Դիտել ողջ տարբերակը : Ստեղծափորձողի լաբորատորիա
Աշոտը իրոք չեմ հավանել, մի տեսակ շատ հասարակ ա Իմպրեշնի համար :) Ոնց որ հազար անգամ պատմած անեկդոտ լինի: Ես Իմպրեշնից ուրիշ կարգի գործեր եմ ակնկալում :) Էն դրածս շնորհակալությանը չխաբնվեք, էդ ուրիշ նպատակով եմ դրել :)) Հրաչոն էլ ա նույն կարգի, բայց Հրաչոյի ինֆանտիլությունը ինձ դուր եկավ:
Լիլ, Աշոտը չէի հավնել
Աշոտը իրոք չեմ հավանել
Կարելի՞ ա իմանալ, թե ինչի ես շնորհակալություն դնում չհավանած ստեղծագործությունների տակ: :)
impression
01.04.2011, 23:17
Կարելի՞ ա իմանալ, թե ինչի ես շնորհակալություն դնում չհավանած ստեղծագործությունների տակ: :)
էհ, նույն հաջողությամբ էլ ես կարող եմ հետաքրքրվել, թե ինչու չեն դնում շնորհակալություն հավանածների տակ :)
էհ, նույն հաջողությամբ էլ ես կարող եմ հետաքրքրվել, թե ինչու չեն դնում շնորհակալություն հավանածների տակ :)
Դա ավելի անվնաս դեպք ա. գուցե մարդը չի սիրում շնորհակալության համակարգը: Բայց որ չհավանածի տակ են դնում, անհասկանալի ա: :think
impression
01.04.2011, 23:21
Դա ավելի անվնաս դեպք ա. գուցե մարդը չի սիրում շնորհակալության համակարգը: Բայց որ չհավանածի տակ են դնում, անհասկանալի ա: :think
գուցե Ռուֆի ուշքը գնում ա շնորհակալության համակարգի համար, ու՞մ ա վնաս տալիս
գուցե Ռուֆի ուշքը գնում ա շնորհակալության համակարգի համար, ու՞մ ա վնաս տալիս
Վնասի հարցը չի, ուղղակի սրանից հետո որ գրածներիս տակ Ռուֆի շնորհակալությունը տեսնեմ, չեմ հասկանա, թե դա ինչ էր նշանակում: :'
Էդքան բան...
impression
01.04.2011, 23:26
Ռիպ ինչի հետևից ես ընկել :) դու ավելի լավ ա մտածես հայկական ավանդական վամպիրների ու զոմբիների մասին, էսա սարսափն ենք սկսում ;)
Դա ավելի անվնաս դեպք ա. գուցե մարդը չի սիրում շնորհակալության համակարգը: Բայց որ չհավանածի տակ են դնում, անհասկանալի ա: :think
Կամ էլ,որ հեռախոսով ա կարդում :cry
Կարելի՞ ա իմանալ, թե ինչի ես շնորհակալություն դնում չհավանած ստեղծագործությունների տակ: :)
Ռուֆը համատարած ամեն ինչին շնորհակալում ա. դա նորություն չի :)): Բայց լավն ա ինքը :)):
Լիլ, Աշոտը հավեսն էր, ապրես, որ գրել ես: Բայց Հրաչոն անհամեմատ ավելի լավն ա: Ահավոր սուր ու նուրբ հումորով ես գրել, ոնց որ մենակ քեզ ա հատուկ (էդքան սրամիտ լինելը պիտի օրենքով արգելված լինի :sad), ու պատմությունը կարողացել ես նենց ներկայացնել, որ ամեն նախադասությունից մի հատ նոր թևավոր խոսք ա կաթում :)): Թեթև ա, սիրուն ա, դրական ա, կարդալուց հետո էլ կյանքդ մի՜ քիչ երկարում ա. ուրիշ էլ ի՞նչ ա պետք :):
impression
01.04.2011, 23:34
շնորհակալություն, Հայկ ջան :) դու էն խստոտ ընթերցողներից ես, ես քո դրած շնորհակալություններին հետևում եմ ;) դու ընգեր-մնգեր հաշվի չես առնում շնորհակալություն տալուց, ի տարբերություն ոմանց :angry որ հետո նույնիսկ բացատրել չեն կարողանում, թե ինչի էին դա տվել :)
Կարելի՞ ա իմանալ, թե ինչի ես շնորհակալություն դնում չհավանած ստեղծագործությունների տակ: :)
Քանի որ շնորհակալության համակարգը վաղուց արդեն իր հիմնական ֆունկցիան կորցրել ա, ես հիմա շատ հաճախ շնորհակալություն եմ դնում, որպեսզի գրառողը իմանա, որ կարդացել եմ :oy
շնորհակալություն, Հայկ ջան :) դու էն խստոտ ընթերցողներից ես, ես քո դրած շնորհակալություններին հետևում եմ ;) դու ընգեր-մնգեր հաշվի չես առնում շնորհակալություն տալուց, ի տարբերություն ոմանց :angry որ հետո նույնիսկ բացատրել չեն կարողանում, թե ինչի էին դա տվել :)
Դե որ սենց անկեղծ խոսակցություն գնաց, դու էլ էն մի քանի մարդկանցից ես, որ եթե նույնիսկ մենակ իրանք շնորհակալեն իմ գրած ինչ-որ բանին, էդ ավելի հավես ա, քան թե քառասուն հատ ուրիշ շնորհակալությունը :)): Վերջ, ես փասափուսես քաշում եմ էս օֆֆտոպանոցից, ժենիծես, տապիծես, մորյե րյադըմ:
impression
02.04.2011, 00:43
Քանի որ շնորհակալության համակարգը վաղուց արդեն իր հիմնական ֆունկցիան կորցրել ա, ես հիմա շատ հաճախ շնորհակալություն եմ դնում, որպեսզի գրառողը իմանա, որ կարդացել եմ :oy
վույ ջանիկ :) հլը ոնց ա արդարանում
impression
16.05.2011, 16:21
Եթե դուք կարդացել եք Աշոտն ու Հրաչոն, եթե պարբերաբար մտնում եք այս էջը, եթե այստեղ գրվող պոստերը ձեզ հետաքրքրում են, ապա շտապե՛ք ուրախանալ.
շատ շուտով կարդացեք հայտնի բլոկբաստերների երրորդ մասը իր խոստումնալից՝ ԱՆԻԾԱԾԸ վերնագրով:
Շատ շուտով... Անիծածը՝ Ստեղծափորձողի լաբորատորիայում
աաաաաա :D
My World My Space
16.05.2011, 18:15
Եթե դուք կարդացել եք Աշոտն ու Հրաչոն, եթե պարբերաբար մտնում եք այս էջը, եթե այստեղ գրվող պոստերը ձեզ հետաքրքրում են, ապա շտապե՛ք ուրախանալ.
շատ շուտով կարդացեք հայտնի բլոկբաստերների երրորդ մասը իր խոստումնալից՝ ԱՆԻԾԱԾԸ վերնագրով:
Շատ շուտով... Անիծածը՝ Ստեղծափորձողի լաբորատորիայում
աաաաաա :D
Գլխավոր հովանավոր Վիավասյոլ ՄՏՍ....
Ինֆորմացիոն աջակից՝ Ակումբ.ամ
:))
impression
18.05.2011, 14:08
Անիծածը
Երբ քեզ անվանակոչում են, դու սկսում ես անկախ քո կամքից համապատասխանել անվանդ: Դա դառնում է քո իմիջը, քո այցեքարտն ամենուր, քո դեմքն ու կենսագրությունը:
Անիծածը մորաքրոջս ու Աշոտի երկրորդ համատեղ թողարկումն էր` Հրաչոյի ստացված փորձից հետո: Դեռ նոր էր սկսել քայլել, երբ պապս կնքեց նրան այդ մականունով, որովհետև տեղով մեկ փորձանք էր:
Ընդհանուր առմամբ Անիծածը երևի մի 5-6 տարի նստել էր: Հավաբնում: Գիտակցական տարիքից սկսած մինչև անցումայինի ավարտը: Հետո էլ զարմանում էին, որ տատիս հավերը մի տեսակ գազազած են: Դե կներեք, իսկ դուք դիվահար մանկան հետ քանի՞ րոպե կկարողանայիք փակված մնալ նեղ տարածության մեջ: Հավերը սկսել էին օրական 5-6 ձու ածել: Ստրեսից: Ընդ որում` ձուն ծննդաբերելու պրոցեսը հիմնականում տեղի էր ունենում օդում` Անիծածից փախչելու ընթացքում:
Անիծածի իսկական անունը Սիլվա էր, բայց գյուղում քչերը նրան էդ անունով կճանաչեին: Ի տարբերություն մեծ եղբայր Հրաչոյի կարկառուն երաժշտական տաղանդի, Սիլվան ոչինչ նվագել չսովորեց, թեև ոնց հարկն է ինքն էլ մի քանի տարի մատներին կերավ մորաքրոջս մանկավարժության միակ մեթոդի` քանոնի հարվածները: Վերջապես անգամ մորաքույրս հանձնվեց, ու ընդունեց, որ իր աղջկա միակ նշանակալի ձեռքբերումը կյանքում կլիներ ոչ մեկի ու ոչինչ չվնասելը: Սկսեցին բուռն աշխատանքներ տարվել նաև այդ ուղղությամբ: Դրանք քանոնի պես անօգուտ էին, որովհետև մեթոդը չէր փոխվում: Աշոտն էլ լավ օրինակ ծառայելու անընդունակ էր…
Եվ այսպես, Սիլվան շատ շուտով դարձավ մեր գերդաստանի մանուկների մանկության մեղքերի միակ քավության նոխազը: Անում էինք ինչ ուզենք, որովհետև միևնույն է, պատասխան պահանջելու էին Անիծածից:
Անիծածը եթե տեղում սթրվում էր, ապա միայն սնվելու համար: Դե էդքան շարժվելու համար էներգիա էր պետք: Կոլիբրիի պես պուճուր էր ու նույնքան շարժուն: Մեկ էլ գալիս նստում էր սեղանի գլխին, էղածը մաքրազարդում, ու էլի անցնում Ջեկ-Պատռաշիծելի սեփական տարբերակի կյանքի կոչմանը: Ու եթե պետք էր Սիլվային խաղաղեցնել, կես կիլո կոնֆետ էին դնում դեմը, ու նա մի տասը րոպե քաղցրեղեն խրթխրթացնող Աստծու գառ էր դառնում:
Մի անգամ տատս հյուր էր կանչել: Շփշփալով սեղանը փռել, սպասում էր Երևանից ժամանող իր բարեկամներին: Մեկ էլ, օ սարսափ, փողոցի անկյունից երևաց Անիծածը: Մտավ տուն, տեսավ բարիքների տակ կքած սեղանն, ու աչքերը փայլեցին: Բայց Սիլվայի առաջին իսկ ճապիկ ցատկը դեպի իրեն աչքով անող բեզեով խմորեղենը կասեցվեց վզակոթին ստացած ծանր ճլտոցով: Տատս թոռանը գրկեց ու արդեն պատրաստվում էր տանել Հավաբուն N4, մեկ էլ շվարեց. ինչ կասեին հյուրերը, եթե երեխային տեսնեին ճաղերի հետևում` օդում ձու ածող հավեր հալածելիս: Տատս ճչացող ու գալարվող թոռանը պինդ սեղմել էր կռնատակին ու մտածում էր: Ուր պահի դրան, որ աչքից հեռու լինի, իրեն էլ խայտառակ չանի…
Էդ պահին դրսից լսվում է ավտոմեքենայի աղմուկ, ու տատս ստիպված թոռանը տանում կողպում է վերջին սենյակում, ուր գրեթե երբեք ոչ ոք չէր մտնում, որովհետև այնտեղ ցուրտ էր, ու առանձնապես անելու բան չկար, էդ սենյակն ավելի շատ որպես պահեստ էր օգտագործվում:
Սիլվան սկսում է բռունցքներով դուռը ջարդել, պահանջել ազատություն, մարդասիրություն, գթասրտություն… Բայց դե իրեն լսող չկար: Հյուրերն էկել էին:
Տատս միշտ աչքի էր ընկնում հյուրասիրությամբ, հյուրին պատվելու բացառիկ շնորհքով, տանը ամեն համեղ բան պահվում էր հյուրի համար, ու ես անգամ կասկածներ ունեի, որ տատիս հանրահայտ ծաղկանոցն էլ իրականում հյուրերի առաջ գլուխ գովելու համար էր ստեղծված:
Այս անգամ էլ տատս սևերես դուրս չեկավ, ամեն ինչ անցավ ուղղակի հոյակապ, ու հյուրերը հաստատ հեռանալուց հետո դեռ երկար խոսեցին տատիս կազմակերպած խնջույքի մասին:
Սեղանն արդեն հավաքել էին, ափսեները լվացել ու դասավորել, ու հիմա գերդաստանով հավաքված հանգիստ զրուցում էին: Մեկ էլ հանկարծ տատս ձեռքերը խփեց ծնկներին:
- Անիծածը… Քոռանամ ես… Առավոտից էրեխուն փակել եմ էն վերջի սենյակում: - Ու վազելով գնաց թոռանն ազատագրելու:
Իսկ Սիլվայի մասին բոլորը մոռացել էին, որովհետև նրա ծպտունը չէր եկել ամբողջ օրվա ընթացքում: Մորաքույրս աչքերը լցրեց.
- Խեղճ էրեխուս սարքել եք գազան, հիմա երևի մի տեղ կուչ էկել քնել ա էն ցրտին…
Դեռ չէր հասցրել բոլորի խղճի խայթն իր գործն անել, երբ լսվեց տատիս ճիչը.
- Այ քո հերը շուն դառնա, անաստված, ես էլ ասում եմ` ինչի ձենդ չի գալիս: Հասեք, Ռուզան, Սուսան, Քնար, հասե~ք:
Բոլորս վազում ենք վերջին սենյակ ու ինչ տեսնենք` Սիլվան, իսկական Պույ-Պույ մկնիկի պես տռզած, պառկել էր ալյուրի պարկի վրա` շարժվելու անընդունակ:
Դու մի ասա, Սիլվայի լռությունը կաշառել էին մի դույլ ղավուրման, թոնրի լավաշները ու սենյակի մեջտեղով ձգված պարանի վրայից կախված սուջուխները, որոնք արդեն չկային…
Երեկոյան Աշոտը մեզ հավաքել էր գլխին, նստել էինք մեր պոպոքի ծառի տակ, ու երևի ինչ-որ բան էր պատմում մեզ, մենք էլ լսում էինք: Ամեն մեկիս ձեռքին մի-մի արևածաղկի գլուխ կար, չրթում ու զրուցում էինք: Մեկ էլ Սիլվան էկավ: Տեսավ արևածաղիկներն ու սիրտն ուզեց: Դիմեց Աշոտին.
- Պապ, մի քիչ էլ ինձ կտա՞ս:
- Չէ, - չոր-չոր կտրեց Աշոտը:
- Ինչի՞,-նեղացավ Սիլվան:
- Դու որ էսօր էդքան կերար, ինձ տվեցի՞ր, - նեղացած պատասխանեց Աշոտն ու վիրավորված արժանապատվությամբ մտավ ներս:
Վարագույր:
Ընտիր էր, Լիլ, էս մեկը անկեղծ :))
Հումորդ շատ եմ սիրում :))
Mark Pauler
18.05.2011, 14:50
Դու դեմք ես impression :)
Թռչնաբուծարանների տնօրեններին կհետաքրքրի, էկոլոգիապես մաքուր սթրեսով, օրական 5-6 ձու ածացնելու Սիլվայի մեթոդը :D
impression
18.05.2011, 15:35
Դու դեմք ես impression :)
Թռչնաբուծարանների տնօրեններին կհետաքրքրի, էկոլոգիապես մաքուր սթրեսով, օրական 5-6 ձու ածացնելու Սիլվայի մեթոդը :D
քիչ մնաց ասեի Սիլվա՞ն ով ա :D դե մենք իրան Անիծած գիտենք
ես էլ վախենում էի, թե գովազդն իզուր արեցի, հիմա սպասումները մեծ կլինեն, ու չեք հավանի, բայց լավ ա գոնե մի քանի դրական արձագանք եղավ :) մերսի, էրեխեք
Claudia Mori
18.05.2011, 15:43
Աաաաաաաաաաաաաաաաա, ի~նչ լավն էր, Անիծածի ու հավերի վրա խնդում էի, բայց որ իմացա անիծածը աղջիկ է :D Բայց ինչ լավ է արել, որ սուջուխները կերել է, հիհի:D Իսկ Անիծածն արդեն մե՞ծ է, եթե այո, ի՞նչ խենթություններ է անում հիմա:)
impression
18.05.2011, 15:48
Կարինե ջան, հիմա նա սովորական կին ա, իր տունուտեղով, ընտանիքով, անկապ, ոչ մի հետաքրքիր բան
իսկ մանկությունն այնքա՜ն խոստումնալից էր :)
Claudia Mori
18.05.2011, 15:51
:( Այդպես էլ մտածում էի, գոնե երջանի՞կ է...
impression
18.05.2011, 15:55
:( Այդպես էլ մտածում էի, գոնե երջանի՞կ է...
եսիմ :) ես չեմ հարցնում
Լիլ էս գրածներդ որ կարդում եմ, հետո ոոոնց եմ ուզում էդ բոլորի հետ մեկիկ–մեկիկ ծանոթանալ :D Էն որ գիրքը կարդում ես, հետո ուզում ես անպայման ֆիլմն էլ դիտել, բայց երևի, որ ծանոթանամ, հետո նույն անալոգով կասեմ՝ չէէէ, գիրքը ավելի լավն էր :D
CactuSoul
18.05.2011, 17:47
.... բայց երևի, որ ծանոթանամ, հետո նույն անալոգով կասեմ՝ չէէէ, գիրքը ավելի լավն էր :D
Իմ կարծիքով impression-ը նկարագրելու էնքան մեծ տաղանդ ունի, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքով ապրելով էլ կարող էր նույն հաջողությամբ ու նույն կարգի հումորով համեմված բաներ գրել:) Գուցե որոշներիս կյանքերն ապրելով նույնիսկ ավելի ճոխ պատմվածքներ ստացվեին, ո՞վ գիտի;) Ուղղակի մենք նման բաներին սովորական, ընդունված տեսանկյունից ենք նայում, անցնում-գնում են, իսկ Լիլն ուրիշ, յուրահատուկ, կրեատիվ տեսանկյունից ա նայում, ու հենց էդ ա Լիլի կայֆը ))
Ապրես, Լիլ, շատ գրի:kiss
E-la Via
18.05.2011, 20:31
impression մեզ այսքան ժպիտ ու տևական լավ տրամադրություն պարգևելու համար արձանդ կանգնեցնելն էլ քիչ ա :):
Էս շարքը շատ լավն ա, իսկ "Անիծածը" ուղղակի սպանեց, սկզբից մինչ վերջ բարձր ծիծաղել եմ : Ապրես :):
Վարկանիշ էլ չի թողում տամ , բայց ոչինչ, էս երկու օրը էս էջ նորից կհամենամ էդ առաքելությամբ ;)
impression
18.05.2011, 20:39
մերսի ջերմ արձագանքների համար, էրեխեք ջան, շատ մերսի :)
impression
26.06.2011, 20:28
Genesis
մերսի Հայկօ-ին` վերնագրելու համար
Ադամն ու Եվան կապիկի պես
Կախվել են Կենաց Ծառի ճյուղից՝
Գլխով ցած
Պոչով են բռնվել, թե ինչ,
Չեմ ջոկում:
Կենաց Ծառը վաղուց չորացել ա,
Ադամն ու Եվան էլ կապիկ են,
Ու Աստված Դարվինի կենացն ա խմում
Ծառից կախված Եվան
Ծնում ա,
Իսկ Ադամը նորածնին ոտով
Տշում ա հեռու
Ու ղժում են՝ կեղտոտ, անլվա
Այ տենց ղժալու պրոցես ա էղել
Մարդկության ծնունդը:
impression
26.06.2011, 20:56
Pool Party
Pool party ենք անում, մենք դեմք ենք,
Հավաքվել ենք, մոդայիկ երաժշտություն ենք լսում
Ու տժում ենք` ով ոնց կարա
Մեկը իրան տվել ա արևին,
Մյուսը արևից ա փախնում,
Մտել ա ավազանն ու դուրս չի գալիս,
Մեկը ծխում ա, մյուսը ծուխն ա քշում դեմքից.
Պարանի վրա չորանում են տարբեր
Տրամաչափի տռուսիկներ,
Հետո մենք ուռում ենք,
Ու դառնում ա "Լողափ" կինոն,
Ես էլ` Լեոնարդոն եմ կամ Ռիչին,
Ու համոզված եմ, որ ինձ "չի ասել",
Ու լուռ նայում եմ հետզհետե
Գժվող մասսային,
Մեկ էլ զգում եմ, որ լավ ա,
Որ ոչ մեկիս մոտ վինտովկա չկա,
Մենք ենք ու մեր "Լողափը",
Մեր pool party-ն, մեր մենակությունը,
Մեր ծխած զիբիլը, որ սաղին
Ասել ա, իսկ ինձ` չէ:
Mark Pauler
27.06.2011, 00:43
Համակարգը չի թողնում վարկանիշ տամ, թե չէ բացասականը նաղդ մեջն էր:
Կարծեմ էս տիպի գլուխգործոցների համար հատուկ բաժին կա: Իհարկե կամքը քոնն ա, թե ինչը որտեղ կտեղադրես, բնականաբար բացասական կարծիքի ու կարմիր վարկանիշի իրավունքն էլ կարդացողինն ա :P
Թեմաներում ման գամ մի քանի հատ վարկանիշներ տամ, որ կարանամ հետ գամ ստեղ իմ վրեդնիությունը անեմ :D
impression
27.06.2011, 00:57
բայց գոնե կբացատրես ինչի համար? :)
Genesis
Ադամն ու Եվան կապիկի պես
Կախվել են Կենաց Ծառի ճյուղից՝
Գլխով ցած
Պոչով են բռնվել, թե ինչ,
Չեմ ջոկում:
Կենաց Ծառը վաղուց չորացել ա,
Ադամն ու Եվան էլ կապիկ են,
Ու Աստված Դարվինի կենացն ա խմում
Ծառից կախված Եվան
Ծնում ա,
Իսկ Ադամը նորածնին ոտով
Տշում ա հեռու
Ու ղժում են՝ կեղտոտ, անլվա
Այ տենց ղժալու պրոցես ա էղել
Մարդկության ծնունդը:
Սպասում եմ արձագանքներին, վերջապես հասկանալու համար թե ինչի մասին էր սա :think
Հ.Գ. Ամեն դեպքում լավն ա :)
Սպասում եմ արձագանքներին, վերջապես հասկանալու համար թե ինչի մասին էր սա :think
Հ.Գ. Ամեն դեպքում լավն ա :)
Հասկանալու համար երևի պիտի ուշադրություն դարձնել հաջորդ գրառման pool party-ում «ծխած զիբիլ»-ի վրա: ;)
Հասկանալու համար երևի պիտի ուշադրություն դարձնել հաջորդ գրառման pool party-ում «ծխած զիբիլ»-ի վրա: ;)
Փաստորեն լավ էլ ասել էր :)
impression
27.06.2011, 11:09
Անի Ներկարար, մի հատ կասես Pool party-ի մեջ ինչն էր շինծու ու գռեհիկ?
թե չէ ես էլ կարամ գլխիցս դուրս բացասականներ տամ, ու մի հատ ինձ նեղություն էլ չտամ բացատրությունների
Claudia Mori
27.06.2011, 11:56
Pool Party
Մենք ենք ու մեր "Լողափը",
Մեր pool party-ն, մեր մենակությունը,
Մեր ծխած զիբիլը, որ սաղին
Ասել ա, իսկ ինձ` չէ:
Ես տենց էլ գիտեի:)
Անի Ներկարար
27.06.2011, 12:27
Պարանի վրա չորանում են տարբեր
Տրամաչափի տռուսիկներ,
Հետո մենք ուռում ենք,
Ու դառնում ա "Լողափ" կինո
Ինձ համար այս ամենը գռեհիկ է հնչում ու չեմ կարծում , որ պետք է այս կարգի արտահայտություններ ու նկարագրություններ բերել պոեզիա:
Սա իմ կարծիքն է ու ես ոչ մեկին չեմ պարտադրում այն: Ես ինքս էլ ստեղծագործում եմ ու լինում են տարբեր կարծիքներ՝ թե լավ թե վատ:
Պարանի վրա չորանում են տարբեր
Տրամաչափի տռուսիկներ,
Հետո մենք ուռում ենք,
Ու դառնում ա "Լողափ" կինո
Ինձ համար այս ամենը գռեհիկ է հնչում ու չեմ կարծում , որ պետք է այս կարգի արտահայտություններ ու նկարագրություններ բերել պոեզիա:
Սա իմ կարծիքն է ու ես ոչ մեկին չեմ պարտադրում այն: Ես ինքս էլ ստեղծագործում եմ ու լինում են տարբեր կարծիքներ՝ թե լավ թե վատ:
Ախր էդ տռուսիկները որ չորանում են, էդ չի նշանակում, որ էդ ընթացքում առանց տռուսիկ են նստած, հետները զապաս բերել են, Անի ջան, նենց որ գռեհիկ բան չկա :))
Իսկ բացել ա, որովհետև էդ պարանից ինչ ասես կար կախած (տարբեր չափսերի ջինսեր, շորտիկներ, մայկաներ, սրբիչներ) բացի տռուսիկից :D :D :D
Չգիտեի, որ որոշ մարդկանց համար տռուսիկ ու ուռել բառերը կարող ա «գռեհիկ» թվա... :{
Անի Ներկարար
27.06.2011, 14:14
Ախր էդ տռուսիկները որ չորանում են, էդ չի նշանակում, որ էդ ընթացքում առանց տռուսիկ են նստած, հետները զապաս բերել են, Անի ջան, նենց որ գռեհիկ բան չկա :))
Դա ինձ համար էտքան էլ կարևոր չի : Բանաստեղծության մեջ այդ կարգի բառերն ու արտահայտություններն ինձ գռեհիկ են թվում ու պետք չի ժարգոնային այդ բառերը բերել պոեզիա ու դրանցով լցնել այն:
Դա ինձ համար էտքան էլ կարևոր չի : Բանաստեղծության մեջ այդ կարգի բառերն ու արտահայտություններն ինձ գռեհիկ են թվում ու պետք չի ժարգոնային այդ բառերը բերել պոեզիա ու դրանցով լցնել այն:
Բա մի հատ Վիոլետ չլինե՞ր տարածքում :D
Անի Ներկարար
27.06.2011, 14:29
Իսկ բացել ա, որովհետև էդ պարանից ինչ ասես կար կախած (տարբեր չափսերի ջինսեր, շորտիկներ, մայկաներ, սրբիչներ) բացի տռուսիկից :D :D :D
Չգիտեի, որ որոշ մարդկանց համար տռուսիկ ու ուռել բառերը կարող ա «գռեհիկ» թվա... :{
Առօրյա խոսակցականում գուցե այդքան էլ գռեհիկ չեն , բայց բանաստեղծության մեջ շինծու ու գռեհիկ են հնչում:
Ինձ համար այս ամենը գռեհիկ է հնչում ու չեմ կարծում , որ պետք է այս կարգի արտահայտություններ ու նկարագրություններ բերել պոեզիա:
Ես ինքս էլ ստեղծագործում եմ ու լինում են տարբեր կարծիքներ՝ թե լավ թե վատ:
Բանաստեղծության մեջ այդ կարգի բառերն ու արտահայտություններն ինձ գռեհիկ են թվում ու պետք չի ժարգոնային այդ բառերը բերել պոեզիա ու դրանցով լցնել այն:
Լիլը չի «ստեղծագործում». ինքը գրում է: Իր գրածներն էլ արժի ընկալել ոչ թե որպես «պոեզիա» կամ «պրոզա», այլ որպես «լիլ», էն ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի: :P
Claudia Mori
27.06.2011, 14:30
Դա ինձ համար էտքան էլ կարևոր չի : Բանաստեղծության մեջ այդ կարգի բառերն ու արտահայտություններն ինձ գռեհիկ են թվում ու պետք չի ժարգոնային այդ բառերը բերել պոեզիա ու դրանցով լցնել այն:
Անի ջան խնդրում եմ գրես այդ քո ասած գռեհիկ ու ժառգոնային բառերի ոչ ժառգոնային տարբերակները, ինձ շատ հետաքրքիր է ոնց կվերաշարադրես:)
Լիլ, բայց Ներկարար Անին ճիշտ ա ասում, գիտե՞ս: :8
Այսուհետ մենակ էնպիսի ստեղծագործություններ կգրես, որոնց մեջ մենակ լինեն «սեր, անձրև, կոտրված սիրտ, կարոտ, աստված, հոգի, լույս, հույս, հավատ, թախիծ, վիշտ, տառապանք, լաց, արտասուք, երազանք, երջանկություն» ու նմանատիպ այլ բառեր: Ընդ որում կարող ես էս բառերի հերթականությունը մի քիչ փոփոխել ու կստացվեն նոր ու նամուսով ստեղծագործություններ: Համ էլ ինձ թվում ա քո երևակայությունը ու ստեղծագործական միտքը մի քիչ սանձարձակ վիճակում ա, ամոթ ա ախր, նորմալ ստեղծագործողը մենակ շաբլոնային բաներ պետք ա գրի:
Կեցցե ցենզուրան, ոռա՜ :goblin
Անի Ներկարար
27.06.2011, 14:34
Լիլը չի «ստեղծագործում». ինքը գրում է: Իր գրածներն էլ արժի ընկալել ոչ թե որպես «պոեզիա» կամ «պրոզա», այլ որպես «լիլ», էն ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի: :P
Ես անձամբ Լիլիթի դեմ ոչինչ չունեմ, շատ բարի , եթե համարենք , որ նրա գրածները պոեզիա չեն ու նա չի ստեղծագործում, այլ ուղղակի գրում է, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Անի Ներկարար
27.06.2011, 14:36
Անի ջան խնդրում եմ գրես այդ քո ասած գռեհիկ ու ժառգոնային բառերի ոչ ժառգոնային տարբերակները, ինձ շատ հետաքրքիր է ոնց կվերաշարադրես:)
Կոնկրոտ այդ բանաստեղծությունը վերաշարադրե՞մ:
Ես անձամբ Լիլիթի դեմ ոչինչ չունեմ, շատ բարի , եթե համարենք , որ նրա գրածները պոեզիա չեն ու նա չի ստեղծագործում, այլ ուղղակի գրում է, ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Հա, ինքը ուղղակի գրում ա, ու գրում ա շատ ավելի լավ, քան «ստեղծագործողների» մեծամասնությունը:
Claudia Mori
27.06.2011, 14:39
8 անդամ, 2 հյուր, ուռաաաաա:)
Անի Ներկարար
27.06.2011, 14:40
Լիլ, բայց Ներկարար Անին ճիշտ ա ասում, գիտե՞ս: :8
Այսուհետ մենակ էնպիսի ստեղծագործություններ կգրես, որոնց մեջ մենակ լինեն «սեր, անձրև, կոտրված սիրտ, կարոտ, աստված, հոգի, լույս, հույս, հավատ, թախիծ, վիշտ, տառապանք, լաց, արտասուք, երազանք, երջանկություն» ու նմանատիպ այլ բառեր: Ընդ որում կարող ես էս բառերի հերթականությունը մի քիչ փոփոխել ու կստացվեն նոր ու նամուսով ստեղծագործություններ: Համ էլ ինձ թվում ա քո երևակայությունը ու ստեղծագործական միտքը մի քիչ սանձարձակ վիճակում ա, ամոթ ա ախր, նորմալ ստեղծագործողը մենակ շաբլոնային բաներ պետք ա գրի:
Կեցցե ցենզուրան, ոռա՜ :goblin
Կարելի է զարկ տալ երևակայությանը , լինել նոր, չօգտագործել քո նշած և ոչ մի բառ, չլինել շաբլոն, բայց այդ ամենն անել նրբորեն, առանց քո նշած ցենզուրան անցնելու:
Claudia Mori
27.06.2011, 14:42
Կոնկրոտ այդ բանաստեղծությունը վերաշարադրե՞մ:
Դե ասում ես ժառգոն է, գրիր գրական դրա փոխարեն ու տես թե ինչ ապուշություն է ստացվում...ուզում եմ ասել տես քեզ շրջապատող իրականությունը, իսկ եթե չես տեսնում, լսիր այն մարդկանց, ովքեր կարող են հրաշալի գրական գրել ու միևնույն ժամանակ չխաբել ո՛չ իրենց, ո՛չ էլ մյուսներին...
Անի Ներկարար
27.06.2011, 14:43
Հա, ինքը ուղղակի գրում ա, ու գրում ա շատ ավելի լավ, քան «ստեղծագործողների» մեծամասնությունը:
Նորից եմ կրկնում անձամբ նրա դեմ ոչինչ չունեմ, ես պարզապես կոնկրետ բանաստեղծության ու կոնկրետ երևույթի նկատմամբ արտահայտեցի կարծիքս
8 անդամ, 2 հյուր, ուռաաաաա:)
Բայց դու ինչ լավ հաշվապահ կլինեիր :D
Կեցցե սև ՓիԱռը :)
Կեցցե ցենզուրան, ոռա՜ :goblin
Գռեհի՜կ :))
Պարանի վրա չորանում են
Ներքնազգեստներ ժանեկապատ ու անբիծ
Հետո մենք այտուցվում ենք
Տրվելով վայելքներին պիղծ...
Էս շեդևրը ուր ես թողել զրուցարանում, այ այտուցվես դու: :))
Mark Pauler
27.06.2011, 18:16
բայց գոնե կբացատրես ինչի համար? :)
Այ սրա համար
Հա, ինքը ուղղակի գրում ա, ու գրում ա շատ ավելի լավ, քան «ստեղծագործողների» մեծամասնությունը:
Այսինքն, նրա համար, որ հաստատ կարողանում ես լուրջ արժեք ունեցող գործեր ստեղծես: Ես ինքս դրանում շատ անգամներ համոզվել եմ, բայց մեկ էլ խելքիդ փչում ա ու ինչ-որ էքսցենտրիկ անկապ բան ես գրոտում:
Ես գիտեմ, որ ընկերներդ քեզ շատ են սիրում ու քո էքցենտրիկ լինելը իրանց դուր ա գալիս, բայց ստեղծագործողի անկյունում էսպիսի գրառման համար, եթե դա տեղադրված չի դատարկացնդաբանությունում կամ անձնական օրագրում լրիվ պատճառ ա տալիս բացասական կարծիք կազմել գրվածքի մասին:
Երևի արձագանքիս պատճառը հիմնականում նա է, որ քո մասին որպես ստեղծագործող շատ բարձր կարծիք ունեմ impression ջան ;)
Ե.գ.
Մի ամիս կհամբերեմ, թե էս ընթացքում քո իսկական ոճով մի բան տեղադրես կարմիր վարկանիշի փոխարեն կանաչ կտամ:
Շանտաժ էլ եմ անում, որ նոր ստեղծագործություն տեղադրես impression :D:D:D
Իմփռեշն ջան Էդ էքսցենտռիկ ուռած , պայթած ստեղծափորձողդ որ կարդացիգիշերվա կեսն էր, ես էլ կիասաքուն վիճակում էի, էնքան ծիծաղեցի , որ հետո ստիպված քնաբեր եմ խմել , որ կարողանամ քնել, կարող է զարմանալի թվա բայց չգիտեմ ինչի՞,հետո մտածեցի , որ լկստվածության դիմակի տակ մի տեսակ տխուր մարդու հայացք նկատեցի , դե ,կարծես թե երբ մարդ ասում խոսում , ծիծաղում է , բայց իրականում այդ աղմուկ աղաղակի տակ իր իսկական վիճակն է փորձում թաքցնել:
բայց այ անիծվածը աշխարհի վերջն էր , ո՜նց էլ աչքիցս վրիպել էր:)
Impression ջան, բա դու խիղճ ունե՞ս:( Ինչի՞ ինձ լացացրեցիր:(.... Անիծածը կարդալիս՝ արցունքները անկախ ինձնից հոսում էին աչքերիցս:cry
Չէէէէէէ, պատճառն էն չի, որ Անիծածին խղճում էի, այլ էն ա, որ ոնց որ իմ մանկությունը նկարագրած լինես, միայն մի տարբերությամբ, որ գյուղում չեմ ապրել ու բախտս բերել ա, որ հավաբուն չենք ունեցել, թե չէ....:( :D
Հ.Գ. Շատ լավ ոճ ունես, իսկապես ինձ շատ դուր եկավ (սա չեմ ասում ասելու համար, պարզապես անկեղծ շատ եմ հավանել.. արցունքներս էլ դրան վառ ապացույց):)
Այ մարդ գրեք, ինչ գրում եք գրեք, մենակ թե գրեք: Մեռանք սպասելով մի նորմալ բան կարդալու համար :)
Impression ջան, հաջորդին ենք սպասում, թող էլի սրա պես, թող սրանից էլ վատ (չնայած քո ամենավատն էլ ոմանց "ստեղծագործածներից" լավն ա), բայց ինչքան հնարավոր ա շուտ :)
impression
27.06.2011, 20:41
Անի Ներկարար ջան, էսօրվա իմ նեռվայնությունն ինձ ստիպեց փախնել սեփական ծննդյան առթիվ կազմակերպված երկրորդ տոնից, ու քիչ էր մնում էլի ուռեի, էն էլ մտածեցի` լրիվ աչքիցդ կընկնեմ, զսպել եմ ինձ :)
ինձ վերաբերում ա երևակայությանը զոռ տալուն, ասեմ, իմ կարծիքով ոչ մի բանին զոռ տալ պետք չի, ու մեկ էլ` ես արվեստ չեմ ստեղծում, ես գրում եմ էն, ինչ գրվում ա, ուզում ես կարդա, չես ուզում մի կարդա, ինձ լրիվ մեկ ա
կարաս բացասական էլ տաս, մենակ թե չոտկի բացատրի, այ հիմա լրիվ հասկացա որ տռուսիկը շատ գռեհիկ բան ա, էլ չեմ անի
այ սենց ա պետք իմ հետ խոսել
impression
27.06.2011, 20:58
հոգիս տրտմել է, տրտմել է հոգիս,
արցունք է ծորում ամեն մի բառից
անձրև էլ չկա` արտասվի ցավս,
էլ չեմ գրի ես ցենզուրի ահից:
սիրտս թախծում է, սեր է տենչում նա
բայց իմ խեղճ սիրտը ախ ոնց իմանա,
որ օրորոցում դեռ կային մարդիկ
ավելի լուրջ, քան իր տերն է հիմարիկ:
ու ես մենակ եմ, խլեք մտքերս,
լողափ ֆիլմն էլ ինչ նայելու բան էր
թե? գնամ մի քիչ պռճոկեմ ունքերս,
պոեզիա զոռեմ, որ գնեն գրքերս:
Էս կիրակի էի խզբզել սա՝ նախքան զույգ ծխախոտների հայտնվելը, բայց սառը սուրճից հետո: Կարծում եմ՝ սրա տեղը քո թեման ա :).
Մշուշի միջից՝ տեսի՜լ դյութական...
Անկողնու մշուշ-ճահիճի խորքից
Լսեցի մի ձայն.
«Քնած չես, չէ՞, Լիլ».
Գիտակցությունս էր՝
Ազատ,
Տիեզերական,
Անկաշկանդ
Ու խենթ:
Ու հարցրեց. «Ինչ-որ ծանոթ-անծանոթ
Արվեստագետի անուն ինձ կասե՞ս
(Իբր թե, էլի
Կամ էլ միգուցե)»:
Ու մինչ ես մի կերպ ու քնաթաթախ
Փորձում էի հիշել, թե էն ով էր, որ
Նկարել էր էն ժպտացող էգին
(Լեոնա՞րդո, հա՞... Բայց ախ ոնց որ
Դի Կապրիո չէր, ուրիշ էր հաստատ,
Բայց էլի Դ-ով),
Գիտակցությունս պպզած ծխում
Ու ծիծաղում էր՝
Թաքուն,
Քթի տակ:
(Յուղի հոտ էի զգում՝ լպրծուն, թանձր)
«Դա Վի՜նչի...»
(Իսկ իմ ոտքերը արդեն
Մինչև կոճերս խրված էին կպչուն
Յուղի շերտի մեջ):
Գիտակցությունս կոպիտ հռհռաց,
Քրքջաց,
Լռեց
Ու քմծիծաղեց,
Ապա ծաղրանքով նետեց. «Չէ մի չէ՜.
Դու ո՞նց կարող ես իմանալ նրան,
Ճանաչել նրան,
Հասկանալ նրան,
Եթե դու ինքդ, Լիլ, ընդամենը
Գոգենի անհայտ գործի դետալ ես»:
Ընդամենը, Լիլ:
(Յուղը խեղդում էր):
Ու երբ յուղոտված, ներկված մատներով,
Վախեցած,
Ներսից
Շոշափում էի իմ շրջանակը մուգ՝
Կտավիս դրսում տեսա ես նրան՝
Գիտակցությանս՝
Ազատ,
Տիեզերական,
Անկաշկանդ
Ու խենթ:
Գրվել ա էն բանից հետո, երբ impression-ը ինձ բառացիորեն պատմեց վերևում շարադրվածը, որ ինքը երազում էր տեսել:
impression
27.06.2011, 21:04
Հայկ, դու դեմք ես :) ու ստեղ մենակ մի բառ եմ ուզում ասել` շնորհակալ եմ
բայց էս դեպքում ոչ թե գրելու համար, այլ` հասկանալու :))
Անի Ներկարար
27.06.2011, 21:05
Էս կիրակի էի խզբզել սա՝ նախքան զույգ ծխախոտների հայտնվելը, բայց սառը սուրճից հետո: Կարծում եմ՝ սրա տեղը քո թեման ա :).
Մշուշի միջից՝ տեսի՜լ դյութական...
Անկողնու մշուշ-ճահիճի խորքից
Լսեցի մի ձայն.
«Քնած չես, չէ՞, Լիլ».
Գիտակցությունս էր՝
Ազատ,
Տիեզերական,
Անկաշկանդ
Ու խենթ:
Ու հարցրեց. «Ինչ-որ ծանոթ-անծանոթ
Արվեստագետի անուն ինձ կասե՞ս
(Իբր թե, էլի
Կամ էլ միգուցե)»:
Ու մինչ ես մի կերպ ու քնաթաթախ
Փորձում էի հիշել, թե էն ով էր, որ
Նկարել էր էն ժպտացող էգին
(Լեոնա՞րդո, հա՞... Բայց ախ ոնց որ
Դի Կապրիո չէր, ուրիշ էր հաստատ,
Բայց էլի Դ-ով),
Գիտակցությունս պպզած ծխում
Ու ծիծաղում էր՝
Թաքուն,
Քթի տակ:
(Յուղի հոտ էի զգում՝ լպրծուն, թանձր)
«Դա Վի՜նչի...»
(Իսկ իմ ոտքերը արդեն
Մինչև կոճերս խրված էին կպչուն
Յուղի շերտի մեջ):
Գիտակցությունս կոպիտ հռհռաց,
Քրքջաց,
Լռեց
Ու քմծիծաղեց,
Ապա ծաղրանքով նետեց. «Չէ մի չէ՜.
Դու ո՞նց կարող ես իմանալ նրան,
Ճանաչել նրան,
Հասկանալ նրան,
Եթե դու ինքդ, Լիլ, ընդամենը
Գոգենի անհայտ գործի դետալ ես»:
Ընդամենը, Լիլ:
(Յուղը խեղդում էր):
Ու երբ յուղոտված, ներկված մատներով,
Վախեցած,
Ներսից
Շոշափում էի իմ շրջանակը մուգ՝
Կտավիս դրսում տեսա ես նրան՝
Գիտակցությանս՝
Ազատ,
Տիեզերական,
Անկաշկանդ
Ու խենթ:
Գրվել ա էն բանից հետո, երբ impression-ը ինձ բառացիորեն պատմեց վերևում շարադրվածը, որ ինքը երազում էր տեսել:
շատ տպավորիչ էր
impression
30.06.2011, 22:52
Էսօր ամսի քանիսն ա?
30-ն ա, ջան, վաղը
Փողը նստում ա:
Էդ փողը չի հասցնում նստի,
Ինքը արդեն սաղ աշխարհինն ա.
Բանկինն ա, որ մի րոպեյում
Արյունդ քամում ա,
Պարտատիրոջն ա, որ քո պես
Մի քիչ առաջ ասեց ջան,
Վաղը փող ենք ստանում,
Ինտերնետինն ա, որովհետև
Եթե ինքը անջատվի, ստիպվելու ես
Ապրել ռեալ կյանքով,
Այլ ոչ թե պուպուշ նկարի հետևում թաքնված,
Այս քո ամենաիսկական
Չմո դեմքով, քո իսկական կնճիռներով,
Քո հիմար սանրվածքով,
Քո թանկ ու կրակ սանդալներով,
Որոնց ներսում ոտքերդ արդեն
Արնոտվել են, քանի որ սովոր չեն
Թանկ բաների, ու էդպես են ընդվզում:
Փողը նստել ա,
Փողը թռնում ա
Փաբի տերերի վզի ծալքերին ա նստում,
Տաքսու վարորդի գրպանում ա քրտնում,
Գազի ու լույսի մարդու մոտ ա փախնում:
Էսօր 30-ն ա, վաղը փողը
Նստում ա, չէ, չի նստում, մի թեթև
Կքում ա, որ թափ հավաքի ու
Ավելի հավեսով թռնի քեզնից:
Էսօր ամսի քանիսն ա?
30-ն ա, ջան, վաղը
Փողը նստում ա:
Էդ փողը չի հասցնում նստի,
Ինքը արդեն սաղ աշխարհինն ա.
Բանկինն ա, որ մի րոպեյում
Արյունդ քամում ա,
Պարտատիրոջն ա, որ քո պես
Մի քիչ առաջ ասեց ջան,
...
Ռեպային տրամադրություններով ստեղծագործություն ա: Որ մի հատ էլ երաժշտություն գրվի...:)
Իսկ մեր փողը երեկ էր նստել: :}
Գրածներդ կախվածություն ա առաջացնում արդեն. էլի եմ ուզում...
impression
01.07.2011, 00:48
շնորհակալություն, նախկին Մելակուս ջան :)
էնքան եք անուններդ փոխում, մարդ հիմար պատմությունների մեջ ա ընկնում :D
impression
04.07.2011, 22:32
Կոնֆետը
Հետդ կռվեցի, մի լավ լացեցի,
Գրպանումս երկու կոնֆետ կար,
Մեկը կերա, թուղթը դրեցի հետ գրպանս,
Մնաց մի կոնֆետ ու թուղթ:
Մտա զուգարան, շալվարս իջացրի,
Էն մյուս կոնֆետս ընկավ զուգարանը,
Մնաց դատարկ թուղթը,
Ու տեղ մտածեցի`
Կարող ա դու էլ էիր կոնֆետ,
Որ տենց անիմաստ ձևով
Քեզ կորցրեցի:
Կոնֆետը
Հետդ կռվեցի, մի լավ լացեցի,
Գրպանումս երկու կոնֆետ կար,
Մեկը կերա, թուղթը դրեցի հետ գրպանս,
Մնաց մի կոնֆետ ու թուղթ:
Մտա զուգարան, շալվարս իջացրի,
Էն մյուս կոնֆետս ընկավ զուգարանը,
Մնաց դատարկ թուղթը,
Ու տեղ մտածեցի`
Կարող ա դու էլ էիր կոնֆետ,
Որ տենց անիմաստ ձևով
Քեզ կորցրեցի:
Թող գրողի ծոցը կորչեն բոլոր այն կոնֆետները, որոնք գրպանում անիմաստ մնալուց հոգնած՝ զուգարանի ջրում ինքնասպանություն են գործում:
ԱՄԵՆ
impression
14.07.2011, 22:40
Թարս ոտից զարթնածը
Ինձ հանգիստ թողեք, ես չեմ ուզում
Հետմահու հերոսի կոչում,
Չեմ ուզում դառնալ դասագրքի նկար,
Որի վրա էրեխեքը ակնոց ու բեղ են
Նկարում:
Չեմ ուզում լինել կոֆեի չարազ,
Առավոտյան հարևաններին զանգելու
Ու էրկու ժամ բամբասանքի ռիտուալի
Անբաժան մասնիկ:
Ու իմ սխալները,
Որ էդքան ազդում են ձեր վրա, թողեք մնան ինձ,
Մենք հաշտ ենք, կապված եմ հետները,
Ասեմ ավելին` քնքուշ զգացմունքներ ունեմ
Իրենց հանդեպ, չէ որ ջանք չեմ խնայել,
Որ իրենք ծնվեն:
impression
14.07.2011, 23:07
ինչ-որ ոչ շատ ադեկվատ մի բան
Մամ ջան, կներես, ես քո պատկերացրած
Աղջիկը չեղա. ոչ տան աղջիկ եմ,
Ոչ փողոցային, ոչ շատ խելոք եմ,
Ոչ էլ խելագար: Ես քո տան բույսն եմ,
Ինձ մեկ-մեկ ջուր տուր, ու ձենս չի գա:
StrangeLittleGirl
15.07.2011, 00:09
Լիլ, բայց էս վերջինը Վիոլետի մի գործերից մեկը նենց հիշեցրեց :) Մենակ թեմայով: Ափսոս՝ չեմ գտնում:
impression
15.07.2011, 00:11
հնարավոր ա :) ես վերջերս հասկացել եմ, որ ամեն ինչ արդեն վաղուց ասվել ու հորինվել ա, մեզ մնում ա կրկնվել :)
Առաջ, երբ գուգլ չկար,
Ես հանրագիտարան էի կարդում
Ու բառարաններ.
Վեբստերի բացատրականն էի կարդում
Մեկ էլ էն կարմիր, պլոկված կազմով
Հանրագիտարանը, որտեղից պարզեցի
Լիքը բան աշխարհի մասին, ու հասկացա նաև,
Որ իմ գյուտերը բոլորն արդեն վաղուց
Հորինված են:
impression
17.07.2011, 00:37
Ես նայեցի "Գաղտնիք" ֆիլմն ու սկսեցի մտքի մաստուրբացիան ու ուղեղի օրգազմները` մեքենայի պահով: Միտքն էնքան էր կպել ինձ, էնքան էի ինձ պատկերացրել մեքենայի ղեկին, որ առանց դրա կյանքս արդեն անիմաստ էր դարձել: Ամեն տեղ իմ ապագա մեքենան էի տեսնում, անգամ քնած ժամանակ, նստում էի մեքենաս ու սլանում: Քամին էլ` մազերիս մեջ: Իմ սիրած երաժշտությունն էլ` մինչև վերջին խազ քոքած: Յարս էլ` կողքս` սիրահարված հայացքով: Էլ ինչ ես ուզում կյանքից: ՈՒԶՈՒՄ ԵՍ, ՈՐ ԷԴ ԱՆՏԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԼԻՆԻ: Ուզում եմ էլ քամակս չպոկեմ նստատեղից: Ուզում եմ ուր գնամ` անիվների վրա գնամ: Ուզում եմ մարդիկ ինձ ընկալեն մեքենայովս հանդերձ, ոչ թե մենակ ես, այլ ես ու մեքենաս, ոնց որ Բոննին ու Կլայդը, Ջոնն ու Յոկոն, Թոմն ու Ջերին:
Անցավ երեք տարի: Շատ բան փոխվեց իմ կյանքում: Իսկ երազանքս` իրականացավ, մենակ թե` աստծո հումորի զգացումը էլի պակասություն չարեց: Հիմա ես քամակս չեմ պոկում նստատեղից, ուր գնում եմ` գնում եմ անիվների վրա: Մենակ թե` ԱԳԼՃԿ երբեք չեմ մտնում: Դե անդամալույծի սայլակը դրա կարիքը չունի... Բայց մարդիկ արդեն մեզ առաց իրար չեն պատկերացնում, ոնց որ` Բոննիին ու Կլայդին, Ջոնին ու Յոկոյին, Թոմին ու Ջերրիին:
impression
19.07.2011, 12:52
նստած լինեի խոտերին,
գիրք կարդայի,
վրայովս մրջյուն վազվզեր,
հոտոտեր, զններ,
կծեր, խուտուտ տար,
թաթիկները պինդ սեղմեր փափուկ թևիս`
ոնց որ հոլիվուդյան աստղերն են
ձեռքերով հետք թողնում
իրենց անվանական աստղին:
impression
23.07.2011, 21:42
Գիշերային կյանք
Էլի փաբ, շուխուռ, գլխացավ,
Խառը մարդիկ, բարձր ծիծաղ,
Էս ում գարեջուրն էր, մի հատ սիգարետս
Կպցրեք, էս երգն ինձ տանում ա:
Ու բոլորը հավաքվել են իրիկունը,
Ֆեյսբուքից` լոգ աութ, կոմպը` օֆֆ,
Բանալին էլ դռան մեջ` երկու պտույտ:
Վերցրել են իրենց մենակությունը,
Վրեն ժպիտ են ամրացրել ու հանել
Աճուրդի. վաճառվում է` մեկ գիշերով,
Ընտիր մենակություն, հասեք, ով կուզի:
Գնորդը կարևոր չի էդքան, կարևորը`
Սաղացնելն ա, ու թե սաղացրիր` տղա ես:
Թե սաղացրիր, ուրեմն` կպավ,
Թե կպավ, ուրեմն գիշերը մեկը կհպվի
Քո` ռեզինի բարակ շերտով պատված
Մենակությանը:
Ու տենց ամեն օր: Է~ստի համեցեք:
impression
23.07.2011, 21:44
բացասականները ողջունվում են, ներս չգցեք, ժող
բացասականները ողջունվում են, ներս չգցեք, ժող
Իսկ եթե դրական ենք ուզում տանք, բայց համակարգը չի թողնո՞ւմ: :cry2
impression
23.07.2011, 21:48
դու քոմենթի, ես դրանից ավելի կուրախանամ :)
«Գիշերային կյանքը» շատ դառն էր, Լիլ:
Կորած սերունդ միշտ ու ամեն տեղ էլ եղել ա, ուղղակի քչերն են էդ մասին նենց գրում, ոնց դու ես գրում:
impression
23.07.2011, 21:56
աչքիս` ես որ որոշեմ երկրորդ գրքիս համար գործեր ընտրել, պիտի առաջնորդվեմ Հայկօ-ի շնորհակալություններով :)) թե չէ` լինում ա ինձ թվում ա` լավն ա, բանի տեղ չի դնում, կամ ինձ թվում ա վատն ա` բանի տեղ ա դնում
եսիմ է
դու քոմենթի, ես դրանից ավելի կուրախանամ :)
Քոմենթելուց լավ չեմ: :oy
Դուրս շատ ա գալիս քո անկեղծությունը:
Շատ մարդիկ գրում են` մենակ նպատակ հետապնդելով ընթերցողին «զարմացնել» գեղեցիկ ու հազվագյուտ բառերի իրանց պաշարով, ու թեթև քննադատությունից ընկնում են հիստերիայի մեջ, իսկ դու հոգուցդ ես գրում: :)
impression
23.07.2011, 21:59
Քոմենթելուց լավ չեմ: :oy
Դուրս շատ ա գալիս քո անկեղծությունը:
Շատ մարդիկ գրում են` մենակ նպատակ հետապնդելով ընթերցողին «զարմացնել» գեղեցիկ ու հազվագյուտ բառերի իրանց պաշարով, ու թեթև քննադատությունից ընկնում են հիստերիայի մեջ, իսկ դու հոգուցդ ես գրում: :)
բա ասում ես` լավ չես :)
շնորհակալություն
աչքիս` ես որ որոշեմ երկրորդ գրքիս համար գործեր ընտրել, պիտի առաջնորդվեմ Հայկօ-ի շնորհակալություններով :)) թե չէ` լինում ա ինձ թվում ա` լավն ա, բանի տեղ չի դնում, կամ ինձ թվում ա վատն ա` բանի տեղ ա դնում
եսիմ է
Ինձ համար ստեղ ամեն թեմա ունի իրա առանձին «պլանկան»: Էս թեմայի պլանկան շատ բարձր ա (թե չէ շնորհակալություններ շարելով պիտի իջնեի. մանրամասն ամեն ինչ կարդում եմ :) ):
Աշոտը
Հրաչոն
Անիծածը
Լիլ, վերջապես կատարեցի խոստումս, կարդացի երեք պատմվածքներդ: ;)
Անկեղծ ասեմ, չէր սպասում, որ էսքան լավն են, դրա համար էլ հա ուշացնում էի կարդալը... :oy Դոդ եմ, չէ՜...
Քո բոլոր գրածներից ինձ ամենաշատը դուր եկած գործերն էին: Ապրե՜ս: :)
Նենց եմ սիրում, որ տեղը տեղին ես գրում՝ առանց գլխառադի, առանց քեզ մեջ գցելու, առանց դեպրեսիայի, լավ սյուժեով, թոթոլ նախադասություններով, արտակարգ բառապաշարով ու համեմատություններով, հոյակապ հումորով ու կարևորը՝ մեծատառերն ու վերջակետներն իրենց տեղերում: :))
Երեքն էլ ընտիր էին, մեկը մյուսից լավը: :good
Էնքան եմ ծիծաղել՝ ոչ էնքան սյուժեից, ինչքան գրելու ձևից, ընթացքից, համ ու հոտից: :))
Հետո էլ ոգևորությունս էնքան շատ էր, որ մի հատ էլ մամայիս տվեցի, որ կարդա, ես էլ կողքը նստեցի, հետը մի անգամ էլ կարդացի: :) Մամաս նենց էր ծիծաղում, շունչը կտրվում էր: :)) Ամենաշատը Աշոտն էր հավանել: :)
Մենակ շատ անհանգստանում էր, որ մորաքույրդ՝ իր ընտանիքով հանդերձ, մի օր էս ամենը կկարդա ու շատ կվիրավորվի: :))
impression
01.08.2011, 21:17
ուշացած հաճոյախոսություններ, որոնք այնքան սպասված էին :)) մերսի Ռիպ ջան, ախր մի ամիս ա ասում եմ` կարդա, կարդա, ես հո գիտեի, որ դուրդ գալու ա, մի քանի անկապ վեճից էլ խուսափեինք` գրականության հետ կապված
ուրախացա, որ մամադ էլ ա կարդացել, իրեն հանգստացնելու համար ասա, որ իրենց իրականության մեջ դեռ ինտերնետը չեն հայտնագործել, եթե անգամ օրերից մի օր հայտնագործեն, ֆորումի մասին չեն իմանա ;)
impression
08.08.2011, 00:04
Առօրեական
Մենակ ապրելու լավ կողմերից մեկն այն է, որ դու ես պլանավորում քո օրը, քո պարտականությունները, անելիքդ ու չանելիքդ: Ազատ ես, էնքան ազատ, ինչքան հնարավոր է լինել` մնալով հասարակության անդամ, քաղաքացի, աշխատակից և այլն: Անգամ կարող ես քեզ թույլ տալ մինիմալ աղմուկի շքեղությունը: Այսինքն` գոնե քո բնակարանից ձայն դուրս չգա, մնա միայն դրսինը: Ես չեմ հասկանում, թե մարդկանց ինչին է պետք այդքան աղմկելը: Ամենատարբեր աղմուկներ, միայն թե խուսափեն լռությունից: Սեփական մտքերից փախչելու տեսակ է, երևի:
Ցավոք ես մենակ չեմ ապրում: Հետևաբար, այն տունը, որ ծնողներս կիսում են ինձ հետ, ինձ պարտադրում է որոշակի կանոններ, սահմանափակումներ, պարտավորություններ, անելիքներ, որոնք հաճախ հետաձգելու ենթակա չեն:
Օրն սկսվում ու ավարտվում է պարտականություններով: Ես ազատ չեմ: Առանձնապես բողոքելու տեղ էլ չունեմ, որովհետև առանձին բնակարան ինձ ֆինանսապես թույլ տալ չեմ կարող: Մնում է գոհանալ եղածով:
Կան իհարկե որոշ տնային պարտականություններ, որոնք կարող են սպասել, երբ դու դրանց հավեսն ունենաս: Օրինակ` փոշին լավ է նրանով, որ չի փախչում, ու առանձնապես չի էլ անհանգստանում` դու իրեն հավաքեցիր թե չէ: Բայց լինում են դեպքեր, երբ ամեն ինչ պետք է արվի մաքսիմալ շուտ: Օրինակ էսօրվա դեպքը, որն էլ ստիպեց նստել ու երկար-բարակ գրել:
Տնային գործերին վերաբերվում եմ շատ վատ, որովհետև դրանք համարում եմ անձնական ազատության սահմանափակում, ժամանակի ու էներգիայի անիմաստ կորուստ, ու լրիվ իզուր աշխատանք, որովհետև նույն բանն անում ես ամեն օր: Բայց ունեմ մի քանի սիրելի գործեր, որոնք, երբ տանն եմ, անպայման ինքս եմ անում: Դրանցից է սպասք լվանալը, բանջարեղեն կտրատելն ու ձուկ մաքրելը: Դրանք էն գործերն են, որոնք եթե անում եմ, անում եմ շատ լավ: Ամանները լվանալիս երբեք չեմ օգտագործում ռեզինե ձեռնոցներ, որովհետև անընդհատ շոշափում եմ ձեռքիս ափսեն` զգալու համար` այն մաքրվել է, թե ոչ: Միայն վիզուալ մաքրությունն ինձ համար չափանիշ չէ այս պարագայում: Բանջարեղեն կտրատելիս ինքս ինձ հետ խաղ եմ խաղում` առաջինից վերջին կտորը կտրատել մաքսիմալ հավասարաչափ: Իհարկե դրա կարիքը չկա բացարձակապես, որովհետև հիմնականում հյուր չենք սպասում, չնայած ես հյուրերի մոտ էլ չէի կոտրատվի: Ուղղակի, ինքս ինձ համար հետաքրքիր եմ դարձնում գործը: Իսկ ձուկ մաքրելը նրբագույն հաճույք է: Գիտեմ, որ շատերը տանել չեն կարողանում դա, բայց ես խելագարվում եմ դրանից: Ծիսակատարություն եմ դարձրել: Սկզբում ձկներին դնում եմ ջրի տակ` մի քանի րոպե: Հետո` սեղանին թերթեր եմ փռում: Ես սիրում եմ ձուկ մաքրել` թերթերի վրա: Հետո վերցնում եմ ամենասուր դանակը: Ձկներին դնում եմ թերթին ու սկսում: Առաջինը մաքրում եմ թեփուկները: Զգույշ, պոչի կողմից, դանակով թեփուկները քերթում եմ աճման հակառակ ուղղությամբ: Լողակների մոտ լավ է օգտագործել դանակի ծայրը, որովհետև էնտեղ թեփուկներն ավելի մանր են: Երբ ձուկը թեփուկաթափ է արվել, բռնում եմ նրան մի ձեռքով, իսկ մյուսով դանակով կտրում փորը` մինչև բերանի տակ: Եթե դա անելուց դանակը շատ խորը մտցնել, կարելի է վնասել ներքին օրգաններն ու հետո մաքրելը կդժվարանա: Ես զգույշ եմ բացում, դեռ որևէ օրգան վնասած չկամ:
Հետո մատներով պետք է բռնել ձկան ներքին օրգանները` գլխի մոտից, ու թափով քաշել դեպի ներքև: Էդ դեպքում դրանք միասին պոկվում են, ու կարելի է ասել` գործը մոտենում է ավարտին: Մնում են խռիկները: Որոշ մարդիկ դրանք կտրում են դանակով, կամ ընդհանրապես չեն կտրում: Որոշ մարդիկ ողջ գլուխը կտրում թափում են: Ես խռիկները հանում եմ մատներով: Հետո լվանում եմ ձուկն, ու այն արդեն պատրաստ է կրակին դրվելու:
Առավոտյան մաման չորս հատ ձուկ էր գնել: Բերեց, հանդիսավոր դրեց դիմացս, թե` մաքրի: Անհետաձգելի գործ, որովհետև էս շոգին ձուկը էդպես թողնելը հանցանք է: Թևերս քշտեցի, անցա գործի: Ձկները դրեցի ջրի տակ, թերթերը փռեցի, հանեցի ամենասուր դանակը: Ձկներին ջրի տակից հանեցի, բերեցի փռեցի սեղանին: Մեկին դրեցի դիմացս ու դանակով պոչի մոտից մինչև գլուխ խրթացրի: Թեփուկները թռան թերթի վրա: Մանրակրկիտ հեռացրի բոլոր թեփուկները, բացեցի փորն ու դուրս քաշեցի ներքին օրգանները: Հետո բռնեցի, ուզում էի խռիկները հանել, մեկ էլ ձուկը, որ մինչ այդ պահը անկենդան էր, սկսեց թպրտալ:
Սարսռացի: Ձուկը շպրտեցի, գնացի լվացարանի մոտ ու սկսեցի տենդագին լվանալ ձեռքերս: Շունչս կտրվում էր: Հետո անջատեցի ջուրն ու փախա սենյակ: Նստեցի համակարգչի մոտ, փորձեցի զբաղվել մի բանով, բայց չստացվեց: Նորից զգում էի ձեռքերիս տակ թպրտացող մարմինը, որ ես հենց նոր քերթել էի: Հետո մաման եկավ, ինչ-որ դժգոհեց, որ կիսատ եմ թողել, խոհանոցը թափրտած է, իսկ ես նստած եմ համակարգչի դիմաց, ու գնաց: Գնաց, որ ինքն անի մնացածը:
Մի քիչ ուշքի եկա, գնացի խոհանոց: Մաման դեռ ձուկ էր մաքրում: Վերջինը:
- Մամ, ո՞նց կարողացար,- հարցրեցի:
- Ի՞նչը,- զարմացավ մաման:
- Մաքրել: Կենդանի էր ախր:
- Ոնց թե կենդանի էր: Ինչ ես շաշ-շաշ խոսում,- մաման նայեց դեմքիս: - Դրա համա՞ր ես էսպես սփրթնել:
- Հա, ձեռքիս տակ սկսեց շարժվել:
- Չի կարող պատահել: Մաքրում եմ, ոչ մի անգամ չի շարժվել: Գնա, գնա գործիդ:
Հետ եկա սենյակ: Դրեցի ականջակալներն ու բարձր երաժշտություն միացրեցի: Պետք է խլացնել լռությունը: Պետք է խլացնել մտքերս: Պետք է այսօր ինչ-որ պատրվակով ճաշի ժամին տնից դուրս գալ…
Լավն էր:) համով-հոտով էր:)
Հ.Գ. Քանի դեռ վերջը չէի հասել, մեջս մտածում էի` ըհըն գտա ձուկ մաքրող:)) Էն էլ հույսերս կորան:(
impression
08.08.2011, 00:38
թող չթպրտան, ես կմաքրեմ :)
Անհիշելի ժամանակներում, երբ դեռ Google չկար, իսկ գրականության ամենատարածված ֆորմատը *.թղթ-ն էր, տատս չորս հատ փոքր, ոսկեգույն ձկներ էր առել ճաշի համար: Ձկներից մեկը կենդանացավ, երբ մի կողը գրեթե լրիվ քերթված էր: Ու քանի որ դեռ փորը չէին բացել, էնքան թպրտաց, մինչև փոքր քույրս (ով էդ ժամանակ իրոք շատ փոքր էր) տեսավ նրան: Քրոջս կարճ լացուկոծից հետո կիսաքերթ, կիսախեղդ ու կիսամեռ ձուկը հայտնվեց ջրով լի տաշտի մեջ ու նույնիսկ մի երկու օր կիսագոյություն քարշ տվեց էդ կլոր տաշտում՝ մինչև տանջված հոգին Պոսեյդոնին ավանդելը: Հիշում եմ, թե ոնց էի քրոջս համոզում, որ էդ ձկանը Զանգվի մեջ գցենք (որտեղ ձուկը գոնե իսկույն կսատկեր. Զանգվի մեջ ամեն ինչ կա՝ սկսած ուրան 235-ից, վերջացրած զանազան գոձիլլաներով): Որովհետև մեղք էր ձուկը: Հիմա մտածում եմ, որ էդ ձկանը մեր բակի սև կատվին տալը, կամ գլխատելը, կամ քնած ժամանակ բարձով խեղդելը, կամ ցանկացած այլ բան ավելի բարի արարք կլիներ, քան էդ տաշտի երկու օրվա դժոխքը: Բայց քույրս իրոք շատ փոքր էր ու շատ զգայուն:
Claudia Mori
08.08.2011, 10:26
Լիլ, ինձ էլ հիշողությունների մեջ գցեցիր...Մութ ու ցուրտ տարիներից դուրս գալու ժամանակ ինձ պապիկիս մաման էր պահում, ով գրեթե ամեն օր տաստալոբիկ էր մաքրում ճիշտ նույնկերպ, ինչպես դու՝ ամենայն մանրամասնությամբ, բայց ինքը աչքիս բթացել էր զգացմունքներից, որովհետեւ այդ ձկներից մեկը միշտ կենդանի էր լինում ու միշտ թռնում էր, իսկ իրեն դա չէր մտահոգում...:(
impression
08.08.2011, 19:10
Անիծածի ծնունդը
Չէ, սա բացարձակ կապ չունի երկներ երկիր, երկներ երկինք-ի հետ: Երկնում էր ընդամենը մորաքույրս, ու Աշոտն իրեն կորցրած անհաջող փորձում էր միացնել իր մշտական հագուկապի պես դեղին զրո-վեցի շարժիչը, ու ընթացքում հա քթի տակ մրթմրթում` էս ինչ փորձանք էր, էս ի~նչ փորձանք էր... Աշոտին չճանաչողին կթվար, թե մարդը հուզվել է, որ մեքենան չի միանում, բայց իրականությունն այլ էր: Ինքը հենց բուն երկունքի պրոցեսին էր վերաբերվում որպես փորձանք: Ասա ինն ամիս տեղդ նստած էիր, մի բերան չասեցիր` վատ եմ, հիմա ինչ ես էս գիշերվա կեսին ձենդ գցել գլուխդ, թե` հասեք, մեռա:
Մորաքրոջս մի կերպ նստացնում է մեքենան, անուշ քնած պուճուր Հրաչոյին դնում կողքին, ու գազը սեղմում: Իրենք, արդեն երևի ասած կլինեմ, Արտաշատում էին ապրում, ավելի ճիշտ` Արտաշատի Նորադուզ գյուղում: Բայց Աշոտը, գիշերվա կեսին էնքան է խառնվում իրար, որ արդեն գրեթե ծննդաբերող կնոջը ծննդատուն տանելու փոխարեն բերում է... մեր տուն` Երևան:
Մերոնք սարսափահար են լինում գիշերվա չորսին դռան զանգի ձայնից: Վեր են թռնում, դուռը բացում, տեսնեն ինչ` Աշոտը, արցունքն աչքերին ինչ-որ բան է ասում:
- Աշոտ, ինչ ա էղել, Աշոտ,- ճչում է մայրս` արդեն խելագարվելով էն մտքից, որ գուցե գյուղում ծնողների հետ է ինչ-որ վատ բան պատահել, որ էս խելառը գիշերվա չորսին էկել հասել է մեր տուն:
Չգիտեմ ոնց են մերոնք Աշոտի անհոդաբաշխ գռմռոցից հասկանում, որ մորաքրոջս երկունքի ցավերն են բռնել, Հրաչոն էլ քնած էր, ինքն էլ փոխանակ հիվանդանոց գնա` մեր տուն ա էկել, մորաքուրս էլ գուցե արդեն մեր բակում ծննդաբերում ա...
- Տունդ շինվի այ տղա~,- մատը տնկում է պապաս` պատրաստվելով Աշոտին կյանքի դասեր տալ, բայց մամաս ավելի կոնստրուկտիվ առաջարկ է անում` էկեք Ռուզանին հիվանդանոց տանենք ամեն դեպքում:
Մամաս արդեն չի վստահում Աշոտին, հագնվում, հետները գնում է, իսկ պապաս վերադառնում է` քնած Հրաչոյին գրկած, ով հերիք չի մուշ-մուշ քնել է ու չի արթնացել մոր ճիչերից, Արտաշատից Երևան ճանապարհից, դեռ մի բան էլ` անմե~ղ ժպտում է քնած տեղը:
Երկու ժամից զանգում են հիվանդանոցից, թե` Սիլվա եք ունեցել, աչքներդ լույս: Ու ոչ թե աչքներդ լույս, որ Սիլվա եք ունեցել, այլ աչքներդ լույս, որ մորքուրս մեքենայից հասցրել է իջնել, հետո ունենալ:
Մի կերպ քնում ենք: Առավոտյան արթնանում եմ հորս ձայնից:
- Այ տղա, ասում եմ մամադ գնացել ա հիվանդանոց, քեզ քույրիկ ա բերելու, հեսա կգնանք իրանց մոտ:
Իսկ Հրաչոն, Простоквашина մուլտի կաչաղակի պես, որ անընդհատ ասում էր Кто там? Кто там? Кто там?, անընդհատ ասում էր` բա մամադ ու՞ր ա: Մամաս էլ չէ` մամադ: Պապաս համբերատար բացատրում է նույնը` քույրիկ ես ունեցել, կգնանք կտեսնես իրեն պատուհանից, մամայիդ էլ կտեսնես...
- Բա մամադ ու՞ր ա:
- Շան լակոտ, դու ինձ ձեռ ես առնու՞մ: Ասում եմ հիվանդանոցում ա, էսա կգն...
- Բա մամադ ու՞ր ա:
- Բա մամադ ու՞ր ա:
- Բա մամադ ու՞ր ա:
- Բա մամադ ու՞ր ա:
- Սրա մերն ուր ա, կյանքս կերա~վ, էլ չեմ դիմանում,- ափերից դուրս եկավ հայրս:
- Հիվանդանոցում ա, էսա կգնանք կտեսնենք,-հանգիստ պատասխանեց Հրաչոն:
Անիծածի ծնունդը
Բայց ինչ ահավոր ա, որ տենց խփնված են սաղ տնով... :(
Էն «խենթուկ», «գժուկ», «խելառիկ» կամ ուրիշ զարհումարիկ դեպքը չի, իսկական գիժ են...
Claudia Mori
08.08.2011, 23:24
:D Վայ ես չկամ:D ձեր տուն է բերել հիվանդանոցի փոխարեն:D
Հ.Գ. վարկանիշ չի թողնում տալ :(
impression
12.08.2011, 20:51
Ինձ փորձում ես այնպես թողնել,
Որ ե´ս լինեմ մեղավորը,
Ու այսուհետև առանց քեզ
Անիծեմ իմ ամեն օրը:
Ու էդպես էլ չհասկանամ,
Որ դու էիր անսիրտն այն, որ
Ե´ւ ինձ էսպես մենակ թողիր,
Ե´ւ ինձ դարձրեցիր մեղավոր:
StrangeLittleGirl
12.08.2011, 21:07
Ինձ փորձում ես այնպես թողնել,
Որ ե´ս լինեմ մեղավորը,
Ու այսուհետև առանց քեզ
Անիծեմ իմ ամեն օրը:
Ու էդպես էլ չհասկանամ,
Որ դու էիր անսիրտն այն, որ
Ե´ւ ինձ էսպես մենակ թողիր,
Ե´ւ ինձ դարձրեցիր մեղավոր:
Լիլ, էս ի՞նչ էր :'
impression
12.08.2011, 21:10
Բյուր ջան, բանաստեղծություն ա` գրված բանաստեղծելու բոլոր կանոններով: Աչքդ սովոր չի ինձնից տենց բաներ կարդալ, դրանից ա :D
StrangeLittleGirl
12.08.2011, 21:12
Բյուր ջան, բանաստեղծություն ա` գրված բանաստեղծելու բոլոր կանոններով: Աչքդ սովոր չի ինձնից տենց բաներ կարդալ, դրանից ա :D
Բարևներով իսկական
Արամայիս Սահակյան
impression
12.08.2011, 21:18
Բարևներով իսկական
Արամայիս Սահակյան
Բյուր ջան, ինձ մարդիկ, ու արդեն շատերը, մեղադրում են, որ ես շփ-թփ եմ անում գրելիս: Որ բանաստեղծությունը պետք ա ձևի մեջ լինի, որ հանգ գոյություն ունի, տողաչափ, էլ եսիմ ինչեր: Ես էլ երկար ժամանակ փորձում էի մարդկանց բացատրել, որ եթե դու կարողանում ես ակադեմիական աճով գրել, բայց ընտրում ես սպիտակ ոճը, էլ քեզ մեղադրելու բան չունեն, դու արդեն ապացուցել ես, որ ակադեմիական ոճով գրել գիտես: Էդ ոնց որ նկարիչը, որ եթե ուղիղ գիծ քաշել չգիտի, ու խզբզածի անունը դնում ա աբստրակտ արվեստ, ծիծաղալու ա ինչ-որ տեղ, բայց եթե մարդու խզբզածի մեջ տեսնում ես, որ ինքը չէ, այ մարդ, գիտի նկարել, ուղղակի ինչ-ինչ ներքին պատճառներով, աշխարհայացքով, ընկալմամբ, զգացողություններով, ուզում է արտահայտվել աբստրակցիոնիզմի միջոցով, թող արտահայտվի, ինչ ա էղել:
Հիմա էս ոտանավորով ես փորձեցի ցույց տալ, որ գիտեմ հանգն ինչ ա, ու կարողանում եմ կաղապարի մեջ էլ ինչ-որ չափով միտք դնել: Իսկ թե ոնց եմ ես սիրում գրել ընդհանրապես, դա արդեն թող մնա իմ որոշելիքը: :)
StrangeLittleGirl
12.08.2011, 21:31
Բյուր ջան, ինձ մարդիկ, ու արդեն շատերը, մեղադրում են, որ ես շփ-թփ եմ անում գրելիս: Որ բանաստեղծությունը պետք ա ձևի մեջ լինի, որ հանգ գոյություն ունի, տողաչափ, էլ եսիմ ինչեր: Ես էլ երկար ժամանակ փորձում էի մարդկանց բացատրել, որ եթե դու կարողանում ես ակադեմիական աճով գրել, բայց ընտրում ես սպիտակ ոճը, էլ քեզ մեղադրելու բան չունեն, դու արդեն ապացուցել ես, որ ակադեմիական ոճով գրել գիտես: Էդ ոնց որ նկարիչը, որ եթե ուղիղ գիծ քաշել չգիտի, ու խզբզածի անունը դնում ա աբստրակտ արվեստ, ծիծաղալու ա ինչ-որ տեղ, բայց եթե մարդու խզբզածի մեջ տեսնում ես, որ ինքը չէ, այ մարդ, գիտի նկարել, ուղղակի ինչ-ինչ ներքին պատճառներով, աշխարհայացքով, ընկալմամբ, զգացողություններով, ուզում է արտահայտվել աբստրակցիոնիզմի միջոցով, թող արտահայտվի, ինչ ա էղել:
Հիմա էս ոտանավորով ես փորձեցի ցույց տալ, որ գիտեմ հանգն ինչ ա, ու կարողանում եմ կաղապարի մեջ էլ ինչ-որ չափով միտք դնել: Իսկ թե ոնց եմ ես սիրում գրել ընդհանրապես, դա արդեն թող մնա իմ որոշելիքը: :)
Լիլ, բայց ակադեմիական ոճում էս գրածդ ասելիք չունեցող ուղղակի կառուցվածք ա հանգ-չափ պահած, ուրիշ ոչինչ: Պետք չի էլի: Արի դու սպիտակ գրի, թող ոմանք էլ չսիրեն:
impression
12.08.2011, 21:36
թող ոմանք սիրեն, պիտի ասեիր, ես կորցնում եմ աուդիտորիան աաա~ :))
Լիլ, բայց ակադեմիական ոճում էս գրածդ ասելիք չունեցող ուղղակի կառուցվածք ա հանգ-չափ պահած, ուրիշ ոչինչ: Պետք չի էլի: Արի դու սպիտակ գրի, թող ոմանք էլ չսիրեն:
Բյուր, ասելիք կա էստեղ: Ու բաժանված, ինքն իրեն կրծող մարդու ողբերգություն կա, որ որոշ հոգեվիճակներում նյարդերով ես հասկանում: Այնպես որ մատուցման ձեւը կարող ես չհավանել՝ ինչքան ուզում ես, բայց ասելիքին բան մի ասա:
StrangeLittleGirl
12.08.2011, 21:39
Բյուր, ասելիք կա էստեղ: Ու բաժանված մարդու ողբերգություն կա, որ որոշ հոգեվիճակներում նյարդերով ես հասկանում: Այնպես որ մատուցման ձեւը կարող ես չհավանել՝ ինչքան ուզում ես, բայց ասելիքին բան մի ասա:
Է˜հ Լիլ, ծեծված ա:
impression
12.08.2011, 21:45
լիլը քո հետ համամիտ ա բյուր :)
Բայց ո՞վ ասեց որ առանձնապես հանգ կար, հատկապես երկրորդ տունը :))
impression
13.08.2011, 00:03
Ան ջան բա հանգը պոզով պոչով ա լինում?
հլը էն շնորհակալողներին նայի է
Ան ջան բա հանգը պոզով պոչով ա լինում?
հլը էն շնորհակալողներին նայի է
Չհասկանամ
թողիր
ոնց-որ էնքան էլ չեն բռնում,մի հատ տռուսիկի մասին գրի,որ ներենք :goblin
Ինձ փորձում ես այնպես թողնել,
Որ ե´ս լինեմ մեղավորը,
Ու այսուհետև առանց քեզ
Անիծեմ իմ ամեն օրը:
Ու էդպես էլ չհասկանամ,
Որ դու էիր անսիրտն այն, որ
Ե´ւ ինձ էսպես մենակ թողիր,
Ե´ւ ինձ դարձրեցիր մեղավոր:
Իմփրեշըն ջան, գրիր ոնց գրվում ա կամ գրցվում ա, թող ես էլ (եսը պայմանական չհավանողն ա) կամ մեկ ուրիշը չհավանի, իմ կարճ խելքով, կարևորը որ գրողը գրի էնպես, ոնց իրա մոտ, իրա ներսում կա՝ առանց հատուկ ոճավորելու, առանց եսիմինչի, ու եթե արդյունքում ինչ-որ ոճով, ինչ-որ չափով ա ստացվում, էդ ժամանակ ա լավը լինում, եթե իրականում իրա մեջ հենց էդպես լավն ա եղել, հենց էդ ոճով, էդ չափով, էդ տառերի ու բառերի հերթականությամբ...
Էս ստեղծագործողի անկյունում ամենավատ բանը իհարկե խորհուրդ տալն ա, որովհետև ստեղծագործողին իրա ես-ից պոկելու փորձի նման մի բան ա էդ խորհուրդ տալը, բայց էս իմ խորհուրդը խորհուրդների կարիք չունեցող մեկին խորհուրդ չլսելու մասին ա, հուսով եմ էդ առումով ներելի ա...
Ու ուզում ես հանգով գրի, ուզում ես անհանգ, ուզում ես արձակ, ես (եսը ես եմ) քո մանրապատումներն եմ սիրում, կարող ա ստեղ ցույց տվեցի իմ ընդհանրապես բան չհասկանալը ու խորհուրդս վերջնականապես արժեզրկեցի, բայց իմ կարծիքով հենց մանրապատումներում ես ամենաանխառն ձևով դու գրում հենց էնպես, ոնց կա:
Եթե ասածս էս վերջին խոսք ու զրիցի հետ կապ չուներ, ես ներողություն եմ խնդրում, ես միշտ ամեն ինչ թարս եմ հասկանում::oy
impression
13.08.2011, 00:17
Ու էդպես էլ չհասկանամ,
Որ դու էիր անսիրտն այն, որ
Ե´ւ ինձ էսպես մենակ թողիր,
Ե´ւ ինձ դարձրեցիր մեղավոր:
Հիմնականում կարևորվում են երկրորդ ու չորրորդ տողերի վերջերը, որովհետև առաջինն ու երրորդը, կախված բանաստեղծության ձևից ու տրամաբանությունից, կարող են ընկալվել որպես երկրորդի ու չորրորդի սկիզբ ընդամենը
տռուսիկները վերջ արդեն, պրծ
էլ չեն լինի~
Ու էդպես էլ չհասկանամ,
Որ դու էիր անսիրտն այն, որ
Ե´ւ ինձ էսպես մենակ թողիր,
Ե´ւ ինձ դարձրեցիր մեղավոր:
Հիմնականում կարևորվում են երկրորդ ու չորրորդ տողերի վերջերը, որովհետև առաջինն ու երրորդը, կախված բանաստեղծության ձևից ու տրամաբանությունից, կարող են ընկալվել որպես երկրորդի ու չորրորդի սկիզբ ընդամենը
տռուսիկները վերջ արդեն, պրծ
էլ չեն լինի~
Լիլ, էս տեմպերով որ շարունակես, Ավետ Բարսեղյանի հացը լրիվ կխլես ձեռից :D
impression
13.08.2011, 09:51
բա դե պետք ա մի կերպ փող աշխատել. թե չէ :D
impression
14.08.2011, 00:29
Ապագայից պարտքով վերցրած պատմվածք
Երբևէ եղել ա էդպես, որ հասկանաս` սա վերջն է: Արդեն հաստատ, հարյուր տոկոսով, վերջին ես հասել: Հետ գնալու ճամփա չկա, թեև դեռ անդառնալի ոչինչ չի կատարվել: Իմ կարծիքով, վերջը միշտ իմանում ես` նախքան նրա գալը: Կանխազգում ես: Ու էդ պահին անօգուտ ու անիմաստ են բոլոր էն փիլիսոփայական մտքերը, որոնք անպայման ուզում են խցկվել գլուխդ, քեզ խճճել մի վերջին անգամ, հետդ խաղալ, տանջել, առաջ բերել հարցեր, որոնց պատասխանը դու չունես: Ոչ ոք չունի: Թե չէ` վերջը չէր լինի: Կամ եթե լիներ` էսքան միստիկ ու սիրուն չէր լինի, ինչքան որ կա:
Վերջացավ: Ու ինչ հիմար ցանկություն է` վերջին անգամ գնալ խոհանոց, գազից սիգարետ կպցնել, ծորակը բացել, որ ջուրը սառի, բաժակը պահել տակը, մինչև ջուրը գա թափվի պռունկներից, հետո խմել: Ծուխը ներս քաշել: Նայել խոհանոցի դեղնած հին պատերին, գույնը գցած կահույքին, մրոտ թեյնիկին, որով ամեն երեկո քեզ համար թեյ էիր պատրաստում` էն թանկ թեյից, որ գնեցիր թանկ ու կրակ մի խանութից, ու իսկի համն էլ դուրդ չի գալիս, բայց խմում ես, որովհետև հարյուր գրամին յոթ հազար էիր տվել: Վերջին փողերդ: Ախմախ: Հետո մոտենալ պատին կախված հեռախոսին, վերցնել լսափողն ու հավաքել ծանոթ համարը: Զանգերը գնան ու նա չվերցնի: Ու դու զանգերի ձայնին ասես` սիրում եմ քեզ, ու կախես լսափողը:
Ինչ հիմար վերջին ցանկություն է, հավաքի քեզ, մի կարգին բան ուզի: Չէիր ուզի մի անգամ էլ ընկերներիդ հետ պլան ծխել: Մի անգամ էլ բոլորին տեսնել էնպես, ինչպես նրանք կան` առանց դիմակների, տեսնել նրանց մտքերն ու զգացմունքները, ցույց տալ քոնը: Հետո գժի պես պարել: Հետո թավալվել գետնին, որովհետև տենց կայֆ ա, էդ պահին էդ ես ուզում: Հետո հետ տալ, դիմադրել քաղցր ուտելու ցանկությանն ու մի կերպ քնել:
Իսկ չէիր ուզի նորից առաջին անգամ հեծանիվ նստել, նորից վախ զգալ, հավասարակշռությունը կորցնել, երբ զգում ես, որ հայրդ էլ քեզ չի բռնում, որ ինքդ ես քշում: Գնալ ու քիթ մռութով հագնել մի ինչ-որ ծառի: Փաթաթվել ծառին ու արյունլվիկ լինել: Բայց ծառը զգալ: Զգալ կենդանի, զգալ, որ ինքը քեզ գրկեց: Հետո արդեն հաղթանակած նստել էդ անտեր հեծանիվն ու քշել: Քշել ինչքան ոտքերումդ ուժ կա, ինչքան թույլ են տալիս ճանկռված ու արնահոսող վերջույթներդ:
Մի բան հաստատ չէիր ուզի` նորից դպրոց գնալ: Չէ, դա քոնը չէր: Մարդիկ ուրիշ էին: Հետո հասկացար, որ էդ ուրիշներից շատ կան, ու որ իրականում ուրիշը դու ես, իրենք խումբ են, միասին են, քո դեմ են: Դու ես ուրիշ, օտար, աքսորյալ` քո` անհայտ ռասսայից: Ուրիշները ավելի կատաղի ուժով վրա են տալու ինստիտուտում, իսկ հետո` արդեն բացեիբաց ճակատամարտ` նախօրոք տանուլ տված, արդեն աշխատանքի վայրում: Չէ, մի հիշիր էդ ամենը, դա քեզ պետք չի:
Ու ընդհանրապես, ուշքի արի, վերջում ես, բան չմնաց: Քեզնից բան չի մնա: Ամենաշատը դրանից էիր վախենում, բայց ասա` հիմա դա կարևոր չի: Ուր մնացին քո կիսատ թողած գործերը, ինչ ծիծաղալու ա, դու հո Անդրանիկ Օզանյանը չես: Ում են պետք քո կիսատ գործերը: Կիսատ-պռատ ինչ-որ պատմվածքներ, մի քանի տասնյակ բլոգներ, որոնք տիրություն չես անում կարգին, մարդիկ, ում կապել ես քեզ, ում կապվել ես, ու հիմա էլ չես լինելու նրանց կյանքում, նրանք էլ` քո: Որովհետև սա քո վերջն է: Ավարտվում է: Քո` մինչև հիմա գոյություն ունեցող տիեզերքը կործանվում է:
Եվ այսպես, վերջացավ: Էլ չես տեսնի պատուհանից դուրս քո չորացող բարդին: Էլ չես տեսնի մարդկանց, որոնց ամեն օր նույն ժամին հանդիպում էիր երթուղայինում: Էլ չես ծխի ու հարբի մարդկանց հետ, ովքեր հարազատ են ու սիրելի:
Ամեն ինչ վերջացավ: Դու զգում ես: Տխուր է ու մի քիչ էլ վախենալու: Մի քիչ չէ, լավ էլ սարսափելի է:
- Ձեր հերթն է,- ուսիս վրայով խոսեց մեկը:
Աչքերս թարթեցի, ու նրանց միանգամից արցունքակալելուց հասկացա, որ երկար ժամանակ անթարթ էի պահել, ինչպես մեդիտացիաների ժամանակ:
- Ձեր տոմսը,- ասաց կապույտ համազգեստով կինն, ու նրա անհամբեր ձեռքմեկնումից հասկացա, որ արդեն մի քանի անգամ ասել էր դա:
- Խնդրեմ: Ներեցեք,- կարողացա շշնջալ:
Ինքնաթիռում ուսիս վրայով խոսող ձայնը նստեց կողքս:
- Չեմ պատկերացնում, թե ոնց եմ դիմանալու էնտեղ մի շաբաթ: Անտանելի երկիր է,- առանց ավելորդ քաղաքավարության սկսեց խոսել նա: Մոտ քառասուն-քառասունհինգ տարեկան տղամարդ էր, կոստյումով ու փողկապով, ձեռքին էլ` ինչ-որ թղթեր: Մազերը հարդարված էին, վրայից օծանելիքի սուր հոտ էր փչում: Սիրտս սկսեց խառնել:
- Դուք այնտեղ եղել եք?,- հետաքրքրվեց նա:
- Ոչ, առաջին անգամ եմ գնում:
- Իմ չորրորդ անգամն է: Տանել չեմ կարող: Բայց դե, գործ է, պիտի անենք,- անցավ ինքն իր մասին հոգնակիով խոսելուն, ուրեմն կարևոր գործ է անում, դե գոնե ինքն այդ կարծիքին է, հաստատ: - Ահավոր երկիր է: Կեղտոտ ու թափթփված: Հույս ունեմ նորմալ հյուրանոց եք պատվիրել, իսկ եթե չգիտեք` որ հյուրանոցում կարելի է մնալ նորմալ գներով ու մաքուր պայմաններում, կարող եմ օգնել:
- Չէ, շնորհակալ եմ, կարիք չկա:- Գլուխս թեքեցի պատուհանի կողմը, որ հասկացնեմ` հակված չեմ զրույցների: Հասկացավ: Ինքն էլ գլուխը թեքեց:
Վերջացավ: Ես գնում եմ: Երկու տարի գումար հավաքելուց ու հազար ու մի գայթակղություն հաղթահարելուց հետո` վերջապես գնում եմ: Գնում եմ էնտեղ, որտեղից հետ չեմ գալու: Հնդկաստան, Աշրամ` հանրահայտ համայնք, ուր ինձ կսովորեցնեն հրաժարվել աշխարհիկ կյանքից: Ուր ես կտամ լռելու երդում, ու այն անխախտ կպահեմ: Ուր կսովորեմ ապրել կանոններով: Ուր կարթնանամ առավոտյան վեցին, քանի որ էնտեղ բոլորը թքած ունեն իմ եվրոպա-ամերիկյան ես-բու-եմ հավատամքի վրա, իսկ կքնեմ երեկոյան տասին: Օրվա ընթացքում կսովորեմ կյանքից ոչինչ չուզել, ու դա ինձ կհանգեցնի նրան, ինչին ես ձգտում եմ իմ ամբողջ էությամբ` ես գոհ կլինեմ:
Եվ այսպես, ավարտը վրա հասավ: Ես վախենում եմ, բայց համոզված եմ, որ կհաղթահարեմ վախս: ինչպես նաև բոլոր զգացմունքներս ու կրքերս: Ինքս ինձ:
Ես թողնում եմ իմ նախկին տիեզերքը` մի նորը մուտք գործելու համար: Մնաք բարով:
StrangeLittleGirl
14.08.2011, 01:34
Լիլ ջան, էս խաչաձև հանգավորումից անցար արձակի՞: Ջանիդ մեռնեմ, հեսա կարդամ:
Մենակ մի պուճուր քոմենթ Շինոյին. Շին, իրանց ներսից էկածը դուրս թափում են մենակ դեռահաս աղջիկները, որոնք չգիտեն՝ գրելն ինչ ա, ոչ մի տեխնիկայի չեն տիրապետում: Իսկ գրողի գործն ա անընդհատ նոր ճանապարհներ, տեխնիկաներ, ոճեր ու լիքը ուրիշ բաներ փնտրել, ներկայացնել: Մարդկության գրագետ պատմության ընթացքում էնքան գրականություն ա կուտակվել, որ նոր խոսք ասելը շաաատ բարդ ա: Իսկ էդ խոսքը բանաստեղծական բոլոր ստանդարտներով ասելը շաաաատ ավելի բարդ ա: Նենց որ ինձ կոնկրետ դուր ա գալիս ցանկացած նոր խոսք՝ անկախ նրանից, թե դա ինչ որակի ա:
impression
14.08.2011, 09:53
Բյուր ջան, բա կարդացիր, մի կոտրած շնորհակալությունից բացի էլ feedback չեղավ, բա հիմա ես ինչ մտածեմ :)
Ես ընկալեցի պատմվածքը՝ որպես «սա սկիզբն է» և ընդդիմացա «վերջ»-ով գրված տոնին: :)
impression
14.08.2011, 10:10
հլը մի քիչ մանրամասնի, ռիպ :))
«Վերջացավ: Ես գնում եմ: Երկու տարի գումար հավաքելուց ու հազար ու մի գայթակղություն հաղթահարելուց հետո` վերջապես գնում եմ: Գնում եմ էնտեղ, որտեղից հետ չեմ գալու: Հնդկաստան, Աշրամ` հանրահայտ համայնք, ուր ինձ կսովորեցնեն հրաժարվել աշխարհիկ կյանքից: Ուր ես կտամ լռելու երդում, ու այն անխախտ կպահեմ: Ուր կսովորեմ ապրել կանոններով: Ուր կարթնանամ առավոտյան վեցին, քանի որ էնտեղ բոլորը թքած ունեն իմ եվրոպա-ամերիկյան ես-բու-եմ հավատամքի վրա, իսկ կքնեմ երեկոյան տասին: Օրվա ընթացքում կսովորեմ կյանքից ոչինչ չուզել, ու դա ինձ կհանգեցնի նրան, ինչին ես ձգտում եմ իմ ամբողջ էությամբ` ես գոհ կլինեմ:»
Ամբողջ պատմվածքը գրված է՝ որպես «վերջ-վերջացավ» վիճակ, բայց ինչի վերջացավ, եթե «ամեն ինչ դեռ նոր է սկսվում»: :))
impression
14.08.2011, 10:27
«Վերջացավ: Ես գնում եմ: Երկու տարի գումար հավաքելուց ու հազար ու մի գայթակղություն հաղթահարելուց հետո` վերջապես գնում եմ: Գնում եմ էնտեղ, որտեղից հետ չեմ գալու: Հնդկաստան, Աշրամ` հանրահայտ համայնք, ուր ինձ կսովորեցնեն հրաժարվել աշխարհիկ կյանքից: Ուր ես կտամ լռելու երդում, ու այն անխախտ կպահեմ: Ուր կսովորեմ ապրել կանոններով: Ուր կարթնանամ առավոտյան վեցին, քանի որ էնտեղ բոլորը թքած ունեն իմ եվրոպա-ամերիկյան ես-բու-եմ հավատամքի վրա, իսկ կքնեմ երեկոյան տասին: Օրվա ընթացքում կսովորեմ կյանքից ոչինչ չուզել, ու դա ինձ կհանգեցնի նրան, ինչին ես ձգտում եմ իմ ամբողջ էությամբ` ես գոհ կլինեմ:»
Ամբողջ պատմվածքը գրված է՝ որպես «վերջ-վերջացավ» վիճակ, բայց ինչի վերջացավ, եթե «ամեն ինչ դեռ նոր է սկսվում»: :))
որ ցույց տրվի, որ ցանկացած վերջ նոր սկիզբ ա :)
որ ցույց տրվի, որ ցանկացած վերջ նոր սկիզբ ա :)
Բայց հենց էդ է, որ ցույց չի տրվում. գրված է միայն «վերջ»-ի տեսանկյունից...
impression
14.08.2011, 10:37
ռիպ ամբողջ իմաստը էդ ա, պարզ չի?
Գրված էր լավ, իսկ մեկնաբանությունները փչացնում են, հատկապես՝ պատասխանները մեկնաբանություններին…
impression
14.08.2011, 21:30
հմ?? դե լավ, կարևորը` գրածը դուրդ էկավ :)
Գրված էր լավ, իսկ մեկնաբանությունները փչացնում են, հատկապես՝ պատասխանները մեկնաբանություններին…
Ինքը մենակ գրածի համար ա պատասխանատու :))
էս ինչ ժողով ա...Լի'լ, դու ես մեղավոր, դեմից գրել ես ստեղծափորձողի, որ տպավորություն ստեղծես, թե փորձում ե սգրել, ոչ թե գրում ես... հենց սկզզբից ասել ես, հենց դուրներդ գա, ծափ տվե'ք, հենց չէ վառեք...լօլ...ես իմ հավանածները ունեմ, բայց թերթում եմ, ամենավատը ուզում էի նոր վարկանիշ տալ, ասումա դուք ուրիշներին պիտի տաք , նոր, չհասկացա ինչի...
բանաստեղծությունների դեպքում մի բան կասեմ...գրելուց հետո կարդա'. եթե զգումե ս, որ քոնն ա, հաստատ ա, քո սրտով ա ինքն ա, ուրեմն վսյո, դի'ր, բայց բաներ կան, որ երևումա գրում ես, դնում տեսնես էնքան որ ինչ կասեն...ընդհանուր առմամբ ես սիրում եմ քո ասելիքի սկզբի ու վերջի կապը...թե սկիզբը ոնց ա վերջին մոտենում էդ արդեն ուրիշ հարց ա, բայց էս մեկնաբանություններից շատերը տպավորություն ա, որ սկի գրածիդ հետ կապ չունեն...Լի'լ, քո միտքը , ինքը սուր ա, պահանջներին չնայե'ս, դու ավելի շատ մտքիդ հավատա', քան բառերիդ ու ինքւ քեզ կտանի ճիշտ տեղը...ես քեզ գիտեմ էլի...
Վերջինը կարդալուց սկզբում ինչ ասես մտքովս անցավ, ինքնաթիռից մտածեցի երկիրն ա լքում, վերջում ավելի գլոբալ ստացվեց, այսինքն չէի սպասում..բայց էլի ասեմ անկախ սյուժեից քո ոճը տանում ա, հեշտ ա կարդացվում... կթերթեմ էլի, կերևամ... էս պստիկ կոմպով արձակները երկար չեմ կարողանում կարդալ, մեկ էլ կներե'ս ինձ ու ակումբում շատերը, ե ս գիտեմ, որ ինձ պարտաճանաչ կարդում եք, իսկ ես կռիսական չեմ էլ երևում ..անկեղծ եմ ասում, էդ նրանից ա, որ ակումբում ուղղակի ակտիվ չեմ, հազարից մեկ եմ մտնում...կուղղեմ..պաչիկ...
Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել impression-ին: :think հա բայց ինչի?
CactuSoul
20.08.2011, 03:32
Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել impression-ին: :think հա բայց ինչի?
Սոցիալական արդարություն ա, Ծով ջան:))
impression
20.08.2011, 11:15
էս ինչ ժողով ա...Լի'լ, դու ես մեղավոր, դեմից գրել ես ստեղծափորձողի, որ տպավորություն ստեղծես, թե փորձում ե սգրել, ոչ թե գրում ես... հենց սկզզբից ասել ես, հենց դուրներդ գա, ծափ տվե'ք, հենց չէ վառեք...լօլ...ես իմ հավանածները ունեմ, բայց թերթում եմ, ամենավատը ուզում էի նոր վարկանիշ տալ, ասումա դուք ուրիշներին պիտի տաք , նոր, չհասկացա ինչի...
բանաստեղծությունների դեպքում մի բան կասեմ...գրելուց հետո կարդա'. եթե զգումե ս, որ քոնն ա, հաստատ ա, քո սրտով ա ինքն ա, ուրեմն վսյո, դի'ր, բայց բաներ կան, որ երևումա գրում ես, դնում տեսնես էնքան որ ինչ կասեն...ընդհանուր առմամբ ես սիրում եմ քո ասելիքի սկզբի ու վերջի կապը...թե սկիզբը ոնց ա վերջին մոտենում էդ արդեն ուրիշ հարց ա, բայց էս մեկնաբանություններից շատերը տպավորություն ա, որ սկի գրածիդ հետ կապ չունեն...Լի'լ, քո միտքը , ինքը սուր ա, պահանջներին չնայե'ս, դու ավելի շատ մտքիդ հավատա', քան բառերիդ ու ինքւ քեզ կտանի ճիշտ տեղը...ես քեզ գիտեմ էլի...
Վերջինը կարդալուց սկզբում ինչ ասես մտքովս անցավ, ինքնաթիռից մտածեցի երկիրն ա լքում, վերջում ավելի գլոբալ ստացվեց, այսինքն չէի սպասում..բայց էլի ասեմ անկախ սյուժեից քո ոճը տանում ա, հեշտ ա կարդացվում... կթերթեմ էլի, կերևամ... էս պստիկ կոմպով արձակները երկար չեմ կարողանում կարդալ, մեկ էլ կներե'ս ինձ ու ակումբում շատերը, ե ս գիտեմ, որ ինձ պարտաճանաչ կարդում եք, իսկ ես կռիսական չեմ էլ երևում ..անկեղծ եմ ասում, էդ նրանից ա, որ ակումբում ուղղակի ակտիվ չեմ, հազարից մեկ եմ մտնում...կուղղեմ..պաչիկ...
աստված ջան, տարին մեկ, էրկու տարին մեկ, թող սենց քոմենթներ լինեն էլի, հա? :)
մերսի Ծովս :love
էս ինչ ժողով ա...Լի'լ, դու ես մեղավոր, դեմից գրել ես ստեղծափորձողի, որ տպավորություն ստեղծես, թե փորձում ե սգրել, ոչ թե գրում ես... հենց սկզզբից ասել ես, հենց դուրներդ գա, ծափ տվե'ք, հենց չէ վառեք...լօլ...
Վայ ոնց որ իմ սրտից խոսես:hands... ամեն անգամ նյարդայնանում եմ, երբ էդ ստեղծափորձող բառը կարդում եմ:(... Ախր ինչի՞ ստեղծափորձող, եթե նա իրականում ստեղծագործում ա ու դեռ ավելին ստեղծագործում ա բավականին լավ… Այո, բավականին լավ, որովհետև նրա գործերը / էս բառը պատահական չեմ նշում, իսկապես , որ գործեր են/ կարդալուց հետո էնքան թեթևացած եմ ինձ զգում, քանի որ նա էնքան լավ, էնքան պարզ ա ու էնքան հստակ ա իր զգացածը ու իր միտքը ներկայացնում, որ ամեն անգամ չեմ դադարում զարմանալ... Չգիտեմ, գուցե չափից դուրս համեստությունն ա պատճառը, որ նա ստեղծափորձող բառի տակ ա ուզել ներկայացնի իր ստեղծագործությունները, բայց ամեն դեպքում փաստը մնում ա փաստ, որ տաղանդավոր անձնավորություն ա: Հա մեկ էլ միշտ զարմանում եմ, որ իր վարկանիշները էդքան քիչ ա...:( մեկ մեկ էլ վատ զգում, որ իմը իրա վարկանիշներից շատ ա:(
Հ.Գ. Իմփրեշն ջան, իմացի, որ շաաատ սիրում եմ քո գործերը ու միշտ անհամբերությամբ սպասում:love
Հա մեկ էլ միշտ զարմանում եմ, որ իր վարկանիշները էդքան քիչ ա...:( մեկ մեկ էլ վատ զգում, որ իմը իրա վարկանիշներից շատ ա:(
:o Նարե ջան, տեսողության հետ խնդիրներ հո չունե՞ս...
:o Նարե ջան, տեսողության հետ խնդիրներ հո չունե՞ս...
Չէ դեռ էնքան էլ ծեր չեմ, որ ունենամ...Պարզ տեսնում եմ:
Չէ դեռ էնքան էլ ծեր չեմ, որ ունենամ...Պարզ տեսնում եմ:
Ու իր մոտի մի մեծ, խոշոր աստղը չես տեսնում, հա՞ :))
Ու իր մոտի մի մեծ, խոշոր աստղը չես տեսնում, հա՞ :))
Անկեղծ ասած չգիտեմ էլ թե էդ աստղն ինչի համար է:esim
Անկեղծ ասած չգիտեմ էլ թե էդ աստղն ինչի համար է:esim
Էդ աստղը նշանակում է, որ ինքը մի անգամ արդեն էդ վարկանշային կանաչ գիծը ամբողջությամբ լրացրել է՝ իր ավատարի լայնքով մեկ, հիմա երկրորդ անգամ է լրացնում: :)
Որ քո կանաչ գիծն էլ շաա՜տ երկարի, ինքն էլ կդառնա աստղիկ, ու տակը նորից կհայտնվի նոր կանաչ գիծ: :)
Այլ կերպ ասած՝ էդ նշանակում է, որ Իմփրեշնը էնքան վարկանիշ ունի, ինչքան ես ու դու միասին վերցրած: ;)
impression
20.08.2011, 12:30
նարե ջան, որ քո` մինչ օրս ստացած վարկանիշների տասնապատիկն էլ ստանաս, դու էլ կունենաս էդ աստղից :)
մերսի ջերմ խոսքերի համար :)
Էդ աստղը նշանակում է, որ ինքը մի անգամ արդեն էդ վարկանշային կանաչ գիծը ամբողջությամբ լրացրել է՝ իր ավատարի լայնքով մեկ, հիմա երկրորդ անգամ է լրացնում: :)
Որ քո կանաչ գիծն էլ շաա՜տ երկարի, ինքն էլ կդառնա աստղիկ, ու տակը նորից կհայտնվի նոր կանաչ գիծ: :)
Այլ կերպ ասած՝ էդ նշանակում է, որ Իմփրեշնը էնքան վարկանիշ ունի, ինչքան ես ու դու միասին: ;)
Վաաաաայ հաաաաաա ի՜նչ լավա...:hands... դե ուրեմն ներողություն՝ չինֆորմացված լինելուս համար ու շատ շնորհակալություն ՝ինֆորմացնելուդ համար;)
Ժողովուրդ խի՞ եք մարդուն խաբում, էդ աստղն ուրիշ անուն ունի:))
impression
20.08.2011, 12:53
դե տեսանք սրա նախորդ գրառումդ որ թեմայում էր, էս գրառումդ էլ սենցը պիտի լիներ, պարզ բան :))
դե տեսանք սրա նախորդ գրառումդ որ թեմայում էր, էս գրառումդ էլ սենցը պիտի լիներ, պարզ բան :))
Նորմալ գրառում ա,էն թեմայինն էլ էր նորմալ :))
Հուսով եմ իսկականից Աշրամ չես գնա, դժվար տեղից թողեն ակումբ մտնես,ավելի լավ ա Հայաստանում փորձի կանոններով ապրել:) թե՞ գնում ես երազել սովորելու :)
Հ.Գ. Ivy-ի գրած «մի մեծ,խոշոր»-ը որ կարդացի,աթոռից ընկնելու էի :D
Ժողովուրդ խի՞ եք մարդուն խաբում, էդ աստղն ուրիշ անուն ունի:))
Նարեն՝ բանից լրիվ բեխաբար, իննսունականներին ծնված անմեղ էրեխա, որն անկեղծորեն հավատում էր, թե Լիլից շատ վարկանիշ ունի Ակումբում ու դեռ հետն էլ նեղվում էդ փաստից...
Հեքիաթի պես պատմել եմ ոնց ու ինչ, ես նրան իրերի իսկական անունները ո՞նց տայի :))
Նարեն՝ բանից լրիվ բեխաբար, իննսունականներին ծնված անմեղ էրեխա, որն անկեղծորեն հավատում էր, թե Լիլից շատ վարկանիշ ունի Ակումբում ու դեռ հետն էլ նեղվում էդ փաստից...
Հեքիաթի պես պատմել եմ ոնց ու ինչ, ես նրանց իրերի իսկական անունները ո՞նց տայի :))
Դե կարևորը հիմա ինքը գիտի,թե «աստղերը» որտեղից են հայտնվում ))
Վերջացավ: Ես գնում եմ: Երկու տարի գումար հավաքելուց ու հազար ու մի գայթակղություն հաղթահարելուց հետո` վերջապես գնում եմ: Գնում եմ էնտեղ, որտեղից հետ չեմ գալու: Հնդկաստան, Աշրամ` հանրահայտ համայնք, ուր ինձ կսովորեցնեն հրաժարվել աշխարհիկ կյանքից: Ուր ես կտամ լռելու երդում, ու այն անխախտ կպահեմ: Ուր կսովորեմ ապրել կանոններով: Ուր կարթնանամ առավոտյան վեցին, քանի որ էնտեղ բոլորը թքած ունեն իմ եվրոպա-ամերիկյան ես-բու-եմ հավատամքի վրա, իսկ կքնեմ երեկոյան տասին: Օրվա ընթացքում կսովորեմ կյանքից ոչինչ չուզել, ու դա ինձ կհանգեցնի նրան, ինչին ես ձգտում եմ իմ ամբողջ էությամբ` ես գոհ կլինեմ:
Եվ այսպես, ավարտը վրա հասավ: Ես վախենում եմ, բայց համոզված եմ, որ կհաղթահարեմ վախս: ինչպես նաև բոլոր զգացմունքներս ու կրքերս: Ինքս ինձ:
Ես թողնում եմ իմ նախկին տիեզերքը` մի նորը մուտք գործելու համար: Մնաք բարով:
Իմփրեշն ջան երկար էի մտածում , մեկնաբանություն անեմ , թէ չէ ,մանավանդ գիտեմ , որ բառերով երբեք չեմ կարողանում լիարժեք բացատրեմ այն ինչ իսկապես զգում եմ:Բայց գրածդ այնքան է անհանգստացրել , որ չգրել չեմ կարող:
Ասում են չի կարելի հերոսին ու հեղինակին անձնավորել, բայց իմ մոտ երբեք չի ստացվել , ինձ թվում է , որ մարդ գրում է այն ինչ զգում է , ու կարդալով կարելի է հաստատ պատկերացում կազմել հեղինակի ներքին աշխարհի մասին: Կարծում եմ գաղտնիք չէ , գոնե քեզ համար, որ էջդ թերթում եմ անընդհատ:Քո գրածները կարդալով հասկացել եմ , որ ներքին մեծ ազատության հասած, քաղքենիության կանոններից ձերբազատված մարդ ես:Հասկացել ու նախանձել եմ, որովհետև ներքին ազատության մասին երազում են շատերը , բայց դրան հասնել ու այդպես ապրել հաջողվում է քչերին , ինչու? , որովհետև ամբոխից տարբերված ապրելը ամեն մարդու խելքի բանը չէ:
Հիմա, այս գրածիցդ ենթադրում եմ , որ հոգնել ես ու ուզում ես յուրօրինակ(մեղա քեզ տեր Ատված, էս ինչ բառեր եմ օգտագործում:))) լինելուց դառանալ միօրինակ ու ապրել կանոններով:
էդ դեպում հիշիր , որ կաննոների աշխարհում , չես կարողանա խոտի ազդեցության տակ տռուսիկների մասին հուզիչ ու անհոգ բանաստեղծություն գրել , ավելի ճիշտ , ոչ թե չես կարողանա, այլ կսովորեցնեն ու կպարտադրեն չկարողանալ գրել ու մտածել նման ձևով , որովհետև այդ աշխարհում քաղքենիները լեղաճաք են լինում նման ոճից , հա ու մեկ էլ ուզես չուզես տնից դուրս գալիս թարթիչներիդ պիտի տուշ քսես . օրենք է...;)
էնպես որ քանի ուշ չէ, հերոսիդ հուշիր, թող մի հատ տեռորիստական ակտ անի ինքնաթիռում ու ստիպի , որ օդաչուն ինքնաթիռի ուղղությունը փոխի , կամ էլ գոնե պարաշուտ տա, որ կարողանա դուրս թռչել էդտեղից ու վերադառնա դեպի ներքին ազատության աշխարհ, որովհետև ներսում մի ամբողջ տիեզերք ունեցող մարդուն դժվար է ապրել կանոնների աշխարհում, որովհետև կանոնների աշխարհը անտիեզերք է :
Կներես էս ապուշ հոգեվերլուծության համար , եթե սխալ եմ հանգիստ ջախջախիր, հանգստանամ , որ սխալ եմ...
impression
20.08.2011, 13:29
Էրեխեք, էս ինչ լավ օր ա էսօր :)
Գեա ջան, շտապեմ քեզ հանգստացնել :) նախ մերսի անհանգստության համար, ու մերսի որ էսօր սենց ակտիվ ա էս թեման, ինձ աստղ եմ զգում :))
Գեա ջան, Աշրամ գնալը իմ երազանքներից մեկն ա, էնտեղ հասնում ես ոչ թե քաղքենիության, ոչ թե դառնում ես սովորական, այլ դառնում ես հանգիստ, սովորում ես մի շարք բաներ, որոնք մարդուն շատ են պետք` ներքին հանգստության համար: Դա բնավ չի նշանակում, թե դառնում ես խոտ: Հակառակը, սովորում ես կառավարել զգացմունքներդ ու մտքերդ, ֆիզիկական մարմինդ:
Ու թեև նրանք չեն թույլ տալիս տարբեր խոտերով լկստվել ;) բայց փոխարենն էնքան ներքին ուժ են սովորացնում, որ էդ խոտի կարիքն էլ չես ունենում: Նենց էլ մի գրում եմ, ոնց որ ստաժավոր պլան ծխող լինեմ :)) ժող, ով չգիտի` ասեմ, կյանքում մի անգամ եմ ծխել, էն էլ` ստից, ու էլ տենց բան չեմ անի հաստատ: :) փորձում ես, որ հասկանաս` դա քեզ պետք չի:
Էրեխեք, էս ինչ լավ օր ա էսօր :)
Գեա ջան, շտապեմ քեզ հանգստացնել :) նախ մերսի անհանգստության համար, ու մերսի որ էսօր սենց ակտիվ ա էս թեման, ինձ աստղ եմ զգում :))
Գեա ջան, Աշրամ գնալը իմ երազանքներից մեկն ա, էնտեղ հասնում ես ոչ թե քաղքենիության, ոչ թե դառնում ես սովորական, այլ դառնում ես հանգիստ, սովորում ես մի շարք բաներ, որոնք մարդուն շատ են պետք` ներքին հանգստության համար: Դա բնավ չի նշանակում, թե դառնում ես խոտ: Հակառակը, սովորում ես կառավարել զգացմունքներդ ու մտքերդ, ֆիզիկական մարմինդ:
Ու թեև նրանք չեն թույլ տալիս տարբեր խոտերով լկստվել ;) բայց փոխարենն էնքան ներքին ուժ են սովորացնում, որ էդ խոտի կարիքն էլ չես ունենում: Նենց էլ մի գրում եմ, ոնց որ ստաժավոր պլան ծխող լինեմ :)) ժող, ով չգիտի` ասեմ, կյանքում մի անգամ եմ ծխել, էն էլ` ստից, ու էլ տենց բան չեմ անի հաստատ: :) փորձում ես, որ հասկանաս` դա քեզ պետք չի:
հա~~~, դե որ էդպես է ես էլ եմ ուզում Աշրամ գնալ:love
Ես երկու օր ա կարդում եմ, ու անկեղծ ասած զարմանում։ Ի՞նչի եք էտպես անհանգստանում։ Յուրաքանչյուր մարդ հագենալով ու վերջնականանպես հոգնելով աշխարհիկ կյանքից, հասկանալով հոգևորի իրական իմաստն ու կարևորությունը «գնում» ա Հնդկաստան, Աշրամ։ Ազնիվ խոսք, ակումբ չեմ հասկանում, ի՞նչի եք ուզում աղջկան հետ պահել։ Հուսամ ես իրեն հասկացել եմ հենց էնպես ինչպես որ ինքն ա զգում։:) Ու մի մտածեք թե Աշրամը նրան իրենից կկտրի։ Ամենևին։ Հնարավոր տարբերակներից ամենառելան էն ա որ ինքն իրեն կգտնի։
Ու մի մտածեք թե Աշրամը նրան իրենից կկտրի։ Ամենևին։ Հնարավոր տարբերակներից ամենառելան էն ա որ ինքն իրեն կգտնի։
Բայց մենք կկորցնենք :))
Բայց մենք կկորցնենք :))
Չեմ կարծում։ Երբ ինքը իրեն վերագտնի, դուք նրան նորովի կգտնեք։:)
...ավելացնեմ։ Եթե մարդը իրեն գտնում ա, էտ ճանապարհին բնականաբար և իրեն կկորցնեն, և ինքը կկորցնի։ Բայց երբ անցնելուց հետո տեսնում ա որ ինքը այն է դառել ինչ որ է իրականում, հոգում նորից գտնելը դժվար չի։ Ի վերջո կողքին կմնան նրանք, ովքեր նրան ընդունում են էնպիսին ինչպիսին որ կա։
impression
20.08.2011, 14:18
ժող, դեռ որ էրկու տարի հաստատ ստեղ եմ :D շուխուռին վերջ տվեք :D
Ես միշտ էլ ասել եմ, որ Լիլը "A-list celebrity" ա: ;)
Հիմա էլ բոլորը քննարկում են աշխարհիկ կյանքից նրա հեռանալու և Աշրամ գնալու մտադրությունը: Իսկ նա ամեն կերպ փորձում է խուսափել հետաքրքրասեր ֆորումցիներից, բլոգերներից, պապարացիներից և այլ չարքերից, բայց ազատում չկա... :)
impression
20.08.2011, 14:31
դառնանք մեր բուն թեմային. էս էրեկ գիշերն եմ գրել, ինչ-որ սենց ճապոնական պոեզիայի հոտ ա գալիս իրանից
քո չլինելը անբնական է, ինչպես աչքի մեջ
խցկված փոշին, ու երկուսից էլ
ես լաց եմ լինում, մեկից մի քիչ քիչ,
մյուսից մի քիչ շատ
impression
20.08.2011, 14:39
Ես միշտ էլ ասել եմ, որ Լիլը "A-list celebrity" ա: ;)
Հիմա էլ բոլորը քննարկում են աշխարհիկ կյանքից նրա հեռանալու և Աշրամ գնալու մտադրությունը: Իսկ նա ամեն կերպ փորձում է խուսափել հետաքրքրասեր ֆորումցիներից, բլոգերներից, պապարացիներից և այլ չարքերից, բայց ազատում չկա... :)
մենակ դու ես ինձ տենց համով ձեռ առնում :)) մարդ չգիտի էլ` նեղանա թե ոնց
Ես միշտ էլ ասել եմ, որ Լիլը "A-list celebrity" ա: ;)
Հիմա էլ բոլորը քննարկում են աշխարհիկ կյանքից նրա հեռանալու և Աշրամ գնալու մտադրությունը: Իսկ նա ամեն կերպ փորձում է խուսափել հետաքրքրասեր ֆորումցիներից, բլոգերներից, պապարացիներից և այլ չարքերից, բայց ազատում չկա... :)
Ես չեմ քննարկում / եթե իմ գրառումը նկատի ունես/: Ես պատմվածքից ստացած տպավորությունս ասեցի: Վերջին հաշվով ինձ համար միևնույն ա ինքը ուր կգնա: Ամեն մարդ ինքն ա որոշում ապրել աշխարհիկով, հոգևորով թե էտ երկուսի ռեմիքսով: Ի դեպ ես իրեն էլ չեմ քննարկում, ես պատմվածքի աղջկան եմ քննարկում / եթե դա քննարկում կարելի ա անվանել/ : Ու չնայած շատերը պատմվածքի հիմքում տեսնում են հեղինակին, բայց ավելացումները կարան ավելին լինեն քան կա իրականում:;)
մենակ դու ես ինձ տենց համով ձեռ առնում :)) մարդ չգիտի էլ` նեղանա թե ոնց
Լիլ, նեղանալ ամեն դեպքում պետք չի, բայց թեթև դեպրեսվելը չէր խանգարի :D
հ.գ. ասա, որ իմ մոտ էլ ա լավ ստացվում :))
impression
20.08.2011, 15:52
Լիլ, նեղանալ ամեն դեպքում պետք չի, բայց թեթև դեպրեսվելը չէր խանգարի :D
հ.գ. ասա, որ իմ մոտ էլ ա լավ ստացվում :))
թու քու մարդ ասողի... :D
իսչո դռուգ նազիվայեցա :beee
E-la Via
20.08.2011, 18:31
դառնանք մեր բուն թեմային. էս էրեկ գիշերն եմ գրել, ինչ-որ սենց ճապոնական պոեզիայի հոտ ա գալիս իրանից
քո չլինելը անբնական է, ինչպես աչքի մեջ
խցկված փոշին, ու երկուսից էլ
ես լաց եմ լինում, մեկից մի քիչ քիչ,
մյուսից մի քիչ շատ
impression, էսիկ սիրեցա :love :
Էս թեմայի անունը «Ստեղծափորձողի լաբորատորիա» ա՞ :o:
http://i.imgur.com/xn1dj.png
impression
20.08.2011, 19:46
ես քեզ փորձեցի խլել բոլորից,
սակայն էդ բախտն ինձ աստված չէր տվել
նրա բարեգութ ու սիրող ձեռքը
մենակություն էր ուսերիս դրել:
բայց ես այն պատվով տանել չգիտեմ,
ու ամեն անգամ կորցնել եմ փորձում
այն, ինչ գրված է ճակատիս արդեն,
ինչը իմ միակ օժիտն է կազմում:
impression
15.09.2011, 00:17
Ն-ին
ես սիրում էի քո հոգին քչփորել
որտև քո ունեցածն ուրիշ էր
ոչ թե հավաքած, մաքրած, դզած-փչած
մինիմալիստական տուն էր, այլ
գյուղի տան ձեղնահարկ, ուր
կարող էիր գաղտնիքներ պահել,
կարող էիր թաքնվել ու զգալ
ապահովություն ու օտարություն
միաժամանակ,
ու տարիներ հետո, երբ քեզ թվար, թե
անգիր գիտես ձեղնահարկը, մեկ էլ
գտնեիր մի փոշոտ ալբոմ՝ մեջը
լիքը անծանոթ ու դեղնած ֆոտոներ:
այ տենցն էր քո հոգին, դրա համար էլ
քչփորում էի...
impression
01.10.2011, 13:36
Եվ էլ ոչ մի Սենտ էքզյուպերի
մի աղջկա հետ ծանոթացրին,
երբ ես ահավոր խմած էի
իսկ երբ ասեց, որ տասնհինգ տարեկան ա,
սաղ խմածս բակարդին ցնդեց
ինքը տասնհինգ տարեկան էր ու հաստատ
իրեն դպրոցում ոչ ոք չէր սիրահարվել,
ու կարծում եմ՝ ձեռ էլ էին առնում լիքը,
որովհետև ոնց որ վախենալու մուլտիկի
գրոտեսկացված կերպար լիներ...
իսկ հայացքը՝ դաժա՜ն, ոչ մի մարդկային
բան...
ու ես որոշեցի նրա կյանքում
գոնե մի հեքիաթ գտնել, որ հայացքը
մեղմանա
ու հարցրեցի ես նրան՝ մեծանաս
ի՞նչ ես դառնալու
և պատասխան տվեց նա՝
պատոլոգ-անատոմ...
գնում եմ տուն Փոքրիկ Իշխանի գիրքը
ճղեմ հանգստանամ...
Եվ էլ ոչ մի Սենտ էքզյուպերի
Բա տրուսի՞կը:(
Սկզբում որ քո գրածները կարդում էի, ոնց որ գուլով թարգմանած երգեր լինեին:))
Հիմա արդեն հասկանում եմ, որ գուգլով չես թարգմանել, բայց մեկ ա թարգմանած ա՝ մտքերը թարգմանած են բառերով: Դրա համար էլ, եթե կարդալուց ուզում ես հասկանաս, պետք ա ոչ միայն հույսդ դնես բառերի ու նախադասությունների վրա, այլ դրանք հետ թարգմանես, հնարավոր ա լրիվ հակառակ եմ հասկանում, բայց քո գրածները երբ որ մի հատ էլ թարգմանում եմ իմ մտքերի նման կարգին բան են դառնում:))
Հ.Գ Վարկանիշի մեջ էսքանը կարող ա գրել չլիներ:esim
impression
08.10.2011, 11:22
Բա տրուսի՞կը:(
Սկզբում որ քո գրածները կարդում էի, ոնց որ գուլով թարգմանած երգեր լինեին:))
Հիմա արդեն հասկանում եմ, որ գուգլով չես թարգմանել, բայց մեկ ա թարգմանած ա՝ մտքերը թարգմանած են բառերով: Դրա համար էլ, եթե կարդալուց ուզում ես հասկանաս, պետք ա ոչ միայն հույսդ դնես բառերի ու նախադասությունների վրա, այլ դրանք հետ թարգմանես, հնարավոր ա լրիվ հակառակ եմ հասկանում, բայց քո գրածները երբ որ մի հատ էլ թարգմանում եմ իմ մտքերի նման կարգին բան են դառնում:))
Հ.Գ Վարկանիշի մեջ էսքանը կարող ա գրել չլիներ:esim
Ես բաաաաան չհասկացա :D
Ես բաաաաան չհասկացա :D
Արդեն ես էլ:))
Բացի առաջին տողից :)
impression
20.10.2011, 23:08
ՄԻ ՕՐ
Մի օր...
յախք ինչ անկապ ձև ա չէ պատմվածք գրել սկսելու... Ինչևէ, մի օր ինձ հրավիրում են համատեղ ուտել-խմելու: Օրն աշնանային էր, ավելին՝ աշխատանքային աշնանային էր: Ու գործից հետո, ուռած գլխով գնում եմ հայկական մի ռեստո, ուր պադվալային հարկում նստած են երկուսը՝ հորինովի կերպարներ, տղամարդուն կոչենք Վ., կնոջը՝ Ե.: Գնացի, ոլորապտույտ աստիճաններով, ինչպես վայել է հայկական ռեստոին, իջա նկուղային հարկ, ուր հավաքվել էին հայերի մեջ դեռ կենդանի մնացած վիկինգներն ու, անծեփ, անթրաշ պատերի հովանու ներքո տրվել Դիոնիսոսի վայելքներին:
Մերոնք վիկինգ չեն, իրենք ծմակ էին գտել, ու էդ ծմակում ծածուկ հարբում էին՝ օտար աչքից հեռու: Երևի թե շատ էին արդեն խմած, ես լավ ուշացել էի մի հինգ րոպե, ու երբ բարևեցի, բարևս չառան: Դե... խմածից ինչ նեղանաս: Սուս ու փուս նստեցի Ե.-ի կողքի աթոռին: Ու էստեղ սկսվեց հրաշքը: Ընկերներս սգի մեջ էին: Օղու բաժակները ձեռքներին, արցունքախառն աչքերով բաժակները մոտեցնում էին միմյանց ափերի հակառակ կողմին ու լուռ "քցում": Թեթև խառնվեցի իրար: Տեսնես ում ա չոռը տարել:
- Ժող ջան, ի՞նչ ա էղել,- հարցնում եմ:
Վ.-ն աչքերն ա սրբում, հետո թարմացնում իր ու Ե.-ի բաժակներն ու նորից օղին ձեռքն առնում:
- Հավատս չի գալիս, ուղղակի չեմ պատկերացնում,- ասում ա, Ե-ն էլ տխուր գլխով անում, ու "քցում են":
Այ մարդ սրանց ինչ ա էղել: Չէ, սրանց հաստատ բան չի էղել, բայց տեսնես ում ա էղել, որ մի հատ գլուխները չեն էլ բարձրացնում ինձ մի կես բերան բարև տան:
- Վ., ի՞նչ խաբար ա,- հարցնում եմ՝ մի կերպ դիմանալով նրա արցունքների մեջ կորած աչքերին:
- Ձենը մինչև հիմա ականջներումս ա,- հառաչում ա Վ.-ն:
- Իմ էլ,- հետ չի մնում ընդհանուր ողբից Ե.-ն:
Ինձ՝ մի կիլո արհամարհանք:
-Լցնե՞մ:
-Հա...
Խառնվում եմ իրար, վրդովվում եմ, ինձ էլ մի բան ասեք, հա, կարող ա ես էդ մարդուն չեմ ճանաչում, բայց դե որ սենց տապակվում եք, ես էլ հետներդ կտապակվեմ...
- Ե., գոնե դու մի բան ասա... Ես հո ձեր ընկերն եմ, հետներդ կկիսեմ ձեր վիշտը, եթե անգամ դա իմը չի... ինձ էլ խաղացրեք:
- Ոնց որ հիմա հետներս լինի...,- հոգոց է հանում Ե.-ն ու գլուխը հենում թևին:
Դե լավ, ես սուս կմնամ... Տեսնենք վերջն ինչ ա լինում:
Մեկ էլ մտնում ա մատուցողուհին: Բա թե կներեք, լիքը մարդ կա, եթե կողմնակի սպասքը ձեզ պետք չի, տանեմ:
Վշտի մեջ կորած ընկերներս սպասքի մասին հո չէին մտածելու, ջհանդամ թե խորովածի կտորը պատառաքաղիս հետ միասին օդում չմնաց: Ափսես ու բաժակներս քթիս տակից տարան:
Ես սկսեցի ահավոր նեղվել: Տենց ա, գնա մեռի, արի սիրեմ: Իսկ ով ողջ առողջ նստած ա կողքներիդ, պետքներդ էլ չի: Ձեռով կուտեմ:
Բայց խորովածի կտորը մնաց կոկորդումս: Մտքովս աբսուրդ բան անցավ, ոնց որ լինում ա վատ կինոներում, էն որ արդեն մեռանք նայելով, ու արդեն կայֆ չի: Եթե հիմա պարզվի, որ ԻՄ մահն են սգում, շատ անհամ բան դուրս կգա: Խորովածը բերանիս մեջ լմլմացնելով նայում եմ Ե.-ին, հետո Վ.-ին: Վշտի մեջ կորել են: Ինքս ինձ կմճտում եմ, ցավում ա, ուրեմն չեմ մեռել: Չնայած ինչ իմանաս, կարող ա մեռելներին էլ ա ցավում: Բա ես ի՞նչ անեմ, ումի՞ց մի խորհուրդ հարցնեմ: Բռնում սմս եմ գրում մի ուրիշ ընկերոջ: Անմեղ, անիմաստ սմս՝ ոնց ես, ինչ կա-չկա-ի մեջ: Եթե պատասխանեց, ուրեմն կամ չեմ մեռել, կամ առնվազն էրկուսով ենք մեռել, ու իրար հետ շփվում ենք էն աշխարհում: Սմս-ը չի գնում:
Ե.-ն ու Վ.-ն շարունակում են մղկտալ:
- Ամեն անգամ ջիմեյլը բացում եմ, սիրտս վատանում ա,- հեկեկում ա Ե.-ն: - Ուզում եմ գրեմ, խոսեմ հետը... Ու գիտես վատն ինչ ա՞... ԳՐՈՒՄ ԵՄ: Բայց դե ինքը... չի... չի...
- Ե. ջան, հանգստացի, ցավդ տանեմ, - Ե.-ի ձեռքն ա բռնում Վ.-ն: - Հա, մենք լավ, շա՛տ լավ մարդ ենք կորցրել, մենք մեծատառով ընկեր ենք կորցրել, բայց իրան հիմա երևի ավելի լավ ա: Ու ինքը մեր հետ էր, երբ կար, ու միշտ էլ կմնա մեր հետ:
- Հա, - սնկրտում ա Ե.-ն,- ես մի առաջարկ ունեմ:
Ես սուս ու փուս, սիրտս լցված, աչքերս էլ հետը, հպարտությունս, ինքնասիրությունս շոյված թողված լսում եմ, ինչ անեմ:
- Առաջարկում եմ,- շարունակում ա Ե.-ն, - ամեն տարի էս օրը հանդիպենք ու հարբենք, ու ամեն մի կենացը, ամե՛ն մի կենացը լինի նրանը:
- Հարց չկա, - ոգևորվում ա Վ.-ն:
Բա ինչ, ինձ թաղիք, մի հատ էլ ակամա հարբելու առիթ, ով դեմ կլիներ... Շատ վատ եմ լինում: Մանկուց տենց թաքուն երազանք ունեի՝ մեռնեմ ու տեսնեմ ով ա ինձ սգում: Էն ա, իրականացավ: Գոհ ե՞ս: Անասու՛ն: Մեռել ես դու, չկաս: Ոնց որ ապուշ ճապոնական կինո: Ոնց որ սուտի բեստսելլեր:
Սկսում եմ հեկեկալ: խորովածը կուլ էի տվել երևի արդեն: Հո չեմ լացում, հո ինձ չեմ կոտորում: Դե, համաձայնեք, իմ վիշտն ամենամեծն էր ոնց էլ չլիներ:
Ու էդ պահին էդ երկու հիմարները առաջին անգամ նայում են ինձ ու սկսում հռհռալ:
Սկզբից էլ սպասում էի, որ 2 ավարտ է հավանական ու ուզում էի առաջ վազել, վերջը տեսնել, նոր մեջտեղը կարդալ:)) Մի կերպ ինձ զսպեցի, լիովին կարդացի հաճույքով:) Համ ու հոտով էր ոշմ:)
Չունենայի տենց ընկերներ :D Լավն էր :))
Claudia Mori
21.10.2011, 10:03
... պադվալային հարկում նստած են երկուսը՝ հորինովի կերպարներ, տղամարդուն կոչենք Վ., կնոջը՝ Ե.:
Հեչ էլ հորինովի չեն:P Վերջն էր:D վերջին պարբերությունդ իմ մտքով էլ է անցել:B
impression
08.11.2011, 22:02
սերս,
քո գնալուց հետո դուռս ծեծողը լռությունն էր,
ու նա մենակ չէր, նա ներս մտավ հանգստի հետ,
ու երկուսով մեկնվեցին սենյակումս
սկսեցին անթարթ նայել ինձ.՝ ներշնչում են, մտածեցի,
չի ստացվելու, որոշեցի, ու իմ սիրելի պուճուր
հիստերիկներին կանգնացրի տաբուրետկային, որ
արտասանեն
հիստերիկներս շուտ հոգնեցին, իսկ հյուրերը
գնալու մասին չէին էլ մտածում,
փռվել էին ու իրենց զգում էին ինչպես իրենց տանը
ու ես ստիպված նրանց հրավիրեցի իմ անկողին՝
անձայն ու անշարժ գզվռտոցի
հիմա մենք ապրում ենք երեքով,
բայց ես իրենց չեմ պատմում քո գնալու մասին,
նրանք անհաղորդ են,
պատի պես սառն են, նոր օրվա պես՝ օտար
հիստերիկներս էլ լքել են ինձ,
հյուրերիս չհավանեցին, իրենց իմացած
ոտանավորներն էլ վերջացել էին վաղուց...
impression
14.12.2011, 13:44
ձոն իմ կոմպին
Ես եմ ու կոմպս
իմ մոտիկը, հարազատս,
գաղտնիքներս պահողը,
ցուրտ օրերին ոտներս տաքացնողը
ծնկներիս նստողը,
հետս շփվողը,
մոտս բացվողը ու ինձնից ոչինչ
չպահանջողը
իմ` արդեն վաղուց ինձ նմանվածը,
իմ պես ու հենց իմ հիմար մտքերով
լավ կեղտոտվածը,
սենյակիս օդին չդիմանալով`
վիրուսոտվածը,
իմ հավատարիմն ու ինձ նվիրվածը,
օտարին երբեք ներս չթողածը,
պառոլս անգիր մտքում պահածը,
նույն հարցը հազար անգամ տվածը,
էֆթանազիայի առաջ կանգնածը...
Format? Yes No
impression
14.12.2011, 14:04
ցուրտ
Ինչ-որ մի տեղից
ուժեղ գալիս էր
շոկոլադի հոտ,
ես պատկերացրի
սպիտակ բաժակը,
վրան` սրտիկներ,
գդալը մեջը,
քաղցր գոլորշին
տաք շոկոլադի,
ու սառած ձեռքեր,
որ սոսնձվել են
սպիտակ բաժակին...
ես "հո" արեցի
սառած մատներիս,
մի անգամ էլ խոր
հոտը քաշեցի
կաֆեի դռնից
փախչող տաքության
ու շոկոլադի
ու հերոսաբար
քայլեցի մինչև
կանգառը, որտեղ
նստեցի տեղս,
ձեռքս պարզեցի...
impression
18.12.2011, 23:17
դատարկ էջի վախը
մաքուր թուղթն
իր հպարտ ճերմակության մեջ
ազդում ա վրաս.
հավաքեմ ինձ, հետը
ձեռի ուժ կպնեմ, տեսնենք
ով ում կծալի
impression
19.12.2011, 15:13
ֆոտոշոփ
ավտոմեքենայի չոտկերի պես
կոպերով մաքրում եմ մի քիչ առաջ
մեկի քամակին ուղղված ցինիկ հայացքս`
խշտ խշտ, խշտ խշտ
թարթիչներս խազեր են քաշում
հայացքիս վրա,
ռետուշ են անում հմուտ վրձնի պես,
դարձնում մեկ այլ բան
ու դու նայում ես իմ
խմբագրված աչքերին
ու ժպտալով ասում`
ես էլ քեզ էի կարոտել
impression
03.02.2012, 13:20
երբ որ մեծանում ես նենց ընտանիքում,
որում ես եմ մեծացել,
ուրեմն քեզ համար վաղուց պարզ ա,
որ ոտանավորը մենակ սիրուն բաների
մասին չի
կինոյում
կինոթատրոնում, մթության մեջ
երկուսի մտքում էլ նույնն ա,
բայց ձևացնում են, թե ֆիլմ են
դիտում, ու երբ էկրանին
համբուրվում են, երկուսն էլ
շիկնում են խիստ ու ուրախանում,
որ դահլիճը մութ ա
նոստալգիա
առաջ մենք մատիտով կասետ էինք պերեմոտկա անում,
ու օրերով ռադիո լսում,
շաբաթներով փող էինք հավաքում, որ մեր ուզած
կասետներն առնենք,
երբ ծնունդ-մնունդ էր լինում, ռադիոյով երգ էինք պատվիրում
ու ինչ-որ շաբլոն բարեմաղթանք, բայց մեկ ա կայֆ էր
առաջ ունեինք գաղտնալեզու, որ երբ հեռախոսով խոսեինք,
ոչ ոք չհասկանար ինչից ենք խոսում,
առաջ հացը տալոնով էր համ էլ:
հիմա մեզ թվում ա, թե ունենք ինտերնետ, ու էլ
պրոբլեմ չունենք, ոչ կասետ ենք առնում, ոչ էլ
պերեմոտկա անում, մատիտներ էլ չունենք, ստեղնաշար ա,
ծնունդին էդ մարդու պատին խզբզում ենք, ու հետո տեղեկացում ստանում,
որ իրեն դա ահավոր դուր ա էկել.
հիմա հեռախոսը գրպաններումս ա, ոչ թե պապայի կողքը,
գաղտնալեզուն արժանացավ լատիներենի բախտին,
մնացին խեղճ ու կրակ մի քանի գաղտնաբառեր միայն,
որոնց մեջ պարտադիր մեծատառեր ու թվեր կան.
հացը այլևս տալոնով չի, բայց նենց չի, որ
հացի խնդիրը լուծվեց:
Coldplay-ի նոտաների տետրը
Coldplay-ը ոչ թե լավ խումբ ա,
ոչ թե լավ երաժշտություն են գրում,
ոչ թե լավ երգեր ունեն,
այլ կարողանում են շատ մեղմ
տեղավորել տխրությունը
իրար մոտիկ շարված հինգ տողերում
արտասահմանյան պոեզիա, 21-րդ դար
ուզում եմ հաստ ու թեթև
պոեզիայի գիրք,
մեջն էլ՝ ով լինի չլինի,
Բուկովսկին թող լինի
անպայման,
ու մեկ էլ ուզում եմ,
որ էդ գրքից ոչ թե սոսնձի հոտ գա,
այլ ամեն էջից՝ իր հոտը,
ըստ բանաստեղծության:
impression
17.06.2012, 12:32
իմ կոմպում էլ տխուր երգեր չկան
ու ոչ էլ ուրախ, ուղղակի չկան երգեր.
դրանք ջնջվել են, ինչպես նաև
իմ բոլոր ոտանավորների ծրարը՝
shift-delete, ես մեծացել եմ:
կեդերս փոխարինել եմ կոշիկներով,
արևային ակնոցը՝ օպտիկականով,
էլ չեմ քայլում ու զարմանում ամեն ինչից,
հիմա ես միշտ շտապում եմ
օֆիս-տուն, օֆիս-տուն,
իսկ շաբաթ-կիրակի հույսով սպասում
նոր շաբաթվան, որ կյանքիս
բնականոն ընթացքը շարունակվի՝
առանց պատահարների, դեպքերի,
ուրախությունների կամ տխրությունների,
դրանք արդեն հավասարաչափ
անտանելի են: ես արդեն ունեմ
բալանսավորված էմոցիոնալ վիճակ,
ունեմ կեղծավոր ժպիտ. կոլեգաներին` միքիչ նեղ,
շեֆությանը՝ լայն, ամբողջ ուժով:
հիմա ես ձեզնից մեկն եմ, հասարակության անդամ եմ,
ընդունեք ինձ գրկաբաց, փայփայեք ռոբոտավարի՝
աշխատավարձ բարձրացնելով,խրախուսական մեդալ
վրաս փակցնելով,չէ որ ունեք իրավունք
ինձ հետ վարվելու ոնց ուզում եք, դուք
կարողացել եք ի վերջո ինձ կերտել՝
ձեր տեսքով և նմանությամբ
impression
23.06.2012, 19:00
Մարուսը
Երեխաները Մարուսին առաջին անգամ տեսան, երբ խաղում էին պապական տան դարպասի մոտ, որի ձախ կողմում մի ջահել ընկուզենի էր աճում, իսկ աջ կողմում՝ հսկայական թթենի: Նրանք սիրում էին ընկուզենու տակ, պատին կպած քարե նստարանի վրա նստած ժամերով զրուցել ու ծիծաղել, նայել անցորդներին ու մեքենաներին: Երբ հասնում էր թութը, նրանք տեղափոխվում էին տանիք, որտեղից կարող էին արևից տաքացած ու հնությունից ջարդվող տանիքին փռված թութ ուտել: Այդ տունը, ուր ապրում էին նրանց տատն ու պապը, ինչպես նաև Մեծ տատը՝ պապի մայրը, շատ բնակիչներ էր տեսել: Հենց իրենցից ոմանք էլ ծնվել ու մի քանի տարի ապրել էին այնտեղ, պապի հյուրընկալ օջախում, մինչ ծնողները ոտքի կկանգնեին ու կկարողանային բնակարան գտնել կողքի քաղաքում կամ էլ մայրաքաղաքում: Այդպես, հերթով, գնացել էին բոլոր զավակները՝ իրենց կանանց, ամուսինների ու երեխաների հետ, ու ժամանակին երեխաների ծիծաղով ու խաղով լցված տունը, որը ամենազովն ու մեծն էր գյուղում, որի դռները միշտ բաց էին բոլորի առաջ, որտեղ երբեք որևէ ուրախության ժամանակ հայտնի չէր հյուրերի քանակը, որովհետև պապը սովորություն ուներ անցվորներին տուն հրավիրելու ու պատվելու, տարիների ընթացքում ամայացել էր՝ այժմ պատսպարելով երեք տարեց մարդկանց, ու միայն շաբաթվա վերջում էր վերստին աշխուժանում, երբ տարբեր տեղերում բնակվող երեխաներն ու թոռները գալիս էին այցելության: Այստեղ հնարավոր էր տեսնել ամեն տեսակի ու մասնագիտության մարդկանց, ովքեր ճաշից հետո պապի հետ միասին նստում էին զովաշունչ բակում, ուր կակաչների ու վարդերի վրա միշտ բզզում էին մեղուները, ու պատմում էին իրենց կենցաղից, դարդ ու ցավից, երբեմն գալիս էին խորհուրդ հարցնելու կամ պապից փող խնդրելու, ով ժամանակին գյուղի մեծահարուստներից մեկն էր, բայց արդեն վաղուց ինքն էլ էր մնացել թոշակի հույսին, սակայն բարությունն իրեն երբեք թույլ չէր տալիս որևէ մեկին մերժելու, ու նա միշտ օգնում էր ինչով կարող էր: Այդպես, երբ մի անգամ չկարողացավ գումարով օգնել հեռու ազգականներից մեկին, ով տուն էր կառուցում ու եկել էր պապից պատուհանների համար գումար խնդրելու, պապն ասել էր, որ կարող են իր ջերմոցներից մեկի ապակիները տանել:
Այդ օրը շաբաթ էր, ու բոլորը կրկին այցելության էին եկել պապական տուն, կանայք սկսել էին սեղանը պատրաստել, քանի որ, իրենց այցելության պատվին, անպայման մի կով կամ ոչխար էր մորթվելու, մի քանի հավ, ու էլի գյուղացիներին հրավիրելու էին ճաշի: Երեխաները երբեք առանձնապես չէին հետաքրքրվում այցելուներով, միայն եթե նրանք բերում էին իրենց երեխաներին, ապա դրսում խաղացողների ու թութ ուտողների թիվը ավելանում էր, սակայն նորեկի գոյության մասին մոռանում էին հրաժեշտ տալուց անմիջապես հետո, որովհետև այդ մի քանի զարմիկներն ու զարմուհիները թիմ էին, ուր ամեն մեկն ուներ իր դերն ու նշանակությունը, ու ցանկացած նորեկ ընդամենը հյուր էր, ում չէին նեղացնում, բայց և չէին դարձնում թիմի անդամ:
Երեխաները ինչ-որ նոր խաղ էին հորինել, որի համար մեկը մտել էր առուն, երկուսը կախվել էին ընկուզենու ճյուղից ու կապիկների նման ճոճվում էին, մնացածն էլ նստած էին քարե նստարանին ու հետևում էին նրանց, երբ տեսան իրենց տան կողմը եկող մի կնոջ: Կինը սկզբում ոչ բոլորի ուշադրությունը գրավեց, նա փոքրամարմին էր, մի փոքր լիքը, ճեփ-ճերմակ մազերով ու կնճիռների մեջ կորած սպիտակ մաշկով: Հագել էր ծաղկավոր ինչ-որ զգեստ, ձեռքին էլ տոպրակ կար, որը պահել էր գլխավերևում, որ պաշտպանվի կիզիչ արևից: Նա շատ ծեր էր երևում, բայց չնայած դրան, քայլում էր առույգ, ու նման չէր գյուղի այլ տատիներին, որոնք արևին ու քամուն դաշտերում աշխատելու, անասուններ պահելու հետևանքով շուտ էին մաշվում, կորցնում կանացի նրբությունն ու մաշկի սպիտակությունը: Երբ կինն արդեն մոտեցել էր երեխաներին, նրանք դադարել էին խոսել ու զվարճանալ, ու անգամ ծառից էին իջել ու ասես հրամանով շարվել իրար կողքի՝ ցանկանալով հնարավորինս խելոք ու անմեղ տեսք ընդունել: Ծեր կինը կանգ առավ երեխաների մոտ, ովքեր պլշած իրեն էին նայում, ու առանց ժպտալու սկսեց ուշադիր տնտղել նրանցից յուրաքանչյուրին: Հենց այդ պահին էր, որ երեխաներից մեկը տեսավ նրա աչքերն ու սարսափեց: Կնոջ աչքերը շատ բաց կապույտ էին, ապակու սառնությամբ, ու այնպիսի տպավորություն էր, որ ժամանակը կանգ է առել դրանց խորքում: Աչքերն այնքան անբնական էին ու կարծես թափանցիկ, որ երեխան նույնիսկ մի փոքր առաջ եկավ՝ համոզված, որ եթե ուշադիր նայի, կտեսնի կնոջ գլխի ներսը:
-Դու ո՞վ ես,-հարցրեց կինը՝ մատով ցույց տալով նրանցից մեկին:
-Հրաչոն,- պատասխանեց գանգուր մազերով սևուկ տղան ու պատրաստակամ ձեռքն առաջ մեկնեց՝ բարևելու, ինչպես սովորեցրել էին:
-Ու՞մ տղան ես,-շարունակեց հարցնել կինը:
-Ռուզանի,- եղավ պատասխանը, իսկ Հրաչոյի ձեռքը մնաց այդպես էլ օդում, կինը հարմար չհամարեց նրա բարևին պատասխանել:
-Էս էլ քույրդ կլինի,-ասաց նա՝ նայելով աղջիկներից մեկին, ով նույնքան սև էր ու քանի որ քիչ առաջ էր իջել ծառից, ու այն էլ շատ անհաջող, կորած էր ճանկռտվածքների մեջ:
-Հա, Սիլվան ա,-ասաց Հրաչոն:
-Բա սրա՞նք ովքեր են, ու՞մ էրեխեքն են,-շարունակում էր հարցաքննել կինը՝ նայելով մնացածներին:
Բոլորը հերթով ամոթխած աում էին իրենց ու ծնողների անուններն ու նորից նստում՝ չհամարձակվելով նայել կնոջ աչքերին:
-Դու երաժիշտ ես դառնալու,-ասաց կինը Հրաչոյին, - դու՝ դասատու, դու՝ զինվոր, դու՝ բժիշկ, դու՝ սպորտսմեն, իսկ դու,-ասաց նա՝ ուշադիր նայելով այն աղջկան, ով քիչ առաջ սարսափել էր իր աչքերից, - դու ամեն ինչ տեսնելու ես...
Այս խոսքերով կինը ներս մտավ, իսկ երեխաները, ոգևորված ապագայի իրենց կանխատեսումներով, սկսեցին աղմկել ու պատմել իրար, որ հենց դա էլ երազում էին դառնալ: Կանցնեն տարիներ, ու կնոջ գուշակություններից միայն մեկը իրականություն կդառնա, բայց այդ պահին երեխաները համոզված էին, որ հենց նոր վճռվեց իրենց ապագայի հարցը:
Դարպասներից ներս լսվեց պապի ձայնը.
-Վայ, Մարուսն ա էկել, արի, Մարուս ջան, ներս արի: Կնի՜կ, սեղան գցեք, ես էլ գնամ քո սիրած գինին բերեմ մառանից:
Ճաշից հետո Մարուսը գնաց տան հետևի փոքր սենյակը, ուր ոչ ոք չէր ապրում վաղուց, քանի որ երեխաների ու թոռների գնալուց հետո երեք ծերերը տեղափոխվել էին տան այն մասը, որն ավելի մոտ էր դրսին ու խոհանոցին, այսպիսով տան մեծ մասը մշտական փակի տակ էր ու միայն բացվում էր այն օրերին, երբ հյուր էր լինում, ով պետք է գիշերն անցկացներ իրենց մոտ: Բոլորն իրենց այնպես էին պահում, ասես մի շատ կարևոր անձ է իրենց այցելել, ու աշխատում էին ամեն ինչ անել՝ նրան հաճոյանալու համար: Երեխաներին արգելեցին բարձրանալ տանիք, աղմկել, ընդհանրապես գոյություն ունենալ այնտեղ, ուր Մարուսն էր: Տանը բոլորը քայլում էին ոտնաթաթերի վրա, ու ամեն ինչ ընկղմվել էր խորհրդավոր ու մի տեսակ չարագուշակ լռության մեջ: Կանայք ու երեխաները, ում զրկել էին խաղալու ու երջանիկ լինելու իրավունքից, հավաքվել էին տան հսկայական հյուրասենյակում, որի մեջտեղում դրված էր քսան հոգու համար նախատեսված մեծ, օվալաձև ճաշասեղանը, ու անկյուններում քչփչում էին՝ թիկնած բազմոցներին ու բազկաթոռներին: Մեծերի կցկտուր խոսակցություններն ու իրենց ծանոթությունը տարօրինակ կնոջ հետ իրար կապելով՝ երեխաները հասկացան, որ Մարուսը իրենց ընտանիքի վաղեմի բարեկամներից է, սակայն հաճախ չի այցելում, որովհետև անհետաձգելի գործեր շատ ունի, իսկ երբ գալիս է, անպայման նայում է ցանկացողի բախտը, ու, ասում էին, որ նրա գուշակությունները միշտ կատարվում էին: Կանայք հերթով մտնում էին Մարուսի մոտ ու մի տասը-տասնհինգ րոպե էնտեղ մնալուց հետո դուրս էին գալիս, ոմանք ուրախ էին լինում, ոմանք՝ մտահոգ:
Երեխաներին, չնայած իրենց բանեցրած բոլոր հնարքներին ու խորամանկություններին, էդպես էլ Մարուսի սենյակ չթողեցին մտնել, ասելով թե՝ դեռ ձեր ժամանակը չի: Գիշերը, երբ հյուրն արդեն վաղուց քնած էր, նա սովորություն ուներ քնելու ու արթնանալու հավերի հետ, կանայք ցածրաձայն զրուցում էին: Երեխաները, որոնց պառկացրել էին քնելու մի սենյակում, բնակաբանար քնել չէին կարողանում, ու որոշել էին ամեն գնով իմանալ, թե ինչ է գուշակել Մարուսը: Վիճակ գցեցին, ու Լուսինեին, ով իրենցից ավագն էր, բախտ վիճակվեց գաղտագողի ականջ դնել մեծերի խոսակցությանն ու հետ գալով՝ ամեն ինչ պատմել իրենց: Լուսինեն իր առաջադրանքը պատվով կատարեց, ու հետ գալով, պատմեց, թե Մարուսը մի քանի շատ վատ բաներ է ասել, հատկապես Մեծ տատի ու տատի մասին: Մարուսը գուշակել էր, որ Մեծ տատը այդ տարի մահանալու է, բայց այդ տարվա ավարտին արդեն չորս ամսից էլ պակաս ժամանակ էր մնացել, իսկ Մեծ տատը բոլորից առողջ ու առույգ էր, ու իսկի մտքով էլ չէր անցնում կյանքից հեռանալ, թեև արդեն հարյուր տարին հետևում էր թողել: Իսկ տատին ասել էր, որ նա ապրելու է աղքատության մեջ, որ երեխաներից ոմանք հեռանալու են ընդմիշտ, որ ամուսինն իրենից շուտ է մահանալու, բայց ինքն այդ մասին չի իմանա, իսկ երբ տատը շատ է խնդրել ասել իրեն իր մահվան օրը, Մարուսն ասել էր՝ տասը տարուց: Երեխաները մի լավ զվարճացան Մարուսի ցնդաբանությունների վրա, ու նրանց ձայնը կտրվեց միայն առավոտվա կողմ, երբ լսվեց աքաղաղի ձայնն, ու Մարուսը արթնացավ, իսկ դա նշանակում էր, որ երեխաները պետք է ընդհատակ անցնեին ու ընդհանրապես, ձևացնեին, թե իրենք գոյություն էլ չունեն, քանի հյուրը չէր գնացել:
Նախաճաշին երեխաներին նստեցրեցին դրսում, ուր հատուկ իրենց և տղամարդկանց համար առանձին սեղաններ էին գցել, քանի որ Մարուսը նախընտրում էր ուտել միայն կանանց շրջապատում: Տղամարդիկ արդեն սկսում էին նյարդայնության առաջին նշանները ցույց տալ իրենց իրավունքների ոտնահարման դեմ, երբ նախորդ երեկոյան իրենց դիմացից տատը վերցրել էր նարդին ու տարել պահել, ասելով, թե՝ Մարուսի գլուխը ցավում է, աղմուկ մի արեք: Բայց պապը, ում համար հյուրն ամենակարևոր մարդն էր, լուռ ենթարկվում էր՝ տղաներին ու փեսաներին օրինակ ծառայելով: Հանկարծ մորաքույրներից մեկն եկավ ու երեխաներից մեկին՝ Լիլիթին, տարավ ներս: Ճանապարհին միայն ասաց, որ Մարուսն ուզել է իրեն տեսնել: Լուրը Լիլիթին առանձնապես չուրախացրեց, որովհետև նախորդ օրը հասցրել էր մի լավ վախենալ Մարուսի ապակե սառը աչքերից: Նա վախվորած նստեց հյուրասենյակի մի անկյունում՝ չհամարձակվելով մոտենալ սեղանին, ու սպասեց այնքան, մինչև Մարուսը վեր կացավ, ու իրեն դիմելով՝ ասաց.
-Արի:
շարունակելի
impression
23.06.2012, 19:01
Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ինչ ասաց Մարուսը աղջկան, ինչ հարցրեց ու ինչ պատմեց: Ակնառու ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ երեխայի հետ, ու նրան շուտով դադարեցին հարցեր տալ: Լիլիթն ինքն էլ չհասկացավ, թե ինչ եղավ իր հետ, երբ Մարուսն իրեն նստեցրեց սեղանի մոտ, որի վրա խաղաթղթեր, մոմեր, անհասկանալի լեզվով գրված թղթեր կային, ու ստիպեց նայել իր աչքերի մեջ: Մնացածը նա էդպես էլ չկարողացավ հիշել, ու ընդհանրապես կմոռանար այդ ամենի մասին, եթե չլինեին այն դեպքերը, որոնց մասին նա սկսել էր իմանալ՝ դրանց կատարվելուց առաջ:
Առաջին անգամ նա դա հասկացավ, երբ դեռ մի քանի ամիս էր անցել Մարուսի հետ ծանոթությունից: Տարին ավարտվում էր, ու նա, դպրոցում նստած մեկ էլ չգիտես որտեղից, հասկացավ, որ հիմա շատ վատ բան կլինի: Նույն պահին շուրջն ամեն ինչ սկսեց ցնցվել, սեղաններն ու աթոռները շրխկալով գնում էին սենյակի մի կողմից մյուսը, ուսուցչուհին իրար խառնված կանգնել էր դղրդացող գրատախտակի մոտ ու գոռում էր, որ բոլորը մտնեն սեղանների տակ... Այդ օրը երկրաշարժն ավերել էր մի քանի քաղաք, հազարավոր մարդիկ էին զոհվել: Մեծ տատը, որ, հակառակ Մարուսի գուշակությանը, դեռ մնում էր նույն առույգ ու առողջ կինը, տեսնելով երկրաշարժի ավերածությունները, անիծեց աստծուն, որ իրեն թողնելով՝ ջահելների կյանքն առավ, ու այդ օրվանից դադարեց ուտելը: Մինչև նոր տարի Մեծ տատն արդեն չկար...
Գուշակության իրականանալուց հետո տատը լրիվ իրեն կորցրել էր, նրա գլխից դուրս չէր գալիս իր՝ տասը տարուց մեռնելու բոթն, ու նա սկսել էր նախապատրաստվել դրան: Այդ ընթացքում երկրում շատ բան փոխվեց, պապը, որ յուրաքանչյուր թոռան անունով մի կլորիկ գումար էր պահել բանկում, որը նրանց հետագա ապահով կյանքի գրավականն էր լինելու, մի օր իմացավ, որ դրանք այլևս գրոշի արժեք չունեն, ինչպես նաև գրոշի արժեք չունի իր ողջ ունեցվածքը: Նրա տղաները հեռացել էին Ռուսաստան, որ կարողանան գումար վաստակել, ու միայն տարին մի կամ երկու անգամ էին կարողանում ծերացած ու անուժ ծնողներին մի քանի կոպեկ ուղարկել: Տունը լքվել էր, անխնամ ու մարդու երեսը մոռացած սենյակները կորել էին փոշու ու սարդոստայների մեջ, ցեցերն ու մրջյունները վխտում էին ամենուր, անկողինները փտել էին ու բորբոսնել: Տատը, որ միշտ հպարտացել էր իր տան մաքրությամբ, ով հայտնի էր մեն-մենակ մի հարսանիք կազմակերպելու ու ուտեստներ պատրաստելու իր շնորհքով, այժմ թաղվել էր մոտալուտ մահվան սպասման մեջ, ու նմանվել ուրվականի, ով աննպատակ թափառում էր դատարկ տանն ու անընդհատ խոսում ինչ-որ մարդկանց հետ, ովքեր վաղուց էին մեռել: Տասը տարին անցավ, բայց ոչ տատը մահացավ, ոչ պապը, ու բոլորը հանդարտվեցին, բացի տատից, ով արդեն հասցրել էր մահվան սարսափից վերջնականապես կորցնել հիշողությունն ու խելագարվել: Միայն Լիլիթի համար էր պարզ, որ Մարուսը տատի մեռնելը ճիշտ էր գուշակել, որ տատն արդեն վաղուց մեռած էր, ուղղակի դեռ մարմինն էր շնչում, հիմա արդեն տատն էլ ուներ Մարուսի հայացքից, որտեղ ժամանակը կանգ էր առել: Ու երբ մի քանի տարի անց, տուն գնալով Լիլիթն առանց պատճառի որոշեց հաջորդ օրվա բոլոր հանդիպումները հետաձգել, միայն ինքը գիտեր, որ տուն գնալով լսելու է պապի մահվան բոթը, ու որ տատը չի հասկանալու, որ ամուսինն էլ չկա, ինչպես և գուշակել էր Մարուսը: Դեռ մի քանի տարի էլ տատը արթնանալու էր գիշերվա կեսին, ու տեսնելով, որ ամուսինը կողքին չէ, լաց էր լինելու ու իր բախտը ողբար, որ ամուսինն իրեն թողել, գնացել է սիրածի մոտ, ու իզուր էին անցնում երեխաների բացատրությունները, որ պապն արդեն վաղուց չկա, տատը ծիծաղում էր ուշագնաց լինելու աստիճան, հետո հանկարծ լռում էր ու մատը տնկելով մեծ աղջկա վրա հարցնում.
-Դու ու՞մ աղջիկն ես:
Լիլիթի վերջին կանխազգացումը հենց տատի մահն էր: Արդեն մի քանի օր էր՝ տատը շատ հիվանդ էր, ու նրա մոտ էին երեխաները, ովքեր արդեն հաստատ սպասում էին գրեթե ութ տարով ուշացած նրա մահվանը: Հուլիսյան մի գիշեր Լիլիթը հանկարծ քնից զարթնեց ու նայեց ժամացույցին՝ երեքն անց էր տասհինգ: Նա արդեն գիտեր, որ տատը հենց այդ պահին մահացավ:
Տատի մահով տևական ժամանակ ավարտվել էին Լիլիթի կանխազգացումները, ու նա արդեն մտածում էր, որ ինքն էլ է սկսելու ապրել այնպես, ինչպես բոլորը, առանց նախօրոք իմանալու, թե ինչ է տեղի ունենալու հետո կամ ինչ է տեղի ունենում իրենից հեռու գտնվող հարազատների հետ, երբ մի գիշեր երազում տեսավ Մարուսին: Նա իրեն էր նայում իր բաց կապույտ, թափանցիկ աչքերով, ու ասում էր.
-Դու ամեն ինչ տեսնելու ես...
Բռռռռ, էս ի՞նչ ահուսարսափ էր :o Մարուսն իսկ ուրիշ բաներ հաստատ չի ասե՞լ: :))
Թաղեմ վարկանիշային համակարգի գլուխը, երբ որ պետք ա չի աշխատում:
My World My Space
23.06.2012, 20:10
լավ ահուսարսափ էր…. :)
Վերջին նախադասությունը, որ կարծես թե հենց դա էլ լինելու էր, սպասելի էր, էնպես սարսռացրեց, որ չեմ հիշում` մեկ էլ երբ էի տենց սարսռացել: Կարդացել եմ տառ առ տառ կլանելով: Չգիտեմ` էլ ոնց գովամ:
Մերսի Ռուֆուսին (http://www.akumb.am/showthread.php/63227-%D4%BC%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B9%D5%AB-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-impression-%D5%B6-%D5%A7-%D5%AE%D5%B6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4?p=2350095#5) էս թեմա գլորելու համար:
Հավանաբար էն երեխեքից մեկն էլ ես էի:)), ամբողջությամբ այդ նկարագրության մեջ էի:
Այս մասերը համադրեցի իրար,բայց միգուցե սխալ եմ հասկացել:oy
Այդ օրը երկրաշարժն ավերել էր մի քանի քաղաք...
մի կլորիկ գումար էր պահել բանկում...դրանք այլևս գրոշի արժեք չունեն:
Նրա տղաները հեռացել էին Ռուսաստան...
Մարուսը ֆալշ կերպար էր հա՞:)), իսկ գլխավոր հերոսուհին՝ Լիլիթը:)
impression
09.07.2012, 17:33
Չէ, ոչ մի կերպար հորինված չէր :) ճիշտ ա՝ տեղ-տեղ շատ էի ծաղկացրել, բայց դե առանց դրա պատմվածք չի գրվում
էս շարքը շարունակելու եմ, ջոկել եք չէ՞ որ Աշոտի, Հրաչոյի, Անիծածի հետ էլ կապ ուներ
impression
21.08.2012, 11:02
էս պատմվածքս անփառունակ պարտություն կրեց «հավաքածու» գրական մրցույթում, բայց որոշեցի ստեղ էլ դնել, որովհետև էլի էն մեր գյուղացիների մասին պատմվածքների շարքից ա
ԽԱԲՎԱԾԸ
Կանայք հավաքվել էին թոնրատանն ու անցել գործի, սովորական գործողություն էր, որ արվում էր երկու շաբաթը մեկ ու այնքան էներգիա էր խլում առանց այդ էլ հոգսերի մեջ կորած կանանցից ու այնքան հրճվանք էր պատճառում շուրջները վազվզող ու ոտքի տակ ընկնող թոռներին: Շատ չանցած լավաշի անուշ բուրմունքն արդեն տարածվել էր ամենուր: Կրակը լափում էր խաղողի չորացած ճյուղերն ու համբույրի հետքեր թողնում թոնրի պատերին կպցրած երկար խմորի մակերեսին: Հակոբը նստել էր թոնրատան դռանն ու ծխամորճը լցնում էր փեսայի ու դստեր աճեցրած թութունով, որ հետո լուցկով կպցներ ու դանդաղ ծուխը ներս քաշեր՝ թոնրատան ներսից իրեն գրկող թարմ լավաշի բույրի հետ, ու շարունակեր ապրել իր հոգնած ու անիմաստ կյանքը այսօր էլ այնպես, ինչպես ապրում էր արդեն անհիշելի ժամանակներից, երբ հանկարծ չհանգցրած լուցկին մնաց ձեռքին ու նա գնաց մտքերով հեռուն: Ծերունին հասկացավ, որ արդեն չի հիշում իրեն առանց ծխամորճի ու թութունի, առանց իր ճաքած ու չորացած մատների, առանց ուժը կորցրած ոտքերի ու օրեցօր ավելի ծանրացող ձեռնափայտի: Նա փորձեց մտաբերել իրեն մանուկ հասակում, ու նորից չկարողացավ, ասես իր կյանքում նման շրջան չէր էլ եղել, ասես նա միշտ եղել էր այդպիսին՝ հնամաշ հագուստով, ճաղատ գլխով, գրեթե կուրացած, ով առավոտից իրիկուն նստում էր կամ թթենու տակ, կամ թոնրատան դրսի կողմին դրված նստարանին, թութուն էր ծխում ու հազում ու թքում: Հակոբը հիշեց, որ ինքն անգամ ծննդյան օր չի ունեցել երբեք, որովհետև մայրը չէր կարողացել հստակ ասել, թե որդին երբ էր ծնվել, ու նշել էր միայն, որ «խաղողը նոր էր հասել»: Հակոբը ծննդյան օր չուներ, մահվան օրն էլ կորցրել էր, այն եկել անցել էր իր վրայով, բայց ինչ-որ բան սխալ էր աշխատել անխափան մեխանիզմում, ու ավտոբուսը գնացել էր առանց Հակոբի՝ նրա փոխարեն՝ մեկ ուրիշին տանելով:
Ծերունին փորձեց քմծիծաղ տալ, բայց սկսեց խեղդվել հազից: Արևն ընկնում էր ուղիղ երեսին, ճաղատից քրտնքի գոլորշի էր բարձրանում, բայց Հակոբի սմքած մարմինը ջերմություն զգալու անընդունակ էր դարձել, ու նա կլոր տարին հագից չէր հանում բրդե գուլպաներն ու կնոջ գործած ժիլետը:
- Բալա, ամսի քա՞նիսն ա,-խուլ ձայնով հարցրեց դիմացով անցնող երեխային:
- Օգոստոսի հինգը, պապի, ինչի՞, գործից ուշացա՞ր,-հեգնեց երես առած թոռն ու ուզեց գնալ, բայց պապը կանգնեցրեց:
- Իսկ ո՞ր տարին ա,-հարցրեց՝ կամ ուշադրություն չդարձնելով փսլնքոտի հեգնանքին կամ էլ ուղղակի հեգնանքը չհասկանալով:
- 2012,-պատասխանեց թոռը:
2012 թիվ.... Հակոբը մտքերով հետ գնաց մի քսան տարի առաջ, երբ ինքը ստամոքսի խոցից էր տառապում, ու էնքան վատ էր վիճակը, որ արդեն տղան գնացել էր քահանայի հետևից, ու հիշեց, թե ոնց էր ինքը անկողնում պառկած, հայացքն առաստաղին, որը նախորդ դարում էր ներկել իր իսկ ձեռքով, աղոթում, որ աստված իրեն մի քիչ էլ կյանք տա: Հիշեց, ինչպես էր ձեռքի ափը քսում անկողնու կողքը պատին կախած գորգի նախշերին ու կյանքում առաջին անգամ փորձում հասկանալ դրանց իմաստը: Աղոթքների ու տառապանքների մեջ անցկացրած գիշերվանից հետո առավոտյան Հակոբը զարթնել էր առանց խոցի: Խոցն անհետացել էր, ասես չէր էլ եղել: Ծերունին առավոտյան վեր էր կացել, գործած ժիլետը հագել ու իջել ներքև: Նստել էր թթենու տակ ու ծխամորճը լցրել, ու մեկ էլ կողքի փողոցից ողբ ու վայնասուն էր ականջն ընկել, սպասել էր, մինչև մեկնումեկը մոտով անցնի, որ իմանա՝ ինչ էր պատահել: Պարզվել էր, որ գիշերը հարևանի տղայի մոտ սուր ցավեր են սկսվել, տարել են հիվանդանոց, պարզվել է՝ խոցը պայթել է, բժիշկները չեն հասցրել կյանքը փրկել: Հակոբը թեթևացած շունչ էր քաշել՝ աստծուն շնորհակալ լինելով, որ այս անգամ իրեն խնայեց, ու չէր էլ խորացել պատահածի մեջ: Մի քանի տարի հետո մշտական նստակյաց վիճակից ու տարրական հիգիենա չպահպանելու պատճառով Հակոբի ոտքը սկսել էր փտել: Ուռել էր, սևացել ու ցավում էր անտանելի: Ասել էին, որ պետք է անդամահատեն, մոտը գանգրենա՝ փտախտ էր սկսվել, ու արդեն վտանգավոր էր դարձել սեփական ոտքը սեփական մարմնի համար: Հակոբն ընդդիմացել էր, փորձել հնարավորինս հետաձգել անխուսափելին: Այդ ժամանակ նրա քույրը, ով շաքարախտ ուներ, նույնպես տառապում էր փտող ոտքի պատճառով: Նրան տարել էին գյուղի հիվանդանոց ու անդամահատել: Հետո ոտքը գցել էին պարկի մեջ, տվել որդու ձեռքը թե՝ տար աղբանոցում թող: Տղան, ով քառասունին մոտ հասուն տղամարդ էր, գյուղի ամենաուժեղ մարդկանցից մեկը, ով մեն-մենակ ցանում ու հերկում էր իրենց մի քանի հեկտարանոց արտը, մեն-մենակ ողջ գյուղի անասուններին տանում էր սարեր, հենց հասկացել էր՝ ինչ կա պարկի մեջ, թուլացել էր ու վախից կորցրել խոսելու ունակությունը ու մի ամիս էլ չանցած՝ մահացել էր: Ասում էին, որ վախից արյունը ջուր էր դարձել, իսկ Հակոբի ոտքը անհասկանալի ձևով սկսել էր լավանալ:
Թոնրատան դիմաց նստած Հակոբը մեկ առ մեկ վերհիշում էր իր ծանոթների ու հարազատների մահը ու իր հերթական դասալքությունները: Հիշում էր ու ծիծաղն էր գալիս, բայց ծիծաղել չէր կարողանում, թոքերը սկսում էին ցավել: Ու նա ներս էր գցում ծիծաղը, ինչպես արդեն շատ վաղուցվանից ներս էր գցում մտքերն ու խոսքերը, որովհետև նա արդեն այնքան էր ծերացել, որ նրա ներկայությունն ասես դարձած լիներ նստարանի մի մասը: Տանն իր հետ ոչ ոք հաշվի չէր նստում, նրա համար առանձին էին հաց սարքում ու առանձին էլ բերում դնում էին նստարանին, որ ամեն անգամ ուտելու համար երկրորդ հարկ բարձրանալու կարիք չունենա: Ամռանը անգամ անկողինն էին գցում բակում ու նա կամաց սովորում էր ընտանիքից բացակայողի իր կարգավիճակին: Նա ապրում էր, բայց արդեն վաղուց ոչ մեկի պետք չէր, իր հետ չէին խոսում, նրանից խորհուրդ չէին հարցնում, տեղ գնալուց էլ ուղղակի դուռը փակում էին վրան ու գնում, ասես տանը մարդ էլ չկար:
Հակոբը ծուխը ներս քաշեց ու մեկ էլ զգաց, որ սկսեց սովորականից ավելի շատ մրսել: Աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ մեկը բակ է մտել, ու հիմա կանգնած իր դիմաց արևը փակում է իրենից: Ծերունին այնքան էր սովորել ոչ մեկի կողմից չնկատվելուն, որ երբ հասկացավ, որ անծանոթն ուղիղ իրեն է նայում, մի պահ իրեն կորցրեց, չհասկացավ՝ ուրախացավ թե վախեցավ: Ձեռքով նշան արեց, որ արևը չփակի: Անծանոթը անշարժ տնկված էր դիմացը: Սև մազերով էր ու սև հագուստով: Կանգնել ու անթարթ նայում էր Հակոբին: Մի քանի վայրկյան իրար նայեցին, հետո անծանոթն ասաց.
- Չճանաչեցի՞ր, բիձա:
- Չէ,- պատասխանեց Հակոբը:
- Դե լավ, կարևոր չի, հիմա կհիշես,-ասաց անծանոթն ու նստեց նստարանին՝ ծերունու կողքին:- Տուր մի մուխ էլ ես քաշեմ:
Ձեռքից վերցնելով ծխամորճը՝ նա մի քանի անգամ խորը քաշեց ծուխն ու հետո ծխի ամպ բաց թողեց բերանից: հակոբը լուռ նրան էր նայում՝ չէր հասկանում, թե ինչ են ուզում իրենից:
- Էս գիշեր,-ասաց անծանոթը՝ ծխամորճը վերադարձնելով,-շատ ուշացար արդեն:
Հակոբը սփրթնեց ու մրսեց այնպես, ինչպես վերջին անգամ էր մրսել մահվան հետ առևտուր անելիս:
- Դեռ վախտը չի, դեռ մի քիչ էլ...
- Վախտը վաղուց է անցել, դու էս գիշեր պատրաստ էղի, Հակոբ, չնայած...
- Ասա, ասա....,-Հակոբը նորից մահին խաբելու հույս ունեցավ:
- Էս անգամ էլ քեզ կխնայեմ, եթե թոռանդ տաս...,-անծանոթը նայում էր ուղիղ Հակոբի ջրակալած աչքերին:
- Թոռս...,-Հակոբի շունչը սկսեց կտրվել: Մինչև հիմա մահը հենց իր ընտանիքին չէր դիպել, ամենամոտը քույրն էր եղել, ով արդեն տարիքով էր ու հիվանդ, Հակոբն էլ ամեն անգամ ինքն իրեն համոզում էր, որ լավություն է անում՝ հիվանդ ու տառապող մարդկանց հանդերձյալ կյանքի իր տոմսը զիջելով: Բայց հիմա կամ ինքն էր գնալու կամ թոռանն էր տալու, որ իր չգիտես երբ սկսված կյանքը մի քիչ էլ երկարի: Դե, ծնվելու օրը հայտնի չէր, մահվան օրն էլ թող հստակ չլինի:
- Տար... թոռանս տար... մենակ թե շատ չտանջվի,-ասաց Հակոբն ու սկսեց արտասվել ծերունական անարցունք լացով:
- Էս գիշեր, ուրեմն,-ասաց անծանոթն ու գնաց:
Առավոտյան բակն ավլելիս կինը նկատեց, որ Հակոբը դեռ նստած է նստարանին, նույն դիրքով, ինչպես միշտ, ինչպես երեկ, ինչպես մի շաբաթ առաջ, ինչպես մի ամիս առաջ, միայն թե, ծերունին մահացել էր՝ աչքերը բաց, ծխամորճը՝ ձեռքին: Այս անգամ ինքը ոչ թե խաբողն էր եղել, այլ խաբվածը:
impression, չգիտեմ` դա քեզ հետաքրքիր ա, թե չէ, չգիտեմ` ով կհավատա, ով` չէ, ես հետևում էի մրցույթին, էս պատմվածքը հատկապես էի հավանել, ենթադում էի, թե ով ա գրել, ու այդ ովը դու չէիր:oy ինչ ճիշտն ա ճիշտը, ու անընդհատ նայում էի` տակը քոմենթ ավելացավ, թե չէ, ու նեղվում էի, որ չավելացավ: Ախր լավն ա, իրոք:
Ես էլ էի հետևում մրցույթին ու ասեմ, որ այս պատմվածքը ու մեկ էլ էն «Սխալ կանգառը» իմ՝ ֆավորիտների շարքում էր: Բայց սա ավելի շատ, քանի որ զգում էի, որ շատ ծանոթ, հարազատ գրելաոճ ա, բայց, ինչ խոսք, երբեք մտքովս չէր անցնի, որ քո գրածը կլիներ: Չէի մտածի, որ նման մրցույթների կմասնակցես: Իհարկե շատ ուրախ եմ դրա համար: :) Դե էլ անկապ չսկսեմ գովել, որ լավ ես գրում, բլա բլա, բլա... բոլորն էլ դրա մասին լավ գիտեն ու ես չէ, որ պիտի ասեմ: Ամեն դեպքում շատ վատ է, որ չհաղթեց: Չնայած չհասկացա էլ, թե իրականում որը հաղթեց:(
Չեմ հետևել էդ մրցույթին, բայց էս պատմվածքը դուրս եկավ:
StrangeLittleGirl
22.08.2012, 00:15
impression, չգիտեմ` դա քեզ հետաքրքիր ա, թե չէ, չգիտեմ` ով կհավատա, ով` չէ, ես հետևում էի մրցույթին, էս պատմվածքը հատկապես էի հավանել, ենթադում էի, թե ով ա գրել, ու այդ ովը դու չէիր:oy ինչ ճիշտն ա ճիշտը, ու անընդհատ նայում էի` տակը քոմենթ ավելացավ, թե չէ, ու նեղվում էի, որ չավելացավ: Ախր լավն ա, իրոք:
Հույս ունեմ՝ ինձ վրա չէիր գնացել :oy
Լիլ ջան, քեզ պաչ :kiss
Անձամբ ես ժյուրիում կայի, ու «Խաբվածը» ինձ համար առաջին տեղում էր, համապատասխան ձևի էլ քվեարկել եմ (երկու անգամ): Երևի մենք ենք շատ հին ու ժանգոտ արդեն, Վեհն ու Գեղարվեստը էլ հավուր պատշաճի չենք հասկանում, որ ինչ զի-անման հերմետիկ տառակույտ ասես՝ առաջ ա անցնում*, իսկ սենց «պլեբեյական» բաները նույնիսկ առաջին եռյակ էլ չեն մտնում: Լիլ ջան, ամեն ինչ ընտիր էր, ու գոնե մի բան հաստատ կարելի ա ասել. մի շաբաթից էդ զի-մի կարդացողներից ում ուզում ես, երբ ուզում ես հարցրու, թե իրենք ի վերջո էդ ի՞նչ էին կարդացել ու հավանել, հլը պատմեք, մենք էլ զարգանանք, էլի, երկու բառ իրար կապել չեն կարողանա, վերջ, ջնջվեց-կորավ էդ թյուրիմացությունը պատմության միջից, զրո հետք-հետևանք. բայց Հակոբ պապուն հիշելու են, ու երկար են հիշելու:
------------------------
* Ռիփ, հանգիստ :ՃՃ
Ներսես_AM
22.08.2012, 04:05
Հասնում էր Հակոբ պապուն։ :goblin Լիլ վերջն էր :kiss
Այս պատմվածքը եկավ իմեյլիս (քանի որ բաժանորդագրություն ունեի այս թեմային), կարդացի ու տարօրինակ թվաց։
Նկարագրությունները կենդանի էին, ու այնքան, որ կարծես կոչված էին համակրանք ներշնչելու ծերունու հանդեպ, բայց վերջում ինչ–որ անբնական շրջադարձ եղավ – անսպասելի ու անիմաստ։ Մեսիջ, եթե կար, աղավաղվեց ու կորավ, եթե չկար, տուժեց էսթետիկան։
Ինչ–որ շատ չարություն/գերբնական զորություններ էին դրվել մի գյուղացի պապու ուսերին...
impression
22.08.2012, 10:28
եթե համակրանք ես զգացել հակոբի հանդեպ, ուրեմն լավ չեմ գրել :)
Հույս ունեմ՝ ինձ վրա չէիր գնացել :oy
Չէ, Բյուր ջան, էդ դու չէիր հաստատ:)
StrangeLittleGirl
22.08.2012, 11:11
Անձամբ ես ժյուրիում կայի, ու «Խաբվածը» ինձ համար առաջին տեղում էր, համապատասխան ձևի էլ քվեարկել եմ (երկու անգամ): Երևի մենք ենք շատ հին ու ժանգոտ արդեն, Վեհն ու Գեղարվեստը էլ հավուր պատշաճի չենք հասկանում, որ ինչ զի-անման հերմետիկ տառակույտ ասես՝ առաջ ա անցնում*, իսկ սենց «պլեբեյական» բաները նույնիսկ առաջին եռյակ էլ չեն մտնում: Լիլ ջան, ամեն ինչ ընտիր էր, ու գոնե մի բան հաստատ կարելի ա ասել. մի շաբաթից էդ զի-մի կարդացողներից ում ուզում ես, երբ ուզում ես հարցրու, թե իրենք ի վերջո էդ ի՞նչ էին կարդացել ու հավանել, հլը պատմեք, մենք էլ զարգանանք, էլի, երկու բառ իրար կապել չեն կարողանա, վերջ, ջնջվեց-կորավ էդ թյուրիմացությունը պատմության միջից, զրո հետք-հետևանք. բայց Հակոբ պապուն հիշելու են, ու երկար են հիշելու:
Զիի պահերով լրիվ համաձայն եմ ու ջղայնացած: Սպանեք, չեմ հասկանա, թե ինչու ա ձայն ստացել:
Մի րոպե, չհասկացա... երկրորդ անգամ կարելի՞ էր Խաբվածի համար քվեարկել:
Claudia Mori
02.09.2012, 11:12
Գժվում եմ քո` շրջապատն ու իրականությունը զգալու ու վերարտադրելու կարողության համար:kiss Դու մրցույթների մասնակցելու կարիք չունես Լիլ ջան, որովհետեւ առանց դրա էլ քո գործերը կարդում են ու սիրում;)
impression
09.09.2012, 17:06
Էլի էկա ես՝ իմ ցնդած պառավներով :))
Պատմվածք #6
Արդեն քսաներկու տարի էր, ինչ Զարուհին տնից դուրս չէր գալիս: Հիմա արդեն չէր էլ կարողանում, տեսողությունն այն չէր, քայլերն էին դարձել անվստահ, մարմինը՝ ծերությունից ու արևի երես չտեսնելուց, բամբակի նման փափկել էր, ու թվում էր՝ եթե ոտքը դռնից դուրս հանի ու մի պահ դնի իր գորգերից զուրկ հատակին, ապա փշուր-փշուր կլինի: Նրա բնակարանի բոլոր պատուհանները զմռսած էին կպչուն թղթերով ու թերթերով, ու արևը վերջին անգամ նախորդ դարում էր լուսավորել այդ երկու սենյակներն ու փոքրիկ խոհանոցը: Տանը չկար արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու և ոչ մի պարագա՝ ոչ հեռուստացույց, ոչ ռադիոընդունիչ, ոչ էլ անգամ հեռախոս: Չնայած, Զարուհին հաղորդակցվելու կարիք էլ չուներ երևի թե, որովհետև չուներ բարեկամներ, բացի մի կնոջից, ով իրեն ուտելիք էր բերում շաբաթը մի անգամ, ու նաև որևէ կապ չուներ նա այն քաղաքի հետ, որտեղ ապրում էր:
Նրա տանը միշտ թիթեռներ կային՝ սպիտակ, համարյա թափանցիկ թիթեռներ, որոնք տարիներով ապրում էին այնտեղ, քանի որ իրենց գոյության համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված էին՝ դարավոր շորեղենը, որին երբեք ոչ ոք չէր դիպչում, որոնք տարիներով արև չէին տեսել, ու վաղուց արդեն կորած էին փոշու մեջ, կույտերով թերթերն ու ամսագրերը, որոնք Զարուհին հավաքել էր Երևան գալուց ի վեր, հնության ու բորբոսի մեջ փտող տունը... Թիթեռներն ամենուր էին՝ հազարավոր ապակե մանր ու մեծ տարաների մեջ, որոնք առանց կափարիչի դրված էին նրա փոքր խոհանոցում, ուր առանց դրանց էլ, մեծ երևակայություն էր պետք տեղաշարժվելու համար, լոգասենյակում, ուր լոգարանի մեջ լցված ջուրը տարիներով մնում էր, որովհետև Զարուհին լողանալու փոխարեն նախընտրում էր սպիրտը թաթախել բամբակի մեջ ու էդպես իրեն մաքրել, անկողինների մեջ, զգեստապահարաններում, թախտի ու բազկաթոռների՝ արդեն ցանց դարձած ծածկոցներին, վարագույրներին ու անգամ միջանցքի պատին փակցրած աշխարհի քարտեզի վրա: Ցեցերը վաղուց կերել էին Հնդկաստանը, ու Զարուհին միշտ հոգոցով ասում էր, որ մի օր էլ իրեն են ուտելու...
Զարուհին ծնվել էր Եգիպտոսում՝ Կահիրեում, ուր փախել էին ծնողները 15 թվի կոտորածների ժամանակ: Հայրը՝ Ավետիքը, շուտով կարողացել էր իր առևտրական ընկերությունը հիմնել, ու բավական կարճ ժամանակահատվածում դարձել էր հաջողակ ու հարգված վաճառական: Նա գնել էր մի մեծ, սպիտակ տուն՝ հսկայական պարտեզով, որի մեջտեղում շատրվան կար, իսկ տան շուրջբոլորը՝ պտղատու ծառեր ու ծաղիկներ: Շուտով Ավետիք Աղան հայտնի էր դարձել տեղի հայկական համայնքում, նրան հարգում էին՝ որպես արդար առևտրականի և ընտանիքի օրինակելի հոր:
Զարուհու տանը շատ իրեր կային, որոնք նրա բնակարանը դարձնում էին տարօրինակ ու մի քիչ էլ վախեցնող թանգարանային սենյակ, ու այնտեղ իրենց պատվավոր տեղն էին զբաղեցնում տարբեր խաղալիքներն ու տիկնիկները: Հետսովետական շրջանում Հայաստանում ուրիշ ոչ մի տեղ նման հետաքրքիր խաղալիքներ չէիր գտնի, իսկ նա մի հսկայական հավաքածու ուներ շարժվող այծերի, միզող մանչուկների, աչքերը շարժող բացիկների, որոնք միշտ պատված էին փոշու ու սարդոստայնի շերտով, որը տարիների ընթացքում գնալով հաստանում էր: Մոխրամանի կողքին կար մի արծաթե շան գլուխ, որի բերանը բացվում էր, իսկ կոկորդում ծխախոտներ էին պահված, որոնք հյուրերին հյուրասիրելու համար էին, սակայն երբեք ոչ ոք հյուրասիրվելու պատվին չէր արժանացել, որովհետև Զարուհու տանը ծխել չէր կարելի: Ընդհանրապես, նա ամեն ինչին վերաբերվում էր խիստ ուրույն ձևով, ուներ հավաքածու այն ամենի, ինչ երբևէ գնել կամ ձեռք էր տվել: Օրինակ, նրա գրասեղանին, որը նույնպես, արդեն կես դարից ավել չէր ծառայել իր բուն նպատակին, կային Սովետական Ոզնի, Գարուն ու այլ թեթերի ու ամսագրերի կույտեր՝ դեղնած ու խունացած, որ քեզ թվում էր՝ ձեռք տաս թե չէ՝ կփշրվեն: Խոհանոցը նույնպես լի էր բազմազան իրերով, որոնք հաստատ երբեք ոչ մի բանի պետք չէին գալու, բայց նա դրանք պահում էր, ու խիստ զայրացավ մի օր, երբ իրեն ամեն շաբաթ կերակուր բերող կնոջ երեխան, ով առաջին անգամ էր հայտնվել հրաշքների այդ աշխարհում, տեսավ խոհանոցի մի անկյունում փաթաթված «ճտիկներով» ցելոֆանները, ու բոլորը «ճտացրեց»: Զարուհին այնպես էր վրդովվել, որ երեխային թվաց, թե ճտիկները նրա մարմնի մի մասն էին, ու ամեն անգամ ճտացնելով նա ծեր կնոջն անասելի ֆիզիկական ցավ էր պատճառել:
Ավետիք Աղայի գործերը գնալով ավելի լավ էին ընթանում, ու նա իր տունը լցնում էր արտասահմանից բերած կահ-կարասիով, իր երկու աղջիկներին ու որդուն հագցնում եվրոպական մոդայի վերջին ճիչին համապատասխան, գնալով ավելանում էին ընտանի կենդանիները, իսկ տան սպասավորների թիվն արդեն անցնում էր տասից: Երեխաները գնում էին տեղի դպրոցն ու նաև գրանցված էին հայերենի խմբակում: Նրանք միշտ առանձնանում էին եգիպտացի վատ հագնված ու անխնամ տեսքով երեխաներից: Բոլորը գիտեին, որ նրանք Ավետիք Աղայի զավակներն են, ու միայն այդ մարդու անունը բավական էր, որ հարգանքով ու պատկառանքով լցվեն նրա երեխաների հանդեպ:
Աղջիկները նաև գնում էին ասեղնագործության, թեև միայն Զարուհին էր, որ ինչ-որ հաջողությունների էր հասնում, այն էլ՝ միայն իր համառության շնորհիվ, իսկ մեծ աղջիկը՝ Կատարինեն, ընդհանրապես զուրկ էր որևէ բանով հետաքրքրվելու ունակությունից, ու դասերն անցկացնում էր հորանջելով: Հայրը նկատել էր, որ Կատարինեին ուսումը չի հետաքրքրում, ու նկատել էր նաև, որ նա ժամերով նստում էր պատուհանի գոգին՝ ձևացնելով, թե ասեղնագործում է, բայց իրականում նայում էր դրսում աշխատող երիտասարդներին: Ավետիք Աղան խորհրդակցեց կնոջ հետ, և երկուսն էլ եկան համաձայնության՝ հենց Կատարինեն չափահաս դառնա, պետք է նշանել: Ավետիք Աղան երկար չմտածեց, թե ում կնության տա իր ավագ դստերը: Մի անգամ իր գործընկներների հետ խաղաթղթի սեղանի շուրջ որոշվեց, որ նրանցից մեկի որդին էլ կդառնա Կատարինեի ամուսինը:
Աղջիկը երջանիկ էր, պետք էր ընդամենը մինչև հաջորդ տարեդարձ դիմանալ անվերջանալի դասերին ու կատարել ձանձրալի ու անիմաստ հանձնարարությունները, որոնք իր քույրն անում էր ջանասիրաբար, ու թվում էր, թե հետաքրքրվում է աշխարհում տեղի ունեցող ամեն ինչով, բայց Կատարինեն գիտեր՝ իրականում Զարուհին ավելի անտարբեր էր ամեն ինչի հանդեպ, քան հենց ինքը: Ինքը գոնե տղաներով էր հետաքրքրվում, իսկ քույրը ամբողջ օրը քիթը խոթում էր գրքերի մեջ, որ հետո հոր մոտ գլուխ գովի: Այդ ամենն արվում էր խիստ արիստոկրատ կերպով, և երեխաներին խրախուսում կամ նկատողություն էին անում՝ հաշվի առնելով նրանց ամեն մի քայլը ու իրենց ասած ամեն մի խոսքի հետևանքը:
Հայրենադարձվելուց հետո Զարուհին տարիներ շարունակ աշխատեց գրադարանում, որը նրան ձգեց միայն մի բանով՝ քանի որ նա շատ էր սիրում ամեն ինչ կուտակել ու ինչ-որ, միայն իրեն համար հասանալի կերպով դասակարգել, այստեղ նա գտավ դասակարգված հնության մի հսկայական հավաքածու, ու նրա տարօրինակություններն էլ ավելի խորացան: Կամաց-կամաց նա սեփական տունը վերածեց գրադարանի մակետի, ու անգամ սեփական գրքերը սկսեց հաշվառել: Նա այդպես էլ չամուսնացավ, թեև տղամարդիկ նրանով շատ էին հետաքրքրվում: Ուղղակի ոչ մի տղամարդ չկարողացավ հետաքրքրել նրան այնքան, որ նա ձեռ քաշի իր փոշոտ ու անպետք իրերով լի բնակարանից: Կատարինեն, ով ամուսնու հետ մի տարի էլ չէր ապրել, բաժանվել էր ու քրոջ հետ միասին վերադարձել Հայաստան, ու նրանք միասին ապրեցին մինչև Կատարինեն մի օր անհաջող կերպով ընկավ ու կոտրեց ոտքն ու ողնաշարը: Կոտրել էր ոտքի թաթն, ու այն ծեր կնոջը տվել էր խեղկատակ բալետի պաուհու տեսք, ով արդեն այնքան էր մեծացել, որ անգամ ինքը սեփական տարիքը չէր հիշում, իսկ հիվանդության մի ամսվա ընթացքում կզակին մազեր էին աճել, ու քանի որ ողջ կյանքում ծխող էր եղել, ձայնը կոշտ էր, ու երբ բժիշկը առաջին անգամ եկել էր նրան զննելու, Զարուհուն ասել էր, թե «ամուսնուն» պետք է տեղափոխեն հիվանդանոց: Սակայն բժիշկը չգիտեր, որ Զարուհին անգամ իր հին ավելները տնից դուրս չէր հանում, ուր մնաց թե՝ քրոջը հաներ, ու որոշվեց, որ Կատարինեն կմնա տանը՝ մեռնելու, քանի որ բուժվելու մասին խոսք գնալ չէր կարող:
Զարուհին հաջողացրել էր քրոջ մահը նույնպես գաղտնի պահել, ու մի քանի օր նրան թողել էր տանը՝ վախենալով, որ եթե քրոջ՝ թեկուզ արդեն անկենդան մարմինն էլ չլինի, ինքը լրիվ մենակ կմնա՝ իրեն սարսափեցնող թիթեռների հետ: Նա վաղուց դադարել էր զգալ ժամանակի հոսքը, չէր հիշում, թե ինչ է արևի լույսը, իր համար գնումներ կատարող կնոջն էլ չէր տեսնում արդեն, որովհետև կինը, չդիմանալով Զարուհու տարօրինակություններին, տոպրակները թողնում էր դռան դիմաց ու զանգը տալով՝ հեռանում, իսկ թոշակն էլ ստանում էր հենց այդ կինը՝ Զարուհու փոխարեն ստորագրելով: Երբ վերջին անգամ Զարուհուն տեսել էր, պատմել էր ընկերուհիներին, որ նա նմանվել էր Էդգար Պոի «Աշերների տան անկումը» պատմվածքի միջի ուրվականանման պառավներին, ովքեր այնքան էին ծերացել ու այնքան էին խորացել սեփական հիվանդ ուղեղի մեջ, որ նմանվել էին կենդանի մեռելների: Մազերը համարյա լրիվ թափվել էին, դեմքը սպիտակ էր, աչքերը՝ ջրոտ ու գրեթե անգույն: Մեջին կուզ էր առաջացել, քայլում էր կռացած, կզակն ու քիթը սրվել էին, եղունգները՝ երկարել, իսկ մատները նմանվում էին բարակ ոսկորների: Զարուհուն պետք է լուսանկարեին տան պայմաններում, որովհետև նա կտրականապես հրաժարվում էր տնից դուրս գալ, իսկ անձնագրի ժամկետը լրանում էր, թոշակից կզրկվեր, ու լուսանկարիչը, իր տեխնիկան շալակած, եկել հասել էր նրա դուռը, սակայն, իմանալով, որ իրեն պետք է լուսանկարեն, Զարուհին դուռը շրխկացրել էր հյուրերի երեսին՝ ասելով, թե ինքը առանց անձնագրի էլ կապրի, քանի որ իրեն արդեն շատ չի մնացել:
Մեկ շաբաթ անց, երբ փրկարարները կոտրեցին Զարուհու դուռը, քանի որ նա երեք օր էր՝ չէր պատասխանում դռան զանգերին, ցանց դարձավ ծածկոցով թախտին գտան նրա՝ ամբողջությամբ սպիտակ թիթեռներով պատված անշունչ մարմինը: Նրա հուղարկավորությունից հետո տունը մնաց այն միակ մարդուն, ով հոգ էր տանում Զարուհու մասին մինչև մահ՝ ուտելիք բերող կնոջը, ու նա այն շատ արագ վաճառեց՝ մի քանի շաբաթ դարավոր անպետք իրերից մաքրելուց հետո: Բախտի բերմամբ տունը գնեց իմ ընկերներից մեկը, ով, սակայն, մինչև հիմա բողոքում է չգիտես որտեղից հայտնվող սպիտակ թիթեռներից, որոնց դեմն առնել ուղղակի հնարավոր չէ...
Մարկեսյան էր, հատկապես թիթեռների պահը :) Շատ շատ լավն էր :love
CactuSoul
09.09.2012, 19:51
Իրոք լավն էր:)
Միայն թե ինձ թվում է, որ երրորդ ու չորրորդ պարբերությունները լավ կլիներ տեղերով փոխել, հը՞:oy
impression
09.09.2012, 20:50
չէ, ես տենց չեմ կարծում :) բայց դե ընկալման խնդիր ա, կարող ա քեզ համար տենց ավելի հարազատ լիներ :)
impression
09.09.2012, 23:07
Ռուֆ, ես նվաղում եմ էն հաճույքից, որ դու արդեն Մարկեսի համն ու հոտը գիտես ;)
impression
02.12.2012, 23:20
Շատ եմ վախենում այն պահից, երբ ես
հստակ կիմանամ, որ վերջին հասա,
ու մինչ էդ պահը ինչ արած լինեմ,
կմնա անտեր, կիսատ կմնա,
բայց ավելի եմ տխրում նրանից,
որ ինչքան էլ լայն բախտը ինձ ժպտա,
էդ վերջին պահին պիտի ընդունեմ,
որ ես իմ կյանքից բան չհասկացա...
impression
04.12.2012, 01:38
Տրեվիս Թաունսենդ, քեզ խաբում են
10 տարի փոստատար աշխատելուց հետո Տրեվիսը մի օր իմացավ ճշմարտությունը: Ճշմարտությունը նրա մոտ եկավ ոչ թե խրթին բանաձևերի, սուրբ գրությունների, մարգարեների տեսքով, այլ՝ ճերմակ խալաթով: Ճշմարտությունը բերողն ուղղեց ակնոցն ու նստեց խոհանոցից բերած քառակուսի, առանց հենակ աթոռին, ձեռքերը խաչեց ու ուշադիր զննելով հիստերիայի մեջ ջղաձգվող Տրեվիսի ճարպոտ դեմքը՝ հարցրեց.
- Դե՞...
Տրեվիսը արցունքները մաքրեց իր վանդակավոր վերնաշապկի թևքով ու չգիտես ինչու՝ միանգամից հանգստացավ: Նա միշտ ակնածում էր խալաթավոր մարդկանցից, իսկ եթե խալաթավորը նաև ակնոց էր կրում, Տրեվիսը սկսում էր նախանձել, որովհետև համոզված էր, որ ակնոց կրում են միայն շատ խելացի մարդիկ, իսկ ինքը հեռու էր խելացի լինելուց:
- Տրե..եվիս,-հանդիսավոր կմկմաց նա, ապա քաջություն հավաքելով մի շնչով շարունակեց,- Տրեվիս Թաունսենդ:
- Ինչո՞վ ես զբաղվում, Տրեվիս,-ժպտաց ակնոցավորը, ու Տրեվիսը մտածեց, որ լավ կլիներ, եթե նա նույնպես ներկայանար:
- Փոստատար եմ,-պատասխանեց Տրեվիսը: - Պայուսակս, նայեք, մահճակալի մոտ, մեջը նամակներ են, պետք է ժամանակին հասցնեմ տերերին, նամակներն ուշացնել չի կարելի: Թերթեր կան, ամսագրեր, մարդիկ սպասում են, իսկ եղբորս կինը, նա շատ զզվելին է, չի թողնում, որ ես անկողնուց վեր կենամ, որովհետև երեկ քնելիս ուշադիր չեմ եղել և միզել եմ անկողնուս մեջ: Բայց ես ամեն օր չեմ միզում: Հիմնականում ուշադիր եմ քնում: Բայց նա ինձ միշտ ձեռք է առնում, մենակ նա չէ, բոլորը: Ախր այդ ազգանունը՝ Թաունսենդ... Բժիշկ, դուք բժիշկ եք չէ՞, ինձ ոչ ոք Թաունսենդ չի ասում, բոլորը գոռում են Դաունսենդ, որովհետև եղբորս կինը պատմել է նրանց, որ ես մեկ-մեկ միզում եմ քնած ժամանակ: Բժիշկ, խնդրում եմ, համոզեք նրան, որ թողնի ես գնամ իմ գործերով: Ասեք, որ ես...
- Լավ,-ընդհատեց խալաթավորը ու շրջվեց դեպի Տրեվիսի եղբայրն ու նրա կինը, ովքեր կանգնած էին դռան մոտ:
Ջեյմսը՝ Տրեվիսի եղբայրը, մոտեցավ բժշկին և նրա ականջին շշնջաց.
- Հուսով եմ՝ չեք հավատում նրա ցնդաբանություններին, մենք միշտ լավ ենք վերաբերվել եղբորս: Մորս մահից հետո ես եմ նրան պահել, այդ ժամանակ նա տասնհինգ տարեկան էր: Կինս էլ երբեք նրան չի նեղացրել, բժիշկ:
- Հասկանում եմ,- գլուխը շարժեց բժիշկը,-հիվանդի մոտ մանիակալ դեպրեսիվ սինդրոմ է: Կբուժենք, մի մտածեք: Հիմա կուզենայի ձեզ հետ առանձին զրուցել մի փոքր: Տրեվիս, հիմա ես կգնամ խոհանոց, թեյ խմելու, դու մի փոքր հանգստացիր, շուտով կգամ:
- Լավ, բժիշկ,-հառաչեց Տրեվիսը,-բայց շատ չուշանաք, ես նամակներ ունեմ մարդկանց հասցնելու:
Խոհանոցում Ջեյմսի կինը՝ Սինտիան, չդիմացավ ու սկսեց արտասվել:
- Բժիշկ, ախր մենք նրան միշտ այնքան լավ ենք վերաբերվել, ամեն ինչ արել ենք, որ իր համար լավ լինի: Ինչու՞ է նա նման բաներ ասում մեր մասին: Երբ ես ամուսնացա Ջեյմսի հետ, Տրեվիսը փակված էր տանը, ու նա խելագարվում էր դրանից: Դե, Ջեյմսը աշխատում էր, վախենում էր եղբորը մենակ դուրս թողնել, թեև մեզ մոտ խաղաղ ավան է, մարդիկ էլ բոլորն իրար ճանաչում են, բայց ամուսինս որոշել էր, որ Տրեվիսի համար ավելի լավ կլինի նստել տանն ու հեռուստացույց դիտել առավոտից իրիկուն: Երբ ես եկա, հասկացա, որ տղային պետք է մի զբաղմունք գտնել, որ նա ավելի է խենթանում՝ տանը փակված: Մի քանի տեղ փորձեցինք նրան տեղավորել, բայց Տրեվիսը ոչ մի տեղ երկար չկարողացավ մնալ, ու մենք ի վերջո նրա համար հորինեցինք այս փոստատարի գործը: Նա, իհարկե, փոստատար չէ, բայց մենք մի քանի թերթ ու ամսագիր գնեցինք, լցրեցինք պայուսակի մեջ, մի քանի ծրար գնեցինք, վրան գրեցինք մեր հարևանների հասցեներն ու տվեցինք իրեն: Նա սկսեց մեծ ուրախությամբ դրանք ամեն առավոտ տանել մեր հարևաններին, որոնց նախօրոք զգուշացրել էինք, որ Տրեվիսն էդպես խաղում է: Նա տասը տարի համոզված է եղել, որ ինքը փոստատար է աշխատում: Ամեն օր առավոտյան նա գնում էր «աշխատանքի», Ջեյմսը նրան աշխատավարձ էր տալիս, որը կրկին ծրարով խցկում էինք նրա պայուսակն ու վրան գրում իր անուն ազգանունը: Ամեն անգամ դա տեսնելիս երեխայի պես ուրախանում էր: Բայց երեկ նա ընկավ ու կոտրեց ոտքը, ու երբ այսօր հասկացավ, որ չի կարողանալու գնալ իր ամենօրյա գործին, հիստերիա սկսվեց մոտը, մենք էլ չիմացանք ինչ անել, մեր ավանում հոգեբույժներ չկան, ստիպված կանչեցինք ձեզ:
Բժիշկը կում արեց թեյից ու նորից ուղղեց ակնոցը:
- Շատ ճիշտ եք արել, տիկին Թաունսենդ, մեր հոգեբուժարանում այսօր ես էի հերթապահում, և անմիջապես եկա: Ինչ խոսք, հիվանդին խնամք է անհրաժեշտ, սակայն նաև պետք է նրա գլխում կարգուկանոն հաստատել: Ես վերադառնամ Տրեվիսի մոտ, շնորհակալ եմ թեյի համար:
- Տրեվիս, ուշադիր լսիր, թե ինչ կասեմ քեզ հիմա.-ասաց բժիշկը՝ նստելով Տրեվիսի մահճակալի մոտ, ով նորից սկսել էր հեկեկալ ու ընթացքում քիթն էր աղմուկով մաքրում վերնաշապկի թևքին: - Նախ, մի խնչիր: Հետո՝ ինչու՞ ես վերնաշապկով պառկած: Ինձ լսիր, Տրեվիս, հիմա ես կհաշվեմ մինչև հինգը ու դու կքնես: Մեկ, աչքերդ ծանրանում են, Տրեվիս, երկու, դու զգում ես, թե ոնց են կոպերդ փակվու՜մ, երեք, ոչ մի բանի մասին չե՜ս մտածում, չո՜րս, դու արդեն քնում ես, հենց ասեմ հինգ, կքնես... հինգ:
Բժիշկն ինքն աչքերը վաղուց փակել էր ու հանգիստ ձայնով շարունակում էր խոսել. - Տրեվիս, քնած ես, բայց լսում ես ինձ: Ուշադիր ինձ լսիր, այ տղա, դու փոստատար չես, քեզ խաբել են, դու ոչ մի տեղ չես աշխատում, քեզ համար առոք-փառոք ապրում ես, հիմա ի՞նչ ես ղզիկի նման նվնվում, մեծ մարդ ես, ամոթ էլ է, ոտքդ ես կոտրել, տեղդ պառկիր, մինչև կլավանաս էլի, հետաքրքիր մարդ ես տո:
Եթե նա այդքան տարված չլիներ իր գործով, կնկատեր, որ Տրեվիսը լայն բացված աչքերով ու նույնքան լայն բացված բերանով ապշած իրեն է նայում:
Ջեյմսն ու Սինտիան խոհանոցում լուռ նստած իրար էին նայում, ամեն մեկը մտովի փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում Տրեվիսի սենյակում, երբ դուռը շատ ուժեղ թակեցին: Ջեյմսն այն բացեց ու ապշած նայեց դրսում կանգնածներին.
- Շերիֆ ՄակՔարթի, բարով եկաք, Բրեդ, Լորրի, ներս եկեք, տղաներ:
- Ջեյմս, ողջույն,-գլխարկը մի փոքր բարձրացնելով ասաց շերիֆը:- Լսիր, էս հոգեբուժարանի մեքենան, որ տանդ դիմաց կանգնած է, ո՞վ է եկել:
- Բժիշկ ենք կանչել Տրեվիսի համար, հիստերիա էր մոտը, ոտքը կոտրել է երեկ, այսօր ուզում էր վեր կենալ անկողնուց, երբ հասկացավ, որ չի կարողանում, միանգամից վատացավ:
- Հիմա բժիշկն ու՞ր է:
- Տրեվիսի հետ:
- Բրեդ, Լորրի,-գլխով ոստիկաններին նշան արեց շերիֆը: Ոստիկանները միանգամից անցան Տրեվիսի սենյակ:
- Շերիֆ ՄակՔարթի, ի՞նչ է պատահել, ինչու՞ են ոստիկանները գնում Տրեվիսի սենյակ,-խառնվեց Սինտիան:
- Միսիս Թաունսենդ, քիչ առաջ ահազանգ ստացանք, որ քաղաքի հոգեբուժարանից հոգեկան հիվանդ է փախել հոգեբուժարանի մեքենայով: Իմ պարեկներից մեկն էլ տեսել էր, որ ձեր տան դիմաց այդպիսի մեքենա է կանգնած:
Մինչ Բրեդն ու Լորրին խալաթավորի ձեռքերը ոլորած դուրս էին բերում Տրեվիսի սենյակից, նա գոռում էր.
- Տրեվիս, դու փոստատար չե՜ս, դու՜ փոստատար չե՜ս.... Քեզ խաբու՜մ են:
Լավն էր, Լիլ :))
Մենակ էս նախադասությունը երևի արժի փոխել, շատ կլիշեոտ էր՝ էս ինչ բանը էկավ էնինչ տեսքով.
«Ճշմարտությունը նրա մոտ եկավ ոչ թե խրթին բանաձևերի, սուրբ գրությունների, մարգարեների տեսքով, այլ ճերմակ խալաթով»:
CactuSoul
04.12.2012, 14:33
Շատ լավն էր, շնորհակալություն, Լիլոշ :kiss
Մենակ ինձ համար ոստիկանների գալու պահը շատ էր սահուն, կուզեի, որ ավելի անակնկալ ձևով լիներ ու թափով։ Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչով դա կապահովվեր, բայց․
Ջեյմսն ու Սինտիան խոհանոցում լուռ նստած իրար էին նայում, ամեն մեկը մտովի փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում Տրեվիսի սենյակում, երբ դուռը շատ ուժեղ թակեցին:
Այս նախադասությունը եթե սկսվեր դռան թակոցով, հետո նոր Ջեյմսին ու Սինտիային անդրադարձ կատարվեր, երևի թե կստացվեր։
Իհարկե սա իմ սուբյեկտիվ ընկալումն է, միգուցե էսպես է ավելի լավ :)
Մի բան գիտեմ. Լիլ, դու գրող ես՝ բառի ամենա-ամենա նշանակությամբ: Ասեմ ավելին՝ իմ ամենասիրած գրողներից ես: Շատ գրի :love
impression
04.12.2012, 15:49
մերսի էրեխեք :) ես երբեք գրող չեմ կարողանա դառնալ, որտև ես համբերություն չունեմ, այ էդ բացթողումները, որ նշեցիք, ես լավ էլ գիտեի, ուղղակի հետո էլ չհամբերեցի մի հատ էլ անդրադառնալ դրանց, միանգամից դրեցի ֆորումում, գլխառադ էլի, ոնց որ գործ անեմ :))
impression
04.12.2012, 16:19
հաշվի, որ վարկանշեցիր :)
CactuSoul
04.12.2012, 17:24
... գլխառադ էլի, ոնց որ գործ անեմ :))
Քո գլխառադները կատարելությունից 5 են պակաս, նենց որ մեզ գլխառադն էլ ա ձեռ տալիս, մենակ թե գրի :))
StrangeLittleGirl
04.12.2012, 18:11
Լիլ, դու իրանց ասածները մի լսի: Հավեսով կարդացի, որևէ քննադատություն միտս չեկավ: Սենց լավ ա :P
impression
14.12.2012, 15:39
իմ մեջ անտնդհատ փորձում են
կեղծ սեր ու կարոտ ներարկել.
հոպարիդ տղեն ա, մի հատ կոֆե դիր,
քեռուդ աղջիկն ա գալու, տանը կլինես,
մորքուրիդ թոռների համար մի կանֆետ առած չկաս,
ինչի՞ չես զանգում մեզ, ինչի՞ չես զանգում նրանց,
ինչի՞ չես գալիս ծնունդներին ու քոնին էլ չես
հրավիրում, չէ որ մենք բարեկամներ ենք,
չէ որ մենք քեզ համար անհանգստանում ենք,
չէ որ ամեն օր իրար հետ բամբասում ենք
քեզնից ու քո կյանքից, որից բան չենք հասկանում,
էդ ինչի պետք ա դու ուրիշը լինես,
էդ ինչո՞վ ես մեզանից լավը,
էդ ինչի՞ ա քո չամուսնանալը դարձել ընտիր դիզայնով
ռեկլամ, որին նայում ենք ու մեզ տալիս գետնով,
որ մենք դրանից երբևէ չենք ունենալու,
ինչի ես դու սիրում քո տխմար կյանքը, երբ պետք ա
սիրես մեզ՝ քո բարեկամներին,
չէ որ մեզանից բացի էլ ոչ ոք քեզ չի նվիրի
այն, ինչ իրենց պետք չի,
ինչի ես դու սենց սխալ,
ինչի ես նստել ու գրկել էլի հիմար լապտոպդ
ու գիտունի ակնոցը դրած՝ ինչ-որ բաներ կտկտացնում,
երբ պետք ա գաս ու շփվես մեզ հետ, մենք ապշած
քեզ ենք նայում, մենք քեզ չենք հասկանում,
ազնվություն էլ չունենք դա ընդունելու, ու էլի
ամեն ինչ քցում ենք քո վրա՝ անջիգյար ես.
կատուդ որ փախավ մի շաբաթ լաց էղար,
մենք որ մեռնենք, սկի երևի չնկատես էլ
արի, արի հետներս նստի մի քիչ,
էդ ինչ ես է անում
հեչ, ձեզ եմ նախշում, էսա վերջացնեմ, գամ
CactuSoul
14.12.2012, 21:48
Ա՜խխխ…
սրտիցս էր
[ուզում եմ ինչ-որ սմայլ դնեմ, բայց չգիտեմ՝ ":)" դնե՞մ, ":))", ":(", ":sad", թե՞ ":}"…]
impression
17.12.2012, 01:25
ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
գուցե իրականում ինձ ոչ թե պետք էր
որ դու ինձ սիրես
այլ որ ուրիշներն էդպես մտածեն
որովհետև ես չափազանց ալարում եմ
լինել սիրված քո կողմից
ու երբ մենակ ենք իրար չենք նայում
սիրուց մարած հայացքով
այլ ուղղակի ուրախ ենք իրար տեսնել
հանդիսատեսը հոգնեց ու գնաց
վարագույրն իջավ
հիմա մենակ ենք
ու ես կհանեմ սուպեր սիրահարի
դիմակներս ու դրանք կշարեմ
արհեստական թարթիչներիս կողքին
որ վաղը նորից հագնեմ
քո սիրած հերթականությամբ
ես քեզ ուղղակի կծածկեմ խնամքով
ու մի քիչ էլ կմտածեմ
թե ինչպիսին կլիներ իմ կյանքն առանց քեզ
ու եզրահանգումներից տրտմած
կպաչեմ ուսդ ու կգնամ
ծխելու
մտքում քեզ կարոտելով
բայց արդեն ոչ թե հանդիսատեսի համար
այլ իմ
Ա՜խխխ…
սրտիցս էր
[ուզում եմ ինչ-որ սմայլ դնեմ, բայց չգիտեմ՝ ":)" դնե՞մ, ":))", ":(", ":sad", թե՞ ":}"…]
Իրա համարյա բոլոր գրածների համար բնորոշ սմայլ կարա լինի էս` o.O;)
ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
գուցե իրականում ինձ ոչ թե պետք էր
որ դու ինձ սիրես
այլ որ ուրիշներն էդպես մտածեն
որովհետև ես չափազանց ալարում եմ
լինել սիրված քո կողմից
ու երբ մենակ ենք իրար չենք նայում
սիրուց մարած հայացքով
այլ ուղղակի ուրախ ենք իրար տեսնել
հանդիսատեսը հոգնեց ու գնաց
վարագույրն իջավ
հիմա մենակ ենք
ու ես կհանեմ սուպեր սիրահարի
դիմակներս ու դրանք կշարեմ
արհեստական թարթիչներիս կողքին
որ վաղը նորից հագնեմ
քո սիրած հերթականությամբ
ես քեզ ուղղակի կծածկեմ խնամքով
ու մի քիչ էլ կմտածեմ
թե ինչպիսին կլիներ իմ կյանքն առանց քեզ
ու եզրահանգումներից տրտմած
կպաչեմ ուսդ ու կգնամ
ծխելու
մտքում քեզ կարոտելով
բայց արդեն ոչ թե հանդիսատեսի համար
այլ իմ
Լիլ մեռնեմ ջանիդ :Ճ
Ինչ ահավոր կլինի մի օր պարզել, որ քեզ էլ եմ հորինել: Ունեմ լիքը հորինված պերսոնաժներ, իրենց անունով ու դեմքով գիտեմ, կարգին մոտ եմ հետները: Բայց դու... դու իրական ես, ասա, որ դու կաս: Ես չէի կարող էդքան անկատար պերսոնաժ ստեղծել: Իմոնցից մենակ դու ես կյանքս ուտում: Մենակ դու ես ինձ թելադրում իրադարձությունների հետագա ընթացքը: Մենակ դու ես համոզում, որ կյանքը մի քիչ հետաքրքիր ա: Չէ, դու իրական ես: Ի վերջո, ես մեր նամակներն ունեմ: Պահել եմ: Չնայած... կարող էի ինքս ինձ ուղարկել ուրիշ հասցեից, դրանից էլ հեշտ բան... Չէ, չէ, դու կաս: Գոնե դու՛ պիտի լինես, դու չափազանց ինքնուրույն ես: Ես քեզ հենց դրա համար եմ սիրում, դու կաս, դու իրական ես, դու հոտ ունես:
Վերջին պահին, երբ ողջ կյանքս ֆիլմի պես անցնի, գիտեմ, որ աչքիս առաջ են գալու Նոր տարվա նվեր դահուկներս, հոսանքի միանալուց "ուռա՜" գոռալը, առաջին կոկա-կոլան, փայտով թաց հող փորելն ու հոտ քաշելը, դայլ-ափի ծնգծնգոցները, իմ նկարը՝ տոնածառի տակ, մամայիս ու պապայիս հետ, բարուրի մեջ փաթաթված քրոջս անհասկանալի տեսքը, դպրոցական կարմիր պայուսակս, որ ինձ համար հատուկ բերել էին Մոսկվայից, ու մեկ էլ դու... Էնպես որ, լավություն արա, իրական էղի, թե չէ ես չեմ դիմանա:
Ապրում կար, ստացված պատկերներ կային: Միակն էր, որ մինչև վերջ կարդացի ու ոչ մի բառ չթռա: Հաստատ հետո նորից եմ կարդալու: Ապրես:
impression
18.12.2012, 19:02
Ingrid ջան ես տեղից էնքան կարճ եմ գրում, էդ ինչն ես թռել :))
մերսի ամեն դեպքում
Ingrid ջան ես տեղից էնքան կարճ եմ գրում, էդ ինչն ես թռել :))
մերսի ամեն դեպքում
Իմփրեշըն ջան, գուցե տրամադրությունս է մեղավոր, բայց անգամ չորս տողը կարելի է մինչև վերջ չկարդալ, ասենք՝ առաջին ու վերջին տողերը:
impression
26.04.2013, 17:12
ես իրիկունը ժամադրված եմ
մենակության հետ
գործերս վերջացնեմ,
մարդկանց հետ հանդիպումների
պարտականություններս կատարեմ
ու գնամ փաթաթվեմ իմ մենակությանը
մի ինչ-որ կորած բարում,
մշուշոտ, կապույտ կիսախավարի մեջ.
մեր հարաբերությունները գաղտնի են,
ոչ ոք չգիտի, որ մենք գժվում ենք իրար համար,
ու որ ինձ իր հետ չբռնացնեն,
ես միշտ մի գավաթ գինի եմ պատվիրում
ու ձևացնում, թե միայն իմ շուրթերն են
իրեն դիպել
բայց ինձ թվում է՝ բարմենն էս վերջերս
որոշակի կասկածներ ունի մեզ հետ կապված...
Mephistopheles
27.04.2013, 06:08
ստեղ ի՞նչ կարանք անենք…
impression
27.04.2013, 11:47
ստեղ ես ինչ կարամ անում եմ, Մեֆ, դու հանգիստ մնա ;)
Mephistopheles
27.04.2013, 12:04
ստեղ ես ինչ կարամ անում եմ, Մեֆ, դու հանգիստ մնա ;)
Բայց ինչի՞, ես անհանգիստ ե՞մ…
Alphaone
27.04.2013, 13:39
Կքայլեմ գիշերին հանդիման
Կխմեմ հենց շշից իմ գինին
Լուսնահար խելառի մը նման
Կլինեմ մերթ հոգի, մերթ մարմին:
Կքայլեմ գիշերին հանդիման
Կխմեմ հենց շշից իմ գինին
Լուսնահար խելառի մը նման
Կլինեմ մերթ հոգի, մերթ մարմին:
Ալֆ, էս լաբում մենակ Իմփրեշընն ա ստեղծագործում, մենք մենակ կարող ենք կարծիք թողնել, վերլուծել, հավանել կամ ճիշտ հակառակը :)
impression
27.04.2013, 13:44
հա բայց ես հակված եմ կարծելու, որ Ալֆան հենց կարծիք էլ թողել ա ;)
Alphaone
27.04.2013, 13:47
Այվ, Իմփրեշնը բարի, մենակության նկարագիրն էնքան հավես էր տվել, որ պատկերը միանգամից եկավ, ասեցի հանգերով մեկնաբանեմ, թե չէ գրածս հաստատ գրագողություն կլիներ :oy
հա բայց ես հակված եմ կարծելու, որ Ալֆան հենց կարծիք էլ թողել ա ;)
Այվ, Իմփրեշնը բարի, մենակության նկարագիրն էնքան հավես էր տվել, որ պատկերը միանգամից եկավ, ասեցի հանգերով մեկնաբանեմ, թե չէ գրածս հաստատ գրագողություն կլիներ :oy
Դե ասեցի, համենայնդեպս տեղյակ պահեմ, եթե մարդը չգիտի, ձեռի հետ Մեֆն էլ կիմանա, թե էստեղ ինչ կարելի ա անել :))
impression
27.04.2013, 13:57
Դե ասեցի, համենայնդեպս տեղյակ պահեմ, եթե մարդը չգիտի, ձեռի հետ Մեֆն էլ կիմանա, թե էստեղ ինչ կարելի ա անել :))
:D :D նենց եմ քեզ սիրում
:D :D նենց եմ քեզ սիրում
Ես էլ քեզ եմ նենց սիրում ;)
Alphaone
27.04.2013, 14:19
Դե ասեցի, համենայնդեպս տեղյակ պահեմ, եթե մարդը չգիտի, ձեռի հետ Մեֆն էլ կիմանա, թե էստեղ ինչ կարելի ա անել :))
:D :D նենց եմ քեզ սիրում
Ես էլ քեզ եմ նենց սիրում ;)
Հայե՜ր :love
Լեդի Վարդ
27.04.2013, 14:24
Ալֆ մի խառնվի;):D
Alphaone
27.04.2013, 14:33
Ալֆ մի խառնվի;):D
Է՜, Վարդ, շատ չես հասկանում, էս մարդիկ առաջիններից էին, որ ինձ ստիպեցին ակումբը սիրել, դու մի խառնվի :beee :))
Լեդի Վարդ
27.04.2013, 14:37
Է՜, Վարդ, շատ չես հասկանում, էս մարդիկ առաջիններից էին, որ ինձ ստիպեցին ակումբը սիրել, դու մի խառնվի :beee :))
Ներող կլինես ………թե էլ խառնվեմ ինչ ուզում ես ասա:)
impression
28.04.2013, 00:05
Դառը
ուզում եմ տաքուկ, միայն իմ տունը,
ուր անգամ պատի ճաքը սիրում եմ,
երեկոյան՝ թեյ, ջինի փոխարեն,
հնչում է ծանոթ, ի՛մ լռությունը
անդորր եմ ուզում, ավարտվածություն,
ուր ճիշտ կամ սխալ վաղուց էլ չկա
ես որտե՞ղ թողի ջահելությունս,
ո՞ր փաբում հաշիվ փակի դուրս էկա
ու կյանքը մեղմիկ վրաս խնդում է,
ինքն իմ պես մարդկանց տեսել է էնքան,
ովքեր որ կյանքը գժված սիրում են,
բայց միշտ էլ սիրում են անպատասխան
Ինչ լավն էր ու ինչ տխուր...
Գրկում եմ քեզ:
impression
29.04.2013, 14:09
պոեզիան էլ, ինչպես ամեն ինչը,
ծնվում ա ձանձրույթից
ես դա միշտ էլ գիտեի, բայց
հեչ ռոմանտիկ չի, երբ քեզ
ընկալում են որպես գրող,
մեկ էլ վերցնել ու ասել՝
մի մեծ բան չի, ուղղակի
ուրիշ անելու բան չկար:
բայց էսօր ես ստիպված եմ
դա ընդունել,
որովհետև ոչ անձրև ա գալիս,
ոչ բուռն էմոցիաներ ունեմ,
ոչ էլ դեմս նստած ա մեկը,
ում ժպիտն ինձ համար
սատանի անիվ կդառնար
դժոխքից դրախտ:
հիմա դիմացս իմ հին լապտոպն ա՝
վերակենդանացման փուլում,
ու ես չեմ կարող ժամանակ
սպանել սովորականի պես,
անելու բան չկա, ստիպված եմ
գրել, որ պոեզիան էլ, ինչպես
ամե՛ն ինչը, ծնվում ա
ձանձրույթից:
impression
04.06.2013, 15:25
- Մամ, բա պապան ինձ բարի գիշեր չի՞ ասելու:
Մայրը շոյեց անկողնում պառկած հինգ տարեկան աղջկա շեկլիկ մազերն ու ժպտաց:
- Իհարկե կասի, հիմա կզանգեմ, բարի գիշեր կասի:
Կինը քչփորեց հեռախոսը.
- Ալեքսս, աղջիկդ առանց քո բարի գիշերի չի քնում, մի հատ դնեմ ականջին, բարի գիշեր մաղթիր:
Ու հեռախոսը դրեց աղջկա ականջին: Լսվեց տղամարդու ձայն.
- Բարի գիշեր, հոգիս, անուշ երազներ քեզ, ես քեզ շատ եմ սիրում:
-Բարի գիշեր, պապ,- ասաց աղջնակն ու համբուրեց հեռախոսի էկրանը:
- Դե քնի, բալես,- կինը համբուրեց երեխայի ճակատն ու սենյակի լույսը հանգցնելով ուզում էր դուռը փակել, երբ երեխան ասաց.
- Մամ, իսկ պապան ե՞րբ կգա տուն:
Մայրը մի պահ գլուխը կախեց, կոկորդում հավաքված տխրությունը կուլ տվեց ու ասաց.
- Հենց որ պատերազմն ավարտվի, բալես:
- Իսկ պատերազմը շուտ կավարտվի՞, մամ:
- հա, շատ շուտ: Բարի գիշեր:
- բայց վաղը չի ավարտվի, չէ՞:
-Չէ, վաղը դժվար: Բայց պապան կզանգի անպայման, ինքը քո ծնունդը չի մոռանա,-փորձեց ժպտալ կինը: - Դե հիմա քնիր, որ վաղը շուտ գա:
Կինը գնաց հյուրասենյակ, նստեց բազմոցին, ոտքերը ծալեց, դրեց տակը ու բարձը գրկեց: Հետո բազմոցի կողքի սեղանիկից վերցրեց ամուսնու լուսանկարը, երկար նայեց դրան ու դրեց տեղը: Մաքրեց արցունքներն ու էլի մտավ հեռախոսի մեջ:
ընտրեց նոր ձայնային հաղորդագրություն, ընտրեց «խոսել Ալեքսի ձայնով» հրամանն ու ասաց. «Ծնունդդ շնորհավոր բալես, ես ու մաման քեզ շատ ենք սիրում»: Սեղմեց «պահպանել»:
Լիլը մնացել ա "Be Right Back"-ի տակ, հերիք ա էդ կինոները նայես :))
impression
04.06.2013, 18:33
կարող ա :)
My World My Space
04.06.2013, 20:54
Լիլոշ ջան էն «նայեց դրան»-ը համը չի՞ հանում… :think
Sent from my HTC One X using Tapatalk 2
impression
04.06.2013, 22:09
հանում ա՞
ինչի՞ :esim
Նաիրուհի
06.06.2013, 10:07
Որովհետև, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչու, «դրան» բառը շատերի կողմից արդեն ընկալվում է միայն բացասական ենթատեքստով։
Երևի ճիշտ չի էս արտահայտության վրա էդքան խորանալ, մանավանդ որ եթե չասեին ուշադրություն չէի էլ դարձնի, էնքան լավ էր գրած, բայց խոսելիս կասես. նկարը վերցրեց, երկար նայեց ու դրեց տեղը: Առանց "դրան"-ի:
Չնայած նկատել եմ որ Լիլիթը խոսելիս (իմա՝ գրելիս) էլ ա հաճախ օգտագործում դա, նա, դրան, նրան, սրան բառերը :)
Իսկ պատմվածքը շատ լավն էր: Հիմա մարդիկ էնքան են տարվել ինչ-որ էքսցենտրիկ բաներ գրելու մոլուցքով, որ սենց հասարակ, լավ պատմություններ գրելն ա արդեն օրիգինալ ու էքսցենտրիկ դարձել:
StrangeLittleGirl
06.06.2013, 15:17
Երևի ճիշտ չի էս արտահայտության վրա էդքան խորանալ, մանավանդ որ եթե չասեին ուշադրություն չէի էլ դարձնի, էնքան լավ էր գրած, բայց խոսելիս կասես. նկարը վերցրեց, երկար նայեց ու դրեց տեղը: Առանց "դրան"-ի:
Չնայած նկատել եմ որ Լիլիթը խոսելիս (իմա՝ գրելիս) էլ ա հաճախ օգտագործում դա, նա, դրան, նրան, սրան բառերը :)
Արէա, նայելը տրանզիտիվ բայ ա, անպայման խնդիր ա պահանջում: Ճիշտ ա՝ հայերենում խնդիրը բաց թողելն էնքան էլ սարսափելի չի, ինչքան օրինակ անգլերենում ու ֆրանսերենում, բայց ամեն դեպքում կարծում եմ ավելի գրագետ ու սահուն ա «նայեց դրան» ձևը:
Արէա, նայելը տրանզիտիվ բայ ա, անպայման խնդիր ա պահանջում: Ճիշտ ա՝ հայերենում խնդիրը բաց թողելն էնքան էլ սարսափելի չի, ինչքան օրինակ անգլերենում ու ֆրանսերենում, բայց ամեն դեպքում կարծում եմ ավելի գրագետ ու սահուն ա «նայեց դրան» ձևը:
Ճիշտն ասած չգիտեմ տրանզիտիվն ինչ ա, բայց դե էական էլ չի. մի քիչ փոխենք նախադասությունը՝ վերցրեց նկարը, դրեց գրպանն ու դուրս եկավ, թե՞. վերցրեց նկարը, դրեց գրպանը դա ու դուրս եկավ, առաջինն ա չէ՞ ճիշտ:
Չնայած երևի ամեն մեկը մի ձև կասի, ճիշտ ու սխալ կարծում եմ չկա էս դեպքում, ուղղակի զուտ իմ ականջին ավելի սահուն է թվում առանց բայի ձևը:
Մի հատ էլ ինձ հակասող օրինակ բերեմ. մոտեցավ հորը, նայեց նրան ու ժպտաց: Էս դեպքում "նրան"-ով ավելի սահուն է հնչում, քան առանց դրա:
StrangeLittleGirl
06.06.2013, 16:31
Նայի, առանց խնդրի:
Հետո բազմոցի կողքի սեղանիկից վերցրեց ամուսնու լուսանկարը, երկար նայեց ու դրեց տեղը:<- ու՞ր նայեց, ինչի՞ն նայեց: Մի տեղ պետք ա խցկել:
My World My Space
06.06.2013, 20:06
Էս ինչ մի աժիոտաժ առջացրեց անմեղ կարծիքս.. :)
նայեց դրան…
վերցրեց ամուսնու նկարը ու նայեց դրան… Ամուսի՞նն ա էդ դրանը, թե՞ նկարը։
կնախընտրեի «վերցրեց ամուսնու նկարը և նայեց»-ը, առանց «դրան»-ի։
Միգուցե քերականական առումով սխալ չկա, բայց մի տեսակ բացասական զգացում ա առաջացնում… Սորրի …
Sent from my HTC One X using Tapatalk 2
Նաիրուհի
06.06.2013, 21:41
Էս ինչ մի աժիոտաժ առջացրեց անմեղ կարծիքս.. :)
նայեց դրան…
վերցրեց ամուսնու նկարը ու նայեց դրան… Ամուսի՞նն ա էդ դրանը, թե՞ նկարը։
կնախընտրեի «վերցրեց ամուսնու նկարը և նայեց»-ը, առանց «դրան»-ի։
Միգուցե քերականական առումով սխալ չկա, բայց մի տեսակ բացասական զգացում ա առաջացնում… Սորրի …
Այ սրա համար էի ասում :(
Որովհետև, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչու, «դրան» բառը շատերի կողմից արդեն ընկալվում է միայն բացասական ենթատեքստով։
Ուլուանա
06.06.2013, 22:06
«Նայեց դրան» արտահայտության մեջ «դրան»–ը անհարգալից, արհամարհական երանգ կհաղորդեր, եթե վերաբերեր ոչ թե նկարին, այլ անձին։ Սա էդ դեպքը չի։ Բայց մյուս կողմից էլ հայերենը, ի տարբերություն անգլերենի, չի ստիպում անցողական բայերի հետ պարտադիր խնդիր օգտագործել։ Ավելին՝ որոշ դեպքերում խնդրի գործածումը նույնիսկ արհեստականության զգացողություն ա առաջացնում։ Սա, իմ կարծիքով, էդ դեպքերից ա. «դրան»–ի կարիքն ուղղակի չկա, որովհետև առանց էդ բառի էլ պարզ ա, որ հենց դրան նայեց, ոչ թե մի ուրիշ բանի։ «Դրան»–ով մի քիչ անհարթ ա հնչում, իմ կարծիքով։
impression
07.06.2013, 23:06
քանի որ Հավաքածուն վերջացավ, որոշեցի էստեղ տեղադրել իմ գրած պատմվածքը, որն էդպես էլ ռիսկ չարեցի ուղարկել, քանի որ իմ կարծիքով շատ խառն եմ գրել, ու հետն էլ մշակելու հավես չունեի ընդհանրապես: մի խոսքով, բոլոր նրանք, ում նեղացրել եմ մրցույթի սահմաններում, կարող են այստեղ հանգիստ ու սրտանց վրեժ լուծել :)
Հիպնագոգիա
-Մոնի, ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում,-ասաց Անրին: - Չափազանց երկար էի մնացել այնտեղ, սպառվել եմ լրիվ:
Սենյակը կիսամութ էր, որովհետև վարագույրները վրա էին բերված, ու կեսօրի արևը գրեթե չէր թափանցում սենյակ: Մահճակալի կողքի աթոռին դրված էր մի բաժակ ջուր, ծխած ու կեսից հանգցրած ծխախոտ՝ մոխրամանի մեջ ու ժամացույց: Ժամը մեկն էր լինում:
Անրին անկողնում շուռ եկավ աջ կողքի վրա, ձեռքի ափը դրեց այտի տակ ու նայեց Մոնիին, ով ուշադիր իրեն էր զննում: Նա մոտ քառասունհինգ տարեկան էր, Մոնիի հետ ապրում էր արդեն մոտ տասը տարի, ու եթե չլինեին գիշերային արկածները, կարելի կլիներ փաստել, որ նրանք երջանիկ էին: Անրիի ճակատին նյարդային մի երակ էր հայտնվել, շնչառությունը ծանրացած էր, ծոծրակը՝ քրտնած: Ուզում էր վեր կենալ ու գնալ լոգանք ընդունելու, սակայն իր մեջ ուժ չէր գտնում շարժվելու: Սկզբում ամեն ինչ այսքան լուրջ չէր, ամեն ինչ սկսվել էր սովորական անքնությունից, սակայն նա պատահաբար նկատեց, որ իր հետ ինչ-որ բան է տեղի ունենում, հետո սկսեց դրան ուշադրություն դարձնել, ապա՝ ուսումնասիրել և վերջապես հասավ ինքն իր հետ տարբեր փորձեր անելուն: Հիմա մի նոր էքսպերիմենտի կեսին էր հասել, ու կարծում էր, որ եթե անկողնուց վեր կենա, ստիպված կլինի հետո ամեն ինչ սկսել նորից: Իսկ նույն ճամփան երկրորդ անգամ նա անցնել չէր ուզում ու ոչ էլ այդքան հոգեկան կամ ֆիզիկական ուժ ուներ:
***
Նա Մոնիի հետ դրսում էր ծանոթացել, լրիվ պատահաբար, ու հենց այդ օրվանից էլ սկսել էին միասին ապրել: Լրիվ անունը Մոնիկա էր, բայց Անրին նրան քնքշորեն Մոնի էր ասում: Նրանք իրար լավ էին հասկանում, Անրին միշտ ուշադիր էր ու հոգատար, իսկ Մոնին, թեև ինքն էլ չէր հասկանում Անրիի հանդեպ իր զգացմունքների իրական բնույթը, երբեք չէր մերժում, երբ վերջինս ցանկանում էր գիրկն առնել իրեն:
Անրին մի քանի ամիս առաջ սկսել էր անքնությամբ տառապել: Ոչ մի կերպ չէր կարողանում քնել, թեև շատ էր ուզում: Ու չքնելու հիմնական պատճառն այն էր, որ հենց այն պահին, երբ արդեն կոպերը փակվում էին, ու ենթագիտակցությունը սկսում էր իշխել գիտակցության վրա, այն պահին, երբ մարմինը հասնում էր քնելու սահմանին, ուղեղը հանկարծ ամբողջ թափով սկսում էր աշխատել, ու ինքն իրեն արթնացնում էր:
Սկզբում դրանք ընդամենը պահեր էին, որոնց պատճառով Անրին արթուն էր մնում օրեր ու շաբաթներ շարունակ: Գերհոգնած ու նյարդային դարձած Անրին փորձեց հասկանալ, թե իր հետ ինչ է կատարվում ու ինտերնետում գտավ իր վիճակի նկարագրությունն ու անվանումը՝ հիպնագոգիա: Հիպնագոգիան հենց քնելու պահն է, որը մարդկանց մեծամասնությունը չի զգում երբեք: Դա այն վիճակն է, երբ, մեկ հազարերորդական վայրկյան տևողությամբ միախառնվում են գիտակցությունն ու ենթագիտակցությունը, ու դրանց ազդեցությունն ուղեղի վրա լինում է հավասարաչափ ու չափազանց դժվար է լինում հասկանալ, թե որն է իրականությունը, որը՝ հորինվածք: Անրին սկսել էր չտարբերել իր երազներն ու իրականությունը, չէր հասկանում, թե որն է տեսել երազում ու որն է տեղի ունեցել իրական կյանքում:
Մի օր դրսում Անրիին հանդիպեց նրա վաղեմի բարեկամներից մեկը՝ Ռոբերտը: Անրին փորձեց ուղղակի բարևելով՝ անցնել, բայց Ռոբերտը նրան կանգնեցրեց ու սկսեց հարցուփորձ անել կյանքից: Անրին ապշած նրան էր նայում ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Հետո չդիմացավ ու հարցրեց.
- Ռոբ, մենք հո էրեկ էինք իրար տեսել, որոշել ես նույն հարցերն ամեն օր տա՞լ:
Ռոբերտը զարմացած նրան նայեց, ապա ընկերոջը քարշ տվեց մոտակա պանդոկը: Նրանք նստեցին գրեթե դատարկ սրահում, գարեջուր վերցին ու Ռոբերտն ասաց.
- Դե հիմա պատմիր տեսնեմ ինչ է հետդ կատարվում:
- Ոչինչ չի կատարվում, ուղղակի էրեկ հենց նույն տեղում հանդիպել էինք, դու էլ նույն հարցերը նույն հերթականությամբ տվել էիր, ինձ թվաց կատակում ես արդեն,-պատասխանեց Անրին՝ գարեջրի վրայի փրփուրը շուրթերից մաքրելով:
- Անրի, մենք վերջին անգամ իրար տեսել ենք երկու ամիս առաջ,-սկսեց բացատրել Ռոբերտը,- իսկ դրանից հետո ես գնացել էի գործուղման՝ Բրյուսել, ու միայն երեկ գիշերն եմ վերադարձել: Հասկանու՞մ ես, մենք չէինք կարող հանդիպած լինել:
Անրին մի պահ նայեց ընկերջն ապա սկսեց ծիծաղել, բայց զգացվում էր, որ ծիծաղում էր ոչ թե որովհետև զվարճանում էր, այլ վախեցած էր ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում:
- Ռոբ, երդվում եմ, մենք երեկ նույն տեղում հանդիպել ենք...
- Սպասիր, սպասիր, ասենք թե հանդիպել ենք, Անրի, իսկ հետո՞ ինչ է եղել, ու՞ր ենք գնացել, կամ դու ու՞ր ես գնացել:
Անրին հոնքերը խոժոռեց ու մի քանի վայրկյան անթարթ նայեց մի կետի: Հետո հոգոց հանեց ու ասաց.
- Չեմ հիշում...
- Տու՞ն ես գնացել,-փորձում էր օգնել Ռոբերտը:
- Բացարձակ չեմ հիշում, եղբայր, երևի թե նորից... հմ...
- Նորից ի՞նչ:
- Չգիտեմ, Ռոբ, վերջերս շատ վատ եմ քնում, ու շատ իրական երազներ եմ տեսնում, որոնք չեմ կարողանում երբեմն տարբերել իրականությունից: Էդպես ինձ թվացել էր, թե մենք երեկ հանդիպել էինք:
Ռոբերտը սկսեց հեռախոսը քչփորել:
- Տե՞ղ ես զանգում,-հարցրեց Անրին:
- Չէ, ուղղակի մի լավ ծանոթ հոգեբան ունեմ, միգուցե գնաս մոտը, օգնի խորհրդով կամ դեղեր նշանակի, քնել կարողանաս, թե չէ արդեն քո երազներն իրականությունից չես տարբերում, եղբայր:
- Չէ, չէ, կարիք չկա, Ռոբ, ինձ թվում է՝ ուղղակի հոգնած եմ շատ, էն վեպիս վրա եմ աշխատում, չափազանց շատ էներգիա եմ ծախսում, ուղղակի դե գիտես, մյուս շաբաթ պետք է հանձնեմ, եթե ուշացնեմ, լավ չի լինի:
- Դու վե՞պ ես գրում,-զարմացավ Ռոբերտը:
- Դե հա, արդեն երկրորդս պետք է լույս տեսնի, մյուս շաբաթ տանելու եմ գործակալություն...
- Վերնագիրն ի՞նչ է,-հետաքրքրվեց Ռոբերտը:
- «Ծորացող մշուշ»,- պատասխանեց Անրին: - Երևի արդեն գնանք, ժամանակ չունեմ, գնանք, ես գրքիս վրա աշխատեմ:
- Անրի, դու.... Դե լավ, գնանք,-Ռոբերտը մի քանի թղթադրամ թողեց սեղանին, ու նրանք դուրս եկան:
Անրին ողջ տունը տակնուվրա էր արել, վեպը չկար ու չկար: Հիշում էր, որ արդեն պատրաստ գլուխների տպած օրինակը պահել էր գրասեղանի դարակում, բայց այն այնտեղ չէր: Մոնին ձեռք տված չէր լինի հաստատ, նա երբեք Անրիի դարակները չէր մտնում: Ամենատարօրինակն այն էր, որ վեպն անգամ համակարգչի միջից էր կորել: Ցայտնոտի մեջ հայտնված Անրին նստել էր ու փորձել ամեն ինչ արագ վերաշարադրել, քանի չէր մոռացել, ու հենց այն պահին, երբ բացել էր դատարկ էջ ու ձեռքերը մոտեցրել ստեղնաշարին, հասկացել էր, որ ոչ միայն ոչինչ չի հիշում իր գրած գրքից, այլ որ՝ նույնիսկ գաղափար չունի, թե այն ինչի մասին է:
Վեպն էլ էր հորինվածք: Այսինքն, բոլոր վեպերն են հորինվածք, բայց իրենը լրիվ մտացածին էր, այն երբեք գոյություն չէր ունեցել նրա իրական կյանքում, այն մնացել էր Անրիի կիսարթուն գոյության մեջ՝ իրական կյանքում իր բացակայությամբ ապացուցելով արդեն խորացող հիվանդությունը:
Քունն ու մահը եղբայրներ են, ասում է հունական ասացվածքը: Սակայն, Անրիին հաջողվել էր սեփական փորձից հասկանալ, որ նրանք ոչ թե եղբայրներ են՝ մարդկային գիտակցության միևնույն նյութից բաղկացած, այլ ամբողջովին նույնն են: Մահը կատարյալ քունն է, քունը՝ մահվան ոչ լիարժեք տեսակը: Իսկ այն վիճակը, որում հայտնվում էր Անրին՝ չկարողանալով ոչ լիարժեք քնել, ոչ էլ լիարժեք արթնանալ, ընկնելով մեկ այլ իրականության մեջ, որը բացարձակ կապ չուներ նրա հիշողությունների, կենսակերպի, աշխարհայացքի ու արժեքների հետ, հենց այն դարպասն էր, որը բացելով նա, հնարավոր է, այլևս չկարողանար վերադառնալ այնտեղից: Անրին զգացել էր, որ գտնվելով նման վիճակում ինքն ընդհանրապես ի վիճակի չէր լինում կառավարել իր գիտակցությունը, ինչը նրան հաճախ հաջողվում էր անել քնած ժամանակ՝ կարգավորելով երազները, մի երազից մյուսն անցնելով, հասկանալով, որ դա երազ է, ցանկացած պահի ի վիճակի լինելով արթնանալ: Իսկ երբ լինում էր անցողիկ այդ փուլում, գիտակցությունը բացարձակ չէր ենթարկվում իրեն, միևնույն ժամանակ հետը տարօրինակ խաղ էր խաղում՝ նրան թույլ տալով կարծել, թե իրականում կառավարում է ամեն ինչ, ու նրա գլուխը լցնելով աներևակայելի անհեթեթություններով, որոնք Անրին հալած յուղի տեղ էր ընդունում, ինչպես օրինակ իր գոյություն չունեցող վեպը:
Անրին անընդհատ փորձում էր ի վերջո հասնել նրան, որ կարողանա իրոք կառավարել իր այդ վիճակը, ինչպես իր երազներն էր կառավարում, ու գնալով ինքն իրեն ավելի ու ավելի երկար էր պահում քնելու սահմանին:
***
- Մոնի, ես շատ եմ վախենում, գիտես,-խոստովանեց Անրին: - Վախենում եմ, որովհետև այսօր կարողացա իսկապես ընկալել մտքերս ու զգացողություններս: Բայց ամեն անգամ ինձ չի լքում այն միտքը, որ գուցե դա միայն ինձ է թվում: Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում ու մտածում, ու չեմ հասկանում, թե էդ մտքերը որտեղից են գալիս, Մոնի: Ոնց որ, հասկանում ե՞ս, ոնց որ մի շատ հասարակ բան հիշեմ, որի մասին լիքը բան գիտեմ, որն ինձ հետ ապրում է, ինձ համար շատ բնական բան է, բայց հենց կենտրոնանում եմ էդ մտածածիս վրա, հասկանում եմ, որ իմ գլխում, իմ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ մեջ, նման ինֆորմացիա չկա:
Անրին մոխրամանից վերցրեց կիսատ թողած ծխախոտը, կպցրեց ու մի քանի անգամ ծուխը ներս քաշելով՝ հանգցրեց այն:
- Մոնի, ես մի քիչ էլ քնեմ, դու ինձ կներես, խնդրում եմ, ընդամենը մի քանի րոպե, ու հետո արդեն խոստանում եմ ժամանակս տրամադրել քեզ:
Մոնին միայն լուռ նրան էր նայում անկողնու ծայրին նստած: Մի քանի րոպե անց Անրիի կոպերը փակվեցին, ու նա նորից հասավ քնելու սահմանին: Կրկին տեսավ ու մտածեց հիանալի ու սարսափելի, անհասկանալի ու զվարճալի բաներ, գնաց մանկություն, բայց էդպես էլ չհասկացավ, թե դա ում մանկությունն էր, ծերացավ, խոսեց շատ մարդկանց հետ, մասնակցեց պատերազմի ու անգամ ինչ-որ պետության կառավարության դեմ դավադրություն կազմակերպեց, առանց որևէ դժվարության սուզվեց օվկիանոսի հատակը, հետո տեսավ աշխարհի ամենագեղեցիկ կնոջը, ով նույն վայրկյանին դարձավ լույսի մի փունջ ու սկսեց իրենից հեռանալ՝ Անրիի ականջներում միայն թողնելով իր զրնգուն ծիծաղի մասին փոքրիկ մի հուշ: Իսկ Անրին գնաց լույսի հետևից, ու ինչքան գնում էր, այնքան լույսն ավելի էր հեռանում, ու երբ Անրին հասկացավ, որ չի կարողանալու հասնել լույսի հետևից, որոշեց վերադառնալ: Բայց վերադառնալու տեղ չկար, շուրջբոլորն անթափանց խավար էր, ու միայն շատ հեռվում երևում էր արդեն հազիվ նշմարելի լույսի փունջը: Անրին հասկացավ, որ կատարվում է այն, ինչից ինքը վախենում էր, որ ինքն իրականում ոչ թե կառավարել է իր գիտակցությունը, այլ հակառակն է տեղի ունեցել, ու որ իր միակ ճիշտ միտքը պետք է լիներ նաև վերջինը՝ մարդիկ էսպես են մեռնում:
***
Մոնին գլուխը հանեց Անրիի ձեռքի տակից, ականջները սրած փորձեց որսալ նրա շնչառությունն ու չկարողացավ: Նա կամաց մոտեցավ Անրիի դեմքին, զգույշ հոտոտեց, հասկացավ, որ նա էլ չկա, ու աչքերի կլոր մեծ բիբերը երկու կողմից նեղացան ու դարձան ուղղահայաց մի գիծ՝ մեջտեղում մի քիչ ուռուցիկ: Մոնին գնաց, նստեց այն լուսանկարի մոտ, որում Անրին գրկել էր իրեն, ու սկսեց փոքրիկ, փշոտ լեզվով իր թաթիկները լիզել:
CactuSoul
08.06.2013, 00:44
Լիլ, վերջին տվածս վարկանշային մեկնաբանության սկզբի հատվածը մի անգամ էլ եմ հաստատում; ուրիշ բան չեմ ասի :)