PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 [36] 37 38 39 40 41 42

Գորտուկ
27.05.2014, 20:15
Ուզում եմ նկարներիցս մի երկու հատ գցեմ, բայց վախենում եմ ձեզ հիասթափեցնել ու վախեցնել::(

boooooooom
27.05.2014, 21:12
Տանը ջեռուցման համակարգ տեղադրելուց հետո հին պարսկական վառարանը չհանեցինք, մտածելով, որ միգուցե վթարային իրավիճակներում պետք գա։ Որոշ ժամանակ անց հայտնաբերեցինք, որ ծիտիկները մեջը բույն են սարքել։ Հիմա ամեն առավոտ մեր հյուրասենյակում պուճուր ծիտիկների ծլվլոցներ են լսվում։ Որ մեկը շփոթվի վառարանը վառի… :viannen_09:

Nihil
29.05.2014, 00:15
Ակումբում ֆեյքեր չկան։ Օրինակ եթե ես ինչ-որ անկապ նկար գցեմ, որը իմը չի, կջնջվի հաստատ։ Բայց ասում եմ հավես կլիներ էլի, որ էդ առումով ազատ լիներ մի քիչ։ Մարդիկ ընտրեին այն կերպարը, որն իրենց սրտով է։ Օրինակ մեկը գրանցվի ՀՀԿ տատի-ի նիկ-ով ու ամեն ինչ իր ոճով գրի, մեկն էլ ասենք Կոնչիտայի, մյուսը Հիսուսի, մյուսը Սերժ Սարգսյանի ու տենց շարունակ։

Նիկեա
29.05.2014, 15:52
Ես երբեք չեմ փայլել իմ հասկանալու ու ճիշտ ընկալելու կարողությամբ ու էս դեպքն էլ դրանցից մեկն է:Ի՞նչ է նշանակում ,,Ես քեզ ախպոր պես սիրում եմ,,:Ընդհանրապես ո՞նց ա էդ հնարավոր:Ախր ամբողջ տիեզերքում գույություն չունի էնպիսի երկրորդ արարած, ում ես սիրեմ ընենց ոնց ախպորս:Մենք կարանք իրար հետ կռվենք, ինքը մազերս քաշի, ես՝ իրա ականջները կարանք իրար պատվենք գույություն ունեցող ու չունեցող սաղ մակդիրներով ու հետո ծիծաղից թուլացաց ընկնենք գետնին:Կ՞ա սենց երկրորդը... իհարկե չկա... սենց մենակ իմ ախպերը ու մենակ իմ համար կարա ըլնի:Ընենց որ մյուս անգամ չլսեմ էս արտահայտությունը:

Ռուֆուս
29.05.2014, 15:58
Որ չգրեմ սրա մասին, կտրաքեմ: Երեկ մեր դպրոցի էս տարվա ուսանողների հրաժեշտի երեկոն էր, ինձ էլ էին հրավիրել որպես նախորդ տարվա ուսանողի: Իրավիճակը ոնց նկարագրեմ, Եվրոպայի ամենահին համալսարանի բիզնես դպրոցի պաշտոնական երեկո՝ կազմակերպված պատմական վիլլաներից մեկում, ինչը նշանակում է, որ պետք է մինիմում presentable տեսք ունենաս, տղաները եթե ոչ կոստյում գալստկուկով, ապա գոնե՝ smart casual հագնված, աղջիկներն էլ՝ երեկոյան զգեստներով: Ու բոլորը հրավիրվածները սիրուն հագնված եկել էին քեֆի, ոմանք նույնիսկ ազգային տարազներով էին եկել: Էս սիրուն հագնված, զարդարված ամբոխի մեջ երկու վերին աստիճանի ռաբիզ հագնված աղջիկ կային, մի հատ ռուս տղու թևն ընկած բարձր ռուսերեն խոսալով, բուֆետի սեղանն ավիրելով գնում էին: Ոնց որ գնչուական տաբոռից եկած լինեին, 90-ականների ոճի յուբկեքը հաստ հետույքներին քաշած գեղից իջել էին քաղաք:

Վերջը չդիմացա, մոտեցա հարցրի որտեղի՞ց եք:
- Ազերբայջան:
- Լավ մերսի, հաջող:

Այբ
30.05.2014, 15:25
Մեր դասախոսներից մեկը (կին).
-Էսօր աչքիս բոլորդ սիրունացել եք:
Պարզ է, չէ՞, որ կուրսեցիներով մեզ լավ ենք զգում:oy

Մեկ էլ՝ մի քիչ հետո նորից ասում է.
-Նայում եմ ձեզ...էսօր մի տեսակ ուրիշ եք...սիրունացել եք: Հա՜, շպարից է...

:D:D

StrangeLittleGirl
30.05.2014, 16:06
Քաղաքապետարանից ինչ-որ դանիերեն նամակ եմ ստանում: Փորձում եմ կարդալ: Մեկ էլ տեսնում եմ բոլդով ու մեծատառերով տեքստի կենտրոններում գրված ա. SEKS SEKS SEKS FIRE SEKS FIRE SEKS
Մի ժամ գլուխ եմ ջարդում, որ հասկանամ՝ ինչ ա: Հետո տեղ ա հասնում. թվեր են:

Տրիբուն
30.05.2014, 22:49
Մի տաս տարի առաջ մի գերմանացու հետ էի թեթև աշխատում, սա thanks a lot չէր կարում ասեր, ասում էր sex a lot, ու մի քանի անգամ կրկնում էր sex a lot, sex a lot, sex a lot ...

Ruby Rue
31.05.2014, 13:18
Հա բողոքում եմ,որ անհաջողակ եմ, բայց երազանքներս միշտ կատարվում են: :D

Վերջին զանգիցս առաջ երազում էի ձեռքս ջարդվեր ու էդ տափակ միջոցառումներին չգնայի: Ձեռքիս բութ մատը թարախակալեց ու ավարտական երեկոյին վիրակապված մատով գնացի:
Ասում էի՝ աչքս քոռանար, ֆիզիկայի քննությանը չգնայի, առավոտյան արթնացա, ձախ կոպս նե՜նց էր ուռել, որ աչքս չէր բացվում: Ընդունելության քննությունս միաչքանի գրեցի:
Էս վերջին քննություններիցս առաջ էլ ասում էի, հեծանիվից ընկնեմ, գլուխս ջարդեմ, չգնամ քննությունների: Հեծանիվից ընկա, աչքախառը գլուխս ջարդեցի, բայց էդ եղավ ոչ թե բանավոր քննություններից, այլ միջանկյալներից առաջ: Փոխարենը միայն դասերից բացակայեցի, գնահատականներս իջան, իսկ հիմա ընդամենը մի պուճուրիկ սպի է մնացել:

Հիմա վախենում էլ եմ մտածեմ՝ մեռնեմ, էս անտանելի վիճակներից պրծնեմ: Ես գիտեմ, եթե մեռնեմ էլ, հիմա կմեռնեմ, իսկ քննությունից մի ժամ առաջ կվերակենդանանամ, որ առանց պարապելու ներկայանամ ու ամեն ինչ վատագույն ձևով ստացվի :))

CactuSoul
31.05.2014, 14:55
Տխուր ա։
Մարդիկ ծայրահեղանցում են իրենց կարծիքները, վերաբերմունքը, կարծրանում են ու սկսում աջուձախ հնձել։
Մեկ-մեկ նայեք ոտքերի տակ։ Միշտ չի, որ էնտեղ մենակ խոտ ա։

Հ․Գ․


․․․․
Ամեն ինչ չի տարանջատվում
Սպիտակ-սևի, չոր ու թացի:
Ոչինչ, որ դեռ լավ չես ջոկում,
Ես էլ մի քիչ ուշ զգացի:D:
․․․․

John
31.05.2014, 15:17
Ակումբի հիմքի վրա պետք է ԲՈՒՀ բացել... լուրջ եմ ասում, ախպոր պես, մտածեք էդ մասին... ես համոզված եմ, որ ընդամենը 3-4 տարվա ընթացքում ՀՀ ամենաորակյալ ԲՈՒՀը կդառնա... լիքը աշխատատեղեր, որակյալ ուսուցում... երազանք... եկեք կպնենք իրականացնենք, ախպոր պես: Ես պատրաստ եմ չուտել-չխմել, գումար հետ քցել ու ներդնել էդ ազգանվեր գործի մեջ... լուրջ:

Նիկեա
31.05.2014, 18:03
Մերոնք մտածում են, որ իմ գլխի հետ մի բան էն չի::D Մի քանի օր առաջ մերոնք հանգիստ նստած թեյ էին ըմպում, ու էդ պահին մի գաղափար անցավ մտքովս...
-Մամ,պապ...-ու էս էն տոնով, որ մերոնք մտածում են մի էշություն եմ ասելու հաստատ:
-Ասա, լսում ենք:
-Ապերիկ եմ ուզում:
Պետք էր տեսնել մերոնց դեմքի արտահայտությունը:Իրանց թվում էր, սկզբում կատակ եմ անում, հետո որ հասկացան ամեն ինչ լուրջ ա, սկսեցին մտածել, որ լավ չեմ:Երկու օր առաջ ես հաստատեցի իրենց բոլոր կասկածները:
Գիշերվա հազարին վատ երազ տեսած զարթնում ու գնում եմ ծնողներիս սենյակ:
-Մամ,պապ, արթու՞ն էք...- հարցնում եմ դռան մոտ կանգնած:
-Արի,ի՞նչ է պատահել:
-Հեչ, վատ երազ էի տեսել,- ասում եմ ես ու պառկում մամայի ու պապայի կողքին::D
Հիմա մտածում եմ, որ մի օր երեխաներ ունեցա իրանք էլ են իմ նման լինելու՞::think

Գորտուկ
31.05.2014, 19:52
Հասկացա, որ մարդուն նեղացնելը շատ հեշտ բան է, մարդու սրտի կառուցվածքը լավ ուսումասիրել եմ , բայց դե ես մոռացել էի, որ կան նաև հախճապակյա սրտեր, իմն էլ է դրանցից: Մի փոքրիկ անզգույշ հարվածից կարելի է էնպես կոտրել այդ սիրտը, որ բեկորների հետ ինչ էլ անես էլ չկպչի: Երևի անգամ մոմոնտ սոսինձը չոգնի: Վատ է, որ դիմացինդ քեզ ուժեղ վիրավորում է,ահագին ծաղրում է հետո էլ ասում է , որ քեզ կարամ ասեմ վատ մասնագետ, որովհետև դու մտածում ես որ պետք է երեխային սթափեցնել ու տեղեկացնել իր ճիշտ սեռական կողմնորոշման մասին: Բայց հաշվի չի առնում, որ ես նաև ասել եմ, որ իր հետ զրույց տանել հնարավորինս համբերատար ու հոգատար լինել նրա նկատմամբ:


Փաստորեն կարող են քեզ միանգամից մի քանի հոգի ուժեղ նեղացնեն, ինքնահաստատվեն քեզ վրա, թեկույզ և եթե դու մի փոքր թերի գիտես, կամ
սխալ ես գրել: Ոչ ոք բարյացկամ կերպով մի խորհուրդ չի տա, այլ միայն հաճույք կստանա ղժալու ու ինչքան հնարավոր ա բզկտելու համար:

Եթե մի փոքր բարություն ունենանք ինքներս մեր մեջ , շատ հոգիներ իրարից խռով չէին լինի:

Անվերնագիր
01.06.2014, 08:08
Ասում ա Հայկո բանակում ո՞նց էր: Ասում ա ու նայում աչքերիս մեջ:Չեմ պատասխանում: Չգիտեմ ինչ պատասխան: Տարօրինակ ժպիտ ա հայտնվում դեմքիս, շրջվում ու հեռանում եմ:
Մնաց 8 օր

My World My Space
01.06.2014, 12:31
Jack Daniels, Coca-Cola, սառույց և 700 էջանոց գիրք...
Բարի գալուստ ատեստացիա.... :))

https://lh4.googleusercontent.com/-0liYcil9giM/U4rknSdk2BI/AAAAAAAABMc/KdiDZfZl74I/s538/cG5cppehqw4.jpg

Այբ
01.06.2014, 12:47
Մամաս խիստ կին է ու հիմնականում ինձնից դժգոհ է, բացառիկ դեպքեր, իհարկե, լինում են:
Միշտ ասում է, թե աղջիկը էսպիսին պիտի լինի, էնպիսին պիտի լինի և այլն:

Ուսանողության առաջին տարիներից, երբ տեղափոխվեցի Երևանում ապրելու, տնային տնտեսուհի էլ դարձա: Ինչևէ:
Լինում է, որ մամաս գալիս է Երևան: Էդ որ իմանում եմ, աշխատում եմ, որ տունը անթերի մաքուր լինի: Չնայած մամաս միշտ դիտողություն անելու համար մի պատճառ գտնում է:

Երեկ էր: Մտավ ներս: Զննող հայացքով նայեց ամբողջ սենյակը: Մտավ բաղնիք, հետո գնաց խոհանոց: Ես էլ սպասում եմ, որ հիմա մի բան թերի կգտնի, բայց միաժամանակ աշխատել էի էնպես, որ դիտողություն անելու պատճառ չգտնի:
Հայացքից հասկանում եմ, որ չի կարողանում թերություն գտնել: Ինձնից գոհ թեթև ժպտում եմ. «Պիտի թերի բան գտնես, որ դիտողություն անես»:
Հանկարծ մոտեցավ գազօջախին, ուր կաթսան էր դրած .
-Շերեփը ինչի՞ ես ծուռ դրել...

Վերջը մի բան գտավ::D

Ռուֆուս
01.06.2014, 16:53
Երեխեքի տոնը շնորհավոր, էս շա՜տ պոզիտիվ վիդեոյով :)


https://www.youtube.com/watch?v=7SIjHj72qlQ

Նաիրուհի
01.06.2014, 17:10
Երեկվանից ժպտում եմ։ Իրիկունն ահավոր անտրամադիր եկա տուն Ալժիրին պարտվելուց հետո, իմացա, որ Արազս կարող է կես տարի չկարողանա խաղալ, հետո էս վիդեոն տեսա։ Հնարավոր է՝ մենակ մենք կարող ենք զգալ էն, ինչ պետք է զգալ էս կլիպից, ինչ դրված է ամեն կադրի, ամեն ժպիտի մեջ, բայց մեկ է՝ պոզիտիվ է, ժպիտ է, ժպտացե´ք :love


https://www.youtube.com/watch?v=oSfw-QHb0g8&feature=youtu.be

StrangeLittleGirl
01.06.2014, 17:30
Մի քիչ առաջ ընկերուհիս գրեց, որ Հայաստանից գնում է շուտով... Ուրախ եմ իր համար, բայց տխրեցի: Էլի տխրեցի Հայաստանի համար, որ ամեն ինչ չի անում լավ մասնագետներին պահելու համար: Էսպես որ շարունակվի, Հայաստանում բժիշկ չի մնա: Ու սրանում բոլորն են մեղավոր՝ պետությունը, լրագրողները, բժիշկներին ծեծող կամ անպատվող քաղաքացիները:

Արևհատիկ
01.06.2014, 18:10
Ես ակումբը ամենաշատը սիրում եմ նրա համար, որ էստեղ ինձնից բանիմաց մարդիկ շատ են:
Մի տեսակ առօրյա շրջապատումս ինձ լավ չեմ զգում: Էնտեղ եթե ամենախելոքը չեմ, գոնե հավասար մակարդակի մարդիկ ենք, իսկ էդ հեչ լավ չի, որովհետև իրականում ինչ որ մեկից սովորելու բան համարյա չի լինում: Միակ բանն էլ, որ խորհուրդ են տալիս, ամուսնանալն է :pardon
Լճացումից խուսափելու համար լուրջ փոփոխությունների պլան եմ մշակում :))
ՀԳ. Վերջերս մոտս սովորելու քաղց ա առաջացել: Սկսեմ եղբորս առաջադրանքները մանրից սովորել :8:

insider
01.06.2014, 20:36
Հունիսի 1-ն է: Ճուտս առավոտյան արթնացավ ու ասեց, թե գիտես չէ ինչ օրա պապ: Ասի հա բալես: Թե կտանեեեեես կառուսիկ-մառուսիկ: Չնայած գիտեմ, որ էս օրով տնից դուրս գալու բան չի, չմերժեցի պուճուրին: Տարա, մի քիչ ման տվեցի: Ինչպես և ամեն տարի, Երևանի բոլոր հանգստի վայրերում ահավոր շատ մարդիկ կաին:

Վերջում ուզեց մի կարուսել նստել, ահավոր հերթ էր: Մոր հետ մի հով նստարանի տեղավորվեցին, ես էլ տոմս գնեցի ու անցա հերթ կանգնեցի: Րոպեն մեկ մի երեխայա գալիս, խցկվում առաջ: Սուս կանգնած եմ: Դե ինչ ասեմ առանց ծնողի երեխային, ասում եմ թող առաջ անցնի, երեխայա ա էլի: Մի տատիկ էլ թոռան հետ խռցկվեց անցավ … էտ տատուն ինչ ասեմ, մեծ տատի ա, էտ շոգին հազիվ էր ման գալիս: Էլի սպասեցի: Նենց տպավորություն էր, թե ես պիտի նստեմ էտ կարուսելը, չնայած ակնհայտ փոքրահասակների համար էր նախատեսված: Ինչ գլուխներդ ցավացնեմ մի քսան րոպե կանգնեցի հերթս չհասավ, ճուտն էլ, լավ էր, փոշմանեց նստի, եկանք:

Էն օրն էլ կնոջս հետ բժշկի մոտ ենք հերթ կանգնած: Դռան մոտ էինք: Թվով երրորդ էինք: Հասավ մեր երթը: Մի կին եկավ, թե ինձ բուժում նշանակել են, ուղղակի ես մի բան հարցնեմ գնամ: Հետո եսիմ ով եկավ, թե ես անկեղծ կանգնած էի, ուղղակի մի պահ ուրիշ տեղ մտա: Հավատացի: Մեկն էլ, թե բա ինձ ուղարկեց վճարելու, վճարել եկել եմ: Դրան էլ առաջ բաց թողեցի: Վերջը մտանք: Մի քիչ զրուցեցինք, պարզվեց, որ, իրոք, պիտի գնանք եսիմ ուր` հաշվապահություն վճարման համար: Գնացինք: Ետ եկանք` մի կիլոմետր հերթ: Կինս, թե բա մենք վճարումից ենք գալիս, մտնենք: Ասի սպասի այ կնիկ, հո մենք զորբա չենք, սպասի մեր հերթը գա կմտնենք:

Արա դե հերթ կանգնել չգիտեմ էլի::angry

Վոլտերա
01.06.2014, 21:24
Սկսել եմ ավելի շատ սիրել ակումբը:
Եթե ժամանակին իմ չսիրած ակումբցիների ցուցակում առնվազն տաս -տասնհինգ հոգի կար, հիմա սկի մեկն էլ չկա
Սկսել եմ գնահատել ակումբցիներին, սկսել եմ իրոք կարոտել ու սիրել իրենց
Գնալով հարազատության զգացողությունն ավելանում է
Գնալով հասկանում եմ, որ ակումբում գրանցվելն իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր
Ինչքան բան եմ սովորել ստեղից
Ինչքան նոր զգացողությունների եմ ծանոթացել սրա շնորհիվ
Քանի մարդկային տարբեր տեսակների հետ եմ ծանոթացել, շփվել
Երևի մի բան էլ ես եմ ավելացրել իմ ներկայությամբ
Նեղացել եմ, վիրավորվել, ջղայնացել, առաջին անգամ լուրջ քննադատություն եմ կուլ տվել, նեղվել եմ, բայց էդ մի փուլն էլ եմ անցել
Ակումբի շնորհիվ ավելի կայուն ու ինքնավստահ եմ դարձել, սովորել եմ բացվել մարդկանց մոտ, հասունացել եմ
Ակումբցիների հանդեպ մի ուրիշ տեսակ զգացողություն ունեմ. Էդ զգացողություկը մենակ իրենց հանդեպ եմ զգում , մի տեսակ ուրիշ սիրո տեսակ ա :love
Մի անգամ Ժառը գրառում էր արել էն մասին, որ կուզեր ամբողջ մարդկությունը` անկախ սեռից, տարիքից,, ազգությունից, մի մեծ նավով ճամփորդություն կատարեր:
Իսկ ես կուզեի բոլոր ակումբցիներով ընկնեինք անմարդաբնակ կղզի` երկար ժամանակով......:) երազանք ա

Smokie
02.06.2014, 10:53
Չեմ հասկանում, եթե ես սխալ եմ համարում մարդուն ըստ իր ճաշակի ճանաչելը, ինչու՞ եմ երբեմն զգուշանում արտահայտել կարծիքս: Եթե կան հայկական էստրադային երգեր/երգիչներ, ում որ հավանել/հավանում եմ ու հաճելի հիշողություններ են արթնացնում, ինչու՞ եմ խուսափում այդ մասին խոսելուց: Ժամանակին կտրականապես բացառում էի, որ կսիրեմ չափից դուրս ագրեսիվ ռոքային խմբերի ու ռաբիզ երգիչների: Երկրորդը բարեբախտաբար հիմա էլ եմ բացառում ու բառիս բուն իմաստով չեմ հասկանում այդ ամենը երգողներին ու լսողներին: Ինչու՞… չէ՞ որ «մարդուն ըստ ճաշակի չեն չափում»: Երբեմն երգերն է՜ն աստիճանի տափակ, աբսուրդային ու անմակարդակ են, որ բացի ատելության մե՜ծ զգացումից, ուրիշ ռեակցիա չեմ կարող տալ՝ զարմանում եմ իրենց վրա բառիս բուն իմաստով: Արդեն սկսում եմ կասկածել սեփական սկզբունքիս ճշտության վրա, կամ ուզում եմ այլ կերպ բնութագրել այդ ամենը:
Սխալ ա դիմացինի շնչին կանգնելը՝ եթե չափահաս, երիտասարդ, կամ նույնիսկ մեծահասակ մարդը մանկական երգեր է լսում՝ պետք չի էդտեղ տարօրինակ բան տեսնել: Ու՞մ ինչ գործն է: Եթե որոշել է մի օր մանկանալ, «խենթություններ անել», ո՞վ իրավունք ունի իրեն խանգարելու:
Կար ժամանակ երբ համարձակություն չէի ունենում խոստովանել, որ սիրում եմ Elton John-ին, թեկուզ որպես երաժիշտ: Կարծում էի կքլնգվեմ, իսկ էն ժամանակ ես դրանից շատ էի վախենում, սկսնակ էի::)) Հիմա տեսնում եմ, որ իրեն եթե ոչ բոլորը, ապա մեծամասնությունն են սիրում: Հատկապես էս վերջին ամիսներում համոզվեցի, որ այս առումով անկեղծանալը բոլորովին էլ վտանգավոր չի ու որ մենակ ես չեմ, որ կարող եմ էդպիսի կարծիք ունենալ: Ճիշտ է, լիովին չեմ մոռացել «դիստանցիայի պահպանման» պատճառի մասին ու երաժշտին հիշելիս կարող է առաջին հերթին դա՛ միտս գա, բայց վերջիվերջո ու՞մ ի՞նչ գործն է, ի՞նչ իրավունք ունեն մտնել նրա անձնական կյանք: Կամ ի՞նչը պետք է խանգարի բոյկոտել իր երգերը, ինձ համար դա հիմարություն է ուղղակի՝ եթե մի բան քեզ հաճելի է, պետք չի ինքդ քեզ զրկել դրանից: Կամ թեկուզ երաժշտությունից դուրս սըր Elton John-ը քի՞չ մարդկանց է լավություն արել, քի՞չ են նրա կատարած բարեգործությունները, ինչու՞ կենտրոնանալ մի կետի վրա::esim Ես էս տարի եմ իմացել, որ Ֆռեդի Մերկուրին հոմոսեքսուալիստ էր ու դրանից հետո կարծիքս իր ու իր երգերի մասին միանծանակ չի փոխվել, կարծես ոչինչ էլ չեմ իմացել::ok


Այնքան էլ չեմ տպավորվել Կոնչիտայի երգից/երգեցողությունից: Իմհկ սովորական էր, վատը չէր, բայց էդքան մեծ գլուխգործոց էլ չէր, որքանով որ սիրվեց: Ոչ էլ հաճելի էր իր չափից դուրս հուզականությունը Եւրոտեսիլի ժամանակ: Չեմ կարող ասել, որ իր այդ կերպարը դուրս գալիս է, կամ ճիշտ եմ համարում դա, բայց իր հանդեպ անհանդուրժողականությունը շատ ավելի սխալ եմ համարում: Չգիտեմ, որքանով է ընդհանուրի կարծիքը ազդել իմինի վրա... բայց դե ես էլ եմ էնպես մտածում, որ չեն սիրում թող չսիրեն՝ բայց սիրողներին էլ պետք չի անուն կպցնել: Վերջիվերջո հարգանքի արժանի ա՝ դիմեց այդքան համարձակ քայլի ու հաղթեց ու չեմ էլ կարող ասել, որ արժանի չէր: Իրոք հառնեց ինչպես փյունիկը:;) Չսիրողներն էլ ունեն իրենց սեփական կարծիքը, բայց սիրողներին բոյկոտելը միանշանակ անարդարացի ա: Ոչ էլ սիրողների հոմոֆոբներին բոյկոտելու պահերն եմ ողջունելի համարում:

Smokie
02.06.2014, 15:50
Ինտերնետ, շփման հնարավորություն, կապի պահպանում…… այդ ամենի հիմքը դեռ մեր պապերի ու հայրերի ժամանակ է եղել: Ուղղակի երանի եմ տալիս իրենց համբերությանը՝ եթե էսօրվա դրությամբ րոպեներ ու վայրկյաններ են պետք պատասխանին ստանալու համար, իրենք օրեր ու ժամեր կսպասեին: Նամակներ, սպասում, անհանգստություն……. գուցե հիմա էլ կա այդ ամենը, բայց եթե համեմատես՝ տարբերությունը վիթխարի ա: Ի՞նչ կմտածեին մեր նախնիները այս ամենը տեսնելուց ու ի՞նչ կմտածեինք մենք իրենց ժամանակաշրջանում ապրելուց: Իրենց մտքով էլ չէր անցնի, որ մի օր ամեն ինչ այսքան կբարգավաճի, այսքան պարզ կդառնա՝ կկորեն այդ ապրումները, սպասումները, զգացողությունները… կյանքը: Հիմա վիրտուալ ծանոթությունը կարող է դիտվել, որպես սովորական երևույթ, բայց ո՞վ է ասել, որ հնում այդպիսի բան չէր կարող լինել: Դերենիկ Դեմիրճյանի «Անահիտ» պատմվածքը, կամ Վիլյամ Սարոյանի «Վեսլի Ջեքսոնի արկածներ»-ում աշխարհի մարդկանց նամակներ ուղարկող տղայի կերպարը ձեզ վառ օրինակ: Որքանո՞վ դուր կգար անցած սերունդին, այսօրվա ապրելակերպը ու որքանո՞վ կփոխվեինք մենք թեկուզ մի ամբողջ դար հետ գնալուց, երբ հեռախոսը բջիջային չէր, նամակն էլ կարող էիր բռնել ձեռքով:

Անվերնագիր
02.06.2014, 20:02
Ասում ա բանակում ես հասկացա, թե ինչու են մարդիկ արթնանում ժամը 6-ին․ միակ բանը որ դու ցանկանում ես անել առավոտվա ժամը 6-ին՝ մարդ սպանելն ա

Վոլտերա
02.06.2014, 20:44
https://www.youtube.com/watch?v=0pyFWk2VqOY#t=153

ահավոր ա.....չեմ ուզում որ սերունդը սենց լինի...ավելի լավ ա ընդհանրապես չլինի
էս տարիքից արդեն լիլիթ հովհաննիսյանն իր իդեալն է...
զզվելի ա.....յախք.....:[

Գորտուկ
02.06.2014, 21:31
Երջանիկ եմ , ու գիտեմ, որ ինձ հետ համատեղ դուք էլ ուրախ կլինեք :
Այսօր ինձ մոտ ա գալիս իմ ճստիկ պացիենտը ու ի զարմանս ինձ , ոչ մի ագրեսիա չի դրսևորում : Սկսում ենք նկարել ու խաղալ :Հետո Ինքը վերցնում ա ինքնաթիռը ու ասում ա .
- Ես օդաչուն եմ իսկ դու մարդ ես:
-Լավ,- ասում եմ ,-
Իսկ ՞ուր ենք մենք թռչելու, դու վարել գիտես՞:
-Գիտեմ, նստի՛ր:
Դե ես խելոք նստում եմ ու մենք վեր ենք բարձրանում:
-Վու՜, վու՜:
Անցնում ա մի քանի վարկյան ու ինքը հարցնում է ինձ.
-Դու վախենո՞ւմ ես :
-Չէ, դու ուծեղ օդաչու ես, ես ապահով եմ ինձ զգում քեզ հետ:
ժպտում է ու ասում.
- Հա ես ուժեղ օդաչում եմ , բայց դու գիտե՞ս, որ ես գիտեմ, որ թույլ տղա եմ, պետք ա պարապեմ, որ ուժեղանամ:

Chuk
03.06.2014, 02:52
Պարզվում ա, որ «Արմենիա ԹՎ»-ով նոր հաղորդում կա, կոչվում ա «Ներքին խոհանոց»:

Չգիտեմ ոնց, որտեղից ու ինչու հայտնվեցի դրա վերջին թողարկման յություբյան տարբերակում: Մի կողմ թողնենք հաղորդման անտաղանդ վարումն ու իրականում ձանձրալիությունը (երևի մի տաս րոպե մի կերպ ձգեցի)... արա՜, բացել ա ինձ :))

Հաղորդման հյուրը Լուսինե Թովմասյանն ա:
Վարողը հարցնում ա.
- Ի՞նչը ստիպեց քեզ ամուսնանալ:
- Սերը, - պատասխանում է մեր Լուսինեն:
- Թե՞ ամուսինը, - իր արևին հումորին է տալիս հաղորդավար Հովոն:

Եվ...

սպասեք...

գրազ եմ գալիս, Լուսինեն չի ձևացնում, նա լրջորեն մտածում է և մտածելուց հետո լրջորեն պատասխանում.

- ըըըը... և սերը, և այն տղամարդը, այո, ում հետ ես ամուսնացա:

Աաաաաա... փրկեք ինձ :D



հ.գ. Լուսինեն սիրում է պատրաստել: Միայն թե հազվադեպ է պատրաստում, երևի դրա համար էլ սիրում է պատրաստել: Շաբաթը մեկ անգամ:

StrangeLittleGirl
03.06.2014, 15:38
Երեկ գործից տուն գալիս որոշեցի քաղաքի կենտրոնով անցնել: Կանգնեցի, մի քիչ փողոցային երաժշտություն լսեցի: Հետո շուռ եկա, տեսնեմ պլակատով մի տղա է կանգնած, վրան՝ դանիերեն ինչ-որ բան գրված: Ինքը դեմքի շատ լուրջ արտահայտություն ուներ, ոնց որ ինչ-որ կարևոր բան ասեր: Ես էլ ուշադիր նայեցի պլակատին, փորձեցի հասկանալ՝ ինչ է գրված: Տեքստն էսպիսին էր. Du er smuk. Husk det. Նոր լեզու սովորելիս մի տխուր բան կա. միշտ քերականական տարրերն ավելի շուտ ես սովորում, քան լեքսիկալ տարրերը: Ու էս տեքստի մեջ ես հասկացա «դու ինչ-որ բան ես: Ինչ-որ բան դա»: Այսինքն՝ smuk ու husk բառերը չգիտեի: Էկա տուն, Գուգոյից հարցրի: Smuk նշանակում է գեղեցիկ, husk` հիշիր:

Նարե91
04.06.2014, 01:36
Նախանձում եմ էն մարդկանց, ովքեր լիքը ազատ ժամանակ ունեն:
Բայց արի ու տես, թե ինչ տափակ բաների վրա են ծախսում, մեռցնում են էդ ժամանակը լրիվ անկապ ու անիմաստ:
Իսկ դու երազում ես գոնե մի քիչ շունչ քաշելու մասին, որ մի երկու տող ավել կարդաս...չտեսի նման ուզում ես գիտելիքներդ բավարարել..մի տեսակ տարօրինակ վախով համակված վազում ես, որ հասնես...մտածում ես, որ ժամանակի հետևից էդքան արագ վազել չես կարող...շունչդ կկտրվի, ուրեմն թույլ ես, կոփվել ա պետք:
Բայցև գիտակցում ես, որ էս մրցարշավի նմանվող երևույթը, որին <<կյանք>> անունն են տվել, սպասել չի սիրում, թույլերին չի սիրում: Ես որոշել եմ. ընտրում եմ վազքը, հա', հևալով թեկուզ, բայց տեղ կհասնեմ: Դժվար ա, բայց պիտի փորձեմ: Վազեմ, որ հասնեմ:
Հ.Գ. էս տիպի սենտիմենտալ գրառում վաղուց չէի արել:

Նաիրուհի
04.06.2014, 02:22
Սատանան տանի ինձ :blin

Կոնչիտայի էջի ադմիններին երկու օրը մեկ գրում եմ, խնդրում, որ տրանսլիտով գրառումներ չանեն էջում։ Տարբեր ադմիններ են, երևի մի վեց-յոթ հոգի կլինեն։ Մինչև հիմա ինչքան դիտողություն եմ արել, նորմալ ընդունել են։
Էսօր էլի մի քանի տող տրանսլիտով բարոյախրատական գրառում էին արել, էլ չդիմացա։ Գրեցի, որ ստիպված եմ unlike անել էջը, քանի որ չեմ կարող հանդուրժել պարբերաբար աչքս ծակող տրասլիտը։

Ու ահա թե ինչ է ինձ պատասխանում հերթական աչոնիկը (ընդգծումն իմն է)


menq iharke dzez haskanum enq ev da dzer xndirn e...chmoranaq Conchitain ev misht hisheq vor inqy amen depqum ira bolor fanerin sirum e...

Սպանեք ինձ մեծ դիաֆրագմա ունեցող օբյեկտիվով։ Ոչ մեկն իրեն ինձնից շատ չսիրի, բայց Կոնչիտան Քրիստո՞սը դառավ։ Արտաքին նմանությունը շատ լուրջ են ընդունել ոնց որ :D

Nihil
04.06.2014, 09:41
Երեկ սիգարետ եմ ծխել, բայց քանի որ ես՝ հիմարս, նորմալ օգտվել էլ չգիտեմ, պատահմամբ ծխախոտը դեմքիս հանգցրի, չէ մի հատ պատկերացրեք՝ թշիս հանգցրեցի։ Վառվեց էդ տեղը, ուռավ, մեծ ու անդուր բշտիկ դարձավ։ Աստված, որը չկա, ինձ պատժեց աչքիս :D
Չգիտեմ ինչ եմ ասելու մերոնց, շատ ա ակնհայտ։ Ոչ մեկը ինձ նման պալիտ չի եղել երևի :D
Չեմ ուզում ինձ հայելու մեջ նայեմ։ Թաղեմ կարմայի բոյը:

impression
04.06.2014, 22:17
Պրոցեսս մի տղա ա գալիս համարյա թե ամեն օր, ու մենք արդեն բոլորս համոզվել ենք, որ նրա հոգեկանի հետ մի բան էն չի: տենց շատերը կան, ժամանակի ընթացքում բոլորի մասին կգրեմ, որտև շատ ակնառու գժեր են, ափսոս ա դրանց մոռանալը, բայց էսօր կոնկրետ պատմելու եմ երաժշտամոլի մասին: միացրեք ցանկացած երաժշտություն, և նա սկսում է մոլեգնել, էնպես է իրեն տալիս պատերով ու ցատկոտում, որ քեզ թվում է, թե՝ առաստաղը կծակի գանգով: բայց հիմա նրա երաժշտամոլությունից չէ, որ ուզում եմ խոսել, դա առանձին ու ծավալուն մի գրառում կլինի հետագայում: հիմա կպատմեմ էն մասին, թե ոնց նա մի օր ներս մտավ՝ մի ամբողջ շաբաթ չերևալուց հետո, ու որոշեց, որ պետք է ակտիվ շփվի ինձ հետ /փֆֆֆֆ/:

նրան տեսնելիս արդեն իմ տրամադրությունն ընկնում ա, որտև ինքն էն մարդկանցից ա, որոնք շատ են: էն որ կես րոպեից ավել ի վիճակի չես տանել նրանց ներկայությունը, բայց դե իրենք որ գալիս են, էլ գնալ չկա: մի խոսքով, էկավ մտավ ներս, բարևեցինք իրար, ու ես ամեն կերպ փորձում եմ ցույց տալ, որ բացարձակ իր հավեսը չունեմ: չի օգնում:

- հետո՞ բա, լա՞վ ես, Լիլ ջան:
-հա, մերսի:
-բա ուրիշ ի՞նչ կա:
-ոչ մի բան:
-ամեն ինչ լավ ա՞:
-հա:
-հետո՞:
-հետո տենց:
-բա հետո՞:
-դե անկապ էլի:
-պարզ ա: հետո՞:
-ի՞նչը հետո,-սկսում եմ բորբոքվել,-հարցիդ իմաստը չեմ հասկանում, ո՞ր պահը՝ հետո:
-դե ընդհանուր էլի,-խեղճանում ա,-փորձում եմ խոսել:
-չես զգու՞մ, որ չի ստացվում:
-հա, զգում եմ.... ախ ջա՛ն, էս ի՛նչ լավ մյուզիք եք միացրել.... հետո՞ Լիլ ջան:

խորը շունչ....

խոոոոոոորը շունչ.....

բայց չէ, օգուտ չկա, միանում ա էն ճտիկը, որը նշանակում ա "դու քաշվար", ու ես սկսում եմ.
- հետո էրեկ գնացինք Մարիշենց տուն, իրա մաման դե հիվանդանոցում էր, կանացի հարցերով, վիրահատել են, հիմա արդեն լավ ա, գնացել էինք տեսնեինք, էրեխեքով մարդա չորս հազար դրեցինք, համ բուկետ առանք, ես ասում էի՝ վարդեր տանենք, բայց դե Հասոն կպավ թե՝ կակաչներ, տենց կակաչների ընտիր բուկետ տարանք, տասնհինգ հատ, ու տորտիկ, խմիչք բան, գնացինք մի կես ժամ նստեցինք, հետո Վարդանը զանգեց, բա թե Ին Վինոյում նստած եմ, միացեք ինձ, դե ինքն էլ մի շաբաթ առաջ ավտոն էր խփել, ու ձեռը փող էլ չկա, որ տանի սարքել տա, ոտով ա ֆռֆռում էս վերջերս, մի խոսքով, գնացինք Ին Վինո, մի կես ժամ էլ ընդեղ նստեցինք, ես իմ սիրած կարմիր գինին խմեցի, ավելի ուշոտ էլ Ափթաուն գնացինք, լավ խմել էինք, ու որ տուն գնացի, աշխատեցի նենց ժամի գնամ, որ մաման քնած լինի, ինձ էդ վիճակում չտեսնի: տենց:

հոգեառը աչքերը կլորացրած վրաս էր նայում, ու թեև ես վաղուց արդեն դադարել էի խոսելը, նա լուռ էր: երբ ուշքի եկավ, կամաց հարցրեց.
-էդքանն ինչի՞ պատմեցիր:
-որ դոդ գլուխդ մտնի, որ մենք խոսելու որևէ ընդհանուր թեմա չունենք, ու մեկ էլ որ հաջորդ անգամ "հետո" ասելուց առաջ հիշես, որ ես քո մանկության ընկերուհին չեմ:
- դե լավ, Լիլ ջան, ոնց հասկանում եմ, հավեսս չունես:
- շատ ընդունակ ես:

Skeptic
05.06.2014, 11:15
Շարահրապարակում կանգնած ենք, երեկոյան անվանականչն ուր որ է կսկսվի, իսկ իմ որովայնը անհանգստության նշաններ է ցույց տալիս: Պատասխանատու սպայից թույլտվություն եմ հարցնում ու վազում զորանոց, բոլոր կողապահարանները քանդում թուղթ գտնելու հույսով, բայց քանի որ սա Շամշադինն է, այլ ոչ թե ինչ-որ Լուսակերտ կամ Սովետաշեն, ջանքերս հաջողությամբ չեն պսակվում: Ներսիցս լսվող գեհենային ձայները արթնացնում են իմ ինքնապահպանման բնազդը, ուղեղս պայծառանում է, ու մի քանի վայրկյան անց սուրում եմ ներքև' ականանետի հրամանատարի աշխատանքային տետրս ձեռքիս: Ներսում ոչ մի լամպ չի վառվում, ու գրեթե կատարյալ մթություն է. չէ՞ որ սա Շամշադինն է, այլ ոչ թե ինչ-որ Լուսակերտ կամ Սովետաշեն: "Չգառլախվելու" համար պետք է հետախույզի պես զգուշորեն մոտենալ էլիպսաձև օբյեկտներին, ուսումնասիրել դրանց' որպես կրակային դիրք նախանշելու նպատակահարմարությունը և ա-լյա Qyartus trepartis պոզայով կքանստել:
Մեծ պայթյունից հետո սկսում եմ տետրի թերթերը պոկել ու ճմռթել, այդ պահին շինության մոտ մի բեռնատար (զինվորներն էլ են բեռ) Ուրալ է կանգնում, ու դրա լուսարձակները տետրս լուսավորում են: Առաջին էջում մարտկոցի նախկին հրամանատարիս ցուցումներն են' նորաթուխ սերժանտներին ուղղված ու ինչ-որ մի ձեռնարկից վերցրած. "...նպաստել կոլեկտիվում առողջ, փողոցային արատավոր բարքերից զուրկ մթնոլորտի ձևավորմանը...", բայց ինքը ամբողջ զորամասի ամենագոռգռան սպան էր և հատընտիր հիշոցների տարատեսակ, անհավանական համադրություններով ու վարիացիաներով հարուստ բառապաշար ուներ ("Այ Կլարիոններ, կարող ա՞ ուզում եք յոգուրտ ուտեք"): Դրանով հանդերձ, վատ մարդ չէր, ու հիմա իրեն մի փոքր կարոտում եմ: "Խըրթ", և ցուցումները գտնում են իրենց արժանի տեղը:
Հաջորդը նախկին շեֆիս հրահանգներն են անհրաժեշտ մատյանների պատրաստման վերաբերյալ: Ինքը շատ ավելի լավ մարդ էր ու շատ էր սիրում ուտել, դրա համար էլ կարևոր մատյաններից հաճախ թերթեր էին անհետանում: "Խըրթ", ու մեկն էլ է գնում գրողի, կամ ավելի ճիշտ' ջրողի ծոցը:
Դրան հաջորդում են բարձր հրամանատարներիս առնչվող գրառումներ: Իրենց թշնամանքի պատճառով ես զրկվել եմ գրասենյակից ու "աշխատանքից", այնպես որ էսթետիկական հաճույք եմ ստանում դրանք իրենց նպատակին ծառայեցնելով:

Հանկարծ տղաներից մեկը շնչակտուր ներս է մտնում և ծանր հևալով հայտնում, որ ամբողջ դիվիզիոնը վերևում ինձ է սպասում, ու մի րոպեից արդեն շարքում եմ:

Քիչ մնաց:










#ibrtePalanikot #PMS(PsychopathicMilitaryService)

Այբ
05.06.2014, 14:43
Իմ մոտ, որ մեկը ասում է. «Մայրը սրբություն է»,- միանգամից մտածում եմ, որ քյառթու է:
Ու ինչքանով որ նկատել եմ, քյառթուներն աֆորիզմի նման շարունակ կրկնում են՝ «Մայրը սրբություն է», բայց դա չի խանգարում, որ շատ դեպքերում բղավեն «սրբության» վրա:

Այբ
05.06.2014, 19:27
Բանավոր քննություններից առաջ մի քանի օրով Երևանից տուն եմ վերադարձել: Ու ինչպես միշտ չեմ կարողանում տանը պարապել: Ինչևէ:

Դեպքը պատահեց ցերեկը: Տանը մենակ էի (իբր պարապում էի): Մեկ էլ զանգահարում է հորեղբորս աղջիկը ու ասում.
-Մեր տուն Եհովայի վկաներ էին եկել, հիմա երևի ձեր տուն էլ կգան: Տուն չթողնես: Երկու կին են:
Դե հորեղբորս տունը մեր տանը մոտ է:
Հորեղբորս աղջկա հետ խոսելուց մի քիչ հետո մեր տան դուռը թակում են: Նախապես տրամադրված՝ բացում եմ դուռը:
Երկու կին, մի տղա էին:
-Աղջիկ ջան, բարև: Կարելի՞ է ներս գալ,-ժպիտով ասում է կանանցից մեկը:
Ես էլ՝ վստահ, որ սրանք Եհովայի վկաներն են, կոպիտ պատասխանում եմ.
-Չէ՛, չի կարելի:
Ու հետն էլ ուզում եմ փակել դուռը: Էդ պահին էդ տղան խառնվեց իրար.
-Մի րոպե սպասեք...

Ինչ երկարացնեմ: Կոպիտ ձևով դրանց դռնից ուղարկեցի:
Մի երկու րոպե հետո դուռը նորից թակում են: Բնականաբար, դուռը բացում եմ: Երկու կին էին:
-Հույս ունենք, որ կլսես իրական աստծո ձայնը...
Էդ պահին լավ կլիներ, եթե կայծակը ինձ խփեր: Փաստորեն, ուրիշ մարդկանց էի դռնից դուրս արել:

Բայց ամենավատը էդ չէր: Ամենավատը հետո էր, երբ իմացա, թե ինչ մարդկանց էի դուրս արել: Ուզողներս էին: :D
Հորեղբորս աղջկա պատճառով բախտիս քար գցեցի::cry

Իսկ եթե լուրջ, էսպես ավելի լավ եղավ:

Գորտուկ
05.06.2014, 19:31
Պարից հոգնած նոր եկա տուն: Պարի տեղը ինչպես միշտ հիասքանչ էր, այսօր մենք նորեկ ունեինք ու մեր նորեկը համր աղջնակ էր 19 տարեկան , շատ լավն էր բոլորիս շատ դուր եկավ : Հուսով եմ կընկերանանք, արդեն մի քանի բառեր սովորեցի ժեստերի լեզվով:

Յոհաննես
05.06.2014, 19:33
Ուսապարկիս մի 2 օր հանգիստ էի տվել ու իրա համար մի անկյունի վրա պառկած էր:Բայց մոռացել էի բերանը փակեի:Էսօր իրա արձակուրդը ավարտվեց,երբ գնացի ու վերցրեցի ուսապարկես,մեջից մի հսկա խավարասեր դուրս եկավ ու մեծ արագությամբ փախավ(դե ինչ մեղքս թաքցնեմ ես էլ փախա ու ասեմ,որ իրանցի ավելի մեծ արագություն էի զարգացրել) :Հետո երբ ամեն ինչ հանդարտվեց,ես գնացի ուսապարկիս մոտ,բայց վստահ էի,որ մեջը մի տականք էլ կլինի:Դե չերկարացնեմ ու ասեմ,որ ես իրոք ճիշտ էի,էդ տականքին մի կերպ դուրս հանեցի ու ընկա հետևից,ոտքով խփում էի,բայց ինքը ահագին լավ էր պաշտպանվում ու իրա համար անվտանգ տեղեր էր գտնում:Հետո ես ճնշումը մեծացրի ու էլ փախնելու ոչ մի տեղ չուներ,անկյուն էի գցել,ոտքս վերև բարձրացրեցի, որ սատկացնեմ էդ տականքին,բայց էդ պահին զգացի որ էդ տականքը իրականում շատ նուրբ մի էակ է ու վեց ոտքերի վրա կանգնած դողում է: (Իսկ մորքուը վախից անշարժացել էր)Ես էդ պահին հիշեցի,թե էդ տականքները ինչքան են ինձ զզվեցրել(եթե բախտս բերեր,ինքը իմ սենյակի մեջ բնակվող բանդայի պարագլուխը կլիներ ու իրան ոչնչացնելուց հետո դրանք իրենց վեշերը կհավաքեին ու կլքեին իմ սենյակը) :Վերջին պահին խղճացի դրան ու չուղարկեցի գրողի ծոցը:Ինքն էլ ուրախ-ուրախ թողեց փախավ,կարծում եմ մտքի մեջ մտածում էր,որ երջանիկ խավարասեր է,քանի որ իմ նման հիմարի է հանդիպել,որ ամբողջ գիշեր բռնաբարելուց հետո,նման հնարավորություն է ունենում ու չի օգտագործում:
Հ.Գ. տեսնես ուսապարկիս մեջ դրանք ի՞նչ էին անում :think

Գորտուկ
05.06.2014, 19:52
Մայրիկիս հետ խոհանոցում նստած զրուցում ենք մեր տանը: Տանը միայնակ ենք երկուսով , ես էլ սկսեցի մի քիչ բողոքել մայրիկիս իմ կյանքից: Մայրիկն ինչպես միշտ լուռ լսում էր, մեկ էլ սկսեց ոսել.
-Ախրտ էդպես չի լինի արևս , հերի՛ք ա մեղադրես, ավելի լավ ա դու իրեն ճիշտ ուղղություն ցույց տաս:
-Մամ բայց ախր ես իանից արդեն զզվում եմ , էլ տանել չեմ կարողանում:
-Բայց ինքը քո ամուսինն ա ուզես չուզես պետք է իրեն ընդունես,- մաման խոսում էր, բայց էդ ընթացքում դուռը բացվեց ու ամուսինս ներս մտավ: Այնպես ներս մտավ որ ես անգամ նրա դեմքը չհասցրեցի տեսնել: Հետո ամուսինս գնաց հյուրասենյակ ու էնտեղից ինձ կանչեց: Շատ բարձր ձայնով կանչեց:
:lazy:lazy:lazy
Ու լավ էր ,որ էդպես բարձր կանչեց ու ես այդ մղձավանջային երազից արթնացա::)

Nihil
06.06.2014, 12:37
karevor voroshum {
Վերջերս գնացել էի աշխատանքի համար հարցազրույցի։ Ընդունվեցի, բայց չգնացի, որովհետև մենեջերի առաջին տպավորությունը սարսափելի էր։ This is what I call "sterva". Սենց պահի տակ մտածեցի ինչ եմ անում էլի, բա ինձ սա պետք է՞։ Ու որոշեցի, որ ես ուզում եմ ծրագրավորորող դառնալ ;

Դրական կողմերը թվարկեմ՝
1․ մարդկանց հետ շփվելու կարիք չկա։ Միգուցե չերևա, բայց ինձնից մեծ ջանք է պահանջվում շփվել մարդկանց հետ, եթե իրենք իմ ընկերները չեն։ Սոցիոպատների համար իդեալական մասնագիտություն է ծրագրավորումը ;
2․ Ես օրվա 12 ժամը մինիմում երաժշտություն եմ լսում, ու մտածեցի, որ դա էն եզակի մասնագիտություններից է, երբ աշխատանքի հետ համադրելի է երգ լսելը։ Որ պատկերացնում եմ՝ նստած ինձ համար կոդ եմ գրում՝ կանաչ թեյ խմելով, երգ լսելով :) ;
3․ Գոնե հույս կա, որ աշխատանք կգտնեմ։ Թեկուզ ինտերնետով ;
4․ Բլին, վերջիվերջո հավես ա գլուխ ջարդել ինչ-որ բանի վրա, հետո որ ստացվի, արդյունքը տեսնես, ուրախանաս :D ;

վերջ, սկսում եմ
}

Ruby Rue
06.06.2014, 16:07
Եկա գրասենյակ, տեսնեմ դուռը բաց ա, տնօրենս՝ չկա: Դուրս եմ, եկել, փնտրում եմ իրեն, մեկ էլ լսեմ ինձ էր կանչում: Ձայնը շատ հեռվից էր գալիս, բակից դուրս եկա, մտա այգի, ձայնը մոտեցավ, իսկ ինքը՝ դեռ չէր երևում: Շուրջս էի նայում, մեկ էլ գլուխս բարձրացրի ու տեսնեմ էս տիկին Սիլվաս, 60-ն անց թմբլիկ մի կին, գիլասի ծառի կատարին էր: Սենց զարմացած նայում եմ ծառի բարձրությանը, որ նույնիսկ ես էլ երևի չկարողանայի բարձրանալ, մեկ էլ ինքը, գիլասով լիքը դույլը ձեռքին, հայտնվում է ծառի ետևից.
- Մի քիչ առաջ ես էսքան գիլասը հավաքեցի: Ծանոթացի, հիմա էլ քույրս ա հավաքում, որ հես ա արտասահմանցի կամավորները քան, հյուրասիրենք: :D
Մեկ էլ ծառի վրայի կինը, որին իր հետ էի խառնել, կատվային թռիչքով իջավ ծառից ու բարևեց քար կտրած ինձ:

Հետո նստած գործ էի անում, մեկ էլ հարցնում ա, բա սոված չե՞ս, ի՞նչ բերեմ ուտելու: Ես էլ ասեցի էն ձեր ծառի գիլասից եմ ուզում ու հիմա նստած տնօրենիս ծառից, իրա ձեռքով հավաքած գիլասն եմ վայելում, ամերիկացի կամավորներին էլ՝ շան պոչ: :)) :nyam

Գորտուկ
06.06.2014, 17:21
Մի փոքրիկ 5 տարեկան աղջիկ էր եկել մոտս: Ծնողներն ասացին, որ շատ վախկոտ է, դե ես էլ առաջարկեցի, որ պստիկը մի հատ «Երևակայական թռչուն » նկարի: Սկզբից հարցնում էր, բա ի՞նչ նկարեմ, ո՞նց նկարեմ, հետո անցավ գործի:
Մի հատ կլոր նկարեց մի փոքր երկարավուն , դա թռչնի մարմինն էր, հետո մի փոքր ավելի կլոր այդ կլորի վրա ՝դա էլ գլուխն էր, իսկ հետո գլուխի վրա ալեհավաքի նման մի բան: Հետո նկարեց թևերը ու մարմնի հետ միասին ներկեց կարմիր գույնով, իսկ գլուխն ու մի աչքը կանաչ գույնով ներկեց:Երկու բարակ շյուղեր ՝դրանք էլ ոտքերն էին ու վերջ մեր թռչնակը պատրաստ է, մնում է անուն որոշենք:
-Դե ճստիկ ի՞նչ է քո թռչունի անունը,- հարցնում եմ ես:
–Միշել,- առանց երկար-բարակ մտածելու պատասխանում է:
–Իսկ Միշելը որտե՞ղ է ապրում , ընկերներ ունի՞:
–Հա՛, ունի, իրա մայրիկներն են: Ապրում ա մեծ ծառի կատարին :
–Իսկ ինչո՞վ է սիրում սնվել նա:
–Ցորենով, խելքը գնում ա ցորենի համար:
-Իսկ Միշելին ո՞վ կարող է նեղացնել,- շարոունակում եմ հարցնել ես:
–Ոչ մեկ չի՛ կարա, ինքը շուտ-շուտ ա թռնում::)

Նաիրուհի
06.06.2014, 19:42
Էն որ բոլորը հարձակվում են կրկնուսույցների վրա... Ժող ջան, դուք երբեք չեք հասկանա՝ դա իրականում ինչ սոսկալի աշխատանք է, եթե տանը տենց մեկին չունենաք։

Իսկ պատկերացում կազմելու համար առաջարկում եմ մի թեթև հայացք ձգել մեր տանը վերջին տարում, հատկապես՝ վերջին ամսում տիրող իրավիճակին։

Մամայի հետ խոսել չի լինում։ Ինքը կա´մ դասի է, կա´մ պարապմունքի, կա´մ թեստեր է կազմում, կա´մ էնքան հոգնած է, որ ավելի լավ է՝ ինքդ ուղարկես քնելու։

Մամաս 27 տարի է՝ դպրոցում է, բայց մինչև հիմա չի դադարում պրպտել, սովորել, բոլոր փոփոխություններին հետևել։ Երբեք չի մտածում, որ իր իմացածն արդեն բավական է։ Ամեն թեմա անցնելիս ամփոփող թեստեր է կազմում, ամիսը երկու անգամ՝ ընդունելության քննության թեստերի նման ամբողջական թեստեր (80 հարց), իսկ վերջին ամիսը, երբ արդեն կրկնության են անցնում, շաբաթական երկու-երեք թեստ։ Ոչ մի ազատ օր շաբաթվա մեջ, ոչ մի անգամ քաղաքից դուրս չգալ...

Վերջին շաբաթը ոնց որ գժանոց լիներ մեր տանը, էն որ չես հասցնում արթնանալ, իսկ երեխեքն արդեն եկել են։ Լինում էր՝ թողնում էր երեխեքին տանը, ինքը գնում էր դպրոց։ Սրանք էլ լրիվ ընտանեվարի սուրճ էին դնում, գնում պաղպաղակ էին բերում ու ընդմիջում անում :))

Ու էսօր էդ ամենի հանգուցալուծումն էր։ Երկու ժամ առաջ մեր տանը Շեքսպիր էր կատարվում, այսինքն՝ ողբերգություն։ 10 աշակերտից վեցը 18-ից բարձր են ստացել, բայց մեկ է՝ ողբերգություն է։ Որովհետև ամենախելացի տղան, ումով ամբողջ դպրոցն է հպարտանում, ով վերջին երկու ամսում ոչ մի թեստից 20-ից պակաս չի ստացել, էսօր տապալել է քննությունը։ Առավոտից վատ է եղել, 12,5 է ստացել։ Մեկ էլ մի աղջիկ էր սպասածից շատ ցածր ստացել, կարծեմ՝ 17-ի կարգի։ Նենց էր լալիս, կարծես աշխարհը կործանվել էր։ Մամաս ջղայնացավ, հանգստացրեց, ասաց, որ գնան տուն ու իր առարկան հիշեցնող ամեն ինչ էնպիսի տեղ խցկեն, որ աչքներին չընկնի, նորմալ պատրաստվեն մյուս քննություններին։

Ասում է.
-Առավոտ վեցից աղոթում էի։ Ձեզնից ամբողջ տարվա ընթացքում բողոքելու առիթ չեմ ունեցել, չեմ զգացել, որ իզուր եմ աշխատում։ Մենակ մի բան էի խնդրում՝ երեխեքս լավ են աշխատել, թող իրենց աշխատանքին արժանի գնահատական ստանան։

Հիմա երեխեքը գնացել են, էդ ցածր ստացած տղայի մաման զանգել է, մամայիցս ներողություն է խնդրում, որ իր տղան հիասթափեցրել է։ Էդ լացող աղջկա պապան էլ, որ գնահատականն իմացել է, ասել է՝ դու մտածի, թե ինչ երեսով ես ուսուցչուհուդ դա ասելու, թե չէ քեզ ընդունվելու համար կբավականացնի։ Էն մյուսների ծնողները հերթով զանգում, շնորհակալություն են հայտնում։

Ու էսքանից հետո մամաս նստած տեղը լցվում-դատարկվում է, քիչ է մնում լացի։ Ասում եմ՝ մա´մ, լա´վ, ամեն ինչ պրծավ արդեն։ Ինքն էլ թե՝ ախր ինչի՞ պիտի էդ երեխեն հենց էսօր վատանար, ափսոս չէ՞ր։ Հիմա ո՞նց եմ սպասելու մինչև բոլոր քննությունները տա։

enna
06.06.2014, 21:47
նախաարտագաղթային գրառում
Էսօր ես մի շատ պարզ բան հասկացա, եթե ուզում ես բարձր ստանալ Հայաստանում անց կացվող քննությունները, պիտի զուբրիտ անես:
Զուբրի՛տ,զուբրի՛տ,զուբրի՛տ: Ի՞նչ խելք, ի՞նչ բան:

Chuk
06.06.2014, 21:54
Էսօր դպրոցիս հայոց լեզվի ու գրականության դասատուիս եմ հիշել: Ունիկալ կերպար էր, ասենք մինչև հիմա էլ կա, մի քանի տարի առաջ առիթ ունեցա հետը հանդիպելու, չէր փոխվել: Ոնց «բաԼնիք» կար, տենց էլ մնացել էր:

Էդ «բալնիքի» պատմությունը լավ եմ հիշում: Մայրս լեզվաբան է, ու ինքը գիտեր էդ մասին: Մորս ներկայությամբ միշտ փորձում էր շատ գրագետ ու լավ խոսել: Ծնողական ժողովի ժամանակ էդպես տառապելով իբր գրագետ խոսում է, երբ դուռը բացում է աշակերտներից մեկն ու ասում.
- Պահակը դրսի դուռը փակեց ու գնաց, ասեց որ Ձեզ ասեմ:
- Ո՜նց թե գնաց, արա՛, - միանգամից մոռանում ա գրագետ խոսելու մասին ու խոսում գոռալով, - բա բաԼնիքը թողե՞լ ա:

Էս դասատուս հանձարարել էր, որ սովորենք Թումանյանի քառյակներից:
Հաջորդ դասին ինձ կանչում է պատասխանելու: Գնում եմ ու արտասանում.

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

- Էս քեզ ինչե՜ր ես թույլ տալիս, - բղավեց վրաս: - Թումանյանը կյանքում սենց բան չէր գրի, էդ ինչ ցնդաբանություններ ես հորինում ու ստեղ մեզ էշի տեղ դնում...

John
06.06.2014, 22:08
սենց ա կյանքի ամեն պարագայում էլ. սաղ գործերդ թող, ախպորդ սենյակից դուրս հրավիրի, կանոնները մշակի, դիր, որ մադրիկ ժամ առաջ տեղյակ լինեն մրցույթի մասին, որ ոչ մի ցանկացող հանկարծ չստացվի որ մրցույթի սկսվելուց հետո տեսնի, ու տես որ բողոքողներ կհայտնվեն... Որ կգտնվեն մարդիկ, որ կալարեն նույնիսկ կարդալ էն, ինչ դու գրել ես ժամերով, ու, կմեղադրեն քեզ բաներում, որոնք չես արել… զզվում եմ կանխակալ տրամադրվածությունից, անկախ իրավիճակից ու բնագավառից: Արա դե թողեք հավես մնա էլի, մի լավ բան անելու, մի քիչ ձեր միապաղաղ առօրյան փոխելու…
հ.գ.
ու ստեղ ես սկսում հասկանալ, թե ինչ բարդ ա Չուկի գործը... Ու մոդեր-ադմիններինը ընդհանրապես: Համբերություն Ձեզ…

melancholia
07.06.2014, 09:46
Հավաքեցի փշրված հոգուս բեկորները հատիկ առ հատիկ, կրկին ձուլեցի, ամողջացրի, ու նորից նայեցի անհունին: Զարմանալի է մարդ արարածի հոգին, այդ ինչպես է ամեն անգամ հառնում, վերածնվում ու...........սպիները երևում են, ու երբեմն անասելի ցավեցնում, բայց միևնույնն է , նորից ժպտում է արցունքի միջից :
Ես հավաքեցի բեկորներս ու նետեցի ծովը, որ հավերժ կապույտին միանա , ու ծովն ինքը ամբողջացնի սպիներից բազմատված կտորները: Ու երբ կրկին նայեցի , նայեցի հոգուս աչքերին, նրանք ժպտացին մարդ արարածին, ու քնքշորեն շոյեցին հայացքով, ցավագին, բայց հարազատությամբ: Երբեմն արժե նայել հոգու խորքը, որ գտնես ծվեններ , քաղցրության ծվեններ` հավերժ սպիացնելու համար բեկորներից մնացած հետքերը:

Մինա
07.06.2014, 13:36
Մենակությունս այնքան լիքն է, որ անհամբերությամբ եմ սպասում հերթական հանդիպմանն:

Այբ
07.06.2014, 19:51
Ֆեյսբուքյան ընկերներիս մեջ մի հատ ծանոթ աղջիկ կա: Ճիշտ է, ուշ-ուշ եմ մտնում սայթ, բայց ինչքան մտնում եմ, հնարավոր չի, որ էդ աղջկա ստատուսները չկարդամ: Առանձնապես մտերիմ չենք, իրար հետ չենք էլ խոսում, բայց ստատուսները կարդալով նրա ամբողջ կյանքի իրադարձություններին տեղյակ եմ (ծանոթություն, ընկերություն, ամուսնություն և այլն):
Մեկ-մեկ էնպիսի բաներ է գրում, որ էլ ասելու չի ...

Ուրեմն, էսօր (տարբեր ժամերի) կարդում եմ. «Արշակը տաքսի է կանչել», «Սպասում ենք...», «Ցավերը մի քիչ անցել է, բայց լավ է բժիշկների հսկողության տակ մնամ...» :
Մի քիչ առաջ էլ կարդում եմ. «Տանում են»:

Ֆեսյբուքը սպասում է շարունակության::D

Հ.Գ. Չեմ հասկանում, թե ոնց է կարողացել գրել:

Այբ
08.06.2014, 21:08
Մի քանի կուրսեցիներով վաղուց որոշել էինք, որ բանավոր քննություննեը միասին պիտի պարապեինք: Հարց՝ մի քանի ջահել աղջիկներ իրար հետ կարո՞ղ են պարապել: Չէ՛:
Ես գիտեի, որ պարապել-մարապել չի լինելու, բայց ընդհանուր կոլեկտիվից հետ չմնալու համար, ես էլ գնացի::))

Հավաքվեցինք համակուրսեցիներիցս մեկի տանը: Որոշեցինք, որ սուրճ խմենք և հետո նոր անցնենք իբր պարապելուն: Սուրճի գավաթի շուրջ սկսվեց բամբասանքը դասախոսներից...չսիրած ուսանողներից, հետո խոսակցությունը շուռ եկավ անձնական թեմաների վրա ու էդպես ժամանակը գնաց...
Հերթը հասավ պարապելուն: Կուրսեցիներիցս մեկը առաջարկեց երաժշտություն լսել, մի քիչ պարել-ուրախանալ և հետո....
Համաձայնվեցինք: Ինչ երկարացնեմ: Երբ ժամը եկավ հասավ, որ պիտի պարապեինք, արդեն ուշ էր, պիտի գնայինք մեր տները:
Վերջում.
-Է՜հ, չպարապեցինք::(
Մեկ էլ՝ կուրսեցիներիցս մեկը ասաց.
- Ես պարապել ու նոր եմ եկել...:D

Մենք:cry2

StrangeLittleGirl
08.06.2014, 21:20
Ոգեշնչված Այբի վերևի գրառումից, բայց ոչ ի պատասխան դրա

Երբ ուսանող ժամանակ մեկին ասում էի՝ կուրսեցիներով հավաքվում ենք քննություն պարապելու, թարս էր նայում, թե՝ լավ գիտենք ձեր պարապելը, հավաքվում, զավզակում եք: Անկեղծ ասած, միշտ զարմացել եմ նման ռեակցիաներից: Շատ ավելի ուշ հասկացա, որ իսկապես շատերը հավաքվում ու զավզակում են: Մենք իրոք պարապում էինք... Առաջին կուրսից սկսած ես ու մտերիմ ընկերուհիս՝ Մարիան, քննություն չի եղել, որ միասին չպարապենք: Մեր միասին պարապելն էլ ո՞րն էր: Իրար կողք նստում, կարդում էինք, երբ որևէ մեկս ինչ-որ բան չէր հասկանում, հարցնում էր, փորձում էինք իրար հետ գլուխ հանել:

Մեկ-մեկ մեր երրորդ ընկերուհին՝ Լիլյան էլ էր միանում: Այ իր դեպքում լուռ պարապել միշտ չէր, որ հնարավոր էր, բայց, միևնույն է, էլի պարապում էինք: Ուղղակի ձևն էր փոխվում. բարձրաձայն պատմելով, բացատրելով, կրկնելով: Պատահում էր, որ այլ կուրսեցիներ էլ էին միանում: Էլի սուսուփուս մարդ ա մեր տեքստն էինք կարդում: Ավելին՝ լինում էին դեպքեր, երբ տարբեր կուրսերի մի խումբ աղջիկներով էինք պարապում: Էլի լուռ: Փոքրերը մեծերին հարցնում էին բաներ, որ լավ չէին հասկանում, մեծերը փոքրերին՝ բաներ, որ լավ չէին հիշում:

Հա, լինում էին մարդիկ, որոնք գալիս էին ու պարապելու հավես չունեին: Այ նրանց շատ քաղաքավարի ձևով խնդրում էինք, որ հեռանան, որովհետև խանգարում էին:

Իհարկե, մենք մեր զվարճանքներն էլ ունեինք: Օրինակ, մի անգամ Նոր տարուց անմիջապես հետո, երբ հավաքվեցինք պարապելու, սկզբում թխվածք կերանք ու լիմոնաջուր խմեցինք, հետո նոր գործի անցանք: Կամ մի անգամ էլ ժամը յոթին (սովորաբար մինչև երեկոյան ինն էինք պարապում) բոլորս գրքերը մի կողմ դրեցինք ու որոշեցինք պիցցերիա գնալ:

Լավ ժամանակներ էին, լավ թիմ էինք ու կհամարձակվեմ նույնիսկ ասել՝ լավ օրինակ... Էնպես որ, խմբով պարապել լինում է, եթե իսկապես որոշում ես պարապել:

Smokie
09.06.2014, 10:09
Առավոտ շուտ զարթնում եմ սև հովազների նկատմամբ համակրանքի ու Բագիռա անունով մի հին ծանոթ, ռուս սև կատվի հիշողությամբ:love

Հետո էդ հոյակապ անունը մտքերն այլ ուղղությամբ ա տանում` ապա պատկերացրեք անունների կրճատումով մի տղա ու մի աղջիկ:))

Գորտուկ
09.06.2014, 17:25
Զարմանում եմ ինչպիսի զարմանահրաշ փոքրիկներ են ծնվում : Այսօր ինձ մի պուճուրիկ ապշեցրել էր իր խելացիությամբ ու դաստիարակությամբ: Նա նաև այնքան քաղաքակիրթ էր: Շատերը կարող են լինել դաստիարակված, բայց այդքան քաղաքակիրթ ու արիստոկրատ: Հավեսին ճստիկ էր: Մեկը մյուսի հետևից խելացի հարցեր էր տալիս: Մի խոսքով տարված եմ նրանով:love:)

Ruby Rue
09.06.2014, 17:43
Վերջերս տարիքով մի կին, ինձ փորձում էր ապացուցած լինել, որ ոչ մի բանի չեմ հասնելու իմ խելքով, որ լավագույն ճանապարհը արտագաղթն է ու էդպես շարունակ: Հերթերում տարեցները առաջ են խցկվում, մուննաթ գալիս, որ պետք է սպասեն ու երկիրը երկիր չի, իսկ դու ուրախանում ես, որ կտրոնների ապարատ կա ու նորմալ կսպասես քո հերթին: Ուր գնում ես, մարդիկ երկրից փախնելուց են խոսում, կապ չունի, թե փախուստը լեգալ, թե անլեգալ ճանապարհով կլինի: Ամեն կողմից ուղեղդ նեգատիվ թույն են ներարկում, ինչը հակառակ ազդեցությունն է թողնում:

Այսօր աշխատանքային առաջին օրս է: Աշխատանքը չեմ գտել, որովհետև ինքն է ինձ գտել: Մի կազմակերպությունում լրագրության դասերի էի գնում (անվճար էր, մրցույթով էի ընդունվել), հետն էլ` կամավոր էի, իսկ քանի օր առաջ կանչեցին աշխատելու: Էստեղի աշխատողները մեր ամսագրի նախկին ու ներկա լրագրողներն են, ահավոր հավես ու կրեատիվ ժողովուրդ: Աշխատավարձը մեծ բան չի, բայց էն զգացողությունը, որ մարդիկ քեզ էնքան լավն են համարել, որ կանչել են աշխատելու, աննկարագրելի դրական լիցքեր է տալիս: :love

Դե, եկեք ու ասեք, որ խելքը ոչ մի տեղ չի գնահատվում, ասեք, որ Հայաստանում սեփական խելքով անհնար է ինչ-որ բանի հասնել: :)

Smokie
10.06.2014, 16:36
Официально заявляю, что за все что вы в концах прочтете, չուզողություն лично никакой ответственности не несет:secret



Ամեն մարդ էլ կարող ա ունենա ի՛ր կյանքը, ի՛ր ընտրությունը, ի՛ր ճիշտը: Հա, հենց ճիշտը` թեկուզև այն մենակ ինքը հասկանա, մենակ ինքը ընկալի դրա կարևորությունն ու անսխալությունը: Ու էդ ճիշտը շատ լավ ձևավորվում ա պուճուրների մոտ՝ ովքեր 15-ից բարձր են, հատկապես մեր ակումբցիների::) Հիմա որ նայում ես էդ երեխեքին, թվում ա ինքնահաստատման կարիք չեն զգում, իրենց միշտ չի, որ պետք են մեծերի խորհուրդները ու շատ դեպքերում էլ կարող են իրե՛նք բողոքել մեծերի դեմ: Թվում է թե ամեն մարդու իդեալը առաջին հերթին հե՛նց ինքն է, հա թող մեկ-մեկ էլ սխալվի, բայց էդ սխալն էլ իրեն չի կոտրի ու չի դարձնի մշտական հանդուրժող, ոչ էլ նրանից կդարձնի, որոնց մեծերը երբեմն կոտոշ են պիտակավորում: Էդ տարիքից արդեն իրենք աճում են ու իրենք էլ իրենց հերթին են բոլորին բարձրից նայում, հզոր են զգում, ճաշակով են զգում, ազատ են զգում: Ինչպես մեծերը օրինակի համար՝ չեն սիրում իրենց գանգային ու կեդային «թերությունները», այնպես էլ իրենք չեն սիրում մեծերի շատ թերությունները ու պետք եղած դեպքում կարող են վիճել: Կարևոր չի, որքանով են ճիշտ, որքանով են բարձր կարծիքի իրենք իրենց մասին, (սովորական երևույթ է,) կարևորն այն է, որ ինքնահաստատման կարիք չունեն` բավականին կայացած են արդեն, լավագույնն էլ դեռ առջում է:



Официально заявляю, что за то что вы в самом начале прочли, фальшивка несет всякую ответсвенность:))

My World My Space
10.06.2014, 17:19
Հաշվի առնելով ԱԺ-ում Արմեն Ռուստամյանի թուրքերենի բացատրական դասը, ըստ որի «չա*լախ» նշանակում է ճաքած/ճաք տված, ապա նկարվելիք ֆիլմի անունը մոտավորապես էսպես պետք է լինի՝ «Benim catlakh kalbim» (բենիմ չա*լախ քալբիմ), իսկ «արդի» հայերենով՝ «իմ չա*լախ սիրտը»… :D

Թուրքերը Ցեղասպանության ճանաչման դեմ ֆիլմ են նկարում. Իմ սրտի ճաքը (http://news.am/arm/news/213212.html)

StrangeLittleGirl
11.06.2014, 00:00
Երազիս մեջ ձյուն էր էկել: Սենց հավեսով, ամբողջ թաղը ձյան մեջ էր: Տեսա, որ Գեսթը երազահանի կայք է բացել, հետաքրքրության համար մտա, նայեցի: Ըստ Վանգայի, բոլոր դժբախտությունները կշրջանցեն ինձ: Ինչ լավ ու սիրուն բան ա:
Իսկ իրականում ալարում էի առավոտ գիշերով հեծանիվ քշել, երազս էլ շատ սիրուն լուծում էր տվել. ձյուն: Արթնացա, պայծառ արև, ամառ: Բայց ավտոբուսով գործի գնացի:

laro
11.06.2014, 07:18
Սիրուն լուսաբաց, լավ երաժշտություն, մի մեծ բաժակ սուրճ... վայելում եմ: Վայելու եմ էն դեպքում երբ սուրճ չեմ խմում ընդհանրապես ու էն դեպքում երբ դեմս էս ֆիզիկայի գիրքն ա չարաբաստիկ: Էսօր կպրծնեմ սրանից: Ես վայելում եմ լուսաբացը, լավ երաժշտությունը ու էս սուրճը :)) Նենց տպավորություն ա,որ դարդերս մեջն եմ թաղում :))

Նիկեա
11.06.2014, 20:07
Պետք է խոստովանեմ, որ մի երեք շաբաթ առաջ երազում էի մեծանալու մասին, բայց հիմա երբ երկար ժամանակ մեծերի հետ եմ շփվել, հասկանում եմ, որ իրանց աշխարհում ես տեղ չունեմ:Թող ինձ լուրջ չնդունեն, չհարգեն իմ որոշումները անգամ էն դեպքում երբ ես եմ ճիշտը, թող որ ականջի հոտև գցեն երեխայի առաջարկած խենթ,անիրական ու ոչ ռացիոնալ թվացող գաղափարները, բայց մեկ է ես չեմ մեծանալու:Եթե մեծ լինել նշանակում եմ կենդանի լինելով հանդերձ չապրել ուրեմն ես չեմ ուզում մեծանալ:Հա, գիտեմ, հասկանում եմ, որ բոլոր մեծերը էս տիպին, բայց մեծերը երեխաներին նման չեն:Ինչքան էլ երեխայական ու անկեղծ թվան, մեկ ա իրանք մեծ են:Ու ավելի լավ ա ժամեր շարունակ վազեմ անկարգ ու չարաճճ երեխեքի հետևից, մազերս քաշեն, դեմքս ճանկռեն, կեղտոտեն տունը, ինչն ամենասարսափելին է, քան լսեմ, թե «մեծերը» ոնց են խոսում փոքրերի ու իրենցից «փոքրերի» մասին:էդ ուղակի զզվելի է:
էսօրվանից վերադառնում եմ Նեվրլենդ:Ջահնդամը թե էնտեղ կապիտան Հուկ չկա...ինքը հազար անգամ ավելի լավն ա քան էս նեխած ուղեղով զոմբիները:

Ruby Rue
12.06.2014, 16:27
Անձրևը կաթում էր Մաքսվելի հավասարումների վրա, բայց ես տեղիցս չէի շարժվի, մինչև էդ բանաձևը չստանայի։ Նստած բանաձևեր եմ գրում-ջնջում, ածանցում-ինտեգրում, մեկ էլ մի քյարթազգի էակ վազելով մոտեցավ ինձ, մատը դրեց տետրիս վրա, որտեղ միայն բանաձևեր ու թվեր էին.
- Քուրի՜կ ջան, պետք չի էդքան Սևակ կարդալ։ Սևակն էլ ա սխալ լինում։

Մինչև կհասցնեի ականջակալներս հանել ու մուննաթս կապել, որ իմ նախշուններին (http://en.wikipedia.org/wiki/Maxwell's_equations) Սևակ են համարում, տղան արդեն անհետացել էր։ Իսկ երբ նրա մատնացույց արած տեղում բանաձևերի մեջ ապրե՜լ, ապրե՜լ, այնպես ապրել էի փնտրում, հայտնաբերեցի որ էդտեղ հաշվարկի սխալ էի արել, դրա համար էլ արդյունքը ճիշտ չէի ստանում։ :D

Հ.Գ. Էսօր էլ քննության եմ մտել, տոմսս քաշում եմ. Մաքսվելի հավասարումներն ա առաջին հարցը, կուրսեցիս էլ էդ պահին դուռը բացում ա` ձեռքին իմ մուրճը, ու ես միանգամից էս կլիպի սյուժեն աչքիս դիմաց ա գալիս։ :))


https://www.youtube.com/watch?v=-UsyGYnXgos

StrangeLittleGirl
12.06.2014, 16:48
Շա՜տ տարիներ առաջ մի ֆորում կար Ալանիսին նվիրված, էնտեղից տարբեր մարդկանց հետ էի շփվում, օրերով ու ժամերով չաթվում էինք: Մեկն էլ կար Կանադայից, Ջեթ էր անունը: Իմ տարիքի էր: Վերջերս ֆեյսբուքներում գտանք իրար (ֆորումը փակվել ա, տենց սաղս իրար ավելացրել ենք ֆբ-ում): Փող էր հավաքում, որ սեռափոխության վիրահատություն անի: Էսօր գրել էր, որ արդեն հիվանդանոցից դուրս ա գրվել: Նենց ուրախ եմ իրա համար:

Նարե91
12.06.2014, 17:31
Պերֆեկցիոնիզմի ձգտող մարդը լուրջ հիվանդ ա:
Ստացվում ա ՝ ես էլ եմ հիվանդ:
Ու քանի գնում ա, զգում եմ՝ խորանում ա:
Ե՞րբ եմ գլուխս մտցնելու, որ ամեն բան կատարյալ դարձնելու փորձերս զուր են ու ապարդյուն: Դա ան-հը-նար ա:

Հիշում եմ ՝ լեզվաբանության դասախոսս, երբ բացատրում էր լեզուն՝ որպես բնական համակարգ թեման, հազար անգամ շեշտում էր, որ լեզուն, ինչպես ցանկացած բնական համակարգ, կատարյալ լինել չի կարող, այլապես չի կարող գոյատևել: Սրանից դուրս է գալիս, որ նրա ոչ կատարյալ վիճակն է պատճառ հանդիսանում, որ այն չմահանա:
Բոլոր այն փորձերը, որոնք ուղղված էին արհեստական լեզուներ ստեղծելու, անհաջողությամբ են պսակվում: Պատճառն այն է, որ նրանք չափից դուրս կատարյալ են, հետևաբար՝ երկար կյանք ունենալ չեն կարող:

Հիմա էսքան բանը ուղեղս մտել ա, իսկ առօրյա կյանքում սա իրագործել դժվարանում եմ՝ չհասկանալով, որ կյանքը հենց կատարյալ դարձավ, փտելու, փլվելու ու քանդվելու ա:
Հուսամ՝ կբուժվեմ:

մարդագայլուկ
12.06.2014, 19:06
Երեկ Սյունիք պիտի գնայի: Չորս հոգով տաքսի էինք վերցրել:
Ոնց ակնկալում էի` վարորդը մուղամապոպսայախառը, կիսահայերեն-կիսառուերեն ինչ-որ բան միացրեց: Ականջակալներս չէին աշխատում: Մոտ տասնհինգ րոպե ձգեցի ու արդեն մտածում էի, որ անհույս ա, մեկ էլ դիմացը նստած տղան ասաց. «Հոպար, ինչ կլնի, անջատի էլի»:
Քիչ էր մնում ասեի «ամուսնացի՛ր հետս, բռատ»:

Freeman
12.06.2014, 19:19
Հոգեբուժարանում մի հետաքրքիր հիվանդ կա, ով շշուկով խոսում ա տիեզերքի բնակիչների հետ: Երբ իրեն հարցրեցինք, թե ովքե՞ր են բնակիչները, ինքը պատասխանեց՝ հրեշտակներ, փերիներ, սատանան:
Ասաց, որ իրենք շատ բարի են, ու որ մենակ բարությունն ա հաղթում տիեզերքում, ոչ թե ուժը:

Էն հարցին, թե արդյո՞ք սատանայի հետ էլ ա խոսացել, ստացանք դրական պատասխան, էդ ժամանակ հարցրեցինք, թե սատանան նու՞յնպես բարի ա, ոնց-որ մնացածը:
Ինքն ասեց հա, ուղղակի մի քիչ ջղայնացել ա, դրա համար բոլորին հակառակ ա գնում:

Իսկ գիտե՞ք, թե ինչն ա ջղայնացել խավարի տիրակալին՝ քրոջն ամուսնացրել են ոչ իր ուզած մարդու հետ:

impression
13.06.2014, 01:00
գալիս ա մի պահ, ու դու էլ էդքան ուշադիր չես լինում
ինքն էլ արդեն չի սպասում քո ուշադրությանը
չգիտես՝ ով ա մեղավոր, ումից սկսվեց, ինչի տենց էղավ
ամեն ինչ փոխվում ա, մենք-ը բաժանվում ա երկու կեսի, դու արդեն փորձում ես ուրիշների մեջ գտնել էն, ինչը քեզ կապել էր նրա հետ, ու չես գտնում, կամ գտնում ես, կարևոր չի
ու ձեզ մենակ մի բան ա կապում արդեն իրար՝ խորը հարգանքը
բայց ես նոր եմ հասկանում էդ ինչ հարգանք ա
էդ սովորական հարգանք չի, էդ հարգանք ա ձեր ծնած ու թաղած հարաբերությունների հանդեպ
տխուր ա, երևի

ինձ թվում ա՝ տենց ա լինում մարդկանց մոտ

_Հրաչ_
13.06.2014, 20:58
Կտտցրած զանգվածն էնքան ա մեծացել, որ նորմալ մարդն արդեն իրան տարօրինակ ա զգում:

E-la Via
14.06.2014, 00:22
Քանդե՛ք պատերը:
Ի վերջո, դրանում է իմաստը: Դուք չգիտեք, թե պատերը քանդելուց հետո ինչ կլինի: Դուք չեք կարող պատից այն կողմ նայել, չեք կարող իմանալ՝ այն ինչ կբերի՝ ազատությո՞ւն, թե՞ կործանում, հանգուցալուծո՞ւմ, թե՞ քաոս: Այն կարող է դրախտ լինել, կամ էլ խորտակում:

Քանդե՛ք պատերը:
Հակառակ դեպքում ստպված կլինեք ապրել նեղվածքի ու վախի մեջ՝ անիմանալիի հանդեպ պատնեշներ կառուցելով, մթության դեմ աղոթքներ մրմնջալով, վախի ու լարվածության բանաստեղծություններ կարդալով:
Հակառակ դեպքում թեկուզ դուք չեք իմանա՝ ինչ է դժոխքը, բայց չեք իմանա նաև, թե ինչ է երկնային թագավորությունը:
Դուք երբեք մաքուր օդ չեք շնչի, ու չեք իմանա, թե թռիչքն ինչ է...

...Դուք բոլորդ, որտեղ էլ որ լինեք` ձեր հիանալի քաղաքներում, թե քաղաքի խորշերում...

Ես ձեզ հետ պայման եմ կապում. ես դա կանեմ, եթե դուք էլ անեք, հավիտյանս հավիտենից...
Քանդե՛ք պատերը:


Լորեն Օլիվեր

Nihil
14.06.2014, 00:35
Մի հիմար սովորություն է առաջացել՝ լավ գրքերը կարդալիս կեսը կարդալ, կիսատ թողնել, սկսել նորերը կարդալ։ Այդ բոլոր չկարդացած գրքերը քարի պես կախված են վզիցս և խանգառում են ապրել։ Պետք է մի բան անել։ :think

Ռեյ սամա
14.06.2014, 02:48
Թատրոն չեմ սիրում. չէի սիրում, այսինքն: Արդեն երրորդ ներկայացումից եմ գժված դուրս գալիս:
Լույսերը դանդաղ մարում են, մի պահ հայտնվում ես անթափանց մթի մեջ, հետո աչքերդ սովորում են, սիլուետները սկսում ես տարբերել տձև մթից: Բեմն է լուսավորվում ու դիմացի նստարանին պաշտոնատիրորեն նստած տղամարդու կիսա-կեղծամի ու գլխի միջև ընկած տարածությունն ընդգծվում է: Բեմը: Բեմին մի բան է շարժվում, ճիգեր գործադրում, կուչուձիգ անում...բոբիկ, թաց ոտք, հետո մյուսը,- ծնվում է երևի: Այո՛, իրոք ծնվում է նա՝ ջրի կաթիլը:

Ասում է՝ թռչու՛ն, ի՞նչ է դա, փայլուն, բա՛րձր:
-Քարը քարին, քարը քարին՝ դղյակ է դա, իղձ մարդկային, հահահահա՜՜՜, երազա՜նք:
-Իսկ սա ի՞նչ է՝ քարը քարին, քարը քարի՞ն:
-Շիրիմներ են, գերեզմա՛ն. այդտեղ մարկանց են դամբանում, երբ ցնդում է նրանց միջից երազանքը:
Այնպես է խոսում, ցնցվում, երգում է մեկումեջ, չեմ հասկանում՝ սցենարն է այդպիսին, թե՞ ապրում է բեմի վրա, ապրում կաթիլի կյանքը: Զայրանալիս վզի մկանները լարվում են, ճակատին մի կապույտ երակ է ցցվում /մոտ եմ նստած, տեսնում եմ/: Ուզում եմ մոտենալ, ձեռք տալ՝ տեսնել իրական է, թե՞ ինքն էլ է խաղ:

Կապույտ լույս է բեմին. կեղծամն էլ է կապույտ: Իսկ նա, ով քիչ առաջ ծնվում էր, իր նմանների հետ գնում է դեպի կապույտը:
Վարագույր:

Claudia Mori
14.06.2014, 08:19
Վերջերս ՙՙբախտ վիճակվեցՙՙ տեսնել, թե ինչպիսի հիվանդանոցներ կան էստեղ: Ասացին, որ սա ամենալավն է, պատկերացնում եմ, թե ինչ տեսք ունեն մյուսները այստեղ: Ամեն դեպքում դա մի ուրիշ պատմություն է, այլ առիթով կպատմեմ: Հիմա մեկ այլ բան պատմեմ:

Պալատում մի 5 կին կար տարբեր տարիքի: Խոսում են իրենց շրջապատի ալկաշ ու նարկոման կանանց մասին: Ամեն մեկի շրջապատում պարզվում է ամենաքիչը մի 5 հոգի կա էդպես, ովքեր կամ տուն են թալանել, կամ հիվանդ երեխա են ունեցել, հետո թողել են այդ երեխաներին, կամ ամբողջ ընտանիքով են այդպիսին եղել ու իրար հետեւից սկսել են մահանալ: Մի խոսքով մի սարսափ կինո: Չնայած, եթե քայլում ես էստեղի փողոցներով, չես զարմանա, քանի որ ամբողջ օրը խմիչքը ձեռքներին, աջ ու ձախ քֆուր տալով ման են գալիս: Ես դե լսում եմ, լսում լրագրողի բնավորության համաձայն: Վերջում էլ ասում եմ, որ մեզ մոտ նման ծանր ճակատագրով մարդիկ շատ ավելի քիչ են, օրինակ մեր դպրոցում միայն մի աղջիկ կար, ինստիտուտում ոչ մեկին չեմ հիշում, հետագայում էլ էլի հազարից մեկ եմ տեսել: Մեկ էլ սրանցից մեկը՝

- Դե Ձեր երկիրը հետամնաց երկիր է, չադրա եք հագնում::D

Դե պարզ է որ ես չլռեցի ու ինչ որ պետք էր ասացի:

Նույն մարդը նեղված կանգնեց ասաց, որ հայերը այստեղ ավելի շատ փող են աշխատում, քան իրենք: Դե էստեղ մենակ քմծիծաղ եմ տվել: Ինչ ասես :)

Բայց հլը նայեք էլի՝ վարի են գնում ազգովի, եքա հարստությունը ձեռքները չեն կարողանում այնպիսի արտադրանք ստեղծեն, որ կարողանան արտահանեն, հլը մյուսներին էլ հետամնաց են կոչում: Ինչքան էլ շրջագայեն ու աշխարհ տեսնեն, էլի նույն սովետական մտածելակերպը մեջներից դուրս չի գալիս էլի:

Հետո մի քանի ջահել աղջիկ եկան նույն հիվանդանոց: Լրիվ ուրիշ մարդիկ՝ մարդավարի մտածելակերպով: Ջահելները փաստորեն խելք են հավաքում, ուրեմն դեռ կկարողանամ մեջները մարդ գտնել:

Alphaone
14.06.2014, 11:43
Կյանքից փախնել, թաքնվել խաղում...
Կյանքը խաղալ...
Քեզ համարել խաղացող, հայտնաբերել, որ խաղաթուղթ ես:
Հասնել հակառակորդի սկզբնակետ, դառնալ թագուհի, բայց շարունակել մնալ խաղաքար:
Ես խաղաքար չեմ, ես խաղացող եմ... ինքնաներշնչանք:

Vardik!
14.06.2014, 14:56
Սովորաբար իրար համբերություն մաղթելիս ասում են.
-Հոգեբանորեն մոտեցի:
Մի քանի օր առաջ նամակ եմ ստանում.
-Անասնաբուժորեն մոտեցի հարցին....
Հազիվ հասցրի ծիծաղս զսպեմ: Այ թե կծիծաղեի՜... Էլ ոչ հոգեբանորենը կփրկեր, ոչ էլ անասնաբուժորենը: :lol

StrangeLittleGirl
14.06.2014, 21:10
Էս Դանիայում եքա քաղաքական սկանդալ ա. կուսակցություններից մեկի լիդերը համարձակվել ա կուսակցության բյուջեից (որը գոյանում ա անդամավճարներից ու պետության տվածից) փող վերցնել ու ընտանիքով հանգստանալու գնալ, մեկ էլ իր համար շորեր առնել, որ քարոզարշավներին հագնի: Էհ, երկիրը սենց պիտի լինի... Ինչու՞ մենք էլ սենց չենք :(

keyboard
14.06.2014, 21:40
Էսօր հայտնաբերեցի, որ կյանքում ինձ խանգարող ու տրամադրությունս փչացնող ամենասարսափելի իրը, որ անբաժանելի ա ինձանից անգամ քնած ժամանակ դա հեռախոսն ա, սովորական բջջային հեռախոսը, էսօր մի տխմար էր զանգում գործի համար, էնպիսի մի տխմար, որ կարծում ա, թե ես իմ աբողջ գործս ու ժամանակս պիտի թողնեմ ու նվիրվեմ իրան, ես էլ շատ լուրջ բան էի խոսում էդ ժամանակ, դա էլ վրա-վրա զանգում ու ներվայնացնում. խփեցի պատին ու ջարդեցի հեռախոսս: Մոտ մի քանի ժամ, առանց հեռախոս էի, կայֆ էր, էդ լուրջ խոսակցության երկրորդ փուլն էր սկսվել, ես էլ քարտս դրել էի ուրիշ հեռախոսի մեջ, էս անասունը էլի զանգեց, էլ չներվայնացա, վերցրի հեռախոսն ու իջեցրի ջրով լի բաժակի մեջ, մի քանի դռոցից հետո ամեն ինչ հանդարտվեց ու լուռ էր...
Էսօրվանից առանց հեռախոս, հեռախոս միայն աշխատավայրում ու միայն տանեցիների համար: Ես գտել եմ իմ հանգստության բանալին:
Հեռախոսով տրվող հարցերի աբսուրդությունը.
1. ուր ե՞ս, հարցը տալիս ա նենց մարդ, որին սկի թամամ չես էլ ճանաչում
2. զանգում եմ, անհասնելի ես- ոնց որ ես հորս արև երդվել էի, որ պիտի 24/7/30/365 հասանելի լինեմ
3. մեռա զանգելով, խի չես վերցնում- ոնց որ ես հորս արև երդվել էի, որ հենց ինքը զանգեր, պտի զգաստ կանգնեի ու պատասխանեի
էս ցանկը հա կշարունակեմ, բայց կամաց-կամաց ներվայնանում եմ:

Նիկեա
15.06.2014, 06:27
Երեկ զանգ ա գալիս հեռախոսիս, վերցնում եմ,բա թե ալո, ասում եմ ալո,էլի ասում ա ալո, ես էլ եմ ասում ալո, ասում ա ալո, ես էլ եմ ասում ու սենց մի տաս անգամ, վերջը եսիմ ով գլխի ա քցում ու էս մեր հերոսը հիշում ա, որ իրան Արամն էր պետք, բայց դե իմ կողքին ոչ մի Արամ էլ չկար ու ներողություն խնդրելով անծանոթն ազատում լսափողը իր ներկայությունից:
Լավ, ինձ էնքան է հետքարքրում եթե իրան գլխի չքցեին մինչև երբ էր պատրաստվում ալո-ալո երգել:Դե ես «անսպառ» համբերությամբ եմ օժտված ու հարցն են չի, որ եթե իմանամ ինչ-որ «մոտիկի» ձեռի գործ ա, գլուխը ջարդեմ, ուղղակի հետաքրքիր ա...:think

Lílium
15.06.2014, 13:41
Երեկ տաքսու վարորդը հարցնում ա.«Քույրիկ ջան մի հարց տամ էլի,էս ճղճղած ջինսերը մոդայա,ի՞նչ արժեն: Քո կարծիքով սիրուն են,հիմա որ մեկի հագինն ա սիրուն,քեզ շատ ճղածն ա դուր գալիս,թե քիչ»: Ու Հարցերի անվերջ շարան:
Ուզում էր նվիրել քրոջ թոռնուհուն.ուզում էր լավ բան առներ:

My World My Space
17.06.2014, 14:29
Մեր մոտ վարկանիշավորման գործընթացա ա սկսվել, էսօր նայում եմ վարկանիշով առաջին եռյակում եմ /տարբեր ցուցանիշներով տարբեր տեղեր` 1-3/
անկախ ինձնից բարձր-բարձր ասեցի.
- ստեղ էլ եմ ծիծիկավոր... :lol

դուք պիտի կողքիններիս դեմքի արտահայտությունը տենայիք.... ::lol

:crazy

ivy
17.06.2014, 20:17
Էսօր շատ վատ իրավիճակի մեջ եմ ընկել: Հիմա ոնց որ վրաս բեռ լինի:

Մեզ մոտ եկող ամեն այցելուի տրանսպորտի վճարը հետ է վերադարձվում ամսվա վերջին:
Դե էդ մարդիկ տեղից էլ վատ են ապրում ու գալիս են մեզ մոտ, որ «ոտքի կանգնեն», հո չենք կարող իրենցից պահանջել, որ սեփական գրպանից վճարեն տրանսպորտի ծախսը:
Ամեն մեկս մեր այցելուների համար տվյալների բազա ունենք SAP ծրագրով, որտեղ գրանցում ենք նաև նրանց հասցեն և էն, թե ինչ հեռավորության վրա է գտնվում իրենց տունը մեր կենտրոնից: Դրան միանում է այցելությունների թիվը, ու ըստ դրա, ամսվա վերջում հաշվարկվում է տրանսպորտի ծախսը: Էդ թուղթը տպում ենք, տանում հաշվապահություն:

Ու էդ հաշվարկները շատ զգույշ ու ուշադիր է պետք անել, որովհետև էդ մարդիկ ամեն կոպեկի վրա դողում են:
Էսօր մոտս է գալիս այցելուներիցս մեկը իր բանկային հաշվով, որտեղ երևում է, որ ամեն ամիս շատ ավելի պակաս գումար է ստանում, քան ծախսում է տոմսի վրա: Ապրիլից մեզ մոտ է, նոր է նկատել: Բացում եմ համակարգը ու տեսնում, որ իր տնից մեզ մոտ ընկած հեռավորությունը սխալ եմ հաշվարկել, դրա պատճառով սխալ տոմսի անուն եմ գրել՝ շատ ավելի էժան:
Սխալն ուղղեցի, ու էս ամսվանից արդեն ճիշտ կստանա գումարը, բայց անցած ամիսների հարցը մնում է բաց. հետին թվով փոխանցումների համար մեզ մոտ մեծ կռիվներ են լինում: Ու հաշվապահության հետ գլուխ դնելը մեծ պատմություն է, և մեծ մասամբ՝ անիմաստ:
Իսկ տարբերությունն էդ հաճախորդի համար քիչ չի. ընդհանուր վերցրած, հիսուն եվրո պակաս է ստացել: Իմ սխալի պատճառով:
Ամբողջ օրը գլուխս ուռած էր դրանից:
Միակ հնարավոր ելքը էն էի տեսնում, որ էդ հիսուն եվրոն ես իրեն տամ: Իմ գրպանից: Գիտեմ, դա ամենաոչպրոֆեսիոնալ ու սխալ լուծումն է: Եթե որևէ գերմանացի իմանա, էդպիսի բան է մտքովս անցել, չգիտեմ ինչ կլինի:
Կարելի էր իհակե հույս փայփայել, որ հաշվապահությունում հարցը կլուծվի: Բայց հաշվի առնելով մեր հաշվապահին՝ համարյա անհավանական տարբերակ է, ու մենակ կռվի բուն:
Նաև կարելի էր մի պստիկ խորամանկությամբ «ջրել հարցը». տեղից էլ կիսամոլորված, էս կյանքից գլուխ չհանող մարդիկ են, նրանց ֆռռացնելը երկու րոպեի գործ է:

Օրվա վերջում նորից հանդիպեցինք, մի անգամ էլ ներողություն խնդրեցի սխալիս համար, ու ասեցի, որ ես իրեն ինքս էդ գումարը կտամ, որովհետև ուրիշ տարբերակ չեմ տեսնում դա հետ ստանալու:

Ու հիմա շարունակում եմ տանջվել, որովհետև եթե էդ կինը մի տեղ պատմի, որ իր խորհրդատուն իրեն սեփական գրպանից փող է տվել, հեչ լավ բան չի լինի:
Ինքս էլ եմ հասկանում, որ սխալ բան եմ անում: Բայց չգիտեմ հարցը ուրիշ ոնց լուծել:

Նոր պատահաբար հիշեցի, որ մոտ չորս տարի առաջ փողոցում հիսուն եվրո էի գտել. իր համար հանգիստ ընկած էր գետնին: Ես էլ վերցրեցի: Կարգապահ գերմանացին դա կտաներ մոտակա ոստիկանությունում կհանձներ՝ հայտնելով, թե որտեղ ու որ ժամին է գտել:
Բայց ես որ օրվա գերմանացին եմ. սուսուփուս ինձ պահեցի:
Մտածում եմ՝ երևի հիմա ժամանակն է էդ փողը հետ հանձնելու: Այսինքն՝ հետ չէ, այլ առաջ:

Չգիտեմ:

enna
17.06.2014, 23:13
Քննության էի: Ամեն ինչ հրաշալի էր մինչ հարցերը թերթելը: Հարցերը թերթելուց մի խնդիր աչքիս առաջ հայտնվեց, որի բաժնից մենք խնդիր չենք գրել, խառնվեցի իրար,արգելակվեցի ու էդ րոպեից սկսած ոչինչ չգրեցի: Իհարկե վերջին տասնհինգ րոպեներում ես այդ խնդիրը գրեցի, դրան հակառակ մնացած խնդիրները չհասցրի, որոնք, ի դեպ, մի քանի անգամ լավ գիտեի:
Ամեն ինչ սկսվեց երկու տարի առաջ, երբ ես նոր սկսեցի պարապմունքի գնալ:Հաջորդ տարին ես հասկացա, որ չնայած խելք սովորելուն, ես բարձր գնահատական չեմ ստանա, որովհետև ինձ հետ եկողները չափազանց թույլ են , ստիպված էի մի խնդիրը հիսուներորդ անգամ գրել`բաց թողնելով ավելի բարդերն ու պարտադիրնետը: Ավելին ուսուցչից չէի կարող պահանջել, որովհետև ինքը թույլ էր, շատ ժամանակ մի կերպ էր ոտքի վրա կանգնում, գունատ էր համարյա միշտ, իսկ վերջին ժամանակներում շատ ավելի ակնհայտ էր նրա հիվանդություն. մինչեւ վերջին մազը ճաղատացել էր:Հասկանում էի, բայց չէի կարող թողնել եւ գնալ: 15 օրը մեկ պարապմունքում իր նյարդերի վաճառքից ստացված գումարը տալիս է բժիշկներին` կյանքը մի քանի տարի երկարաձգելու նպատակով: Եթե ես թողնեի պարապմունքը եւ դուրս գայի,.ինձնից հետո առնվազն չորս աշակերտ դուրս կգային, դրանից բացի ես կտապալեի հեղինակավոր դասախոսի անունը, դե չարժե ասել ամենագլխավորը`փողը` տվյալ դեպքում կյանքի աղբյուրը: Մարդիկ անընդհատ բամբասում են, բոլորը ինձնից ամենաբարձր գնահատականն էին սպասում, ինչ խոսք,.ինձ համար էլ սկզբում ծանր էր, բայց հետո հասկացա, որ մի քանի բալ կորցնելով ավելին եմ վերցրել, ավելի մեծ արժեքներ եմ ստեղծել քան մի քանի բալը, որը պահից հետո կորչում է գրողի ծոցը: Ես ինձ չեմ արդարացնում ,ամենեւին: Ընդհակառակ. ուզու՞մ եք` ասեմ, որ ես էի մեղավոր: Ես կարող էի դուրս գալ, ի՞նչ կարեւոր է էս պահին դասատուն ու մնացած բաները:Հա', ես էի մեղավոր, ես կարող էի նստել ու անգիր անել խնդիրները, բայց ինձ պետք չէր: Երբ ես փորձում էի էտպիսի մի բան անել, ինձ թվում էր կյանքիս մեջ մի մեծ բան եմ կորցնում: Ինքս էլ մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչ, բայց կորցնում էի...

Nihil
18.06.2014, 15:09
Ես հաճախ գլուխ չեմ հանում իմ ներքին ձայնից։
Ինքը շատ զարգացած ա, իր բառապաշարը իմ բառապաշարից հազար անգամ ավելի մեծ ու ինտելլեկտուալ է։ Ինչքան էլ լայն ես մտածեմ, խոսելիս օգտագորխում եմ մինիմալ բառեր։
Բայց այդ լայն բառապաշարը ներառում է նաև լիքը հայհոյանքներ, որոնք ես բարձրաձայն չեմ ասում։ Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է սովորել էդքան բառ։
Մեկ-մեկ էլ ներքին ձայնս ջղայնանում է ինձ վրա, օրինակ աուդիոգրքեր լսելիս։ Ուզում է ինքը կարդա ինձ համար գրքեր։

Ruby Rue
18.06.2014, 16:08
- Ի՞նչ տեսակի հաշմանդամություն ուներ ձեր վերջին հաշմանդամություն ունեցող հիվանդը։
- Ֆինանսական։

Ֆինանսապես հաշմանդամ լինեմ, բայց սա լրացրել է ինչ-որ հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ :D
Ծիծաղում եմ, բայց լացելու բան ա։

laro
18.06.2014, 18:10
Վերջ առաջին կուրսին :) Ուռա ընկերներ, ուռա :)) Մեկ հիշում եմ, որ ընդունվեցի, մեկ էլ հիշում եմ, որ տարին պրծավ :) Արագ թռավ:

Վոլտերա
18.06.2014, 19:14
հարավային ամերիկան մտամոլոր ինձ ա սպասում, աֆրիկան հույսը կտրել ա վաղուց, անտարկտիդան էն սկզբից էլ հետս չուներ, իսկ ավստրալիայի աչքից դեռ պալեոզոյում եմ ընկել... հա, բոլորով ինձ են ման գալիս, էլ չգիտեն որ կապի լեռների էն պստլիկ ծակում խցկված երգ եմ լսում ու չեմ էլ ուզում հիշել իրենց գոյության մասին.

StrangeLittleGirl
18.06.2014, 23:32
Էսօր էս մեր յոգայի դասատուն շատ ուշ տեղ հասավ: Շնչակտուր մտավ դահլիճ, սաղս մեր գորգիկների վրա նստած էինք: Ինքն էլ շորտերով ու վերնաշապիկով էր: Մտածեցի՝ ո՞նց ա ինքը սենց յոգա անելու:

Դասի սկիզբը միշտ պառկացնում ա սաղին, թեթևակի շնչառական ենք անում (երևի, չգիտեմ, դանիերեն ա, չեմ հասկանում ինչ ենք անում :D ): Էսօր էլ տենց պառկացրեց: Հետո որ նստեցինք, որ սկսենք ասանաներն անել, տեսնեմ՝ փոխված ա արդեն: Մարդը առիթից օգտվել էր, որ սաղս աչքերը փակ պառկած էինք :))

Վերջում, որ հանգստանում էինք, մի աչքս թաքուն բաց պահեցի: Տեսնեմ՝ նստած խաչբառ ա լուծում :D

keyboard
18.06.2014, 23:37
444 Էջն էր, գոլդ թիվ էր, ասի մի հատ անկապ գրառում անեմ, մնամ պատմության մեջ:

Անկապ գրռում :)

Նարե91
19.06.2014, 01:15
էս գոլդ էջի վրա մի հատ հետք էլ ես թողնեմ էլի... :)

Կտրաքվեմ, որ չգրեմ:

Ուրեմն սենց.

Մեկ-մեկ, որ հետադարձ հայացք եմ գցում դեպի անցյալ /հա՛, թող հենց սենց պոետիկ լինի սկիզբս :beee/
ու տեսնում, թե ինչ տիպի մարդկանց հետ եմ շփվել, մտերմացել, ինձ հոգեհարազատ համարել,
գիտե՞ք՝ ինչ եմ ուզում անել:
Ուզում եմ մի հատ կոճի թել վերցնեմ, սիրուն փաթաթեմ պարանոցիս, թելի ծայրն էլ ամրացնեմ մի տեղ ու...

STOP, STOP, STOP

Աղջիկ ջա՛ն, ուշքի՛ արի:
Ճիշտ ա՝ մի քիչ ուշ, բայց ի վերջո գլխի ընկար, որ որոշակի կատեգորիայի մարդիկ կան,
որ քո կյանքում ընդհանրապես տեղ չունեն:
Էլի ուշ, բայց հասկացար, որ մարդկանց հետ ժամանցի համար առհասարակ պետք չի շփվել: Թոշակի անցնես, ժամանցդ կվայելես:
Դու հիմա էն տարիքում ես, որ ագահի, անկուշտի, վայրենու նման պիտի խժռես կողքի մարդկանց... չէ՛, մարդկանց չէ :))... իրենց գիտելիքները պիտի գողանաս, քեզնով անես: Դու էդքան ժամանակ չունես է, որ ամեն մեկի վրա ժամանակ վատնես:

Վսյո՛, մոռացանք կոճի թելի մասին: :))

Հա՛, ու մի բան էլ կա:

Դու էլ առաջվա նման չես նեղվում, որ որոշ մարդկանց լրիվ քաղաքակիրթ ձևերով դուրս ես շպրտել կյանքիցդ :

Հիմա հանում ես մտքիցդ, որ բոլորը գաղափարներիդ, ընդհանուր մտածելակերպիդ պիտի հավանություն տան: Հանեցի՞ր: Ապրես:

Արի դու ապրի նենց, ոնց որ ճիշտ ես համարում, իսկ մարդիկ... ու այդ հողածին մահկանացուները իրենք թող որոշեն՝ մնում են, թե՞ գնում: Դուռս բաց ա հեռացողների համար: Բարով գնաք, եթե չէ, ուրեմն ես ինքս:

Հ.Գ. ալկոհոլի չարաշահումը ավելացնում է անկեղծության չափաբաժինը:

Chuk
19.06.2014, 01:23
Էս անասունները ոնց-որ տեստ անեն, ստուգեն մեր ռեակցիաները:

Ասենք Փակ Շուկան: Շատ-շատերս գիտենք, բայց ԻՐԱԿԱՆՈՒՄ քչերս ենք, որ դրա արժեքը հասկանում ենք: Մեկը ես իրան մշակութային արժեք եմ համարում, որտև մասնագետները ասում են, որ տենց ա:

Աֆրիկյանների ակումբը: Սրա մասին քչերս գիտենք: Բայց որ տեսնում ենք՝ հիանում ենք, ախր շատ սիրուն ա: Բայց քչերը գիտեն:

Հա, եղան պայքարողներ, բայց դե մեկը ես սրանցից ոչ մեկի համար ակցիայի չգնացի: Կարող ա մեծամիտ եմ ու մտածեցի ու թեմայից ուզում են մեզ շեղեն, իսկ կարող ա ուղղակի դրանք իմ համար էն արժեքները չէին, որ էնքան խոցեին, որ ոտի կանգնեի:


Հիմա թազա թեմաներ են, ինչ-որ անասուն փարթիներ Զվարթնոցի մոտ, Գառնու տաճարի մոտ: Վրդովում ես, բայց մտածում ես, որ գյադեքի ժամանակն ա, կանցնի, կարևորը հուշարձաններին չեն վնասում:

Բայց սենց որ գնա, էս գյադեքը վնասելու են նաև էն հուշարձանները, որոնք արդեն ԲՈԼՈՐՍ ենք ճանաչում, ու որոնց համար ԲՈԼՈՐՍ ենք դողում:



Գյադե՛ք, տե՞ստ եք անում, ուզում եք տեսնեք թե համբերություններից բաժակը ե՞րբ ա լցվելու:
Չգիտեմ երբ, բայց խոստանում եմ, սաղիդ ս****ր ենք անելու: Փակ շուկայի համար էլ: Աֆրիկյանների ակումբի համար էլ: Գառնու տաճարն ու Զվարթնոցը պղծելու համար էլ, ու ընդհանրապես, նրա համար, որ թքած եք ունեցել ոչ միայն Հայաստանի անցյալի, պատմության վրա, այլ նաև ներկայի, ապագայի վրա: Շատ մի՛ թպրտացեք, գյադե՛ք:

erexa
19.06.2014, 01:40
Էս վիդեոն նվիրում եմ Մեֆին ու Չուկին: :))


http://www.youtube.com/watch?v=C0lC4Y4PNGo

Jarre
19.06.2014, 03:39
ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՒ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ ԿԶՑՐԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒ ՆՐԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ

Էս մի քանի ամիս է խորացած կարդում եմ Սթիվեն Հոքինգի աշխատությունները։ Ոնց որ ուղեղումս մի նոր հաճախականություն ակտիվացած լինի։ Ինչ որ ապագայի կյանքով եմ սկսել ապրել։ Էն կյանքում, որ մարդիկ արդեն տիզերքն են գաղութացնում (բառիս դրական իմաստով), որ տիեզերական ճանապարհորդությունները ջուր խմելու պես հասարակ ու անհրաժեշտ բան են դառել և այլն....

Ու մեկ էլ էս գիշեր երազ եմ տեսնում։ (Ի դեպ, վերջերս շատ վառ, գունավոր, աշխույժ երազներ եմ տեսնում)։
Չգիտեմ էլ ինչպես անվանեմ էս երազս՝ միստիկա, սարսափ, ուտոպիա, թե ինչ....

Ուրեմն տեսնում եմ մի անճանաչելի Հայաստան։ Ֆուտուրիստիկ ճարտարապետությամբ մի հսկայական մեծ Հայաստան իր մայրաքաղաք Երևանով։ Բայց չնայած էտ զարգացվածությանը ինձ ամեն ինչ թվում է ահավոր ռաբիզոտ ու անճանաչելի։ Փողոցները լի են մեքենաներով, մայթերում և այգիներում լիքը մարդիկ, բոլորը շտապում են ինչ որ գործերով, բոլորի դեմքից թափվում է բավարարվածության զգացումը, մի մասը շտապ-շտապ գործի է գնում, մի մասը հանգիստ նստած սրճում է, մի մասը ուրախ ման է գալիս կանաչապատ փողոցներում և այգիներում։ Ամեն ինչ կատարյալ մաքուր է։ Ամեն ինչ նախատեսված։ Մի խնդիր չկա։ Ոնց որ լրիվ կատարյալ վիճակ լինի։

Արդեն համարյա մութ է։ Լրիվ փողոցները լուսավորված տարբեր գույներով։ Շենքերը լուսավորված։ Փողոցների ասֆալտն էլ ինչ որ նոր ֆորմատի ասֆալտ է, որի վրա վառվում են երթևեկության նշանները։ Մի խոսքով հեքիաթային վիճակ։ Ռաբիզ, բայց հավես։ Ու չնայած էտ գերազարգացած վիճակին լրիվ կանաչ է։ Լիքը ծառեր, լճեր, խոտ։

Ու ես մոտենում չգիտեմ ոնց (է կարևոր էլ չի) հայտնվում եմ ինչ որ թերթի կրպակի մոտ։ Թերթերը թղթից են, բայց վրայի նկարները ու տեքստը շարժվում ու փոփոխվում են։ Վերցնում եմ մի թերթ ու հենց էդտեղ հասկանում եմ թե ինչը ինչոց ա։ Ու դրանից հետո մի շատ հետաքրքիր բան եղավ, որ հենց դրա ժամանակ բուձիլնիկս զանգեց։ Ու հենց էտ պահին կինս կողքից ոտով բոթեց որ վեր կենամ տեղեղիցս։ Ոպշըմ սաղ հարամ եղավ։ Բայց վերջը պիտի ասեմ։

Ուրեմն էտ թերթից իմացա, որ Սաշիկը դու մի ասա գիտնական ա։ Մանկուց գիտության հանդեպ սեր ա ունեցել ու իրա էտ լրիվ լափած փողերը ծախսել ա գիտության զարգացման վրա։ Էդտեղից էլ սենց գիտական աճ ու տեխնոլոգիաներ։
Իմացա, որ Լֆիկը իրա սաղ լաված փողերը ծախսել ա տնտեսագիտության ուսուցման որակը լավացնելու վրա։ Սա էլ բացատրում է, թե որտեղից էտքան գումար նման շքեղ երկիր կառուցելու համար։
Դոդը սաղ ունեցած չունեցածը նվիրաբերել ա Հայաստանում ճարտարապետության զարգացմանը։ Դրա շնորհիվ էլ տենց ռաբիզ, բայց զատո ֆուտուրիստիկ երգիր էինք դառել։
Մուկը իրա սաղ ցեղի ունեցածը ծախսել ա բնության ու կենդանիների պաշտպանության համար։ Դրա համար էլ էտքան շատ ծառ ու այգիներ կային։

Ու թերթի վերջին էջն եմ բացում, մեկ էլ էնտեղ ինչ որ սոցիալական գովազդի պես բան ա, որում նկարահանված են Սերժիկը, Սաշիկը, Լֆիկը, Մուկը ու Դոդը։ Ու սենց իրանց ժպիտոտ դեմքերն են, որոնք արագ-արագ հաջորդում են մեկը մյուսին։ Վերջում հայտնվում է Մուկը իր անմահական ժպիտով ու շատ խորհրդավոր ասում. «Անցյալը ուղղակի կատակ էր։ Դու հավատացի՞ր այդ կատակին»։ Ու սենց ավելի ա ժշտում, հոգոց հանում ու անջատվում է էտ գովազդը։

Դե հետո ոնց ասեցի, բուձիլնիկս զանգեց, կնիկս բոթեց ու տենց հարամեցին էս չքնաղ պայծառատեսությանս սեանսը։

Հիմա էսօր ամբողջ օրը մտածում եմ, կարող ա՞ սրանք իրոք հումոր են անում, բայց մենք չենք ջոգում ու սենց սրտներիս մոտիկ ենք ամեն ինչ ընդունում :think

ՀԳ՝ էս պատմածս իրական երազ է։ Ոչինչ չեմ չափազանցրել։ Ընդհակառակը՝ ներկայացրել եմ զգացածիս միայն մի երկու տոկոսը մաքսիմում։ Էնտեղ դեռ էնքան հետաքրքիր բաներ կան որ չեմ ասել։

Յոհաննես
20.06.2014, 13:31
Անկապ օրագրում-անկապ պատմություն
Հայոց պատմությունը 2010-40-ական թվականներին:
Սերժ I Կոտակի գահակալության վերջին ատրիները,Սաշիկ I-ի հաստատումը հայոց գահին և գահակալությունը:
2008 թվականին Հայոց գահին հաստատվում է Սարգսյանների տոհմը և հենց այս թվականին Հայաստանում կրկին հաստատվում են միապետական կարգեր:Հայոց արքա Սեժիկ I Կոտակը դեռ գահին չնստած սկսում է ազգանվեր գործունեություն ծավալել:Նրա առաջին քայլը նոր մայրաքաղաքի ստեղծումն էր,սակայն նա դադարեցնում է այդ սախսատար գործը և պարզապես Երևանը անվանափոխում է:2009 թվականին Երևանը անվանափոխվում և դառնում է Սեժիկանիստ:Նա մեծ բարեփոխումներ է կատարում տնտեսության ոլորտում,այն ամբողջությամբ հանձնում է մեծն օլիգարխ Լֆիկին:Սերժը հեռատես քաղաքական գործիչ էր,նա բարելավումէ հարաբերությունները Դոդակերտի իշխան Գագիկ Ծառուկյանի հետ,նրանց մեջ հաստատվում է խնամակալական կապեր:Սակայն նրան վիճակված չէր երկար կառավարել և 2016 թվականին նա մահանում է:Երկրում հայտարարվում է հավիտենական սուգ:
Քանի որ Սերժը արու զավակ չուներ,նրան հաջորդւոմ է իր եղբայր Սաշիկ I Փայատերը:Այս ժամանակ կյանքից հեռանում է Կաթողիկոս Գարեգին Բ-ն:Այդ նույն օրը Գարեգին Բ-ին դասում են սրբերի շարքին:Հոգևորականության մեջ պայքար է սկսվում Կաթողիկոս դառնալու համար:Հիմնական պայքարը ընթանում է Գարեգին Բ-ի 12 զավակների մեջ,այնուհետև պայքարի մեջ են մնում ընդամենը 3-ը,քնաի որ մնացած զավակերը գարեգինի կնոջից չէին:Այս հարցին վերջնական լուծում է տալիս Սաշիկ I-ին Փայատերը:Նա Հայաստանը դարձնում է թեոկրատական տիպի երկիր և հոգևոր իշանությունը անցնում է իրեն:Այնուհետև Նա մեծ գործունեություն է ծավալում արտաքին հարաբերությունների կարգավորման գործում:Ռուսիոյում իշում է Պուտաս I Փարավոնը,որը 2020 թվականին իրեն աստված է հռչակում:2021թվականին կնքվումէ Հավիտենական ստրկության պայմանագիրը:Պայմանագիրը բաղկացած է 3 կետրից.
1.Հայաստանը պարտավորվում է միանալ Ռուսիոյին
2.Հայաստանը և Ռուսիոն միասին հարձակում են գործելու Եվրոպայի վրա
3.Պայմանագրի ամարպնդման համար Սաշիկը Նավասարդի օրերին պետք է տա Պուտասին
Ընդհատակյա կազմակերպություն :
2020 թվականին Հայաստանում բացվում է <<Հավասար իրավունքներ>> ընդհատակյա կազմակերպությունը,այս կազմակերպության հիմնադիրը Ռուֆուսն էր,որը Հայաստան էր եկել Հռոմից և ապազգային գործունեություն էր ծավալում Հայաստանում:Այս կազմակերպության կարկառուն ներկայացուցիչը ոմն մարդագալյուկն էր:2023 թվականին բացահայտվում է այս կազմակերպությունը:դատը տեղի է ունենում Գառնիի ռեստորանում,որը նախկինում տաճար է եղել:Իսկ դատը վարում է այդ ռեստորանի տեր Հովհաննես Գալաջյանը: Մարդագայլուկին աքսորում են սիբիր,բայց աքսորի ճանապարհին նա կարողանում է արանքը ճղել և մի կերպ հասնում է Իսլանդիա:Իսկ այ Ռուֆուսին բռնում են Սեժիկանիստից Սաշիկակերտ (Գյումրի) գնացող ճանապարհի վրա և աքսորում են Հռոմ:
Շարունակելի :))
Հ.Գ. կարելի էր շարունակել էս անկապ պատմությունը ու էս պատմությունը կապել մնացած ակումբցիների հետ,բայց դե իրանց հետ էդքան մոտ չեմ,մեկ էլ տեսար եկան ծեծեցին :bl

Մինա
20.06.2014, 15:12
Չէ, սնոտիապաշտ չեմ ու չեմ հավատում ճակատագրի ցույց տված նախանշաններին : Գերբնականին հավատալու մարդկային անհրաժեշտությանն եմ հավատում :

CactuSoul
20.06.2014, 18:17
- Էսօր Պակիստանի միջազգային օրն ա։
- Հը՞ :'
- Պակիստանի միջազգային օրն ա էսօր։
- Պակիստանի՞, միջազգայի՞ն․․․ :}
- Եսի՞մ, նոր SMS եկավ․ [կարդում ա] Հունիսի 20-ը Պակիս․․․ Վայ, փախստականի օրն ա․․․ :))

Alphaone
21.06.2014, 02:49
Ինչի՞ են ինձ ապուշներ հանդիպում ամենակատաղած պահերին:
Գրել է՝
- եթե ինձ պես սիրում եք ճամփորդել, եկեք միասին գնանք.. հեքիաթայի՜ն քաղաք...
(պաթոս, ֆո՜ւ :()
- Ես պատրաստվում եմ չքվել գրողի ծոցը, միացեք...

impression
21.06.2014, 04:42
էրեկ գիշերվա ժամը երկուսին ընկերուհուս հետ նստած ենք իրենց տանը, խոսում ենք, ֆեյսբուքն ենք բզբզում, ծիծաղում ենք բան, մեկ էլ զգացինք, որ շատ փիս սովածացել ենք երկուսս էլ: տանը պատրաստի ուտելու բան չգտանք, մենք էլ մեռնեինք ոչ մի բան չէինք սարքի, որոշեցինք զանգել պիցցա պատվիրել: կրկնում եմ, գիշերվա ժամը երկուսն անց ա: պատվիրում ենք պիցցան, ասում են պատրաստ լինի՝ առաքիչը կզանգի, որ տան տեղը բացատրեք:

… ես շատ վատն եմ…

խեղճ տղան զանգեց, տան տեղը բացատրեցի ու շատ լուրջ ձայնով շարունակեցի
- բայց մի բան խնդրեմ էլի: որ գաք հասնեք տեղ, դռան զանգը խնդրում եմ, մի անգամ շատ թեթև սեղմեք, երկար չպահեք հանկարծ, ու եթե երկու րոպեի ընթացքում դուռը բացող չեղավ, մի հարկ իջեք, կանգնեք հնարավորինս մութ անկյունում, ու զանգեք նորից ինձ:
- կներեք, ի"նչ…
ինչ՝ ինչ, ատբոյ

մի կես ժամից դռան զանգն ենք լսում, շատ թեթևակի զանգը տվեց տղայիկը, մենք միանգամից սկսեցինք այլանդակ աղմկել, շրխկացնել, դխկդխկացնել, մի երկու անգամ էլ ընտիր գոռացի: մեկ էլ զանգ ա գալիս, վերցնում եմ, տղայիկն ա, բա թե՝ էկել եմ, էկեք տարեք ձեր պիցցան: դուրս եկա, տեսնեմ խեղճն իսկականից մի հարկ իջել էր, ու մութ անկյունից վախեցած ինձ էր նայում: փողը վերցրեց ու փախավ առանց հետ նայելու:

իսկ պիցցան լավն էր, ոչ մի կտոր չթողեցինք :)

Այբ
21.06.2014, 07:15
Էս դեպքի մասին վերջերս են ինձ պատմել, որոշեցի կիսվել: :)

Ուրեմն, սրանից տարիներ առաջ բանասիրական ֆակուլտետում արտասահմանյան գրականության սարսափ քննությունն է լինում: Ինչու՞ սարսափ: Դե որովհետև էդ դասախոսին էդպես են ասում: Անունը պարզ է՝ չեմ տալիս, ինձ թվում է՝ հասկացողը հասկացավ, թե ում մասին եմ խոսում:

Վերածննդի շրջանի քննությունն է լինում: Ով մտնում է, առանց բացառության դասախոսը բոլորին Դ. «Աստվածային կատակերգություն»-ից է հարցեր տալիս: Դե ուսանողները պարզ է՝ պատրաստված են լինում(ես չեմ հավատում ու հնարավոր էլ չի, որ էդ դասախոսի քննությանը անպատրաստ ներկայանալ), բայց դասխոսին չեն գոհացնում: Էնպիսի մանրամասնությամբ է հարցեր տալիս, հետն էլ էնպես է բարկանում ու գոռում, որ ով ինչ գիտեր, դա էլ չի կարողանում նորմալ պատասխանալ: Մի խոսքով՝ քննությունից արդեն շատերն են դուրս եկել՝ բոլորը կտրված: Դրան գումարած էլ դասախոսը գոռում է, թե դեբիլ եք բոլորդ եսիմինչ...Ուսանողները, ովքեր որ դեռ չէին մտել քննության (կուրսի մեծ մասը), վախենում են մտնել:

Անցնում է որոշ ժամանակ էս դասախոսը լսարանում մնում է մենակ: Մարդ չի մտնում քննության: Դրանից ավելի է ջղայինանում, ու դուրս է գալիս, որ տեսնի ուսանողները ինչի չեն մտնում: Ու ինչ տեսնի:D Ուսանողները լսարանից մի քիչ հեռու (իրար գլխի հավաքված) նայում են լսարանի դռանը:
Հասկանալի է, որ դասախոսի բարկությանը չափ ու սահման չկա.
-Ինչի՞ տեղ եք ձեզ դրել....սա համալսարան չի...գիտեք՝ շատ եմ ուզում ձեր նմաններին քննել, որ չեք էլ բարեհաճում մտնել... (մոտավորապես գոռալով սենց բաներ ա ասում ու ավելի վատ բաներ)::blin
Մեկ էլ՝ ուսանողներից մեկը (վախեցած) ձեռքով ցույց է տալիս լսարանի դուռը: Դասախոսը հայացքը դարձնում է դռանը և... կարդում մեծ պլակատի վրա գրված «Դժոխքի» մուտքի խոսքերը, որ գրված է «Աստվածային կատակերգություն»-ում:

Հ.Գ. Քննությունը չի շարունակվել, և լուծարքի օրն էլ դասախոսը ոչ մեկին չի կտրել: Ասում են՝ տարիներ է անցել էս դեպքից ու դեռ համալսարանում նման համարձակ կուրս չի եղել:

Ուլուանա
22.06.2014, 00:51
Ինչ տարբեր են մարդկանց նախասիրությունները։
Մամաս վերջերս ասում էր, որ մեր տան մոտակայքում հաճախ է տեսնում մի մարդու, ով զբոսնում է իր... խոզի հետ։ Հավատս չեկավ, ասեցի՝ երևի էն խոզի նման շներից է եղել, քեզ թվացել է՝ խոզ է։ Ասեց՝ չէ՛, ես էդ խոզի նման շներին գիտեմ, սա հաստատ խոզ է, իսկական խոզ։ Էն օրը տեսանք. իսկապես խոզ էր՝ մի քիչ նույնիսկ վարազ հիշեցնող, մի տեսակ կեղտամոխրագույն մորթով, չալպտուրիկ։ Ամեն դեպքում խոզությունը կասկած չէր հարուցում :))։ Ու քանի որ խոզերը վիզ չունեն, տերը թոկը մեջքից կապած է ման տալիս։ Կամ էս խոզն է շատ անդուր, կամ էլ ես ուղղակի արդեն մոռացել էի, որ խոզերն էսքան անդուր են լինում... Գոնե ձագ լիներ, էլի մի քիչ մռութ կլիներ։ Տեսնես՝ հենց տան մե՞ջ են պահում :}։

Յոհաննես
22.06.2014, 02:29
ասում եմ ծեծն էլ է մարդու համար :))
Թեկուզ և ծեծ,բայց թող մուսաս չփոթորկի հանգած հոգիս
(c) Սաշիկի սիրելի Պոետը
Անկապ պատմություն-մաս 2
Մշակույթ :
Մշակույթի ասպարեզում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում:Մշակույթի նախարարությունում երկիշկանություն է հաստատվում,Ինգա և Անուշ Արշակյանները դառնում են մշակույթի նախարար:Այս ժամանակ Հայաստանում պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Կոնչիտան:Այս լուրը ցնցեծ ողջ աշխարհը,բայց իրականությունը այլ էր:Համերգի ժամանակ Կոնչիտան ձերբակալվում է և նրան մահապատժի են դատապարտում:Կախաղանը արդեն պատրաստ էր, ամբոխը լոլիկներով հարվածում էր Կոնչիտային և հանկարծ այդ ամբողխի մեջ հայտնվում է Նաիրուհին(այստեղ հնչում է Անդրեա Բոչելլի Մելոդրաման,էդ երաժշտության տակ պատկերացրեք Նաիրուհու հայացքը-աչքերը).................... և Կոնչիտան վերադառնում է Ավստրիա:
Սերժիկանիստը համարվում էր հազար ու մի հանրախանութների քաղաք,այստեղ մշակութային լուրջ արժեք էին ներկայացնում Տաշիրը և Դալման:
Հայաստանում հանրախանութների հետ հավասար նոր եկեղեցիներ էին կառուցում:Գագիկ I Դոդունին Աբովյանում կառուցում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:Իսկ Ապարանում մշակութային լուրջ գործունեություն է ծավալում Մեծ դատավոր Աղվան Բարեպաշտը:Նա գրնցված է գինեսի գրքում,որպես աշխարհի ամենաշատ մեդալ ունեցող մարդ :
Կինո
Լուրեր են պտտվում,որ վերջապես սկսվել են East of Byzantium-ի նկարահանումները,սակայն այստեղ սցենարի մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել.
1.Փղերը հայրեի կողմից են կռվում
2.Կռվի թեժ պահին Վարդան Մամիկոնյանը կտրում է Մուշկան Նիսալավուրտի գլուխը
3.Ֆիլմը Հեփի էնդ է ունենում,Վարդան Մամիկոնյանը կտրում է նաև Հազկերտի գլուխը
Կրթություն
Հայաստանում բացվում է Ակումբի ճեմարանը:Ճեմարանի Րաբունապետը Chuk-ն էր,այստեղ դասավանդվում է կրոնի պատմություն,որի դասախոսը աստվածաբան Աթեիստն էր:Քանի որ այս ճեմարանը գերժամանակակից էր,այստեղ անցնում էին նաև սեքսի պատմություն,որի դասախոսն էլ Keyboard-ն էր:Այս ճեմարանի լուրջ խնդիրներ ունեցավ,քանի որ քաղաքականության դասախոս Տրիբունը ճեմարանի բոլոր հանրապետականներին նեդում էր ֆեյսբուք,այս փաստը չէր կարող չանհանգստացնել Խալիֆ Սաշիկ Փայատերին:Սաշիկ Փայատերը որոշում է կայացնում փակել ճեմարանը,սակայն հաջորդ օրը սկսվում է Նավասարդը...:love
Հայրենադարձություն
2030 թվականին տեղի է ունենում առաջին հայրենադարձությունը:Առաջին խումբը դուրս է գալիս Ամեիկայից,նրանք գալիս են շոգենավով,այդ շոգենավի անունը Ջեննի էր:Օգոստոսին նրանք արդեն Հայաստանում էին:Այդ ժամանակ լուրեր են պտտվում,որ հայրենադարձների մեջ է եղել նաև հայազգի Ջոն Լենոնը,բայց ոչ-ոք այդպես էլ չիմացավ դա իրականություն էր,թե Մեֆ...է ասում եմ Մեֆ...միֆ-միֆ...
Մամուլ
Այս ժամանակաշրջանում մամուլում մեծ տարածում գտավ մի այլմոլորակայինի պատմություն:2025 թվականin մի աղջիկ էր անհետացել,ականատեսները պատմում են,որ երկնքում ինչ որ լույս է եղել և մի տհաճ ձայն են լսել,դա մի քանի վայրկյան է տևել,հետո երբ ամեն ինչ ավարտվել է,այդ աղջիկը անհետացել է:
Գրկանություն
Այս ժամանակաշրջանում գրականության ասպարեզում թնդում էր Վոլտերայի անունը:Նրան մեծ հռչակ էին բերել. <<Այսպես խոսեց Յոհանը>>,<<Տափաստանի Յոհանը>>, <<Վարպետը և Յոհանը>> և <<Երիտասարդ Յոհանի տառապանքները>> գրքերը:2030 թվականին նա արժանանում է Նոբեյլան մրցանակի:
Ապստամբություն
Այս ժամանակ Ղարաքիլիսայում Դատարկության գլխավորությամբ սկսվում են ապստամբության նախապատրաստությունները:
2050 թվականի օգոստոսի 5-ին Դեբեդի ձախ ափին տեղակայված Դատարկության զորքը սրնթաց գրոհով փորձում է անցնել գետը....
Շարունակելի... :))

Նաիրուհի
22.06.2014, 17:07
Մի անգամ արդեն թեթևակի անդրադարձել եմ (http://www.akumb.am/showthread.php/55063-%D5%88%D6%82%D5%B2%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%B8%D6%80%D5%B4%D5%B8%D6%84-%D5%BD%D6%80%D5%BF%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2439136&viewfull=1#post2439136) սրան, բայց երեկվանից հետո մի հատ էլ պիտի գրեմ։

Երեկ ընկերներիցս մեկի հարսանիքին էինք։ Էլի էդ գրառմանս մեջ նշված համամասնությամբ՝ հինգ հոգի, որոնցից մեկը բացահայտորեն միս ուտում է, մյուս երեքը նախորդ գրառման նախկին ընկերներս են։

Ես վերջերս մի քանի անգամ միս կերել եմ։ Զգացել եմ, որ ուզում եմ, դրա համար էլ կերել եմ ու չեմ պատրաստվում ինքս ինձ ինչ-որ բան ստիպել, եթե դա ներսիցս չի գալիս։

Բուսակերությանս մեկուկես տարվա ընթացքում հիմնական ընկերներս եղել են ոչ բուսակերներ, որովհետև իմ ծանոթ բուսակերների մեծ մասի էդ աղանդավորականանման խմբավորումներն ու կենսակերպն ինձ վանում են` ամբողջ օրը առողջ ապրելակեպից, յոգայից ու բուսակերությունից խոսել, միս ուտողներին փնովել, յոգա, խծբ-ով տարբեր ծրագրերով էստեղ-էնտեղ գնալ։ Ու իմ «մսակեր» ընկերներից ոչ մեկն էսքան ժամանակ ինձ չի ծաղրել միս չուտելուս համար։ Ընդհակառակը, ես եմ նեղվել, որ, ասենք, մեկի տանը հյուր եմ, մենակ միս պարունակող բաներ են սեղանին, որոնք չեմ ուտում, ու զգում եմ, որ դրա պատճառով տանտերն իրեն վատ է զգում։ Նենց շնորհակալ եմ, որ հիմա կողքիս ձեզ նման մարդիկ են :love

Երեկ հարսանիքի ժամանակ մի աղցան վերցրի, որի մեջ միս կար, ու բուսակեր եռյակն ինձ նայեց բավական վատ հայացքով, ինչին ի պատասխան ասացի, որ վերջերս մի քանի անգամ միս կերել եմ։ Ընդամենն էդքանը։

Դրանից հետո մի պահ կատակով խոսակցություն եղավ պլան ծխելու մասին, ու ես ասացի, որ դա չեմ ընդունում, հետևաբար ինձնից ձեռ քաշեն, ես տեսականորեն էլ չեմ պատրաստվում պլան ծխել։ Ու էդտեղ մեկը, նենց, իմիջիայլոց, ասաց.
-Ինչի՞ տենց որ, էդ միս կուտես, պլան չե՞ս ծխի։

Հետո՞, է՞լ ինչ մահացու մեղքեր կան, որոնցից ես չպետք է խուսափեմ, կամ որոնք ինձնից սպասելի են, որովհետև միս եմ կերել։ Ես չեմ հասկանում, թե մարդիկ ոնց են էդպիսին դառնում։

Մի´ արեք տենց, մի´ դարձեք էդպիսին, երեխեք :(

keyboard
22.06.2014, 17:21
-Էդ ի՞նչ ես անում:
Հարցս առաջասավ, երբ տեսնեմ նստած հեռախոսի էկրանն է շոյում:
-Կատվիս եմ սիրում:
:o 3 երեխատեր մարդ ա:
Երևի ես եմ հետամնաց:

Այբ
22.06.2014, 20:09
Առհասարակ, մամայիս դուր չի գալիս, թե ոնց եմ ես հագնվում ու միշտ փորձում է իմ մեջ ոճային փոփոխություններ մտցնել: Բայց իզուր՝ ես անուղղելի «դպրոցականի» տեսք ունեմ: Ինչևէ: Էսօր մամայիս հետ փողոցով քայլում էինք: Ինքը՝ բարձրակրունկներով (էն դեպքում, որ ինքը ինձանից բոյով է), մազերը հարդարված, գեղեցիկ հագնված, ես՝ ջինսով, սովորական սպորտային վերնաշապիկով, հոգնած տեսքով... Մեկ էլ՝ մեր ծանոթներից մեկը դեռ մեզ չմոտեցած հեռվից հիացմունքով ասում է.
-Գեղեցկու՜հի, հեռվից անգամ աչքի ես ընկնում:
Մի պահ շոկի մեջ ընկա...մտածում եմ՝ ինձանից ինչ գեղեցկուհի,:o իսկ մեր բարեկամը շարունակում է.
-Միշտ էլ ասել եմ, որ սիրուն ես, սիրուն...
Ստեղ արդեն ինձ լավ եմ զգում, ինձ երևակայում եմ մի քիչ: :oy
Էդ պահին իրար ենք մոտենում և...մեր բարեկամը միանգամից փաթաթվում է մամայիս ու նորից ասում է.
-Սիրուն ես, սիրուն:
Ես, բնականաբար, երկնքից ցած եմ իջնում (մամայիս ի նկատի ուներ)::(

Բայց դե ասում են, որ մամայիս նման եմ....ուրեմն, դեռ հույսեր կան, մնում է՝ հասնեմ մամայիս տարիքին::D

lampone
22.06.2014, 22:04
Հանգիստ նստած եմ տանը, հանկարծ հարևանի տնից լսվում է կնոջ ձայն. մայրը զայրանում է իր երեխայի վրա.
-Ի՞նչ ես անում, ա՛յ անդաստիարա՛կ...
no comment

Meme
23.06.2014, 01:03
Կարոտ կա կա մեջս դեպ քեզ ակումբահայություն.....


:loveհ.գ ինչ լավա, որ համակարգիչերը դեռ չեն վերացել....

enna
23.06.2014, 13:56
19,75 ու ես պրծա՜:D Ազատությու՜ն

Ruby Rue
23.06.2014, 21:03
Երևան մոլի հատակագիծը նայելիս որ հաշմանդամություն ունեցողների զուգարանի նշանը տեսա, միանգամից չոքերս թուլացան, ասեցի գնամ տեսնեմ, թե ո՞նց են հարմարեցրել։
Իմ համար խելոք սուս-փուս մտա զուգարան, բոլորն էն պիսուարներից էին։ Հիմա պտտվում եմ, տեսնեմ թե ո՞րի կողքին հատուկ բռնակներ կան, մեկ էլ մի տղամարդ է մտնում։
Ուզում էի ասել, որ սա հաշմանդամություն ունեցողների զուգարանն է, ինքն էստեղ ի՞նչ է անում, երբ ինքը սկսեց.
-Գիտեք, սա...
-Հա, գիտեմ։ Ուղղակի ուզում էի տեսնել, թե ոնց է հարմարեցված։

Տենց ոչ հարմարանք չգտնելով դուրս եկա ու նկատեցի, որ հաշմանդամություն ունեցողների զուգարանը կողքինն էր։ :D

AniwaR
23.06.2014, 22:21
http://www.lolwtfcomics.com/upload/uploads/1336041107.jpg

Էսօր զբաղված եմ իմ սիրելի գործով՝ սունկ եմ տապակում, և ինչպես ճշմարիտ գուրման արանքում որոշում եմ մի փոքր թարմ աղացած սև պղպեղ ավելացնել: Վերցնում եմ պղպեղաղացը, թափ եմ տալիս սունկիկների վրա, մի երկու փաթիլից ավել չի գալիս, էլի եմ թափ տալիս, էլի, էլի, ներսից պղպեղիկների շխկշխկոցը լսվում ա, իսկ փաթիլները չկան ու չկան: Մի անգամ էլ կատաղած թափ եմ տալիս, ու էդ պահին... Անի, դու Անի, պղպեղաղացի կափարիչը թափով դուրս ա թռնում, ու տապակվող սունկիկներով լի թավան կարկտահարվում է պղպեղագնդիկներով: Լավ ա, գոնե ինձ չեմ կորցնում: Կրակից անմիջապես վերցնում եմ, փայտիկներով սունկիկները հատ-հատ առանձնացնում եմ ու ոչ ավել, ոչ պակաս, երեք հալալ ճաշի գդալ պղպեղագնդիկ եմ քամում իմ խեղճուկրակ երկու աման սունկիկների միջից (խոհանոցի հատակի նոր «դիզայնի» մասին դեռ լռում եմ):
Մի խոսքով, եկել է պահը պղպեղահարված սունկիկները փորձելու: Wish me good luck!

Freeman
25.06.2014, 13:39
Էսօր պետք ա անալիզ հանձնեի՝ իմանալու համար պիտանի՞ եմ մեր փառապանձ և սարսափազդու զինված ուժերում ծառայելու համար:

Առավոտյան 9:03 լաբորատորիայի մոտ եմ, պետք ա իննից բաց լիներ, բայց դեռ չէր բացվել, ինչը չէր զգացվում դռան դիմաց հավաքված ամբոխից: Հացի հերթերը չեմ հիշում, բայց ենթադրում եմ, որ էս տեսքն են ունեցել՝ լիքը մարդիկ, բազմաձև, առանց հստակ սահմանների հավաքված ( թոքային ինֆիլտրա՞տ) հավաքված, նենց, որ սմարթֆոնն իր տիրոջը չի ճանաչում, ու մեծ մասը եկել են մի ժամ առաջ, ինչ ա թե հինգ րոպե շուտ մտնեն:

Ես ոչ մի տեղ հերթ չպիտի կանգնեմ, որովհետև զինակոչիկների տեխ. զննումն առանց հերթի ա: Բայց, քանի որ բոլոր հավաքվածները, բացի ինձնից, պատկառելի տարիքի էին, խելոք-խելոք գնացի հարցրեցի, թե վերջինն ով ա ու նստելով դատարկ նստարանին (նույնիսկ 150-ամյա տատիկը դռան մոտ խցկված, կանգնած էր)՝ խճճվեցի համաշխարհային սարդոստայնի մեջ:

Մեկ էլ տեսնեմ էս մարդկանց նույնիսկ «վերջինը ես եմ», «ես Ձեզնից հետո եմ» ու «հաջորդն էն կարմիր շորովն էր» կախարդական արտահայտությունները չեն կանգնեցնում: Բոլորը, իրենց հերթերը խախտելով, տուրբուլենտ հոսքով լցնում են ներս: Իմ նախորդը մտավ իր հերթից շուտ հետո՝ հաջորդը, ես էլ իրա հետևից մտա: Մեկ էլ մի չարաճճի պապիկ հետս կռվում ա՝ թե մի հոգի որ մտնում ա, ոչինչ, հո սաղ չեն առանց հերթի մտնելու: Ես էլ VIP mode on արեցի ու էդ մի քանի լաբորատորիաները (երեք լաբորատորիա ա, երկուսը արյան, մեկը մեզի համար, նույնիսկ արյան տարբեր անալիզները տարբեր տեղեր են անում, իսկ ինձ բոլորն էլ պետք են) առանց հերթի մտա՝ խառնելով բոլոր պացիենտների հերթականությունը, եթե այդպիսի հասկացություն մեր հիվանդանոցներում կար:

Առակս ինչ կցուցանե՝ էս ժողովուրդը չի փոխվի, ինչ ուզում եք արեք:Մեր մեծ մասը դեռ միջնադարում ա, շատ էլ որ պատմության դասագրքերում ասում են, որ վերածնունդը Հայաստանում շուտ ա եկել: Հայաստանում դեռ վերածնունդը չի եկել, դրա համար էլ այլմոլորակայինները մեզ չեն այցելի: Բացի քեզնից, Ալֆ...

StrangeLittleGirl
25.06.2014, 14:54
Կոպենհագենի կենտրոնում Tivoli Gardens կոչված տեղը կա: Կարուսելներ են էնտեղ ու ինչ-որ պատմական արժեք ունի: Դրա համար մուտքը վճարովի ա, հետն էլ առանձին կարուսելների համար պիտի վճարես: Բայց դա չի խանգարում, որ լիքը տուրիստներ էնտեղ գնան, ու հերթերն անպակաս լինեն:

Ես միշտ անտարբեր եմ եղել Tivoli Gardens-ի նկատմամբ, չնայած ամեն օր գործի գնալիս մոտով անցնում եմ: Մտածում եմ՝ եթե կարուսել ուզենամ, ավելի շուտ կգնամ եղնիկների այգի, որի մուտքն ազատ է: Նույնիսկ այն փաստը, որ Թիվոլիում ուրբաթ օրերը ռոք համերգներ են լինում, ինձ չէր հուզում: «Հայտնի մարդկանց համերգներ,- շեշտել էր մեր էքսպատերի խմբի լատվիացին, որն արդեն ութ տարի է, ինչ Կոպենհագենում է,- հայտնի դանիական խմբերի»: Դե քանի որ դանիական խմբերից առանձնապես խաբար չէի, չխորացա:

Բայց դե ասում եմ, ամեն օր գործի գնալիս մոտով անցնում եմ: Մեկ էլ մի օր ֆիքսեցի, որ ուրբաթ օրերի ռոքի շրջանակում Փասենջերն էլ կա: Մի րոպե... ես գիտեմ, որ ինքը հոկտեմբերին Կոպենում համերգ տալու ա, տոմսն էլ ունեմ: Բայց գիտեմ նաև, որ էդ համերգը Թիվոլիում չի լինելու: Ու մի քանի օր առաջ հայտնաբերում եմ, որ հուլիսին էլ համերգ կա, բայց դրա մասին Փասենջերի ոչ մի պաշտոնական էջում հայտարարված չի:

Բնականաբար, սկսեցի փորփրել, որ տոմս ճարեմ, եթե դեռ մնացել է: Հետո արդեն աչքերիս չհավատացի. պարզվում է՝ համերգն առանց տոմսի է, այսինքն՝ մենակ Թիվոլիի մուտքի տոմսը պիտի գնես (100 կրոն = մոտ 7000 դրամ), ու հա՛մ պատմամշակութային արժեքն ես տեսնում, հա՛մ Փասենջերի համերգն ես լսում: Գժանոց: Մի պահ պատկերացրեցի, ասենք, նման համերգներ Մոնումենտում կամ Մանկականում: Ծիծաղս եկավ...

Բայց դա դեռ հերիք չէ... Ուրեմն էս Դանիայում սովորություն կա փառատոնների կամ համերգաշարերի կատարողների անունները գրելիս վերևում խոշոր տառերով գրում են ամենամեծինը (օրինակ, Ռոսկիլդե փառատոնում ամենավերևում Rolling Stones-ի անունն ա), հետո ըստ հայտնիության կամաց-կամաց ավելի մանր տառերով են գրում, ներքևում՝ հազիվ տեսանելի սկսնակներինը: Ու որ Թիվոլիի պաստառին Փասենջերի անունը տեսել էի, նրանից էր, որ հենց ամենավերևինն ու ամենախոշորն էր: Էսօր հայացքս ֆիքսեց նաև մի երկու տող ներքև գրած անունը. Ագնես Օբել: Նենց շոկի մեջ էի, որ կտրուկ արգելակեցի, ու երևի հետևիցս էկողները քֆուր-քյաֆար թափեցին: Կանգնեցի, նայեցի. հունիսի վեց, փաստորեն արդեն անցել է: Փասենջերն ու Ագնես Օբելը վերջերս ամենաշատ լսածս կատարողներն են, էն քիչ նորերը, որոնք դուրս գալիս են: Երկուսն էլ Թիվոլիում համերգ ունեն այս ամառ: Բայց Ագնեսի համերգը բաց թողնելու համար չափսոսացի. հունիսի վեցին դեռ չէի հայտնաբերել նրան:

Ռուֆուս
25.06.2014, 15:54
Էն որ մի մարդ քեզ էնքան դրական է տրամադրված ու էնքան լավ բաներ է քո համար արել, որ չես կարող հասկանալ, թե նա իրականում բարի մարդ է թե չար, ու ամենավատն էն է, որ չգիտես ինչ անես, եթե շարունակես իր հետ հետ շփվել, լիքը ընկերներ կկորցնես, իսկ եթե մյուսների հետ շփվես, իր մտերմությունից կզրկվես ու էս իրավիճակում ոսկե միջին չկա:

StrangeLittleGirl
25.06.2014, 17:45
Արդեն քանի օր ա Կոպենհագեն-Մալմո միջազգային գնացքի գծի վրա գործադուլ ա, ինչի պատճառով Շվեդիայից Դանիա էկող գնացքներ չկան, իսկ ամեն օր էդ ճամփան անցնող ու գործի էկողները քաշվել են: Գործադուլ անում ա դանիական կողմը: Բնականաբար, իրավիճակը շտկելու համար պետք ա ավտոբուսներ մտցնել, բայց դա հակասում ա Դանիայի օրենքներին. եթե ավտոբուս մտցնեն, գործադուլին դեմ կգնան, ինչը չի կարելի: Դրա համար շվեդական կողմն ա ավտոբուսներ մտցրել:

...
Վերջերս մի քանի բավական հայտնի կարդիոխիրուրգների գործից հանել են, որովհետև գիտական նպատակներով նախատեսված գումարը համարձակվել են անձնական իրեր առնելու վրա ծախսել:

Այբ
25.06.2014, 21:31
Մի բարի հարևան ունեինք: Երկու որդի ուներ (ապրում էին օտար երկրում): Որդիները ընդհանրապես չէին մտածում նրա մասին, նույնիսկ կարգին չէին էլ զանգում: Արուս տատին ապրում էր թոշակով ու հարևանների օգնությամբ: Բայց էդ կնոջը նյութական վատ վիճակը ու հոգատարությունից զրկված լինելը էնքան չէր տանջում, ինչքան զավակների կարոտը. օր չկա, որ չասեր.
-Տեսնես Արմենս ու Վահանս ի՞նչ են անում: Խեղճ Արմենս ասմա ունի, էդ անտեր հիվանդությունը էրեխիս միշտ նեղել է...
Ու ամեն օր Աստծուց նույն բան էր խնդրում.
-Աստված ջան, մեռնեմ քեզ, էրեխեքիս հետ եղի: Շատ բան չեմ ուզում...գոնե մինչև մեռնելս էլ մի անգամ գոնե տեսնեմ:

Չտեսավ: Մահացավ հիվանդ ու երեխաներից լքված՝ աչքը միշտ դռանը ու ուշադիր բոլոր զանգերին:
Ամենազարմանալին էն է, որ որդիներից մեկը մոր մահից մի տարի հետո հայտնվել է, ու մեծահարուստի գերեզման է դարձրել մոր անխնամ ու անշուք գերեզմանը:

Տեսնե՞ս հեչ ինքն իրեն հարցրել է՝ «Հիմա, որ հայտնվել եմ, որ ի՞նչ»:

Ռուֆուս
25.06.2014, 22:15
Էսօր ժամը 4-ի կողմերը պատուհանիս տակ ղռռոց-դռռոց էր, դուրս եկա պատշգամբ, տեսնեմ մի կամազ եկել ասֆալտ էր թափում մայթին: Մինչև գնացի խոհանոց, սուրճ սարքեցի, խմեցի հետ եկա, տեսնեմ մարդ չկա, էդ կես ժամում հասցրել էին ամբողջ շենքի երկարությամբ մայթը ասֆալտել, թողել գնացել էին:

Հիմի էս ջրհեղեղ/փոթորիկից հետո էդ թաց ասֆալտից ի՞նչն ա մնալու... Աչքիս ֆայմ բաժանելուց էս մարդիկ հերթի վերջում են եղել:

#welcomebacktohayastan

impression
26.06.2014, 01:19
էսօր դե ծնունդս էր, որոշել էի ընտանիքիս հրավիրել մի ինչ-որ լավ տեղ, ու ընտրությունս կանգ առավ Աֆրիկյանների պանդոկի վրա: գնացինք հինգ հոգով, մատուցողուհին արտակարգ անբարեհամբույր էր, էն կարգի, որ արդեն ոչ թե նեռվայնանում էի, այլ ծիծաղս էր գալիս: մենյուն ա բերել, նայում եմ, ամեն ուտելիք իր ուրույն անունն ունի, ասենք՝ Լիպարիտի սիրած ապուրը կամ Արմենակի սիրած աղցանը: մի խոսքով, բան չես հասկանում՝ ինչ պատվիրես, որ համ Լիպարիտի ու Արմենակի ու մնացածների ճաշակը չվիրավորես, համ էլ քո սիրած բաներից ուտես: կանչեցի մատուցողուհուն, խնդրեցի բացատրել, թե օրինակ Հենրիկի սիրած ժառկոյեն իրենից ինչ ա ներկայացնում: էդ ընթացքում մաման հարցրեց՝ իսկ Աֆրիկյանների սիրածներից էլ ինչ ունե՞ք, ու էս մատուցողուհին, խիստ վրդովված, ոնց որ իրեն հայհոյած լինեինք, ասեց՝ գիտեք ինչ կա, Աֆրիկյանները շատ հարգարժան ընտանիք են եղել, սիրածների հետևից չեն ընկել երբեք:

:D :D լամայ մինյա պոլնըսծյու

Այբ
26.06.2014, 09:52
Նախքան բանավոր քննությունների սկսվելը համալսարնում հայտնի «լավ» դասախոսներից մեկի մոտ միջանկյալ քննության էինք: Մենք գրավոր էինք գրում, իսկ ինքն էլ ինչ-որ գրավորներ էր նայում: Մեկ էլ զանգում է չգիտեմ ում ու հարցնում.
- էսինչյան Էսինչյանը որպես ուսանող ո՞նց է սովորում....հա...էդքան էլ լավ չի....փաստորեն, բարձրի ուսանող չէ, լավ...հա, ընդդիմախոսն եմ...ապրես...
Ու դա էն դեպքում, որ դեռ էդ ուսանողի գրավորը չի կարդացել:
Աչքիցս միանգամից ընկավ էդ դասախոսը:
Ախր ոնց կարելի է: Կարող է՝ փայլուն գրավոր է ներկայացրել, ու շատ հնարավոր է, չէ՞ որ տվյալ ուսանողին սխալ ներկայացրած լինել:

Վերջերս բանավոր քննության էի: Միջանցկում մի աղջիկ նստած լաց էր լինում: Ուզեցա օգնել ու հարցրեցի, թե ինչ է եղել: Պատասխանեց, որ դիպլոմայինը ցածր է ստացել, ու ինքը վստահ է, որ իր գրավորը փայլուն գրավոր է եղել, և անարդարացիորեն է գնահատվել:

Չգիտեմ: Հնարավոր է, որ էդ ուսանողի գրավորը իրոք գերազանց գրավոր չի եղել: Բայց իմանալով, թե ով է եղել ընդդիմախոսը (դու մի ասա՝ ընդդիմախոսը էդ դասախոսն ա եղել)...մտածում եմ, որ...:8

Մինա
26.06.2014, 09:55
Բան չեմ ուզում: Մի բաժակ սառը ջուր եմ ուզում մի հով բակում, ծաղկած բալենու տակ ու գոհ եմ, եղբայր:

Ruby Rue
26.06.2014, 12:21
- Ի՞նչ ստացար։
- 20:
- Էդ ո՞նց...Չէ, բայց 20... Ախր դու դասերին հեչ լավ չես նստում։
- Հա, գիտեմ, շատ էի բացակայում ու ուշանում։
- Չէ, էդ չեմ ասում։ Դու դասերին ծալապատիկ ես նստում կամ ոտքդ տակդ դրած։ Էդ ուսանողին հարիր չի։

Ու խնդալուն էն էր, որ ինքը սա լուրջ էր ասում ու տղերքի մեծ մասն էլ թաքուն համաձայն էր։ Նույնիսկ մի անգամ էլ «զգուշացում» եմ ստացել կուրսեցիներիցս մեկից, որ այգում էլ էդպես չնստեմ, թե չէ վատ աղջկա համբավ ձեռք կբերեմ։ :D

Թող գնան ինքնահրկիզվեն, աշխարհին տենց սահմանափակ մտածելակերպով ֆիզիկոսներ պետք չեն։

My World My Space
26.06.2014, 16:02
Դեպք դեղատանը։
Պատկերացրեք մայրիկի կռիվ-ղալմաղալը, երբ տեղատան աշխատողն իր տասնամյա տղային անմեղ «Վիզին» դեղամիջոցի փոխարեն «Վիզիտ XXL» պահպանակ ա վաճառել… :D :D
Ռժունիմագու… :lol

enna
26.06.2014, 16:05
Երբ կիսատ թողեցի Օսկար Ուայլդի ամենահաջող գործերից մեկը և որոշեցի ավելի լավ գործ սկսել, հասկացա, որ իմ՝գրքեր չկարողանալ կարդալը ոչ թե գրքից ու գրքի բովանդակությունից է, այլ գրքի թարգմանությունից: Ռուսերեն թարգմանությունները կարդալուց հետո չեմ կարողանում հայերեն գրքեր կարդալ: Ճոռոմ բառերով ու արհեստականորեն թարգմանված նախադասությունները գիրքը դարձնում են անշուք ու ծանր: Մի քանի նախադասությունից հետո չեմ կարողանում շարունակել: Մի պահ մտածում եմ ,գուցե հենց դա է պատճառը, որ հիմա իմ տարիքակից շատ քիչ մարդիկ են գիրք կարդում: Մյուս կողմից մտքիս են գալիս հայերենի գովերգությունները, է՛լ չնաշխարհիկ, է՛լ հնարավորություններով լեցուն: Եթե գովերգությունները ճիշտ են, ուրեմն գրքի թարգմանիչները չեն կարողանում ճիշտ օգտագործել հնարավորությունները կամ էլ ամենը , ինչպես միշտ, միայն գովազդի արդյունք է:
Ինչի՞ եմ զարմանում ,երբ հայտնաբերում եմ, որ հայերի գովաբանած հայկական ինչ-որ բանը իրականում հեչ էլ գովելու չի ու երբ հայերը թուք ու մուր են թափում եվրոպական արժեքների վրա, իրենք ավելի այլանդակ են դառնում էդ ընթացքում, երբ գովում են իրենց լեզուն, իսկ լեզուն շարունակում են պղծել: Զարմանում եմ , որովհետև ամեն հայի մեջ կա հայ լինելու հպարտությունը, չէ, ավելի ճիշտ փուչ մեծամտությունը, որը չհաղթահարելու դեպքում վերջում լավ կործանում է կյանքդ:

Ruby Rue
27.06.2014, 13:04
Կոնսերվատորիայի այգում վեր ընկածն գիրք եմ կարդում: Մեկ էլ մի ջահել է մոտենում` վերնաշապիկի կոճակներն արձակած, մի քանի օր առաջ թրաշած փրչոտ դոշը բացած, վզին` ուսկե ջնջիլ, ձեռքին էլ մի ճմրթված բուկլետ.
- Կներեք, ձեր ժամանակից մի քանի րոպե կարելի՞ է խլել:
- Ահամ, ասեք:
- Մենք դեպի Քոբուլետի ուղևորություններ ենք առաջարկում,- նայում է վրաս ու ավելի ճմրթում բուկլետը:
- Շնորհակալ եմ, բայց չեմ ուզում: Կարող եք գնալ:
- Դե... Գիտե՞ք ինչ, իրականում Քոբուլետին խոսելը սկսելու առիթ էր: Ես «Շանթ» հեռուստաընկերությունից եմ, մեզ սիրուն աղջիկներ են պետք նկարահանումների համար, կցանկանայի՞ք գալ:
- Կներեք, բայց սխալ աղջիկ եք կպցնում: Հլը նայեք փողոցում ձեր ու Շանթի ճաշակով ինչքա՜ն աղջիկ կա: Գնացեք իրենց խոսացրեք:
- Բայց դուք հայտնի կդառնաք: Ձեր նման սիրուն աղջիկները քիչ են. հլը ձեզ նայեք ու մնացածին:
- Ուզու՞մ եք ինձ խայտառակ անել: Ես ու՞ր, Շանթն ու՞ր: Զզվում եմ էս բոլոր ցածրաճաշակ հեռուստաընկերություններից,- մուննաթս կապում եմ:
- Մի քիչ կամաց հա՞ խոսեք: Մեկ էլ ձեր անունը կասե՞ք:
Անունս չասելու պահին նստարանին է մոտենում մի մե՜ծ շուն: Ես էլ «վույ ամանս» կապած մոտենում եմ շունիկին սիրելու, երբ լսում եմ, որ էս քյառթս ասում է.
- Վախ հո՜րս արև, էս ի՞նչ էր,- ու մի վայրկյանում անհետանում է կողքիցս` մոռանալով և՛ սիրունությունս, և՛ շանթի կարիերաս: :))


Հ.Գ. Իսկ մինչ ինձ կպցնում էին, ակումբցիք հանդիպում էին անում, չնայած թեմայում գրել էին, որ մինչև 17:00-ն են լինելու: Ու տենց խմում են, տորթ ու գիլաս են ուտում, հանդիպման շարունակականության մասին էլ չէի իմանա, եթե Ռամշը չասեր: :beee

Հ.Հ.Գ. Իսկ Ռուֆուսը չէր հասկանում, թե ինչի եմ մուննաթ: (http://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2489116&viewfull=1#post2489116) Մի խոսքով` դուք ինձ չեք սիրում: :P

keyboard
27.06.2014, 18:37
Արա, ասըմ եմ էս գրառումները դուբլելու տեղը վարկանիշերը դուբլեր էլի...
Ակումբում պարբերաբար վարկանիշացավ ա սկսվում, նադո պրիդումած տաբլետկի :D

#պռածիվազաչատնշնի վարկանիշնի տաբլետկի

ivy
28.06.2014, 00:16
Մեկ-մեկ ինձ թվում է՝ ես էս մարդկանց բոլոր պրոբլեմները հավաքել եմ վրաս ու ծանրությունից չեմ կարողանում շնչել: Ու շնչելու միակ ելքը դրանք լուծելն է: Երեկ վատ էի ֆիզիկապես:
Գնացի աշխատանքի, իրիկունը՝ մյուսին, գիշերը մնացի, առավոտը վեր կացա վազեցի առաջին աշխատանքին, արանքում մենակ հասցրեցի լվացվել, օրվա երկրորդ կեսին էլի եկա մյուս աշխատանքին, նորից կմնամ գիշերը, վաղը կեսօրին տուն կգնամ:
Չգիտեմ՝ ինչի եմ էսպես անում, բայց ինձ թվում է, սա է իմ կյանքը:

Երվանդ
28.06.2014, 02:13
Ակումբում համարյա ամեն ինչ փոխվել ա, բայց կան նաև հաստատուն արժեքներ :)) , օրինակ Տրիբունը էլի Լիոնին չախում ա :D

John
28.06.2014, 13:51
Զարմանում եմ, որ տենց էլ sms ուղարկելը չի մտնում լայն կիրառության մեջ...
Զանգում ես, չի պատասխանում, շտապ հարց կա՞, SMS գրի)
Զանգում ես նենց համարից, որ գրանցած չի՞ իր մոտ, չի՞ պատասխանում, SMS գրի)
Զանգում ես որ ասես երկու-երեք բառ, բայց մտածում ես երկար կձգվի խոսակցությունը, դու էլ զբաղված ես էդ պահին... SMS գրի, եղբա՛յր)

Ու էլի հազար ու մի իրավիճակներ կան, որտեղ իմ կարծիքով անհրաժեշտ է SMS գրելը, բայց արի ու տես, որ բջջ.օպերատորների հիմնականում անպետք SMSները չհաշված, բան չի մնում տակը էդ 350 SMSից... էն դեպքում, երբ ունես մի քանի տասնյակ չպատասխանած զանգեր չգրանցված համարներից + հազար ու մի պարզաբանում «զանգում էի ասեի..., չվերցրեցիր հեռախոսը» տիպի... տենց կարևո՞ր էր, SMS գրեիր :)

Ruby Rue
28.06.2014, 14:52
Երազ:
Աշխատանքի ընդունվելու հարցազրույցի եմ գնացել, ասում են` անակնկալ ունենք, քեզ հարցազրույցով տանջելու փոխարեն ուղարկում ենք դրակոնին սպանելու. հենց սպանեցիր, կընդունվես աշխատանքի:
Սենյակից ինձ մի քարանձավ են նետում, իսկ ես նույնիսկ զենք չեմ ունենում. միայն իմ պատմական Թորի մուրճ-բրելոկը (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2475389#post2475389): Էս դրակոնն էլ մի հատ կայֆ դեմք ա լինում. մե՜ծ, կանաչ մարմնով, մուգ կանաչ բեղերով ու գետի մեջ պառկած ծխամորճ ա ծխում: Դրակոնի կողքին կանգնած ա լինում սիրածս անիմեներից մեկի հերոս Լելուշը, որը միանգամից հարձակվում է վրաս ու մուրճս գողանում` ասելով, որ ինքը պետք է սպանի դրակոնին ու հերոս դառնա:
Էս դրակոնս էլ հարցնում ա.
-Բալիկ ջան, բա դու ինչի՞ ես ուզում ինձ սպանել:
-Դրակոն ձյաձյա, աշխատանք ա պետք, արդեն չափահաս եմ, հո տնեցիքի տված փողով չե՞մ ապրելու: Գնացի հարցազրույցի, ասեցին դրակոնին սպանի, որ աշխատանքի ընդունենք: Ձյաձ, կասե՞ս ոնց են քեզ սպանում, որ ոչ ես տանջվեմ, ոչ Լելուշը:
Ու հետո թռնում եմ դրակոնի վզի վրա ու սկսում եմ կծել ու ճմկտել իրեն, որ ասի իրեն սպանելու ձևը:

Մեկ էլ էս խեղճ դրակոն պապին վեր է կենում, մի բացովի սև գունդ է տալիս ձեռքս.
- Ես հիմա կմտնեմ սրա մեջ, ինձ կտանես կգցես օվկիանոսը: Իմ համար ռեստորան կբացեմ, հանգիստ կապրեմ ձեր պես հիստերիկներից հեռու,- ասում է ու մտնում գնդի մեջ: :D

մարիօ
28.06.2014, 19:12
Գնացել եմ քննության, պատասխանել եմ, տեղիցս վեր կացա, որ ստուգման գրքույկս տամ, մեկ էլ դասախոսս թե՝ հլը սեղանի հետևից արի էս կողմ, նայեմ: Մի կողմ եմ գնացել, ուղիղ շալվարիս ա նայում: Մտածում եմ՝ երևի էլի փնթիություն եմ արել բան-ման եմ թափել վրաս, մեկ էլ էս դասախոսս ասում ա.
-Ես փող չե՞ս ունեցել նորմալ շալվար առնելու, էս ի՞նչ անցքեր են:
-Դե հիմա էդքանին հերիքեց փողս, շտապում եմ, նշանակեք գնամ էլի,- իրականում հեչ հավեսը չունեմ տափակ հումորների:
-Էդ ու՞ր ես շտապում:
-Դե աշխատանքի:
-Գնալու ես աշխատանքի, որ տղամարդիկ շալվարիդ անցքերին նայե՞ն:
-:o :o,-ստեղ ես էշանում եմ,-չէ՛, աշխպտանքիս են նայում ընդհանրապես: :angry
-Բայց էս վերևում անցքերը մի քիչ մեծ չե՞ն, 10 չեմ նշանակում քեզ, 9 կդնեմ, որ էլ սենց շալվարներ չհագնես, ամոթ է, հայ աղջկան չի սազում:
-Իրականում եթե նույնիսկ 0 նշանակեք էլի հագնելու եմ շալվարներս, բայց ես պատասխանել եմ: :[
Խլում եմ ստուգման գրքույկս ու հազիվ դուրս գալիս, ընթացքում էլ վայելում կուրսիս ղզիԳ աղջիկների թունոտ ժպիտները:

Աբելյան
29.06.2014, 00:36
Կանգնած եմ բաց ծովում, դեմս ոչ մի բան չի երևում: Անընդհատ հետ եմ նայում, տեսնում հեռվում փոքրացող այսբերգներն ու լեռները, հետո էլի առաջ եմ նայում, մաքուր ծով մինչև հորիզոն: Եթե ղեկին քնեմ, խաբուսիկ հանգստությունը անախորժություններ կբերի: Հորիզոնը մոտ ա: Ինչ ա սպասվում տարվա երկրորդ կեսին, Աստված գիտի:

Յոհաննես
29.06.2014, 01:09
Մի 2 տող էսօրվա դեպքից ու էս երկու օրվա երազներիս մասին գրեմ:
Էսօր ինձ համար մեր երկրորդ հարկում կոմպի դեմը նստած Breaking the Waves-ն եմ նայում:Մեկ էլ ներքևից բարձր գոռոցներ եմ լսում,ահավոր անհանգստացա ու վազելով ցած իջա:Մեկ էլ տեսնեմ քուրս կանգնել է աթոռի վրա ու ասում է,որ դրան տնից դուրս անեմ:Սկզբից չհասկացա թե էդ դա-ն ով էր,հետո նայեմ դռոն մոտ մի հատ մեծ մողես կա :love դե ինչ մեղքս թաքցնեմ մողեսների նկատմամբ անտարբեր չեմ,քրոջս ասեցի,որ ամեն ինչ իմ հսկողության տակ է :)) Բայց մի տեսակ սովորականից մեծ էր,դրա հմար ինձ ապահովագրելու համար սեռնոց հագա:խեղճ մողեսը ահավոր վախեցել էր,էնքան արագ էր շնչում,որ սրտի ձայնը լսում էի:Սկզբից որ բռնեցի ուզում էր դուրս պրծներ ձեռքիցս,բայց դե ես իրանց հետ ահագին աշխատել եմ ու իրան հանգստացրեցի:Հետո արդեն ձեռնոցս հանեցի ու էդ հրաշք մողեսը իրեն շատ լավ էր զգում:Էդպես մի 15 րոպե իրար հետ կյանքն էինք վայելում,բայց արդեն երկավ որոշում կայացնելու պահը:Կամ պետք է իրան ինձ մոտ պահեի,կամ էլ բաց թողնեի բնության գրկում:Դե էդ պահին իմ էգոիզմը մի կողմ թողեցի ու իրան տարա բնության գիրկ:Էլի բարձրացա երկրորդ հարկ,մի 20 րոպե մտածեցի,հետո եկա էն եզարակածությանը,որ էդ մողեսը հատուկ ինձ համար էր եկել ու իրան պիտի ինձ մոտ պահեի ու իրա համար էլ էդ լավ կլիներ,քանի որ ես իրան համ լավ թև ու թիկունք կլինեի,կամ լավ կկերակրեի,համ էլ իդեալան ընկեր կլինեի:Մի խոսքով գնացի էնտեղ,որտեղ որ իրան բաց էի թողել,բայց էդ սրիկա մողեսը ինձ 20 րոպե չէր սպասել:Հիմա ընկած էդ դավաճանին եմ ման գալիս,որ կաշին քերթեմ.... :angry
Հ.Գ. Իրա պատճառով հեռախոսս ջարդել եմ ու իրա նկարները մեջն են մնացել,հենց նկարները ընկան համակարգչի մեջ դուք էլ իրան կտեսնեք :))
Մոռացա երազներիս մասին :))
2 օր է երբ քնում եմ ակումբցիներին եմ տեսնում ու ամեն անգամ պարտադիր էդ ակումբցիների մեջ Մեֆը կա ու ամենահավեսը էն է,որ Մեֆին հենց որպես Ջոն Լենոն եմ տեսնում :))

Այբ
29.06.2014, 19:28
Դասընկերուհուս 85 -ամյա պապիկը մոտ երկու ամիս առաջ էր մահացել: Մի ուրիշ դասընկերուհուս հետ որոշեցինք գնալ ժողովրդական խոսքով ասած՝ սգահան:
Դասընկերուհուս տատիկը սկսեց արցունքները սրբելով հիշել ու պատմել իր ջահելությունը (ոնց է պսակվել և այլն), և կյանքը պատմելու զուգահեռ էլ անընդհատ կրկնում էր.
-Է՜հ, մարդս ջահել էր...դեռ շուտ էր...
Պառավ կինը նաև շոյվել էր իմ ու ընկերուհուս այցից: Դեռ դպրոցական տարիքից նրանց տանը շատ էինք եղել.
-Ապրեք, բալեք ջան, որ եկաք... գնահատում եմ ձեր ուշադրությունը:

Աչքերիցս արցունքները թափվում էին: Չէի կարողանում թաքցնել: Բնականաբար, ծեր կինը նկատեց ու մտածեց, թե իր ամուսնու համար եմ լաց լինում.
-Վա՜յ, բալա ջան...մեծ մարդ էր, բան չկա:
Իսկ դրանից առաջ ասում էր, որ դեռ «ջահել» էր:

Ինձ ահավոր վատ զգացի: Սխալ կլիներ էդ պահին և՛ ասել, թե իրականում...և՛ հաստատել, թե իբր իր ամուսնու համար եմ լաց լինում:

Ախր լաց չէի լինում. աչքերիս հետ մի քիչ խնդիրներ ունեմ (հաճախ է արցունքոտվում):

Հ.Գ. Անհարմար բան ստացվեց:

StrangeLittleGirl
30.06.2014, 01:55
Էս անանուն հարցումները նենց հետաքրքիր բան են: Իրականում էնքան էլ անանուն չեն: Մի բան պատմեմ իմ ուսանողական տարիներից, հետո անցնեմ ստեղի անանուններին:

Ամեն կիսամյակից հետո բժշկականում հարցաթերթիկներ էին բաժանում, որտեղ տպված էին նախորդ կիսամյակի առարկաների անունները, իսկ մենք պիտի դիմացը դասավանդած դասախոսի ազգանունը գրեինք, ըստ տարբեր չափանիշների գնահատեինք: Հարցումն անանուն էր: Բայց արի ու տես, որ պատմություններ էին պտտվում, թե մի դասախոս ահավոր ցածր գնահատականներ էր ստացել, ըստ մյուս առարկաների դասախոսների համադրության կարողացել էին փնտրել ու գտնել, թե որ խումբն է էդպես գնահատել ու ամբողջ խմբի մաման լացացրել էին:

Եվրոպաներում անանուն մնալու հարցն ավելի բարդ է: Ասենք, Արևելյան Ֆինլանդիայի համալսարանից հարցաթերթիկ են ուղարկում, ու պիտի կրթության որակին գնահատականներ տամ, ձեռի հետ էլ էնպիսի հարցեր են, ինչպիսիք են՝ ազգություն, որ թվականներին ես սովորել և այլն: Էդ բոլորը որ միացնես իրար, մենակ իմ անուն-ազգանունը կստանաս: Ու միշտ է էդպես: Բայց ես ինձնից գոհ-գոհ լրացնում եմ, բոլոր տվյալներն էլ տալիս եմ: Ուղղակի գիտեմ, որ եթե ուզենան ինձ նեղել, ես հանգիստ կկանգնեմ, կասեմ՝ բա անանուն էր: Ավելին՝ էս հարցումներն իրոք տեղ հասնում են, որակի վրա ազդում են:

Խնդրեմ, անցյալ շաբաթ դանիերենի դասերի մասին էր հարցում: Գրած էր, թե ինչ թեմա կուզեիք անցնել, որ չեք անցել: Գրեցի՝ խանութ-մանութ: Հաջորդ դասին դասախոսն էկավ, ասեց՝ էսօրվա թեման շոփինգն ա:

Quyr Qery
30.06.2014, 16:45
Բարև հեռուստացույց, ես քեզ սպասում էի: Արդեն երեք տարի դու չկայիր իմ կյանքում:
Առավոտ արթնանաում եմ Զիգիի մլավոցից, որը տեմպով իր թաթով խփում է դեմքիս տարբեր հատվածների: Մի կերպ ինձ գցում եմ անկողնուց, նայում ժամացույցին, անիծում աշխատանք ստեղծողին, ինձ, Զիգգիին: Կատվիս համար հաց եմ սարքում, իսկ ինձ համար՝ ալարում եմ:
Աշխատանք՝ քո շնորհիվ զբաղված եմ, ինչքան էլ քեզ ատեմ, մերսի:
Արդեն ժամը յոթն է, դուրս չեմ գալու էսօր տանից, ում հետ դուրս գամ, արդեն երրորդ օրն է, որ ինքս ինձ հետ եմ խոսում, երրորդ օրն է, նույնիսկ ինետ չկա, երրորդ օրն է՝ բարև հեռուստացույց... ինչ լավ է գրքեր կան:
Դուրս եմ ուզում, մի քիչ ցրվել, խոսել մեկի հետ, հիշում եմ, որ ես մենակ եմ արդեն երեք օր:
-Մաշ (Քանոն), չես գտնում, որ սանրվածքս փոխելու ժամանակն է: Մաշ դե ասա էլի: Մաշ քեզ ոչ մի անգամ չի հետաքրքում իմ արտաքինը: Վսյո տակի սև ներկեմ պրծնեմ,-նայում եմ Մաշի անկողնուն, Մաշի անկողնուն Զիգին քնած է, Մաշը արդեն երեք օր է չկա:
-Ալո, Ռեյ(Ռեյ սամա), կգաս չէ էսօր մեզ, իրար հետ քնենք, կամ չքնենք, ես էլ կատվիս պես չեմ սիրում գիշերները մենակ մնալ:
-Հաս պապային ու ախպորս պիտի հաց սարքեմ:
-Սարքի արի, կսպասեմ, հեսա փողերս... տուտ-տուտ-տուտ:
Արդեն ժամը մեկն է, ծխելը չեմ կարող թողնել:

Ռեյ սամա
30.06.2014, 20:51
-Հաս պապային ու ախպորս պիտի հաց սարքեմ:

-Ավ, հլա փորձի, տես համո՞վ ա,-գդալը մեկնում եմ եղբորս: Գդալի մեջ փոքրիկ կտոր կարտոֆիլ է, սոուսով, մսով:
-Չէ, յա սնաչալա պռոբոված նի բուդու:
-Ավ լավ յա, մի հատ փորձի՛,-համառորեն պարզում եմ գդալը:
-Когда на стол поставишь, тогда и попробую. Я предпочитаю умирать сразу, не постепенно.
սըվոլիշ...դե արի, ու վաղն էլ հազար հավեսով համով ուտելու բան սարքի...ՃՃՃՃ

Նաիրուհի
30.06.2014, 21:26
Երեկ կամ երեկ չէ առաջին օրը Ստամբուլում ԼԳԲՏ շքերթ է եղել, որին, բնականաբար, մասնակցել է նաև իմ նատուրալ ընկեր Գյուրքանը՝ որպես երդվյալ արմատական դեմոկրատ :)) Գիշերն ինձ մի նկար է ուղարկել ու գրել, որ հենց էդ պլակատը տեսել է, ինձ է հիշել։ Դե էդ ժամին, քնատ, մենակ առաջին պլանի պաստառի վրա գրածը տեսա, մի բոլ ծիծաղեցի, տրամադրությունս բարձրացավ ։Ճ էսօր որ մի հատ էլ նայեցի, տեսա, որ տարօրինակ զուգադիպությամբ կողքին ավելի փոքր, բայց ինձ համար ոչ պակաս հետաքրքիր պլակատ էլ կար։

Հիմա էս տղան դեռ ՖԲ չի մտել, որ հարցնեմ՝ էդ կողքինը նկատե՞լ է, թե՞ ուղղակի Կոնչիտայի պատճառով է ինձ հիշել :))

Զգուշացում. սփոյլերը 18+ պարունակություն ունի :)

http://i.imgur.com/Kogh67a.jpg

Ուլուանա
30.06.2014, 23:51
Կարդում եմ իրար հետ ծանոթանալու թեմայի վերջին գրառումները ու մտածում. էս մարդիկ հանդիպում, ծանոթանում են համարյա ում հետ ուզում են, երբ ուզում են։ Կայֆ։ Մարդիկ դրախտում են ապրում, վրաները խաբար չկա...

keyboard
01.07.2014, 00:32
Եթե ես իմ ապրած կյանքում կանանցից որևէ բան հասկացել եմ, ուրեմ կարամ հպարտանամ, բայց փաստ չի որ հասկացել եմ, քանի որ «գիտնականները վերջապես հասկացան, թե ինչ է ուզում կինը, բայց կինը արդեն դա չէր ոզում» պահը շատ ա խանգարում:
Բայց էդ սաղ ջանդամ ես հասկացել եմ կնոջ ամենագեղեցիկ ու անհամեմատելի երկու վիճակները, այսինքն՝ կինը երբ ա ամենասիրունը: Վիճակներ.
1. Առավոտյան, երբ վարագույրը բացում ես ու արևը մտնում ա սենյակ, էդ ժամանակ, որ սկսում ա աչուկները բացուխուփ անել՝ սպանում ա, տանում ա. ամեն աչքերը թարթելուց նորից սիրահարվում ու սիրում ես...
2. Հղի կինը, աղջիկը ով ոնց ուզում ա ասի, հղի կնոջ պես գեղեցկություն բնությունը չի ստեղծել, ոչ մի կտավ, ոչ մի խոսք, ոչ մի տեսարան, ոչ մի երևույթ չի կարա գեցեղիկ լինի, քան՝ կինը հղի ժամանակ:
Էսօր Չուկն ու Գալը նստած էին, Գալին չճանաչեցի սկզբում, ինձ մեջքով էր նստած, հետո ճանաչեցի ու տեսա ոնց ա սիրունացել, դե նենց չի, որ սիրուն չէր, ուղղակի ոնց բացատրեմ, շատ սիրուն էր մի խոսքով:
Շատ սիրուն Գալ էր մի խոսքով...
Կայֆ էր, 5 ով նստած էինք՝ ես, Չուկը, Սասը, Գալը ու ճուտը... :love

Alphaone
01.07.2014, 00:35
Մարդիկ կան, որ կյանքում մի անգամ ենք իրար տեսել, անգամ ոչ էլ հանդիպել ենք, բայց ավելի հարազատ են դարձել, քան լիքը մարդիկ, ում արդեն տարիներ ի վեր գիտեմ: Փորձում եմ հասկանալ, էս մարդկանց հանդեպ զգացմունքներս, սերս, ջերմությունս իրական են, թե վիրտուալ աշխարհի վիրտուալ միֆ...
Երեկ իրական կյանքում հանդիպեցի մի մարդու, ում հետ ստրատեգիական համակարգչային խաղում դաշնակից էի: Այնպիսի զգացողություն էր, թե ամբողջ կյանքում իրար ճանաչել ենք, այնքան ընդհանուր թեմաներ ունեինք, այնքան հարզատություն կար, ասես իրականում իրար հետ պատերազմ ենք վերապրել ու հիմա արդեն ոչինչ չի խաթարի ընկերությունը...
Խճճվել եմ այս երկու աշխարհների մեջ ու չգիտեմ՝ վիրտուալ աշխարհն օգնում է ավելի շատ մարդկանց ճանաչել ու գտնել նրանց, ովքեր իրականում հարազատ են, թե ուղղակի ես իրական աշխարհի իրական ընկերներիցս ամենն, ինչ չեմ ստանում, պրոյեկտում եմ վիրտուալ իրականության յուրօրինակ, վառ մարդկանց վրա...

Jarre
01.07.2014, 08:19
Առաջին

Իմ մանկությունը անցել է Երևան քաղաքի Արաբկիրի մի փոքրիկ հողե սեփական տան մեջ, որը 1938 թվակին կառուցել էր իմ տատիկի հայրը՝ Արտաշեսը, երբ նրանք Ֆրանսիայից վերադարձել էի ետ իրենց հայրենիք։ Էտ մարդկանց համար հայրենիք հասկացությունը ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՐ էսօրվա հայրենասերների հայրենիքի հետ։ Իրենց համար հայրենիքը առաջին հերթին մարդիկ էին։ Մարդ արարածը։ Լեզուն, մշակույթը, երաժշտությունը, այն ինտելեկտուալ ժառանգությունը, որը նրանց համար գտնվում էր Երկիր մոլորակի այս փոքրիկ մասում։ Էտ հայրենասիրության մեջ չկար անգամ մի գրամ ագրեսիա։ Որովհետև սիրո մեջ ագրեսիա չի կարա լինի։ Ագրեսիան առաջանում է ուրիշի հայրենիքը ատելուց ոչ թե քո հայրենիքը սիրելուց։

Jarre
01.07.2014, 08:26
Երկրորդ

Այդ փոքրիկ, հին, կիսափուլ հողե տունը մինչև հիմա իմ տեսած տներից ամենագեղեցիկն է ինձ համար։ Հիմա երբ ապրում եմ գեղեցիկ տան մեջ օվկիանոսի ափին ամեն առավոտ աչքերս բացելու փնտրում եմ մեր տան պատերի ճաքերը, մեր պատերի անհարթ սվաղը, հին պաբելկան։ Փնտրում եմ մեր հին կահույքը, իմ հին գրասեղանը, փնտրում եմ մեր փայտե ճռճռան հատակը, փնտրում եմ մեր հին լուսամուտները, որոնց վրա հասարակ ապակիներ էին ու ամեն անգամ բացել փակելուց էտ ապակիները շարժում էին ու ձայն էր գալիս էտ շարժումից։ Կարոտել եմ այդ տունը։ Կարոտել եմ իմ տեղաշորը, մեր տան առաջին վիդեոն, էտ վիդեոյի պերեմոտկայի ձայնը, կասետը դնելուց եկող ձայնը, կարոտել եմ էտ զռլամա պուլտը։

Ամեն առավոտ երբ արթնանում էի զգում էի օճառաջրի հոտ, որով մայրիկս առավոտ շուտ մաքրում էր մեր տան հատակները։ Կարոտել եմ հետ հին շվաբրը, մետաղյա դույլի ձայնը։

Jarre
01.07.2014, 08:37
Երրորդ

Ես ունեմ երկու քույր։ Իմ երկու քույրերը ունեն մի եղբայր։ Փաստորեն ես ավելի շատ ունեմ, քան իրենք :)
Իմ մեծ քույրը իմ փոքր քույրիկից մեծ է երկու տարով։ Իսկ իմ փոքր քույրիկը ինձանից մեծ է տասնմեկ տարով։ Իրենք ինձ էնքա՜ն էին սիրում։ Իմ համար ամեն ինչ անում էին։ Ու էս պատմությունը կարծես երեկ լիներ։

Իսկ իրականում էտ ամենն ավարտվեց ուղիղ քսանչորս տարի առաջ, երբ ես տասը տարեկան էի։ Այդ ժամանակ մեծ քույրս մեկնեց աշխատելու Մոսկվա, իսկ փոքր մեծ քույրս ամուսնու հետ մեկնեցին բնակության Հունաստան։ Իրեն չտեսա ուղիղ ինը տարի։ Երբ ինը տարի հետո իրեն տեսա, ինքը արդեն ուներ վեց տարեկան տղա՝ Ալկիսը։ Իրենց հյուր էինք գնացել Հունաստան։ Այնտեղ մնացինք ընդամենը տասնութ օր։ Ու նրան չտեսա ևս ինը տարի։ Հետո ինը տարի հետո ինքը երկու օրով եկավ Երևան։ Բայց իր երկրորդ երեխային, որին ինքը ունեցավ մեր Հունաստանից վերադառնալուց երկու ամիս հետո ես մինչև այսօր չեմ տեսել։ Քույրս մենակ էր եկել Հայաստան։

Այդ օրվանից անցել է ևս ինը տարի։ Ու ընդամենը վեց օրից կրկին տեսնելու եմ քույրիկիս։ Եվ ամենահուզիչը իմ համար այն է, որ ես առաջին անգամ տեսնելու եմ նրա արդեն տասնութամյա այն տղային, որին նա ունեցավ Հունաստանից մեր վերադառնալուց հետո։

Սրանք ընդամենը տառեր են ու թվեր։ Իսկ իմ համար մի ամբողջ կյանք։

մարիօ
01.07.2014, 23:10
Էսօր մեր բակի երեխեքը կանչել են ֆուտբոլ խաղալու. ես էլ հոգնած մեռնում էի, բայց ասի՝ գնամ ցրվեմ: Գնացի, տեսնեմ էս երեխեքը խաղին պատրաստվել են, հատուկ շապիկներ են հագել, սպորտային-բան, նոր գնդակ են վերցրել հերիք չի, մի հատ էլ էսօր հանդիսատես էլ կա, աղջիկներին հավաքել, շարել են, որ իրանց երկրպագեն: Դե ինձ որպես մեջների դախին, ինչպես միշտ դարպասապահ կանգնացրին, հետո էլ պարզեցի, որ խաղացողների պակաս էր եղել, դրա համար էին ինձ հիշել, թե չէ հա՝ շատ պետքերն էի: :D
Հիմա թիմերը բաժանել են ու ամենաբոցը էդ թիմերի կազմերն են. ուրեմն էս Մեսսիի, Ռոնալդուի ու Մխիթարյանի շապիկով երեխեքը ընկել են մի թիմից, մյուսում՝ Լեմպարդն ա, Կառլեն Մկրտչյանը ու եսիմ որտեղից ճարած Նոյերի շապիկով մի հատ ճուտ: Նայում եմ, թե ոնց են մի թիմում խաղում Մեսսին ու Ռոնալդուն ու իրար պաշտպանում, հավեսս գալիս ա, ես էլ վատ դարպասապահ եմ, գոլ եմ բաց թողնում, երկուսով հարաքյաթ են գալիս վրես, վերջը ինձ փոխարինեցին ու մի հատ էլ Մեսսի մտավ իմ տեղը դարպասապահ: :D Բայց դե էդ էլ չօգնեց, մեկ ա՝ կրվեցինք, օֆ, թե ասա՝ դու ո՞ր օրվա դարպասապահն ես: :think

Հաշիվն ամենաաբսուրդն էր՝ 8:1, ամոթի գոլն էլ Մխիթարյանը խփեց: :D

StrangeLittleGirl
03.07.2014, 00:49
Չնայած ֆեմինիստ հալիս, որոշ հարցերում լուրջ սեքսիստական մոտեցում եմ ցուցաբերում: Օրինակ, կարծում եմ, որ շեֆը կամ ղեկավարը պարտադիր պիտի տղամարդ լինի (կոնկրետ իմ ղեկավարը, թե չէ ընդհանրապես ճիշտ ա, որ կանայք էլ ղեկավար պաշտոններ զբաղեցնեն): Էդ էլ դաժան փորձիցս. կանանց հետ միշտ պրոբլեմներ են եղել, տղամարդկանց հետ աշխատելն ավելի հեշտ ա:
Բայց օրինակ ինչ վերաբերում ա յոգայի դասատուներին, էսօր համոզվեցի, որ միմիայն կանայք պիտի լինեն յոգայի դասատու: Ենթագիտակցորեն միշտ խուսափում էի տղամարդ դասեր ընտրել: Բայց ոնց պատահեց, էսօրվա դասախոսը վերջին վայրկյանին փոխվեց, ես էլ հավես չունեի նոր դաս ման գալու, որոշեցի գնալ:
Կին դասատուները, լինեն լավը, թե վատը, միշտ հետևում են, որ դասի բոլոր մասնակիցներն անկախ սեռից դիրքերը ճիշտ անեն (ուրիշ հարց, որ վատ դասատուների ճիշտը սովորաբար էնքան էլ ճիշտ չի): Ընթացքում մոտենում, հրահանգներ են տալիս, որ ուղղեն, հարկ եղած դեպքում իրենք իրենց ձեռքերով ուղղում են: Իսկ այ էսօրվա տղամարդ դասատուն լրիվ ուրիշ բան էր անում: Նախ, դիրքերն ինքը ցույց չէր տալիս, մենակ հրահանգներ (կյանքիս մեջ առաջին անգամ էի էսպիսի յոգայի դասի ներկա գտնվում): Հետո, ոչ մեկի չէր ուղղում: Ֆիքսվել էր երկու երկարոտն ծտերի վրա, մոտենում էր նրանց և ուղղելու փոխարեն մեծ ճկունություն պահանջող դիրքերի ժամանակ ձեռքը գցում էր ոտքերին ու սեղմում կամ քաշում: Էդ են էլի տղամարդիկ... դասի ժամանակ սիրուն ոտքեր են տեսնում ու իրենց կորցնում են:

Ruby Rue
03.07.2014, 12:10
«Վարպետն ու Մարգարիտան» գրքի քննարկումն Աղետ Բարսեղյանի հետ: Հարցնում եմ.
- Էդ ո՞նց ա, որ Բուլգակով սիրելով հանդերձ, կարողանում եք նման երգերի բառեր գրել:
- Դե ինքս էլ գիտեմ, որ տափակ բառեր եմ գրում...
Արդեն սկսում էի կարծել, որ էդքան էլ անհույս դեբիլ չի, երբ ավելացրեց.
- Բայց էդ աղբի մեջ էլ են ծաղիկներ լինում: Օրինակ` Սիրուշոյի պռեգոմեշը

http://i.imgur.com/0nbccoE.jpg?1

Նաիրուհի
03.07.2014, 14:35
Գյումրիում մենակ թափառելն ուրիշ հաճույք է: Հատկապես հին թաղերում, կենտրոնական փողոցներում:
Էսօր հասա քաղաք, հարցրի՝ ո՞նց հասնեմ «Շիրակի» մարզադաշտ, իրարից երկու մետր հեռավորությամբ երեք մարդիկ տարբեր հեռավորություններ նշեցին՝ երեքից մինչեւ մեկ կմ:
-Կհասնիս Պլպլան ժամի մոդ, ձախով կեշտաս, ստադիոնը կերեւա: Բայց հեռու է, տաքսով գնա:

Ոտքով գնացի: Հեռավորությունը չգիտեմ ինչքան էր, բայց վաղուց չէի քայլել Գյումրիի փողոցներով, ոտքիս ցավն էլ էի մոռացել, անքուն գիշերն էլ: Հասա «Պլպլան ժամի» մոտ, երեք հնարավոր ճանապարհ կար, որոնցից դեպի ձախ թեքվողը հաստատ չէր կարող մարզադաշտ տանել: Մի քիչ էլ քայլեցի ու մի կնոջ հարցրի: Ասաց՝ «Սպես կեշտաս, կդառնաս, ստադիոնը կերեւա»: Աջ պիտի թեքվեի:

Հետո մտա «Գորկի սադը», կիսալքված մասերով թրեւեցի, հասա բանուկ հատվածին, մի ազատ նստարան գտա: Մի քանի րոպե անց վրաս մի հաստ լար ընկավ. մի մարդ պաղպաղակի սառնարանն էր միացնում: Հետո ավելը վերցրեց ու ինձ խնդրեց ուրիշ տեղ նստել, որ տարածքը ավլի, որովհետւ հավաքարար չկա, խոզերն էլ գալիս արեւածաղիկ են չրթում այգում, գոնե իր տարածքը պիտի մաքուր պահի:

Մի քանի րոպե համոզեցի, որ թողնի՝ ես ավլեմ :) Ճիշտ է՝ երկար շորով ու շատ կարճ ավելով էնքան էլ հարմար չէր, բայց քիչ թե շատ ստացվեց :)) Գնահատեք խնդրեմ :Ճ
http://i.imgur.com/iin6Rvel.jpg

Բայց սրտիս դարդ եղավ, որ պապիկի հյուրասիրած պաղպաղակից հրաժարվեցի: Նեղվեց:

Ռուֆուս
03.07.2014, 20:09
Բայց ինչ փոքր ա Երևանը: Տենց օր չեղավ, որ քաղաք իջնեմ ու պատահաբար ծանոթ մարդ չտեսնեմ:

Jarre
04.07.2014, 07:01
Էն օրը նստած մտածում էի Երևանի մասին։ Ու հասկացա, որ Երևանում տեղադրված արձանները արդեն չունեն էն նշանակությունը ինչ ունեին անցյալում, կամ որ հիմա հայտնվել են նոր՝ ավելի վառ կերպարներ, կամ որ փոխվել է այդ արձանների խորհուրդը, կամ որ հիմա արդեն ժամանակն է որ քաքաքապետարանը այդ արձանների մոտ փոքիկ ցուցատախտակներ տեղադրի, որոնց վրա կլինեն արձանի խորհուրդը բացահայտով մեկնաբանություններ, և այլն, և այլն։

Խաչատուր Աբովյան - Люби Россию, мать твою!
Մեսրոպ Մաշտոց - Создатель алфавита языка на котором раньше говорили в этой местности
Ալեքսանդր Թամանյան - Նոր Երևանի ճարտարապետական տեսքը գցող հանցագործ
Դավիթ Անհաղթ - սրա համար կա երեք տարբերակ։ Ընտրեք, որը որ ձեր սրտով է՝ Սերժիկ անհաղթ, Սաշիկ անհաղթ կամ էլ Գալուստ անհաղթ։ Տարոն անհաղթն էլ վատիկը չի :think
Վարդան Մամիկոնյան - էս արձանը դժվար թե լինի, որովհետև էտ ժամանակ Փղիկը իրա պոռնոգրաֆոմետրով հաստատած ու գիտականորեն ապացուցած կլինի, որ էտ արձանը քողազերծված կերպով անասնապղծության քարոզ ա տարել էսքան տարի Երևանում ու որ մեր հայրենակիցներից շատերը գրգրռվել են էտ արձանին տակից նայելուց ու վատ-վատ բաներ են արել։
Բանվորի արձան - համբալի արձան
Հովհաննես Բաղրամյան - Նշանավոր զորահրամանատար, մարշալ, պաշտպանության փոխնախարար։ Ծնվել է՝ դեկտեմբեր 2, 1897 թ., մահացել է՝ Սեպտեմբեր 21 1982 թվական։ Մահվան պատճառ՝ 26-ի քաղցկեղ մետաստազներով։

Ու վերջում էլ մի հատ նոր արձան է ավելացված լինելու։ Կոչվելու է խմբակային բրուտալ բռնաբարություն։ Կամ ավելի ճիշտ «ՀայրենաՍիրություն» Ուրեմն քանդակգված է Հայաստանը՝ կնոջ պրոֆիլով, ինչպես քարտեզում։ Ու իրա գլուխը ուղիղ նայում է դիմացը մերկ կանգնած Սերժի գոտկատեղին։ Ավելի ճիշտ գոտկատեղից մի քիչ ներքև։ Ու կողքից էլ մերկ նույն գրգրռված վիճակով կանգնած են լֆիկը, սաշիկը, նեմեցը և մեզ ծանոթ մեկ տասնյակի հասնող այլ պոռնոդերասաններ։ Ու մինչ սերժիկը դիմացից իր սերն է արտահայտում Հայաստանի նկատմամբ, էս սրանք կողքից կանգնած մազերն են քաշում, ձեռ են գցում, ..... մնացածն էլ թողնում եմ ձեր երևակայությանը։

Յանիմ ի՞նչ։

Մինա
04.07.2014, 09:47
Լավատեսությունից է, երբ մոտիդ վերջին կոպեկով պահպանակ ես գնում , ...սիրեկան չունենալով:Բարի լույս ուրեմն լավատեսներիս:Հերն էլ անիծած :

Smokie
04.07.2014, 11:14
Ինչ հետաքրքիր ա բայց:think

2007: Աշխատանք մեկ շաբաթով: Աշխատավարձ::sulel Ստացել եմ, ուրախ-ուրախ հետ եմ գալիս, մեկ էլ հանկարծ, երբ համարյա հասել եմ, մի տեղ թեքվելուց չգիտեմ էլ թե ո՞նց` ամբողջ մարմնով փռվում եմ հատակին, մռութս էլ խփում: Հիշում եմ` էնպիսի տպավորություն էր, որ բերանիս մեջ փոշի ա լցվել,:[ մեկ էլ հասկացա, որ ատամներս են::( Ախր ո՞նց, սովորաբար ես որ ընկնում եմ, հասցնում եմ ձեռքերով հենվել, պահել: Ճիշտ են ասում է՛լի՝ դժբախտությունը մի անգամ ա գալիս ու կարող ա շատ բան փոխի, պետք ա զգույշ լինել: Թե ո՞նց ստացվեց որ ընկա, ի՞նչ էի մտածում էդ պահին ու ինչի՞ց հավասարակշռությունս կորցրի, ոչ էդ ժամանակ էի հիշում, ոչ էլ հիմա:
Ու ինչու՞ հենց էդ օրը եղավ, հենց էդ պահին::8 Ու որքանո՞վ ա հավանական, որ եթե աշխատավարձ չստանայի, չէր լինի հենց էդ նույն տեղում::esim Գուցե աշխատավարձիս հենց դա՞ էր սահմանված, որ ատամներս սարքի: Գուցե էդպե՞ս էր պետք ու ճակատագրից չե՞ս փախչի: Այ քեզ բան, թքած փողի վրա՝ դա չի խնդիրը: Ընդհանրապես չեմ սիրում, երբ փողի համար լացուկոծ են դնում, կամ կռիվ են անում: Ուղղակի դրա փոխարեն կարող էի ուրի՛շ բան լինել՝ ուրի՛շ գործողության հետևանքով ուրի՛շ բան ձեռք բերեի ու կորցնեի մեկ այլ էնպիսի բան, որի վերականգնմանը կփրկեր ձեռք բերածս: Էս ամենը պատահականություն չի, զուգադիպություն չի՝ կյանքի թելադրանք լինի ոնց որ::8

Ռուֆուս
04.07.2014, 15:44
Երանի սովորական մահկանացուներդ ի վիճակի լինեիք զգալ այն, ինչը որ ես եմ զգում... Ռադիոհեդ լսելիս...

Ու երբ որ ամենասիրածդ խմբից ամենասիրած երգ չունես, ցանկացած պահի բոլոր երգերն էլ ամենասիրածն են դառնում:

(Լսել ձայնը բարձրի վրա դրած՝ որակյալ ականջակալներով)


https://www.youtube.com/watch?v=4CX7Qzb1dj8

Մ Մ
04.07.2014, 16:50
Երանի էն մարդկանց, ովքեր քաղցր չեն սիրում (տորթերի, տարբեր տեսակի շոկոլադների տեսքով) ու երանի էն մարդկանց, ովքեր համ սիրում են, համ էլ ինչքան ախորժակ ունենում են, ուտում են։ ... իսկ ես :cry սառնարանն ու կոնֆետի դարակը բացում եմ, նայում ու մտածում, թե երբ կկարողանամ նորից իրանց ուտել։
Մեկ-մեկ էլ գայթակղվում եմ ու ուտում, ու էտ հեչ լավ չի :nono

Այբ
04.07.2014, 17:50
Երևանում ապրող մամայիս տարեց հորաքույրը պիտի գար մեր մոտ մարզ: Ծանոթ վարորդ ունեիք, որ մարշուտկա է վարում (մտածեցինք, որ ծանթո մարդ ա, հորաքրոջը լավ տեղ կնստեցնի ու մինչև տան դուռ կբերի): Մի խոսքով՝ էդ մարդն էր բերելու հորաքրոջը: Վարորդի անունը, ավելի ճիշտ մականունը (բոլորը էդպես են նրան դիմում)՝ Կգու է: Հորաքրոջը ասել էինք, թե ուր պիտի գնա ու ում դիմի:
Հորաքույր դու հորաքույր: Ավտոկայանում մոտեցել է մեր մարզի մարշուտկաների վարորդներին ու հարցրել.
-Կկուն ո՞վ է...
Վարորդներից մեկը պատասխանել է.
-Կկուն չեմ, բայց Կգուն եմ...
Հորաքույրը անունը սխալ էր մտապահել:
:D

StrangeLittleGirl
04.07.2014, 18:07
Մինչ ազգայնականներն այդ այլասերված Եվրոպայից ու էնտեղ «լայն տարածում գտած» և օրինականացված ինցեստից են խոսում...

Մամաս էսօր կնունք ա գնալու: Բարդ ա ասել՝ ում: Երեխայի մայրիկը մամայիս հորեղբոր թոռն ա, հայրիկը՝ հորաքրոջ, պարզ լեզվով ասած՝ յոթ պորտ չանցած ազգակցական ամուսնություն քույր ու եղբոր թոռների միջև: Ու էս ամեն ինչին միանում ա նաև «կնունք» բառն իր ողջ առաքելական թաշախուստով:

Ու էդքանից հետո դժգոհում են «Եվրոպայում տարածում գտած ինցեստից» :think

Ruby Rue
05.07.2014, 13:05
Պապս Ռուսաստանից եկել, ծնունդ էր անում: Իր բարեկամ, ընկեր, դասարանցի. բոլորին կանչել էր, այն էլ` ընտանիքով: Մի քանի անգամ բոլորին խնդրեցի, որ չգնամ, բացատրեցի, որ չեմ դիմանում ռեստորանային մթնոլորտին, բարձր ռաբիս երաժշտությանն ու ահավոր նեղվում եմ լիքը անծանոթ մարդկանցից: Չհասկացան, ասեցին` քեզանից բան չի գնում, արի, թե չէ կնեղանա:
Գնացի: Բնականաբար գնացի սովորական շորերովս` ջինս, շապիկ, կեդեր, բանդանա: Մտա թե չէ, բազմաթիվ պռտված դեմքեր սկսեցին ոտքից գլուխ ինձ ուսումնասիրել, մեկը հարցրեց` հայերեն խոսում եմ, մեկը` էս դու բա ինչի՞ Հայաստան եկար: Ու ամենավատն էն էր, որ ես էդ մարդկանց չէի ճանաչում, իսկ իրենք հերիք չի հարցեր էին տալիս, դեռ մի բան էլ հա գալիս չամռվում, որ պարեմ, ասում էին` ինչի՞ ես կոմպլեքսավորված: Էդ հերիք չէր, ասում էին խի՞ ես պարապ նստած, ու մարդ ա մի հատ պլանշետ կամ կամերա էին ձեռքս խցկում, որ նկարեմ իրենց:
Շատ չձգեցի, գնացի դուրսը թափառելու, հետո հետ եկա պապայիս ասեցի, որ ուզում եմ տուն գնալ: Տաքսի կանչեցին, մուննաթով էնքան արագ ճամփեցին տուն, որ չհասցրի պապիս ասել, որ գնում եմ:

Հիմա պապս նեղացել է ինձանից, ասում է` ես հատուկ էի էդ ձև հագնվել, գանգերս կապել ու գնացել` ձեռք առնելու նպատակով: Ասում էին` հենց ինձ տեսնեին, կամ ականջակալներով երաժշտություն էի լսում, կամ գրում հեռախոսով, կամ էլ տեղումս չէի: Էդ հերիք չի, լիքը բարեկամներ բողոքել են, որ իրենց չեմ բարևել: Այ մարդ, չեմ ճանաչում ձեզ, հո չէի՞ գալու գրկեի, պաչեի:

Ինձանից նեղացել են պահվածքիս պատճառով ու չեն ուզում հասկանալ, որ հերիք չի զզվում եմ ռեստորաններից, դեռ մի բան էլ սոցիոպատ եմ: Ասում են` դու մեզ էնքան չես սիրում ու հարգում, որ չկարողացար մի քանի ժամ դիմանալ, մենք քո համար մետալ համերգի էլ կգայինք: Ես ո՞նց բացատրեմ, որ սիրելը էդ ամենը հանդուրժելու հետ կապ չունի, հատկապես` երբ ինձ արդեն ֆիզիկապես վատ էի զգում: :(

Տխուր է, որ անկեղծությունս ձևեր թափել են համարում:

Մինա
05.07.2014, 18:01
Ռեհան եմ առել, էժան տեսա շուկայում, երեք դաստա առա, քիչ հետո կողքով անցնելիս տեսա էլի է էժանացրել, մի չորս դաստա էլ առա:Ասելս ի՞նչ է, ռեհան ենք ուռելու էսօրվանից, մուտքն ազատ է, համեցեք: :D

Մինա
06.07.2014, 19:10
Մենք իրար միշտ հասկացել ենք`ես քեզ չհավատալով, դու հենց դրա համար ինձ ներելով, արի քարը փեշիցդ թափիր, մի կարգին օր բացվիր ինձ համար` էսօրվա պես չէ, արի կլինի ծնունդս մի հարամիր, դու քո աստված:Պայմանավորվեցինք չէ՞, նայիր հա լիքը հույսերով սպասում եմ վաղվա բարի լուրերիդ, տես հուսախաբ չանես, դե գիտես, գնալու տեղ էլ չունեմ , ինչ արտագաղթելու էի արտագաղթել եմ, էնպես որ ...
Էլ չհիշացնեմ, մեծ հույսերով սպասում եմ:

Էլիզե
06.07.2014, 20:45
նոր Մինայի գրառումն եմ կարդում եւ մտածում՝ իրոք գրել ա "ռեհան ենք ուռելու" թե մատի սայթաքման պատճառով տ-ի տեղը ռ- ա գրել... իրար կողքի են չէ... :))

Յոհաննես
07.07.2014, 00:40
Երևի որոշ ժամանակ էլ չեմ կարողանա ակումբում գրառումներ կատարել,դրա համար մի անկապ բան գրեմ ու գնամ :(
Էսօր շատ խառը ու անկապ օր էր,ինչ որ դառը զգացողություններ եմ ունեցել(առաջին անգամ ինչ որ մարդկային բաներ եմ զգացել իմ մեջ):Երբեք չեմ խուսափել ծառայությունից,բայց որ եկել օրը հասել է,ինչ որ հեչ չեմ ուզում գնամ,բայց դե իմ ուզել-չուզելը երկրորդական է :)) Չէի ուզենա էսքան ձեր հետ կապնվել,հիմա ահագին դժվար է ինձ համար ձեզնից հեռու լինելը ու ակումբ չմտնելը(թեկուզ մի ամսով),ես էդպես էլ չհասկացա թե ինչ է սերը,դրա համար չեմ կարող ասել,որ ձեզ սիրում եմ,բայց դե ուզում եմ ձեզանից մեկը լինեմ ու ձեզ հետ լինեմ,եթե էդ սեր է ուրեմն ես սիրում եմ ձեզ :)) 5 ամիս է ինչ գրանցված եմ ակումբում,բայց անհնար է նկարագրել,թե ինչ մեծ նշանակություն ունի ակումբը ինձ համար,էստեղ վերջապես գտել եմ էնպիսի մարդկանց,որ ինչ որ առումով նման են ինձ ու իրանց հետ կարելի է խոսել ինձ տանջող-հոգիս քրքող թեմաների մասին(Վոլտերան վկա) :Չգիտեմ էդ բոլորն են զգում,թե մենակ ես եմ զգացել,որ հանդիպումից հետո էսպես ուրախ ու երջանկացած քայլում ես դեպի տուն ու գիտես,որ ԱՅՈ ՎԵՐՋԱՊԵՍ ԵՍ ԳՏԵԼ ԵՄ ՄԱՐԴԿԱՆՑ:
էս մասը արդեն թաշկինակը ձեռքս եմ գրում :cry :))
Մարդագայլուկ-էն որ սիրո համար գրել էի,խաբել եմ :)) ես քեզ ահավոր շատ եմ սիրում : Գրգեմգը
Two Face,եղբայր շատ ուրախ եմ,որ քո նման ընկեր եմ ձեռք բերել,գրգեմգը քեզի
Վոլտերա- :love լսի,6 ամիսց գալու եմ ստուգեմ,բոլորը կնայես:Արի գրգեմ
Դատարկություն-Դավ առաջին անագմ որ քեզ տեսա,դեմքդ ահավոր ծաոթ էր ու մի տեսակ հարազտություն էի զգում:Հետո հասկացա,որ էդ նեկա-ապագա կապն էր :)) Գրգեմգը
Ռուֆուս-սենսեյ,չի լինի այդպիսի մի օր,որ չհիշեմ քո ու Արամի խըռերը:Արի կլինի քեզ ու Արամին իրար հետ գրգեմ
Keyboard-Արմագեդոնից հետո մեկ էլ հուզվել եմ,երբ կարդացել եմ քո կարծիքը իմ մասին:Ձյաձ(կներես որ էսպես եմ դիմում) շնորհակալ եմ քեզ...քեզի էլ կգրգեմ ու ուժեղ
Նաիրուհի-իմ մադրիդիստ եղբայր,տնավարի գրգեմգը
Ալֆա-լսի,դրական լիցքերդ մինչև հիմա ինձ էներգիա են հաղորդում,հուսամ մեր մոլորակից տեղ չես գնա:Գրգեմգը
Նիհիլ-մի անգամ լսեցի,որ ասեց. Յոհանը լավն է :)) լսի,դու էլ ես լավը :)) Գրգեմգը
Ռեյ-Տատ ջան,էն վախտ օր թուշս պաչիր,էդ օրվանն թուշս չեմ լվացե:Գրգեմգը
Mephistopheles-ես համաձայն եմ ամբողջ կյանքում նորեկ լինեմ :)) դու ինձ համար ակումբի ամենահետաքրքիր կերպարն ես ու ես դեռ ուզում եմ քեզ 100 մետրից տեսնել :)) եթե դեմ չես քեզ էլ կգրգեմ,եթե դեմ ես մեկ է բդի գրգեմ եմ
LisBeth-աումբում ինձ վրա ամենամեծ ազդեությունը դու ես ունեցել ու շատ ստրեսային վիճակներից քո շնորհիվ եմ դուրս եկել,ես քեզ ահավոր շատ եմ սիրում ու ահավոր ուժեղ գրգեմգը
CactuSoul-եթե դու չլինեիր ես էդպես էլ ակումբի հանդիպման չէի գա:Շատ եմ սիրում քո ակումբային կերպարին ու քեզ իրական կյանքում,եթե ինչ որ մեկը նեղացնի քեզ,եղնիկներից սուրս կվերցնեմ կգամ դրան կսպանեմ :)) Գրգեմգը
Մնացած բոլոր ակումբցիներին էլ հերթով գրկում եմ,մեծ հաճույքով առանձին-առանձին բոլորիդ մասին կգրեի,բայց ժամանակ չկա :( դուք ինձ համար շատ կարևոր մարդիկ եք,գրգեմգը :)
Հ.Գ.1 ես էսպիսի ղզիկ բաներ չեմ սիրում,բայց դե մեկ-մեկ կարելի է :))
Դե լավ ես գնամ...Պիրիտ ու Անվերնագիր դռները բացեք Յոհանն է գալիս :))
Ակումբ ինձ չմոռնաս :)) :love

Vardik!
07.07.2014, 15:12
Ահավոր, աննկարագրելի վախենում եմ միջատներից: Ու էդ << առթիվ >> :)) էսօր առավոտ մի հիշարժան պատմություն ա եղել, որ ստեղ պտի հավերժացնեմ: :))
Առավոտյան ես ու մաման սովորականի պես սուրճի էինք նստել: Ես էլ նենց քաղցրավենիքի սիրահար եմ: Ուրեմն մի հատ կոնֆետ եմ վերցնում ու հենց բացելը հետ թռնում սեղանից: :D էն էլ էնպիսի մի ճչոցով ու աթոռը հետ հրելով, որ մաման էլ վախեցավ: Եղածն էլ ի՞նչ էր: Թղթի վրա մրջյուն նկատեցի: :D Ուրեմն ես մրջյունից վախեցա, մաման էլ ինձնից:
Սաղ, հեչ, վախս էլ անցավ, բայց մամայի ճնշումը առավոտվանից չի անցնում: :oy

Ruby Rue
07.07.2014, 17:11
Ռոսիայի գետնանցում էի իջնում, երբ մի տատիկ մոտեցավ ու ձեռքն ինձ պարզեց։ Պատրաստվում էի անցնել-գնալ` համոզված լինելով, որ փող է խնդրելու, բայց փոխարենն ասաց.
- Աղջիկ ջան, աչքերս լավ չեն տեսնում, կլինի՞ ձեռքդ բռնեմ, աստիճաններն իջնենք։
Ժպտացի, տատիկի ձեռքը բռնեցի ու սկսեցինք իջնել։ Երևի կյանքումս այդքան շատ օրհնանք չէի լսել, ինչքան լսեցի էդ մի քանի րոպեի ընթացքում։ Իսկ երբ իրեն կանգառ ուղեկցելուց հետո պատրաստվում էի գնալ, ասաց, թե քանի՜-քանի՜սը չէին օգնել իրեն ու ձեռքերս համբուրեց։

Մարմնովս դող անցավ։ Չենք էլ նկատում, թե ինչպես ենք կորցնում մեր մարդկայնությունը...

Alphaone
07.07.2014, 18:38
Վերջերս ահավոր շատ եմ փիլիսոփայում, պորանում իմաստների,մ պատճառահետևանքային կապերի, օրինաչափությունների ու բացառությունների քաոսում... ու արդեն սկսել եմ ահավոր շատ զգալ ուրիշների ազդեցությունը իմ վրա: Այն, ինչ ես հիմա եմ, այլ մարդկանց հետ հարաբերումների արդյունքն է ու մնացած մարդիկ էլ, իրենց հերթին, կերտվում են իմ ու ուրիշների հետ շփումներում: Բայց ես չեմ ուզում հավատալ, որ որպես տաբուլա ռազա եմ ծնվել, որ ի սկզբանե ինձ կերտել է միայն գենետիկան ու հասարակությունը... ահավոր շատ եմ ուզում հավատալ հոգուն, գերեսին կամ ինչ-որ առօրեականությունից վեր էության առկայությանն իմ ներսում: Դեռ երբեք էսքան շատ կարիք չեմ ունեցել հավատի, դեռ երբեք էսքան քիչ հավատ ներսումս չի եղել... արժեքներս տրորելով քայլում են, քայլում ԵՄ:

Գորտուկ
07.07.2014, 19:09
Այսօր ես շոկ եմ ապրել, բայց հաճելի շոկ էր, կուզենայի միշտ էսպես լիներ , բոլոր նստածս երթուղայիններում ՝ տղամարդիկ զիջող , հարգալից: Տատիկները, պապիկները միմյանց օգնող , սիրալիր, աղջիկները նույնպես: Էլ չեմ խոսում վարորդի մասին ՝ ճաշակով երաժշտություն լսող: Երթուղայինում օդը ոչ թե քրտնահոտ էր, այլ թարմ հաճելի թարմեցուցիչի հոտ էր բուրում : Մի խոսքով ջերմ մթնոլորտ էր, ոնց որ ինձ իմ սենյակում զգայի: ՃՃՃՃՃՃ:hands

Այբ
07.07.2014, 21:40
Չգիտեմ ինչից է, բայց վերջերս անընդհատ ուզում եմ ադրենալինիս բարձրացնել: Էլ սարսափ ֆիլմ չմնաց, որ չնայեմ...:D

Երեկ էր : Գիշերվա ժամը 2:00 էր, որ հերթական սարսափ ֆիլմը նայելուց հետո անջատեցի համակարգիչը, լույսը մարեցի ու պառկեցի քնելու: Խոստովանում եմ՝ ֆիլմի ազդեցությամբ մի քիչ վախեցած էի. ուղեղիցս ֆիլմի սարսափ կադրերը դուրս չէին գալիս, և հազիվ էի ինձ զսպում, որ սենյակիս լույսը չվառեմ: Բայց ի վերջո, լույսը չվառեցի:
Քնել էի արդեն, երբ անսովոր ցնցումից միանգամից աչքերս բացեցի: Ցնցումը մի երկու անգամ էլ կրկնվեց ու դադարեց: Էդ ժամանակ նոր համարձակվեցի ելնել անկողնուց ու վառել լույսը:
«Սարսափ կինոյում հայտնվեցի՞...»,- մտածեցի ես::o

Երկրաշարժ էր: Էդ մի քանի վայրկյանում ավելի շատ ադրենալին ունեցա, քան վերջին օրերի սարսափ ֆիլմերը դիտելիս:

Katka
07.07.2014, 23:22
Ակումբի հանդիպումներից մեկին շատ պատահական հայտնվեցի/Կակտուսի շնորհիվ/ ու նենց հավես էր: Բա ինչքան լուսավոր էին էրեխեքը::love Անհոգ էր ու ուրախ: Խըռ :))

Chuk
08.07.2014, 23:07
Քանի երեխա չունեի, օրհնում էի մետլախ հորինողին: Իսկ հիմա...

ես դրա տիրոջ մայրիկը

Ruby Rue
09.07.2014, 15:03
Այգում վեր ընկած գիրք էի կարդում, մեկ էլ մոտերքում գոռգոռոցներ ու վայրենի ծիծաղ լսեցի։ Բանի տեղ չէի դնի, եթե էդ ձայների մեջ փոքր փիսիկի մլավոց չլսեի։ Գլուխս բարձրացնելուն պես նկատեցի, որ հեռվում մի խումբ ջահելներ են կանգնած, որոնցից մեկի գրկին սև ու սպիտակ պստո փիսիկ էր։ Էս ջահելներից մեկը, ինձնից մեծ կամ հասակակից տղա, վերցրել էր կատվին ու ուզում էր նետել կողքը կանգնած աղջկա վրա։ Էս աղջիկը ինչքան ուժեղ էր բղավում, ինքն էնքան մոտ էր բերում փիսիկին:Հեռվից հետևում էի, որ հենց կտրուկ գործողություն անի, գնամ կռիվ անեմ, դեռ չէի խառնվում, որովհետև ուզում էի տեսնել` բաց կթողնի իր կամքով։
Հետո կատվին թափ էր տալիս, որ շպրտի ծառի վրա։ Աղջիկը կողքից ճվճվաց, ինքն էլ կատվին դրեց աղբամանի վրա ու աղջկան ասաց.
- Դե հելի աղջի, դավայդ քաշի ստուց։
Աղջիկը գրկեց իրան ու գնացին։

Իրանց գնալուց հետո գնացի փիսիկին գրկեցի։ Մտածում էի` կփախնի, էն էլ էնքան վախեցած էր, որ չգնաց ու նույնիսկ թողնում էր իրեն շոյել։ Խեղճը հերթով գնում ծառերին էր նայում, ուզում էր բարձրանալ, էն էլ չէր կարողանում։ Վերջը մի անցք գտավ, փախավ, թաքնվեց էնտեղ։

Հա, ու ես անհանդուրժող եմ էն մարդկանց նկատմամբ, ովքեր կենդանիներին տանջում են ու դրանից հաճույք ստանում։ Մեկը լիներ` էդ տղային բռներ, նետեր ծառի վրա, հետո էլ գցեր աղբամանը։

StrangeLittleGirl
09.07.2014, 17:44
Էս մեր համալսարանում կամանձիռովկաների փողը վճարելու համար նոր համակարգ են ներդրել: Ահագին խառը-խշտիկ երևույթ ա, ոչ ոք չգիտի ոնց օգտվել ու ոչ ոք վիզ չի վերցնում, որ բացատրի: Ես էլ մի ամիս առաջվանից տարբեր մարդկանց հետ կապվել եմ: Ահավոր խնդալու էր հետևելը, թե ոնց ա մեյլս հերթով տարբեր մարդկանց forward արվում, հետո էլի սկզբի մարդուն վերադառնում, ու մեկ ա սաղ իրանց վրեքից ցրում են: Վերջը նստեցի, ինքս փորփրեցի, ձևերը գտա: Ու հիմա գրում եմ՝ Կոպենհագենից Վենետիկ, էսինչ-էնինչ օրերին: Մենակ տեսնեիք՝ ինչ էղավ: Միանգամից հաշվարկեց, թե օրը ինչքան փող ա ծախսվելու, չվերթի ու հյուրանոցի մոտավոր գներն էլ հետը տվեց, հաշվարկեց սաղ, դեմս դրեց: Տերդ մեռնի գիտություն: Իսկ մի ամիս առաջ նստած էս սաղ հաշվարկները ձեռով էի անում հազար ու մի բան գուգլելով:

Chuk
10.07.2014, 01:31
230000 դրամ կորցրեցի :(

Մ Մ
10.07.2014, 16:08
Աշխատում ես՝ մի աչքդ բաց, էն մեկն էլ փակ երազներ ա տեսնում։ Հարմար պահ ես ման գալիս, որ գլուխդ մի երկու րոպե սեղանին դնես ու փակես աչքերդ, անջատվես։ :lazy Մեկ էլ զգում ես, որ ուրիշ իրականության մեջ ես, զուգահեռ, համ գիտես, որ գործի տեղն ես, սենյակումդ, գլուխդ սեղանին, համ էլ երազ ես տեսնում։ Արագ սթափվում ես, բացում ես աչքերդ, նայում ես ժամին, ու տեսնում, որ ընդամենը մի քանի րոպեում հասցրել էիր հայտնվել Մորփեոսի գրկում։

laro
10.07.2014, 17:22
Արդեն երեք տարեկան եմ Ակումբում :) Արագ անցավ :)

My World My Space
10.07.2014, 23:53
Անցնում ենք մի փողոցով, ամեն 3-4 մետրը մեկ պառկած միլիցայա։ Շոֆերը լուրջ դեմքով.
- էս կարո՞ղ ա միլիցեքի գերեզմանոց ենք մտել… :lol

Nihil
11.07.2014, 00:39
Հարցումներ էի անցկացնում ընկերներիս և ծանոթներիս մեջ, որ օգնեմ մի հետազոտությանը։ Հարցաթերթիկում սենց հարց կար`
"Ո՞վ է Ձեր ․․․․
․․․․․գրական/պատմական հերոսը
․․․․․հեռուստահերոսը
․․․․․անցյալի և ներկա քաղաքական գործիչ-հերոսը"
Լուրջ հարցում է, լուրջ մարդկանց կողմից է անցկացվում, բայց ինչքան թրոլլ-պատասխան կար, իմ ընկերներն էին գրել։
Օրինակ՝ թռչող մակարոնե հրեշ, я - Гарегин Нжде, ՀՀԿ տատի, Ջեֆ Լեբովսկի, Հիսուս, Անի Զախարյան...
հույս ունեմ օգնեցի հարցում անցկացնողներին :angel

Նաիրուհի
11.07.2014, 10:48
Իմ կոմպլեքսներին մի քիչ ծանոթ մարդիկ գիտեն, որ սարսափում եմ անծանոթ մարդկանցից, եթե գործնական հարցերով հանդիպում է։ Չեմ կարողանում ինձ ստիպել հարցազրույցների գնալ, գնալու դեպքում էլ նենց վախեցած եմ լինում, որ միտքս արգելակվում է։

Երեկ զրուցում էի մի կնոջ հետ, ով գուցե մի օր ղեկավարս դառնա, իրեն ասացի էդ մասին, ինքն էլ ասաց, որ իմ տարիքում ճիշտ նույն խնդիրն ունեցել է, մինչև մի օր խորհուրդ են տվել խոսելիս դիմացինին պիժամայով պատկերացնել։

Նոր մամայիս եմ պատմում (ինքն էլ մի քիչ ունի դրանից), մեկ էլ սկսեց ծիծաղել, թե ո՞նց էսքան ժամանակ մտքներովս չէր անցել, հետո տեսությունը խորացրեց.

- Լիլ, բա որ էն սովետական զոլավոր պիժամաներով պատկերացնես։ Կամ ասենք, առանց պիժամայի։

Ու գիտեմ, որ իրենց դպրոցի տնօրենին ու փոխտնօրենին սկսեց պատկերացնել էդ զոլավոր պիժամայով։ Համա թե խնդալու տեսք ունեն, հա՜։ :lol

Freeman
11.07.2014, 12:16
Էն որ հերիք չի մարդամեկը (http://www.akumb.am/member.php/29067-Nihil) նախկին կարգավիճակս իրեն մականուն ա դրել, մի բան էլ նախկին ստորագրությունս ա ցրել :think

Այբ
11.07.2014, 12:34
Մամաս մի վատ բնավորության գիծ ունի. ամեն տարի պապայիս ծնունդին էնպիսի նվերն է գնում, որ ավելի շատ իրեն է նվեր անում, քան հորս (վարագույր, ափսե և բաժակներ, խոհանոցի չգիտեմ ինչ պարագաներ և այլն): Դրա համար հետը միշտ վիճում էի, բայց անօգուտ:
Էսօր մամայիս ծնունդն է: Որոշեցի էնպիսի բան նվիրել, որ մամայիս «դաս լինի»::))
Նվիրել եմ Գուրգեն Մահարու «Սիբիրականը» գիրքը: Դիտմամբ եմ հենց էդ գիրքը նվիրել (թեզիս թեման է): Միանգամից հասկացավ, ու մի տեսակ դուրը չեկավ, բայց ձայն չհանեց:

Տեսնեմ էլ սրանից հետո ո՞նց ես ուրիշների ծնունդներին քեզ նվեր անում: Հաստատ էլ չի անի::D

Հ.Գ. Մամայիս համար իրականում նվեր առել եմ, բայց հիմա չեմ տա, թող... վաղը կտամ: Բայց ինչ չարն եմ ես:

Alphaone
12.07.2014, 03:37
17 տարեկան՝ ինչ հզոր գրող է, գրում է հենց այն, ինչ ես տեսել եմ, զգացել, իմ մտքերն ու ապրումներն են...
27 տարեկան՝ իրականում հզոր գրող, ես երբեք չէի մտածել այս ուղղությամբ, երբեք չէի դիտել աշխարհն այս տեսանկյունից...

Jarre
12.07.2014, 17:25
Մարդիկ ընկած մարդ են ման գալիս, որ ատեն, թափեն իրանց ագրեսիան, ջղայնությունը.....

Ասում են՝ «սերը հորինված բան է, այն չկա»։ Բայց այս խոսքերը անդադար ասող մարդը որքան էլ հակասական թվա, իր մարմնի յուրաքանչյուր բջիջով հավատում է ատելությանը։ Բայց ինչի՞։ Եթե սերը հորինված է, այդ դեպքում ատելությունն ի՞նչ է։
Եթե դու արդեն էնքան ես ընղմվել ենթադրությունների աշխարհ, որ այն համարում ես իրականություն (ավելին՝ միակ ռեալ և իրական կյանքը), ապա բարի եղիր հետևել ինքդ քո ստեղծած կանոններին։ Եթե կա ատելություն ուրեմն կա և սեր։ Եթե սերը հորինվածք է, ուրեմն քո սիրած ատելությունը, որին պետք է ագրեսիայով պատասխանես, դա էլ է հորինվածք։

insider
13.07.2014, 17:11
Երեկ` ուշ ժամի, մեքենայով վերադառնում էի տուն: Բրազիլիա-Հոլանդիա խաղն արդեն սկսվել էր: Անընդհանտ հեռախոսով հարմար չէր հաշվը նայել, միևնույն ժամանակ ցանկություն կար նաև խաղի մասին տեղեկություն ստանալու ու մինչև կհասնեի, հիշեցի, որ Հանրային ռադիոն հեռարձակում ա խաղը ու միացրեցի: :) Մինչև ստեղ նորմալ էր:

Միացնելուց հետո սկսվեց ֆուտբոլի պատմության մի դաս, ոչ մի խոսք կոնկրետ խաղի մասին: Միայն երկրորդ գոլից հետո իմացա, որ խաղն արդեն 2:0 դարձավ: Մինչ էդ, թե դաշտում ինչ է կատարվում` ռադիոհեռարձակումով հնարավոր չէր հասկանալ, որովհետև մեկնաբանները ինչից ասես խոսում էին, բացի բուն խաղի ընթացքը մեկնաբանելուց: Երևի հանրայինը ուղղակի հեռուստատեսային մեկնաբանությունը ռադիոեթեր է ուղարկում, այլ ոչ թե առանձին ռադիոմեկնաբանություն է: Ինչևէ, գոնե հաշիվն ու թե ով է գրոհում/պաշտպանվում (մարզադաշտի արձագանքից ենթադրելով) իմանալու համար վատ միջոց չի::)

Մ Մ
14.07.2014, 00:00
Ֆուտբոլը հեռուստացույցի մոտ է համախմբել ընտանիքի ամդամներին՝ ժամանակավոր: Կավարտվի, ամեն մեկը կվերցնի իր պլանշետը կամ նոթբուքը, կփակվի իր սենյակում... Ու էլի կսկսես կարոտել... կկարոտես նույնիսկ հեռուստացույցի մոտ ստեղծված աղմուկին:

Թվում է, թե անհրաժեշտություն դարձած այդ սարքավորումները «անվնաս» են: Ավաղ, բացի ռոբոտացումից նաև «օտարացնում» են...

StrangeLittleGirl
14.07.2014, 01:46
Մեր բարեկամներից մեկը գրում ա ինձ, խոսում ա դեսից-դենից, թե էսինչը նշանվեց, էնինչն ամուսնացավ, մեկ էլ բա՝ դու չե՞ս պսակվում: Ասում եմ՝ ուզող չունեմ, բան-ման: Մեկ էլ ասում ա, թե՝ իրա տղան էլ ա տունը մնացած, սենց-նենց: Ես էլ բանից բեխաբար խոսում եմ: Հետո սկսում եմ մանրից ջոկել, թե ինչ նամյոկ ա: Փրկեք ինձ :cry

Այբ
14.07.2014, 20:45
Ծանոթներիցս (տարեց) մեկը ժամանակակից տեխնիկան աղետ է համարում.
-Էս ինչ են անտեր ժամանակակից անտերները...բճճային (բջջային հեռախոսին էդպես է ասում), կոմպ...տո եսիմինչ...
Ու նաև ասում է.
-Բայց բճճայինը՝ էդ անտերը լավ բան է հա՜: Խոպանից, երբ զանգում եմ կնկաս բճճայինին, կնիկս միշտ տանն է, թե չէ առաջ ...
:D

Claudia Mori
15.07.2014, 09:58
Միջազգային տնտեսագիտություն եմ պարապում: Մի հատ կաշմառ է, քանի որ ռուսերենով է ամեն ինչ ու անգլերենով, մեջն էլ լիքը գծագրեր ու խնդիրներ: Զանգել եմ այսօր դասախոսիս Հայաստան, ասում, որ բաց տեղերը բացատրի: Նախ ուղարկեց, բոլոր բացակայող գրքերս, մի քանի պրինցիպ հուշեց, որ ինձ շատ պետք էր: Ինձ ասում է, թե էս ինչ է, որ դու չկարողանաս ու դա բավական էր, որ ես թեւեր առնեմ:

Հետո դե խոսեցինք, թե ինչ ֆակուլտետ է, ասացի պատկառելի վարձի մասին, քանի որ միակ ֆակուլտետն է, որտեղ արտասահմանցի մասնագետներ կան ու որ իրոք արժեք ունի միջազգային դաշտում էլ: Ասեցի, որ արդեն մեկ տարվա գումարը իմ աշխատելով հավաքել եմ, մյուս տարին էլ սովորելով կհավաքեմ, բայց եթե բախտս բերի 2 անվճար տեղերից մեկը իմը կլինի, ու ես վերջապես պրոֆեսիոնալ ապարատ կառնեմ: Զարմացած ասում է՝

-Այ աղջիկ, բա ամուսինդ գումար չի տալու?

- Դե ասում է կտա, բայց ես իմ հետ կապված հարցերը սովոր եմ ինքս լուծել:)

- Ո՜նց եմ սիրում քո ինքնուրույնությունը:

Բա ես ոնց եմ սիրում իր նման մարդկանց, որ հեռվից հեռու էներգիայի տարափ են ուղարկում ու ասում, դե գնա առաջ՝ քեզ մոտ ամեն ինչ ստացվելու է:

StrangeLittleGirl
15.07.2014, 16:15
Արյա լավ էլի... զոռով նենց են անում, որ մարդ չուզենա գրական մրցույթների մասնակցել :( Արյա դե մի քիչ մարդ էղեք էլի, չի կարելի տենց բան անել:

Smokie
15.07.2014, 19:18
Երկաա՜ր սպասում ես մի օրվա, ընդամենը մի օրվա՝ թեկուզ գիտակցելով, որ ոչ մի նորություն չի լինի: Միշտ օրվա վերջում մի քիչ ափսոսանքով մտածում ես, որ ամեն ինչ այնքա՜ն սովորական էր՝ այնպիսինն էր ինչպիսին սովորաբար է լինում: Բայց էլի՝ դեռ դրանից մի քանի ամիս առաջ արդեն սկսում ես սպասել՝ այս անգամ, որևէ հետաքրքիր բան ակնկալելով::esim Ու ոչ էլ այդ ամենը սխալ ես համարում:

Գորտուկ
15.07.2014, 21:49
Երջանկություն դու ինձ կրնկակոխ հետապնդում ես ու ամենալավն էլ այն է , որ դա ինձ չի բարկացնում::love
Ես չեմ խենթացել, ես իրոք երջանիկ եմ , ու երջանիկ եմ որ դու կաս: Սիրում եմ ::love:love

Claudia Mori
16.07.2014, 20:45
Այստեղ տրամվայով երթեւեկելը ամենահանգիստ ու հավես բանն է, հետն էլ հետաքրքիր է, քանի որ բոլոր վարորդները կանայք են, ովքեր դուռը փակում են ու նստում իրենց խցում: Այսօր տրամվայի հետ մի բան եղավ՝ խցի դուռը բացվեց, դուրս եկավ կարճ յուբկայով ու սիրուն մակիաժով մի ծիտ, գնաց ինչ-որ բան արեց, հետ եկավ ու դուռը շխկացրեց նորից: Այ էսպիսի բաներ :))

StrangeLittleGirl
16.07.2014, 23:12
Յոգայի դաս: Դահլիճը լիքն ա: Դասատուն չկա: Ամեն նոր մտնողը թվում ա՝ պիտի դասատուն լինի, բայց զարմացած շուրջն են նայում, թե՝ ինչու դասը դեռ չի սկսվել, գորգիկ քաշում, տեղավորվում: Մտնում ա մի հղի կին: Հղի ասեմ, դուք հասկացեք նենց բաբաթին փորիկով՝ յոթ-ութ ամսական: Մտածում եմ՝ ոնց ա ինքը յոգա անելու: Իհարկե գիտեմ, որ հղիները գալիս են դասերի, հաճախ դասատուները զգուշացնում են որոշ դիրքերի ժամանակ, որ հղիները չանեն: Մի քանի վայրկյան ա անցնում, մինչև հասկանում եմ, որ ինքը ոչ ավել-ոչ պակաս, հենց յոգայի դասատուն ա, որ կա: Մտածում եմ՝ քաշվանք, ախմախ դաս ա լինելու: Էս դասատուների մեջ կան էլի նենցները, որ ոչ մի բան ցույց չեն տալիս, մենակ հրահանքներ են տալիս ու քայլում շարքերով: Ու մեկ-մեկ անտանելի դժվար դիրքեր են հրահանգում, անըդնհատ հարցնում ես ինքդ քեզ՝ տեսնես ինքը կարա՞ անի:

Բայց չէ: Էս աղջիկը սաղիս հավասար, հլը մի բան էլ ավել անում ա: Մենակ որոշ դիրքերում ոտքերը սովորականից լայն ա բացում, որովհետև փորիկը խանգարում ա: Ու էնպիսի՜ մի ճկունություն ունի: Դա դեռ հերիք չի... միացրել ա Լորինա ՄաքՔենիթ: Ի տարբերություն մնացած դասատուների, իրա համար երաժշտությունը հենցընենց ֆոն չի: Ինքը շատ հստակ նույնիսկ էդ դանդաղ ռիթմի տակ սաղիս շարժվել ա տալիս, դեռ իրա ձայնն էլ երաժշտության ռիթմին ա հարմարացնում: Տեղ-տեղ էլ ինքը չի անում դիրքերը, քայլում ա շարքերով, բայց հրահանգները ոչ միայն խոսքով, այլև միմիկայով ու ժեստերով անում: Նենց, որ սաղ ջոկում ես:

Մի խոսքով, գժանոց դաս էր: Էս մի ամիս ա՝ նորմալ դասատու էի ման գալիս, մեկը մեկից բեթար էր: Իսկ էս եքա փորիկով աղջիկը սենց հավես դաս անցկացրեց: Դա էլ հերիք չի, էկել եմ փորփրում եմ, որ գտնեմ իրա մյուս դասերը: Տեսնեմ՝ օրը մի հինգ-վեց դաս ունի, ընդ որում՝ flow yoga 2 էլ ա տալիս (դասի տեսակ, որին դեռ չեմ համարձակվում գնալ):

Նաիրուհի
17.07.2014, 01:20
Սովետը չեմ տեսել։ Դե չէ, տեսել եմ, բայց բան չեմ հիշում։ Բայց սիրում եմ։

Մի կողմ թողնենք նոստալգիան, էն, որ կալբասն ու պոնչիկն ուրիշ համ ունեին, յուգասլավսկի կամբինացյաներն ու չեխական խռուստալները մինչև էսօր օգտագործվում են, որ խոտն ավելի կանաչ էր, իսկ պոմիդորն՝ ավելի կարմիր։

Մի կողմ թողնենք նաև էն, որ սովետը տականք երկիր էր, որովհետև բոլորն իրար տակ էին փորում, ժողովուրդը սոված էր, որովհետև փողը գնում էր սառը ու տաք պատերազմների վրա, որ նացիոնալիստի անվան տակ ում ասես հնարավոր էր գնդակահարել տալ, որ կաշառակերությունը ծաղկում էր, ԽԾԲ-ն էլ հետը, ու մենք էլ էն ժամանակ անկախություն չունեինք։ Որովհետև էս ամենը սովետը չէր ստեղծել։

Ես սովետը սիրում եմ, որովհետև էն ժամանակ մարդիկ թեկուզ մի քիչ կասկածելի, բայց իդեալներ ունեին, որոնց արժեր նմանվել։ Որովհետև սովետի ժամանակ երեխեքի անունները Համլետ, Ռոմեո, Ջուլիետ ու Օֆելյա էին դնում։ Որովհետև երբ ուզում էին տունը լավ գնով վաճառել, ասում էին՝ բժշկի կամ գիտնականի տուն է եղել։ Որովհետև տեխնիկում գնալն ամոթ չէր, ոնց որ ամոթ չէր չորս տարի փորձելուց հետո նոր համալսարան ընդունվելը։

Որովհետև դասախոսը կարող էր կուրսի համոզելով պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած ուսանողին հենց էնպես նշանակել քննությունը, հետո խիղճը տանջեր ու գնահատականը նորից անբավարար սարքեր, որովհետև կռված լինելը ապագա մասնագիտության հետ կապ չունի։

Որովհետև անգրագետ մեծահասակների համար լիկկայաններ կային, ուր նրանք տառաճանաչ էին դառնում։ Որովհետև երեխեքը երազում էին գիտնական, տիեզերագնաց կամ ուսուցիչ դառնալ, փոքրուց սովորում էին աշխատել համայնքի համար, հասկանում էին, որ էս աշխարհում իրենք մենակ չեն ու տիեզերքի կենտրոնը չեն։

Որովհետև էն ժամանակ Ցոյս հնոցապան էր աշխատում ու հանրակացարանում էր ապրում։ Որովհետև Երևանը կանաչ էր, մեքենաները քիչ էին, երկիրը մեծ էր։ Դա շատ կարևոր բան է, շատ։ Հատկապես երբ փոքր ազգի ներկայացուցիչ ես։ «Մարդու սիրտը կարող է պայթել էն գիտակցումից, որ իր երկրի մի ծայրից մյուսը կարելի է մեքենայով մի քանի ժամում անցնել»։

Ու ընդհանրապես, որպես գաղափար՝ սովետը, սոցիալիզմը երևի ամենակատարյալ բաներն են, ուրիշ բան, որ իրականացնողները լրիվ ք*քմեջ էին արել։ Մեկ-մեկ սկսում եմ կասկածել, որ ես էդ թվերին մի ամբողջական կյանք ապրել եմ։

Այբ
17.07.2014, 14:17
Գյումրի գնացող մարշուտկեն դեռ տեղից չէր շարժվում. ժամը չէր լրացել: Մարշուտկա է բարձրանում տարիքով մեծ մարդ՝ 3-4 տարեկան թոռան հետ:
Նստեցին, տեղավորվեցին, մեկ էլ թոռը բա.
-Մարս ու կիտ-կատ եմ ուզում...ու քաղցր ձողիկ:
-Կհասենք տեղ՝ կառնեմ, բալա ջան,-պապն է ասում:
-Չէ՛, հիմա եմ ուզում:
Պապը ստիպված իջավ մարշուտկից, գնաց թոռան ուզածը բերեց: Մի քիչ չէր անցել՝ թոռը նորից սկսեց.
-Մառոժնի էլ եմ ուզում:
-Էդ էլ բալա ջան, հասնենք տեղ...
Երեխան դարձավ ավելի կամակոր.
-Չէ՛, հիմա, հիմա, թե չէ կլացեմ...:crazy
Պապը էդ էլ բերեց: Թոռը էլի չբավարարվեց.
-Սոկ էլ եմ ուզում:
Պապը ստեղ արդեն պիտի բարկանար, մեկ էլ թոռը.
-Էսքան քաղցր բաները առար, հետո էլ մառոժնին, չֆայմար մի հատ էլ սոկ առնեիր::beee

Վա՜յ, էս էրեխեքը::))

Freeman
17.07.2014, 15:46
Խաբարբզիկություն անեմ)

Հետաքրքիր ա, թե ինչ անկապ հիշողություններ ա պահում մեր ուղեղը, հետո, առանց պատճառի, դուրս հանում: Ու թե ինչ փոքր ա աշխարհը

Երեք տարի առաջ, մտավորապես էս նույն ժամանակ Բյուրը գրառում էր արել, չեմ հիշում ֆեյսու՞մ, թե՞ ակումբում: Ինքը գրել էր երկու աղջկա մասին, որոնց տեսել էր գազելի մեջ: Աղջիկներից մեկը իր բոյին արջուկ էր գրկել, նստել, իսկ մյուսը գնահատականից էր բողոքում՝ կենսաքիմիայի քննությունը 1 հարցի պատճառով 9 էր փակել, ոչ թե 10:
Բյուրն էլ ասում էր՝ ի՞նչ տարբերություն, մեկ ա գերազանց ա:

Էդ աղջիկները հիմա ակումբում գրանցված են, արջուկովը ակումբի Mushu-ն ա, իսկ բողոքողը՝ Ռեյ չանը)

Մինա
18.07.2014, 12:35
Գիտե՞ս ինչն է կարևորը կյանքիդ 45 տարին ապրելուց ու հետադարձ հայացք գցելուց հետո , լիարժեքության, հագեցվածության զգացումն է: Կարևորը կյանքդ հնարավորին չափ լիակատար ապրելու գիտակցությունն է, чтобы не было мучительно больно за бесцельно прожитые годы. ՈՒ բոլորովին էական չի կուշտ ես ապրել, թե` սոված: Հա,բոլորովին էլ կապ չունի որակը առատության ու շքեղության իմաստով:Կարևորը բուռն, հախուռն ապրումներն են`ուրախության, երջանկության, վշտի, ցավի, սիրված ու, ինչու չէ, մերժված լինելու, կյանքդ ամբողջ ուժով ապրելու գիտակցությունն է:ՈՒ գուցեև ապրել եմ կյանքիս ամենալավ օրերը, գուցե առջևում ոչ մի սպասելիք էլ չունեմ, բայց գոնե , փառք աստծո, գոհ եմ ապրածս տարիներից:Այսքանը:

StrangeLittleGirl
18.07.2014, 14:37
Լիֆտ եմ նստում: Մեր ամբիոնի հայագետ տատիկը վազելով գալիս, հասցնում ա: Պայծառ ա դեմքը: Ասում ա՝ հենց նոր որոշեցի, որ օգոստոսին գնալու եմ Հայաստան, տասներեք տարի ա՝ չեմ եղել այնտեղ: Ժպտում եմ, ասում եմ՝ լիքը բան ա փոխվել: Ասում ա՝ հա, լսել եմ, ուզում եմ աչքովս տեսնել: Երջանկությունից շողում էր:

Chuk
18.07.2014, 18:44
10 րոպե ժամանակ ունեի: Հետևիցս պետք է մեքենայով գային ու գործով տեղ գնայինք:

Որոշեցի արագ խանութ իջնել. գյուղական մեղրը պրծել է, մինչ նորից գյուղից ստանալը խանութից մի բան կառնեմ: Մինչ այդ մտա ուրիշ խանութ. լուծվող սուրճն էլ էր պրծել, իսկ այդ խանութում մի քանի շատ լավ տեսակի լուծվող սուրճ են ծախում՝ կիլոյով: Առա, դուրս եկա խանութից ու խաչմերուկում սպասում եմ, որ հետիոտների համար կանաչ լույսը վառվի, անցնեմ:

Դիմացի մայթից ուշադիր ինձ են նայում երկու ոստիկան: Փողոցն անցա թե չէ, մոտեցան:

- Սերժանտ Էսինչյան, - ներկայացավ մեկը: - Ձեզ մի րոպեով կարելի է:
- Լսում եմ, - պատասխանեցի:
- Ձեզ պետք է խուզարկենք:
- Այսի՞նքն, ինչի՞ համար:
- Քիչ առաջ հանցագործություն է եղել, Ձեր արտաքին տեսքը համապատասխանում է մեր որոնած հանցագործի նկարագրությանը:
- Ներեցեք, իսկ ինչո՞վ է համապատասխանում:
- Կառիչնըվի կոշիկներ, - պատասխանում է, նայելով կոշիկներիս, - կանաչ շալվար, կապույտ մայկա, թրաշով, ակնոցներով, սեռի կեպկայով, - յուրաքանչյուր նկարագրությունը ասում է հայացքը մարմնիս համապատասխան հատվածի վրա սահեցնելուց, տեսնելուց հետո: - Անցնենք շենքի հետևը, որ ձեր գրպանները ստուգենք:
- Չէ, էդպես չեղավ, - ասում եմ: - Նախ ես ինքս իմ գրպանները ձեզ ցույց կտամ...
- Խնդիր չկա, ախպերս:
- Երկրորդ, ես շենքի հետև չեմ գա, ամեն ինչը կանեմ հրապարակային վայրում, և վերջապես ես հենց հիմա կանչում եմ ինձ մտերիմ մարդու ու միայն իր ներկայությամբ ամեն ինչ կանեմ:

Առանց իրենց արձագանքին սպասելու զանգում եմ մորս, ամենամոտն ու հարմարն այդ պահին ինքն էր ու ասում, թե որտեղ գա:

- Ախպերս, ցավդ տանեմ, բարդացնելու բան չկա, հիմա արագ քեզ շենքի հետևը կխուզարկենք ու բաց կթողնենք, պրոբլեմ վափշե չկա:
- Պրոբլեմ կա, ներեցեք, բայց ես Ձեզ չեմ վստահում:

Որոշ ժամանակ փորձում է համոզել, ապարդյուն: Գալիս է մայրս: Փողոցում, անցորդների ներկայությամբ սկսում ենք «խուզարկությունը»: Դատարկում եմ գրպաններս ու ցուցադրում պարունակությունը: Թաշկինակը, բացում ու թափ եմ տալիս, բանալիները, հեռախոսս, դրամապանակս:
- Բացի բումաժնիկդ, - հրահանգում է:

Բացում եմ բումաժնիկս ու ցույց տալիս.
- Էս փողերս են, հաշվե՞նք: Չէ՞: Պետք չի՞: Էս քարտերս են: Էս չեկ ա, ասե՞մ, թե ի՞նչ եմ առել ու ինչքանով:
- Հերիք ա, շալվարիդ փողքերը բարձրացրու... նասկիներդ իջացրու... մայկադ բարձրացրու.. օձիքը բացի:
- Գլխարկս էլ հանե՞մ:
- Չէ, պետք չի:
- Բա ցելոֆանի մեջ չե՞ք նայում, նայե՞ք, սուրճ ա:
- Էդ մեզ չի հետաքրքրում:
- Ինչի՞ չի հետաքրքրում, եթե նենց բան եք փնտրում, որ կարող ա բումաժնիկիս մեջ տեղավորվեր, կարող ա պահած լինեի գլխարկիս տակ կամ տոպրակի մեջ:
- Չէ, էդ մեզ չի հետաքրքրում: Լավ, ազատ եք:

Բաժանվում ենք ու քայլում խանութի ուղղությամբ: Մեկ էլ վազում է հետևներիցս:
- Հրահանգ ենք ստացել Ձեր տվյալները լրացնել:
Մի քիչ բանավեճից հետո տվյալներս տալիս եմ, լուսանկարում է. նկարվելուց, մի փոքր ուշացումով, ձեռքով վիկտորիայի նշանն եմ անում:
- Էս չլինի՞ մի հատ էլ ակտիվիստ ես, - հարցնում է:
- Անշուշտ, պատասխանում եմ:

Նորից բաժանվում ենք:
Մտնում ենք խանութ, մեղրն առնում ու դուրս գալիս: Դրսում մեզ են սպասում:

- Հրահանգ ունենք ձեզ բերման ենթարկելու:
- Խնդրեմ, հիմքը ցույց տվեք ու բերման ենթարկեք:
- Հես ա հիմքը, - ցույց է տալիս հեռախոսը:
- Էդ հեռախոս ա, հիմք չի, ես գնացի տուն: Հասցես գիտեք, հիմք ունենաք, կգաք:

Դիմացս փակում են:
- Ոչ մի տեղ չես գնա, հակառակ դեպքում ուժով բերման կենթարկենք: Հիմա հիմքը կբերեն:

Սպասում ենք: Գալիս են նոր ոստիկաններ:
Մի խոսքով, գլուխներդ շատ չցավեցնեմ: Ստիպված էինք մի քանի զանգ անել: Եկածների գլխավորն ի վերջո ներողություն խնդրեց «նոր աշխատողի խամության» համար, ասեց, որ իրականում նկարագրին այնքան էլ չեմ համապատասխանում, որ ինքը տեսնում է, որ իր առաջ լավ ընտանիք ու լավ մարդիկ են ու թյուրիմացություն է եղել:

Հանդիպումից ուշացա մոտ 30-40 րոպե:

Գորտուկ
18.07.2014, 21:39
Այսօր ամբողջ Երևանը ոտքի տակ տվեցինք: Ինչ հրաշք օր էր , :love երբեք չեմ մոռանա: Հիանալի էր Թոխմախի այգում հաճելի երաժշտություն վայելելը::oy
Անչափ շնորհակալ եմ , որ թույլ ես տալիս զգալ ու ապրել այս պահերը::love

impression
19.07.2014, 02:41
Աշխարհում մենակ մի բանի համար եմ հավերժ ափսոսալու

էս Գոռը որ փոքր էր, մի հատ արտահայտություն էր անում՝ բադիկների պըպըտուն
նա հիմա չի հիշում, թե դա ինչ էր նշանակում, ու ոչ էլ մենք ենք երբևէ հասկացել իմաստը

նենց եմ ափսոսում :)

Մ Մ
20.07.2014, 10:02
Էնքան հաճելի ա, որ արթնացող քաղաքին առաջինը դու ես բարի լույս ասում...

Քաղաքը արթնանում էր համահունչ .. մաքուր, մի քիչ սառը օդը ներծծվում էր վազքից քրտնած մարմնիդ մեջ, թարմացնում էր, նոր շունչ տալիս: Կանաչ էր քաղաքը՝ արևի առաջին ճառագայթների ներքո փայլում էր:
Արթնանում էր քաղաքը, մարդիկ էլ .. աշխատանքի էին շտապում՝ հոգնած, ճմրթված դեմքերով: Իսկ քաղաքը դեռ կիսաքուն էր, քաղաքը հանգստանում էր աղմուկից, քաղաքը վայելում էր արևը .. քաղաքը ու նոր ծագող արևը:
Շտապում էին մարդիկ, հոգսաշատ էին, չէին նկատում ...

Smokie
20.07.2014, 11:02
Կոմպը պատուհի մոտ, պատուհանը բաց... գլխիդ վերևում թռչնային արագ թևախփոց:love + տատրակի երգ:

Alphaone
20.07.2014, 14:11
Շատ եմ վամպիր, արյուն, սպանել, կախել ոճի դաժան գրառումներ անում, բայց իրականում անգամ պատահաբար միջատ տրորելն ինձ ահավոր հոգեկան տվայտանքների մեջ էր գցում, հենց այդպես՝ տանջագին, պաթոսով...
Այսօր ամբողջ գիշեր ճանճի տզզոցը թույլ չտվեց քնել, ոչ մի կերպ չկարողացա սենյակից դուրս վռնդել, վերջում սառնասրտորեն վերցրեցի առաջին պատահած իրն ու ոչնչացրեցի ճանճին: ՀՀ քրեական օրենսգիրքն էր...

Այբ
20.07.2014, 14:43
Չեմ սիրում, երբ մարդ մոռանում է, թե ինքը որտեղից է:

Մեր հարևանի աղջիկը վաղուց է, ինչ հայրական տանը չի ապրում. դպրոցն ավարտելուց հետո սովորեց Երևանում, հետո Երևանում աշխատանք գտավ ու ամուսնացավ: Մարզ գալիս է հազարից մեկ:
Էդ աղջկա մաման էսօր թոռներին դրսում ման էր տալիս (աղջիկը հազարից մեկ երեխաներով հյուր էր եկել): Նկատեցի, որ մարզում ապրող տատիկը մի կերպ երեխաների հետ փորձում է խոսել էնպես, ինչպես Երևանում են խոսում: Դրան էդքան ուշադրություն չդարձրեցի, մինչև ականատես չեղա, թե էդ երեխաների մայրը ինչ արձագանք տվեց նրան, երբ երեխաները սկսեցին շփվել տեղի երեխաների հետ:
-Մամ ասի՝ մի հանի էրեխեքիս դուրս: Հեսա վատ բաներ են սովորելու,-վրդովված էդ աղջիկն է ասում:
Մայրը մեղավորի նման սկսեց արդարանալ.
-Շոգ էր... Աննա ջան, մտածեցի...
Ես էլ չկարողացա դիմանալ ու հարցրեցի.
-Աննա ջան, երեխաներ են, էլի,թող խաղան ...ի՞նչ վատ բան պիտի սովորեն:
-Բարբառը...:beee
Պարզ էր արդեն, թե տատը ինչի էր փորձում թոռների հետ էդ ձև խոսել:

Ո՜նց եմ զզվում «զարգացած» քաղքենիներից: Ու ո՞վ է դա ասում: Մեկը, ով էդտեղ է ծնվել, 17 տարի էդ բարբառով է խոսել...
Հնարավոր է, որ թողնես քո ծննդավայրը, հնարավոր է, որ կյանքդ էնպես դասավորես, որ էլ էնտեղ չվերադառնաս, բայց դա մի՞թե ջնջում է քո կենսագրությունը. չէ՞ որ արմատներդ էդտեղից են: Ու միշտ զարմացել եմ, թե ոնց կարելի է քաղաք տեղափոխվելուց հետո ոչ միայն մոռանալ ծննդավայրը, այլ նաև չկարոտել ու չսիրել:

16 տարեկանից հիմանականում Երևանում եմ ապրել, ու երբեք չեմ ամաչել ասել, թե որտեղից եմ: Չեմ հիշում մի օր, որ դժգոհելով տուն վերադառնամ: Կարող է ես համալսարանում, առհասարակ Երևանում չեմ խոսում մեր բարբառով, բայց իմ ծննդավայրում խոսում եմ մեր բարբառով, որովհետև սիրեմ գը իմ ծննդավայրը::)

Ռուֆուս
20.07.2014, 21:12
Շոգից բժժած մարշրուտնու մեջ կռացած գալիս եմ։ Վարորդը կատաղած տիպ ա, հա գոռում ա կանգառից դուրս չեմ կանգնում, թքած էդ 100 դրամի վրա, բայց ով կանգառից դուրս կանգնել ա տալիս, կանգնում ա՝ հիշոցներ ու գոռգոռոցներ արձակելով։ Գրպանիցս 100 դրամ եմ հանում, մեկ էլ էս կողքիս կռացած կինը, թե.
- 100 դրա՞մ ա։
Դեռ չէի հասցրել պատասխանել 100 դրամանոցը ձեռիցս թռցնում, տեղը 200 դրամանոց ա խցկում։
Ասում եմ, ես ստեղ չեմ իջնում։ Էս կինը բանի տեղ չի դնում, վարորդի վրա գոռում ա.
- Ստե պահի։
100 դրամս տալիս ա, քանի դեռ վարորդը գոռում ա, թե էդտեղ կանգառ չկա, թափով իջնում ա մարշրուտկից ու դուռը փակում։

Ես էլ դեռ բժժած, փորձում էի ջոգել, թե էդտեղ ով ում էր ուզում գցած լինել, ու ոնց եղավ որ ես 100 դրամ օգուտով դուրս եկա, հասնում եմ պադյեզդ, մի հատ բոյով, շատ բոյով մարդ դեմս ա կտրում։ Ես էլ ինձնից բոյով մարդկանցից ահավոր կոմպլեքսավորվում եմ։ Վրես գոռում ա.
- Էն վերևի հարկում դու՞ ես ապրում։
- Հա։
- Պըտի գամ ձեր բալկոնից բան խփեմ։
- Ինչ պիտի անե՞ք։
- Ասըմ եմ պըտի գամ ձեր բալկոնից բան խփեմ։
- Ի՞նչ խփեք։
- Բան։
- Նորմալ բացատրեք, հասկանամ, ի՞նչ գործ ունեք մեր բալկոնում։
- Ասըմ եմ անտենայի լարը կախված գնըմ գալիս ա, գամ, խփեմ պատին։
- Հաաա, լավ, եկեք։
Ու էդտեղ հետևեց գոտկատեղից ցած հարվածը, հսկան վերևից ներքև բոյս չափեց ու.
- Հայ չե՞ս, ի՞նչ ազգ ես։

StrangeLittleGirl
20.07.2014, 22:58
Մի քանի տարի առաջ, երբ Լոնդոն էի գնում, որտեղ իմ մանկության ընկերուհին ուսանող էր, մենք մեկնելուցս մի շաբաթ առաջ շատ սիրուն կոնկրետ տեղում պայմանավորվեցինք: Համարներով փոխանակվեցինք, բայց դրանք սկի մեզ պետք չեկան էլ, որովհետև երկուսս էլ պայմանավորված ժամին պայմանավորված տեղում էինք:

Երկու տարի առաջ, երբ մտերիմ ընկերուհիս՝ Լիլիթը, Գերմանիայում էր, մենք մի շաբաթ առաջ Համբուրգում տեղ ու ժամ պայմանավորվեցինք: Լիլիթը հեռախոս չուներ: Երկուսս էլ նախկինում Համբուրգում չէինք եղել: Բայց պայմանավորված ժամին երկուսս էլ տեղում էինք:

Բայց երևի ես էլ, Լիլիթն էլ բացառություն ենք հայ ժողովրդի մեջ: Ընդհանրապես, շատերին է դուր գալիս հայերի սպոնտանությունը: Իհարկե, երբեմն դա լավ է, բայց ես նկատել եմ նաև, որ ուղղակի այլ կերպ չեն կարողանում: Այս մի քանի ամսվա մեջ քանի անգամ հայ հյուր ունեցա, ընդ որում՝ բոլորն էլ կոնֆերանսի էինք գալիս, այսինքն՝ գրաֆիկը շատ հստակ էր, շատ լավ գիտեին, թե երբ են ազատ: Բայց բոլորի հետ, առանց բացառության, պայմանավորվել եմ վերջին վայրկյանին՝ զանգելով ու ասելով, թե էսքան ժամանակից էսինչ տեղում հանդիպենք:

Ինչու՞ էս բոլորը հիշեցի: Ուղղակի Նիդեռլանդներում ապրող ընկերներիցս մեկը ֆբ-ում գրել էր, որ էսինչ-էնինչ օրերին Երևանում ա լինելու (դեռ մի երկու շաբաթ կա էդ օրերին), որ ցանկացողները ձեն հանեն, ժամ պայմանավորվեն: Ցանկացողները հեռախոսի համար են տվել, որ վերջին վայրկյանին զանգեն, իրար հարմարացնեն :)) Պատկերացնում եմ՝ հոլանդական կարգուկանոնին սովոր աղջիկն ինչ շոկի մեջ ա:

Ռուֆուս
21.07.2014, 13:33
Եթե ուզում եք համոզվել, թե ինչքան բռի են հայ ժողովրդի որոշակի ներկայացուցիչներ, մտեք HSBC-ի ցանկացած մասնաճյուղ։ Պատին փոխարժեքներն ա կպցրած, մարդիկ էլ սիրուն հերթ են կանգնած ու ամեն հինգ րոպեն մեկ բանկ է ներխուժում մի չոբան, հերթի մեջ կանգնած մարդկանց վրայով անցնում, պատուհանի մոտ կանգնած մարդուն կողքի հրում ու բանկի աշխատողին դոլարի կուրսը հարցնում։

Հիմա նոր հասկանում եմ, թե ինչի են HSBC-ի աշխատողները հրաժարվում սպասարկել նման մարդկանց ու քաղաքավարի ձևով պասլատ անում ուրիշ բանկ։

Այբ
21.07.2014, 13:56
Մեր ծանոթ ընտանիքներից մեկի անդամները չգիտեմ ոնց են մտածում: Նոթբուք են գնել, ու հերիք չի նոթբուքին ստեղնաշար, մկնիկ, դինամիկներ են ավելացրել, մի բան էլ նաև կաբելային ինտերնետ են միացրել:D (ափսոս հեռախոսս լավ չէր նկարում, թե չէ կնկարեի) : Երբ առաջին անգամ տեսա, ապշել էի:o
Էսօր էդ ընտանիքի անդամներից մեկը եկավ մեր տուն և խնդրեց օգտվել մեր ինտերնետից (իրենց ինտերնետը ինչ-որ անջատել էին) : Նոթբուքս դնում եմ առաջ ու սենյակից դուրս գալիս: Հետո ի՞նչ տեսնեմ: Մեր ծանոթը ձեռքերը ծալած շշմած նստել է:
-Նայեցի՞ր,-հարցրեցի:
Պատասխանում է.
-Չէ՛: Ձեր կոմպից հնարավոր չէ օգտվել. կիսատ-պռատ է:

Չկամ...:{:D

Freeman
21.07.2014, 14:01
Հատված ինձ բանակ ճանապարհելուց՝

-Թող հենց առաջին օրը ա,բողջ վաշտը ք@մ@կդ լենցնի։ Թռար էլի սնիկեռսներից:
-Որ հետ եկա, էդ սնիկերսներն առնելու եմ ու հետևդ մտցնեմ, հիշի ասածս:
:))

Գորտուկ
21.07.2014, 21:38
Ֆրիմանը փողի մասին խոսեց, ես էլ իմ խնայողատուփը հիշեցի::oy Դրա հիման վրա էլ այս դեպքը:
Մի քանի օր առաջ մի բալիկ ա գալիս մոտս իրա հոպարի հետ ու ինձ ասում.
- Գիտե՞ս պապաս ու մամաս կասս բացել են ::)
Ես էլ .
-Իսկ ինչու՞::think
Ճստոն էլ ուրախ-ուրախ պատասխանում ա .:)
-Գնացել են հիվանդանոցից ինձ համար քույրիկ առնեն, արդեն գումարը հերիքում ա::love

StrangeLittleGirl
22.07.2014, 00:48
Օրվա ուշ ժամ ա: Տեղից գործի տեղս համարյա մարդ չի մնացել, սաղ արձակուրդ են գնացել: Դեռ մի բան էլ իրիկուն ա, հետևաբար ընդհանրապես բացառվում ա որևէ կենդանի շնչի ներկայությունը: Թվում ա՝ մենակ եմ էդ հսկայական շենքում: Դուրս եմ գալիս իմ օֆիսից, որ գնամ խոհանոցի խնձորները ռնդելու. հա, արձակուրդ վիճակ, հետևաբար չեկողներին միրգ չի հասնում, իսկ էկողներին օրը երեք-չորս հատ ա հասնում: Մեկ էլ դուռս որ բացում եմ, դեմս մեկն ա դուրս գալիս: Ինքը կոլոտ, կլոր փորով, ժանգագույն երկար մազերով ու նույն գույնի մորուքով, հսկայական ականջակալներով: Լեղաճաք եմ լինում, ինձ թվում ա, թե հալյուցինացիա ա: Ախր լրիվ ոնց որ հեքիաթից փախած թզուկ լինի: Բարևում, առաջանում ա, պտտվում ու մտնում ա իմ դիմացի օֆիսը, որի դուռը բաց էր: Մեկ էլ էն եմ տեսնում, որ փռվում ա աթոռին, կոշիկները հանում ու սկսում աշխատել: Աչքիս մեր գրականագետներից էր:

Ռուֆուս
22.07.2014, 16:11
Նոր աշխատանքի հայտարարություններն էի նայում, մի հատ գործ աչքովս ընկավ Կոկա-Կոլայում, մի բան հիշեցի: Մի քանի տարի առաջ երբ դեռ Գյումրիում էի ապրում ու աշխատում, Կոկա-Կոլա դիմեցի մի անկապ position-ի համար: Անցան ամիսներ, ինձ չզանգեցին, նամակ չգրեցին, տենց մոռացա դրա մասին: Մեկ էլ մի օր մի կին ա զանգում, թե.

- Բարև ձեզ, Հայկի հե՞տ եմ խոսում:
- Այո:
- Ես Կոկա-Կոլայից եմ զանգահարում, դուք մեզ ռեզյումե էիք ուղարկել էսինչ հաստիքի համար, մենք հիմա ուրիշ հաստիք ունենք, կարո՞ղ է հետաքրքրված եք:
- Այո, իհարկե:
- Շատ լավ, 2 ժամից եկեք մեր մոտ հարցազրույցի:
- Կներեք, բայց 2 ժամից չեմ կարող, ես հիմա Գյումրիում եմ, կարո՞ղ ենք հարցազրույցը տեղափոխել վաղը:
- Ո՛չ:

Ու հեռախոսը կախում ա :))

Հիմա էլ հո հենց Կոկա-Կոլայի կողքն եմ ապրում, թե էդքան կաք, զանգեք 2 ժամից հարցազրույցի կանչեք :))

StrangeLittleGirl
22.07.2014, 16:48
Էս քանի տարվա մեջ ինչ տեսակի survey ասես չեն ուղարկել լրացնելու՝ է՛լ ամբողջ ծրագրի հետ կապված, է՛լ կոնկրետ համալսարանի կամ կոնկրետ առարկայի կամ համալսարանի ճաշարանի, ասենք: Ու ամեն անգամ խոստանում են, որ մի քանի բախտավոր տաբլետների կամ սմարթֆոնների կարժանանան: Ես էլ խելոք-խելոք սաղ լրացնում եմ: Բայց մինչև հիմա ոչ մի անգամ բախտս չի բերում: Հենց նոր էլ մի հատը լրացրեցի: Ասածս ինչ ա: Նորագույն տեխնոլոգիան ինքն ա որոշել ինձնից հեռու մնալ :))

Այբ
22.07.2014, 17:03
Մարդիկ կան, չէ՞, որ էնպես են իրենք իրենց մասին խոսում, որ լսողը գիտի, թե երկնքից են իջել:

Էսօր մեկը ինձ փորձում էր համոզել, թե ինքը ընդհանրապես բամբասանք չի անում: Ես էլ պնդում էի, թե բոլորն էլ անում են, ուղղակի տարբերությունը չափի մեջ է. մարդ կա ամբողջ օրը սրա-նրա մասին եսիմինչեր ասելով ման է գալիս, իսկ մարդ էլ կա, ինչքան էլ որևէ մեկին չհավանի, բոլորի ներկայությամբ չի բարձրաձայնում (գիտի, թե ում մոտ ինչ խոսա):
Ի վերջո, անիմաստ է իրեն «սրբի» տեղ դրած մարդու հետ բանվիճել: Մեկի, ով ասում է.
-Վա՜յ...չէ՛, չէ՛, բամբասանքից հեռու մարդ եմ...
Ու հաջորդ վայրկյանին.
-Աղչի՛, իմացա՞ր էն Սոնան...

«Բամբասանքից հեռու» և «երկնքից իջած» մարդու հետ խոսելուց հետո մտածում եմ, թե ինչ լավ է, որ «բամբասող» ու թերություններ ունեցող մարդ եմ:
Հա՛, ես անթերի չեմ, հա՛, ես ունեմ բազում թերություններ, հա՛, ես շատ վատն եմ... ուղղակի անտանելի եմ... Մարդ կա, որ չի՞ բամբասում: Կա՛: Չեմ հավատում:

Գորտուկ
22.07.2014, 19:33
Ես հիմա դեպրեսիա եմ ապրում:{:tease Մի հատ կանաչ թեյ ա պետք ու անտիդեպրեսանտներ: :o

Freeman
22.07.2014, 23:51
Հավաքվել էինք ինձ ճանապարհելու: Բոլորին տուն ուղարկելուց հետո ոտքով վերև էի բարձրանում, երբ օպերայի մոտ led zeppelin-ի stairway to heaven երգի երաժշտությունը լսեցի: Մոտեցա, պարզվեց, որ մի փողոցային արտիստ էր նվագում: Չկարողացա անտարբեր անցնել, նստեցի կողքի նստարանին ու մինչև վերջ լսեցի:
Հիշեցի թե ինքը ոնց էր նվագում ու ինձ էլ համոզում, որ սովորեմ:
Տանը մենակ եմ էսօր: Տուն վերադառնալիս երկու շիշ տեկիլա ու մի շիշ արաղ գնեցի, տեկիլաներից մեկն արդեն չկա: Թունավորվելուց հետո միշտ խուսափել եմ մենակով տանը էսքան խմելուց, բայց էսօր էդ օրը չի: Հիշողություններ կան, որոնք մենակ ալկոհոլով ա հնարավոր մաքրել:

Մուշու
23.07.2014, 00:29
Այսօր կարդացել եմ շատ գեղեցիկ պատմություն, որը դիպչեց սրտիս ամենախոր և մութ անկյանը անգամ : Մի դրվագ կյանքից որը ստիպեց հավատալ նրան որ սեր կա : Գոյություն ունի աշխարհիս վրա գեղեցիկ , մաքուր , ոչինչ չպահանջող և փոխարեն ամեն ինչ տվող սեր : Շնորհակալ եմ քեզ աչքերս բացելու համար :
Ես գիտեմ որն է իմ առաքելությունը քո կյանքում , ինչ եմ նվիրելու քեզ , ես խոսք եմ տալիս ինքս ինձ քո մոտ ամեն ինչ լավ է լինելու իմ սիրելի ծանոթ-անծանոթ : Դուք կլինեք երջանիկ ամեն գնով !!!!

laro
23.07.2014, 00:37
Բայց ինչ մեղք են բժիշկները....իրոք մեղք են: Ամբողջ օրն աչքիս առաջ մարդիկ իրենց երեխաներին «սպառնում են», որ բժիշկ կկանչեն կգա կսրսկի: Նենց եմ ջղայինանում էդ արտահայտությունից: Ու ամեն խնդիր լուծվում ա դրանով. էդ էրեխեքն էլ բժիշկ տեսնելիս երևի սարսափում են, դեռ չիմացած սրսկելն ինչ ա: Ու էդպես ի սկզբանե վատ են տրամադրվում բժիշկների հանդեպ, մինչդեռ բժիշկը (բժշկությունը)ամենահրաշք բանն ա, որ գոյություն ունի աշխարհի վրա: Մեկ էլ մի հատ արտահայտություն կա, դրանից եմ զզվում. Հայաստանում բժիշկ չկա, բոլորն անգրագետ են, բոլորին աշխատանքի են տեղավորում ծանոթները ու բոլորը հանուն փողի պատրաստ են ամեն ինչի: Ու որ ինձ ամենաշատն ա հունից հանում. կինը չի կարող լինել վիրաբույժ: Հարցնում եմ «Ինչի՞», պատասխանում են «Կնոջը չեն վստահում, ով իրան հիվանդ կտա, բոլորն էլ կուզեն, որ վիրահատությունն անի տղամարդը», «Ինչի՞», «Ձեռը թեթև ա» :{:
Հարգելի հարևաններ, սիրելի բարեկամներ, պարզապես ծանոթներ ու գործից հեչ չհասկացող ընկերներ. երբ դուք ինձ հարցնում եք ինչ բժիշկ ես դառնալու ու ես ասում եմ չգիտեմ, մուննաթ մի եկեք իմ վրա, թե ընդունվել ես ու չգիտես, բա հիմա ինչի ես սովորում, որ չգիտես: Հասկացեք, դեռ շուտ ա լիարժեք ու վերջնական որոշում կայացնելու համար. էդ համոզմունը ձևավորվում ա լիքը փոփոխություններից հետո: Կամ ինձ մի ասեք ես ինչ դառնամ ու ինչ չէ, ինչն ա իմ համար վատ ու ինչը լավ, ես կորոշեմ առանց ձեր մուննաթի ու պարտադրանքի: Այո, այո պարտադրանքի. բոլորին հուզում ա իմ հետագա աշխատավարձը ու «գործի փողոտությունը»: Հասկացեք. ես չեմ ուզում բժիշկ դառնալ մենակ նրա համար, որ փողոտ գործ ունենամ: Ես սիրում եմ բժշությունը ու դա կյանք ա ինձ համար, ես ուրիշ ոչնչում ինձ չեմ պատկերացնում: Ես իմ ուրիշ ոչ մի որոշման մեջ էնքան վստահ չեմ եղել, ինչքան սրա, որովհետև սա ա իմը: Թող ձեզ չհուզի, թե ես քանի տարի կանցկացնեմ կամ ոնց դուք եք ասում կվատնեմ սովորելու վրա. դա ինձ հաճույք ա պատճառում, մի ձև չեմ պատկերացնում եթե ոչ սովորել, ուրեմն էլ ինչ ըստ ձեզ... երևի «տուն-տեղ ընտանիք երեխաներ, դեբիլ, վերացած, անկապ ու անիմաստ կյա՞նք»: Բա էս մեկը. «Հո խիրուրգ չես ուզում դառնալ» :{ Ու էլի են վերևի խոսակցությունը, որ դա իմ համար չի ու ես չեմ կարա: Ո՞վ ա ասել, որտեղից գիտեք, որ չեմ կարա: էս վերջն հարցը ինձ մեգանեռվայինացնողն ա, դրա համար երբ էդ հարցը տալիս են ես ևս մեկ անգամ բարձր կրկնում եմ, որ դեռ չեմ որոշել ու ոչ մի բան դեռ չկա մտքիս:
Մի կոտրեք ինձ, որովհետև երբ ես իրոք ինչ-որ բան ուզում եմ, ինձ ոչ ոք ու ոչինչ չի կանգնեցնում:

Նիկեա
23.07.2014, 10:45
Տուն... ի՞նչ է տունը։Էս բառն արտասանելիս առաջին մտապատկերը, որ ծնվում է գլխումս ամենևին էլ ինչ֊որ կառույց չէ, իմ մտքում մեկը մյուսի հետևից անցնում են դեմքեր։Տուն ասելով ես չորս պատերը չեմ հասկանում կամ ոչ էլ տանիքը։Տունը լրիվ ուրիշ է։Տանը լինել նշանակում է չթրջվել անձրևի ժամանակ, ոչ թե որովհետև գլխիդ տանիք կա, այլ որովհետև կողքիդ կա մեկը, ով անձրևանոց է պահում քո գլխավերևում, ինչքան էլ դու անջատված լինես ու ոչինչ չզգաս։Տանը չեն մրսում, որովհետև կողքիդ մարդիկ են, ովքեր իրենց շնչով ջերմացնում են հոգիդ։Երբ գլուխդ գրքերի մեջ թաղած պարապում ես ու հանկարծ խոհանոցից լսվում է քեզ ճաշելու կանչող մամայիդ խիստ բայց հոգատար ձայնը ուրեմն դու տանն ես։Եթե գիշերվա կեսին ֆուտբոլ ես նայում ու պապադ ջղայնացած գալիս է քեզ քնելու ուղարկելու, ուրեմն դու տանն ես։Իսկ երբ ինքն էլ է քո հետ նստում ու ֆուտբոլ նայում, չնայած որ երբեք չի սիրել էդ խաղը, բայց էդ անում է մենակ ֆուտբոլից հետո քնելու ուղարկելու համար ուրեմն դու հաստատ տանն ես։Երբ ամբողջ օրը ախպորդ հետ կռվում ես, ասում որ իրան չես սիրում, ինքն էլ ասում է որ քեզ ավելի շատ չի սիրում, բայց ցերեկը քնած ժամանակ զգում ես թե ոնց է ինքը զգուշությամբ դեմքիցդ վերցնում գիրքն ու ծածկում, որ հանկարծ չմրսես, ուրեմն դու հաստատ տանն ես։Երբ փոքր քույրդ քիթը խոթում է օրագրիդ մեջ, դու ափերից դուրս ես գալիս ու ջղայնանում ես, ինքը սկսում է լաց լինել դու էլ իրա հետ, ուրեմն դու տանն ես։Եթե մարդը, ով կողքիդ է, միշտ կողքիդ է անգամ երբ ձեզ կիլոմետրեր են բաժանում, ուրեմն դու գուցե տանը չես, բայց նախանձելի տուն ունես։

Smokie
23.07.2014, 19:05
Էն որ վաղուց բացված «Ակումբային հավաքածու» երաժշտական folder-ում էլ ես արդեն որոշ ակումբցիների անվամբ folder-ներով դասակարգեում որոշ երաժիշտների՝ կախված երաժիշտների շատությունից ու որակից, բայց է՜ն ակումբցիներին ովքեր «Ա.Հ.» folder-ից առաջ կային «Հավաքածու»-ում մտադիր չես տեղափոխել, լավն ա իրենց տեղը::))

Կուտակումը ստիպեց անցնել նոր եթերաշրջանի::))


Առաջին ութնյակը ներառում է folder-ային հինավուրց խումբը.
Երկրորդ ութնյակը թա՜րմ-թարմի շարքից է.
Երրորդը խմբակայինը նույնպես.
Z խմբի էությունն էլ պարզ ա.
http://i.imgur.com/7NnYAGo.png

Freeman
24.07.2014, 13:35
Հակահայրենասիրական, պոֆիգիստ, էմոցիոնալ գրառում

Երկրում, որտեղ ես որպես շարքային զինվոր ավելի մեծ արժեք ունեմ, քան որպես բժիշկ: Մի քանի տարի առաջ չէի հավատա, որ սենց բան կասեմ, բայց երանի էն օրը, երբ կոշիկներիս վրայից թափ կտամ էս երկրի փոշին:

Jarre
24.07.2014, 16:09
Մեր բաժնում երկու աղջիկ են աշխատում։
Յանան էրեսին ամեն ինչը շփացնող կովկասցի աղջիկ է։
Կարոլինան էլ շատ նրբանկատ, մեղմ բնավորությամբ, բայց իր ուզածը անող եվրոպուհի։

Հիմա էսօր ստուգում եմ, թե ով ինչպես է պատասխանում մեր պարտնոյրների նամակներին։
Կարդում եմ էս Կարոլինայի նամակը՝ ու հիանում. պատասխանում է շատ կուլտուրական, բարեհամբույր։
Կարդում եմ Յանայի նամակը՝ ահավոր կտրուկ, մի քիչ ագրեսիվոտ նամակ։

Հենց պատրաստվեցի իրան նամակ գրել էտ դրա կապակցությամբ, ուշադրություն դարձրեցի ստորագրությանը։ Ու հասկացա, որ սա Կարոլինայի նամակն է։ Վայրկանական աչքիս դիմաց եկավ Կարոլինան իր նրբանկատությամբ, մեղմությամբ ու նամակը միանգամից դարձավ ցենտր նամակ..... Էլ ոչ մեկին ոչ մի բան գրելու կարիք չկա։

Ի՞նչ եմ ուզում ասել։ Ես երբեմն զզվելիության աստիճանի հասնող սուբյեկտիվ եմ.....

Այբ
24.07.2014, 17:44
Տատիս քրոջ՝ Ասանեթ տատի մահվան 5-րդ տարին է արդեն (ամեն տարի հիշում ենք): Մի խոսքով՝ մի դեպք եմ հիշել Ասանեթ տատիի հետ կապված::))

Տարիներ առաջ, երբ դպրոցական էի, «Բարսելոնայի» ֆանատներից էի (հիմա էլ, բայց առաջվա նման չեմ հետևում խաղերին): Բոլոր խաղերը նայում էի: Հիշում եմ, որ նույնիսկ դասարանիս տղաների հետ էի վիճում. նրանք «Ռեալի» երկրպագուն էին, ու միշտ «Բարսելոնայի» մասին վատն էին խոսում, ես էլ պաշտպանում էի:
«Բարսելոնային» երկրպագելը երկրպագել, բայց մի առանձին տարվածություն ունեի Ռոնալդինիոյի հանդեպ: Պետք է խոստովանեմ, որ նրան սիրելով սկսեցի երկրպագել «Բարսելոնային»: Ավելին, էնքան էի տարված, որ Ռոնալդինիոյի նկարները սենյակիս պատերին էի փակցրել:
Ուրեմն, Ասանեթ տատին հյուր էր եկել (ուրիշ մարզում էր ապրում ու հազվադեպ էր գալիս): Պատահաբար մտավ սենյակս: Գույնը միանգամից գցեց, երբ տեսավ պատին փակցված Ռոնալդինիոյի նկարները: Դե ինքն էլ էդ ժամանակ 85 տարեկան էր ու շատ պահպանողական, հեռու ժամանակակից աշխարհում կատարվող իրադարձություններից: Մի խոսքով՝ նկարից չհասկացավ, թե ինչն ինչոց է, ու չգիտեմ ինչեր մտածեց: Դե ես էլ շտապեցի բացատրել, բայց ասի մի քիչ հոգու հետ խաղամ:D.
-Սիրահարված եմ ու իրա հետ եմ պսակվելու:love
ՇՇմած, մի քիչ էլ վախեցած նորից նայեց նկարներին, խաչակնքվեց ու ասաց.
- Իսսսսսսսսսոսուքրիստոս...:o

Հետո էլ մերոնց ասել էր.
-էսմալ բան չէի տեսել, ամոթ-աբուռը վիրացել ա... էրեխա աղջիկ ու... մեղքիք, մեղք...գոնե սև անտերը սիրուն ըլնիր...:'
:D

Տարիներ է անցել ու մինչև հիմա չհասկացա՝ ինքը իմ «անամոթությունից» էր վախեցել, թե Ռոնալդինիոյի արտաքինից: :))

StrangeLittleGirl
25.07.2014, 00:46
Մի հատ անեկդոտ կա բուսակերների մասին: Ուրեմն էս մսակերը զանգում ա շտապօգնություն, ասում ա.
- Բարև ձեզ, ես էսինչ-էսինչն եմ, մատս կտրել եմ...
Բուսակերն ա զանգում շտապօգնություն, ասում ա.
- Բարև ձեզ, ես էսինչ-էսինչն եմ, բուսակեր եմ, մատս կտրել եմ...

Ինչու՞ հիշեցի էս անեկդոտը: Ուրեմն meetup-ում մտա Կոպենհագենի բուսակերների խումբ ու սկսեցի խմբի անդամների պրոֆիլները ուսումնասիրել: Մեծ մասի տեքստը մոտավորապես սենց ա. «Բարև, անունս էսինչ ա, ես էսինչ երկրից եմ, բուսակեր եմ»: :))

Claudia Mori
25.07.2014, 16:21
Էն որ ասում են աշխարհը շատ կլոր է, ու էն որ կարող ես հանգիստ մարդուն վատություն անել, ժամանակին քեզ պատճառած վնասի համար, ու չես անում, դեռ ավելին՝ օգնում ես: Ես հավատում եմ, որ լավությունը մի օր միշտ հետ է գալիս, ինչպես եւ վատությունը ու ամենակարեւորը ներելն է, անգամ եթե դիմացինդ այդ մասին չի իմանում :)

Meme
25.07.2014, 22:58
ու թվումա, էս անգամ հետ եմ եկել, որ կարոտս առնեմ, ու ինձ վերագտնեմ....
Կարոտել եմ վաղեմի ընկերներ :):)

Նիկեա
26.07.2014, 19:07
Մի անգամից ստանում ես հսկայական ինֆորմացիա, գլուխդ կորցնում ու շատ հապճեպ որոշում ընդունում։Անցնում ա մի օր, դու վստահ ես որ ճիշտ ես արել։Անցնում ա մի շաբաթ, դու սկսում ես քեզ համոզել, որ ճիշտ ես արել։Բայց հիմա...հիմա հարցնում ես ինքդ քեզ. «Արդյո՞ք ճիշտ ես արել» ։
Իսկ եթե ես սխալվել եմ...

Alphaone
27.07.2014, 00:10
Կյանում զոմբիների մասին ֆիլմ չեմ նայել, երեկ դրել, ինչ-որ թեթև բան էի փնտրում, որ քնելուց առաջ նայեմ, անիմե գտա: Պարզվեց սերիալ է, սերիալներից նույնպես խուսափում եմ՝ որպես կանոն, ինչ նայել եմ, անավարտ է եղել:
Իսկ հիմա դրել, զոմբիների մասին մուլտսերիալ եմ նայում՝ սենյակիս լույսն էլ անջատած, որ տանեցիներին չխանգարեմ:
Ու հանկարծ մի անհավանական մեծության թիթեռ ծածկում է էկրանս՝ սառը քրտինք, դող և ես այլևս վախենում եմ թիթեռներից:

Գորտուկ
27.07.2014, 15:36
ժամը 11-ից մինջև ժամը երեքը խաղում էինք ՝ իդեպ հենց նոր էլ եկել էլի կանչում էին , որ ջրվեինք: Մենք դույլերը , շշերը տաք ջուր լցրած ՝ չթրջված մարդկանց ենք փնտրում , որ մի լավ լողացնենք, քիչ -քիչ էլ թիմակիցներ ենք հավաքում: Մեկ էլ կողքի բակից են գալիս 5-6 հատ փոքրիկներ ՝ դույլերի մեջ սառույցով ջուր լցրած: Ամենափոքրիկը երեևի մի 5 տարեկան է: Մեզ լավ ջրեցին , մենք էլ իրենց, հետո էլ էդ ճստոն ընել ա բոլորիս հետևից ու հենց էնպես մի հատ հարվածում ա ու փախնում , իբր թե, չկա-չկա մի հատ էլ խփեմ, նոր գնամ տուն::D Ինչ հավեսին օր անցավ , երեևի մի 40 հոգանոց թիմ ունեինք: Հետո էլ հարսանիք կար մեր բակում, վարդեվառը թողել ՝ պարում էինք թաց-թաց::B

CactuSoul
28.07.2014, 03:15
Բայց շատ հավես ավանդույթ ա, որ միլոնգայի ժամանակ հակառակ սեռի բոլոր ներկայացուցիչները հերթով պարում են հոբելյարի հետ: Սիրուն ա :)

StrangeLittleGirl
29.07.2014, 18:50
Ով Ամազոնից օգտվում ա, գիտի, որ եթե մի բան ես պատվիրում, սկսում ա նմանատիպ այլ ապրանքի առաջարկներ ուղարկել (օրինակ, մի կատարողի մի ալբոմ առնում ես, սկսում ա մյուս ալբոմները ռեկլամել):

Անցյալ տարի էս վախտերը Հայաստանի դրոշ էի պատվիրել: Մեկ էլ էսօր մեյլ ա էկել, Ռուսաստանի դրոշ ա առաջարկում: Վադ եմ:

Նաիրուհի
30.07.2014, 11:27
Սենց։ Ուղղակի։




Մարդը
քնքուշ արարած ա
հեշտ վախենում ա
հեշտ հուսահատվում ա
հեշտ մեռնում
մարդը միշտ
նման ա ոզնու
անգամ եթե արտաքինից
նման լինի արջի
կամ նույնիսկ կոկորդիլոսի
մեկ ա իրա սիրտը
խփում ա շատ արագ
ոնց որ ոզնու սիրտն ա խփում
ցցված
փշերի տակ
ուղղակի ոզնին
վախենում ա
որ իրան կսպանեն ու
կուտեն
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի
Մարինե Պետրոսյան

StrangeLittleGirl
30.07.2014, 18:35
Վերջն են դանիացիք :)) Դե որ պիկնիկների համար խելքները գնում ա, էդ գիտեի: Բայց նոր մի բան էլ եմ իմացել. խելքները գնում ա գերեզմանոցում պիկնիկ անելու համար: Աչքովս եմ տեսել, հետո էլ տեղացիները հաստատել են:

Այբ
30.07.2014, 20:16
Հորեղբորս տղան ինձանից խորհուրդ հարցրեց, թե ինչ գիրք նվիրի իր ընկերուհուն (ընկերուհին ասել էր, թե իբր գրքեր շատ է սիրում): Խորհուրդ տվեցի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»:
Որոշ ժամանակ անց հորեղբորս տղային հարցնում եմ, թե ընկերուհին ինչ ասեց գրքի համար: Դու մի ասա աղջիկը գիրքը վերցնելիս ասել էր.
-Ասեցի սիրում եմ, բայց չասեցի կարդում եմ(աղջիկը ակնհայտ ցույց էր տվել, որ նվերը դուրը չի եկել)...:cry2

Մարդկանց տեսակ կա, չէ՞, որ Սևակ չի կարդացել, բայց արար աշխարհին հայտարարում է, թե Սևակին շատ է սիրում:
Ու չնայած Սևակի անունը չի տվել, բայց փաստորեն, էս աղջիկն էլ է նման տիպի մարդ. չի կարդում, բայց սիրում է:

Արևհատիկ
30.07.2014, 23:29
Էսօր՝ նյարդային աշխատանքային օրից հետո գալիս եմ տուն, մտնում ցնցուղի տակ ու ուղեղս անջատում: Գլուխս իմ արևին լվացել էի: Լոգանքի գելը սպունգի վրա լցնելուց նկատեցի, որ ձեռքիս շամպույնն է: Մեկ էլ ուղեղս միացավ, ու հասկացա, որ գլուխս գելով եմ լվացել :))

Լավ չեմ…
Էն որ նայում ես, բայց չես տեսնում,
էն որ կարդում ես, բայց չես ընկալում,
էն որ մի պրիմիտիվ բան են հարցնում, ուղեղդ կախում է:

Էս դեպրեսիա է՞, թե՞ հոգնածություն:think
Եսիմ է… Ինձ նման սոցիոֆոբի համար, 4 տարի անընդհատ, հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատելը ահավոր շատ է: Էլ չեմ ձգում ոնց որ…

Հույս ունեմ, մոտակա արձակուրդից հետո մի քիչ էլ կկարողանամ ձգել, մինչև հասնեմ «մուրազիս»՝ աշխատանք առանց հաճախորդների :roll

Այբ
31.07.2014, 09:01
Ոմն մեկը ասում է.
-Ինչ բախտավոր են հիմիկվա էրեխեքը:
Հարցնում եմ.
-Ինչի՞:
Պատասխանում է.
-Հիմա համակարգիչ, ինտերնետ կա:

Թե ասա դրա ի՞նչն է բախտավորություն երեխաների համար: Գուցե ես հետամնաց եմ, բայց գտնում եմ, որ համակարգիչը ու ինտերնետը երեխայի վրա շատ վատ են անդրադառնում: Ա՛յ բախտավորը մենք ենք են եղել, որ մեծացել ենք հեռու ինտերնետ կախվածությունից, վաղ տարիքից 18+ ինֆորմացիաներից...
Հիմիկվա երեխաները չգիտեն (համենայդեպս՝ մեծ մասը), թե ինչ բան է քնելուց առաջ հեքիաթներ լսելը, Ամանորին իսկապես Ձմեռ պապիկին հավատալը, ու ինչ հաճույք է «Այգեպան», «Պահմտոցի», «Ռեզին» (ոչ թե վիրտուալ խաղերը)...խաղալը հասակակից ընկերներիդ հետ (ոչ թե վիրտուալ):love

Ու ես շատ ուրախ եմ, որ ծնվել, ու մեծացել եմ մի ժամանակաշրջանում, որը ինձ չի թողել մեծանալ համակարգչի առաջ գամված՝ հեռու վերը թվարկածներիցս:

Smokie
31.07.2014, 16:13
Անհաջողություն, անբախտություն: Շատ սուբյեկտիվ ա:

Մարդ կա՝ չունի աշխատանք ու թվում է, թե շատ բաներից է զրկված, թե շատ ավելի դժբախտ է, քան իրեն շրջապատող բոլոր մարդիկ: Ու խնդիրը միայն գործազրկության մեջ չի՝ մարդը զգում է, որ շատ հարցերում է թերանում, թույլ է: Շատ բաների է ձգտում ու չի կարողանում հասնել, ինչպես կարողանում են բոլորը:
Մարդ կա՝ ունի հարմար աշխատանք, բայց իր կյանքում էլ մի բան այնպես չի դասավորվել, ունի բողոքելու շատ պատճառներ ու առաջինի «դարդերի» մասին լսելուց չի համաձայնվի այն մտքի հետ, որ նա իրենից դժբախտ է: Նա էլ իր խնդիրների մասին կարտահայտվի՝ դիմացինն իհարկե չի ընդունի:

Մարդիկ ապրում են իրենց դարդերով, իր ճշտով, իրենց խնդիրներով:

Մինա
31.07.2014, 17:12
http://cs619323.vk.me/v619323939/13c1c/fSrqxe4LiT8.jpg

Էս համով պուճուրիկը ոնց որ Բգոենց Հասմիկը լինի:Բռնես թուշիկը կծես: :love

Մուշու
01.08.2014, 09:26
Կյանքը շատ տարօրինակ է , այն փոխվում է ավելի արագ քան մենք հասցնում ենք գիտակցել :

Հիշում եմ մեկ տարի առաջ այս օրերին Դիլիջանում հանգստանում էի այդ պահին ինձ համար ամենակարևոր և ամենաթանկ մարդու հետ : Հիանալի հանգստյան օրեր էին , զբոսնել քաղաքով , լինել ողջ օրը միասին , դիտել ֆիլմ , կարդալ գիրք ...

Այդ օրվանից անցել է ընդամենը մեկ տարի , կարծես ոչինչ , իսկ այդ մարդը այս պահին ամենաօտար մարդն է ինձ համար , մարդ ում տեսնելուց ակամայից ճանապարհս փոխում եմ :

Վախենում եմ պատկերացնել մեկ տարի անց այս օրը ինչ կլինի հետս , ինչ նոր անակնկալ է պատրաստում կյանքը ինձ համար :

Այբ
01.08.2014, 22:57
Վերջերս մեր տանը մուկ է հայտնվել: Իմանալով էլ, որ համարյա մեր տանը ապրող աներես հարևանը, մկներից վախենում է, որոշեցի էդ հանգամանքը օգտագործել, որ ոտքը մեր տնից կտրեմ::D
Նախ՝ ասեցի.
-Մեր տուն մկներ են հայտնվել:
-Հա՜,-վախեցած ու զարմացած դեմքով արձագանքեց:o
Բայց էլի գիշեր-ցերեկ մեր տունն էր:( Էդ անտեր մուկն էլ մի օր չեղավ, որ մեր հարևանի աչքին երևար, սա էլ, ի վերջո, գնար մեր տնից: Ես էլ, այսպես ասած, որոշեցի արագացնել դեպքերի ընթացքը:D Տան տարբեր անկյուններում թակարդներ դրեց (պանիր էի դրել թակարդների վրա):
_Ինչի՞ եք մի քանի թակարդ դրել, -հարցրեց::think
-Մկները ավելի շատ են, քան մենք գիտեինք,-պատասխանեցի:

Էսօր խոհանոցում սուրճ էի եփում, մեկ էլ անբնական ճչոց լսեցի: Հարևանն էր: Միանգամից մտածեցի, որ մուկ է տեսել: Արագ վազեցի սենյակ...
Չէ՛, մուկ չէր տեսել... ոտքն էր ընկել թակարդի մեջ::D:(

Ի վերջո, մեր հարևանը հայտնվեց հիվանդանոցում: Հաստատ որոշ ժամանակով մեր տուն էլ չի գա:

Հ.Գ. Ճիշտն ասած՝ ինձ մեղավոր եմ զգում, չէի ուզում, որ ոտքը ...Ես էդքան չար չեմ:oy

CactuSoul
02.08.2014, 02:56
- Ինչի՞ չես պարում:
- Ըմմ... Արի քեզ մի գաղտնիք բացեմ, - ու շշնջում եմ ականջին, - ես ահավոր կոմպլեքսավորվում եմ պարելուց:
- Որտեղ պետք ա, չես կոմպլեքսավորվում, որտեղ պետք չի, կոմպլեքսավորվում ես, - ասում է: Մեղադրող տոն եմ զգում ձայնում, հայացքի մեջ: Գրածներս նկատի ունի:
Մի անգամ էլ, քիչ անց, ասաց՝ «էդքան դաժան բաներ ես գրում, բա տենց դաժան պարի էլ, է՞»:

Հա, ես տենցն եմ: Ահավոր հակասական եմ, անասելի:
Իսկ մասնավորապես պարելու մասին կուզեի մի ակնարկ գրել FB-ում, լույս սփռել իմ ու էդ երևույթի փոխհարաբերությունների վրա, էն էլ ափսոս՝ քունս շատ է տանում...

StrangeLittleGirl
02.08.2014, 23:34
Փոքր աշխարհ շարքից :))

Ախր որ ասում եմ՝ մենակ Հայաստանը չի փոքր տեղ... Սաղ աշխարհն ա պուճուր, մի բուռ բան:

Ուրեմն Սլովենիայից իմ ընկերուհի Անան գրում ա, խնդրում ա, որ իր ընկերուհի Մայային, որը Բուլղարիայից է, օգնեմ, Կոպենում տուն ճարի: Մայայի հետ մի քիչ խոսեցի, վերջը պարզեցի, որ ինքը ծանոթացել է իմ ընկեր Դերինի հետ տուն փնտրելու ընթացքում:

***
Ֆինլանդիայում բնակվող հոլանդուհի ընկերուհիս՝ Սյուզը, ծանոթացնում է ինձ իր ընկերուհի պորտուգալուհի Կլաուդիայի հետ, որը վերջերս է տեղափոխվել Կոպեն: Պարզվում է՝ Կլաուդիան գիտի Անային: Անան իմ ընկերուհի Ռեգինայի հետ նույն տանն է բնակվում: Բացի դրանից, մենք դանիերենի մի խմբում ենք եղել:

Էս էլ ձեզ պուճուր աշխարհ:

laro
04.08.2014, 13:09
Կյանքը շատ տարօրինակ է , այն փոխվում է ավելի արագ քան մենք հասցնում ենք գիտակցել :

Հիշում եմ մեկ տարի առաջ այս օրերին Դիլիջանում հանգստանում էի այդ պահին ինձ համար ամենակարևոր և ամենաթանկ մարդու հետ : Հիանալի հանգստյան օրեր էին , զբոսնել քաղաքով , լինել ողջ օրը միասին , դիտել ֆիլմ , կարդալ գիրք ...

Այդ օրվանից անցել է ընդամենը մեկ տարի , կարծես ոչինչ , իսկ այդ մարդը այս պահին ամենաօտար մարդն է ինձ համար , մարդ ում տեսնելուց ակամայից ճանապարհս փոխում եմ :

Վախենում եմ պատկերացնել մեկ տարի անց այս օրը ինչ կլինի հետս , ինչ նոր անակնկալ է պատրաստում կյանքը ինձ համար :
Մի բան էլ ես ասեմ. Մի տարի առաջ էս ժամանակ ես տուն էի մաքրում (ուբոռկա էլի): Մի տարի առաջ ռախշայի հետ երկարատև շփումից մատներս կապտել էին ու ամեն ինչից ռախշայի համ էի զգում,մի տարի առաջ իրերս էի դասավորում, գրքերիս տեղն էի մտածում, շորերս էի խծկում պահարանները ու ինձ պատկերացնում նոր տարում ու նոր տանը: Իմ կյանքում ոչինչ չի փոխվել....

Այբ
04.08.2014, 17:16
Ծանոթներիցս մեկը ֆբ-ում ինձ հաճախ էր գրում. «Խնդրում եմ՝ նկարիս լայք կտա՞ս»:
Առաջին անգամ, որ գրեց, լայքեցի: Բայց ոնց որ թե գեշ սովորեց: Դրա համար աշխատեցի չպատասխանել, որ հասկանա: Բայց ավելի պնդաճակատն էր, քան ես էի կարծում:
Մի անգամ էլ գրել էր, թե նկարը տեսե՞լ եմ: Դիդմամբ լայք չտվեցի ու գրեցի, թե տեսել եմ, որ հասկանա, էլ նման բաներով ինձ չդիմի: Բայց շարունակեց. «Սիրու՞ն եմ»: Ստիպված գրեցի, թե հա: Ինքը. «Նկարի տակը գրի էլի, որ սիրուն եմ»:
Ես:{

Էսօր էլի ինձ նմանատիպ բան էր գրել: Ես՝ առանց այդ էլ շատ նեղված, պատասխանեցի. «Ինձ էլ նմանատիպ բաներով չդիմես»: Ինձ միանգամից ընկերների ցանկից ջնջեց: Ո՜նց կլիներ...գիշերը չքնեցի:
Մտածում եմ՝ տեսնես ֆբ-ի լայքամուրացկանները ինչի՞ մի խումբ չեն բացում, ու փոխադարձ իրար լայքեն...հա՛մ իրենք հանգստանան, հա՛մ ուրիշները:

Զարմանում եմ՝ ինչ անկապ բաների վրա ուշադրություն դարձնող մարդիկ կան. լայքեցին-չլայքեցին...

Մուշու
04.08.2014, 21:34
Ցանկություն առաջացավ մոտս ձեզ հետ կիսվել իմ երեկվա գեղեցիկ տպավորություններով :

Երեկ լավ ընկերոջս հետ գնացել էի զբոսնելու :) Գնացել էի մի վայր որտեղ մինչ այդ չէի եղել , մի գեղեցիկ այգի : Ընկերոջս հետ նստել էինք բարձր քարի վրա և նայում էինք հեռուն:

Ես շատ եմ վախենում քամուց , ամեն անգամ քամու ժամանակ թաքնվում եմ սենյակումս : Դա միակ վայրն է որտեղ ինձ ապահով եմ զգում :

Հիմա կմտածեք ի՞նչ կապ կա քամու և երեկվա մեջ : Կապ կա և դա երեկվա ուժեղ քամին էր : Քանի որ մենք բարձր տեղ էինք նստած քամին շատ ուժեղ էր, ես այդ տեսակ քամու ժամանակ ոչ միայն սենյակիցս դուրս չեմ գալաիս այլ ականջներս և աչքերս փակում եմ որ ոչ տեսնեմ , ոչ էլ լսեմ :

Երեկ ես առաջի անգամ երկար տարիների ընթացքում մոռացել էի իմ վախի մասին :) Ես չէի վախենում ոչնչից և ոչ մեկից , ես ինձ զգում էի ապահով նրա հետ : Հավանաբար այդքան ապահով ինձ զգացել եմ միայն փոքր ժամանակ , երբ հայրիկս կողքս էր ու ինձ գրկում էր : Չէ չմտածեք իմ հայրիկը ողջ է ուղղակի հիմա հեռու է ինձանից և ես իսկապես զգում եմ նրա կարիքը :

Ես շատ շնորհակալ եմ ընկերոջս :) :)

_Հրաչ_
04.08.2014, 22:12
Եթե մի երևույթ չես սիրում, ուզում ես դրանից ազատվել, բայց ոչ մի մեթոդ չի օգնում, ուրեմն էդ երևույթից ազատվելու միակ միջոցն էն ա, որ սկսես սիրել դրան:

Չգիտեմ՝ ով ա ասել, բայց էդ խոսքերը մեծ ուժ են տալիս ամենադժվար պահերին:

ivy
07.08.2014, 08:35
Երկար ու հիմնավոր գրառումների համար ժամանակ չեմ գտնում։ Վերջերս մտա «Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն» թեման էն թունդ քննարկման պահերին ու սկսեցի միայն շնորհակալություններով ցույց տալ, թե որ տեսակետի կողմնակիցն եմ։ Չգիտեմ, ինչ-որ մեկը նայում է էդ շնորհակալություններին, թե չէ, բայց ինձ թվում է, վիճաբանող կողմերն այնուամենայնիվ ուշադրություն դարձնում են, ու դրանք ոչ միշտ են լավ տպավորություն թողնում, հատկապես «հակառակորդ» կողմի վրա։ Ներվայնացնող են ու տհաճ։
Եթե իմ անձնական «ներքին կանոնադրություն» ստեղծեի, միայն ինձ համար գործող (ի դեպ կարելի է էդպիսի թեմա բացել), ապա մեջը կետերից մեկը կլիներ.
Երբ թունդ վիճաբանություն է, որտեղ երկու կողմ կա, էտիկայի տեսակետից էնքան էլ լավ չի նայվում ներս մտնելն ու առանց որևէ բան գրելու մի կողմին իրար հետևից շնորհակալություններ շարելը։ Մի արա էդպես։
Ու ինքս ինձ «կտուգանեի», եթե նորից էդպես վարվեի, քանի որ գիտեմ, իմ վրա էլ ուրիշի նույնպիսի պահվածքն է վատ ազդում։

StrangeLittleGirl
07.08.2014, 16:58
Խոստովանեցի, որ առանձնապես կինոների սիրահար չեմ եղել ու միայն վերջին տարիներին եմ սկսել մի քիչ շատ կինոներ նայել: Դրա համար հետ եմ մնացել «աշխարհից» ու այլևս երբեք չեմ հասնի: Խորհուրդ տվեց սկսել հարյուր հատանոց "must watch"-երի ցուցակ քաշելով ու օրը մի կինո նայելով: «Որ հասցնես»,- եզրափակեց: Իմաստը չհասկացա, որովհետև ինձ համար դա բավական դաժան զբաղմունք էր լինելու՝ հաշվի առնելով, որ նույնիսկ մեր օրերում, երբ անտարբեր չեմ կինոների նկատմամբ, համենայնդեպս, դա ինձ համար ամենօրյա զբաղմունք չէ:

...
Խոստովանեցի, որ դասական երաժշտություն չեմ սիրում ու համերգների ժամանակ սովորաբար քնում եմ: Հարցին, թե ինչ եմ սիրում, պատասխանեցի. «Ֆոլկ, դե մեկ էլ 90-ականների փոփ/ռոքը»: Վերջին տասը տարում առաջին անգամ էի երաժշտական նախընտրություններիս մի քիչ ձևավորված նկարագիր տալիս: Հետո քննարկումը շարունակվեց այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է դասական երաժշտություն չսիրել:

Ու էսպես ցուցակը կարելի է շարունակել... ինչպես կարելի է գիրք չկարդալ, ինչպես կարելի է արվեստ չսիրել, ինչպես կարելի է ֆուտբոլ չդիտել և այլն: Մեր դարում գծագրվել է զարգացած մարդու մի նկարագիր, որից շեղվելու դեպքում բոլորը քեզ ծուռ են նայում: Ցավալին այն է, որ միայն Հայաստանում չէ այդպես: Ու մենք մեզ նետում ենք թանգարաններ, ատամները սեղմած դիմանում համերգներին, ֆուտբոլի մասին ստատուսներ գրում, գրողների ցիտում, ֆիլմեր քննարկում, որ ցույց տանք, թե որքան զարգացած ենք մենք:

Չեմ ուզում: Թողեք, որ ես անեմ այն, ինչ անում եմ միայն հաճույքից դրդված, ոչ թե տպավորություն թողնելու համար:

Alphaone
07.08.2014, 20:19
Չգիտեմ որ սատանան ինձ դրդեց ուրիշի 2000 ԱՄՆ դոլարի բանկային պարտքը վերաձևակերպել իմ անունով, իմ կես տարվա աշխատավարձն է, այն էլ եթե մեկից ավելի աշխատանք եմ անում:
Եթե չհրաժարվեի իրավաբան լինելուց ու հովանավորչությունից, հիմա լրիվ օրինական ճանապարհով, առանց կոռուպցիայի էլ ամսեկան այդքան կստանայի, բայց այդ դեպքում չէի լինի էն մարդը, ով պատրաստ կլիներ ուրիշին փրկելու համար ինքը կրակն ընկնել:
Չգիտեմ որ սատանան է ինձ ստիպում չկանխամտածված քայլերի գնալ, բայց հենց այդ չկշռադատված աննորմալություններն են իմ հում մատերիալից ստանում շատ ավելի լավ կերտվածք, քան կունենայի հոսանքով ուղղակի սահելու դեպքում:
Հայրիկս մի քանի օր առաջ ասաց, որ միայն գրող կարող եմ լինել, քանի որ ուրիշ ոչ մի բան չեմ կարողանում անել գրելուց բացի: Գրող լինելու համար պետք է շատ աշխատեմ, քանի որ գիտելիքս ու կյանքիս փորձը հազիվ միջակություններ խզբզելու են հերիքում: Բայց ներսիս սատանիկը ամեն անգամ ինձ կյանքի մի ալտեր սցենար է տալիս, նոր պատմվածք եմ սկսել, եթե ինչպես միշտ կիսատ չթողեմ, հզոր բան է լինելու...

Այբ
08.08.2014, 12:18
Մեր լեզվի դասատուն, երբ իբր դասը բացատրում, վերջացնում էր՝ ասում էր.
-Շատ լավ բացատրեցի, ով չհասկացավ՝ դեբիլ է:
Երեխաներից ոմանք, որ համարյա ձեռք էին բարձրացնում, էդ խոսքերից հետո միանգամից ձեռքերը իջացնում էին:
Իսկ ինքն էլ (իրենից գոհ)՝ շարունակում էր.
-Հարցեր կա՞ն:
Բնականաբար, ոչ ոք էլ «հարցեր չուներ»:

Էսօր պատահաբար հանդիպեցի էդ ուսուցչուհուս: Միանգամից բողոքվեց.
-Դուք փառք էինք: Վա՜յ, հիմիկվա երեխաները...հնարավոր չի հետները աշխատել:
«Ձեզ հետ հնարավոր չէ»,-հազիվ ինձ զսպեցի, որ չասեի:
-Դրա համար էլ դուրս եմ գալիս դպրոցից: Այս տարվանից էլ չեմ աշխատելու:

Լսածիցս ժպիտս հազիվ պահեցի:
Չէ՛, նման մանկավարժներ հաստատ մեր դպրոցին պետք չեն:
Ուրախացել եմ, որ ինքը էլ չի դասավանդելու:

Մ Մ
08.08.2014, 15:56
Ահագին ժամանակ ա, ինչ չեմ նկարում։ Չեմ հասցնում. աշխատանք, գործեր... Մի հատ նկար եմ տեսել, դժվար աշխատանք ա, ծավալուն՝ ուզում եմ նկարեմ։ Բայց վախենում եմ սկսելուց, վախենում եմ մոտս լավ չստացվի .. չստացվի նենց, ոնց պատկերացնում եմ ... կհիասթափվեմ։ :unsure

laro
09.08.2014, 15:11
Հեռախոսը զանգում ա, վերցնում ա հայերեն էդքան լավ չհասկացող Մաշան:
-Բարև ձեզ, Արամն ա (Ըստ երևույթին սա եղել ա պնդում, ոչ թե հարց :)) ):
-Չէ էդ Արամը չի դուք սխալվել եք:
-Չէ՜, ասում եմ Արամն ա, տան տերը, ես եմ Արամը:
Էս մի քանի ամիս առաջ ա եղել, բայց ամեն անգամ հիշելուց ծիծաղս գալիս ա :)) («Չէ, դուք սխալվել եք, դուք Արամը չեք :)) »)

ivy
15.08.2014, 12:56
Այցելուներիս մեջ Իրաքից երեք հոգի կա, երկուսը մուսուլման են, մեկը՝ եզդի: Երեքն էլ շատ վատ են էս վերջին դեպքերի հետ կապված, երեքն էլ Իրաքում հարազատներ ունեն, ու ոչ ոք չի ուզում իր երկրում էդպիսի բարբարոսություն տեսնել: Երեքն էլ իրար սատարում են, դեռ ուրիշ իրաքցիներ էլ կան կոլեգաներիս մոտ. բոլորը մի խումբ դարձած ուժ են տալիս մեկը մյուսին, լինեն եզդի, թե մուսուլման:
Իմ եզդի այցելուն շատ վատ վիճակում էր, հա գալիս էր, խոսում էինք, փորձում էի օգնել ինչով հնարավոր է: Հայրը Իրաքում էր՝ հենց էդ իրադարձությունների էպիկենտրոնում, ու մի քանի օր է, ինչ կորցրել էին նրա հետ կապը: Ծեր մարդ է, իմ իրաքցու մտքով ոչ մի լավ բան չէր անցնում. բոլորին գլխատում են կամ քշում սարերը, որտեղ մարդիկ արագ մեռնում են ծարավից՝ անտանելի շոգի պայմաններում:
Ես չգիտեմ՝ ինչին եմ հավատում, բայց ամենասարսափելի աղետի մեջ անգամ իմ մտքերը փրկության անցք են գտնում: Այլ կերպ ուղղակի չի կարող լինել: Երևի ես ինձ կտրել եմ իրականությունից ու պահում եմ հեքիաթների մեջ, որտեղ ինչ էլ լինի, վերջում ամեն ինչ լավ է ավարտվում: Չգիտեմ: Բայց մարդու հետ կապ կորցնելը դեռ մահվան լուր չի: Ու քանի դեռ չկա դրա հաստատումը, ես սպասելու եմ լավ լուրի ու տեսնելու եմ դա իմ մտքերում:
Երեկ իմացանք, որ հայրը գտնվել է, ողջ առողջ է, քայլելով մի քանի օրում կտրել անցել է վտանգավոր գոտին ու հիմա հեռու է հյուսիսից:
Բայց էնտեղ դեռ հազարավոր մարդիկ կան, որոնք վտանգի մեջ են: Երևի արժի մտքերով նրանց հետ լինել ու մտովի ամեն մեկի համար փրկության ելք գտնել:

Ռեյ սամա
15.08.2014, 17:48
-Ո՞նց ես է:
-Շոգ չի, կուշտ եմ, ինտերնետը կա:
-Տենց ես էլի անում, որ մեկը երկուս չի դառնում:
-Է, ուզում էիր, որ ի՞նչ լիներ:
-Չգիտեմ, ես հայ եմ, ինձ համար կարևորը բողոքելն ու «ոչ» ասելն ա:

:think բայց լավ ա ասում, է՞:

Այբ
15.08.2014, 19:57
Երբևէ ծառ բարձրացե՞լ եք: Չէ՞: Իզուր::))

Հորքուրենցս գյուղում եմ: Խնձորի ծառն են բարձրացել: Հորքուրիս աղջկան դա դուր չի գալիս. մտածում է, թե ծառից կընկնեմ.
-Աղչի՛, ծառից իջի...դու ո՜ւր, ծառ ելնելն ո՜ւր...
Բայց ես ինձ շատ լավ եմ զգում ծառի վրա: Չեմ իջնում:
Մեկ էլ հորքուրս իր աղջկան կանչեց, որ հարևանի տնից չգիտեմ ինչ բերեն: Մնացի մենակ: Տանն էլ մարդ չկար: Ես էլ ծառի վրա իմ համար հասած խնձորներն եմ քաղում:
Որոշ ժամանակ հետո ուզում եմ իջնել, բայց չեմ կարողանում (բարձրանալը ավելի հեշտ էր):
Թարսի բան էր. էդ պահին դարպասի դուռը թակեցին:
Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ: Ո՛չ լինում է ձայն հանեմ, ո՛չ լինում է իջնեմ: Ավելի ճիշտ՝ չեմ կարող իջնել, բայց դե անհարմար եմ զգում ծառի վրայից ...
Բայց քանի որ դարպասի դուռը բաց էր, ներս են մտնում.
-Տանը մարդ կա՞...
Լրիվ խառնվեցի իրար: Չգիտեմ ինչ անեմ...Բայց էս մարդը, լավ է՝ շատ առաջ չեկավ: Հանեց ինչ-որ թղթեր, գրիչ ...փաստորեն, գազի մարդն էր: «Թող ցուցմունքը գրի ու գնա» ,- մտածեցի (ինքը ինձ չէր տեսնում. ես այգում էի, բայց տեսնում էի, թե ինչ էր կատարվում դարպասի մոտ):

Արդեն համարյա ազատ շունչ էի քաշելու. ցուցմունքը գրեց, թղթերը դրեց պայուսակի մեջ ...
Բայց չհասկացա, թե ինչպես եղավ (ավելի ճիշտ՝ անհարմար դիրքում էի, ու ուզում էի ուղղել դիրքս), կորցրեցի հավասարակշռությունս ու շրըմփ...:{
Խեղճը վախեցավ: Վազեց ձայնի ուղղությամբ: ՇՇմած նայեց ինձ:
-Բարև Ձեզ,-մի կերպ փորձելով բարձրանալ՝ ասացի ես::oy

Թե ես ու՜ր, ծառ բարձրանալը ու՜ր:

Հ.Գ. Իրականում հավես է ծառ բարձրանալը, մենակ թե չընկնես, խայտառակ չլինես ու ամբողջ մարմինդ էլ չցավա::bl

Cassiopeia
16.08.2014, 18:05
Նստած հերթական տեսանյութն եմ թարգմանում։ Տղես գետնին պառկած Բեյբի Այնշտայն ա նայում՝ անգլերեն բառերով։ Ու մտքովս անցավ… Ընդհանրապես պե՞տք են իմ թարգմանությունները,
Ֆեյսբուքում մամաների խումբ կա… ընդեղ հաճախ եմ կարդում, որ երեխեքի համար հատուկ օտար լեզվով տեսանյութեր են դնում, ռուսախոս դայակներ փնտրում, որ երեխեն մանկուց երկրորդ լեզու սովորի…
Գոնե մի հատ ոգեշնչող մեկնաբանություն լիներ տեսանյութերի տակ, որ իմանայի անօգուտ չի…
Բայց դե հույս ունեմ, որ մի օր կգնահատվի գործս :) ու շարունակելու եմ նույն տեմպերով։

Նիկեա
16.08.2014, 18:07
Վերջերս հաճախ եմ հանդիպում Ռուսաստանից նոր վերադարձածների ու բոլորից լսում նույն արտահայտությունը. «Ու՜ֆ, էնտեղ լավ էր»։ Ես ոչինչ չունեմ մեր բարեկամ ռուս ժողովրդի դեմ, ուղղակի չեմ սիրում էդ երկիրը։ Չր, սխալ արտահայտվեցի։ Ես ոչ միայն չեմ սիրում էդ երկիրը, այլև ամեն անգամ երբ ինչ֊որ հայ սկսում է փառաբանել ռուսական կարգն ու բարքը, ես կատաղում եմ։ Ախր, ո՞նց կարելի է, ինչի՞են Ռուսաստանի պոչը բռնած ման գալիս, Կարսի պայմանագիրը դաս չեղա՞վ։ Հա, ես քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց ազգային արժանապատվություն ունեմ ու երբ ասում են որ ռուսի եմ նման, հայի արծվաքիթ ունենալը դառնում է երազանք։ Ի՞նչ անեմ, որ բնությունը իմ նկատմամբ շատ ժլատ գտնվեց։Հերիք չի տղա չծնվեցի, դեռ կարգին քիթ էլ չունեցա։
Չգիտեմ, երևի շատ մարդկանց ռուսամետության պատճառը կոմունիզմն է։ Կոմունիզմի դեմ էլ ոչինչ չունեմ, էդ իդեալական գաղափարախոսություն է. հավասարություն, եղբայրություն... Բայց ԽՍՀՄ֊ը ոչ մեկը բերեց ոչ էլ մյուսը։ «Ժողովուրդների հոր» աչքում հայը միշտ էլ ավելի ցածր է եղել, ինչի՞ ինչ֊որ Ստալինի ամուր ձեռքի քաղաքականության պատճառով Բակունցի ու Չարենցի նման մարդիկ պետք է մեռնեին, ինչի՞
Վատ է, երբ ես սկսում եմ իմ տեսակետը պաշտպանել ու չգիտես ինչի, չգիտես որտեղից որոշում են որ դրսում ինձ մեծ հեռանկարներ են սպասում, որ էս երկիրը երկիր չի, իմ տեղը չի... Ասել եմ ու էլի կասեմ. եթե կա մի պատճառ էս երկիրը թողնելու համար էդ որակյալ կրթություն ստանալն է, ինչից հետո վերադառնալը պարտադիր է։
Ես չեմ գնա, չեմ արտագաղթի, չեմ փախնի էստեղի խնդիրներից, որովհետև սիրում եմ էս գրողի տարած երկիրը, որովհետև էս իմն է ու իմն են նաև իր խնդիրները։Չեմ թողնի էն երկիրը, որը պաշտպանելու համար շատերն իրենց կյանքն են տվել, թիկունք չեմ դարձնի էն զինվորին, ով հիմա իմ թիկունքն է պահում։Էդքան երախտամոռ չեմ գտնվի։ Սրանից հետո բնականաբար կյանքը տեսածները ասում են որ դեռ խակ եմ, կյանքից ու պալիծիկայից բան չեմ հասկանում, որ էն օրը երբ աշխատանք ման կգամ ու չեմ գտնի, էրեխեքս բոբիկ ու սոված ինձ կսպասեն, կհասկանամ թե ինչ «անասուն երգիր ա» էս։Բայց իմ համար մեկ է թե ինչ կասեն ու ինչքան քարոզ կկարդան գլխիս։ Թող իրենց թվա թե ես տեսնում եմ ապագայի մենակ վառ ու լուսավոր գույները, որ իմ պատկերացմամբ կյանքը հրաշք է բլա, բլա, բլա... Հա կյանքը հեքիաթ է ու եթե անգամ էրեխեքս սոված ու տկլոր լինեն, աշխատանք չգտնեմ, ամեն քայլափոխի բախվեմ էս գրողի տարած երկրի գրողի տարած անարդարություններին, մեկ է չեմ դավաճանի ինքս ինձ, կքայլեմ առաջ ապրելու հսկա տենչը բեռ արած ու կշարունակեմ իմ սերմնացանի անվարձ աշխատանքը, որովհետև հաստատ գիտեմ մի օր էդ սերմերը տալու էն իրենց պտուղները։

Nihil
16.08.2014, 19:46
Մի ժամանակ, երբ ծնողներիս "խմիչք ու բամբաներկա" էին նվիրում, ես ուրախանում էի, գնում էի կոնֆետները վերցնում էի ու միանգամից ուտում։ Իսկ հիմա , որ նման նվեր են ստանում, գնում եմ խմիչքն եմ վերցնում, խմում։ Ծերացանք :think

Արևհատիկ
17.08.2014, 00:27
Ամեն ինչ խառն ա ու կիսատ: Ամենավատը էն ա, որ ես եմ արել՝ ես եմ եղածը իրար խառնել ու ես եմ սկսածներս կիսատ թողել: Բայց շատ դաժան ա, որ գիտակցում ես, որ դու ես ամեն ինչի մեղավորը: Մեկը չկա մի քիչ մեղավոր լինի էդ հարցում: Էդ դեպքում գոնե կկարողանայի հանգիստ խղճով մեղքը մեկի վրա գցել ու հանգստանալ :)):

Արդեն ժամանակն ա էդ շիլաշփոթի տակից դուրս գալու ծայրը գտնել:

Ու հա, ես դա անելու եմ: Մի տեսակ ինքս ինձ վստահում եմ ու ինձ վստահում են :8: