Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր
Ինչու արթնացա, ինչու նորից եկան այս մտքերը, գոնե 5 րոպե քնեի` մոռանայի այն ցավը, որ քեզ պատճառեցի: Ես չեմ զգում այն, ինչ դու ես զգում, ես չեմ ուզում լինել այն մեկը, որ քեզ ցավ է պատճառում, առանց այդ էլ կյանքը լի է տառապանքներով: Դու գիտես ինչ դժվար է ինձ համար ներողություն խնդրել, բայց ես ասում եմ.
-Ներիր ինձ….Ներիր....
Մեզ մոտ արդեն շատ ցուրտ է... Որ քիթդ լարես, անգամ ձմեռվա հոտը կառնես... Առավոտյան պատրաստվում էի աշխատանքի գնալ ու ինչպես միշտ դրան հինգ ու կես րոպե էի հատկացրել։ Գունավոր, չալպտուրիկ գուլպաներս հագա, որ ոտիկներս չմրսեն և աջ ու ձախ եմ նայում, որ լմփոշ կետիներս գտնեմ, հագս քաշեմ։ Ուր նայում եմ, սրանք չկան ու չկան... ժամն էլ ժամից անցնում է, էսա ավտուբուսս գալու է, առանց ինձ գնա, գործից ուշանամ, իսկ անտեր կետիները գետնի տակն են անցել... Շատ խառը վիճակում էի, ամեն վայրկյանը ուղեղիս մեջ զրնգում էր։ Վերջին պահին, որ արդեն պատուհանից ավտոբուսն երևաց, էլ չնայեցի կետի–մետի, ինչ ընկավ ձեռքիս տակ, հագա, դուրս վազեցի։ Միայն ավտոբուսում գիտակցությանս հասավ, որ չալպտուրիկ հաստ գուլպաներիս վրա շատ գործնական ու մոդայիկ սև կոշիկներ եմ հագել։ Բուղը տվեց վրաս... Բայց դե ի՞նչ անեի։ Ու ամբողջ օրը տառապել եմ։ Ինչ գործ անում, չէի անում, ուղեղումս մենակ նույն միտքն էր, որ ես հաստ չալպտուրիկ գուլպաներիս վրա սև, պլպլան կոշիկներ եմ հագել։ Թվում է, թե մանրուք է, բայց ամբողջ օրս փչացրեց...
Դու ունես ձգողական ուժ, որի գաղտնիքը չեմ կարողանում հասկանալ, փորձում եմ հասականալ, երևի դրա համար է, որ չեմ հեռանում քեզնից: Դու ջերմ ես, ես սիրում եմ քո այդ ջերմությունը, սիրում եմ, երբ քո գրկում եմ, թեև ստիպված եմ միշտ հեռանալ քո գրկից, գնալ նրա մոտ, որը թեև գեղեցիկ, մեծ ու հզոր է ու կարողանում է իրեն ենթարկեցնել շատ-շատերին, բայց չի կարողանում տիրանալ իմ այդ սիրուն, որ ես տածում եմ քո նկատմամբ: Նա իմ առջև բացում է բոլոր դռները, նա պատրաստ է իրագործել իմ բոլոր երազանքները, պատրաստ է բոլոր գանձերը նետել իմ ոտքերի առջև , միայն թե չհեռանամ, մնամ այնտեղ, բայց ես փոքրիկ մանուկի նման միշտ վազում եմ դեպի քեզ, ուզում եմ զգալ քո շունչը, ուզում եմ զգալ քո ջերմությունը:
ՈՒզում եմ առավոտյան վաղ արթնանալ ու ամեն անգամ զգալ քո այդ հանգստությունը, երբ ոչ ոք, և ոչ մի կենդանի էակ չի կարողանում խախտել քո այդ հանգիստը, երբ դու քո հանգստությամբ ստիպում ես թերթել իմ կյանքի էջերը, հիշել լավ պահերը: Ստիպում ես հավատալ, որ քեզ ոչինչ չի անհանգստանցնում ու ոչինչ, ոչինչ չի կարող խախտել քո այդ անդորրը:
Բավական է, մի ժպտա այդպես, ես գիտեմ ինչ է կատարվում քո հոգում, ես գիտեմ , ինձ ասում են այդ քո միակ «սև աչերը»:Մի վախեցիր քեզ տանջող ցավերն ինձ չեն ստիպի քեզ ավելի քիչ սիրել:Այն ինչ զգում ես դու, զգում եմ ես, մենք միասին պետք է բուժենք քո, մեր ցավերը:
Ինչու ես կախում գլուխդ, բարձրացրու, ես ուզում եմ տեսնել քո հպարտ հայացքը, ուզում եմ զգալ քո ուժը, այն ուժը, որ քեզ պարգևել է ամենազորեղը:
Ես սիրում եմ քեզ ու կարևոր չէ, որ քեզ շատ- շատերն են սիրում, իմ սերը երբեք չի մարի, նույնիսկ եթե իմ սիրտը դադարի բաբախել:
Ես սիրում եմ քեզ ու հպարտանում եմ իմ այդ սիրով….
Ես սիրում եմ քեզ, իմ հայրենիք, որ կոչվում ես ՀԱՅԱՍՏԱՆ::)
Մոդերատորական. Վերջին էջերից 14 թեմայից դուրս, մեկնաբանություն ու զրույց հանդիսացող գրառումներ ջնջվել են: Թեման նախատեսված չէ քննարկումների համար: Այս անգամ տուգանային միավորներ չեն տրվել, հաջորդ անգամ դրանք էլ չեն ուշանա:
Գործիքներին նայում եմ` քրտինքս խփում ա: Բայց թե կդիմանամ: Հպում, սուր աղմուկ, տհաճ համ, մեկ էլ էն պլաստմասսայից զզվելի նասոսը: Նայում եմ` ձեռին մեծ սպռիչ ա: Գնաց: Սիրտս թուլանում ա էն մտքից, որ ցավացող ատամիս մեջ ա մտնում ասեղը: Բայց թե ցավ չեմ զգում: Բայց թե սիրտս թուլացել ա: Լավ, մյուս անգամ աչքերս կփակեմ:
Մի ժամ ա բերանս բաց ա մնացել, սկի կուլ տալն էլ ա արգելված: Լեզվով էլ չպտի կպնեմ` թե չէ պլոմբը չի մնա: Բա ներվը: Ինչ զզվելի էր: Ամեն ինչի մեղավորը հենց ինքն էր` իրա լիլիպուտ հալով: Հազիվ գլուխս մի փոքր կարեցա թեքեմ: Տենամ՝ ոտս դողդողում ա: Ձեռս էլ թմրած վիճակում էր: Տաս րոպե մնաց համբերեմ: Ինչ լավ ա:
Հազիվ պրծա: Բերանս էլ մի րոպե բաց էր մնացել իներցիայով: Վերջ էս անգամը: Մնաց ութ-ինը ատամ սարքեմ:
StrangeLittleGirl
17.09.2008, 22:46
Մեր դասախոսը ռուսախոս է: Ճիշտ է՝ մեզ մոտ դա նորություն չէ, բայց սա յուրահատուկ դեպք է. հայերեն ընդհանրապես չի խոսում, թեև հասկանում է: Առաջին օրը, երբ իմացա դրա մասին, շատ ջղայնացա: Ասացի, որ ռուսերեն չեմ հասկանում: Նա էլ հայերենի անցնելու փոխարեն առաջարկեց մյուս խումբ գնալ: Իսկ երբ «ներկա-բացակա» անելու ժամանակ նկատեցի, թե ինչքան մեծ դժվարությամբ է մեր անունները կարդում, հասկացա, որ իսկապես հայերեն լավ չգիտի: Մի քիչ ներողամիտ դարձա:
Իսկ խմբեցիներս, օգտվելով առիթից, խոսում են իրենց իմացած ու չիմացած ռուսերենով: Մտքիս մեջ բռնում եմ սխալները, զվարճանում: Ճիշտ է՝ ես միշտ ասել եմ, որ օտար լեզվով պետք է խոսել այնպես, ինչպես կարող ես, ոչ թե այնպես, ինչպես պետք է, բայց սա մի ուրիշ դեպք էր: Նախ, չգիտեմ ինչու, ներվայնանում էի յուրաքանչյուր ռուսերեն բառը լսելուց: Հետո… Ախր սրանք հենց այն մարդիկ են, որոնք առաջին կուրսում ծաղրում էին իմ՝ սխալներով ռուսերեն խոսելը:
Առաջին օրը ես էլ ռուսերեն խոսեցի: Հենց ռուսերեն ասացի, որ ես լեզվին չեմ տիրապետում, որ չեմ հասկանում ասածների մի մասը: Ծիծաղելի հնչեց: Հետո պարզվեց, որ միայն ես եմ կարողանում ռուսերեն դասախոսությունը հայերեն գրել ու լրիվ հասցնել, հասկանալ:
Ինձ մոտ, ի տարբերություն խմբեցիներիս, հակառակ ռեակցիա է. դասի ժամանակ խիստ գրական հայերեն եմ խոսում, իսկ դասախոսն ասածներիս մի մասը չի հասկանում: Դիտմամբ չեմ անում. նրա ռուսախոսությունն է ստիպում, անկախ ինձնից է ստացվում:
Empty`Tears
17.09.2008, 23:08
աաաաաաաաաաաաաաա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜... ոնց եմ ուզում գոռալ, բայց չեմ կարող շունշս չի հերիքում, կանգնելա կոկորդիս ու չի թողնում շնչեմ:
Եղիր կողքիս ու մենակ մի թող ինձ Աստված:
murmushka
17.09.2008, 23:42
ինչ լավ է ամեն ինչ սկսել նոր էջից, մի քիչ դժվար է, բայց դու կօգնես, չէ՞
գիտե՞ս ինչով է լավ, ամեն ինչ քոնն է, ամեն ինչ կարող ես, ամեն ինչ դեռ այնքան անորոշ է,ու միաժամանակ ամեն ճանապարհ բաց է…մնում է կարողանալ պահել այս մարտական ոգին, կօգնես,չէ՞
կօգնես:love
Մի քանի օր առաջ Զրուցարանում աչքովս ընկավ, որ Ուլուանան պատմում էր իրենց մոտի առանց մսի, սոյայով սարքած նրբերշիկների մասին, որնք մսի համ ունեն։ Շատ հետաքրքրվեցի, թե էդ ինչ բան է, ու մեզ մոտ արդյոք կա, թե չէ։ Միս չեմ ուտում հենց այն պատճառով, որ մսի համ է գալիս, ու այդ սոյայի նրբերշիկներն էլ ուղղակի հետաքրքրություն էին առաջացրել, բայց արդեն գիտեի, որ եթե մսի համ ունեն, ուրեմն դուրս չեն գալու։ Ինչևէ, էս մի քանի օր է՝ ամեն տեղ փնտրում էի։ Սովորական սուպերմարկետներում չկային։ Էսօր հատուկ մի մեծ Բիո–խանութ գնացի։ Գտա։ :) Ու ոչ միայն նրբերշիկ, համ էլ երշիկ, կոտլետ ու էլի նման «մսամթերք», բայց բոլորը սոյայով փոխարինված։ Լիքը բաներ առա ու եկա տուն։ Ճիշտ է, մսի համ էր գալիս կամ մսին շատ մոտ։ Էլ չեմ ուտի։ :)
Կարևորը՝ հետաքրքրությունս բավարարվեց...
Ինչքան երջանիկ են տատիկս ու պապիկս: Նայում եմ նրանց ու հասկանում ինչ է նշանակում իսկապես սիրել: Նրանք այնքան երջանիկ են, նրանց այդ սերը կարծես մշտական երիտասարդություն է պարգևում:
- Էլի սկսեց փնթփնթալ,- բողոքում է տատիկս: Իսկ պապս նայում է ինձ ու աչքով տալիս շարունակելով փնթփնթալ,- տատիկդ ոնց որ բարկանում ա հա???
Ես նայում եմ պապիս ու ժպտում: Դե ես հո գիտեմ արդեն, որ նրա փնթփնթոցը իր անհուն սերն է արտահայտում:
Միթե կարելի այդքան երկար անհուն սիրել մեկին?
- Տատիկդ ինչ-որ շատ լռեց մի գնա տես ինչ է անում,- ասում է պապիս:
- Դե լավ է պապի հերիք հոգու հետ խաղաս, - ես շարունակում եմ ժպտալ ու նայել արդեն իսկ հոնքերը կիտած պապիս,
- Հա բայց կատակեցի,- մեղավոր է զգում պապս:
Գնում եմ խոհանոց, իսկ տատս այնտեղ իր գործով զբաղված, պատրաստում է կերակուր:
- Ինչ է անում պապդ,- հարցնում է նա: Ես ժպտում , բարձրացնում եմ ուսերս:
- ես էստեղ իրա համար կերակուր եմ պատրաստում, իսկ նա փնթփնթում է,- բողոքում է տատս:
- Դե լավ տատիկ: փաթաթվեցի նրան ու համբուրեցի: Նա քեզ շատ է սիրում:
Այդ պահին մտնում է պապաս ու սկսում ծիծաղել.
- Չէ չէ մի , շատ է սիրում, ես շատ-շատ-շատ եմ սիրում քո տատիկիդ, ճուտիկ: Ու էլի աչքով է տալիս:
Տատիկիս աչքերը լցվեցին, չգիտեմ ինչի սկսեց խոսել հայրիկիս մասին.
- Տեսնես ոնց է տղաս….
Ինչու եմ վախենում ծերանալուց , չէ որ նրանք հիմա այնքան երիտասարդ են; Նայում եմ նրանց ու հասկանում ինչ է երջանկությունը: Երջանկություն է, երբ սիրում ես ու կարևոր չէ թե ինչ ձևով է արտահայտվում քո սերը, եթե կա մյուս կեսը, որ հասկանում է քո սիրո լեզուն, երջանկություն են դժվարությունները, որոնք հաղթահարում ես ու հաղթահարում ես հանուն քո ընտանիքի:
Երջանկություն է այս պահը, երբ միասին նստած ենք ու լուռ ճաշում ենք ու պապս հոնքի տակով նայում է տատիս, իսկ ես փորձում եմ հասկանալ ինչ է ուզում պապիս բացատրել իր այդ հայացքով:
Ես ուզում եմ որ դուք երկար-երկար ապրեք, իսկ ես ձեզանից սովորեմ ինչպես սիրել…:)
Գուցե սխալ է ընդհանրացումներ անել կամ խոսել ստերեոտիպներով, բայց էս ամերիկացիները իսկականից տուպոյ են... Այս երկու տարվա ընթացքում լիքը ամերիկացիներ եմ հանդիպել Գերմանիայում, ու բոլորը տուպոյիզմի ինչ–որ մասնիկ են իրենց մեջ պարունակել։ Նախ իրենց ռեակցիաները. ամեն ինչից զարմանում են, շշմում, ոնց–որ լուսնից իջած լինեն, բան չգիտեն աշխարհի մասին, անգամ՝ Ամերիկայի։ Եթե ինչ–որ գիտելիք ունեն, ապա սովորաբար դա այնքան նեղ է, որ էլ չասելու։ Եվրոպացիներն էդպիսին չեն, հեչ նման չեն ամերիկացիներին։ Գերմանացիները գուցե սառն են, բայց ինձ մոտ միշտ հարգանք են առաջացնում իրենց խելքի ու անձնային հատկանիշների հանդեպ։ Դե իհարկե էստեղ էլ կան բացառություններ, որտե՞ղ դրանք չկան... Թվում է՝ միայն ամերիկացիներն են, որ մասսայական տոպոյիզմ են ծնել։ Հուսով եմ՝ մի օր կարծիքս կփոխվի, երբ ավելի շատ ամերիկացիների ճանաչեմ, բայց հիմա դեռ շարունակում եմ օր օրի ավելի համոզվել, որ այդ մարդիկ տարօրինակ աստիճանի հիմար են։ Մեր գերմաներենի խմբում մի ամերիկացի աղջիկ կար, միակն էր ամբողջ խմբում, որ ոչ մի բառ չէր կարող ասել իր երկրի մասին, ՈՉ ՄԻ ԲԱՌ, մենք էինք կողքից օգնում... Մեր կուրսեցի ամերիկացիներն էլ միշտ աչքի էին ընկնում նրանով, որ կարևոր ինֆորմացիան չէին կարողանում տարբերել երկրորդականից, ու ամեն ինչին իրենց ոգևորված. "Wow!!! Amazing!! Excellent!!"–ներն էին ասում։ Հատկապես, երբ դա համեմատում ես գերմանական խորը վերլուծական մտքի ու զսպվածության հետ՝ պատկերը ավելի քան զավեշտական է։
Մեր մանկապարտեզում, որտեղ աշխատում եմ, նոր ղեկավոր են բերել՝ մի քառասունին մոտ ամերիկացի կին։ Մի կողմ թողնելով այն, թե ինչ հիմարություններ է դուրս տալիս երեխաների հետ, որից բրիտանացի և գերմանացի ուսուցիչների աչքերը թռնում են ճակատին, ասեմ, թե երեկ ինչ հայտնագործություն արեց։
Լանչի ժամին տեսնելով, որ ինչ–որ երեխա ելակ է ուտում՝ որոշում է մի այլ ուսուցչի հետ կիսվել իր հայտնաբերումով.
– Գիտե՞ս ինչ եմ իմացել, պարզվում է՝ շատ մրգեր ու բանջարեղեններ իրականում սեզոնային են, ոչ թե ամբողջ տարին են աճում։ Ես շշմել էի, երբ վերջերս սկսեցի այգեգործությամբ զբաղվել ու պարզել, որ ելակը իրականում կլոր տարին չի աճում, ոչ էլ վարունգը։ Իսկ սուպերմարկետներում նրանք ամբողջ տարին կան... Ապշելու բան է։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Սեզոնայի~ն: Վաու՜...
Դե ոնց էդ պահին չշրջվես ու ասես.
– Զահրումա՜ր, տխմար արարած...
Բայց դե ձայն չհանեցի. փորձում եմ հավասարակշռության բերել իմ հանդուրժողականությունը...
Մի պահ, մի վայրկյան լռիր խնդրում եմ, լռիր լսում ես ինչպես է վարագույրը քամուց շարժվում…լսում ես այն միակ ճանճի բզզոցը, որ իմ սենյակում իրեն ինչպես իր տանն է զգում: Ես նրան դարի հերոս եմ կոչում, որ առանց դժվարությունների մտնում ու անում է այն ինչ ուզում է, նույնիսկ համարձակվում է նյարդերիս հետ խաղալ:
Սուս, լսում ես թեյնիկի ձայնը: Ես սիրում եմ այդ ձայնը, հատկապես երբ այն սկսում է բարկանալ, որ անտարբեր եմ իր նկատմամբ: Լսում ես ինչ է ասում.արի, արի թեյիր , արիիիիիիիիիիիիիիիիիիի!!!!!»
- Կգաս թեյենք??,- Չէ դադարիր,լռիր խնդրում եմ….
Միթե չես լսում ինչ է պատմում ժամացույցը: Ականջ դիր, տես ինչպիսի հանգստությամբ է նա պատմում աշխարհում կատարվածի, կատարվողի, կատարվելիքի մասին: նա չի շտապում:
Սուուուս, սուուս, սուուս,,
Լսում ես ինչպես է սառնարանը խռափացնում: Ըհը, նորից քնեց, էլի ինչ-որ բան մրթմրթաց, նորից լռեց, սուս գուցե կարևոր բան է ասում. ես սիրում եմ նրա այս քունը: Սուս , արի չխանգարենք նրան:
Լսում ես քայլերը, ախ դու էլի չես լռում, նրանք մոտեցան, հեռացան, նրանք էլի մոտեցան, հեռացան, տես, հարևանի փոքրիկ բալիկը քայլել է սովորում, լսում ես ինչպիսի քայլեր են, ինչ ես կարծում ուր են տանելու նրան այդ քայլերը….
Բավական է, հոգնեցի, լռիր մի պահ, մի ակնթարթ, լռիր ու հետո շարունակիր, միայն մի ակնթարթ լսիր, լսիր, սպասիր, սպասիր, նորից մի սկսիր, այդ ակնթարթը հերիք չէր, խնդրում եմ էլի մի ակնթարթ. էլի մի …
Լռիր ես աղաչում եմ, ուղղակի, մի պահ ականջ դիր ինչպես է բաբախում սիրտս, սուս , լսում ես, նա զգում է, իսկ դու խանգարում ես նրան զգալ, դու ստիպում ես նրան լռել, իսկ դու անընդհատ շարունակում ես….
Ախ բանականություն, հերիք խոսես….:(
Empty`Tears
18.09.2008, 23:02
Ինձ գրիր մի բացիկ հիշատակ, ու մոռացիր իմ հասցեն չէ որ դու գիտես ես քոնը չեմ., ներիր ինձ..
Կնկարեմ սեր տողերի արանքում, կգրեմ քեզ , տեկուզ իմ աչքերը , պետք չեն բառեր,
Մոտ արիր ու դու կլսես, սիրտս խոսում է ՝ավելի մոտիկ..
Աստված քեզ ստեղծել է երևի երկուսի համար ու բաժանել երկու մասի ծովի ափի պես..
Դու չմտածես, որ ես չեմ սիրել, ուղղակի զգացմունքներս տրորել է քո գարունը , ներիր ինձ...
Իմ մտքերը քեզ բաց չեն թողնի , երևի նրան սպասվում է նույն տանջանքը , բայց ես հոգնել եմ , ես բաց կթողնեմ ...:sad
Արի մոտիկ ու կլսես սիրտս ասում է ՝ավելի կամաց..
:D Հա Բայց էս կարգի անկապ:blin:lol
Առաջին խոստովանությունս:D
Երեկ զանգ եկավ: Ծնողներս էին: Խոսեցինք, համոզվեցինք, որ երկու կողմս էլ լավ ենք:Հրաժեշտ տալուց մայրս, թե սպասիր.
- Նու զդռաստույ, կակ տը, կակ ու տեբյա դելա???
Ծանոթ ձայն: Նշեմ, որ լարվելուց բոլոր լեզուները, բացի հայերենը մոռանում եմ ու ռուսի, թուրքի, չինացու, ճապոնացու հետ սկսում եմ հայերեն խոսել:
- Լավ եմ, դուք ինչպես եք??
- Նու յա նիչեգօ նե պօնիմայու պօ առմյանսկի, նօ դումայու չտո նիչեգօ պլօխոգօ….
Մյուս կողմից լսեցի ծիծաղ, մայրս, հայրս ու իմ երևի առաջին սերը ծիծաղում էին: Մի քիչ խոսելուց հետո, ցած դրեցի հեռախոսը ու մի քանի վայրկյան չէի կարողանում անկապ ժպիտս դեմքիցս քաշել..
Մենք մի բակում էինք ապրում: Ես այդ ժամանակ դեռ դպրոց չէի գնում, բայց եթե ճիշտ եմ հիշում պատրաստվում էի հաջորդ տարի կամ..., երևի: Նրան շատ էի հավանում, շատ բոյով էր, հիշում եմ որ ամեն անգամ ստիպված էի գլուխս վեր բարձրացնել, երբ նա ինձ բարևում էր:
Մի օր բակով անցնում էր, նայեցի նրան երկար ու վազեցի դեպի նրան: Դե դեմքը չտեսա մենակ հիշում եմ որ մտածեցի ինչքան մեծ են նրա կոշիկները: Նա ասաց.
- Չտօ սլուչիլոս’:
Ես գլուխս բարձրացրեցի : Աստված իմ, ինչքան բոյով էր, նոր եմ հասկանում վիզս ինչքան էր ցավում երբ ամեն անգամ գլուխս բարձրացնում էի նրան նայելու համար: :)Կողքից նայողը հաստատ փղի ու մրջյունի կնմանեցներ, կամ էլ ընձուղտի ու ճնճղուկի ….
- յա վաս լյուբլյու: Եվ ինչպես կարողացա , հիմա ոչ մեկին չեմ կարող տենց միանգամից ասել….
Այդ բառերից հետո մենակ հիշում եմ, որ ինձ բարձրացրեց վերև, ու համբուրեց թշիցս,
- յա տեբյա տօժե (իհարկե, հիմա հասկանում եմ, որ նա այլ սիրո մասին էր խոսում, բայց դե ես...էն ժամանակ փոքր էի) :
Այդ պատմությունը դառել էր մեր տան անեկդոտը,և ոչ միայն, բակում էլ արդեն գիտեին իմ սիրո մասին, նույնիսկ լուրը երկրից դուրս եկավ, իհարկե նրանց համար դա կատակի նման մի բան էր, իսկ իմ համար երևի առաջին սերը , առաջին անպատասխան սերը, քանի որ իմ խոստովանությունից մեկ շաբաթ կամ երկու, չեմ հիշում, նա ամուսնացավ…..
Մենք հիմա հեռու ենք ու չենք հանդիպում, բայց հանդիպելուց նենց ամոթ եմ զգում , նույնիսկ հեռախոսով խոսելուց այդ հիմար ժպիտս չի անցնում…:)
Երանի քո համբերությունը ես ունենայի, գոնե համբերությանդ կեսը: Ես նախանձում եմ քեզ այդ համբերությանդ համար : Դու կարողանում ես ամեն ինչին հանգիստ նայել: Կարողանում ես նայել ինչպես են խաբում ու միայն գլուխդ շարժել, դու կարողանում ես հանգիստ նայել թե ինչպես են մարդ սպանում ու հանգիստ առանց բարկանալու ուղղակի աչքերդ վայր դնել:Ախ ինչպիսի համբերություն: Դու , դու , դու , իրոք համբերատար ես??? Քեզ իրոք չի անհանգստացնում այն աղջկա տառապանքները որին զրկել են կուսությունից դաժան ձևով: Դու իրոք կարողանում ես հանգստությամբ անցկացնել մոր տառապանքը, որ միակ որդուն 21-րդ դարում ռազմի դաշտում կորցնում է, ինչ որ մի հիմարի ոչ ճիշտ հրամանների , այլանդակ քաղաքականության համար:
Դու իրոք թքած ունես արվամոլության, այլանդակության, լկտիության … վրա…
Դու համբերատար ես, թե դու իրականում ձևանում ես? Չէ ձևանալն այդքան էլ հեշտ չէ: Ես էլ փորձում եմ , բայց կոկորդիս մեջ լցված արցունքները ինձ միշտ դավաճանում են: Ես փորձում եմ անտարբեր անցնել այն ծերուկի կողքով, որ ախփամաններն է փորփրում մի ուտելու բան գտնելու համար,իսկ մի … , որին ես անվանում եմ “կուսօկ Ժիռա” կողքից նայում ու ասում է, այ սենց է կյանքում խելք չես ունենում այ սենց ես դառնում, ու ….
Չէ ես իրոք ուզում եմ ձևանալ ու չտեսնել կեղծավորությունը, ես էլ եմ ուզում ձևանալ ու չտեսնել անարդարությունը, ես էլ եմ ուզում լինել քո նման: Չէ ես ուզում եմ մեկ օրով քո տեղը լինել ու տեսնել արդյոք ես էլ կլինեմ այդքան համբերատար….
Ես վաղուց է չեմ լսում քո ձայնը, դու լռել ես, թե ուղղակի ես այլևս չեմ կարողանում կամ չեմ ուզում լսել քեզ??
- Օհ Տեր իմ , ներիր ինձ եթե ես ճիշտ չեմ, վերջ տուր այս ամենին…Ստիպիր ինձ նորից հավատալ…
Հ.Գ. Ես վախենում եմ գժվելուց...
Թաքնված տեսախցիկ...
Հերթական խաղն են խաղում հերթական մարդու գլխին: Երբեմն կատակները լավն են, սրամիտ, բարի, իսկ երբեմն դաժան, ստորացնող, չար...
Վրդոված է մասնակից, աչքերից զայրույթն է թափվում ու քիչ է մնում որ հարվածի իր հետ խաղ խաղացողին, երբ վերջինս, վերջին վայրկյանին ձեռքով ցույց է տալիս թաքնված տեսախցիկը... Հիմար, կեղծ ժպիտ խեղճ մասնակցի դեմքին: Ապա բարձրացնում է աջ ձեռքի բութ մատը, իբր հավանել է կատակը, կեղծ ծիծաղում ու գնում...
Տո տայիր գլուխը ջարդեիր: Ո՞նց ես ծիծաղում, որ ընդամենը մի րոպե առաջ քեզ ստորացնում էր.. էն էլ բոլորի աչքի առաջ... ո՞նց ես բութդ բարձրացնում, եթե հազարավորները հեռուստացույցից նայելու ու հենց քո անճարակության վրա են ծիծաղելու, քիչ առաջ արածդ մայմունությունների վրա են ծիծաղելու:
Ասում են, հումորը մերձեցնում է մարդկանց: Էսպե՞ս: Ստորացնելո՞վ: Վրայով անցնելո՞վ:
Տեսնես ի՞նչ կանեի, եթե իմ հետ պատահած լիներ: Երևի կեղծ ժպտայի, բութ մատս բարձրացնեի ու կեղծ ծիծաղելով արագ հեռանայի, հա՞, ոտիս տակ գցելով ողջ ինքնասիրությունս...
Թաքնված տեսախցիկ...
տեսնես ես միլիարդավոր ու միլիարդավոր տողերը, որ գրվում են ինտերնետում ամեն րոպե ամեն վայրկյան, ի՞նչի համար են գրվում: Ո՞ւմ է դա պետք :D Չէ՞ որ բոլորն էլ թքած ունեն ամեն ինչի և բոլորի գրածի վրա:
Ինչ հանգիստ է այստեղ: Ես շատ էի ուզում գալ նորից այստեղ: Զգում եմ ծխի հոտը, ես իրոք շատ եմ սիրում վառվող չորացած խոտի հոտը: Օհ, Սենեկաս, տեր իմ ինչքան է մեծացել... ինչքան է փոխվել...Ինչ տանջված է... Սենեկա, Սենեկա, հիշում ես ինձ: Միթե մոռացել ես, ինչու ես այդպես անտարբեր??? Միթե կենդանիններն էլ են մոռանում, դու ինձ պետք է որ հիշես, չէ որ ես քեզ այնքան շատ էի սիրում... Ձիուկս, ես իրոք մեծացել եմ, բայց նայիր աչքերիս ...
Դու ինձ չես հիշում ինչ ափսոս... Չէ, լավ է, որ չես հիշում , դա լավ է, թե չէ ինչու է պետք զուր տառապանքը... Սենեկա, ես գնամ:
Միթե հիշեց, ինչու այդքան երկար նայեց ինձ: Էհ...
- Բարև Քնար տատիկ, ոնց եք???
- Էհ բալա լավ: Աչքս լավ չի տեսնում: էս դու մեր մասերից չես ոնց որ: Էս ում տուն ես եկել??
- Մեր,- ծիծաղեցի ես,- պապիկս տուն::)
- Բա պապիկդ ով է:
- Դե ... պապին:
- Ահ մեյմուն էս ինչքան էս մեծացել: :)Այ սենց փոքր էիր: Հիշում ես թոռներիս հետ ոնց էիր խաղում, հիշում ես թոռներիս?? Աշոտիկիս հիշում ես:
Ճիշտն ասած լավ չէի հիշում,: Ավելի շուտ մոռացել էի անունները: Դե ես հաճախ չէի գնում գյուղ, եթե գնում էլ էի մեկ , երկու օրով: ՈՒ երկար ժամանակ է անցել, ստիպված էի ձևանալ:
- Հա, լավ են??
- Հա նա էլ քաղաքում է արդեն: Աշխատանք ունի: Խելացի, շատ խելացի է, բոլորը գովում են:
- Հա , դե լավ է, շատ լավ է:
Քնար տատիկի բողոքները լսելուց հետո, քաղաքի կյանքից մի երկու բան պատմելուց հետո, նրան մաղթեցի ամենալավը, խնդրեցի որ բարևի Աշոտիկին:) և շարժվեցի առաջ: Ինչ հանգիստ է այստեղ, տեսնես կարող եմ այստեղ ապրել, թե կկարոտեմ քաղաքի աղմուկը: « Թյու, բլ... հաստատ չեմ կարող, ըհը արդեն հայտնվեցի . թյու, վայ, կովերը զարմանալի կենդանիներ են : Պետք է մաքրել...»:(
Մանկուց ինչ-որ վախենում եմ շներից, ավելի շուտ մեծ շներից, թեկուզ գիտեմ որ շունը մարդու բարեկամն է, բայց ռեֆլեքսորեն քարացա տեղս:
- Մի վախենա, չի կծում,գյուղի շները քաղաքի շների նման չեն,- փորձեց սրամտել ձիու վրա նստած երիտասարդը:
Շարժվեց առաջ: իսկ ես չհասկացա ում էր ուղղված խոսքերը, բայց սկսեցի ծիծաղել...
Շատ բան կա պատմելու այդ օրվա վերաբերյալ, գուցե իմաստ չլինի գրածներիս մեջ, բայց երևի դու այն միակն ես որ կհասկանաս իմ զգացմունքները, մի օր անպայման կշարունակեմ ... անպայման կպատմեմ Սպարտակ պապիկի գենացի մասին...
Janita Hero
22.09.2008, 11:14
Զարմանում եմ……
ասում են սիրելուց ատել մի քայլ է
ուրախությունից տխրություն էլ.......
ախր շատ զգայուն ա մարդը, ու փոփոխական……
Լավ ա գոնե հիշողույունն ա վատ. մեկումեջ մոռանում ա վատն էլ, լավն էլ……
Երկնային
22.09.2008, 11:45
Առավոտը զոռով-շառով արթնացա, ու մի կես ժամա ինքս իմ հետ պայքարում էի` գնա՞մ առաջին ժամին, թե՞ չէ… :8 տենց մինչև կռիվ էի անում, ձեռքի հետ հագնվում, աչքերս էի քսում, գրքերս շալակեցի, ու տնգտնգալին գնացի դասի :D Քանի որ դեռ կիսաքնած վիճակ էր մոտս, ճանապարհին դեռ որոշում էի մի քիչ էլ քնեմ, թե էդ էդ էդ ոճաբանության դասին գնամ… դե ինչպես միշտ ուշացած եկա, դասախոսի դեմքի արտահայտությունից հասկացա, որ ավելի լավ էր քնած մնայի… ստեղ ես էլի սխալ արեցի, նստեցի առաջին նստարանին, գիրք - տետր հանեցի, որ լսեմ, թե ինչ ա պատմում… մեկ էլ դասախոսը դադարեց խոսել ու կատաղած նայեց ինձ… :unsure դե ես էլ անմեղ-անմեղ իրան նայեցի… :D մեկ էլ ասում ա.
- Աղջիկ ջան, ինչ լսարան եմ մտել, դու խոսում ես…
Ռեֆլեքսով նայեցի կողքս, տեսնեմ թե ով կա նստած, ում հետ եմ խոսում էլի… բայց մարդ չկար… :D
Ասում եմ.
- Բայց ես հենց նոր եկա… :8
Երևի զգաց, որ ինչ-որ բան խառնեց, շրջվեց ու սկսեց իրա լեկցիան շարունակել…
Տենց մի կերպ կիսաքնած իրա դասին գոյատևեցի…
Հետո մյուս դասի հերթն եկավ, պարզվեց, որ երկու խումբ միացրել են, ու էլի գժանոց ա լինելու… ես արդեն համակերպվել էի, որ օրս քնած ա անցնելու… Մի կերպ երկրորդ դասին էլ գոյատևեցի…
Հետո պարզվեց, որ երրորդ ժամի դասախոսը չի եկել, նե~նց ուրախացա, բայց ուրախությունս երկար չտևեց, որովհետև երկրորդ ժամի դասախոսը հայտնեց, որ մեր հետ նե~նց լավ էր, որ ուզում ա մեր երրորդ ժամն էլ մնա, մեկ ա դաս չունենք… :D
Էդ պահին ես զգացի, որ արդեն աչքերիս դեմը սևացավ, մնացածը չեմ հիշում…
Երբ ուշքի եկա, արդեն տանն էի… :D:D
Empty`Tears
23.09.2008, 11:52
Ապրիր այնպես ինճպես, որ ցանկանում ես, սիրտդ է ասում…
Ովքեր անում են այն ինչ ցանկանում են, նրանք միշտ հետևում եմ սրտի թելադրանքին, այլ ոչ թե էն կլոր կառոպկին: :oy
Մի՛շտ մի՛շտ կարծել եմ, որ ճիշտ եմ անում , անելով այն ինչ հենց այդ պահին մոտս ցանկություն է առաջացնում… բայց գնալով հասկանում և համոզվում եմ նրանում, որ կարծես թե սխալ է այդ ամենը: Արա , սակայն մի փոքր մտածի քցի բռնի , ինքդ քեզ հարցնելով մի թե ճիշտ ես վարվում, ու իսկապես կգտնես պատասխան :esim: Ինչի են մեզ ճնշում էն մարդիկ , որոնք հակառակի պես հենց իրենք պետք է լինեն մեր կողքին ու միշտ ասել, որ ամեն ինչ լավ է լինելու…բայց ոչ այքան կճնշեն ու կհասցնեն նրան, որ ուղղակիորեն կթքես ու կանցնես:[, ու հետո կլսես, - բայց մենք , մենք էնքան բան ենք արել, միշտ կողքին ենք եղել:nono…
Կուզենայի ապրել ամեն մի օրս, այնպես ինչպես, որ վերջին երջանիկ պահն է եկել… Անեմ, ասեմ ու լսեմ կարծելով թե վերջին օրն է, ժամը, րոպեն…:)
Janita Hero
23.09.2008, 12:41
էսօր քեզ հիշեցի էլի……
առաջ սիրտս կտոր-կտոր էր լինում, երբ հիշում էի այն, ինչ արեցիր վերջերս: Իսկ հիմա ժպտում եմ, քանի որ մենք սիրուն հուշեր ունենք ու անկրկնելի, կարելի ա ասել մի ֆիլմի սցենար……բայց դե շան տղություն արիր էլի… ոչինչ, ասել քեզ ԿՅԱՆՔ ա , ասել ինձ ՇՈՈւ ա ;)
Գիտես իսկ դու էն միակ մարդն էիր, ում ամուսնության առաջարկը կընդունեի… :cry
Ոչինչ իմ անգո ու գոյական էակ, կյանքը դեռ առջևում է… իմն էլ, քոնն էլ……
Հայելու մյուս կողմում գտնվողի խորհուրդը…:D
ՈՒր է բանալին , ուր ես դրել այդ անտեր բանալին… Այսքան մեծ բանալիների կույտ եմ թափել մոտս, իսկ այդ մեկը չեմ կարողանում գտնել, որն էլ փորձում եմ չի համապատասխանում… Դե լավ մի թաքցրու , աջ ձեռքում է , թե ձախ: Հերիք մի նայիր հանգստությանս, դա ոչինչ չի նշանակում… Արդեն երկու օր է ինչ փնտրում եմ այդ բանալին:
Չհարցնես ինչու էս վերջին երկու օրը հիշեցի այդ բանալու մասին, երեևի թե դու ինձ հիշեցրիր դրա մասին, ինքդ դրա մասին անգամ չիմանալով:
Ինչի ես շարունակում այդպես նայել ինձ…
- Ներիր ինչ հարցրեցիր,-չլսեցի,- ախ ես անընդհատ այդ բանալու մասին եմ մտածում, չգիտեմ ինչու, նայում եմ քեզ ու մտածում որտեղ է գտնվում բանալին, ինչու է այսքան դժվար, արդյոք չեմ կարող այլ կերպ բացել ….:Ահ, ժպտա, էլի ժպտա, շարունակիր ժպտալ.
Ես կռահեցի, քո Ժպիտը քո հոգու բանալին է… Էլ չփորձես փակել քո հոգին ու թաքցնել բանալին….;)
Հ.Գ. Չէ պետք է սեղանիցս այս հայելին վերցնել…. Նա սկսել է շատախոսել….
:think:D
Մի անգամ որոշեցի, միլիոնատեր դառնալ: Դա երեկ էր: Ճիշտ է, իտալացի ընկերներս զարմացած ասում էին, որ հայկական տարբերակի գլխավոր մրցանակը Իտալիայում կարելի է նվաճել 9-րդ հարցից հետո, բայց դե ոչինչ:
Ընկերներիցս նրանք ովքեր ազատ էին, կամ կարողացել էին ազատվել ինձ հետ «Շանթի» ստուդիայում են: Եվ այսպես մեր ընտրական հարցը.... առանց մտածելու աչքաչափով դասավորում եմ տարբերակները, հետո կարդում եմ դասավորածս, իսկապես գեղեցիկ Շեքսպիրյան միտք եմ դասավորել, ճիշտ եմ, բարձրացնում եմ գլուխս, բոլոր 7 մրցակիցներս դեռ կոճակներ են սեղմում. արագ եմ:
Արդեն զգացի այն, թե ինչ է զգում ընտրական փուլն անցած մասնակիցը, մտածում եմ ճիշտ ձեռքով անելու ու հաղորդավարին մոտենալու մասին, որ մեկ դուբլով ավարտվի: Ընկերներս պատմում եմ, որ իրենք էլ պատրաստվում էին ծափահարել ինձ, միայն ինձ չէր թվացել, որ ամենաարագն էի:
Սպասում եմ ճիշտ պատասխաններին... չկան, ինչ որ մեկի ձայնն եմ լսում, «6-րդ կոմպը կախել ա», մոտենում է ինձ նարնջագույն վերնաշապիկով «Շանթի» աշխատակիցը «Ի՞նչ ա եղել ապեր», «ոչ մի բան, ամեն ինչ նորմալ է»,- ես եմ ասում: Քանի որ իմ կոմպը ոչնչով չէր տարբերվում մնացած 7 չկախված կոմպերից: Կախվածության ոչ մի ախտանիշ:): «Շանթի» աշխատակիցը զարմացած հեռանում է, նա էլ ոչ մի դեֆեկտ չգտավ:
Նոր հարց ենք տալիս հայտարարում է հաղորդավարը: Այս անգամ էլ եմ ճիշտ, բայց նույնքան արագ չեմ: Միլիոնատեր դառնալս անորոշ ժամկետով հետաձգում եմ:
Կար մտածելու երկու տարբերակ, կամ ես շատ դժբախտ եմ, որ կոմպս կախեց սխալ պահին ու սխալ տեղում, կամ խարդախություն կար այստեղ:
Ես երկրորդն եմ ընտրում: Դժվար կլինի ինձ համար ապրել Երկիր մոլորակում, եթե ապրեմ առաջինի գիտակցմամբ::)
Mefistofel
23.09.2008, 21:39
Խառն եմ ...
Էս վերջերս խառն ԵՆՔ...
Empty`Tears
24.09.2008, 04:01
Սիրած մարդու հանդեպ համբերատար լինել, բայց չէ չի ստացվում, ինչի ? ախր ուզում եմ կողքին լինել, միշտ երեսին ժպտալ, փաթաթվեմ, ասեմ կողքիդ եմ ու աշխատում եմ հասկանալ քեզ: Լավ մի ժամանակ հետո, ինքդ քեզ կասես, ինչքան ժամանակա անցել, ահա ես համբերեցի, բայց գիտեմ դու ուզում եմ, բայց թե ինչի չես ծգտում նրան, որ ամեն ինչ լավ լինի, (կամ թե ուղղակի ցույց չես տալիս այն ամենը ինչ զգում ես) թե իմ , որ քո կողքին եմ և թե քո, որ Աստծուց շնորհակալ ես, որ ինձ գտել ես :
Աշխատի չհակասել արտահայտած ամեն մի խոսքիդ վրա:
Գիտեմ, գիտեմ, ասել ես ու միշտ էլ կասես, որ ժպիտս դեմքիս լինի, հակառակը չի սազում:
Էստեղ եմ ու սպասում:
Ժպտում եմ պուճուրս դու էլ ժպտա: :)
Ո՞րն է բարության ու հարիֆության սահմանը։ Ինչպե՞ս մնալ բարի՝ չդառնալով հարիֆ։ Ո՞նց անել, որ բարությունդ չչարաշահեն։ Երբ նստելու տեղ ես տալիս, չմտածեն, որ դու պատրաստ ես կանգնելու ամբողջ կյանքում։ Երբ մի կտոր հաց ես առաջարկում, չկարծեն, թե ինքդ պատրաստ ես սոված մնալ։ Թե՞ մարդկային տեսակը ընդունակ չի ուրիշ ձև ընկալելու բարությունը...
impression
24.09.2008, 23:25
Վերջերս անցել եմ նոր աշխատանքի, ու հետագա պատմելիքս հասկանալի դարձնելու համար պետք է նախ մի քիչ գործից խոսեմ: Այս նոր բաժնում զբաղվում են երեխաների հովանավորությամբ. Գտնում ենք ծանր պայմաններում ապրող ընտանիքներ, ու երեխաներին գրանցում որպես հովանավորի կարիք ունեցողի: Նման ընտանիքները շատ-շատ են, ապրում են թշվառագույն պայմաններում, հիմնականում մի փոքրիկ տան մեջ բնակվում է մի քանի ընտանիք, մեծերը շատ դեպքերում կամ հաշմանդամ են կամ ծանր հիվանդ, ու թվում է, թե ողջ օրգանիզմից անխափան գործում են միայն վերարտադրող օրգանները, քանի որ տարին մեկ այդ օջախներում երեխա է ավելանում: Երեխաները մեծանում են թերսնված, մինչև ձմեռ շրջում են գրեթե մերկ, դե իսկ ձմռանն էլ հագնում են ինչ պատահի: Դպրոց չեն հաճախում, քանի որ դա աննկարագրելի ճոխություն է ընտանիքի համար: Հենց այսպիսի ընտանիքների հետ էլ սերտորեն կապված է մեր աշխատանքը: Լուսանկարում ենք երեխաներին, ծնողներին հանձնարարում իրենց կյանքն ու երեխային ներկայացնող նամակ գրել /եթե բախտներս բերում է այնքան, որ ծնողը տառաճանաչ է լինում/, նկարն ու նամակն ուղարկում ենք մի որևէ հարուստ երկիր, ու եթե երեխայի բախտը ժպտա, մի բարի մարդ նրան “տեր կկանգնի”:
Տեսեք, թե ինչպիսի աստվածահաճո գործով ենք զբաղված:
Աշխատանքի անցնելու առաջին օրերին ինքս ինձնից շատ գոհ էի, ու միայն այն միտքը, որ էս պստոները, նաև իմ աշխատանքի արդյունքում, մի փոքր լավ կապրեն, ջերմացնում էր սիրտս: Սակայն, գնալով հիասթափվում եմ այս ամենից: Չէ, վատ բաներ չմտածեք, ոչինչ չի գողացվում, ուղարկված ամեն ինչ մինչև վերջին ծեղը հասնում է տիրոջը; Բացվում է յուրաքանչյուր ծանրոց, որպեսզի պարունակությունը գրանցվի տվյալների բազզայում, որ հանկարծ ոչինչ չկորչի, հետո էլ երեխային լուսանկարում ենք նվերների հետ միասին ու նկարն ու ծուռմռտիկ շնորհակալություն-նամակն ուղարկում հովանավորին: Պարզապես… Ահա, բացում ենք հերթական ծանրոցը ու էլ ժպտալդ չի գալիս: Ակնհայտ է, թե ինչպիսի սիրով ու հոգատարությամբ են հովանավորներն ընտրում ամեն մի մանրուք իրենց հովանավորյալի համար, սակայն, իրենք չեն պատկերացնում կարիքները: Այ օրինակ սա` ուղարկել է հրաշալի ներկեր, հետն էլ հեքիաթային կերպարների պլաստմասսայից կտորներ, որ ներկը քսես վրան ու կպցնես պատուհանի ապակուն: Շատ սիրուն կստացվի, չէ՞: Բայց ո՞նց բացատրես տաք տեղը նստած հովանավորին, որ էդ ընտանիքում լուսամուտներին ապակի չի մնացել, ցելոֆանով են ծածկում… Կամ ահա այս մեկը` լի~քը գունավոր մատիտներ, գրիչներ, թիթիզ-միթիզ ֆլոմաստերներ, էլ շորերին նկարելու, էլ պատերին, էլ լվացվող, էլ չլվացվող, տետրեր, բլոկնոտներ, էջանշաններ, անհավանական գեղեցկության տեսարանների լուսանկարների հավաքածուներ, քարտեզներ և այլն: Բայց դե ընտանիքում դպրոց գնացող չկա, որովհետև երեխաները ոչ հագնելու շոր ունեն, ոչ կոշիկ, դասագիրք գնել չեն կարող… Ու արած ահռելի չափերի աշխատանքի անարդյունավետ լինելուց սիրտս պայթում է: Ամբողջ օրը նվերները քջջելուց հետո մի տիկնիկ գտանք, այ կուրախանա պստո~ն: Բայց դե հիասթափությունն իրոք շատ ավելի շատ է, քան ուրախությունը: Արդեն ինձ անօգուտ եմ զգում, նոր դերս էլ առավել տխմար դուրս եկավ, քան նախորդը:
Բայց օրվա վերջում ծանրոցներից մեկի միջից կուրտկա գտանք: Հովանավորը տաք կուրտկա էր ուղարկել երեխայի համար: Տուն գնալուց առաջ գոնե ժպտացինք…
Ուրվական
25.09.2008, 13:47
Ինչքան վատ մարդիկ կան... ինչքան անհույս, անկապ դեմքեր, որոնք իրենցից ոչինչ, բացարձակապես ոչինչ չեն ներկայացնում, բայց երևակայում են, որ աշխարհի վերջն են, սորտեր են մի ուրիշ կարգի... Դե արի ու ապրիր այս թատրոնում, այս խեղկատակության մեջ, այս տխմար չբավարարվածների շրջապատում... Բարդ ա, շատ բարդ... Զզվում եմ:
Դրանց կողքին էլի թատրոններ կան, բայց կա և մի պարզ, իրական կյանք: Թքեք դրանց վրա, ապրեք այս իրականով, ու մի քիչ էլ ռոմատիկա, գոնե մի քիչ, հոգու խորքում...
Գիշերն ուշ էի պառկել քնելու... ինչպես սովորաբար: Ես իմ բու կենցաղին դավաճանել չեմ կարողանում: Հոգնած էի: Վերջին օրերի հիվանդությունից էլ փոքր-ինչ հյուծված ու ինձ հանգիստ ու երկար քնել էր պետք: Բայց պառկել էի քնելու առավոտյան կողմ և միթե՞ ճանճերը կթույլատրեին, որ ես հանգիստ քնեմ:
Քնած տեղը զգում էի, թե այդ արարածները ինչպես էին զբոսնում ձեռքերիս, ոտքերիս, դեմքիս վրայով, խուտուտ տալիս: Մի քանի անգամ երազս ընդհատվեց, փակ աչքերով քշում էի նրանց ու նորից քուն մտնում՝ մի քանի րոպեով, որովհետև նորից հավաքվում էին վրաս, սկսում զբոսնել, խուտուտ տալ:
Հերթական ճանճը շատ համառն էր, ման էր գալիս ձախ ձեռքիս վրա ու չէր թռնում, ինչքան էլ աջով փորձում էի քշել: Վրդոված զարթնեցի, հաստատ վճռելով, որ այդ ապիկարին ուղարկելու եմ վերին երուսաղեմ: Աչքերս բացեցի ու տեսա թե ինչքան մոտ է դեմքիս բարձրացել... մեր հայացքները խաչվեցին, ու ես շփոթվեցի, ամաչեցի քիչ առաջվա որոշմանս համար: Որքա՜ն թախիծ կար այդ ճանճի աչքերում ու միաժամանակ մեղավորություն: Մի տեսակ ամոթխած վարից վեր ինձ էր նայում, կարծես հասկանալով, որ ինձ նեղություն է պատճառել, բայց միաժամանակ հանդուգն, կարծես ուզում էր այդ նեղությունը պատճառած լիներ: Նկատեցի որ աչքերի տակը ուռած է. ակամա հասկացա, որ ինքն էլ վաղուց չի քնել: Տեսնես ինչու՞: Ու հասկացա... Չէ որ երեկ ճանճասպանը ձեռքիս ճանճորսությամբ էի զբաղվել, ու երևի թե այս խեղճի հարազատներից մեկը դարձել է իմ հերթական զոհը ու սա, տառապելով իմ հասցրած մեծ ցավից ի վերջո որոշել է վրեժխնդիր լինել: Ամոթից կարմրեցի: Շփոթվեցի, հայացքս իջեցրի ու կամաց, շատ կամաց, շշնջալով ասացի.
«Ներիր ինձ, խնդրում եմ, ես մարդկանց դաժան ցեղից եմ, բայց ես հասկանում եմ իմ սխալը...»: Նրա դեմքին ժպիտ նկատեցի, հայացքն ավելի հանգիստ դարձավ, չգիտեմ, ինձ թվաց, թե աչքով տվեց ու թռավ:
Դեռևս հուզված աչքերս փակեցի ու նորից քնեցի, վստահ, որ երազումս նրան եմ տեսնելու: Մեկ րոպե անց զգացի, որ նույն ձեռքիս ճանճ է զբոսնում: Նորից փակ աչքերով, մյուս ձեռքով փորձեցի քշել, չթռավ: Բացեցի աչքերս... էլի նա էր, բայց ինձ էր նայում ինչ-որ հանդարտ, բայց չար հայացքով, հաղթողի արտահայտությամբ, դաժան ու վրեժխնդիր... չարությունը ծորում էր նրա չքնած աչքերից: Այդ հանդգնությունը միանգամից արթնացրեց մարդկային բնազդս, աջ ձեռքի վարժ շարժումով բռնեցի նրան բռիս մեջ, և որքան ուժ ունեի թափ առնելով շպրտեցի պատի կողմը: Կպավ պատին, ապա սահելով ընկավ հատակին: Իսկ պատին մնաց փոքրիկ, շատ փոքրիկ արյան հետք:
Նորից քնեցի:
Տները բնավորություն ունեն, նկատե՞լ եք։
Այն տունը, որտեղ մի ժամանակ ապրում էի, խաղաղ էր ու հանգիստ, անշառ, անպրոբլեմ տուն էր... Մի քիչ բարի, մի քիչ անտարբեր, մի քիչ էլ ցրված։ Ու շատ էր սիրում երաժշտություն։ Առանց երաժշտության այդ տունը չէր ապրում, անգամ պատերն էին աղերսում, որ երաժշտություն միացնես։ Իմ սիրելի տունն էր։ Յուլյան էլ ինձ հյուր էր գալիս, իրար հետ հյութ էինք խմում, երաժշտություն լսում ու վայելում տան հանգիստը։ Վաղուց արդեն չեմ ապրում այդ տանը, բայց միշտ կարոտած ժպիտով եմ հիշում իրեն։ Այսօրվա տունս երաժշտություն չի սիրում, ես շատ եմ սիրում, բայց ինքն այնքան էլ չէ... Շատ ուրիշն է։ Ես էլ գնում եմ Յուլյաին հյուր, ով հիմա ապրում է իմ նախկին երաժշտասեր տանը։ Իրար հետ հյութ ենք խմում, Պեթի Սմիթ լսում ու վայելում տան հանգիստը։ Այսօր ուշադիր նայում էի իմ նախկին տան ծանոթ անկյուններին ու մտածում՝ տեսնես ինքն էլ ի՞նձ է կարոտում...
Երկնային
27.09.2008, 01:59
… :8
A: Nyutenka
me: ha jan
A: Urvakan es :(
me:inchu?
A: Esim.. Misht kas, bayc du ches
Suti copia :(
me:inchs en chi? :(
A: Cհgitem, vonc vor xamrac lines
Grumes mi erku tox, enqan vor gres
u korum
me:uzum em inch vor ban grel, bayc nenc atram em..
A: Etel asumem
qez chem tesnum hima, bayc gitem` achqerid payly korel a..
me:mi eli...
A: grk :)
me:kneres, ynkers.. :oy
A: ban chka
nya?
me:nya~ :)
Janita Hero
28.09.2008, 22:56
Իսկ ո՞վ ասաց, որ եթե անձրև է, ապա թախիծ, տխրություն, կարո՜տ, ձեռի հետ էլ ասոցիատիվ հուշեր կամ վերապրումներ, որն անպայման, չգիտես ինչի, պետք ա լինի կամինի կողքին , տաք թեյն էլ ձեռքերին ու տենց……
կամ էլ եթե արև ա, բոլորը մի տեսակ պիտի ուրախ լինեն…… և ԵՆ……
Շատ հետաքրքիր ա, ես կասեի զարմանալի կապ ու տրամադրություն, որ հաղորդում ա բնությունը, բնությունն էլ ունի էլի՜ տրամադրություն ու դրանով մարդկանց վարակելու ունակություն……մդաաա
ԵՍ շատ եմ սիրում աշունը… ես աշնանը միշտ ավելի պայծառ եմ եղել, քան երբևէ...ես աշունը միշտ ապրել եմ, զգացել եմ նյարդերովս....ինձ թափվող տերևները այնքան էլ չեն տխրեցրել…ու թեև նրանց հաջորդել է ցուրտ ձմեռը. բայց դրանք ինձ միշտ նոր սկիզբ են խոստացել, ինչպես մայրամուտն ամեն անգամ արևածագ է խոստանում...իսկ երբեմն մոռանում է խոստանալ ու զղջման փոխարեն անհետանում է…
ԵՍ հենց հիմա լաց եմ լինում… դուք ինձ այսպիսին չեք տեսել և չեք էլ տեսնի… ես անշպար արցունքեր ունեմ..դրանք բոլորվին ինձ չեն սազում...մարդիկ կան նույնիսկ գեղեցկանում են արտասվելիս, իսկ ես … ես մի տեսակ ուրիշ եմ դառնում...դե շատ ուրիշ...մի տեսակ...չգիտեմ...ամեն դեպքում դրանք հաստատ…սազում են ինձ…Ես միշտ սիրել եմ աշունը… բայց հիմա վախենում եմ, որովհետև մոտ է ձմեռը...ՀԻմա ձմռան շունչն ավելի մոտ եմ զգում, քան իմ սեփականը…
Չգիտեմ ինչ է պատահել… բայց ես այսքան երբեք չեմ վախեցել…նույնիսկ այն գիշերը, այն սև գիշերը, երբ արևները դաշինք կնքեցին այլևս ինձ համար չծագել… և նույնիսկ երբ որոշ շողեր սրտիս հասան, երբ ես նրանց նույնիսկ չարհամարեցի, գրկեցի, շոյեցի, ե ս միևնույն է նրանց այդպես էլ հոգով չզգացի… իմ հոգում մի ահռելի բույն էր հյուսել այն գարունը, որը կուզենայի վերջանար… վերջանար վերջապես, բայց այն այնքան խորը հետք է թողել, որ, չնայած այդ ցավին, ես անընդհատ նրան սպասում եմ...ԵՍ վախենում եմ, որ կգա ձմեռը, հետո գարունը չի գա, բայց կմնա ինձ հետ, հետո ամառը չեմ զգա ու աշունը նորից չի հասկանա, թե ինչու եմ այսքան տխուր…
ու կանցնի...սա հաստատ կանցնի...սա կանցնի, թե՞ ոչ...
Լսի՛ր, քեզ խնդրում եմ, մի՛ մեկնաբանիր այն «գարունը», որ կորցրել եմ, մի՛ շտապիր քողարկել այն »ամառը», որ չեղավ և մի վերլուծիր «աշունը», որը դու չես զգա այնպես, ինչպես ես չեմ զգա ձմեռը, որովհետև պետք է որ կարողանամ, չէ ես պիտի կարողանամ չմրսել.....................................:(
Որ ասում եմ՝ «էրգիրն էրգիր չի», չեք հավատում…:think
Որ երկիրը երկիր լիներ, մարդիկ էսպես անհույս նստած կլինեի՞ն: Բա որ երկիրը երկիր լիներ, «չյոռնին» կդառնա՞ր թաղապետ…:this Էլ չեմ ասում, որ ազգի մի կեսը տաքսի ա քշում, մյուս կեսն էլ ափիցանտ ա…:nea
Բա որ երկիրը երկիր լիներ, մարդիկ կամաչեի՞ն, էն բանից, :))որ իրենք գիր-գրականություն են սիրում, նույնիսկ՝ սենց՝ մի ձևի հեռակա՝ վիրտուալ: Ամաչում են, բարդույթավորվում են, թե ի՞նչ են անում, ես էլ չգիտեմ… :esimերևի իրանք էլ չգիտեն:
Ինկոգնիտո մնալու լավագույն տարբերակը՝ ինտերնետից չօգտվելն ա: :ahaԵթե մտար ինտերնետ ու մի տեղ մի բան գրեցիր, հետո էլ մի այլ տեղ մի բան գրեցիր, հաստատ պալիտ ես ըլնելու: Մի՞ հոգի ա տենց «հայտնաբերվել»: :D
Չէ, դե կան, որ իրանց համար մեկ ա, թե որտեղ ի՞նչ կգրեն և այլն: Էդ էն չինկոգնիտոներն են… իրանց համար մեկ ա՝ ճանաչու՞մ են իրենց, թե՞՝ չէ… Բայց դե էդ դեպքում էլ «վիրտուալի» ողջ գեղեցկությունն ու իմաստը կորում ա::8
Մարդիկ էլ կան, որ չեն ուզում դա կորցնել: Խոսքն իմ մասին չի::think
Որքան էլ զարմանալի ա, այս տեսակի քանակը քիչ ա::mda
Բայց դե կան մարդիկ էլի, որ ուզում են մնալ անհայտ ու «փորձեր» անել անընդհատ…:good:D
Ի՞նչ ուզում ա լինի,;) մեկ ա՝ լավն ես, լավը…էն էլ շա՜տ…:)
Է՜հ, էրգիրն էրգիր չի…:))
Երկնային
29.09.2008, 17:34
Անջատված նստել էի… սմս-ի ձայնը լսեցի, մյուս սենյակում էր հեռախոսս… ալարում էի գնալ, տեսնել` ով ա… տենց մի երկու րոպե ինքս իմ հետ պայքարեցի, ու գնացի հեռախոսիս հետևից…
անծանոթ արտասահմանյան համարից դատարկ սմս էր եկել… սկզբից ուշադրություն չդարձրեցի, հետո հիշեցի, որ մեկի հետ պայմանավորվել էինք դեռ շատ վաղուց. դատարկ սմս-ը նշանակում ա, որ քո մասին մտածում են… ու միշտ, ինչքան դատարկ սմս էի ստանում անծանոթ համարներից, գիտեի, որ ինքն ա, ուղղակի հիշեցնում ա, որ իմ մասին մտածեց այդ պահին…
Բայց լավ ձև ա էնպես անելու, որ նա, ում մասին մտածում ես, քո մասին մտածի…
Ու էսօր էլ մեր մտքերը հատվեցին… ես էլ քեզ եմ կարոտում, շատ-շատ…
:)
Morpheus_NS
29.09.2008, 17:46
Սաղ լավ ա լինելու: Կարեւորը` միտ ուրախ !!!
Օրագիր, ես քո գլուխը ցավեցնում եմ, բայց դե իմը կորցրել եմ...:D
... Ետ նայել պետք չէ...:)
Երբեմն շատ դժվար է փակել դռներ, իսկ ժամանակի ընթացքում այդ դռները բացել շատ ավելի դժվար է դառնում, գուցե այն պատճառով, որ կողպեքը «ժանգոտում» է կամ էլ ուղղակի բանալին փակելուց դեն ես նետում` մտածելով, որ այն այլևս քեզ պետք չի լինի...
Իսկ երբ թակում ես դուռը, բացող չի լինում, թեև գիտես, որ ներսում նրանք են ում դու ինքդ ես փակել ու թողել ներսում և ում ժամանակին համարում էիր քեզ հարազատ, թեև վերջին բառի իմաստը շատ հարաբերական է....և ժամանակը շատ քչերին է այդ անունը շնորհում..., անգամ ինքդ կյանքիդ ընթացքում հնարավոր է չարժանանաս այդ անվանը....
Երեք դուռ..., Երեք բանալի...,Երեք կողպեք... և բազում «հարազատներ»....
... Ասում են կյանքը կարճ է ... Վայրկյանը մեկ ամբողջ կյանք...
...Իսկ «անցածը» ժամացույցի սլաք չէ, ետ ու առաջ տանել չի լինի ....:)
Էս երկրում շներն էլ են ուրիշ... Գերմանացի շները հայի համար շատ անսովոր տեսակ են։
Դե հո գիտենք Հայաստանի շներին։ Փողոցային կյանքին սովոր, քարից կակուղ ամեն ինչ ուտող, կոփված, դիմացկուն, համարձակ, հաճախ՝ ագրեսիվ։ Եթե անգամ գլխներին տեր ունեն, միևնույն է, հայկական միջավայրից եկած տաքարյունությունն ու աքլորությունը մեջները լավ նստած է։
Իսկ էստեղ... Նայում ես մի մարդաբոյ շուն է, ասում ես՝ էսա աջ ու ձախ ամեն ինչ գզելու է, բայց չէ... Հրեն նստել է մետրոյի կայարանում, կուչ եկել տիրոջ կողքին ու շան պես դողում է մոտեցող գնացքի ձայնից, փորձում է հավաքել իրեն, բայց չի ստացվում, արդեն վնգստում է վախից։ Հայացքդ գցում ես վրան, ավելի է իրեն կորցնում, գլուխը մտցնում փաչեքի արանքը։ Բա սա շո՞ւն է։
Իսկ էս մեկը տիրոջ հետ շրջում է հագուստի խանութում. առևտուր են անում։ Քանի դեռ տերը հանդերձարանում է, էս խեղճը, ապահովություն փնտրելով, մտնում է շորերի ներքևի դարակների տակ, որ հանկարծ անցող–գնացողները իրեն չուտեն։ Ու հետն էլ շատ զգույշ է պառկում, որ հանկարծ ոչ մի հագուստ պատահաբար չվնասի։
Սա էլ ռեստորան եկած շուն է։ Նստած է տիրոջ կողքին, հանգիստ սպասում է, թե նա երբ է ուտելու, վերջացնելու։ Մի հատ ոչ թաթով խփում է, թե՝ այ տղա մի կտոր էլ ինձ տուր, ոչ մի հատ բերանը անհանգիստ բացում–փակում, թե՝ ջահել ջան, մենք էլ ենք սոված... ոչ մի նման բան, դաստիարակված, գերմանացի շուն. սրանից ավել ի՞նչ սպասես։
Ամբողջ հույսս փողոցային շներն էին, որ մտածում էի՝ գոնե սրանք կարգին շուն–շան որդի կլինեն։ Էն էլ էս երկրում փողոցային շներ չկան...
Այ մա՜րդ, դե քնեք էլի: Էդ մոդեռ-մուդեռի հարցը ցերեկով կլուծեք: Բա դուք մե՞ղք չեք…:D
Շատ եմ քեզ կարոտել: Մի քանի օրից դու քսան տարեկան ես դառնում, իսկ ես քո կողքին չեմ: Չնայած խոսք էինք տվել իրար, որ միշտ իրար հետ կլինենք: Ու նորից մեր երգն եմ լսում: Ինչ լավ է, որ օվկիանոսից այն կողմ ունենք մեր երգը: Լսում եմ ու հիմարի պես լաց եմ լինում, չնայած մամային խոսք եմ տվել, որ չեմ լացի, չէ որ մեկ օր անպայման հանդիպելու ենք, որ էլ երբեք չբաժանվենք: Ախր ինքն էլ է քեզ շատ կարոտել: Ու եթե իմ թուլությունը ցույց տամ, իրար հետ պիտի լացենք: Բայց ես չեմ ուզում որ ինքը լացի: Խոսք եմ տվել քեզ: Մաման հիմա տանը չի, ես էլ որոշել եմ աշխատանքի չգնալ: Ու դրա համար մեր երգն եմ լսում ու լաց լինում: Կարոտից:
2 շաբաթից ավել երբեք չէինք բաժանվել, իսկ արդեն գրեթե մեկ տարի կլինի, որ քեզ չեմ տեսել: Գիտես, էլի սկսել եմ գրել: Ու էլի մարդիկ ասում են թե տրագիկ եմ: Որտեղից հասկանան, որ գրելով, իմ տրագիզմը թղթին եմ փոխանցում ու խորը շունչ քաշելով, շարունակում եմ խենթի պես սիրել կյանքը: Ախր իրենցից շատ եմ սիրում կյանքը, իսկ իրենք ասում են տխուր "բաներ ես գրում": Դե իրենց համար դրանք բաներ են: Ու դու հիմա իմ կողքին չես, որ գրկես ինձ ու ասես "Քուրիկ, ես քեզ շատ եմ սիրում: Բանի տեղ մի դիր:" Ու քննարկենք իրար հետ իմ գրածները ու չգրածները, խոսենք: Ընկերուհիներս միշտ զարմանում էին, թե ոնց կարելի է եղբոր հետ այդքան մոտիկ լինել ու կիսվել: Ախր ինչ իմանան իրենք, որ ամեն ինչ գիտես իմ մասին, նույնիսկ այն, ինչ ես չգիտեմ: Ու որ դու իմ ամենաթանկ նվերս էիր: Շատ եմ սիրում քեզ: Անպայման կհանդիպենք: Չէ որ մենք չենք կարող առանց մեկ մեկու:
Մամ, պապ, մերսի: Ես շատ երջանիկ եմ:
Է՜, եսի՞մ…
Ալկոհոլ: Լավ բան ա: Մի կողմից էլ վատ բան ա: Տենաս՝ ո՞վ ա հնարել:
Առաջին անգամ, որ հարբեցի, վատ-վատ բաներ արեցի… գազանանոցի տռասսին… բայց դե հետո սովորում ես: Տոլերանտություն ա՜, բան ա՜… Հիմա մի կամ երբեմն՝ երկու շիշ էլ խմեմ, վեջս չի: Իհարկե, լավ պիտի ուտեմ էլ: Բանակում ծառայելիս՝ ես ու ընկերս, տուն գնալիս, առնում էինք մի շիշ «Նեմիրով» ու մի շիշ կոկա-կոլա՝ 2 լ-անոց: Հա, մեկ էլ մի հատ մայոնեզ ու լավաշ կամ հաց: Ու տենց հարբում էինք…
Հիմա մի քիչ ուրիշ ա… Էն մթնոլորտը չի: Դե հիմա խմում ենք մի տեսակ ուրիշ ձև… Էն ժամանակ՝ բանակում, խմում էինք Կռուգ- մռուգի երգերի տակ: Ու պահվածքն ու մեր վարքագիծը, եթե մեկ հատ սթափեցնող չէր լինում, երգերի բովանդակությանը շատ դեպքերում համապատասխան էր: Դե չեմ ասում լակում էինք ու սկսում «գողական» էթալը կամ «սուպերժիզնենի» բաներ էինք անում, բայց խելոք էլ չէինք մնում… Կարող ա հելնեինք ու գիշերվա հազարին հարբած տաքսի բռնեինք, գայինք Էրիվան՝ Նաշային տենալու, կամ Կամոյի հետ զրուց անելու համար: Բայց դե լավ էր… Հը՞… Թե՞ լավ չէր…
Եսի՞մ… Բայց էն հիշվում ա, իսկ սա՝ ոչ…
Երեկ նենց եմ ընկել: Բոլոր մարմինս ցավում է: :(
Հիմա որ հիշում եմ ծիծաղս գալիս է,:D վախ...:( բայց դե ընկնելուց էդքան էլ ծիծաղելի չէր:
Անտեր հեռախոսը ծնգաց: Չգիտեմ ինչի վեր թռա, միշտ էտ անտեր հեռախոսի նկատմամաբ անտարբեր եմ, ես կասեի միշտ նրան արհամարում եմ, :beee որովհետև էսքան վախտ է դրանից մի լավ օգուտ չեմ ստացել: Տան միակ իրն ա, որից բառի բուն իմաստով զզվում եմ(չէ իհարկե ես շատ բաներից եմ զզվում, բայց ասենք դա տրամադրությունից է կախված) ու միշտ կողքով անցնելուց` իմանալով չեմ նայում, որ հասկանա, որ իրանից զզվում եմ:
Վերջը, վեր թռա ու արագ քայլերով, ես կասեի վազելով շարժվեցի դեպի իմ թշնամին, որի հետ ինչ ասես որ չեմ արել ,քանի անգամ լարերն եմ կտրել, որ ձայն չհանի, գլխին էնքան եմ խփել… :tel:aggressive
Մեկ էլ չգիտեմ ինչպես մեջքի վրա դդխխկկկ, ամբողջ մարմնով հատակին փռվեցի: Աչքերս ակամայից փակվեցին: Նենց ցավ զգացի….Հետո բացեցի աչքերս, վերևում աստղեր էին պտտվում, առաջին բանը, որ գլուխս եկավ վերջապես սկսեց երկրորդ կյանքս:think:bye, ինչ որ ուրախություն զգացի, հետո ինչ որ մեկի դեմքը իջավ դեպի ինձ, նորից փակեցի աչքերս, բացեցի, ձայներ լսեցի, էնքան ծանոթ էին…Հետո տեսա պապիկիս դեմքը հասկացա , որ դեռևս առաջին կյանքս եմ վայելում….
Թշնամիս շարունակում էր էնտեղ ծիծաղել, մեկ է ես մի օր քո հախից գալու եմ, այ դու «ՀԵՌԱԽՈՍ» Հաջորդ անգամ իմ տեղում դու ես լինելու, խոստանում եմ….Հը լավ է ... Ցավ զգում ես??:aggressive
Վախ, խեղճ իմ ոսկորներ... :aaa
impression
03.10.2008, 13:14
Կապանում ամեն բան slow motion-ի վրա է: Օրերն էլ ծույլ-ծույլ են անցնում, մարդիկ ապրում ու աշխատում են ալարելով, հաց ուտելիս էլ են օ՜ֆ ասում: Բա էստեղի ինտերնետի գները, մամա ջան... հյուրանոցի ինտերնետ ակումբի գինը՝ ժամը 300 դրամ + տրաֆիկ՝ 1 մբ 35 դրամ: Գժվել են: Դեռ լավ է Նարեենց ակումբում նորմալ գներ են:
Դե ես էլ երևանցի եմ, ինձ մոտ նորմալ արագությամբ է ամեն ինչ, ապրելն էլ, ուտելն էլ, օֆ քաշելն էլ, մենակ կարոտն ա գազ տված գնում...
Սկսել եմ հեռուստացույց նայել։ Ամեն ինչ սկսվեց քաղաքական հաղորդումներով, հիմա արդեն մնացած բաներն էլ եմ նայում։
Նոր աչքս ընկավ ինչ–որ ֆիլմի հատվածի։ Քառասունին մոտ մի տղամարդ նստած է գյուղական բակում՝ հավաբնի մոտ, ու դիմացը դրված գրիլի մեջ հավ է խորովում, ձեռքին էլ գարեջրի շիշ է։ Կողքին աքլոր է ֆռֆռում ու նայում, թե ինչ է կատարվում, էս տղամարդն էլ, իր գործն անելով, դիմում է հետաքրքրասեր աքլորին.
– Միշտ պատրաստ եղիր հավետ բաժանման. սա շատ անկայուն աշխարհ է, երբեք չգիտես՝ վաղը ինչ կլինի...
Եվ ինքն իր ասածից հուզված՝ գարեջրի մի մեծ կում է անում... ու շարունակում գրիլի գործը։ :)
Կար ժամանակ, որ ես փոքր երեխա էի ու բացի նրանից, որ սիրում էի բակում խաղալ, նաև երազել էի սիրում: «Այ ի՜նչ լավ կլիներ, - մտածում էի, - որ մեծանամ ու վարսավիր դառնամ... կամ էլ թագավոր»: Դա դեռ այն ժամանակներն էր, երբ թագավորի ու նախագահի տարբերությունն իմ պատկերացմամբ միայն գլխի թագն ու ադամանդազարդ գավազանն էր:
Անցան տարիներ: Արդեն գիտեի թագավորի ու նախագահի տարբերությունը, շատ բան էր փոխվել իմ մեջ ու իմ պատկերացումներում: Բայց երազել դեռ սիրում էի: «Երնեկ մեծանամ ու գիտնական կամ նախագահ դառնամ», - երազում էի ես:
Էլի անցան տարիներ:
Հիմա փոքր մասշտաբի ղեկավար եմ մի վիրտուալ ակումբում: Ու արդեն շատ ավելի բան եմ տեսնում քան առաջ...
