Apple-Esc-Ci
22.04.2008, 18:29
Բարև Ձեզ: Ես նորեկ եմ: Շատ էի լսել էս ակումբի մասին ու որոշեցի, որ ես ել պիտի գրանցվեմ:Մի ամիս Ձեզ այս էջում հետևելուց հետո որոշեցի ես ել իմ խզբզանքներից մեկը Ձեր դատին ներկայացնեմ:
Ամեն օր մեր գլխավերևում աննկատ լողում են երկու մեծ աստղ: Իրականում դրանք նույն մեծությունն ունեն, ինչ մնացած բոլոր աստղերը: Իսկ մեծ ենք նրանց ասում այն պատճառով, որ մենք ենք ուզում մեծ տեսնել. մեկը լուսինն է, մյուսն արեգակը: Դրանք հնուց մնացած իդեալներ են, որոնք մարդը հորինել է ինքն իրեն մխիթարելու համար ու չգիտես ինչու անընդհատ փորձել հասկանալ... հասկանալ ինքն իր ստեղծածը, ինքն իր հորինածը: Ժամանակակից մարդը, իդեալներ ստեղծելիս, ցավոք միայն չափերով է առաջնորդվում, այդ պատճառով էլ մենք չենք նկատում, որ այդ աստղերը սիրում, ժպտում կամ արտասվում են մեզ հետ միասին ու մեզ նման: Ուղղակի երկնքում իդեալդ տեսնելու համար պետք է նախօրոք կերտած լինես այն երկրի վրա, քանզի երկինքը միայն արտապատկերում է մեր երկրային քայլերը աստղերի միջոցով, որպեսզի էս մեր բաժին աստղի բոլոր կույրերն ու խելագարները գիշերը, բացի անձայն ոռնալուց, ուրիշ բան էլ ունենան անելու:
Ես համարձակվեցի այսքանը ենթադրել և, քանի որ արդեն բոլոր չափերն անցել եմ, ինձ թույլ կտամ նաև առաջ բերել մի վարկած, ըստ որի կուրանալն ու խենթանալն ավելի դժվար է, քան ամենագիտության ու ամենատեսության ձգտելը.
Ինչպես է մտածում առողջ, տրամաբանող, մտածող..... մի խոսքով ինչպես է մտածում բանական մարդը. գովերգում է լավը, օրհնում բարեկամին, անիծում կամ չի անիծում թշնամուն, վայելում կյանքի ամեն ակնթարթը, ընտրում է խնդիրների լուծման հեշտ ճանպարհներ և այլն, և այլն...
Իսկ կույրերը, չէ~, կույրերը պիտի օրհնեն այն աչքերը, որ իրենց կուրացրել են, պիտի քառատեն իրենց`ասելով, որ էս երկրագունդը միայն կլոր չի, պիտի լացակումած երգեն այն մասին, որ էդ անտեր տիեզերքը վերջ ունի, այո’, ունի, բայց միայն նրանց համար, ովքեր այդ վերջը գոնե պատկերացնում են:
Ու պիտի այնքան բարձր ճչան, որ խելագարները սկսեն սրա մասին երգեր գրել կամ էլ սկսեն էդ վերջը փնտրել իրենք-իրենց կամ Նրա մեջ... :oy:oy:oy:oy