Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010

Էջեր : 1 2 3 4 [5] 6 7

Yellow Raven
03.07.2010, 23:50
Գժական խաղա ընթանում:love

Magic-Mushroom
03.07.2010, 23:50
Իսպանիա կրի պլիզ,եթե Իսպանիան հիմա կրի մեկը ինձ խոստացել է որ ինձ Իբիցա է հրավիրելու:hands

Ռուֆուս
04.07.2010, 00:10
ԳՈՈՈՈ՜Լ, ապրի Վիլյան, արի ճակատդ պաչեմ :love

Magic-Mushroom
04.07.2010, 00:12
Այո գոլ մերսի Իսպանիա ջան,սպասի ինձ Իբիցա:jagi:zagar:yahoo

Leo Negri
04.07.2010, 00:17
Ահ... մի կերպ խփին վերջը:

Այո գոլ մերսի Իսպանիա ջան,սպասի ինձ Իբիցա

/մտածումա Նիցցայի մասին/

ԿԳԴ
04.07.2010, 00:18
Աստղն ասումա գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո՜՜՜՜՜՜լ :bux:

Դարք
04.07.2010, 00:21
Աստղն ասումա գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո՜՜՜՜՜՜լ :bux:

ապրեն....հմմմ...ապրի Վիլյան

Magic-Mushroom
04.07.2010, 00:23
Այո էն որ ասումեն է գեղական հարսանիքների ժամանակ,եկեք ասենք շնորհավոր:hands

Rammstein
04.07.2010, 00:30
Էս ի՞նչ պայթաց մրցավար էր: :lol

Ավետ ջան???? հըն... ինչ կասես???

Դավ ջան, բա դո՞ւ ինչ կասես, կարող ա՞ ասես` խաղը ծախած էր: Մրցավարական սխալները դեռ չեն նշանակում, որ մեջը փող կա: Դեռ ավելին կարելի ա ասել, նման երկստեք սխալները ցույց են տալիս, որ ծախած բան չկար: Եթե մրցավարը գործեր Իսպանիայի օգտին, ապա էն պենալը կրկնել չէր տա կամ կրկնելուց հետո էլ եւս մի հատը կնշանակեր: Իսկ եթե գործեր Պարագվայի օգտին, ապա առաջին լրիվ արդար գոլը կհաշվեր, Պարագվայցիները պենալն էլ կրկնել կտար:
Ընդհանուր ավելի շատ Պարագվային վնասեց մրցավարը, բայց չեմ հավատում, որ փողի հարց կար: Ինչեւէ, հետդ էս թեմայով չեմ վիճում, ո՛չ ես եմ քեզ բան համոզողը, ո՛չ` դու ինձ: :)

Monk
04.07.2010, 00:33
Ապրեն դարպասապահները:

Արծիվ
04.07.2010, 00:41
Շնորհավոր Իսանիայի հաղթանակը մի միայն նրա համար որ ֆուտբոլի աշխարհի խաղերի պատմության մեջ առաջին անգամ հայտնվեցին կիսաեզրափակիչում: Չնայած միևնույն է նրանք կմրցեն երրորդ տեղի համար ;)

---------- Ավելացվել է՝ 00:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:40 ----------

Ապրեն դարպասապահները:
Միակն էին որ արժանի էին շնորհավորանքի :)

Ռուֆուս
04.07.2010, 00:43
Շնորհավոր Իսանիայի հաղթանակը մի միայն նրա համար որ ֆուտբոլի աշխարհի խաղերի պատմության մեջ առաջին անգամ հայտնվեցին կիսաեզրափակիչում բայց միևնույն է նրանք կմրցեն երրորդ տեղի համար ;)

---------- Ավելացվել է՝ 00:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:40 ----------

Միակն էին որ արժանի էին շնորհավորանքի :)

Իսպանիան 1950թ-ին 4-րդ տեղ ա գրավել :beee

Էս տարի առաջին տեղում կլինեն :P

Ապե Ջան
04.07.2010, 01:03
Իսպանիա չեմպիոն՞ ;)

Արծիվ
04.07.2010, 01:39
Իսպանիան 1950թ-ին 4-րդ տեղ ա գրավել :beee

Էս տարի առաջին տեղում կլինեն :P
Բա էս հիմար ամերիկացի կամենտատորը ի՞նչի էր ասում որ Իսպանիան առաջին անգամ մտավ կիսաեզրափակիչ :fool
Ամեն դեպքում մերսի ինֆորմացիայի համար, ես էլ ճշտեցի ու իրոք որ 1950 մտելա կիսաեզրափակիչ :)
http://en.wikipedia.org/wiki/FIFA_World_Cup#Results

Իսպանիան չի կարող լինել չեմպիոն, Գերմանիան ոչ Պարագվայ է և ոչ էլ Պորտուգալ: Ինչ և է եթե կարող են թող լինեն, ինչպես ասում են հաղթողին հալալա ;)

Enigmatic
04.07.2010, 01:42
Հենց սկզբից էլ ասում էի, որ էդքան գովելի Մեսսին խայտառակ ա լինելու ու եղավ: Անգամ մի հատ գոլ էլ չբաշարեց խփեր տարվա լավագույն ֆուտբոլիստը: Միշտ էլ սենցա. բարսելոնան թիմովա լավ խաղում, առանձին-առանձին էդքան էլ լավ չեն խաղում:

Ռուֆուս
04.07.2010, 01:44
Բա էս հիմար ամերիկացի կամենտատորը ի՞նչի էր ասում որ Իսպանիան առաջին անգամ մտավ կիսաեզրափակիչ :fool
Ամեն դեպքում մերսի ինֆորմացիայի համար :)

Իսպանիան չի կարող լինել չեմպիոն ;)

Հա, առաջին անգամ են կիսաեզրափակչում, որովհետև 1950թ-ին աշխարհի առաջնությունը ուրիշ սիստեմով էին խաղում (սկզբում չորս խումբ են յուրաքանչյուրում չորս թիմ ու չորս խմբերի հաղթողներից մի հատ խումբ էր կազմվում ու իրար հետ մեկական խաղ էին խաղում, ամենաշատ միավոր հավաքողը չեմպիոն էր դառնում, ամենաքիչը՝ չորրորդ տեղը գրավում): :)

Gayl
04.07.2010, 02:45
Արգենտինա-Գերմանիա:Գերմանիա չեմպիոն, ափսոս Մյուլերը չի խաղալու:Իսպանիան կխաղա Գերմանիայի դեմ, հետաքրքիր է Իսպանացիք հավատում են որ կհաղթեն:D:D
Բրազիլիայի բախտը չբերեց, ինքնագոլը ստիպեց, որ խուճապի մեջ ընկնեն, պետք է ֆինալում լինեին Բրազիլիան և Գերմանիան, բայց ափսոս թարս գնաց:
Գերմանացիների սառնասրտությունը մրցակցին հունից հանում է, իսկ Իսպանիան չի կարող բացառություն լինել, իսպանացիներին պաշտպանում են, նախ մաքուր գոլը չեն հաշվում, պենալը կրկնել չեն տալիս և այդքանից հետո 1:0 են հաղթում, այսքանը հաշվի առնելով Իսպանիային ասում եմ օղորմի;)

---------- Ավելացվել է՝ 03:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:40 ----------

Հենց սկզբից էլ ասում էի, որ էդքան գովելի Մեսսին խայտառակ ա լինելու ու եղավ: Անգամ մի հատ գոլ էլ չբաշարեց խփեր տարվա լավագույն ֆուտբոլիստը: Միշտ էլ սենցա. բարսելոնան թիմովա լավ խաղում, առանձին-առանձին էդքան էլ լավ չեն խաղում:
Եթե Արգենտինան թիմային խաղար Մեսսին շուտվանից ռմբարկու էր դառել, Գերմանիայի խաղին հասկացել էր, որ պետք է անհատական խաղ ցույց տա ուրիշ ճար չկա և այդպես էլ վարվեց, մի քանի լավ դրվագ ունեցավ, բայց ինքը մենակով ոչինչ էլ չէր կարող անել, իսկ ֆուտբոլը թիմային խաղ է, չկա մի հարձակվող ով կարողանա անհատական խաղով հաջողության հասնի, եթե կարող եք գոնե մեկի անունը ասել ապա ես ներողություն:

Enigmatic
04.07.2010, 02:52
---------- Ավելացվել է՝ 03:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:40 ----------

Եթե Արգենտինան թիմային խաղար Մեսսին շուտվանից ռմբարկու էր դառել, Գերմանիայի խաղին հասկացել էր, որ պետք է անհատական խաղ ցույց տա ուրիշ ճար չկա և այդպես էլ վարվեց, մի քանի լավ դրվագ ունեցավ, բայց ինքը մենակով ոչինչ էլ չէր կարող անել, իսկ ֆուտբոլը թիմային խաղ է, չկա մի հարձակվող ով կարողանա անհատական խաղով հաջողության հասնի, եթե կարող եք գոնե մեկի անունը ասել ապա ես ներողություն:

Օրինակ մեկը Ռոնալդուն: Ռեալում թիմային խաղը էդքան լավ չի ստացվում, էնտեղ համարյա բոլորը անհատական խաղ են ցույց տալիս:

Gayl
04.07.2010, 03:00
Օրինակ մեկը Ռոնալդուն: Ռեալում թիմային խաղը էդքան լավ չի ստացվում, էնտեղ համարյա բոլորը անհատական խաղ են ցույց տալիս:
Ես ներողություն:))
Իսկ Ռոնալդուն կարա՞ օրինակ երեք Գերմանիայի պաշտպանի խափի և գոլ խփի՞ կամ ավելի ճիշտ Իսպանիայի պաշտպաններին:), ինչպես տեսաք չկարողացավ, իհարկե անհատական խաղը կարևոր է, դրա համար էլ Մեսսին խորքից է խաղում, ինչպես օրինակ Ռոբենը, նրանք կարողանում են անհատական պաղ ցույց տան, բայց եթե թիմային խաղը չեղավ ուրեմն նրանք ոչինչ էլ չեն կարող անել և նորից խոսքս կրկնում եմ, որ չկա մի ֆուտբոլիստ ով ՄԻԱՅՆ անհատականով գոլեր խփի կամ էլ, եթե Ռոնալդուն էտքան տղա էր, թող մեկից ավել գոլ խփեր, եթե կարողանում է անհատականով գոլեր խփի թող ամեն խաղին գոնե մի հատ խփեր ու թող Իսպանիայի խաղն էլ 1:1 վերջանար:):
Ինքս Ռոնալդուի խաղը ավելի շատ եմ սիրում քան Մեսսինը:Մեսսին այս առաջնությունում մտավ աչքս:

Ապե Ջան
04.07.2010, 03:01
Վիլիայի գեղեցիկ դարպասի գրավումը (http://rutube.ru/tracks/3388649.html?v=317bfe124fbd09eccb0c68cb880728c8&autoStart=true&bmstart=13433)

Gayl
04.07.2010, 04:35
Պարզվել է, որ երիտասարդ ֆուտբոլիստն անձնական հաշիվներ ունի Մարադոնայի հետ: Այս տարվա մարտին Մյունխենում կայացած Գերմանիա-Արգենտինա ընկերական հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նախատեսված է եղել, որ Մարադոնան պիտի նստեր Մյուլլերի կողքին: Բայց լեգենդար ֆուտբոլիստը չի ճանաչել Մյուլլերին` կարծելով, որ կողքին հայտնվել է կողմնակի անձ: Մարադոնան անմիջապես դադարեցրել է ասուլիսը ու պահանջել հեռացնել իր կողքը նստած երիտասարդին, ինչը եւ ստիպված կատարել են ասուլիսի կազմակերպիչները: Մյուլլերը հայտարարել է, որ Արգենտինայի հետ խաղում այնպես հանդես կգա, որ Մարադոնան այլեւս երբեք չմոռանա իրեն:
http://www.armtimes.com/11572
:D:D Անգամ Մարադոնայի չորացած ուղեղը երբեք չի մոռանա Մյուլերի արագ գոլը:D

Sagittarius
04.07.2010, 05:02
Գերմանիա մյուլլերդ արգետնտինաՃՃՃՃ
Մնացած կոմենտարիաները վաղը, գերմանական պիվեն չի թողում ստեղծագործելՃՃՃՃ

Շայզ Մա-րա-դո-նա
Վիիղ զինգեն շայզ մարադոնա
Շաաաայզ մա-րաա-դոոո-նաաաաաա
վիղ զինգեն շայզ մարա-դոոո-նաաաաաա

Hda
04.07.2010, 07:59
Էս էլ էր զավեշտալի
Նախ հուլիսի 1-ին ավարտվել է Լյովի` հավաքականում աշխատելու պայմանագրի ժամկետը, ու գերմանացի լրագրողների հարցին, թե արդյոք Լյովը շարունակելո՞ւ է աշխատանքն առանց պայմանագրի, մարզիչը պատասխանել է. «Այո, ես հիմա գործազուրկ եմ, բայց մի վախեցեք. ոչ մի տեղ էլ չեմ փախչի ու կշարունակեմ աշխատել նույնիսկ այս կարգավիճակում` միայն հաղթենք

Արծիվ
04.07.2010, 08:36
Հա, առաջին անգամ են կիսաեզրափակչում, որովհետև 1950թ-ին աշխարհի առաջնությունը ուրիշ սիստեմով էին խաղում (սկզբում չորս խումբ են յուրաքանչյուրում չորս թիմ ու չորս խմբերի հաղթողներից մի հատ խումբ էր կազմվում ու իրար հետ մեկական խաղ էին խաղում, ամենաշատ միավոր հավաքողը չեմպիոն էր դառնում, ամենաքիչը՝ չորրորդ տեղը գրավում): :)

Ռուֆուս ջան բա ինչի ես ինձ խճճում ախպեր :) ուրեմն էտ ամերիկացի մեկնաբանը ճիշտ էր էլի, փաստորեն են հիսուն թվինը հաշիվ չեն առել ու իրոք դա է ճիշտ թե չէ են ժամանակ հայտնի չի թե ինձ սիստեմով են հաշվել: Ամեն դեպքում մերսի քեզանից բռատ ջան նորից ճշտելու համար ;)

---------- Ավելացվել է՝ 08:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 08:29 ----------

Վիլիայի գեղեցիկ դարպասի գրավումը (http://rutube.ru/tracks/3388649.html?v=317bfe124fbd09eccb0c68cb880728c8&autoStart=true&bmstart=13433)
Տո լավ է դրա ինչն էր գեղեցիկ, գոլ էր էլի, ամոթ էր որ չխփեր, այ ուրիշ բան էր եթե Տեվեզի գոլը դնեիր, թե չէ ..........:);)

Արծիվ
04.07.2010, 08:56
Իրոք ցավում եմ կատարվածի համար :( Ճիշտ է ես մինչև վերջ Արգենտինա եմ երկրպագել բայց այսօր մինչև խաղի սկսվելը գրեթե համոզված էի որ Արգենտինան չի դիմանա Գերմանիայի հարձակումներին ու հավանաբար կպարտվի, բայց 4-0 պարտության մասին վարկյան անգամ չէի կարող մտածել, քանի որ դա անհնար էր :D Զարմանում եմ այն թիմերի վրա (հանձինս Արգենտինայի) որոնք հասնում են քառորդ եզրափակիչ և դրանից հետո պարտվում խոշոր հաշվով, դա պարզապես ամոթ է տվյալ թիմի համար: Մարադոնայի բախտը բերեց էլ կարիք չկա մերկանալ վազելու համար իսկ Մեսսիի խաղը մի գուցե Բրազիլ 2014 ում ստացվի:

Tyler
04.07.2010, 10:11
Իսպանիան էլի զոռով շառով, ու ոչ առանց մրցավարների օգնության (Վալդեսի գոլը լրիվ մաքուր էր, նույնիսկ ավելի մաքուր քան Վիլյաի գոլը պորտուգալացիքին), իր պատմության մեջ եթե չեմ սխալվում առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ :)) Բայց սա իհարկե չեմպիոնական խաղ չի:

Gayl
04.07.2010, 13:06

Եթե կա մի հավաքական ով ֆուտբոլը սպանում է, դա Իսպանիան է, նրանք արժանի չէին հաղթելու, Վիլյայի գոլն էլ հիմար գոլ էր, կպավ երկու շտանգեքին և հետո մտավ, եթե հարվածը դիպուկ լիներ ապա երկրորդ ձողին ոչ մի դեպքում չպետք է կպներ:
Դե Գերմանիա էտ քնձռներին էն բանից արա;)

Լեո
04.07.2010, 14:49

Գայլ ջան, փնովելուց սիրտդ հովացա՞վ :))

Ուժեղներին չեն դատում, առավել ևս ապագա չեմպիոնին :)

Կարմիր Ֆուրիա, առա՜ջ :yahoo

Աբելյան
04.07.2010, 14:57
Կլոզեն մի հատ էլ գոլ խփի Ռոնալդոյի ռեկորդին ա հասնելու:

Gayl
04.07.2010, 15:01
Գայլ ջան, փնովելուց սիրտդ հովացա՞վ :))

Ուժեղներին չեն դատում, առավել ևս ապագա չեմպիոնին :)

Կարմիր Ֆուրիա, առա՜ջ :yahoo
Ապեր անկեղծ ասա Գերմանիայի խաղն ա դուրդ գալիս, թե՞ Իսպանիայի:)
Ամենասկզբից ցանկացել եմ, որ Իսպանիան նույնպես հաջողությունների հասնի, բայց տեսնելով դրանց զզվելի խաղը սրտանց պարտություն եմ ցանկանում և կարծում եմ այդպես էլ կլինի, չնայած մարդ ես կարողա էս անգամ էլ մրցավարը մի 5 գոլ չհաշվի:

Hda
04.07.2010, 15:13
մի քիչ ուշացումով48687

Լեո
04.07.2010, 15:17
Ապեր անկեղծ ասա Գերմանիայի խաղն ա դուրդ գալիս, թե՞ Իսպանիայի:)
Անկեղծ կասեմ, մինչև հիմա Գերմանիայի խաղը ավելի եմ հավանում, քան Իսպանիայինը: Դա նաև նրանից ա գալիս, որ Գերմանիային ավելի հզոր ու ավելի բաց ֆուտբոլ խաղացող թիմեր են բաժին հասել, դրանից էլ Գրեմանիան ավելի մեծ հնարավորություն ուներ արդյունավետ հակագրոհներ կազմակերպել: Ու որ ճիշտ ասեմ, ամենասկզբից էլ Գերմանիայի համար էլ եմ ցավել:
Բայց կիսաեզրափակչում արդեն ավելի լավ կկարողանանք համեմատել Գերմանիայի ու Իսպանիայի խաղերը, և կտեսնենք՝ ով ա ավելի արժանի հաղթանակի:

Ամենասկզբից ցանկացել եմ, որ Իսպանիան նույնպես հաջողությունների հասնի, բայց տեսնելով դրանց զզվելի խաղը սրտանց պարտություն եմ ցանկանում և կարծում եմ այդպես էլ կլինի, չնայած մարդ ես կարողա էս անգամ էլ մրցավարը մի 5 գոլ չհաշվի:
Սրանք պարզապես հակաերկրպագուի խոսքեր են: Իսպանիան Պորտուգալիայի դեմ հրաշալի խաղ ցուցադրեց:

---------- Ավելացվել է՝ 16:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:16 ----------

Կլոզեն մի հատ էլ գոլ խփի Ռոնալդոյի ռեկորդին ա հասնելու:

Քլոզեին համակրում եմ, բայց ափսոս նրան դա չի հաջողվի :(

Gayl
04.07.2010, 15:28
Կլոզեն մի հատ էլ գոլ խփի Ռոնալդոյի ռեկորդին ա հասնելու:

Եթե չեմ սխալվում Վիլյան նույնպես էտ վիճակի մեջ է և հետաքրքիրը այն է, որ նրանցից մեկին մնացել է ընդամենը մեկ խաղ:

---------- Ավելացվել է՝ 16:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:18 ----------

Անկեղծ կասեմ, մինչև հիմա Գերմանիայի խաղը ավելի եմ հավանում, քան Իսպանիայինը: Դա նաև նրանից ա գալիս, որ Գերմանիային ավելի հզոր ու ավելի բաց ֆուտբոլ խաղացող թիմեր են բաժին հասել, դրանից էլ Գրեմանիան ավելի մեծ հնարավորություն ուներ արդյունավետ հակագրոհներ կազմակերպել: Ու որ ճիշտ ասեմ, ամենասկզբից էլ Գերմանիայի համար էլ եմ ցավել:
Բայց կիսաեզրափակչում արդեն ավելի լավ կկարողանանք համեմատել Գերմանիայի ու Իսպանիայի խաղերը, և կտեսնենք՝ ով ա ավելի արժանի հաղթանակի:

Ամենադժվար ճանապարհը անցել է Գերմանիան, սկզբից Անգլիա, հետո Արգենտինա և հիմա Իսպանիա:
Չեմ կասկածում, որ մրցավարը իսպանիայի համար ամեն ինչ կանի, ի՞նչ է նշանակում մաքուր գոլը չհաշվել և պենալը չկրկնել, այս տարի մրցավարները իրանց խայտառակեցին:

Սրանք պարզապես հակաերկրպագուի խոսքեր են: Իսպանիան Պորտուգալիայի դեմ հրաշալի խաղ ցուցադրեց:

Նրանց երկրպագուն չեմ բայց հակա էլ չեմ, երբեք մտքովս չէր կարող անցնել, որ Գերմանիայի խաղը կսիրեմ, բայց նրանք ստիպեցին որ սիրեմ իրենց խաղը, իսկ Իսպանիան հակառակն է անում:

---------- Ավելացվել է՝ 16:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:27 ----------

Քլոզեին համակրում եմ, բայց ափսոս նրան դա չի հաջողվի :(

Քլոզեն դեռ երկու խաղ ունի անցկացնելու, հնարավոր է մի երկու հատ էլ խփի;)

Լեո
04.07.2010, 15:31
Քլոզեն դեռ երկու խաղ ունի անցկացնելու, հնարավոր է մի երկու հատ էլ խփի;)
Գայլ ջան, պայթի-տրաքի հազիվ մեկ խաղ ունի անցկացնելու, էն էլ գոլային պահ ունենալու հնարավորությունները զրոյի են մոտիկ :)

Gayl
04.07.2010, 15:36
Գայլ ջան, պայթի-տրաքի հազիվ մեկ խաղ ունի անցկացնելու, էն էլ գոլային պահ ունենալու հնարավորությունները զրոյի են մոտիկ :)
Եվ դու կարծում ես, որ այդպիսի գերարագ ֆուտբոլ խաղացող հավաքականին Իսպանիան կարող է իրա դանդալոշ հալով 90 րոպե դիմակայի՞:Էհ Պույոլը ծերացել ա, երեկ հեչ լավ մարզավիճակում չէր:
Մի հետաքրքիր փաստ ասեմ, ուրեմն երեկ Արգենտինան իրա 3 հզոր հարձակվողներով չկարողացավ ընդամենը մեկ ռեալ գոլային պահ ստեղծել:

Tyler
04.07.2010, 15:42
Գայլ ջան, պայթի-տրաքի հազիվ մեկ խաղ ունի անցկացնելու, էն էլ գոլային պահ ունենալու հնարավորությունները զրոյի են մոտիկ :)

Կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր 4 թիմերը դեռ 2 խաղ ունեն անցկացնելու, կա 3-րդ տեղի համար խաղ:

Աբելյան
04.07.2010, 18:40
Եթե չեմ սխալվում Վիլյան նույնպես էտ վիճակի մեջ է և հետաքրքիրը այն է, որ նրանցից մեկին մնացել է ընդամենը մեկ խաղ:
Նկատի ունեմ մի գոլ էլ խփի ու կստացվի որ Մունդիալների պատմության մեջ 15 գոլ ա խփել: Էդքանին Ռոնալդոն ա հասել 4 տարի առաջ: Իսկ դրա համար 2 խաղ կա, ամեն խաղում մինիմում 90 րոպե (մարզավիճակը ու խաղերի կարևորությունը հաշվի առնելով): Ոչ վնասվածք ունի, ոչ դեղին քարտ:

Gayl
04.07.2010, 18:46
Նկատի ունեմ մի գոլ էլ խփի ու կստացվի որ Մունդիալների պատմության մեջ 15 գոլ ա խփել: Էդքանին Ռոնալդոն ա հասել 4 տարի առաջ: Իսկ դրա համար բավարար 2 խաղ կա, ամեն խաղում մինիմում 90 րոպե (մարզավիճակը ու խաղերի կարևորությունը հաշվի առնելով): ՈՉ վնասվածք ունի, ոչ դեղին քարտ:

Մոռացել էի, որ երրորդ տեղի համար էլ խաղ կա:D

Sagittarius
04.07.2010, 19:03
Կամացիծ ամեն ինչ իրա տեղն ա ընկնում, փուչիկները տրաքում են, գիգանտները մնում են /չնայած մի երկու փուչիկ հլը կաՃՃ/
Բրազիլիան և Արգենտինան իրենց մրցակիցների հարցում հաջողակ էին մինչև քառորդ եզրափակիչ, իսկ այստեղ արդեն երևաց թե ով ով ա իրականում... մեսսի մարադոնա, չգիտեմ ինչ, նեմեցներին վսյո էտո պո բարաբանու,:) ընդամենը էժանագին պրապագանդա, որին նույնիսկ մարադոնան հավատաց

Գերմանիա- Հոլանդիա, ամենաճիշտ եզրափակիչը

yerevanci
04.07.2010, 19:10

Իմ համար ցավալիա, բայց ներկա դրությամբ ոնց երևումա այլ տարբերակ չկա

Ambrosine
04.07.2010, 19:16
Մոդերատորական. այս ի՞նչ եք արել էս զուլալ թեմայի հետ http://forum.realmadrid.am/images/smiles/mega_shok.gif Մարդ մի օր չբացակայի:angry
Թեման փակվում է՝ մոդերավորման նպատակով:

Ambrosine
04.07.2010, 19:57
Մոդերատորական. թեման վերաբացվում է: Մի շարք գրառումներ տեղափոխվել են «Ֆուտբոլ» (http://www.akumb.am/showthread.php/68-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC/page29) թեմա: Մի շարք գրառումներ ջնջվել են: Մարդիկ գիտեն, հասկանում են, որ թեմայից շեղվում են, բայց շարունակում են թեմայից դուրս գրառումներ կատարել :angry

Հուսով եմ՝ այլևս նման վիճակ չի լինի թեմայում: Նաև պարտադիր կարդացեք «Սպորտ բաժնի կանոնադրությունը» (http://www.akumb.am/showthread.php/47430-%D5%8D%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) : Հաշվի առնելով հաճախակի դարձած խախտումների նոր տեսակները՝ նրանում նոր կետեր կավելացվեն:

հ.գ. այսուհետ խստորեն կպատժվեն այն գրառումների հեղինակները, որոնք ֆուտբոլիստներին գունային պիտակավորումներ կտան:

Ռուֆուս
04.07.2010, 20:13
Աստղուլյա, բա նոր հարցումն ու՞ր ա :)

Ambrosine
04.07.2010, 20:56
Աստղուլյա, բա նոր հարցումն ու՞ր ա :)

Չուկը չկա, որ ջնջի :(

Ambrosine
04.07.2010, 21:22
Մոդերատորական. ահա նախորդ հարցման արդյունքները՝

http://img810.imageshack.us/img810/2087/harcum111.png

http://img145.imageshack.us/img145/8303/harcum112.png

Հարցում 1/4_1 (http://img810.imageshack.us/img810/2087/harcum111.png)
Հարցում 1/4_2 (http://img145.imageshack.us/img145/8303/harcum112.png)
կամ՝ Հարցում (http://img145.imageshack.us/f/harcum112.png/)

Աստղ ջան, կարծում եմ ժամանակն է նոր հարցում բացելու: Արդեն հայտնի են կիսաեզրափակչի 4 մասնակիցների անունները՝ Հոլանդիա, Ուրուգվայ, Գերմանիա, Իսպանիա :)

Աստղուլյա, բա նոր հարցումն ու՞ր ա :)
Նոր հարցումն արդեն բացված է: Շնորհակալություն Ռուֆուսին ;)

Ո՞վ :clean:

Երվանդ
04.07.2010, 21:23
Իսպանիա:8

VisTolog
04.07.2010, 21:25
Իսպանիա :clean:

Sagittarius
04.07.2010, 21:29
Այսպես է պետք դիտել ֆուտբոլ, երբ խաղին գտնվելու հնարավորություն չկա:)
http://pixenate.com/pixenate//cache/photo_38526cbe4dd8ad4fa96a9fef4d640fb2.jpg

---------- Ավելացվել է՝ 21:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:14 ----------

Ո՞վ :clean:

բա դա հա՞րց ա :)

իհարկե, իրանք --» :goblin:drinks

Magic-Mushroom
04.07.2010, 21:56
Ո՞վ :)

Իհարկե մեծն ու սարսափելի,դանդաղ,բայց ուրախ ու հետաքրքիր,ազատությունների երկիր Նիդերլանդների Թագավորությունը:viannen_15::flower:yahoo

Sagittarius
04.07.2010, 22:09
Իհարկե մեծն ու սարսափելի,դանդաղ,բայց ուրախ ու հետաքրքիր,ազատությունների երկիր Նիդերլանդների Թագավորությունը:viannen_15::flower:yahoo

մե՞ծ:D հարյուր քսան կիլոմետրից արագ քշեշ սահմաներից դուրս կթռնես:D
բայց եթե լուրջ, Հոլանդաիան էլ է չեմպիոնին արժանի խաղ ցուցադրում, միշտ էլ լավ թիմ են ունեցել, բայց, ցավոք, չեմպիոն չեն եղել,

Արծիվ
04.07.2010, 22:21
Կարո՞ղա մի հատ էլ ֆինալում հարցում դնեք թե ովա դառնալու չեմպիոն վերջի երկու թիմերից :D

Տրիբուն
04.07.2010, 23:13
Իսպանիա:8

Գոնե սենց հա:
Էս ինչ մի հատ խայտառակ եղանք ազգովի - Բրազիլիային ու Արգենտինային ֆուկ արցեին հենց առաջին քչից շատից լուրջ հակառակորդները: Էն Գերմանիան գյոզալ Արգենտինային չուլ սարքեց փռեց արևին չորանալու, Կլոզեն էլ Մեսսին երեք մատից կոմբինացիա ցույց տվեց:

Թաղեմ Բրազիլիայի բոյը, գյոզալ խաղը սարքեցին Շեքսպիրյան տրագեդիա, ճապոնական ֆինիշով՝ խառակիրի:

Ուզում եմ Հոլանդիա-Իսպանի ֆինալ, բայց աչքիս Գերմանիան հերթով սաղին ոտատակ տալով չեմպիոն ա դառնալու:

Բայց մազալու կլինի, որ ֆինալը լինի Ուրուգվայ-Գերմանիա ու Ուրուգվայի հաղթի:

Rammstein
04.07.2010, 23:20
Կարո՞ղա մի հատ էլ ֆինալում հարցում դնեք թե ովա դառնալու չեմպիոն վերջի երկու թիմերից :D

Իսկ ինչո՞ւ ոչ, ո՞ւմ է պետք ժամանակավրեպ հարցումը մնա, քվեարկության արդյունքն էլ ոչինչ չասի:

Տրիբուն
04.07.2010, 23:34
Սկզբունքորեն, Գերմանիայի չեմպոին դառնալը լրիվ տեղավորվում ա ՖՒՖԻԱ-ի տրամաբանության մեջ: Սա երկրորդ մունդիալն ա Եվրոպայից ու Ամերիկայից դուրս, Ճապոնիա-Կորեա մունդիալից հետո, ու անցած անգամ չեզոք մայրցամաքում չեմպիոն դարձավ Բրազիլիան, հիմա էլ էլի չեզոք մայրցամաքում չեմպիոն կդառնա Գերմանիան: Չեմպիոն են դառնում ստամինայով (հազար ներողություն, ձվերով) թիմերը, իսկ էտ անտեր ստամինան մնացած թիմերի մեջ ունի միայն Գերմանիան: Իսպանին էտքան դուխ չունի չեմպիոն դատնալու համար` կիսաեզրափակիչում ոտները դողալու են խաղացողների, հենց նեմեցները հելնեն դեմները: Ու արդյունքում, գեշ, անտաշ, բռի ֆուտբոլը չորրորդ անգամ կդառնա կամպիոնե: Յարաբ, Հոլանդը դեմները առնի, բայց դե դա էլ շաաաատ յարաբ սերիայից ա:

Արծիվ
04.07.2010, 23:35
Բայց մազալու կլինի, որ ֆինալը լինի Ուրուգվայ-Գերմանիա ու Ուրուգվայի հաղթի:
Ես Հարավամերիկյան թիմերին շատ եմ սիրում ու քանի որ դրանցից երեքը արդեն թռան հիմա ուզում եմ որ Ուրուգվայը դառնա չեմպիոն: Նրանց մեջ եռանդ եմ տեսնում որը ուներ նաև Պարագվայը, բայց այդ նույն չեմպիոն դառնալու եռանդը չտեսա Արգենտինայի և Բրազիլիայի մեջ, դրա համար շատ եմ ուզում որ Ուրուգվայը հաղթի: Ցավում եմ որ Լուիզ Սուարեզը բաց է թողնելու այս խաղը բայց Ֆորլանը ստիպված է համ իր տեղը խաղա համ էլ նրա :)

Magic-Mushroom
04.07.2010, 23:43
Նիդերլանդները միակ թիմն է,որ այս անգամ երբեք չի պարտվել:love

Rammstein
05.07.2010, 01:38
Ու արդյունքում, գեշ, անտաշ, բռի ֆուտբոլը չորրորդ անգամ կդառնա կամպիոնե:

Աչքիս էս տարի աշխարհի առաջնությունը չես նայում հա՞: :think Գերմանիայի խաղում ե՞րբ ես տեսել գեշ, անտաշ ու բռի ֆուտբոլ: :o

Sagittarius
05.07.2010, 01:54
Աչքիս էս տարի աշխարհի առաջնությունը չես նայում հա՞: :think Գերմանիայի խաղում ե՞րբ ես տեսել գեշ, անտաշ ու բռի ֆուտբոլ: :o

Կոտդիվուարի խաղից հետո բրազիլացիք նազուտուզը դրել էին, բայց էն օր որ իրանք Ռոբենին էի քանդակում, ոչ մեկ ձեն չհանեց:angry
գերմանացիք մի հատ շաաատ մեծ պլուս ունեն մյուսների համեմատ, ունեն երիտասարդ, նպատակասլաց ու թարմ հավաքական, որոնց չեմ կարողանում դիմակայել արդեն ուռճացած բիձեքը, էտ առումով Բալակի դուրս մնալը դրական էր.

Rammstein
05.07.2010, 09:13

Համաձայն եմ, էն օրը զգացվեց, որ ամբողջ Բրազիլիայի հավաքականը անզոր ա մի հատ Ռոբենի դիմաց: :)
Բալակի առումով էլ եմ համաձայն: Բացի էն, որ ինքը վետերան ա, ինքը նաեւ այլ երկրի թիմում ա հանդես գալիս, իսկ էս տարվա Գերմանիայի հավաքականի խաղացողների մեծ մասը Բունդեսլիգայի խաղացողներ են, ինչը լավ ա, ու ապրի Յոախիմ Լյովը, որ տենց խելոք քայլ ա արել:

Տրիբուն
05.07.2010, 10:11
Աչքիս էս տարի աշխարհի առաջնությունը չես նայում հա՞: :think Գերմանիայի խաղում ե՞րբ ես տեսել գեշ, անտաշ ու բռի ֆուտբոլ: :o

Նայում եմ: Համաձայն եմ, որ Գերմանիան ամենաարդյունավետ ֆուտբոլն ա ցուցադրում: Բայց ինչ անեմ, ինձ գերմանական խաղաոճը դուր չի գալիս: Կանխակալ վերաբերմունք ա, բան չունեմ ասելու: Ճաշակի հարց ա: Ուրիշ բան, որ նպատակասլացությամբ, տրամադրվածությամբ ու արդյունավետությամբ գերմանացիները իրոք արժանի են չեմպիոն դառնալուն: Եթե ֆինալում հաղթեն հոլանդացիներին ;) Իսպանիային կարծում եմ Արգենտինայի պես փռելու են արևին չորանալու:

romanista
05.07.2010, 10:22
Ես Հարավամերիկյան թիմերին շատ եմ սիրում ու քանի որ դրանցից երեքը արդեն թռան հիմա ուզում եմ որ Ուրուգվայը դառնա չեմպիոն: Նրանց մեջ եռանդ եմ տեսնում որը ուներ նաև Պարագվայը, բայց այդ նույն չեմպիոն դառնալու եռանդը չտեսա Արգենտինայի և Բրազիլիայի մեջ, դրա համար շատ եմ ուզում որ Ուրուգվայը հաղթի: Ցավում եմ որ Լուիզ Սուարեզը բաց է թողնելու այս խաղը բայց Ֆորլանը ստիպված է համ իր տեղը խաղա համ էլ նրա :)
Այ, մանրից իրար սկսում ենք հասկանալ:) Մի մտածեք, թե Ուրուգվայը առաջնությունում մնացածներից ամենաթույլն ա, նախ նրանք աշխարհի երկակի չեմպիոն են ու ֆուտբոլի աշխարհի առաջին չեմպիոնները, երկրորդը` ծատ կայացած, կազմակերպված ու բալանսավորված թիմ ա, որ ճշտությամբ կատարում ա մարզչի առաջադրանքները, շատ լավ գիտի, թե որ մրցակցի հետ խաղի որ ժամանակահատվածում որ համարով պետք ա խաղա ու նաև տեխնիկապես լավ թիմ ա, ու երրորդ` մի ասացվածք կա, ասում ա` քեզանից թույլի հզորությունը հենց նրա թուլության մեջ ա:
Առաջ, սելեստա...
Այս անգամ էլ հարցման մեջ քվեարկում եմ նրանց օգտին)

Skeptic
05.07.2010, 15:14
Ժողովուրդ, էս կադրերը որ տեսա, լացս էկավ... :cry

http://www.youtube.com/watch?v=BN-7DbwQhTI&NR=1

Sagittarius
05.07.2010, 17:04
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash2/hs026.ash2/34666_409984851975_328380346975_5105824_6985115_n.jpg

հեհե, արգենտինացիքի դեմքերը:D
տեղն ա իրանց, շատ լոպազցան

բայց տենց էլ մի բան չհասկացա, Մեսսին ձեռով խաղաց Մյուլեռին դեղին տվին:think
էս տարվա դատավորները լրիվ կտցրած են:angry

Արծիվ
05.07.2010, 21:47
Նիդերլանդները միակ թիմն է,որ այս անգամ երբեք չի պարտվել:love
Հալալա իրանց Մաջիք ջան :)

Yellow Raven
05.07.2010, 21:52
Նիդերլանդները միակ թիմն է,որ այս անգամ երբեք չի պարտվել:love

Ուրուգվայն էլ դեռ չի պարտվել;)

Mephistopheles
05.07.2010, 21:58
Գոնե սենց հա:
Էս ինչ մի հատ խայտառակ եղանք ազգովի - Բրազիլիային ու Արգենտինային ֆուկ արցեին հենց առաջին քչից շատից լուրջ հակառակորդները: Էն Գերմանիան գյոզալ Արգենտինային չուլ սարքեց փռեց արևին չորանալու, Կլոզեն էլ Մեսսին երեք մատից կոմբինացիա ցույց տվեց:

Թաղեմ Բրազիլիայի բոյը, գյոզալ խաղը սարքեցին Շեքսպիրյան տրագեդիա, ճապոնական ֆինիշով՝ խառակիրի:

Ուզում եմ Հոլանդիա-Իսպանի ֆինալ, բայց աչքիս Գերմանիան հերթով սաղին ոտատակ տալով չեմպիոն ա դառնալու:

Բայց մազալու կլինի, որ ֆինալը լինի Ուրուգվայ-Գերմանիա ու Ուրուգվայի հաղթի:

գերմանացիք 2րդ ու 1ին համաշխարհայինի հաշիվներն են մաքրում հլա… արգենտինական սպանդն իհարկե հանցագործություն էր մարդկության նկատմամբ… բայց մի քիչ մարդկություն ա պետք էլի… 4 հատ լցրեցին, էսի Մարադոննային գերեզմանոց ա հասցնելու…

---------- Ավելացվել է՝ 21:58 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:57 ----------

Ուրուգվայն էլ դեռ չի պարտվել;)

ամեն ինչին էլ առաջին անգամից ա սկսում

Elmo
05.07.2010, 22:03
Բրազիլիայի պարտությունից հետո ահագին տխրեցի: Երկրորդ խաղակեսը ոնց որ թուղթ ու գիր արած լիներ: Բայց լավ ա գոնե Գերմանիան կա: Կա ու աջ ու ձախ փռում ա մնացածին: Չեմ հասկանում նաև Գերմանիայի պարտությունը ընտրական փուլում, բայց էլի դասում եմ սպորտային անհաջողության շարքերին: Երևի իրանք էլ չեմպիոն կդառնան: Թե չէ էս առաջնությունից կհիասթափվեմ:

---------- Ավելացվել է՝ 23:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:02 ----------

Հա, հոլանդներին էլ Ուրուգվայն ա փռելու:

Yellow Raven
05.07.2010, 22:06

Աչքիս դու կիսաեզրափակիչներից հետո արդեն հիասթափվես էս առաջնությունից:))

Արծիվ
05.07.2010, 22:06
Այ, մանրից իրար սկսում ենք հասկանալ:) Մի մտածեք, թե Ուրուգվայը առաջնությունում մնացածներից ամենաթույլն ա, նախ նրանք աշխարհի երկակի չեմպիոն են ու ֆուտբոլի աշխարհի առաջին չեմպիոնները, երկրորդը` ծատ կայացած, կազմակերպված ու բալանսավորված թիմ ա, որ ճշտությամբ կատարում ա մարզչի առաջադրանքները, շատ լավ գիտի, թե որ մրցակցի հետ խաղի որ ժամանակահատվածում որ համարով պետք ա խաղա ու նաև տեխնիկապես լավ թիմ ա, ու երրորդ` մի ասացվածք կա, ասում ա` քեզանից թույլի հզորությունը հենց նրա թուլության մեջ ա:
Առաջ, սելեստա...
Այս անգամ էլ հարցման մեջ քվեարկում եմ նրանց օգտին)
Ես էլ եմ քեզ հետ համաձայն իրոք որ Ուրուգվայը այս չորս թիմերից ոչնչով պակաս չի և ամենակարևորը մարդիկ աշխարհի կրկնակի չեմպիոն են որը իրոք հպարտանալու տեղ ունի: Ես շատ կցանկանամ որ նրանց տեսնեմ ֆինալում :)

BOBO
05.07.2010, 22:10
մնաց Իսպանիան տենանք ինչա անում, Անգլիաից ու Արգենտինայից հետո հլա հույս կա:))

Արծիվ
05.07.2010, 22:23
հեհե, արգենտինացիքի դեմքերը:D
տեղն ա իրանց, շատ լոպազցանy
Տեսեք անգլիացիների հոգնած դեմքրը, կարծես թե շախտյորի հանքից են տուն վերադառնում :D: Ի միջայլոց նրանց էլ էր հասնում, կարծում էին ծովը ծնգներիցա :lol
http://img824.imageshack.us/img824/1348/24922083.jpg (http://img824.imageshack.us/i/24922083.jpg/)

Elmo
05.07.2010, 22:30
Աչքիս դու կիսաեզրափակիչներից հետո արդեն հիասթափվես էս առաջնությունից:))

չեմ կարծում: Հոլանդը վախից կրվելու ա, որ Գերմանիայի ձեռքը չընկնի, որովհետև Գերմանիան 4-0 -ից պակաս չի մորթում: լավ ա հալալից 1-0 կրվի ու գնա տուն:

Sagittarius
05.07.2010, 22:32
Եվ այստեղ գալիս ու հանգում ենք տարվա կարևորագույն հարցերից մեկին.

Տարվա լավագույն ֆուտբոլիստ.
Ռունի, Մեսսի, Կակա, Ռոնալդու՝ միանշանակ դուրս են թռնում պայքարից /կարծում եմ ակնհայտ է, որ իրանք արժանի չեն/

Գլխավոր հավակնորդներ ԻՄՀՕ
Ֆիլիպ Լահմ, Բաստիան Շվայնշտայգեր, Առիեն Ռոբեն, Վեսլի Սնայդեռ
Վերջին երկու խաղերը կտան բոլոր հարցերի պատասխաները:)

romanista
05.07.2010, 22:39
Իսկ ես այս ցուցակում Ֆորլանի անունն էլ կավելացնեի... հերիք չի Ատլետիկոյին համարյա մենակ քաշեց հասցրեց Եվրոպայի Լիգայի եզրափակիչ ու հաղթեց այնտեղ, հիմա էլ մեծապես նպաստում ա ԱԱ-ում իր ազգային թմի առաջխաղացմանը...

Արծիվ
05.07.2010, 22:43

Ֆորլանն ու Սուրեզը բոլորից ավելի են արժանի: Կարծում եմ Սուարեզի տեղափոխվելու ժամանակնա Այաքսից դեպի որևէ մի այլ ուժեղագույն ակումբ, թե չէ այնտեղ առաջխաղացում չի ունենա:

Magic-Mushroom
05.07.2010, 22:50
Ամենինչ ժամանակը ցույց կտա,իսկ այստեղի խոսակցությունները ուղղակի ենթադրություններ են::)

romanista
05.07.2010, 22:51
Ֆորլանն ու Սուրեզը բոլորից ավելի են արժանի:

Եթե Սուարեսը իր այդ 96 խաղում խփած 74 գնդակը (կարող ա թեթև սխալվեմ) խփած լիներ ուրիշ թիմում ու ուրիշ առաջնությունում, ապա համաձայն եմ, իսկ սենց էն հոգնած Հոլանդիայում շատ հնարավոր ա էդքան գոլ խփել, ընդե արժանի թմեր չկան... մենակ մեր Էդոն ա էլի, որ չհարմարվավ ընդե... իսկ կոնկրետ Գանայի խաղով նրա հերոսության պահով, դա նրա ազգի ու թմի երկրպագուների համար ա հերոսություն, իսկ ՖԻՖԱն ուրիշ ձև ա մտածում, ես նոոյնիսկ կասեի մտածում ա թե դրա համար նրան ինչ պատիժ տա))

Արծիվ
05.07.2010, 22:53
Եվ այստեղ գալիս ու հանգում ենք տարվա կարևորագույն հարցերից մեկին.

Տարվա լավագույն ֆուտբոլիստ.
Ռունի, Մեսսի, Կակա, Ռոնալդու՝ միանշանակ դուրս են թռնում պայքարից /կարծում եմ ակնհայտ է, որ իրանք արժանի չեն/

Գլխավոր հավակնորդներ ԻՄՀՕ
Ֆիլիպ Լահմ, Բաստիան Շվայնշտայգեր, Առիեն Ռոբեն, Վեսլի Սնայդեռ
Վերջին երկու խաղերը կտան բոլոր հարցերի պատասխաները:)
Հետաքրքիրա այդ երկու հավաքականների ֆուտբոլիստներից բացի ուրիշները չկա՞ն, այ օրինակ Ուրուգվայում, Իսպանիայում և այլն և այլն :)

Sagittarius
05.07.2010, 22:55
Իսկ ես այս ցուցակում Ֆորլանի անունն էլ կավելացնեի... հերիք չի Ատլետիկոյին համարյա մենակ քաշեց հասցրեց Եվրոպայի Լիգայի եզրափակիչ ու հաղթեց այնտեղ, հիմա էլ մեծապես նպաստում ա ԱԱ-ում իր ազգային թմի առաջխաղացմանը...

սաղ կախված է վերջին խաղերից,
ամեն դեպքում չեմ կարծում, որ ներկա դրությամբ իրանք նշվածներից ավելի արժանի են. ուեֆայի լիգան և իսպանիայում /չեմ հիշում, որ տեղն էր ատլետիկոն, համենայն դեպս առաջին երկուսը չեր/ զբաղեցրած տեղը, անհամեմատելի են չեմպիոների լիգայի, առավել ևս գերմանիայի և իտալիայի չեմպիոնության հետ.
բացի այդ մի մոռացեք, որ Ուրուգվայը դեռ ևս ոչ մի լուրջ հավաքականի հետ չի խաղցել, հետագա խաղերը ցույց կտա ամեն ինչ

Արծիվ
05.07.2010, 23:02
Եթե Սուարեսը իր այդ 96 խաղում խփած 74 գնդակը (կարող ա թեթև սխալվեմ) խփած լիներ ուրիշ թիմում ու ուրիշ առաջնությունում, ապա համաձայն եմ, իսկ սենց էն հոգնած Հոլանդիայում շատ հնարավոր ա էդքան գոլ խփել, ընդե արժանի թմեր չկան... մենակ մեր Էդոն ա էլի, որ չհարմարվավ ընդե... իսկ կոնկրետ Գանայի խաղով նրա հերոսության պահով, դա նրա ազգի ու թմի երկրպագուների համար ա հերոսություն, իսկ ՖԻՖԱն ուրիշ ձև ա մտածում, ես նոոյնիսկ կասեի մտածում ա թե դրա համար նրան ինչ պատիժ տա))
Այ դրա համար էլ ասում եմ էլի որ նրա տեղափոխվելու ժամանակնա Հոլլանդիայից, քանի որ այդ երկրի առաջնությունը շատ հետա այ օրինակ՝ Իսպանիայից, Անգլիայից և ինչու չէ նաև Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Ջահել տղայա կյանքը դեռ դեմը թող գնա հզոր ակումբներ որ առաջխաղացում ունենա:

---------- Ավելացվել է՝ 23:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:57 ----------

բացի այդ մի մոռացեք, որ Ուրուգվայը դեռ ևս ոչ մի լուրջ հավաքականի հետ չի խաղցել, հետագա խաղերը ցույց կտա ամեն ինչ
Հեչ համեմատական չէր, ի՞նչ կապ ունի թե Ուրուգվայը ում հետա խաղացել :) շատ էլ հզոր թիմերի հետա խաղացել, դրանցից մեկը նաև Գանան: Ի՞նչա կարծում ես եթե Գանան լիներ Անգլիայի կամ Արգենտինայի տեղը, նման խոշոր հաշվով կպարտվեր: Ես համոզված եմ որ եթե նույնիսկ Գերմանիան ու Ուրուգվայը հանդիպեն իրար, ապա վերջինս ավելի լավ դիմադրություն ցույց կտա Գերմանիային քան Անգլիան կամ Արգենտինան կամ էլ Իսպանիան ու Հոլանդիան:

romanista
05.07.2010, 23:13
Այ դրա համար էլ ասում եմ էլի որ նրա տեղափոխվելու ժամանակնա Հոլլանդիայից, քանի որ այդ երկրի առաջնությունը շատ հետա այ օրինակ՝ Իսպանիայից, Անգլիայից և ինչու չէ նաև Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Ջահել տղայա կյանքը դեռ դեմը թող գնա հզոր ակումբներ որ առաջխաղացում ունենա:

---------- Ավելացվել է՝ 23:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:57 ----------

Հեչ համեմատական չէր, ի՞նչ կապ ունի թե Ուրուգվայը ում հետա խաղացել :) շատ էլ հզոր թիմերի հետա խաղացել, դրանցից մեկը նաև Գանան: Ի՞նչա կարծում ես եթե Գանան լիներ Անգլիայի կամ Արգենտինայի տեղը, նման խոշոր հաշվով կպարտվեր: Ես համոզված եմ որ եթե նույնիսկ Գերմանիան ու Ուրուգվայը հանդիպեն իրար, ապա վերջինս ավելի լավ դիմադրություն ցույց կտա Գերմանիային քան Անգլիան կամ Արգենտինան կամ էլ Իսպանիան ու Հոլանդիան:

Դե, առաջնության ավարտից անմիջապես հետո նրա համար առաջատար թմերն իրար կուտեն:) մենակ թե նրան չգնի Ռեալի պես անարժան ինչ որ մի թիմ, որը փողերը խելքից դուրս խաղացողների վրա ծախսում ա, վերջիններիս էլ փչացնում...

Gayl
06.07.2010, 00:03
Ու արդյունքում, գեշ, անտաշ, բռի ֆուտբոլը չորրորդ անգամ կդառնա կամպիոնե:
:D:D
Եթե գերարագ ֆուտբոլը համարվում է գեշ ու բռի ուրեմն ես ներողություն, օրինակ Հոլանդների թիմը վերջին խաղում սաղ դեղին ունեին ու 3-4 հոգի չեն խաղալու, իսկ գերմանիայից միայն Մյուլերը և այսքանից հետո բռին ով ա՞:
Ապեր Գերմանիայի կատարմամբ քանի՞ խաղ ես տեսել:)

---------- Ավելացվել է՝ 01:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:57 ----------

Տեսեք անգլիացիների հոգնած դեմքրը, կարծես թե շախտյորի հանքից են տուն վերադառնում :D: Ի միջայլոց նրանց էլ էր հասնում, կարծում էին ծովը ծնգներիցա :lol

Որ Արգենտինան պարտվելուց գոլ խփեր, գնդակը մեկ մետրից ավել մտներ ցանցից ներս ու չհաշվեին նրանք էիլ երևի խաղից հետո ոռնալուց կլինեին:
Իհարկե չես կարող ասել, թե 2:2 ից հետո ի՞նչ կլիներ, հնարավոր ա ոգևորված Գերմանացիներին ծեծեին հնարավոր ա պարտվեին, բայց Գերմանիա-Անգլիա խաղը համեմատելու չի Գերմանիա-Արգենտինա խաղի հետ:Արգենտինան 90 րոպե ոչ մի վտանգավոր հարված չկատարեց, սխա՞լ եմ ասում:

Rammstein
06.07.2010, 00:56
:D:D
Եթե գերարագ ֆուտբոլը համարվում է գեշ ու բռի ուրեմն ես ներողություն, օրինակ Հոլանդների թիմը վերջին խաղում սաղ դեղին ունեին ու 3-4 հոգի չեն խաղալու, իսկ գերմանիայից միայն Մյուլերը և այսքանից հետո բռին ով ա՞:
Ապեր Գերմանիայի կատարմամբ քանի՞ խաղ ես տեսել:)

Գայլ ջան, էն մարդը արդեն գրել ա, որ իրա վերաբերմունքը կանխակալ ա: :)

Իսկ ում վերաբերմունքը կանխակալ չի, ուզի թե չուզի պիտի խոստովանի, որ Գերմանիան էս տարի փայլուն խաղ ա ցուցադրում, դե չհաշված էն մարդկանց, ովքեր դեռ 1942 թվից դուրս չեն եկել ու իրանց համար դեռ կա նացիստական Գերմանիա, Հիտլեր, ֆուտբոլի գնդակն էլ աչքներին թնդանոթի արկ ա երեւում:

Gayl
06.07.2010, 01:15

Չեմ կարդացել, թե չէ չէի հարցնի, միայն գրածը աչքովս անցավ ու հարց տվեցի:

---------- Ավելացվել է՝ 02:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:09 ----------

Համաձայն եմ, որ Գերմանիան ամենաարդյունավետ ֆուտբոլն ա ցուցադրում: Բայց ինչ անեմ, ինձ գերմանական խաղաոճը դուր չի գալիս:

Թարսի պես այս տարի նրանք լրիվ ուրիշ ֆուտբոլ են խաղացել և Գերմանական գրեթե ոչինչ չկա:

Rammstein
06.07.2010, 01:28
Թարսի պես այս տարի նրանք լրիվ ուրիշ ֆուտբոլ են խաղացել և Գերմանական գրեթե ոչինչ չկա:

Ո՞նց, բա ինչակա՞ն ա, եթե ոչ գերմանական: :o
Այ գերմանականը հենց սենց պիտի լինի, գեղեցիկ ու կոռեկտ:::ok
Ուղղակի անցած առաջնությանը Գերմանիան էն մարզավիճակում չէր: Իսկ, օրինակ 2002-ին էլի շատ լավ խաղաց, էն որ արաբներին էլ 8-0 կրեց :)): Ուղղակի էդ տարի էլ Բրազիլիան էր շատ ուժեղ:

Gayl
06.07.2010, 01:41

Կարծում եմ բացի սառնասրտությունից ոչինչ Գերմանական չկա, մեկ էլ շաաատ քիչ ռոբոտացված խաղ կա;)
Այդ խաղը թեթևի մեջ հիշում եմ, բայց հաշիվը երբեք չի կարող դեր խաղալ, նրանք այս տարի խաղում են չափից դուրս արագ, դա գերմանական երբեք չի եղել, երբեմն տեխնիկա են ցուցադրում, դա նույնպես գերմանական չի: Հարձակվողը պաշտպաններին է օգնում, մեկ էլ կտեսնես այնպիսի արագ գրոհ են կազմակերպում, որ չես հասցնում հասկանալ ինչ է կատարվում, եթե որևէ մեկը կասի, որ դա Գերմանացիներին բնորոշ է ուրեմն ասելիք չունեմ:
Այ Տրիբունի ասածը լրիվ ճիշտ կլիներ եթե մեկ տարի առաջ ասեր, մանավանդ որ կոպիտ են խաղում, բայց այս տարի նրանց խաղի մեջ կոպտություն չկա:

Արծիվ
06.07.2010, 02:55
Որ Արգենտինան պարտվելուց գոլ խփեր, գնդակը մեկ մետրից ավել մտներ ցանցից ներս ու չհաշվեին նրանք էիլ երևի խաղից հետո ոռնալուց կլինեին:
Իհարկե չես կարող ասել, թե 2:2 ից հետո ի՞նչ կլիներ, հնարավոր ա ոգևորված Գերմանացիներին ծեծեին հնարավոր ա պարտվեին, բայց Գերմանիա-Անգլիա խաղը համեմատելու չի Գերմանիա-Արգենտինա խաղի հետ:Արգենտինան 90 րոպե ոչ մի վտանգավոր հարված չկատարեց, սխա՞լ եմ ասում:

Երկու հավաքականներն էլ փուչիկ դարձան Գերմանիայի հարձակումներից: Հա ընդունում եմ Անգլիան որոշ չափով ավելի լավ խաղաց քան Արգենտինան, չնայած նրանց խաղն էլ մի բանի պետք չէր :) բայց Արգենտինայի կողմից ընդհանրապես խաղ չկար, պարզապես այդ խաղին միայն Արգենտինա անունն էր ուրիշ ոչինչ: Ես գիտեմ որ Գերմանիան խայտառակեց երկուսին էլ, քանի որ ոչ Անգլիան և ոչ էլ Արգենտինան չպետք է այդպիսի խոշոր հաշվով պարտվեին ու դա պարզապես ամոթ էր: Հասկանում եմ Անգլիայի խաղին մրցավարության մեղքն էլ կար բայց դե եթե այդ նույն խաղը զրոյից սկսեին ապա նորից Գերմանիան խոշոր հաշվով կհաղթեր:

Gayl
06.07.2010, 03:06
Հասկանում եմ Անգլիայի խաղին մրցավարության մեղքն էլ կար բայց դե եթե այդ նույն խաղը զրոյից սկսեին ապա նորից Գերմանիան խոշոր հաշվով կհաղթեր:
Երբ պարտվում ես, սկսում ես ամբողջ թմով հարձակվել և պաշտպանությունդ թուլանում է:Հարց է առաջանում, արդյո՞ք 2:2 ի ժամանակ Անգլիան ամբողջ թիմով կհարձակվեր, միանշանակ ոչ, իսկ թե ինչ կլիներ դա ոչ ոքս էլ չենք կարող ասել, կարողա Գերմանիա պարտվեր կարողա չպարտվեր, դա այլ հարց է, միայն թե ասածս այն է որ Անգլիայի խաղը չենք համեմատում Արգենտինայի խաղի հետ, էն խեղճ Մեսսին իրան պատեպատ էր տալիս, բայց մենակով ի՞նչ աներ, իսկ Անգլիան երկու գոլ կերավ և 3 րոպեում երկուսն էլ խփեց, հակառակորդը խուճապի մեջ էր և սկսել էին սխալվել, իսկ Արգենտինան քնձռ ֆուտբոլ խաղաց:

romanista
06.07.2010, 12:47
Հոլանդացիների որակազրկված կամ վնասվածք ունեցող խաղացողներից միայն վան Դեր Վիլն ու դե Յոնգն են (երկու դեղին քարտ առաջնության ընթացքում): Վան Պերսիի վնասվածքը լուրջ չէ ու նա կխաղա: Մատիյսենը նույնպես կլինի մեկնարկային կազմում: Իսկ Ուրուգվայի կազմում որակազրկված են Սուարեսը (կարմիր քարտ), Լոդեյրոն ու Ֆուսիլեն (երկու դեղին քարտ առաջնության ընթացքում) ու դեռ վնասվածքից չի ապաքինվել թիմի ավագ Դիեգո Լուգանոն:
Այս պայմաններում հնարավոր է, որ Օսկար Տաբարեսը խաղադաշտ դուրս բերի այսպիսի մեկնարկային կազմ`

Մուսլերա
Մաքսի Պերեյրա, Սկոտտի, Վիկտորինո, Ալվարո Պերեյրա
Ֆերնանդես, Արևալո, Պերես
Կավանի, Աբրեու, Ֆորլան

Իսկ ահա հոլանդացիների հնարավոր մեկնարկային կազմը`

Ստեկելենբուրգ
Բուլահրուզ, Հեյտինգա, Մատիյսեն
Վան Բրոնհորստ, Վան Բոմմել
Դե Զեուվ, Կայտ, Սնեյդեր, Վան դեր Վաարտ
Վան Պերսի

Երկու հավաքականներն էլ առաջնությունում միակն են, որ չեն պարտվել, բայց բուքմեյքերները առավելությունը տալիս են եվրոպացիներին, նրանց հաղթանակի գործակիցը գնահատելով 1.90:

Տեսնենք ինչ կլինի:) Սելեստա, առաջ: Ինչպես ասում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նշանաբանը` ազատություն կամ մահ ;)

romanista
06.07.2010, 13:15
Փորձեմ բոլորիդ նյարդերը մի քիչ հանգստացնել սպասվելիք կիսաեզրափակիչից առաջ:)
http://forum.exler.ru/uploads/43/post-1278225417.jpg
Այստեղ առաջնության ամբողջ փլեյ-օֆֆ փուլն է 1/8 եզրափակիչից սկսած, ուղղակի հավաքականների անունների տեղը նշված են յուրաքանչյուր հավաքականին մարզահագուստը տրամադրած հովանավորները: նայեք ու փորձեք հասկանալ ով ով ա այս ռեբուսում;)

Մանուլ
06.07.2010, 13:29
Փորձեմ բոլորիդ նյարդերը մի քիչ հանգստացնել սպասվելիք կիսաեզրափակիչից առաջ:)

Հանգստացնե՞լ... :)

Այստեղ առաջնության ամբողջ փլեյ-օֆֆ փուլն է 1/8 եզրափակիչից սկսած, ուղղակի հավաքականների անունների տեղը նշված են յուրաքանչյուր հավաքականին մարզահագուստը տրամադրած հովանավորները: նայեք ու փորձեք հասկանալ ով ով ա այս ռեբուսում;)
Հետո՞ ինչ: Լավագույն թիմերը ադիդասից են օգտվում:

romanista
06.07.2010, 13:35
Չեղավ, Մանուլ, դու հանգստանալու տեղը ավելի ես լարվում:D
իսկ հայերեն ասած վապշե, եկեք աջակցենք հայրենական արտադրողին:D ներողություն օֆֆտոպի համար, ուղղակի սպասում եմ խաղին, ուզում եմ ցրվել մի քիչ) դե, Ռամշտայնը կողքից միացրած ա, բայց ավելի ա կատաղացնում:D

Մանուլ
06.07.2010, 13:45
Լավ, չենք լարվում :pardon:

Սկզբից չեմ նայել խաղերը, 1/8-ի նախավերջին խաղից սկսած եմ նայել:
Հմմ... Գերմանիան թող հաղթի :think: Ընդհանրապես, ոչ մեկի կողմից էլ չեմ, բայց կարծում եմ, որ Գերմանիան կհաղթի: Պաշտպանությունը շատ ուժեղ ա: Եթե նույն տիպի պաշտպանությամբ խաղա, Իսպանիային էլ կհաղթի, Հոլանդիային էլ (իմ կարծիքով Հոլանդիային :))):
Էդ է՞ր ձեր Արգենտինան :}: Համարյա չէին խաղում, Տեվեսն էր քիչ թե շատ երևում: Չնայած չգիտեմ, կարող ա մենակ էդ խաղում էին տենց, նախորդ խաղերը չեմ տեսել:
Բրազիլիա - Հոլանդիա խաղի մրցավարն էր շատ լավը: Մանավանդ, որ կարմիր քարտ տվեց :):
Իսպանիա - Ուրուգվայ խաղի մրցավարը էդ ի՞նչ արեց :)): Սխալ, սխալ, սխալ...

Ով էլ հաղթի, ուրախ կլինեմ, բայց ... ամեն դեպքում, Գեր-մա-նիա :clap

Magic-Mushroom
06.07.2010, 13:46
Այս տեսահոլովակը իմ փոխարեն կասի,թե ինչու է հաղթելու Նիդերլանդները:love

http://www.youtube.com/watch?v=cuGdauHx9ng

romanista
06.07.2010, 13:50
Լավ, չենք լարվում :pardon:
;)

Իսպանիա - Ուրուգվայ

Ուրուգվայը Պարագվայի հետ խառնելը պատժվում է ՖԻՖԱի օրենսգրքով:D;)

Magic-Mushroom
06.07.2010, 16:01
Բրազիլիա - Հոլանդիա խաղի մրցավարն էր շատ լավը: Մանավանդ, որ կարմիր քարտ տվեց :

Այդ կարմիր քարտը որ տվեցին,ես ուրախությունից սկսեցի տան մեջ սուսերով պար պարել:lol

Մանուլ
06.07.2010, 16:04
Ուրուգվայը Պարագվայի հետ խառնելը պատժվում է ՖԻՖԱի օրենսգրքով:D;)
լօլ :D
Խառնել եմ, խառնում եմ ու խառնելու եմ :goblin :)):
Կարևորը վերջին «վայ»-ն ա, էդ ճիշտ եմ գրել :)):

romanista
06.07.2010, 16:06
Այդ կարմիր քարտը որ տվեցին,ես ուրախությունից սկսեցի տան մեջ սուսերով պար պարել:lol
տանը վիրավորներ խոմ չունե՟ք, թե՟ սուսերով պարը առանց սուսերի էր;)

---------- Ավելացվել է՝ 17:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:05 ----------

լօլ :D
Խառնել եմ, խառնում եմ ու խառնելու եմ :goblin :)):
Կարևորը վերջին «վայ»-ն ա, էդ ճիշտ եմ գրել :)):

ես կասեի - վերջին գվայն ա)) ափսոս Ուրուգվայ - Պարագվայ եզրափակիչ չի լինի... լրիվ գվայ կլիներ)))))

Ռեդ
06.07.2010, 16:07
Արգենտինային ԱՄՈԹ:
Գիտեմ, որ Գերմանիան Իսպանիային էլ ա անցնելու: Բալետ եմ անելու, որ Հոլանդիան Գերմանիային ջարդի:

Skeptic
06.07.2010, 16:59
Գիտեմ, որ Գերմանիան Իսպանիային էլ ա անցնելու:

Իսկ ինքը ուրիշ կարծիքի ա: :D

http://www.youtube.com/watch?v=nJYv5rul11M

Ռեդ
06.07.2010, 17:54
Իսկ ինքը ուրիշ կարծիքի ա: :D
Ես էլ կուզեմ, որ Գերմանիան չանցնի ֆինալ, բայց դե գիտեմ, որ Իսպանացիքին անցնելու ա:

Moonwalker
06.07.2010, 18:04
Ես էլ կուզեմ, որ Գերմանիան չանցնի ֆինալ, բայց դե գիտեմ, որ Իսպանացիքին անցնելու ա:

Աստված ձենդ լսի, 1994-ից սպասում եմ էս պահին: Ու մնացելա ընդամենը 2 քայլ: Ավելի շուտ մնացել ա մենակ Իսպանիան ( Հոլանդիան տարբերակ չունի հաղթելու): Կարմիր ֆուրիան, եթե Պարագվայի հետ խաղի պես խաղա, ինքն էլ շանս չունի՝ մանավանդ պաշտպանությունում:

Rammstein
06.07.2010, 18:15
Իսկ ինքը ուրիշ կարծիքի ա: :D

Ինչքան գիտեմ Գերմանիայի հարցում մինչեւ հիմա չի սխալվել էս ութոտնուկը, բայց էս անգամ հուսով եմ սխալ ա: :))

Moonwalker
06.07.2010, 18:31
Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը. Ով կդառնա առաջնության լավագույն ռմբարկուն:
Այս պահին լավագույն ռմբարկուներնեն են
Դավիթ Վիլլյան- 5 գոլ
Միրոսլավ Կլոզեն- 4 գոլ
Թոմաս Մյուլլերը- 4 գոլ
Վեսլի Սնեյդերը- 4 գոլ
4 գոլ են խփել Իգուանը ու Վիտեկը, բայց իրանք էլ չեն խաղում:

Hda
06.07.2010, 18:37
Ես արդեն լրիվ վախենում եմ կանխատեսում անել
սկզբում կանխատեսեցի որ անակնկալներ են լինելու, ընթացքում, որ դեռ չեն ավարտել,
բայց էս աստիճանի՞,հեչ մտքովս չէր անցնում
Հիմա եթե նույն տրամաբանությունը գործի, քանի որ Գերմանիան ա ուժեղ ուրեմն Հոլանդիան ա չեմպիոն լինելու -եսիմ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Rammstein
06.07.2010, 18:58
Ես արդեն լրիվ վախենում եմ կանխատեսում անել

Իրոք որ վախենալու ա:
Բայց դատելով նրանից, որ Գերմանիա - Իսպանիա խաղում բուքմեյքերները Իսպանիային են հավատում, ուրեմն Գերմանիան կկրի: :))

Hda
06.07.2010, 19:04
Իրոք որ վախենալու ա:
Բայ դատելով նրանից, որ Գերմանիա - Իսպանիա խաղում բուքմեյքերները Իսպանիային են հավատում, ուրեմն Գերմանիան կկրի: :))

ըտենց էլ կլնի :D

Moonwalker
06.07.2010, 19:09
Անկանխատեսելի, անկանխատեսելի... կարողա ՈՒրուգվայն ա չեմպիոն դառնում:crazy:tease:))

Elmo
06.07.2010, 19:31
Արգենտինային ԱՄՈԹ:
Գիտեմ, որ Գերմանիան Իսպանիային էլ ա անցնելու: Բալետ եմ անելու, որ Հոլանդիան Գերմանիային ջարդի:

Դու Գերմանական ֆիլմեր աչքիս քիչ էս նայել: Նայի ու կտենաս ինչ ա լինելու Հոլանդի հետ, եթե հանկարծ Գերմանիայի ձեռքն ընկնի: Սենց ասեմ. Էն գերմանական կինոների մեջի նեգռը գերմանիայի հավաքականն ա, իսկ քարտողարուհին՝ Հոլանդը:

Ռեդ
06.07.2010, 19:35

Գերմանացիք էլ ծանոթ չեն հոլանդացի գեյերի հետ: Էդ դեպքում նեգռերի հետ շատ ավելի վատ բաներ են կատարվում: :D:D:D

Hda
06.07.2010, 19:35
Դու Գերմանական ֆիլմեր աչքիս քիչ էս նայել: Նայի ու կտենաս ինչ ա լինելու Հոլանդի հետ, եթե հանկարծ Գերմանիայի ձեռքն ընկնի: Սենց ասեմ. Էն գերմանական կինոների մեջի նեգռը գերմանիայի հավաքականն ա, իսկ քարտողարուհին՝ Հոլանդը:

վստահ ե՞ս, մտի վիվարո :)

Magic-Mushroom
06.07.2010, 19:49
Ես ուզում եմ որ Նիդերլանդներ ու Գերմանիա եզրափակիչ լինի,որ հիշեմ մեծ հայրենական պատերազմը:lol:drinks
դուք ել աչքիս Նիդերլանդական սադո-մազո ֆիլմեր չեք տեսել,թե այդ Գերմանացի Նեգրերին ինչ են անում:lol

Elmo
06.07.2010, 19:52
վստահ ե՞ս, մտի վիվարո :)

vivaro -ի ժողովուրդն էլ աչքից գերմանական ֆիլմեր չեն տեսել:

romanista
06.07.2010, 20:02
Ճիշտ ա, չափից դուրս խնդալու ա (ուրիշ բառ չեմ գտնում) էս ձեր զրույցը գերմանական պոռնոֆիլմերի ու հոլանդական գեյերի ներուժի մասին, ( :D ), բայց եկեք թողնենք արվեստն ու սեռական կողմնորոշման հարցերը ու տրվենք ֆուտբոլին: Իսկ այսօր անակնկալ ա լինելու, չնայած այն իմ համար անակնկալ չի, ես դրան սպասում եմ)))

հահա, ֆուրումում 100-րդ հոբելյանական գրառումս ինչ խոհափիլիսոփայական ստացվեց :hands ճիշտ եմ արել էլի, որ ես ամառվա ճռռան շոգին սափրել եմ գլուխս, մազ չկա, խելքը տեղն ա ինչքան ուզես:D

Լեո
06.07.2010, 20:02
Բոլորը հիացած էին Մարադոնայի ստեղծած գերհզոր թիմով, բոլորը նրա թիմին համարում էին չեմպիոնի կոչման ամենամեծ հավակնորդ, բայց եկավ Գերմանիայի հավաքականը և անցավ նրանց վրայով :)
Նույնը տեղի էր ունենում Եվրո 2008-ի ժամանակ, երբ Ռուսաստանը 3-1 հաշվով ջախջախեց Հոլանդիային: Բոլորը շտապեցին Ռուսաստանին ֆավորիտ սարքել: Հայ-հայ ա Ռուսաստանը պիտի չեմպիոն դառնար, բայց եկավ Իսպանիան ու անցավ Ռուսաստանի վրա՝ շատ հանգիստ (0-3):

Գերմանիայի երկու հաջող ելույթները դեռ ոչինչ չեն ապահովել նրա համար: Վաղը Քլոզեն պաշտոնապես Պույոլից կստանա աշխարհի առաջնություններում 14 գնդակի հեղինակ դառնալու մասին հավաստող հավատարմագիր-սերտեֆիկատը և Լյովի ուղեկցությամբ կմեկնի Հիտլերի պատմական հայրենիք:

...Իսկ Մունդիալ 2010-ի գավաթը սպասում է իր տիրուհուն՝ Կարմիր Ֆուրիային :)

Moonwalker
06.07.2010, 20:05
...Իսկ Մունդիալ 2010-ի գավաթը սպասում է իր տիրուհուն՝ Կարմիր Ֆուրիային :)
:D:D:DՎաղը կտեսնենք...

Լեո
06.07.2010, 20:06
:D:D:DՎաղը կտեսնենք...

Դա դեռ վաղը չենք տեսի: Վաղը կտեսնենք գրառմանս միջնամասում նկարագրված սցենարը :)

masivec
06.07.2010, 20:10
Լավ ելի Լեո ջան, լավ ելի
Գերմանիա:|

Moonwalker
06.07.2010, 20:10
Դա դեռ վաղը չենք տեսի: Վաղը կտեսնենք գրառմանս միջնամասում նկարագրված սցենարը :)

Ճիշտ ես, ուղղակի վաշը կտեսնենք, որ քո ասածը չենք տեսնի;)

Լեո
06.07.2010, 20:12
Ճիշտ ես, ուղղակի վաշը կտեսնենք, որ քո ասածը չենք տեսնի;)

Խի՞ չենք տեսնելու :o Լույսերը անջատելու՞ են :(

Hda
06.07.2010, 20:22
Գերմանիայի երկու հաջող ելույթները դեռ ոչինչ չեն ապահովել նրա համար:
այ ցավտ տանեմ էտի հակառակորդների անհաջող խաղն էր,այ իրոք ասածիդ նման ելույթի էին հելել:Հատկապես Արգետինան:Էնդեղ թիմ կա՞ր:Նույնիսկ Հայաստանի հավաքականը լիներ հազիվ 3-0 կրվեր:Էտ տեսակետից հալալ ա Արգենտինային

---------- Ավելացվել է՝ 21:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:20 ----------

vivaro -ի ժողովուրդն էլ աչքից գերմանական ֆիլմեր չեն տեսել:

դե կակ ռազ

Լեո
06.07.2010, 20:31
Բայց զգացիք՝ ի՞նչ կատարվեց: Բրազիլիայի ու Արգենտինայի դուրս մնալուց հետո Գերմանիայի երկրպագուների թիվը կտրուկ ավելացավ, այսինքն՝ վերոհիշյալ թիմերի խանդավառ երկրպագուները (ովքեր չէին կասկածում իրենց թիմերի հաղթանակներին) միանգամից, մեկ շնչով հանկարծ դարձան Գերմանիայի խանդավառ երկրպագուներ :)) Բա Գերմանիայից հետո ու՞մ պիտի երկրպագեք, Իսպանիայի՞ն: Չէ, լավ ա, շատ շնորհակալ ենք :lol

Magic-Mushroom
06.07.2010, 20:36
Նարանջագույններ առաջ,Ռոբբեն առաջ,եթե ուզում ես հաղթես դրակոնին,պետք է ունենաս քո սեփական դրակոնը,իսկ Ուրուգվայը չունի:hands:D
http://sport.img.com.ua/img/forall/a/5621/36.jpg

romanista
06.07.2010, 20:44
Ութոտնուկը, որը միշտ անսխալ ընտրում էր, թե Գերմանիայի հետ խաղերում ով կլինի հաղթող, վաղվա համար Իսպանիային ա ընտրել:(

http://www.championat.net/football/news-538344.html

Ռեդ
06.07.2010, 20:48
Ութոտնուկը, որւ միշտ անսխալ ընտրում էր, թե Գերմանիայի հետ խաղերում ով կլինի հաղթող, վաղվա համար Իսպանիային ա ընտրել:(
Ջհանդամին թե չի ընտրել: Եղածը մի հատ գերմանական կոկորդիլոս ա, գցում են, էդ ութոտնուկի հախից գալիս ա:

romanista
06.07.2010, 20:55
Ջհանդամին թե չի ընտրել: Եղածը մի հատ գերմանական կոկորդիլոս ա, գցում են, էդ ութոտնուկի հախից գալիս ա:

:D
Գերմանացիք տենց բան չեն անի, քանի որ ինքը ընդամենը մի անգամ ա սխալվել մի քանի տարվա իր գուշակությունների մեջ, ու գիտե՟ք երբ))) 2008 -ի Եվրոյի եզրափակիչում, հենց նույն իսկանացիքի հետ խաղում ընտրել էր Գերմանիային, բայց Գերմանիան այդ խաղում ... պարտվեց, ինչպես գիտենք) հիմա ամբողջ Գերմանիան ու հավաքականն էլ հետը հույս ունեն, որ ութոտնուկը թույլ կտա երկրորդ սխալը)))

Ռեդ
06.07.2010, 21:04
Ժող, իսկ էդ ութոտնուկը մենակ ֆուտբոլի թիմերի՞ ապագան ա տեսնում: Ես, օրինակ, ուզում եմ բախտս իմանալ: Մտածում եմ՝ արժի գնալ, թե չէ:

Hda
06.07.2010, 21:06
Ջհանդամին թե չի ընտրել: Եղածը մի հատ գերմանական կոկորդիլոս ա, գցում են, էդ ութոտնուկի հախից գալիս ա:

Էս կարողա՞ կենդանաբանություն բաժինն եմ մտել: :think

romanista
06.07.2010, 21:07
Ժող, իսկ էդ ութոտնուկը մենակ ֆուտբոլի թիմերի՞ ապագան ա տեսնում: Ես, օրինակ, ուզում եմ բախտս իմանալ: Մտածում եմ՝ արժի գնալ, թե չէ:
Տենց բան չանես) հայ ես չէ՟, հաստատ դուրդ գալու ա, գաղտնի եփելու ես ու վայելես ծովային դելիկատեսը:) մի դարձիր գերմանացիներին թշնամի)

Ռեդ
06.07.2010, 21:07
Էս կարողա՞ կենդանաբանություն բաժինն եմ մտել: :think
Սենց որ շարունակվեց, կարող ա ֆուտբոլ ու կենդանաբանություն բաժինները միավորվեն՝ կենդանաբոլ, կամ էլ ֆուտբոլկեն անվան տակ: Մարդիկ քանզի սկսել են կենդանիների հավատալ՝ ֆուտբոլի փոխարեն:

Ambrosine
06.07.2010, 21:12
Բայց զգացիք՝ ի՞նչ կատարվեց: Բրազիլիայի ու Արգենտինայի դուրս մնալուց հետո Գերմանիայի երկրպագուների թիվը կտրուկ ավելացավ, այսինքն՝ վերոհիշյալ թիմերի խանդավառ երկրպագուները (ովքեր չէին կասկածում իրենց թիմերի հաղթանակներին) միանգամից, մեկ շնչով հանկարծ դարձան Գերմանիայի խանդավառ երկրպագուներ :)) Բա Գերմանիայից հետո ու՞մ պիտի երկրպագեք, Իսպանիայի՞ն: Չէ, լավ ա, շատ շնորհակալ ենք :lol

Հարցումը բացելուց որոշ ժամանակ էր անցել, բայց դեռ Գերմանիայի առաջ 0 միավոր էր: Անգամ ուզում էի գրել, թե մեկդ Ավետի նիկով մտեք, քվեարկեք, իրան բանակ են տարել: Էն էլ նորից հետ եկավ :angry :D

Էսօր Հոլանդիան ա հաղթելու. չգիտեմ ութոտնուկը ինչ ա ասել, չի էլ հետաքրքրում :))
Կարևորը որ Իտալիան չհասավ եզրափակիչ, թե չէ նորից 11 դարպասապահով էին դաշտ դուրս գալու: Գերմանիան դեռ իր ոճով չի խաղում, հուսով եմ՝ հաջորդ խաղում իր ոճով կխաղա :))

Hda
06.07.2010, 21:20
Astgh ջան
եթե հնարավոր է,տեխնիկապես շատ բարդ չի
քվեարկությանայն մասնակիցների անունները,որ մինչ այս քվեարկել են մի թիմի համար-մի այլ գույնով արտապատկերվեր
թե,չէ ասածիդ պես մենակ Ավետին եմ մտաբերում
հա մոգական սունկը մեկ էլ

romanista
06.07.2010, 21:20
չգիտեմ ութոտնուկը ինչ ա ասել, չի էլ հետաքրքրում :))

Այ սա ճիշտ մոտեցում ա;)

Կարևորը որ Իտալիան չհասավ եզրափակիչ, թե չէ նորից 11 դարպասապահով էին դաշտ դուրս գալու:

Աստղ ջան, վերքիս աղ մի լցրա))

Ambrosine
06.07.2010, 21:30
Astgh ջան
եթե հնարավոր է,տեխնիկապես շատ բարդ չի
քվեարկությանայն մասնակիցների անունները,որ մինչ այս քվեարկել են մի թիմի համար-մի այլ գույնով արտապատկերվեր
թե,չէ ասածիդ պես մենակ Ավետին եմ մտաբերում
Անկեղծ ասած չգիտեմ՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Խառնաշփոթ էլ կառաջանա հավանաբար :claen: Դրա համար էլ նախորդ հարցումները նկարների տեսքով պահել ենք: Եզրափակիչից առաջ կարող ենք թեմայում նշել, թե որ մասնակիցը սկզբից ում էր հավատում, հետո որ հավաքականի կողմն անցավ, ով մինչև վերջ հավատարիմ մնաց իր թիմին /քանի որ իր թիմը դարձավ չեմպիոն:))/, ով իր հավաքականի պարտությունից հետո նախապատվությունը որ հավաքականին տվեց ու ինչու... Կարող ենք քննարկում էլ կազմակերպել, միայն թե զրուցարանի չվերածվի:

Աստղ ջան, վերքիս աղ մի լցրա))
Էդ երգը շատ եմ սիրում :))
Էլ չեմ լցնում:liolx:

Rammstein
06.07.2010, 21:36
:D
Գերմանացիք տենց բան չեն անի, քանի որ ինքը ընդամենը մի անգամ ա սխալվել մի քանի տարվա իր գուշակությունների մեջ, ու գիտե՟ք երբ))) 2008 -ի Եվրոյի եզրափակիչում, հենց նույն իսկանացիքի հետ խաղում ընտրել էր Գերմանիային, բայց Գերմանիան այդ խաղում ... պարտվեց, ինչպես գիտենք) հիմա ամբողջ Գերմանիան ու հավաքականն էլ հետը հույս ունեն, որ ութոտնուկը թույլ կտա երկրորդ սխալը)))

Այսինքն` իսպանացիքի հետ խաղերում էդ ութոտնուկը թարս ա աշխատում երեւր պլյուս-մինուսի սխալ են արել ծրագիրը գրողները: :D
Մխիթարական ա: :))

Hda
06.07.2010, 21:45
Անկեղծ ասած չգիտեմ՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Խառնաշփոթ էլ կառաջանա հավանաբար :claen: Դրա համար էլ նախորդ հարցումները նկարների տեսքով պահել ենք: Եզրափակիչից առաջ կարող ենք թեմայում նշել, թե որ մասնակիցը սկզբից ում էր հավատում, հետո որ հավաքականի կողմն անցավ, ով մինչև վերջ հավատարիմ մնաց իր թիմին /քանի որ իր թիմը դարձավ չեմպիոն:))/, ով իր հավաքականի պարտությունից հետո նախապատվությունը որ հավաքականին տվեց ու ինչու... Կարող ենք քննարկում էլ կազմակերպել, միայն թե զրուցարանի չվերածվի:

ոչինչ, հաջորդ չեմպիոնատին ընենց կանենք,որ ում քվեարկած հավաքականը թռնի-թեմայից ավտոմատ արգելափակվի:Եթե ըմբռնումով մոտենանք մեծ պատիժ չի լինի,ճիշտ գուշակողներն էլ իրենց թող լավ զգան որպես պարգեվատրում:Հարցն էլ ավտոմատ կլուծվի: ԻՄԽՀ

Մանուլ
06.07.2010, 21:49

Այ քեզ բան, բայց ի՞նչ խնդիր կա ստեղ: Քվեարկել ա, հավաքականը դուրս ա մնացել, հա ի՞նչ անենք, ինչի՞ պիտի արգելափակվի :o:

romanista
06.07.2010, 22:00
Այ քեզ բան, բայց ի՞նչ խնդիր կա ստեղ: Քվեարկել ա, հավաքականը դուրս ա մնացել, հա ի՞նչ անենք, ինչի՞ պիտի արգելափակվի :o:

հա էլի, յաա)) ես կբողոքեմ)))

Լեո
06.07.2010, 22:01
Կարևորը որ Իտալիան չհասավ եզրափակիչ, թե չէ նորից 11 դարպասապահով էին դաշտ դուրս գալու: Գերմանիան դեռ իր ոճով չի խաղում, հուսով եմ՝ հաջորդ խաղում իր ոճով կխաղա :))

Ոչ թե 11, այլ 12: Մարչելո Լիպիին մոռացար:

Skeptic
06.07.2010, 22:06
Տենց բան չանես) հայ ես չէ՟, հաստատ դուրդ գալու ա, գաղտնի եփելու ես ու վայելես ծովային դելիկատեսը:) մի դարձիր գերմանացիներին թշնամի)

Իմիջիայլոց, Գերմանիա - Արգենտինա խաղից առաջ, երբ ութոտնուկը «կանխատեսել էր» արգենտինացիների պարտությունը, վերջիններս առաջարկեցին դրան եփել [cup2010.lenta.ru (http://cup2010.lenta.ru/news/2010/07/03/octopus1/)]: Խաղից հետո, բնականաբար, խեղճերը տխուր-տրտում հեռացան հայրենիք... :cry2

Magic-Mushroom
06.07.2010, 22:06
Ժողովուրրդ ուզում եմ մի բան ասեմ,ով որ այսօր հաղթի արժանի է ամենաբարձր պարգեւներին,իրոք շատ տխուր է երկու հավաքականի երկրպագուներին այսօր,քանի որ այս հիաքանչ թիմերից մեկը դուրս ւ մնալու:drinks:aha

Լեո
06.07.2010, 22:07
ոչինչ, հաջորդ չեմպիոնատին ընենց կանենք,որ ում քվեարկած հավաքականը թռնի-թեմայից ավտոմատ արգելափակվի:Եթե ըմբռնումով մոտենանք մեծ պատիժ չի լինի,ճիշտ գուշակողներն էլ իրենց թող լավ զգան որպես պարգեվատրում:Հարցն էլ ավտոմատ կլուծվի: ԻՄԽՀ

Ճիշտ ես ասում, թող սխալվողները ավտոմատ արգելափակվեն: ...Ու վերջում թեմայում կմնան 11 ակտիվ մասնակիցներ :8

http://img704.imageshack.us/img704/9469/hhhhzo.jpg

romanista
06.07.2010, 22:08
Ոչ թե 11, այլ 12: Մարչելո Լիպիին մոռացար:

Մեկը ավարտեց վերքիս աղ լցնելը, բայց սկսեց մյուսը (( Լեո, դու է՟լ էս սիրում էդ երգը)))

Իմիջիայլոց, Գերմանիա - Արգենտինա խաղից առաջ, երբ ութոտնուկը «կանխատեսել էր» արգենտինացիների պարտությունը, վերջիններս առաջարկեցին դրան եփել [cup2010.lenta.ru (http://cup2010.lenta.ru/news/2010/07/03/octopus1/)]: Խաղից հետո, բնականաբար, խեղճերը տխուր-տրտում հեռացան հայրենիք... :cry2

Ութոտնուկը հաստատ նավսել, անիծել - մանիծել է կիմանա հաա) կարող ա՟ հայ ա էտի :D

Ambrosine
06.07.2010, 22:08
ոչինչ, հաջորդ չեմպիոնատին ընենց կանենք,որ ում քվեարկած հավաքականը թռնի-թեմայից ավտոմատ արգելափակվի:Եթե ըմբռնումով մոտենանք մեծ պատիժ չի լինի,ճիշտ գուշակողներն էլ իրենց թող լավ զգան որպես պարգեվատրում:Հարցն էլ ավտոմատ կլուծվի: ԻՄԽՀ
:D
Էդ դեպքում կսադրենք, ակումբի կեսը կքվեարկի... խաղերից հետո ակումբում անդորր կլինի :zagar
Բայց դե սա անիրականալի է, Hda ջան :)

Էլ չենք օֆֆտոպում :scare

Hda
06.07.2010, 22:08
Այ քեզ բան, բայց ի՞նչ խնդիր կա ստեղ: Քվեարկել ա, հավաքականը դուրս ա մնացել, հա ի՞նչ անենք, ինչի՞ պիտի արգելափակվի :o:

բացատրությունը գրած ա
բայց ինչու ես այպես ցավագին ընդունում, խոսքը միայն տվյալ թեմաի մասին է ու <արգելափակվի> սենց չակերտներով գրեմ
անձամբ օրինակ ես ունենալով սեփական կարծիքս, Արգենտինայի թռնելուց հետո էլ չեմ քվեարկի ու անկախ ցանկացած օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից գլուխ եմ խոնարհում մինչ այժ ճիշտ գուշակողների առջև:Մարդիկ առանց բացատրություների ու ....ակնհայտ ճիշտ դուրս էկան:Ոչ մի սալդատսկի պրիչին ընդունելի չի:Կա կատարված փաստ:
Ապրեք տղեք
ու անձնական խնդրանք-խնդրում եմ օգնեք
թող այս գրառմանը շնորհակալ լինեն այն ակումբցիները,որոնք մինչ այս քվեարկել են մնացած միայն մի հավաքականի օգտին
հ.գ.
Rammstein ու Magic-Mushroom խաղից դուրս են,եզրայինը ես եմ ըտենց եմ որոշում,քանի որ իրեենց դիրքորոշումները գիտեմ
շնորհակալ եմ նախապես, հատկապես Astgh ջան քեզանից հանդուրժողականությանդ համար

Elmo
06.07.2010, 22:08
20 րոպեից սկսում ա

Պայծառ արև
Սերն ու բարին
Ծիլ ու ծաղիկ
Ամբողջ տարին::clap

Hda
06.07.2010, 22:26
Ճիշտ ես ասում, թող սխալվողները ավտոմատ արգելափակվեն: ...Ու վերջում թեմայում կմնան 11 ակտիվ մասնակիցներ :8

http://img704.imageshack.us/img704/9469/hhhhzo.jpg
Լեո ջան քանի այդպես չԷ,հնարավոր է որ սխալվես
համոզված ես որ այդ 11-ը մինչ հիմա միայն այդ հավաքականին են քվեարկել՞
չեմ տեսնում նրանց շնորհակոլությունները խնդրածս գրառման

Նարե
06.07.2010, 22:28
Հոլլանդիա հաղթանակ:love:love

Ambrosine
06.07.2010, 22:30
Լեո ջան քանի այդպես չԷ,հնարավոր է որ սխալվես
համոզված ես որ այդ 11-ը մինչ հիմա միայն այդ հավաքականին են քվեարկել՞
չեմ տեսնում նրանց շնորհակոլությունները խնդրածս գրառման
Ոչ, այս արդեն 12 մասնակիցները միշտ չէ, որ Իսպանիայի օգտին են քվեարկել: Եթե գիշերը էլի չքնեմ, ցուցակը կկազմեմ:

Մանուլ
06.07.2010, 22:33
անձամբ օրինակ ես ունենալով սեփական կարծիքս, Արգենտինայի թռնելուց հետո էլ չեմ քվեարկի
Ցավագին չեմ ընդունում :):
Արգենտինան թռել ա, էլ ինչի՞ ես գրում, եթե գտնում ես, որ պիտի սխալ գուշակողներին «արգելափակեն» թեմայից:
Ասենք` ես ինչ-որ հավաքականի կողմից եմ, բայց ինքը դուրս ա գալիս, ինչի՞ պիտի չմասնակցեմ հետագա քննարկումներին, ինչ ա թե ես, օրինակ, Ֆրանսիային (մեղա-մեղա) եմ «երկրպագո՞ւմ»:

Լավ, գնամ խաղը նայեմ :)):

Հ.Գ. Ռիքը Ուրուգվայի օգտին ա քվեարկել :D:D:D:

Hda
06.07.2010, 22:42
լավ մոմենտները բռնացնեմ գցեմ
http://homega.narod.ru/2010/1.jpg

http://homega.narod.ru/2010/2.jpg[

Magic-Mushroom
06.07.2010, 22:50
Այո Գոոոոոոոոոոոլ:love Ես Քեզ սիրում եմ իմ ազատությունների երկիր Նիդերլանդների կախարդական թագավորություն:bux:

Hda
06.07.2010, 22:57
չէ ուզածս մոմենտը դժվարա բռնացնել ներող
http://homega.narod.ru/2010/13.jpg

Sagittarius
06.07.2010, 23:03
բացատրությունը գրած ա
բայց ինչու ես այպես ցավագին ընդունում, խոսքը միայն տվյալ թեմաի մասին է ու <արգելափակվի> սենց չակերտներով գրեմ
անձամբ օրինակ ես ունենալով սեփական կարծիքս, Արգենտինայի թռնելուց հետո էլ չեմ քվեարկի ու անկախ ցանկացած օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից գլուխ եմ խոնարհում մինչ այժ ճիշտ գուշակողների առջև:Մարդիկ առանց բացատրություների ու ....ակնհայտ ճիշտ դուրս էկան:Ոչ մի սալդատսկի պրիչին ընդունելի չի:Կա կատարված փաստ:
Ապրեք տղեք
ու անձնական խնդրանք-խնդրում եմ օգնեք
թող այս գրառմանը շնորհակալ լինեն այն ակումբցիները,որոնք մինչ այս քվեարկել են մնացած միայն մի հավաքականի օգտին
հ.գ.
Rammstein ու Magic-Mushroom խաղից դուրս են,եզրայինը ես եմ ըտենց եմ որոշում,քանի որ իրեենց դիրքորոշումները գիտեմ
շնորհակալ եմ նախապես, հատկապես Astgh ջան քեզանից հանդուրժողականությանդ համար

Էս արվեստի գլուխգործոցների շարանը կոչվում ա «Արգենտինայի ողբը՞», թե՞ «Բրազիլիայի ողբը»:think

Hda
06.07.2010, 23:14
էլի
http://homega.narod.ru/2010/14.jpg

http://homega.narod.ru/2010/15.jpg

http://homega.narod.ru/2010/16.jpg

http://homega.narod.ru/2010/17.jpg

---------- Ավելացվել է՝ 00:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:04 ----------

----
http://homega.narod.ru/2010/19.jpg

http://homega.narod.ru/2010/20.jpg

http://homega.narod.ru/2010/21.jpg

http://homega.narod.ru/2010/22.jpg

http://homega.narod.ru/2010/31.jpg

romanista
06.07.2010, 23:27
Ֆորլանը մեքենա ա, որը էսոր մի անգամ էլ պետք ա միացվի... հալալ ա տղեքին, հավասար խաղում են, իսկ կերած գոլն էլ էն գոլերի շարքից ա, որ թիմից ոչ մեկին չես մեղադրի...

էս ОРТ-ի Գուսևը էս ինչքան սխալներ ա անում մեկնաբանության մեջ) հետո էլ Ս. Բաղդասարյանին ենք կպնում, մեռնեմ նրա քյաչալին))))

Որուգվայ, Ուրուգվայ...:)

Magic-Mushroom
07.07.2010, 00:02
Ինչպիսի ուրախություն գոոոոոոոոոլ,մերսի Աստղ ջան քո գուշակության համար,ես քեզ պաշտում եմ,Նիդերլանդներ առաջԱյո էլի գոլ 1-3:bux:

Մանուլ
07.07.2010, 00:14
Առաջին 2 գոլերը շատ սիրուն էին :):

Իսկ Նիդեռլանդների 3-րդ գոլը ոնց որ առած լիներ. դարպասապահը մի սանտիմ տեղից չշարժվեց :esim:
Շնորհավոր :):

Magic-Mushroom
07.07.2010, 00:24
Ինչպիսի փառահեղ հաղթանակ ուռա,այո Նիդերլանդներ,հարգանքներս ու շնորհավորանքներս Farfalla,Juzeppe Balzammo,Monk,REAL_ist,Նարե,Ռեդ,
Աստված ստեղծեց ծովը,իսկ Նիդերլանդցիները ցամաքը:
Դամ,ամենիչ տամ Ամստերդամ,Նիդերլանդների Թագավորություն…

http://4.bp.blogspot.com/_e74_Ty1nGyA/SE6bSbP2qaI/AAAAAAAAAlo/0ikwpED9wX4/s400/happy%2Bdutch.jpg
http://travel.online.ua/img/news/main/43574.jpg
:bux::bux::bux:

Մանուլ
07.07.2010, 00:27
Մի հատ էլ վերջնական շնորհավոր :)):

Ժող, մի հատ մեկդ Սնեյդերի գոլը կդնե՞ք youtube-ից :):

Hda
07.07.2010, 00:31
Եվրոպան առաջին անգամ չեմպիոն

Աբելյան
07.07.2010, 00:31
Դաղալ էր:

Արծիվ
07.07.2010, 00:36
Ինչպիսի փառահեղ հաղթանակ ուռա,այո
Մաջիք ջան շնորհավորում եմ Հոլլանդիայի հավաքականի հաղթանակի կապակցությամբ, բայց էտքան էլ փառահեղ հաղթանակ չէր որ դու ես պատկերացնում և նկարագրում :D Հազիվ կրին էլի, այ Սուրեզը եթե այսօր խաղար ապա Հոլլանդի բմբուլները հաստատ օդում դու կտեսնեիր ;)
Հա իմիջայլոց ասեմ որ լրիվ հավասար ուժեր էին այսօր, մալադեց երկուսին էլ Ուրուգվայ և Հոլլանդ:

romanista
07.07.2010, 00:38
Ափսոս, շատ ափսոս... երկրորդ գոլը խփվեց չափից շատ ուշ, այ, եթե այն խփվեր մի 10 րոպե շուտ... իսկ կերած երրորդը ընդհանրապես ավելորդ էր ու անտրամաբանական... նա էլ որոշեց հաղթողին.. հոլանդացիների ֆանատներին չեմ շնորհավորում, ինչ ուզում են, թող մտածեն, եզրափակիչում, լինի թե Գերմանիան, թե Իսպանիան, դրանց ճղելու ա մեջտեղից... կիսելու ա մասերի ու ուղարկի հայրենիք... իսկ ինձ մնում ա հաճույք ստանամ Ուրուգվայի ԹԻՄԻ խաղից ու ցավեմ նրանց համար 3-րդ տեղի համար խաղում, ինչը ես շաբաթ երեկոյան մեծ հաճույքով կանեմ... անիծվեն 70-ից 73 -րդ սև րոպեները...

Magic-Mushroom
07.07.2010, 00:38
Արծիվ ջան կարեւոր հաղթեցին,այլեւս ոչ մի բան փոխել չի լինի:zagar

Արծիվ
07.07.2010, 00:39
Համոզված եմ որ Ուրուգվայը երրորդ տեղը կվերցնի:

Skeptic
07.07.2010, 00:40
Մեջիք ջան, շնորհավորում եմ: :)

Ես Ուրուգվային էի բալետ անում: :secret

Եթե գերմանացիք իսպանացիներին հաղթեն, հուսով եմ, հոլանդացիներն իրանց բմբուլները քամուն կտան: ;)

Rammstein
07.07.2010, 00:40
Շնորհավոր Նիդերլանդների երկրպագուներին, բայց պիտի ասեմ, որ Ուրուգվայն ավելի արժանի էր… ինչեւէ… :)

Արծիվ
07.07.2010, 00:41
Արծիվ ջան կարեւոր հաղթեցին,այլեւս ոչ մի բան փոխել չի լինի:zagar
Դե հա տենց էլա լինում ;) դու չիմանաս թե ես ուրախ չեմ նրանց հաղթանակով, պարզապես սա իրոք հավասար մենամարտ էր:

Sagittarius
07.07.2010, 00:42
Ափսոս, շատ ափսոս... երկրորդ գոլը խփվեց չափից շատ ուշ, այ ,եթե այն խփվեր մի 10 րոպե շուտ... իսկ կերած երրորդը ընդհանրապես ավելորդ էր ու անտրամաբանական... նա էլ որոշեց հաղթողին.. հոլանդացիների ֆանատներին չեմ շնորհավորում, ինչ ուզում են, թող մտածեն, եզրափակիչում, լինի թե Գերմանիան, թե Իսպանիան, դրանց ճղելու ա մեջտեղից... կիսելու ա մասերի ու ուղղարկի հայրենիք, Ամստերդամի բազում գեյ - ակումնբերից մեկը, փորձարկումների... իսկ ինձ մնում ա հաճույք ստանամ Ուրուգվայի ԹԻՄԻ խաղից ու ցավեմ նրանց համար 3-րդ տեղի համար խաղում, ինչը ես շաբաթ երեկոյան մեծ հաճույքով կանեմ... անիծվեն 70-ից 73 -րդ սև րոպեները...

Իմիջայլոց Ամստերդամի մասին պատկերացումները թյուր են, դա Եվրոպայի ամենագեյ քաղաքը չի, դեռ ավելին իսկական տղամարդկային հաճույքների քաղաք ա;)

հա, մոռացա, շնորհավոր Հոլանդիայի բոլոր երկրպագուներին, արժանի էին:hands

Արծիվ
07.07.2010, 00:43
Ես էլ եմ (ցավոք սրտի) Արգենտիանյից հետո Ուրուգվայի օգտին քվեարկել ու իրոք որ նրանք արժանի էին դրան:

Ռեդ
07.07.2010, 00:44
Մի հատ էլ վերջնական շնորհավոր :)):

Ժող, մի հատ մեկդ Սնեյդերի գոլը կդնե՞ք youtube-ից :):

http://www.youtube.com/watch?v=K1czLFf2tJI
Մի հատ սաղդ նայեք ու համոզվեք, որ Պերսին չէր փակում դարպասապահի տեսադաշտը:

Արծիվ
07.07.2010, 00:46
Դուք տե՞սաք թուրքերի դրոշը Ամստերդամում ծածանվելիս :[ տո ասա էս հաղթանակը ձեզ ինչ:D

Hda
07.07.2010, 00:56
Դուք տե՞սաք թուրքերի դրոշը Ամստերդամում ծածանվելիս :[ տո ասա էս հաղթանակը ձեզ ինչ:D

դե Գերմանիան գրավել են, երևի հերթը Նիդեռլանդներին ա,հաշվի առնելով,որ Ֆրանսիան էլ արաբներինն ա

romanista
07.07.2010, 01:13
Իմ կարծիքով Տաբարեսը սխալվեց, փոխարինելով Ֆորլանին: Երկրորդ խփած գոլից հետո եթե նա դաշտում լիներ, ապա նրա հեռեահար ու նպատակակետին հասնող հարվածներից մեկը հաստատ դարպասային գիծը կհատեր...չնայած որ Աբրեուին դաշտ մտցնելն էլ էր սխալ, երկրորդ խաղն անընդմեջ կարծես ծանր ծառ լիներ... ես զարմանում եմ, ի՟նչ եք գտել Հոլանդիայի մեջ... անգամ եթե ես Ուրուգվայի երկրպագու չլինեյի էլ, պարզապես զզվելի էր նարնջագույնների վրա նայելը... կոպիտ, միշտ իրանցից հայերեն ասած "դավոլնի"... նրանք եզրափակիչների անհաջողակներից են ու այս անգամն էլ բացառություն չի լինելու...

Ambrosine
07.07.2010, 01:13
Ուրուգվայ... վայ... վա՜յ... :тхинк

Էրիկ ջան, Նարե ջան... մյուսներ, շնորհավորում եմ: Հաղթանակին արժանի էիք հենց դուք: Կհանդիպենք եզրափակիչում :))

Magic-Mushroom
07.07.2010, 01:14
Ժողովուրդ ջան շատ դիտարժան խաղ էր կիսաեզրափակչի համար,երկու թիմերն էլ ապրեն,Ուրուգվայը արժանի պարտություն կրեց,հուսով եմ թագուհուն եզրափակչի ժամանակ կտեսնեմ խաղը խաղադաշտում դիտելիս:hands

Ambrosine
07.07.2010, 01:17
Իմ կարծիքով Տաբարեսը սխալվեց, փոխարինելով Ֆորլանին: Երկրորդ խփած գոլից հետո եթե նա դաշտում լիներ, ապա նրա հեռեահար ու նպատակակետին հասնող հարվածներից մեկը հաստատ դարպասային գիծը կհատեր...չնայած որ Աբրեուին դածտ մտցնելն էլ էր սխալ, երկրորդ խաղն անընդմեջ կարծես ծանր ծառ լիներ... ես զարմանում եմ, ի՟նչ եք գտել Հոլանդիայի մեջ... անգամ եթե ես Ուրուգվայի երկրպագու չլինեյի էլ, պարզապես զզվելի էր նարնջագույնների վրա նայելը... կոպիտ, միշտ իրանցից հայերեն ասած "դավոլնի"... նրանք եզրափակիչների անհաջողակներից են ու այս անգամն էլ բացառություն չի լինելու...

Անկեղծ ասեմ՝ համակրում եմ էդ հավաքականին հենց սկզբից նրա համար, որովհետև այնտեղ խաղում են Ռեալի նախկին երկու խաղացողները, որոնք, փաստորեն, հավաքականի առաջատարներն են դարձել: Մեկ էլ Էրիկը էնպիսի խանդավառությամբ ա երկրպագում, որ ակամա իր խաթր դու էլ ես սկսում էդ թիմի համար ցավել :))

romanista
07.07.2010, 01:28

Հասկացա, որ խոսքը երկնագույնների մասին ա, բայց մի երկու բան էլ ես ասեմ...Ես Ուրուգվային երկրպագում եմ շատ վաղուց բոլոր մրցաշարերում, որտեղ նրանք մասնակցում են) բա դու տեսնեիր գոլերի ժամանակ ես տանը ինչ էի անում))) ափսոս, երրորդ անգամ ուրախանալու ժամանակ չկար ուղղակի, մի 10 րոպե լիներ, կլինեյին նաև ավելացված խաղակեսերը... չգիտեմ ով ա վաղը մյուս կիսաեզրափակիչում պարտվելու, բայց նախապես ասեմ, որ 3-րդ տեղի համար պայքարում թող ջանը յուղի... առաջին դեպքն ա այս առաջնությունում, որ իմ սիրելի թմի պարտությունից ոչ դժգոհ եմ, ոչ տխուր... Ուրուգվայը ոչ Իտալիայա, ոչ ֆրանսիա, ոչ Անգլիա, ոչ Պորտուգալիա, ոչ էլ մնացածներն ա, ինքը կայացած հիասքանչ թիմ ա, որի բախտը էսօր չբերեց նենց, ոնց նախորդ խաղում...
Սուարես ջան, ու՟ր էիր, երրորդ գոլի ժամանակ գոլերին կանգնեյիր... Մուսլերյին էլ մեղադրելու չի, թմի հետ ուղղակի չգիտես ինչ կատարվեց երկրորդ խաղակեսի միջնամասում, 3 րոպեյվա ընթացքում... անիծվեն այդ րոպեները...

---------- Ավելացվել է՝ 02:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:27 ----------

,Ուրուգվայը արժանի պարտություն կրեց
երևի դու խաղը չես նայել...

Ambrosine
07.07.2010, 01:32
Հասկացա, որ խոսքը երկնագույնների մասին ա...
Չէ, ես նարնջագույնների մասին էի խոսում :)

romanista
07.07.2010, 01:35
Չէ, ես նարնջագույնների մասին էի խոսում :)
դե, համազգեստի գույնը ազգի տղամարդկանց հատվածի գույնի հետ կապ չունի... ահավոր կատաղած եմ... սենց չպիտի լիներ... ոչինչ, կիրակի կթաղենք Հոլանդիային էլ, նրանց թագուհուն էլ, մարզադաշտում նստած նրանց երկրպագուներին էլ... չեմ սիրել հոլանդացիներին իրանց երկիրն էլ հետը, ու չեմ սիրի...

Ambrosine
07.07.2010, 01:47
դե, համազգեստի գույնը ազգի տղամարդկանց հատվածի գույնի հետ կապ չունի...
Հա, ճիշտ ա, իրենք սպիտակամաշկ են :)

Դու էլի շարունակու՞մ ես :angry

romanista
07.07.2010, 01:51
Հա, ճիշտ ա, իրենք սպիտակամաշկ են :)

Դու էլի շարունակու՞մ ես :angry
Է, դե լավ էլի, Աստղ ջան, մի խոսքով այսօր "պարտված" հավաքականի համար հպարտությամբ լի գնում եմ զբաղվեմ ամենասիրածս գործով - քնեմ, բարի գիշեր...

Mephistopheles
07.07.2010, 05:20
պատրաստվեք վաղվա, Գերմանիա-Իսպանիա ողջակիզմանը…

Ֆրեյա
07.07.2010, 08:46
Ժող, մի բան ասեմ...
Իրականում, Ուրուգվայը պակաս ուժեղ թիմ չէր. ճիշտ ա, տեխնիկան ավելի թույլ էր մի քիչ, բայց շատ հավանական էր, որ Ուրուգվայը հաղթեր, եթե Հոլանդիայի երկրորդ գոլը չհաշվեին, 2.2 կլիներ, իսկ դրանից հետո հարց ա՝ ով գոլ կխփեր...
Բացի դրանից, մի տեսակ ոնց որ փչացրեցին Հոլանդիայի հաղթանակը։ Իրականում թիմը ավելի ուժեղ էր, բայց սխալ դատավարության հետևանքով հիմա չի կարելի ասել, որ 100 տոկոսանոց հաղթեցին...

Արդար չէր :(

Մանուլ
07.07.2010, 10:05
Մի հատ սաղդ նայեք ու համոզվեք, որ Պերսին չէր փակում դարպասապահի տեսադաշտը:
Ահա, երկրորդ անգամ որ կրկնում են, ավելի լավ ա երևում: Մեր մեկնաբանները Ուրուգվայի կողմից էին ուղղակի :):

Ժող, մի բան ասեմ...
Իրականում, Ուրուգվայը պակաս ուժեղ թիմ չէր. ճիշտ ա, տեխնիկան ավելի թույլ էր մի քիչ, բայց շատ հավանական էր, որ Ուրուգվայը հաղթեր, եթե Հոլանդիայի երկրորդ գոլը չհաշվեին, 2.2 կլիներ, իսկ դրանից հետո հարց ա՝ ով գոլ կխփեր...
Արդար չէր :(
Ան, ինչի՞ պիտի Հոլանդիայի երկրորդ գոլը չհաշվեին :esim: #1171 գրառման մեջ Ռեդը դրել ա էդ գոլը, նայի. ամեն ինչ արդար էր:

romanista
07.07.2010, 10:12
Խաղի ամբողջական տեսաամփոփումը

http://www.youtube.com/watch?v=YSB64gtshY8

Ուշադիր նայեք ու կհամոզվեք, որ հոլանդացիների երկրորգ գոլի ժամանակ նրանց հարձակվողը թեկուզ և շատ պասիվ, կես քայլ, բայց խաղից դուրս վիճակում էր ու Սնայդերի հարվածից հետո գնդակը քսվեց նրա ոտքին, ինչքան էլ որ ցույց տվեց, թե ոտքը մի կողմ ա քաշում...

Skeptic
07.07.2010, 10:20
պատրաստվեք վաղվա, Գերմանիա-Իսպանիա ողջակիզմանը…

Ու քանի որ Իսպանիայում ինկվիզիցիան հազար անգամ ավելի ուժեղ էր, դրա համար էլ իսպանացիք են ողջակիզելու գերմանացիներին: http://s9.rimg.info/87269722bccf19617a930f4b76338183.gif

romanista
07.07.2010, 10:35
Ժող, ով ա՟ ձեր մեջից օգտվում Google Chrome բրաուզերից: Եթե օգտվողներ կան, ապա այս հղումով կգտնեք ԱԱ-ի մասնակից բոլոր 32 հավաքականների համար Chrome-ի գեղեցիկ թեմաների հաղաքածու...) սա էլ նվեր իմ կողմից))
https://chrome.google.com/extensions/featured/worldcup?hl=ru

Elmo
07.07.2010, 10:57
Ժող, մի բան ասեմ...
Իրականում, Ուրուգվայը պակաս ուժեղ թիմ չէր. ճիշտ ա, տեխնիկան ավելի թույլ էր մի քիչ, բայց շատ հավանական էր, որ Ուրուգվայը հաղթեր, եթե Հոլանդիայի երկրորդ գոլը չհաշվեին, 2.2 կլիներ, իսկ դրանից հետո հարց ա՝ ով գոլ կխփեր...
Բացի դրանից, մի տեսակ ոնց որ փչացրեցին Հոլանդիայի հաղթանակը։ Իրականում թիմը ավելի ուժեղ էր, բայց սխալ դատավարության հետևանքով հիմա չի կարելի ասել, որ 100 տոկոսանոց հաղթեցին...

Արդար չէր :(

ուհու: Խաղից դուրս վիճակ էր, ֆուտբոլի բոլոր կանոններով: Դարպասին հարվածելու պահին դարպասապահի տեսադաշտը փակող ֆուտբոլիստը չպետք է պաշտպանվող թիմի ֆուտբոլիստներից առաջ լինի: Դա համարվում է խաղից դուրս վիճակ: Եթե ֆուտբոլիստը չփակեր դարպասապահի տեսադաշտը, ու գտնվեր պաշտպաններից առաջ, ապա դա կլիներ մաքուր գոլ, իսկ այդ դեպքում խաղից դուրս էր:
Տենանք Գերմանիան էսօր ինչ ա անելու: Ֆինալում 5:0 հոլանդին սբանեն, նոր խելքները տեղը կգա: Հոլանդին ռուսներն էլ են կրել:

Magic-Mushroom
07.07.2010, 11:48
Եվրոպական եզրափակիչի ակնկալիքով. Ուրուգվայ - Հոլանդիա` 2:3

Հաղթանակ տանելով այս Մունդիալի բոլոր հանդիպումներում` Բերտ վան Մարվեյկի Հոլանդիան հայտնվեց աշխարհի առաջնության գլխավոր խաղում: 32 տարի անց մոլորակի ամենաանհաջողակ թիմերից մեկը կրկին կփորձի տիրել ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցանակը: Բնավորությունների դիմակայությունում «նարնջագույններն» ասացին իրենց ծանրակշիռ խոսքն ու սպասում են մրցակցին, որի անունը հայտնի կդառնա վաղը:

Բերտ վան Մարվեյկի գլխավորությամբ Հոլանդիան հաղթանակ է տարել բոլոր պաշտոնական խաղերում: Կարծես աննկատ, սակայն անչափ ինքնավստահ հաղթահարելով որակավորման փուլի արգելքը, «օրանյեն» չդավաճանեց իր պրագմատիկությանն ու, ցուցադրելով ոչ հոլանդական գեղեցկություն, հայտնվեց եզրափակիչում:

«Ոսկե սերունդներ» այս փոքրիկ երկրում եղել են տարբեր ժամանակաշրջաններում, և ամենահետաքրքիրն այս պարագայում այն է, որ սերունդներից առավել «արծաթեն» հենց այս մեկն էր, որն ունի հիանալի հնարավորություն գերազանցելու թե՛ Կրուիֆի ու Նեսկենսի, և թե՛ վան Բաստենի ու Գուլիտի ընտրանիների արդյունքները:

Հոլանդական երիտասարդության մասին միշտ բացականչական տոնով են խոսում, սակայն այս մեկին ընթացող Մունդիալից առաջ նույնիսկ «ստվերային» ֆավորիտների շարքին չէին դասում: Բայց աշխարհի այս առաջնությունը հատկանշական է նրանով, որ քանդվում են բոլոր ստերեոտիպերը: Դրա վառ ապացույցն են Բրազիլիայի, Հոլանդիայի և հատկապես Գերմանիայի ընտրանիների խաղն այս Մունդիալին:

Այս Ուրուգվայն այս Հոլանդիայի ամենավառ լատինաամերիկյան կրկնօրինակն է, որտեղ ամեն ինչի սկիզբը խաղային բնավորությունն է: Մեջքը կոտրած Ուրուգվայը (տարբեր պատճառներով բացակայում էին մի շարք առաջատարներ) այդ բնավորությունը ցուցադրեց նաև կիսաեզրափակիչում: Միայն այս Ուրուգվայը կարող էր վաղուց պարտված թվացող խաղի գոնե վերջնամասում, գոնե մի քանի րոպեով, բայց վերադարձնել ինտրիգը «Գրին Փոյնթ սթեդիում» մարզադաշտ:

Երրորդ տեղի համար Ուրուգվայը հեշտ մրցակից չի լինելու ո՛չ Իսպանիայի, ո՛չ էլ Գերմանիայի համար: Սակայն այդ հանդիպումը, իհարկե, կմնա եզրափակիչի ստվերում, եվրոպական եզրափակիչի ստվերում: Եվրոպացիները փոխեցին պատմությունը: Աֆրիկայում կլինի եվրոպական չեմպիոն: Առաջին անգամ պատմության ընթացքում եվրոպական հավաքականը կհաղթի այլ մայրցամաքում:

Այս պահի դրությամբ կա երեք թեկնածու, նրանցից մեկը կհեռանա արդեն վաղը, սակայն երեքն էլ յուրօրինակ են և արժանի են իրենց գլխավերևում պահելու Աշխարհի գավաթը:

Ուրուգվայ - Հոլանդիա` 2:3

Գոլերը` 0:1 - վան Բրոնկխորստ (18), 1:1 - Ֆորլան (41), 1:2 - Սնեյդեր (70), 1:3 - Ռոբեն (73) , 2:3 - Մ. Պերեյրա (90+2):

Մրցավար` Ռավշան Իրմատով (Ուզբեկստան) :lol:lol:jagi

Ուրուգվայ` Մուսլերա, Մ. Պերեյրա, Գոդին, Վիկտորինո, Կասերես, Ա. Պերեյրա (Աբրեու, 79), Պերես, Գարգանո, Արևալո Ռիոս, Ֆորլան (Ս. Ֆերնանդես, 79)., Կավանի:

Հոլանդիա` Ստեկելենբուրգ, Բուլահրուզ, Հեյտինգա, Մատայսեն, վան Բրոնկխորստ, վան Բոմել, դե Զեուվ (վան դեր Վարտ, 46), Ռոբեն (Էլիա, 89), Սնեյդեր, Կյաուտ, վան Պերսի:

Տրիբուն
07.07.2010, 12:32
Ուորգվայ-Հոլոնդիան հազար անգամ ավելի սիրուն ու որակով խաղ էր, քան Բրազիլիա-Հոլանդիան կամ Արգենտինա-Գերմանիան: Ով էլ հաղթեր սրտիս դարդ չէր լինի: Երկուսն էլ արժանի խաղ ցույց տվեցին - սիրուն, որակով, նպատակով: Հոլանդիան մի սանտիմ ավելի ուժեղ էր, ու արդյունքն էլ սկզբունքորեն լրիվ խաղի ընթացքի արդյունք ա:

---------- Ավելացվել է՝ 12:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:32 ----------

Հիմա տենանք, էսօր Գերմանին ոնց ա սոդոմ-գոմոր անելու Իսպանիային:

Moonwalker
07.07.2010, 12:55
Սպասում ենք մահացու դիմակայության՝ ԲՈՒՆԴԵՍԹԻՄՆ ընդդեմ Կարմիր Ֆուրիայի:
Առաջարկում եմ ծանոթանալ, բավական հետաքրքիր բան ա
http://fifa2010.rambler.ru/news/312143/

Ռեդ
07.07.2010, 13:13
Դարպասին հարվածելու պահին դարպասապահի տեսադաշտը փակող ֆուտբոլիստը չպետք է պաշտպանվող թիմի ֆուտբոլիստներից առաջ լինի:
Շատ ճիշտ է, բայց այս դեպքին չի համապատասխանում, որովհետև, կրկնում եմ, Պերսին չէր փակում դարպասապահի տեսադաշտը: Կրկնապատկերում ամեն ինչ երևում է:
Էդ դեպքում ինչի՞ բոլորդ, ովքեր պնդում եք, որ Պերսին փակում էր դարպասապահի տեսադաշտը, կրկնապատկերի մասին ոչինչ չասեց: Նորից տեղադրում եմ այն. ուշադիր նայեք 17-19 վարկյաններն ու ասեք՝ Պերսին փակում է՞ր դարպասապահի տեսադաշտը, թե՞ ոչ:

http://www.youtube.com/watch?v=K1czLFf2tJI

MSGM
07.07.2010, 13:56
Հոլանդացիների երկրորդ գոլի ժամանակ խաղից դուրս վիճակ կար: Պարզ երևում ա, որ դարպասապահին ապակողմնորոշեց Պերսիի ոտքով շարժումը (ընդ որում՝ կապ չունի Պերսին ուզում էր գնդակի ուղղությունը փոխել, թե ոտքն էր հեռացնում): Հետևաբար, համաձայն FIFA-ի կանոնների՝ Պերսին ակտիվ խաղից դուրս իրավիճակում էր, որովհետև մասնակցեց էպիզոդին: Եթե, օրինակ, գնդակը ուրուգվայցուն չկպներ, դեպի Պերսին չգնար ու գոլ մտներ, խաղից դուրս վիճակը պասիվ կլիներ:

romanista
07.07.2010, 14:10

Այսինքն ուզում ես ասես կապ չունի կպել ա ոտին թե չէ՟... բա որ տենց ա, եթե չկպներ ու ինքը էդ դիրքում լիներ ու խաղից դուրս վիճակում, մեկա ա հարվածը Սնեյդերից էր, որը խաղից դուր չեր իհարկե ու էդ դեպքում ոչ մի բան էլ չեր լինի ու կլիներ մաքուր գոլ, բայց կպել ա ոտին, որ օֆֆ-սայդ ա եղե... ոնց՟ կարա կապ չունենա էն, թե կպել ա թե՟ չե վան Պերսիին)

Yellow Raven
07.07.2010, 14:16
չէ ուզածս մոմենտը դժվարա բռնացնել ներող
http://homega.narod.ru/2010/13.jpg

Հրաշք:D:D

Magic-Mushroom
07.07.2010, 15:01
http://s43.radikal.ru/i102/1007/3b/0c8f6f740390.jpg

Եկա,Տեսա,Հաղթեցի,Նիդերլանդներ առաաջ http://olkpeace.org/forum/images/smilies/icon_pray.gifhttp://olkpeace.org/forum/images/smilies/icon_angree.gifhttp://olkpeace.org/forum/images/smilies/icon_shine.gif

Freddie
07.07.2010, 17:53
Ժամը քանիսի՞ն ա խաղը սկսում։:think

Մանուլ
07.07.2010, 17:55
Ժամը քանիսի՞ն ա խաղը սկսում։:think

23:30

Արծիվ
07.07.2010, 22:08
Այսինքն ուզում ես ասես կապ չունի կպել ա ոտին թե չէ՟... բա որ տենց ա, եթե չկպներ ու ինքը էդ դիրքում լիներ ու խաղից դուրս վիճակում, մեկա ա հարվածը Սնեյդերից էր, որը խաղից դուր չեր իհարկե ու էդ դեպքում ոչ մի բան էլ չեր լինի ու կլիներ մաքուր գոլ, բայց կպել ա ոտին, որ օֆֆ-սայդ ա եղե... ոնց՟ կարա կապ չունենա էն, թե կպել ա թե՟ չե վան Պերսիին)
Խճճված իրավիճակը ես էլ բան չեմ ջոկում, մի մոմենտ երևում է որ դիպչումա, մի մոմենտ ոչ, չնայած որ մեր քննադատություններն էլ օգուտ չունի, քանի որ ամեն ինչ ուշա և որոշումը արդեն կայացվածա (լինի դա սխալ թե ճիշտ) ընդունակ չէ փոփոխման: Այստեղից կարելի է ենթադրություն անել որ եթե դիպչել է հոլանդացի ինը համարի ոտքին (որը ինձ էլ է թվում) ուրեմն հարյուր տոկոսանոց խաղից դուրս էր իսկ եթե չի դիպչել ուրեմն հարյուր տոկոսանոց գոլ էր: Չգիտեմ բայց այս աշխարհի խաղերին այնքան շատ անհամություններ եղան մրցավարության կողմից որը անցած առաջնություններին գրեթե այդքան չէին:

romanista
07.07.2010, 22:14
Խճճված իրավիճակը ես էլ բան չեմ ջոկում, մի մոմենտ երևում է որ դիպչումա, մի մոմենտ ոչ, չնայած որ մեր քննադատություններն էլ օգուտ չունի, քանի որ ամեն ինչ ուշա և որոշումը արդեն կայացվածա (լինի դա սխալ թե ճիշտ) ընդունակ չէ փոփոխման: Այստեղից կարելի է ենթադրություն անել որ եթե դիպչել է հոլանդացի ինը համարի ոտքին (որը ինձ էլ է թվում) ուրեմն հարյուր տոկոսանոց խաղից դուրս էր իսկ եթե չի դիպչել ուրեմն հարյուր տոկոսանոց գոլ էր: Չգիտեմ բայց այս աշխարհի խաղերին շատ անհամություններ եղան մրցավարության կողմից որը անցած առաջնություններին այդքան շատ չի եղել:

դե էսի ուզբեկա ,որը մինչև այդ խաղը անսխալ վարել էր մնացած իրեն վստահված խաղերը ու դրա համար էս ԱԱ-ում 5 խաղ վարեց, բա)) բայց դե ուզբեկը մնում ա ուզբեկ))) ճակատագրական սխալը թույլ տվեց հենց իմ Ուրուգվայի հետ խաղում...

Skeptic
07.07.2010, 22:28
Իսպանիա, քեզ տենանք: http://www.buddy-icons.info/img/smile/1498.gif

Magic-Mushroom
07.07.2010, 22:38
Իսպանիա դե ձեզ տեսնեմ իմ սիրո երկիր,Իբիցա սպասի ինձ:yahoo:this:goblin

Ռեդ
07.07.2010, 23:16
Էդ շատ լավ ա, որ ակտիվ խաղ ա ընթանում, բայց շատ վատ ա, որ գոլ չի եղել դեռ: Քանզի ես ավելացրած ժամանակ դիտելու ո՛չ հավես ունեմ, ո՛չ ժամանակ:

Մանուլ
07.07.2010, 23:19
11 մետրանոցներ, ես ձեզ սիրում եմ :love:

Լեո
07.07.2010, 23:20
Ռեդ ջան, խոսքերդ Վիլիան լսի...

romanista
07.07.2010, 23:20
Հիմար խաղ ա... երկուսն էլ շատ զգույշ են խաղում... էս Գերմանիան էն հզոր Գերմանիան չի, իսկ էս իսպանիան էն Պարագվայի հետ խաղի ախմախ Իսպանիան չի... մի խոսքով, Իսպանիան պետք ա կրվի, ու թքած էն ութոտնուկի գուշակության վրա...

Ռեդ
07.07.2010, 23:22
11 մետրանոցներ, ես ձեզ սիրում եմ :love:
Եթե գործը դրան հասավ, Իսպանիան կանցնի: Կասիլյա՞ս, քեզ տենամ: :love

Magic-Mushroom
07.07.2010, 23:32
Իսպանիա առաջ դեպի Նիդերլանդների հետ խաղի:hands

Մանուլ
07.07.2010, 23:34
Եթե գործը դրան հասավ, Իսպանիան կանցնի: Կասիլյա՞ս, քեզ տենամ: :love
Հմմ.. հուսով եմ :)): Ուզում եմ Իսպանիայի կողմից լինեմ, բայց ենթագիտակցորեն ուզում եմ, որ Գերմանիան հաղթի :(:

Empty`Tears
07.07.2010, 23:59
:dance :dance Աստղուլյա …

Երվանդ
08.07.2010, 00:00
Գոոոոոոոոոոոոոոոոոոոոլ, Բարսելոնաաաա, Պույոլ- Գերմանիա 1:0:yahoo

Magic-Mushroom
08.07.2010, 00:02
Գոլ այո Իսպանիա,ժող ջան բայց հիմա կասեք նավս եմ չէ,հենց սկզբից ասում էի:D

Նարե
08.07.2010, 00:10
Աչքիս էսօր գերմանացիները ութոտնուկի խորոված են ուտելու : think

Freeman
08.07.2010, 00:13
Ճիշտ էլ կանեն,սաղ էդ ութոտնուկի նավսն էր:angry

Վերջ ,խայտառակ եղանք:(

BOBO
08.07.2010, 00:20
:yahoo Էտ ութոտնուկը եզրափակչի վրով գուշակություն չի արել? ստավկա անեմ:))

Ռեդ
08.07.2010, 00:21
Շնորհավոր: Մենակ մի բան կարող եմ ավելացնել՝ կատաղած ֆինալ ենք տեսնելու:

Magic-Mushroom
08.07.2010, 00:21
Բրավո Իսպանիա արժանի խաղ էր,ապրեք,սիրով շնորհավորում եմ Astgh, Gardmanian, Լեո, Ռուֆուս ջան ու բոլոր մյուս քվիարկողներին,ուրախացեք:Rammstein ջան իրոք ցավում եմ շնորհակալություն ավատարիս համար,Աստղ ջան տոնիր հաղթանակդ դու արժանի ես դրան,թող հաղթանակները քեզնից անպակաս լինեն:
:bux::bux::bux:

Լեո
08.07.2010, 00:22
Այո, հաղթանակ :)
Պայթեցրինք նաև գերմանական լեգենդը :)

Հզո՜ր Գերմանիա, մնաս բարով :bye

romanista
08.07.2010, 00:22
Հմմմ... ժողովուրդ, ո՟վ ա գալի ութոտնուկի քյաբաբ ուտելու:angry

Լեո
08.07.2010, 00:22
Առաջ դեպի գավաթը, Կամիր Ֆուրիա :hands

Նարե
08.07.2010, 00:23
Իսպանիա պատրաստվիր մենք գալիս ենք միանշանակ հաղթելու ձեր հավաքակականը: Վիվա Հոլանդիա, Վիվա Խոտ: ;)

Լեո
08.07.2010, 00:24
Եվ կրկին անգամ խաղի լավագույն խաղացող ճանաչվեց Չավին :) Էլ ո՞վ, եթե ոչ նա:

Ambrosine
08.07.2010, 00:25
Աաաաաաաաաաաաաաաաաաաաաաա, կաաաաաալինկա կալինկա կալինկա մօյաաաա՜ :russian: :yahoo

Skeptic
08.07.2010, 00:25
Հմմմ... ժողովուրդ, ո՟վ ա գալի ութոտնուկի քյաբաբ ուտելու:angry

Ոչ մեկ. էդ ութոտնուկը կյանք ա :love

Այո՜, Գագո՜...http://s4.rimg.info/a205789ea4faf003343c20dfa65c7c99.gif

Ambrosine
08.07.2010, 00:27
Էն ո՞վ էր Իսպանիային փռում արևի տակ չորանալու :))

Մեկ էլ էս ո՞նց Իսպանիայի օգտին քվեարկողների թիվը 13-ից դարձավ 19 :crazy

romanista
08.07.2010, 00:27
Ոչ մեկ. էդ ութոտնուկը կյանք ա :love

Այո՜, Գագո՜...http://s4.rimg.info/a205789ea4faf003343c20dfa65c7c99.gif

Է, նայած ում համար ա կյանք... գերմանացիների արածը սաղ գցեց էն փիս բանի մեջ... տենաս դրանից ինչք՟ան պահածո դուրս կգա...

Մանուլ
08.07.2010, 00:28
Շնորհավոոո՜՜՜ր :clap:

Հ.Գ. Ո՞նց չթողեցին Տորեսը գոլ խփի :sad:

Magic-Mushroom
08.07.2010, 00:29
Հիշում եք ինչ-որ Գերմանական Ֆիլմերից էիք խոսում,նեգրի մասին:lol:lol,բայց ցուլը այդ նեգրին իր տեղը դրեց:hands

Ռեդ
08.07.2010, 00:30
Հ.Գ. Ո՞նց չթողեցին Տորեսը գոլ խփի :sad:
Հա էլի, բա որ Իսպանիան պատժվե՞ր:

Լեո
08.07.2010, 00:30
Ժողովուրդ, ակումբում Իսպանիայի օգտին քվեարկողների թիվը վերջին րոպեներին կամաց ավելանում ա :)) Մարդ կա սպասում էր հաղթանակը հաստատ տեսնի, նոր քվեարկի :lol Դուխով հենց սկզբից էլ քվեարկեք, մեկ ա հաղթելու ենք ;)

Ambrosine
08.07.2010, 00:32
:dance :dance Աստղուլյա …
Համարյա էդ վիճակն ա :D

Բրավո Իսպանիա արժանի խաղ էր,ապրեք,սիրով շնորհավորում եմ Astgh, Gardmanian, Լեո, Ռուֆուս ջան ու բոլոր մյուս քվիարկողներին,ուրախացեք:Rammstein ջան իրոք ցավում եմ շնորհակալություն ավատարիս համար,Աստղ ջան տոնիր հաղթանակդ դու արժանի ես դրան,թող հաղթանակները քեզնից անպակաս լինեն:
:bux::bux::bux:
Շնորհակալ եմ, Էրիկ ջան :): Ֆինալում ի՜նչ սիրուն խաղ ա լինելու :roll
Կորի՜դա :clap

Rammstein
08.07.2010, 00:33
Թյո՜ւ… :cry2 :angry

Ափսոս, որ Հոլանդիայի ու Իսպանիայի նման անկապ թիմերից մեկը պիտի չեմպիոն դառնա: :bad Ինչեւէ, մաղթում եմ, որ ֆինալը վերջանա 0-0, ու մի քանի ժամ, ավելի ճիշտ` մի քանի օր… ավելի ճիշտ մի 4 տարի թիմերը 11 մետրանոցներ իրացնեն, ու տենց էլ ոչ մեկ չհաղթի, մինչեւ հաջորդ առաջնության սկսվելը:

Իսկ 3-րդ տեղի համար խաղում իմ համար մեկ ա, թե ով կհաղթի, որտեւ էս տարի Գերմանիան ու Ուրուգվայը` երկուսն էլ արժանի են չեմպիոնի կոչման, իսկ ֆինալ դուրս եկած երկուսից ոչ մեկն էլ արժանի չի:

Մեկ էլ ասեմ, որ էն որ մինչեւ հիմա ասում էին «գերմանական մեքենա», էս տարի 100%-ով կարելի ա ասել «իսպանական մեքենա», որտեւ տեսանք ոչ դիտարժան ֆուտբոլ ու մի-մի գնդակի տարբերությամբ հաղթանակներ, մեկ էլ ինչպես ցանկացած ակումուլյատորը նստած մեքենա, սկզբում դժվար խոդի ընկավ` Շվեյցարիային պարտվեց:

Հ.Գ. :cry:cry:cry

Magic-Mushroom
08.07.2010, 00:34
Աստղ ջան հուսով եմ կհաղթի ընկերությունը:)Նիդերլանդներ-Իսպանիա թեժ է լինելու:hands

Մանուլ
08.07.2010, 00:36
Աստղ ջան հուսով եմ կհաղթի ընկերությունը:)
Էդ ո՞նց ա լինում, Մէջիք ջան :)):

romanista
08.07.2010, 00:36
Թյո՜ւ… :cry2 :angry

Ափսոս, որ Հոլանդիայի ու Իսպանիայի նման անկապ թիմերից մեկը պիտի չեմպիոն դառնա: :bad Ինչեւէ, մաղթում եմ, որ ֆինալը վերջանա 0-0, ու մի քանի ժամ, ավելի ճիշտ` մի քանի օր… ավելի ճիշտ մի 4 տարի թիմերը 11 մետրանոցներ իրացնեն, ու տենց էլ ոչ մեկ չհաղթի, մինչեւ հաջորդ առաջնության սկսվելը:

Իսկ 3-րդ տեղի համար խաղում իմ համար մեկ ա, թե ով կհաղթի, որտեւ էս տարի Գերմանիան ու Ուրուգվայը` երկուսն էլ արժանի են չեմպիոնի կոչման, իսկ ֆինալ դուրս եկած երկուսից ոչ մեկն էլ արժանի չի:

Մեկ էլ ասեմ, որ էն որ մինչեւ հիմա ասում էին «գերմանական մեքենա», էս տարի 100%-ով կարելի ա ասել «իսպանական մեքենա», որտեւ տեսանք ոչ դիտարժան ֆուտբոլ ու մի-մի գնդակի տարբերությամբ հաղթանակներ, մեկ էլ ինչպես ցանկացած ակումուլյատորը նստած մեքենա, սկզբում դժվար խոդի ընկավ` Շվեյցարիային պարտվեց:

ստորագրվում եմ այս հաղորդագրության տակ...

Ռեդ
08.07.2010, 00:37
Իսկ 3-րդ տեղի համար խաղում իմ համար մեկ ա, թե ով կհաղթի, որտեւ էս տարի Գերմանիան ու Ուրուգվայը` երկուսն էլ արժանի են չեմպիոնի կոչման, իսկ ֆինալ դուրս եկած երկուսից ոչ մեկն էլ արժանի չի:
Սենց բան էլ չէինք լսել:

Magic-Mushroom
08.07.2010, 00:38
Մանուլ ջան ով որ հաղթի ուրախ լինենք,երկուսն էլ արժանի են,չնայաց Նիդերլանդները դեռ ոչ մի խաղ չի պարտվել,շատ լավ էլ արժանի է:ok:angry

Լեո
08.07.2010, 00:39
Ռամշ ջան, Գերմանիան անցած էտապ ա: Թեթև տար ;)

davidus
08.07.2010, 00:39
էս ինչ բան էր... սաղ թարս դուրս եկավ: :angry

Եզրափակչում Իսպանիային եմ բալեԾ անելու, որ Հոլանդիան հաղթի... :D

Rammstein
08.07.2010, 00:40
Ռամշ ջան, Գերմանիան անցած էտապ ա: Թեթև տար ;)

Այսինքն, ի՞նչ ա նշանակում անցած էտապ ա: Եթե ուզում ես ասել, որ խաղը պրծել ա, էդ ես էլ գիտեմ:

Ambrosine
08.07.2010, 00:42
Աստղ ջան հուսով եմ կհաղթի ընկերությունը:)Նիդերլանդներ-Իսպանիա թեժ է լինելու:hands
Դե սա այն դեպքը չէ, երբ հաղթում է ընկերությունը: Երկրորդ տեղը զբաղեցրածի համար ծանր է լինելու ամեն դեպքում: Կարևորը որ ակումբում կրքերը չբորբոքվեն, ու ամեն ինչ ընկերական մթնոլորտում էլ ավարտվի :)

Այ էս եզրափակիչն էլ ուզում էինք առաջնությունից առաջ :hands

romanista
08.07.2010, 00:51
Ոչ Իսպանիան, ոչ Հոլանդիան եզրափակիչին արժանի չեին... ինչևէ - եզրափակիչը - իսկականը - շաբաթ օրն ա, իսկ էս խեղկատակությունը երկու թզուկների մասնակցությամբ ես անձամբ չեմ նայելու... Ռամշ ջան, դուխտ տեղը պահի, բայց դե շաբաթ օրը մենք իրար մրցակիցներ ենք լինելու;)

Շինարար
08.07.2010, 00:52
Թյո՜ւ… :cry2 :angry

Ափսոս, որ Հոլանդիայի ու Իսպանիայի նման անկապ թիմերից մեկը պիտի չեմպիոն դառնա: :bad Ինչեւէ, մաղթում եմ, որ ֆինալը վերջանա 0-0, ու մի քանի ժամ, ավելի ճիշտ` մի քանի օր… ավելի ճիշտ մի 4 տարի թիմերը 11 մետրանոցներ իրացնեն, ու տենց էլ ոչ մեկ չհաղթի, մինչեւ հաջորդ առաջնության սկսվելը:

Իսկ 3-րդ տեղի համար խաղում իմ համար մեկ ա, թե ով կհաղթի, որտեւ էս տարի Գերմանիան ու Ուրուգվայը` երկուսն էլ արժանի են չեմպիոնի կոչման, իսկ ֆինալ դուրս եկած երկուսից ոչ մեկն էլ արժանի չի:

Մեկ էլ ասեմ, որ էն որ մինչեւ հիմա ասում էին «գերմանական մեքենա», էս տարի 100%-ով կարելի ա ասել «իսպանական մեքենա», որտեւ տեսանք ոչ դիտարժան ֆուտբոլ ու մի-մի գնդակի տարբերությամբ հաղթանակներ, մեկ էլ ինչպես ցանկացած ակումուլյատորը նստած մեքենա, սկզբում դժվար խոդի ընկավ` Շվեյցարիային պարտվեց:

Հ.Գ. :cry:cry:cry

Ռամշ ջան, մեկս մյուսով, մեկս մյուսով…

Magic-Mushroom
08.07.2010, 00:53
ճիշտ ես ասում անկապ դեմագոգիայով եմ զբաղված;) թող հաղթի լավա(նարնջա)գույնը:B

Ռեդ
08.07.2010, 00:54
Ոչ Իսպանիան, ոչ Հոլանդիան եզրափակիչին արժանի չեին...
Հմի էլ դու՞ ես նույն բանն ասում:

Լեո
08.07.2010, 00:57
Այսինքն, ի՞նչ ա նշանակում անցած էտապ ա: Եթե ուզում ես ասել, որ խաղը պրծել ա, էդ ես էլ գիտեմ:

Ուզում եմ ասել, որ գերմանացիները իրենց գերագնահատել էին, և հակառակը, թերագնահատել էին իսպանացիներին: Եվ արժանիորեն հայտնվեցին անցյալում :)

Մանուլ
08.07.2010, 00:57
Ժող, լավ էլի... Հիմա ձեզ դու կգա՞ր, որ Գերմանիան անցներ, ու Աստղն ու Լեոն ինչ ասես ասեին ձեր Գերմանիային :)): Հասկացանք, որ չեք սիրում:

Ambrosine
08.07.2010, 00:58
Վերջ տվեք հա՞... արժանի չեն: Բա ո՞վ ա արժանի. Գերմանիան ու Ուրուգվա՞յը :sad Էսօր Արգենտինայի ու Անգլիայի հետ խաղացող Գերմանիան չէր: Ու դա մրցակցի թելադրած խաղն էր: Հաղթեց ուժեղը, որն էլ հենց արժանի է եզրափակիչում խաղալու: Ոչ կարող եք մեղադրել, թե Իսպանիան 11 հոգով պաշտպանվում էր, ոչ էլ որ Գերմանիան գոլ խփեց, չհաշվեցին... կես ժամ էր չէին կարողանում գնդակը խլել, սեփական կիսադաշտից դուրս գալ:

Արդեն հարցումն էլ թարմացնելու ժամանակն է, կարծում եմ: Իսկ 3-րդ տեղի համա՞ր ինչ անենք: Հարցման մեջ կարող ենք թույլատրել բազմակի ընտրության հնարավորությունը. մեկ ընտրենք եզրափակիչի մասնակիցներից մեկին, մեկ էլ 3-րդ տեղի համար պայքարողներից մեկին: Բայց մտավախություն ունեմ, որ շատերը կսխալվեն ու ասենք եզրափակիչի 2 մասնակիցների օգտին էլ կքվեարկեն :esim