Դիտել ողջ տարբերակը : «Հայր Մեր»-ը չգիտե՞ն
Զուտ ժամանակավոր թեմա է, տեսածում համոզվելու։ Հ1-ով ժամը 13.00-ի Հայլուրն էի նայում, Ս. Սարգսյանը, Գարեգին Բ-ն և այլոք գնացել էին Ծիծեռնակաբերդ։ Սյժեն կարծես թե մոնտաժված չէր և ցուցադրվել էր ամբողջությամբ։ Կոնկրետ այն պահն է հետաքրքրում, երբ սկսում են կարդալ «Հայր մերը»։ Ս. Սարգսյանը բերանը կիսաբացելով կիսաչբացելով ինչ-որ բան է ասում քթի տակ, իսկ Գարեգին Բ-ն, որը բարձր կարդում է, կեսից կանգ է առնում ու վերջին մասը ասում։ :o
Հիմա, ուզում եմ ճշտեմ, այս ամենը ինձ թվացե՞լ է, այնտեղ մոնտաժ է արվա՞ծ, հետն էլ այնքան վարպետորեն, որ չեմ նկատել, որ մի փոքրիկ հատված կտրել են, թե՞ նրանք իրոք «Հայր մերը» չգիտեն :o
Հետաքրքրասեր
24.04.2008, 13:20
Ես էլ եմ նայել ու պատկերացրա ես էլ գրեթե նույն բանը մտածեցի....
Նենց տպավորություն էր ոնց որ սերժը ուշադիր լսումա Գարեգին Բ-ին որ իրա հետևից ասի ու զռռում էր որ լավ հապաղում ա տալիս.....(դե ասենք երգի բառերը չգիտես սպասում ես երգիչը երգումա ու իրա հետևից կրկնում ես): Չգիտեմ կարողա ինձելա թվացել, բայց եթե 2 հոգու նույն բաննա թվում ա ետի արդեն երևի....:think;)
Գարեգին Բ-ն նորմալ ասում էր, իսկ ՍՍ-ը չեմ էլ նկատել, որ բերանը բացի
Լ.յ.ո.վ.
24.04.2008, 17:59
Գարեգին Բ-ն նորմալ ասում էր, իսկ ՍՍ-ը չեմ էլ նկատել, որ բերանը բացի
Մի ուղղում, չէր ասում, կարդում էր`վանկ առ վանկ: :[
Yellow Raven
24.04.2008, 18:49
Ալբանացի են:D
nnaarreek
24.04.2008, 18:59
Դե ես սրան հալալ ա գոնե փորձում եր ասեր:
Ռոբեռտիկը դաժե չէր է փորձում իրա վախտով:
Ես չեմ տեսել, բայց ասում են կադր կա թե ոնց ա Բելլան ուզում խաչակնքվի, ռոբերտը ձեռից բռնում ա չի թողում:
Հետո էլ ասում են ԼՏՊ-ն ա եկեղեցուն կպնում!:angry
Ավելացվել է 50 վայրկյան անց
բայց ասեմ, ես էլ հայրմերը չգիտեմ:oy
Լ.յ.ո.վ.
24.04.2008, 19:10
բայց ասեմ, ես էլ հայրմերը չգիտեմ:oy
Չէ~~, ամոթա էլի, գոնե էս երկու տողը սովորի: Հույսով եմ կկարողանաս:
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի քո Անունը.
քո Թագավորությունը գա.
քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն:
Հ.Գ. Նար էսօր ծիծեռնակաբերդում խի մի երկու րոպե չհամբերար իրար տենաինք: :angry
Սիգարետն էլ ներում եմ :P
Հետաքրքրասեր
24.04.2008, 20:48
բայց ասեմ, ես էլ հայրմերը չգիտեմ:oy
Երբ դեռ պոլիտեխ էի սովորում հայոցի դասախոսը ստիպում էր բոլոր խմբերին զաչյոտը ստանալու համար "հայր մերը" ասեն:
Ծիծաղս գալիս էր... Ով կարա չիմանա էլի...:think
Պարզվեց "надо федя , надо":[
Arm-Real
24.04.2008, 21:53
Ճիշտն ասած Քոչարյանի չխաչակնքվելը ես ավելի շատ առավելություն եմ համարում այն իմաստով, որ մարդն իրեն «սուտի քրիստոնյայի» տեղ չի դնում, ինչպես ներկայիս նախագահըղ
Գլոբալ Հայացք
24.04.2008, 22:08
Ճիշտն ասած Քոչարյանի չխաչակնքվելը ես ավելի շատ առավելություն եմ համարում այն իմաստով, որ մարդն իրեն «սուտի քրիստոնյայի» տեղ չի դնում, ինչպես ներկայիս նախագահըղ
Հա:
Իսկ ինչո՞ւ նախագահը և կոթողիկոսը միաժամանակ են գալիս հուշահամալիր:
Մեզ պետք չէր այստեղ խոսել արդյոք գիտի "Հայր Մերը" Երկրի (որում, իմիջայլոց, եկեղեցին ընջատ է պետությունից) նախագահը (գուցե սա վիճելի թվա ;) ) :
Եթե
Նախագահը գար իր ժամին, աներ ու ասեր իր պաշտոնից բխող բաները ("վենոկի լենտշկեն" կդզրտեր, հետո մի երկու խոսք կասեր, կփորձեր լուրջ դեմքով կանգնել արտահայտելով խոր գիտակցում):
Կոթողիկոսն էլ գար առանձին (ցանկալի է ամենաառաջինը, առավոտ վաղ ) աղոթեր, ասեր իր խոսքը ժողովրդին, աներ անհրաժեշտ արարողությունները ու վերջ:
Չեմ հասկանում ինչո՞ւ ես չեմ ապրում իմ երազանքի երկրում: :cry2
Zangezur
24.04.2008, 22:31
Ժողովուրդ Ռոբը գնացելա հուշահամալիր? TV-ով ցույց չտվին
ChildOfTheSky
24.04.2008, 23:26
հուշահամալիրը ո՞րն ա
Հետաքրքրասեր
24.04.2008, 23:54
Իսկ ինչո՞ւ նախագահը և կոթողիկոսը միաժամանակ են գալիս հուշահամալիր:
Դե երևի սերժը տաքսին կանչել էր , կաթողիկոսն էլ ճամփին էր ասեց վերցնեմ էլի:D:
Ճիշտ ես , բայց դե մի մոռացի որ Հայաստանում ես, երկրում որտեղ սահմանադրությունը մենակ....
Չեմ հասկանում ինչո՞ւ ես չեմ ապրում իմ երազանքի երկրում:
Ոնց որ hippy w.s-ն է ասում ,բոլորն էլ ունեն ընտրության հնարավորություն:Դու բացառություն չես:Կիևյան մոստը միշտ սպասում է հյուրերին::oy
Ժողովուրդ Ռոբը գնացելա հուշահամալիր? TV-ով ցույց չտվին
Հա, ցույց տվին, կանգնած հրճվում էր...
Զուտ ժամանակավոր թեմա է, տեսածում համոզվելու։ Հ1-ով ժամը 13.00-ի Հայլուրն էի նայում, Ս. Սարգսյանը, Գարեգին Բ-ն և այլոք գնացել էին Ծիծեռնակաբերդ։ Սյժեն կարծես թե մոնտաժված չէր և ցուցադրվել էր ամբողջությամբ։ Կոնկրետ այն պահն է հետաքրքրում, երբ սկսում են կարդալ «Հայր մերը»։ Ս. Սարգսյանը բերանը կիսաբացելով կիսաչբացելով ինչ-որ բան է ասում քթի տակ, իսկ Գարեգին Բ-ն, որը բարձր կարդում է, կեսից կանգ է առնում ու վերջին մասը ասում։ :o
Հիմա, ուզում եմ ճշտեմ, այս ամենը ինձ թվացե՞լ է, այնտեղ մոնտաժ է արվա՞ծ, հետն էլ այնքան վարպետորեն, որ չեմ նկատել, որ մի փոքրիկ հատված կտրել են, թե՞ նրանք իրոք «Հայր մերը» չգիտեն :o
Հնարավոր է, կառաոկին էր փչացել:;)
nnaarreek
25.04.2008, 18:59
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի քո Անունը.
քո Թագավորությունը գա.
քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն:
Գրազ գամ դու էլ չգիտես, ենքան որ Գուգլում պօիսկ տվիր բերեց:angry