PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 [35] 36 37 38 39 40

Արամ
06.02.2014, 23:36
- Յանի թող md5-ով crypt անեն` էդ ապահով ա
- Ախպեր md5-ով, որ crypt արեցին` ուղարկեցին, հետո էդ ստացողը, ո՞նց ա բացելու. md5-ը միակողմանի ա
- Հա դե էլի md5-ով հետ կբացի
- Չկա տենց բան, ասում եմ md5-ը միակողմանի ա, decrypt չես կարա անես
- Հա դե, էդ իմ անձնական կարծիքնա. ի՞նչ ես ուզում....

Այ քեզի հրաշք....փաստորեն տրիվիալ բաների մասին էլ են անձնական կարծիքներ լինում...

Նարե91
07.02.2014, 20:52
Անտանելի ֆոբիա ունեմ շներից...
Դրսում հենց կողքովս անցնում են (կապ չունի մոտ են ինձ, թե հեռու), չեմ նայում տարածքում մարդ կա, չկա, ամոթ ա, ամոթ չի, գոռում եմ ու խելագարի պես` վազում: Պիտի խոստովանեմ, որ իրականում լավ էլ ամոթ ա ու հեչ նորմալ չի, որ իմ տարիքի աղջիկը սենց վարք ա դրսևորում: Մամաս պատմում ա, որ շատ փոքր ժամանակ մի շուն, որի հետ խաղալիս եմ եղել, ինձ կծել ա, ու էդ օրվանից հետո ես էս օրին եմ: :( Շուն տեսնելու պատճառով` նույնիսկ եղել ա , որ ճանապարհս փոխել եմ, դրա հետևանքով անգամ ինչ-որ տեղից ուշացել եմ: Մեր` շուն պահող բարեկամները գիտեն, որ ես իրանց տուն մենակ մի պայմանով կգնամ` եթե իրանք իրանց չորքոտանի բարեկամներին մի սենյակում կապեն: Մի խոսքով` խելագարության աստիճանի վախենում եմ:

Սա` որպես նախաբան:
Երեկ քննության էի: Դեռ մեր ֆակուլտետի մասնաշենք չհասած` հեռվից մի շուն նշմարեցի: Մտածեցի, որ մինչև մոտենալս, կթողնի, կգնա: Ճանապարհս փոխելու մասին մտածելն էլ անօգուտ էր, քանի որ մեր մասնաշենքի մյուս մուտքը հավետ զմռսել են: Դանդաղ մոտենում եմ` էդ ընթացքում շանը հնարավորություն տալով` ինձնից հեռու մնալու որոշում կայացնել, բայց ապարդյուն` չի գնում ու վերջ: Վե´րջ, եկել ա հիստերիկությունս կապելու պահը ու... չհասցրեցի. մի ակնթարթում բացվեց մասնաշենքի դուռը, ու իմ երկու շատ սիրելի դասախոսները դուրս եկան: Էդ անտեր շունն էլ արդեն ինձ ա մոտեցել: Ախր ինձ էս մարդիկ, որպես լուրջ ու հավասարակշռված ուսանողուհի գիտեն, հիմա ի՞նչ եմ անելու: Հավաքվել ու վախը հաղթահարել ա պետք, իսկ շունն արդեն հետևումս ա: Մի անտանելի վիճակ: Էդ պահին մի անբացատրելի բան կատարվեց հետս: Նախքան դասախոսներիս ողջունելը, շրջվեցի, առանց որևիցե մի ձայն հանելու, քամահրանաքով ու սաստողական հայացքով նայեցի նրան/շանը/ : Զգացի, որ հայացքիցս խեղճացավ ու հետ քաշվեց: Իսկ ես, արածիցս ու ինձնից գոհ, առաջ անցա, ուրախ կեցվածքով ջերմ բարևեցի դասախոսներիս ու մտա մասնաշենք:


Էսօր երեկոյան մեր սանիկների տանն էի, ովքեր շուն են պահում:
Իրանց տանը գտնվելուս ընթացքում երևի մի տասն անգամ հասցրեցի ձեռքերս լվանալ: Իսկ երբ տուն եկանք, զգացի, որ շորերս ամբողջովին մանր մազերով ա պատված: :love

Այբ
07.02.2014, 21:14
Նայում ես օլիմպիական խաղերի բացումը ու զարմանում՝ ինչու՞ բոլոր երկրների նախագահները կանգնեցին, երբ իրենց պատվիրակությունները հայտնվեցին, իսկ մեր նախագահը չկանգնեց...
Մի՞թե էդքան դժվար էր կանգնելը::(

Ռուֆուս
08.02.2014, 19:48
Գիշերն էնքան պատկերավոր երազ էի տեսել, արթնանալուց հետո արագ Ակումբ մտա, որ ստուգեի, տեսածս երա՞զ էր, թե՞ իրականություն :))

Երազիս մեջ մտել էի Ակումբ ու թեմաներից մեկում Ուլուանան պատմում էր, թե ոնց էր քնեցրել Արեգին: Անահիտի նման սիրուն չեմ կարող պատմել, բայց մոտավորապես գրառումը սենց էր: Ուրեմն Անահիտը վիդեո չաթ է անում Կիտայի ու Նորմարդու հետ ու երեքով միասին քնեցնում են Արեգին: Արեգի քնելուց մի քանի րոպե անց, մեկ էլ աչքերը բացում է ու հարցնում. «մամա, ես քնա՞ծ էի»: Հետո էլի երեքով սկսում են քնեցնել, էլ երգելով, էլ հեքիաթներ պատմելով, էլի վերջապես Արեգը աչքերը փակում է ու քուն է մտնում, մեկ էլ մի քանի րոպե հետո էլի աչքերը բացում ու նույն հարցը տալիս, թե ես քնե՞լ էի: Ու էդպես մի քանի անգամ:

Գրառման վերջում էլ Արեգի նկարներն էին՝ բոլոր անհավանական ու ծիծաղելի դիրքերով քնած :))

Իսկ հետո մտա Ակումբ, պարզվեց Ուլուանան իրոք Արեգի քնելու մասին նոր բան է գրել (http://www.akumb.am/showthread.php/40481-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8?p=2464253&viewfull=1#post2464253), բայց մի քիչ ուրիշ :))

Նաիրուհի
08.02.2014, 23:45
Մենակ ես կարող եմ տուն գալ, փառք տալ Յուքոմին, catch up անել բիաթլոնի տղամարդկանց մրցաշարն ու սկսել նայել սկզբից: :love
Ու ո՜նց եմ ինձ զսպում, որ արդյունքները չնայեմ, որովհետև երբ կեսից դուրս եկա, իմ սիրելի մարզիկն առաջատարն էր։
Այ սենց բաներ։

ivy
09.02.2014, 02:29
Մի քիչ որ ուշադիր նայես, թե ակումբային թեմաներում ով ինչ է գրում և ում ինչ թեման է հուզում, ահագին կմախքներ դուրս կգան պահարաններից։ Ով տեղյակ չի, թե կմախքներն ինչ գործ ունեն պահարանում, ոչինչ, թող միևնույն է ուշադիր լինի, թե ով ինչ է գրում։

Մարկիզ
09.02.2014, 02:55
Էս ակումբի երեխեքից շատերը լիքը մեծերիցՍ («ս»-ն գրեմ, որ ծիպը՝ ես էլ կամ :)) ) մեծ են ահագին: Խնդիրն էն ա, որ էդ պուճուրներն, ի տարբերություն լիքը մեծերիՍ, արդեն իսկ կայացման փուլում են և ունեն իրենց ձևավորված աշխարհահայացքը, ՍԿՈԶԲՈՒՆՔՆԵՐԸ, կենսակերպն ու նպատակները... Ու մի բանով են միայն նրանք զիջում մեզ՝ մեծերիՍ («ս»-ի նշանակությունը չի փոխվում), կենսափորձի հարցում՝ ընդամենը ճաշ-մաշ եփելու ռեցեպտներ իմանալու հարցում: Իսկ մնացած հարցերում հաստատ գերազանցում են՝ լավ առումով: :)))))

Սովորե՛նք! («-ենք»-ի «ն»-ն ստեղ համարյա նույն «ս»-ն ա):

StrangeLittleGirl
09.02.2014, 13:11
Էս Կիև-Երևան չվերթը նենց դուրս էկավ: Փոքր ինքնաթիռ էր, բոլորը բոլորի հետ շփվում էին: Մեկ տեսանք մի տղայի, որի հետ նաև Երևանից Կիև էինք թռել ու որին մեզ նման անձնագրի ստուգման ժամանակ երկար պահեցին: Հետո Բրյուսելից եկող մաման էր իր տասը ամսական պստոյի հետ, որն արդեն քայլում էր, դեսուդեն էր վազում, մեկն էլ փորի մեջ: Բալիկը մեկումեջ էլ գետնին էր նստում, ու անցնողները իրենց բարձունքից նայում, ժպտում էին: Սոչիի վրայով թռչելիս էլ օդաչուն մի քիչ ներքև իջավ ու թեքեց օդանավը, բարձրախոսով հայտարարեց, որ կարող ենք ձախ նայել ու տեսնել օլիմպիական կրակը: Բոլորս թափվեցինք ձախ կողմի պատուհանների վրա ու սկսեցինք քննարկել օլիմպիական խաղերը: Վերջում, երբ արդեն դուրս էինք գալիս, մի ռուս կնոջ ժակետի կոճակ կպավ դիմացի տղամարդու սվիտրին, թել քաշեց: Կինը շուռ եկավ, խորամանկ ժպտաց, իսկ հետո ձևացրեց, թե ոչինչ չի եղել: Վերջում էլ Զվարթնոցում ամեն ինչ շատ արագ կատարվեց, քանի որ Կիևից եկող ինքնաթիռը միակն էր, ոչ թե Պրագա-Վիեննա ու Մոսկվա լցվել էին իրար գլխի ու ժամերով սպասում էին անձնագրի ստուգմանը: Իսկ անձնագրի ստուգմանը վերջին տարիներին առաջին անգամ ինձ ժամերով չպահեցին: Ինչ-որ կասկածելի չէի թվում: Անգամ բագաժը շատ արագ ժամանեց, էստեղ էլ սպասելու կարիք չկար:

Chuk
11.02.2014, 17:38
Հաճախորդս ասում ա. «հետս ֆլե՞շ բերեմ, թե՞ դիսկ, որ լոգոյի նկարը տանելուց գույները չփչանան»:

CactuSoul
11.02.2014, 21:21
․․․․նա, ով կարող է ցանկություն ունենալ սպանել մի մարդու, ում կյանքում ընդամենը մի անգամ է տեսել, ու հետն էլ շփում չի ունեցել:
Քա վա՜յ:D… Հենց նոր մի բան իմացա վերոնշյալ մարդամեկի մասին :)) Բայց էդ հերիք չի ոչ մի բան դեպի լավը չփոխեց, դեռ մի բան էլ հիմա արդեն բացասական զգացողություններ ունեմ այն, պայմանականորեն ասած, միջավայրի հանդեպ, որի մասն ա ինքը, ու որի մասին մինչ այս չեզոք, նույնիսկ դրականի ձգտող կարծիք ունեի:
Կարող ա՞ հոգեկան հիվանդ եմ :8

:img

_Հրաչ_
11.02.2014, 21:28
Մարդ էլ իմանա, որ բանկում վարկային պատմությունը դասակարգման տակ ա ընկել, ու առաջիկա 5 տարին հնարավորություն չունի ոչ մի տեսակի վարկ վերցնելու, ու էս կարգի ուրախ լինի: :))

murmushka
12.02.2014, 10:58
էն որ ասելիքդ շատ ա, շատ շաաաաատ, բայց նայում ես մի ժամանակ էդքան հարազատ աչքերին ու հասկանում, որ ասելու բան չունես, որովհետև .... էլ հավես չունես

Վոլտերա
12.02.2014, 19:07
Հիվանդ պառկած եմ: Նաուշնիկներով Լակրիմոզա եմ լսում: Ասեցի ֆեյսում դնեմ իբր` listening to Lacrimosa in my bed..Մեկ էլ տեսնեմ էդ ին մայ բեդի տակ գրված ա` 22.000 were here...
Փոշմանած սուս մնացի :}

Այբ
12.02.2014, 21:14
Երթուղայինում լսում եմ.
-Ճիշտ է, մեր երկիրը մի բան չի, բայց լավ է գոնե բարեգործներ ունենք, մեկը՝ Ծառուկյանը:
- «Տաշիրի» Սամվելին մոռացար:

Բայց ինչ միամիտ է մեր ժողովուրդը:

Two-Face
13.02.2014, 23:54
Էն անհարմար պահը, երբ որ քո կուրսի աղջիկներից մեկը քեզ ասում ա Wolf From Wall-Street-ը չնայես, որտեվ ես նայել եմ, խուժան ա: ಠ_ಠ

My World My Space
14.02.2014, 00:17
Ընգերոջս զոքանչը հիվանդ ա երկար ժամանակ ա։ Ընգերս ասում ա.
- Զոքանչս դառել ա Էրմիտաժը, ով գալիս ա, ասում ա էթամ մի հատ էլ Ռայային տենամ… :))

Նաիրուհի
14.02.2014, 00:51
Պետք չէ վիրավորել առյուծին, շնագայլին կամ ցանկասեր խոյին։ Նրանք զուգավորվում են հզոր ու քնքուշ սիրով, համաձայն բնության օրենքի։ Նրանք, անգիտակցաբար, առաջնորդվում են վարանոտ և ակնածալից զգացումներով։ Նրանք միահյուսվում են փառահեղ զեղումների մեջ։ Նրանց մռնչյունը վախեցնում է միայն մեզ, մինչդեռ մեր միջից դուրս եկող վայնասունն ավելի սոսկալի է։ Նրանք պարզապես ենթարկվում են բնությանը։ Նրանցից ոչ մեկը չի իջել մարդու մակարդակին, որին նրանք բոլորն իրենց խորքում պարունակում են։ Եվ այդ գազաններից ամենակատաղիներն անգամ անմեղ են։ Նրանցից ոչ մեկն իր ներսում սերը չի սպանել։

Մարդագազանն իջել է մինչև առյուծին, շնագայլին և խոյին նմանվելը, սակայն նրանց կուսական ու վայրենի մեծությունը չունի։

Կամիլ Լըմոնյե, «Տղամարդու սերը», վալենծինի առթիվ :(

Նարե91
14.02.2014, 01:12
Մի տեսակ չեմ հավատում էն մարդկանց, ովքեր ասում են՝ «վայ, նենց վատ հիշողություն ունեմ»:
Չկա նման բան, հարգելինե՛րս:
Էս առումով մարդիկ ուղղակի երկու տեսակ լինում՝ ուշադիր ու ցրված…

Հ.Գ. առաջ հիշողությունս անտանելի վատ էր...
իսկ հիմա սովորություն եմ դարձրել ուղեղս մշտապես միացրած պահելու, հովհարային անջատումներ վաղուց չեմ ունենում,հիշողությունս էլ համարյա փայլուն ա: :hands

Այբ
14.02.2014, 12:34
Ինչ էլ, որ անենք, ինչքան էլ, որ իմանանք, թե դրանից լավ բան չպետք է սպասենք, բայց՝ սպասում ենք: Ա՜խր գիտենք, որ հնարավոր չէ...բայց էդ անտեր հույս կոչվածը չի մեռնում մեր մեջ: Դա վատ է: Ա՜խր հիասթափություն հաստատ լինելու է: Չնայած կարող է և չլինի:
Աննշան հույսն անգամ հետո կարող է խորը հիասթափության պատճառ հանդիսանալ. հույսերը շատ դեպքերում չեն իրականանում:

StrangeLittleGirl
14.02.2014, 18:12
Գնամ լողանամ, մաքուր շորեր հագնեմ, պոպկորն սարքեմ ու պատրաստվեմ ակումբի մրցույթին :))

My World My Space
15.02.2014, 03:01
Հենց նոր, կողքի հայաթում
Էրկու հարբած Վալենծին
Գազըվի պիստալետով
Մեկի հերը անիծին…
։ֆուցկ

Ruby Rue
15.02.2014, 03:40
Պատահաբար էս (http://www.akumb.am/showthread.php/21661-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%9D-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD?p=2462923&viewfull=1#post2462923) վիդեոն աչքովս ընկավ, և հիշեցի էն ոչ այնքան վաղեմի ժամանակները, երբ ես դպրոցական էի, իսկ լֆիկը՝ մեր դպրոցի միակ աստվածը:

Մալաթիա-Սեբաստիայի քոսոտ մի դպրոց, լեփ-լեցուն դահլիճ ու միջոցառման պատրաստություն:
Դռները բացվում են ու մտնում է մեծն Լֆիկը՝ տնօրենիս հետ ջերմ ողջագուրված: Բերանով եռանդուն որոճում է հսկայական ծամոնը, չմոռանալով պարբերաբար մատի վրա փաթաթել ու փուչիկ անել: Լֆիկի առաջին ծամոնափուչիկի հաղթական պայթյունով ազդարարվեց մջոցառման սկիզբը: Տնօրենը ոտքի կանգնեց.
-Ինչպես Գարեգին Նժդեհն էր մտածում հայ ազգի մասին, այնպես էլ Սամվել Ալեքսանյանն է ամեն օր քնելուց առաջ խորհում հայ ժողովրդի բարօրության մասին: Իր երեխաների համար հայր է, իր ժողովրդի համար՝ թև ու թիկունք, իսկ ձեզ համար՝բարերար, որովհետև նա լիքը նվերներ է բերել, որ խրախուսի ձեր առաջադիմությունը:
Մեր համայնքի ամենաբարի, ամենախելացի ու ամենահամեստ մարդը ձեզ պատվել է իր ներկայությամբ, վայելեք պահը:

Դրանից հետո սկսում է մի ամբողջ միջոցառում նվիրված լֆիկին՝ Սևակ են արտասանում, Նժդեհ են ցիտում, հայրենասիրական երգեր են զլում: Էս լֆիկս էլ իր որոճը չդադարելով սպարծիվկայավոր ախռանիկին հրամայում է, որ շաբաշ տա երգողներին: Փողերը լցվում են բեմի վրա. երգողների աչքերը դոլարի նշան են դառնում:
Հետո համայն Մալաթիայի աստված լֆիկը կենցաղային տեխնիկայով է ապահովում դասատուներին, ապա անցնում են տարբեր բնագավառներում աչքի ընկնող երեխեքին, իսկ իրականում՝ դպրոցի կեսին, ֆեն ու հեռախոս բաժանելուն:
Երևի տնօրենիս իմ գզգզված մազերը շատ էին նեղում, և ինձ էլ լֆիկակերտ ֆեներից բաժին ընկավ: Չէի ուզում մոտենալ, բայց համարյա քարշ տալով ինձ տարան դեպի անարգանքի սյուն՝ դեպի լֆիկն ու ձեռքերիս մեջ խցկեցին ֆենը:
Վերջում էլ տնօրենը հայտնեց սուրբ լֆիկի ամենամեծ ողորմածության մասին. դպրոցն ավարտողներին մեր լֆոն ձրի Փարվանա էր տանում, պատկերացնու՞մ եք, ծնողնե՛ր, ձրի՜ փարվանա, որտեղ հոտած ուտելիքներն են և թաթուլն է հոսում անվերջ:

Դրան էլ չէի ուզում գնալ, բայց հետաքրքրությունս ինձ լֆիկնոց տարավ, թեև նախօրոք որոշել էի, որ ոչ ուտելու եմ, ոչ խմելու: Կարիք չկա ասելու, թե ինչ խառնամբոխ էր՝ ամբողջ համայնքի շրջանավարտները, մեղմօրոր ռաբիզն ու լֆիկի դայլայլը. փառք քեզ մեծն լֆիկ, քանզի կերակրեցիր դու մի ողջ ժողովուրդ:
Տնօրենս էդ ժամանակ էլ չմոռացավ մի հատ աղոթք առ լֆիկ անել ու կոչ անել, որ բոլորը նրան ընտրեն:

Մինչև հիմա ինձ չեմ ներում էդ ֆենը վերցնելու ու Փարվանա գնալու համար. ինձ ամենավերջին ընտրածախվողն եմ զգում, չնայած՝ ընտրելու իրավունք չունեի, իսկ Փարվանայում իմ տարած շոկոլադներն էի ուտում: :)

Հ.Գ. Եթե ժամանակին Հայաստանը ծովից ծով էր, ապա հիմա սիթիից սիթի Հայաստան է դարձել:

StrangeLittleGirl
16.02.2014, 17:48
Հատուկ Գևորգին հիշող հին ակումբցիների համար :))

- Ներեցեք, դուք նեյրոլինգվի՞ստ եք:
- Հա:
- ՆԼՊ-ո՞վ եք զբաղվում:
- Չէ, ես իսկական նեյրոլինգվիստ եմ:

Ռուֆուս
16.02.2014, 18:33
Մեր մոտ վերջապես գարունն ավարտվեց ու ամառ սկսվեց: Էսօր սենյակս մայիսյան բզեզ էր մտել :))

Նարե91
18.02.2014, 11:40
Երբ կողքիններիս կյանքի տխուր պատմությունները, դաժան փորձերն ու իրանց՝ դրանց մասին ժպիտով, նույնիսկ ծիծաղով պատմելը տեսնում եմ, կյանքս վերաիմաստավորելու նոր առիթ եմ տեսնում: Ես, որ իրանց չափ դժբախտություններ չեմ տեսել, ծանր օրեր չեմ ապրել, էսօր դրել ու անիմաստ բաների մասին մտածելով՝ ինձ տանջում եմ… ու ինչի՞, ես էլ չգիտեմ... ու ընդհանրապես, եթե տխուր ու անտրամադիր եք լինում, ձեզ մի հատ թափ տվեք, հիշեք՝ ով էիք անցյալում, ով եք հիմա, տեսա՞ք առաջընթացը... ապրե՛ք, ... այ հենց էդ ապրած առաջընթացն էլ կստիպի կյանքին նորովի մոտենալ, գնահատել ունեցածդ, ավելին ունենալու ձգտումով լցվել:

Ruby Rue
18.02.2014, 22:17
ԵՊՀ, ճիշտ ա, դու փչացած ու ծախված ես, ամենավերջին մարմնավաճառից էլ վատը, որովհետև դու գիտություն ես ծախում, բայց էս զզվելի համակարգում էլ են հրաշք մարդիկ պատահում. մեր ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնը վկա: Միլիոներորդ անգամ համոզվեցի, որ խնդիրը համակարգի մեջ է, ոչ թե անհատների:
Սիրում եմ ձեզ, ու ոչ միայն նրա համար, որ աչքերս փակ բարդագույն ինտեգրալներ եմ հաշվում ու մատրիցներ լուծում, այլ որ ապացուցում եք, որ ամեն ինչ կորած չէ:

Ասում էր՝ եթե քո պես ուսանողներն էլ գնան, բա մենք ի՞նչ անենք: Ասում էր ու նայում արդեն երրորդ լիկվիդը մնացած ուսանողներին, որոնց ոչ մի կերպ չէր կարողանում ստիպել, որ մի բան սովորեն: Վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք չէ հանձնվել ու դիմում գրել, պետք է պայքարել համակարգի դեմ ու հաղթանակ տանել, որովհետև ես ճիշտ եմ, իսկ իրենք չեն հասկանում, թե ինչ են անում: Դուրս եմ եկել մոտից ու ժպտում եմ. ֆակուլտետի ամենախիստ դասախոսը հանգստացնում էր դեպրեսված ուսանողին: :)
Պարզվում է՝ հետո գնացել էր դեկանատ ու հարցրել, թե ի՞նչ են արել, որ ես էսքան գցել եմ տրամադրությունս ու ուզում եմ դուրս գալ:

Ավետիսյա՜ն...:love

StrangeLittleGirl
18.02.2014, 22:22
Ակումբի պասիվությունից բողոքողնե՜ր, փնթփնթացողնե՜ր, թե ակումբում լոքշ ա, էկեք, տեսեք, թե ինչ լավ թեմա (http://www.akumb.am/showthread.php/65481-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%D5%86%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%94%D5%BE%D5%A5%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4) ա: Մեկը մեկից լավ գործեր են, բայց անարդարացիորեն պասիվ քննարկում ա:

laro
20.02.2014, 00:13
Վուուուու՜յ էս ինչ լավն եեեք :love. մի քանի անգամ նայեցի, մինչև հիմա չէի տեսել վիդեոն: Ես ձեր ձայները սենց չէի պատկերացնում, նեենց հավեսն էիք :love

http://www.youtube.com/watch?v=oYuzDVVhjFU
Հետոն էլ ա հետաքրքրում, կիսատ ա :(

Chuk
21.02.2014, 00:10
Ուկրաինայում ցավալի իրադարձություններ են:
Հարցը շատերի ուշադրության կենտրոնում է, բնականաբար նաև ակումբում է քննարկվում:
Ու մինչ շատերը սրտանց ցավում են ու աջակցեն ուկրաինացի ժողովրդին, ակումբում էլ կան մարդիկ, ովքեր ժողովրդին մեղադրում են «հանցագործ» լինելու մեջ:

Հնարավոր է, որ շուտով թեման թեժանա, շատ: Շատերի նյարդերը լարված են:

Իսկ ես մտովի հետ եմ գնում, 2008 թիվ: Երկրում ահավոր իրադարձություններ, բոլորի նյարդերը լարված ու նորից կային մարդիկ, ովքեր ժողովրդին էին մեղադրում ամեն ինչում:

Ուկրաինայի դեպքում ենք կատաղում ու վրդովում, էդ ժամանակ հանգի՞ստ մնայինք: Իհարկե՛ բնական էր ակումբում էդ ժամանակվա լարված վիճակը, բախումները, վիրավորանքները: Բայց շատերը փորձեցին տարածել, որ ակումբն անհանդուրժող է այլակարծության նկատմամբ: Տո ի՞նչ այլակարծ, եթե չեք ուզում հասարակ քաղաքացու հայացքով մի հատ նայել:

Ակումբում մի օր էլի է լինելու լարված վիճակ: Որտև մի օր մենք էլ ենք մեր խոսքն ասելու՝ սերժիկական հանցավոր խունտային: Իհարկե ամեն ինչ անելու ենք, որ բախումներ ու զոհեր չլինեն: Բայց երբեմն դա քո ձեռքին չէ: Չէ՞ որ իշխանավորդ, ցավոք, տականք է:

Նաիրուհի
21.02.2014, 00:54
Թող էս սիրունագույն հիմնը այլևս երբեք առիթ չունենա սենց պայմաններում երգվելու, թող սենց ոգեղեն օրհներգ ընտրած ժողովրդի ոչ մի մասնիկ հայրենակցի ու դավադիր օտար գնդակից չզոհվի, թող էս ու մնացած գիշերներն ու ցերեկները խաղաղ լինեն Ուկրաինայում, ու թող հնարավորներից լավագույն ելքով ավարտվի էս մղձավանջը։
Ամեն։

http://www.youtube.com/watch?v=bIBug1ol4RI

Vardik!
21.02.2014, 11:06
Քիչ առաջ հայտնաբերեցի,որ կանգնել եմ օրացույցի դիմաց ու օրերն եմ հաշվում: :oy
Փետրվարը չհաշված մինչև հունիս մնացելա 92 օր: Դրանց հաջորդող 26 օրերի ընթացքում պետք է որ կիլոմետրերը կրճատվեն: Էս անորոշության ու սպասողական վիճակի վերջն էլ կգա:

Վաղվանից սկսելու եմ ջնջել ամեն անցած օրը: Գոնե աչքիս կերևա,թե ոնցա քչանում սպասելու ժամանակը: :8
Հ.Գ. Ոնց որ բանակ եկած լինեմ: :D

Enna Adoly
22.02.2014, 13:38
-Տա՛տ, ստեղերից գնում եմ:
-Հաց կեր նոր:

Նաիրուհի
23.02.2014, 09:58
Հաճույք, որի մասին մոռացել էի. ժամը տասին պառկել, երեք ժամ գիրք կարդալ, քնել առանց որևէ էլեկտրոնային սարքի մոտենալու, ու միակ մտահոգող միտքն էն լինի, թե ո՞վ է վեր կենալու, որ լույսն անջատի։

Chuk
23.02.2014, 22:24
Պատկից հարևանիս երեխեն 10 րոպե ա ուժեղ զռռում ա: Ես էլ իրա տեղը լինեի, իմ մերն ու հերն էլ էդքան վրաս գոռային, ես էլ կզռայի: Հատկապես մոռ գոռգոռոցն ավելի շատ ու ավելի բարձր ա, քան երեխի զռռոցը: Հերթական վարձով մնացողը, արդեն որերո՞րդն են, ու ոչ մի կերպ բախտներս չի բերում:

Հոգնած գալիս եմ տուն: Խաչմերուկի մոտ կանգնել ու սպասում եմ, որ կարմիր լույսը փոխվի կանաչով անցնեմ: Էս գրառումիցս ավելի քան երկու շաբաթ է անցել: Գալու եմ տուն, ու նորից լսելու եմ իրեց գոռգոռոցները. դե մարդիկ ի՞նչ իմանան, որ ես տենց հոգնած եմ, իրենք են ու իրենց ներքին ընտանեկան կյանքը:

Ու մինչ կարմիր լույսը կվառվեր կանաչով, կողքս եկավ ու մի ընտանիք կանգնեց: Կանգնեց՝ լավ արեց: Թող իրենք էլ սպասեն կանաչին: Չեմ նայում իրենց կողմը: Բայց հանկարծ կինը ամուսնում ինչ-որ բան է ասում:

Միանգամից «սթափվում» եմ: Չէի կարող չճանաչել այդ ձայնը: Ամուսինը պատասխանեց: Իհարկե՛ իրենք են:

Արդեն մի ամիս կլինի այդ տանն են ապրում, բայց դե չէի տեսել: Առաջին «հանդիպումս» էր: Դժվար ա նկարագրել էն, ինչ զգացի, բայց... էդ ի՜նչ սիրուն ընտանիք էին, էդ ի՜նչ սեր կար ամուսնու հայացքում, էդ ի՜նչ սիրուն էր կինը, էդ ի՜նչ համովն էին պստոները, որոնք երևի 2 ու 3 կամ 3 ու 4 տարեկան էին: Ամբողջ փողոցում իրենց ձայնն էր, բայց գոռալուց չէ, ուղղակի բարձրախոս էին: Հիմա զարմանալի էլ չի, որ իրենց գոռոցներն այդքան բարձր են լսվում: Բայց մի տեսակ էդ ինչ բարություն կար իրանց ընտանիքի քայլքում... ապարատս մոտս լիներ, կնկարեի, չնայած էդ մթին լավ նկար չէր ստացվի:

Գոռոցները հիմա էլ կան, բայց մի տեսակ չեն նեղում էլ: Մերոնք են, էդ լավ ընտանիքն ա, կդիմանամ :)

Ռուֆուս
24.02.2014, 11:51
Էն որ աշխարհի մի անկյունում ծվարած լրիվ պատահաբար հանդիպում ես նույն քաղաքում ապրող հայրենակցիդ, մի քիչ զրուցելուց հետո պարզում ես, որ լիքը ընդհանուր ընկերներ ունես ու չես նկատում, թե ոնց է կես ժամանոց հանդիպումը վերածվում 5 ժամի։ Փոքր աշխարհ է։

Alphaone
24.02.2014, 13:58
Իմ բոլոր հատկանիշներից ամենաշատն ատում եմ այն, որ իմ մտերիմների ուրախությամբ ուրախանալով ու տխրությամբ տխրելով` չեմ ապրում սեփական կյանքս: Ու հենց ապրումակցելու զզվելի հատկանիշն էլ ստիպում է անգամ ոչ մտերիմ մարդկանց ինձ վրա բարդել սեփական հոգսերի ու խնդիրների բեռը:
Մտածում էի, թե դա ինձ դուր է գալիս, դրանով ինձ նշանակալի եմ զգում, գիտակցաբար դա չցանկանալով ենթագիտակցորեն դրան եմ ձգտում: Բայց վերջերս ինձ քանդեցի, բոլոր ժանգոտ մասերը յուղեցի, մաքրեցի, հավաքեցի: Ու արդյունքում մնաց կեղտոտ լաթերի, անհասկանալի մի տձև կույտ, որ կյանքս կեղտոտում էր: Այդ կույտի մեջ գնաց նաև էմպաթիան: Կույտը դեռ չեմ տարել, լցրել աղբամանը, բայց գոնե ներսիցս հանել եմ: Հուսով եմ, որ ժամանակին դուրս կնետեմ ու ոտքի տակ ընկնելով աղբը նորից կյանքովս մեկ շաղ չեմ տա:
Մի շաբաթ էլ չկա, ով տեսնում է, ասում է՝ փոխվել ես: Վախենում եմ հարցնել՝ դեպի լավը, թե վատը: :)

Այբ
24.02.2014, 22:02
Կան ուսանողներ, որ կամընտրական առարկաններ ընտրելիս ավելի շատ ընտրում են ոչ թե այն առարկան, որը իրենք են ուզում, այլ դասախոսի պատճառով են ընտրում տվյալ առարկան:
Դասախոսներից մեկին, կարելի է ասել, համարյա ամբողջ ֆակուլտետը սիրահարված է: Փառք Աստծո, ինքը ինձ դաս չի տվել::D Բայց կողքից էնքան գովեցին (առաջին հերթին՝ ժամերն էին հարմար), որ ես էլ, ի վերջո, այդ առարկան ընտրեցի, որի դասախոսին...մի խոսքով:

Դասախոսի անունը չեմ ուզում նշել: Հանրահայտ դասախոս ա:
Էսքան երկար-բարակ խոսեցի, որ ասեի՝ ինքը իմ վրա էդքան մեծ տպավորություն չթողեց: Բայց ինչ խոսք՝ ձանձրալի չեն դասերը: Ամենաանսովորը էդքան շատ ուսանողների հետ դասի նստելն է: Տարբեր ֆակուլտետներից հատուկ այդ դասախոսի համար են կամընտրական այդ առարկան ընտրել:

Հ.Գ. Հույս ունեմ բողոքողներ չեն հայտնվի տպավորություններովս կիսվելու համար::))

Smokie
25.02.2014, 16:13
Մ-դաաա, գարունը չեկած մարդիկ արդեն ընկնում են գարնանային դեպրեսիայի մեջ:8 Ապագան անհուսալի է:scare

Յոհաննես
26.02.2014, 17:28
Եթե գրառումս սխալ տեղ եմ կատարում,ներողամիտ եղեք նորեկի նկատմամբ :roll
Կյանքը հանճարեղ երևույթ է:Սակայն մարդիկ այն խաղի են վերածել ու երբ փորձում ես ապրել,այլ ոչ թե խաղալ,դա վերագրում են որպես աննորմալություն,շեղում իրականությունից ու գըմփ. դու կրկին խաղի մեջ ես:
Վերջերս տեղի ունեցավ հերթական <<շեղումը>> և այս անգամ ասեցին,որ վերջը ես երբ պետք է մտնեմ հասրակություն ու նորմալ մարդ դառնամ:
Երկար մտածեցի էս մասին,բայց վերջը էդպես էլ չհասկացա. էդքան ուժ գտնեմ իմ մեջ,որ պայքարեմ այդ հանաճրեղ կյանքի համար,թ՞ե կմիանամ խաղին:
Վերջ.-չնայած լակոնիկ էր,բայց դե իմաստը դրանից չի փոխվում :))
Հատված մեր հարևան Անդրանիկի օրագրից :))
Հ.Գ. Ես ղզիկ չեմ :))

Alphaone
27.02.2014, 11:18
- Գիտես, ստորություն է մարդուն դնել, գովելը, երբ մարդ իրականում ոչնչություն ա, ավելի լավ ա դեմքին նետես ճշմարտությունը, գուցե դնի, սկսի մտածել...
- Բայց ինչի՞ ես մտածում, որ քո կարծիքը ճշմարտությունն ա...

Առաջ, երբ սրանք սկսում էին վիճել, մտածում էի՝ իմ հրեշտակ պահապանն ու իմ սատանիկն են, հիմա կասկածներ ունեմ, որ պարզապես իմ տառականները...

Alphaone
03.03.2014, 16:01
Անկապ, իրականում ամեն ինչ աննկարագրելի անկապ է: Ներսումս էնքան մաքրություն ու էնքան աղբ ա միաժամանակ գոյատևում, որ վախենում եմ մոտս անձի երկվություն սկսվի: Արժեհամակարգս լրիվ ցաքուցրիվ է եղել, ամեն ինչի վերաբերյալ զզվելի «թքած ունեմ» արտահայտությունն ու զգացողությունն ա գլուխ բարձրացնում ու դրանով հանդերձ մեծ, համամարդկային, արկածներով ու լիքը-լիքը բարությամբ հեղեված երազանքների ուրվականներն են կետային ձայներ հանելով ներսից աղաղակում... պաթետիկ ու սենտիմենտալ մի աննորմալ էլ գարնանային հորմոնների ազդեցության տակ ձնծաղիկ է ուզում...կորչեն ձնծաղիկները, ինձ ոչ մի բան էլ պետք չէ...

Նարե91
04.03.2014, 02:10
Մայդանն էլ մեյդան չլիներ, ակումբը լրիվ պարապուրդի կմատնվեր :))

Ruby Rue
04.03.2014, 22:01
Մալաթիայի շուկան երկու դրույքով է աշխատում. առավոտյան կարկանդակներ են վաճառում, երեկոյան՝ մարմիններ:

Արդեն մութ էր, հետևաբար, մտածեցի, կարելի էր հանգիստ քայլել Մալաթիայի շուկայի փողոցով՝ առանց վախենալու որ կընկնեմ բեռնատարի տակ, վրաս կարտոֆիլի պարկ շուռ կգա կամ էլ կշնչեմ գուլպայաբույր պանիրների հոտը: Փողոցը տարօրինակորեն հանգիստ էր ու մութ, բայց ինձ վիճակված էր մի յուրահատուկ կերպարանափոխության ականատեսը լինել: Կարկանդակ վաճառող փոքրիկ կրպակները բացում էին իրենց փեղկերը, թողնելով միայն փափանցիկ ապակու շերտը, որից այն կողմ բացվում էին կանանց սպիտակ խալաթները՝ թողնելով կարճ շրջազգեստները: Մեկը հողաթափերն էր հանում ու բարձրակրունկները ձգում կոպիտ ոտքերի վրա, մյուսը սիգարետն ատամների արանքում սեղմած գրտնակում էր խմորի վերջին շերտը: Երրորդ կրպակում չորս կին դեմ դիմաց նստած հաստացնում էին իրենց ծերացած դեմքերի վուլգար շպարը, չորրորդում էլ ավելի տարիքով կինը գոռում էր մյուսների վրա ու ինչ-որ բան պահանջում:
Փոքրիկ կրպակները, որոնց մինչև այժմ համարում էի թափառական շների ու կատուների կորստի պատճառը, հիմա նաև վեներական հիվանդությունների որջ էին թվում: Իսկ էդ Վեներաները՜... Մեկը մյուսից ծեր ու տգեղ, վուլգար ու վհուկային: Ամեն կրպակն ասես խրճիթ լիներ, որտեղ մեկ կամ մի քանի վհուկներ պատրաստվում էին, որպեսզի աղքատ գյուղացիներին իրար ճանկերից խլեն: Չվաճառված խաչապուրիներն ու կարկանդակներն անհետանում էին դարակներում, էժանագին օծանելիքներն ուզում էին հաղթել ձեթի ու կատվամսի հոտը, իսկ նրանք եռանդագին պատրաստվում էին: Ովքեր պատրաստ էին, սիգարետներ էին վերացնում, իսկ ով չէր ծխում, երկար ու վառ եղունգներով սեղանն էր քերծում ու սպասում:
Փողոցում ոստիկաններն էին այս ու այն կողմ անում. երևի հսկում էին Վեներաների անդորրը:
Շուտով շուկան լրիվ կդատարկվեր: Շատերը կգնային, ոմանք էլ կմնային, օրվա եկամտի մեծ մասը կտրամադրեին իրենց պառավ վհուկին, իսկ որպես նվեր կստանային հիվանդությունների մի փունջ՝ մարտի ութին իրենց կանանց նվիրելու համար:

Մալաթիայի շուկայի կրպակների կարկանդակներն ամենամատչելի գներն ունեն, և կանայք էլ, ասում են, ամենաէժանն են. միջինում 3000-5000 դրամ:
Կանայք, ում կերպարանափոխությունը սահմանափակվում է մի առարկայից մյուսի վաճառականը դառնալով, կանայք, որոնց վրայից շուկայի, ձեթի ու քրտինքի հոտ է գալիս: Նրանց երևի ծաղիկներ չեն նվիրում, նրանք չեն նվիրում ու նվիրվում. նրանք կանայք են, ովքեր ցերեկը կարկանդակներ են վաճառում, իսկ գիշերը՝ մարմիններ...

Chuk
04.03.2014, 23:45
Մնաց երկու պատվածքի վրայով էլ վերջնական անցնեմ, մի 4-5 նկար էլ վերջնական մշակեմ ու գիրքս մտնում ա տպարան:

Skeptic
05.03.2014, 00:03
Իթս դը ֆաայնըըլ քաաունթդաաաուն...

Մնաց ծառայությանս վերջին հարյուրօրյակը կամ, բանակային ժարգոնով ասած, ստոդնևկան: Ժամանակին թվում էր, թե ավելի շուտ ուղտը ասեղի ծակով կանցնի, քան ես ստոդնևկա կմտնեմ, դրա համար էլ մի քիչ դժվար եմ հավատում: Էսօրվա գերհագեցած "աշխատանքային" օրվանից հետո հակասական տրամադրությամբ եմ նորամուտս նշում: Վաղ առավոտից փորձում էի մատյան լրացնել, բայց մի քանի տող գրելուց հետո կանչում էին մեկ հրետանու շտաբ, մեկ զորամասի շտաբ, մեկ էլ գերգաղտնի սպայական հավաքի վրան, որտեղ հասարակ մահկանացուները ժամկետային զինծառայողներն ու ցածրաստիճան սպաները մուտք գործելու իրավունք չունեն: Լրիվ ոնց որ հոլիվուդյան ֆիլմերի էն դրվագներից լիներ, որ տեռորիստները/այլմոլորակայինները սպառնում են Ամերիկայի անվտանգությանը, ու իրանց ամենալուրջ դեմքերը Պենտագոնում ժողով են անում: Ուղղակի հարուստ ու հաջողակ հրեամասոնաիլյումինատների փոխարեն էստեղի մասնակիցները սպեցիֆիկ ընտանեկան դժվարություններ ունեցող ու կարիերայի հետագա առաջխաղացման հույս չունեցող հայ սպաներն են: Մատյանը, իհարկե, կիսատ մնաց:
Իսկ մի քանի օր առաջ բուժկետում հանգրվանած ոմն կարևոր մարդու հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ընթացքում ծանոթացա էնտեղ պառկած նորակոչիկներից մեկի հետ, ով Հայաստանում քիչ թե շատ հայտնի խմբերից մեկում ա նվագում, արտակարգ խելացի ա իրա տարիքի համեմատ ու շատ կենսուրախ: Զրույցի ժամանակ պարզվեց, որ անբուժելի հիվանդություն ունի, որի դեպքում մարդիկ միջինը 30-35 տարի են ապրում: Ու իրան զորակոչել են' ծառայությանը պիտանի համարելով: Ու դրանից հետո իմ նման որոշ մակաբույծներ պետությունից գանգատվում են իրանց անիմաստ կյանքից անիմաստ խլված երկու անիմաստ տարվա համար' չգիտակցելով կամ, ավելի ճիշտ արհամարհելով "երջանկություն" հորջորջվող աբսուրդ հասկացության ամենառեալ ու նույնիսկ գիտականորեն ապացուցված բաղադրիչը' ընկերական շրջապատը, դա մեծացնելու/ֆիլտրելու հնարավորությունը:

Ամեն դեպքում, թունելի վերջում արդեն լույս ա երևում:



Լավ մարդկանց վիրտուալ կենացը: Չըխկ: :)

impression
05.03.2014, 02:01
էս Սամի Նյու էյջը կարդացի ու իմ մոտ ինչ-որ բան փոխվեց: Այսինքն առաջ էլ էր լիքը տենց բաներ հետս կատարվում, բայց դե մտածում էի՝ գրեմ, ինձ գժի տեղ եք դնելու, բայց քանի որ Սամն արդեն առաջին քայլն արեց, ես էլ կանեմ: Ու համ էլ արդեն ես էլ հստակ գիտեմ, որ իմ հոգեկանի հետ մի բան էն չի :))

փողը միշտ դնում եմ շալվարի ձախ գրպանում: հենց էկա տուն՝ գրպանից հանում եմ փողն ու դնում սեղանին, սովորություն ա: երկու օր առաջ էկա տուն, շալվարիս գրպանը դատարկեցի ու նստեցի կոմպի դիմաց, հետո կինո-մինո նայեցի ու քնեցի: չէ, խաբում եմ, չքնեցի, էլի ընկա էն վիճակի մեջ, երբ ոչ քնած ես, ոչ արթուն: ու էդ ժամանակ, լրիվ գիտակցելով, որ քնելու վրա եմ, սկսեցի երազ տեսնել ու կառավարել երազս՝ սցենարի մեջ իմ ճաշակով փոփոխություններ անել, լկստվել էլի: դա կոչվում ա գիտակցված քուն: մենակ ես չեմ տենց, որոշակի պրակտիկայի դեպքում բոլորն էլ կարող են իրենց ուզած երազը տեսնել կամ էլ չուզած երազը ՛՛փոխել՛՛ ու նայել էն, ինչ ուզում են:

երազում ես քայլում էի ու հաստատ գիտեի, որ մենակ չեմ: հետևիցս մեկը գալիս էր: ես չէի շրջվում, որ իրեն տեսնեմ, որովհետև գիտեի՝ մարդ չի, չեմ տեսնելու, բայց հստակ զգում էի նրա ներկայությունը: ինքն ինձ առանց խոսքերի, մտքի ուժով թե ոնց, ուղղորդեց մի տուն, ուր երբեք չէի եղել: մտանք ներս, գնացինք ննջարան: ննջարանում երկտեղանի մահճակալ կար ու ամեն կողքին՝ մի մի հատ տումբչկա: մահճակալին մեկը քնած էր: ես լրիվ հասկանում էի, որ երազ եմ տեսնում, ու հետն էլ շատ վստահ էի, որ եթե անգամ էդ մարդն արթնանա՝ ինձ չի տեսնի իր ննջարանում, քանի որ դա իմ իսկական եսը չէր, իմ հոգին էր, կամ էլ դրա նման մի բան, շատ չխորացա: էդ իմ թիկունքին գտնվող էակը ինձ հանձնարարեց մոտենալ տումբչկային: մոտեցա: լավ հիշում եմ, էն քնածն էլ բացվել էր, վերմակը քաշեցի վրան: տումբչկայի վրա կար հարյուր դոլարանոց, հինգ հազար դրամ ու տասը դրամանոց մետաղադրամ: ինքն ինձ ՛՛ասեց՛՛, որ տասը դրամը վերցնեմ: դե վերցրեցի ու սովորության համաձայն դրեցի շալվարիս գրպանը: ստեղ երազս վերջացավ, ես իսկականից խորը քնեցի: առավոտյան արթնացա ու հիշեցի տեսածս: քթիս տակ խնդալով գնացի շալվարս վերցրի ու ձեռքս տարա գրպանը: սառը քրտինք: տասը դրամանոցը փայլփլում էր ափիս մեջ:

իսկ դուք ասում եք՝ Ուգո՜, Ուգո՜...

Հ.Գ. էն հարյուր դոլարանոցը վերցնեիր էլի, անասու՛ն :(

ivy
05.03.2014, 02:07
Աշնանն էստեղ առաջին անգամ կրկես գնացի՝ "Circus Roncalli": Սոնյային էի ուզում տանել, դրա համար գնացինք: Էդ ինչ հոյակապ ներկայացում էր. էդպիսի բան չէի սպասում: Մենք էլ հենց առաջին շարքում էինք նստած. լրիվ վերջն էր: Էդ ինչ վառ էմոցիաներով տուն եկանք, նկարագրելու չի: Սոնյան մինչ օրս, երբ փողոցում ինչ-որ տեղ էդ կրկեսի ցուցանակն է տեսնում, կանգնում է մոտը ու վրան նկարած բոլոր հերոսների հետ հերթով խոսում: Բոլորին անգիր հիշում է:
Մի քանի օր առաջ որոշեցի իրեն նորից կրկես տանել: Roncalli-ն հիմա Մյունխենում չի, շրջագայության է: Ուրիշ կրկեսի՝ "Circus Krone"-ի տոմս առա: Ու էսօր գնացինք:

Նորից առաջին շարքում էին տոմսերը, բայց էս անգամ դա հեչ լավ որոշում չէր: Էս կրկեսում լիքը կենդանիներ կային՝ փղեր, ուղտեր, ձիեր, առյուծներ:
Ուղտերից մեկը մեր կողքով անցնելիս որոշեց մռութը թափ տալ, ու բերանի մոտ հավաքված փրփրոտ թուքը թռավ մեզ վրա:
Դա դեռ քիչ էր, մի հատ էլ փղերից մեկն էր հարբուխով հիվանդ: Կնճիթը ոնց որ փչացած ծորակ լիներ. միջից հա հոսում էր ու հոսում: Ինքն էլ հալով գոնե մնար, չէ, անպայման պիտի ողջուներ մեզ էդ կնճիթով:
Իսկ առյուծների շնչառությունը զգալուց ոտքերս սկսեցին դողալ. մեզ իհարկե ցանց էր բաժանում, բայց հենց քթներիս մոտ էին: Ու ընթացքում էլ նրանցից մեկը զայրացավ վարժեցնողի վրա, թաթով խփեց, ձեռքի փայտը ցանցից դուրս շպրտեց: Կոտրած փայտը թռավ մեր գլխի վրայով: Ես հենց էդ պահին նկատեցի, որ վարժեցնողի դնչին ու թշին հաստ գրիմի տակից գծագրվող սպիեր կան: Լավ էր, որ մյուս սպիերի առաջացման ականատեսը չդարձանք:
Բայց ես հասկացա, որ վայրի կենդանիներով կրկես գնալ այլևս չեմ ուզում. ու ընդհանրապես վարժեցրած կենդանիները վրաս վատ են ազդում: Պետք չի կենդանիներին էդ օրը գցել:
Չհավանեցի էս կրկեսը, էն առաջինից հետո սա մի տեսակ շատ անկապն էր: Նույնիսկ վերևներում թռչկոտող լարագնաց աղջիկն էր ձանձրալի: Իր հետ կապված միակ հետաքրքիր բանը վերջում հայտարարված անունն էր՝ Էլիզա Խաչատրյան:

Կրկեսից դուրս գալուց Սոնյային հարցրեցի.
-Ո՞ր կենդանիներին ամենաշատը հավանեցիր:
-Ըմմմ... նապաստակներին:
Ի՞նչ նապաստակ:
-Հլը լավ մտածիր:
-Ըմմմ... կովերին:
:'

Մյուս անգամ նորից Roncalli կգնանք:

laro
05.03.2014, 20:47
Ժամեր եմ անցկացրել սա հնարավորինս կարճ, բովանդակալից ու հանրամատչելի գրելու, մարդկանց հասկացնելու ու Ֆեյսբուքում բոլորի պատին դնելու վրա: Արձագանքեք.....

Ուշադրություն. կարդացեք անպայման.
2005թ.-ին թուրք ԻԲՐ պատմաբան Դողու Փերինչեքը Շվեցարիայի տարբեր քաղաքներում, ասուլիսների ժամանակ, մի քանի անգամ հերքեց հայերի ցեղասպանությունը՝ այն համարելով հայերի կողմից հորինված "համաշխարհային սուտ": Լոզանի հայկական համայնքը դատի տվեց նրան և շահեց: Բողոքարկեց մյուս ատյաններին, որը չընդունվեց: Բայց 2008թ.-ին Փերինչեքը բողոքարկեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և նա արդարացվեց: Շվեցարիային կարող է բողոքարկել մինչև մարտի 17ը: Ոչ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, ոչ էլ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, մինչդեռ Թուրքան ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ՄԻ Եվրոպական դատարանում դատը շահելով (շատ հնարավոր է նաև դատավորներին կաշառելով): Հայաստանում շատերն անգամ չգիտեն այս մասին:
Ֆրանսիայի հայերը այժմ կազմակերպել են ստորագրահավաք, որպեսզի կարողան ճնշում գործադրել, որ Շվեցարիան բողոքարկի: Եթե Շվեցարիան չբողոքարկի, կստացվի, որ հայերը ոչինչ չարեցին և այս հարցն այնքան անկարևոր է, որ մենք ռեակցիա չտվեցինք և կհիմնավորվի այն կարծիքը, որ դա այդպես էլ պետք է լիներ ու մեր վնասն այնքան չի, որ բողոքենք: Իսկ սա մեզ 100-ամյակի նախաշեմին հաստատ պետք չէ: Մեր միջամտությունը այս հարցին լինելու է մի ձևով. տալ մեր ստորագրությունը (համաձայնությունը), որպեսզի Շվեցարիան բողոքարկի: Անհրաժեշտ է 10000 ստորագրություն: Անենք այն ամենափոքր բանը, որ պարտավոր ենք անել. դա կտևի ամենաշատը 1 րոպե: Ուղղակի լրացնում ենք անունը, ազգանունը e-mail-ը և քաղաքը և սեղում Signée: Ստորագրահավաքը կավարտվի շաբաթվա վերջում. Պատվով կատարենք ստորագրահավաքը հավաքենք 10000 ստորագրություն. Տարածեք սա, ամոթով չմնանք, որ 10միլիոն հայից 10000 ձայն չհավաքվի: Ահա հղումը.
http://www.change.org/fr/p%C3%A9titions/denialism-petition-against-the-rogue-decision-of-the-european-court-of-human-rights
Այս հաղորդման մեջ խոսվում է ավելի մանրամասն.

http://www.youtube.com/watch?v=aqiri67UUhE

Այբ
08.03.2014, 11:36
Շնորհավոր ակումբի բոլոր աղջիկներին ու կանանց (նաև՝ ինձ): :)
Չէ՞ որ էսօր մարտի 8 է::flower

Ռուֆուս
09.03.2014, 00:27
Չմեռա, meme էլ դառա: Տենաս նկարս որտեղից էին ճարել :))

http://i.imgur.com/dwFwtpW.jpg

Դեկադա
09.03.2014, 16:27
Ուլուանայի տարվա ամփոփումները կարդալը հաճույք ա: Բովանդակալից, խոսուն:Մեկ մեկ ինձ թվում ա որ էլ ոչ մեկը տենց հագեցած չի ապրում ու գրում:

Gayl
09.03.2014, 18:38
Այ քեզ տարօրինակ աղջիկ, մարտի 8-ը շնորհավորում ես բռնում բլոկա անում:o


Դու շատ լավ գիտես, թե ես ինչ եմ մտածում մարտի 8-ի մասին: :angry
Չգիտեմ:))

Chuk
09.03.2014, 20:55
«Թաղի ալկաշը» եկավ մերոնց տուն էն պահին, որ ես ու հայրս նստած գարեջուր ենք խմում:
- Գարեջրի հետ ո՞նց ես, Արմեն, - հարցրեց հայրս պատրաստվելով գարեջուր հյուրասիրել:
- Արթուր ջան, ինչ-ինչ բայց ալկոհոլ ես ընդհանրապես չեմ օգտագործում, մի կում անգամ բերանս չեմ առնում, - պատասխանեց՝ տեղավորվելով բազմոցին:
- Բա ի՞նչ հյուրասիրեմ, սուրճ կխմե՞ս:
- Չէ, Արթուր ջան, վռազ եմ: Ուղղակի հյուր ունեմ էսօր, մոտս էլ մի կոպեկ փող չկա: Եկել եմ հարցնեմ կարո՞ղ ես պարտքով հազար դրամ տալ, օղի առնեմ:

:))

unknown
09.03.2014, 21:06
Ժամանակ առ ժամանակ պետք է հիշել հին ընկերներին:):loveկարոտել էի ակումբ:oy

ivy
10.03.2014, 21:27
Երբ ինչ-որ թեմա բացելիս տակը տեսնում եմ, թե ովքեր են էդ պահին թեմայի ներսում, ամեն մեկի անունին նայելիս, համ էլ իրենց դեմքի արտահայտությունն ու հայացքն եմ «տեսնում», որով որ ընթերցում են գրառումները: Ու ըստ «տեսածս» դեմքի արտահայտության, արդեն իրենց վերաբերմունքն էլ եմ պատկերացնում: Շատ հաճախ ճիշտ է լինում:

Smokie
11.03.2014, 12:22
Երբ մարդ արդեն լրիվ անհամանում ա ավելի լավ չի՞ միանգամից թարգել ամեն ինչը, քան հերթական անտաղանդությունը «սրամտի»: Եղբայր հասկացի, արդեն դու ինքդ էլ քեզանից գլուխ չես հանում:

Alphaone
11.03.2014, 12:54
Գարուն, հորմոններ, էլի մոտս արկածախնդրություն ա արտադրվում, մի բարձր ծառ գտնեմ, սկսեմ մագլցել :)

Chuk
11.03.2014, 13:51
Ֆսյո, «Մեր միջի գազանը» գիրքս վերջնական մտավ տպարան: Մնաց սպասել ևս 7-10 օր ու ինքը 500 օրինակ տպաքանակով պատրաստ կլինի :yahoo

impression
11.03.2014, 14:38
աշխարհում ոչ մի բան իմ ներվերն էդքան չի սղոցում, ինչքան իրանց մեեեեծ արվեստագետի տեղ դրած.... արվեստաբանության ուսանողները
նենց են իրանց պահում, իբր ամեն ինչ միանշանակ պարզ ա իրանց համար, ու մենք, հասարակ մահկանացուներս, բոլորս պարտք ենք իրանց, որ իրանք տենց սովորում են, չհասկացված ու չգնահատված են

ես ձեր էշ հերն եմ անիծել, ախր դուք ոնց չեք հասկանում, որ էդ անտեր արվեստի մեջ միանշանակ ոչ մի բան չի կարա լինի
մի քիչ համեստ էղեք, դրանից դեռ ոչ ոք չի մեռել

Jarre
11.03.2014, 17:06
Ես ու դու ոչխար ենք, բայց գլխներիս խաբար չկա։
Գիտեմ, հիմա կասես՝ «դու քո տեղը խոսա, քո անունից խոսա։ Կարող ա դու քեզ ոչխարի տեղ ես դնում, բայց ես ոչխար չեմ, հասկացա՞ր» :beee ։
Հա, իհարկե հասկացա։ Օքեյ, մենակ իմ տեղն եմ խոսում՝ ես ոչխար եմ։

Կարդում եմ նորություններ.

արգելվում է գովազդել ոգելից խմիչքներ, որ մարդիկ չդառնան ալկոհոլիկ
արգելել կրոնական քարոզները, որ մարդիկ չփոխեն իրենց կրոնական պատկանելությունը, չդավաճանեն առաքելական եկեղեցուն
արգելել սեռական բաց տեսարաններով ֆիլմերի ցուցադրությունը, որ ազգը հանկարծ չորոշի միահամուռ կերպով սեքսով զբաղվել ու ով ում տենա սիրի
չխոսել միասառականներից, որ հանկարծ մարդիկ չդառնան միասեռական
ու նման լիքը այլ բաներ

Այսինքն մարդը էն աստիճան անուղեղ ա, որ նման բաներից պիտի փոխի իրա կյանքը՞՞՞՞ :o

Դե հիմա էլ լսի, թե ես քեզ ինչ եմ ասում։ Եթե դու պիտի ռեկլամից դառնաս ալկոհոլիկ, քարոզից փոխես կրոնդ, սեքս կինո նայելուց հետո գնաս առաջին պատահածին բռնաբարես, միասեռական տեսնելով ինքդ դառնաս միասեռական, ապա իմացի, որ մենակ դու ես տենց։ Ես տենց չեմ։ Ու եթե դու էտ աստիճան ոչխար ես ու եթե քո շրջապատը էտ աստիճան ոչխար ա, որ իրա արժեքները կախված են նման բաներից, ապա փախեք հասարակությունից ու ինքներդ ձեզ իզոլացրեք, բայց չփորձե՛ս ինձ ու ուրիշներին ոչխարի տեղ դնել, հասկացա՞ր։ Ուղղակի խոստովանի, որ դու ես էտպիսին ու քո շրջապատը։ Ու գիտակցիր, որ կան նորմալ արժեքներ ունեցող մարդիկ ու իրանց արժեքներում վստահ մարդիկ։ Ու էսքան ժամանակ մարդկանց փրկել ու փրկում ա, ոչ թե ինֆորմացիայից հետ պահելը, ոչխա՛ր, այլ ինֆորմացիան ա փրկում։

Այնպես, որ դու «եղի՛ր հեզ, բանող եզ», բայց գիտակցի՛ր, որ կան մարդիկ, որ ոչ եզ են, ոչ էլ ոչխար։ Ու կարիք չունեն փարախի կամ գոմի։

ՀԳ՝ Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր Հայաստանը վերածում են գոմի ու մարդկանց դիտում են որպես ոչխար :goblin

Նիկեա
12.03.2014, 08:13
Անցել եմ...ու՞ր եմ անցել...հաջորդ փուլ...ի՞նչ փուլ... հանրապետական...ինչի՞...օլիմպիադայի...Ի՞նչ օլիմպիադա...անգլերենի ու գրականության...:yes

Նաիրուհի
12.03.2014, 16:52
Երկու օր առաջ ՖԲ ակտիվ ընկերներիցս մեկին էի հիշել, մի շատ հետաքրքիր մարդու (վիրտուալում, որովհետև իրականում չեմ հանդիպել)։ Հանկարծ զգացի, որ ահագին ժամանակ աքովս չի ընկել, փնտրեցի, պարզվեց՝ էլ ընկերներ չենք։ Սառեցի։ Նորից ընկերանալու հայտ ուղարկեցի։ Մի ամբողջ օր չարձագանքեց։ Նամակ գրեցի, ասացի, որ չգիտեմ՝ ինչի է ինձ ջնջել, բայց շատ եմ ափսոսում, որովհետև ինքն ինձ համար շատ հետաքրքիր է, ու իր գրառումների պակասն ահավոր զգացվում է։ Մի քանի ժամ անց ընկերությունս ընդունեց ու գրեց, որ չի հասկանում՝ ո՞նց կարող էր ինձ ջնջած լինել, որովհետև տենց բան չի արել։ Տենց մի երկու բառ խոսեցինք, ասացի՝ ոչինչ, անցած լինի, կարևորը՝ նորից քեզ հետևելու հնարավորություն ունեմ։

Չեմ կասկածում, որ ճիշտ էր ասում, որովհետև երեխա չի, լուրջ մարդ է, դասախոս։
Հիմա ինչի՞ եմ էսքանը գրում։ Երեկվանից գլուխս է մտել, որ երևի ես եմ իրեն ջնջել։ Չնայած չեմ հիշում, թե ինչի ու երբ, բայց կասկածը հանգիստ չի տալիս, մանավանդ որ նենց համոզված էի պնդում, որ ինքն է ինձ ջնջել :oy

My World My Space
12.03.2014, 20:37
Քանի գնում շատանում են էն աղջիկները, որոնք պարզապես իրենց հետևելու փոխարեն ասես ընկել էր իրենք իրենց հետևից...

Վոլտերա
12.03.2014, 21:30
-Հիմա էդ որդան կարմիրից ոնց են կարմիր ստանում?
-Դե տենց
-Հա բայց կոնկրետ որ մասից? մազերից, քթից, աչքերից
-Չէ, ոտքով լխճում են, կարմիր են ստանում
-Հա, ուրեմն բոլորիցս էլ կարելի ա կարմիր ներկ ստանալ
-Դե հա

Նարե91
13.03.2014, 01:28
Իմ չոր ու կոպիտ բնավորությունը միայն քո նման անտաշին հաջողվեց փափկեցնել...փոխվեցի, բայց ի՞նչ օգուտ, որ ինձ համար արդեն անդրշիրիմյան աշխարհում ես: Իսկ թաց բարձից չեմ նեղվում, կչորանա, ինչպես որ դու ջրին կարոտ բույսի պես մի քանի րոպեում չորացար ու մեռար աչքիս առաջ:

Ուլուանա
15.03.2014, 21:40
Ինչ–որ շատ լուրջ բան է կատարվում երկիր մոլորակի հետ։ Նույնիսկ տարվա եղանակների միջև է արդեն «աթոռակռիվ» սկսվել։ Մեզ մոտ գարունն արդեն եկել է, բայց ձմեռը դեռ հեչ պլաններ չունի ռադը քաշելու։ Գարնան հետ դաժան մրցակցության մեջ է մտել, ու ամենավատն էն է, որ հիմնականում հաղթում է։ Հա, հասկացանք՝ մարտ, գիժ ամիս, բան, բայց էս արդեն գժություն չի, այլ ամենաիսկական աթոռակռիվ։ Էն, որ գարունը –7 աստիճանով դիմավորեցինք, դեռ հեչ։ Բայց որ մի օր +15 լինի, հաջորդ երկու օրն էլի մինուս, իսկ գիշերն ընդհանրապես մինուս տասնքանի, էդ արդեն լուրջ է... Էսպես որ գնա, գարունը կանցնի, հիմա էլ կսկսի ամռան հետ մրցել։ Ասենք, մի օր +30, մի օր՝ -10 :{։

Enna Adoly
16.03.2014, 22:07
Ֆեյսում Փինք Ֆլոյդ, Նիրվանա և այլ մոդայիկ խմբեր տարածող մասսա կա, ով փորձում է ապացուցել, որ ինքը քյառթ չէ, ինտելիգենտ է և այլն, բայց բավական է կոմմենտ գրես իր շառ արածին ու կհասկանաս, որ ինքը իր շառ արածը չի էլ լսում:
Է՜հ, աշխարհ...:8

Ռուֆուս
20.03.2014, 04:01
Էսօր Իտալիայում ու եվրոպական շատ երկրներում գարնան առաջին օրն է :flower

Շնորհավո՜ր :)

http://i.imgur.com/ZRD4wa0.jpg

Enna Adoly
20.03.2014, 21:55
Հիմա էլ եկել եմ մարդկանց մի ուրիշ մասսայի մասին խոսելու. խորը, ոչ քյառթերի մեջ գտնվողներից որոշների մասին:
Իրենք ամեն ինչ թունդ սև են տեսնում ու անընդհատ դա արտահայտում են, անընդհատ ու ամեն տեղ: Մի պահ է գալիս՝ արտահայտելու սահմանը լցվում է ու դառնում զուտ ցուցադրական: Դա իհարկե ահավոր զզվելի է, բան չունեմ ասելու, խորը սթրեսսային վիճակում անկախ քեզնից ստացվում է, բայց մարդը ֆիզիկապես էլ, հոգեպես էլ, ի վիճակի չէ անընդհատ դեպրեսիայի մեջ լինելու: Մի բան էլ եմ նկատել. սևը նկատելը, սև տեսնելը իրենց կարծիքով ինչ-որ առավելություններ է տալիս կողքինների նկատմամբ՝ անկախ նրանից, կողքի՞նն էլ է իր նման, թե՞ չէ: Իրենք սկսում են թքած ունենալ ու ընդունում են միայն իրենց <<ճիշտը>>: Մեկ էլ մի առանձնահատկությունն էլ ունեն. իրենց թվում է, իրենց զգացածը միայն իրենք են զգում, որովհետև ուրիշները չեն կարող, ուրիշները <<մակարդակով>> ցածր են դա զգալու համար:
Մի խոսքով, ես հեսա կխորտակվեն մարդկային տեսակների մեջ: Էդքան իրարից տարբեր են ու էդքան իրար նման:8
Հա-հա, մեկ էլ սիրելը ու սիրո նման բաները/նաև ուղղակի սիրուն երևույթները/ իրենց համար ղզիկություններ են:D- չնայած սա էդ մասին չպատկանողների մոտ էլ եմ նկատել, չգիտեմ դա ինչով է պայմանավորված, բայց ինձ էդ տիպի մարդիկ դուր չեն գալիս:

impression
21.03.2014, 02:34
էսօր մանկությունից էինք խոսում ընկերուհուս հետ, ու մի բան շատ պարզորոշ հասկացա. էն, ինչ ես հիմա կամ, մանկությանս շնորհիվ ա /ոչ թե պատճառով :) /

ես փոքր ժամանակ հաճախ էի մնում տատիկիս տանը՝ Մասիվում, որը երեք սենյականոց էր, տանն էլ մենակ ես ու տատն էինք լինում հիմնականում, մինչև երեկոյան հոպարներս տուն գային գործից: երևի թե միշտ էլ անգիր կհիշեմ էդ տունը, պատերի պաստառների պատկերներից սկսած մինչև խոհանոցում անվերջ վազվզող մրջյունները, պատուհանի տակի ջեռուցման խողովակի մեջ հոսող ջրի ձայնը, միջանցքում դրված մեծ ծաղկամանի խորդուբորդ ֆակտուրան, ամեն սենյակի հոտը, սպիտակ պոչով դանակ-պատառաքաղները, հյուրասենյակի պարկետի ճռճռոցը, ձայնապնակները, կնոջ արձանիկը, ով իմ գլխում սևամորթ էր միանշանակ, ու ես բոլորին կոչ էի անում դա նկատել :), հոպարիս գծագրական տախտակն ու տարբեր չափերի ու որակի թղթերի կլոր փաթեթները, անթիվ, անհամար գրենական պիտույքները, դրանց յուրաքանչյուրի հոտն ու մեկ-մեկ էլ համը :))

տունը երեք սենյականոց էր, իմ սիրելի սենյակը հոպարի ննջարանն էր, որն ամեն ինչ էր, բացի ննջարանից: գրադարան էր, աշխատասենյակ, ինձ համար՝ հեքիաթային մի մեծ աշխարհ, ուր մնում էի առավոտից իրիկուն՝ գրքերի միջի նկարները նայելով, հետո արդեն՝ նաև կարդալով, հոպարի թղթերի վրա խզբզելով, հետո արդեն՝ նաև նկարել փորձելով, հոտոտելով գուաշներն ու ջրաներկերը, վրձինները ձեռքերիս ափերին քսելով, դարակները քանդել դասավորելով, որից հետո իդեալական քաոս էի ստեղծում հոպարիս համար, ով աշխատելիս ոչինչ չէր կարողանում գտնել, բայց երբեք չէր բարկանում, չէր արգելում ոչինչ:

մի անգամ հոպարս պատվեր ուներ ինչ-որ սրճարան նախագծելու, ու վերջնական գծագիրը թողել էր սեղանին, որ հետը տանի: ես բացեցի փաթաթած թուղթը, նայեցի, գնահատեցի աշխատանքը, հետո ճիշտ իր նման թուղթը տեղավորեցի տախտակի վրա ու սկսեցի վրան իմ ուղղումներն անել: ավիրեցի մի խոսքով: հոպարս տուն եկավ, տեսավ աղետի գոտում հանգիստ ու հպարտ տնկված ինձ, գույն տվեց, գույն առավ, ու շատ հանգիստ ձայնով ասեց՝ լավ ա ստացվել, մենակ թե դռների չափը էնքան էլ ճիշտ չի....

ինձ երբեք ոչ մի բան չեն արգելել տատիկիս տանը: հակառակը, միշտ ձգտել են էնպես անել, որ զարգանամ ու ինքնուրույն լինեմ, անտեղի չեն բարկացել, նույնիսկ եթե բարկացել են, բացատրել են սխալս, հետս էնքան են գլուխ դրել, որ էլ չասած: էդ նույն հոպարս, երբ լոգոյի պատվեր էր ունենում, մի թուղթ էլ ինձ էր տալիս ու հանձնարարում լոգոտիպ հորինել: ու անպայման մի քանի հատ: շատ հավես էր:

հիմա մաման ասում ա, որ ես լրիվ նույն կերպ եմ վարվում քրոջս տղայիկի հետ: ու ինձ նենց լավ եմ զգում դրանից, որտև իմ մանկությունը շատ լավն էր հենց իրենց շնորհիվ, ու հավես ա, որ ես էլ կարող եմ մի պստոյի համար նման մարդ լինել, ինչքանով որ կստացվի :)

Chuk
21.03.2014, 15:32
Էս ի՜նչ մի նոստալգիայի մեջ ընկա: Ֆայլերս էի քրքրում, բան էն փնտրում, գտա 2001 թվին գրածս խաղերից երկուսը: Երկուսն էլ Turbo Pascal-ով, կոմպս էն ժամանակ կարծեմ 486 էր: DOS-ի տակ աշխատով, գրաֆիկայով, անիմացիոն: Մեկը հանոյան աշտարակի խաղն ա, որ բացի նրանից որ կարող ես ընտրել գլլանների քանակն ու խաղաս, նաև կարող էիր դնել, որ ինքը խաղար ու քեզ ցույց տար, մյուսն էլ տետրիս: Տետրիսիս երկորդ, զարգացրած տարբերակը չգտա, որն իրականում արդեն տետրիս չէր, այլ տետրիսատիպ խաղերի հավաքածում: Ոչ էլ օձիս գտա :(

http://i.imgur.com/3WLKx6U.jpg

http://i.imgur.com/Xi0ukiQ.jpg

http://i.imgur.com/ZLtQL67.jpg

http://i.imgur.com/ko5cPjc.jpg

Թե ինչի՞ բառադիացա ու էդ ուղղությամբ չշարունակեցի: Նստած խաղում եմ, win8-ով՝ dos-ի խաղերս :))

John
21.03.2014, 16:30
էս ազգի բերանը որ մի բառ ա ընկնում, թող ու փախի... դե արի բացատրի որ կոնչիտաթրաշազզվը մեղմ ասած նույնը չի ինչ հոմոֆոբը: Էնքանով ա նույնը, ինչքանով որ
եթե ֆուտբոլիստ Առնոլդինյոյի թրաշը դուրդ չի գալիս, ուրեմն դու քարանձավաբնակ ֆուտբոլաֆոբ ես

Այբ
21.03.2014, 19:38
Մարդկանց տգեղացնող արտաքին գծերը՝ մեծ քիթը, լոշտակ ականջները...չեմ նկատում (գեղեցիկ են թվում)՝ մինչև բնավորության մեջ չեմ հայտնաբերում ինչ-որ մի բացասական գիծ...

Էսօր նոր նկատել եմ, որ իմ 2 տարվա ընկերուհին մեծ քիթ ունի...:o

Arpine
21.03.2014, 19:43
Ի՞նչ ա էլի գնում մարդկանցից մի փոքր վերաբերմունք ունենան։ Ինչքան ասում եմ դրական լինեմ, լավ վերաբերվեմ(խոսքս անծանոթներին ա վերաբերում), գոնե նույն ձևով կպատասխանեն: Չգիտեմ ե՞ս եմ կենտրոնանում սրա վրա, թե ինչ վերադարձել եմ, իմ հետ մարդիկ որոշում են բռի, արտաշ լինեն, տրամադրություն գցեն։ Մի՞թե ես պարտք եմ իրենց, ինչի՞ էլի մուննաթ ձևով,հիմնականում իրենց պարտականությունները կատարելիս, կամ պարզապես ։ Ամենավատը, էն ա, որ էս ամենը, արդեն մտածողության մեջա ու նորմալ ա։ Ու երբեմն պատահել ա էնպիսի տեղերում, էնպիսի մարդիկ են, որ, հավանաբար, իրենք էս երկրի «կրթված» մասսան են։
Չեմ կարծում, որ ես եմ փոխվել, որտև միշտ էլ ինչ-որ ապուշի ժպիտով եմ եղել, հիմա էլ, մերոնք ասում են թե, դու էլ էնպես արա, ոնց որ իրենք, ես էլ չեմ կարում նման ձևով, ի՞նչ անեմ։ Թե՞ էս երկրում տրորիր, որ չտրորվես սիստեմով ա։
Մարդկանց մեջ մի գրամ «արվեստ» չի մնացել։
Ես որ չեմ էլ փոխվելու, չեմ կարող, ավելի շուտ իրենք են փոխվելու։
Իրենք լավ էլ արժանի են էս իշխանություններին, իրար հետ լավ էլ հարմարվել են։


Սիրով Արփինե,
արդեն որերորդ անգամ էս հասարակությունից զզված։

impression
22.03.2014, 03:45
ես սարսափելի վախ ունեմ ատամի պրոթեզներից
ինձ համար դրանից ավելի զզվելի ու հակաէսթետիկ բան չկա աշխարհում
բայց ես չեմ զզվում էն մարդկանցից, ովքեր կրում են ատամի պրոթեզներ, ու երբեք ցույց էլ չեմ տալիս, որ ոտից գլուխ փշաքաղվում եմ իրենց դնովի ատամնաշարի փայլից

կա մատների մի տեսակ, որն իմ հիվանդ երևակայությունը նույնացնում ա չղջիկի թաթիկների հետ, իսկ քանի որ ես չղջիկներից էլ եմ զզվում, ավտոմատ նաև շատ վատ եմ տանում նման ձեռքերը
իմ ընկերների մեջ շատ կան նենց մարդիկ, ում մատներն ինձ մոտ հենց էդ ասոցիացիան են առաջացնում, բայց ես ունեմ սովորություն շատ մոտիկների ձեռքերն էլ պաչելու, ու հաճախ եմ պաչում նաև «չղջիկների թաթիկները»

անկիրթ, քյարթու, անդաստիարակ, տգետ ու անհետաքրքիր մարդկանց մի ամբողջ խումբ եմ տեսնում իմ գործի բերումով, ու գործի բերումով էլ լիքը շփվում եմ հետները /թեև իհարկե բախտս բերել ա, հաճելի մարդիկ էլ քիչ չեն/, բայց ես չեմ խուսափում նրանցից մենակ էն պատճառով, որ իրենք էն չեն, ինչ ԵՍ ԵՄ, հա, գուցե երկար զրույցի չբռնվեմ, որովհետև խոսելու թեմա չկա ինձ համար տենց մարդկանց հետ, բայց վերևից չեմ նայում, չեմ ատում

մի բան եմ հասկացել. կյանքում ամենամեծ պրոբլեմները լինում են հիմնականում երկու պատճառով. մեկը՝ մրցակցությունն ա, մենք միշտ իրար հետ մրցում ենք, բոլորս էլ ուրախանում ենք, երբ մեր լայքերը, շնորհակալություններն ու վարկանիշներն ավելի շատ են, քան մյուսինը, իսկ երկրորդն էլ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼՆ ա. մենք միշտ ամեն ինչին գնահատական ենք տալիս
էս երկրորդ թեման ինձ համար շատ ահավոր կարևոր ա, ու ես իմ կյանքի էս էտապում ինձ վարժեցնում եմ հեռու մնալ գնահատականներ տալուց /խնդրում եմ, չշփոթեք գնահատելու հետ/, ու դրա մասին երևի հետագայում ավելի ծավալուն ու լուրջ մի բան գրեմ, երբ որ փորձս ու ձեռքբերումներս ներեն

իսկ հիմա ամբողջ ասածս էս ա, որն ինձնից առաջ շատ հրաշալի կերպով ասել ա Լեննոնը՝ don't hate what you don't understand
ես էդ արտահայտությունը սենց եմ հասկանում. պետք չի ատել կամ վերևից նայել նրանց, ովքեր քո նման չեն

Gayl
23.03.2014, 17:31
Քամակը հենելա մարշուտնու ռուչկին ու միտք էլ չունի առաջ գալու, երևի ֆանտազիան չի հերիքում, որ կանգառում կարողա իջնող լինի ու իջնողն էլ ես եմ...գրողը տանի քիչա մնում ասեմ աղջիկ ջան քամակդ մի կողմ տար դուռը բացեմ...չնայած խի՞ ասեմ ավելի լավա ձեռքս քցեմ ու դուռը բացեմ... դե սիրունիկս քեզ հաճելի վայրկյաններ եմ մաղթում...

E-la Via
23.03.2014, 18:02
Ընկենելով մարդ-իդեալ կերպարի, դրա կերտման համար ստեղծված բարոյական նորմերի, վեհ գաղափարների ու էլ չգիտեմ ինչերի ետևից՝ մոռանում ենք, որ նախևառաջ կենդանի ենք: Էդ խեղճ հարիֆին մազոխիստասադիստական կայֆերով մի լավ տանջում ենք, շղթայում, գցում մի մութ նկուղ ու փրձում մոռանալ նրա գոյության մասին: Ինչն էդքան էլ լավ չի ստացվում: Հաճախ կարող ես լսել նրա մռնչյունը, ոռնոցը, պատեպատ իրեն տալուց եկող դղրդյունը, հետո նվվոցը, կաղկանձը, մի օր էլ կարող է ընդհանրապես ձայն չլսես ու կարծես, որ սատկել է, որ վերջապես կարողացար նրա հախից գալ: Բայց չխաբնեվես. կենդանիդ մեռնող չի: Ու փառք տուր բոլոր երկնային ու երկրային ուժերին, որ էդպես է: Հակառակ դեպքում, նրա հետ շունչ կփչեր նաև ինքնապաշտպանական բնազդդ: Ու դու ստիպված կլինեիր անողնաշարի նման սպասել կյանքին կուլ գնալուն:
Ամենամեծ այլանդակությունը , որ կարող ես անել կենդանուդ հետ՝ նրան անդամալույծ դարձնելն է:
Իսկ ամենախելացի բանը՝ ընտելացնելը:
Շոյիր գլուխը, ճանաչիր բնավորությունը, լսիր գռմռոցը, սիրիր ու նա քեզ կծառայի, կպաշտպանի, առաջ կմղի, թույլ կտա ամբողջական լինել ու, որ շատ կարևոր է, զգոն կպահի:

Նիկեա
24.03.2014, 07:43
Կան թունդ ծխողներ,որ ամեն երկուշաբթի որոշում են թարգել:
Էսօրվանից թարգում եմ,վերջ:Զգում եմ,որ հոգեպես ֆիլտրացման կարիք ունեմ,հակառակ դեպքում կդառնամ են մարդը,ումից զզվում եմ:Ընդունում եմ թերություններս,էլ չեմ վախենում քննադատություններից ու հաղթահարելու եմ սահմանված բոլոր նշաձողերը:էսօրվանից փոխում եմ ինձ,որ վաղը փոխեմ իմ աշխարհը:Ու սրանք պարծենկոտի փուչ խոսքեր չեն:

impression
25.03.2014, 00:51
մարդիկ կան, երբ խոսացնես, մոտավորապես սենց մի բան կասեն՝ ես նենց կուզեի վաթսունականներում ծնված լինեի
եթե հարցնես՝ ինչի՞
կասի՝ դե՜, ռոք ըն ռոլլ, սեքսուալ հեղափոխություն, հիպպիական շարժում, մշակութային բում, նարկոտիկներ.... նենց կուզեի էդ ամենի մասնակիցը լինել, ես հոգով սաստիկ բոհեմիկ եմ, երդվում եմ Մոնմարտրով

ու դու կնայես իրան երկար ու չես ուզենա մենակ թողնել, կհարցնես՝ գնա՞նք մի տեղ մի քիչ գինի խմենք, լավ երաժշտություն լսենք, զրուցենք
ու վաթսունականներից ուշացածը կպատասխանի քեզ՝ ես ընդհանրապես չեմ խմում ու ճիշտն ասած աշխատում եմ մինչև տասը տանը լինել, քանի որ շուտ եմ քնում

դու մի զարմացիր, ուղղակի օգնիր նրան ուղղել շարֆն ու բերետը դնել ճիշտ անկյան տակ, ու ճանապարհիր նրան մինչև դուռը, իսկ երբ հետ գաս, չծխես հանկարծ նրա թողած սիգարելլան, որովհետև դա հաստատ ութանասուն դրամանոց զիբիլ ա լինելու՝ դիխլաֆոզի հոտով

Vardik!
25.03.2014, 13:46
Հայրական տանս կից մի փոքրիկ շինություն կար,որ ծառայում էր որպես հայրիկիս արհեստանոց: Դրա բանալիին հայրս մի սիրուն շղթա էր կապել,որ իմ ու եղբորս ուշադրությունը շա՜տ էր գրավում: Մի անգամ հարմարացրինք,վերցրինք,բայց ես ճղճղոցս գցեցի,ինձնով արի: Դեռ քիչ է,մի բան էլ թաքցրի,որ եղբայրս չվերցնի: Թաքցրի ու մոռացա: Իսկապես մոռացա ( մի 5 տարեկան հազիվ լինեի): Հիմա հայրս ամեն անկյունում էդ բանալինա փնտրում,ամեն դարակ բացում-փակում,բայց չի կարում գտնի: Մեզ էլ հարյուր անգամ հարցրեց,թե կարողա մե՞նք ենք վերցրել: Չէ՛,մենակ զարմացած դեմքեր: Վերջը մի քանի ժամ հետո էդ բանալին գտնվեց: Մեկ էլ ստեղ ես հիշեցի,որ էդ ես էի թաքցրել.
__ Վա՜յ,պապ, էդ ես էի էդտեղ դրել.... :D
Լուրջ եմ ասում,հորս էդքան ջղայնացած էլ չեմ տեսել: Ու էստեղ ես մի հատ դաստիարակչական վաստակեցի: :))


Հիմա ինչի՞ էսօր սա հիշեցի:
Առավոտվանից մկրատ եմ ման գալիս,դեռ մի բան էլ անհանգստանում եմ,թե ու՞ր եմ դրել,հեսա պստոն գտնելուա իրան վնաս տա: Երկար որոնումներից հետո գտնում եմ: Մեկ էլ Մարգարիտան.
__ Մա՜մա, իսկ դու գիտե՞ս,որ ես էի թաքցրել մկրատը,բա՜... :D :D

StrangeLittleGirl
26.03.2014, 02:01
Էս վերջերս եղբորս ընկերը մի կատու բերեց մեր բակ: Դե մենք մեր փողոցային փիսոներին կերակրում ենք, ջուր տալիս: Եթե համաձայնեն, կշոյենք էլ: Բայց դե վախկոտ են, չեն մոտենում:

Մի խոսքով, էս նոր փիսոն պիտի հարմարվեր մեր վայրի փողոցայիններին: Մի քիչ վախենում էինք, որովհետև ինքը տան պահած փիսո էր, իսկ մեր վայրենիկներն արդեն վաղուց տարածքն իրար մեջ բաժանել էին:

Էդպես մի քանի օր փիսոն մեկ առավոտը, մեկ երեկոյան գալիս, դռան մոտ մլավում էր, կերակրում էինք: Հետո էլ վայրի կատուների հետ կռիվներից էինք փրկում: Եթե տանը մարդ չէր լինում, տուն էլ էինք բերում, փայփայում, որ հանկարծ իրեն լքված չզգա:

Էսօր հանկարծ ցերեկն էլ հայտնվեց: Տանը մենակ էի: Բանից բեխաբար կերակրեցի: Ուտելիքի վրա հարձակվեց, մի վայրկյանում ռնդեց: Մեկ էլ պապիկս էկավ բակ, ասեց՝ ուրեմն էն ուրիշ կատու էր: Բան չհասկացա:

Մեկ էլ հետո իմացա՝ ինչ էր պատահել: Առավոտը պապս տանիքից ինչ-որ կատվի դիակ է գտել, բերել մեր բակ, եղբորս ցույց տվել: Եղբայրս ճանաչել է այդ նույն կատվին: Երկուսով տարել, աղբարկղն են գցել: Մամաս էլ գիտեր դրա մասին, բայց ինձ չէին ասել: Դրա համար կատվի գալն ինձ հեչ չէր զարմացրել:

Երեկոյան տանը հավաքված էդ հարցն էինք քննարկում: Եղբայրս այլևս համոզված չէր, որ նույն կատվին է տեսել առավոտյան: Մերոնք այլ վարկածներ էին առաջ քաշում, թե՝ երևի թունավորված է եղել կամ ուշաթափված, հետո ուշքի է եկել և այլն: Բայց ամենավախենալու վարկածն էն էր, որ կատուն սատկել, հետո կենդանացել է: Վատ եմ:

Ռուֆուս
26.03.2014, 12:42
Բյուրի գրառումը ստիպեց, որ էս պատմությունը հիշեմ:

Մեր ընտանիքում շատ անհանդուրժող վերաբերմունք կար ընտանեկան կենդանիների նկատմամբ, շներին մերոնք հանդուրժում էին, բայց միայն այն պայմանով, որ շներն ապրեն բակում ու մենք աշխատենք հնարավորինս քիչ ձեռք տալ, իսկ տանը կատու պահելը չլսված բան էր: Ու այդպես իմ ողջ մանկությունն անցավ էն երազանքով, որ տանը ինչ–որ կենդանի կպահեմ, կարևոր չէ, շուն, կատու, թե ինչ, մենակ թե մի բան լիներ:

Ցուրտ ու մութ տարիներն էին, ձմեռ: Պապայիս ընկերներից մեկը մի ամսով պիտի Ռուսաստան գնար ընտանիքով ու մեզ խնդրեց, որ իրենց կատվին տիրություն անեինք: Երջանկությանս չափ չկար, վերջապես գոնե մի ամսով հենց տանը, այլ ոչ թե բակում կենդանի կունենանք: Բայց իզուր տեղն էի էդքան ուրախացել, որովհետև մերոնք միանգամից մի քանի պայման դրեցին, կատուն իրավունք չուներ գետնից բարձր տեղ բարձրանալ, մենք իրավունք չունեինք կատվին ձեռք տալ (չնայած ես միշտ հարմար պահ գտնում էի փիսոյին շոյելու) ու ամեն գիշեր կատվին պետք է փակեինք մեր տանը կպած Վերգուշ հորքուրի տանը, որովհետև մամաս վախենում էր, որ գիշերը փիսոն կարող էր բարձրանալ աթոռներին, բազմոցին, կամ որն ավելի սարսափելի էր՝ մահճակալներին: Քանի որ ես միակն էի, ով էդ կատվին ձեռք էր տալիս, ամեն օր քնելուց առաջ կատվին տանում էի Վերգուշ հորքուրի տուն ու դուռը բանալիով փակում: Վերգուշ հորքուրը պապայիս հորաքույրն էր ու իր անվանը հավատարիմ մնալով ոչ ամուսնացել էր, ոչ երեխա ունեցել ու էդպես էլ ամբողջ կյանքը միայնակ ապրելով մահացել էր:

Մի գիշեր արթնացա, որովհետև ոտքերս ինչ-որ չափից դուրս տաք էին: Աչքերս բացեցի ու տեսնեմ փիսոն նստել էր մահճակալիս վրա ու լուսնի լույսի տակ փայլող աչքերով նայում էր ինձ: Ժպտացի, սկսեց մռմռալ, մինչև հիմա հիշում եմ վիբրացիաները, որոնք ամբողջ մարմնով զգում էի: Ձեռքս մեկնեցի, որ շոյեմ, փիսոն թփոցով մահճակալից ցած թռավ ու անձայն հեռացավ: Պառկեցի, փորձեցի քնել, բայց հետո հիշեցի, որ փիսոն մեր տանը չպիտի լիներ, ախր ես ինքս իմ ձեռքով երեկոյան նրան փակել էի Վերգուշի տանը, ո՞նց էր տուն մտել: Վեր կացա մոմը վառեցի ու սկսեցի մահճակալների տակ կատվին փնտրել, բայց կատուն անհետացել էր: Արդեն պատրաստվում էի նորից պառկել քնել, բայց բայց էն մտքից, որ փիսոն կարող է ծնողներիս սենյակ մտնել ու մահճակալին բարձրանալ ու ես դրանից հետո հավերժ կզրկվեի կատվին տանը պահելուց, որոշեցի ամեն դեպքում ծնողներիս արթնացնել ու հայտնել, որ փիսոն ինչ-որ տեղից տուն է մտել: Գիշերվա կեսին ամբողջ ընտանիքով սկսեցինք տնով մեկ կատվին փնտրել, ինչքան անկյուն կար, նայեցինք, բայց կատուն չկար ու չկար: Ինձ սկսեցին համոզել, որ հավանաբար երազ եմ տեսել, կատուն Վերգուշի տանն է ու ոչ մի ձև չկար, որ տուն մտներ: Բայց ես հո հիշում եմ կատվի ջերմությունը ոտքերիս, մռմռոցը, փայլող աչքերն ու մահճակալիցս ներքև թռնելուց թփոցը: Մի խոսքով, նորից պառկեցինք քնելու, իսկ առավոտյան երբ Վերգուշի տան դուռը բացեցի փիսոն պոչը վեր տնկած այնտեղից դուրս եկավ:

Ես չգիտեմ էդ գիշեր ինչ եմ տեսել, բայց վստահ եմ, որ կատուն էր ու հաստատ մեր սենյակի ու Վերգուշի տան միջև ինչ-որ անցք կար, որով փիսոն մտել էր տուն: Տարիներ անց, երբ մեր սենյակը սկսեցինք վերանորոգել ու Վերգուշի տունը քանդեցինք, անհամբեր սպասում էի, որ էդ անցքը կգտնենք, բայց այդպես էլ ոչ մի բան չգտանք:

Հ.Գ. Երբ որ փոքր էի, սարսափելի վախենում էի մթությունից, գիշերները միշտ պատկերացնում էի, որ անկողնուս տակ հրեշներ կան ու մինչև մոմը չվառեի, չէի համարձակվի մահճակալից իջնել: Բայց կատվի դեպքից հետո մթության հանդեպ վախս անհետացավ:

murmushka
27.03.2014, 12:21
Մեկ մեկ նենց մեծ ցանկություն ա մոտս առաջանում, վերցնել մեեեեեեծ ռետին ու ջնջել...... մարդկանց, հիշողություններ, դեպքեր... ջնջել, անհետք, անմնացորդ , վերջնական

Ուլուանա
27.03.2014, 17:02
Կյանքում մտքովս չէր անցնի, որ կարող է մարտի վերջին երազեմ, որ գոնե ապրիլին մինուս ջերմաստիճան չլինի։ Հա, մենք դեռ պլյուս–մինուս տատանումների մեջ ենք... :{

Նարե91
29.03.2014, 00:50
Ֆիզիկական հոգնածությունը տանելի բան ա,
մտավորն իհարկե անտանելի չի, բայց դաժան ա: Իսկ երբ մաշված ես և' ֆիզիկապես, և' հոգեպես.... ըըըըմ.... էդ արդեն վերջն ա` բառիս ամենանողկալի իմաստով:

Թվում ա, թե գլուխդ հեսա կկիսվի մեջտեղից, ուղեղդ արդեն մթագնել ա, ոտքերդ ու ձեռքերդ դադարել են քոնը լինելուց, աչքերիդ բիբերն էս կողմ, էն կողմ տանելուց ցավում են, պարանոցիդ մկանները ձիգ են ու լարված ու էլ հազար ու մի տհաճ անակնկալներ ես ստանում օրգանիզմիդ կողմից, բայց անսասան ես, չես դադարում գործել, առաջ գնալ, նոր գաղափարներ հնարել, ուրեմն դու հերոս ես` մեդալի արժանի: Չէ', խաբել են քեզ. դու ուղղակի մեկ գրամ խելք չունեցող ավանակ ես:
Հիմա էսքան նեղվում եմ, բայց մի տարի անց, երբ մայր բուհի կողքով անցնեմ, էլի եմ նեղվելու գիտեմ, որովհետև ոմանց տեսնելու եմ ուսանողի կարգավիճակում ու նախանձից տրաքելու եմ, որ ես արդեն էլ էդ ստատուսը չունեմ:
Էդ ավանակն ասում ա` չբռնե՞մ ասպիրանտուրա տամ:
Խելքի արի, ա´յ հիմար, կուրսեցիներդ արդեն թոռների մասին են մտածում, իսկ դո՞ւ: Իսկ դու արդեն սկսիր դիսերտացիսյի թեմա մտմտալ :D չէ', ես խելքի եկողը չեմ: Վիճակս լուրջ ա: Մնում ա` մեկը ինձ հետ բերի:

My World My Space
29.03.2014, 15:49
Ասում ա Դոլմամայում մի հատ տոլման 7000 դրամ ա։
- Մեզ մի հատ տոլմա, իրեք հատ էլ մատնաքաշ …

:apeape

Ռուֆուս
29.03.2014, 22:54
Ինչու՞ է որկրամոլությունը մահացու մեղք համարվում, իսկ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելը՝ ոչ: Հա, ճիշտ ա մահացու մեղքերը հորինվել են հենց մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար:

Ruby Rue
30.03.2014, 11:58
- Թող էս ձյունն էնքա՜ն շատ գա, որ վաղը տրանսպորտ չլինի ու քննության չգնամ:
- Չեմ հասկանում քեզ ինչի՞ ես դու միշտ ամեն ինչից սժգոհ, ամեն ինչից միանգամից հոգնող: Դեռ մի տարեկան էլ չկայիր, լացում էիր՝ թե ինձ մանկապարտեզ տարեք: Մանկապարտեզից հոգնեցիր, ստիպեցիր քեզ մի տարի շուտ դպրոց տանել: Հետո դպրոցը դարձավ աչքիդ գրողը. համալսարան էիր ուզում: Հիմա էլ զզվում ես դասերիցդ ու աշխատանք ես փնտրում: Էս աշխարհում կա՞ մի բան, որից դու գոհ ես:
- Հա, կա: Ամերիկայի իմ քոլեջը:
- Ամերիկա՞: Թաղեմ ես էդ սև շուն Օբամայի գլուխը: Մոտս չտաս դրա անունը,- ասում է տատս ու անեծքի տոպրակը դատարկում «սև շուն Օբամայի» վրա: :D

StrangeLittleGirl
31.03.2014, 00:55
Շարունակելով փիսոյի թեման...

Ուրեմն էս ախմախ արարածն անընդհատ նորանոր օյիններ էր բերում մեր գլխին: Դեռ մինչև էսօր քննարկում ենք՝ սատկած փիսոն ինքն էր, թե չէ, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Բայց հիմա ուրիշ բան եմ ուզում պատմել:

«Սատկելուց» մի օր հետո փիսոն կորավ: Խառնված իրար ման ենք գալիս, մեկ էլ հայտնվեց դիմացի թաթը կաղալով: Հենց կպնում էինք էդ թաթին, վայնասունը դնում էր. ցավում էր: Փաստորեն, վայրենիկների հետ լավ կռիվ էր արել: Մեղքներս էկավ, տանը պահեցինք: Հաջորդ օրը բլնգյած, պառկած էր, ոչ տեղից շարժվում էր, ոչ էլ: Տերը եկավ, տարավ բժշկի, սրսկվեց փիսոն: Մամայիս սիրտը փափկել էր, թողեց, որ տանը մնա մինչև լավանալը:

Ինչ տանն ենք պահում, ամբողջ օրը պառկած է, մենակ ուտելու ու զուգարան գնալու ժամանակ է վեր կենում: Թաթիկն էլ էդքան էլ չի կաղում: Ու մեկ-մեկ էլ հանկարծ աշխուժանում, գնում է դռան մոտ, մլավում, վայնասուն դնում, որ դուրս թողնենք. վրեժ ունի լուծելու: Էդպես էսօր որոշեցինք մի քանի վայրկյանով դուրս թողնել: Միանգամից մտավ ձյան մեջ, խառնվեց իրար: Էնքան խնդալու էին ձյան մեջ էդ անտաշ շարժումները, որ անում էր: Գրկեցի, տուն բերեցի: Բայց խեղճ արարածը շոկ էր ապրել. մտավ մամայենցս սենյակ, տեղավորվեց սենյակի տակ ու էդ դիրքով ժամերով մնաց:

Ժամեր անց հիշեցինք փիսոյի գոյության մասին: Նայեցինք սեղանի տակ: Չկար: Ամբողջ տունը տակնուվրա արեցինք: Չկար ու չկար: Մեր փըս-փըսներն անարձագանք էին մնում: Մամաս խառնվեց իրար, թե՝ երևի լվացք փռելուց դուռը բացել ա, փախել ա փիսոն: Բակում կանչեցինք, ինչքան կատվի մլավոց էինք լսում, վեր էինք թռնում: Մեկ ա, մեր փիսոն ձեն-ձուն չէր հանում: Մտածեցինք՝ լավ, գոնե երեկոյան ուտելու ժամին կհայտնվի:

Որոշ ժամանակ անց մլավոց ենք լսում: Տնից: Էս փիսոն, իբր ոչինչ չի եղել, պոչը շարժելով ման է գալիս տանն ու մլավում: Շշմել էինք:

CactuSoul
31.03.2014, 01:26
Շատ հավես իրիկուն էր: Վերջ զգացողություն ա, որ բան չիմանալով պարում ես, ու ահագին բան ստացվում ա: Բա որ սովորեմ ինչ լավ կլինի՜ ))
Որոշել եմ. ապրիլից վերսկսում եմ տանգոյի գնալ:
Ու ընդհանրապես, շաբաթն առնվազն մի անգամ ինչ-որ հավես միջոցառման ա պետք մասնակցել, թեկուզ և գնալիս մեխանիկորեն գնաս, զուտ գիտակցաբար: Վերջը հաստատ լավ կլինի:
Մտածում եմ՝ էսօր 9-ի կողմերը նոր տնից դուրս եմ եկել միլոնգային գնալու համար, ու շատ դրական լիցքեր հասցրեցի ստանալ էդ մեկուկես-երկու ժամում, այ որ երեկ էլ էդ ժամերին, երբ արդեն հարմար էր, դուրս գայի ու ակումբի հանդիպման գնայի, ինչքա՜ն լավ կլիներ: Մտածեցի, թե ուշ ա, մինչև հասնեմ, մարդիկ սկսելու են տուն գնալ... Բայց դե հաստատ արժեր, էլի, լավ կլիներ:
Երևի ներքին ինչ-որ կարծրատիպ ա, որ պիտի կոտրել:
Լավ, զահլեքդ շատ չտանեմ:

Էս էլ ձեզ նվեր գրառումս կարդալու համար.


https://www.youtube.com/watch?v=v8nSaydD3s8

Այբ
31.03.2014, 18:46
Երբ մեքենայի տակ ես ընկնում ու պրծնում ես մենակ ոտքդ վնասելով...էնքան են չորս կողմից վրա տալիս, թե՝ «Չէի կարո՞ղ ուշադիր լինել», «Անցումով ինչի՞ չանցար» և այլն, ու դու էլ դեռ շոկի մեջ սկսում ես արդարանալ, թե ճիշտ տեղից ես անցել ու մեղավոր չես, որ էդտեղ լուսարձակ չկար...անցնում է երեք օր, նոր նկատում են, որ ոտքդ ահավոր ուռել է: Ու հանկարծ ասում են.
-Տանե՞նք բժիշկի:
Իսկ հետո ավելացնում են.
-Չէի կարո՞ղ փողոցը ուշադիր անցնել...

Տեսնես, որ իմ հետ ուրիշ բան պատահեր, ի՞նչ էին ասելու:8

Agni
31.03.2014, 21:04
Մի քանի օրա գործուղում են Թալինի շրջակա գյուղեր՝ ավագ դպրոցականների հետ դասընթացների… Տպավորություններս շատ են, ուզում եմ կիսվեմ:
Երկար ժամանակա քաղաքից դուրս տարածաշրջանի կենցաղի ու ամենօրի հետ չէի շփվել: Թվում էր էսա էլի Հայաստանը, կանաչապատում են անում, ճանապարհներն են վերանորոգում, գրողին թե խցանումներ են ու տենց փորձում էի չբողոքական հայացքներով նայել...բայց... լացելու... սիրտս կտոր-կտոր էր լինում,գնում ես երկաաար ու թվումա անմարդաբնակ գյուղա, մարդ չես գտնում, որ ճանապարհի մասին հարց տաս: Ճանապարհից էլ ճ տառը կա միայն… մի կերպ հասանք գյուղ ու գտանք գյուղի դպրոցը, գտնելը էդքան էլ դժվար չէր, քանի որ գյուղի միակ մեծ շինությունն էր… Ներսում դատարկություն...սառը պատեր: Ուսուցչանոց մտանք. փայտի վառարանը դրված, դիմացն էլ աթարը դարսված, աթար են վառում, որ տաքանան: Էտ դատարկ ու սառը պատերը հակասական զգացողություններ էին առաջացնում: Տնօրենն ու տեղակալը մեզ ընդունեցին մեծ ուրախությամբ ու ուղեկցեցին մի դասարնան, որտեղ 10ներորդ ու 11երորդցիները մեզ էին սպասում: Դասարանում մեզ դիմավորեցին վեց զույգ կայծկլտացող աչքեր: Մի դասարանում չորս աշակերտ էր, մյուսում՝ երկուսը: Նենց հետաքրքրությամբ էին լսում, նենց ջերմ էին, որ նախկին զգացողությունները լրիվ վերացավ: Էնքան բան ունենք իրանցից սովորելու, իրանք վերջին ճիչի տեխնիկա չունեն, իրանք գլամուռ չեն հագնվում ու իրանք իսկական են: Դասի կեսին տնօրենը ներս մտավ սենց մի տեսակ ամաչկոտ դեմքով ասումա. «Կներեք էլի,կարելիա՞ էս տղան գնա, հայրը ստեղ չի, անասուններին կերակրելու ժամնա, ամաչումա ձեզ ասի», ի՞նչ կարող ես ասել՝ չէ գիտեք ես կարևոր ինֆորմացիա եմ կարդում, էտ պահին անասուններին կեր տալուց կարևոր բան չկար… էհ… նեղվել էի շատ: Ի՞նչի էր տնօրենը ամաչում, որ զուգարան չկար, ի՞նչի էր էտ մարդը տենց ամաչում, որ ջուր չկար դպրոցում, օֆ լավ է…սխալա մի տեսակ…

Alphaone
06.04.2014, 00:20
Ընտրություն: Երբեմն մտածում ես ընտրություն չկա: Անում ես այն, ինչ ստիպված ես: Գործերն այնքան էին կուտակվել, որ տարբերակ չունեի, Երևանում լինելով հանդերձ ոչ թե թռա Չուկի գրքի շնորհանդեսին, այլ ինձ նետեցի Գավառ՝ ուսանողներին աշխատանքը համակարգելու, փաստաթղթերը հավաքելու և լրացնելու հաշվետվությունների տասնյակ էջերը, որ կուտակվում են մի քանի ժամում՝ պայմանավորված ծրագրի վերջնաժամկետով: Հասա Գավառ ու ուժասպառ քնեցի՝ ամեն ինչ թողնելով ամենակարող հետոյին: Ամեն բան հասցրեցի, ճարահատյալ, ու դրել տվայտվում եմ, թե ինչու չգնացի, երբ կարող էի գնալ, երբ այդ շնորհանդեսին օրեր ու րոպեներ եմ հաշվել ու սպասել գրեթե նույնքան սրտատրոփ, ինչքան իմ առաջին գրքին կսպասեի... Ընտրություն... Ընտրությունը մերն է, ուրիշ ոչ մեկով ու ոչնչով պայմանավորված չէ, հարկավոր է միայն վստահություն...

Նարե91
06.04.2014, 01:00
Ձեր` էներգիայի ու ջերմության աղբյուրին, պայծառ լուսատուին ու այրողին ձեզ պահե´ք: :beee
Ինքն ինձ հարկավոր չի:

Խիտ մթություն ա ինձ պետք: Վախենալու չի:
Հոգիս ներդաշնակվում ա դրա հետ, ես միաձուլվում եմ դրան ու մենք երկուսով` ես և նա (մթությունս :love) միասնություն ենք կազմում:
Բա որ դրան մեկ այլ գերագույն հաճույք ա միանում` լռությունը: :love
Ու էլ ուրիշ ի՞նչ ա պետք, որ մարդն իրեն լավ զգա:
Ասեք, որ զգացել եք, ասեք, որ սիրուն ա: :love

Հասարակագույն բան, որ իրականում էնքան քիչ մարդ ա նկատում, զգում, ապրում: Բազմազբաղ առօրյան չի թողնում: Ընկել ենք ռիթմի հետևից ու վազում ենք: Մինչև ո՞ւր: Մինչև ե՞րբ: Ինչո՞ւ: Մինչև մի օր վազքարշավը կավարտվի ու կհեռանանք առանց էս սիրուն բաները զգալու, առանց նրանց գոյության մասին իմանալու: :(

Հ.Գ.Ինչքան շուտվանից էս տիպի մանրուքներից հոգուս էն դատարկ տեղերը չէին լցվել: Ապրեն իմ երկու սիրելիները` մութն ու լռությունը... իսկ վաղը նորից արև ու վազքարշավ...էհ

impression
06.04.2014, 03:02
քանի ջահել են, ամեն ինչ անում են, որ հնարավորինս տարօրինակ երևան, ունիկալ, «աննախադեպ ակցիա» տեսակին պատկանող, բայց հեեեեենց մի քիչ մեծանում են, է՛լ ավելի շատ ջանք են սկսում թափել, որ իրենց տարօրինակությունները ոչ ոք չնկատի

խոխմա բան ա մարդը, ճիշտ եմ ասում, երեսուն տարուց ավել ուսումնասիրում եմ

Մ Մ
07.04.2014, 17:18
Բարի գալուստ ինձ :flower

Հ.Գ. էն, որ դու նորեկ ես ու էս քո առաջին գրառումն ա ... բայց վաղուցվանից ես հետևում ակումբի անցուդարձին, գրեթե ծանոթ ես բոլորի հետ ... ու նոր որոշեցիր գրել :oy

Ներսես_AM
07.04.2014, 22:10
Բայց ախր հետաքրքիր բան ա էլի էս ինտերնետի դարում ապրելը։ Մի տաս տարի առաջ ո՞վ կարող էր մտածեր, որ կարող ես տանը քո համար նստած անջատողակնների եթերը լսես ուղիղ եթերում։ Դե հա առաջ էլ եթե բավականին մոտիկ գտնվեիր, ու համապատասխան տեխնիկա ունենայիր կարող էիր լսել, բայց ոչ հազարավոր կիլոմետրեր հեռու, սովորական կոմպով կամ հեռախոսով։ Երեկվանից նստել եմ ռուս ու ծախու ուկրաինացի Դոնեցկի ու Խարկովի անջատողականների ալիքների վրա։ Ուղղակի ապշեցնում ա թե մարդիկ ինչ աստիճանի կարող են սեփական հայրենիքը ծախեն ու հանձնեն Պուծինին։ Նենց էլ մի ինքնավստահ են մեռածները։ Սպասում եմ ուժայինների գրոհին, որ ճղճղոցները գցած փախնեն։

Smokie
08.04.2014, 21:17
Եթե Անդերսենին համարում եմ ոչ մանկական հեքիաթագիր, հիմա արդեն Գրիմ եղբայրներն էլ են իմ համար նմանատիպ դառնում: Շառլ Պեռոյի մտքով էլ երևի չէր անցնի Մոխրոտիկի չար քույրերի ոտի մատերը կտրել ու աչքերը հանել:lol Թումանյանն էլ հենց Գրիմ եղբայրների տարբերակն ա թարգմանել: Ո՞վ գիտի եթե ուրիշ հեքիաթների մեջ էլ խորանամ ինչ ուժաստիկներ կգտնեմ:))

laro
09.04.2014, 14:16
ՈՒզում եմ մեջիս ալտրուիստության չափը հասցնել նվազագույնի. Ես մարդկանց համար պատրաստ եմ անել ամեն հնարավորն ու անհնարինը, իմ սեփական անձը զոհել շատ հարցերում հանուն ուրիշների: Շատ հազվադեպ ա, երբ «ես թե ուրիշը» ընտրության ժամանակ ընտրում եմ ինձ: Բայց ոչ ոք դա չի հասկանում, չի գնահատում....ես ինձ մենակ եմ զգում: Առաջ, որ ես լացում էի, էդ պատմական իրադարձություն էր, իսկ հիմա անպատրճառ շատ հաճախ լացս գալիս ա, շատ ժամանակ նաև ամենաթեթև առօրեական բաներից:
Քրոջս կարոտել եմ. ինքը միակն ա, ով կանի իմ համար ամեն ինչ. էն ամենը, ինչ ես իր համար կանեմ, մի բան էլ ավել: Երևի մի օր խոստովանեմ, որ ինքն իմ համար ամեն ինչ ա ու որ ես իրան իրականում ամենից շատն եմ սիրում:

erexa
10.04.2014, 17:54
Էսօր ազատ եմ, հայրս ա ճաշը եփելու, ջաննննն: Կյանքը հիասքանչ է: :)

Յոհաննես
10.04.2014, 22:14
Դիմացի ՀովիԳ ջան,քիչ մնաց:Շուտով կեղնի էդ պահը ու դու կբռնես քեզի էդ պահի մեջ:

Chuk
13.04.2014, 13:47
Ասում ա, ախպեր, դե մեր ցեղի 90 տոկոսը գողագան ա, դրա համար հոգնել եմ էդ գործից, որոշել եմ բիզնեսի ու քաղաքականության գործով զբաղվել :))

Ուղիղ ցիտատ ա, չեմ չափազանցնում:

Gayl
13.04.2014, 16:00
-Մ..յան, երբ հետդ խոսում եմ ոտքի կանգնի:
Ինչ որ բարոյախրատական ճառ, որը երևի մի քսան րոպե կկարդար, եթե չընդհատեի:
-Ձեզ մեկ հարց կարելի է?
-Հարցրու
-Ձեր առարկան եք սիրում, թե երկու օրվա բորշչը?
Լսարանում օդը սառեց: էն ճաճնը որ պիտի տզզար ինքն էլ չի տզզում: Մեծ ամպերաժով ու մի քանի հազար վոլտանոց լարման պես մի բան էր:
-Դեռ իմ հետ ոչ ոք...
-Կարող եմ նստել?:

Նիկեա
14.04.2014, 07:24
Մի օր որ փողոտեմ,հրուշակեղենի ու խաղալիքների խանութ եմ բացելու,որտեղ երկուշաբթի,երեքշաբթի,չորեքշաբթի,հինգշաբթի օրերին ամեն ինչ կես գնով կլինի,իսկ ուրբաթ,շաբաթ և կիրակի օրերին ձրի:Մեկ կարևոր պայաման կա.իմ հաճախորդների աչքերում մանկական կրակը չպետք է մարած լինի:

Ինձ թվում է,մի երկու տարի էս խանութը աշխատեցնելուց հետո ես տաքսու վարորդ կդառնամ....:)



-Բա,գիտես սաղ կյանքս տաքսի եմ քշել...

StrangeLittleGirl
14.04.2014, 17:10
Մեկ-մեկ որ մարդիկ չեն բռնում, ֆրանսերենի ուղղագրությունը քֆրտում, թե՝ հազար տառ գրում են, մի հնչյուն արտասանում: Ախր էդ լեզուն նախշուն, սիրուն, կանոնավոր ուղղագրություն ունի:

Իսկ ես նստած երկու օր գլուխ եմ ջարդում, թե ինչու ա դանիերեն Amager-ը կարդացվում Ամա:

Chuk
14.04.2014, 17:16
Լսածս խոսակցության պատառիկը.

- Մասնագիտությամբ ի՞նչ ես:
- Նկարիչ:
- Հետաքրքիր է: Ի՞նչ ոճի նկարներ ես նկարում:
- Էն փողոցի կարմիր գծերը տեսել ես, դրանք, ուրիշ...


Կոշմառ:

impression
14.04.2014, 23:28
իսկ դուք գիտե՞ք, թե քանի-քանի հոյակապ ստիխ ա անհետ կորչում, երբ դու զառանցում ես մի շաբաթ ձգվող տաքության մեջ :(

Մ Մ
15.04.2014, 00:22
Պատուհանից դուրս` մութ փողոցներին ժպտում են շենքերի լուսավորված պատուհանները: Պատուհանների ներսում պայծառ լույսն է խաղում .. իսկ յուրաքանչյուր լուսավորված պատուհան իր ընտանիքն ունի, իր պատմությունը, իր կյանքը ...

StrangeLittleGirl
16.04.2014, 14:32
Առաջին բանը, որ նկատեցի Դանիայում, «ընտանեկանությունն» ա: Լիքը ինֆորմացիոն գրքերում գրված էր, որ դանիացիների համար շատ կարևոր արժեք ա ընտանիքը, որ բոլորի տները գործի տեղին մոտ են, որ միանգամից գործից հետո հասնեն տուն: Տենց, մտածում էի՝ չափազանցված ա: Դե գիտեք, էդ եվրոպացիք, որ չունեն ընտանեկան ավանդույթներ, բան-ման... Բայց երեկ աչքովս եմ տեսել:

Գործիս տեղը թիմիս հետ ծանոթանալուց հետո ճաշում էինք: Մեկ էլ մի բարձրահասակ դանիացի եկավ՝ երեխային գրկած: Դու մի ասա, Վիոլենի ամուսինն է: Երեխան հիվանդ էր: Օրվա առաջին կեսն ամուսինն էր նայել, երկրորդ կեսը բերել էր, որ կնոջ մոտ մնա:

Իսկ ավելի ուշ, երբ բոլորը ցրվել էին իրենց գործերով, շեֆիս հետ խոհանոցում նստած պլանավորում էինք հետագա անելիքները: Մեկ էլ որտեղից որտեղ երկու սիրուն շիկահեր տղաներ հայտնվեցին: Նրանց հետևեց մի բարձրահասակ կին՝ գրկին երեխա: Դու մի ասա, շեֆիս ընտանիքն էր: Եկել էին պապային սյուրպրիզ անելու:

Առջևում էլ Զատիկ է: Մի չորս-հինգ օր արձակուրդ են գնում բոլորը: Ու ի՞նչ են անելու այդ ընթացքում: Բոլոր-բոլորն ընտանիքներով հավաքվում են մի տեղում, ամբողջ արձակուրդը միասին անցկացնում:

Հետո էլ կասեն՝ հայկական ավանդական ընտանիք, ֆլան-ֆստան: Ինձ թվում ա՝ հայերը շատ բան ունեն դանիացիներից սովորելու:

Skeptic
17.04.2014, 16:58
Մի քանի օր առաջ բարձրացանք շամշադինյան հենակետերից մեկը, որը մեր զորամասի զինծառայողների մոտ ամառանոցի համբավ ունի: Մի ամիս պետք ա դաշտանային պայմաններում ծառայենք:
Հենց առաջին օրվա իրիկունը հարևան բարձունքներում թեժ "հարսանիք" էր' "զուռնա-դհոլով" ու նույնիսկ "հրավառություններով", իսկ հաջորդ օրվա գիշերը հերթապահություն իրականացնող տղերքից մեկի վրա գազազած շնագայլեր էին հարձակվել ու մենակ մի քանի 7,62մմ տեսնելուց հետո նոր փախել էին: Երրորդ օրն էլ նշանառուս սահեց-ընկավ ու ոտքը ոլորեց. էստեղի գրունտը փափուկ սևահող ա, ու հատկապես անձրևներից հետո պետք ա զգույշ քայլել: Էսօր էլ մեղուն ընկերոջս աչքի տակ խայթեց ու մեր բարձունքի մանրակերտը սարքեց:

Տենց բաներ: :unsure

Այբ
17.04.2014, 20:16
Բժշկականի անցումում երկու հոգի գիրք են վաճառում հատուկ գներով: Առաջ, որ հարցնեում էի, տարբեր գին էին ասում, բայց վերջերս գրքերի վրա գրել են ակցիա՝ 200 և 500 դրամով: Ուրեմն, գիրք եմ առնում...տեսան, որ գնում եմ, 200 դրամը հանկարծ դարձավ 1000 դրամ: Չդիմացա ու ասեցի.
-Բա մարդկանց ինչի՞ եք խաբում:
-Դե...:8

Էսօր անցումի տակ էլի գրքերն էի նայում, մեկ էլ լսում եմ գիրք վաճառողները ասում են.
-Սրանից հետո լավ հեղինակներին՝ 1000 –ից բարձ, իսկ վատերին՝ 500:
Մյուսը.
-Բա ո՞նց իմանանք, թե որն է լավը, որը չէ...:o
Տնաշեննե՜ր... :D

impression
17.04.2014, 21:44
մյուս ամսվա մեջ Գոռի այբբենարանի հանդեսն է լինելու: երեկ չէ առաջին օրը դասատուն Գոռին է տվել իր անգիր ասելու հատվածն ու ուղարկել տուն թե՝ մամայիդ կասես, որ սովորեցնի: Գոռը թուղթը ձեռքին վազել է տուն, թե՝ մամ, պիտի անգիր սովորեմ, ընկեր Բալայանն ասել է, որ սա իմ դերն է հանդեսի ժամանակ: քույրս թուղթը վերցրել է, կարդացել ու միանգամից զանգել ինձ:
- Լիլ, դու քո այբբենարանի հանդեսը հիշում ե՞ս:
- դե բառացի չէ, բայց ահագին հիշում եմ, հա: ի՞նչ կա:
- մի հատ կասե՞ս դու ինչ դեր ունեիր:
- ես «ու» տառն էի, գլխիս էլ թագ կար, վրան գրված ու: ամենառոմանտիկ տառն էր իմը, քանի որ երկու մասից էր կազմված, ու մեր դասարանի Վահանը հանդեսի վերջում սիրահարվում էր ինձ, որտև ինքն էլ «վյուն» մասնիկն էր, գալիս էր մոտս ու երգում՝ էս ի՜նչ լավն ենք ե՜ս ու դու՜, եկ միասին դա՜ռնանք ու՜: ու տենց հետո մենք իբր միասին էինք էլի:
քույրս պայթեց.
- իսկ իմ տղուն գիտե՞ս ինչ դեր են տվել: պետք ա երեք էջ ասի՝ «հասկացա, մադամ, չհասկացա, մադամ, խորոշո, խորոշո»: հիմա ես ի՞նչ անեմ:
ու նենց չի, որ Գոռը վատ է սովորում կամ չի ուզում սովորել: դասարանի ամենալավ սովորողն է: հաստատ գիտեմ: քրոջս ասացի, որ չսովորեցնի ոչ մի բան, Գոռին էլ ասի, որ եթե հարցնի, թե ինչի չի սովորել, Գոռն ասի, որ մաման հարմար չի գտել:
էսօր Գոռին դպրոցից ես եմ վերցրել: գնացի հետևից, ասեցի՝ հն, հարցրե՞ց դասատուդ անգիրը: Գոռը թե՝ հա: ասում եմ, հետո ի՞նչ ասեցիր: բա թե՝ ասեցի, որ մաման չի սովորեցրել անգիրը, հետո չեմ հիշում, թե ինչ ասեց ընկեր Բալայանը: ասում եմ՝ կարող է՞ վատ բան է ասել, դրա համար չես հիշում: Գոռը սենց գլուխը տմտմբացնելով՝ մհմ, կարող է:

impression
18.04.2014, 03:02
մենք նրա մասին թեմա չունենք
իսկ նա հեռացավ, չգիտեմ ոնց, գուցե դեղին թիթեռների նման, գուցե անէացավ ուղղակի
ես մի բան գիտեմ, որ էլ դժվար թե ինչ-որ մեկը գրի խոզի պոչով տղայի մասին, ով գերդաստանի վերջին շառավիղն էր, ու որին կերան մրջյունները, դժվար թե էլի ինչ-որ մեկը կարողանա գրել պատ կրծող կնոջ մասին, ով այնքան ծեր էր, որ կես դար բոլորը մոռացել էին նրա մասին, իսկ երբ նրա տան դուռը բացեցին, գլխին խոնավությունից բորբոս էր աճել, ու ինքը խելագար հայացքով մատով փորում էր պատն ու բերանը տանում:

ես գիտեմ նաև, որ նման մարդկանց հեռանալով մենք մի փոքր անտերանում ենք

հանգչիր խաղաղությամբ, Մեծ

Մ Մ
18.04.2014, 11:12
Կար մի ժամանակ, ես գրում էր, շատ էի գրում ... օրագրանման ինչ-որ բան էլ ունեի, որտեղ գրում էի մտքերս, զգացողություններս, պատմվածքանման երևույթներ .. խոհափիլիսոփայում էի :)։ Երևի ուսանողական կյանքից էր .. ամեն ինչ հասցնում էի՝ սովորել, ստեղծագործել, նկարել, կարդալ, կարդալ շատ .. իսկ հիմա աշխատանք, աշխատել, ռոբոտացում ... Մտքերս չեն հավաքվում .. պատառիկներ են, որ եթե վրաները աշխատանք տարվի, մի լավ բան կստացվի .. չկա նախկին սենտիմենտալիզմը, ամեն ինչ փոխվում է, փոխվում ենք ...

Հ.Գ. փոքր լինեի, դեռ հավատայի հեքիաթներին ...

Մինա
18.04.2014, 19:29
Զատկից առաջ, հինգշաբթի օրը ձվեր ներկելու օրն է:Մինչև վերջին օրը աշխատել էի, հոգնած, ջարդված, ինձ ստիպելով, կոտորվելով, մի կերպ տները փայլացնելուց հետո, ձվերը ներկեցի, պարկեցի հանգստանալու: Մի կես ժամ աչքս կպել էր, արթնանամ, տեսնեմ Նարեկս սեղանի մի անկյունում նստած, ներկած ձվերն իրար խփելով, վայելում է իմ բացակայությունը:
-Նարեկ ջան, բալես, ի՞նչ ես անում,- բարկությունս հազիվ զսպելով հարցնում եմ:
-Չրխկացնում եմ , մամ::crazy

LisBeth
18.04.2014, 22:12
Նյարդերս փաթաթում եմ
գլանակի բարակ թղթի տակ
ու վառում,
կանաչ սուրճի մամշելահամն ու
զզվելի, մեծ կում...
Օդը այսօր էլ խոնավ է՝
հոկտեմբերյան առավոտների պես,
օրը այսօր էլ երկար է...
Երևի այնտեղ էլ աքլորների մասին են վիճում,
բայց դե այսօր ու երբևէ ում համար ինչ տարբերություն...
Չէ՞...

ivy
18.04.2014, 23:51
Գաբին հիսունհինգ տարեկան է, հաշմանդամության կարգ ունի: Վթարի է ենթարկվել ու կոմայի մեջ է եղել:
Արտաքինից՝ մի տասը տարով ջահել, էներգիայով՝ էլ ավելի ջահել: Իր կոտրտված մարմինը սեփական ուժերով էնպիսի կոփվածության ու տեսքի է բերել, որ քսանհինգ տարեկանները կնախանձեին: Ամբողջ օրը ծտի նման թռչկոտում է, թեև վրան քիչ ոսկոր կա, որ փշրված ու նորից հավաքված չլինի:
Իրենից ոնց որ լույս ճառագի, ահավոր հմայիչ է: Որ նայես, ոչ մի կոնկրետ սիրուն դիմագիծ չունի, բայց էնքան սիրուն է թվում:
Ու մարդկանց հետ հարաբերություններում ուղղակի հրաշք է: Կարող եմ ժամերով հետևել իրեն ու դրանով լցվել:
Ոգեշնչման աղբյուր է, էնքան է բոլորին օգնում ու ուժ տալիս:
Էդպիսի դրական էներգիայով մարդիկ քիչ եմ հանդիպել կյանքումս:

Վերջերս ինձ մի բան պատմեց: Երբ քսաներեք տարեկան է եղել, Իտալիա է գնացել հանգստանալու, ամայի ծովափին մի նավ է հայտնվել, մեջը՝ հեքիաթից դուրս եկած իտալացի տղամարդ, մոտեցել է իրեն ու ասել. «Դու ես իմ կյանքի կինը»:
-Ու ես հեչ սիրուն աղջիկ չէի,- պատմում է ինքը,- սարսափելի մաշկ ունեի, վրաս դիմագիծ չէր երևում, ամբողջն էլ ծածկված մեծ օպտիկական ակնոցով: Բայց նա կպավ ինձ ու մնաց: Ձեռքերի վրա էր պահում: Անգամ իր լեզուն չգիտեի. բառարանով էինք շփվում: Ինչ ասես, չէր անում ինձ համար: Լինում էր՝ ամսվա սկզբին երեսուն հատ նվերի տուփ էր բերում, ամեն օրվա համար՝ մեկը, հերթով շարում էր ու ասում, թե որ օրը որը բացեմ: Էնպես էր ինձ սիրում, որ միայն ֆիլմերում է լինում: Կրքոտ, խանդոտ, գժի պես:
Վեց տարի միասին են եղել:
Ես նենց լավ եմ հասկանում էդ տղամարդուն: Չգիտեմ՝ Գաբին ոնցն է եղել քսաներեքում, բայց հիսունհինգում էնպիսին է, որ ամեն մարդ հանգիստ կարող է գլուխը կորցնել իր համար:
Էնքան երջանիկ եմ, որ էդպիսի մարդ կա իմ կյանքում:
Իսկ ամենալավն էն էր, որ երեկ մի պահ վրաս նայեց իր տաք աչքերով, հետո մոտեցավ ու գրկեց.
-Ինչ լավ է, որ դու էստեղ ես:
Ու ես գիտեի, որ անկեղծ է ասում:
Նենց էի ուրախացել :)

impression
19.04.2014, 12:31
գնում ենք գերեզմանոց, տաքսիստն էնքան էշ-էշ խոսեց, մունաթ էկավ, գոռգռաց ու հայհոյեց սաղ աշխարհը, որ ես արդեն մտածում էի՝ դրան ոնց ծեծել տամ՝ դանդաղ ու տանջալի, թե արագ ու անդառնալի: հասանք տեղ, սա սենց մունաթով ու խիստ զարմացած ասում ա.
- ես ձեզ հետ էլ եմ տանելու՞
- չէ, մենք ստեղ ենք ապրում
- հըըըըը՞ն
- զխկու՜մ..... :angry

Արամ
19.04.2014, 17:57
Որոշել եմ գնամ վարչապետի դեմը կանգնեմ ու գոռամ Մու՜՜՜՜՜կ։
Ասում են, որ ինձնից պահված գումարները հետ կտա։
Կգոռամ մյաու՜՜՜՜՜
Գազի գինը կիջացի․․․
Ու վապշե, լսել եմ, որ քֆուր անես...
բնակարան Երևանում
Ո՜նց չէի ֆայմել արա․․․

StrangeLittleGirl
19.04.2014, 18:27
Մեկ-մեկ մոռանում եմ, որ վիրտուալ Հայաստանն ակումբով չի սահմանափակվում, մոռանում եմ, որ Ֆեյսբուքի բանավեճերն ակումբի հետ համեմատելու չեն:
Ակումբում եթե մեկը որևէ բան պնդի, ու էդ թեմայով հարց տաս, հանգիստ կնստի, իր տեսակետը կբացատրի, կհիմնավորի: Հա, կարող ես հետը համաձայն լինել կամ չլինել, բայց ինչ-որ երկխոսություն է ծավալվում, կարծիքների փոխանակություն է տեղի ունենում:
Այլ է հարցը մի խումբ ակտիվիստների դեպքում: Երբ համարձակվում ես հարց տալ կամ չհամաձայնել, կարծես անգիր արած պատասխան են ունենում՝ սա իմ տեսակետն է, դա էլ քոնը: Հասկացանք, բայց հիմնավորիր քո տեսակետը, ես իմը հիմնավորում եմ: Հնչում են հարցի հետ կապ չունեցող արտահայտություններ, խորհուրդ է տրվում այլ պետությունների պատմություն ուսումնասիրել: Բայց չէ, հարցը պատասխան չի ստանում:

Ու հիմա նստած մտածում եմ՝ նրա՞նք են մեր հեղափոխականները, նրա՞նք են իշխանության գալու ՀՀԿ-ին գցելուց հետո: Չեմ ուզում, հազար անգամ չեմ ուզում, որովհետև նույն անգրագետներն են, նույն տրամաբանելու ունակություն չունեցողները, նույն կրուտիտ էղողները:

Մեր երկրում կրթության, գրագիտության ու գիտելիքի պակաս զգացվում է ոչ միայն քյառթու համայնքում, այլև իրենց առաջադեմ համարող երիտասարդների շրջանակում: Կարծում եմ՝ մինչև մարդիկ չկրթվեն, նորմալ երկիր չի կառուցվի, ով էլ լինի իշխանության:

ԱնԱիդա
19.04.2014, 22:52
Հիմա քեզ ասում եմ բառեր, որոնց կարիքը ես ունեմ, բայց ինձ հիմա ասող դա չկա, քանի որ <<ցավս>> գաղտնի է, թաքցնել կարողանում եմ, սառն եմ ու անտարբեր ինչպես հաճախ եմ լինում, երբ <<նա ներկա է լինում իմ մեջ>>: ...ջերմացնող ձեռք, հուսադրող մի քանի բառ, ընդամենը... ու ոտքի կկանգնեմ:
չեմ ուզում անես էն սխալները, որոնց պատճառով ես նրա աչքում էսպիսին եմ դարձել.. կուզես նեղացի, բայց ինձ թվում ա մի օր կհասկանաս, որ սխալ չեմ..

Փոքրիկ շրջմոլիկ
20.04.2014, 01:58
Ես կանխազգացումներ չեմ ունենում: Կարող ա տանից դուրս գալուց զգամ, որ ինչ-որ բան եմ մոռացել կամ մինչև քննության մտնելը իմանում եմ ինչ եմ ստանալու՝ եթե ներքուստ հանգիստ եմ՝ 4, եթե անհանգստանում եմ՝ 5: Բայց դա իր պարզ բացատրությունը ունի՝ եթե հանգիստ եմ լինում, գիրք չեմ բացում, չեմ պարապում, իսկ եթե վախենում եմ` շատ եմ կարդում ու հետևաբար լավ եմ հանձնում:pardon: Դա կանխզգցման հետ կապ չունի: Բայց չեմ հիշում մի դեպք, որ ասենք ես օրվա ընթացքում անհանգիստ լինեմ ու վերջում վատ բան լինի: Ուրիշների հետ, որ դեպք ա պատահում ասում են ես գիտեի, ես զգում էի, կամ վատ երազ էի տեսել… Իմ մոտ լրիվ հակառակն ա՝ երբ ներքուստ անհանգիստ եմ, արտաքուստ գիտեմ, որ ուրեմն բան չի լինելու, որովհետև իմ զգացածը երբեք չի իրականացել կամ մեկ մեկ էլ սկսում եմ անհանգստանալ, որ շատ հանգիստ եմ լինում :))

Երևի իմ մոտ մի զգայարան պակասում ա, կամ թարս ա :8 ))

Մ Մ
20.04.2014, 11:07
Մարդկային դեմքը կորցրել է իր ձևն ու բովանդակությունը: Աչքերը, որ նախկինում խոսում էր մարդու ներաշխարհի, ապրումների, անկեղծության, ստի ու բնավորության մասին, հիմա համեստորեն լռում է ու խաբուսիկ փայլում: Պարզությունն է դարձել նրա մշտական բնակիչը, մինչդեռ տարատեսակ մտքերը ավելի են կեղտոտված:
... պարզապես խաբում են աչքերը ...

Աչքեր .. հայի սիրուն աչքեր:

Skeptic
20.04.2014, 13:09
Ազատ ժամանակի առկայությունը ոչ միշտ ա լավ բան, հատկապես զորացրման սպասումից ցնորված ծերուկների համար:

Ֆեյսբուքյան ընկերներիս պրոֆիլներն էի ուսումնասիրում, ու համոզվեցի, որ էս կամ էն (հաճախ' միանգամից մի քանի) ոլորտում աչքի ընկնող մարդկանց ճնշող մեծամասնությունը մեծացել են մտավորականների' գիտնականների կամ արվեստագետների ընտանիքում, այսինքն' ինքնազարգացման համար նպաստավոր միջավայրում, ու սահմանափակված չեն լինում սերնդեսերունդ փոխանցվող պրոլետարիական կաղապարներով: Մյուս կողմից, տեսակետ կա (http://www.cracked.com/blog/5-problems-you-cant-blame-how-you-were-raised/), համաձայն որի' մարդու կրթվածությունը, բնավորությունը ու նույնիսկ երջանկության զգացումը առաջին հերթին կապված են ժառանգական հատկանիշներով ու պայմանավորված են նրա ԴՆԹ-ի կառուցվածքով: Ամեն դեպքում, սա էլ հուսադրող չի:
Ու էսպիսի պահերին ցանկություն ա առաջանում գնալ Վիվասելի աշտարակի մոտ, բացել էլեկտրասնուցման պանելը, մեր տղերքի' լիցքավորման դրած հեռախոսները ս....ր անել, ջրամանիս պարունակությունը դատարկել վրաս ու կայանի աշխատանքը սեփական ձեռքերով խափանել. իրանց Ինտերնետը միշտ անջատվում էր կարևոր պահերին, դրա համար անցա դանդաղ, բայց ստաբիլ Օրանժին:
Կամ' պակաս վրիժառուական ու ավելի ռոմանտիկ տարբերակ. լուսաբացից առաջ բարձրանալ աշտարակի վրա, ձեռքով անել 7-8կմ-ից հեռադիտակներով քեզ նայող ադրբեջանցիներին, զմայլվել Թովուզի ջրամբարի ոսկեզօծված մակերևույթով ու վայելել ազատ անկումը...
Կամ էլ' վերջին գործողությունն անելուց առաջ փոշմանել, հետ գալ, մասնակցել առավոտյան մարզանքին ու թարմ ուժերով Արէայի նախկին կոլեգայի հետ բանավիճել ֆիլմերին ու գրքերին առնչվող թեմաներով:

Եսի՞մ:

Մ Մ
20.04.2014, 14:07
Սիրում եմ, երբ մանուկները ժպտում են:
Նրանց սիրտ մաշող անմեղ ժպիտները ... մեկը ժպտում է ուրախ, մյուսը` բարձրաձայն, երրորդն էլ ամաչկոտ, քաշվող աչքերով նայում է նրանց ու վախվորած ծռում բերանը:

Այբ
20.04.2014, 14:10
Իրականությունից կտրվելը ժամանակակից կյանքի իրականության մասն է դարձել, որի անունը մեկն է՝ վիրտուալ աշխարհ:
Լավ է, երբ երբեմն կարողանում ես ինքդ քեզ կտրել էդ աշխարհից: Սկզբից, ճիշտ է, թվում է, թե դժվար է, բայց միայն սկզբում, իսկ հետո արդեն վարժվում ես բնականությանը: Ու հեչ վատ չի, երբ կարողանում ես ինքդ քեզ ասել. «Ես կախվածություն չունեմ վիրտուալ աշխարհից»:
Մեկ-մեկ կարելի է ( կարծես թե առանց դրա էլ չի լինում)...հոգնում ես ծանրաբեռնված առօրյայից, մտնում ես վիրտուալություն (իհարկե, որոշ ժամանակով) ու նորից վերադառնում իրականություն:

Chuk
20.04.2014, 17:09
Փողոցում լրիվ պատահական հանդիպում եմ հազար տարվա ծանոթիս, ում հետ ժամանակին շատ մտերիմ էի: Վերջին անգամ տեսել եմ թերևս հինգ տարի առաջ:
Ի՞նչ եղավ, որ երբեմնի մտերիմները իրար հինգ տարի չեն տեսել, բայց չեն էլ զանգում, չգիտեն իրար որպիսությունը: Ջրե՞րը մի հունով չգնացին: Տարբե՞ր տիպի մարդիկ էին:
Ո՞վ է իմանում:

- Ի՞նչ կա-չկա, - տալիս է ստանդարտ հարցը:
Ուզում եմ պատմեմ, որ էս հինգ տարվա ընթացքում հասցրել եմ ամուսնանալ, երեխա ունենալ, գիրք եմ հրատարակել, էս եմ արել, էն եմ արել: Հետո նայում եմ աչքերին ու հասկանում, որ հարցը «հերթապահ» հարց է, իրեն իրականում էդ ամենը չի հետաքրքրում:
- Սովորական էլի, - պատասխանում եմ, ապա հարցնում, - բա քո՞ մոտ:
- Նույնն էլ իմը, - չի հապաղում պատասխանը:

Ստում է, որովհետև մատին հասցրել եմ նկատել ամուսնական մատանին, ձեռքին ցելոֆանը՝ մեջը փամփերս:

Բայց դե երևի ինքն էլ իմ աչքերում տեսավ հարցի «հերթապահ» լինելը:

Տխուր է:

ԱնԱիդա
20.04.2014, 22:24
Դառնություն կա մեջս, ինչքան էլ հիմա օտարում եմ էտ, գիտեմ, գիտակցությունս կորցնելու աստիճան ողբալու եմ, գիտեի, ու գնացի էտ քայլին, ասում են ճիշտ ժամանակին կանգ առնել ա պետք, գիտեի երբ ա ժամանակը, բայց կանգ չառա, վերջին հույսը էս ամենը ուրիշ կերպ տեսնելու ինձ տարավ նրան, որ հիմա արցունքները կոկրդումս նստած եմ: Էլի նույն հարցն եմ տալիս, ինչի՞.. պատասխան՝ մի բանը որ տեսնում են սխալ ա երկրորդ անգամ չեն անում: Գիտակցաբար ինձ կործանում եմ...
հ.գ. ու՞ր եմ գնում...

melancholia
21.04.2014, 10:31
Տարբեր կողմեր ​​են փչում մեր քամիները, ու ստիպված `տարբեր ուղղությամբ են ուղղվում մեր հայացքները; Ծանոթ ձայնդ հեռվից է հնչում, այլ բառերով, այլ դողոցով; Մենք տարբեր դարձանք, տարբեր մեր տեսակով, հույզերով ու երազներով; Քո քամին հյուսիսի շունչ առավ, իմը` դեպի հարավ քշեց ինձ, քո ջերմությունը սառնությամբ զովացավ, իմ սառնությունը կրակի մեջ հալվեց; Մենք օտար դարձանք, ինչպես արևն ու լուսինը, բայց նույն երկնքի տակ, նույն ամպերի կողքին; Հույզերն օտար դարձան, բայց նույն արցունքի մեջ, նույն թախիծը պարուրեց մեզ, քեզ `հյուսիսի սառնության գրկում, ինձ` հարավի տապի մեջ; Նույն ուղղությամբ էինք նայում, նույն արևով ջերմանում, լսում նույն ձայնը քամու, ու հուզվում նույն թախիծի մեջ; Հայացքներս `թեքվեց, ճանապարհներս` բաժանվեց, ու չնայած ուրիշ գույների մեջ, միևնույնն է, նույն հորիզոնն ենք տեսնում;

Արամ
21.04.2014, 19:13
Կեդերով չի, որ տարբերվում են -_-

Այբ
21.04.2014, 22:10
Հորեղբորս տղան պատրաստվում է ամուսնանալ, բայց քանի որ ընկերուհի չունի, որոշել է դիմել մեր ավանդական սովորույթներին :)) Եվ ավանդական կարգով գնացել է աղջիկ տեսնելու: Աղջկան իբր միամիտ կանչել են հարևանի տուն «կոֆե խմելու»...աղջկան էդպես տեսել է:
Հորեղբորս տղային հարցնում եմ.
-Հիմա ի՞նչ:
Պատասխանում է.
-Չգիտեմ, չտեսա:
-Ո՞նց, չասեցիր, թե տեսել ես: Քայլ անելու՞ ես,-շարունակում եմ հարցաքննել:
-Հենց էդ է՝ չեմ տեսել: Գրիմի տակ էր::D

Chuk
22.04.2014, 02:28
Միշտ մտածել եմ, որ եթե օրգանիզմդ անհագ ինչ-որ մի բան ա ուզում, ուրեմն դրա կարիքն ունես: Ուրեմն ինչ-որ պատճառով օրգանիզմդ հենց դրա պակասն ունի: Դդմի կուտ առանձնապես չեմ սիրել: Բայց վերջին շաբաթներին անընդհատ դդմի կորիզ եմ ուզում: Տեսնես ի՞նչ ա եղել օրգանիզմիս:

Նիկեա
22.04.2014, 07:08
Ասում են հիմարի նման մի ժպտա: Հիմա հիմարը ես եմ,որ երջանիկ եմ,թե նրանք ովքեր թողնում են երջանկությունը իրանց կողքով անցնի::think

Jarre
22.04.2014, 16:48
Եկեղեցին Աստծո տունն ա, երկիրը՝ ժողովրդի....
Մարդու համար մի բան չկա։ Կա գերեզման, որ կոնկրետ մարդուն ա պատկանում, մեկ էլ հիվանդանոց, որտեղ քեզ են բուժում։ Մնացած ամեն ինչը ամեն ինչի համար ա, բայց ոչ մարդու։ Մարդ արժեքը չկա։ Կա քար, հող, սահման, արյուն, գեն բայց դրա մեջ չկա մարդ։ Հակառակը՝ հանուն քարի, հողի, գենի կարելի ա զոհել մարդուն։

Երբ մեկ-մեկ նայում եմ «հայրենիք»-ին ու Հայաստանին սիրահարվածներին սիրտս վատանում ա։ Էտ մարդկանց մեծ մասը իմ համար յանները տարած հոգեկան հիվանդ ագրեսիվ էակներ են թաքնված սուտի հանդուրժողականության ու խելացիության քողի տակ։ Հերիք ա միայն երկու բառ՝ Հայ և Հայրենիք։ Այս բառերը ասողները ճիշտ են ամեն ինչում, ունեն իրավունք ամեն ինչի, մաքուր են ամենքից, բարձր են ամենքից, խելացի են ամենքից և բարոյական ամենքից։

Իսկ իրականում իրանք սահմանափակ, սեփական անձի վրա սիրահարված, ագրեսիա ու չարություն կուտակած մարդիկ են։ Էվոլյուցիային ու զարգացմանը դեմ գնացող կոնսերվատիվ մարդիկ, ովքեր իրանց իրավունք են վերապահում իրանց մտածելակերպը փաթաթելու հասարակության վրա։ Փաթաթելը հեչ, իրանք պարտադրում են։ Ու էս դեպքում ոչ մի տարբերություն աղանդավորի ու իրանց քարոզի միջև։ Միևնույնն ա, նույն աղբն ա՝ ո՞վ ա ուժեղ, մենք թե իրանք։ Էտ մակարդակից ոչ միայն չեն բարձրանում, այլև ավելի խորանում են դրա մեջ։

Մեկը լինի հարցնի, թե դու քո էրեխուն, որ տենց հավեսով ծնում բերում ես, ի՞նչ ապագա ես պատրաստում։ Չես մտածո՞ւմ, որ վաղն էլ քո պես մի հատ հիվանդ ա հայտնվելու, որը քո ու քո գաղափարների դեմ ա լինելու ու էրեխուդ գլուխը ցխելու ա ճիշտ նենց, ոնց դու ես էսօր երազում, որ ցխեն նրանց գլուխները ովքեր քո գաղափարները չեն կիսում։

Խելքի եկե՛ք։ Ու ավելի լավ ա հայ-հայ-հայ լինելուց առաջ ՄԱՐԴ լինեք։ Որովհետև հայ ծնվում են, իսկ ՄԱՐԴ դառնում։ Դառեք ապեր։ Մարդուց բարձր ոչ մի բան չկա։ Որովհետ մարդկային ռասան մարդու մեջ ա, ոչ թե ստեղծված հիվանդ գաղափարների։

Smokie
22.04.2014, 18:51
Շատ հետաքրքիր էր ի՞նչ ռեակցիա կտան կատուները: Դպրոցից տուն գալուց եթե տեսնում էի՝ փորձի համար կանչում էի «փիսի-փիսի-փիսի»: Մի կատվի որ սկսեցի կանչել, նե՜նց շշմած, զարմացած էր ինձ նայում, ոնց որ չէր հավատում, թե նման բան հնարավոր ա: Մի ուրիշ անգամ էլ սպիտակ կատվի վրա փորձարկեցի՝ միանգամից սկսեց գալ է՜, միանգամից::)) Կանչս դադարեցրի, տեղում կանգնեց::D

Եթե էդ անտեր բլոճավախը չլիներ/չլինի, նաղդ գզող էի/եմ::(

ivy
22.04.2014, 23:49
Մի բան կա, ինչի հետ ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել:
Չեմ ուզում ընդհանրացնել, բայց մեծ մասամբ էդպես է: Հայաստանում մարդիկ խոսքի արժեքին այլ կերպ են վերաբերվում, քան էստեղ: Վատ իմաստով՝ այլ կերպ:
Շատ հաճախ է լինում, որ մի բան ասում են ու սկի չեն էլ մտածում, որ էդ ասածը մյուս կողմը լուրջ է ընդունում: Իսկ ինչո՞ւ պիտի լուրջ չընդունի:
Չգիտեմ, ես երևի լրիվ փչացել եմ էս Գերմանիայում:

Էսօր մանկապարտեզից տուն էի գալիս Սոնյայի հետ, մեզ հետ ճանապարհին նաև մի ուրիշ մամա ու բալիկ էին գնում, որոնց հաճախ ենք տեսնում. նույն մանկապարտեզից են, բայց ուրիշ խմբից: Խոսելով գալիս էինք: Երբ արդեն պիտի բաժանվեինք, պստոյին ասեցի.
-Ամելի, կգա՞ս մի օր մեր տուն:
Էդքանը միայն:
Մաման միանգամից հանեց պայուսակի միջի օրացույցը ու սկսեց նայել, թե որ օրերն ու ժամերն են իրենց մոտ ազատ: Որովհետև ասածս լրջությամբ ընդունվեց՝ որպես հրավեր: Ու էդպես էլ պիտի լիներ:
Էստեղ ամեն ասած ասած է: Բոլոր տիպի հարաբերություններում՝ անձնական, թե գործնական:

Հետո հիշում եմ, թե ինչ վիճակում եմ լինում ամեն անգամ Հայաստան գալիս, հատկապես վերջին տարիներին: Լիքը նվերներ եմ առնում մարդկանց համար, ովքեր այ էդպես ասել են, որ կհանդիպենք, երբ գամ, թեև ես ոչ էլ ակնկալել եմ էդ հանդիպումները: Բայց եթե ասել են, ուրեմն լուրջ եմ ընդունել: Հասնում եմ տեղ ու պարզվում է, որ «բան էր, ասել են», ով է սկի հիշում իր ասածը: Նենց եմ ամեն անգամ մանթո մնում...
Ու էդ ոչ միայն հանդիպումներին է վերաբերվում: Այլ ամեն ինչին: Ի դեպ, վերջին մրցույթին մասնակցելս էլ մարդու ասած «խոսքը լուրջ ընդունելու» պատճառով եղավ:
Ասում են ու ասում: Բառը արժեք չունի:
Դա շատ-շատ վատ բան է:
Շատ:
Ու ես կուզեի, որ ամեն մարդ լուրջ մտածեր էս հարցի շուրջ:

Ռուֆուս
23.04.2014, 02:35
Մարդն ու մեր Երկիր մոլորակը: Ապրենք կանաչ


https://www.youtube.com/watch?v=WfGMYdalClU

Մ Մ
23.04.2014, 19:58
Քամին տարուբերում էր մազերս, նրանց հետ խառնելով գլխումս կուտակված տարատեսակ մտքերը: Ջանասեր տանտիրուհու նման մաքրեց այն ու տվեց դատարկություն ...
Պարզունակ մեթոդներով հասավ կատարյալ արդյունքի` հանգստության, բացարձակ հարմոնիայի:

Յոհաննես
23.04.2014, 20:59
Եկել եմ էն եզրակածությանը որ մի ԷԳ եմ ճարելու,իրար հետ գնանք քարանձավում մեր համար հանգիստ ապրենք,կամ էլ մենակ կգնամ շատ ավելի հանգիստ կապրեմ:
Էս անտեր հասարակության հետ չի ստացվում,մի ժամանակ կարծում էի,որ ինձ նորմալ մարդիկ չեն ռաստվում,իսկ հիմա համոզված եմ որ ես նորմալ չեմ,ամբողջ խնդիրը իմ մեջ է,վերջերս շատ փորձեր եմ ձեռնարկել,մի պահ թվում էր,որ որոշ հաջողություններ եմ գրանցել,բայց էսօրվա հանդիպումը(որտեղ ես ինձ հոգեպես բռնաբարված էի զգում) պարզ ցույց տվեց,որ անապատներին կարող են փոխարինել անտառները,բայց ՀովիԳը մնում է ՀովիԳ :noti
Հ.Գ. Լավ է գոնե սև եմ,որ կարմրում եմ շատ չի երևում :think

Այբ
24.04.2014, 11:54
Երեկ «Արտույտների ագարակը» ֆիլմն էին տալիս: Էդ ֆիլմը մի քանի անգամ տեսել եմ, բայց միաժամանակ ամբողջ ֆիլմը չեմ նայել: Դաժան պատկերների ժամանակ միշտ ալիքը փոխել եմ: Ու ոչ միայն էդ ֆիլմը (եղեռնի): Չեմ կարողանում նայել սպանությունների, բռնաբարությունների...պատկերները:
Մյուս կողմից էլ ախր գիտես, ավելին՝ ինքդ ես երևակայությանդ մեջ կենդանություն տալիս կատարված դեպքերին:
Ու ամեն տարի զգում ես, որ ապրիլի 24-ի մթնոլորտը ուրիշ է...օդի մեջ լարվածություն կա, իսկ ուղեղիդ մեջ էլ չտեսածդ, բայց «զգացածդ» պատկերներն են:

ivy
25.04.2014, 00:47
Բիրգիտն իմ ճանաչած ամենակլորիկ կանանցից մեկն է: Միշտ հետը լիքը ուտելիք է բերում: Ու օրվա ընթացքում երբ տեսնես, ինչ-որ բան է ուտում: Հատկապես՝ քացր-մաղցր բաներ: Տորթիկներ, բլիթներ, բուլկի-մուլկիներ: Իր գրասեղանի մոտից միշտ հրուշակեղենի բույր է գալիս: Հենզելի ու Գրետելի հեքիաթում էն կախարդ պառավի տունը հիշում ե՞ք, որ լրիվ քաղցրավենիքից էր սարքած: Ինձ թվում է՝ Բիրգիտը թաքուն մրցակցություն է սկսել իր գրասեղանի ու էդ տան միջև: Դեռ որ հաղթում է:
Բիրգիտն ինքն էլ կարծես մի սիրուն թխած բուլկի լինի: Էն որ նոր-նոր սկսում է վրան լավ գույն գալ ու հանում ես ջեռոցից: Իսկը ժամանակին, որ շատ չկարմրի, չչորանա, փքված ու ախորժելի մնա: Ու նայում ես վրան, հիանում ստացվածից: Մտածում՝ ում հյուրասիրես, ինքն էլ գոհ մնա իր բախտից:
Բիրգիտը երջանիկ է իր քաղցր կյանքի մեջ: Ու շուրջը գտնվող մարդկանց էլ վարակում է իր երջանկությամբ: Մեջն էնքան կենսուրախություն կա, էնքան օպտիմիզմ: Իր հետ մի քանի րոպե խոսելը հերիք է, որ օրդ գույներով լցվի: Համ էլ զգացվում է, որ ինքը մարդկանց անկեղծորեն սիրում է: Կոնկրետ մարդկանց չէ, այլ ընդհանրապես՝ մարդկանց: Դրա համար էլ իր կողքին միշտ տաքուկ վերմակի մեջ ես զգում, որով ինքն է քեզ փաթաթել ու հիմա պատրաստվում է քեզ քաղցր թեյ տալ՝ մեխակի անուշ բույրով: Հետո նստել մոտդ, ձեռքդ բռնել ու դեռ գլուխդ էլ շոյել պուպուշ-մուպուշ:
Բիրգիտը երբեմն պատմում է իր երազանքների աշխարհից: Դա այն դրախտն է, որտեղ ինքն ուտում է ամեն ինչ ու անդադար: Ինձ որ լսեք, ինքն արդեն էդ դրախտում է: Բայց չէ, նա իրականում խիստ դիետա է պահպանում (իր խորին համոզմամբ) ու երազում նիհար լինելու մասին:
Բիրգիտը չգիտի, թե ինքն ինչ անթերի է: Չգիտի նաև, որ իր նման քաղցր ու փափուկ կանայք եթե չլինեին, կյանքը հին թախտի նման չոր կլիներ: Շատ տխուր մի բան:

Եթե միայն չլիներ առողջության վնասը, գիրությունը որոշ բիրգիտային դեպքերում կարելի էր համարել կատարելության չափանիշ:

Alphaone
25.04.2014, 13:13
Այսօր արդեն ապրիլի 24-ը չէ, այսօր արդեն ոչ ոք տարօրինակ չի նայի իմ ժպիտին, բայց ինչ-որ ժպտալս չի գալիս, ներսումս ճնշող ծանրություն կա, ամեն տարի այս օրերին մոտս էմոցիոնալ քարացում է սկսվում, ոչ ուրախություն, ոչ տխրություն, ոչինչ... ինձ մոտ չի ստացվում կոնկրետ օրերի տխրել, ես կարող եմ ցանկացած օր մութ ստվերի պես մտքերովս սահեցնել ժողովրդի տառապանքն ու արտասվել, ես կարող եմ ծիծաղել համընդհանուր տխրության պահերին, ինձ չի հաղորդվում շրջապատի ուրախությունն ու ցավը... հիշատակի ու տոն օրերին ես քարանում եմ....

Այբ
25.04.2014, 14:57
Ալիքներից որևէ մեկում, եթե Վիոլետ Գրիգորյանին ցույց տան, պապաս միանգամից փոխում է ալիքը ու ասում.
-Սուտի՛ գրող...թե ասա նորմալ մարդը քո գրածները կկարդա:
«Անկախության շրջանի պոեզիան» առարկայի շրջանակներում գրականության ցանկի մեջ կա նաև Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծությունների ժողովածուներից: Ճիշտ է, դասի ժամանակ դեռ չենք հասել նրան, բայց ցանկի մեջ կա, էնպես որ...

Հարևանիս աղջիկը գրադարանում է աշխատում ու խոստացել էր ինձ էդ գիրքը բերել: Խոստումը կատարում է: Գիրքը բերում է: Տուն չմտած էլ բարձ-բարձ հայտարարում, թե իր խաթր առանց իմ գնալու գիրքը վերցրել է.
-Էս էլ քո Վիոլետ Գրիգորյանը:
Թարսի պես պապաս էլ տանն էր:
Մի խոսքով՝ պապայիս բացատրում եմ, որ համալսարանում են հանձնարարել և այլն:
Պատասխանը.
-Ես էլ գիտեի՝ համալսարանում ախմախ բաներ չեն անցնում::sad

Է՜հ, լավ է չիմանաս, պապ ջան, թե էլ ինչե՜ր ենք անցնում::D
Ուրիշ բաներ չմտածեք::oy

einnA
26.04.2014, 23:30
Հետաքրքիր է ստացվում ակումբային կյանքը։ Լիքը մարդիկ կան, որոնց չես տեսնում կամ մի անգամ ուղղակի տեսել ես, առանձնապես չեք շփվում, բայց էտ լիքը մարդկանց մասին էնքան բան գիտես, էնքան իրանց կյանքի մասն ես քեզ զգում տարիների ընթացքում, որ հանդիպելիս մոռանում ես, որ հեչ էլ ծանոթ չեք, ուղղակի ակումբցի եք։ Ամեն դեպքում մենք բոլորս մի կյանք ենք ապրում էստեղ։

:)

Ռուֆուս
27.04.2014, 01:40
Էն որ կարդում էս էս վերևի գրածը, հասկանում ես, որ տաս տարի առաջ սկի չես գիտակցել, որ ապրում ես, ուր մնացած ինքնազարգացման մասին մտածեիր։ Ու ասենք նենց չի էլի որ կոնկրետ 10 տարին էր դեր խաղում, մտածում ես, ինչքան ապուշ եմ եղել, որ եքա 21 տարեկան եմ, նոր եմ իմ զարգացման մասին մտածում։ Ու ամեն էս տողով, ամեն բառով սկսում էս նորից ու նորից վայելել էն պահերը, որոնց իրականում ուշադրություն չես դարձրել, նորից ու նորից փորձում ես գնահատել անգնահատելին։ Իսկականից անգնահատելին։
Հիշում եմ, որ պապաս ծնունդիս Rammshtein-ի Rosnerot ալբոմն էր նիվրել, 2006 թվականին, արյա էն ի՜նչ էր․․․աչքիս լույսի պես պահում էի էդ դիսկը․․․․իմ համար մի մեծ հարստություն էր։ Ընկերոջս հետ մի 10 տեղ copy էինք արել էդ դիսկը, որ հանկարծ "փչանա" զապաս ունենանք։ Ու ի՜նչ բերկրանք էր պատճառում էդ ալբոմի ցանկացած երգը, խփնվել կարելի ա, կարա՞ս էդ ամենինչը հիմիկվա յութուբում "հեշտ ու հանգիստ" գտածդ երգի հետ համեմատես․․․
Մի անգամ էդ անտեր Զառատուստրաին մեջբերել եմ, բայց թույլ տվեք մի անգամ էլ էդ էշությունը անեմ ուղղակի շատ դիպուկ ա․․․
Կյանքի աստիճանները բարձրանալուց պետք ա հատ-հատ, ամեն աստիճանին յուրովի ու ուշադրությամբ վերաբերվել ու եթե էդ աստիճաններից ինչ որ մեկին բաց թողես, էդ աստիճանը հետո քեզ հիշելու ա։
Ու իրոք, կարծում եմ, որ էդ մեր "դանդաղ" զարգացումը հլը մի բան էլ օգուտ ա եղել․․․հիմա շատ են բաց թողնում աստիճանները․․․․թռնում են դրանց վրայով, թռնում "վերևները", բայց դե․․․․մոռանում ենք էլի․․․․ավազե ժամացույցի երկու տարանների արանքը ինչքան լեն ա, ենքան ավազը ավելի արագ ա վերևից թափվում։ Բա իհարկե, դեբիլ իմաստությունը իմ գրառումից անպակաս էր։

Հա մոռացա ասեմ, զզվում եմ արա, յա՛խք։ (http://www.akumb.am/showthread.php/64995-%D5%B5%D5%A1%D5%AD%D6%84?p=2473267&viewfull=1#post2473267)

Էն որ կարդում ես վերևի գրածը ու հասկանում ես, որ 21 տարեկանում ինչ դեբիլ ու միամիտ երեխա էիր, ով կարծում էր, թե ամբողջ աշխարհը դռները բացել է քո դիմաց ու սպասում է, թե երբ ես գրավելու: Էն որ քյոռփա երեխա էիր, խաղում էիր տանդ կողքում գտնվող դպրոցի հայաթում, հետո գնդակդ դնում ներքև, պառկում ավազներին, նայում երկնքին ու երազում: Ու քո երազանքներում աշխարհը մեծ էր, անսահման, մտքումդ գծագրում էիր էն երկրներն ու քաղաքները, որոնք դեռ պիտի այցելեիր, մարդկանց ում պիտի հանդիպեիր ու էն մեծ գործերը, որոնք պիտի դեռ անեիր: Ու հիմա հետ ես նայում ու հասկանում ես, որ չափից դուրս երկար ես մնացել կյանքի որոշ աստիճանների վրա, իսկ ամենակարևոր աստիճանների վրայից պարզապես թռել ես: Ու հասկանում ես, որ աշխարհն իրականում անսահման չի, շատ փոքր է, որը կարող ես տեղավորել հեռախոսիդ փոքրիկ էկրանի վրա: Ու ոտից գլուխ մտած միկրոչիփով աշխատող LCD էկրանի մեջ, արդեն դադարում ես տարբերել իրականը վիրտուալից: Ու էն մանկությանդ երազանքների անսահման ու գեղեցիկ աշխարհն իրականում տիեզերքի մի անկյունում ընկած գոմաղբ է, իսկ մարդիկ՝ ճանճեր: Ու որ կարող է ընկերանաս ինչ-որ մեկի հետ առանց իրական կյանքում ձեռքը սեղմելու, կարող ես զգացմունքներդ արտահայտել դեղին ու սև պատկերակների միջոցով՝ առանց ժպտալու ու առավոտյան արթնանալուց ուղեղդ գոռում է վրադ, դու հիմա Ռուֆու՞սն ես, թե՞ Հայկը: Ու հասկանում ես, որ բոլորս էլ վերածվել ենք Թայլեր Դարդենների, մեր միապաղաղ ու մոխրագույն առօրյայից փախչելով, մեր կյանքը լցնում ենք վիրտուալ վարդագույն դատարկությամբ, որտեղ բոլորն ընկերներ չլինելով հանդերձ ընկեր են, չժպտալով հանդերձ ժպտում են ու առանց բերանները բացելու մատներով տկտկացնելով խելացի մտքեր ասում:

Ու ինչ-որ բան փոխելն արդեն իսկ ուշ է, որովհետև ավազի ժամացույցը շուռ տալու ժամանակն է, ու կյաքնի ամեն նոր փուլ մտնելուց քեզ բաժին ընկնող ավազի քանակը ավելի է նվազում, իսկ չիրականացած նպատակներդ ու երազանքներդ ավելի են շատանում: Ու գիտես, որ վաղը նույն ցիկլն էլի կրկնվելու է ու այս գերությունից քեզ ոչ ոք երբեք չի ազատելու ու ոչ էլ դու ես պայքարելու, որովհետև ներքուստ սա քեզ դուր է գալիս:

Վերջում էլ, յա՜խք © Արամ

Smokie
29.04.2014, 11:06
Եթե անցյալը չլինի՝ ներկան չես գնահատի::) Վստահ եմ՝ էսօր կյանքը շատ ավելի անհետաքրքիր ա փոքրիկների համար, քան եղել ա հիմիկվա ջահելների համար: Ու ահավոր հետաքրքիր ա, до чего техника дойдет, երբ իրանք ջահել լինեն: Ինչի՞ պակաս են հիմա զգում ու ինչո՞վ են համեմատելու իրանց անցյալը ներկայի հետ: Ինչ լավ կլիներ, եթե իրանք գոնե երազում տեսած լինեին 90-ականները՝ առանց չափազանցության ու առանց մեղմացման: Պատկերացնեին ու չմոռանային: Լսելն իրոք շատ քիչ ա, տեսնել ա պետք:

Smokie
29.04.2014, 16:57
Աշխարհով մեկ եմ լինում, երբ տեսնում եմ գիթարով, կամ հեծանվով աղջիկների::love Իրենց մեջ այնքա՜ն ուժ, այնքա՜ն ազատություն կա: Ինչ էլ մտքներին դնեն՝ հեշտությամբ կհասնեն իրենց նպատակին: Ժպիտն ու կենսուրախությունն իրենցից անպակաս է: Կոմպլեքսներն իրենց համար չեն::aha Որքան էլ ճիշտ է, որ գիթարն ու հեծանիվը միայն տղաների համար չեն ստեղծված, փաստը մնում է փաստ՝ վերջիններս ավելի շատ են զբաղվում դրանցով, ավելի են տիրապետում այդ հրաշքներին::roll Մի կողմից էլ՝ եթե աղջիկների հեծանվավարությունն ու գիթարախզարությունը կողքից դիտվի որպես սովորական երևույթ՝ ամբողջ հմայքը կկորի::sulel

Alphaone
30.04.2014, 02:43
Թե ո՞ր սատանան դրդեց պատասխանել:
Գրել է (Սորրի տրանսլիտի համար).
- Erevanic es?
- ոչ
- ba urduc?
- Գալակտիկական համադաշնության Գահանիստից:
- ed vorde a?
- Օրիոնի գոտում:
- hay es?
էստեղ անգամ սատանայի հավեսը փախավ, արգելափակեցի...

Smokie
30.04.2014, 19:51
Երբ կասկածում ես դիմացինի անկեղծության վրա, կարող ես աննկատ ստուգել նրան: Հաստատ ավելի ճիշտ կլինի, եթե դու իմանաս, որ նա ստախոս է, քան անընդհատ կասկածես::) Գոնե կիմանաս, ումից է պետք զգուշանալ:;)

melancholia
30.04.2014, 19:58
երբ ամեն ինչ ներվերիդ վրա է ազդում, ու բարկանալու փոխարեն սկսում ես ծիծաղել: Կողքից նայողը կմտածի երանի սրան, ոչ դարդ ունի, ոչ,,,,,,,,ուֆ աման է,

Նարե91
01.05.2014, 14:21
Դե արի ու էսքան մեծ բացթողումը լրացրու: :(
Վայ միջանկյալներ, այ դո´ւք կյանքի ու ակումբի ռիթմից ինձ հետ գցողներ:

Alphaone
01.05.2014, 21:31
Երկու օր առաջ Երևանում էի, ուզում էի սպոնտան ակումբային հանդիպում կազմակերպել, բայց ահավոր հոգնած էի: Գործընկերուհիս ասաց, որ Նաիրուհու հետ է ծանոթացել: Ոգևորվեցի, համ էլ զգացի, թե ինչքան ահավոր եմ Նաիրուհուն կարոտել: Ոգևորված դեռ տրանսպորտից զանգեցի, պայմանավորվեցինք երեկ հանդիպել: Երեկ եկա Երևան մի քանի թուղթ ակադեմիայում ողնելու ու վազելու Նաիրուհու հետ հանդիպման: Հասարակ բյուրոկրատիայի պատճառով ամբողջ օրս կորավ ու ստիպված եղա հանդիպումը հետաձգել: Ես կարգուկանոնի մոլեռանդ ֆանատիկ եմ, բայց երբ վերջինս վերածվում է ավելորդ ֆորմալության ու թղթաբանության, ապա դառնում եմ աշխարհի համար մեկ անարխիստը: Ակումբցիներին կարոտել եմ, ոնց էլ լինի մոտ ապագայում հանուն հանդիպման Երևան կգամ, բայց ցավոք էս անգամ ոչ թե մուսի-պուսի կերպարի են ակումբի ընկերներս հանդիպելու, այլ գժագարված անարխիստի...

Յոհաննես
01.05.2014, 21:37
Երեկ ահագին հետաքրքիր դեպքեր տեղի ունեցան ինձ հետ ու ասեցի մի 2 տող գրեմ:
Երբ տուն եկա,մերոնք ինձ հաղորդեցին որ պետք է գնամ գյուղ ու ամեն ինչ արդեն պատրաստել էին,մերոնք անգամ մարշուտկայի վարորդի(որը իբր ծանոթ մարդ է) հետ էին խոսացել ու ինձ տեղ էին պահել:Մի խոսքով շատ չերկարացնեմ ու միանգամից ասեմ,որ մեր շատ սիրելի վարորդին կաշառեցին ու ինձ ինքը ինձ տեղից հանեց:13 հոգանոց մարշուտայի մեջ արդեն 32 մարդ կար,որոնցից երկուսին ծանոթ էի:
Դե ես մեղմ ասած շփվող մարդ չեմ,բայց էս վերջերս նկատել եմ,որ խոսելու կարիք ունեմ,քանի որ շաաատ-շաաատ եմ մեջս պահել :))
Ահավոր անհարամր դիրքում էի կանգնած,բայց սկսեցի ծանոթներիս հետ խոսել,դե էդ մարշուտկան փոքր է ու բոլորին էլ լսելի էր խոսքս:Սկզբից դիրքիցս էի բողոքվում,հետո մի քանի անեկդոտներ պատմեցի,հետո սկեցի ֆիլմերից խոսել:Երբ սփոյլերություն էի անում նկատեցի, որ ամբողջ մարդիկ մեծ ուշադրությամբ ինձ են լսում,էնքան տարօրինակ զգացողություն էր,ախր ես միշտ կոմպլեքսների մեջ եմ եղել ու անգամ ամաչել եմ մարդկանց բարևել,իսկ հիմա մի խումբ անծանոթ մարդկանց մոտ ճառ եմ կարդում:Էդպես շատ թեմաներից խոսեցի ու երբեմն էլ հումորներ էի անում ու դատելով մարդկանց արձագանքից կարելի էր եզրակացնել,որ էդ հումորները ահագին ստացված էին:Մարդիկ սկսեցին ինձնով հետաքրքրեվել,շատ հարցեր տվեցին ու շատերը ցանկություն հայտնեցին ինձ տեսենլ(էնպիսի դիրքում էի կանգնած,որ շատերը չէին տեսնում ինձ):Մի խոսքով էլի շատ չերկարացնեմ ու անցնեմ վերջամասին:Քիչ ճանապարհ էր մնացել ու էդտեղ ասեցի,որ շատերի հետ սա մեր առաջին ու վերջին հանդիոպւմը կլինի ու ցանկություն հայտնեցի,բոլորի հետ շարունակել շփումը(անկախ տարիքից,ռասսայից,սեռից,կրոնից,ազգությունից ) ճիշտ է արձագանքներ ինձ չգոհացրեցին,բայց էդ արդեն ուրիշ պատմություն է:Երբ արդեն մարդիկ իրենք խոստովանեցին,որ իրենց կտրել եմ իրենց առօրյա կյանքից ու ինձ շնորհակալություն հայտնեցին,ես առաջին անգամ զգացի,թե ինչ լավ բան է մարդկանց ուրախություն պատճառելը,հետո երբ արդեն բոլորը ուրախ էին,չգիտեմ ինչի սկեցի տխրել ու մինչև հիմա էլ էդ եմ մտածում ու չեմ հասկանում:
Հ.Գ. Նոր էլի կարդացի գրածս ու ասեմ,որ շատ կարևոր բաներ չեմ գրել,բայց դե երևի պետք էլ չէր :))

Այբ
01.05.2014, 21:53
Անցումի տակ գիրք վաճառողները գրքերը 500 կամ 1000դրամ վաճառելու համար (ըստ գրքերի «լավ կամ վատ» լինելու) հետաքրքիր «միջոց» են գտել (լսել էի, թե ինչպես էին փորձում գրքերին գին սահմանալ (ակցիայի ժամանակ), բայց չէին կարողանում որոշել, թե որ գիրքն է լավ, որը վատ:D):

Վերջերս 500-ի փոխարեն թղթի վրա գրել են 500-1000 դրամ (առաջ միայն 500 էր գրված): Ինչևէ: Նորից գիրք եմ գնում իրենց մոտից ու ի՜նչ եմ իմանում: Դու մի ասա սրանք, ի վերջո, եկել են այն եզրահանգման, որ հաստ գրքերը «լավն» են, բարակները՝ « վատ»:
Տնաշեններ:'

Ուլուանա
02.05.2014, 08:35
Նոր տեսա Ֆեյսբուքի «Հայ ծնողների անկյուն» խմբում մեկը գրել է, որ շուտով իր երեխայի Ատամհատիկն է պլանավորում նշել ու դրա համար խանութից գնել է ձավար, սիսեռ, կանեփ և այլն, ու հարցնում է. «Հիմա դրանք խաշեմ, լցնեմ գլխի՞ն, թե՞ լոբին, սիսեռը առանձին խաշեմ...»։ Կարդում եմ ու պատկերացնում, որ, ասենք, մի արտասահմանցի կարդար կամ լսեր սենց բան, ի՞նչ կմտածեր։ Դուք մի հատ պատկերացրեք, էլի. լոբին, սիսեռ–միսեռը խաշել ու լցնել էրեխու գլխին :D։ Լրիվ սարսափ :scare։

StrangeLittleGirl
02.05.2014, 20:40
Մինչև Կոպենհագեն գալս համալսարանից ինձ ով ասես ինչ հարցով ասես չէր գրում. է՛լ ղեկավարս, է՛լ մեր թիմի անդամներից, է՛լ HR բաժնից մի քանի հոգի, է՛լ արտասահմանցի աշխատողների բաժնից: Մի խոսքով, PhD ընդունվելուց մինչև Կոպենհագեն հասնելուս օրը մեյլերով ում հետ ասես չեմ շփվել:

Էս բոլոր մարդիկ դանիացիներ էին, մեյլերում՝ շատ կիրթ ու միևնույն ժամանակ շատ ջերմ: Բացի Հենրիետից: Չէ, Հենրիետն էլ էր դանիացի, բայց կիրթ ու ջերմ չէր: Սովորաբար մեյլերին չէր պատասխանում, պատասխանելիս էլ մուննաթն էնպես էր թափվում, որ փոշմանում էիր, որ մի բան գրել ես: Թարսի պես էլ Հենրիետը HR բաժնից էր, ու ամենաշատը գործ նրա հետ ունեի:

Երբ հասա Կոպենհագեն, կամաց-կամաց սկսեցի հանդիպել այդ բոլոր մարդկանց, որոնց հետ մեյլերով եմ շփվել: Կազմակերպչական հարցերն էլ ղեկավարս իր վրա էր վերցրել, ես HR բաժնի հետ գործ չէի ունենում: Բայց եկավ մի պահ, երբ հայտնվեց չլուծվող խնդիր. իմ լոգինն ու փասը ուշացնում ու ուշացնում են: Ղեկավարս մի քանի անգամ ինքը կապվեց Հենրիետի հետ, հետո խորհուրդ տվեց, որ հետը պայմանավորվեմ, հանդիպեմ, բոլոր հարցերը լուծենք: Դե չասեմ, որ անգամ պայմանավորվելու մեյլն ինչքան վախվխելով եմ գրել ու ինչ կոպիտ է պատասխանել, հետո էլ երբ իր օֆիսի տեղն եմ հարցրել, չի էլ պատասխանել: Ստիպված գուգլեցի, գտա տվյալները, հետն էլ մի նկար էր՝ կարճ մազերով, կոպիտ դիմագծերով մի կին ու սարսափելի մռայլ:

Էդպես էսօր դողդողալով գնացի, գտա իր մասնաշենքը, հետո էլ օֆիսը: Սիրտս կանգնում էր: Օֆիսում երկու հոգի էին նստած, բայց դե Հենրիետին միանգամից ճանաչեցի:
- Հենրիե՞տ,- ասացի՝ դառնալով դեպի նա:
Առանց դեմքի որևէ մկան շարժելու ասաց, որ ինքն է: Կմկմալով բացատրեցի, որ հետը պայմանավորվածություն ունեի: Հարցրի, թե արդյոք կարող եմ ներս մտնել: Կանչեց ներս, աթոռ առաջարկեց: Էլի առանց դեմքի որևէ մկան շարժելու հարցրեց, թե ինչպես կարող ինձ օգնել: Հարցրի թղթաբանությունից: Ճշտեց, թե ինչու բանկային հաշիվ չունեմ: Սկսեցի բացատրել, որ իրենց երկրում ինչ-որ օրենք է փոխվել, ըստ որի բանկային հաշիվ բացելն այլևս մի օրվա գործ չէ, կարող է մինչև երեք շաբաթ տևել: Ու էդ պահին շունչս կտրվում էր լարվածությունից: Հենրիետն անթարթ ինձ էր նայում՝ ուղիղ աչքերիս մեջ: Էն կարգի, որ թվում էր՝ հեսա կծակի, կանցնի:

Էդպես, հետո մի քանի ուրիշ հարց էլ քննարկեցինք: Հենրիետի դեմքի արտահայտությունը չէր փոխվում. նույն ծակող հայացքը, նույն անշարժ դիմախաղը: Վերջում, երբ արդեն պիտի գնայի, ժպտաց ու ձեռքը մեկնեց: Ես էլ իմը մեկնեցի: Պինդ սեղմեց: Երբ արդեն դուրս էի գալիս օֆիսից, հաճելի վիքենդ մաղթեց: Մի տեսակ սիրեցի Հենրիետին:

Այբ
03.05.2014, 17:08
Վերջերս ընկերուհիս թունավորվել և հայտնվել էր հիվանդանոցում: Հազիվ մահից փրկվեց:
Հետը խոսում եմ` ասում է.
-Գիտես, որ վատացա ինչի՞ մասին էի մտածում:
-Ինչի՞...
-Մտածում էի, գոնե կարողանայի մեռնելուց առաջ ֆեյսից ջնջվել...
Ծիծաղեցի ընկերուհուս ասածների վրա, բայց նաև մտածում եմ՝ ինչ վատ բան է էս համացանցը, առհասարակ ինտերնետ կոչվածը:

Մի օր, երբ չլինենք, էնքան հեշտ կլինի ուրիշներին մտնել մեր անձնական կյանք::8

Նիկեա
03.05.2014, 20:21
Ինչ հավես ա, որ ակումբը լիքը նոր անդամներ ունի:Մտել եմ ու էլ չեմ ուզում դուրս գամ:

Stranger_Friend
03.05.2014, 20:54
Քեզ թվում է սխալվել ես, պարզվում է գոհ են...
Թվում է ճիշտ ես արել՝ իրականում դժգոհ են...
Քո կարծիքով ոչինչ չես արել՝ նեղացած են...
Ուզում ես ներողություն խնդրել՝ չեն էլ հասկանում ինչի համար...

Հետաքրքիր է չէ՞ :)

laro
03.05.2014, 23:59
Ջղայինացած եմ: Էսօր վերցնում եմ ֆլեշկաս, իջնում եմ print անելու ֆիզիկաս: Մտա ներս, էս աղջիկը հեռախոսով խոսում ա ու ոչ մի կերպ չի ուզում ցած դնի ու նորմալ լսի ինչ եմ ուզում. մի կերպ բացատրեցի որ էս 15 էջը print անի. նախ մի քանի անգամ անհաջող փորձեր էր անում, հետո ըստ երևույթին նոր սարքավորումով չկարողացավ աշխատել, արեց փորձված մեթոդով: Էդ ընթացքում ամբողջ կենսագրականն իմացա, թե ինքը ոնց «առանց կռվելու իրա ասածն ասեց, նենց հանգիստ էլի առանց գոռալու... »: Մի աչքն odnoklasniki-ում էր, մի ձեռն էլ հետը, էն մի ձեռով հեռախոսն էր բռնել, էսիմորերորդ ձեռքով էլ print-ս էր անում: Ամբողջ կենսագրականն իմացա, բոլոր մանրամասներով: Դրանից հետո էլ հաշվիչով բազմիցս հաշվում էր 50*15-ը: Հազիվ պատասխանը գտավ, վճարեցի դուրս եկա: Նոր հայտնաբերում եմ, որ ընդամենը 7օրինակն ա ճիշտ, մնացածը էդ յոթի կրկնությունն են. իսկ թղթերի քանակը 13ն ա ընդամենը... մի հատից մի քանի հատ արել ա, էն մնացածն էլ չի արել, կամ խիստ էր զբաղված կամ էլ ալարում էր, անհարմար էր էդքանի հետ միասնին նաև իմ print-ը վերջացնել:
Չեմ հասկանում ինձ երեխու տեղ էր դրել, որ ոնց հասցնում, նենց էլ սպասարկում էր. երևի վստահ էր որ ոնց էլ անի, տանը տեսնելուց էտ չեմ գալու,: Ասենք դա ինձ վաղը պետք էր լինում, քննության նյութ ա, լավ ա դեռ ժամանակ ունեմ. պատասխա՞ն էր տալու: Էսպիսի բան չեմ արել ոչ մի անգամ բայց էնքան ջղայինացած եմ, որ վաղը վերցնելու եմ գնամ ասեմ նորից անի ու գումարն էլ չեմ տալու, կասեմ «երեկ վճարել եմ, ցտեսություն »: Իմ համեստ ուսանողական դրամապանակը էդքան չի ներում, որ ամեն անգամ նորից անեմ էդ անտերը, մանավանդ որ մեղավորը ես չեմ: Ալարում են նորմալ գործ անեն, որ մի քիչ քիչ չաչանակեր չէր լինի .....
Հա գնալու եմ, ոչ մի անգամ նման բան չեմ արել, բայց ջղայինացած եմ գնալու եմ, թող հաջորդ անգամ իր անձնական կյանքը գործից դուրս քննարկի (դուք ուղղակի չեք պատկերացնում էս ասածիս մեջ ինչքան փակ փակագծեր կան որ հավես չկա բացեմ.....): Մի թղթից մի չորս հատ արել էր, մնացածը թողել, դեբիլի տեղ են մարդուն դնում....
հ.գ. կարո՞ղ ա անիմաստ եմ ներվայինանում նախաքննական դեպրեսիա ա...

Chilly
04.05.2014, 15:18
Նկարի վերնագիրն ա՝ բլոքից առաջ :))
http://s30.postimg.org/c5odoykrh/Capture.jpg (http://postimg.org/image/c5odoykrh/)

Chuk
04.05.2014, 21:36
Առաջ մտածում էի, որ Ավետիսն ինչքան մեծանա, էնքան ավելի շատ եմ գզելու իրան: Հիմա ինչքան մեծանում ա, տեսնում եմ, որ ինքն ա էնքան ավելի շատ գզում ինձ :))

StrangeLittleGirl
04.05.2014, 22:54
Կուրսերայի գրելու դասընթացի տնայիններս եմ անում: Ահավոր շտապում եմ, որովհետև առաջադրանքի դեդլայնը մոտենում ա, իսկ ինձ ընդամենը մեկ-երկու արթուն ժամ ա մնացել վերջացնելու համար: Հասնում եմ quickwrite տեխնիկային, այսինքն՝ պիտի հինգ րոպե առանց մտածելու արագ-արագ գրեմ (կոնկրետ էս դեպքում՝ քննադատական տեքստ մի հոդվածի մասին): Դե քանի որ արագ եմ գրում, ուզում եմ գրել՝ բնածին, մեկ էլ զգում եմ, որ անգլերեն բառը չեմ հիշում: Ժամանակ չկորցնելու համար հայերեն գրում եմ «բնածին», որ հետո խմբագրելուց բառարանում նայեմ, գրեմ:

Հինգ րոպեն լրանում ա, մտնում եմ գուգլ թրանսլեյթ, խելոք-խելոք գրում եմ innate ու սպասում, թե ինչ կթարգմանի: Արդեն հայերեն «բնածին» բառը տեղափոխում էի տեքստից մեջ, որ նոր հասկացա՝ ինչ եմ արել :))

Nihil
04.05.2014, 23:39
Հանգիստ նստած ես քեզ համար, никого не трогаешь, ու մեկ էլ պարզվում ա, որ Բոբ Դիլանը ամսուկեսից Ստամբուլում համերգ ա ունենալու։ Ոնց որ տոկը խփեր։ Սաղ կյանք երազել եմ իրան գոնե ականջի ծայրով լայվ լսեմ ու հիմա սենց հնարավորություն (հավանաբար վերջին հնարավորությունս - 41 թիվ ա մարդը)։
Մոտս էյֆորիա է։ Վաղվանից սկսում եմ աշխատանք փնտրել, փող հավաքեմ գնամ։ Սենց մոտիվացիա աշխատելու ես չեմ ունեցել։
Չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ոնց կտխրեմ, եթե գնալս չստացվի։

impression
05.05.2014, 01:52
մակբուք եմ ուզում: էնքան ուժգին. ինչքան թիթիզիկները՝ ամուսնանալ: ու ամեն ստորության պատրաստ եմ դրա համար: բարի գիշեր:

Նիկեա
05.05.2014, 17:44
Մի ժամանակ, որ տեսնում էի մտերիմներիցս մեկը մռութները կախած նսած է,ասում կամ ավելի ճիշտ պահանջում էի,որ ժպտար...մարդիկ ժպտում էին,բայց էդ ժպիտը մռայլությունը չէր ցրում:Հիմա հասկանում եմ,որ դիմացինից ժպիտ պահանջելը էն դեպքում,երբ ինքը վատ վիճակում է ստորություն է,ուղղակի ստորություն:Հիմա հասկանում եմ,որ ինձ պետք չի ծամածռած բերանը,եթե հոգին չի ժպտում:Ու որոշել եմ.սրանից հետո ժպտալու պատճառներ եմ ստեղծելու,իսկական,բարի անկեղծ ժպիտի...

Alphaone
05.05.2014, 18:57
Նորից գրեպոլիս եմ խաղում: Միանգամից կյանքն իմաստավորվել է: Դեռ չգրանցված՝ միության ղեկավար եմ, կղզում արդեն ունեմ թշնամի միություն, ով իմ դեմ ռիսկ չի անում «լպտա», մինչդեռ մենք 5 հոգի ենք ու ընդամենը 5000 միավոր ունենք, իսկ իրենք 70.000 միավորանուց, ու շուրջ 40 հոգանոց միություն են: Կեցցե, կեցցե, կեցցե...

melancholia
05.05.2014, 21:35
Գանաց ևս մի հարազատ ընկեր, մարդ, ում հետ կարող էի խենթություն անել ու չմտածել սխալ հասկացվելու մասին: Հերթով գնում են,,,,,խոստանում են լինել մշտապես կողքիս, ու գնում: Հետաքրքիր եք գիտեք՞… Վերջ, որոշել եմ, էլ ոչ մի օտար հարազատ չի դառնա: Մեկա բոլորն էլ գնում են, թողնելով կարոտ, դատարկություն ու ցավ:
Հիմա մենակ եմ, հայացքս` հեռուն : ՈՒզում եմ երբեմն հիշեք, որ ձեր մասին մտածող լավ ընկեր ունեք:

Nihil
06.05.2014, 22:13
ֆեյսբուքում մի հատ անկապ նկար եմ գցել սիգարետով, էղածը եսիմ ինչ չէ, բայց դրանից հետո նամակ ստացա ընկերուհուցս մոտավորապես էսպիսի բովանդակությամբ՝

"Արև, Ռ-ը(իր ընկերը, էլի) տեսել ա նկարդ, ասում ա Արևը ծխում ա՞, ասեցի , որ չէ, հազարից մեկ կարողա մի հատ։ Մոտ 2 ժամ հարցուփորձ էր անում։ Ասեց քեզ մոտ հեչ ծխել ա, ասեցի չէ"։

Կարդացի, մի պահ բացեց իսկախես, հետո ջղայնացա։ Ինչպիսի՜ մանր-մունր զիբիլ։ Հետո էլ մտածում եմ՝ լավ է, էդպիսի մարդիկ շուտով կամուսնանան, կչաղանան, կսկսեն ատել միմյանց, կյանքը լցված է լինելու փոքր ատելություններով, երեխեք կծնեն, կսկսեն ձանձրանալ ու սրա նրա վրա փնթփնթալ։

:angry

Skeptic
07.05.2014, 14:21
Ծառայությանս վերջին զորավարժությունը, եթե էդ կարելի ա "զորավարժություն" անվանել, հավես անցավ. առավոտից կեսօր արևային լոգանք ընդունելուց հետո 1-1,5 ժամանոց սիեստա, դրանից հետո չքնաղ բնության գրկում, տաճարաձև ժայռերի ներքո սեփական ուղեղի հետ մտրակով սեքս' Նիցշեի "Զրադաշտի" միջոցով, իրիկուններն էլ զինվորական թենիսի դիտում, որը էս կողմերում մեծ ժողովրդականություն ա վայելում: Ի տարբերություն սովորական թենիսի, էստեղ գնդակներն ավելի փոքր են, ցանցին փոխարինում ա միջպետական սահմանը, իսկ խաղի իմաստն էն ա, թե ում թենիսն ա ավելի մեծ: Գիշերներն էլ խմբակային վայելքներ ' տասական հոգու տեղավորում ԶԻԼ-երի նեղլիկ կուզովներում ու զանազան անուշահոտություններից առաջացող թմբիր:









:love

Ռուֆուս
08.05.2014, 01:34
18+ գրառում

Էսօր ակումբական բացիկ եմ ստացել, լրիվ անսպասելիորեն :)) Ինձ որ ձմերուկն է դուր եկել, իսկ ձե՞զ :))

http://i.imgur.com/nvjDNMD.jpg

Ruby Rue
08.05.2014, 12:28
Ֆիզկուլտ։ Աղջիկների հանդերձարան։ Մենք ենք ու ապագա ժուռնալիստները։
-Էրեխե՜ք, դիպլոմիս թեման փոխել եմ, վերջին զանգի դրամահավաքների մասին եմ անելու։
- Բայց մեզ ասել էին, որ ինչ-որ սոցիալական խնդրի մասին պետք ա անել։ Դու ըտեղ խնդիր որտե՞ղ ես տենում։ Ինչքան պետք ա, էնքան էլ հավաքում են։ Բա առանց փողի ի՞նչ վերջին զանգ։
- Դե հա, հասկացանք, որ դպրոցին ու տնօրենին փող են տալիս, բայց լիքը փող էլ տալիս են սցենարիստին, մակիյաժ անողին...
- Բա առանց մակիյաժի ի՞նչ վերջին զանգ։ Բա դպրոցն ավարտում ես, տնօրենին ու դասատուներին փող չտաս, չծախսե՞ս։

Շորերս փոխեցի ու դուրս թռա հանդերձարանից՝ չդիմանալով սրանց խոսակցությանը։ Եթե իրանք են մեր ապագա լրագրողները, ապա կեցցեն սերժիկն ու մուկիկը, ի՞նչ ասեմ։

Հ. Գ. Մեր վերջին զանգի համար հավաքվել էր 45,000 դրամ։ Համարվում է փոքր գումար՝ ուրիշ տեղերի համեմատ։ Միայն տնօրենը ամեն դասարանից 200,000 էր պահանջել։ Դասղեկին էլ ոսկուց հաստ վզնոց էին առել...

մարդագայլուկ
08.05.2014, 13:16
ԵՊՀ-ի ռոմանագերմանականում դիպլոմայինների պաշտպանություն է: Ներս մտած-չմտած խմբի ավագը վրա է տալիս, թե եսիմ ինչքան փող ենք հավաքում, որ դասախոսների համար սեղան գցենք: Էդ նեղ պահին կռիվ անելու տրամ չկա, դրա համար արագ հանում` փողը տալիս եմ: Ներսում ուսանողներից մեկն արդեն ամբիոնի մոտ ինչ-որ բաներ է խոսում: Ականջիս են հասնում Լեվիս Կառոլ բառերը, մի պահ շշմած մտածում եմ, որ մի տեղ լսել եմ էդ անունը: Հետո հասկանում եմ, որ խոսքը Լյուիս Քերոլի մասին է: Հանձնաժողովի անդամներից որոշները թթված դեմքերով նստած են, որոշները աշխույժ զրոցում են, մեկն էլ հեռախոսով է խոսում:
- Լավ, աղջիկ ջան, հերիք ա, նստի՛:
Հերթս հասնում է: Խոսում եմ Չոմսկու և իր Universal Grammar-ի տեսության մասին: Հանձնաժողովի նախագահը թթված դեմքով նայում է վրաս:
- Աղջիկ ջան, ինչ ես երկար բարակ խոսում: Օրինակ բե՛ր:
«Աղջիկ ջանը» մի կերպ կուլ տալով պատասխանում եմ.
- Ի՞նչ օրինակ, սա հո քերականության դաս չի, տեսությունն եմ ներկայացնում:
- Իյա, բա առանց օրինակ ոնց կլինի: Բա մենք ինչ իմանանք ինչի մասին ես խոսում: Օրինակ բե՛ր:
Հանձնաժողովի անդամներից մեկը, տեսական լեզվաբանության դասախոս, մեկ էլ աշխուժորեն ընդհատում է.
- Չոմսկուն Ախմանովան վաղուց հերքել-պրծել ա, բերել ստեղ Չոմսկի ես խաղացնում:
- Իսկ դուք Չոմսկու գրքերից ի՞նչ եք կարդացել, - հարցնում եմ:
- Ըտեղ կարդալու բան չկա, աղջիկ ջա՛ն, դու որ Ախմանովայով նայես, իրա քննադատությունը քեզ լրիվ հերիք ա:
Դե արի ու էս մարդկանց բացատրի, որ Չոմսկին համարվում է ժամանակակից լեզվաբանության հիմնադիրը, որ մինչ իրենք ստեղ սովետի ճ կլասի լեզվաբաններ են խաղացնում, Չոմսկին MIT-ում նստած իր տեսություններն է վերանայում, ինքն իրեն հերքում, նոր տեսություններ առաջարկում ու գաղափար էլ չունի, որ ոմն Ախմանովա իրան վաղուց հերքել-պրծել ա, որ լեզվաբանական տեսությունները սնկի նման աճում են, գիտությունը զարգանում է, որ լեզու սովորելը լեզվաբանություն չի, որ պրոֆեսիոնալները դիլետանտիզմով չեն զբաղվում, որ, որ, որ...
- Դե լավ, սպասեք օրինակներ բերեմ, - ասում եմ ես ուսերս թոթվելով:
Երկիմաստությունից մի երկու ախմախ օրինակ եմ բերում: Երեխու նման ուրախանում են:

melancholia
08.05.2014, 14:02
Սիրում եմ, երբ հոգնած աշխատանքից տուն ես մտնում, հանում կոշիկներդ, ազատվում ձևական զարդարանքներից, քանդում ձիգ հավաքած վարսրն ու թուլացած ընկնում բազմոցին; Էլ ոչինչ չի կարող խաթարել երանելի անդորրը, դու տանն ես, քո 4 պատի մեջ, քո աշխարհում; Երանի հեռախոսս չզանգի ու այս հանգստի րոպեները միքիչ էլ երկարեն

StrangeLittleGirl
08.05.2014, 14:50
Երեկ ես ու նախկին կուրսեցիս սկայփով զրից էինք անում: Մեկ էլ սկսեցինք Իտալիայի (ինքը Իտալիայում է ապրում) ու Դանիայի բյուրոկրատիաները համեմատել: Մեռել էինք: Ինքն ասում էր, որ հազար հատ թուղթ են դեմ տալիս, որ ստորագրես, հետո էլ ստուգում են ընթեռնելի ես ստորագրել, թե չէ: «Ես էլ կիրիլիցայով եմ ստորագրում,- ասում է սերբ կուրսեցիս,- բայց ընթեռնելի: Դե թող գնան ու կարդան»: Որևէ բանի դիմելիս էլ մի փաստաթուղթը մի քանի օրինակով պիտի տանի:
Հետո ես պատմեցի Դանիայից, որ այստեղ որևէ բանի համար կարող է փաստաթղթերի հսկայական ցանկ լինել, բայց դու կարող ես դրանք չներկայացնել ու միայն ասել, թե ինչ կա էնտեղ գրված (օրինակ, աշխատանքային պայմանագիրը ցույց տալու փոխարեն կարող ես միայն ասել, թե որքան է աշխատավարձդ): Իսկ որտեղ ստորագրությունդ է պետք, բոլորովին պարտադիր չէ, որ անձամբ ներկայանաս. կարող ես թուղթը տպել, ստորագրել ու սկան արած ուղարկել: Ու երբեք որևէ թղթի պատճեն չեն ուզում. եթե իրենց պետք է, տեղում օրիգինալը քսերոքս են անում:
Հիմա մտածում եմ՝ կարո՞ղ ա բյուրոկրատական դրախտ եմ ընկել: Թութութու:

Վոլտերա
08.05.2014, 19:27
Երբ որ քեզ մեղադրում են անչափահասի հանդեպ բռնի գործողություններ կատարելու մեջ ու առնվազն վեց տարի ազատագրում խոստանում, հասկանում ես, որ բացի փիլիսոփագեղարվեստական գրքերից կարելի ա նաև տրամաբանությունը զարգացնող ու "ինչպես տակը չանել, երբ որ քեզ սպառնում են" թեմայով գրքեր էլ կարդալ, ու վատ չէր լինի օրենսգրքին էլ մի քիչ ծանոթ լինել` անհասկացող ու րոպեն մեկ իրար հակասող դիմացինի աչքը մտցնելու համար :}

Արևհատիկ
08.05.2014, 20:46
Նոր Գոհարիկը /եղբորս աղջիկը/ անշարժ նստել ա, խոսացնում ենք չի խոսում: Մեկ էլ մամաս ասում ա.
-Գոհար, ջանա, դու տխրել ե՞ս:
-Չէ, տատիտ, ուղղատի՜ էտրանը կախվել ա՜ :))

Ուլուանա
08.05.2014, 23:33
Անցած կիսամյակին, երբ քոլեջում անգլերենի կուրս էի վերցնում, բացի միջանկյալ ու վերջնական թեսթերից, նաև երկու գրական–վերլուծական էսսե ենք գրել մեր անցած ստեղծագործությունների հիման վրա։ Դասախոսս երկու էսսեներս էլ ահագին գովել էր ու ասել, որ դրանցից մեկն ուզում է ներկայացնել գարնանը կայանալիք գրական վերլուծության մրցանակի համար։ Քիչ առաջ նամակ ստացա անգլերենի ֆակուլտետից. մրցանակը շահել եմ :yahoo։

StrangeLittleGirl
09.05.2014, 00:29
Իմ ապրած ամեն մի տանը մի անկյուն եմ շատ սիրել: Խրոնինգենի վերջին տանս էլ պատուհանագոգս էի սիրում: Էնքան, որ նույնիսկ ֆոտո եմ արել, հիմա էլ էդ ֆոտոն դեսքթոփիս նկար եմ սարքել, ու ժամանակ առ ժամանակ նայում եմ, որ կարոտս առնեմ:
Էստեղ մենակ գրքերս ու դիսկերս չեն, մեկ էլ ակումբաբացիկն ա, որ շատ էի սիրում: Հիմա էս բոլորը Երևանում սենյակիս ինչ-որ մի անկյունում են:
http://i.imgur.com/AjcCHZJ.jpg

Նարե91
09.05.2014, 11:06
Դամբուլի մեկը, դամբո՜ւլ :beee

Հեսա 23-դ կբոլորես, բայց ցայսօր մի հասարակ իրողություն գլուխդ մտցնել չի ստացվում. ավելի շուտ՝ չես ուզում մտցնել:

Այ էս տիպի կոնտրաստները՝

գիշեր-ցերեկ
սև-սպիտակ
մութ-լույս
փոթորիկ-խաղաղություն and etc.
կյանքին համ ու հոտ տվողներն են:

Կյանքն առանց դրանց ախմախ մի բան կլիներ:
Մեկը մյուսին փոխլրացնում են. իրենք առանց իրար չեն կարող, չԷ՞ որ մեկի բացակայության ժամանակ ենք սկսում արժևորել մյուսը:
Իսկ դո՞ւ, ա՛յ դամբուլ, ուզում ես միանգամից ցերեկների մի կույտ ունենաս: Չէ՛, էդպես չի կարող լինել, այսինքն կարող է լինել, բայց հաստատ անիմաստ մի բան կլինի:
Սթափվի՛ր ու հասկացի՛ր, որ դրանք ՝ կոնտրաստները, պիտի հաջորդաբար ու հերթափոխով իրար լրացնեն, որ իմաստազուրկ կյանքդ գույներ ստանա:

Հ.Գ. շա՜տ անհամբեր դուրս եկար բայց հա՜ :P

Alphaone
09.05.2014, 22:25
Սևանի Հարսնաքարում համաժողով է:
- Էրեխեքին զգուշացրու, որ չխմեն:
- Հա, մեկ էլ ասա մարդ ես, սպորտային թող չհագնեն:
Կատակում էր՝ իր կարծիքով:
Չծիծաղեցինք:

մարիօ
09.05.2014, 22:38
Երկու օր առաջ քաղաքապետի տեղակալի մոտ հարցազրույցի էի գնացել. չէ՜, ես հանրապետական չեմ, ուղղակի թեքահարթակների մասին էինք խոսելու, խմբագիրս ուղարկեց, ստիպված պիտի գնայի: :oy Տեղակալները երկուսն էին. մեկի հետ ես զրուցում էի, մյուսն իր համար նստած էր, համակարգչով ինչ-որ բան էր բզբզում, ինձ չէր երևում: Խոսակցությունը համարյա ավարտել էինք ու արդեն պիտի դուրս գայի, մեկ էլ աչքս ընկավ էն երկրորդ տեղակալի համակարգչին ու տեսա, որ մարդը իրա համար ֆռֆռում ա Ադնակլասսնիկ կոչվածում: Արյունը խփեց գլխիս, չկարողացա ինձ զսպել, զրուցակցիս ասի մի հատ վերջաբան ասեմ էլի.
-Էս քաղաքապետարանում էնքան պարապուրդ ա, որ սոց. ցանցերում եք հա՞ անցկացնում օրերդ:
Երկուսս էլ նայեցինք աջ ու սկսվեցի՜ն արդարացումները, բայց դե էդ արդեն ինձ հետաքրքիր չէր. հրաժեշտ տվեցի ու դուրս եկա: :(

Enna Adoly
10.05.2014, 17:35
Երկու երեխա գնում են, մի շուն էլ երեխեքին առանց նայելու ուրիշ ուղղությամբ ա գնում : Ես երեխեքը շանն են նայում, բարձր, ոնց որ վախենալով ծիծաղում ,ասում վայ,քու,վայ քու, ու վազում շանը հակառակ ուղղությամբ : Էնքան են անում, որ էդ շունը շրջվում ա, հանգիստ քայլում դեպի երեխաները, իրենք էլ ավելի բարձր ծիծաղելով արագ վազում են դեպի չգիտեմ ուր:) Կարող ա անկապ պատմություն ա, ասեք հա ի՞նչ, բայց ես էնքան սիրուն բան տեսա էդ ծիծաղի ու եղածի մեջ:

Ruby Rue
10.05.2014, 18:04
Մի հատ ունիվերսալ Թորի մուրճ-բրելոկ ունեմ: Ծնունդիս էի նվեր ստացել, որ որ կախեմ բանալիիցս ու էլ չկորցնեմ, բայց ինչ նպատակով ասես չեմ օգտագործել: Օրինակ, դրանով մեխ էի խփում, նետում էի պատի վրա, երբ ռումմեյթս չափից դուրս աղմուկ էր անում, դուռ էի ծեծում ու էդպես շարունակ: Հիմա էլ միշտ կախում եմ պայուսակիցս, ու արագ քայլելու ընթացքում էնքան է խփվում ոտքիս, որ հա կապտուկ է առաջացնում: Իմ անզգույշ քայլելու ընթացքում հասցրել եմ մի քանի մեքենա խազել, լավագույն դեպքում` սիգնալիզացիան միացնել...
Էսօր էլ մի նեղլիկ ու մարդաշատ մայթով լույսին մոտ արագությամբ քայլում էի, մուրճս էլ աջուձախ էր թռվռում, մեկ էլ հետևիցս մի մարդ գոռում է.
- Աղջիկ ջան, էս կայծա՞կ էիր, ի՞նչ էիր:
Շուռ եկա, ժպտացի, էս պապիկն էլ ծիծաղեց.
- Աբգոն ես անում լավ ես անում, բայց էլ ինչի՞ ես խփում, որ մենք ավելի՞ հետ մնանք: :D
Լավ ա գոնե մուննաթ մարդ չէր, թե չէ ինձ ու մուրճիս գրողի ծոցն էր ուղարկելու: Ափսոս մոռացա ասել, որ ոչ միայն ես էի կայծակ, այլև` մուրճս: :)

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/t1.0-9/46413_587289257978985_1521455342_n.jpg

Chuk
11.05.2014, 03:36
Պրոսպեկտով քայլում էի, դիմացիցս մի հրաշագեղ երիտասարդ էր քայլում, հոյակապ մորուքը երեսին, որին պարզապես կարող էի նախանձել: Մոտեցավ, ուզեց փաթաթվել ու համբուրել:
- Ապե՞ր, ի՞նչ ես անում, - զարմացա:
- Ես քույր եմ, - փորձեց փարատել զարմանքս:

Աթեիստ
11.05.2014, 03:51
Էս Եվրատեսիլը ընտիր ինդիկատոր ա, թե որ երկիրն ա Եվրոպա, իսկ որը շատ հեռույա Եվրոպայից։
Ասենք Եվրատեսիլում առաջ 3 տեղերը գրաված երկրներին ոչ մի ձայն չտվող երկրները ի՞նչ Եվրոպա։
Ի՞նչ ընդհանուր բան ունեն էդ երկրներն ու Եվրոպան։

Դրանց համար կա Պուտանը։

Ռուֆուս
11.05.2014, 15:10
Կոնչիտա Վյուրստ. նրան հայհոյելը հայ տղաներին դարձնում է ավելի առնական, իսկ հայ աղջիկներին՝ ավելի կանացի։

Kuk
11.05.2014, 23:26
Կոնչիտաները դեռ ծառերի վրա էին ու մորուք պահելու ձևը չգիտեին, երբ մենք՝ հազարամյակների պատմություն ունեցող հայերս մեր երեխեքին ասում էինք՝ ծիածանի տակով որ անցնես, տռանսվեստիտ կդառնաս, ազիզ բալա: Նենց որ, ստեղ էլ ենք մենք առաջինը, իսկ Ավստրիան դա մեզնից ա սովորել ու էդ սովորածով հիմա եվրատեսիլ ա հաղթում. էդ էլ ա մեր շնորհքը, մենք նաև լավ ուսուցիչ ենք եղել աշխարհի համար:
Ու հերիք ա անընդհատ նույն հարցը տաք՝ որ երեխես ասի էս ինչ ա, ի՞նչ պատասխանեմ: Պարզ չի՞ ինչ պետքա պատասխանեք, ասեք՝ ծիածանի տակով ա անցել, բալես:
‪#‎konchitanelahay‬

keyboard
12.05.2014, 00:11
Արա, ոնց եմ ես սպասում, որ ակումբում վերջապես հանդուրժողականությունը հաղթի ու "fuck" գեշ ու լատինատառ բառի տեղը հնարավոր դառնա գրել դրա հայերեն ու գեղեցիկ թաարգմանությունը...

Նարե91
12.05.2014, 17:29
ասըմ ա՝ տունը մնա, որ տունը չմնաս :D
չէ՛, ախպե՛ր, հիմա հակառակն ա :))
տունը մի՛ մնա, որ տունը չմնաս: :))

Լեո
12.05.2014, 20:23
Կոնչիտա Վյուրստ. նրան չհանդուրժողներին չհանդուրժելը հայ տղաներին դարձնում է ավելի ազատամիտ, իսկ հայ աղջիկներին՝ ավելի առաջադեմ։

Արևհատիկ
12.05.2014, 23:46
Եկել եմ մի անկեղծ խոստովանություն անեմ:
Ուրեմն, ես թե իրական կյանքում, թե վիրտուալում կոնֆլիկտներից հիմնականում հեռու եմ մնում: Վիրտուալում զահլես չի հերիքում երկար բարակ գրառումներ անելու, իրականում էլ ես իմ կարծիքը հստակ ասում եմ, ընդունում են ընդունեն, չէ՝ էդ արդեն իրենց պռոբլեմն է :))
Բայց նենց եմ սիրում, որ էս ակումբում իրար միս են ուտում: Էլի ես իմ «հանգիստ» կերպարով մի կողմ եմ քաշվում, ու կողքից հաճույք ստանում :))

StrangeLittleGirl
13.05.2014, 00:56
Կոպենհագենում տուն կամ սենյակ ճարելը շատ դժվար ա: Ավելի դժվար ա, երբ դանիացի չես: Ամեն ինչ բարդանում է, եթե դանիերեն էլ չգիտես: Իսկ շատ ավելի բարդ է, եթե տղամարդ ես: Բայց եթե նաև Մերձավոր արևելքից ես կամ Ասիայից, ուրեմն կարող ես հույսդ ընդհանրապես կտրել:

Հայտարարություններում հիմնականում շեշտում են, որ սենյակը մենակ կանանց են տալիս: Ու ամենատխուրն էն է, որ շեշտում են նաև էն տանտերերը, որոնք տղամարդիկ են Մերձավոր արևելքից, ու ժամանակին իրենք էլ են նույն խնդրի առաջ կանգնել:

Ռուֆուս
13.05.2014, 01:50
Ես իմ ամբողջ ապրածս 30 տարիների ընթացքում Անուշավան պապին նույն ձևի եմ հիշում՝ բարձրահասակ, սպիտակած մազերով, մի քիչ լիքը պատկառելի պապիկ, ով տարին երկու անգամ ինքնուրույն Երևանից տաքսի էր նստում ու գալիս էր մեր տուն մի քանի օրով մնալու: Ես մեծացա, դպրոց գնացի, համալսարան ավարտեցի, դարձա 30 տարեկան ղոջա էշ, իսկ Անուշավան պապը էդպես էլ չփոխվեց, վերջին անգամ 2 տարի առաջ եմ հիշել, 98 տարեկանում ինքնուրույն Երևանից հասել էր Գյումրի մեզ տեսակցության: Էսօր մերոնք զանգել էին ինձ, հարցնում էին, թե հարյուրամյակին ի՞նչ կարելի է նվիրել Անուշավան պապին: Վիագրայից ու գերեզմանաքարից բացի ուրիշ ոչ մի բան մտքովս չանցավ:

Ruby Rue
13.05.2014, 12:16
Եթե հեռախոսս կին լիներ, ապա ամիսը մեկը սիրած էր փոխելու։ Ինքը երեք ամիսը դեռ չբոլորած Գալաքսիկ է, բայց արդեն երրորդ ականջակալն եմ օգտագործում. նախորդ երկուսն ուղիղ մի ամիս օգտագործելուց հետո փչացել էին էն հեռախոս մտնելու տեղից։ :D
Տեսնենք կստացվի՞ մի քիչ հավատարիմ լինել ու էս մեկի հետ ավելի երկար ու լուրջ հարաբերություններ ունենալ։

Նաիրուհի
13.05.2014, 14:45
Գյուրքանը թուրք է՝ հրեական ու բալկանայան ժողովուրդների խառնուրդով, 29 տարեկան, առաջին անգամ է Հայաստանում։ Ականջօղ է կրում։
Ընդունել է իմ կնքած Գեղամ անունը, ինքն էլ ինձ Լեյլա է ասում։

Ինձ հանդիպած առաջին տղան է, ում հետ կարող եմ ժամերով ֆոլկ լսել ու զրուցել իմ թերի անգլերենով։ Իրար հետ Կոյունջու ենք լսում, Կոմիտաս, Հայրիկ Մուրադյան, Հասմիկ Հարությունյան, իր սիրելի թուրք ու այլ ազգերի երգիչներին։

Ահմետը տասնինը տարեկան է, Հայաստանում է արդեն չի էլ հիշում՝ որերորդ անգամ։ Հայերեն պարզ նախադասությունները հասկանում է, պատասխանում, փորձում խոսել։ Երկրորդ անունը Արթուր է։

Մեհմետը քուրդ է, Վանի կողմերից։ Ճանաչում է հայերեն տառերը, ծանոթ է ժողովրդական երգերին։ Ապրիլի 24-ին ֆբ էջում ներողություն է խնդրել հայերից ու փոխել պրոֆիլի նկարը։ Քրդական հավես երգեր է երգում, երբ մի քիչ համոզում ես։ Իր համար ընտրեց Արամ անունը։

Սինամը երկրորդ անգամ է էստեղ, լրագրող է։ Ասում է, որ Հայաստանի հետ էնքան է կապվել, ոնց որ իր երկրորդ տունը լինի։ Հայ ընկերներ ունի։

Սյուզանը մեր Ցեղասպանության թանգարանի միակ թուրք գիտաշխատողն է։ Քննարկումների ժամանակ ամենաակտիվը ինքն է պաշտպանում հայկական տեսակետները։

Աթաքան, Ումուտը, Ջամը, մյուսները...

Գուցե այլևս երբեք նրանց հանդիպելու առիթ չլինի, բայց ես ուրախ եմ էս փորձի համար։ Տեսականորեն ինչքան ուզում ես՝ կարող ես խոսել հանդուրժողականությունից, չատելուց, նրանից, որ մարդը մարդ է՝ սահմանի որ կողմում էլ ապրի։ Իսկ ես հպարտ եմ, որ առաջին իսկ փորձից կարողանում եմ ընդհանրապես թշնամուն չտեսնել նրանց մեջ՝ միաժամանակ չվախենալով ասել էն ամենն, ինչ մտածում եմ պատմության ու իրենց պետության մասին։ ՀՅԴ-ում անցկացրածս վեց տարին ինձ չի փոխել։

Հ.Գ. Ստամբուլում լինելու երազանքս ավելի ուժեղ է, քան երբևէ։

Ռուֆուս
13.05.2014, 15:00
Ստաժիրովկաս ավարտելուց հետո employment agency-ն ինձ հարցաթերթիկ է ուղարկել, որ լրացնեմ։ Բացել հարցերը հերթով կարդում եմ.
1. Արդյո՞ք ձեր կատարած աշխատանքը համապատասխանում էր պայմանագրով նշված պարտականություններին։
2. Արդյո՞ք ձեզ չափից դուրս ծանր աշխատանք են տվել, ստիպել աշխատել առանց դադարների։
3. Աշխատավայրում արդյո՞ք ձեր նկատմամբ կրոնական, ազգային ու սեռային խտրականություն են ցուցաբերել, ենթարկվե՞լ եք սեռական բռնությունների։

Բայց ամենաշատը բացում է վերջին հարցի ձևակերպումը.
4։ Ձեր կարծիքով դուք տրաֆիկինգի զո՞հ եք դարձել։

Սատանեն ասում է, դրական պատասխանի :))

StrangeLittleGirl
13.05.2014, 23:08
Գրառում տղամարդկանց մասին (հատուկ Մեֆի համար)

Ընդհանրապես, շատ տխուր բան ա օտար երկրներում տղամարդկանց օգնության ձեռք մեկնելը կամ ընդհանրապես նրանց հետ շփվելը: Ֆրանսիացի կոլեգաս, որը Դանիայում հայտնվել է մի յոթ-ութ տարի առաջ, ասում էր, որ ինչ-որ պահից սկսած դադարեցրեց տղաների հետ շփումը, որովհետև կարծում էին, թե կպցնում է: Հիմա հասկանում եմ՝ ինչ նկատի ուներ:

Էս վերջերս սկսեցի էքսպատների խմբերում հայտնվել, գնալ զանազան հանդիպումների ու սկսեցի գժվել: Էդ էքսպատ տղաներից շատերը սկսել են գրել ու տեղ-մեղ հրավիրել: Շատ քաղաքավարի կերպով մերժում եմ՝ պատճառաբանելով, որ ժամանակ չունեմ: Իսկ ամենադաժան դեպքը մի պակիստանցի տղա էր, որը տեսել էր ֆեյսբուքում, որ տուն եմ ման գալիս, ինձ լիքը կոնտակտներ տվել այնպիսի տանտերերի, որոնք մենակ աղջիկ են ուզում: Սկսեց դարդերը պատմել, լսեցի, ու մեկ էլ զգում եմ՝ արդեն համը հանում է: Պարտադիր ամեն օր բարի լույս ու բարի գիշեր է ասում, սկսում է հարցեր տալ, որոնց պատասխանը պարտադիր չի՝ իմանա: Հիմա էլ սկսել է նենց մտերմիկ, կենցաղային կատակներ անել: Աչքիս ես էլ հետևեմ կոլեգայիս օրինակին ու ընդհանրապես թարգեմ տղամարդկանց հետ շփումը:

Բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ ահավոր սիրում եմ ակադեմիայում տղամարդկանց հետ աշխատել: Մինչև հիմա ինչքան խնդիր ունեցել եմ, կին պրոֆեսորների հետ է եղել (մեկն էլ էսօր էղավ, մինչև հիմա ուշքի չեմ գալիս): Իսկ տղամարդիկ, լինեն ղեկավար, թե ուղղակի համակուրսեցի, շատ հետաքրքիր են ու համագործակցող: Մի տեսակ հավես է իրենց հետ աշխատելը:

Ruby Rue
14.05.2014, 11:56
Գիտական սեմինարի էինք։ Կազմակերպիչը եկավ բացումն անելու, մեկ էլ բա թե՝ Ռուսաստանից հյուրեր ունենք, պետք է ռուսերեն անեմ։ Ատամներս սեղմած սպասում եմ։ Հետո էլ փոխդեկանը իր ջարդված ռուսերենով ողջունեց նրանց և հայ-ռուս ժողովուրդների բարեկամությունը։ Նույն բանն ասաց էդ ռուսն ու ավելացրեց, որ լավ կլիներ ռուսերեն լիներ սեմինարը, թեև պարզվեց, որ ինքը ֆիզիկայից ոչ մի նանոգրամ տեղեկություն չուներ։
Մոտեցավ առաջին զեկուցողը, բացեց իր ռուսերեն պրեզենտացիան ու արդեն ուզում էի թողնել ու դուրս գալ, երբ հարցրեց, թե արդյո՞ք դեմ չենք, որ ռուսերեն պատմի։ Կարծես թե ոչ ոք դեմ չէր ռուսերենին, նույնիսկ նրանք, ում ռուսերենը իմից մի քանի անգամ վատ է։
-Չէ, հայերեն արեք։
-Ճի՛շտ է, հայերեն, - բողոքիս միացավ կուրսեցիս։
-Բայց ինձ հայերեն ավելի դժվար է։
-Իսկ եթե ես ռուսերեն չե՞մ հասկանում։
Մասնակիցներից շատերն ասում էին, որ ավելի լավ, թող ռուսերեն լինի, ոմանք էլ ուղղակի վախենում էին ցույց տալ իրենց ռուսերենի «չիմացությունը»։
Բայց դե արի ու մի ասա. ի՞նչ կապ ունի ռուսերեն իմանալ կամ չիմանալը։ Եթե ես եկել եմ հայերեն սեմինարի, զեկուցողներն էլ, մասնակիցներն էլ հայ են, ապա ես պատրաստվում եմ լսել հայերեն ու միայն հայերեն։ Կամ ի՞նչ կապ ունի, որ ես այդ լեզուն լավ գիտեմ։ Եթե հիմա ճապոնացի հյուրեր ունենայինք, սկսելու էին ճապոներե՞ն խոսել։ Ռուսերենի փոխարեն ոչ մի այլ լեզու էլ չէի հանդուրժի, բայց դե զեկուցողը չէր ենթադրի, որ մենք բոլորս գերմաներեն գիտենք ու էդ լեզվով պատմեր։ Ուղղակի զզվելի է, որ մարդկանց թվում է, որ մենք պետք է պարտադիր իմանանք ռուսերեն ու ընդունակ լինեք էդ լեզվով ֆիզիկա մարսենք, հետն էլ՝ երկու ռուսի համար կարող էին 40 մասնակցի անտեսել։
Բայց դե՝ հաղթեցինք։ Ռսերեն սլայդով հայերեն պատմեց։ Ընդմիջմանը պարզվեց, որ ոչ ոք դժգոհ չէր նույնիսկ՝ ռսերեն պատմելուն կողմ մարդիկ։

Սեմինարի վերջում էլ զեկուցողն ասում է.
- Նանոտեխնոլոգիաներ. այդ աշխարհն այնքան ունիկալ է ու մեր ուզածով, որ... Որ այնտեղ թրաշով կնանիք չկան։

Այ սենց ռսամետ ու հոմոֆոբ էլ ապրում ենք։

Նարե91
14.05.2014, 12:13
Բազմիցս չարչրկված <<ազատություն>>, <<ազատ լինել>> ձևակերպումները ամեն մեկն իր ձևով ա մեկնաբանում ու կիրառում:

Ես ունեմ էդ երևույթի իմ սեփական գիտակցումը`
ազատ եմ, որովհետև կառչած չեմ էս անտերուդուս կյանքից,
ազատ եմ, որովհետև կառչած չեմ երկրագնդի բանական արարածներից
ազատ եմ, որովհետև չեմ վախենում մտածածս արտահայտելուց
ազատ եմ, որովհետև սիրում եմ ախմախ թերություններս
ազատ եմ, որովհետև էդ նույն ախմախ թերություններս հստակ բարձրաձայնում եմ շրջապատումս
ազատ եմ, որովհետև սիրում եմ... հենց քեզ, հա´, հենց քեզ ու ամենքին... սերը ուժ է, հզոր ուժ, որ ապրելու և արարելու էներգիա է տալիս
ազատ եմ, որովհետև ԱՊՐՈՒՄ եմ:

Նաիրուհի
14.05.2014, 12:28
Գյուրքանը թուրք է՝ հրեական ու բալկանայան ժողովուրդների խառնուրդով, 29 տարեկան, առաջին անգամ է Հայաստանում։ Ականջօղ է կրում։
Ընդունել է իմ կնքած Գեղամ անունը, ինքն էլ ինձ Լեյլա է ասում։

Ինձ հանդիպած առաջին տղան է, ում հետ կարող եմ ժամերով ֆոլկ լսել ու զրուցել իմ թերի անգլերենով։ Իրար հետ Կոյունջու ենք լսում, Կոմիտաս, Հայրիկ Մուրադյան, Հասմիկ Հարությունյան, իր սիրելի թուրք ու այլ ազգերի երգիչներին։


Հետ եմ վերցնում Գյուրքանի մասին ասածներս։ Ճիշտ է, նա դեռևս միակ մարդն է, ում հետ իմ երաժշտական նախասիրությունները համընկնում են, բայց միաժամանակ հնարավոր ամենավատ համադրությունն է՝ հրեական արմատներով, ականջօղով թուրք, ով «Բարսելոնա» է սիրում :angry

Երեկ իր երեսին էլ ասացի, ինքն էլ փոխադարձաբար «Ռեալի» երկրպագուներին կպավ :angry

:)) այ սենց էլ ֆուտբոլը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

LisBeth
15.05.2014, 06:22
Էս արամա-կոնչիտա-արշակյանախառը վայնասունից բեզարած մարդս, մտածելով՝ դե թողեք էդ թեման հանգիստ մեռնի, ի՞նչ եք րոպեն մեկ հոգեդարձ կազմակերպում, որոշեցի գնամ... լուսաբացի հետևից: Ինչ լավ ա որ կողքիդ մեկը կա, ընկեր... այսօր նաիվ եմ: Նայում եմ քաղաքին, քնի՛ր, որ քնիդ մեջ քեզ թունավորեն նրանք, ովքեր երբեք չեն քնում: Սիգարետս վառում եմ: Անքնությունից մարդիկ չեն խելագարվում, իրոք... իսկ դուք հանգիստ քնեք:
http://i.imgur.com/SMtt0Ly.jpg

Skeptic
15.05.2014, 11:15
Ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ քեզ յոթ տարվա մեր համատեղ կյանքի բոլոր րոպեների ու վայրկյանների համար: Հիմա դրանք կինոժապավենի պես պտտվում-անցնում են երևակայությանս մեջ ու մի ակնթարթ են թվում: Քո կամակորությունները ժպիտով եմ հիշում, իսկ երջանիկ պահերը Վերածննդի վարպետների հանճարեղ գործերի պես պատկերված ու փորագրված են իմ հիշողության խարխուլ տաճարի դեռևս կանգուն պատերին: Չնայած քո պատկառելի տարիքին, դու չէիր դադարում զարմացնել ու հիացնել ինձ, իմ անփոխարինելի սեր, և ոչ մեկի առատության եղջյուրն ինձ համար այնքան կարևոր չէր, ինչքան քո անկեղծ սերն ու անմնացորդ նվիրվածությունը: Այսքանով ավարտեմ պաթոսն ու հրաժեշտ տամ քեզ:


Հանգչիր խաղաղությամբ, իմ միակ ու սիրելի Nokia N73 ME:

My World My Space
15.05.2014, 15:47
Շուտով…Դիանա Գրիգորյանի նոր՝ «Թրաշով Աղջիկը» սերիալը Արմենիա ՏՎ-ի եթերում… :D

Ուլուանա
15.05.2014, 17:03
Ֆեյսբուքում ինձ համար ամենազվարճալի խմբերից մեկը «Հայ ծնողների անկյունն» է։ Ինչեր ասես որ չես կարդա էդ խառնիճաղանջ անկյունում, որտեղ համարյա բոլոր գրառումները կատարվում են ոսկեղենիկ լատինատառով ու, որպես կանոն, սկսվում «Մամաներ ջան» բրենդային արտահայտությամբ։ Ի դեպ, խմբի փաղաքշական անունը հենց «Մամաներ ջան» է։ Ասենք, մեկի հետ խոսում ես, ասում է. «Մամաներ ջան–ում սենց բան էր գրված»։ «Մամաներ ջան»–ում լատինատառը ոչ միայն ընդունելի է, այլև դրա դեմ ցանկացած բողոք արգելված է խմբի կանոնադրությամբ։

Խմբում կատարյալ մայրիշխանություն է տիրում։ Խմբի ավանդույթներից մեկը ժամանակ առ ժամանակ բարձրացող բողոքի ալիքն է խմբի գրառումները մեկումեջ կարդացող, բայց մինչև այդ ձկան պես լուռ հազվագյուտ պապաներ ջանի կողմից, որոնք պարբերաբար փորձում են հիշեցնել իրենց սակավաթիվ, բայց ոչ պակաս կարևոր գոյության մասին՝ ընդվզելով «մամաներ ջան» խտրական դիմելաձևի դեմ։ Ասեմ, որ նմանատիպ ընդվզումները պապաների ջանի կողմից խմբում նրանց գոյությունը հաստատող միակ փաստն են։ Նմանատիպ ընդվզումների հետևանքով ժամանակի ընթացքում խմբում ձևավորվել է և որոշ նրբանկատ մամաների կողմից մեկումեջ մեծահոգաբար կիրառվում է «մապաներ ջան» բառախառնուրդ–դիմելաձևը, սակայն դրանից պապաների ջանի մասնակցության ցուցանիշը բնավ չի աճում։ Ու մամաները ջաները, հաճախ լրիվ մոռանալով պապաների ջաների ենթադրյալ ներկայության մասին, ազատ քննարկում են ամենականացի խնդիրները՝ սկսած պտուկների խնամքից, վերջացրած ծննդաբերության դիրքերի մանրամասներով։

«Մամաներ ջան»–ում երբեմն էն աստիճանի անհեթեթ հարցադրումների ու դատողությունների կարելի է հանդիպել, որ ակամա մտածում ես՝ ախր, ա՛յ մամաներ ջան, դուք Ֆեյսբուքից բացի, ուրիշ բան ընդհանրապես չե՞ք կարդում։

Խմբում մոտավորապես շաբաթը մեկ հաճախականությամբ որևէ մեկը պանիկայի մեջ ընկած գրում է, որ իրեն շտապ հարկավոր է ոմն Բարատովայի համարը։ Պարզվում է՝ էդպիսի մի մանկաբույժ կա Հայաստանում, որին բոլոր մամաները ճանաչում են, ու որը բոլոր մամաների կողմից անվիճելի հեղինակություն է, այլ կերպ ասած՝ ամենայն հայոց մանկաբույժ, դե, համենայնդեպս, ֆեյսբուքահայության շրջանակներում, ու որին բոլորը գրում են, զանգում կամ առնվազն փորձում են զանգել, քանի որ նա միշտ անհասանելի է։ Բայց եռանդուն մամաները չեն հանձնվում. նրանք համառորեն փորձում են իրարից հետաքրքրվելով իմանալ անկրկնելի ու անփոխարինելի Բարատովայի մյուս՝ գաղտնի հեռախոսահամարը, որը վերջերս գաղտնազերծվելու պատճառով նույնպես անհասանելի է դարձել (ով զարմանք), ու հիմա նա միայն Օդնոկլասնիկի կայքի միջոցով է պատասխանում հարցերին։ Պատկերացնում եմ էդ Բարատովայի վիճակը. ու՞մ էդքան մամաներ վրա տային, որ անհասանելի չդառնար։

Մի խոսքով՝ կյանքն ուրախ է «Մամաներ ջան»–ում։

StrangeLittleGirl
15.05.2014, 22:47
Դանիան ընդհանրապես թանկ երկիր է: Աշխատավարձերն էլ են բարձր, բայց հարկերն էլ են ահավոր բարձր: Ու կարծես ոչ ոք դրա դեմ չի բողոքում, որովհետև բաներ կան, որ զարմանալիորեն ձրի են (օրինակ՝ առողջապահությունը): Ու էդ ձրիների մեջ մեկ-մեկ լիքը ոչ ստանդարտ, անսպասելի բաներ ես գտնում:

Ուզում էի թանգարանների գիշերվա առթիվ որևէ թանգարան գնալ: Դու մի ասա՝ չկա էստեղ էդպիսի բան: Կարիքը չկա: Երկու թանգարան փորփրեցի: Մեկը Դանիայի ազգային թանգարանն է, որի մուտքը միշտ ձրի է: Մյուսն էլ Գլյուպտոտեկն է, որտեղ նախորդ այցելությանս ժամանակ եղել էի: Պարզվեց՝ դրա մուտքն էլ ամեն կիրակի է ձրի: Ուռա՜: Ուրեմն ես ամեն կիրակի կգնամ ձրի Ռենուար, Վան Գոգ ու Դեգա տեսնելու: Էլ ի՞նչ դարդ ունեմ:

laro
16.05.2014, 00:33
Ուֆ ժողովուրդ :( Տատիս հարևանն ա մահացել: Էս մարդն ամբողջ կյանքում աշխատեց, չարչարվեց, ինչ գործ ասես չէր անում: Որբ ա եղել փոքր տարիքից, մայրն էլ, որ հիմա ողջ ա, խորթ ա: Կնոջ ամեն անբարո արաքը ներեց, սկսած գողությունից, խաբելուց......պահեց էն երեխուն, որ իրանը չէր. մի խոսքով.... բոլորին օգնող մարդ էր, չնայած մեկը լիներ իրան օգներ: Ամառն էլ անտառից տուն չէր գալիս, ինչ հավաքում էր, վաճառում էր: Ուներ չորս երեխա, մի կերպ, ծերը ծերին պահում էր: Հիվանդացավ էս վերջերս: Ասել էին Երևան ա պետք տանել, կինն էլ թե ես ինչի տեր եմ, որ բժշկի տանեմ, փող չկա: Տնից դուրս էր գալիս էտ կինը, գազ-լույսն դիտմամբ անջատում ընդհանուրից, որ չօգտվի էտ հիվանդ մարդը ու գնում տնից տանը մենակ թողնելով: Էտ մարդը տան մեջ վերակուն հագին, չոր հացով կամ գուցե առանց դրա ապրում էր: Էտ կինն էլ, խորթ մայրն էլ, երեխեքն էլ անտեսեցին էտ մարդուն, ոչ հաց էին տալիս, ոչ տաք տեղ, ոչ էլ խնամում էին: Դե հիմա ապրեք, ի՞նչ խղճով անաստվածներ: Չնայածռ ձեզ ինչ կա, գողություն անելով, խաբելով ձեզ կպահեք, ինքն էր մեղք, վրաս ազդեց: Սովորական ճաշն ինչ ա էտ մարդը կարոտ էր, «գազն անջատած ա, չէ՞»: Տատս էր մեկ-մեկ եփում, տալիս պապին, որ տանի: Հարևաններն ավելի շատ հոգ տարան իր մասին, քան սեփական հարազատները: Ու էն մարդուն, որ ամբողջ իր կյանքը նվիրեց իրանց, առավոտից իրիկուն աշխատեց, որ ծերը-ծերին հասցնի: Բա կինը, երեխեքը, ինձնից մեծ են... զզվելի արարածներ :[
Ժողովու՜րդ կյանքը բումերնգ ա. Ես մարդու կինը հիմա անկողնային պառկած ա :)) Ախր մի ձև ժպտալու էլ չի, բայց իրան արժանի ա. վայ ոնց էր վրաս ազդել, ընդամենը էդ մարդու որովայնում ջուր ա հավաքվել, «տեր չեն եղել»: Հիմա ինքն ա վատ, բայց ի տարբերություն ամուսնու, տունը իրան նայում են. կուզեի էդ էլ չլիներ: Ես ինձ չար մարդ եմ զգում հիմա, էսպիսի բան ոչ մի անգամ չեմ զգացել....ինքը տականք ա, արժանի ա ուղղակի

Nihil
16.05.2014, 17:31
ԱՍՏՎԱԾ ստեղծեց ինքն իրեն, ուղարկեց ինքն իրեն մահվան՝ զոհաբերելով իր անձը հենց իրեն՝ մարդկանց մեղքերի համար, ում հենց ինքն է տվել կամքի ազատություն և քշել է դրախքից՝ գայթակղելով մեղքերով օձի միջոցով, ում հենց ինքն է ստեղծել։ Հմմ :think

Այբ
16.05.2014, 19:12
Վերջերս մեր բարեկամներից մեկին պիտի վիրահատեին: Ճիշտ է, վիրահատությունը բարդ չէր, բայց մեր բարեկամը էնպես էր վաշ-վուշը դրել, որ էլ մի ասա.
-Ի՞նչ ա լինելու... չէ՛, ինչ ուզում ա լինի՝ փոշմանել եմ...չեմ ուզում էլ վիրահատվել...
Ազգովի փորձում էինք մի կերպ հանգստացնել, բայց չէր օգնում, ինչքան մոտենում էր վիրահատության ժամը, էս մարդը ավելի էր ընկնում դեպրեսիայի մեջ:
Մտածում էի, թե պահվածքը ինչ-որ տեղ բնական է: Ի վերջո, դանակը մարմնին էր կպնելու, ու ինչ-որ կերպ փորձում էի հանգստացնել.
-Լավ կլինի: Ամեն ինչ բարեհաջող կանցնի...բան չես զգա և այլն:
Մեկ էլ բարեկամս ասում է.
-Է՜հ, վիրահատությունից չեմ վախենում...
Զարմանում եմ.
-Բա ինչի՞ց:o
Լուրջ դեմքով պատասխանում է.
-Վախենում եմ, որ նարկոզից դուրս գալու ժամանակ անկապ բաներ խոսեմ...խայտառակ լինեմ:cry

:'

StrangeLittleGirl
16.05.2014, 23:45
Երբ նոր էի էս սենյակ տեղափոխվել ու արդեն ճամպրուկս դատարկել, ամեն ինչ դասավորել էի, ինչ-որ բան ոնց պակաս լիներ: Մտածեցի՝ երևի բացիկների բացակայությունն է պատճառը: Ընթացքում մի տասնհինգ բացիկ ստացա փոսթքրոսինգից, սկսեցի աջ ու ձախ տեսանելի տեղերում դնելով զարդարել: Էլի ինչ-որ բան պակասում էր: Բացիկները հա դեսուդեն տեղափոխում էի, ավելի տեսանելի հատվածներում դնում, բայց չէ, ինչ-որ բան էն չէր:

Պետք է մի ամիս անցներ, որ վերջապես հասկանայի. սենյակումս գրքեր չկան: Իսկ այս անգամ գալիս սկզբունքորեն ոչ մի գիրք հետս չեմ վերցրել՝ համարելով ավելորդ ծանրություն: Մյուս անգամ որ գնամ Հայաստան, ամբողջ ճամպրուկս գրքեր եմ լցնելու հետ գալիս: Թեկուզ կարդացած:

Ruby Rue
17.05.2014, 10:19
Աբովյան փողոցի նստարաններից մեկին ընկերուհուս հետ նստած խոսում էինք, երբ մոտեցան մի շատ գեր կին, ոչ պակաս գեր երիտասարդ ու վերջինիս թմբլիկ ընկերուհին։ Ուզում էին հանգրվանել նստարարանին, բայց նկատելուց հետո որ այն ազատ չէ, չհեռացան, այլ մեջքով շուռ եկան դեպի մեզ ու սկսեցին սպասել։ Չաղ կինը փնթփնթաց, որ ջահելները մեծերին տեղ չեն տալիս ու գլորվեց փողոցն ի վար, իսկ նրա գեր որդին մի երկու դանդալոշ հետ քայլ արեց ու նստեց ծնկներիս, աղջիկն էլ՝ ընկերուհուս վրա հանգրվանեց։ Չկարողանալով դուրս գալ ծանր բեռի տակից, ձեռքս կամացուկ մոտեցրի նրան և ուժեղ ճմկտեցի նրա մի տոննայանոց հետույքը։ Վայրկյաններ անց, նա և իր ընկերուհին արդեն գոռալով վազում էին։ :D

Բայց քանի որ ոտքերս բռնված չեն, բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ սա լոկ մղձավանջ էր։ Ու ամանաբոցն էն էր, որ նույնիսկ երազումս մտածում էի, որ հենց տուն հասնեմ, անպայման գրելու եմ Ակումբում։

Enna Adoly
17.05.2014, 13:33
Մամայիս տատիկը 90 տարեկան է, անկողնային չի կարելի ասել, բայց համարյա ամբող ժամանակ պառկած է: Նստել եմ, որ պարապմունքներս անեմ, եղբայրս/1.5 տարեկան/ էլ կողքիս: Տատիկը կանչեց.
-ՊԱտուհանը փակի ՝երեխեքը չընկնեն:
Ասեցի լավ, չնայած նրան,որ ամբողջ տան մեջ բաց պատուհան չկա ու երեխան էլ մեկն ա ինձնից բացի:
Նորից է կանչում, նորից ու էտպես մի վեց անգամ, ինքն էլ ահավոր բարձր ու էնպես ,որ,թվում է, ինչ-որ բան էն չի:
Յոթերորդ անգամ, որ կանչում է, չեմ գնում: Մեկ էլ տեսնեմ եղբայրս կողքից իրեն կոտորում է, աթոռն է փորձում տակիցս քաշել, ոնց որ վե՛ր կաց էլի:
Ինձ վատ զգացի:8, Արեգս ինձնից խելոք ա:
Հ.Գ. արդեն 11 անգամ գնացի ու եկա, էն ա նորից կանչում ա...

Այբ
17.05.2014, 14:56
Ուսանողությանս առաջին իսկ տարիներից ուր ասես, որ չեմ մնացել: Դրա համար ատում եմ տեղափոխությունը: Բայց տեղափոխության խառնաշփոթությունից միշտ էնքան չեմ նեղվել, ինչքան նեղվել եմ նրանից, որ ամեն անգամ դժվարությամբ եմ հարմարվել նոր տանը, նոր թաղամասին...
Ամենավատը, սակայն էդ չի: Ամենավատը այն է, որ հետո էդտեղից հեռանում ես: Ծանր է, երբ թողնում ես էն տունը, ուր որոշ ժամանակ ապրել ես, ու գիտակցում ես, որ էլ երբեք էդտեղ չես վերադառնալու: Տարօրինակ է ասել, բայց անգամ կարոտում ես էն երթուղայինի համարը, որից օգտվել ես, երբ էդ տանն ես ապրել:
Վերջերս հանգամանքների բերումով հայտնվեցի էն թաղամասում, ուր մի ժամանակ ապրել էի: Նայեցի տան պատուհանին: Պատուհանը բաց էր: Ահավոր կարոտ զգացի: Էնպես էի ուզում բարձրանալ վերև, մտնել ներս...:8

Արևհատիկ
17.05.2014, 15:35
Մի քանի օր առաջ օֆիսում նստած ենք, մեկ էլ մեր աշխատողներից մեկը ասում է.
-Վաղը գնում եմ Երևան, մի մեքենա եմ հավանել, գնում եմ առնեմ գամ: Բայց դե առավոտյան գալու եմ գործի, հետո գնամ:
Հավաքվածները կողքից սկսում են խոստումներ տալ, թե մեքենայի համար ով ինչ է առնելու, յուրաքանչյուրը իր կողմից ծաղկեցրած խոստումներ է տալիս: Ես էլ լսում եմ, կողքից էլ գործ եմ անում /մտածում եմ անիմաստ չլինի էլի գործից հետո օֆիսում մնալս/:
Մեկ էլ էս տղան՝ մեքենա առնողը, ասում է.
-Արև, դու խի՞ չես մի բան ասում:
-Վաղը առավոտյան, որ գաս գործի, Երևան գնալուց ասելու եմ բարի ճանապարհ :))
-Չէ, էդ չեմ ասում: Դու ի՞նչ ես առնելու մեքենայիս համար:
-Ոչ մի բան :yea
-Է՜ Արև, մի բան ասա, ոգևորի էլի: Գիտես թե՞ իրենք առնելու են, ասում-խոսում-ուրախանում ենք:

Ոնց են էլի նորմալ, հասուն մարդիկ անիմաստ խոսում ու իրենցից ոչ պակաս հասունները ոգևորվում են դրանից՝ իմանալով, որ էդ ասածներից ոչ մեկը չի իրագործվելու:

Էդ դեպքից հետո էլ խոստումներ տվողները մեր մի աշխատողին ասում են. «վաղը գործի չենք, գալու ենք ձեր տուն» ու մոռանում են էդ մասին, թե ինչ են ասել: Էս տանտերն էլ լավ պատրաստվում է զանգում, ու պարզվում է, որ մեր շատ խոսողները սկի մտադրություն էլ չունեն գնալու:

ՀԳ. Չեմ սիրում անպատասխանատու մարդկանց, ով ուզում է լինի:

Նիկեա
17.05.2014, 17:42
Գուցե ես անհավատ եմ ու աստված չունեմ, բայց ունեմ սրբություններ, որոնց համար պատրաստ եմ կռվել անգամ ուրիշների աստվածների հետ...

LisBeth
17.05.2014, 21:06
Պիտակների ամպն եմ նայում, հայաստան-ռուսաստան ու հենց կողքը հայոյանք:

John
17.05.2014, 23:54
Երբ ինտերնետում «հանդիպում են» «-վառեմ, փշրեմ, թրաշեմ» ու «-հոմոֆոբ, անտակտ, ֆաշիստ» տիպի դեմքեր, ընթացքում տուժվում է էդ «բանավեճերը» կարդացողը... Ես հլը մարդ չգիտեմ, որ նմանատիպ բանավեճերից հետո ներքին հեղափոխության ենթարկվի ու մտնի «հակառակ ճամբար»… Ուրեմն արժի՞ էդքան ծավալվել, խորանալ... Ու ամենահետաքրքիրը. երկու կողմն էլ իրեն ավելի բարձր է դասում մյուսից... բայց էդ չի խանգարում նույն մակարդակում բանավիճելու... էդ ո՞նց, դժվար ա հասկանալ… ու ընդհանրապես չգիտեմ որ կուսակցության, թե նախագահի թեկնածուի լոզունգն էր, ասում ա «ձևավորենք միջին խավ»… Ո՞վ էիր ապեր, մի հատ պմ գրի, միանանք, միասին ձևավորենք, ես հոգնել եմ արդեն միայնակ երկու քարի արանք ընկած ինչ-որ բան փորձելով. «վառեմ, փշրեմ»ների համար ես գոմիկապաշտ եմ, «հոմոֆոբ, ֆաշիստ»ների համար կակ մինիմում հոմոֆոբ… էդ ձեր պիտակները տարեք... (հիմա ասել էի) ... կախեք պատից …

StrangeLittleGirl
18.05.2014, 12:55
Ընդհանրապես, Եվրոպայի մյուս երկրների համեմատ (Գերմանիա, Հոլանդիա, Ֆրանսիա) Դանիայում իմիգրանտները բավական քիչ են ու նոր՝ վերջին տարիներին են սկսել գալ: Բայց ինչպես սովորաբար է լինում, Կոպենհագենում էլ նրանք մի թաղամասում են կուտակված, որը կոչվում է Նորեբրո:

Նորեբրոն ընկած է իմ թաղամասի ու քաղաքի կենտրոնի միջև, ու ամեն անգամ գործի գնալ-գալուց միջով անցնում եմ: Մեկ-մեկ նույնիսկ հատուկ երկարացնում եմ ճանապարհս, որ մի քիչ շատ մնամ էնտեղ: Ինչ-որ ձգող բան ունի այս թաղամասը: Պատերին լիքը գրաֆիտի կա, իրար կողքի շարված արաբական ու թուրքական խանութներ են, շաուրմայանոցներ, բայց մեկումեջ էլ մաքրամաքուր դանիական գրախանութներ կգտնես: Փողոցներում տարբեր մաշկի գույնով մարդիկ են քայլում, կանանց մեծ մասը չադրայով է:

Սովորաբար ես խուսափում եմ իմիգրանտների թաղամասերից: Ինչ-որ ստերեոտիպային վախ կա, զգացողություն, որ դա տեռորիստների բուծարան է: Բայց Նորեբրոն էդպես չէ, էնտեղ միշտ շատ լավ եմ զգում ինձ: Մտածում էի՝ ինչու:

Երեկ, երբ գնացի Նորեբրոյի գրախանութներից մեկը գրենական պիտույքներ գնելու, միանգամից հասկացա, թե ինչն է այդքան ձգող Նորեբրոյի մեջ: Թե՛ արտաքին տեսքով, թե՛ բազմամշակութային լինելով ահագին նման է Բեռլինի Կրոյցբերգ թաղամասին: Երևի ինչ-որ Նոստալգիա է, որ ձգում է Նորեբրոն:

Բեռլինի Կրոյցբերգը սարսափելի չէի սիրում:

Sambitbaba
18.05.2014, 19:02
Երեկ առավոտյան, բենզին լցնելիս, տեսա` մեքենայիս կողքը կեղտոտվել է: Մաքրեցի: Իսկ հետո, Սթարբաքսում սուրճ վերցնելիս, ասացի, մտնեմ զուգարան, ձեռքերս լվանամ:
Տղամարդկանց զուգարանը զբաղված էր, կանգնած-սպասում եմ: Մեկն էլ մոտեցավ.
- Զբաղվա՞ծ է:
- Ըհըմ...
- Իսկ կանանցը՞:
- ...չգիտե՞մ, - զարմացած վրան եմ նայում:
- Փորձիր, - ասում է: - Ի՞նչ տարբերություն:
- Չէ, ասում եմ: - Կուզես, ինքդ փորձիր:
- Օքեյ: - Փորձում է: Ազատ է, ոչ ոք չկա: Գոհ. - Որ ասու՜մ էի... Մտի՛ր:
- Չէ, շնորհակալ եմ: Եթե կուզես` խնդրեմ:
Մտնում է:
Զարմացած մտածում եմ. այ մարդ, ինչպե՞ս կարելի է: Մի՞թե երկու վայրկյան անհնար է սպասել: Տեսքից չէիր էլ ասի, թե առանձնապես վռազ է: Իսկ ի՞նչ, եթե նրա դուրս գալու պահին մի կին գա: Ինչպե՞ս է այդ կնոջ աչքերին նայելու...
Դուրս եկավ, ու դուռը պահել է` ինձ համար.
- Լսիր, գնա... Ի՞նչ տարբերություն:
- Ես կսպասեմ:
Վերջապես լսում եմ, որ տղամադրկանց զուգարանի դուռը բացվում է: Մի կողմ եմ քաշվում, որ տեղ տամ դուրս եկողին:
Առջևումս կանգնած, արհամարական հայացքն աչքերիս մեջ է մխրճել մի սիրունիկ ջահել աղջիկ...:o:o:o

Skeptic
18.05.2014, 21:24
Բանակում ծառայած ակումբցիները կիմանան, թե սպայական սենյակներում ժամը 19:00-ից հետո ինչեր են կատարվում, ու էդ ամենի մեջ ինչ դեր ունեն տվյալ սենյակում《լռվցնող》գրագիրները:
Երեկվանից տենց վիճակների մեջ եմ: Սենյակում տուլիկ (տնային ուտեստներով լի կապոց) պահելն ավելի ապահով ա, քան զորանոցում կամ պահեստանոցում, իսկ իմ մոտ, որպես կանոն, մարդկանց մերժելը չի ստացվում: Բայց բանակային վակխանալիաները, իմ տեսանկյունից, շատ ավելի զզվելի են, քան իսկականները, էդ թվում` ուղիղ իմաստով, հատկապես էն բանից հետո, երբ հարբած ընկերս լուսաբացից առաջ իրա մահճակալի հարևանությամբ Ջեքսոն Փոլաքի կտավների ռեպրոդուկցիաները նկարեց: Էսպիսի պահերին ավելի սուր եմ զգում, թե իրականում ինչքան կտրված եմ ծառայակիցներիցս, ու, առհասարակ, մարդկանցից:

Բանակում մենակ, առանց 《ընկերների》հաց ուտելուն խիստ բացասական են վերաբերվում, բայց ես ոչ մի անգամ էդպիսի բան չեմ արել. շատ ա եղել, որ ինձ ընկերակցել են շներն ու կատուները, որոնց, ի դեպ, մեր մոտ չեմ տեսել թշնամություն անելուց: Երեկ էլ ինձ բռնացրի նրա վրա, որ կատվի հետ բարձրաձայն խոսում էի: :}


#schizophrenia #uvalnyati_beran

John
19.05.2014, 01:41
Էս «խորանալու» բնավորությունը ազդում ա արդեն ներվերիս... դիպլոմայինի վերջում գրականության ցանկ է պետք գրել... գոնե մի երկու գիրք պետք է մոգոնել... փոխանակ անկապ մի բան գրեի, դիմեցի ղեկավարիս էդ հարցով... մի երկու անկապ բան ինքը տվեց... հիմա ես ընկած ինտերնետում ուզում եմ քրքրեմ-գտնեմ, որ համոզվեմ՝ ճիշտ գրքեր ա ասել, չի հորինել... թե ասա ի՞նչ տարբերություն, կամ ո՞վ ա դրան ուշադրություն դարձնելու... գործով զբաղվի, եղբա՛յր, ոչ թե...

impression
19.05.2014, 01:46
սպասարկման ոլորտում աշխատելով՝ հասկացել եմ մի բան, որ մարդիկ հիմնականում բաժանվում են չորս ենթախմբի՝ աղջիկ, տղա, շան աղջիկ ու շան տղա:

Նաիրուհի
19.05.2014, 03:08
Թուրքիա վերադառնալուց երկու օր առաջ թրեյնինգի մասնակիցների համար ավանդական ընթրիք էր կազմակերպվել։ Էդ պանդոկ/ռեստորանում, պարզվում է, «Ակունքն» է երգում։ Չէի պատկերացնի, որ էդ մակարդակի խումբն ստիպված է ռեստորանում երգել։

Երեք-չորս երգ կատարում էին, դուրս գալիս սրահից, մի քսան րոպեից վերադառնում ու էլի գնում մի քանի երգ հետո։ Մտածում էի՝ դե լավ է, գոնե հանգստանում են։ Հետո, երբ մի պահ դուրս եկանք, հասկացա, որ երկու սրահ կա, ու փոխնիփոխ երկուսում էլ երգում են։

Բայց ամենաշատն ազդվեցի էն ժամանակ, երբ կողքիս նստած Գյուրքանը, ով հիացած լսում էր, հանկարծ ասաց.

-Վատ եմ զգում, կարծես ինչ-որ ստորություն անելիս լինեմ։ Ուտել չեմ կարողանում, երբ ռեստորանում իմ առաջ նման խումբ է ելույթ ունենում։

Ruby Rue
19.05.2014, 10:56
Մեխանիկայի դասին.
- Գնդային հոլի օրինակ բերեք։
- Մմմ, խորանա՞րդ։
- Ճիշտ է։

#brainfuck

Նարե91
19.05.2014, 14:22
Երկու տարի առաջ, երբ որ դիպլոմայինս էի գրում, ո'չ պլանշետ ունեի, ո'չ նոութբուք:Միայն մի կիսախարխուլ համակարգիչ ունեի տանը:
Տանն աշխատում էի նյութերիս վրա, հետո պրինտ անում, տանում ղեկավարիս ցույց տալիս: Նայում էր, վրան ուղղումներ անում, հետո ես ուղղում էի ու նորից` պրինտ: Էդպես մի 10-15 անգամ անիմաստ տեղը ողջ նյութերս պրինտ արեցի: Ու էդ ընթացքում ամբողջ օրը թղթերիս մեջ կորած էի: Մահճակալիս, հատակին, աթոռի ու սեղանի վրա` մի խոսքով ամենուր դիպլոմայինիս նյութեր էին: Ամբողջ օրը թղթապանակը ձեռքիս գնում-գալիս էի: Տատս էր ամենաշատը նեղվում էդ իմ խառը վիճակից.
-Այ բալա, ե՞րբ ես էդ գրագրությունից պրծնելու: Մեղկ ես:

Հիմա մագիստրոսական թեզս եմ գրում: Ունեմ պլանշետ ու նոութբուք: Չունեմ թղթապանակ: Համարյա երես առ երես ղեկավարիս հետ չեմ շփվում: Նյութերն ուղարկում եմ, օնլայն կարդում է, ուղղումներն արած հետ ուղարկում ինձ: Պրինտի հետ էլ գործ կունենամ ամենավերջում միայն:

Տատս էսօր հարցնում ա.
-Նա´ր, էս տարի գրագրություն չունե՞ս: Ո՞նց ես ավարտելու:
-Տա´տ, հիմա ամեն ինչ այ սրա միջոցով եմ անում,- ասում եմ ես` մատնացույց անելով ձեռքիս պլանշետը:

Տատս մի քիչ զարմացած նայեց ինձ, հետո պլանշետիս, մեկ էլ, թե`
-Էդ խաղալիքո՞վ: Չէ, բալա´, էս տարի գլուխ ես պահում: Էն անցած գրագրությանդ ժամանակ էդ ինչ տանջվել էիր տանջվում, ամբողջ օրը թղթերիդ մեջ էիր: Աշխատեցիր ու հինգ ստացար:
Լուռ նայեցի տատին, ժպտացի ու էլ բան չասեցի: Անիմաստ էր: Մեկ է` հակառակը չէի կարողանալու համոզել: :)

Տեսնես` ես տարիներ անց թոռներիս ո՞ր արարքին չեմ հավատալու: Անգամ իմ պայծառ երևակայությունը թույլ չի տալիս պատկերացնել:

erexa
19.05.2014, 21:48
Մարդիկ ասում են, որ դու փոխվել ես միայն այն ժամանակ, երբ դու սկսել ես քեզ այնպես պահել, ինչպես իրենք են ուզում:

StrangeLittleGirl
20.05.2014, 00:23
Էս վերջերս մի հատ ռիվյու կարդացի մեր ֆակուլտետի ճաշարանի մասին: Մազերս բիզ-բիզ էին կանգնել. ասում էր՝ հեչ բուսակեր-ֆրենդլի չի: Հիմա նկարագրեմ էդ ճաշարանը, դուք պատկերացրեք բուսակեր-ֆրենդլի ա, թե չէ: Էնտեղ կան զանազան մսային սենդվիչներ, սալաթ-բար, որի ոչ մի տեսակի սալաթ ոչ մի տեսակի միս չի պարունակում ու ասենք չորուցամաք բանջարեղեն չի, հումուս կա, ոսպով զանազան ուտեստներ, զանազան թոփինգներով, մի խոսքով՝ հսկայական բուսական բազմազանություն, դե մեկ էլ տաք սննդի մասն ա, որը երկու մասից ա բաղկացած՝ մսային ու լրիվ բուսական սայդ-դիշ (սրան հայերեն ո՞նց են ասում): Սա էլ նենց հասարակ խաշած բրինձ չի, այլ զանազան համեմունքներով բանջարեղեն կամ ոսպ, այսինքն՝ կարաս հանգիստ առանց մսային մասը վերցնելու օգտվես սրանից (հա, ու երկու մասերն իրարից անջատված են, մսին չի կպնում):

Ուրեմն ամփոփենք. մեր ճաշարանում մսային են մենակ սենդվիչներն ու էդ մի կտոր տաք միսը, բայց ճաշարանը բուսակեր-ֆրենդլի չի:

Հլը սա ամենը չի... աչքիս ռիվյուն անարձագանք չի մնացել, որովհետև վերջին մի երկու շաբաթը երկուշաբթի օրերին ընդհանրապես մսային որևէ կերակրատեսակ չի լինում:

Ներսես_AM
20.05.2014, 03:24
Աշխատում եմ։ Խառն եմ։ Զանգի եմ սպասում։ Հեռախոսս զանգեց։ Փակ համարից է։ Արագ վերցնում եմ հեռախոսս ու վազում մոտակա ժողովի սենյակ (հայերեն՝ միթինգ րում)։

— Բարև ձեզ։ Ոստիկանությունից է։
— Ըըըմ։ Բարև։
— Երեկ վթարի էիք ենթարկվել, ու ձեզ տարել էին հիվանդանոց։ ՈՒզում ենք իմանալ ո՞նց եք, ինչպե՞ս եք ձեզ զգում հիմա։


***

Սուպերմարկետ։ Ինքնասպասարկում: Ապրանքները սկան եմ անում, դնում տոպրակի մեջ։ Հերթ հասնում է կաղամբին։ Կշռովի ապրանք է։ Ընտրում եմ կաղամբ, դնում կշեռքին, հետո տեղափոխում տոպրակի մեջ։ Ինքնասպասարկման մեքենայի դուրը ինչ որ բան չի գալիս։ Կարմիր լույսը սկսում է թարթել։ Քիչ հետո աշխատողը մոտենում է, անտարբեր իր մոգական քարտը սկան է անում ու ապարատին հրամայում, որ ամեն ինչ կարգին է։ Էդ պահին նկատում եմ որ կաղամբի քաշը 40 գրամ է գրվել, գինը երեք ցենտ։ Աշխատողին միանգամից ասում եմ, ստեղ մի բան էն չի, էս եքա կաղամբին երեք ցենտ է հաշվել։ Նայեց մեքենային, հետո դեմքիս ու տիպիկ սևական բարբառով «Ախպերս, սա էն պրոբլեմը չի, որ դու պիտի բողոքես»1 ու գնաց։ Հետո նկատեցի, որ մեքենային մոտենալուց ձեռքիս սանտավիկի տուփը դրել եմ կշեռքի վրա, էս ախմախն էլ կաղամբի քաշի տեղը սանտավիկի քաշն էր հաշվել։ Սաղ վերջացրեցի, վճարեցի, տեղավորում եմ ուսապարկիս մեջ։ Էդ պահին կողքովս նորից անցավ ու ասաց․ «Ահա խնդրեմ, դու այսօր ձրի կաղամբ ստացար»2 փայլեցնելով սպիտակ ատամնաշարը‎։

1 Ma՜n, this is not a problem you should be complaining of!
2 Here you go. You've got free cabbage today!


Հ․Գ․ Ախ ես էդ գոմիկ եվրոպական արժեքների հերն եմ անիծել

Alphaone
20.05.2014, 13:26
Կոնչիտայի թեման ու Նաիրուհու նոր կարդացածս օրագրային գրառումը մտքերի շղթայական ռեակցիա առաջացրեցին... Իմ դեպքում մարդիկ շուտ են «ինքնաբացահայտվում», քանի որ ես երբեմն հանդուրժող եմ անգամ էն բաների հանդեպ, որոնք բնավ պետք չի հանդուրժել: Նույնասեռական ծանոթներ շատ քիչ ունեմ, մոտ 7-8 հոգի, որոնցից 4-ը հայ են: Տղաներից չեմ խոսի էսօր, ակումբում չարաբաստիկ թեմալ էլ բացել էի, հիասթափությունս էլ օր օրի խորանում, է, քանի որ ինչպես ենթադրում էի, մարդը գնաց ՌԴ իր ընկերոջ մոտ, կնոջը թողեց էստեղ մենակ...
Իսկ այ աղջիկներից երկու հոգու կանդրադառնամ:
Մեկի հետ ինտերնետում ենք ծանոթացել, արտակարգ մտերիմ էինք ու միշտ էլ լավ ընկերներ կլինենք, իր նման խարիզմատիկ, կենսուրախ ու բարի մարդ հազվադեպ եմ հանդիպել, միայն երկու անգամ եմ ռեալում տեսել, հիմա Հայաստանից հեռու իր համար երջանիկ ապրում է, երբեմն սկայպվում ենք, թեև ցավոք հերթով ավելի ու ավելի քիչ՝ երկուսս էլ մեր գործ-դաս-հոգսերով ենք ընկել: Իր հետ շփվելիս իմ համար լրիվ միևնույն է իր կողմնորոշումը:
Մյուսի հետ ուսանողական տարիներին սեմիանարա-համաժողովա-գիտաժողովա միջավայրներում ծանոթացա: Անընդհատ եղբոր հետ գալիս էր մեր գյուղաքաղաք ինձ այցելության, կուրսեցիներս կատակում էին, թե ուզում է ինձ հարս տանի, թե իբր իր եղբայրն ինձ է սիրահարված, իբր... գրեթե կռահել էին, բայց սիրահարվածը եղբայրը չէր: Ամեն անգամ Գավառ գալուց ինքն ինձ ահավոր աննորմալ կերպով փաթաթվում էր, ամեն անգամ ահավոր տհաճ էր էդ գրկել-մրկելը, տհաճ էր ենթագիտակցական մակարդակում, քանի որ իր սեռական նախապատվությունների մասին իմ ինֆորմացիան 0 էր: Մինչև որ մի օր չսկսեց ծաղիկ-մաղիկ ուղարկել: Ահավոր լուրջ ու ահավոր խորը կոնֆլիկտ եղավ: Մարդը չէր ուզում հասկանալ, որ ես իր նախապատվությունները չեմ կիսում, որ իր պահվածքը իմ համար նույնքան զզվելի է, որքան զզվելի կլիներ կպչուն քյառթի պահվածքը, դեռ մի բան էլ ավելի, քանի որ ինքն ի սկզբանե խաբել էր: Ու հեցն էդ խաբվածության ու վիրավորանքի զգացողությունը մոտս սրտխառնոց էր առաջացնում ամեն անգամ այդ մարդուն մտաբերելիս:
Առաջին մարդն, ում մասին գրել էի, մեր շփումից երեք տարի անց է «ինքնաբացահայտվել»: Իր կողմից ես երբեք որևէ աննորմալ գործողություն կամ իր ներկայությունից որևէ տհաճություն ու լարվածություն չեմ զգացել, երբե՛ք:
Հիմա, երբ երկրորդին քննադատում եմ, ինձ միանգամից հոմոֆոբ են պիտակում, բայց ես մարդկանց քննադատում եմ ոչ թե իրենց կողմնորոշման համար, այլ արարքների:
Մի քանի սևամորթ գիտեմ, որ ուղղակի զզվում եմ, քանի որ իրենք են իրենց պահում որպես ստորադաս ռասսա, իրենց գիտակցության մեջ դա նստած է, բայց ես ռասիստ չեմ, քանի որ հիմա իմ շատ մտերիմ ընկերուհիներից մեկը սևամորթ է: Ու երբ ես սկսում եմ որևէ փոքրամասնության ներկայացուցիչի շատ թունավոր կպնել, դա հենց իրենով ու իր պահվածքով է պայմանավորված, նաև իր ինքնաընկալմամբ, ոչ թե իմ խտրական վերաբերմունքով:
Կիսվեցի, թեթևացա, ավել-պակասի համար ներող :(

Alphaone
20.05.2014, 13:54
***

Ռուֆուս
20.05.2014, 19:25
Շարունակելով գեյրոպայի թեման...

Ջրերը կտրել էին, անմիջապես ջրամատակարարող ընկերությունից զանգեցին, զգուշացրին։ 15 րոպե անց բերեցին մայթի վրա տոպրակներով խմելու ջուր թողեցին։

#‎կործանվողեվրոպա‬ ‪#‎այլասերվածեվրոպա‬ ‪#‎ուրեսգնումեվրոպա‬ ‪#‎կեցցեպուծինը‬

Ուլուանա
20.05.2014, 19:49
Եթե ինչ–որ տեղ ահավոր տաղտուկ է, նշանակում է՝ մի ուրիշ տեղ ահավոր հետաքրքիր է։ Գտի՛ր էդ տեղը ու մի՛ բողոքիր տաղտուկից։ Իսկ եթե չես գտնում, ուրեմն տաղտուկը քո մեջ է։

Վոլտերա
20.05.2014, 20:40
Հետ մնացած անկապ գրառում.

եթե մի ստատուսդ դիզլայք են տալիս, մյուսն էլ դեմ տուր

Ruby Rue
21.05.2014, 08:39
Արա՛, այ գրողի տարած համալսարան, չե՞ս կարողանում հասկանալ, որ ես չե՛մ ուզում արտագաղթել, ինչի՞ ես կոկորդիցս բռնում ու ստիպում գնալ։
Մի՛ արա տենց, էլի։

Արևածագ
21.05.2014, 11:16
Էն որ հարյուր հոգի գրեցին, թե երեխաներին ո՞նց բացատրեն, թե Կոնչիտան ով է, մեր տանը երկու-երեք նախադասությամբ թեման փակվեց.
Աղջիկս.
-Մամ, ինքը մի տեսակ անհասկանալի է, ինչու՞ է այսպիսին:
-Սա իր բեմական կերպարն է:
Տղաս.
-Հետաքրքիր կլիներ՝ սա գար Դաղստան հյուրախաղերի: :D
Վերջ:

Ռուֆուս
21.05.2014, 15:31
Իսկական սարսափ երազ եմ տեսել։ Բրդուջ էի ուտում, նոր թխած տաք լավաշով, աղի պանրով ու թարմ կանաչիով։ Համն ու հոտը դեռ զգում եմ :(

John
21.05.2014, 17:30
ֆսյո, ապեր, էս էր էղածը, դե հիմա տես ինչ զբաղմունք ես մոգոնում, ցանկալի է եկամտաբեր ու հաճելի

StrangeLittleGirl
21.05.2014, 19:22
Նոր մամաս ասեց, որ մեր փիսոն սկսել ա ընկեր բերել տուն: Ասեմ, որ երկուսն էլ տղաներ են: Ուֆ, այ փիսո, հազար անգամ ասեցին՝ Կոնչիտային մի նայի: Էս ի՞նչ օրինակ ես վերցրել :cry

Արևհատիկ
21.05.2014, 19:28
Եղբայրս արդեն 10 տարի է մեզ հետ չի ապրում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան: Ուսումը ավարտելուց հետո սկսել է աշխատել, ամուսնացել է ու մշտական բնակվում է Երևանում: Տարվա մեջ 2-4 անգամ, մի քանի օրով, գալիս է մեզ մոտ, երբեմն երեխաներին է ուղարկում, մի քանի անգամ էլ ես եմ գնում Երևանում իրենց այցելության: Իր հետ հիմնականում սկայպով ենք շփվում, հեռախոսով էլ հազարից մեկ՝ թե շտապ հարց լինի կզանգեմ կամ ինքը կզանգի /աշխատանքային ժամերին ձգտում ենք իրար չխանգարել/: Ինձ համար արդեն սովորական է, որ մենք իրարից հեռու ենք:
Մայիսի 10-ից եղբայրս մեկնել է ԱՄՆ՝ գործուղման: Էս մի քանի օրվա ընթացքում նենց մի տեսակ անբացատրելի կարոտ եմ զգում :love, ոնց որ էս 10 տարիների ընթացքում միշտ էլ իրար կողքի ենք եղել:

Նարե91
21.05.2014, 23:07
Առավոտյան մետրոյով աշխատանքի եմ գնում:
Վագոնն ինչպես միշտ հազիվ առաջ է շարժվում:
Ես ինչպես միշտ, մտքերիս լաբիրինթում խճճված, ականջակալներս ականջներիս, նստած եմ:
Ամեն բան առաջին հայացքից խիստ սովորական է: Դա միայն առաջին հայացքից:
Մի հայացք գցեցի ու շատ պատահական նկատեցի, որ վագոնի ընթանալուն զուգընթաց ու գրեթե նույն հաճախականությամբ առջևս նստած վեց ուղևորներից հինգի ծնոտները շատ ռիթմիկ ու միաժամանակ բարձրանում են վեր ու իջնում են ցած:
Այդքա՞ն հավասար: :o
Այդքա՞ն միահամուռ կերպով: :o
Նույնիսկ ականջներումս հնչող Զազն էր այդ շարժումների հետ համաձայնության եկել: :)
Մի տարօրինակ ու զվարճալի պատկեր: Սկսեցի անկախ ինձնից ժպտալ: Հետո զգացի, որ կողքիս աղջիկն էլ ա ժպտում: Ինքն էլ էր նկատել:

Լա՛վ, էս նկարագրածս տեսարանն էնքան կարևոր չի, ինչքան մի հարց ա ինձ տանջում: Խի՞...
Խի՞ են էս մարդիկ առավոտ գիշերով իրանց դիմածնոտային համակարգը травма-յի ենթարկում:
Մի՞թե կարելի է օրգանիզմին այդքան ստորաբար խաբել. ծնոտի ռիթմիկ շարժումների ու ատամների միմյանց հպվելու արդյունքում ստամոքսից ստամոքսահյութ կորզել, բայց դրա փոխարեն այնտեղ ոչինչ չուղարկել: :esim

Հ.Գ. չմտածեք, որ ես մաստակաֆոբ եմ, պարզապես ինձ փոքրուց սովորեցրել են, որ մաստակը ուտելուց հետո մոտ 5 րոպե պիտի ծամել՝ մարսողությունը լավացնելու համար: Իսկ էս մեր հայերն ի՞նչ են անում: Առավոտից երեկո՝ լվացք :D

StrangeLittleGirl
22.05.2014, 00:42
Գոմիկ եվրոպական արժեքներ շարքից

Մյուս շաբաթ մի հատ մեծ հանդիպում ունենք, որի ժամանակ շեֆս (=դոցենտ մարդ, ծրագրի ղեկավար) ներկայացնելու է մեր ամբողջ տարվա ծրագիրը: Էսօր պրեզենտացիան ուղարկել էր սաղիս, որ ինչ նկատողություն ունենք, ուղարկենք: Մեր պոստոկդերից մեկը (=նոր պաշտպանած դեղնակտուց) մի տոննա դիտողություն էր ուղարկել.

Ruby Rue
22.05.2014, 14:01
Համալսարանի ընթերցասրահում նստած կարդում եմ, մեկ էլ լսեմ.
-Աղջիկ, մի հատ էդ մայկեդ իջացրու, սաղ մեջքդ բաց ա։
Ու մինչ ես շրջվում եմ, գրադարանի աշխատողն արդեն շապիկս ներքև էր քաշում։ :D

#քարանձավ

StrangeLittleGirl
22.05.2014, 18:12
Դանիայում մի քանի պարտադիր բան կա, որ պիտի անես PhD-իդ երեք տարիների ընթացքում: Դրանցից մեկը զանազան դասընթացներով 30 կրեդիտ հավաքելն է: Քանի որ ես ուշ սկսեցի, այս կիսամյակի բոլոր դասընթացներին դիմելու դեդլայններն անցել էին: Մենակ մեկն էր մնացել՝ creative writing workshop-ը: Մի կողմից, իմ ստեղծագործական կողմն ուզում էր մասնակցել, մյուս կողմից, իմ գիտական կողմը հասկանում էր, որ դա հեչ պետք չէ: Էդպես երկար գցեցի-բռնեցի ու վերջը ղեկավարիս գրեցի, հարցրեցի, թե ինչ կարծիքի է: Ինքն էլ ասեց՝ մասնակցի, պարտադիր չի ամեն ինչ քառակուսի կերպով թեմայիս հետ կապ ունենա:

Էսօր վորքշոփի առաջին օրն էր: Դասախոսն Անգլիայից էր եկել (այսինքն՝ դեմք է համարվում): Հենց սկզբից, երբ մտա դասասենյակ, ինչ-որ վանող բան զգացի: Ոնց որ հեչ իմ միջավայրում չլինեի: Շատ օտար էր ամեն ինչ: Դասախոսն ինքն էլ շատ տարօրինակ հագուկապով, երկու երկար հյուսերով ու ռեզինից սապոգներով ինձնից մի քանի տարով մեծ կին էր: Երբ դասը սկսվեց, միանգամից հասկացա, թե ինչն է ինձ խանգարում: Հավաքվածների մեծ մասն արվեստագետներ էին, մի քանիսն էլ արվեստաբան: Արվեստագետները, էսպես կոչված, practice based PhD էին անում, ու ստեղծագործելիս չէին կարողանում ակադեմիական տեքստեր գրել, հեռանալ իրենց Եսից: Մեջներից համեմատաբար գիտական դիսցիպլինայից ես էի, ու նրանց բոլոր անհանգստությունները շատ խորթ էին թվում ինձ: Հետո երկար քննարկում ծավալվեց գրականության հետ աշխատելու մասին, թե ոնց կարելի է դա շրջանցել կամ ոնց ստեղծագործաբար մոտենալ դրան: Ուղեղս կախում էր էդ ստեղծագործ միջավայրից:

Ընդմիջմանը մոտեցա կուրսի կազմակերպիչին և ասացի, որ ուզում եմ դադարեցնել մասնակցությունս, որովհետև դա ինձ հետ հեչ կապ չունի: Դասախոսին էլ նույնն ասացի ու հեռացա: Հենց դուրս եկա շենքից, մի անասելի թեթևություն իջավ վրաս:

Եկա իմ գրասենյակը: Փորձեցի հոդված կարդալ: Նորից լարվեցի: Մի կողմից մտածում եմ՝ էշություն արեցի, որ գոնե առաջին օրը մինչև վերջ չմնացի: Մյուս կողմից, հպարտանում եմ ինքս ինձնով, որ ռիսկ արեցի ու որոշեցի չմասնակցել մի բանի, որն ինձ հետ կապ չուներ: Ու էդ կոնֆլիկտից չեմ կարողանում աշխատել:

Նաիրուհի
22.05.2014, 22:23
Թուրքերի գալու առաջին օրն էր, դեռ իրար անուններն էլ նորմալ չէինք հիշում։ Երեկոյան Սինամի հետ զրուցում էինք։ Քազըմի մասին հարցրի, զարմացավ, որ հերիք չի՝ ծանոթ եմ, մի բան էլ սիրում եմ։ Ասաց՝ Թուրքիայում էլ ամեն մարդ չի, որ հասկանում ու սիրում է նրա երաժշտությունը։ Հետո Գյուրքանին կանչեց.

-Պատկերացնո՞ւմ ես, Լիլիթը Քոյունջուին գիտի։

Գյուրքանը չզարմացավ. արդեն պատմել էի։ Զրույցը շարունակեցինք երեքով։

Երբ սկսեցինք մեր հասարակությունների տարօրինակություններից խոսել, Սինամը, ասես հանկարծ հիշելով, սկսեց Գյուրքանին պատմել իր հայ ընկերուհիներից մեկի մասին։

-Իմ ընկերուհին 28 տարեկան է, բայց դեռ ընտանիքի հետ է ապրում, ու, պատկերացնո՞ւմ ես, մինչև հիմա կույս է։

Մինչ ես անակնկալի էի գալիս էն մտքից, որ դա ասում է մահմեդական Թուրքիայից եկած մի աղջիկ, Գյուրքանը շշմած նայեց մեկ Սինամին, մեկ ինձ՝ ասես համոզված, որ լսածը հումոր էր, ու ես պիտի հերքեի։
Ստիպված եղա բացատրել, որ չէ, եղբայր, Հայաստանում աղջիկը եթե ամուսնացած չէ, ընտանիքից առանձին է ապրում ու կույս չէ, ապա, ամենայն հավանականությամբ, դժվար թե երբևէ ամուսնանա, քանի որ հասարակության մեծ մասի համար նա անբարոյական է։

Ու տենց էլ չկարողացա էդ պիղծ թուրքերին հասկացնել, որ աղջիկը պտի մինչև ամուսնանալը կույս լինի, եթե անգամ քառասունհինգ տարեկանում է ամուսնանում։

Իսկ արդեն մի քիչ ավելի ուշ, երբ ՖԲ-ում մի «վառեմ, փշրեմ, թրաշեմ» (© Ջոն) մեր Ռիկին գեյ-պրոպագանդայի համար առաջարկել էր իրերը հավաքել ու գնալ իր Հայաստանից, ես էլ կատաղել էի, ձեռի հետ էլ Գյուրքանին պատմեցի էդ մասին, սա առանց այլևայլության ասաց, որ իր եղբայրը գեյ է։ Նենց հեշտ ու բնական ասաց, որ մի պահ կարծեցի, թե սխալ եմ լսել։ Հետո, երբ պատմեց եղբոր ընկերոջ հետ կենցաղային հողի վրա ունեցած կոնֆլիկտի մասին, նոր կարողացա մարսել, որ մարդը հեշտ-հանգիստ ընդունում է եղբոր սեռական կողմնորոշումն ու դրա մասին խոսելու մեջ ամոթ բան չի տեսնում։

Ոնց Ռուբին ասաց՝ իսկ մեզ մոտ չեմ պատկերացնում, թե ինչ կաներ բոյֆրենդ ունեցող տղայի եղբայրը։

Հա, էս ամիս ես լիքը տեսական մտքերիս գործնականում հանդիպեցի։ Պարզվում է՝ ես լիքը կոմպլեքսներ ունեմ էդ մակարդակում, ինչքան էլ մտքերս ազատ լինեն։ Այսինքն՝ ես էլ կարծրատիպեր ունեմ ուրիշների մասին, որոնց հիմնական մասն ավելի վատն է, քան իրականությունը։
Ահագին մեծացել եմ էս երկու շաբաթում, ավելի, քան ամբողջ անցյալ տարվա ընթացքում։ Լավ է։

ivy
24.05.2014, 01:18
Նելլին ասում է՝ հենց աշխատանքն ավարտեցիր ու դուռը փակեցիր քո հետևից, պիտի ամեն ինչ թողնես ներսում ու գնաս:
Բայց էդպես չի ստացվում:
Սրանք էն պատմությունները չեն, որ հանգիստ թողնես շենքում ու դուրս գաս՝ հետդ ոչինչ չտանելով:
Ամինատան Սիերա Լեոնեի Հանրապետությունից է (Աֆրիկա): Երբևէ դպրոց չի գնացել, ոչ մի լեզվով գրել չգիտի: Ստորագրության տեղը երկու գիծ է դնում: Իր բոլոր թղթերը (իսկ Գերմանիան թղթի երկիր է) միշտ բերում է, միասին ենք լրացնում: Այսինքն՝ ես լրացում եմ, ինքը նայում: Փորձում եմ՝ բացատրել՝ որը ինչի մասին է, ինչի է էդ թղթերը ստացել, որտեղից, ուր պիտի ուղարկի:
-Ես դա չեմ հասկանում,-պատասխանում է տխուր:
Ինքը միշտ է տխուր:
Գերմաներեն շատ վատ է խոսում: Բայց անգլերենի հետ խառնած՝ կարողանում է շփվել: Մոտ ութ տարի առաջ է եկել՝ որպես փախստական: Մի պստիկ աշխատանք է գտել՝ քիչ ժամերով ու վատ վարձատրվող: Ամաններ է լվանում:
Գիտեմ, որ երեխաներ ունի, բայց գիտեմ նաև, որ մենակ է ապրում:
-Երեխաներդ որտեղ ե՞ն,- հարցնում եմ:
-Աֆրիկայում:
-Երբ ե՞ս վերջին անգամ տեսել:
-Ութ տարի առաջ:
-Տեղյակ ե՞ս իրենցից:
-Հա, զանգում եմ, միշտ ասում են՝ մամ, երբ ե՞ս գալու: Հետո գիշերը լացում եմ:
Էդ աշխատած մի թիքա փողի մի մասն ուղարկում է տուն, որ էրեխեքը ուտելու բան ունենան:
Մինչև շատ ժամերով, կայուն աշխատանք չունենա, պետությունը չի թողնում երեխաներին բերի էստեղ: Ինքն էլ որ հետ գնա, չեն կարողանա ապրել: Գոյատևելու միջոց չունեն:
Աշխատանք գտնելու համար պիտի ռեզյումեն գրեմ, իսկ ռեզյումեում գրելու բան չկա:
Շորս կամաց քաշում է ու ասում.
-Օգնիր ինձ, քույր:
Ո՞նց թողնես էս պատմությունները դռան հետևում:

Ձայնալար
24.05.2014, 09:25
Գիտեմ, որ հին ու քննարկված թեմա ա, բայց ես չէի խորանում, իսկ էս վերջերս գնալով ավելի շատ եմ ֆիքսվում տենց մտքերի վրա, վախենամ վերջը համաշխարհային կոմունիզմի գաղափարին հանգեմ էղնիմ խայտառակ :D Վերևի գրառումն էլի մեջս իրար խառնեց ամեն ինչ: Էս մոլորակի վրա ինչ որ բան սխալ ա: Երկու օր առաջ էլ հերթական դեբիլ հաղորդումն էի նայում արբանյակային ալիքներից մեկով՝ ընտանի կենդանիների վերահսկողություն էին անում: Միհար սանէպիտահարկայինոտ դեմքով ծյոծյա ման էր գալի տներով, եթե ընտանի կենդանու պայմանները ստանդարտին չէին բավարարում, ձեռից առնում էին կենդանուն, կամ ժամանակ տալիս, որ շտկի: Ու էդ հաղորդման մեջ ձեռի հետ ասեցին, որ մի ընտանի կենդանի պահելը մեծ բրիտանիայում տարեկան միջինը արժենում ա 10000 ֆունտ: Էդ գումարով երևի մի ընտանիք Սիերա Լեոնեում կապրեր մի 3 տարի ու էն աղջիկն էլ երեխեքից չէր կտրվի:

Նաիրուհի
25.05.2014, 13:05
Երեկ Ջոնի հետ Հաղթանակի զբոսայգի գնացինք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նայելու։ Մինչև էդ մնացել էինք անձրևի տակ, լավ թրջվել, կոշիկներս լրիվ ջուր էին։ Բարակ էինք հագնված, ցուրտ էր, լա՜վ մրսում էինք։ Ես ոտքերս չէի զգում։

Հիմա ուշադրություն.
Ընդմիջմանը գնացինք Անհայտ զինվորի հուշարձանի մոտ, ու ես անմար կրակի կողքին տաքացրի ոտքերս ու մի քիչ չորացրի կոշիկներս, ինչի շնորհիվ հիմա ջերմություն չունեմ ու հիվանդ պառկած չեմ։

Սպասում եմ յախքերի, ամոթանքի ու բացասական վարկանիշների այդ սրբապղծության համար։

Հ.Գ. Որպես թիրախ միայն ինձ ընտրեք, զի Հովսեփը էդ ամենին կողքից էր նայում՝ առանց մասնակցելու։

StrangeLittleGirl
25.05.2014, 17:17
Կոլեգաս ֆեյսբուքի պրոֆիլի նկարը Կոնչիտայի ֆիրմային միրուքով ա դրել: Ես վախենամ՝ էս հայ ֆաշիստները եթե իմանան, որ էդ տեսակ մարդու հետ նույն օֆիսում եմ աշխատում, էլ ինձ բարև չտան :))
...չնայած մեկ ա արդեն գեյ պրոպագանդիստ եմ :))

keyboard
25.05.2014, 17:53
Ասըմ եմ, տեսնես, որ մեր էս պաշտոնյաները մի ուրիշ երգիր են գնում, սրանց համար էլ են ճամփեք փակում, ժողովրդի վրա չբավարարված կնանիքնաց պես գոռգռում մլիցեքը, սաղ քաղաքը պարալիզացնում, ինչ ա թե մի 2 համբալ պտի էդ փողոցով անցնեն:
Անցյալ օրը, Բաղրամյանի վրա փարքինգ եմ եղել, նստած ենք, մեկ էլ մեկը զանգեց.
-Բարև Ձեզ, ճանապարհային ոստիկանությունից տեսուչ եսիմինչյանն ա անհանգստացնում:
Ես.
-Լսում եմ, ինչ ա պատահել:
-Ձեր մեքենան կայանվածա Բաղրամյան պողոտայում, պետք է դուրս բերեք:
-Ու՞մ է պետք:
-Դե պողոտան ազատում ենք, նախագահների Օլանդ ու Սարգսյան տեղաշարժի համար:
-Ես քաղաքում չեմ, մեքենան էս պահին դուրս բերել չեմ կարող:
-Մենք մեքենան կէվակուացնենք տուգանային հրապարակ:
-Ես որևէ խախտու՞մ եմ արել, որ մեքենան էվակուացնում եք, խոչնդոտու՞մ եմ որևէ մեկի տեղաշարժը իմ կայանված մեքենայով:
-Ոչ, բայց էս պահին էդպես է պետք:
-Էս պահին ես էլ հանգստանում եմ ու թքած ունեմ, թե ձեզ ինչ է պետք:
-Ծանոթ, բարեկամ չունե՞ք, որ մեքենան կկարողանա դուրս բերել:
-Ոչ, չունեմ, բլոր ծանոթ-բարեկամներով հանգստանում ենք:
-Մնում է էվակուացիան:
-Եթե իմ մեքենան էվակուացվի, ինձ պատճառած անհարմարության համար պատասխան են տալու՝ սկսած տեսուճից, վերջացրարծ իրա ղեկավարով ու հայտարարություն եմ տալու, որ մեքենաս գողացել են:
-Լավ, ես Ձեզ կզանգեմ:
Կողքիս նստածները սառել են, աչքները չռած նայում են դեմքիս, իսկ ես վայելում եմ իմ տոմատի հյութը, մմմմմ....
Անցավ 10-15 րոպե, զանգ:
-Բարև Ձեզ, ճանապարհային ոստիկանության եսիմինչի եսիմինչ պետ եսիմինչյանն ա Ձեզ անհանգստացնում:
-Այո պարոն եսիմինչյան, դուք ինձ արդեն իսկապես անհանգստանցում եք ու դա ինձ արդեն նյարդայնացնում ա:
-Հարգելի քաղաքացի, ախպերս, մեռնեմ ջանիդ, խնդրում եմ էլի, մեր գործն էլ էս ա, ինչ անեմ ցավդ տանեմ, գաս ավտոն հանես, մեզնից կախված ամեն ինչ կանենք:
-Լավ, հարգելով դիմացինիս գործը, մի 20 րոպից կմոտենամ:
-Բռատ, որտե՞ղ ես, ասա ես գամ, բանալին վերցնեմ, մեքենան տեղափոխեմ բանալին բերեմ տամ քեզ:
-Ես կմոտենամ:
Գնացի մեքենայի մոտ, մեքենան դուրս բերեցի ուղեկցությամբ, հատուկ իմ համար ճանապարհ բացեցին, լրիվ դերիս մեջ էի: Գնացինք կանգնեցինք, խոսեցինք դես դեն, ասեցի, որ իմ նման մի քանի հոգի լինեն, իրանց բանը բուրդ կլինի :D, ասեցինք, խոսացինք, խնդացինք, ծանոթացանք, քշեցին գնացին:
Անցյալ օրը, լկտիաբար, Բաղրամյան պողոտայում երկակի հոծ գծի վրայով շրջադարձ եմ անում ու հոպ՝ հաֆ-հաֆ-հաֆ աջ մասում կանգնեցրեք մեքենան:
Նստած եմ մեքենայում, մեկ էլ եկավ՝ ՃՈ տեսուչ եսիմինչյան, Ձեր փաստաթղթերը:
Ես ասում եմ.
- 1:1, էլ ինչ փաստաթուղթ :D
Էս փուշ կերած օշխարը աչքերը չռած վրես ա նայում:
-Հա, անցյալ օրը դուք ինձ նեղություն տվեցիք, էսօր՝ ես ձեզ: Դե բնականաբար, էս մեր ախպերը չջոգոց ինչ եմ ասում, մի խոսքով բացատրեցի դես դեն, բա կապնվեմ եսիմում հետ: Խոսում ա, լսում եմ, որ մեքենայիս համարներն ա ասում, մոտեցա ասում եմ՝ հը, խնդիր կա՞, փաստաթղթերս մեկնեց:
-Չէ բռատ ջան, զգուշ եղի, էն ավտոն հայ-հայ խփում էր թեքվելուցդ:
Շնորհակալություն հայտնեցի ու քշեցի գնացի:
Հիմա մտածում եմ. 2:1 անեմ, թե հավասար հաշիվը լավա, չէ բայց ոնց չոգում եմ պտի անեմ...

StrangeLittleGirl
26.05.2014, 16:10
Դանիայում էն քիչ բաներից մեկը, որ շատ հեռու ա իդեալական լինելուց, վարձով տներն ու սենյակներն են. պահանջարկն ավելի մեծ ա, քան առաջարկը, հետևաբար առաջարկողներն ինչ ասես չեն անում: Մասնավորապես, բավական տարածված երևույթ ա, երբ դու քեզ համար մեծ տուն ես վարձում, տան վարձի մի մասը պետությունն ա սուբսիդավորում, մի սենյակն էլ առանց պայմանագրի վարձով ես տալիս: Արդյունքում՝ քեզ ամեն ամիս սիմվոլիկ գումար ա մնում վճարելու: Իհարկե, եթե բռնացնեն, կտուգանեն, սուբսիդավորումից էլ կզրկեն, բայց հլը որ չեն բռնացնում...

Ու էնքան էլ լկտիացած սենյակ առաջարկողները, որ ֆեյսբուքում հայտարարություն են գրում, դեռ կողքն էլ շեշտում են, որ ռեգիստրացիա հնարավոր չի, այսինքն՝ սև շուկա ա: Ու ես նստած մտածում եմ՝ լավ կլիներ, որ համապատասխան մարմինները մտնեին ֆեյսբուք ու հատ-հատ էդ բոլոր հաբռգածներին տուգանեին: Ուֆ...