PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր բժիշկներին

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 [10] 11

StrangeLittleGirl
27.08.2015, 16:59
Բժշկի նշանակում ա, Բյուր ջան։ Աքիլլեսյան գարշապարը բորբոքվել ա։ Պայքարում ենք, որ ավելի չխորանա։
Airtal-ին մնաց 2 օր։ Տեսնեմ կանցնի, թե չէ։
Էդ դեղերը խմելուց, չգիտեմ որ մեկի կողմնակի ազդեցությունն ա, բերանումս նենց փիս դառնահամ ա, հատկապես ջուր խմելուց։ Նույնիսկ ձմերուկ ուտելուց եմ դառնահամ զգում։ Ու չի անցնում։ Անհամբեր սպասում եմ դեղերի վերջանալուն, հուսալով, որ անիմաստ չէր խմելը (դեռևս ոչ մի դրական փոփոխություն չեմ նկատել)։

Վեր, չգիտեմ, չեմ ուզում բժշկի հասցեին որևէ բան ասել, բայց ախր էդ խմբի դեղերը երբեք չեն զուգակցում :( Եթե պետք ա լինում, երկու տարբեր խմբերի հակաբորբոքային են զուգակցում:
Լավ, եթե երկու օր ա, ամեն դեպքում՝ աշխատի ստամոքսը գրգռող բաներ չուտել. թթու, կծու, տապակած: Էս դեղերն ուղղակի մեծացնում են ստամոքսի թթվարտադրությունը, ինչը կարա գաստրիտի ու խոցի պատճառ դառնա:

Ռուֆուս
18.09.2015, 21:15
Բժիշկներ ջան, ցելիակիան ինչպե՞ս են ախտորոշում:

GriFFin
20.09.2015, 13:14
Բժիշկներ ջան, ցելիակիան ինչպե՞ս են ախտորոշում:

Եթե չեմ սխալվում բիոպտատ՝ հյուսվածք են վերցնում գաստրոէզոֆագոսկոպով, արյան անալիզ՝ ընդհանուր, հակամարմիններ, բիոքիմիա, կղանքի անալիզ ու կարան դիետա էլ նշանակեն ախտորոշիչ: Ինքը ինձ թվում ա բարդ ա դիագնոզելը դրա համար կարան շատ բաներով անել:

Ռուֆուս
20.09.2015, 14:02
Մերսի շատ, Լիզ ջան:

Ոնց հասկացա ցելիակիան անբուժելի ա, իսկ եթե երկար ժամանակ ուշադրություն չդարձվի դրան ու հատուկ դիետա չպահպանվի, ի՞նչ հետևանքներ կարող ա ունենալ:

GriFFin
20.09.2015, 15:51
Մերսի շատ, Լիզ ջան:

Ոնց հասկացա ցելիակիան անբուժելի ա, իսկ եթե երկար ժամանակ ուշադրություն չդարձվի դրան ու հատուկ դիետա չպահպանվի, ի՞նչ հետևանքներ կարող ա ունենալ:

Ռուֆ, պետք չի տենց ՙՙանբուժելի՚՚ բառից վախենալ: Իրականում շատ հիվանդություններն են անբուժելի, բայց հեշտ են տրվում ռեմիսիա կոչվածին: Ցելիակիան պիտի հասցնել ռեմիսիայի ու սնդակարգ սահմանել: Մարսողական լիքը խնդիրներ, անգամ մինչև աղիների ատրոֆիա՝ փոքրացում, ֆունկցիայի կորուստ: Եթե երեխա ա ՝ աճի խանգարում, ֆիզիկական հետզարգացում: Եթե պետք ա ավելի մանրամասն կասեմ, բայց բուժելը պարտադիր ա:

Ruby Rue
28.09.2015, 17:14
Ժող, կարո՞ղ եք նորմալ, խելքը գլխին, պացիենտին ուշադիր լսող ու ամեն ինչ մանրամասն բացատրող ուրոլոգ խուրհուրդ տալ:
Ու ընդհանրապես, Հայաստանում կա՞ նորմալ ու քաղաքակիրթ բժշկական հաստատություն, որտեղ օրինակ ցանկացած վճարում կատարելուց քեզ կտրոն են տալիս, բժիշկներն էլ լավն են ու պատասխանատու, ոչ թե գլխառադ անող: Թե՞ լրիվ ֆանտաստիկայի ժանրից ա:

GriFFin
28.09.2015, 17:23

Ռուբի, ինձ թվում ա դու հիմա բարկացած ես դրա համար ես տենց գրել, բայց ամեն դեմքում նման կերպով արտահայտվելը սխալ ա։ Շատ տեղեր կան շատ լավ մասնագետներով։ Ուրոլոգի կարամ խորհուրդ տամ, կգրեմ տվյալները, եթե ուզես, իսկ վճարման կտրոնների հետ կապված հարցը բժիշկին չեն տալիս։ Ավելի ճիշտ կլինի նենց տեղ գրես, որտեղ շատերը կարան կարդան։ Իմ կողմից կարամ ասեմ, որ Էրեբունիում, Մուրացանում, Սրտաբանականում, Օնկոյում ինձ տվել են կտրոն, բայց ես չափանիշ չեմ։

Ruby Rue
28.09.2015, 17:38

Լիզ, բժիշկներն աշխատում են բժշկական հաստատություններում, ու երևի թե պիտի նաև տեխնիկական հարցերից տեղյակ լինեն: Ես բարկացած չեմ, ընդամենը փաստ եմ արձանագրում. նույն Էրեբունիում մեկ տվել են կտրոն, մեկ չեն տվել: Ընդամենը դա քաղաքակիրթ բժշկական հաստատության չափանիշ է, իսկ ինձ հետաքրքրում են այդպիսիք: :))
Բայց աչքիս առանձին թեմայում արժեր ստեղի բուժ. հաստատությունների խնդիրները քննարկել: :)

GriFFin
28.09.2015, 17:51

Քո հարցին կարա պատասխան տա էն բժիշկը` ով կասայի մոտ ա աշխատում, ստեղ էդպիսիները ինչքան գիտեմ չկան: Պատասխանատու ու լավ բժիշկներ շատ կան: Կտրոնը, եթե չեմ սխալվում օրենքով պիտի տան վճարման դիմաց: Կարաս պահանջես չտալու դեպքում: Ճիշտ ա, այլ տեղ բացի:
Քեզ մանկական ուրոլոգ ա պետք թե՞ մեծահասակների:

Ruby Rue
29.09.2015, 12:01
Մի քիչ չայնիկոտ հարց ա, բայց պատասխանեք, էլի։ :) Եթե ինչ–որ բակտերիալ անալիզ ա արվում, ու նշված անտիբիոտիկներից ոչ մեկի նկատմամբ զգայունություն չկա, կա միայն մի քանի թույլ զգայուն, դրանցից ո՞նց ա բժիշկն ընտրում ամենաարդյունավետը։
Նաև ի՞նչ ա նշանակուն թույլ զգայուն։ Հավանականությունն ինչքա՞ն ա, որ դա կվերացնի բակտերիաները։

GriFFin
29.09.2015, 13:02

Կարաս ասե՞ ս, ո՞ ր հարուցիչներն են ինչի՞ նկատմամբ քիչ զգայուն։
Որ կարողանամ արդյունավետություն ասել։

Ruby Rue
29.09.2015, 16:38
Կարաս ասե՞ ս, ո՞ ր հարուցիչներն են ինչի՞ նկատմամբ քիչ զգայուն։
Որ կարողանամ արդյունավետություն ասել։

Հարուցիչը կոնկրետ չգիտեմ, ոնց որ մի բան չի։ Հես ա քեզ անալիզի արդյունքի ֆոտոն ուղարկեմ։

Մարի-Լույս
30.09.2015, 21:43
Հարգելի բժիշկներ աքլորհիդրիան որնա՞.. ինչ կապ ունի անեմիաների հետ

GriFFin
30.09.2015, 21:55
Հարգելի բժիշկներ աքլորհիդրիան որնա՞.. ինչ կապ ունի անեմիաների հետ

Հարցը ավելի հստակ ձևակերպեք:
Աքլորհիդրիան վիճակ ա, երբ ստամոքսահյութում բացակայում ա HClը կամ աղաթթուն: Աքլորհիդրիայի ու անեմիայի կապը ասելու համար պիտի հասկանամ հարցը ինչո՞ւ ա ծագել:

arazaz
01.10.2015, 00:03
մի հարց էլ ես տամ; բժիշկից վախենում եմ իրականում, որ երբևէ չեմ դիմել, բայց մի հատ խնդիր ունեմ;
ոտքերիս տակը փոքր տարիքից մազոլներ կա; չեմ կարողանում նորմալ բարձրակրունկ հագնեմ; ինչպես ՞կարող եմ ազատվել նրանից; չեք օգնի՞ խորհուրդով;

GriFFin
01.10.2015, 00:12

Վախերի համար կարող եք հոգեբույժի դիմել, բայց ցավոք իրա մոտ վախենալով եք գնալու: Ու երբ Ձեր վախերը հաղթահարեք՝ կարող եք վիրաբույժի դիմել կոշտուկները վիրաբուժական եղանակով հեռացնելու համար կամ դիմեք մաշկաբանի, ով տարբեր քսուքներ խորհուրդ կտա: Առողջություն:

arazaz
01.10.2015, 00:30

շատ շնորհակալ եմ մասնագետների մոտ ուղարկելու համար; բացի հոգեբույժից մնացածի մասին կհետաքրքրվեմ

Մարի-Լույս
01.10.2015, 17:20
Հարցը ավելի հստակ ձևակերպեք:
Աքլորհիդրիան վիճակ ա, երբ ստամոքսահյութում բացակայում ա HClը կամ աղաթթուն: Աքլորհիդրիայի ու անեմիայի կապը ասելու համար պիտի հասկանամ հարցը ինչո՞ւ ա ծագել:

Չարորակ անեմիայի դեպքում այն անխուսափելի է:

GriFFin
01.10.2015, 17:45
Չարորակ անեմիայի դեպքում այն անխուսափելի է:

Հարգելի ակումբցի, Ձեր հարցը չեմ տեսնում։ Ամեն դեպքում ասեմ, որ <<անխուսափելի>> բառը սխալ է կիրառված և չարորակ անեմիա տերմին հիմա չի կիրառվում։

arazaz
04.10.2015, 10:38
Վախերի համար կարող եք հոգեբույժի դիմել, բայց ցավոք իրա մոտ վախենալով եք գնալու: Ու երբ Ձեր վախերը հաղթահարեք՝ կարող եք վիրաբույժի դիմել կոշտուկները վիրաբուժական եղանակով հեռացնելու համար կամ դիմեք մաշկաբանի, ով տարբեր քսուքներ խորհուրդ կտա: Առողջություն:
ուրեմն երեկ հաղթահարեցի իմ վախերը շատ մեծ ջանքերի գնուվ ու մտա պոլիկլինիկա-ինձ ուղարկեիցն առանց իմ կամքը հարցնելու թերապևտի մոտ
ինքը զզնեց ու ասաց որ իսկապես ծանր դեպք ա ու մազոլներ են ժողովրդական լեզվով ասած;
ինձ ասեց որ պետք ա երկարատև բուժում անցնեմ ու ասաց սկզբի համար արի սկսենք լամիզիլից;
մտա երեկ ուշ երեկոյան դեղատռւն; դեղատան աղջիկը հարցրեց- սնկային ունես՞; ասացի չէ; ուսերը թափ տվեց ու գնաց մի տուփ բերեց;
նայեցի ժամկետը- 06․2013- 05․2016
հարցրեցի- ավելի թարմ չունես՞
գնաց նայեց ու մի ուրիշ տուփ բերեց;
նայեցի ժամկետը -03․2014-02․2019

հիմա բժիշկ ջան; իմ հարցը էն ա, թե ոնց՞ կարող ա նույն դեղի համար, որի արտադրողը նույնն ա ու նույն ձևի-գույնի տուփ է, մեկի ժամկետ լինի 3 տարի մեկի 5 տարի
հավատամ՞ ու գնե՞մ էտ 5 տավա ժամկետովը, թե՞ վերցնեմ 3 տարվանը;

GriFFin
04.10.2015, 20:05

Չեմ կարող ասել, նայեք Ձեր հարմարությանը:

Universe
04.10.2015, 23:21
հիմա բժիշկ ջան; իմ հարցը էն ա, թե ոնց՞ կարող ա նույն դեղի համար, որի արտադրողը նույնն ա ու նույն ձևի-գույնի տուփ է, մեկի ժամկետ լինի 3 տարի մեկի 5 տարի
հավատամ՞ ու գնե՞մ էտ 5 տավա ժամկետովը, թե՞ վերցնեմ 3 տարվանը;
Եթե ԱԺ պատգամավոր, հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման մեջ իր մեծ ներդրումն ունեցող , Երևանի լրջագույն բժշկական հաստատության սեփականատեր, քաղցրի արքա հայտնի գործարարի դեղատնից ես հարցրել, ապա խորհուրդ կտամ գնալ ուրիշ դեղատուն ու վերցնել ռուսական արտադրությանը /եթե կա/․
Новартис Консьюмер Хелс СА, Швейцария. Рю де Летраз, п/я 269, 1260 Нион, Швейцария. կամել եթե ինստրուկցիայի վերջում արտադրողը էսա։

GriFFin
05.10.2015, 11:45
ուրեմն երեկ հաղթահարեցի իմ վախերը շատ մեծ ջանքերի գնուվ ու մտա պոլիկլինիկա-ինձ ուղարկեիցն առանց իմ կամքը հարցնելու թերապևտի մոտ
ինքը զզնեց ու ասաց որ իսկապես ծանր դեպք ա ու մազոլներ են ժողովրդական լեզվով ասած;
ինձ ասեց որ պետք ա երկարատև բուժում անցնեմ ու ասաց սկզբի համար արի սկսենք լամիզիլից;
մտա երեկ ուշ երեկոյան դեղատռւն; դեղատան աղջիկը հարցրեց- սնկային ունես՞; ասացի չէ; ուսերը թափ տվեց ու գնաց մի տուփ բերեց;
նայեցի ժամկետը- 06․2013- 05․2016
հարցրեցի- ավելի թարմ չունես՞
գնաց նայեց ու մի ուրիշ տուփ բերեց;
նայեցի ժամկետը -03․2014-02․2019

հիմա բժիշկ ջան; իմ հարցը էն ա, թե ոնց՞ կարող ա նույն դեղի համար, որի արտադրողը նույնն ա ու նույն ձևի-գույնի տուփ է, մեկի ժամկետ լինի 3 տարի մեկի 5 տարի
հավատամ՞ ու գնե՞մ էտ 5 տավա ժամկետովը, թե՞ վերցնեմ 3 տարվանը;
Ու, եթե կարելի ա, դեղատան աշխատակցից հարցրեք թե հակասնկային դեղը մազոլին ի՞ նչ պիտի անի։ Կամ եթե էդ գնեք ինստրուկցիան նկարեք ու դրեք ստեղ։ Շնորհակալություն

arazaz
05.10.2015, 17:40
ուրեմն էսօր իմ հարգաժան ուկրաինացի ծանոթին ասեցի սրա մասին, որ ինքը նախ զարմացավ էտ դեղը նշանակողի վրա ու նրան անվանեց ուռոդ; ասաց որ սնկայինի դեղը նշանակողը կամ ինքն ա սնկային ու ուրիշ բան կյանքում չի տեսել, կամ էլ էտ դեղի դիստրիբյուտորն ա; ժամկետների մասով ասում ա, որ էտ դա հավանական ա որ ռուսկան ստանդարտներ են փոխվել 2014-ին ,քանի որ ռուսաստանը երկիր չի, ու դրա պատճառով ա էտ ամենը;ասաց որ ուկրաինական դեղ խորհուրդ կտար, բայց ցավոք մենք ուկրաինական դեղեր չենք կարող ստանալ քանի որ ռուսների տակ ենք մտած;
դեղը նայել եմ մեր շենքի կողքի դեղատանը, թումանյան -հանրապետության խաչմերուկի մոտ ; մի ԱԽՊԱՐԻ դեղատուն ա;
ես մեկ էլ պոլիկինիկա գնացողը չեմ; վերջ; թող էս մազոլով էլ մեռնեմ;
ճիշտ ասած էնքան էի սովորել էտ մազոլներին, որ մի տեսակ տխրել էի որ կարող ա իրանց սպանեմ;
սենց էլ թող մնա; :)
սա իմ մարմնի վրա ամենախանգարող բանը չի;իրանից ավելի կարևոր ավելցուկներ կան; պզուկ-մզուկ․․․ կոպիտ ունքեր ու տարիներով չմշակված եղունգներ;
իմիջայլոց որ թերապեվտը ոտիս եղունգները տեսավ, հեռախոսով նկարեց ու ասաց կարող ա իմ համար ֆոտոսեսիա կազմակերպի;
բայց ես էլ իրա մոտ գնացող չեմ; ու թող իմանա,որ ես իրանից էլ չեմ վախենում; ;)
դե․․․ ծխելուս ժամը պրծավ, գնացի կասսաի մոտ կանգնելու; մնացածը իմ առավելութուններով հետո կկիսվեմ իմ ակուբի բժիշկի հետ; :)

arazaz
05.10.2015, 17:43
մոռացա ԹՅ ասել; /ԹՅ- ՖԲ-եմ սովորել/ իրար էնտեղ այդպես ենք շնորհակալություն ասում

Lusina
25.10.2015, 14:55
Ժողովուրդ, ինձ կասե՞ք, թե էս ցուցակից որ պատվաստումներն են մեզ մոտ անում փոքր ժամանակ ու դպրոցում. Մեկ էլ սրանցից կա՞ն, որ երկրորդ անգամ անել չի կարելի.

