Դիտել ողջ տարբերակը : Հարցեր բժիշկներին
Էջեր :
1
2
3
4
5
[
6]
7
8
9
10
11
Magic-Mushroom
17.12.2011, 17:25
Գեա հարգելիս,մի խնդիր ունեմ,ամեն առավոտ արթնանալաուց գլուխս ցավում է եւ երբ ճնշումը չափում եմ 80-60մմ է ցույց տալիս,հենց սուրճ եմ խմում անցնում է,ինչից կարող է լինել՞:
Գեա հարգելիս,մի խնդիր ունեմ,ամեն առավոտ արթնանալաուց գլուխս ցավում է եւ երբ ճնշումը չափում եմ 80-60մմ է ցույց տալիս,հենց սուրճ եմ խմում անցնում է,ինչից կարող է լինել՞:
Մեջիք ջան , քո հարցին պատասխանելու համար , այնքան հարցեր պետք է տա~մ
օրինակ
մոտդ խրոնիկ հոգնածություն կա?
երբ ես սովորաբար պառկում քնելու ?
հեշտ ես քնում?
գիշերը արթանում ես ,ու եթե այո հետո նորից հեշտ ես անցնում քնին?
առավորյան երբ ես արթնանում ?
ինչ դեղեր ես օգտագործել այդ երևույթները սկսվելուց առաջ( ինչքան հասկացել եմ հակադեպրեսանտների հետ էնպես ոչինչ լավ հարաբերությունների մեջ ես:P )
սթրես տարել ես
սիրտանոթային համակարգի խնդիրներ առկա են???
հարցերի կեսն էլ մոռացա:(
Magic-Mushroom
17.12.2011, 19:53
1) Մոտս խրոնիկ գերծանրաբեռնածություն կա՝ կապված դասերի հետ:)
2) Պառկում եմ քնելու ժամը 05-06-ը
3)Հեշտ ե քնում՝ մտքումս ծաղիկ եմ պատկերացնում,մի քանի անգամ հաշվում եմ թերթիկները ու քնում:hands
4)Ինչ՞ գիշեր,լուսաբացին եմ քնում,բայց չեմ արթնանում
5)Արթնանում եմ ժամը 12-00-ին
6)Արդեն մի հինգ ամիս է ոչ մի դեղ չեմ օգտագործել,դրանից առաջ հակդեպրեսանտ Ֆլուօքսետին(Պրոզակ) էի օգտագործում: բժշկի նշանակմամբ,իսկ վերջերս մենակ էլտուրակոկ հիշողության եւ տոնուսի համար:
7)Սթրես մի 6 ամիս առաջ եմ տարել
8)Չէ 10 օր առաջ լրիվ ստուգվել եմ ամենինչ նորմալ է
9)ԷԷԳ-ն մի փոքր բետա ալիքները շատ էին
10)Արյան անալիզը ամենինչ նորմայի մեջ
11)Վահանագեղձի ու մյուս հորմոնները լրիվ նորմալ
12)Մի փոքր կալցիումի պակաս
13)Էլեկտրոլիատային բալնսը եւ արյան PH-ը նորմալ
կարծես թե մնում է միայն այն պահը , որ օրվա ռեժիմդ ու օրգանիզմիդ բիոռեժիմը իրար հետ չեն համապատասխանում, կարգավորիր օրդ ու ապրելակերպդ , ու ամեն ինչ կկարգավորի , ու ընդհանրապես իմ կարծիքով , մեր շատ հիվանդություններ չեն լինի , եթե մենք ուշադիր լինենք ու լսենք թե մեր օրգանիզմը ինչ է հուշոմ: կոնկրետ ես քո ռեժիմով , կկարողանայի ապրել մաքսիմում մի շաբաթ , հետո գլխացավից սկսած վերջացրած չգիտեմ էլ ինչ ցավերով հաստատ գլուխ կբարձրացնեին:
Իմունիտետդ ընկճում ես , ու հիմա օրգանիզմդ գլխացավերի ու ցածր ճնշման ձևով քեզ զգուշացում է ուղարկում ...
հա ի դեպ իսկ նևրոպատոլոգը ինչ ասած բետտա ալիքների բարձր լինելու հետ կապված , գուցե պետք էր նաև ներգանգային ճնշում որոշել??
Հարգելի՛ բժիշկներ, հեպատիտ С վիրուսով հիվանդները բերանի լորձաթաղանթի միջոցով վարակի՞չ են:
Ըստ ներքոնշյալի՝
HСV обнаруживается в сыворотке, сперме, вагинальном секрете, слюне больных. Вируса нет в моче, кале, поте. Соответственно, заражение происходит тогда, когда кровь или другие биологические жидкости больного вирусным гепатитом попадают в кровь или на слизистые оболочки здорового человека. Это может происходить при следующих обстоятельствах:
- при внутривенном введении наркотиков (как через наркотик при определенных способах его изготовления, так и через общие с другими наркоманами шприцы);
- при переливании инфицированной крови;
- при уколе иглой или другим острым предметом, контаминированным содержащим вирус гепатита С материалом (во время татуажа, пирсинга, шрамирования).
- при половом контакте с инфицированным гепатитом С (гораздо реже, чем при вирусном гепатите В);
во время родов заражается новорожденный от инфицированной матери (гораздо реже, чем при вирусном гепатите В);
- при грудном вскармливании (гораздо реже, чем при вирусном гепатите В)
ենթադրում եմ, որ վարակիչ են, բայց մի քանի այլ սայթերում էլ կարդացել եմ, որ միայն արյան միջոցով են վարակիչ:
Տեսականորեն , եթե մտածենք, որ մարդիկ համբուրվում են (տեղը- տեղին;)) ու երկուսի բերանն էլ վերքերի մեջ թաղված ու արյունլվիկ վիճակում է , հնարավոր է վարակվելը , բայց պրակտիորեն նման բան չի լինում կամ էլ նման համբույրի հետևանքների մասին հետազոտություններ չկան:Կամ էլ էդպիսի վերքերով համբուրվողներ չկան: Есим :Այսպիսով մնում են վարակվելու մյուս տարբերակները:Դա էլ է բավական ,որ էդ անտեր վիրուսը իր տեսակը պահպանի, եթե հաշվի առնենք, որ վիրուսակիրների թիվը աշխարհում , հատկապես սոց անապահով երկրներում տարեցտարի աճում է :
Հարգելի բժիշկներ յուղ, ձեթ, կարագ, մարգարին սրանցից ո՞րն է վնասակար առողջությանը՝ և ո՞րը օգտակար:
Magic-Mushroom
10.01.2012, 01:56
Բոլորն էլ վնասակար են, եթե չարաշահել, դե ձեթը նայած ինչ ձեթ, օրինակ եթե նույն ձեթով մի քանի բան տապակեք, ապա քաղծկեղ կառաջանա, ձեթերից շատ օգտակար է կտավաթի ձեթը, պարունակում է մեծ քանակությամբ Օմեգա 3 ճարպաթթուներ, շատ լավ է ազդում մազերի, լյարդի, նյարդային համակարգի, սրտի վրա, ոչնչացնում է ազատ ռադիկալները, ջրիկացնում է արյունը՝ նվազեցնելով սրտի կաթվածը, նպաստում է մարսողությանը, էժան գին, թերություն՝ զզվելի համ, սակայն ինձ դուր է գալիս:)
Remix-Hayko
12.01.2012, 15:19
Կուսությունից զրկվելուց 5 ամիս հետո, հնարավո՞ր է բժշկի միջոցով իմանալ կուսությունից զրկվելու ստույգ ժամանակը, երբ կինը ունի նորմալ սեռական կյանք և հղի է:
Կուսությունից զրկվելուց 5 ամիս հետո, հնարավո՞ր է բժշկի միջոցով իմանալ կուսությունից զրկվելու ստույգ ժամանակը, երբ կինը ունի նորմալ սեռական կյանք և հղի է:
Այ քեզ հարց: Սա տասով զրո էր կուսության թեմայով հնչած ցանկացած այլ հարցի: :))
Առանց բժշկի գնալու հնարավոր է իմանալ կիսափչացած ատամի տակ բորբոքում կա՞, թե՞ ոչ:
Կուսությունից զրկվելուց 5 ամիս հետո, հնարավո՞ր է բժշկի միջոցով իմանալ կուսությունից զրկվելու ստույգ ժամանակը, երբ կինը ունի նորմալ սեռական կյանք և հղի է:
:)Պայծառատեսի մոտ թող գնա:;)
Կուսությունից զրկվելուց 5 ամիս հետո, հնարավո՞ր է բժշկի միջոցով իմանալ կուսությունից զրկվելու ստույգ ժամանակը, երբ կինը ունի նորմալ սեռական կյանք և հղի է [QUOTE]
կարդացեք այս հղումը , գուցե այն որոշ չափով կրթի ձեզ:Չէի ցանկանում ընդհանրապես պատասխանել այս հարցին , բայց քանի որ մտել եմ էջ կասեմ, որ բժիշկը կարող է վավերագրել կուսաթաղանթի առկայությունը կամ բացակայությունը , նրա վնասված լինելը , իսկ ստույգ ժամկետ որոշել հնարավոր չէ:
[QUOTE]Doctors.am (http://doctors.am/am/announcments/Հարցազրույց-բժիշկ-սեքսոպաթոլոգ-Վրեժ-Շահրամանյանի-հետ/4019)-ի հյուրասրահը հյուրընկալել է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:
Կուսության ցավոտ խնդիրը և կուսաթաղանթի կարևորությունը հայկական իրականության մեջ: Ինչպես ենք մենք` հայերս վերաբերվում դրան:
Հայ հասարակության մեջ "կուսություն" ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարեբերում "կուսություն" բարոյական հասկացությունը և "կուսաթաղանթ" անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջ ի վերջո, սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ: "Կույս" նշանակում է, չամուսնացած աղջիկ, իսկ Սբ. Գրքում գործածվում է իբրև ածական`մաքուր, անփորձ, ողջախոհ, ինչպես նաև "կույս" բառը նշանակում է անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ, իսկ հոգևոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել, իր ամրոցը` մարմինը, անառիկ է պահում զորավոր թշնամուց, այդ պատճառով էլ մյուսներից ավելի մեծ պսակի է արժանանում:
Կուսության կամ կանանց հավատարմության պահպանումը անցյալում խիստ արտահայտություններ չեն գտել մեզանում, ինչպես, օրինակ` եվրոպական երկրների միջնադարյան շրջանում, երբ ասպետները պատերազմ գնալիս իրենց կանանց մետաղից պատրաստված ներքնաշորեր էին հագցնում, վրան կողպեք դնում, որի բանալին իրենց հետ տանում էին, իսկ օրիորդներին նույնպիսի զգեստներ էին հագցնում հայրերը:
Կուսաթաղանթը բարակ թաղանթ է, մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 1-3 սմ վրա: Այն կարող է լինել կլորավուն մեկ կամ մի քանի անցքով հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով: Հաճախ կուսաթաղանթը կիսալուսնաձև է և կարող է վրայի անցքը ավելի մեծ լինել: Կուսաթաղանթը կարող է վնասվել մատնային ձեռնաշարժության ժամանակ, երբ մատը մտնում է հեշտոց, բայց հավանականությունը մեծ չէ: Ձգված կուսաթաղանթի դեպքում շատ քիչ ցավային զգացողություն կարող է առաջանալ մատով ներհրման ժամանակ, և կինը ստիպված ընդհատում է ներհրումը:
Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում: Հետաքրքիր է նշել, որ երբեմն առաձգականության շնորհիվ կուսաթաղանթի պատռումը ընդհանրապես չի ուղեկցվում արյան հետքերով:
Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր և զանգվածեղ և իրոք խանգարել առնանդամի ներթափանցմանը: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը,քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի: Գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում վերջինիս ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խմդիրներ, իսկ հետագայում նաև սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ:
Մինչ այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մտակաղապարի տեր մարդիկ, ովքեր խիստ պահում են այս սովորույթը, և հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության և սեռակրթության բացակայության հետևանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ «ճակատագրական»: Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված և հետաքրքրված են հարսնացուի կուսազրկմամբ, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակարթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով: Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ ևառաձգականությամբ: Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսությոան և ցավային զգացողությունների:
Ընդհանրապես կուսաթաղանթի վերականգնման են դիմում նրանք, ովքեր վախենում են ապագա ամուսնու հետ խնդիրներ ունենալուց, վախենում են, որ նա կասի, թե կինը եղել է շատ տղամարդկանց հետ և այդ հիմքով նրան անընդհատ կվիրավորի ու, ի վերջո, իրենց տուն հարս չի տանի, այնինչ՝ ֆիզիոլոգիապես կանանց մի մասն ի ծնե կարող է կուսաթաղանթ չունենալ կամ ունենալու դեպքում էլ սեռական հարաբերությունից հետո այն կարող է չպատռվել: Ինչ վերաբերում է ամուսնական առաջին գիշերը սավանի վրա կուսաթաղանթի պատռման հետևանքով առաջացած արյան առկայությանը, ապա նշենք, որ աղջիկների մի մասի մոտ արյուն չի լինում կամ էլ այնքան քիչ է լինում, որ չի հասնում սավանին:
Կուսաթաղանթի վերականգնման 2 ձև կա՝ ժամանակավոր և երկարատև. Երկու դեպքում էլ այդ աշխատանքը պետք է կատարվի վիրահատարանում, քանի որ դա, այնուամենայնիվ, վիրահատություն է։ Ժամանակավոր վերականգնման դեպքում կնոջ սեռական օրգանի մուտքի մոտ հալվող կարեր են դրվում, որը ամուսնու համար կնոջ կուսության զգացողությունն է ապահովում: Այդ մեթոդով վերականգնվածկուսաթաղանթը ամենաշատը մնում է 7 օր։ Կա նաև նույնանման, սակայն ավելի բարձրակարգ նյութերով և մեթոդներով պլաստիկ վիրահատություն, որից հետո վերականգնված կուսաթաղանթը ժամկետ չունի. այն կպատռվի, երբ կինը ցանկանա կրկին սեռական հարաբերություն ունենալ:
Նախկինում տարածված են եղել կուսաթաղանթի վերականգնման տարբեր մեթոդներ. Օրինակ՝ Հին Եգիպտոսում կանայք իրենց սեռական օրգանների մեջ աղավնու արյունով լցված գնդեր էին տեղադրում: Դա անում էին հիմնականում մարմնավաճառները՝ հաճախորդներին ապացուցելու համար, որ իրենք կույս են ու այդպիսով մեծ գումար պոկում նրանցից:
աղբյուր` http://www.zham.am/logo.gif Շաբաթ, 14 Հունվարի18:12
Remix-Hayko, Ձեր կողմից հնչեցված հարցը նեղ մասնագիտական, գիտական հարց է, և ինտերնետով, ընդհանուր ֆորումներով դժվար թե կարողանաք գտնել կոնկրետ պատասխան:
Բայց ասեմ, շատ լուրջ, կարգին հարց եք տվել!!!
Magic-Mushroom
16.01.2012, 17:44
Remix-Hayko եթե լուրջ եք հարցնում ապա ոչ, կուսաթաղանթը ռադիոակտիվ ուրան չի, որ հետքեր թողի եւ իմանան թե երբ է թվյալ տեղում եղել, եթե գաղնիք չէ քանի՞ տարեկան եք՞:
Բժիշկներ ջան կասեք ինձ 12 տարեկան երեխայի ճնշումը ինչքա՞ն պիտի լինի: Ի՞նչքանի դեպքում ա այն արդեն վտագավոր, և ի՞նչի հետևանք կամ ի՞նչը կարա պատճառ լինի ճնշման իջեցմանը:
Magic-Mushroom
31.01.2012, 19:39
Կներես Դեկադա ջան սրտի հետ կապված հարցերին չեմ կարող պատասխանել, ավելի լավ է Գեան պատասխանի, համենայնդեպս ինչքան՞ ցածր է ճնշումը, ինչ՞ դեղեր է ընդունել, նորմալ սնվում է՞, քնի նորման պաշտպանում է՞ եւ միգուցե ինչ-որ էմոցիոնալ խնդիր ունի՞, այսպես դժվար է ինչ-որ մի բան ասել, բայց եթե ցածր է շաքարաջուր տուր թող խմի, մի հատ էլ պուլյսը որ ստուգես ասես 1 րոպեում ինչքան է, որոշ բաներ դեռ կարելի է ասել:
Գեա ջան կներես որ միշտ քեզ անհանգստացնում եմ իմ տխմար հարցերով ու խլում քո թանկ ժամանակը, եթե չես զլանում այս հարցին պատասխանի:) նախորոք շնորհակալություն:
Հարց: Երեկ մեր կազմակերպած փարթիին երկու արգենտինացի տղա իրենց հետ Յոհոմբե(ստիմուլիատոր է բուսական) բույսի արմատներ էին բերել, ես էլ չդիմանալով գայթակղությանը 1 գավաթ այդ թեյից խմեցի ասկորբինաթթվով(ասում են այդպես ավելի ուժեղ է) ամենինչ նորմալ էր, բայց խնդիրը նրանում է որ քնել եմ ընդամենը երկու ժամ, ժամը 04-00-ին ու արթնացել 06-07-ին, շատ առույգ, ինչ անեմ, որ ախորժակը վերադառնա՞, ուտիլիքին այնպես եմ նայում՝ ասես թշնամիս լինի ու մի տեսակ զզվանք եմ զգում ուտելիքի հանդեպ, ճնշում,զարկերակ ամենինչ նորմայի մեջ է:
Մեջիք ջան 90-60 էր, բայց երևի թե քո ասծով անենք, սպասենք Գեան գա, ինքը ահագին քաջատեղյակ ա մեր մասին, պարզապես իրան չեմ գտնում օնլայն:
StrangeLittleGirl
31.01.2012, 20:10
Բժիշկներ ջան կասեք ինձ 12 տարեկան երեխայի ճնշումը ինչքա՞ն պիտի լինի: Ի՞նչքանի դեպքում ա այն արդեն վտագավոր, և ի՞նչի հետևանք կամ ի՞նչը կարա պատճառ լինի ճնշման իջեցմանը:
Հայերի համար 90/60-ը նորմալ ճնշում է:
Հայերի համար 90/60-ը նորմալ ճնշում է:
Բյուր ձեռ ես առնո՞ւմ թե՞ իրոք դա նորմալ ա: Մնացածների մոտ ոնց ա՞ որ
Գեա ջան կներես որ միշտ քեզ անհանգստացնում եմ իմ տխմար հարցերով ու խլում քո թանկ ժամանակը, եթե չես զլանում այս հարցին պատասխանի:) նախորոք շնորհակալություն:
Հարց: Երեկ մեր կազմակերպած փարթիին երկու արգենտինացի տղա իրենց հետ Յոհոմբե(ստիմուլիատոր է բուսական) բույսի արմատներ էին բերել, ես էլ չդիմանալով գայթակղությանը 1 գավաթ այդ թեյից խմեցի ասկորբինաթթվով(ասում են այդպես ավելի ուժեղ է) ամենինչ նորմալ էր, բայց խնդիրը նրանում է որ քնել եմ ընդամենը երկու ժամ, ժամը 04-00-ին ու արթնացել 06-07-ին, շատ առույգ, ինչ անեմ, որ ախորժակը վերադառնա՞, ուտիլիքին այնպես եմ նայում՝ ասես թշնամիս լինի ու մի տեսակ զզվանք եմ զգում ուտելիքի հանդեպ, ճնշում,զարկերակ ամենինչ նորմայի մեջ է:
Միգուցե Յոհիմբի՞ն, ինչքան գիտեմ էդ ախորժակի վրա ազդեցություն չի ունենում, կամ քիչ ա ունենում, էլի մնացինք Գեայի հույսին :))
Բարև Դեկադա , Բյուրը ոնց որ պատասխանել էր , որ 90/60 նորմալ է , եթե շատ մանրակրկիտ լինեմ , սանդղակում գրված է 11-13 տարեկանում 104/66: եթե նույնիսկ դիտարկենք իբրև հիպտոնիա , շատ աննշան է , ինչ կա, ինչ է պատահել , կարող ես նամակով ասել , դեռ ակումբում եմ
Բյուր ձեռ ես առնո՞ւմ թե՞ իրոք դա նորմալ ա: Մնացածների մոտ ոնց ա՞ որ
Բյուր կներես, պարզապես որ գրել էիր հայերի մոտ մտածեցի մեր ազգի կարգավիճակում էտ սովորական բան ա:
Հարց: Երեկ մեր կազմակերպած փարթիին երկու արգենտինացի տղա իրենց հետ Յոհոմբե(ստիմուլիատոր է բուսական) բույսի արմատներ էին բերել, ես էլ չդիմանալով գայթակղությանը 1 գավաթ այդ թեյից խմեցի ասկորբինաթթվով(ասում են այդպես ավելի ուժեղ է) ամենինչ նորմալ էր, բայց խնդիրը նրանում է որ քնել եմ ընդամենը երկու ժամ, ժամը 04-00-ին ու արթնացել 06-07-ին, շատ առույգ, ինչ անեմ, որ ախորժակը վերադառնա՞, ուտիլիքին այնպես եմ նայում՝ ասես թշնամիս լինի ու մի տեսակ զզվանք եմ զգում ուտելիքի հանդեպ, ճնշում,զարկերակ ամենինչ նորմայի մեջ է:
Մեջիք ջան աշխարհում մի հատ ստիմուլյատոր մնաց , որ չփորձես:o, ես էդ դեղին ծանոթ եմ էնքան ինչքան Գաբրիել հրեշտակապետը նարկոտիկին , լսել եմ ընդամենը, որ տենց բան կա ու փորձս դրանով էլ ավարտվում է :
նոր ինետը փորփրեցի, պաբոչնիներ մեջ նաև սրտխառնոց կար , երևի դոզան շատ ա եղել: գոնե օգուտ եղավ էդ չայը խմելուց???;)
Magic-Mushroom
31.01.2012, 22:41
Գեա ջան մի ջղայնացի :oy կներես անհանգստացնելու համար, ուղղակի որ հայրիկիս զանգեմ ու այս ամենը իրեն պատմեմ կբարկանա, շնորհակալություն պատասխանի համար, չէ չայը խմելուց ոչ մի օգուտ վնասից բացի չեղավ, երեւի լավը չէր, ուղղակի շատ էի լսել այդ բույսի օգտակար հատկությունների մասին(Աֆրոդիզիակ), իսկ էֆեկտը միայն ճնշման բարձրացում:
Ֆրիմեն ջան Յոհիմբինը այդ բույսի ալկալոիդն է, իրանք մանրացրած բույսն էին բերել:
Դեկադա ջան 90/60-ը համարյա նորմալ է, իմ մոտ 100/70 է, եթե ճնշումը առավոտն եք չափել, ապա դա շատ նորմալ է շաքարի պակասից մի փոքր ցածր լինելը, եթե երեխան իրեն լավ է զգում լուրջ անհանգստանալու կարիք չկա:
StrangeLittleGirl
01.02.2012, 03:08
Բյուր ձեռ ես առնո՞ւմ թե՞ իրոք դա նորմալ ա: Մնացածների մոտ ոնց ա՞ որ
Բյուր կներես, պարզապես որ գրել էիր հայերի մոտ մտածեցի մեր ազգի կարգավիճակում էտ սովորական բան ա:
Հա, հանգիստ, իրոք նորմալ ա :) իմն էլ ա էդքան: Առաջին անգամ, որ չափեցին ճնշումս, 13-14 տարեկան էի, էլի էդքան էր: Չգիտեմ` պատճառը որն ա, բայց հայերի մոտ իրոք շատ տարածված ա տենց ճնշում ունենալը, չնայած դասագրքերն ասում են, որ 90/60-ը շոկային ճնշում ա:
Magic-Mushroom
01.02.2012, 20:26
Բյուր ջան մի բան հարցնեմ, ասենք մարդու ճնշումը բարձր է 140/90, բայց մարդը իրեն շատ լավ է զգում ու հենց ճնշումը իջնում է մի փոքր վատանում է, ինչ՞ կարելի է անել, խոսքս տատիկիս մասին է, գիտես միշտ կարդացել եմ, բայց այդպես էլ չեմ հասկանում որն է նորմալ ճնշումը, եթե դժվար չէ կգրես՞ ասենք 20 տարեկան Եվրոպացու նորմալ ճնշման չափը եւ սրտի աշխատանքը նորմալ՝ այսինքն հանգիստ վիճակում, չէ այնպես չի որ անգրագետ եմ ու չգիտեմ, ուղղակի ցանկանում եմ իմանալ մյուս բժիշկների՝ Ֆրիմանի, Գեա-ի ու քո կարծիքը:
Ժողովուրդ չգիտեմ որտեղ կարայի հարցնեի դրա համար էլ ստեղ հարցնեմ: Էսօր ֆիլմ էի նայում որտեղ հերոսը հոգեկան հիվանդ էր, տարիներ շարունակ հոգեբուժարանում էր ապրել: Ինձ հետաքրքրում ա հոգեբուժարաններում / եթե վաղ տարիքից են մնում/,պացիենտը որը ունի անձի երկվություն / բացի դեղեր ներարկելուց / ունի՞ զբաղմունք, ասենք գիրք կարդա, կամ սովորեցնեն էթիակայի կանոներ կամ զբաղվի իր սիրած գործով: Ընդհանրապես կա՞ նման բան: Մի քիչ կասկածում եմ, որ Հայաստանյան հոգեբուժարաններում նման պայմաններ կստեղծվեն, բայց արդյոք այլ երկրներում կա՞:
StrangeLittleGirl
01.02.2012, 23:47

Մեջիք ջան, չգիտեմ` նորագույն տվյալները ոնց են, բայց երբ վեցերորդ կուրս էի, 130-ից բարձրն արդեն բարձր էր համարվում, 120-130-ը` բարձր նորմա, 110-120-ը` նորմա: Նույն կերպ և դիաստոլիկը. 90-ից բարձրն արդեն բարձր էր: Մեկ էլ մի բան եմ շատ լավ հիշում, որ իմ լավագույն դասախոսներից մեկն ա ասել (ի դեպ, Հայաստանի լավագույն սրտաբաններից). եթե ճնշումը բարձր ա, նույնիսկ եթե տվյալ մարդն իրեն լավ ա զգում, պետք ա իջացնել, որովհետև գիտե՞ս ինչ ա լինում: Օրգանիզմը մանրից ադապտացվում ա բարձր ճնշմանը, ու տվյալ անձն էլ չի զգում, որ ճնշումը բարձր ա: Բայց մի նրբություն էլ կա. ստաժավոր հիպերտոնիկների ճնշումը 140-ից չեն իջացնում: Բայց ասում եմ` էս ավելի քան երեք տարվա տվյալներ են: Բժշկության մեջ ամեն օր մի բան ա փոխվում:
StrangeLittleGirl
01.02.2012, 23:51
Ժողովուրդ չգիտեմ որտեղ կարայի հարցնեի դրա համար էլ ստեղ հարցնեմ: Էսօր ֆիլմ էի նայում որտեղ հերոսը հոգեկան հիվանդ էր, տարիներ շարունակ հոգեբուժարանում էր ապրել: Ինձ հետաքրքրում ա հոգեբուժարաններում / եթե վաղ տարիքից են մնում/,պացիենտը որը ունի անձի երկվություն / բացի դեղեր ներարկելուց / ունի՞ զբաղմունք, ասենք գիրք կարդա, կամ սովորեցնեն էթիակայի կանոներ կամ զբաղվի իր սիրած գործով: Ընդհանրապես կա՞ նման բան: Մի քիչ կասկածում եմ, որ Հայաստանյան հոգեբուժարաններում նման պայմաններ կստեղծվեն, բայց արդյոք այլ երկրներում կա՞:
Էս էլ հո իմ նեղ մասնագիտական ոլորտն ա (մտածում եմ` թեմա չբացե՞մ առանձին հոգեկան խանգարումների մասին): Նախ, ասեմ, որ անձի երկվություն ախտորոշումը մենակ դասագրքերում ա, մինչև հիմա հոգեբույժներն իրար միս են ուտում` դա գոյություն ունի, թե չէ: Հայաստանում կարծեմ չի էլ ախտորոշվել: Համենայնդեպս, ավագ կոլեգաներս ասում էին, որ կյանքում չեն տեսել:
Ինչ վերաբերում ա ընդհանրապես հոգեբուժարանում ապրող հիվանդի զբաղմունք ունենալ-չունենալուն, ապա դա մեծապես կախված ա նաև հիվանդի հարազատներից: Եթե զբաղվելու իրեր կտանեն, կունենա զբաղմունք: Համենայնդեպս, էն հոգեբուժարանում, որտեղ ես օրդինատուրա էի անցնում, հիվանդներն անելիքներ ունենում էին: Օրինակ, այգին էին մշակում, զբոսնում էին, շախմատ էին խաղում, նկարում էին, հեռուստացույց էին նայում: Ուղղակի մի դաժան հարց կա էստեղ. կոնկրետ շիզոֆրենիա ունեցողները սովորաբար որևէ բանով զբաղվելու ցանկություն չեն էլ ունենում:
իմ ուսանողական տարիներին նորքում դաշնամուր եմ հիշում , ու նաև պրոֆեսիոնալ երաժիշտ կար ... տխուր օրեր էին...
140/90-ից սկսած համարվումա հիպերտոնիկ հիվանդություն:
StrangeLittleGirl
02.02.2012, 13:31
140/90-ից սկսած համարվումա հիպերտոնիկ հիվանդություն:
Բայց ստաժավոր հիպերտոնիկներինը դրանից ցածր չեն իջեցնում, չէ՞:
Magic-Mushroom
02.02.2012, 16:55
Կրկին մի հարց տամ, իսկ ինչ է նշանակում 80/50 ճնշումը + 120 սրտի աշխատանքը հանգիստ վիճակում միասին, կարելի է ասպիրին խմել:think
Երեկ մեր մոտի շտապօգնության օնլայն կայքում դիժուրնին ես էի, մի հատ աղջիկ նման նամակ գրեց, ես խորհուրդ տվեցի շտապ զանգել 911, քանի որ նաեւ հիպերտերմիա էր առաջացել եւ կար մեծ վտանգ սերոտոնինային սինդրոմի՝ SSRI Paxil խմելու եւ այն Լ-Տրիպտոֆանի հետ խառնելու պատճառով, մինչեւ հիմա նորություն չունեմ, հուսով եմ լավ է, բայց սարսափելի ձեւով անհանգստանում եմ նրա համար:
My World My Space
02.02.2012, 17:40
Սիրելի բժիշկներ և ոչ միայն
Մի հատ սենց կրիմինալ բան ա պետք ինձ
Ուրեմն մարդամեկի ջերկությունը մի քանի ժամով բարձրացնել ա պետք, թե չէ ինքը կընգնի էն նյութի մեջ, էսօր ամբողջ օրը ինչքան անկապ վերսիա ասես չեմ լսել:
Մի խելքին մոտ բան ասեք, էլի փլիզ

4-5 ժամ հեծանիվ քշի: Իմ մոտ հեծանիվ քշելու հաջորդ օրը ջերմությունս 37-ից չի իջնում, չնայած ես ընդհանրապես վատ չեն զգում:
Վորլդ ջան Պիրոգենալ իսկապես չկա քաղաքում, եկա ասեմ , որ իմ վրա հույս չդնես , չգիտեմ թե անվնաս էլ ինչ կա, նոր ինետում պրոդիգոզան պրեպարատին դեմ եկա , բայց ինձ լրիվ անծանոթ էր:Ու էլի միջմկանային օգտագործման ձևով էր:
Բայց ստաժավոր հիպերտոնիկներինը դրանից ցածր չեն իջեցնում, չէ՞:
Հիպերտոնիկ հիվանդ կա իրեն, օրինակ` 160/110-ի պայմաններում լավա զգում, իսկ երբ ճնշումա դառնումա, օրինակ` 145/93, իրեն վատ է զգում, քանի որ ինքն արդեն սովորել է, հարմարվել է բարձր ճնշմանը... բայց միևնույն է, 140/90-ը կարմիր լույսա:
My World My Space
02.02.2012, 19:09
Սիրելի բժիշկներ և ոչ միայն
Մի հատ սենց կրիմինալ բան ա պետք ինձ
Ուրեմն մարդամեկի ջերկությունը մի քանի ժամով բարձրացնել ա պետք, թե չէ ինքը կընգնի էն նյութի մեջ, էսօր ամբողջ օրը ինչքան անկապ վերսիա ասես չեմ լսել:
Մի խելքին մոտ բան ասեք, էլի փլիզ
ես չեմ հասկանում էս ակումբում մի խելքը գլխին սիմուլյանտ ուսանող էլ չկա՞... :))
ես չեմ հասկանում էս ակումբում մի խելքը գլխին սիմուլյանտ ուսանող էլ չկա՞... :))
կա , ես երեխա ժամանակ ջերմաչափը շփում էի հետո էի մորս ցույց տալիս, իր ջերմությունը իսկականից էր բարձրանում,երբ ասենք 10 օր ինձ հիվանդ պահել գուրգուրելուց հետո , մեկ էլ հայտնաբերում էր, որ ջերմությունս էլի 39.9 է :D
Magic-Mushroom
02.02.2012, 19:30
My World My Space ջան, հիպոտալամուսի՝ մարմնի ջերմության պատասխանատուն գլխուղեղում, հետ խաղ անելը շատ վտանգավոր կարող է լինել, զգույշ եղի ու մի լսի ինչ-որ մեկի հիմար խորհուրդներին:
Ժողովուրդ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք վերեւի հարցին՝ ճնշման հետ կապված:
My World My Space
02.02.2012, 19:34

Մեջ ջան, գիտակցում եմ, բայց դե մարդուն մի անգամ պետք է, անելանելի վիճակում է հայտնվել, ու մի բան պիտի արվի...
Magic-Mushroom
02.02.2012, 19:51
My World My Space ջան ասածս այն է, որ արհեստական հիպերտերմիա առաջացնելը կարող է մահացու լինել, կատակ չեմ անում, ավելի լավ է ինչ-որ բժիշկ ճարեք, որը թուղթ կտա որ թաքություն եք ունեցել:oy, կամ ջերմացափի հետ մանիպուլյացիա անել, ուրիշ ոչ մի բան չանես ու ոչ մեկին չլսես, դե կարող են յոդ խորհուրդ տալ, կամ գրաֆիտ:[
Բյուր ջան մի բան հարցնեմ, ասենք մարդու ճնշումը բարձր է 140/90, բայց մարդը իրեն շատ լավ է զգում ու հենց ճնշումը իջնում է մի փոքր վատանում է, ինչ՞ կարելի է անել, խոսքս տատիկիս մասին է, գիտես միշտ կարդացել եմ, բայց այդպես էլ չեմ հասկանում որն է նորմալ ճնշումը, եթե դժվար չէ կգրես՞ ասենք 20 տարեկան Եվրոպացու նորմալ ճնշման չափը եւ սրտի աշխատանքը նորմալ՝ այսինքն հանգիստ վիճակում, չէ այնպես չի որ անգրագետ եմ ու չգիտեմ, ուղղակի ցանկանում եմ իմանալ մյուս բժիշկների՝ Ֆրիմանի, Գեա-ի ու քո կարծիքը:
արտերիալ հիպերտենզիայի կլասիֆիկացիան ըստ զարկերակային ճմշման մակարդակի
օպտիմալ զարկերակային ճնշումը 120/80 է
սահմանային վիճակ............................140/90
առաջին աստիճան(թեթև)...................140-159/90-99
երկրորդ աստիճան (չափավոր)...........160-179/100-109
երրորդ աստիճան (ծանր)...................>180/110
գոյությունունի իզոլացված սիստոլիկզարկերակային հիպերտենզիա հասկացողությունը, որի ժամանակ սիստոլիկ ճնշումը հվասար կամ մեծ է 140-ից, իսկ դիաստոլիկ ճնշումը փոքր է 90 -ից:
նորմայում պուլսը` 60-80 զարկ է նորմայում:
Մեջիք ջան հիպերտոնիկների մոտ իսկապես էլ կա այդ խնդիրը , երբ օրգանիզմը սովորում է բարձր ճնշմանը, ու օպտիմալին սկսում է պատասխանել իբրև հիպոտոնիկ վիճակ: Դրա համար էլ այսօր աշխարհը գնում է պրոլոնգ հիպոտենզիվ պրեպարատների օգտագործմանը, որոնք ճնշոմը կարգավորում են աստիճանաբար ու ազդում են մոտ 24ժամվա ընթացքում: Դրա օգնությամբ բարձր ճնշումը կարգավորվում է աստիճանաբար ու մարդը հասցնում է նորից ադապտացվել նորմալ ճնշման ցուցանիշներին:
Մի բան էլ
Եթե մարդը գտնվում են ցածր ռիսկի խմբի մեջ ապա նրանց ճնշումը իջեցնելու նպատակային մակարդակն է`<140/90
եթե հիպերտոնիայի հետ առկա է
շաքարային դիաբետ +պրոտեինուրիա<1գ/օրը` ապա նպատակային թվերը <130/80
շաքարային դիաբետ +պրոտեինուրիա>1գ/օրը` ապա նպատակային թվերը <120/80
StrangeLittleGirl
03.02.2012, 02:25
Հիպերտոնիկ հիվանդ կա իրեն, օրինակ` 160/110-ի պայմաններում լավա զգում, իսկ երբ ճնշումա դառնումա, օրինակ` 145/93, իրեն վատ է զգում, քանի որ ինքն արդեն սովորել է, հարմարվել է բարձր ճնշմանը... բայց միևնույն է, 140/90-ը կարմիր լույսա:
Հարցս սխալ ես հասկանում: Ունենք հազար տարվա հիպերտոնիկ: Իրա ճնշումը կարա հա բարձրանա, 180/100-ի էլ հասնի: Պետք ա իջացնել ճնշումը: Հարց. ինչքա՞ն իջացնել: Կարծում եմ` 140/90-ից շատ պետք չէ:
murmushka
03.02.2012, 11:30
Բժիշկներ ջան ինչ հետևանքներ կարող է ունենալ DHEA հորմոնի բարձր լինելը (1.3-9.8 նորմայի դեպքում 15.8) և ինչպես իջեցնել այն օրգանիզմին նվազագույն վնաս հասցնելով
նախապես շնորհակալություն
StrangeLittleGirl
03.02.2012, 16:30

Եթե չեմ սխալվում, կարող է անպտղության պատճառ դառնալ: Բուժումը` հակաանդրոգենային դեղամիջոցներ: Գինեկոլոգ-էնդոկրինոլոգն ավելի լավ կիմանա, թե կոնկրետ ինչ դեղ պետք է նշանակել:
Հարցս սխալ ես հասկանում: Ունենք հազար տարվա հիպերտոնիկ: Իրա ճնշումը կարա հա բարձրանա, 180/100-ի էլ հասնի: Պետք ա իջացնել ճնշումը: Հարց. ինչքա՞ն իջացնել: Կարծում եմ` 140/90-ից շատ պետք չէ:
Հարցը հասկանալի է:
Ավելին ասեմ, 140/90-ը, հավանաբար, նրա համար "տհաճ" կլինի, ավելի բարձր է պետք (140-ից բարձր):
Ո՞ր վիրուսի կամ վիրուսների դեպքում, չի կարելի մարդուն հաճախ և աշխույժ շարժվե՞լ:
Ո՞ր վիրուսի կամ վիրուսների դեպքում, չի կարելի մարդուն հաճախ և աշխույժ շարժվե՞լ:
Բոլոր վիրուսների դեպքում կարելի է շարժվել!
Ո՞ր վիրուսի կամ վիրուսների դեպքում, չի կարելի մարդուն հաճախ և աշխույժ շարժվե՞լ:
Ես որ տենց բան չեմ հիշում, եթե ուզում ա/ կարա շարժվի ու շատ թույլ չի, թող շարժվի :esim
Բոլոր վիրուսների դեպքում կարելի է շարժվել!
Կան վիրուսի կամ վիրուսների տեսակներ,(կոնկրետ չգիտեմ մի տեսակ ա, թե մի քանի) որոնք աշխույժ շարժվելու դեպքում մարդու օրգանիզմում շատանում են: Հաճախ շարժվելու դեպքում, այն կարող է մարդու համար լինել վտանգավոր և նույնիսկ մահացու:
Ես որ տենց բան չեմ հիշում, եթե ուզում ա/ կարա շարժվի ու շատ թույլ չի, թող շարժվի :esim
Շատ հավանական է, որ մարդն ունի այդ վիրուսը, բայց իրեն թույլ չի զգում:
StrangeLittleGirl
05.02.2012, 18:34
Կան վիրուսի կամ վիրուսների տեսակներ,(կոնկրետ չգիտեմ մի տեսակ ա, թե մի քանի) որոնք աշխույժ շարժվելու դեպքում մարդու օրգանիզմում շատանում են: Հաճախ շարժվելու դեպքում, այն կարող է մարդու համար լինել վտանգավոր և նույնիսկ մահացու:
Կներեք, չդիմացա :D :D
Եթե մարդը ճնշման բարձրանալու հետ խնդիրներ ունի և այն նյարդային համակարգի հետ է կապված, ապա ուտելիքը՝ քաղցրը, թթուն կամ սուրճը, կարո՞ղ է ազդել(մեծ նշանակություն ունի՞) ճնշման բարձրացմանը:
Կներեք, չդիմացա :D :D
Դու նորա որ չես դիմանում, իսկ ես գիշերվանից չեմ դիմանում ))
Rammstein
06.02.2012, 03:02
Բժիշկներն ջան, ճի՞շտ ա, որ ծխելը թողնելը կարող ա ատամների վրա վատ ազդի (ծանոթս ասում էր` կարող ա նույնիսկ ատամները թափվեն):
Ես քանի օր ա լնդերս մի տեսակ քոր են գալիս: Ուզում եմ հասկանամ` կարող ա՞ նրանից լինի, որ 10 օր ա չեմ ծխել, թե՞ ուրիշ պատճառ էլ կարա լինի, էդ թվում` էս անտեր գրիպը: :unsure
Universe
06.02.2012, 11:45

Որպես մի 10 անգամ թարգած-սկսած մարդ :)) կարող եմ ասել, որ ինձ մոտ հենց նույն ձևովա դրսևորվում երբ թողնում եմ ծխելը.. Ու շատը հենց էտ տհաճ ու անդուր զգացողություննա պատճառը, որ մեկ երկու ծխում եմ անցնումա, ու դա կրկին դառնումա սովորություն...
ի դեպ, ի"նչ սիգարետ ես ծխում, դրանում խեժ-նիկոտինի քանակությունը ինչքա՞նա...
Ես երբ քենթ էի ծխում /4,0.4/, էտ ժամանակ նույնիսկ 6-ժամ չծխելը հերիք էր, որ սկսեր անդուր զգացողությունը, հետո փոխեցի դավիդըվ 1,0.1 ու հիմա տանը ընդհանրապես չեմ ծխում ու տհաճ քոր-զգացողություն էլ չի լինում:
StrangeLittleGirl
06.02.2012, 13:18
Բժիշկներն ջան, ճի՞շտ ա, որ ծխելը թողնելը կարող ա ատամների վրա վատ ազդի (ծանոթս ասում էր` կարող ա նույնիսկ ատամները թափվեն):
Ես քանի օր ա լնդերս մի տեսակ քոր են գալիս: Ուզում եմ հասկանամ` կարող ա՞ նրանից լինի, որ 10 օր ա չեմ ծխել, թե՞ ուրիշ պատճառ էլ կարա լինի, էդ թվում` էս անտեր գրիպը: :unsure
Չնայած ստոմատոլոգ չեմ, բայց կարծում եմ` էս մեխանիզմով ա աշխատում: Քանի որ ծխախոտի մեջ ինչ թունավոր նյութ ասես չկա, բոլոր մանրէները (այդ թվում` ոչ մակաբույծ) սատկում են: Հենց թողնում ես, թույնը վերանում է, բակտերիաները սկսում են ակտիվ բազմանալ` վնասելով ատամները: Դրա համար խորհուրդ կտայի ուղղակի ստոմատոլոգի մոտ գնալ: Ինքն ավելի լավ կիմանա, թե ոնց կանխի:
Universe
06.02.2012, 13:58

Ու արդեն կամաց կամաց քրոնիկ պարոդոնտիտ, գինգիվիտ...
Բյուր ջան, անկախ ծխել-չծխելուց, միևնույնա, բակտերիաների քանակը չի դրա պատճառը, պատճառը կոպիտ ասած լնդերի դիսկամֆորտնա առանց նիկոտինի, էտ թվում նաև թքագեղձերի ու etc...
որպես հանգստացնող միջոց մի շաբաթ պալասկանիա ու վերջ լնդաքորին ))
Rammstein
06.02.2012, 15:10
ի դեպ, ի"նչ սիգարետ ես ծխում, դրանում խեժ-նիկոտինի քանակությունը ինչքա՞նա...
Մարլբորո էի ծխում 4/0.4 կամ էլ 3/0.2: Բայց սա (http://www.akumb.am/showthread.php/37-Ծխախոտ?p=2316554&viewfull=1#post2316554) նայելուց հետո մտածում եմ, որ ավելի լավ ա մարդ չիբուխ ծխի, քան թե էդ քիմիական զիբիլը (+ որը գնորդի վրա ծախում են ինքնարժեքից մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր անգամ թանկ):
Բյուր, շնորհակալ եմ արձագանքի համար: Չեմ կարծում` սրա համար դիմեմ ստոմատոլոգի, միայն ուզում էի իմանալ` չծխելո՞ւց ա, թե՞ ոչ: Ոնց որ թե համոզվեցի, որ` այո: :)
Չեմ կարծում` սրա համար դիմեմ ստոմատոլոգի, միայն ուզում էի իմանալ` չծխելո՞ւց ա, թե՞ ոչ: Ոնց որ թե համոզվեցի, որ` այո: :)
Ցավոք, ստոմատոլոգներն այս պարագայում ոչնչով չեն կարող օգնել:
Ճիշտ համոզվեցիք` ծխելուցա (ատամների թուլացում, իրարից հեռացում, ընդհուպ մինչև ատամների թափվել), սա այն դեպքում եթե մոլի ծխողը կտրուկ թարգումա:
Magic-Mushroom
07.02.2012, 21:47
Բժիշկներն ջան, ճի՞շտ ա, որ ծխելը թողնելը կարող ա ատամների վրա վատ ազդի (ծանոթս ասում էր` կարող ա նույնիսկ ատամները թափվեն):
Ես քանի օր ա լնդերս մի տեսակ քոր են գալիս: Ուզում եմ հասկանամ` կարող ա՞ նրանից լինի, որ 10 օր ա չեմ ծխել, թե՞ ուրիշ պատճառ էլ կարա լինի, էդ թվում` էս անտեր գրիպը: :unsure
Ես էլ ամենինչ մի 10 անգամ թարգած ու սկսած՝ չնայած հիմա չեմ ծխում, վստահ կարող եմ ասել, որ մեղավորը դոֆամինն է՝ ծխելու հետեւանքով այն արտադրվում է ոչ ստրանդարտ, իսկ երբ թողնում ես կամաց-կամաց վերականգնվում է, ինչը ազդում է նյութափոխանակության, սրտի աշխատանքի, ատամների զգայնության եւ այլ շատ բաների վրա:
Rammstein
08.02.2012, 00:37

Իսկ ծխելը աստիճանաբար թարգելը կօգնի՞, որ դոֆամինի պակասը էդքան չզգացվի:
Magic-Mushroom
08.02.2012, 15:05
Rammstein ջան ցանկացած կախվածություն առաջացնող նյութ խորհուրդ է տրվում թողնել աստիճանաբար, որոշ նյութեր միանգամից թողնելը նույնիսկ կարող է մահացու լինել, այո կօգնի, որ դոֆամինի պակասը այդքան չզգացվի, խորհուրդ կտամ սնվել կաթնաշոռով, ճիշտ ժամանակին քնել, միշտ մոտդ ունենալ ծխախոտ, երբ շատ ես ցանկանում ծխել ուղղակի գլանակը վերձրու ձեռքդ, բայց մի վառի:), Բ կոմպլեքս վիտամիններ խմի, երբ ծխելը թողնում ես օրգանիզմում նյութափոխանակությունը փոխվում է եւ օրգանիզմը հարմարվում է, ամենադժվարը առաջին շաբաթն է, հետո հեշտ է, ես արդեն համարյա մեկ ամիս է չեմ ծխել ու գիտես՞ ինչքան գումար եմ խնայել, բոլոր համային ու հոտային ռեցեպտորները վերականգնվել են, ուտելիքը շատ համով է, երբ ծխում ես բոլոր համերը ու հոտերը բթանում են:
My World My Space
08.02.2012, 15:16
Մեջիք, Գեա և մյուսներ... էկել եմ ասեմ, որ տաքություն ունենալու համար ոչ մի միջոց չկիրառվեց, պռոստը խեղճ տղեն էնքան էր մտածել, որ տաքությունն իրոք բարձրացել էր.... :))
Magic-Mushroom
08.02.2012, 15:41
My World My Space:) հավատում եմ, ամենինչ գլխուղեղն է կառաավարում, մտքի ուժով շատ բաներ կարելի է փոխել, օրինակ երբ լավ բաների մասին ես մտածում, կամ լավ հիշողություններ ես հիշում օրգանիզմում մեծ քանակությամբ էնդորֆիններ են արտադրվում:
Մեջիք, Գեա և մյուսներ... էկել եմ ասեմ, որ տաքություն ունենալու համար ոչ մի միջոց չկիրառվեց, պռոստը խեղճ տղեն էնքան էր մտածել, որ տաքությունն իրոք բարձրացել էր.... :))
Հով ջան լրիվ վանեցու արդուկի անեկդոտը դարձավ, էն որ ասում է."Լավ արդուկ չունեք չունեք, գնամ իմ արդուկը միացնեմ": Ասա այ մարդ, որ դու տենց անվնաս մեթոդ ունեիր, էլ ինչի համար էիր մեզ իրար խառնել:))
Իսկ կատակը մի կողմ,իսկապես ուրախ եմ, որ դրսից ինչ-որ բան այդ նպատակովօրգանիզմ չներմուծվեց, որովհետև ամեն դեպքում , դա անվտանգ չի:
murmushka
09.02.2012, 10:55
բժիշկներ ջան, ինչից կարող է լինել մետաղական համը բերանում ու ինչպես ազատվել դրանից
Հ.Գ. փչացած ատամ չկա
նախապես շնորհակալություն
StrangeLittleGirl
09.02.2012, 13:46
բժիշկներ ջան, ինչից կարող է լինել մետաղական համը բերանում ու ինչպես ազատվել դրանից
Հ.Գ. փչացած ատամ չկա
նախապես շնորհակալություն
Մի հատ լավ արտահայտություն կա. լեզուն ստամոքսի հայելին է: Ընդհանրապես, բերանում տարբեր տեսակի համերով կարելի է կողմնորոշվել, թե ստամոքսում ինչ է կատարվում: Հիմա լավ չեմ հիշում, թե մետաղականը կոնկրետ ինչ խանգարման դեպքում էր, բայց ամեն դեպքում խորհուրդ կտայի ստամոքսը ստուգել: Բերանի համը մեկ էլ փոխվում է տարբեր դեղեր օգտագործելիս (էլի չեմ հիշում, թե որի դեպքում ինչ :():
ինչից կարող է լինել մետաղական համը բերանում
Մետաղական համը բերանում կարող է լինել` ենթաստամոքսային գեղձի, լյարդի, վահանագեղձի հիվանդություններից...
Մեկ սիմպտոմով, սովորաբար, դիագնոզ չեն դնում:
բժիշկներ ջան, ինչից կարող է լինել մետաղական համը բերանում ու ինչպես ազատվել դրանից
Հ.Գ. փչացած ատամ չկա
նախապես շնորհակալություն
Մուրմուշկա ջան մետաղական համի պատճառները շատ են
ինչպես արդեն StrangeLittleGirl (http://www.akumb.am/member.php/8-StrangeLittleGirl) -ը ասեց 1)առաջին հերթին պետք է ստուգել ստամոքսաղիքային տրակտը, որովհետև խրոնիկ գաստրիտը, խոլեցիստիտը(լեղապարկի բորբոքում), լեղուղիների դիսկինեզիաները , լյարդի ախտահարումը, ենթաստամոքսային գեղծի ախտահարումը կարող են բերել մետաղական համի առաջացմանը:
2)Որոշ անեմիաների դեպքում ևս գանգատների մեջ նշվում է ինչպես համի այլասեռումը,այնպես էլ մետաղական համի առկայությունը բերանում
3)Որոշ դեղեր, հատկապես գերդոզավորման կամ երկարատև օգտագործաման դեպում,մետաղներով թունավորումը:
4)Հիշելով ավելի վերում Ձեր գրած հարցը DHEA հորմոնի հետ կապված, ուզում եմ նշել, որ հորմոնալ խանգարումները ևս կարող են դրա պատճառ լինել:
5)պատճառը կարող է նաև շատ բանալ լինել , օրինակ` վնասված տեֆլոնե ծածկով կաթսաների օգտագործումը, որովհետև ինչքան գիտեմ մանավանդ ցածրորակ էժան կաթսանների մետաղը այնքան էլ ճիշտ ու մանրակրկիտ չեն ընտրում, ու դրանք բարձր ջերմաստիճանում սննդի հետ խառնվելով օքսիդանում ու հայտնվում են սննդի մեջ, նրան տալով մետաղական համ, որից ի վերջո կարող է փոխվել նաև բերանի համը:Ի դեպ ենթադրում եմ , որ սա էլ ինչ որ չափով կարելի է համարել մետաղական թունավորում:
Այս պահին ոնց որ այսքանը հիշեցի
Եթե մարդը ճնշման բարձրանալու հետ խնդիրներ ունի և այն նյարդային համակարգի հետ է կապված, ապա ուտելիքը՝ քաղցրը, թթուն կամ սուրճը, կարո՞ղ է ազդել(մեծ նշանակություն ունի՞) ճնշման բարձրացմանը:
Բժիշկներ ջան, խնդրեմ պատասխանեք այս հարցին, կամ այսպես՝
ա.Այո, մեծ նշանակություն ունի.
բ. Ոչ, մեծ նշանակություն չունի.
գ. Ոչ, ընդհանրապես կապ չունի.
դ. Այո, միանշանակ:
Բժիշկներ ջան, խնդրեմ պատասխանեք այս հարցին, կամ այսպես՝
ա.Այո, մեծ նշանակություն ունի.
բ. Ոչ, մեծ նշանակություն չունի.
գ. Ոչ, ընդհանրապես կապ չունի.
դ. Այո, միանշանակ:
Արփինե ջան հարցիդ պատասխանելու համար ,պետք է մի քանի հարցերի պատասխան ունենալ.
1)տվյալ մարդու մատ ախտորոշվա՞ծ է էսենցիալ հիպերտենզիա դիագնոզը, կամ ավելի պարզ ասեմ , ճնշման բարձրացումները լինում են հազվադեպ և կապված են միայն նյարդայնանալու հետ , թե՞ այնուամենայնիվ այն մշտական բնույթ է կրում:
ՈՒ ընդհանրապես պարզ չի կոնկրետ իմ համար , ի՞նչ է նշանակում ճնշման բարձրանալը կապված է նյարդային համակարգի հետ: Սա պարզաբանում է պահանջում:
եթե նրա մոտ այնուամենայնիվ կա դիագնոզ, ուրեմն նյարդայնանալը պրովոկացիոն ֆակտոր է հանդիսանում, ու այդ մարդը պետք է հետևի սննդակարգին ինչպես մյուս բոլոր հիպերտոնիկները,եթե պրակտիկ առողջ մարդ է ու սթրեսի հետևանքով են լինում ճնշման տատանումները, ուրեմն պետք է դիմի առաջին հերթին նյարդաբանին, այսինքն բուժի նյարդերը;Չնայած ասեմ , որ բոլորիս մոտ էլ սթրեսից լինում է Զ/Ճ-ի բարձրացում , պայմանավորված նրանով, որ արյան մեջ մեծ քանակով մեդիատորներ`ադրենալին, նորադրենալին... է հայտնվում, որոնք ունեն վազոսպաստիկ( անոթները սեղմող) ու և սրտի աշխատանքը արագացնող( հաճախասրտություն`տախիկարդիա)հատկություն, ու դրա արդյունքում էլ տեղի է ունենում ճնշման բարձրացում , որը ժամանակավոր բնույթ ունի , ու կոնկրետ պրակտիկ առողջ մարդու դեպքում կարելի է ասել որ վտանգավոր չի:
ժամանակ կգտնեմ, կթարգմանեմ ու կտեղադրեմ , թե ընդհանրապե բարձր ճնշում ունեցող մարդիկ ինչ պետք է ուտեն ու ինչից խուսափեն, եթե իհարկե հետաքրքրում է ...

Նախ շնորհակալ եմ:)
Նրա մոտ զճ-ի բարձրացումները լինում են հաճախակի, այսինքն ավելի շուտ մշտական բնույթ են կրում: Եվ ախտորոշվել է նյարդային համակարգի հետ կապված լինելը, բացի այդ նա որևէ օրգան համակարգի հետ խնդիրներ չունի: Իսկ նյարդային համակարգը բավականին թույլ է:
Նյութերը հետաքրքիր կլինեն:
Հ.Գ. Հստակ գիտակցում եմ, անհատականության գործոնը, և գտնում, որ դժվար է այս ձևով որևէ բան ասելը, այնուամենայնիվ ինձ կապն էր հետաքրքրում:

տվյալ դեպքում , ենթադրում եմ, որ հիվանդը իհարկե պետք է հետևի որոշակի սննդակարգի, չօգտագործի շատ հեղուկներ, աղ. սահմանափակի կենդանական ճարպը... որովհետև փաստորեն ճնշման բարձրացումը կրում է մշտական բնույթ:
Նենց տպավորությունա, որ բժիշկներից քննություն են վերցնում :think
Խորհուրդ եմ տալիս բժիշկներին, այնպիսի հարցերին, ինչպիսիք են, օրինակ` ինչից կարող է լինել գլխացավը` չպատասխանել:
Հանրամատչելի հարցերը գտնվում են ինտերնետում:
Գլխացավի տիպի սիմպտոմների պատճառները հարյուրավոր են, իսկ բժիշկը մատից հոտ չի քաշելու, որ իմանա, թե կոմպի հետևում նստած պացիենտի մոտ կոնկրետ ինչիցա հենց էտ գլխացավը:
Հիվանդները, խորհուրդ հարցնողները պետք է խնդիրը ներկայացնեն մանրամասն, այլ ոչ թե... (էլ չասեմ!):
Բժիշկները չպատասխանելով անկապ հարցերի կմեծացնեն հարգանքը իրենց նկատմամբ:

Ընդհանուր առմամբ համաձայն եմ գրածներիդ հետ,հարցեր կան ,որոնց պատասխանը շատ ավելի մանրամասն ու գրագետ կարելի է գտնել հենց համացանցում համատասխան հղում անելու դեպքում:
նկատել եմ,որ գրեթե բոլոր բժշկական ֆորումները ունեն մի մեծ ու վտանգավոր միտում , հարց տվողը ակընկալում է, որ մարդուն առանց տեսնելու ու հետազոտելու հնարավոր է լսել սպառիչ ու,որ ամենակարևորն է վերջնական պատասխան , առանց եթեների ու կասկածանք արտահայտող բառերի , դա անհնար է:Բայց երբեմն էդ անկապ հարցերին թեկուզ որոշակի կամ ուղղորդող պատասխաններ լսելով է, որ մարդիկ հետո գնում են բժշկի`հասկանալով, որ առողջական խնդիր այնուամենայնիվ կա:
Ի դեպ կարծես ոչ վաղ անցյալում այլ կարծիքի էիք:
նայեք հենց այս թեմայի էջ 70 #1043-#1047 գրառումները::)
Ի դեպ կարծես ոչ վաղ անցյալում այլ կարծիքի էիք:
նայեք հենց այս թեմայի էջ 70 #1043-#1047 գրառումները::)
Կարդացի թիվ #1047 գրառումը (#1043-ը ձերն է), բայց չհասկացա, թե որտեղ էր տարակարծություն:
Ես հենց այդ #1047-ում էլ եմ ասում, որ, ցիտում եմ. "Այ օրինակ պետք է հարցնեն՝ ունեմ զարկերակային հիպերտենզիա (160/110), օրվա հիմնականում այս ինչ ժամին հաճախանում են ուժեղ (թույլ, միջին...) գլխացավեր... կոնկրետ իմ պարագայում ի՞նչ բուժում կառաջարկեք (լավ կլինի եթե դրա հետ մեկտեղ նշվի կյանքի անամնեզ՝ օրինակ, բացի վերոգրյալից ունեմ նաև գաստրիտ!!!) " :
Ինձ թվումա, դուք "գլխացավեր" բառը առանձին կոնտեկստում եք դիտել, դրանք բոլորը (զ/ճ-ի ցուցանիշը, զ/ճ-ն որ ժամերին է լինում, գլխացավեր, անամնեզ) մի դեպքին են վերաբերում, այսինքն էն ժամանակ գրելով ես ի նկատի ունեի, որ հիվանդը իր խնդիրը պետք է մանրամասն ներկայացնի, ոչ թե կծկտուր մի հատ բան ասի ու վերջ:
լավ ուրեմն ճիշտ չեմ հասկացել :)
իսկ իմ կարծիքով այստեղ բուժում գրելը ընդհանրապես սխալ է, նույնիսկ եթե տվյալներ ներկայացվեն, որոհետև շատ անգամ իրական կյանքում մարդուն հետազոտելուց ու չգիտեմ ինչքան հետը զրուցելուց հետո է դա դժվար լինում անել ,էլ ուր մնաց այսպես:
Հիվանդը հաճախ իր խնդիրը չի էլ կարողանում մանրամասն ներկայացնել , դա երևի ամենադժվար պահն է:
soultaker
12.02.2012, 00:28
Երկու հարց ունեմ:
1) Միջինում մոտավորապես որքա՞ն է 20-22 տարեկան մարդուն անհրաժեշտ քնելու ժամանակը: Նորմա՞լ է արդյոք, եթե ողջ օրը անշարժ անցկացնելուց ու քիչ էներգիա ծախսելուց հետո քնելու ժամանակը լինի 9 - 10 ժամ:
2) Որքանո՞վ է ճիշտ ամեն օր ընդունել C վիտամին, եթե ամենօրյա աշխատանքը պահանջում է մտավոր ծանրաբեռնվածություն: Այսինքն արժի՞ արդյոք ամեն օր ստանալ լրացուցիչ վիտամիններ:
Երկու հարց ունեմ:
1) Միջինում մոտավորապես որքա՞ն է 20-22 տարեկան մարդուն անհրաժեշտ քնելու ժամանակը: Նորմա՞լ է արդյոք, եթե ողջ օրը անշարժ անցկացնելուց ու քիչ էներգիա ծախսելուց հետո քնելու ժամանակը լինի 9 - 10 ժամ:
նորմալ քունը 7 - 8 ժամ է , եթե մարդը առողջ է ու առանց պատճառի քիչ է շարժվում բավական չէ, դեռ միբան էլ դրանից հետո 9-10 ժամ քնում է , ուրեմն ուղղակի ծույլ է: եթե իհարկե խնդիրներ չկան , նման բան հաճախ լինում է նյարդային հյուծվածության ժամանակ:
2)
Որքանո՞վ է ճիշտ ամեն օր ընդունել C վիտամին, եթե ամենօրյա աշխատանքը պահանջում է մտավոր ծանրաբեռնվածություն: Այսինքն արժի՞ արդյոք ամեն օր ստանալ լրացուցիչ վիտամիններ:
Ոչ միայն չարժի , այլև չի կարելի ...
նորմալ քունը 7 - 8 ժամ է , եթե մարդը առողջ է ու առանց պատճառի քիչ է շարժվում բավական չէ, դեռ միբան էլ դրանից հետո 9-10 ժամ քնում է , ուրեմն ուղղակի ծույլ է: եթե իհարկե խնդիրներ չկան , նման բան հաճախ լինում է նյարդային հյուծվածության ժամանակ:
Իսկ եթե քնի պահանջը մտավոր գերծանրաբեռնվածության հետանք է?
Հնարավոր է արդյոք, որ երկար քնելու պահանջի պատճառը լինեն ոչ թե ֆիզիկական և մտավոր հոգնածությունը կամ նյարդային լարվածույթունը, այլ ֆիզիոլոգիական կամ հոգեբանական այլ պատճառներ?

Վառզոր ջան նյարդային հյուծվածության պատճառներից մեկն էլ հենց մտավոր գերծանրաբեռնվածությունն է լինում:
Հարցի մնացած բաժնին չեմ կարող պատասխանել, քնի խանգարումները շատ պատճառներից են լինում , բայց թե ինչքանով է դա ֆիզիոլոգիական չգիտեմ : Բանը նրանում է , որ ֆիզիոլոգիական ասելով արդեն հասկանում ենք , որ տվյալ երևույթը գտնվում է նորմայի սահմաններում: Ես ընդհանուր, այսպես ասած ստանդարտներն եմ գրել , բայց դա կարող է ունենալ նաև անհատական բնույթ, այդ հարցին մասնագետը պետք է պատասխանի, (կան բժիշկներ ,որոնք զբաղվում են հենց քնի խանգարումներով ու ընդհանրապես նրա ուսումնասիրությամբ) :Միայն տրամաբանությամբ մի բան կասեմ , կարծում եմ , որ ժառանգականությունը այնուամենայնիվ նշանակություն ունի:Այսինքն քնել սիրող մարդկանց երեխաները ևս սիրում են երկար քնել ու հակառակաը, մի խոսքով մարդու բիոռիթմերից շատ բան է կախված:

Փաստորեն նույնիսկ գենետիկա կա :think
Իսկ Երևանում կան մասնագետներ, որոնք զբաղվում են քնի հարցերով (շատ քնել, քնի պակասի զգացում, քնած վիճակը որպես իրական աշխարհից փախչելու միջոց` երազային վիրտուալ կեցություն)?

Ընդհանրապես դա նևրոպատոլոգների խնդիրն է,ու կան իհարկե մասնագետներ, որոնք զբաղվում են քնի գործիքային հետազոտությամբ,նրա փուլերի, դրանց հերթագայության ու չգիտեմ էլ ինչ լիքը-լիքը բաների հետազտությամբ, Էրեբունիում են դրանով զբաղվում, մի ժամանակ սրտաբանության ինստիտուտի 8-րդ հարկում Զելվեյանի բաժանմունքում մի կաբինետ կար դրա համար առանձնացված, չգիտեմ հիմա գործում է թե չէ:
soultaker
14.02.2012, 00:04
Ոչ միայն չարժի , այլև չի կարելի ...
Իսկ ամեն դեպքում ամենօրյա սնունդի մեջ չկա՞ վիտամին, ասենք եթե էտ նույն վիտամինը սնունդիցա մարդը ստանում, ինչ-որ տարբերություն կա՞:
Իսկ ամեն դեպքում ամենօրյա սնունդի մեջ չկա՞ վիտամին, ասենք եթե էտ նույն վիտամինը սնունդիցա մարդը ստանում, ինչ-որ տարբերություն կա՞:
տարբերությունը աննկարագրելի է , սինթետիկ վիտամինները աննպատակ օգտագործել չի կարելի: Սնունդն է պետք կարգավորել, այնպես, որ հարուստ լինի վիտամիններով:Սննդի հետ ներմուծվող վիտամինները օրգանիզմի կողմից յուրացվում են լիարժեք , դրանք անվնաս են, ի տարբերություն սինթետիկների...
Magic-Mushroom
15.02.2012, 19:20
Հարգելի Գեա ջան քո հետ համարյա համամիտ եմ, սակայն կան բացառություններ՝ օրինակ ապացուցված է, որ ֆոլլաթթուն սինթեթիկ վիճակում ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, քան բնական վիճակում,բամջարեղենի միջից, շպինատը, սեխը, կանաչ գույն ունեցող բանճարեղենները, հարուստ են ֆոլլաթթվով, այն խորհուրդ է տրվում օգտագործել հղի կանանց՝ պտղի նորմալ ձեւավորման համար, Գեա հետո գիտես, ասեմ, որ ես բնական սննդի կողմնակից եմ, բայց սուպերմարկետից գնած սնունդը, հետո ջերմամշակում անցած, հազար ու մի նյութ խառնած, համարյա զուրկ է վիտամիներից եւ կարող են առաջանալ լուրջ խնդիրներ, նաեւ ով-որ չարաշահում է ալկոհոլը, անպայման խորհուրդ կտամ օգտագործել Վիտամին Բ6, ալկոհոլը ուղղակի լվանում է այդ ջրում լուծվող(կան նաեւ յուղում լուծվող՝ որոնք օրգանիզմում ավելի երկար են մնում՝ վիտ Ա,Ե,Կ) պետքական վիտամինը օրգանիզմից:
StrangeLittleGirl
16.02.2012, 03:28
Փաստորեն նույնիսկ գենետիկա կա :think
Իսկ Երևանում կան մասնագետներ, որոնք զբաղվում են քնի հարցերով (շատ քնել, քնի պակասի զգացում, քնած վիճակը որպես իրական աշխարհից փախչելու միջոց` երազային վիրտուալ կեցություն)?
Սամսոն Խաչատրյանը զբաղվում էր մի ժամանակ, հիմա` չգիտեմ: Գիտեմ, որ մի ժամանակ սրտաբանության ինստիտուտում էր, բայց հետո էնտեղից դուրս եկավ:
Ի դեպ, ինչ վերաբերում է քնին, դա խիստ անհատական բան է: Մարդիկ կան, որոնց վեց ժամն է հերիք, մարդիկ էլ կան, որոնց համար ութ ժամը քիչ է: Կարևոր է նաև քնի որակը: Իհարկե, երբ անքնություն ենք ունենում, իմանում ենք դրա մասին, բայց երբեմն լինում են ավելի թեթև խանգարումներ, երբ գիշերը մի քանի անգամ արթնանում ենք, մակերեսային ենք քնում ու չենք նկատում, բայց անընդհատ քնի պահանջ ենք զգում:
Սա ասում եմ ոչ միայն որպես բժիշկ, այլ որպես էս ամեն ինչի միջով անցած մեկը: Դեռ կողքից էլ բժիշկ համակուրսեցիս օգնում էր հաղթահարել քնի խնդիրը:
Նաիրուհի
16.02.2012, 03:45
Ծանոթ ապագա մամա ունեմ, որոշել է մանկական սենյակի առաստաղը CD-ներով պատել։ Մտածում է, թե հետաքրքիր գաղափար է, երեխայի համար էլ վերև նայելը հաճելի կլինի, աչքի մկաններն էլ կմարզվեն։
Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է, որ չարժի նորածնի սենյակում նման բան անել, բայց կուզենայի բժշկի կարծիք էլ լսել։ Էդ լույսերի խաղը կարո՞ղ է որևէ կերպ վնասել երեխային։ Թե՞ վնասակարության աստիճանի չի հասնում։
Էդ լույսերի խաղը կարո՞ղ է որևէ կերպ վնասել երեխային։ Թե՞ վնասակարության աստիճանի չի հասնում։
Եթե նմանատիպ ուսումնասիրություն առ այսօր արված չէ (գիտականորեն), ապա մնում է միան ենթադրություններ անել, ոչ ավելին:
Ծանոթ ապագա մամա ունեմ, որոշել է մանկական սենյակի առաստաղը CD-ներով պատել։ Մտածում է, թե հետաքրքիր գաղափար է, երեխայի համար էլ վերև նայելը հաճելի կլինի, աչքի մկաններն էլ կմարզվեն։
Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է, որ չարժի նորածնի սենյակում նման բան անել, բայց կուզենայի բժշկի կարծիք էլ լսել։ Էդ լույսերի խաղը կարո՞ղ է որևէ կերպ վնասել երեխային։ Թե՞ վնասակարության աստիճանի չի հասնում։
Հայտնի է, որ մինչև որոշակի հասակի հասնելը երեխան հայացքը ֆիքսելու խնդիր ունի: Այդ պրոցեսը երեխայի կողմից յուրացվում է` աչքը փնտրում է գույներ, ձևեր ու մակերեսներ, որոնց վրա ֆիքսում է ֆոկուսը:
Գունային խաղը չի կաորղ վնասել երեխային, ինչ որ տեղ կարող է նաև նպաստել: Սակայն զուտ CD-ների առկայությունը վնաս է ոչ միայն երեխային, այլև մեծահասակն մարդուն:
1. CD-ներով պատված առաստաղը հայելու էֆեկտ է ստեղծում, որը ազդում է մարդու հոգեվիճակի վրա: Ցանկացած մարդու համար երկար ժամանակ հայլեպատ տարածքում գտնվելը անցանկալի է, առավել ևս նորածին երեխայի համար, որի մետ դեռ նոր պիտի ձևավորվի առարկաների ու շրջապատի ճանաչողության ֆունկիցաները:
2. CD-ների կառուցվածքում առկա է ալյումինե թաղանթ, որը շրջապատի ջերմային ազդեցությունների հետևանքով մանրանում և օքսիդանում է, մանավանդ եթե CD-ն քերծվածքներ ունի: Այդ տեսանկյունից առաստաղի տակ գտնվելը այդքան էլ լավ չի անդրադառնում այդ թաղանթի վրա և այն աստիճանաբար ջերմա-քիմիահարվելով (տաք օդը, ինչպես նաև նրանում գտնվող գոլորշիները և քիմիապես ակտիվ շատմիացություներ բարձրանում են դեպի առաստաղը) կամաց-կամաց փշրվում է ու տարածվում եսնյակի օդի մեջ, բնականաբար ցած իջնելով: Այդպիսի կարճատև ազդեցությունը դժվար թե ավելի վտանգավոր լինի, քան մեր քաղաքի օդն է, բայց հո սենյակի առաստաղը տարին մեկ չես փոխելու? Երկարատև ազդեցությունը վնաս է սենյակում գտնվող բոլոր կենդանի օրգանիզմների համար:
3. Նեյկայիս CD-ների արտադրւթյան ժամանակ, մասնավորապես ցածրորակ CD-ների, կիրառվում են անկայուն և նույնիսկ թունավոր պոլիմերային միացություներ, որոնք նույնպես թունավորում են CD-ների շրջակայքի օդը:
Սա զուտ տեխնիկական տեսության կողմից, իսկ բուն ազդեցության մակարդակի և դրա հետևանքների վերաբերյալ կարող են լիարժեք ինֆորմացիա տալ միայն լուրջ հետազոտությունները, որոնք կատարված չեն:
Universe
16.02.2012, 13:19

Խնդրի լուծում.
Կարելի է առաստաղը զարդարել ֆլեշկաներով (կրիչներով)
Խնդրի լուծում.
Կարելի է առաստաղը զարդարել ֆլեշկաներով (կրիչներով)
Յունիվերս ջան, խնդիրը ոչ թե առաստաղին մեծ անակով ինֆորմացիա պահպանելու մեջ է :)) , ոչ էլ առաստաղին գերժամանակակից թվային դարաշրջանի դիզայն տալը, այլ առաստաղին հետաքրքիր գունախաղ ունենա մեջ: Բացի այդ քո ասած լուծումը շատ ավելի թանկարժեք է:
Լավա չես առաջարկում HDD_ներով զարդարել :)) համ էլ հեշտ կլինի` ուղղանկուն-ուղղանկյուն հերթականությամբ, կաֆելի պես կշարեն:
Անկեղծ ասած առաստաղին ոչ մի գունախաղ էլ պետք չէ ունենալ, երեխայի սենյակը պետք է լինի տաք ու տրամադրող, չեզոք ու հանգիստ գույների մեջ, ու եթե մարդիկ հնարավորություն ունեն,մինչև երեխայի ծնվելը վերանորոգում կատարել, պետք է ընտրել ամենաթանկարժեք և անվնաս նյութերը, ամենահանգիստ ու չեզոք գույները, ամենաբնական հագուստը, սպիտակեղենն ու ինտերյերը: Երեխայի ծնվելուց հետո էլ ամեն օր սենյակում պետք է խոնավ մաքրություն անել:Այսինքն ապահովեք բնական ու մաքուր միջավայր, ու հավատացեք , որ փոքրիկը ձեզնից շնորհակալություն կհայտնի իր առողջությամբ ու ուրախ տրամադրությամբ...
Ծանոթ ապագա մամա ունեմ, որոշել է մանկական սենյակի առաստաղը CD-ներով պատել։ Մտածում է, թե հետաքրքիր գաղափար է, երեխայի համար էլ վերև նայելը հաճելի կլինի, աչքի մկաններն էլ կմարզվեն։
Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է, որ չարժի նորածնի սենյակում նման բան անել, բայց կուզենայի բժշկի կարծիք էլ լսել։ Էդ լույսերի խաղը կարո՞ղ է որևէ կերպ վնասել երեխային։ Թե՞ վնասակարության աստիճանի չի հասնում։
Ինձ սպանեին, էդ սենյակում չէի պառկի :)
Հարց. երեքուկես տարեկան երեխան մոտ 2 օր գրիպով հիվանդ էր, ուներ 38 աստիճան ջերմություն, երեկ «АЦЦ» են տվել (չնայած որ 14-ից ցածր տարիք ունեցողներին չի կարելի ու էդ երեխային ընդհանրապես պետք չէր, երևի հազացել ա :angry) դրանից մի քսան րոպե հետո գիտակցությունը կորցրել ա,հասցրել են հիվանդանոց, որտեղ նոր ուշքի ա եկել, պատճառը դեռ չեն կարողացնում գտնել, բայց պոլիկլինիկայից ասել են, որ բերենք Երևան՝ նևրոպաթոլոգի մոտ, կասկածելով, որ էպիլեպսիա ա, էս դեպքում հնարավոր ա՞ էպիլապսիան, երեխաայի մոտ ոչ թե ցնցումներ են եղել, այլ գիտակցության կորուստ: Երեխան ծնվել ա թթվածնային քաղցով, մոտ մի տարի առաջ տարել ա աղիքային վարակ(մի քանի օր ինֆեկցիոն հիվանդանոցում պառկած էր):
Ի դեպ, համ էլ մարմնին արաղ են քսել, որ ջերմությունն իջնի, ինքն էլ բավականին թույլ էր, հնարավոր ա՞ որ էդ ազդած լինի:
Հ.գ. հիվանդանոցում որ ուշքի ա եկել, լացել ա , բժիշկն ասել ա լավ ա, ինքն էլ եկել ա տուն , քրոջը բողոքել ա. «բզիսկն ասում էր, լավ ա, թող լացի»:)
Նաիրուհի ջան, շնորհակալ եմ որ անհանգստանում ես այս խնդրով: Ստորև հնչած կարծիքները անպայման հաշվի կառնենք:
Շնորհակալություն բոլորին
Հա, համ էլ էդ АЦЦ-ի ազդող նյութը ո՞րն ա :think
Հա, համ էլ էդ АЦЦ-ի ազդող նյութը ո՞րն ա :think
Ացետիլցիստեին:
Հարց. երեքուկես տարեկան երեխան մոտ 2 օր գրիպով հիվանդ էր, ուներ 38 աստիճան ջերմություն, երեկ «АЦЦ» են տվել (չնայած որ 14-ից ցածր տարիք ունեցողներին չի կարելի ու էդ երեխային ընդհանրապես պետք չէր, երևի հազացել ա :angry) դրանից մի քսան րոպե հետո գիտակցությունը կորցրել ա,հասցրել են հիվանդանոց, որտեղ նոր ուշքի ա եկել, պատճառը դեռ չեն կարողացնում գտնել, բայց պոլիկլինիկայից ասել են, որ բերենք Երևան՝ նևրոպաթոլոգի մոտ, կասկածելով, որ էպիլեպսիա ա, էս դեպքում հնարավոր ա՞ էպիլապսիան, երեխաայի մոտ ոչ թե ցնցումներ են եղել, այլ գիտակցության կորուստ: Երեխան ծնվել ա թթվածնային քաղցով, մոտ մի տարի առաջ տարել ա աղիքային վարակ(մի քանի օր ինֆեկցիոն հիվանդանոցում պառկած էր):
Ի դեպ, համ էլ մարմնին արաղ են քսել, որ ջերմությունն իջնի, ինքն էլ բավականին թույլ էր, հնարավոր ա՞ որ էդ ազդած լինի:
Հ.գ. հիվանդանոցում որ ուշքի ա եկել, լացել ա , բժիշկն ասել ա լավ ա, ինքն էլ եկել ա տուն , քրոջը բողոքել ա. «բզիսկն ասում էր, լավ ա, թող լացի»:)
Հա, համ էլ էդ АЦЦ-ի ազդող նյութը ո՞րն ա :think
ԱՑՑ` Ակտիվ ազդող նյութը ացետիլցիստեինն է , որը ցիստեին ամինաթթվի ածանցյալն է ,մուկոլիտիկ է , կիրառվում է բոլոր այն հիվանդությունների ժամանակ , երբ առկա խիտ, մածուցիկ խորխ, որը անհրաժեշտ է ջրիկացնել ու դուրս բերել`բրոնխիտներ, թոքաբորբեր, մուկովիսցեդոզ, լարինգոտրախեիտներ, կարելի է կիրառել նաև սինուսիտների, ու օտիտների դեպքում , նույն տրամաբանությամբ` լորձի ջրիկացում և դրենաժի կարգավորում :Այսքանը կարճ ցուցումների մասին:
ֆրիմեն ջան այս պրեպարատը կարելի է կիրառել երկու տարեկանից, այնպես որ տաիքային սխալ նշանակման մեջ տեղի չի ունեցել: Կողմնակի երևույթների մեջ մի հետաքրքրիր կետ կա`քնկոտություն ու հազվադեպ նաև բրոնխոսպազմ: Հիմա իմ հարցը` հնարավոր չէ՞, որ գերդոզավորում եղած լինի, որն էլ նման ռեակցիայի պատճառ դարձած լինի:Մյուս կողմից մի բան էլ կա, դեղը լորձը ջրիկացնելուց բացի բերում է նաև նրա ծավալի մեծացման , ու դա փոքրիկների մոտ վտանգավոր է նրանով , որ կարող է փակել շնչական ուղին ու մեղմ ասած շնչարգելության պատճառ դառնալ: Հատկապես այն դեպքում երբ երեխան չի կարողանում ակտիվ հազալ,(չնայած հանուն արդարության պետք է ասեմ, որ դա հատկապես բնորոշ է մինչև երկու տարեկան երեխաններին , հատկապես վտանգավոր է մինչև մեկ տարեկան հասակը, դրա համար էլ մուկոլիտիկները մինչև մեկ տարեկան հասակը օգտագործել չի թույլատրվում):Սրանք ուղղակի մտքեր են , չի բացառվում, որ գիտակցության կորստի պատճառը, իսկապես բարձր ջերմությունը կամ այլ պատճառներից լինի:
Ամեն դեպքում նևրոպատոլոգի կոնսուլտացիան պարտադիր է :
Cassiopeia
17.02.2012, 21:49
Բժիշկներ ջան, էսօր ռեզբայով բանկա բացելուց ձեռքս ուժեղ ցավացրել եմ, այն աստիճան, որ ջրով բաժակ անգամ բարձրացնելիս ցավում է։ Մանր բաներ բռնել կարողանում եմ, բայց մի քիչ խոշոր իրերը բռնելիս (ասենք խնձոր) ցավն առկա է (ոչ թե ծանրության տեսակետից, այլ մատների դիրքի առումով)։ Ձեռքս ուռած չի։ Ի՞նչ կարելի է անել։

Ախր թարսի պես ոչ-ոք դեղ չի նշանակել, ինքնագլուխ են տվել:( երևի հազացել ա, տանն էլ մենակ էդ դեղն ա եղել :angry
Դե նևրոպաթոլոգի մոտ տանելու ենք, ուղղակի ուզում էի մոտավոր իմանայի էպիլեպսիայի հավանականությունը: Ինքն առաջ ավելի բարձր ջերմություն էլ ա ունեցել, բայց գիտակցության կորուստ չի եղել:

Ոչ մեկս չի կարող ասել էպիլեպսիայի հավանականությունը ինչքան է, քանի որ ուշաթափության ժամանակ մոտը չենք եղել:Ընդ որում , դու էլ գիտես, որ էպիլեպսիայի նոպայի սկսվելուն ջերմություն իսկի պետք էլ չի:Պետք է լինի լինում է ,ընդ որում թվացյալ առողջության ֆոնի վրա:(դե դասական դեպքերն եմ ասում):Իսկ ջերմության պատճառով ցնցումներ են լինում`հիպերթերմիկ ցնցումներ, ծնողներն էլ դա շատ գեղարվեստորեն կարողանում են նկարագրել , իսկ քո նկարագրած դեպքում , կարծես թե ցնցումների մասին խոսք էլ չկա, Իսկ հնարավոր չէ՞, որ իսկի գիտակցության կորուստ էլ չի եղել , ասենք երեխան կարող է թուլացել է ու վերջ ու ծնողները վախեցած դա նկարագրումեն իբրև գիտակցության կորուստ...
հա ու մի բան էլ , եթե դեղը ինքնագլուխ են տվել , հարցրու ինչ դոզայով են տվել , կարող է գաղտնիքը դրա մեջ է ...

Կասիոպեա ջան , ազնիվ խոսք գրագետ պատասխանը չգիտեմ, միայն մի բան ասեմ , իմ հետ էլ է նման բան պատահել , մի քանի օր հանգիստ պահեցի անցավ, երևի հոդերի կապաններն են ձգվել կամ նման մի բան:Մի խոսքով ավելի գրագետ տրավմատոլոգները կպատասխանեին,Ուղղակի ուզում եմ սեփական փորձով կիսվել ու ասել , որ դժվար բանկայի բերանը բացելու պատճառով լուրջ տրվմա լինի( յա տակ դումայու:))) : Սառը դիր , ցավազրկող խմիր կամ քսիր: Իսկ եթե կուռի կամ ցավը կուժեղանա դիմիր բժշկի:
Ոչ մեկս չի կարող ասել էպիլեպսիայի հավանականությունը ինչքան է, քանի որ ուշաթափության ժամանակ մոտը չենք եղել:Ընդ որում , դու էլ գիտես, որ էպիլեպսիայի նոպայի սկսվելուն ջերմություն իսկի պետք էլ չի:Պետք է լինի լինում է ,ընդ որում թվացյալ առողջության ֆոնի վրա:(դե դասական դեպքերն եմ ասում):Իսկ ջերմության պատճառով ցնցումներ են լինում`հիպերթերմիկ ցնցումներ, ծնողներն էլ դա շատ գեղարվեստորեն կարողանում են նկարագրել , իսկ քո նկարագրած դեպքում , կարծես թե ցնցումների մասին խոսք էլ չկա, Իսկ հնարավոր չէ՞, որ իսկի գիտակցության կորուստ էլ չի եղել , ասենք երեխան կարող է թուլացել է ու վերջ ու ծնողները վախեցած դա նկարագրումեն իբրև գիտակցության կորուստ...
հա ու մի բան էլ , եթե դեղը ինքնագլուխ են տվել , հարցրու ինչ դոզայով են տվել , կարող է գաղտնիքը դրա մեջ է ...
Դեղի դոզան վաղը կհարցնեմ, ցնցումներ չեն եղել, ընդհանրապես չի շարժվել, նույնիսկ երբ դեմքին ջուր են ցանել:
Դեղի դոզան վաղը կհարցնեմ, ցնցումներ չեն եղել, ընդհանրապես չի շարժվել, նույնիսկ երբ դեմքին ջուր են ցանել:
բարդ է , իսկ երեխային մանկաբույժ ստուգել է, ու այդ վիճակից ինչպես է դուրս եկել , ինքնուրույն, թե այնուամենայնիվ բժշկական օգնության շնորհիվ:
բարդ է , իսկ երեխային մանկաբույժ ստուգել է, ու այդ վիճակից ինչպես է դուրս եկել , ինքնուրույն, թե այնուամենայնիվ բժշկական օգնության շնորհիվ:
Պոլիկլինիկայում են ստուգել, չգիտեմ ինչ մասնագետ, ինքնուրույն չի դուրս եկել:
Պոլիկլինիկայում են ստուգել, չգիտեմ ինչ մասնագետ, ինքնուրույն չի դուրս եկել:
պարզ է ուրեմն իսկապես խնդիրներ են եղել: Ֆրիմեն ջան հարցից հարց ա ծագում , վիտուալով դժվար է, հաստատ երեխային և նևրոպատոլոգի ցույց տվեք, և էդ ՍՇՎ-ն բուժեք,մորն էլ զգուշացրու, որ ձեռքն ընկած ամեն դեղ աննպատակ երեխային չտա, հետն էլ անհայտ դոզայով:(

Տանելու ենք: Ուղղակի էդ դեպքը երեկ ա եղել, ես այսօր եմ իմացել:
Rammstein
17.02.2012, 22:48
Բժիշկներ ջան, էսօր ռեզբայով բանկա բացելուց ձեռքս ուժեղ ցավացրել եմ, այն աստիճան, որ ջրով բաժակ անգամ բարձրացնելիս ցավում է։ Մանր բաներ բռնել կարողանում եմ, բայց մի քիչ խոշոր իրերը բռնելիս (ասենք խնձոր) ցավն առկա է (ոչ թե ծանրության տեսակետից, այլ մատների դիրքի առումով)։ Ձեռքս ուռած չի։ Ի՞նչ կարելի է անել։
Ասեմ, որ վերջերս իմ հետ էլ էր եղել ճիշտ նույն ձեւի բան: Ավելի կոնկրետ` օրինակ բաժակը եթե ամբողջական էի բռնում (ոչ պոչից), անտանելի ցավում էր: Ինքն ինրեն անցավ: :)
Բարև բոլորին.
Շատերին հայնի է, որ առավել արդյունավետ է կանխարգելել հնարավոր առաջացող հիվանդությունը, քան բուժել արդեն հիվանդ, հիվանդությունների բարդությունը կրող մարդուն: Առավել ուշադրության արժանի են ժառանգաբար փոխանցվող հիվանդությունների ռիսկային գոտում գտնվող մարդիկ, որոնց հիվանդության կանխարգելման համար /պարբերական հիվանդություն, ուռուցքային, սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ և այլն/ ես մշակել եմ ապիֆիտոթերապիայի մեթոդով արտադրվող բուժական մեղրատեսակներ: Այն ապահովում է անհրաժեշտ բուժական էֆեկտը, ինչպես նաև չի պարունակում քիմիական նյութեր: Մեղրի և դեղաբույսերի բուժական ազդեցությունը հայտնի է շատ վաղուց: Իմ կողմից մշակված մեթոդով` մեղուների կաղմից մեղրի կրկնակի վերամշակումը բույսերի մեջ գտնվող ակտիվ նյութերով և մեղվամթերքով առավել ուժեղացնում է դրա /մեղրի/ բուժական էֆեկտը:
Կախված հիվանդության բնույթից, մշակել եմ բույսերի և մեղվամթերքի հատուկ խմբեր , որոնցով էլ մեղուները պատրաստում են բուժական մեղր: Օրինակ` պարբերական հիվանդության համար առանձնացրել եմ նյարդային համակարգը հանգստացնող, դիմադրողականությունը բարձրացնող և կոլխիցին պարունակող դեղաբույսեր, համակցված մեղվամթերքների հետ:Նշված ցանկը հաստատուն չէ և կախված ընդունողի անհատականությունից կարելի է փոփոխել:
Շատ կարեվոր է, որ կրկնակի մշակված մեղրը հարստացված է մեղվի ֆերմենտներով և մարսման պրոցեսում հարյուր տոկոսով անցնում է արյան մեջ:
Ինձ հետաքրքրում է ֆորումում գրանցված բժիշկների կարծիքը այս թեմայի վերաբերյալ: Մասնագետներին կխնդրեի գրել իրենց կարծիքները:
Արդյոք հնարավոր է նշված եղանակով կանխարգելել կամ հնարավորինս մեղմացնել հիվանդության ընթացքը?
Հարգելի՛ բժիշկներ և Ակումբի մամաներ, 4 ամսեկան բալիկի քթի լորձաթաղանթի բորբոքման դեմ պրոտարգոլ են նշանակել: Նոր ինտերնետում նայեցի, էդքան էլ անվնաս դեղ չի ու հատկապես մինչև 5 տարեկան երեխաներին չի կարելի: Մի ուրիշ բժիշկ էլ սալիվին է նշանակել, մյուսն էլ սալին: Հիմա չգիտենք՝ որը կաթեցնենք, որն է ավելի անվնաս: Ուրիշ ի՞նչ անվնաս կաթիլներ գիտեք, որ ոչ միայն շնչառական ուղիները մաքրի, այլ նաև լորձաթաղանթի բորբոքումը բուժի:
StrangeLittleGirl
19.02.2012, 21:44
Ախր թարսի պես ոչ-ոք դեղ չի նշանակել, ինքնագլուխ են տվել:( երևի հազացել ա, տանն էլ մենակ էդ դեղն ա եղել :angry
Դե նևրոպաթոլոգի մոտ տանելու ենք, ուղղակի ուզում էի մոտավոր իմանայի էպիլեպսիայի հավանականությունը: Ինքն առաջ ավելի բարձր ջերմություն էլ ա ունեցել, բայց գիտակցության կորուստ չի եղել:
Չգիտեմ` շատ ուշ եմ գրում, թե չէ, բայց կարևոր ա հասկանալ` ցնցումներ եղել են, թե չէ: Հիպերթերմիկ ցնցումներ տանող երեխաների մոտ ապագայում էպիլեպսիայի հավանականությունն ավելի մեծ ա:
StrangeLittleGirl
19.02.2012, 21:48
Բարև բոլորին.
Շատերին հայնի է, որ առավել արդյունավետ է կանխարգելել հնարավոր առաջացող հիվանդությունը, քան բուժել արդեն հիվանդ, հիվանդությունների բարդությունը կրող մարդուն: Առավել ուշադրության արժանի են ժառանգաբար փոխանցվող հիվանդությունների ռիսկային գոտում գտնվող մարդիկ, որոնց հիվանդության կանխարգելման համար /պարբերական հիվանդություն, ուռուցքային, սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ և այլն/ ես մշակել եմ ապիֆիտոթերապիայի մեթոդով արտադրվող բուժական մեղրատեսակներ: Այն ապահովում է անհրաժեշտ բուժական էֆեկտը, ինչպես նաև չի պարունակում քիմիական նյութեր: Մեղրի և դեղաբույսերի բուժական ազդեցությունը հայտնի է շատ վաղուց: Իմ կողմից մշակված մեթոդով` մեղուների կաղմից մեղրի կրկնակի վերամշակումը բույսերի մեջ գտնվող ակտիվ նյութերով և մեղվամթերքով առավել ուժեղացնում է դրա /մեղրի/ բուժական էֆեկտը:
Կախված հիվանդության բնույթից, մշակել եմ բույսերի և մեղվամթերքի հատուկ խմբեր , որոնցով էլ մեղուները պատրաստում են բուժական մեղր: Օրինակ` պարբերական հիվանդության համար առանձնացրել եմ նյարդային համակարգը հանգստացնող, դիմադրողականությունը բարձրացնող և կոլխիցին պարունակող դեղաբույսեր, համակցված մեղվամթերքների հետ:Նշված ցանկը հաստատուն չէ և կախված ընդունողի անհատականությունից կարելի է փոփոխել:
Շատ կարեվոր է, որ կրկնակի մշակված մեղրը հարստացված է մեղվի ֆերմենտներով և մարսման պրոցեսում հարյուր տոկոսով անցնում է արյան մեջ:
Ինձ հետաքրքրում է ֆորումում գրանցված բժիշկների կարծիքը այս թեմայի վերաբերյալ: Մասնագետներին կխնդրեի գրել իրենց կարծիքները:
Արդյոք հնարավոր է նշված եղանակով կանխարգելել կամ հնարավորինս մեղմացնել հիվանդության ընթացքը?
Չլինի՞ դուք մեր մեղվաբուժության դասախոսն եք :D
Իսկ ինչի՞ վրա հիմնվելով եք որոշել, որ այդ միջոցները բուժիչ/կանխարգելիչ դեր ունեն: Պաթոֆիզիոլոգիական ի՞նչ մեխանիզմներ են ձեզ հավատացրել, որ ձեր միջոցներն արդյունավետ են:
Հ.Գ. Պարբերական հիվանդությունը հնարավոր չէ կանխարգելել:
Չգիտեմ` շատ ուշ եմ գրում, թե չէ, բայց կարևոր ա հասկանալ` ցնցումներ եղել են, թե չէ: Հիպերթերմիկ ցնցումներ տանող երեխաների մոտ ապագայում էպիլեպսիայի հավանականությունն ավելի մեծ ա:
Դե ես այդտեղ չեմ եղել, բայց ասում են, որ ընդհանրապես ցնցումներ չեն եղել, ընդ որում ինքը առաջ ավելի բարձր ջերմություն էլ ա ունեցել, բայց սենց դեպք առաջին անգամ ա լինում:
Գիտակցությունը կորցրած ա եղել մինչև հիվանդանոց հասնելը (հեռավորությունը մի քսան կիլոմետր ա, քեռուս քշելը հաշվի առնելով՝ մի 15 րոպեյում հասել են):
Հ.գ. բույսերի մեջ կոլխիցին լինում ա՞ :think
Հարգելի՛ բժիշկներ և Ակումբի մամաներ, 4 ամսեկան բալիկի քթի լորձաթաղանթի բորբոքման դեմ պրոտարգոլ են նշանակել: Նոր ինտերնետում նայեցի, էդքան էլ անվնաս դեղ չի ու հատկապես մինչև 5 տարեկան երեխաներին չի կարելի: Մի ուրիշ բժիշկ էլ սալիվին է նշանակել, մյուսն էլ սալին: Հիմա չգիտենք՝ որը կաթեցնենք, որն է ավելի անվնաս: Ուրիշ ի՞նչ անվնաս կաթիլներ գիտեք, որ ոչ միայն շնչառական ուղիները մաքրի, այլ նաև լորձաթաղանթի բորբոքումը բուժի:
Սալինից միանշանակ վնաս չկա (եթե չչարաշահվի)՝ հիմնական մասը աղաջուր է ու նախատեսված է շնչուղիների մաքրման համար: Ամեն դեպքում երեխայի տարիքն այնպիսին է, որ պետք է դիմել մասնագետ բժշկի (ոչ թե բուժհիմնարկների ու դեղատների հետ բիզնես անող բժիշկներին):
Ու ընդհանրապես այդ տարիքի երեխաների համար նախատեսված դեղորայքի վրա հստակ նշված է լինում տարիքային խմբերն ու չափաբաժինները:

Երեխային իր մանկաբույժն էլ է նայել, քիթ-կոկորդի մանկական մասնագետն էլ, ու հենց ինքն է, որպես բուժման հիմնական միջոց, պրոտարգոլ նշանակել: Բայց էդ դեղի վնասակարությունը հաշվի առնելով՝ վախեցանք օգտագործել:
Շնորհակալություն:
Բայց էդ դեղի վնասակարությունը հաշվի առնելով՝ վախեցանք օգտագործել:
Ցանկացած դեղ ունի վնասակարություն:
...պրոտարգոլ են նշանակել: Մի ուրիշ բժիշկ էլ սալիվին է նշանակել, մյուսն էլ սալին:
Ամեն բժիշկ իր բուժման տակտիկան ունի, ի դեպ բոլորն էլ կարող են ընդունելի լինել: Պետք է մեկին վստահեք, հավատաք և հետևեք իր խորհուրդներին:
Եթե հիվանդը բժշկին կասկածի` ոչ մի դեղ չի օգնի!!!
Ամպ այնպես չէի ցանկանում այդ հարցին պատասխանել , բայց չդիմացա:Ես իսկապես այդ պրեպարատը չեմ սիրում,ոչ թե նրա համար, որ ինքը խիստ հակացուցումներ ունի, այլ, նրա պաատճառով որ անցած դար է առաջին հերթին , հետո տարիներ առաջ երբ դեռ շատ ջահել բժիշկ էի ու ահագին դեղեր "սեփական կաշվիս վրա էի փորձում":)) , պրոտարգոլը դուրս հեչ չեկավ, ու դրանից հետո իմ բուժման սխեմաներից հանեցի:
Magic-Mushroom
21.02.2012, 01:31
Գեա ջան ու մյուս բժիշկներ շտապ ՍՕՍ այսօր իմ ամենասարսափ օրն է, ձեր խորհուրդները կարող են օգնել ու մի քիչ թեթեւացնել ինձ, լավ սկսեմ:
Երեկ վերադարձա Նիդեռլանդներ՝Ռոտերդամ տատիկիս խնամելու, մերոնք մեկնեցին գործուղման, ամենինչ նորմալ էր երեկ, այսօր մեր մոտի ժամով տենց 7 կողմերը երեկոյան տատիկս գնաց խանութ պանիր գնելու ճաշի համար, մեկ էլ վերադարձավ, գունատ, կապույտ շրթունքներով, հազիվ ներս մտավ, չէր կարողանում շնչել օդը չէր հերիքում, ճնշումը 160/90, մոտքերը տաք ջուր դրեցի եւ փորձեցի կարդալ հիվանդության պատճառը, որ բետա բլոկատոր տամ, չհասցրեցի կես կարդալ մի անգամից վատացավ, մոտը կոլապս սկսվեց, ես արագ մեկ ձեռքով զանգեցի շտապոգնություն, սկսեցի ցուցաբերել 1 օգնություն՝ սրտի մասաժ արեցի ու արհեստական շնչառություն, լավա շտապոգնությունը 4 րոպեից եկավ, եթե 3 րոպե ուշանար չեմ ցանկանում պատկերացնեմ ինչ կլիներ, եկան ստուգեցին ու ասեցին կիսամեռած վիճակ է, չասեցին ինչ են սրսկում, բայց մի 4 անգամ ավել միզամուղ, անոթների լայնացնող, հանգստացնող ու շնչառության ստիմուլյատոր, իմ խորհրդով միացրեցին սիստեմա գլյուկոզայով եւ Nacl-ով, թթվածինային դիմակով մի կերպ վերագենդանացրին, ես այդ ընթացքում ուսումնասիրում էի հիվանդութան պատմությունը, պարզվեց երկու օր առաջ անցել է հետազոտություն, սրտի պատերը հաստացած են եղել ու աշխատանքը անբավարար, հեմոգլոբինը 100(ցածր), հիմարները վահանագեղձի հորմոնների անալիզ չեն արել, վաղն էին նշանակել, եւ նշանակել էին դեղեր չեմ հիշում ինչ բետա բլոկատոր եւ Վերապամիլ 40մգ 3 անգամ(դա ուղղակի շատ հիմար արարք է եւ այդ բժիշկները ինձ շատ թանկ կվճարեն), տատիկը խելոք այսօրել էր խմել, մի կերպ տատիկին հաճողվեց ուշքի բերել՝ փառք ստեղցողին:ասեցին,որ hարավոր է ինֆակտ է եղել, նաեւ ասեցին ոչ մի կերպ հնարավոր չի տեղափոխել հիվանդանոց՝ եթե տեղաշարժեն իրենք պատասխանատու չեն, ասեցին պետք է ուշադիր հետեւեմ ու մի հատ էլ թթվածինային դիմակը իմ մոտ չթողեցին, պարկացրեցինք գլուխը բարձր հենած վիճակում, ոտքերը ուղղիղ ու գնացին, ասեցին եթե վատանաա զանգեք:
ՉԷՔ պատկերացնում ինչ պանիկայի մեջ եմ, խմեցի իմ հատուկ նշանակության դեղերի կոմբինացիան(500մգ Մոդաֆինիլ-ալերտեկ ու 10մգ տազեպամ) հանուն տատիկի ցիանդ էլ կխմեմ, հիմա չգիտեմ ինչ անեմ, օգնեք պատասխանել այս հարցերին 24 ժամ քնող չկա,
1) Միզամուղից օրգանիզմը արագ հյուծվում է ու ծառավանում է, ինչով հագեցնել ձարավը (գոլ ջուր, հյութ, շաքարաջուր թե ինչ)
2) Այնպես անեմ որ չքնի, միշտ գիտակցությունը տեղը լինի(կոլլապսի համար եմ հարցնում)
3)Եթե հանկարծ էլի վատանա ու շունչը կտրվի ինչ անեմ(իմ տարբերակները, նաշատիր, 1գ փոշի սարգած գլիցին,լեզվի տակ, կամֆորա, առաջին օգնություն)
4)Հիմա այստեղ մենակ ես եմ ու տատիկս, ուրիշ ոչ ոք չկա որ օգնի, եթե տատիկիս հանկարծ մի բան պատահի ես կխելագարվեմ, ոչ մի բան էլ ինձ չի օգնի, այս տատիկս է փիոքրից ինձ խնամել եւ հարազատ մորից թանկ է, ընդամենը 64 տարեկան է:
խնդրում եմ օգնեք ձեր խորհուրդներով, մտքերով, հետագա բուժման մտքերով, ես այլեւս չեմ քնի 5 անգամ շատ ստիմուլիատորից եւ կոմպը 24 ժամ օնլայն է, կներեք տառասխալների մասին, շատ լարված եմ:
Մեկա չեմ քնում, այս էճը միացրած եմ թողում, մի հատ զանգեմ ծանոթ բժշկիս, ամեն րոպեն շատ թանկ է, ով ունի ասելու բան խնդրում եմ գրել, ես սրտից շատ բան չեմ հասկանում:
Magic-Mushroom
21.02.2012, 02:07
Հենց նոր խոսացի հայրիկիս հետ, ասեց թույլ է տալիս դիմել ցանկացած միջոցի, եթե հանկարծ վատանա ու շտապոգնությունը չհասցնի գա, տվեց իր պահարանի գաղտնաբառը, որտեղ պահվում են խիստ ռեցեպտով դեղերը, գտա լորազեպամի ներարկային լուծույթ, լիքը անհրաժեշտ բաներ, նաեւ ադդերալի(բժշկական լեգալ ամենաուժեղ ստիմուլյատորը Ֆենամինի Դ իզոմերը) 10մլ լուծույթ 1մլ/10mg, եթե հանկարծ բանը հասնի կրիծիկականի կօգտվեմ դրանից, հետո որ այնպես չլինի որ կարող էի մի բան անել ու չարեցի շատ ուրախ եմ որ գիտեմ ինչպես ճիշտ օգտագործել, դա մի անգամից շնչառային ռեցեպտորները կկակտիվացնի դոֆամինի միջոցով, իսկ նոր ադրենալին ու ադրենալը բլակիրովատ կանեմ համապատասխան բլոկատորներով, ցնցումների դեպքում 2մգ լորազեպամ ներերակային ու թոքերի արհեստական վինցիլացիա, հուսով եմ բանը դրան չի հասնի, բայց ես կանեմ ամեն բան նույնիսկ ավելին տատիկիս կյանքի համար, եթե հնարավոր լիներ ես իմ կյանքի կես նրան կտայի, էսինիչ սատանայական օր էր, երբ է լույսը բացվելու ու հայրիկս վերադառնալու, հիմա մեր մոտ ժամը 23,07 է ու սպասումը ամենադաժան բանն է:
Լավ մի հատ բալկոն դուրս գամ ծխեմ, ստեղ չի կարելի:
Magic-Mushroom
21.02.2012, 02:21
Կներեք որ օֆտոպում եմ, հետո գրածներս օրագիր կտեղափոխենք, ուղղակի այստեղ կարող են բժիշկները իրենց կարծիքը ասեն ու օգնեն,
Նոր ճնշումը չափեցի ընկա շոկի մեջ 70/40pp պուլյսը թելանման, վատ լսվող 40, գլյուկոզայի սիստեմա եմ միացնում: նոր մի հատ էլ տազեպամ խմեցի, բայց վախը ու տագնապը չի անցնում, իսկ ժամանակը նման է ատրոպինային թունավորման, տանջվում ես, չգիտես ինչ անել ու ժամանակը 1 րոպեն = մեկ ժամի,
իմ ճնշումը 150/90pp պուլյս 130, պանիկայից է, ստեղ որ գրում եմ մի քիչ մենակությունը անցնում է:
Magic-Mushroom
21.02.2012, 02:30
Նոր Հայրիկի հետ էի խոսում, ասեց Ամստերդամից իր մոտ ընկերոջը՝ բժշկին մեր մոտ է ուղարկում, 3-4 ժամից մեր մոտ կլինի, բայց ադերալի մասին չասեցի, գիտեմ որ 100% դեմ կլինի, քանի որ ես եմ այստեղ ուրեմն պատասխանատվությունը վերձնում եմ իմ վրա, եթե չկարողանա շնչել միանշանակ կօգտվեմ 20մգ ադերալից, գիտեմ որ կարող եմ շատ բան կորցնել(Լիցենզիա, ուսումս շարնունակելու հնարավորություն ու մինչեւ կյանքի վերջ մնամ առանց աշխատանք) հիմա ես թքած ունեմ ամենինչի վրա, տատիկիս կյանքը ամենակարեւորն է, անգամ հոգիս կվաճառեմ:
Magic-Mushroom
21.02.2012, 03:27
Տատիկիս հետ հոգեթերապիա եմ հիմա անցկացնում, միացրել եմ հաճելի երաժշտություն եւ փորձում եմ այնպես անել, որ շատ էներգիա չծախսի, թթվածինի, հիպոկսիայի պատճառով, մենակ թե իմ երեք ենթադրությունները սխալ թող լինեն էլի, 1)Սրտի միկրոկաթված, 2)թաքնված արյունահոսություն, 3)երիկամների անբավարարվածություն՝ գրած է անհայտ ուռուցքներ են հայտնաբերել երիկամների վրա, դրա համար շատ զգույշ եմ, հանկարծ ազոտը չբարձրանա, ամեն կերպ փորձում եմ գիպնոզի միջոցով հանքստացնել,առաջացնել անհոգ հիշողություններ, որ խուսափեմ ավելորդ էնէրգիայի/թթվածինի վատնումից, ուժեղ գլխացավը չի անցնում, պայմանները այնպես եմ արել որ սենյակի ջերմաստիճանը լինի 20c եւ մատուցվի ֆիլտրված մաքուր թթվածին 22-ի փոխարեն 24, հիմա սպասում եմ բուժքրոջ այցին, թթվածինային դիմակով եւ դեղորայքով, մինչեւ գա պապայի բժիշկը ողջ հիվանդության պատմությունով, եթե հիմա չգրեմ ու մեկի հետ չկիսվեմ մոտս դոֆամինային փսիխոզ կառաջանա, եթե ամենինչ բարեհաճող անցնի 2 ամիս Պրոզակի կուրս կխմեմ, իսկ եթե հանկարծ, վատ լինի, ապա մի քանի ամիս նյարդաբանական հիվանդանոցային բուժում, հոգեթերապիա, հակադեպրեսանտներ, բայց համոզված չեմ որ կօգնեն, իմ համար ամենածանր բանը հարազատ կորցնելն է:
P.S. Խնդրում եմ այս թեմայում բոլոր գրած հաղորդակցությունները ջնջել՝ բացի առաջինից, սակայն վաղը, բայց ջնջելուց առաջ խնդրում եմ ուղղարկել ինձ PM օրագրում գրելու ու սխալները չկրկնելու համար կամ կարող եք ինձ արգելափակել ընդհանրապես, հիմա դա ինձ ամենվերջին բանն է որ հետաքրքրում է, շնորհակալություն եւ ներողություն այսպիսի պահվածքի համար, երբ մարդու մոտ փսիխոզային վիճակ է իրեն շատ տարօրինակ է պահում, որ գրում եմ վատ մտքերից ազատվում եմ:
Գիտեմ որ էթիկայի բոլոր կանոնները խախտում եմ, բայց իմ համար մարդկային կյանքի փրկումը նման է պատերազմի՝ որտեղ ամենախելագառ միջոցները արդարածված են արդյունքին հասնելու համար, չեմ կարող հիմար դեմքի արտահայտությունով նստել եւ սպասել թե ինչ է լինելու, եթե ինչ-որ թեկուզ 0,0001% կա շանս փրկելու մարդու կյանքը՝ ես կօգտվեմ՝ սակայն ամենածանրը ընկերոջ կամ, հարազատի բուժումն է:
Magic-Mushroom
21.02.2012, 03:44
Բուժքույրը եկավ, գնամ մի հատ թունդ սուրջ սարգեմ, մեջն էլ 400մգ կոֆեին բենզոնատ նատրիա լցնեմ, 10 գրամ գուարանայի էքստրակտ, 20մլ չինական լիմոննիկ՝ այդ ամենը համեմված տազեպամով 10մգ ու մտածեմ հետագա անելիքներիս մասին, բժիշկը 3 ժամից հազիվ գա, նաեւ հեռախոսով փորձեմ հանգստացնել մայրիկիս, գնացի հեսա կվերադառնամ:
Magic-Mushroom
21.02.2012, 04:08
Հա գիտեմ հիմա իմ մասին բժիշկ ակումբցիները ինչ կմտածեն(Շիզոֆրենիա, պարանոյա, բիոպոլիար խանգառում, սադոմազոխիզմ, իրականությունից կտրվելու փորձեր, ինչ ուզում եք մտածեք, մենակ չգրեք այսօր, ինձ ավելի վատ կզգամ), կրկին օդը չէր հերիքում տատիկին եւ դեմքը շատ վախենալու նշաններ էր ցույց տալիս, կոմֆորայի եսիմ ինչ միացություն սրսկեց բուժքույրը եւ միացրեց թթվածինայն դիմակը, իսկ ես բալկոնում արտասվում եմ, միթե՞ չեմ իրականացնելու տատիկիս երազանքը՝ երբ որ վաստակ էի իմ սեփական գումարը՝ երկուսով այցել էինք արեւմտյան Հայաստան՝ Էրզրում՝ իր ծննդավայրը, որտեղ դաժան ձեւով սպանել են հորն ու մորը՝ հղի վիճակում, նա ինձ պետք է պատմեր իր կյանքի ողջ պատմությունը, գտնել ավերված տունը՝ որտեղ նա ապրել էր, տեսնել Անիին՝ որտեղ նա գտել էր իր երկրորդ կեսին, ոտները թրջեինք Վանա լճի մեջ եւ տեսնեինք այդ հրաշք կատվին, իսկ կյանքի դաժան օրենքը այն է, որ երբ թվում է բարձրունքում ես հետ չես իջնի, ես այդ գումարը աշխատել էի իմ աշխատանքով եւ այս ամառ պետք է իրականացն էի տատիս երազանքը, կներեք, ես երբեք չեմ կարողացել դիմադրել էմոցիաներիս, պահել նրանաց իմ մեջ նշանակում է դառնալ թույլ մարդ՝ որը ամեն հարմար առիթով եթագիտակցությունը կմատուցի քեզ ու կնվաստացնի, մի հատ էլ տազեպամ խմեցի՝ ընդհանուր 30մգ, բայց սարսափը շատ ավելի ուժեղ է, ուֆֆ, չգիտեմ ինչ անեմ:
Magic-Mushroom
21.02.2012, 04:47
Որպիսի հիմար հարցերի չպատասխանեմ գրում եմ այստեղ, կարող եմ սկայպով խոսալ բժիշկ ընկերներիս հետ, բայց գիտեմ որ մի տաս անգամ պետք է պատասխան եմ նույն հարցերին, հետո ամեն մեկը մի բան է ասելու, երբ նման բան է լինում՝իմ ստացած դասերից հույսը պետք է դնել միայն քո վրա, ոչ-ոք չի կարող ավելի լավ անի քան դու, եթե խոսքը վերաբերվում է հարզատի կյանքի համար, մի անգամ, երբ կորցրեցի պապիկիս՝ հիմար բժշկական սխալ դիագնոզի պատճռով, 3 տարի հետո կարողացա ուշքի գալ ու մի թեթեւ թույլ զգալ մեղքը, որ ես ճանապարհորդում էի ու, եթե տունը լինէի, կարող էի այնպես անել, որ նման բան չպատահի, այդ ժամանակ պապիկս Հայաստանում էր ու նրան բուժում էին հայ՝ այսպես կոչված "Պրոֆեսորները"՝ որոնց հանդեպ մինչեւ հիմա ատելություն եմ զգում, ընդամենը 7 օրում առողջ մարդուն սոսորական անիմեան սխալ դիագնոզով փոխելով հասցրին մահվան, ասենք կարելի էր չէ անալիզների միջոցով պատկերացնում կազմել՝ թե հեմոգլոբինի մակարդակը ինչի համար է,70(Երկաթը ստուգեին, բ12 ներծծումը, ֆոլատը, հորմոնային բալանսը, շատ բան կարաին անել՝ որոնք կտային պատասխան, բայց չարեցին՝ ախր որ իմանամ փողային խնդիրն էր, փող չուներ, գլխառատ էին անում չէ, դա հենց այն մարդիկ են որ գրել էի "աշխարհի խելացին՝ ըստ սովորական թղթի ու կնիքի", իրենց ենթադրության հիմման վրա, ստամոքսում խոց էր պայթել ու ներքին արյունահոսություն է, այդ թույլ մարդին մի հատ էլ հնադարյան շլանգ տվեցին որ կուլ տա, հետն էլ կավ խմի որ տեսնեն, ոց մի բան չտեսան, իսկ հեմոգլոբինը հա իչնում էր, ու գիտեք սկզբից ինչով էին այն բարձրացնում՝ հա գիտեմ, աբսուրդ ծիծաղելու, կովի լյարդով, առանց ալկոհոլի գինիով, էսիմ ինչ բժշկական կախարդանքով՝ թողնելով վիտամին Բ12 1մգ, Ֆոլաթթուն 5մգ, երկաթը, վիտամին C, հորմոնները վերջապես, հետո դա էլ չօգնեց, սկսեցին սրսկել արյուն՝ պլազման առանցին, սրսկեցին մի տաս անգամ,6 օրը պարզվեց որ 1 օրը եղել է սրտի միկրոկաթված ու արյունահոսությունը այդտեղից է, ու այն արյունը որ սրսկել էին առաջացրել էր անոթերի փակում եւ, երկրոդ միկրո կաթված, 7-րդ որը որոշեցին վիրահատել, բայց պապիկս մահացավ վիրահատական սեղանի վրա, մինչեւ հիմա չեմ կարողանում հիշողությունիցս ջջնջել այդ տեսարանը, երբ տանում էին վիրահատարան պապիկը ինձ ձեռքով արեց եւ ժպտած՝ վերջին ուժերը օգտագործելով:cry Ես փորձեցի գտնել այդ պրոֆեսորին եւ լուծել իմ վրեժը, բոլոր հարազատներով մեկ ամիս համուզեցին ու որոշումս փոխեցին, այդ ժամանակ ես հասկացա որ պետք է դառնալ բժիշկ, իսկ հիմա պատմությունը կրկնվում է ու բուժմամբ ես եմ զբաղվում ու եթե իմ սխալից ինչ-որ բան լինի, իմ վրա կազդի 100 անգամ ուժեղ եւ ես որպես անձ կկորեմ, կներեք այսքան երկար գրեցի՝ ուղղակի "Պետք է հիշել անցյալը, գնահատել ներկան, որ ճիշտ կառուցես ապագան:
բույսերի մեջ կոլխիցին լինում ա՞
կարճ պատասխանեմ հարցիդ, մի քիչ ցրվեմ:
Իհարկե կոլխիցինը՝ հնդկական անունը հիմա չեմ բույսից են ստացել, դե հիմա արհեստական, բայց կոլխիցինը բուսական ալակալոիդ է, մարդու համար մահացու, փոխում է ԴՆԹ եւ մի շաբաթից մարդ մահանում է թոքերի մեջ ջուր հավաքվելուց, շատ քիչ քանակությունով՝ սակայան հրեշալի կողմնակի էֆֆեկտներով օգտագործում են ստամոքսաաղիքային որոշ քաղցկեղների բուժման համար՝ այն փակում է նոր սնուցման աղբյուրներ առաջացնող մետաստազներին՝ վնասելով ԴՆԹ-ն, իսկ բույսերի վրա ազդում է շատ հետաքրքիր ձեւով՝ առաջացնելով օգտակար եւ ոչ այդքան մուտացիա, կարող ես կոլխիցինի լուծույթի մեջ մի քանի ժամ թրջել 100 հատ արեւածաղկի սերմ, դրանցից մի տասը պիտանի կլինեն եւ տեսնել մուտացիայի արդյունքները, ստանալ նոր արդյունավետ տեսակ, խոսքս միայն բիոլոգիայից հասկացող սելեկցիոններների մասին էր, եթե սխալ անել, մահացու կթունավորես, 10-20մգ մահացու է, Կոլխիցին են նշանակում նաեւ Երեւանյան հիվանդության դեպքում:
Magic-Mushroom
21.02.2012, 06:05
Հարգելի հայ ապագա բժիշկներ դուք կարող եք լինել ամենալավը, եթե ընդամենը հիշեք որ բուժման գրավականը կախված է 60% Ճիշտ դիագնոզից, հետո նոր ճիշտ ընտրված դեղերից ու բժշկի պրոֆիսիոնալիզմից,
հիմա տատիկը քնել է վիճակը ծանր կայուն է, կես ժամից բժիշկը այստեղ կլինի, գնամ պահեմ պապայի ադդերալը ու լորազեպամը պահարանում, քանի դեռ խնդիրներ չեմ ունեցել, այստեղ ամեն մի միկրոգրամը ստուգում են երբ բժշկին նման դեղեր պահելու ու նշանակելու լիցենզիա են տալիս,
P.S. Բոլոր նրանց՝ ովքեր մտածում են, որ իմ գրածը շիզոֆրենիա, բիոպոլիար խանգառում, կամ շատ ուժեղ երեվակայություն է՝ որ փորձում եմ բացասել մի բան եւ քողարկել այսպիսի պահվածքով, ինչ ուզում եք պտածեք, բայց եթե հետեւեք այս մի քանի տողին հաստատ կշահեք,
1) Գնահատեք այն ինչ ունեք հիմա, ուղղակի ուշադիր նայեք, որ այնպես չլինի կորցնեք հետո հասկանաք:
2)Մի սպասեք որ դանակը հասնի ոսկորին 90% սպասում են ու երբ դիմում են բժշկի դանակը արդեն հասցնում է կտրի թելը
3)Հիվանդություների մեծ մասը, նաեւ քաղծկեղների եթե ժամանակին հայտնաբերվի կբուժվի՝ սիրելիներս մեկ ամիս զրկեք ձեզ կոկա կոլայից ու այդ փողով գոնե տարին երկու անգամ ստուգվեք, օրգանիզմում որ մի բան սկսում է չասխատել՝ ոչ ոք չի աշխատացնի, միայն կարելի է հարվածը երկարացնել,
4)Ժլատը կամ թամբալը ավելի շատ է վճարում, եթե հիվանդությունը բացահայտեն վաղ շրջանում, բուժումը կլինի էժան, բայց երբ ուշ է ձեր վրա կնստի ավելի թանկ ու կհետաձգի միայն հարվածը:
5)Նրանց մասին ովքեր մտածում են, որ փողով կարելի է ամենինչ գնել, կյանք չեք կարող գնել, դա դեռ ոչմեկի մոտ չի ստացվել, պատկերացրեք միլիարդատերը ինչքան գումար կտար 1 տարի կյանքը երկարացնելու համար, պատկերացրեցիք, հիմա պատկերացրեք թե մենք ինչպես ենք վատնում այդ բնության հրաշքը, մտածելու շատ տեղիք է տալիս չէ՞ ուրեմն մտածեք՝ ուղեղի որոշ հատված մտածելու համար է ստեղծված.
Գնամ հիմա խմեմ եւս 30մգ տազեպամ՝ բոլոր վախերը հանելու՝ ապոպտոզից պաշտպանվելու, արդեն զգում եմ թե գլյուտամատը ինչ դավեր է նյութում՝ գերակտիվացնելով ուղղեղի բջիջներին բերելով նրանց ապոպտոզի՝ ինքնասպանությանը, ԳԱԲԱ-ի գլուխն է կորցրել, 2mg antivan իր Ամենաուժեղ ամնեզիա առաջացնող էֆֆեկտի համար, որ որոշ բաներ մոռանամ այսօրվանից, ով-որ կանհանգստանա այդ չափաբաժնի պատճառով, կարիք չկա, վտանգավոր չէ, իմ կողմից փորձված, հատուկ այսպիսի դեպքերի համար եւ կրում է ավելի շատ պաշտպանիչ դեր, եթե առանց ալկոհոլի օգտագործել՝ տեղյակ պահելով ինչ-որ մեկին:
P.S.Սիրելի մոդերատորներ ու ադմին, ակումբցիներ, գիտեմ մեծ մասդ ատում եք ինձ, եթե իմանայի պատճառը կփոխվեի, խնդրում եմ այս դեպքը ինձ համար շատ նշանակալից է, եթե ձեր սրտի մեջ կա 1% չնչին տոկոս կարեկցանք, ապա վաղը երբ մտնեմ ֆորում սրերով,տուգանայիններով,վիրավորանքներով չդիմավորել, դա իմ վրա կարող է շատ ծանր ազդել, շնորհակալություն, այսօրվա խմած դեղերը ու անքնությունը ի սրտե կպատժեն ինձ, իսկ ձեր սեւ վիրավորիչ հումորները մի քանի օրից գրեք:
P.S. Խնդրում եմ այսօրվա բոլոր գրածները՝ բացի առաջինից ջնջել, ջեջելուց առաջ ուղարկեք գրածները ինձ ՊՄ, հուշերը օրագրումս պահելու, սխալների վրա սովորելու, համար:
Մեկ էլ սա հիշեք "ԻՆՉԵ՜Ր ԱՍԵՍ, ՈՐ ՉԵՆ ԱՆԻ ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ"
Ավելացում՝ բժիշկը եկավ, ես գնամ մի քիչ հանգստանամ:
հանգստություն և միմիայն հանգստություն: ամենամեծ թշնամին - պանիկան է:
անջատվիր մի մոմենտ բժշկությունից: կան մոմենտներ, երբ բժշկությունը ամենամեծ սխաներն է կատարում
հավատա: ու սպասիր: մարդու հոգեկանը իվիճակի է հրաշքներ գործել:
Աստված ձեզ պահապան:
Magic-Mushroom
21.02.2012, 13:56
Շնորհակալություն բոլորին, եկա ասեմ Պապաս եկավ ու տեղափոխվեցինք Ամստերդամ, տատիկին նորմալ տեղափոխեցինք հիվանդանոց, վիճակը կայուն է, ներողություն եմ խնդրում երկվա գրածներիս համար՝ թեման օրագիր սարգելու համար, շատ բան կար, որ չէի ցանկանա գրել, բայց ինձ մի քիչ օգնեց ցրվել:
P.S. Տատիկին խոստացա որ ոչ մի դեղ չեմ խմի ու սթրեսը կհանեմ լողի միջոցով, առողջ եղեք, մի սպասեք դանակը հասնի ոսկորին, գնամ մի քիչ քնեմ, երեկվա դեղերը օգնեցին որ ընդամենը մեկ ժամ քնեմ, "ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում"՝ այն պայմանով, որ եթե դաս ես քաղել այդ ամենից ու չես կրկնի ապագայում:
Բժիշկներ ջան կոկորդի բորբոքվածության դեմ մի քանի ուժեղ դեղամիջող ասեք էլի(բացի ստրեպսիլ,կոլդրեքսից),անտանելի ցավում ա,չեմ կարում խոսամ:Ես էլ էսօր շատ կարևոր հանդիպում ունեմ...
Բժիշկներ ջան կոկորդի բորբոքվածության դեմ մի քանի ուժեղ դեղամիջող ասեք էլի(բացի ստրեպսիլ,կոլդրեքսից),անտանելի ցավում ա,չեմ կարում խոսամ:Ես էլ էսօր շատ կարևոր հանդիպում ունեմ...
Նախ ասեմ, որ կոլդրեքսը այդ պարագայում ընդհանրապես անոգուտ է:
Ցավը մեղմացնելու ու փափկացնելու համար կարող ես կիրառել Ֆոլիմինտ:
Իսկ նշիկները (գլանդներ, անգինաներ) ուռած են?
Նախ ասեմ, որ կոլդրեքսը այդ պարագայում ընդհանրապես անոգուտ է:
Ցավը մեղմացնելու ու փափկացնելու համար կարող ես կիրառել Ֆոլիմինտ:
Իսկ նշիկները (գլանդներ, անգինաներ) ուռած են?
նշիկներս հեռացված են
նշիկներս հեռացված են
Էդ դեպքում քո մոտ լրիվ ֆարինգիտի նշաններ են: Ֆոլիմինտը թեթևացնում է, փափկացնում, նավզեցնում ցավը: Կարող ես Նիմեսլ օգտագործել բորբոքումը կանխելու համար (սպիտակ փոշի է, ջրով բացում ես: Օրը 2 անգամ, անպայման ուտելուց հետո: Հետը համկարծ ալկոհոլ չոգտագործես): Նաև ընթացիկ կարող ես օգտագործել կակաոյի յուղ (Քենդիի խանութներում ծախում են):
Մեկ էլ եթե կարողանաս ճարել Ինգալիպտ օգտագործի (աէրոզոլ է, փչում ես բերանի մեջ` կոկորդին:)
Իսկ ժողովրդական մեթոդներից ամենալավերը
1. Դոշաբ
2. սոխը մանր կտրտում ես, թողում ես ջուրը դուրս է գալիս (երեկոյան կտրտում ես` առավոտյան պատրաստ է) ու այդ ջուրը մի գդալ մեղրի հետ խառնում ու խմում:
Հ.Գ.
Ես բժիշկ չեմ, բայց քո ասած ցավով խրոնիկ տառապում եմ :))
Magic-Mushroom
Magic-Mushroom-ը գերազանցել է պահած նամակների թույլատրելի քանակը, և չի կարող ստանալ նոր նամակ, քանի դեռ տեղ չի ազատել:
Չեք ուզում ազատվել որոշ նամակներից? (Ձեզ PM-ով բան ունեմ գրելու)
Rammstein
21.02.2012, 22:05
Բժիշկներ ջան կոկորդի բորբոքվածության դեմ մի քանի ուժեղ դեղամիջող ասեք էլի(բացի ստրեպսիլ,կոլդրեքսից),անտանելի ցավում ա,չեմ կարում խոսամ:Ես էլ էսօր շատ կարևոր հանդիպում ունեմ...
Խորհուրդներ չեմ տա, քանի որ բժիշկ չեմ, բայց ասեմ, որ իմ մոտ նախկինում ինչքան սկսում էր կոկորդս ցավալ, մի երկ ու օրից լիարժեք հիվանդանում էի միջինում 1 շաբաթ տեւողությամբ: Էս վերջերս մի քանի անգամ, հենց սկսում ա կոկորդս ցավալ, փորձում եմ ջրածնի պերօքսիդով (հայերեն ասում են պերեկիսյ վադառոդա :))) ողողում անել (մի բաժակ ջրին մի քանի կաթիլ): Ոնց որ թե օգնում ա, հաջորդ օրը ցավն անցած ա լինում:
ոչ մի դեղ չեմ խմի ու սթրեսը կհանեմ լողի միջոցով,
վազք փորձել ես? կրոս; ասենք մի 8-10 կմ և հետո անմիջապես մի 30 րոպե steam room /հայերեն ասած "պառնոյ"/ ու նոր լող և հետո կրկին մի 15 րոպե steam room; հետո զբոսանք մի 1-2 կմ; մոգական է գործում :);
Էդ դեպքում քո մոտ լրիվ ֆարինգիտի նշաններ են: Ֆոլիմինտը թեթևացնում է, փափկացնում, նավզեցնում ցավը: Կարող ես Նիմեսլ օգտագործել բորբոքումը կանխելու համար (սպիտակ փոշի է, ջրով բացում ես: Օրը 2 անգամ, անպայման ուտելուց հետո: Հետը համկարծ ալկոհոլ չոգտագործես): Նաև ընթացիկ կարող ես օգտագործել կակաոյի յուղ (Քենդիի խանութներում ծախում են):
Մեկ էլ եթե կարողանաս ճարել Ինգալիպտ օգտագործի (աէրոզոլ է, փչում ես բերանի մեջ` կոկորդին:)
Իսկ ժողովրդական մեթոդներից ամենալավերը
1. Դոշաբ
2. սոխը մանր կտրտում ես, թողում ես ջուրը դուրս է գալիս (երեկոյան կտրտում ես` առավոտյան պատրաստ է) ու այդ ջուրը մի գդալ մեղրի հետ խառնում ու խմում:
Հ.Գ.
Ես բժիշկ չեմ, բայց քո ասած ցավով խրոնիկ տառապում եմ :))
ես էլ վավշե բժիշկ չեմ, բայց իմ ունեցած փորձից ասեմ, քանի որ քո մոտ խրոնիկ է; ուրեմն մի անգամ էլ իմ մոտ էր ըտենց ուժեց կոկորդացավ; շատ այլանդակ; անգամ չայ չէի կարողանում խմեի; էտ գիշերը նախատեսված էր անցկացնել մի անբարոյականի հետ; դժվարությամբ, չուզելով գնացի; իսկ առավոտյան արդյունքները ապշեցուցիչ էին; չգիտեմ ինչպես եղավ, բայց լիակատար բուժված էի;
impression
26.02.2012, 21:01
Ժող, մի հարց ունեմ. պապայիս ոտքերը էսօր շատ ուռած են, ոտնաթաթերից մինչև ծնկները
վախեցած եմ, ո՞վ ա խաբար, էդ ուռածությունն ինչի՞ց կլինի
ինքը շաքար ունի, կարո՞ղ ա դրանից ա
պատասխանեք ով գիտի էլի....
Ժող, մի հարց ունեմ. պապայիս ոտքերը էսօր շատ ուռած են, ոտնաթաթերից մինչև ծնկները
վախեցած եմ, ո՞վ ա խաբար, էդ ուռածությունն ինչի՞ց կլինի
ինքը շաքար ունի, կարո՞ղ ա դրանից ա
պատասխանեք ով գիտի էլի....
Մենակ մի սիմպտոմով հնարավոր չէ դիագնոզ դնել! Քիչա ինֆորմացիան:
Ոտքերի այտուցը բնորոշ սիմպտոմ չէ շաքարային դիաբետի ժամանակ, սակայն հնարավոր է: Դեմքը (աչքերի կոպերը) ուռած են?
Մեզի անալիզ արեք` սպիտակուցների հնարավոր հայտնաբերման նպատակով: Զարկերակային ճնշումը չափեք! (ինչքանա?)
impression
26.02.2012, 21:38
Կոպերն ուռած են, ճնշումը սովորաբար բարձրանում ա, բայց էսօր նորմալ ա
վաղը բժշկի կգնա
Կոպերն ուռած են, ճնշումը սովորաբար բարձրանում ա, բայց էսօր նորմալ ա
վաղը բժշկի կգնա
-Անպայման մեզի անալիզ արեք` սպիտակուցների հնարավոր հայտնաբերման նպատակով:
-Արյան անալիզ արեք` հեմոգլոբինի քանակությունը որոշելու նպատակով:
-Զարկերակային ճնշման դինամիկա (հաճախակի չափեք):
Կոպերն ուռած են, ճնշումը սովորաբար բարձրանում ա, բայց էսօր նորմալ ա
վաղը բժշկի կգնա
Իսկ մաշկի գույնը ո՞նց ա, կապտած ա՞
Շնչառությունը դժվարացած ա՞
impression
26.02.2012, 22:50
մաշկը հակառակը, էդ ուռած մասերը, ձգված, մի տեսակ թափանցիկություն ա ձեռք բերել
շնչառությունը նորմալ ա
արդեն իջնում ա ոնց որ մի քիչ...
լեղաճաք էղա որ մտա տուն տեսա :(
մաշկը հակառակը, էդ ուռած մասերը, ձգված, մի տեսակ թափանցիկություն ա ձեռք բերել
շնչառությունը նորմալ ա
արդեն իջնում ա ոնց որ մի քիչ...
լեղաճաք էղա որ մտա տուն տեսա :(
Լիլ հայրդ սրտի հետ խնդիրներ ունի???
impression
26.02.2012, 23:05
չէ, մենակ ճնշման խնդիրներ ունի ու շաքարային դիաբետ
impression
26.02.2012, 23:07
բայց ամեն դեպքում վաղը կարդիոգրամմայի ա գնալու
չէ, մենակ ճնշման խնդիրներ ունի ու շաքարային դիաբետ
Դիաբեդի հետևանքով լինում են անոթային պրոբլեմներ(անգիոպաթիաներ), որի արդյունքում կարող է զարգանալ ՍԻՀ(սրտի իշեմիկ հիվանդություն)ու երիկամային պաթոլոգիա: Ախտահարվում է նաև լյարդը: Հիմանականում հենց էդ երեք պարճառներն են ստորին վերջույթների այտուցի պատճառ դառնում:Անպայաման դիմեք բժշկի,իսկ շաքարը արյան մեջ ինչ թվերի վրա է լինում: Պարտադիր չէ , որ գրես, ուղղակի եթե վերջին ամիսներին միշտ բարձր է եղել , դա էլ կարող է նպաստել վիճակի բարդացմանը:
մեկ էլ մի բան, ճնշման դեմ դեղեր կան , որոնք անգիոնևրոտիկ այտուցի պատճառ կարող են դառնալ, կալցիումի անտագոնիստներն են , ինչ դեղ է խմում հայրդ ճնշման համար:
impression
26.02.2012, 23:18
Ծով ջան, ինքը դիետա բացարձակ չի պահում, քաղցր շատ-շատ ա օգտագործում, ասենք օրը մի քանի բաժակ մակ-սուրճ, ու դեղերն էլ միշտ խմում ա, չի բարձրանում շաքարը: էս վերջին ամիսներին փոփոխություն չի եղել, մենակ ճնշման տատանումներից ա բողոքում գնալով ավելի հաճախ
ճնշման դեղի անունը չգիտեմ...ինչ-որ ֆիննական բան ա

Լիլ ջան վաղը անպայաման գնացեք էնդոկրինոլոգի ու կարդիոլոգի մոտ, մնացած մանրամասները իրենց հետ կպարզեք:Եթե երիկամի ու սրտի հետ չի կապված պրոբլեմը, կարող է դեղն է պատճառը, նման դեպքում հիպոտենզիվի խումբը փոխում են:
Առողջություն եմ ցանկանում :)
Բժիշկներ ջան մի հատ էս գրածիս նայեք ու ասեք լա՞վ
Վահանագեղձը չափերով մեծացած չեն, սակայն բլթերը ասիմետրիկ են, աջը 3.0մլ ծավալով, ձախը 4.0մլ ծավալով, սակայն աջ բլթում 0.18 0.19սմ չափերի անէխոգեն կոլոիդ հիպերեէխոգեն կալցինատով, նեղուցը 0.18սմ, անոթավորումը բավարար
...ես անհանգստանա՞մ թե՞ չէ
Rammstein
04.03.2012, 12:02
Բժիշկներ ջան, էս նկարում ցույց տված մասս երեկ իրիկվանից ցավում ա: Մինչեւ էդ էլ էր լինում, բայց շուտ անցնում էր: Հիմնականում տենց ա լինում նրանից հետո, երբ որ ուսերս հետ տանելով ու աղնաշարս հետ ծռելով ձգվում եմ, այսինքն` էդ կողերը իրարից հեռանում են, հետո էլի մոտենում են: Ընդ որում երբ որ տենց եմ անում, հաճախ նշածս հատվածը ճտտում ա, ինչը առաջ չկար:
Կոնկրետ հիմա եթե հանգիստ նստած եմ, չի ցավում, բայց որ ուսերս առաջ եմ տանում (էդ կողերը մոտենում են), կամ խորը ներշնչում եմ, ցավում ա: Ինչի՞ց կլինի, ի՞նչ անեմ, որ էլ չլինի:
http://i.imgur.com/1d5wi.jpg

Եղբայր, ինչքան ժամանակա տենց ես?
Rammstein
05.03.2012, 10:39
Եղբայր, ինչքան ժամանակա տենց ես?
Շաբաթ երեկոյան եղավ: Մինչեւ էդ լինում, շուտ անցնում էր, իսկ առաջին անգամ երեւի մի քանի ամիս առաջ ա եղել:
Հիմա համարյա անցել ա:
Շաբաթ երեկոյան եղավ: Մինչեւ էդ լինում, շուտ անցնում էր, իսկ առաջին անգամ երեւի մի քանի ամիս առաջ ա եղել:
Հիմա համարյա անցել ա:
Եղբայր, նստելուդ դիրքը փոխի, թե չէ գնալով ավելի հաճախ կլինի ու ավելի ցավոտ: Էդ պրոբլեմի միջով ես էլ եմ անցել:
Ի դեպ, 3 ամիս առաջ ուժեղ հիվանդացել ես? (մրսածություն, հազ, հարբուխ)
Բայց ավելի լավ կլինի, որ դիմես բժշկի` թող մի հատ ստուգեն:
Rammstein
05.03.2012, 16:35

Հա, փետրվարի սկզվին կարգին հիվանդացել էի:
Հա, փետրվարի սկզվին կարգին հիվանդացել էի:
Շատ հնարավոր է,լ որ հիվանդության հետևանքով, հաշվի առնելով նաև նստելուտ դիրքը: Ոնց գլխի եմ ընկնում, նստում ես առաջ թեքված,մի փոքր կորացած մեջքով, ուսերն առաջ: Երևի կոմպի սեաղնը փոքր է` կարճ է (կամ էլ վրան ազատ տեղ քիչ կա) իսկ աթոռը բազկակալներ չունի:
Ռամշ ջան, իսկ մինչև հիվանդանալը ցավում էր?
Ձայնալար
05.03.2012, 17:52
Բժիշկներ ջան, շոգեբաղնիքի օգուտների ուվնասների մասին գիտությանը ի՞նչ ա հայտնի: Շատ եմ լսել, որ հաճախ սաունա գնալը վնաս ա, բայց կուզենայի իմանալ ինչքանն ա հաճախ, ինչին ա վնաս և ինչպես ա վնասում: Շնորհակալություն :)

Սաունա մենակ գնալն ա վնաս :))
Rammstein
06.03.2012, 00:03
Շատ հնարավոր է,լ որ հիվանդության հետևանքով, հաշվի առնելով նաև նստելուտ դիրքը: Ոնց գլխի եմ ընկնում, նստում ես առաջ թեքված,մի փոքր կորացած մեջքով, ուսերն առաջ: Երևի կոմպի սեաղնը փոքր է` կարճ է (կամ էլ վրան ազատ տեղ քիչ կա) իսկ աթոռը բազկակալներ չունի:
Ռամշ ջան, իսկ մինչև հիվանդանալը ցավում էր?
Չէ, սեղանս մեծ ա ու նստում եմ բազկաթոռի վրա: :)
Հա, մինչեւ հիվանդանալն էլ կար: Վարզոր ջան, նորից հիշեցնեմ, որ դա լինում ա նրանից հետո, երբ որ ուսերս հետ տանելով ձգվում եմ ու նշածս մասը ճտում ա: Ուղղակի էս անգամ մի քիչ երկար տեւեց: Էլ կաշխատեմ տենց չճտացնել:
Ներսես_AM
06.03.2012, 02:46
Ժողովուրդ գիշերները լավ տեղը-տեղին քրտնելը լուրջ բան կարո՞ղ ա լինել: Արժի՞ գնալ ինչ որ բաներ ստուգելու: Թե էս հետձմեռային կիսասատկած վիճակները որ անցնեն դա էլ կանցնի: Ուղղակի չեմ հիշում էլի եղել ա թե չէ առաջներում :)
StrangeLittleGirl
06.03.2012, 03:20

Ջեռուցումը ստուգի :)) Հետո նոր վահանաձև գեղձի հորմոնները
Ներսես_AM
06.03.2012, 04:13
Ջեռուցումը ստուգի :)) Հետո նոր վահանաձև գեղձի հորմոնները
ջեռուցումը ցերեկները քսանմեկ աստիճան, գիշերները անջատվում ա, մոտ տասնյոթ ա լինում առավոտ։ Էնպես որ դրանից չի հաստատ։
Վահանաձև գեղձ :think
հնարավոր է ձմռան ընթացքում կրած որևէ բանալ հիվանդության հետևանք լինի, որն էլ իմունոդեֆիցիտի, հիպովիտամինոզի է բերել, հնարավոր է իսկապես գարնանային դեպրեսիայի հետևանք է(այս տարի ձմեռը անարև, ու ձձվելիորեն երկար է ձգվում), հմարավոր է նաև ավելի լուրջ պատճառներ լինեն:Ամեն դեպքում չի խանգար մի քսան օր վիտամիններ ու կալցիումի պրեպարատ օգտագործել, եթե պատճառը հիպովիտամինոզն ու թեթև իմունոդեֆիցիտն է դա բավական կլինի, ու ինքներդ կզգաք, որ ամեն ինչ անցնում է: Մի բան էլ քրտնարտադրության բարձրացման պատճառ կարող է դառնալ նաև վեգետոանոթային դիստոնիան, որի դեպքում սակայն շուտ քրտնելը կամ մրսելը լինում է ամբողջ օրվա ընթացքում:
Բժիշկներ ջան արդեն մոտ շաբաթից ավել, գիշերվա 5-6 ից շուտ չեմ կարում քնեմ,ու արթնանում եմ ցերեկվա 4-6 ի կողմերը(ամոթ է,ամոթ :)) ):Հիմա ինչ խորհուրդ կտաք անեմ որ կարողանամ նորմալ ժամի քնեմ...միգուցե քնաբեր արժի խմել :think թե վտանգավոր ա?

Քնաբեր պետք չի: Ուղղակի գարուն է եկել` օրգանիզմը իր պահանջներն ունի ;)
Կարող ես կոնյակ կամ գարեջուր խմել:
StrangeLittleGirl
12.03.2012, 22:54
Բժիշկներ ջան արդեն մոտ շաբաթից ավել, գիշերվա 5-6 ից շուտ չեմ կարում քնեմ,ու արթնանում եմ ցերեկվա 4-6 ի կողմերը(ամոթ է,ամոթ :)) ):Հիմա ինչ խորհուրդ կտաք անեմ որ կարողանամ նորմալ ժամի քնեմ...միգուցե քնաբեր արժի խմել :think թե վտանգավոր ա?
Մի հատ շատ անհամեստ հարց. ինչո՞վ ես զբաղվում (սովորել/աշխատել): Պարտավորվա՞ծ ես առավոտյան շուտ արթնանալ:
Մի հատ շատ անհամեստ հարց. ինչո՞վ ես զբաղվում (սովորել/աշխատել): Պարտավորվա՞ծ ես առավոտյան շուտ արթնանալ:
Աշխատում եմ,բայց հիմա արձակուրդի մեջ եմ :)
StrangeLittleGirl
13.03.2012, 00:26
Աշխատում եմ,բայց հիմա արձակուրդի մեջ եմ :)
Ուրեմն անքնությունից գանգատվելու տեղ չունես: ;) Արձակուրդդ կավարտվի, «անքնությունդ» էլ հետը: Իսկ եթե ուզում ես ավելի շուտ դեմն առնել, ապա խորհուրդ կտամ մինչև ժամը չորսը չքնել: Մի առավոտ արթնանալ ժամը ութին, օրվա ընթացքում շատ ակտիվ լինել: Հաջորդ գիշեր կմոռանաս, թե ինչ է անքնությունը:
Մի հատ հարց ունեմ ակումբի բժիշկներին.
Աջ ձեռքիս 4-րդ մատի դիստալ ֆալանգի մեջ մի քանի օր առաջ փուշ էր մտել: Հիմա այսօր առավոտյան արթնացա ու տեսա, որ ամբողջ մատս այտուցվել է… Ճիշտն ասած, ցավն այնքան էլ արտահայտված չէ, տանելի է: Բայց մատս համարյա 2 անգամ հաստացել է: Եղունգս էլ գեշացել ու մի տեսակ է դարձել:
Առավոտյան, տեսնելով մատիս վիճակը, մայրս սոխով վիրակապ դրեց: Բայց քիչ առաջ մատիս փաթաթանը քանդեցի ու տեսա, որ ոչ մի դրական փոփոխություն չկա: Ես էլ ահագին նեղվեցի ու ընկա մտքերի մեջ: Կարո՞ղ է մատիցս հանկարծ զրկվեմ, ժողովուրդ:
Մի հատ դզող-փչող ռադիատորշիկ-մատորիստ ունենք մեր հիմնարկում, ասում ա մատդ տաութով պերեվյազկա արա: Չիմացողներին ասեմ, որ տաութը էն սևին խփող նյութն ա, որ մատոռիստներն օգտագործում են իրանց գործում: Հիմա ես ի՞նչ անեմ…

Դրան ժողովրդական խպոսքով ասում են մատնաշունչ: Գեղական մի շարք մեթոդներ կան` ալոեով կամ եզան լեզույով վիրակապ, խմորով ու մեղրով վիրակապ և այլն: Ընդ որում վիրակապը պիտի դրվի այնպես, որ "գործող նյութը" լինի փուշ մտած տեղի վրա:
Ավելի ճիշտ եմ գտնում դիմես բժշկի, որովհետև կարող է թարախակալվել ու շատ ցավոտ կլինի, կարող է եղունգն էլ ընկնել:

Հա՜, փաստորեն, մատնաշունչն էս ա: Պարզ է:
Իսկ ի՞նչ բժշկի դիմեմ: Զանգեցի մորքուրիս մարդուն, ով մեր գեղում հիմա կոմբայն ա քշում, խորհուրդ տվեց դիմել մաշկավեներաբանի… Դե, իրեն զանգեցի, որովհետև մորքուրս ասում էր, որ իր ամուսինը բանակ վախտերով ֆելդշեր ա աշխատել իրանց չաստի սանչաստում:
Մի տեսակ տպտպում ա ու ցավն էլ գնալով ուժեղանում ա:
Տաութով պերեվյազկա էլ չարեցի, որովհետև տաութ չճարեցի: Ի՞նչ անեմ, բժիշկներ ջան::(
Մարկիզ չեմ հասկանում, մատդ էտքան էլ կարևոր չի համար ՞ թե բժշկի գնալն ա ամոթ ՞ :o
ԻՄՀԿ, որ տպտպումա, ուրեմն թարախակալվելա
Ժող, Էս թեմայում արդեն մի քանի անգամ ասվել ա, եթե մասնագիտությամբ բժիշկ չեք, խորհուրդներ մի տվեք, հնարավոր ա ձեր խորհուրդը բացասական ազդեցություն ունենա հարց տվողի վրա: Սպասեք, թող Ակումբի բժիշկներից մեկը գա, Մարկիզին ասի ինչ անի (եթե իհարկե մինչև էդ Մարկիզը մատը չկորցնի...):
Հա՜, փաստորեն, մատնաշունչն էս ա: Պարզ է:
Մեր հարևանուհին՝ Մարգոն, ով ռայկոմի վարսավիրանոցներից մեկում հիմա հավաքարար է աշխատում, քիչ առաջ հերթական անգամ ինձ կպցնելու փորձ անելիս, ասաց, որ այն ինչ կատարվում է իմ մատի հետ, կոչվում է ոչ թե «մատնաշունչ», այլ «պացարինի»՝ ինչ-որ իտալացի հայտնի բժշկի ազգանվամբ պայմանավորված:
Ճիշտն ասած, Մարգոն մի 7-8 տարի առաջ Էրեբունու նյարդաբանության բաժանմունքում սանիտարկա է աշխատել:
Հիմա Մարգոն ինձ խորհուրդ է տալիս, ոչ թե տաութով կամ ալոյեի ու մեղրի խառնուրդով պերեվյազկա անել, այլ բանանի կլեպով: Ի՞նչ կասեք, բժիշկներ::-(
Մարկիզ չեմ հասկանում, մատդ էտքան էլ կարևոր չի համար ՞ թե բժշկի գնալն ա ամոթ ՞ :o
ԻՄՀԿ, որ տպտպումա, ուրեմն թարախակալվելա
Մարգոն էլ ասում ա՝ էդ տպտպալու պատճառը սիրտդ ա: Ասում ա՝ սրտից էլ ես հիվանդ::(
ապեր, ամենալավը միզելն ա; մատիտ վրա հավեսով միզի, իսկ մեզի մնացած մասն էլ լից սմետանի բանկի մեջ, ու դիր արևի տակ 1 ժամ;
ու տենց ամեն 3 ժամը մեկ;
ապեր, ամենալավը միզելն ա; մատիտ վրա հավեսով միզի, իսկ մեզի մնացած մասն էլ լից սմետանի բանկի մեջ, ու դիր արևի տակ 1 ժամ;
ու տենց ամեն 3 ժամը մեկ;
Հիմա մեր մոտ գիշեր ա ու արև չկա: Համ էլ նոր ման եկա տանը սմետանի բանկա չգտա… Ոչի՞նչ, եթե տվոռոգի աման լինի:
Բայց շատ ա ցավում: Երևի չդիմանամ մինչև արևածագ::(
Claudia Mori
24.03.2012, 11:41
Ըկերուհուս ձեր օգնությունն է անհրաժեշտ: Բժիշկներ ջան ինքը ուրեմն հաճախակի գլխապտույտներ է ունենում ու սրտխառնոց երբեմն, թուլություն է զգում, հատկապես, երբ գիշերը ուշ է քնում: Բայց ընդհանուր առմամաբ օրը ամենաքիչը 7 ժամ քնում է, ուղղակի շատ ժամանակ է անցկացնում համակարգչի մոտ: Միանգամից ասեմ, որ ամուսնացած չէ ու հղի չէ: ՈՒզում ենք ուղղակի հասկանալ, միգուցե սա սովորական բան է, ու բժշկի գնալ պետք չի, քանի որ տաքություն չի ունենում, տարօրինակ ցավեր չի ունենում, միայն երբեմն թեթեւակի գլխացավ, կոկորդը հաճախակի լցված է լինում, բայց գլաններն էլ նորմալ տեսք ունեն: Մի խոսքով բան չենք հասկանում ու ձեր խորհրդի կարիքն ունենք:
Նախապես շնորհակալություն:)
Ձայնալար
24.03.2012, 12:40
Մոդերատորական: Մարկիզի մատը հեռացվել է (հեռու իրանից): Խրախճանքը դադարեցրեք:
Ըկերուհուս ձեր օգնությունն է անհրաժեշտ: Բժիշկներ ջան ինքը ուրեմն հաճախակի գլխապտույտներ է ունենում ու սրտխառնոց երբեմն, թուլություն է զգում, հատկապես, երբ գիշերը ուշ է քնում: Բայց ընդհանուր առմամաբ օրը ամենաքիչը 7 ժամ քնում է, ուղղակի շատ ժամանակ է անցկացնում համակարգչի մոտ: Միանգամից ասեմ, որ ամուսնացած չէ ու հղի չէ: ՈՒզում ենք ուղղակի հասկանալ, միգուցե սա սովորական բան է, ու բժշկի գնալ պետք չի, քանի որ տաքություն չի ունենում, տարօրինակ ցավեր չի ունենում, միայն երբեմն թեթեւակի գլխացավ, կոկորդը հաճախակի լցված է լինում, բայց գլաններն էլ նորմալ տեսք ունեն: Մի խոսքով բան չենք հասկանում ու ձեր խորհրդի կարիքն ունենք:
Նախապես շնորհակալություն:)
Չնայած բժիշկ չեմ, բայց էդ նկարագրածդ սիմպտոմներով տառապում են շատերը համակարգչասերներից: Իմ մոտ էլ է տենց եղել, երբեմն էլի լինում է: Պատճառները տարբեր են, արտահայտվում է հոգնածության և համակարգչի դիմաց երկար նստելու հետևանքով: Մանավանդ վտանգավոր է գլխապտույտների պահը: Ամիսներով հետազոտվեցի, վերջը պարզվեց, որ ոչ թե մի բանից է, այլ միանգամից մի քանի պատճառ կար: Տարիներով դրանից տանջվեց, մինչև իմա էլ վերջնական չեմ պրծել:
Ավելի լավ կլինի որ դիմի բժշկական հաստատություն, որովհետև դա արդեն կոնսուլտատիվ-հեռակա հարց չի:
Հարգելի Բժիշկներ, 20 տարեկան եմ, հաճախակի է քթիցս արյունահոսում... ասենք լվացվելուց մի ամիսը մի անգամ կարա լինի... իսկ հիմա գրիպ եմ, ու նորից մաքրելուց արյուն է գալիս... ինչ խորհուրդ կտաք՞
Ըկերուհուս ձեր օգնությունն է անհրաժեշտ: Բժիշկներ ջան ինքը ուրեմն հաճախակի գլխապտույտներ է ունենում ու սրտխառնոց երբեմն, թուլություն է զգում, հատկապես, երբ գիշերը ուշ է քնում: Բայց ընդհանուր առմամաբ օրը ամենաքիչը 7 ժամ քնում է, ուղղակի շատ ժամանակ է անցկացնում համակարգչի մոտ: Միանգամից ասեմ, որ ամուսնացած չէ ու հղի չէ: ՈՒզում ենք ուղղակի հասկանալ, միգուցե սա սովորական բան է, ու բժշկի գնալ պետք չի, քանի որ տաքություն չի ունենում, տարօրինակ ցավեր չի ունենում, միայն երբեմն թեթեւակի գլխացավ, կոկորդը հաճախակի լցված է լինում, բայց գլաններն էլ նորմալ տեսք ունեն: Մի խոսքով բան չենք հասկանում ու ձեր խորհրդի կարիքն ունենք:
Նախապես շնորհակալություն:)
Կարինե ջան իրոք այնքան ընդհանուր սիմպտոմներ են , որ անհնար է, որևէ կոնկրետ եզրակացության գալ ,միակ բանը որ կասեմ հաստատ սովորական բան չի , ցանկալի է բժշկի դիմել:
Հարգելի Բժիշկներ, 20 տարեկան եմ, հաճախակի է քթիցս արյունահոսում... ասենք լվացվելուց մի ամիսը մի անգամ կարա լինի... իսկ հիմա գրիպ եմ, ու նորից մաքրելուց արյուն է գալիս... ինչ խորհուրդ կտաք՞
դիմեք քիթ-կոկորդ-ականջաբանի, պետք է անպայման քթի խոռոչը հետազոտել, դա ռինոսկոպիա է կոչվում:Նաև պարտադիր է արյան ընդհանուր քննությունը, դրանում պարտադիր թրոմբոցիտների և արյան մակարդելության ցուցանիշները պարզելով:
իսկ մինչև բժշկի գնալը արյունահոսության դեպքում քթարմատի շրջանում սառը թրջոց դրեք գլուխը մի փոքր հետ գցած պահելով:Այդ ընթացքում քթի մեջ թույլ աղաջրով տամպոն դրեք, իսկ արյունը կտրվելուց անմիջապես հետո կաթեցրեք նազիվին կամ օտրիվին կամ սնուպ,(մեկ ,երկու կաթիլ ամեն քթանցքը) դրանք անոթասեղմիչ պրեպարատներ են, նպաստում են մազանոթների սեղմվելուն ու արյունահոսությունը վերջնականորեն կդադարեցնեն: Նշեմ, որ նշածս անոթասեղմիչ պրեպարատները կարող եք օգտագործել օրը երեք անգամից ոչ ավելի:Կուրսը յոթ օրից ոչ ավել:
Այս ընթացաքում կարող եք օգտագործել նաև Ասկորուտին( վիտ c +վիտ PP), ամրացնում է անոթի պատն ու արգելում արյունահոսության կրկնումները:
Հարգելի բժիշկներ, խնդրում եմ օգնեք ինձ.... ունեմ ճնշման անհասկանալի խնդիրներ... 70-50...85-65...95-70.... նման տարբերակներով...ինձ շատ թույլ եմ զգում: Գոնե կարող եք ինձ ասել ինչից կարող է նման ճնշում լինել, որ կարողանամ կանխել այս վիճակը:
Հարգելի բժիշկներ, կարելի՞ է ոտքի պճեղային փակ կոտրվածքից հետո (գիպսը հանելուց 1,5 ամիս ) լողի գնալ:
Ուղղակի բուժող բժիշկը քաղաքում չի, որ կոնկրետ պատասխան ստանանք:
Հարգելի բժիշկներ, կարելի՞ է ոտքի պճեղային փակ կոտրվածքից հետո (գիպսը հանելուց 1,5 ամիս ) լողի գնալ:
Ուղղակի բուժող բժիշկը քաղաքում չի, որ կոնկրետ պատասխան ստանանք:
Սպասեք գոնե կոտրվածքը կպնի, նոր հետո լողի գնալու մասին կմտածեք:
Սպասեք գոնե կոտրվածքը կպնի, նոր հետո լողի գնալու մասին կմտածեք:
կարծում եմ, եթե գիպսը հանում են, արդեն կպած է լինում, իսկ 1,5 ամիս հետո երևի մի քիչ էլ պնդացած է լինում, հիմա մնում է պարզել` կարելի է գնալ լողի :))
կարծում եմ, եթե գիպսը հանում են, արդեն կպած է լինում, իսկ 1,5 ամիս հետո երևի մի քիչ էլ պնդացած է լինում, հիմա մնում է պարզել` կարելի է գնալ լողի :))
Կարելին կարելիա, բայց սպասեք, որ կոտրվածքը լիարժեք սերտաճի, գոնե մի 70-80 օր սպասեք, որից հետո արդեն ոտքի ֆունկցիան վերականգնելու համար կգնաք լողի, մերսման...
Հարգելի բժիշկներ, ծանոթներիցս մեկը փնտրում է մեծահասակների լոգոպետի: Կարող է ունենաք լավ մասնագետի կոնտակտներ?
haykanush
17.04.2012, 15:16
ինչպես կարելի է անցկացնել դեմքի կարմիր հետքերը,որոնք մնացել են ջրծաղիկից հետո
StrangeLittleGirl
17.04.2012, 15:46
Հարգելի բժիշկներ, ծանոթներիցս մեկը փնտրում է մեծահասակների լոգոպետի: Կարող է ունենաք լավ մասնագետի կոնտակտներ?
Ի՞նչ խնդիրներ ունի ձեր ծանոթը: Աֆազիա՞: Եթե այո, ապա Հայաստանում աֆազիայով զբաղվող մենակ մի մասնագետի գիտեմ, այն էլ չգիտեմ` նրա մեթոդները որքանով են ժամանակակից:
Ի՞նչ խնդիրներ ունի ձեր ծանոթը: Աֆազիա՞: Եթե այո, ապա Հայաստանում աֆազիայով զբաղվող մենակ մի մասնագետի գիտեմ, այն էլ չգիտեմ` նրա մեթոդները որքանով են ժամանակակից:
Ռոտացիզմ (Ротацизм) միայն:
Նախապես շնորհակալություն
StrangeLittleGirl
17.04.2012, 20:10
Ռոտացիզմ (Ротацизм) միայն:
Նախապես շնորհակալություն
Էդ դեպքում կարծում եմ մանկական լոգեպեդն էլ օգտակար կլինի:
Էդ դեպքում կարծում եմ մանկական լոգեպեդն էլ օգտակար կլինի:
Շնորհակալություն կարծիքի համար, բայց եթե դժվար չէ, ձեր իմացած, մեծահասակների համեմատաբար լավ մասնագետի կոնտակտները կարող եք տալ?
StrangeLittleGirl
18.04.2012, 02:27
Շնորհակալություն կարծիքի համար, բայց եթե դժվար չէ, ձեր իմացած, մեծահասակների համեմատաբար լավ մասնագետի կոնտակտները կարող եք տալ?
Կոնտակտներ չունեմ: Անունը Անժելա ա, մանկավարժականում դաս ա տալիս: Ուղղակի եթե չեմ սխալվում, ինքը կոնկրետ աֆազիայով ա զբաղվում:
տիկին Անահիտ
19.04.2012, 23:58
սիրելի բժիշկներ կարէլի է մի հարց տամ, ինչից կարող է լինել գլխապտույտը:Մեջքի վրա պարկէլ հնարավոր չի իսկ արավոտյան գլխապտույտը աչքեէրս ոնց որ սեղմի ու քայլելուց ասես գլորվում եմ չգիտեմ ինչ է կատարվում մալատյա կենտրոնից մի բժիշկ սիստեմա նշանակեց ստացա բայգ չօգնեց երեվույթնէրը չանցան խնդրում էմ օգնեք:
StrangeLittleGirl
20.04.2012, 01:13

Նման գլխապտույտը կարող է տարբեր պատճառներից լինել: Կառաջարկեի լավ նյարդաբանի մոտ գնալ:
տիկին Անահիտ
20.04.2012, 09:05
իսկ դուք ունեք ծանոթ նյարդաբան
StrangeLittleGirl
20.04.2012, 10:46
իսկ դուք ունեք ծանոթ նյարդաբան
Լիքը
Ուլուանա
12.05.2012, 16:53
Բժիշկներ, էսպիսի մի հարց. ինչպես գիտենք, ձուն ահագին երկաթ է պարունակում, բայց նաև կալցիումի հարուստ աղբյուր է։ Ու հաշվի առնելով, որ կալցիումը խանգարում է երկաթի յուրացմանը, նշանակու՞մ է արդյոք, որ ձվից ստացված երկաթն ընդհանրապես չի յուրացվում։ Թե՞ էս դեպքում ինչ–որ ուրիշ մեխանիզմ է գործում։
StrangeLittleGirl
12.05.2012, 17:25

Նորից եմ կրկնում` իզուր ես անհանգստանում :))
Մի կարևոր հարց կա. բնության մեջ, մեր օրգանիզմում ու բժշկության մեջ ոչինչ բացարձակ չի: Ու եթե մի նյութ արգելակում ա մյուսի ներծծումը, դա դեռ չի նշանակում, որ ընդհանրապես չի ներծծվում: Այսինքն, ձվի դեղնուցը հնարավոր ա, որ արգելակի երկաթի ներծծումը, բայց ոչ էնքան, որ հասցնի կատաստրոֆիկ մակարդակի: Դիետային խիստ հետևելու մասին պետք ա մտածել մենակ էն ժամանակ, երբ կա ախտորոշված երկաթ-պակասուրդային անեմիա: Իսկ մնացած դեպքերում պետք ա հանգիստ ապրել: Հա, երկաթ-պակասուրդային անեմիան ավելի հաճախ հանդիպում ա սեռահասուն կանանց մոտ, մեկ էլ աղքատ երկրների սոված բնակչության մոտ: Մնացածներն անհանգստանալու կարիք չունեն: Իսկ քանի որ դու ստուգվել ես, ու քեզ մոտ ամեն ինչ կարգին ա, դու էլ անհանգստանալու կարիք չունես:
Բայց երևի հարցը պետք ա մանրամասնել: Օրգանիզմում ավելի հեշտ ներծծվում ա երկարժեք (հեմային) երկաթը, իսկ դա կարելի ա գտնել մսեղեն-ձկնեղենի ու որոշ բույսերի մեջ (ինչքան գիտեմ, լոբի ու նման այլ բաներ): Ձվի դեղնուցի մասին վստահ չեմ, բայց կարծեմ դա էլ ա երկարժեք երկաթ:
Ուլուանա
12.05.2012, 17:58
Նորից եմ կրկնում` իզուր ես անհանգստանում :))
Մի կարևոր հարց կա. բնության մեջ, մեր օրգանիզմում ու բժշկության մեջ ոչինչ բացարձակ չի: Ու եթե մի նյութ արգելակում ա մյուսի ներծծումը, դա դեռ չի նշանակում, որ ընդհանրապես չի ներծծվում: Այսինքն, ձվի դեղնուցը հնարավոր ա, որ արգելակի երկաթի ներծծումը, բայց ոչ էնքան, որ հասցնի կատաստրոֆիկ մակարդակի: Դիետային խիստ հետևելու մասին պետք ա մտածել մենակ էն ժամանակ, երբ կա ախտորոշված երկաթ-պակասուրդային անեմիա: Իսկ մնացած դեպքերում պետք ա հանգիստ ապրել: Հա, երկաթ-պակասուրդային անեմիան ավելի հաճախ հանդիպում ա սեռահասուն կանանց մոտ, մեկ էլ աղքատ երկրների սոված բնակչության մոտ: Մնացածներն անհանգստանալու կարիք չունեն: Իսկ քանի որ դու ստուգվել ես, ու քեզ մոտ ամեն ինչ կարգին ա, դու էլ անհանգստանալու կարիք չունես:
Բյուր, ինձ մենակ իմ առողջությունը չի, որ հուզում ա, տվյալ դեպքում տղայիս համար եմ մտածում, քանի որ միս չեմ տալիս իրեն, ու փորձում եմ երկաթով հարուստ մյուս սննդամթերքների միջոցով լրացնել դա։ Ձուն էլ դրանցից մեկն ա, ու ուզում էի իմանալ՝ մեջի երկաթը յուրացվում ա, թե չէ։
Համ էլ ես տենց անընդհատ չեմ ստուգվում։ Հետո սենց մի հարց էլ կա. ես սկզբում հղիությունից առաջ (բժշկի խորհրդով), հղիության ընթացքում, կերակրելու ընթացքում ես վիտամիններ եմ ընդունել, նենց որ վստահ չեմ՝ եթե չընդունեի, էլի նորմալ կլիներ, թե հենց դրանց շնորհիվ ա նորմալ եղել։ Չնայած կերակրելու վերջին ամիսներին էլ վիտամին չէի խմում, բայց ստուգվել էի, նորմալ էր։ Ամեն դեպքում տարբեր հանգամանքներ կան, ու լրիվ արխայնանալ, կարծում եմ, չարժե։
Համ էլ ես տենց անընդհատ չեմ ստուգվում։ Հետո սենց մի հարց էլ կա. ես սկզբում հղիությունից առաջ (բժշկի խորհրդով), հղիության ընթացքում, կերակրելու ընթացքում ես վիտամիններ եմ ընդունել, նենց որ վստահ չեմ՝ եթե չընդունեի, էլի նորմալ կլիներ, թե հենց դրանց շնորհիվ ա նորմալ եղել։
Ան, վիտամիններ ես էլ էի ընդունում, բայց դրանց մեջ երկաթ չկա, երկաթը առանձին հաբ է, ու ինքը հենց ամբողջությամբ երկաթ է՝ համով էլ, թողած տհաճ հետևանքներով էլ: :)
Էնպես որ, քո երկաթը քո սննդով է հաստատ, որ նորմալ վիճակում է, ոչ թե վիտամին-միտամիններով:
StrangeLittleGirl
12.05.2012, 18:06
Բյուր, ինձ մենակ իմ առողջությունը չի, որ հուզում ա, տվյալ դեպքում տղայիս համար եմ մտածում, քանի որ միս չեմ տալիս իրեն, ու փորձում եմ երկաթով հարուստ մյուս սննդամթերքների միջոցով լրացնել դա։ Ձուն էլ դրանցից մեկն ա, ու ուզում էի իմանալ՝ մեջի երկաթը յուրացվում ա, թե չէ։
Համ էլ ես տենց անընդհատ չեմ ստուգվում։ Հետո սենց մի հարց էլ կա. ես սկզբում հղիությունից առաջ (բժշկի խորհրդով), հղիության ընթացքում, կերակրելու ընթացքում ես վիտամիններ եմ ընդունել, նենց որ վստահ չեմ՝ եթե չընդունեի, էլի նորմալ կլիներ, թե հենց դրանց շնորհիվ ա նորմալ եղել։ Չնայած կերակրելու վերջին ամիսներին էլ վիտամին չէի խմում, բայց ստուգվել էի, նորմալ էր։ Ամեն դեպքում տարբեր հանգամանքներ կան, ու լրիվ արխայնանալ, կարծում եմ, չարժե։
Հա, հասկանում եմ, որ տղայիդ համար ես անհանգստանում: Դրա համար էլ ասում եմ` սեռահասուն կանայք կամ սոված երկրների բնակչությունը: Քո տղան երկու խմբերից ոչ մեկի մեջ էլ չի մտնում: Հերիք ա մենակ առողջ սնունդ տալը: Մնացած ամեն ինչն ինքնիրեն տեղն ա ընկնում:
Ռիփը ճիշտ նշեց, որ եթե երկաթ ստանայիր, հնարավոր չի չզգայիր: Երկաթի պրեպարատ խմելը, մեղծ ասած, աշխարհի ամենահաճելի բաներից չի: Բացի դրանից, հղիության ու կերակրելու ընթացքում վիտամիններ նշանակվում են, որովհետև որոշ նյութերի պահանջը շատ ա լինում, ոչ միշտ ա սնունդը լրացնում: Դրա համար որպեսզի չթողնվի սննդի հույսին, որը հաստատ չգիտես` կստացվի, թե չէ, ապահովության համար վիտամիններ են նշանակվում: Բայց երկաթ երբեք ապահովության համար չեն նշանակում: Պետք ա լուրջ պատճառ լինի դրա համար: Ու եթե հղիության ու կերակրելու ընթացքում խնդիր չես ունեցել, հիմա առավելևս պիտի չունենաս:
Ուլուանա
12.05.2012, 19:48
Ան, վիտամիններ ես էլ էի ընդունում, բայց դրանց մեջ երկաթ չկա, երկաթը առանձին հաբ է, ու ինքը հենց ամբողջությամբ երկաթ է՝ համով էլ, թողած տհաճ հետևանքներով էլ: :)
Էնպես որ, քո երկաթը քո սննդով է հաստատ, որ նորմալ վիճակում է, ոչ թե վիտամին-միտամիններով:
Հա, հասկանում եմ, որ տղայիդ համար ես անհանգստանում: Դրա համար էլ ասում եմ` սեռահասուն կանայք կամ սոված երկրների բնակչությունը: Քո տղան երկու խմբերից ոչ մեկի մեջ էլ չի մտնում: Հերիք ա մենակ առողջ սնունդ տալը: Մնացած ամեն ինչն ինքնիրեն տեղն ա ընկնում:
Ռիփը ճիշտ նշեց, որ եթե երկաթ ստանայիր, հնարավոր չի չզգայիր: Երկաթի պրեպարատ խմելը, մեղծ ասած, աշխարհի ամենահաճելի բաներից չի: Բացի դրանից, հղիության ու կերակրելու ընթացքում վիտամիններ նշանակվում են, որովհետև որոշ նյութերի պահանջը շատ ա լինում, ոչ միշտ ա սնունդը լրացնում: Դրա համար որպեսզի չթողնվի սննդի հույսին, որը հաստատ չգիտես` կստացվի, թե չէ, ապահովության համար վիտամիններ են նշանակվում: Բայց երկաթ երբեք ապահովության համար չեն նշանակում: Պետք ա լուրջ պատճառ լինի դրա համար: Ու եթե հղիության ու կերակրելու ընթացքում խնդիր չես ունեցել, հիմա առավելևս պիտի չունենաս:
Դե, տենց հատուկ երկաթ առանձին չեմ ընդունել երբևէ, բայց խմածս մուլտիվիտամինը բազմաթիվ վիտամիններ ու սննդանյութեր ա պարունակում, էդ թվում և երկաթ, վրան էլ գրված ա։
StrangeLittleGirl
12.05.2012, 19:52
Դե, տենց հատուկ երկաթ առանձին չեմ ընդունել երբևէ, բայց խմածս մուլտիվիտամինը բազմաթիվ վիտամիններ ու սննդանյութեր ա պարունակում, էդ թվում և երկաթ, վրան էլ գրված ա։
Էդ պիտի որ չնչին քանակ լինի: Անեմիա բուժելիս նշանակված երկաթը բավական տհաճ բան ա:
Ուլուանա
12.05.2012, 19:53
Էդ պիտի որ չնչին քանակ լինի: Անեմիա բուժելիս նշանակված երկաթը բավական տհաճ բան ա:
Դե լավ, համոզեցիր :))։
Ձայնալար
13.05.2012, 23:29
Մոդերատորական.
1. հիշողության վատացմանը վերաբերող քննարկումները տեղափոխվել են առանձին թեմա (http://www.akumb.am/showthread.php/62997-%D5%80%D5%AB%D5%B7%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A1%D5%BF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/page3)
2. սննդի հետ հեղուների գործածությանը վերաբերող գրառումները տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php/63001-%D5%80%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF):
Remix-Hayko
23.05.2012, 22:57
Ամբողջ հղիության ընթացքում կնոջս ականջը բորբոքված էր, իսկ հղիությունից հետո շարունակվում է: Ի'նչ խորհուրդ կտաք, ինչո'վ բուժել
StrangeLittleGirl
24.05.2012, 02:35
Ամբողջ հղիության ընթացքում կնոջս ականջը բորբոքված էր, իսկ հղիությունից հետո շարունակվում է: Ի'նչ խորհուրդ կտաք, ինչո'վ բուժել
Դիմել բժշկի ու հետևել նրա խորհուրդներին ու նշանակումներին:
Հարգելի բժիշկներ, երեխան 4 ամսեկան է, անընդհատ ծամում է լեզուն կամ ավելի կոնկրետ «ուտում» է լեզուն... ի՞նչն է պատճառը
Պարզապես հետաքրքիր է
Մարդու մեջ կա մոտ 5-լիտր արյուն: Եթե մարմնի որոշ հատված օրինակ ոտքերը կորցրեց, դա մարմնի մոտավոապես 30% է կազմում:
1. Հետագա կյանքի ընթացքում արյան ծավալը կորցրած մարմնի ծավալին համապատասխան պակասում է՞ ::think
2.Եթե այո, ապա ի՞նչ մեխանիզմներով է այն կարգավորվում, ճնշմա՞մբ: :think

Ոտքերը կտրելու պահին իրանց մեջ արյուն կա, հենց էդքանը էդ ժամանակ կպակասի, այսինքն մնացած մարմնում կմնա հենց համարժեք ծավալով։
Ինչ վերաբերում ա հետագա կարգավորմանը՝ էդ կատարվում ա արյունաստեղծմամբ (հեմոպոեզով), արյունաստեղծումն էլ կարգավորվում ա օրգանիզմի պահանջով, օրինակ թթվածնաքաղցը շատացնում ա արյան ծավալը ՝ ի օգուտ էրիթրոցիտների։
Ձայնալար
10.06.2012, 23:10
Բժիշկներ ջան, կրծքավանդակիս ուղիղ մեջտեղում մոտ 2սմ տրամագծով կարմիր կլոր ա առաջացել ու քոր ա գալիս: Գույնը մգանում բացանում ա, երբ մգանում ա քորն ուժողանում ա, մակերևույթը հարթ ա, ցան չկա վրան, ուրիշ տենց բաներ մարմնիս վրա չկան՝ էս մեկն ա: Խնդրում եմ ասեք ինչքա՞ն ա ինձ մնացել ապրելու:
Նաիրուհի
11.06.2012, 16:55

Ձայ ջան, էնքան, մինչև ինչ-որ մեկը գլխի կընկնի գծված-պատրաստի թիրախի վրա կրակել :Դ
Բժիշկներ ջան, իսկ ի?նչ անել աչքերի մշտական հոգնածության և դրանց տակ առաջացած «տոպրակների» հերն անիծելու համար: Ես ինձնից սկսում եմ վախենալ: :scare
Ձայնալար
13.06.2012, 13:43
Բժիշկներ ջան, շոգեբաղնիքի օգուտների ուվնասների մասին գիտությանը ի՞նչ ա հայտնի: Շատ եմ լսել, որ հաճախ սաունա գնալը վնաս ա, բայց կուզենայի իմանալ ինչքանն ա հաճախ, ինչին ա վնաս և ինչպես ա վնասում: Շնորհակալություն :)
Բժիշկներ ջան, կրծքավանդակիս ուղիղ մեջտեղում մոտ 2սմ տրամագծով կարմիր կլոր ա առաջացել ու քոր ա գալիս: Գույնը մգանում բացանում ա, երբ մգանում ա քորն ուժողանում ա, մակերևույթը հարթ ա, ցան չկա վրան, ուրիշ տենց բաներ մարմնիս վրա չկան՝ էս մեկն ա: Խնդրում եմ ասեք ինչքա՞ն ա ինձ մնացել ապրելու:
Մեկը գնում ա բժշկի մոտ ասում ա․
― Բժիշկ ջան, ի՞նչ անեմ, բոլորն ինձ արհամարում են
―Ինչ պետք ա անես, դուրս արի, թող հաջորդ հիվանդը մտնի
:cry
Բագ ջան, Ակումբում ինչ ա մնացել, որ բժիշկ մնա, վեր կաց գնա օֆֆլայն բժշկի...
Ձայնալար
13.06.2012, 14:11
Ասելու ա կծու չուտես, թթու չուտես, գունավոր մրգեր չուտես, մի ամիս գրեչկա ու խաշած միս կեր, եթե չպակասի, արի կմտածենք, էդ օֆլայններից զահլես գնում ա, կամ էլ ասելու ա բան չեմ տեսնում, գնա դոշիդ մազերը թրաշի արի :))
StrangeLittleGirl
14.06.2012, 15:27
Բժիշկներ ջան, կրծքավանդակիս ուղիղ մեջտեղում մոտ 2սմ տրամագծով կարմիր կլոր ա առաջացել ու քոր ա գալիս: Գույնը մգանում բացանում ա, երբ մգանում ա քորն ուժողանում ա, մակերևույթը հարթ ա, ցան չկա վրան, ուրիշ տենց բաներ մարմնիս վրա չկան՝ էս մեկն ա: Խնդրում եմ ասեք ինչքա՞ն ա ինձ մնացել ապրելու:
Ձայ, գրելուդ օրը երկար-բարակ պատասխան եմ գրել, էն էլ չուղարկվեց, որովհետև ինտերնետս բլոկի տակ էր:
Հիմա ասեմ: Կարա վարդագույն որքին լինի, կարա և ուրիշ բան լինի: Ամեն դեպքում, առանց տեսնելու ոչ մի նորմալ բժիշկ դիագնոզ չի դնի: Ու հա, եթե վարդագույն որքին լինի, պիտի դիետաներ պահես: Լուրջ բան չի, բայց տհաճ երևույթ ա: Ի դեպ, մենակ էդ մե՞կն ա, թե՞ տարածվել ա մարմնիդ վրա: Ուզում եմ ասել` կարա տարածվի, եթե իմ մտածածն ա: Բայց կարա և իմ մտածածը չլինի:
Ձայնալար
14.06.2012, 15:37
Մերսի Բյուր ջան։
Ստույգ դիագնոզ ֆորումով չեմ ակնկալում, էդ որքինը ռուսերեն ու անգլերեն ո՞նց ա․ միքիչ կարդամ։ Միքիչ ալերգիկ եմ, դա դրա հետ կարա՞ կապ ունենա։
Ուրիշ ինչերի՞ մասին կարդամ։ Ուզում եմ բժշկի գնալուց առաջ միքիչ տեղեկացված լինեմ։
Բյուր, էդ վարդագույն որքինը розовый лишай-ն ա՞: Կյանքում չէի լսել «որքին» բառը:
StrangeLittleGirl
15.06.2012, 20:44
Բյուր, էդ վարդագույն որքինը розовый лишай-ն ա՞: Կյանքում չէի լսել «որքին» բառը:
հա :))
Ձայ, հաստատ չեմ հիշում, բայց ինչքան գիտեմ ալերգիայի հետ կապ ունի:
Lusinamara
24.06.2012, 13:06
Սենց բան եմ լսել, որն էն օրը փորձով քիչ էր մնում հաստատվեր :)) Եթե մարդը իր մարմնի ջերմաստիճանին հավասար աստիճանի ջուր է խմում, խեղդվելու վտանգ կա՞:oy
Universe
27.06.2012, 16:31
Սենց բան եմ լսել, որն էն օրը փորձով քիչ էր մնում հաստատվեր :)) Եթե մարդը իր մարմնի ջերմաստիճանին հավասար աստիճանի ջուր է խմում, խեղդվելու վտանգ կա՞:oy
Նակած, թե ինքը դա վազելու ընթացքումա խմում, թե՞ ոչ... :))
համենայնդեպս, գոլ ջուրը տհաճա ոի ռեֆլեքսորեն չխմելու ցանկությունա առաջանում...
Lusinamara
27.06.2012, 19:04
Նակած, թե ինքը դա վազելու ընթացքումա խմում, թե՞ ոչ... :))
համենայնդեպս, գոլ ջուրը տհաճա ոի ռեֆլեքսորեն չխմելու ցանկությունա առաջանում...
Հետաքրքիր պատասխան էր:hands
Ես մտածում էի՝ օրինակ՝ մարդը չի զգում էդ դեպքում, որ կոկորդով հեղուկ է անցնում:8:D
հարգելի բժիշկներ, աջ աչկիս տակը թրթռում է:Օրվա մեջ մի քնաի անգամ: Ինչ անել? Վտանգավոր է?
Ձայնալար
21.07.2012, 20:34
Բժիշկ չեմ, բայց համակարգչի առջև շատ եմ նստում ու շրջապատումս էլ իմ օրի մարդիկ շատ են: Իմ դիտարկումների համաձայն աչքերի հոգնածությունն ա պատճառը ու պետք ա թողնել, որ աչքերը հանգստանան: Ինձ հետ մի քանի անգամ եղել անցել ա:
Ինչ-որ մեկը կարողա իմանա յամեր (հայերեն չգիտեմ` մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա? միջուկա-մագնիսային ռեզոնանսի հետազոտություն? տարբեր տեղեր տարբեր բաներա գրած) ամենաէժանը որտեղ են անում Երևանում? :oy
Հարգելի բժիշկներ, ինչ կասեք լազերային էպիլյացիայի մասին:Էդ ճարագայթները օրգանիզմի համար վտանգավոր չեն?
Եվ որ տարիքից կարելի է կատարել:
Ժող, հերպեսի դեմ կրեմի անունը ո՞նց էր :think
Ժող, հերպեսի դեմ կրեմի անունը ո՞նց էր :think
Հերպիվի՞ր
Հերպիվի՞ր
Էդ էլ :) բայց ինձ ինտերֆերոն պարունակողն էր պետք :(
Ժող, հերպեսի դեմ կրեմի անունը ո՞նց էր :think
Չգիտեմ թե որ մեկն ի նկատի ունես բայց ես հերպեսի դեպքում միշտ սինտոմիցին եմ օգտագործում...
Tirim-tim
01.08.2012, 15:20
հարգելի բժիշկներ, աջ աչկիս տակը թրթռում է:Օրվա մեջ մի քնաի անգամ: Ինչ անել? Վտանգավոր է?
Որոշ նյարդային հիվանդությունների ժամանակ, թեկուզ նևրոզների ժամանակ, պատահում է: Փորձեք մի որոշ ժամանակ հանգիստ ապրել, համակարգչի ու հեռուստացույցի առջև շատ մի նստեք: Եթե չանցնի, խորհուրդ կտայի դիմեք նևրոպատոլոգի:
Tirim-tim
01.08.2012, 15:22
Ժող, հերպեսի դեմ կրեմի անունը ո՞նց էր :think
Герпферон?
http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D0%B5%D1%80%D0%BF%D1%84%D0%B5%D1%80%D0%BE%D0%BD
Սենց մի հատ ընդհանուր հարց. մարդու օրգանիզմում ցանկացած գույն (ասենք, օրինակ, աչքերի կապույտ, կանաչ գույնը ու հատկապես արյան կարմիր գույնը) պայմանավորված է մելանինի առկայությա՞մբ: o_O
Ու կոնկրետ հարց. երբ մաշկի վրա փոքր վերք ա լինում, արյուն ա գալիս, կուտակվում, հետո էդ վերքը չորանում ա, արտաքինից փակվում, բայց վերքի տեղում գորշավուն հետք ա մնում, ինչքանո՞վ ա ճիշտ էդ հետքը վերացնելու համար նշանակել մի հատ քսուկ, որի ֆունկցիան «մելանին» կոչվածը չեզոքացնելու մեջ ա:

Արյան գույնը մելանինից չի, բայց մնացած նշածդ տեղերում գույնը հենց մելանինով ա պայմանավորված:
Եթե վերքն արդեն լրիվ սպիացել ա, այսինքն էդ մուգ գույնը մաշկի գույնն ա, ոչ թե խցանի, ուրեմն մելանինը քչացնելով գույնը կբացվի:
հարցս ուղղում եմ գինեկոլոգներին, միոմաի դեպքում արյունահոսությունը ինչ հետևանքների է հանգեցնում? դա վտանգավոր է?
աչքիս կոպերը բորբոքվել են, մի քիչ ուռել ա, ինչ կարելի ա անել :think
ժամը 10:00-20:00-ը աշխատում եմ, թե չէ բժշկի կգնայի :(
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՕԳՆԵՔ , ԴԵՂԸ ՀԱԿԱԷՊԻԼԵՊՏԻԿ ՑՆՑՈՒԱՅԻՆ է.ԱՅՍ ԴԵՂԸ , ՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ, ԱՆՎԱՆՈՒՄԸ ՍՈՒՔՍԻԼԵՊ Է, ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՒՆԻ ՏԱՐԲԵՐ ԱՆՈՒՆՆԵՐ.խնդրանքս այն է, որ ինձ պետք է էնպիսի մարդ որ կկարողաա օգնել որ ստանամ դրաք:ես գումարը կվճարեմ, ուղղակի խնդրում եմ, որպիսզի կրկնակի գին չդնեք, որպիսզի կարղանամ գնել դրանք:

Ֆրանսիական անունը գիտե՞ս: ՈՒ , դեղը ազատ վաճառքի է, թէ դեղատոմսով է:
ֆրանսիայում դեղի անունը Զարոնտին է , այնտեղից էլ ստանում եմ , ուղղակի հիմա այն մարդը ով ինձ համար ուղղարկում էր գնացել է իսպանիա և չի կարող ուղղարկել
Որո՞նք են նարկոզի/ընդհանուր անզգայացման/ բացասական ազդեցությունները : 2րդ կամ 3րդ նարկոզը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ…
Նախապես շնորհակալություն
Չկա չկա, մի հարց էլ իմ կողմից.
Կենտրոնի բավականին շատ դեղատներ եմ մտել, բայց ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել Օմեգա 3,6,9 Կոմպլեքս. Վաճառքում կա մենակ 3ն ու 6ը, բայց առանձին առանձին ու բավականին թանկ, իսկ նախկինում ես գնում էի բոլորն իրար հետ ու շատ հարմար գնով.
Ով գիտի որտեղից կարելի ա գնել? Տուփի մեջ սովորաբար լինում են 60 կամ 100 դեղին գույնի հաբեր...
VisTolog
30.10.2012, 16:06

Մարգարյան հիվանդանոցի բակի դեղատանը հարցրա:
Հիվանդ մեռնում եմ, ինչ անեմ ՞:(
impression
01.11.2012, 01:47
բժիշկներ ջան, մի հարց ունեմ, չէ, ավելի ճիշտ երկու
ինչի՞ց ա, որ հանգիստ նստած ժամանակ, առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության, մեկ էլ սկսում ես սեփական ականջներիդ մեջ սրտիդ զարկերը շատ հստակ ու բարձր լսել: ռիթմը արագացած չի, սովորականի նման ա, տենց տևում ա մի կես րոպեի չափ ու անցնում, բայց օր ա լինում՝ մի տասն անգամ լինում ա
էդ առաջին հարցն էր, հիմա երկրորդը՝
արդյո՞ք պետք ա դիմել բժշկի և եթե այո, ապա ո՞ր մասնագետի...
Sambitbaba
01.11.2012, 02:43
աչքիս կոպերը բորբոքվել են, մի քիչ ուռել ա, ինչ կարելի ա անել :think
ժամը 10:00-20:00-ը աշխատում եմ, թե չէ բժշկի կգնայի :(
Փորձիր մի քանի օր, ասենք, առավոտյան և քնից առաջ, բամբակը թաթախել թեյի մեջ /ոչ տաք և առանց շաքարի/ ու քսել կոպերիդ:
Փորձիր մի քանի օր, ասենք, առավոտյան և քնից առաջ, բամբակը թաթախել թեյի մեջ /ոչ տաք և առանց շաքարի/ ու քսել կոպերիդ:
նենց էր ուռել, վերջը երակից անտիբիոտիկ սրսկեցին, սկսեց իջնել: Մի երկու տարի առաջ էլ էր եղել, թեյ էի դրել ու վիճակը ավելի էր վատացել: Բժիշկը ասել էր, որ չի կարելի թեյ դնել, եթե թարախ կա մեջը :8