PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծափորձողի լաբորատորիա



Էջեր : 1 2 [3]

StrangeLittleGirl
08.06.2013, 01:00
Լիլ, լավ արեցիր՝ չդրեցիր, թե չէ լիքը քլունգ էիր ուտելու :)) Չնայած եթե մշակես, գուցե տակից լավ բան դուրս գա, ուղղակի սենց մի տեսակ սյուժեն չես զարգացնում, որևէ ուղղությամբ չես տանում, կիսատ ես թողնում, ոնց որ ինքդ էլ կողմնորոշված չլինես՝ ինչ ես ուզում ասել:

impression
08.06.2013, 01:05
հա, գիտեմ որ տենցա Բյուր, դրա համար էլ չդրեցի, իրականում էն, ինչի մասին ուզել եմ գրել, չեմ կարողացել նկարագրել: ու տենց զգացի, որ բան դուրս չի գալիս, տվեցի Անրիին անդազահան արեցի, ինչով եմ ես պակաս Ջորջ Մարտինից :))

impression
14.06.2013, 23:27
տարբեր ավտոբուսների պատուհաններից

մենք ինչ-որ բան էինք կոնսպեկտում ու վազում քննության,
իսկ դրանց դադարներին սովորում էինք ծխել ու խմել
հետո սովորում էինք ցույց չտալ, որ հարբել ենք
հետո սովորում էինք չհարբել առհասարակ

մենք սիրում էինք ու սիրվում
մեկ-մեկ նենց, ասես կյանքում վերջին անգամն էր,
մեկ-մեկ էլ անտարբեր, համարյա
գրասենյակային աշխատողի ապատիայով
ու սովորում էինք տարբերել լավը վատից,
որ միշտ ընտրենք վատը, բայց՝ գիտակցված

մենք բողոքում էինք, որ հնարավորություն չկա
ուզած պահին գրելու, քանի որ եթե լիներ՝
հիմա արդեն աշխարհը կխոնարվեր մեր առաջ.
բայց էդ բողոքները սովորաբար
մոռացվում էին սպիտակ թղթի հետ մի քանի ժամ
տետ-ա-տետ զրույցից հետո

մենք մենք էինք, նենց, ոնց կայինք
երկուսս էլ իրար համար առաջինն էինք
ու որոշ հարցերում երևի թե նաև՝ վերջինը
իսկ հետո կյանքը վրա տվեց ու մենք նահանջեցինք,
որ հետո մի օր նորից հանդիպենք, այսօր,
ու երկուսս էլ ուրախանանք,
որ էդ ամենը եղել ա, ու որ էլ չկա:

ես ժպտում եմ, քանի որ գիտեմ՝
հիմա ինձ ես հիշում:

Վոլտերա
15.06.2013, 19:54
քանի որ Հավաքածուն վերջացավ, որոշեցի էստեղ տեղադրել իմ գրած պատմվածքը, որն էդպես էլ ռիսկ չարեցի ուղարկել, քանի որ իմ կարծիքով շատ խառն եմ գրել, ու հետն էլ մշակելու հավես չունեի ընդհանրապես: մի խոսքով, բոլոր նրանք, ում նեղացրել եմ մրցույթի սահմաններում, կարող են այստեղ հանգիստ ու սրտանց վրեժ լուծել :)

Հիպնագոգիա

-Մոնի, ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում,-ասաց Անրին: - Չափազանց երկար էի մնացել այնտեղ, սպառվել եմ լրիվ:

Սենյակը կիսամութ էր, որովհետև վարագույրները վրա էին բերված, ու կեսօրի արևը գրեթե չէր թափանցում սենյակ: Մահճակալի կողքի աթոռին դրված էր մի բաժակ ջուր, ծխած ու կեսից հանգցրած ծխախոտ՝ մոխրամանի մեջ ու ժամացույց: Ժամը մեկն էր լինում:

Անրին անկողնում շուռ եկավ աջ կողքի վրա, ձեռքի ափը դրեց այտի տակ ու նայեց Մոնիին, ով ուշադիր իրեն էր զննում: Նա մոտ քառասունհինգ տարեկան էր, Մոնիի հետ ապրում էր արդեն մոտ տասը տարի, ու եթե չլինեին գիշերային արկածները, կարելի կլիներ փաստել, որ նրանք երջանիկ էին: Անրիի ճակատին նյարդային մի երակ էր հայտնվել, շնչառությունը ծանրացած էր, ծոծրակը՝ քրտնած: Ուզում էր վեր կենալ ու գնալ լոգանք ընդունելու, սակայն իր մեջ ուժ չէր գտնում շարժվելու: Սկզբում ամեն ինչ այսքան լուրջ չէր, ամեն ինչ սկսվել էր սովորական անքնությունից, սակայն նա պատահաբար նկատեց, որ իր հետ ինչ-որ բան է տեղի ունենում, հետո սկսեց դրան ուշադրություն դարձնել, ապա՝ ուսումնասիրել և վերջապես հասավ ինքն իր հետ տարբեր փորձեր անելուն: Հիմա մի նոր էքսպերիմենտի կեսին էր հասել, ու կարծում էր, որ եթե անկողնուց վեր կենա, ստիպված կլինի հետո ամեն ինչ սկսել նորից: Իսկ նույն ճամփան երկրորդ անգամ նա անցնել չէր ուզում ու ոչ էլ այդքան հոգեկան կամ ֆիզիկական ուժ ուներ:

***

Նա Մոնիի հետ դրսում էր ծանոթացել, լրիվ պատահաբար, ու հենց այդ օրվանից էլ սկսել էին միասին ապրել: Լրիվ անունը Մոնիկա էր, բայց Անրին նրան քնքշորեն Մոնի էր ասում: Նրանք իրար լավ էին հասկանում, Անրին միշտ ուշադիր էր ու հոգատար, իսկ Մոնին, թեև ինքն էլ չէր հասկանում Անրիի հանդեպ իր զգացմունքների իրական բնույթը, երբեք չէր մերժում, երբ վերջինս ցանկանում էր գիրկն առնել իրեն:

Անրին մի քանի ամիս առաջ սկսել էր անքնությամբ տառապել: Ոչ մի կերպ չէր կարողանում քնել, թեև շատ էր ուզում: Ու չքնելու հիմնական պատճառն այն էր, որ հենց այն պահին, երբ արդեն կոպերը փակվում էին, ու ենթագիտակցությունը սկսում էր իշխել գիտակցության վրա, այն պահին, երբ մարմինը հասնում էր քնելու սահմանին, ուղեղը հանկարծ ամբողջ թափով սկսում էր աշխատել, ու ինքն իրեն արթնացնում էր:

Սկզբում դրանք ընդամենը պահեր էին, որոնց պատճառով Անրին արթուն էր մնում օրեր ու շաբաթներ շարունակ: Գերհոգնած ու նյարդային դարձած Անրին փորձեց հասկանալ, թե իր հետ ինչ է կատարվում ու ինտերնետում գտավ իր վիճակի նկարագրությունն ու անվանումը՝ հիպնագոգիա: Հիպնագոգիան հենց քնելու պահն է, որը մարդկանց մեծամասնությունը չի զգում երբեք: Դա այն վիճակն է, երբ, մեկ հազարերորդական վայրկյան տևողությամբ միախառնվում են գիտակցությունն ու ենթագիտակցությունը, ու դրանց ազդեցությունն ուղեղի վրա լինում է հավասարաչափ ու չափազանց դժվար է լինում հասկանալ, թե որն է իրականությունը, որը՝ հորինվածք: Անրին սկսել էր չտարբերել իր երազներն ու իրականությունը, չէր հասկանում, թե որն է տեսել երազում ու որն է տեղի ունեցել իրական կյանքում:

Մի օր դրսում Անրիին հանդիպեց նրա վաղեմի բարեկամներից մեկը՝ Ռոբերտը: Անրին փորձեց ուղղակի բարևելով՝ անցնել, բայց Ռոբերտը նրան կանգնեցրեց ու սկսեց հարցուփորձ անել կյանքից: Անրին ապշած նրան էր նայում ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Հետո չդիմացավ ու հարցրեց.

- Ռոբ, մենք հո էրեկ էինք իրար տեսել, որոշել ես նույն հարցերն ամեն օր տա՞լ:

Ռոբերտը զարմացած նրան նայեց, ապա ընկերոջը քարշ տվեց մոտակա պանդոկը: Նրանք նստեցին գրեթե դատարկ սրահում, գարեջուր վերցին ու Ռոբերտն ասաց.

- Դե հիմա պատմիր տեսնեմ ինչ է հետդ կատարվում:
- Ոչինչ չի կատարվում, ուղղակի էրեկ հենց նույն տեղում հանդիպել էինք, դու էլ նույն հարցերը նույն հերթականությամբ տվել էիր, ինձ թվաց կատակում ես արդեն,-պատասխանեց Անրին՝ գարեջրի վրայի փրփուրը շուրթերից մաքրելով:
- Անրի, մենք վերջին անգամ իրար տեսել ենք երկու ամիս առաջ,-սկսեց բացատրել Ռոբերտը,- իսկ դրանից հետո ես գնացել էի գործուղման՝ Բրյուսել, ու միայն երեկ գիշերն եմ վերադարձել: Հասկանու՞մ ես, մենք չէինք կարող հանդիպած լինել:

Անրին մի պահ նայեց ընկերջն ապա սկսեց ծիծաղել, բայց զգացվում էր, որ ծիծաղում էր ոչ թե որովհետև զվարճանում էր, այլ վախեցած էր ու չէր հասկանում, թե ինչ է կատարվում:

- Ռոբ, երդվում եմ, մենք երեկ նույն տեղում հանդիպել ենք...
- Սպասիր, սպասիր, ասենք թե հանդիպել ենք, Անրի, իսկ հետո՞ ինչ է եղել, ու՞ր ենք գնացել, կամ դու ու՞ր ես գնացել:

Անրին հոնքերը խոժոռեց ու մի քանի վայրկյան անթարթ նայեց մի կետի: Հետո հոգոց հանեց ու ասաց.

- Չեմ հիշում...
- Տու՞ն ես գնացել,-փորձում էր օգնել Ռոբերտը:
- Բացարձակ չեմ հիշում, եղբայր, երևի թե նորից... հմ...
- Նորից ի՞նչ:
- Չգիտեմ, Ռոբ, վերջերս շատ վատ եմ քնում, ու շատ իրական երազներ եմ տեսնում, որոնք չեմ կարողանում երբեմն տարբերել իրականությունից: Էդպես ինձ թվացել էր, թե մենք երեկ հանդիպել էինք:

Ռոբերտը սկսեց հեռախոսը քչփորել:

- Տե՞ղ ես զանգում,-հարցրեց Անրին:
- Չէ, ուղղակի մի լավ ծանոթ հոգեբան ունեմ, միգուցե գնաս մոտը, օգնի խորհրդով կամ դեղեր նշանակի, քնել կարողանաս, թե չէ արդեն քո երազներն իրականությունից չես տարբերում, եղբայր:
- Չէ, չէ, կարիք չկա, Ռոբ, ինձ թվում է՝ ուղղակի հոգնած եմ շատ, էն վեպիս վրա եմ աշխատում, չափազանց շատ էներգիա եմ ծախսում, ուղղակի դե գիտես, մյուս շաբաթ պետք է հանձնեմ, եթե ուշացնեմ, լավ չի լինի:
- Դու վե՞պ ես գրում,-զարմացավ Ռոբերտը:
- Դե հա, արդեն երկրորդս պետք է լույս տեսնի, մյուս շաբաթ տանելու եմ գործակալություն...
- Վերնագիրն ի՞նչ է,-հետաքրքրվեց Ռոբերտը:
- «Ծորացող մշուշ»,- պատասխանեց Անրին: - Երևի արդեն գնանք, ժամանակ չունեմ, գնանք, ես գրքիս վրա աշխատեմ:
- Անրի, դու.... Դե լավ, գնանք,-Ռոբերտը մի քանի թղթադրամ թողեց սեղանին, ու նրանք դուրս եկան:

Անրին ողջ տունը տակնուվրա էր արել, վեպը չկար ու չկար: Հիշում էր, որ արդեն պատրաստ գլուխների տպած օրինակը պահել էր գրասեղանի դարակում, բայց այն այնտեղ չէր: Մոնին ձեռք տված չէր լինի հաստատ, նա երբեք Անրիի դարակները չէր մտնում: Ամենատարօրինակն այն էր, որ վեպն անգամ համակարգչի միջից էր կորել: Ցայտնոտի մեջ հայտնված Անրին նստել էր ու փորձել ամեն ինչ արագ վերաշարադրել, քանի չէր մոռացել, ու հենց այն պահին, երբ բացել էր դատարկ էջ ու ձեռքերը մոտեցրել ստեղնաշարին, հասկացել էր, որ ոչ միայն ոչինչ չի հիշում իր գրած գրքից, այլ որ՝ նույնիսկ գաղափար չունի, թե այն ինչի մասին է:

Վեպն էլ էր հորինվածք: Այսինքն, բոլոր վեպերն են հորինվածք, բայց իրենը լրիվ մտացածին էր, այն երբեք գոյություն չէր ունեցել նրա իրական կյանքում, այն մնացել էր Անրիի կիսարթուն գոյության մեջ՝ իրական կյանքում իր բացակայությամբ ապացուցելով արդեն խորացող հիվանդությունը:

Քունն ու մահը եղբայրներ են, ասում է հունական ասացվածքը: Սակայն, Անրիին հաջողվել էր սեփական փորձից հասկանալ, որ նրանք ոչ թե եղբայրներ են՝ մարդկային գիտակցության միևնույն նյութից բաղկացած, այլ ամբողջովին նույնն են: Մահը կատարյալ քունն է, քունը՝ մահվան ոչ լիարժեք տեսակը: Իսկ այն վիճակը, որում հայտնվում էր Անրին՝ չկարողանալով ոչ լիարժեք քնել, ոչ էլ լիարժեք արթնանալ, ընկնելով մեկ այլ իրականության մեջ, որը բացարձակ կապ չուներ նրա հիշողությունների, կենսակերպի, աշխարհայացքի ու արժեքների հետ, հենց այն դարպասն էր, որը բացելով նա, հնարավոր է, այլևս չկարողանար վերադառնալ այնտեղից: Անրին զգացել էր, որ գտնվելով նման վիճակում ինքն ընդհանրապես ի վիճակի չէր լինում կառավարել իր գիտակցությունը, ինչը նրան հաճախ հաջողվում էր անել քնած ժամանակ՝ կարգավորելով երազները, մի երազից մյուսն անցնելով, հասկանալով, որ դա երազ է, ցանկացած պահի ի վիճակի լինելով արթնանալ: Իսկ երբ լինում էր անցողիկ այդ փուլում, գիտակցությունը բացարձակ չէր ենթարկվում իրեն, միևնույն ժամանակ հետը տարօրինակ խաղ էր խաղում՝ նրան թույլ տալով կարծել, թե իրականում կառավարում է ամեն ինչ, ու նրա գլուխը լցնելով աներևակայելի անհեթեթություններով, որոնք Անրին հալած յուղի տեղ էր ընդունում, ինչպես օրինակ իր գոյություն չունեցող վեպը:

Անրին անընդհատ փորձում էր ի վերջո հասնել նրան, որ կարողանա իրոք կառավարել իր այդ վիճակը, ինչպես իր երազներն էր կառավարում, ու գնալով ինքն իրեն ավելի ու ավելի երկար էր պահում քնելու սահմանին:

***
- Մոնի, ես շատ եմ վախենում, գիտես,-խոստովանեց Անրին: - Վախենում եմ, որովհետև այսօր կարողացա իսկապես ընկալել մտքերս ու զգացողություններս: Բայց ամեն անգամ ինձ չի լքում այն միտքը, որ գուցե դա միայն ինձ է թվում: Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում ու մտածում, ու չեմ հասկանում, թե էդ մտքերը որտեղից են գալիս, Մոնի: Ոնց որ, հասկանում ե՞ս, ոնց որ մի շատ հասարակ բան հիշեմ, որի մասին լիքը բան գիտեմ, որն ինձ հետ ապրում է, ինձ համար շատ բնական բան է, բայց հենց կենտրոնանում եմ էդ մտածածիս վրա, հասկանում եմ, որ իմ գլխում, իմ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ մեջ, նման ինֆորմացիա չկա:
Անրին մոխրամանից վերցրեց կիսատ թողած ծխախոտը, կպցրեց ու մի քանի անգամ ծուխը ներս քաշելով՝ հանգցրեց այն:

- Մոնի, ես մի քիչ էլ քնեմ, դու ինձ կներես, խնդրում եմ, ընդամենը մի քանի րոպե, ու հետո արդեն խոստանում եմ ժամանակս տրամադրել քեզ:

Մոնին միայն լուռ նրան էր նայում անկողնու ծայրին նստած: Մի քանի րոպե անց Անրիի կոպերը փակվեցին, ու նա նորից հասավ քնելու սահմանին: Կրկին տեսավ ու մտածեց հիանալի ու սարսափելի, անհասկանալի ու զվարճալի բաներ, գնաց մանկություն, բայց էդպես էլ չհասկացավ, թե դա ում մանկությունն էր, ծերացավ, խոսեց շատ մարդկանց հետ, մասնակցեց պատերազմի ու անգամ ինչ-որ պետության կառավարության դեմ դավադրություն կազմակերպեց, առանց որևէ դժվարության սուզվեց օվկիանոսի հատակը, հետո տեսավ աշխարհի ամենագեղեցիկ կնոջը, ով նույն վայրկյանին դարձավ լույսի մի փունջ ու սկսեց իրենից հեռանալ՝ Անրիի ականջներում միայն թողնելով իր զրնգուն ծիծաղի մասին փոքրիկ մի հուշ: Իսկ Անրին գնաց լույսի հետևից, ու ինչքան գնում էր, այնքան լույսն ավելի էր հեռանում, ու երբ Անրին հասկացավ, որ չի կարողանալու հասնել լույսի հետևից, որոշեց վերադառնալ: Բայց վերադառնալու տեղ չկար, շուրջբոլորն անթափանց խավար էր, ու միայն շատ հեռվում երևում էր արդեն հազիվ նշմարելի լույսի փունջը: Անրին հասկացավ, որ կատարվում է այն, ինչից ինքը վախենում էր, որ ինքն իրականում ոչ թե կառավարել է իր գիտակցությունը, այլ հակառակն է տեղի ունեցել, ու որ իր միակ ճիշտ միտքը պետք է լիներ նաև վերջինը՝ մարդիկ էսպես են մեռնում:

***

Մոնին գլուխը հանեց Անրիի ձեռքի տակից, ականջները սրած փորձեց որսալ նրա շնչառությունն ու չկարողացավ: Նա կամաց մոտեցավ Անրիի դեմքին, զգույշ հոտոտեց, հասկացավ, որ նա էլ չկա, ու աչքերի կլոր մեծ բիբերը երկու կողմից նեղացան ու դարձան ուղղահայաց մի գիծ՝ մեջտեղում մի քիչ ուռուցիկ: Մոնին գնաց, նստեց այն լուսանկարի մոտ, որում Անրին գրկել էր իրեն, ու սկսեց փոքրիկ, փշոտ լեզվով իր թաթիկները լիզել:

Էս Լիլոն չէր գրել, եսիմով էր գրել: :think
Հարգարժան եսիմով, պատմվածքդ նոսր էր, տեղ-տեղ կակազող, արանքներում հետաքրքիր մտքեր կային, բայց դրանք ընդհանուր ֆոնին էին խառնված ու չէին երևում:
Եթե էս պատմվածը սովորական մահկանացու գրած լիներ, ես կհասկանայի, բայց որ տեսնում եմ Իմփրեշ ծյայի անունից է դրված, ուզում եմ գամ ըտեղ հասնեմ:angry

impression
24.06.2013, 16:33
Էս Լիլոն չէր գրել, եսիմով էր գրել: :think
Հարգարժան եսիմով, պատմվածքդ նոսր էր, տեղ-տեղ կակազող, արանքներում հետաքրքիր մտքեր կային, բայց դրանք ընդհանուր ֆոնին էին խառնված ու չէին երևում:
Եթե էս պատմվածը սովորական մահկանացու գրած լիներ, ես կհասկանայի, բայց որ տեսնում եմ Իմփրեշ ծյայի անունից է դրված, ուզում եմ գամ ըտեղ հասնեմ:angry

ճիշտ ա ասում էրեխեն :angry

Վոլտերա
24.06.2013, 16:54
ճիշտ ա ասում էրեխեն :angry

:angry չգոռաս էրեխու վրա

impression
24.06.2013, 17:02
:angry չգոռաս էրեխու վրա

էլ երբեք :angry

impression
01.07.2013, 23:09
Պոետը

Ե.-ին

Ես մի ընկեր ունեմ, ով կյանքում ոչինչ չի գրել,
բայց խմում ա իսկական պոետի պես:
ու հենց խմում ա, դառնում ա հինգ տարեկան,
զարմացած, կյանքից բան չհասկացած դեմքով
նստում ա ու պատմում իր մասին, մեր
մասին, տիեզերքի մասին, ու ամեն բառի մեջ
ափսոսանք կա ու հույս, որ մի օր չի լինի
ափսոսանքը:
ինքը պոետ ա, ինքը գիտի կյանքը
ինքը ինձ գիտի, քեզ գիտի,
ու ինքը գիտի, թե առավոտը վեցին
ինչ հավես ա դռդռում
սառնարանը:

impression
02.07.2013, 00:41
բժշկի մոտ

բժիշկն ասաց. «ինչի՞ համար եք եկել»,
պատասխանեցի. «դաստակիս վրա տկտկում ա
ժամացույցս, որ գոյություն չունի»:
բժիշկն ասաց. «աշխարհում էնքան մարդ կա, ում
գոյություն չունեցող սիրտն ա տկտկում, ու
ոչ մեկի մտքով չի անցնում իրար խառնվել»:
ու դուրս գրեց թեթև-տարիչների մի ամբողջ
տուփ:

impression
04.07.2013, 00:33
Cesaria Evora

իմ կյանքում կար մի ամառ, երբ կարևոր էին
միայն քամին, արագությունն ու
բոկոտն երգչուհին՝ բեմի վրա,
ով ապրում էր իմ գլխում ու ինձ
համար դառնում ամառվա խորհրդանիշ,
որովհետև իմ գլխում ինքն ուներ
երկար գանգուր մազեր, սլացիկ
մարմին ու կարմիր երկար զգեստ,
որն իրեն սազում էր շատ ու կրակ էր
դարձնում:

impression
07.07.2013, 02:03
գյուղի գիշերները

փոքր ժամանակ չէի սիրում գյուղում մնալ
որովհետև գյուղի տան հոտը
չէի սիրում,
երեխաների սենյակի հավերժ
ճռռացող երրորդ պարկետը չէի սիրում,
թախտին մեռնող մեծ տատի մասին
հուշը չէի սիրում,
հիստերիկ աքլորի կոկորդի ելևէջները
չէի սիրում,
վախեցած աչքերով ձու ածելու գործին լծված
ու հետո էլ հիստերիկ աքլորի կողմից
երեք րոպեն մեկ խոշտանգվող
հավերին չէի սիրում,
ագրեսիվ թխսկանին չսիրելու բան
չունեի, իրենից ուղղակի
վախենում էի,
բախչի գլխին գտնվող նախամարդու
զուգարանի հոտը չէի սիրում,
հարևանի, ով նաև պապիս հարազատ
եղբայրն էր, ինը կատուներից առնվազն
յոթին չէի սիրում,
բայց էդ ամենին կդիմանայի,
եթե ինձ ամեն անգամ չքնացնեին
մորաքրոջս կողքին,
ով իր ծակծկող ոտներով քսվում էր իմ
ոտներին, ու ես մտածում էի, որ
ինքը փշոտ ա վարդի պես,
ու ոտքերս միշտ վերմակից
դուրս էի թողնում, որ չկպներ ինձ,
դրա համար էլ առավոտները
փորս ցավում էր:

հետո մենք էրեխեքով երկար քննարկում էինք, թե
ինչի ա մորքուրի ոտները տենց ծակծկող,
դե միակ տառապողը ես չէի,
ու պատասխանը չէինք գտնում, մինչև
մի օր դրա մասին բարձր ասացի
մեծերի մոտ, ու պապաս ու քեռիս սկսեցին
ծիծաղել, իսկ մորքուրս
լաց եղավ:
էդ գիշեր ուզում էի, որ մոտս քնի,
քսվի ոտներիս իր ծակող ոտներով,
բայց չեկավ, ու թեև
հաջորդ առավոտյան փորս չէր ցավում,
մեկ ա ինձ շատ վատ էի զգում:

impression
20.09.2013, 03:46
ՄՈԽՐԱՄԱՆ

նա մտավ փաբ, բերանից հանեց ծխախոտը,
հանգցրեց իմ մոխրամանի մեջ ու նույնիսկ
վրաս չնայեց:
հետո վերցրեց մի շիշ գարեջուր
նայեց հեռախոսին, թափով այն շպրտեց դիմացի
պատին, գնաց կպավ բարի մոտ նստած մի
հաստլիկ կնոջ, ով անձեռոցիկով քերում էր դեմքի
շպարը, ականջին ինչ-որ բան ասաց,
կինն անձեռոցիկը նետեց մոխրամանիս մեջ
ու վրաս չնայեց, որովհետև
այդ պահին թեքվեց ու նրա ականջին ինչ-որ բան
գոռաց: ինչքա՞ն: նորից գոռաց:
հինգ հազարանոցը վերցրեց ձեռքից ու միասին
գնացին զուգարան: հաջորդ երգի կեսերից դուրս եկան,
հաստլիկը մատների ծայրերով շուրթերը մաքրեց
ու նոր անձեռոցիկ վերցնելով՝ նորից նստեց
բարի մոտ:
նա փսխեց հաստլիկի աթոռի կողքը:
կինն անձեռոցիկը նետեց մոխրամանիս մեջ
ու հինգ հազարանոցը պարզելով՝ երկու հատ
լոնգ այլընդ ուզեց:

Արևանուռ
20.09.2013, 08:18
պարկետը[/B] չէի սիրում

գյուղերի հոտ եկող տներում հազիվ թե հատակը պարկետած լինի, այդ մի բառը կոլորիտը կորցնում է, կներես :)

impression
20.09.2013, 11:12
դե հիմա մերը պարկետած էր, հո զոռով չի )))) համ էլ գյուղի հոտը էնքան էլ ոչ ցիվիլ հոտ չի, ես նկատի չեմ ունեցել թրիքի ու կենդանիները հոտերը, այլ՝ լավաշի, հազար ու մի տեսակի մրգերի, մեղրի հոտը և այլն )))

բայց հենց էն ոտանավորում, որից մեջբերել ես, նկատի եմ ունեցել ծերության հոտը
իսկ պարկետը ընդհանրապես թեմա չի, մեր գյուղի տունը ամենալավերից էր, ինչ անեմ, հո խրճիթ չէի սարքելու :D

impression
07.10.2013, 03:49
ԱՅՑԵԼՈՒՆ

Զուգարանի դուռը կամաց բացվեց ու դռնից ներս խցկվեց քառասուներեքամյա կնոջ ճակատին առատորեն փռված շեկ մազափունջն ու շպարված դեմքը: Նրա թարթիչները մի քանի անգամ արագ-արագ վերուվար արեցին, աչքերը չռվեցին զզվանքից ու սարսափից, ու նա, երկու ձեռքով փակելով երեսը՝ ճչաց ու հետ փախավ: Մինչ զուգարանում գտնվողը նրա հետևից դուրս կվազեր, կինը հասցրեց վերցնել հսկայական կաշվե պայուսակն ու բարձրակրունկները կտկտացնելով՝ անհետանալ կաբինետի դռան հետևում՝ դրսում անասելի աղմուկ բարձրացնելով, սպառնալով բողոքել բոլոր հայտնի ու անհայտ ատյաններին, պատմել ամուսնուն, ճչաց, որ այդ հոգեբան կոչված շառլատանը դեռ շատ կզղջա իր զազրելի արարքի համար և այլն, և այլն:

Քարտուղարուհին, տեղից վեր թռնելով, զարմացած նայում էր ձեռքերը զայրացած թափահարող տիկնոջը, ով, վերջապես, վրայի զարդեղենը զնգզնգացնելով, լքեց տարածքը: Երբ դուռը նրա հետևից փակվեց, կաբինետից դուրս եկավ կարմրած ու շփոթված հոգեբանը, ու մեղավոր հայացքով նայեց քարտուղարուհուն:

- Բռնացրեց, հա՞,-հարցրեց աղջիկը:
- Մհմ,-մրթմրթաց նա՝ վերնաշապիկն ուղղելով: - Դե լավ, ինչ արած, եթե հանկարծ ամուսինը զանգի, ասա, որ ես զբաղված եմ, երբ էլ զանգի, զբաղված եմ, քաղաքում չեմ, երկրում չեմ, մեռե՛լ եմ,- ու նորից ներս մտավ կաբինետ:

Մոտեցավ աշխատանքային սեղանին, վերցրեց վրան դրված հեռախոսագիրքն ու սկսեց թերթել: Գտավ իր ուզածը, մատը դրեց տողի տակ, ուր գրված էր՝ Ալեքսանդր Սեդրակյան, ու համարը հավաքեց:

- Ալո, պարոն Սեդրակյան. բարև ձեզ, Սահակ Գրիգորյանն է անհանգստացնում: Խնդրում եմ, ինձ համար կոնսուլտացիայի օր նշանակեք... Ահա... Այո.... Խնդիրն ավելի շատ պրոֆեսիոնալիզմին է վերաբերում... Համառոտ ներկայացնե՞մ: Լավ: Այսօր ինձ մոտ էր հայտնի գործարարներից մեկի կինը, ով մինչև ինձ արդեն երեք հոգեբան է փոխել: Նա տարօրինակ ֆոբիա ունի, սարսափում է, երբ իր մոտ հորանջում են: Ահ, դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը.... Նա ձեզ մոտ է՞լ է եղել: Այո, այո, այսօր ես էլ չդիմացա: Իհարկե, գնացի զուգարան, բայց դուռը բաց էի թողել, թե ինչ, նա տեսավ: Աղմուկ բարձրացրեց ու գնաց: Այո.... Լավ, շնորհակալ եմ, ուրեմն ուրբաթ ավելի մանրամասն կխոսենք: Ցտեսություն:

Հեռախոսն անջատեց, ու հիշելով, թե ոնց էր քառասուն րոպե պայքարում սեփական հորանջելու ցանկության դեմ, քանի կինը նկարագրում էր, թե ինչ գռեհիկ կերպով են մարդիկ իրենց թույլ տալիս հորանջել, կնոջ անձնական գործը նյարդայնացած նետեց աղբարկղը, աթոռի թիկնակից վերցրեց պիջակն ու գնաց դիմացի մայթի սրճարանը՝ թունդ սուրճ խմելու:

impression
09.01.2014, 03:58
Ուղղագրական

տաբլետով գրված,
մի տառին կպած, մյուս
տառը տպած մի քանի
բառը
դու արագ-արագ
հասցնում ես ինձ՝
հեռավորությունն ավիրելով,
իմ տառասխալային սեր

impression
12.01.2014, 02:49
կամաց կամաց մոտենում ենք էն տարիքին,
երբ բարձրանում ա մենակ ճնշումը,
երբ էլ չես ափսոսում ժամանակը
քնելու վրա ծախսել,
երբ անտարբեր ես ամեն տեսակի տարերային
աղետների ու աշխարհի վերջերի հանդեպ,
քանի որ արդեն գրեթե
կորցնելու բան չկա

Sambitbaba
15.01.2014, 09:22
կամաց կամաց մոտենում ենք էն տարիքին,
երբ բարձրանում ա մենակ ճնշումը,
երբ էլ չես ափսոսում ժամանակը
քնելու վրա ծախսել,
երբ անտարբեր ես ամեն տեսակի տարերային
աղետների ու աշխարհի վերջերի հանդեպ,
քանի որ արդեն գրեթե
կորցնելու բան չկա

Ու մի՞թե ես
քեզանից ջահել եմ,
Լիլ ջան...:(

impression
16.04.2015, 01:47
շատ երկար ժամանակ ոչ մի բան չգրելուց հետո ու մեկ էլ շատ փիս հարբած ժամանակ :)


---
վաղը ալկոհոլը միջիցս դուրս էկած կլինի
բայց քեզ չասված բաները կմնան
ու կթունավորեն ինձ:
ես հարբած կմնամ քեզնով


---
առանց քեզ ես չկամ, իմ սաղ կյանքը սուտ էր
ու սուտ ա, եթե դու չկաս, իսկ դու
երբեք չկաս իմ համար, ու դու չգիտես,
որ ես մեռնում եմ քո համար ավելի շատ,
քան մեռնում եմ առանց քեզ

impression
09.11.2015, 22:49
ատում եմ քո բոլոր
պսևդո-ընկերներին,
պսևդո-սիրեկաններին,
ու քո փերֆորմանսները՝
նրանց առաջ:
քո կյանքը կլոր ա,
առանց սուր անկյունների,
պլաստմասսայից,
ծամոնից կյանք ա:
իմ ու քո մեջ էլ ոչինչ չի մնացել
ասելու, անելու, անցնելու,
դու ինձ բաց ես թողել, ու ես
անսահմանության մեջ
լողում եմ նենց, ոնց առաջ էի լողում,
մենակ թե՝ ոչ թե դեպի քեզ,
այլ՝ չգիտեմ ուր:
ես չգիտեմ՝ քեզ հետ ինչ անել,
ոնց շփվել հետդ,
ու ինչի համար շփվել:
սա ոտանավոր չի,
ոնց ոտանավոր չի եղել երբեք ոչ մի բան,
որ գրել եմ քեզ:

impression
11.03.2016, 03:24
Մութ դրսում ու լուսավոր փաբում
մարդկանց բացակայությունը,
դեղին կլոր լույսերն ու
խայտաբղետ պատերը
ապահովության զգացողություն են տալիս,
ու թե չլինեին թրջված ոտքերս,
Զեմֆիրայի ձայնն էլ դուրս չհորդեր
դինամիկներից, կարելի կլիներ մտածել,
որ քո չսերն իմ հանդեպ
խախտում ա կյանքի բնականոն ընթացքը

impression
22.03.2017, 17:52
Ախմատովա էին թարգմանում, ես էլ էի փորձել, բայց չէի ուղարկել, ճմրթել շպրտել էի մի կողմ։ Խոհանոցի սեղանի տակից գտա անձեռոցիկի վրա խզբզած, ափսոսեցի դեն նետել, մանավանդ որ ահագին նյարդեր գնացին սրա պատճառով։

Ես քո սերը էլ չեմ փնտրում,
Այն այլևս ուրիշինն է,
Խանդոտ նամակներ չեմ գրում
Նրան, ով ապագա կինդ է:
Բայց խնդրում եմ, թույլ տուր, որ նա
Կարդա բոլոր իմ տեքստերը,
Թող, որ պահի նկարներս,
Չէ որ սիրեցյալն ես նրա։
Անփորձ աղջիկների համար
Քաղցր է համը հաղթանակի,
Ոչ թե զրույցն ընկերական,
Կամ հուշն առաջին համբույրի։
Երբ փշուրներն երջանկության
Հատեք երկուսով միասին,
Ու հագեցած հոգուդ համար
Ձանձրալի դառնա ամեն ինչ,
Հանդիսավոր իմ խնջույքին
Չգաս։ Ես քեզ չեմ ճանաչում,
Ոչնչով չեմ կարող օգնել,
Երջանկությունից չեմ բուժում։