1. BCG (Bacillus-Calmette-Guerin, tuberculosis prevention)
2. Diphteria-Tetanus-Polymyelitis
3. Measles, Mumps, Rubella
4. Hepatitis B
5. Hepatitis A
6. Meningitis C

Նախօրոք մերսիներ.

Փոքրիկ շրջմոլիկ
25.10.2015, 17:26

Երկրորդ անգամ անելու վնասը բժիշկները կասեն, բայց անում են ԲՑԺ 1 անգամ, ցանկից 2, 3, 4 ը մինչև 6 տարեկանը 4-5 անգամ անում են, իսկ դիֆթերիան ու փայտացումը բացի դա, ամեն 10 տարին մեկ նախատեսված ա. Ավելի մանրամասն որ պատվաստումների օրացույց որոնում տաս, կբերի. Հեպատիտ A-ն Հայաստանի պատվաստումների օրացույցում չի մտնում, դա որոշակի ցուցումներով ա արվում

GriFFin
25.10.2015, 17:52
Ժողովուրդ, ինձ կասե՞ք, թե էս ցուցակից որ պատվաստումներն են մեզ մոտ անում փոքր ժամանակ ու դպրոցում. Մեկ էլ սրանցից կա՞ն, որ երկրորդ անգամ անել չի կարելի.

1. BCG (Bacillus-Calmette-Guerin, tuberculosis prevention)
2. Diphteria-Tetanus-Polymyelitis
3. Measles, Mumps, Rubella
4. Hepatitis B
5. Hepatitis A
6. Meningitis C

Նախօրոք մերսիներ.

Ազգային օրացույցը՝

http://i.imgur.com/UmZMvqD.jpg

Պատվաստումների անցկացումը որոշում ա Ձեր ընտանեկան բժիշկը։ Երկրորդ անգամի վտանգավորությունը որոշվում ա ըստ նախորդ պատվաստման ու հենց պատվաստանյութի տեսակից։ Կարող են նաև այլ տեղային կամ ընդհանուր բարդություններ լինեն՝ ալերգիայի տեսքով։ Էն պատվաստումները որոնք դուրս են ազգայինից, եթե չեմ սխալվում պոլիկնիլիկան չի անում։ Հեպատիտը 5000-6000 դրամ ա, եթե ճիշտ եմ հիշում։

Lusina
25.10.2015, 18:50
Մերսիներ ժողովուրդ.

Ստեղի բժշկի ասելով 2րդ անգամ անելը խնդիր չի, բայց ասեց պարզեմ, եթե հաստատ արել եմ, էլ չանի.
Ցուցակից պարտադիրները 2-րդն ու 6-րդն են, փաստորեն կարամ ասեմ, որ արել են ինձ դրանք, հեպատիտն էլ կթողնեմ ինքը որոշի՝ անի, թե չէ.
Ալերգիա դեռ ոչ մի տեսակի ներարկումներից կամ դեղերից չեմ ունեցել, բայց եթե մի բան պարտադիր չի, ավելի շուտ կխուսափեմ անելուց :))

Lusina
06.11.2015, 19:53
Ժող, նորմա՞լ ա, որ քարանա ու կարմրի սրսկած հատվածներում էս 2-ից հետո.

2. Diphteria-Tetanus-Polymyelitis
6. Meningitis C

Մյուսներինը չի եղել, տարօրինակ թվաց.

GriFFin
07.11.2015, 10:35
Ժող, նորմա՞լ ա, որ քարանա ու կարմրի սրսկած հատվածներում էս 2-ից հետո.

2. Diphteria-Tetanus-Polymyelitis
6. Meningitis C

Մյուսներինը չի եղել, տարօրինակ թվաց.

Tetanusը կամ նույն ինքը փայտացումը առաջացնում ա նման տեղային ռեակցիա: Դա պատվաստանյութի բնույթից ա գալիս:

Cassiopeia
07.11.2015, 11:51
Ես էլ նմանատիպ հարց տամ։
Ձեռքիս թաթից ներերակային սրսկում են կատարել անցյալ շաբաթ օրը։ Հնարավո՞ր է մինչ օրս ցավա այդ երակը։ Ասեմ, որ ներարկելուց առաջ՝ ձեռքիս թփթփացնելուց էլի եմ ցավ զգացել։ (Անալգին-դեմիդրոլ եմ ստացել)

GriFFin
07.11.2015, 12:57

Կարապտուկ կա՞

Cassiopeia
07.11.2015, 13:11
Կարապտուկ կա՞

չէ, բացարձակապես։ Հատկապես սեղմելուց ա ցավում։

GriFFin
07.11.2015, 14:10
չէ, բացարձակապես։ Հատկապես սեղմելուց ա ցավում։
Չեմ կարծում, որ ներարկումից ա։ Բայց զարմանալի ա, որ 1 շաբաթից ավել ա ցավը կա։

Cassiopeia
07.11.2015, 14:41
Մի երկու օր էլ սպասեմ, չանցնի, սկսեմ անհանգստանալ :)

LisBeth
09.11.2015, 13:08
Սենց մի հատ վռազ, անհետաձգելի խնդրանք բժիշկ և ապագա բժիշկ հանրությանը: Միջողային սկավառակի ճողվածքի լազերային հեռացման մասին ինչ-որ ինֆորմացիա, արձագանք, ծանոթ, որ արել են (ոչ բժիշկներին էլ եմ դիմում) մի խոսքով ամեն մի մանրուք հարցի հետ կապված: Եթե դժվար չի գրեք, թեմայում: Օֆիցիալ կայքերը նայել եմ, հրաշքներ են խոստանում:

Ruby Rue
16.11.2015, 18:30
Ժողովուրդ, եթե անտիբիոտիկ են նշանակել, որի կուրսը 5 օր է, բայց ես 3 օր եմ խմել ու ոչ մի փոփոխություն չկա, արդյո՞ք պետք է շարունակել: Գիտեմ, որ անտիբիոտիկի կուրսը կիսատ թողնելը սխալ է, ու որ բակտերիաները կարող են կայունություն ձեռք բերել անտիբիոտիկի նկատմամբ, բայց եթե էսպես թե էնպես չի օգնում, ի՞նչ անել:

Հա, մեկ էլ սենց մի հարց: Եթե antibiotic resistance ա ձևավորվում, էդ դեպքում բժիշկներն ի՞նչ եղանակով են բուժում մարդուն:

StrangeLittleGirl
16.11.2015, 18:46

Երկու հարց. ինչի՞ համար են նշանակել ու ի՞նչ անտիբիոտիկ են նշանակել:

Ruby Rue
16.11.2015, 19:11
Երկու հարց. ինչի՞ համար են նշանակել ու ի՞նչ անտիբիոտիկ են նշանակել:

Ավելոքս են նշանակել` մեզի անալիզի հիման վրա, բայց ոնց որ միզապարկի հետ խնդիր չկա: Իրականում ես էլ նորմալ չեմ հասկանում, թե ինչն ինչոց ա: Ստեղ կյանքս չպատմելու համար կարամ ավելի մանրամասն ՊՄ-ով գրեմ: :))

StrangeLittleGirl
16.11.2015, 19:16

Գրի :)

LisBeth
17.11.2015, 18:54
Սենց մի հատ վռազ, անհետաձգելի խնդրանք բժիշկ և ապագա բժիշկ հանրությանը: Միջողային սկավառակի ճողվածքի լազերային հեռացման մասին ինչ-որ ինֆորմացիա, արձագանք, ծանոթ, որ արել են (ոչ բժիշկներին էլ եմ դիմում) մի խոսքով ամեն մի մանրուք հարցի հետ կապված: Եթե դժվար չի գրեք, թեմայում: Օֆիցիալ կայքերը նայել եմ, հրաշքներ են խոստանում:

Պարզվեց վիրահատությունը էնդոսկոպիկ ա իրականում, ոչ թե լազերային: Ես սխալ էի հասկացել: Ամեն դեպքում եկա ասեմ, որ էլ պետք չի, եթե ինչ-որ մեկը մի յոթ ութ տարի հետո որոշի պատասխանել նեղություն չկրեն:

LisBeth
17.11.2015, 19:02
Անտիբիոտիկների համար էլ, եթե մեկը չի օգնում, նոր սերնդի պրեպարատ են նշանակում: Ու քանի որ ավելոքսը բավականին նոր ա, տվյալ դեպքում կոմբինացված են նշանակում, տո եսծ մի քանի անտիբիոտիկ, մեկ-մեկ նաև հակասնկային: Եթե սա էլ չի օգնում ռոցեֆին (ցեֆտրիաքսոն) մ/մ կամ ն/ե: Անտիբիոտիկ խմելուց մի մոռացեք աղիների ու այլ տեղերի ֆլորայի մասին:

Lusina
25.11.2015, 23:54
Ժողովուրդ, հիշողությունը լավացնելու համար ի՞նչ կարելի ա անել, ձեռից գնում եմ :cry2

StrangeLittleGirl
26.11.2015, 01:35
Ժողովուրդ, հիշողությունը լավացնելու համար ի՞նչ կարելի ա անել, ձեռից գնում եմ :cry2
Նորմալ քնել, նորմալ սնվել, սպորտով զբաղվել, տենց

Lusina
26.11.2015, 02:29
Նորմալ քնել, նորմալ սնվել, սպորտով զբաղվել, տենց

Որ տենց առողջ ապրելակերպ վարեմ, էլ հիշողության մասին չեմ էլ մտածի/հիշի :))
Բայց լուրջ, ինչ-որ վիտամիններ կա՞ն, որ կարելի ա խմել մի որոշ ընթացք, մինչև մարդ դառնամ.
Իմ մոտ սենց չէր եղել դեռ, ես մի բան որ հասկանում էի, մոռանալ չկար, իսկ հիմա բաներ կան՝ կարդում եմ, ոնց-որ առաջին անգամ կարդամ, բայց մի ամիս առաջ ես էի ուրիշներին բացատրում.

StrangeLittleGirl
26.11.2015, 02:31

Չկա տենց բան, մոռացի: Ապրելակերպդ կարգավորի: Դա մինիմալ բանն ա, որ պետք ա անես

Lusina
26.11.2015, 02:35
Չկա տենց բան, մոռացի: Ապրելակերպդ կարգավորի: Դա մինիմալ բանն ա, որ պետք ա անես

Լավ դե, փաստորեն գնամ քնելու :))
Մերսիներ․

LisBeth
26.11.2015, 18:31
Ժողովուրդ, հիշողությունը լավացնելու համար ի՞նչ կարելի ա անել, ձեռից գնում եմ :cry2

Իսկ եթե առողջ ապրելակերպը ձեռ չի տալիս կարող ես գինկո բիլոբայով որևէ մի պրեպարատ խմել, ժամանակավոր: Ես չգիտեմ դու որտեղ ես, դրա համար առանց ռեցեպտի վայրանտ ասեմ Վիտրում Մեմորի: Իսկ եթե առանց ռեցեպտի առնելը սյո տակի պրոբլեմ չի Տանական: Սրանք արյան շրջանառությունը(մասնավորապես գլխուղեղի) լավացնող պրեպարատներ են: Ես ինքս էքստրինի պետքի դեպքում տանական խմել եմ, ահավոր գլխացավեր ա տալիս, կողմնակի, բայց հիշողության մասին մոռանում ես:): Սա որպես ալտերնատիվ, գերադասելին դե առողջ ապրելակերպն ա:

Cassiopeia
02.12.2015, 20:18
Բժիշկներ ու ապագա բժիշկներ ջան։ Էսօր ամբողջ օրը քթիս կողքը՝ շրթունքի վերևը, մի տեսակ ձգվում ա դեպի վեր։ Աննկատ ա, բայց տհաճ ա։ Ի՞նչ կլինի ու ինչպե՞ս դեմն առնեմ։

LisBeth
02.12.2015, 20:37
Բժիշկներ ու ապագա բժիշկներ ջան։ Էսօր ամբողջ օրը քթիս կողքը՝ շրթունքի վերևը, մի տեսակ ձգվում ա դեպի վեր։ Աննկատ ա, բայց տհաճ ա։ Ի՞նչ կլինի ու ինչպե՞ս դեմն առնեմ։

Սթրեսներ, քնի կամ սննդի հետ կապված խնդիրներ, գերհոգնածություն կա?

Cassiopeia
02.12.2015, 21:00
Սթրեսներ, քնի կամ սննդի հետ կապված խնդիրներ, գերհոգնածություն կա?

Գեր լինելու հետ կապված սթրես :D

Երեխեքի հետ կապված կիսաքուն վիճակներ ու գերհոգնած վիճակներ։

Վատ մարսողություն :D

Հերի՞ք ա։

StrangeLittleGirl
02.12.2015, 21:05
Իսկ եթե առողջ ապրելակերպը ձեռ չի տալիս կարող ես գինկո բիլոբայով որևէ մի պրեպարատ խմել, ժամանակավոր: Ես չգիտեմ դու որտեղ ես, դրա համար առանց ռեցեպտի վայրանտ ասեմ Վիտրում Մեմորի: Իսկ եթե առանց ռեցեպտի առնելը սյո տակի պրոբլեմ չի Տանական: Սրանք արյան շրջանառությունը(մասնավորապես գլխուղեղի) լավացնող պրեպարատներ են: Ես ինքս էքստրինի պետքի դեպքում տանական խմել եմ, ահավոր գլխացավեր ա տալիս, կողմնակի, բայց հիշողության մասին մոռանում ես:): Սա որպես ալտերնատիվ, գերադասելին դե առողջ ապրելակերպն ա:
Էդ սաղ արյան շրջանառությունը լավացնող դեղերը պլացեբո են: :)) Կարաս վիտամին D էլ խմես, էդ էլ ա օգնում:

LisBeth
02.12.2015, 21:16
Գեր լինելու հետ կապված սթրես :D

Երեխեքի հետ կապված կիսաքուն վիճակներ ու գերհոգնած վիճակներ։

Վատ մարսողություն :D

Հերի՞ք ա։

Հա հերիք ա :-) Լուրջ բան դժվար լինի, բայց կարելի ա նյարդաբանի դիմել: Սենց դեպքերում հիմնականում Բ խմբի վիտամիններ են նշանակում կամ մագնի պիրիդոքսինի (Բ6) հետ, թեթև բուսական հանգստացնողներ: Ճիշտ կլինի իհարկե ռեժիմը կարգավորել, հանգստանալ (քնել, հատկապես գիշերային քունը շատ կարևոր ա) ավելի շատ: Մարսողության խնդրին, եթե սննդի միջոցով չի կարգավորվում, գաստրէնտերոլոգի կոնսուլտացիայի դիմել:

LisBeth
02.12.2015, 21:19
Էդ սաղ արյան շրջանառությունը լավացնող դեղերը պլացեբո են: :)) Կարաս վիտամին D էլ խմես, էդ էլ ա օգնում:

Պլացեբո չեն, ես կոնտրոլ եմ արել ֆենոտրոպիլով: Էֆֆեկտը նույնն ա: Դե մենակ ես ցուցանիշ չեմ իհարկե, դրա համար էլ հետևում եմ նաև այլ ընդունողների մոտ էֆֆեկտիվությանը:

StrangeLittleGirl
02.12.2015, 21:20
Պլացեբո չեն, ես կոնտրոլ եմ արել ֆենոտրոպիլով: Էֆֆեկտը նույնն ա:
Քո վրա՞ :))
Ֆենոտրոպիլն էլ ա պլացեբո:

LisBeth
02.12.2015, 21:24
Քո վրա՞ :))
Ֆենոտրոպիլն էլ ա պլացեբո:

Հա իմ վրա :-)) Սաղ դեղերի էֆֆեկն էլ ինչ որ չափով պլացեբո ա, տենց որ նայես:

StrangeLittleGirl
02.12.2015, 21:28
Հա իմ վրա :-)) Սաղ դեղերի էֆֆեկն էլ ինչ որ չափով պլացեբո ա, տենց որ նայես:
Բա դրա համար էֆեկտիվությունը պլացեբո կանտրոլով են ստուգում: Ու ընդհանրապես, «ուղեղի վրա ազդող» դեղերի ահագին մեծ մասը պլացեբո ա: Երևի միակ բացառությունը հակապսիխոտիկներն են:

LisBeth
02.12.2015, 21:38

Դե դրա համար էլ հոդվածներում ու ինստրուկցիայում նշում են ստուգումների արդյունքները: Նույն բիլոբայի այլ պրեպարատների, գլիցինի ու այլ բուսական ծագման նմանատիպ դեղերի մասին դիպլոմային աշխատանքներում միշտ նշվում ա զգալի տարբերություն տանականի հանդեպ: Եթե ունես հոդված ուր ապացուցված ա իրա պլացեբո լինելը, տուր կարդամ:

StrangeLittleGirl
02.12.2015, 21:47

Էֆեկտի բացակայությունը չի ապացուցվում, էֆեկտի առկայությունը հաստատվում ա կամ չի հաջողվում հաստատել: Էս բոլոր դեղերն էդ վերջին խմբից են: Էֆեկտի առկայությունն ապացուցելու մինիմալ պահանջներ են կրկնակի կույր, ռանդոմիզացված, պլացեբո կանտրոլ հետազոտությունները: Դրանից հետո նոր գալիս են մնացած բաները. իսկ ի՞նչ մեթոդով են չափել էֆեկտի առկայություն/բացակայությունը, ովքե՞ր են հետազոտության մասնակիցները և այլն: Արյան շրջանառություն լավացնող ոչ մի դեղի համար նորմալ զանգվածային արդյունք չի ստացվել: Ու հեսա հակադեպրեսանտներն էլ են էդ ճամփով գնալու, եթե ֆարմֆիրմաները չկարանան իրանց փողերով ճնշել:

LisBeth
02.12.2015, 21:55

Կարաս ինձ էդ հետազոտությունների մասին հոդվածները ուղարկես?

StrangeLittleGirl
02.12.2015, 21:56
Կարաս ինձ էդ հետազոտությունների մասին հոդվածները ուղարկես?

Կոնկրետ դեղի անուն ասա, ման գամ, գտնեմ, ուղարկեմ:

LisBeth
02.12.2015, 22:03
Կոնկրետ դեղի անուն ասա, ման գամ, գտնեմ, ուղարկեմ:

Տանականի, մեմոպլանտ, բիլոբիլ որը ձեռիդ տակ կընկնի ուղարկի: Նոոտրոպներից էլ կարելի ա ֆենիբուտ, պիրացետամ, ֆենոտրոպիլ հլը որ սրանք:

LisBeth
02.12.2015, 22:09
Մեկ էլ սրանք ցերետոն, ցերակսոն, ակտովեգին: Ամենահաճախ նշանակվողները:

լիլ:-*
26.02.2016, 20:15
Հարգելի բժիշկ գորտնուկի համար նշանակվելա зовиракс мазь կուզեյ իմանալեթե դրա հաբերնել օգտագօրծեմ ավելի շուտ չի օգնի վիրուսը կանխել?

GriFFin
26.02.2016, 21:30
Հարգելի բժիշկ գորտնուկի համար նշանակվելա зовиракс мазь կուզեյ իմանալեթե դրա հաբերնել օգտագօրծեմ ավելի շուտ չի օգնի վիրուսը կանխել?
Չեմ կարծում, որ իմաստ կա։ Ավելի լավ ա օգտագործեք քսուքը ու արդյունք չտեսնելուց հետո խորհրդակցեք ձեր բժիշկի հետ՝ բուժումը փոխելու հետ կապված։

Claudia Mori
12.03.2016, 14:50
Ողջույն Ակումբ ջան, ինձ շտապ բժիշկ է հարկավոր ով մասնագիտացած է ոտքի կոտրվածքի գործով եւ կարող է օնլայն ձեւով նայել ռենտգենի նկարները ու մի քանի խորհուրդ տալ, կարո՞ղ է ինչ-որ մեկը օգնել:

Յոհաննես
05.08.2016, 12:21
Ինչ բանակից եկել եմ քունս կորցրել եմ,դե սկզբից գիշերը 4-ին 5-ին մի կերպ քնում էի մի 3-4 ժամ:Արդեն երկրորդ օրնա,որ ընդհանրապես չեմ քնում,ահավոր թույլ եմ:Կարողա լուրջա?

Ruby Rue
28.08.2016, 20:31
Ժողովուրդ, իմաստության ատամների դուրս գալու ընթացքում հնարավո՞ր են անընդհատ գլխացավեր։ Մի տաս օր ա ստատիկ գլխացավեր ունեմ՝ առավոտից մինչև գիշեր։ Սուր գլխացավ չի, բայց ոնց որ հարբած լինեմ՝ ոչ կարողանում եմ երկար քայլել, ոչ դաս անել, ցավազրկողներն էլ չեն օգնում։

GriFFin
28.08.2016, 20:51

Իսկ էդ շրջանդ ցավու՞մ ա։ Ինչքա՞ն ժամանակ ա։ Էդ կոմիդ աչքը ցավու՞մ ա։

Ruby Rue
28.08.2016, 21:03
Իսկ էդ շրջանդ ցավու՞մ ա։ Ինչքա՞ն ժամանակ ա։ Էդ կոմիդ աչքը ցավու՞մ ա։

Հա, լինդերս ուռածոտ են, ատամներս էլ են ցավում։ Մի կողմից չի, երկու կողմից էլ ատամներ են դուրս գալիս։ Մի տաս օր ա սենց ա։ Աչքիս հետ կապված կոնկրետ ցավ չեմ զգում, բայց քունքերիցս մինչև ծոծրակ ամբողջը ցավում ա ու մի տեսակ կոպերս էլ ծանրացած են թվում։ Տվյալ պահին ամենաշատն ականջներից վերև ընկած մասն ա ցավում, բայց ավելի ընդհանուր ցավ ա։

GriFFin
28.08.2016, 21:07

Իսկ կոտրած իբուպրոֆեն կամ լիդոկային փորձե՞լ ես ցավը մեղմացնելու համար։ Ողողումներ էլ պիտի անես, մինչև ատամնաբույժի գնալը։

Ruby Rue
28.08.2016, 21:11
Իսկ կոտրած իբուպրոֆեն կամ լիդոկային փորձե՞լ ես ցավը մեղմացնելու համար։ Ողողումներ էլ պիտի անես, մինչև ատամնաբույժի գնալը։

Երեկ իբուպրոֆեն եմ խմել, բայց սովորական տաբլետկա։ Իսկ ի՞նչ ողողումներ ա պետք։ Էստեղ չգիտեմ՝ ինչ դեղեր կարամ առանց բժշկի դեղատոմսի առնեմ, ինչ՝ չէ։

GriFFin
28.08.2016, 21:19
Երեկ իբուպրոֆեն եմ խմել, բայց սովորական տաբլետկա։ Իսկ ի՞նչ ողողումներ ա պետք։ Էստեղ չգիտեմ՝ ինչ դեղեր կարամ առանց բժշկի դեղատոմսի առնեմ, ինչ՝ չէ։
Խմելու տեղը կոտրի ու դիր լնդերիդ վրա։ Հակաբորբոքայիններով՝ խոտաբուսերից( օրինակ шалфей ) սկսած մինչև հատուկ հեղուկներ։ Որ շատ նեղն ընկնես՝ 1 գդալ սոդա, 0.5 գդալ աղ ու 5 կաթիլ յոդ կաթացրա, 150-200 մլ ( թեյի բաժակ) ջրի մեջ։ Լավ խառնի ու 3-4 անգամ օրը ողողի։

Ruby Rue
28.08.2016, 21:36

Մերսի շատ։ Տեսնեմ ինչ եմ անում ))

Freeman
28.08.2016, 23:48
Ռուբ, Գրիֆինին պատմեցի ինչ էի անում պոստում սենց դեպքերում, երբ դեղ չունեի, ասեց քեզ էլ ասեմ ։))
Եթե սոդա/շալֆեյ բան չգտնես, մենակ խիտ աղաջուրն էլ կօգնի, կամ մի֊քիչ յոդով խիտ աղաջուրը։ բայց աղաջրով ողողելուց անմիջապես հետո մի հատ էլ սովորալան ջրով ողողում արա, թե չէ անդուր ցավ կլինի բոլոր ատամներիցդ։

Մեկ էլ էն հաստ էլեմենտները որ կան։ Մի քանի հատը միացնում էի իրար՝ պլյուսը մինուսին, իրար հետևից։ Հետո մի ծայրի էլեմենտի պլյուսից ու մյուս ծայրի էլեմենտի մինուսից պղնձից լարերով կպցրու լնդիդ կամ ատամիդ, ցավը ահագին երկար ժամանակով անցնում ա։ Երբ ոչ֊մի ուրիշ բան չէր օգնում, էդ էի անում։ Տենց սովորաբար հեռախոսներն էինք լիցքավորում, բայց դե :))

Երրորդն էլ ծխախոտի ֆիլտրն էր ։Դ

GriFFin
29.08.2016, 00:14

Էն որ Գերմանիայում ու ձեր պոստում նույն ձևով են ատամի ցավ անցկացնում։

Freeman
29.08.2016, 00:39
Էն որ Գերմանիայում ու ձեր պոստում նույն ձևով են ատամի ցավ անցկացնում։

Գերմանական ստանդարտներով պոստ էր))

Ruby Rue
29.08.2016, 19:17
Ռուբ, Գրիֆինին պատմեցի ինչ էի անում պոստում սենց դեպքերում, երբ դեղ չունեի, ասեց քեզ էլ ասեմ ։))
Եթե սոդա/շալֆեյ բան չգտնես, մենակ խիտ աղաջուրն էլ կօգնի, կամ մի֊քիչ յոդով խիտ աղաջուրը։ բայց աղաջրով ողողելուց անմիջապես հետո մի հատ էլ սովորալան ջրով ողողում արա, թե չէ անդուր ցավ կլինի բոլոր ատամներիցդ։

Մեկ էլ էն հաստ էլեմենտները որ կան։ Մի քանի հատը միացնում էի իրար՝ պլյուսը մինուսին, իրար հետևից։ Հետո մի ծայրի էլեմենտի պլյուսից ու մյուս ծայրի էլեմենտի մինուսից պղնձից լարերով կպցրու լնդիդ կամ ատամիդ, ցավը ահագին երկար ժամանակով անցնում ա։ Երբ ոչ֊մի ուրիշ բան չէր օգնում, էդ էի անում։ Տենց սովորաբար հեռախոսներն էինք լիցքավորում, բայց դե :))

Երրորդն էլ ծխախոտի ֆիլտրն էր ։Դ

Էլեմենտների մեթոդը վերջն ա։ :)) Իմ ատամնացավը տանելի ա, գլխացավերս են ուժեղ։ Մերսի շատ բոլոր ավանդական ու ոչ ավանդական մեթոդների համար, բայց վաղվա համար ատամնաբույժի հետ պայմանավորվեցի, մնում ա ապահովագրությունս ընդունի։ :))

Life
29.08.2016, 21:11
Բժիշկներ ջան, եթե երիկամից քարը (կես սմ) ինքը իրա խոդով դուրս ա եկել բայց լռվել միզածորանում ու բժիշկը առանց դեղորայքային բուժման փորձ անելու միանգամից ուղորդում ա լիտոտրոպսիա անել - հավատալ իրան թե զուտ փող ա ուզում առնի ?

GriFFin
30.08.2016, 16:23

Լիտոտրոպսիայի ցուցումների մեջ կա՝ 0.5-2 սմ-անոց քարերը, ցավը: Եթե նայենք չափսի տեսանկյունից կարա առանց կոնսերվատիվ եղանակի ուղորդի, խնդիր չեմ տեսնում: Կարող եք այլ բաներ նշե՞լ, օրինակ՝ քարի առկայության ու ցավի տևողություն, ցավի բնույթը և այլն, և այլն: Կոնսերվատիվ բուժումը արվում ա մինչև 0,4 չափսի քարերը, նոր ուղարկվում լիտոի:

Chilly
27.09.2016, 22:20
Ժողովուրդ, ողջույն
Մի հարց` սրտի բաց վիրահատություն ա պետք անել, խորհուրդներ են պետք` ո՞րտեղ, ո՞նց անել որ մաքսիմալ էժան նստի ու որակյալ, ո՞ր բժիշկների մոտ խորհուրդ կտաք գնալ:

GriFFin
27.09.2016, 22:25

Էժանը ցավոք չեմ կարող ասել, բայց խորհուրդ կտամ իմ կարդիոլոգիայի դասախոսին։ Շատ խելացի, լավ անձնավորություն ա։ Էս լինքը՝
http://doctors.am/hy/gagik-h-heboyan

Chilly
27.09.2016, 23:06
Իսկ Մհեր Սուսանի-ի ու «Աստղիկ» բժ. կենտրոնի մասին ինֆո ունե՞ք:

Աթեիստ
28.09.2016, 14:59
Մուշ, սրտի համար խորհուրդ կտանք Վրաստան, զոքանչիս արեցին, գնային հսկայական տարբերությամբ։ Աստղիկից էլ ընկերս շատ գոհ էր, համ գներից, համ մասնագիտական որակից, համ սպասարկումից։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

GriFFin
28.09.2016, 18:01
Իսկ Մհեր Սուսանի-ի ու «Աստղիկ» բժ. կենտրոնի մասին ինֆո ունե՞ք:
Ինչքան գիտեմ էժան ա էնտեղ։ Կարող ա լավ բժիշկ ճշտեմ։

GriFFin
28.09.2016, 18:06
Մուշ, սրտի համար խորհուրդ կտանք Վրաստան, զոքանչիս արեցին, գնային հսկայական տարբերությամբ։ Աստղիկից էլ ընկերս շատ գոհ էր, համ գներից, համ մասնագիտական որակից, համ սպասարկումից։

Sent from my Elephone P8000 using Tapatalk
Իմաստ չկա նշելու, բայց ամեն դեպքում ասեմ։ Խնդրանքս բոլորին ա վերաբերվում, Արթ։ Շեշտի, որ բժիշկ չես։

Ինչքան գիտեմ էժան ա էնտեղ։ Կարող ա լավ բժիշկ ճշտեմ։
Ավելացնեմ, որ որոշ ծառայություններ խորհուրդ չեմ տա անել, օրինակ դեղապատ ստենտավորումը։ Բայց բաց վիրահատության համար բան չեմ կարող ասել։

Cassiopeia
28.09.2016, 18:31
Ավելացնեմ, որ որոշ ծառայություններ խորհուրդ չեմ տա անել, օրինակ դեղապատ ստենտավորումը։ Բայց բաց վիրահատության համար բան չեմ կարող ասել։

Լիզ, կոնկրետ «Աստղիկում» խորհուրդ չես տա դեղապատ ստենտավորում անե՞լ, թե ընդհանրապես։ Եվ ինչո՞ւ։

GriFFin
28.09.2016, 18:46
Լիզ, կոնկրետ «Աստղիկում» խորհուրդ չես տա դեղապատ ստենտավորում անե՞լ, թե ընդհանրապես։ Եվ ինչո՞ւ։
Աստղիկում, Վեռ։ Անկեղծ ասած շատ բան խորհուրդ չէի տա, բայց նենց էժան ա ամեն ինչ էնտեղ, որ իմաստ չեմ տեսնում մարդկանց ասելու։ Մեկ ա չեն հավատա։

Freeman
28.09.2016, 18:52
Լիզ, կոնկրետ «Աստղիկում» խորհուրդ չես տա դեղապատ ստենտավորում անե՞լ, թե ընդհանրապես։ Եվ ինչո՞ւ։

Ես հետո թաքուն կասեմ :))

Լիզ, Աթեիստը նաև բժիշկ ա ։Դ

GriFFin
28.09.2016, 18:53
Լիզ, կոնկրետ «Աստղիկում» խորհուրդ չես տա դեղապատ ստենտավորում անե՞լ, թե ընդհանրապես։ Եվ ինչո՞ւ։
Աստղիկում, Վեռ։ Անկեղծ ասած շատ բան խորհուրդ չէի տա, բայց նենց էժան ա ամեն ինչ էնտեղ, որ իմաստ չեմ տեսնում մարդկանց ասելու։ Մեկ ա չեն հավատա։

Ես հետո թաքուն կասեմ :))

Լիզ, Աթեիստը նաև բժիշկ ա ։Դ
Չէ, 1-2 թուղթ պակաս ա ։Դ

Աթեիստ
28.09.2016, 20:20
Չէ, 1-2 թուղթ պակաս ա ։Դ

Ի՞նչ ա պակաս։ Դիպլոմն էլ եմ ստացել, լիցենզիան էլ։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

GriFFin
28.09.2016, 20:22
Ի՞նչ ա պակաս։ Դիպլոմն էլ եմ ստացել, լիցենզիան էլ։

Sent from my Elephone P8000 using Tapatalk
Դու լիցենզիա ստացե՞լ ես։ Դեղագետի՞։

Աթեիստ
28.09.2016, 21:25
Քննությունը որ տվել եմ, հիշում եմ, 5-ից 4 ստացել եմ, էլի հիշում եմ, բայց որ թուղթը վերցրած լինեմ, չեմ հիշում ։)
Այ դեղատուն բացելու լիցենզիա չեմ հանել ։)

GriFFin
28.09.2016, 21:34
Քննությունը որ տվել եմ, հիշում եմ, 5-ից 4 ստացել եմ, էլի հիշում եմ, բայց որ թուղթը վերցրած լինեմ, չեմ հիշում ։)
Այ դեղատուն բացելու լիցենզիա չեմ հանել ։)
Հաա, հիշեցի։ Ես ձեր ոլորտից տենց տեղյակ չեմ։ Հիմա դու կարաս հիվանդ ընդունես, վարես, հա՞։ Իմ իմանալով դուք լրիվ ուրիշ առարկաներ եք անցնում։ Ստոմերը լրիվ ուրիշ, մենք հետո ուրիշ։

Chilly
28.09.2016, 23:57
Հայեր Աստղիկում ասեցին պարտադիր բաց վիրահատություն ա պետք, հենց ասեցինք դե անալիզի բոլոր պատասխանները տվեք տանու մենք մի քանի այլ բժիշկների հետ էլ խորհրդակցենք նոր գանք օպերացիայի, ասեցին վայ, չէ, դեղերով էլ կարելի ա հարցը լուծել :)) :շոկ

GriFFin
29.09.2016, 00:00

Մի հատ խնդիրը կնկարագրե՞ս։

Chilly
29.09.2016, 00:03
Մի հատ խնդիրը կնկարագրե՞ս։

Շատ մանրամասն չգիտեմ, բայց մոտավորապես սենց` սրտի փականներից երկուսը չեն աշխատում, սիրտը շատ արագ ա, ճնշումն էլ երբեմն 30/130-ի կարգի թիվ ա լինում:

GriFFin
29.09.2016, 00:07
Շատ մանրամասն չգիտեմ, բայց մոտավորապես սենց` սրտի փականներից երկուսը չեն աշխատում, սիրտը շատ արագ ա, ճնշումն էլ երբեմն 30/130-ի կարգի թիվ ա լինում:
Դե կարան մտածեն դեղ թե՞ վիրահատություն։ Կարևորտ որ ուշադիր են եղել ու ավելի <<հեշտ>> բուժում են առաջարկել։

StrangeLittleGirl
29.09.2016, 00:11
Շատ մանրամասն չգիտեմ, բայց մոտավորապես սենց` սրտի փականներից երկուսը չեն աշխատում, սիրտը շատ արագ ա, ճնշումն էլ երբեմն 30/130-ի կարգի թիվ ա լինում:

Եթե «փականները չեն աշխատում», վիրահատությունը նախընտրելի ա։

GriFFin
29.09.2016, 00:13
Եթե «փականները չեն աշխատում», վիրահատությունը նախընտրելի ա։
Ո՞ր փականները։ Արտամղման ֆրակցիան ինչքա՞ն ա։

Chilly
29.09.2016, 00:24
Ո՞ր փականները։ Արտամղման ֆրակցիան ինչքա՞ն ա։

ժող, մանրամասներից դեռ կուրսի չեմ, անալիզների պատասխաններից էլ, որ վերջնական հասկանանք ինչ ա ոնց ա` էստեղ կգրեմ

StrangeLittleGirl
29.09.2016, 00:26
Ո՞ր փականները։ Արտամղման ֆրակցիան ինչքա՞ն ա։
Եթե դիաստոլիկը տենց ցածր ա, ամենայն հավանականությամբ աորտալն ա։

GriFFin
29.09.2016, 00:32
Եթե դիաստոլիկը տենց ցածր ա, ամենայն հավանականությամբ աորտալն ա։
Թվերը չէի նկատել, եթե թարս ա գրել ու 130/30 պիտի գրեր ուրեմն՝ համաձայն եմ։ Բայց մանրամասները ուզում եմ իմանալ։

Պուշոկ
02.10.2016, 15:32
Չոր գրիպ եմ,չեմ կարողանում նորմալ շնչել։Բերանով եմ շնչում,տենցել կոկորդսա չորանում,հատկապես պարկած ժամանակ։Ինչ խորհուրդ կտաք?

