PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ կին գրողներ



StrangeLittleGirl
08.01.2008, 22:53
Մենք ունե՞նք այնպիսի որակի կին գրողներ, որոնց կարելի է, ասենք, Չարենցի կամ Բակունցի հետ համեմատել: Եթե ոչ, ապա ինչու՞: Ավանդույթնե՞րն են պատճառը, հայ կնոջ պասիվությու՞նը, թե՞ իսկապես դարեր շարունակ հայ կինն անտաղանդ է եղել (այսօրվա մասին չեմ խոսում. ժամանակակից կին գրողները շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ): Դպրոցում ընդամենը երկու անուն ենք անցել. Սիլվա Կապուտիկյան և Մարո Մարգարյան, սակայն նրանք, ասենք, Շիրազի որակի գրողներ են:
Իսկ վերջերս Զապել Եսայանին ենք ուսումնասիրում: Ես դեռ միայն «Վերջին բաժակը» վիպակն է կարդացել, որը բնավ դուրս չի եկել. շատ թույլ էր:
Դուք ի՞նչ կարծիք ունեք:

Sunny Stream
09.01.2008, 01:45
(այսօրվա մասին չեմ խոսում. ժամանակակից կին գրողները շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ):
Բյուր ջան, հիմա թեման ժամանակակիցներին չի՞ վերաբերում… Եթե խոսքը հների մասին է, ապա դպրոցից հիշում եմ արևմտահայ բանաստեղծուհի Հերանույշ Արշակյանին… Ինքը էդպես մեծ գրող չի, միգուցե չի հասցրել դառնալ՝ թոքախտից մահացել է 17 տարեկանում (ամա՜ն... իմ տարիքին է եղել... :cry): Տանը մի քանի բանաստեղծություն ունեինք, հիմնական թեման հիվանդության պատճառով կյանքից շուտ հեռանալն է ու հիշում եմ, կարդում, փշաքաղվում էի...

Վերջըս մո՜տ է... ալ ո՛չ շարժիլ,
ո՛չ մտածել չեմ կրնար,
Սիրտըս միայն կը կտրտի…
մատաղ մեռնի՜լն է դժվար...

Առհասարակ քիչ գործեր եմ կարդացել հայ կին գրողներից...
Եթե խոսենք ժամանակակիցների մասին… Երկար ժամանակ շատ վատ էի տրամադրված Վիոլետ Գրիգորյանի նկատմամբ, բայց վերջերս իմացա, որ Հրանտ Մաթևոսյանը իրեն անվանել է "մեր ժամանակների Չարենց" :8 ուրեմն մի բան կա... անցած սեպտեմբեր առիթ ունեցա իր հետ նույն վայրում գտնվել` հայ կանանց իրավունքների մասին քննարկումներ էին... էնպիսին էր, ինչպես իր գործերը` մեջը իսկականից լավ բողոք կար ու էդ բողոքն առանց որևէ բարդույթների արտահայտում էր... սա չի նշանակում, որ սիրում եմ նրան որպես գրող, մանավանդ, որ քիչ եմ ծանոթ, բայց մի բան հաստատ է՝ լիքը ու շատ կարևոր ասելի ունի, ուղղակի իր ընտրած ձևը ինձ դուր չի գալիս... արվեստը նրանով է արվեստ, որ խոսում է շիտակ, դիպուկ, բայց գեղեցիկ… եթե ինչ-որ մեկը ավելին գիտի Վիոլետ Գրիգորյան-պոետի մասին, ինձ հետաքրքիր կլինի կարդալ:

StrangeLittleGirl
09.01.2008, 11:11
Երկար ժամանակ շատ վատ էի տրամադրված Վիոլետ Գրիգորյանի նկատմամբ, բայց վերջերս իմացա, որ Հրանտ Մաթևոսյանը իրեն անվանել է "մեր ժամանակների Չարենց"
Վա՜յ, ես էլ եմ վերջերս դրա մասին իմացել:
Վիոլետի մասին, կարծում եմ, կարելի է առանձին թեմա բացել ժամանակակից հայ գրականություն բաժնում:
Ես նրա գործերից քչերն եմ կարդացել: Երևում է, որ տաղանդավոր է, շատ մեծ բառապաշար ունի, բայց, կարծում եմ, այնքան էլ տեղին չի օգտագործում իր հնարավորությունները:

Godfreed
05.07.2008, 21:11
Եթե ուշադիր նայենք համաշխարհային գրականության մեջ էլ կին գրողների թիվը զիջում է տղամարդկանց, նույնն է արվեղտի բոլոր բնագավառներում։ Դա գալիս է նրանից, որ կինը միշտ ճռռացել է կենցաղային հոգսերի տակ, առավել ևս Հայաստանում։ :angry