմարն ա։ Մինեւ էդ Վիվա էր, ներվայնացնում էր կապի վատ որակն ու խոսալուց բան չլսելը, իսկ Օրանժից մենակ իրանց սայտում բան փորձել հասկանալն արդեն ներվայնավնում ա։ :))

Rammstein
25.08.2015, 11:49
Բառադիություն 2. Երեկ նույն բազմաչարչար Մեգա 500-ը անջատել եմ ժամը 22:42-ին, բայց app.beeline.am-ով հաշիվներս նայում եմ, 22:24 ու 22:27 ինետի գումար ա գանձել:
Նոր օնլայն խորհրդատուով գրեցի, էն մեկը դեռ չփոխհատուցած մի հատ էլ հայտ ներկայացրին: :D

Life
06.07.2016, 10:23
Ժող ռոմինգի մեջ սմս- ները նորմալ հասնում են? մասնավորապես հետաքրքրում ա ավտոմատ համակարգերից ստացվողները (Արքա, QIWI): Բանկերը ու Բիլայնը հավաստիացնում են որ հա: Կան նման փորձով մարդիկ?

Գրիգոր
06.07.2016, 10:36
Ժող ռոմինգի մեջ սմս- ները նորմալ հասնում են? մասնավորապես հետաքրքրում ա ավտոմատ համակարգերից ստացվողները (Արքա, QIWI): Բանկերը ու Բիլայնը հավաստիացնում են որ հա: Կան նման փորձով մարդիկ?

խնդիր չպետք է առաջանա

Life
06.07.2016, 12:53
խնդիր չպետք է առաջանա

դե օրենքով հա, բայց լավ կլներ ռեալ փորձաձներից լսել որ աշխատումա նորմալ

Rammstein
05.09.2016, 12:23
Բիլայնը 4G ցանց ա սարքում:

http://i.imgur.com/1siPvo4.png

Life
05.09.2016, 18:02
Բիլայնը 4G ցանց ա սարքում:

Մոտ մի ամիս առաջ քարտ վերցրեցի, քարտը 4G - ով էր ասեցին ցանց չկա բայց արդեն սենց քարտեր ենք տալիս։

Ձեռի հետ էլ ասեմ որ կապից շատ դժգոհ եմ , նորմալ 3G ծածկույթ չկա, 70% դեպքերում կապը EDGE ա փոխում։
Մեկել որ հեռախոսը կոմպի մոտ ա լինում միացրած դինամիկով սկսում պամեխների ձեներ գալ, ու հլը ոչինչ որ մենակ զանգ ընդունելուց լինի, սովորական ժամանակէլա լինում, նեռվ ա սղոցում։ Վիվասելի քարտով ընդհանրապես չի պատահել։

Rammstein
05.09.2016, 18:51

4G գրածով քարտերը դեռ վաղուց էին տալիս: Բայց դա կապ չունի, դեռ ցանցը չկա: Էդ եղած LTE-ին, որ էսօր նկատեցի, չի էլ կպնում, որ ձեռով նշում եմ:

3G ծածկույթը գուցե Հայաստանի տարածքում վիվայինին զիջում ա, բայց Երեւանում համարյա ոչ մի տեղ խնդիր չեմ ունեցել տենց, որ 2G լինի, 3G չլինի, մենակ ինչ-որ նկուղային հարկերում կարող ա նկատեմ տենց բան: Իմ կարծիքով, մի քիչ պատահականության հարց էլ ա, վստահ եմ, որ դնես ուսումնասիրես քաղաքի ծակուծուկերը, մի տեղ մեկի սիգնալը թույլ կլինի, մյուս տեղում` մյուսինը` կախված օպերատորների կայանների դիրքերից:

Life
05.09.2016, 19:34

Ծածկույթի պահով նկատի ունեի Երևանը, որ ասեմ փախած ծայրամաս տեղերում եմ փորձել սուտ կլինի։ Հնարավոր ա որ կոնկրետ իմ օգտագործած տեղերում Վիվան ավել լավա ծածկույթ ա ապահովում քան բիլայնը(ու 90% դեպքերում LTE)։ Բայց ամեն դեպքում զուտ վիզուալ որ աչքս քցում եմ անտենային բիլայնի անտենան միշտ կամ ավելի թույլ ա եղել Երևանում կամ փոխել ա EDGE։ Չստացվի որ վիվասելի գովք եմ անում, իրականում 3 օպերատորներից ամենաշատը իրանց հանդեպ անտիպատիա ունեմ։

Rammstein
05.09.2016, 19:43

Ես եթե երկրորդ օպերատորից օգտվելու լինեի, թերեւս ոչ թե յուքոմ, այլ վիվա կընտրեի, որտեւ յուքոմի ծածկույթը մյուսներին զիջում ա, ցանցն էլ խախուտ ա, ինչքան լսել եմ, լիցքավորում ես, եսիմ երբ ա տեղ հասնում։

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

Վահե-91
05.09.2016, 21:14

Ոչ մի անգամ վճարման խնդիր չեմ ունեցել: Ծածկույթը Բիլայնից հաստատ լավն ա :)

Rammstein
05.09.2016, 21:32
Ոչ մի անգամ վճարման խնդիր չեմ ունեցել:

Մի քանի անգամ ականատես եմ եղել նման խնդրի:

Ծածկույթը Բիլայնից հաստատ լավն ա :)

Չես համոզի: :)
Մետրոյում մենակ յուքոմը չկա, էս տարի Հաղարծինի վանքում էի, մենակ յուքոմը չկար, մեր առաջվա օֆիսում` Բաղրամյան 49, մենակ յուքոմն էր վատ բռնում, մարդիկ պատուհանի մոտ էին խոսում… Էլի տարբեր տեղերում (հիմնականում բնակավայրերից դուրս) հետաքրքրության համար եղել ա, որ ցանցի որոնում եմ տվել, եթե երեք ցանցից երկուսն են առկա եղել, հիմանակնում դրանք Վիվան ու Բիլայնն են եղել: Գիտեմ, ասածս ապացույց չի, բայց դե… ;)

Վահե-91
06.09.2016, 00:14

Քաղաքից դուրս համաձայն եմ, ինձ էլ ա հանդիպել, որ լավ չի բռնել:
Իսկ քաղաքում, ընկերներիցս մեկի օրինակով գիտեմ, եթե ինետին կպած ժամանակ անտենայի վրա լինում ա H+, մեկ ա դանդաղ ա աշխատում: Հենց մտնում ա ցանկացած շենք, դառնում ա Edge, սկսում ա վաբշե չաշխատել :)) Բայց նույն հեռախոսը Օռանժի քարտով ընտիր աշխատում ա:

Rammstein
06.09.2016, 00:25

Հա, տենց բաներ ինձ էլ ա լինում հազարից մի տեղում: Բայց ընդհանուր շատ զգալի բան չի: Մեկ էլ երբեմն H+-ի տեղը H ա կպնում ու եթե դա մի բան ափլոուդ անելուց ա լինում, շատ դանդաղ ա լինում:
Օրինակ հիմա արագությունը սենց ա.
http://www.speedtest.net/android/2187154091.png
Մենակ Upload-ն ա, որ կուզեի ավելի բարձր լիներ:

Life
07.09.2016, 19:50
Այսօր Beeline-ը հայտարարեց Երևանում 4G/LTE բջջային ցանցի գործարկման մասին: Ցանցը հանձնվել է փորձնական կոմերցիոն շահագործման և գործում է Երևանի կենտրոնում:
Այսօրվա դրությամբ մայրաքաղաքում տեղադրված է 4G ստանդարտ ունեցող 70 բազային կայան, որոնց թիվը մինչև տարվա վերջ նախատեսվում է ավելացնել մինչև 150: Նոր ցանցը հնարավորություն է տալիս օգտվելու մինչև 60 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետից:

http://youtu.be/-_DhCsqp2vQ

Rammstein
08.09.2016, 19:07
Էս LTE-ին միանալու համար ինչ-որ հատուկ բան ա՞ պետք անել, ասենք SIM քարտ փոխել կամ ինչ-որ հատուկ կարգավորումներ դնել, չեմ կարում հասկանամ: Թե՞ դեռ ցանցը վերջնական պատրաստ չի, դրա համար չի կպնում: :unsure

Աթեիստ
08.09.2016, 19:16
Հեռախոսի միջից ասեցի, որ 4g-ն նախընտրելի ա, ու կպա 15-20մբ/վ։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Life
08.09.2016, 21:04
Իմ մոտ էլ ա կպնում արդեն LTE - ին։ Կենտրոնում ստուգեցի Աթեիստի ասածի նման ա։ Ասեմ որ մասիվում էլ ա անտենա բերում :)) ոնց որ նշել էին մինչև 60մբիթ ա լինելու , նոր վիվայով ստուգեցի 95մբիթ/50մբիթ էր։

Ներսես_AM
08.09.2016, 22:18
Էս LTE-ին միանալու համար ինչ-որ հատուկ բան ա՞ պետք անել, ասենք SIM քարտ փոխել կամ ինչ-որ հատուկ կարգավորումներ դնել, չեմ կարում հասկանամ: Թե՞ դեռ ցանցը վերջնական պատրաստ չի, դրա համար չի կպնում: :unsure
Եթե հին սիմ քարտ ա պիտի փոխես։ Սիմ քարտը պիտի 4G հնարավորությամբ լինի

Rammstein
09.09.2016, 00:08
Արդեն իմն էլ կպավ։ :)

Gesendet von meinem Xperia Z2 mit Tapatalk

Chilly
10.02.2017, 09:49
Իմացա՞ք :D

https://www.youtube.com/watch?v=peOEiUb7siU&feature=youtu.be

Rammstein
10.02.2017, 12:17
Իմացա՞ք :D

https://www.youtube.com/watch?v=peOEiUb7siU&feature=youtu.be

Տափակ էր։ Բայց կարեւորը՝ Պյատախինի հետեւի քարտեզում ազատագրված տարածքներն էլ են Հայաստանի կազմում նշած։ :))

Մեկ էլ սիրտս Ռոսծելեկոմի սիմկա ուզեց։ :D

Chilly
15.02.2017, 18:41
Beeline-ը հայտարարում է 2017թ. փետրվարի 16-ից Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին: (http://www.itel.am/am/news/8802)

«Այս որոշման պատճառն է վերոնշյալ ընկերությունների անհավասար միջնորդավճարային քաղաքականության դրսեւորումը Beeline բաժանորդների հանդեպ: Բջջային կապի դիմաց վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումների ժամանակ մյուս օպերատորներից 1001 եւ ավել դրամ վճարումներն ընդունվում են առանց որեւէ հավելյալ միջնորդավճարի, իսկ Beeline-ի բջջային կապի դիմաց միջնորդավճարը չի պահվում միայն սկսած 10 000 դրամից:

Հաշվի առնելով վերոնշյալը Beeline-ն առաջարկեց Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերություններին աշխատել մյուս օպերատորներին հավասար շուկայական պայմաններում եւ հաճախորդից չգանձել միջնորդավճար 1000 եւ ավել դրամ վճարման դեպքում: Ցավոք սրտի ընկերությունը ստացավ մերժում, ինչի արդյունքում ստիպված է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու սեփական եւ իր բաժանորդների շահերը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար եւ տեղեկացնում, որ նրանք կարող են վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի ընկերության վաճառքի գրասենյակներում, բանկերում, Beeline կայքում, ինչպես նաեւ Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:

«Beeline-ն աշխատում է արդար պայմանների ձեռք բերման ուղղությամբ, ընկերությունը բաց է երկախոսության համար եւ հիմնական խնդիր է համարում հավասարաչափ եւ արդարացի վերաբերմունքի ապահովումը մեր բաժանորդների հանդեպ»,- նշել են ընկերությունում:

insider
15.02.2017, 21:34
Beeline-ը հայտարարում է 2017թ. փետրվարի 16-ից Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին: (http://www.itel.am/am/news/8802)

Ոնց որ խոսքը միայն տերմինալներին ա չէ՞ վերաբերվում։ Իդրամի կայքում կամ հավելվածով կարանք վճարենք։

Chilly
16.02.2017, 14:00
Beeline-ը տեղեկացնում է, Իզի Փեյ ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորության վերականգնման մասին:Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարում կատարել հետևյալ պայմաններով՝
10-ից մինչև 50 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է - 0 ՀՀ դրամ,
51-ից մինչև 999 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է - 30 ՀՀ դրամ,
1,000-ից մինչև 70,000 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է - 0 ՀՀ դրամ:
Նշենք, որ բաժանորդները կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի մեր վաճառքի գրասենյակներում, բանկերում, մեր կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:

Ստացվեց տակտիկան :)

Chilly
21.02.2017, 17:45
Մարտի 1-ից Beeline-ի ծառայությունների համար մինչեւ 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 եւ ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի: (http://www.itel.am/am/news/8820)

«Beeline-ի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր ժամ աշխատում է մեր բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ եւ հարմար եւ ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռեւս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ եւ կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչեւ կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր նպատակը անփոփոխ է` վճարումների մատչելիության եւ սպառողների հարմարավետության ապահովումը: Մենք ստանձնեցինք հավելյալ պարտավորություններ՝ հաճախորդների սպասարկման մակարդակի եւ մեր գործընկերների հետ համագործակցության կայունության պահպանման նկատառումով: Էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայի զարգանցման ներկա փուլում հատկապես անհրաժեշտ է սպառողների վստահության անսասանությունը, ինչին էլ ուղղված է «Թել-Սելի» քաղաքականությունը»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

John
22.02.2017, 01:49
3րդ գիշերն ա արդեն, մանկությունս եմ հիշել։ Մարդ էլ 5մբ/վ ինտերնետի համար վճարի ու 360ի տակ չկարանա նորմալ կինո նայի։ Հիմա որ զանգեմ, 40 րոպե սպասեմ, ասելու են «մոտեցեք մոդեմին․․․ բլա, բլա»։ Բլյա, մոդեմը ախպորս սենյակում ա, ինքն էլ գիշերները քնելու սովորություն ունի։

Աթեիստ
22.02.2017, 02:34
Իմ կապը 100մբ ա, բայց կան սայթեր, որոնցում ես էլ 480 չեմ կարա նայեմ, թեև միևնույն ժամանակ մյուսից 1080 եմ նայում։
Փորձի ստեղով նայել (դեմից ռեկլամ կա)։

http://getmovie.cc

Rammstein
23.02.2017, 23:48
Մարտի 1-ից Beeline-ի ծառայությունների համար մինչեւ 999 դրամ վճարումները կընդունվեն 35 դրամ միջնորդավճարով, 1000 եւ ավելի դրամ վճարումները՝ առանց միջնորդավճարի: (http://www.itel.am/am/news/8820)

«Beeline-ի յուրաքանչյուր աշխատակից յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր ժամ աշխատում է մեր բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ եւ հարմար եւ ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին։ Այսօր դեռեւս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ եւ կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչեւ կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր նպատակը անփոփոխ է` վճարումների մատչելիության եւ սպառողների հարմարավետության ապահովումը: Մենք ստանձնեցինք հավելյալ պարտավորություններ՝ հաճախորդների սպասարկման մակարդակի եւ մեր գործընկերների հետ համագործակցության կայունության պահպանման նկատառումով: Էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայի զարգանցման ներկա փուլում հատկապես անհրաժեշտ է սպառողների վստահության անսասանությունը, ինչին էլ ուղղված է «Թել-Սելի» քաղաքականությունը»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Վերնագիրը որ չես գրել («Թել-Սել»-ը վերսկսել է Beeline-ի դիմաց վճարումների ընդունումը), կարդացի վախեցա, մտածեցի՝ բոլոր վճարումներից տոկոս ա պահելու սրանից հետո։ :}

Ներսես_AM
02.08.2017, 00:45
Եթե ձեր հեռախոսն էլ ա դրած որ ցանցի հետ ժամը սինքրոնացնի‎, ասեմ իմանաք, որ 3 րոպե առաջ ա :D

Rammstein
02.08.2017, 01:03
Եթե ձեր հեռախոսն էլ ա դրած որ ցանցի հետ ժամը սինքրոնացնի‎, ասեմ իմանաք, որ 3 րոպե առաջ ա :D

Ահագին ժամանակ նորմալ էր, վերջերս տենց խախտվել էր, գրեցի իրանց ֆեյսբուքի էջի քոմենթներում, պատասխանեցին, հարցուփորձ արին, ասեցի ինչն ինչոց ա, մի կարճ ժամանակով դզվեց, հիմա էլի խախտվել ա՝ 151 վայրկյանով առաջ ա։

Rammstein
02.08.2017, 20:42
Էսօր էլ գրեցի իրանց, արդեն դզել են։ :)) Հուսամ` ավելի երկար կտեւի էս անգամ։

Gesendet von meinem D6503 mit Tapatalk

Ներսես_AM
03.08.2017, 00:58
Էսօր էլ գրեցի իրանց, արդեն դզել են։ :)) Հուսամ` ավելի երկար կտեւի էս անգամ։

Gesendet von meinem D6503 mit TapatalkԵս երեկ գիշերը ստեղ գրելուց առաջ չաթով ասել էի որ հայտ բացեն։
Հիմա նոր տեսա որ ուղղել են [emoji4]

Sent from my SM-G930F using Tapatalk

Rammstein
04.08.2017, 16:13
Ես երեկ գիշերը ստեղ գրելուց առաջ չաթով ասել էի որ հայտ բացեն։
Հիմա նոր տեսա որ ուղղել են [emoji4]

Sent from my SM-G930F using Tapatalk

Էս մի ուղղելն էլ երկար չտեւեց, փաստորեն։
Երեկ էլի նկատել էի, որ առաջ ա ընկել 2.5 րոպե։
Հենց նոր էլ Բիլայնից զանգեցին ինձ էդ գրածիս հետ կապված, ինչ-որ ասեց, թե՝ մեր սերվերը արբանյակյին կապի միջոցով ա ուղղում ժամը, այլ տարբերակ չկա, դրա համար էլ առաջանում ա էդ տարբերությունը ու համակարգի էությունն ա տենց… Մի խոսքով ինքն էլ ոնց որ շատ գլուխ չէր հանում էդ ամենից։ Ես էլ ասեցի, որ մեկ ա չպիտի տենց բան լինի, մյուս օպերատորների մոտ ոնց որ չկա տենց բան, ու որ փորձեն այլ լուծումներ գտնել, որտեւ 2-3 րոպեն շատ մեծ շեղում ա։

Վահե-91
04.08.2017, 16:24

Լավ ա հրապարակի ժամով չեն դզում :D
Ասա, ձեր սերվերը չեք կարում հասարակ լոկալ ntp սերվերի հետ սինխրոնիզացիա անե՞ք

Rammstein
04.08.2017, 16:29
Լավ ա հրապարակի ժամով չեն դզում :D
Ասա, ձեր սերվերը չեք կարում հասարակ լոկալ ntp սերվերի հետ սինխրոնիզացիա անե՞ք

Ախր արբանյակն էլ պիտի որ ճիշտ լինի։ Հիմա GPS status հավելվածը բացեցի, իրա՝ արբանյակից ստացած ժամը կոմպիս ժամից ընդամենը 3 վայրկյան հետ ա։ Իսկ հեռախոսիս ժամը 150 վայրկյան առաջ ա կոմպի ժամից։

Ներսես_AM
04.08.2017, 16:31
Էս մի ուղղելն էլ երկար չտեւեց, փաստորեն։
Երեկ էլի նկատել էի, որ առաջ ա ընկել 2.5 րոպե։
Հենց նոր էլ Բիլայնից զանգեցին ինձ էդ գրածիս հետ կապված, ինչ-որ ասեց, թե՝ մեր սերվերը արբանյակյին կապի միջոցով ա ուղղում ժամը, այլ տարբերակ չկա, դրա համար էլ առաջանում ա էդ տարբերությունը ու համակարգի էությունն ա տենց… Մի խոսքով ինքն էլ ոնց որ շատ գլուխ չէր հանում էդ ամենից։ Ես էլ ասեցի, որ մեկ ա չպիտի տենց բան լինի, մյուս օպերատորների մոտ ոնց որ չկա տենց բան, ու որ փորձեն այլ լուծումներ գտնել, որտեւ 2-3 րոպեն շատ մեծ շեղում ա։Ոնց չեմ սիրում նոր մարդիկ մի բանից չեն հասկանում, բայց խելոք դեմքով քեզ բան են բացատրում։

Եթե մի հատ էլ հանկարծ զանգես հարցրու էդ ոնց ա, որ հենց էն կոմպը որ ինքը դեմը նստած ա ճիշտ ժամ ա ցույց տալիս, իսկ իրանց դեբիլ սերվերը չեն կարում աշխարհի միլիոնավոր ntp սերվերներից մեկով սինքրոնիզացնեն

Sent from my SM-G930F using Tapatalk