Փոքր ժամանակ պատկերացնում էի, որ երանություն է նախագահ կամ թագավոր լինելը, անընդհատ վայելք...
Ակումբային հանդիպում... Մեկի բարևելուց սառնություն ու օտար ինչ որ բան եմ զգում, ու ուղեղս արագ շամփրում ա հիշողությունը. երեկ, որպես ղեկավար, դիտողություն եմ տվել: Քիչ անց մեկը հարցնում է. «Չու՞կ, ինչու՞ ես տխուր մի տեսակ»: «Տխուր չեմ», - ստում եմ ես, - «հոգնած եմ շատ»: Ու պատվիրում եմ երկրորդ շիշ գարեջուրը, որ նրա սառնությունը փոքր-ինչ պաղեցնի շիկացած ուղեղիս տաք գալարները: Ի՞նչ կանեի, եթե նախագահ լինեի: Մոտս էր գալու մանկության ընկերներից մեկն ու ասեր, որ իրեն արդարադատության նախարար դարձնեմ: Ու ես մերժելու էի: Այդպես էլ չէի կարողանալու նրան համոզել, որ ինքը հարմար չի այդ պաշտոնին, ինչպես որ փոքր ժամնակ չէի կարողանում ապացուցել, որ դաղալություն է անում պախկվոցի խաղալուց ու ցելա գցելուց: Ու նեղանալու էր... կորցնելու էի ընկերոջս.. կամ էլ չէի մերժի, կդարձնեի իր փափագած նախարարն ու... կկորցնեի ինքս ինձ: Ու ամեն դեպքում, էլի իրեն էլ կկորցնեի, ինձ էլ: Արժեհամակարգի փոփոխություն, մեծ փոփոխություն: Ստիպված ես երբեմն անցնել քո իսկ սահմանած նորմատիվների վրայով ու դավաճանել քեզ ու ընկերներիդ:
Հիմա հետադարձ հայացք գցելու ու վերլուծելու ժամանակն է: Ինչ-որ բան սխալ է արվել: Բայց ի՞նչը: Չպիտի մտերմանայի ակումբցիների հետ, որովհետև այսպես դժվար է իմ գործն անելը: Դժվար է նկատել նրանց խախտումներն ու պատժելը: Չէ, էլի անում եմ, բայց ամեն անգամ սիրտս մի տեսակ կծկվում է, որովհետև մտածում եմ, որ ցավոտ է նրան, իմ հարազատին իմ կողմից դիտողություն ստանալը կամ պատժվելը: Ու չեմ սխալվում... հիմնականում չեմ սխալվում: Անծանոթներին հեշտ է, նրանց իրականում չեմ ճանաչում ու ավելի հանգիստ եմ գործս անում: Գարեջրի երրորդ շիշը... Ու մի ցավոտ ու սուր միտք նորից ուղեղիս է հասնում: Այսօր ինչ-որ մեկին, իմ գործն անելուց, հարկադրված կոպտել եմ: Տեսնես այդ մարդն իրե՞ն ոնց է զգում: Մտնում է ինչ-որ վիրտուալ ակումբ և ինչ-որ մեկը, օգտվելով իր ղեկավար պաշտոնից, իրեն կոպտում է՝ անունը դնելով, որ իր գործն է անում: Դավաճանել եմ այս արժեհամակարգին էլ. մարդ, մարդկային արժեք, նրա զգացմունքների նկատմամբ հարգանք:
Փաստորեն հերթով դավաճանում եմ բոլոր արժեհամակարգերիս՝ ինքս ինձ, ընկերոջս, մարդուն... Ի՞նչ կանեի, եթե նախագահ լինեի ու ինչ-որ մեկը ինձ դիմում ներկայացներ, վստահ որ ճիշտ բան է անում, իսկ ես իրեն ուղարկեի գրողի ծոցը: Հազարավոր տիրաժներով տպվող թերթում հաջորդ օրն իմ մասին կկարդայի ամենավերջին խոսքերը...
Մնաց մեկ արժեհամակարգ, մտածում եմ, վերցնելով չորրորդ շիշ գարեջուրը: Ընտանիքը, նրան հավատարմությունը: Ու հանկարծ հիշում մորս արդարացի զայրույթը. «եթե տանն ես, էդ համակարգչի առաջ ես նստած, քո ակումբում ես, մի հատ երեսներիս չես հասնում»: Այս արժեհամակարգին էլ եմ դավաճանել: Հիշու՞մ ես, մայր, ոնց է մանուկ ժամանակ գլուխս ծնկներիդ դրած երազում վարսավիր կամ թագավոր դառնալու մասին: Իսկ ի՞նչ կանեի, եթե նախագահ լինեի... օրերով տանը չէի լինելու, գուցե չիմանայի, եղբայրս երեխա ունեցե՞լ է, թե՞ չէ: Դժվար է...
Բարձրացնում եմ հայացքս ու հանդիպում ընկերներիս պայծառ դեմքերին: Այնուամենայնիվ ճիշտ եմ արել, որ մտերմացել եմ: Մի ամբողջ հարստություն եմ ձեռք բերել... դժվար է այդ հարստությունը պահել կարողանալը, շատ դժվար... բայց պիտի՛...
Էսօր շատ բան է փոխվել:
Ես եմ շատ փոխվել:
Բայց դեռ շարունակում եմ երազել:
Երազանքներիցս մեկն է. լինել շարքային ակումբցի:
հ.գ. Չգիտեմ, ի՞մ համար գրեցի, թե՞ քո: Երևի երկուսիս:
Ուրվական
03.10.2008, 18:25
Էս ինչ վատ եմ, սենց երկար ժամանակ ինձ չէի զգացել... Չուկի էս վերևի գրածից վաբշե տխուր վիճակ ա... Ինչ լավ ա, որ ընկերներս ու ընտանիքս կան...
impression
03.10.2008, 19:49
Մոռացել եմ շնորհավորել ամենահարազատներիցս մեկի ծնունդը... Ու ամենաահավորն այն է, որ իր մտքով էլ չի անցնի, որ ես ՄՈՌԱՑԵԼ եմ, հաստատ ժպիտը դեմքին մտածել է՝ մեր երեխեն էլի խառն ա, աշխարհի ծեր են ուղարկել, հեռախոսն էլ չի բռնում: Բայց դե պատճառը տրիվիալ է՝ մոռացել եմ ընդամենը: Եթե միայն մարդիկ ինձ վերաբերվեին այնպես, ինչպես ես՝ իրենց... չէ, աստված չանի:
- Մամ, որ մեծանամ, ի՞նչ դառնամ:
- Լավ մարդ,-ժպտալով ասում էր մամաս: Երևի թե ինքն արդեն էն ժամանակ գիտեր, որ չէր ստացվելու...
Փորձե՞լ եք, հիվանդ լինելով հանդերձ, (նկատի ունեմ սուր շնչառական վիրուսային հիվանդությունը), մի լավ հարբել:think: Մարմնիդ ջերմաստիճանը 38,5 է, իսկ դու խմում ես ու խմում: Հետո էլ, քիթդ ֆսֆսացնելով ու կոկորդդ քերելով, շատախոսում ես ինչից ասես:oy, եթե նույնիսկ չգիտես, թե ինչից են խոսում սեղանակիցներդ, կամ էլ գիտես, բայց լավ չգիտես: Բա, որ գիշերվա կեսին գալիս ես տուն ու պառկում քնելու `թքած ունենալով առողջությանդ վրա, առանց դեղի, բանի…:roll
Ու գիշերը ջերմաստիճանդ ավելի է բարձրանում, հասնում 39,5 կամ չգիտեմ` 40:cry…Էդ վաբշե «կայֆ» ա: Հաջորդ օրն ես իմանում քնած ժամանակվա վարքագիծդ, խոսքերդ, երգերդ, գոռոցներդ, ինչ-որ անձանց հետ կռիվներդ:oy… «Թատրոն»:))… Ինչու՞ չեն մերոնք ինձ ձայնագրել կամ տեսագրել::D
Բայց դե մերոնք չեն դիմացել, արթնացրել են ջերմիջեցնող են տվել…
Սկսում ես քրտնելը, սրբվում ես, նորից ես քրտնում, բերանով ես շնչում, որովհետև քթիդ լորձաթաղանթը բորբոքված է և հնարավոր չէ քթով շնչել: Թեյ ես խմում, որի համը չես զգում: Ծխում ես ու սկսում մի այլ կարգի հազալը: Բա որ քիթդ «լիցքաթափում» ես, մի արաղի բաժակ քթային կիսամածուցիկ հեղուկ է գալիս: Մեկ էլ մյուս անցուղին… :cryԱյստեղից էլ մի երկու արաղի բաժակ եկավ: Անու՜շ::D
Առավոտյան` 37,5::(
impression
04.10.2008, 18:43
ՎԱԶՎՌԱՇԵՆԻՅԵ ԻՄՓՌԵՇՆԱ ԴՎԱ:))
Կապանսկի սինդրոմ ա, հենց եկա Երևան, կանցնի ;)
Իսկ մինչ այդ, կշարունակեմ ուսումնասիրել Կապանն ու կապանցիներին: Ուրեմն, ահավոր ունիկալ ժողովուրդ են, ուղղակի մեռնելու բան: :hands Ամեն օր մի օյին գալիս է գլխներիս: Ու դեռ մի քանի օր էլ վայելելու ենք այս ամենը: Ուրեմն, քանի որ գործուղման ենք, այլ ոչ թե հանգստի, ամեն անգամ սնվում ենք տեղի եղած-չեղած երկու ռեստորաններից որևէ մեկում, որոնք ունիկալությամբ մեկը մյուսին չեն զիջում: Ասենք ո՞րտեղ էիք լսել հետևյալը՝
- Հունական սալաթ ունե՞ք:
- Այո՛, չունենք:
:D
- Դե իսկ բնական հյութ կա՞:
- Այո՛, չկա:
Այսպես էլ ապրում ենք, եզ ոչինչ չեն մերժում: :))
Իբրև թե նման բաները մեզ քիչ են, դեռ երեկ էլ մի այնպիսի դեպք պատահեց, որ ինձ թվաց, թե ծիծաղից կպայթեմ:
Ուրեմն, երեկոյան բավականին ուշ վերադարձանք օֆիսից ու գնացինք վերոնշյալ ռեստորան՝ ընթրելու: Ներսում՝ մի շուխուռ, մի հարայ-հրոց, ես ու Մերին /երկրորդ գործուղված դժբախտը/ սարսափահար իրար ենք նայում ու արդեն տատանվում՝ արժե՞ ներս գնալ, թե՞ ոչինչ, սոված կքնենք: Բայց դե քաղցը հզոր ուժ է: Ունեցած-չունեցած քաջություններս հավաքեցինք ու ներս մտանք: Պարզվեց, որ այդ դժոխային աղմուկը ընդամենը երեք հարբած ջահելների գործն է, որոնք գոռգոռում ու "երգում" էին: Մենք բնականաբար չանցանք նստելու մեծ սրահում, ուր սովորաբար ճաշում ենք, այլ խնդրեցինք մատուցողուհուն մեզ էդ աղմուկի հնարավորինս հեռու տեղավորել: Մատուցողուհին շատ պատրաստակամ ասաց.
- Էկեք գնանք առաջին ԲԱՆԿԵՏՆԻՆ:
հըըըը՞՞՞՞՞ :o Մենք կոնֆերանսից չենք վերադառնում, ջանա, մեզ մի հասարակ սեղանը բավարար կլինի: Բայց դե, ճար չկար, հետևեցինք մատուցողուհուն ու հասանք մի դռան, որի վրա հայերեն գրված էր՝ Բանկետնի N1: Ներս մտնելուն պե պարզվեց, որ դրան ուղղակի մենք Երևանում կուպե ենք ասում: Հազիվ էինք նստել, մեկ էլ ներս ընկավ էն հարբածներից մեկը՝ շամպանի շիշը ձեռքին: Սարսափահար եղանք: Մտածեցի, որ իմ վաղեմի երազանքը՝ մի կապանչիկ /:))/ ունենալու, ուր որ է՝ իրականանալու է էս թառլանի շնորհիվ, որը շիշը թափահարում էր ու ոգևորված ինչ-որ բաներ գոռգռում: Վերջում մի կերպ հասկացանք, որ իր կինն արդեն իրեն հենց այդ օրը մի կապանչիկ է պարգևել, ու հիմա ընկերներով նշում են, մեզ էլ հրավիրում էր միանալու իրենց: Դե մենք սկսեցինք մերժել, հնարավորինս քաղաքավարի, ու մեկ էլ սա վրա տվեց՝
- Տյուք վատ բաներ չմտածեք, տա իմ հալալ-զուլալ երեխան ա, օզում եմ ասեմ, կնգանիցս ա: :D:D
Մի կերպ էդ նորաթուխ պապային ճամփինք ու թուլացանք ծիծաղից: :D
Բա, սենց բաներ էլ են լինում: :)
Երկնային
04.10.2008, 21:41
Սիրում եմ սենյակիս լուսամուտագոգը…
էս տանը ամենաշատը լուսամուտագոգս եմ սիրում… երբ տեղափոխվենք, որտե՞ղ եմ նստելու, ձմռանը վերմակի մեջ փաթաթվելու ու գիշերվա կեսին ականջակալներն ականջիս երաժշտություն լսելու կամ հեռախոսով զավզակելու…
համ էլ աստղերն են երևում, ու մեր այգու կանաչները, ծաղիկները…
ախր այնքան հարմար է, ապահով եմ զգում, իմ փոքրիկ անկյունը… իսկ էնտեղի լուսամուտագոգը հաստատ էսքան մեծ չի լինի, համ էլ նայելու բան չկա էնտեղից… դիմացի տունը մենակ, ո՛չ երկինք, ո՛չ այգի, ո՛չ էլ փողոց, որ գոնե անցնող-գնացող մեքենաներին նայեի…
չէ՛, չեմ ուզում գնալ… ամենասիրելի սովորությունիցս չեմ ուզում հրաժարվել… :oy
Լավ այդքան հիմար պետք չի լինել: Տեսնես, քանի տարեկան ես: Ամուսնացած ես, ամուսնացած չես: Ինչ մասնագետ ես: Աչքիս հոգեբուժական ախտորոշում ունես::think
Այնքան էլ հնարամիտ չեմ, որ ակնհայտ ծաղրս ընդունես, որպես լրջագույն հոգեփիլիսոփայական պատասխան-խոհ::D
…. Մենք իրար հանդիպեցինք երազում: Կարծեմ մենք ծանոթ չենք, բայց ես զգացի ինչ-որ հարազատ բան: Դե իմ մոտ այդպես հաճախ է լինում, մի շարք անծանոթ մարդկանց հետ ինչ որ հետաքրքիր կապ եմ զգում:
Ես լուռ նայում էի, փորձում էի մտաբերել արդյոք երբևէ տեսել եմ այդպիսի անկեղծ աչքեր, որոնցում ես զգացի հանգստություն, բայց և տխրություն, որը չգիտեմ ինչպես փոխանցվեց ինձ: Դու նայեցիր երկար ու լուռ, նայեցիր աչքերիս մեջ ու ժպտացիր.... Դու ամեն ինչ գիտես իմ մասին...
- Սևերը, թե սպիտակները,- հարցրեցիր դու??
-Ինչ?? Չգիտեմ, իսկ դա կարևոր է??
-Հը, դե ինչպես կյանքում սև գծից հետո գալիս է սպիտակը և այդպես շարունակ: Ընտրես սևերը, հաջորդում կլինի սպիտակը: Միայն թե պետք է ձգտես ապիտակում երկար մնաս, սևում նույն սկզբունքով պայքարես:
-Ես վաղուց չեմ խաղացել և կարծես մոռացել եմ խաղալ…
-Ոչինչ, դժվար ոչինչ չկա, նույնը ինչ որ կյանքում : Սա այն ամենն է ինչ դու ունես ու բոլորը քեզ համար շատ թանկ են: հնարովորին քիչ կորստով պետք է հասնես հաղթանակի…
-Իսկ հնարավոր է հաղթեմ, բայց կորուստս ավելի մեծ լինի և որն է կարևոր` հաղթանակը, թե կորուստը???
-Հնարավոր է: Որոշիր ինքդ: Առանց կորստի հաղթանակի չես հասնի::
-Իսկ գուցե հաղթանակը իմ ամենամեծ կորուստն է ու դրան հասնելը այդքան իմաստ չունի:
-Իսկ ինչ է հաղթանակ…Դու երբևէ մտածել էս ինչ է նշանակում հաղթել…
-Ես գիտեմ ինչ է կորուստը, ինչ է նշանակում կորցնել, ես գիտեմ, որ հաղթանակը կորստի հոմանիշն է …
-Շախ...
-Ահ, ես ինչպես միշտ անուշադիր եմ… Հիմա ես կկորցնեմ իմ ֆավորիտին, բայց միևնույն ժամանակ մատ կանեմ... Չէ, ես այլ կերպ կխաղամ այլ կերպ,ես կթողնեմ, որ իմ ֆավորիտները խաղի մեջ մնան: Հաղթանակը քոնն է…
...Չգիտեմ երազ էր, բայց դու այնքան մոտիկ էիր, թեև անծանոթ, բայց հարազատ… կարծես մենք երբևէ չենք բաժանվել… գուցե իմ մտքերն են խառնվել իրար…Դու նայում ես լուսնին??? Այն այսօր իսկապես գեղեցիկ է…:)
Հ.Գ. Հաղթանակ, միթե այդքան կարևոր է հաղթանակը… Իմ ֆավորիտները դեռ խաղի մեջ են և դա վեր է ամեն մի հաղթանակից…:)
Ինչ անկապ բան ստացվեց: Առավոտյան արագ-արագ տանից դուրս եմ վազում, տրանսպորտի մեջ միայն հայտնաբերում, որ գումար չեմ վերցրել: Հասնում եմ իմ կանգառը, պայուսակս եմ փորփրում.... Ինչ անեմ? Զանգում եմ ընկերոջս:
-Որտեղ ես?
-Քաղաքից դուրս եմ, ինչ կա?
-Մարշուտկայի մեջ եմ, փող չեմ վերցրել: Արդեն 2 կանգառ անցել եմ:
Ասում է` իջիր, մեքենայի համարը վերցրու, մինչև գամ:
Տարբերակ չկա, արդեն ուշանում եմ: Կողքիս նստած աղջիկը միանգամից զգաց վիճակս, 100 դրամ տվեց, տվեցի վարորդին իջա: Խայտառակություն: Blush
Չեմ սիրում էն օրերը, երբ մենակ եմ մնում տանը. վախենում եմ երևի, ինքս էլ չգիտեմ, թե ինչից։ Էսօր մենակ օրերիցս էր։ Գործից տուն էի գալիս, տեսնեմ՝ կուրտկայիս վրա մի նարնջագույն զատիկ է քայլում է էսկողմ–էնկողմ։ Ուրախացա մի տեսակ։ Ժամանակ առ ժամանակ նայում էի կուրտկայիս, հա էնտեղ էր. ճամփորդում էր, թե ինչ... Մի քիչ էլ որ քայլեցի, նայեցի, արդեն չկար... Ինչ արած։
Եկա տուն, կուրտկաս փոխեցի ավել բարակով ու վազեցի մյուս գործին։ Երեկոյան ուշ վերադարձա դատարկ բնակարանս ու հեռուստացույցը միացրեցի, որ չվախենամ։ Մեկ էլ աչքս ընկավ պատուհանի ապակուն. տեսնեմ՝ նարնջագույն զատիկս վրան նստած է։ :) Էկել էր ինձ հետ։ Մատս մոտեցրեցի, նստեց վրան, պատուհանը բացեցի ու փչեցի զատիկին, որ թռչի գնա։ Էն էլ չհասկացավ, թե չուզեց... Մնաց... Ես էլ ուրախացա, ինչ մեղքս թաքցնեմ։
Հեռուստացույցն անջատեցի։
Rhayader
08.10.2008, 03:20
Меняются и время и мечты,
Меняются как время представления.
Изменчивы под солнцем все явления
И мир всечасно видишь новым ты.
Во всём и всюду новые черты,
Но для надежды нет осуществления.
От счастья остаётся сожаление,
От горя - только чувство пустоты.
Уйдёт зима, уйдут снега и холод
И мир весной, как прежде, станет молод.
Но есть закон,
Все обратится в тлен.
Само веселье слёз не уничтожит
И страшно то, что час пробьет, быть может,
Когда не станет
В мире перемен...
(c) Luís Vaz de Camões
Սրանով սկսեց օրս, սրանով էլ վերջացավ: Ինչու՞ է անկեղծությունն ինքս իմ հետ բերում միայն դատարկության ու հուսահատության: Մի՞թե ես արդեն չափազանց խելոք եմ հասարակ մահկանացու լինելու համար:
Ուֆ: Վաղուց հոգնել եմ հույս ունենալուց, որ ինձ կհասկանան: Հոգնել եմ հույս ունենալուց, որ կսովորեմ ինքս ինձ արտահայտել:
Հոգնել եմ նրանից, որ ինձ օգտագործում են: Հոգնել եմ խաբվելուց: Հոգնել եմ տարբեր ինտրիգներից: Հոգնել եմ մարդկային հիմարությունից: Հոգնել եմ իմաստ որոնելուց այնտեղ, որտեղ այն չկա:
Ավելի լավ է նստեմ տանը, ծխեմ, գինի խմել ու խնձոր ուտեմ, վրեն դարչին լցնելով: Դրանից լավ դեղ դեպրեսսիայի դեմ չկա:
Հարբած էմ հազի դեղից ու ուժեղ ալկոհոլային կոկտեյլից: Փաստորեն, էլի սկսել եմ խմել: Վատ չի:
Empty`Tears
09.10.2008, 02:02
Երկուշաբթի ծնունդդա , հետաքրքիրա ինչ նվիրեմ, որ յուրահատուկ լինի ու բոլոր բոլորից տարբերվի..:)), կամ ընդհանրապես պետքա թե ոչ, որ մտածում եմ ոչ էլ արժանի ես իմ ուշադրությանը: :sad
Երանի էս տարի հենց այդ օր , որ դու ծնվեցիր միասին անցկացնենք: Հուսանք…:sad
Բայց իմացի քեզ ամենալավն եմ ցանկանում, միշտ, միշտ ժպտաս, ծիծաղես (ծիծաղդ շատ եմ սիրում), որը շատ հազվադեպա դեմքիդ հայտնվում… հասնես էն ամենին ինչին , որ ուզում…Ունենաս այն ամենը ինչի համար հիմա ապրում ես… Եղիր միշտ ուրախ կյանքս ու միայն ծայրահեղության դեպքում տխրես ( դե էն ժամանակ, որ կողքիդ չեմ լինում) :))…
Պուճուրս մերսի ծնողներիդ , որ այդ հիանալի օրը ԴՈՒ ծնվեցիր…
Միշտ կողքիդ եմ …
էս աչքիս բաժինը խառնել եմ…:D:D :blin:beee
Հիասթափեցնելն ի՜նչ հիմար բան է: Որ քեզ են հիասթափեցնում, էդ դեռ ոչինչ: Բայց որ դու ես հիասթափեցնում, այն էլ նու՜րբ ու էմոցիոնալ էակի, ահավոր ա: Պատկերացնում ես, թե ի՜նչ է զգացել այդ պահին, պատկերացնում ես հիասթափության առաջացման ու դրսևորման ողջ «մեխանիզմն» ու ընթացքը, ու քեզ զգում ես «տականք»…
Ասում ես՝ ո՜վ եմ եեեեեեես:
Չես էլ փորձում արդարանալ: Արդարանաս ի՞նչ համար, ու՞մ համար, եթե նման դեպքերում արդարանալու բարոյական իրավունք չունես: Մանկապարտեզ չի, կամ էլ դպրոց… Մորքուրիս տուն էի գնացել, դասս չարի: Դաժան է: Երևի սովորություն է դարձել հիասթափեցնելը:
Լավ սովորություն չի:
Վնասակար է այլոց առողջության համար: Թարգել է պետք…:)
Բան :o
Տենաս էտ "բան" բառը ո՞վ ա ստեղծել: Ո՞ր մի "Բանը" ;) :Բանը բանով հանի հետո էտ բանից լից մեջը որ բանին հետ բանեցնես:
Հայ աշխա՜՜՜րհ, հայ բա՜՜՜ն
տենաս էս ո՞վ ա ստեղծել :8
:)
Լավ օր էր…:)
Տենաս՝ զգա՞ց, որ արդեն հինգ գավաթ խմել եմ…:D
Եթե այո, ապա «հալալ» ա…ես` :oy Իսկ եթե ոչ, ապա… :baby
Իսկ տեսնես, այլոց համար լա՞վ օր էր…:king
Լա՜վն ես, լավը…:))
առանց կանանց մարդկությունը կդադարեր բազմանալ և մի օր վերջնականապես կվերանար..
սակայն այժմ էլ ավելի եմ համոզվում, որ առանց նրանց մենք առաջին հերթին բարոյապես կդադարեինք մեր գոյություն որպես մարդ տեսակ..
Կինը հիմքն է մարդկայնությանը, նրան երբեք խորթ չե ուրիշի հոգսը, նա միշտ պատրաստ է զոհաբերության , Կինը հոգատար..Կինը հասարակության հիմք..Կինը խղճի, հոգևոր արժեքների, խաղաղության, սիրո պահապան..Կինը Մայր!
ու ինչու մարդիկ հաճախ փորձելեն աստծուն գտնել ամպերի կամ այլ անհասանելի վայրերում՞
երբ ուշադիր լինելով կարող եին գտնել իրենց կողքին: Կնոջ պատկերը միանշանակ արժանի է խոնարհքին..
Տղամարդը ընտրել է մամոնտների ճանապարհը մինչդեռ Կինը չի սպառվում, չի որակազրկվում շարունակելով իր առաքելությունը
ինչպիսի երջանկություն տեսնել Կին..
Janita Hero
12.10.2008, 23:36
Մի տեսակ կարոտում եմ էս անկյունը, էս անկապ օրագիրը, որն ինձ համար համայն ակումբաց ամենաուրույն անկյունն է: :aha
… Մենք մտովի միշտ միասին ենք… Երբեք չենք բաժանվում, թեև իմ սխալները շատ հաճախ մեր բաժանման պատճառ կարող են հանդիսանալ…, բայց դու միակն ես որ ինձ մենակ չես թողնում, սակայն երբեմն ստիպում ես զգալ միայնակություն… Միայնակություն, որն ինձ բերում է քո կողքը ու ստիպում խոնհարել իմ գլուխը… Իմ ու քո միջև տարիներ են: Տարիներ, որոնք ինձ փոխում են, իսկ քեզ թողնում են նույնը.... …. Ես անզոր եմ ժամանակի նկատմամբ, իսկ դու կարողանում ես հաղթահարել ժամանակի ուժը…
Ես երբեմն մոռանում եմ քո մասին իսկ դու միշտ հիշում ես ինձ ու շատ հաճախ գալիս հյուր, ստիպում ժամանկին կանգ առնել: Ես շատ եմ վախենում այդ հանդիպումներից, վախենում եմ, որովհետև հասկանում եմ` անկարող եմ, անկարող եմ քեզ ապացուցել հակառակը, ապացուցել որ ես ճիշտ եմ, իսկ դու սխալ, ապացուցել, որ ես նույնն եմ մնացել ու ոչինչ չի փոխվել, որ ինձ ոչինչ փոխել չի կարող… իսկ դու… Դու գիտես իմ բոլոր սխալները, գիտես ինչքան ուժեղ է ժամանակը, դու գիտես մարդկանց, դու յուրաքնաչյուր մարդու մեջ ես…
Մենք մտովի միշտ միասին ենք… Դու խոսում ես անձայն, բայց ես դեռ լսում եմ քո ձայնը…
Ուզում եմ որ բոլորը լսեն քեզ, ուզում եմ որ դու ոչ մեկին չլքես ու միշտ օգնես բոլորին, Օգնես բոլոր նրանց, ովքեր երբեմն մոռանում են քո մասին, մոռանում են քո իմաստը, բայց ունեն քո օգնության կարիքը…
… Խիղճ, դու շարունակիր անձայն խոսալ բոլորի հետ… թեկուզ անձայն… Չէ, միմիայն անձայն…
Հ.Գ. Ինչքան շատ են չարչարվում դիմացի շենքի շինարարները… Արդյունքում բարձրահարկ շենք է լինելու, որտեղ մի ուրիշ խումբ շինարարներ բիզնես են անելու… և այսպես շարունակ… մինչև «վերջ» :
:handsՎԱխ, ԲԱՅՑ երեկ էդ ինչ լավ օր էր… ահավոր լավ է...բացի վերջից...այ մարդ, դ ե միշտ մի բան հարամ ա անում:D թե էդ մեքենան ինչու փչացավ...լավ ա ճժերս չհրդեհվեցին:love
...
ԵՍիմ… երևի ապրենք, տենց բաներ, մինչև տեսնենք էս կյանքը գլխներիս ինչ օյին կխաղա...
մի տեսակ գրելս չի գալիս...բայց մի հատ գիժ կա, անընդհատ խնդրում ա, որ իր համար «հոգեբուժարան սարքեմ»...:D
impression
13.10.2008, 21:23
Նվերներ եմ ստացել` կոմպլեկտ. հրեշտակային ժպիտ, հրեշտակի թևեր (տուփին գրված էր` հագնել միաժամանակ) ու մի-ականի հեծանիվ: Լրիվ հրաշք եմ: Մնում է ամբողջ ուժով դրան հավատալ:
http://i076.radikal.ru/0810/a0/f21e1517fcb0t.jpg (http://radikal.ru/F/i076.radikal.ru/0810/a0/f21e1517fcb0.jpg.html)
murmushka
14.10.2008, 18:53
ասում են դժբախտությունը մենակ չի գալիս... փաստորեն ճիշտ էին ասում... երեկ մեր տանն էր, եկել էր այցելության, առավոտյան զանգեցին ասեցին մահացել է, ինչ տարօրինակ է կյանքը ինչ անիմաստ ու հանուն ինչի են մարդիկ շարունակում միմյանց վատություն անել, եթե չգիտեն առավոտյան ինչ է սպասվում՞ այսօր կաս վաղը....... ոչ մեկ չգիտի
ինչ դժվար է..... լավ է որ դու կաս, քո աչքերն ու անսահման բարի ժպիտը, դու միշտ կաս
Երկնային
16.10.2008, 23:49
Թե ինչու՞ նեվեցի, չեմ հասկանում… իբր չգիտեի, թե ոնց ա լինելու. արդեն քանի տարի ա ճանաչում եմ, ու միշտ էլ տենցն ա եղել… ու ամեն անգամ նեղվում էի էս տեսակ մանրուքներից… սկզբից մեջս էի պահում, մտածում էի, որ ինքն էլ կհասկանա, վերջիվերջո երեխա չի… հետո զգացի, որ վեջին չի, սկսեցի սխալները մատնանշել ու, որպես ընկեր, խնդրել, որ էլ չկրկնվի…
հա, վատ էր զգում, խոստանում էր, որ էլ չի անի, բայց դե մի ականջից մտնում, մյուսից դուրս էր գալիս… ու էլի էր անում, ու էլի նեղվում էի… արդեն պետք ա սովորած լինեի. երևի վաղուցվանից չէինք խոսել, մոռացել էի, կամ մտածում էի, որ գոնե մի քիչ մեծացած կլինի, բայց դե… չգիտեմ, էլ չեմ ասելու…
գոնե մտքով անցներ ներողություն խնդրել, բայց դե երևի սովորել ա, որ շուտ մոռանում եմ… տեսնես ե՞ս ինչու չեմ սովորում, որ մեկ ա նույն սխալներն անելու ա…
impression
17.10.2008, 20:30
Օրն այնքան լավ սկսվեց...
դեռ մութ էր, երբ մի կերպ աչքերս բացեցի, էս վերջերս շատ քնկոտ եմ դարձել, ու մի քանի որպեից արդեն զբոսնում էի՝ մինչև կարթնանայի այնքան, որ կկարողանայի հաշտվել երթուղային նստելու մտքի հետ: Բայց, շատ հաջող ստացվեց այդ տհաճ պարտականությունն այս անգամ. մեքենան ազատ էր, նստել էի, ու ոչ ոք չէր սեղմում կողքերից, ոչ ոք խեթ չէր նայում, քանի որ ինքը ոտի վրա էր, իսկ ես՝ նստած, ու, ամենակարևորը՝ երթուղայինում երաժշտություն էր միացրած... ոչ թե հանկարծակի բախտի բերմամբ կամ պատահմամբ լավ մի երգ էր ռադիոյով, այլ լավ երաժշտության հավաքածու... Կյանքում առաջին անգամ ափսոսանքով դուրս եկա երթուղայինից ու ընկղմվելով նոր արթնացած Մալաթիայի բզզոցի մեջ՝ գնացի աշխատանքի:
Շատ մի նախանձեք, հետո օրս փչացավ: :D
Ընդամենը երեկ էր: Բայց մոտս արդեն կարոտախտ ա: Իրա տարբեր երանգներով:
Երկար ենք բաժանվելու::( Բայց մեկ ա սիրում եմ քեզ::love Կդիմանամ :': Բայց կարող ա՞:unsure... Չէ՛, մտքովդ էլ չանցնի:
Ուրեմն՝ մինչ նոր հանդիպում :love:unsure:(:'
Վաղն առաջին «գիշերս» ա…:( «Կուսությունից» զրկվելու եմ…:))
Empty`Tears
19.10.2008, 12:33
Ուֆֆֆ ես մի շաբաթվա մեջ ինչքանա, որոշ բաներ անիմաստ դարձել..:'
Բա էսքան ուտել կլինի..? ախր էդքան ուտել էլ չեմ ուզում, ինչ անեմ..? :esim
Լավ... բայց ինչի սենց ստացվեց.. ես չէի ուզում...ինչի սենց միանգամից..? նօօ... չեմ ուզում...
թող անցնի մի քանի շաբաթներ, ամիսներ, դեռ կարոտս կմնա, իսկ դու դեռ հիշում ես..?
գիտեմ, որ կարոտում ես:', վաայյյ... ախր երկուսս էլ իրար կարիքը զգում ենք...
դե երևի սենց էր պետք, որ վերջանար... կարողա ժամանակը գա երկուսս էլ չհիշենք ու ոչինչ չզգանք, բայց, որ անցնեն ամիսներ ու իսկապես զգամ ու հիշեմ, ես ինքս անձամփ ետ եմ գալու, որ ասեմ, հարցնեմ....- ես դեռ չեմ մոռացել, իսկ դու..?
We passed upon the stair, we spoke in was and when
Although I wasn't there, he said I was his friend
Which came as a surprise, I spoke into his eyes
I thought you died alone, a long long time ago
Oh no, not me
We never lost control
You're face to face
With The Man Who Sold The World
I laughed and shook his hand, and made my way back home
I searched for a foreign land, for years and years I roamed
I gazed a gazeless stair, we walked a million hills
I must have died alone, a long long time ago
Who knows? Not me
I never lost control
You're face to face
With the Man who Sold the World
Who knows? not me
We never lost control
You're face to face
With the Man who Sold the World
NIrvana:love
լավ երգ ա էլի… լսում եմ ու մտածում… էս ամեն ինչը անիմաստ ա… էս ինտերնետ… համակարգիչ… եթե իհարկե գործ չես անում… զվռնում ես, խոսում, հա խոսում… հիմնականում անիմաստ… լրիվ անիմաստ…
ապուշ էկրան, բթացած աչքեր… ցավում ա նույնիսկ… մի խոսքով չէ էն կիսատ մնացած գիրքն էլ մի կողմ…ինչ-որ տեղ կիսատ թողած ժպիտս ձև անեմ գտնեմ, համբուրեմ ու վերջ…
դե կարոտել եմ… նրան…:love բայց լուրջ եմ ասում մինչև գնալս ինքս ինձ դա չեմ խոստովանի:D:D:D:D:D:D:D
Empty`Tears
20.10.2008, 10:36
Վաայ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ոնց եմ ուզում գոռալ.....:( չի ստացվում մոտս, պահում եմ իմ մեջ չարտահայտվելով, որ կարոտում եմ քեզ....ուզում եմ խոսել, գրկել, լսել, համբուրել...
Տուր ինձ համբերություն, որ մի օր մեջիցս դուրս չգա /այն/ ու ասեմ՝ կարոտում եմ... ախ՜՜ չեմ ուզում...:'
Է՜՜՜ամեն ինչ իմ մոտ այնքան լավ է, ամեն ինչ ունեմ ու ոչինչի կարիք չեմ զգում, կարող եմ լինել փափուկ խաղալիք, բայց դա էլ չեմ ուզում.. դու, դու ես պակասում...
Ես լավ եմ դու մի կասկածի, ուղղակի մեկ մեկ մոտս պատահումա, հիմա կգնամ կքնեմ ու վաղը դասի ու ամեն ինչ լավ...
Ուզում եմ արագ արագ անցնի հոկտեմբերը...գա նոյեմբերը ու այն ինչ հիմա եմ զգում , ամեն մաենը ասեմ քեզ ու տեսնես կսպասեմ պատասխանի..:esim եթե, եթե իմանայիր ինչ կա իմ ներսում...
Էխ՜՜ գնացի, գնացի քնելու, վաղը գեղեցիկ օր է լինելու...ու ժպտալու եմ այնպես ինչպես դու ես սիրում..:) քեզ լավ՜՜՜նայիր պստո ջան....:)
murmushka
20.10.2008, 22:42
անցավ կար չկա մենակ երբ դեմ հանդիպման կանգնում ես մահվանը նոր հասկանում ես, որ ամեն ինչ անիմաստ է, անիմաստ է ամեն մի ծիսակարգ կար էլ չկա
մնաց մենակ հիշողություն, նկար սև ժապավենով ու ոչինչ էլ կար ու էլ երբեք չի լինելու
միշտ լինելու է մեր հուշերում, իմ սրտում, միշտ՞ ժամանակը կստիպի ամեն ինչի հետ համակերպվել նույնիսկ չկայի
տան ամեն անկյուն դեռ ցույց է տալիս, որ Կա
դեռ ամբողջովին չեմ գիտակցել, որ այլևս չկա
չեմ ուզում գիտակցել
հասկանում եմ այս ամբողջ ծիսակարգերն նրա համար են, որ միանգամից չզգաս, որ էլ Չկա
Empty`Tears
21.10.2008, 01:37
..........Ամեն ինչ շատ լավա լինելու..? , որ կանցնի էս ամիսը ու ամեն ինչ հիասքանչ կլինի...? կլինես կողքիս..?, տեսնես ամեն անգամ նույն տողերն եմ գրելու, մտքինս դեռ նույնն է մնալու, չի փոխվելու..?, բայց չեմ ուզում սենց, ուզում եմ այնպես, ինչպես արտաքնապես եմ լույս տալիս, նույնպես էլ ներքինս լուսավոր լինի... Աշխատում եմ քո մասին ռեալ չխոսալ, մտքինս չարտահայտել ( կարոտում եմ քեզ :( )... կներես..? կներես, բայց ինչի համար..?:unsure, որ մտածում եմ քո մասին..? ..
Ուֆֆֆ, ես ինքս ինձ, ոնց որ համոզեմ, որ ամնե ինչ վատա, բայց, որ նայում եմ ինձ, իմ շրջապատին՝ ընկերներիս, ուսմանը, ամեն, ամեն ինչին, ախր բան չի պակասում ինձ..:esim տեսնես մի օր կգնահատեմ այն ամենը ինչ ունեմ..?, ուղղակի պետքա նպատակ դնեմ ու հասնեմ, աբյց ինքս իմ վրա վստահ չեմ, ատում եմ դժվարություններ, ինչ որ բանի հասնելու համար երկար ճանապարֆ անցնել, ատում եմ… ինչի ինչ որ մի բան հեշտ չի տրվում..? բարդություններ չլինելով…միշտ ինչ ար բան կորցրել եմ, երբեք չեմ աշխատել նրա վրա, որ ետ բերեմ, մտածելով , որ դա իմը չի եղել, եթե այն ետ գա ուրեմն իմն է, իսկ եթե ոչ ապա երբեք էլ իմը չի եղել ...
այո.. այո.. շատ շուտ եմ ճանապարհիս ետ դառնում...:'
վախ իմ արև մի օր ինձ տանելու էս անկապ օրագրի համար....:D:D
հնարավո՞ր է, որ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ասված միտքը սթափեցնի, փոխի իրերի սովորական, տրիվյալ ուղին :think:
Հնարավոր է, եթե դա ասվում է Ճիշտ մարդու կողմից :):
Empty`Tears
21.10.2008, 05:27
Որքան էլ, որ ոմանց կողմից դիմացինները համարվում են , ինչպես իրենք են ասում ճիշտ մարդիկ, տեկուզ այդ դեպքում, կարող ես վստահ ասել, որ ճիշտ մարդ գոյություն չունի...
Մարդ կարող է միշտ ճիշտ լինել, բայց մի ժամանակ կանցնի ու մեկ այլ ուրիշը կհայտնվի ու այդ ճշտի վրայով մի այլ կարգի ճիշտ դուրս կհանի...
Ամեն ինչ էլ էս կյանքում հնարավոր է, ինչպես ասում են, ամեն մարդ իր ճիշտն ունի...
անկապ բլթիկներ առաջացրեցի..:D:D
Միշտ չեմ սիրել, երբ կինը ծխում է: Կապ չունի ով` երբ ձեռքն է վերցնում սիգարետը ու վառում, ինձնից անկախ հայացքս շուռ եմ տալիս: Երբևէ բացատրություն չեմ ունեցել, թե ինչու եմ խուսափում, փախցնում ինձ էդ դաշտից, ուզում որ այդպես չլինի: Ավելի շուտ կփորձեի ճնշել տհաճությունս, որն ըստ էության ներքուստ չհամակերպվելն է` ոչ մի կերպ:
Այսօր առավոտյան մի կին փողոցում կանգնած ծխում էր: Սովորական կին էր` երիտասարդ, բարեկազմ: Ու նայելով նրան, հանկարծ հասկացա, թե ինչից եմ խորշում. տեսա, թե ինչպես է կնոջ միջով անցնում սև մուխը` սև մրուրով պատելով ամբողջ ներսը, ու նա միշտ կրում է դա, ներսը` մրուրապատ:
Իսկ սիրու՞մ եմ ծխող տղամարդկանց: Երևի: Իրենք վառում են կյանքի կիրքը…
Շատ եմ սիրում ու շատ եմ ջղայնանում, երբ ինձանից ակընհայտորեն շատ ավելի անփեորձ ու շատ ավելի երիտասարդ անձը ինձ հակաճառում է, հակադրվում ու կյանք է սովորացնում :) :angry
…
Սիրում եմ էն թարմ շունչ, որը անցնում է ռնգերովս /էտ մոմենտին ձիուց շատ քիչ եմ տարբերվում :D/: Ջղայնանում եմ, որ էտ թարմ օդը մարմնիս ներս անցնելուց հետո համառում է, ու չի ուզում միջինացվել իմ ներքին ջերմաստիճանի հետ :angry:
…
Ինչ համառ են ջահելները :angry
Ինչ լավ ա չէ՞, որ համառ են ու անկոտրում :)
Հ.Գ. ինչքան ավելի շատ եմ զզվում ՇԱՏ բառից, էնքան ավելի շատ եմ սկսում օգտագործել ՇԱՏ բառը: Տենաս ինչի՞ց ա ;)
impression
21.10.2008, 08:47
Վատ եմ վերաբերվում փողոցում ծխողներին, կապ չունի՝ տղամարդ է, թե կին: Քայլում ես քեզ համար, մեկ էլ, խնդրեմ, մեկի չիբուխի հոտը, առանց հարցնելու խցկվում է թոքերդ: Դեռ կանայք էլի ոչինչ, չիբուխ փստցնող կին դեռ չեմ հանդիպել, գոնե հիմնականում լավ բաներ են ծխում:
Սիրում եմ ծխել, երբ սրճարանում սուրճ եմ խմում, երբ այգում մենակ նստած եմ, երբ ուղղակի մեռնում եմ գործի տեղն ու ծխելն ընդամենը համակարգչի մոտից հեռանալու առիթ է: Գնում եմ շենքի հետևի մասն, ուր երեխաների համար խաղահրապարակ է սարքած, բայց երեխա չի լինում, նստում եմ ճոճանակին ու ծխում: Ու ներսումս եղած ողջ դառնությունը արտաշնչածս ծխի հետ դուրս է գալիս: Բժշկության տեսանկյունից ինձ թունավորում եմ, իմփրեշնական տեսանկյունից՝ դե լա՜վ, Լիլ, հազիվ թե հասցնես դրանի՛ց մեռնել:
Էս էլ որերրորդ օրն է անընդհատ մտածում եմ Նոր տարվա մասին: Էնպես եմ ուզում գա: Միակ տոնն է, որ երեխայի պես ուրախանում եմ:Բայց կուզեի էստեղ չնշել:Մի տեսակ հայաստանյան ամանորները դարձել են անկապ: Հիշում եմ տարիներ առաջ Սանկտ- Պետերբուրգում էի: Էնտեղ արդեն նոյեմբերից զգացվում էր ամանորյա շունչը`խանութներում դրվում էին եղևնիներ, ավելանում էր լուսավորությունը.... բա երաժշտությունը... Է~հ.. իսկ էստեղ մինչև ամսի 20-ը չես զգում, որ Նոր Տարի է գալիս:Իսկ եթե զգում էլ ես մենակ նրանով, որ ժողովուրդը խառնված առևտուր է անում:
Անգամ երազումս ձյուն էր եկել:Բայց դե տրամանաբանական է, արդեն զգացվում է ձմռան գալը:
Empty`Tears
21.10.2008, 09:58
Արդեն հոգնել եմ հոգեբան լինելուց, հոգնել եմ ֆիլիսոփայելուց, մարդկանց խորհուրդներ տալուց...ոնց, որ մի հատ քար լինեմ, կամ այդ կարգի ինչ որ մի բան, որ գալիս կամ լացում են վրաս կամ խոսում, ցանկանալով խորհուրդ լսել..
Ուզում եմ ուղղակի էն ամենը ինչ ես եմ ասում ուրիշներին նրանց դասեր տալով թե մեծ և թե փոքր, էդ ամենը ես ընդունեմ ու հասկանամ, սիրեմ կյանքը, էնպես ինչպես, որ ուրիշներին եմ ասում՝ սիրի ախր ամեն ինչ այնքան լավ է ու հիասքանչ, սա էլ կանցնի, միայն թե համբերի .. օկ? ;)
Janita Hero
21.10.2008, 11:46
......ու հանկարծ այնտեղ դարձավ շատ ցուրտ ու սառը…
Ա՜խ թե ամեն մեկն իմանար իր ֆիզիկական իրական տեղն ու էնտեղ էլ բնակվեր…… երևի քչերն էսպես զգային իրենց իսկ բնակության վայրի «կլիմայական» փոփոխությունները……
:(
հ.գ.
և նա իր հայրը ու մայրը կթողի և իր կնոջը կահրի……
Չգիտեմ, արդյոք զգում ես իմ բացակայունթյունը թե ոչ, բայց ես քեզ շատ եմ կարոտում:( Դու միշտ էլ հասնելի ես ինձ, ցանկացած պահի կարող եմ մտնել ու կարդալ բոլոր գրառումներդ, բայց…մի տեսակ ձգողությունն այն ժամանակ այլ էր դեպի քեզ, չգիտեմ այն քնած է, թե… համենայնդեպս ես չեմ սիրւմ հրաժեշտի պահերը (կամ թեմաները) , առավել ևս, երբ այն քեզ է վերաբերում…
Կներես խնդրում եմ…:sorry
Ես դեռ կվերադառնամ…:love չնայած, չեմ էլ հեռացել կամ հեռանում
impression
24.10.2008, 20:55
Երանի էն ժամանակներին, երբ ինկոգնիտո էի այս ֆորումում, ոչ մեկի չգիտեի, ոչ մեկ ինձ չգիտեր... Կարոտել եմ այն զգացողությանը, երբ լրիվ անծանոթ միջավայրում փորձում ես քեզ ներկայացնել, ինքդ ես որոշում՝ ոնցն ես լինելու, որևէ մեկի հետ հաշվի նստելու կարիք չկա: Կյանքի իմիտացիա ա, ինչ կուզես, կանես: Կարող ես միշտ լավը մնալ, շատ հեշտ ա: Ու շատ հետաքրքիր: Բայց դա շատ կարճ տևեց: Հետ եմ ուզում էդ օրերը, հետ եմ ուզում իմ ազատությունը, հետ եմ ուզում ինձ, հիմա չորս կողմս կապանքներ են, չորս կողմս լիքը սեր ա ու ես չգիտեմ էդ սիրո հետ ինչ անել...
Մտածում եմ վիրտուալ կյանքից զզվելի բան չկա, պլաններ ես կազմում քո համար, իսկ իրականացնելու համար ժամանակ չի մնում:o, քանի որ հենց ինտերնետով կոմպ ես տենում , բան ու գործ թողած լռվում ես դեմը, ընդհանրապես կապվածությունը լավ բան չի, վերջում կամ սերա դառնում , կամ հիասթավում ես:), տենաս վիրտուալի դեպքում էս գործումա:think, չդնեմ ու թարգեմ:think
Հ.Գ
Որպես կանոն կապվածություններից միշտ հիասթավում եմ, ուղղակի վիրտի դեպքում ահավոր դժվարա հիասթափությունդ առարկայացնել:D
:o
ժամը գիշերվա 10:30 էի : ճանապարհին ինձ մոտեցավ մի բարեկիրթ երիտասարդ, ու հարցրեց.
- Սըր, չէի՞ք ասի ժամը քանիսն է:
Ես նայեցի ժամին ու ասեցի որ ուղիղ 10:30 է: Նա անկեղծորեն զարմացավ, և ասաց, որ եղանակի տեսությամբ լսել էր, որ այդ ժամին պետք է անձրև գար, բայց այն չկար:
Ես արդեն դադարել եմ զարմանալ այստեղի երիտասարդների պարզության, հասարակության վրա, և ժպտալով հաջողություն մաղթելով, քայլելով շարունակեցի ճանապարհս:
…
Ուղիղ 5 րոպեից սկսեց անձրև տեղալ:
…
:o … ես հիշեցի, որ իմ ժամս 5 րոպե առաջ է:
:)
Գլուխս տրաքում ա, անկապ մտքերը ուր ասես որ չեն թափանցում…
Քունը չի օգնում…
Երաժշտությունն էլ արդեն չի օգնում…
Հույսս սուրճն ա, եթե էտ էլ չօգնեց չգիտեմ ինչ կարելի ա անել…
Janita Hero
25.10.2008, 13:46
Երեկ նայում էի ինձ հայելու մեջ, նայեցի աչքերիս արտահայտությանն ու հիշեցի իմ տարիներ առաջ նկարված նկարս, ուր աչքերս , ինչպես ոչ մի տեղ, փայլում էին անհոգությունից ու կարոտեցի իմ էտ աչքերին, երբ շատ չէի հասկանում «շտո տակոյե խոռոշո ի շտո տակոյե պլոխո…», Նալբանդյանը կասեր «մանկության օրեր երազի նման անցաք գնացիք այլ չեք դառնալու.............. ձեզանից հետո եկավ գիտություն իր ծանր հայացքով աշխարհի վրա , ամեն բան ընկավ մտածության տակ...»… այո այո ամեն բան ընկավ մտածության տակ……ու դա էլ արտացոլվեց ու արտացոլվում է ու դեռ կարտացոլվի մեր աչքերում… ցավացնում ա դա… :(
impression
25.10.2008, 21:52
Բա ես հիմա ի՞նչ անեմ էսքան... էսքան առանց քեզ...
Ինձ զարմացնելը դժվար է....
....Բայց արի ու տես ինքս ինձ հակասում եմ ու սկսում զարմանալ:( Զարմանում եմ իմ ապուշություն հիշեցնող հանգստությունից.... :think
Մի քանի օր առաջ մամաին ասեցի, վայ էս "տաքացուցիչը" ձեռքս վառեց :( ու ցույց տվեցի կարմրած մասը: Մաման զարմացած ձեռք տվեց ու ասեց, որ չի վառում: Նորից փորձեցի, ու նույն բանը: Մաման ձեռքը պահեց մի քանի րոպե, հետո ինձ ցույց տվեց, որ չի կարմրում ու հետևաբար չի այրում: :8 Սկզբում չէի հասկանում, էդ ոնց եղավ, մամաի ձեռքը չի վառում, իսկ իմը վառում է: Երբ մի քանի օր առաջ տրանսպորտում հանդիպեցի մի աղջկա, ով կատաստրոֆիկ վատ էր, քանի որ աջ աչքի տուշն ավելի սիրուն էր քան ձախինը, հասկացա թե ինչու մամաի ձեռքը չէր վառվում :) Իր ձեռքի համար դա սովորական էր :) Իսկ էդ աղջկա համար խորը դեպրեսիայի ու բոլոր ընկերուհիների մոտ կիսալացակումած անարդար կյանքից բողոքելու պատճառ էր տուշի ոչ ճիշտ քսվելը :(
Կարծում եմ էլ չես բարկանա բոլոր էն աղջիկներ վրա, ում մոտ տուշը լավ չի քսվում ու դեպրեսվելու տեղիք ա տալիս :)
Երկնային
25.10.2008, 22:27
սիրում եմ գժություններ ու չարաճճիություն անել…
չի կարելի՞… :noti լավ էլի, լավ էլի, գոնե մի քիչ… :oy խոստանում եմ ոչ մեկի գլուխը չուտել, ներառյալ` իմը…
բայց հավես էր. ես ու «աշխարհի ծայրը»… ու քնքուշ ձայն, ու ժպիտ… ու… էլի եմ ուզում… :love
Գիտե՞ս` նենց լավ եմ, շատ լավ եմ… :)
Janita Hero
27.10.2008, 14:35
Գրառում՝ ծվծվոց հիշեցնող, բայց ուրախացնող :D
օօօօֆ, զզվցրիր իսկականից
թե երբ ա գալու էն օրը, ես քեզանից պրծնեմ, դու էլ ինձանից :angry
հերիք եղավ, բոլ եղավ :(
Հոգնածություն…:( Առաջին անգամ սենց հոգնել եմ բանակում:cry2: Այ սենց հոգնում ես, երբ լիքը բան կա անելու: Թեկուզ իրականում դժվար չի, բայց շատ ա ու բազմապիսի՝ իրարից շատ տարբերվող: Երբ չգիտես, որն անես, որը թողես հետոյին:blin: Երբ մեկը չարած՝ պետք է մյուսն անես՝ այն մեկը թողնելով կիսատ-պռատ:noti, այն մեկն էլ անելիս, մեկ այլ բան պիտի անես՝ այն մյուսը թողնելով կիսատ-շատ կիսատ:D: Պրծա………… էս մեկից………Հա, էն մեկն էլ պրծա………:yes
Պրծա՞ր………,-ասաց
Ճակատագիրը վերևից:nono
Բա սա՞, ես պիտի՞ անեմ,-:fool
Ասաց չգիտեմով իմ ու ճակատագրի արանքից…:sad
Իսկ այս մեկը՞……
Չկա հերթականություն, չկա ռեժիմ, չկա կարևոր ու չկարևոր, սաղ կարևոր են, սա՜ղ…:}
Դաժե էն ամենավերջին տականքն ու իրա ապրած տականք կյանքն ա կարևոր…:aaa
Բայց դե, լավ ա, էլի լա՜վ…:roll:D
Տեսնես եթե մարդ ներողություն խնդրել չգիտի, պետք է ներեմ իրեն: Թե նրա համար, որ չի կարողանում ներողություն խնդրել, թե նրա համար, որ վիրավորել է ու երբ իր կարիքն ունեի, լքել է: Երկու օր է պարզաբանումներ ես տալիս, արդարացնում ինքդ քեզ, ու ուզում ես որ ներեմ: Դե ներել եմ, ներել, բայց քեզ չեմ ասի դրա մասին: Հոգնել եմ իդեալական լինելուց:
impression
27.10.2008, 23:05
Ձմեռն էկավ, օրերը՝ լուսանալ չհասցրած, մթնում են, արև չկա, ցուրտ ա: Ու ստիպված մեկ-մեկ հանեցի տաք շորերս, որ եսիմ որտեղ էին ողջ ամառ: Տաք կոշիկներս, վաղը հագնելու եմ... նենց չեմ սիրում սառնություն, նենց չեմ սիրում սառել, բայց նենց սառած եմ: Չեմ սիրում ձմեռ, չեմ սիրում ցուրտ, ինձ ջերմություն ա պետք, թեկուզ մի բաժակ կաթով սուրճի տեսքով...
Ամեն ինչ դառնում է օտար…գրքերը, մարդիկ , օրերը…
Վաղ թե ուշ ամեն ինչ կորցնում է իր նախկին հմայքը վառ…
Ձանձրույթից գժված հնին ճանապարհ են դնում նորերը,
Ու թվում է նույնն է, ինչ կա, քանզի նույնն էր, երբ որ չկար…
:8
Janita Hero
29.10.2008, 19:19
իմ հոգը չի որ դու նյարդայնանում ես երբ քթիս տակ երգում եմ քեզ անիմանալի երգ
իմ հոգը չի որ դու նյարդայնանում ես երբ ես ուշ եմ արթնանում և ուշ տուն գնում
իմ հոգը չի որ դու նյարդայնանում ես երբ ես վարդագույն կամ թիթիզ ինչ-որ բան եմ հագնում
իմ հոգը չի որ դու նյարդայնանում ես որ ես ամուսնացած չեմ ու չեմ էլ պատրաստվում ի հեճուկս քո ու քո ամուսնու անհագ նկրտումների……
ու, առհասարակ, իմ հոգը չի որ ես քեզ նյարդայնացնում եմ……
քեզ չեմ սիրում :(…… այ դա արդեն իմ հոգն է……
Ատում եմ բոլորին ու առաջին հերթին ինձ: Այսինքն ատում եմ բոլորին իմ միջոցով:
impression
29.10.2008, 21:03
Ցերեկն անտառում էի, ու ըստ մի ծանոթ կկվի, ես դեռ մի հարյուր տարի ապրելու եմ. ուղղակի կկուն չգիտի, որ ես շատ եմ ծխում, փողոց անցնել էլ չգիտեմ…
Երկնային
29.10.2008, 21:08
ինչ հիմար երազ էր… :unsure
կամ էլ հիմար չէր, երևի… հիշեցում էր, որ երբեմն էն մարդիկ, ում միայն ամենալավն ես ցանկանում, քո դեմ են դուրս գալիս… կյանքումս առաջին անգամ քեզ երազումս տեսա. ու էլի հիստերիկացել էիր էն նույն հիմար ու անհիմն պատճառով…
իսկ ես հիմարի պես դեռ խղճում էի…
լավ ա, չէ՞… :))
քաղաքացի
29.10.2008, 21:38
Էսօր գործից շուտ տուն եկա: Գալուց որոշեցի, որ մեկ ա տանը ուտելու բան չկա: Որոշեցի գարեջուր առնել: Խանութի սառնարանում իմ ուզած գարեջրի միայն 2 տեսակ կար՝ 7-ն ու 5-ը: Իսկ ես 2 հատ էի ուզու: Ստիպված այդ 2-ը գնեցի, մի հատ էլ չիպս ու գնացի տուն: Ամբողջ ճանապարհին (50մ + 6 հարկ) մտածում էի, թե ո՞ր մեկը խմեմ առաջինը: Սկսեցի 5-ով: Հիմա արդեն 7-ն եմ խմում: Լացս գալիս ա, բայց ժպտում եմ: Տեսնես ո՞ւմ շնորհիվ ա՝ չիպս, 7, 5… համենայնդեպս ես իրան շատ եմ սիրում: :love
Էսօր գործից շուտ էկա...հավես չկար տեղ գնալու, համ էլ դասի եմ վաղը առավոտ..
Տանը ոչինչ չեմ ուտելու..գարեջուր առնեմ գոնե..իմ սիրածներից սառը վիճակում երկու տեսակ կար՝ Հայնիկեն ու 9..ամեն մեկից մի հատ...ու կապչոննի պանիր :)
Սկսեցի բնականաբար Հայնիկենից։
Գարեջրըմպության բեքգրաունդ-ը լավն էր..
Տեսնես ինչի՞..
Գրագողության համար մեղադրողին՝ մեղադրեմ :)
Էսօր գործից ուշ էկա:( Ու էդ հանգամանքը սաղ պլագիատի մաման լացացրեց:(
Էսօր գործից շուտ...
Հիմա տանն եմ աշխատում: Չեմ կարող ասել «էսօր գործից շուտ տուն եկա» ու դա լավ չի: Ամիսներ առաջ երբ պիտի ընտրեի կամ գրասենյակում, կամ տանը աշխատելը, ընտրեցի տունը՝ գրասենյակում աշխատանքի արդյունքը ցույց տալով: Փոշմանել եմ, որովհետև չի լինում գործից շուտ տուն գալ, ճանապարհին գարեջուր առնել.... բայց... գոնե կարող եմ իջնել ու խանութից գարեջուր առնել... երևի թե տենց էլ անեմ...
Էսօր գործս դեռ չեմ պրծել, բայց գործ անելիս գարեջուր կխմեմ: Չգիտեմ առաջինը որը, որտև չգիտեմ, թե ինչ գարեջուր եմ առնելու...
էսօր գործից հարբած տուն եկա: Ես աշխատում եմ գարեջրի գործարանում:
Այսօր գործից շուտ եկա անոնիմ ալկոհոլիկների ակումբ: :D Բացել ա: :D
Երկնային
29.10.2008, 23:06
Արյա, դե ինչու՞ ես չեմ կարող գրել` էսօր ուշ գործիծ տուն էկա, գարեջուր գնեցի ճանապարհին… :noti
Էսօր քաղաքում մեկին տեսա և ինձ թվաց մեր Երկնայիննա, մի պահ ուրախացա, որ վերջապես կծանոթանամ իմ բնորդներից գոնե մեկի հետ ու մի քիչ հետևեցի նրան, բայց որ անունը լսեցի հասկացա որ սխալվել եմ :(...Երևի մի օր կհանդիպեմ, հուսով եմ...;)
Էսօր գործից տուն եկա, ուշ, մութ ու գարեջուր չգնեցի, չեմ էլ խմել :P ու հենց հիմա էլ կգնամ կքնեմ, վաղվա մոդուլն էլ թող կորչի գրողի ծոցը :)
impression
29.10.2008, 23:11
Ձեր խոսքը շաքարով կտրեմ :)
Ի~նչ էլ սիրուն գիշեր է: Կատուներով լեցուն գիշեր: Պատուհանի տակ կատուները սերենադ են երգում իրար համար: Մեկը կա դրանցից, ձայնը պատ է ծակում, կասկածում եմ, որ դա հենց այն մոխրագույն խոշոր կատուն է, որի պոչը տարօրինակ կարճ է, բայց ինքը դրանից հեչ էլ չի կոմպլեքսավորվում:
Մլավում է կոկորդով մեկ, ու հաստատ գիտեմ, էս ողջ ներկայացումը էն սպիտակ փիսիկի համար է, որն իրեն երևակայելով ամբողջ օրն արևահարվում էր: Բայց թե ես ի՞նչ մեղք ունեմ, որ հենց իմ պատուհանի տակ են եկել իրենց հարցերը պարզում...
Մոդերատորական։ Մի անգամ ևս հիշեցնում եմ, որ այս թեման մեջբերումների, քննարկումների և առավել ևս՝ «ջրիկանալու» համար չէ։ Վերջին անգամ է, որ նման գրառումներն ուղղակի ջնջվում են՝ հեղինակներին անպատիժ թողնելով։ Խնդրում եմ հետևել թեմայի կանոններին, այլապես նկատողություն կստանաք։
murmushka
30.10.2008, 01:11
ուղիղ 15 օր է տնից դուրս չեմ եկել, անգամ խանութ չեմ գնացել, վերջին անգամ երբ զբոսնում էի , մարդկանց մի մասը դեռ նույնիսկ երկարաթև չէին հագնում, իսկ հիմա չգիտեմ դրսում ինչ եղանակ է, սկզբում գրեթե սպանող էր այս ամենրը, իսկ հիմա արդեն չեմ էլ պատկերացնում, որ մի օր նորիս կսկսեմ ինչ-որ տեղ շտապել , գնալ ինչ-որ բանով հրապուրվել, կյանքը դաժան կերպով կանգ է առել, ու մենակ քո մասին մտքերն ու քո ներկայությունն է, որ ինձ չի թողնում դառնալ լրիվ երևակայական, կտրվել իրականությունից
Janita Hero
30.10.2008, 02:14
տենց լավ չի տառերի վրա էլ սայմանափակում դրեք, անհատական պմ-ներն էլ կարդացեք, հատ-հատ գրառումներն էլ ստուգեք ու ցտեսություն ասեք ձեր այժմյան «մարդաշատությանը»… ա լավ է մանրից ու չհասկանալով ամեն ինչի համն արդեն հանում եք ձեր տուֆտա «օրենքիկներով»: Սվաստիկան կամբողջացներ այս բոլոր քայլերի տրամաբանական հաջորդականությունը :( տո գիշերն էլ գոնե թող բարի լինի… բարի գիշեր , անուշ երազներ……………
Շարունակում եմ ծիծաղել երազում։ Արդեն մի քանի տարի է՝ քնած ժամանակ ծիծաղում եմ։ Մի ժամանակ քույրիկս էր պատմում դրա մասին, հիմա՝ ամուսինս։ Ինքս գաղափար չունեմ, թե ինչու եմ ծիծաղում և ինչի վրա։ Ասում են՝ շատ լիաթոք ծիծաղ է, կարծես հենց նոր անչափ զավեշտալի ինչ–որ բան եմ տեսել կամ լսել։ Մտածում եմ՝ գուցե դա լիցքաթափման ներքին մեխանիզմ է, չէ՞ որ ինչ էլ եղած լինի նախորդ օրը, միշտ երջանիկ եմ արթնանում։ :)
Ատում եմ օդանավակայանները: Ինչքան ժամանակ է ոչ մեկին չեմ դիմավորել, բոլորը միայն մեկնում են ու Աստված գիտի, մեկ էլ երբ իրենց կտեսնեմ: Ճիշտ է, կան մարդիկ, որ պետք է վերադառնան, բայց դե երբ, ու արդյոք ինձ մոտ են վերադառնալու, չգիտեմ: Միևնույն է , ատում եմ օդանավակայանները:
impression
30.10.2008, 16:46
Ամբողջ օրը հետդ էի, հետո գնացիր խանութ, ես էլ իջա ծխելու:
Ծխում եմ օֆիսի հետևի մասում, ուր մարդ չկա, կա երեք ծիծաղելի աստիճան, քանի որ աստիճանները տանում են ոչ թե դեպի դուռ, այլ դեպի... պատ: :)
Ու մի հատիկ ծառ՝ աշնան շորերով, ու գազի տրուբա...
Նայեցի էս կողմ-էն կողմ, ու զգում եմ՝ մի բան պակաս ա, բայց չեմ հասկանում՝ ինչ:
Մի քիչ էլ նայեցի, ու հասկացա. մրջյունները չկան, մոխիրներս գողացողները չկան,պատը անկենդան ա... մրսել փախել են: :)
Աշուն ա, սիրուն, մեղմ ու քնքուշ աշուն:
[օֆֆտոպ]
Եկա տուն ու հազիվ հասցրի ջրին, մնացել էր կես ժամ, թե չէ չէի հանդիպի ինձ միակ ջերմացնողիս, տաք ու ջերմ ցնցուղիս: Ամեն երեկո գալիս եմ ու դու ինձ տաքացնում ես, ցնցուղ ջան: Ասում են, ջերմ մարմնում, ջերմ հոգի: Եսիմ, հոգիս դեռ մենակ ա ու սառած: Երևի առավոտվա սառը ցնցուղներից ա: Եսիմ: Չգիտեմ:
Դեռ ձուկ էի ուզում պատրաստել, հետո զգացի, որ էդքան հավես չունեմ: Բրինձ սարքեցի, հավի մսով ու գազարով, չսիրածս սոխը մանր-մանր կտրեցի, ժարիտ արեցի: Լավն էր ուզբեկսկի փլավը: Սիրում եմ: Հետո նկատեցի, որ ջուր չկա տանը, նստած պիվա եմ խմում ծարավս հագեցնելու համար:
[/օֆֆտոպ]
[թեմային վերբերող մաս]
Էս ինչ տխուր եմ ես, էսօր անձրև չեկավ, ձուն էլ չկա, ես մեռնում եմ, ես տխուր եմ, աաաաա, դեպրեսիա ունեեեեեմ, մենաաաաաաաաաակ եեեեեեեեեեեմ:
[/թեմային վերբերող մաս]
[օֆֆտոպ]
Առավոտնվանից ինչ-որ Արամ ա զանգահարում :think Ընդ որում 10 րոպեն մեկ, տարբեր համարներից։ Սկզբում զանգահարեց արթնացրեց «Արամ 07։21» պատասխանեցի, ձայն չհանեց, 10 րոպե հետո նորից զանգահարեց, բայց ուրիշ համարից «Արամ 07։31» , հետո ուրիշ «Արամ 07։41» և վերջում «Արամ 07։51» չգիտես ինչու էկրանին երկու տարբերակ կար, կամ ստոպել էդ Արամին կամ սառեցնել 10 րոպեով։ Հասկացա, որ հեռախոսի բուդիլնիկ եմ պատասխանում ու վերջնականապես արթնացա ինքս իմ վրա ղժժալով։ Էս վերջերս հաճախակի եմ ինքս իմ վրա ղժժում ու տժժում։ Օրինակ երեկ խանությում հոտած երկու խաճապուրու համար 400 դրամ տվեցի ու ինքս ինձնից գոհ-գոհ դուրս եկա, այն դեպքում երբ մեկ խաճապուրու գինը 150 դրամ էր։ Լիֆտում չգիտես ինչի Էնթեր կնոպկան էի փնտրում թիվը սխմելուց հետո, տարօրինակն էն ա, որ գտա։ :think Ու սա էլ դեռ ամենը չէ, տուն գնալուց ամեն անգամ, չգիտես ինչի սխալ համարի ավտոբուս եմ նստում ու ամբողջ ճանապարհին մտածում թե ինչի՞ եմ նստել սխալ համարի ավտոբուս; Իսկ իրականում հոգնել եմ։ Հավեսով հոգնել, բոլորից ու... հա, հա, առաջին հերթին ինձնից, իմ հիմարությունից, իմ ապուշ բնավորությունից։ Ու համարյա չկա մեկը, ում հետ կկիսվեմ, ում կպատմեմ, կթեթևանամ։ Ես կամաց-կամաց բնաջնջում եմ իմ ընկերներին։ Նպատակադրված, սառը ու հաշվարկած։ Որոշ մարդիկ կոտոշություն են անում ու դեռ կան, բայց դե... ամեն ինչ իմ ձեռքում է։ Մեկ յազվություն ավել, մեկ յազվություն պակաս, միևնույն է վերջում կմնամ մենակ։ Կհասնեմ հիմար նպատակիս ու ինքս ինձ կխճամ։ Ավելի լավ ա ես, քան ուրիշները։ Նի դոմա, նի դրուզեյ, նի վրագով... Բանջարեղեն... Ո՞ւր ա ժպտացող դիմակս, հագնեմ, գնամ դուրս։ Մարդիկ սպասում են, պիտի լքեմ տունս, տխուր ու դատարկ, որը երբեք, կրկնում երբեք չի լինի լիքն ու աղմկոտ։ Ես եմ տենց որոշել։ Կլինի... մեկ էլ... Դե ամեն ինչ չի, որ պիտի ստեղ գրեմ։ Օրագիրն անկապ է, անկապ գրում եմ։ Ամեն ինչ չի, որ շոու է, կարդացեք տողատակերը, գտեք ճշմարուտությունը։ Իսկ ես կգնամ հանգստանալու, մարդկանցից, ինքս ինձնից։ Ու ոչ ոք չի հասկանա, ես լքեցի, թե ինձ լքեցին։ Համենայն դեպս հասկացիր, որ ես քեզ չեմ սիրում, պարզապես չեմ կարող սիրել ու մի տանջիր ինձ ու քեզ։ Ոչինչ չի ստացվի, ոչինչ չի ստացվի... Ինչ-որ մի պահ ուղեղս սբոյ ա տվել կամ հենց արտադրամասում ա վնասվել։ Էական չի։ Ես դադարել եմ փնտրել պատճառները, ինձ հուզում են միայն հետևանքները։ Սիրելու ու սիրվելու մեծ ցանկություն ունեմ, բայց ոչ քեզ նման լավ մարդուց։ Մեղք ես իմ ձեռը։ Ես ուզում եմ դու երջանիկ լինես, իսկ ինձ հետ չես լինի։ Թողնում եմ քեզ... Գնա քո ճանապարհով, այլ ճանապարհով, իմ ու քո ճանապարհները խաչմերուկ չունեն, չպիտի ունենան...
[/օֆֆտոպ]
[թեմային վերբերող մաս]
Ատում եմ բոլորին, տխուր եմ, գարեջուր չկա, գործից տուն չեմ եկել, գնում եմ գործի։ Անձրև չկա, ձյուն չկա ու նմանատիպ բլա բլա…
[/թեմային վերբերող մաս]
Janita Hero
31.10.2008, 19:13
1. Արթնանում ա երբ ուզում ա, հագնում ա գույնզգույն ու ինչ ուզի, գործի ա գնում երբ ուզում ա, ուր գնում որ ժամին ուզում գնում երբ ուզում գալիս ա, տուն ա գալիս քնելու :):
2. Արթնանում ա 6-ին, հագնում ա իրա ամուսնության նվեր ստացած կնիկական խալաթն ու փոռիկներվ տապըշկեքը, մարդուն ճանապարհում ա աշխատանքի, կերակրում ա երեխային, հաց մաց ա սարքում, տներն ա մաքրտում, ու հակառակ հերթականությունը ԱՄԵՆ ՕՐ, մեկ-մեկ կարող ա ժամանակ գտնի պատուհանից նայի …… ու ողջ որը տանն ա……
Առաջինը ազաբ աղջիկն ա
Երկրորդն էլ դե ի տուպոմու պոնյած……
Դե ասեք Ո՜վ Համա՜յն Հայոց Պառավներ և ոչ միայն թե ՈՎ Ա ՏՈՒՆԸ ՄՆԱՑԱԾԸ :P :D :D
impression
04.11.2008, 11:08
Կանգնած ենք արևի տակ, ու ժպտում ենք իրար: Ես՝ իմ քսանութամյա ժպիտով, նա՝ իր յոթ կամ ութամյա: Երկուսս էլ արև ենք կլանում, ես՝ արդեն քսանութ տարի, ինքը՝ յոթ կամ ութ: Ու անթարթ նայում ենք իրար: Չենք ծանոթանում, չենք զննում, ուղղակի ոնց որ ֆոտոապարատն է դետեկտ անում դեմքերը, մենք էլ իրար դեմք ենք դետեկտ արել ու նայում ենք: Ես գնում-գալիս եմ մի քանի մետր, տեղում կանգնել չեմ սիրում, ինքն անշարժ է: Ու էդպես մի տասնհինգ րոպե: Մեկ էլ.
- Ինձ ներս կտանե՞ս:
Մոտենում եմ ու նրա ոտքերը ճռռացնելով տանում ներս: Ներսում ինչ-որ մեկը նրան գրկում ու նստացնում է դիվանին: Ես նրա ոտքերը թողնում եմ դռան մոտ ու նորից գնում դուրս: Ու սկսվում է նրանց դասը, նրան նստեցնողը մոտենում է դաշնամուրին ու նվագում մանկական ինչ-որ երգ: Նա էլ սկսում է երգել իր յոթ կամ ութ տարեկանի ձայնով... Նստած...
Սկսել եմ խուսափել որոշումներ կայացնելուց: Չեմ հասկանում, ինչն է պատճառը: Առաջ բոլորի աչքն էի մտցնում իմ ինքնուրույնությունը, իսկ հիմա չեմ ցանկանում որոշումներ կայացնել, ընտրել սևի ու սպիտակի միջև: Երևի պատճառն այն է, որ հիսուն հիսուն է, որ սև սպիտակ չէ, այլ երկուսն էլ մոխրագույն են: Դե արի ու ընտրի...
Ռոբերտը գրել սկսել էր դեռ մանկուց:
5 տարեկան էր, որ գրիչն առել ու խզբզում էր տետրի մեկ տողանի թերթի վրա, համոզված լինելով, որ իր խզբզանքը շատ է նման մեծահասակների իսկական տառերով գրած տեքստերին: Հետո՝ դպրոց, ինիստուտ, նախաինիստուտ, հետինիստուտ: Գրում ենք, գրում ենք, գրում ենք, ձեռով, ավելի ճիշտ մատներով, ավելի ճիշտ՝ մատներով բռնած գրիչով... Գրում ենք ու գրում, գրում ու գրում:
Հա, բանակում էլ էինք թարսի պես գրում, խալխը էթում ա վազվզում, պոստ պահում, պալիգոն գնում, տուռնիկի վրա ժիմ անում, մենք էթում ենք ու գրում...գրիչով, ինչ-որ թղթերի վրա...գրում ու գրում, գրում ու գրում...
Աշխատանքն էլ նենց ա, որ էլի պտի գրես, գրես ու գրես...գրիչով, թղթերի վրա, մինչև աջ նախադաստակի առաջին և երկրորդ մատների դիստալ՝ հեռակա ֆալանգներն անզգայանան, թմրեն ու դեֆորմացվեն...մի քիչ էլ երրորդը: ՈՒ հըլը գրում ես, էլի ես գրում ու գրում...
......... Հարգանքներով՝ թանաք Ռուբո...:))
Մոդերատորական. թեմայի վերջին 2 գրառումները, որոնք շպարված թեմայից դուրս գրառումներ էին, ջնջվել են:
Խմում եմ: Ջուր եմ խմում՝ ապրում եմ: Հյութ եմ խմում՝ թարմանում եմ: Գարեջուր եմ խմում՝ զբաղվում եմ: Օղի եմ խմում՝ հառփում եմ: Պոեզիա եմ խմում՝ արբենում եմ: Երաժշտություն եմ խմում՝ հագենում եմ: Թարմանում, զբաղվում, հառփում, արբենում, հագենում ու հասկանում եմ, որ այս օրս էլ անցավ, իսկ ես որ մի լավ բան չարի այսօր: Օր-օրի, օր-օրի, օրը շաբաթ է դառնում, ամիսը՝ տարի, ծնողներս առանց թոռ են մնում, ես՝ նույն քսաներեք տարեկանը՝ լինի այսօր, մյուս տարի, հինգ տարի անց: Փոփոխություն չկա, նորություն չի՛ք, միշտ նույն ավտոբուս-աշխատանք-տուն-ավտոբուս խարանը, ամսվա վերջում փող ունես՝ տղա ես, պարտք ունես՝ ջանդ սաղ, ծանոթդ բարևեց՝ բարևեց, չտեսնելու տվեց՝ դու՛ ես մեղավոր, էստե՞ղ ես՝ հայրենասեր ես, դու՞րսն ես՝ բիթի ու աչքաբաց ես: Բոլոր ծանոթների համար տարբեր ես, բոլոր ընկերների համար՝ ուրիշ: Իսկ ընկերներ չունես, ընկե՛ր ունես, միակ ու անկրկնելի, որովհետև ընկերդ նա է, ով եղբորիցդ էլ հարազատ է ու եղբա՛յրդ է, ոչ թե քեզ պաչելով բաևողը: Ու թիկունքդ դատարկ է, մեջքդ՝ փափուկ, որովհետև դեմքիդ ժպտացողը ծոծրակիդ լեզու է ցույց տալիս, որովհետև սեղանի վրա քո կենացը խմողը սեղանի տակ քո դեմ դանակ է սրում: Լարվա՛ծ եղիր, զգո՛ն եղիր, ոչ ոքի մի՛ վստահիր, բոլորի դեմ ծածուկ զենք ու բացահայտ ծիծա՛ղ խաղացրու, ու քայլի՛ր ընկածների վրայով: Դու լավն ես, եթե կարո՛ղ էիր ուրիշին վատություն անել ու չե՛ս արել, և ո՛չ թե՝ եթե լավություն ես արել դիմացինիդ: Լավությու՞ն ես անում՝ ուրեմն խե՛ղճ ես, ուրեմն վախենու՛մ ես: Ուրեմն վաղը տրորելու՛ են քեզ: Քեզ սիրող չկա, կա քեզանից վախեցող:
Խմած եմ... Հառփած, արբեցած, հագեցած ու սթափ ու չկայացած:
Գնացել էի Արամի մոտ։ Երկուս ու կես տարեկան է, բայց կարգին բլբլում է։ Արդեն մի քանի օր է՝ սովորում ենք հավաքական կատեգորիաներ, ասենք՝ կենդանի, մեջը է մտնում շուն, կատու, մուկ և այլն, մարդ՝ տղա, աղջիկ, կին, թռչուն՝ կաչաղակ, սոխակ... Մի խոսքով, Արամը սովորում է դասակարգել։ Բայց դե ինքն իր մանկական, կախարդական ու ոչ մի օրենքի չենթարկվող տրամաբանությունը ունի էդ ամենի վերաբերյալ։ :)
Էսօր մի գիրք էինք իրար հետ նայում, որը կանաչ դրակոնչիկի մասին էր։ Ու ես ոգևորված պատմում եմ, որ սա վիշապիկ է, բերանից բոց է դուրս գալիս, այս ու այն։ Տեսնեմ՝ Արամը մտահոգվել է։ Ուշադիր նայում է կանաչ գազանիկին, նրա ատամներին, պոչին։ Մեկ էլ ինձ ասում է.
– Վիշապիկը կոկորդիլո՞ս ա։
– Չէ, Արամ ջան, կոկորդիլոսը կենդանի ա, իսկ վիշապիկը... հմմ... ուղղակի վիշապիկ ա,– պատասխանում եմ ես։
Ու էստեղից Արամը հավանաբար եզրակացրեց, որ վիշապը մի առանձին կատեգորիա է, ինչպես մարդը, կենդանին ու թռչունը։ Բայց բան չասեց։ Գիրքը վերջացրեցինք։ Սկսեցինք խաղալ։ Թափեցինք բոլոր խաղալիքները ու սկսեցինք դասակարգել։
– Ծառը բույս ա, աղվեսը կենդանի ա...
Մեկ էլ Արամը ոգևորությամբ վերցրեց խաղալիք կոկորդիլոսին ու ասաց.
– Կոկորդիլոսը կենդանի՜ ա։
– Ապրես, Արամ ջան,– գովեցի ես։
Նույն ոգևորությամբ վերցրեց գորտին, ուշադիր նայեց դուրս պրծած աչքերին ու բացականչեց.
– Գորտը վիշապի՜կ ա։
:)
փորձարկումը ինքստ ինքյան լավ բան է: Ես սիրում եմ …
բայց երբ խոզաբույծը սկսում է արագացուցիչով փորձարկումների լիցենզիա առնել ու հլա էդքանը քիչ է, ինչ որ բան փորձարկել՞՞՞ :think
սարսափելի է… :(
impression
06.11.2008, 09:33
Էս վերջերս հասկացա մի կարևոր ճշմարտություն. մի քանի տարի առաջ իմ կյանքը համապատասխանում էր ապրելու հետ կապված նպատակներիս ու երազանքներիս, с точностью до наоборот: Իսկ հետո կամաց-կամաց սկսեցին որոշ բաներ փոխվել, ու ամենահետաքրքիրն այն է, որ առանձնապես ոչ մի ջանք չեմ գործադրել, բայց ահագին բան է փոխվել, ահագին բաների եմ հասել: Միակն ինչ արել եմ դրանց հասնելու համար... երազելն էր: :) Ու նոր միայն, վերլուծելով կյանքիս տարբեր փուլեր, տարբեր իրավիճակներ ու գործողությունների հաջորդականություն, հասկացել եմ, որ իրականում իմ կյանքում փոխվել է այն, ինչն ԻՐՈՔ ուզել եմ փոխել: Եվս մի հետաքրքիր դիտարկում. ոչինչ չեմ արել ուզածիս հասնելու համար, ոչ մի ավելորդ նեղություն, ընդամենը երազել եմ էդ փոփոխության մասին, երազել էնքան, որ արդեն ջանս քոս էր ընկնում էդ մտքերից, մտածել նույն բանի մասին էնքան. մինչև սկսում ես հավատալ, որ դա իրոք այդպես է, ու մի որոշ ժամանակ անց դա ՊԱՏԱՀՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ: Օրինակ. մի քանի ամիս առաջ փոխեցի աշխատանքս, որովհետև բոլոր բջիջներովս ուզում էի ուրիշ աշխատանք: Ու էդ աշխատանքն ինձ տրվեց, օդից, հենց այնպես: Ու այն լավագույնն էր բոլոր հնարավորներից, քանի որ ստիպված չեղա ամեն ինչ սկսել զրոյից ու մի ամբողջ տարի սպասել աշխատավարձի բարձրացման: Մի պարզ օրինակ էլ բերեմ, որ հաստատ բոլորիս հետ. պատահել է, որ հիշել եք ձեր մտերիմներից մեկին, ում վաղուց չեք տեսել, կարոտած մտածում եք նրա մասին, հիշում ինչ-որ ուրախ բաներ՝ նրա հետ կապված, ու այդ օրը նա կամ զանգում է, կամ պատահաբար հանդիպում եք, կամ մեկը խոսում է նրա մասին: :) Ինչ է ստացվում... քո ճակատագիրը, տիեզերքը, բարձրագույն բանականությունը, կամ էլ ոնց կուզեք՝ կոչեք, հոգ է տանում քո մասին: Տիեզերքը վերադասավորվում է քեզ համար, քեզ տալիս այն, ինչն իրոք ուզում ես: Ու, ևս մի փաստ, խնդրում եմ սրան ուշադրություն դարձնել, եթե որոշել եք փորձարկել ձեզ վրա այս ամենը, ոչ թե պետք է մտածել, թե ինչ վատ է, որ չունեք այս կամ այն, ինչ վատ է, որ անում եք այս, այլ՝ ինչ լավ կլիներ ունենալ սա, ինչ լավ կլիներ զբաղվել սրանով: Մտքերը պետք է դրական լինեն, քանի որ դրանք մի քանի հարյուր անգամ հզոր են բացասականներից:
Սա հենց այնպես, բարձրաձայն մտքեր, ուղղակի պետք էր գրել, որ չմոռանամ ու մեկ էլ տեսար, մեկին մի օգուտ տվեց:
Լինում է, չի լինում, մի անբախտ է լինում: Ինչ անում է՝ բախտը չի բերում: Զարթուցիչը լարում է առավոտյան ժամը 8-ի վրա՝ ժամացույցը փչանում է, ու ինքը ուշանում է քննություններից, ցնցուղով այգին է ջրում՝ ցնցուղի մեջ ժավել է լցված լինում, կերակրի մնացորդը գցում է աղբարկղը՝ ընկնում է աղբարկղից դուրս: Ահավոր անբախտ է լինում: Ու մի օր որոշում է նետվել անդունդը: Մոտենում է անդունդի եզրին, բացականչում է. "իիիիի-ռա՛ս" և ցատկում: Բայց բախտը չի բերում, և շալվարի՝ գոտու համար նախատեսված օղակներից մեկը կառչում է անդունդի պռունկին աճած ծառի ճյուղերից մեկից: Այդ պահին մի գոգնոցավոր պառավ է անցնելիս լինում այդ կողմերով և տեսնում է անբախտ դժբախտին ու հարցնում.
-Ի՞նչ է պատահել, բարեկամս:
-Անբախտ եմ տատի, շատ եմ անբախտ:
-Բա ես էլ բախտ բաժանողն եմ:
-Բա ինձ էլ տուր:
Տատը ձեռքը տանում է դեպի գոգնոցը ու մի մեծ ծրար է հանում:
-Վերցրու: Մեծ բախտի ես արժանանում:
Անբախտը մեկնում է ձեռքը ու վերցնում ծրարը: Բայց հենց այդ պահին ճյուղը կոտրվում է, ու անբախտը սլանում է վար՝ դեպի անդունդը, բայց սլանալու պահին բախտը ձեռքից բաց է թողնում ու վերջում վայրեջք կատարում խոտի դեզերի մեջ՝ առանց վնասվելու: Վեր է կենում ու զայրացած թափ տալիս շորերի վրայի փոշին:
-Էս անգամ էլ բախտս չբերեց: :angry
Հովո, Սեթո, Բարոն, Վռամ, Գուգո, Գևոր, Քնար ու այլ դեմքեր...
Քնելու ժամանակն է, հեռուստացույցը ժամը 10-ին անջատեցինք, որ քնեն... 10 անց չգիտեմ քանիսին երեքն էին, չորսն էին եկան իմ՝ հերթապահիս մոտ, ... նայենք էլի, նայենք ՛՛Որոգայթը՛՛ , լավ էլի, նայենք էլի... :esim Բացատրում եմ, որ բացի այն, որ այդ ժամին հեռուստացույցը պետք է անջատած լինի, համոզում եմ նաև, որ այդ ֆիլմը նայել պետք չէ, ՛՛Բաղնիքդ անուշ՛՛ է պետք նայել, ՛՛Սլուժեբնի ռոման՛՛ և այլն... խորանում եմ, բացատրում, որ դա նայելու բան չի...Վերջը՝ չէ, նայեցին...:vayreni
Մյուս բաժանմունքից են կանչում: Մեկը բուժքրոջից նեղացել ա, որովհետև չի թույլատրել նայել ՛՛Որոգայթը՛՛, ասել ա՝ գնա քնի...:D Բունտ ա անում, ասում ա՝ էս ինչ ա, ոնց որ բերդ լինի, սկի ընդե չի սենց... փորձում եմ բացատրել, որ էդ ֆիլմը նայել պետք չի, էնտեղ նայելու բան չկա: Ասում ա՝ չէ, ես վաղը դուրս եմ գրվելու, ես էդ կինոն վաղուց նայում եմ ու պիտի նայեմ ամեն օր, ցերեկն էլ հեռուստացույցը չեն թողնում միացնենք մինչև աշխատանքային ժամի ավարտը, կրկնությունն էլ չեմ կարում նայեմ... Սենց չի լինի... Վերջը մի կերպ խաղաղացրի, քիչ անց քնեց...:vayreni
Հաջորդ օրն ա, հոգնած եմ... Սենյակի հեռուստացույցը միացրած ա...Ես էլ ինչ-որ բան եմ խզբզում: :oՄեկ էլ շեֆն ա գալի, թե՝ էս ՛՛Որոգայթի՛՛ կրկնությունը քանիսին ա, 1-ի կողմերը, չէ... :D
Վերջը՝ նստանք իրար հետ նայեցինք... :))
Ավելացվել է 1 րոպե անց
էսա որոգայթն ա, ես էլ ...
Էս ինչ սևուսպիատակ ա.. մարդ օր օրի հիասթափվում ա կյանքից..
Ինչ դժվար ա սեփական տրամադրության վրա ազդելը..
Janita Hero
07.11.2008, 18:18
Էսօր իբր որոշել էի ծոմ պահել ու չմտնել ակումբ, բայց չէի կարող ուղղակի չգրել……
Հիշում եմ ինչքան էի գլուխ ջարդում, ամենայն ուշիմությամբ, ուշադրությամբ ու պատասխանատվությամբ օրերով լրացնում էի այդտեղ ընդունվելու փաստաթղթերը, երաշխավորագրերը ու անօգուտ՝ առաջին փուլից էն կողմ չէի անցնում :D…… այս անգամ ընկերուհիս ասաց որ էլի կա ընդունելություն. ծիծաղեցի, մատների արանքով ու թքած ունենալով ամեն տեսակի պայմանականությունների վրա մի 20 րոպեում ամեն ինչ պատրաստեցի, անգամ երաշխավորագիր ու դեդլայնի վերջին 5 րոպեում ուղարկեցի...:D
մեյլ. անցել եք առաջին փուլը, հրավիրվում եք երկրորդին…
գնում եմ, էլի նույն կերպ/ի միջի այլոց ու ստից/ գրում հանձնարարությունը երկրորդ փուլի
մեյլ. հրավիրված եք երրորդ փուլի, անցել եք երկրորդ փուլը. յաաաա՜, աչքերիս սկսում եմ չհավատալ …
գնում եմ ու էլի նույն ձև անտարբեր…
մեյլ.հրավիրվում եք չորրորդ փուլին աաաաաաաաա՜՜՜՜՜, մի՞թե, չէ էս անգամ նույնիսկ աչքերս տրորեցի էնքան որ հավատս չէր գալիս… :D
գնացի շատ թափթփված տեսքով, անտարբեր ու ոչ մի հարցի նորմալ չպատասխանեցի: Դուրս եկա ըտեղից ու մտածում եմ «բալքի պրծա՞, թե՞ կարող ա բախտս չբերի ու անցնեմ :D»;
վերջնական պատասխանների օրն եկավ էլ անցավ էլ ու չկա ոչ մի մեյլ. «հազիվ պրծա» մտածում էի.....:D ու մեկ էլ
մեյլ. շնորհավորում ենք դուք ընդունվել էք, այսինչ օրը այսինչ ժամին արդեն դասի էք էսինչ տեղում. աաաաաաաաաա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ :D երեք անգամ կարդացի, որ հավատամ :D Ա՜յ քեզ բաաաաան, մարդ էլ սենց թքած ունենա ու 250(կամ ավելի շատ երևի) հոգու մեջից ընտրվի :oy
հավես էր բայց.....
Այ թե բոլոր ընդունվելու տեղերը սենց հեշտ ու թեթև լինեին իրենց ընթացքով……
Երկնային
09.11.2008, 20:11
Նոր ինտերնետն էի քչփորում ու մի հոդված աչքովս ընկավ, նենց պուպուշն էր… :love
4-8 տարեկան երեխաներին նույն հարցն էին տվել. Ի՞նչ է սերը… Այս կերպ նրանք փորձում էին պարզել երեխաների հոգատարության աստիճանը:
և ահա պատասխանները, որոնք շատ ավելի խորը դուրս եկան, քան կարելի է պատկերավնել… :)
Երբ իմ տատիկը հիվանդացել էի, նա չէր կարողանում կռանալ, որ ոտքերի եղունգները քսի: Իմ պապիկը մշտապես դա անում էր նրա համար, նույնիսկ այն ժամանակ, երբ իր ձեռքերը ցավում էին: Սա սեր է:
Ռեբեկկա, 6 տարեկան
Եթե ինչ-որ մեկը սիրում է քեզ, նա յուրահատուկ ձևով է անունդ արտաբերում: Ու դու գիտես, որ քո անունը ապահով է նրա բերանում:
Բիլլի, 4 տարեկան
Սեր է, երբ դու ինչ-որ բան ուտում ես ու ամենահամեղ կտորը տալիս ես ինչ-որ մեկին ու չես ստիպում, որ նա փոխարենը ինչ-որ բան տա քեզ:
Քրիսի, 6 տարեկան
Սերը, դա այն է, ինչից դու սկսում ես ժպտալ, նույնիսկ երբ չափազանց հոնած ես:
Թերրի, 4 տարեկան
Սեր է, երբ իմ մայրիկը հայրիկիս համար սուրճ է պատրաստում, ու մի կում է անում նախքան նրան տալը, որ համոզվի, որ համեղ է ստացվել:
Դեննի, 7 տարեկան
Սեր է, երբ դու տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը, ու նա հետո հագնում է այն ամեն օր:
Նոել, 7 տարեկան
Սեր է, երբ քո շուիկը լպստում է դեմքդ, նույնիսկ այն բանից հետո, երբ դու նրան ամբողջ օրով տանը մենակ ես թողել:
Մերի-Էնն, 4 տարեկան
Եթե դու չես սիրում, դու ոչ մի դեպքում չպետք է ասես «ես սիրում եմ քեզ»: Բայց եթե սիրում ես, դու դա պետք է անընդհատ ասես, իսկ մարդիկ մոռանում են:
Ջեսսիկա, 8 տարեկան
Ամենահոգատարը ճանաչվեց 4 տարեկան մի փոքրիկ, որի ծեր հարևանի կինը մահացել էր: Տեսնելով, որ ծերուկը լաց է լինում`երեխան նրա բակ մտավ ու նստեց ծերուկի ծնկներին: Ուղղակի նստել էր: Երբ մայրը հարցրեց, թե ինչ էր նա ասել հարևանին, երեխան պատասխանեց. «Ոչինչ, ես պարզապես օգնեցի, որ լաց լինի…»
impression
09.11.2008, 23:51
Ուղեղիս բոլոր ծալքերում հիմա մի երգ է հնչում, ավելի շուտ` երգից մի հատված, որից հետո միշտ իմ ծիծաղն էր գալիս, դե հատվածն էլ է ծիծաղ. հիշու՞մ եք Բիթլզի I am the Walrus երգը, մեջը մի մաս կա, չորսով ծիծաղում են` հի-հի-հի~, հա-հա-հա~, հո-հո-հո~… մարդիկ կան, ովքեր ատում են ծիծաղը, մարդիկ կան, ովքեր ատում են կոնկրետ պահերին պայթող ծիծաղը, մարդիկ կան, ովքեր ատում են կոնկրետ մարդու ծիծաղը: Իմ ծիծաղը կտրվել է, փոխարենը Ջոնը, Փոլը, Ջորջն ու Ռինգոն են ծիծաղում ուղեղումս. հի-հի-հի~, հա-հա-հա~, հո-հո-հո~…ու հետո ես արդեն չեմ ծիծաղում իմ զզվելի ծիծաղով: Հանգստացի, ժպտա, ես քո ժպիտը սիրում էի…
Այսօր որոշեցի, որ ժամանակն է դուրս գալ իմ հիվանդ, խեղճացած վիճակից: Լոգարանում խիտ գոլորշին հաճելի ջերմացնում ու քրտինքի կաթիլներ էր թողնում դեռ մի քանի ժամ առաջ գլխարկով ծածկված ճակատիս: Տաշտի մեջ լցված տաք ջուրն անհամբեր ինձ էր սպասում: Ոտքերս դրեցի ջրի մեջ ու ձեռքս առա առաջին շիշ գարեջուրը: Առանց ձևականությունների, «Կիլիկիա»՝ դառը, սառը, հաճելի: Բացեցի բորխեսի գիրքն ու դրեցի մերկ ծնկներիս: Բացեցի գարեջրի շիշը: Փրփուրի մի շերտաքանակ՝ ոգևորված իր ազատությունից, հապճեպ սլացավ, թափվեց տաշտի մեջ: Տաք ջուրը, զգացի, ուրախ ժպտաց. նրան դուր եկավ գարեջուրը:
Մի կումով շշի կեսը քաշեցի գլուխս ու սկսեցի կարդալ: Տողերը չէին կարողանում համբերել, որ իրենց հասնեմ: Առաջ էին նետվում, շտապեցնելով ընթերցումս: Կլանված ընթերցումից գարեջուրը դուրս հանեց, ավելի ճիշտ նրա դատարկ շիշը, ավելի ճիշտ՝ դատարկության գիտակցումը: Շտապ բացեցի երկրորդ շիշը: «Խորխե՛, կենա՛ցդ», մտքումս դիմեցի Բորխեսին՝ շիշը մոտեցնելով դեռ ծարավ շուրթերիս: Հասկացա: Բորխեսն աննորմալ է... ուրեմն կընկերանամ իր հետ, մենք նույն ցեղից ենք: Զգացի, որ ականջս կարմրում է: Այդպես լինում է, ասում են, երբ ինչ-որ տեղ քեզնից են խոսում: Հասկացա՛: Մի տեղ, ուրեմն, Բորխեսն իմ կենացն է խմում: Մի անդրերկրյա աշխարհում, ամբողջովին մտացածին: Դեռ երկար կմտածեմ, այդ աշխարհն ինքն է ստեղծել, թե ես, կենացն ինքն է ասել, թե ես: Գոհ ժպտացի: Արդեն ընկերներ ենք: Գարեջրի երկրորդ շիշն ավարտելուց հետո դուրս եկա լոգարանից: Դուրս եկա դժգոհ: Լոգարանում էի թողել Բորխեսյան շունչը... բայց չէ, հետևիցս եկավ այդ շունչը, դեռ հետս է... իսկ ես արդեն առողջ եմ :)
impression
13.11.2008, 14:23
Մեր գրասնեյակի մի մասը նախատեսված է մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար: Նրանց համար կան խմբակներ, աշխատում են տարբեր մասնագետներ՝ հոգեբաններ, լոգոպեդներ, պարուսույցներ, կան նկարչական ու թատերական խմբակներ: Երեխաների մեծ մասին բերում են սայլակներով, քանի որ ինքնուրույն քայլել չեն կարողանում: Բակում սիրուն խաղահրապարակ են սարքել, ուր էրեխեքը դասից հետո խաղում են: Ճոճանակներ կան, "սղարան"-ներ և այլն: Իմ սիրած տեղն է: Օրվա ընթացքում գոնե մի անգամ իջնում եմ էնտեղ ու նստում ամենահեռավոր ճոճանակին, որ էրեխեքին չխանգարեմ: Երեկ էլ էի իջել ու տեսա մոտ 13 տարեկան տղայի, որ նստել էր իրար կողք կախած երկու ճոճանակներից մեկին ու ճոճվում էր: Հետն էլ զրուցում կողքինի հետ: Բայց նա իմ տեսադաշտից դուրս էր: Ես էլ բավականաչափ հեռու չէի, որ չլսեի, թե ինչ էր խոսում տղան: Պատմում էր իրենից, իր խաղերից, կատակում էր ու ծիծաղում: Մտածում եմ՝ տեսնես էս տղան ի՞նչ գործ ունի էստեղ: Ոչ հիվանդ է, ոչ էլ... Դե եսիմ, երևի դասից է փախել ու ընկերոջ հետ եկել ճոճվելու: Մի քիչ հետո վեր կացա, որ գնամ գործիս: Ու հետաքրքրությամբ ուզում էր տեսնել ընկերոջը, ով ճոճվում էր կողքի ճոճանակին: Տեսա: Ճոճանակը ճոճվում էր, բայց... դատարկ: Իսկ տղան ոգևորված պատմում էր իր կյանքն իր երևակայական ընկերոջը, ով երևի թե ոտքերն էր թափահարում ու բարձր ծիծաղում նրա կատակների վրա...
Janita Hero
14.11.2008, 02:19
Թե ինչի ես իրան տենց էլ չսիրեցի՝ չեմ հասկանում, երևի նրանից ա , որ մեջքով ենք իրար նստում ու ինքը ինձ փորձում ա վերահսկել ամեն ժամանակ ու առիթ բաց չի թողում, որ չնայի, թե ինչ ա էկրանիս վրա կատարվում, օֆ օֆ աման աման եսիմ եսիմ էէէէէէէ՜ :think
ուռաաաաաաաաաաաաա, կաաաաաաաաաաաաայֆ, էլ մեջքիս հետևում չի՜, ինքը վօօբշե էլ չկա էլ ստեղ, ուխ ուխ ուխ ուխ:D:D:D
ինչ երազ կլիներ, եթե ես նետաձիգ լինեի ու գիտափորձեր դներ մարդու վար ու գտնեի մի այնպիսի բան, որը մարդուն ավելի շատ կհուզեր, քան փողն է:
էս ինչ կատաստրոֆա է:
փող, թող, ձող, ջող, քող, ռող, տող,իող, Զ…
զող ղող, ցող, վող, բող, նող, մող, :B
քաղաքացի
14.11.2008, 06:31
դե հասկացի էլի… հասկացի՛
Երբ գիշերվա կեսին արթնանում ես ու իմանում ես, որ չես հասկացել… Ի՞նչ կանես:
Իսկ դու ինչո՞ւ ես ամեն անգամ ասում «լավ… անցած լինի ինչպես միշտ»:
Ինչպես միշտ թողնում ես մոլորված:
Ինչպես միշտ թողնում ես մտածել հազար ու մի բանի մասին, որն իր հերթին ոչինչ է:
Ինչպես միշտ թողնում ես, որ… Ինչպես միշտ թողնում ես…
Հասկանալը բարդ բան չէ: Գիրք կարդա: Ավելի լավ է գիրքը չհասկանաս, քան մարդուն:
Մի՞թե կարծում ես, թե ես չեմ ուզում հասկանալ:
Թե՞ կարծում ես, որ չեմ կարող հասկանալ:
Կարող էիր այնպես անել, որ երկուսին էլ վիրավորես:
Կարեղ էիր այնպես անել, որ միայն մեկը վիրավորված մնար:
Կարող էիր այնպես անել, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը վիրավորված չլինեն:
Դու միշտ ընտրում ես առաջին տարբերակը: Արդյո՞ք դա է ճիշտը…
Չեմ հասկանում… Չենք հասկանում…
Վիրավորված եմ:
դե հասկացի էլի… հասկացի՛
:) Քեզ էլ եմ լքել, օրագիր, էհ, դա ինձ բնորոշ է :)
Գրողի ծոցը ամեն ինչ… Դեն եմ նետում ամեն ինչ, բոլոր գրածներս, բոլոր մտքերս… ես կրկին խաղի մեջ եմ ու շարունակելու եմ մեղքեր գործել:): Չեմ ուզում առանց քեզ ոչ մի արևծագ դիմավորել, բայց ուզում եմ ճանապարհել արևմուտքը միմիայն քո հետ: :) Կրկին խաղալ եմ ուզում, անցած խաղը պարտվեցի, նետում եմ առաջին խաղաքարտս, պարտություն չի լինի, թեև դու ծիծաղում ես, ես կանգնեցրել եմ ժամանակը: Չկարծես, որ ես պարտություն սիրում եմ, ես պայքարելու եմ մինչև վերջ ու թեև մենք արևծագը միասին դիամվորեցինք, բայց արևմուտքը ես կճանապարհեմ մենակ և ոչ միայնակ…. իսկ դու կշարունակես սլաքները շարժել առաջ:
Պայքարելու ենք միմիայն ես ու դու, ինչպես երկինքն ու երկիրը, նետիր քո խաղաքարտը, իսկ սեղանին դնում եմ թևերս` պարտվեմ` դեն կնետեմ ; հաղթեմ ` ինքդ դեն կնետես…իսկ եթե հաղթես, կքայլեմ քեզ հետ և չեմ պահանջի արագություն…
ժամանակը կանգ է առել, այնպես որ սկսեցինք, իսկ դատավորը կյանքն է… Հիմնական պայմանը. խաղում ենք միմիայն ես ու դու, խաղում ենք անսահման մեղքեր գործելով, խաղում ենք մոռանալով բոլորին, մի կողմ թողնելով ինձ հարազատ մարդկանց…. խաղում ենք միմիայն մեր խաղաքարտերով….
Ահա և իմ առաջին խաղաքարտը….. ժամանակը քոնն է: Ես այն կանգնեցրել եմ…
Քեզ մաղթում եմ հաղթանակ...դե իսկ ինձ ` արագություն, իսկ խաղը ուզում եմ ավարտվի ոչ ոքի….:)
[թեմային վերբերող մաս]
[թեմային վերբերող մաս]
Ատում եմ բոլորին, տխուր եմ, գարեջուր չկա, գործից տուն չեմ եկել, գնում եմ գործի։ Անձրև չկա, ձյուն չկա ու նմանատիպ բլա բլա…
[/թեմային վերբերող մաս]
ուռաաաաաաաաաաաաաաաաաա, կաասսսսսսսսսսսսսայֆ, էսօ՜ր շաբաթ ա ու անձրև չկա. ուխ, ուխ, ուխ :D:D:D
[/թեմային վերբերող մաս]
[օֆֆտոպ]
Վերջերս թեթև եմ մի տեսակ: Ուկրայինայից հետո: Լավն են իրենք, սիրուն են, հավեսն են: Ինձ դուր է գալիս իրենց ապրելակերպը, մտածելակերպը: Նրանք չեն խցկվում քո կյանքի ու հոգու մեջ:
- Ինչպե՞ս ես:
- Մերսի, դո՞ւ:
- Շնորհակալ եմ:
Ու չկա հարկերով նվնվոց ու բողոքներ, անվերջանալի հարցեր ու այլ հիմարություններ: Մակերսային, թեթև կյանք: Ջա՜ն... Ես իրենցից մեկն եմ: Երբեք այդքան լավ չեմ զգացել ինձ, մանավանդ օտար միջավայրում: Ես զգում էի, որ յա սվոյ, սրեդի չուժիխ և ոչ հակառակը, ինչպես հիմնականում Թբիլիսիում է և առավել ևս Երևանում: Իրականում երևի ամեն ինչ ինձնից է գալիս, իմ վերաբերմունքից: Թե չէ միջավայրը չի փոխվում: Նույնն էր թե՛ երեկ, թե՛ այսօր, վաղն էլ նույնը կլինի: Պարզապես նոր միջավայրում հնարավորություն ենք ստանում ավելի արագ փոխվել: Այսինքն ոչ թե փոխվել, այլ փոխված ներկայանալ ու հենց սկզբից այլ վերաբերմունք ստեղծել: Իսկ ստեղծված վերաբերմունքը, մարդկանց վերաբերմունքը չի փոխվում, շատ դանդաղ է փոխվում ու ստիպում է քեզ մնալ այնպիսին, ինչպիսին կաս… Հեղափոխական, միանգամից փոփոխությունը անհնար է երբ միևնույն միջավայրում ես:
Ու կրկին ուզում եմ հասկանալ, սիրահարվե՞լ եմ, թե՞ պարզապես շատ են ուզում սիրել ու սիրվել...
[/օֆֆտոպ]
Cassiopeia
15.11.2008, 11:45
Տխուր եմ, չէի պատկերացնում, որ կարելի է այսքան տխուր լինել նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատված ես հոգատար մարդկանցով, երբ բոլորի ուշադրության կենտրոնում ես: Հոգիս բանտարկված կարծես լինի: Ազատություն եմ ուզում, ուզում եմ շնչել աշնան սառը օդը, քայլել դեղնած տերևներով հյուսված գորգի վրայով, լսել նրանց անուշ ճիչը: Ուզում եմ... Տո'ւն եմ ուզում...
Մտքերիս բազմազանությունը գլխումս սրտխառնոց է առաջացնում, ինչպես կլիներ ստամոքսում հայտնված խառը ուտելիքի հետ։
Սխալ ալյուր էր, խմորը լավ չի ստացվի։ Հե՞տո ինչ, սա առաջին անգամն էր, մյուս անգամ ավելի լավ կսարքեմ։ Մյուս անգամ չեմ էլ սարքի, պատրաստի կգնեմ։ Ոչ էլ թե կգնեմ, առողջ սնունդ չի։
Տեսնես հիմա ինչ են անում մերոնք։ Տուն եմ ուզում։ Գնում եմ շուտով։ Մենակ չեմ գնում։ Հետո՞ ինչ։ Ոչինչ։ Գրող ու ցավ։ Դե սուս մնա։ Սուս եմ։
Էլի էս գերմաներենի դասը. «Ինչո՞վ եք նպաստում էլեկտրաէներգիայի պահպանմանը»; Ջեռուցում չեմ օգտագործում։ Փչացած է։ Սարքող չունեմ։ Էդպես էլ կգրեմ։ Կծիծաղեն։ Հա, բա ինչ կանեն։ Ես էլ կծիծաղեմ։
Թշերս էլի մեծացել են։ Պիտի էն դեմքի վարծությունն անել, որ մամաս սովորացրել էր։ Բայց մամայիս թշերն էլ են մեծ։ Ուրեմն էդ վարժությունը չի օգնում։ Կամ էլ մամաս չի ուզում փոքր թշեր ունենալ։ Հա, բայց ես եմ ուզում։ Էն մամայիս ասած վարժությունը կանեմ...
Էսա դուրս կգամ ինտերնետից, գիրք կկարդամ։ Էն գիրքը, այ հենց էն... Էդպես էլ մոռացա առնել։ Էս քանի օրը կառնեմ։ Բայց հիմա եմ ուզում կարդալ։ Օնլայն կկարդամ։
Ինձ էրեխեքից հեռու են պահում։ Լաց լինե՞մ, թե՞ չէ։ Երևի հա, հետն էլ մի քիչ կխղճամ ինձ։ Ամո՛թ։ Դե մի հատ էլ հիշի, որ դու ութ տարվա բարձրագույն կրթություն ունես, որ ավելի ջիգյարոց զռռաս։ Գետինը մտնես... Թու...
Ի՞նչ կա Ակումբում։ Մտի, նայիր։ Որ մտնեմ, էլի լռվելու եմ։ Չէ, արագ նայեմ, կարող է մոդերատորություն է պետք անել։ Համ էլ որ չմտնեմ, ուրիշ ի՞նչ եմ անելու։ Ամաններն էլ արդեն լվացել եմ։ Զբոսնելու հավես չունեմ։ Գրադարանս էլ օնլայն է...
