User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Apple-Esc-Ci

  1. #1
    Անդամության թեկնածու Apple-Esc-Ci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2008
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Apple-Esc-Ci

    Բարև Ձեզ: Ես նորեկ եմ: Շատ էի լսել էս ակումբի մասին ու որոշեցի, որ ես ել պիտի գրանցվեմ:Մի ամիս Ձեզ այս էջում հետևելուց հետո որոշեցի ես ել իմ խզբզանքներից մեկը Ձեր դատին ներկայացնեմ:

    Ամեն օր մեր գլխավերևում աննկատ լողում են երկու մեծ աստղ: Իրականում դրանք նույն մեծությունն ունեն, ինչ մնացած բոլոր աստղերը: Իսկ մեծ ենք նրանց ասում այն պատճառով, որ մենք ենք ուզում մեծ տեսնել. մեկը լուսինն է, մյուսն արեգակը: Դրանք հնուց մնացած իդեալներ են, որոնք մարդը հորինել է ինքն իրեն մխիթարելու համար ու չգիտես ինչու անընդհատ փորձել հասկանալ... հասկանալ ինքն իր ստեղծածը, ինքն իր հորինածը: Ժամանակակից մարդը, իդեալներ ստեղծելիս, ցավոք միայն չափերով է առաջնորդվում, այդ պատճառով էլ մենք չենք նկատում, որ այդ աստղերը սիրում, ժպտում կամ արտասվում են մեզ հետ միասին ու մեզ նման: Ուղղակի երկնքում իդեալդ տեսնելու համար պետք է նախօրոք կերտած լինես այն երկրի վրա, քանզի երկինքը միայն արտապատկերում է մեր երկրային քայլերը աստղերի միջոցով, որպեսզի էս մեր բաժին աստղի բոլոր կույրերն ու խելագարները գիշերը, բացի անձայն ոռնալուց, ուրիշ բան էլ ունենան անելու:
    Ես համարձակվեցի այսքանը ենթադրել և, քանի որ արդեն բոլոր չափերն անցել եմ, ինձ թույլ կտամ նաև առաջ բերել մի վարկած, ըստ որի կուրանալն ու խենթանալն ավելի դժվար է, քան ամենագիտության ու ամենատեսության ձգտելը.
    Ինչպես է մտածում առողջ, տրամաբանող, մտածող..... մի խոսքով ինչպես է մտածում բանական մարդը. գովերգում է լավը, օրհնում բարեկամին, անիծում կամ չի անիծում թշնամուն, վայելում կյանքի ամեն ակնթարթը, ընտրում է խնդիրների լուծման հեշտ ճանպարհներ և այլն, և այլն...
    Իսկ կույրերը, չէ~, կույրերը պիտի օրհնեն այն աչքերը, որ իրենց կուրացրել են, պիտի քառատեն իրենց`ասելով, որ էս երկրագունդը միայն կլոր չի, պիտի լացակումած երգեն այն մասին, որ էդ անտեր տիեզերքը վերջ ունի, այո’, ունի, բայց միայն նրանց համար, ովքեր այդ վերջը գոնե պատկերացնում են:
    Ու պիտի այնքան բարձր ճչան, որ խելագարները սկսեն սրա մասին երգեր գրել կամ էլ սկսեն էդ վերջը փնտրել իրենք-իրենց կամ Նրա մեջ...

  2. #2
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Apple-Esc-Ci

    Մեջբերում Apple-Esc-Ci-ի խոսքերից Նայել գրառումը

    Կարդացի քո ստեղծագործությունը:Չգիտեմ`ինչ ասել:Ստիպված եմ խոստովանել,որ լավ չհասկացա գրածիդ միտքը(գուցե ուղղակի գլխացավի՞ց է):Իհարկե մի քանի պահեր կարծես թե աղոտ կերպով ըմբռնեցի,բայց կցանկանայի իմանալ`ճիշտ եմ արդյոք հասկացել: Շատ շնորհակալ կլինեմ,եթե մի փոքր ավելի պարզ բացատրես գրածդ,իսկապես շատ եմ ցանկանում հասկանալ:Սպասում եմ ինձ նման ուշ հասկացողների համար հատուկ գրված հեշտացված տարբերակին:

  3. #3
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Apple-Esc-Ci

    Ժամանակակից մարդը, իդեալներ ստեղծելիս, ցավոք միայն չափերով է առաջնորդվում
    մի քիչ ուրիշ բան մտածեցի, բայց դե

    Ողջո՜ւյն Apple-Esc-Ci,
    Բարով ես ելկել, մաղթում եմ քեզ շատ չհիասթափվել և չհիասթափեցնել, իսկ ընդհանուր առմամբ թքաց ունեցիր (կներես որ սկսեցի խորհուրդներ տալ )

    Ինչ վերաբերվում ա ստեղծագործությանը՝
    Ուղղակի երկնքում իդեալդ տեսնելու համար պետք է նախօրոք կերտած լինես այն երկրի վրա, քանզի երկինքը միայն արտապատկերում է մեր երկրային քայլերը աստղերի միջոցով, որպեսզի էս մեր բաժին աստղի բոլոր կույրերն ու խելագարները գիշերը, բացի անձայն ոռնալուց, ուրիշ բան էլ ունենան անելու:
    իրոք բան չհասկացա,

    ԲԱՅՑ, գրածիդ մթնոլորտը (տրամադրությունը)՝ ռոմանտիկ, խորհրդավոր ու կարծես թե ինչ-որ բան ասող, բայց բարդ ստացվեց, թե՞ հատուկ կոդավորել ես, որ ամեն մի իմ նման ԳլոբալՀայացաք չջոգի կյանքի և դարի խորհուրդը

    Սպասում եմ ինձ նման ուշ հասկացողների համար հատուկ գրված հեշտացված տարբերակին:
    Նորից ողջույն, և հաջողություն

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Apple iOS-ն ընդդեմ Google Android-ի
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 122
    Վերջինը: 30.06.2014, 22:44
  2. Վաճառք. Apple iPad 3 Wi-Fi + 4G, 16GB
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2013, 16:24
  3. Apple Store
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 23.06.2011, 19:31
  4. ՎԱՃԱՌՈՒմ եմ համակարգիչ APPLE MACINTOSH
    Հեղինակ՝ Maska, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.08.2007, 08:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •