Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր
ՀԻմա նստած իմ sենյակում մտածում եմ՝ ինչքան լավ բան ա սերը....ու որ իսկապես կարողանում ես սիրել ու հոգատար լինել...որ իրոք մտածում ես ՝ հո սիրած էակդ չի մրսում էս քամուն, որ հազար անգամ հարցնում ես. «Հայր, սուրճ, թեյ, ի?նչ կուզես», որ մամայիդ անկողնում պառկում ես, հետը մի քիչ ծելիկ նայում ու խոսում, որ ախպորդ ասում ես. «մի հատ պաչեմ»....ու դա դառնում ա քո սովորությունը...դու ուզում ե ս անընդհատ, որ զգան, թե ինչքան ես սիրում...
հետո հիշում ես....«արյա, իմ ախպեր Հայկոն...արյա իմ լավ ընկերը, կարոտել եմ», չես զլանում, զանգում ես, հարցնում es ոնց ա....ու տենց...ու ինչքան շատ սիrես, դու, էնքան կզգաս էդ սերը...:love
Առաջ չէի հասկանում ֆորումում "թաքնվելու" իմաստը, մինչև մի օր ինքս չթաքնվեցի :)
Սկզբից տարօրինակ էր, իսկ հետո էնքան կայֆ էր.... Մարդիկ քեզ չեն տեսնում, իսկ դու քո համար հանգիստ նստած հետևում ես նրանց, թեմաներում հայտնվում ես հենց այն պահին, երբ մարդիկ քեզ չեն սպասում, քո մասին երբեք չեն գրում «Ո՞վ է ֆորումում» թեմայում :))
Հետո թաքնվելը սկսեց նյարդայնացնել, մի տեսակ անազնիվ է նման շփումը, ոնց որ հայելու հետևից շփվես... Մի շաբաթ է, փորձում էի "անտեսանելի տարբերակը" անջատել, ձեռքս չէր գնում, հենց նոր վերջապես էնքան արիություն ունեցա մինչև այդ մի քլիքը արեցի:
Դե ես եկել եմ, աչքերս արևի լույսից մի քիչ ցավում է, բայց ոչինչ, կսովորեմ :)
Խայտառակ հոգնած եմ... Բայց ևս երկու օր ու էս խիստ ծանրաբեռնվածությունս կանցնի... Մի քիչ էլ ներվային եմ... իմ ուզած ձևով չեմ հասցնում... էդ հերիք չի, ով ասես հետս վիճում ա... անկապ բաների համար... բայց... բայց...
Նոր մի բան իմացա... չեմ ասի ինչ.. շատ լավ բան...
:yahoo
Տրամադրությունս ահավոր բարձրացավ :yahoo
Շաբաթը ինչպես միշտ սկսվեց երկուշաբթիով: Հերթական զզվելի երկուշաբթին: Ու չնայած ինձ խոստացել էի, որ մինչև գիշեր կոմպի դեմը չեմ նստելու, եկա մի 5 րոպեով նստեմ: Ու արդեն մի 20 րոպե ա նստած եմ:
Էհ, ինձ հաջող շաբաթ եմ մաղթում:
Պայքարեցիր: Ապրես, Դավուշս:) Շուտ առողջացիր:
Լավ աաա, սաղ լավաաաաաաաաա, գժի տեղ դրած ապրում ենք Հայաստանում: Տամ-տադադամ::danceՄենակ էս երկրում կարաս գիժ չլինես, բայց գժի տեղ դնելուց լավը լինես::D :blin Խրոնիկ ա դառնում...Աչքերդ փակում ես, մեծ ժպիտ , հոնքերդ իջեցնում ու առաջ...ինչ էլ ասում են, ասում ես՝ Լու՞րջ, լու՞րջ ես ասում: Շատ-շատ գիժ համարեն, հետո ի՞նչ, իրանց ձեռք է տալիս :D Իսկ քեզ կակ գօվորիտ ռուս-կուկուռուզը պօ...:[ պադամ, պադամ, պադամ:russian
էսօր դատի էի...քունս տանում էր...էն կոմպի դեմի աղջիկը երևի օդնոյում էր արդեն, դատավորը անգլի տնայիններն էր անում, դատախազը ցուցմունքների վերընթերցանությամբ էր զբաղված, պապան ու փաստաբանը խիղճները հանգիստ ննջում էին:D...ես ու Վահրամ ձյան էլ մեկումեջ շշուկով անեկդոտներ էինք պատմում:D
իմ արև...նենց հետաքրքիր՝ ա վերջում ինչ ա լինելու ու ինչ հիմքով...:D
էհ, մեկ-մեկ մտածում եմ Ձեր ինչին էր է պետք էս կարկատանքը...
էհ, եսիմինչ ծյան էլ կասի, թե Ձեզ պետք էր իշխանությանը ընդդիմանալը, խախանդ ապրում էիք...
Էհ, Եսիմինչ ծյա, քեզ ինչ է, թե ես ինչի եմ սիրում իմ երկիրը...
հա լավ ինչ եմ խոսում...հիմա էլ չեմ զզվում էս քաղաքից...հիմա մի քիչ սառն ա...թվում ա ,թե թարմ ա օդը..տենց շնչում ենք:love
Թագավորանիստ բլրի և քաղաքի հին եկեղեցու հարևանությամբ են բնակվում յոթասունը բոլորած Ծաղիկ և Սիրուշ տատիկները մի կացարանում, որը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել քսանմեկերորդ դարի քաղաքային բնակարանի մասին մեր պատկերացումներում: Առավոտ շուտ աշխատանքի գնացողները արդեն փողոցում կարող են տեսնել ցախի պարկերը շալակներին փետատեղից վերադարձող տատիկներին, օրվա մեջ նրանք մի քանի անգամ գնում են մոտակա գերեզմանոցի տարածքից ցախ հավաքելու: Իրենց հյուղակում եղած գույքը թվարկելն անիմաստ է, միայն ասեմ, որ ավելի շատ բան այստեղ չէր էլ տեղավորվի, սակայն եղածն էլ՝ չաշխատող հեռուստացույց, կոտրած ոտքերով մի երկու աթոռ, ժանգոտած երկաթե վառարան, շատ քիչ օգուտ է տալիս տանտերերին: Քաղաքում հիմա լայն տարածում է գտել բարեգործական մի ակցիա, որը կոչվում է «Բարին արա», քաղաքի դպրոցները, բուհերը, քոլեջները այցելում են մանկատուն և ծերանոց՝ համերգային համարներով և նվերներով… Իհարկե, մանկատան և ծերանոցի բնակիչները մարդկային ջերմության և ուշադրության կարիք ունեն, սակայն ցավոք կան ավելի անապահով, ավելի կարիքավոր մարդիկ, ի՜նչ լավ կլիներ, որ մի օր մի դպրոցի որևէ դասարանի տղաներ այցելեին այս տատիկներին, համերգ ու նվերներ պետք չի, կոտրեին, դարսեին տատիկների բերած փայտը և վերջ, այ կլիներ բարին անել: Մեծահարուստները ևս բարեգործությունը պատկերացնում են մանկատուն և ծերանոց այցելել և վերջ, հա, ու անպայման լրագրողների ուղեկցությամբ, այցելեք այս մարդկանց, հարգելի բարեգործներ, ապագա որևէ ընտրությունների մասնակիցներ, ես խոստանում եմ՝ լրագրողները ձեզ կուղեկցեն:
Ամենահետաքրքիրն այն է, որ այս տատիկները ոչ մի պահանջ չունեն, իմ հարցին, թե ինչ կցանկանայիք, Սիրուշ տատը պատասխանեց՝ աշխարհին խաղաղություն, ջահելներին՝ առողջություն: Աշխարհից մոռացված այս կանայք չարացած չեն աշխարհի դեմ:
Ուֆ, ականջդ կանչի, H.a.y.k.o, :think Քունս ինչու՞ չի տանում:
Էսօր 5 րոպե ազատ ժամանակ էի գտել: Մտածեցի, մտածեցի, թե ինչ անեմ, ու գնացի ջուր խմելու... :)
Վերջերս երթուղայինով տուն էի գալիս, մեկ էլ ինչ-որ գմփոց լսվեց: Մտածեցի` դրսից էր: Հետո զգացի, որ ինչ-որ հոտ տարածվեց ներսում... Երևի գազի հոտ էր :( Նենց էի վախեցել :( Ու մեկ էլ պատկերացրի, որ տենց մեծ փողոցով գնում ա երթուղայինը (շուրջը քիչ մեքենաներ կային, Արշակունյաց փողոցում էինք), մեկ էլ փողոցի մեջտեղը` գըմփ :(: Հա, իմ մտքով միշտ տենց վատ բաներ են անցնում :(: Արդեն լացս գալիս էր: Ու անմիջապես մտքովս ի՞նչ անցնի, որ լավ լինի. տեսնես ո՞վ կտխրի, որ տենց բան լինի :( :aaa Հա, աննորմալ եմ :(
Մոռացա ասել. հետո զգացի, որ էդ ամբողջ մտածածս հիմարություն ա, ու ուրախ-ուրախ եկա տուն :)
Farfalla
26.11.2009, 10:43
Երեկ փոքր ժամանակվա խաղալիքներս էի գտել: Չէի էլ պատկերացնում, որ տենց կարոտած կլինեմ: Էնքան հին էին, մաշված, մի քանիսն էլ ջարդված, բայց դրա հետ միասին էնքան կյանք կար մեջները: Փոքր ժամանակվա պես ուզում էի, որ հետս խոսեն, մի բան պատմեն, բայց ինչպես միշտ լուռ էին: Ամբողջ գիշեր հատակին նստած հետները խաղազացել եմ: Էնքան թեթև էի ինձ զգում, երեխա էի դառել:
վախենում եմ ոնց կվախենա մեկը մթությունից...
վախենում եմ, որ էս անգամ չեմ տանի էդ...
էսքան դեռ չեմ վախեցել...
ահավոր եմ վախենում...ահավոր...շատ...դողում եմ...:(
շատ եմ սիրում քեզ, հա՛յր...ու եթե հանկարծ, եթե նորից բաժանվեմ քեզնից էդ անասունների պատճառով, երդվում եմ, որ էս անգամ խելոք տեղս չեմ նստելու...
Պարզվում ա, որ օրհնանքից մինչև անեծք ընդամենը մեկ քայլ է ու ընդամենը մեկ բառ՝ շնորհակալությունը: Իսկ ես երեկ քանի ու քանի քայլեր էի արել:
Ու հերթական քայլերը անելուց հանկարծ մտքովս անցավ, որ փող, գուցե, մոտս չկա: Անմիջապես որոշեցի ստուգել ու դրամապանակս հանեցի: Ու մինչ փողերս կհաշվեի ու գլուխս կախ կքայլեի, լսեցի շատ բարի ծերունական ձայնը.
- Ապրե՛ս տղա ջան, Աստված օրհնի քեզ...
Գլուխս բարձրացրի.. մուրացիկ կին էր, բերանի ամբողջ երկու ատամները ցուցադրելով ու ժպտալով օրհնում էր: Կարծեց, թե դրամապանակս հանել եմ իրեն փող տալու համար:
- Շնորհակալություն, - ասացի ու անցա առաջ:
Հետևիցս լսեցի ծերունական, բայց բոլորովին ոչ բարի ճղճղոցը.
- Արա՛, էդ փող չե՞ս տալիս: Վայ հողե՛մ քո գլուխը...
Ուզում էի մի անկապ թեմա բացեմ, բայց լավ ստեղ գրեմ, այսօր արդեն հետմահու լրացավ Հայաստանի Խորհրդայնացման ութսունիննամյակը, խորհրդային կարգերի կողմնակիցներին շնորհավորում եմ տարեդարձի, իսկ հակառակորդներին՝ տարելիցի կապակցությամբ:
Խոզի Գրիպ
Երկու օր է վիճակս անտանելի է: Աչքերս ուռած են, կոպերս մի կերպ եմ բացում, աչքերիս առաջ ամեն ինչ մշուշոտ է: Ականջներս լավ չեն լսում, մեջը ինչ-որ անկապ խշշոց է - «խշշշշշշշշշշ», մոտավորապես այ էսպես: :) Կոկորդիս ցավից մեռնում, գիշերները շնչել չեմ կարողանում, խեղդվում եմ: Գլխացավը եկել է ու չի ուզում ռադ լինել: Իրականությունն էլ էնքան հեռու ու անիրական է թվում, ոնց որ էն աշխարհից նայեմ ամեն ինչին:
Անընդհատ ինձ թվում է, թե բարձր ջերմաստիճան ունեմ, բայց երբ չափում եմ 36.6 է :angry
Գոնե ջերմություն ունենայի, էդ ժամանակ հաստատ կիմանայի, որ խոզի գրիպ եմ, կպառկեի ու կսպասեի մահվանս :) թե չէ սենց աննպատակ տանջվում եմ :angry :cry
Իմ մանկություն այսօր քեզ այնքան պատահական հանդիպեցի, այնքան անսպասելի, ինչպես երեևի թե պետք է հանդիպեի մեկին, ում՝ ինձ թվում էր, որ չէի էլ կորցրել, բայց ինչքա՜ն էի սխալվում:
Գետինը հաշվելով ու անիծելով ցուրտը՝ անցնում էի Կոմիտասի անվան պանթեոնի մոտով…
Տաքացա, հիշեցի, տխրեցի, ժպտացի, թախծեցի, կարոտեցիիիիիիիիիիիիիիիիի.....
Չորս տարեկան: Կտորե տոպրակներով մաման, ես, տատին ու Արամը գնում էինք փայտ հավաքելու, դե դա էլ այդպիսի խաղ էր, բայց խաղի կանոնները պահանջում էին, որ հանկարծ ծառից չպոկեինք՝ ուղղակի տակի մնացորդները պիտի հավաքեինք, ու խաղի դատավորը՝ կյանքումս երբևէ հանդիպած միակ լավ ոստիկանը, այդ կանոնի շնորհիվ մեզ բարեհաճորեն էր ընդունում: (Ոստիկան Արսեն ողջույններ քեզ:)) Բա հետո ի՜նչ հաճելի էր մեր խաղի արդյունքով ամբողջ օրը տաքանալ վառարանի շուրջն ու ծիպուլե(խորոված կարտոֆիլ) ուտել…
Քայլերս շարունակվում էին. կառուսելներ նստելու ոչ հնարավորություն կա, ոչ էլ առավել ևս փող...... Մա՛մ, ախր միշտ էլ հնարամիտ ես եղել, նստում էինք, ու դու մեզ օրօրում էիր............ երջանիկ էինք.... բայց քեզ էլ եմ հիշում, չա՛ր մարդ, որ եկար ու ջղայնացար, որ քո տարածք էինք մտել առանց գումար տալու........ բայց մեկ է՝ չհաջողվեց.... շարունակում էինք երջանիկ մնալ.........
Մի քիչ էլ ժամանակի աստիճանով բարձրացա. ամառ, միշտ քեզ սիրել եմ ,ամա՛ռ ջան, բա իմ ու Արամի գնդակները ինչքա՜ն էի սիրում, եսիմ ինչից էին, բայց հաստատ գիտեմ, որ ծառից էին պոկվում, ու այնքան ժամանակ էին հաճելի խաղալիք, քանի դեռ չէին ճզմվել ու անտանելի հոտ արձակել…ջաաաաաան, էլի շատ ուրախացա, երբ ձեզ հանդիպեցի:
Մենակ թե կեղտոտ էր, այլանդակել էին իմ մանկության հրաշքի դեմքը, տոպրակները, ծխախոտի տուփերն օտար էին ու տհաճ, այ դուք, դուք օտար էիք իմ մանկությանը, չքվե՛ք ու վերացե՛ք:
Դռները մեկ առ մեկ փակում
Կյանքիս անցած էջերի պես,
Էջերը լույս պահում սրտում,
Մնացածը տալիս քամուն,
Եվ հեռանում՝ բարո՛վ մնաք:
Բարո՛վ մնաս, Ի՛Մ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ,
Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
Աքսորների խուլ ահազանգ,
Կռի՛վ ու խա՛ղ, բարո՛վ մնաք:
Բարո՛վ մնաք, ի՛մ ընկերներ,
Որ կիսեցիք ինձ հետ օրերը իմ,
Ես կհիշեմ ամեն վարկյան,
Նրանց, որոնք արդեն չկան,
Օրհնյա՛լ լինեք, բարո՛վ մնաք…
© Արթուր Մեսչյան
Էլի Արթուր Մեսչյան.
Խուլ հառաչանքի ցավի մորմոքից միշտ նույն գիշերով սահմանված չէս դու, բախտի խաղն է սա, մի դաժան վարկյան. անցիր բաց ճակատ, հայացքդ հեռու: Առեղծվածային այս կյանքի բեմին այսօր անզիջող, խուլ լռության մեջ, վաղը դու սակայն կհասնես լույսի, եթե չկորչես տափաստաններում… Մեռած հույսերի, մարած հավատքի դու պահակը չէս առ գերեզմանի: Սա լոկ փորձության քունն է, որ կանցնի, միայն թե բեմի լույսը չմարի: Եվ գոնե մեկ օր, գոնե մեկ վարկյան դարձիր մանկության մասնիկը անհոգ: Դու դեռ կքայլես լուռ ու մունջ օտար և որսից փրկված մի գազանի պես գորշ հայացքների պատնեշի միջով։ Ոտքիդ տակ ոչինչ, երկնքում ցանցեր և աղոտ հույսեր: Եվ գոնե մեկ օր գոնե մեկ վարկյան քո ուսից գցիր բեռն հիշողության. երկինք նայելիս հույսով ողողված…Եվ էլ մի կանչիր... Բարով մնաս իմ մանկություն, որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում. փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ, աքսորների խուլ ահազանգ, կռիվ ու խաղ, բարով մնաք… Բարով մնաք իմ ընկերներ, որ կիսեցիք օրերը իմ. ես կհիշեմ ամեն վայրկյան նրանց, որոնք արդեն չկան…
Օրերը լուռ, օրերը ցուրտ, օրերը լերկ, օրերը անիմաստ, օրերը նեղ, օրերը խենթ, օրեր անշարժ կամ էլ վազքից հոգնած, օրեր հարբած, օրեր տարված, օրեր կարոտ, օրեր օտարացած, օրեր լարված աղեղի պես, օրեր աղոթք կամ անեծքի տրված, օրերը նենգ, օրերը բութ, օրերը ստոր և անիծված, և սառույցե այս ամրոցում
նրա կրակը չի մարած։ Օրեր կորուստ, օրեր նվեր, օրեր աղոթք, օրեր առանց Հայր մեր, օրեր հրաշք, օրեր պարապ, օրեր երկար, երկար սատկած ձմեռ, օրեր նոր երգ, օրեր ոչինչ, օրեր ընկեր, օրեր նոր թշնամի, օրեր կնունք, օրեր ծնունդ, ինչպես ջնջեմ օրերը... Օրերը նենգ, օրերը ստոր, օրեր վերելք, օրեր դավաճանած, օրեր հազար տագնապների, սակայն երբեք, երբեք ծնկի չեկած: Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին, և շուրթերի վրա դողում աղոթքի պես Աստվածային...
Ասում են կարճ է կյանքը, շուտ կմարի սրտի զարկը, ասում են քաղցր է կյանքը, և անսահման երկրի փառքը, ասում են խորն է կյանքը, լույս է համայն երկրի հանքը, ասում են նոր է կյանքը, միշտ կհնչի սիրո զանգը։ Եվ մարում է մեր անցյալը, ապագան էլ ուշանում, ով է սխալը, ով է ճիշտը, էլ ոչ ոք չի հասկանում…
Երբ անառակ որդու նման վերադառնում է խիղճդ, քո մանկության պատկերը վառ՝ Լույս է...
Իսկ Հարութ Փամբուկչյանն ասում ա. «Մենք չենք լինի էլ քսան տարեկան…»:
Yeghoyan
03.12.2009, 10:14
Էսօր, հենց հիմա, առաջին անգամ, իմ նախաձեռնությամբ /սա ահագին առաջընթաց է/ ուզում եմ հայերեն լեզվով, ինտերնետում գրված նորություն կարդամ, չեմ գտնում:sad
Կարողա՞ միանգամից շատ բան եմ ուզում:think
Լուսամուտիցս բացվում է տեսարան դեպի հարևան բակը:Ես էլ հիացած նայում եմ. մեկ էլ... տեսնեմ եկան շարվե -շարան 8 հատ հավ:Մի քիչ խեղճացած էին.... երևի ցրտից էր: Ուշադրությունս լարած նայում եմ ,թե սրանք ինչ են անելու:Եկան ու սկսեցին քուջուջ անել՝ երևի ինչ որ մնացորդներ էին փնտրում:Հայացքս մի պահ սառեց ու ինչ տեսնեմ. էս հավերը իրենց միանգամից հավաքեցին ուղղվեցին... նայեմ հեռվում երևաց միակ աքլորը.... այ քեզ :) Հիմա սա իրենից շատ գոհ կանգնել է: Էս հավերն էլ հերթով գալիս են, պտտվում , գնում: Մեկն անգամ մի քիչ քսմսվեց աքլորին ՝սա էլ իրան ահագին լավ էր զգում, երևի բնական բնազդն աշխատեց.... :D Ես էլ գործերս թողած նայում եմ ,թե սրանց վերջը ինչ է լինելու... պոդիումից հետո հավերը հերթով գնացին ու կանգնեցին պատի տակ, իսկ աքլորն էլ մի քիչ մտածելուց ու ֆռֆռալուց հետո մոտեցավ ամենախեղճին ու հետևից գցած տարավ.... էն մնացածը էտպես էլ մնացին կանգնած...
... է՜հ հավ- հավեր- հավիկներ բա արժեր մի աքլորի համար էտպես տանջվել... :think: :(
Նախավերջին սիգարետս եմ ծխում, մի հատ էլ ունեմ, դա էլ կծխեմ ու կգնամ քնելու, մինչև տան վերջին սիգարետը չեմ ծխում, քունս չի տանում, էն օրերը, որ երեկոյան հայրս կամ եղբայրս սիգարետ առած չեն լինում, լավ եմ պրծնում… Գործի տեղն էլ զբաղվածությունս քանի գնում, շատանում ա, էլ հնարավորություն չեմ ունենում մինչև կեսօր քնելու:(, ամենաուշը տասին պետք ա տանից դուրս գամ:( Ծխելը հարկավոր ա թարգել, առաջ հեշտ էր, շուշուտ թարգում էի:D, հիմա էլ չեմ կարողանում…:(
Թարս օր
Ուրբաթ օրերը չեմ սիրում, որպես կանոն ձանձրալի են լինում ու անհաջող: Այս Ուրբաթ էլ բացառություն չեղավ: Առավոտյան զարթնեցի սովորականից ուշ, քանի որ առաջին ժամ չկար, երկրորդը որոշեցի բաց թողնել, իսկ 3-րդ ժամից՝ չնայած թափած մեծ ջանքերին, ուշացա 10 րոպեյով և քանի որ համոզված էի շան լափը գլխիս ա թափելու ու դասի չթողնի ու որոշեցի ռիսկի չդիմել ու վերադառնալ տուն: Ետ գալիս, իմ մշտական մանումենտի տակով անցնող արագընթաց մայրուղով վերադարձա, արագությունը 80կմ/ժ, չնայած հեռվից ոստիկանի մեքենա տեսա, առանձնակի ուշադրություն չդարձրեցի արագությունը իջեցրեցի մինչև 70, ամեն օր այդտեղով եմ անցնում ու ոչ մի խնդիր չի եղել, բայց սյսօր կանգնեցրին:
Փոխգնդապետ չգիտեմինչյան, Ձեր փաստաթղթերը:
Ահա, կարելի է իմանալ ի՞նչ խախտում եմ արել:
Արագության գերազանցում:
Ինչպե՞ս:o, սա արագընթաց մայրուղի է ու նորմալ արագություն է:'
Տղա ջան, սա բնակելի տարածք է:
Ստեղ որտեղ եք բնակելի շենք տեսնում: Կամ առավել ևս արագության սահմանափակման նշան:o
Տղա ջան կարող է գիտես ամբողջ քաղաքում սահմանափակման նշան պետք է խփվի, դա պետք է իմանալ, ուրիշ տեղ արագընթաց մայրուղի չասես, Հայաստանում այդպիսի մայրուղի գոյություն չունի: Արի քո արագության վիդոն նայի:
Գնացի 73կմ/ժ, դե տղա ջան հիմա ակտ կգրեմ ու վարորդական իրավունքը պետք է վերցնեմ: Որոշակի գումարի դիմաց ակտ իհարկե չգրեց: Որոշեցի գնամ խանութ մի քանի օր առաջ տեսած մի լավ բան գնելու, այն էլ դա էլ էր վերջացել: Արդեն ջղայնացած գնացի տուն: Որոշեցի Վերջիվերջո անվադողերը փոխել ձմեռայինի: Աշխատողը կարծես ինձ դիտմամբ, 20 րոպեյանոց գործը արեց 50-60 րոպեյում մի լավ դրսում սրթսրթացնելով: :(
Երեկոյան որոշոցի գնալ լողավազան, բացասական լիցքերը ջրին տալու համար:D Ամեն ինչ լավ էր, քանի իմ "սիրելի" դասախոսներից մեկը բակում դեմս դուրս չեկավ, դա արդեն կանխորոշեց օրվա հետագա մասի ճակատագիրը::( Ճանապարհի կեսին կարմիր լույսի տակ կանգնած եմ, զանգեցին, ընդհանրապես ղեկին չեմ վերցնում, բայց այս անգամ վերցրեցի համ էլ մութ էր, շատ պետք է տեսնեին՝ կանաչ խփեց թե չէ մի 2 մետր էլ չէի գնացել լսվեց բարձրախոսի ձայնը, XX xx XXX համարներով մեքենայի վարորդ աջ քաշեք կանգնենք:
Չգիտես խի համոզված էի, որ կանոնադրության մեջ հեռախոսով խոսալու մասին կետ չկա: Իջա միամտաբար հետաքրքրվեցի ինչի համար են կանգնեցրել: Հեռախոսով խոսալու, բայց չէ որ այդպիսի կետ չկա: Սիրուն գիրքը հանեցին կետը աչքս մտցրին, հարցրին տեղում կվճարեմ, չնայած մոտս գումար կար, ասեցի ոչ ակտ գրեք, մյուս կողմից էլ ասում եմ կարայիք չէ չգրեիք, կարողա շվեյցարական բանկ եք ընկել արյա:angry Ամեն ինչ բացատրեցին սիրալիր հաջողություն ասեցին ու կորան: Հասա լողավազան, ուրախացած, որ վերջապես մի լավ բան կլինի:love Մտա ներս, մոտեցրի քարտս կարմիր լույսին, որը կանաչելու փոխարեն դեղնեց:o ու արդյունքում մուտքը չբացվեց: Համակարգչի դիմացի աղջիկը սիրալիր բացատրեց, որ իմ քարտի ժամկետը 2 օր առաջ լրացել է, չնայած դեռ 5-6 ժամ ունեի ու դա զրոյացվել ա: Մեկ օրվա աբոնեմենտ հանելով վերջապես մտա: Վերադարձին էլ ավտոտնակ մտցնելուց ետ-ետ ու դըմփ պատին, կարևորը բան չեղավ:D
Երեկոյան ասացի գոնե մի հաջողություն կլինի ու շանս հետ երեկոյան զբոսանքի ժամանակ, մի մեծ շուն կամ ավելի լավ գայլ կհարձակվի ու շանս կուտի:love ու օրը լուսավոր կետի վրա կավարատվի, բայց նույնիսկ դա չեղավ ու շունս ողջ-առողջ տուն հասավ::(
Երեկոյան 12-անց եկա համակարգչիս մոտ, մտածեցի մտնեմ ակումբ՝ հարազատ միջավայր, լավ ժամանակ անցկացնեմ, բայց ոչ մի կերպ չստացվեց: Պարզվեց ինտերնետիս հաշիվն ա վերջացել: Տենց էլ մնացի առանց ակումբ ու գնացի քնելու, քանի գլխիս նոր բան չեմ բերել::think
Հետևություն կարևորը առավոտյան աջ ոտի զարթնես:
Երեկ չէ առաջի օրը գնացի վերջապես բրիտանական դեսպանատուն՝ վիզայի համար փաստաթղթեր հանձնելու: Փաստաթղթերն ընդունվում էին 09.00 - 10.30 (գրեմ, համենայն դեպս, մարդ ես, կարող է մեկին պետք գա). ես տեղ հասա 10.15-ի կողմերը: Սկզբում չէի հասկանում, թե որտեղից են մտնում էդ դեսպանատունը, հետաքրքրվեցի անվտանգության աշխատակցից, պարզվեց իմ կանգնած տեղից մեկ արմունկ աջ էր, հենց փողոցի վրա :)) «Դամաֆոնը սեղմեք», խորհուրդ տվեց աշխատակիցը, սեղմեցի, այցիս նպատակը հայտնեցի, սիրալիր ասացին՝ համեցե՛ք: Մտա, անցա «վնգիկի» տակով, վնգաց, իհարկե: Բոլոր մետաղական բաները (բացի սրտիցս) հանեցի, նորից անցա, այցելուի համարը փակցրին կրծքիս, անվտանգության մեկ այլ աշխատակից (ԱԱ) ուղեկցեց երկրորդ հարկ: Ամբողջ ընթացքում շատ սիրալիր, քաղաքավարի, «դուք»-ով... Միայն վերև ուղեկցելիս, երբ բաց տարածքով էինք անցնում, ԱԱ-ն չդիմացավ, հայավարի ափսոսաց. «Խեղճ տղուն կուրտկեն հանել տվին...»: Թղթերը հանձնեցի, հիմա պետք է վճարեմ վիզայի համար, ասւմ եմ.
- Չե՞ք հիշեցնի՝ ինչքան պիտի վճարեմ»:
Փաստաթղթերն ընդունողն ասում է.
- Ոչ :)), չեմ հիշեցնի, սայթում չե՞ք նայել:
Ասում եմ.
- Նայել եմ, 42210 դրամ:
Աշխատակցուհին անհանգստացավ.
- Ո՛չ, ո՛չ, 42880, կուրսը փոխվել է:
Տալիս եմ 45000, ասում է.
- Ո՛չ, ո՛չ, այսպես չեմ կարող ընդունել: Գնացեք, մանրեք :{
Ես որ հիշեցի, որ պիտի էլի էդ «վնգիկով» անցնեմ, ինչքան ուժ ունեի, սկսեցի ունեցածս մանրը հաշվել:
Դուրս եկավ 42860 դրամ:
Ասացի, որ 20 դրամ պակաս է:
Աշխատակցուհին հավաստիացրեց, որ խնդիր չկա. ինքը կավելացնի պակասող 20 դրամը, իրեն այդպես ավելի հեշտ է, քան 45000-ի մանրը վերադարձնելը: Վերջում էլ ևս մեկ անգամ նայեց փաստաթղթերիս ու ասաց.
- Վերջիվերջո, գիտության համար է: :))
Փաստորեն, բրիտանական դեսպանատան աշխատակիցն անգամ հայրենի գիտության մեջ իր երկու լումա (ավելի ճիշտ՝ 20 դրամ) ներդրումն ունեցավ: Միտս եկավ, որ երբ Ֆիզիկայի ինստիտուտը պետք է գործուղի որևէ մեկիս ինչ-որ երկիր, առաջին բանը, որ պահանջվում է գրել տնօրինությանն ուղղված դիմումի մեջ այն է, որ «հրավիրող կողմը հոգում է բոլոր ծախսերը»: :think Չնայած, մեկ անգամ կոնֆերանսի գնալու ճանապարհածախսի կեսը վճարել են: :)
Լրիվ ուրիշ բանի մասին էի ուզում գրել, հա...
Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l'hiver
Après l'enfer
Poussera l'arbre de vie
Pour toi Arménie...
Tes saisons chanteront encore
Tes enfant bâtiront plus fort
Après l'horreur
Après la peur
Dieu soignera ton sol meurtri
Pour toi Arménie...
Le monde s'est levé
Le monde est avec toi
Pour toi peuple oublié
Il a ouvert son cœur
Il a tendu ses bras...
Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l'hiver
Après l'enfer
Poussera l'arbre de vie
Pour toi Arménie...
Tes saisons chanteront encore
Tes enfant bâtiront plus fort
Après l'horreur
Après la peur
Dieu soignera ton sol meurtri
Pour toi Arménie...
Et même si tu maudis ton sort
Dans tes yeux je veux voir
Arménie!
Une lueur d'espoir...
Une flamme, une envie
De prendre ton destin
Entre tes mains
A bras le corps...
Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l'hiver
Après l'enfer
Poussera l'arbre de vie
Pour toi Arménie...
Tes saisons chanteront encore
Tes enfant bâtiront plus fort
Après l'horreur
Après la peur
Dieu soignera ton sol meurtri
Pour toi Arménie!...
Arménie...
Hayastann!...:(
Ու երկու ամիս հետո ծնվեցի ես…
ինչ լավ ա, որ սենց տեղ կա, որ նեղված պահին սաղ հոգումդ կուտակված բայց ուրիշներին պատկանող թարախը կարող ես դատարկել, մեկ էլ լավ կլիներ, որ չինարեն գրել լիներ ու կարդալ վաբշե չլիներ:
Ոբշմ էսօր ինձ "կլիզմա" են արել, բայց ես փորկապ չունեի: Դրա համար մենակ անդուր զգացողություններ են մնացել, երևի մի երկու օրից կանցնի:
Իսկ վաբշե մարդ ինչքան "ցածրահասակ" ա լինում, էնքան շատա աշխատում ոտքերի թաթերին կանգնել կամ բարձրանալ երեքոտանի սեղանի վրա, որ քեզ վերևից նայի:D
Ինչ կայյֆֆֆֆ աաա :love
Մառախոււււ՜ղ... Հեսա ձյուն ա գալու...:love
Նենց հավեսով նստած եմ տաք տեղը, հավես երգ եմ լսում /Դեսթնիս Չայլդ, հիիիի՜ն երգ մի հատ, Բրաուն Այս/ ու սպասում եմ՝ երբ ա ձյունը սկսելու։
Մեր օֆիսի պատուհանները մեծ են, որ ձյուն գա, էնքան սիրուն կերևա :)
Հավես օր ա :)
Հ.գ. ժամանակն ա որ քաշենք Let it snow երգը :)) Ով ունի լինք՞՞
Անուններ.... միշտ չափազանց ուշադրություն ու հետաքրքրություն եմ ցուցաբերել անունների նկատմամբ... աշխատել եմ գտնել կապող օղակ անվան և տիրոջ միջև՝գտնել նմանություն կամ տարբերություն...ինչքանո՞վ է այն համապատասխանում և համահունչ տիրոջը:Ու չգիտես ինչի միշտ եկել եմ այն եզրակացությանը, որ մեծամասնությանը դուր չի գալիս իր անունը՝հակառակ դեպքում ինչի՞ ենք մեզ համար ընտրում կեղծանուններ, կամ ավելին՝ մեզ համար են ընտրում կեղծանուններ...կամ մենք ենք փախչում մեզնից, կամ էլ մեզ են բնութագրում այնպես՝ ինչը որ մեզ ավելի համապատասխան է...
... կամ էլ... էնքան շատ են կամերը... արի ու տես դիպուկ ընտրված կեղծանունը կարող է մեր մասին ավելի շատ բան ասել՝ քանց մեր անունը:Ինչպես կատարված ու կատարվող գործերն ու արարքներն են մեզ բնութագրում՝ այնպես էլ կեղծանունները արտահայտում են մեր ներքին հուզական աշխարհը...
... սկսել եմ ավելի սիրել կեղծանունները և տրրոջը գնհատել ըստ կեղծանունի...:think
Գրառումս խմբագրելու այլ տարբերակ չգտա, քան պատասխանել Դեկադայի գրառմանը, մի տեղ ես էլ եմ նման կարծիք հայտնել, բայց դա սադրիչ գրառում էր, ադմիններին էլ տեղը չեմ ասի, բայց իրականում նայելով իմ մականվանը, իմ ավատարին, կարգավիճակին, ստորագրությանը` հակված պիտի չլինեի մարդկանց մասին պատկերացում կազմելու ըստ նշածս տվյալների, բայց հակված եմ:
Էս վարկանիշների ֆենոմենը վերջն ա:
Վերջերս էլի ինչ-որ մեկը ակնարկեց, որ ես իմ վարկանիշներն արհեստական ուռճացրել եմ, դրա համար ա սենց շատ: Դե հիմա թե կարող ես բացատրի, որ չի կարող ստեղծված պայմաններում իմ վարկանիշը սենց շատ չլինի:
Ստեղծված պայմանն էն ա, որ մարդիկ կարծում են, թե բացասական վարկանիշն ինչ-որ սարսափելի բան ա: Որ բացասական վարկանիշ տալը քխ բան ա: Ամոթ ա: Փոքրոգություն ա: Եսիմ ինչ ա: Տո ինչի՞ է:
Էնպես է ստացվել, որ ամենաշատ գրառումներն ակումբում իմն են, ու ինչքան էլ ապուշ գրառումներ անեմ, ինչքան էլ հիմար մտքեր գրեմ, ոնց ուզում ես արա, որոշակի չափով խելք ունեմ, ինչ-որ աստիճանի տրամաբանություն ունեմ, կրթվածության ու կրթության որոշակի մակարդակ ունեմ, գիտելիքների որոշակի պաշար ունեմ, տեղեկացվածության որոշակի բազա ունեմ ու էսպես թե էնպես էդ բազում գրառումների մեջ անելու եմ «լավ» գրառումներ, որոնց դրական վարկանիշ են տալու: Ու քանի որ բացասական տվողներն էլ չկան (թեպետ պիտի խոստովանեմ, որ ակումբում իմ չափ բացասական վարկանիշ ստացած մարդ չկա, իհարկե դրականներն անհամեմատ ավելի շատ են, բայց ահագին էլ բացասական ունեմ), հա ուրեմն քանի որ բացասկան տվող չկա, էդ անտերը վարկանիշիս սանդղակը գնալով պիտի մեծանա ու երկարի, այլ ոչ թե բացասական վարկանիշների հաշվին բալանսավորվի ու ցույց տա իմ՝ ակումբում ունեցած իրական վարկանիշը:
Ու սա վերաբերվում ա բացառապես բոլորին: Որտև ինչքան էլ որ լավ ու հետաքրքրիր ու արժեքավոր գրառումներ ենք անում, նաև անում ենք գրառումներ, որոնք շատերի կողմից վատ են դիտարկվում, բացասական են դիտարկվում, ցածր են գնահատվում: Բայց գնահատվում են մտքում, հենց որ սկսվեն «բարձրաձայնվել», կստանանք իրական պատկեր:
Վերջերս սկսեցի փորձ անել, փորձի տակ բոլոր ընկածներից ներողություն եմ խնդրում:
Փորձից էություն շատ պարզ էր: Ուզում էի հասկանալ մարդկանց վերաբերմունքն էդ անտեր բացասական վարկանիշի նկատմամբ: Նախ խոստովանեմ, որ ինչքան էլ հիմա էս բարքերը քննադատում եմ, ինքս էլ դրա կրողներից եմ ու սակավ եմ բացասական վարկանիշ տալիս, մի տեսակ ձեռս չի գնում, չնայած վատ գրառումներ շատ եմ կարդում, չհավանած գրառումներ շատ եմ կարդում, ապատեղեկատվություն, խաբեություն և այլն շատ եմ կարդում ու թերևս ճիշտ կանեի, որ մի հատ թոթոլ բացասական վարկանիշ տայի, ինչպես որ թոթոլ դրական վարկանիշ եմ տալիս դուր եկած գրառումներին:
Հա, ուրեմն փորձի մասին:
Բռնեցի ու որոշակի չհավանած գրառումներիս, որոնք իմ համեստ կարծիքով իսկապես արժանի էին բացասական վարկանիշի, բացասական վարկանիշ տվեցի: Տարբեր ակումբցիների: Թե կոնկրետ ում, չեմ ուզում ասել ու չեմ ասի: Բայց տալիս էի էնպիսի պահի, որ իրենք օնլայն լինեին, հետևում էի: Հենց տեսնում էին բացասական վարկանիշը, արագ ջնջում էի, արդյունքում հետքերը վերացնելով, ամեն դեպքում, ինչպես ասացի, էդ արատից ես էլ ունեմ, ձեռս չի գնում բացասական տալ:
Հա, ուրեմն ինչ էի ասում:
Աստված գիտի քանի հոգու դրական վարկանիշ եմ տվել, շատ եմ տվել, արժեքավոր գրառումների համար: Որպես կանոն, հիմնականում, իհարկե ոչ միշտ, դրանց արձագանք չի եղել, ասենք «վայ, շնորհակալ եմ», կամ «շոյված եմ», կամ «ուրախ եմ որ գնահատեցիք»: Չէ, չկարծեք թե ասում եմ, որ պիտի լինի: Հակառակը, չպիտի լինի: Ի վերջո վարկանիշը գնահատական է, այլ ոչ թե գնահատականի ակնկալում:
Բայց այ քանի հոգու բացասական տվեցի, մի րոպե չանցած նամակ էին գրում: Է՜ն էլ ինչ նամակ: Ի՜նչ մեղադրանքներ: Հաճախ ի՜նչ թույն: Մեկ-մեկ նույնիսկ մտածում էի, որ աշխարհի ամենավերջին մարդն եմ, ձեռս ոնց գնաց էս մարդուն բացասական վարկանիշ տալ:
Մինչդեռ բացասական վարկանիշը կարող էր լինել հրաշալի միջոց: Կարող էր ակումբի հաղորդակցման նորմերը ձևավորող գործոն դառնար, զսպող օղակ, որը մարդուն կհուշեր, որ այսինչ տիպի գրառումները այնքան էլ ցանկալի չեն, որ դրանք լավ չեն ընկալվում, որ չարժի էսպես գրել: Բայց չէ, մի տեսակ «հիվանդագին» վերաբերմունք կա: Ոչ մեկը չասեց. «բայց այ մարդ, ախր կարող ա վատ բան եմ գրել, որ էս մարդը ինձ բացասական վարկանիշ ա տվել, ի վերջո ոչ թշնամիս ա, ոչ էլ իմ վատն ա ուզում, սպասի հլը մտածեմ, թե ի՞նչն եմ սխալ արել»: Չէ, բոլորը մենակ կարծում էին, որ «վերջ, էս պահից սկսած էս մարդը իմ չուզողն ա, իմ թշնամին ա, ինձ չի գնահատում, իմ նկատմամբ վատ ա տրամադրված ու ընդհանրապես ես մեղավոր չեմ, ինքն ա սուբյեկտիվ»:
Այ մարդ, թեթև տարեք:
Աշխարհի վերջը չի:
Վարկանիշ ա եղածը:
Համակարգչով եկող գնահատական:
Տեսնե՞ս հնարավոր կլինի էս բարքերը փոխել:
Կարծում եմ, որ չէ:
հ.գ. Խոստովանում եմ, որ բացասական վարկանիշ ստանալուց ես էլ ինձ վատ զգում, բայց դա չի նշանակում, որ... ու ի դեպ անպայման սկսում եմ մտածել. «իսկ գուցե մի բան սխա՞լ եմ արել»:
Էս վարկանիշների ֆենոմենը վերջն ա:
Farfalla
08.12.2009, 19:01
Երբ իմ կյանքում ամեն ինչ լավ է, կորում է ցանկությունը գրել երկար տխուր պատմություններ, չի ստացվում բանաստեղծություններ գրել, մտորել որևէ փիլիսոփայական թեմայի շուրջ…Ինչ-որ բան կորում է…
Երբ սկսում եմ ընկերուհիներիս պատմել իմ ամեն մի երջանիկ օրվա մասին, շատ հաճախ նկատում եմ, որ իրենց 1000 անգամ ավելի հաճելի կլիներ լսել, թե իմ մոտ ամեն ինչ ինքան վատա, որպեսզի սկսեն մխիթարել…Տեսնում եմ, որ նրանք հեռանում են ինձանից, սառում են իմ հանդեպ…Մտածում եմ, որ երևի թե նրանք այն մարդիկ չեն, ում արժե պատմել այդ ամենի մասին…Եվ հենց դա է բարին…Հավատում եմ…:) ԳԻՏԵՄ…:)
Տարօրինակ օր էր էսօր, առավոտվանից տրամադրությունս սարսափելի վայրիվերումների մեջ է՝ մեկ չափից դուրս բարձր մեկ չափից դուրս ցածր: Իմացա մեկ ուրիշի գաղտնիքը, մեկ ուրիշը իմացավ իմ գաղտնիքը, մեկ ուրիշն էլ չիմացավ, որ ես իմացա մեկ ուրիշի գաղտնիքը: Ինչ-որ մի բան ինձ չափից դուրս ուրախացրեց, բայց մի ուրիշ բան չափից դուրս տխրեցրեց, մեկ ուրիշն էլ ջղայնացրեց...
Իսկ հիմա ոնց որ տան դռան դիմաց փռած փալասը լինեմ, տրամս մինուս անվերջությունում է, ճիգ եմ կատարում, որ գետնից մի փոքր բարձրանամ: Դեմքիս մի նայեք, ինչպես միշտ ժպտում եմ, չեմ ուզում, որ տեսնեք, թե մեջս ինչ է կատարվում, արդեն սովորություն է դարձել :)
Բայց իմ համար մի անհանգստացեք, էսպես էլ պետք է լիներ, ու վերջս հաստատ լավ կլինի, ձևն ա տենց: :) Երաժշտությունը կբուժի ամեն ինչ, գնամ տեսնեմ ունեցածս երգերից ամենադեպրեսիվը որ մեկն է, ամբողջ օրը դա կլսեմ:
Հ.Գ. Խնդրում եմ, չհետաքրքրվել թե հետս ինչ ա կատարվում, էդ արդեն կարևոր չի, կարևորը հիմա մի քիչ թեթևացա: :)
Եղբայրս, ավելի շուտ ախպերս բանակից եկա՜վ: :)
Աաաաաաաաաա՜ :))
Երկար-բարակ գրելու բան չկա, էսքանն էլ ուրախանալու համար լիություն է: Ուխ՜խ...:love
Ես չեմ դադարում զարմանալ մարդ արարծի լավ ու դրական հատկությունների վրա։
Մենք ապրում ենք մի հասարակարգում, որտեղ ժամանակը թռչում է ահավոր արագ, իսկ գործերը գնալով շատանում և կուտակվում են։ Սա ստեղծում է բարենպաստ պայմաններ, որ մարդ մոռանա շրջապատի մասին, կենտրոնանա իր խնդիրների վրա։ Իսկ մնացած բաներին պարզապես ժամանակ չի մնա։ Այսպես ապրելով օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ մենք աստիճանաբար վերածվում ենք ռոբոտների, առանց դա նկատելու։
Բայց ոչինչ չի կարող վերացնել մարդուն անզուգական դարձնող հատկությունները։ Այս վերջերս ձեռնարկել եմ մի բավականին դժվար գործ (հավանաբար կռահեցիք խոսքը ինչի մասին է :P ), որը անում եմ մեն մենակ։ Սակայն այս վերջին մեկ ամսվա ընթացքում այնքան հիանալի մարդկանց հանդիպեցի, որոնց շնորհիվ կյանքն ավելի սիրեցի և ավելորդ անգամ հիացա մարդ արարածով։
Այս մարդիկ ինձ ամբողջությամ անծանոթ են, սակայն տեսնելով, թե ինչ գործ եմ ձեռնարկել, նրանցից ամեն մեկը անշահախնդրորեն արեցին բաներ, որ պարտական չէին անելու, չէր մտնում մեր պայմանավորված գումարի մեջ։ Նրանք արեցին ավելին, քան այն ինչ կարելի է ձեռք բերել գումարով։ Մարդկային պատրաստակամությունը, սերը, հարգանքը, անշահախնդրությունը, էնտուզիազմը.... հատկություններ են, որոնք մարդուն գեղեցկացնում են և դարձնում անզուգական Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի մյուս տեսակներից։
Ես անչափ ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալու այդ հրաշալի մարդկանց հետ։
Իրոք կյանքը գեղեցիկ է, իսկ մարդիկ լավը :)
ՀԳ՝ Սա չեմ ասում, միայն այն պատճառով, որ ես «օգտվել եմ» այդ մարդկանց ՄԱՐԴ լինելուց։ Պարզապես այդ երևույթը հիացնում է։
Ամեն անգամ, երբ աշխատանքից տուն եմ վերադառնում, եղբորս երկու տարեկան աղջիկն ինձանից "իշու պոչ" է պահանջում: :) Իշու պոչը իր լեզվով հյութն է՝ հյութի տուփը էշն է, ձողիկն էլ պոչը :)) Մեկ մեկ էլ մոռանում իր սիրած խնձորի համով իշու պոչից առնել, հենց մտնում եմ տուն խելոք խելով վրաս ա նայում.
- Հոպար, ընձի իշու պոչ բերե՞լ ես: :)
- Չէ, Մանե ջան, վաղը, կբերեմ, լա՞վ: :)
- Վաղը խնձորի համով իշու պոչ կբերե՞ս: :)
- Հա Մանե ջան: :)
Երեկ երեկոյան տուն էի վերադառնում, մտա խանութ, պարզվեց, մոտս փող չկար, մենակ մանր էր: Խնձորի հյութը առա, դրեցի գրպանս, դուրս եկա: Խանութից մի փոքր հեռու խաղահրապարակ կա, կողքով անցնելիս երկու 6-8 տարեկան երեխա տեսա ճոճանակների վրա նստած: Մութ էր, մոտակայքում մեծահասակներ չկային, երեխաները մենակ էին: Չնայած սառնամանիք էր, բայց թեթև էին հագնված, շորերը մաշված էին, կեղտոտ, երևի սառել էին երկաթյա ճոճանակի վրա նստած: Հետ վազեցի խանութ, ճանապարհին մոտս մնացած մանրն էի հաշվում, ևս մի հյութի էլ կբավականացներ: Մի հատ էլ առա, մոտեցա երեխաներին, առանց որևէ բան ասելու հյութերը տվեցի իրենց ու արագ հեռացա: Շնորհակալություն չասեցին, փոխարենը սկսեցին վիճել, թե անանասի հյութը ով պետք է խմեր: :)
- Հոպար, ընձի իշու պոչ բերել ե՞ս: :)
- Չէ, Մանե ջան, վաղը քեզ երկու հատ իշու պոչ կբերեմ:
- Հոպար ընձի իշու պոչ չես բերե՞լ: :(
- Չէ, Մանե ջան, վաղը կբերեմ, երկու հատ խնձորի համով իշու պոչ:
- Վաղը երկու հատ կբերե՞ս, խնձորի համո՞վ: :)
- Հա: :)
- Հոպար, արի գնանք Կապուտաձյունիկը նայենք: :)
- :love:love:love
Farfalla
10.12.2009, 21:55
Ցիտրուսների համար խելքս գնում է: Էսօր պարզեցի, որ անսահման քանակությամբ կարամ ուտեմ: :nyam
Ուրեմն գործից ահավոր նյարդայնացած ու ջղանացած եկա տուն ու մի քիչ հանգստանալու համար որոշեցի մանդարին ուտեմ: Մի 3 հատ կերա, բայց զգացի, որ չեմ կշտացել: Ասեցի լավ մի քանի հատ էլ ուտեմ ու կերա` 3,5 կգ մանդարին, 4 հատ ապելսին, 5 հատ գրեյպֆրուտ ու 3 հատ կիվի: Ու էտ ամենը ընդամենը 40 րոպեում: :D
Հույսով եմ առավոտյան նորմալ վիճակում կարթնանամ, բայց դե դա հիմա էտքան էլ կարևոր չի: Կարևորը էնա, որ լավ հանգստացա, ոնց որ էն մարդկանց, ում վրա որ ջղայնացած էի մի լավ ծեծած լինեմ: :D
P.S. Էս գրելու ընթացքում ախորժակս էլի բացվեց: Գնամ նայեմ ինչ-որ բան մնացելա: :D
Ներսես_AM
11.12.2009, 15:03
Էս երգը նենցա դզում, մահա, առավոտ ռադիոյով լսեցի, մտքումս ֆռռումա ու կայֆ տրամադրությունա ստեղծում:
http://www.youtube.com/watch?v=WOcyYyxqN_g
Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում.
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:
Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը` կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:
---
Ատում եմ սերը` մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար,
Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ:
Ո´վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դո´ւ թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:
---
Իմ գլխի վերև չպետք է լինի ո´չ մի հովանի, ո´չ մի իրավունք,
Եւ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և´ ստրկացում, և´ բռնադատում:
Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատություն, անհուն, անտարած:
---
Մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինես, միշտ ոտքի վրա և սուրը ձեռիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն թե´ բարեկամդ և թե´ թշնամիդ:
Բարեկամներից հեռու տա´ր դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես
Հետևում են քեզ, երբ արյուն ունես, իսկ երբ ցամաքես, կմոռանան քեզ:
---
Ատում եմ, ավա՜ղ, և հայրենիքը – պերճ արոտավայր հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:
Յոթն անգամ ահա´ ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:
---
Մարդիկ ի՞նչ են որ... դիմակված դևեր, ժանիքներ ունեն. անտես ճիրաններ,
Սմբակներ ունեն և որոճող են, և նրանց լեզուն` թունավոր սուսեր:
Զոհվում է լավը վատերի համար, և վատն ու չարը լլկում են, տանջում
Մի բուռ լավերին այս վատ աշխարհում, և կյանքի արտում որոմն է աճում:
Ավետիք Իսահակյան (Աբու-Լալա Մահարի)
Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց. Ողբ
Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։
Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:
Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեց խրախուսիչ ձայնը։
Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ պիտանի արվեստից զուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:
Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։
Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։
Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։
Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։
Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։
Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։
Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։
Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն։
13-ը դեկտեմբերի, 2009թ.
Farfalla
13.12.2009, 15:47
Գոյություն ունեն սխալներ, որոնք անհնար է ուղղել: Ուղղակի դու ինչ-որ բան ես արել, ու հետ ճանապարհը չկա: Թեկուզ կամրջից ցատկիր, գլխով պատերը ջարդիր կամ միտինգ արա գլխավոր փողոցում, միևնույնն է դա ոչինչ չի տա, չի վերադարձնի ու չի օգնի: Եվ էտ ժամանակ մնում է միայն ուժերը հավաքել, խորը շունչ քաշել, բարձրացնել գլուխը, առաջ նայել և հպատությամբ, ուսերը թափ տալով ասել.
- Սա փորձ է:
Իսկ փորձը լավ բան է:
P.S. Էս ինչ անտանելի ամիս ստացվեց էս դեկտեմբերը::(
:) Ինչքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ զգալու համար...մոռանալ ամեն ինչ, մոռանալ բոլորին ու... զգալ.... մենակ նստել ու .... արցունքախառը աչքերով ժպտալ կյանքին....:)
... ուզում եմ գրեմ` չի ստացվում... առաջի անգամ չեմ կարողանում մտքերս ի մի բերել... գուցե՞ պետք էլ չի.... դուք հասկացեք...:)
.... կյանքիս ամենաթանկ նվերները էսօր եմ ստացել.... ինձ համար անծանոթ, բայց արդեն կյանքումս տեղ գտած մարդկանցից...:love
Ժողովուրդ, էս ի՜նչ ուրախ եմ, որ էս ակումբը կա, էս ի՜նչ ուրախ եմ, որ գտել եմ այն, էս ի՜նչ ուրախ եմ, որ էսօր այսպես ուրախ անցավ:))
Հ. Գ. Մի քիչ Վանուշ Խանամիրյանի ոճով ստացվեց, մնում էր ասեի՝ փառք ու պատիվ:D, բայց անկեղծ էի:
Ուշադրություն` սա իրականում իրական դեպք չէ, այլ միմիայն նվաստիս անսահման երևակայության արդյունք: Բոլոր կերպարները, մարդիկ, երկրները, դեպքերը մոգոնված են: Իրական մարդկանց, երկրներին, դեպքերին նմանությունը զուտ պատահականություն է:-2
... Եվ ելաւ Արցրունին, եւ Յակումբի փողոցներով քայլեց, եւ ահա ամէնքը ընթերցում էին, որ յակումբերեն ձեռագրերում «գրառումներ» կոչուի: Եվ նորա բարկութիւնը սաստիկ եղաւ, զի ամէնքը ծիծաղում էին անտաշ գրառումներին վրայ, եւ բնաւ մխիթարութիւն չունեցաւ իր օրերումը:
... Եվ ժողովեց Արցրունին յակումբցիներին թեմաներից մեկումը եւ քարոզեց նորանց առաջին, եւ ասաց. «Ցաւով պիտի նշեմ, որ այս ֆորումի մասնակիցներից շատերի մոտ ես էժանագին անձնական վիրաւորանքների կամ ախպերական գովերգերի մակարդակեն բարձր բան չգտայ իմ օրերումը եւ Յակումբին մէջ բնաւ ուրախութիւն չգտայ, զի չկա ծածուկ բան, որ յայտնի չդառնայ, եւ ահա յուզերներն ամէն ինչ գրում են: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` կուզեմ փակեալ լինեն ամէնայն թեմայնք, որ գովեստող չխոսեցին իմ կուռքերի մասին»:
... Եվ եղաւ, որ սորան լսողներին մեջ մէկը կար, որ յակումբերեն Կլօր կօչուիր, եւ խոսեց սորա առաջին եւ ասաց. «Նման արահայտութիւններ անելով դու մարտահրավեր նետուեցիր աշխարհքին համայն և դրուեցիր բարձր այն նշաձողը, որից կարող է մնայ միայն ձողը»: Եւ սա նորեն քարոզքով հանդես եկաւ եւ համաձայնութիւն հայտնեցավ այս խօսքերին:
... Եվ հաջօրդ օրը դարձեալ խօսեց Արցրունին եւ մեջբերելով իմաստուն խօսքերն ամենայն, ասաց. «Բարձր թռիչքեն ժամանակ տարազները կթռչեն մեր վրայեն: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում, ես կբերեմ այն գլուխգօրծոցները, որ իրականում հայ ժամանակակից գրականութիւն կկօչուին»: այդ ժամանակ պատասխանեց նրան եգիպտոսի կօղմերից եկած մի յակումբցի եւ ասաց. «Միայն էնպես կանես, որ միայն տարազները թռչկոտեն եւ վրաներս բան մը մնա, զի չէնք ուզի խայտառակ եղած լինենք մեր օրերումը»:
Այս ընթացքում Յակումբի մեկ այլ փողոցում, որ յակումբերեն «թեմա» կօչուի, խոսակցութիւններ էին ծավալվում, եւ չար լեզուներն ասում են, որ կա մի գրօղ, որ Անտաշատեն եկած է, ով մագաղաթներ ունի, որտեղ ասւած է. «Ամեն պահ հարիրաւոր մարդիկ կոլա կխմեն, եւ հազարաւոր մարդիկ զուգարան կայցելեն, բազմաթիվները խմբակային սեքսով կզբաղվեն, իսկ Դուք կկարդաք այս մագաղաթներում գրուածը, եւ դա արդեն միթարութիւն է Ձեր օրերումը»: Եվ Յակումբցիները կարդում էին այս մագաղաթում գրուածը եւ ղժժում, որ յակումբերեն «խրախճանք» կօչուի:
Եվ եղաւ, որ մեջբերեց Արցրունին իր կուռքերի գլուխգօրծոցները, զի խօստացեալ էր մարդկանց առաջին: Դրանցից մեկը Վեօլետ կօչուիր, ով ասում էր. « Ծլի, ծլի, ծլիկս, պստըլիկ խլւլիկս, վարդաշրթունք ****ս, անլուսամուտ խցիկս, կարմրատոտիկ լորիկս, լորիկս, ******ս...»: Եվ սօրանով վերջ դրվեցավ ամենայն քննարկումներին, քանզի երկրպագութիւնն անիմաստ էր եւ ամենքն արդեն խրախճում էին: Ամէն:
Դեռ երեկվա հանդիպման ազդեցության տակ եմ... էդ ինչ լավ էր :love
Ուզում եմ Չուկին ու մնացած բոլորին՝ ով քիչ թե շատ նպաստել ա ակումբի ստեղծմանն ու մինչև հիմա գոյություն ունենալուն, մի մեծ մարդկային շնորհակալություն հայտնեմ, ապրե՛ք:
Եթե չլիներ ակումբը, որտեղի՞ց... էհ, լավ, չլինել չէր կարող :oy :love
Ակումբում, բայց ինչքան շատ են հրեշտակները:love Բոլոր-բոլորը հրեշտակներ են, երբ որ պետքա: Ես զարմանում եմ, ոնց այսքան հրեշտակներով շրջապատված, չեմ նկատել իրենց անմեղ ու մաքուր էությունը: :oy Կուղղվեմ, լավ է ուշ նկատել, քան ավելի ուշ:)
Սիրում եմ ակումբցիքին:love
Էդ անտեր անգլերենը կարդալուց ավել չեմ կարողանում սովորել :( Խոսալուց լեզուս կապ ա ընկնում, լսելուց՝ ջղայնանում եմ:
Գյոզալ լատիներենը քարուքանդ են արել հերիք չի, ամերիկացիներն էլ ռեմիքս են արել: Ես ձեր ....
Բոլոր մարդիկ հրեշտակներ են, ուղղակի ոչ բոլորն են դեռ համարձակություն գտել խոստովանել դա:
(չգիտեմ ակումբցիներից ով ա ասել, բայց լավ ա ասել)
ու սերը, դա իսկապես անբուժելի հիվանդություն է իր կամակորությամբ, խանդով, վիրավորանքներով, հոգատարությամբ ու մնացած զիրդուզիբիլներով...արժե ձերբազատվել որոշ զիբիլներից պարզապես գլխացավ չունենալու համար... իսկ ընդհանրապես, նա , ով բուժվում է, ուրեմն չի էլ հիվանդացել, կամ դա հասարակ մի վիրուս է եղել...
պարզապե սմի բան հստակ է, եթե իրական կյանքում ասենք որևէ հիվանդության դեպքում կամակոր երեխայի են նմանվում տղամարդիկ, ապա սիրո մեջ աղջիկները իրենց հասցնում են մահվան դուռը մինչև մի հասարակ թեյ խմելը...պարզապես շատ կարևոր է, որ այդ թեյը նրանց համար պատրաստի հենց սիրած էակը...իսկ դա այնքան էլ բարդ բան չէ...
Ոնց հասկանում եմ դեկտեմբեր ամսին գժերի մոտ մեծ ակտիվություն է նկատվում, երևի առաջին ձյան հետ ա կապված: Հլը գնամ իմ ծանոթ հոգեբույժին հարցնեմ, իրոք էդպես է, թե իմ մոտ թույր կարծիք է ձևավորվել: Բայց չեք պատկերացնում, թե դա ինձ ինչքան ա բացում, տխուր կյանքս էնքան ուրախ ա դառնում գժերի պատճառով: :}
Հ.Գ. Ակնկալում եմ բացասական վարկանիշներ ու աբիժնիկ բողոք նամակներ ;)
Հ.Հ.Գ. Ես հրեշտակ եմ :tease
Այսօր կյանքումս ստացա ամենամեծ անակնկալներիցս մեկը։ Հավատացեք, սա չափազանցություն չի, իրոք՝ կյանքիս ամենամեծ և նշանակալից անակնկալներից մեկը ստացա այսօր։
Մենք իրար ճանաչում ենք, հարգում ենք, սակայն շատ մտերիմ չենք։ Բայց այսօր ես տեսա, որ նա ինձ համար մի այնպիսի բան է արել, որ մենակ ես գիտեմ, թե դա ինչ արժեք ունի ինձ համար՝ իրոք անգին մի նվեր։ Սակայն դա այնպիս բան էր, որ նա անգամ չպիտի էլ մտածեր դա անելու մասին, իմ մտքի ծայրով չէր անցնում, որ հնարավոր է նման բան, ես չէի ակնկալում, որ նա կանի նման բան։ Բայց նա արեց....
Ինչո՞ւ։ Վստահ եմ, որ ինքը ավելի գեղեցիկ կբացատրի թե ինչու, բայց ես այդ ամենի ետևում տեսնում եմ հարգանք, սեր, աջակցություն։
Մերսի, ընկեր :)
ՀԳ՝ ով ուզում է հասկանալ, թող նայի գլխավոր էջը ;)
Ինչքան կարևոր է, որ մարդ իրեն երբեք չկորցնի՝ չկորցնի իր եսը, իր անհատականությունը, իր դեմքը....
Չէ, սա ուրիշի մասին չեմ գրում, այլ հենց իմ :(
Մեկ-մեկ էնքան հեշտա ընկնել տարեր ազդեցությունների տակ, կամ տարբեր մարդկանց ազդեցության տակ....
Ու պարտադիր չի, որ այդ մարդիկ վատը լինեն։ Նրանք կարող են լինել ամենալավ մարդիկ։ Բայց չէ որ բոլորս տարբեր ենք։ Ու հենց էտ տարբերությունն էլ մեզ ու կյանքը գեղեցիկ է դարձնում։
Երևի Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդու ամենակարևոր պարտականություններից մեկն էլ հենց դա է՝ չձուլվել մյուսների հետ և պահպանել սեփական ես-ը ու այդպիսով ապահովել մարդկային ռասայի գեղեցկությունը....
Գնալով համոզվում եմ, որ ես թիմային աշխատող չեմ, մանավանդ երբ թիմակիցներս գործիս նույն պատասխանատվությամբ չեն մոտենում, ոնց որ ես: Ամենաչսիրածս բանը ուրիշների կիսատ պռատ գործերը դզել փչելն ա... Ես սիրում եմ, երբ ամեն ինչ կատարյալ է, ամեն ինչ տեղը տեղին է, ափսոս ուրիշները նույն ձևի չեն մտածում:
Ավելի լավ չի՞ աշխատանքից էլ հետո մնամ, բայց ամեն ինչ ես անեմ էն ձևով ոնց որ պետք ա արվի, մենակ թե ուրիշների կիսատ գործերը ինձ բաժին չընկնի: Ամեն անգամ նույն պատմությունն է...
Էսօր գործից հետո մնալու եմ ու փորձելու եմ երեք ժամվա մեջ անել էն, ինչը որ մեկ ուրիշը երեք շաբաթում արեց, էն էլ կիսատ :}
Farfalla
16.12.2009, 22:50
Կյանքումս առաջին անգամ ուզում եմ ձյուն գա: Սպիտակ, մեծ-մեծ փաթիլներով: Որ ամբողջ քաղաքը սպիտակի: Ես էլ գնամ, կանգնեմ ձյան տակ ու դառնամ սպիտակ քաղաքի մի փոքրիկ մասնիկը:
Մեկ էլ շատ եմ ուզում, որ ձյան հետ մարդիկ գոնե մի քիչ բարիանան :):
Երկնային
16.12.2009, 23:37
Մեր կուրսի երեխեքին ոնց եմ սիրում բայց :love
հենց ձյուն գա, մեր կուրսի ձյաձիկոներին ու աչոններին քաշելու եմ դուրս ձնագնդիկ խաղալու՜ :love
....Միշտ մտածել եմ, որ ինձ զարմացնելը արդեն անհնար է:Բայց կյանքի հերթական «ապտակը» ստանալուց հետո համոզվեցի, որ, ոչ միայն զարմացնելը, այլ նաև զայրացնելը շատ ավելի դյուրին գործ է:
Մեկ- մեկ մտածում եմ. ի՞նչ չեն հենց մանկապարտեզից երեխաներին սովորեցնում դիվանագիտություն... ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու ուսմունքը:Իմ դեպքում լրիվ հակառակը դուրս եկավ:Ես սխալ պահին սխալ տեղում հայտնվեցի...
... մարդիկ չեն սիրում նրանց. ովքեր իրենց նման չեն, ովքեր չեն ենթարկվում ընդունված կանոններին, ովքեր չեն ապրում ստանդարտներով և իրենց քայլերն էլ չեն համաձայնեցնում հասարակության կողմից ընդունված նորմերի հետ...
... Տու՛ր մարդուն ազատություն, և կտեսնես, թե ինչպես սրերը կշողշողան գլխավերևդ:
... Տո՛ւր մարդուն արտահայտելու իր կարծիքը, ու կտեսնես, թե ինչպես հոգում կուտակված մաղձը կարկուտի նման կթափվի գլխիդ:
...Տու՛ր մարդուն հնարավորություն, ու տես թե ինչպես նա քեզ ոտնատակ կանի:
Աստված չտա սայթաքես... էնպես կհրեն ու կգցեն կեղտով լի փոսը, որ չես հասցնի գլուխդ բարձրացնել` աչքերիդ առաջը տեսնելու համար` ուր մնաց կարենաս շրջվես ու տեսնես ո՞վ էր մեջքիդ խփողը...
... Անքան հեշտությամբ կարան ազնվությունը շահարկեն, այնքան հեշտությամբ կարան ջարդեն -փշրեն արժեքները....
Ես վաճառում եմ... վաճառում եմ ազնվություն, որը այնքան էժան գնհատվեց, որ անգամ շները մոտ չեկան:Ուրեմն նվիրում եմ... կա՞ մեկը ում պետք է իմ այն կողմ գցած ազնվություը..... չկա.... որովհետև ազնվությունը խորամանկություն ու դիվանագիտություն չէ, որ կյանքը սովորեցնի:Ազնվությունը արյան մեջ է...իսկ այն ո՛չ կարենում ես վաճառես, ո՛չ էլ կարենում ես նվրիես:Այն քո խաչն է ու ստիպված լուռ ու մունջ տանում ես:
Ես ցավում եմ, որ իմ առաջ փակվեցին դռներ, որոնք մեծ դժվարությամբ ուզում էի բացել... բայց շնորհակալ եմ այս դիպվածին, որն ինձ օգնեց տեսնել դեմքեր...իսկական դեմքեր` առանց դիմանկ...
...սա իմ երեսն էր` առանց շպարի, առանց դիմակի...
...իսկ հիմա գնամ, դնեմ դիմակս և ...ժպտամ.... բոլորին հակառակ ժպտամ ու շարունակեմ ապրել...:)
Դատարկություն
17.12.2009, 20:02
էս տեքստը ուրիշ տեղ էր նախատեսված, որ կգտնի իր հավերժ հիշատակումը, բայց ելնելով առաջացած խրթին իրավիճակից, ես հավերժ պահպանության կհանձնեմ այն անկապ օրագրի էջերին...
/ես գիտեմ որ երկարա ու ձանձրալի որոշների համար/
Հանդիպում չորրորդ կամ հանդիպում «աստղերի հետ»
Ահա, էլի ես, հավաքելով մտքերս կփորձեմ առավելապես ճշգրիտ, բայց միևնույն ժամանակ պատմական տվյալները ձևափոխելով, ներկայացնել հանդիպում չորսի նախապատմությունը և ընթացքը:
Այդ օրը տարօրինակ կերպով տաք էր, երբ արթնացա, մտածեցի` արժե մի անգամ գոնե հեռախոսիս նայել հենց վերցրեցի ձեռքս, կարճ հաղորդագրություն /ապա սերունենդերը դրան SMS հանվանեն/ եկավ, որտեղ նշվում էր, որ ամեն բան սկսվում է: Դե եսել արագ չմտածեցի, գործերս /եթե այդպիսիք կային/ ավարտեցի ու մեկնեցի հանդիպման համար պայմանավորված վայրը, որտեղ սպասեցի 5-9 րոպե: Ահա և եկավ Վանաձորցին /հետագա սերունդները նրան Շինարար կանվանեն/ ու մի քանի մանր բան հասցրեցինք խոսենք ու զանգենք ինչ-որ մեկին, որը ուշանում էր: Ահա և եկավ Հրաչը ու առաջին խոսքը «ես ուշացել եմ օբյեկտիվ պատճառներով, չասեք, որ ուշացել եմ»: Այստեղից սկսվում է ամենահետաքրքիր պահը, որովհետև ես փորձելու եմ մաքսիմալ խառնել ամեն բան /հետագա սերունդների աչքը լույս/: Ուրեմն Հրաչը ու ես մեկնեցինք տիեզերք, աստղերի մոտ, իսկ Վանաձորցին մնաց Երկրի վրա Կաթիլին դիմավորելու: Քանի որ, ես գոնե մի փոքր աստղագիտություն կիմանամ /երևի/ ապա ես միանգամից կճանաչեի աստղերին: Ու այդպես էլ եղավ, չնայած Հրաչը ասում էր «ես քո բարեկամն եմ, ինձնից հեռու քայլի», բայց այնուամենայնիվ, չնայած կորդինատների առումով մի փոքր սխալ բայց հայտնաբերեցինք: Հիմա մենք նորից վերադառնալու էինք Երկիր, ճանապարհին էլի մանր մունր բաներից խոսեցինք: Գնացինք Վանաձորցու և Կաթիլի մոտ, որը արդեն եկել էր և իմացանք, որ չնայած Մանոնը մեզ ասել էր «ինքը չպիտի գա», բայց քանի որ աստղերի դրությունը տվյալ պահին մեզ հաջողություն էր խոստանում, ապա Մանոնի գործերի փոփոխության հետևանքը բերեց Մանոնի գալուստի ակնկալիքին/էս նախադասությունը մի քիչ անիմաստ է, բայց դե ես հետագա սերունդների համար եմ գրում, իսկ նրանք հաստատ կհասկանան/: Ահա և բոլորս հավաքվեցինք: Ինչքան հետաքրքիր է նստել ու զրուցել, խոսել, մի քիչ բամբասել ու մտածել, որ վիրտուալում գոյություն ունեցողը հնարավոր է մի օր իրականություն դառնա ու որ վիրտուալ կյանքը, գոնե մի փոքր իրականության տարրեր է պարունակում: Շատ բաներից խոսեցինք, բայց ես կուզեի առանձնացնել` Կարսի թուրք երկգլխանի հեռուստատեսության տնօրենին, հայ երիտասարդին, որը իրեն ավելի մեծ էր զգում քան առաջին անձը, ջարդված բաժակը, որին հաջորդեց սխտորի, կարտոֆիլի ու այրածի ինչ որ տարօրինակ բույր, օդափոխության համակարգի բացակայությունը, ծանր աթոռները, պանիրով պիցցան, թափված անանասի հյութը, ամաչելու սմայլիկի փորձերի կատարումը, ֆրին, Մանոնի նկարները և հոգեբանի դուր եկած նկարը/իմ դուրն էլ շաաաատ եկավ:love/, SMSը, որը ուշ նկատեցի, թեյնիկի պատմության կրկնությունը, իմ խոսալու ունակության բացահայտումը, մոդեռատորականի «ռ» տառը, կարմիր փուչիկը` դատարկություն անվանված, չաղանալու խնդիրը, մատուցողին ակումբում գրանցելու, մեջբերումների, տուգանայինների խնդիրը, շինարարության գերխնդիրը/այս խնդիրը հետագայում լայն ծավալ կստանա և նույնիսկ մի տեսության հիմքը կդառնա/ ու էլի բազմաթիվ հարցեր /սույն պատմության գերխնդիրը ներկայացնելն է ոչ թե ակումբահանդիպման մանրամասները, այլ ցույց տալ հանդիպման ցնծությունը և հանդիպման կայանալու հարցը/: Երկար բարակ չձգեմ, վերջում կատարեցինք գրառումներ, տարանք բոլորին ճանապարհեցինք, ու ինչպես կասեր մեծն Կաթիլը «այդ օրը չափից դուրս բոլորս երջանիկ էինք»: Ասելս ինչ է, չորրորդ աստղային, տիեզերական հանդիպումը կայացավ մենք ուրախ ենք դրա համար սպասում ենք նոր հանդիպումների ու շնորհակալ ենք ակումբից ու ակումբը ստեղծողներից և պահպանողներից:
16.12.2009 12:07:20, վանաձոր, ամսի 13ի հուշերով տարված,
Դատարկություն
:love
Կանցնի, էս մեկն էլ կանցնի: Մենակ թե էս անգամ ես ուրիշ ընթացք եմ պատկերացնում: Չգիտեմ, բայց պետք ա ուրիշ քայլերի գնալ հետագա բարդություններից խուսափելու համար: Ու եթե հետագայում էլ կրկնվի, արդեն ես քո հետ ոչ մի ձև չեմ կարա վարվեմ: Ի դժբախտություն ինձ:
Ժամանակակից պոեզիայի նմանակում
Քանի որ նմանակումը որևէ կոնկրետ բանաստեղծության չէ, այլ ժամանակակից «բանաստեղծների» մի տարատեսակի հավաքական «ոտանավորի», որոնց մասին ժամանակին բոլոր ժամանակների հայ բանաստեղծ և մարգարե Չարենցն իր հողմի ժամանակ գրված և գրական նավապետին ուղղված էքսպրոմտով ասել է, թե սանձել է ուզում հողմերին այս ողորմելին, որոշեցի գրել այս թեմայում:
Նման պոեզիայի սիրահարները պետք է, որ հիացմունքից և տարփից հեշտանքի հասնեն իմ այս գլուխգործոցը կարդալով, սակայն քանի որ ես հենց սկզբից խոստովանեցի, որ այն ոչ այլ ինչ է, քան խեղկատակություն, նրանք ամենայն հավանականությամբ չեն խոստովանի դա նույնիսկ իրենք իրենց: Ներեցեք, պետք է անհամեստ լինեմ և ասեմ, որ վստահաբար իմ այս տողակույտը շատ ավելի արժեքավոր է և ավելի մեծ, խոր ու հավերժական ասելիք ունի, քան բոլոր այն «բանաստեղծություն» հորջորջվածները, որոնց այն նմանակում է: Եվ եթե ինչ-որ մեկը դրանք տաղանդավոր է համարում, թող ազնվություն ունենա խոստովանելու, որ իմ այս տողակույտը հանճարեղ է, իսկ եթե դրանք հանճարագործություն է համարում, թող նույնքան ազնիվ լինի խոստովանելու, որ սա արարչագործություն է:
Ահավասիկ այն՝
Հանճարի ուղին
Ես՝
մերօրյա հանճարեղ բանաստեղծ,
ծիրկաթինագույն և հավերժաձույլ հանճարագործման իմ Ճանապարհին,
ճեղքելով Լեզուն,
ատոմապայթ անելով ամեն Չափ, Ռիթմ ու Հանգ,
Իմաստ չունենալով ձեռքի տակ,
Բառը Տողին հունցելով,
Ժամանակը վերածելով Տարածության, իսկ Տարածությունը՝ Ժամանակի,
ասելիքազուրկ իմ պոեզիան եմ
բարբարոսաբար նրբահյուսում:
չարենցավարկաբեկիչ և սևակարհամարող,
բառաշարված և իմաստակործան,
անմտամիտ տողատված
իմաստնությամբս ինքնահռչակ
հասցնում եմ ապշության
այն ամբոխին,
որ կարծում էր,
թե հասկանում է պոեզիան:
և հոգ չէ,
որ ինչ-որ ակումբական Շինարար
մեկ րոպեում կարող է հանճարագործել
նման տողառատ և իմաստազուրկ ցնդաբանություն,
Ես իմ Տողերը ստեղծում եմ Երկունքով եվայի և Տարփանքով ադամի,
որովհետև հիմար են բոլոր նրանք,
որ չեն տեսնում տողերիս այս նորագյուտ և հեղափոխաստեղծ համարձակաշունչ կիրքը,
որ ստիպել է մովսեսին, հիսուսին ու մուհամեդին
ապստամբել աստծո դեմ
և ազատել Գահը՝
բոսորագորգապատ Ճանապարհի վերջին,
և ծնկաչոք երկրպագությամբ դիմավորել Ինձ՝ առավել արժանավորին,
դեպի այն.
հիմար են նրանց պես,
որ չտեսնելով թագավորի հագուստը՝
կարծում էին, թե նա մերկ է…
;)
Խելոք կմնաս…:)
Ես խելոք մնա՞մ…:))
Սպիտակ տրուսիկ, սև կրծքկալ (կրծքի համարից մեկով փոքր):love…
Անֆանտազիա հիմարիկներ
Առաջին տառին չարժանացած
Քաղաքների վերջնատառեր…
Սպասող ականջ
Պարող աղջիկներ (կամ կնանիք)
Առանժըվի սվիտռով գյադա:D
Արդեն ամուսնացած ֆանտազիայով ստռիպտիզյոռշա…:((
Հարբած բժիշկ,:)
Անկապ օրագիր…:(
Լավ… գնամ քնեմ…:|
Այ, իմ «սուկիներ»( գոտկային շրջանի ինչ-որ մկաններ-փոսիկաներ)…:))
՝ անշնորհակալ…:)))))
PS: Ստեղ ա ասել... Անտա.Շա ..... է~........ Մեհրաբ 99 տոկոս...... :)))))
Մեհրաբ 99 տոկոս......-2
Խուզարկություն:scare
-Բանալի ա, ձյաձ, ցույց տա՞մ:
-Անցի, տղա ջան:
-Չէ, սպասի, պետքա ցույց տամ:
-ՉԷ, չէ, անցի վայ:
-Դե մեր Խչոյին էլ ստուգի, չնեղանա:))
FBI, նոր զորացրված գյադա (c), Ազնիվ մատուցողուհի, ամոթխած պոռնիկներ, հաստամարմին երևույթը դրա.. դոլարահավաք ա կազմակերպում հինգ րոպեն մեկ, թե ասա՝ ինչի՞ ես հավաքում, թող մնա, էլի, համ էլ էն երկար յուբկով աղջիկն իրան վատ չի զգա հատակի դատարկությունից:)) Լավ երգող տղա. որ արմենչիկների, ամյանների ու անդրեների նման իրան պահեր, ավելի գերաստղ կլիներ, քան դրանք են:
«Ն» տառով քաղաքի անուն: Չկա նման բան: Կլոր տուտուզ ու կլոր դեբիլ. «կլոր» եմ ասում, որտև կլորն իդեալական ա, կլոր դեբիլությունը՝ իդեալական դեբիլություն, որ մութ անկյուններ չունի:
-Մի քնի, պատկերացրու՝ զրուցարանում ես, դեռ ժամը մեկը չկա ախր:
-Ա չեմ քնում է, ասա է, ասա:| (Մենք ենք, մեր սարերը):
-Էս ի՞նչ ա:
-Հինգ հազարով հետը նկարվում ես:
-Հիմա որ հետը նկարվեմ, ինձ հինգ հազար կտա՞ն:o
-Չէ, դու պետքա տաս:))
Ստեղ մի հատ էլ՝ :o
«Բայց դու շատ լավն ես:love»: Լավ կոմպլիմենտ ա, չէ՞: Հինգ հարյուր դրամ արժի ընդամենը:D
Մի խոսքով՝ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ 99-ը շատ ա, Մեհրաբ 98 տոկոս......:)))))
Ո՜նց եմ սիրում Ակումբը :love
Այսօր վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ հարբեցի ընդամենը երկու շիշ գարեջրից: Երանի չհարբեի...
Երբևէ փորձե՞լ ես փողոցում աչքերդ փակ հարյուր քայլ կատարել: Փորձիր, անմոռանալի զգացողություն է:
...ութ, ինը...
Հետաքրքիր է, անցորդները քո մասին ի՞նչ են մտածում :)
...քսաներկու, քսաներեք...
Տեսնես առաջինը գլուխդ սյա՞նը կխփես, թե ոտքդ բորդյուրին :)
...երեսունվեց, երեսունյոթ...
Փողոցն հատող մեքենաները քո վրայով կանցնե՞ն, թե՞ գոնե մի անգամ կզիջեմ հետիոտնին ու կկանգնեն:
...հիսունչորս, հիսունհինգ...
Բավական է, բացի՛ր աչքերդ:
...յոթանասուն, յոթանասունմեկ...
Ձեռքս քսվում է քարե պատին, ճանկռոտվել է, տեսնես արյուն գալի՞ս է...
...ութսունութ, ութսունիը...
Աչքերդ մի՛ բաց, շարունակիր, քիչ մնաց...
...հարյուր
Անցա այդ հարյուր քայլը, բայց չգիտեմ ինչու :) Մի պահ ինձ ինչ-որ ֆիլմի հերոսի դերում զգացի :)
Վերջապես ստացա իմ երազանքն իրականացնելու «լիցենզիա», այն է՝ գնել մե՜ծ տոնածառ...:oy Առավոտյան արթնանալուն պես դուրս եկա տանից, քանի դեռ ոչ ոք չէր փոշմանել եւ ուղեւորվեցի դեպի Ռոսիա-Փեթակ: Մի քանի ժամ ման գալուց եւ հսկայական տոպրակով բազմապիսի խաղալիքներ գնելուց հետո միայն կարողացա գտնել իմ ուզած չափի եղեւնի: Տուն էի վերադառնում ինձանից շատ գոհ , երբ զանգեցին ու ճշտելով եղեւնու երկարությունը (որն ի դեպ 240սմ էր մեր տան 270սմ առաստաղից մի քիչ ցածր), բարկացած ասացին. «դու հասկանում ես ի՞նչ ես առել, ասեցինք առ, բայց չասեցինք էդքան մեծ, որ տանը դնելու տեղ չունենանք, բլա, բլա, բլա... :angry:angry:angry»... Կողքից տաքսու վարորդն իր հերթին հարկ համարեց նշել, որ բնակարանում նման չափի տոնածառ չեն դնում, այդ գումարով կարելի էր բնականը գնել գոնե: «Այդ էր պակաս, ես բնականին դեմ եմ, ափսոս են եղեւնիները, 10-15 օրվա համար կտրում բերում են:angry»... Վարորդը լռեց, հանեց ծխախոտը...«Որ խնդրեի կլինի՞ չծխեք:angry»...Ի վերջո բոլորս բարկացած ու դժգոհ էինք. ես, քանի որ հասկանում էի, թե ինչ է ինձ սպասում տանը, տնեցիք, որոնք սպասում էին ինձ անհասկանալի չափերով տոնածառի հետ , եւ իհարկե վարորդը, որին չէին թողել ընդունելու հերթական նիկոտինի դոզան...
Բայց, ի ուրախություն ինձ, ամեն ինչ շատ լավ ավարտ ունեցավ: Երբ հավաքեցի տոնածառը, բոլորը հիացած էին մնացել, ոչ ոք բան չասաց, ավելի ճիշտ, վատ բան չասաց :) Իսկ հիմա, երբ նայում եմ փարթամ ճյուղերով իմ եղեւնուն, որին տեղավորելու համար ստիպված եղանք փոխել սենյակի կահավորանքի դասավորությունը, ուղղակի հրճվանք եմ ապրում, այնպես որ վաղվանից կանցնեմ զարդարելու գործընթացին :ton:
Ինչ լավ է, որ երազանքները կատարվում են, թեկուզ եւ ուշացումով...
Farfalla
19.12.2009, 22:09
Ոնց եմ սիրում պուճուր երեխեքին :love: Իրանք ուղղակի հրաշք են :love:
Էսօր ամբողջ օրը ընկերուհուս 2 տարեկան աղջկան եմ պահել: 2 տարեկան էր, բայց ոնց որ մեծ մարդու հետ շփվեի, ամեն ինչից տեղյակ էր, բոլոր թեմաներով հետս խոսեց: Մի րոպե նույնիսկ մտածեցի, որ ինձանից շատ բան գիտի:
Բա որ տեսա թե տիկնիկի հետ ոնցա խաղում, մազերս բիզ-բիզ կանգնեցին: Երևի նույնիսկ շատ ծնողներ իրենց երեխեքին տենց հոգատար չեն վերաբերվում:
Շատ լավ ու օգտակար օր էր, ահագին նոր բան սովորեցի :):
Փաստորեն Սամվել Ղարիբյանի հիշողության դասերին այցելելու էֆեկտը մոտիցս վաղուց կորել է....:8
Ինչ վատ է, որ չեմ կարող հիմա անուն առ անուն շնորհակալություն հայտնել բոլոր այն ակումբցիներին, ովքեր երեկ՝ ինձ համար անչափ կարևոր մի օր, իմ կողքին էին... :love
Նաև նրանց, ովքեր չկարողացան գալ, բայց հիշեցրին, որ հոգով հետս են... :love
Էրեխեք, ուղղակի ՄԵՐՍԻ։ Հավատացած էղեք, որ էս հինգ տառի մեջ էնքա՜ն բան կա, որ.... :oy
Իննննչ կեղտոտն են բայց :cry Ուզում էի ֆեյսբուքիս ըքաունթը դիէքթիվեյտ անեի, գրեց, Մարիամը քեզ կկարոտի, Տաթևը քեզ կկարոտի, Պողոսը, Պետրոսը...
Ճիշտն ասած՝ կասկածեցի, որ կկարոտեն, բայց դե մեկա ձեռս չգնաց դիլիթ սխմեմ :(
Օֆ դե.... :(
Բարև, ակումբ, ես եմ.... Երկու տարի ուշացած գրում եմ, որ եկա
Երկնային
20.12.2009, 01:57
Սկսում եմ ճակատագրի հավատալ… մեկ էլ ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մտքովդ ինչ անցնի, իրականանում ա… մնում ա հասկանամ ինձ ինչքանով ա պետք էդ Իրականացածը… բայց երևի ուզում եմ պետք լինի :oy
CactuSoul
21.12.2009, 20:35
Ինչ հետաքրքիր ա:) Ինչքան բան ա փոխվել էս 2-3 տարում, բայց համ էլ չի փոխվել, էլի նույնն ա:) «Օֆֆտոպանոցը» «Զրուցարան» ա դարձել, ակտիվ անդամներն են փոխվել, բայց մնացածը լրիվ նույնն ա կարծես…
Սա էլ ապացույցը:P (http://www.akumb.am/showpost.php?p=304077&postcount=226)
(կարոտում եմ էն ժամանակները:love)
Հ.Գ.
Ան ջան, վարկանիշներդ բռնի:))
Farfalla
21.12.2009, 21:17
Ամեն անգամ ակումբի հանդիպումների թեման կարդալուց նենց հավեսի եմ ընկնում, մտքումս ասում եմ, վերջ, մյուս շաբաթվանից ես էլ եմ գնալու, բայց...շաբաթները անցնում են, իսկ ես չեմ գնում...
Երեկ էլ կարդացի, հավեսի ընկա, բայց...
Էս վերջերս համարձակությանս հետ ինչ-որ վատ բանա կատարվում...:(
Ungrateful
21.12.2009, 23:51
Սիրում եմ, աշխատանքային օրվանից հետո, երբ հոգնած նստած եմ լինում, վերցնել կամերան / կարևոր չի պրոֆեսիոնալ, սովորակա, թո հեռախոսի/, տանը մի բան գտնել, ու ժամերով նկարել... Տարբեր ռակուրսներ, տաբրեր ֆոկուսներ, տարբեր գույներ…
1 ժամ լուսանկարելուց հետո, ամբողջ հոգնածությունը անցնում է, մանավանդ այն ժամանակ՝ երբ նկարածդ տեսնում ես համակարգչի մոնիտորի վրա, մեծ տեսակով:
Ու չես մտածում, արցյոք լավ է ստացվել թե ոչ, որակյալ է թե ոչ, չես փոթոշոփում, չես բզբզում: :love
Ուղղակի հանգստանում ես, ու լիցքաթափվում::love
http://img692.imageshack.us/img692/8803/dsc05577y.jpg
Ես ասում եմ, որ հանճար եմ, մարդիկ վրաս են խնդում :beee
Ատում եմ ձեզ, անճարներ, ինձ պես հանճարին ձեռ առնելու համար :beee
Ու՞ր ես կորել, բանականությու՛ն... Վերադարձի՛ր::(
Նայեցի, համարյա բոլոր թեմաների վերջին գրառումը նույն մարդու կողմից էր, որ սկսնակ անդամ է:)) Հիշեցի, որ ես էի նոր գրանցվել, նայում էի գլխավոր էջը այնքան շատ թեմաներում էր վերջին գրառումը իմը լինում, մի տեսակ չէր էլ դզում, բայց դե լիքը հետաքրքիր թեմաներ կային, որոնցում ես էլ էի ուզում իմ հեղինակավոր, թեկուզ անգրագետ կարծիքը հայտնել:)) Հետո Դատարկուսը, որ նոր էր գրանցվել, հիմա չեմ էլ հիշում ով թեմաներից մեկում մեջ էր բերել, որ ակումբի գլխավոր էջի բոլոր թեմաների վերջին գրառումը Դատարկուսինն է, նոր իմ մտքով էլ անցավ այս մի սկսնակի մասին մի տեղ գրել, հետո ինձ հիշեցի, Դատարկուսին, փոշմանեցի, անունը չեմ նշում:):) Էհ, հիմայ ա, որ թեմա չենք կարում ճարենք, մեկի հետ բանավիճենք, կռվենք:D, քննարկենք, ստիպված ջրիկանում ենք:P Լավ ա, որ ակումբը անընդհատ նոր մարդկանցով ա համալրվում, հներից մեծ մասի հետ հասցրել եմ բանավիճել, արդեն գիտեմ հիմնականում՝ ով ոնց ու ինչ ա մտածում կամ համենայն դեպս արտահայտվում, էլ հետաքրքիր էլ չի լինում հիմնականում իրանց հետ բանավիճելը, նորեկներ պատրաստվեք, մենք ձեզ սիրով սպասում ենք:))
impression
23.12.2009, 01:50
Իրականության անհամար տարբերակներից մեկում մենք հիմա նստած ենք քաղաքի մեջտեղով հոսող գետի ասֆալտապատ ափին ու ծխում ենք` զուգահեռ իրականությունների մասին դատողություններ անելով: Մեկ ուրիշ տարբերակում, ես գրում եմ, իսկ դու, քո փոքրիկ սենյակում նստած, միրգ ես ուտում ու նայում դուրս` քաղաքի մեջտեղով հոսող գետի ափին նստած ծխող զույգին:
Ուզում եմ խոսեմ, բայց լռում եմ,
Ուզում եմ լռեմ, բայց տխրում եմ...
Հիմա եմ հասկանում եմ, թե ինչ են զգում մարդիկ այս պահերին...
Շնորհակալ եմ Համո Սահյանին, որ հնարավորություն տվեց հասկանալու ինքս ինձ այս խոսքերի միջոցով.
Պատահում է սիրտդ լցվում
Ու չի լալիս ժամանակին,
Ամպը անձրև է խոստանում
Ու չի տալիս ժամանակին՝
Շտապում է կամ ուշանում.
Ես այդպես էլ գլխի չընկա,
Թե մեր ուզած ժամանակը,
Երբ է գալիս ժամանակին:
impression
23.12.2009, 21:52
ու հետո մեկ էլ հանկարծ կորում ա ամեն ինչ` քո սեփական հավատքը, որի գոյության մասին վերջերս էիր սկսել աղոտ պատկերացումներ ունենալ, քո արժեքները, որոնք անսասան էին թվում, քո ներսի տակնուվրան, որն իր քաոսի մեջ իդեալական էր. բոլոր ցավերն իրենց տեղերում, բոլոր ժպիտներն` ըստ պատճառների դասավորված, բոլոր արցունքները` միայն հայելու մեջ, քո ինքնաընկալումը` ոնց որ օգտագործված (ու ոչ էնքան բարձր, բայց պրակտիկ նպատակներով օգտագործված) թուղթ, ու սկսում ես զզվել ինքդ քեզնից
հավատքն ու արժեքները հնչում են խիստ պաթետիկ, պետք ա դրանցից հնարավորինս հեռու մնալ
տակնուվրայից պրծում չկա, հարմարվում ես
ինքնաընկալումը դառնում ա մետաֆիզիկա
ու կամաց դու չկաս
քո տեղը մի ինչ-որ նորն ա էկել, ով քեզնից խաբար չի, բայց հիմա ինքն ա քեզ ղեկավարելու
ու կախում ա սիստեման, ռեստարտ չկա, ֆորմատը` վերջին հույսն ա
ու քանի դեռ ռիսկդ չի հերիքում ֆորմատ անելու, դառնում ես հողաթափիկ ինֆուզորիա, որին զգացմունքներ ու գորշ գնդիկներ են ներարկել, ու ինքը արդեն մեռնում ա էն գիտակցությունից, որ ինքը ինֆուզորիա ա
impression
23.12.2009, 22:32
մի բան էլ գրեմ, ու էսօր էլ չեմ գրի էստեղ, խոստանում եմ :)
ձախ կողմում գտնվող անտերի մասին
քո հիմնական ֆունկցիան ինձ կյանք տալն ա, ոչ թե խլելը, իձիոտ, հասկացի :(
Երկնային
25.12.2009, 00:47
Մեկ-մեկ պետք ա երազանքդ բաց թողնես…
Մի ժամանակ ընտրության առաջ էի կանգնած. կամ երազանքս պետք ա ընտրեի, կամ մի մարդու… ու ես երազանքս ընտրեցի, որովհետև էդ մարդը պահանջում էր, որ երազանքս իրան տամ, թողնեմ էդ երազանքը փշրի իրա ափի մեջ… չէ՛, չտվեցի… չէի տա ես իրան, ու ինքս երբեք չէի պահանջի, որ դիմացինը հանուն ինձ իրա երազանքը զոհաբերի…
Հետո մի օր ուրիշն եկավ, ու վերցրեց երազանքս… չփշրեց. ուղղակի նենց արեց, որ էդ երազանքս ուրիշ երազանքի վերածվի… բայց չհարցրեց ուզում եմ, թե չէ…
մրսում եմ… երազանքս եմ կարոտում… բայց ինքը էլ երազանք չի կարող լինել… իսկ նոր երազանքի հետ չեմ համակերպվում, չեմ ուզում իրան…
I don't need anyone to catch me when I fall, I need someone brave enough to fly with me.. and no matter which direction...
երազանքիցս կապտուկ մնաց…
տեսնես որտե՞ղ են հայտնվում երազանքները, երբ անհետանում են մեր հոգուց…
իսկ ինչ-որ տեղ ինչ-որ մեկն իմ երազանքից ունի… թող գոնե իրանը իրականանա…
impression
25.12.2009, 01:06
ես: ինձնից մի խուսափի, դու կարևոր ես ինձ համար
նա: բայց ես քեզ ցավ եմ պատճառել
ես: բայց ես դրանից քեզ սիրել չեմ դադարում...
ուրիշ նա: խոստացի, որ չես մեռնի
ես: բայց մարդիկ մեռնում են մի օր
ուրիշ նա: դու չմեռնես
ինչի՞ համար ա էս ահավոր անհավասարությունը
ինչի՞ պիտի միշտ մեկն ավելի շատ սիրի, էդ դեռ ջհանդամ, բա որ մյուսն ուրիշին ա սիրու՞մ, կամ ընդհանրապես ի վիճակի չի սիրելու՞
ինչ-որ մեկը խմած էր, երբ էս կարևոր հարցերն էր պետք լուծել.. իր մոտ յոթերորդ օրն էր, ինքը հանգստանում էր...
Farfalla
25.12.2009, 10:14
Էսօր մահու չափ ուզում եմ, որ կողքիս լինի են մարդը, ում որ ես սիրում եմ…այլ ոչ թե նա, ով ինձ է սիրում…
Ինձ դա չի հերիքում…
Սիրել…
Ո՞նց կարելի ա էդքան բացասական աուրա ունենալ: Ամեն մի շարժումիցդ բացասական էներգիա ա ժայթքում, ամեն խոսքդ ու հայացքդ նավս ա: Լացելու աստիճան ներվայնացնում ես...
impression
26.12.2009, 00:04
Գլխացավերի ժամանակ մեկ-մեկ կորցնում եմ իրականության ու իմ մտքերի կապը: Ամեն ինչ լղոզվում ա ու դառնում խիստ անհասկանալի: Մի օր տենց գլխացավով նստեցի մարշրուտկա: Սառել էի, ձեռքերս խցկել էի ժակետիս գրպաններն ու ուշադիր նայում էի ճանապարհին, որ հանկարծ չմոռանամ, թե որտեղ պետք ա իջնեմ: Մեկ էլ մի տղա ա բարձրանում. շատ փոքրամարմին, համարյա թե իմ չափ: Ու նստում ա ուղիղ իմ դիմաց, բռնում դռան բռնակն ու ցրված դուրս նայում: Ես նայում եմ իր ձեռքերին` ինչ փոքր են:Տեսնես իր ձեռքերն են ավելի փոքր, թե իմը?: Նայում եմ ինձ, ձեռքերս չեմ գտնում: Ու շատ խորը սկսում եմ դարդ անել, որ համեմատել չեմ կարող, քանի որ ձեռքերս... մոտս չեն:
impression
26.12.2009, 00:46
Հավես գիշեր էր: Ռոմանտիկան խեղդում ա, բայց ես ինձ կզսպեմ, ու չեմ գրի, թե ինչքան հավես ա հնչում քո ծիծաղը ամայի փողոցներում: :)
Էս քաղաքականություն բաժինը էնքա՜ն հետաքրքիրա, ու էնքա՜ն բանա ասում մարդու էության մասին....
Խի՞ եք սաղից դժգոհ։ Կլինի՞ մի ղեկավար (խոսքը միայն Հայաստանի մասին չի), որից լուրջ բողոքելու բան չի լինի։
Իրոք, մարդուն գոհացնելը ամենադժվար.... անհնար բան է
Farfalla
26.12.2009, 10:10
Արդեն 10րդ Նոր տարին է, որ առանց քեզ եմ դիմավորելու: Առանց քեզ եմ սկսելու Նոր տարին:
Աոանց քեզ եմ պատրաստվում, խանութներով վազվզում, սիրուն-սիրուն նվերներ առնում, համով բաներ պատրաստում: Դժվարա, բայց ոչ թե նրա համար, որ մենակ եմ էտ ամեն ինչը անում, այլ նրա համար, որ դու կողքիս չես: Կարոտում եմ քեզ: Շատ եմ կարոտում:
Հանկարծ չտխրես, ես լավ եմ: Խոստացել էի չէ քեզ, որ միշտ լավ եմ լինելու, չեմ տխրելու, գլուխս բարձր քայլելու եմ: Տենց էլ անում եմ: Ու գիտես, ստացվումա:): Գիտեմ, որ կողքիս ես, թեկուզ քեզ չեմ տեսնում, բայց զգում եմ ներկայությունդ:
Ու հիմա մտքումս բարձր գոռում եմ.
- ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ,ՄԱՄ ՋԱՆ…
Ահավոր հոգնել եմ ամեն ինչից:(
Միակ մխիթարությունս դու ես,բայց վերջերս վախենում եմ,որ քեզել կկորցնեմ...խնդրում եմ չգնաս:(չեմ ուզում քեզել կորցնեմ,դու շատ թանկ ես ինձ համար...քեզ շատեմ սիրում...:)
Բոլորը բողոքում են , որ հոգնել են : Ամեն մեկը մի բանից հոգնումա: Ես առաջին անգամ զգացի որ հոգնել եմ , երբ 13 տարեկան էի, ստացվոմա 11 տարի հոգնած ապրում եմ: Հոգնել եմ հոգնած ապրելուց:( Մարդիկ հիասթափվում են տարբեր բաներից, իսկ ով ասեց որ պիտի լիներ հենց էնպես ոնց իրանք էին պատկերացնում? Մարդիկ բողոքում են, իսկ ով ասեց որ իրանցից բողոքելու տեղ չկա: Մի բան ոնց որ կոտրված լինի, սխալա աշխատում մի շատ կարևոր բան: Թվում էր երկուսս էլ նույնն ենք ուզում, նույնին ենք ձգտում, իսկ հիմա , հիմա ես հիասթափվել եմ, ուզում եմ բողոքել, բայց ում բողոքեմ ու ումից բողոքեմ, ես եմ ընտրել: Ոնց ասեց մի անգամ Գ-ն , աղջիկ ջան քո ընտրություննա, ինչ ես նվնվում?
Գնացել էի հիվանդանոց, լիքը հղիներ տեսա, մի տեսակ ինչ լուսավոր ու ուրախ էին, հետո տեսա պստիկների, իրանց մամաների հետ, ես պստիկներից մեկը էնքան պուճուր էր, էտ իրա պուճուր գլուխը դրել էր մոր ուսին ու բերանը անկապ բացում փակում էր, անիմաստ, մոր շորերն էր լոզոտում: Մի տեսակ տարվեցի էտ ամեն ինչով, ես էլ ուզեցի, շատ ուզեցի մեկն էլ ինձ լոզոտեր ու մոռացա մեր ընդհանուր խնդիրները: Մեկ էլ քո զանգը, թե բա առար էն սապոգը որ ուզում էիր?
- Ինչ? Ինչ սապոգ? Ինչ սապոգի մասինա խոսքը?
-Էն էլի որ մի շաբաթա հա խոսում էիր դրա մասին, հա մեկ էլ չմոռանաս էսօր էն փողը պիտի տանք
-Հիշում եմ, ինչիսա պետք էտ սապոգը, չեմ ուզում
-Ոնց բա էն շորիդ հետ ասում էիր շատ պետքա
.......................................................................
-Բալիկ եմ ուզում, պուճուր բալիկ
-Էտ ինչ նորությունա? Մենք սկի մեզ չենք կարում պահենք , ինչ բալիկ? Էտ էլ կլինի... երևի
, լավ որտեղ էս, գամ գնանք սապոգիդ հետևից
-Չեմ ուզում , չես հասկանում, չեմ ուզում, ոչ սապոգ, ոչ մի բան, ապրել չեմ ուզում, հոգնել եմ, անկապ անցնող օրերից, ինչի համար եմ ես ապրում, ում եմ պետք
-Իմ համար, ինձ ես պետք
-Չէ, անիմաստա, քո հետ խոսելը անիմաստա, արի գնանք սապոգ առնելու...
impression
26.12.2009, 21:18
Ինչի՞ ա շատ մարդկանց "տանում" մահվան գաղափարը. որովհետև դա միակ բանն ա, որում մարդ վստահ ա, սկսած ծննդյան օրվանից: Կարող ա ինքը չունենա մեծ տուն, թանկ մեքենա, կարող ա չամուսնանա, չունենա երեխաներ, չկարողանա գնալ արտասահման, չմտնի թանկ խանութներ, չգրի երգեր, անգիր չիմանա բազմապատկման աղյուսակը, չունենա սուպեր հումորային հեռախոսազանգեր, կյանքում չտեսնի փիղ, չունենա երևակայություն, կարդալ չսիրի, չշնչի անտառի օդը, չունենա ընկերներ կամ էլ շուն, չունենա ոչինչ... բայց մի բան ինքը հաստատ ունի` մահը: Մահն ավելի արդար բան ա, քան կյանքը: Որոշ մարդկանց մոտ, ինչպես հայտնի ա, կյանքը կյանք չի: Չնայած, մահն էլ կարող ա կարգին մահ չլինի: Մարդ էր, աշխատում էր գազանանոցում, ոչ մեկի չէր խանգարում: Մտավ փղի ապարտամենտը մաքրելու, փիղը հենց էն պահին, երբ մարդն իր հետևում կռացած մաքրություն էր անում, որոշեց թեթևանալ: Մարդը մեռավ: Դե ով լիներ` չմեռներ էդ ամոթից... Տենց:
Ungrateful
26.12.2009, 22:56
Բագրատն ու Գոռը /Ձայնալարը ու Ուրվականը/ ` սորտ են…:D
Կարելի էր առաջին տպավորություններում գրել: :))
Ուրեմն երեկ, հանդիպման ժամանակ` ես, Գոռը ու Բագը դուրս ենք գալիս խանութ` սիգարետ-միգարետ առնելու:
Դուրս եկանք, խոսալով գնում ենք, տղերքը խոսում են, ես էլ հեռախոսի մեջ բան եի նայում, ուշադրություն չեի դարցնում:
Ուրեմն պարզվեց, որ Գոռը` Արիսոլին փուչիկ էր խոսք տվել, ու դա էլ պետք ա առնեինք… ես խաբար չեի::'
Գնացինք, մի հատ բուդկա գտանք, մոտիկացանք, սիգարետը առանք, մեկ էլ Գոռը ֆռում ասում ա`
- Ապեր, փուչիկ ունե՞ս…
- մի պահ շշմեցի, մտածեցի "ի՞նչ փուչիկ :o" միանքամից մտքովս լկտի բաներ անցավ :)) Ասի, կարողա Ամերիկայում բուդկեքում «տենց» փուչիկներ են ծախում, Գոռն էլ շփոտվել, ստեղից ուզում ա առնի: :o:oy
Հիմա էս բուդկի աշխատողը նայում ա վրեքներս, 3 հոգի բոյով, ջանով, թրաշներով տղերք, եկել 1 հատ փուչիկ են ուզում…:o
Խառնվեց իրար, զարմացավ`
- Ի՞նչ փուչիկ: :o
Գոռը ասում ա`
- Սովորական
Ըտեղ, ես արդեն մոտավոր ջոկեցի, որ իմ մտածացը չեր, ու մեռա…:D:D
Էս ձյաձը խառնված, մի հատ էլ ա նայում վրեքներս, մի հատ էլ ա ոտից գլուխ չափում /մտքում մտածելով՝ "արա, էս ի՞նչ ռոմանտիկայա էս տղերքի մոտ, մանկություններն են հիշել"/ էլի զարմացած ասում ա`
- Չէ, տղերք ջան չունեմ: :o
Տենց գնացինք, սաղ ճանապարհը խնդալուց մեռել էի: :D
Վերջը տենց էլ փուչիկ չճարեցինք: :(
impression
27.12.2009, 00:08
մենակ պապաս կարա կոմպով solitaire խաղա ու ներվայնացած գոռա` էս ինչ ես արել էս խաղի գլխի~~ն, ֆորմատ ես արել, ինչ ես արել... մի հատ король պակաս ա...
StrangeLittleGirl
27.12.2009, 00:52
Շոկոլադի տուփը թափ եմ տալիս: Ոչինչ միջից չի ընկնում, բայց մեկ ա շարունակում եմ թափ տալ: Ախր քիչ հավանական է, որ մեջը մի բան մնացած կլինի. նախորդ օրն է մեր տանը հայտնվել, եղբայրս էլ առավոտյան տանն էր. ձև չի սաղ ռնդած չլինի:
Չէ, մեկ ա թափ եմ տալիս: Շոկոլադ եմ ուզում:
- Չեմ հավատում, որ դատարկ ա,- ասում եմ ու տուփը ճղում:
Մեկ էլ տեսնեմ՝ մի անկյունում թաքնված մի հատիկ մնացել է...
Լուսաբեր
27.12.2009, 01:10
Երեկոյան քայլում էինք Երևանի կենտրոնական փողոցներով... նենց սիրու՜ն էր, էնքանա՜ գեղցկացել մայրաքաղաքը, լուսավոր, աստղերը չէին երևում շլացուցիչ լույսերի փայլից... Տուն գալուց մտածում էի, ինչ լավ կլիներ, որ միշտ նոր տարի լիներ ու էսպես գեղեցիկ լիներ քաղաքը: Բայց հետո հասկացա, որ այդ դեպքում այդքան չէի տարվի լույսերի խաղերի մեջ, այդքան հրճվանք չէի զգա.... :love
Տեսնես այս տարի իմ ծննդավայրում ոնց են զարդարել քաղաքը , երկու-երեք օր մնաց, գալիս եմ:yahoo, նենց եմ կարոտել :roll
Երկնային
27.12.2009, 02:27
հա՞ որ, սիրե՞մ :B դե արի ստեղ :love :D
Հ.Գ. շոկոլա՜դ, բերեք լիքը ուտե՜մ, ա՜ :love :D
Գիտես, ուժեղ եմ,գիտես, կարող եմ ու եթե երբևէ որևէ մեկը ինձ կասի չես կարող, թող իմանա՝ կարող եմ, արդեն կարողացել եմ;)
էսօր առավոտյան հանեցի տոնածառը ու խաղալիքները.... չեմ հիշում, երբ էի մեկել էտքաաան ուրախացել ու մանկացել... ուռաաաա սիրում եմ Նոր Տարին... :love
Գուցե էս տարի իսկապես Ձմեռ պապը գա....:oy
-Մամ, մազերս ներկում եմ: Դե լրիվ չէ, մենակ տակի մասերը: Շակալադնի :love
-Շակալադնի՞: Վայ, քեզ կուտեն :(, -եղբայրս ա :):
-Չէ, գժվել ե՞ս,- արդեն մամաս ա:
-Դե հեսա 18-ս կլրանա, կներկեմ :D:
-Ի՞նչ տարբերություն:
-Դե չափահաս կլինեմ, ինչ կուզեմ, կանեմ :D
-Երբ մեր հետ չես ապրի, էդ ժամանակ ինչ ուզում ես, արա :)):
-Լավ, 18-ս կլրանա, կգնամ :}:
-Լավ, գնա: Արդեն որոշե՞լ ես, թե ուր ես գնալու :)):
-Չէ, էս 2 ամսվա ընթացքում կմտածեմ:
Ինձ տնից լարում են :this: Մազ ներկելու պատճառով :D:
Իրականում ես գիտեմ, որ լավ չի լինի, մազերս էլ կփչանան, ուղղակի ուզում եմ փորձեմ, որ հետո էլ նորից չուզեմ :)):
Եսօր սկսեցի արդեն Քեզ սիրել:)չնայած դու դեռ չկաս,բայց գիտեմ,որ շատեմ սիրելու երբ լույս աշխար գաս:)
Եսօր գնացել էի քույրիկիս տուն,նստած խոսում էինք ու մեկել քուրս թե ձեռքդ դիր փորիս ու զգացի որ հրումա:loveԱյնքան երջանիկ զգացի այդ պահին ինձ,:rollզգացի որ պետք եմ ինչ-որ մեկին:)
Երբ կլնի նոր ստատուս ունենամ՝ Մորքուրի ստատուս:roll:love
A.r.p.i.
28.12.2009, 14:21
Շատ եմ ուզում ձյուն գա:love: Նոր տարին առանց ձյան չեմ պատկերացնում: Բայց ախր հիմա էնքան տաքա, հույսերս կտրել եմ:cry
Ungrateful
28.12.2009, 23:28
Վերջերս, հայտնաբերել եմ, որ բացի նվագելուց` երաժշտական գործիքները, նաև “ֆոտոգենիկ են” : :roll
Դաշնամուրի հետ փորձերից հետո, “բացահայտեցի”, որ եթե համադրել գործիքը ու ինչ որ հետաքրքիր աքսեսուար, կամ օրիգինալ ֆոն ` կարելի է, շատ գեղեցիկ կադր ստանալ: Երաժշտաական գործիքներ նկարելը` ինձ համար հաճելի նորություն էր, դուրս եկավ, ու հիմա սաղ օր գործիքներ եմ ման գալիս /քանի որ, ես մենակ դաշնամուր ունեմ :( /: հոգնել եի… ձեռքերից, սիգարետներից, պեյզաժներից, բաժակներից… ի.տ.դ. :))
Լավ բան ա երաժշտությունը:love` как не крути: :))
http://img683.imageshack.us/img683/7677/519188.jpg
impression
29.12.2009, 00:47
Նույնիսկ չեմ հասկանում՝ ինձ քո հետ շատ լավ ա՞, թե՞ ուղղակի առանց քեզ ա շատ վատ:
impression
29.12.2009, 01:01
Կան մարդիկ, ովքեր ծնվել են ճախրելու համար: Ընդ որում` միայն մեկ անգամ ու դեպի ներքև:
Հեչ էլ թե, կարևորը այսօր լավ օր էր երեկվա պես, իսկ վաղը ավելի լավն ա լինելու::);)
Էս վերջերս տաքսիստների հետ խոսալուս հիմնական նյութը դառել է տոնածառների թեման, իսկ ինձ համար Ֆրանսիական հրապարակի տոնածառի գովեստը, որը ամեն անգամ տեսնելուց ուրախանում եմ:)); Դե իրենք խոսել սիրում են, ես էլ էտ նյութն եմ ընտրում)))))) Ու էս արդեն մի շաբաթ է սաղ հետս ուրախ-մուրախ համաձայնվում էին, գովում, ուրախանում, էն օրը մի հատ տաքսիստ սենց ասեց.
-Ա դե գյալուբո են սարքել սաղ քաղաք, բա ասա բա էտ բան է գյալուբոյ յոլկա:angry
Տենց նախ էտ բառից ջղայնացա, հետո էլ իմ սիրելի տոնածառի վարկաբեկումից::noti
Ախր լավն է:love
Էս մի տարին էլ անցավ: Լավ տարի էր, վատ տարի չէր: Համարել փակված:
Էսօր կեսօրից հետո քաղաքի բանկոմատները բառիս բուն իմաստով դատարկվել էին: Քաղաքի տարբեր տեղերում մոտավորապես մի 10 բանկոմատից փորձում էի փող հանել ու ստանում էի նույն պատասխանը` Անբավարար միջոցներ: Մի պահ նույնիսկ սկսեցի կասկածել, որ քարտիս հետ մի բան էն չի ու էդ "անբավարար միջոցներ"-ը իմ հաշվին է վերաբերվում, ոչ թե բանկոմատին: Վերջը որոշեցի մտնել սուպերմարկետ, քարտով առևտուր անել ու ստուգել: Էդ ձևով համոզվեցի, որ քարտիս հետ ամեն ինչ նորմալ է ու բանկոմատներում իրոք փող չկա:o Էսօր Երևանի ամբողջ բնակչությունը ստացել ա աշխատավարձերը ու նոր տարու համար պահած փողերի հետ միասին հանել ա ու գնացել գնումների: Առավոտյան մի քանի բանկոմատի մոտ հերթեր էին: Պատկերացնում եմ, թե էսօր բանկերից ինչքան փող ա գնացել խանութներին:8
Հարյուր տարի էր՝ իրար չէինք տեսել: Ամուսիններով զբոսնում էին: Հանդիպումը պատահական էր: Իմ լավագույն բարեկամներն են: Ինչ կարևոր է, որ հարյուր տարին մեկ ենք հանդիպում, այն էլ պատահական: Կարևորն այն էր, որ ամեն ինչ նույնն էր, կարծես երեկ հանդիպած լինեինք ու մեկ էլ վաղն էինք հանդիպելու: Ու չնայած այդ վաղը դեռ չի եկել, բայց ոչինչ, վաղը կհանդիպենք::)
Էսօր հիշեցի, որ վարկանիշներս անջատել եմ, երևի արդեն մի երեք ամիս էլ ղեկավարում չեմ մտել... մեկ էլ հիշեցի.. ասեցի, նայեմ տեսնեմ կարողա մեկը մի բան գրած լինի...
:(
Ու տեսա, որ լիքը բան եք գրել, որ չեմ պատասխանել... :( Օձ եմ ես բայց :( :D
Բոլորին շնորհակալություն վարկանիշներիս համար, լավ խոսքերի համար, "համազգալու" համար :)... :love :love :love
Համ էլ՝ տարին վերջանում ա :hands լավ ա ասեցի, չգիտեիք, չէ՞ :angry
Էնքան խառը տարի էր, էնքան բուռն, ակտիվ, իրադարձություններով, հույզերով լի տարի էր, որ կարծես մի 10 տարի ապրած լինեմ։ Երեկ էլ այս տարվա նկարներն էի նայում, ու նորից զգացի, որ էնքաաաա՜ն երջանիկ, ուրախ պահեր են եղել այս տարվա մեջ, որ հանգիստ խղճով արդեն կարամ մեռնեմ :) Դաժը լավ կլիներ մեռնեի, որ հոլդ անեի էս պահը, հենց սենց, ոնց կա... :cry
Էս անգամն էլ ձեռիցդ բաց թողեցիր՝ վայն եկել ա քեզ տարել…
Երկնային
30.12.2009, 01:11
Ես ախր մեղավոր չեմ, որ չեմ սիրում քեզ նենց, ոնց որ դու ես ուզում… ոնց որ դու ես երազել… :noti դա չի նշանակում, թե ընդհանրապես չեմ սիրում… ուղղակի դեռ սենց եմ կարողանում :oy
Զգում եմ, որ անչափ նվիրված ես ինձ, հավատարիմ, բայց նվիրումիդ այդ անչափությունից կաշկանդվում եմ: Շա՜տ լավն ես, ներիր, որ ես նույնքան լավը չեմ: Մի խոսքով, չեմ կարող…
Farfalla
30.12.2009, 10:51
Ներեղություն խնդրել էս տարի էլ չսովորեցի:
Ինչ անեմ, էնքան դժվարա էտ մի քանի տառը արտասանելը: Գիտեմ, հասկանում եմ, ընդունում եմ սխալներս, բայց աչքերիդ մեջ նայելով չեմ կարողանում որինչ ասեմ:
Չի ստացվում:
Հ.Գ. Կներես, Սիրում եմ քեզ :)
Տոնածառ ջան տոնածառ
Ինչ սիրուն ես ու պայծառ:
Выхожу один я на дорогу;
Сквозь туман кремнистый путь блестит;
Ночь тиха. Пустыня внемлет богу,
И звезда с звездою говорит.
В небесах торжественно и чудно!
Спит земля в сиянье голубом...
Что же мне так больно и так трудно?
Жду ль чего? Жалею ли о чем?
Уж не жду от жизни ничего я,
И не жаль мне прошлого ничуть;
Я ищу свободы и покоя!
Я б хотел забыться и заснуть!
Но не тем холодным сном могилы...
Я б желал навеки так заснуть,
Чтоб в груди дремали жизни силы,
Чтоб, дыша, вздымалась тихо грудь;
Чтоб всю ночь, весь день мой слух лелея,
Про любовь мне сладкий голос пел,
Надо мной чтоб, вечно зеленея,
Темный дуб склонялся и шумел.
М. Лермонтов
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կըզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողե՛ք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողե՛ք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ, որ կա սե՛ր եւ ցնո՛րք, եւ լա՛ց…
Վ. Տերյան
Երկնային
31.12.2009, 03:05
Մտածում էի ուրախ, թե տխուր տարի էր իմ համար 2009-ը, ու տենց էլ մեջտեղում մնացի… Հիշում եմ ամենաառաջին Նոր Տարին էր իմ կյանքում, որ ուրախ դիմավորեցի: Մինչև էդ միշտ նենց էր ստացվում, որ հենց Նոր Տարվա գիշերը լացում էի չգիտես ինչի… Իսկ 2009-ին ուրախ էի, նույնիսկ չափազանց ուրախ էի… "All I Want For XMas is You" երգով սկվեց :)
Բայց հետո տարբեր տեսակի անհասկանալի բաներ սկսեցին կատարվել կյանքումս, բայց էլ չէի լացում… առաջ ամեն մանրուքից կարող ա օրերով լաց լինեի, իսկ էս տարի զգացի, որ արդեն կարողանում եմ ինքս ինձ զսպել, էմոցիաներս հնարավորինս պահել…
Հետո մոտս սկսեց ձևավորվել ուրիշ հատկանիշ. սկսեցի ոչ ամեն ինչը էդքան սրտիս մոտ ընդունել, սկսեցի վերջապես ինձ վիրավորող մարդկանց դեմքին նայել ժպիտով ու ասել, որ ինձնից հեռու մնան… ու ներել բոլոր նրանց, որ իրոք զղջում են իրանց արածների համար… ու մեկ էլ վերջապես հասկացա, որ միշտ չի, որ պետք ա բոլորի համար ամեն ինչ անես, մեկ ա մեծ մասը չի գնահատում…
Շատ բան եմ սովորել էս տարում. կյանքում բոլոր դժվարությունները նրա համար են, որ սովորես, ու ես սովորում էի, կարմիր դիպլոմ եմ ստանալու աչքիս էս տարվա սովորածներիս ու գործնականում էդ տեսականը կիրառելու համար :))
Իսկ տարվա վերջ սովորեցի ևս մի բան, որից հիմա սիրտս ու հոգիս շատ դրականով ա լցված… որ ուր գնաս, քո նմաններին ես գտնում, որ կյանքում լի՜քը լավ ու բարի մարդիկ կան, որ պետք չի ամեն մեկին անընդհատ կասկածել, ու մեկ-մեկ ուղղակի պետք ա թողնես, որ քեզ սիրեն ու լիքը դրական մտքեր ու հույզեր պարգեվեն… ու դու իրանց գրկես ու ասես՝ ինչ լավ ա որ դու կաս… :)
Ինչ էլ եղած լինի էս մի տարում, ուզում եմ ասել՝ Ես քեզ սիրում եմ, 2009 ջա՜ն… ներում եմ բոլոր նրանց, որոնց էս տարի կյանքիցս դուրս հրավիրեցի… :) սիրում եմ բոլոր նրանց, որոնք եղել են ու շարունակում են լինել իմ կյանքում… ու սպասում եմ բոլոր մյուսներին, որ դեռ գալու են… :P
Հ.Գ. Առանձնահատուկ սիրում եմ նրանց, որոնց մի ամբողջ դար ինձ ընկերներ ու հարազատներ եմ անվանում… :love
Հ.Հ.Գ. Հա, քեզ էլ :love
Հիշում եմ հենց դու գալիս էիր երազիս, միշտ էդ օրս հաջող էր լինում, ուրախ էր անցնում... Արդեն քանի ամիս ա չէիր եկել, իսկ էսօր եկար:love Ուրեմն օրս հաջող կլինի:
Պա՜պ, քեզ շատ եմ սիրել ու շարունակում եմ սիրել, թեկուզ մեզ հետ չես, բայց ես քո ներկայությունը միշտ զգում եմ, մանավանդ երբ Տատին էլ ա լինում մեզ հետ:) Քեզ պես բարի մարդ դեռ հանդիպել, հիշում եմ, որ ասում էիր «Անգամ հագիս շորերը կտամ ինձանից վատ ապրողին, մենակ թե զգամ, որ գոնե մեկին օգնել եմ», հիշում եմ՝ ոնց էինք թոռնիկներով նստում կողքիդ ու հերթով սկսում էր մեր օրագրերը նայել, ով ավելի շատ 5 էր ստացած լինում, ամենաշատն էր պաչիկ անում ու նվեր էիր տալիս:), հիշում եմ ՝ ոնց էինք միասին նարդի ու քո հորինած կարտերով խաղը խաղում: Էնքան ուրախ էր մանկությունս քո հետ: Իսկ հիմա...:( Պա՜պ, էնքան կուզեի դու էլ մեզ հետ նշեիր Նոր տարին::( Պա՜պ, ինձ քո լավատեսությունից ու բարությունից մի քիչ կտա՞ս:(
Քեզ շատ եմ կարոտում.....cry2
Նոր տարին սիրածս տոներից, ընտանեկան ջերմ տոն: Փոքր ժամանակվանից լիքը ջերմ ու լավ հիշողություններ ունեմ նոր տարվա կապակցությամբ: Մեր հին թաղամասում էինք, ամբողջ ընտանիքով հավաքվում, իրար շնորհավորում, երկար ու հետաքրքիր զրույցներ ունենում, նշելուց հետո դուրս էինք գալիս դուրս հարևաններին տոնը շնորհավորելու: Շատ լավ էր անցնում, երևի դրանից էր, որ տոնին դեռ մի ամիս և դեռ ավել առաջ, անհամբեր սպասում էի: Հիմա վերածվելա սովորական օրվա, ոչ մի արտառոց բան, նոր թաղամասում ոչ մի ակտիվություն չկա, հարևաններն էլ առանց ակտիվության, նույնիսկ երեխեքն են, որ ամենաոգևորվածը պետք է լինեին սառած, իրանց ժխորով փողոցները չեն լցնում: Ու ամենակարևորը ամբողջ ընտանքիը տեղում չի, իսկ էս տոնի գլխավոր համը, ընտանեկան ջերմ միջավայրում նշելնա:
Հերթական անգամ 12-ին կնշեմ, եթե հեռախոսային ու բջջային ցանցը թույլ տա ընկերներիս ու հարազատներիս կշնորհավորեմ ու, եթե ոչ մի էկզոտիկ առաջարկ չեղավ, կսկսեմ ամանորյա տափակ ծրագրերը փորփրել::)
Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ:bux:
Դեկտեմբերի քսանիննին երկու հետաքրքիր և ուրախալի հանդիպում ունեցա:
Առաջինը Չուկի ծնողների հետ էր, ավելի ճիշտ՝ մոր: Պարզվեց, որ նա մի քանի տասնյակ սկավառակներ է ձայնագրել կույր երեխաների համար (կարդացել է, միգուցե Չուկն է ձայնագրել, չգիտեմ): Ահռելի օգտակարության աշխատանք՝ արժանի մեծագույն հարգանքի: :hi Այնպես եմ հարգում նման մարդկանց, որոնք վճռականորեն, առանց դժվարություններին ու վարձատրություններին նայելու, իրենց բարի գործերն են անում: Բացի ամենից, շատ պարզ և հաճելի զրուզկից: :) Հայրն էլ է այդպիսին:
Մենակ էս Չուկը ում ա քաշել՝ պարզ չի :P (կատակ)
Երկրորդ «հանդիպումը» մի պապիկի հետ էր, որի անունը չգիտեմ: Այդ պապիկը ամառ լիներ, թե ձմեռ, վերարկուով նստում էր մեր Աջափնյակի «Ավտոսերվիզի» պատի մոտ, դիմացը՝ ձկան պահածոյի մի կլոր տուփ (դրամ էր մուրում): Մեկ-մեկ տեսնում էի նրան սիգարետ ծխելիս, մեկ-մեկ էլ հացի փշրանքներ էր փշրում-լցնում կողքերը, ճնճղուկներն ուտում էին: Երևի ավելի քան մեկ տարի էր՝ չէի տեսել նրան. ամեն անգամ նստելու տեղի մոտով անցնելիս նայում էի, բայց չկար: Կարծում էի՝ երևի մահացել է :( Երեկ չէ, առաջին օրը երեկոյան զբոսնում էինք հորս հետ, մեկ էլ տեսնեմ՝ մոտակա խանութի պատի մոտ մեկը դեմքով պատին կանգնած պատրաստվում է բնական կարիքները հոգալ: Կորած պապին էր: :)
Անկապ Նոր Տարի
Էս տարի Նոր Տարին նշելու հավես չկար :{ Հավես չկար նվերներ առնելու, հավես չկար տանը գործ անելու, հավես չկար ընտանիքով հավաքվելու, հավես չկար մտերիմներին e-card ուղարկելու, հավես չկար ընկերներին sms-ով շնորհավորելու, նույնիսկ տոնական տրամադրության հավես չկար: Երեկ մի կերպ ինքս ինձ համոզեցի, որ գնայի նվերներ առնեի...
Չգիտեմ ինչի վստահ էի որ նոր տարին լավ չեմ նշելու: 11:45-ից սկսած սպասում էի Impression-ի շնորհավորական sms-ին, 11:50-ին ստացա, ինքը միշտ նախօրոք է շնորհավորում, քանի դեռ բջջային ցանցերը աշխատում են: :) Պարզվեց լավ էլ նոր տարի է, ափսոսացի, որ smsներ չէի ուղարկել, բոլոր ընկերներիս sms գրեցի - պատասխան զանգերն ու շնորհավորական smsները շատ հաճելի էին :)
Էխ, անցած տարիս անկապ էր, տարվա սկիզբը լի էր հիասթափություններով ու բացթողումներով, նյարդային վիճակներով ու դեպրեսիաներով, բայց հետո լիքը նոր ձեռքբերումներ ունեցա - նոր հոբբի, նոր հետաքրքրություններ, լիքը նոր ընկերներ, հին ընկերներիս հետ ավելի մտերմացա, սկսեցի ավելի լիարժեք կյանքով ապրել: Թող էս նոր տարում անցած տարվա վատ բաները էլ չկրկնվեն ու մնան միայն լավերը:
Սիրում եմ ձեզ բոլորիդ, շնորհավոր ձեր նոր տարին :)
Զզվցրին իրանց սայլուտներով: Միլիոններ արժի: Սայլուտ չեմ ուզում: Համ էլ Աֆրիկայում մարդիկ սովից մեռնում են: Ոնց որ միշտ: Բայց դե դրան արդեն բոլորը սովորել են, նույնիսկ ծիծաղելի ա հնչում: «Բայ դիֆոլթ» փաստ համար չորս հարյուր յոթանասուներկու: Ի դեպ՝ Հայաստանում էլ են մեռնում, մեկ-մեկ: Հա, ինչ էի ուզում ասել. սայլուտ չեմ սիրում: Բայց էսօր իրիկուն տաքսու շոֆեռի էրեխեն զանգել էր հոր ձեռին ասում էր «Պա, որ գաս հետդ ձյուն կբերե՞ս: Շուտ կգաս, չէ՞, պա»: Այ էդ էր ամենալավը: Թե չէ սայլուտ: Նույնիսկ խմելու հավես չկա: Մեկ ա՝ չեմ հարբում: Ոնց որ պետք ա, էլի: Արդեն մի վեց-յոթ տարի ա: Ոչ չաղանում եմ, ոչ էլ հարբում: Երևի իրար հետ ինչ-որ կապ ունեն: Ասենք՝ «Անկապ օրագրում» ի՞նչ կապ, չնայած՝ Հայկը ասում ա, որ հենց կապի ու անկապի կապակցման կապակցությամբ ա կապկպվում մեր կյանքի ամենագլխավոր հանգույցը: Երևի մի բան գիտի, որ ասում ա: Հա, մեկ էլ նվնվան մարդկանց չեմ սիրում: Էն որ լացում են: Ու որ Թախիծ են՝ մեծատառով: Էդ ցույց տալ չի կարելի, որովհետև բարեկամներիդ դրանից ոչ մի օգուտ չի լինի, իսկ թշնամիներդ առիթը բաց չեն թողնի: Ուրեմն՝ դիմակ: Իսկ դիմակի վրայից՝ նվնվացող դիմակ: Որ էդ վրայիցդ պոկեն ու տակը խրոխտ դիմակը տեսնեն: Ցուրտ ա դուրսը երևի, բայց կարելի ա դուրս գալ ծխել: Ծխել 2010-ի դառը կենացը: Դե ծուխը պիտի դառը լինի, էլի: Սիրուն բան ա ծուխը՝ լիալուսնի ֆոնի վրա: Ոլոր-մոլոր, ինքնուրույն՝ բարձրանում-հյուսվում ա ամպերին: Կամ էլ ամպերն են իջնում-միանում ծխին: Ամբողջ երկինքը, ամբողջ տիեզերքը՝ սիգարետիդ ծայրից կախ: Կամ էլ դու ես աշխարհին կպած մի էնպիսի նուրբ թելով, ինչպիսին սիգարետի ծուխն ա: Փչես՝ կտրվի: Ու ես մարդլանց սիրում եմ: Ուզում եմ ասել՝ անխտիր բոլորին, էլի: Դե վատ մարդ չկա: Բոլորն էլ իրանք իրանց համար լավն են, իսկ մարդուն ինքն իրանից լավ ոչ ոք չի ճանաչում: Ուրեմն՝ փորձում եմ գտնել էդ լավը: Ախր ո՞նց կարող ա մարդը վատը լինել: Չի կարող: Ոչ թե ինքը չի կարող, այլ ձևը տենց ա: Ուղղակի դեռ չեմ կարողանում ոչ թե ասել «Շատ էլ թե ինքը էս, էս, էս վատ բաներն ա արել, փոխարենը ինքը էս լավ հատկությունը ունի», այլ ուղղակի ասել. «ինքը էս լավ հատկությունը ունի» ու վերջ: Ու շատ գոհ եմ, մեր մեջ ասած, որ չեմ կարողանում, ուրեմն խելքս հլը տեղն ա: Էն ոնց էի գրե՞լ մի անգամ. սեղանի վրա քո կենացը խմողը սեղանի տակ քո դեմ դանակ ա սրու՞մ: Հա, ու Մաթևոսյանին էի հիշել, որ ասում ա «քեզ սիրող չկա, կա քեզնից վախեցող»: Քայլել ընկածների վրայով և այլն: Ինչից ուր հասա: Մեկ էլ ֆիքսված կարծիքները չեմ սիրում: Իմ մասին չէ, ընդհանրապես: Մեկի մասին մի կարծիք են ձևավորում իրանց մեջ, ու վերջ, էդ կարծիքը դառնում ա դոգմա, անքննելի, անբեկանելի, բացարձակ ճշմարտություն: Իսկ մարդը սխալական ա, նույնիսկ Հռոմի պապն ա սխալական, ինչ էլ որ ասեն կաթոլիկները: Բայց էս արդեն լրիվ անկապ ա: Էրեկ մի շուն էր ընկել փողոցի մեջտեղում, մի ուրիշ շուն գալիս քթով հրում էր, իբր՝ «վեր կաց, հեսա ավտոյի տակ կընկնես», բայց մյուսը ոչ մի ռեակցիա չէր տալիս, արդեն ընկել էր: Էն խեղճ շունը հա մայթից փողոց էր վազում, փողոցից՝ մայթ: Անհանգստանում էր: Ընտելացնող չկա, իրար են ընտելանում: Տենց էլ չիմացա՝ վերջը ինչ եղավ: Չեմ էլ ուզում: Բայց սենց գրելը, օրինակ, հավես ա: Ըհըն, յոթն էլ եղավ, ես հլը արթուն եմ, գրեթե երջանկություն: Հլը մի քանի օր էլ կարող եմ գրեթե երջանիկ լինել: Գրեթե ապրել գրեթե կյանքը, ու գրեթե դժգոհ չլինել, որ գրեթե ամեն տեղ գրեթե ա: Բայց ինչ ախմախ բառ ա էս «գրեթե»-ն, որ շատ ես կարդում: Ոնց որ հեչ հայերեն չլինի: Համ էլ արդեն շատ քնարականացա, ես սենց բաներով սովորաբար ինձ երես չեմ տալիս: Բայց իրար սիրելը կարևոր ա: Ամենակարևոր բանն ա, երևի: Իրար, մեկ էլ՝ էս կյանքը: Ուրիշ բան պետք չի: Ուղղակի քանի դեռ գոնե մի չսիրող կա, էն մնացած սիրողների արածը հեչ ա լինում: Էն «գրեթե»-ներից ա, էլի: Օրենքի ամենակարևոր բաղկացուցիչ տարրը բացառությունն ա: Դրա համար էլ ոչ ոք չի ուզում, որ իր արածը հեչ լինի, ու մնում ա չսիրող: Համենայն դեպս, մարդ ես, էլի: Բայց սկզբի համար ուղղակի հերիք ա, որ դու քեզ լավություն անողին եռապատիկ շատ լավություն անես: Կամ մեկ-մեկ էլ առանց նախապայմանի ուղղակի լավություն անես: Կամ թեկուզ՝ հույս ունենալով, որ էդ մարդը քեզ էլ հետո լավություն կանի: Եռապատիկ: Կամ քո փոխարեն՝ ուրիշի: Տենց կինո էլ կար, լավ կինո էր: Գնահատող լինի մենակ թե: Երևի կա, չգիտեմ: Ասում են՝ կա: Մոռացել էլ էի, որ Նոր Տարի ա, Ամանորի գիշեր, բան: Գիշեր ա, էլի: Համարյա, արդեն լուսանում ա: Տրամադրությունս տեղն ա, մարտական ոգիս՝ բարձր, ցուցամատս՝ ձգանի վրա: Նոր մթամ բողոքում էի, որ երկու տողից ավել գրառումները չեմ կարում կարդամ, հիմա արդեն քսան էջ գրեցի: Դե բողոքելը ինքնին սխալ բան ա: Նախ՝ մեկ ա ոչ մի բան էդ բողոքելովդ չի փոխվի, հետո էլ՝ միշտ վատից վատը կա: Համ էլ կարող ա էդ բողոքելը մեկի նեռվերի վրա ազդում ա: Բողոքել ու փոշմանել էլ չի կարելի, նվվալու հետ մեկտեղ: Երբեք, ոչ մի դեպքում: Այսինքն՝ ոչ թե չի կարելի, այլ՝ մտքովդ էլ պիտի չանցնի: Լավ, էս արդեն շատ ֆաշիստական էր, ես էլ իբր ուզում էի կինո նայել էսօր, էլի չնայեցի: Սեպտեմբերից ուզում եմ: Անկապը՝ անկապ, բայց ահագին էլ գրեցի: Անկապ վերջ:
Էս ամեն ինչը ինադու ա՞ հենց իմ հետ կատարվում… Հենց առաջի օրով 2 հատ "կորուստ"…:blin
VisTolog
01.01.2010, 12:15
Էս տարի պետքա սենց սկսել ու նույն կերպ էլ շարունակել, իսկ եթե արդեն սկսել եք` ավելի լավ::)
Владей собой среди толпы смятенной,
Тебя клянущей за смятенье всех,
Верь сам в себя, наперекор вселенной,
И маловерным отпусти их грех;
Пусть час не пробил – жди, не уставая,
Пусть лгут лжецы – не снисходи до них;
Умей прощать и не кажись, прощая,
Великодушней и мудрей других.
Умей мечтать, не став рабом мечтания,
И мыслить, мысли не обожествив;
Равно встречай успех и поруганье,
Не забывая, что их голос лжив;
Останься тих, когда твое же слово
Калечит плут, чтоб уловить глупцов,
Когда вся жизнь разрушена и снова
Ты должен все воссоздавать с основ.
Умей поставить, в радостной надежде,
На карту все, что накопил с трудом,
Все проиграть и нищим стать, как прежде,
И никогда не пожалеть о том,
Умей принудить сердце, нервы, тело
Тебе служить, когда в твоей груди
Уже давно все пусто, все сгорело
И только Воля говорит: «Иди!»
Останься прост, беседуя с царями,
Останься честен, говоря с толпой;
Будь прям и тверд с врагами и друзьями,
Пусть все, в свой час, считаются с тобой;
Наполни смыслом каждое мгновенье,
Часов и дней неуловимый бег, -
Тогда весь мир ты примешь во владенье,
Тогда, мой сын, ты будешь Человек!
Киплинг. В переводе Лозинского
VisTolog
01.01.2010, 12:18
Չեմ ուզում շատ կապնվեմ վիրտուալ մարդկանց հետ, որովհետև ինչքան ավելի ես մտերմանում, այնքան ավելի ես զգում նրանց կարիքը իրական կյանքում.. ու դա ավելի մեծ ցավ է պատճառում..::)
Չեմ ուզում, բայց արդեն կապնվել եմ: :)
:love լավ սկսվեց էս տարին, երանի էսպես էլ շարունակվի
Ո՜նց եմ ուզում գոնե մի տարի հունվարի 1-ին ամբողջ ընտանիքս միասին լինի:Ոչ թե ես ամբողջ օրը մնամ մենակ, իսկ երեկոյան վազենք էս տնից էն տուն... :(
Yeghoyan
01.01.2010, 13:22
Էս Ձմեռ պապուշը դեմքա:D
Մի հատ երկար, կիսաթափանցիկ, կարմիր զամշից, գլխին պստիկ տոնածառ, տոնածառի վրա ձմեռ պապ, մեջն էլ զանգուլակ նվերա բերել:Pու էս ամեն ինչը մոտավորապես 20սմ բոյ ունի:}չիդեմ ինչա:esimկարևորը ասեց թանկ նվերա:oyջհանդամին թե չգիտեմ ինչա:P
Հ.Գ. Աշոտ Ղազարյանի /,,Մեր բակը,, ֆիլմից/ օրն եմ ընկել, եթե հիշում եք կախարդական փայտիկ են նվեր տալիս
-ժավել, ժավել:D
Երկնային
02.01.2010, 00:07
Ուզում եմ դու լինես… մի քիչ շատ լինես, էլի :oy :)
Yellow Raven
02.01.2010, 13:06
Էլի եկավ հերթական Ամանորը, էլի գնաց հերթական Ամանորը...
Փոքր ժամանակ ավելի երկար էր տևում, հիշում եմ ինչ նագլի էի, արդեն գիտեի, որ Ձմեռ Պապ չկա, բայց տնեցիքին չէի ասում,որ ինձ նվեր առնեին:D
Փոքր ժամանակ ձյուն տեսնելուց նենց էի հրճվում,ոնցոր միլիարդատեր էի դառել, իսկ հիմա ձյուն գա, սպանելու եմ, էդքան մաքրելու հավես չկա:))
Ու ամենակարևորը, փոքր ժամանակ փոքր էի իսկ հիմա... չէ, մեկա էլի փոքր եմ, ճիշտա էլ չեմ կարա տնեցիքին Ձմեռ Պապի պահով խաբեմ, բայց մեկա փոքր եմ ու չփորձեք ինձ հակառակում համոզել:angry
****************************************************************
Հելնեմ դեմի 9 հարկանու կռիշ տենամ քաղաքում ինչա փոխվել, քանի հատ թազա օբյեկտ են սարքել...
Հա,բայց մեկա էդ կարտոշկեն թունավոր էր....
****************************************************************
Քեզ էլ շատ եմ սիրում,եղավ:angry
impression
02.01.2010, 17:46
Մի անգամ մի հատ նախադասություն էի գրել, էնքան ճիշտ ա անտերը: Դա նախկինին ուղղված նամակ էր` ՈՆՑ ԹԵ` ԴՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԵՍ, ՄԵՆՔ էԴՊԵՍ ՉԷԻՆՔ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ.... հաաաաա, էդ լրիվ տենց ա
սպանում ա ոչ թե էն միտքը, որ ինքը էլ քո հետ չի, այլ էն, որ ինքը էդքանից հետո դեռ երջանիկ ա: Դու պիտի հիմա նստես ու տառապես, որ ես չկամ, ոչ թե երջանիկ լինես, բարդ ա էդքանը հասկանալը?
ու հավատա, ինձ մեկ ա դու ում հետ ես քնում, քանի դեռ դա քեզ դուր չի գալիս
Երկնային
05.01.2010, 04:31
ֆանտազիաս նենց ուժեղ ա, որ ձեռքերիդ հոտն եմ առնում ձեռքերիցս… :oy :love :))
Ես էլ Ամանորի կապակցությամբ մի գրառում անեմ, հետ չմնամ: Մի հատ էլ վերնագիր գրառմանս համար՝ Մեր ոչխարները արկղի մեջ:
Դեկտեմբերի վերջին շաբաթը և հունվարի սկիզբը՝ մինչև հուվարի 13-14-ը համարվում են տոնական օրեր: Եթե օրերը տոնական են, թվում է, թե բոլորը կամ գրեթե բոլորը պետք է ուրախ լինեն, բարձր տրամադրություն ունենան, շրջապատի նկատմամբ դրական տրամադրվածություն ունենան, մի խոսքով՝ շատերի համար պետք է լավ լինի: Բայց հենց այնպես լավ չի լինում, միայն «Ամանոր» ասելով՝ օրերը չեն դառնում տոնական: Տոնական, ուրախ մթնոլորտ ստեղծելու համար խթանիչ հանգամանքներ կան, որոնց բացակայության պայմաններում «տոն» ասվածն անտեղի է, ձևական:
Դեկտեմբերի 31-ի լույս հուվարի 1-ի գիշերը դուրս ես գալիս փողոց ու չես տեսնում տոնական տրամադրություն, չես տեսնում ուրախ մարդիկ, չես տեսնում այն տոնական մթնոլորտը, որ պետք է լիներ, որ ցանկալի կլիներ: Մարդիկ են քայլում. մի մասը ոչինչ չասող դեմքերով, մի մասը իբր թե ուրախ, ձևացնում են, թե ուրախ են, մարդիկ, ովքեր իրոք ցանկանում են ուրախանալ, բայց չի ստացվում, կան պակաս բաներ, կան նաև ավել բաներ, որոնք խանգարում են ուրախանալուն: Մարդկանց սպասելիքները չեն արդարացել անցնող տարում, և չկա հույս, որ դրանք կարող են արդարանալ գալիք տարում. էլ ինչի՞ համար ուրախանան, եթե այս նույն տրամադրությամբ մեկ տարի հետո նույն օրը՝ նույն ժամին պետք է նույն ձևով դուրս գան փողոց, տեսնեն այն, ինչ այդ պահին են տեսնում, կամ կարող է փոքր-ինչ փոփոխված լինել շուրջը, օրինակ՝ Հանրապետության Հրապարակում տեղադրված տոնածառի 300 խաղալիքների փոխարեն լինեն 3000, կամ 3000-ի փոխարեն՝ 5000:
Փողոցով զբոսնելիս տեսնում ես մի խումբ երիտասարդների, «ուրախ-ուրախ» քայլում են, զրուցում, բացականչում, երգում, ամեն ինչ «նորմալ է», դիմացից գալիս է երիտասարդների մեկ այլ խումբ, սպասում ես, որ կշնորհավորեն միմյանց, կամ ձեռքով կողջունեն, կամ գոնե առանց միմյանց նկատելու կանցնեն, բայց չէ, այդպես չի լինի, սկսում են «թարս» նայել մյուս խմբին, ինչ-որ ավելորդ ռեպլիկներ թողել հետևից, ավելի «հետաքրքիր» դեպքերում կարող է վիճաբանություն լինել, ծեծկռտուք. չէ՞ որ մի երկու բաժակ խմել են, և աշխարհն իրենց է պատկանում, շրջապատի մարդիկ իրենց պես չեն, ավելի ցածր են: Նայում ես մեքենաներին. նրանցից շատերին թվում է, թե մենակ իրենք են երթևեկում փողոցում, թե մենակ իրենց համար է այդ օրը տոն, թե մենակ իրենց է բախտ վիճակվել ալկոհոլի ազդեցության տակ հայտնվել: Նայում ես ու խղճում: Ուրիշ ի՞նչ կարելի է անել: Փողոցում դիմացով քայլում են 15-16 տարեկան աղջիկներ ու ոգևորված զրուցում: «Երևի պատմում են, թե ինչպես դիմավորեցին Նոր Տարին, ինչ նվերներ են ստացել կամ նվիրել, ինչպես են պատրաստվում անցկացնել առաջիկա օրերը». այսպես մտածելով մոտենում ես, և ակամա լսում նրանց խոսակցությունը՝ «ես դրա դորջարը չեմ ստի մինչև մեջից չիջնի դուռը բացի իմ հմար, կարողա՞ ջոգելա մի հատ սիգնալ պտի տա, ես էլ էթամ ինձ քցեմ մեջը, լուչշը սենց լոքշ քայլեմ սաղ գիշեր, քան տենց քցվեմ դրա մաշնեն»: Տոնական ա, չէ՞:
Տանը միացնում ես հեռուստացույցը, տոն է, պետք է հետաքրքիր, զվարճալի, տոնական հաղորդումներ դիտես: Չկա: Մի բան, որ ամեն տարի այս օրերին կարելի է նայել ու չձանձրանալ դա «Բաղնիքդ անուշ կամ Ճակատագրի հեգնանքը» ֆիլմն է: Թերթում կարդում եմ, թե ինչ է նախատեսված ցուցադրել. «Ճակատագիրդ անուշ կամ Բաղնիքի հեգնանքը»: Այ քեզ բան. մի՞թե կարելի է նման ձևով վրիպել, մի՞ թե ոչ մեկի աչքը չի ընկել սրա վրա, որ չի շտկվել: Մի երկու օր հետո լուսավորվում եմ, որ դա իմ իմացած ֆիլմը չի: Փաստորեն դա էլ են ապականել: Լավ ա, որ չեմ նայել դա, գրեթե համոզված եմ, որ հիմարություն է:
Բա տոնական համերգնե՜րը: Մեր «աստղե՜րը», մեր թափթփուկնե՜րը, մեր հետամնացնե՜րը, մեր չկայացածնե՜րը, մեր՝ անվերջ ինքնահաստատվելու խնդրի առջև կանգնածնե՜րը, որոնց ամեն օր կարելի է հանդիպել մեր հեռուստացույցների մեջ. այո՛, այդ փոքրիկ արկղիկների մեջ կարելի է տեսնել այդքան շատ «բան», որոնց կարելի է կարճ անվանել «Մեր ոչխարները»: Թող ինձ ներեն իրական ոչխարները:
Համերգների ժամանակ երևում է նաև հանդիսատեսի, մեղմ ասած՝ անհետաքրքիր կերպարը: Մի երկու օր առաջ դիտում էի Ֆրեդի Մերկուրիի համերգը, հարյուր հազարավոր մարդիկ ձայնակցում էին հանճարեղ երգչին, հանգիստ, դանդաղ երգերի ժամանակ ձեռքերը վեր պարզած օրորվում, մի հսկայական ալիք էին ստեղծում, վայելում էին երգերը, համերգը, կյանքը: Դիտում էի Բիոնսի համերգը, ինչպես էր իրեն պահում բեմի վրա, չկար կաշկանդվածության նշույլ, չկար ինքնահաստատվելու խնդիր, հանդիսատեսը վայելում էր անկրկնելի րոպեները: Դե այսքանից հետո փորձիր մի քանի րոպե մնալ հեռուստացույցի առջև նստած, երբ ցուցադրվում է մեր «աստղիկների» համերգները, երբ ծլվլում, մլավում են, երբ կաշկանդված են, երբ չգիտեն, թե ինչ պետք է անեն, ինչպես իրենց պահեն բեմում, երբ հանդիսատեսն ամաչում է գոնե մտքում ձայնակցել, երբ ամաչում է ցույց տալ, որ իրեն դուր է գալիս, եթե իհարկե դուր է գալիս: Երբ ծափահարում են ձևական:
Արդեն անտանելի են դարձել մեր թափթփուկները, անմակարդակներն ու չկայացած թյուրիմացությունները, ի՞նչ գործ ունեն սրանք հեռուստաեթերում, ի՞նչ գործ ունեն բեմում, ինչո՞ւ է բնությունը նման կերպով կեղծել սրանց, սրանց ծնողներն ինչպիսի՞ զավակ էին ուզում լույս աշխարհ բերել, կամ ընդհանրապես՝ ուզո՞ւմ էին բերել, թե՞ ուղղակի հաճելի ժամանակ էին ուզում անցկացնել, հարամվեց:
Ինչևէ, սրանք անցողիկ են, մնայուն չեն, որովհետև իրենցից ոչ մի արժեք չեն ներկայացնում: Մնայուն է արժեքավորը, իսկ սրանք անցնող, մոռացվող մանրուքներ են, կարելի է անտեսել, մոռանալ, թքած ունենալ սրանց վրա ու ձգտել դեպի արժեքավորը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Շնորհավոր նոր ու արժեքավոր Ակումբը:)
Լուսաբեր
07.01.2010, 19:03
Նենց երջանիկ եմ զգում ինձ, այնքան ուրախ եմ... մի քիչ էլ հուզված եմ, բայց լավ եմ զգում ինձ... Երազանքներիցս մեկը մոտ ապագայում կիրականանա :yahoo
այնքան հաճելի է Նոր տարին նորովի դիմավորել :love
Աշխարհում երկու տեսակի մարդ կա ում չեմ հասկանում.
ա. բուսակերները
բ. ծրագրավորողները
Իրենց հետ շփվելիս ուղեղս կառոտկի ա տալիս :))
Ինչ ուժեղ ա բայց մասսայական անգիտակցականը :think
Որտեղ հավաքվում են երկու հոգի ու ասում, որ թիքից դուխու հոտ ա գալիս, երրորդն էլ ա նույնը ասում...
Խեղդվում եմ կեղծիքից ու կեղծավորությունից :[ զզվանքս գալիս ա շոպլիկությունից, մանավանդ, որ գիտես, թե ինչի համար են շոպլիկություն անում :D
Մեկ էլ բացում են ինձ պուճուրիկ բտիկները, ովքեր շատ են սիրում խոսել իրենց ԼԱՎ ընկերների ու լավ ախպերության մասին, ներկայացնել, որ էնքան մոտիկ են, էնքան հարազատ են, էնքան շատ են իրար սիրում:
Իսկ ես կարծում եմ, որ տենց մարդիկ իրականում ոչ ընկեր ունեն, ոչ ախպեր, ոչ հարազատ են, ոչ էլ սիրում են իրար, ուղղակի մենակ չզգալու համար անհրաժեշտ ա ցուցադրության հանել էդ ամեն ինչը, որ կողքից նայողներն էլ մտածեն՝ այ մարդ, էս ինչ պապուլյարնի մարդ ա, էս ինչքան ընկերներ ունի, էս ինչ լավն ա... Լավ ա, որ իրան ոչ ոք չի տեսնում մենակությունից ոռնացող վախտերը... Ինչ գիտեմ էդ ամեն ինչը՞ ;) ա դե ես շիզաֆռենիկներին հեռվից եմ զգում :D
Առողջ մարդը երբեք առաջի պատահածներին ընկեր չի անվանում ու նույն ձև էլ մի վարկյանում "ընկեր" անվանածին չի դառնում թշնամի: Տենց անում ա ՄԵՆԱԿը:
Մեղք ես, մեղք՜... դե լավ, Աստված քո հետ... կմեծանաս, կբուժվես :P
Էսօր էնքան ԱԲԲԱ եմ լսել, էն էլ հիմնականում 2 երգ... Բայց հետաքրքիր ա, դեռ չեմ հոգնել: Ընենց հավես ա իրանց ձայնակցելը: Ես 2 շաբաթվա մեջ էդպես էլ չպարապեցի ոչ մի բան: :( Թամբալության հակաթույն եմ ուզզզզոււււմ: Գիտեմ, որ քննություններս ***մեջ եմ անելու, բայց հետաքրքիր ա` խի՞ եմ սենց հանգիստ: Գոնե մի քիչ անհանգստանայի, այ մարդ: Կարո՞ղ ա էս դեպրեսիայի նախանշան ա: Էն օրն էլ Նիկ Դրեյքի մասին կարդացի, իրան էլ եմ էլի լսում... Վրես ընենց էր ազդել: :( Օրինակ մտածում էի, որ ես հաստատ կյանքում ինքնասպանության մասին չեմ մտածի, որովհետև ինձ առնվազն հետաքրքիր ա, թե հետո, ասենք, մի 10 տարի հետո ինձ հետ ինչ կլինի, ոնց եմ ապրելու, մի տեսակ անորոշ ա էլի... Բայց էլ հետաքրքիր չի: Ախր խի՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞: Խի՞ հետաքրքիր չի, խի՞ ես չեմ անհանգստանում քննություններիս համար: :unsure
Երկնային
08.01.2010, 18:00
Ինձ միշտ հետաքրքրել ա, թե էդ ոնց ա լինում, որ մարդիկ իրար տարիներով ճանաչում են, մեկ էլ հոպ, մի օր իրար նայում են ու ուրիշ բան են տեսնում… Չգիտեմ էդ էր թե չէ, բայց ինձ նենց էիր նայում, ոնց որ կյանքումդ առաջին անգամ տեսած լինեիր :)) երևի ես տենց շոկոլադի :love եմ նայում ասենք :D սենց ուշադիր նայում էի, փորձում էի հասկանալ գեշ ես, թե չէ… :)) ու տենց էլ չհասկացա… հետո հիշեցի, որ փոքր ժամանակ քեզ սիմպո եմ համարել… :)) հետո հիշեցի, որ մի անգամ մտքովս անցավ, թե ինչու տենց էլ իրար չսիրահարվեցինք մենք էս տասը տարվա մեջ… ու մտածում էի, որ ուղղակի իրար չափից դուրս լավ ենք ճանաչում, որ տենց դեպքերում ինտրիգա չկա, որ սիրահարացնի, էն գաղտնիքը, որ ուզում ես բացահայտես դիմացինի մեջ…
Հետո որ ասեցիր՝ բայց դու տասը տարի առաջ տենց խորամանկ չէիր նայում հա՜ :P :D, զգացի որ չէ էլի, ինտրիգան հա էլ կարա լինի :))
Հետո էկա տուն ու ինքս ինձ բռնացրեցի նրա վրա, որ արդեն կարոտել եմ… :oy
Մոդերատորական: Ars83-ի և Արևհատիկի վերջին գրառումները տեղափոխվել է Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ (http://www.akumb.am/showthread.php?10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/page76) թեմա: Խնդրում եմ չմոռանալ, որ Անկապ Օրագրում մեջբերումներն արգելվում են:
Ես համարում եմ, որ այն դեպքերում, երբ ծրագրավորման և բուսակերության երանելի հատկանիշները հանդիպում են մեկ անձի մեջ, հրաշալի մարդիկ են ստացնում, որոնց անվան առաջին երկու տառերը համընկնում եմ սույն գրառման հեղինակի անվան առաջին երկու տառերի հետ: Ես նաև համոզված եմ, որ բոլորը հասկացան, թե ում մասին է խոսքը:
Ես տեղեկացնում եմ ֆորումի հանրությանը տվյալ թեմայում սույն գրառումը կատարելու միջոցով, որ Թուրքիայում տեղի ունեցող շախմատի թիմային առաջնությանը Հայաստանի Հանրապետության հավաքականը ընթանում է առաջին տեղում: Հարկ է նաև նշել, որ այսօր մեր հավաքականը հանդիպում է Բրազիլիայի թիմի հետ, իսկ Ադրբեջանի հավաքականը (ներկայումս՝ երրորդ տեղում)՝ ՌԴ հավաքականի հետ (ներկայումս՝ երկրորդ տեղում): Նաև անձնական վերաբերմունքս եմ արտահայտում վերոհիշյալ հանդիպման նկատմամբ՝ պնդելով, որ իմ համակրանքը ՌԴ հավաքականի կողմն է՝ անկախ այն բանից, թե ում կողմն է Երկիր մոլորակի բնակիչներից յուրաքանչյուրի համակրանքը:
:esim
Հ.Գ. Վսյո-տակի պիտի ավելի կարճ գրառում անեի...
Ասենք՝ «Միշտ մտածել եմ՝ Արդյոք կյանք կա՞ Մարս մոլորակի վրա»: :think
Քննություն եմ պարապում:
Կլանված կարդում եմ 1,2,3 էջ, հետո ուշքի գալի, ստոպ ես ինչ կարդացի: Հետ եմ գալի նորից կարդում ու վերջում ոչ մի բան: Հետո մի հատ էլ եմ վրով անցում ու զզված մի կողմ դնում ու այդպես ամբողջ օրը, ու այդպես ամբողջ տարին:
Հետաքրքիրա ուր ա սավառնում միտքս այդ ընթացքում...:think
impression
09.01.2010, 15:23
ավատարս հիմա խելոք նստած բլոգ ա գրում
էս զգացումը Ավատար ֆիլմից հետո առաջացավ
ու ինչքան խորանում ես, էնքան վախենալու ա
դու չկաս, կա քո մականունը, որը ինչ-որ չափով կարողանում է վիրտուալ կյանքում իրեն դրսևորել, էստեղ դու ապրում ես, կյանքի սիմուլյատորներ խաղում, ինչ-որ բաների հասնում, իսկ իրական մարմինդ հաշմանդամի պես մի տեղ վեր ընկած` միայն մատներն է աշխատացնում, որ դու վիրտում երջանիկ լինես, սիրահարվես, տուն սարքես, ֆերմեր լինես, ունենաս շքեղ մեքենա...
ու էդ ամենից հետո շատ դաժան ա վերադառնալ իրական կյանք, մի քանի րոպե դեռ զոմբիացած ես, հետո մեկ էլ տեսնում ես ռեալում գոյություն ունեցող ընկերներիցդ մեկի մուննաթախառը սմս-ն ու ամեն ինչ տեղն ա ընկնում` հասկանում ես, որ քեզ մականվան տակ թաքնվելն ավելի է դուր գալիս, ռեալ կյանքում քեզ ոչ սպասող կա, ոչ հասկացող, իսկ էստեղ գոնե մականունդ կուտի էդ ամենը, ոչ թե քո իսկական ԵՍ-ը, որովհետև իսկական ԵՍ-իդ տեղը վաղուց մոռացել ես, չգիտես` ինքը որտեղ ա
Էսօր թարս օր էր...
Մի տեղ պիտի գնայի ու շփոթվել երկու ժամ շուտ էի գնացել, չգիտեի ինչ անեի:
Մտա սրճարան սուրճ խմելու, չունեին, ասում են՝ միայն մակ կոֆե ունենք, ես էլ քաղաքականապես չեզոք մարդ եմ ու մակ չեմ սիրում...:D ջուր ուզեցի, բերեց տեսա որ շիշը բացածա: Բայց բազառի հավես չունեի, մտածեցի թքած էդ մի քանի հարյուր դրամի վրա, չեմ խմի ու կհաշվեմ թե նստելու փող եմ տվել: Բայց մի երկու րոպեից նոր տեղ հասավ, որ աթոռի մեջքի մասը ինչքան հենվում ես էդքան հետ է գնում, ձևն էր տենց, ու հասկանալով, որ հեսա ջարդած աթոռի համար էլ պիտի մուծվեմ՝ դուրս թռա:
Մտածեցի տրոլեյբուս նստեմ, գնամ մինչև վերջին կանգառ, հետո հետ եկողը նստեմ ու գամ, կակ ռազ պայմանավորված ժամս կլինի: Փոքր ժամանակվանից սիրածս զբաղբումնքներից է նստել ավտոբուս կամ տրոլեյբուս (անպայման լուսամուտի կողմը) ու մի ծայրից մյուսը գնալ ականջակալներով երաժշտություն լսելով: Այսպես, նստեցի, ականջակալները դրեցի, բայց մի երկու կանգառից հասկացա, որ չի ստացվում ոչ մի բան: Ընենց մի տեսակ նոստալգիա ու տխրություն առաջացավ: Տխրությունը նրանից, որ փողոցում գնացող ջիպերի ու մերսեդեսների ֆոնի վրա շատ ծանր էին նայվում տրոլեյբուս նստած ծնողներիս տարիքի խեղճուկրակ թոշակառուները: Իսկ նոստալգիա, որովհետև իրենց նայելով հիշեցի իմ մանկության տարիներին արդեն իր վերջին շունչը փչող բարի Երևանը, որտեղ համարյա բոլոր մարդիկ այդ թոշակառուների պես բարի ու հանգիստ հայացք ունեցող մարդիկ էին: Իսկ հիմա մարդիկ մի տեսակ անհանգիստ են, նկատել ե՞ք: Ընենց տպավորությունա, ոնց որ ազգովի ինչ որ թանկ բան ենք կորցրել ու անդադար զբաղված ենք դրա որոնումներով....:8
Հետո գործերս արի պրծա, հիմա եկել եմ Մոսկվա կինոթատրոն, սպասում եմ կնոջս, որ տեղ պիտի գնանք: Ասի մտնեմ ինտերնետ ակումբ ու մի քիչ իմ սիրելի Դար ակումբում գրառումներ անեմ: Էն էլ կողքիս կոմպերի վրա "աշխատող" "տղաները" չթողեցին հանգիստ գրեմ, որովհետև բարձրաձայն խոսում են, թե ոնց են ադնակլասնիկով "տղեք" կպցնում ու իրար՝ "վա՛յ, Գև, բայց դու ինչ կեեեղտն ես" ասելով, սաղ հարամ արին էսօրվա բարի ու դրական տրամադրվածությունս :(
Լավ, էդ Ավատարը շատ եք գովում, հեսա կես ժամից սկսվումա, գնամ: Երևի Կյանքս էլ արդեն դրսում ինձ է սպասում: Հուսով եմ գոնես ֆիլմի դիտումը մեր ընկերների հետ նորմալ կանցնի, ու դրա շնորհիվ վերջում ի վիճակի կլինեմ գրել՝
"Չնայած շրջապատի ջանքերին, միևնույնն է այսօր լավ օր ունեցա" :)
Ուշադրություն` սա իրականում իրական դեպք չէ, այլ միմիայն նվաստիս անսահման երևակայության արդյունք: Բոլոր կերպարները, մարդիկ, երկրները, դեպքերը մոգոնված են: Իրական մարդկանց, երկրներին, դեպքերին նմանությունը (http://www.akumb.am/showthread.php?50898-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%AB%D6%81-%D5%A5%D5%BD) զուտ պատահականություն է:-3
... Եվ եղաւ, որ Յակումբի «Դեսից-Դենից» կօչուող քաղաքում ազգութեան ընտրութիւն էր, եւ թեկնածուներից մեկը, որի համար ասում էին, թե նրա դեմքը լայն զանգւածներին հիպնոսացնող է և ազնիվ եւ զտարյուն ցեղերին համար վնասակար, իր առաքեալներն ուղարկեց ամենայն քաղաքաները, որ Յակումբում բաժին կօչուի, եւ թաղամասերը, որ Յակումբում թէմա կօչուին, եւ իջեւանատուները, որ եբրայերեն ձեռագրերում նամակ կոչուի: Եվ սորա առաքեալներն ամէնքը մասոնների պես էին, զի վէր պարզուած բռունցքներ ունեին, որ զօբիացվածութեան նշան է: Եվ սորանք քարոզում էին եւ ասում. «Եկեք մեզ մոտ, ամեն հալածեալներ, եւ ստացեք ձեր տասը դահեկանը: Եվ բնաւ երդում չանեք, թե ահա ձեր վարձքն առած եք եւ մեր տիրոջը պիտի ընտրեք: Բնաւ երդում մի՛ արեք, այլ քվեարկեցեք յայտնապես` մարդկանց եւ յանձնաժողօւի առաջին, զի ծածուկ բան չկայ, որ հայտնի չդառնայ, եւ մեր տեսախցիկը, որ երկնքումն է, ամեն բան տեսնում է եւ զեկուցում ամենայն յակումբաց Չյուկին: Եվ ով այդպես չանի, նորան թեմայի ետեւը տանենք: Այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտոցը: Մի՞թե չեք լսել, որ գրուած է, թե ձեզ հալածողները սիրեցեք եւ ձեզ թալանողներեն ընտրեցեք: Եւ ահա ձեզ չեն հալածում, բայց ապտակում են, որ զօմբիերեն «չափալաղ» կօչուի, եվ ձեզ չեն թալանում, բայց ստորացնում են, որ զօմբիերեն «սարկազմ» կօչուի: Եվ եթե ձեզանից մի քվէ ուզեն, դուք երկուսը տուեք, եւ բնաւ մտահօգութիւն չանեք, թե վերակացուները կբռնեն ձեր ձեռքը, զի նորանք իրենց վարձքն առած են եւ աչք կփակեն ձեր երկրորդ ու երրորդ մասերի վրա, որ յակումբերեն «մականուն» կամ «նիկ» կօչուի»:
... Եվ եղաւ, որ ճրագալոյցի գիշերը տուփերը բացուեցին, եւ ամենքը յաշւում էին եւ բնաւ մխիթարութիւն չէին գտնում, զի շատերն էին զօմբիացվել, քան սպասւած էր: Այնժամ մեկը ելավ, եւ խօսեց, եւ ասաց. «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` մենք սխալ ճանապարհի վրայ ենք»: Եւ ոչ ոք սորան ուշադրութեան չարժանացրեց, զի մեծամասնութիւնը զօմբի էր, մնացեալը կամ անտարբերներ, կամ անհաւատներ, կամ քյաբաբասերներ, որ յակումբցիների խօսակցականով «դաշնագ» կոչուին:
…Եվ եղաւ, որ քվեարկութեունում յաղթող ճանաչուեցին զօմբիները, ջհուդներն ու մասոնները, որ միասնական մի դաշինք էին ստեղծուել և իրենց «հրեա» հռչակել: Ամէն:
վաղուց չեմ գրել նման թեմաներում... ուղղակի ուզում էի ասեի ,որ շատ եմ սիրում մեր «Դար» ակումբը, արդեն ահագին ժամանակ ա կարդում էի վարկանիշային մեկնաբանությունները, ինչքա՜ն բան հիշեցի ,ինչքա՜ն խնդացի :))...Լավն ենք էլի ,լավը ;)
Իսկ մի թեմա կարդալուց արդեն հուզվել էի...
Չնայած ես հեռուստատեսության սիրահար չեմ, բայց ամբողջ օրը համակարգչի առջև նստելն էլ մի բան չէ, հատկապես երբ համարումդ լարով ինտերնետ-կապը խափանվել է, իսկ մոտակա անլար կապ որսալու վայրը հյուրանոցի նախասրահն է, ուր գնալու հավես չկա։ Երեկ երեկոյան հեռուստացույցը միացրի ու բախտս բերեց՝ հետաքրքիր ծրագիր էր։ Հատկապես երեկոյան անհնար է որևէ հետաքրքիր բան գտնել՝ միայն ֆուտբոլ, նետահարում, տարատեսակ շոուներ, սեքս, անընդհատ ինչ-որ բան ծամող մարդիկ ու դրամի մասին խոսակցություններ։
Այսօրվա ծրագիրը կոչվում էր Antic Roadshow։ Տարբեր մարդիկ իրենց տներից հնություններ էին բերել, մասնագետները գալիս նայում էին, հետաքրքիր բաներ պատմում և գնահատում իրերը։ Հետաքրքիր էր ոչ միայն լսել իրերի պատմությունն ու հետևել մասնագետների մտքի տրամաբանությանը՝ այս կամ առարկային մասին եզրակացություններ անելիս, այլև մարդկանց՝ ինչպես տերերի, այնպես էլ դիտողների աևձագանքը։ Նախ և առաջ դիտողները մեծ ուշադրությամբ էին լսում՝ առանց մեջ ընկնելու, կողքի անցուդարձի վրա շեղվելու, նույնիսկ առանց միմյանց հետ մտքեր փոխանակելու։ Միայն մեկ-մեկ զարմացած դեմքեր էին ընդունում, երբ անսպասելի բաներ էին լսում, կամ էլ “Wow!” գոչում, երբ մասնագետի կողմից գնահատված արժեքն անակնկալ բարձր էր լինում։
Ինչ ասես չկար։
Մի մարդու մորից ժառանգություն էր հասել մի մեքենա, որն ավտոտնակում կանգնած էր մնացել երևի քառասունականներից, մինչև նկարահանումներից երկու ամիս նա չէր որոշել այն դուրս հանել իր հարսանեկան արարողությանն օգտագործելու։ Ավտոյի տերը մեքենայի հետ թողել էր նաև մի ծոցատետր, որում գրված էր, թե նա ամեն անգամ մեքենայով երթևեկելիս քանի գալոն բենզի՛ն է օգտագործել (1939թ․ գրառումներ)։
Մի բավական երիտասարդ զույգ տասնիններորդ դարի մի կլոր իտալական սեղան էր բերել՝ տարբեր արժեքավոր քարերով զարդարված, նաև կահույքի մի փայտե ոտք՝ նարդ զարդանախշերով։ Շատ զարմացան, երբ իմացան, որ սեղանն արժի տաս հազարից ֆունտից ավելի։
Մի մարդ ակնոցի պատյաններ էր հավաքում․ շատ գեղեցիկ ու հետաքրքիր հավաքածու էր՝ փայտյա, ապակյա, ոսկյա, արծաթյա, պղնձյա, պապյե-մաշեից, կտորեղենից։ Յուրաքանչյուրը գնահատվեց 300-800 ֆունտ ստեռլինգ։
Մի մարդու զոքանչն ու աները ուղտ էին թողել; Վրան էլ հեծյալ։ Բավական նուրբ փեռքի գործ էր։ Մի քանի հազար ֆունտ գնահատվեց։ Հետո էլ ասում են՝ զոքանչից խեր սպասելու չի։
Մի կին բերել էր իր 1969թ-ի Բարբիները, որոնցով խաղացել էր։ Նույնիսկ շորերն էր խնամքով պահպանել․ տուփի մեջ դարսած էին՝ տիկնիկների կողքին։ Հիշեցի, որ երբ փոքր էի, հայրս «Արմենթոյում» էր աշխատում, մեքենաներ էր սարքում։ Ինչքան բարեկամ-ծանոթ ունեինք, բոլորի համար մեքենա հավաքեց-նվիրեց, և միայն ես էի, որ մեքենա չունեի :D Դա էլ մի պատճառով միայն, որ չէի ցանկանում ունենալ՝ հետաքրքիր չէր դրանցով խաղալը, ես «Աշխարհագրական լոտոն», «Մոնոպոլիան» ու կոնստրուկտորներն էի նախընտրում։ Հաճախ էլ համոզում էի քրոջս, խաղում էինք իրա տիկնիկներով․ խաղը կայանում էր նրանում, որ տիկնիկի մազերը կտրենք ու շպչտենք պատուհանից, հետո իրեն մերկացնենք ու շպրտենք պատուհանից, վերջում էլ շորերը շպրտենք պատուհանից։ Մեկ-մեկ էլ նաև ծնողների, կամ պապիկի հողաթափերը :oy Մի անգամ խեղճ պապս այդ ամենը բակից հավաքած բերեց տվեց մորս ու զարմացած հարցրեց՝ այս բոլորը մերը չէ՞։ Բա, իսկ անգլիացիք Բարբիներն են պահում տասնյակ տարիներով։ Երևի մենթալիտետի տարբերություն է։ :D :think։
Մի կին բերել էր մի փոքր նկար՝ շրջանակի մեջ։ Ում նկարն էր՝ պարզ չէր, իրեն դուր էր եկել, գնալ էր՝ չէր հիշում երբ։ Ասաց 1971-ին կամ 1977-ին։ Վճարել էր 1700 ֆունտ այն ժամանակ։ Բոլորը զարմացած բացականչեցին “Oh, my Goodness!”, երբ մասնագետն ասաց գինը՝ առնվազն 30000 ֆունտ։ Կինն ասաց, որ սրանից հետո նկարը պահելու է բանկում՝ գաղտնապահարանում։
Մի մարդ էլ բերել էր իր տատու խանութի կտրոնները (այն թղթերը, որոնց վրա գրվում էր պատվերը)։ Այդ կինը գրքերը զարդարող էր եղել։ Ու նույնիսկ խանութի կտրոններն էր նկարազարդել։ Ենթադրենք՝ անհրաժեշտ է եղել գնել խնձոր, տանձ ու էլի մրգեր․ տատը նկարել էր այդ ամենը անվանումների կողքին։ Մյուս կողմից մտածում ես՝ կարո՞ց է խանութի վաճառողները տառաճանաչ չեն եղել։ :think Հատը 50-100 ֆունտով կծախվի մեր ժամանակներում․․․
Մի մեծահասակ կին էլ բերել էր իր տատի մոր, թե տատի տատի, չեմ հիշում, դիմանկարը։ Վարպետորեն նկարված էր, բավական լավ էլ պահպանվել էր։ Երբ մասնագետն ասաց գինը՝ քսանից երեսուն հազար ֆունտ, և ակնարկ արեց, որ ահագին փող է, կինն ասաց, որ չի պատրաստվում վաճառել, այլ աղջկան կասի, որ փոխանցեն որևէ թանգարան՝ չի ուզում որ որևէ օտար մարդու տանը կախված լինի։ Քեֆս բերեց տատին։
Մի կին էլ բերել էր իր հոր փոքր ժամանակվա մազերը՝ ոսկեգույն խոպոպները։ Ցույց տվեց երկար մազերով և առանց մազերի նկարները և ասաց, որ երեխայի մայրը կտրել-պահել է։ Ժամանակին մայրս էլ պահել էր իմ առաջին դասարանների օրագրերը, իբր՝ երեխաներիս ցույց տա, թե ինչքան լավ սովորող եմ եղել ես։ Ես էլ (դե ես վնասարար եմ, չէ՞) գտա դրանք, մի մասից էջեր պոկեցի, մի մասում էս սուտի հինգեր նկարեցի, ստորագրություններ կեղծեցի, խզմզեցի։ :D Որպես արդյունք, իհարկե, ծեծվեցի։ :D Իսկ այստեղ, բառացիորեն, երեխայի մազը չեն թողնում գետնին ընկնի։
Մի խոսքով, հետաքրքիր էր։ Բայց էս անգլիացիների արյան մեջ մտած է բաներ կուտակելը, պահելը։ Միգուցեև լավ է դա, ո՞վ գիտի։ :think
Էսօր մի հրաշք մուլտիկ նայեցի ArtGeo-ի մասին, մուլտիկը կոչվում է Կունգ Ֆու Պանդա :love
Ու գիտե՞ք, ինչն էր Պոի ու ArtGeo-ի նմանությունը, երկուսն էլ շատ դմբո են :))
Արթ, առանց քեզ շաատ տխուր ա :cry2
Ungrateful
12.01.2010, 20:12
Էսօր, երթուղայինով տուն վերադարնալուց, ինչպես միշտ` հեռախոսիս կալկուլյատորով /ապագա/ կամերայիս ապառիկի վարձերը, տոկոսները, ամսավճարները հաշվարկելուց, հիշեցի, անցյալ տարի, միտինգների ու նստացույցերի ժամանակ տեղի ունեցած պատմությունը: :)
Ուրեմն, երեկոյան, 11-12-ի կողմերը, տանը նստած 4 հոգով բլոտ ենք խաղում: Ասում-խոսում:
Մեկ էլ ինձ զանգում են, վերցնում եմ, բակի ընկերներիցս մեկն ա… ասում ա`
- Արս, ու՞ր ես, ի՞նչ ես անում:
- Տունն եմ, ապեր, բլոտ-մլոտ:
- Ինչքա՞ն փող ունես:
- Դե մի 2-3000:
- Դե վեկալ , ու թափով իջի հայաթ, տեղ ենք գնում:
-Ու՞ր, ի՞նչ ա եղել… :o
- Հեչ ապեր, գնում ենք միտինգի…Սերժի *** :angry
Բայց տղերքին մի վերցրում, 5-ով ենք, փող չկա:
- Եղավ, գալիս եմ:
Տղերքին թողնում եմ տանը, ու գնում ենք:
5 հոգով եինք, գնացինք մի հատ տաքսի բռնեցինք: Վարորդը ջահել տղա էր:
- Ու՞ր եք գնում, ախպերներ ջան:
- Օպերա, բռատ:
- Նստեք:
Նստեցինք, սուս ու փուս գնում ենք: Մի 100 մետր հետո, կարմիրի տակ կանգնեցինք, կողքներս էլ գաիշնիկ, Corolla-ով: Մեկ էլ, էս վարորդը, սկսեց կատաղած հայացքով նայել էդ գաիշնիկին ու քթի տակ բաներա խոսում:
“ Ժպտա, ժպտա, այ հաստավիզ “Անբարոյականի զավակ :))”, Հեսա Լևոնը պրեզիդենտ դառնա, 06 ես քշելու այ Մռազ (Мразь) :)) :
Խնդացինք, բան ման, սկսեցինք զրուցել: խոսացինք, մեկ էլ վարորդը հարցնում ա`
- Տղեք, կարողա՞ միտինգի եք գնում: :think
- Հա, ցավդ տանեմ:
Ու էդ խոսքերից հետո, էս վարորդը` ուրախացավ, ժպտաց, աշխուժացավ :)) :
Սերվիզի ջարդուխուրդ 07-ի թանկարժեք /եսիմ ոնց ամրացրած :8 / մագնիտաֆոնը միացրեց, ու դրեց Լևոնի հայտնի “Պայքար պայքար” Ռեմիքսը :)), ու սկսեց նախագահից, մինջև վերջին գաիշնիկ քֆրտել: :)) :
Տենց, բոլորի մայրիկներին ու հայրիկներին հիշելով, հասանք տեղ…
- Ի՞նչ պիտի տանք, բռատ ջան:
- Վայ, ձեր ցավը տանեմ, տղեք ջան: Հարգում եմ ձեր նման երիտասարդներին, հալալ ա, դուք եք էս երկիրը ոտի հանողները: :scen
Ես ընտանիք պահող տղա եմ, օր ու գիշեր քշում եմ, չեմ կարողանում միտինգների մասնակցեմ :( :
Ի՞նչ փողի մասին ա խոսքը, ոչ մի կոպեկ չեք տալու, գնացեք, էս երկիրը պաշտպանեք, ցավներդ տանեմ: Ինչ լավ ա, որ դուք նստեցիք ավտոս, գոնե մի օգտակար բան արեցի ձեր պես լավ տղերքի ու կոնգրեսսի համար :yahoo :
Ինչքան համոզեցինք, փող չվերցրեց… Շնորհակալություն հայտնեցինք ու գնացինք :bye :
Գնացինք, մասնակցեցինք... լուսաբանից էլ նոր տուն եկանք :) :
impression
12.01.2010, 22:50
դու ուզում էիր լսել էն, ինչ ասեցի
ու հենց ասեցի, դա դադարեց կարևոր լինել
ե՞րբ պիտի սովորեմ հասկանալ տարբերությունը` լսել ուզելու ու ուզածն ուզելու միջև....
4 օր անընդմեջ չքնելուց հետո նենց կայֆ ա «Վախ և Ատելություն Լաս Վեգասում» ֆիլմը նայելը... (ով չի տեսել, ասեմ, որ ֆիլմը կայֆի տակ գտնվող նարկոմանների մասին ա): Հոգնածությունից ուղեղս անջատվել էր, աչքերս փակվում էին, արդեն ես էլ ֆիլմի հերոսների պես չէի հասկանում որն էր երազ, որն էր իրականություն :)) Մեկ էլ զգացի որ գլխովս անկապ շարժումներ եմ անում, պատերը գնում ու գալիս են, առաստաղը իջնում է գլխիս: Նայում եմ կանաչ ներկված հատակին ու պատկերացնում եմ, որ գտնվում եմ ֆուտբոլի դաշտում: Լափթոփի ստեղնաշարը դաշնամուր էր, մաուսը իսկական սև քաչալ մուկ՝ երկար, շատ երկար պոչով, որը խցկվել էր լափթոփի հետևը :P
Ոչ մի կինոյից սենց ախմախ կայֆ դեռ չէի ստացել :D
impression
14.01.2010, 02:22
որոշել եմ՝ վաղվանից ինտերնետ չեմ մտնելու
մնում ա սոց ցանցերում դրա մասին ստատուս դնել ու հետևել արձագանքներին )))
impression
14.01.2010, 02:23
Հեքիաթների մեջ էնքան ճշմարտություններ կան, որ գլխի էլ չենք ընկնում...
Երբեք հերոսին օգնության եկած կերպարները նրա ձեռքից չեն բռնել ու տարել մինչև հաղթանակ: Տարել են ճանապարհի որոշակի մասն ու ասել вот, маленький братец, дальше пойдешь сам...
impression
14.01.2010, 02:26
Հայկական 1000-անոցի վրայի տառասխալն ուղղակի սպանիչ ա:
"Ես իմ անուշ Հայաստանի
Արևահամ բաՌն եմ սիրում"
Ու կողքը նկարած ա Չարենցը, սենց տխուր նայում ա էդ սխալին :)
Տարիների հետ մանկական նկարները ավելի են դուրս գալիս: Սկսում եմ փորփրել ալբոմները... բայց դե հին ալբոմներս չկան. նորերի մեջ հին նկարներ են ու էն խունացաց հոտը չկա՝ նամշահոտը...
բայց դե ոչինչ՝ իրենք էնքան բան են ասում ո՜ր...ու գիտեք անկախ ամենից աչքերը միշտ ժպտում են. կապ չունի, որ ժամանակ առ ժամանակ իրենք շատ թախծոտ են եղել, բայց մանկական սպասումներով լի ժպիտը չթաքցնող աչքեր են եղել: Էնպե՜ս եմ կարոտել էտ աչքերին... մանկական
Երեխեքի նկարներ էի նայում ահագին ոգեվորվեցի...;)
Վերջին մի քանի օրերի ընթացքում մտածում եմ մեծամասնության կարծիքով ապահովության զգացում ստեղծելու մասին։
Հիշում եմ, երբ դեռ ութ տարեկան էի, բակի ընկերներս, որոնք ինձանից մեծ էին չորս տարով, տարան «շենքի հետև»։ Որոշել էին ինձ խելք սովորեցնել, որ կյանքի հետագա «անակնկալներին» կարողանամ պատրաստ լինել։ Երևի մտածում էին՝ «մեծ ընկերներն ենք, որ մենք սրան խելք չսովորացնենք, ո՞վ պիտի անի։ Խոմ սաղ կյանքը սենց հարիվ չի՞ մնալու»։
Մի երկու րոպե սպասելուց հետո տեսանք մի տղայի։ Սրանք բռնեցին այս խեղճին։ Բռնեցին մի տղայի, որը պարզապես անցնում էր մեր բակի միջով։ Ոչ անշնորհք բան էր արել, ոչ կռվի տոն էր տվել, ոչ մի վատ բան չէր արել. ընդամենը քաջություն էր ունեցել մեր անառիկ բակը կտրել անցնելու։ Բռնեցին, բերեցին կանգնացրին դիմացս ու դիմեցին ինձ։
-Լսի՛, էս լակոտը չի ջոգում, որ մեր բակով չպիտի անցնի։ Հիմա մենք իրան պիտի «օգնենք», որ էդ սխալը էլ մյուս անգամ չկրկնի։
Նայում եմ տղայի դեմքին ու տեսնում անվստահության ու վախ՝ հարազատ զգացմունքներ ինձ համար։ Պատկերացրեցի որ ես եմ նրա տեղը.... Պատկերացրեցի այդ տղայի մորը, ով առավոտյան վեր էր կացել, հաց էր պատրաստել իր զավակի համար, հագցրել էր նախօրոք լվացած և խնամքով արդուկած շորերը ու ճանապարհել դուրս.... Հիշեցի իմ մորը, որը միշտ սովորեցնում էր հարգել ու սիրել մյուսներին.... Պատկերացրեցի....
-Արա՛ էսի էլի անջատվեց։ Արտո՛ւր չես ջոգո՞ւմ արա՛, էս գյադեն մեր բակովա անցնում, դե սովորացրու, որ մյուս անգամ իմանա, որ էս իրա համար փողոց չի ու չի կարա էս տեղով երբ ուզի քայլի։
Ես գիտեի «ամենաազդեցիկ» ուսման մեթոդի՝ ծեծի, բռնության ու նվսատացման մասին։ Ողջ էությամբս դեմ էի դրան, բայց կողքս կանգնած էին մարդիկ ովքեր սպասում էին, որ ես պիտի դա անեմ։
Շրթունքը ճղված, աչքի տակ կապտած, շորերը կեղտի ու փոշու մեջ կորած, լացելով հեռացավ իմ կողմից ծեծված մեր բակով սխալմամբ անցնող հասակակիցս։
Այդ ժամանակ ես դավաճանեցի ինքս ինձ, այդ տարիքում ունեցած իմ բոլոր արժեքները, դավաճանեցի ՄԱՐԴ արարածին՝ անելով մի բան ինչը բնորոշ չէ անգամ անասուններին, դավաճանեցի իմ դրացուն՝ առանց պատճառի նրան նվաստացնելով, դավաճանեցի մորս, որի մտքի ծայրով էլ չէր անցնի, որ իր դաստիարակածը ունակ է նման բան անելու։
Բայց այդ պահին ես շրջապատված էի բարեհաճ դեմքերով, ժպտացող դեմքերով, գոհ դեմքերով.... Ես սխալ արեցի, բայց ինձ ուժ տվեցին «ընկերներս»։ Հետո մի քանի րոպե հետո արդեն բոլորս միասին ծեծեցինք մեր բակի Գրիշիկին, որը սկսեց հետաքրքրվել թե ինչու այդպես վարվեցինք, իսկ հետո՝ ապացուցել, որ մենք սխալ ենք արել։ Ծեծելուց հետո հոգ տարանք, որ Գրիշիկին բակում ճանաչեն, որպես դավաճան աղջիկ՝ այդպիսով ապահովագրելով ինքներս մեզ....
Ընկերներս ուրախ էին, քաջալերում էին ինձ, գովում, հիշում, թե ոնց հագցրեցի անմեղ հասակակցիս բերանին, ոնց տապալվեց գետնին, ոնց ընկա վրան ու սկսեցի բռունցքով խբել դեմքին... Ուրախ էին, գովում էին ինձ ու ապացուցում էին, որ ճիշտ արեցինք։ Ես էլ սրտիս խորքում լավ զգացի՝ տեսնելով նրանց ուրախությունը ու ինձանով գոհ լինելը։
Փաստորեն ի՞նչ տեղի ունեցավ. 1) մեր շրջապատում սխալը դարձավ ճիշտ ու ընդունելի՝ մեծամասնության կարծիքի շնորհիվ; 2) ով որ քաջություն ունեցավ ասելու մեր սխալը, մեր ջանքերի շնորհիվ դարձավ ղզիկի մեկը; 3) ես արժանացա գովասանքի սխալ քայլ կատարելու համար։
Արդյո՞ք ինձ սիրելով էին ընկերներս անում այդ ամենը։ Արդյո՞ք անձիս բարեկեցությունն էր նրանց անհանգստության առարկան։ Թե՞ սեփական էգոիզմն ու դաժանությունը։
Անցել է արդեն քսան տարուց ավել, բայց ինչպես ասել է մի իմաստուն մարդ՝ «Ինչ որ եղել է, հիմա էլ կա, և ինչ որ պիտի լիներ, եղել է արդեն»։
impression
15.01.2010, 02:27
Երբ փոքր էի, մի մուլտ էի սիրում դիտել, ուր աղջիկը ուներ կախարդական ծաղիկ, որի թերթերը պոկելով ու համապատասխան կախարդանքն ասելով` ստանում էիր ինչ ուզես: Աղջիկն ունեցավ աշխարհի բոլոր խաղալիքները, էլի լիքը անիմաստ բաներ:
Ես էլ ունեի նմանատիպ երազանք` կապված աշխարհի բոլոր ֆիլմերի, գրքերի ու երգերի հետ: Ուզում էի անսահմանափակ քանակությամբ ֆիլմեր ու երաժշտություն ունենալ ձեռքի տակ, որ երբ ուզենամ, դիտեմ կամ լսեմ: Ուզում էի հնարավորություն ունենալ աշխարհի բոլոր գրքերն ունենալու, որ երբ ուզենամ, կարդամ: Երազում էի նաև կարողանալ տեսնել էն մարդկանց, ովքեր ինձնից հեռու են, ում խիստ կարոտում էի:
Ում մտքով կանցներ, որ էն ժամանակվա իմ ֆանտաստիկ երազանքի լուծումն ընդամենը ինտերնետն էր: :)
Ցավը տհաճ ա: Բայց եթե ցավը բթանում ա, իսկ պատճառը մնում, դա ավելի տհաճ ա:
Անկա՞պ:D Ստեղ կա՞ն իրական անկապ գրառումներ: Ճիշտն ասա, չխաբե՛ս:D Հետս խաղացող կա՞: Իսկ դեմս: Կա: Լավ ա: Առանց դրա չի լինում, չէր լինի: Իսկ հետևս խաղացող կա՞: Կա: Առանց դրա լինում ա, բայց ոչ հիմա: Արածներիս կամ չարածներիս համար չեմ փոշմանել, չեմ էլ փոշմանելու, տենց եմ որոշել, ինձ տենց ա հարմար: Ուրախ էի, հիմա ափսոսում եմ, բայց չեմ փոշմանում, որ ուրախ էի: Խաղը… Երբ հետևից են խաղում, այն երկար ա տևում, հաճախ ավելի արդյունավետ, թվում ա՝ ուժեղ ա խաղացողը, որտև երկար ա խաղում, խաղն արդյունք ա տալիս… Իբր: Դիմացից խաղը կարճ ա տևում, շուտ կոտրվում ա խաղացողը, պարտվում ա առանց որևէ արդյունքի հասնելու: Թույլ ա՞: Չէի ասի: Միգուցե դիմացից՝ բացահայտ խաղացողն ու միանգամից պարտվողն իր ուժով գերազանցում ա հետևից՝ գաղտնի, երկար խաղացողին: Ես տենց եմ կարծում, գուցե միայն ա՞յս դեպքում, կամ միայն այս տեսակ խաղում. հնարավոր ա: Լավ, իսկ մի՞թե էդ խաղն անհրաժեշտ ա: Կամ, հնարավոր ա՝ իրոք անհրաժեշտ ա, բայց դա իմ խաղն ա, ու ես եմ այն վարում՝ առանց խաղացողների, կամ խաղացողներով, բայց ի՛մ ընտրած: Երբեք չեմ ասել, որ խաղահրապարակի դռները բաց են բոլորի առաջ, էս դեպքում ինչո՞ւ ներխուժել: Գեղեցիկ չի, չէ՞: Տգեղ ա, չէ՞: Իսկ երբ ակնհայտ ա՝ նաև անպատվաբեր: Չեմ թողնելու խաղիս մոտիկ գան, խորհուրդ չեմ տալիս հեռվից խաղալ, իմ դեպքում արդյունքի չեն հասնում էդ ճանապարհով, իսկ սա, ինչպես գիտենք, իմ դեպքն ա: Թող ոչ ոք չփորձի սարքել նաև իրենը, չեմ թողնելու, ես եմ վարում էս խաղը: Անկա՞պ:D Ստեղ կա՞ն իրական անկապ գրառումներ: Ճիշտն ասա, չխաբե՛ս:D Հետս խաղացող կա՞…
My World My Space
15.01.2010, 15:57
Սպասելը տառապանք է, մոռանալը` ցավ...... սակայն տանջանքներից ամենասարսափելին այն է, երբ չգիտես թե երկուսից որն ընտրես.....
Երանի քեզ, Անկապ ջան, որ անկապությանը դիմանում ես: Նույնիսկ վառվելու ու պատռվելու հաճույքը չես կարող զգալ, նրանից է, որ անկապությունը քեզանից ուժեղ է, իսկ դու ընդամենը օրագիր ես:)
impression
15.01.2010, 23:21
Ժպիտիս մեջ ես մտել, քո ժպիտով եմ ժպտում...
Երկնային
16.01.2010, 03:57
Սկսել եմ էլ բայեվիկ երազներ չտեսնել, հեչ լավ չի :)) դրա տեղը նենց երազներ եմ տեսնում, որ մտածում եմ երանի իրականություն դառնար… թե չէ լավ էր էլի առաջ, արթնանալուց նենց էի ուրախանում, որ մենակ երազ էր…
իսկ հիմա… :oy Էսօրվա երազս շատ լավն էր :love ու ինքը իրականանալի ա :P
Վերջ, գնում եմ քնեմ, տեսնեմ էսօր ինչ երազ եմ տեսնում… լավ կլինի նախորդի շարունակությունը լինի, թե չէ արթնացրեցին, կիսատ մնաց, չիմացա ոնց ա վերջանում… կամ էլ սկսվում… մի խոսքով՝ բարի գիշեր «անկապ» ու մարդիկ ջան :)
Հենց ինչ որ բան այնպես չի լինում ոնց ակնկալում էի հիշում եմ Ֆռունզիկի հեծանիվի պատմությունը....
վերջերս՝ կյանքումս բազմակետերը իրենց ուրույն տեղն են գտել, ու չգիտես ինչ սկսել են շատ համոզիչ ձևով հաստատվել՝ կարծես հեռանալու միտք էլ չունեն: Բայց ես չեմ ուզում. չեմ ուզում՝ առանց այն էլ պատասխան չգտնող հարցերս հիմա էլ ավելանան բազմկետերով:Ճիշտը մեկն ա ու հարցն էլ պետքա մի պատասխան ունենա: Մի քանի պատասխանը բերում ա ալեկոծությունների, բերումա կանգնեցնում լիքը փակ դռների առաջ ու դե արի էտքան փակից բացիր էն միակ դուռը, որը լույս կբերի ու չես փոշմանի բացելուդ համար ու էլի հերթական անգամ չես ասի ..... իսկ եթե էն մեկը բացե՞ի.... ու էլի կդնես հարցից բխոխ բազմակետը:
..... Ֆռունզիկի հեծանիվի պատմությունը.....ինչ մենք չենք ունեցել, մյուսին տալով՝ մենք չենք ունենում.... ու էլի իմ անվերջանալի բազմակետերը....:)
Մարդիկ կան, առավոտները վեր կենալով առանց ծխելու յոլա չեն գնում: Իմ մոտ նույն դերը կոմպն ունի: Մինչև կոմպի դեմը չնստեմ, ոչ դաս կսովորեմ, ոչ տնից դուրս կգամ, ոչ էլ մի գործ կարամ անեմ: Յըխք, էլի դասերի անուն տվեցի…:[ Էսօրվանից օրը մի-մի գլուխ պտի կարդամ…:{ Հա, երեկ էլ հիշում եմ ոնց էի քնելուց առաջ տենչում մի քանի րոպեով կոմպի դեմը նստեի: Չստացվավ, որովհետև ախպերս դեմից չհելավ: Չնայած, գիտեմ, պտի նստեի ու անկապ մի քանի տեղ մտնեի, որտեղ որ ոչ մի բան չէի էլ գտնելու:
Զզզզզ… Ուրեմն էսօր բաղնիք մտնելուց հիշեցի, որ կողի սենյակում մի բան եմ մոռացել… Մտա, մի րոպեի չափ ման եկա, ման եկա, մի տուփ լուցկի վեկալա, գնացի… Մտա բաղնիք, մեկ էլ տենամ ինչ եմ վեկալել` լուցկի… Ու սկսեցի ենթադրել, թե իմ իմաստուն միտքը ինչի՞ ինձ ստիպեց լուցկի վերցնել, ու լուցկին ինչի՞ս ա պետք գալու… Լավ ա հետո հիշա ինչ էի մոռացել: Ուֆ, հելնեմ կարդալս սկսեմ…
Երկնային
17.01.2010, 21:56
Մեկ-մեկ էլ չեմ դիմանում… էս իմ անտանելի բնավորությունը, որ մեջս արթնանում ա էդ չվստահող ու չհավատացող ու կասկածող «ես»-ը, զզվում եմ իրանից, որ երբեմն մարդ սպասում ա, որ իրա արածից լավ կզգաս, որ հոգուդ խորքում մի լուսավոր բան լինի ու էդ իրանից թողած լուսավոր կետը լինի, բայց դու, չնայած, որ զգում ես, որ ինքն անկեղծ ա էդ ամենն ասում կամ անում, սովորության համաձայն չհավատացող դեմք ես ընդունում…
Սովոր ես, որ մարդիկ սուտասան են ու որ ամեն հարմար առիթով փորձում են դիմացինին հիմարի տեղ դնել, իսկ դու հիմար չես… ու հոգու խորքում գիտես, որ չի կարելի տենց, որ դու դիմացինի հետ տենց չես վարվում, էլ ու՞ր ա էդ կյանքի բումերանգը… կամ էլ վախենում ես, որ էլի կհիասթափվես, որ կհավատաս, ու հանկարծ էդ հավատդ էլի ոտքի տակ կտան…
Անտարբերության ա նման լինում… ու էդ պահին դիմացինի միջի եղած լուսավորը, որ թեկուզ իրանն էր, բայց ուզում էր քեզ տալ, որ քոնը լինի, քո մոտ լինի, կես ճանապարհին սկսում ա խամրել…
Ի՞նչ անեմ, որ երկու կես եմ լինում, որ էդ երկուսի պայքարն արդեն կոկորդիս ա հասել… չեմ սիրում ծայրահեղություններ, բայց իրանք իմ մեջ էնքա՜ն շատ են…
Ուզում եմ մարդիկ ավելի վստահելի ու վստահող դառնան…
Այս ի՞նչ է կատարվում հետս :D Թեմայի վերնագիրը գրված է «Սի՞րտ, թե՞ բանականություն», ես կարդում եմ՝ «Մի՞ս, թե՞ բուսականություն»: Վերջերս նման սխալներն ավելացել են մոտս:
impression
18.01.2010, 10:39
Առավոտյան շատ դժվար արթնացա: Տխուր ա պատկերացնել, որ մի ամսվա արձակուրդը բավականացնում է մի շաբաթ գործի գնալուց չզզվելուն: Տենց անհավես դուրս եկա տանից, ու քանի որ լավ ուշանում էի, տաքսի նստեցի: Տաքսիստը, իմ բախտից, էներգիայով լեցուն մեկն էր, խոսելու կարոտ: Ու սկսվե~ց... խոսեց, խոսեց, ես լուռ դիմանում եմ, մտքում անիծում բախտս ու հաշվում րոպեները, թե երբ եմ տեղ հասնելու: Մեկ էլ տաքսիստը կտրուկ թեման փոխեց:
- Իսկ դու գիտես, որ Աստված քեզ սիրում է, նա միշտ քեզ հետ է: Ապաշխարհիր և Նա... ևայլն, և այլն...
Էդտեղ արդեն չդիմացա. էդ ժամին մենակ էդ դոզան էր պակաս:
- Աստծու անունով, լռեք:
Ճանապարհի մնացած մասն անցավ երանելի լռության մեջ: Ես կիսաքնած էի, վարորդը` ապշահար:
Երեկ գիշերը ուղիղ կես ժամ գլուխս էի լվանում արախիսի կլեպներից :{
Մի քիչ առաջ ջինսիս հետևի գրպանից մոտ կես բուռ արախիսի կլեպ հայտնաբերեցի :)) Strangelittlegirl, Impression, Ամառու, ձեր արածը ձեր դուրը եկա՞վ :))
Դատարկություն
18.01.2010, 13:13
Միշտ խուսափել եմ համակարգչին անձնավորելուց ու միշտ վախեցել եմ... բայց միշտ հակառակն է լինում` միշտ անձնավորում եմ:
Սկզբում համակարգիչը օգնում էր մարդուն, սկզբում մարդը օգտագործում էր համակարգչին, հետո սկսեց անհանգստանալ համակարգչի համար, իր գիտակցության մեջ համակարգչին օժտեց գիտակցությամբ, սկսեց խոսել համակարգչի հետ, կիսվել նրա հետ, կիսել նրա հետ իր մենակությունը ու հակառակի պես համակարգիչը շատ լավ լսողի ու կիսողի դերում հանդես եկավ` ամեն բան լսում ու գաղտնի էր պահում, քո հետ տխրում, քո հետ ուրախանում... մարդը սկսեց խաղալ համակարգչի հետ, էստեղ էլ համակարգիչը դարձավ արդար մրցակից, որ ցանկացած դեպքում պարտվում է, եթե կուզես` կհաղթի, դու միայն ցանկությունդ ասա: Համակարգիչը կարող է ինչ-որ մտերիմ դառնալ, եթե կուզես ինքը ամեն բան գիտի, ամեն բանով կարող է օգնել` քո պատվիրած երաժշտությունը կերգի, քո ցանկացած ֆիլմը ցույց կտա, ինչ չգիտես կսովորացնի ու երբեք չի բողոքի: Երբ ինչ որ բան լինի համակարգչի հետ, մարդը ցավ կապրի: Համակարգիչը կստիպի, որ ժպտաս... թույլ կտա լինել մի փոքր այլ կերպ, թույլ կտա փոխվել... որոշների մոտ արդեն սեր է համակարգչի նկատմամբ, որոշները նույնիսկ սիրահարվում են համակարգիչներին...
Սկզբում մարդը օգտագործում էր համակարգչին, իսկ հիմա տպավորություն կա, թե համակարգիչն է սկսում օգտագործել մարդուն, այն, ինչ ի սկզբանե մարդունն էր, հետզհետե ձեռք է բերում անկախություն:
Մարդկային գիտակցության խենթությունը գուցե հասնի այն մակարդակին, որ մի օր մարդը կարթնանա որպես համակարգիչ...
[գրառումս էլ համակարգիչների էվոլյուցիայի շարունակությունն է... մարդը սկսեց մտածել համակարգիչների մասին]
Հ.Գ. լուրջ չընդունեք, անկապ գրառում ա:(
Ձայնալար
18.01.2010, 15:32
Ինչ որ մի բան էն չի, էսօր նոր գրառումներում նկատեցի «Մինչ կմտնես, բառ պահի...» թեման, պահեցի «գազանանոց» բառը, մտա տեսա վերջին հարցը. «ինչի՞ մասին ա մտածում գազանանոցի պահակը» :scare
Գյումրին դարձել ա Վենետիկ: Երեկոյան պիտի գոնդոլաս նստեմ, ու «Օ Սոլե Միո :russian» երգելով թիավարեմ տուն: Գլոբալ տաքացումը ամենաշատը Գյումրիի վրա է ազդել, դեռ ոչ մի անգամ հունվար ամսին ստեղ անձրև չէր եկել....
Հոգնած մեռնում եմ: Մարդ է՞լ երկուշաբթի օրով հոգնած մեռնի: Երգիրը երգիր չի:
Ungrateful
20.01.2010, 03:49
Երեկ, կյանքումս /կարծեմ/ 2-րդ անգամ լսեցի իմ մասին մի շատ օրիգինալ կարծիք` «Մեծամիտ»:
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա ասեմ, որ նման կարծիք եվս 1 անգամ լսել եմ 4-րդ կամ 5-րդ դասարանում, դասատուիս կողմից :) երբ կարծիք հայտնեցի իր ուսուցչական մակարդակի մասին :) :
Լավ, ինչևե:
Ուրեմն, երեկոյան մի պահ հիշեցի… հետաքրքիեց, թե ինչի՞ց ելնելով կամ ի՞նչ պատճառներով են մարդուն անվանում «մեծամիտ»:
Մի քանի տարբերակ միայն մտքովբս անցավ / ավել մտաբերելու ժամանակ չունեյի/:
Տարբերակ 1:
Կարծում եմ, ամենա տարածված տարբերակը, երբ կապ չունի թե ինչ «կոչում» են քեզ տալիս, կարևորը, որ դա արվում է, միայն տակ չմնալու, պատասխան տալու համար… ուղղակի, առանց պատճառ:
Մանավանդ եթե դա ասվում է, երկար շփումից հետո, որի ընթացքում երբևիցե չի ասվել:
Տարբերակ 2:
Ասվում է լրիվ տեղին, լրիվ ճիշտ, երկուսն էլ մի մակարդակի, մի խելքի մի ինֆորմացիայի տեր մարդիք են, որոնցից մեկը զգացել է, որ մյուսը` իր գլխից բարձր է թռնում… և անվանում է մեծամիտ:
Տարբերակ 3:
Երբ մյուսից պակաս գիտելիքներով, պակաս մակարդակով, պակաս խոլքով, ճաշակով…մարդը, տեսնելով լրիվ սովորական, բայց իրենից «լավ» մարդու, տեսնելով, որ նա իրեն ներկայացնում է ոնց կա, ցույց է տալիս իրեն լրիվ տեղին, լրիվ նորմալ, արանց չափազանցնելու… կարծելով որ չկա մեկը, որը իրենից խելացի է, և զգալով մյուսի առավելությունը, զարմանում է, չի հավատում և բնականաբար անվանում է մեծամիտ :unsure:
Պատճառները կարող են շատ լինել, թե ո՞րն է իրական պատճառը` հասկանալը մի քիչ դժվար է, բայց կան բացառություններ ;):
Էհ, էս բաժակով էլ խմենք անվանվողների և անվանողների կենացը… տեղին անվանվողներին` մի քիչ խելք, տեղին անվանողներին էլ` մի քիչ փող :)) :
Այսօրվա անձրևը ոնց որ ներքին ու զուսպ արցունքները լիներ հասարակության կամ մեր քաղաքի: http://mob396.photobucket.com/albums/pp47/MaryseDuke/smiley_raining.gif?t=1242086399
Թախիծով ու դրական ավարտի նկատմամբ անսասան հավատով: Հանգստություն ու լարվածություն, ... չի բացատրվում ներքին զգացողության դեֆորմացիան բառերով: Երջանկության զգացում, որ ժպիտ չի առաջացնում: Լաց, որ արցունք չի բերում: Մեղմ անձրև, որ կարելի է անտեսել, ինչպես կյանքից ստացած հարվածները կարելի է անտեսել; անհանգիստ անձրև, որ թաքցնում է իր հույզերը, հպարտ է... անտեսելն անմարդկային է...
Ungrateful
20.01.2010, 06:06
Ամեն անգամ, ֆեյսԲուք մտնելիս, ներվայնաում եմ:
Տեսնելով նոր նամակներիս մեջ, միայն Aftershock|Republic խմբի նամակները:
Կամ նամակագրագան կապով շփում չկա Ֆեյսում, կամ էլ նրանից է, որ ունեմ ընդամենը 40 ընկեր, և ակտիվ չեմ այնտեղ: Եսիմ :unsure
Բռնեմ դուրս գա՞մ էդ խմբից, ի՞նչ անեմ: unsure
Չէ, չեմ դուրս գա... միշտ էլ նոր նամակների 0-ից ավել թիվը հետաքրքրություն է առաջացնում, թքած, որ մենակ Աֆտերշոքն է ինձ հիշում: Կմտնեմ, ու իր անգլերենով գրված հրավերքներն ու անոնսները կկարդամ :beee :
Երեկ մեկն ինձ խորհուրդ տվեց, որ պետք չի հուսալքվել, որ մեր շուրջն էլ կան շատ դրական բաներ, իսկ ես ամբողջ գիշեր հուսալքությունից չեմ քնել, որովհետև ինձ հարազատ մի մարդու բալիկներին երեկ զրկեցին իրենց հորը յոթ տարի տեսնելու երջանկությունից: Հորը զրկեցին ընտանեկան ջերմ ընդունելությունից ամեն երեկո, երբ նա վերադառնում էր տուն, զրկեցին պուճուրի առաջին բառերը լսելու երջանկությունից, ու մեծ բալիկի արդեն փոքր-ինչ հասնուն քայլերը ականատես լինելուց:Դե արի ու խորհուրդն ընդունի
CactuSoul
20.01.2010, 14:36
Մտքովս անցավ… Ասում են՝ աղջիկները ականջներով են սիրում: Բայց հիմա արդեն նաև աչքերով էլ են սիրում… Ասենք՝ ինչ-որ մեսսենջերով աղջիկը խոսում ա տղայի հետ, էս տղան մի հատ ":լօվե" «զմայլիկ» ա դնում ու… էդ պահին ոնց որ էդ աղջկան համոզած լինեն, որ ամբողջ աշխարհն իրանն ա:D…
***
Մի խոսքով, կյանքը հետաքրքիր բան ա, մենակ թե շատ բան հասկանալ պետք չի, թե չէ կարող ա էդ հետաքրքրությունն էլ շտապ «գործուղես» գրողի ծոցը, կյանքդ էլ հետը:}:
Հ.Գ.
Կամ էլ պետք ա ավելի շատ բան հասկանալ, բայց էդ դեպքում հետաքրքրությունը տարրալուծվում ա կյանքիդ մեջ ու դառնում ա մի տեսակ հանգիստ երջանկություն, որ ոչ մեկից կախված չի: Իսկ էդ… դեռ չի ձգում մի տեսակ:think:
Հ.Հ.Գ.
Եսի՞մ:esim
Հ.Հ.Հ.Գ.
Անկապ ջան, դիմացի, սրանից ավելի անկապ գրառումներ էլ ես տեսել:oy:
Չեմ հասկանում՝ եթե մեկը քեզ դուր չի գալիս, ինչի՞ ես շփվում հետը: Դե «շփվել»-ը մի քիչ ճոխ ա ասված, բայց դե... Ի՞նչ պարտադիր ա, որ տեղի-անտեղի կպնես ամեն անգամ: Չես կարո՞ղ ուղղակի անտարբեր լինել էդ մարդու նկատմամբ, ու վերջ: Մանավանդ, որ երկու կողմն էլ տեղյակ ա միմյանց նկատմամբ վերաբերմունքի մասին :)):
Ես, օրինակ, չեմ շփվում էն մարդկանց հետ, որ ինձ դուր չեն գալիս: Եթե առանց պատճառի չեմ համակրում ուղղակի, նորմալ շփվում եմ հետը, եթե պետք ա լինում: Իսկ եթե պատճառ կա(:))), շատ պարզ ցույց եմ տալիս, որ էդ մարդը ինձ դուր չի գալիս... Համ վիրտուալում, համ էլ իրական կյանքում: Ու ընդհանրապես էդ մարդու հետ աշխատում եմ չշփվել, ոչ թե ամեն առիթով «կծել»:
Համ էլ ինչի՞ ա ամեն մեկին թվում, որ ինքը յուրահատուկ ա. էն, ինչ ինքն ա անում, ճիշտ ա ու արդարացված: Իսկ եթե հանկարծ նույն բանը ուրիշն անի, դա կլինի անիմաստ ու սխալ :esim: Հա, իհարկե, բոլոր մարդիկ տարբեր են, բայց նման են էնքանով, որ բոլորն էլ մարդ են: Ու ամեն մեկը իրա համար ճիշտ ա :': Բայց չէէ, ամեն մեկը մտածում ա, որ մենակ ինքն ա ճիշտ: Համ էլ մտածում ա, որ ինքը շաատ բան գիտի, իսկ ուրիշները հնարավոր չի, որ դրա մասին իմանան: Դե բոլորը չեն տենցը, ընդամենը մի խումբ, բայց դե... :)) Բայց էդ «մի խմբի» մարդիկ մտածում են, որ իրենք ամենագետ են, իսկ մյուսները իրենցից 10 հարկ ներքևում են գտնվում: Ու էդ "мания величия"-ն շատ հաճախ էնքան հանկարծակի ա ի հայտ գալիս, որ կողքինները չեն էլ նկատում :unsure:
Էս ո՞ւր հասա :': Ամեն ինչ խառնեցի իրար ((:
Ավելի լավ էր՝ պարապեի էսքան փիլիսոփայելու փոխարեն :}:
Վերջերս մեր խմբի աղջիկներից մեկը նշանվեց… Այս ամենի մասին իմանալուց հետո որոշեցինք խմբեցիներով հավաքվել ու էդ աղջկան մի նվեր գնել, ապա գնալ ինչ-որ մի տեղ… Համ էլ վաղուց, շա՜տ վաղուց (մոտ մի 5-6 տարի) իրար երես չէինք տեսել, խմբով չէինք հավաքվել::)
Վերջը, մի 9 հոգով (որից միայն ես ու ընկերս էինք արական սեռի ներկայացուցիչ) հավաքվեցինք, փող քցվեցինք, տվինք մեր խմբի Սվետիկին, որ մի հատ նվեր առնի Մարգուշիկի համար նշանդրեքի կապակցությամբ:
Ուրեմն՝ էս Սվետը գնում ա ու ինչ-որ ֆիրմային խանութից ինչ-որ թանկարժեք ներքնազգեստ ա առնում (շատ խելոք ա էհ, շա՜տ)…
Փաստորեն, ես ու ընգերս Մարգուշիկին (ով, իդեպ, 27 տարեկան է) իր նշանդրեքի առթիվ նվիրեցինք մայկա-տռուսիկ…:))
Քառորդ բաժակ թեյի գույն:
Մի կտոր լիմոն՝ շատ լավ քամած, ճզմած:
Մեկ գդալ շաքարավազ:
0.5 գդալ լուծվող սուրճ:
1 գդալ քացախ:
Տաք ջուր:
Շատ համով ա :)
Երկնային
21.01.2010, 02:50
Նենց եմ ուրախացել, որ ծնուդդ ա, իմ ծնունդին էսքան ուրախ չէի :oy ու ուզում եմ օրդ լավ ու ուրախ անցնի, ոչ թե գործի տեղը թթված մինչև առավոտ :noti Գոնե ձեր աշխատողներից մեկի համարն ունենայի, զանգեի միտք տալու, որ ամեն մեկը մի կենդանու շոր հագնի, քեզ շնորհավորի… սենց գաս, տեսնես մեկը նապոյա, մեկը արջուկ, մյուսն էլ խոզուկ :D Չնայած չես թողնում, որ քեզ տենց ասեմ, բայց քանի որ չես տեսնելու էս գրածս, արխային ասեմ՝ պո՜նչ :love :D Շատ եմ սիրում քեզ :love Գոհ եղի, որ մնացած ածականներդ հրապարակավ չեմ գրում :P:D Խմած չեմ, բայց խմածի հաշիվ ա :))
Տեսնես ինչքան պետքա հիասթափվեմ որ էլ ՈՉ ՄԵԿԻՆ չվստահեմ:( Հոգնել եմ, շատ եմ հոգնել::(
CactuSoul
21.01.2010, 20:29
Կարևոր չի՝ ինչից հիշեցի, բայց… մեկ-մեկ իմացածդ բաների մասին լռելը ավելի ճիշտ ա, քան դրանք բարձրաձայնելը: Ու խոսքս հենց գիտելիքի մասին ա, ոչ թե ինչ-որ մեկի կյանքի մանրամասների:
Ամեն բան ասելուց առաջ պիտի զգաս՝ ասել, թե չէ: Եթե ասել, ապա որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս:
Ասենք՝ գիտելիքներիդ շնորհիվ՝ մարդու մասին կարող ես շատ բան իմանալ՝ պարզապես նրան նայելով կամ հետը 2 բառ փոխանակելով, բայց միշտ չի ու նույնիսկ հազվադեպ ա լինում, որ պիտի դու դա էդ մարդուն ասես, այն էլ՝ գիտական ոճով, որ էդ մարդն իմանա, որ դու շատ գրքեր ես կարդացել ու դրանց հիման վրա հիմա իրեն ճանաչում ես բավականին լավ: Մանավանդ, որ «գիտութունով չալելը» էստեղ ոչ միշտ ա ճշգրիտ արդյունք տալիս:
Բայց համ էլ միայն մարդու մասին կարծիք կազմել-արտահայտելու մասին չեմ խոսում. շատ ավելի հաճախ ավելի անկապ դեպքերում են մարդիկ դրսևորում իրենց այդ «բնազդը»: Ու չես հասկանում՝ բնավորության գի՞ծ է, աչքի ընկնելու, ինքնահաստատվելու ձգտո՞ւմ, թե՞ դա այնուամենայնիվ ճիշտ բան է, ես եմ սխալ-սխալ բաներ մտածում… Ախր բոլորն էլ գիտեն, որ գիտելիքը լավ բան է, այն ունենալն՝ ավելի… Հա, երևի ես եմ սխալ:}, բայց, մեկ ա, ներվայնանում եմ:
Բա ինձ պետք ա՞ էս ինտերնետը, եթե դրա պատճառով առավոտվա նման հիստերիայի մեջ պիտի ընկնեմ: Տնից որ դուրս եկա, թարսի պես էլ լավ եղանակը միանգամից խփեց դեմքիս: Ոնց որ ապրիլի 3-ը լիներ: Բայց էդ մի քանի րոպե տևեց, փողոցում մառախուղ էր: Լավ էր:
Բայց ինձ պետք ա՞ էս ինտերնետը, հը՞: Պետք ա՞: Պետք չի: Ավելի կարևոր բաներ կան: Դրանցից հետո նոր պետք կլինի: Հաջող :bye:
Yellow Raven
21.01.2010, 23:28
Բանախ-Շտեյնհաուսի թեորեմ
Հան-Բանախի թեորեմ
Բանախի թեորեմ
.................................
5:)
Հերբրան-Գյոդել-Կլինիի ֆունկցիոնալ լեզու
Բեկուսի FP լեզու
Ծրագրավորման Lisp լեզու
.................................................
5:)
Գյոդելի համարակալում
Համապիտանի ֆունկցիա
Ճանաչելի ու կիսաճանաչելի բազմություններ
........................................................
?:(
Ատուուուուուուուուում եմ:[:[:[:[
Ձևն ա տենց: Եվ ոչինչ ավելի: Տենց էլ ա լինում. ո՞վ ա ասում, որ ամեն ինչի մեջ պետքա տրամաբանություն լինի, որ ամեն տեղ ինչ-որ բան կա: Քի՞չ են տարածքները, որտեղ դատարկություն ա տիրում: Ո՛չ, շատ են: Բայց դատարկությունը հարաբերական ա, որտև կատարյալ դատարկություն չի լինում երբեք, ոչ ոք երբևէ չի հանդիպել կատարյալ դատարկության: Հա՛, ձևն ա տենց, և առանց տրամաբանության. առանց տրամաբանության, բայց կոնկրետ պատճառով, բայց պատճառը կապ չունի, թե ինչպիսին ա. չլինի առաջինը՝ կլինի երկրորդը, չլինի երկրորդը՝ կլինի երրորդը, և սա ձգտում ա անսահմանության՝ դրական: Եվ չկա ոչ մի էական տարբերություն առաջինի և երկրորդի մեջ, առաջինի և երրորդի մեջ, նրանցից և ոչ մեկի մեջ չկա տարբերություն, այս ասպարեզում հայտնված պահին, իհարկե: Մեկ այլ վայրում սրանք միմյանց ընդհանրապես չեն նմանվում ոչնչով, և տարօրինակ ոչինչ չկա, ինչպես օրինակ՝ տարօրինակ ոչինչ չկա տրամաբանության բացակայության պարագայում: Բայց այս պատճառներից առնվազն մեկը պետք է լինի, անպայման: Ու կա: Հիմա փոքր-ինչ կոնկրետ՝ կա պատճառ, չկա տրամաբանություն, բայց պատճառն անպայման պետք ա լինի: Անխուսափելի ա: Իսկ միգուցե նաև տրամաբանությո՞ւնը չի բացակայում…
Հ.Գ. Անիմաստության շարունակվող մղձավանջը վերածննդին շատ մոտ է թվում, երբ սառցե պատից այն կողմ ես նայում, բայց տարածությունն անպայման աճում է, երբ ջերմաստիճանը ցածրին է ձգտում:
Երկնային
22.01.2010, 04:48
Ինչ հրաշալի բան ա մանկությունը… ու մանկության ընկերները… :love էսօր Սուրիկին ու Սոֆային էի հիշել, իրանց երևի տենց մի տասներեք տարի առաջ եմ վերջին անգամ տեսել… հիշում եմ ամեն ամառ, որ գնում էի տատիկիս գյուղ, իրանք էլ իրանց տատիկի մոտ էին գալիս, ու ամբողջ ամառ իրար հետ էինք անցկացնում… շատ հավես էր… հետո որ գնացին Ռուսաստան, կորցրեցինք իրար:
Էսօր հին նկարներն էի քչփորում, ու գտա մեր նկարներից, ու էնքան ուրախ էինք, սենց անհոգ… Ու պահի տակ ազգանունը հիշեցի, որոշեցի քչփորել օդնօն, ֆեյսբուքն ու կոնտակտը էն հույսով, որ կգտնեմ իրանց :oy օդնոյում ու ֆեյսբուքում չկար, բայց կոնտակտում մի տղա ճարեցի էդ անուն-ազգանունով, սենց վերցրել եմ էդ փոքր ժամանակվա նկարը ու փորձում եմ նմանացնեմ ունքերը, շրթունքները, դեմքի ձևը, ու նմանացրի… չգիտեմ էդ ուղղակի շատ էի ուզում նման լինի, դրա համար նմանացրի, թե իրոք նման ա… բայց նամակ գրեցի… ու անհամբեր սպասում եմ պատասխանին, որ տեսնեմ ինքն ա, թե չէ… ու կապ չունի, որ կարող ա ինքը չլինի, նենց ջերմություն զացի, որ տեսա էդ նկարը, ոնց որ իսկականից ինքը լիներ :oy
Լավ բան ա էլի ինտերնետը… :love
Հ.Գ. Ինձ մանկության ընկերների վրա տարել ա… :))
Լինել համբերատար՝ ինչի՞ համար:
Լինել լավատես՝ վատատես եմ ո՞ր:
Էնքան ուրախ եմ, որ հեռուն չտեսնող մարդ եմ: Աչքերս խելացի են: Երեկ նաուշնիկներ եմ նվեր ստացել ու վերգտել եմ այն, ինչ վաղուց փնտրում էի՝ երկոտանի իմ բազում կետերին, որոնք նույնիսկ կորելյացիայի պահանջ չունեն:
И никому нет конца, даже тем, кто не с нами
Наша песня с тобой в облаках
И пока ничего, ничего не случилось
Я вчера еще помнил, что жизнь не приснилась
Этой осенью стала она
И если вокруг одно лихо
И если кругом слишком тонко
Люби всех нас, Господи, тихо
Люби нас всех, Господи, громко
Иногда наша жизнь зарастает цветами
Это значит, мой друг, Он прошел между нами
Но увидеть его нелегко...
Լավատեեեե՜ս ու համբերատաաա՜ր:Կհետեւմ խորհրդիդ, շնորհակալ եմ նաուշնիկների համար:
Էնքան հաճելի զգացում ա մոտս, վաղուց չէի զգացել... Ինչքան էլ հոգնած լինեմ, ինչքան էլ սոված ու ծառավ, բայց էն զգացումը, որ նորից ես եմ իմ փողն աշխատում ամեն ինչ արժե ու նորից դեմքիս ժպիտ ա հայտնվում:) Սիրում եմ իմ գործը:love
Օրեր…… շուտ-շուտ թռեք, ուզում եմ ամառ գա, ուզում եմ ավատարիս նկարի օրերը կրկին վերապրել
Ambrosine
23.01.2010, 17:32
Կանգ առ, արև՜, շուտ մի շուռ գա՜,
Ես չեմ ուզու՜մ ծեր դառնալ,
Շուտ մի անցե՜ք, ջահել օրե՜ր,
Ես չեմ ուզու՜մ ծեր դառնալ...
http://letitbit.net/download/1878.cbad1ef8778e27e121f20758b/Astgh.MP3.html
Աստված իմ, էս վերջերս սոխ ուտելս ընենց ա բռնել::unsure Անընդհատ ուզում եմ ուտեմ, ուտեմ, ուտեմ, սօխ ուտեմ... Ասենք հասարակ պանիրով բրդուճ եմ սարքում, պարտադիր մի երկու շերտ ընենց հավեսով սօխ եմ դնում հետըըը :Դ Թարսի պես էլ մամաս վերջին անգամ ընենց էլ հաջող սոխ ա առել. հյութեղ, առողջ, հաստլիկ, ծլած չիիի, ուխա՜յ: :nyam Բայց դե ուտելն՝ ուտել, ասում եմ՝ տենաս ինչի՞ց ա... Դե ինձ ոչ մեկ չի ասել, բայց կարծում եմ, որ հատկապես ինչ-որ մթերքի հանդեպ, որ քաղցդ բռնկվում ա, ուրեմն ըդտէ մի բան կա (:ակունք_իմաստութեան), օրգանիզմդ դրա կարիքն ունի...մմմ... Կարո՞ղ ա Ց վիտամինի պակաս ա, դե որովհետև լիմոն էլ եմ շատ ուտում, ախխխ, սենց բռնում եմ ու հավեսովվ խած՝ կճեպով-մճեպով... Բայց էդ դեպքում խի՞ մասուրի սոկ խմելս չի գալիս, որ Ց վիտամին, ուրեմն Ց վիտամին... Բայց դե ամենակայֆը էն թթուն ա: Հետաքրքիր ա, սոխի համը թթու չի բայց, ոչ էլ առանձնապես կծու ա կամ դառը... Ի՞նչ համ ա, ընենց յուրահատուկ ա... Երևի կծուի առաջին ստադիան ա քաղցրի հետ խառնած:think Օֆֆֆ, այ մարդ, բա սենց էլ տնից դուրս գալ չի լինի, բա որ հանկարծ ակումբում հանդիպում կազմակերպեն: :scare Փֆֆֆ...:D Խա-խա-խա... Երկուշաբթի օրվանից էլ դասի: :ԴԴԴ :( Ի՞նչ եմ ասելու.
- Օ յեեեե, սոՂղղղաաան, ժը տ'էմ :Դ :D :D :D
Հ.գ. Կարելի ա գիշերը քնելուց առաջ ուտել: :think
Հ.հ.գ. Բայց մինչև գիշեր ո՞նց եմ դիմանալու: ://
Տենաս խի՞ եմ ես սենց ցրված, հը՞: Իզուր չի, որ տնեցիք հարցնում են տանից դուրս գալուց՝ դրամապանակդ վերցրե՞լ ես, հեռախոսդ հե՞տդ է, ֆլե՞շը... գլուխդ հո չմոռացա՞ր: :D
Անցյալ շաբաթ gtalk-իս կարգավիճակը Linux-ի տակ սարքել էի Invisible՝ ուզում էի մի հոգու հետ խոսելիս ուրիշների հետ չզրուցեի: Ու այդպես մնացել էր: Դրանից հետո զրուցակիցներս անընդհատ ասում են՝ կապից դուրս ես երևում զրուցելիս: Ես էլ խելոք դեմքով ասում եմ՝ Linux-ի տակ gtalk-ն այդպես է աշխատում: Այսօր միայն նկատեցի, որ Invisible եմ դեռ: Linux-ի տակ gtalk-ը չի սխալ աշխատում, Արսե՛ն, գլուխդ ա սխալ աշխատում (ցանկացած ՕՀ-ի տակ):
Գնամ, փոխեմ կարգավիճակս...
Հենց որ սկսվում է թարսությունը հիշում եմ անկապը....
Օրեր կան՝ հենց արթնանում ես, անկախ քեզանից արդեն տրամադրություն չկա ու մի քանի դրան նպաստող միջադեպեր են լինում ու ... ամբողջ օրը անցնում ա գերլարված, հիասթափությունների մի ամբողջ փնջի ներքո:
... ձյուն ա գալիս... մտածեցի դուրս գամ մի քիչ քայլեմ գուցե անցնի...ընդհակառակը.... բայց լավա գոնե եկավ. երա՜նի թե մեր հոգիներն էլ այս ձյան նման ճերմակ- ճերմակ լինի...
... ի՞նչ ենք անում երբ կոտրվում է արժեքային համագարգը...ուզում ես լացես... գոռաս... հարվածես... ճչաս... անիմաստ գնաս ու գաս, հոգումտ կատարվող փոթորիկը դուրս թափես... ու հետո հանգստացած նստես ու մի լավ լացես...
... լավա եկավ ձյունը... բայց ոչ մի բան էլ չմաքրեց...
murmushka
26.01.2010, 01:25
մեկ ամսից ավել է, ու դեռ չեմ կարողանում հանգիստ նստել , չմտածել ոչնչի մասին ու հասկանալ, գիտակցել ինչ եղավ, եղավ, թե չեղավ, գիտես ինչ եմ երազում, որ նորից գոնե մի քանի ժամով գնանք սունկ հավաքելու… Հա , հա, հենց սունկ հավաքելու, որ այդքան կռվով էի գալիս, ջղայնանալով ու փնփնթալով, հիմա երազում եմ դրա մասին, այնտեղ հանգիստ էր, իսկականից խախանդ, ոչնչի մասին չէի մտածում, մենակ սնկի, դե իսկ դու միշտ կողքիս էիր, այ իսկ հիմա չեմ կարողանում կենտրորնալ , հասկանալ, հիմա էլ մտքերս մի տեղից մյուսն են թռնում, տեսնես ոնց ես, իջավ ջերմությունդ, վաղը գնամ հարցազրույցի , թե չէ, տերընդեզի սինին ոնց զարդարել ............ ու լիքը նմանատիպ անկապ հարցրե, որոնք ինձ շեղում են, չեն թողնում մի պահ ուղղակի նստեմ ու գիտակցեմ, գիտակցեմ այն, ինչ տեղի ունեցավ մեկ ամիս ու մի քանի օր առաջ
էհ, գնամ քնելու, ամեն դեպքում վաղը կգնամ հարցազրույցի, միգուցե մի բան ստացվի, չնայած մոռացել եմ, երբ եմ դիմել ու կոնկրետ ինչ պաշտոնի համար
Cassiopeia
26.01.2010, 13:08
Երբեք էսքան անօգնական չէի զգացել ինձ :(
1945 թ. հունվարի 27-ին ԽՍՀՄ բանակը ազատագրեց Աուշվից-Բիրկենաուն` ամենախոշոր նացիստական ճամբարը, որտեղ, տարբեր գնահատականներով, սպանվել են 800 հազարից մինչև 5 միլիոն հրեաներ, ռումիններ, լեհեր և գնչուներ: 1945 թ. դրությամբ, ողջ էր մնացել ընդամենը 7 հազարը: Այդ օրը ՄԱԿ գլխավոր ասամբլեան հռչակել է որպես Հոլոքոստի հիշատակի միջազգային օր:
Այսօր ճամբարի տարածքում թանգարան է,
http://www.accd.edu/pac/faculty/rhines/images/Auschwitz-birkenau-main_track.jpg
որի այցելուներին ներկայացվում է այդ տարիների կատարվածը:
http://z.about.com/d/history1900s/1/0/f/7/auschwitz17.jpg
http://static.open.salon.com/files/auschwitz1249692479.jpg
http://www.annefrankguide.net/en-GB/content/gevangenen-auschwitz.jpg
Արևհատիկ
27.01.2010, 18:30
Երկար սպասված ձյունը եկավ :yahoo, իսկ ես հիվանդության պատճառով չկարողացա տնից դուրս գամ :cry
Քեզ մոռացա...ամեն անգամ տենց եմ ասում ու ինձ թվումա տենցա...չեմ գրում,չես գրում...ու արդեն ամսից շատա ես վիճակնա...ջղայնացած եմ վրադ նոր տարվա պահով,որ չգրեցիր,իսկ ես հիմարի նման սպասում էի,չնայած հոգուս խորքում կասկածում էի...ես քեզ շատ լավ գիտեմ,բայց չեմ ուզում ընդունեմ պարզ ճշմարտությունը...երևի էլ երբեք առաջվա պես չի լինի ոչինչ...բոլորը ասում էին սիրահարվել եմ քեզ,իսկ ես չէի հավատում,իսկ հիմա...կարոտել եմ...ուֆ՜, ոնց եմ հոգնել ես անորոշությունից,եթե միայն իմանայիր...այո,իրոք կարոտել եմ...իրոք որ իմ մոտ շատ ուշա ամեն ինչ տեղ հասնում,մինչև ես մի բան հասկանում եմ արդեն շատ ուշա լինում...
Տանել չեմ կարողանում ձյունը:
Էլի սուտի-մուտի եկավ, մխտռեց քաղաքը:
Կեղտոտ ձյունից ավելի զզվելի բան չկա:
:) հետաքրքիր է մարդ արարածը...ինչքան ժամանակ ա մտերիմ ընկերուհիս ուզում էր իր դասարանցիներին գտնել, ու քանի որ ինքը դեռ համակարգիչ չունի՝ էտ պատասխանատու գործը ես պիտի անեի: Ես էլ էնքան էի ասել էսօր- էքուց, վերջապես որոշեցի էսօր դա անել՝ իհարկե իր օգնությամբ: Հիմա մենք՝ երկուսով, նստած նայում ենք անուն -ազգանուններով, ու ում ընկերուհիս հիշում ա կամ նկարից ճանաչում՝ գնում ենք հյուր՝ բնականաբար իմ անվան տակ: Կարելի է ասել, սա իմ առաջին ճանապարհորդությունն էր էս կայքում ու լինելով պասսիվ օգտվող կայքից, ինքս էլ ինձ համար պարզեցի, որ գտնել մարդուն էտքան էլ դժվար գործ չի: Մի խոսքով. ես կողքից դիտում էի, թե ընկերուհիս ոնց է ամեն մի նկարի հետ հիշում իր անցած օրերը, ոնց ա ընկնում երջանիկ հիշողությունների գիրկը, անգամ մի քանի հոգու նկար տեսնելուց ու նրանց ահագին փոխված ու ծերացաց ներկայացնելուց հետո՝ ինքն էլ լացեց....հա ի դեպ նշեմ, որ մենք որպես հարգանքի նշան նկարներին տալիս էինք գնահատականններ, բայց միայն այն նկարներին, որտեղ կային զույգերը միասին կամ ընտանիքով ;), մեկ էլ տեսար երկրորդ կեսը պատերազմ սարքեց ;):D
... հիմա իմ ընկերուհին վաղուց գնացել ա իր տուն, իսկ ես հերթով հյուր եմ ընդունում՝ մանրամասնորեն բացատրում, որ ում կողմից եմ լիազորված ես գործն անելու ու բարին ցանկանում: Բայց էսքանի մեջ գիտե՞ք ինչն էր խոխմա... իմ ընկերուհու փոխարեն ես եմ գնահատականներ ստանում նկարներիս... այ թե կպցնելու կպցրեցի: Էսքան ժամանակ էստեղ եմ էտքան գնհատող չեղավ, ոնց որ ես մի օրվա մեջ...:P:D
Դպրոցական տարիներին դասընկերներից ոչ մեկի հետ չընկերացա: Երևի պատճառն այն էր, որ ես բոլոր դասընկերներիցս տարբերվում էի, իմ ու իրենց հետաքրքրությունները ոչ մի տեղ չէր համընկնում: Իրենց դուր էր գալիս ֆուտբոլ խաղալ, իսկ ինձ դուր էր գալիս Մարիո ու մոնոպոլիա խաղալ: Իրենք կարող էին ժամերով քննարկել Ռոբոկոպը, Սուպերմենն ու Բեթմենը իսկ ես նույն կերպ ժամերով կքննարկեի Թոմն ու Ջերին, Առյուծ Թագավորն ու Նու Պագաձին: Իրենք գիրք չէին կարդում, իսկ ես առանց գրքի ոչ մի տեղ չէի գնում, կարդում էի միշտ ու ամեն ինչ - սկսած հեքիաթներից ու արկածային գրականությունից, վերջացրած հանրագիտարաններով ու բառարաններով, մեկ մեկ նույն գիրքը մի քանի անգամ էի վերընթերցում: Դասարանցիներիցս ամենամոտը երևի թե Բամբիռի Նարեկի ու Արմանի ու իրենց ընկեր Սեդրակի հետ էի, բայց միևնույնն է, ընկերներ չէինք: Յոթերորդ դասարանում դպրոցս փոխեցի. նոր օտար դասընկերներ ու էլի ոչ մի նոր ընկերներ: Կապը առաջին դպրոցիս դասընկերների հետ կտրվեց, միայն ժամանակ առ ժամանակ Նարեկին ու Արմանին եմ տեսնում, բարևում, հարցնում որպիսիությունը ու վերջ:
Մի քանի օր առաջ ոմն Մուշեղ Ֆեյսբուքում ինձ ավելացրել էր որպես ընկեր: Ֆեյսբուքում պատահական ընկերներ աշխատում եմ չունենալ, միշտ հարցնում եմ ճանաչում ենք իրար թե ոչ, երբեմն առանց հարցնելու անտեսում եմ ընկերանալու առաջարկը: Մի քանի օր անց արդեն որոշել էի Մուշեղին էլ անտեսել, հետո միտքս փոխեցի: Նայեցի պրոֆիլը պարզվեց երեք ընդհանուր ընկեր ունենք, որոնցից երկուսը հեծանվորդներից էին, նկար չուներ, ոչ մի տեղեկություն իր մասին չկար: Ամեն դեպքում հարցրի որտեղից ենք իրար ճանաչում, միանգամից պատասխան եկավ.
- Էս դու դասարանցիներիդ մոռացե՞լ ես: :))
Հիշեցի, ոնց կարող էի չհիշել Մուշեղին: Չնայած նույն տարիքի էինք, Մուշեղը մեր դասարանից ամենաբարձրահասակն էր, բոլորիցս ավելի մեծ էր երևում: Խելացի էր, բայց լավ չէր սովորում, 6-րդ դասարանում գրեթե դասի չէր հաճախում, որովհետև ընտանիքով ուզում էին ԱՄՆ տեղափոխվել: Փորձեցի հիշել Մուշեղի դեմքը, բայց չստացվեց, պետք ա գնամ հին նկարներս քրքրեմ: Պարզվեց, ԱՄՆ տեղափոխվելը հաջողվել էր, 1997թ-ից Մուշեղը ապրում ու սովորում է ԱՄՆ-ում:
Մուշեղը սկսեց հիշեցնել մյուս դասարանցիներիս, անուն ազգանուններով, իրենց կատարած գլուխգործոցներով: Մի մասին այդպես էլ չկարողացա հիշել, բայց մեծ մասին հիշեցի: Հիշեցի կողքս նստող Նազելիին, ով առաջին դասարանում մի քանի անգամ ուզեցել էր զուգարան գնալ, բայց դասատուն չէր թողել, ինքն էլ տակն էր անում: Հիշեցի զույգ եղբայրներին - Արամին ու Աշոտին: Արամն ու Աշոտը երկկողմանի որբ էին, 5-րդ դասարանում գնացին Հնդկաստան, հետո Ֆրանսիա ու էլ չվերադարձան: Հիշեցի Բադիկյան Անդրանիկին, մեր դպրոց եկավ երրորդ դասարանում ու տառերը լրիվ չգիտեր: Հիշեցի Ֆրունզիկին, ում բոլոր դասատուները անխնա նեղում էին: Հիշեցի Հռիփսիկին, ոնց կարող էի իրեն չհիշել, ինքը մեր դասարանի «սումոիստն» էր, չաղ ու կռվարար, բոլոր տղեքին նեղում էր :D Մուշեղն ասաց, որ մի քանի անգամ ինձ «փրկել» էր Հռիփսիկի բռունցքներից, բայց անկեղծ ասած ես նման բան չեմ հիշում, Հռիփսիկը միշտ էլ իմ հետ լավ հարաբերությունների մեջ էր եղել: :D Երևի էստեղ ինձ մեկ ուրիշի հետ ա խառնել:
Հետաքրքիր էր, որ Մուշեղը նույնիսկ դպրոցական տարիներին ինձ միշտ օտար է եղել, բայց մեր զրույցի ժամանակ հարազատություն զգացի...:) Ուզում եմ մանկությունս հետ բերել, թեկուզ մի օրով... :(
Պարզվում ա, ամեն առավոտ երբ ես աշխատանքի եմ գնում, եղբորս երկու տարեկան աղջիկը իմ բարձի վրա ինձ համար կոնֆետ է դնում: Բայց հետո չի համբերում, մինչև ես աշխատանքից հետ գամ ու ինքն ա կոնֆետը ուտում :love :))
Այսօր այնքա՜ն ուրախ օր եմ անցկացրել :love
Նախ միաժամանակյա բացակայությունից հետո կրկին վերադարձա իմ սիրելի Ակումբ :love :oy
Կարդացի շատ կարևոր նամակներ :love:oy ։ Կարդացի ընկերներիս և ուրիշների գրառումները։ Մի քանի նոր բաներ սովորեցի, նոր բաներ հասկացա, մի քիչ ուրախացա, մի քիչ տխրեցի, բայց Ակումբյան ընդհանուր տպավորությունները բարի և ուրախ էին :)
Հետո այսօր հանդիպեցի մանկության ընկերներիցս մեկին՝ Ձյաննային (ես իր անունը փոքր ժամանակվանից հենց այսպես եմ գրել :)) ) ում 22 տարուց ավել է ինչ չէի տեսել։ Պատկերացնում եք, վերջին անգամ իրար տեսել ենք 6-7 տարեկանում, երբ իրենք մեկնում էին արտասահման ու այդ բաժանման պահին երկուսս հոնգուր–հոնգուր լաց էինք լինում։ Իսկ այսօր մի պահ իջա քաղաքի կենտրոն և փողոցում պատահական տեսա մի աղջկա, որի հայացքը էնքա՜ն հարազատ էր, էնքա՜ն ջերմ.... Ինքը իմ ամենամտերիմ ընկերներիցս մեկն էր։ Բոլորին թվում էր, թե մենք քուր ու եղբայր ենք։ Նույնիսկ մի անգամ մեկը իր պապայի վրա մուռ ուներ, ու ինձ բակում բռնեց ականջներս քաշեց։ Դա կյանքումս առաջին անգամն էր, որ ինչ որ մեկին խփեցի գոտկատեղից ներքև.... :)) Ու այդ օրը ինձ այնքա՜ն լավ էի զգում, որ կարողացել եմ պաշտպանել ոչ միայն իմ ընկերոջս, բայց նաև իր պապային :apeape
Իսկ հիմա ընկերս արդեն մամայ է դարձել: Շատ գեղեցիկ մի աղջիկ ունի և սպասում է երկրորդին։ Ասում են էլի աղջիկ է լինելու (վա՜յ ոնց եմ սիրում աղջիկ երեխա :love ) Ամուսինը Հոլանդացի է, բայց Ձյաննան պնդում է, որ տեսնեմ էլ, չեմ հավատա, որովհետև շատ վարժ խոսում է հայերեն և շատ է սիրում Հայաստանը։ Ինքն է կամովին ցանկացել մի քանի ամսով գալ այստեղ և հետո եթե ստացվի վերջնական տեղափոխվեն։ Վաղը ընտանիքներով պիտի հանդիպենք....
Ի՜նչ հետաքրքիր ու լավ բան է այս կյանքը... :):oy:love
Կա երկու հանգամանք որոնց դեպքում կինը անհանգստանում է.
1.Երբ իր վրա ուշադրություն են դարձնում
2.Երբ իր վրա ուշադրություն չեն դարձնում
...հետաքրքիր է կանանց քանի՞ տոկոսն է տատանվում էս երկու տարբերակների մրջև և քանի՞ տոկոսն է ապրում ոսկե միջին մակարդակում :) :think
Վերջին փողոցային կռիվը տեսել էի մի հինգ տարի առաջ։ Իսկ էն ինսունականների սկզբներին օրը մի քանի անգամ էի տեսնում, հիշո՞ւմ եք ինչքա՜ն տարածված երևույթ էր :[
Երկար ընդմիջումից հետո, այսօր կրկին ականատես եղա փողոցային ուժեղ ծեծկռտուքի.... :(
Մարդիկ գոռում էին՝ «խուլիգաննե՛ր», ոստիկանները էկան կոխին մեքենաները ասին՝ «հեսա հալներդ կտեսնեք»։
Խուլիգանություն.... հը, ծիծաղս է գալիս։ Երբ փողոցում երկու հոգի իրար փխում են կոչվում է խուլիգանություն, բայց երբ բազմահազարանոց ամբոխի առջև, որտեղ մեծ-մեծ փողեր են պտտվում էրկու հոգի ռինգում իրար տալիս սպանում են էտի արդեն կոչվումա բոքս, սպորտ.... ու էտ միլիցիքն էլ կանգնած կարգուկանոն են պաշտպանում, հը....
Իրոք ամեն ինչ հարաբերական է.... Կամ էլ՝ crazy, crazy, crazy world
Տեր Աստված... ինչի՞ ենք քեզ հիշում մենակ ծանր կացության ժամանակ...
...խնդրում եմ օգնիր էտ փոքրիկին, պահապան եղիր... ինչի՞ ես կյանքի ու մահվան շեմին կանգնած այդ անմեղ հոգու վրա դրել այն մենակ հաղթահարելու պատասխանատվությունը... էնպես եմ ուզում առաջ գնալ, բայց վախենում եմ... ուզում եմ մնալ նույն կետում, անիմաստ դոփել՝ մենակ թե առաջանալով սև իրականությունը չբացվի...խնդրում եմ օգնի՛ր անմեղ հրեշտակիս...
impression
01.02.2010, 14:20
Ուզում եմ վերապրել նախկին կյանքերիցս էն մեկը, ուր մենք միասին խխունջ ենք ուտում, քնում` ծառերին, երբ չունենք կոմպ, ու մեր անունները արտասանվում են ուլտրաձայնային ազդանշաններով: :)
Երկնային
01.02.2010, 22:13
մեկ-մեկ ոնց եմ ուզում թողնել ամեն ինչ ու փակվել ինքս իմ մեջ… ու ուզում եմ էդ պահին դուռը չթակես… բայց դու երբեք չես հարցնում, ուզում ես միշտ տեսնես ինչ եմ անում ես էդ փակ դռնից էն կողմ, իսկ ես չեմ ուզում տեսնես, որ լաց եմ լինում… որովհետև էլի ասելու ես, որ չպետք ա քիթ-մռութ անեմ, որ ուզում ես միշտ ուրախ ու երջանիկ տեսնել ինձ… իսկ ես ուզում եմ մեկ-մեկ էլ թույլ լինել… ի՞նչ կլինի, չէ՞ որ չեմ խնդրում՝ դու էդ պահին իմ ուժը լինես… ուղղակի թույլ լինեմ, հետո էլի ուժեղ կլինեմ, դու ինձ գիտես… ու կժպտամ ու կատակ կանեմ… ու կուրախանամ, որ եկել ես… բայց ինձ իմ սենյակը շատ ա պետք…
Վայ, նենց կուզեի ժամանակը առաջ տալ… Հիմիկվա վիճակը դուրս չի գալիս, մի տեսակ ամեն ինչ կիսատ ա, անկապ ա :(: Լավ չի հիմա... Ուզում եմ, որ հիմա երկու տարի հետոն լինի... Էդ ժամանակ լավ կլինի երևի... Թե չէ հիմա... Ուֆ :(: Չնայած ժամանակն էնքան շուտ ա ացնում, որ չես էլ հասցնում աչքդ թարթես... զգում ես, որ ոչ մի բան չես հասցնում...
Մի տեսակ ինքնամփոփ եմ դարձել էս վերջերս... Ավելի ճիշտ՝ գնալով ավելի ինքնամփոփ եմ դառնում... Ընդհանրապես կենսուրախ մարդ եմ, լավ ընկերներ ունեմ... Ու ինձ շատ դժվար ա տխուր տեսնել... Բայց էդ կապ չունի ինքնամփոփ լինելու հետ: Ուֆ, էդ էլ լավ չի :(... Էդ երևի նրանից ա որ լրիվ իրարից հեռու մարդկանց հետ եմ շփվում, ու ահավոր չեմ սիրում շրջապատները խառնել... Չէ, դրանից չի... Եսի՞մ, չգիտեմ...
Վայ, ոնց չեմ սիրում բացասական լիցքեր հաղորդող գրառումներս... Բայց ի՞նչ անեմ, ուրիշ տեղ չունեմ արտահայտվելու... Ուրիշ տեղ չեմ ուզում... Ստեղ լավ ա, ստեղ սիրում եմ... Բայց էլի չեմ կարող մինչև վերջ ասել էն, ինչ ուզում եմ... Ու ուրիշ ոչ մեկին էլ չեմ ասի... չեմ ուզում... Ասում եմ, չէ՞, ինքնամփոփ եմ դարձել... (((
***
Էս ինչ լավ բան էր ֆեյսբուքը )) Գրանցվել եմ, բայց ոչ մեկին չեմ ասել, նույնիսկ քրոջս )) Ընկերներ էլ չունեմ, ու ինձ էլ ոչ մեկ չի գտնի, որովհետև անձնական տվյալ/նկար չունեմ: Ստեղ չի երևում, որ հյուր ես գնացել... Ամենաշատը էս ա դուրս գալիս... Թե չէ տանել չեմ կարողանում օդնոյում հյուր գնալը, ներվայնացնում ա...:( Հա, ես ներվային եմ :(:
Ուղղակի ծանոթներիս էջերն եմ գնում, նկարներն եմ նայում... Նոր նենց ուրախացա, որ նենց ծանոթ գտա, որ օդնոյում չկար... չնայած հաճախ եմ տեսնում, բայց մի տեսակ տրամադրությունս բարձրացավ...
Հմմ... գնամ քնե՞մ... :think
Վաղը պիտի էլի նենց բան անեմ, որ չեմ ուզում... ստիպված եմ... Ինչի՞ հնարավոր չի, որ ամեն ինչ իմ ուզածով լինի... Ախր ես էնքան էլ շատ բան չեմ ուզում... Ախր ես լիքը բան եմ անում, որ ինձ հարազատ մարդիկ, մոտ մարդիկ իրենց լավ զգան... նույնիսկ երբ ինձ հազարից մեկ նեղացնում են, ես աշխատում եմ երբեք նույն ձևով չպատասխանել... Ուֆ :(: Չնայած էս կապ չուներ վաղվա անելիքիս հետ...
***
Լավ կլինի... :)
Ինչ-որ դռան դիմաց սպասում ես մեկին, ով պետք ա դուրս գա այդ դռնից, սպասում-սպասում ես, թե երբ պետք ա դուռը բացվի, վերջապես դուռը բացվում ա, բայց դուրս եկողը նա չի, ում սպասում ես:
Մոտենում ես խանութին ծխախոտ գնելու, հաշվում ես փողերդ, մոտդ մի հատ 5000 դրամանոց ա ու կոպեկներ, հաշվում ես կոպեկները, 440 դրամ, ծխախոտն արժի 400 դրամ, լավ ա, հինգ հազարանոցը չես մանրի, մտնում ես խանութ. «Ինձ մի տուփ այսինչ ծխախոտից տվեք», տալիս են ծխախոտը. «Խնդրեմ, 450 դրամ»:
Առավոտյան մի կերպ քնից արթնանում ես, պետքա դուրս գաս, բայց հավես չունես, բայց միևնույնն ա, պետքա դուրս գաս, նայում ես պատուհանին՝ մթնշաղ ա, անձրև ա գալիս:
Տանից դուրս ես գալիս, շտապում ես կարևոր տեղ, փողոցն անցնում ես ու նկատում, որ ինչ-որ բնական կարիք իրեն հոգալու առիթ ա տալիս:
Գիշերը քնից արթնանում ես, ծարավ ես, ծեռքդ տանում ես մահճակալիդ կողքը, վերցնում ես բաղձալի շիշը, որը դատարկ ա:
Սառը քամին անձրևի կաթիլները շպրտում ա դեմքիդ, ցուրտ ա, վազելով մտնում ես սրճարան, հասնում սրճարանի ամենածայրում գտնվող միակ ազատ սեղանի մոտ, մոտենում ա մատուցողը. «Գիտեք՝ այդ սեղանը պատվիրված ա»:
Էլի սպասում ես ինչ-որ մեկին, երկար սպասում ես, մտովի պատկերացնում ես, թե ճանապարհի որ մասում ա մոտավորապես, և քիչ ա մնում, որ դիմացի մայթում կտեսնես նրան քո ուղղությամբ քայլելիս, և այդ պահին զանգում ա հեռախոսդ. «Արդեն պատրաստ եմ, հենց հիմա դուրս եմ գալիս»:
Կայֆ ա, չէ՞:D
Մեկ-երկու շաբաթից դասերը կսկսեն, շաբաթը գոնե մեկ անգամ Երևան եմ գնալու, Երևանում ապրել երբեք չեմ սիրել, բայց Երևան գնալ շատ եմ սիրում, էնքան քաղցր հիշողություններ ունեմ Երևանի հետ կապված՝ ստացած մարդկային ջերմության առումով, կարեկից լինելու, հոգատարության առումով: Մեզ մոտ համոզմունք կա, որ Երևանում ռայոնցի ուսանողների նկատմամբ այլ վերաբերմունք կա, սառնություն կա, վերևից նայել կա… Երևի կա, որ մարդիկ ասում են, երևի մի բան զգացել են էլի, բայց իմ բախտը այդ առումով բերել է, դեռ նոր Երևան եկածս ժամանակ այնքան օգնություն, ընդառաջելու ցանկություն եմ տեսել, շշմելու բան էր, ամանահասարակ օրինակը, որ կարող եմ բերել, երբ մեկին ճանապարհ էի հարցնում, քիչ էր մնում մինչև իմ ուզած տեղը հետս գային, որ ճամփին չմոլորվեմ, ինչքան ընկերներ եմ ձեռք բերել, որոնց մարդկային վերաբերմունքի առումով հսկայական պարտքեր ունեմ, մի տանը վարձով էի մնում, քիչ չի վարձը չէի հասցնում ամիսներով տալ, դեռ մի բան էլ փող չեղած ժամանակ պարտքով փող էի ուզում ու երբեք չէի մերժվում, մի տան էլ վարձով մնում էի, տանտիրուհին ամեն գալով ասում էր՝ էրեխեք, ճաշը ո՞նց եք եփում, զոռով դասից հետո կանչում էր իր տուն, որ համալսարանի ու բժշկականի միջև էր, որտեղ մենք էինք սովորում, հացավորում, նոր թողնում, որ իջնենք մեր վարձած տունը… Վերջը, ահագին բաներ էլ կան, որ հիմա շատ երկար կլինի, որ պատմեմ, կամ էլ շատ անձնական… Ու որ ասեմ ինձնից էր գալիս մարդկանց այդ լավ վերաբերմունքը, որ ես կազմավորված անձնավորություն էի, որ ռայոնցու տպավորություն չէի թողնում, էդպես չէր, էնքան գիքոր էի այդ ժամանակ… Մի խոսքով, սիրում եմ Երևանը, այնտեղ ապրող մարդկանց, բայց Վանաձորը ավելի շատ եմ սիրում…
Ընկերության օրն ա էսօր, փաստորեն: Լավ բան ա ընկերությունը: Իսկական ընկերությունը: Իսկական ընկերը: Ու դժվար, բայց հզոր բան ա ընկեր լինելը: Լինելը, ունենալը չէ: Ձեր կենացը, իմ ընկերներ, ես ձեր ցավը տանեմ: Միշտ իմացեք, որ անկախ ամեն ինչից, անկախ չհասկացված դիպվածներից ու տհաճ երևույթներից, անկախ ակնհայտ սխալից ու թաքուն մտածմունքներից, անկախ էն լավից, որ կարող էիք անել ու չեք արել ու անկախ էն բացթողումից, որ կարող էիք չանել, բայց արել եք, անկախ ձեր սեփական ձեռքերով դրած ցանկապատից կամ (թեկուզ) իմ մեղքով առաջացած անդունդից՝ դուք իմ ընկերներն եք: Իմացեք, որ միշտ կա մի մարդ, ում վրա կարող եք առանց տատանվելու հույս դնել, առանց վարանելու՝ հենվել, ասել (չխնդրել) ու ստանալ: Իմացեք, որ դրա դիմաց ոչ մի բան անելու, փոխելու, փորձելու կարիք չկա: Որովհետև շահամոլ կերպով արած լավությունը անեծք ա: Որովհետև անպայման չի, որ լավը մենակ լավի պատասխանը լինի: Որովհետև ոխ պահելը ընկերոջդ հետ չի բերի, ու զոռով պոկած ընկերությունն էլ թույն ա: Ու որովհետև դուք իմ ընկերներն եք: Էն մարդիկ, ում մասին միշտ մտածում ես, ում միշտ պատրաստ ես օգնել, ում միշտ կարող ես հասկանալ: Ում մասին միայն լավն ես հիշում, որովհետև էդ լավը ուժ ա տալիս ու օգնում ա քեզ: Դու քեզ մարդ ես զգում քո՛ ընկերական վերաբերմունքից ընկերոջդ նկատմամբ, ոչ թե հակառակը: Դու՛ ես ապրում քո սկզբունքներով, քո համոզմունքներով, քո կյանքով, ոչ թե ուրիշից մուրած ընկերության թելերն են տիկնիկի նման շարժում քեզ, տիկնիկի նման ապրեցնում: Ու եթե մեկին ընկեր ես համարել, ինքը մնում ա ընկեր. միշտ, ցանկացած դեպքում, ցանկացած տեղ: Որովհետև ընկերոջդ դավաճանելիս դու նախ ինքդ քեզ ես դավաճանում: Որովհետև ամեն պատահական մարդու դու ընկեր չէիր կարող համարել: Որովհետև «ընկեր» բառը նաև պարտք ա, որ պիտի տաս: Մենակդ: Առևտուր չկա: Դու պատասխանատու ես միայն քո՛ խղճի առաջ:
Մարդկանց մի տիպ կա, որ երբ միայնակ ես լինում իր հետ, ասում-խոսում, հարցնում են… Ու ոչ միայն հարցնում են, նաև հարցուփորձ են անում, «խոսացնում են»…:))
Իրենց թվում է, թե «խոսացնում են», իսկ դու, քեզ «տուպոյի», անհասկացողի ու խրտվիլակի տեղ դրած, իրենց հարցերին պատասխանում ես: Պատասխանում ես, խոսում ես «ամենայն մանրամասնությամբ». ասում ես այն, ինչ իրենք են ուզում լսել:))
… Հա, ինչ էի ուզում ասել… Ուրեմն սրանք սովորաբար իբր «ընկեր» կամ առավել հաճախ իբր «կամեցող» մարդիկ են: Սովորաբար ընկեր-ընկերուհի կոչեցյալներն են, սերիալանիստ հարևանները, վայ բարեկամներն ու քեզնով ու քո հաջողություններով իբր ուրախացող գորընկերներդ: Մարդիկ են, ովքեր իրականում երբեք քո հաջողություններով չեն ուրախանում: Էս էն նույն մարդիկ են, որոնց քյալլում բանսարկություններից, ինտրիգներից կամ պարզապես բամբասանքի հերթական «զոհի» մասին մտքերից բացի, այլ մտքեր շա՜տ քիչ են ֆռֆռում::)))) Հըլը փորձի՝ սենցի ոտքը տրորես (թեկուզ փորձի, քո համոզվելու ու տվյալ օբյեկտին ուսումնասիրելու, գնահատելու համար)… կուտի քեզ, կհոշոտի, կխժռի…:))
Մի տիպի մարդիկ էլ կան, որ էլի շատ են հանդիպում շրջապատում՝ թաղում, քուչում, ինիստուտում, աշխատանքի վայրում, ովքեր անգրագետ են, բացարձակ տուպոյ (IQ~0): Սրանք սովորաբար «լա՜վ պապաների» կույս աղջիկներն են, ովքեր թաղից, քուչից, մանկապարտեզից, դպրոցից ու ինիստուտից մինչև աշխատանքի վայր քարշ են գալիս պապայի փողերով, ծանոթներով ու քյալ մամայի «սերիալապեդիկյուրանիստ» խորհուրդներով, ինչպես նաև լա՜վ տեղ պսագված քվոր ախմախ ցուցումներով… Ասենք՝ քո հետ միայնակ լինելու, զրուցելու, տարբեր բաներից խոսելու ընթացքում, իրենց պահում են իրենց նորմային ահագին մոտ (այսինքն՝ գրեթե չեն թաքցնում, որ իրենք տուպագալովի են): Նույնիսկ խորհուրդներ են հարցնում, հարցեր են տալիս (հարցեր, որոնց պատասխաններն իրենց կույս կիսագնդերը ունակ չեն գտնելու): Բայց… վայը տարավ միասին ընկաք լուրջ մարդկանց հետ մի տեղ ու… էստեղ ինքը դառնում է խելոք ու էս ազգի հըմար ահագին տանջված մեկը՝ նահատակ, սրամիտ, տաղանդավոր, հանճարեղ, Պագանինի, դա-Վինչի… վոբշեմ…:)) Հասկացաք:
Ափսոս միայն, որ այդքան «տաղանդը», «խելքն» ու «գործը» արտահայտվում են միայն ու միայն աչքերի իբր ամեն ինչ հասկացող արտահայտությամբ հայացքով նայելով դեսուդեն ու գլխի խիստ կասկածելի «հասկացող» ու խելացի մտքի հեղինակի հետ միշտ համակարծիք տմբտմբոցով… :))
Սրանք սովորաբար ժամանակի ընթացքում իրենց սպառում են: Դե, պապան էսօր կա, վաղը չկա… Ու սկսում են ապրել, գոյատևել ու հասնել նպատակներին մարմնի որոշ մասերի ճիշտ օգտագործման միջոցով
Հա, հիմա կասեք՝ էս ի՞նչ էր:
Եսիմ՞…:)))
Enigmatic
04.02.2010, 01:10
Այսօր՝ամսի չորսին, լրանում ա իմ ու Գանձիս 1 տարին, որ միասին ենք: Անչափ ուրախ եմ, որ դու կաս պստոս ու իմ կողքին ես: Իրոք որ իմ գանձն ես: Սիրում եմ քեզ շաաաաաատ:love
Երկնային
04.02.2010, 01:48
Երբ մարդ ինքն իրա մասին վատ կարծիքի ա արտահայտում, միշտ հավատում եմ իրան: :)) Եթե ինքն ասում ա, որ վատն ա, որ գեշ ա, որ անգրագետ ա, որ փնթի ա, որ նախանձ ա, ու տենց լիքը բան… հա, հավատում եմ… գուցե ինքն էդ պահին տենց ասում ա, որ դու սկսես հետ համոզել ու ասես՝ վայ չէ՜, ի՞նչ ես ասում, դու տենցը չես, դու լավն ես, վատը չես… :) բայց էդ ամեն ինչը զրո ա, խաղ ա… ինքը հենց տենցն ա: :P Էդ ա օրենքը… Երբ որ դիմացինն ասում ա՝ ես քեզ արժանի չեմ, էլի ճիշտ ա ասում, ինքը նույնիսկ չգիտի, թե ինչքան մեծ ճշմարտություն ա ինքը ասում, ասում ա ասելու համար, անկապ էլի, բայց եթե ասեց, ուրեմն իրոք արժանի չի ;)
Չգիտեմ էս ամեն ինչը ինչի գրեցի… ուֆ անկապ ջան, մենակ դու ես ինձ դիմանում :D
Հ.Գ. բայց մեկ ա ուզում եմ :love :love սմայլիկներից դնեմ… :oy
Cassiopeia
04.02.2010, 16:23
Էլի գործի եմ ու էլի համարյա պարապ նստած: Հեչ բան չի փոխվել անցյալ տարվանից, մենակ էն, որ ես հիմա մի հրաշաբալիկ ունեմ:
impression
04.02.2010, 16:32
երբեք գազի պլիտայից սիգարետ մի կպցրեք
խանձված մազերի հոտ ա գալիս հետո :))
Էս վերջերս մի տեղ կարդացի, որ տղամարդիկ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես դավաճանում են կանանց, իսկ կանանց մեծ մասը եթե ֆիզիկապես չէ ապա կյանքում գոնե մեկ անգամ հոգեպես հաստատ դավաճանում է...:( ու կապ էլ չունի կարա դա լինի Ալ Պաչինոն, կարա լինի հարևան Վալոդը... Այ քեզ... մտածեցի թեմա բացեմ, բայց հետո համոզվեցի, որ եթե անգամ տղամարդկանց մեջ գտնվի մի ազնիվը ու ասի, որ ինքը դավաճանում է, ապա կանանց մեջ հաստատ չի լինի մեկը ով բարձրաձայն կասի. հա ես գոնե հոգեպես դավաճանում եմ...;)
բայց կան մարդիկ՝ իգական ու արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր իրենց կյանքում ունեն թեկուզ մտքում մեկին ով երբեք իրենց չի լքում, ում նկատմամբ համակրանքը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում, ում հետ երազում են, ում հետ խոսում են, ում հետ կիսվում են: Նա կոչվում է հատուկ մարդ:Նա կա ռեալում ու մնում է ռեալում, պարզապես կողմնակի աչքից միշտ ծածուկ է:Ում անգամ կյանքի մայրամուտին չեն ասի, որ ամբողջ կյանքը իր կողքին է եղել հավատարիմ ընկերոջ պես...
... ինքս էլ տվեցի ինձ այդ հարցը...իսկ հարցս մնաց անպատասխան...:P
Դատարկություն
04.02.2010, 21:12
Էս վերջերս օրերը շատ տարօրինակ են ու միշտ ինչ-որ իրականության ոչ իրականությունը հաստատող բաներ են հանդիպում:
Մտածում եմ, եթե ես այսօր զգամ, տեսնեմ, լսեմ նույնը, ինչ երեկ, ուրեմն կլինի ես երեկ եմ վերադարձել: Նստած եմ համակարգչի դիմաց. նույն պատուհաններն են բացված նույն տեղադրությամբ, նույն գույները, լսում եմ նույն երգը ինչ-որ երեկ էի լսում ու դրան նախորդող օրը, շոշափում եմ ստեղնաշարի ստեղները, զգում եմ նույն սենյակի հոտը, խոսում եմ վիրտուալում նույն մարդկանց հետ ու տանը մենակ եմ: Փորձում եմ մտածել նրա մասին, ինչ մտածում էի երեկ, ստացվում է. զգում եմ նույնը, ինչ երեկ: Ուշադրություն չեմ դարձնում մանրուքներին, որ չզգամ տարբերությունը, ամենին նայում եմ մակերեսորեն: Ու վերադառնում եմ երեկվա օրվան, ո՞վ էր ասում թե ժամանակի ցանկացած կետ վերադառնալ հնարավոր չէ: Այսօրը դառնում է երեկ. քանի որ վաղն էլ էսպես կպատահի ու ստիպողական դեժավյուներ կապրեմ, վաղը կդառնա երեկը կամ էլ այսօրը: Էսպես մտածելով ժամանակը ոնցոր թե շատ արագ է ընթանում, օրերը անցնում են, բայց խոշոր փոփոխություններ չկան: Ժամանակը կանգ է առնում: Ու սկսում եմ կասկածել. իրականությունը ո՞ր մեկն է` նա, որ ես տեսնում եմ, լսում, շոշափում, թե նա, որ իմ մտքերում է, իմ մտքերի իրականությունը գուցե ավելի իրական է, քան իրական իրականը: Դրա համար էլ խառնվում եմ իրար, հետո մտածում եմ, որ էդ ամենը մտածողության սխալ դատողությունների արդյունքա, բայց կասկածում եմ, չեմ ուզում հավատամ իրականությանը...
Մենակ երևի մեր հնադարյա մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող ազգում կհանդիպի իր փեսայի (քրոջ ամուսնու) հետ մի շաբաթվա մեջ երկրորդ անգամ լեվի գնացող իզվռաշեն գյադա:
Տեսնես գոնե երկու աղջիկ են վերցնու՞մ, թե՞ խնայողություն են անում, մեկին վերցնում… նա դվայիխ…:D
Իմ ձյունը նորից երջանկացրեց ինձ...այսօր ամբողջ օրս որոշել եմ փողոցում անցկացնեմ,իմ ձյան հետ...նույնիսկ չեմ վախենում որ նորից կհիվանդանամ...ես երջանիկ եմ...ենքան եներգիա կա մեջս,ուզում եմ խաղամ եդ պուպուշ ձյան հետ...շատեմ սիրում...իմ կյանքնա...
Yellow Raven
05.02.2010, 14:08
Թե ասա ով հավես ուներ հելներ էսքան ձյուն մաքրեր ու հիվանդանար:(
Արևհատիկ
05.02.2010, 15:47
Էսօր էս ինչ հրաշք եղանակ ա: :love Ճիշտ են էլի ասում, որ տրամադրությունը եղանակից ա կախված:
Առավոտյան աչքերս բացեցի, տեսա քաղաքը ամբողջությամբ ճերմակել ա, ու մի տեսակ պայծառացա: :yahoo Նայում եմ ու հիանում, մի կեղտ չկա քաղաքում: Ուրախացա, որ էս եղանակին պիտի գնամ ինստիտուտ, բայց հետաձգեցին ինստիտուտ գնալը: (հիշում եմ առաջին կուրսում ոնց էինք խաղում ինստիտուտի բակում, էդ ժամը ազատ էինք: Լրիվ մեզ էին նայում զարմացած: Հաջորդ ժամին էլ չնստեցինք, որովհետև լրիվ ջուր էինք եղել :love)
Ես էս հրաշքը չեմ կարող բաց թողնել ու ընկերուհուս հետ պայամանավորվել եմ, որ դուրս գանք վայելենք էս ձյան փաթիլները: Դրսից էլ գամ, որոշել եմ` էրեխեքին հավաքելու եմ իջնեմ դուրս ձնագնդիկ խաղանք, ձնեմարդ սարքենք: :hahax:
Վաղուց ա սենց հնարավորություն չեմ ունեցել մանկությունս հիշելու :love
Մենք ապրում ենք համարյա թե ոչինչ չհասկանալով մեզ շրջպատող աշխարհի մասին։
Չենք մտածում, թե ո՞ր մեխանիզմն է ստեղծում արեգակի լույսը, որը ապահովում է մեր գոյությունը Երկրի վրա։
Չենք մտածում ձգողականության ուժի մասին, որը թույլ չի տալիս, որ մենք ընկնենք բաց տիեզերք։
Մեզ չեն հետաքրքրում ատոմները, որոնցից մենք բաղկացած ենք և որոնց կայունությունից կախված է մեր կյանքը։
Բացի երեխաներից, որոնք դեռ այնքան «խելացի» չեն, որ նման հարցեր չտան, մարդկության մեծ մասը չի էլ մտածում, թե ինչու է բնությունը այսպիսին, որտեղից է առաջացել տիեզերքը և արդյո՞ք այն միշտ գոյություն չի ունեցել։
Չի՞ կարող արդյոք ժամանակը հակառակը պտտվել և այնպես լինի, որ հետևանքները ընկնեն պատճառներից առաջ։
Արդո՞ք մարդկային բանականությունը ունի անհաղթահարելի սահման։
Նույնիսկ լինում են երեխաներ, որոնց շատ հետաքրքիր է թե ինչ տեսք ունեն տիեզերական սև խոռոչները, ո՞րն է աշխարհի ամենափոքր մասնիկը։
Ինչո՞ւ ենք մենք հիշում անցյալը և չենք հիշում ապագան։
Եթե առաջ ամեն ինչ քաոսի մեջ էր, ապա այդ ինչպե՞ս եղավ, որ սկսեց կարգուկանոն տիրել։
Ինչո՞ւ ընդհանրապես գոյություն ունի տիեզերքը։
Շատերին նման հարցերը դուր չեն գալիս, քանի որ դրանք մատնացույց են անում մարդկային հասկացողության սահմանափակ լինելուն։
Իսկ եթե ձեզ էլ դուր չեկավ այս գրառումը, ապա ես մեղք չունեմ, պարզապես այս խոսքերը արտագրել եմ աշխարհահռչակ ֆիզիկոս, գիտնական Սթիվեն Հոքինգի (http://en.wikipedia.org/wiki/Stephen_Hawking)՝ «Ժամանակի համառոտ պատմությունը (http://en.wikipedia.org/wiki/Brief_History_of_Time)» գրքից։
Ես շատ եմ սիրում կարդալ նման մարդկանց մտքերը աշխարհի և կյանքի մասին։ Ու հիմա մոտս հենց այսպիսի տրամադրություն է և ուզում էի այսպիսի մի գրառում անել։ Իսկ այս խոսքերը բառ առ բառ կարծես թե հենց այն են, ինչ ես ուզում էի ասել։
Ու մի բան էլ իմ կողմից։ Գիտե՞ք ինչու մարդիկ չեն հետաքրքրվում այս հարցերով։ Քանի որ իրենք ունեն շատ ավելի լուրջ հարցեր՝ ուրիշի տակը փորել, անմահական թուղթ՝ փող ձեռք բերել, սեփական անձը հաստատել, և սրանց նման առօրյա այլ «լուրջ» հոգսեր....
Էնքա՜ն եմ սիրում մեքենայով գնալ... ճանապարհը էնքա՜ն է խորհրդավոր...
... երկու օր է ձյուն է գալիս: Մի ժամանակ՝ երբ դեռ փոքր էի, ու չէի հասկանում, թե ինչի՞ են մեծերը բողոքում ցրտաշունչ ձմեռներից ,ինքս էլ շատ էի սիրում ձմեռը: Էն ժամանակ՝ հենց գալիս էր ձյունը, էտպես էլ մնում էր մինչև գարուն ու ամեն անգամ նոր ձյունը խնամքով նստում էր հնի վրա... հիշում եմ, որ ես էլ՝ մնացած երեխաների նման, ամբողջ օրը անց էինք կացնում սահնակ քշելով, տուն էինք գալիս լրիվ սառած ու մեծ հավանականությամբ, որ պիտի հաստատ հիվանդանանք: Հիշում եմ, թե ոնց էին սառցե լուլաները կախվում մեր տան տանիքից ու էնքան էր սառում գետինը, որ մեր տան մոտի նեղ կածանով անցնելուց անպայման ընկնում էինք: Շատ ժամանակ աղ էին մերոնք լցնում, որ մի քիչ հալեր՝ ինչը նեղանալու պատճառ էր դառնում, որովհերև մենք՝ փոքրերս ուզում էինք անընդհատ ընկնել, անգամ համաձայն էինք ջարդ ու փշուր լինել, մենակ թե խաղանք: Էլ չէինք հասկանում, որ դրանով մեր ծնողների համար ֆինանսական ու հոգեկան լիքը խնդիրներ էինք առաջացնում: Էն ժամանակ, փողոցի ձյունը տրակտորներով էին մաքրում... մենք էլ սկսում էինք հիմա էլ գոռալ գոչելով մայթերի ձյան մեջ թավալ տալ: Ու հիշում եմ, թե ինչպես ամեն առավոտ, տան բակերից դուրս էին գալիս պապաիկները՝ ամենքը մի բահ ձեռքներին և ջանադրաբար մաքրում էին՝ յուրաքանչյուրը իր տան դիմացը... ու մեկ էլ կտեսնեիր ամբողջ թաղը բահավորներ են...:)
... իսկ հիմա :(... ձյունը դեռ չեկած հալվում ա... ու երեխեքի ծիծաղն ու քրքջոցը, գոռուն - գոչյունները լսելու հաճույքը մենակ մի քանի ժամ ենք վայելում... ասում եմ վայելում, որովհետև մանկական քրքիջ ես արդեն քանի տարի փողոցներում շատ հազվադեպ եմ լսում, իսկ երբ հանկարծ լսում եմ, ակամայից ինքս էլ եմ ժպտում, ուրախանում եմ...
...ամբողջ քաղաքը կորել էր լոպոպի մեջ, մենակ երկու տեղ էր, որ լրիվ հալվել էր, էտ դեռ քիչ է ասֆալտն էլ լրիվ չոր էր... ու գիտեք ի՞նչն էր զարմանալի. էտ երկու մասում էլ գերեզմաններ են... արևի ճառագայթները ընկնում են ուղիղ գերեզմանների ու նրան հարակից տարածքների վրա... այ քեզ, բան ճապոնացիները երևի կխնդային, որ մարդիկ տունը կառուցել են արևմուտքում, իսկ գերեզմանները արևելքում... հայի խելք... սարքում՝ նոր են ջոկում թե ճիշտը որն էր..
Ամեն ինչ ոնց որ դբա լավն ա գնում, ամեն օր խրախուսող, հույս տվող էնքան լավ բաներ են լինում, որ չնայած էական դեռ ոչինչ չի եղել, բայց անընդհատ ոգևորվում եմ, համոզվում, որ կյանքը լավ բան ա, ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել, ու եթե էս պահին դեռ ոչինչ լավ չի, հաստատ լավ ա լինելու:)) Էս նորվա դրածս սմայլիկի պես լայն ժպտալու էնքան առիթներ են լինում, որ չեմ հասցնում բերանս փակեմ, էլի ժպտում եմ:))
Արևհատիկ
08.02.2010, 21:34
Մի շաբաթից դասերս սկսվելու են: Հիմա մի տեսակ ոնց, որ ներսումս 2 հոգի լինեն իրար դեմ պայքարում: :8
Մի կողմից մտածում եմ, որ չեմ ուզում դասերը սկսվի, որ հիշում եմ ինչ ծանրաբեռնված պիտի լինեմ: Ընդամենը 2 ամիս ա մնացել ու էդ 2 ամսվա ընթացքում լիքը գործ ունեմ անելու, որ դեռ չեմ էլ սկսել: :(
Մյուս կողմից էլ անհամբերությամբ սպասում եմ դասերի սկսվելուն: Վերջ ի վերջո վերջին կիսամյակն ա, որ պիտի գնամ, ուզում եմ ինչքան հնարավոր ա շատ ընկերներիս հետ շփվեմ :love: Ու, որ հիշում եմ էլ չեմ գնալու ինստիտուտ, ընկերներիս ամեն օր չեմ տեսնելու, մի տեսակ հուզվում եմ:
Եվ վերջում գալիս եմ էն եզրահանգման, որ չեմ ուզում դասերս սկսվի ոչ թե նրա համար, որ լիքը գործ կա, որ չեմ ուզում ծանրաբեռնված լինեմ, այլ նրա համար, որ չեմ ուզում ավարտեմ: :8 :oy
...Այսօր կրկին դաս հարցրեցի այդ մանչուկին: Անցյալ անգամ ասաց, որ չի սովորել ու չմոտեցավ գրատախտակին, խոստացավ հաջորդ դասին պատասխանել: Ու հիմա կրկին պատրաստ չէ: Միտք եմ անում, թե ի՞նչն է պատճառը, ախր խելք ունի, կարող է, գիտեմ...Ասում եմ, դե լավ, եկ օգնիր պաստառը կախենք գրատախտակին: Ուզում եմ որևէ կերպ կապել դասին: Վարանում է…հոնքերը կիտում, բայց կամաց-կամաց դուրս է գալիս նստարանի ետևից: Նստում է վերջին նստարանին, ու մինչ մոտենում է՝ զգում եմ, որ գլուխն ավելի է կախում: Ակամա ես էլ եմ նայում իր նայած ուղղությամբ՝ դեպի քարշ տվող ոտքերը: Փոքր ոտքերին անցկացրած մեծ կոշիկները՝ թաթերի մոտ լայն բացված բերաններով, ասես լեզու հանած լինեն վրաս: Մաշվածությունից կոշիկների գույնն անգամ չէր տարբերվում: Հիմա հասկացա գրատախտակին չմոտենալու պատճառը ու այնպիսի մրմուռ զգացի ներսումս…Արագ մի պատճառ մտածեցի՝ ետ ուղարկելու իր տեղը: Զանգի ձայնի հետ բոլորը դուրս վազեցին, իսկ նա նստած մնաց իր տեղում: Քիչ անց կամացուկ մոտեցավ վառարանին, երևի տաքացնելու թրջված ու սառած ոտքերը: Հետո իմացա, որ խնամքի կենտրոնից է, թեև ունի և մայր, և հայր: Խեղճ երեխա… Ողջ օրը մտքիցս դուրս չեկավ… Ինչ դժվար է այս կյանքը, ու ինչքան շատ են այդպիսի երեխաները…Անարդար է…:(
Այսօր իմացա, որ ինձ ծանոթ աղջիկ է մահացել գազի թունավորումից, 8 տարի միասին էինք սովորել, նույն դասարանում, նույն կուրսում: Անընդհատ փորձում եմ մտքերս մի ուրիշ բանի վրա շեղել, բայց չի ստացվում, անընդհատ իր մասին եմ մտածում: Ինքը դեռ այնքան գեղեցիկ էր, այնքան երիտասարդ ու այնքան շատ պլաններ ուներ...
Անցում է պետք կատարել կյանքի տխուր պահերից ուրախ պահերին: Էս Անկապին էնքան եմ սիրում, բայց էրեխեք, ուրախությունից էլի անկապացեք:)
Էսօր իմացա, որ դասարանցիներիցս մեկը պսակվել է, մյուսին էլ տղա է ծնվել, անունն էլ Արտյոմ են դրել: Դե, բալիկ, քեզ երջանկություն ու անհոգ կյանք: Պապան ու մաման քեզ սպասում էին:
Ներսես_AM
09.02.2010, 00:42
Կատյան գրեց, էն Կատյան, որ գալիս կողքս նստող պուպուշ աղջկա հետ թաքուն հանդիպում ա անում, ինձ սկի չեն էլ ասում :beee
ես էի ուզում նոր գրեի, սենց վիճակներում մոտս հակառակ էֆֆեկտն ա առաջանում, ուզում եմ ծիծաղամ, կներեք :(
այ էս վիդեոն էի ուզում տեղադրեի, մինչև Մանոնի գրածը կարդալը երևի տեղադրեմ վսյո տակի
http://www.youtube.com/watch?v=yR0lWICH3rY
Լուսաբեր
09.02.2010, 00:50
Ուրախ բաներից :yahoo
Արդեն ահագին ժամանակա ուրախությունից ցնծում եմ :oy Ախր ես էնքան շատ էի իրեն սպասում, ախր նենց գեղեցիկ պահեր ես ապրում, երբ վերջապես երազանքիդ մոտ ես լինում... Դեռ երկար ժամանակ պետքա սպասեմ, որ վերջը հրաշքը տեղի ունենա, բայց ասում են, որ այնքան կարճ կտևի…Ամեն դեպքում անհամբեր եմ, արագ եմ ուզում անցնեն ամիսները, եղանակները...
Երբ կլինի գա վաղը ու ես նորից լսեմ քո սրտիկի բաբախը ու էտ հրաշք զգացումով որոշ ժամանակ ապրեմ մինչը հաջորդ անգամը:love Արդեն էնքան շատ եմ սիրում քեզ, էնքան նոր երազանքներ են կապված քեզ հետ...
Կյանքս վերաիմաստավորվումա ու զգում եմ, որ էսքան կարճ ժամանակում ավելի հասունացա ու իրերին սկսում եմ այլ տեսանկյունից նայել:
Կյանքը շատ հետաքրքիր ու գեղեցիկա մարդիկ :vaii:
Էս իիի~նչ անկաաաապ առավոտա....... թվում է, թե այսօրվա գործերն
էնքան էլ շատ չեն, բայց հասցնելու մի երևելի ցանկություն էլ չկա...
անըմդհատ հորանջում եմ...
տատիկս էս դեպքում ասում էր. <<բալա, քեզ աչքով են տվել>>: Իիի~նչ իմանամ,
գուցե և այդպես է,
այսօրվա վերջում կերևա` տատս էս հարցում էլ էր գիտակ թե չէ..
պարզապես էն որ օրվա սկզբում արդեն գիտես որ ձ անգամ մարշռուտկա
ես նստելու ու մեկ ու կես ժամից
ավել մեջն ես լինելու, էլ ոչ մի բանի հավես չի թողում...
Նենց եմ զզվում էս մառշռուտկեքից.....:[
Մնաց 4 օր հերթական՝ այս անգամ դաժան առաջադրանքի կատարման ժամկետի ավարտին , երկուշաբթի օրը կա՛մ վահանով , կա՛մ վահանի վրա:
Կապույտ երկնքում ճախրող ծիածանե հրեշտակներ, երկնակամարից թափվող աստղեր, որոնք այնքան հեռու են, բայց և ձեռքիս փայլող լուսատտիկների նման մոտիկ…
Երազանքների նուրբ հայացքով անցավ այդ մի րոպեն, ներիր, ես ուղղակի երազում էի:
Անահասկանալի զգացմունքներ, խենթ հայացքներ, անբառ մտքեր, անձայն խոսքեր, անհուն երազանքներ:
Մի քիչ նեղվեցի, այս ամենն իրականությու՞ն: Ես կապրեմ, ես ուզում եմ մնալ: Թող լինի այնպես, ինչպես, որ պետք է: Ես ուզում եմ գտնել իմ հարցերի պատասխանները, որը ճանապարհ կբացի դեպի նոր աշխարհ: Ես սիրում եմ այս րոպեն, ես կապրեմ տեսնելու համար, թե ու՞ր ենք մենք հետո գնալու: Չէ՞ որ մարդիկ շատ հեշտ են հեռանում:
Պարենք, ուրախանանք, թեկուզ թշնամիների հետ: Թռչենք շատ բարձր, որ չմրսենք, ջերմությամբ լցվենք միմյանց հանդեպ: Ես ուզում եմ շնչել, ես կշնչեմ:
Թող, որ ասեն լուսնի տակ ոչինչ հարատև չէ…
Տեսնես՝ Զիգմունդ Ֆրոյդ ձյաձյան ո՞նց կվերլուծեր բնիկ հայկական «Արա դե էս ձմեռը ե՞րբ ա պրծնելու, է՛» բռնաբարո արտահայտությունը:
My World My Space
09.02.2010, 19:08
Չեմ կարողանում աշխատել......
Հազար հատ կիսատ գործեր ունեմ,այդ թվում նաև պետական, բայց գործ անելս չի գալիս, աշխատանքի չեմ գնում արդեն երկու օր ա.....
Ուզում եմ պառկեմ, պառկեմ ու ոչինչ չանեմ..... փորձեցի ակումբում գրառումներ անել,առաջին իսկ գրառմանս համար ստացա տուգանային միավոր Դայանայի կողմից....:( հավեսս փախավ.... Մուսաս էլ արդեն մի 5 օր ա մենակ ա թողել ինձ.... սպասում եմ, չգիտեմ թե ինչի.....
Աշխատանքից զանգում են, կան հարցեր, որոնց պետք ա լուծում տամ..... երրորդ անգամ զանգեցին, չվերցրեցի, հանգիստ եմ ուզում....:[ դեռ լավ ա, որ ինձ աշխատանքից հեռացնել չեն կարող......
Հիշեցի Սարոյանին... "Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է.....",
պառկել եմ ու ՏՆՏ-ով նայում եմ մի տափակ սերիալ,որից կյանքում 5 րոպե նույնիսկ չէի նայել....
Լճացում..... խեղդվում եմ.... մի բան ասեք.....:this
Դե որ հարցնում ես, ուրեմն ասեմ: Լճացումը կյանքի ամենաիմաստավոր երեւույթն է: Այդ ժամանակ դու անում ես այն, ինչի մասին վաղուց ես երազել: Մի վախեցիր լճացումից, շարունակիր վայելել կյանքիդ այդ կարճ լճացումը, որովհետեւ լճացումից հետո աճ է ենթադրվում:
CactuSoul
09.02.2010, 20:09
Էն "All That Jazz"-ում, է՞, երբ նոր մյուզիքլի սցենարն են կարդում… այ հիմա ինձ լրիվ Գիդեոնի պես եմ զգում…
Չէ, ինֆարկտ չի:D, ուղղակի ես ակումբում հիմա՝ ոնց որ Գիդեոնը ֆիլմում էդ ժամանակ: Ըտենց զգացողություն ա:think:
Անձրևի ձայնը ներվերս քրքրում ա:
ոչ մի տեղ էլ լավ չի, ոչ վիրտուալում, ոչ էլ ոչ վիրտուալում, սաղ տեղը բողոքում են, մեկից մի դրական բան չլսեցի: Այ մարդ, էս կյանքում մի լավ բան չկա: Ֆու տը: Թեմա բռնեմ ու բացեմ` կյանքը հիասքանչ է ու սաղովդ մտնեք մի հատ դրական կետ պտիչկա անեք կյանքից ու ես էլ հավեսով կարդամ: Դեպրեսիա... ճգնաժամ... ընդդիմություն... տրամադրություն... զարգացում... լճացում... մդա...նեուժելի անկում: Լավ ա լինելու:)) Չհավատաք:))
Քիչ առաջ մի քանի ամսվա վաղեմության գրառումներս էի կարդում::) Ակումբցիներից մի քանիսը ու մի քանիսն էլ «շնորհակալություններով» փորձում էին համոզել, որ ցանկություններով առաջնորդվելը, հաշվի չառնելով, թե այդ ցանկությունների իրագործման ճանապարհին քանի հոգու «վրայով կանցնես», ճիշտ է ու… օյ, ռոմանտիկ ու սիրուն: Ու էդ ամեն ինչը հասկանալի, ընթեռնելի է միայն էդ մի քանիսի պայծառատես ուղեղներին, մասամբ էլ հասկանալի է էն «շնորհակալություն» տվողների ուղեղներին:)): Իսկ որոշ մակերեսային գյադա-գյուդի համար (որոնց մեջ մտնում եմ բնականաբար նաև ես) ընդհանրապես անհասանելի է, անհասկանալի, բարդ ու խորը էդ ամեն ինչը հասկանալը…:))
Չնայած, մյուս կողմից էլ բուն խնդիրն այստեղ ոչ թե բանավեճն էր, այլ ինչ-որ մեկին կրկին վրայերթի ենթարկելը (սովորություն ա, չէ՞) մի քանի հոգով՝ դեմքերով::))
… Հիմա ինչ էի ասում…
Տեսա՞ր, աղջիկ ջան… Տեսա՞ր, որ ես ճիշտ էի… Համոզվեցիր, չէ՞… Բա՜:
Իսկ «շնորհակալություն» հայտնողներին թախանձագին խնդրում եմ «շնորհակալության» կոճակը սեղմելուց առաջ ոչ թե նայել գրառման հեղինակի մականվանը, այլ ընդամենը կարդալ գրառումը: Թե չէ՝ ոնց որ ընտրությունների ժամանակ քաղաքական գովազդին մասնակցող ծախու մտավորականներից լինեք… :))
My World My Space
10.02.2010, 20:23
Ժողովուրդ ջան կարող ա իմանաք Դայանան մեքենա ունի՟.......
Ուզում եմ մի քանի տուգանային միավորներ դասավորեմ իրա համար.....
օրինակ` ապակիների անհարկի մգեցում....Փակ ճանապարհով երթևեկ, չթույլատրված թեմայում, օյ, կներեք տեղում վազանց...... շատ չէ մի 30-40 միավոր......(ՀՀ դրամով)
My World My Space
10.02.2010, 20:56
Նոր Սահյան էի կարդում.......Համո Սահյան.....
ոնց որ իմ մասին գրած լիներ, իմ զգացածով.
Ես տքնեցի համառ
Ես տքնեցի անդուլ,
բայց իմ չարչարանքը
Զուր անց կացավ.
Ես եզ էի ծնվել
Լոկ ամոլի համար,
Բայց... մաճկալը եզ էր.
Չհասկացավ.......
Հզոր ա չէ՟.......
Չգիտեմ` ձեր մոտ պատահել ա, թե չէ, բայց պատկերացրեք` ինչ ահավոր ա, որ ամբողջ օրը չկարողանաս մի բառ արտասանես. գործի տեղը, փողոցում, տանը... ահավոր բան ա, չնայած` մի քիչ զվարճալի: 2 օր ա` չեմ կարողանում խոսալ, ձենս կտրվել ա:D Սենց բան չէր եղել մոտս, նենց անսովոր ա:) Մենակ չասեք` մեղր-մուղր, կարագ, կաթ, եսիմինչեր կեր, խմի :[ Վաղը երևի ավելի լավ կլինեմ:)
Էսօրվա օպերատիվ աշխատանքները հասան իրենց նպատակին: Ընտանեկան քննչական խումբը պարգևատրվեց խորոված կարտոֆիլով: :)) :love Շատ համով էր:
Չբռնե՞մ, օպերատոր դառնամ: :}:D Նկատի ունեմ ոստիկանության աշխատակից, նման մի բան: :)
Հ.Գ.Դայուշը մեր ընկերն ա: Անուկը մեր ընկերն ա, ու մոդերները մեր ընկերներն են: Շնորհակալ լինենք կատարած բոլոր աշխատանքների համար: ;) :love
...քայլեր եւ հույսեր
կախաղան, մերկ մարմին ու լայն բացած աչքեր
քրքիջ ու թիթեռի խենթ պար...
...հեռուներում կորչող դաշտեր, խորհրդավոր լեռներ,
քամու գրկում պարող ժապավեն:
անիվների ճիչ ու անվերջ հայկական մուղամ
դառը սուրճ ու անիմաստ հարցերի շարան...
կարոտ,անվերջ ճանապարհներ ու ճախրող բազե...
արեւին համբույր ու գերող երկինք...
այ տենց բաներ էլ են լինում...;)
Երկնային
11.02.2010, 19:14
Անկապ ջան, չէի ուզի քո տեղը լինել, որ մարդիկ մոտս գային մենակ էն ժամանակ, երբ ինչ-որ տխուր բան են ուզում պատմել… իսկ ուրախություններով չեն կիսվում… դե բնական ա, մարդիկ չեն սիրում իրանց երջանկությունից մի փոքրիկ ուրիշներին տալ, թե դարդ ա բա ո՜նց չկիսվես ուրիշների հետ… :))
Էս որ ասում եմ, չի նշանակում, որ ես էլ չեմ գալիս դարդոտած գրառումներ անում էջերումդ, բայց ուրախներից էլ եմ անում… :oy Ուրեմն էս քանի օր ա սենց խորը մտածում եմ էս հարցի շուրջ, թե ինչի սկսել եմ օրագրումս էլ չգրել, հետո բացեցի տեսնեմ ինչ եմ գրել վերջինը…
Նյուտ... ուզում եմ մի օր ստեղ մի հատիկ ժպիտ փոստ անես...
նայի՜ :)
Ու գիտե՞ս ինչ հասկացա. օրագիրս իմ համար ոնց որ անտիստրեսսային միջոց լիներ, հենց վատ էի զգում, գրում էի, ու անցնում էր էդ ամեն ինչը, բայց հետո երբ որ թեկուզ ամիսներ հետո ինչ-որ գրածս աչքովս ընկնում էր, էլի տխրում էի, էլի վիրավորված էի զգում կամ մի տեսակ ափսոսացող…
2010 թվականին գրառում չեմ արել օրագրումս ու որոշել եմ էլ չանել էնտեղ… եթե մի օր էլի ուզենամ օրագիր պահել, երևի նորը կբացեմ, իսկ «Չասված մտքեր»-ս կթողնեմ անցյալին…
Հա, մոռացա ասեմ՝ ես շատ լավ եմ, շա՜տ… :love
Ձևացնում ենք, ձևացնում թէ ամեն ինչ նորմալա , իրականում ամեն ինչ նորմալ կլինի , երբ Հախվերդյանը բեմի վրա երգելուց չի լացի էս տողերը երգելուց
Քո իսկական սիրահարները քեզ լքեցին իմ Էրևան
Անտեր ու դուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական
Ես քեզ սիրում եմ , այս խոսքերը ասում եմ քեզ իմ Երևան
Արժե հասնել աշխարհի ծերը, որ այս բառերը հասկանամ:
Ուղակի ըմբռնումով տանում ենք բեռը, որը չենք կարող չհանդուրժել:
Ամեն ինչ շատ լավ ա: Մարդի՛կ, լավ բաներ գրեք, լավ բաների մասին խոսեք ու լավ բաների մասին մտածեք՝ ուրախ, երջանիկ, բախտավոր, հաջողակ… Ինչքան շատ են չէ՞: Բայց սրանք ընդամենը որակումներ են, բայց ո՞ւմ են պատկանում, ո՞ւմ կամ ինչի՞ մասին խոսելիս օգտագործենք սրանք: Լավ ա չէ՞, որ «բան» երևույթը կա, չգիտեմ, դա բառ ա՞, իմ կարծիքով՝ երևույթ ա: Թեչէ «երջանիկ», «ուրախ», «հաջողակ», «հաճելի» և այլ նմանատիպ բառերն ինչի՞ հետ պետք ա օգտագործեինք, եթե չլիներ էդ վերացական «բան»-ը: Հետաքրքիր ա՝ հնարավո՞ր ա արդյոք գոնե մոտավորապես հաշվել, թե այսօր ինչքան ենք հանդիպում դրականին, ինչքան՝ բացասականին, որ պատկերացնենք, թե իրականում ինչ ա կատարվում մեր շուրջը: Ուզում եմ պատկերացնել մի բան, որն ապահովագրված լինի բացասականից, որ պղծված չլինի, որ կոտրված, ջախջախված չլինի: Հույս, հավատ, սեր, կիրք, ընտանիք, ծնող, երեխա, ընկեր… Ինչքան շատ են չէ՞ սրբությունները: Սրանք ու սրանց նման երևույթներն են իրական սրբությունները, ոչ թե հանցագործ կաթողիկոսները, ոչ թե եկեղեցիների պատերը կամ սրբապատկերները, դրանք ընդամենը սրբության սիմվոլներ են, իսկ իրական սրբությունները սրանք են, սրանց հիման վրա են դրանք ստեղծվել, սրանց շնորհիվ են դրանք սրբություններ դարձել: Մտնում ես եկեղեցի, մարդիկ անմեղ դեմքեր ընդունած աղոթում են, մոմ են վառում, եկեղեցում տեղադրված արկղի մեջ գումար են գցում, իսկ եկեղեցու պատերի տակ՝ դրսի կողմից, նստած են մուրացկանները, անօգնական վիճակում նստած է հանապազօրյա հացի համար գումար մուրացող տատիկը: Ինչո՞ւ են մարդիկ ձևի հետևից ընկնելով այդ գումարը գցում եկեղեցում տեղադրված արկղի մեջ, ավելի լավ չէ՞ այդ գումարը տալ տատիկին, վստահ կլինեն, որ օգնեցին մի խեղճ մարդու, իսկ արկղի մեջ գցելով՝ չգիտեն, թե ուր է գնում այդ գումարը, ում կհասնի: Ինչո՞ւ են մոմը գնում եկեղեցու ներսից ավելի թանկ գնով, եթե կարելի է այն գնել եկեղեցու մոտ ձմեռվա ցրտից մինչև ամառվա տապ նստած մոմ վաճառող ծերերից: Ինչ որ տարբերությո՞ւն կա այդ մոմերի մեջ: Ինչի՞ ետևից են ընկած մարդիկ, այս ձևականությո՞ւնն է սրբությունը, հավատը: Էդ նույն եկեղեցին չէ՞, որ ասում է, թե աստված ստեղծել է ընդամենը երկու մարդու և ասել է՝ բազմացեք: Մարդիկ բազմանում են, թե անմիջապես Աստծու ձեռքով ստեղծած մարդիկ երկու զավակ են ունեցել, ընդ որում, նրանցից մեկը տականք, այսօր կան մարդիկ, որ ավելի շատ զավակներ են լույս աշխարհ բերել, բայց նրանք ապաստարան չունեն, կերակուր չունեն: Ինչի՞ չունեն, չկա՞, վերջացել ա՞ երկրի բնական պաշարները, ցորեն չկա՞, որ հաց լինի, թե՞ քար չկա, որ տուն լինի: Մարդ կա մի ամբողջ կղզի ունի, դա իրան քիչ ա, չի բավականացնում, մարդ էլ կա նույնիսկ մի խրճիթ չունի: Դե հիմա ցույց տվեք այն սրբություն կոչվածը, որ կա, դե ասեք, որ միշտ լավ բաների մասին ա պետք խոսալ, որ ամեն ինչ դեպի լավն ա գնում, որ վատը տեսնողները չար մարդիկ են, որ վատի մասին բարձրաձայնողները չարացած են, կույր են լավի նկատմամբ, տհաճություն են պատճառում շրջապատին: Կամ որ ասում են՝ ամեն ինչ լավ ա լինելու, դե կտեսնեք: Ու էդ «դե կտեսնեք»-ը նենց են ասում, ոնց որ թե վախացնում են, էլի: Ոնց որ՝ էդ ում որ ասում են, ինքը չի ուզում, որ ամեն ինչ լավ լինի: Լավ կլինի: Ե՞րբ լավ կլինի: Մահապատժի ենթարկված մարդուն ասա՝ լավ ա լինելու: Թքած ունի՝ ինչ կլինի, մեկա ինքը վաղը մեռնելու ա, մահվան ա դատապարտված, ու բոլորս ենք մահվան դատապարտված, էդ հետագայում լինելիք լավի վրա թքած ունեմ, որ նույնիսկ չգիտեմ էլ՝ կլինի, թե չի լինի: կամ եթե լինի, դա իմ համար չի, ի՞նչ իմաստ ունի ինձ դրանով ջիջիլ գցելը: Որդին հորը սպանում ա, հայրը դստերը կենդանի թաղում ա, ամուսինը կնոջը մորթում ա… Սրանք մարդիկ չե՞ն, սրանք ծնող ու զավակ չե՞ն, բա ո՞ւր մնաց սրբությունը, բա ինչի՞ եկեղեցու պատերն ու սրբապատկերները չեն գալիս սրանց փրկելու: Շատ բաներ, որոնք պաշտում է մարդը, որոնց առաջ խոնարհվում ա մարդը, ձևական են, անիմաստ, անարդյունք, տհաճ, ձանձրալի, անհեթեթ… Խաղ ա ընդամենը: Մարդը կեղտոտում, պղծում ա ամեն ինչ, ոչնչացնում ա շրջապատին, իրեն, ու ամենավատն էն ա, որ շրջապատին վերացնելիս վերջնական արդյունին հասնում ա, իսկ իրեն ոչնչացնելիս՝ ոչ: Հետաքրքիր ա՝ ե՞րբ ա գալու դրա հերթը, ե՞րբ ա էս կլոր տարածքը հանգստանալու էս կեղտոտ երևույթից: Եթե մտածող էակ չլիներ, էս մոլորակն իր համար հանգիստ ինքն իր բնության հետ համերաշխ կապրեր, բայց քանի որ կա մարդկային ուղեղի նման չարիք, էդ հանգստությունը չի ստացվում: Տեսնես մեզ բախտ կվիճակվի՞ էդ գալիք հանգստությանը մոտ գտնվել…
Որ կարդացողի վրա բացասական ազդեցույթուն չունենա գրածս, վերջում ասեմ, որ սա անկապ օրագրի հերթական անկապ գրառումն ա, կկորչի կգնա, սենց բաներ ե՞ն անցել-գնացել: Թեթև տարեք, ամեն ինչ շատ լավ ա: Ժպտացե՛ք:)
Հունվարի 30-ին փիլիսոփայությանս քննությունն էր: 2 հարցի կեսը պատմեցի, էլ դասախոսս չթողեց, որ մյուս երկուսը պատմեմ (չգիտեի էլ), 18 դրեց: Հետո էլ մի բան ասաց, բայց զարմացա, թե ինչի հենց ինձ ասաց... կամ թե ինչի՞ ընդհանրապես ասաց... :unsure: Ասաց` «Դասերին եկել ես, մի հատ էլ պատասխան ունես սեմինարների ժամանակ, ես քեզ 18 եմ նշանակում: Բայց խոստացի՛ր, որ երբեք քեզնից թույլերին (կամ խեղճերին, չեմ հիշում) չես ճնշի (կամ նեղացնի, էլի լավ չեմ հիշում)»: Շատ զարմացա :esim: Անսպասելի էր...
Բայց խոստացա, բնականաբար:
Մոռացել էի քննությունից հետո: Մի քանի օր հետո հիշեցի: Ստեղ գրում եմ, որ հանկարծ խոստումս չմոռանամ:
Մի բան էլ եմ ուզում խոստանալ: Այս անգամ` ինքս ինձ: Խոստանում եմ, որ երբեք չեմ նեղացնի նրանց,
ում սիրում եմ: Նույնիսկ, եթե իրենք ինձ նեղացնեն... Նույնիսկ, եթե հիմնավոր «պատճառ» ունենամ:
«Պատճառ»-ը չակերտներով եմ գրում, որովհետև դա շա՜տ սուբյեկտիվ ա... Էն, ինչը ուրիշի համար նույնիսկ առիթ չի, ինձ համար կարող ա շաաատ լուրջ պատճառ լինել...
Հա, ի՞նչ էի ասում... չեմ նեղացնի..
Մեկ էլ տեսար` մի օր փոշմանեցի...
Վանաձորցի մի տաղանդավոր գրող կա, լավ մարդ ա, հաճույք ա հետը զրուցելը, հանրապետականների ժողովի ժամանակ, որ ելույթի չհրավիրեն, գնացել էր կողքի սրճարանը սուրճ խմելու, դե ընդհանրապես ժողովին չգնալ չէր կարող:( հրավիրելէին, չէր կարող չգնալ, մեկ էլ պաշտոնատար մի մարդ, բա` այսինչյանն ու՞ր ա, էս չի բարեհաճե՞լ գալ, գնացին այդինչյանին բերեցին, ստիպված ելույթ ունեցավ, բա՝ երեսպաշտություն թող չթվա, հանրապետականը... և այլն և այլն… Խղճացի սեփական երեսպաշտության ամոթը անգիտակից կերպով բարձրաձայնող արվեստի համար մեռած այդ մարդուն...