Երկար ժամանակ մտածում էի. սովա՞ծ եմ, թե՞ ծարավ: Մոտ չորս ժամ մտածելուց հետո հասկացա, որ քունս է տանում: Իսկ ամենասարսափելին այն էր, որ դրանից որոշ ժամանակ հետո արթնացա ու հասկացա, որ այդ ամենը քնածս տեղն եմ մտածել: Սարսափելի է: Մտքի սահմանափակու՞մ: Դա նույնն է, ինչ ասենք միլիոնատերը երազի միլիոնատեր դառնալու մասին: Պատկերացնում եք, նրա ուղեղն այնքան կարծրացած է, երևակայության այնքան պակաս ունի, որ միլիոնատեր դառնալուց հետո էլ միակ երազանքը միլիոնատեր լինելն է. նրա մոտ այլ արժեհամակարգ ուղղակի չկա, չի մտածում, ասենք արվեստի կամ երաժշտության մասին, չի երազում ասենք Չիկ Կորեայի համերգին լինել, կամ... չգիտեմ... իմ միտքն էլ սկսեց սահմանափակվել: Հիմա ի՞նչ, ես այդ նույն սահմանափակ վիճակու՞մ եմ, որ քնածս տեղը քնելու մասին եմ երազում, թե՞ ուղղակի խիստ հոգնած եմ... չգիտեմ: Իսկ գուցե սովա՞ծ եմ, կամ էլ ծարա՞վ...
Քիչ առաջ մայրս ինձ մեկնեց վերջին զանգս /դե դպրոցական էն վերջնահուշը/...Ի դեպ, Քվանտցիները գիտեն, մենք տենց զանգ-մանգ չունեցանք, միասին երկու օր արշավի գնացինք շատ ավելի ուշ, իսկ հենց պաշտոնական օրը գնում էինք դասի...չնայած զանգեր մեզ համար գնել էինք:)...
մի խոսքով. մեկենց ու ասում է.«Սա լավ պահիր»։
Ասում ե մ .« ինչի՞ համար...»
ասում է, որ հուշ է...
ես էլ, տարված էս վիրտուալ խոսակցություններով ,մի պահ մտածում եմ. « ասենք թե, հետո՞...»
ամեն առարկա էլ մի հուշ է..պահե՞մ...
հետո նայում եմ զանգիս...վայ բաց ախր սա լրիվ ուրիշ հուշ է...հետո արտասվեցի նույնիսկ...Ռեալի՛ստ ջան, ականջդ կանչի:love:), բայց բացեցի դարակս, շպրտեցի մեջը...
ու մի օր...ինչու՞ եմ համոզված...կարծում եմ մի օր անփույթորեն կորցնելու եմ..իսկ հետո պարզվելու է որ ինքս եմ նետել, երբ հուշերի համար դարակներում տեղ չի մնացել...
:(
սկսում ա զզվելի շրջանը. մի ամսուց ավել նստի-պարապի :[
դե լավ էլի :(
որ 18-ից բանակ գնացած ըլնեի, վեց ամսուց կգայի
կգայի, մի հատ նոր կյանք կսկսեի
թե չէ, հիմա ոնց որ կյանքդ պրծնելու վրա ա
Երկնային
19.11.2008, 00:44
Ամբողջությամբ սեր էր… :love
… ու սենց պուճուր, համով, քիթն էր սվսվացնում ու նվնվում, բայց հո~ մռութ չէր… :love
… բա որ աչուկները բացում ու թարս-թարս դժգոհ դեմքով ստեղ-էնտեղ, սրան-նրան էր նայում… :love
… լույսը աչուկներին էր ընկնում, ու ավելի էր խոժոռում մռութը… :love
… կանաչ շորի~կը, ի~նքը, ոնց որ նապո լիներ…:love
…Դավուլիկս էլ մյուս կողմից կիվի էր ինձիկ ուտացնում, մեկ էլ մալինայով տորթ… :love
… ասեցի` արի պաչիկ անեմ, սենց թուշը հավեսով դեմ տվեց, հետո գրկեց ամուր… :love
… բա որ կրակում էր սրան-նրան իրա մատիկ-պիստալետով, ու չէր թողնում ինձ կրակեն, պաշտպա~նս… :love
… մեկ էլ դաշնամուր նվագեցինք… կարոտեցի :love
murmushka
19.11.2008, 01:52
պատմության մեջ այս փոքրիկ ով է, ով է մեղավոր
Սերն է, որ դարձրել է իմ հոգին երգ ու օրոր
հետաքրքիր էին այս տողերը երգի, ու շատ տեղին, ինչ հանգիստ է ու ինչքան գեղեցիկ ամեն ինչ, երբ ներսումդ չկա փոթորիկ այլ մեղմ, հանգիստ երջանկություն, պարուրված անկեղծ ժպիտով ու հիասքանչ աչքերով և ամեն ինչ պատմող հայացքով,մնում է արտասանել այդ նվիրական երեք բառերն ու.... բայց բառերն ավելորդ են, երբ ամեն ինչ այսքան պարզ ու հասկանալի է, այսքան հանգիստ ու մեղմ
գիտեմ, կանցնի ամեն ինչ ու նորից կսկսվի փոթորիկ, բայց հիմա հենց հիմա ամեն ինչ չափից դուրս գեղեցիկ է:oy
իսկ միգուցե չի գա փոթորիկ
Janita Hero
19.11.2008, 15:20
Մարդու հետ դժբախտ դեպք ա պատահում ասում ա,- «ինչի՞ պիտի սա ՀԵՆՑ իմ հետ լիներ»…:noti
………
Դիմացինի հետ լավ բան ա պատահում ասում ա,- «արա բա ինչի՞ մի օր էլ մեր հետ տենց լավ բան չի լինում հը՞»…:mda
………
Իսկ կենսափորձ ունեցող ու սթափ մարդիկ ուղղակի ասում են,- «Ամեն ինչն էլ մարդու համար է»…
Ես երջանիկ եմ որ ԱՄԵՆ ԻՆՉն է ՄԱՐԴՈՒ համար, այլապես ես հիմա չէի ապրի էն երջանկությունն ու ուրախությունը, որն ունեմ……:russian
Ու Փառք Աստծո ամեն ինչի համար……:vaii:
Երկնային
20.11.2008, 21:48
գժվելու բան էր… :love
ինչ սրտաճաք եղա, բայց էդ հեչ… :D
դե արի ու բան հասկացի… նյա… :oy
արժի՞ որ, բայց տրամս ընկավ… :8
էն երգն էլ գլխումս պտտվում-պտտվում ա…
ճիշտ են էլի ասում. բարդ պետք ա զգույշ լինի իր ցանկությունների մեջ… :)
Հ.Գ. մոտս էլի գժվելու նոպայա… :D
impression
21.11.2008, 00:29
բողոքել եմ ուզում
բայց ու՞մ, ումի՞ց
ես էլ չգիտեմ
էսօրվա անձրևը, այսինքն դեռ երեկ գիշերը սկսված անձրևը ներվայնացնում ա արդեն
դրսում ցուրտ ա
ինչ-որ մեկի կյանքում դա վերջին անձրևը կլինի
դեռ շանս կա էդ ինչ-որ մեկը դառնալու, քանի չի կտրվել...
մառազմ
համ էլ գրիպի պատճառով օրս Միշել-Մոնտենյան էր... թաշկինակի մասին էսսեն կարդացել ե՞ք
շատ լավնա
ասում ա. մարդկային մարմնից դուրս եկող ամեն ինչ թողնում ենք մեր մարմնից հեռու, չենք էլ ուզում նայել, իսկ քթից դուրս եկող բաները խնամքով փաթաթում ենք թաշկինակի մեջ ու հոժարակամ այն պահում մեզ մոտ
հրաժարվում եմ թաշկինակներից
անձրևն էլ վերջինը չի
Այսօր դիտեցի մի հին, բարի, "տափակ" ամերիկյան ֆիլմ մարդկային վախերի վճռորոշության մասին: Գաղափարը լավն էր: Ինչքան վախերը իշխում են մարդուն, այնքան նա մեռնելուց հետո հետ է ուղարկվում Երկիր մոլորակ, 3-5 % -անոց ուղեղը օգտագործողների վայր, պրիմիտիվների վայր: Մի քիչ ագրեսիվ էր իհարկե, ինչպես ամերիկյան ամբողջ մշակույթը, բայց մտածելու տեղ տվող էր:
մի կողմից ցանկապատում են երեխա օրվանից, մյուս կողմից էլ ասում թե ինչու ես ցանկապատված: ու գնահատվում է նա, ով "հերոսական" ջանքերով հաղթահարում է այդ ցանկապատը… հերոս ջանիտ մեռնեմ ;) :P
Ներսես_AM
21.11.2008, 13:14
Մոտս Էսօր դեժավյուա :( ում տեսնում եմ ոնց որ բոլորին ճանաչեմ, բայց լրիվ անծանոթ մարդիք են :(
Չգիտեմ՝ ոնց թաքնվել։ Ակումբից գնալ չեմ կարող, ոչ էլ ուզում եմ, բայց հոգնել եմ նրանից, որ իմ մասին ինֆորմացիայի հոսք է լինում։ Ինձ թվում էր՝ իմ փոքրիկ անկյունն եմ գտել, բայց դե պիտի հասկանայի՝ ինտերնետում անկյուններ չեն լինում. ամեն մեկն էլ ցանկացած ծակուծուկ մուտք ունի, դրա համար անպայման չի մուկ լինել։
Իսկ ես դեռ նույն մուկն եմ՝ վախկոտ ու ծվծվան։ Բայց հետն էլ ատամներ ունեմ, չկպնեք ինձ, կկծեմ...
Տեսնես մարդիկ ինչի են ինքնասպան լինում? : Ուժեղ են, որովհետև ուժ գտան կյանքից ինքնակամ հեռանալու թե թույլ են, որ չպայքարեցին կամ օգնություն չխնդրեցին?
Հիմար հարցեր, չեմ ակնկալում պատասխաններ: Իսկ դու արդեն չկաս: Ասեցին թե կախվել ես: Հիշում եմ, որ առավոտները կիթառ էիր նվագում, ասում էիր, որ ուզում ես երգիչ դառնալ, նոր կյանք սկսել: Հիշում եմ, որ իրար հետ 4 շիշ գարեջուր էինք խմել ու ամբողջ գիշեր երգում ու կատակում էինք: Հետո ես գնացի: Դու մնացիր: Այնքան էի ուզում, որ երջանիկ լինեիր ու հասնեիր քո նպատակներին: Նկարդ մինչև հիմա մոտս է, այնտեղ այնքան գեղեցիկ ես, կենդանի: Չեմ հավատում, որ էլ չկաս:
Ուզում եմ, որ դրախտում քեզ համար տեղ լինի:
Ինչքան քիչ բան ա պետք, որ մարդու տրամադրությունը 180 աստիճանով փոխվի...
Երկնային
24.11.2008, 00:20
Չեմ սիրում, որ ասում են «խնդրում եմ»… սպանում ա ինձ, ցավացնում ա… :(
պետք չի… ինքը էնքան կարևոր բառ ա, մի՛ շռայլի…
Չգիտեմ ինչ անեմ, որ չնեղանաս… ես նույնիսկ պատրաստ եմ ներողություն խնդրել էն բանի համար, որում մեղավոր չեմ… ների… :noti
չեմ ուզում տխրես… ո՞նց վարվեմ հետդ, ասա՛…
քեզ շատ եմ սիրում. ավելին քան ուզում էի, ավելին քան պատրաստ էի, ավելին քան կպատկերացնեի… ու էնքան վատ ա, որ տենց եղար…
եթե մենակ կարդայիր էսքանը…
չէ՛, երևի լավն էլ էն ա, որ չես կարդա…
Ի՜նչ էլ արագ ա «կտրվածը» գրում… Պապս կասեր՝ ահավոր պյան ա::D
Ամբողջ քաջությունս հավաքեցի ու ասեցի… Հուսով եմ կատակ չես ընդունի… Եթե ոչինչ չունենաս ասելու, չնայած արդեն ասել ես :oy չասես լա՞վ… Ուղղակի երբեմն պետք է քաջ լինել, առաջին քայլն անել, ես արեցի :)
Ներսես_AM
27.11.2008, 00:31
Այ սենց են քաքմեջ անում մարդու տրամադրությունն ու ուրախությունը: Մլիցեն ո՞վ, որ իրան պիտի խնդրեմ որ ինձ թողնի ներս գնամ: Խի պտի 3000 հոգի մտնի ներս իսկ մի էտքան էլ մարս դուրսը չհասկանա թե էտ որտեղից մի օրում հրավիրատոմս սարքեցին ու բաժանեցին: Հերթական անգամ ստիպում են զգալ քեզ բարիկադների հակառակ կողմում, սենց օրով էլի բաժանութոյւն են մցնում իրոնքականների և մնացածների մեջ: Կամ էսքամ մլիցա կոխել եք քաղաք ումե՞ք ումից պաշտպանում: Մեր տղեքին էինք հա ուտելու՞: կամ տարաք կողիք ետ անտեր շենքը յանի ի՞նչ: Չէ՞ր կարելի մի բացօթյա տեղ անել որ ով ուզեր մասնակցեր: Ոնց կլներ: Մարդը եկելա ասումա երեխուս բերել եմ տեսնի թողեք մտնեմ, անասունը ասում տեղ չկա: Բա ում համար կա այ հաստագլուխ:
Սենց չեն դիմավորում ազգի հերոսներին: աշխօրը փոխեիք ցերեկով հրապրակում դիմավորեիք... ամոթա: Հետո էլ գնա սիրի էս երկիրը: ամեն կերպ օդերդ կտրի լավ կսիրես:
Իսրայելից պարտությունը էսքան չէր ազդել ինչքան էսօրվա .... զզվելի էր ...
Ավելացվել է 3 րոպե անց
Հ.Գ. Շնորհակալություն մեր Հերոսներին նախորդ օրերին հրաշալի տրամադրություն ապահովելու համար :)
Janita Hero
27.11.2008, 17:51
Է՜հ, ինչ ասեմ մնա՜ք բարով,
գնամ բարով........:B
իսկ հետո էլ այսպես կասեմ՝
գնա՜ք բարով....
էս էսքանը էսօր էղավ,
մնացածն էլ վաղը կլնի....
ու կգրեմ՝
հոգ մի անի……
Երկնային
27.11.2008, 18:13
մտածում-մտածում եմ, ու նորից համոզվում եմ, որ մարդու հիստերիկությանը սահման չկա~ :D :D
բայց հեչ ծանր չեմ տանում է~… ուրիշ անգամ լիներ` կնստեի, դարդ կանեի, կմտածեի` նեուժե՞լի ես տենց վատն էի կամ վտանգավոր… հիմա նստել մտածում եմ` աչքիս լավն եմ, դրանից էր… :oy
Ես միշտ էլ ասել եմ` в любви не все средства хороши ;)
Ուրիշի վրայով անցնես, քո վրայով հետո ավելի ծանր մեկը կանցնի…
Իսկ ես չեմ անցնի ոչ քո վրայով, ոչ ուրիշ մեկի…
Համ էլ արդեն կարևոր չի… ոչ էլ էն ա կարևոր, որ դու միշտ համոզված ես եղել, որ ճիշտ ես… ճիշտ եղի… ;)
Իմ վրայով անցածներին ներում եմ… :)
impression
27.11.2008, 20:39
Էսօր մի տեսակ կարոտել էի մեր տունը, հաճույքով պտտվեցի մեր փոքրիկ տիրության տարածքում, ձեռքս պատերին քսելով գնացի սենյակից խոհանոց, զգացի խոհանոցի ջերմությունն ու հորս սիգարետի ծանոթ ծուխը: Հետո նստեցի իմ կոմպի դիմաց ու թեթև ժպտացի: Էսօր ընտանիքի հոտ ա գալիս, ինչպես լինում ա թախծելուց հետո… Էսօր միասին ենք, էլ ինձ տանը մենակ չեն թողնելու:
մեկ
երկու
երեք
չորս
հինգ
վեց
Կարոտել եմ քեզ: Պատռում եմ օրացույցները ու կոտրում բոլոր ժամացույցները: Եթե չլինեին տարածությունն ու ժամանակը, հիմա իրար հետ կլինեինք:
Բայց երևի ավելի լավ է վերանորոգել ժամացույցները ու փորձել իրար կպցնել պատառոտված օրացույցները: Եթե չլինեն տարածությունն ու ժամանակը, մենք չենք հանդիպի:
Սիրում եմ քեզ:
յոթ
ութ
ինը
տաս.....
Զարմանալի աչքեր ունես:), անհնարա թեկուզ նկարով աչքերիդ երկար նայել` վառում են, բայց գիշեր ա ու առանց հարցնելու եկել ես, ուղեղումս ես, ու չեմ կարողանում քեզանից ազատվել, մտածեցի աչքերիդ հետ լեզու գտնեմ, մութա` նայում եմ նկարիդ ,աչքերդ չեն երևում , հեռախոսով լուսավորում եմ հետո հերախոսը կաաամաց ծալում եմ:), լույսը քչանում ա, բայց աչքերդ մնում են, մի քիչ էլ ու էլի մութա բայց աչքերդ երևում են:B, ու աչքերս փակելուց հետո էլ աչքերդ եմ տեսնում:love, հիմա հանգիստ կքնեմ;)
Մի օր խաշվելու եմ, վրաս խաբար չլինի: Էսօր ջրի տաքությունն արդեն անցնում էր 65°, բայց մեկ ա, ինձ քիչ էր, ավելի տաք էի ուզում: Ինտերնետում կարդացի, որ էդ ջերմաստիճանի ջուրը կարող է այրել մաշկը: Ի՞նչ այրել, ինձ նույնիսկ չի տաքացնում... Երևի ցուրտը շատ խորն է մտել մաշկիս տակ. անգամ ջրի տաքությունը չեմ զգում: Իսկ ձմեռը դեռ անգամ չի սկսվել...
Տաքություն եմ ուզում: Ջերմությունից էլ չէի հրաժարվի...
Janita Hero
28.11.2008, 19:12
Է՜հ, ինչ ասեմ մնա՜ք բարով,
գնամ բարով........:B
իսկ հետո էլ այսպես կասեմ՝
գնա՜ք բարով....
էս էսքանը էսօր էղավ,
մնացածն էլ վաղը կլնի....
ու կգրեմ՝
հոգ մի անի……
Դե ասեցի գանք բարով
ու նամակում ես մոռացա
նշել մարդկանց ում լավ ձեռքով
մի Գեգ օզու ես ունեցա :))
Վերջին օրս այս նավակում
անցավ շատ ջերմ մթնոլորտում,
ու շատ ափսոս որ արդեն էլ
չենք լինելու գործընկերներ :cry
Ց՜ը
… Ո՜նց եմ քեզ սիրում: Սերը զորեղ է, չի վերանում, չի վերջանում: Եթե սերը կա, այն մնում է հավերժ:
Ո՜նց եմ քեզ սիրում: Գժվում եմ: Քանի՜, քանի տարի է չեմ մոռանում ոսկեգույն վարսերդ, որոնք ալիքներ դառնալով` գրկում են պարանոցդ, ապա՝ ուսերդ: Ո՜նց եմ քեզ սիրում: Ինչքա՜ն ժամանակ է ականջներումս հնչում է մե՜ղմ, քնքույշ երգդ…
Չեմ մոռանում, թե ինչպես էիր չքնաղ դեմքդ նու՜րբ ձեռքերիդ հենած, տխրություն արտահայտող հայացքով, հորդ տան պատշգամբից նայում տան առաջ բացվող հետաքրքիր տեսարանին… Ո՜նց եմ քեզ սիրում: Զարմանալի է. չեմ կարողանում մոռանալ գեղեցիկ, սպիտակ, բարակ ազդրերդ, որոնց վերին մեկերրորդականը ծածկում էր ալ կարմիր կիսաշրջազգեստդ… Ո՜նց եմ քեզ սիրում, «բրեմենյան երաժիշներ» մուլտֆիլմի արքայադուստր::))
Մի բան եմ ուզում գրել, բայց չգիտեմ՝ ինչ բառերով: Ուղղակի երազներ եմ տեսնում, շատ գունավոր ու շատ սիմվոլիկ... Դժվար է նկարագրել, բայց լավ գիտեմ՝ ինչ մասին են : :) Ենթագիտակցությանս թունելներում ամեն ինչ ավելի կագին է, քան վախկոտ գիտակցությանս մեջ: Գիտեմ՝ ինչ ազդանշաններ են գալիս խորը թունելներից, ինչ են ուզում ինձ հասկացնել... Մի արեք, ինքս էլ գիտեմ: Ինչևէ, շնորհակալ եմ ենթագիտակցութանս, ինքը միշտ ազնիվ է ինձ հետ:
murmushka
01.12.2008, 22:52
Չէ, չփորձես ինձ կառավարել, հետևել ամեն ինչին ու ամեն շարժման, այդպես ինձ ավելի վանում ես, հասկանում ես թույլ չեմ տա սահմանափակել ինձ, մի փորձիր ամեն ինչ այսպես էլ հիանալի է, ինչու ես ամեն ինչ փչացնում ու իզուր նեղացած մի ձևացիր, վաղուց նման բաները ինձ չեն հուզում,ես սովորել եմ կորստի ցավին , բայց չեմ համակերպվի ազատության կորստի հետ
մի սահմանափակիր ինձ, խնդրում եմ, այլապես ես ստիպված կլինեմ հեռանալ, չէ ես չեմ սպառնում,ես պարզապես չեմ ուզում հեռանալ
լավ կլինի;)
միգուցե սիրում եմ:love
Janita Hero
02.12.2008, 01:33
բավական չէ՝ որ ընդունվել ես,
մի՝ սպասիր ծափահարությունների, ոչ էլ առանձնապես ոգևորվի այդ առթիվ……
մեկ ա մարդիկ քեզ կտան հայկական մենտալիտետի ու գեների մեջ խորը արմատացած հարցեր ու դեռ մի հատ էլ կկասկածեն պատասխաններիդ վրա……
հա հենց էլ իմ ուժերով եմ ընդունվել
ու տենց ապուշ կտրած մի նայեք էրեսիս
էտ սաղիդ հետ էլ կարար պատահեր……
իմ հետ պատահեց, քանի որ հենց ես հավատացի, իսկ դուք կասկածեցիք…
համ էլ մոռացա ասեմ, ես մի հատ նե՜նց ծանոթ ունեմ……… ինքը վերեվներն ա, ամենամոտ ծանոթս ա , սաղ լուրջ հարցերս ինքն ա լուծում…ընդամենը մի հատ զանգով սաղ խնդրանքներս լինում ա……
Չէ՜ , իրոք լավ բարկացած եմ,
ու հետո եթե վաղն էլ մի հատ ավտո առնեմ վայթե գիշերներն էլ չքնեք :))
հա վայ ինչ լավ իդեա էր, կարել ա արդեն մտածել էտ ուղղությամբ :D
բայց ինչքա՜ն մարդիկ, ինչքա՜ն անքուն գիշերներ են անցկացնելու~ :))
Իսկ իրականում կյանքումս ամեն բանի համար միայն Նրան եմ պարտական, միայն Նրան....
Կա՞ բան, որն իսկապես ավարտվում է: Հարաբերություններ, խնդիրներ, կյանքի էտապներ... Կարծես թե ամեն ինչ պտտվում է անտեսանելի շրջանով, որտեղ վերջ չկա: Ամեն ինչ պտտվում ու հետ է գալիս: Կա՞ մի բան, որն իսկապես ավարտում ենք, շրջում էջը ու բացում լրիվ մաքուր էջ: Չէ... Չկա: Չի լինում էդպես: Նույն շրջանն է...
Empty`Tears
02.12.2008, 06:13
Արդեն քանի ժամ է չենք խոսացել, բայց կարոտում եմ.. ու գիտակցում եմ , որ հեռու ես,:( ու դեռ երկար ժամանակ ... ախ, գիտեմ , որ մտածում ես իմ մասին ու իմացի ինչ հաջողություն եմ մաղթել մտքիցս դուրս չես գալիս, չգիտեմ ինչից դա առաջացավ, բայց կարոտը կա ու ավելին , ավելին դեռ չգիտեմ..:oy:esim վայ երբա անցնելու էդ մի քանի շաբաթը...:(
կարոտում եմ քեզ...
WhiteSmoke{F}
02.12.2008, 14:32
Մի օր խաշվելու եմ, վրաս խաբար չլինի: Էսօր ջրի տաքությունն արդեն անցնում էր 65°, բայց մեկ ա, ինձ քիչ էր, ավելի տաք էի ուզում: Ինտերնետում կարդացի, որ էդ ջերմաստիճանի ջուրը կարող է այրել մաշկը: Ի՞նչ այրել, ինձ նույնիսկ չի տաքացնում... Երևի ցուրտը շատ խորն է մտել մաշկիս տակ. անգամ ջրի տաքությունը չեմ զգում: Իսկ ձմեռը դեռ անգամ չի սկսվել...
Տաքություն եմ ուզում: Ջերմությունից էլ չէի հրաժարվի...
Արդեն մի քանի օր է այս խոսքերդ մտքիցս դուրս չեն գալիս: Ու քիչ առաջ լողանում էի, նորից հիշեցի խոսքերդ: Ու փորձեցի ջուրն այդքան տաքացնել: Հավատա չդիմացավ մաշկս: Դու կարողացար էկրանից տալ ամբողջ ցուրտը, որ զգում ես: Ու եթե դա քեզ հաջողվեց, թույլ տուր ես էլ, գոնե փորձեմ, քեզ փոխանցել իմ ջերմությունը: Չգիտեմ դա հնարավորա՞: Կամ դու ուզու՞մ ես: Բայց ես, ամեն դեպքում, պինդ գրկում եմ քեզ: Ու ասում եմ, որ ես շատ եմ ուզում, որ տաքանաս, ու հանկարծ չմրսես: Հիմա թաց երկար մազերիս վրայից ջրի կաթիլները թրջում են մարմինս: Բայց ես չեմ մրսում: Քանի որ գիտեմ, գրկել եմ քեզ: Ու աշխարհն էլ ինձ է գրկել: Ու շատ շոգ է
Անկապ օրագիր: Իրոք որ անկապ է, առանց կապի ու կապանքի, ազատ է: Մտքերի ու տարբեր մարդկանց կյանքի դրվագների մի պահեստ:
Քանի որ դու սա չես կարդա, ուզում եմ ասել, որ դու թույլ ու հիմար ես: Վախկոտ նապաստակ ես ու սուտասան: Եսասիրության ու ստի մի կույտ ես, համեմված պսեվդոբարոյական նորմերով:
Բայց ուզում եմ ասել նաև, որ չուրախանաս: Միայն նրա համար, որ դու այդպիսինն ես, չեմ պատրաստվում հիասթափվել բոլորից:
Իմ կյանքի գլխավոր հանդիպումները դեռ առջևում են:
Ափսոս, որ դու սա չես կարդա:
Բայց այդքան դժվա՞ր ա մարդկանց հասկանալը…
Ո՜նց չեմ կարողանում տանել այն մարդկանց ( հաճախ նաև ինձ), որոնք յուրաքանչյուր պարզ բառիդ տակ փնտրում են այլ իմաստներ կամ նպատակներ: Նման դեպքերում միտքը լինում է պարզ , իսկ քո ընկալումն այնքան փոխված է, որ դու պարզը չես ուզում հասկանալ, փորձում ես բարդացնել, փնտրում ես այլ իմաստներ և այլն: Մարդու, բարդի ետևից վազելուն, ունի բազմաթիվ պատճառներ՝ զուտ անհատի բնավորության գծերից բխող և միջավայրով պայմանավորված:
Երևի իրանք էլ չեն մեղավոր… Հա, ես էլ: Բայց դե համբերատար եմ, քան որևիցե մեկը…
Հա, լրիվ ռացիոնալ դատողությամբ… Այդպես է: Ես եմ այդպիսին: Չեմ բռնկվում: Միայն հարբած ժամանակ կամ երբ …… եսիմ ինչ է լինում:
Բայց տրամադարությունս զարմանալիորեն չի փոխվում: Դարձել եմ տոլերանտ…
impression
03.12.2008, 10:57
Առավոտյան աղոթք
Աստված ջան, գոնե էսօրվա տաքսիստը թող հոգեկան խանգարումներ չունենա, խնդրում եմ, կամ էլ ինձ հասարակական տրանսպորտից օգտվելու համար համբերություն տուր:
Sunny Stream
04.12.2008, 19:12
Աստվա~ծ իմ, ինչքան վաղուց չէի տեսել մայրամուտի հուր-արևը... իմ սիրած... ոնց էի ապրում առանց հուր-արևի, առանց էդ կախարդանքի?... ես էլ `չէի հասկանում, թե ինչ է պակասում... կրակ չկար, ջերմություն չկար, էդքան այրող վեհություն չկար, որի կողքը ճիշտ տեսք է ստանում ամեն ճղճիմ բան... վաղը չմոռանամ, ճիշտ նույն ժամին կնստեմ երթուղային ու կվայելեմ էդ հրաշքը... բռնեմ աչքերով ու վայելեմ...
Empty`Tears
05.12.2008, 03:54
Վա՛յ, արդեն երազումս եմ տեսնում, որ հետդ խոսում եմ, ամեն անգամ օրս կարճացնում եմ, որ շուտ անցնի այդ երկար շաբաթները…չէ, որ խոսք էիր տվել, որ կլսեմ քո մասին, բայց արդեն չորս, հինգ օր անցել ա ու ոչ մի տեղեկություն…տեսնես մտածում ես իմ մասին… ամեն անգամ գրելու եմ ու իսկապես սպասելու եմ… ասեցիր, որ ես խոսք տամ՝չմոռանամ, ես ոչ թե չեմ մոռանում, այլ ամեն անգամ ավելի ու ավելի եմ կարոտում, միշտ մտքումս ես…չգիտեմ ինչ ա հետս կատարվում…գալու ես ու ամեն ինչ հերթով ցույց տամ…:angryարի էլի շուտ արի, կարոտում եմ քեզ իսկապես..:(:oy
Empty`Tears
06.12.2008, 04:48
վախ Աստված իմ, ոնց չեմ ուզում ավտո վարել սովորել…:oy:(
էսօր դասերիս երկրորդ օրն էր, ու ընդհանրապես գոհ չեմ… տեսնես մի քանի դաս հետո ինչ տպավորություններով կգնամ ավտո վարելու…:thinkամենավերջը էն էր, որ թեքվելուց ձախ պռոտիվ մտա…:D:oy տեսնեմ մյուս շաբաթ ոնց կլինի… հուսով եմ, որ լավ…:)
Empty`Tears
06.12.2008, 08:01
Ես չեմ կարող լուռ հեռանալ,
Ես չեմ կարող քեզ մոռանալ,
Կուզեմ թեկուզ օդ չշնչել,
Գոնե հեռվից աչքով դիպչել,
Գեթ մի վարկյան հայացք նետել,
Ինչ է մնում, զուտ աղոթել...
Ինչ եմ անում, գնում-գալիս,
Ամոթահար մտքում լալիս,
Ինչ է ուզում մռայլ հոգիս,
Քեզ է կանչում, սեր է տենչում,
Խորին քնում լուռ մեղանչում,
Սիրուց հարբած հոգին տանջում...
Ոնց է կարող մարդ զարմանալ,
Ինչ տրված էր նրան իմանալ,
Ինչ էր սպասվում, ում էր հասնում,
Զուր էր հոգին խորն արտասվում.
Բայց, ինչ արած, սա էր սպասվում հենց այն մարդուն,
Ով կսիրի քուն թե արթուն:
Ուղղկաի պահպանելու համար…:oy:)
Երկնային
08.12.2008, 02:02
Զզվում եմ, որ սկսում ես էդ արտահայտություններդ…
էլ չեմ պատրաստվում քո ամեն վիրավորանքից հետո լռել, ինքս իմ մեջ կուտակել, հետո էլ երեսիդ ժպտալ, ինչ ա հին ընկերներ ենք…
էլ ընկերներ չենք. իմ մեղքը չէր, ես ամեն ինչ արեցի, որ իրան պահեմ, թանկ էր ընկերությունդ…
Հիմա էլ սկսել ես պատմել, որ «առաջ սենց վատը չէի», որ «ինչ-որ մեկն ինձ փչացրել ա».…
Թող տենց լինի… ես եմ վատը, ես եմ անհանդուրժող, ես եմ անսիրտ, ես եմ սխալ… ու դու երբեք չես վիրավորել ինձ… ոչ էն ժամանակ, երբ արհամարհում էիր, ոչ էն ժամանակ, երբ ստիպում էիր, որ ավելորդ ու անտեսված զգամ, ոչ էն ժամանակ…, և այլն, և այլն…
էն ժամանակ էնքան կարևոր չէր, չէ՞… իսկ հիմա՞… դու գիտեիր, որ եթե մեկից հիասթափվում եմ, էլ երբեք չեմ ընդունում իրեն էնպես, ինչպես առաջ…
Դե ուրեմն իմացի, որ դու ես ինձ «սենց վատը դարձրել» ու «դու ես փչացրել»…
Ես քեզ ոչինչ պարտք չեմ…
ԵՍ մտածում եմ, որ էս աշխարհը ո՛չ կլոր ա, ո՛չ ձվաձև ա, ո՛չ էլ կյանքւոմ քառակուսի ա եղել կամ կրեայի վրա...
ես մտածում եմ, որ էդ մի հատ մարդ ա...քնած ա...մի այլ կարգի խորը...որ էս ամեն ինչը երևակայությունն ա ինչ-որ մեկի..ինչ-որ մեկի ութ վայրկյանն ա...
արա...ով որ ա էս...քնե՞լ ես...արթնացի՛ր...էս ինչ երազ ա, որ էսքան երկար ա տևում...ես էլ քո երազի մեջի երազահանն եմ, թե՞ ոնց...
:angry :(
Second Chance
08.12.2008, 14:37
Օրը կարող էր և այսպես չսկսվել կարող էր բոլորվին այլ կերպ լինել...
-Ի՞նչ ավելորդ բան եմ արել ես...ես միշտ եմ այդպիսինը ուրեմն ինձ էլ պետք է այդպես հասկանալ, այդպես ընկալել...
-Չե՞մ հասկանում, լավ էլ գիտես որ բութ չեմ, հարյուր անգամ նույն բանը մի ասա ուրեմն, փորձի այլ կերպ, այդ ձևերը հնացել են, ու ոչ մի անգամ էլ օգուտ չեն տվել
Էլ ինու՞ եմ անհասկացողը ես, երբ դու...
Մի բան էլ փորձում ես ինձ հասկացնելու համար իբր թե« նույն կերպ» վարվել ինձ հետ, երբ չես հասկանում իմ վարվելակերպը էլ ոնց ես փորձում իմ կերպ վարվել...
Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, միայն մի քիչ հասկանալ էր պետք, ոչ թէ հասկացնել
murmushka
08.12.2008, 23:29
Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
- Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ
ուրեմն այսպես է անցնում... ասում էի ցավ չեմ ապրի, ասում էի ուժեղ եմ, փաստորեն այսպես է ցավում... անցնում է՞.... դեռ չի անցել...
ասում ես մտածել է պետք՞ ... չես վախենում, որ հետո էլ անիմաստ կլինի այդ ամբողջ մտածելդ.... իզուր անօգուտ.....
միգուցե սա զուտ պատրվակէ՞ ասում ես, որ ոչ
դե ինչ կապրենք
սա էլ կանցնի
սիրում եմ:(
Երկնային
09.12.2008, 02:25
Պատկերացնում եմ դեմքի արտահայտությունը, երբ անակնկալս տեսնի :D իսկ մեկնաբանություններիցս հետո կարող ա պարզապես ինձ սպանելու ցանկություն առաջանա :D
դեռ մոտս չէր եղել, որ մարդու կյանքը ուտելուց սենց հավեսին զգացողություն ունենամ… :D բայց դե կդիմանա, ճա՞րն ինչ… էսքան ուտում եմ, աչքիս արդեն համակերպվել ա… :oy
Բայց անակնկալս լավն ա :love ոչինչ որ մի քիչ էլ ջղայնանա, հետո կզգա թե ինչ «խորիմաստ» ա…
չէ, լրիվ իրա համար ա… :D
վայ, ես ցնդել եմ, բայց նե~նց հավես ա… :) :oy
Ուլուանա
10.12.2008, 09:40
Նայում ես լուսանկարիդ ու կարծես դիմագծերիդ մեջ պարզ տեսնում ես քո հենց էն թերությունները, որոնք կոնկրետ էս պահին զգում ու գիտակցում ես։ Զարմանում ես՝ ախր էս նկարդ նախկինում հազար անգամ նայել ես, ո՞նց չէիր նկատել աչքերումդ ծվարած թերություններդ։ Ու վախեցած մտածում ես՝ չլինի՞ թե ուրիշներն էլ են էս նկարին նայելիս նույնը տեսնում։ :o Բայց քեզ մխիթարում ես նրանով, որ էս պահին էդ նկարդ ուրիշ ոչ ոք չի տեսնում, թե չէ ինչ ամոթ կլիներ... :oy Ընդ որում՝ բոլորովին կապ չունի, թե որ լուսանկարդ ես նայում. էս պահին բոլոր նկարներիդ մեջ էդ նույն թերություններն աչքերումդ արտացոլված են, հայացքիդ մեջ դաջված, ու նկարիդ մեջից քեզ ծաղրում են մի տեսակ. ասում են՝ այ է՛ս ես դու, բա։ Որ լեզու ունենային, հաստատ լեզու էլ կհանեին քեզ։ Լավ է՝ չունեն։
Ու նյարդայնացած փակում ես լուսանկարներիդ թղթապանակը... Ոչինչ, վաղը կանցնի։
Janita Hero
10.12.2008, 22:16
Վաղուց առավոտյան չէի արթնանում…
Հիմա առավոտ վաղ եմ արթնանում, բայց էնքան վատ եմ զգում, որ արթնանլուս ժամանակ մութ ա, վա՜յ ո՜նց եմ նեղվու՜մ, ասես օրը երկնելիս լինի, ես էլ իր հետ տանջվեմ էնքան մինչև որ վերջնականապես լուսը բացվում ա, լուրջ եմ ասում, սենց ուրեմն ես ամեն առավոտ պիտի տանջվեմ մինչև ամառը գա, որ լույսը շուտ բացվի, ականատեսը չլինեմ իրա երկունքի ցավերին…… :cry
Ինչո՞ւ են մարդիկ խուսափում «ջան» բառից: Տեսնես՝ դա գիտակցաբա՞ր է արվում, թե՞ չեն էլ զգում: Գուցե ուղղակի չե՞ն սիրում այդ բառը կամ էլ գուցե դա անձնական տարածքը պահպանելու և ուրիշներինի մեջ չներխուժելու միջո՞ց է: Չգիտեմ՝ իրականում ինչ է. երևի ամեն մարդ իր պատճառներն ունի: Բայց սառնության հոտ է փչում դրանից...
Բարև, Օրգաիր 2, դու անկապ ես :P
Երանի Գարի Պոտերի մեջի Դամբլդորի հիշողությունների զուգարանից լիներ, վատ հիշողություններս ու հոգեբանական թափոնները լցնեի մեջը, ջուրը քաշեի...
Օրագի՛ր ջան, գիտե՞ս, որոշ մարդկանց թվում ա, թե հիստերիկ անկառավարելի իմպուլսիվ ստեռվա լինելը շատ գրավիչ ա ու օրիգինալ, ես քեզ կասեմ. այդ ամենը լինելը շատ ավելի հեշտ ա, քան առանց խանգարումների մարդ լինելը :D Չնայած՝ որոշ կտեր ուտվում են:D Ոչինչ, դա էլ կանցնի :D
Մի անհանգստացիր, օրագիր ջան, ծիծաղս հիստերիկ ա, համարյա՝ հուսահատ :D
Հետո մեկ-մեկ զարմանում եմ՝ ինչքան մարդ բութ ու շատակեր կարա լինի :think Ինչ աստիճանի տափակ ու էմոցիոնալ իմպոտենտ :D :angry
Տեսնես Quos ego -ն եզակի թվով դիմելիս ոնց կլինի՞ :think
Սուիցիդալ հակումներ չունեմ, բայց նենց կուզեի անսպասելիորեն մեռնեի… :angry շատ անակնկալ ձևով, սիրում եմ անակնկալներ :love :D :D Որոշ մարդիկ ճիշտ դուրս կգային, որոշ մարդիկ մանթո կլինեին, որոշ մարդիկ էլ կուրախանյին, մի քանի հոգի էլ վերջը կհասկանային կյանքի իմաստը
Իսկ ես՝ կամ չէի լինի, կամ էլ հրեշտակիկ կլինեի, հանգիստ իմ համար ամպիկի վրա կնստեի, վերևից չիշիկ կանեի "....... ....."-ի շենքի կռիշին, կգնայի կնստեի կոխքը, կտեսնեի ինչ ա անում, ինչ չի անում :D Մեկմեկ էլ թաքուն պաչիկ կանեյի, մեկ ա ոչ ոք ինձ չէր տեսնի…:D
Ուզում եմ հրեշտակ լինել, definitely :think
Quos ego :P
murmushka
11.12.2008, 20:53
թե սիրել ես ինձ մի քիչ
հեռացիր, մի տանջիր
առավոտյան ինչ լավն էր եղանակը, ամենուր հալվող ձյուն էր կարծես գարուն էր, երբեք չէի զգացել գարուն ձմռանը, միգուցե սրտումս էր ուղղակի գարուն, իսկ երեկոյան, երբ տուն էի վերադառնում, նորից ձմեռ էր, ցուրտ ձմեռ
ձեռքերս սառչում են
այգում էի, այն լքված էր, թրջված տերևներ, կարծես հոգիդ դատարկող անձրևից հետո ամեն ինչ մաքրվել էր , կարծես ոչինչ չէր եղել
ինչ դժվար է մենակ զբոսնել այնտեղ , ուր զբոսնում են երկուսով, այդ ցավն այնքան ֆիզիկական է, որ ակամա ուզում ես ավելի խորը զգալ, զգալ , արտասվել, թողնել ամեն ինչ այնտեղ, թրջված տերևների կողքին ու.... սկսել ամեն ինչ
դե գնա իմ կյանքից,որ նորից քեզ կանչեմ
մի մնա իմ կողքին, որ սիրուդ կարոտեմ.....
impression
12.12.2008, 22:32
Բոմժային ակնթարթներ
Երթուղայինի օդը ասես մեկը վակուում աներ: Մի ակնթարթում ձմեռային առավոտվա պաղ ու թարմ օդի հոսքը, որ գալիս էր բաց դռնից, վերացավ` իր տեղը զիջելով ինչ-որ գաղջ հոտի, որը ստիպեց լի երթուղայինում գտնվող բոլորին զզվանքով հայացքն ուղղել հոտի կողմը, որ իմանան` ում են հայհոյելու, ոմանք` մտքում, իսկ առավել համարձակները կամ անդաստիարակներն էլ` բարձրաձայն: Իսկ հոտի “տերը” մի մուրացկան էր կամ այսպես ասած` բոմժ, որը վրայի նախկին մուշտակի մնացորդները ձնից թափ տալով` տեղավորվել էր վարորդի կողքի նստատեղին: Վարորդն այն է` ուզում էր նրան դուրս քշել, երբ բացվեց ընդհանուր դուռն ու ներս մտավ մեկ այլ բոմժ: Վարորդի կողքինը տղամարդ էր, իսկ այս մեկի ոչ հագուկապից, ոչ սանրվածքից ոչ էլ դիմագծերից հստակ ասել հնարավոր չէր, թե նա որ սեռին էր պատկանում: Հագին նույն քուրքն էր, ինչ կրում էր վարորդի կողքին տեղավորված տղամարդը, նրանից ոչ պակաս գարշահոտում էր, դեռ ավելացրած ալկոհոլի հոտը, որ փչում էր վրայից: Միակ բանը, որ ստիպում էր կասկածել, որ կին է` դեմքին մազերի բացակայությունն էր: Ձեռքին մի երկու տոպրակ էր, անտանելի կեղտոտ, մեջը` մի քանի խնձոր, մանդարին ու այլ մթերք: Մյուս ձեռքին (ավելի անհեթեթ բան լինել ուղղակի չէր կարող)` ծաղկեփունջ: Հարբած էր: Օրորվում էր: Իսկ երթուղայինում արդեն կանգնածներ կային, ու սա երբ ճոճվելով փորձեց բարձրանալ, կորցրեց հավասարակշությունն ու դրան էլ գումարվեց վարորդի անհամբերությունն, ով չսպասեց դուռը փակելուն, որ տեղից շարժվի, մեքենան տեղից պոկվեց ու նա փափուկ տեղի վրա դրմփաց փողոց: Դրմփաց ու էդպես էլ մնաց. միայն փափուկ տեղով գետնին կպած, ոտները մի քիչ վերև, իսկ ձեռքերը` մթերքով տոպրակով ու ծաղկեփնջով` վեր պարզած: Էդպես Վիննի Թուխն է դրմփում փշերի մեջ ու մնում անշարժ: Տեսարանն այն աստիճանի զավեշտ էր, որ ոչ ոքի մտքով էլ չանցավ նրան օգնել վեր կենալ: Ընկնողի աչքերում ոչինչ չկար: Մի պահ թվաց, թե հենց էդպես էլ կքնի: Տղամարդը փնթփնթալով իջավ երթուղայինից, որի վարորդն առիթից օգտվելով` քշեց գնաց, ու փորձեց օգնել ընկածին, որ վեր կենա: Սա հրեց տղամարդուն, ինքնուրույն վեր կացավ, դրամատիկ ժեստով շպրտեց տոպրակներն ու ծաղկեփունջը ու գնաց մի պատի տակ կուչ եկավ: Էդ պահին հասկացա. կին էր: Էդ աստիճան հարբածության մեջ էլ դեռ վատ էր զգացել ,որ էդքան մարդու աչքի առաջ շրխկացել էր երթուղայինից: Տղամարդը սկսեց գոռգռալ` արի ստե~ ասըմ եմ: Հետո տեսնելով, որ չի գալիս` ինքը գնաց, պպզեց կնոջ կողքին ու գրկած սկսեց համոզել, որ վեր կենա: Հետո հոտ եկավ, վերցրեց գետնին շպրտված ծաղկեփունջն ու տարավ դրեց կնոջ գիրկը: Կինը շնորհակալ ժպտաց: Հա ինչ անենք, թե ժպիտը սպիրտ էր բուրում…
Empty`Tears
13.12.2008, 23:08
Վաաաաաաաայ Աստված իմ ինչ ուրախ եմ....Օրս էսքան լավ երբեք չէի սկսել...
Ծնողներս ինձ մի մեծ նվեր արեցին…ջաաաաաան ամառը գնում եմ Մոսկվա Երևան…
Էսպիսի բան միանգամից մոտս չէր եղել, որ չսպասեի ու ..... քնից զարդնում ես ու ինչ ես լսում…
Մերսի ծնողներիս, դեռ Նոր տարին չսկսած արդեն նվերներ են անում...:love:love
Թարգմանության մեջ մոլորված
Էս գերմաներենը կսպանի ինձ մի օր...
«Նիհարել» ու «չաղանալ» բառերը, ինչպես գերմաներենի բազմաթիվ այլ բառեր, իրար շատ նման են. միայն նախդիրով են տարբերվում: Մեկը աբնեմըն է, մյուսը՝ ցունեմըն: Ու հաճախ շփոթում էի էդ երկու բառը: Բայց վերջերս ինձ ստիպեցի վերջապես անգիր անել ու ականջիցս կախել, թե որը որն է; Ու հիմա ինձնից շատ գոհ՝ օգտագործում եմ էդ բառերը՝ համոզված, որ էլ չեմ շփոթում:
Երեկ գնացել էինք հյուր: Ամուսնուս ընկերներից մեկը, որն էլ հենց տանտերն էր, վերջերս հա դժգոհում էր, որ չաղանում է, շատ մտահոգված էր իր քաշով... Ես էլ էրեկ նկատեցի, որ կարծես մի քիչ նիհարել է, անպայման ուզեցի ուրախացնել նրան: Ու ամբողջ համոզվածությամբ իմ գերմաներենի մեջ՝ ասացի, որ նիհարել է և քնքուշ ժպտացի: Ինքն էլ ժպտաց, գնաց կանգնեց հայելու մոտ, շոշափեց փորը, շուռ եկավ ինձ, թե՝ հա էլի... շնորհակալությո՜ւն, Հռիփսիմե: Ու ծիծաղեց: Ես էլ ասացի, որ շնորհակալության կարիք չկա. ճշմարտությունն եմ ասում: Ամոբղջ երեկոյի ժամանակ հենց մի բան ուտում էր, վրաս էր նայում, ես էլ մեղմ ժպտում էի, թե էդքան մի մտածի, մեկ ա լավ նիհարել ես: Ինքն էլ ի պատասախան նորից ծիծաղում էր ու շոշափում փորը:
Տունդարձի ճամփին, խոսում էի ամուսնուս հետ՝ արդեն անգլերենով: Ասացի՝ իսկապես նիհարե՞լ էր, չէ՞ Դիտմարը: Ամուսինս էլ, թե՝ բա որ նիհարել էր, ինչի՞ էիր իրեն ասում, թե չաղացել է...
Ո՞նց... Ախր ո՞նց... Հիշեցի տանտիրոջ շնորհակալությունը, ծիծաղը, ամեն պատառն անելիս վրաս նայելը, ու սառը քրտինք պատեց ճակատիս...
Սպիտակ արկղ, որը փակ է, թափանցիկ չէ, բայց զգում ես մեջը կա մի բան: Զգում ես ու դա քեզ ուրախություն է պարգևում, բայց մյուս կողմից ուզում ես, որ այդ արկղը մնա փակ, դե որովհետև ուրախությունը ոչ թե արկղի միջինն է, արկղի պարունակությունը, այլ ընդամենը երևույթը, այն, որ արկղը փակ է ու դու գիտես, որ մեջը բան կա: Հետո նայում ես այդ արկղին, սկսում տարբերակներ մշակել, դե ասենք մտածում ես, արկղի մեջ դեղին է, հետո մտածում ես, որ տենց բան հնարավոր չէ, չէ ես վստահ եմ արկղի միջինը սև է... Թողնում ես արկղը, մոռանում դրա մասին, բարձրացնում ես աչքերդ, նորից արկղն է, դողէրոցք, հա վստահ եմ արկղի մեջ սպիտակ չէ, դուրսը սպիտակ է, բայց ներսը այլ է, կարմիր է....
Հը? միթե գույներն եմ խառնել... Դուրսը կարմիր էր, ներսը ` սպիտակ, բայց արկղը առաջվա պես փակ է, միայն թե հիմա ներսից եմ նայում...:)
cold skin
17.12.2008, 11:23
Դու վազո՞ւմ ես առջևից…Դու դա անում ես որպես հովի՞վ, թե՞ որպես բացառություն: Երրորդ դեպքը կլիներ` փախստականը…
Խղճի առաջին հարցը:
Դու իսկակա՞ն ես, թե՞ լոկ դերասան: Ներկայացուցի՞չ, թե՞ հենց ներկայացվողը:
Ի վերջո գո՞ւցե դու պարզապես կեղծ դերասան ես…
Խղճի երկրորդ հարցը:
Դու նրանցի՞ց ես, ով դիտում է, թե՞ նա, ով մասնակցում է, թե՞ նա ով երեսը շուռ է տալիս ու մի կողմ քաշվում:
Խղճի երրորդ հարցը:
Դու ուզում ես ուղեկցե՞լ, թե՞ առաջնորդե՞լ, թե՞ գնալ ինքդ քեզ համար… Պետք է իմանալ, թե ինչ ես ուզում և որն ես ուզում:
Խղճի չորրորդ հարցը:
Դրանք ինձ համար աստիճաններ էին, ես նրանցից վեր բարձրացա, դրա համար ես պետք է անցնեի դրանց վրայով: Իսկ նրանք մտածում էին, թե ես ուզում եմ նստել իրենց վրա հանգստանալու…:think
Empty`Tears
22.12.2008, 01:54
Ամեն անգամ գնում եմ, բայց հետ գալիս… հետաքրքրությունս կորել էր, բայց չգիտեմ ինչի նորից հետ եկա… ով եր ինձ խնդրում…նորից ուզում եմ դուրս գալ, նորից կորել…չերևալ…տեսնես կստացվի, բայց ուզում եմ դա?!…
ես էլ չգիտեմ…հա ուզում եմ արդեն համոզվում եմ…ուզում եմ նորից մոռանան…
մի բան հետաքրքրումա, իմանում ես...հետո?!… բա ոնց?, ինչ?…քեզ պետք էր ընդհանրապես, ինչ որ մեկին /անծոթ/ ապացուցելու ոչինչի չունեիր…ինչի միայն դա?!
հոգնում եմ… հոգնում եմ բոլորից…ինչի?! : ոմանց պրինցիպներն են ազդում վրաս… մոտեցումը աձի / իմ/ նկատմամբ… ոնց եմ ուզում նորից գնալ…
երբ եմ փոխվելու?!…http://s9.rimg.info/a7e76a43cd49c18ae5c92f784fa362f8.gif
Janita Hero
23.12.2008, 03:35
Ուղղակի ուզում եմ հասկանալ ինչպես կարող են այդքան պատահականություններ իրար հաջորդել այդօրակ խտությամբ.... արդեն գլուխս պտտվում ա...
Տենաս խ՞ի ես տենց դատարկվում: Ինչ իմանաս... Չէ, լավ էլ գիտես, չես ընդունում: Թաքցնում ես: Թաքցրու, մեկ ա ես լավ էլ տենում եմ: Դու սոված-ծարավ ես: Բա ե՞րբ ես ձեն հանելու: Հո չե՞ս սպասելու հացը բերեն դնեն դեմդ: Ձեն հանի էլի, թե չէ նայում եմ, ես էլ եմ սովածանում :'
Չեմ հասկանում՝ սիրում եմ էս քաղաքը, թե չէ… Մի կողմից էնքան հարազատ է, մյուս կողմից՝ լրիվ օտար: Մարդիկ շատ տարօրինակ են թվում, երևի, որ ամուսինս էլ է հետս, էդ տարօրինակությունն ավելի ուժեղ եմ զգում, որովհետև ինքն ամեն անգամ աչքերը լայն բացում է զարմանքից՝ տեսնելով մեր մարդկանց: Էնպիսի տպավորություն է, որ Հայաստանն ապրում է ինքն իր մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով, թե ինչ է կատարվում աշխարհում… Սա ոչ Եվրոպա է, ոչ Ասիա. ինչ-որ անբացատրելի բարքերի երկիր է, որն ապրում է միայն իրեն հասկանալի «սոցիալական օրենքներով»:
Միայն հագուստն արդեն իսկ զարմանքի առարկա է. չեմ հասկանում՝ այս տարօրինակ հագուստը որտեղի՞ց է գալիս, ո՞ր նորաձևությամբ է թելադրված: Ու նորից մտածում եմ, որ այս «նորաձևությունը» հենց միայն Հայաստանում է ծնվում ու ոչ մի կապ չունի աշխարհի հետ: Աղջիկները հագնվում են ինչպես այլ երկրներում մարմնավաճառներն են հագնվում: Ու էնքան գոհ էլ քայլում են՝ համոզված, որ հազար գույն ու ձև փոխած մազերով, յոթ տակ թութակային դիմահարդարմամբ, նույնպիսի թութակային պլպլան հագուստով, քսան սանտիմետրանոց բարակ կրունկներով և ձմռան կեսին մեծ արևային ակնոցներով իրենք էնքան սիրուն ու մոդայիկ են: Չեն հասկանում, թե ինչքան ծիծաղելի են... գոնե դրսից եկած մարդու աչքերով: Էսպիսի բան երևի միայն Հայաստանում կտեսնես... Ախր ինչի՞, ո՞վ է խաբել էս մարդկանց, թե դա սիրուն է: Չնայած էստեղ դա գուցե իսկապես սիրուն է համարվում. ասում եմ՝ Հայաստանը գլոբուսից կտրված ու միայն իրեն հասկանալի սոցիալական բարքերով ապրող երկիր է... Ոչ Ասիա է, ոչ Եվրոպա, չգիտեմ, թե ինչ:
Թեև օդից ու ջրից դեռ հարազատ հոտն ու համն է գալիս, բայց էնքան օտար եմ ինձ էստեղ զգում, լրիվ «աութսայդեր»...
murmushka
28.12.2008, 00:02
Տեսնես գոնե գիտակցեցիր, ինչ ապրեցի ես այս մի քանի ժամվա ընթացքում՞,
ամեն ինչ միանգամից խառնվեց իրար, վախը, տագնապը, կարեկացանքն ու սերը
գոնե հասկանում ես հիմա ինչ եմ զգում՞
հիմա երևի դու արդեն հանգիստ ես, կիսեցիր բեռդ ինձ հետ, ու հանգիստ ասեցիր բարի գիշեր, գոնե գիտակցում ես, որ ես այդ բեռով չեմ կարողանա քնել՞, ինքս էլ չգիտեմ ինչու են ձեռքերս դեռ դողում, երևի վախից, որը ինձ հաղորդեցիր
հիմա էլ ես խոսելու, կիսվելու կարիք ունեմ, բայց մենակ մնացի
մենակ էլի իմ մտքերի հետ
գոնե զգացիր, ինչպես ինձ մենակ թողեցիր՞՞
Հոգնել եմ մարդկային միայնակությունից: Ինչ եք ուզում ինձանից? Ինչի է ձեզ թվում, որ ես պետք է ձեր մենակության վերջը տամ? Թողեք ինձ մենակ, իմ մենակության, իմ ազատության հետ: Մի լացեք գրկումս, մի համառեք, որ ճանաչում եք ինձ: Տեսնում եք այն, ինչ ինքներդ եք ցանկանում, ես չեմ, որ պետք է ձեր դատարկությունը լցնեմ: Ես չեմ, որ ձեզ սիրել պետք է սովորեցնեմ: Մի սպասեք ինձանից ոչինչ, ես ոչինչ չեմ խոստանում:
Empty`Tears
28.12.2008, 13:06
Հերթը քեզ էլ հասավ…:( հոգնում եմ, անգամ ժամանակ առ ժամանակ քեզանից, հավատա չգիտեմ ինչիցա, համենայնդեպս քեզանից չի…:fool:esim
երևի թե իմ մեջ ման գամ այդ թերությունը…բայց չգիտեմ թե ինչպես գտնել…:oy
ամեն ամեն ինչից, մարդկանցից, առարկաներից…շատ քչերն են մնում …բայց դա հազվադեպ է լինում, որ չեմ հոգնում այդ մարդկանց ներկայությունից, երբ խոսում են, երբ ուղղակի ժպտում…:}
ժամանակը գալիսա, երբ սկսում եմ մտերիմ մարդկանց , կամ ուղղակի ընկերներիս հետ խոսաելիս վիճել, անտեղի քննադատել, մի բան ման գալ, վիճաբանելու համար…:fool
մեկ մեկ ես ինքս ինձ հարց եմ տալիս, - բա տեղին էր?! կամ պետք էր?!
էէ ես՝իմ …:sorry
Մտածում եմ՝ ինչքան արագ են փոխվում նպատակներն ու դրդապատճառները: Մի նպատակին մինչև հասնում ես, դրան հասնելու մոտիվներդ ընթացքում տրանսֆորմացվում են, ու զարմանալիորեն միջոցդ դառնում է նպատակ: :)
Մի երալաշ կար. էնքան լավ է նկարագրում ասածս: Դեռահասության շեմին նոր-նոր հասած երեխաներ են՝ մի տղա ու մի աղջիկ: Տղան ամեն կերպ ուզում է գրավել աղջկա ուշադրությունը, որ վերջինս իր կողմը նայի, ու ինքը կարողանա աղջկան կինո հրավիրել: Մի ինքնաշեն փոքրիկ սամակատ է քշում աղջկա շուրջը, բայց դե ճստոն վրան չի էլ նայում: Տղան գնում է, գլուխ կոտրելով էդ սամակատը դարձնում է հեծանվատիպ մի բան: Էլի քշում է աղջկա շուրջը. ոչ մի ռեակցիա: Տղան չի հանձնվում. էս անգամ երկար չարչաչվում է ու մի շատ օրիգինալ և ժամանակակից հեծանիվ է սարքում: Բայց դե աղջիկը էլի ուշադրության չի արժանացնում նրան: Էս տղան էլ արդեն լրիվ խորանում է իր կոնստրուկցիաների մեջ ու արդեն ամբողջովին տարվելով հեծանվաշինությամբ՝ եսիմ մի ինչ հզոր հեծանիվ է գյուտում: Ու քշում է՝ իրենից շատ գոհ: Աղջիկը ուշադիր նայում է նրան, մոտենում ու ասում.
- Բարև, Վասյա, կուզե՞ս գնանք կինո:
Վասյան էլ վրան նույնիսկ չնայելով ու ոգևորությամբ քշելով.
- Ինչի՞ս է պետք հետդ կինո գնալ, ես էսպիսի հեծանիվ ունեմ:
Էնքան նման է իմ կյանքին: :)
impression
29.12.2008, 12:17
"Կներես, որ էսպես էղավ, չէի ուզում, բայց իրոք անհնար էր այլ կերպ..."
որոշ դեպքերում սա աշխարհի ամենամեղկ ու ամենասուտ արդարացումն ա, հուսով եմ՝ չեմ լսի:
Yellow Raven
29.12.2008, 13:19
Էլի քնից հելա... :think Ծանր դեպքա:D
cold skin
29.12.2008, 16:15
Ինքնաբանանկեղևահանում ա մոտս:(
Janita Hero
30.12.2008, 00:29
Առաջ լաց էի լինում, հետո թախծում էի քո առթիվ, քո /ու նաև իմ/ արած ՉԱՐԱԾՆԵՐի առթիվ ու անառթիվ…
իսկ հիմա ուղղակի ժպտում եմ, հաճելի հուշեր ունեմ…… ու ամենահետաքրքիրն էն ա, որ ռիսկով եմ այնքանով ինչքանով դու տեղյակ չես որ իմ ու քո մասին այստեղ գրվում ա:)), բոլորը կարդում են սա բացի քեզանից:))
Ու չես պատկերացնի, թե ինչ ուրախ ու երջանիկ եմ հիմա, թեկուզ չունեմ քեզ կողքիս, ինչ լավ եղավ որ ամեն ինչ անցավ……
շնորհակալ եմ
դու քոնը ստացար ես էլ՝ իմը ;)
adios amigo~
cold skin
30.12.2008, 13:02
Ամեն անգամ, դրանից հետո, երբ նայում եմ հայելու մեջ մտածում եմ. "Ինչքա~ն կուզենայի լինել նրանց նման:Ավա~ղ ես կոտոշ չունեմ: Ինչքա~ն տգեղ է իմ տափակ ճակատը: Ինձ հարկավոր է մեկ կամ երկու կոտոշ` կախ ընկած դիմագծերս պրկելու համար:
Գուցե աճի, և ես այլևս չամաչեմ, կկարողանամ գնալ, գտնել բոլորին:
Ավա~ղ, ես ճիվաղ եմ, ճ ի վ ա ղ":
...ՀԸՄ...չնայած, ես ինձ շատ եմ սիրում, բայց այդքան էլ եսասեր չեմ...ավելի շուտ...դե չեմ էլի...դու՛...քո գործն ա, եթե համաձայն չես...ու այս պահին, երբ թվում է, թե մաքսիմալ ամեն ինչ ունեմ երջանիկ եթե ոչ լինելու, ապա զգալու համար, այնուամենայնիվ, դժվար է ետ չնայելը կամ շրջահայաց չլինելը...
Երևի պետք չի ապրած չապրածի համար ափսոսալ, բայց ինչի՞ս էր է պետք մի երկու կաթիլ ժպիտը, եթե այս տարին, որ շուտով կդառնա իբր թե անցյալ, լիքը արցունքներ թողեց...ու կամ ո՞նց կարելի ա ամեն ինչ թողնել ետևում ու իբրև թե սկսել նոր էջից, եթե ամեն օր միշտ էլ ինչ-որ մի բանի շարունակություն ա...
Ո՞նց ասել . «Դե վերջ, գնացինք առաջ.../զգու՛՛՛՛յշ/...» եթե առաջին իսկ կենացից հետո մենք շարունակելու ենք ըմպել նախորդ տարվա հետևանքները...
Ու, վա՜՜՜յ, եթե հարբեցինք. մեկ էլ տեսար քշեմ Բաղրամյան հերիք չի, հլը մի հատ էլ ժողովրդիս Նոր տարին իրապես, իս սրտե շնորհավորեմ...
ՀԸմ...Լավ...
Իզուր...էս ի՞նչ էմոցիոնալ ամփոփում ա...չէ...իմ ոճը չի...պետք չի...
Լավ...
Հեքիաթներ գրել...խորհուրդ են տվել...գրե՞լ, թե՞ չգրել...Լինում է, չի լինում...իհարկե...միշտ էլ լինում ա մի բան, ինչ չի լինում...որ չի լինում...
...
Ես հիշեցի ինձ՝ անհոգ ու պայծառ...սազում էր...:)
…
ԵՍ հիշեցի ինձ խարույկի մոտ նստած ու «թաղս փոխած» ու երջանիկ ու մի տեսակ ուրիշ...
…
Ես ոչ մի կերպ չկարողացա հիշել քեզ. հետո էլ չտեսա...:(
...
Մեկ րոպե լռություն, խնդրում եմ...:(
...
ԵՍ փորձեցի որսալ արևի շողերը. քո ցանկությունն էր...
...
ԵՍ սուրճ պատրաստեցի մի խումբ անասունների համար, ու նրանք տարան նրան...
...
Ես սկսեցի չապրել այնքան ժամանակ, ինչքան որ պետք էր փորձել գոնե ապրեցնել մայրիկին...
...
ԵՍ դարձա բոլոր նրանց քույրը, ովքեր իմ արցունքներից ունեին, ու ես չլքեցի նրանց...
…
ԵՍ ճանաչեցի իսկական ընկերներիս, հատկապես երբ դարձա տասնինը տարեկան...:):love
…
ԵՍ նորից տեսա նրան ազատության մեջ ու մենք երկուսով:love հիմա «նստած ենք»...:D
...
Ես մի այլ կարգի զզվեցի անսիրտ մարդկանցից, անտարբերներից ու էն տղուց, որ կարմիր բերետ էր դրել ու իրան լավ էր զգում...:[:angry
...
—ԵՍ կարող եմ առանց քեզ շարունակել
—իսկ դու ի՞նչ ես հեչ սկսել ինձ հետ...Է՜Հ...
—Սովորել շարունակել առանց քեզ...:love:oy
...
Լույս տեսա՞վ...սովորական դարձավ...երազանք էր էլի...կատարվե՞ց..ՊԼԾ...դե ուրիշ բան մտածի՛ր...նենց մի բան, որ պետք գա...:)
…
Ես ամեն տեղ սովորության համաձայն ուշացա, բայց բարեբախտաբար հասցրի...:think
…
ՀԻմա ավելի սառն եմ...կներե՛ք...:)
…
Էէէէէէ՚՚՚՜՜՜՜...էլ հավես չունեմ...
ՄԻ խոսքով....հա...մյուս տարի հաղթելու՛ եմ...ու հաղթելու՛ եմ ամեն տեղ...ուր որ ուզեմ...
Ու, Օրագի՛ր ջան, Շնորհավոր քո Ամանորը կանխավ....ժպիիիիիիիիիիիիիտ.....:love:):):)
Հ.Գ. Ձմեռ պապիկից էլ ուզում ե մ, որ էնպես անի, որ էս տարի մի օր հենց լույսը բացվի, ես քնելու ցանկություն չունենամ:D
Երկնային
05.01.2009, 01:33
…
- Ուզում եմ հետդ լինել… Ուզում եմ քո մասնիկներից ունենալ, դու էլ իմ մասնիկներից ունենաս…
- Բայց դու լիքը ունես իմ մասնիկներից…
- Գիտեմ… բայց ես էգոիստ եմ. էլի ու էլի եմ ուզում…
…
Երևի ես էլ եմ քո պես էգոիստ…
ամեն ինչ, կամ ոչինչ. էդ «ոչինչ»-ի հետ ես շատ հեշտ կարող եմ համակերպվել, բայց ոչ «մի քիչ»-ի հետ…
ինձ ամեն ինչ է պետք… հա, սեփականատեր եմ. ինչ իմն ա` չեմ պատրաստվում ինչ-որ մեկի հետ կիսել…
ինձ պետք չի ասել` սիրում եմ, բայց… որտեղ կա սեր, բայցերի վրա թքած են ունենում…
…
Բայց գիտես, որ էն բոլոր հոգուս մասնիկնորը, որ երբևէ նվիրել եմ ինչ-որ մեկին, երբեք չեմ խլում… քո համար նախատեսվածներն էլ միշտ կմնան մոտդ. թե՛ նրանք, որ արդեն ունես, թե՛ նրանք, որ դեռ ունենալու ես…
:)
Ահավոր վատ եմ :( չգիտեմ ինչա հետս կատարվում:(Երևի ասածներդ ազդեցին վրաս ու ես հասկացա որ իրոք ամեն ինչի մեղավորը ես էի:(Ես իմ ասածների համար չեմ փոշմանի,դու դա գիտես,բայց ես էլ գիտեմ որ դու էլ չես փոշմանի ասածներիդ համար:rollԴրա համար էլ երբեք իրար չեինք համապատասխանում,որովհետև ես իմ ասածն էի առաջ քաշում,դու քո:oyԴու ինձ չես ների գիտեմ,բայց դու էլ հասկացի որ ես էլ քեզ չեմ ների:(Մնաս բարով:byeԿուզեի ասել որ կսպասեմ որ կգաս,բայց չեմ ասի,որովհետև դու չես գա:(
Էլ չեմ մտածում քո մասին վերջ:cry2Ու չեմ էլ տխրի չերազես:)Միշտ կժպտամ ու երջանիկ կլինեմ,այ կտեսնես:P
murmushka
06.01.2009, 00:45
ուզում եմ հասկանալ, ինչից է, երբ կողքիս ես նայում եմ, բայց չեմ զգում աչքերդ
գալիս եմ տուն նայում նկարիդ ժամերով ու զգում...... ուզում եմ ասել այն ամենն ինչ զգում եմ, բայց կարողանում եմ ասել միայն նկարիդ աչքերի մեջ նայելով ... ուզում եմ հասկանալ ինչից է
խնդրում եմ այդքան անկեղծ մի եղիր, հասկացիր, գնահատում եմ անկեղծությունդ, բայց այն երբեմն չափից դուրս կտրող է, երբեմն նույնիսկ վիրավորող
ինչու մարդիկ չեն կարողանում հասկանալ գոնե սիրելի մարդկանց մտքերը,ուզում եմ հիմա գուշակել հենց հիմա ինչ ես մտածում , որտեղ ես.....
կարոտում եմ, .
կարոտում եմ, միգուցե սիրում եմ՞ :oy
Գիշերային ինքնաթիռով ճամփորդությունները ուղեղիս վրա ծանր են ազդում: Տեղից մի բան չեմ, էսպես լրիվ եմ սարսաղանում: Չեմ հասկանում՝ երբ եմ քնած, երբ արթուն ու ընդհանրապես՝ որտեղ եմ: Բայց դա դեռ ամբողջը չի.... Էսօր թռիչքից հետո հա քնում, արթնանում եմ: Նոր, մի քսան րոպե առաջ էլ նորից արթնացա, տեսա, որ մեր կորած ճամպրուկները վերջապես գտել, բերել են, շատ ուրախացա ու ամուսնուս հարցնում եմ.
- Իսկ Սիդը ո՞ւր է:
Ամուսինս ուշադրի նայում է վրաս, ասում է.
- Չեմ հասկանում՝ ինչ ես ասում:
Ու ես նորից.
- Ո՞ւր է Սիդը:
Ամուսինս բան չի ասում, վրաս է ուղղակի նայում:
Ես էլ արդեն մտածելով, որ երևի չի լսում՝ ինչ եմ ասում, ամբողջ ձայնով արտասանում եմ.
- Ասում եմ՝ ո՞ւր է Սիդը, ո՞ւր է:
- Սիդը ես եմ,- պատասխանում է ամուսինս մոլորված հայացքով:
Ու միայն էդ պահին ես հասկանում եմ, որ էդ իսկականից ինքն է...
Ուֆ: :(
Empty`Tears
07.01.2009, 21:12
Ամեն ինչ նոռմալ գնում էր, բայց չգիտես ինչի նորից ու նորից պետքա հակառակի պես գնա…:(
չգիտես ինչի միշտ կարծում եմ, որ ես եմ մեղավոր ամեն ինչ էնպես չի ստացվում ինչպես մենք ենք ցանկանում…:esim
ու իսկապես չգիտեմ էլ , որ կողմից նայեմ, որ ցավալի չլինի կամ ուղղակի ճիշտը հասկանամ…http://s9.rimg.info/a298d7e5a195bbac46e481f1d9cbddb1.gif
Janita Hero
07.01.2009, 23:46
Մտնում եմ ստեղ մենակ քո համար…
Լուրջ եմ ասում են մյուս հարթույթներում նե՜նց տխրություն ու անհետաքրքրություն ա…
Անչափ շնորհակալ եմ քեզ ստեղծողին, բարևի իրան:)
Empty`Tears
12.01.2009, 12:52
աչքերս լցվեց մի պահ, բայց կամաց կամաց անցավ…այդ ամենը հանկարծակի եղավ չէի էլ սպասում…
ինչի ես էդպես ամեն ինչ անում…որքան ցավեցնում ես այնքան ամեն ինչ փոխվում ա…այքան աամեն ինչ սառում է…տենց չեմ ուզում, ոնց, որ զոռով դա անես…
մեղադրեմ?! անգամ դա մեղադրելու չի…վիճեմ?! այդքան էլ վիճելու բան չէ…
բա ինչ անեմ?! նստեմ ու սպասեմ, թե երբ կգա խոստացած օրը?!
բայց որքան?! վաղը, մի քնաի օր հետո, մի քանի շաբաթ հետո… հա հետո?!
որքան կարելի ա համբերել…մի օր լցվում է չէ?!
որքան ժամանակը գնում է այդքան ես համոզվում եմ, որ գալիս ա այդ օրը, որ իսկապես հասցնելու ես այդ ամենին…
չեմ ուզում էլի, մի արա…http://s9.rimg.info/fcb52bfc8e455b357e8010a046c481f7.gif
Վառվում էր մոմը` թրթռալով, նայելով շուրջը, ու նրա հեկեկոցը հասնում էր ականջիս...
Նրա շշնջոցը, որ չուներ ոչ մի իմաստ, անհասանելի էր միջանցիկ քամուն: Քամին ընդամենը խաղում էր` կամաց-կամաց հոգնելով իր զոհի աղերսանքից ու ավելի ու ավելի բարկանալով`նայում էր այս ու այն կողմ, որոնում հերթական զոհին:
Իսկ մոմը դեռ թրթռում էր` փնտրելով այն մեկին, որ իրեն կյանք էր պարգևել, բայց այլևս չէր հեկեկում, այլ ընդամենը նայում էր դատարկությանը` փնտրելով նրան: Այդ մեկը միջանցիկ քամին էր, որը նայում էր իր զոհին, իսկ նրա քմծիծաղը պատասխանն էր այն ամենի, որ մոմը փորձում էր գտնել դատարկության մեջ` նրա աչքերում:
P.S. Տաքուկ սրճարանում միջանցիկ քամին ստիպեց փաթաթվել շալիս մեջ, իսկ դիմացիս նստած զույգը անտարբեր էր իրենց կողքին վառվող կամինայի նկատմամբ, որը փորձում էր օգնել մոմին` ջերմություն տարածելով...
Լինում է, չէ՞, որ մի մարդու ուրիշի հետ ես շփոթում, ասենք՝ փողոցում: Դե փողոցում՝ չգիտեմ, բայց ինտերնետում էդ շփոթությունը ահագին զվարճալի է: Առաջին անգամ դա զգացի Ակումբի ստեղծագործական թեմաներում, երբ դրվում է գործը՝ հեղինակին որոշ ժամանակ գաղտնի պահելով: Դեռ Ակումբի տաղանդ-ից սկսած՝ ահագին զվարճանում եմ, երբ ինձ ուրիշի հետ են շփոթում: Դու մի ասա՝ ինտերնետում ուրիշ լիքը ծակուծուկեր կան, որտեղ քեզ կարող են ուրիշի տեղը դնել: :)) Սկզբում վատ ես զգում՝ ոնց թե ինձ ուրիշի հետ շփոթեցին, բայց հետո էնքան զավեշտալի է թվում: :))
Էնքան ծանր եմ տանում ներկած շրթունքները... Նոր աչքովս մի նկար ընկավ, նորից զգացի, որ վատանում եմ շրթներկից, հատկապես՝ հետը սպորտային հագուստ: Ասա, թե քեզ ինչ, ով ինչ տեսք ուզում է ունենա: Բայց դե, մեկ ա, վատանում եմ...
Առավոտյան մանկապարտեզում շրջանով նստում ենք երեխաների ու մնացած ուսուցիչների հետ: Եվ մեզնից մեկը վարում է շրջանը՝ երգեր երգում, փոքրիկ խաղեր անցկացնում կամ բանաստեղծություններ ասում: Էդ ամենը էն բաներն են, որ երեխաները գիտեն ու հաճույքով ձայնակցում են: Էսօր իմ սիրած ուսուցչի հերթն էր, որ կիթառով հավես երգեր է նվագում, հետո ձեռքերով ծիծաղելի բանաստեղծական ներկայացումներ ցույց տալիս: Ինքն անում էր, մենք էլ բոլորս ուրախությամբ ձայնակցում: Ու մի պահ լրիվ մոռացա իմ խումբը՝ որ ես ոչ թե ճտերից եմ, այլ ուսուցիչներից: Մինչև ուշքի գալս նենց հավես զգացում էր, երանության մեջ էի... ախր ինձ կյանքում մանկապարտեզ չեն տարել, էն էլ տենց լավ մանկապարտեզ...
Sunny Stream
18.01.2009, 21:15
Անցորդը
... մի քանի օր առաջ երկու շնիկ խաղ էին անում` հենց նոր գզվռտած ագռավի կողքին... տարօրինակ զգացողությամբ անցա... անցավ... /սովորակա՞ն է դարձել/...
... այսօր էր, առավոտյան. շնիկը նստել էր մայթի ամենաբանուկ հատվածում` հենց կանգառ տանող հատվածում, անընդհատ այս ու այն կողմ վազող-սահող ոտքերի մոտ ու կաղկանձու~մ էր... այն երկուսից մեկն էր` այնպե~ս էր կաղկանձում... վախվորալով մոտեցա` պետք էր անցնել կողքով... մի պահ մտածեցի, կարող է` քաղցից է ոռնում, հիմա կհարձակվի... իսկ նա մի տեսակ խե~ղճ նայեց աչքերից, նորից սու~ր, ցավո~տ կաղկանձ... ու թիկունքից հասավ խեղդված հաչոցի ձայնը, չէր կարողանում... հիվանդ էր երևի... անցա... անցա՞վ...
... վերադառնում էի տուն... մոռացել էի /ուրեմն անցել էր/... քիչ հեռու պառկած էր... երբեք այդ տեղում ոչ մի շնիկ չի քնում` բանուկ հատվածում, ոտքերի մոտ... կանգ առա... չէ', չէ', ի՞նչ ես ասում... ոտքով հարվածեցի սառույցին, որ վախերս ցրեի... չարձագանքեց... աղմուկով քերեցի, կոտրատեցի սառույցը... սա~ռն էր...
սարսափելի զգացողությամբ անցա, տուն եկա... չանցավ... հակառակը` հիշեցի հայացքը, ձայնը...
...Տուրգենև, "Արձակ բանաստեղծություններ" - ծրագրային է, վաղվա քննության համար, պիտի կարդամ... համ էլ կցրվեմ... առաջին ստեղծագործությունը`
И.С. Тургенев. Собака.
Нас двое в комнате: собака моя и я. На дворе воет страшная, неистовая буря.
Собака сидит передо мною - и смотрит мне прямо в глаза.
И я тоже гляжу ей в глаза.
Она словно хочет сказать мне что-то. Она немая, она без слов, она сама себя не понимает - но я ее понимаю.
Я понимаю, что в это мгновенье и в ней и во мне живет одно и то же чувство, что между нами нет никакой разницы. Мы тожественны; в каждом из нас горит и светится тот же трепетный огонек.
Смерть налетит, махнет на него своим холодным широким крылом…
И конец!
Кто потом разберет, какой именно в каждом из нас горел огонек?
Нет! это не животное и не человек меняются взглядами…
Это две пары одинаковых глаз устремлены друг на друга.
И в каждой из этих пар, в животном и в человеке- одна и та же жизнь жмется пугливо к другой.
Февраль, 1878.
... թվում է` երբեք չի անցնի... հայացքը, ձայնը, զգացողությունը...
... իսկ ես անցել էի առավոտյան ու մոռացել...
...չգիտեի, որ այսքան սառե~լ եմ...
Она словно хочет сказать мне что-то. Она немая, она без слов, она сама себя не понимает - но я ее понимаю.
չէ, մոռացել եմ, այդ լեզուն էլ չեմ հասկանում.
...ցու~րտ է...
Sunny Stream
19.01.2009, 20:16
է~, ես կգժվե~մ...
:(:(:(
առավոտյան փողոց դուրս գալիս մտածում էի` շրջանցեմ, ուրիշ կողմից կանգառ դուրս գամ, թե չէ, եթե դեռ... բայց, չգիտեմ ինչու, նույն ուղղությամբ էի քայլում: Մի տեսակ տարօրինակ կերպով նայում էի կանգառի կողմից եկող մարդկանց դեմքերին` ուզում էի կարդալ` դեռ այնտե՞ղ է... չէին ասում: Թեքվեցի շենքի ետևն ու հայացքս բարձրացրեցի. թեթևություն իջավ վրաս... հասա նույն տեղին, մեկ էլ մյուսը` երկրորդը... դիմացս դուրս եկավ, ուղիղ աչքերիս նայեց... կարդացի~... եղբայրն էր երևի... գլուխը կախեց ու սկսեց հոտոտե~լ... տխու~ր... կանգ առա, նորից նայեց...
...փախա...
աաաա~.....
Հ.Գ. ավատա՞րս ով է փոխել :o (հետո ինչ, որ խաբում էի` պայծառ գույներ էի դրել... լու'րջ, ես չեմ փոխել)...
Ուֆ, դե տանջեցիր թողիր ինքդ քեզ տանջելով: Դե ինչ անեմ, որ էդ տանջանքը քեզ մի բան էլ հաճելի ա: Հա տանջվում ես ու չես կշտանում: Չնայած, տանջում ես` տանջի, ինձ էլ ա հաճելի:
Երկնային
20.01.2009, 02:29
Լացացրեց…
Թիթեռ…
Սպիտակ` սև պուտերով…
ակամայից երկխոսության հատված հիշեցի…
- թիթեռնիկ ես իսկական
- թևերո՞վ
- ահա
- իսկ ի՞նչ գունավորում ունեն
- եսիմ, դու կիմանաս
- չէ, հենց քո համար… տարբեր մարդկանց համար գունավորումը տարբեր կարող ա լինի
- ո՞նց
- դե, նայած թե ինչ լույսի տակ են նայում…
- իսկ ի՞նչ գունավորում ես դու տեսնում քո վրա
- հմմ.. իմ համար երևի թափանցիկ եմ
- իմ համար էլ կանե՞ս, որ թափանցիկ լինես
- վտանգավոր ա.. թափանցիկը չեն տեսնում, տեսնում են միայն այն, ինչ թվում ա՝ կախված շրջապատող լույսից
- իսկ կա՞ ձև, որ իրականը կարողանաս տեսնել
- ահա, միայն եթե աչքերդ փակ են
.....
Թռչում է ծաղիկների գլխավերևով, մոտի~կ մոտիկ… համարյա քսվելով խոտերին, համարյա հաճույք է զգում խոտերի հետ խաղալով, բայց չի նստում, վայելում է ազատ խաղը: Միայն թե մի թռչնի բաժին չդառնա…
այլ մեջբերում.
-Ով ես դու?
- Նյա~.. Ես փերին եմ:
…
- Փոշի էր,- մի կերպ դեմքիցս մի կաթիլ ժպիտ քամելով ուսս թափ տվեցի ես: Զատիկը անհետացավ: Ես այդպես էլ չեմ իմանա` թռավ նա դեպի ինձ համար անմատչելի բարձունքներ, թե մեջքի վրա ընկնելով ու անշարժանալով` տրորվեց որեւէ մեկի անխնա կրունկի տակ:
դիպուկ նկարագիր. ու միշտ էլ էդպես ա եղել. բավական է՝ մեկի համար փերի լինես, կշպրտի քեզ իր ուսի վրայից. չէ՞ որ փերիներ չկան, երևակայություն միայն… ու երբեք ոչ մեկի մտքով չի էլ անցնի, որ ուրիշի ցեխոտ կոշիկի տակ ընկնելուց ամենևին էլ երևակայան չես…
Իսկ եթե թևեր ունենար, կկտրեր դրանք ու կպահեր սնդուկի մեջ, յոթ փականի տակ: Իրեն պետք չէ ազատությունը: Մայան պետք է պատկանի, Մայային պետք է պատկանի: Նա գիտի այդ զգացումը, նա գիտի այդ հաճույքը` մեկին պատկանելու հաճույքը: Թող անգլուխ թիթեռները երազեն ազատության մասին, իսկ ինքը` գլուխ ունեցող, բայց թևեր չունեցող թիթեռը գիտի կյանքի արժեքը…
ի՞նչ ազատություն.
էդ ազատությունը շատ թանկ գին ունի…
Ինչու՞ չենք ընտրում ազատություն. այնտեղ գրկող չկա…
Այս Երկինքը չափից դուրս մեծ է միայն ինձ համար…
Նա, երևի` նա, ով վերևներում է, պոկել է քո թևերը, ու իլյուզիա տվել փոխարենը, որ դու երջանիկ ես առանց թևերի: Նա քեզ համոզել է, որ դու-դու ես, որ դու այնպիսին ես, ինչպիսին ծնվել ես: Նա քեզ համոզել է, որ չպետք է փոխվես, չպետք է փոխես թևերիդ գույնը: Նա քեզ վախ է ներշնչել, որ առանց թևերի դու-դու չես լինի: Նա քեզ համոզել է, որ դու պետք է ազատության ձգտես, ու դու խելոք-խելոք արդարացնում ես նրա ակնկալիքները:
սա իմ կյանքը չի, ես էլ ակվարիումի ձուկ չեմ…
impression
20.01.2009, 12:52
Մեկ-մեկ ջերմությունս չի հերիքում: Սառում եմ: Թեյ եմ խմում բերանս այրելով` բայց չի անցնում: Հասկանում եմ, որ թեյը չի օգնի, բայց համառորեն շարունակում եմ վառվել, մանավանդ երբ հուսահատ զգում եմ, որ շարունակում եմ սառել: Ձմեռը մեղք չունի, ոչ էլ անձրևաջրերի խողովակներից կախված սառցե արձանիկները, որ ամեն տեսնելիս անխնա ջարդում եմ: Սառում եմ: Ու ընդհանրապես, վերջերս ժպիտս հանգիստ է դարձել, էմոցիոնալ սովի ու համատարած սառեցման պայմաններում միգուցե սա կարելի է կոչել "խելքը գլուխը հավաքել": :)
Էսօր մանկապարտեզի ճտերից մեկը՝ մի երեք տարեկան աչոնիկ, քնից արթնացավ, լուրջ-լուրջ դեմքով եկավ մոտս ու թե.
- Դու փորիդ մեջ երեխա ունե՞ս:
Խառնվեցի իրար՝ չլինի՞ չաղացել եմ: Ասում եմ.
- Ինչի՞ց վերցրեցիր:
Ինքն էլ թե.
- Բոլորն էլ ունեն:
Ու փորը տնկած՝ գնաց մի ուրիշ ուսուցչի մոտ, թե.
- Դանիելա, կստուգե՞ս, աղջիկ է, թե տղա:
Դանիելան էլ մի կարգին ստուգեց ճտի փորը ու ասաց.
- Դեռ պարզ չի:
Ճստոն խիստ հայացք քցեց վրաս՝ իբր թե լավ կանեիր, դու էլ ստուգվեիր:
Օրագի'ր, դու դեռ անկապ ես, սա էլ իմ երկրորդ անկապ գրառումն ա քո անկապ էության մեջ...
Կներես, որ քեզ նեղացնում եմ, անկապ եմ անվանում, բայց լավ կլնի մի լավություն անես ինձ, ոչ ոքի չթողնես կարդա իմ գրածը... :( չեմ ուզում կարդացողն էլ վարակվի իմ տրամադրությամբ, չեմ ուզում իմ մեջի վատ մասնիկն իր մեջ առնի գրածս կարդալով: Թող միայն լավ, ուրախ, դրական լիցքերը տարածվեն:
Խեղդվում եմ... Ուզում էի մի դեղ խմել... չգիտեմ` ինչի դեղ խմել... իմ հիվանդության դեղից չկա...
Մի լավ գոռալ է պետք... Երանի հայտնվեի սարերում, մի ամայի տեղ, ու այն անգամվա նման գոռայի, երբ ոտքիս ճիճու էր նստել ու ակամայից հավեսով գոռացի...
Այնքան լավ էր.... :love Այնքան հանգիստ էր... Այնքան ազատ էր... Ոչինչ չի սեղմի կրծքավանդակս, էլ չեմ խեղդվի...
հոգնել եմ ամեն ինչից, հոգնել եմ բոլորից...
Իսկ ումից ես չեմ հոգնել, ինձնից են հոգնել...
Ու ստացվում է այդպես, միշտ, որ չի համընկնում...
Ու ստացվում է, որ միշտ վրիպում է...
Ոնց եմ ԶԶՎՈՒՄ հիստերիկներից...
Ոնց եմ զզվում այս ապուշ պատահականությունից, բայց գուցե պատահականություն չի, ճակատագիր է... Ով իմանա? :think
Հոգնել եմ, ահավոր հոգնել ապուշներից, տանել չեմ կարողանում, հենց այդ ասածս ապուշներին հանդիպում եմ, օրգանիզմս սկսում է դիմադրել, սկսում է ինքնաոչնչանալ, եթե չփախչեմ դրանցից, կամ էլ չընդդիմանամ դրանց ապուշությանը...
Օ, մա~րդ, Օ~ դու' ոչնչություն...
Քո ոչնչության մեջ տապակվում ես, եփվում...
Քեզ թվում է, թե մեծ բան ես դառել, մեծ մտքեր ես արտահայտում, բայց իրականում ոչնչություն ես... Ոջիլ, ճիճու, մրջյուն, որին լղճելը մի վայրկյանի գործ է..
Թպրտու'մ ես դու, մա'րդ, քեզ կոտորում ես, քեզ երևակայում ես քո երազած աղջիկը/տղեն...
Ե~րբ ես հասկանալու, որ եղած-չեղածդ ոչնչություն է...
Մի քե'զ նայիր հայելու մեջ, այ ուռո~դ..
Ինչիդ վրա ես այդպես ուրախ, ինչիդ վրա ես հպարտանում...
Համարձակ ես? Անվախ ես? Երևի ժամանակն եկել է, որ ես էլ անվախանամ ու գամ քեզ տեղը դնեմ, որովհետև նողկանք եմ զգում քո նկատմամբ ողջ հոգովս, ատում եմ քո մեծամիտ ու ինքնահավան հիստերիան, ատում եմ քո անհիմն հպարտությունը...
Ժամանակն է, որ դու ինձնից վախենաս... Ժամանակն է, որ բաց թողնես անմեղ հոգիներին, դու', սատանա'... Ու հավատա, կվախենաս, հենց քո մեթոդներով էլ կխաղամ, հենց քո զենքը քո դեմ կօգտագործեմ... Տեսնեմ` դուրդ կգա, այ ք...
Դրանից ավել չես... Դրանից ավել լինելու համար խելք չունես... Դրանից ավել լինելու համար չափից ավելի ... Ուղեղ ունես, բայց անջատվում է մի ուղեղդ, երբ մյուս ուղեղդ է միանում...
Չկա քո համար արժեք, չկա քո համար սրբություն...
Անուղեղ...
Դու լավն ես, ազնիվ ես... Քեզ չարժի վստահել, քեզ չարժի սիրել, քեզ չարժի նվիրվել, որովհետև դու թույլերին խժռում ես ու սարքում քո ստրուկը... Դու ուժեղ ես, բայց ես քեզնից ուժեղ եմ, քանի որ բարություն կպահեմ հոգուս մեջ, չեմ չարանա, չեմ ատի, չեմ մտածի... Ուղղակի կհարվածեմ` ու վերջ...
Չգիտեմ` ես եմ վատ, թե դու...
Ոչինչ, դեռ կստուգենք...
Ուզում եմ ծովային ճանապարհորդության գնալ... մենակ...վայ...ոնց եմ ուզում...նայել ծովին...ուղղակի նայել ծովին....:love
Empty`Tears
22.01.2009, 22:59
ցուրտ ա… մի կողմից անձրև ա գալից, մյուս կողմից էլ ամեն ինչ անկապ ա…
մի նոր բան եմ ուզում, բայց չգիտեմ էլ ինչ…
ճփ…ճփ…
անձրև…
Խոհանոցում ցուրտ ա...բայց դե հարմար ա...թեյ, հա թեյ...գնալ-գալ չկա...
կարծես թե ամեն ինչ վերջացրի...լավն ա էլի Ազնավուրը...
Ի՞նչ եմ մտածում...դե հա...էդ թեմայի վերնագիրը տեսնելիս միշտ մտքովս նույն բանն ա անցնում...
Հիսուսը խաչի վրա տանջվելիս կամ դահիճների կողմից կապկպված, ասում էր՝ Հայր իմ ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում....
ու ինձ անընդհատ թվում ա, թե կյանքում ոչ ոք պատիժ չի կրի, որովհետև ամենամեծ մեղքը /ըստ իս/ ըստ ՀԻսուսի գուցե դրանք գործել են անգիտակցաբար...թե ի՞նչ...չգիտեմ...բայց դե Շատոբրիանը ճիշտ ա մտածում...մի քիչ գլուխը կախ...խոնարհ...ու ամեն ինչ գուցե այլ կերպ լինի...ՀԸ՞ն...
ԵՍ ժամանակի զգացողություն չունեմ...փոխարենը. ես ունեմ ժամանակ, որը շատ զգայուն է...
Եթե նման բան հնարավոր ա...ես կուզենայի լինել գոնե էն զգացողությունը, որը չունեմ...այդ ժամանակ ես չեի ունենա ինքս ինձ...իսկ դա կօգներ չլինել այսքան եսասեր...ընդհանրապես...ես կարծում ե մ, որ եսը մեր իրականում մենք չենք սիրում...մենք սիրում ենք նա-ն, որը փորձում ենք տեղավորել մեր Ես-ում...
մենք միշտ ձգտում ենք հասնել մեզ կողքից հետևեղ նա-ին, իսկ նա իրոք որ եսասեր է...
...
Ռա՛ֆ, չգիտեմ, թե ինչի ես չորրորդ դասարանից ի վեր իմ հոգում էդքան վառ կերպարդ թողել...ես համարյա ոչինչ չեմ հիշում, բացի նրանից, որ դու գիտեիր՝ շուտով չես լինի, բայց համոզված էիր, որ ոչինչ չի ավարտվի...թերևս բացի կյանքից...իսկ կյանքը դու ամեն ինչ չէիր էլ համարում կարծում եմ...համենայնդեպս ես զգում, եմ, որ էդպես կլիներ, եթե լիներ...
քո թարս դրած գլխարկը...հետո որ ծուռ էիր դնում իբր ձուկ ծախող ես...եթե իմանայիր, թե ինչքան եմ թաքուն իմ տխուր օրերին քեզ հիշել ու մտովի քո պայծառությունից վարակվել...
Ռա՛ֆ, իմ լավ բարեկա՛մ...եթե հոգին իսկապես երբեմն մեզ՝ երկրի վրա մարդու տեղ է դնում...ես դեմ չեմ...թակի՛ր պատուհանս, բացեմ, խոսենք...ինչպես վաղ առավոտվա քամին...չեմ գտնում նկարը...դու չտեսար տենց էլ...բայց ասեմ, լավ էիր դուրս եկել...
murmushka
24.01.2009, 12:29
սկսել եմ նախանձել
նախանձում եմ բոլոր նրանց, ովքեր կարողանում են նկարել
գոնե կարողանայի մի քիչ խզմզել , մի փոքրիկ նմանություն ստեղծել
կուզենայի կարողանալ քո դիմագծերը նկարել, ամենւորեք, ամեն պահ, ու դու այդպես միշտ իմ կողքին կլինեիր
կուզենայի կարողանայի արտացոլել աչքերդ ու զգալ դրանց ջերմությունը, երբ դու հեռու ես:love
Երկնային
25.01.2009, 02:07
Հոգնեցի…
ուղղակի հոգնեցի, քեզանից եմ երևի սովորել "հոգնել": Հոգնեցի քո "դեպրեսսիայից", կոպտությունից, էգոիզմիցդ, նրանից, որ "քեզ ոչ ոք չի հասկանում"… ես հավերժ չեմ կարող սպասել, որ կայանաս, փորձես ավելի լավը դառնալ, մեծանաս…
Ես կարող էի օգնել, բայց քեզ իմ օգնությունը պետք չի… քեզ ոչ մեկի օգնությունն էլ պետք չի:
Մեկ-մեկ վախենում եմ պատկերացնել, թե ինչ կործանիչ կլինի էգոիզմդ: Սկզբից կվերացնի բոլոր նրանց, որ քեզ սիրում են, հետո մի օր կարթնանաս, ու կտեսնես, որ մեն-մենակ ես մնացել… դու ու էգոիզմդ, մինչև քեզ էլ չուտի…
«Մի օր կփոխվեմ…»
Ինքդ քե՞զ ես խաբում, թե՞ դիմացինին… Նա, ով ցանկանում ա փոխվել, չի թողնում դա հետոյին: Վաղը չկա, էդ "մի օրդ" երբեք չի գա… կամ կգա, բայց արդեն շատ ուշ կլինի որևէ բան փոխելու համար:
Գիտեմ՝ դու ճիշտ էիր: Ինչ հեշտ ա ամեն ինչ. մարդուն ասում ես՝ ես վատն եմ, ես քեզ կցավացնեմ, գործ մի ունեցի հետս: Ու անմեղ ժպիտ ես ընդունում, իսկ դիմացինը նայում ա ու չի էլ կարողանում պատկերացնել, որ ամեն ասածդ ճշմարտությունն ա: Հետո, երբ ցավացնում ես, ինքը քեզ մեղադրելու իրավունք չունի. չէ՞ որ "զգուշարել" էիր, ուղղակի ինքը չլսեց, չընդունեց, չհավատաց: Դե ուրեմն թող "պատասխան" տա իր այդ "սխալի" համար: Մարդիկ միշտ էլ պատասխան են տալիս իրենց սխալների համար:
…
Դեռ երկար նայում էի, աչքերս սառել էին… թարթեցի, տեսնեմ՝ չկաս, չգիտեմ ով էր տեղդ կանգնած. էնքան օտար էր… ու անընդհատ մտքովս պտտվում էր. «Ես քե՛զ չեմ սիրում. գնա՛… էն մյուսին վերադարձրու»: Հետո հասկացա, որ էն մյուսը իրականում երբեք գոյություն չի ունեցել, միշտ էլ այդ օտարն էիր:
Ապրի քո կյանքով. էնպես, ինչպես ճիշտ ես համարում, էնպես, ինչպես ուզում ես…
Ես էլ իմով կապրեմ… հեշտ ու հանգիստ…
:)
Աչքովս ընկավ IVY-ի գրառումը ու ես էլ հիշեցի...իմ աղջնակին:Ես էս էլ որերորրդ անգամ համոզվում եմ, որ աղջիկների մեջ մայր բնությունն ի սկզբանե դնում է մայրական բնազդը: Մի քանի օր առաջ քույրս աղջնակ է ունեցել .. ու հիմա մենք գնում են ծննդատունէ տեսակցության// ամենից զավեշտը էտ պատերի տակ կանգնելնա, դեռ լավա որ հիմա բջջայիններ կան, թե չէ կանգնում ես ու ապուշ կտրածի պես գոռում անունը, ու սպասում, թե երբ քո հարազատը կնայի:)//:Ամբողջ ճանապարհին իմ աղջիկը հարցերի տարափ էր թափում` սկսած թե ոնց են երեխաները հայտնվում մայրիկի փորում ու վերջում էլ թե ոնց են դուրս գալիս :):Երբ իրեն հուզող հարցերի պատասխանները «ստացավ», նա կանգնեց ու հարցրեց
- Մամ, արի մի անուն էլ մենք ընտրենք, որ իմ աղջկա անունը դնենք::love
Դե եթե հաշվի առնենք, որ նա որոշել էր դեռ 7 տարեկանում ամուսնանալ ուրեմն հիմա էլ ճիշտ ժամանակն է անուն որոշելուն::):D
Հերիք չի՞: Լրիվ ուրիշ ես դառել: Ես ե՞մ մեղավոր: Ասա ինձանից շատ ով ա քո մասին մտածում... Մի բան արա, քանի ուշ չի: Ինչ անե՞ս: Գնա նստի պարապի: Հասկանալի ա, տրամադրություն չունես, բայց եթե չստանաս, հետո չգաս ասես "դու ես մեղավոր": Դե, մի բան արա: Ի՞նչ... Էհ... Քիչ ա մնում մի հատ "ուֆ" էլ ես ասեմ: Երկու օր մնաց, չես կարա՞ դիմանաս: Իսկ էս երկու օրը լավ պարապի :angry:
Janita Hero
26.01.2009, 02:45
Գիտես երևի ես եմ միօրինակ դառել, կամ էլ իրոք ինչ-որ բան շուրջը այն չի……
օրնակ նայի
հավաքում եմ սրտատրոփ www.akumb.am կայքը:
հավաքում եմ յուզերնեյմ փասս էլի խելագարի նման:
մտա, արդեն ակումբում եմ, բայց ինձ ՈՉԻՆՉ հետաքրքիր չէ, թեպեդ ես մեկ ա բան եմ ման գալիս շունչս պահած, ուստի գնում եմ գլխավոր մենյու-ի մեջ "Ղեկավարում" բաժին, ընչաքաղցի պես արագ-արագ որոնում եմ բոլոր իմ բաժանորդագրված/չգիտեմ էլ թե որտեղից/ թեմաների մեջ այն ուր դուք բոլորդ եք հիմա ու ՄՏԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ!!!!!!!!!!!!!!
Բայց սա դեռ վերջը չէ, ինչի համար ես այսքան երկար ճանապարհ անցա………
վերջը…… մի քիչ սքրոլով իջեցնում եմ որ տեսնեմ «Նայել առաջին չընթերցվածը », /այս մասը պետք է ֆիլմի դանդաղեցված կադրերի նման պատկերացնել/ քլիք եմ անում ու բացվեեեեեեեեեեեեց, վերջի՜՜՜ն գրառումը………
Ախր դու չես պատկերացնում, թե ինչքան եմ ես սպասում, որ մի լավ բան գրած լինի , ու միշտ չի, որ այդպես է լինում, ուստի՝ իմ բոլոր այս տվայտանքներն էլ՝ ոչ միշտ՝ արդարացված… :((
ալոոո՜՜՜, կա՞ մեկը , ալո՜՜՜՜
Դե բնական է՝ մեկը կա, անգամ երկուսն էլ կան…… բա մնացա՞ծը
Second Chance
26.01.2009, 20:21
Քանի օրա արդեն կրծումա ինձ անհանգստությունը, էս ինչ ծույլիկն եմ ես դարձել, ինչքան անկապ եմ վատնում ժամանակը : Հա ասում եմ սա կանեմ նա կանեմ ու էլի...խիղճս տանջումա աչքիցս լրիվ ընկել եմ...
Ոնց կարա պատասխանատու մարդը դառնա ծույլիկ այ իմ նման:(
Սպանել, սպանել ժամանակը ...էհ ճիշտա ես համակարգչային հիվանդություն ունեմ , քանի մարդ չկա խոստովանեմ :)):( մեկա ասողները չեն կարդալու
Նույնիսկ վախենում եմ ասեմ վաղվանից կանեմ ես են բաները... սպասումեմ մի բան լինի... բայց սխալ եմ անում...
բայց վաղվանից արժի սկսել:think
Դու գիտե՞ս, թե ինչպես են լքում
Ցավը, հույսը, սերն ու հոգին,
Այդ նրանք են միայն չքվում՝
Անդադար մնալով մեր կողքին։
:8:think
...
Տեսնում ես՝ ինչպես է լռում լռությունս, փակվում իմ ներսում,
Այդ նրա համար է միայն, որ թվա, թե արդեն չեմ մրսում...
Սա կեղծիք է, երդվում եմ ինձնով...չեմ զգում այն, ինչ գրում եմ,
Իսկ դու դեռ կույրի նման հավատում ես, որ լռում եմ...
...
Ինչու՞ եմ տանջել սովորել...ինչու՞ եմ սովորել լքել...
Ինչու՞ եմ այդքան քեզ սիրել՝ քո կղզում այդպես էլ չեղած,
Ինչու՞ են ոչ մի տեղից հայտնվում շաղված մտքեր,
Եվ աչքերդ՝ սև ու խորունկ, իմ եսից ինձ միշտ էլ շեղած։
...
ԵՍ սիրո մասին չեմ գրում...սերը ես չգիտեմ, թե ինչ է,
Բայց երբեք ոչինչ չի լռում և հենց ինքը /բութ:D/ ոչինչը...
...
Էսօր տուն վերադառնալիս մտա մեր կողքի սուպերմարկետը, վաճառողուհին ժպտաց. զգացի, որ ճանաչում է գնորդներին: Դե ո՞նց չճանաչի. համարյա ամեն օր էնտեղից առևտուր ենք անում: Ու մտածեցի՝ ես իր մասին ոչինչ չգիտեմ, բացի նրանից, որ անուշիկ աղջիկ է, բայց տեսնես ինքը ինչքա՞ն բան գիտի մեզնից յուրաքանչուրի մասին:
Եթե ամեն օր հետևես մարդու գնումներին, էնքան բան կարող ես հասկանալ նրա կյանքի մասին: Անգամ ընտանեկան կարգավիճակը կարող ես հայտնաբերել՝ ամուսնացած է, թե ոչ, տանը երեխաներ կան, թե չէ, անգամ կարող ես գուշակել սեռական կյանքով ապրում է, թե երկար արձակուրդի մեջ է: Կարող ես իմանալ՝ ինչ հաճախականությամբ է տունը մաքրում, անձնական հիգիենայի որ միջոցներն է նախընտորւմ. դրանք էլ իրենց հերթին էնքան բան կպատմեն այդ մարդու էության: Դե իհարկե կարող ես պարզել առողջ ապրելակերպի կողմնակից է, թե ոչ, ծխո՞ւմ է արդյոք, օգտագործո՞ւմ է ալկոհոլ, բուսակե՞ր է: Եթե արդեն գիտես այդ մարդու բոլոր նախընտրությունները, ապա աչքիցդ չի վրիպի, որ այսօր ինչ-որ արտասովոր օր է, եթե սովորականից տարբերվող գնումներ է անում. հաստատ հյուրեր է ընդունելու: Եվ հաճա՞խ են այդպիսի օրեր լինում, օ~հ ոչ. ուրեմն այս մարդու տանը այցելուներ քիչ են լինում: Իսկ այսօր էլ ճաշ եփելու հավես չունի, մի պիցա գնեց, մի հատ էլ ըմպելիք ու սիգարետ. երեկոն ապահովված է հեռուստացույցի առջև:
Հմմ... Տեսնես այդ անուշիկ աղջիկը գիտի՞, թե ինչ քանակությամբ ինֆորմացիա է անցնում նրա կողքով, քանի կենսագրություններ... Եթե միայն ուշադիր լինի: :)
Ծխելը հետաքրքիր բան ա` նամանավանդ գիշերը:Նստած ծխում ես նայում ծխի հենց նոր ստամոքսիցդ փչած ծխի շերտերին ու քեզ սկսում ա թվալ որ զգում ես տիեզերքը: Պրծնում ես ու սկսում խղճալ քեզ որ տենց ծխելով պիտի զգաս
Հետո մի հատիկ էլ ես վառում ու կեսից քեզ բռնում էն մտքի վրա որ դու ֆսյո տկի դեմք ես:D, պրծնում գնում ես քնելու ու ղժժալդ գալիս ա քիչ առաջվա ՔՈ վրա:D, խժժալուց հետո սկսում ես գիտակցել որ ինչ որ <անջատիչ> ա չխկացել ու դու էլի նույն կյանքի մեջ հետաքրքրություն չտեսնող դեպրեսիվ գյադեն ես դարձել, հետաքրքիր բան ա ծխելը, ինչ ուզում եք ասեք, նամանավանդ գիշերը ու նամանավանդ որ քո բաժին քունը ուղարկել էն եսիմ ում:D:Թքաաած թե ռակ չի առաջացնում:[(էս վերջի տողը ավելացրի որ Չուկը որպես ծխախոտի գովազդ չդնի ջնջի:D)Բարի գիշեր ժող , ես էլի չըըըըըքնա:pardon
impression
27.01.2009, 09:56
Երեկ մի ֆիլմ էի դիտում, կոչվում էր "Հ.Գ. Սիրում եմ քեզ", ու դիսկը պարզվեց, որ փչացած էր, կարողացա նայել միայն կեսը: Բայց էնքան քնքուշ ու դրական էմոցիաներ առաջացրեց, որ թեև ամբողջությամբ չեմ դիտել, մինչև հիմա տպավորության տակ եմ: Ինչ ուզում եք, ասեք, բայց տրիվիալ ռոմանտիզմից ավելի հուզիչ բան լինել չի կարող:
Տեսնեմ ում եմ խնդրում ֆիլմը քաշել ինտերնետից, որ մինչև վերջ նայեմ :oy
Չնայած նրան, որ ուշ եմ քնել ու դեռ ննջեցման պրոցեսում եմ:D,բայց էսօր լավ օր ա...արև, տուդա-սյուդա...մենակ թե օրը սկսելուց առաջ զանգեմ հրեշտակին. ինքը գիտի հաստատ՝ ինչ պահ ա:D
լավ ա գոնե մեկ, գոնե մաքսիմում մեկ հոգու ընկեր ունենալը...:love
Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:
Ապրի Չարենցը: Մենակ ինքն ա ինձ հասկանում:
murmushka
27.01.2009, 23:11
մտածում եմ ինչու է այսպես
ամեն ինչ լավ է, բայց ինչ-որ բան այնուամենայնիվ խիստ պակասում է, զգում եմ այդ դատարկությունը
միգուցե շատ ավելին եմ պահանջում ,քան կարող ես տալ՞
չգիտեմ, բայց ախր զգացմունքները միայն բառերով չեն արտահայտվում,ինձ թվում է այն զգում ես ուղղակի, զգում որ լցվել է հոգուդ ամեն մի անկյուն
բայց ես շարունակում եմ զգալ ինչ-որ անբացատրելի դատարկություն, չեմ հասկանում որտեղ է այն, չեմ հասկանում ինչումն է նրա էությունը, բայց կա այդ դատարկությունը, ու այն գնալով ինձ հեռացնում է քեզանից
օգնիր ինձ, օգնիր հաղթահարել այս ամենը, օգնիր լցնել դատարկությունը, օգնիր վերջապես զգալ ամբողջականությունը... օգնիր
Գիտեմ, որ բոլորին չես գոհացնի: Գիտեմ, որ հավերժ կանգնած ես ընտրության առաջ: Ինքնասիրությու՞ն, թե՞ քաղաքավարություն: Ազնվությու՞ն, թե՞ հանդուրժողականություն: Ճշմարտությու՞ն, թե՞ հարգանք: Ե՞ս, թե՞ դիմացինս: Թե... Կամ... Գուցե... Երևի...
Գիտեմ, որ նեղացնելը վատ բան է, վիրավորելը՝ անընդունելի: Բայց և գիտեմ, որ նա, ով միայն ընկերներ ունի ու ոչ մի թշնամի, լավ մարդ չի կարող լինել: Սակայն երբեմն մտածում եմ. ինչու՞: Ախր ինչու՞: Չէ՞ որ ես դա չե՛մ ուզում: Չէ՞ որ ես չէի ուզի, որ ինձ հետ էլ նույն կերպ վարվեին: Չէ՞ որ ընկերներդ հատուկենտ են, իսկ թշնամիներդ՝ շատ ու շատացող: Սակայն միևնույն է՝ գիտեմ, թե համառորեն միշտ ինչ եմ ընտրել ու կընտրեմ: Ցավոք սրտի: Թե՞ բարեբախտաբար...
Չգիտեմ՝ անհոգի լինելն է լավ, թե մերկ ու փխրուն հոգի ունենալը:
Գիտեմ, որ ոսկե միջինը շուտ է ժանգոտում:
Օրվա գիր
Անցկացված ուսումնասիրության հիման վրա երեկ ազատվել են աշխատանքից 85 հազար մարդ:
…
նաև…
Ֆինանսական կրիզիսի ժամանակաշրջանում "Հերշես" շոկոլադի արտադրատեսակների ֆիրմայի շահույթը ավելացել է 51% -ով