GriFFin
02.10.2016, 16:25
Չոր գրիպ եմ,չեմ կարողանում նորմալ շնչել։Բերանով եմ շնչում,տենցել կոկորդսա չորանում,հատկապես պարկած ժամանակ։Ինչ խորհուրդ կտաք?
Ջերմություն, հազ, քթից հոսք ունե՞ք։

Պուշոկ
02.10.2016, 17:21
Քթից հոսք արդեն լինում է բայց քիչ։Հազել մի փոքր,չեմ կարողանում նորմալ շնչել դայա երևի պատճառը։Իսկ ջերմություն չունեմ

GriFFin
02.10.2016, 18:06
Քթից հոսք արդեն լինում է բայց քիչ։Հազել մի փոքր,չեմ կարողանում նորմալ շնչել դայա երևի պատճառը։Իսկ ջերմություն չունեմ
Օտրիվին օգտագործեք 10 օր, օրը 2-3 անգամ ամեն քթանցքին մեկ անգամ։ Կոկորդում ցավ ունե՞ք։

Պուշոկ
02.10.2016, 18:31
Հիմա նկարագրեմ։Ընդանրապես չհաշված այս մրսածությունը` ես 1 քթանցով եմ կարողանում նորմալ շնչել։Քթանցքներիցս 2-ը միաժամանակ բաց լինում է մի քանի վարկյանով։Կոկորդս էլ ցավում է շուտ շուտ, ես տեսնում եմ որ թարախա հավքվում երկու կողմերում ու եթե չեմ սխալվում նշիկներս ել մեծացած են։Դիմել եմ 3 բժշկի բայց երևի անարդյունք։

GriFFin
02.10.2016, 19:03

Չեմ պատկերացնում ինչի ու ինչը պիտի անարդյունք լինի, որտև առանձնապես բարդ բան չեք նկարագրում։ Ամեն դեպքում օտրիվինը կօգնի, բայց կարճ ժամանակով, որտև նկարագրածից ալերգիկ ֆոն ունեք։ Կոկորդի ցավի դեպքում օրը 4-5 անգամ շալֆեյով ողողումներ արեք։ 2-3 հատ Ստրեպսիլս ծծեք։ Վերջին 2ը ըստ անհրաժեշտության, օտրիվինը 10 օրից ոչ ավել։ Էդ ընթացքում խորհուրդ կտամ ալերգոլոգի դիմեք, որտև հակալաերգիկների անհրաժեշտթյուն կարող ա լինի։

Պուշոկ
02.10.2016, 19:26
Դե նկատի ունեմ որ դեղեր նշանակել են օգտագործել եմ,բայց էլի էս վիճակնա։Շալֆեյով ու երիցուկով ողողումներ էլ եմ արել։Բժիշկներից մեկն ասեց որ ալերգիա ունեմ ու դրա հետևանքով խեցինա մեծացել,դեղեր նշանակեց օգտագործեցի բայց...

Պուշոկ
02.10.2016, 19:28
Կոկորդումս սպիտակ բշտիկներ են լինում,թարախա երևի

GriFFin
02.10.2016, 19:49
Դե նկատի ունեմ որ դեղեր նշանակել են օգտագործել եմ,բայց էլի էս վիճակնա։Շալֆեյով ու երիցուկով ողողումներ էլ եմ արել։Բժիշկներից մեկն ասեց որ ալերգիա ունեմ ու դրա հետևանքով խեցինա մեծացել,դեղեր նշանակեց օգտագործեցի բայց...

Կոկորդումս սպիտակ բշտիկներ են լինում,թարախա երևի
Ցավոք ձեր պրոցեսը քրոնիկացել ա ու դեղերով վիճակը կամ ավելի չի վատանատա, կամ մի քիչ վիճակը կլավանա, բայց լիարժեք չի բուժվի։ Ստեղ ամեն դեպքում բուժում չեն կարա առաջարկեն։ Իսկ ինչի՞ց ա Ձեր ալերգիան, գիտե՞ք։

Պուշոկ
02.10.2016, 20:08
Ինձ չի թվում որ ալերգիա է ճիշտն ասած։Բժշկի ասելով եթե դեղերով չփոքրանա քթի խեցին,հատուկ սարքավորում կա որով փոքրացնում են

GriFFin
02.10.2016, 20:15
Ինձ չի թվում որ ալերգիա է ճիշտն ասած։Բժշկի ասելով եթե դեղերով չփոքրանա քթի խեցին,հատուկ սարքավորում կա որով փոքրացնում են
Ինչի՞ց եք ենթադրում, որ ալերգիա չի։ :))

boooooooom
02.10.2016, 20:21
Կոկորդումս սպիտակ բշտիկներ են լինում,թարախա երևի

Իմ մոտ էլ սենց բան կա, ոչ միշտ, բայց հաճախ ա լինում: Եթե իմ իմացած սպիտակ բշտիկներն են ու դրանք նշիկների վրա են, դա պիտի որ շատ հաճախակի անգինաների հետևանքով խրոնիկ դարձած հիվանդություն լինի (կարծեմ տոնզիլիտ ա կոչվում): Ու ոնց ես` ոչ բժիշկս, հասկացա ինտերնետը քրքրելով, դա լուծվում ա վիրահատական մեթոդով նշիկները հեռացնելով:
Եթե սխալվում եմ, բժիշկները կուղղեն երևի:

Պուշոկ
02.10.2016, 20:40
Դու քթի հետ տենց խնդիր ունեցել ես՞ թե մենակ կոկորդտա՞

boooooooom
02.10.2016, 20:42
Դու քթի հետ տենց խնդիր ունեցել ես՞ թե մենակ կոկորդտա՞

Չէ, քթիս ֆունկցիոնալը նորմալ ա (ինչը չէի ասի տեսքի մասին)

GriFFin
02.10.2016, 20:43
Իմ մոտ էլ սենց բան կա, ոչ միշտ, բայց հաճախ ա լինում: Եթե իմ իմացած սպիտակ բշտիկներն են ու դրանք նշիկների վրա են, դա պիտի որ շատ հաճախակի անգինաների հետևանքով խրոնիկ դարձած հիվանդություն լինի (կարծեմ տոնզիլիտ ա կոչվում): Ու ոնց ես` ոչ բժիշկս, հասկացա ինտերնետը քրքրելով, դա լուծվում ա վիրահատական մեթոդով նշիկները հեռացնելով:
Եթե սխալվում եմ, բժիշկները կուղղեն երևի:
"Երևի" իմաստը չհասկացա Բում ջան, կարիքի դեպքում կուղենք իհարկե։ Տոնզիլիտը նշիկի բորբուքումն ա, եթե պրոցեսը երկար ա տևում կոչվում ա քրոնիկ տոնզիլիտ, որը վիրահատվում ա, եթե հաճախակի հիվանդանալու առիթ ա լինում։ Ալերգիան կարա դրանից առանձին լինի ու կապ չունենա։

boooooooom
02.10.2016, 20:46

Ինձ էլ ա թվում, որ Պուշոկի քիթն ու կոկորդը առանձին խնդիրներ ունեն:

GriFFin
02.10.2016, 20:46
Չէ, քթիս ֆունկցիոնալը նորմալ ա (ինչը չէի ասի տեսքի մասին)
Իմ հիշելով կինդ ա ալերգիկ))

boooooooom
02.10.2016, 20:53
Իմ հիշելով կինդ ա ալերգիկ))

Այ կինս))))) Շատ հաճախակի Պուշոկի օրն ա ընկնում: Բայց մենք չգիտեինք, որ դա կարող է ալերգիայից լինի: Մի քանի ամիս է, ինչ սկսել ա հաճախակի սոդայաջրով քիթը ողողել, ահագին լավացել ա, բայց հենց մի վիրուս ա տուն մտնում , ամենավատը ինքն ա տանում :(

Պուշոկ
02.10.2016, 20:53
Բայց ինձ թվումա որ կապ ունի իրար հետ ու մեկից անցելա մյուսին,ուղակի սենց չեմ կարում ամբողջությամբ նկարագրեմ։Իսկ կարա շնչուղիները բորբոքված լինի ու տենց անցնի քթին?կամ հակառակը, չգիտեմ...

GriFFin
02.10.2016, 20:54
Այ կինս))))) Շատ հաճախակի Պուշոկի օրն ա ընկնում: Բայց մենք չգիտեինք, որ դա կարող է ալերգիայից լինի: Մի քանի ամիս է, ինչ սկսել ա հաճախակի սոդայաջրով քթի ողողել, ահագին լավացել ա, բայց հենց մի վիրուս ա տուն մտնում , ամենավատը ինքն ա տանում
Իրանը ալերգիա էր, տեսել եմ))

Բայց ինձ թվումա որ կապ ունի իրար հետ ու մեկից անցելա մյուսին,ուղակի սենց չեմ կարում ամբողջությամբ նկարագրեմ։Իսկ կարա շնչուղիները բորբոքված լինի ու տենց անցնի քթին?կամ հակառակը, չգիտեմ...
Դուք մասնագիտությամբ ի՞նչ եք։

Պուշոկ
02.10.2016, 21:03
Դեռ մասնագետ չեմ☺

Պուշոկ
02.10.2016, 21:05
Ձեր կիննել չի կարողանո՞ւմ երկու կողմով շնչի,թէ՞

Freeman
02.10.2016, 21:08
Հիմա նկարագրեմ։Ընդանրապես չհաշված այս մրսածությունը` ես 1 քթանցով եմ կարողանում նորմալ շնչել։Քթանցքներիցս 2-ը միաժամանակ բաց լինում է մի քանի վարկյանով։Կոկորդս էլ ցավում է շուտ շուտ, ես տեսնում եմ որ թարախա հավքվում երկու կողմերում ու եթե չեմ սխալվում նշիկներս ել մեծացած են։Դիմել եմ 3 բժշկի բայց երևի անարդյունք։

Երբ մրսած չես,միշտ նույն կողմն ա՞ փակ։
Ինչ բուժում ես ստացել։

GriFFin
02.10.2016, 21:10
Դեռ մասնագետ չեմ☺
Էդ դեպքում, կոպիտ թող չհնչի, բայց բեր սովորի վստահել մասնագետների կարծիքին։ Ամենաքիչը տարիների գիտելիքներ ու փորձ ա։

boooooooom
02.10.2016, 21:22
Ձեր կիննել չի կարողանո՞ւմ երկու կողմով շնչի,թէ՞

Դժվարությամբ ա շնչում, բայց ինքը միջնապատի խնդիր էլ ունի ու հայմորյան խոռոչներն են հաճախակի այտուցվում որը ուղորդվում է գլխացավերով: Իսկ երբ կինը գլխացավ ունի, էդ հեչ լավ բան չի :D

Պուշոկ
02.10.2016, 21:35
Հաա

Պուշոկ
02.10.2016, 21:41
Չէ միշտ նույնը կողմը չի,փոփոխվումա,ու էտ փոփոխվելու ընթացքում մի քանի վարկյանով կամ 1 րոպեով երկուսնել բացա լինում,հետո նորից... ես նայել եմ ու տեսել որ իրոք ետ ժամանակ խեցինա փակում...

Պուշոկ
02.10.2016, 21:48
Շնորհակալություն

GriFFin
02.10.2016, 21:54
Չէ միշտ նույնը կողմը չի,փոփոխվումա,ու էտ փոփոխվելու ընթացքում մի քանի վարկյանով կամ 1 րոպեով երկուսնել բացա լինում,հետո նորից... ես նայել եմ ու տեսել որ իրոք ետ ժամանակ խեցինա փակում...
Ո՞նց եք նայել:

Պուշոկ
02.10.2016, 22:35
Լույսով

GriFFin
02.10.2016, 22:54
Լույսով
Հաաաա, ես էլ մտածեցի անզեն աչքով: Տենց չէր երևա։

Պուշոկ
02.10.2016, 22:58
Չէէ

Ձայնալար
03.10.2016, 17:22
Ժող, քասախի նեվրոլոգիական կլինիկայի մասին ի՞նչ գիտեք:

John
03.10.2016, 18:06
Պուշոկի նկարագրած վիճակում եմ հենց էս պահին գտնվում։ Էն, որ ալերգիկ եմ՝ գիտեի, այ որ էդ պատճառով կարող ա լինի էս վիճակս՝ մտքովս չէր անցնում։ Ամռանը, երբ ալերգիկ սրացում էր մոտս՝ խորհուրդ տվեցին դիմել Գենետիկայի կենտրոն (Աբովյան-Մոսկովյան խաչմերուկ), բայց էդ ժամանակ (ինչպես նաև հիմա) ֆինանսականս անկայուն ա, դե, իսկ բժշկի մոտ գնալն ինքնին չնախատեսվաած ծախսեր ա առաջացնում, իսկ նախատեսել առայժմ չեմ կարող ։Ճ

Պուշոկ
04.10.2016, 09:53
Իսկ ձեր մոտ ինչ ալերգիայա,ինձ ձևա էլի?

John
04.10.2016, 11:54
Իսկ ձեր մոտ ինչ ալերգիայա,ինձ ձևա էլի?

Սեզոնային ալերգիա է, մայիս-օգոստոս ամիսներին անընդհատ փռշտոց, աչքերի արցունքոտվել, կարմրել

GriFFin
04.10.2016, 20:40
Պուշոկի նկարագրած վիճակում եմ հենց էս պահին գտնվում։ Էն, որ ալերգիկ եմ՝ գիտեի, այ որ էդ պատճառով կարող ա լինի էս վիճակս՝ մտքովս չէր անցնում։ Ամռանը, երբ ալերգիկ սրացում էր մոտս՝ խորհուրդ տվեցին դիմել Գենետիկայի կենտրոն (Աբովյան-Մոսկովյան խաչմերուկ), բայց էդ ժամանակ (ինչպես նաև հիմա) ֆինանսականս անկայուն ա, դե, իսկ բժշկի մոտ գնալն ինքնին չնախատեսվաած ծախսեր ա առաջացնում, իսկ նախատեսել առայժմ չեմ կարող ։Ճ
Գները գիտե՞ս գենետիկայի կենտրոնի։

John
04.10.2016, 20:50
Գները գիտե՞ս գենետիկայի կենտրոնի։

չգիտեմ ճիշտն ասած

GriFFin
04.10.2016, 20:52
չգիտեմ ճիշտն ասած
Որ որոշես հետազոտվես՝ կասես։

GriFFin
04.10.2016, 22:45
Քասախը ո՞րն ա:

John
04.10.2016, 23:58
Քասախը ո՞րն ա:

Քասախը գյուղ ա, էդ անունով գետ էլ կա։ Բայց միգուցե դու քացա՞խն ի նկատի ունես, էդ ավելի մոտ ա բժշկությանը )))

GriFFin
05.10.2016, 00:03
Քասախը գյուղ ա, էդ անունով գետ էլ կա։ Բայց միգուցե դու քացա՞խն ի նկատի ունես, էդ ավելի մոտ ա բժշկությանը )))
Գիտեմ ինչ ա բժշկությունից դուրս, էս բաժնի հետ կապն եմ ուզում հասկանալ։

John
05.10.2016, 00:27
Գիտեմ ինչ ա բժշկությունից դուրս, էս բաժնի հետ կապն եմ ուզում հասկանալ։
աա՜, Ձայնալարի գրառման հետ ա կապված հարցդ։

Ժող, քասախի նեվրոլոգիական կլինիկայի մասին ի՞նչ գիտեք:

Էս կլինիկայի մասին էր հարցնում, թե ո՞վ տեղեկություն ունի՝
ՀՀ ԱՆ «Նևրոզների և այլ սահմանային վիճակների կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ, հասցեն՝ Կոտայքի մարզ, Քասախ ավան, գործունեության տեսակը՝ Բժշկական օգնություն և սպասարկում
(Հոգեբուժական,բժշկական ընդհանուր պրակտիկա, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական), ֆիզիոթերապևտիկ, բուժական մերսում, կլինիկական դեղորայքային)։

Քասախն էլ փաստորեն ավան է, ոչ թե գյուղ։

StrangeLittleGirl
05.10.2016, 13:15
Ժող, քասախի կլինիկա թշնամուս էլ չեմ ուղարկի: Եթե հոգեբուժական խնդիր ա, խորհուրդ կտամ ամբուլատոր: Իսկ եթե հնարավոր էլ չի, գոնե քաղաքի կլինիկաներից, չնայած դրանք էլ մի բան չեն:

GriFFin
05.10.2016, 14:20

Էնտեղ ինչի կա՞))))

StrangeLittleGirl
05.10.2016, 14:40
Էնտեղ ինչի կա՞))))

Ցոլակ Հակոբյան ։cry

Ձայնալար
06.10.2016, 11:31
Ժող, քասախի կլինիկա թշնամուս էլ չեմ ուղարկի: Եթե հոգեբուժական խնդիր ա, խորհուրդ կտամ ամբուլատոր: Իսկ եթե հնարավոր էլ չի, գոնե քաղաքի կլինիկաներից, չնայած դրանք էլ մի բան չեն:

Ծանոթիս էին էնտեղ ուղեգրել, բայց փաստորեն ճիշտ ա արել, որ որոշել ա չգնա:

StrangeLittleGirl
06.10.2016, 13:12
Ծանոթիս էին էնտեղ ուղեգրել, բայց փաստորեն ճիշտ ա արել, որ որոշել ա չգնա:
Հա, բայց գուցե ամբուլատոր որևէ հոգեբույժի մոտ գնա:

Ձայնալար
07.10.2016, 10:32
Հա, բայց գուցե ամբուլատոր որևէ հոգեբույժի մոտ գնա:

Հա, երևի տենց կանի:

Cassiopeia
10.10.2016, 16:38
Բժիշկներ ջան, ուրեմն սենց.
3 օր ձայնս կտրված էր, համարյա չէր լսվում։ Երեկվանից կամաց-կամաց վերկանգնվում ա։ Բայց էսօր առավոտից կոկորդիս մոտ՝ աջ կողմի վրա ցավ կա կուլ տալուց։ Կարծես թե լեզուս լինի։ Խոսելուց էլ ա անհանգստացնում։ Առավոտյան մի թեթև գեղձերս էին ցավում շոշափելուց։ Ի՞նչ անեմ։

GriFFin
10.10.2016, 19:58

Շալֆեյի թուրմով ողողումներ, օրը 4-5 անգամ։ Ստրեպսիլս օրը 2 անգամ մինչև ցավի անցնելը։

John
12.10.2016, 02:16
Ընկերներիցս մեկը վերջին ամիսներին հաճախ ուժեղ գլխացավեր ա ունենում։ Խորհուրդ են տվել արյան անալիզ հանձնել։ Կապը չեմ գտնում ճիշտն ասած, գուցե դո՞ւք հուշեք, թե արդյո՞ք կարիք կա անալիզ հանձնելու։ Ու եթե կա կարիքը՝ ո՞ւր խորհուրդ կտաք այցելել։ ՀՀ գրանցում չունի, Պոլիկլինիկայում անվճար բուժսպասարկում չի կարող անցնել։

Freeman
12.10.2016, 23:47

Ինչ անալիզ են կոնկրետ խորհուրդ տվել ու չեն ասե՞լ ինչ են կասկածում:
Ընդհանրապես գլխացավի պատճառը գտնելու համար շատ մանրամասներ են պետք, սկսած տևողությունից, հաճախությունից, օրվա որ ժամերին ա, որ մասն ա, ինչ դիրքից ա ավելանում/պակասում, ուրիշ ախտանիշներ կան, թե չէ (գլխապտույտ, սրտխառնոց, սրտխփոց, հևոց):
Ամենաճիշտը սկզբի համար նյարդաբանի դիմելն ա, հետո ինքը կամ կբուժի, կամ կասի ուր գնաք:

John
13.10.2016, 00:33

Տենց ոնց որ ասել էին որպես պրոֆիլակտիկ ստուգում արյան անալիզ հանձնի, մեկ էլ տեսար պարզվի )))
Իսկ կոնկրետ նյարդաբան կարո՞ղ ա խորհուրդ տաք։ Ու մեկ էլ գնային առումով ո՞նց ա։ Ասենք կոնսուտլացիան ինչք՞ա կարժենա մոտավոր։

Skeptic
13.10.2016, 23:33
Ժող, կողոսկրերի շրջանում նենց ոչինչ ուժեղ քորը ինչի՞ց կարա առաջանա։ Ինտենսիվ նիհարելուց հնարավո՞ր ա։ Բժշկի դիմելու կարիք կա՞։

StrangeLittleGirl
14.10.2016, 00:18
Ժող, կողոսկրերի շրջանում նենց ոչինչ ուժեղ քորը ինչի՞ց կարա առաջանա։ Ինտենսիվ նիհարելուց հնարավո՞ր ա։ Բժշկի դիմելու կարիք կա՞։

Ցան կա՞։

Skeptic
14.10.2016, 07:03
Ցան կա՞։

Չէ, արտաքինից ոչ մի բան չկա։

GriFFin
14.10.2016, 20:30
Չէ, արտաքինից ոչ մի բան չկա։
Միշտ նո՞ւյն տեղն ա ու միշտ քոր ա գալի՞ս։

LisBeth
09.11.2016, 21:16
Բյուր ձեր մոտ ադեմետիոնին (ադեմետիոնին)օգտագործվո՞ւմ ա դեպրեսիաների բուժման ժամանակ։ Ու եթե հա, ո՞ր դեպքերում։ Վաբշե ծանո՞թ ա քեզ էս դեղը։

Ձայնալար
10.11.2016, 15:31
Հարցս մենակ բժիշկներին չի ուղղված, բայց բժիշկների տեղեկացված լինելու հավանականությունը ավելի մեծ ա:
Լավ ճնշման ապարատ եմ փնտրում ավտոմատ չափող, էն որ ինքը փչում ա, հետո թիվը գրում ա դիսփլեյին:
Պետք ա որ բարձր ճշտություն ունենա, որ վրից էն սովորականով չստուգենք: Վպրինցիպե դրսից էլ կարա լինի, եթե լավը գիտեք, բայց ստեղ չի վաճառվում:

StrangeLittleGirl
10.11.2016, 15:41
Բյուր ձեր մոտ ադեմետիոնին (ադեմետիոնին)օգտագործվո՞ւմ ա դեպրեսիաների բուժման ժամանակ։ Ու եթե հա, ո՞ր դեպքերում։ Վաբշե ծանո՞թ ա քեզ էս դեղը։

Բացարձակ տեղյակ չեմ։

John
10.11.2016, 16:28
Հարցս մենակ բժիշկներին չի ուղղված, բայց բժիշկների տեղեկացված լինելու հավանականությունը ավելի մեծ ա:
Լավ ճնշման ապարատ եմ փնտրում ավտոմատ չափող, էն որ ինքը փչում ա, հետո թիվը գրում ա դիսփլեյին:
Պետք ա որ բարձր ճշտություն ունենա, որ վրից էն սովորականով չստուգենք: Վպրինցիպե դրսից էլ կարա լինի, եթե լավը գիտեք, բայց ստեղ չի վաճառվում:

Մեր տանը կա Citizen ֆիրմայի, մոտ 25․000ի կարգի էր գինը։ Լավն ա ոնց որ թե

Ձայնալար
11.11.2016, 22:04
Դեղատանը երկու տեսակի Citizen փորձարկեցի, իրարից տարբեր ու սխալ բաներ գրեցին երկուսն էլ, ջղայնացա չառա: Հետո ասին օմրոնն ա լավը, ավելի թանկ էր դա, գնացի դեղատան աշխտողը միանգամի զգուշացրեց, որ մի 10 կետով կարա սխալվի, էդ էլ չառա:

GriFFin
11.11.2016, 22:27

Անպայման էլեկտրոնային ա պե՞տք։ Ես կփորձեմ ճշտել հիվանդանոցներից ու դեղատան աշխատողներից, բայց մեկ ա խորհուրդ չէի տա։

Ձայնալար
14.11.2016, 10:38
Անպայման էլեկտրոնային ա պե՞տք։ Ես կփորձեմ ճշտել հիվանդանոցներից ու դեղատան աշխատողներից, բայց մեկ ա խորհուրդ չէի տա։

Հա, շատ շնորհակալ կլինեմ: Պետք ա որ կոճակը սեղմենք, ինքը թիվը գրի, հակառակ դեպքում պապային դժվար ա համոզել, որ օրվա մեջ մի քանի անգամ ճնշումը չափի: Էն մյուս չափիչից կա տանը (նաուշնիկներով :D )

LisBeth
14.11.2016, 16:39

Ընդհանրապես խորհուրդ ա տրվում երեք անգամ չափել, 5-10 րեպե ընդմիջումով ու միջինը արժեքը վերցնել, բայց էս դեպքում երևի դա դժվար կլինի։ Կան նենց մոդելներ որ միանգամից միջին արժեքն են ցուցադրում՝ B-Well ֆիրմայի, բայց վստահություն չի ներշնչում։ Էս մեկը կարելի ա նայել Tensoval Duo control (http://tensoval.ru/tensoval_duo_control.php), բայց հնարավոր ա որ սա ավելի թանկ տարբերակ լինի։

GriFFin
14.11.2016, 17:53

Ու երկու ձեռքի վրա:
Անկեղծ ասած, ես ինքս չեմ սիրում էլեկտրոնայինները, բայց չուզեցա ասել: Որպես այդպիսին լավը չկա (մեր երկրի շուկայում):

LisBeth
14.11.2016, 18:04
Ու երկու ձեռքի վրա:
Անկեղծ ասած, ես ինքս չեմ սիրում էլեկտրոնայինները, բայց չուզեցա ասել: Որպես այդպիսին լավը չկա (մեր երկրի շուկայում):

Ես էլ չեմ սիրում, բայց տարեց մարդկանց համար, որ պրոբլեմ ա ասենք տանձիկով փչելը, կամ լսողության խնդիներ ունեն, ու նրանց համար, որ մեխանիկ տոնոմետրերից գլուխ չեն հանում, օգտակար բան ա։ Ասենք պարզելու վատ զգացողությունը ճնշման հետ կապված ա, թե չէ, հաբեր ընդունել կամ շտապ կանչել։ Նման դեպքերում ճշգրտությունը շատ մեծ դեր չի խաղում, եթե տարբերությունը +-5-ից ավել չի։

StrangeLittleGirl
14.11.2016, 18:07

Տատս մի քիչ օգտագործեց էլեկտրականից, ներվայնացավ, նորից անցավ հին ու բարի ավանդականին:
Իսկ ինքնազգացողության վրա հույս դնելը շատ խաբուսիկ ա: Հիպերտոնիկ հիվանդների մարմինը սովորաբար «սովորում» ա բարձր ճնշմանը, ու հաճախ նորմալ ինքնազգացողության դեպքում լինում ա ոչ նորմալ ճնշում:

LisBeth
14.11.2016, 18:14

Դե դրա համար էլ մոնիտորինգ ա արվում, ինչը ստեղ շատ հազվադեպ են նշանակվում, ու սխեմատիկ հետևող քիչ եմ հանդիպել ։ Միանգամից նշանակվում ա հիմնկական ինչ որ դեղ, + այլ խմբից ասենք բարձրանալու դեպքում։ Ու մինչև չի հասնում կրիզի ոչ մեկ էլ չի վերցնում ճնշման ապարատը հենց նենց չափի։

StrangeLittleGirl
14.11.2016, 18:38

Տատս պարտաճանաչ օրը երկու անգամ չափում ա: Եթե ինքնազգացողությունը վատանում ա կամ նոր դեղ ա սկսում ընդունել, նույնիսկ օրը մի քանի անգամ: Բժիշկները սովորաբար «նշանակում» են մոնիտորինգի նպատակով ճնշում չափել օրը երկու անգամ: Էն ա որ մեր հանրության մեծամասնությունն իրան խելոքի տեղ ա դրել ու չի հետևում:

LisBeth
14.11.2016, 18:50

Էտ սովորաբարը չի վերաբերվում անվճար բուժօգնության էն ինստիտուտին, որի հետ ես եմ առնչվել, որտեղ հիվանդին վարելու փոխարեն գլխից ցրում են ուղղակի։ Նախ բժիշկն ա ուշադիր լինում, որ հիվանդն էլ իրան բժշկից խելացի չզգա։ Եթե մարդուն չեն բացատրում, թե ինչի համար ա դա պետք, ինքը բժշկական կրթություն չունի, ու պարտադիր չի համարում իրան նեղություն տա, դա արդեն խելքի հարց չի, այլ կուրորեն մեկի ասածին հետևելու անհրաժեշտության վրա կասկած, առավել ևս եթե էդ մեկը իրան պահում ա էթիկայից հնարավորինս հեռու։

StrangeLittleGirl
14.11.2016, 18:54
Ես էլ չեմ սիրում, բայց տարեց մարդկանց համար, որ պրոբլեմ ա ասենք տանձիկով փչելը, կամ լսողության խնդիներ ունեն, ու նրանց համար, որ մեխանիկ տոնոմետրերից գլուխ չեն հանում, օգտակար բան ա։ Ասենք պարզելու վատ զգացողությունը ճնշման հետ կապված ա, թե չէ, հաբեր ընդունել կամ շտապ կանչել։ Նման դեպքերում ճշգրտությունը շատ մեծ դեր չի խաղում, եթե տարբերությունը +-5-ից ավել չի։

Դե դրա համար էլ մոնիտորինգ ա արվում, ինչը ստեղ շատ հազվադեպ են նշանակվում, ու սխեմատիկ հետևող քիչ եմ հանդիպել ։ Միանգամից նշանակվում ա հիմնկական ինչ որ դեղ, + այլ խմբից ասենք բարձրանալու դեպքում։ Ու մինչև չի հասնում կրիզի ոչ մեկ էլ չի վերցնում ճնշման ապարատը հենց նենց չափի։

Էտ սովորաբարը չի վերաբերվում անվճար բուժօգնության էն ինստիտուտին, որի հետ ես եմ առնչվել, որտեղ հիվանդին վարելու փոխարեն գլխից ցրում են ուղղակի։ Նախ բժիշկն ա ուշադիր լինում, որ հիվանդն էլ իրան բժշկից խելացի չզգա։ Եթե մարդուն չեն բացատրում, թե ինչի համար ա դա պետք, ինքը բժշկական կրթություն չունի, ու պարտադիր չի համարում իրան նեղություն տա, դա արդեն խելքի հարց չի, այլ կուրորեն մեկի ասածին հետևելու անհրաժեշտության վրա կասկած, առավել ևս եթե էդ մեկը իրան պահում ա էթիկայից հնարավորինս հեռու։

Լիզ, նման հիվանդների վարքն իմ աչքով եմ տեսել: Իմ լավագույն դասախոսներից մեկի մոտ մի հիվանդ էր եկել բարձր ճնշումով: Բժիշկը մանրամասն բացատրեց, որ հնարավոր ա՝ հիպերտոնիկ հիվանդություն լինի, ապրելակերպի որոշակի փոփոխություններ խորհուրդ տվեց: Էդ նույն հիվանդը դուրս էկավ բժշկի մոտից ու թե՝ էս ի՞նչ բժիշկ էր, մի դեղ էլ չնշանակեց: Ու սենց շա՜տ-շա՜տ են լինում, որ բժիշկն ինչքան էլ բացատրի հիվանդին, մեկ ա, հիվանդն իրա էշն ա քշում:

LisBeth
14.11.2016, 19:11

Ամեն հիվանդի համար էլ կարելի ա մոտեցում գտնել, ու բերել քո ըզին, ժամանակ ա պետք, մեկ էլ էդ մարդուն հասկանալ։ Ոչ թե ասես, էս ինչ հաստագլուխ ա, ձեռքդ թափ տաս ու լվացվես քաշվես մի կողմ։ Տենց ա էլի, որ սաղին մի սխեմայով են բուժում։ Ինդիվիդուալ մոտեցում ա պետք։ Ես իհարկե սաղ բեռը բժիշկների ուսերին չեմ դնում, ու կոնկրետ բժիշկների, որ դու նշեցիր դեմ ոչինչ չեմ ասում։ Ընդհանուր առողջապահական ոլորտի խնդիր ա սա։ Ոչ բոլոր բժիշկներ են քո դասախոսի նման, շատերի հետ դու սովորել ու ավարտել ես, քո կարծիքով քանի՞ տոկոսն ա ընդունակ պրոֆեսիոնալ վարքագիծ դրսևորելուն։

Ներսես_AM
15.11.2016, 01:09
Դեղատանը երկու տեսակի Citizen փորձարկեցի, իրարից տարբեր ու սխալ բաներ գրեցին երկուսն էլ, ջղայնացա չառա: Հետո ասին օմրոնն ա լավը, ավելի թանկ էր դա, գնացի դեղատան աշխտողը միանգամի զգուշացրեց, որ մի 10 կետով կարա սխալվի, էդ էլ չառա:

Ձյաձ ամազոնի ռեվյուները սովորաբար չեն խաբում, մանավանդ որ հազարներով ա լինում‎։
https://www.amazon.com/Omron-Pressure-Monitor-Standard-BP742N/dp/B00KPQB2NS/ref=sr_1_2_a_it?ie=UTF8&qid=1479157430&sr=8-2&keywords=electronic+blood+pressure+monitor

էս պիտի որ լավ լինի, Omron–ն էլ ինչքան գիտեմ բժշկական սարքեր արտադրող լուրջ ճապոնական ֆիրմա ա։ Դեղատան աշխատողի ասածին էդքան էլ չեմ հավատում։

Նաիրուհի
15.11.2016, 19:30
5-րդ օրն է՝ ջերմությունս իրիկունները հասնում է 39-ի, առավոտները՝ 37-38-ի սահմաններում։ Անընդհատ դողում եմ ու ուժեղ գլխացավեր ունեմ։ Գրիպ չեմ, չեմ հազում, կոկորդս չի ցավում, որևէ այլ բողոք չունեմ։

Ինչի՞ց կարա լինի, ի՞նչ կարելի է անել։ Օրը երեք հատ պարացետամոլ եմ խմում ու սպասում, որ ինքն իրեն կանցնի, բայց դեռ ոնց որ միտք չունի։

GriFFin
15.11.2016, 19:34

Պարացետամոլը իջացնու՞մ ա ջերմությունը։

Նաիրուհի
15.11.2016, 19:43
Պարացետամոլը իջացնու՞մ ա ջերմությունը։

Համեմատաբար հա, գիշերը կարողանում եմ քնել :))

GriFFin
15.11.2016, 19:56
Համեմատաբար հա, գիշերը կարողանում եմ քնել :))
Ջերմիջեցում 38,5-ից արա, լա՞վ։ Մնացածը նամակով կգրեմ։

GriFFin
15.11.2016, 21:20
Եթե էլի մարդիկ լինեն, ովքեր ունեն միայն մի քանի օրվա ջերմություն ու ուրիշ ոչ մի ախտանիշ։
1) դիմեք բժիշկի
2) անհրաժեշտ բազիսային հետազոտություններն են՝ ա) արյան ընդհանուր քննություն, բ) արյան բիոքիմիայից սկզբի համար՝ CRP, գ) մեզի ընդհանուր քննություն դ) որովայնի ՈւՁՀ դ) կրծքավանդակի R-գրաֆիա։
Աշխատեք ջերմության 5-6րդ օրը արդեն դիմել բժիշկի։

Ձայնալար
20.11.2016, 14:31
Ձյաձ ամազոնի ռեվյուները սովորաբար չեն խաբում, մանավանդ որ հազարներով ա լինում‎։
https://www.amazon.com/Omron-Pressure-Monitor-Standard-BP742N/dp/B00KPQB2NS/ref=sr_1_2_a_it?ie=UTF8&qid=1479157430&sr=8-2&keywords=electronic+blood+pressure+monitor

էս պիտի որ լավ լինի, Omron–ն էլ ինչքան գիտեմ բժշկական սարքեր արտադրող լուրջ ճապոնական ֆիրմա ա։ Դեղատան աշխատողի ասածին էդքան էլ չեմ հավատում։

Վերջը Օմրոն պատվիրեցի ամազոնից՝ 10-րդ սերիան մի քանի անգամ չափում ու միջինն ա ասում միանգամից, կարծում եմ/հուսով եմ ճշտությունը բավարար կլինի:
Շնորհակալություն բոլորին խորհուրդների համար:

John
20.11.2016, 23:49

Հիշես՝ որոշ ժամանակ օգտագործելուց հետո կարծիքդ գրի ;)

Cassiopeia
05.12.2016, 00:26
Ժող, հազի նոպայի ժամանակ գլուխս պայթում ա, ձեռքերով ուժեղ սեղմում եմ, որ հանգստանա: Հազը անցնում ա, ցավն էլ հետը: Ի՞նչ անեմ:

GriFFin
05.12.2016, 08:24
Ժող, հազի նոպայի ժամանակ գլուխս պայթում ա, ձեռքերով ուժեղ սեղմում եմ, որ հանգստանա: Հազը անցնում ա, ցավն էլ հետը: Ի՞նչ անեմ:
Մի հազա))

GriFFin
05.12.2016, 14:01
Ժող, հազի նոպայի ժամանակ գլուխս պայթում ա, ձեռքերով ուժեղ սեղմում եմ, որ հանգստանա: Հազը անցնում ա, ցավն էլ հետը: Ի՞նչ անեմ:
Մի հատ հազի բնույթը նկարագրի, որ իմանամ իրա համար ինչ կարելի ա անել։

Cassiopeia
05.12.2016, 14:14
Մի հատ հազի բնույթը նկարագրի, որ իմանամ իրա համար ինչ կարելի ա անել։

Հիմնականում պառկած ժամանակ ա բռնում։ Երբեմն խորխ կա։ Երեկ ԱՑՑ եմ խմել։ Որ սկսում եմ հազալ, բավական երկար ա տևում։ Կրծքավանդակս ու թիկունքս ցավում ա հազի ժամանակ։ Հազում եմ արդեն մի շաբաթից ավել։

GriFFin
05.12.2016, 14:24

Ջերմությու՞ն։ Քթից հո՞սք։ Մաշկի կոտրտվածությու՞ն։ Մի քիչ մանրամսնի՝ ե՞րբ ա սկսել, ո՞նց, շատ մանրամասն գրի։

Cassiopeia
05.12.2016, 14:28
Ջերմությու՞ն։ Քթից հո՞սք։ Մաշկի կոտրտվածությու՞ն։ Մի քիչ մանրամսնի՝ ե՞րբ ա սկսել, ո՞նց, շատ մանրամասն գրի։

Ջերմություն չեմ ունեցել։ Մոտ 2 շաբաթ առաջ կոկորդս սկսեց ցավալ։ Գործ էինք անում, հիվանդանալու ժամանակ չկար։ Մի շաբաթ հետո հենց գործը պրծանք, հազը սկսեց։ Մենակ հազ ա։ Ուրիշ ոչ մի սիմպտոմ։ Գրիպոզ վիճակը երեկվանից ա մոտս՝ քիթս փակ, կոկորդի ցավ (բայց թեթև)։

GriFFin
05.12.2016, 14:32

Օդի պակասի զգացողությու՞ն՝ շնչհահեղձություն, հևոց։

Cassiopeia
05.12.2016, 14:37
Օդի պակասի զգացողությու՞ն՝ շնչհահեղձություն, հևոց։

Չէ, Լիզ ջան, օդի պակաս չեմ զգում, երբեմն հևոց ա լինում, բայց հազի նոպայի ժամանակ։

GriFFin
05.12.2016, 14:45
Չէ, Լիզ ջան, օդի պակաս չեմ զգում, երբեմն հևոց ա լինում, բայց հազի նոպայի ժամանակ։
Հիմա կոկորդի ցավ ունե՞ս։ Եթե հա, օրը 4-5 անգամ ողողում շալֆեյով, օրը 2-3 անգամ ստրեպսիլս։ Առատ հեղուկներ, տաք չլինի։ Բարձր դիրք քնելուց։ АЦЦ-ն խորհուրդ կտայի դադարեցնել։

Cassiopeia
05.12.2016, 14:48
Կոկորդի ցավը մենակ առավոտներն ա լինում թեթևի մեջ։ Հեղուկների պակաս չունեմ :)

GriFFin
05.12.2016, 15:54
Կոկորդի ցավը մենակ առավոտներն ա լինում թեթևի մեջ։ Հեղուկների պակաս չունեմ :)
Ես ավել բան չեմ կարող խորհուրդ տալ, ցավոք սրտի։ Եթե վստահ ես, որ 2լ ջուր օրական ստանում ես ու տունը փոշոտ/խոնավ չի, կարող ենք սպասել ինձանից խելացի մարդկանց խորհրդներին։

LisBeth
05.12.2016, 18:16
Ժող, հազի նոպայի ժամանակ գլուխս պայթում ա, ձեռքերով ուժեղ սեղմում եմ, որ հանգստանա: Հազը անցնում ա, ցավն էլ հետը: Ի՞նչ անեմ:

Կարելի ա բուսական ծագման սիրոպներ օգտագործել, ասենք դոկտըր մոմ կամ տրավիսիլ, իրանք լայն բաղադրություն ունեն, խթանում են խորխի արտադրությունը լորձաթաղանթների կողմից, փափկացնում են հազը, հանում են բորբոքումը, ու թեթև հակամիկրոբային ազդեցություն ունեն։ Մնացածը Գրիֆինը ասեց։

GriFFin
05.12.2016, 20:35

Ստեղի դոկտր մոմը խորհուրդ չէի տա ճիշտն ասած։ Տրավիսիլից խաբար չեմ դրա համար նեյտրալ կմնամ։

LisBeth
05.12.2016, 20:47
Ստեղի դոկտր մոմը խորհուրդ չէի տա ճիշտն ասած։ Տրավիսիլից խաբար չեմ դրա համար նեյտրալ կմնամ։

ի՞նչ ա եղել որ էդտեղի դոկտըր մոմնին:)

GriFFin
05.12.2016, 20:56
ի՞նչ ա եղել որ էդտեղի դոկտըր մոմնին:)
Իրա բաղադրիչ բույսերից չի սարքած [ ոչ հավաստի աղբյուրներից] , անհայտ ծագման ա։ Վերջին երկու տարվա ընթացքում էֆեկտիվությունը գրեթե չկա ու սկսել են լավ արտահայտված ուրտիկար ցանով գալ օգտագործելուց հետո[ հավաստի աղբյուրներից ու սեփական դիտարկումներից]։

LisBeth
05.12.2016, 21:01

Լավ չի իհարկե, ստեղ բավականին հաճախ ա կիրառվում, ու բարձր էֆֆեկտիվություն ունի, համեմատած միակոմպոնենտ դեղամիջոցների հետ։ Ալերգիկ ռեակցիաներ էլ հազվադեպ են լինում / ես ոչ մի դեպք չեմ գրանցել/։

Alphaone
05.12.2016, 21:51
ես էստեղի դոկտոր մոմի տաբլետկաներն եմ օգտագործում, ստրեպսիլսից լավ ա օգնում

GriFFin
05.12.2016, 22:05
ես էստեղի դոկտոր մոմի տաբլետկաներն եմ օգտագործում, ստրեպսիլսից լավ ա օգնում
Խոսքը տաբլետկաների մասին չէր, բայց ամեն դեպքում ասեմ։ Բնական ա, որ անհատական մակարդակով ամեն մարդուն տարբեր բան ա օգնում ու լավ ա, որ սուբյեկտիվ Ձեզ հոգեհարազատը գտել եք։ Ես ստրեպսիլս եմ խորհուրդ տալիս, որտև էս պահին ամենավստահելին իմ համար դա է։ Չեմ պարտադրում կամ ասում, որ անպայման ա հենց դա օգտագործելըտ, այլ խորհուրդ եմ տալիս։ Ընտրությունը թողնում եմ ձեզ, որտև ստատիստիկան մի բան ա, իսկ սեփական օրգանիզմը ճանաչելը այլ։

GriFFin
05.12.2016, 22:13
Լավ չի իհարկե, ստեղ բավականին հաճախ ա կիրառվում, ու բարձր էֆֆեկտիվություն ունի, համեմատած միակոմպոնենտ դեղամիջոցների հետ։ Ալերգիկ ռեակցիաներ էլ հազվադեպ են լինում / ես ոչ մի դեպք չեմ գրանցել/։
Մենք հիվանդ ունեինք ում մոտ որտիկարիա էր եղել Դոկտր Մոմից հետո ու խոտաբույսերի նկատմամբ, որոնցից շատերը դեղի բաղադրության մեջ չկան, սպեցիֆիկ IgE-ն բարձր դաս էր եկել։ Ստեղից սկսեցինք ուշադրություն դարձնել ու ենթադրել, որ ուրիշ բաղադրություն ա։ Ավելին ասեմ, ունենք, որ տարբեր դեղատներից գնած դեղերը ( ոչ միայն ԴՄ-ը) տարբեր են ազդել։ Ցավոք ստեղ էդ հարցը միանշանակ չի։

Alphaone
05.12.2016, 23:51

հա, ես էլ ուզում եմ ասել՝ կարո՞ղ ա հաբերը չեն կեղծում, մենակ սիրոպը:

CactuSoul
06.12.2016, 16:30
Քանի որ ահագին ժամանակ ա՝ հազում եմ, մի֊երկու բան էլ ես ասեմ :))
1. Ինձ ստրեպսիլսը ոչ միայն չօգնեց, այլև ավելի գրգռեց կոկորդս ու հազս ուժեղացավ։ Դեռ կեսն էլ չէր մաշվել, հանեցի֊շպրտեցի։ Հասկացա, որ իմ հազի դեպքում դա չի օգնի։
2. Մի հատ համո՜վ «դեղ» ասեմ, սարքեք֊օգտագործեք․ մի լիմոնի հյութ + մի բանանի պյուրե + 30մլ գլիցերին + մի էդքան մեղր։ Ընդհանուր մի բաժակի չափ զանգված ա ստացվում։ Խառնում եք ու voilà, հիվանդությունը հաճույք ա դառնում :D (իհարկե, չափազանցում եմ, բայց իրոք որ շատ համով բան ա)

LisBeth
06.12.2016, 19:31
Մենք հիվանդ ունեինք ում մոտ որտիկարիա էր եղել Դոկտր Մոմից հետո ու խոտաբույսերի նկատմամբ, որոնցից շատերը դեղի բաղադրության մեջ չկան, սպեցիֆիկ IgE-ն բարձր դաս էր եկել։ Ստեղից սկսեցինք ուշադրություն դարձնել ու ենթադրել, որ ուրիշ բաղադրություն ա։ Ավելին ասեմ, ունենք, որ տարբեր դեղատներից գնած դեղերը ( ոչ միայն ԴՄ-ը) տարբեր են ազդել։ Ցավոք ստեղ էդ հարցը միանշանակ չի։

եթե տենց բան կա առաջին քայլը վերջին օղակն ա, դեղատնից դեղի որակավորման սերտիֆիկատ ես պահանջում, իրանք պարտավոր են հատկացնել ամեն ցանկացողի անմիջապես կամ երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե պետք ա պահանջեն իրանց մատակարարներից։ Հետո կարաս դեղը էքսպերտիզայի տաս, բայց սա թանկ հաճույք ա։ Ավելի խելքին մոտիկ ա առողջապահության նախարարություն դիմես, դեղորայքների շրջանառումը վերահսկող բաժին պետք ա որ լինի։ Ստեղ ՑԿԿԼՍ-ն ա դրանով զբաղվում։ Իրանք ստուգում են, եթե ֆալսիֆիկատ ա, պարտիան հետ են կանչում ու հետաքննություն են անում։

GriFFin
06.12.2016, 19:35
հա, ես էլ ուզում եմ ասել՝ կարո՞ղ ա հաբերը չեն կեղծում, մենակ սիրոպը:
Ցավոք, չեմ կարող ասել։

GriFFin
06.12.2016, 19:37
եթե տենց բան կա առաջին քայլը վերջին օղակն ա, դեղատնից դեղի որակավորման սերտիֆիկատ ես պահանջում, իրանք պարտավոր են հատկացնել ամեն ցանկացողի անմիջապես կամ երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե պետք ա պահանջեն իրանց մատակարարներից։ Հետո կարաս դեղը էքսպերտիզայի տաս, բայց սա թանկ հաճույք ա։ Ավելի խելքին մոտիկ ա առողջապահության նախարարություն դիմես, դեղորայքների շրջանառումը վերահսկող բաժին պետք ա որ լինի։ Ստեղ ՑԿԿԼՍ-ն ա դրանով զբաղվում։ Իրանք ստուգում են, եթե ֆալսիֆիկատ ա, պարտիան հետ են կանչում ու հետաքննություն են անում։
Հմ, okay, կհիշեմ, որ եթե անհրաժեշտություն լինի իմանամ քայլերի հաջորդականությունը։

GriFFin
06.12.2016, 19:40
Քանի որ ահագին ժամանակ ա՝ հազում եմ, մի֊երկու բան էլ ես ասեմ :))
1. Ինձ ստրեպսիլսը ոչ միայն չօգնեց, այլև ավելի գրգռեց կոկորդս ու հազս ուժեղացավ։ Դեռ կեսն էլ չէր մաշվել, հանեցի֊շպրտեցի։ Հասկացա, որ իմ հազի դեպքում դա չի օգնի։
2. Մի հատ համո՜վ «դեղ» ասեմ, սարքեք֊օգտագործեք․ մի լիմոնի հյութ + մի բանանի պյուրե + 30մլ գլիցերին + մի էդքան մեղր։ Ընդհանուր մի բաժակի չափ զանգված ա ստացվում։ Խառնում եք ու voilà, հիվանդությունը հաճույք ա դառնում :D (իհարկե, չափազանցում եմ, բայց իրոք որ շատ համով բան ա)
Քո ասածը փափկեցնում ա, իսկ ծծովի տաբլետկաները հակաբորբոքային ազդեցություն ունեն։ Էդ տարբեր ա։
Էդ նույն տարբերակով, ես, կակաոյի յուղ եմ օգտագործում։

LisBeth
06.12.2016, 20:04
Քանի որ ահագին ժամանակ ա՝ հազում եմ, մի֊երկու բան էլ ես ասեմ :))
1. Ինձ ստրեպսիլսը ոչ միայն չօգնեց, այլև ավելի գրգռեց կոկորդս ու հազս ուժեղացավ։ Դեռ կեսն էլ չէր մաշվել, հանեցի֊շպրտեցի։ Հասկացա, որ իմ հազի դեպքում դա չի օգնի։
2. Մի հատ համո՜վ «դեղ» ասեմ, սարքեք֊օգտագործեք․ մի լիմոնի հյութ + մի բանանի պյուրե + 30մլ գլիցերին + մի էդքան մեղր։ Ընդհանուր մի բաժակի չափ զանգված ա ստացվում։ Խառնում եք ու voilà, հիվանդությունը հաճույք ա դառնում :D (իհարկե, չափազանցում եմ, բայց իրոք որ շատ համով բան ա)

Պապս զուտ բողոքում ա, ասում ա բժիշկն էլ տնից եղնի ու ես հիվանդ եղնեմ, դեղ բեր խմեմ։ Ասում եմ, պա ես բժիշկ չեմ, գնա ստուգվի ես դեղերը բերեմ։ Գնում ա, դեղ են նշանակում, տանում եմ։ Մի տաբլետկա խմում ա, ասում ա՝ չօգնեց, դրանք խի բան կհասկնան, դու մի բան ասա խմեմ :D ասում եմ պերեցով օղի, նստում կոնծում ենք, սա էլ համով դեղ ա։ Ասում եմ, դե դեղերդ կխմես, եթե չօգնեց մյուս անգամ ուրիշ կբերեմ։ Ասում ա մինչև սաղ դեղերդ փորձեմ, կմեռնեմ, էնքան դեղ եմ խմում մի օր թունավորցուս պրծնիս․․․

anslov
06.12.2016, 22:21
Ժող, հազի նոպայի ժամանակ գլուխս պայթում ա, ձեռքերով ուժեղ սեղմում եմ, որ հանգստանա: Հազը անցնում ա, ցավն էլ հետը: Ի՞նչ անեմ:
Իմ իմանալով Սկսած սեպտեմբեր ամսից բավականին տարածված էր մեր մոտ:
Իմ ծանոթների մոտ տևում էր պրիստուպը մեկ ամիս: Եթե դեղեր էին ընդունում, համարյա թե ոչ մի ազդեցություն չէր թողնում բուժման առումով, բացի հազի որոշ փափկացումից:
Բժշկի դիմելուց ասել էր, որ ոչ մի բան չի կարող անի, պետք ա դիմանաս մինչև անցնի: Շատ նման ա թոքերի բորբոքման ժամանակ եղած պրոցեսներին, բայց ջերմություն չկա:
Հավանաբար նոր վիրուս ա:

Փորձի թութի կամ խաղողի դոշաբ խմել ռեգուլյար: Լավ փափկացնում է հազը:

*գրառում կատարողը մասնագիտությամբ բժիշկ չէ*

anslov
22.12.2016, 20:00
Հայաստանում ինչ որ ձև կա՞ իմանալու , թե օպերացիան հիվանդանոցում իրականում ով է կատարել: Իսկ եթե կոլեկտիվ են աշխատել, ապա ով ինչքան մասով է մասնակցել ու օպերացիայի որ մասն է կատարել:
Ինկատի ունեմ օպերացիային մասնակից բոլոր անձանց:

Ինչ որ փաստագրական ճշգրիտ ինֆորմացիա պահվու՞մ է, որը հետագայում ոչ մեկ, անգամ գլխավոր բժիշկը, չի կարող վնասել/ձևափոխել

StrangeLittleGirl
22.12.2016, 20:45

Էդ ինֆորմացիան շատ մանրամասն գրանցվում ա հիվանդության պատմագրի մեջ. թե ինչ կտրվածք արվեց, ով արեց, ոնց արվեց և այլն։ Ցանկացած վիրահատություն կոլեկտիվ աշխատանք ա, բայց միշտ մի հոգի ա վիրահատող բժիշկը, հետևաբար նաև որոշումներ կայացնողն ու կարգադրություններ անողը։

anslov
23.12.2016, 00:08

Իսկ էտ պատմագրին հիվանդի բարեկամները դոստուպ ունե՞ն:

Ու մեկ է, հնարավոր չի՞, որ հիվանդին հայտարարվի, որ վիրահատությունը, որը "hip replacement" է, անում է ասենք բժիշկ Արմեն Չարչյանը, իսկ իրականում անի իրա աշակերտը կամ էսիմ ով նույն հիվանդանոցից

StrangeLittleGirl
23.12.2016, 00:55

Հիվանդի հարազատներն էդ պատմագրից քաղվածք են ստանում դուրս գրվելիս։ Բուն պատմագրին դոստուպ կունենան մենակ էն դեպքում, երբ դատական գործ լինի։
Քիչ հավանական եմ համարում, որ էդպիսի բան լինի, որովհետև ամեն վիրաբույժի անվան տակ իրա պատասխանատվությունն ա։ Եթե ասենք Չարչյանը չի անում վիրահատությունը, կնախընտրի, որ չգրվի իր անունը։ Ու ընդհանրապես Հայաստանում վիրաբույժները շատ մեծ դժվարությամբ են թույլ տալիս, որ աշակերտները կար դնելուց ավել բան անեն, ինչը լուրջ խնդիր ա ջահել մասնագետների պատրաստման հարցում։

anslov
23.12.2016, 07:00

Փաստորեն առանց "քննչականի" հավաստի ոչինչ իմանալ հնարավոր չի:

Freeman
23.12.2016, 11:48
Փաստորեն առանց "քննչականի" հավաստի ոչինչ իմանալ հնարավոր չի:

Ինչը պետք ա հիվանդին ու հարազատին իմանալ հնարավոր ա, դրանք քաղվածքի մեջ կան:

Ձայնալար
11.03.2017, 18:16
Հիշես՝ որոշ ժամանակ օգտագործելուց հետո կարծիքդ գրի ;)

Նախ ասեմ, որ օրը 3 անգամ չափելու պլանը տապալվեց, մեկ ա չի չափում :D
Գործիքը միօր թեսթավորեցի 3 տարբեր մարդկանց վրա, համեմատությունը արվել ա էն կլոր մանոմետրով չափիչի նկատմամբ:
Հիմանկանում տարբերությունը +-5 միջակայքում էր: Մի անգամ կարծեմ 7 կետով տարբերվեց:

Սարքը շատ զգայուն ա մարդու դիրքի նկատմամբ՝ պետք ա ճիշտ նստես:

GriFFin
11.03.2017, 18:17

Ինչպես բոլոր էլեկտրոնային ճնշման սարքերը։ ։)

John
12.03.2017, 03:39
Ժող, ուրեմն ախպորս աչքով ա ընկելԷս նյութը (http://abcmagazine.pro/azvytovjkn/Detoxic_AM1/?subid2=U0NCLTEwNy1zc3AtZDg3YjZhZWItY2MwZS1lN2E1LWM2NWEtMTQ4OTE4OTgxNi1qMDRoNXp4Ni1wa2M6MDoyNjU3MDU6MDo1NA**&esub=-4A25sMQKuAQITHAQ8f4GlAAIahgEAAuAbAoo5Avk4AeEBAARA9GdHAA&crid=a%3A949770a24c2e3c4752f828636a54d211&subacc=Detoxic-AM_JL_Z&s_trk=Cgia_hqNa0PllxDAtvQ7GLf3jMYFIMv4jMYF&subacc2=ZhenyaA&subacc3=JL&utm_source=265705&rid=-4AAAAAAACGoYAAAAAAAAEGuyXLwA), ահագին անհանգստացած էր, մինչև որ կարդացի, նայեցի հասցեն, տակի քոմենթները, ու, ամենայն հավանականությամբ էս ամեն ինչը ուղղակի խաբեություն է։ Խնդրում եմ մասնագետներին աչքի անցկացնել ու գրել իրենց կարծիքը էս նյութի լրջության վերաբերյալ։ Ի դեպ, նյութի վերջում նշված է՝

Այս կայքում ներկայացված ինֆորմացիան հատուկ բժշկական խորհրդատվություն չէ եւ չի փոխարինում մասնագիտական բուժմանը կամ ախտորոշմանը: Այս հայտարարությունները չեն ուսումնասիրվել սննդի և դեղահաբերի որակը ստուգող վարչության կողմից:

StrangeLittleGirl
12.03.2017, 04:18
Ժող, ուրեմն ախպորս աչքով ա ընկելԷս նյութը (http://abcmagazine.pro/azvytovjkn/Detoxic_AM1/?subid2=U0NCLTEwNy1zc3AtZDg3YjZhZWItY2MwZS1lN2E1LWM2NWEtMTQ4OTE4OTgxNi1qMDRoNXp4Ni1wa2M6MDoyNjU3MDU6MDo1NA**&esub=-4A25sMQKuAQITHAQ8f4GlAAIahgEAAuAbAoo5Avk4AeEBAARA9GdHAA&crid=a%3A949770a24c2e3c4752f828636a54d211&subacc=Detoxic-AM_JL_Z&s_trk=Cgia_hqNa0PllxDAtvQ7GLf3jMYFIMv4jMYF&subacc2=ZhenyaA&subacc3=JL&utm_source=265705&rid=-4AAAAAAACGoYAAAAAAAAEGuyXLwA), ահագին անհանգստացած էր, մինչև որ կարդացի, նայեցի հասցեն, տակի քոմենթները, ու, ամենայն հավանականությամբ էս ամեն ինչը ուղղակի խաբեություն է։ Խնդրում եմ մասնագետներին աչքի անցկացնել ու գրել իրենց կարծիքը էս նյութի լրջության վերաբերյալ։ Ի դեպ, նյութի վերջում նշված է՝
Հոս, սաղ չկարդացի, բայց եթե վատ շնչառության համար ա անհանգստանում, ասեմ, որ հազար ու մի պատճառով կարա լինի, պարազիտը վերջին տեղերում ա հավանականությխմբ:

Sendt fra min E5823 med Tapatalk

Freeman
12.03.2017, 21:32
Ժող, ուրեմն ախպորս աչքով ա ընկելԷս նյութը (http://abcmagazine.pro/azvytovjkn/Detoxic_AM1/?subid2=U0NCLTEwNy1zc3AtZDg3YjZhZWItY2MwZS1lN2E1LWM2NWEtMTQ4OTE4OTgxNi1qMDRoNXp4Ni1wa2M6MDoyNjU3MDU6MDo1NA**&esub=-4A25sMQKuAQITHAQ8f4GlAAIahgEAAuAbAoo5Avk4AeEBAARA9GdHAA&crid=a%3A949770a24c2e3c4752f828636a54d211&subacc=Detoxic-AM_JL_Z&s_trk=Cgia_hqNa0PllxDAtvQ7GLf3jMYFIMv4jMYF&subacc2=ZhenyaA&subacc3=JL&utm_source=265705&rid=-4AAAAAAACGoYAAAAAAAAEGuyXLwA), ահագին անհանգստացած էր, մինչև որ կարդացի, նայեցի հասցեն, տակի քոմենթները, ու, ամենայն հավանականությամբ էս ամեն ինչը ուղղակի խաբեություն է։ Խնդրում եմ մասնագետներին աչքի անցկացնել ու գրել իրենց կարծիքը էս նյութի լրջության վերաբերյալ։ Ի դեպ, նյութի վերջում նշված է՝

ԻՄՀԿ պացիենտ են հավաքում) չեմ ուզում ամեն ասածին առանձին անդրադառնալ, բայց ամենապարզ օրինակը էս ա՝

վատ շնչառություն,
ալերգիա (ցան, ջրոտ աչքեր, լիքը քիթ),
ցան ու կարմրություն մաշկի վրա,
հաճախակի մրսածությունը, կոկորդի, քթի խցանում,
քրոնիկ հոգնածություն (հոգնում եք անկախ նրանից, թե ինչ եք անում),
հաճախակի գլխացավեր,
փորկապություն կամ լուծ,
ցավ հոդերում ու մկաններում,
նյարդային լինելը, անքնություն և ախորժակի խանգարում,
մուգ շրջանակներ, պարկեր աչքերի տակ:

Եթե նկատվում է ախտանիշներից գոնե մեկը, ապա կա 99% հավանականություն, որ օրգանիզմում մակաբույծներ են հայտնվել 7 անհրաժեշտ է ազատվել դրանցից, որքան հնարավոր է շուտ:

Դուք քանի՞ հոգու եք ճանաչում, որ էս նշանների մեծ մասը կամ գոնե կեսը չունի))

StrangeLittleGirl
12.03.2017, 22:11
Ի դեպ, չգիտեմ՝ էա նույն ապուշներն են, թե չէ, բայց մի քանի տարի առաջ պապս ինչ-որ սենց մակաբուծային կենտրոն էր գնացել հետազոտության, իբր որդեր էին հայտնաբերել: Անունները կարդացի, ինձ բացեց. էդ որդերը մենակ Բայկալ լճի ձուկ ուտելիս կարա օրգանիզմ մտնի: Պապս էդ կողմերի հետ կապ չունի հեչ: Ասա շառլատանություն եք անում, նենց արեք, գոնե հավատանք:

Sendt fra min E5823 med Tapatalk

John
12.03.2017, 22:38
Փորձեցի գտնել՝ ոչ Արտավազդ Անանյան անունով բժշկի մասին տեղեկություններ կան, ոչ էլ Մակաբուծային հիվանդությունների ազգային ինստիտուտի գոյությունը հաստատող փաստեր։ Հասարակ շառլատան տպեր են փաստորեն։ Սայթի դոմեյնն էլ ինչ-որ կազմակերպության նաունով է, որ գրանցված է Հունաստանում։ Ու հարց է՝ գոյություն ունի՞ արդյոք։

Freeman
13.03.2017, 01:52
Մինչև վերջ կարդացի, սենց ապուշ, դեբիլ, անգրագետ բան դժվար ա գտնել )) փող կլպելո ւ զիբիլ ա, համարժեք ա առնանդամը երկարացնող գելերի սպամներին:

Rammstein
13.03.2017, 14:25
Ժող, ուրեմն ախպորս աչքով ա ընկելԷս նյութը (http://abcmagazine.pro/azvytovjkn/Detoxic_AM1/?subid2=U0NCLTEwNy1zc3AtZDg3YjZhZWItY2MwZS1lN2E1LWM2NWEtMTQ4OTE4OTgxNi1qMDRoNXp4Ni1wa2M6MDoyNjU3MDU6MDo1NA**&esub=-4A25sMQKuAQITHAQ8f4GlAAIahgEAAuAbAoo5Avk4AeEBAARA9GdHAA&crid=a%3A949770a24c2e3c4752f828636a54d211&subacc=Detoxic-AM_JL_Z&s_trk=Cgia_hqNa0PllxDAtvQ7GLf3jMYFIMv4jMYF&subacc2=ZhenyaA&subacc3=JL&utm_source=265705&rid=-4AAAAAAACGoYAAAAAAAAEGuyXLwA), ահագին անհանգստացած էր, մինչև որ կարդացի, նայեցի հասցեն, տակի քոմենթները, ու, ամենայն հավանականությամբ էս ամեն ինչը ուղղակի խաբեություն է։ Խնդրում եմ մասնագետներին աչքի անցկացնել ու գրել իրենց կարծիքը էս նյութի լրջության վերաբերյալ։ Ի դեպ, նյութի վերջում նշված է՝

Զուտ կայքի տեքստից, ձեւից միանգամից հասկանալի ա, որ էդ էն կայքերից ա, որոնք բացվում են էն գայթակղիչ վերնագրերով գովազդների վրա կտտացնելուց (ասենք սրա գովազդի վրա կարար գրած լիներ սենց մի բան՝ «Նրանք մեզ չեն թողնում շնչել… Բժիշկները շոկի մեջ էին»)։ Իսկ դա իմ համար չհավատալու թիվ մեկ պատճառն ա։ Եթե ուշադրություն դարձրիր՝ կայքի մենյուն կամ էջի հիերարխիան ցույց տվող հղումներն իրականում հղում չեն, ոչ էլ լոգոն ա հղում։ եթե փորձես բացել կայքի գլխավոր էջը, URL-ից ջնջելով դոմենի անունից հետո եղած տեքստը, ապա կստանաս Bad Request. Տակի մեկնաբանությունները նույնպես կեղծ են, տակերի գրված 12, 19, 21 րոպեներն էլ անփոփոխ են մնում, ինչքան ուզում ես էջը թրամացրու։ Մի խոսքով, եթե իրա ամեն բջիջով բիթով կեղծ կայք ա, ինչի՞ պիտի մեջի գրվածին հավատաս։ Վստահ եմ՝ էդ տեքստն էլ ուղղակի ինչ-որ լեզվից թարգմանած ա, անուններն էլ փոփոխված պատահական հայկական անուններով։

StrangeLittleGirl
13.03.2017, 14:36

Ու իրոք, էլ ի՞նչ իսկական հայ ադաթավոր մեկնաբանություններ առանց գոնե մի հատ տրանսլիտի :))

John
13.03.2017, 16:08
Զուտ կայքի տեքստից, ձեւից միանգամից հասկանալի ա, որ էդ էն կայքերից ա, որոնք բացվում են էն գայթակղիչ վերնագրերով գովազդների վրա կտտացնելուց (ասենք սրա գովազդի վրա կարար գրած լիներ սենց մի բան՝ «Նրանք մեզ չեն թողնում շնչել… Բժիշկները շոկի մեջ էին»)։ Իսկ դա իմ համար չհավատալու թիվ մեկ պատճառն ա։ Եթե ուշադրություն դարձրիր՝ կայքի մենյուն կամ էջի հիերարխիան ցույց տվող հղումներն իրականում հղում չեն, ոչ էլ լոգոն ա հղում։ եթե փորձես բացել կայքի գլխավոր էջը, URL-ից ջնջելով դոմենի անունից հետո եղած տեքստը, ապա կստանաս Bad Request. Տակի մեկնաբանությունները նույնպես կեղծ են, տակերի գրված 12, 19, 21 րոպեներն էլ անփոփոխ են մնում, ինչքան ուզում ես էջը թրամացրու։ Մի խոսքով, եթե իրա ամեն բջիջով բիթով կեղծ կայք ա, ինչի՞ պիտի մեջի գրվածին հավատաս։ Վստահ եմ՝ էդ տեքստն էլ ուղղակի ինչ-որ լեզվից թարգմանած ա, անուններն էլ փոփոխված պատահական հայկական անուններով։

Ռաշմ ջան, էդ նշածդ բոլոր կետերը նկատել եմ ստեղ էդ հղումը դնելուց հետո։ Իսկ դնելու պահին միայն բուն «հոդվածի» տեքստն էի կարդացել։

anslov
23.04.2017, 15:47
Արդյո՞ք դեպրեսիան իր մեջ պարունակում է վարակիչ տարրեր:
Եթե մարդ անպատրաստ է, դեպրեսիվի հետ երկարատև շփման հետևանքով կարո՞ղ է ինքն էլ դառնա դեպրեսիվ:

Գաղթական
21.05.2017, 01:48
մի քիչ շատ եմ օգտագործում էներգիաներ:
առանց դրա՝ աչքս ճամփին կպնումա:
ճիշտա աշխատում եմ 1 օրում 1 ռեդբուլից ավել չխմել, բայց էն մեծ տարաներովից եմ օգտագործում:

ասենք՝ աշխատանքային գրաֆիկը նենցա, որ, 2 շաբաթը մեկ, ամբողջ շաբաթը օրական 4-5ժ քնելով ու ռեդբուլով եմ հանում..

բոլորն ասում են վատա:
ես էլ եմ տեսականորեն հասկանում, որ լավ չի, բայց ուզում եմ հասկանալ, թե առաջինն ինչը շարքից դուրս կգա ու երբ..

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Freeman
21.05.2017, 09:50

Ըստ հետազոտությունների սրտի ծանրաբեռնվածությունն ա մեծացնում, մեկ էլ կարծեմ երիկամների վրա ա ազդում, այսինքն տեսականորեն իրանց կարա վնասի: Բայց վերջին անգամ, որ փնտրում էի, տենց հետազոտություն չկար, որը ցույց էր տալիս, որ առողջ մարդուն իսկականից կարա վնասի:

Գաղթական
21.05.2017, 10:07

այսինքն սրտի կամ երիկամների վրա կարա ազդի ու վիճակը վատթարացնի, եթե արդեն դրանց հետ խնդիրներ ունեյի՞ր

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Freeman
21.05.2017, 11:51
այսինքն սրտի կամ երիկամների վրա կարա ազդի ու վիճակը վատթարացնի, եթե արդեն դրանց հետ խնդիրներ ունեյի՞ր

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Ինքը ծանրաբեռնվածությունն ա ավելացնում՝ օրգանիզմդ ավելի շատ պահեստային ռեսուրս ա ծախսում (նու եթե նոր տվյալներ կան, չգիտեմ ճիշտն ասած, ես մի քանի տարի առաջ եմ բզբզել, երբ "նստած էի" դրանց վրա)) )։ Կոպիտ ասած՝ եթե 20 տոկոս հավանական էր, որ սրտային անբավարարություն կունենաս ինչ-որ ժամանակ, արդեն 30 տոկոսով ա հավանական ։Դ

Բայց քո մոտ ինքն ավելի առույգացնում, քան կոֆեի՞նը։

StrangeLittleGirl
21.05.2017, 12:59
մի քիչ շատ եմ օգտագործում էներգիաներ:
առանց դրա՝ աչքս ճամփին կպնումա:
ճիշտա աշխատում եմ 1 օրում 1 ռեդբուլից ավել չխմել, բայց էն մեծ տարաներովից եմ օգտագործում:

ասենք՝ աշխատանքային գրաֆիկը նենցա, որ, 2 շաբաթը մեկ, ամբողջ շաբաթը օրական 4-5ժ քնելով ու ռեդբուլով եմ հանում..

բոլորն ասում են վատա:
ես էլ եմ տեսականորեն հասկանում, որ լավ չի, բայց ուզում եմ հասկանալ, թե առաջինն ինչը շարքից դուրս կգա ու երբ..

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Ես ստեղ ավելի շատ կանհանգստանայի ոչ թե ռեդբուլի չարաշահումից, այլ հենց 4-5 ժամ քնելու փաստից։ Քնի պակասը լիքը զիբիլ հիվանդությունների ռիսկն ահագին մեծացնում ա, հատկապես՝ սրտանոթային։

Գաղթական
21.05.2017, 14:42
Բայց քո մոտ ինքն ավելի առույգացնում, քան կոֆեի՞նը։

հա, ասենք ծայրահեղ դեպք ասեմ՝ լինումա, էն որ անգամ քայլելուց կարողա աչքդ կպնելու վրա լինի ու, դա խմելուց հետո, ոնց որ լրիվ հետ գաս ու ամեն ինչ իր տեղն ընկնի:

իսկ բոլոր տեսակի սուրճերը՝ անգամ էսպրեսսոն, իմ վրա շատ էֆեկտ չեն տալիս..
դրանցից էլ եմ օրական մի 5-6 հատ խմում՝ բայց, ավելի շատ, էսթետիկական հաճույքի համար ))

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

StrangeLittleGirl
21.05.2017, 14:58

Մերսի խորհրդի համար ։)) սրանից հետո ես էլ ռեդբուլի կանցնեմ։ Թե չէ էսպրեսոներն ինձ վրա էլ չեն ազդում, ես ավելի թունդ սուրճեր եմ խմում։

Իսկ եթե լուրջ, էն, ինչ դու նկարագրում ես, կոֆեինի լուրջ չարաշահում ա։ Քո օրգանիզմում խրոնիկական սթրես ա ստեղծում։ Իսկ խրոնիկական սթրեսը սիրտ-անոթայինից մինչև մարսողական համակարգ ամեն ինչ կարա շարքից հանի՝ կախված ժառանգական նախատրամադրվածությունից, միջավայրի այլ գործոններից և այլն։

Գաղթական
21.05.2017, 15:09

անտանելի լուրջա...
մերսի ))

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Գաղթական
21.05.2017, 22:57
ի միջի այլոց.

էսօր կոլեգայիս հետ էլ էինք զրուցում էս թեմայով ու ասեց, որ, իր տվյալներով, օրական առավելագույնը 400մգ կաֆեիննա թույլատրելի:

եթե սուրճերը չհաշվենք, միայն ռեդբուլի համար գտա, որ 250մլ-ն պարունակում է 80մգ կաֆեին:
այսինքն՝ իմ օգտագործած 473մլ-ի մեջ 151մգ կաֆեին կա..

դեռ հույս կա )))

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

StrangeLittleGirl
21.05.2017, 23:27

Չգիտեմ՝ կոլեգայիդ տվյալները որտեղից են, բայց 400 մգ-ն էն դոզան ա, որ եթե դրանից անցնես, բացասական հետևանքներն անմիջապես կզգաս, ոչ թե տևական։ Ու քո 151-ին գումարի նաև էսպրեսոյի դոզաները։ Ընդհանրապես, սուրճի հետ կապված մի հետազոտություն ցույց էր տվել, որ օրական երկու-երեք բաժակ սուրճն ա լրիվ անվտանգ (120 մգ կոֆեին), դրանից շատը կարա բացասական հետևանքների հանգեցնի։

Կարճ․ կոֆեինի չարաշահումն ու քնի պակասը մի օր մի առողջական խնդրի տեսքով ջրի էրես ա դուրս գալու (ամենայն հավանականությամբ հիպերտոնիկ հիվանդության կամ այլ սիրտ-անոթային հիվանդության տեսքով), դա ուղղակի անխուսափելի ա։ Իսկ ով պնդում ա, թե էդպես չի և այլն, ուղղակի գլխիդ տակ փափուկ բարձ ա դնում։

Գաղթական
22.05.2017, 05:46

բայց դու ինչ անսիրտ աղջիկ դուրս եկար )))
մարդն ասումա հույս կա, դու էլ՝ կպած պնդում ես, որ չկա..

իսկ եթե ավելի լուրջ՝
քնի պակասի մասով միանշանակ համաձայն եմ հետդ, բայց հիմա շատ բան չեմ կարող փոխել էդ առումով..
բայց այ կաֆեինը՝ կփորձեմ քչացնել:

դոզայի վերաբերյալ հետաքրքիր հոդված (http://www.medicalnewstoday.com/articles/271707.php) գտա, որտեղ, որպես միջին, նշումա 300մգ-ը օրական, իսկ, որպես կրիտիկական՝ 500-600-ը:
մեկ էլ՝ լավ վերլուծումա կաֆեինի դրական ու բացսական կողմերը՝ նշելով, որ տարբեր մարդկանց մոտ դրանք տարբեր կերպ կարող են արտահայտվել:

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

StrangeLittleGirl
22.05.2017, 10:57

Դե ես փափուկ բարձ դնողներից չեմ, իսկ հիվանդություններն ավելի հեշտ ա կանխարգելել, քան բուժել ։))
Էդ հոդվածի մեջ մի քիչ կասկածելի բաներ կային: Մասնավորապես, 300 մգ-ը երկուսից չորս բաժակ սուրճին հավասարացնելը։ Ես դրեցի, հաշվեցի, թե իմ խմած սուրճի մեջ ինչքան կոֆեինի կա։ Ստացվեց 200 մգ, էդ էլ էն դեպքում, երբ ես իմ օրական երկու բաժակը սարսափելի թունդ եմ սարքում, ու գիտեմ, որ եթե էս դոզան գերազանցեմ, էդ օրը մեղմ ասած լավ չեմ զգա ինձ:

Բայց հոդվածը ճիշտ ա ասում. տարբեր մարդկանց մոտ տարբեր ազդեցություն կարա ունենա կոֆեինը: Նույնիսկ նույն մարդու վրա տարբեր դոզաները կարան տարբեր ազդեցություն ունենան: Ուղղակի ամեն դեպքում անընդհատ ամեն օր մեծ դոզաներով կոֆեինը խրոնիկ սթրես ա՝ անկախ նրանից, թե ով ա ընդունում:

Վիշապ
22.05.2017, 11:46
մի քիչ շատ եմ օգտագործում էներգիաներ:
առանց դրա՝ աչքս ճամփին կպնումա:
ճիշտա աշխատում եմ 1 օրում 1 ռեդբուլից ավել չխմել, բայց էն մեծ տարաներովից եմ օգտագործում:

ասենք՝ աշխատանքային գրաֆիկը նենցա, որ, 2 շաբաթը մեկ, ամբողջ շաբաթը օրական 4-5ժ քնելով ու ռեդբուլով եմ հանում..

բոլորն ասում են վատա:
ես էլ եմ տեսականորեն հասկանում, որ լավ չի, բայց ուզում եմ հասկանալ, թե առաջինն ինչը շարքից դուրս կգա ու երբ..

Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk

Գաղթական, քնելուց առաջ մագնեզիում կամ ZMA (https://en.wikipedia.org/wiki/ZMA_(supplement))խմի, զարթնելուց էլ ամինաթթուներով ու կոֆեինով կոմբինացիա խմի (pre-workout mix), ասենք՝ սրանից (https://www.optimumnutrition.com/en_US/products/amino-energy/strength-and-recovery), ու 10 րոպե ինտերվալ (https://en.wikipedia.org/wiki/High-intensity_interval_training) արա առավոտվա սառը ցնցուղից առաջ, օրվա մեջ լիքը ջուր խմի, ավելի շատ ձու, կանթնաշոռ, բանան կեր, մակարոնեղենն ու հացաբուլկեղենը քչացրու, ի բուձետ ծիբե շչասծիյե:

StrangeLittleGirl
22.05.2017, 12:45

Էլի էկավ բժիշկը :)
Մի անառողջ սովորությունը մեկ այլ առողջ սովորությամբ զուգակցելով անառողջի հետևանքները չես կանխի :)

Վիշապ
22.05.2017, 16:02
Էլի էկավ բժիշկը :)
Մի անառողջ սովորությունը մեկ այլ առողջ սովորությամբ զուգակցելով անառողջի հետևանքները չես կանխի :)

Որտե՞ղ ես սխալ բան տեսնում իմ ասածների մեջ… Ես սա առաջարկել եմ որպես այլընտրանք իր ռեդբուլ խմելուն, համարելով, որ քնի տևողությունը մարդը չի կարողանում ավելացնել օբյեկտիվ պատճառներով (պիտի աշխատի) ու պետք ա արագ կազդուրվել ու էներգիան ու դիմադրողականությունը ավելացնել:
Բյուր ջան, սա բժշկության հետ կապ չունի, էն ինչ որ դու կոչում ես «բժշկություն», դա իմ կարծիքով ընդհամենը առողջ ապրելակերպի այլընտրանք ա՝ ախտանիշները ժամանակավոր թեթևացնելու հնարավոր շանսերով, ինչպես նաև հակառակը՝ առողջական վիճակը ավելի լրջացնելու ու բարդացնելու շանսերով ու ֆինանսական վիճակը երաշխավորված վատացնելով:
Ու իմ առաջարկածը ռեալ, կարճաժամկետ-երկարաժամկետ էֆեկտիվ կոմպլեքս ա, որը ոչ մի բժիշկ, կյանքում նման խորհուրդ չի տա, բժիշկները առողջ մարդկանց ու առողջ ապրելակերպ չեն սիրում:

StrangeLittleGirl
22.05.2017, 16:13

Քնի տևողությունը ոչ մի բանով հնարավոր չի փոխարինել: Իսկ քո առաջարկած այլընտրանքն էլի կոֆեին ա պարունակում, ընդ որում՝ մի բան էլ ավելի շատ, քան ռեդ բուլը, էնպես որ լուրջ այլընտրանք չի: Իսկ մնացած խորհուրդներն կապված սառը ցնցուղի, ածխաջրերը քչացնելու և այլնի հետ ընդամենը առողջ ապրելակերպի բաղադրիչներ են, որոնք ոչ մի կերպ չեն փոխարինում կորցրած քնին:

Մի հատ նայի. քո գրած խորհուրդներից մի քանիսը կոմերցիոն են ու ենթադրաբար ծախսեր են պահանջում, իսկ իմ գրածը (շատ քնել, ռեդբուլ քիչ խմել)՝ ճիշտ հակառակը. ծախսերը կրճատում են: Հիմա ո՞վ ա ֆինանսական վիճակ վատացնում: Բժիշկները լավ էլ հետաքրքրված են առողջ ապրելակերպով: Ուղղակի հիվանդը երբ իրանց դուռն ա ընկնում, սառը ցնցուղներով ու անմակարոն դիետաներով բուժման համար արդեն շատ ուշ ա լինում: Հիմա իմ խորհուրդը բժշկի դռները չընկնելու համար պարզ ու հասարակ ա. քնել ինչքան պետք ա, կրճատել կոֆեինը: Էս պահին հարմա՞ր չի: Շատ լավ, կարևորը՝ Գաղթականը հասկացավ, որ առողջությունը վնասում ա, կաշխատի կյանքն էնպես դասավորել, որ էս պրոցեսը երկար չշարունակվի: Իսկ դու պրոցեսը շարունակելու խորհուրդ ես տալիս:

Վիշապ
22.05.2017, 16:32

Ասեմ քեզ, ըստ իմ փորձի բժիշկների մեծ մասը անադեկվատ են: Մարդը գրել ա, որ աշխատանքային գրաֆիկը ընենց ա, որ օրեկան 4-6 ժամ ա քնում ամեն յուրաքանչյուր երկրորդ շաբաթ: Այսինքն, որ հնարավորություն ունենար էդ մի շաբաթը նորմալ քնելու, կքներ, որովհետև էն մյուս շաբաթը նորմալ քնում ա, ու կարող ա ավելի շատ: Այսինքն, էդ մարդուն խորհուրդ տալ շատ քնել, նշանակում ա, դու էդ մարդուն չհասկացար բժիշկ:

StrangeLittleGirl
22.05.2017, 16:44

Մարդը հարցնում ա՝ ինչ կլինի առողջության հետ, եթե էդպես շարունակի։ Ես էլ ասում եմ՝ ինչ կլինի։ Ու ձեռի հետ խորհուր եմ տալիս առողջ լուծում։ Կհետևի խորհրդին, թե չէ, իրա գործն ա։ Իմ գործը տեղեկացնելն ա հետևանքների մասին։ Մնացած բոլոր լուծումներն անառողջ են։ Ռեդբուլն այլ կոֆեինային հեղուկով փոխարինելը լուծում չի։

Վիշապ
22.05.2017, 16:53
Ռեդբուլ կյանքիս մեջ երկու անգամ եմ խմել, երկու անգամ էլ վատացել եմ՝ ոնց որ անորակ մարիխուանա ծխած, կամ 20 հատ սնիկերս կերած լինեմ, բայց ինձ թվում է անհատական ա: Դոպինգանման բաներ ես էլ չեմ սիրում, կոֆեինն էլ հավայի գրգրռում, ջրազրկում ա, դիմադրողականության համար ավելի լավ է ամինաթթուներ, սպիտակուցներ, մարզանք ու էֆեկտիվ քուն, քունը կարող է երկար լինել, բայց ոչ էֆեկտիվ: Գաղթականը եթե ուզենա, ապա օրվա մեջ մեկ կամ երկու անգամ 15 րոպեյով աչք կպցնի, ահագին օգտակար կլինի: