PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 [29] 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Smokie
05.06.2013, 20:15
Եթե FB-ում գրել եմ, էստեղ պիտի գրեմ ու գրեմ :))

Facebook-ում իմ ուշադրությունը դեռ անցած տարվանից մի բան ա գրավել՝ էն փաստը, որ լիքը «Դար ակումբցիներ» FB-ում ակումբի սմայլիկների անունն են գրում ստատուսում, չնայած շատ լավ գիտեն, որ սմայլիկ չի լինի դրանից::D
Մի տեսակ ուրախալի ա, որ առաջին հերթին ակումբցի ենք, հետո նոր FB-եցի:hands

Ruby Rue
05.06.2013, 22:35
- Պստո՛, մանկապարտեզ գնու՞մ ես:
- Չէ, ինքը էն Էռոտիկ քոլեջն ա գնում:
- Տատի, հազար ասինք, էռոտիկ չի, Էռուդիտ ա. Է-ռու-դիտ: :D

Հ.Գ. Ծիծաղից մեռել էի, բայց հետո հիշեցի՝ երբ փոքր էի, իմ տատիկը մի օր լուրջ-լուրջ եկավ ու ասաց, որ ուզում է ինձ մանկապարտեզից հանել ու էն լավ՝ Էրոտիկ քոլեջը տանել: Դեմք են էս տատիները, հա՜: :D

Meme
05.06.2013, 23:20
վաղուց սրա մասին ուզում եմ արտահայտվել հարմար օր չէի գտնում...

- Քեզ չեմ մոռացել անծանոթ աղջիկ` близко к сердцу....

նոր շենք տեղափոխվելը էնքանովա լավ, որ միգուցե շենքերից մեկի պատին, որպես նորություն քեզ համար, տեսնես մի գրառում, որով սկսես հավատալ, որ բոլոր մարդիկ չեն սառը...որ իմ նմանները կան...երազող, թեկուզ ռոմանծիկ....
ամեն անգամ, երբ տեսնում եմ էս տողերը թույլ ժպիտա անցնում դեմքիս, չգիտեմ մեջս ինչա փոխվում, ինչա կատարվում, բայց ինձ համար էնքան գեղեցիկա էդպիսիս խոստովանությունները...

հ.գ` :oy :love

Enna Adoly
06.06.2013, 11:40
Շոկի մեջ եմ,))Ոչնչի չէի սպասում, բայց էնքան բան եղավ)))Շոկի մեջ եմ,ինքս ինձ վրա զարմացած.ուրախությունից լացել եմ,խոսելը մոռացել…

ivy
06.06.2013, 15:33
Երբևէ չեմ հարմարվի էս մարդկանց «եղանակային» հաշվարկին: Ես սրանց ոնց բացատրեմ, որ գարունը մարտի մեկից է սկսվում, ամառը՝ հունիսի մեկից, աշունն էլ՝ սեպտեմբերի առաջին օրվանից: Չէ էլի, չի լինում: Իրենց համար գարունը մարտի քսանից է, ամառն էլ՝ հունիսի քսանմեկից: Երեկ լսեցի, թե ոնց է ուսուցիչը հարցնում երեխաներին. «Հիմա տարվա ո՞ր եղանակն է»: «Գարո՜ւն»: «Ճի՜շտ է»:
Լրիվ գժանոց: Ամբողջ կյանքումս գիտեի, թե ամռանն եմ ծնվել, եկա էստեղ, պարզվեց, որ գարնանն է ծնունդս:

Պատճառն էն է, որ էստեղ օրացույցներն «աստղագիտական» են, իսկ մեզ մոտ՝ «օդերլութաբանական»:
Ու իրենք էն աստիճանի խաբար չեն «օդերլութաբանական» օրացույցից, որ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատերի» ամենավերջին հարցերից մեկն են դնում:
«Ե՞րբ է սկսվում ամառը՝ ըստ օդերլութաբանական օրացույցի»:
Ու սխալ պատասխանում՝ չկասկածելով անգամ, որ դա հունիսի մեկն է :blin

Ruby Rue
06.06.2013, 19:03
Բժիշկ՝
- Ամեն ինչ նորմալ է, բայց արյանդ մեջ երկաթի պարունակությունը շատ է:
- Դե՜, ով էլ իմ չափ մետալ լսեր, արյան մեջ լիքը երկաթ կլիներ: :diablo

Տրիբուն
06.06.2013, 19:08
Բոլոր թերահավատներին փոխանցեք, որ էսօր սեպտեմբերի մեկի համար Պրահա-Երևան միակողմանի տոմս գնեցի: Ֆեյսբուքում Հայկ Մարտիրոսյան անունով մի ձյաձյա կար, անցյալ տարի հետը համարյա գրազ էի գալիս, որ հետ եմ գալու, ասում էր՝ մյուս տարի խոսքերդ կհիշեցնեմ: Մարտին ռեալում էլ տեսա, էլի չհավատաց, որ գալու եմ: Հիմա իմ կողմից պաշտոնապես փոխանցեք, որ ես կրեցի:

կներեք օֆֆթոփի համար, Բյուր ջան ներող, բայց ամեն էշություն ռեկլամ չեն անում: Գնա քեզ խփի գլխից: Պաչիկներ ......

Գալաթեա
06.06.2013, 22:23
Կակտուսիկ, ջանս, հլա որ մենակ ոտքից գլուխ մկաններիս աննորմալ ցավն ա ու հիրավի գողացված ակնոցս...
"Լայքիր" այս գրառումը, եթե հետո ավելի լավ ա լինելու :)

Բայց դե ֆիզիկական ցավը հաստատ նախընտրելի ա:

Նաիրուհի
06.06.2013, 22:38
Ակումբցիներից մեկին մի բան եմ ուզում նվիրել, բայց առանց նախապես ասելու։ Ուզում եմ՝ անակնկալ լինի։
Երազումս հետն էի խոսում, եսիմ ինչի ասացի՝ ինչ եմ որոշել անել, ինքն էլ ասաց, որ դա չի սիրում, լավ կլիներ՝ ուրիշ բան նվիրեի։
Հիմա տանջվում եմ ու չեմ կարողանում հիշել՝ ինչ էր ինքն ուզում :(

Mephistopheles
06.06.2013, 23:23
կներեք օֆֆթոփի համար, Բյուր ջան ներող, բայց ամեն էշություն ռեկլամ չեն անում: Գնա քեզ խփի գլխից: Պաչիկներ ......

ես կխփեմ… Պաչիկներ…

Mephistopheles
07.06.2013, 03:27
Ժող, Ակումբը մի քիչ շատ Gothic ա… cheer up!!!


http://youtu.be/4xjPODksI08

Enna Adoly
07.06.2013, 12:48
Վառ գույների մեջ ինձ արդեն մի տեսակ եմ զգում....
Թու՜...

laro
07.06.2013, 16:49
19 :yahoo:yahoo:yahoo

laro
07.06.2013, 19:40
19 :yahoo:yahoo:yahoo
Ուզում եմ որտեղ նստեմ ասեմ, էնքան եմ ուրախցել, լացեցի լիքը: Շատ հավաքված գնացի բոլորին ուժ տվեցի, հետո լրիվ մեր երեխեքն էին, ես էլ ուժ ստացա, դուխով մտանք, ճանճն էր չէր կարում բզզար էնքան խիստ էր....ամբողջ ընթացքում հավաքված գրեցի, երկու սխալս եմ նայել ու հիասթափված եմ ինձնից... նենց սխալներ էր որ կյանքում չէի արել, շատ ամոթ էր....բայց ոչինչ ես էլի գոհ եմ, իմ ուզածն եղավ ես սրտով ուզում էի էս տասինը, երազանք էր :cry դուրս եկա, հիմա լրիվ գլխիս են ընկել, գոռում են, բոլորն ինչ արեցիր, ոնց եղավ ու հիմա էլ լացս բռնել ա. ես միշտ տենց պահերից հետո լացում եմ, բուն պահին ամեն ինչ զսպում հավաքվում եմ: Չէի կարում խոսամ, բոլորը մտածում են բան չեմ գրել, էն ինչ վիճակ էր... ասում եմ չեմ կարացել գրեմ, կասկածներով եմ գրել մի քանի հատը հետո հարցրեցի, տեսա ճիշտ եմ գրել, հանգստացա: Գնացինք Հովհ. տուն առաջինը Նանեինս 19,75 ասավ հիմա մնացել եմ էտ բազկաթոռին կպած, Նանես քարացել ա, հետո իրար հետ լաց եղանք, հուզմունքից խեղճի լեզուն կուլ էր գնում :)) Ուրախության արցունքները առաջին անգամ հասկացա ինչ ա ու լրիվս լրիվով ապրում էինք էտ պահին. էտ ամեեեեն ինչ էր մեր համար, ուշքս անցնում էր որ իմացա էտքան հավաքել եմ....Ու էսպես մինչև էսքանինս ասեցին, ամեն մեկի հետ ուրախանում էինք ու ոնց որ մեր բալը լիներ, էն ինչ էր կատարվում...հետո շամպայն, հետո տորթ, ծաղիկներ.... անցավ էս օրը, մնաց մի հատ էլ էս օրից ունենամ ու էլ բաաան չեմ ուզում, մենակ նույն արդյունքով լինի :)

impression
07.06.2013, 22:37
Իմ ամենասիրած ֆիլմերից մեկը The Beach-ն ա, որտև լիքը բան իմ մասին ա, ու ԷՆՔԱՆ իմ մասին ա, որ վախենալու ա նույնիսկ
նենց պահեր կան, որ մեծանալով եմ հասկանում, որ էդ էլ էր իմ մասին....
չակերտները բացել չեմ կարող, գուցե մի օր, փոքր շրջապատում ու հարազատ մարդկանց մոտ, շա՜տ խմած ժամանակ էդ կարգի անկեղծանամ, ուղղակի հիմա գրեցի, որ տարիներ հետո, երբ հերթական անգամ որոշեմ Անկապ օրագրի գրառումներս թերթել, սա կարդամ ու հիշեմ, որ էս ժամանակ արդեն շատ բան պարզ էր դարձել...

keyboard
07.06.2013, 23:51
Երբ տատիկը մայթին կանգնած մռթմռթում էր քթի տակ, թե երբ պիտի մեքենաները կանգնեն ու ճանապարհ տան, սլացիկ ոտեր ու նախանձելի մարմին ունեցող աղջիկը առանց կողերը նայելու անցնում էր փողոցը, որտև տատիկի պես չէր մտածում, այլ վստահ էր, որ բոլորը կանգնելու են:

Հ.Գ. Քուրս, զգուշ եղի, կարողա մի ավտոյի ռուլին աղջիկ նստած լինի ու դու օդբիվնոյ դառնաս :B

Գալաթեա
08.06.2013, 02:37
Ես էսօր համոզվեցի, որ պարի պարապմունքի ժամանակ հորանջելը պարի դահլիճի ցածր առաստաղի ու փակ լուսամուտների հետ կապ չունի... ես եմ խարաբ:
Ով կմտածեր, որ ես մի օր ոչ թե պարզապես տարակուսանքով ուսերս կթոթվեմ jeté, plié, port de bras, rond de jambe օտար արտահայտությունները լսելուց, այլ կանեմ էդ ամենը...
Ավելի ճիշտ՝ անել կտան:
Կյանքը շատ հետաքրքիր բան ա: Մեռնելու չափ հետաքրքիր:

CactuSoul
08.06.2013, 03:25
Հա՜, մեկ էլ անցած օրվանից էն գիտակցումը մնաց, որ նույնիսկ ամենաանհավանական թվացող բանը, եթե քեզ պետք ա կամ ուղղակի մտքովդ անցել ա, ուզում ես, պիտի փորձ անես ձեռք բերել, հատկապես եթե էդ ընթացքում կորցնելու բան չունես: Որովհետև հաճախ անհավանական թվացողը շատ էլ հավանական ա:

CactuSoul
08.06.2013, 03:27
Եկեղեցու կողքի ազատ տարածության մեջ երկու երեխա հեծանիվ են քշում: Կլինեն մի 4-5 տարեկան: Հեծանիվի տերը բաց գույնի մազերով, գեղեցիկ դիմագծերով տղա է, իսկ ընկերը սևահեր է ու փոքր-ինչ թխամաշկ: Սևահերը նոր է քշել սովորում, ուրախանում է ամեն մի փոքրիկ հաջողությունից: Մորը ձայն է տալիս՝ «մա՜մ, հեծանիվ եմ քշում, արդեն սովորել եմ, մի քիչ էլ մնանք, էլի, խնդրո՜ւմ եմ»: Ժպտում եմ. պատկերացնում եմ՝ ես ոնց կուրախանայի իր փոխարեն...
- Լավն ա բայց հեծանիվդ: Ինչքա՞ն ես առել:
- 150:
- Հազա՞ր:
- Չէ… 150:
- Ո՞նց, դրա՞մ:
- Հա:
- (թերահավատորեն դեռ փորձում է չստերով ոտքերը հարմարեցնել ոտնակներին)
- Դե մաման ա առել, էլի…
- Եսի՞մ, 150 դրամով դժվար…

:)

My World My Space
08.06.2013, 06:58
Քաղաքը զարթնում ա…
Շնչառությունն արագանում ա…
Սկսում ա խլվլալ…
Սիրում եմ արթնացող քաղաքի ձայները լսել իմ տան կտուրից…
Սուրճիցս բարձրացող գոլորշին վկա…

Բարի լո՜ւյս…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Agni
08.06.2013, 15:22
Առաջ, երբ մտնում էի հագուստի խանութներ, նույնիսկ չգիտեի տղամարդկանց հագուստի բաժինը ո՞րտեղա, կամ կա չկա... իսկ հիմա, որ մտնում եմ խանութ, նե՜նց մի հաճույքով եմ տղամարդկանց հագուստի բաժին նաև գնում, բա որ այնտեղից գնում եմ անում, ինչքան լավ եմ ինձ զգում:love :
Ինձ համար գնելիս սկի տենց հաճույք չեմ զգում…
Հ.Գ. բա էս կյանքա՞ :))

keyboard
08.06.2013, 17:07
Էսօր, պատահական մտա ակումբ առանց լոգին լինելու, հյուրի կարգավիճակով:
Մի քիչ դեսուդեն արեցի, նկատում եմ, որ իմ անտեսվածների ցուցակում եղողը իմ անունն ա էլի շահարկում ու ինչ որ անկապ բաներ ա գրում իմ անվան հետ կապված:
Ակումբի բժիշկներ, ես սխալվում էի, կարծում էի հասկանալով ա անում իրա անբնական ու ոչ մարդկային քայլերն ու գրառումները, բայց չէ՝ ինքը մտոք անառողջ ա, հոգեկանը նույնպես, օգնեք իրան:

Quyr Qery
08.06.2013, 17:51
Երևի հարյուր տարի է գրառում չէի արել: Էլի չէի անի:


Սաղ լավ ա: Ոնց որ միշտ, երբ էստեղ եմ եղել, էս գյ*թ քաղաքում:
Ինչ խոսեմ, ում հետ խոսեմ: Իսկականից սիգառետը միակ լավ բանն է, միակը:

melancholia
08.06.2013, 18:03
ասեցի կարա պատճառը .......լինի, ձեզ հարգի չէր համաձայնվեիք? փորձեցիք հակառակը համոզել, ու.....մեկա ես էի ճիշտ ու թեկուզ տուժվեցիք, բայց դե գոնե չընդունելով հանդերձ, մեջներդ հասկացաք, որ սխլավողը դուք եք: Էդ ոնց ա լինում, որ միշտ ճիշտը ես եմ լինում? Հեչ հարցրել եք ինքներդ ձեզ? Կարողա միքիչ խելք ունեմ, ու լավ ինտուիցիա, լսեք էլի մեկ- մեկ:

Enna Adoly
08.06.2013, 21:18
Մարդը Երկիր մոլորակի ամենաանկապ արարածներիցա…:[
Ամենավատը ․էնա,որ բացի մարդկանցից ամեն ինչ հետաքրքիրա…

ԱնԱիդա
08.06.2013, 21:30
գիտակցված հիմարություն` համար 2...

StrangeLittleGirl
08.06.2013, 23:36
Նոր Կակտուսի՝ լույս աշխարհ հանած փոշոտ թեման (http://www.akumb.am/showthread.php/46346-%D4%BB%D5%B4-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A1%D5%AE-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%A8-)) էի մտել: Գրեթե բոլոր գրառումները հերթով կարդացի: Մի տեսակ անդուր ծակոց զգացի ներսից: Էն հին զգացողությունները վերապրեցի: Ինչ վատ բան ա վիրտուալը. ամեն ինչ պահում ա ոնց որ կա, ու երբ տարիներ անց նորից աչքովդ ա ընկնում, վերականգնվում ա էն անցած-գնացածը, էն, ինչը դու կարծում էիր մոռացել էիր կամ հիշում էիր քո ձևով, այսինքն՝ գիտեիր, որ ինչ-որ ժամանակ ակումբում չկայիր, բայց միայն գիտեիր, չէիր զգում: Դրա համար չէիր կարևորում, չէիր կենտրոնանում դրա վրա:

Հիմա շատ բան ա փոխվել: Էլ չկա էնպիսի ակումբցի, որի ներկայությունից ինձ անհարմար կզգամ: Հույս ունեմ՝ փոխադարձ ա: Հույս ունեմ՝ բոլորի համար ա սենց:

erexa
09.06.2013, 04:05
Ո՛չ մի հայտնի մարդու համար էլ պետք չէ գժվել, կամ եթե գժվել ապա միայն հեռվից: :))

Որքան տեղյակ եմ, մենք բոլորս էլ նույն կերպ ենք ծնվում: Ո՛չ մեկն էլ ոսկուց չի՛ ծնվել, ո՛չ էլ ադամանդից, ո՛չ մեկին էլ արագիլը չի բերել, ո՛չ էլ գետից են գտել: Բայց չգիտես ինչու՞, մենք հայտնի մարդկանց այնպես ենք վերաբերվում, կարծե՞ս թե՛ նրանք ադամանդից են ծնվել: Ահավոր շատ ուշադրություն ենք դարձնում նրանց, հետևում նրանց անձնական կյանքին, քննադատում,գժվում, սիրում, խելքներս թռցնում նրանց համար, և այլն և այլն:
Այս վերջերս մեկի հետ, հայտնի մարդկանց մասին էի զրուցում: Մի պահ ինքս ինձ պատկերացրի նրանց տեղն: Հետո վերլուծեցի և հասկացա, թե՛ որքա՜ն վայրենի ենք, մենք մարդիկ: Եվ այն հայտնի մարդիկ, որոնք հեռացել են իրենց կյանքից ինքնասպանություն գործելով, հասարակությունն էլ ունի իր մեղքի բաժինը: Սիրելու և ուշադրություն դարձնելու մեջ էլ,պետք է չափ ու սահման լինի: Հազարավոր մարդիկ, երբ հայտնի մեկին տեսնում են՝ գժի պես վազում են, որպեսզի ստորագրություն վերձնեն, նկարեն, նկարվեն: Այ, այս աստիճան ուշադրությունը, պետք չէ այդ հայտնի մարդկանց: Հեռուստացույցով հաճախ եմ տեսել, որ նրանք խուսափում են հազարավոր մարդկանցից: Արդյո՞ք սա նորմալ երևույթ է: Նրանք անգամ խուսափում են, հանգիստ սրտով դուրս գալ իրենց սեփական մեքենայից: Ես հիմա ո՛չ մի երգչի, կամ դերասանի համար էլ, չե՛մ գժվում: Ու եթե քայլեմ փողոցով ու հանդիպեմ հայտնի մեկին՝ կաշխատեմ չմոտենալ նրան, կամ եթե մոտենամ, ապա ո՛չ գժավարի: Քանի որ ես ու իմ նման հազարավոր մարդիկ, կարո՞ղ ենք ինքնասպանության հասցնել հենց այդ մարդուն:
Այս վերջերս էլ, հարազատներս, մի հայտնի դաշնակահարի էին տեսել իր մեքենայի մեջ նստած: Ցանկացան մոտենալ նրան, բայց հետո փոշմանեցին: Ինձ մոտ ո՛չ էլ ցանկություն առաջացավ: Ի՞նչ ուրախ եմ, որ չմոտեցանք...

Quyr Qery
09.06.2013, 13:49
Գիտեք, չհաշված լիքը առավելություններին մյուս կենդանիների հանդեպ, կատուներին նաև մի այլ բանի համար եմ սիրում: Նման ենք: :)
Կապ չունի ինչ կատու կամ որտեղ, տեսնում ես ու փորձում ես սիրել, իրենք էդ պահին էդ ուզեցին, քեզ կթողեն, չուզեցին՝ սկի կողմդ չեն նայի: Կսիրես իրանց, կխաղան քո հետ, ինչքան ուզեն, քեզ իրենց մոտիկ կթողեն, բայց հենց հոգնեցին, սիրուն կգնան, հենց փորձես պահել՝ ձեռքերդ կճանկռեն: Էսքանով հանդերձ, իրենք կարող են նաև նվիրվել, էն էլ ոնց: Երանի նրան, ում կատուն կնվիրվի:
Կատու :Love

Meme
09.06.2013, 16:41
http://www.youtube.com/watch?v=7pA5UhNaYw0

հնությունը միշտ նստումա սրտիդ...


...մենք ապրում ենք ներկան ու ամեն րոպե դառնում անցյալ...
...բոլորս դառնում ենք անցյալ....


կարոտում եմ....

Այբ
09.06.2013, 18:16
Ոնց չեմ սիրում, երբ մարդիկ դժգոհում են դժվարություններից: Ախր առանց դժվարությունների մեր կյանքը շատ ձանձրալի կլինի:
Ուղղակի երբեմն չենք հասկանում, որ պիտի պայքարենք, դժվարությունների միջով անցնենք, հիասթափվենք ու հուսահատվենք, որ ի վերջո կարողանանք հաջողությունների հասնել:

Եթե չիմանանք, թե ինչ բան է դժվարությունը, ապա երջանկությունն էլ երբեք մերը չի լինի...

Ruby Rue
09.06.2013, 19:37
Էս (http://www.akumb.am/showthread.php/1745-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1/page62) թեմայի գրառումները կարդալիս գրականությանս դասերը հիշեցի:

Դպրոցում գրականությանս ուսուցիչներին անընդհատ բողոքում էի, որ միայն հայ գրականություն ենք անցնում, ուզում էի՝ արտասահմանյան հեղինակների էլ ուսումնասիրեինք: Դասատուներս ուսերն էին թափ տալիս ու ասում, որ ես կարդամ, շատ կարդամ: Երբեմն՝ գրքեր էին խորհուրդ տալիս, հաճախ էլ ես էի գնում ու ոգևորված այս կամ այն գրքի մասին պատմում ու իրենց դասը հարամ անում: Չնայած իրենք էլ հիացած չէին, որ «Գրականություն» առարկան միայն հայ գրողներով է սահմանափակվում ու դեռ մի բան էլ՝ շատ լավ հայտնի գրողներ անտեսվում են:
Ցածր դասարաններում ամեն ինչ կարդում էի. և՛ հանձնարարվածն, և՛ այն ինչ ձեռքիս տակ կընկներ: «Սամվել»-ն ու «Գևորգ Մարզպետունի»-ն երկուական անգամ կարդացած կլինեի: 10-11 տարեկան երեխային, որ պատմությունից ու գրականությունից բան չէր հասկանում, դուր էին գալիս «պատմավեպ»-երը: Բայց քիչ-քիչ սկսեցի ձանձրանալ. նամանավանդ, երբ նույն գրքերը հանձնարարում էին կարդալ և՛ տարրական դասարաններում, և՛ միջին, և՛ ավագ դպրոցում, երբ ես արդեն քիչ թե շատ ձևավորված գրական ճաշակ ունեի: Հանձնարարում էին ու դասագրքերում էր կիլոմետրանոց անկապ բացատրություններ գնում. տրամաբանելու, հասկանալու, վերլուծելու ոչ մի հնարավորություն չէին թողնում: Սամվելը լա՛վն է և վերջ:
Սկսեցի էլ հանձնարարվածը չկարդալ. հույսը դնում էի շատախոս լեզվիս վրա, որ ինձ երբեք հուսախաբ չէր անում ու կապով-անկապ խոսելով բարձր գնահատականներ ստանում: Անընդհատ «կռիվ» էի անում դասատուներիս հետ, դասագրքերում եղած սխալներն ու ցնդաբանություններն էի գտնում, ուզում էի հասկանալ ու վերլուծել, ոչ թե զուբրիտ անել՝ պահանջվածի պես:
Ու էդպես էլ, եկավ տարեվերջյան բանավոր քննությունը, քաշեցի գրականության տոմսը, որում հարցեր էին Րաֆֆու «Կայծեր»-ից, Շիրվանզադեի «Քաոս»-ից ու էլի մի երկու գրքից, որ չէի կարդացել: Չեմ հիշում, թե ոնց պտտացրի, բայց Կայծերի փոխարեն Վարպետն ու Մարգարիտան պատմեցի, հետո էլ անցա Ֆաուստին ու Կաֆկայով ավարտեցի: Դասատուներս տենց էլ չիմացան, կամ էլ իմացան՝ ցույց չտվին, որ տոմսից տեղյակ չեմ ու ինձ «10» դրեցին: :))
Հետո էլ երկար ժամանակ խոսում էին, թե ինչ լավ էմ որ աշակերտնեևը բացի հանձնարարվածից ուրիշ բան էլ են կարդում...

Ասածս ինչ է՝ դասատուներն ի՞նչ մեղք ունեն, որ կրթական ծրագիրն է տափակ ու դեգրադացնող: Ու ոչ միայն գրականությանը, բոլոր առարկաներն էլ մի տեսակ ուզում են ուղեղդ կաղապարների մեջ դնել. սկսած պատմությունից վերջացրած մաթեմով, որտեղ «անգիր անելու» խնդիրները տրամաբանությունը ետին պլան են մղել: Շատ չեմ ուզում բողոքել, բայց նամանավանդ թեստային համակարգը ներմուծելուց հետո լրիվ ռոբոտացնում են. ախր էնքա՜ն հեշտ ա պատահականության սկզբունքով բարձր գնահատական ստանալը: Ու էդ թեստերի մեջ էլ էնքան աբսուրդ հարցեր են մտցնում, որ գիրքը նվազագույնը 5 անգամ կարդացած պիտի լինես, որ իմանաս, թե ով է օրինակ X-ի հարևանի քրոջ տղու մորքուրի ամուսինը: Չնայած զարմանալի չի. հայոց լեզվի և գրականության դասագրքերի հեղինակը մի անգամ դպրոց էր եկել, ոչ մի հարցի չկարողացավ նորմալ պատասխանել...
Ինչևէ, պահանջում եմ «Համաշխարհային գրականություն» առարկան դպրոցում: :goblin
Մարդ ես, միգուցե՞ Աշոծյանը թաքուն ֆորում ա մտնում ու կարդում Անկապ օրագիրը...

Enna Adoly
09.06.2013, 19:51
Էն որ դու մեկ էլ մի անծանոթ մարդ լիքը հարկեր բարձրանում եք ու պարզվումա,որ էտ անծանոթը ձեր տունա գալիս:

StrangeLittleGirl
09.06.2013, 21:19
Ռուբիի պատմածից իմ գրականության քննությունը հիշեցի :))

Կարծեմ նախավերջինն էր, թե՞ նախավերջինից առաջինը: Ինչևէ, գիտեմ, որ ամենաշատը դրանից էի սարսափում, որովհետև զուգահեռ դասարանի դասատուն էր հանձնաժողովի նախագահը, ինքը սիրում էր սաղին քրքրել: Ու քանի որ ինքը մեր դասատուն չէր, մենք չգիտեինք էլ ոնց պատրաստվեինք, որ կռիսական հարցերի տակից դուրս գայինք (իսկապես, հետո երբ սարսափած պատմում էի զուգահեռ դասարանի էրեխեքին, թե ինչ հարցեր էր տվել, ծիծաղում էին, թե շատ հեշտ ա. դասերի ժամանակ իրենց թելադրել էր):

Ուրեմն դասարանի մի քանի աղջիկներով իրար հետ էինք պարապում: Էնպես էր ստացվել, որ Գայանեն բոլոր պատմավեպերն էր տակով-վրայով կարդացել, ես էլ մնացած ամեն ինչը (դե պատմավեպերն էլ, բայց լավ չէի հիշում): Դրեցինք, իրար պատմեցինք հերթով մեր կարդացածներն ու հիշացծները: Հետո, երբ տուն եկա, քնելուց առաջ մամաս Խորենացու Հայոց պատմությունն ամենայն մանրամասնությամբ պատմեց, ու գնացի քնելու:

Հաջորդ օրը քննությունն էր: Սկզբում ծույլիկները մտան: Չորրորդ կետը ցանկացած անգիր էր: Ասում են՝ սաղ Չարենցի Ես իմ անուշն էին ասում: Դրանից մի քիչ նեղվում էի, որովհետև էդ բանաստեղծությունը ես երեք-չորս տարեկանից գիտեի, ու հավես կլիներ, եթե քննությանն էլ ասեի: Բայց դե ես էնքան շատ բան անգիր գիտեի, որ կարող էի էդ մեկը զիջել նրանց:

Տոմսը քաշեցի: Երկրորդ, թե երրորդ տոմսն էր ընկել: Մի խոսքով, սկզբերից էր, իսկ սկզբերի տոմսերը շատ ավելի լավ գիտեի: Ընկել էր Նալբանդյան, Խորենացի ու օտարագիր հայ գրողներ: Նալբանդյանի կյանքը պատմեցի, բացատրեցի, թե ինչու ա ինքը կարևոր, մի քանի հատ էլ անգիր ասեցի: Հետո նույնը Խորենացու մասին: Հայոց պատմությունը նենց պատմեցի, որ հեչ չջոկվեց՝ չեմ կարդացել, թե չէ վերջս լավ չէր լինելու, Ողբն էլ անգիր ասեցի: Դե օտարագիր հայ գրողներից էլ Վիլյամ Սարոյանի վրա կենտրոնացա, ոտից գլուխ պատմեցի: Վերջին անգիրն էլ վերջին պահին որոշեցի. Թումանյանի Անուշից ասեցի, բայց Նախերգանքը չէ (էդ էլ էր ծույլիկների սիրած անգիրը), այլ մի ուրիշ հատված, որ էնքան մեծ էր, որ ստիպված ասեցին հերիք ա:

Բայց մեկ ա, էդ դասատուն կռիսականը խոդի էր տվել: Պահանջեց, որ Նալբանդյանի տնտեսագիտական հոդվածների անուններն ասեմ, մեկ էլ թե ինչու Կոստան Զարյանը սկսեց հայերեն գրել: Էդ հարցերին չպատասխանեցի: Բայց նենց ներվային վիճակում էի, մինչև հիմա հիշում եմ: Ձեռքերս քրտնել էին, կալգոտկաս էլ քրքքրել էի, լրիվ հատ էր գնացել: Այնուամենայնիվ, գերազանցս դրեցին, հանգիստ դուրս եկա քննությունից:

Գայանեին էլ Վարդանանքն էր ընկել: Էդ նույն դասատուն չորս կողմից քրքրել էր, որ բռնացնի՝ չի կարդացել: Բայց դե Գայանեն հո կարդացել էր, սաղ մանր-մունր հարցերին պատասխանել էր: Հետո որ հիշում ենք, ասում ենք, որ եթե մեր տոմսերը թարս ընկնեին, հաստատ տակից դուրս չէինք գա:

Katka
09.06.2013, 22:25
Դեռ չեմ կարողանում հասկանալ՝ ինչի, երբ մտնում եմ նորակառույց եկեղեցի, սկսում եմ մտածել այս կամ այն բանի մասին, նույնիսկ պատերի մեջ ներծծված անձրևաջրի, բայց ոչ հոգևորի: Հավատքով լցված ընկերներս ասում են, որ դա նրանից է, որ չեմ խորացել Կտակարանի, իրական հավատքի մեջ: Իրական հավատքը, իհարկե, համաձայն չեմ, բայց Կտակարանն իսկապես չեմ ուսումնասիրել: Ու դա բաց է իսկապես:
Բայց այլ բան էի ուզում գրել. մոմ վառելուց նկարվելու կայֆը ո՞րն է...

Անվերնագիր
09.06.2013, 23:58
Տաղ գարեջրին

Մարմանդ գիշեվա մեջ ես ու դու. ե՞րազ, երևի, բայց արդեն մեկ ա, դու իմն ես էս գիշեր։ Միանգամից բացում եմ կափարիչդ ու ումպ անում. սիրում էտ քո փրփուրագոլորշիախառը համը։ Երկրորդ անգամ եմ ումպ անում, բայց այս անգամ արդեն երկար. փորձում եմ վայելել ամեն մի կաթիլդ։ Զգում եմ սառնությունդ, սպանիչ դառնությունդ, մարմնովս հաճույքի ալիքներ են անցնում։ Չգիտես ինչու՝ հիշում եմ մեր հանդիպումը Սևանում, երբ ես՝ տաք ավազի մեջ, իսկ դու՝ սառը ջրի, նայում եինք, թե ինչպես են լուսնի շողերը համբուրում լճի նո՜ւրբ ալիքները։ Գիտես, այն ժամանակել էր ինձ թվում, որ էտ ամեն ինչը երազ էը։Մշիգուցե երազը շարունակվո՞ւմ է, միգուցե ես երբեք էլ չեմ արթնացել… Կրկին քեզ ձեռքերիս մեջ եմ առնում ու ըմպում։ Թեթևությունիցդ զգում եմ, որ վերջդ մոտ է։ Ինչո՞ւ, ինչո՞ւ չկա այն երրորդը, ինչո՞ւ ենք ես ու դու միշտ մենակ… Վերջ, ներծծում եմ վերջին կաթիլներդ։


Հետաքրիր ա, ասես էս երազը ե՞ս եմ տեսնում, թե՞ ինձ են տեսնում

impression
10.06.2013, 00:25
2023 թվական, Հայաստան
ՀՀ-ում մնացել ա մի հարյուր հոգի, որոնցից հիսունը էն այլանդակ հարստացած մասսան ա, որն արդեն վաղուց Հայաստանի վրա կայֆավատ չի լինում, որտև ինչ հնարավոր էր ուտել, կերել ա, ու հիմա էլ բան չի մնացել ուտելու: Էդ հիսուն հոգին մարդա իր սեփական ինքնաթիռով ամեն օր գնում ա ուր սիրտն ուզի, օրն ա մթնացնում, գալիս Հայաստան, քնում, որ առավոտը թարմ ուժերով նոր կայֆեր փնտրի: Իսկ էն մնացած հիսուն հոգին սկի տնից էլ դուրս չեն գալիս, սպասում են, թե իրենց վիզան երբ կլինի: Եթե դուրս էլ են գալիս, գնում են կանգառ, նստում են ցանկացած դատարկ երթուղայինի ղեկին ու իրենք իրենց հասցնում ուր պետք ա: Բոլոր բանկերը վերնվանված են «Սաշիկ բանկ» ու բոլոր բանկերին էլ էդ հիսուն հոգին պարտք են մինչև կյանքի վերջ: Մտնում են շաուրմայանոց, իրենց ձեռքով սարքում շաուրմա, վճարում, գնի երեսուն տոկոսը դնում մի կողմ, որպես ԱՍՀ /Ավելացված Սաշիկի Հարկ/, հետո, եթե շատ վատ օրի չեն, տաքսի են քշում դեպի տուն, իսկ եթե ուզում են խնայողություն անել, որ բանկի վարկերը փակեն շնչած օդի դիմաց, երթուղային են քշում մինչև տուն: Բոլոր սուպերմարկետներում ինքնասպասարկում ա, լիքը կամերաներ, եթե տասը դրամ պակաս ես վճարում, սնայպերը խփում ա:
Փողոցներում փողփողում են դեռ նախորդ տասնամյակից մնացած՝ «Դեպի ապահով Հայաստան» լոզունգները:

Enna Adoly
10.06.2013, 00:31
գրողի ծոցից վիզդ ծռում ես,որ ինձ նայես,էն էլ գլխիդ գրողը տալիսա,ասումա.<<Վայ,պո՜նչո...>>
Քեզ սիրումա էլի էտ անտեր գրողը,դրա համար միշտ ծոցումնա պահում,ապերախտ մի՛ եղիր ջանս,մարդ կա տաքանալու տեղ չունի...

Մարկիզ
10.06.2013, 03:58
Բյուր (http://www.akumb.am/showthread.php/25949-%D4%BB%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D6%87%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8?p=2418241&viewfull=1#post2418241), բա չես լսե՞լ էս խոսքերը. :))))

Որքան ոչ ադեկվատ ու տարօրինակ ինտեռնետներում և մասնավորապես ակումբում, այնքան ադեկվատ ու օրինակելի ռեալում:

Տարբեր ապուշ գործողությունների միջոցով սովորիր մարդկանց հետ շփվել վիրտուալում, որպեսզի հեշտ լինի ռեալում:

Սիրո խոստովանություններ գրիր անընդհատ ՖԲ-ներում, առաջ՝ օդնոներում ու զանազան չաթերում, որ ռեալում սիրո խոստովանություն կարողանաս անել ընդամենը ասենք՝ 10 վայրկյանում:

Կռվիր ակումբում, սիրիր ռեալում (նաև՝ այդ նույն ակումբցուն):

Թող մարդկանց «թշնամանքն» ու «ատելությունը» հավետ մնա ինտեռնետներում, այլ ոչ ռեալում::D


© Ալեքսանդր Գողական Սուվորով

Իսկ եթե ավելի լուրջ, մարդ ենք` հոգնում ենք, նեղվում ենք, տանջվում ենք, սիրում ենք, աշխատում ենք, չարչարվում ենք, մտածում ենք, հետո էլ գալիս, այստեղ էշ-էշ հանգստանում ենք էլի: Դե էլ ի՞նչ հանգիստ՝ առանց մի երկու հոգու ներվեր ուտելու, առանց կծմծելու ու կծմծոցից տվյալ անձի նյարդային հուզական վիճակն ու անտրամադիր մռութը մտովի պատերացնելու: Կամ էլ թե չէ՝ ի՞նչ հանգիստ՝ առանց էշ-էշ խոսելու, ինքդ քո հետ կռիվ անելու, զգացմունքներդ ու ապրումներդ այստեղ-այնտեղ շաղ տալու: Մեջներս պահենք, որ գժվե՞նք… Բա սրանից էլ լավ հանգի՞ստ: Իբր այստեղ մեկը կա՞, որ գոնե երբեմն այդպես չի վարվում::D Ուղղակի ինձ մոտ ավելի բուռն է լինում ամեն ինչը սովորաբար… Էնեռգիչնի եմ էլի… :D

Դե էլ նորից չպատմեմ՝ ես քեզ ինչքան եմ սիրում ու հարգում, գործընկեր ջան… :)

Այ օրինակ, հիմա նայիր՝ տեքստս գրել էի սովորական տառերով, հետո հիշեցի, որ իտալիկ չես սիրում կարդալ, դրա համար էլ հատուկ խմբագրեցի՝ փոխեցի իտալիկ: :))

Smokie
10.06.2013, 14:03
Վիլյամ Սարոյան «Զանգ Բերնարդ Շոուին»

Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.
«Պարող Բերնարդ Շոու, ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրո՛յըն»: Այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն... Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ,
- Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան...
Շատ ամնչցա:

erexa
10.06.2013, 14:49
Մի երկու շաբաթ առաջ, ակումբի Mephistophelesի մասին, մի բան էի մտածում.. Ու ինքս ինձ հարց էի տալիս, տենա՞ս Mehpistophelesը... :think Բայց մտադրություն չունեի էդ հարցն իրեն տալու.. Ու էս մարդը, հենց էդ նույն օրը, իր գրառման մեջ գրում ա իմ հարցի պատասխանը: :))

Mephistopheles, դու կարո՞ղ ա վիրտուալ կարդում եմ իմ մտքերը :))

Meme
10.06.2013, 19:19
էն որ մտնում ես սուպերմարկետ, մի ժամ կանգնում ես ու աչքերով ման էս գալիս ուզածդ, մոտենումա խանութի աշխատող տղան « օգնեմ ձեզ » արտահայտությունով, դու համաձայնվում ես՝ ինքն էլ չի գտնում...:':}


հ.գ՝ ծիծաղելի էր...:pardon:))

Claudia Mori
10.06.2013, 20:02
Ասում է՝

- Ինձ թվում էր, թե մաթեմատիկա միայն խելացի մարդիկ գիտեն...

Մեռա, չկամ :D

My World My Space
10.06.2013, 20:46
Պատուհանից դուրս եմ նայում։ Հայրն իր երկու երեխաների հետ դուրս է եկել самокат (ինքնագլդո՞ր) քշելու։ Տղան կլինի 10-11 տարեկան, վարժ քշում է, աղջիկը՝ 5-6 տարեկան թմբլիկ, կլորիկ երեսով, կապուտաչյա համով մի պստո, վախենում է ոտքը կտրել գետնից։ Հայրն արդեն կես ժամ է համբերատար խնդրում է պստոյին ինքնագլդորն ուղիղ պահել և ուղիղ կանգնել վրան։ Չի ստացվում։ վերջում ստիպված ինքն էլ է կանգնում ինքնագլդորին ու հայր ու աղջիկ սկսում են աղջկա սուր կչկչոցի տակ վեր ու վար անել փողոցը։ Հայացքս մի պահ հանդիպեց պստոյի հայացքին ու շոգից կարմրած թշերի արանքից երջանիկ ժպիտը հալեցրեց ինձ։ Հայացքում հպարտություն էր՝ աշխարհի ամենալավ ինքնագլդոր քշող ՊԱՊԱյի, ու ինքնագլդորին ամուր կանգնել կարողանալու…

Հ.Գ. Աղջկաս հետ ինքնագլդոր եմ քշելու…

Հ.Հ.Գ. Մնում ա մինչև էդ ես քշել սովորեմ…

Arpine
10.06.2013, 22:20
Մի վզնոց ունեմ: Ինքը ոսկեգույն կիսալուսինա, ու աստղ: Ընդամենը լուսին ու աստղ: Ես մահմեդական չեմ: Պետք չի շեշտեք անընդհատ: Ընդամենը «նվերա», լուսինա ու աստղ: Բայց թե չեն էլ հասկանա, որ մորաքրոջս վզնոցը ավելին ա ինձ համար, քան ինչ-որ կրոններ կամ չգիտեմ էլ ինչ:

Claudia Mori
10.06.2013, 23:54
Փոքրիկ եղբորս համար նոութբուք եմ գնել ու ուղարկել Կապան: Վերջերս իմացա, որ նոր են տվել էրեխու ձեռքը, քանի որ շնիկ պետք է գնեին:))

-Տատ չեմ հասկանում, ինչու են այսքան ժամանակ թթու դրել, գնալու եմ Կապան կռիվ անեմ:

- Դե շնիկ չկար, ուզում էին էդ շնիկից առնեին:

- Հա բայց դա հենց համակարգչի վրա է:

Էդպես ինքնամոռաց ես ու տատս իրար հասկանալով խոսում ենք, մեկ էլ ընկերներիցս մեկը, ով ծրագրավորող է, շատ լուրջ դեմքի արտահայտությամբ ասաց՝

-Ինչ շնիկ:

Ու այդտեղ բոլորս ընկանք աթոռից :D

Անվերնագիր
11.06.2013, 01:00
Ուզում եմ ես էլ Մեֆի հետ արգելափակվեմ, ու որ ես ու ինքը մի կամեռում նստենք
http://forum.armfootball.com/public/style_emoticons/default/priest.gif մեղա-մեղա

Alphaone
11.06.2013, 02:20
Մաֆիա ենք խաղում, միաձայն ինձ կասկածեցին: Ձայների 100 տոկոս էի հավաքել: :oy

Alphaone
11.06.2013, 02:40
Նոր գրականության մասին գրառումներն էի կարդում, դպրոցում հազիվ 20-30 հայ գրողի գիրք կարդացած լինեի, ինձ ֆանտաստիկան տարել էր, այն աստիճան էր տարել, որ անգլերեն երբ 0-ից սկսեցի սովորել 10-րդ դասարանում, մոտիվացիան հենց ֆանտաստիկ լիքը գործեր կարդալն էր, որոնք ռուսերեն էլ չէին թարգմանվել: Ու երբ գրականության քննությունը չոքեց դռանը, իսկ ես մեդալի ախորժակներ ունեի, հասկացա, որ փաստի առաջ եմ կանգնել, պիտի պարապեմ: Բայց երբ նախքան քննությունը ինչ-որ տարօրինակ մրսածախառը հիվանդություն էլ դռանը չոքեց ու ես հասկացա, որ հաստատ քննաշրջանին մեր գյուղաքաղաքից Երևան քննություն տալու չեմ գնա, գրականությունը մղեցի ետին պլան կենտրոնանալով համալսարանի քննությունների վրա: Գրականության քննության նախորդ գիշերն իմիջիայլոց վերցրեցի առաջին տոմսը, մի կերպ թերթեցի առաջին տոմսը, որոշեցի, որ Վերք Հայաստանին կարդացել եմ, Սևակից մի երկու բան գիտեմ, էլ չեմ հիշում երրորդ հարցն ինչ էր, բայց ցուցակում ինձ համար ամենահեշտն էր, փակեցի գրքերն էլ, հարցաշարն էլ ու անխռով քնեցի, ասես ես չէի, որ ոչ մի բան չէի պարապել: Հաջորդ օրը անգամ հումոր անելու տրամադրություն ունեի, դասարանցիներիս ասում էի որ տոմսն էլ ընկնի, կասեմ առաջին:
Առաջին տոմսն ընկավ: Չգիտեմ, թե ինչով էի ֆարտունայի բարեհաճությանն արժանացել, բայց արկղից խառը թղթերից պատահական մեկն ընտրեցի, բացեցի ու վրան սիրուն գրված էր 1:
Քննության ժամանակ մարզպետարանից հանձնաժողովի անդամ կար, հիացած լսում էր սահուն պատասխանը, գովում, բայց հետո ասաց, որ եթե իրականում գերազանց գնահատական եմ ուզում(իսկ ես արդեն ոչ էլ ուզում էի, ոչ էլ համարում, որ արժանի եմ) ապա պիտի արտասահմանյան գրողների էլ ճանաչեմ: Առաջարկեց մի քանիսիսն թվարկել:
Ես սկսեցի իմ ֆանտաստնրին թվարկել, բայց պարզվեց պիտի ասեի Շեքսպիր, Պուշկին...

unknown
11.06.2013, 11:20
մեկա ուրախությունս լիակատար չի առանց ծնողներիս...շատ եմ կարոտել...

Նաիրուհի
11.06.2013, 15:52
Հատկապես «Անկապ օրագրում» յուրաքանչյուր գրառում կարդալիս հեղինակի մասին եմ մտածում, ու հաճախ անկախ բուն գրառման բովանդակությունից՝ նույն մարդու տարբեր գրառումների դեպքում նույն զգացողություններն են առաջանում։ Էս դեպքում կապ չունի՝ տվյալ ակումբցուն անձամբ ճանաչո՞ւմ եմ, թե՞ չէ, ու երևի իմ զգացողություններն էլ էդ մարդկանց իրական կերպարի հետ կապ չունեն։

Էսօր առավոտից էլ մի միտք է ընկել հետևիցս, հանգիստ չի տալիս. տեսնես ի´մ գրառումները տեսնելիս (հենց տեսնելիս, ոչ թե անպայման կարդալիս) մարդիկ ինչ զգացողություն են ունենում։ :think

Այբ
11.06.2013, 16:21
Չեմ սխալվի, եթե ասեմ, որ իմ բարեկամների 90% երազներին է հավատում: Ու ամեն անգամ իրար երազ պատմելը դարձել է զրույցի անբաժան մասը: Երբեմն որոշ երազների ես էլ եմ հավատում, բայց իմ «հավատքը» ավելի շատ մտքի ուժին հավատալու հետ կապ ունի: Օրինակ, եթե ես տեսնում եմ վատ երազ, մտածում եմ, որ անկախ այն բանից, թե երազներին հավատացողները ասում են, թե այդ օրվա երազները կատարվում են, ես ինձ հավատացնում եմ, որ իմ տեսած վատ երազները չեն կատարվում, այլ կատարվում են միայն լավ երազները:
Ու իրոք էդպես է միշտ ստացվում... Իմ երազներից միայն լավ երազներն են կատարվում...
Իրականում երևի երազը կապ չունի: Դա իմ մտքի ուժն է: Լավ մտքերը ուղարկում եմ տիեզերք, որ որոշ ժամանակ հետո տիեզերքը իմ լավ մտքերը իրականություն դարձնի...

Enna Adoly
11.06.2013, 16:25
Հերթական անգամ գնացի գրադարան:Մի հատ մութ տեղա փայտի վառարան,մի սեղան, աթոռներ,աշխատողներ,բայց իրականում անգործներ...:Ամենաչսիրածս աշխատողը եկավ.
-Համաշխարհային գրականությունից ի՞նչ ունեք:
-Ինչ ես ուզում,կոնկրետ գիրքն ասա,թե չէ հարցեր ես տալիս,ոնց որ անգիր գիտեմ:angry:
-Մինչ հիմա ինչ ուզել եմ չի եղել,հիմա ինչ կա էն եմ կարդում:8:
-Պահ,էտ էլ եմ ես մեղավոր:
-Կլինի՞ ես ձեզ հետ մտնեմ գրապահոց:
-Չէ՛,չի լինի::angry
-ԻՍկ ես ի՞նչ իմանամ գրադարանում ինչ գիրք կա,ձեր էմի գրադարանավարուհին ու՞րա,մի քիչ փոքր աչքերով::(
-ԴՈւ ցանկը տուր ես էլ կարամ գրքերը տամ:
-ՉԷ,իրան կանչեք,ինքը լավ գիտի ինչ գիրք պիտի տա::)
Մին քիթ-մռութ արեց,բերածս գրքերը դրեց ձեքիս.
-Դե որ ինքը գա նոր կգաս:
-Մերսի)
Թող ներող լինի,չդիմացա գռեհիկությանը,որը հա էլ կրկնվում էր:Մեկն էլ կիմանա ,թե էնքան գրադարան գնացողները շա՜տ են,որ խեղճը չի կարում բոլորին կարգին սպասարկի:Մի փոքր գրադարանա 5 հոգի աշխատող ունի/կոֆե խմողների խումբ/ :Անցած անգամ էլ ուզում էի 3 գիրք վերցնեի չթողեց.<<Մեկը կկարդաս,հետո,էսքանը չի կարելի...>>,ներվերիս առաջին անգամ տեղ ազդեց,էն գրադարանավարոհին լավ գիտի ,թե ես խի 1-ական չեմ տանում գրքերը...
Երկրորդ անգամ ,երկուս անց 5 եկա,նայեց,թե.
-Սրանից հետո 1-3-ը չգաս պերերիվա:
Մտքումս.<<Այսինքն միշտ...>>
Մի ժամից եկա, իմ ուզած աշխատողը ընդեղ էր:Ասածիս մասին գիտեր,նրան դուր էր եկել,երևի ինքն էլ էն մեկի հետ լավ չի:think:Մենակ փոքր աչքերի պահով ինձ վատ զգացի,անունը չգիտեի:8Իմ ուզած գրադարանավարուհին դեմքով վախենալույա,բայց անգիր գիտի ամեն գրքի մեջ ինչ կա ու ում դուրը կգա,որպես մարդ էլ հավանում եմ:love:

ԱնԱիդա
11.06.2013, 16:32
հայ երիտասարդները բու ա սեր դուրս եկան, հաա~...

Այբ
11.06.2013, 16:45
Քանի գնում, մամայիս հիասթափեցնում եմ: Առաջ, երբ չէի կարողանում բարձրակրունկների վրա քայլել, մամաս ասում էր, թե ոչինչ, որ մի քիչ չարչարվեմ կսովորեմ: Ես էլ յանիմ չարչարվում էի: Տանից դուրս գալուց էի միայն բարձրակրունկներ հագնում, բայց հենց որ տանից մի քիչ հեռու էի գնում, արագ փոխում էի կոշիկներս և տափակ մի բան հագնում: Բայց դե բռնվեցի... Ահագին վրես ջղայինացավ ու սկսեց օրինակ բերել հարևանի աղջիկներին. «Անահիտի չափ չկա՞ս: Ամո՛թ է, համալսարան ավարտ աղջիկ ես, բայց մինչև հիմա բարձրակրունկների վրա չես կարող քայլել: Քեզ որ հանկարծ պսակենք, էլի էդ անտեր տափակներն ես հագնելու՞» :
Էս վերջերս, որ ասում է, ձայն չեմ հանում...
Ախր չի ուզում հասկանալ, որ չեմ կարող... Չի ստացվում:8
Ու միշտ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ուրիշները ո՞նց են քայլում...:think

Enna Adoly
11.06.2013, 17:49
Այբի երազի մասին գրառումը տեսա,իմ այսօրվա երազը հիշեցի,որը և շատ խորհրդանշանական էր,թեև այդքան էլ լուրջ չի երևում:
Մի տղու հետ մտնում եմ խանութ ու շոկոլադ եմ ուզում:Ձեռքիս բավականին փող կա և կարող եմ իմ ուզածից գնել:Կողքից մարդիկ են հավաքվում,բոլորը անծանոթ:Վաճառողին ցույց եմ տալիս,թե որը տա:Ինքը մի ուրիշ տալիսա ու ասում.
-Ճիշտա սա էնքան չի,բայց կձգի մինչև ընդմիջում,-մինչև իրա ասելն էլ դուրս չէր գալիս,համ էլ գինը էժան էր,իսկ ես ձեռքիս փող ունեի:Մնացածները կողքից սկսում են ասել,թե էն մեկը վերցրու:Մեկն էլ կողքից գալիսա ու ասում.
-Մի՛ առ,ես իմը քեզ կտամ:
Բոլորը դեմ են,որ ես իմ ուզած շոկոլադը վերցնեմ,սկսում եմ կասկածել ,իրո՞ք այդքան փող ունեմ և կկարողանամ գնել իմ ուզածը:Հաշվում եմ ,պարզվում է կարող եմ:Առնում եմ իմ ուզած շոկոլադը....

StrangeLittleGirl
11.06.2013, 20:05
Էսօր շուկայից կեռաս ու ելակ էի առնում: Հա՛, ուրեմն դրանք էն երկու մրգերն են, որ ռիսկով առնում եմ. սեզոնի ժամանակ շատ համով են լինում: Մեկ էլ հայացքս ընկավ, տեսնեմ՝ վաճառողուհին ծիրան էլ ունի: Տեսքը մի բան չէր, շատ պինդ էր երևում: Մտածեցի՝ առնեմ, թե չէ: Անցյալ տարի Բեռլինում քանի անգամ խաբվել էի, լրիվ ջուր էր էղել: Շատը ծիրանի խաթր էր, որ ամառն էկա Հայաստան: Էս անգամ եթե վատը լիներ, չէի կարողանալու Հայաստան գալ, համ էլ ասում են՝ սաղ կարկտահարվել ա:

Ինչևէ, մինչև ես գցում-բռնում էի, վաճառողը ելակն ու կեռասն արդեն կշռել էր, ասում էր, որ վճարեմ: Խնդրեցի, որ չորս հատիկ էլ ծիրան կշռի (ամաչեցի ասեմ մեկ):

Էկա տուն, արագ-արագ մինչ մնացածը կտեղավորեի, մի հատիկ ծիրան հանեցի, լվացի, վախվխելով կերա: Համ ուներ: Թթու՜-թթու՜ էր: Լավ էր, գոնե էս տարի ցոգոլ կերա:

Meme
11.06.2013, 21:03
:acuteԷս վերևի գրառումները հատ հատ կարդացի, ու հիմա մի ժամանակ է, երբ անկապի բոլոր գրառումները նայում եմ , հաճելիյա՜…:flower



Հ.գ՝ ասում եմ մի բան ասեմ ստեղ էլ խելք խելքի տանք երեկվանից տանջվում եմ...
:))

ինչիցա՞, որ երբ մեր տան կոնֆետը ախպերսա ուտում, ինքը ուտումա, իսկ երբ ես եմ ուտում` քոքն եմ տալիս...
ախր տան մեծն էլ իբր թե ես եմ....
հը՞ն երեխեք :oy




հ.գ.գ` ի դեպ Նար, իրոք ամեն մեկի գրառումը կարդալիս հենց ամեն ակումբցուն հատուկ զգացողությունա փոխանցվում, քոնը նույնպես....ին մոտ իհարկե~

Valentina
11.06.2013, 21:18
Պատուհանից նայում եմ, մեկ էլ տեսնեմ մի երեխա ռոլիկները հագին հեծանիվ ա քշում:
Մինչև մի հատ չընկավ, չիջավ հեծանիվից դմբոն :))

Ռուֆուս
11.06.2013, 22:28
Էս ավատարս ուզում էի «Նվիրում ենք ավատարներ» թեմայում ինչ-որ մեկին նվիրեի, մեկ էլ տեսար մեկը հավանեց, բայց էգոիզմս ինձ թույլ չտվեց, որոշեցի ինքս օգտագործել: Ու էդ սայթում սենց լիքը կենդանիների կրեատիվ նկարներ կան, ասի, լավ գոնե լինքը դնեմ, մեկ էլ տեսար որևէ մեկը ուզեց դրանցից մեկը օգտագործել: Բայց էլի էգոիզմս թույլ չտվեց, բա կլինի՞ ինձանից բացի ինչ-որ մեկն էլ սենց ավատար ունենա:

Էնպես որ, ժող ջան, ավել պակասի համար կներեք :))

Arpine
11.06.2013, 23:11
Ինձ մեկ-մեկ թվումա, թե մարդիկ ինձ չեն ճանաչում (տարբերում):}
:/

ԱնԱիդա
11.06.2013, 23:27
հերթական անգամ աշխատանքի ընդունվելու հետ կապվաց հարցազրույց, թղթաբանություն, եսիմ ինչերի մեջ եմ,,, մի տարվա աշխատանք փնտրելու ստաժ ունեմ արդեն, ինչքան կանչել են հարցազրույցի ամեն անգամ անձրև ա եկել հենց էտ օրերին, ու ես թրջված եմ գնացել / ես անձրևանոց օգտագործել չեմ սիրում/ ու չի ստացվել գործը...
էս անգամ ամեն ինչ նորմալ էր ընթանում, նախորդ օրերին եղանակը լավ էր, բայց էսօր էլի անձրև եկավ, անձրևանոցով էի էս անգամ, մտածեցի թող անձրևանոցը թրջվի:)), չտեսնեն ձեռքս պահած մտածեն՝ :fool էլի… չթրջվեցի …

հ.գ. միատ եղանակի տեսությունը հիշեմ առավոտ նայեմ:8:D

CactuSoul
12.06.2013, 02:19
չեմ հասցնում ապրել

erexa
12.06.2013, 03:58
Մի 2-3 շաբաթ առաջ, հեռուստացույցով ինչ-որ հաղորդում էի դիտում, չգիտեմ ոնց ա կոչվում էդ հաղորդումը, ինչ-որ Լուսինե էր հաղորդում, բայց դա չի կարևորը: Ոնց-որ սովորական տան խոսակցություն լիներ, այլ ո՛չ թե հաղորդում..Հաղորդման ընթացքում, խոհարարը ինչ-որ աղցան էր պատրաստւմ ու հետն էլ խոսում էր աղցանի մասին.. Քիչ հետո հաղորդավարուհի Լուսինեն խոհարարին ասաց.«սու՛տ ես ասում, ես տեսա, որ դու ելակը լցրեցիր աղցանի մեջ» նենց տգեղ էր էդ պահը... Հետո էլ, խոհարարը գովում էր իր պատրաստած աղցանը, թե՛ այն ինչ օգտակար է: Ելակի, մի քանի բանջարեղենի խառնուրդն ու երշիկն առողջարար են, ըստ խոհարարի... :8

impression
12.06.2013, 08:42
էս իմ հորական կողմի ժողովուրդը շատ հետաքրքիր են: չէ իսկականից: էս քանի օր ա՝ միակ դեռ ապրող հորեղբայրս ա եկել Հայաստան, ու էրեկ որոշեց մնալ մեր տանը: տեղ վերջ դրվեց մամայի հեռախոսային բողոքներին առ ալամ աշխարհ, որ սենց էլ բա՞ն կլինի, էսա արդեն ամբողջ երկու՜ օրա էդ մարդն էստեղ ա ու դեռ մեր տանը չի մնացել: անկեղծ ասած չեմ հասկանում, թե էդ ինչ հյորընկալման մոլուցք ա, ես երբեք չեմ ձգտում որևէ մեկին մեր տանը քնացնել, քանի որ տունը փոքր ա, ես էլ ինձ նման հարցերում նեղություն տալ հեչ չեմ սիրում: մի խոսքով, հոպարն եկավ, մնաց:
գիշերը, երբ հարմար պահ էի փնտրում բարի գիշեր ասելու ու վերջապես բարձիս հասնելու, հոպարը որոշեց գնալ մի քիչ զբոսնել, որ լավ քնի: դե քանի որ մաման վաղուց քնած էր, ես պետք ա սպասեի, մինչև հոպարը տուն դառնար: չէ չէ, ինչ քնել, դու հանգի՜ստ ման արի հոպար ջան, ես ընդհանրապես չեմ քնում... էս ժամերին.... քանիսն ա՞ որ... էրկուսը՞... հա, հանգի՜ստ գնա: Գնաց: էկավ մի քանի ժամից, շնչակտուր, թե բա՝ ես էլ մտքերով ընկած մինչև եսիմ ուր իջել եմ: հետո էլ տրանսպորտ չկար: ես մտքում՝ մինչև էդ էլ տրանսպորտ չկար, կլինի՞ քնեմ արդեն: չէ: հոպարը նստեց հեռուստացույցի դիմաց: ու մեր ողջ հարկը սկսեց պարզ լսել, թե ինչ ա կատարվում աշխարհում: աղջիկ ջան, գնա քնի արդեն, էսքան նստե՞լ կլինի: խնդրեմ, ինքը, իր ստեղծած պայմանները, իր նկատողությունները: գնում պառկում եմ ու սկսում դանդաղ խելագարվել: մինչև ժամը վեցը: վեցին հեռուստացույցն անջատվում ա, ալելույա, քնում եմ: էրկու ժամ: ութին նորից թիվի: նույն ալիքը: նույն ձայները: քսան րոպեից, երբ ես արդեն էնքան արթնացած եմ լինում, որ կարողանում եմ այ էսքան տեքստ հավաքել, հոպարը գնում ա: մաման ա գալիս, տեսնում ա արթուն եմ, լապտոպն էլ ձեռքիս, քթի տակ ծիծաղում ա:
- մամ, հոպարը գնաց, հա՞:
- հա:
- դե դուռը փակի ԲԱՆԱԼԻՈՎ, կարող ա մտքափոխվի նորից հետ գա:
մաման ծիծաղում ա՝ ձեր ցեղն էլ տենց խփնված ա բալես, ինչ անեմ...
դե մերսի:

StrangeLittleGirl
12.06.2013, 11:34
Էսօրվան վաղուց էինք սպասում: Դեռ շաբաթ օրվանից եղանակի տեսությունն ասել էր, որ էսօր արև ա լինելու ու քսանից բարձր, այսինքն՝ ամառ: Ես էլ որոշեցի էսօր թիթիզ ամառային շոր հագնել, մեկ էլ նոր ամառային կոշիկներս, որոնք հագնելու առիթ դեռ չեմ ունեցել:

Առավոտը զարթնեցի: Ամպամած էր: Շորս էլ չէի արդուկել, ասեցի՝ լավ, շալվար հագնեմ, մարդ ես, երեկոյան ցուրտ կլինի: Նորից բացեցի եղանակի տեսությունը: Տասնինը աստիճան ու անձրև :cry Կոշիկներս էլ մնացին հետոյի:

Enna Adoly
12.06.2013, 12:25
<<Ինքը ըսկի իրա հետ յոլա չի գնում,քիչ մնաց ընկերուհի ունենա...>>
Մերսիներ էս խոսքը ասողին...

Stranger_Friend
12.06.2013, 13:39
Ոնց որ չորս օրվա քնից արթնացած լինեմ: Ինչքան բան եմ բաց թողել ամեն տեղ ու դեռ բաց եմ թողնելու: Հիմա ամենաշատը ինտերնետն եմ սիրում, սա էլ չլիներ բոլորից մետրերով հեռավորություն պահելուց կգժվեի: Մարդ եմ չէ՞, հետո՞ ինչ, որ ջրծաղիկով հիվանդ մարդ եմ՝ ես էլ դուրս գալու ու շփման կարիք ունեմ, հասկացեք էլի: Բայց չեմ բողոքում. հենց ես եմ ցանկացել ինձ մետրերով հեռու պահել, ես եմ ուզել սենյակից դուրս չգալ, ինձ զրկել հեռուստացույցից, ինտերնետից, շփումից՝ միայն քննության տոմսերով պառկել անկողնում: Ես միայն իմ ցանկությամբ եմ վարակվել՝ դիտավորյալ, ուրեմն հետևանքների մասին էլ եմ մտածել:):
Ու ինչ ուրախ եմ, որ հիմա իմ ցանկությամբ չի <<ազատությունս>>, որ ինձ ստիպողաբար սենյակից հանեցին ու չեն թողնում փակված մնամ: Բայց մեկ է շփման պակասը կա, վախը դեռ չի անցել, որովհետև վարակի աղբյուր եմ՝ շատ մեծ աղբյուր ու միայն ես էի որ սրտանց ուզում էի վարակակիր լինել, ես էի միայն ձևական ցույց տալիս թե խուսափում եմ, մնացածի մոտ հակառակն է՝ ձևացնում են թե չեն խուսափում :):

Վահե-91
12.06.2013, 19:46
Տականք երգ էի ման գալիս համապատասխան թեմայում ավելացնելու համար, մեկ էլ մի հատ աղջիկ մտավ խանութ, տեսավ, սկսեց թարս-թարս վրես նայել :( խայտառակ եղա :oy:D

Այբ
12.06.2013, 21:08
Լրագրողներին շատ եմ հարգում, բայց ինձ մեկ-մեկ զարմացնում է նրանց համառությունը:
Լուրերով հաճախ ենք տեսնում, որ որևէ մեկին վթարից, կամ էլ ուրիշ պատահարի պատճառով տեղափոխել են հիվանդանոց: Շատ դեպքերում տվյալ մարդը ի վիճակի չէ անգամ խոսել և հանկարծ հայտնվում են լրագրողները ու սկսում են իրենց հարցերը:
Ա՛յ մարդ, քիչ է մնում դիահերձարան մտնեն, որ այնտեղի մարդկանցից էլ հարցազրույց վերցնեն:

ԱնԱիդա
12.06.2013, 21:27
հերթական անգամ աշխատանքի ընդունվելու հետ կապվաց հարցազրույց, թղթաբանություն, եսիմ ինչերի մեջ եմ,,, մի տարվա աշխատանք փնտրելու ստաժ ունեմ արդեն, ինչքան կանչել են հարցազրույցի ամեն անգամ անձրև ա եկել հենց էտ օրերին, ու ես թրջված եմ գնացել / ես անձրևանոց օգտագործել չեմ սիրում/ ու չի ստացվել գործը...
էս անգամ ամեն ինչ նորմալ էր ընթանում, նախորդ օրերին եղանակը լավ էր, բայց էսօր էլի անձրև եկավ, անձրևանոցով էի էս անգամ, մտածեցի թող անձրևանոցը թրջվի:)), չտեսնեն ձեռքս պահած մտածեն՝ :fool էլի… չթրջվեցի …

հ.գ. միատ եղանակի տեսությունը հիշեմ առավոտ նայեմ:8:D

... Արեեեեեեե~վ, ուխ:)

melancholia
12.06.2013, 21:44
Առաջ երբ ասելիք էի ունենում, գրում էի, գրում, թեթևանում, հետո փակում էջն ու նոր օր սկսում: Զգում եմ ներսիս ասելիքը խեղդում է, բայց ոչ բառեր կան, ոչ ցանկություն դրանք գրելու......երևի մեծանում ենք, ու դառնում ինքնամփոփ......կամ .......
Չէ, մտքերը շատ ավելին են, գրի առնելու համար:

Enna Adoly
13.06.2013, 00:13
Կատուն խոսում է տիրոջ մասին.
-Ինքը ինձ կերակրումա,ինձ լողացնումա,շոյումա,ուրեմն ես Աստվա՞ծ եմ
Շուննա խոսում տիրոջ մասին.
-Ինքը ինձ կերակրումա,շոյումա,լողացնումա,ուրեմն ինքը Աստվածա՞...։

einnA
13.06.2013, 00:31
ու ինչի մենք երբեք չենք կարող ամեն ինչ իմանալ էն մյուսի մասին, երբ էտ պետք ա, երբ էտ մյուսը մեղավոր ա
© Ֆ.Դ.

StrangeLittleGirl
13.06.2013, 11:41
Մի քանի օր առաջ տուն էի գալիս, հավեսս տվեց, ասեցի՝ տեսնեմ հարևանների կատուներից որ մեկն ա դրսում, կանգնեմ, սիրեմ, հետո տուն մտնեմ:

Մեկ էլ տեսնեմ՝ մեզնից մի քանի տուն այն կողմ ապրող հարևանի շեկ կատուն դրսում ինչ-որ բան է ուտում: Այ քեզ բան. ես հո գիտեմ, որ սրանք դրսում ուտողները չեն, մենակ տան սարքած են սիրում: Էսքան ժամանակ Հոլանդիայում ոչ մի անգամ չեմ տեսել, որ որևէ կատու դրսում ուտի: Ու նենց հավեսով էլ խժռում էր:

Մոտեցա, որ տեսնեմ, թե էդ ինչ թանկանոց ընթրիք է ճարել: Մեկ էլ տեսնեմ՝ բերանին փետուրներ են երևում: Քեֆ կանի, բա ինչ կանի:

Enna Adoly
13.06.2013, 12:25
Երկու շաբաթա օրերիս մեջ ավելացել էին քեռիս ու իր կինը:Քեռիիս կինը շատախոսա և սիրումա պատմել իր հիշողություններից, նստել ու համբերատար լսել եմ:Դպրոցի վերաբերյալ պատմածը մի ամբողջ օր ժպիտա դեմքիս պահել,նույնիսկ օրագրումս գրառումներ եմ արել,որ չմոռանամ:Պատմեմ նրա անունից:
<<Ես հատուկ դպրոցում էի սոովորում՝հատուկ մարդկանց համար:Երկրորդ դասարանից անգլերեն և այնպիսի առարկաներ էինք անցնում,որ մյուս դպրոցներում բավականին ուշ են անցնում:
Դասատուներս շատ տարօրինակ էին,մինչև հիմա զարմանում եմ:Դպրոցի ուսմասվարը և մեր դասղեկը անցյալում պռաստիտուտկա էր,հետո մոտիկացել էր ինչ-որ պաշտոնավորի հետ,նա էլ վիզ էր դրել ճիշտ ուղու վրա կանգնեցնի ու դպրոցում դասատվի պաշտոն էր տվել:Ինչպես ասում են անցյալի գողերը ,ներկայի օրինապաշտներն են:Սկսեց խստորեն կառավարել դպրոցը:Իրա առանձնահատկություններից մեկը էն էր,որ կալգոտու ոտի վրա միշտ հատը գնացած էր,ավելի ճիշտ կլոր ծակ կար,մյուս առանձնահատկությունը էն էր,որ ինքը սիրում էր աշակերտների գլխին թխկացներ ու <<փախներ>>:Իրան ենթարկվում էին բոլորը,բայց չէին սիրում,երևի մինչև մահ էլ չսիրեցին:Շատ անկապ կանոններ էր դնում.որպեսզի չծխեն զուգարանում ,որոշեց երկար ու կարճ հասկացողություններ մտցնել:Տղաների զուգարանի առաջ կին դասատու էր կանգնում,աղջիկների զուգարանի առաջ՝տղամարդ դասատու:Ամեն մեկի ձեռքին ցուցակ,որ գնայիր զուգարան պիտի նախ անուն,դասարան,երկարո՞վ,թե՞ կարճով տվյալներ տայիր:Երկարը 1 րոպե էր,իսկ կարճը 30 վրկ,եթե ուշանում էիր դռնապահը մտնում էր:Իհարկե ավելի ուշ նա սկսեց բողոքել,որ չի կարողանում զուգարան գնա և հրամայեց,որ զուգարանի դռները հանեն:Մի ուրիշ անգամ էլեկտրաէներգիա խնայելու համար դասաժամերին լույսերը անջատել տվեց,նույն ժամանակ ստիպեց,որ դասատուները սպիտակ խալաթներ հանգնեն:Միջանցքում,որ գնում էիր մթության մեջ սպիտակ խալաթները սավառնում էին,վախենալու էր,հատկապես,որ փսփսում էին էտ խալաթները:
Մյուս դասատուներն էլ պակաս տարօրինակ չէին:Կենսաբի դասատուն ծնողական ժողով անելուց կանչում էր միայն հայրերին,իսկ հետաքրքիրն էնա,որ ինքը 3 անգամ ամուսնացածա եղել աշակերտների պապաների հետ:
Քիմիայի դասատուն գանգուր մազերով մեկն էր,էտ մազերը գլխից կպած էին ու գլուխը շատ մեծ էր թվում:Ամեն անգամ դասարան մտնելուց ասում էր.
-Եթե դուք փորձը սխալ կատարեք...Կտրաքի ու ձեր մազերը բիզ-բիզ կկանգնեն:,-աչքերը մեծացնում էր ու թվում էր,թե հենց նոր փորձանոթը տրաքելա ու իրա մազերը բիզբիզ են կանգնել...
Աշխարհագրության դասատուն աննորմալ ֆիգուրայով էր/վերևները մեծ,ներքևները փոքր/,ինքն էլ ամեն դասի,իրա խրպոտ ձայնով կրկնում էր,ձեռի հետ էլ ցույց էր տալիս.
-Կինը պիտի սիռուււն ֆիգուռա ունենա:
Անգլերենի դասատուն հանդիպում էր դասարանի տղաների հետ,օրը մեկի:Հաջորդ օրն էլ հենց էտ տղուն էր դաս հարցնում,որ տղան ասում էր պատրաստ չեմ,ինքը իրա ակնոցների տակով ուրիշ ձև նայում էր/ժպտալով/ ու ասում.
-Էս մի անգամ ներում եմ,բայց պիտի մյուս ժամը դաս պատասխանես:
Ու էտ աշակերտը մյուս ժամը պարտադիր պատասխանում էր:
Ռուսերենի դասատուին,որ ջղայնացնում էինք գնում էր անկյունում ձեռքերը ծալում,գլուխը իջացնում ու սկսում լացելը,ասելով.
-Նեղացրիք դուք ինձ,նեղացրիք,հեսա ես ձեր հետ չեեմ խոսալու էլ, կյանքում,-ասում էր ու վազելով դասարանից դուրս գալիս:
ՆԶՊ-ի ու աշխատանքի դասատուն իրար հետ քիփ էին:Աշխատանքի դասատուն ալկաշ էր,որ ուզում էինք իրան ջղայնացնեինք իրա պայուսակից օղին հանում էինք ու լցնում ծաղիկների տակ:Ինքն էլ հոտոտելով մոտենում էր ծաղիկներին ու ,որ հասկանում էր եղածը, մռութը ծռում էր մեզ նայում, ջղայնցացած դասը թողնում ու գնում ՆԶՊ-ի դասատուի մոտ..:>>

Անվերնագիր
13.06.2013, 14:51
Այ էս օրն ենք ընկնելու, եթե սպասեք, որ առաջինը աղջիկը գրի :))

http://dlyakota.ru/uploads/posts/2012-09/1348341677_13.jpg

հլը համբերում եմ

Alphaone
13.06.2013, 15:03
Այնքան ուշ գիշերով, որ արդեն հանգիստ կարող ես վաղ առավոտ ասել զանգում է, քնահարամ անում, ու դեռ փոխադարձության հույս ունի... Սիրահարված մարդու արարքների անհեթեթության լիմենսը անսահմանությունն է` -~ ....

ARMbrain
13.06.2013, 15:26
Մեկ մեկ ցանկություն է առաջանում... |A
Բայց իրականում չգիտես թե ինչ ցանկություն է առաջանում... |B

Ruby Rue
13.06.2013, 15:42
Ոմն կուրսեցի.
- Լսի, էդ ո՞նց ա, որ երբ ինտերնետ մտնեմ, դու օնլայն ես, քննության նախորդ գիշերը ֆեյսբուքում նստած ես, բայց գալիս ու գերազանց ես ստանում: :think
Դե արի ու բացատրի, որ ես ֆեյսբուքից առավել ակումբում եմ լինում, իսկ էստեղ նույնիսկ գծային հանրահաշվին վերաբերվող թեմա կա: :))

My World My Space
13.06.2013, 19:10
Մտածում եմ գժվեմ ու ասեմ՝ գնացե՛ք, սաղիդ տիրումերը...
Էս ապրելու ձև չի: Էս տեմպ չի, վարգ ա, մի հանգի վարգում ենք:
Էն ա, որ վրեքս ստավկա դնող չկա:
Մի օր մի տեղ կտապալվենք, նալերս կտնգենք, ըսկի նկատող էլ չի լինի... որ երամակից մեկը պակասեց:
Մի օրվա մեր հոգսերի բեռը մեր պապերի ուսերին լիներ, վայթե ճկռեին: Առել անցել են իրանց պատերազմով ու սովի տարիներով: Դրանք էլ տեսանք, ու հիմի ավելի վատն էլ ենք տենում:
Քիչ ա մնում պալատկես վեգալեմ, էթամ մի սարի գլխին խփեմ, ու տառզանի պես վերևից գոռամ՝ գնացե՛ք, սաղիդ տիրումերը...

Հ.Գ. ավել-պակաս ներողՍ...

Enna Adoly
13.06.2013, 21:13
корабли касались мачтами неба
волны ложились под твоими
ногами
я совершаю очередную попытку
побега
от этой скучной житейской
моногамии.
улицы плачут июньским ливнем
а ты рыдаешь пустыми словами
что, если бы ты была фильмом
а я - в кинотеатре рядами?
что, если бы ты была сильной
а я - не в единственном экземляре?
сорок минут на поезде
тридцать минут в метро
ещё совсем чуть-чуть
и до неба.
ты пела в хоре
а я собирал билеты
чтобы потом уехать
к морю.
корабли касались мачтами неба
а я прикасаюсь руками к нежности
кто потом объяснит моей маме
что я просто парю в
бесконечности?
Երգեր կան,որ կարան ընտիր բնութագրեն քեզ ու էնպես բնութագրեն,որ միայն դու հասկանաս իմաստը...
Մի տարի առաջ տարօրինակ բլոկնոտի որոնումների մեջ էի:Ուզում էի,որ բլոկնոտի կազմը լինի փայտից,կողպեք ունենա,բայց ոչ հասրակ:Բանալին լինի մեծ ու խամրած ոսկեգույն:Մի խոսքով ինչի՞ համար էի ուզում բլոկնոտը:Նրա համար,որ արտաքինից չերևա,որ բլոկնոտա,կամ էլ էնպիսի բացվելու ձև ունենա,որ միայն ես բացեմ:Իմ մոտ կոմպլեքսներ կան,որ չեմ կարում մտքերս անկեղծորեն արտահայտեմ:Գիտեմ հեսա մեկը գալույա քիթը խոթի գրքերիս ու տետրերիս մեջը ու կարդա:Կարևոր չի ինչ ես ուզում գրես,ինչ միտքա,ուղղակի չես ուզում,որ ինչ-որ մեկը թեկուզ կպնի,ուզում ես էտ բլոկնոտը միայն քոնը լինի,դնես գրպանդ հետդ չերևա,գրես միայն դու կարդաս,կամ չկարդաս,քոնը լինի թե՛ բլոկնոտը,թե՛ միտքը...:

Enna Adoly
14.06.2013, 15:38
Մարին էսօր ստիպեց ,որ ես խորանամ ձվածեղի մեջ:loveԵս եկա մտահանգումների,թե ի՞նչ կապ կա ձվածեղի ու մեր կյանքի միջև:
Ձվածեղ մինչև ձվածեղ դառնալը ձու է ,սպիտակ,անհոտ,անհամ,ու արտաքինից էլ, եթե չիմանաս ինչ է ,չես կարող ասել պարունակությունը:Մարդը ի ծնե չգիտի ձվի մեջ ինչ է,նույնն էլ կյանքը: Կյանքը ձու է,պիտի ջարդես ու ճաշ սարքես,կարևոր չի ինչով կհամեմես,պոմիդոր կլցնես,թե մեղր,կարևորը համով ստացվի:Դու պիտի որոշես մենակ քեզ համա՞ր,թե ուրիշներին էլ պիտի դուր գա սարքածդ ճաշը...
Շատերը ուղղակի ձվածեղ են անում,շատերը աղը մոռանում են,շատերը պոմիդորով են անում,շատերն էլ վառում են,կամ հում են ուտում…Սարքելու պահը կարճ է,հենց ջարդում ես պիտի թավայի մեջ ջարդես/դե եթե հիմար ես գուցե կրակի վրա ջարդես/,իսկ թավան տաք է:
Հետևաբար ժամանակ չկա:
Պիտի սարքես ու ուտես,բայց էնպիսի ժամանակում ,որ ո'չ տաք լինի,ո'չ շատ սառը:Իսկ ձուն քանի՞ հատ է:
Հ.Գ. ձվի մեջ արդեն կա սպիտակուցը և դեղնուցը,դա ենթագիտակցությունն է,որը փոխել մենք անզոր ենք,այսինքն պիտի համատեղ ենք թե՛ սպիտակուցն ու դեղնուցը,թե՛ նոր լցրած համեմունքները:Այլապես կստացվի ուտելու համար ոչ պիտանի ճաշ:

Այբ
14.06.2013, 17:45
Չնայած հասկանում եմ, որ այս աշխարհում պետք չէ որևէ բանի վրա զարմանալ (ամեն ինչ էլ հնարավոր է, նույնիսկ եթե հայտնվեն խոսող մեքենաներ, մարդիկ ամռանը գնան Մարս մոլորակում հանգստանալու, կամ էլ մարդիկ դառնան վամպիրներ և այլն ), բայց ես շարունակում եմ ինձ համար խորթ բաների վրա զարմանալ::8
Երևի դեռ չե՞մ մեծացել::think

CactuSoul
14.06.2013, 18:53
Ինչու ես չեմ կարող գրող լինել:
Իհարկե, առանձնապես ո՛չ տաղանդ ունեմ, ո՛չ էլ մուսա: Բայց նույնիսկ եթե ունենայի:
Դժվար է լավ բան գրել՝ առանց անկեղծանալու, առանց հոգիդ ընթերցողի առաջ մերկացնելու: Իսկ հաշտվել էն մտքի հետ, որ ուրիշները քեզ կարող են մերկ տեսնել, էնքան էլ հեշտ չի: Կարծես մի տեսակ անպաշտպան ես դառնում, խոցելի…
Առաջ ինչ ասես՝ գրում էի ու դնում ակումբում, առաջ ուրիշ էր, առաջ ուրիշ էի… Հիմա նույնիսկ նախկին գրածներիս (որոշ հատվածների) մի 10% թնդությունն էլ որ ունենում է գրածս, էլի չեմ ուզում հրապարակել:
Գիտեմ, որ սխալ եմ (համենայն դեպս ես ուրիշների մասին էդպես չեմ մտածում, նույնիսկ կտրուկ հակառակը), բայց մեկ է, էժանանալու զգացողություն եմ ունենում…

:kompleqsavorvats_himarik_zmayl

Ruby Rue
14.06.2013, 21:44
Մտնում եմ «Ռեալ vs Բարսելոնա» (http://www.akumb.am/showthread.php/6221-%D5%8C%D5%A5%D5%A1%D5%AC-vs-%D4%B2%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D5%B6%D5%A1/page114) թեման ու նկատում, որ քվեարկել եմ Բարսելոնայի օգտին:
Ես, որ ֆուտբոլից նույնքան հեռու եմ, որքան Նեմեց Ռուբոն գրականությունից, ո՞նց եմ քվեարկել. ախր ձևի համար գոնե մի Ռեալ-Բարսա խաղ նայած չկամ:
- Սա՜բի, -հիստերիկացած քրոջս եմ գոռում՝ համոզված լինելով, որ իր ձեռքի գործն է: Մեկ էլ աչքիս է ընկնում մոնիտորի կողքին դրված քրոջս ժամացույցը՝ «Real Madrid» գրությամբ:
Լավ, բայց եթե քուրիկս Ռեալ էր սիրում, Բարսայի օգտին ո՞վ է քվեարկել: :))
Ռուբի, այ Ռուբի, դու թաքուն ֆուտբոլ ես նայում, ես չգիտեմ հա՞:
Տարօրինակ է...

impression
14.06.2013, 21:55
Կակտուսի գրառմանն եմ պատասխանում իրականում ;)

սիրում եմ գրել, գժվում եմ գրելու համար, բայց ոչ թե գրելու պրոցեսի, այլ արդյունքի
ինքնագոհությունս հասնում ա գագաթնակետին, երբ ստացվում ա
ու ամենակայֆը գիտե՞ս որն ա
էն, որ մենակ դու ես իմանում, թե որ տողն ես հորինել, որը՝ ուղղակի վերարտադրել, որ բառի մեջ կա քեզնից ինչ-որ բան ու կոնկրետ քանի տոկոս
շատ լավ խաղ ա գրելը, մենակ պետք ա էդ խաղի հավեսն ունենալ ու կանոնները լա՜վ սովորել ;)

My World My Space
14.06.2013, 22:16
Մտքիս ծերով մեկ-մեկ անցկացնում եմ ու տհաճություն եմ զգում։ Թթվել ես վրես…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Meme
14.06.2013, 22:25
Ինչ ուզում եք ասեք, փոքր բալիկի շուրթերից դուրս եկած քեզ նվիրված ամեն խոքը ավելի մաքուրա հնչում, ավելի խորնա գնում, քան մնացածների~



թատրոն էի երեկ, ծանոթներիցս մեկի բալիկն էլ էր եկել, ինչպես միշտ էդ բալիկի կողքին ես նստեցի~, խոսացնում էի, թատրոնը սկսվեց, ահակին անցել էր կեսն էր, մեկ էլ որ չմոտեցավ, թաքուն ու թուշիկս պաչիկ արեց....
հալվել էի, չկայի~ :roll ընթացքում էր, որ խոսքեր չէր ասում, անմեղ ու մաքուր` սիրտս ճմլվում էր....
կարոտել էի բալիկի ինձ գրկելուն, ինձ սիրելուն...:kiss


երբ անծանոթ մեկի սիրուն ու քեզ գրկելուն ես արժանանում, էդ լռի՜վ ուրիշ զգացումա, նամանավանդ, որ իրեն թույլա տալիս պաչիկ անի քե~զ....վուխխ....
ասումա`
- Ձեր բժիշկներից մենակ մամայիս եմ սիրում ու քեզ,- ու ինչքան էլ համոզում եմ , որ ես բժիշկ չեմ` մեկա~
բա որ ինձ Մերի տյոտյա էր, ասում հաիզվ եմ համոզել չասի, ամթից ինչ էի եղել...վաաայ.....

հ.գ` մեկ մեկ մաման ասումա էնքան ես երեխա սիրում ինձ թվումա տաս երեխա ես ունենալու~

Alphaone
15.06.2013, 01:28
Հայ ժողովրդի համբերության բաժակը գողացել են... ու երևի հանձնել որպես մետաղի ջարդոն:

Smokie
15.06.2013, 13:42
Գեղարվեստական գրքեր միշտ սիրել եմ, սկզբնական շրջանում կարող ա բացառեի չհավանելը, մի երկու տարի կլինի ինչ հասկացել եմ, որ ճաշակի հարց ա:
Հոգեբանական գրքերը... վախենում եմ չհասկանալ, որովհետեւ շատ չեմ կարդացել: Հիմնականում կյանքն ա եղել իմ հոգեբանական գիրքը:
Քաղաքականությունից էլ շատ գլուխ չեմ հանում: Էն ժամանակ, երբ մի քիչ ուսումնասիրում էի պատմության դասագիրքը՝ ասում էի հետաքրքիր առարկա ա, բայց ես ցանկացած դասագիրք կարդալուց փորձել եմ բառ առ բառ հասկանալ, չէի անցնի հաջորդ նախադասությանը, մինչեւ չհասկանայի: Արդյունքում շատ երկար էր տեւում դաս սովորելը ու հաճախ անօգուտ... մոռանում էի...

Opera-իս էջերը ամեն օր որոշ չափով լցվում են հոդվածներով ու նորություններով, հարցազրույցներով, որոնք FB-յան տարբեր խմբերից են գալիս: Փորձում եմ ամեն օր մի քանի հատ կարդալ, ժամանակը ճիշտ բախշել, որ պակասեն էջերը, իմանամ վերջին նորությունները, հետաքրքիր ինֆորմացիաներ կարդամ հանրահայտ մարդկանց մասին, հետեւեմ բնապահպանական ու հեռուստաեթերամաքրման իրադարձություններին: Պատահում ա, որ հոդվածը երկար ա լինում բայց հետաքրքրում ա, իսկ երբ կարճ բան եմ տեսնում, միանգամից կարդում եմ ու փակում: Ակումբի գրառումների մեծ ծավալը տեսնելուց էլ, համ նեղվում եմ, համ ասում «հետաքրքիր գրառում կլինի»:
Ակումբից առաջ ես համացանցում դրված գրքեր էի կարդում հայ դասականներից, բավականին արագ էի կարդում:



Ինչի՞ համար էր էս գրառումը: Ի՞նչ էի ուզում աեի, հիմնական միտքը, գրառման դրդիչը ո՞րն էր... Հաաա՜, հիշեցի,:) Մեր հին, բացվող-փակվող, գյոզալական գրքերը ուրիշ են էլի ուրիշ են:love Ինչ թեմայով ուզում ա լինեն, էդպես շատ ավելի հետաքրքիր ա կարդալը::roll Անգամ երկար ու կիսահասկանալի թեմաները ավելի հետաքրքիր կլինեն:

Վահե-91
15.06.2013, 17:02
Մի հատ աղջկա հետ եմ խոսում՝
- Աթեիստ ես, թե՞ հավատացյալ
- Իիիիի դիզայներ եմ հարսանյաց սեղանների
- Լավ, բայց հարցիս չպատասխանեցիր
- Հավատացյալ, ու՞րիշ, վոպշմ էլ ինձ չգրես
Ընկերներից ջնջեց, սև ցուցակ գցեց :fool :D
Ասա ի՞նչ կա էտ բոմժանոց դառած սայտում, որ մտնում ես ներվեր քայքայում :crazy

Arpine
15.06.2013, 19:42
Էսօր մի քիչ անտրամադիր ու մարդկանց չվստահելու մտքերով հազիվ կարողացա մի գազել նստել, որ ինձ տուն կհասցներ...ես էլի՞ եմ խոսել վստահության մասին... մմմ..մմ չեմ հիշում: Վստահությունը կարևոր ա ինձ համար, ու հավանաբար պետք ա վստահել նրանց, ովքեր քեզ իրոք սիրում են, կամ էլ սիրել նրանց ում արդեն վստահում ես: Չնայած սա երևի կապ չունի. կան վստահելի ու վստահելու ոչ պիտանի մարդիկ, պարզապես նրանք ովքեր սիրում են քեզ ավելի վստահելի են: Էսպիսի մտքերով էլ մտա գազել, որտեղ ինձ բարև ասեցին 2 արտասահմանցի, ես էլ չնայած տրամադրությանս որոշեցի զրուցել նրանց հետ. օտարերկրացիների հետ զրուցելը ինչ-որ հաճելի զբաղմունքա դարձել:)): Ու պարզվեց, որ էս մարդիկ հոլանդիայից են :)): Ես էլ թե իրո՞ք, իբր ինչի՞ չէին կարող լինել որ :D: Իրենք իմ տեսած առաջին հոլանդացիներն էին, ես էլ՝ նրանց տեսած առաջին հայը(նոր էին Հաայաստան մտել): Ահագին զրուցեցինք, լրագրողներ էին, նույնիսկ հասցրեցի կոմպլիմենտ էլ ստանալ լավ անգլերենի համար, չնայած երևի լավա, որ դիմացինդ անգլախոս չի:D: Հատկապես ոգևորվեցին նրանից, երբ իմացան, որ պատրաստվում եմ գնալ իրենց երկիր սովորելու: Ահագին դրական էին մարդիկ:): Բա իրենց դեմքի արտահայտությունը երբ իմացան, որ մեկ եվրոն մոտ 500 դրամա…ՃՃ: Ախր հա էլի ինչի՞:8: Հայաստանից էլ հարցրեցին. աղքատությունը շատա չէ՞. գործազրկությունն էլ չէ՞: Բա որ մնացածն իմանաք,բայց թե ինչ արած :/: Պետությունը չէ, բայց գիտե՞ք, մեր երկիրը այնուամենայնիվ սիրունա:):
Շուրջս ինչ-որ անախորժ դեպքեր, կամ ինչ-որ ոմններ ինձ ստիպում են, որոշել չգնալ, վախս ավելացնում են, չեղած ցանկությունս ոչնչացնում, իսկ էս մարդիկ, չնայած եղածը մի բան չէր, ոչինչ չարեցին, բայց, այնուամենայնիվ, վստահեցրին, որ ամեն ինչ լավ կլինի, ու էնպես չէ, ինչպես մինչև հիմա: Թեկուզ սա սուբյեկտիվ, ու մեկ փորձով ընդամենը, բայց ինձ դուր եկան հոլանդացիները:):

Enna Adoly
15.06.2013, 23:12
Սկզբում ,որ եկել էի ակումբ և ոչ ոքին ծանոթ չէի,մի քանի անդամներ ինձ ասացին,որ կծանոթանաս,բայց ակումբում ոչ բոլորն են լավը:Այ մարդ,հիմա նստել մտածում եմ,էտ մարդիկ ու՞մ են ի նկատի ունեցել:thinkԵրեկ սաղ գիշեր աչք չեմ փակել,բա լավ,ովա՞ էտ ոչ լավ մարդը,որ ինձ զգուշացրել են իրա պահով...Ախր չկա էլի,ակումբում վատ մարդ չկա,իզուր էլ գիշերը էնքան մտածեցի էտ ուղությամբ...

laro
16.06.2013, 00:41
Էս գիշերվա հազարին հին գրառումներ եմ «փորփրում»: Շատ լավն ա եղել «հին ակումբը» իր անդամներով: Մի ձև մթնոլորտը ուրիշ ա, քան հիմա :) Հավեսս տվեց, էնքան հավես են կարդացվում էտ գրառումները.....

John
16.06.2013, 15:46
-Բարև Հոս ջան
-Բարև Դավ ջան
-՞... ո՞նց ես
-Նորմալ, դո՞ւ...
...

Էս կարո՞ղ ա Դավոն չէր... արա՜, Ռազի ախպերն էր՝ Պոնչը...
Մարդկանց շփոթելու վատ սովորությանս երբ եմ թարգ տալու չգիտեմ... մեկին որ սովոր եմ մի միջավայրում միշտ տեսնել՝ իրա կրագավիճակում մեկն էլ կա, որ մի թեթև առաջինին նման ա, կամ ուղղակի ենթագիտակցությանս մեջ տենց ա տպավորվել՝ 99 տոկոս հավանականությամբ իրանցից մեկին տեսնելով մտածում եմ, որ էն մյուսն ... Ու միշտ մոռանում եմ անունը օգտագործելու փոխարեն օգտագործել փոխարինող բառեր, որ չհասկացվի, որ շփոթել եմ...
Բայց եթե նույնիսկ ոչ մեկի նման չի տվյալ մարդը՝ էդ էլ իրան չի փրկում երբեմն՝
Խելոք-մելոք տղա կա մեր դպրոցից, ամեն օր համարյա տեսնում եմ համալսարանում, բարևում, անցնում ենք, արդեն 5 տարի ես գինեի, որ Հրաչ ա իրա անունը, ինքն էլ երևի ամաչում էր ուղղել, վերջերս իմացա, որ Վարդան ա անունը...

Այբ
16.06.2013, 19:17
Անձնական փորձից ելնելով կարող եմ պնդել, որ վատ, ամեն տեղ իր հետաքրքրասիրությամբ քեզ ջղայինացնող, անընդհատ սուրճ խմելու պատրվակով տուն եկող հարևանը երկնային պատիժ է::cry2

My World My Space
16.06.2013, 23:07
Էսօրվա տաքսուս անունը «Милая» էր… Պայեխալի դամոյ, միլայա … Ռամանծիկա… :D

Sent from my HTC One X using Tapatalk 2

Enna Adoly
16.06.2013, 23:28
Կարդացեք մարդ բառը հետեւից….Մենք դրամներ ենք

Այբ
17.06.2013, 10:46
Մեր հայ «աստղերի» երգերը ու տեսահոլովակները (գոնե ինձ համար) այն աստիճան անհետաքրքիր ու ծիծաղելի են նույնիսկ, որ ես ինձ «նեղություն» չեմ տալիս ո՛չ լսել, ո՛չ նայել:
Հետո էլ «վախենում» եմ նայել ու լսել: Ինչի՞ համար: Որ ավելորդ անգամ համոզվե՞մ, թե հայ իրականության մեջ «երգարվեստ» կոչվող մշակույթը իրականում գոյություն չունի:

Իսկ այդ «աստղեր» անվանվող երևույթները չեն էլ հասկանում (դե իրենց ինչ պետք է, որ հասկանան), որ երգելու և դերասան լինելու համար տաղանդ է պետք ունենալ, ոչ թե ծանոթ, կամ էլ հարուստ պապա:

Smokie
17.06.2013, 13:41
Ես մի բան եմ հասկանում: Կյանքում հանդիպած մեծ ու փոքր խնդիրներին պետք ա հնարավորինս թեթեւ նայել: Հիմա էդպես եմ ասում, որովհետեւ տեսնում եմ ժամանակի բուժիչ ազդեցությունը, բայց մինչ էդ ինքս էլ եմ հուսահատվում,ներվայնանում կատաղում(բարեբախտաբար ո'չ ծայրահեղ աստիճանի): Ու՞մ մտքով կանցնի, որ սպասել ա պետք, մի քանի րոպեից, կամ օրից անակնկալի պես ամեն ինչ կհարթվի: Կամ արդեն այլ բանի ես տրամադրվել, սկսել ես մտածել «կարող ա էդ էր ճիշտը, ուրիշ ելքեր էլ կան» մեկ էլ հանկարծ հոպլյա:))... ամեն ինչ էնպես ա, ոնց որ առաջ էր:hands

CactuSoul
17.06.2013, 14:03
Խոնավ գաջ եմ ուզում ուտել, հենց հիմա :}
Փոքրուց սիրել եմ։ Էն ժամանակ տունը վերանորոգած չէր, պատերը կրծում էի։ Շրիշակների տակից քանդում հանում էի, փոշին մի թեթև թափ տալիս ու վայելում։ Հետո բժիշկը եսիմինչ դեղ էր նշանակել, տվել էին, դադարեցի պատ կրծելը։ Բայց միշտ էլ սիրել եմ գաջի հոտը, հատկապես խոնավ գաջի:love։ Ու ուտելու ցանկություն էլ եմ ունենում։ Երբեմն էլ, եթե կա հնարավորությունը, մի փոքր թռցնում եմ ու՝ :roll նյամ-նյամ :nyam: Բայց որ սենց, առանց ոչ մի բանի, առանց հոտը քթիս խփելու ուզենամ, էն էլ էս աստիճանի, առաջին անգամն է:
Ուզո՜ւմ եմ:aaa…
:oy

Ruby Rue
17.06.2013, 18:11
Ճիշտ են էլի ասում, որ փոս փորողը միշտ ինքն է ընկնում իր փորած փոսը:
Փոքր քուրիկս միշտ նախանձում էր իմ ու թութակիս մեծ սերը ու ուզում էր ամեն ինչ անել, որ սկսեմ Լեօյին ավելի քիչ սիրել: Դրա համար փորձում էր թութակին սովորեցնել ինձ «Ախչի Ռուբինա» ասել: Բայց թութակս շարունակում է ինձ ասել «Ռուբինա՜, ցավդ տանեմ», «Արի պաչեմ», իսկ իրեն արդեն «Ախչի Սաբինա»-ով է դիմում: :))
Լեօ՜ ... :love

ԱնԱիդա
17.06.2013, 18:25
Այո, պետք էր դա,,,,,,,
Բա վե՞րջը… վերջն էլ վերջում կիմանամ :8

հ.գ. բա հո ամեն անգամ սրնեղած չէի՞ նայելու ու անցնեի.. :oy

ԱնԱիդա
17.06.2013, 23:24
2.
հետո՞ն...
էսօր, թե՞ հետո,,,

հ.գ. սի՜րտ, մի բան էլ դու ասա:(

Stranger_Friend
18.06.2013, 14:31
- ինչին դու այդքան սպասում ես, պետք է անսպասելի լինի, հանկարծակի: Դրա համար էլ չի լինում.

Ո՞վ ասեց սպասում եմ, այդպիսի բան չկա: Ուղղակի էլ չեմ համբերում տեսնելու անսպասելին: Տե՛ս, էլ չեմ սպասում, դե արի էլի...

Enna Adoly
18.06.2013, 14:40
Համոզվեցի ,որ ոչ թե ես եմ անջատված,այլ Գորիսի օդնա էտպիսին...
Արևը տված թուխպա էլի ու էլի...55751

Meme
18.06.2013, 18:36
նենց լավնա քամին, չնայած արևա, չնայած անհասկանալի եղանակը, անընդհատ փոփոխվումա, բայց նենց եմ սիրում, որ մազերիս հետ քամին խաղա անում......

հ.գ` ինձ թվումա շատ աղջիկներ են դա սիրոմ, երբ քամին մազերը հաճելիորեն ետա ուղղում...

լավն ես....:լօվե

Katka
19.06.2013, 00:59
Հա, բայց խի էլի: Ինձ համոզել եմ, էս գիշերով նստել, ճամբարի բյուջե, օրակարգ եմ սարքում, որն արդեն երկու ամիս է ինքս ինձ համոզում եմ անել...ու էդ մի բաժակ դառը սուրճից հետո ու մեկ էլ ֆեյսբուքով սիրելի մարդկանցից մեկը, ով իրականում անգլերենի ուսուցչուհիս է ու պետական քննություններիցս հետո չենք շփվել, բայց դե ծնողներիս միջոցով գիտի... հարցնում ա՝ էդ դու մի նորմալ գործ չես գտնում... վատագույնը Երևանում: Ազնիվ խոսք՝ չեմ փնտրում, որ փնտրեմ, կգտնեմ: Վոոբշեմ երկրոդ բաժակ սուրճը անխուսափելի է: Ես բնակարան եմ ուզում:))

My World My Space
19.06.2013, 12:00
Հղի կնոջը գռեհկություն չի սազում։ :(

Sent from my HTC One X using Tapatalk 2

Stranger_Friend
19.06.2013, 14:29
Երեկվա միջադեպի հետևանք կոկորդիս ու գլխիս ուժեղ ցավերը սրտի ցավի պատճառ չդարձան:
Բայց նույն երեկվա մի ուրիշ միջադեպ, որից ջերմության բարձրացում, դող ու մարմնի անկանոն ցավեր ունեցա՝ սրտի ցավի պատճառն էր:

Diana99
19.06.2013, 15:08
Վերջերս գնացել էի Երևան քրոջս հետ, որոշեցինք մետրոյով գնալ ընկերուհու տուն: Ես էլ առաջին անգամ էի նստում մետրո ու հուսով եմ վերջին: Նստած էինք ,կողքս էլ մի հատ տղա , մեկ էլ տենամ ոտիս վրա բլոճ է ցույց տալիս : Ես ինչ կլինեմ,ձայնս գլուխս եմ գցել,ասում եմ շպրտի դրան :angry: Հիմա բոլորը վրաս ծիծաղում են,ես նույնպես ,մի խոսքով հայտնվեցի շատ հիմար վիճակում: Մինչև բոլորը ծիծաղում էին ես հասցրեցի իմ շնորհակալությունը հայտնել այդ տղային ասելով,- "Շնորհակալ եմ կյանքս փրկելու համար":D:

Enna Adoly
19.06.2013, 15:45
Մարդիկ վատը ասում են,իսկ լավը մեջներն են պահում,դա ճշմարտությունա ու ապացուցված....
Տատիկիս մոր մահից հետո,տատիկս մի տեսակ ծերացելա,դրա մասին խոսում են դեմքի վրա կնճիռները..:Տուն մտնող տատիկիս տարիքակից կանայք առաջինը ասում էին.
-Ռայա,շատ ես մեծացել,փոխվել ես...
Զգում էի,որ իրեն վատա զգում:Էն օրը նստած ենք մի կինա մտնում:Տատիկիս գրկում ասում.
-Ռայա,շատ ես փոխվել,մեծացել ես:
Ինքն էլ նայեց, նայեց,ոնց որ անծանոթինա նայում:
-Դու ո՞վ ես:Դեմքդ շատ ծանոթա:
-Վա՜յ Ռայա,մոռացել ե՞ս,-մի երկու բառ ասեց տատիկս իբր թե արդեն ճանաչեց.
-Նունե՞,աղջի տնաշեն էնքան ես չաղացել չճանաչեցի...:D

Այբ
19.06.2013, 15:58
Մամայիս հորաքույրը տարեց կին է: Այս տարի արդեն կլինի 84 տարեկան: Միայնակ է ապրում: Հետը, որ մեկ-մեկ զրուցում եմ, բողոքում է, թե հիմիկվա ջահել աղջիկները շպարվում են, իրենց հետևում են և այլն. «Բա մենք, որ չէինք մեզ էդպես հետևում, չապրեցի՞նք»: Ես էլ ձայն չեմ հանում, դե ասում եմ, որ մեծ կին է: Մեկ է, խոսեց-խոսեց. «Բալա ջան, մի հատ դարակից դեմքիս կնճիռների կռեմը կբերե՞ս»:
Բա՞::o

Enna Adoly
19.06.2013, 18:42
-Որ փողոցում տենաս, հանկարծ չասես խոզ
-Ինչի՞:8
-Կարող ա չճանաչեմ ու լավ չլինի

Jarre
20.06.2013, 00:46
Մարդկյաին ցեղին պատկանող համարյա բոլոր գոյակները սովորաբար իրանց ընկալումը համարում են միակ հնարավորը։

Նրանք նաև դա համարում են միակ ճշմարիտը ընկալում։ Ինչպես իրենք են ասում ՝ «միակ և ճշմարիտը»։

Սովորաբար նրանք դա ցանկանում են փաթաթել դիմացինի վզին։ (Կան փաթաթման տարբեր եղանակներ։ Ոմանք փաթաթում են գեղեցիկ և հաճելի, էնքա՜ն հաճելի, որ ոմանց մոտ նույնիսկ կարիք ա առաջանում էտ պրոցեսը իրանց վրա միանգամ ևս զգալու։ մինչդեռ մյուսները ներվայնացնող ու շատ անտակտ են դա անում :beee )

Երևի տաղանդը նրանումն ա կայանում, որ փաթաթողը կարողանում ա համոզել, որ դա իրանց ընկալումն ա։ Այսինքն քոնը դարձնում ես իրանցը ու իրանք վստահ են, որ դա իրանց ընկալումն ա, իրանց գաղափարն ա, ու իրանք տարվում են էտ գաղափարով, նվիրվում են էտ գաղափարին, սիրում են էտ գաղափարը, ապրում են դրանով, շնչում։ Պատրաստ են անգամ իրար գետին հավասարեցնել, կոկրդ կրծել, կյանք խլել։ Կամ գուցե մի ակնթարթ կարծիք են հայտնում ՝ քո կարծիքը՝ վստահ լինելով, որ դա իրանց կարծիքն ա։

Ու կապ չունի հարցը կինոյին ա վերաբերվում, երաժշտությանը, մարդկանց, արվեստին, կրոնին, քաղաքականությանը, գիտությանը.... Էտ հեչ կապ չունի։ Կապ ունի երևույթը։

Valentina
20.06.2013, 01:11
Հիշել եմ.
Էն որ բակում խաղում էինք, մեկ էլ որոշում էինք բոյերով չափվել, կանգում էինք իրար կողք, երեխեքից մեկնումեկը խելոք ձայնով ասում էր, որ մեկ ա բոյը ուսերով ա որոշվում, ու էտ իրար կողք կանգնածներից մեկը նենց թեթևակի ուսերը բարձրացնում էր :D

Enna Adoly
20.06.2013, 14:02
Չէէ՜,ես ոնց քցում-բռնում եմ ես էս նումերոլոգիայի մեջ գժվելու եմ:
Իմ թիվը =1
Անվանս թիվը =1
Նոր ակումբի գրացման էլ հաշվեցի,էլի մեկա:o

09.04.2013=9+4+2+1+3=19=1+9=10=1+0=1
լրիվ պատահական...:o

melancholia
20.06.2013, 15:13
ահա և ես, իմ լիքը թերություններով, բռնկուն բնավորությամբ, էմոցիոնալ անկայությամբ.........
- Հա, դու ծայրահեղությունների հանրագումարն ես, ու ամենաանկեղծը իմ ճանաչած մարդկանցից: Սիրում եմ թերություններով մարդկանց:

John
20.06.2013, 15:29
սոված գայլերի ոհմակի նման հավաքվում ենք Ակումբում ու սպասում, որ մեկը գրառում անի մտնենք կարդանք...
իսկ դրսում հաճելի զով եղանակ է. իսկական զբոսնելու եղանակ

ԱնԱիդա
20.06.2013, 19:13
տո լավ էլ արել եմ է՜, հա բա չէ քո նման :D ուզում էի, արեցի:P կարաս երեխու պես էլ նեխանաս:P:P
ես հո քո պես խելացի չեմ, որ լռության մեջ բան որոշեմ, կամ էլ թե մի երկու նախադասությունից բան հասկանամ, էն էլ միանգամից :D

հ.գ. :(

Stranger_Friend
20.06.2013, 20:26
Հնարավոր է չես կարող միայնակ մեծ գործ անել, բայց կարող ես գտնել նրանց, ովքեր նույնպես այդ գործում օգնության կարիք ունեն:
Իսկ այդպիսի մարդիկ միշտ կան.

Չնայած դժվար են գտնվում

Meme
20.06.2013, 21:19
երբ մաման քեզ գրկումա ու պաչիկա անում երեսդ, էդ երկնային պահա՜....
ինձ թվումա ապրելու տարիներս տասնապատիկ երկարում են ....


ինչ լավա ունեմ քեզ մա՜մ....:love

Alphaone
21.06.2013, 02:23
Մի ժամանակ երևակայում էի, թե մարդիկ հիմնականում երկու կարգի են՝ հոսքագծի արտադրանք ու այսպես ասած հանդմեյդ, հետո հասկացա, որ չէ, լրիվն էլ հոսքագծի արտադրանք են, ուղղակի ոմանք խոտան են ինձ նման...

Enna Adoly
21.06.2013, 13:47
Ես զզվում եմ ,որ մարդիկ շատ կամաց/1/ են խոսում ,համ էլ զզվում եմ,որ մարդիկ շատ բարձր են/2/ խոսում:
Առաջինների մի մաս կա,որ թվումա, թե իրան թանկացնումա դրա համարա կամաց խոսում:
Մյուս մասը ,որ խոսումա ,քեզ թվումա,թե դու խլացել ես ու ամաչում ես նորից հարցնես:cry2:

Երկրորդերի առաջին մասը չոբանի տպավորությունա թողում,իսկ մյուս մասը լսողության հետ խնդիրներ ունի:
<<Բարձրախոս կուլ տված>> մարդկանց հետ շփվելը <<հանցագործությունա>>
,որովհետև մի երկու օր գլուխդ բողոքումա...:bl

Իմ քաղաքում մարդկանց ստվար բազմությունը բաղաձայնա,պահեր կան ես էլ իրենց հետ հավասար բարձր եմ խոսում,որ ինձ լսեն:}

Հ.Գ.Կամաց խոսողների մի փոքր մաս կա,որոնց խոսելը նույնքան հաճելիա,որքան մեղմ քամին...:love

laro
21.06.2013, 20:56
Վերջ: Ընդունվել եմ ժողովուրդ :)

Այբ
21.06.2013, 21:56
Երբ զգում ես, որ արդեն ամեն ինչից հոգնել ես, թեկուզ աշխարհը շուռ գա, արդեն մեկ է դառնում:
Թող լինի այն, ինչ լինելու է...

Stranger_Friend
21.06.2013, 22:03
Երբ զգում ես, որ արդեն ամեն ինչից հոգնել ես, թեկուզ աշխարհը շուռ գա, արդեն մեկ է դառնում:
Թող լինի այն, ինչ լինելու է...

Ու միևնույն է՝ Ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում :)

Ruby Rue
22.06.2013, 01:22
Հայոց լեզվի քննության էի:
Ընդհանրապես ոչինչ չէի պարապել, բայց համոզված էի՝ դպրոցի գիտելիքներով ու մի քիչ էլ պտտական շարժում կռուտիտ կատարելով, գերազանցս կստանայի: Նամանավանդ՝ դասախոսս մեղմ ասած չէր փայլում իր լեզվի իմացությամբ:
Ասում էր՝ արևն ու լուսինը վերացական գոյականներ են, որովհետև դրանց չես կարող դիպչել:
Իսկ գրականության դասերին նույն բանաստեղծությունը կարելի էր արտասանել որպես Չարենցի, Սևակի, Սահյանի ու Իսահակյանի ստեղծագործություն, իսկ ինքը չէր հասկանա: Կուրսեցիներիցս մեկն էլ Մեսչյանի սիրահար լինելով, բոլոր երգերն անգիր գիտեր, ու ցանկացած հեղինակի անցնելիս, Մեսչյան էր արտասահանում: Դասախոսս գլխով էր անում ու ասում. «Լավն է մեր Չարենցը:»
Ու էս ամենից հետո մեր դասախոսը մեզ՝ ֆիզֆակի «սպեց» խմբին, բթերի հավաքածու էր համարում և ուղարկում, որ ռոմանոյի աղջիկներից խելք ու շնորհք սովորենք:

Ինչևէ, բոլոր հարցերին պատասխանեցի, անցա նախադասության վերլուծությանը: Հասա նախադասության «շիրան ծորում էր կավե կարասից...» հատվածին, ու ասում եմ, որ «շիրա» բառը ենթական է, ինքը կպած ասում է՝ չէ որ չէ: Հարցնում եմ լավ, եթե ենթակա չէ, բա ի՞նչ է, ինքն էլ պատասխանում է, որ հանգման անուղղակի խնդիր է: Ես իրեն փորձում եմ ապացուցել, որ շիրան ենթական է, գործողություն կատարողը, իսկ ինքը իր մեծ գլուխն է թափ տալիս: Վերջում էլ ասում է, թե քսան կդնեի, բայց որ նախադասությունը սխալ վերլուծեցիր՝ 19:
Չէ, ես ընդունում եմ, որ գերազանց հայոց լեզու չգիտեմ, բայց ենթական ու ստորոգյալը առաջին դասարանից էլ կարողանում եմ գտնել: :)
Տխուր է...

Enna Adoly
22.06.2013, 15:13
համակարգիչների հետ միաժամանակ տափականում են նաև մարդկանց ուղեղները:
Դիմավորեք թափանցիկ հեռախոսների հետ միաժամանակ եկող <<թափանցիկ>> ուղեղներին...

Նիկեա
22.06.2013, 16:33
Հիմա քիչ եմ մուննաթով խոսում,չեմ գոռում,վերջին մի շաբաթում ոչ մեկի հետ չեմ կռվել:Չգիտեմ էս առաջնթաց է,թե հետընթաց:Ասում են փոխվել եմ,բայց ինձ ավելի շատ թվում է թե աշխարհն է փոխվել:Ու առհասարակ աշխարհը երբեք էլ չի եղել այն,ինչ ես եմ պատկերացրել:

Այբ
22.06.2013, 21:27
Մենք կայացնում ենք որոշումներ, որոնց ճիշտն ու սխալը ժամանակն է ցույց տալիս:

Jarre
23.06.2013, 00:43
Ռեզյումես եմ թարմացնում։ Մտքեր կան գրեմ, որ Դար Ակումբի պատվավոր անդամ եմ :think :D

StrangeLittleGirl
23.06.2013, 02:28
Տարօրինակ զուգադիպությամբ էսօր ես էլ էի ռեզյումես թարմացնում: Չէ՛, ոչ թե թարմացնում, այլ հայերեն թարգմանում ու հարմարացնում հայ գործատուին (օրինակ, ռուսերենի իմացությունը ֆրանսերենի վերևում դնելով): Երբ սարքեցի-վերջացրի, ինձնից գոհ ժպտացի: Պետք ա ժամանակ առ ժամանակ բացել էդ ֆայլը, կարդալ նորից համոզվելու համար, որ ամեն դեպքում լուզեր չեմ:

Ռուֆուս
23.06.2013, 13:27
Հրաշքների հավատու՞մ եք։ Երկու օր առաջ մոտս գերդեպրեսիվ վիճակ էր, էն որ մոտդ ոչ մի բան չի ստացվում ու ավելի վատ չի կարա լինի։ Մի բան որոշեցի, ախմախ որոշում էր, ուղեղս ասում էր տենց բան չանես, բայց սիրտս էդ էր ուզում։ Ինչպես միշտ սրտիս ձայնին լսեցի։ Երեկ օրս շատ վատ սկսվեց, արդեն սկսեցի կասկածել որոշմանս իրավացիության մեջ։ Բայց որոշեցի ամեն ինչ անել, որ ուզածիս հասնեմ։ Ամեն ժամ պլաններս փոխվում էին, լրիվ անսպասելիորեն։ Արդյունքում որոշածս գործը ամբողջովին ձախողվեց, բայց շատ ավելի լավ բաներ կատարվեցին։ Գժական օր էր, մի հատ անակնկալ եղավ, հետո գանձ գտա, հետո էլ երազանքներիցս մեկը կատարվեց։ Երանի ամեն ինչ սենց էլ շարունակվի…

Sent from my Nexus S using Tapatalk 4 Beta

Enna Adoly
23.06.2013, 16:17
Մտնում եմ խանութ,մի մարդ երկու տաքդեղա առնում ու 20000-անոց տալիս/իրականում դա փող մանրելու ձև է/:Մի աղջնակ էլ է մտնում խանութ 5000-անոցը դնում սեղանին ու ասում.
-Կմանրե՞ք
-Էէէէ,-վաճառողուհին բողոքումա,որ հեսա էլ մանր փող չի ունենա,բայց և այնպես մանրում է,-Վերցրու,տե՛ս, չկորցնես:
ՀԻմա կանգնած վաճառողուհուն եմ նայում ու ժպտում:<<Չկորցնես>> ,ոչ միայն մանրում է,այլև մտածում է ,որ աղջնակը բարով-խերով տուն հասցնի գումարը...:love

Stranger_Friend
24.06.2013, 11:11
Մարդիկ իրենց իրերին տեր են կանգնում այն ժամանակ, երբ ուրիշն ուզում է վերցնել: Հենց կորցնելու պահին պետքական է դառնում:

Արժի մեկ մեկ մարդուց իրեր <<գողանալ>> և որոշ ժամանակ անց վերադարձնել: Թող ավելի հաճախ գիտակցեն իրենց ունեցածի արժեքը, քան ափսոսան չունեցածի համար.

Կարելի է այդպես վարվել նաև բարեկամիցդ հեռանալով.

Մինա
24.06.2013, 12:07
Արդեն չորրորդ օրն է հեռախոսս չի աշխատում, ինտերնետն էլ մի կերպ, սողալով քարշ եմ տալիս:Գրողի տարածներին ուրբաթ օրը մարդավարի ասեցի մի բան արեք:Չէ, մինչև չկատաղեմ, դրանց խմբակային գրողի ծոցը չուղարկեմ, չի լինի:Ասա ինձ համար խելոք, առանց մեկն ու մեկի խաթրին կպնելու ապրում եմ, թողեք մեռնեմ իմ մահով, էլի:Գնացի:Գնամ կռիվ տամ հողմաղացների դեմ ու գամ:

Նաիրուհի
24.06.2013, 15:52
Սմայլիկախեղդ եղած մարդկություն։

Էմոցիա արտահայտելու համար բառերը բոլորիս քչություն են անում, գլխառադ անելու, հավես/ասելիք չունենալու, չափից շատ ասելիք ունենալու դեպքում կա ամենափրկիչ սմայլիկը։

Լուրջ՝ ձեռից գնում ենք։ Երեկ գիրք եմ կարդում ու զարմանում, որ ոչ մի նախադասության վերջում սմայլիկ չկա։ Բա առաջ մարդիկ ո՞նց էին էջերով նամակներ ու հատորներով գրքեր գրում՝ չվախենալով «չհասկացվելուց»։

Երկու տող բան եմ գրում, ընդ որում՝ ոչ համացանցային որևէ հարթակում, ու ամեն նախադասության մեջ մի երկու անգամ ուզում եմ սմայլիկ դնել։

Ուզում եմ փորձել մի քանի օր յոլա գնալ առանց դրանց, տեսնեմ՝ կստացվի՞։

Smokie
24.06.2013, 19:12
Երբեմն դիմացինին փորձարկելու համար ստիպված ես լինում ինքդ ստել՝ որեւէ բան հորինել, որպեսզի համոզված լինես, որպեսզի վստահես:

Meme
25.06.2013, 00:22
փողոցներում դատարկ ու մութ, կաթիլներ հանդարտ ու լուռ , ամեն պատուհան իր գույնով այսպես, ես նայում եմ լուռ հենց քեզ, անձրև մենակ ինձ չլքես..
:rollէհ


այս անձրևին դատարկ են փողոցները
այս անձրևին տխուր են իմ աչքերը....:sulel

Enna Adoly
25.06.2013, 14:27
Ժամանակը ի՞նչ է,սահմանում կա՞,տվեք իմանամ,բայց տվեք էնպիսի սահմանում,որ բացատրի ,թե ոնցա էսքան հմուտ առաջ գնում ու մոռացնել տալիս էն, ինչը մի ժամանակ կարևորա եղել,ինչը մի ժանանակ կյանքի նպատակի նմանա եղել,ստվերներ են դառննում մարդիկ,ովքեր մի ժամանակ կարևոր են եղել...
Ժամանակն ու հիշողությունը իրար մեջ պայմանագիր ունենք կնքած,որ պիտի հին երևույթները մաքրվի,որ ժամանակը նորերը բերի...
Գնում են գաիս շատերը,մնում են քչերը,հիշվում են ընտրյալները...

Այբ
25.06.2013, 19:21
Որոշ մարդիկ, երբ ասում են, թե 10-15 րոպեից տեղ կհասնեն, պիտի հասկանաս, որ իրականում հազիվ 30-45 րոպեից...

Ruby Rue
25.06.2013, 21:52
- Ես Սասունցի Դավիթի կոկորդիլոսն եմ:
- Ես էլ՝ Մըսրա Մելիքի դինոզավրը:

Մեջբերում բակի երեխաների զրույցից:

ԱնԱիդա
26.06.2013, 01:20
ապրել եմ ուզում...

25.06--1.6

Alphaone
26.06.2013, 12:27
Դադարելու եմ վարվել այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վարվեն ու կսկեմ վարվել այնպես, ինչպես ինձ հետ են վարվում :ֆիլերումբացասական հերոսիծիծաղից...

Stranger_Friend
26.06.2013, 16:16
Մարդն աչքաթող կանի սեփական երեխային ու առաջինը կկերակրի իրեն կծող ձեռքը.
Վախը շատ հզոր զգացում է: Նրա հետ ոչինչ չի համեմատվի

Enna Adoly
26.06.2013, 16:39
Տեսնես ինչի հենց մեկը քննությունը 19 կամ 20 ա ստանում ասում են դե ինքը քանի տարիա պարապունքիա գնում,այն ինչ կարողա մենակ մի տարի գնացած լինի կամ քիչ…

StrangeLittleGirl
26.06.2013, 17:24
Երևանում առավոտից իրիկուն դաս անողներին ասում էինք կրծող, Եվրոպաներում՝ ամբիցիոզ:

Enna Adoly
26.06.2013, 22:57
Գնացի:Իմ սիրելի թեմայում էս տարի վերջին անգամ գրառում անեմ գնամ...:love
Էս կարճ ժամանակում ես շատերիդ ճանաչեցի ու սիրեցի,որ գամ արդեն ամեն ինչ փոխվածա լինելու երևի.նոր մարդիկ,նոր տիպի գրառումներ,ոնց որ անցյալից ներկան .
Ֆորումի անդամի լուսանկարները թեման սկզբից մինչև վերջ թերթեցի,ինչքան մարդիկ կան,որ հիմա չեն երևում ու ընդհանրապես հիմա նրանց շատ քչերն են ճանաչում:Գուցե ես էլ դրանցից մեկը դառնամ...
Արդեն հուզվեցի...:))
Ամեն անգամ ,որ մեկի հետ կռիվ եմ անում կամ տխուր եմ լինում սկսում եմ բարձր ծիծաղել,որ հարցնում են խի՞ ես ծիծաղում,ասում եմ,որ չլացեմ:))
Հիմա էտ դեպքնա...

Աթեիստ
27.06.2013, 00:56
Էլի քֆուրներով պտի հիշեմ մեր միակ կինոթատրոնի դալբա... ղեկավարությանը։ :[

Ուրեմն բերել են նորմալոտ ֆիլմ (IMDB rating 8.0) «Man of steel», որը ցույց են տալիս օրը 3 անգամ, բայց դրանցից մենակ 21։30-ն ա, որ հարմար ա մեծահասակներին (տես՝ աշխատողներին)։
Բայց 2 օրից սկսելու են ցուցադրել ինչ որ չմո ֆիլմ (IMDB rating 4.9) «After Earth», որը ցուցադրվելու ա օրը 4 անգամ, որոնցից 3-ը երեկոյան։ Արանքը մի կինոյա տեղավորվում, դրել են Ղարաբաղի մասին ինչ որ ֆիլմ։
Աշխարհի սաղ կինոները պրծել են, պտի 3 անգամ վրա վրա 4.9 ռեյտինգով կինո ֆռռա։

Ու մեկ էլ էս դալբա....ները դեռ չեն ջոկել, որ էսօրվա մուլտերը մեծերին երբեմն ավելի հետաքրքիր են, քան թե երեխաներին, մանավանդ 3D-ները, որոնք շատ երեխաների համար մեծ փորձություն են։ Խոսքը տվյալ դեպքում «Monsters University»-ի մասին ա, որը մենակ աշխատանքային ժամերին ա ֆռռում։

Մի հատ կարգին մուլտ էին բերել՝ «The Croods» (IMDB` 7.5, կինոպոիսկում 55 դրականի դեմ 1 բացասական կարծիք), մինչև տեսա, սկսեցի մարդկանց խորհուրդ տալ որ նայեն, ՊՐԾ, էլ ցույց չեն տալիս, գնա սպասի մինչև դիսկով թողարկեն։

Ձեր տիրոջ մայրիԳը ............
:diablo

impression
27.06.2013, 01:06
մանկությունից մի բան եմ հիշել.
ես ու ախպերս ահավոր ֆանտազիորներ էինք, ու քանի որ էդ մեր բորբոքված երևակայության պատճառով ինչ աննորմալություն ասես չէինք հորինում ու ինչ հիմար պատմություն ասես որ չէինք բերում մեր գլխին, մեզ հետ տենց շատ գլուխ չէին դնում մնացածները, մենք հայտնի խփնվածներ էինք ու ստիպված էինք վայելել միայն իրար ընկերությունը: ես էի ու ինքն էր: մնացածը նորմալ էին: մենք՝ երջանիկ: ամռան երկար արձակուրդների ընթացքում էնքան էինք բոլորի հոգին հանում մեր հեքիաթներով ու արկածներով, որ ի վերջո մեր հետ ուղղակի դադարում էին շփվել ու մենք մնում էինք լրիվ մենակ՝ երկուսով: դե երկուսս էլ խելառ ու երկուսս էլ՝ հորինելու հիվանդ: էլ մարդ չէր մնում հորիզոնում, ում կարելի էր տարբեր հիմարություններ հավատացնել, վախեցնել, լացացնել, հիացնել, զարմացնել, ու մենք խիստ ձանձրանում էինք արդեն: էն էլ՝ մի օր ախպերս ելքը գտավ:
ես արդեն հոգնել էի մեր միապաղաղ ու մենակ առօրյայից ու ինձ տվել էի գրքերին, առանձնապես հետը չէի շփվում, երևի մի տասը-տասնմեկ էի արդեն, արկածային գրադարանն էի հայտնաբերել ու ամեն հաց ուտելուց առաջ երեք անգամ արտաբերում էի «Ժյուլ Վեռն»՝ «Հայր մեր»-ի փոխարեն: ախպերս մենակ էր մնացել: մեկ էլ մի օր էկավ շատ լուրջ տեսքով, էն որ՝ դեռ բան չասած հասկանում ես, որ աշխարհի ամենամեծ գաղտնիքն ա քեզ վստահելու:
- իսկ ես էրեկ օձ եմ բռնել,-սկսեց իմ մշակման պրոցեսը:
- քանի՞ սանտիմետր ա, չո՞րս: լորտու ա, բաց թող:
- չէ, օձ ա ասում եմ, ՕՁ՝ շախմատ օձ:
շախմատ օձը հեքիաթների օձն էր՝ իմաստունը, սարսափելին, միստիկը, ի՜նչ սպայդերմեն, ինչ բան....
աչքերս կլորացան:
- ցույց կտա՞ս:
- չէ, տանն եմ պահել, բանկայի մեջ: որ տեսնես, կարող ա չդիմանաս, բանկեն բացես, կփախնի:
- չեմ բացի:
- կբացես:
- չեմ բացի:
- մեկ ա ցույց չեմ տա:
- հեչ էլ... պահ: գնա, գիրք եմ կարդում:
գնաց: մի քսան րոպեից նորից էկավ: ձանձրանում էր մենակ խեղճը, քանի ես ծովերում ու անմարդաբնակ կղզիներում քարշ էի գալիս:
- գարաժում էլ ձի եմ պահում:
- չեմ հավատում:
- մի հավատա: էսօր էնքան եմ քշել, հոգնած մեռնում եմ: ես գնացի քնեմ:
ու գնաց քնեց:
իհարկե Ժյուլ Վեռնը շատ լավն ա, բայց գիտեմ, որ ինձնից մի քանի մետր էն կողմ մի տեղ բանկայի մեջ շախմատ օձ ա ապրում, իսկ գարաժում էլ՝ ախպորս սեփական ձին, ու նա քնած ա, կարող եմ գնալ, համոզվել, որ դրանք կամ կան, կամ խաբում ա ինձ: գիրքը փակեցի, գնացի ընկա տատիս բանկաների մեջ: ինչքան բանկա կար, հատ-հատ ստուգեցի, շախմատ օձ չկար: ինձանից գոհ ժպտացի ու արդեն լրիվ թեթևացած իջա գարաժ, ուր ես ու ախպերս խաղալու համար հերթով էինք մտնում, էնքան տեղ չկար շարժվելու, ուր մնաց ձի լիներ:
բայց գիտե՞ք ինչ: ձին կար: :) որովհետև ես տենց էլ ինքս ինձ չկարողացա ստիպել բացել դարպասն ու ներս նայել: հետ գնացի տուն ու երբ ախպերս զարթնեց, պատմեցի, որ իր քնած ժամանակ ես էլ եմ իր ձին քշել: հավատաց: :)
հետ եմ ուզում էդ օրերը

Smokie
27.06.2013, 14:56
Սերիալները սովորաբար դրական ավարտ են ունենում, չնայած ամբողջ սերիալի լարված մթնոլորտի, ինչը կարող է ազդել հեռուստադիտողին ներվերի վրա: Որ ասում են «էս միակ սերիալն ա, որ նայում եմ» մտածում ես, «հա լավ, ինչո՞վ ա տարբերվում մյուսներից»: Այ եթե սերիալը լավ չի վերջանում, տխուր բաներ են լինում վերջում, ժողովուրդը սկսում ա «ափսոսում եմ ժամանակս, որ սպանեցի էս սերիալը նայելով»: Ժողովրդին սերիալներից հեռու պահելու այ էս մեթոդը ինձ դուր եկավ::)) Վերջիվերջո մի քանի օրից կհասկանան, որ դա ընդամենը, հասարակագույն ֆիլմ էր ու կանցնեն կյանքի բնականոն ընթացքին:D

Alphaone
27.06.2013, 16:43
Լիքը պարան եմ խաղացել :love

ԱնԱիդա
27.06.2013, 19:25
խթանող հանգամանք ա պետք մարդուն :think

ԱնԱիդա
27.06.2013, 23:31
հեծանի՜վ... :love

Նաիրուհի
28.06.2013, 14:36
Էկել եմ՝ ինձ գովազդեմ քիչ մը։ Ինչքան էլ առաջին տպավորությունը խաբուսիկ լինի, էդ տպավորությունը թողնելն էլ քիչ բան չի։ Էն էլ Կլօրի վրա։ Համարյա չորս տարի անց էլ կարդում եմ, ու ինքնագնահատականս բարձրանում է։


Էստեղ հազարից մեկ եմ գրում, հիմա կգրեմ :): Նաիրուհին, նախ և առաջ, շատ գեղեցիկ աղջիկ է :): Իրոք՝ ինչ-որ հետաքրքիր գեղեցկություն ունի, ինձ շատ դուր եկավ :oy: Հանդարտ, ուշադիր, (երբ գործը հասնում էր իմ ու Նորտոնի անաստված ջհուդական հարձակում-սադրանքներին պատասխանելուն), քաջ :)) (с корабля на бал վիճակ էր էսօր, միանգամից էդքան խառը-խուռը դեմքեր, ու էդքան խառը-խուռը խոսակցություններ, ու մեջտեղում (բառացիորեն) նոր, գրեթե անծանոթ Նաիրուհի) խելացի ու գրագետ մարդ: Ես հատկապես թուլություն ունեմ էն մարդկանց նկատմամբ, ովքեր լավ գիտեն հայերենն ու հայ (ու ոչ միայն) գրականությունը, իսկ Նաիրուհին հաստատ լավ գիտի, նույնիսկ «Երեքի դեկլարացիայով» կործանիչ հարված հասցրեց ինձ: Ես արդեն խրամատները փորել էի, հրանոթները՝ լիցքավորել ու պատրաստվում էի երկար ու դաժան բանավեճի Նաիրուհու հետ, էն էլ... Գնացի :}: Հույս ունեմ՝ մի ուրիշ անգամ: Մի քիչ կաշկանդված էիր ուղղակի կարծես թե, մի քիչ էլ՝ մարտական տրամադրությամբ :): Ամեն դեպքում՝ Ակումբում ամենաարյունահեղ ճակատամարտերը վիրտուալ դաշտերում են տեղի ունենում. ռեալը ծանոթանալու, ծիծաղելու ու ժպտալով հիշելու համար է: Դեռ կզրուցենք :):

Իսկ ավելի ժամանակակից թեմաներից՝ եկեք Ազգային գրադարան, քանի ամբողջ ծիրանը մենակ չեմ խեղդել։ Մեղք եմ, էսքանն ուտե՞լ կլինի...

CactuSoul
28.06.2013, 14:56
Էս ի՜նչ օրի ենք :blin
YouTube-ի լոգոյի կողքին գունավոր սրտիկ տեսա, ասեցի՝ տեսնեմ՝ ինչ ա, ինչ չի, պարզվեց՝ ասում ա՝ հպարտ եղի, որ գեյ ես… Հիմա ի՞նչ, ես որ գեյ չեմ, ոչ էլ լեզբուհի, ամոթից գետինը մտնե՞մ: Էս ո՞վ եք, արա՛ :angry
Ինչ-որ ուկրաինուհի էլ Սիրուշի երգն ա գողացել, ազգովի խառնվել են իրար: Էն, որ մեր իսկական մշակույթն են ուրիշ ազգեր իրանցով անում, էդ հեչ, դրա վրա կարելի ա աչք փակել, բայց որ Սիրուշի՜ երգը… Սրբապղծությո՜ւն :angry
Այ թքե՜մ ես ձեր նամուսին:[

Երբեմն թվում ա, թե ես հեչ կապ չունեմ էս աշխարհի հետ: Բան չեմ հասկանում: Ինչ են անում մարդիկ, ինչով են ապրում, ինչն են արժևորում կյանքում, ուր են վազում… Չեմ հասկանում՝ ե՞ս եմ հետ մնացել կյանքից, թե՞ կյանքն ա ինձնից հետ մնում: Թե՞ մենք ընդհանրապես իրար հետ կապ չունենք:

My World My Space
28.06.2013, 15:28
Ուշադրություն դարձրե՞լ եք, որ «գործի եմ» ու «գործ եմ անում» արտահայտությունները հստակ ցույց են տալիս մարդու իրական զբաղվածության չափը… :8

Վոլտերա
28.06.2013, 16:52
Էս տարի ծիրանների մեջ ընդհանրապես որդ չկա: :8
Ասածս ինչ ա...
Որդով ծիրան եմ ուզում, ժողովուրդ :8

CactuSoul
28.06.2013, 17:30
Երբեմն թվում ա, թե ես հեչ կապ չունեմ էս աշխարհի հետ: Բան չեմ հասկանում: Ինչ են անում մարդիկ, ինչով են ապրում, ինչն են արժևորում կյանքում, ուր են վազում… Չեմ հասկանում՝ ե՞ս եմ հետ մնացել կյանքից, թե՞ կյանքն ա ինձնից հետ մնում: Թե՞ մենք ընդհանրապես իրար հետ կապ չունենք:

Ըհըն, խնդրեմ. նոր Ռորշախի տեստ անցա, ասում ա՝ դու 89%-ով հիվանդ ես :))

StrangeLittleGirl
28.06.2013, 17:34
Իսկ ես ուղղակի ծիրան եմ ուզում: Որդը կապ չունի :cry

Ruby Rue
28.06.2013, 17:42
Ինչ իմացել եմ, որ պետք է հյուրընկալող ընտանիքում ապրեմ, ԱՄՆ մեկնելու ցանկությունս մի տեսակ նվազել է:
Չհաշված ավելի լավ կրթություն ստանալու ցանկությունը, ամենաշատը անկախություն ու ինքնուրույնություն ձեռք բերել էի ուզում: Թեկուզ և Հայաստանում իմ շատ հասկակիցներից ավելի ազատ ու ինքնուրույն եմ, բայց ուզում էի գոնե որոշ ժամանակ ինքս իմ գլխի տերը լինել: Իհարկե, չէի պատրաստվում ամբողջ գիշեր խմել կամ փարթիների գնալ, բայց մենակ ապրել էի ուզում, ուզում էի արածներիս համար միայն իմ առաջ հաշվետու լինել, ուզում էի վերջապես հասուն ու կայուն մարդ դառնալ...
Իսկ հիմա պիտի ինչ-որ ընտանիքի օրենքներով շարժվեմ: Ասում են՝ էդ ամերիկացիները ճաշի ժամանակ մի ափսե ուտելիքից ավելի չեն տալիս, նույնիսկ սառնարանը չի կարելի առանց թույլատվության բացել, դե գիշերով ուտելու մասին մեկընդմիշտ պետք է մոռանամ: Երևի մի ճամպրուկ քաղցրավենիք պիտի տանեմ, որ սովից չսատկեմ

Էհ, մինչ ես իմ մտքում բոբոներ եմ կերտում, միգուցե՞ հյուրընկալ ընտանիքս բարի ու հյուրասեր լինի:
Մտածեմ, թե ի՞նչ նվերներ եմ տանելու:

Arpine
28.06.2013, 18:51
Երաժշտություն կա գալիս կանգնումա բկումդ..մմ...մմմ կամ էլ մի փոքր ներքև, սրտի շրջանից վերև, մեջտեղում, ու էդպես չի թողնում շնչես: Ես էդտեղ եմ զգում, ուրիներին՝ չգիտեմ: Ասում են՝ տարբերա լինում դա, ու միայն երաժշտություն զգալը չէ:
Ճիշտա չի թողնում շնչես, բայց հավեսա :love

melancholia
28.06.2013, 20:37
ինչ լավ է, երբ հարազատդ ժպտում է, փայլում են աչքերը.....կիսում է ուրախությունը քեզ հետ:
Մի պահ մոռանում եմ խնդիրները ու .....հեռավորությունը կոտրում է ժպիտը ու մտովի գրկում եմ, հարազատս: Ինչ լավ է, որ փայլում են աչքերդ:

Stranger_Friend
28.06.2013, 20:50
Եթե մի բան չի ստացվում, ուրեմն սխալ ես անում:
Եթե երկրորդ անգամ չի ստացվում, ուրեմն սխալ ժամանակ ես անում (անտրամադիր):
Եթե երրորդ անգամ էլ չի ստացվում, ուրեմն սխալ բան ես ընտրել անելու, դա քեզ համար չի:

Այբ
29.06.2013, 12:34
Վերադառնում եմ իմ «հին տաշտակին»՝ ԵՊՀ-ին...

Katka
30.06.2013, 19:46
Երբեմն նենց գյորմամիշ ակտիվիստների ես հանդիպում: Երբ դու ընգրկված չես այս կամ այն բնապահպանական/քաղաքական պրոցեսներում ուղղակիորեն, չի ենթադրում, որ թքած ունես երկրիդ վրա: Կարաս համոզես, համոզիր, չես կարող համոզել shut up և շարունակիր "ֆաք անել" բուրժուաներին!:B
Ու տենց էլ չհասկացա` ինչ վատ բան կա մատերիալիստ լինելու մեջ::8

Ruby Rue
01.07.2013, 02:46
Եթե ես տորթ ունենայի, վրան էլ ՝ մեկ աստղաձև մոմ, ապա գրառումս անելուց առաջ կփչեի ու երազանք կպահեի, որովհետև այսօր ես դարձա
մեկ տարեկան ակումբցի:
1 տարի, 500 գրառում ու ռուբիաէվոլյուցիա: Մինչև Ակումբ գալը մի քիչ ուրիշ էի. չգիտեմ ավելի լավը, թե վատը, բայց ուրիշ էի:
Երկար, շատ երկար կգրեի, թե ինչքան բան է Ակումբն ինձ տվել, բայց արագ ասեմ ու թռնեմ՝ վաղը երկար ճանապարհ ունեմ գնալու:

Նոր գրանցված ժամանակներում ինձ անծանոթի պես չէի զգում, որովհետև երկար ժամանակ հետևում էի Ակումբին: 2-3 տարի առաջ արդեն գրանցվել էի, գրառումներ ունեի, հասցրել էի իմ սիրած ակումբցիներն ունենալ ու որսալ ակումբի մթնոլորտը: Հետո մոռացա գաղտնաբառս ու Ակումբին երբեմն հեռվից հեռու էի հետևում: Ու հետո չգիտեմ թե ինչի նորից գրանցվեցի. երևի նոր վերջացրել էի ընդունելության քննությունները ու իրական ու վիրտուալ կյանքերիս մեջ փոփոխություն էի ուզում: Սկզբում այստեղ իմ պատմվածքները տեղադրեցի, հետո՝ օրագիր բացեցի, չնայած կարծում էի, որ երբեք էլ իսկական ակումբցի չեմ դառնա, որովհետև ինձ՝ 16 տարեկան թինեյջըրիս, չեն ընդունի արդեն ձևավորված ու հասուն խմբի մեջ: Բայց արի ու տես, դարձա...

Հիշում եմ, թե ակումբի ծննդյան օրը ինչքան վախվխելով գնացի: Գիտեի, որ ոչ ոք բոբո չի, բայց վախենում էի ավելորդ լիներ: Բայց արի ու տես, չեղա...
Դեռ ավելին, հասկացա, որ ակումբցիներն իրականում ավելի հետաքրքիր ու վառ են, քանի իրենց վիրտուալ կերպարները: Վիրտուալ ակումբից շատ, իրական ակումբը սիրեցի:
Ակումբն ինձ մի տարվա ընթացքում եղավ իմ ընկերն ու բարեկամը, հանրագիտարանն ու օրագիրը, դժգոհի ու լավատեսի անկյունը: Շատ բան ստացա Ակումբից ու ակումբցիներից, բայց հուսով եմ՝ էս մի տարվա մեջ գոնե մի բան էլ ես տվեցի:

Կենացդ, Ակու՛մբ: Ապրե՛ս, որ կաս: Ուրախ եմ, որ ինտերնետ ունենալու առաջին օրվանից ճանաչել եմ քեզ, չնայած դու ինձ մեկ տարի է, ինչ գիտես:
Կենացդ, հարազատս:

Վոլտերա
01.07.2013, 14:46
Մտածում եմ, տեսնես ինչի ակումբում ինքնաշնորհակալություն հայտնելու հնարավորություն չկա:
:think

John
01.07.2013, 15:45
նենց տհաճ ա, որ մարդուն փորձում ես անշահախնդրորեն օգնել, իսկ ինքը հետին մտքեր ա փնտրում
ոնց որ ասում էր ինձ պատահած ամենաՃԻՇՏ սպան` Վչոն «միք էրեք ըդպես բան»

StrangeLittleGirl
01.07.2013, 17:28
Էսօր հանկարծակի նկատեցի, որ բլոգիս այցելությունները թռել է եսիմուր, մինչդեռ առանձնապես կարևոր գրառում չեմ արել: Խառնվեցի իրար, փորձեցի պարզել՝ ինչ հաշիվ է: Ինչ տեսնեմ, որ լավ լինի: Հիմնական այցելություններն ինչ-որ հայկական կայքից են: Մտա, տեսնեմ՝ մի նոր ամենայն հայոց աղբանոց: Հետն էլ էս հոդվածը (http://blog.mediamall.am/?type=adults&id=12595), ու ուշքս գնաց: Մեկ-մեկ ինձ իսկականից թվում ա, թե ես ուրիշ մոլորակում եմ ապրում :D

Այբ
01.07.2013, 18:51
Ամենքից ու ամեն ինչից փախչելու ցանկություն ունեմ:
Ուզում եմ անջատել հեռախոսս, այլևս համացանց չմտնել, հեռուստացույց չնայել, առհասարակ ինտերնետից չօգտվել, գնալ մի անմարդաբնակ կղզի, մի քիչ ինձ Ռուբինզոն Կրուզոյի դերում զգալ և չգիտեմ...

Տրիբուն
02.07.2013, 00:06
Չեմ հիշում, կիսվել եմ էս հարցով թե չէ:

Արա, ոնց եմ զզվում, բայց ոոոոոնց եմ զզզվուուում էս մեր ազգի պուտանկա խասյաթիիիիից: Մեր ազագային ինքնագիտակցության ու ինքնասիրության վերելքը տևեց տառացիորեն հինգ տարի, ու էս ինչքան ժամանակ ա էլի փողոցներում, խանութներում ու կաֆեներում ականջս սկսել են ծակել էն ծիպա ռուսախոսները: Էն որ անպայման բաքվեցու ակցենտով մի նախադասության մեջ չորս բառը ռուսերեն են ասում, երկու բառը հայերեն, ու էտ ընթացքում յոթ հատ склонение-ի սխալ են անում: Արա, էսքան գեղցի, քաղքենի, քամակ մտնող, ստրկամիտ կարելի ա լինել, հորս արև: Լիսկան ուտի սաղիդ, ара саткек, мотс դուշեվնի ռավնավեսյա лини:

StrangeLittleGirl
02.07.2013, 00:11
Էնքան ղժժացինք, որ էս տարի իսկականից Սահմանադրության օրվա հաջորդ երկուշաբթին մեռելոց ա :D

Ռուֆուս
02.07.2013, 05:01
Վիրավորական է, երբ օտարության մեջ հետդ նույն քաղաքում ապրող վրացին շատ ավելի ջիգյարով ու մարդկային է, քան թե հայը: Շատ վիրավորական է: Էդ անտեր օվիրի պեչատը ոչ բոլորի անձնագրերում պիտի խփվի:

Հայկօ
02.07.2013, 13:46
Փողոցում քայլելիս լինեի, ինչ-որ մեկը վազելով մոտենար, ասեր «Ֆալակյան Հայկը դու ե՞ս»։ Գլխով անեի։ Ասեր «Ֆալակյան ջան, բա չիմացա՞ր, Բորխեսը հլը սաղ ա»։ Սուս մնայի։ Ասեր «Հերիք չի՝ հլը սաղ ա, մի հատ էլ նոր վեպ ա գրել անցած տարի»։ Բան չասեի։ Ասեր «Կես ժամ առաջ էլ Նոբել ա ստացել էդ վեպը»։ Լուռ լսեի։ Ասեր «Հայաստանի ու Երևանի մասին ա, է»։ Սուսուփուս ուսերս թոթվեի։ Ասեր «Գլխավոր հերոսն էլ ԴՈւ՛ ես, Ֆալակյան Հայկ»։ Ձեն չհանեի։ Ասեր «Էս էլ գիրքը՝ հեղինակի շնորհակալական մակագրությամբ, վերցրու»։ Ու ըտեղ մեջս ուժ գտնեի, առանց գիրքը վերցնելու լուռ շրջվեի ու անջատված շարունակեի մի կերպ գլորվել իմ ճամփով՝ դեպի ամենամոտ ցայտաղբյուրը։ Այ ուղիղ էդքան շոգ ա։

Ներսես_AM
02.07.2013, 21:07
Ինչ դզզզզող շո՜գ ա։ Լազա՜թ։ :}

Ռուֆուս
02.07.2013, 21:20
Էն օրը սուպերմարկետում Էն նոր դուրս եկած, փոքր, ժառիտի համար իդեալական կարտոշկեքից տեսա, թքած աստղաբաշխական գնի վրա, մի պակետ վերցրի, եկա տուն: Ժառիտ կարտոլ, մուրազ ա, մուրա՜զ, չեմ փոխի ոչ մի պիցցայի, պաստայի ու այլ խմորների հետ :love Հավեսով դրեցի սասիսկիներով ժառիտ արեցի, ու քանի դեռ թավան էի լվանում, որ գնայի վայելեի, տանտերս մտավ խոհանոց: Կարտոշկեն տեսավ, հարցրեց կարելի՞ ա փորձել: Ասի խնդրեմ: Մի հատը կերավ, սկսեց հարցեր տալ, ո՞նց ես պատրաստել, ինչի՞ ա սենց համով, ու ձեռի հետ էլ կարտոշկեքս էր ափսեից թռցնում: Մինչև էդ անտեր թավեն լվացի վերջացրի, ցնդած բիձեն ափսեիս մեջ սկի կեսը չէր թողել: Էլի մնացի պաստայի հույսին :cry2

Ռուֆուս
03.07.2013, 00:59
Եվրոպական սուպերմարկետների աբսուրդներից...

Tupperware-ը (պլաստմասսե հերմետիկ ամանը) արժի 4.99 եվրո, բայց գրեթե նույն ամանի մեջ դրած զեղչված լիմոնի տորթը արժի 0.99 եվրո: Ինձ մի հատ լիմոնի տորթ, խնդրում եմ :))

Ռուֆուս
03.07.2013, 02:53
Ասում ա, երբ որ քնած ես լինում, սառնարանդ գալիս ա, ննջասենյակիդ դուռը բացում, երկա՜ր նայում է, հետո դուռը փակում ու գնում :)) Ի՞նչ ուտել գիշերով :))

Այբ
03.07.2013, 12:16
Վերջերս լրատվական կայքերը կարդալիս ահավոր ջղայինանում եմ, բայց էլի կարդում եմ: Դե առանց կարդալու էլ չի լինի:
Մեկ-մեկ էնպիսի բաներ եմ կարդում, որ ինձ թվում է, թե դա ուղղակի հնարած տեղեկություն է և իրականությանը չի համապատասխանում:
Ո՞նց հավատամ սրան. «Օտարազգի երգիչները չեն դադարում գողանալ հայ երգիչ-երգչուհիների կատարումները»:
Մի օր էլ կգրեն, թե Ջենիֆեր Լոպեսը խնդրել է Սիլվա Հակոբյանի քրոջը (մեծ գումարի դիմաց) իր համար երգ գրել:

Alphaone
03.07.2013, 13:24
Ռախմանինովից հետո անգամ Բիթլզը մի տեսակ չի լսվում...

keyboard
03.07.2013, 15:07
Ինչ լավա, որ ակումբի ղեկավարությունից ոմանք ու ակումբ մտնող բացառիկ դեմքեր կան, ովքեր հենց մտել են ակումբ ամեն ինչ միանգամից իմացել են ու հիմա էլ էռոնիայով ու հեգնանքով մեկի սխալի վրա սաղովի խորհուրդներ ու դեմքություններ են գրում:
Լավա, դուք դեմք եք, ես հպարտ եմ, որ թեկուզ վիրտուալ տիրույթում կարող եմ գտնվել ձեր կողին ով մեծն դեմքեր:

Հ.Գ. Ես էնօրը 2007 թվի գրառումներ էի կարդում, լավա չդրեցի գուշակիր թեմայում, թե չէ մեր մեծերը կկարծեին, որ գուգլով եմ գտել էդ գրառումները: Փառքդ շատ Տե'ր Ասված, էժան պրծանք խայտառակվելուց:

Stranger_Friend
03.07.2013, 19:18
Կամ ես եմ ամեն ինչ սխալ տեսնում, կամ էլ ինձ շրջապատող մարդկանց 90 (և ավելի) տոկոսը.
Մեծամասնությունը ճնշող է, երևի սկսեմ կարճատեսության տեղը <<ուղիղ տեսնելու>> ակնոցներ դնել :8
կամ էլ սովորեմ 90%-ի աչքերին.

Այբ
03.07.2013, 20:05
Ուզում եմ կյանքս գլխիվայր շուռ տալ: Ավատարիցս եմ սկսել:

Անվերնագիր
04.07.2013, 12:12
ինքնախաբեություն.
1. ես դզում եմ իրան
2. էս վերջին բաժակնա
3. դեմք եմ
4. բեսամթ դուխով եմ

Chuk
04.07.2013, 13:54
Երևի «բախտավոր» եմ, ինձ անընդհատ ունիկալ տաքսիստներ են հանդիպում: Վերջինը երեկ էր:

- Ինչի՞ ես մորուք պահում:
- Ի՞նչ:
- Ասում եմ, ինչի՞ ես մորուք պահում:
- Էդպես եմ ուզում:
- Հաա՜:

Մի քիչ լռություն:

- Աստվածաշնչի հետ ո՞նց ես:
Ճիշտն ասած վաղուց էի նկատել Աստվածաշունչը, բայց դե առանձնապես բանի տեղ չէի դրել. ոչ առաջին, ոչ վերջին վարորդն է, որ ազատ ժամերին Աստվածաշունչ է կարդում ու դրանում ոչ մի վատ բան չկա:
- Ի՞նչ իմաստով:
- Հավատացյա՞լ ես:
- Ագնոստիկ եմ:

Նորից լռություն: Երևի լարված ուզում է հիշի, թե դա ի՞նչ է:

- Էդ ո՞րն էր:
- Եթե կարճ՝ ես չեմ հավատում որևէ կոնկրետ Աստծու գոյությանը, բայց չեմ էլ հերքում:

Նորից լռություն:

- Փաստորեն չեզո՛ք ես:

Նորից լռություն:

- Բայց հավատն ուժ է տալիս:
- Դե ուրեմն ուժեղ եղեք:

Լռություն:

- Իսկ հոգու փրկության հա՞րցը:

Այստեղ արդեն նյարդերս չեն դիմանում:

- Դուք ի՞նչ կրոնի հետևորդ եք:
- Ես Աստծուն եմ հավատում:
- Ես դա սկզբից էլ հասկացել էի, իսկ հիմա հարցս ավելի կոնկրետ եմ տալիս, որ եկեղեցու հետևորդ եք:

Մի քիչ լռում է:

- Ես Եհովայի Վկա եմ:
- Իսկ Դուք Աստվածաշունչը կարդացե՞լ եք:
- Այո, իհարկե: Ուզու՞մ եք զրուցենք այդ մասին:
- Իսկ Հայաստանի Սահմանադրությանը, օրենքներին ծանո՞թ եք:
- Դա ի՞նչ կապ ունի:
- Հետաքրքիր է:
- Իհարկե ծանոթ եմ:
- Այդ դեպքում երևի գիտեք, որ Հայաստանում հոգեորսությունն արգելված է:
- Ես հոգեվորսություն չեմ անում:
- Գիտեք, ես երեկվա երեխան չեմ: Ես հրաշալի գիտեմ, որ Դուք խոսակցությունը տանում էիք քարոզին: Ու եթե Ձեր կողքին նստած լինեի ոչ թե ես, այլ ասենք կյանքում շատ խնդիրներ ունեցող, նեղ վիճակում գտնվող մեկը, Դուք արդեն վաղուց նրան «երկնային ճանապարհներն» էիք բացատրելու:
- Իմ կրոնն ասում է, որ ես մարդկանց պետք է ճիշտ ուղին քարոզեմ:
- Իսկ իմ երկիրն ասում է, որ հոգեորսությունը հանցագործություն է:
- Բայց ինչու՞ է հանցագործություն, ես վա՞տ բան եմ ասում մարդկանց:
- Դուք գրավիչ բաներ եք ասում: Նեղ վիճակում մարդուն դրանով հեշտ է գրավելը: Ինքը նստում է Եհովայի Վկա վարորդով տաքսին, սա իր կրոնն է գեղեցիկ մատուցում, նստում է Ավետարանչականի տաքսին՝ իր կրոնը: Արդյունքում Դուք մարդուն գայթակղում, որսում եք նրա հոգին:
- Ես կարծում եմ, որ ես ճիշտ բան եմ անում:
- Ես էլ կարծում եմ, որ ես հիմա ճիշտ բան կանեմ, - գրպանիցս հանում եմ հեռախոսս, - կզանգեմ ոստիկանություն, ու կտեղեկացնեմ, որ այսինչ տաքսիի վարորդը իր աշխատանքն անելու փոխարեն հոգեորսությամբ է զբաղված:
- Չէ, չէ, պետք չէ:
- Ինչու՞: Դուք կարծում եք, որ քարոզելն է ճիշտ, ես էլ կարծում եմ, որ սա է ճիշտ: Դուք ձեր մտածածն ճիշտ եք անում, ես իմ մտածած: Ի՞նչ խնդիր կա:
- Չէ, մի զանգեք:

Տեղ ենք հասնում:

- Այստեղ պահեք:

Գրպանիցս հանում եմ հազարանոցը: Բացառիկ վարորդներից էր, որ անմիջապես սկսում է մանրը հաշվել՝ վերադարձնելու համար, երբ ես դեռ փողս իրեն չէի էլ մեկնել: Տեսնես ազնի՞վ էր, թե՞ ուղղակի «վախեցած»:

My World My Space
04.07.2013, 18:14
Ո՛վ, ո՞ր մի անհոգի սրիկան ա ներկրել XXXXXL ռազմերի կանացի կարճ շորտիկները…
Սա կոչվում ա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ստացվող եկամուտ…

Sent from my HTC One X using Tapatalk 2

Վահե-91
04.07.2013, 18:33
Հայկական լրատվական կայքերը հայտարարել են էրոտիկ բնույթի հրապարակումների մրցույթ :fool

Նիկեա
04.07.2013, 19:43
Մի ամիս է ինչ արձակուրդ են տվել բայց գլխիս ինչ ասես չի եկել:Ուրեմն ես արդեն հասցրել եմ մի քսան անգամ աստիճաններից ընկնել,հոսանքահարվել, հանդիպել հոգեբուժարանաից նոր դուրս գրված,հոգեպես անկայուն վիճակում գտնվող մարդու հետ,քիչ էր մնում ոջլոտեի:Հետո երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացել է ես հիվանդանում եմ անգինայով:Ես վախենում եմ մտածել էն ամենի մասին ինչ կարող է պատահել ինձ հետ մինչև սեպտեմբեր:

Alphaone
04.07.2013, 20:41
ՈՒնիկալ տաքսին կարդացի ու հիշեցի...
Գնում եմ Վհուկիս ու Վամպիս տեսնելու, Ռուբին էլ հայտարարել էր, որ ուշացողը «գլամուրնի ծիտ ա» , բնականաբար, շտապում եմ, առաջին պատահած տաքսին նստում ու մինչև առաջին խաչմերուկ առանց արկածների առաջանում: Խաչմերուկում աննորմալ արագությամբ մեկը հասնում է տաքսուն, կանգնում, հարցնում մոտորի ուժգնություն, մի քանի ինձ համար «աբրա-կադաբրա» մանրուքներ, հետո առաջարկում.
- Ապե, դավայ մաշնի բալնիքի վրա մինչև մանումենտ:
Տաքսու վարորդն էլ.
- Դավայ:
Ես զարմացած նայում եմ, մտքում արագությունը կանխավայելում, մտածում կարուսելից հավես ատրակցիոն է, կողքի մեքենան տեղից պոկվում է, տաքսին հանգիստ շարունակում առաջանալ առանց աննորմալ արագության:
Հ.Գ. Տաքսին ավելի շուտ հասավ մանումենտ, էն մյուսին ոստիկանները հետևել, կանգնեցրել էին :D

Ruby Rue
04.07.2013, 21:26
Ուռեկիում Կովկասյան երիտասարդների համար նախատեսված դասընթաց-ճամբարի են: Առաջին օրը << Գաղտնի ընկեր>> կոչվող խաղ էինք խաղում, երբ բոլորը գրում էին իրենց անունները ու գցում մի արկղի մեջ: Հետո մի թղթիկ ես վերցնում ու դառնում ես էնտեղ գրված մարդու հրեշտակը: Եվ ճամբարում մնալու օրերի ընթացքում պիտի տվյալ մարդուն գաղտնի նվերներ անես, մինչև վերջում բացահայտվելը:
Դե քանի որ ես սարսափելիորեն ցրված եմ ու մոռացկոտ, նույն օրը որոշեցի սանիկիս նվեր անել: Սանիկս էլ սանիկ լիներ. տրոլլի պես աժդահա, վախենալու հայացքով վրացի տղա էր: Դրա համար էլ հավես չարեցի խանութներում նվեր փնտրել, դրա համար էլ նրա նվերի միակ նորմալ տարբերակը ատրճանակով բրելոկս էր, որը շալվարիցս էի կախում:
Ատրճանակս հանեցի, մեջը ռուսերեն ու անգլերեն նամակներ ոլորեցի դրեցի, ու տվեցի մեր հայ տղաներից մեկին, որ տա վրացիների ղեկավարին: Ու երեկոյան, երբ բոլորը հավաքվել էին երկրների մշակութային երեկոյին, մտավ էդ տղան` շալվարից կախած ԻՄ բրելոկը:
Ու արդեն մի քանի օր է, ամբողջ օրը ձեռքը ֆռֆռում է, իսկ ես էլ նայում ու փոշմանում եմ, որ իրեն եմ տվել իմ հին ու ժանգոտ զենքը...:D

unknown
04.07.2013, 21:48
Ամեն ինչ մի օր կավարտվի...այն ինչ ունի սկիզբ ունի նաև վերջ...ուրախալիյա հաճախ

Այբ
04.07.2013, 22:08
Տարօրինակ զգացողություններ ունեմ այս վերջերս: Չգիտես ինչի, բայց սկսել եմ ինչ-որ մի բանի սպասել: Սակայն կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչի: Ուղղակի սպասողական վիճակ է մոտս: Գուցե մի հրաշքի եմ սպասում, կամ էլ չգիտեմ... Սպասում եմ էլի...:8

CactuSoul
05.07.2013, 02:52
Մոտ մի ժամից պիտի տնից դուրս գամ, իսկ ես հերիք չի դեռ ուսապարկս չեմ հավաքել, դեռ մի բան էլ չգիտեմ, թե ինչ եմ դնելու մեջը, մասնավորապես՝ ինչ հագուստ վերցնեմ հետս: Մտածելու կարողությունս էլ արդեն ինձնից ձեռ ա քաշել, գնացել: Մազ ա մնում՝ քնեմ :}

Լավ, ինձ հավաքեմ, գնամ պայուսակս հավաքելու:
Մեզ բարի ճանապարհ, ձեզ էլ հանգստյան օրերի բարի վայելում:
Ներսեսին ու Շուշանին՝ բարևներ, Արփիին՝ պաչիկներ, հուսով եմ՝ մի ուրիշ օր դեռ կստացվի հանդիպել :)

Այբ
05.07.2013, 14:14
Հիշում եմ, թե ինձ դասավանդող դասախոսներից մեկը ինչպես էր Սևակի գործերը վերլուծում: Նրան լսելիս միանգամից հասկանում էիր, որ Սևակի երկրպագուների թվին չի պատկանում: Ու հետո էլ էնպես ստացվեց, որ տվյալ դասախոսը դարձավ իմ դիպլոմայինի ղեկավարը (Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» ): Մի անգամ էլ, թեև Մաթևոսյանից էինք խոսում, խոսքի մեջ ասաց, որ Պարույր Սևակին չի սիրում: Ինչևէ: Ինչի համար հիշեցի այս դասախոսին: Ուղղակի ինձ հանդիպած մարդկանցից ինքը առաջին մարդն էր, ումից նման բան լսեցի, որովհետև հիմա կարդացող-չկարդացող ասում է, թե Պարույր Սևակի գործերը շատ է սիրում: Շատ հաճախ էլ էնպիսի մարդիկ են ասում, որ 100% գիտես, որ տվյալ մարդը ընդհանրապես Սևակից բան չի կարդացել, առհասարակ գրականությունից էլ շատ հեռու է:

Հիմա ով ինձ ասում է, թե ինքը Պարույր Սևակին չի սիրում, «ուրախանում» եմ: Դե մտածում եմ, որ եթե տվյալ մարդը Սևակ չի սիրում, ուրեմն կարդացել է...
Ու ասելիքս էլ այն չէ, թե Պարույր Սևակի գործերը չսիրողներն են միայն նրա գործերը կարդացել, բնա՛վ, պարզապես ջղայինանում եմ Սևակին «սիրող» այն մարդկանց վրա, որ Սևակին իբր շատ են սիրում, բայց մի երկու տող Սևակի գործերից կարդացած չկան:

StrangeLittleGirl
05.07.2013, 16:15
Ես աշխարհից բեխաբար մարդ եմ: Էդ ի՞նչ հաշիվ էր, որ Գերմանիա-Նիդեռլանդներ սահմանին թե՛ գնալուց, թե՛ հետ գալիս անձնագրային ստուգում եղավ (էդ սահմանը հազար անգամ հատել եմ, ոչ մի անգամ նման բան չէր եղել): Չլինի՞ Շենգեն տարածքը վերացել է, խաբար չեմ:

Ու հազար անգամ խոնարհվում եմ ինքս իմ առաջ, որ վերջին պահին չմոռացա անձնագիրս վերցնել:

Katka
05.07.2013, 21:54
Հա, բայց ինչ անկապ զգացողություն է, որ հաստատ գիտես անցնելու ես ու ընտրվելու, դե որովհետև լավն ես ու հոպ նամակ՝ ներողություն,բայց ստիպված ենք "զամենաների" ցուցակում ընդգրկել ու բլա բլա բլա... Սառը ջրով դեմքիս, ի, ես նենց վստահ էի, որ անցնելու եմ :)) Օ՜հ, Եվրոպա, օ՜հ, բարքեր :D

keyboard
05.07.2013, 22:46
Միշտ ասել եմ ու հիմա էլ եմ ասում. բանակը մարդու կյանքում անիմաստություն ա, բայց բանակի դրական բաներց մեկը էսօր էլի զգացնել տվեց:
Նախ շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության ու Խորհրդանիշերի տոնի կապակցությամբ:
Հա ինչ էի ասում, բանակից էն ա լավ, որ ՀՀ Հիմնը, ՀՀ Զինանշանը, ՀՀ Գերբը, ՀՀ Դրոշը մեկնելը դպրոցական տարիներց հետո էլ ավելի վառ ա տպավորվել մեջս ու էսօր Գայուշին բացատրում էի, ճիշտա գիտեմ, որ ինձ լսում էր քաղաքավարությունից ելնելով :D ,որտև խեղճ երեխեն մտածում էր թե ցնդել եմ, բայց հպարտ եմ, որ կարողանում եմ գոնե այդ մի քանի րոպեն նրա կենտրոնացնել ՀՀ կարևորագույն արժեքներից մի քանիսի վրա ու վստահ եմ, որ դպրոցում արդեն ասածներս հիշելուց էլ ավելի վառ կտպավորվի մեջը:
Մի խոսքով ինչքան էլ ես զզվում եմ էս երկրից, մեկա սիորում եմ Հայաստանը իմ անկախ ու մասնատված երկիրը...

Հ.Գ. Հիմնի մեջ` թշվառ-անտերը փոխարինել են ազատ-անկախով, բայց արի ու տես, որ առավել ակուտուալ ա էսօր թշվա՜ռ, անտե՜ր Հայաստանը...

Meme
05.07.2013, 22:58
ես հետ եմ վերդառնում

էսքան քիչա մնացել, էսքան չարչարվել եմ, հասել ենք վերջին, մեր նպատակին քիչա մնացել, մի կետա մնում անցնելու~....ու հանկարծ չգիտեմ էլ որտեղից, ներսումս ամեն բան խառնվումա իրար, էսքան քիչ ժամանակ, բայց ես էլ չեմ ուզում...
ես էստեղ էնքան բան ունեմ թողնելու~....շատ կարևոր ու թանկ մարդիկ .....

շնորհակալ եմ, որ եղել եք, ու կաք...
կկարոտեմ...փշաքաղվում եմ...տհաճ զգացումա...:(

E-la Via
06.07.2013, 16:14
Երբ մեծ-մեծ խոսում էի, մերիկն հումորով ասում էր. աղջիկ ջան, քո՞ նման ձկնիկներն են կանսերվա դարձել:
Ես էլ պատասխանում էի՝ մե՛ր, ես ինչ-որ ձկնիկ չեմ, ես իշխան եմ, իսկ իշխանները կանսերվա չեն դառնում:

Բայց արի ու տես , որ դառնում են, էն էլ ո՜նց են դառնում:

Տեսե՞լ եք կնոջ թշվառություն: Ուղղակի կնոջ չէ, այլ սիրող կնոջ:
Էս կին արարածը լիքը լավ հատկանիշներ ունի: Էնպիսի յուրահատուկ խառնվածք կարող է ամփոփի իր մեջ, որ կարող ես երկար հիանալ, բայց ոնց կնոջ վեհությունը, էնպես էլ թշվառությունը կարող է երկար դիտարկման, ուսումնասիրության, իսկ հետո էլ քմծիծաղի առիթ լինել:

Սիրող կնոջ վեհությունն ու սիրող կնոջ թշվառությունը մետաղադրամի երկու կողմն են:


Ասում էր կսիրեմ ու կսիրվեմ: Չսիրվեմ՝ կփակեմ կյանքիս մի էջը, կբացեմ մյուսը, որտեղ անպայման կսիրվեմ:
Սիրեց,բայց չսիրվեց, փակեց էդ էջը, մյուսում կանգնեց սիրողի առաջ, նրա աչքերում սիրվելու ու ցանկալի լինելու կայծեր կարդաց, ներս նայեց ու հասկացավ, որ չի կարողանում էդպես:
Ու ատեց իրեն էդքան խղճուկ լինելու համար, կյանքն ամբողջությամբ վայելել չկարողանալու, տրված հնարավորություններից օգտվել չկարողնալու ու իր հիմար կանացի էությանը գերի լինելու համար:

Տո մեր ջան, ի՜նչ իշխան, պուճուրիկ , խղճուկ արարած մըն եմ:

Նիկեա
06.07.2013, 19:06
Ինչ-որ մեկ որոշել է նեռվերս ուտել ու ինձ թվում ա գիտեմ էդ ով է ու եթե կասկածներս ճիշտ դուրս եկան,երդվում եմ,որ էդ մեկը փոշմանելու ա::diablo

Այբ
06.07.2013, 19:25
Երբ մեկից հիասթափվում ես, վիրավորանքդ մեկ-մեկ ուղղվում է ոչ թե տվյալ անհատի, այլ առհասարակ մարդկության վրա: Եվ սկսում ես մտածել, թե բոլոր մարդիկ հենց նման են այն մարդուն, ումից հիասթափվել ես: Սակայն ինչ լավ է, որ կան մարդիկ, որոնք ստիպում են հավատալ, որ մարդ արարածը, այնուամենայնիվ, այնքան էլ վատը չէ:

keyboard
06.07.2013, 19:57
Թեկուզ օրագրում արգելվում է թեմա շարունակել կամ գրառում մեջբերել, բայց զեմլյակիս րածը իրոք սրտիցս էր, վերջերս էնքան շուտ եմ հիասթափվում մարդկանցից, բայց արդեն էլ մարդ արարածը ինձ զարմացնել չի կարող, չգիտեմ, գուցե բոլորը ավելի քան կանխատեսելի են իմ համար, գուցե ես շատ ավելի եմ հասկանում մարդուն, հոգբանությունը, գուցե գիտեմ ինչ սպասեմ մարդուց, գուցե կյանքն ա ինձ տենց սարքել ու էսքանով հանդերձ չհիասթափվել չեմ կարողանում ու դա ինձ խանգարում ա, որտև ես ահավոր վատ դերասան եմ, եթե հիասթափվում եմ էլ չեմ կարողանում ժպիտներ ու հաճոյախոսություններ խաղալ, չորում կոպտում ու ճամփում եմ…

Բոլորն ասում են մենակ եմ մնալու, է ջանդամ չեմ մնա, ավելի լավա մենակ, քան պտիչկա ստացող շրջապատ, կեղծավոր բորենիներ, ովքեր առաջին իսկ առիթի դեպքում քեզ կհոշոտեն և վերջապես ստից մտից բարեկամներ, հարազատներ ու նման երկոտանի կենդանիներ…

Ամեն :)

keyboard
06.07.2013, 21:39
Որ չգրեմ կտրաքեմ.

2 երիտասարդ դպրոցա-ինստիտուտա պերեխոդնի տարիքի խանութի դիմաց կանգնած խոսում են, վիտրինայից այնկողմ հեռուստացույցի էկրանին Լիլուն է կիսատկլոր ջրի մեջ...
Երիտասարդներից մեկը.
-Արա էս Լիլուին ոնց կտաշեյի,- մյուսը
-Արա իրան տաշող ոնց էլ չլինի կլինի

Ես :D:D

Հետևություն. Տաշած քարը գետնին չի մնա ասացվածքի ճշմարտացիությունը արդյոք նշանակում ա, որ Ծերեթելու գիշերային թիթեռնիկներից յուրաքանչյուրը "գետնին չմնալու" լրջագույնս շանսեր ունի...


Աաաաաաաաաաա՜ ես լավ չեմ, ես դուրս եմ գալիս :D

Stranger_Friend
06.07.2013, 22:22
Վերջապես Գառնի- Գեղարդն էլ տեսա.
Գնացողներին խորհուրդ եմ տալիս Գառնու ձոր բեռնատարով՝ ցախի հետ իջնել, հետո էլ տաճարն ուտելիքի հետ ոտքով բարձրանալ:D

Նիկեա
07.07.2013, 07:15
Էլ չեմ վախենում ինքս ինձ խոստովանել ... սիրահարվել եմ ու..ու գժի պես սիրում եմ...ու ոչինչ-որ քեզ չեմ ասի էս մասին...ես գիտեմ ու էդ ինձ լրիվ հերիք է:

Անվերնագիր
07.07.2013, 10:16
Աստղերը այսօր հուշում են թրջված սեքսի մարմիններ, ջրվելուց՝ ոչ կենդանական ձայներ հանող տատիկներ,բալկոնից ջրող հարևաններ, Սևանի կեղտոտ ջրի մեջ վարունգ-պամիդոր լվացող մորքուրներ, էրխեքին խորը տանող հոպարներ, ավազի վրա մինչև 5 տարեկանն անտռուսիկ երեխաներ: Աստղերը խորհուրդ են տալիս՝ զգույշ լինել

Այբ
07.07.2013, 10:29
Շատերի համար Վարդավառը զվարճանք է, ոմանց համար էլ՝ խորոված ուտելու օր:

Չեմ սիրում Վարդավառը:

Նիկեա
07.07.2013, 14:49
Վարդավառ ես քեզ էլ եմ սիրում:Սիրում եմ ոչ թե զվարճանքի համար,այլ որովհետև միավորում ես հարազատներին,իրար գլխի էս հավաքում զարմիկներին ու զարմուհիներին ու ոչինչ որ վերջում թրջված մուկ եմ դառնում:

Այբ
07.07.2013, 14:55
Այսօր ակումբում մի տեսակ լռություն է:
Երևի Վարդավառն է «մեղավոր»...

Meme
07.07.2013, 14:59
Էս ինչ լավ վարդավառա, մարդ էլ առավոտյան աչքերը բացի ու չլմփ, ջրվի, հետո զգացի քչությունա անում, խնդրեցի մեծ քանակով ջրել, հա հա հենց տա~նը...պատշգամբում....:dance
նենց ուրախա դրսում, անծանոթ միջավայրա, բայց բալկոնից բալկոն վերևից ներքև , ու թաքուն իմ աչքի առաջ ջրեցին իրար, ուրախա ամենուրեք, մենք էստեղից էին ծիծաղում, իրենք էնտեղից, հաճելիյա, իրոք մարդիկ միավորվում են էս օրը..:flower..
քանի հոգի որպես անցորդ արդեն զրկվելա չոր տեղ գնալուց:hands
Հ.գ` ասա ծիծաղա, դու տանն ես, այ թե դու լինեիր իրենց տեղը....

նենց ուրախ եեեեեեմ, ոնց որ կյանք տված լինի էս ջուրը:yahoo...
բոլորիդ թող լինի էս ուրախությունը, շնորհավոր վարդավա~ռ ակումբցիներ ջաաաաաաան......

StrangeLittleGirl
07.07.2013, 16:01
Անցյալ Վարդավառին Երևանում էի: Նախկին ուսանողներիս հետ շշերը ձեռքներիս ընկել էինք փողոցներով: Պատահաբար իմ ուսանողներից մեկ ուրիշին հանդիպեցինք, որն ամաչեց ջրի ինձ, ես էլ առիթից օգտվեցի ու շիշս նրա գլխին դատարկեցի: Հավես էր:

Իսկ էսօր Խրոնինգենում երկրորդ օրն ա, ինչ ամառ ա եկել: :) Էստեղ փոփոխությունն էնքան կտրուկ ա, որ բոլորը շատ կոնկրետ հիշում են, թե երբ ամառը եկավ:

Arpine
07.07.2013, 16:41
Ասք Անկապոյ...ճճ
Միշտ էլ օրվա մեջ ինչ-որ բաներա լինում մտածում եմ գամ Անկապում գրեմ: Էս ընթացքում էլ էլի լիքը թեմա ա եղել, բայց համարյա չեմ կարողացել գրել, չեմ հասցցրել: Ու էդպես մոռացել եմ: Իմ համար որպես էդպիսի հարթակ Անկապն ա: Մարդիկ ասենք կարողա գրեն ինենց օրագրում, վիրտուալ (թեկուզ էստեղի) օրագրում, բլոգում: Ես ոչ էստեղ օրագիր ունեմ, ոչ բլոգ/նու էս վերջերս իբր բացել եմ, բայց չգիտեմ ինչի չեմ էլ գրել էնտեղ/ ոչ էլ ուրիշ ինչ-որ հարմար տեղ: Օրագիր էլ էդպես էլ չբացեցի, էլի չգիտեմ ինչի: Բայց թե բաներ կան, հեչ անկապային չեն, նու չարժի գրել Անկապում, ուրիշ տեղ ա պետք: Միշտ էլ գրելու կարիք լինում ա, ճիշտ ա չեմ սիրում ինչ-որ քննադատական, ամպագոռգոռ, դոգմատիկ բաներ գրել/չնայած դոգմատիկա չսիրելն էլ ինչ-որ դոգատիկ ա հնչում/, բայց բաներ կան պետք ա գրել: Սա սուբյեկտիվ:
Էս վերջերս էլ ԱՄՆ-ից մի աղջնակ հանձնարարեց մի փոքրիկ էսսե գրել, ու ես մածեցի, որ մոռացել եմ գրելը, որտև էլ անկապում համարյա չեմ գրում: Ու հիշեցի թե ինչքանա ինձ օգնել Անկապը էդ հարցում, որտև երևի առաջին անգամ էլ հենց էստեղ եմ էդպես շարադրելով գրել, ճիշտ ա ինչ-որ անկապ բաներ, բայց չմոռանաք թե որտեղ ենք հավաքվել :ՃՃ:
Ու ինչքան «հեռացել» եմ ակումբից, /եղել ա ասենք մեկ երկու օր չեմ կարողացել մտնել ակումբ/, միշտ էլ, եթե մի քանի րոպեով էլ եկել եմ, մտել եմ Անկապ :D : Ասենք ոչ մի թեմա չեմ կարդացել/կարդում/ բայց Անկապը պարտադիր ա:
Ինչքան ուզումա «որակով» ու «անորակ» ժամանակներ լինեն քո համար, մեկա էլի կարդում ենք քեզ, Անկա՛պ :love :))
Նույնիսկ անկապ բառը Անկապից հետո էլ էդքան էլ անկապ չի :))

Օ՜ Անկապ :love

Հ.Գ. Ինչքան ոտանավոր գիտեի/առաջին դասարանից սկսած/ փոխեցի Անկապով :D

ԱնԱիդա
07.07.2013, 19:08
ախր, ասա թե ինչ կա հա մեջ ես ընկնում էս կամ էն հարցի մեջ, տո դու լավ էլ տեսնում ես թե ոնց եմ ես խախտվում նման բաներից,, հիմա էլ էլի ուզում ես ցրես, իփր թե նոր դու չէիր քիթտ խոթողը,,, ինչքան կարելի ա նրբորեն հասկացնել քեզ չվերաբերող բաներին մի խառնվի: հա հետո ի?նչ բարեկամ ես, քեզ խնդրել եմ, որ "հետևում" ես ինձ? իմաա?ստը աղջիկ ջան:
էսքան էլ մարդ հետաքրքրասեր կլինի? չնայած վաղուց եմ կասկածում հետաքրքրասիրություն ա, թե?...

հ.գ. ես չեմ կարում հասկանամ, սրան, նրան հետևելը ինչ հավես ա տալիս: Չնայած կարողա խնդիրն իմ մեջ ա? հըն?
ես եմ որ էտքան անհետաքրքրասեր եմ... ներվերս դիմացի...

Նաիրուհի
08.07.2013, 00:09
Զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր կարողանում են վիրտուալ կապ ստեղծել և պահպանել երբևէ ռեալում չհանդիպած մարդկանց հետ, մտերմություն անել, ընկերանալ։

Ես սիրում եմ Ակումբում ու Ֆեյսբուքում հետևել տարբեր մարդկանց, ինքս ինձ համար գծել նրանց դիմանկարը, սիրել կամ անտարբեր լինել (եթե չեմ սիրում, ինքնըստինքյան չեմ հետևում), բայց ամեն անգամ զարմանում եմ, երբ ինչ-որ մեկն ինձ պատմում է իր և այսինչ մարդու՝ ամիսներ կամ տարիներ տևած մտերմության, զրույցների մասին, որն սկսվել և շարունակվել է միմիայն համացանցի միջոցով։

Շատերը կան, ում հեռվից այնքան եմ սիրում, որ շատ կուզենայի, անգամ կերազեի, որ նրանք իմ՝ իրենց հանդեպ զգացածի գոնե մեկ տասներորդն իմ հանդեպ զգային, սակայն ոչ մի գերմարդկային ջանք չի կարող ստիպել ինձ նրանց հետ նամակագրական կապ հաստատել, առավել ևս շարունակել այն։

Վիրտուալն ինչքան մոտեցնում է մարդկանց, այդքան էլ պատնեշներ է դնում նրանց միջև։ Օրինակ՝ իմ ամենասիրելի ակումբցիների հետ իրական հանդիպումների ժամանակ ես չափազանց դժվար եմ արտահայտվում. եթե ինձնից բացի գոնե երկու հոգի էլ կան տարածքում, ես լուռ լսում եմ նրանց. կարծես էլի Ակումբում լինեմ, ուր հերթական թեմայի քննարկում է, ու ես բավարարվում եմ ուրիշների գրառումները կարդալով՝ ինքս սովորաբար լռություն պահպանելով։

Ես չեմ կարողանում օնլայն երկար զրուցել անգամ այն մարդկանց հետ, ում հետ իրականում էլ կապ ունեմ։ Միայն խիստ անհրաժեշտ դեպքերում կամ ռեալում կիսատ մնացած կարևոր խոսակցությունն ավարտին հասցնելու համար եմ օգտագործում չաթը կամ նամակագրական համակարգը։

Էսքանը գրեցի, որ սա ասեմ. երբեք համացանցը չի կարող փոխարինել իրական շփմանը։ Հա, այն հնարավորություն է տալիս կողքից հետևել քեզ հետաքրքրող մարդկանց, տեղեկություններ հավաքել, ծանոթանալ նրանց հայացքներին ու տեսակին, բայց անգամ Ակումբի հազարավոր գրառումները չեն կարող փոխարինել այն ժպիտը, որ թեկուզ կես վայրկյան հասցեագրվում է քեզ իրականում, աչքերի այն լույսը, որ կարող ես տեսնել մի քանի սանտիմետր հեռավորությունից, եթե անգամ այդ հայացքը քեզ չի ուղղված, հույզերի այն հոսքը, որ փոխանցվում է քեզ մի գրկախառնումով կամ ձեռքսեղմումով։

Երեխե՜ք, եկեք լիքը հանդիպումներ անենք, էլի՜...

Այբ
08.07.2013, 17:02
Ամռան շոգը մի տեսակ մարդուն հիպնոզացնում է: Ոչ մի բան էլ, որ չանես` շոգը, արյող արևը ամբողջ էներգիադ խլում է:

Շոգ օրերին երթուղայինից օգտվելն էլ... Լավ է չխոսեմ...

John
08.07.2013, 17:09
Պետք ա մի քիչ շուտ-շուտ ու շատ-շատ երևամ Ակումբում, որ մեր բազմազան նորեկները ինձ սկսեն <<տեղը բերել>>, որ վաղը-մյուս օրը թեմա բացվի <<Ակումբի մեծերը>>, կարիք չլինի մե~ծ հոդված գրել ինձ նվիրված :)
էս մտածմունքներին հանգեցի էն ժամանակ, երբ Ակումբական կյանքիս 7րդ ծննդյան օրը դարձավ առաջինը, որ Ակումբում առանձին թեմայով չշնորհավորվեց )))

Այբ
09.07.2013, 11:16
Հետաքրքիր հոգեբանություն ունի մարդը:

Վերջերս նոր հարևան ունեինք, որը հանկարծակի (իմ իմանալով 60-ին մոտ էր և մենակ էր ապրում) մահացավ: Մեր հարևանները (նաև մեր ընտանիքը) մի քանի անգամ են տեսել այդ մարդուն: Երկու շաբաթ էր ընդամենը, ինչ այդ մարդը մեզ հարևան էր դարձել: Հիմա էլ, երբ այդ մարդը մահացել է, հարևաններից յուրաքանչյուրը իր կարծիքն է արտահայտում.
_Խելոք մարդ էր:
_Ինձ մի անգամ բարև է ասել, ճիշտ է, խելոք մարդ էր:
_Շնորհքով էր:
(Նման բաներ են ասում):
Նրանց լսելիս Զոհրապի « Անդրշիրիմի սեր » պատմվածքը հիշեցի: Ճիշտ է, Զոհրապի պատմվածքում սյուժեն ուրիշ է (պատմվածքում հերոսը սիրահարվում է դագաղի մեջ դրված անծանոթ կնոջը), իսկ մեր հարևաններն էլ այնպես են գովում հանգուցյալ ոմն Զորիկի բարձր մարդկային հատկանիշները, կարծես թե տվյալ մարդուն ամբողջ կյանքում ճանաչել են:
Բան չունեմ ասելու, վատ բան է եղել, որ մարդ է մահացել: Եվ կարող է այդ մարդը իրոք այդպիսին է եղել: Բայց չեմ կարողանում հասկանալ, թե ոնց կարելի է երկու անգամ մարդուն տեսնելով և ընդամենը նրա բարև տալու ձևով, նրա մասին նման կարծիք կազմել:

Երևի ես բան չեմ հասկանում և սխալ եմ մտածում...Չգիտեմ:

Tig
09.07.2013, 14:12
Սիրեցի Արցախը արդեն նյութական մարմնավորմանբ, նաև:

Մինչ այդ եղել էի միայն Քարվաճառում ու նրա շրջակայքում:
Սիրեցի նաև Բերձորը, Շուշին, Ստեփանակերտը, Գանձասարը, Վանք գյուղը: Արցախում արդեն ընկերներ ունենք, թիմակիցներ ու գաղափարակիցներ: Մինչ այդ էլ ունեինք, բայց դա սահմանափակվում էի միայն Քարվաճառով կամ վիրտուալ տիրույթով: Հիմա այդ ամենը էլ ավելի նյութեղենացավ ու ոգեղենացավ: Շնորհակալություն բոլորին ջերմության համար, Բերձորի Անահիտից սկսած, Շուշիի Արմենով ու Արմինեյով, Ստեփանակերտի Դավիթով ու Արտակով, Գանձասարի տեր Գրիգոգով, Վանք գյուղի Հայկի ընտանիքով շարունակած ու Գանձասարի ճամբարի երեխաներով վերջացրած: Սիրեցի ձեզ: Ապրեք, որ կաք: Ում էլ չեմ հիշել էս պահին, կներեք, բայց հաստատ հիշվելու եք ;)

Arpine
09.07.2013, 15:13
Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ...:love

unknown
09.07.2013, 17:33
ոնց չեմ սիրում ամառը գործի գնալ,մանավանդ որ տեսնում եմ մարդիկ արձակուրդի են իսկ ես արձակուրդից եկել եմ:(երանի դպրոցի նման 3 ամիս մենքել արձակուրդ ունենայինք լավ կլներ շատ...

Jarre
09.07.2013, 20:59
Մարդիկ առանց մտածելու արդեն բնազդաբար ինչ որ հանցագործության կամ վատ բանի մասին լսելով միանգամից նշում են թե հանցագործը չեչեն էր, արաբ էր, սփյուռքահայ ուզբեկ էր, ես իմ ինչ էր։

Արա՛, ասա տենց պարտադիր ձևով խի՞ չես նշում էտ հանցանքը կատարողի նախասիրած կինոյի ժանրը, երաժշտության ոճը, սիրած նկարչին, արվստի գործչին, սիրած ուտեստը..... Խի՞։ Գրի տոլմայի երկրպագու Գուգոն կտրել ա հարևանի քիթը։ Կամ բուսակեր Ուենդին տարիներ շարունակ գողացել է հարևանի հավի ձվերը։ Կամ պապսա լսող Տանյուշան կավատությամբ ա զբաղվել։

Եթե ազգի մեջ ես սպառնալիք տեսնում, ուրեմն պատրավոր ես այդ նույն սպառնալիքը տեսնել նաև այլ երևույթների մեջ, որոնք կարող են ազդել մարդու մտածելակերպի վրա։ Իհարկե սա էն դեպքում եթե դու մուտիլյովշիկ չես ու գիտակցաբար չես փորձում մինի մանիպուլյացիայի ենթարկես դոդ ունկընդիրներիդ։

Ու նիուժելի դու չես ջոգում, որ ոչխար ու զոմբի ամբոխը լսելով ազգային պատկանելությունը սկսում ա ատել ու թշնամանալ տվյալ ազգերի ԲՈԼՈՐ ներկայացուցիչների վրա։

Չէ՞ որ ուղեղները շաբաթվա մեջ գոնե 1 րոպե օգտագործողները, որոնք կարան հասկանան, որ քո հնչեցրած մտքերը իմաստաբանական ու լեզվաբանական զիբիլ են և ոչ մի տրամաբանություն չունեն, հիմա շատ քիչ են.....

No hope for human race, no hope!

Այբ
10.07.2013, 10:43
Երեկվանից սկսել եմ ակումբի հին թեմաները քչփորել: Էնքան հետաքրքիր թեմաներ գտա թե՛ մարդու մասին, թե՛ հոգեբանության, թե՛ գրականության, թե՛ ժամանցային... Ինչևէ:
Ու հիմա մտածում եմ, թե ինչի հիմա էդ թեմաներում գրառումներ չեն անում::think

Claudia Mori
10.07.2013, 15:33
Մեկ-մեկ ուզում եմ մի կողմ դնել սկզբունքներս ու կանգնել մարդու դեմքին հատիկ-հատիկ ասել սիվիիս բոլոր տողերը, հետո էլ ասեմ՝ դե ասա, թե այս կյանքում ուրիշների վրա ինքնահաստատվելուց ու կենդանու կյանք վարելուց բացի, էլ ինչ ես արել, որ քեզ այդպես ես պահում այ տիղմ:( Ուֆ

Վահե-91
10.07.2013, 16:12
Միշտ ֆեյսից եկած նամակներին ուշադրություն եմ դարձնում, որ հանկարծ բաց չթողեմ այն ակումբցիների ծննդյան օրերը, ում իրականում քիչ եմ հանդիպել կամ չեմ հանդիպել, բայց մոտիկ մարդ եմ համարում: Կներես John, ճիշտ եմ ասում, իմ պլանների մեջ կար քո ծննդյան օրը շնորհավորելու, թե ակումբում, թե ֆեյսում, բայց էտ օրը կամ զբաղված եմ եղել, կամ չեմ ստուգել մեյլս, դրա համար տենց ա ստացվել :(

Այբ
10.07.2013, 18:13
Շատ վատ է, երբ ամեն ինչից հոգնում ես և փախչելու ցանկություն ես ունենում:
Բայց վերջերս ինչքան էլ, որ տարօրինակ է, ամեն ինչից փախչելու ցանկության հետ, ուրիշ ցանկություններ էլ ունեմ: Օրինակ՝ ուզում եմ շուտ ցրտերը ընկնի, ուզում եմ ինչ-որ էքստրեմալ զգացողություններ ապրել (բարձր տեղից օդապարիկով թռչել):
Ու ամենաշատը ինչն է ինձ զարմացնում: Եթե առաջ կային բաներ, որոնք ինձ վախեցնում էին, հիմա էլ էդպես չի: Բայց մեկ է՝ շներից էլի ահավոր վախենում եմ...::D

keyboard
10.07.2013, 18:33
Տղամարդավայել օդորակիչներ լսել էինք...

Բայց... Նորաոճ, նորաձև, դասական,ինքնատիպ պահպանա՞կ արա

Հայերի պես անասուն ռեկլամ մտածող չկա, սրանց ռեկլամները լսում ես ուզւոմ ես քեզ քցես բարձր տեղից, առանց պարաշյուտ ու օդապարիկ :[

Stranger_Friend
10.07.2013, 19:57
Գրական մրցույթ եմ ուզում: Ու որ շատ շատ ստեղծագործություններ լինեն, կարևոր չի լավ թե վատ :8

StrangeLittleGirl
11.07.2013, 00:16
Վերջին երկուսուկես ամիսների ընթացքում առաջին անգամ Ֆեյսբուք մտնելու անհաղթահարելի ցանկություն ա առաջացել: Ի՞նչ անեմ :cry

Այբ
11.07.2013, 12:10
Չկա ավելի անկապ վիճակ, երբ ֆեյսբուքի ընկերներիցդ մեկը, իր ընկերների ցանկից ջնջում է քեզ, բայց դու դա չես նկատում: Եվ նկատում ես միայն այն ժամանակ, երբ տեսնում ես, որ ընկերներիդ քանակը մի հոգով պակասել է:
Ամենածիծաղելին էլ այն է, որ դու էդպես էլ տեղը չես բերում, թե ով է քեզ ջնջել::D

Ruby Rue
11.07.2013, 12:45
Տանը ոգևորված ճամբարիցս էի պատմում, այլազգի ընկերներից ու մեր արկածներից: Ծնողներս լսեցին, լսեցին, հետո սկսեցին ասել, որ ադրբեջանցիները մարդ չեն, իսկ չեչենները ահաբեկիչ են ու որ իրենք կաթի հետ ատելություն են ստանում: Բազմիցս փորձեցի բացատրել, որ իմ ընկեր ադրբեջանցիների հետ հանգիստ կարելի է նույնիսկ քաղաքականությունից խոսել, իսկ իմ չեչեն ընկերները էնքան բարի են, որ կատվի էլ չեն նեղացնի, էլ ուր մնաց մարդկանց ինչ-որ բան անեն:
Ու հիմա պատկերացնում եմ, գիտեմ, որ իրենք էլ իրենց ընտանիքներում են պատմելու ու իրենց ծնողները ասելու են՝ էդ հայերից հեռու մնացեք:
Չգիտեմ սա ինչ է, եթե ոչ ատելություն սերմանել:
Գիտեմ, որ բոլոր ադրբեջանցիները, չեչեններն ու ինգուշները իմ ընկերների պես չեն, բայց հենց իրենց պես խելացի, ու զարգացած մարդիկ են իրենց երկրների ապագան: Իրենք մեղավոր չեն իրենց նախնիների արածների համար, իրենք լավն են ու կմնան լավը, եթե մեզ հետ ընկերներ մնան, որ հակաթույն ունենան իրենց մեջ կաթիլ առ կաթիլ ներարկվող թույնի համար:
Հ.Գ. Տանել չեմ կարողանում, որ մարդու ազգային ու կրոնական պատկանելիությունը վեր են դասում նրա մարդկային արժեքներից: Կարևորը՝ մարդս ՄԱՐԴ լինի:

Լուսաստվեր
11.07.2013, 14:16
Մի տեսակ տարօրինակ վիճակ է մոտս, իրականում ինձ համար արդեն սովորական` չեմ ուզում անելա յն ինչ պետք է անել և փոխարենը փնտրում եմ նոր բաներ:
Մի տեսակ ուզում եմ ուղակի ազատ լինել գալ աշխատանքի երբ կկամենամ անել այն ինչ կկամենամ, հոգնել եմ կապանքներից, պարտավորություններից, ուղում եմ կտրուկ փոխել կյանքս, հոգնել եմ ամենից: Այնքան մեծ է պիտիների ցուցակը, իսկ աշխատանքի արտադրողականությունը շարունակ նվազման միտում ունի: Չէ չեմ ուզում բողոքել բայց ուզում եմ փոխել մի հարցնող լինի ուզում ես փոխի ինչու ես գրում: Շուտով կսկսեմ զառանցել անհրաժեշտ է կանգ առնել...

Peace
12.07.2013, 02:57
Հոգ չէ, որ ինտերնետով նկարներին նայելով հյուրանոցային համար ես պատվիրում, գնում հասնում ես տեղ տեսնում սենյակը նկարի հետ կապ չունի, հոգ չէ, որ երկանձանոց զույգերի համար նախատեսված համարում անկողիները իրարից անջատ են դրված, հոգ չէ, որ ուզում ես թեյ լցնել ու նկատում, որ բաժակի մեջ ուզածիդ չափ թեյի սևացած հետքեր կան ու հարցին այն, թե ի՞նչ է սա, ասում են գործարանի դեֆեկտ ա, հոգ չէ, որ հյուրանցների աստղերի թիվը տվյալ հյուրանոցի ինչ լինելու մասին պետք է պատկերացում տա, կարևորը հյուրանոցի առաջնային պատին երևացող աստղերն են (հինգը), որոնք կան:

melancholia
12.07.2013, 18:33
մեկ տարի առաջ էս օրերին.....որքան ծարագրեր ու նպատակներ կային...անելիքներ, սպասելիքներ: Մեկ տարի անց ամենինչն արված է, ու......իզուր, ուզածս սա չէր: Տեսնես կլինի մի անգամ գոնե ժամանակը չփոխի արժեքները, որ գոնե գոհություն զգաս ճանապարհից

Jarre
12.07.2013, 18:56
«Վախ» բառը մենակ մեր իրականության մեջ կարա նման արմատական կերպով տարբերվի «վախ» բացականչությունից։

Էս էն դեպքն ա, երբ վախը, զարմանքը, հաճույքը, ջղայնությունը էտքան միաձուլված են իրար հետ։ Ու էտքան զուգահեռ իրար։

Peace
12.07.2013, 19:14
Ժամեր առաջ զբոսնում էի Լիբանանի փողոցներով, աչքիս մի 4-5-րդ դասարանի տղայի շապիկի գրությունը ընկավ՝ «Մահ կամ ազատություն», կանգնեցի հետը մի քիչ զրուցեցի, ասում եմ՝ բալ ինչի համար ես էս շապիկիդ համար սենց գրվածք ընտրել, ասում ա՝ գամ գմերռնինք, գամ կազադինք: Լիբանանում վերջին շրջանում վիաճակը լավ չի էլի: Ու ես սենց կիսազարմացած ու կիսատխուր նայում եմ իրեն ու էլ բան չեմ կարողանում ասել:
Ինչքա՜ն խորն է նստած կյանքը պատերազմ տեսած ու պատերազմ տեսնող երկրներում անգամ երեխաների մեջ, ավելի ճիշտ՝ երեխայի տեսքով մեծերի մեջ, չկա երեխա, չկա...

Meme
12.07.2013, 21:07
Տեսնես ամեն ինչ էսպես է վերջանում, թե դեռ հույս կա~...
մի տեսակ օդը չի հերիքում....թվումա ամեն ինչ իզուր էր...
էլ չեմ երազելու....

VisTolog
12.07.2013, 21:13
Եթե ձեզ չեն սիրում, փորձեք հաճելի անակնկալ անել:



ՀԳ Ասի գամ էս հանճարեղ միտքը գրեմ դուրս գամ...

Chuk
12.07.2013, 21:21
Փոքրիկ նախապատմություն. Շապիկիս լոգոս է տպած, էն նույն մարդուկը, որն ավատարիս է: Մի հատ մեծոտը դիմացից, մի հատ փոքրոտը՝ հետևից:

Ու հիմա էս մայկան հագիս ոտով գալիս եմ տուն: Հետևիցս երկու աղջիկ են քայլում, երևի 28-35 տարեկան, ու լսում եմ իրենց խոսակցությունը.
- Լսի, էս տղի մայկի նկարը նենց ծանոթ ա, չեմ կարում տեղը բերեմ:
- Յաա՜, լու՞րջ տեղը չես բերում: Ադնակլասնիկի լոգոն ա:
- Հա, վայ, ճիշտ ա: Տենաս որտեղի՞ց ա ճարել, ես էլ կուզեի տենց շոր:

My World My Space
12.07.2013, 21:22
:blin էս խառը վախտ սիրտս էլի բնության գիրկ ա ուզում.... վավաշոտ ու սիրառատ բնության գիրկ....

- յա աձինոկի բռաձյագա լյուբվի Կազանովաաաա՜... :russian

StrangeLittleGirl
12.07.2013, 22:13
Էրեկ մի հատ հոլանդացու հետ հայերեն էի պարապում: Նենց ամենապարզ բաներն էի բացատրում՝ բարև, բարև Ձեզ, որն ա ֆորմալ, որն ա ինֆորմալ, որը երբ կօգտագործես և այլն: Մեկ էլ էս տղան բռնեց ու հարցրեց.
- Եթե ես քեզ ասեմ՝ բարև Ձեզ, կնեղանա՞ս ինձնից:
- Չէ, ինչու՞ պիտի նեղանամ,- զարմանում եմ հարցից,- ուղղակի դու ինձ բարև Ձեզ չէիր ասի, կասեիր բարև:
Մեկ էլ էդ պահին ուղեղիս մեջ լամպոչկա վառվեց:
- Բարև Ձեզը մեկ էլ օգտագործվում ա վեճի ժամանակ, երբ դիմացինի հետ չես համաձայնում:

Հո զոռով չի, քո լեզվի նրբությունները մենակ ուրիշին սովորեցնելիս ես հայտնաբերում:

ԱնԱիդա
12.07.2013, 22:30
ու նորիս երկու տարբերակ,,, բայց էս անգամ, մինչ երկրորդի մասին իմանալը առաջինի համար արդեն հաստատ որոշել էի, ստորագրել էի ժամեր առաջ,,,, չէ, դմբո ջան ուշ ա,, 3 տարին չափից շատ ա,, սա էլ անցավ..

... էլի մի դաս...

ինքտ քեզ լսել կարենալը բոլորին լսելուց ավելին ա....

ու՜ֆ :(

Այբ
13.07.2013, 11:44
Նոր տպագրված գրքերի «սիրունությունը» չեմ սիրում: Ի նկատի ունեմ միայն գրքի (ժամանակակից գրքերի բովանդակությունը ուրիշ թեմա է) արտաքին տեսքը՝ գունավոր կազմը, սպիտակ թուղթը, նոր տպագրված գրքի «թարմությունը»: Ձեռքս, որ վերցնում եմ այս նոր տպագրված գրքերը, ինձ թվում է, թե «իսկական» գիրքը չպիտի այսպիսին լինի: Բան չունեմ ասելու, շատերը կարծիքիս հետ համաձայն չեն, բայց դե ես սիրում եմ գրքի «հնությունը»՝ մի քիչ մաշված էջերը, կոպիտ կազմը, ոչ սպիտակ թուղթը...

Arpine
13.07.2013, 13:46
Կյանքում մարդ գոնե պետք է ազատ լինի:

unknown
13.07.2013, 21:05
ու մի օր հասկանում ես որ ոչինչ էլ չես հասկանում:(

Jarre
14.07.2013, 01:23
Էսօր стерва բառի մուժսկոյ ռոդն էի ման գալիս, որ կոլեգայիս ասեի, էն էլ պարզվեց էտ բառը միայն իգական սեռի ա :( :think

Այբ
14.07.2013, 10:34
Երբ որոշում եմ ինտերնետով ինչ-որ մի ֆիլմ նայել, չափազանց երկար եմ որոնում:
Դրա համար ֆիլմերի հատուկ կայքեր եմ մտնում, բայց ինչքան ման եմ գալիս այն ֆիլմը, որը կհամապատասխաներ տվյալ օրվա իմ տրամադրությանը, չեմ գտնում:
Արդյունքում ստացվում է, որ ես մի ֆիլմի տևողության, վատնել եմ իմ ժամանակը միայն ֆիլմ որոնելով:

My World My Space
14.07.2013, 11:17
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Երեկ ԱԺ նիստերի դահլիճ են ներխուժել մի խումբ զինված հանցագործներ, ներողություն են խնդրել և զբաղեցրել են իրենց տեղերը։ :))