Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010
Փաստորեն 1:0 Իսպանիան կրեց հա՟, 120-րդ րոպեյին:D 120 րոպե էդ տաղտկալի ֆուտբոլն էիք նայու՟մ))))
հետաքրքիր է ,դու ինչու՞ էիր նայում: Եթե չես նայել, որտեղից տեղեկացար, որ տաղտկալի է:Ինչքան էլ տապ անի եկենք սառը մնանք.. Իմ համար էլ 120 րոպեանոց ֆուտբոլն անընդունելի է:Կնախնտրեի 2-ին էլ չեմպիոն հռչակեին կամ ոչ մեկին: Հլա լավ ա պենալների հերթը չհասավ: Ակնհայտ է դառնում, որ չեմպիոնական խաղ չկար, այ ուրիշ բան ասենք գոնե 2 կամ 4 գոլ գրանցված լիներ:շատ ֆինալներ են եղել անարդյունավետ,բայց բայց ոչ այսքան հնարավորությունների չօգտագործմանբ: Իմ համար դա որակվում է պարզապես բռակ:
Դե, հոլանդացիք ոնց անհաջողակ կային, տենց էլ մնացին
սրա հետ լրիվ կողմ եմ
որովհետև կոպիտ, սիմուլյանտ ու իրանց եսիմ ում տեղ դրած թիմը
հավատա միշտ նրանց նկատմամբ ուշադիր եմ եղել ու այս առաջնությանը նշածդ մոմենտներով անճանաչելի էին, ըստ իմ տեսածների առաջին անգամ էին այդպիսի
Իսկ Իսպանիայի մասին կասեմ մի բան... եթե իսպանացիներին կուրորեն երկրպագող մարդկանց դուր ա գալիս, որ իրանց թիմը սաղին 1:0 կրելով դառավ չեմպոին, դա իրանց գործն ա, բայց ասեմ, որ աշխարհի չեմպիոնը պետք ա չեմպիոն լինի ոչ միայն հաշվով, այլ նաև խաղով, իսկ Իսպանիան այս առաջնությունում բացարձակ խաղ ցույց չտվեց...
դուր գա չգա, կատարված փաստ է ու էմոցիաները պետք է մոռանալ: Իսպանիան 2010 ֆուտբոլի չեմպիոնն է ու նույնիսկ թեմայի մոդերատորը անկարող է այս իրավիճակը փոխել, էլ չասեմ (Աստղ ջան հանկարծ կակած չառաջանա մոտդ քեզ հարգելուս) նույնիսկ եթե կորեացի լինի..
Առաջնության ամենաարժանի թիմերն էին Ուրուգվայն ու Գերմանիան, որոնք ճիշտ է պարտվեցին, բայց նրանց մասնակցությամբ ամեն խաղում տեսնում էիր գեղեցիկ ֆուտբոլ, անսպառ լարվածություն, կիրք, պայքար... թե չե 1:0-ների չեմպիոն... մի ծիծաղեցրեք ինձ:D
հա ես էլ նմանատիպ կարծիքի եմ, բայց առանց ծիծաղելու
Այս առաջնությունը կարելի է համարել վատագույններից մեկը, բոլոր առումներով, ու ափսոս, որ ամենասիրելի սպորտաձևիցդ հիասթափվում ես հենց այսպիսի ԱԱ նայելով...
էս էլ համարյա 100% բռնեց
Moonwalker
12.07.2010, 12:52
Վիսենտե Դել Բոսկեն էն եզակի մարզիչներից ա, որ տակտիկական ֆուտբոլ ա դավանում: Եվրո 2008-ից հետո Իսպանացիների խաղը շատ ա գունազրկվել, բայց ՕԳԳ-ն էլի շատ բարձր ա: Դե ինչ, եղածն եղած է, մարզիչին բան չես կարա ասես՝ մարդը թիմին չեմպիոն դարձրեց: ուղղակի մնում ա շնորհավորել և առաջ անցնել:)
Ինձ շատ ա հետաքրքրում, թե Մադրիդի փողոցներում գոլի պահին ինչպես են արձագանքել երկրպագուները: Եթե որևէ մեկը նման վիդեոյի տեղ գիտի, խնդրում եմ տեղադրեք ;)
http://www.youtube.com/watch?v=RKLopg9YS-Q
Moonwalker
12.07.2010, 13:09
Հա մոռացա նշեմ էդ Սլավա Սարգսյանի ահավոր մեկնաբանությունը՝ մի 150 րոպե (նաև խաղից առաջ ու հետո) նյարդային համակարգս քայքայեց: Անընդհատ խոսում էր, բայց ասածի մեջ իմաստ չկար (ես մի պահ սկսեցի մտածել, որ իրա տեղեկատվության միակ աղբյուրը պատի ռադիոն ա): Ընդհանրապես մեր մեկնաբանական դպրոցը (եթե այդպիսին կա) հեռու ա բավարարից (բացի երևի Արմեն Մելիքբեկյանից):
Rammstein
12.07.2010, 13:13
:hands
Շնորհավոր Մյուլերին, միանգամից երկու մրցանակ` Ոսկե կոշիկ, մեկ էլ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակ:
Ա՜խ եթե էն ոչխար դեղինը չլիներ ու Իսպանիայի հետ խաղին մասնակցեր… հավանաբար հիմա ե՛ւս մի մրցանակ կունենար` աշխարհի գավաթը: :unsure
Ահա թե ինչպես դա տեղի ունեցավ :)
http://img688.imageshack.us/img688/8110/mundial2010.png
Դիտել մեծացված: (http://img688.imageshack.us/img688/8110/mundial2010.png)
romanista
12.07.2010, 14:40
հետաքրքիր է ,դու ինչու՞ էիր նայում: Եթե չես նայել, որտեղից տեղեկացար, որ տաղտկալի է:
Այսինքն եթե չեմ նայել, ուրեմն մինչև կյանքիս վերջը պտի չիմանա՟մ հաշիվը ու թե ինչ խաղ ա եղե՟լ:D չե, չեմ նայել ու չեմ փոշմանել չնայելու համար, իսկ թե որտեղից գիտեմ, որ կոպիտ խաղ էր և այլն, ասեմ, խաղի ժամանակ թե այստեղ և թե էլի շատ ռեսուրսներում մեկնաբանություններ էին անում, կարդում էի... կարդում էի ու մտքումս ասում, որ ինչ լավ ա որ չեմ նայում:)
Ambrosine
12.07.2010, 15:40
Ավելի շատ հարգեցի Պույոլին ու Չավիին՝ Կատալոնիայի դրոշը Աշխարհի գավաթի կողքին ծածանելու համար։
Եթե ես կատալոնացի լինեի, իրենց երբեք չէի ների նրա համար, որ հանդես են գալիս Իսպանիայի հավաքականի կազմում: Ուղղակի մարդիկ խայծը կուլ են տվել. Սապատերոն մի քանի անգամ ժպտում ա ու վերջ... կատալոնացիները մոռանում են, որ երեկ անկախություն էին ուզում: Իսպանիայի պատիվը պաշտպանելուց հետո էլ ու՞մ ա հետաքրքրում, թե ում դրոշը կծածանեն:
դուր գա չգա, կատարված փաստ է ու էմոցիաները պետք է մոռանալ: Իսպանիան 2010 ֆուտբոլի չեմպիոնն է ու նույնիսկ թեմայի մոդերատորը անկարող է այս իրավիճակը փոխել, էլ չասեմ (Աստղ ջան հանկարծ կակած չառաջանա մոտդ քեզ հարգելուս) նույնիսկ եթե կորեացի լինի..
Մոդերատորը, եթե նույնիսկ հնարավորություն ունենար՝ իրավիճակը փոխելու, չէր փոխի :))
Շնորհավոր, Իսպա՜նիա :bux:
Ես հենց սկզբից էլ չէի կասկածում, որ հաղթելու ենք, իրոք որ լավ խաղացին ու իրոք որ արժանի էին հաղթանակի: :) Հոլանդացիներն էլ ապրեն, իրենք Իսպանիայից հետո իմ երկրորդ համակրած թիմն էին, պարզապես եզրափակչի ժամանակ նյարդերը տեղի տվեցին ու գոլ բաց թողեցին: Գերմանացիներն ու ուրուգվայցիներն էլ ապրեն, իրենք էլ էին արժանի: :)
http://www.youtube.com/watch?v=P0uFy23vR3s&feature=player_embedded
Շնորհավորում եմ Իսպանիայի երկրպագուներին: Իսպանիան իրոք արժանի էր դառնալու չեմպիոն: Չեմպիոնատի սկզբից Իտալիայի կողմից էի. ափսոս, որ 1/8 էլ չմտավ, բայց ոչինչ, բոլորի կյաքում էլ սև գծեր լինում են: Իսկ եզրաձակչում Իսպանիայի կողմից էի, բայց եթե Հոլանդիան էլ հաղթեր, չէի տխրի:
Երեկվա խաղը հետաքրքիր էր. հավասար խաղ էր ու Հոլանդիան ոչ մի բանով չէր զիջում Իսպանիային, ուղղակի 2 խմբերի բազմաթիվ սխալների միջից Հոլադիայի մի սխալը ճակատագրական եղավ: Բայց մի բանը ինձ դուր չեկավ, որ Հոլանդիան շատ կոպիտ էր խաղում: Ապրեն Կասիլիասը ու Հոլադիայի դարպասապահը, 2-ն էլ արտակարգ էին խաղում:
Հ.Գ. Հիմա կուզեի Մադրիդում լինեի: :roll Առավոտյան լուրերով տեսա, թե ո՜նց են ուրախանում. ամբողջ գիշեր քեֆ են արել փողոցներում, տոնել են: Է՜հ :love
Փաստորեն 1:0 Իսպանիան կրեց հա՟, 120-րդ րոպեյին:D 120 րոպե էդ տաղտկալի ֆուտբոլն էիք նայու՟մ))))
Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դիեգո Ֆորլանը, ու դա այս անցած տափակ առաջնության միակ ճիշտ որոշումն էր: Տղեն համ հավաքականին էր առաջ տանում, համ երբ պետք էր, ֆանտաստիկ գոլեր խփում... մի խոսքով, Ֆորլան ջան, շնորհավոր;) Ես զարմանում եմ, թե ո՟նց ա Ուրուգվայի ավագը Լուգանոն, երբ կազմում այնպիսի տաղանդ ունեն, ինչպիսին Ֆորլանն ա...
Դե, հոլանդացիք ոնց անհաջողակ կային, տենց էլ մնացին ու հա էլ էդ էն լինելու, որովհետև կոպիտ, սիմուլյանտ ու իրանց եսիմ ում տեղ դրած թիմը արժանի չի որ մի բանի: Իսկ Իսպանիայի մասին կասեմ մի բան... եթե իսպանացիներին կուրորեն երկրպագող մարդկանց դուր ա գալիս, որ իրանց թիմը սաղին 1:0 կրելով դառավ չեմպոին, դա իրանց գործն ա, բայց ասեմ, որ աշխարհի չեմպիոնը պետք ա չեմպիոն լինի ոչ միայն հաշվով, այլ նաև խաղով, իսկ Իսպանիան այս առաջնությունում բացարձակ խաղ ցույց չտվեց...
Առաջնության ամենաարժանի թիմերն էին Ուրուգվայն ու Գերմանիան, որոնք ճիշտ է պարտվեցին, բայց նրանց մասնակցությամբ ամեն խաղում տեսնում էիր գեղեցիկ ֆուտբոլ, անսպառ լարվածություն, կիրք, պայքար... թե չե 1:0-ների չեմպիոն... մի ծիծաղեցրեք ինձ:D
Այս առաջնությունը կարելի է համարել վատագույններից մեկը, բոլոր առումներով, ու ափսոս, որ ամենասիրելի սպորտաձևիցդ հիասթափվում ես հենց այսպիսի ԱԱ նայելով...
Իրոք որ շնորհակալանքի խոսքեր են, ապրես Ռոմանիստա ջան դու 100% իրավացի ես: Մեղադրական թող չթվա բայց իրոք ֆուտբոլը պետք է դիտարժան լինի թե խաղով և թե գոլերով, կարելի է ասել որ մի տեղ նաև Իսպանիայի հավաքականի բախտը բերեց որը հրաշքով 1/16 սկսած 1-0-ներով հաղթանակներ տոնելով հասավ մինչև ֆինալ ու դարձավ աշխարհի չեմպիոն: Շատ ուրախ եմ ՖԻՖԱ ի որոշման վրա որ լավագույն ֆուտբոլիստի մրցանակին է արժանացել Դիեգո Ֆորլանը, իրոք որ նա արժանի էր այդ մրցանակին քանի որ նա այս առաջնության տղան էր :hands
---------- Ավելացվել է՝ 21:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:52 ----------
Վիսենտե Դել Բոսկեն էն եզակի մարզիչներից ա, որ տակտիկական ֆուտբոլ ա դավանում: Եվրո 2008-ից հետո Իսպանացիների խաղը շատ ա գունազրկվել, բայց ՕԳԳ-ն էլի շատ բարձր ա: Դե ինչ, եղածն եղած է, մարզիչին բան չես կարա ասես՝ մարդը թիմին չեմպիոն դարձրեց: ուղղակի մնում ա շնորհավորել և առաջ անցնել:)
Եվրո 2008 ում նրանք ավելի արժանի էին իսկ այս առաջնությունում մի տեսակ բախտները բերեց:
romanista
12.07.2010, 21:04
Իրոք որ շնորհակալանքի խոսքեր են, ապրես Ռոմանիստա ջան դու 100% իրավացի ես: Մեղադրական թող չթվա բայց իրոք ֆուտբոլը պետք է դիտարժան լինի թե խաղով և թե գոլերով, կարելի է ասել որ մի տեղ նաև Իսպանիայի հավաքականի բախտը բերեց որը հրաշքով 1/16 սկսած 1-0-ներով հաղթանակներ տոնելով հասավ մինչև ֆինալ ու դարձավ աշխարհի չեմպիոն: Շատ ուրախ եմ ՖԻՖԱ ի որոշման վրա որ լավագույն ֆուտբոլիստի մրցանակին է արժանացել Դիեգո Ֆորլանը, իրոք որ նա արժանի էր այդ մրցանակին քանի որ նա այս առաջնության տղան էր :hands
Արծիվ ջան, ;)
բա դու ասա ես ինչով է՟ի զբաղված էս մեկ ու կես ժամ ա)) հետաքրքրության համար Վիկիպեդիայում ուսումնասիրում էի բոլոր աշխարհագրական զոնաներում ԱԱ-ին մասնակցելու համար անցկացված ընտրական մրցաշարերը: Չե որ ԱԱ-ում ընդամենը 32 թիմ ա խաղում, հետաքրքիր ա, չե՟, թե աշխարհի մոտավորապես 200 երկրները ոնց են խաղում իրանց զոնաներում ու ոնց ա արդյունքում 32 թիմ մասնակցում ԱԱ-ին))
Ժող, պատկերացրեք, Մոնղոլիան 2 գոլ ա խփել Հյուսիսային Կորեային:) 2 գոլ, դա մոնղոլների համար ռեկորդ ա:D բայց 2 խաղում 9 հատ էլ կերել ա)) ու էլի սենց լիքը խառը խշտի արդյունքներ)) խորհուրդ կտամ նայեք, շատ խառն ա ու հետաքրքրիր:D
Եթե ես կատալոնացի լինեի, իրենց երբեք չէի ների նրա համար, որ հանդես են գալիս Իսպանիայի հավաքականի կազմում: Ուղղակի մարդիկ խայծը կուլ են տվել. Սապատերոն մի քանի անգամ ժպտում ա ու վերջ... կատալոնացիները մոռանում են, որ երեկ անկախություն էին ուզում: Իսպանիայի պատիվը պաշտպանելուց հետո էլ ու՞մ ա հետաքրքրում, թե ում դրոշը կծածանեն:
Աստղ, եթե Կատալոնյան հանրապետություն լիներ ու հավաքական ունենար, ես քո հետ համակարծիք կլինեի , բայց կատալոնյան հավաքական չունի ու փաստացի Իսպանիայի կազմում ա, էտ էլ Պույոլի ու Չավիի ներդրումն էր իրենց ժողովրդի պայքարին, որը փոքր չէր, սաղ աշխարհը նայում էր էտ պահերը ու մեծ մասը խոսելու են կատալոնցիների պայքարի մասին ու լիքը մարդիկ կիմանան դա, երբեմն գիտնականը կամ ֆուտբոլիստը շատ ավելի շատ բան կարա անի իր ժողովրդի համար քան գեներալը, եթե ժամանակին, որևէ ղարաբաղցի, Նեֆտչիի կազմում դառնար ԽՍՀՄ չեմպիոն ու ղարաբաղի դրոշով էտ նշեր, մենք չեմ կարծում որ իրան դավաճան կհամարեինք:)
romanista
12.07.2010, 21:18
Աստղ, եթե Կատալոնյան հանրապետություն լիներ ու հավաքական ունենար, ես քո հետ համակարծիք կլինեի , բայց կատալոնյան հավաքական չունի ու փաստացի Իսպանիայի կազմում ա, էտ էլ Պույոլի ու Չավիի ներդրումն էր իրենց ժողովրդի պայքարին, որը փոքր չէր, սաղ աշխարհը նայում էր էտ պահերը ու մեծ մասը խոսելու են կատալոնցիների պայքարի մասին ու լիքը մարդիկ կիմանան դա, երբեմն գիտնականը կամ ֆուտբոլիստը շատ ավելի շատ բան կարար անի իր ժողովրդի համար քան գեներալը:
Հոպ, մի հատ սխալ... Կատալոնիան հավաքական ունի, որը ընդունված չի ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից, այսինքն լինելով հանդերձ, չեղածի հաշիվ ա))
Հոպ, մի հատ սխալ... Կատալոնիան հավաքական ունի, որը ընդունված չի ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից, այսինքն լինելով հանդերձ, չեղածի հաշիվ ա))
Ինչ տարբերություն ունի թե չէ եթե չի կարա ՈւԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի հովանու տակ անցկացվող որևէ մրցաշարի մասնակցի:
romanista
12.07.2010, 21:28
Ինչ տարբերություն ունի թե չէ եթե չի կարա ՈւԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի հովանու տակ անցկացվող որևէ մրցաշարի մասնակցի:
Բա ես ի՟նչ եմ ասում)) չասեց՟ի չեղածի հաշիվ ա՟:) ուղղակի ասածս են ա որ դե ֆակտո հավաքականը կա, գոյություն ունի, գործում ա:
Արծիվ ջան, ;)
բա դու ասա ես ինչով է՟ի զբաղված էս մեկ ու կես ժամ ա)) հետաքրքրության համար Վիկիպեդիայում ուսումնասիրում էի բոլոր աշխարհագրական զոնաներում ԱԱ-ին մասնակցելու համար անցկացված ընտրական մրցաշարերը: Չե որ ԱԱ-ում ընդամենը 32 թիմ ա խաղում, հետաքրքիր ա, չե՟, թե աշխարհի մոտավորապես 200 երկրները ոնց են խաղում իրանց զոնաներում ու ոնց ա արդյունքում 32 թիմ մասնակցում ԱԱ-ին))
Ժող, պատկերացրեք, Մոնղոլիան 2 գոլ ա խփել Հյուսիսային Կորեային:) 2 գոլ, դա մոնղոլների համար ռեկորդ ա:D բայց 2 խաղում 9 հատ էլ կերել ա)) ու էլի սենց լիքը խառը խշտի արդյունքներ)) խորհուրդ կտամ նայեք, շատ խառն ա ու հետաքրքրիր:D
Շատ լավ բան ես արել :) ես էլ եմ սիրում մտնել վիքիփեդիա ու ժամերով փնտրել ինչ որ բան, նա մանավան երբ դա կապված է ֆուտբոլի հետ: Չգիտեմ ինչու բայց դա ինձ մեծ բավականությունա տալիս, բա որ նայում ես 1930թ աշխարհի խաղերը թե ովքեր են մասնակցել կամ դուրս մնացել, մի խոսքով շատ հտաքրքիրա Ռոմանիստա ջան: Բա որ PS3 ով խաղերն ես դնում խաղում, այս առաջնության բոլոր 64 խաղերն էլ կան մեջը, չհաշված 2006 աշխարհի առաջնությունը: Չեմ կարողանում բացատրել, իրոք որ դա գերագույն հաճույքա :D
Աստղ, եթե Կատալոնյան հանրապետություն լիներ ու հավաքական ունենար, ես քո հետ համակարծիք կլինեի , բայց կատալոնյան հավաքական չունի ու փաստացի Իսպանիայի կազմում ա, էտ էլ Պույոլի ու Չավիի ներդրումն էր իրենց ժողովրդի պայքարին, որը փոքր չէր, սաղ աշխարհը նայում էր էտ պահերը ու մեծ մասը խոսելու են կատալոնցիների պայքարի մասին ու լիքը մարդիկ կիմանան դա, երբեմն գիտնականը կամ ֆուտբոլիստը շատ ավելի շատ բան կարա անի իր ժողովրդի համար քան գեներալը, եթե ժամանակին, որևէ ղարաբաղցի, Նեֆտչիի կազմում դառնար ԽՍՀՄ չեմպիոն ու ղարաբաղի դրոշով էտ նշեր, մենք չեմ կարծում որ իրան դավաճան կհամարեինք:)
Երվանդ ջան ոնց չունի, հետաքրքիրն այնա որ Իսպանիայի հավաքականից ավելի հինա :) Կատալոնիայի հավաքականի գլխավոր մարզիչն էլ Յոհան Կրուիֆնա, ահա խնդրեմ՝
http://en.wikipedia.org/wiki/Catalonia_national_football_team
romanista
12.07.2010, 21:41
Արծիվ ջան, մոռացա ասեմ... ինչպես հասկացա, դու լատինաամերիկյան թիմերի սիրահար ես, ուրեմն իմացիր, որ հաջորդ Copa America - ն 2011-ին ա կայանալու Արգենտինայում, հուլիսի 3-ից 24-ը))
Աստղ ջան, հա, մի քիչ օֆֆտոպում եմ, բայց կներես, լա՟վ;)
Արծիվ ես ուրիշ բան եմ ուզում ասեմ:(, ես կհամարեի որ կա հավաքական եթե այդ հավաքականը մասնակցեր ասենք աշխարհի առաջնության նախնտրական փուլին, թե չէ տենց ցանկացած շենք կարա իրա հավաքականը ստեղծի, էտ հավաքականի գոյության մասին շատ քիչ մարդիկ գիտեն, ու նույնիսկ իր գոյությամբ ինքը ինչ որ ռեալ բան չի կարա փոխի, իսկ Չավիի ու մյուս՝ Իսպանիայի հավաքականում հանդես եկող կատալոնցիների, արարքը կարա լավ նպաստի իրանց պայքարի ճանաչմանը ու էտ պայքարի մասին ավելի ու ավելի շատ մարդու ինֆորմացվածությանը, ապացույցը էս քննարկումը:)

Ես քեզ լրիվ հասկանում եմ, իմ կարծիքով այդ հավաքականը ինչ որ ձևական բնույթա կրում, այսինքն՝ ռոյալ թագավորական և հետո բոլորին էլ պարզա որ չի կարող մի երկիր երկու ազգային հավաքական ունենալ :D Եթե վիքիով ուսումնասիրես ապա կտեսնես թե Կատալոնիայի հավաքականը ավելի հին է քան Իսպանիայինը:
Ambrosine
12.07.2010, 22:00
Աստղ, եթե Կատալոնյան հանրապետություն լիներ ու հավաքական ունենար, ես քո հետ համակարծիք կլինեի , բայց կատալոնյան հավաքական չունի ու փաստացի Իսպանիայի կազմում ա, էտ էլ Պույոլի ու Չավիի ներդրումն էր իրենց ժողովրդի պայքարին, որը փոքր չէր, սաղ աշխարհը նայում էր էտ պահերը ու մեծ մասը խոսելու են կատալոնցիների պայքարի մասին ու լիքը մարդիկ կիմանան դա, երբեմն գիտնականը կամ ֆուտբոլիստը շատ ավելի շատ բան կարա անի իր ժողովրդի համար քան գեներալը, եթե ժամանակին, որևէ ղարաբաղցի, Նեֆտչիի կազմում դառնար ԽՍՀՄ չեմպիոն ու ղարաբաղի դրոշով էտ նշեր, մենք չեմ կարծում որ իրան դավաճան կհամարեինք:)
Արծիվ ես ուրիշ բան եմ ուզում ասեմ:(, ես կհամարեի որ կա հավաքական եթե այդ հավաքականը մասնակցեր ասենք աշխարհի առաջնության նախնտրական փուլին, թե չէ տենց ցանկացած շենք կարա իրա հավաքականը ստեղծի, էտ հավաքականի գոյության մասին շատ քիչ մարդիկ գիտեն, ու նույնիսկ իր գոյությամբ ինքը ինչ որ ռեալ բան չի կարա փոխի, իսկ Չավիի ու մյուս՝ Իսպանիայի հավաքականում հանդես եկող կատալոնցիների, արարքը կարա լավ նպաստի իրանց պայքարի ճանաչմանը ու էտ պայքարի մասին ավելի ու ավելի շատ մարդու ինֆորմացվածությանը, ապացույցը էս քննարկումը:)
Եր, իրենց համար միջազգային հանրության մեջ մտնողներից մեկն էլ ես եմ. իմ կարծիքը ինչպիսի՞ն ա ;) Ես կասեի, որ ընդհակառակը, իրենց մասնակցությունը լրիվ ձևական է դարձնում անկապության համար պայքարը: Այ եթե ամբողջ աշխարհը Իսպանիայի հավաքականի կազմում կատալոնացիների անուններ նշելու փոխարեն խոսա այն մասին, որ կատալոնացիները հրաժարվել են Իսպանիայի նման հավաքականի կազմում խաղալ, այ էդ ժամանակ էլ կհետաքրքրվեն Կատալոնիայի պատմությամբ, խնդրի էությունը արդեն հետաքրքիր կլինի: Իսկ հիմա անգամ ես ցանկություն չունեմ Կատալոնիայի պատմությունը թերթելու: Լավ էլ օրինակ բերեցիր Ղարաբաղը. մինչև հիմա իմ զայրույթը այս հարցում այն է, որ արցախահայությունը չի պայքարել այնպես, ինչպես Զանգեզուրը: Այ եթե կռվեին, հիմա մեր կազմում կլինեին, էսքան գլուխներս ցավի տակ չէր լինի:
Աստղ ջան, հա, մի քիչ օֆֆտոպում եմ, բայց կներես, լա՟վ;)
Վերջին գրառումները բոլորն էլ օֆֆտոպ են: Հիմա ուղեղս չի աշխատում. հիվանդ մեռնում եմ /էս շոգին թեյ եմ խմում, դե պատկերացրեք էն աշխարհ գնալու որ ստադիայում եմ/, գիշերը կորոշեմ գրառումների ճակատագիրը: Կարող ա էս թեմայում էլ թողնեմ: Ամեն դեպքում դուք աշխատեք շատ չծավալվեք:
romanista
12.07.2010, 22:05
անկապության համար պայքարը:
:D:D
Վերջին գրառումները բոլորն էլ օֆֆտոպ են: Հիմա ուղեղս չի աշխատում. հիվանդ մեռնում եմ /էս շոգին թեյ եմ խմում, դե պատկերացրեք էն աշխարհ գնալու որ ստադիայում եմ/, գիշերը կորոշեմ գրառումների ճակատագիրը: Կարող ա էս թեմայում էլ թողնեմ: Ամեն դեպքում դուք աշխատեք շատ չծավալվեք:
:o Քեզ ի՟նչ ա եղել, այ Աստղ ջան)) Աստղ, ես օրինակ ինձ ուզբեկ կամ ղազախ չեմ համարում, բայց էս շոգին օրը մի 3 բաժակ հաստատ տաք թեյ եմ խմում, քանի որ և սիրում եմ թեյը, և այն ավելի է հովացնում ու քրտինքը հանում մեջիցդ, քան զովացուցիչ ըմպելիքները, որոնք զովացնում են մի քանի րոպե ու հա ուզում ես խմես:)
Եր, իրենց համար միջազգային հանրության մեջ մտնողներից մեկն էլ ես եմ. իմ կարծիքը ինչպիսի՞ն ա ;) Ես կասեի, որ ընդհակառակը, իրենց մասնակցությունը լրիվ ձևական է դարձնում անկապության համար պայքարը: Այ եթե ամբողջ աշխարհը Իսպանիայի հավաքականի կազմում կատալոնացիների անուններ նշելու փոխարեն խոսա այն մասին, որ կատալոնացիները հրաժարվել են Իսպանիայի նման հավաքականի կազմում խաղալ, այ էդ ժամանակ էլ կհետաքրքրվեն Կատալոնիայի պատմությամբ, խնդրի էությունը արդեն հետաքրքիր կլինի: Իսկ հիմա անգամ ես ցանկություն չունեմ Կատալոնիայի պատմությունը թերթելու: Լավ էլ օրինակ բերեցիր Ղարաբաղը. մինչև հիմա իմ զայրույթը այս հարցում այն է, որ արցախահայությունը չի պայքարել այնպես, ինչպես Զանգեզուրը: Այ եթե կռվեին, հիմա մեր կազմում կլինեին, էսքան գլուխներս ցավի տակ չէր լինի:
Անկապության համար պայքարը մի գուցե:)), Աստղ ջան կարող ա մարդ էլ լինի որ մտածի ընդհանրապես կատալոնցիների ինչին ա պետք անկախությունը, ուզում եմ ասեմ քո կարծիքը որոշիչ չէ , բացի դրանից դու Չավիի մասին ինչ էլ մտածես, ինքը իրա գործն արել ա , էս որ գրում ենք իրա արածի արդյունքն ա, ու լիքը մարդիկ որ տեղյակ չէին կատալոնցիների ձգտումների մասին մեր բանավեճին հետևելով տեղյակ կլինի, նրանց մի մասը կարա թքած ունեն էտ պայքարի վրա, մի մասը չէ, բայց կոնկրետ իրանց արած ռեկլամը աշխատեց;):
Ambrosine
12.07.2010, 22:10
:D:D
Հաստատ վաԴ եմ :D
:o Քեզ ի՟նչ ա եղել, այ Աստղ ջան)) Աստղ, ես օրինակ ինձ ուզբեկ կամ ղազախ չեմ համարում, բայց էս շոգին օրը մի 3 բաժակ հաստատ տաք թեյ եմ խմում, քանի որ և սիրում եմ թեյը, և այն ավելի է հովացնում ու քրտինքը հանում մեջիցդ, քան զովացուցիչ ըմպելիքները, որոնք զովացնում են մի քանի րոպե ու հա ուզում ես խմես:)
Գրիպ եմ, կոկորդս ցավում ա, շոգին չեմ դիմանում... :aaa Վերջ օֆֆտոպին :))
Ով օֆտոպեսցէ, նա ակումբափակվեսցէ /քոփիռայթ Մտահոգ/ :D
romanista
12.07.2010, 22:10
Անկապության համար պայքարը մի գուցե:)),
Հա էլի, էն մարդն էլ ա ասում անկապության համար, դու էլ... էլ ստե մի գուցեն որն ա՟)))) երկուսդ էլ սխալվեցիք)) չնայած անկապությունն ու անկախությունը իրար մոտիկ բաներ են:D
կներես Երվանդ ջան, չհասկացա ինչ էիր գրել)) դուրս ա գալիս, որ չես սխալվել))
Աստղ, եթե ուզում ես չօֆտոպենք, թեման փակի, ԱԱ-ն պրծել ա:)
Sagittarius
12.07.2010, 22:35
պահոոոոոյ:o
իսպանիան կարողա որակավորման փուլն էլ չանցնի, եթե կատալոնիան առանձնանա ու իրա հավաքականով խաղա:)
Կատալոնիա աշխարհի չեմպիոն:P
Չգիտեմ, թե մենք հայությունով ինչի էիննք մեզ կոտորում խալխի թիմերի համար::P
Մասնացած երկրների քաղաքացիներին դեռ հասկանում ենք:
Հաղթողներին չեն դատում, բայց աշխարհի էս մի չեմպիոնը մի քիչ պայթածոտ չեմպիոն ա: Նախ ընդամենը 7 գոլ 7 խաղում ու խփած գնդակներով ընդհամենը վեցերորդ տեղ: (http://www.fifa.com/worldcup/statistics/teams/goals.html) Սա էն դեպքում երբ հարվածներով (126) իսպանացիները առաջին տեղում են (http://www.fifa.com/worldcup/statistics/teams/shots.html), ու դարպասին հարվածներով նույնպես (46): Այսինք, հարգելի իսպանացիները նամուսով գոլ խփող չունեին:
Արծաթե մեդալակիրն էլ փաստորեն ամենակոպիտ թիմն էր: Ամենաշատ խախտումներն (126) ու դեղին քարտերը (22) (http://www.fifa.com/worldcup/statistics/teams/disciplinary.html) Նիդերլանդներինն են: Հանուն արդարության պետք ա նշել, որ ամենաշատ խախտումներից տուժված թիմն էլ Իսպանիան է (134):
Ամենարդյունավետ թիմը Գերմանիան էր, ու երևի կլինի Եվրոպայի 2012 չեմպիոնը - 42 հարված դարպասին ու 16 գոլ: Համարյա ամեն երկրորդ հարվածը դարպասին գոլ ա եղել գերմանացիների մոտ: Ու գոլեր են խփել Անգլիային, Արգենտինային, ՈՒրուգվային ....
Մեկ էլ հանուն արդարության էլի պետք ա նշել, որ Իսպանացիների մոտ փոխանցումների ճշգրտության մակարդակը 80% էր (http://www.fifa.com/worldcup/statistics/teams/passes.html): Սրան մոտ արդյունք ունեն միայն Բրազիլացիները՝ 79%:
Ամեն դեպքում, վիճակագրությունը մի կողմ, հոգուս մեղք չանեմ, Իսպանացիները անարդյունավետ, բայց սիրուն խաղ էին ցույց տալիս - գնդակի տոտալ վերահսկողություն, ճշգրիտ փոխանցումներ, լավ անցումներ, քիչ, բայց սիրուն գոլեր: Իսկ Ինիեստա Չավի կիսապաշտպանական զույգը երևի աշխարհում ուժեղագույնն ա:
Հա, մեկ էլ Ֆորլանին լավագույն խաղացող տալը լրիվ արդար էր: Արտակարգ ֆուտբոլիստ ա: Ու եթե վերջին վարկյանին մի սանտիմ ներքև կրակեր, երևի բրոնզը իրանք տուն կտանեին:
Բակց ինչքան ուզում ա աշխարհի առաջնություն լինի, աշխարհի հզորը մնում ա հզոր, ու դեմը խաղ չկա: Քանի՞ չեմպիոնատ պիտի լինի, որ հզորին հասնող լինի:
http://freeuploadimages.org/images/k9q3yeqpbj0c9rsywf4.jpg
http://freeuploadimages.org/images/6ewln8xith5e0l3ml6sd.jpg
Ու հաջորդ առաջնությունն էլ հզորների հայրենիքում ա: :hands:hands:hands
---------- Ավելացվել է՝ 23:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:28 ----------
Աստղ ջան, իսկ ինչն ա՟ խանգարում մեզ, որ դառնանք Օվկիանիայի փարոսը:) Օրինակ ընդե Միկրոնեզիայի աբորիգենները շատ ուրախ կլինեն համով հայերի ներկայությանը իրենց կողքին:D
Ընկեր, մեզ մենակ այ սա կփրկի: Խորհուրդ եմ տալիս մինչև վերջ նայել :hands
http://www.youtube.com/watch?v=KibkUNVaqWo&feature=related
romanista
12.07.2010, 23:59
Ընկեր, մեզ մենակ այ սա կփրկի: Խորհուրդ եմ տալիս մինչև վերջ նայել :hands
լավն էր շատ:) մանավանդ էն 0-10 սխեմայի պահը:D բայց դե սա մերը չի, սա ռսներինն ա, դե իսկ մենք ավելի զիլ կարանք:hands
Magic-Mushroom
13.07.2010, 16:02
Բարեւ ձեզ,ես վերջապես դուրս եկա դեպրեսիայից,դե Նիդերլանդները այնպիսի երկիր է որ դեպրեսիան շատ հեշտ հաղթահարվում է,ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Դրախտային սերմեր ընկերությանը իր Ամստերդամյան կրակներ արտադրանքանիշին
Այո Վան Բերտ Մառվեյկ,Այո նարնջագույն առյուծներ,ինչպիսի հաղթանակներ,Նիդերլանդների թագավորությունը ասեց իր խոսքը բոլորին,հիմա անբողջ աշխարհը նարնջագույն է,շնորհակալություն Ռոբբեն,Սնայդեր,թագուհի Բեատրիքս, Շնորհավորանքներս բոլորին ով որ հավատաց Նիդերլանդների հաղթանակներին,ինչեւե այսպիսի փոքր պետության համար 2-րդ տեղը շատ մեծ հաղթանակ է,շատերը կերազեին:
Ի սրտե շնորհավորում եմ Իսպանիայի բոլոր երկրպագուններին՝հատկապես քեզ սիրելի Astgh,դու արժանի ես որ քո կյանքում լինեն միայն հաղթանակներ:
http://olkpeace.org/forum/images/smilies/icon_bigdance2.gif http://olkpeace.org/forum/images/smilies/icon_shine.gifhttp://olkpeace.org/forum/images/smilies/icon_leafgrin.gif
http://mstoltz.files.wordpress.com/2008/06/celebwithfans_e.jpg
http://newsimg.bbc.co.uk/media/images/42866000/jpg/_42866209_img12.jpg
http://sport.img.com.ua/img/confeder/0/23.jpg
Ambrosine
13.07.2010, 16:20
Մոդերատորական. մի քանի գրառումներ տեղափոխվել են «Հայկական ֆուտբոլ» (http://www.akumb.am/showthread.php/2685-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC?p=2014628#post2014628) թեմա:
Աստղ, եթե ուզում ես չօֆտոպենք, թեման փակի, ԱԱ-ն պրծել ա:)
Չօֆտոպելու համար կարելի է թեմաները նայել ու համապատասխան թեմայում գրել ;): Դեռ շուտ է՝ թեման փակելու համար: Միգուցե մարդիկ կան, որ ցանկանում են իրենց կարծիքը գրել: Թեման վերջնականապես կմաքրազարդվի փակվելուց առաջ: Դեռ լավ չեմ:
Ambrosine
13.07.2010, 22:33
Չգիտեմ էլ՝ վերջին անգամ երբ էի Պրոֆֆուտբոլը դիտել, բայց էսօր ստացվեց, ու լավ է, որ ստացվեց, որովհետև Սենիկը ասեց, որ վաղը ցույց է տալու, թե ինչպես դիմավորեցին Իսպանիայի հավաքականին Մադրիդում, չեմպիոնական ավտոբուսը ինչ երթուղիով անցավ, հանդիպումը Խուան Կարլոս դը Բուրբոնի, Սապատերոյի... հետ: Կարճ ասած՝ կդիտեք: Հաղորդումը Կենտրոն հեռուստաալիքով է՝ ժամը 20:00-ին:
Իսպանիան տոնում է՝ երկու մահ, հարյուրավոր տուժածներ :(
2010թ. աշխարհի առաջնության չեմպիոն ճանաչված Իսպանիայի հավաքականի հաղթանակը տոնող երկրպագուները արդեն անցել են բոլոր սահմանները:
Նրանցից երկուսը արդեն մահացել են սեփական խելքի պակասի պատճառով: Իսկ հարյուրավոր մարդիկ տուժել են բուռն տոնակատարության ժամանակ…
Երկրպագուներից մեկը հարբած վիճակում որոշել է թռնել իր իսկ տան պատշգամբից և մահացել է: «Մենք ընկերներով դիտում էինք հանդիպումը, իսկ Ինյեստայի գոլից հետո հայտնաբերեցինք, որ նա այլևս մեր կողքին չէ…»: :lol
Տուժածների թիվը ողջ երկրում անհնար է հաշվել, բայց նույն Բարսելոնայում, որտեղ խաղը հեռարձակավում էր մեծ էկրանով, մոտ 74 մարդ է տուժել:
Վալենսիայում 50 ֆուտբոլասերներ վնասվածքներ են ստացել… Եվ այսպես շարունակ: Ալկոհոլը և հաղթանակը կարող են ողբերգական հետևանքների բերել:
Աղբյուրը (http://www.armsport.am/am/news/4/4/10369/)
romanista
14.07.2010, 11:34

Բա... հետո էլ ասում եք երբ ա՟ Հայաստանը չեմպիոն դառնալու... տենց բան որ եղավ, ստե սաղլամ մարդ չի մնա:D
Magic-Mushroom
14.07.2010, 13:22
Երեկ Նիդերլանդները այնպես էր տոնում իր 2-րդ տեղի հաղթանակը,ուղղակի հրաշք,Մեր թիմին ընդունեցին ինչպես հերոսների,Թագուհի Բեատրիքսը անձամբ որպես շնորհավորանք Իսպանիային 90000 ծաղիկներ է ուղարկել,թագուհի Բեատրիքսը մեր մարզիչին ու թիմի ավագին ասպետի կոչում տվեց:loveամբողջ Ամստերդամը նարնջագույն էր,բոլորը փողոց էին դուրս եկել,մեծ շոուներ էին կազմակերպվել,մեր հավաքականը անցնում էր Ամստերդամի կանալներով ու խմում էր ավանդական Նիդերլանդական գարեջուր,բոլորը շաաատ ուրախ էին,ոչ մի միջադեպ չեղավ:):hands
http://s08.radikal.ru/i181/1007/f0/47d7a551e989.jpg
http://i054.radikal.ru/1007/44/e023a582de53.jpg
http://s004.radikal.ru/i206/1007/50/eaf2fa5f2b5a.jpg
http://i061.radikal.ru/1007/22/4f13bf72c0fa.jpg
http://s19.radikal.ru/i192/1007/6b/63ab8aa8c6fb.jpg
http://i066.radikal.ru/1007/49/439e19242b0d.jpg
http://s004.radikal.ru/i207/1007/71/bf17c56585e2.jpg
:bux::bux::bux:
Moonwalker
14.07.2010, 13:30
Մեջիք ջան դե ազնվականությունը ուրիշ բան ա էլի:good: Թե չէ Իսպանիայի թագուհին Գերմանիայի հետ խաղից հետո ընենց անակնկալ էր մտել հանդերձարան, խեղճ Պույոլը լրիվ մանթո էր:oy: կեցցեն Նարինջները:drinks, կեցցե թագուհին:king

Ինչքան հիշում եմ ես էլ եմ տեսել դա, իրոք որ շատ ամոթ էր Իսպանիայի թագուհու համար:
Ինչքան հիշում եմ ես էլ եմ տեսել դա, իրոք որ շատ ամոթ էր Իսպանիայի թագուհու համար:
Սա էլ վիդեոն
http://www.youtube.com/watch?v=Y1s3EUEV-0g
Բացատրեք, թե ստեղ ինչն էր ամոթ. ըստ ձեզ Իսպանիայի թագուհին կյանքում գոտկատեղից վերև մերկ տղամարդ չէ՞ր տեսել:
Հալալ ա իսպանացիներին, որ էսպիսի թագուհի ունեն :)
Նենց ես ասում գոտկատեղից վերև մերկ տղամարդ չի տեսել, ոնց որ գոտկատեղից ներքև չի տեսել:)), թագավորը բաաաա:
Բացատրեք, թե ստեղ ինչն էր ամոթ. ըստ ձեզ Իսպանիայի թագուհին կյանքում գոտկատեղից վերև մերկ տղամարդ չէ՞ր տեսել: Հալալ ա իսպանացիներին, որ էսպիսի թագուհի ունեն :)
Ռուֆուս ջան ին՞չ կա ստեղ բացատրելու եթե ամեն ինչ արդեն պարզ է :)
Կներեք արդեն օֆֆտոպ է ստացվում բայց հարցը մերկ տղամարդ տեսնել կամ չտեսնելը չի, այլ կնոջ պատիվը որը պատկանում է Ռոյալ ընտանիքի: Եթե այսպես կոչված «թագուհին» ցանկանում էր տեսնել իր երկրի հավաքականին ապա նա կարող էր հետևել Նիդեռլանդների թագուհու օրինակին:

Նախ ինքը «այսպես կոչված թագուհի» չի, այլ թագավորական ընտանիքի ներկայացուցիչ, որը շատ մեծ հեղինակություն, հարգանք ու սեր է վայելում իր երկրում (ի տարբերություն բրիտանական ու մի շարք այլ երկրների թագավորական ընտանիքների):
Ես չգիտեի, որ հանդերձարան այցելելը որևէ կերպ «գցում» է կնոջ պատիվը, թերևս մենակ հայերն են էսպես կարծում: Իսպանիայի թագուհին այնքան ուրախ էր իր երկրի հավաքականի հաղթանակով, որ որոշել էր առաջինը շնորհավորել նրանց, այլ ոչ թե սպասել օֆիցիալ տոնակատարություններին:
Իսկ վերջում հաշվի առ, որ Իսպանիայի թագավորական ընտանիքը մարզական ընտանիք է ու բոլոր անդամները սպորտի մեծ սիրահար են: Նույն Սոֆիա թագուհին ներկայացրել է Հունաստանը 1960թ-ի ամառային օլիմպիական խաղերին: Սոֆիայի եղբայրը՝ Հունաստանի Կոնստանտինոս թագավորը 1960թ-ի ամառային օլիմպական խաղերին ոսկե մեդալ է նվաճել:
Արքայադուստր Կրիստինան մասնակցել է 1988թ-ի ամառային օլիմպիական խաղերին ու բացման արարողության ժամանակ ինքն է տարել Իսպանիայի դրոշը:
Արքայազն Ֆելիպեն մասնակցել է 1992թ-ի ամառային օլիմպիական խաղերին ու բացման արարողության ժամանակ տարել Իսպանիայի դրոշը:
Թագավոր Խուան Կառլոսն էլ 1972թ-ի ամառային օլիմպիական խաղերին է մասնակցել:
Դե հիմա ասա, Նիդեռլանդների թագավորական ընտանիքը էսքան բան արե՞լ ա կյանքում :) Դե պարզ ա, որ իսպանական թագավորական ընտանիքի համար սպորտը շատ ավելի կարևոր դեր է խաղում, դրա համար էլ իրենք իրենց մարզիկներին ոչ թե ձևական պաշտոնական արարողություններին են շնորհավորում, այլ անմիջապես խաղից հետո ու ի սրտե :)
Մի մոռացեք,որ ամեն դեպքում աշխարհի չեմպիոնների հանդերձարանն է:
թագուհիներ եղել ու էլի կլինեն:Այ այս կարգի հնարավորաւթյան կրկին լինելն է հարցական:Իսպանիայի պատմության մեջ միակ թագուհին է,որ անձամբ շնորհավորել է չեմպիոներին :
Լավ կարիք չկա այսքան ծավալվել նման հարցի շուրջ, քանի որ դա տվյալ պահին ամենաքիչն է հետաքրքրում ինձ և կարծում եմ հայերիս ;), չնայած որ այնուամենայնիվ ողջունելի չէ նրա արարքը :bad :
Ու ի՞նչ ա անում. իմ իմանալով ամառային հանգիստն ա վայելում :clean:
Ըհը... Վայելումա հարգանք պատիվ, ճիշտ է ընթանում է աշխարհի առաջնությունը ու սա Մունդիալ 2010-ը որևէ կապ չունի երկրի Լա Լիգայի հետ, բայց Բարսելոնան այստեղ էլ է աչկի ընկնում: Իսպանիայի հավաքականում այս տարի հանդես են գալիս մեծ թվով Բարսելոնցիներ, որը առաջին անգամ Աշխարհի առաջնության պատմության ընթացքում հասել է մինչև եզրափակիչ ու պետք է եզրափակիչում մրցի Հոլադիայի հավաքականի հետ: Ինչպես Բարսելոնան ցույց տվեց գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ, այնպես էլ Իսպանիան, իսկ Իսպանիայի հավաքականում հանդես են գալիս՝ Պույոլը թիմի ավագ, Պիկեն, Չավին, Ինիեստան, Բուսկեցը, Դավիդ Վիլիան որը նոր է տեղափոխվել Բարսելոնա:
Ambrosine
15.07.2010, 17:38

Հա ի՞նչ. Իսպանիայի հավաքականի ավագն էլ Ռեալի ու աշխարհի լավագույն դարպասապահն է, պաշտպանների մեջ էլ կան ռեալիստներ, կիսապաշտպանների էլ:
Ինչ պետք է անի՞... եզրափակիչը ե՞րբ է, ամսաթիվը մոռացել եմ :8
Հա ի՞նչ. Իսպանիայի հավաքականի ավագն էլ Ռեալի ու աշխարհի լավագույն դարպասապահն է, պաշտպանների մեջ էլ կան ռեալիստներ, կիսապաշտպանների էլ:
Ինչ պետք է անի՞... եզրափակիչը ե՞րբ է, ամսաթիվը մոռացել եմ :8
11 - ին :)
Աստղ, եթե ուզում ես չօֆտոպենք, թեման փակի, ԱԱ-ն պրծել ա:)
Թեման փակելու իմաստը ընդհանրապես չեմ տեսնում: Մունդիալ 2010-ը ավարտվեց, բայց դեռ նրա մասին կարող ենք խոսել այնքան, ինչքան ուզում ենք: Իսկ ով դժգոհ մնաց Մունդիալ 2010-ի արդյունքներից, ու էս թեման էլ նրա նյարդերի վրա ազդում ա, թող էս թեմա չմտնի :)
Աստղ ջան, դե գիտես, փակել-մակել չկա ;)
Նայեք, որակով էլ են էլի (http://www.qucha.ru/film/documentary/6161-vse-goly-chempionat-mira-po-futbolu-2010-plej-off.html)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր գոլերը 1920x1080 HDTV որակով (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3009595)
Վիդեո կոդեկ՝ H.264
Աուդիո՝ Mp3
Թարգմանությունը՝ ռուսերեն
http://s42.radikal.ru/i095/1006/88/301447512bd4.png
Եզրափակչի ջաբուլանին վաճառվել է աճուրդում
http://www.tert.am/g_image.php?id=92266&tmb=3
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ Իսպանիա-Հոլանդիա խաղի ընթացքում օգտագործված գնդակներից մեկը eBay ինտերնետային աճուրդում վաճառվել է 74 հազար դոլարով։ Գնորդի անունը չի նշվում։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, մունդիալին մասնակցած երկրների մի շարք ֆուտբոլիստներ բողոքում էին թռիչքի ժամանակ ջաբուլանիի անկանխատեսելի «պահվածքից», չնայած գնդակն արտադրող «Ադիդաս» ընկերությունը պնդում էր, որ դրանց պատրաստման տեխնոլոգիան, ընդհակառակը, կոչված է բարելավելու աէրոդինամիկան։
eBay-ի ներկայացուցիչների կարծիքով՝ առաջնության գնդակների այս սերիայի իրարամերժ գնահատականները միայն մեծացրել են հետաքրքրությունը տվյալ լոտի նկատմամբ։
Tert.am
Պաուլը ունեցավ թիկնապահ
Պաուլը ունեցավ թիկնապահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / LIFESTYLE
11:30 20.07.2010
Գերմանական Օբերհաուզեն քաղաքի աշխարհահռչակ ութոտնուկ Պաուլը արդեն ունի անձնական թիկնապահ: Ղեկավարությանը նման քայլի դրդեցին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հյուրերը, որոնք գալիս են Գերմանիա որպեսզի տեսնեն ՀԱՀ-ում անցկացված աշխարհի առաջնության հանդիպումների մի մասը ճիշտ գուշակած Պաուլին:
Պաուլի թիկնապահի անունը Օլաֆ Կիպեն է: Օլաֆը 39 տարեկան է, նրա հասակն է ընդամենը 169սմ., բայց նա թիկնեղ է: Թիկնապահի հիմնական պարտականությունների մեջ են մտում բազմահազար այցելուների կառավարումը: «Ես հետևում եմ, որպեսզի Պաուլին լուսանկարելուց անջատված լինեն ֆոտոխցիկների ճառագայթները, և այցելուներին արգելում եմ դիպչել ակվարիումին»-նշել է Օլաֆը:
Աղբյուր (armsport.am)
romanista
20.07.2010, 19:44

Մեր մոլորկաը գժվել ա լրիվ... մնում ա Լոպեսի ապահովագրված հետույքի համար էլ թիկնապահ վարձեն... դեգրադացիա ա գնում...
Տարօրինակ ժամանակներում ենք ապրում մի զարմացի:
Հետաքրքիր ա: (http://tert.am/am/news/2010/07/31/korea/?sms_ss=facebook)
Մեր հավաքականին էլ ա աչքիս սենց ռեժիմ պետք::think
Ութոտնիկը մեռել ա...:}
Բա վրեն միլիոնավոր մարդկանց նաֆս կար:D
Սիրտս հովացավ, համ էլ ոչ թե մեռելա այլ ՍԱՏԿԵԼ:D:D
Ութոտնիկը մեռել ա...:}
Բայց որքան որ հիշողությունս ինձ չի դավաճանում, մի քանի ամիս կլինի, որ եդ ութոտնուկը էլ չկա:think
Բայց որքան որ հիշողությունս ինձ չի դավաճանում, մի քանի ամիս կլինի, որ եդ ութոտնուկը էլ չկա:think
Վայթեմ Հոկտեմբերի վերջերին էր: