PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 [5] 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

Մարկիզ
28.01.2009, 11:48
Ճիշտ է, այսօր մեր բանակը տասնյոթ տարեկան է: Մեր բանակը բազմաթիվ թերություններ ունի/որոնք ունեն օբյեկտիվ պատճառներ/, բայց մեր բանակը լավն է, հզոր է…Թերությունները պայմանավորված են մեր հասարակությունում մեր մեղքով արմատացած երևույթներով ու հարաբերություններով: Մյուս կողմից էլ սպայական կազմում կան մարդիկ, որոնք չունեն իրենց դիրքին համապատասխան գիտելիքներ, իրենց կոչմանը համապատասխան բարոյական չափանիշներ: Տասնութ տարեկան պատանին մեղավոր չէ շատ զորամասերում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների համար: Նա այդպիսի հասարակության ծնունդ է և այդ գաղափարների կրողն է ի ծնե:
Այնուամենայնիվ մեր զինվորը լավն է, շատ լավն է: Ու քանի դեռ նա պահպանում է մեր սահմանը, մենք կարող ենք հանգիստ քնել:
… Ծառայությանս ընթացքում մի դեպքի ականատես եղա, որը մինչև հիմա հիշելիս հուզվում եմ:
… Ամռանը մեր զորամասում մի քանի տասնյակ զինվորներ մեկ օրվա ընթացքում սննդային թունավարակում ստացան: Չնկարագրեմ, թե ինչ ծանր էր նրանց վիճակը, հատկապես առաջին օրը: Բոլորին մեկուսացրեցինք այդ պահին հենակետերում գտնվող անձնակազմի զորանոցում, քանի որ վերջնականապես պարզ չէր թունավորման պատճառը, ինչպես նաև բացառված չէր վարակի տարածումը: Իհարկե բոլորը ստացան անհրաժեշտ բուժօգնություն… Նման դեպքերում պետք է հատուկ կամ խիստ կամ ավելի խիստ հսկողություն սահմանվի անձնակազմի անձնական հիգիենայի պահպանման, զորամասի ողջ տարածքի սանիտարական վիճակի, հատկապես ճաշարանի վրա: Հաջորդ օրը վաղ առավոտյան որոշվեց, որ պետք է սահմանել ճաշարանի մշտական վերակարգ այնպիսի զինվորներից, որոնք առավել գիտակից են, առավել հասուն են և այլն: Հասկանալի է՝ ինչ պատճառով:
Սովորական իրավիճակներում մեր՝ բժիշկներիս կողմից օրվա վերակարգն ընդունող անձնակազմը պարտադիր նախօրոք հետազոտվում էր, և եթե որևիցե մեկը ուներ այնպիսի խնդիր, որը կխանգարեր նրան պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, անպայման հանվում էր վերակարգն ընդունող անձնակազմի ցուցակից: Շատ ուշադիր էինք հատկապես ճաշարանի վերակարգի նկատմամբ:
Ի դեպ, /ովքեր ծառայել են գիտեն/ ճաշարանի վերակարգում գտնվելը զինվորների հիմնական մասի համար ցանկալի չէր: Նախ, աշխատանքն այնտեղ բավականին ծանր է: Երկրորդ, ճաշարանի վերակարգում գտնվելը այնքան էլ պատվաբեր չէր համարվում: Ճիշտ հասկացեք՝ ոչ թե՝ անպատվաբեր է, այլ այնքան էլ պատվաբեր չէ: Բնականաբար շատերը խուսափում էին ընդգրկվել: Խուսափում էին տարբեր ճանապարհներով, սովորական «սաչոկություն անելուց» մինչև իրենց ստորաբաժանումների հրամանատարներին խնդրելը և այլն: Ասեմ նաև, ուղղակի հեշտ լինելու համար, ստորաբաժանումների հրամանատարներից շատերը գրեթե միշտ նույն մարդկանց էին նշանակում ճաշարանի վերակարգում, որոնք հիմնականում մի քիչ խեղճ զինվորներն էին:
Լավ, շարունակեմ… Թունավորման հաջորդ օրն է: Առավոտյան տողանն է: Գունդը շարված է շարահրապարակում: Ինքս գտնվում էի այն զորանոցում, որտեղ մեկուսացվել էր հիվանդ անձնակազմը և լուսամուտից նայում էի շարահրապարակին: Ամեն ինչ անցավ սովորականի նման: Վերջում զորքին չցրեցին, մնացին կանգնած ստորաբաժանում առ ստորաբաժանում : Եկավ հրամանատարը: Երևի միայն մեր հրամանատարը նման հայտարարություն կաներ: Նա նախ անդրադարձավ նախորդ օրվա կատարվածին: Նշեց, որ զինվորները պետք է պարտադիր հետևեն իրեն անձնական հիգիենային և այլ, և այլն… Ապա ասաց, որ պետք են 39 զինվոր, որոնք կընդգրկվեն ճաշարանի մշտական վերակարգում: Հատուկ շեշտեց, թե ինչպիսի որակներ պետք է ունենան տվյալ զինվորները: Եթե կան այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են օգնել մեզ այս ծանր ու շատ կարևոր պահին, թող շարքից դուրս գան տաս քայլ: Չէ, չհրամայեց, ուղղակի ասաց… Հրամայեց սպայական կազմին՝ «չխառնվել»…
Տեր աստված… Ողջ գունդը միաժամանակ տաս քայլ առաջ գնաց… Ողջ զորքը, «ամենախեղճ» զինվորից մինչև «ամենայախշին», ամենատարբեր մարդիկ, պատրաստ էին խաչ քաշել իրենցում հիմնավորված աշխարհահայացքի, բարքերի վրա հանուն հայրենիքի ու հանուն իրենց զորամասի…

Աբելյան
28.01.2009, 12:48
Եթե կաս, աստված,
Եվ չես ստեղծել
Արտասուք ու լաց,
Հեծել, անիծել,
Թե չար նախանձի
Թույնով մահացու
Դու չես վարակել
Պարզությունն հոգու
Թե դու չես ասել,
Որ կյանքը այսպես
Լինի անսպառ
Տանջանքի հանդես,-
Մեղմացրու մարդկանց
Կիրքն ամբարտավան,
Եթե աստված ես
Դու խաղաղության։
---------
Տե՛ր արագահաս,
Աստված արդարի,
Ո՞ւր ես, եթե կաս.
Ես աղոթք արի,
Բայց սրածության
Ահարկու ձայնից
Խլացավ իսկույն
Իմ աղոթքն անբիծ.
Եվ ես, վայրենի
Կրքից կատաղած,
Ամբարիշտների
Քարերից փախած,
Քո անվան հուսով
Կռվեցի երկար,
Պարծեցա քեզնով,
Սակայն դու չեկար։
Էլ ինչո՞ւ եմ ես
Տառապում այսքան,
Եթե աստված ես
Դու անմեղության։
---------
Ինչո՞ւ տակավին
Չես պատժում չարին,
Ո՞ւյժդ է պակասում,
Թե՞ չենք աղերսում։
Ինչո՞ւ չես գալիս,
Ո՞ւր ես, եթե կաս,
Թե դո՛ւ չես տալիս
Խեղճին պատուհաս.
Թե չարագործին
Դո՛ւ չես տվել սուր,
Որ խաղաղ հոգին
Սարսափի իզուր.
Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը ժպտերես
Մարդ է գիշատում.
Դե արի՛ ու տե՛ս,
Զարկի՛ր ու շանթի՛ր,
Եթե աստված ես
Դու վըրեժխնդիր։

Ceceron
28.01.2009, 17:58
Էհհ ... Աստված իմ,նոր օրը սկսվեց բայց ամեն ինչ մնացել է իր տեղում , ոչ մի բան չի փոխվել, նույնիսկ այնպիսի տպավորությունէ , որ Երկիրնել է կանգ առել..... էհհհ .. լվացվեմ... գուցե այդ կերպ կարողանամ ազատվել այս կեղտից, այս փոշուց... փոշի որը կուրացնում է մարդկանց աչքերը, որը քարացնում է մարդկանց սրտերը.... Ի՞նչ, միթե՞ սա ես եմ ... չէ. չէ սա ես չեմ կարող լինել...... բայց... բայց ախր ինչ նման է ինձ..
- Լսի... դու ո՞վ ես
- Ե՞ս... դու եմ իսկ դու՞
- Չէ... դու չես կարող ... դու ինձ նման չես.....
- Ո՞վ ասեց.... ախր նայիր ամեն ինչ նույնն է... աչքերդ, բերանդ... հայկական քիթդ, ի՞նչով ես ինձանից տարբերվում
- Արտաքինով միգուցե դու նույնն ես , բայց ինձ չես կարող խաբել, մենք իրարից տարբերվում ենք...... սար ու ձորերի տարբերություն կա մեր մեջ...... Դու... դու ավելի դաժան ես .... քո սրտում միայն խավար է, քո աչքերում միայն ատելություն
- Հիմարի մեկը .... դու ոչինչ չհասկացար..... Ընկնելով քո երազանքների ու քո նպատակների ետևից դու վերածնվեցիր, և վերածնվեցիր ինձ մեջ.... մի մարդու, որը չունի ոչ մի զգացմունք, ունի միայն սեր....Հը.... այն էլ փողի նկատմամբ...... ԴՈՒ դարձել ես փողի գերի... դու նույնիսկ սպանում ես փողի համար, նույնիսկ............
Այժ ամեն ինչ ավարտված է... այն տղան որ սիրում էր անգամ ծաղկի վրա նստած ցողը, այժմ սիրում է միմիայն ինքն իրեն ..... Դու ինքդ ես քո դահիճը.... Ինքդ էլ վճռիր քո ճակատագիրը .... Ախ դու հիմար փոքրիկ գառնուկ !!!!!:(

Ռուֆուս
29.01.2009, 01:21
Գիշեր էր, զով ամառային գիշեր...

Եղնիկը ամբողջ մարմնով խրվել էր ճահճի մեջ... Նեղվում էր գարշահոտությունից, ճանճերից ու մոծակներից, ուզում էր ազատվել, սակայն բոլոր փորձերը ապարդյուն էին.... Ճահիճը դանդաղ քաշում էր եղնիկին դեպի ներքև... Նրա գեղեցիկ, սլացիկ մարմինը ցեխոտվել էր, մկանները պրկվել էին, թվում էր, թե եղնիկին լոկ մեկ ճիգ էր հարկավոր, ուժերի գերլարում, ճահճից ազատվելու համար... Սակայն դա պատրանք էր, ճահիճը դանդաղ կլանում էր եղնիկին... Եղնիկը աչքերը հառեց դեպի երկինք, գոնե լուսաբացը գար, գոնե վերջին անգամ կարողանար տեսնել արևը.... Սակայն լուսաբացը չէր գալիս... Մութ էր, եղնիկը մենակ էր, իսկ ճահիճը կործանում էր նրան, իսկ արեգակը չկար....

Վերևում մեղմ ժպտում էր լուսինը, ամեն ինչ վերջացել էր...

Janita Hero
29.01.2009, 02:11
Ցուցամատս արնահոսում է... սա էլ արդեն երրորդ անգամ..... չունեմ հարմարանք դեղերի ապակյա անոթիկները բացելու/կոտրելու/ համար ու ստիպված ձերքերով եմ բացում դրանք որ հետո միջմկանային ներարկում անեմ մորս..... Ոչի՝նչ, կդիմանամ, մորս առողջությունն ավելի թանկ է ինձ համար այս պահին.... մամ շատ եմ սիրում քեզ, քո համար ամեն բանի պատրաստ եմ!!!!

Ֆրեյա
29.01.2009, 13:25
Դօնթ գեթ էնի, բիգ այդիըս, դեյր նօթ գաննը հեփըն...

Սխալ ա, խաբում ա...
Ինչքան ավելի մեծ նպատակներ ես վերցնում, էտքան ավելի շատ բանի ես հասնում...
մի վախեցեք մեծ նպատակներից, երազանքներից...

Ceceron
29.01.2009, 19:34
Էլի գիշեր է ու էլի պետք է քնել ..... Քնել ու մոռանալ ամեն ինչ, քնել ու չզգալ ոչինչ ... Դաժան է չէ՞, որ մարդ ապրում է այս մոլորակի վրա շատ կարճ, իսկ քունը խլում է նրանից իր ունեցածի մեկ երրորդը.... Ոնց կուզենայի չքնել, կուզենայի որ աչքերս բաց լինեին քսանչորս ժամ, կուզենայի որ գիշերը լիներ իմ ընկերը , այլ ոչ թե ես լինեի գիշերվա համար նոր երազների աղբյուր.... Ոնց եմ ատում քեզ..... ոնց եմ ուզում սպանել քեզ...... բայց.... առավելությունը քոնն է, դու ես կատարում որոշումներ իմ տեղը, այլ ոչ թե ես՝ քո. դու ես ապրելու հավետ, իսկ ես՝ ընդամենը մի քանի տասնյակ տարի...

Ախ ոնց եմ քեզ ատում..... ՔՈՒՆ

Աբելյան
29.01.2009, 22:49
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու,
Երկրպագել քեզ առանց սիրվելու
Երազել միշտ քեզ, լինել քեզ օտար:
Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել,
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ:
:cry2

Empty`Tears
30.01.2009, 09:24
Ուզում եմ գրել, բայց միայն քեզ, բայց դա էլ չեմ կարող…
չի ստացվում ասել էն ինչ ուզում եմ, էն ինչ զգում եմ…
կարծում ես, այն ինչ անում ես ամեն ինչ լավ է, բայց դա էդպես չի, դրանով ամեն անգամ ցավ ես պատճառում…
հավատում եմ, որ կգա էն օրը, որ ամեն ինչ լավ կլինի, սպասել եմ քեզ միշտ ու եկար, բայց դեռ ճանապարհին ես ու չգիտեմ էլ տեղում ես, շարժվում ես թե արդեն կամաց - կամաց հետ ես գնում…
ոչինչ չես ասում, որ հասկանամ քեզ, ոչինչ չես ասում, որ ընդունեմ…
միայն լռում ես, իսկ երբ խոսում ես ասում ես ոչինչ…
միշտ հակասում եմ ամեն իմ խոսքին, բայց ինչ անեմ, ուզում եմ սպասել ու զգում եմ, որ կարող եմ…
շուտ կգաս, սպասում եմ…

Դեկադա
31.01.2009, 13:14
Մարդու մի տեսակ կա, որ ինչքան ուզում ես ցույց տուր չի տեսնում: Ախր կույր էլ չի,որ ասես բնածին պատժված ա ու համակերպվես դրա հետ:
Աջ...ձախ.. առաջ... ուզում ես մատդ աչքը մտցրա, ուզում ես տար կանգնացրա ու բացի... չի տեսնում և վերջ:Գուցե հեչ էլ ջանք չի թափում տեսնելու:Ինչի տեսնի որ՞:
– Որ դու տեսար բան կարեցար փոխե՞ս:Ավելի լավ չի չտեսնեմ ու ապրեմ ազատ` չխանգարելով հոգեկան ներդաշնակությունս, հ՞ը:
ու հիշեցի ստորագրությունը// չեմ հիշում ումն էր//- եթե գլուխ չունես` չի էլ ցավա:

Երկնային
01.02.2009, 01:22
Էնքան կուզենայի կրկնվեր էդ մի օրը, ու ոչինչ չէի փոխի, ոչ մի վայրկյան… ինձ «խնայեցիր», ու էնքան սիրեցի քեզ դրա համար, հավատացի որ աշխարհի ամենալավ մարդկանցից մեկն ես…
հավատացի…

Էդ հավատի համար շատ բան կտայի հիմա… ու երևի կյանքումս առաջին անգամ եմ էսքան ուզում սխալված լինել, իմանալ, որ կարող եմ դեռ հավատալ…

չեմ ուզում քո մասին վատ մտածել, չեմ կարող…

cold skin
02.02.2009, 12:28
…Ասա դե ապրիր էլի նորմալ, ի՞նչ ես պչպչում թթված խաղողի կամ օղու հումքի պես…Իրազեկ եղի՛ր նոր օրենքներից, անօրեններից, հնություն դարձած նորություններից, մարդկանցից, նրանց հաճելի լինելուց, ընտրությունից: Անկապ ճաքում ես նռան պես: Ինչո՞ւ:
…Թե զգացմուններդ թաքցնես և ապրես լոկ գործերիդ հաջողությամբ, կտեսնես, որ քո կարոտը հեչ էր:
…Ամեն ինչ թաքցնում ես այդ չհրկիզվող պահարանում ու մեղավորներ փնտրում` թե ինչո՞ւ են մարդիկ այսքան բազմաբովանդակ կամ հարևանները ինչո՞ւ են ձեր տան մուտքի լամպը շուտ-շուտ գողանում: Երևի թթվածնի քաղց կա մոտս, որից կշտանալը թվերի նման ծայր չունեցող պարզ ու գիտակցված մի ապացույց է…

ivy
02.02.2009, 20:53
Ես չեմ ծերանալու, աբսուրդ է թվում, բայց գիտեմ, որ իրականությունն է: Բայց հետն էլ գիտեմ, որ շատ երկար եմ ապրելու: Ու միշտ ջահել եմ մնալու` վհուկի նման: Ով չի հավատում, թող ուշադիր հետևի: ;)

Աբելյան
02.02.2009, 21:02
էլի դու
չէ, դու ձեռիցս չես պրծնի, միշտ քեզ պատմելու եմ պրոբլեմներս, թեկուզ առանց ինչ-որ հույսի

Chuk
03.02.2009, 20:23
Տարիներ առաջ էր... չեմ հիշում, թե կոնկրետ երբ, բայց հիշում եմ, որ այդ ժամանակ դեռ չէի հասկանում, թե ինչու՞ երկու տարի անընդմեջ կանաչաշագանակագույն հագուստ հագնելուց հետո կարելի է զզվել դրանից: Հիմա զզվում եմ ու լավ հասկանում եմ թե ինչու եմ զզվում... իսկ այն ժամանակ անցնում է արարատների ու խաչքարերի քաղաքիկի զինվորական հագուստ վաճառող մասում, ու մտածում, որ ինձ այդ կանաչաշագանակագույն զզվելի հագուստը կարող է սազի, առնական տեսք տա, գեղեցիկ դիտվի:

Արարատների ու խաչքարերի քաղաքիկը վերնիսաժն է: Այստեղ յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում ես ամենաբազմազան արարատների, արարատիկների, խաչքարերի, խաչքարիկների... էնքան շատ են ու էդ շատի հետ միասին էնքան անտաղանդ արարատիկների ու խաչքարիկներ կգտնես էնտեղ, որ եթե գեղագիտական ճաշակդ լավն է, ապա կարող է ակամա սկսես զզվել այդ արարատիկներից ու խաչքարիկներից, ինչպես որ կանաչաշագանակագույն միաձև ու տձև հագուստից ես զզվում երկու տարի անընդմեջ կրելուց հետո: Ու էդ պահին կարող ա իսկի չմտածես, որ ախր էդ տձև պատկերները անշնորհք կրկնօրինակն են գեղեցիկ ու վեհ մի գեղեցիկ սարի, որն անընդհատ ու անտեղի հիշատակվելու պատճառով երբեմն կորցնում է իր հմայքը... նույն կերպ գունավոր ու ռաբիս խաչքարիկներին նայելիս կարող ա չհիշես 4-րդ, 5-րդ կամ 11-րդ դարերից մեզ ժառանգված այն հրաշք սրբատաշ քարերը, որոնց հանդիպելիս ակամա լռում ու հիացած նայում ես, մտածելով թե ինչ հանճարեղ ու հզոր նախնիներ ես ունեցել...

Արարատիկների ու խաչքարիկների քաղաքիկում միշտ էլ հրաշալի գործերի կարելի է հանդիպել, բայց դրա համար ես ինձ նախօրոք պետք է տրամադրեմ, որ այդ համատարած տձև արարատիկներից ու խաչքարիկներից շատ չզզվեմ ու ի վիճակի լինեմ նկատել իրական ու իսկակական գործերը... ահա ապակի կտրողը, նրա նման որ ապակի կտրել իմանայի, լավ կլիներ...

Բայց այդ օրը համատարած արարատիկներից ու խաչքարիկներից ինձ շեղեց մի ուրիշ տեսարան, որի նմանը այս քաղաքիկում մինչ այս երբեք չէի տեսել: Սեղանի վրա շարված էին բազում սրվակներ, ամեն մեկի մեջ մի գույնի հեղուկ: Շատ սիրուն էր նայվում: Սեղանի կողքը գոգնոցը կապած մի համակրելի տատիկ էր նստած, որի կնճռապատ դեմքի յուրաքանչյուր ակոսը հուշում էր իր երկար կյանքի կրած բազում զրկանքների ու տանջանքների մասին:

- Սա ի՞նչ է, տատի, - մոտենալով նրան հարցրի՝ ցույց տալով թափանցիկ կանաչ հեղուկով սրվակը:
- Խնձորի հյութ է, տղա ջան, 5000 դրամ արժի, - պատասխանեց տատիկը բարի ժպտալով:
«5000 դրա՞մ մի սրվակ խնձորի հյութը: Ա՜յ թե գործ է...», - մտածեցի, առանց զարմանքս ցույց տալու ու ցույց տվի հաջորդ սրվակը, որի մեջ վարդագույն հեղուկ էր լցված.
- Բա սա ի՞նչ է, տատի:
- Ելակի հյութ է, տղա ջան, 6000 դրամ արժի, - պատասխանեց տատին:
- Բա այս մե՞կը, - հարցրի ցույց տալով մուգ կարմիր սրվակը:
- Նռան հյութ է, 6500 դրամ:
Ես ուզում էի հասկանալ, ինձ ձե՞ռ է առնում, թե՞ լուրջ է ասում, ու չէի կողնորոշվում: Ամեն դեպքում ի՞նչ էր սրվակների մեջ: Եթե իսկապես հյութ էր, ապա շատ թանկ էր: Ինչ որ բան այնպես չէր: Այդ պահին աչքիս ընկավ կապույտ հեղուկով սրվակը: Կապու՞յտ հյութ: «Այ սրանով կպարզեմ», - մտքումս խորամանկ ժպտացի ու հարցրի տատին.
- Բա սա ի՞նչ է, տատի:
Տատի կնճռապատ դեմքին մի գոհունակ, տարօրինակ ժպիտ հայտնվեց: Նայեց աջ, ապա ձախ ու տեսնելով, որ ոչ մեկը մեր կողմը չի նայում, ցածր ձայնով, խորհրդավոր արտասանությամբ ասաց.
- Սա ուրիշ բան է տղա ջան:
Հետաքրքրությունից մեջ այրվեցի:
- Բայց ի՞նչ, տատ, - հարցրի:
- Դա որ խմում ես, - կամաց ձայնով շարունակեց տատին, - կարող ես ժամանակի ու տարածության մեջ տեղափոխվես ցանկացած տեղ: Պետք է պարզապես նախօրոք մտածես, թե ու՞ր ես ուզում գնալ ու ինչի՞...
Տատը սկսեց երկար-բարակ բացատրել խորհրդավոր հեղուկի գաղտնիքը: Հիմա, որ հիշում եմ, մտածում եմ, որ Ազիմով Այզեկն իրա մոտ ղալաթ է արել: Իսկ այն ժամանակ այնքան համոզիչ էր խոսում, որ հավատում էի ամեն խոսքին: Աչքերս կլորացրած, ընկալված լսում էի ու մտածում, որ այդ հրաշք հեղուկը շատ թանկ կլինի: Ե՞րբ վերջացրեց, հարցրի.
- Բա ի՞նչ արժի, տատ:
- 3000 դրամ, տղաս, - ասաց տխուր ձայնով:
- Երե՞ք հազար, - հարցրի ապշած, մտածելով, թե ինչպե՞ս կարող են հասարակ հյութերը սրանցից թանկ լինեն:
- Հա, տղաս, ավելի թանկ որ ասում եմ, չեն առնում, - շարունակեց տխուր:
- Ավելի՞ թանկ, - մտա խաղի մեջ, - է՜, տատ, ես ասում եմ, թանկ ես ասում, դու ասում ես՝ ավելի թանկ: Այ որ հազարով տայիր, կառնեի:
- Լավ, հազարով առ, - ասաց տատին:
Ինձնից գոհ գրպանիցս հանեցի վերջին կոպեկներս, ծերը-ծերին հասցնելով հաշվեցի հազար դրամ ու տվի տատին: Սրվակն ինձ տվեց:
- Այստեղ խմե՞մ, - հարցրի:
- Չէ, տղա ջան, հո չե՞ս գժվել, պետք ա մենակ լինես, որ կողքից չնկատեն:
- Պարզ է, շնորհակալություն, - ասացի ու սրվակը թևիս տակ դնելով ուղևորվեցի տուն:
Ոտքով է գնում, որովհետև մոտս իսկի երթուղայինի կամ մետրոյի փող չէր մնացել, վերջին կոպեկներս ծախսել էի: Ճանապարհին մարդիկ զարմացած նայում էին կապույտ հեղուկով սրվակիս:
Հասա տուն, գանձս գուրգուրելով բացեցի, մտքումս որոշեցի թե ու՞ր եմ գնում ու սրվակը մոտեցրի շուրթերիս, մի կում խմեցի... Զզվանքից սիրտս խառնեց ու անմիջապես թքեցի: Լեղակով ջուր էր: Սովորական լեղակով ջուր: Բարկացած սրվակի ողջ պարունակությունը դատարկեցի:

Անցել են տարիներ, հիմա արդեն զզվում եմ կանաչաշագանակագույն շորերից, բայց դեռ հիշում եմ այդ օրը: Երբ մի անգամ էլ գնացի արարատների ու խաչքարերի քաղաքիկ, այնտեղ աշխատողներից մեկն ասաց, որ տատին մի օր է եղել այնտեղ, ու պարզապես ապակե սրվակներ է վաճառել: Որ սիրուն երևան, մեջը գունավոր հեղուկներ է լցրել: Ի՜նչ հյութ, ի՜նչ բան...
Բայց մինչև հիմա կասկածում եմ. իսկ գուցե պիտի խմե՞ի: Գուցե խմեի ու ճամփորդեի աշխարհում՝ ժամանակի մեջ: Գուցե միայն համն էր հիշեցնում լեղակի համ, իսկ իրականում...

Երկնային
03.02.2009, 23:56
Ոնց որ "День Сурка" կինոն լինի… նույն պատմությունը կրկնվում-կրկվում… ես պատկերացնում եմ քանի՜ հոգու մոտ էլ ա նույն վիճակը, բայց լավ ա իրանց չեմ ճանաչում՝ իմ իսկ հոգեկան հանգստության համար…

Չէ, դուրս գալիս ա ինքը, լավն ա, ահավոր տխուր հայացք ունի… անընդհատ ուղեղումս պտտվում ա՝ sadness is beautiful, loneliness is tragical... կհավատա՞ս, որ մեջս ցանկություն առաջացավ պաշտպանել իրան.. քեզանից, ինչպես էն մյուսին էլ ուրիշ մեկից եմ փորձում պաշտպանել…

Կյանքը ինչ անհետաքրքիր բան դուրս եկավ… ամեն տեղ ու բոլորի մոտ նույն սցենարները, մարդկանց մեծամասնությունը՝ անպատասխանատու ու եսասեր… ու բոլորին թվում ա, թե իրանցից ավելի յուրօրինակը չկա…

Հետաքրքիր ա, որ քեզ պես մարդիկ համարյա միշտ ամենալավերին են ընտրում կործանելու համար… դե ո՞նց կլինի, ձեր նմանը չկա, ձեզ ամենան ա պետք… կներես, պետք ա հիասթափացնեմ. քեզ նմանները շատ-շատ են…

Գիտե՞ս ես չէի էլ պատկերացնում, որ էսքան ուժեղ կարող եմ լինել, բայց արդեն սկսում եմ հավատալ… լավ կանես ատամներդ քեզ քաշես. я тебе не по зубам ;)

Taurus
04.02.2009, 00:43
Մեկ մեկ լինում ա, որ փողոցում մտածելով քայլելուց փոքր քար ա ոտքիu դիմաց լինում ու ռեֆլեքսորեն տշում եմ, էսօր չտշեցի, ախր կարող ա էտ քարը իրան ժայռ ա զգում, ինչի համար դուխից քցեմ: Հետո եկա տուն ու պարզվեց, որ ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում քան կամ, իսկ ես հակառակն էի մտածում:

Moon
04.02.2009, 01:10
Նենց բարձր ա տրամադրությունս...
Չգիտեմ, կարող ա Գժուկի տպավորություն թողնեմ, բայց հիմա ժպտում եմ....որովհետև էսօր շատ հաջող օր էր, լի հումորով, հավեսին, իսկ էն, որ նոր Մադագասկարն էի նայում առաջին անգամ, ժպիտս կրկնապատկվեց, ինչ հավեսին ծիծաղացի:hands
Նոր գիտեք, ինչ մտքովս անցավ, որ լավ կլիներ միասին նայեցնք էս ֆիլմը, միասին մի 10 հոգանոց խմբով կամ հենց ձեր հետ՝ իմ նոր հրաշք ընկերներ։ Երանի միասին աշխատենք, ես հավատում եմ դրան։:love

Chuk
04.02.2009, 02:33
Մի քանի օր առաջ էր... դեպքի վայրը զրուցարանն էր: Երեխեքը մանուկներից ուրախ բաներ էին պատմում ու սրտանց ուրախանում, ծիծաղում էինք: Ես էլ կարդում էի իրանց գրածները ու տրամադրությունս բարձրացել հասել էր Հենրիկ Սևանի հարկ... Հենրիկ Սևա՞նը... Մանկագիր ա, բավական հաջող թարգմանիչ, մեզնից երկու հարկ վերև էր ապրում: Ափսո՜ս, մահացավ: Բայց հիմա իրա մասին չէի ուզում պատմել:

Հետո երեխեքից մեկն առաջարկեց, որ ես էլ իմ մանկությունից ուրախ դեպք պատմեմ: Ու այ քեզ անհարմար վիճակ, դե արի ու ուրախ դեպք հիշի: Ակամա հիշեցի Հենրիկ Սևանի տանը արաղ խմելս, էդ ժամանակ 5-րդ դասարան էի, բայց դե դա ի՞նչ ուրախ պատմություն: Ուղղակի էլեկտրիկը ինչ-որ գործ էր անում շենքում, ես էլ իրան օգնում էի, որտև հետաքրքիր էր, հետո մտանք Սևանենց տուն, էնտեղ գործ անենք, հետո Սևանն ասեց «ձեզ բաց չեմ թողնի», գնաց իսկական բորբոսնած չեչիլ պանիր բերեց, որի նմանը դեռ չէի կերել, արաղ լցրեց, ինձ չլցրեց, ասեց «երեխա ա», ես էլ չեչիլ պանիրը կերա, համը դուրս չեկավ, ասեցի «ինձ էլ լցրու», ասեց «ինչի՞ խմում ես», ասեցի «հա՛, բա ինչ եմ անում», ինքն էլ լցրեց Գորիսի տնական թոթի արաղը, կենաց ասեց, երեքովս խմեցինք, համը հեչ դուրս չեկավ ու դրանից հետո հաճույքով բորբոսնած չեչիլ պանիր էի ուտում ու մինչև հիմա էլ սիրում եմ: Բայց դե Հենրիկ Սևանը օրագրիս էս էջի հետ մենակ էսքանով էր կապված, որտև հիշեցի ու հասկացա, որ հեչ էլ ուրախ պատմություն չի ու սկսեցի ուղեղիս անհարմար (ուշադրություն, անհարմար, ոչ թե անհամար) ծալքերում ուրախ պատմություն փնտրել ու... չգտա...

Փոխարենը գտա ինձ, տակավին մի մանկիկ, ով ապրում էր իր երազների աշխարհում: Ինձ թվում էր, թե կախարդ եմ ու որ եթե մուտքի մութ անկյունում հատուկ ձևի կանգնած հատուկ կախարդանք ասեմ, ապա Ջեկի Չանից էլ, Բրյուս Լիից էլ ավելի ուժեղ կլինեմ: Ու բոլորին էդ մասին ասում էի, բոլորն էլ իմ վրա ծիծաղում էին, ես էլ ասում էի՝ «ախմախը դուք եք»: Բայց դե մի օր էլ երեք հոգի ծիծաղելուց էն կողմ անցան ու որոշեցին երեքով ինձ ծեծել: Ես 6 տարեկան էի, իրենք էլ 9-10: Ու էդ երեքով պիտի ինձ ծեծեին: Բայց դե հո հարիֆ չէի, կախարդ էի, ու գնացի մութ մուտքի անկյունում հատուկ ձևի մի ոտքիս վրա, ձեռքերս հետևումս ծալած հատուկ կախարդանքն ասեցի ու եկա որ էդ երեք տղերքին ծեծեմ: Դրանք էլ եզո տղերք էին էլի, նրանցից, որ մեծանալուց հետո օլիգարխի թիկնապահ են դառնում: Բայց դե ես էլ կախարդ էի, նենց որ ինքնավստահ եկա, հատուկ դիրքով կանգնեցի ու ասեցի. «Հիմա երեքիդ էլ շան ծեծ եմ տալու»: Ու էնքան ինքնավստահ էի, որ սրանք մի պահ տեղներում քարացան, աչքերում տարակույս հայտնվեց ու զգացի, որ քիչ ա մնում հավատան ինձ: Ախմախները որ մինչև վերջ հավատային, կփախնեին ու ամեն ինչ լավ կլիներ: Բայց դե ու՞ր էր իրենց էդքան բախտ: Չհավատացին ու երեքով ինձ ծեծեցին: Բա որ ասում եմ ախմախ էին, չէիք հավատում: Հիմա համոզվեցի՞ք:

Սկզբից մի քիչ լացեցի, հետո ինձ թվաց թե կախարդ չեմ, բայց հետո հասկացա, որ չէ, լավ էլ կախարդ եմ, ուղղակի կախարդանքի երկրորդ բառը սխալ եմ ասել: Այ քեզ միամիտ հիմարություն: Ո՞նց կարելի էր: Բայց դե հիմա հասկանում եմ, որ կախարդանքը չգործեց, որտև էդ երեքը էդքան երևակայություն չունեին, չոր, ստանդարտ ուղեղներ էին, որտեղ ֆանտազիան հեչ տեղ չունի: Որ ունենային, կհավատային, ինձ կախարդի տեղ կդնեին ու կփախնեին, ոչ թե կմնային ու կծեծեին: Ու իրենց համար դա լավ կլիներ, որտև էդ երևակայությունից մի քիչ որ ունենային, հիմա ինչ-որ օգտակար գործ կանեին, ասենք իմ նման կմտնեին ակումբ ու մի հատ հետաքրքիր գրառում կանեին, ոչ թե թաղում կշարունակեին իրենցից թույլերին գտնել ու ծեծել, էդպես էլ չմեծանալով, էդպես էլ մնալով շարքային վախկոտ, որ իրենցից ուժեղին տեսնելուն պես պոչները քաշում են ոտների արանքն ու վնգստալով փախնում, բայց հենց որ իրենցից թույլին ու խեղճին տեսնում են, իրենց ինչ-որ հզորներ են պատկերացնում ու մենակ իրենց հայտնի, իրականում անգամ իրենց անհայտ պատճառներով հասնում ու ծեծում, ու էդպես էլ բառադի ման գալիս՝ աննպատակ, անօգուտ, անիմաստ:

Հա՛, շատ տարիներ են անցել: Բայց դե բան էլ չի փոխվել :)

ivy
04.02.2009, 16:24
Երեկ օրվա վերջում մանկապարտեզի պստոներից մեկը, որ սպասում էր իր մամայի գալուն, հանկարծ շատ մտահոգված հարցրեց ինձ.
- Դու մամա ունե՞ս:
- Ունեմ,- պատասխանեցի ես:
Ու հետևեց մյուս տրամաբանական հարցը.
- Բա ինչո՞ւ չի գալիս քո հետևից:
Ժպտացի:
- Ինքը շատ հեռու է,- ասացի ես:
- Որտե՞ղ:
- Հայաստանում: Հայաստանը մի երկիր է` էստեղից հեռու:
- Հայաստան... շա՞տ հեռու է,- շարունակես հետաքրքրվել ճուտիկը:
- Հա...
Հետո եկավ իր մաման:
Գնալուց առաջ պստոն եկավ մոտս.
- Դու մի տխրի, քո մաման վաղը կգա:
Ուրախացա: :)

unknown
05.02.2009, 21:22
Ամեն անգամ ասես իմանում ես,երբ ուզում եմ քո վրա բարկանամ գրում ես:oyԹեկուզ ինձ ամիսը 1 անգամ ես հիշում,բայց զգում եմ որ սիրում ես:oyՆենց եմ քեզ կարոտել:oyԵրբեք քեզ չէի ասել,բայց հիմա կասեմ՝ ես էլ եմ հոգուս ամենախորքում քեզ սիրում , չնայած միշտ կռվում եմ հետդ:)

Ծով
08.02.2009, 06:01
...

«Մեկը ժանտախտով վարակված բժշկի էր նման։ Մյուսը կարմիր բերետի։ Ես փորձում էի հասկանալ երրորդին, բայց ինձ տեսնելիս նա միշտ փոխում էր ճանապարհը։
Մի օր Բժիշկն ինձ իր մոտ կանչեց։ Դա ութ օրվա երրորդ օրն էր։ Նա ինձ համոզում էր, որ ես վարակված եմ ռոմանտիզմով, որ երկինքը բոլորի համար նույնն է, բայց միշտ էլ արևը մի տեղ մայր է մտնելու, իսկ մի ուրիշ տեղ ծագելու է միայն երկիր մոլորակի պտույտի պատճառով։ Որ ամեն ինչ միշտ կլինի նույնը, որովհետև կա նույնի վերադարձ։
Նա կարծում էր, որ ես վարակի առաջին փուլում եմ, բայց նրա հետ զրուցելիս ես ինձ արդեն մեռած էի կարծում։
Մյուսը Կարմիր Գլխարկի հեքիաթից էր փախած։ Իրեն որսորդ կարծող գայլի ոռնոց էր։ Նա մի լերդացած արյան գարշահոտ էր, բայց ամենակարևորը, որ սովոր էր դրան ու երբեք բերետը գլխից չէր հանում։
Երրորդը... »
—Չեմ կարողանում շարունակել
—Բայց ինչու՞
—Դե որովհետև չեմ կարողնաւոմ, մեջս վախ կա...վախ..
—Ի՞նչ վախ
—որ երրորդը դու ես
—Հըմ...չեմ հիշում դեռ որ քեզ տեսնելիս ճանապարհը փոխած լինեմ ու չեմ հիշում նաև, որ քո կյանքում երբևեցե երրորդ տեղը զբաղեցրած լինեմ, բայց քանի որ դու ինքդ էլ կարգին չգիտես թե երրորդը ով է, պարզ է, որ շանսեր ունեմ նա չլինելու...
—Ինչ որ է...ինչու՞ ես ինձ հիշել...
—Մի բան ունեմ խնդրելու
—Իհարկե
—Ես մեկնում եմ երկրից...գնում եմ ընդմիշտ...կարծում եմ...ԵՍ ուզում եմ, որ ներես ինձ այն զանգի համար...այն զանգի, որից հետո այլևս հետս չէիր ուզում խոսել։ Ես գիտեմ, որ սխալ եմ վարվել, բայց ես քեզ նկատի չունեի։
— ուրախ կլինեի եթե ինձ էլ նկատի ունենայիր...
—Լսի՛ր, ես իսկապես գիտեմ, որ սխալ էր, բայց դե դու գոնե պիտի կարողանաս ներել...
—Ինչու՞...
—Դու բարեպաշտ ես...
—Իհարկե...
—Իսկ ես խաչը միայն որպես աքսեսուար եմ կրում...
—Շատ լավ...բայց միայն մի պայմանով...
—Ըհըն...
—Եթե եզրակացության չգամ, որ դու ես երրորդը...
—ՀԸՄ...հուսանք մինչև եզրակացնելդ ինձ համար բոլորովին միևնույն կլինի..
—Հուսանք, որովհետև ինձ համար արդեն միևնույն ես...
—Պիտի գնամ
—Լավ ...ես էլ եմ դուրս գալիս...սպասի՛ր, դու ժամանակ ունես...քանի դեռ ապրում ես ունես, գիտեմ...
ԵՍ նկատի ունեմ ինձ համար... մի քիչ էլ...
—Ունեմ
—Շատ լավ, քեզ մի տեղ եմ հրավիրում, ոտքով կգնանք, մինչև հասնենք, ես կկողմնորոշվեմ դու ես երրորդը, թե ոչ...
—Գնանք...
Ճանապարհին նա իհարկե պատմում էր իր քաղքենի կյանքից, իր նոր ընկերներից, ովքեր մեկը մյուսից ավելի անհետաքրքիր էին ինձ թվում, բայց դե ես լուռ լսում էի, որովհետև նրա հետ խոսելու համար մտքերս հնարավորինս հարկավոր էր պարզեցնել, իսկ ես սիրտ չունեի խմբագրվելու...
—Հասանք...
—Հըմ, ի՞նչ մի տեղ է...իսկապե՞ս հասանք
—Սա քեզ համար ի՞նչ տեղ է...
—Սա ինձ համար ոչ մի տեղ է...ընդամենը
Շահումյանի հրապարակն է, հետո՞...
—Ընդամենը՞...ինչ լավ է...ես առաջին անգամ եմ ոչ մի տեղում...
—Հա...ի՞նչ կա որ...
—Մի քիչ էլ վերև պիտի գնանք
—Բան չեմ հասկանում, տեղը կորցրել ե՞ս...
—Գնանք...
Այս անգամ նա լուռ էր քայլում. փորձում էր հասկանալ, թե մտքիս ինչ կա...
—Իսկ սա քեզ համար ի՞նչ տեղ է...
—Ընդամենը Պրոսպեկտ, սիրելի՛ս, քո լեզվով ասած Մաշտոցի պողոտա, ուրի՞շ...
—Մի քիչ էլ քայլենք, խնդրում եմ
—Վերջին անգամ եմ հոգնում քեզ համար
—Ահա թե ինչու չես հանգստանա
...
—Սա քեզ համար ի՞նչ տեղ է...
—Անիմաստ փողոց, անունն էլ չեմ հիշում...
—Պարզ է...սա Լուսավորչի փողոցն է...
—Լսի՛ր, ես գիտեմ, թե խոսքդ ուր ես տանում, ես դա գիտեմ..ես գիտեմ, որ էստեղ մարդիկ են զոհվել քո երազած գարնան առաջին օրը չտեսած...հետո ի՞նչ...հերիք է ետ նայես...այստեղ արյուն չկա...ամեն ինչ մաքրվել է....այստեղ հետքեր չկան, ուրեմն մի՛ մոգոնիր...նրանք էլ չկան...վերջ...նրանք գիտեի՞ն, թե ուր են գնում...դու բարի ճանապարհ նրանց մաղթած կա՞ս...կլինես...դե ինչ...նրանք իրենց խելքից են գնացել ...
—Ապրելու համար ընդամենը կյանք է պետք, լինելու համար՝ գոյատևել...
Բայց նույնկերպ կյանքը է պետք և մեռնելու համար,
իսկ մեռած լինելու համար՝ գոյություն չունենալ...
...
—Քեզ երբեք չեմ հասկանա
—Ասում եմ՝ ես դեռ չեմ տեսել խելք, որը սնայպերով ինքնասպան լինի...
—Չեմ ուզում լսել...ոչինչ...չեմ ուզում տեսնել...չեմ ուզում խոսել այդ մասին..վերջ...ես մեկնում եմ..ես գնում եմ..հեռու...այս քաղաքից...այս քաղաքի շներից ու մարդկանցից...ես գնում եմ...ես ոչինչ չեմ ուզում այստեղից տանել, հասկանու՞մ ես...
—Դու ինչ է մտքերդ թափ տալով ե՞ս գնալու...
—Ների՛ր, բայց քո խաղն ինձ դուր չի գալիս...մի խոսքով լավ մնա՛՛՛...ի դեպ, ինձ համար իսկապես որ միևնույն է...
Ես քայլեցի դեպի այն վերջնակետը, ուր պիտի նրան տանեի։ Երբ հասա երբեմնի Ազատության հրապարակի մոտ, մտքովս անցավ, որ սա նա այժմ կանվաներ «Ավերակներ»...
Ես նայում էի շուրջս ու ցավալին այն է, որ մերթընդմերթ ճանապարհիս հանդիպում էին , թվում էր միայն նրա աչքերին հատուկ, անտարբեր հայացքներ...

...

Մարտի մեկի սպանդից մեկ օր առաջ էր, որ Երրորդը զանգահարեց ինձ.
—Ճիշտ ա՞, որ էդտեղ բոմժերով լռված եք
—Չէ,պատկերացրու՛, հայրենական տան հատակագիծն ենք գծում, որ ազգովի կառուցենք։
Ես գիտեմ, որ հենց նա էր ավերակների ճարտարապետը...

Դեկադա
08.02.2009, 09:31
Երբևե փորձել եք ֆիքսել, թե 5-10 րոպպեում ինչքան մտքեր կգան ու կգնան գլխումդ:Ուր ասես գնում ես, մանկությունից մինչև ծերություն, մեկ- մեկ մահտ էլ ես պատկերացնում ու մտովի մտածում, ով ոնց պտի լացի :)…ու այ քեզ աբսուրդ, ինձ թվաց թե « ձևի համար» մի երկուսը կլացեն, իսկ մնացացծը կքննարկեն իմ ապրած օրերը ու շատ լուրջ դեմքով կսկսեն եզրակացություններ անել իմ երջանիկ լինել չլինելու մասին, բայց ոչ մեկի մտքով իհարկե չէր անցնի այդ հարցը տալ իմ կենդանի ժամանակ :(:
....Ուր ասես հասա....ինչը չունեի ու ձգվում էր մեծ ձգտումից մինչև մինչև երազանքի սահմանագիծը ես հասա ու բերեցի.... ինչը կա փոխեցի ու դարձրեցի այն ինչը կուզեի, ինչին չեմ հասել ու երբենմ թվում ա թե չեմ էլ հասնելու մի քանի րոպպեի ընթացքում էնպիսի ճշգրտությամբ դասավորեցի, որ իմ տարիների պայքարը ծիծաղելի թվաց ինձ...
Եվ էսքանից հետո էն միտքը, որը ինձ միշտ մտածելու տեղիք ա տալիս ինձ քնքշորեն հուշեց...ամեն մեկը ունի իր առաքելությունը` գտիր այն ուղին, որ տանում է դեպի էտ ճանապարհը:
...Տես է ինչքան մեծ կյանք կար էս մտքերում էն էլ ինչ-որ 10 րոպպեների ընթացքում վերծանված...իսկ ես....ինչ ես «քիթդ կախել» :( ամեն ինչ դեռ կորած չի...անհույս :)

murmushka
08.02.2009, 14:51
երեկ լավ օր էր, պայծառ ու լուսավոր, կարծես գարուն լիներ, կամ էլ միգուցե ինձ էր այդպես թվում, որովհետև միասին էինք:
զարմանում եմ, թե դու ինչպես ես կարողանում այդքան հմտորեն ամեն մի գեղեցիկ ու հաճելի բանը փչացնել, անգամ չթողնել տրամադրություն որ հաճելի պահերի հուշերով մխիթարվեմ: ուզում եմ հասկանալ դիտմամբ ես անում? չնայած քո խոսքերում ես զգում եմ այդ չարաճճի դիտավորությունը, անգամ հայացքդ այդ պահին մատնում է քեզ, բայց ախր ոնց քեզ հասկացնեմ, որ ես այդ պահերին չեմ կատակում, որ ևս մեկ նման խոսակցությունից հետո այլևս ոչինչ փոխել չի լինի, որ, ինչպես Սևակն է ասում, ինչքան էլ թանկ լինի ատամը, ցավելիս հանում հեռացնում ես:
ես դեռ պատրաստ չեմ քեզ հեռացնել իմ կյանքից, հավատա չեմ ուզում, բայց ... Սիրում եմ:cry

Yellow Raven
08.02.2009, 15:08
Դաաա, էլի վաղը պետքա առավոտը 7-ին հելնեմ:(
Ու ինչի համար? Որ գնամ դասի;
Ու ինչի համար? Որ ծրագրավորում սովորացնեն;
Ու ինչի համար? Որ վաղը մսյօր գործի ընդունվեմ
Ու ինչ համար? Որ էլի ամեն օր 7-ին հելնեմ....

Դաա,դաժան բանա կյանքը:8

Աբելյան
08.02.2009, 17:42
Է, սենց էլ բան կլնի:
Հանուն քեզ երազումս տենալու էդքան աղ կուլ տվեցի, որ վերջում էն թարախ դասախոսը մեր տուն գա՞::[
Լավ ա մի քիչ ջուր էի խմել:

impression
08.02.2009, 18:12
չգիտեմ` անեծք ա, թե մեծ երջանկություն, չգիտեմ` քանիսը կերազեին լինել իմ տեղում, չգիտեմ` կա արդյոք ուրիշ տեղ ինձ համար... մենակ մի բան գիտեմ` ես էլ չեմ դիմանում
ուղիղ երեսիս արված ապտակից դժվար եմ ուշքի գալիս, հիմա դեռ բժժած եմ ու ցավի ազդեցության տակ երազում եմ ուրիշ կյանք
էս անգամ դրամա չեմ սարքում, թեև դա ինձ մոտ հրաշալի ա ստացվում, ուղղակի անթերի` բոլոր առումներով
էս անգամ ուղղակի ասում եմ. ես չկամ, ու քեզ երբեք չլքելու խոստումը նվիրում քամիներին

(դաժանությունս բռնել էր, կներեք, արտահայտվել էր պետք)

Երկնային
08.02.2009, 21:30
Երեկվանից մի միտք ա տանջում. հնարավո՞ր ա, որ վատ մարդը (գուցե շատ վատ մարդը), լավ մարդու մասին լավ կարծիք ունենա: Ուրեմն նա այդքա՞ն էլ վատը չի: Թե՞ դրանից լավ մարդուն արդեն իսկ վատը կարելի ա համարել…

Ու ավելի շատ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են կարողանում վնասել նրան, ում սիրում են ու ում մասին շատ լավ կարծիքի են… ու վնասում գիտակցված, անպատասխանատու կերպով…

Չէ, ես երևի մարդ արարածին տենց էլ չհասկանամ: Երևի իմ հետ ինչ-որ բան էն չի, որ չեմ կարողանում գլուխս մեկընդմիշտ մտցնել… ինչու՞ եմ միշտ ստոր արարածների համար արդարացում փորձում գտնել, մենակ նրա համար, որ սկսեմ հավատալ, որ այդքան էլ ստոր չեն… որ կան դեպքեր, երբ մարդ ուրիշ ելք չի ունենում, քան դիմացինին ցավ պատճառել…

Չէ էլի, ես մարդ չդառա…

Գալաթեա
09.02.2009, 14:03
Երևի սկսեմ աչքերս փակ քայլել փողոցում: Նույն, անընդհատ կրկնվող տեսարանից արդեն վատանում եմ:
Ջինսից շալվար` ճխտած սապոգների մեջ:
Բոլորի հագին նույնը:

Իսկ բդերի կեսին հասնող սպոգներից ընդհանրապես սրտխառնոցի նոպա է սկսվում:
Հատկապես երբ դրանք իրենց վրա են քաշում կոլոտ ու չաղ աղջիկները: Երբ առանց էն էլ չեղած բոյը լրիվ ա մտնում գետնի տակ: Երբ առանց էն էլ պարարտ բդերը մենակ քյոռը չի տեսնում:

Մենակ Հայաստանում կարող են հպարտությունից շնչահեղձ լինելով հագնել բգին հասնող սապոգներ, որոնք ամբողջ երկրագնդի վրա հագնում են միայն որոշակի մասնագիտության տեր անձինք: Որպեսզի իրենց մյուսների հետ չշփոթեն, հաստատ իմանան:

Յախք:

unknown
09.02.2009, 14:50
Ատում եմ երկերեսանի մարդկնց...:(

Քամի
09.02.2009, 15:02
Այ քեզ բա՜ն
մարդ էլ գնա՞ առևտուր անի, ապրանքը թողնի խանութում ու տուն գա:}

2 ժամ անց հիշեցի՝ կորցրածս ապրանքի մասին..

cold skin
09.02.2009, 15:06
Բա ես, էսօր երթուղային նստեցի ու մոռացել էի, որ դրամապանակս չեմ վերցրել:D:(: Հասել եմ տեղ ու մի կերպ ասել եմ վարորդին, որ մոռացել եմ:
Էշ-էշ եկա գործի ու մինչև հիմա ապշած եմ, թե երբ ա՞ վերջանալու այս փրփուրից կախված վիճակը…:(

Selene
09.02.2009, 17:03
Մարդ էլ չուզենալով գնա արձակուրդ :unsure Չնայած լիքը պլանավորված բաներ կան անելու:
Ախր մինչ էտ օրը քանի ամիս արձակուրդ էի երազում:8 Աշխատանքային վերջին առավոտյան թարս ոտքի էի զարթնել, հաստատ, նախ մի տեսակ անտրամադիր էի, այսպես ասած՝ մռութներս կախած:oy Երթուղայինից իջա, զգացի, չի գնում, աաա, էլի դուռը լավ չեմ փակել սովորությանս համաձայն, շրջվեցի, տեսնեմ վարորդի ձեռքին տվածս փողի մանրն էր, ախր 500 դրամանոց էի տվել իջնելուց:oy:D Հետո էլ էն խեղճ տղայի սուրճը մի քիչ թափվեց սեղանին իմ թեթև ձեռքով, մի քիչ էլ ափսեի մեջ / որ էգուց-մյուս օր ամուսնանա ինքը, կինը ման եկացող լինի, մեղավորը ես եմ լինելու:D:D/:
Տեսնես ինչիցա, որ մի բան շատ-շատ ես ուզում, ու որոշ ժամանակից այն իրականությունա դառնում, հենց էտ պահին բացարձակապես չես ուզում :unsure

Հ.Գ. Բարև, անկապս, նորից եկել եմ գիրկդ, ախր շատ ենք է նման իրար :love

Մարկիզ
09.02.2009, 18:30
էս ինչքան բանից եմ զզվում: Եվ այսպես, զզվում եմ.:D

1. Զզվում եմ հիմնականում 17-22 տարեկան, լկստված, հիմնականում ուսանող, պսևդոգողական, իրանց մեծ ք..-ի տեղ դրած, պետք էլած վախտ քուչում թզբեհ ֆռռցնող, գաղափարապես անգաղափար, քյալանթար, իրանց չեղած մաքրությանը հետևողական լակոտ-լուկուտից:

2. Զզվում եմ հիմնականում 20-ից 25 տարեկան, արդեն գրագետ, բայց կյանքում այդպես էլ ոչինչ չտեսած, մելկի, տափուկ, դոն-ժուանոտ, հիշաչար, իրանց ղայդին տղու տեղ դրած, պետք էլած վախտ սրան-նրան քծնող, գյադեքից:

3. Զզվում եմ հիմնականում 25-ից 30 տարեկան ջոգող, բարեկիրթ, դեմագոգ, իրանց իսկ խոսքերը ամսական 99-ն անգամ փոխող, աբխադիտ ըլնող, հըլը ձմերուկի կլեպ քշող, փոքր վախտ անպայման պլաստմասսե զինվորիկներով խաղացած, մեծացած, բայց պուճուր մնացած հայվաններից:

4. Զզվում եմ հիմնականում 30 և ավելի տարիքի ջահել, կարիերիստ, լպրտած մազերով, անպրինցիպ, սրա-նրա հետանցքներում մշտական բնակություն հաստատած, «մածունը սև ա» գոռացող, անցողիկ, շատախոս ու լղար կամ փորով ու չխոսկան/բայց «փիս» խելոք/, ողորմելի տպերից:

5. Զզվում եմ հիմնականում 40 և ավելի տարիքի, ամբողջովին 4 տասնամյա վաղեմության կեղտի ու արտաթորանքի մեջ կորած, իրանց տուպոյ լակոտներին բրդբրդող, որոճող, ամենակեր, գիշերվա զանգերց վեր թռնոց, ճարպակալած անբարոյականի զավակներից:

Ահա՛, թե ինչու եմ ես աղջիկներին սիրում:

Sunny Stream
09.02.2009, 20:31
Դե լավ, հետո՞ ինչ... դե հա՛, ճիշտ եք, ապուշի պես ժպտում եմ բոլորիդ, դուք էլ ժպտացեք անցեք էլի, ինչի՞ եք հայացքներդ փախցնում էդպես... չէ, գիժ չե’մ, լու’րջ եմ ասում...
Ընկերների հետ հերթական ջրիկություն փողոցում, շատ կարճ հանդիպում շատ հեռավոր մարդու հետ, շատ կարճ խոսակցություն ու... երկա՜ր մտքեր, որ անձրևի հետ թափվում են ու թափվում, քամու հետ կտրում դեմքս, պարանի պես խեղդում կոկորդս ու գիշերվա պես իջնում գիտակցությանս վրա... “Կներե’ք, երեխք, ես գնացի, պիտի մտածեմ”... մտածե՞լ... չէ, իհարկե չէ... Տերևներ դեղնած, վաղուց ճմռթված ու ցեխակոլոլ... չեմ հասկանում. տեսնես՝ նա է՞լ... թաց եմ, ոտքից գլուխ... (թու՜, ամենառաբիս երգերն էլ ծիծաղելու չափ իրական են թվում...):
Երբեք հասարակության մեջ ինձ թույլ չեմ տվել ցույց տալ ապրումներս, բայց էստեղ ինձ միշտ մենակ եմ զգում` անկախ գնացող-եկողներից... էստեղ ես ու նա ենք... հենվեցի սառը տուֆե պատին ու էդպես մնացի` առանց շարժման, առանց մտքի, առանց հասկացողության... “...միչև ե՞րբ...ինչքա՞ն...հետո՞.../դրսում անձրևն էր խշշում, ոտքերի տակ մետրոն դղրդում, իսկ ես էլի մտմտում էի... ե՞րբ կվերջանա, Տե’ր...”:.. քիչ եմ նախանձում մարդկանց, բայց նախանձելիս էլ` անհնար բաների համար. օրինակ` երազի մեջ թռչողներին... իմ թռիչքները առաստաղի՜ն են մենակ հասնում... ու նախանձել եմ նաև միշտ նրանց, ովքեր կարողանում են ճիշտ "կարդալ". հա’, հա’, ճիշտ "կարդալ" - ճիշտ նկատել "կետադրական նշանները", այս ու այնտեղից ճիշտ հավաքել "տառերն" ու "բառերը" ու ճիշտ կարդալ նշանները... էնքա՜ն "անգրագետ" եմ, որ երևի էլ կարդալուց հույս էլ չկա... ու կարդալիքը բանավոր ասվեց: Շատ հստակ, շատ հանգիստ, շատ ջերմ. “Հիշիր, տխրության մեջ ելք չես գտնի”,- սովորական հայ կին էր... հե՜հ... որտեղի՞ց լույս ընկար, ա’յ կին... ու մեկ էլ միանգամից կարդացի ու տեսա, զգացի համը, հոտը` կյանքի ու բարու, թռա՜, երազի պես թռա՜ շա՜տ վեր... ու փտնրեցի, չգտա. ու՞ր չքացար, ա՛յ կին... կուզեի պի՜նդ գրկել քեզ... այտերս տաքացան ու զգացի, թե ինչ անուշ է ձմռան անձրևը, սառն անձրևը, որ նստում է ակնոցիս ապակիներին ու թաքցնում... մարդիկ` հովանոցներով, մարդիկ` “անգրագետ”, մարդիկ` "լսելու" կարոտ, անցնում են, վազում... մեքենաները ֆշշացնում են թաց ասֆալտին ու սև ձողիկներով սրբում ապակիները... ես էլ մեքենայորեն ակնոցի պատյանից դուրս եմ բերում թաշկինակն ու վարանում` հիմա ո՞րը սրբեմ... ու նորից հետ դնում...
“Ալո’, էրեխեք, ու՞ր եք... գալի’ս եմ ուրախանանք, սպասե՛ք” :)
...դե հա’, թաց եմ, ոտքից գլուխ, ծառերի բարիքները գլխիս ու ուսերիս՝ ջրի հետ թափված, ու հա’, քթիս տակ ծիծաղում եմ, ժպտում... դե մի’ փախցրեք հայացքներդ, գիժ չե’մ, ուղղակի ես արթուն` զգացի երազային թռիչքի հաճույքը... դուք էլ ժպտացեք ու անցեք... միայն...

Սիրու՜մ եմ, հավատու՜մ եմ հրաշքներին :roll

impression
09.02.2009, 23:34
Մի քանի օր է` սրսկվում եմ, բժիշկը դեղ է նշանակել: Էդ գործն իր վրա է վերցրել հարևանուհին. մոտ երեսուն-երեսունհինգ տարեկան կին է, բարեհամբույր ու ժպտերես /ուրիշ մեկին հաստատ չէի թույլ տա ինձ ծակծկել/: Երեկոները գնում եմ իրենց տուն, ծիսակատարությունը տեղի է ունենում ու ես, ծակած տեղը շփելով ասում եմ մերսի ու հեռանում: Էդ հարևանուհին տղա ունի, մի հինգ տարեկան կլինի երևի: Հենց ինձ տեսնում է, գիտի, որ սենյակից պետք է դուրս գա որոշ ժամանակով: Էսօր գնալ չէր ուզում: Կանգնել անթարթ նայում է վրաս: Մայրը սկզբում հանգիստ ասեց` բալես, գնա: Չգնաց: Կանգնել ու նայում է: ՄԻ քանի անգամ էլ ասելուց հետո հարևանուհիս սկսեց ձայնը բարձրացնել: Գնացի նստեցի էդ ճստոյի դիմաց, հենց գետնին, ոտներս ծալապատիկ, գլուխս հենեցի ձեռքերիս ու իր նման անթարթ սկսեցի նայել իրեն:
- Գիտես, եթե գնաս, ես շուտ կսրսկվեմ ու կգնամ,- ասացի:
- Ուզում եմ տեսնել,- մանկական անմիջականությամբ բայց միայն ինձ լսելի ասաց տղան:
Ծիծաղս հազիվ զսպելով` լուրջ-լուրջ ասում եմ.
- Գիտես, եթե կանգնես հայելու մոտ, շալվարդ իջեցնես ու մի քիչ էլ թեքվես, քոնը կտեսնես:
- Չէ, ես քոնն եմ ուզում տեսնել,- պնդեց նա` աչքերը փայլեցնելով:
- Քոնն իմից լավն է,- աչքով արեցի ես:
- Հաստա՞տ,- ուրախացավ պստոն:
- Հա,- ասեցի:
Ինքը վազեց հայելու մեջ սեփական հետույքով հիանալու, ես էլ վերջապես սրսկվեցի ու ծակած տեղը շփելով` ասեցի մերսի ու հեռացա: :)

Աբելյան
10.02.2009, 20:13
Էհ, ուրիշ ինչ ասեմ:
Երևի քո հանդեպ մահացու մեղք եմ գործել:
Միանգամից քել ինձ կախաղան հանի, պրծի:
Հա, երևի շատ ծանր հանցանք ա, որ տենց ես պատժում:

unknown
10.02.2009, 20:33
Երբեմն ինձ թվում է թե ես ամեն ինչ հակառակ եմ անում...սիրում եմ դոփալ նույն տեղում,թեկուզ կյանքը շարունակվում է...սթափվում եմ ու հասկանում,որ արդեն ուշ է...փոշմանում եմ , սակայն...մտածում եմ ի՞նչու այսպես եղավ...մի՞թե ես եմ մեղավոր...ու ելի խճճվում եմ մտքերիս լաբիրինթոսում...ախր երբ եմ սովորելու ապրել այս աշխարհում...օրեցօր ավելի ու ավելի եմ հիասթափվում մարդկանցից...հորինածս աշխարհն էլ ցնորում է ինձ...արդեն իրականն ու անիրականը չեմ ջոկում...իսկ առանց դրա աշխարհը աչքերիս զզվելի է դառնում ու էլ չեմ ուզում ապրել...երբեմն ինձ թվում է որ ինձ չեն հասկանում,իսկ երբեմն ես չեմ ոչ մեկին հասկանում...

Երկնային
10.02.2009, 20:48
Ավտոբուսի մեջ նստած՝ պատուհանից դուրս էի նայում. գորշ օր, մարդիկ էլ գորշ, բոլորը դժգոհ դեմքերով ինչ-որ տեղ էին շտապում: Թե ինչու՞ չի կարելի ժպտալով շտապել…

Դիմացի նստարանին նստած երեխան էր միայն կչկչում քաղցր մանկական ծիծաղով, այն էլ կողքին նստած տատիկը կիսաբարկացած-կիսախիստ ձայնով ասում էր՝ ամոթ է, հանգստացիր… տենց են միշտ անում. եթե մնացածի պես նամռոտ դեմք չի ընդունել ու իր հավեսին ուրախանում է, չգիտես ինչու ամոթ է…

Կանգառում դուռը բացվեց ու լիիիքը չորացած տերևներ ներս թռան. մեեեեծ ու դեղին տերևներ էին: Ինձ թվում էր արդեն վաղուց բոլորը անհետացել են: Մի պահ մտքովս անցավ. «Ոնց որ աշուն լինի… դեռ, կամ էլ արդեն…»

- Տատի՜կ, արդեն աշու՞ն ա :), - թոթոլ-թոթոլ հարցրեց:
Տատիկը չէր էլ լսում…
- Շու՞տ եկավ :), - հարցրեցի ես:
- Հա՜… :D

Ու սկսեցինք երկուսով կչկչալ…

:)

Ֆրեյա
10.02.2009, 21:12
Այնքան հետաքրքիր փոփոխություններ եմ նկատում բնավորությանս մեջ վերջին ժամանակները...
Այ, օրինակ, նախկինում, երբ մեկն ինձ վատություն էր անում, չէի կարողանում նրա մասին վատ մտածել: Գուցե` թուլամորթություն էր, բայց չէի կարողանում նրան ատել, փոխադարձ վատությամբ պատասանել:
Հետո, լավ չէի հասկանում` ով է լավ մարդ, ով` վատ: Խառնում էի իրար ու շփոթվում:
Հիմա կարողանում եմ տարբերել. լավերին` մի կողմ, վատերին` մյուս: Ու հիմնականում էլ չեն խառնվում:
Վերջին ժամանակաները հետաքրքիր փոփոխություններ եմ նկատում իմ մեջ...
Երբ մեկից հիասթափվում եմ, սկսում եմ նրան չսիրել, որքան նախկինում սիրում էի: Ու էլ ոչ մի կերպ չեմ կարողանում դա փոխել, նույնիսկ եթե շատ ուզեմ :(
Ինչից կլինի?!

impression
11.02.2009, 11:54
-Լիլ, վատ եմ:
-Լիլ, գժվում եմ:
-Լիլ, ինչի՞ ա կյանքը սենց…
-Լի՛լ...
-Լի՛լ...

ես օգնել չեմ կարող, ես ձևը չգիտեմ, ես չեմ հերիքում....
հանգիստ թողեք
ամենօրյա "վատ եմ"-ներից արդեն ինձ շնչելու տեղ չկա
մի խեղդեք ինձ

Գալաթեա
11.02.2009, 13:28
Լիլ, ես լավ եմ:

:)

cold skin
11.02.2009, 15:49
Որ ասում եմ ես համարյա մեռած եմ, չե՛ք հավատում:Քայլող դիակ տեսե՞լ եք, ես եմ:
Էսօր միակ պահը, որ ես անզոր էի որևէ հարցում օգնել, դա մորս արցունքների "հոսման
ակնթարթն" էր: Ու ես ոչինչ չեմ կարող անել: Որովհետև շաաա~տ հեռու է, ու ես անզոր եմ գրկել ու մխիթարել նրան, ասել քաղցր խոսքեր ու համբուրե~լ, համբուրե~լ մայրիկիս ձեռքերը:
Առաջին անգամ ես անզոր եմ որևէ մեկին օգնել…
Ինչ էլ լինի ես քո հետ եմ, մա՛մ…

impression
11.02.2009, 21:23
/կոմպս էի քրքրում ու սա գտա, չեմ հիշում՝ էստեղ դրել եմ, թե ոչ/

ըստ մի ծանոթ կկվի, ես դեռ մի հարյուր տարի ապրելու եմ.
ուղղակի կկուն չգիտի, որ ես շատ եմ ծխում, փողոց անցնել էլ չգիտեմ… :)

Yellow Raven
11.02.2009, 21:41
Էխ. սենց էլա լինում... Բայց կարելի՞ էր չէ նենց անել,որ սենց չլիներ: Չէ,չէր կարելի, ո՞նց կլիներ, դու գնայիր այնտե՞ղ: Չէ` դու չէիր համարձակվի տենց բան անեիր,համ էլ դու այնտեղի տեղն էլ չգիտես: Հալյուցինացիաներ են սկսել մոտդ ու պետքա դրա դեմը առնել քանի ուշ չի.. Բայց ինչի է՞ Սենց ի՞նչ վատա,որ... Չէ էլի արի,ես քեզ կսպասեմ....

ivy
13.02.2009, 02:10
Թեմա ու բովանդակություն

Շատ մարդկանց գրածներում ոչ մի հետաքրքիր բան չեմ գտնում, բայց միշտ հետաքրքիր է իմանալ, թե ինչի մասին են գրում: Թեման ավելի հետաքրքիր է, քան միջի բովանդակությունը: Հետաքրքիր է տեսնել, թե ով ինչով է ապրում, ինչի մասին է ուզում արտահայտվել: Թեման տեսանք, բայց թե մեջը ինչ է գրված, հաճախ միայն հեղինակն է հասկանում կամ էլ ձև է անում, թե հասկանում է... Խառը մտքեր, շիլա-շփոթ, պարզի բարդացում, չէ, հետաքրքիր չի: Բայց տեսնես` վաղը ինչ թեմաներով են գրելու...

ivy
13.02.2009, 23:18
Մոդերատորական: Վերջին երկու գրառումները տեղափոխվել են Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?p=1574595) թեմա:

ivy
14.02.2009, 01:54
Մի անգամ նման մի բան էի կարդացել.
Եթե գետում կոկորդիլոսի եք հանդիպում, ամբողջ ուժով խփեք նրա քթին. քիթը կոկորդիլոսի թույլ տեղն է, անմիջապես կնահանջի: Բայց երբեմն պատահում են կոկորդիլոսներ, որոնք չգիտեն այն մասին, որ քիթը իրենց ամենաթույլ տեղն է...

Վերջերս ճտերը վատ են քնում: Այսօր որոշեցինք քնելուց առաջ տանել նրանց խաղահրապարակ: Մտածեցինք, որ եթե մի լավ խաղան դրսում, ապա քունները կտանի ու արագ կքնեն: Լավ մեթոդ է: Հետներս էլ ահագին սահնակ-մահնակ վերցրեցինք: Ու պստոների հետ մի ժամ ձների մեջ վազվզեցինք, բարձրացանք խաղահրապարակի մանկական կամրջակը, սահեցինք ներքև, սահնակներով ճստոներին էստեղ-էնտեղ քշեցինք, մի խոսքով` համ իրենք մի լավ չլվեցին, համ մենք: Ու շատ գոհ եկանք հետ: Ճաշիկը կերան, ատամներն ու մռութիկը լվացին, շորիկները հանեցին, վազեցին ննջարան, մտան իրենց քնապարկերի մեջ, ու մենք էլ նստեցինք կողքները` սպասելով, որ հիմա հրաշք մեթոդը կգործի, ու ճտերը միանգամից կքնեն: Մեթոդը իհարկե լավն էր, բայց պստոները դրա մասին չգիտեին... Նորից ոտքերիս վրա գոյություն չունեցող մեքենաներ էին քշում, երգում երկարագուլպա Պեպիի երգը, գլուխկոնծի տալիս: Բայց ինչ ուզում եք ասեք, մեթոդը հաջող էր. ուղղակի իմացողների վրա էր ազդել: Նստած տեղներս քնում էինք...

Վարպետ
14.02.2009, 22:07
Միթե չպատճառաբանված բացասական վերաբերմունքն ավելի քիչ վիրավորական է, քան պատճառաբանվածը? Անգամ եթե պատճառաբանությունը անհիմն է առաջին հայացքից: Անգամ եթե պատճառաբանությունը անհիմն է ցանկացած պարագայում: Պատճառաբանության շուրջ կարելի է վիճել, ընդհանուր հայտարարի գալ, ի վերջո ներողություն խնդրել: Չպատճառաբանվածությունը ինքնին արդեն խոցում է, քանի որ անգիտության մեջ ես, թե որն էր պատճառը, մանավանդ, երբ չէիր սպասում: Հիմար սիտուացիայի շուրջ ա էս ամեն ինչը, հասկանում եմ: Բայց հատուկ արեցի, որ առաջինը դու նեղանաս: Որ չասես, թե հիմար բաների պատճառով նեղանում եմ: Ինձ համար հիմար պատճառ չի, գիտեիր, որ նուրբ եմ էդպիսի դրսևորումների նկատմամբ, մանավանդ կոնկրետ, մատների վրա հաշված մարդկանց հետ կապված... Մնացածը դու գիտես արդեն:)

Ծով
14.02.2009, 22:38
«մեկ ա սաղիս վերջը նույնն ա»...էդ քո խոսքերն են..դե բայց միայն քոնը չեն...
իսկ եթե իրոք տենց ա, դե հիմա ասա՝ ինչ անեմ, որ իմ վերջը ուրիշ լինի, ես սիրում եմ տարբերվել:D:D:Dէդ էլ իմ խոսքերն են, հեսա դու քոնը կասես...ու սենց...մենք իրար տենց էլ չհասկացանք:D, բայց իմ կարծիքով ինքը քո հետ կապ չունի:D...ի՞նչ եմ ինձ տանջում, մեկա մի բան հաստատ ա..սաղս նույն վերջով ենք գնալու դեպի վերջը:Dկամ...ուֆ էէէէէ......աաաաաաաաա.............օօօօօօօօօֆ

Ծով
14.02.2009, 22:42
Դու խաղում ես այնպես , ինչպես ես եմ խաղում,
Եվ մենք իրար շատ ենք սազում այս մեծ խաղում...
Բայց հենց որ զգանք, որ շատ հեռուն ենք գնացել,
Խաղի վերջին ուրեմն բան չի մնացել...
/ոնց ասես/:D

impression
14.02.2009, 23:41
Ի վիճակի չեմ մտածել, հասկանալ, ընդունել, հավատալ... Միակ գործողը ներքին զգացողությունս ա, մնացած ամեն ինչն անջատվել են: Ու մենակ գիտեմ, որ հոգնել եմ, որ էս ամենն արդեն վաղուց իմը չի, որ էնքան եմ փակ, որ արդեն բացվելու ձևն եմ մոռացել: Հեռու եմ, իմ պատյանում, թողեք հանգիստ մնամ, ես ոչ մեկի չեմ խանգարում: Ու չեմ ուզում մեղավոր զգալ նրա համար, որ ինձ նեղացրել են անհիմն, չպատճառաբանված, հենց նենց, ուղղակի: Չեմ ուզում հավատալ, որ ուրիշների բլոգերում իմ մասին դեռ գրում են, որպես մի ահավոր երևույթի: Ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեն: Չհարցնեն, չհետաքրքրվեն, չհիշեն.... վաղվա օրն էլ գլորեմ ու վերջ:

Երվանդ
14.02.2009, 23:48
Զզվել եմ ամեն ինչից, խեղդվում եմ , մեռնում եմ, սատկում եմ:D, բայց քիչ մնաց, երևի դիմանամ:think:)

Երկնային
15.02.2009, 00:58
Ժպտում եմ :)
Շատ բան չեմ ուզում. երկար մնա, ժպի՜տ: :) Նենց էի քեզ կարոտել…

Ծով
15.02.2009, 01:33
կներե՛ս...մի բան էլ ու վերջ...վե՛րջ:D
Հ.Գ.«---ոնց եմ Ձեզ կարոտել:love

Janita Hero
15.02.2009, 02:26
Ամուսնացած ջահել աղջկան տնային տապշկեք են նվիրում ........որ ի՞նչ, որ տունը լռվի՞ միշտ.......... փոխանակ ասենք երեկոյան զգեստ նվիրեն / կամ քնքուշ ներքնազգեստ.../, որ ամուսնյակի հետ ինչ-որ հետաքրքիր տեղ գնա, լավ ժամանակ անցկացնի....առանց տան ճաշախառը ու տապշկայախառը ու բիգուձիախառը վիճակների.....

Դեկադա
15.02.2009, 16:59
Էսօր ձեռքս ընկավ թերթի հերթական համարը որտեղ թեսթ կար- արդյոք կախված ե՞ք ինտերնետից...
Որոշեցի ինքս իմ հանդեպ անաչառ լինեմ ու տամ ճիշտ պատասխաններ, այլ ոչ թե մտածեմ ու նոր պատասխանեմ, որ ճեղքեր չլինեն:Ու պարզվեց, որ ես էտ կախվածությունը չունեմ.... բայց էսօր հակառակն եմ զգում: Իսկ կարողա չկախվածության պատճառը մշտական կապ չունենալ է....:)
Հիմա ինչ ստացվեց, ես ինձ խաբեցի թե՞ պարզապես ճիշտ պատասխան տալու համար պատեհ ժամանակը դեռ չի եկել...
Ու հիմա ես ինձ մեղավոր եմ զգում.. իմ առաջ, իսկ դա վատ ա, որովհետև սկսում եմ մրցել ինքս ինձ հետ... տեսնենք ով կհաղթի:

ivy
15.02.2009, 17:52
Հերիք մականուն փոխեք, չեմ հիշում` ովդ ով է, հասկանո՞ւմ եք, չեմ հիշում: :( Լրիվ թքած ունեն իմ հիշել-չհիշելու վրա... :cry

Մարկիզ
15.02.2009, 21:08
Սու՜տ… Ստելն արվեստ է: Մանր-մունր կենցաղային ստերն արվեստի նմուշներ չեն: Անբարոյականության դրսևորումներ են: Այ, ստել պետք է իմանալ իմ նման/ահավոր պարծենկոտն եմ:D/: Ես, որ մասնագիտությունս նոր էի ընտրել, մեր փորձված ու սիրելի ավագ կոլեգաներից մեկի հետ ծանոթանալիս, հարցրեց. «ստել գիտե՞ս»: Ասացի. «այո»: Ասավ. «կդառնաս»: Ստելիս պետք է ուրույն, այդ պահին հատկանշական արտահայտություն տալ աչքերին, հայացքին, ձեռքերին, իրանին, հատուկ ինտոնացիաներ հաղորդել ձայնին: Նաև հարկավոր է աչքերի խոնավության աստիճանը զակազով ավելացնել կամ պակասեցնել: Նայած, թե ստի նպատակը կոնկրետ որն է: Կարճ ասած՝ պետք է խաղաս: Թատրոն ա, թատրոն: Թատրոն, որտեղ պետք է ունենաս մասնագիտական ու ոչ մասնագիտական, բայց մասնագիտության հետ սերտորեն առնչվող գիտելիքներ և ունակություններ: Խաղա՜Լ… Հաջողված, արդյունավետ խաղից հետո աշխարհը կարծես քոնն է: Երբեմն պետք է լինում խաղալ մաքրամաքուր էակի՝ երկնքից իջած հրեշտակի դեր, երբեմն անհրաժեշտ է լինել ահավոր դաժան, չոր ու ցամաք, կողահաստ, սկզբունքային, վատը, լավը, իրա ընգերը, իրա ընգերուհին:D: Չէ, թատրոն չի: Խաղում ես մարդու հետ ու ոչ հանդիսատեսի համար: Խաղում ես այդ մարդու համար: Վերջը, ի՞նչ ասեմ…

Հա, ինչ կապ ունի սա թեմայի՝ «Օրագրի» հետ՞՞՞… Ուղղակի այսօր մի երեսուն դեր եմ փոխել::D/թու-թու-թու, հաջողված/:D

Ֆրեյա
15.02.2009, 23:08
Բեթին արթնացավ այն բանից, որ սառնություն զգաց մեջքին: Վեր կացավ, ուզում էր ավելի հարմար տեղ գտնել ու գունդուկծիկ լիներ, բայց մայրը նրան չթողեց նորից տեղավորվել, հրեց առաջ՝ քույրերի ու եղբայրների կողքը:
- Բալիկներ, արդեն եկել է ժամանակը, որ ձեզ տանեմ ման գալու: Ժամանակն է որ դուք իմանաք՝ ինչ է պետք անել գոյատեւելու համար, որտեղից կարելի է ուտելիք հայթայթել, ինչպես պետք պաշտպանվել թշնամիներից: Դուք պետք է սկսեք վաստակել ձեր ապրուստը:
Բալիկները դեռ չէին հասկանում, թե ինչ է իրենց սպասվում, բայց շատ էին ուզում գնալ "դասի":
Մայրը առաջ գնաց՝ նշան անելով, որ հետևեն իրեն: Բեթին վախեցած ու հուզված էր "դուրսը" տեսնելու սպասումից, այդ պատճառով առաջինը վազեց մոր հետևից, ավելի ճիշտ՝ թաքնվեց նրա հետևը:
Երբ դուրս եկան նկուղից, արևը ծակեց Բեթիի աչքերը. ոչինչ չէր տեսնում, միայն զգում էր ծանոթ հոտ, որ մոր վրայից էր գալիս, երբ նա դրսից վերադառնում էր իրենց որջը: Քիչ անց Բեթիի աչքերը սովորել էին լույսին ու նա համարձակություն ունեցավ վերջապես բացել աչքերը:
Շուրջբոլորը անհասկանալի ու անծանոթ բաներ էին: Ամեն ինչ մեծ էր իր համեմատ ու վախենալու: Մայրը բացատրում էր, թե ինչեր են ծառերը, շենքերը, ովքեր են այն կենդանիները, որ արագ-արագ անցնում են փողոցներով ու երկու ուղղահայց են:
- Մայրի, մայրիկ, նայիր, սա էլ է մեզնից՞,- ոգեւորված հարցրեց Բեթին ու առաջ վազեց, դեպի փողոցով անցնող մեկը:
Մայրը նրա վզից բռնեց ու հետ շպրտեց:
- Խելոք կանգնիր տեղդ, ի՞նչ ես առաջ ընկնում: Հիշեք, երեխաներ, դրանք մեզնից չեն, թեև նման են մեզ, բայց անճոռնի են: Իրենց համարում են ընտրյալներ, այսպես ասած՝ ազնվական ցեղատեսակներ: Դրանք ապրում են մարդու հետ ու լսում են մարդուն, ման են գալիս մարդուն կապած: Դրանք մեզ չեն ճանաչում որպես եղբայրներ ու պատրաստ են իրենց տերերին պաշտպանելու համար գզել մեզնից ցանկացածին: Հեռու մնացեք դրանցից, բայց մի վախեցեք: Իմացեք, որ կարող եք գոռալ դրանց վրա ու այնքան մոտիկ գնալ, որքան պարանի երկարությունն է. միևնույնն է ոչինչ չեն կարող անել ձեզ: Բայց դա այն ժամանակ, երբ մեծանաք: Իսկ հիմա, գնանք, սովորենք խոհանոցների տեղերը:
Մայրը մինչև կեսօր ման էր տալիս երեխաներին զիբիլանոցներով, ցույց տվեց մսի խանութների տեղերը: Մի քանի տեղ համեղ պատառներ գտան, բայց եղբայրները, որ ավելի խոշոր էին չափերով ու ուժեղ, խլեցին դրանք Բեթիից, ու նա մի քիչ սոված մնաց վերջիվերջո:
Երբ տուն էին վերադառնում, ճանապարհին հանդիպեցին իրենցից մեկին: Բեթիին թվաց, թե ծանոթ հոտ է զգում նրանից, ավելի մոտ եկավ ու լսում էր, թե ինչ է խոսում մայրը այդ ձյաձյայի հետ:
-Վաղը առավոտյան նորից գնալու եմ դավթաշեն, կաշխատեմ ձեր համար էլ մի բան գտնել այնտեղ: Եթե գործերս հաջողվեն ու հարմար տեղ գտնեմ, էլ ամեն օր չեմ գնա գա, ձեզ էլ կտեղափոխեմ այնտեղ… Մնում է մի հարմար որջ գտնենք, որ էրեխեքը չմրսեն, դեռ ցուրտ է լինում գիշերները:
- Ինչպես ես կարողանում ամեն օր գնալ դավթաշեն ու հետ գալ, ախր շատ հեռու է ու վտանգավոր է: ճանապրհին ուրիշ շներ կան, մեքենաներ: Մի օր մի փոձանքի ես գալու...
.....

Երբ վերադարձան տուն, արդեն երեկո էր: Մայրը որջի անկյուններից մեկում վաղուց թաքցրած ոսկորներից մեկը հանեց ու տվեց բալիկներին, որ զբաղվեն մինչև քնելու ժամը:
Երբ վերջացրին ոսկորը, էլի մի քիչ խաղացին, մայրը նրանց մի քանի նոր հնարքներ ցույց տվեց, թե ինչպես է պետք կատուներին ու այլ կենդանիներին վզից բռնել ու թափ տալ, հետո տեղավորվեցին մոր շուրջը ու քնեցին:
Բեթին շատ էր հոգնել: Նոր տպավորությունները, ճանապարհը, խաղերը նրան ուժասպառ էին արել:
Մայրը խոսում էր, բայց նա արդեն չէր լսում, քնել էր: Միայն հիշեց, որ վաղն էլ են գնալու ման գալու ու գոհունակությնան հոգոց հանեց...

unknown
17.02.2009, 16:05
Վերջապես կարողացա մոռանալ քեզ... այս անգամ ոչ մեկը ինձ չոգնեց... ինքս իմ մեջ ուժ գտա ու հանեցի քեզ իմ սրտից...ինքս իմ վրա զարմանում եմ... բայց կարողացա... ես արեցի դա... հիմա ես ազատ եմ... միշտ էլ ազատ եմ եղել... իսկ հիմա... հիմա սիրտս է ազատ:

Աբելյան
18.02.2009, 17:30
Շատ խորն եմ վիրավորված, բայց թե մենակ իմ վրա եմ ներվայնանում: Մենակ ինձ եմ մեղադրում: Զզվում եմ ինքս ինձնից: Չեմ ուզում աչքիս երևամ: Էն էլ ու՞ր պախկվեմ: Ու՞ր կորեմ ինքս իմ աչքից:
Մի քանի րոպե ա մնում, հասցնելը կհասցնեմ: Էն էլ ի՞նչ... Անզոր կլնեմ ինչ-որ բան ասեմ: Ու երևի չարժի էլ: Թող, թե չէ ամեն ինչ ավելի կփչացնես: Թող ու գնա քնի, էլի: Աչքիս էլ մի երևա:
Ըհը, սկսավ: Արդեն չես էլ հասցնի: Իսկ էն ամեն ինչը, էն պատկերները, ձայները, զգացողությունները, որ քո մոտ ասոցիացիաներ են առաջացնում, էսօր էլ քեզ հանգիստ չեն տալու: Ցավակցում եմ:

Firegirl777
18.02.2009, 18:58
Ահավոր նեղացկոտ եմ դարձել, բայց ինձ թվում է, որ դա իմ շրջապատից է, ոչ թե ինձանից, հայտնվել եմ ինձ անսովոր միջավայրում ու չեմ կարողանում ոչ մի կերպ համակերպվել, ուզում եմ, որ մյուսները հասկանան ինձ ինչպես ես եմ փորձում հասկանալ նրանց, սիրում եմ երբ մարդիկ իրար հարգանքով են նայում ու փորձում այնպես անել որ դիմացինին էլ լավ լինի, բայց կյանքը ցավոք այդպիսին չէ, հիասթափություն կա, նեղվածություն ու ցավ, ոչ ֆիզիկական, ցավ սրտում, որ խեղդում է կոկորդը արցունքներով, չնայած օջախը չես զգում ու չես հասկանում թե ինչու է ցավում…
Ուղեղը փորձում է բացատրել ամեն ինչ ու հանգստացնել, չէ որ մարդ միշտ ավելի հանգիստ է, երբ ամեն ինչ բացատրելի է նրա համար, երբ ամեն ինչ հասկանալի է, իսկ ես չեմ հասկանում.
Շատ հաճախ այդ ցավը նետում եմ մի խոր անկյուն փորձելով ճամպրուկում դրված վարդագույն ակնոցներն գտնել ու հագնել, երկար, շատ երկար ման եմ գալիս ու ի վերջո հուսահատ հասկանում եմ, որ դրանք վաղուց կորցրել եմ, ու ցավը նեղացած կատվիկի նման գալիս փաթաթվում է սրտիս, մլավում ու փսմրտվում, ու հասկացնում, որ մեկ է ինձնից պոկ եղողը չի, ինչ էլ լինի իմ կողքիս կմնա ու միայն ինձանից է կախված ինչ ես նրան կանվանեմ ցավ թե..... երջանկություն: Գուցե շատ տարօրինակ հնչի բայց հենց երջանկություն, բայց միթե երջանկությունը չի որ ստիպում ցավ զգալ այն մտքից որ կարող ես կորցնել, իսկ այն կգնա մի օր թողնելով մի հուշ իր մասին:

Սրտի տրոփյունը խանգարում է քունը ու երբ ականջիդ մեջ լսում ես սեփական սրտի տրոփյունը մտածում ես այս ինչ ահավոր ու սքանչելի ստեղծագործություն է որ ստիպում է սիրել, ատել, ապրել, շնչել և երջանկացնում է և դժախտացնում, իսկ հիմա էլ հաստատում է իր գոյությունը ու հանգիստ չի տալիս, այն մոր նման որ չտեսնելով ոչ մի հոգատարություն իր վաղուց մեծացած երեխաների կողմից միշտ կրկնում է, իսկ ես ձեզ մեծացրել եմ, կերակրել ու պահել:

Իսկ հիմա նա նաև հիշեցնում է, որ աշխատում է ոչ միայն քո համար որ իր վրա ևս մի հոգս է վերցրել ու աշխատում է ավելի արագ, ավելի եռանդով, որպեսզի նորից երջանկություն պարգևի քեզ:

Հանուն նրա.... Շատերս կրկնում եք դա և մեր կյանքը բաժանում եք շրջանների, որոնք ապրվում են ինչ -որ մեկի համար, հանուն նրա, որ նա լինի երջանիկ, նույնիսկ եթե այդ անձը երբեմն հուսահատությունից սեփական անձն է լինում, բայց անպայման.....

ՀԱՆՈՒՆ ՆՐԱ

Երկնային
18.02.2009, 19:47
Ինչ հետաքրքիր ա…
սկզբից մարդուն ամեն վայրկյան հիշում ես, կարոտում, սպասում… հետո գալիս ա մի պահ, որ մոռանում ես, որ պետք ա հիշես, կարոտես, սպասես… սկզբից զարմանում ես, որ մոռացել էիր էտ ամեն ինչի մասին, ախր առաջ շնչել-արտաշնչելու պես ինքնստինքյան էր ստացվում, դու ինքդ քեզ չէիր հիշեցնում, ստացվում էր…

Նստած Նորա Ջոնս եմ լսում.

As I sit and watch the snow fallin' down
I don't miss you at all
I hear children playin' laughin' so loud
I don't think of your smile

So if you never come to me
You'll stay a distant memory
Out my window I see lights going dark
Your dark eyes don't haunt me
I don't miss you at all....

ո՜նց եմ իրան հասկանում…

ուրիշ հանգամանքներում դաժան կհնչեր ասածս, բայց ոչ հիմա.
էլ չեմ կարոտում քեզ…

Դեկադա
19.02.2009, 07:58
Հայրեր և որդիներ.... միշտ համեմատել եմ երբ դեռ երեխա էի և հիմա երբ արդեն երեխաներ ունեմ:Նրանց փոխհարաբերությունները, հայացքների առաջխաղացումները... Չաղ հայկական հարսանիքն էիրն ցույց տալիս// ին աղջկա տարերքնա:)//, մենք էլ նստած նայում ենք ու երբ պիտի քահանայի հարցին - տեր ե՞ս որդյակս-փեսան պատասխաներ տեր եմ, տղաս ասաց հա :D: Ես հիշում եմ նման թեմաներով անգամ չէինք խոսում մեր ծնողների հետ, ուր մնաց ուրիշի փոխարեն ասենք հա::think
Հետաքրքիրա իմ տղան ինչի ասեց հա....

ivy
19.02.2009, 22:38
Դաշնամուր

Արդեն վաղուց է` ուզում եմ դաշնամուր նվագել սովորել: Մի տարի առաջ ամուսինս մի սիրունիկ քիբորդ նվիրեց, երկու անգամ ծնգծնգացրեցի, ու ինքը դարձավ սովորական կահույք: :) Վերջերս որոշեցի, որ, վերջ, պիտի դասերի գնամ, նվագել սովորեմ: Ինտերնետում քչփորեցի դաշնամուրի դասընթացների հայտարարություններ, որ անպայման երեկոյան լինեն ու սկսնակների համար: Մեջներից ընտրեցի մի աղջկա հայտարություն ու նամակ գրեցի, որ էսպես-էսպես ծերության օրոք որոշել եմ դաշնամուր նվագել սովորել, հայտարարությունդ տեսա, հետաքրքրեց, ուզում եմ պայմաններն իմանալ: Պատասխանեց: Հետո էլ ես իրեն, հետո էլ ինքը ինձ, պարզվեց, որ հայ է: :) Մյունխենում իրար գումարած մի հարյուր հայ կա, բոլորին քիչ-քիչ ու լրիվ պատահական հայտնաբերում եմ: ;) Հա, ուրեմն իմ ու էս հայ աղջկա միջև շատ բարեհամբույր նամակագրություն սկվեց, վերջը էկանք, հասանք գնի հարցին: Երևի ես իրեն շատ անտաղանդ էի ներկայացել, թե ինչ, հայտնեց, որ ամեն դասի տևողությունը 45 րոպե է ու այդպիսի ամեն մի 45 րոպեն 35 եվրո արժի: Աչքերս փռան ճակատիս, ու միանգամից գծագրվեց երաժշտական ապագաս. մի տարուց արդեն տուն-տեղը ծախած ու մի երկու հարյուր դասի համար վճարած` նստած եմ ցուրտ փողոցում ու իմ քիբորդն եմ նվագում (միակ բանը, որ չեմ վաճառել), անցողներն էլ հոգնած հայացքով նայում են անտաղանդ երաժշտին ու մարդ ա մի ցենտ գցում քիբորդի կարդոնե տուփի մեջ: Բայց ամուսինս, որ նույնպես ապշել էր գնից, հեռու վանեց այդ տխուր մտքերս` խորհուրդ տալով, որ ուրիշ հայտարություններ նայեմ ու աշխատեմ այնպես անել, որ հայեր չլինեն: :) Էդպես էլ կանեմ, իսկ մինչ այդ ամեն տեղ մի դաշնամուր եմ բռնացնում ու կողքը հարմար դիրք ընդունում` սրան-նրան խնդրելով, որ ինձ չխկացնեն: ;)
Ալեյ հոպ, ահա և ապագայի մեծն դաշնակահարը: :))
http://img27.imageshack.us/img27/6973/nvagelchgitemet0.th.jpg (http://img27.imageshack.us/my.php?image=nvagelchgitemet0.jpg)

Հայկօ
20.02.2009, 00:24
Ստրկություն: Հարստության ստրուկներ, գաղափարի ստրուկներ, կրքի ստրուկներ, մարդու ստրուկներ, ստի ստրուկներ, հավատի ստրուկներ, պայմանականությունների ստրուկներ, հաճույքի ստրուկներ, վախի ստրուկներ, սիրո ստրուկներ, սեփական ստրուկների ստրուկներ, բարության ստրուկներ, անորոշության ստրուկներ, հպարտության ստրուկներ... Ամենուր ստրուկներ են: Իմաստուն ստրուկներ, կույր ստրուկներ, կատաղած ստրուկներ, կամավոր ստրուկներ, արժանապատիվ ստրուկներ, հոգնած ստրուկներ, ծիծաղող ստրուկներ, վստահող ստրուկներ, ծախվող ստրուկներ: Ստրկությունը ատելություն է ծնում, ատելությունը՝ վախ, վախը՝ կեղծավորություն, կեղծավորությունը՝ քծնանք, քծնանքը՝ ստրկություն: Անհատ չկա, կա ստրուկների ամբոխի բաղկացուցիչ մաս:

Իսկ դուք քայլելիս երբեմն շղթաների զրնգոց չե՞ք լսում:

Empty`Tears
20.02.2009, 09:21
Ոնց եմ հոգնել էստեղից, հո զոռով չի, :( չեմ սիրում էլի էս Ամերիկան, ինչքան էլ ապրեմ, գնալով ավելի ու ավելի եմ նեռվայնանում էստեղի ամեն ինչից ՝ մարկանցից, օդից, մեքենաներից ու ամեն ամեն ինչից …
Ուզում եմ Երևան, ուզում եմ մշտական էնտեղ ապրել, չեմ ուզում էստեղից ոչինչ, ո՛չ ուսում, ո՛չ աշխատանք, ո՛չ էլ անձնական կյանք … :(
չգիտեմ ինչն ա պակասում, բայց մի տեսակ էս ամենը իմը չի … :esim

Հայկօ
22.02.2009, 01:51
Էնքան ուրախ եմ, որ ութսունութ թվին երեք տարեկան երեխա եմ եղել ու բան չեմ հասկացել:

ivy
22.02.2009, 03:44
Գերմանական հարսանիք

Անցյալ շաբաթ գնացել էի մի գերմանական հարսանիքի (ի դեպ, դաշնամուրի մոտիս նկարն էնտեղից է): Ամուսնության ֆորմալ արարողությունից հետո բոլորը մի երկու հատ նկարվեցին, շամպայնի բաժակ բարձրացրեցին ու արագ ցրվեցին տներով, որ հավաքվեն երեկոյան հարսանեկան խնջույքին: Խնջույքը մի շքեղ հյուրանոցում էր: Բոլորը էլեգանտ էին հագնված և սիրուն տեսք ունեին: Թվով մի քառասուն հոգի էինք:
Նախասրահում պրոզեկո խմելուց հետո հայտարարվեց, որ ընթրիքը սկսված է: Եվ սպասավորները մեզ ուղեկցեցին ճաշասենյակ: Էնտեղ սիրուն զարդարված սեղան էր` առանց ուտելիքների, միայն մի քանի տեսակի դանակ-պատառաքաղներ էին և տարբեր չափսերի բաժակներ: Հյուրերից ամեն մեկն ուներ իր տեղը, որտեղ փայլուն քարտի վրա գրված էր նրա անունը: Բոլորս նստեցինք մեր տեղերում, լռություն էր, ոչ ոք ոչ ոքի չէր ճանաչում, բացի իրար հետ եկած զույգերից: Հնչում էր կենդանի երաժշտություն, մի գիրուկ շիկահեր գերմանական ակցենտով անգլերեն ռետրո երգեր էր կատարում:
Մի քանի րոպե անց հայտարարեցին, որ ուտելիքը մատուցաված է: Գնացինք կողքի սենյակ, որտեղ տարբեր տեսակի հոտավետ ուտելիքներ էին և շատ ափսեներ, ամեն մեկս վերցրեց իր հավանած ուտելիքը, սուսուփուս հետ եկավ իր տեղը: Մատուցողները սկսեցին գինի և այլ խմիչքներ լցնել: Լուռ կերանք, խմեցինք:
Մի ժամ անց հայտարարեցին, որ դեսերտն է մատուցված: Նույն ձևով գնացինք կողքի սենյակ, վերցրեցինք քաղցրեղեն, եկանք մեր տեղը: Դա էլ լուռ կերանք, մատուցողների լցրած խմիչքն էլ խմեցինք: Ես էլ ընթացքում ձանձրացա ահագին, գնացի հյուրանոցում շրջելու, հայտաբերեցի դաշնամուրը, կողքը նկարվեցի, սուսուփուս հետ եկա, նստեցի տեղս:
Մի ժամ էլ հետո հարսն ու փեսան կանգնեցին, փեսան դանակի ծայրով խփեց բաժակին, որ նայենք իրենց: Նայեցինք: Մի երկու նախադասությամբ պատմեց, թե ինչպես են ծանոթացել, ժպտացինք: Հարսն ու փեսան նորից նստեցին: Դիմացս նստած էր մի սիրունիկ աղջիկ ու անջատված հայաքով ինչ-որ բան էր ծամում, դեմքից տաղտուկ էր կաթում: Ուրախացա. փաստորեն իմ հայ լինելը չէր, որ ինձ ձանձրացնում էր, գերմանացիների համար էլ էր ձանձրալի: Բայց դե իմացա, որ դա սովորաբար գերմանական հարսանիքները հենց էդպիսին են, դա էլ սովորակններից մեկն էր:
Դեսերտից հետո մեզ հրավիրեցին պարասրահ ու ասացին, որ հիմա կարող ենք պարել: Առաջինը հարսն ու փեսան կատարեցին իերնց ամուսնական առաջին վալսը, հետո բոլորը միացան նրանց: Մի քանի նմանատիպ պարերից հետո, հայտարարեցին, որ պարերն ավարտված են: Գնացինք, նորից նստեցինք տեղներս: Նայում էի իմ տեղում դրված անվանական քարտին ու հրճվում, որ անունս ճիշտ են գրել, բոլոր տառերը տեղում էին. այդ պահի միակ ուրախացնող հանգամանքը:
Մեկ էլ հայտնեցին, որ հիմա հավիրվում ենք խաղերի, մտածեցի` վերջապես մի աշխուժություն: Պարզվեց` խաղացողները նորապսակներն են լինելու: Իրար մեջքով նստեցրեցին ու սկսեցին հարցեր տալ, ինչքան համընկնող պատասխաններ լինեն, այնքանով համապաասխան զույգ են: Ու սկսեցին հարցերը.
- Երկուսիցդ ո՞վ է ավելի շատ սեքս ուզում:
- Ո՞վ է ակտում տեմպը որոշողը:
- Ո՞վ է առաջինը պրծնում:
Ու նման հետաքրքիր հարցեր: Ահագին բան իմացա իրենց ինտիմ կյանքից, բայց դա հեչ, կարևորը նորապսակները վերջում շատ միավորներ հավաքեցին, ու պարզվեց` ճիշտ են արել, որ իրար հետ ամուսնացել են: Բոլորը ծափահարեցին ու վերադարձան իրենց տեղերը:
Ժամը տասներկուսին բերեցին հարսանեկան տորթը: Հարսն ու փեսան միասին բռնեցին դանակը ու կտրեցին երկու կտոր, ամեն մեկը իր կտորը վեցրեց, խելոք կերավ իրենց համար: Բայց հարսը մի կտոր էր ավել վերցրեց, ինչը հասկանալի էր` երկու ամսից ճստո էր լույս աշխարհ բերելու, երկուսի համար էր ուտում:
Այնուհետև սպասավորները ամեն մեկիս իր բաժին տորթը տվեցին: Դա էլ կերանք: Ու հարսանիքը վերջացավ: Նորապսակներին բարի գիշեր մաղթեցինք ու փախանք տներով:
Այ այսպիսի գերմանական քեֆեր: :)

impression
22.02.2009, 12:29
ես չդիմացա գերմանական ու հայկական հարսանիքների միջև զուգահեռներ տանելու գայթակղությանը :)
մինչ իմ գրածը կարդալը անհրաժեշտ է անպայման ընթերցել նախորդ գրառումը՝ Գերմանական հարսանիք (http://www.akumb.am/showpost.php?p=1591107&postcount=65)

Հայկական հարսանիք

Անցյալ շաբաթ մի հայկական հարսանիքի կասետ էինք նայում: Ամուսնության ֆորմալ արարողությունից հետո բոլորը եկեղեցում մարդա մի երկու հատ նկարվեցին, ու արագ ցրվեցին մեքենաներով, որ հասցնեն Հրապարակում մի քանի պտույտ ավել կատարեն ու հավաքվեն երեկոյան հարսանեկան խնջույքին: Խնջույքը մի թանկ ռեստորանում էր: Բոլորը անհասկանալի էին հագնված և անհեթեթ տեսք ունեին: Թվով մի հարյուր քառասուն հոգի էինք:
Մեզ ոչ ոք չուղեկցեց ճաշասենյակ. Մենք հայ ենք, ամեն ինչի տեղն էլ ձեզնից լավ գիտենք. Իրար կոխկրտելով ընկանք մեր տեղերը: Էնտեղ սիրուն զարդարված սեղան էր` ուտելիքներով, մի քանի տեսակի դանակ-պատառաքաղներ էին և տարբեր չափսերի բաժակներ: Հյուրերից ամեն մեկն ընտրեց իր տեղը, որտեղ իր կարծիքով գրված էր իր անունը (կասկածողներին տեղում ապացույցներ ներկայացվեցին): Բոլորս նստեցինք մեր տեղերում, շուխուռ էր, բոլորն իրար ճանաչում էին, ով էլ մեկին չէր ճանաչում, տեղում ծանոթանում էր: Հնչում էր կենդանի երաժշտություն, մի գիրուկ քաչալ արամասատրյանական ակցենտով հայկական ռետրո երգեր էր կատարում:
Մի ժամ անց մատուցողուհին պարացնելով բերեց խորովածը: Դա էլ աղմուկով կերանք, մատուցողների լցրած խմիչքն էլ խմեցինք: Ես էլ ընթացքում ձանձրացա ահագին, գնացի ռեստորանցում շրջելու, հայտաբերեցի, որ կողքի կուպեներում ինչ ասես որ չեն անում, կողքը նկարվեցի, սուսուփուս հետ եկա, նստեցի տեղս:
Մի ժամ էլ հետո հարսն ու փեսան կանգնեցին, փեսան դանակով նենց խփեց բաժակին, որ ստիպված մի ուրիշ բաժակ բերեցին: Մի երկու ժամ պատմեց, թե ինչպես են ծանոթացել, ոնց ա կուրսվել, թե էդ աղջիկն ում հետ ա ընԳերություն արել մինչև ինքը, ոնց ա ախպոր հետ խոսել, որ կարողանան միասին դուրս գալ, ոնց հերը իր աղջկան իրեն տալ չէր ուզում, ոնց իր մաման չէր հավանել ապագա հարս մազերի գույնը, ոնց տոնավաճառում հարսանիքի կոստի գինը գցեց` օձի լեզու թափելով. ժպտացինք: Հարսն ու փեսան նորից նստեցին:
Դեսերտից հետո մեզ հրավիրեցին պարասրահ ու ասացին, որ հիմա բոլորս պարտավոր ենք պարել: Առաջինը հարսն ու փեսան կատարեցին իերնց ամուսնական առաջին վալսը, հետո բոլորը միացան նրանց` զուռնա դհոլի հայրենատենչ հնչյունների ներքո: Մի քանի ժամանոց նմանատիպ պարերից հետո, էլ ոչ մեկի վրա հալ չկար ու տրամաբանորեն պարզ էր, որ պարերն ավարտված են: Գնացինք, նորից նստեցինք տեղներս:
Մեկ էլ հայտնեցին, որ հիմա հավիրվում ենք խաղերի, մտածեցի` էս ի~նչ մի ափգրեյդ են եղել հայկական հարսանիքները: Պարզվեց` խաղացողները նորապսակներն են լինելու: Իրար մեջքով նստեցրեցին ու սկսեցին հարցեր տալ, ինչքան համընկնող պատասխաններ լինեն, այնքանով համապաասխան զույգ են: Ու սկսեցին հարցերը.

(Դե բոլորս էլ հասկանում ենք, որ էս հարցերը բնականաբար մեր հարսանիքների ժամանակ հնարավոր չէր, որ տային, քանի որ պաշտոնապես ոչ ոք սեքս չի անում հարսանիքից առաջ, բայց դե մի պահ պատկերացնենք, թե էդ նույն հարցերը տվել են հայ նորաստեղծ ընտանեկան զույգին, հենց հարսանիքի ժամանակ):

- Երկուսիցդ ո՞վ է ավելի շատ սեքս ուզում:
Փեսան խնդալուց մեռավ զզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզզ:
Հարսը մտքում ասեց` յանմ սեքսն ինչ մի ուզելու բան ա:
- Ո՞վ է ակտում տեմպը որոշողը:
Փեսեն հազիվ էր ուշքի եկել, մի հատ էլ մեռավ զզզզզզզզզզզզզզզզզզզզզզ:
- Ո՞վ է առաջինը պրծնում:
Հարսը չդիմացավ ու ամուսնու ականջին փսփսաց. “Պրծնելն ի՞նչ ա”:
Ու նման հետաքրքիր հարցեր:
Ահագին բան իմացա իրենց ինտիմ կյանքից, բայց դա հեչ, կարևորը նորապսակները վերջում շատ միավորներ հավաքեցին, ու պարզվեց` ճիշտ են արել, որ իրար հետ ամուսնացել են: Բոլորը ծափահարեցին ու վերադարձան իրենց տեղերը:
Ժամը տասներկուսին բերեցին հարսանեկան տորթը: Հարսն ու փեսան միասին բռնեցին դանակը ու կտրեցին երկու կտոր, ամեն մեկը իր կտորը վեցրեց, լղոզեց մյուսի երեսին: Բայց հարսը մի կտոր էր ավել վերցրեց, ինչը մոտ ընկերուհիների համար հասկանալի էր` յոթ ամսից ճստո էր լույս աշխարհ բերելու, երկուսի համար էր ուտում:
Ու տենց մի քանի պար հետո հարսանիքը վերջացավ: Նորապսակներին բարի գիշեր մաղթեցինք ու փախանք տներով` հաջորդ օրն իրար զանգելու ու մի կուշտ բամբասելու հեռանկարով:
Այ էսպիսի հայկական հարսանիք: :)

impression
22.02.2009, 15:10
Էսպիսի բան երևի թե միայն հայկական խանութում կտեսնես.
-Հազար հիսուն դրամ,-անտարբեր ասում է վաճառողուհին:
Սեղանին դնում եմ երկու հազար դրամ: Մի ժամ ողջ խանութի բաժիններից մանր է հավաքում, վերջում սեղանին լցնում տասնինը հատ հիսուն դրամանոցների կույտ ու ինձ սպասացնելու, կես կիլո մետաղ գրպաններումս տեղավորելու կայֆին ավելացնում վերջիկ շտրիխը.
- Մանր չունեիք, հա՞:

Վարպետ
22.02.2009, 15:41
Բացատրում եմ, գալիս եմ շա~տ հեռվից:) համբերատար եղեք:) Ուրեմն..
ՙ"Սղոցը" ֆիլմը դիտելիս սրտխառնոց ապրած կամ անատոմիական նատուրալիզմից նեվրոզի մեջ ընկնող մարդկանց խորհուրդ եմ տալիս չկարդալ:)

Ծնվել եմ կոնքահոդային բարդություններով, երկար ժամանակ երկաթյա տռուսիկ եմ հագել:)) Փաստորեն հավատարմության գոտին դեռ էն ժամանակ կրել եմ, էդ պատճառով հիմա էլ հագս չի գալիս: Էս օֆֆտոպ էր:
Ունեմ նախավերջին կարգի հարթաթաթություն: Այսինքն երբ հետքս տեսնեք, այն ոչ թե կլինի կատարյալ ուղղանկյուն, այլ մի կողմը թե~թև կորություն կտա:
1 տարեկանում հանեցին իմ նշիկները:
2 տարեկանում հոնքիս վրա գոյացավ իմ առաջին սպին` երկու կար:
7 տարեկանում հեռացրեցին իմ կույրաղիքը:
9 տարեկանում ես տարա իմ առաջին դեղնախտը` բավական ծանր հետևանքներով: Մեկամսյա հիվանդանոցային կալանք:
10 տարեկանում ֆուտբոլ խաղալ շատ էի սիրում: Մի անգամ ինքնամոռացության պահին` գլուխս հագցրեցին դարպասասյանը: Ուղեղիս առաջին ցնցումը:
14 տարեկանում պարզվեց, որ ես սուր գաստրիտ ունեմ:
15 տարեկանում իմ հեծանիվը սեռական ակտի մեջ մտամ մի ՊԱԶիկի հետ, որի արդյունքում կոտրեցի ձախ ծունկս, կտրեցի մենիսկս, չհաշված` մանր մունր մի քանի տասնյակ կարեր մարմնիս տարբեր հատվածներում:
16 տարեկանում պարզվեց, որ ես արդեն ունեմ մեկ լուրջ խոց ստամոքսիս պատին, և մի երկու մանր-մունրներ` 12 մատնյա աղիքի վրա:
17 տարեկանում տարա իմ ամենալուրջ թոքաբորբը, որի ընթացքում տաքությունս բարձրացավ այնքան, որ ինձ տեղափոխեցին սառը ջրով լցված վաննայի մեջ` ուղղեղս խաշվելուց փրկելու նպատակով: Թոքաբորբս դրանից հետո սկսեց կրկնվել առնվազն յուրաքանչյուր երկու տարին մեկ:
18 տարեկանում ես ստիպված եղա առաջին անգամ դիմել ՄՎ դիսպանսեր...
19 տարեկանում` նարկոդիսպանսեր...
21 տարեկանում պարզվեց, որ ես ունեմ խրոնիկ ֆարինգիտ ու բրոնխիտ, և ինձ ծխել չի կարելի: Այս անգամ ինձ նարկոդիսպանսեր քարշ տալ չհաջողվեց: Ուղղակի ահագին կրճատեցի օրական ծխվող ծխախոտի տուփերի քանակը:

Դրանից հետո 9 տարի է ապրում եմ աշխարհի վրա ու չեմ բողոքում!:)
Այ հիմա ամենակարևոր հատվածն ա: Թե ինչու համար էի էս ամեն ինչը գրել:
Եվ ուրեմն...
Խնդրում եմ, դուք էլ մի բողոքեք, որ ես երբեմն ինձ վատ եմ զգում:) Լինում ա, պատահում ա մարդու հետ տենց բան:)

Աբելյան
25.02.2009, 00:21
Այսօր իշխանության նյարդերը, դրսի ուժերի մեծ ճնշման ներքո, վերջապես տեղի տվեցին: Անվտանգության աշխատողները վերջապես ջարդեցին ընդդիմության կողմից արդեն մեկ շաբաթ շարունակվող անկարգությունների շարքը: Նոր անկարգություններից խուսափելու համար իշխանություններից հետագայում կպահանջվի մեծ սառնություն ու զսպվածություն:

Երկնային
25.02.2009, 00:56
Իմ համար միշտ իսկական անմահ սիրո էտալոն եղել են մեր հարևաններ Լիգիա տատիկն ու Էդվարդ պապիկը: Իրենց սեփական պապիկ-տատիկի պես սիրում էի:Դեռ ուսանողական թվերից սիրահարվել էին իրար ու արդեն մոտ 45 տարի ամուսնացած էին: Դեռ փոքր էի, միշտ աչքիս առաջ էր էդ սերը. ամեն օր իրար ձեռք բռնած գնում էին այգում զբոսնելու, իրար հետ գիրք էին կարդում ու ժամերով քննարուկում, առանց իրար չէին կարողանում:

Մոտ 70 տարեկան էին, Լիգիա տատիկը իջնում էր մեր տուն թեյ խմելու. մամայիս սարքած թեյը ահավոր շատ էր սիրում, միշտ թեյախմություն էին կազմակերպում: Կես ժամ չանցած Էդվարդ պապիկը զանգում էր ու ասում, որ կարոտել ա, ու շուտ տուն էր կանչում: Ու միշտ զարմանում էի, թե ինչպես ա հնարավոր, որ այդքան տարի իրար հետ ապրած ծերուկները այդքան շատ սիրեն իրար:

Հետո երբ Էդվարդ պապիկը մահացավ, Լիգիա տատիկը շատ միայնակ էր… մի քանի տարուց ինքն էլ մահացավ… ու ես գիտեմ, որ ինչ-որ տեղ՝ շատ-շատ հեռու, իրենց սերը դեռ ապրում ա, իրենք էլի թև թևի գնում են զբոսնելու ու իրար հետ գրքեր են կարդում…

Janita Hero
25.02.2009, 01:11
էս մարդիկ հետաքրքիր են բայց, հետն էլ էն մարդիկ ովքեր ինձ ճանաչում են……ինձ ճանաչում են, ուրեմն արածներս էլ գիտեն ու այն թե ինչի եմ ունակ…… էտ դեպքում ինչի՞ թաքնվել…
արա Յա ծեբյա իզ պօդ զեմլի դոստանու: Բայց հարցն էն ա, որ դու էլ պետք չես ինձ: Հա, ու ասածներս էլ չընկալես վիրավորվածի բառեր, ես բավական ուժեղ եմ դրա համար, ու որ կարևորն է, ԲԱՐԻ եմ , ՈԽ չունեմ, հետևաբար ՆԵՐՈՂ եմ…
Գիտեմ/ինձ համար որևէ ինֆորմացիա գտնելը դժվարություն չի/ որ երկիրդ ես վերադարձել, սիրելի «օբյեկտներիդ» ես վերադարձել…… Իսկ ինձ այդ մասին չասելն էլ քո երկրորդ շանտղությունն էր…
ու որ տեսնեմ էլ ուղղակի կժպտամ այնպես, ասես երեք րոպե առաջ էինք իրար հետ խոսում, այսինքն չեմ զարմանա հայտնվելուցդ:B

Sunlight
25.02.2009, 10:39
Ես երևի աշխարհի ամենածույլիկ մարդն եմ, հա, մի զարմացեք, ես էլ եմ զարմանում, որ վերջապես խոստովանում եմ օրագրիս: Ամեն օր արթնանում եմ` հազարավոր մտքերով ու նախագծերով, ու ամեն օր գնում եմ քնելու` այդ նույն մտքերով` գումարած մեկը, որ նորից մտքերս կյանքի չկոչեցի........ Ինչ-որ անշարժ վիճակ է մոտս, լավ չի, հեչ լավ չի..............:(

Adriano
25.02.2009, 11:13
Մարդ պետք է ապրի ներկայով, իսկ օրագրերը տատիների համարա:hands

Հայկօ
25.02.2009, 14:03
Վերջերս պարզել եմ, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել: Ես պիտի կիլլեր դառնայի: Չնայած՝ հլը ուշ չի:

Երվանդ
25.02.2009, 14:09
Կիլլեր եմ ման գալիս:(, մեկը կա իրան մեծ հաճույքով էն աշխարհ կուղարկեի, ուղղակի ծանոթ քիլլեր չունեմ, եսել չեմ ուզում էտ սուրբ գործը ոչ պրոֆ մակարդակով անել:B:8

Vive L'Armenie
25.02.2009, 23:18
Ճանապարհ

Ո՞ւր եմ գնում: Ի՞նչքանն եմ անցել և ինչքանն է մնացել: Ի՞նչ խորհուրդ կա իմ այս ճանապարհորդության մեջ: Միգուցե ոչ մի
իմաստ էլ չկա՞: Պարզապես կա ճանապարհը և կամ ես: Պարզապես հնարավոր չէ չշարժվել, քայլելով, վազելով, տեղ-տեղ չորեքթաթ
սողալով, տեղ-տեղ ցատկելով ու նույնիսկ ճախրելով: Շարժվել, միշտ մտածելով, թե առաջ ես ընթանում, ամենևին էլ չհասկանալով, թե որն
է "առաջ-ը" և որն է "ետ-ը": Կարևոր չէ: Միայն թե տեղում չտոփել: Շարժվել: Շարժվել քայլելով, վազելով, սողալով, թռչելով, շարժվել դեպի
ենթադրյալ նպատակակետ, անորոշ ու ամորֆ նպատակակետ: Միգուցե այս ճանապարհի ամբողջ իմաստը հենց անհանգրվան լինելն է:
Եթե տեղ հասնեի, ապա ի՞նչ պետք է անեի: Ե՞տ դառնայի: Հիմարություն: Միգուցե ամեն ինչն է հիմարություն, և ճանապարհը և նպատակակետը և սկիզբը և վերջը...
Ահագին անցել եմ և ինչն է փոխվել իմ մեջ: Ես ինձ հիշում եմ հինգ տարեկանից ու կարծես մինչև հիմա ոչնչով չեմ փոխվել: Ես այն
"ես-ն" եմ որ դեռ հենց սկզբից կայի: Արտաքին փոփոխություններ առկա են` տարիքս, մազերիս գույնը, ընտանիքը, ...:
Իսկ ներքուստ ես նույնն եմ, նույն երեխան, նույն աշակերտը, նույն ուսանողը:

Չգիտեմ երբ, չեմ հիշում ով
Անցնում էր լուռ այս աշխարհով.
Կյանքի բեռը առած ուսին,
Ոտքերի տակ` աշխարհը սին,
Գլխի վերև` մեռած լուսին...

Չգիտեմ երբ, չեմ հիշում ով
Անցնում էր լուռ այս աշխարհով...

Bulbul
26.02.2009, 12:30
Մի հաչա իմ շուն,
մի ոռնա այդպես,
միայն դու չես, որ
վզիդ ցեպ ունես:

Քո ցեպը դեռ դու չես կապել, Իսկ մարդիք իրենք են իրենց բանտարկել,
Կամ էլ ոչ թե մեկ, այլ դեռ մի քանի ցեպեր են կապել ու վզով քցել,

Մի հաչա իմ շուն
Մի ոռնա այդպես
դու դեռ պայքարում ես
բանտարկությա դեմ

Իսկ մարդիք անգետ ցեպերը վզին, ազատության մասին գոռում են կրկին, համարում իրենց ազատ զինվորներ, հպարտանում նրանով, ինչ չունեն:

Մի հաչա իմ շուն
Մի ոռնա այդպես
Միայն դու չես, որ
Վզիդ ցեպ ունես

Մանե
26.02.2009, 20:46
Կարոտում եմ...կարոտում եմ ակումբը,ինձ՝ակումբում եղած ժամանակ,ընկերներիս,ինձ ատողներին,մի խոսքով ամեն-ամեն ինչ::(Կարդում եմ,կլանված կարդում ամեն ինչ ու հասկանում,թե ինչքա՜ն բան եմ բաց թողել ակումբում,որ հնարավոր չէ վերադարձնել:մի ժամանակ ուղղակի ապրում էի ակումբով/կարծում եմ յուրաքանչյուրի մոտ էլ եղել է այդ զգացումը/:8,հետո մի պահ դադար ու ոնց որ մի քիչ օտարացա,հետո ավելի ու ավելի խորացավ այդ անդունդը ու մի պահ կարծես ընդհանրապես մոռաացել էի ակումբիկիս մասին,բայց հասկացա,որ ընդամենը մի փոքր ժամանակ էր ինձ պետք,հասկանալու,թե ինչքան ամուր են կապերս ակումբի հետ ու ոչ մի խզում էլ չի եղել,այլ պարզապես ինքս ինձ հասկանալու խնդիրներ...
Սիրում եմ քեզ ակումբս շաաաատ-շաաատ,կարելի ա ասել ամպի չափ:loveսիրում եմ ու անչափ կարոտում,ու չնայած հիմա այստեղ եմ,կարդում ու կարդում եմ,բայց միևնույնն է էդ կարոտը չի անցնում,երևի կորցրածս ժամանակի տեղն էլ եմ լրացնում:8
կարոտում եմ...:cry2:love

Մանե
26.02.2009, 20:57
Կասեք դեռ չեկած արդեն տխրում ու բողոքում է,լավ,մի քիչ էլ ուրախ բաներից::)
Ես երջանիկ եմ,իրոք,չգիտեի,որ ուսանողական կյանքը եսքան բուռն ու հետաքրքիր կլինի:oy:love դե առաջին օրվանից էլ աշխուժ ու ուրախ աղջկա տպավորություն թողեցի,որը անկախ ամեն ինչից ժպտում է ու աշխուժացնում բոլորին,սկզբում մտածում էի,թե դա ուղղակի կարծիք է,բայց հասկացա,որ չէ,իրոք փոխվել եմ,սկսել եմ ամեն ինչին ավելի թեթև ու հանգիստ վերաբերվել ու չտխրել ու չտխրեցնել շրջապատիս,ինչպես սիրում եմ ասել,լավն եմ էլի:))Ձեռք բերեցի լիքը նոր ընկերներ,որոնց հետ ուրախ է ու հաճելի: մի խոսքով ընկել եմ մի գեղեցիկ այգի,ուր անհագ շնչում եմ ու ապրում,սիրո՜ւմ եմ քեզ,կյա՜նք:love

Kuk
27.02.2009, 21:58
Հազիվ գտա էս թեման: Տարին մեկ ուզում եմ ստեղ մի երկու տող գրեմ, էն էլ չեմ գտնում թեման: Էս թեմայի առավելությունը նոր եմ զգում, ստեղ կարաս մարդուն գրական հայերենով քֆուր տաս ու նկատողություն չստանաս: Սկսեցի:))
Փոքր տարիքում շատերն են չար լինում, դե փոքր են, կարելի ա, էդ էլ որ չլինի, էլ ի՞նչ մանկություն, բայց միքիչ, շատ չէ, միքիչ մեծանում ես ու զգում ես, որ էդ չարությունները լիքը բացասական հետևանքներ են ունենում, որոնք տեսանելի են դառնում տարիներ, նույնիսկ տասնամյակներ հետո: Լինում են չէ՞ նենց երեխեք, խոսքս տղա երեխեքի մասին ա, որ բակում պատերի տակով են քայլում, որ հանկարծ ինչ որ մեկը հավեսի համար մի հատ չճպցնի վզին, կամ ավելի փոքր տարիքում հանկարծ մի հատ բլդուղ չանի ու մի քսան հատ չափալախի, դպրոցում դասամիջոցներին դասարանից դուրս չեն գալիս, որ հանկարծ մի փորցանքի չգա: Էս ամեն ինչը նորմալ ա թվում, մտածում ես, կանցնի կգնա, բայց արի ու տես, որ տենց չի, կամ ոչ բոլոր դեպքերում ա տենց: Այ տենց մարդիկ, գրական հայերենով կոչվում են աբիժնիկ: Իրանք էդ ամեն ինչը, էդ դաժան մանկությունը չեն մոռանում, էդ ապրումները քցում են թոքերը ու գալիս ա մի տարիք, որ սկսում են էդ ամեն ինչը մեջից հանելու մեթոդներ փնտրել, դե էս զարգացած դարում էլ, տեխնիկայի դար ա չէ՞, ի՞նչ ուզես, որ չգտնես, հեչ որ չէ, կարաս նստես կոմպի դեմը ու քեզ լավ զգաս ինչքան ուզում ես: Ու էս դաժան մանկություն ունեցած աբիժնիկները, որ խրված են ամեն տեսակ բարդույթների մեջ, որ ոչ մի նորմալ շրջապատում իրանց տեղը չունեն, նորմալ շրջապատից մեկուսացած են, կամ եթե մեկուսացած էլ չեն, հաստատ լինում են շրջապատի մասին մտածող մարդիկ, որ դրանց մեկուսացնում են տարբեր ստորացուցիչ մեթոդներով, իրանց չեն կորցնում, նստում են կոմպի դեմը ու սկսում են պատկերացնել: Բայց հենց մի հատ ռեալում հանդիպման ակնարկ ա լինում, տակները թրջում են, էլ չեմ ասում, որ էդ ռեալում շփումը իրականանում ա, նենց մի թախծոտ դեմք են ընդունում, որ դրա տխուր մանկությունը գալիս ա աչքերիդ դեմը, ձեռդ չի գնում մի հատ կարգին տրորես էդ բիչոկին: Ու էդ ամենասխալ քայլն ա, եթե էդ մարդը դեռ մանկուց դրան ա սովոր, ուրեմն պետքա միշտ տենց վարվես հետը, հակառակ դեպքում գլխիդ ա գալու, նենց որ էս դեպքում պետքա սառնասիրտ լինես ու առանց խղճի խայթ զգալու ականջները կուսաչկիով կտրես, թեչէ տենց էլ չի իմանալու` ինքը էն «տղեն» ա, որ վաղ մանկությունից սովոր ա եղել դպրոցի զուգարաններում ծեծ ուտելուն, թե կոմպի դեմի «լավ տղեն» ա: Սենց համբալներին պարբերաբար ծեծել ա պետք կամ առնվազն շաբաթը մեկ մի երկու լավ բան հիշացնել իրա մասին, փոքր ինչ դժվար հասկացողներին կարելի ա նույնիսկ հիշացնել իր ծնողների մասին: Բայց մի նրբություն կա, պետքա չափը չանցնես, որ իրանց չկախեն ու մի հատ սև թուղթ թողեն, գնաս մի տասը տարի չորս պատերի մեջ սպասես, թե երբ ես ըտեղից դուրս գալու, որ գնաս մի հատ էլ գերեզմանի վրա թքես ու մի քանի տարի էլ դրա համար վայելես էդ չորս պատերը, իբր թե մարդու գերեզմանը վիրավորել ես: Դե արի ու էս մենթերին բացատրի, որ դրա մեջինը մարդ չի, թրիք ա, էդ ժամանակ արդեն չորացած թրիք ա, դե տասը տարի անցել ա, չորացած կլնի էլի արդեն: Մի խոսքով` այ համբալներ, հիշեք ձեր մանկությունը, ձեր ապրածը ու ընդհանրապես, իմացեք, թե ով եք դուք, որտեղից եք եկել ու ոնց եք գնալու: Դաժան ա՞ հնչում գրածս, տհաճ ա՞ կարդալը, կներեք, բայց հնարավոր ա, որ շարունակելի լինի:

ivy
27.02.2009, 23:08
Նոր զգեստապահարանս էի քչփորում, մեկ էլ մի անծանոթ տոպրակ ընկավ ձեռքիս տակ: Բացեմ, տեսնեմ մեջը ինչ-որ փայլուն բլուզ է: Իմ շորը չի: Ու գաղափար չունեմ` ոնց է հայտնվել ինձ մոտ, էն էլ` տոպրակի մեջ: Պիտակից բան չհասկացա, բացի նրանից, որ նոր է ու Գերմանիայից չի: Ամեն կողմից շրջեցի, նայեցի, տնտղեցի, էպես էլ չհասկացա` դա ինչ մի բան է ու ինչ գործ ունի իմ պահարանում: Թամ-թազա պլպլան զիզիկ: Ես էլ զգեստապահարանս իզուր բացողը չեմ. քչփորում էի, որ տեղ գնալու շոր գտնեմ: Էսօր ուշ երեկոյան դիսկո եմ գնալու: Հիմա հագել եմ էդ պլպլան բլուզը ու նստել: Նենց էլ մի դեկոլտե ունի, վերջին անգամ դեռահաս տարիքում էի էդպես բացվել: Չգիտեմ` ումն է, բայց շատ ժամանակին է հայտնվել դարակումս: :)

Empty`Tears
28.02.2009, 13:38
Այսօր դասից հետո, գնացի ընկերուհուս հետ դպրոց, որտեղ նկարչություն է դասավանդում:
Ամեն շաբաթ պուճուրները պետք ա ինչ որ բան նկարեն, իր, մարդ, կենադանի, որեվեր, էս ընկերուհիս բռնեց երեխեքին առաջադրանք տվեց, որ պետք է նկարեն, դասախոսի ընկերուհուս, այսինքն ինձ :)) :
Այդ ժամանակ, մի բան հիշեցի, որ Ксения Собчак ն էր պատմել, իր մի ինտեռվյուի ժամանակ:
-Մի անգամ, երբ փոքր էիի ու դպրոցում էիի սովորում, նկարչությանս դասատուն ասեց.
-Дети, Сегодня будем рисовать лошадь,а ты Собчак не двигайся!
Նույն օրին էլ էսօր ես էիի :)) :
Երեխեք նկարում ենք ձի, իսկ դու , լալայ… նստի ու մի շարժվի :))

Աբելյան
28.02.2009, 22:29
Փետրվար ամսվա ամփոփում

Ավարտվեց Փետրվար ամիսը: Այն անկասկած անցնելու է պատմության գիրկ՝ որպես պատմության մեջ իրադարձություններով ամենահարուստ ամիսներից մեկը: Այն առաջին հերթին եղավ համարձակության ամիս: Այս ամիս ընդունվեցին մի շարք համարձակ որոշումներ: Համեմատած անկումային հունվարի հետ՝ փետրվարն աչքի ընկավ զգալի առաջընթացով: Առաջին հերթին՝ զգալիորեն հաղթահարվեց բարոյահոգեբանական ճգնաժամը: Իշխանությունները վերջապես դրսևորեցին երկաթյա կամք, իսկ ոստիկանության վերջին գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ ընդդիմությունը շատ շուտով կդադարեցնի իր բռնի պահելաձևը: Հունվարյան խղճուկ վիճակի հետ համեմատ` այսօր ունենք երկնիշ առաջընթաց: Ամենամեծ հաջողությունը, կարելի է ասել, զինված ուժերի ցույց տված բարձր արդյունավետությունն էր, որը դրսևորվեց հինգ օր առաջ: Փետրվարը նաև տնտեսական աճի ամիս էր: Հունվարյան պարապուրդից հետո կարծես թե տնտեսությունը կամաց-կամաց իր հունն է ընկնում: Ամենամտահոգիչը, թերևս, մնում է ֆինանսական ճգնաժամը, որը, կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, թերևս, խորանալու միտումներ ունի: Փետրվարյան հաջողությունների շնորհաիվ` մենք շարժվում ենք դեպի մարտ` լավատեսությամբ, բարձր գլխով ու վստահ քայլերով:

Աբելյան
01.03.2009, 10:56
Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեզ համար դյութիչ.
Անցյալը կորել, ցնդել էր անհետ,
Որպես երազում արձակած մի ճիչ:

Վրաններն արդեն զարկըված էին,
Երբ նույնպես ուրախ, անհոգ, անվտանգ
Բոլորեց իսկույն մեր շուրջպարը հին.
Զնգացին նորից հազա՜ր երգ ու վանկ:

Լուսնյակը արդեն բարձրացել էր վեր
Եվ շուրջը փռել արծաթե մշուշ,
Երբ հոգնած մտանք վրանները մեր,
Խոտերի վրա պառկեցինք անուժ,
— Է՛, բարի գիշեր, անգի՛ն ընկերներ, —
Ու խոր քուն մտանք, քնեցինք անուշ:
***
Ցնդեցին գանգիս ճիգերը հետին.
Ուղեղս կարծես արդեն ի՜մը չէր:
Ու պար բռնեցին երկինք ու գետին,
Եվ մեկն ինձ ասաց, որ պետք է փախչել...

Հոգուս մեջ կարծես հնոցներ կային,
Եվ աչքերիս մեջ — խարույկներ լափլեզ:
Բայց մարմինս հավե՛րժ, հավե՛րժ մարդկային՝
Ապրել էր ուզում: Մահապարտի պես
Հայացքներս հառած ահավոր Մահին՝
Մյուսների հետ փախչում էի ես:

Եվ երբ արևը բարձրացավ երկինք,
Եվ մենք լույսի տակ իրարու գտանք —
Մեռելների պես սփրթնած էինք,
Չէինք հավատում, որ ապրում ենք, կանք.
Անխոս հայացքով իրար թաղեցինք,
Իրար հոգու մեջ գերեզման մտանք:

Եվ սուրբ էր թվում ճամփան ահավոր,
Այդ ճամփան խելառ, քմահաճ բախտի:
Եվ քայլում էինք մենք հանդիսավոր,
Ինչպես մի վսեմ սրբազան ուխտի:
Եվ վերջին անգամ երդվում էինք, որ
Էլ ո՜չ ոք իր այս ուխտը չխախտի:
***
Մենք չէինք կարող խղճալ ոչ-ոքի.
Սարսափն էր նստել մեր հոգիներում:
Զգում էինք, որ — մի մութ թշնամի
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն:
Զգում էինք, որ — չար ոսո՜խ կա մի,
Որ վերք է տալիս ու մահ է բերում:

Իրիկունն իջավ: Անհուն խավարի
Խավար ծալքերում կորավ ամեն բան:
Եվ իջավ մռայլ երազը Չարի
Այն խայտաճամուկ դաշտերում անբան:

Եվ խավարի մեջ կարմիր ու կարմիր
Գնդակներն էին թռչում ու շաչում:
Եվ ընկնում էին ընկերները մեր
Սատանայական խուճապի միջում:
Եվ ընկնում էին անգի՛ն ընկերներ:
Եվ վերջին անգամ մեզ էին կանչում:

Եվ իմաստ չուներ ճամփան անհեթեթ,
Եվ անցնում էինք՝ անկումին գիտակ:
Երբե՛ք չէր եղել հոգիս — այնքան խենթ,
Եվ գանգս — այնքան զառանցոտ ու տաք:

...Ու պե՛տք է քայլե՛լ ու քայլե՛լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած —
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՛ երբեք ու մնա — երազ...

ivy
01.03.2009, 22:34
Երեկ գնացել էինք քաղաքից դուրս, հետներս մի տղա կար, որը հա պատմում էր, թե ինչպես է ինքը հրաժարվել կրոնից: Մուսուլմանական ընտանիքից էր, բայց ինքը արդեն վաղուց անհավատ էր: Սկզբում հանգիստ մի երկու նախադասություն ասեց դրա կապակցությամբ, մեկ էլ քիչ-քիչ ոգևորվեց: Ու սկսեց խորանալ` ապացուցելով կրոն կոչվածի անիմաստությունը: Սկսեց իսլամից ու նախշելով անցավ բոլոր կրոնների վրայով: Ամբողջ խնդիրն էն էր, որ ինքը բոլոր կրոնները խառնել էր իրար ու դարձրել մի զավեշտական վինիգրեդ: Դու մի ասա` քրիստոնեությունը ստեղծվել է երեք հարյուր տարի առաջ, այնտեղ բազմաստվածություն է, գլխավոր աստվածն էլ Քրիստոսն է: Դրան հետևեցին աստվածաշնչային պատմությունները, ու ես ահագին հետաքրքիր բաներ իմացա հատկապես Նոյի և ջրհեղեղի մասին. պարզվեց` Նոյը իր կնոջը չէր վերցրել տապան, շատ տխուր բան ստացվեց: Բայց էդ ամենը ոչինչ էր` համեմատած Ադամի, Եվայի ու Սատանայի հարաբերությունների ու դրանց կիսաթրիլերական, կիսադետեկտիվ ընթացքի և հանգուցալուծման հետ: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ մեր աթեիստը Եվայի փոխարեն, չգիտես ինչու, Այվի էր ասում: Ես էլ ամեն անգամ վեր էի թռնում` իմանալով, թե Ադամը կամ էդ այլանդակ պոզավորը ինչեր են բերել խեղճ Այվիի գլխին: Ու սպասում էի, որ ուր որ է պատմության մեջ է հայտնվելու նաև կրակից ստեղծված Լիլիթը, բայց բարեբախտաբար դրան չհասանք: :)

karina13
02.03.2009, 18:25
Ես էլ եմ Կիլլեր ման գալիս!!! որ հիշում եմ էդ էլա մարդ կոչվում ՄԱՐԴՆ էլ, սիրտս չի դիմանում: Էս երկրում էլ արդարադատություն չկա իրոք: էդ էլ վերջերս պարզեցի:
ԿԻԼԼԵՐԱ ՊԵՏՔ! բայց իրան վերացնելն էլ լավություն կլնի իրան.... Էհհհհհհ

karina13
02.03.2009, 19:04
Վերջապես ես իմացա ծիածանի իմաստը :love
Տէր Աստուած ասաց Նոյին. «Իմ ու ձեր միջեւ, ձեզ հետ եղող ամէն կենդանի էակի միջեւ գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. 13իմ ծիածանը կը կապեմ ամպերի մէջ։ Եւ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջեւ յաւիտենական ուխտի նշանը։ 14Երբ երկրի վրայ ամպեր կուտակեմ, իմ ծիածանը թող երեւայ ամպերի մէջ։ 15Այնժամ ես կը յիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջեւ եւ շնչաւոր բոլոր էակերի միջեւ։ Այլեւս ջրհեղեղ չի լինի, որպէսզի բոլոր էակները չոչնչանան։ 16Թող իմ ծիածանը լինի ամպերի մէջ, որպէսզի ես տեսնեմ այն եւ յիշեմ իմ ու երկրի վրայ գտնուող բոլոր շնչաւոր էակների միջեւ իմ հաստատած յաւիտենական ուխտը»։ 17Տէր Աստուած ասաց Նոյին. «Այս է նշանն այն ուխտի, որ հաստատեցի իմ ու ձեր միջեւ եւ երկրի վրայ գտնուող բոլոր էակների միջեւ»։

impression
02.03.2009, 22:23
Ինչ հետաքրքիր բան են ավատարները: Ես Ակումբում անջատել եմ դրանք, ինչպես նաև ստորագրությունները, բայց դե մի թաքուն հակում ունեմ` ժամանակ առ ժամանակ սրա-նրա անձնագիրն եմ քչփորում, հետաքրքիր բան եմ փնտրում: Ու մեկ-մեկ էնքան խորթ է թվում աչքիս ինձ ծանոթ մեկի վախենալու կամ էլ անհեթեթ ավատարը: Մի տեսակ խառնվում եմ իրար, հետո փորձում եմ հասկանալ, թե տեսնես ինչու է տվյալ մարդը հենց այդ ավատարն օգտագործում կամ էլ ինչ է ուզեցել ասել տվյալ ստորագրությամբ: Դե իհարկե մեկ-մեկ շատ ընտիր ու դիպուկ բաներ են լինում, քեֆս գալիս է, բայց հիմնականում ուրախ եմ, որ անջատել եմ դրանք: Ի դեպ, մի քանի օր առաջ շշմած նայում էի մի ավատարի, ինչ-որ ծանոթ բան էր, մի տեղ տեսել էի: Վերջում պարզվեց իմն էր: :)

Աբելյան
02.03.2009, 22:49
Ես մեղսավոր եմ: Ներիր ինձ, որ ես, հասարակ մահկանացուս, համարձակվեցի ծռվել քո հրեշտակային դիմագծերի վրա ու օր ու արև չունեցա քո անմեղ ժպիտի պատճառով: Մեղք եմ գործել: Ուղղակի դա ուշ գիտակցեցի: Գիտակցեցի քո շնորհիվ: Որ դու ինձ չհասկացնեիր, ես տենց մեղքի մեջ էլ ապրելու էի: Վայ ինձ, որ յոթ օրում յոթ ամսվա տառապանք եմ ունեցել, ինչ ա խախտեմ քո անբիծ հոգու անդորրը: Ներիր, որ մրոտեցի անմեղ սիրտդ իմ զզվելի բառերով, որոնցից աչքերդ չռված-կլորացած նայեցին շփոթված դեմքիս, որ տենան, կարող ա՞ էշ-էշ խոսում եմ, թե՞ լուրջ եմ ասում: Դե, ես էլ անօգնական գտնվեցի, որովհետև ենթագիտակցությունս ինձ հետ էր պահում, որ ավելի մեծ մեղք չգործեմ, ուղղակի ես իրան չէի լսում, ու իմ ներքին ընդդիմությունը ավելի էր թեժացնում իրավիճակը: Ես իմ պատիժը մինչև էսօր էլ կրում եմ: Մեղսավոր եմ:

Ծով
02.03.2009, 23:03
:think...վաղը լավ օր ա...լավ օր ա....լավ օր ա...լավ օր ա...լավ օր ա...ուրեմն հաստատ լավ օր կլինի:D
/իմ օրագիրը չի՞:angry/

ivy
03.03.2009, 22:50
Էսօր ճտերիս արդեն պամպերսափոխել, հագցրել-կապցրել էի, որ գնան տուն, բայց ծնողները ուշանում էին: Ասեցի` պարել ուզո՞ւմ եք: Ոգևորված հավաքվեցին կողքս: Սկսեցի հոպ զիլինա անել` մտածելով, որ պիտի էրեխեքը հավանեն: Էդպես էլ կար. մեր Զիլինա-ին մեծ հաջողություն էր սպասում. ոչ միայն էրեխեքի դուրը եկավ, այլև մյուս դաստիարակների հետաքրքրությունը շարժեց: Տեսնելով մեր խելառ հոպ զիլինաները` անմիջապես հարցրեցին, թե դա ինչ է: Ու իրենք էլ սկսեցին մեզ հետ Զիլինա պարել: Էնքան խոխմ էր գերմանացիներին էդ տիպիկ հայկական ախմախության մեջ տեսնելը: Նենց էլ հավեսով էին ասում էդ Զիլինա-ն: :)
Նեմեցներին Զիլինա պարացրած ունեմ: :))

impression
04.03.2009, 23:54
Երեկ Երևանում ասես ռումբ տրաքեց: Ոչ այս, ոչ այն, միանգամից 30-35%-ով բարձրացավ դոլարի գինը կամ, ավելի ճիշտ, դրամն արժեզրկվեց: Ավելի մեծ տատանումներ էլ եղան, բայց օրվա վերջում ու այսօր էլ, մնացինք էդ չարաբաստիկ 30-35%-ի հետ: Խանութներում խայտառակություն էր. մի քանի ժամում ամեն ինչի գինը բարձրացավ մինչև անհնարինություն: Մտածում էի, որ խռովություններ կլինեն, մարդիկ գուցե բողոքի ակցիա կազմակերպեն, գուցե անկարգություններ լինեն. խանութների պատուհաններ փշրվեն, հաստափորների գանգեր ցխվեն ու նմանատիպ օգտակար, տեղ-տեղ էլ գուցե հաճելի գործողությունների արդյունքում էդ վիզը հաստացրած տզրուկները հասկանան, որ էսպես չի կարգը: Բայց ինչ արեց դրա փոխարեն մեր տառապած, մեր փառապանծ ազգը. աննորմալի պես սկսեց խանութներից թանկ ու կրակ ապրանքը իր հնարավորությունների սահմաններում գնել ու կրել տները: Մարդկանց հետ չէր պահում իրենց էշի տեղ դնելու այնպիսի ակնառու փաստեր, ինչպիսին, օրինակ, հերթի մի մասին մի գնով ապրանք վաճառելն ու ըստ դոլարի չարաճճի ցատկոտումների, հերթի մնացած մասի վրա նույն ապրանքը գրեթե կրկնակի թանկ սաղացնելը: Ինչքան անհույս վիճակում է էս ազգը, որ իր հետ էսպիսի բաներ են կարողանում անել: Դե արի ու էսքանից հետո հավատա նրան, ով վերջից հետ է եկել ու բոլորիս վստահեցնում է, որ վերջը լավ է լինելու:

Janita Hero
05.03.2009, 01:15
մարդու վերջն եկավ
տանում են գերեզմանատուն
արդեն հողին պետք է հանձնեն դին
միշտ լինում է ինչ-որ մեկը որ ուղղորդում է դագաղի ճիշտ տեղում հանգրվանելը ու ասում է «ըհը ըհը մի քիչ աջ, մի՜ քիչ էլ, չէ չէ, շատ եղավ, մի քիչ էլ ձախ, ըհը լավ ա»

ահա թե ինչի է միշտ վերջը լավ լինում :))

impression
05.03.2009, 02:21
Ուզում եմ ճղած ջինսեր ու երջանկություն

Էսօր մի զույգ տեսա, շատ անհեթեթ տեսք ունեին, թափթփված էին, հայացքներն էլ` ցրված: Հագի ջինսերը ոչ թե մոդայի պահանջով էին ճղվել, այլ մաշվելու հետևանք էին: Բայց էնպիսի խաղաղ երջանկություն էր բուրում նրանցից, ցրված ու մեղմ սիրահարության, չհավաքած անկողնու ու տան մեջ ոտաբոբիկ ման գալու, երկուսով նույն ափսեից ուտելու, բարձերով կռիվների ու իրար հետ սոված մնալուց չվախենալու բույր: Նախանձեցի: :)

dvgray
05.03.2009, 05:09
Հիթ–հարցեր, որոնք լսելուց արդեն վաղուց արդեն ձանձրացել եմ, բայց դե ի՞նչ արած...

Վերջին մեկուկես տարվա ընթացքում
Բա ե՞րբ եք գալու Հայաստան։

Վերջին մեկ տարվա ընթացքում
Տենց էլ աշխատանք չգտա՞ր։

Վերջին կես տարվա ընթացքում
Էս կրիզիսը ձեզ վրա հո շատ չի՞ ազդել։

Սպասենք հետագա հիթերին... :think

:D
մի հատ էլ իմ կողմից…
ախպերս /կամ դրա նման մի բան/ արի մի բան արա բիզնես դնենք էլի: արի մաշնա ղրիկ ես ստեղ խորդեմ մի քանի կոպես փող սարքենք մինչև իմ վիզան էլ պատրաստ ըլնի էլի ախպերս /կամ դա նման մի բան/ :
;) :D

Selene
05.03.2009, 16:42
Չսիրեցի տեղափոխություն կոչված անհարմար երևույթը, էն էլ աշխատանքիդ վայրում, հատկապես, որ արձակուրդի մեջ ես, բայց գիտի գնաս, որ հանկարծ ուրիշները թղթերդ աջ ու ձախ չթափթփեն, կորցնեն:
Ամեն ինչ բարեհաջող անցավ, վերջապես ամեն բան իր տեղում է, համակարգիչս էլ միացրեցի, մի քանի էջ պիտի պրինտ անեի, բայց դրանից առաջ մի բան ուզեցի նայել, մտել եմ Start->Run, բացված տողում ինձանից շատ գոհ հավաքում եմ msconfig.am, մի րոպե նայում եմ հավաքածս տառերին:think, զգում եմ՝ մի բան էն չի, հաաա, մտածում եմ, երևի վերջում պիտի ru լինի:8 էէէ, Մերի ջան:D:D:oy
Այ նոր հիմա հանգիստ ու վստահ կասեմ՝ Բարի գալուստ, գարուն...:)

Empty`Tears
06.03.2009, 09:54
Չեմ ընդունում ու անգամ ցանկություն չունեմ հասկանալու էդպիսի մարդկանց, որոնք շատ լավն են եղել քեզ համար, որոնց հետ միշտ լավ ես եղել, հասկացել ես, հասկացել են, ընդունել են ու մեկ էլ հոպ, մեկը գալիս ա /մեկը, երկուսը/ դու չկաս, կամ էլ կաս ուղղակի հեն ա որ լինելու հաշիվ ա, բայց որքան էլ անեն , նորից նվիրվում եմ, ոչ նրանց ով էդպես ա վարվել, այլ նրանց ով դեռ չի հասել, ճանապարհին ա …
դե դու ինձ արեցիր, մյուսն էլ քեզ կանի :B
եղավ, անցավ ու գնաց - какой привет такой ответ … :bye

Ինչևէ, մինչ նոր հանդիպում : Հաջողություն … :bye

impression
06.03.2009, 10:50
Էն, որ ես աշխարհի ամենացրված ու անուշադիր մարդկանցից եմ, արդեն վաղուց ապացուցման կարիք չունի: Ապացուցման կարիք չունի նաև այն, որ միայն ես չեմ էդպիսին: Բայց դե մի հատ էլ ապացույց ներկայացնեմ, քանի որ արդեն որերորդ անգամ դրամապանակս թողել էի տաքսու մեջ: :) Դրամապանակս կորցնում եմ պարբերաբար, դա արդեն օրվա ռեժիմի մասն է դարձել, բայց դա իմ անջատվածության վերջը չի դեռ: Երեկ էլ էի այն թողել տաքսիստին նվեր, ու դա դարձավ առիթ, որ հիշեմ անցյալ շաբաթվա դեպքը:

Ուրեմն, մի քանի օր առաջ տուն եմ գնում երեկոյան, տաքսի եմ նստում, մոտս էլ թարսի պես հինգ հազարանոց կա միայն: Ու մտածում եմ, որ ճանապարհին կիջնեմ, մի տեղ կմանրեմ, բայց դե մոռանում եմ: Հասնում ենք մեր շենքի դիմաց, նոր հիշում եմ, որ մանր չունեմ, բայց լավ էր, վարորդի մոտ մանր կար ու ոնց պարզվեց, ինքը ինձանից վերան շշմած էր: Մանրում է հինգ հազարը, ես իջնում եմ ու արդեն շենքի աստիճանների մոտ նկատում, որ մթության մեջ չի տեսել ու չորս հատ հազարանոցի փոխարեն երկու հատ հազար, երկու հատ էլ հինգ հազար է տվել: Անմիջապես զանգում եմ սերվիս ու խնդրում մեքենան շտապ հետ ուղարկել: Ու ինձանից գոհ սպասում եմ, լավություն եմ անելու մարդուն: Մեքենան եկավ, ես վերադարձրեցի "մանրը", վարորդն էլ շշմած վրաս է նայում. դե երևի մտածում է` այ քեզ հարիֆ: Բայց պարզվեց, որ. դա չէր պատճառը, ու երբ ինքը վերջապես ուշքի եկավ, ասեց շնորհակալություն ու մեկ էլ թե.
- Բալիկ ջան, դու էլ դրամապանակդ էիր թողել: Որ կապ տվին ասեցին հետ գնա, մտածեցի մի բան մոռացել ես, նայեցի, գտա: Էն էլ դու մի ասա իրար լավ արժանի ենք: :D

Երկնային
06.03.2009, 13:39
Մոտս աներեսության նոպայա, ով ձեռքիս տակ ա ընկնում, աներեսաբար ինչ-որ նվեր եմ ուզում… :D էս աներեսության շրջանը ակումբցիների վրա էլ ա տարածվել արդեն, ճիշտ ա ամաչելով եմ էդ աներեսությունը անում, բայց դե անում եմ :D մարդիկ էլ նենց խելոք-խելոք նվերներ են անում :D


Հ.Գ. էսօր մամաս պատմում էր, որ փոքր ժամանակ նենց խելոք երեխա էի, ոչինչ չէի ուզում, հետս հանգիստ մտնում էր խանութ, ասում էր՝ ի՞նչ ես ուզում, բալես, ասում էի՝ ոչ մի բան… իսկ հիմա՜, վախենում ա հետս մի խանութի կողքով անցնի :D

փաստորեն ես էլ մեծացա :D

Հ.Հ.Գ. երեխեք, աչքիս մի երևացեք, ձեզանից էլ նվեր կուզեմ :D
բայց նե՜նց եմ շոկոլադ ուզում :oy:D

Janita Hero
07.03.2009, 00:30
Նստում եմ երթուղային տաքսի
տարօրինակ է, վարորդը ծխում է, բայց հոտ չկա:8
երթուղայինին հատուկ տղպահոտն էլ անհետացել է:think
առավոտ է. գեղեցիկ, պճնված լեդիներ կան այնտեղ հավանաբար մինչ մազերի ծայրը օծված սակայն ոչ մի հոտ....
Իմ ականջներում էլ այնպիսի հրաշալի երաժշտություն է հնչում ականջակալների օգնությամբ, որ մնում էր աչքերս փակեի ու հայտնվեի երանության մեջ…

էն էլ հետո հետո նո՜՜՜ր հասկացա որ լավ է մեկ-մեկ գրիպ լինելը :))

impression
08.03.2009, 21:06
Զարմանահրաշ հայերեն

Հայերենում լիքն են այն բառերը, որոնց հնչողությունը իդեալական է ասոցիացվում նշանակության հետ: Օրինակ` խնձոր: Ասելիս արդեն խնձորի համն ու անգամ տեքստուրան պատկերացնում ես: Սակայն, քիչ չեն նաև նրանք, որոնց հնչողությունը կամ ընդհանրապս ոչնչի հետ չի ասոցիացվում (օրինակ` հողաթափ), կամ էլ լրիվ ուրիշ բանի, որն իր իմաստից ահավոր հեռու է, օրինակ` երախայրիք: Կյանքում մտքովդ չի անցնի, որ երախայրիքը նուբարն է, առաջին պտուղը: Ես համոզված էի, որ այն կենդանիների բերանն այրելու ինչ-որ սադիստական գործիք է: Քիչ չեմ զվարճանում նաև այնպիսի բառերի շնորհիվ, որոնք հրաշալիորեն կարելի է օգտագործել նաև իրենց իմաստից դուրս, օրինակ` տախտակամած: Դե տախտակամածը նավի հատված է, палуба, բայց այն իր բառային կառուցվածքով շատ նման է ածականի, հայերեն դեռ նոր սովորող մարդը հաստատ էդպես կմտածի ու եթե փորձի կազմել նախադասություն տախտակամած բառով, լրիվ հնարավոր է հետևյալը. Աղջիկը տախտակամած հայացքով նայում էր պատուհանից դուրս:
Ուսանողական տարիներին, մասնագիտական քննություների ժամանակ երբ մտածում էի, որ վերջ, էլ նյարդեր չունեմ, թողնում եմ ամեն ինչ գրողի ծոցը գնա ու դուրս մնամ համալսարանից, միակ մխիթարող միտքն այն էր, որ ես շատ երջանիկ եմ, որ հայ եմ ու սովորում եմ անգլերեն, քանի որ հակառակ դեպքում վաղուց խելագարված կլինեի: :)

Դեկադա
08.03.2009, 21:30
Տեսնես ինչի՞ց է, որ մարդիկ ուզում են իմանալ էն ինչը դու չես ուզում ասել: Իսկ քո չասելը կապում են իբր նեղացած ես, չես վստահում կամ էլ էնքան վեհանձ ես, որ չես ցանկանում քո կյանքը կիսել մնացածի հետ:Մի հարցնող լինի- մարդ արարածը իրավունք չու՞նի ապրի իր համար....պարզվում է հասարակությունը չի ընդունում սահմաններ ուրիշի կյանքի մանրամասները իմանալու հարցում... շփվիր, որ ճանաչես մարդուն ... համաձայն եմ բայց կյանքը պատմելը ճանաչելու հետ կարծես թե սերտ կապ չունեն.Ինչի՞ է թվում, որ եթե ժպտում ես ուրեմն նաև կծիծաղես, հը՞...Տեսնես ուրիշ մտածմունք չունեն, որ հետաքրքրում է ուրիշինը, թե՞ ուրիշի կյանքի մեջ իրենց կյամքի իմաստն են գտնում,,,կամ էլ համեմատման եզրեր են ման գալիս և ուրախանում հաղթանակի դեպքում..
... իմ մտքերն էլ մարտ ամսվա պես գժվել են` մեկ այրում են մեկ էլ շանթում....

Chuk
09.03.2009, 00:17
Մարտի 8-ն էլ անցավ, ոչ մեկը չշնորհավորեց... չնայած չէ, ընկերս զանգեց, շհնորհավորեց: Ասեց «Արտ ջան, մամայիդ մարտի 8-ը շնորհավոր», հետո հիշեց. «բայց մամադ էդ տոնը չի ընդունում, չէ՞»: Ասեցի, «Ոչինչ, Տիկ ջան, շնորհավորանքդ կփոխանցեմ, ապրե՛ս»: Ես էլ իրան ասեցի, որ մորը շնորհավորի իմ կողմից, իրա մայրն ընդունում է էս տոնը: Իսկ այ ակումբում ոչ մեկն ինձ չշնորհավորեց: Նայում եմ, վերևում, որ գրված է. «Բարի գալուս, Chuk», դրանից երկու տող ներքև գրված է. «Նամակներ. Չկարդացված 0, Ընդամենը 1612.»: Նոր համենայն դեպս ստուգեցի, ուղիղ երկու շաբաթ է անցել այն օրից, երբ փոստարկղս ամբողջովին դատարկեցի: Երկու շաբաթում 1612 նամակ... Ու ոչ մի շնորհավորական նամակ: Բացում եմ նամակներս, կարդում: Կոշմառ... եթե կողքից դիտող լինեի ու մեկի փոստարկղում այսպիսի պատկեր տեսնեի, կասեի. «Ապեր, գնա քցվի, ապրածդ կյանքն ինչի՞ համար ա»: Հարյուրավոր նամակներ, որոնց 90%-ից ավելին հանդիմանություն է, բողոք, մուննաթ, դժգոհություն: Նայում եմ էդ ամենին ու սարսափում եմ. ուրեմն էսքա՞ն վատն եմ: Ուրեմն արածիս մեջ չկա՞ մի բան, որ մեկը նամակ գրի ու ասի «Չուկ ջան, շնորհակալ եմ...», կամ «արածդ դուրս եկավ...»... չէ, սաղ բողոք. «Ինչի՞ համար ես ինձ տուգանային միավոր տվել, սա ի՞նչ կողմնապահություն ա», «Ինչպե՞ս համարձակվեցիր այն թեման փակել, մարդիկ ազատ գրում էին», «Ինչու՞ մինչև հիմա չի հաստատվել ընկերոջս գրանցումը, քնա՞ծ եք, ի՞նչ ա»: Էդ հեչ... շարունակ գալիս են նամակներ. «Ինչու՞ չեք փոխում ակումբի դիզայնը, դեռ ձմեռային գլխարկն ա, ինչի՞ թեմաների կողքից նոր տարվա խաղալիքները չե՞ք հանում, տգեղ ա ու տհաճ»: Էս բովանդակությամբ նամակները շատ են, բա ինչի՞ հիմա չկա հակառակը, ասենք. «Ինչ լավ է, որ վերջապես փոխեցիք գլխարկը», կամ «սա գեղեցիկ ա»: Ու չեմ հասկանում, ես եմ էդքան վատը, թե մարդիկ բացի բողոքելուց ուրիշ բան անել չգիտեն: Բողոքելը լավ ա, հավես ա, ուրիշին մեղադրելը լավ ա, հավես ա: Հիմա ռեֆրեշ սեղմեմ, թազա նամակ ա գալու, գիտեմ, ու մեջը հայհոյախոսության բառարանը լռացնելու համար անհրաժեշտ բոլոր տերմինները կլինեն... է... հերիք չի՞: «Դե ադմինը միշտ ճիշտ ա, ինչ կուզի կանի», գրած ա հերթական նամակում: Տո՛, ինչ ադմին, ծառա եմ ստեղ, քո ճորտն եմ, պետք ա նենց անեմ, որ քո դուրը գա, թքած նրա վրա, որ քո արածը սխալ ա, կարևորը ես նենց անեմ, որ քեզ հաճելի լինի: Տո մի օր ես լռում, երկու օր ես լռում, բայց դե սենց չի լինի, մեռանք էդ անտեր վալերյանան խմելով ու էս անտեր սրտին արհեստական աշխատացնելով, իսկ թե էդքան վատ ա ամեն ինչը, մի հատ թեմա բացի, առաջարկի որ ինձ հեռացնեն, որ գոհ չես ինձից, քվեարկեք, այ ախպեր, հարց չկա, ձայների մեծամասնություն հավաքեք, էս անտեր ակումբը մեկի անունով գրանցեմ, պառոլ-մառոլը տամ գնամ իմ գործերով, ես էլ հանգիստ ապրեմ, դու էլ: Ի՞նչ, համաձայն ես: Դե եթե հա, ուրեմն արա, իսկ եթե չէ, սրանից հետո ամեն նամակդ գրելուց առաջ լավ մտածի, արդյոք էդ նամակիդ մեջ էնքան ասելիք կա՞, որ կարելի ա իմ ժամանակը սպանել ու ինձ իզուր ներվայցնացնել, թե՞ չէ:

Մարտի 8-ն էլ անցավ, մի հատ շնորհավորական նամակ չստացա, ի՞նչ անենք, որ էս տոնը կանանց տոն ա, ու որ ես էլ էդ տոնը չեմ ընդունում...

impression
10.03.2009, 14:55
Անցյալ ամիս բժիշկների ամիս էր: Էլ ուր ասես գնացի, ում ասես տեսա, լիքը փող ծախսեցի, որ իբրև թե գլխացավերս բուժեն, էն էլ չկարողացան: Վերջում էլ բոլորը ձեռքերը խնամքով լվացին իմ գործից ու միաբերան հայտարարեցին, որ իմ գլխացավերը բուժման ենթակա չեն: Վերջին փորձությունը դոպլերն էր, որի անվանումը ես հա շփոթում էր դյուպլեքսի հետ: Բայց դա միակ զվարճանքը չի: Մտա ներս, դոպլերուհին (չգիտեմ էդ մասնագիտությունը ոնց է կոչվում) նստած ծխում էր: Շատ քաղաքավարի բարևեցի ու հայտարարեցի, որ եկել եմ դյուպլեքսի: Դոպլերուհին անակնկալի եկած էնքան ծուխ կուլ տվեց, որ ստիպված էի 45 րոպե դրսում սպասել, մինչև ինքը ուշքի կգար: Գնալով համոզվում եմ, որ էդ տնաշենները լրիվ զուրկ են հումորի զգացումից: Մի խոսքով, վերջը մի կերպ իրեն հավաքեց ու սկսեց ինձ դոպլերել: Դա սոնոգրաֆիայի պես բան է, ինչ-որ մի մատիտանման բանով սկսում են սխմրտել գլխիդ այս կամ այն մասն ու էկրանի վրա հետևում անհասկանալի խշխշոցներին: Ասեմ, որ եթե գլուխդ տեղից ցավում է, դոպլեր-դյուպլեքսը բավականին ցավոտ պրոցեդուրա է դառնում: Ատամներս սեղմած սպասում էի, թե էդ անաստվածը երբ է վերջացնելու մատիտով շրջագայել գլխիս: ՄԵկ էլ իմ բախտից իրեն ինչ-որ մեկը զանգահարեց: Սա ըստ երևույթին անչափ ոգևորվեց էդ զանգից ու մոռացավ խոսելիս մատիտը հեռացնել գլխիցս: Դա դեռ բավական չի, դեռ մի բան էլ ոգևորությունից էնպես էր սեղմում, որ քիչ էր մնում ճչայի ցավից: Խոսեց, խոսեց, ես արդեն ուշագնացության եմ հասնում ցավից, մեկ էլ հեռախոսն անջատեց ու ինձ թե`
- Ջանիկ, это սենց բանա хочу это էս աղջկա համարը մոտս գրեմ, я всегда так хотела ее иметь...
Զարմանալի չէր, որ դյուպլեքս-դոպլերը տասնհինգ րոպե հիստերիկ ծիծաղ գրանցեց: :)

Janita Hero
10.03.2009, 23:07
սանր…պահանջվում է, բայց գտնում ես /եթե գտնում ես իհարկե/ հինգ րոպեից:
գրիչ…եթե շատ բախտդ բերի՝ չորս րոպեից:
օծանելիք…եթե մի քիչ խոշոր լինի տարրան՝ երեք րոպեից:
հեռախոս…եթե վիբրացիայի վրա չի, ապա՝ երկուսուկես րոպեից երկար ու համճեպ, զանգը բաց չթողնելու խորը ակնկալիքով:
դրամապանակ…պահոոո՜՜՜՜, աստված չանի երթուղայինում եղար ու քո իջնելուն մի կանգառ մնաց,քաշվեցիր. ստիպված մի երեք կանգառ շատ պիտի գնաս, որ գտնես այն, վճարես, նոր իջնես :))

ու սենց մի շարք «առավելություններ» ունի ՄԵԾ պայուսակը :))

խորհուրդ. նյարդերից թույլ կամ մենեջմենթի հմտություններին թույլ տրապետողներին ավելի լավ կլինի ունենալ սահմանափակ տարողունակությամբ ու թողունակությամբ պայուսակ…

աքսիոմ-հետևություն. պայուսակից ուզացդ իրը շուտ գտնելու հավանականությունը հակադարձ համեմատական է պայուսակի մեծությանը!!!!

Chuk
13.03.2009, 02:51
Ժամանակի մեքենա եմ ուզում:
Ուզում եմ ետ տալ ժամանակը: Ու՞ր և ինչի՞: Չգիտեմ: Շատ բաներ ուզում եմ նորից սկսել: Ուզում եմ կյանքիցս էն մեկին ջնջել, որ տարբեր տեղեր նստել ու ինձ վատաբանել է... ինչու՞... հեշտ մարսվող չէի.. իրեն ծանր վիճակի մեջ եմ դրել, ճնշել եմ ու նեղել... չէ, իմ մեղքով չէ, ինքը հասավ դրան: Բայց չեմ ուզում էդ ամենը.. հետ գնանք, թող ինքն իրենով ապրի, ես իմով: Չէ՛, ավելի հետ եմ ուզում գնալ: Ուզում եմ ամպ լինել... գիտե՞ս, թե ինչ հավես է: Ճերմակ ու փխրուն: Ու բարի: Մեջդ չարություն չկա, միայն ու միայն ամենանվիրականը: Գիտե՞ս. թե որ ամպերից եմ ուզում լինել.. էն որ արտասուքից են ծնվում, որ բարի մարդը լալիս է, իսկ նրա արցունքի կաթիլը հանկարծ գոլորշանում ու թռնում է վեր, ու ուրիշ նման գոլորշիների հետ միավորվելով մի ամպ է ծնվում: Անհնա՞ր է: Գուցե: Բայց հնարավոր է ուրիշ բան: Դու կարող ես միշտ օգնել այդպիսի մի ամպի ծնունդին, էնպես որ լա, թող որ արցունքի կաթիլդ հոսի այտերիդ վրայով ու հոսի ցած, իսկ հետո թող գոլորշանա ու թռնի վեր, էնտեղ, ուր միայն բարի է ապրում... հա, մեկ-մեկ ինքնաթիռ էլ է այնտեղով թռնում, բայց դա ոչինչ, կատարյալ ոչինչ չի լինում: Բայց գոնե մի նոր ճերմակի սկիզբ կդնես, էնպես որ մի ամաչիր, լա...

Ֆրեյա
13.03.2009, 13:39
Երեկ փորձում էի Լինգվոյում գտնել, թե start բառի հետ երբ է օգտագործվում with, իսկ երբ at, քրքրում էի բառարանը ու պատահաբար հայտաբերեցի, որ անգլերենում to start a baby նշանակում է հղիանալ:o
Միանգամից մտքովս անցավ. այդ դեպքում ինչ է նշանակում to restart a baby :}

impression
13.03.2009, 14:44
Մալաթիայի Գեղեցին գիտե՞ք

Գեղեցը (անձնագրով` Գեղեցիկ) մեր օֆիսին մոտ գտնվող գրեթե միակ խանութի սեփականատերն է, միաժամանակ նաև վաճառողուհին: Շատ հետաքրքիր անձնավորություն է, ունենում է հիշողության մասնակի հաճախակի կորուստներ, որն արտահայտվում է նույն բանը հազար անգամ պատմելով, արագ շարժվելուց ամեն ինչ խառնում է իրար, արդյունքում ավելի դանդաղ է ստացվում սպասարկումը, չնայած այս ամենին, քանի որ Մալաթիայում քիչ են առևտրի կետերը, նրան ճանաչում են բոլորը, մի խոսքով, մի Գեղեց, մի Մալաթիա:Գեղեցի մոտ գնալիս պետք է երկար հոգեպես նախապատրաստվել, քանի որ ինքը բարի կին է ու չեմ ուզում նրան նեղացնել դեմքիս արտահայտությամբ, երբ նա արդեն 1493 անգամ կպատմի իր ընտանիքի, ամուսնու, նախամուսնական հարաբերությունների ու հետամուսնական 4 մեքենաների մասին: Իր խորին համոզմամբ` ինքը վերին աստիճանի կրթված ու զարգացած կին է. կասկածի տեղ չթողնելու համար ամեն օր պատմում է իր գիտությունների թեկնածու հոր մասին: Խիստ ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող նորություններին ու միշտ ամեն ինչից տեղյակ է. կարող է մի շնչով պատմել բոլոր սերիալների վերջին սերիան` դրանք համեմելով հետագա սերիաներում տեղի ունենալիքի մասին իր կանխագուշակումներով, անգիր հիշում է նաև հարևանների անձնական կյանքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, մեկ-մեկ էլ, երբ պատմելու բան չի լինում, սկսում է զոռ տալ երևակայությանը:
Գեղեցը շատ ուրիշն է: Ամեն անգամ հաշիվն ասելիս նշում է, որ այն կազմում է այսքան +20 դրամ, բայց դե չի վերցնում 20-ը` որպես լավություն: Ուղղակի ամեն անգամ աչքներս է խոթում դա` մոռանալով, որ իր խանութում ամեն ինչ գրեթե 30 տոկոսով ավելի թանկ է, քան ցանկացած այլ տեղ:
Գեղեցն ունի ամուսին, որը հեչ սեր չունի ձեռքերը լվանալու հետ: Ամուսինն ունի 4 մեքենա` մեկը մեկից շքեղ:
Գեղեցը երբեք չի սանրվում, էսօր էլ քթի ծայրը կապտած էր:
Գեղեցն ամեն օր բողոքում է կյանքից ու ստախոս մարդկանցից:
Գեղեցն ինձ ամեն օր կյանքի դասեր է տալիս: Ձրի:
Գեղեցը չի սիրում մեծամիտ մարդկանց, ու մտածում է, որ ես մեծամիտ չեմ, քանի որ միշտ ժպտում եմ իրեն:
Գեղեցի եղբայրը պատգամավոր է, բայց դե նա չի տարածում այդ լուրերը (տեսնես ես որտեղից եմ իմացել):
Գեղեցը Մալաթիայի կարկառուն ներկայացուցիչ է, համեցեք Գեղեցի մոտ:

Cassiopeia
16.03.2009, 12:42
Այսօր աշխատանքային վերջին օրս է... տխուր է: Երբեք չէի մտածի, որ մի օր իմ կամքով (չնայած այնքան էլ իմ կամոք չէ) կհրաժարվեմ աշխատանքիցս: Բայց կարգավիճակս ու դրա հեռանկարն ավելի հաճելի պահեր է խոստանում: Ուզում եմ հավատալ, որ աշխատանքիցս հավերժ չեմ հրաժարվում, որ շուտով, շատ շուտով կրկին կվերադառնամ աշխատանքիս...
Զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր չեն սիրում աշխատել, կամ էլ աշխատում են լոկ ուրիշներին ցուցադրելու համար, որ իրենք աշխատում են: Ախր աշխատանքը... դա կրակի բոցի այն գույնն է, որը գեղեցկացնում ու նրբացնում է այդ կրակը: Աշխատանքը կյանքի այն երանգն է, որը... չգիտեմ, բառերս չեն հերիքում:
Ձյունն էլ մի կողմից է խառնշտում ներքին հույզերս: Չի ուզում թույլ տալ, որ գոնե գարունով ուրախանամ...

Jarre
17.03.2009, 23:28
Ի՜նչ արագ է անցնում ժամանակը, ի՜նչ արագ են փոխվում կյանքս, ընկերներս, շրջապատս ու ես։ Այսօր շտապ փնտրում էի մի փաստաթուղթ, ու իմ գեղեցիկ և կոկիկ դասավորված դարակում, որտեղ ամեն ինչ լցված է իրար վրա (դե գեղեցիկը հարաբերական հասկացություն է :) ), գտա փոքր ժամանակվա նկարներս։ Այնքա՜ն քաղցր հուշեր արթնացան, որ ես պատրաստ էի լիքը փող վճարել, որ այդ զգացումը որքան հնարավոր է երկար տևեր։ Բայց փողի փոխարեն վճարեցի նախաձեռնած գործիցս հրաժարվելով։ Նայում եմ այդ նկարներին ու հազար ու մի բան հիշում. մամայիս հիվանդագին հոգատարությունն ու սերը մեր՝ երկու քույրերիս ու իմ նկատմամբ, իմ երազանքների մեծ ու անծայրածիր աշխարհը, որ խոսք տվեցին, որ տարիքի հետ կանցնի, բայց մինչև հիմա իմ հետ է ու չեմ կարողանում այնտեղից դուրս գալ։ Որ ճիշտն ասեմ, ոչ թե չեմ կարող, այլ պարզապես չեմ ուզում... Ինչի՞ դուրս գամ էտ գեղեցիկ վայրից ու մտնեմ ուրիշի պատկերացմամբ ստեղծած աշխարհ, որին ընենց էլ գրավիչ անուն են տվել, որ երբեմն հազիվ եմ զսպում, որ այնտեղ չմտնեմ. իրականություն կամ՝ ռեալ կյանք։

Նայում եմ նկարիս ու մտածում. ինչպե՞ս այս խուճուճ ու ոսկեգույն մազերով, թմբլիկ, լուրջ ու խելացի հայացքով երեխան մեծացավ ու դարձավ մուգ մազերով, նիհար, բոյով, դմբո հայացքով մեկը։ Նայում եմ այդ փոքրիկի թմբլիկ թաթիկներին ու հիմիկվա իմ ոսկորոդ ու դանդալոշ ձեռքերին։ Ամեն ինչ փոխվել է։ Չեմ հավատում, որ էտ նկարի միջինն էլ եմ ես, էս հայելու միջինն էլ։ Բայց միանգամից հասկացա, որ սա դեռ սկիզբն է։ Չէ որ 20, 30, 40 տարի հետո էլ դեռ պիտի էլի ինչ որ փաստաթուղթ ման գամ իմ գեղեցիկ ու կոկիկ դասավորված դարակում, հետո դրա փոխարեն գտնեմ իմ էսօրվա նկարը ու.....

ivy
19.03.2009, 01:36
Սովորաբար ընդմիջմանը մտնում եմ սուպերմարկետ, այդ օրվա ընթրիքի ուտելիքը առնում, որ աշխատանքից հետո էդ հոգնած վիճակում մի հատ էլ խանութները չընկնեմ ու համ էլ անմիջապես գնամ տուն, որ հասցնեմ ճաշ էփել` քանի դեռ գիշերը չի սկսվել: Ու էսօր էլ մտա սովորականի նման առևտուրս արեցի, պայուսակս լցրեցի, հետ էկա գործի: Աշխատանքից հետո վերցրեցի ծանր պայուսակս` ուրախանալով, որ հիմա անմիջապես տուն կգնամ. առևտուրս արդեն արել եմ: Ու մետրո նստած` տուն եմ գալիս, մեկ էլ մտքովս անցավ, թե ինչի է պայուսակս էդքան ծանր: Փորձում եմ հիշել, թե ինչ եմ առել, չեմ կարողանում ոչ մի բան մտաբերել, բայց հաստատ գիտեմ, որ ճաշի մթերքներ եմ առել, բայց թե ինչ ճաշ, ինչ մթերք, բացարձակապես չեմ հիշում: Մեկ ասեցի, բացեմ պայուսակս, նայեմ, մեկ էլ նենց ալարեցի... Բայց էդ հարցը տենց էլ գլխիցս դուրս չեկավ` ինչ կա էս անտեր սումկի մեջ, որ ուսս պոկում է: Էկա տուն, մեծ կաստրուլկաս հանեցի ու պայուսակս բացեցի: Ձու էի առել, տանձ, շատ լավ, է՞լ ինչ: Մի շիշ պեպսի լայթ ու... մի բոլուկ տոմատի պաստա: Ուզում եմ հասկանալ` ինչի եմ էդքան տոմատի պաստա առել, չեմ հասկանում: Բացեցի պահարանը, փորձեցի տեղ գտնել տոմատների համար, բայց հնարավոր չէր, մի չորս շարքով տոմատի պաստա էր շարված...

Janita Hero
19.03.2009, 01:53
համարյա մի տարի ա անցել, ինչ ետ տեղով անցնելն իմ մեջ հուշեր ա արթնացնում, բաներ հիշացնում, ցավացնում …
վերջերս ետ մասերով շատ եմ անցնում-դառնում աշխատանքի բերումով ու ի՜նչ հասկացա՜,որ իրականում երբ մարդ ունի հուշեր որոշակի տեղերի հետ կապված ու էտ մասերով սկսում ա հաճախ անցնել, էտ հուշերն ասես սպիանում են, ու դու էլ ոչ մի ասոցիատիվ ցավ կամ ափսոսանք կամ այդ կարգի զգացումներ չես ունենում………

ինչ լա՝վ ա բայց……
ըհը, ազատվեցի!!!!

Հայկօ
19.03.2009, 15:47
[զնգ-զնգ]

- Ալո...
- Պրիվէէէէ՜տ, ո՞նց ես:
- (ես՝ անդրշիրիմյան ձայնով) Լավ, դու՞:
- Լավ եմ, ջա՛ն: Լսի, տունը ո՞վ կա:
- Նայած վախտ... Ի՞նչ ա պետք...
- Լսի, քեզ էլ կարամ հարցնեմ, չէ՞, դու էլ ես մասնագետ:
- (Ցխված) Հարցրա... (@%$#^)
- Մի հատ նախադասություն ասեմ՝ ասա էդ իտալերեն ա, թե ֆրանսերեն, է՛լի:
- Ըհը... (&^%$#)
- Մի հատ հետաքրքիր գիրք եմ կարդում, մեջն ա:
- Ըհը՜...
- Per aspera ad astra, էս ի՞նչ ա:
- Զզզզզզզ... Կխխխխխ... Խռռռգհմնճ... Ըհը՛մ: Էդ լատիներեն ա:
- Ինչաներե՞ն:
- Լատիներեն:
- Վօ՜նց, դու լատիրեներն էլ գիտե՜՞ս:
- Ըհը...
- Լուր՜ջ... Բա ի՞նչ ա նշանակում:
- Դե... «Փշերի միջով դեպի աստղերը»

[քար լռություն]

- Ալո՞:

[ահազարհուր լռություն]

- Ա՜լո՞:
- Հայկո դու վեռչն ես:
- Հա դե լավ, հաջո...
- Բայց էդ ի՞նչ ա նշանակում:
- Ըըըը (%$#&^#)... Դե ռուսերեն ասում են՝ через терны к звездам...
- Ինչ են ասու՜՞մ: Էդ, փաստորեն, այսինքն, ուրեմն, երևի, ինձ թվում ա, բայց դե... Ի՞նչ:
- (ԱԱԱԱԱԱԱԱ) Դե որ մի քիչ մտածես, երևի կհասկանաս, է՛լի:

[բետոն լռություն]

- Ալո՞:
- Փաստորեն՝ լիքը դժվարությունների մեջով դեպի մահ, է՛լի: Բայց ինչ դաժան ա, լսի...
- Դեպի մա՞հ...
- Հա դե աստղերը, է՛լի: Մեռնում են, գնում են երկինք:
- (ասե՞մ՝ անմահություն, թե՞ չի հասկանա) Հետաքրքիր ա, չէ՞:
- Հա՜, շա՜տ: Դե լավ, ռադնոյ, պակա:
- Հաջող:

impression
19.03.2009, 23:04
"Խնդրվում է չաղմկել, չծխել, ընդհանրապես ոչինչ չծամել, չթափել"
"Դուռը չշպրտել, հանգիստ, անաղմուկ փակել մինչև վերջ"
"Կանգառ` միայն կանգառում"

Այս "լոզունգները" կտեսնեք 93 համարի երթուղայինում, որը ոչ միայն յուրօրինակ վարորդով, խնամված ինտերյերով, այլև հենց իր արտաքին տեսքով էլ է առանձնանում մյուս երթուղայիններից: Մեքենան իսկապես թանգարանային նմուշ է: Այս երթուղայինում ամեն բան մտածված է ուղևորի մաքսիմալ կոմֆորտն ապահովելու համար: Տեղադրված է կարգին մագնիտաֆոն, դեռ մի ժամանակ էլ` մի մեծ էկրան էր ճխտել ավտոն ու կլիպեր էր ֆռռացնում: Առաջին ու վերջին անգամ կյանքումս երթուղայինում Imagine-ի կլիպը նայեցի: Բայց հիմա էկրանը չկա: Մեքենան մյուս երթուղայիններից ավելի երկար է ու ավելի բարձր: Կանգնած ուղևորները շախմատի ձի չեն դառնում, այլ հանգիստ ուղիղ կարողանում են կանգնել` բռնվելով հարմար բռնակներից, որոնցից փոքրիկ խաղալիքներ են կախված:
Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում վարորդը, որն այդ ամենի դիզայներն ու իրականացնողն է: Նա սուսիկ-փուսիկ մի մարդ է, որը երբեք չի նյարդայնանում ուղևորների պատճառով: Միշտ կիսաանջատված դեմքով վարում է իր մեքենան ու ամեն ինչ կարծես ավտոմատ անի. կանգնում է կանգառներում, սեղմում կոճակը, որ դուռը բացվի, համբերատար վերադարձնում մանրը, երբեք ազդանշան /սիգնալ/ չի տալիս, երբեք խախտում չի անում:
Նրա մեքենան նստելիս հաստատ գիտեմ, որ չեմ ուշանա ու ոչ էլ կներվայնանամ անկապ հոտերից, անկապ երաժշտությունից և այլ ներվայնացնող բաներից:

Հ. Գ. Մոռացա ասել, որ գովազդ չէր ու էդ վարորդի հետ էլ որևէ ազգակցական կապ չունեմ: Ուղղակի իր պես մարդիկ են, որ կազմում են մեր քաղաքի կոլորիտը: Իրենք են, որ եզակի են դարձնում Երևանը` ստիպելով մեզ էլ ավելի սիրահարվել էս մի բուռ քաղաքին: :)

murmushka
20.03.2009, 00:23
թվում է ամեն ինչ նորմալ է,դու կաս իմ կյանքում, ես կամ քո կյանքում, կիսվում ենք, զրուցում, երեկոյան անպայման բարի գիշեր մաղթում, առավոտյան արթնացնում ու բարի օր մաղթում, հանդիպում,զբոսնում, ճանապարհելիս ասում "կզանգես հենց հասնես"
բայց ինչ-որ բան էլի այն չէ,
մտածում եմ միգուցե էլի իմ բնավորությունն է փնտրել վատ բան այնտեղ ուր չկա
միգուցե ուղղակի կամ բայց...ինչքան անիմաստ բառեր են, երբ կա միմիայն այն ամենակարևոր նախադասությունը ես սիրում եմ քեզ
տեսնես երբևէ ես ինքս ինձ կկարողանամ հասկանալ , չտանջել ինձ ու իմ սիրելիներին իմ իսկ անիմաստ վարկածներով, կասկածներով, ենթադրություններով........

Մարկիզ
20.03.2009, 02:51
Արա, դե ինչ՞ գրեմ, էէէ՜… Քունս էլ էշ-էշ տանում ա:|: Ինչ՞ գրեմ… Հա, օրագիր ջան, դու լավն ես: Ինչքա՜ն մտքեր կան քո մեջ: Լավ ու վատ, ուրախ ու տխուր, տափակ ու խորը, հաստ ու բարակ, երկար ու կարճ… Արա, դե, լավն ես, էլի, լավը, օրագիր: Չդիմացա…:cry պիտի խոստովանեի, որ քեզ ահավոր շատ եմ սիրում, օրագիր::love

:))

dvgray
20.03.2009, 06:56
վերջին հաշվով ամեն ինչ մի փոր հացի համար չի՞ արվում: փող են կուտակում, տներ կառուցում, կամֆորտով շրջապատվում… որ ինչ՞, որ մի փոր հաց ուտեն ու պատրաստվեն վաղվա մի փոր հացին…

իսկ միգուցե էտպես չի՞… միգուցէ հացի ՞ կռիվ չի, այլ էսիմ ինչի՞: ու ինչ՞ի

Second Chance
20.03.2009, 14:05
Վերջապես եկավ սպասված համարը ՝ նստեցի մարշուտկա: Այնքան հոգնած էի , որ դատարկ նստարաններ տեսնելուց անմիջապես ինձ գցեցի մեկի վրա: Մի տեսակ ուզում տեղ հասնել ալարում էի իջնել ախր շատ հոգնած էի մտածում էի ոնց եմ քայլելու: Ինձ հետ բարձրացավ մի պապիկ թոռնիկի հետ: Թոռնիկը կլիներ երևի 4-5 տարեկան: Երկուսով նստեցին ինձ զուգահեռ նստարաններին: Շատ անհագիստն էր պստոն՝ շեկլիկ տղա էր չարաճճի ու շարժուն, խեղճ պապու հոգին հանեց: Մի երկու կանգառ հետո 2 կին էլ բարձրացան 2 երեխաների հետ, երևի բարեկամներ էին կամ՝ ընկերուհիներ: Սրանք էլ վերջում տեղավորվեցին անմիջապես այն փոքրիկի հետևում: Նրանց երեխաներն էլ կլինեին երևի 6-7 տարեկան՝ էլի տղա էին: Շեկլիկ պստոն, որ պապի հետը էր անմիջապես շրջվեց տղաների կողմը ու.
- Գիտե՞ս ես ով եմ
- ով ես - միաձայն արձագանքեցին երկուսը
- Ես սպայդերմենի մեջի են ....եմ
/կներեք հերոսի անունը չեմ հիշում:D /
- Հաաաա՞
- Համել ես սպայդերմենի մուլտիկի 1-ը ունեմ բա՛
- Ես էլ սպայդերմենի 1ը ունեմ 2-ը ու 3-ը ունեմ բա՛
- Իսկ ես -շարունակեց մյուս ընկերը -1ը 2ը 3ը ու 4ը ունեմ բա՛
- ես էլ եմ ունենալու 1ը 2ը 3ը 4ը -իրեն չկորցնելով բարձրաձայն վրա տվեց շեկլիկ պստոն
-իսկ դու / չգիտեմ ինչ/ մուլտիկը տես՞ել ես...
Մի խոսքով այսպիսի բուռն զրույց էր սկսվել , ես էլ իմ հոգնածությունը մոռացել ու մանկությունս էի հիշում: Լավ էր խեղճ պապիկն էլ մի քիչ հանգստացավ, երեխաները փրկեցին նրա նյարդերը... մայրիկներն էլ ուշի ուշով հետևում էին փոքրիկների զրույցին ու մերթ ընդ մերթ ժպտում: Բայց պապիկը չէ պապիկը հազիվ հանգստանում էր իր մտքերով:
-Իսկ դու "պերամյան" տեսել ես - ըստ երևույթին ինչ որ գոյություն չունեցող մուլտիկի անուն սկսեց տալ շեկլիկը, որ զարմացնի եկուսին: Սակայն նրան չհաջողվեց, երեխաները գլխի ընկան, որ այդպիսի մուլտիկ չկա...
Հետո սկսվեց բուռն հակահարվածը երկուսի կողմից , բայց դե շեկլիկն էլ տակ չէր մնում, գտնում էր մի բան, որ իրանք չունեն: Իր վրա ցույց տվեց սպայդերմենի նկարով գլխարկը ասաց, որ շարֆ էլ ունի չգիտեմ ինչ էլ ունի...:D, Բայց վերջը էլ չդիմանալով մուլտային հակահարվածներին՝
- իսկ դու մեր բաղնիքը տեսե՞լ ես, Գիտես ինչքան սիրունա , սենց լրիվ կապույտ գույնի ու մեր վաննայի մեջ /չգիտեմ ինչեր:D/ կան : Ու ...ու սենց... / չգիտեմ ինչ:D / ես անում նոր լողանում ես: բա՛ գիտես ինչ սիորունա
- Աաաաա - գոհունակությամբ ու արժանապատվորեն հետ պառկեց տղաներից մեկը ու ձեռքը տնկելով -բա որ դու մեր սեփական տունը տենաս , վոբշե գժվես :
Այստեղ արդեն ծոնղները չդիմացան ու սկսեցին բարձրաձայն ծիծաղել :
Ես էլ մի լավ լիցքաթափված տուն հասա::)

impression
20.03.2009, 21:07
Շարունակում ենք կոլորիտային թեման

Square One-ի դիմաց մի տղա է կանգնում, կլինի մոտ 10-12 տարեկան, թմբլ, կարմրաթուշ, մռութ տիպ, բռնես ուտես: Ձմռանը էդ տղան սուջուխ էր վաճառում, մի քանի օր առաջ արդեն` ձնծաղիկ ու մանուշակ: Բայց ինչն է գրավել ուշադրությունս, ինչն է նրան առանձնացնում մյուս երեխաներից, որոնց զբաղմունքը փողոցային առևտուրն է. էս էրեխեն նենց մի հայկական մուննաթով է ասում "Մի հատ սուջուխ առեք: Սուջուխ առեք էլի~", որ ամեն անգամ իր մոտով անցնելիս ծիծաղս հազիվ եմ զսպում: Էնպես է մուննաթ գալիս, ասես ես եմ մեղավոր, որ իր սուջուխները չեն ծախվում: Ու իր էդ մուննաթն էնքան է սազում թմբլիկ թշերին, նենց մի կերպար է, էլ դու սուս:
Իրենից մի քանի քայլ ներքև կանգնում է մի տարեց կին, ձեռքը պարզած փող է մուրում: Անցնող դարձողին խնդրում է իրեն փող տալ, բայց ամեն մեկի հետ լեզու չի թրջի: Մեկ էլ նայում է` դիմացից գալիս է փքված մեկը` թանկարժեք վերարկույով, պլպլան կոշիկներով, տատին հուսահատված թեքվում է մյուս կողմ` քթի տակ դժգոհ մրմնջալով. "Սա ինձ փող տվողը չի":
Ընդհանրապես Աբովյան փողոցի այդ հատվածը կոլորիտային առումով շատ հարուստ տեղ է: Աչքդ չես թարթում, մեկ էլ գալիս է շվի ծախող պապին: Սա էլ յուրահատուկ է նրանով, որ հերթով բերանն է դնում ձեռքին եղած բոլոր շվիները, մի բոլ փչում, հետո էլ բողոքում, որ իրենից շվի չեն գնում: Դե ախր արդեն բոլորը "համտեսել ես", խիղճդ չկտրվի, էլ դրանց ո՞վ ձեռք կտա:

Այ էսպիսի կոլորիտային բաներ: :)

Աբելյան
21.03.2009, 00:51
Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին...

ԿԳԴ
21.03.2009, 12:27
Ըհը, իմ հերթն էլ հասավ անկապ օրագրին::oy Առավոտյան վաղ արթնացա և հասցրեցի դիմավորել լուսաբացը և զգացի , թե աշխարհը ինչքան գեղեցիկ է, թե մի կտոր արևի շողից ինչպես կարող է հոգիս լցվել պարզությամբ և ապրելու ցանկությամբ: Բնությունը իսկապես այն հրաշքն է իմ կյանքում, որ երբևէ զգացել եմ ու ապրել այդ հրաշքով: Զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր մտածում են միայն իրենց կենցաղի և առօրիայի մասին` անտեսելով ամենակարևորը, այն հոգևորը որը տալիս է մեզ բնությունը, մեր հրաշք սարերը, մեր անտառները, ձորերը, մեր կաղնու ամրությունը, խոտի բույրը, դեզերի ստվերը, քամու ձայնը, անձրևի երգը::love Երազում եմ ունենալ փոքրիկ տնակ, սարի լանջին, անտառի մեջ, աղբյուրին մոտ և անվերջ լսել այս երգը` Հո~վ արեք սարեր ջա~ն, հով արեք...:love

impression
21.03.2009, 17:43
Վերջերս հաճախ եմ հիշում դպրոցական տարիներս, դրանք բավականին երկար ժամանակ լրիվ թռել էին հիշողությանս միջից, ջնջվել, ասես չլինեին: Դրանց հետ կապված գրեթե ոչ մի լուսավոր հիշողություն չունեմ, երևի դրանից է, որ երբեք չէի հիշում, ոչ էլ մտածում էի այդ ուղղությամբ: Սակայն վերջերս, չարաբաստիկ Համադասրանցիներ կայքի շնորհիվ ինձ գտան համադասարանցիներս ու ես ստիպված էի քրքրել ալբոմներն ու "վինետկաների" շնորհիվ պարզել` ով ով է:
Գլուխ չեմ գովում, բայց դասարանում ամենախելացին էի: Բոլորը դա գիտեին ու շատերն ինձ չէին սիրում, ոմանք թաքուն, ոմանք էլ` բացահայտ: Թաքուններն ավելի լավ գիտեի, որովհետև գիտակցությանս մեջ ասես մի հանճարեղ ռադար տեղադրված լինի, որն անշեղորեն ինձ հուշում է թե՛ տվյալ մարդու էությունը, թե՛ նրա վերաբերմունքն իմ հանդեպ: Մի խոսքով, դպրոցում մերժված ու չհասկացված մեկն էի, ով միշտ օգնում էր բոլորին, որովհետև սարսափելի պակաս ուներ սիրո ու գնահատվելու, ով էնքան էր կարդացել, որ անգամ խոսելիս օգտվում էր կարդացած արտահայտություններից ու երբ պատասխանը հեչ գրքային չէր լինում, մեղմ ասած քարկապ էր ընկնում, ում սիրում էին դասատուները, քանի որ խելացի էր, ուշիմ ու ընդունակ, ու ատում "ընկերները", գրեթե նույն պատճառներով:
Դպրոցական թշվառ մենակության տարիներիս միակ մխիթարանքն այն էր, որ կգա մի օր ու իմ դասարանցիները ինձանից օգնություն կխնդրեն, երբ ես արդեն կլինեմ հաստատված ու հաջողակ մի անձ, ու ես կմերժեմ: Քանի-քանի անգամ էի մտքում փայփայել էդ երազանքն ու պատկերացրել տարբեր իրավիճակներ, ուր իմ մերժումը հնարավորինս ցավոտ կլիներ նրանց համար:
Մի քանի օր առաջ հասավ իմ աստեղային ժամը: Դիմեց ինձ դասարանցիս, որ օգնեմ իրեն մի հարցում: Հիմա կմտածեք, թե մեջտեղի մատ եմ ցույց տվել իրեն: :) Չէ, միանգամից գտա իր ուզածն ու անվերադարձ նվիրեցի: Համոզված եմ, որ ճիշտ եմ վարվել:
Հիմա նա ամեն օր հետաքրքրվում է իմ որպիսությամբ ու սրտաճմլիկ նամակներ գրում՝ հիշելով մեր երջանիկ մանկության դրվագները: Իհարկե, նրա վերաբերմունքն իմ հանդեպ նույնն է, ինչ եղել է տարիներ շարունակ, բայց դա չի կարևորը, իրականում միշտ թքած եմ ունեցել իմ մասին եղած կարծիքների վրա: Կարևորն այն է, թե ինչպես եմ ինձ զգում ներքուստ: Լավ եմ զգում, մանավանդ երբ օրական մի երկու երեք այդպիսի նամակ եմ ջնջում՝ առանց երբևէ պատասխան գրելու:

Աբելյան
21.03.2009, 23:54
Է՜... Քնե՛լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին...
Ա՛խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում` գիշերն անց կացավ…
Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…

Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.
Դու երբե՜ք, երբե՜ք ինձ չես ժպտացել —
Քո ժպիտն անգամ ցա՜վ է թվացել
Իմ հոգուն տկար...
Ես քեզ կանչեցի երկա՛ր ու երկա՛ր —
Դու չեկար, չեկար, —
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի —
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի...

Օտա՛ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.
Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր —
Ու կարմի՛ր, կարմի՛ր խաշխաշներ ցավի, —
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,
Որ քո կույս հոգին իմի հետ ցավի...
Ու ես չեմ հիշում, թե ինչպե՞ս մի օր —
Օտար, անմեկին —
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին…

Չէ՜, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ —
Ապրել չէ՜ր լինի: —
Չէ՛ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև հիմա ես չեմ մոռացել...

Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չ՞է որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել. —
Սերը մեզ համար — արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,
Իսկ կնոջ համար — հրճվանքի գինի...

Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ախ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար...

Դրա համա՞ր ես դու այստեղ եկել,
O, նենգոտ տեսիլ...
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել...

Օ, զզվելի՜ կին, —
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս —
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս...

ապրի Չարենցը

Selene
23.03.2009, 21:00
Այսօր առաջին անգամ հասկացա, որ ես մրցակցությունից վախենում եմ:( Չէ, վախկոտ չեմ բնավ, հլը ինձ շրջապատողներին հարցրեք՝ ինձանից համարձակ աղջիկ երևի էլ չկա:) :P
Բայց դե ով գիտի էն, ինչ քո ներսում է... մենակ դու, դե ուրեմն վայելիր ու մի տրտնջա, միևնույնն է, էն ինչ քոնն է, քեզ էլ կմնա՝ անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ողջ աշխարհն էլ շուռ գա գլխիվայր:love

Հ.Գ. Փոքրիկ ու խենթուկ... ©Երկնային

comet
24.03.2009, 10:42
Տեսնես երբ եմ վերջապես դադարեցնելու 1 համար փոքր ջինս առնելու սովորությունս:think

Poqrik_Arev
26.03.2009, 11:44
Երբեմն կյանքում հիասթափությունները այնքան շատ են լինում, որ քեզ թվում է, թե վերջ, այս աշխարհում ամբողջությամբ մենակ ես մնացել, ու որ երբեք չես հանդիպի այնպիսի մարդու ում մասին, որ երազել ես, ում կուզենաիր տեսնել քո կողքին ... Ու թվում է, թե արդյունքում ամբողջ կյանքում մենակ ես մնալու, և հաստատ մենակով լինելը ամենաճիշտ բանն է ու հաստատ մենակ ավելի երջանիկ կլինես ...

Բայց հանկարծ պահա գալիս, որ հասկանում ես, որ դու ճանաչում ես մի մարդու, որը այնպիսին չի, ինչպիսին քեզ թվում էր բոլորն են, ու տեսնում ես թե նա ինչպես է վերաբերվում իր շրջապատին ու կարևորը իր երկրորդ կեսին ...
Հասկանում ես, որ փաստորեն աշխարհում կան նրա նման մարդիկ, ու հաստատ նա միակը չի, որ հաստատ նրա նմանները կան ...

Ու գիտեք, այդ մտքից հոգիս այնքանա պայծառանում :oy

John
28.03.2009, 09:05
Ինչ կա~յֆ եղանակ է . . . Կարդում եմ ձեր մտքերն ու անձրևի միապաղաղ ձայնն ինձ տանու~մ է: Ու՞ր է տանում' չգիտեմ, բայց հաստատ ես այստեղ չեմ, ինձ ոչինչ չի կապում էս տխմար ու անտրամաբանական աշխարհի հետ . . . Սիրում եմ անձրևի ձայնը, մանավանդ երբ պառկած եմ տաք անկողնում ու նայում եմ պատուհանից դուրս . . . Մի՞թե միայն այդպիսի պահերի համար գոնե չարժե ապրել: Սիրում եմ քեզ, հա' հենց քեզ: Զարմացա՞ր: Հա~, երևի ստորագրությունս է մեղավոր . . . Հավատացնում եմ' այն քեզ չէ ուղղված;-) իսկ քեզ սիրում եմ, որովհետև դու սիրում ես էս թեման, կարդում ես իմ ու մյուսների մտքերը, գրում ես քոնը, հետո կարդում ես քոնը, գրում ես իմը . . . Ու ես կարդում եմ քո-իմ մտքերն ու հասկանում, որ սիրում եմ քեզ . . .

Poqrik_Arev
28.03.2009, 19:38
Երբ հանկարծ քեզ հետ պատահում է մի բան, որը տվյալ պահին քեզ թվում է, որ քո կյանքում ամենաբարդ, ամենատանջալից, ամենա-ամենա վատ բանն է, ու դու կարողանում ես հաղթահարել դա առանց ինքնասպանության մասին մտքերի, երբ քեզ թվում է, որ վերջ դա անցել է, ու փորձում ես գլուխդ վեր պահած նայել ու նպատակասլաց գնալ դեպի ապագա, մի բան է պատահում, ինչը միանգամից թևերդ կտրում է:
Զգում ես, որ այն բոլոր նվաճումները, որոնք ձեռք ես բերել քո այս թվացյալ երջանկության ձեռք բերման ճանապարհին, լքում են քեզ:

Ու գիտեք, ցավալին այն է, որ դու կոնկրետ չես իմանում, թե ինչ է պատահել, ուղակի պատահում է, որ մի այդպիսի սովորական օր, մտնում ես տուն, ու միանգամից քո հարազատների դեմքին կարդում ես այն, ինչ նրանք հմտորեն փորձում են թաքցնել քեզանից: Այդ պահին ինչ տիպի ստեր ասես չեն հորինի, միայն թե քեզ չասեն պատահածի մասին միայն թե դու շարունակես մնալ նույն կենսուրախ. գլուխդ բարձր պահած անձնավորությունը:

Ախր ոնց չեն հասկանում, որ չնայած դրանով, նրանք փորձում են ինձ ետ պահել ինչ որ ծանր մտքերից, բայց այդ իրանց լռությունը ավելի շատ ցավա պատճառում քան այն դեպքը, որ նրանք հմտորեն փորձում են թաքցնեն:

Այսպիսի պահերին է, որ զգում ես, թե ինչքան ես դու հոգնել այն բանից, որ փորձում ես ուժեղ լինել, անընդհատ պնդում ես ինքդ քեզ, որ դու ուժեղ ես, ու թվում է, թե այլևս ուժ չունես, ոչ մի բան հաղթահարելու... :(

Kuk
28.03.2009, 20:18
Ջա՛ն, էլի էս թեման:yahoo Հիմա էլի մի երկու բառով ասեմ էս թեմայի առավելությունը, նոր անցնեմ առաջ:)) Էս թեման սիրում եմ, որտև ստեղ կարելի ա մարդուն հայհոյանքի անատոմ.. էէէ.. մարդուն հայհոյել ու նկատողությւոն չստանալ. դրանից էլ լավ բա՞ն ակումբում:)) Դե իմ համար էլի:)) Էս վերջերս ինչ որ շատ են աչքովս ընկնում կոմպլեքսավորված մարդիկ կամ մարդկանց կոմպլեքսները. երբեք էսքան մեծ ուշադրության չեմ արժանացրել բարդույթավորված մարդկանց կամ մարդկանց բարդույթավոր մասերը:scare Հիմա կարճ կոնկրետ, ուղիղ----------------------------»»» Մարդիկներ, ախր ինչի՞ եք ձեզ պալիտ անում, ինչի՞ եք ձեր սեռական զարմացվածությունն ի ցույց դնում ողջ ակում..ըըը.. աշխարհին: Սիրո՞ւմ եք օրալ սեքսը, զբաղվեք օրալ սեքսով, ինչո՞ւ եք փորձում սխալ հանել այն մարդկանց, ովքեր չեն զբաղվում այդ տեսակ սեքսով, կամ զբաղվում են միակողմանի, այսինքն իրենք պասիվ են լինում: Հնարավոր է` ինչ որ մեկը չի սիրում.. լավ, չասեմ` օրալ, ասենք` ինչ որ մեկը չի սիրում սեքսով զբաղվել այսինչ դիրքով, մի՞թե կարելի է կամ ճիշտ է նրան համոզել, ստիպել, քարոզել, որ նա սեքսով զբաղվի հենց այդ դիրքով: Լավ, սա մի կողմ, էլի անդրադառնամ օրալին. ինչո՞ւ են օրալ սեքսի սիրահարները, կամ մարդիկ, ովքեր գիշերը չեն քնում, մտածում են ում հետ օրալվեն, ինչո՞ւ են այս մարդիկ փորձում ամեն կերպ կծել, չէ լավ, էս կոնտեքստում կծելն ուրիշ կերպ կհասկանաք, լավ կլինի չակերտներն անպայման դնեմ. ինչո՞ւ են օրալի սիրահարներն ամեն կերպ փորձում «կծել» այն մարդկանց, ովքեր չեն զբաղվում սեքսի այդ տեսակով, ինչո՞ւ են փորձում նրանց մտածելակերպը սխալ համարել, ինչո՞ւ են փորձում նրանց այդ արարքը` այսպես ասած` սեքսուալ անգործությունը սխալ համարել, այ մարդ, զբաղվեք, ձեր բերանը կամ լեզուն ո՞վ ա էսքան ժամանակ բռնել, զբաղվեք, ի՞նչ եք ուզում. սեքսի համար զուգընկե՞ր, հարց չկա, կարելի ա օգնել, բայց պասիվ ա լինելու, հա, մեկ էլ` վեցը չորսի վրա լուսանկար, որի մեջ պետք է երևա ողջ ատամնաշարը: Հայտերն ընդունվում են: Լավ, բայց էլի իմ մոտ հարց ա մնում էլի, ինչի՞ սուսուփուս չեք զբաղվում, սուսուփուս ասելով նկատի ունեմ` դուք ձեզ համար էլի` ձեր ու ձեր զուգընկերոջ համար: Ինչի՞ եք ուրիշներին մեղադրում, ուրիշների չզբաղվելը խոչընդոտում ա՞ ձեր օրգազմին: Զբաղվեք, ձեզ հաճելի սեքսեր եմ մաղթում, միշտ 69-ով վերջացնեք, միշտ միաժամանակ վերջացնեք, ու վերջապես` մի կողմ դրեք ձեր կոմպլեքսները, հերիք ա էն աստիճան բարդույթավորված մնաք, որ հանրությանը ներկայացնեք ձեր սեռական հակումները, և ընդհանրապես` եթե գիտեք, որ դա շատ լավ բան ա, ինչո՞ւ եք էդ թեման անտեղի շոշափում, ու որպես կանոն սկսում եք մեղադրականով` թե բա չիմացաք` մեր հարևան գմփուշը ասում ա, որ օրալ սեքսով զբաղվելը ճիշտ չի.. և այլն: Հա, ի՞նչ էի ասում` էս թեման լավն ա, է՛լի, հո զոռով չի:))

Երկնային
29.03.2009, 02:43
ևս մեկ օր նրա կյանքից… :love

- մամա, այի՜ )))
- էկա :)


էսօր շատ հետաքրքիր օր ունեցանք ես ու ինքը. նախ իրար հետ խնձորի հյութ պատրաստեցինք դզզզով: Հետո խմեցինք, ապերին էլ հյուրասիրեցինք ու Ամնեյին, ու մամային, ու բոլոր-բոլորին! Հետոոոո գագայով արի նկարեցինք ու կաբու: Հետոոոո բացեցինք ամսագիրը ու սկսեցինք սիրուն ապեների նայել, սովորեցինք, թե ինչ ա բրասլետը, ու թե ուր են իրան հագնում :)) մեկ էէէլ սովորեցինք անանանանանա բառը… :)

Հետո բոլորով սկսեցին տանջել, որ սովորի իմ անունը արտաբերել ու դադարի ինձ «մամա» ասել :)) մի քանի փորձ արեց, լավագույն դեպքում անունիցս Աֆուբի ստացվեց :) հետո տեսավ, որ չի կարողանում, բարկացավ ու բացականչեց՝ մամա!!! ձեռքիցս վերցրեց ու գնացինք բարձերով կռվելու:

- Ես քեզ սիրու՞մ եմ, - հարցրեցի…
ձեռքերը լաաաայն բացեց
- Էդքա՞ն եմ սիրում
աչուկները փայլեցին.
- հա, - իմիջիայլոց տոնով ասաց ու թուշը դեմ տվեց, որ պաչեմ :))

սենց էլ ապրում ենք… :love

_________________________________________
դզզզ - հյութքամիչ
Ամնե - Արմինե
գագա - գրիչ
արի - արև
կաբու - կատու
ապե - աղջիկ
անանանանանա - անանաս


աղբյուր՝ Դավիթիկի բառարան :))

Արմինե
30.03.2009, 11:05
Ինչ լավն ա պուճուրը :love
Հա, փոքր ժամանակ քույրս էլ ինձ էր Ամնե ասում::oy

impression
31.03.2009, 09:15
Ինչ ուժ ունի արտաքին տեսքը, առաջին հայացքից թողած տպավորությունը: Վերջերս ևս մեկ անգամ դրանում համոզվեցի. ուրեմն գալիս եմ տուն, տեսնեմ` մայրս անասելի հպարտությամբ ուսումնասիրում է վերջին ստացածս սերտիֆիկատը: Շատ սիրուն էին սարքել, միանգամից աչք էր շոյում: Ամեն անգամվա պես մաման չհարցրեց, թե դա ինչի համար են տվել, երևի էնքան էր տպավորված սերտիֆիկատի տեսքից, որ արդեն կարևոր չէր, թե իմ որ անկրկնելի տաղանդի համար են ինձ դա տվել: Դե ինքը չհարցրեց, ես էլ չխորացա, անցավ գնաց: Երեկ տուն եմ մտնում, տեսնեմ` մայրս սերտիֆիկատս հպարտ-հպարտ ցույց է տալիս մորաքրոջս` տես, Լիլիթն է ստացել, սա հո ամեն մեկին չէին տա: Ժպտացի անցա: Մորաքույրս էլ եկավ ու գրկեց, ասեց "իմ անուշ բալա", ոնց ասում է միշտ, երբ շատ գոհ է լինում ինձանից:

Հիմա մտածում եմ` արժե արդյոք ասել, որ էդ սիրուն, գունավոր թուղթը, որ իրենց էդքան հրճվանք պատճառեց, ընդամենը... թրեյնինգի մասնակցության մասին վկայական էր... :)

Chuk
31.03.2009, 16:07
Չկայացած դերասաններին չեմ սիրում: Իրենք իրենց անընդհատ բեմում են զգում, մենակ թե այդ բեմը խայտառակ վատ բեմ է: Ու շատ բարձր են խոսում, դերասանական շարժուձևով, փորձելով շուրջկողմի ուշադրությունն անընդհատ իրենց վրա գրավել... թերևս կոմպլեքս է, չգիտեմ: Ես գուցե խղճայի նրանց, եթե նրանցից մեկն արդեն մեկ ժամ շարունակ ականջիս տակ մի ձենի գոռալուց չլիներ ու ինձ գլխացավի ամենավերջին ստադիային չհասցներ: Բայց դե խոստովանենք, որ նրանց խոսակցությունը արտակարգ է:

«Սու՞րճ ես խմում», - հարցնում է, - «Բա ինչի՞ սերկեֆիլի հյութ չես սիրում... ոսկե հեղուկը կաթիլ-կաթիլ գալիս, շոյում է շուրթերդ ու դրախտի ճանապարհին մոռանում ես սիրածդ էակին»:

Ի՞նչ կապ ուներ սերկեֆիլի հյութը, ո՞վ ասեց որ չեմ սիրում, ի՞նչ դրախտ, ի՞նչ սիրած էակ... մնում է գուշակել: Բայց իրականում սա անմեղ խոսք էր: Շարունակում ենք լսել նրան.

«Ադամանդին ալմաստ է պետք ասել, մեռնեմ քեզ, չար սադանա, ալմաստազօծ վահանի», - ասում է նա, - «Շտեպսելին շտեպսել է պետք ասել, վայ պապան պայթի, ծաղիկները միշտ պետք է զարդարեն սենյակը, ավելի լավ է ռուսերեն իմանալ, քան թուրքերեն խոսել, մանավանդ որ գեղեցիկ բառ է գլանակը... ես... սիրում եմ այդ բառը... ելակը.. սիրում եմ... սմբուկը... սիրում եմ»:

Այս ամենը ասվում է շատ բարձր ու ձեռքերի, ոտքերի, գլխի անհամաչափ շարժումներով:

Քիչ անց.
«Ես չաղ եմ, ու բոլորովին կապ չունի, որ նիհար եմ»
Հանուն արդարության ասեմ, ոչ չաղ է, ոչ էլ նիհար:

Հասկացա, չկայացած դերասանները իրականում խելագար են...
«Գխտորը չափանիշ չէ... ես գարեջուր արտադրող չեմ, որ գխտոր օգտագործեմ...»

Cassiopeia
31.03.2009, 18:25
Կամաց-կամաց մոտենում եմ կյանքիս գլխավոր սահմանագծերից մեկին: Րոպե առ րոպե "անհայտության" վախը ավելի խորը հիմքեր է գցում հոգումս: Սպասումն ու վախը դառել են սրտակից ընկերներս: Ուզում եմ վերջապես գա այդ վերջը, որը կտրականապես կվերացնի թե սպասումս, թե վախս: Բայց արդյո՞ք ես պատրաստ եմ դրան: Արդյո՞ք կկարողանամ արժանվույնս կատարել այն պարտականությունը, որը ԿՅԱՆՔԸ կենսակերպիս այս էտապում սահմանել է ինձ համար: Արդյո՞ք ինքս արժանի եմ այդ բախտին:
Ուզում եմ ժպտալ, բայց դեմքիս մկանները ակամա ձգվում են, ժպիտս կեղծ է ստացվում: Ուզում եմ խորը շունչ քաշել, բայց այդ դեպքում էլ թոքերիս ծավալը չի հերիքում: Սկսում եմ հևալ:
Ու ակամա մտածում եմ, արդյո՞ք արարելն այդքան բարդ է:

John
01.04.2009, 01:54
Կյանքում 2րդ անգամ որևէ աղջկա որևէ տեղ եմ հրավիրել . . . 1ին անգամ չընդունվեց հրավերս ' սպասելի էր, իսկ հիմա անկանխատեսելի է լրիվ . . . Հարցն էն ա' իրա գալու ցանկությու՞նն է ավելի ուժեղ, թե՞ աղջկական-թանկացման (կրիզիսի հետ կապ չունի) բնական ռեֆլեքսը . . . Իսկ եթե ուղղակի չու՞զի գալ, ոչինչ աշխարհը փուլ չի գա դրանից . . . Դե, վաղն ամեն ինչ պարզ կլինի;-)
հ.գ.
այ վաննա լավ յու Շելլի (պաչիկ)

Chuk
01.04.2009, 02:00
Հրեշտակներին մոտենալ հնարավոր չի:
Հրեշտակները փոքրիկ են, շատ, արտասովոր սիրուն, նուրբ, քնքուշ... բայց նրանց ոչ մեկը չի կարող տեսնել: Հենց որ ուզում ես մոտիկանալ, հրեշտակները միանգամից չքվում են, որ հանկարծ իրենց մոտիկից չտեսնես: Հրեշտակներին նկարել էլ հնարավոր չի: Ֆոտոապարատի օբյեկտիվը պահում ես վրան, նկարում ես, նկարը նայում ես, ամեն ինչ կա, հրեշտակը չկա: Ու ոչ էլ հեռադիտակով կարող ես նրանց նայել: Միշտ ուզել եմ հրեշտակներին մոտիկից նայել, բայց հենց առաջին քայլն արել եմ, չգիտես ոնց զգացել ու անհետացել են: Դրանով հրեշտակները տառականներին են նման: Բայց հիմիկվա դանդալոշ տառականներին չէ, այլ հին, ավանդական տառականներին, ովքեր հեռվից հեռու քո շարժումը զգում ու խուճապահար փախնում էին: Իսկ նոր տառականները շատ հանդուգն են ու իսկապես դանդալոշ, կոշիկդ մոտեցնում ես քթին, ինքը դեռ արհամարհական, հիմար, ապուշ, տխմար ժպիտով քեզ ա նայում: Հետո կոշիկով ճզմում ես, անբարեհունչ ճտոցը ականջներիցդ մտնում ու գլխուղեղիդ ծալքերի արանքում մարում ա, իրա մարմինը լղոզվում ա գետնին, բայց իրա տխմար ժպիտը շարունակում ա մնալ սատկած դիակի դեմքին: Իսկ հին տառականները ճիշտ հրեշտակների նման չքվում էին, հենց որ նրանցից թեկուզ շատ հեռու շարժում է լինում: Հիմա կասեք, թե էս ի՞նչ գռեհկություն է, ոնց կարելի է հրեշտակին բերել ու համեմատել տառականի հետ:

Բայց ախր հենց այդ կոնտրաստն է, որ ավելի ցցուն է դարձնում հրեշտակի հմայքը: Ինչպես սևի ու սպիտակի համադրությունը: Ու այո, կարելի է սպիտակ հրեշտակի կողքին խոսել սև տառականի մասին, որ նրա գեղեցկությունը ավելի վառ երևա ու նրա լույսը ավելի ու ավելի հեշտությամբ կարողանա վերացնել շրջապատի խավարը: Բայց հրեշտակը չի թույլատրում, որ ես իր լույսը ավելի մոտիկից տեսնեմ, ինչ-որ սահման է դրել: Հենց փորձում եմ ավելի մոտենալ, չքվում է: Ուզում ես նրա բարի ճերմակին մոտենալ, ճանաչել, մի քիչ քեզ վերցնել... չի տալիս.. Ճերմակը... մի՞շտ է սպիտակը բարի: Չգիտեմ: Օրինակ այդ նույն հրեշտակը վերցրել է մի ճերմակ կավիճ ու մի հատ գիծ է գծել: Դա այն սահմանն է, որից ավելին ես չեմ կարող իրեն մոտենալ: Մնացածը փակ է: Ավելի մի քայլ անում ես, փակվում է քո առաջ, չքվում է... Դե հիմա գնա ու ասա, որ այդ սպիտակ կավիճը բարի էր: Բայց ակամա հիշում եմ մի ուրիշ սպիտակ կավիճ, որով տառականների համար գիծ էի գծում, ու իրանք էդ գծին հենց մոտենում էին, շունչները փչում, ընկնում էին: Էլ ինչ կոշիկ, ինչ զզվելի ճտոց: Քեզ մնում էր դրանց ոտիկները դեպի երկինք չռած դիակները հավաքել ու շպրտել: Երկու սպիտակ կավիճ, երկու սպիտակ գիծ, մեկն ինձ համար չար, մեկը բարի:

Հետո էլ ասում են, թե խենթ չի այս աշխարհը:
Իսկ գուցե խե՞նթ չի, գուցե ե՞ս եմ խենթ :think

Safaryan
02.04.2009, 10:16
Երբ ամեն ինչ թարսվել է - դե ինչ, պատահում է,
Երբ ճամփադ հոգնած ելնում է սարն ի վեր,
Երբ կոպեկ չունես, իսկ պարտդքդ մեծ է,
Ուզում ես ժպտալ, բայց տնքում ես հեգ,
Երբ քաղցր խոսքն անչափ տհաճ է թվում
Հանգիստ ես տենչում
Դե հանգստացիր,
Բայց հանգիստդ առ ու ՄԻ ՀԱՆՁՆՎԻ՛Ր…

Հաջողությունդ երեկ դեռ պարտություն էր,
Ինչ փույթ թե միայն գլխիվայր շրջված,
Կասկածի ամպը դա ուրախություն է,
Արծաթ երիզով բոլորապատված,
Եվ ինչ իմանաս, թե ինչքան մոտ ես,
Արդեն տեղ հասել ես, բայց դեռ չգիտես:
Ուրեմն մաքառիր, երբ ցավը մեծ է,
Աշխարհը շուռ գա՝ ԴՈւ ՄԻ ՀԱՆՁՆՎԻՐ…

Ֆրեյա
02.04.2009, 21:26
Կարծում էի, թե քեզ ավելի ցածր ընկնելու տեղ չկա այլևս...
Կարծում էի, թե արդեն ինչքան կարողացել ես, նսեմացել ես, ով, երբ, ինչքան ուզել քեզ նսեմացրել է, վրայովդ տրորել-անցել է...
Ավելի ճիշտ լիներ, որ Դուքով դիմեի քեզ երևի...

Բայց դե արի ու տես, որ Մորֆեուսը ճիշտ է. "Սահման գոյություն չունի..."
Այո, քո ոչնչությանը սահման չկա...
Քո տխմարությանը սահման չկա...
Քո անկմանը սահման չկա...

:cry

murmushka
03.04.2009, 01:49
երբ փոքր էի, ձեռքս մտցնում էի եռման ջրի մեջ ու ամուր սեղմում ատամներս ,սպասում էի, երբ կհարմարվեմ ջրի ջերմաստիճանին
հիմա ամեն անգամ, երբ սիրտս ցավից եռում է, ամուր սեղմում եմ ատամներս ու սպասում....միգուցե հարմարվեն նոր ջերմաստիճանին՞՞՞՞՞՞

Janita Hero
04.04.2009, 02:12
Էսօր հասկացա, թե ինչի "և Աստված ստեղծեց.....ու տեսավ որ բարի է":
Առաջին անգամ թխվածք եմ թխել ժողովու՜րդ, ու տեսա թե ինչ բարի է …;):)

Adam
04.04.2009, 19:44
գեղացիությանը չափ չկա ուղղակի: 5 ամիս առաջ, մեր թաղամասում հանդիպում եմ դպրոցական ուսուցչուհիներիցս մեկին:
- Բարև ձեզ:
- (հայացքը գցում է վրաս ու անձայն հեռանում)

Լավ, ոչինչ, երևի տեղը չբերեց:

դրանից 1 ամիս հետո, նույն ճանապարհին հանդիպում եմ իրեն և մյուս ուսուցչուհիներիցս մեկին:

- Բարև ձեզ:
- (կիսատ-պռատ երեսները շուռ տալով, հեռանում են)

Կամ տեղը չի բերում, կամ էլ չի ուզում բարևի: Հավանական տարբերակը 2-րդն ա:
Դե ես էլ նենց մարդ եմ, որ 2-րդ անգամ եթե մեկը բարևս չառավ, 3-րդ անգամ թքած կունենամ ու չեմ բարևի, ու չեմ էլ նկատի նույնիսկ:

Անցավ 2 ամիս: Տեսա նույն ճանապարհին, չբարևեցի, նույնիսկ չնայեցի էլ իր կողմ:

Այսօր, ժամը տենց 12-ի կողմերը անցնում եմ նույն ճանապարհով: Դիմացի մասով դեպի ինձ ա գալիս ինքը ու իր կոլեգաներից մեկի հետ՝ էն նախկին ուսուցչուհուս և էլի մի քանի ուսուցչուհիներ: Դասերը նոր էին վերջացել, գնում էին տուն հավանաբար:
Հենց տեսա իրենց, քայլերս արագացրեցի ու առանց բարևելու անցա կողքներով:
Չանցած 1 մետր.

- (կողքիններին՝ գոռալով) էս Ադամը... արդեն որերորդ անգամնա անցնումա կողքովս ու բարև չի տալիս:

Խայտակառակ եմ եղել ամբողջ փողոցով:

- Բայց դպրոցական տարիներին լավ էլ խելոք, բարի տղա էր... ես չգիտեյի որ սենց անշնորհքա:

Շրջվում է մյուս ուսուցչուհին ու գոռում.

- Չե՞ս էլ ուզում բարև տաս հա՞... ինչա, չե՞ս լսում:

Մի կերպ, մանթոյաջղայնացած վիճակով հասա տուն ու մինչև հիմա չեմ կարողանում որոշել գեղցիության չափը:
Ու տենց էլ չհասկացա, ե՞ս եմ անշնորհք, թե իրանք...

Հ.գ. հիշեցնեմ, որ ես ապրում եմ Բանգլադեշ թաղամասում:
մի խոսքով, մի այլ կարգի բանգլադէշ վիճակ էր մոտս:

Chuk
08.04.2009, 02:16
Էսօրը հետաքրքիր էր: Մի քանի հոգի տարբեր ձևակերպումներով նույն հարցը տվին. «ավատարիդ վրայի մռութիկն ո՞վ է»: Ուղղակի մի մասը «հրաշք» էին ասում, մի մասը մռութիկ, մի մասը «անուշիկ», մի մասը «դեմք»... Գուցե մեկն էլ «ուռոդ» ասի, հնարավոր է, միլիոն պատկերացում... Հարցն ուրիշ է: Այ ես ստորագրությանս մեջ գրել եմ. «քայլ առ քայլ' դարից դար», բայց մտքովս անգամ չի անցել, որ 20-ից 21-րդ դար անցնելուց հանկարծ էսքան կփոխվեմ: Հանկարծ այդ «մռութը», «հրաշքը», «անուշիկը», «դեմքը» կամ թեկուզ «ուռոդ» կամ «այյլանդակը» կարող է դառնալ Չուկ, ինչ-որ վիրտուալ աշխարհի «ադմինիստրատոր», ինչ-որ որոշակի հարցեր վճռող, որոշ հարցերում հաջողակ, իսկ որոշներում բացարձակ անհաջողակ մի «մեծ» մարդ, 25 ամյա մի պատանի, ով հստակ հայց է ներկայացրել մտնել «մեծահասակների» աշխարհ, իսկ ոմանք այդ հայցն ընդունում են, մյուսները ոչ: Ոմանք նրան դասում են հաջողակների շարքում, մյուսներնն անհաջողակների: Ես էլ չեմ հասկանում, թե աշխարհից ինչ եմ ուզում.. մի տեղ հրաշալի աշխատանքի են կանչում, կտրականապես մերժում եմ, մյուս տեղն ուզում եմ աշխատել, զարմացած վրաս են նայում: Ու նորից ու նորից մնում եմ հին աշխատանքիս տեղում... չէ, վատ չի: Բայց փոփոխության ժամանակն է: Էն մյուս կողմից նկատում են, բայց մյուս կողմից զարկում են գլխիդ, ու զգում ես, որ զրո ես: Օ՜ֆ, դուր չի գալիս էս մեծական աշխարհը, ուզում եմ էլի փոքրիկ լինել, ավատարիս պես...

Chuk
09.04.2009, 02:57
- Արի գնանք, ես քեզ ցույց կտամ երազանքի ծառը, - փոքրիկ Թզուկն էր, որ ձեռքիցս բռնած ինձ տանում էր իր հետևից:
Իսկ ես փոքրիկ տղա էի, ինձ չէր հետաքրքրում երազանքի ծառը, բայց գնում էի, որովհետև ուղեկցողս փոքրիկ թզուկն էր: Նախանձով նայում էի նրա փարթամ բեղ ու մորուքին... ես էլ էի էդպիսին ուզում: Փառահեղ մորուք ուներ: Այնպիսին, ինչպիսին ունենում է հեքիաթների միջի ձմեռ պապը, իսկ իսկական ձմեռ պապը երբեք այդքան փարթամ մորուք չի ունենում: Իմ թզուկը նման էր սնկի, ճիշտ էնպես, ինչպես պապիս գրքի մեջի թզուկն էր: Բայց չեմ հիշում, պապս իր «Ծիպիլին, Տիմբական ու Ծիծաղը» վիպակում ասել էր, որ թզուկը սնկանման է, թե դա մի օր թաքուն ականջիս էր շշնջացել: Ծիպիլիի գլխավոր հերոսը եղբայրս է՝ Տարոնը: Նրա համար է գրել: Ես էլ ուզում էի, իմ վիպակն ունենալ:
- Պապի, բա իմ մասին ինչու՞ չես գրում:
- Գրելու եմ, - խոստացավ պապիս, - պիտի Ծիպիլիի շարունակություն գրեմ, քո մասին է լինելու՝ Արտակի ու կախարդների անհավանական արկածները:
Բայց չէր գրում: Կամ էլ գրում էր, ես չգիտեի: Ու թզուկիս հետևից էի գնում, երբ հանկարծ հասկացա, որ երբ հասնեմ երազանքի ծառին, պիտի մտքումս երազանք պահեմ, որ պապս իմ մասին էլ հեքիաթ-վիպակ գրի: Բայց կարծեմ երազանքի ծառին այդպես էլ չհասանք, որովհետև թզուկս ծեր էր ու ճանապարհին հոգնեց, նստեց մորի ուտելու:
Շատ ուշ իմացա, որ պապս սկսել է գրել նոր վիպակը: Իմ մասին: բայց էդպես էլ չտեսա, կորան էդ թղթերը՝ ուրիշների հետ: Գուցե կինն է պահել, որ ձեռքներս չընկնի, չգիտեմ: Գիտեմ, որ էդպես էլ չտեսա:
Երազանքի ծառը... Մի օր մենակ հասա այդ ծառին, մի փարթամ ու գեղեցիկ ծառ էր: Ու վրան բազում թաշկինակներ... Հայկական մի սովորություն, հինավուրց եկեղեցու հարևանությամբ ծառին կապում են իրենց թաշկինակները, ու այդ հրաշք ծառը դառնում է տգեղ ու խուճուճ ինչ-որ մի բան: Հանեցի թաշկինակս, որ կապեմ: Արդեն երազանքս ուրիշ էր... ու՞ր էր թե մանկական երազանք ունենայի, գային էն հին ժամանակները: Խիստ անձնական, շահադիտական մի երազանք էր մտքումս: բայց չկապեցի: Թաշկինակը դրեցի գրպանս: Սնահավատ չեմ: «Եթե ճակատագիրն ուզի, առանց թաշկինակի էլ կլինի» , - մտածեցի ես: Ճակատագիրն ուրիշ բան էր նախատեսել, դա հետո պիտի իմանայի:
Բայց էսօր աչքերս փակեցի ու նորից ծերուկին տեսա: Իմ սնկանման թզուկին: Չգիտես ինչու՞ պապիս էր նման: Ուղղակի փարթամ բեղ ու մորուքով էր: «Պապի, իմ մասին հեքիաթն ու՞ր է», - հարցրի, - «տար ինձ երազանքի ծառի մոտ, որ ցանկանամ այդ հեքիաթը»:

«Ամեն ինչ քո ձեռքերում է, - ասաց հեքիաթի բարի թզուկը: - Ինքդ գրիր շարունակությունը ու հերիք երազես: Քո ձեռքերում է քո ապագան»: Չգիտեմ, խաբե՞ց, թե՞ ճիշտ էր ասում, բայց կարծում եմ, որ պիտի գրեմ Ծիպիլիի շարունակությունը: Միայն թե չգիտեմ, թե ովքեր կլինեն հերոսները: Մի քանիսին գիտեմ, նրանք իմ կյանքից են: Բայց առեղծվածները շատ են: Գուցե բարի կախարդները ինձ օգնեն՝ Ծիպիլին ու Տիմբական... տեսնենք :)

Kuk
09.04.2009, 21:33
Փաստորեն մարդը կարա օրգազմի աստիճան հաճույք ստանա նույն նկարը մի էջի վրա մի քանի անգամ տեսնելուց:o Թե՞ աբիժնիկության դրսևորման ոճ ա:think Հա բայց դրանից ինձ ի՞նչ վնաս:esim Ճիշտ ա` շատ աբիժնիկ ունենալը, կամ ընդհանրապես` աբիժնիկ ունենալը լավ չի, բայց ես մեղավոր չեմ, ազնիվ խոսք` մեղավոր չեմ:)

Janita Hero
10.04.2009, 00:07
էնքան հետաքրքիր ա. երեկ առաջին անգամ Չուկին «վժիվույու» տեսա կանգառում կանգնած… :))
ինչի ա հետաքրքիր, որովհետև ես իրոք զարմացա, թե ինչպես ա հնարավոր տենց փոքր մարմնում, տենց փոքր կազմվածքում ու կառուցվածքում էտքան հզոր էնէրգիա, համբերություն, ուժ ու արարելու ունակություն առկա լինի … բայց արի ու տես, որ բնության մեջ անհնար բան չկա……

Աբելյան
10.04.2009, 01:00
Էհ, էսքան գլխիս մուր լցրեցիր, հիմա՞ ինչ ես ուզում: Հիմա՞ ինչ գործ ունես երազներիս մեջ: Գոնե քնածս վախտ ինձ հանգիստ թող, այ մարդակերպ կապիկ: Էս աշխարհում դու իմ համար առաջինն ես: Առաջինը, որին ես ի սրտե ատում եմ: Հել, կորի մտքերիցս: Թող իմ համար ապրեմ: Աչքիս հերիք ա երևաս: Ու թարսի պես իմ հարազատ միջավայրը իմ համար հիմնականում քո հետ ա ասոցացվում ու դու ինձ ստիպում ես, որ ես էդ միջավայրից կտրվեմ:
Միակողմանի ատելությունն էլ մի բան չի::[

Chuk
10.04.2009, 02:30
Բալանս, սա ամենակարևոր բանն է, որին պետք է ձգտել: Երբ որ բալանսը չկա, արդեն աննորմալ վիճակի հետ գործ ունենք, իրավիճակը դառնում է խիստ պայթյունավտանգ: Ամեն վայրկյան կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել:

Փորձենք բալանսավորել: Վերցնեմ սկզբի համար անձիս որոշ բնութագրումներ. թերարժեքության բարդույթ ու մեծամտություն: Երկուսից էլ ունեմ բավարար չափով ու կարևոր չի իրական քանակը: Կարևորը, որ նրանք իրար հավասարակշռեն, մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա: Օրինակ եթե էդ բալանսը չկարողանամ պահել ու ինչ-որ պահի թերարժեքությանս զգացումը գերակշռի մեծամտությանս նկատմամբ, ապա դրան մեծ հավանականությամբ կհետևի հոգեկան անկայունությունս, գուցե դեպրեսիայի մեջ ընկնեմ, որին իր հերթին կարող է հաջորդել ֆիզիկական վատառողջությունը ու... պայթյու՛ն: Մի մարդ ևս շարքից դուրս եկավ, դարձավ հասարակության համար անպիտան: Հետևաբար անշուշտ պետք է պայքարել թե՛ մեծամտության դեմ, թե՛ թերարժեքության բարդույթների, քանզի երկուսն էլ արատավոր երևույթներ են, թեև ոչ մի մահկանացու դրանցից որևէ մեկից զերծ չէ, բայց այ պայքարելուց պետք է պայքարել միայն ու միայն հավասարաչափ: Որ հանկարծ էնպես չլինի, որ վերացնես միայն մեծամտությունն, իսկ հետո թերաժեքության բարդույթի ձեռից գնաս հոգեբուժարան, կամ էլ թերարժեքությունից ձերբազատվես, ապա որպես պատվավոր նարգիզ քեզ այրեն խարույկների վրա, նայեն քամահրանքով, արհամարհանքով:

Կամ թեկուզ բարությունն ու չարությունը, խելքն ու տհասությունը, տրամաբանման ունակությունն ու շիկամազությունը... բոլորը պիտի բալանսավորվի: Որովհետև եթե կա դրախտը, դիցուք, ապա պիտի լինի նաև դժողքը, հակառակ դեպքում մի հզորագույն տիեզերական պայթյունի ականատես կլինենք: Ու հետևաբար չի կարող որևէ տեղ գոյություն ունենել հրեշտակը, քանզի դա կնշանակի նաև սատանայի գոյությունը, ով, ինչպես գիտենք, չկա:

Ու հանկարծ կանգնում ես դիլեմայի առաջ, թե ինչպե՞ս ես էսինչ մարդուն համարում արտակարգ անձնավորություն, իսկ մյուսին՝ տականք: Պատասխանը միանշանակ է: Բոլորի մեջ էլ կա տականքության աստիճան, բայց այսինչի մոտ տականքը գերակշռում է: Բայց չէ՞ որ դա խախտեց բալանսի սկզբունքը... ուրեմն այնուամենայնիվ չկա բացարձակ բալանս: Ու դա, գիտե՞ք, հրաշալի է: Որովհետև բացարձակ բալանսը ճահճացումն է: Իսկ ճահիճը, ճիշտ է, հաճախ գեղեցիկ է, բայց կործանարար է միշտ: Բայց եթե չկա բալանսը ու ողջ աշխարհը բալանսավորված է, ուրեմն գուցե կա հրեշտակը, թեկուզ և չկա սատանան: Ուրեմն գուցե կարող է լինել դրախտ, բայց դժողք չլինի, ու այսուհանդերձ գերհզոր համատիեզերական պայթյունը չկայանա: Բայց չէ, էդպես էլ չի կարող լինել, զգում եմ, որ բացառվում է: Ուրեմն պետք է գտնել բալանսավորման գործակից: Այսինքն բալանսի ինչ-որ թույլատրելի աստիճան: Ու այդ դեպքում, կարելի է նաև գտնել, թե մեծամտությունիցդ, օրինակ, որքանը կարող ես վերացնել, այդ ընթացքում առանց թերարժեքությանդ բարդույթին կպնելու, որ հանկարծ ու դեպրեսիայի մեջ չընկնես, թե չէ մեծամիտ ուղեղս ասում է, որ ես դեռ էս հասարակությանը պետք եմ, հեչ դեպրեսվելու բան չեմ...

murmushka
10.04.2009, 12:05
Այդ ինչ-որ բանը դեռ շարունակում է ինձ հետապնդել
Ինչ-որ բան փոխվել է ինչ ես էլ չեմ հասկանում, փոխվել է փոխվում է փոխվելու է, չգիտեմ ինչ է կատարվում, բայց զգում եմ, այդ փոփոխությունը մենակ ես եմ զգում, ու նորից ինձ միայնակ զգում, երբեմն ոչինչ պետք չէ, բացի հասկացող ու ըմբռնող հայացքից,
երբեմն հարցերն ավելորդ են, որովհետև պատասխաններ չկան, կամ դեռ չեն գտնվել
երբեմն ամեն ինչ սարսափելի է, երբեմն ամեն ինչ հոգնեցնող, այ հենց այդ ժամանակ փնտրում ես հասկացող ու ըմբռնող հայացք, իսկ երբ, այդ հայացքում միայն կշտամբանք ու զայրույթ ես տեսնում......
ծանր է զգալ քեզ միայնակ , երբ մենակ չես

Ֆրեյա
10.04.2009, 18:19
Բարև օրագիր...
այսօր վատ բան չունեմ գրելու :) սովորաբար դե վատ բաներն եմ քո մեջ գրում մենակ... :oy

Մարմնի ջերմաստիճան- 36.6
Ուղեղի գերլարում -0
Ուղեղի բթացում - 100%
Տուն գնալու ժամանակ - 100%
Ականջակալներում երգ - Sigur Ros -Track 04 :D
Առաջնային նպատակ - Վեր կենալ կոմպի աթոռից ու գնալ խանութ
Տանջամիտք - .... /գաղտնիք :P/
Ընդհանուր վիճակ - hollow :think

Ընդհանուր վիճակը գնահատում եմ` կյանքի հետ համատեղելի

Ֆրեյա
10.04.2009, 18:40
Բարև, օրագիր... :angry Աչքով տվեցի :angry

Մարմնի ջերմաստիճան- 42.0 C :angry
Ուղեղի գերլարում -0:angry
Ուղեղի բթացում - 100%:angry
Տուն գնալու ժամանակ - 100%:angry
Ականջակալներում երգ - Կոմպերի դզզզոց :angry
Առաջնային նպատակ - Վեր կենալ կոմպի աթոռից ու ռադ ըլնել խանութ:angry
Տանջամիտք - վայ քու արա !!!!!!
Ընդհանուր վիճակ - կատաղած, սահմանայինին մոտ

Ընդհանուր վիճակը գնահատում եմ` կյանքի հետ համատեղելի

լավ էլի, դե հերիք ա էլի... :cryyyy
զզվել եմ արդեն, ինչքան կարելի ա :cryyyy

Chuk
11.04.2009, 05:27
Շարունակեմ ներքին բալանսավորման թեման: Արդեն պարզ է, որ իրական ներքին բալանս ոչ մեկը չի կարող ունենալ, միշտ մի երևույթը, հատկությունը, բնավորության գիծը, տրամադրությունը կամ չգիտեմ ինչը իր աներևույթ հակառակորդին հաղթահարում ու առաջ է նետվում, դառնալով քո ընդհանուր տրամադրության, բնավորության, մարդկային արժեքների ստեղծողն ու նկարագիրը:

Ուրեմն ինչ է պետք անել: Չգիտեմ, գուցե զառանցում եմ, բայց իրավիճակը հասկանալու համար պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրի մարդու մեջ ապրում է երկու տիպի գազան: Ու սրանք իրար դեմ մշտական կռվի մեջ են, կենաց-մահու պայքար են մղում: Առաջին գազանը չարի մարմնացումն է, ինքը իր մեջ ներառում է ատելությունը, էգոիզմը, նախանձը, սուտը, հիմարությունը, ամբիցաները... Մյուսը բարու մարմնացումն է, ու ինքն իր մեջ ներառում է սերը, մարդասիրությունը, հավատարմությունը, ճշմարտությունը, խելքը, հավատարմությունը: Հիմա կհարցնես, թե հապա ո՞վ է հաղթում այդ պայքարում, իսկ ես կասեմ, այն գազանը, ում կկերակրես: Ամեն ինչ մեր ձեռքերում է:

Selene
12.04.2009, 16:36
Մի անգամ ինձ բնութագրելիս ասեցին նաև, որ խորամանկ եմ... Ժպտացի, լուռ համաձայնեցի, դե ամոթ էր, որ ասեի՝ ես մի քիչ միամիտ եմ, սկսեի արդարանալը, մտածեցի՝ ժամանակի ընթացքում կերևար ինչպիսինն եմ:
Հիմա երևի խիղճդ քեզ գիշերներն էլա տանջում, որ ես քո պատկերացրածի 0.01 տոկոս խորամանկությունն էլ չունեի, փոխարենը ունեի նրբանկատություն ու ասածներիդ ենթատեքստերն ուղիղ հասկանալու ունակություն, մարդկանց ու առանձնապես քեզ՝ ամենալավ ու դրական, ամենաազնիվ հատկանիշներով ընդունելու ու ... ցավոք:(
Կորուստից երբեմն շահումն ավելի շատ է, քան էտ պահին պատկերացնել կարող ենք, ուրեմն սպասեմ հաջորդ պահին, երբ կկարողանամ նայել աչքերիդ, ժպտալ էնպես, ինչպես դու, երբ հարցնում էիր, թե ինձ ինչ է եղել էս քանի օրը, որ դարձել եմ պաշտոնական քո նկատմամբ, ու ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... Չէ-որ ես իմ 24-ում շատ ավելի ուժեղ եմ ու համարձակ, քան դու քո ..-ում

Երոն ճիշտա՝ ես երբեք էլ խորամանկ չեմ դառնա:(:oy

impression
12.04.2009, 22:43
Ինքը մի քիչ նաիվ էր, մի քիչ էլ հրաշքների հետ սեր ուներ: Համոզված էր, որ ինքն էլ է մի քիչ հրաշագործ: Ինքը սիրում էր նայել կտուրներին, ժպտում էր աղավնիներին ու երեխաներին, զբոսնում էր անձրևի տակ, մեջքի վրա պառկում այգու խոտերի մեջ, ձեռքերը դնում գլխի տակ ու նայում լողացող ամպերին: Մարդիկ միշտ տարօրինակ հայացքներ էին գցում նրա վրա: Մարդիկ էդպիսին են մեր քաղաքում: Նրանք էդպիսին են էությամբ, էդպիսին են ամենուր, բայց մեր քաղաքում նրանք դա չեն էլ փորձում քողարկել քաղաքավարության տակ:

Ինքը չէր նեղվում: Չէր էլ նկատում: Կամ գուցե նկատում էր, բայց բանի տեղ չէր դնում, չգիտեմ, չեմ ուզում հորինել, քանի որ հաստատ չգիտեմ:

Ինքը առավոտյան վեր էր կենում, համբուրում կնոջը, ով ժպտում էր քնի մեջ, հագնվում, լվացվում ու գնում աշխատանքի: Չէր նախաճաշում, որովհետև գրեթե երբեք ուտելիքը չէր բավականացնում: Ինքն էլ աղքատիկ նախաճաշը թողնում էր կնոջը:

Իրեն մեղավոր էր զգում, որ չի կարողանում հոգալ իր փոքրիկ ընտանիքի կարիքները, ծնողներն էլ մի կողմից հանգիստ չէին տալիս, հատկապես` կնոջ ծնողները: Ի տարբերություն նրանց, կինը չէր դժգոհում: Միշտ սիրով էր արդուկում նրա տաբատն ու վերնաշապիկը: Ժպտում էր, երբ նայում էր իրեն: Փաթաթվում էր ու սկսում մազերը շոյել, երբ զգում էր, որ նա ունի դրա կարիքը:

- Ես գիտեմ, որ դու շատ ավելի կարևոր գործ ես անում, քան նրանք կարծում են,- ասում էր կինը,- ու կարևոր չի, թե ինչքան ես վաստակում: Մենք հո էսպես էլ ենք երջանիկ:

Ինքը դնում էր գլխարկն ու դուրս գալիս: Քայլում էր դեպի իր մշտական տեղն ու մտածում, որ մասնագիտությունը սխալ է ընտրել: Ինքը կարող էր ավելի շատ գումար վաստակել, եթե նման լիներ իր հետ միասին նույն աշխատանքը կատարողներին: Ու թեև նույն համազգեստն էին կրում, ինքը միևնույն է, շատ էր տարբերվում: Նրանք բոլորը, կամ գրեթե բոլորը, փքված էին, դեմքներից դժգոհություն էր կաթում, կոպիտ էին, հարգանքի մասին լսած չկային:

Հասնում էր իր տեղը, քմծիծաղով նայում զոլավոր փայտիկին, այն դնում մի կողմ ու անցնում իր պարտականություններին: Այսինքն` դրանց այն մասին, որ ուրիշները չէին կատարում: Իր կոլեգաները առավոտից իրիկուն զբաղված էին կարգը խախտած կամ էլ չխախտած մեքենաներ տուգանելով: Ինքը դրանց հետ գործ չուներ: Ինքը ուշադիր հետևում էր, որ մարդիկ միայն կանաչ լույսի տակ անցնեն փողոցը, որ ոչ ոք փողոցում աղբ չթափի, որ մարդիկ սովորեն օգտվել աղբարկղերից ու վերջապես հասկանան, որ դրանք վառելու համար չեն նախատեսված: Միակ դեպքը, երբ ինքը տուգանում էր վարորդին, էն էլ մեծագույն հաճույքով, այն էր, երբ մեքենայից ինչ-որ աղբ էին նետում փողոց: Մոտենում էր, քաղաքավարի բարևում ու տուգանում:

Կոլեգաները` հաստավիզ կամ էլ նրբիրան (նայած թե ինչի համար են նախատեսված) ծաղրում էին իրեն, քանի որ մարդիկ էդպիսին են էությամբ, էդպիսին են ամենուր, բայց մեր քաղաքում նրանք դա չեն էլ փորձում քողարկել քաղաքավարության տակ:

Իսկ ինքը շարունակում էր իր գործը` միշտ վստահ, որ մի օր կտուգանի վերջին վարորդին, նկատողություն կանի վերջին չարաճճի երեխային, ով կարմիր լույսի տակ կփորձի փողոց անցնել, որ մի օր ինքն էլ պետք չի լինի մաքուր քաղաքին ու օրինապահ քաղաքացիներին:

Ինքը լավ գիտեր, որ քաղաքը խեղդվում է լիքը այլ խնդիրներից, որ մեծ ու խրթին պրոբլեմներ ունի քաղաքն ու իր մարդիկ, բայց քանի որ չուներ ուժ կամ իշխանություն` քաղաքն ազատելու չար ու ագահ մարդկան ձեռքից, անում էր այնքան, որքան կարողանում էր:

Ինքը հավատում էր հրաշքների ու ես էլ: Օգնենք նրան:

Լավ ոստիկան
14.04.2009, 01:52
Ուրեմն ինչ է պետք անել: Չգիտեմ, գուցե զառանցում եմ, բայց իրավիճակը հասկանալու համար պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրի մարդու մեջ ապրում է երկու տիպի գազան: Ու սրանք իրար դեմ մշտական կռվի մեջ են, կենաց-մահու պայքար են մղում: Առաջին գազանը չարի մարմնացումն է, ինքը իր մեջ ներառում է ատելությունը, էգոիզմը, նախանձը, սուտը, հիմարությունը, ամբիցաները... Մյուսը բարու մարմնացումն է, ու ինքն իր մեջ ներառում է սերը, մարդասիրությունը, հավատարմությունը, ճշմարտությունը, խելքը, հավատարմությունը: Հիմա կհարցնես, թե հապա ո՞վ է հաղթում այդ պայքարում, իսկ ես կասեմ, այն գազանը, ում կկերակրես: Ամեն ինչ մեր ձեռքերում է:

Մարդկային էությունը նկարագրող հանճարեղ բնորոշում է: Պարզապես չեմ կարող վարկանիշ չտալ հեղինակին:

Chuk
14.04.2009, 02:41
Մարդկային էությունը նկարագրող հանճարեղ բնորոշում է: Պարզապես չեմ կարող վարկանիշ չտալ հեղինակին:

Վարկանիշը ստացա: Բայց վարկանիշը չստացավ այդ բնորոշման նախնական հեղինակը, ով անհայտ է, թե ով է: Վարկանիշը ստացավ այն փոխառողը՝ ես: Ընդ որում հետաքրքիր զուգադիպությամբ վարկանիշ տվողը գիտեր, որ ես միայն ու միայն փոխառող եմ, այլ ոչ երբեք հեղինակ: Համենայն դեպս դա հուշեց վարկանիշի տեքստը. «Գայլերի կռիվը»: Եթե ճիշտ եմ հիշում, հնդկական առասպելաբանության նմուշ է, հնդկական առած, մի շատ գեղեցիկ ու խորը խոսք, որը ընդմիշտ տպվել է հիշողությանս մեջ: Ներքին բալանսավորման գալու հրաշալի առիթ էր: Քո ստեղծածի կողքը դիր ուրիշի ստեղծածը՝ քո անունով: Ու գիտեք, հետաքրքիր է: Երբեք չեմ հասկացել գրագողներին: Գրագողությունը համարել անիմաստագույն մի բան: Որովհետև եթե օրիգինալը կտրում ես իր նախնական տեղից, իր հիմնական կոնտեքստից, իր բնօրրանից, դառնում է անհամ մի բան, ինչպես, օրինակ, իմ արածում: Գեղեցիկ խոսքը, որը ցանկացած կարդացող հիացմունքով է կարդացել իր նախնական տարբերակով, չնչին փոփոխություններից հետո իմ շուրթերում դարձավ անիմաստ մի բան, չգրավող, ամենևին խորություն չունեցող: Համենայն դեպս դա են ցույց տալիս արձագանքների սակավությունը ու գրառմանս շրջանցումը: Սկզբից մտածեցի, թե գուցե ոմանք պարզապես ծանոթ էին առածին ու նրբանկատորեն լռել են, որ չմերկացնեն «գրագողությունս», բայց պարզվեց, որ չէ: Մի քանիսի հետ խոսեցի, պարզվեց ծանոթ չէին... վստահ եմ, սկզբից կարդային օրիգինալը. կհիանային:

Բայց այսուհանդերձ, սա ինձ չօգնեց գալ ներքին բալանսավորման ու ես դեռ փնտրում եմ բանալին: Պատրաստ եմ գոչել ու հայտարարել, որ գտնողին դրամական պարգև եմ խոստանում: Բայց... Հիշում եմ, առաջ նեղվում էի, երբ ստեղծագործությանս համար բացասական գնահատական էի ստանում: Ընկնում էի գրեթե դեպրեսիոն մի վիճակի մեջ, ազդում, դառնում ագրեսիվ: Շատ ուշ հասկացա, որ առանց դրա բալանսը գտնված չի լինի, ու ես ակամա փորձում եմ խախտել էդ բալանսը: Նույնն ակումբում, առաջ ներվայնանում ու նյարդայնանում էի, երբ իմ արած գործի հասցեին վատ բան էի լսում, երբ ինձ մեղադրում էին աչառության, տեխնիկական լիազորություններիս չարաշահման, անարդարամտության մեջ: Շատ ուշ հասունացա հասկանալու համար, որ ոչ մի դրական գործ չի կարող միայն դրական գնահատականի արժանանալ: Որովհետև այդ նույն բալանսավորումը, եթե օրինակ երկու անհատին վերաբերվող հարց ես քննում, երբեք չի կարող այն աստիճան բալանսավորված լինի, որ երկուսին էլ գոհացնես: Կամ էլ պիտի Սողոմոնի նման բռնես ու երեխուն մեջտեղից ճղես, ինչը անհնար է: Ուրեմն ընդամենը պետք է ձգտել այդ բալանսավորման ուղղությամբ, կամ ավելի ճիշտ բալանսավորման խախտման: Այսինքն պիտի էնպես անես, որ չբավարարվածները ավելի սակավ լինեն, քան բավարարվածները... Ու ակամա դառնում ես բալանսավորման սկզբունքի տքնաջան խախտողը:

Դեմոկրատիա, սոցիալիզմ, հավասարություն... սրանք բոլորը, ինչպես և ազգայինը, կեղծ կատեգորիաներ են, հնարված «սկզբունքներ», որոնց երբևէ չես կարող հասնել, շատ-շատ մոտենաս, շատ մոտենաս: Բայց կատարյալ բալանսավորում երբևէ չի կարող լինել:

Ու ակամա գտնում ես տիեզերական մի նոր օրենք, ֆիզիկայի չհայտնագործված տեսություն՝ բալանսավորումը կբերի տիեզերքի ամենամեծ պայթյունին, որի ժամանակ հօդս կցնդեն բոլոր նյութական ու ապանյութական բարիքները ու կմնա մենակ դատարկությունը, վակուումը: Հա, էլի ցնդաբանում եմ: գիտեմ: Բայց այդպես է: ՈՒրեմն պետք է ձգտել բալանսավորման, բայց միաժամանակ չմոռանալով, որ դրան չի կարելի հասնել: Հակառակ դեպքում կլինի ճահճացում, իսկ ճահիճը կլանում է, իսկ հետո լինում է պայթյուն:


հ.գ.
Մոդերատորական. հաջորդ դեպքերի համար Լավ Ոստիկանին ուզում եմ տեղեկացնել, որ այս թեման նախատեսված է միայն ու միայն անկապ օրագրային գրառումների և ոչ դրանց մասին մեկնաբանություններ գրելու համար և հաջորդիվ բոլոր նման դեպքերը համարվելու են թեմայից դուրս գրառումներ: Այս խստությունը ևս մեկ քայլ է բալանսավորման հասնելու ճանապարհին:

Ribelle
14.04.2009, 03:17
Մարդ էլ երկու կյանք ունենա:think երազներս վերջերս այնքան գունեղ են դարձել, ոնց որ երկու կյանք ապրեմ: Բայց ամենաշատը նեղվում եմ, երբ որ արթնանում եմ, զգում եմ, որ երազումս ավելի երջանիկ էի:( Տեսնես, մենակ իմ մոտ ա տենց լինում՞:8

Վիշապ
14.04.2009, 11:13
Կեցցե՛ մեր պետությունը, աշխարհի ամենաանկախ պետությունը, կամ անվճար պտույտ մը հրապարակին մէջ։

Մեքենայով մտնում եմ հրապարակ, տուգանային չէ, մեր անկախ, ազատ Հանրապետության Հրապարակ, պտտվում եմ դեպի Նալբանդյան ու ամենաձախ եզրային գոտուց (դե նկատեցի համարյա լրիվ ջնջված գծանշանը, բայց դե թող թարմացնեն, թքած) աջ «մարգատը» միացրած մտնում Նալբանդյան ու կանգնում կարմիրի տակ։ Մեկ էլ կողքս մի «Տոյոտա» է կանգնում, մեջը երկու ոստիկան են, այս կողմի կերած–խմած յուղոտ դեմքը ձեռքով է անում, որ ապակին իջեցնեմ ու.
– Որ անցնեք, աջ մասում կանգնեցրեք:B։
:'Կանգնեցի, փաստաթղթերը հանեցի, ապակին լրիվ իջեցրի սպասում եմ։ Սպասեցի, տեսնեմ սա եկել ու հետևի դռան մոտ կանգնել է «իրենից դավոլնի»։Բարձրաձայն իբր ինքս ինձ ասում եմ. «հիմա ինչ, պիտի ես իջնե՞մ, արա», ու իջնում եմ։ Կարճահասակ, քյաբաբ դեմքը ներկայանում է՝ ավագ տեսուչ …յան (գրողը տանի, ինչու՞ չեմ մտաբերում մարդկանց անունները)։
Ձեռքս դեռ չպարզած, խլում է վկայականներս ու.
– Դուք պարոն …յանն եք, հա՞, ուրեմն կանգնացնելուս պատճառը հասկացա՞ք, պարոն …յան։
– Ոչ, չհասկացա։
– Էնտեղից միայն ձախ կարելի էր գնալ, պարոն …յան (գողական հեգնանքով), իսկ դուք ուղիղ գնացիք։
– Իսկ որտե՞ղ է նշված, որ միայն ձախ կարելի է գնալ։
– պարոն …յան, էնտեղ գծանաշան կա…
– Էնտեղ գծանշան չը՛կա։
– պարոն …յան, ուզու՞մ եք, գնանք, ցույց տամ…
– Հա գնանք։ – Պարոն …յան լսեք ինչ եմ ասում…
– Գիտեմ, էնտեղ կա գծանշանի հետք, բայց համարյա չի երևում…
– Բա պարող …յան ասում եք չկա…
– Դուք ակտը կազմեք, ես կգրեմ ոչ չկա…
– Պարո՜ն …յան, եկեք հենց հիմա գնանք, միասին նայենք…
– Գնանք։
– Նստեք մեքենան, պարոն …յան, հա՞, հիմա կգնանք, ու դուք կտեսնեք, պարոն …յան, որ անտեղի հակաճառում եք, պարոն …յան։
Բացում է «Տոյոտայի» հետևի դուռը, նստում եմ, դիմում է կողքինին.
– Քշի, տանենք, թող պարոն …յանը տեսնի գծանշանը։
Քշում են մտնում Աբովյան փողոցով դեպի հրապարակ։
– Որտե՞ղ եք աշխատում, պարոն …յան
– էդ ինչ, անձնական տվյալներ ե՞ք հավաքում։
– Չէ օրենքով պահաջվում է, որ պիտի լրացնենք։
– Հա հեչ, ինժեներ եմ, … հիմնարկում։
– ինժինեռների կարիք կա հա՞ հիմա։
– հիմա՞, ի՞նչ իմանամ։
– պոլիտեխնիգցիները վախտին լավ էր էլի, գործ կար, բան, օֆֆ…
Հասանք չարաբաստիկ եզրագծին ու…
– Ահա տեսե՞ք պարոն …յան…
– ու՞ր ա գծանշանը…
– ոնց…
– հա՛ ու՞ր ա, էս սպիտակ փոշի՞ն…:tease
– պարո՜ն …յան, հիմա տեսախցիկով կարող եմ նկարել, արձանագրել…
– նկարեք, արձանագրեք…
:blinՄի պահ լռում է։ Հասանք մեքենայիս։ Իջանք,
– Պարոն …յան, դուք տեսա՞ք որ կար…
– չէ, համարյա չէր երևում։
– բա ուշադիր լինեիք պարոն …յան։
– ես ուշադիր եմ, համ էլ ակնոցներով իսկի չէր երևում։
– Եթե տեսողության պրոբլեմ ունեք, պարոն …յան, հանեք ակնոցներդ…
– ես տեսողության պրոբլեմ չունեմ, ակնոցներս հանելու խնդիր էլ չունեմ, թող գծանշանը նորմալ թարմացնեն, նկատեմ (վրա եմ տալիս)…
– պարո՜ն …յան, դուք պարտավոր էիք գծանշանը նկատել, մի քիչ որ ուշադիր լինեիք կնկատեիք, որ էնտեղ գծանշան կա, պարոն …յան…
– Դե ակտ կազմեք, ես կգրեմ, որ գծանշանը նկատելի չի, հենց այդպես, համ էլ հենց դուք նոր խախտում արեցիք…
– ոնց, շառ խո չե՞ս…
– հա, դուք առանց ձայնային ազդանշանի մտաք սխալ ուղղությամբ…
– պարո՜ն …յան, ես ձեր հետևից եկա, միգալկան միացրած…
– չէ, հենց նոր, որ դուք ինձ բերեցիք, նույն գոտուց մտաք ու սիրենա…
– պարոն …յան, հիմա ձեզ տանեմ բաժի՞ն, հա՞, պարոն …յան, որ հակաճառում ե՛ք…:angry
– բաժի՞ն:blin, տարեք, մենակ ասեք ինչի համար…
– տանեմ բաժի՛ն, որ խոչնդոտում եք ոստիկանի աշխատանքը, պարոն …յան, որ անտեղի հակաճառում եք, երկարացնում եք… ուրեմ լսեք, պարոն …յան, ես հիմա ցանկացած վարորդի ուզում եք, փորձի համար կանգնեցնենք, մարդիկ կիջնեն, կընդունեն սխալը, կամ կասեն, ուշադիր չէի, ներողություն կխնդրեն (այդ պահին պատկերացնում եմ այդ վարորդին, իջնում է, ձեռքի մեջ հինգ հազարանոցը, բարևում–փոխանցում, բարև ձեզ պարոն ավտոտեսուչ, կամ կներես ցավդ տանեմ, ախպերս, կամ մեռնեմ սրտիդ, կամ ախպերս չէի ջոգել, որ զնակ կա:pardon:love, ոստիկանը՝ բավարարված ռոժով, ոջինչ աբեր, պադահում ա:B:}…), հանգիստ մարդավարի, պարոն …յան, իսկ դուք հիմա խոչնդոտում եք ոստիկանի աշխատանքը, ներկայացնում եք ընենց, որ ես յանի անտեղի եմ կանգնացնել, շառ եք անում, հլը քիչ մնա ազգի դավաճան էլ կհանեք… պարոն …յան
– լավ, լսեք պարոն ավտոտեսուչ…
– պարոն ավտոտեսուչ չէ, տեսա՞ք, ես նորմալ մոտեցա, ներկայացա, չէ՞ պարոն …յան
– լավ ներողություն, ներվայնացրի, բայց ես ավելի ներվայնացած եմ, ասե՞մ ինչի, որովհետև շատ անգամ տեսնում եմ, որ դուք, ավտոտեսուչներդ խախտումներով եք քշում, աչքիս առաջ, ու նաև 999, չգիտեմ 777 համարներով ջիպեր առաց որևէ կարգի հենց ձեր աչքի առաջ քշում են, ու չեք կանգնացնում, հիմա…
– պարոն …յան, լավ, դուք լսել ե՞ք կարգազանցության իրավունքի մասին…
– չէ:8։
– Դա փաստաթուղթ է, որը թույլ է տալիս կարգը խախտել, ծառայողական նպատակներով… ու տենց մարդիկ ունեն էդ փասատաթուղթը, բա՞ պարոն …յան, ու բոլորն էլ գիտեն դրա մասին…
– Օհո, իսկ ես՝ հասարակ վարորդս ոնց եմ իմանալու, որ այսինչ ջիպը նման փաստաթուղթ ունի, որ կարող է վրայովս անցնել, ես իրեն ժամանակին զիջեմ, համ էլ ծառայողական է, թող մեքենան համապատասխան գունավորումն ունենա, «միգալկա», «սիրենա», ձեր մեքենայի պես…
– Պարոն …յան, հիմա ես ձեզ ասում եմ, որ դա օրինական փաստաթուղթ է։
Այդ ժամանակ կողքինը արդեն ձանձրացել ու իջել էր մեքենայից, մոտեցավ ու.
– Նառուշիլովկան ա էլի ապեր։
– Լավ, մի անկեղծ հարց տամ էլի…
– Ասա, լսում ենք, պարոն …յան
– Իսկ նման փաստաթուղթ չկա՞ ասենք քրեական հանցագործության թույլտվություն տալու համար, որ ասենք թույլ է տալիս քրեական հանցագործություն կատարել, դե խփել մեկին ասենք…
– :blin:blin:blinՉէ, կարծեմ չկա, դժվար տենց բան…
– ափսոս…
– պարոն …յան, էս վերցրու (տալիս է վկայականներս), հասկացանք չէ՞ իրար, որ տենց չի…:acute
– հա, լավ հասկացանք, կներեք։
Շինծու ժպիտ եմ տալիս դեմքիս, ու գնում նստում մեքենաս։ Ակամայից ուղեղս ինչ–որ ռոքային իմպուլսներ է գեներացնում, որ չեզոքացնի մոտս ստեղծված անասուն, անհավասարակշռված վիճակը.

Ուա՛թ ը սպելդի՛դ փա՛՜յ պիցա պիցա փա՜՛յ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Էվրի մի՛նիթ, էվրի սե՛քընդ, բա՛յ բա՛յ բա՛յ բա՛յ բա՛յ բաաաաաա՜յ…!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Ֆրեյա
15.04.2009, 18:09
Իմ համար խելոք բառ էի նայում Lyngvo-ում....
ու հանդիպեցի հետևյալ թարգմանությանը :o
Jammed
He gets high but never jammed up — Он колется для кайфа и никогда не бывает в отрубе

Վատ չի... :'

Janita Hero
15.04.2009, 23:08
ինչի են հայերը գեշ /թող չկարդան ովքեր համամիտ չեն ասածիս/: Իրոք գեշ են է…
քիթները մեծ, գլխներին մազ չկա, կամ էլ նենց մազոտ են՝ թող փախի, էլ չեմ ասում թե ինչ տձև ատամնաշատ ու խորը պրիվկուս ունեն…ու ինչից ա որ մեծ կամ աութ օֆ օրդեր քիթ ունեցողի բերանն էլ ա տգեղ, որովհետև ետ լրիվ պատճառահետևանքային կապ ա. քիթը չի հասցնում նորմալ օդ ապահովել, ստիպված բերանդ բաց ես օդի պակասը լրացնում ու ատամնային համակարգը խախտվում ա /կատակ չի, լուրջ բժշկի ուսումնասիրության արդյունքն եմ ասում/… հետո գնում ատամներ են ուղղում բրեկետներով ու եսիմինչով……

ինչ եմ ուզում ասել. ուզու՞մ ես սերունդդ սիրուն լինի- վերացրու բոլոր քեզ խանգարող հանգամանքները, վիրահատվի, ի վերջո 21րդ դար ա, մարդուն ամեն բան հասանելի ա

ու որպես վերջաբան՝կրկնվեմ. «Գեղեցիկ մարդու հետ ավելի հեշտ ու լավ ա շփվել....»

վերոգրյալս ոչ մի վիրավորանք չի ուղղում և ոչ մեկի հասցեին, ուղղակի կարծիքս ա…

ivy
16.04.2009, 02:22
Ես միայն այն գիտեմ, որ ոչինչ չգիտեմ

Լավ է ասել Սոկրատեսը:
Իմացության զգացումը կենսափորձին հակառակ համեմատական է: Ինչքան շատ ես սովորում կյանքը, էնքան շատ ես հասկանում, որ բան չգիտես դրա մասին: Գնալով վիճաբանելու ցանկությունը մոտս կորում է, որովհետև հոգնեցնում ու մի քիչ էլ ձանձրացնում է մարդկանց համոզվածությունը, որ իրենք գիտեն: Այդ իմացողները, որոնց թվում է`հասել են ճշմարտությանը, անհետաքրքիր են, երբեմն էլ` ուղղակի տհաճ: Համոզվածությունից տգիտության հոտ եմ առնում, ինչպես նաև աչք ծակող անփորձության: Ինքս էլ եմ էդպիսին լինում. դեռ այնքան բան չեմ սովորել, որ վերջնակնապես հասկանամ` ոչինչ չգիտեմ... Ու երբեք չեմ իմանա այնքան, որ հասնեմ որևէ ճշմարտության, իսկ նրանք, ովքեր հասել են, միշտ էլ խղճուկ ու անգետ են թվալու:

Ribelle
16.04.2009, 04:31
Ինչ հետաքրքրիր է, գրեթե յուրաքանչյուր մարդ, ով իմ կյանքում իրեն հատկացված դերն է խաղացել, ունի իր մեղեդին: Միայն դու ես, որ ալկոհոլ մնացիր իմ կյանքում: Սկզբում մոհիտո էիր. համեղ էր, երբեք չէի փորձել, բայց ներքին համոզվածություն ունեի, որ անպայման շաաատ եմ հավանելու: Հետո մարտինի էիր, կլասիկ, լիմոնով ու զեյթունով, մի ամբողջ ամիս: Վերջում դարձար երեք բաժակ տեկիլլա, իրար հետևից: Ամբողջ գիշեր խելահեղ պարում էի, գլուխս պտտվում էր, ու ես գիտեի, որ էլ չեմ տեսնելու ու զգալու քեզ: Առավոտյան զարթնեցի, ու հասկացա, որ էլ չեմ ուզում խմել:

Հ.Գ. Ինչևէ, վաղուց կյանքով չեմ հարբել, ուզում եմ խմել: Մի նոր կոկտեյլ առաջարկեք…

Empty`Tears
16.04.2009, 11:12
Մի տեսակ հոգնում ես էլի, հա իչքան կարող ես նույնը անել, մի օր կգա չէ էդ օրը, որ ասես վսո, յան տուր էլի, արդեն զզվել եմ, գնա ու մի երևա ընդհանրապես:
Ոնց որ Բելլն ա ասում ՝ ինչքան կարող ես նույնը խմել, խմել, այն էլ էն դեպքում, որ ինչ որ մեկը գինին բաց է թողել, իսկ դու ինքդ քեզ համոզում ես, որ չէ, այն նոռմալ է, դեռ կարող ես գոնե մի կում անել ու զգալ համն ու հոտը, բայց չգիտես էհ քանի քանի տարվա բացած գինի ա, որը արդեն քացախ ա դարձել, իսկ ես չեմ ուզում զգալ այն ամենի համը, որը որ արդեն օգտագործել են:

impression
16.04.2009, 15:26
...և այնտեղ, ուր կար ժպիտ, հիմա մոլախոտ է աճում

Chuk
17.04.2009, 04:09
Մի քանի օր առաջ հորս ընկերն էր մեր տուն եկել, մի արտակարգ մարդ ու հրաշալի բժիշկ՝ իր տարօրինակություններով: Բուսաբույժ է, արտակարգ բարի մի անձնավորություն, միաժամանակ հրաշալի մասնագետ, ակադեմիական կրթությամբ, ով խորացել է բույսերի մեջ ու անգիր գիտի դրանցից յուրաքանչյուրի դերը: Առանձնահատկություններից մեկն այն է, որ իր հայտնագործած դեղերը, որոնք հաճախ քթախոտի տեսքով են լինում, պիտի անպայման փորձարկի իր վրա: Բացառություն է չբերության դեմ դեղը, որը իր վրա փորձարկել չկարողանալու օբյեկտիվ պատճառներից ընկել է խոր հուսահատության, գուցե դեպրեսիայի գիրկը: Ի վերջո այն փորձարկվել է այլոց վրա՝ կանանց, ու շատերին բուժել: Բայց հիմա դրա մասին չի, որ ուզում եմ գրեմ: Պարզվում է, որ երբեմն, խիստ հազվադեպ, բացառություններ լինում են, ու ինքն իր հայտնագործած դեղն իր վրա չի կարողանում փորձարկել: Տարիներ առաջ էր: Ականջի սուր ցավ ունեի, ամիսներ շարունակ: Ոչ մեկն օգնել չէր կարողանում, ոչ մի բժիշկ: Մի օր եկավ մեր տուն, նայեց, զննեց, տնտղեց, իր հատուկ սարքերով ուսումնասիրեց, հետո մի փոքրիկ ամանով քթախոտ տվեց, ասաց. «սա քաշի, ու փռշտա, Արտակ ջան»: Դե ասողն ինքն էր, շատ եմ վստահում, առանց մի վայրկյան վարանելու ասածն արեցի:

Երբ արդեն փռշտացի, հանգստացա, ասեց.
- Արտակ ջան, ճիշտն ասած էս դեղը դեռ ոչ մեկի վրա չեմ փորձարկել: Ժամանակ չի եղել, առաջինն եղար: Ես քեզ հիմա հիվանդացրի, արհեստական: Մի քիչ հետո տաքությունդ կբարձրանա, կսկսես հազալ, փռշտալ, գլուխդ ուժեղ կցավա: Բայց երեք օրից որ լավանաս, կարող ա ականջիդ ցավն էլ չլինի: Ես քեզ կզանգեմ, կիմանամ: Համ էլ կիմանամ, սա ճի՞շտ դեղ ա, թե՞ չէ:

Ու գնաց:
Քիչ հետո տաքությունս բարձրացավ, գլուխս ցավում էր, ես հազում ու փռշտում էի: Փոխարենը 3 օրից ականջիս ցավի հետքն էլ չկար :)

John
17.04.2009, 08:35
Բայց ես լռում էի . . .
Ու ես մենակ էի . . .
Բայց ես գիտեի . . .
Ու ես կանխազգում էի . . .
Բայց ես հույս ունեի . . .
Ու ես զարմացա . . .
Բայց ես հավատում եմ . . .
Ու ես դեռ . . .
Բայց արդեն ուշ է . . .

Ծով
17.04.2009, 13:57
Երբեմն ինձ թվում է, որ ես պահարանի ետևում նետված, մոռացված մի խաղալիք եմ...երբեմն ինձ թվում է, թե ինձ իսկապես մի փոքրիկ է փնտրում...ես ուզում եմ գոռալ, կանչել նրան, ասել թե որտեղ եմ, բայց խեղդվում եմ, ու ձայնս դուրս չի գալիս...երբեմն ինձ թվում է, թե պատճառը կոկորդիս նստած փոշին է: Երբեմն ինձ թվում է, թե մենք երկուսս էլ, ես ու այդ փոքրիկը իրականում տխուր ենք, որովհետև հեռու ենք միմյանցից....և դա միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինձ նետել, մոռացել է պահարանի ետևում:
ԵՍ անկեղծորեն երբեք չեմ ուզել կորցնել իմ մանկությունը, բայց ես այն կորցրել եմ...հավետ...հիմա ես գիտեմ թեկուզ անտեղի անկեղծությամբ ցավ պատճառելուց հաճույք ստանալ: Գիտեմ, որ մի քիչ անհավատալի է, բայց հենց այդպես ես վերջապես խոցելի դարձա:
Հիմա իմ կյանքում շատ բան է փոխվել: Ես սովորել եմ լինել սովորական: ԵՍ սովորել եմ ծիծաղել աշխարհում ամեն ինչի դեմքին: Ինձ մի լավ լավ դաս կլիներ, եթե ես իսկապես մենակ մնայի: Առանց ընկերների, առանց հարազատ մարդկանց... եթե բոլորը երես թեքեին, ինձ իսկապես մի լավ դաս կլիներ: ՈՐՈՎՀԵտև ես ինձ լքել եմ: իմ սկզբունքները, ինձ համար ամենակարևոր արժեքները, ամենը մի տեսակ պահ տված է: Չեմ կարող սրտումս տեղավորել բոլոր այն զրույցները, որ ունեցել եմ Աստծո հետ: Չեմ կարող նույնիսկ հիշել, թե քանի անգամ եմ ասել . <<ների'ր, ես այս անգամ անցել եմ բոլոր սահմանները>>: Չեմ կարող բառերով ասել, թե որքան եմ զղջում, որ վերջերս մի քանիսին կարողացա հանգիստ ասել այն, ինչ մտածում եմ այն դեպքում, երբ հաստատ գիտեի, որ ցավ եմ պատճառելու... <<քյալ ես, տուպոյ ես, եսիմ ինչ ես, զզվում եմ, ատում եմ, էս եք, էն եք, սենց, նենց>>............
Ես հոգնել եմ..ահա թե ինչ...ես ուղղակի շատ հոգնած եմ...ու ես կնախընտերի լինել պահարանը...ու ոչ խաղալիքը, ոչ էլ այն նետողը ու ոչ էլ այն փնտրողը...
...><<Հատված>>

Chuk
18.04.2009, 01:31
Նրան մի անգամ էի տեսել: Ընկերներս նույնիսկ զարմանում էին, թե ո՞նց կարող եմ այդ աղջկան միայն մի անգամ տեսած լինել, ասում էին, որ շատ պետք է աչքիս ընկած լիներ... տարբեր տեղեր: Բայց դե չգիտեմ, ի տարբերություն ընկերներիս, ես նրան մի անգամ եմ տեսել: Ու զարմացած էի, թե ընկերներս ինչի՞ են այդքան իրանով հիացած: Օրինակ իմ դուրը չեկավ: Ինձ ասում էին. «Հլը կրծքերին հիշիր»... հիշում էի, բայց հետո ի՞նչ: Ու էդպես էլ մի անգամ երևաց ինձ, իր ճանապարհը խաչվեց իմ ճանապարհին ու կորավ: Անունն էլ գիտեի, ազգանունն էլ: Բայց դե մտքովս անգամ չէր անցնում նրան գտնել, էն էլ այն ախմախ «համադասարանցիներ» կայքում:

Ու ի՞նչ իմանայի, որ ես իր դուրն եկել եմ ու մի օր ինքը ինձ պետք է գտնի համադասարանցիներում ու ասի, թե ինչքա՜ն է հիացած ինձնով ու առաջարկի զանգել իրեն: Ճիշտն ասած զարմացրեց, որ ռուսերեն է խոսում ու Ռուսաստանի համար տալիս: Ու ճիշտն ասած չէի սպասում, որ անուն ազգանունը փոխած կլինի: Ու ճիշտ է, ուրիշ անուն ազգանունով էր՝ հայկական, բայց նրան միանգամից ճանաչեցի: Ու ո՞նց կարող է չճանաչեի, եթե նույնիսկ դեմքը չհիշեի, կուրծքն էլ հո կհիշեի: Բայց հետաքրքիր է, թե ամեն դեպքում ինչի՞ է փոխել անուն ազգանունը՝ էն էլ հայկականով: Կարծում եմ, որ Փամելա Անդերսոնն այնքան էլ վատ անուն ազգանուն չէ... իզուր է փոխել: Բայց դե մեկ է դուրս չի գալիս: Չզանգեցի: Վաղն ընկերներիս պատմեմ, չեն հավատա: Կասեն, որ գժվել եմ: Բայց դե հո զոռով չի, իմ ճաշակով չի էդ աղջիկը: Չեմ զանգելու:

Երվանդ
18.04.2009, 02:18
Էս աշխարհում ամենավատ բանը էն ա որ հարազատ մարդը քեզ չի հասկանում, մնացածը մի կերպ կտանես ինչ ձև ցավ ուզում ա լինի, շրթունքդ կկծես ու առաջ կգնաս, դե պրինցիպի էս դեպքում էլ արաջ կգնաս , ինչ պիտի անես ուրիշ, ուղղակի մեկ-մեկ մտածում ես, ինչի էլի ինչի, ինչի եք դնում ինչ որ բանից եզրակացություն անում ու էտքան համոզված լինում ձեր եզրակացությունների ճշմարտացիության մեջ, համենայն դեպս ես չեմ փոխվել ու էտ առումով գոհ եմ , ում որ հարգում էի էլի հարգում եմ, ում որ սիրում էի էլի սիրում եմ, ու էտ անկախ որևէ տարբերակից, ուղղակի աստծուց մի բան եմ ուզում, թող բոլոր ինձ հարազատ մարդիկ իմ ինչ որ արարքից կամ ինչ որ ասածի հիման վրա, ինչ որ կառույց չստեղծեն համոզված լինելով որ իրենք ամենալավ շինարարներն են էս աշխարհի, կարոտում եմ ձեզ:):(, ինձ սխալ մի հասկացեք, գիտեմ հասկանալը դժվար ա բայց ավելի լավ ա չհականալ քան սխալ հասկանալ:

John
19.04.2009, 00:00
Ռոմանտիկ է ծխելը . . . Բայց նայած ծխել;-) երբ դրսում անձրև է, ոտաբոբիկ, լուսամուտագոգից (դրսի կողմից) ովքերդ կախած, շորտիկով, դանդա~ղ ծխում ես ու լույսի տակ նայում ծխին, փորձում ծխի մեջ գտնել 'Ա' (կամ թեկուզ Ճ) տառը, գտնում էդ տառը ու կողքին երևակայում Զ (թեկուզ Ճ) տառը ու պատկերացնում, որ էդ տառերը վայրկյաններ առաջ մեկ ամբողջություն էին, դրանից առաջ թութունմը, իսկ վայրկյաններ անց արդեն ոչինչ . . . Ռոմանտիկ է ծխելը, բայց սիրելիի կողքին չծխելն ավելի ռոմանտիկ է . . . Թողե 'ք ծխելն ու եղե 'ք սիրելիի կողքին . . .

Իսկ ես կարոտել էի Դայուշին . . .

' Գաղտնի հանդիպում ' ՍՊը-ից նեղված եմ հերթական անգամ

բայց ես սիրում եմ . . .

Ինչ լավ ա էս թեման մենակ գժերն են կարդում' ինչ ուզեմ գրեմ . . .

Ու վաբշե ինչ լավ ա

նեղացած չեմ' սիրում եմ, ուրեմն ներում եմ

;-)

Chuk
20.04.2009, 00:31
Իսկ բալանսավորման թեման դեռ սպառված չի: Սպառված չի, որտև էդպես էլ չեմ գտնում պայթյունի պահը: Ինչ աստիճանի, ինչ մակարդակի պիտի հասնես, որ հանկարծ պայթյուն լինի: Մեջիդ գազանները իրար հետ անհաշտ կռիվ են տանում: Մի քանի օր առաջ գրել էի հնդկացիական գեղեցիկ խոսքը, ըստ որի մեջդ երկու գայլեր կամ երկու գազաններ կռիվ են անում: Հնդկացիներն ասում են, ես էլ կրկնել էի, որ այդ կռվի ելքը քեզնից է կախված, որ գազանին կերակրես, նա էլ կհաղթի: Հիշեցնեմ, գազաններից մեկը բարու մարմնացումն է ու իր մեջ ներառում է սերը, հավատարմությունը, մարդասիրությունն ու այլ դրական երևույթներ, մյուսը չարի մարմնացումն է ու իր մեջ ներառում է ատելությունը, էգոիզմը, նախանձն ու այլ արատավոր երևույթներ:

Կերակրում եմ, փորձում եմ կերակրել մենակ մեկին՝ բարուն: Իսկ այն մյուս գազանը խորամանկ է, գալիս իր սուր եղունգներով թաթով ճանկռում է բարի գազանիս դեմքն ու նրա առաջից խլում իրեն նետված ուտելիքը, խժռում, արյունոտ հայացքով նայելով բարուն ու հանկարծ զգում եմ, որ իմ հայացքն էլ է արյունոտվում ու աստիճանաբար դառնում եմ այդ չարի մարմնացում: Ուզում եմ վռնդել, լարել... չի ստացվում: Ուզում եմ թաքուն կերակրել բարի գազանին, որ այն մեկը չտեսնի ու այդ կերակրից իր կտորը չփախցնի: Բայց բարի գազանը շատ միաիտն է: Համ էլ բարի է: Որ տեսնում է, որ չարը սոված է, սիրտը չի տանում, իր բաժին ուտելիքից մի քիչ էլ նրան է բաժին հասնում: Դեռ պայքարում եմ, փորձում բալանսը պահել ի օգուտ բարու, բայց ինչքան կտևի, ինչքան կձգեմ, չգիտեմ... զգում եմ, որ թուլանում եմ:

Խմում եմ, որ թուլությունս չեզոքացնեմ ու չնկատեմ. հարբած ժամանակ քեզ քաջ ես զգում, ժամանակն արագ է անցնում ու տեսնում եմ, որ հենց էդ խմելն էլ ավելի է թուլացնում ինձ, բարի գազանիս դեմքին թախիծ, իսկ չարինի դեմքին ինքնաբավարված ժպիտ եմ տեսնում:

Բալանսավորում... Մեկի աչքին բարի ես, մյուսի աչքին չար, մեկի համար լավն ես, մյուսի համար վատը: Ու սա էնքան էլ սուբյեկտիվ չի: Որտև մեկի համար լավն ես արել, մյուսի համար՝ վատը: Ինչքան էլ որ փորձել եմ վատը չանել, բացառվում էր, որ չանեի: Բալանսավորումն առանց դրա չէր ստացվի, աշխարհը կլիներ չափազանց միապաղաղ: Բայց շեղումներ չպիտի լինեն... շեղումների ժամանակ է լինում պայթյուն: Շեղու՞մը... Իմ կյանքում միլիոնավոր մարդկանց վիրավորել եմ, տեղի կամ անտեղի: Բոլորն էլ վատ են, բացասական են... բայց տանելի... թե՛ իմ, թե՛ իրենց համար: Իսկ պայթյունը լինում է, երբ ոչ թե սովորականի պես վիրավորում ես քո համար ոչինչ չնշանակող, կամ մի մարդու նկատմամբ, ում չես սիրել, վատ ես տրամադրված եղել, կամ ով արժանացել է այդ վիրավորանքիդ կամ... հանկարծ այդ մարդու փոխարեն կամա կամ ակամա վիրավորում ես մի մարդու, ով քո համար չափից ավելի մեծ արժեք ունի, ում գնահատում ես բարձր, ինքը երբևէ բան չի արել, որ արժանանա էդ վիրավորանքիդ... այ հենց այդ ժամանակ տեղի է ունենում պայթյունը, որտև դա բալանսավորման կտրուկ խախտում է, որտև էդ ժամանակ դու հողին ես հավասարացնում համատիեզերական բոլոր գոյություն ունեցող ու չունեցող օրենքները ու դառնում աշխարհից դուրս, տիեզերքից դուրս մի անձ, բալանսավորման խախտող՝ հանցագործ...

Իսկ չար գազանը նորից կարողացավ փախցնել բարուն տվածս ուտելիքը... պետք է գարեջրի նոր շիշ բացեմ...

Katka
20.04.2009, 09:54
Ինչու՞ են մարդիկ սիրում ներխուժել ուրիշի ներքին աշխարհը: Այն, ինչը իրենց համար չէ: Այն, ինչը միայն տվյալ անձին է պատկանում: Մի՞թե այդ անհագ հետաքրքրասիրությունը նրանց չի ձանձրացնում: Ինչու՞ չեն բավարարվում նրանով, ինչ դու շատ հեշտորեն, պարզ ու առանց ձևականությունների մատուցում ես... իսկ նրանց հետաքրքրում է մեջինը, այն ինչը իրենց համար չէ, դե, որովհետև նրանք վատն են կամ էլ հակառակը` շատ լավը: Լավը կամ վատը կապ չունի, միևնույն է օտար են... Ցեցի պես ներխուժում են... առանց հարցնելու, առանց մտածելու` կարելի է, թե չէ ու սկսում են իրենց անհագ հետաքրքրասիրությունը բավարարել` փչացնելով ամեն ինչ:
Պատճա՞ռը... Ի՞նչն է պատճառը: Մի՞թե չեն որոնում իրենց սխալների արդարացումները: Մի՞թե չեն ուզում բացահայտել քո թույլ կողմերը ու դրանով իրենց չկայացածության արդարացումը գտնել: Մի՞թե նրանք ինքնահաստատաման, ինքնակայացման խնդրի առջև չեն կանգնած: Մի՞թե նրանց ներքին աշխարհում չկա լույս, որը պետք չէ մարել, դե որովհետև կյանքի լուսավորությունը յուրաքանչյուրիս ներքին աշխարհի լուսավորությունից է բխում: Չէ՞ որ այս ամենի արդյունքում կյանքը մի տեսակ միատեսակ է դառնում: Ինչու՞ են մարդիկ տարբեր: Գուցե այդ ժամանակ մենք չձգտեինք այս խեղդող միատեսակությանը և չփորձեինք նմանվել կամ նմանեցնել` անիմաստ ստանդարտներ սահմանելով: Դարեր շարունակ` փակ շրջանակ...
Ասու՞մ ես թեթև տանեմ... ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը: Չեմ զգում ինչ է դա նշանակում, բայց փառք աստծո կարողանում եմ ձևանալ:Ծանրի ու թեթևի միջև էլ տարբերություն չկա: Արդյունքը նույնն է` անկումը, պայքարը ինքդ քո դեմ ու հաղթանակը: Արդյունքը հաղթանկն է, միմոսի հաղթանակը...

Հ.Գ. Կարևորը այսօր եղանակը բացվեց, իսկ դու իմ կողքին ես, ինչպես արևը: Արևի շողերը լուսավում են այն,ինչը միայն իմն է: Իսկ ես ամեն-ամեն ինչ թեթև եմ տանում:D

Աբելյան
20.04.2009, 11:49
Կրակխառնիչը հանգիստ թող: Խաղալիք չի:

Մանե
21.04.2009, 19:11
Իմացի՛ր,որ դու շատ կարևոր մի բան ես քանդում,մի բան,որը կառուցելու համար շատ ժամանակ ու ջանք է պահանջվել...:love(c)
Մինչև հիմա էլ չեմ հասկանում,իրոք քանդեցի,թե տարբեր տեղերում 2 կարևոր շինության նախագծող դարձա...մտածում եմ...չեմ կարոտում,չեմ փոշմանում:8:acute:love շնորհակալ եմ...:love:oy;) ինչքան էլ անցանկալի ու դաժան հնչեն այս բառերը...ապրես,որ կաս,որ մեծ նշանակություն ես ունեցել ինձ համար ու շատ բան ես սովորեցրել...վստահել ու չվստահել մարդկանց...ապրել թեթև ու ամեն ինչին վերաբերվել խորությամբ...վերլուծել ամեն ինչ ու շատ չընկղմվել մտքերի մեջ... մտածել քո մասին ու մոռանալ քեզ՝ինքս ինձ ցավ չպատճառելու համար...շնորհակալ եմ...կներես...ազատությունս ավելի կարևոր էր...:good:)

Աբելյան
22.04.2009, 23:22
Հետաքրքիր ա ինչի համար ա ստեղծված ժպիտ կոչվածը, ինչի համար են ստեղծված բարի խոսքերը: Քծնանքի, շողոքորթության, կեղծիքի ուրիշ այբուբեն հնարավոր չէ՞ր ստեղծել: Թե՞ հաճելի ա էդ ամեն ինչին վերևից հետևելը: Ո՞վ եք դուք, որ ձեր պատճառով ես ինձ մեղադրեմ, ո՞վ եք դուք, որ ձեր պատճառով ես իմ մասին կարծիքը փչացնեմ: Ինձ հանգիստ թողեք: Ոչ մեկիդ կարիքն էլ չկա: Ու ընդհանրապես, ոչ մեկի կարիքն էլ չունեմ: Ես եթե պետք եղավ, կարամ լրիվ մենակս էլ ապրեմ, առանց ոչ մեկի: Իմ համար, անմարդաբնակ կղզում: Կամ էլ ջունգլիներում: Առյուծներն ու փղերը ոչ ժպտում են, ոչ էլ ջան ասում, ջան լսում:
Օֆ, Հայր մեր որ երկինս ես, հաստա՞տ մարդուն քո պատկերով ես ստեղծել::(

murmushka
22.04.2009, 23:34
ինչ է այս ամենը
սկզբի վերջը, թե վերջի սկիզբը՞
ասում են ավելի լավ է հստակ իմանալ ամեն ինչ, իսկ ես չեմ ուզում, ոնց բացատրեմ, չեմ ուզում ոչինչ հստակ իմանալ, միգուցե որովհետև արդեն ներքուստ գիտեմ ու չեմ ուզում դա ընդունել,
ասում են հույսը վերջում է մեռնում, մի սպանեք իմ հույսը, վերջում ես եմ.....

Կաթիլ
23.04.2009, 12:47
- Մի նեղվիր, բախտի բանա
- Կուզեի տեսնել էդ բախտ գրողին…
- Ես էլ կուզեի՜
- Ինչի՞, հայի բնավորության համաձայն կաշառք պիտի առաջարկեիր…
- Չէ՛, ինքն անկաշառ տղայա :B
- Տղա չի ինքը…
- Բա ի՞նչ
- Ինքը մի անսերունդ պառավա, որը խմումա ու ծխում… Խմած ժամանակ էլ խաղում ա իմ ու քո նմանների բախտը գրող գրիչով…:( ©

Ուղղակի անտրամադիր եմ…երևի կանցնի…

ivy
23.04.2009, 21:26
Էսօր մետրոյում իմ դասախոսներից մեկին տեսա: Նստած էր դիմացի շարքում, ձեռքին հոգեբանական հետազոտությունների մի մեծ գիրք էր, կարդում էր: Զգացի, որ շատ փոխվել է: Բայց չէի կարողանում հասկանալ, թե ինչը: Լրիվ ինքն էր, բայց հետն էլ ինքը չէր: Մի տարի առաջ մի չոր ու ցամաք, կանացիությունից զուրկ մի գերմանուհի էր, որ հայացքով պատ կծակեր: Իսկ հիմա ինչ-որ նրբություն էր հայտնվել դեմքին: Դիմագծերը մեղմացել էին, դեմքը` հանգստացել: Կարծես մազերի որակն էլ փոխված լինեին, ինչ-որ տեսանելի փափկություն էր հայտնվել: Մի քնքուշ էակ էր դարձել... Զարմացա, թե ոնց կարող էր մի տարում էդպես փոխվել: Մի պահ հայացքը կտրեց գրքից ու նայեց դիմացը նստած փոքրիկ բալիկին ու իր մամային: Ժպտաց (!!!) ու նորից շարունակեց կարդալ: Շարունակում էի նայել իրեն, բայց էդպես էլ չէի հասկանում` ինչից է էդպես փոխվել:
Համալսարանի կանգառում վեր կացավ տեղից: Փակեց գիրքը ու կանգնեց դեպի ինձ պրոֆիլով:
Հղի էր:

Մարկիզ
24.04.2009, 04:12
Ուրեմն՝ մեր կլինիկան այնքան էլ բարվոք վիճակում չէ: Տարիներ շարունակ չի վերանորոգվել, գույքը չի թարմացվել: Միայն վերջին մի քանի տարին են սկսել որոշ աշխատանքներ կատարել, այն էլ՝ միայն ամենավերին հարկում…
Մյուս հարկերում դեռևս ոչ մի աշխատանք չի կատարվել: Հատակը ծածկված է հին, գույնզգույն, տեղ-տեղ պատռված լինոլիումով: Կաբինետների, ստացիոնար բաժանմունքների, հիվանդասենյակների դռները, լուսամուտներն անմխիթար վիճակում են: Սենյակներում կենտրոնացված ջեռուցում չկա, միայն այս տարի են մտածում սարքել: Բուժ-անձնակազմը, հիվանդները ստիպված են լինում նորմալ սենյակային ջերմաստիճանն ապահովել էլեկտրական ջեռուցիչների միջոցով: Սենյակներում առկա գույքին, սան-հանգույցներին էլ չանդրադառնամ:

Այն սենյակը, որը նախատեսված էր տվյալ օրվա հերթապահ բժշկի համար բացառություն չէր: Փոքրիկ, խիստ անհարմար սենյակ էր, որտեղ կար սեղան, երեք աթոռ/որոնցից մեկի թիկնակը ջարդված/, մեծ բազմոց, որը նաև որպես անկողին էր ծառայում, չհրկիզվող կիսաժանգոտ պահարան, որտեղ պահվում էին փաստաթղթերը, գործիքները, մատյանները և այլն, թախտ, որտեղ անհրաժեշտության դեպքում կարելի էր հորիզոնական դիրք տալ հիվանդին: Հա, մոռացա՝ լվացարան, հեռուստացույց ու հայելի: Այս անչափ փոքրիկ ու անհարմար սենյակում կար ամենակարևոր իրը հանդիսացող մի «բան», որի անվանումը ես չգիտեմ: Մետաղյա մարդաբոյ կոնստրուկցիայի վրա հավաքած վարագույր, որի միջոցով այդ սենյակը բաժանվում էր իբր երկու մասի՝ հանգստի ու աշխատանքային հատվածների:

Իզուր չէր, որ տվյալ օրվա հերթապահները փախչում էին այդ սենյակից՝ օրվա հիմնական մասն անցկացնելով բաժանմունքներում կամ իրենց կաբինետներում: Ես նույնպես բացառություն չէի: Ու որպես վաստակավոր հերթապահող, սրտխառնոցով էի հիշում, որ պետք է գնալ այնտեղ ու գոնե մի քիչ հանգստանալ: Դատեք ինքներդ: Օրվա ընթացքում բերում են ծանր հիվանդ /ընդ որում՝ տաս հոգով, որոնք բոլորը պետք է տեղավորվեն այդ չարաբաստիկ սենյակում/ կամ բերում են ինչ-որ հետազոտվող/էլի տաս հոգով/, որոնց ընդունելությունը կամ հետազոտումը պետք է իրականացնես այդտեղ: Դե, պատկերացնում եք, որ նմանատիպ այցելություններից հետո պետք է գոնե մեկ ժամ սենյակն օդափոխվի: Վերջը, մի խոսքով՝ զզվելի էր:

Հիմա, վերջերս հերթապահ բժշկին նոր կաբինետ են տրամադրել, որը շատ հարմար է, արևկող է, կազմված է երեք սենյակներից: Եվ կան նորմալ, լիարժեք, հանգիստ աշխատելու, ապա մի փոքր հանգստանալու համար անհրաժեշտ պայմաններ: Հերթապահ բժշկի հին ու այդքան զզվելի սենյակը տրամադրել են մեր բազմավաստակ բժշկուհիներից մեկին:

Բավականին ժամանակ էր չէի եղել այդ սենյակում: Այսօր մտա ներս և… ո՜վ հրաշք, այն հին ու նողկալի կաբինետից բան չէր մնացել… Ճիշտ է, իրականում գրեթե ոչինչ էականորեն չէր փոխվել, բայց սենյակային ծաղիկներով ու բույսերով այնպես էր զարդարված սենյակը, որ ներս մտնողը չի էլ ուզում դուրս գալու մասին մտածել:
Այնպես հաճելի ու լավ էր... սենյակը հագեցած էր գեղեցկությամբ ու կանացիությամբ և չնայած այցելուների, հիվանդների մուտքն այդ սենյակ կրկին շատ էր, բայց դրանից ոչ սենյակի տեսքն էր ընկնում, ոչ էլ օդն էր ախտոտվում/մխտռվում:)) /…

Ռուֆուս
25.04.2009, 00:59
Էսօր որոշել էի Ծիծեռնակաբերդ չգնալ, բայց երեկոյան քաղաք իջնելուց հետո ի վերջո որոշեցի այցելել ու հարգել անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի ծառուղիներում հայտնվեցի "եղեռն գնացող", սեմուշկա չռթող, (ավելի շուտ ձիու խրխնջոց հիշեցնող) գռեհիկ ծիծաղող ոչխարների հոտի մեջտեղում: Ամեն տեղ պետք է մեր հայ լինելը ցույց տանք, նույնիսկ անմար կրակի մոտ ծաղիկ դնելու համար հրմշտվելիս: Ակամա սկսեցի մտորել, որ եթե նման ձևով ենք հարգում մեր զոհերի հիշատակը, ինչ բարոյական իրավունք ունենք Թուրքիայից պահանջել Ցեղասպանության ճանաչումը...


Հ.Գ. ՍԱՍ սուպերմարկետում ապրանքները էնպես էին ճխտել դարակի վրա, որ ուզեցի մի բան վերցնել, ապրանքների կեսը թափվեցին հատակին… Սկսեցի հոգեբանորեն պատրաստվել, որ եթե վնասված ապրանքների համար ստիպեն վճարել, հետները կռիվ եմ անելու ու ոչ մի կոպեկ չեմ տալու: Բարեբախտաբար պատճառածս վնասները մինիմալ էին ու աշխատողների հետ սահմանափակվեցի փոխադարձ մունաթախառն ռեպլիկներով...

Հ.Հ.Գ. Կասյան փողոցի մայթին կիտած աղբի դեզը համարյա հասել էր բոյիս...

Chuk
26.04.2009, 03:13
Երևի թե չկա ավելի դաժան բան, քան ընկերոջը կորցնելն է: Հասնում ես խելագարության շեմին ու չես գիտակցում ոչ մի բան:

Իսկ այսօր ուղղակի երջանիկ օր է: Մորս աչքերում ժպիտ տեսա, ու հարցրի, թե ինչու՞ է ուրախ: «Որտև էսօր ժպտում ես», - պատասխանեց: Ու զգացի, որ իսկապես ժպտում եմ: Անընդհատ, անդադար: Անտեղի ծիծաղում ու թեկուզ հիմար, բայց անընդհատ կատակում եմ: Երևի գտել եմ ներքին բալանսի գալու գաղտնիքը: Իսկ ավելի ճիշտ, չեմ գտել: Ուղղակի հասկացել եմ, որ ներքին բալանսի գալ ինքնուրույն չի ստացվում: Պիտի մտերիմներդ, հարազատներդ օգնեն: Ու այսօր իմ շատ լավ, իմ հրաշալի ընկերը ինձ կարողացավ բերել ներքին բալանսի: Ու էլի հասկացա, թե ինչ անգին բան է ընկերը: Հասկացա, թե ինչքան դժվար է առանց էդ ընկերոջ: Ու ինչ հրաշք է կորցրած ընկերոջը վերագտնելը :)

Հա, ասեք որ անիմաստ խոսում ու իզուր ձեր ժամանակն եմ վատնում: Տո՛ լավ եմ անում, որտև երջանիկ եմ: Ականջակալներս դրել ու երջանիկ ժպիտով լսում էի ջազռոքի մի գեղեցիկ ու անուշ հավաքածու: Հիմնականում Chick Corea է: Ու ինչքան լսում էի, էնքան ժպիտս ավելի էր բարձրանում: Մինչև որ հանկարծ հասկացա, որ ճիշտ է ականջակալներս ականջներիս են, բայց ձենն անջատած է: Ժպիտս ծիծաղով փոխվեց: Ուրիշ ժամանակ լիներ, երևի տրամադրությունս կընկներ ու կմտածեի, որ գժվել եմ: Իսկ հիմա երջանիկ եմ ու ժպտում եմ: Հա ի՞նչ անենք, որ ձենն անջատած է, ես միևնույն է, հիմա լսում եմ աշխարհի բոլոր գեղեցիկ երաժշտությունները, որովհետև կանաչ ծաղիկների մեջ կա մեկը, ում շատ եմ սիրում :)

Հա, ասեք որ գժվել եմ: Դա ձեր գործն է: Իսկ ես կասեմ. չէ, ուղղակի գտել եմ ներքին բալանսավորումս :)

Chuk
26.04.2009, 23:59
Մի քանի օր առաջ էր, Մոնումենտում: Ակումբցիների հետ էի: Իրանք գնացին կարուսել նստելու, ես ու Երոն գարեջրելու, ճիշտ ա Երոն գարեջրին ինչ-որ վաղուց դավաճանել ա, սրճեց: Դե մարդ գարեջուր խմելուց հետո ի՞նչ ա ուզում: Ճիշտ եք, զուգարան: Էնպես որ ես ուղևորվեցի հասարակական զուգարան, որտեղ մի ծեր տատիկ նստած բոլոր «կարիքավորներից» փող է հավաքում, մարդ ա 100 դրամ: Տվեցի իմ 100 դրամն ու մտա:

Դուրս եկա: Կողքի դռնից, որը կանանց համար է նախատեսված, դուրս եկավ մոտ 40 տարեկան մի կին: Նորմալ հագնված, բավական համակրելի կին էր: Բայց դեմքից զգացվում էր, որ մի ցավ ունի: Չզսպված ցավ: Էնպես ստացվեց, որ մի քանի քայլ իրար հետ քայլեցինք, իրար կողքի ու էդ ընթացքում լսեցի, թե էս կինը ոնց է քթի տակ շատ կամաց ասում «որ 100 դրամ ունենայի, ես էլ զուգարան կմտնեի»: Ու էդ խոսքերի մեջ ցավ կար ու զգացվում էր, որ մի կերպ է իրեն զսպում: Ու խիստ տրտմություն, տխրություն կար էդ ձայնում: Ազդվեցի: Ու կատաղեցի տատիկի վրա, որ նրան ներս չի թողել: Իրենից ի՞նչ էր գնում, խեղճ կին ա, թող մի վայրկյանով մտներ, հոգար իր կարիքները:

Նման դեպքերում շատ եմ ամաչում, բայց էս անգամ ամոթս մի կողմ դրեցի ու ասեցի. «Վերցրեք այս 100 դրամը ու զուգարան գնացեք, խնդրում եմ»: Ու իրան մեկնեցի 100 դրամը: «Վայ ապրես, տղա ջան», - կմկմաց: Ժպտացի ու չգիտեմ ինչի առաջ չգնացի: Ինքն էլ էր կանգնած, չէր շրջվում, որ հետ, զուգարան գնա: Հետո հասկացա, որ ինձից է ամաչում, շրջվեցի ու գնացի սրճարանի կողմը, որտեղ արդեն բոլոր ակումբցիներն ինձ էին սպասում:

Մի քանի քայլ արեցի ու հանկարծ որոշեցի շուռ գալ... կինը փախնում էր: Առավ 100 դրամս ու փախավ: Իսկ կար ժամանակ, երբ երեխայի համար հաց առնելու համար էին փող, ողորմություն ուզում: 100 դրամս, իհարկե, ափսոս չի: Բայց չեմ սիրում լինել խաբված, իսկ սրանք բոլորն արտակարգ դերասաններ են դառել, Հոլիվուդում լինեին, օսկար էլ կստանային:

Ի դեպ գտել եմ ձևը: Այլևս ողորմություն հավաքողներին փող չեմ տալիս, այլ տալիս եմ խանութից վերցրած ՀԴՄ կտրոնը. գուցե շահե՞ն: Բայց մենակ տեսնեք, թե ի՜նչ արհամարհանքով են նայում ու շպրտում այդ թղթի կտորը: Բա՛... էսպես էլ ապրում ենք:

Երկնային
27.04.2009, 00:23
էս գրիպն ու հազը վրաս թթվեց արդեն. հենց մի քիչ լավանում եմ, ընկնում եմ անձրևի տակ ու էլի վատանում :)) Վաղը չէ մյուս օրն էլ թեզի պաշտպանության եմ, իսկ ձայնս ծխող տղամարդու ձայն ոնց որ լինի: :D

Ում զանգում եմ, չի ճանաչում, հենց իմանում են ես եմ, վախենում են… երևի մտածում են սեռս փոխել եմ ասենք :D

ատու՜մ եմ մեղր, միշտ զզվել եմ մեղրից, հիմա ճարահատյալ նստած մեղր եմ ուտում :noti
Անկապ ջան, ինչ լավ ա դու էլ կաս, կարամ գամ, մոտդ տառապեմ…

Մի կույտ տպած թղթերը դեմս դրած, մի գդալ մեղր բերանիս մեջ, թթված դեմքի արտահայտությամբ՝ Երկնային, հատուկ «անկապի» համար… :D

impression
27.04.2009, 22:45
Երևան

Երկար զբոսնել եմ Երևանի կենտրոնում այսօր ու հասկացել, թե ինչն է էս քաղաքն էդքան սիրուն ու յուրահատուկ դարձնում: Ձեզ էլ ցույց կտամ: Մի քանի ֆոտո արեցի հեռախոսով: Մանր-մունր բաներ են, որ գուցե չենք էլ նկատում, բայց ենթագիտակցության մեջ մնում են հաստատ: Նայում էի Երևանի հին շենքերին, Բաղրամյանի վրայի տներին. ինչ սիրուն են, ինչ գողտրիկ ճարտարապետություն է, ինչքան քնքշություն են դրել քարերի մեջ: Ամեն մի տուն մի առանձին պատմություն է, ամեն տան համար յուրահատուկ լուծումներ են գտնված: Սիրում եմ հին շենքերը, նորերը շատ չոր ու ցամաք են, Երևանի ռոմանտիզմից բան չի մնացել:
Էսօր փնտրում էի մանր-մունր բաներ, որ Երևանի դեմքն են կազմում, դե ամբողջությամբ դեմքը չէ, բայց որոշակի շտրիխեր են տալիս:
Նայեք, պատին արված նախշ.
http://i074.radikal.ru/0904/6e/9ec829ad3deb.jpg (http://www.radikal.ru)
պարսպի ճաղերի վրայի նախշ.
http://s51.radikal.ru/i131/0904/5c/25098d38a947.jpg (http://www.radikal.ru)
ու անգամ լյուկի կափարիչն է զարդարված :)
http://s50.radikal.ru/i127/0904/08/4489193cdd80.jpg (http://www.radikal.ru)

Chuk
27.04.2009, 23:50
- իՆչո՞վ ես զբաղվում, - հարցնում ա երջանիկ ժպիտը դեմքին:
- Ալկոհոլիզմով, - պատասխանում եմ՝ արաղի հերթական բաժակը դատարկելով, - բա դու՞:
- Չէ, իմ կյանքը լավ ա դասավորվել, - պատասխանում ա գոհ ժպիտը դեմքին, - ես Վիվասելում օպերատոր ես աշխատում: Ոչինչ, դու էլ մի օր աշխատանք կունենաս, խմելդ թարգի:

- Քաղաքականության մեջ կա՞ս, - հարցնում ա մյուսը, էս մեկը տղա ա:
- Հա, - ասում եմ, - թեթև:
- Ախպեր, իսկ ես մարտի մեկից հետո փախած էի:
- Հա, եղբայր, ես էլ Երևանի ավագանու թեկնածու եմ, հիմա շարժման մե՞ջ ես:
- Հալալ ա քեզ, չէ, ես վախում եմ:
- Դե ուրեմն կենացդ, - ասում եմ, հերթական գարեջրի բաժակը դատարկելով:

Մի տեսակ մենակ եմ: Օտար: Չնայած բոլորը ուզում են հետս խոսել, շփվել, բայց փակվել եմ իմ մեջ: 10 տարի: Կատակ բան չի: 10 տարի չեմ տեսել ընկերներիս: Հենց որ տեսա մի տարօրինակ ջերմություն զգացի: Բայց միաժամանակ օտարություն: 10-րդ դասարանում դպրոցս չէի փոխել ու դրանից հետո առաջին հանդիպումս էր: Կարաոկե ակումբում: Նստած լսում եմ իրենց կատարմամբ ռաբիս երգն ու դատարկում արաղի կամ գարեջրի բաժակը, որոնք հստակ հերթականությամբ փոխում են իրար: Սեղանակիցներիցս մեկն էդպես էլ իր կյանքում չի իմանա, որ դպրոցական տարիներին տարուց ավելի իրեն սիրահարված եմ եղել: Իսկ հիմա խոսում եմ հետը, փորձում եմ խոսել, ու թեմա չեմ գտնում: Հրաշալի մարդ է, ինչ-որ ընտանիքում հրաշալի մայր է լինելու: Բայց ուրիշ է, լրիվ ուրիշ:

Նստել ու մտածում եմ, արդյոք արժե՞ր, որ իրենց յուրովի ճանաչեի, այնպիսին, ինչպես կային: Իսկ գուցե ավելի անու՞շ է մանկության երազը:

Second Chance
28.04.2009, 11:35
Երեկ տխուր օր էր: Առավոտից անհանգիստ էի: Հայրս էր զանգել պետք է գնայի հիվանդանոց, այցելելու իրենց սանիկին :
Չեմ սիրում հիվանդանոցները: Բայց այս անգամ դեպքն ավելի վատ է՝Ճառագայթաբանական հիվանդանոց հա ու մամոլոգիայի բաժին: Հիվանդանոցը լավ տեղ էր մաքուր էր մի տեսակ լուսավոր:
Այդ կնոջը ընդամենը մեկ անգամ էի տեսել հարսանիքիս օրը : Մամաենք արդեն 4 տարի շփվում էին, բայց ինձ տեսնել չէր հաջողվում: Հա ուզում էին ծանոթանալ չէր ստացովւմ: Գիտեի որ շատ լավ կին է, հյուրասեր, սրտաբաց, բարի : Ամբողջ հարսանիքի խմորեղենը ինքն էր թխել բերել, մեծական ասած ընտիր-ընտիր: Երկու ամիս առաջ պարզվել էր որ ուռուցք ունի : Մի շաբաթ առաջ վիրահատել էին: Հիմա սպասում էին պատասխանի: Ինքն էլ ախր շատ երիտասարդ է մի 35 տարեկան է կարծեմ, երեխաները փոքր են....
Հա մտածում եմ, գնամ ինչ եմ ասելու, ոնց պահեմ ինձ, ինչից խոսեմ...
Մաման ասաց, որ գլուխը կապած է, մազերը թափվել են քիմիայից , նախապատրաստեց:

Միջանցքը լուսավոր էր ֆոյեներում ծաղիկներ կային: պետք է գտնեինք տասնմեկերորդ պալատը: Համարյա հասնում էինք , մեկ էլ մի կնոջ ձայն անունս տվեց: Շրջվեցի , անծանոթ էր.. չէ նա էր ուղղակի գլուխը կապած անճանաչելի էր, եթե ինքը չճանաչեր ես հաստատ չէի հիշի: Հիվանդի տեսք չուներ, եթե չհաշվենք գլխաշորը: Դեմքը վարդագույն, պարզ, մաշկը՝ սիրուն ... ուրախացրեց: Բարևեցինք, համբուվեցինք : Նրա հետ տատիկն էր որ խնամում էր , մամայենք շատ էին պատմում « բոյեվոյ կնիկա » ասում էին , «ինչից ասես գաղափար ունի ժամանակին լավ պաշտոնիա եղել ..». մի խոսքով տատիկի հետ էլ ծանոթացանք: Պուճուր մուճուր էր խեղճացած, բայց երևում էր մեջի պահված աշխուժությունը: Գնացինք սենյակ : Լուսավոր ու մեծ էր՝ շատ մաքուր: Բայց դե ձանձրալի էր , ոչ հեռուստացույց կար ոչ զբաղվելու բան: Տատիկն արագ արագ սկսեց հյուրասիրությունը: Հետս մի քանի հասրանիքի նկար էի վերցրել որտեղ որ նրանք կային , նվիրեցի , ահագին ուրախացան: Գրեթե ոչինչ չհարցրեցի հիվանդության մասին: Անհարմար էի զգում: Մամայից գիտեի ամենինչ: Մեզանից պատմեցինք հարսանիքից հիշեցինք , ծիծաղեցինք: Իրենց մոտի եղանակից հետաքրքրվեցինք պարզվեց, որ այնտեղ դեռ շատ ցուրտ է , նույնիսկ ձյուն էր եկել էս անձրևներին:
Հետո լռություն ... տատիկը էլի սկսեց համոզել որ ուտենք մի բան ,էլի մի բան գտանք խոսեցինք, ծիծաղեցինք...
Մոտավորապես 20 րոպե նստեցինք: Ուրախ էի, որ հիվանդն այդպես լուսավոր ու պարզ էր: Բայց մի կերպ էի մտքերս ժողովում այդ ուրախության համար: Ակամա հիշում էի երկու ուսուցչուհիներիս որոնք մահացան հենց կրծքի քաղցկեղից... Վերջին զանգից մի քանի օր հետո մահացավ ընկեր Պետրոսյանը : Ինձ համար նրա մահն անսպասելի էր, որովհետև ես չէի կարողանում համակերպվել, որ լավերը նույնպես պետք է մահանան... Հետո մահացավ ընկեր Դերձյանը անգլերենիս ուսուցչուհին, որին աչափ շատ էի սիրում...
Ու հիմա էլ այստեղ էլի ուզում էի հավատալ, որ լավերը պետք է չմահանան:
Որոշեցինք դուրս գալ , հաբուրվեցինք ասացի, որ եթե շատ մնան ասյտեղ էլի կգամ , հետո ամուսինս հասկացրեց, որ ապուշություն եմ խոսում,
-Ինչ շատ մնան, թո՛ղ ինչքան հնարավոր է քիչ մնան, հիվանդանոցն ի՞նչ մնալու տեղա:
-Լավ ուրեմն դուրս գրվելուց համեցեք մեր տուն- իբր թե վիճակը փրկեցի...
- Շնորհակալ ենք որ եկանք -ժպիտով ու շատ ջերմ հրաժեշտ տվեցին:
-Դուք էլ լավ մնացեք առողջացեք , Աստված ձեզ հետ...

Շատ եմ ուզում, որ այդ կինն առողջանա, երանի պատասխանները դրական լինեն:

Cassiopeia
30.04.2009, 17:36
Հիշում եմ, առաջ ինչքան մեծ էր թվում մորս ձեռքը, ավելի շուտ ձեռքի ափը, երբ նա շոյում էր գլուխս...
Այսօր ձեռքս դրեցի փոքրիկիս գլխին... դեմքն էի շոյում ու ակամա հիշեցի մորս "մեծության" փաստը: Ու զգացի, որ ես էլ "մեծ" եմ իմ բալիկի համար: Զգացի, որ ավելի շուտ նա է փոքր ինձ համար, փոքր ու անօգ, որ որևէ բառով անգամ չի կարող հասկացնել իր կարիքների մասին: Ու պարզապես իմ ձեռքի ափի թույլ շոյանքը կարող է նրան հանգստություն պարգևել:
Եվ ակամա հիշողության մեջ արթնանում է Սևակի գեղեցիկ բանաստեղծության բառերը` "Այս ձեռքերը, մոր ձեռքերը..."

murmushka
01.05.2009, 00:33
Ինձ ոչինչ ոչինչ հիմա էլ պետք չէ, մենակ թե ուժ տուր ամեն ինչին դիմանալու համար
գիտես նույնիսկ չի էլ հետաքրքրում, ինչու՞
մի հարազատ գիրկ եմ ուզում, լացել եմ ուզում, չէ, ոչինչ չեմ ուզում
ասել Ների՞ բայց ինչի համար
ասել մոռացի, իսկ ես կկարողանամ՞
ոչինչ չեմ ուզում, երկարատև անձակուրդ եմ ուզում, ինքս ինձնից, հեռու, անչափ հեռու....

Rammer
03.05.2009, 00:51
Մի քանի ժամ առաջ կենտորնում ընկերներով օպերայի շրջակայքում զբոսնում ենք: Հինգով ենք` երեքս` երևանցի, երկուսը` ղարաբաղցի: Շատ մոտ ընկերներ ենք: Դանդաղ ման ենք գալիս, քննարկում ենք Ղարաբաղի հետ կապված հարցեր: Ի դեպ շատ հետաքրքիր նոր տեղեկություններ իմացա ղարաբաղցի ընկերոջիցս: Հետո համապատասխան բաժնում կգրեմ: Իրենց ամբողջ ցեղը տարբեր պաշտոնյաններ են Հայաստանում և Ղարաբաղում...Արդեն համարյա Ա. Խաչատրայանի արձանի մոտ էինք, մեկ էլ ինչ որ ձայն մեզ է դիմում բայց լավ չլսեցինք: Շրջվեցի երեք ՀԱՏ բերետավոր են, թե.
-Ապե մի քիչ կամաց քայլեք
-Մենք լավ ել դանադաղ ենք քայլում, ինչ ա պատահել?. հարցնում եմ ես
-Բա ասում եմ կամաց քայլեք, շուխուռ եք անում, խանգարում եք հասարակական ՔԱՅԼԸ:
Ես չդիմացա ու սկսեցի ծիծաղել: Մյուս երևանցի ընկերս ասում ա.
-Ընգեր երևի ուզում ես ասես հասարակական կարգը հա? Ու երևի "կամաց խոսեք" , թե չէ քայլելը ինչ կապ ունի? Չնայած մենք ցածր էինք խոսում":
Էս մյուս բերետավորը
-Դու պտի ասես մենք ինչ անենք արա: Դու ինչ ես բերանդ բացել այ տղա:
Ու այստեղ չդիմացավ մեր ղարաբաղցի ընգերը ու սկսեց ղարաբաղցու բարբառով քֆրտել սրանց ու սկսեց զանգել: Սրանք ջոգեցին որ հեսա շատ վատա լինելու ու մեջներից վիթին ասում ա.
-Ախպերներ ղարաբաղցի եք?
- Հա հետո ինչ?. ասում ա ընկերս:
-Բա ասեք որ ղարաբաղացի եք այ ձեր ցավը տանեմ. Մենք էլ ձեզ չուժակների տեղ ենք դրել...Կարիք չկա ոչ մեկին մի զանգի:
Արյունը խբեց գլխիս. Ասում եմ.
-Ինչ կապ ունի ով ենք? Սովորական մարդիկ ենք դուրս ենք եկել ման գալու մեր քաղաքում:
-Տղերք ջան դե գիտեք խառը մոմենտներ են հիմա, ներող ձեզ խառնել ենք:
-Ձեր ուժը մենակ տատիների վրայա հերքում արա, կարող ա մեզ տատիի տեղ եք դրել? Ում հետ եք խառնել?
Սրանք մի պահ զարմացած իրար են նայում: Երևի չեն հասկանում հիմա մենք ինչական ենք, ովական ենք...:D
Ընկերոջս ասում ա .
-Ախպեր ձեր ընգերոջը հանգստացրեք, իզուր չեպեյա բերում:
Ղարաբաղցի ընգերս պատասխանում ա.
-Մի քիչ սպասի հեսա կգան էտ կարմիր բերետիցդ կարմիր գլխարկ կսարքեն...
Մնացածը տհաճա շատ, չարժի էլ նունիսկ գրել...

Տուն գալուց ամբողջ ճանապարհին ինձ ուտում եմ...Երբ ա վերջ լինելու...Երբ ենք դադարելու պաշտպանվել սեփական պետությունից

John
03.05.2009, 03:14
Ու ես ապրում եմ … սիրում եմ կյանքս, կյանքիս … արա դե պետք ա էլի մեկ-մեկ խմել … ու չքնել, այլ գրել … գրել անկապ, աննպատակ, բայց անկեղծ … արա դե լավն եք էլի … դուք որ չլնեիք՝ ո՞վ էր կարդալու էս գրածներս … կամ ասա գրելո՞ւ էի որ ինչ-որ մեկն էլ կարդար … արա ինչ երջանիկ ա լինելու ինքը … ո՜նց եմ սիրելու իրան … ինչե՜ր եմ անելու իրա համար … տեսնես կասկածո՞ւմ է գոնե, որ իմ կյանքի մի մասն է դառնալու … եսի՞մ, բայց ես սիրում եմ … ՍԻՐՈՒՄ ԵՄ: Հա, հենց տենց …

Սլիմ
04.05.2009, 11:31
Ինչքան զզվում եմ ինքս ինձանից որ սիրել եմ քեզ ... հիմա ել եմ սիրում, ոնց որ մեջս լինես ու դուրս չես գալիս ... ամեն ինչ քո համար, քո խնդիրները, քո հաճույքները, քո պահանջները, ամեն ինչ ... իմ համար էլ դու ու էն որ լավ զգաիր քեզ: Չեմ կարողանում ... առանց քեզ չեմ ուզում ոչ մի բան ... կյանքս թունավորում էիր ... էլ ապագա էլ չունեմ, բայց ուզում եմ, նորից ուզում եմ քեզ ... քո կողքին, քո խնդիրներով, քո համար ... ցնդում եմ արդեն: Որ իմանաս էլ չկամ նորից մի պահ կհիշես չէ? Ուզում ոմ որ հիշես, թեկուզ վստահ եմ որ դեռ չես էլ մոռացել.....

Աբելյան
04.05.2009, 22:20
Էլի մտքումս ամեն ինչ դատարկվեց, ու էլի քո պադոշ ներկայությունը իրան ցույց տվեց: Հիմա՞ ինչ կա: Թող ապրեմ: Խնդրում եմ արդեն: Կյանքիս մի ամիսը հարամ արիր, կյանքս երևի մի քսան տարով պակասեց, մի օր էլ երևի կաթված կստանամ: Խնդրում եմ, եթե էս պահին ինձ կարդում ես, քեզ քցի (մտքիցս): Քցի ու гости մտի, որ իմանամ կարդացել-քեզ քցել ես: Մենակ առանց խաբելու:

Սլիմ
06.05.2009, 11:17
Արթնացա անձրևի ու մորս ձայնից... անձրև էր գալիս... ասում էր տաք հագնվի զզվելի եղանակա դրսում,ցուրտա , քամիա, մարդու տրամադրությունա ընկնում էս եղանակից... իմ տրամադրության վրա չազդեց, քեզ էի տեսնելու, մի տեսակ թքած ունեի անձրևի, քամու, տաք հագնվելու վրա... մտածում էի անձրևանոցդ հանկարծ չմոռանաս, որ ժամերով սարքած մազերդ չխառնվեն... գիտեի, որ նյարդային ու անհանգիստ ես լինելու, դու միշտ էլ շփոթվում էս հացազրույցի գնալուց... միակ բանը որ մտքումս կար, որ հանկարծ չուշանանք... նորից քեզաից ուշ հասա... նորից գոռում ես, վիրավորում ես... ուզում եմ անչափ հեռու լինոմ քեզանից ու քո վիրավորանքներից... վերջապես հասանք, մտար ներս, ես էլ գնամ իմ գործին... իրոք ցուրտա... ապուշի պես մրսում եմ... չգիտեմ ինչից ցրտեց, եղանակը նկատեցի հենց նոր, մաման ճիշտ էր, պետք էր տաք հագնվել... տեսնես ինչ եղավ, ոնց անցավ հարցազրույցդ, զանգել եմ ուզում , հարցնել... բա որ հանկարծ վերջացած չլինի, կանջատես , կկոպտես... չէ , չեմ զանգի...

Cassiopeia
06.05.2009, 18:46
Երբևիցե նայե՞լ եք քնած նորածնի դեմքին... թե ինչպես է ժպիտ առաջանում ու ջերմացնում նրա անմեղ ու միամիտ դեմքը... իսկ հետո այդ ժպիտն ակնթարթորեն վերափոխվում է դեմքի նեղացած արտահայտության, կամ էլ հանկարծ քնի մեջ ուրախ կչկչոց է լսվում... Այնինչ արթմնի դեռ նույնիսկ ժպիտի չես արժանանա:
Հանելուկ է փոքրիկը: Երբեք չես հասկանա նրա միմիկան, նրա մտածածն ու զգացածը: Միայն նրա ժպիտով կուրախանաս, լացով կտխրես, հիվանդությամբ` կհիվանդանաս:
Փոքրի'կս, ուզում եմ, որ դեմքիդ ժպիտը երբեք չպակասի, իսկ մանկան ուրախ ու անհոգ ծիծաղը միշտ քո անբաժան ուղեկիցը լինի...

Վիշապ
06.05.2009, 19:40
Ասում են վերջին անձրևը արաբների անապատի ավազի փոշին է բերել ու լցրել երկրիս վրա ու կարմրացրել մեքենաներն ու «բորդյուրները»։ Ինչ էլ սիմվոլիկ է իմ նման դատարկ–հոռետեսի աչքերով, իմա՝ հող է եկել մեր գլխին… ավազ… Երբեմն թվում է, թե բնությունն ինքը զզվում է մեզնից ու ուզում ծածկել, բայց մենք… մենք ամենաաներես առնետներից էլ աներես ենք, մենք դեռ կխժռենք մեր մոլորակը, մոլորակը կխժռենք՝ ու կանցնենք այլ մոլորակներին, ա՛յ, աստղագետները վերջերս ճիշտ և ճիշտ մեր երկրի պարամետրերով մոլորակ են հայտնաբերել ինչ–որ մի տեղ, մոտակայքում, ընդհամենը չգտեմինչքան ողորմելի լուսատարի ճանապարհ է… կպա՛վ։ Մարդս դեռ անելիքներ ունի, մարդս որոնող է, մարդս միշտ ծարավ է նորանոր ձեռքբերումների, մարդս անհամբեր ու սրընթաց իր զարգացման ճանապարհին, խժռելու ասպառ ոգով տեգերված… մա՛րդ, էտո ժե զվուչիտ գոռդո…

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում նախորդ անմեղ ու քնքուշ մտքերին ապիկարիս անկապ մտքերով հաջորդելուս համար:D

Երվանդ
07.05.2009, 03:42
Գնացի սիգարետս սենյակիցս բերեմ՝ լուսամուտս բաց էր: Մոտեցա փակեմ ու լուսինը: Քո մասին չէի մտածում դեռ, որոշել էի ծխելու հետ համատեղեմ:B:love, բայց հենց լուսնին եմ նայում, չգիտեմ ինչու քեզ եմ հիշում, ու էս անգամ էլ տենց էղավ, նախատեսածիցս 2 րոպե շուտ սկսեցի քո մասին մտածել փաստորեն:))(ինչ եմ ուզում ասեմ՝ հետ տուր 2 րոպես:P:D) իսկ իրականում դու չես էլ պատկերացնում ինչ կարևոր ու հարազատ մարդ ես իմ համար, ու չես էլ կարող պատկերացնել թե ինչքան ես ինձ օգնել:Ինձ ճանաչողները իմ մասին մտածում են որ ես երբեք չեմ թուլանում նվնվալու աստիճանի(եսել եմ տենց մտածում:B, ամեն ինչի մեջ ինձ պիտի խցկեմ թե չէ:D, էգոիստ սատկում եմ:(), ու էտ իրականում տենց ա, ես ինչքան էլ ինձ վատ զգամ , երբեք չեմ արտահայտվում, բայց եթե դու չլինեիր ինձ թվում ա ես էս անգամ նվնվալու էի:o:[: Ես շնորհակալություն չեմ սիրում ասել հարազատ մարդկանց, ու նեղվում եմ երբ ինձ են ասում, քանի որ մտածում եմ էտ ուղղակի ձև ա, իրականում երբ քո համար կարևոր ինչ որ բան են անում ու դու ասում ես շնորհակալ եմ, ոնց որ անկարևոր ու ինչ որ շնորհակալությունով գնահատվող բանի վերածես էտ, իմ համար երբեք արտաքին ձևը կարևոր չի եղել ու չի, կարևորը մարդու ներքին զգացածն ա,բայց էս դեպքում ուզում եմ բացառություն անել, ու քեզ ասել շնորհակալ եմ, նրա համար որ կաս, նրա համար որ նեղությանս պահին էկար ու ինձ նեցուկ(:[անասուն բառ ա բայց չէ:))) եղար, ես երբեք, երբեք, չեմ մոռանա էտ ընկերս:kiss

Ribelle
07.05.2009, 04:16
Ոնց եմ սիրում քո շագանակագույն աչքերը մեղրագույն երանգով: Երբ զայրանում ես կամ ընկնում մտածմունքների մեջ, աչքերդ կեսգիշերի են նմանվում: Երբ նայում ես վրաս ու ասում, որ միշտ հոգ ես տանելու իմ մասին, նրանք փայլում են հազարավոր արևների նման: Այնքան ջերմություն կա աչքերիդ մեջ: Թվում է, թե բավարար է հավերժ ապրելու համար: Ոնց եմ սիրում, երբ խոսում ես: Ձայնդ էլ այնքան ջերմ է, կարծես թե իր ամուր գիրկն է առնում հոգիս: :love Նայում եմ աչքերիդ մեջ ու ձայնդ պարուրում է ինձ գարնան նման: Դու իմ գարունն ես, իսկ ես քո անձնական թմրադեղը::love

Ափսոս որ ԴՈՒ գոյություն չունես:(

Սլիմ
07.05.2009, 11:12
Օրգանիմի պահանջները սահմանափակում են մեզ... ես ինձ միշտ ազատ մարդ եմ համարել... սխալվել եմ... ինչ անիմաստ տեսք են ունենում մարդիք երբ ցանկության գերին են դառնում... հիմա էլ ես, մտքումս ռիթմով մի բառա գալիս ու գնում... պատկերացնում եմ, ավելի սրվումա ցանկությունս, փորձում եմ դուրս գալ, անիմաստա, ոնց որ շրջափակման մեջ լինեմ, երբա հանգիստ թողնելու էս մարդը ինձ, երբա վերջանալու էս տափակ ժողովը... նույն հարցերը , նույն ապուշ պատասխանները, արդեն չծիծաղելի հումորները... երբ եմ հասնելու երանելի թվացող գլանակին:(

Փոքրիկ
07.05.2009, 14:29
ևս մի անքուն գիշեր ու ես գժվեմ :(… 3-րդ գիշերն ա արդեն, ինչ չեմ կարողանում քնել…3 գիշեր շարունակ անկոչի պես ինձ ու իմ մենակությանը հյուր ես գալիս… գնա՛, հեռացի՛ր իմ կյանքից, կորչի՛ր անհետ, խնդրում եմ… հոգնել եմ:(… հոգնել եմ քեզանից… ուզում եմ ազատ լինել… ուզում եմ հանգիստ ապրել… ուզում եմ վայելել կյանքս… ուզում եմ արթնանալ ժպիտը դեմքիս և ոչ թե էն մտքով, թե երբ ա գալու ինձ հոգեհարազատ երեկոն… ու էլի կնստեմ պատուհանիս մոտ ու կսկսեմ անիմաստ երազել….
ուզում եմ ... Մի՞թե շատ բան եմ ուզում էս անարդար կյանքից...

էս բանաստեղծությունն էլ իմ մասին ա
Я по утрам, как все встаю,
Но как же мне вставать не хочется!
Не от забот я устаю,
Я устаю от одиночества.
Я полюбила вечера,
За то, что к вечеру доверчиво
Спадает с плеч моих жара,
Мои дела сдаются к вечеру.
Я дни тяжелые люблю,
За то что ждать на помощь некого,
И о себе подумать некогда.
От трудных дней я крепче сплю.
Но снова утро настает,
И мне опять вставать не хочется.
И врать, что все - наоборот,
Что я устала от забот,
Что мне плевать на одиночество.

impression
07.05.2009, 16:15
Քանի օր է` ահագին շատ եմ կարդում Ակումբ, կարդում ու տխրում եմ: Գնալով ինքն ավելի քիչ է նմանվում այն Ակումբին, որը կարդում էի երկու տարի առաջ, երկու տարվա ընթացքում: Փոխվել է շատ բան: Իմը չի: Ես եմ փոխվել: Տունուտեղի զգացողությունն ա փոխվել: Էլ իմ տունը չի: Էս օրագիրն էլ` իմ սենյակը չի...
Տխուր ա: Իմ ճանաչած մարդիկ ու չճանաչածները նույն դեմքն են դառնում...
Էլ սեր ու ջերմություն չկա: Ինչ-որ փոփոխություններ են սպասվում երևի, հոտն առնում եմ: Բայց չգիտեմ` ինչ կլինի:
Մենակ մի բան ա մնացել. դեռ սիրտս ցավում ա Ակումբի համար: Բայց դե, ոնց որ ասում են, կանցնի, սա էլ կանցնի...

Սլիմ
08.05.2009, 10:45
Շատ հոգնել եմ էն ամեն ինչից , ինչ ցավա պատճառում ինձ ու քեզ: Քո ցավին չդիմանալով, ինչ որ ելք ես փնտրում ու չգիտեմ ինչի միշտ ինձ ցավացնելով ցավազրկում ես քեզ... Միշտ ասում եմ որ մի քիչ էլ դիմանանք ու լավ կլինի... որնա էտ լավը սերս ես ել արդեն չգիտեմ: Չեմ ուզում, ահավոր չեմ ուզում որ հույսդ կտրես, բայց իմ մեջ հիմա հույսի փշուրիկ էլ չկա, ոնց չեմ ուզում քեզ հիասթափեցնեմ... Չգիտեմ ում եմ խաբում ինձ թե քեզ, դու ել փոքրիկ բալիկի նման սպասում ես, որ մի հույս տամ , մի բան ասեմ ու հավատաս... աչքերիս որ նայում ես իմ սեր, զգում եմ որ սպասում կա, ինչ որ լավ բանի ակնկալիք, էլ ուժ չեմ ունենում ասելու, որ ես ել եմ մոլորվել, որ էլ ելք չեմ տեսնում... ինչ կլինի մեզ հետ... չգիտեմ... չգիտեմ ինչ ելք գտնեմ:

Empty`Tears
08.05.2009, 11:15
Ինչ - որ սաղ սիրո մասին են խոսում ու բոլոր բոլորը բողոքում են , թե՞ ինչի ա ամեն ինչ մեր ուզածին հակառակ: :esim Եսիմ երեխեք ջան, ես էլ չգիտեմ: :blin

Katka
08.05.2009, 14:07
Հարազատներս շատ են նեղվում, երբ ինքնամփոփ եմ դառնում: Դե ես էլ այդպիսին եմ. շատ եմ նեղվում, երբ ինձ համար թանկ մարդիկ տխուր են կամ ինչ-որ թախիծ եմ նկատում աչքերում և ինչ ասես, որ չեմ անում, որ ժպտան:
...Բայց տխրությունը գեղեցիկ է… Այն տարբեր երանգներ ունի, այն միայն սև չէ: Կարծում եմ, երբ ջրի վրա ալիքներ են առաջանում, ուրախություն է ենթադրում, շարժում, ակտիվություն: Իսկ երբ ջուրը հանգիստ է, այն իր տխրությունն է վայելում: Նկատել եմ ինչպիսի խորություն ունեն տխուր և թախծոտ աչքերը...
Երանգները գեղեցիկ են տխրության: Հրաժեշտից, բաժանվելուց շատ եմ տխրում: Բայց նկատել եմ ինչպիսի գեղեցկություն ունի արևի հրաժեշտը, երբ այն հրաժեշտ է տալիս առավոտին: Նկատել եմ ինչպես են աստղերը հրաժեշտ տալիս լուսնին, իսկ լուսինը` գիշերին: Իսկապես, տխրությունը երանգներ ունի: Նկատել եմ ինչպես է գարունը հրաժեշտ տալիս ձմռանը: Իսկ աշունը` ամռանը: Ինչպես է ջրի կաթիլը հրաժեշտ տալիս տերևին:
Գեղեցիկ է բնության տխրությունը: Տխրելու պատճառները մարդիկ են հորինել: Տխրությունը բնությունն է մեզ նվիրել: Սիրում եմ տխրությունը, երբ այն միայն բնության երանգներ է պարունակում: Սիրում եմ տխրել բնության հետ և լինել նրա կողքին, երբ նա տխուր է.միայն այդ պահին մարդիկ ինձ շատ մոտ են ու հարազատ:

Մարկիզ
09.05.2009, 02:21
Ուշադրություն: Գրառումն անհրաժեշտ է կարդալ եսամոլությունն ու աննորմալ էմոցիաները մի կողմ դնելուց հետո:

Տեսնես մարդկության քանի՞ տոկոսն է առավոտյան արթնանալուց հետո ասում. «Ես նորմալ մարդ եմ»: Կամ՝ լավ, արթնանալուց հետո չէ, գոնե օրվա ընթացքում հիշու՞մ է գեթ մեկ անգամ, թե ինչու է ինքը լույս աշխարհ եկել, ինչու է կյանք մուտք գործել: Հիշու՞մ է, որ ինքը պետք է իրեն ու ինչ-որ մեկին երջանկացնի, սերունդ պարգևի, երեխա մեծացնի, սիրի ու գուրգուրի մանկիկին: Կա՞ դրանից կարևոր բան կյանքում, կա՞ն դրանից գեղեցիկ ու քնքույշ ակնթարթներ… Հիշու՞մ է, թե ինչու է ինքը ստեղծվել (թե ո՞վ է ստեղծել, դա էական չէ)… Փոքրիկ, երեխա, մանուկ… Սիրում ես ու սիրում, սիրում ես ու սիրում: Փոքրիկի մայրիկ կամ հայրիկ… Ընտանիք… Ընտանիք…

Հիշում եմ, թե ինչպես էին հայրս ու մայրս գրկում ինձ ու քույրիկիս, երբ այնտեղ, որտեղ մենք էինք բնակվում, ռմբակոծություն էր: Հիմա եմ հասկանում, որ դա հաստատ մեզ չէր փրկի… Եթե հանկարծ արկը դիպչեր մեր հին փայտաշեն տանը… Բայց ես այնպես ապահով էի ինձ զգում մայրիկիս գրկում: Ես ու քույրիկս նույնիսկ քնում էինք՝ չնայած գրադից արձակած արկերի ահասարսուռ ձայներին: Դրանք իմ ու իմ ընտանիքի համար երջանիկ պահեր էին: Կա՞ սրանից ավել սեր… Համոզված եմ, չկա… Իհարկե, թե մայրիկս ու հայրիկս ինչ զգացողություններ ունեին, չգիտեմ, բայց երևի երջանիկ էին, որովհետև… այս մեկն էլ մեր տանը չդիպավ, այս մեկն էլ… մենք էլ ՝ քույրիկիս հետ հանգիստ քնած ենք:
Մեր տանն այդ թեմաներից չենք խոսում: Կարծես՝ մոռացել ենք, չի եղել նման բան…

Հիշե՛ր՝ պետք չէ էգոիստ լինել այնքան, որ դու ինքդ աղավաղվես ու խճճվես քո ինքնաճանաչողության միայն քո եսասեր ու եսամոլ գանգուղեղին հասանելի պրոցեսներում… Իսկ հիվանդագին էգոիզմով չտառապելու համար անհրաժեշտ մեթոդները բազմաթիվ են ու բազմազան:

Չգիտեմ էլ, թե ինչու գրեցի: Բացեցի թեման, ու սա գրեցի::))

Ribelle
10.05.2009, 10:01
Մի ժամ առաջ իմ աշխարհը փուլ եկավ: Հիմնովին քանդվեց, թողնելով ինձ անասանելիորեն ծանր փլատակների տակ: Իսկ ես հիմարս հավատում էի նրա անսասան հիմքերին: Ատում եմ վարդագույն ակնոցներս: Ատում եմ ինքնավստահությունս: Ատում եմ հետաքրքրասիրությունս: Անիմաստ հարց- Ախր ինչի հենց ես՞:(
Ուզում եմ գիշերը հավերժ տևի:

Մարկիզ
12.05.2009, 11:33
Ընդհանրապես, «շնորհակալություն»-ը շատ լավ բան է: Նկատի ունեմ այստեղի «շնորհակալություն»-ը… Վիրտուալն ահագին ռեալանում է: Տվյալ մարդու մասին ահագին տեղեկություն է ապահովում: Կարող ես միանգամից կարծիք կազմել տվյալ անհատի սկզբունքների, մտածելակերպի մասին: Կարծիք կարող ես կազմել այն մասին, թե ինչպես նա կվարվի իրականում…

Մեր հասարակությունը դեգրադացված է, մարդկային փոխհարաբերությունները հիմնված են ցածր, տափակ արժեհամակարգերի վար: Ցանկացած միջավայր, որտեղ հավաքվում են մեր հասարակության մեծ քանակի ներկայացուցիչներ նույնպես զերծ չէ նույն այդ հասարակությունում առկա ախտերից: Առանձին դեպքերում էլ կարելի է փաստել, որ այդ միջավայրերը մեր հասարակությունում առկա մարդկային փոխհարաբերությունների հայելին են: Եվ տվյալ մարդկային խմբերի անդամների կիրթ կամ տգետ լինելն այստեղ կապ չունի: Հարցը հոգեբանության մեջ է: Հոգեբանություն, մտածելակերպեր, որոնք փոխելը շա՜տ դժվար է: Մեր հասարակության անկապությունն արտացոլվում է նաև այս ֆորումում:

…լավ, ինչևէ, անդրադառնամ «շնորհակալության»-ը: Շատ քիչ թվով մարդիկ կան, որ օբյեկտիվ են այս հարցում: Նկատե՞լ եք, թե ինչն է այստեղ գրառումներին «շնորհակալություն» հայտնելու դրդապատճառ հանդիսանում: «Շնորհակալություն» հայտնողը շատ ու շատ դեպքերում առաջնորդվում է ոչ թե տվյալ գրառման որակով ու բովանդակալից, հետաքրքիր, սրամիտ լինելով, այլ հաշվի առնելով բոլորովին այլ պատճառներ, որոնք են.

- Պոդդերժկա ընկերոջը կամ մտերիմին (այնպես, ինչպես մեր շենքի դեմի բիսեդկում բլոտ խաղցող Ասկոն է «մի հատ պաձերժկա» ասում բլոտում իր հընգեր Վաղոյի «ղառը ղոզին»)

- Քծնանք տվյալ գրառման հեղինակին (գրեթե այնպես, ինչպես կոտրված ջահելն է «մերսի» ասում իրեն կոտրող, բայց «ներողամիտ» քըթնված լյավերին այն բանի համար, որ իրեն քացու տակ չեն քըցըմ)

- «Վրիժառության» արտահայտում տվյալ գրառման հեղինակի հետ անհամաձայնություն արտահայտող մարդու նկատմամբ (այնպես, ինչպես շարքային ու խելքը շատ բանից չհասնող օբիժնիկն է վարվում)

- Հոսանքին կուլ գնալը, երբ տվյալ գրառմանը «շնորհակալություն» են հայտնել բազմաթիվ մարդիկ( այնպես, ինչպես Տրիբունի պատմած անեկդոտի մեջի էշը, որ սահմանը հիմարի պես խախտում էր միայն այն պատճառով, որ բիզնես անող ձին ու կովը խախտում են՝ առաջնորդվելով «դե, սաղ փախան, ես էլ փախա» սկզբունքով)

Ինչ արած: Բուժել է պետք:

Հ.Գ. Գրառմանը «շնորհակալություն» հայտնելը չի խրախուսվում:

ars83
12.05.2009, 23:47
Մի քանի օր առաջ SMS ստացա։ Անծանոթ համար էր. խնդրում էին 200 դրամ փոխանցել։ Փոխանցեցի։ Հետո ևս մի SMS եկավ՝ նույն խնդրանքով։ Դա էլ փոխանցեցի։ Պատասխան SMS–ում շնորհակալություն էին հայտնում և ասում, որ ետ կփոխանցեն գումարը՝ հեռախոսահաշվի վերալիցքավորումից հետո։ Գործընկերս իմացավ այդ խնդրանքների մասին, ասաց, որ իզուր եմ պատասխանել և գումար փոխանցել, խաբեություն է։ Ես կարծում էի, որ այդպես չէ (անգամ եթե այդպես լիներ, մարդ է, էլի, կարող է՝ շտապ պետք էր մեկի հետ խոսել, իսկ դրամը պակասել է)։ Հաջորդ օրը նույն համարից մի աղջիկ զանգահարեց հարցնելու՝ արդյո՞ք ես գումար եմ փոխանցել։ Դրական պատասխան ստանալով՝ շատ զարմացավ և հարցրեց, թե ինչու եմ փոխանցել այդ գումարը։ Պատմեցի, որ SMS էր եկել՝ խնդրանքով։ «Բայց ինչ խնդրանք էլ ստանայիք, չպետք է փոխանցեիք»,– կարծիք հայտնեց անծանոթուհին։ Հետո բացատրեց, որ իր բջջայինը մորաքրոջ աղջկա մոտ էր մնացել, որն էլ, հավանաբար, ուղարկլ էր այդ SMS–ները (հետո էլի մի 3-4 հատ նույն բովանդակության հաղորդագրություն ստացա, բայց ոչինչ չուղարկեցի)։ Ասացի՝ խնդիր չկա, ու դրանով մեր խոսակցությունն ավարտվեց։ Չէի ակնկալում, որ հաղորդագրություններ ուղարկողը կպահի խոստումը, բայց այսօր SMS ստացա, որը հայտնում էր, որ այդ համարից 400 դրամի փոխանցում է կատարվել հեռախոսահաշվիս։
Հետո էլ ասում են՝ մարդկությունն ու ազնվությունը վերացել է։
Ափսոս, որ հաճախ թույլ ես տալիս կասկած մտնի մեջդ։

Ռուֆուս
15.05.2009, 15:26
Հին թշնամանք

Երբևէ պատահե՞լ է, որ ինչ-որ մեկին ատես ամբողջ սրտով ու հոգով ու քո մոտ էնպիսի տպավորություն լինի, որ ավելի լավ ա մեռնես, քան մի կողմ դնես քո ատելությունն ու թշնամանքը ու հաշտվես նրա հետ:

Իմ հետ կատարվել է նման բան, պարզապես կարող եմ ասել, որ հայտնվել էի սխալ ժամանակ սխալ տեղում, դրա հետևանքով ընկել էի լիքը անախորժությունների հետ: Բարեբախտաբար կարողացա առանց լուրջ վնասների (բարոյականը չհաշված) այդ դժվարին իրավիճակից դուրս գալ, բայց մեր փոխադարձ ատելությունը այնքան մեծ էր, որ երդվեցի, որ եթե այդ աղջկան երբևէ փողոցում տեսնեմ, կթքեմ երեսին ու կանցնեմ:

4 տարի է անցել այդ աղջկան վերջին անգամ տեսնելուց հետո: Այսօր գնացել էի բանկ, ինձ սպասարկող աղջկա դեմքը ծանոթ թվաց, բայց չկարողացա մտաբերել, թե ով է, փոխարենը ինքը ինձ ճանաչեց ու ժպտաց: Ինքն էր: Ես էլ իրեն ժպտացի, մի փոքր խոսեցինք, իրարով հետաքրքվեցինք: Զգացի, որ հին ատելությունից մեջս ոչ մի բան չի մնացել, մի պահ նույնիսկ վատ զգացի անցյալի համար: Կարծես թե իր մոտ էլ էր նույնը:

Երբ դուրս եկա բանկից էնքան թեթև էի ինձ զգում, ոնց որ ուսերիցս մի ծանր բեռ ընկած լիներ: Վերջիվերջո կյանքը լավ բան է, մի օր կռվում ես, հաջորդ օրը հաշտվում :)

Katka
16.05.2009, 10:30
ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԱԿՈՒՄԲԸ՝akumb.am-ը:

Ինչքան փորձեցի ռադս քաշել, էլի հենց նստում եմ էս անտեր համակարգչի դիմաց, նորից ու նորից akumb.am: Եվ ինչի ինձ ասացին այս կայքի մասին: Այ մարդ, ակումբամոլ եմ դարձել::blin

Սլիմ
16.05.2009, 10:58
Երևի սկզբում հեշտ էր մտածելը որ գնալու ես, շատ հանգիստ էի վերաբերվում էտ մտքին, իմ համար տարբերություն չկար կլինես թե չէ, բայց հիմա սիրտս կանգնումա, ուզում եմ մեռնել, կես տարվա մեջ ոնց կապվեցի քեզ, հիմա ոնց որ իմի մասը լինես, ու զարմանում եմ թե ոնց դու կարաս կապված չլինես: Ինչքան հանգիստ ու մեծ ցանկությամբ ես ասում գնալուդ մասին: Կգնաս ու կմոռանաս ինձ, կմոռանաս որ սիրել եմ, կմոռանաս էն բոլոր անիմաստ բաները որ իրար հետ էինք անում, կմոռանաս մոր ապրած կես տարին: Լավ բա ես , ես ոնց մոռանամ?...

John
16.05.2009, 11:46
Կան օրեր, երբ բոլոր աղջիկները գեղեցկուհի են երևում աչքիս . . . Այդ օրերին իմ մեջ հազիվ եմ խեղդում ' բոլորիդ սիրում եմ ' գոռալու ցանկությունը . . . Վերջերս հաճախ են նման օրեր պատահում . . . Այսօր էլ արդ օրերից է :-) պատճառը երևի մեջս կուտակված անսահման սերն է, որը կամ նվիրելու եմ աշխարհի ամենաերջանիկը դառնալուն ' դատապարտված ' աղջկան, կամ էլ տենց էլ չեմ հանդիպի էդ աղջկան ու մի օր էլ սիրտ ս կպայթի ներքին ճնշումից . . .

ars83
16.05.2009, 15:03
:o Le Monde-ում աչքովս ընկավ Եվրատեսիլի մասին հոդված: Պարզվում է՝ այդ միջոցառման կազմակերպման վրա 30 մլն եվրո է ծախսվել, որից 22 մլն հատկացրել է ՌԴ կառավարությունը: Տնտեսական ճգնաժամի պայմաններում, 30 մլն եվրո՝ մի շոուի համար: Ասում են Հին Հռոմում կարգախոս կար՝ հաց և զվարճանքներ/հետաքրքիր տեսարաններ (хлеба и зрелищ): Շատ հեռու չենք գնացել, փաստորեն: Ինչպիսի հիմարություն :(

Իսկ ես իմ համակարգչի աշխատանքային սեղանին կարմիր գլխով սնկի նկար եմ տեղադրել: Ոչ մարդածին, ոչ 30 միլիոնանոց, ոչ անտաղանդ. ձրի, հանճարեղ: Փոքր, սպիտակ ոտքով ու կարմիր գլխով սունկ՝ կանաչ խոտերի մեջ:

Եվրատեսիլը չեմ դիտում:

Վիշապ
17.05.2009, 20:58
Նախանձ… այնպիսի արատավոր մի երևույթ ինչպիսին վերջինս է, այսօր բույն է դրել մեջս։ Ու կռծում է ներսից, մաղձը դուրս է եկել պայքարի, սակայն «առաջ Հայաստան» գոռալով գյոլ է տալիս ներսումս, կուտակվում և թվում է թե միակ ճանապարհը այդ մաղձից ազատվելու՝ մարմնիս վրա մի բիզ խրելն է, այլընտրանք չկա։ Նախանձում եմ չինացիներին։ Այն աստիճան եմ նախանձում, որ ուզում եմ չինացի լինել։ Մինչև ծնկները մերկ ոտքերով ջրային ակոսներում վարել ու տնկել բաղձալի բրինձը։ Արևածագից մինչև խորը մայրամուտ տքնել, հետո թուլացած գնալ ու ծալապատիկ վեր ընկնել ու փայտիկներով վայելել կրկին այդ բաղձալի բրինձը։ Փոխարենը ազատվել հիմար հարցերից, անորոշությունից, ճոռոմաբանությունից… ջհանդամ թե առջևիս ատամները ծուռումուռ ու ցցված չեն լինի, աչքերս էլ նեղ՝ առանց թարթիչների։ Փոխարենը ինձ կզգամ հզոր երկրի մի մասնիկ ու կերջանկանամ այն մտքից, որ էլի մի քանի տասնյակ կամ հարյուրավոր շեղաչքներ վայելում են իմ չարչարանքից ծնված բաղձալի բրինձը։ Ու Հիմալայների վրա կուտակված բամբակի նման ամպերի միջից մայրամուտը այնքան քաղցր կթվա, այնքան հարազատ, ձգող, որ ակամայից կարբենամ կյանքի իմաստալից հնչյուններից ու գույներից։ Իսկ այս հոգևոր բանտի ճաղապատ լուսամուտից մայրամուտը չի երևում… խեղդվում եմ հորիզոնի բացակայությունից։ Նախանձ, ես քո ստեղծողը…

Janita Hero
18.05.2009, 23:01
Էս Երևանում օրը ցերեկով, մոմն էլ ձեռքիդ, որակով ապրանք ման գաս չես գտնի... սա էլ արդեն որերորդ անգամն ա իմ արևին ՖԻՌՄԱ խանութից հագուստ եմ գնում ու աղբ ա դուրս գալիս: Ընկերներցս մեկն եկել ա Եվրոպայից, ասում ա հարցրի ասեցի ուր գնամ շոփինգի, ասեցին դիս իզ դը սթռիթ ֆօռ դը պուըռիստ փիփլ ընդ դիս իզ դը սթռիթ ֆօռ դը ռիչիստ փիփլ, ու ցավն էն ա որ, մեկ էլ գնում տեսնում ա, որ առաջին նշված փողոցի վրա են գտնվում երևանում առաջնակարգ հագուստի սրահի կոչում ստացած այնպիսի զիլ ապրանքանիշեր, ինչպիսիք են նաֆնաֆը, մեքսը, զառան, կամ հենց ինքը մանգոն..., էլ խոսք չի կարող գնալ տեռանովա կամ այդ դասի այլ հագուստի ապրանքանիշի մասին: ու էտքանից հետո դե արի ու էս քաղաքից /երկրից/ որակով ապրանք պահանջի: Իրանց ճ կարգի հագուստը բերում են մեր մոտ թանկ բրենդի տակ նաղդում մարդկանց վրա...

հ.գ. ես ընդվզեցի ընկերոջս ասածին մեկնաբանելով ետ քաղաքցու ասածն այնպես որ դե իրենց եկամուտներն անհամեմատ բարձր են մերից, դրա համար էլ դա ամենաաղքատների թողոցն ա, ինքն էլ ասաց որ ոչ, նրանց մոտ սովորական գները մեր զեղջված գներն են ու մատչելի ամենքին...

Էհ ինչ ասեմ, մնում ա մամայիս կարի մեքենան գործի գցեմ ու ուզածս հագուստը գոնե իմ ձեռքով կարեմ, գոնե կիմանամ իմ կարածի ՈՐԱԿՆ Ա, ոչ թե ուրիշի անորակն ա....

Երկնային
19.05.2009, 02:40
Մոտս տարօրինակ պրոցեսներ են տեղի ունենում :blin ամբողջ օրն ուզում եմ դաս անեմ, սենց մտածում եմ՝ ի՞նչ դաս անեմ, մի երկու քսերոսքս աչքովս ընկնում, ուզում եմ կարդալ… :} ինետից պատմվածքներ սկսեցի կարդալ ճարահատյալ…

մարդ էլ չորս տարի սպասի, թե երբ ա ավարտելու, վերջին պետականից հետո նստի մտածի, թե ինչ անի, որ դաս անի :' չէ, ես հաստատ «բրյուսովյան սինդրոմ»-ով եմ տառապում… դաաա՜ս եմ ուզում անեմ, ո՞վ ա ուզում իրա տեղը անեմ: я в полной боевой готовности :D

Jarre
20.05.2009, 17:26
Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ անդադար մտածում եմ ազատության մասին։ Ի՞նչ է ազատությունը, արդյո՞ք ես ազատ եմ։ Օրինակ. ամեն օր պիտի կատարեմ աշխատանքիս հետ կապված ստանդարտ գործեր, պիտի ենթարկվեմ վերադասիս հրահանգներին, պիտի պատասխանեմ բազմաթիվ հեռախոսազանգերի և նամակների, պիտի ներկա գտնվեմ պաշտոնական ճաշկերույթների, ուր ինձ պետք է պահեմ նախօրոք գրված սցենարի համապատասխան՝ ռոբոտի նման ասելով և անելով ստանդարտ դարձած բաներ։ Այս ամենից բացի՝ անկախ իմ կամքից ենթարկվում եմ ֆիզիկա–կենսաբանական ամենատարբեր օրենքներին, կատարում եմ մարմնիս բոլոր «ցանկություններն» ու «հրամանները», որոնք ոչ միշտ են, որ առաջանում են ամենահարմար իրավիճակներում և ամենահարմար վայրերում (օրինակ երկու օր առաջ դասական երաժշտության համերգի ժամանակ, երբ կատարումը հասավ իր կուլմինացիային և անմիջապես վրա հասավ մի քանի վայրկյանանոց դադարը՝ կներեք մանրամասների համար, ստամոքսս սկսեց իր ամենազանազան ձայների սիմֆոնիան, և այդ ժամանակ դիմացս նստած կինը շուռ եկավ ու թարս–թարս վրաս նայեց, կարծես թե ես էի հատուկ առաջացրել այդ ձայները :oy )։ Ենթարկվում եմ մտքիս ցանկություններին, որոնցից մի քանիսը ես համարում են վնասակար սովորություններ, բայց հակառակ իմ կամքին անում եմ։ Մինչև գիշերվա հազարը սովորությանս համաձայն կարդում եմ իմ սիրած գրքերը, չնայած հոգնած մեռնում եմ ու առավոտը շուտ պիտի արթնանամ։ Նստում եմ համակարգչի դիմաց, որ գործերս անեմ, բայց ուղեղս չի կենտրոնանում, մտածում եմ. «լավ ոչինչ, գործերս հետո կանեմ, հիմա մտնեմ Ակումբ մի քիչ շփվեմ իմ սիրած մարդկանց հետ», բայց հենց ուզում եմ գրառումներ անել, ուղեղս լիքը Error–ներա տալիս։ Փաստորեն ես անում եմ ոչ թե այն ինչ ուզում եմ, այլ ինչ թելադրում են ամենատարբեր երևույթներն ու հանգամանքները... Հետո էլ մեծ–մեծ խոսում եմ, թե իբր ես ազատ մարդ եմ... ;)

unknown
21.05.2009, 20:20
Ժպիտ եմ ուզում:(Ուզում եմ ժպտամ,բայց վերջերս ժպիտներս մի տեսակ անորակ են ու ոչ իսկական:(Ի՞նչիա սենց:thinkԱռաջ ես բոլորին վարակում էի իմ ժպիտներով,հիմա...ուզում եմ նորից սիրուն ու անկեղծ ժպիտ ունենամ:(

Երկնային
21.05.2009, 21:08
Էսօր ընկերուհիս դասարանցուս մամային հանդիպեց երթուղայինում… խոսակցությունը շատ հետաքրքիր ծավալվեց :'


- Էհ, տղուս հեսա բանակ են տանելու… սաղ ընկերուհի ունեցան, իսկ ինքը չէ
- աա, պարզ ա…
- չնայած ինչի՞ չէ որ, ինքն էլ կունենար, եթե էն Արուսիկը տղուս սիրտը չկոտրեր :angry

:o
Դե հա, եթե ես երրորդ դասարանում իրա տղուն "հա" ասեի, ոչ բանակի տարիքը կգար, ոչ էլ անընկերուհի կմնար… :)) այ մարդ, գնացեք թուղթ ու գիր արեք, ես էլ ձեզնից պրծնեմ, դուք էլ ինձնից, ոչ մեկն էլ կոտրված սրտիվ չի մնա…

Kuk
21.05.2009, 23:15
Էս թեմայի մասին միշտ մոռանում եմ:( Էս տերը մեռած գիտությունը ինչ ասես կհորինի, էս վերջերս էլ՝ բլոգ:' Է՜ս ինչ թազա թիթիզություն ա, թողեք մեր անկապ օրագրում արտահայտվենք, էլի, վը՜յ: Հա, արդեն թեմայից շեղվեցի, հեսա կարողա սկսեմ ուրիշ բաներ խոսալ ու մոռանամ, թե ինչի եմ եկել ստեղ: Էս քանի օր ա նյարդերս տեղի են տալիս: Չէ, մինչ էդ էլի են տեղի տվել, թեկուզ հենց էս նույն հարցով, բայց էս քանի օր ա ինչ-որ ակտիվացել ա էդ պռոցեսը: Էս անասուն (թող ինձ ներեն այս կինոյի/կինոների երկրպագուները, բոլոր նրանք, ովքեր գիշերները չեն քնում, մտածում են՝ ով ա Ռուդոլֆը) «կինոները» արդեն ուտում են մարդկանց ճաշակը, քայքայում են մարդկանց ուղեղները, մարդիկ էսքան դարդուցավ թողած՝ մտածում են՝ ով ա Ռուդոլֆը: Էս անունը վերջերս թերթերից մեկում կարդացի, ու զարմանալին որն ա, որ կարդացել եմ քաղաքական հոդվածում:o Այ քեզ խայտառակությո՜ւն, այ քեզ դատարկությո՜ւն, ասեք՝ էլ ի՞նչ ասեմ, սենց բառերն էնքան շատ են, որ կհամապատասխանեն էս դեպքին: Ամեն կերպ խուսափել եմ էդ անասուն (երկրպագուներին ու անքուն գիշերներ անցկացնողների ներողամտությունը հայցում եմ կրկին անգամ) «կինոների» վրա ժամանակ ու նյարդեր վատնելուց, բայց մի՞թե դա հնարավոր չի, մի՞թե ամեն կերպ պետքա դա խցկվի անմեղ անձիս անարատ գլխում:( Կամա թե ակամա էդ «կինոյից» ինչ որ անուններ եմ սովորել, թե որտեղից՝ ես էլ չգիտեմ: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, առանց չափազանցնելու՝ մեկ րոպե չեմ նայել էդ անվերջանալի տաղտկալի կադրերի շարանը: Հովո, Ռուդոլֆ.. Այ քեզ անմեղ հեռուստադիտող: Լավ, էս սաղ մի կողմ, էս չի, որ ինձ ստիպել ա ստեղ էս թեմայով ծավալվել, ավելի շատ նյարդերս ինչ-որ անհասկանալի շարժումներ են անում, երբ ինչ որ մեկը մի բառ ա ասում, մարդիկ հրճվում են, սատկում են ծիծաղալու անհագ ցանկությունից, մտածում ես՝ մի՞թե ես հումորից էս կարգի հեռու մարդ եմ, որ էս արտահայտությունն ինձ ոչինչ չասեց, մի քանի վայրկյան խրվում ես բարդույթներիդ մեջ, հետո պարզվում ա, որ բարդույթ չունես, հարցնում ես.
-Էդ ինչի՞ վրա եք տենց ձեզ կոտորելով հռհռում:
-Աաաա:D Երեկվա որոգայթը չես տեսել աչքիս:D Լսի պատմեմ..
-Պարզ ա, չեմ ուզում, մի պատմի, թքած ունեմ որոգայթիդ վրա:
Ես չեմ նախանձում էդ մարդկանց, որ իրանք էդ պահին ծիծաղեցին էդ անտակտ ու գռեհիկ, անմակարդակ արտահայտության վրա, դրանով իսկ երկարացրին իրենց կյանքը: Թող շարունակեն երկարացնել իրենց կյանքն այդ ճանապարհով, ես իմը կարող եմ այդ մեթոդով երկարացնել, միայն թե ոչ որոգայթավերվարածանման էժանությունների օգնությամբ, այլ, օրինակի համար՝ այս (http://www.akumb.am/showthread.php?t=31377) թեմայում գրված արտահայտությունների օգնությամբ: Հուսով եմ՝ գոնե ակումբում նմանատիպ թեմաները կշարունակեն մնալ այսպիսին և երբևէ չեն վերածվի նման քուչաբազառային գռեհկությունների շտեմարանի: Ու խիստ կասկածում եմ, որ այդպիսի անորակ ու էժան արտահայտություններով հրճվողներն իվիճակի են հասկանալ նման հաճելի հումորը:
Էս թեմայում հաճելի էր, բայց գնացի, էլի կգամ, երևի:)

Ribelle
23.05.2009, 04:49
Փոխանակ մեծանամ փոքրանում եմ:' Նույնիսկ խնդիրներս են դեռահասներին բնորոշ:( Վաղը համալսարան ընդունելության քննության եմ, Աստված ջան բա որ չընդունվեմ:thisդեմքս էլ նենց ա դուրս տվել:( ոնց որ տասնհինգ տարեկան լինեմ:blin
Սենց որ շարունակվի ամեն տարի ծնունդիս մի ավելի քիչ թվով մոմ եմ փչելու:D
Ինչքան հարաբերական ա տարիքը:o

Ֆրեյա
23.05.2009, 09:40
Երեկ միանգամից այնքան վատ զգացի...
Քիչ էր մնում թողնեի, որ արցունքներս հոսեին :oy
Ու միանգամից ինձ հավաքեցի."Էս ինչ օրի եմ հասել: Արդեն օտար մարդկանց մոտ ինքս ինձ այն վիճակի եմ հասցնում իմ անիմաստ մտորումներով, որ կարող եմ լացել":

Ինչ ահավոր է հայտնվել մարդկանց մեջ, ում հայացքները ու հետաքրքրությունները տարբերվում են քոնից 180 աստիճան: Ու միանգամից այն աստիճան մենակ ես զգում քեզ, որ ուզում ես ոռնալ, ուզում ես գոնե մի հարազատ դեմք տեսնել:

Կյանքը փոխվում է, գնում է իր հունով, գնում է իր ուզած, իր գծած ճանապարհով, իր ուզած հետագիծն է թողնում, իսկ ես միայն ստիպված եմ հարմարվել դրան ու հետևել, թե է'լ ինչ կայֆեր կանի գլխիս:

Երբեք չեմ կարողացել ազդել ոչ մի իրադարձության վրա, ոչ մի հանգամանքի: Երբեք չեմ կարողացել ոչինչ ուղղել: Չեմ կարողացել իմ ուզածով դասավորել իրադարձությունները, անզոր եմ :cry Օգնեք...

Ես եմ հարմարվել հանգամանքներին, ոչ թե հանգամանքներն եմ հարմարեցրել ինձ:

Եւ դե շարունակում եմ այդպիսին լինել:

Մի քանի օր առաջ, երբ դուրս եկա շենքից, անձրև էր կաթկթում, իսկ հետո` ուժեղացավ: Ես քայլում էի անձրևի տակով ու ինքս ինձ համոզում, որ ցուրտ չէ, որ բան չկա, ընդամենը երկու քայլ` եւ ես տեղ կհասնեմ: Հետո` մտածում էի` ինչ հավես է անձրևի տակ քայլելը: Վերջին բառերը մտածելուց արդեն մարմինս սարսռում էր ցրտից, իսկ ջուրը երեսիս ու աչքերիս էր խփում: Երբ տուն հասա, ջուրը վրայիցս չռում էր:

Բայց այդ իրավիճակը այնքան սովորական էր ինձ համար: Ինչպես միշտ, հարմարվում եմ, անտեսում եմ ակնհայտը, անտեսում եմ բացասականը ու ինքս ինձ հավատացնում, որ ինչ որ լինում է, լավ է լինում:

Այնքան զվարճալի է հետևել կյանքի ղժժերին: Երբ համեմատում ես երկու ստատիկ կետ` երեկ ու այսօր: Երեկ ունեիր երազանքներ, պլաններ ու մեծ սպասումներ: Այսօր` երազանքներ, պլաններ ու մեծ սպասումներ` բոլորը փշրված ու ջախջախված:

Երբեմն հայտնվում ես նույն տեղը, նույն իրավիճակում, բայց արդեն ուրիշ ժամանականեր են, ուրիշ մարդիկ են քեզ շրջապատում ու ակամայից հիշում ես "երեկը", հիշում ես երազանքներդ, պլաններդ ու սպասումներդ ու նորից հասկանում ես, որ քեզ մի լավ արել է... կյանքը....

Ինչպես փոխել... ինչպես ազդել...

Երբեք չեմ կարողացել: Չգիտեմ` կսովորեմ մի օր, թե ոչ: Երևի` չէ:

Ինչ էլ անեմ, միայն փչացնելու եմ ամեն ինչ...

Rammer
23.05.2009, 09:53
Սրճարանում ընկերոջս հետ նստած ենք: Մատուցողը մոտեցավ, որ մոխրամանը փոխի: Մենք չենք ծխում ու մոխրամանաը համարյա միշտ մաքուր էր, բայց մատուցողը ամեն 15 րոպեն մեկ գալիս էր փոխում էր: Երևի ինչ որ ֆոբիա ուներ այդ երիտասարդը...
Ընկերս հարցրեց.
-Ինչ հանքային ջուր ունեք?
-Բոլորից էլ ունենք....
-Բոլոիրց? Բջնի ունեք?
-Այո...
Այդ "այոն" ուղղակի երկուսիս էլ թեթև կվալդեց...Առանց աջ ու ձախ նայելու, առանց կտրուկ գործողությունների կիսագոռալեվ ասեցինք.
-Բեր!
Մատոցողի հայացքը այդ ժամանակ մոտավորապես արտահայտում էր "Ես գեղցիկ ով են..."
Մի խոսքով, բերեց Բջնին...Բայց շատ անծանոթ շիշ էր` ապակուց, ձևավոր ու վրան ռուսերեն տառերով է գրված: Լավ արդեն պարզ էր...Ընկերս հարցնում է.
-Ապեր էս Գռզոենց Բջնին ա?
-Հա.
-Հաստատ?-ու ընկերս կարդում ա շշի վրայի մանր գրվածները:
Մի քանի վարկյան լռություն տիրեց, ու էս մատուցողը չդիմացավ...
-Ապեր դե ինչ ես ման գալիս էտ շշի վրա: Վրեն "Գռզո"գրած չի...:D:D:D
Բայց իրոք իսկական Բջնի էր...Դե ջիջոլ: Կաֆեի անունը չեմ ասի...:P

Սլիմ
23.05.2009, 14:09
Անցած օրը ընկերոջս հետ գնացել էի գազանանոց, դրանից առաջ բավականին լուրջ կռվել էինք... պատճառը իմ "անտեղի" խանդն էր:( Գազանանոցում շատ լուռ ու հանգիստ քայլում էինք, խոսում էինք ամեն ինչից ու ոչինչից, բայց հարցերը ուղեղումս քանի գնում զարգանում ու շատանում էին: Մեկ էլ արջի վանդակի մոտով էինք անցնում, ընկերս թե
- Ինչ լավ քոթոթներ են, ինչ ես մտածում փողով կթողեն որ սիրեմ
Ես էլ , որ արդեն պատրաստ էի պայթելու, էլ չհամբորոցի ու չգիտեմ ինչու դուրս թռավ
-Էտ էլ հո պ**անկա չի որ փողով սիրես
Ընկերս շշմած նայեց իսկ ես էլ ծիծաղս չկարողացա զսպել: Լավ կռվեցինք, բայց դե սխալ բա չէի ասել:(

Ձայնալար
23.05.2009, 15:05
Ջեթրոյի համերգից հետո մտածում եմ, ինչքան մեծ զիջումների ենք գնում, եվրատեսիլի այս կամ այն երգը հավանելու համար՝ զիբիլի մեջ քուջուջ անելու պես մի բան ա: Երևի բոլորն էլ վատն են, բոլորն էլ լսելուց հետո մեջդ մի բան կիսատ ա մնում, եթե իհարկե մեջդ մի բան կարում ա փոխվի, ու ընդհանրապես ինչքան զիբիլ ա մեր ականջներից ներս լցվում օրվա ընթացքում՝ մթնոլորտի ֆիզիկական աղտոտվածություն ա կոչվում դա բնապահպանների լեզվով: Հա, հա, էդ աղմուկն էլ ա համարվում մթնոլորտի աղտոտվածություն, ուղղակի դրա մասին քիչ են խոսում, երևի էն պատճառով, որ ազդում ա միայն մարդու առողջության վրա՝ օզոնային շերտին, գետերի ջրերին բանին վնաս չի: Ուշադրություն դարձրե՞լ եք ինչքան ավելորդ ձայներ ենք լսում, օրինակ հենց հիմա համակարգչիս օդափոխիչը թվում է թե անձայն խշշում է, իսկ փողոցու՞մ, էդ ավտոների ձայները, մարդկանց ձայները, երաժշտություն, եսիմ ինչ զիբիլ, էդ ամբողջ աղբը լցվում ա մեր ականջներից ներս, ոնց էլ չենք գժվում, չնայած ո՞վ ասեց չենք գշվում, հլը գնացեք մի շաբաթ անտառում ապրեք, տեսեք չգիժը ոնց ա լինում, քաղաքում բոլորն էլ գիժ են, բա գիտեք դիլիջանցիները, կամ լոռեցիները ինչի՞ են մեզանից ավելի բարի ու ավելի հանգիստ… էսօր մոտս զառանցախառը տրամադրություն ա, աշխատանքի չեմ, ռոբոտային վիճակից դուրս եմ եկել, մտածում եմ ուժերիս ներածի չափով՝ ոչ թե մտածում եմ էն անտեր տրանզիստորների, այլ մարդկանց, բնության, իմ մտքերի մասին: Հետո ասում են ինչի չես նկարում, է որ թողեք երեք օր սենց հոգեվիճակում կնկարեմ, թե չէ ամբողջ օրը աղմուկի մեջ աղմուկի մեջ նստած քիմիական արտաներումներ շնչելով ու տրանզիստր տշելով ո՞նց նկարեմ: Հա, մոռացա ասեմ, ես դեպրեսված չեմ, ուղակի գրելս եկավ, հիմա կտեղադրեմ անկապ օրագրում, չնայած սկսել էի գրել եվրատեսիլի թեմայում :D

Վիշապ
24.05.2009, 18:47
Սկզբից բլոգում գրեցի, սակայն մտածեցի ես ու՜ր, բլոգերն… բլոգիստը… բլոգողը… մի խոսքով։ Ասում են վատ երազը ջրին ես պատմում ու տանում է։ Մտածում եմ, ինտերնետն էլ ջրի պես մի բան է, գրառում ես կատարում ու տանու՜մ է… Իսկ բլոգը ոնց որ անձնական օրագիր, մեկ ու մեջ կարող ես թերթել ու տարվել անիմաստ հիշողություններով։ Չէ, լավ է անկապ օրագիր, քան թե անձնական օրագիր։ Գրեմ այստեղ մղձավանջս թող տանի.
Թակում են դուռս։ Բացում եմ ու ներս են խուժում զինված, անդեմ կերպարանքներ, թևերս ոլորելով շատ արագ տանում հասցնում են մի տձև շինություն, խցկում են դատարկ պատերով մի սենյակ, որտեղ մի մաշված դեղին սեղանի մոտ նստած է Դրվածքը։ Ինձ շպրտում են աթոռին՝ Դրվածքի դիմաց։ Դրվածքը աչքերը հառում է վրաս.
– Երիտասարդ, ուրեմն հարցերիս խելոք պատասխանում ես, ու քեզ բաց ենք թողնում, չէ՝ վերջդ լավ չի լինելու։
– Ես ձերբակալվա՞ծ եմ։
– Ոչ, քեզ հրավիրել ենք հարցազրույցի։
– Ոչ, ինձ բերման եք ենթարկել։
– Դու երևի լավ չես պատկերացնում…
Գլխով է անում իմ ետևում ինչ–որ մի օբյեկտի ու ակնթարթորեն կծկվում եմ ցավից…
– Քեզ հրավիրել ենք հարցազրույցի երիտասարդ, խելոք պատասխանում ես հարցերին։
– Ես փաստաբանի իրավունք ունեմ։
– Ես փաստաբան եմ, ինձ կդիմես։
– Դիմում եմ՝ ինձ բռնի ուժով քարշ են տվել այստեղ, ու ստիպում են հարցերին պատասխանել, օգնեք ինձ։
– Հաաաա, իսկ ի՞նչն է քեզ խանգարում պատասխանել։
– Հարցեր տվողի ռոժը դուրս չի գալիս։
– Հումորով տղա ես երևում։ Հիմա ասա տեսնեմ, թե ո՞վ է կանգնած թիկունքիդ, որ մտնում ես ինտերնետում պռովակացիոն կոչեր ես անում։
– Ի՞նչ պռովակացիոն կոչեր։
Դարակից հանում է մի հաստ կապոց գրոտած թղթեր ու դնում դիմացս։ Նայում եմ մշուշոտ հայացքով, առաջին թղթի վրա գրված է՝ «լոմը էականորեն տարբերվում է քլունգից իր էֆֆեկտիվությամբ, լոմի շարժումը կատարվում է ուղիղ գծով և հարվածի ողջ էներգիան սպառվում է թիրախի վրա, մինչդեռ քլունգի էներգիայի մի զգալի մասը ծախսվում է կենտրոնախույս ուժը հավասարակշռելու վրա՝ շարժման կորագծի պատճառով»։ Տակը դրված է ստորագրությունս։
– Բայց սա ճշմարտություն է։
– Ի՞նչ…
Դրվածքը կատաղությունից կարմրած դեմքով մոտենում է դեմքիս, բռնում է ականջս։
– Ուրեմն տղա ջան, այ էս խոսքերիդ համար ես ընենց կանեմ, որ քո ջահել կյանքը հարամ կլինի, հասկացա՞ր։ Ո՞վ է քեզ նման բան հուշել։
Կծկվում եմ ականջիս ցավից ու ակամայից հարվածում Դրվածքի դեմքին, հարվածս կորագծի պատճառով թույլ է ստացվում, իսկ անդեմ կերպարանքները ձեռքերս ոլորելով ինձ քցում են գետնին…
Ուշքի եմ գալիս անկշռելիության մեջ, զգում եմ, որ գահավիժում եմ մի սարսափելի արագությամբ ու այդ պահին հանկարծ գիտակցում, որ անկումս եթե կորագծով լիներ, գուցե վայրէջքս մի փոքր մեղմ լիներ ու…

unknown
24.05.2009, 19:12
Ամեն անգամ նույն սխալներն եմ անում ... Արդեն հոգնել եմ նույն բաներից,նույն տառապանքներից,նույն իմաստն ունեցող սիրուցս ... Վերջերս ինձ թվում էր թե ես շատ երջանիկ եմ ու ել չէի լացում,ել առաջվա նման սենտիմենտալ չեի ... Եսօր նորից տխրեցի ու լացեցի ... Բայց ինչի ու նորից նույն պատմությունը ... Նույն իմաստը,միայն մարդիկ են տարբեր ... Տեսնես երբ եմ մեծանալու,միգուցե ետ ժամանակ խելքս գլուխս հավաքեմ ...

Աբելյան
25.05.2009, 00:42
Մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն... Ու ես նորից հին հիշողությունների վրա եմ ծռվում: Հին ձայները, էն հին երգերը, էն, ինչը մի ժամանակ էդքան սովորական էր, էդ ամեն ինչը նորից ինձ էն հին վախտերին ա մտովի բերում: Ու էլի անհաջող երազ: Յըխք, էլի դու՞... Ու էլի երազախաբություն: Բա էլ ուրիշ ի՞նչ: Չնայած, արդեն երազներումս էլ ինձ չես խաբում:

Երկնային
25.05.2009, 01:34
Մետրոյից դուրս եկա, սկսեց անձրև մաղել… ծաղիկներ էին վաճառում, ծաղիկների հոտը խառնվել էր անձրևի հոտին… :love մեկ էլ էդ բուրմունքը քանի՜ տարի առաջ էի զգացել :) որ եկա, ու միանգամից ուզեցի պատմել «վիրտուալ հոգեբանիս»… ամենայն մանրամասնությամբ պատմում էի, թե ինչ հոտ ուներ էդ վայրկյանը… ու մի պահ գրեց. «Բայց դու լավն ես, էս աշխարհը քո համար չի :)…»

Էսօր նույն հոտն էր, մի պահ նույնիսկ կանգ առա, ուզում էի մի քիչ երկար տևի էդ զգացողությունը… ու անձրևը… իսկ ես իրենից չէի վախենում, որ մազերս էլի ալիքներ կդառնան, կամ որ կմրսեմ, կհիվանդանամ… հետո հիշեցի էն մյուսին, որ սովորացրեց անձրև սիրել… :) սիրու՜մ եմ անձրև, մոխրագույն աչքեր ունի :love

էսօր մեկն ասաց. «Բարության ու սիրունության մրցույթում կհաղթես :)…» Մարդ, որ կարելի է ասել ընդհանրապես չի ճանաչում ինձ, տեսնես ինչի՞ց եզրակացրեց…

Ես ձմեռ չեմ սիրել երբեք, միայն մի օր եմ սիրում ձմռանից… նույնիսկ չեմ հիշում որ ամիսն էր… էլի անքնություն էր, ականջակալներն ականջիս լսում էի Norah Jones "Come away with me..." :love ու նայում էի պատուհանից դուրս, փաթիլ-փաթիլ… սիրուն էր… հետո լուսացավ ու կյանքիս տեսաց ամենավառ ու պայծառ, պարզ օրն էր :)

Չգիտեմ ինչու եմ էս ամեն ինչը հիշում… երևի մի քիչ էլ եմ ուզում… մի քիչ անձրև, մի քիչ ծաղիկների բույր, մի քիչ Նորա Ջոնս ու… երազանք…

Come away with me
And I'll never stop loving you

And I want to wake up with the rain
Falling on a tin roof
While I'm safe there in your arms
So all I ask is for you
To come away with me in the night

Come away with me

Հ.Գ. գիտե՞ս, իսկ էս աշխարհն ինձ համար ա, թե չէ չէի լինի այստեղ… :)

Ներսես_AM
25.05.2009, 10:03
Չե՞ք հոգնում ամեն փոքր ժամանկվա նկարի տակ գրելուց «հեչ չես փոխվել»ատիպ մի բան: Բայց ինչի պիտի փոխվի նույն մարդնա չէ՞: Ախր աչքերի արտահայտությունը, միմիկան, հայացքը էն եզակի բաներից են, որ տարիների ընթացքում չեն փոխվում, ուզումա 1 տարեկան լինի ուզումա 100: :)

Երկնային
26.05.2009, 15:18
Զգում եմ՝ երբեմն անտանելի եմ դառնում, շրջապատն էլ ա անտանելի դառնում… արդեն չեմ կարողանում տարբերել հիմա ես եմ անտանելի, թե դիմացինը… ամեն դեպքում ուզում եմ հեռու մնալ, կամ էն պատճառով, որ դիմացինին չեմ կարողանում "տանել", կամ, որ չեմ ուզում դիմացինն ինձ "տանի"…

Բայց միշտ մնում են հիշողություններ…
Կյանքում շատ գեղեցիկ պահեր են լինում, դրանք հետո գեղեցիկ հիշողություններ են դառնում, ու քանի դեռ հիշում ես դրանք, չես կարող դիմացինի նկատմամբ չարանալ… որովհետև կան դրանք՝ գեղեցիկ հիշողությունները…

Ոչինչ հավերժ չի լինում, ես երբեք չեմ խոստացել, թե ինչ-որ բան հավերժ կլինի…
հավերժություն խոստացողները նույնիսկ չգիտեն, թե ինչ ա էդ բառը նշանակում…

Հ.Գ. Անփոխարինելի մարդ չկա…

Chuk
26.05.2009, 17:02
Վերևի գրառումը ինձ մտորումների ու հիշողությունների գիրկը գցեց, հիշեցրեց ջահել տարիներս, երբ ունեի երկու լոզունգ.
«Աշխարհում անհնար ոչինչ չկա»
և
«Ոչինչ հավերժ չէ»:

Իհարկե այն ժամանակվա ուղեղս չէր տեսնում այս երկուսի հստակ հակասությունը, կոնֆլիկտ երկու մտքերի մեջ:

Իսկ ակամա հիշեցի այս երկու մտքերի սխալ լինելը հասկանալուս մասին, որն իմ կյանքի ամենավատ, ինձ ամենից շատ ցավ պատճառող հիշողություններից է: Ունեի ընկեր, որի համար պատրաստ էի կյանքս տալ, ինքն ինձ համար: Ինքը միշտ ինձ ասում էր, որ անհնար է, որ մենք մի օր դադարենք ընկերություն անել, որ դա հավերժ է: Իսկ ես ծիծաղն աչքերիս ու ցինիկաբար ասում էի. «Աշխարհում անհնար ոչինչ չկա»: Ու մի օր ապացուցի դա: Մեր կռվի հիմնական մեղավորը ես էի (թեև երկուսս էլ ունեինք մեր մեղքի չափը): Ու մենք բաժանվեցինք իրարից ու լքեցինք իրար: Ու ես ապացուցեցի երկու դրույթներն էլ՝ իմ հիմար կարծիքով. «Աշխարհում անհնար ոչինչ չկա» և «ոչինչ հավերժ չէ»:

Անցավ երկու տարի ու ես անասելի բարդ վիճակում էի: Ու ոչ մի կողմից օգնության հետք անգամ չկար: Մնացել էի մենակ: Երբեմն ակամա հիշում էի ընկերոջս ու հասկանում, որ կողքիս կլիներ, բայց ինձ մոռացնել էի տալիս այդ միտքը, երբ մի օր ինքը հայտնվեց: Հայտնվեց առանց կանչելու, ուղղակի զգալով, որ ինձ պետք է: Հայտնվեց ու կանգնեց կողքիս էնպես, կարծես թե բան չի եղել: Միասին լուծեցինք խնդիրը: Լուծեցինք լավագույն ձևով:

Ես այդ օրը հասկացա, որ իսկապես անհնար է կորցնել իրական ընկերություն ու հավերժ է իրական ընկերությունը: Խոսքս չի գնում դատարկ խոսքերով ընկերությունների մասին, այլ միայն իրական, անկեղծ, իսկական ընկերությունների մասին: Դրանք հավերժ են... ու անհնար, աշխարհում գուցե միակ անհնար բանն է դրանց ընդհատումը:

Կարոտել եմ ընկերոջս...

Ribelle
26.05.2009, 23:49
Չեմ հասկանում, միթե իմ բնակության վայրը իմ մասին ինչ-որ ինֆորմացիա ունի՞ Ինչ եմ սիրում՞ Ինչից եմ վախենում՞ Ինչպես կվարվեմ այս կամ այն իրավիճակում՞ և նմանատիպ այլ հարցեր: Հայաստանում բնակվող հայերի համար ես սփյուռքահայ եմ դրանից բխող բոլոր կարծրատիպերով, այստեղ բնակվող հայերի համար հայաստանցի եմ դրանից բխող բոլոր կարծրատիպերով: Դե հիմա ասեք ինչ եմ՞ Ով եմ՞:
Ես էլ համոզված էի, թե հայ եմ, ուղղակի ապրում եմ Կանադայում, վաղը կարողա ապրեմ Ֆրանսիայում, իսկ մի օր էլ վերադառնամ Հայաստան: Ինչ կապ ունի որտեղ եմ ապրում՞
Հայաստանցի սփյուռքահայ կամ սփյուռքահայ հայաստանցի: Հա ու՞

Սլիմ
27.05.2009, 12:24
Կյանքս փոխում եմ,կփոխեմ ամեն ինչ ինչից ցավ եմ զգում... աշխատանքից ազատվեցի, հոգնել եմ, շատ հոգնել եմ նույն մարդկանցից ու նույն գործից, ամենահեշտը դա էր, մնացածին ձեռքս չի գնում որ կպնեմ: Ուզում եմ տանից գնամ,բա ծնողներս, չգիտեմ շատ եմ հոգնել նրանց հոգատարությունից , իմ կյանքի ամեն մանրուք իմանալու նրանց անհագ ցանկությունից, անընդհատ ինձ ուղղություն են ցույց տալիս , անտանելիա դարձել: Ընկորոջիցս բաժանվեմ, չեմ կարողանում, մի բան հետա պահում, անկախ ինձանից աչքերս լցվում են երբ մտածում եմ էտ մասին, երևի ամենաանդուրը հիմա էտ միտքնա, միանգամից կարոտում եմ երբ մտածում եմ որ վերջ էլ չեմ տեսնի... ինչ եմ ուզում չեմ հասկանում: Գիտեմ ինչա պետք , բայց չեմ կարողանում::(

Elmo
27.05.2009, 12:43
Էս թեման կյանքում ուշադրության չէի արժանացրել ու մատների արանքով էի միշտ նայել: Էսօր մի քանի գրառում կարդացի ու մոտս հարց առաջացավ«սաղ ե՞ն տխուր կամ դժբախտ, թե՞ մենակ տխուր ու մելամաղձոտ մտքերն են այստեղ գրվում»: Համենայն դեպս երկու իրողությունն էլ փոխելու համար որոշեցի ես էլ գրեմ:

Ոչ տխրում եմ, ոչ էլ սարսափում, ոչ հուսահատվում եմ, ոչ էլ անելանելի իրավիճակում եմ հայտնվել: Չէ իրականում պրոբլեմներ ունենում եմ, բայց լուծում եմ ժպիտը դեմքիս, համարյա հրճված: Ի՞նչ օգուտ կտա տխրելն ու մելամաղձելը, բացի նրանից, որ ավելի կվատացնի վիճակը: Ապրում եմ ամեն օր ուրախանալու ու հրճվելու առիթ ման գալով ու գտնում եմ: Մեկ մեկ տեղս տեղ չի տալիս, ինձ պատեպատ եմ խփում, բայց միայն անհամբերությունից: Անհամբեր սպասում եմ հաջորդ ուրախանալու առիթին: Միշտ մի բան փոխում եմ, որ ուրախանալու առիթ լինի: Վատ բան ա՞ կատարվել, ոչինչ, հերթական ուրախանալու առիթն ա, որովհետև հենց վատ բանը վերջանա, կուրախանամ: Ապրեք ուրախ, թեթև, խրխտ, ըմբոստ, անհաղթ: Անկապ էր ու օրագրային: Ուրախ եղեք:

dvgray
28.05.2009, 03:36
Մարդկանց միավորում է ուտել: Բոլորն էլ ուզում են ուտել:
Այսօր էլի սկսվեց դեպրեսիվը: Վերջացավ հերթական "պռոեկտը", և "երանելի" դեպրեսիան :(:

Մարդու թույլ տեղերը ինչ վարպետորերն են օգտագործում "ղեկ"ավարողները: Սենց էլ հիմարություն կլինի: Մարդը չի կարողանում առանց մեծ Օ.Գ.Գ -ով աշխատանքի:

Մեկն աշխատում է, մյուսն ուտում:
Մկ-մեկ էլ աշխատողն է վերջում հիշում, որ իրեն էլ ուտել է պետք… Երբ որ արդեն անտանելի է դառնում սովի զգացումը

unknown
29.05.2009, 18:16
Պարում էի... ու անգամ պարելուց ակամայից հիշեցի քեզ ու սկսեցի լացել ... Իսկ դու անգամ ինձ ուշադրության չես արժանացնում ... Եթե այսպես շարունակվի ես կատեմ քեզ ... Ուզում եմ փոխեմ զգացմունքներս ...

Chuk
30.05.2009, 01:06
Առավոտյան ժամը 7-ի կողերը գնացի պառկելու: Քնեցի միանգամից, հոգնած էի: Բայց մի ժամ հետո ակամա աչքերս բացվեցին... ինչ-որ կանխազգացում կրծում էր սիրտս, կարծես ինձ ասեր, որ էսօր կարևոր օր է: Կարևոր չէ, երջանիկ օր եղավ: Փորձեցի էլի քնել, բայց էդ նույնը կանխազգացումը պարբերաբար ինձ արթնացնում էր: Ի վերջո որոշեցի վեր կենալ ու զբաղվել իմ առօրյա հոգսերով:

Ժամը 4-ից կյանքը սկսեց եռալ: Հանդիպեցի իմ հրաշալի ընկերոջը, ում, կարելի է ասել, նոր եմ սկսել ճանաչել: Իրան տեսնելու առաջին պահից մի անասելի թեթևություն, հանգստություն ու պաշտպանվուծություն զգացի, իրա մեղմ ու հաճելի ժպիտը ինձ հուշեց, որ օրը հրաշալի է ու որ ամեն ինչ լավ է, հրաշալի է: Բավական երկար ժամանակը անցավ մի ակնթարթի նման ու հրաժեշտ տալով նետվեցի հանրահավաքի:

Ժողովրդիս ոգևորությունն ու ուրախ ժպիտները, նրանց խանդավառված հայացքը, հաղթական ժպիտը, հպարտ կեցվածքը մի աշխարհ արժի: Այդ ոգևորությունը սիրտս մի անասելի բերկրանքով էր լցնում: Հաղթել ենք: Այս ազատ քաղաքացին, այս հպարտ քաղաքացին հաղթանակի խորհուրդն է: Կապ չունի, թե այս պահին ով է գահին, մենք հաղթել ենք, մենք ենք երկրի տերը, թելադրողը, ասողը: Մենք: Բոլոր ելույթներն էլ արտակարգ էին: Ժողովրդի հետ էին վառ անհատները, ելույթ ունեցան Երվանդ Մանարյանը, Արաքս Դավթյանը, Վարդուհի Վարդերեսյանը, մեզ հետ, ժողովրդի մեջ, մեր կողքին էին Մարինե Պետրոսյանը, Աշոտ Ադամյանը, ուրիշներ... Բոլորը ոգևորված էին, խանդավառված էին: Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, մենք փոխեցինք դրանց սովորական ընթացքը: Հետո Երևանը թնդաց, թնդաց Հայաստանի հպարտ քաղաքացու քայլքից, մարդիկ պատուհաններից ոգևորված նայում, ողջունում էին մեզ ու զարմանքն աչքերում մտածում. «Լավ, բա էս երթը վերջ չունի՞»: Չէ, վերջ ուներ իհարկե, բայց այնքան երկար էր, որ ոչ սկիզբն էր երևում, ոչ էլ վերջը: Երկար քայլեցինք, հոգնեցինք: Բայց տրամադրությունները բարձր էին, կոչերը բարձր էին, ոգևորությունը մեծ էր, ուրախությունն ու հաղթական տրամադրությունը մեր ընկերներն էին: Բայց միանգամից լռեցինք, երբ մոտեցանք Մյասնիկյանի Արձանին: Հեռվից, փողոցի մյուս ծայրից դեռ լսվում էին երթի մասնակիցների կոչերը: Իսկ մենք արդեն լուռ քայլում էինք, բռունցքներս օդում, մի մարդ դառած, ի հիշատակ զոհված հայերի: Աստիճանաբար տարածվում էր լռությունը ու երթի վերջերն էլ հասնելով նույն կետին լռում ու բռունցքներն օդ էին պարզում: Սա միակամ ժողովուրդն է, հաղթող ժողովուրդը: Սա իրական ժողովուրդն է, իրական քաղաքացին:

Լավ օր էր: Թերևս իմ ամենալավ օրերից մեկը:

Ֆրեյա
30.05.2009, 01:27
Մի քանի շաբաթ առաջ մեր օֆիսից մեկին խորհուրդ էի տվել լսել Anathema ու իմ սիրած երգերը գցել էի ցանց:
Այսօր մեր աշխատակիցներից մեկի ծնունդն էր: Ինչպես միշտ սեղան էինք գցել, պետք է նշեինք, ու, բնականաբար, պետք է երաժշտություն էլ լիներ:
Աշխատանքային օրը դեռ չէր ավարտվել, բոլորը նստած էին իրենց գրասեղանների մոտ, ու ականջովս ընկավ ծանոթ երաժշտություն հեռվի սենյակից, բայց մի տեսակ կասծածեցի, որ կարող է ինչ-որ մեկը Anatehma միացներ:
Ուշադրությունս լարեցի... ու պարզվում է` Natural Disasterն էր :))
Այ քեզ հրաշք...
Մի խոսքով` ծնունդը որպես հին բարի ավանդույթ բացվեց Ալեգրովայի Ս Դնյօմ ռաժդենիյա-ով, իսկ հետո` Anathema-ի տակ :)) Բայց հեչ ուրախ-զվարթ ծնունդ անելու երաժշտություն չէր :D

Ինչ հավես ա, երբ քո մասնիկները հայտնաբերում ես ուրիշների մեջ...
:roll

Janita Hero
31.05.2009, 00:43
հա ինչի՞ եք զարմանում, էտ մի երեք հատ թեման ա էլի որ ուշադրության արժանի ա.... բայց ինչ ճի՜շտ ասեցիր:

Քո իրական ու վիրտուալ կերպարները էնքան իրական ու անկեղծ են: :)

Համ էլ պարանոցիդ «արև» շղթան շատ լավն ա... ու են խոստացածդ հաստատ գիտեմ որ չես մոռացել ;)

Դեկադա
31.05.2009, 08:08
Վաղը ամառ է ու.... երեխաների պաշտպանության օրը:)
Բայց պարադոքսա ... վերցնում են երխաներին ու գնում.. մի կտոր հաց ուտելու....
.... տեսնես էտ ծամելու ընթացքում մտածում ե՞ն երեխաների մասին....

..... մտքեր... սևեռուն, թափառող, անիմաստ, կպչուն....ուղեղտա մտնում ու թե էլ դուրս կգա ու մինչև չես գտնում վերջը չի գալիս սկիզբը....

.... ո՞վ ում համար ա ապրում կամ էլ ինչ համար...երբեմն մենակ ապրելը անտանելիա, իսկ միասին ապրելն էլ անիմաստ...ուրեմն... ոչ ազատությունա մի բան ոչ էլ ձեռնաշղթաները` առավել ևս կապիչները...

Jarre
31.05.2009, 23:27
Կնոջս հետ իջնում եմ Աբովյան փողոցով։ Մոտենում են մուրացկաններ, և իրենց խնդրանքին բացասական պատասխաններ ստանալուց չբավարարված՝ շարունակում են փող ուզել, երևի մտածում էին աղջկա հետ է կամաչի փող կտա։ Բայց ես էլ մտածում եմ ինչի տամ, եթե ոտներն ու ձեռքերը տեղն են և գոնե իրենց օրվա հացը կարող են վաստակել։ Մեկ էլ Հանրապետության հրապարակում, մոտ 13-15 տարեկան մի տղա մոտեցավ և խնդրեց, որ գնեմ իր նկարած նկարներից։ Ես էլ այդ մուրացկաններից ներվայնացած կիսակոպիտ ու սառը պատասխանեցի, որ չենք ուզում։ Նա էլ ասաց՝ «Դե ուրեմն այս մեկը ես ձեզ եմ նվիրում»։ Ես անակնկալի եկա, ու ասացի, որ պետք չէ։ Նա էլ պատասխանեց. «Միևնույնն է ոչ ոք չի գնում, վերցրեք», և նկարը մեկնեց ինձ։ Այդ խոսքերը ասելիս ես նրա հայացքի մեջ նկատեցի անելանելի վիճակ։ Ու հասկացա, որ չէ որ այս փոքրիկ մարդու մտքով չի անցնում ձրիակերությամբ ապրել, և իր օրվա հացը ցանկանում է վաստակել իր նկարները վաճառելով։ Չէ որ իմ սառը վերաբերմունքը կարող է կոտրել այդ փոքրիկ տղայի փխրուն սիրտը, որը արդեն հասցրել է շատ դժվարություններ տեսնել։ Ու մինչ իր նվիրած նկարը տեղավորում էի կնոջս պայուսակի մեջ, որոշեցինք այդ տղայի ետևից գնալ ու գումար տալ, նաև գովել, որ գործ է անում և ցանկանում է իր քրտինքով գումար վաստակել։ Բայց նա արդեն խառնվել էր ամբոխին.... Մինչև հիմա նրա հայացքը աչքերիս առջև է։

Որքա՜ն հեշտությամբ են այսօրվա կյանքի բացասական երևույթները, մեզ սառը դարձնում իրականում օգնության և կարեկցանքի կարիք ունեցող մարդկանց նկատմամբ :(

Ambrosine
31.05.2009, 23:38
Կնոջս հետ իջնում եմ Աբովյան փողոցով։ Մոտենում են մուրացկաններ, և իրենց խնդրանքին բացասական պատասխաններ ստանալուց չբավարարված՝ շարունակում են փող ուզել, երևի մտածում էին աղջկա հետ է կամաչի փող կտա։ Բայց ես էլ մտածում եմ ինչի տամ, եթե ոտներն ու ձեռքերը տեղն են և գոնե իրենց օրվա հացը կարող են վաստակել։ Մեկ էլ Հանրապետության հրապարակում, մոտ 13-15 տարեկան մի տղա մոտեցավ և խնդրեց, որ գնեմ իր նկարած նկարներից։ Ես էլ այդ մուրացկաններից ներվայնացած կիսակոպիտ ու սառը պատասխանեցի, որ չենք ուզում։ Նա էլ ասաց՝ «Դե ուրեմն այս մեկը ես ձեզ եմ նվիրում»։ Ես անակնկալի եկա, ու ասացի, որ պետք չէ։ Նա էլ պատասխանեց. «Միևնույնն է ոչ ոք չի գնում, վերցրեք», և նկարը մեկնեց ինձ։ Այդ խոսքերը ասելիս ես նրա հայացքի մեջ նկատեցի անելանելի վիճակ։ Ու հասկացա, որ չէ որ այս փոքրիկ մարդու մտքով չի անցնում ձրիակերությամբ ապրել, և իր օրվա հացը ցանկանում է վաստակել իր նկարները վաճառելով։ Չէ որ իմ սառը վերաբերմունքը կարող է կոտրել այդ փոքրիկ տղայի փխրուն սիրտը, որը արդեն հասցրել է շատ դժվարություններ տեսնել։ Ու մինչ իր նվիրած նկարը տեղավորում էի կնոջս պայուսակի մեջ, որոշեցինք այդ տղայի ետևից գնալ ու գումար տալ, նաև գովել, որ գործ է անում և ցանկանում է իր քրտինքով գումար վաստակել։ Բայց նա արդեն խառնվել էր ամբոխին.... Մինչև հիմա նրա հայացքը աչքերիս առջև է։

Որքա՜ն հեշտությամբ են այսօրվա կյանքի բացասական երևույթները, մեզ սառը դարձնում իրականում օգնության և կարեկցանքի կարիք ունեցող մարդկանց նկատմամբ :(
Այդ տղան շատ հաճախ Շրջանայինում է լինում... ;)

Jarre
31.05.2009, 23:55
Կյանքումս կան բաներ, որ կարող եմ միայն գրել և պատրաստ չեմ այդ հարցերը քննարկել ուրիշների հետ։ Դրանցից մեկն այն է, որ ես միշտ մտածել եմ և մտածում եմ, որ ճշմարիտ արվեստը երբեք չի կարող կապ ունենալ քաղաքականության, բիզնեսի կամ էլ կրոնի հետ։

Միայն քաղաքական և կրոնական դոգմաներից ազատված մարդն է, որ կարող է ստեղծագործել անարատ, ջինջ ու պարզ ստեղծագործություններ։ Ճշմարիտ արվեստը չի ճանաչում ո՛չ ազգություն, ո՛չ ռասա, ո՛չ կրոն, ո՛չ սոցիալական դիրք և ո՛չ էլ որևէ բան, ինչին շատ հաճախ ուշադրություն ենք դարձնում մենք՝ մարդիկս։

Քաղաքականությունը, կրոնը և բիզնեսը միայն կարող են աղավաղել արվեստը։ Ես երբեք չեմ կարողանում լսել այն երաժիշտների ստեղծագործությունները, ովքեր հայտնի են իրենց քաղաքական կամ կրոնական հայացքներով։ Գիտե՞ք ինչու, քանի որ այդ հայացքները ցավոք սրտի այսօր ունեն պառակտող ազդեցություն և ոչ թե միավորող։

Ոչ մի դեմ բան չունեմ այն մարդկանց հանդեպ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ։ Բայց իմ կարծիքով, արվեստի ներկայացուցիչը բարոյապես իրավունք չունի նման բան անի։ Չէ որ քեզ սիրում են, հարգում են, քո ստեղծագործություններով հիանում են։ Ինչո՞ւ օգտագործել մարդկանց այդ նվիրական և խորը զգացումները....

Երբ հոգնում եմ շրջապատող աշխարհից, միակ հանգիստս ստանում եմ արվեստից։ Բայց այսօր դա էլ են խլում ինձանից, քանի որ ամեն ինչ, այդ թվում և արվեստը պետք է վարակված լինի թույնով և իր վրա կրի քաղաքական շտամպ։ Ափսոս, որ ուղեղս այսօր վերջնականապես հրաժարվեց տարիներով իմ սիրելին համարվող Ռուբեն Հախվերդյանից....

ivy
01.06.2009, 18:16
Մոդերատորական: Վերջին երեք գրառումը տեղափոխվել է Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ (http://www.akumb.am/showthread.php?p=1697082): Խնդրում եմ հաջորդ անգամ Անկապ օրագրի գրառումներին պատասխանելու դեպքում օգտվել հենց վերոհիշյալ թեմայից:

Երկնային
02.06.2009, 03:46
Շարունակելով Անուկի գրառումը :)

Նույնը զգացել եմ ես, բայց մի քիչ ուրիշ տարբերակով. թե ինչպես են մարդիկ դիմում ինձ: :) Գաղտնիք չի, որ ինձ երկու անունով են դիմում՝ Արուսիկ ու Նյուտ: Սրանք ունեն իրանց մեջ պահված գաղտնիք՝ հոգեվիճակ: Կան պահեր, երբ ինքս ինձ միայն Արուսիկ, կամ միայն Նյուտ եմ զգում:
Սովորաբար մարդիկ ընտրում են սրանցից մեկը ու այդպես էլ շարունակում դիմել, բայց աչքիս առաջ եղել են օրինակներ, երբ Արուսիկ-ով դիմողը կտրուկ սկսել ա Նյուտ-ով դիմել, կամ հակառակը: Կան նաև հաշված մարդիկ, որոնք շարունակում են երկու տարբերակով դիմել, չվախենամ հայտարարել, որ դրանք կամ ինձ ընդհանրապես չճանաչողներն են, որոնք ուղղակի դեռ չեն կողմնորոշվում, թե ոնց դիմեն, կամ էլ ինձ շատ լավ ճանաչողները, որոնք կարողանում են կանխազգալ հոգեվիճակի փոփոխությունները: :) Ու ակումբի շրջանակներում մնում են մարդիկ, որոնք դիմում են Երկնային-ով, դեռ չեմ կողմնորոշվել, իրենց չճանաչողների, թե պարզապես անտարբերների ցուցակին դասեմ :P

Հ.Գ. այ սենց ա լինում, որ մարդ չի քնում, ու անկապ բաներ ա գրում :D բայց դե ոչինչ, օրագիրն էլ հենց անկապելու համար ա :P

Բարեկամ
02.06.2009, 04:31
Մոտավորապես շարունակելով Անուկի թեման :), ուղղակի նոր ստեղ մեկի բլոգն էի կարդում, ու նորից մտքովս անցավ արդեն որերորդ անգամ մտքովս անցածը, որ կան մարդիկ կամ մարդկային կերպարներ, որոնք իրենց դրսևորմամբ ստեղծել են ու մշտապես շարունակում են պահպանել իրենց էդ դրսևորված որոշակի կերպարը, որը շատ նորմալ ու համահունչ ինտեգրվում ա և' իրենց շրջապատին, և' իրենց վարքին այդ շրջապատում: Դա էդ մարդկանց մերթ մականունն ա, մերթ անունը, երկուսն էլ` կերպարներ: Բայց կա նաև մեդալի հակառակ երեսը, որտեղ էդ մարդը անուն չունի, որովհետև այդպիսին ինքը երբեք չի դրսևորվում, թեև մշտապես կա էդ հակառակ երեսը, էդ ինքն ա, ու ամեն անգամ մի թեթև ցնցվում ես, երբ երբեմն, շատ երբեմն, մեկ էլ շրջվում ա էդ կողմով, էդ հակառակ երեսով, մի ակնթարթ, ու էդ երեսը էդ մի ակնթարթում փայլատակում ա, հետո նորից կորում, չնայած որ էդ պահին պատկերը երբեմն լուսանկարվում ա ու կախվում մի տեղ, օրինակ բլոգում, որը նոր կարդում էի:
... Ու նման ձևով` ասենք թեթև ու անլուրջ դրսևորվող մարդը մեկ էլ պարզվում ա կարգին իմաստուն ա, կարող ա լինի հակառակը, կամ լրիվ այլ ծայրահեղություններ: