PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 [25] 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Quyr Qery
03.11.2012, 21:40
Ակումբս....

Quyr Qery
03.11.2012, 22:06
Սաղ հեչ, գիշերը չեմ հիշում քանիսին տուն հասա, մենթի ուղղեկցությամբ :D , էն տեղը, որտեղ վարձով եմ ապրում, մենակ էի երեկ, երեխեքը պո դոմամ էին գնացել շաբաթ-կիրակի:
Շորերս հանեցի ու միանգամից պարկեցի, քնել չէի կարող, ծխեցի մի երկու հատիկ, ու պատկերացրի, որ ամեն անգամ ինձ սոված ու բաբնիկ տղու պես եմ պահում, երբ իրար հետևից` անկուշտի պես, կուսազրկում եմ գլանակները: Էն, որ առաջինը կցնում եմ, կարմրում է, ամաչում, այրվում, ու հետո ամեն ծուխը քաշելուց ինքն ինձ է բավարարում, ես` իրեն, մինչև պրծնի: Շտապով անցնում եմ մյուսին: Հետո` մյուսին:
Առավոտ ցավից զարթնեցի, տիկնիկիս հետ էի քնել ու գրողի տարածի գլուխը` որը շատ չոր է, մնացել էր վզիս տակ ու կապտացրել: Երազներս չհաշված` լավ գիշեր էր:

StrangeLittleGirl
04.11.2012, 02:07
Նոր մոդա ակումբում.
- Համաձայնեք հետս, թե չէ կնեղանամ, կգնամ, դուք էլ կասեք՝ ակումբը պասիվացավ:

keyboard
05.11.2012, 00:48
Գյումրին ոչ միայն Հայաստանի երկրորդ քաղաքն ու մայրաքաղաքն ա, այլ նաև Հայաստանի Ուկրաինան ա.
Ինչքան շատ են սիրուն աղջիկները...:)

ivy
05.11.2012, 02:54
Էս թեմայում եմ գրում, որ պատասխանելու և քննարկելու հնարավորություն չլինի.

Փակված թեմայում (արդեն չեմ էլ ուզում էդ խեղճ մահացածի անունը տալ) իմ վերջին գրառումները՝ CactuSoul-ին ուղղված, թեև «ջնջման ենթակա» գրառումներ չեն, բայց քանի որ քիմմաքրում եք անում, կխնդրեի դրանք էլ հետը ջնջել (առնվազն վերջինը): Էսօր նորից կարդացի գրածներս ու զգացի, որ անցել եմ սահմաններս և ահագին անդուր ձևով եմ պատասխանել: Ընդհանուր ստեղծված մթնոլորտը դրա համար շատ բարենպաստ էր...
Ինչևէ, եթե անգամ չջնջվեն գրածներս, ներողություն եմ խնդրում CactuSoul-ից նման պատասխանի համար:

Quyr Qery
05.11.2012, 09:31
Հիվանդանոց եմ եկել, լիքը բժիշկներ, դրախտ է:
Բժիշկ :love
Մեֆ, ես անուղղելի եմ էդ հարցում: :)

John
05.11.2012, 19:36
եթե քեզ սկսում է թվալ, որ շրջապատում բոլորը գիժ են, ուրեմն գժանոց գնալուդ ժամանակն է
էս վերջերս ինչ-որ գժվել են սաղ :)

Katka
06.11.2012, 00:48
Երբ պանիկյորի պես ինքդ քեզ ներսից կրծում ես, երբ զգում ես, որ մարմինդ հազիվ ես մի կետից մյուսը քարշ տալիս, երբ զգում ես, ինչքան օտար մարմիններ կան շուրջդ, երբ քեզանից է կախված ամեն ինչ, բայց իրականում ոչինչ էլ քեզանից կախված չէ, պարզապես ինքնախաբեությամբ ես զբաղված, երբ զգում ես, որ զգալու ահռելի ցանկություն կա մեջդ, բայց ուղեղդ ու դրանում առկա տառականները խանգարում են քեզ ու զգում ես, որ լիքը անկապացել ես... նշանակում է լավ է լինելու, մի քիչ էլ մնա ու լավ է լինելու:think Հոգեբուժարան բաց երկնքի տակ:

Jarre
06.11.2012, 23:04
Մի քանի ամիս ա համագործակցում եմ մի կոլեկտիվի հետ։ Միասին համերգներ, կորպորատիվ հանդիպումներ անցկացնելու և այլ նման նախագծերի վրա ենք աշխատում։

Մեր թիմին չեք նախանձի.
Մեկը տաքարյուն ու բարձրախոս իտալացի, որը անգամ երբ աղջկան սեր ա բացատրում ընենց ա գոռում, որ ուզում ես գնաս էտ աղջկան դրա ձեռից փրկես, հետո գնում ես տենում ես նենց ռոմանտիկ հագնված, կարմիր վարդը ձեռքին աղջկան սեր ա գոռում.... էէէէէ՝ բացատրում։
Մեկը հայոհոյասեր ռուս ա, որը հայհոյանքները ընենց ա խոնարհում ու ասմունքում, որ իրան լսելուց քեզ կարա թվա, որ արվեստի նոր ոճի արարմանն ես ականատես լինում։
Մեկը ռուսաստանում մեծացած ճոռոմախոս դոմինիկացի, որը համոզված ա, որ ռուսները, իտալացիները, հայերը և մնացած ազգերը երրորդ սորտի ճորտեր են ու որ միակ նորմալ մարդիկ դոմինիկացիներն են։
Մեկն էլ առավոտվա 7:00-ից մինչև 12:00 տեղի ունեցած դեպքերը իրա մեջ գցող, բայց 12:00-ից հետո էտ սաղ մեջը կուտակած ու հավաքած անհամաձայնությունները դրանց վրա թափող հայ՝ ի դեմս ձեր խոնարհ ծառայի։

Քանի որ համարյա թե չունենք long term պրոեկտներ մենք աշխատում ենք ամեն վայրկյանի վրա։ Ամեն վայրկյանն ունի նշանակություն։ Ու երբեմն էտ լարվածությունից օրվա մեջ էնքան կոպիտ կարանք իրար հետ խոսանք։ Անգամ ձայն բարձրացնելով, մունաթ գալով, ամբողջ մեղքը դիմացինի վրա գցելով և այլն։

Բայց երբ երեկոյան գործը վերջացնում ենք ու կարճ հաշվետվություն ներկայացնելուց հետո բոլորս միասին ըմպում ենք սառը գարեջուր.... մէ խինդ, մէ ուրախություն։ Գզմռտվում ենք իրար հետ, իրար հոգու հետ ենք խաղ անում, իրար ենք ձեռ առնում, թե ինչքա՜ն կատաղած ու անհամբեր կարանք երբեմն օրվա մեջ լինենք.... Հասկանում ենք որ էտ սաղ աշխատանքային մոմենտներ են ու մեր էության մի մասնիկը։ Ոչ մեկ ոչ մեկից չի նեղանում, հարաբերություններ չի պարզում..... Իրարից բաժանվում ու մեր տներն ենք գնում ոնց որ իսկական թիմակիցներ։ Մենակ ես էի սկզբում մի քիչ էտ սաղ փչացնում իմ հայկական մունդառ «լեզվի սայթաքում ՝ կյանքի խորտակում» սկբզունքով, բայց դե հետո բուժեցին ինձ։ Հիմա վայելում եմ ընկերությունը ու կյանքը :)

Ուզում եմ ասել take it easy ժող ջան։ Սաղս էլ մարդ ենք և տարբեր կարծիքներն ու իրար հոգի ուտելը կարելի ա զննել Հագայի կամ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատերից ու սկզբունքներից դուրս։

Վերջիվերջո ոչ քո իմ մասին ունեցած կարծիքն ա ինձ դարձնելու ընենց ոնց դու մտածում ես իմ մասին, ոչ էլ իմ քո մասին ունեցած կարծիքն ա քեզ դարձնելու ընենց, ոնց ես մտածում եմ քո մասին։ Կարևորը մենք գիտենք, թե մենք ով ենք ու գոհ ենք դրանից :)

Ձեզ բոլորիդ մեծ, դեղին, ժպտացող ու ջերմ տրոպիկական արև :)

ՀԳ՝ չնայած եթե շատ խորանանք չի բացառվում, որ իմ դեղինը քո համար կանաչա կամ կարմիր կամ էլ բոլոր ինձ ծանոթ գույներից տարբերվող մի այլ գույն։ Գնանք խոսանք, ապէէէ :apeape

StrangeLittleGirl
07.11.2012, 02:10
Ինչու՞ ա մարդկանց թվում, որ եթե կարդում ես, ուրեմն հետաքրքրություններ չունես: Ճիշտ հակառակն ա. հետաքրքրություններ ունես, դրա համար էլ կարդում ես:

Chilly
07.11.2012, 09:20
ակումբի ամենաակտիվ թեման ակումբի պասսիվացումն ա :))

Smokie
07.11.2012, 11:24
Նախ ասեմ, որ սա գրում եմ Ուլուանայի գրառմամբ ոգեշնչված:love

Ես էլ եմ մարդկանց աչքերին մեծ նշանակություն տալիս: Երբ նայում ես մարդու դեմքին առաջին հերթին աչքերն են տպավորվում, մնացածն անգամ կարող ես չնկատել, բայց աչքերը... արտահայտիչ, գեղեցիկ, շատ բան ասող, էլ ո՞նց մեկնաբանեմ:roll Եթե մարդու աչքերը չլինեն էդքան լավ չեմ ճանաչի, հաճախ աչքերի միջոցով եմ տարբերում մարդկանց::) Աչքերով ոչ միայն դու ես տեսնում այլեւ նայելով դիմացինի աչքերի մեջ, ըմբռնում ես նրա հոգին::aha

Սեւ ակնոցների պահով չեմ ուզում խորանալ:))

laro
08.11.2012, 20:27
Ինչի՞ ա կյանքն էսքան անարդար...Ինչի, երբ դու սիրում ես, քեզ չեն սիրում: Ինչի, երբ դու բարություն ես անում, քեզ չարությամբ են պատասխանում: Ինչի երբ դու անկեղծ ես, քո ետ անկեղծ չեն լինում: Ինչի, երբ դու պատրաստ ես բոլորի համար լավ ընկեր լինել, հասկանալ ու օգնել ամեն հարցում, նույնը ստանում ես շատ-շատ քչերից: Ինչի, երբ դու նվիրվում ես մեկին, շատ հաճախ հիասթափեցնում է քեզ: Ինչի ես դու ներում նրանց, որվքեր արժանի չեն ու ինչի ես դու հիմա նրանց մասին մտածում, չէ որ արժանի չեն: Էնքան ինչուներ կան.... Ուղղակի ուժեղ ա պետք լինել, պայքարել ու ամեն դեպքում ժպտալ, եթե անգամ առիթը չկա....:)

Ռուֆուս
09.11.2012, 00:10
Մտածում եմ ո՞վ ա ավելի ռասիստ, սառն ու մեծամիտ սպիտակամո՞րթը, թե՞ ամեն տեղ մեջ ընկնող, տեղի անտեղի սեփական լայն գիտելիքները ցույց տվող կոմպլեքսավորված սևամորթը:

Երկրորդ դեպքն ամեն դեպքում ավելի անդուր ա, կներեք ռասիստ գրառմանս համար:

Claudia Mori
09.11.2012, 12:00
Դասական համերգից հետո գերմանացի մի զույգ` ջինսերով, հանգիիտ եւ շատ պարզ պահվածքով դուրս են գալիս դահլիճից: Դռան մոտ նրանց ճանապարհ է տալիս մի հայ կին, ում շնորհակալություն են հայտնում, իսկ կինը գերմաներենով պատասխանում է նրանց` խնդրեմ: Բնականաբար հարցնում են գերմաներենի գիտելիքների մասին ու հարցնում են կնոջ անունը, որից հետո գերմանացի տղամարդը ձեռքը մեկնում է կնոջը ու ժպտալով ասում`

-Շատ ուրախ եմ` Ռայներ Մորել, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան :)

Ամմէ
09.11.2012, 12:07
Էս վերջերս շատ ուրախ եմ , անընդհատ ժպտում եմ , կատակներ անում , տնեցիներն էլ արդեն անհանգստանում են , երևի մտածում են գժվել եմ :D: Ոչինչ թող մտածեն , վնաս չկա : Ես ուրախ եմ , ամեն ինչ հիանալի է , երանի միշտ էսպես լինի ::oy

keyboard
10.11.2012, 14:45
Էս հայր կոմիտասա ինչա, սարքել են հայկական հեռուստաեթերի աստղաբույլի անբաժանելի մասը, մնումա մի հատ էլ պոռնոյում նկարվի ու ամեն ինչ թամամ ա:
Զզվցրեց արդեն էդ անգրագետը, ամեն անգամ դրան նայում եմ ու հասկանում եմ, որ դրա նմաններն են մարդկանց հասցնում կրոնից` քրիստոնեությունից հիասթափության:

Ruby Rue
10.11.2012, 21:13
Ինչ ասես տեսել էինք, բայց ին-յանի տեսքով թաղման ծաղկեպսակը նորություն էր...

Katka
11.11.2012, 10:01
Առավոտյան սուրճը իմաստավորում է ամբողջ օրը:

Գալաթեա
11.11.2012, 15:49
Էս երգն ինձ բառիս բուն իմաստով տարել ա:
Վաղուց չէր եղել սենց բան:


http://www.youtube.com/watch?v=emCiD6jgX6A

Կաթիլ
11.11.2012, 17:39
:think ամեն տարվա նոյեմբերը ես հարցազրույցով եմ սկսում վերջին տասնամյակում.... սա ճակատագիր է, թե ուղղակի պատահականություն? :8

Հաջողություն մաղթեք ինձ :oy

Նարե91
11.11.2012, 21:12
էդ ժամանակը տենց էլ չեկավ... Բարին էլ էդ էր երևի...Հավերժի ճամփորդ, գնա՛, ազատ ես, թափառող հոգիդ թող մենակ մնա...
Հ.Գ. էս վերջերս ինչ լակոնիկ են դարձել անկապ-ի գրառումները,,, մի տեսակ շատ ա անկապ:think

Rhayader
12.11.2012, 04:42
Ընդհանուր առմամբ, ես միշտ ցանկացել եմ, որ մեկը կողքիս լինի, ում հետ կկարողանամ մինչև վերջ ազնիվ լինել: Այնպես չի, որ կյանքումս ինչ-որ իրոք սարսափելի բան արած լինեմ, բայց շատ ավելի տհաճ է, երբ քեզ սխալ են հասկանում: Պատկերացրու՝ սիրահարվես մտավոր հետամնացությամբ տառապող աղջկա, ով նաև հարուստ ծնողներ ունի: Իրոք անկեղծ սիրահարվես: Փոխադարձ: Պատկերացրու, թե ինչ ահավոր են քո ապրումները կապված նրա վիճակի հետ: Գիտակցումը, որ նա երբեք քեզ չի հասկանա: Գիտակցումը, որ չես կարող նրա հետ մնալ մինչև վերջ, նրա հետ երբեք երեխաներ չես ունենա՝ վախից, որ դա կարող է փոխանցվել ժառանգաբար: Գիտակցումը, թե նա ինչ է ապրելու, երբ դու գնաս: Որովհետև դու տվել ես նրան այն, ինչ ոչ ոք երբեք չի տվել ու այլևս չի տա: Պատկերացրու օտարումը: Իսկ հիմա պատկերացրու, թե ինչպես դա կմեկնաբանեն: Կարող ես ասել, որ ուրիշների կարծիքի վրա թքած ունես, թեև դա այդպես չի: Պարզապես երբեմն դու այնքան ուժեղ ես, որ կարծիքները մոծակի խայթոցի նման են: Բայց երբ դու թույլ լինես, այդ խայթոցները կկոտրեն քո ողնաշարը:

Դրա համար էլ, չնայած չես խաբում, բայց խտացնում ես գույները, որ մարդիկ նայեն այն ուղղությամբ, որով դու ես ուզում, հետո հոգնում ես ու զգում, որ էլ ոչ մեկին ասելու բան չունես:

ivy
12.11.2012, 16:25
Coming out

Հոգնել եմ իմ կյանքից. իբր ես էն չեմ, ինչ իրականում կամ՝ թաքցնելով իրական հակումներս լատենտ վարքի մեջ, մնացած հայ գ.երին ձեռ առնելով, իսկ սեփական աննշան փորձերս միայն «կատակ», անլուրջ խաղ համարելով ու անընդհատ ուրիշ ուղի ունեցողի դիմակի տակ ապրելով... Հիմա հասկանում եմ էդ ամենի իրական պատճառը: Ու ուզում եմ վերջապես խոստովանել, հա, ժողովուրդ, ես իրականում գրող եմ... Հայ գրող:
Բայց մամայիս դեռ չասեք: :(

Գալաթեա
13.11.2012, 17:39
Երեկ գործից տուն գնալուց շենքի մոտ ոստիկան էր կանգնած մի կնոջ հետ: Խոսում էին: Ավելի ճիշտ կինն էր խոսում: Պատմում էր:
Սիրտս վատ բան վկայեց: Էդ կոնցեպտին ճիշտն ասած էնքան էլ չեմ հավատում՝ սիրտս էսինչ գուշակեց, էնինչ զգաց...
Ու բացի այդ, մի տեսակ լավ չի՝ ոստիկան տեսնելուց միայն վատը մտածելը: Հիմա մարդն իր համար կանգնած խոսում է՝ տուն գնալուց առաջ:
Բայց ծանր սրտով էի տուն բարձրանում:
Առավոտյան իջա, որ գամ գործի:
Դիմացի տան դարպասի վրա ուղղահայաց հենած երկարուկ, փայլուն մակերեսով փայտի կտորը ցավ պատճառեց:

Մի տեսակ մեղավոր զգացի, որ զգացել եմ:

ivy
14.11.2012, 21:53
Էսօր առաջին անգամ սարքել եմ իմ ամենասիրած ուտելիքներից մեկը՝ բուսական սուշի, որն առաջ միայն դրսերում էի ուտում: Նենց մի հպարտ եմ ինձնով: :))
Էս էլ սարքածիս նկարը.

http://i45.tinypic.com/2vk18g1.jpg

Հայկօ
14.11.2012, 22:34
Էս վերջերս իմացա, որ նենց մարդ կա, ով, ի լրումն պարծենալու այլ թեմաների, ներկայանում ա որպես «բնագրով Ռեմբո կարդացող» ու «թարգմանել երազող» լուսաճաճանչ էակ մը: Ռեմբո կարդացող: Բնագրով: Ու դա ներկայանալու ու իմիջ ստեղծելու թեմա ա հիմա: Ու նույնիսկ մարդիկ կան, ովքեր էդ կուտը ուտում են: Երևի բուտաֆորային շարֆիկներով կիսավեհ մարդիկ: Առաջին ռեակցիաս մոտավորապես «սպանեք ինձ» էր: Երկրորդ ռեակցիաս գրաքննությունը հենց նոր ջնջեց: Ոչինչ, ես էլ սկսելու եմ թիթիզանալ, որ բնագրով նայել եմ բոլոր չորս ռեմբոները՝ «Ռեմբո. առաջին արյուն»-ից սկսած, ու նույնիսկ բնագրից թարգմանել եմ Ջոն Ռեմբոյի «կոխեմ սաղ աշխարհը» լեգենդար ասույթը: Այ տենց: Բնագրով կարդացածս արագոններն ու ապոլիներները, լաֆոնտեններեն ու մալարմեները, վեռլեններն ու բոդլերները, էլյուարներն ու պրևերները հիմա իրենց հայտնի ու անհայտ գերեզմաններում նախանձից հո չե՜ն ֆռռում, հո չե՜ն ֆռռում...

anahit96
14.11.2012, 22:55
Ինչի էս վերջերս դեբիլներին տանել չեմ կարողանում...:[

Ամմէ
15.11.2012, 14:42
Մտածում եմ , որ մարդիկ չեն ուզում սթափ դատել , կամ էլ սթափ դատում են , բայց չեն արտահայտվում , նորմալ ա , չեմ նեղվում , միայն զարմանում եմ : Չեն հասկանում ինձ , կամ չեն ուզում հասկանալ : Ես մի փոքր նեղվում եմ , բայց դա էլ է նորմալ : Ամեն ինչ չէ , որ պետք է ճիշտ լինի : Սա է կյանքի օրենքը ու ես այս կյանքում հյուր եմ , այս կյանքի մի մասնիկն եմ , կփորձեմ հարմարվել , մեկ-մեկ դա էլ է պետք :ok: Դե որ էդպես է , ինձ էլ խիստ մի դատեք :beee, ես էլ էսպիսինն եմ իմ բնույթով :pardon: Բայց ես անճաշակ չեմ , սա ես չեմ ընդունում :goblin:

Ամմէ
15.11.2012, 15:18
Չեմ կարող չգրել , չեմ կարողանում զսպել զարմանքս :o: Երբեք այսքան հակասական բաներ չէի տեսել : Չի կարելի , ի՞նչ է նշանակում սա : Ուրիշ բաներ չունեմ ասելու : Մնացածը թողնում եմ ձեզ , ինքներդ դատեք : Հիասթափված եմ ահավոր շատ : Ցավալի է: :(

Ամմէ
15.11.2012, 16:53
Մի քիչ չափն անցա : Անկեղծ չէի ուզում : Էսպես էլ է ստացվում :8 : Ինչ անեմ , չեմ կարում փոխվեմ : Աստված դու ես մեղավոր , դու ես ինձ էսպես ստեղծել , հետո չպատժես ինձ , ես ընդունում եմ , որ չափն անցա :8

Valentina
15.11.2012, 23:32
Մի քանի օր առաջ առավոտ անձրև էր գալիս: Մամաները բալիկներին տանում էին մանկապարտեզ: Պետք ա տեսնեիք ոնց էր մի հատ ջենտլմեն պուճուր զոնտիկը պահել մամայի գլխին, որ մամայի ձեռքերը ազատ լինեն ու կարողանա իրան գրկի:flower

Smokie
16.11.2012, 13:09
Կենդանիները սովոր են լինել մարդու հավատարիմ... ծառան: Անհիշելի ժամանակներից ձիերը թողնում են հեծնել իրենց, շները հնազանդորեն անում են այն, ինչ իրենց ասում են տերերը: Սովորական երեւույթ է դարձել տարիների ընթացքում: Կենդանիներն էլ կարծում են թե այդպես էլ պետք է, թե իրենք մարդուց մի քանի աստիճանով ցածր են: Եթե կենդանիները կարող են հասկանալ, ուրեմն կարող են եւ մտածել: Ձիերը թողնում են իրենց պարացնել կրկեսում, մեծ հասարակության առաջ, մարդիկ նայում են ու նրանց դուր է գալիս: Չէ՛, ես իհարկե դեմ չեմ այս ամենին, որովհետեւ ինձ էլ է դուր գալիս դա, ինձ որ մնար, ես էլ հաճույքով ձի կնստեի: Ուղղակի կենդանիներին պետք է գնահատել ըստ արժանվույն, ոչ թե որպես ծառայի, այլ ընկերոջ, սիրել, գուրգուրել, հնարավորինս ուշադիր լինել իրենց հանդեպ,:love այնպես անել, որ իրենք էլ զգան, որ ոչ թե տիրոջ, այլ ընկերոջ մոտ են ընկել, անչափ հարազատ ընկերոջ::roll Շունը երբեմն անգամ իր տիրոջ վրա է կարող զայրանալ, ատամները ցույց տալ, անգամ կծել, եթե զգա, որ իր արժանապատվությունը ոտնահարվել է:

Ի՞նչ կլիներ հիմա, եթե դեռ նախնադարում շունը, ձին ու կովը չգային մարդկանց մոտ ու «պայմանագիր չկնքեին»: Միայն կատվի պայմանագիրը խորամանկ դուրս եկավ::)) Մեն-մենակ թափառող կատվի:

Chuk
18.11.2012, 23:34
Առաջին անգամը չի, որ ամբիոնից պետք է ելույթ ունենամ:
Առաջին անգամը չի, որ լրագրողների ու տարբեր հյուրերի առաջ պետք է ներկայացնեմ:
Բայց ինչ-որ շատ եմ հուզվում էս անգամ:
Լավ ա լինելու:

keyboard
20.11.2012, 02:25
Ինչ կոմպլեքսավորված են բայց մեր հայ աղջիկները գրողը տանի:

3-ով նստեցին տաքսու հետևում, դիմացի տեղը ազատ մնաց, ուզում էի գնայի հարցնեի ո՞ր ուղղությամբ են գնում, նստեի գնայի թե իմ ճանապարհն էր, մեկա փողը տալու էին էլի :D:D

Jarre
21.11.2012, 02:51
Որքա՜ն ենք մենք երբեմն շռայլում «իրականում», «ճշմարտություն», «բոլորը», «միշտ», «այդպիսին են»…. բառերն ու արտահայտությունները և փոխարենը որքան ենք խնայում «իմ կարծիքով», «ոմանք», «երբեմն», «ես իրավիճակն այդպես եմ տեսնում / ընկալում» խոսքերը։

Մարկիզ
21.11.2012, 03:55
Պրիվե՜տ, ակումբ...:)))

Ըհը՛... Վե՛րջ::))))) Մերսի, «ցավներդ տանեմ», որ դիմումիս համաձայն աշխատանքից ազատեցիք այսօր: Լավն էի, չէ՞… Ասում են անփոխարինելի մարդ չկա: Ճիշտ է, չկա... Լավ կլինի, չմտածեք: Այսինքն՝ դուք իբր ե՞րբ էիք մտածել... :))) Այ հիմա կսկսեք մտածել:

Հետաքրքիր է... Գորձից դուրս գալուս վերջին օրերին չորս բուժքույր լացեցին: Երկուսին ես էի ընդունել անցյալ տարի: Դե դրա համար էլ երևի ինձ սիրում էին: Մեկը մի հատ շատ լավ կին է տարեց: Իսկ վերջինը՝ 4-րդը չէր լացում, ես լացացրեցի հարկադրաբար: :))) Սրան տարին մեկ-երկու անգամ լացացնում էի: Կանխարգելիչ: Լկստվում էր, հաբռգում թե չէ… Մարդ էլ մի ցելի օր լացի: Ոչխար: ;)

Մի քանիսը նեղվեցին, տխրեցին, ընդ որում տարբեր պատճառներով (մի մասը որ ինձ հետ այլևս չեն աշխատելու, մյուս մասն էլ՝ ավելի լավ աշխատավայր տեղափոխվելուս հետ կապված:))): Մի քանիսն ուրախացան, որ ինձնից պրծան վերջապես: Դե փաստորեն, զառ ջան, գորձից ես որ դուրս եկա, երկու տարբեր բաժիններում երկու բժշկի աշխատատեղ բացվեց: Երկու հոգի գործ ճարեցին իրենց: Երկու հոգու գորձ էի անում իմ աննկարագրելի աշխատասիրությամբ, անքուն գիշերներով… Չէ, երկու հոգու գորձ չէի անում, մի քիչ շատ: Մի քիչ չէ, ահագին շատ: Մի քիչ էշ էի, դրանից է: Բայց դե դա էլ իմ թերությունն է: Էդ անմնացորդ նվիրումը:;)

Ու հիմա գնում եմ այնպիսի վայր, որտեղ նվիրումդ ուզես-չուզես գնահատանքի է արժանանալու: Չէ, դե դուք էլ էիք գնահատում: Ո՞նց չգնահատեիք::))) Կարո՞ղ էիք չգնահատել: Ուղղակի էս նոր շեֆերս հնացած ու չարչու մտածելակերպով կալվածատեր չեն: Նորմալ մարդիկ են…

Շնորհակալություն, ՔԵԶ (http://www.google.am/search?q=նարկոլոգիական+կլինիկա&hl=ru&prmd=imvns&source=lnms&sa=X&ei=tg6sUPPeJOyN4gS4wIDYBA&ved=0CAkQ_AUoAA&bi) փորձիս, գիտելիքներիս, մասնագիտացմանս, ընկերներիս, հիվանդներիս, դրական ու բացասական ապրումներիս, միջանձնային հարաբերություններում կոփվելուս, կյանքի նկատմամբ հայացքներիս փոխվելու, էս 20 հատիկ սպիտակ մազիս և գրեթե 5-ամյա տառապանքիս (մեղմ ասած) համար: Դու էլ դարձար անցած էտապ: Սիրում եմ քեզ շատ: ԿԿԱՐՈՏԵՄ: Բայց չմտածես, նարկո ջան: Քեզ լավ եմ նայելու:;)

Գնացինք առաջ:
:)

Նիկեա
21.11.2012, 17:48
Էսօր մեր մոտ առաջին անգամ ձյուն եկավ:Չեք պատկերացնում ինչքան էի սպասում այս օրվան:Էլ ոչ մի բան չի կարա տրամադրությունս գցի:Հիմա ես անհամբեր սպասում եմ ՆՈՐ ՏԱՐՎԱՆ:Ձմեռ պապին շատ-շատ եմ կարոտել:)
Շատերն ասում են,,Ինչի՞ ես սիրում ձմեռը առանց այն էլ գյուղում ձմեռը երկար է,,:Ես զարմանում եմ ոնց կարելի է չսիրել տարվա էս հրաշք եղանակը,ոնց կարելի է չսիրել ձնագնդին,Նոր տարվա եռուզեռը:Տարօրինակ մարդիկ են:
Նոր տարվան մնաց քառասուն օր::(

anahit96
22.11.2012, 00:17
Ժամանակի հետ կորում է հավատը էն մարդկանց նկատմամբ,որ ասում են`խոստանում եմ...

Աբելյան
22.11.2012, 00:25
Էսօր վերջի անգամ գլուխս դնելու եմ տան բարձին: Կարոտելու եմ նրանց, ում կարոտելու էի մինչև բանակ գնալս: Լավ եղեք:

Jarre
24.11.2012, 16:46
Երբեմն որքան հեշտ և անսպասելի է լինում դիմացինին և քեզ հաճելի ակնթարթ նվիրելը։

Ebay-ում մի շաբաթ առաջի մի քանի ապրանք էի առել ու երեկ ստացա։ Դրական feedback թողնելուց հետո, ebay-ի համակարգով նամակ գրեցի ապրանքի տերերին, որում շնորհակալություն էի հայտնում լավ բիզնեսի համար ու մաղթում հաջողություններ։ Էսօր առավոտը փոստս բացում եմ.... մէ խինդ, մէ ուրախություն..... :)

Ընենց հաճելի արձագանքներ են թողել :love
Իմ տրամադրությունն էլ ակամայից բարձրացավ։

ՀԳ՝ Երևի ընդունված չի, հա՞, տենց առանձին շնորհակալություն հայտնելը։
Մեկ մեկ հենց էտ չընդունված ու չսպասված, բայց անկեղծ արված արարքներն են, որ առանձնաում են ու հաճույք պատճառում։
Էս էլ որերորդ անգամն ա համոզվում եմ, որ պետք չի մտածել, թե ամոթ ա, չեն հասկանա, ոչ մեկը տենց չի անում և այլն....

ՀՀԳ՝ ժող, էս գլուխգովանություն չի։ Ուղղակի հաճելի պահ ա :oy

Երվանդ
24.11.2012, 23:20
Մի քանի ժամ, 30/+ - մի քանի հատիկ/ սիգարետ, մի քանի հատիկ սպիտակ մազ/լոկ համոզված ենթադրություն/ , կայացրած որոշում և հոգեկան հավասարկշռություն:

melancholia
25.11.2012, 00:26
Ամբողջ գիշեր հաջորդ օրվա ծրագիրն եմ մտքում, գծում, ժամ առ ժամ դասավորում, հանգիստ սրտով աչքերս փակում` կհասցնեմ, ժամանակ կա: Առավոտ , հետո կեսօր, հետո մեռյալ ժամ.....նայում եմ օրվան.ախր ոչինչ չեմ հասցրել: բայց ինչով եմ զբաղվել? տեսնես, որ օրը 30 ժամ լիներ, կհասցնեի?
չէէէէ, պարապությունից վատ բան չկա, եկող ամսից աշխատանքի եմ գնալու: ՀԱՍՏԱՏ ԿՀԱՍՑՆԵՄ

keyboard
25.11.2012, 00:44
Ճիշտ ա, ես հպարտ եմ, որ մենք անկախ, ազատ ու ժողովրդավարական պետությունում ենք ապրում ու մինչև էս տարվա վաերջ անկախության 21 ամյակն ա, բայց ակումբի էդ 21 ամյակը փոխելու վախտն ա:
Ձմեռ, ձյուն, տոնածառ վ ստուդիյու:

Փոփոխություններ եմ ուզում ....

Ruby Rue
26.11.2012, 14:55
Ի՜նչ սիրուն են դարձել մեր հայ երեխեքը :love Ճերմակ մաշկով, բաց գույնի մազերով , վառ ու ժպտուն աչուկներով :)
Նայում ես ծնողներին, նայում երեխեքին ու զարմանում, թե պուճուրն ում ա էդքան սիրուն նմանվել

Մի խոսքով, մեր նոր սերունդը սիրուն ու լավն է, հուսանք որ նույնքան խելացի ու զարգացած կմեծանան…
ուզում եմ, որ մեծանալուց հետո էլ նրանց հոգին լինի իրենց աչուկների պես պարզ ու մաքուր;)

impression
28.11.2012, 21:58
պահի տակ էլի :))

բաժակները շուտ շարի սեղանին,
բաժակները շուտ շարի սեղանին,
բաժակները շուտ շարի սեղանին,
ու չմոռանաս զակուսկեն,
բոլորն ասում են՝ խմել պետք չի,
բոլորն ասում են՝ խմել պետք չի,
բոլորն ասում են՝ խմել պետք չի,
բայց ես հարբելու եմ:

Բ.Գ., կներես :)

Meme
01.12.2012, 13:27
Հետաքրքիր հարևաններ ունենք...
Չնայած նոր են եկել մեր շենք, մինչ այդ կողքի շենքում էին, բայց դե հեռվից ճանաչելը լռիվ ուրիշա, իսկ երբ քո տան վերևու՜մ են ....
Ինձ համար քնած եմ, ու արդեն համարյա թե կոփվել եմ ես ռեմոնտի ձեն ձուններից, բայց մեկա, քնած եմ, մեկ էլ.
- Դխկ, շրխկկ, ու վերջինը՝ դըդըդըդմփփփփ:{,- չնայած աշխատում էի չլսել:sulel , բայց քնած տեղդ կարծում ես, թե հեսա հեսա առաստաղը փուլ կգա գլխիդ, ու իհարկե վեր կացա, ավելի շուտ հանեցին:goblin,- վեր կացա տեղերս հավաքեցի, ( ու իրանք դեռ շարունակում են էդ դըդըդըփմները), ու դե բնականոն առօրյայիս էի ուզում անցնել, չէ անցել էի արդեն, արդեն ես էի աղմկում ՝ իմ փոշեկուլի ձայնով:clean:, մեկ էլ լսեմ` մի հրաաշալի քաա՜ր լռություն, մի՜ խաղաղություն, մի՜ հանգիստ:'...արդեն մտածում էի կարողա՞ ես եմ խանգարում:8....
Բա՜ն չեմ հասկանում, իմ ինադու է՞ին անում:esim....

հ.գ՝ .....:thumbup:ժպիտով սկսենք Դեկտեմբերի մեկը....:love:flower....:))

Rhayader
01.12.2012, 16:43
Ի՜նչ սիրուն են դարձել մեր հայ երեխեքը :love Ճերմակ մաշկով, բաց գույնի մազերով , վառ ու ժպտուն աչուկներով :)
Նայում ես ծնողներին, նայում երեխեքին ու զարմանում, թե պուճուրն ում ա էդքան սիրուն նմանվել

Մեղավոր եմ :oy

laro
01.12.2012, 16:49
Բայց դուք՝ բոլորդ, տեսա՞ք մեր Ակումբը ոնց ակտիվացավ :) Ես գիտեի, որ պասիվացումը երկար չի տևելու: Հիմա էտ խնդիրը չունենք, չէ՞, շատ ակումբցիներ ետ են եկել, գրառումներն էլ են շատացել.... ես էլ առանց Ակումբի երկար չեմ կարողանում մնամ :love:oy

Վահե-91
01.12.2012, 19:42
ե՞րբ ա էս հավաքածու մրցույթը վերջանալու, արդեն ներվայնացնում ա :angry

John
01.12.2012, 21:30
գրում-ջնջում, գրում-ջնջում,գրում-ջնջում,գրում-ջնջում: Է հետո՞: Հոգնել եմ:

Smokie
02.12.2012, 17:15
Ճիշտ են ասում, «у природы нет плохой погоды»:) Երբ գարնանն ու ամռանը փոխարինում են աշունն ու ձմեռը, մեր առօրյայում էլ են փոփոխություններ լինում, որոնք կարող են մեզ ուրախացնել, չնայած կողքից մանրուք կթվան: Օրինակի համար՝ անգամ հագուստի փոխելը կուրախացնի, որովհետեւ հոգնել ես թեթեւ շորերի միօրինակությունից::)) Անցնում է ժամանակը, գալիս են գարունն ու ամառը, մարդիկ էլ բնության պես փոխում են իրենց հագուստը` հոգնած ցուրտ օրերի միօրինակությունից::D

Հայկօ
02.12.2012, 23:29
Հենց նոր գրեցի 21.12.12-ի մասին ամենակարճ պատմվածքը.

- Պա, էլի իջնում եմ ներքև:

Ականջդ կանչի, Հեմինգուեյ:

kivera
03.12.2012, 00:11
Ոգեշնչված`Իմպրեսսիոնից

Եկա Ակումբ,
Տեսա մի խումբ
Քննարկում են հարցեր` թունդ- թունդ,
Այ քեզ ակումբ,
Մի բառ խոսաս,
կպայթի` ինչպես մի ռումբ...:)

պահի տակ էլի :))

բաժակները շուտ շարի սեղանին,
բաժակները շուտ շարի սեղանին,
բաժակները շուտ շարի սեղանին,
ու չմոռանաս զակուսկեն,
բոլորն ասում են՝ խմել պետք չի,
բոլորն ասում են՝ խմել պետք չի,
բոլորն ասում են՝ խմել պետք չի,
բայց ես հարբելու եմ:

Բ.Գ., կներես :)

melancholia
03.12.2012, 11:00
օրս կարոտով է բուրում: էնքան կարոտ է լցվել հոգուս մեջ, որ ուր որ է կպայթեմ ագրեսիվությամբ: Մեկն ասի էնել դու ագրեսիվ? կռվելու հավես ունեմ

Աթեիստ
03.12.2012, 11:06
Շաբաթ օրվանից կուտակված մտքեր։

0. Եթե հարսանիքի ժամանակ երկրորդ անգամ հնչում ա «իմ ախպերս» «երգը», ուրեմն իմ գնալու ժամն ա:
1. Հարկավոր ա «նվագողներին» նախօրոք բացատրել ու ուրախ առիթով եք հավաքվում, որ չդնեն «Օտար ամայի ճամփեքին» կամ «Իմ հիվանդ մայրը» «երգեն»։
2. Նույն «նվագողներին» պետք ա բացատրել, որ մարդիկ տարին մեկ իրար գլխի են հավաքվում, կարող ա ուզենան 3 րոպե իրար հետ խոսան, գոնե են պահին, որ թամադայից բացի ոչ մի կանգնած մարդ չկա (այսինքն ՈՉ ՄԵԿ ՉԻ ՊԱՐՈՒՄ), կարելի ա մի քիչ լռել, կամ գոնե կամաց մարդկանց ուղեղները բռնաբարել։

Իմ անձնական եզրակացություն (արդեն վաղուց ձևավորված)՝ այն կենդանի երաժշտությունը որ այսօր կա, կենդանի չի, լեշ ա, ինչքան հեռու նստես, քո քյարն ա։
Կենդանի ասելով ես հասկանում եմ, որ գնամ խնդրեմ մի մակարդակով երգ ու լսել մակարդակով երգ։ Շաբլոն դարձած «հիթերը» կրկնելը մագնիտաֆոնն էլ կարա։ Ներկայիս «նվագչիստներն» ու «երգչիստները» ինչքան որ մակարդակից են հեռու, էնքան էլ պատվերով երգ կատարելուց։
Ի՞նչ անեմ, որ ինձ էլ հարսանիք չհրավիրեն։

Rhayader
03.12.2012, 15:26
1/17 ընտրատարածքում ընտրությունները բավականին խաղաղ անցան: ՀՀԿ-ականներն, ինչպես միշտ, լկտի էին (ընտրատարածքը չփակված՝ հրավառությունը ձեզ օրինակ): Մի տատի քիչ էր մնում՝ լաց լիներ, որ աղջիկը չէր իմացել, որ մայրն իր փոխարեն չի կարող քվեարկել, ու աշխատանքի էր գնացել: Չգիտեմ, փողը նախորոք էին տվել, ու սիրտը մղկտում էր, որ ձեռքում ունեցած տաս հազար դրամը հետ պետք է տա, թե նախապես մտքում ծախսել էր փողն ու հիմա պետք է ընտանեկան բյուջեն նորից կազմեր՝ նոր տարվա բուդը փոխարինելով դոլմայով: Մարդիկ շարքերով անցնում էին՝ հաշմանդամներ, թաղի գժեր, մահվանից հինգ պակաս պառավներ, անգիր արած ձևով դնում իրենց «պծիչկաներն» ու գնում տուն: ՀՀԿ-ն չորս սխալ լրացված թերթիկ գցել էր իրենց կույտի մեջ (+ երկու Ստյոպա Սաֆարյանի թերթիկ): ՀՀԿ վստահված անձը կռիվ էր տալիս անվավերների համար. «Մարդն եկել հասել ա ստեղ, ընտրել, դու ուզում ես նրա ընտրածն անվավեր համարել միայն նրա համար, որ պծիչկի տեղը գի՞ծ ա դրել»: Կթվա՝ ի՞նչ իմաստ ուներ չորս ձայնի համար կռիվ տալ: Կարծում եմ՝ կռիվը ոչ թե ձայների, այլ դրանց համար ջուրը գցած տաս հազար դրամների համար էին կռիվ անում: Դե հիմա, թող անեն: Որն անվավեր էր, անվավեր համարվեց: Որը վավերական՝ վավերական: Արդեն տեսել ենք, թե ինչքան կարճ են վայելում այդպես ձեռք բերված հաղթանակը. մեր եվրոպացի բարեկամն էլ իրեն սարի պես տղա գիտեր, «տեսար, ինչ եղավ»:

ՀՀԿ-ականները շտապում էին տոնելու: Իսկ մենք վերադարձանք Ստյոպայի շտաբ: Ի զարմանս մեզ, այնտեղ ոչ դատարկություն էր, ոչ էլ վհատված մթնոլորտ: Վստահված անձինք, հանձնաժողովի անդամները պատմում էին, վիճում, կատակու, Ստյոպան քաջալերում էր բոլորին: Ի վերջո, պատգամավոր լինելը ծառայություն է ժողովրդին, ոչ թե պարգև: Թող Ավանի ժողովուրդը հիմա մտածի՝ ինչպես է իրենց ծառայելու իրենց տաս հազար դրամի կարոտ պահած կուսակցության ներկայացուցիչը, որին գովազդում էին «այլ կենցաղային իրերի հետ միասին»: Շնորհակալություն այն բոլոր ազնիվ մարդկանց, ովքեր իրենց ընտրությամբ, էական չի թե ում են ընտրել, իրենց խղճի դիմաց մեղք չեն գործել:

Ողջ եղեք:

keyboard
03.12.2012, 23:16
Աշխատանքից դուրս ես գալիս, շտապում ես տուն, որ տնեցիքին տեսնես, երեկոյան գոնե տնեցիքի հետ անցկացնես ու քխխխխխխխխխխխխխխխխխ, սաղ քաղաքը խցանում, ժամը 6-ին աշխատանքից հելնում ես 8:30 արդեն մեռած գալիս ես տուն, հաց ուտելդ էլ չի գալիս, մի կերպ երեխու հետ մի 2 բառ փոխանակում ես, մեկ էլ արթնանում ես նրանից, որ տնեցիքից մեկը ասումա, որ գնաս ննջասենյակ:
Զզվելիա, ամեն օր նույն բանը, ինչքան ա՞ սենց շարունակվելու, մոտիկ էլ չի տունս, թե ոտքով քայլեմ, մենակ էդ մի ժամվա նեռվային վիճակը կյանքից 10 տարի տանումա:
Երբ են արձակուրդները գալու, գոնե մի շաբաթ տրանսպորտ չօգտագործեմ առհասարակ, ոտքով քայլեմ, վայելմ քաղաքը, ոչ թե զզվեմ ու ատեմ:

Բայց էսօր մի լավ բանա եղել...

Մի հիմնարկից դուրս եկա, կողքը դպրոց կար, նայում եմ մի քանի աղջիկ ու մի տղա քայլում են, ասում-խոսում, հռհռում, էս տղեն սիգարետ ա ծխում իրանից դավոլնի, էն աքլորական նայվածքով...
Աղջիկ վախտերս հիշեցի, դպրոցից դուրս էինք գալիս, երկու աղջիկ թևերս մտած, մի երկուսն էլ կողերով քայլելով տենց հռհռալով գնում էինք տուն, դե մեկը քուրս էր <հորաքրոջս աղջիկը>, մյուսը` ընկերուհին, էն մյուսներն էլ զատո մեր քուրախպերությունը, տենց աքլորի պես մեջներն ընկած, սիգարետը բերնանիս գնում էինք տուն ունայում կողքերներս, թե մարդիկ ոնց են ցխկվում:
Հե~յ գիդի օրեր, ինչքան պարզ ու հասարակ էր ամեն ինչ, ինչքան քիչ բան էր պետք ուղղակի ուրախ լինելու համար... չէ բա հիմա, բա վաղը ի՞նչ ա լինելու, բա վաղվա հացը որդից եմ ճարելու...

Էհե~յ, օրեր էին, վառ, անհոգ ու երջանիկ, կարոտել եմ քեզ անցած կյանք.... :(

Smokie
04.12.2012, 09:53
Մեկ-մեկ զարմանում եմ... ի՞նչ են գովազդում: Էսօր ռադիոյով լսեցի «Գիշեր-ցերեկ ինտերնետում: Օգտագործեք ինտերնետը ամբողջ օրը մատչելի գնով»: Լավ, չե՞ն հասկանում, որ դրանով վնաս են տալիս, ոչ թե օգուտ: :fool Վախենամ, թե մի օր իսկապես մի մայրիկ ասի, «Աղջիկս, սա քո հայրիկն է»::D
Ես ինքս էլ ամեն օր, շատ ժամանակ եմ տրամադրում ինտերնետին, բայց էլի աշխատում եմ չափը ցանցնել: Ախր ավելի կարևոր բաներ կան, եթե անգամ մարդ չի ուզում ամբողջ օրը կոմպի մոտից վեր կենա, գիշերն է՞լ պիտի չքնի: Կամ օրինակ մարդ էդքան համբերություն չունի՞, որ անգամ հեռախոսի մեջ ա ինտերնետ գցում, մեկ էլ տեսար դրսում պետք եղավ չատ անել FB-ում: Էս բառիս բուն իմաստով կոչվում ա չարաշահում: Պետք ա ճիշտ ձևով օգտագործել և ինտերնետը և թանկագին ժամանակը, որը անսահմանափակ չի:

Smokie
05.12.2012, 20:31
Առաջ չէի մտածում, որ այդ մի բառի մեջ կարող ա այդքան մեծ իմաստ լինել::roll «Ազատ գոտու» մի թողարկում նվիրված է հենց այդ մի բառին: Չէ՛, շատ սխալ կարծիք էր, այդ բառը նպատակային չի, այդ բառը գալիս է անկախ քեզանից, այդ բառը սովորություն է դարձել ու դա շատ լավ է: Թեկուզ ասես այն առանց մտածելու բառի կարևորության մասին, էլի հաճելի է ու պիտի հաճելի լինի:

Թող անկարելին դառնա կարելի,
Աշխարհու՛մ համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մեկ բառով՝
- Բա՜րև...

Ամմէ
05.12.2012, 21:09
Գրառումներ եմ կարդում ու զգում եմ, որ ահավոր ցինիկ են: Տհաճ է ,երբ ինքդ ուսում առած մարդ ես, բայց դիմացինիդ նկատմամբ հարգանքդ կորցրել ես: Դրանից հետո նման մարդիկ իրենց համարում են խելացի ու բանիմաց(ծիծաղելի է:P): Ուզում ես ամբողջ հանրագիտարան դարձի՛ր, մարդկանց համար գոնե մի փոքր հաճելի էլ պետք է լինես քո պահվածքով: Վը՛խք, վը՛խք, վը՛խք::[

Rhayader
06.12.2012, 01:26
Էհ, ոնց ասում են, մարդը թեփ է կերել, տախտակ մեծացել: Նկատել եմ վերջերս, մարդն ինչքան դատարկագլուխ է, այնքան էլ հաստագլուխ է ու մեծամիտ: Ասենք՝ «ուսում առած» մարդու հետ կարող ես բանավիճել, մի բան ինքը սովորի, մի բան՝ դու, ինչքան շատ ես բանավիճում՝ այնքան շատ եք իրար հարգում: Բայց դե երբ մարդը դուբ է, ոտքերը խփում է գետնին՝ իր ասածն է ու վերջ: Ու եթե դու համաձայն չես իր ասածի հետ, դու մեծամիտ ես: Ինչ անես նման մարդուն: Ծաղրում ու տրոլլինգի ես ենթարկում, մինչև բարով-խերով ռադը քաշի մոտակա սեքսին կարոտ հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ՝ «плакаться в жилетку»: Համ էլ արանքում կոմպլիմենտներ կլսի, էլի: Մեղա քեզ, Բերտրան Ռասսել, բայց եթե ես իմ ճիշտ լինելուն իրենց կեսի չափ համոզված լինեի:))) պարզապես ինչքան շատ ես մի բանի նայում, այնքան շատ հարցերի պատասխաններ ես տեսնում, բայց տաս այդքան էլ հարցեր են առաջանում: Եթե, իհարկե, բթամիտ չես:

Smokie
06.12.2012, 18:40
Իմ աջ ոտի վրա գալովի ա:D Երեք անգամ էնպես ա եղել, որ դուրս ա ընկել, էս ամառ էլ մի սխալ քայլից ահավոր ձգվեց ու լարվեց, մի կերպ էի քայլում: Հաջորդ օրը ցավը ժամանակավոր թեթևացնելու ձևը ինքնստինքյան իմացա: Ուղղակի առավոտով շտապ գործ կար, ստիպված էի վազել, արդյունքում դա լավ էլ օգնեց, ինչքան էլ տարօրինակ էր ինձ համար:aha

CactuSoul
06.12.2012, 19:16
Տպավորություն ունեմ, որ էս վարկանշային համակարգը հետս չունի: Միշտ, երբ ուզում եմ ինչ-որ գրառման վարակնիշ տալ, ասում է՝ «Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել impression-ին»…
:բեեե քեզ, վարկանշային համակարգ :beee

keyboard
07.12.2012, 00:40
Վաղը, ավելի ճիշտ կլինի ասել էսօր, մենակ խմելու օրա:

Գնամ, նստեմ, խղճիս նստցնեմ առաջս ու սկսեմ հետը խոսալ, վռոդի բանա ուզում ասի, տենամ դուխ կանի՞

Թե եկող կա միացեք, իմ ու իրա խոսակցությունը երկար չի տևի, դաժե կարանք հետաձգենք:

Tig
07.12.2012, 11:57
...Հը բը օր Անին մերը էղնե~ր... սաղ ազգը ոտքի կանգնած կսարքեր...

հ.գ. էսօր սկի մեր Գյումրին չենք սարքում...


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=mp07nWWmavM

հ.գ.հ.գ. Այսօր 88-ի երկրաշարժի զոհվածների հիշատակի օրն է...

One_Way_Ticket
07.12.2012, 13:39
Հիշում եմ, երբ դասարանի աղջիկները դերասաններին ու երգիչներին էին սիրահարվում, մենք տղաներս քմծիծաղ էինք գալիս:
Հիմա ես Юлия Пересильд-ին եմ սիրահարվել :D :love :oy

Rhayader
07.12.2012, 14:22
Համակարգիչը չլիներ՝ անկողնուց ընդհանրապես դուրս չէի գա:

ivy
09.12.2012, 02:44
Չվում եմ տաք երկրներ, ուր արևն ուժեղ է, իսկ ինտերնետը՝ թույլ: Կհանդիպենք աշխարհի վերջից հետո. պինդ կացեք :bye

Հ.Գ. Հունվարի երկուսից էլ Հայաստանում եմ, թե ուզեք ինձ ու Սոնյային տեսնել, ձայն հանեք, մենք շատ ուրախ կլինենք :)

Նաիրուհի
09.12.2012, 15:13
Ես հիմա ամենասարսափելի ձևով նախանձում եմ... Ու թող ինձ մեկը չասի, որ սրանից ավելի մեծ հրաշք կա:

http://www.facebook.com/photo.php?v=274414125997504&set=vb.373301176024650&type=2&theater

Ingrid
09.12.2012, 15:42
:think Ես այնքնա գործեր եմ փաթաթել վրաս, որ հիմա ինքս էլ չգիտեմ, թե որը անեմ, ինչպես հասցնեմ, բայց վատն էլ այն է, որ դեռ ավելի ու ավելի խոշոր ծրագրեր են մտքումս հղանում: :D

unknown
09.12.2012, 21:18
Հոգնել եմ արդեն արհեստականից...իսկական ձյուն եմ ուզում,լավ թեկուզ ծնունդիս չլինի ուրիշ օր մենակ թե գա...երեկ բոլորը արհեստական ձյուն էին բերել ինձ ուրախացա բայց դե մեկա ամեն տարի տենցեն անում,իսկ ես իսկական եմ ուզում...հիշում եմ փոքր ժամանակել միշտ ծնունդիս երազանքը ետ էի պահում ձյուն գար ու մի տարի եկավ ու ետ տարի ոչ մի նվերից ենքան չուրախացա ինչքան ետ ձյունից...ախր երբ կգա է ետ հրաշքը...հոգնել եմ նկարներ նայելուց,արհեստական ձյուներից...բնական ձյանն եմ սպասում...

Վոլտերա
09.12.2012, 21:22
Ձյունննն :love ձյուն եմ ուզումմմմ:angry

Ruby Rue
12.12.2012, 20:05
Ողբամ քեզ Երևանի Պետական համալսարան, զի քո գրադարանի աշխատողներն ամբողջ օրը սերիալներ են քննարկում...:cry

Quyr Qery
13.12.2012, 03:41
Հազիվ եկա տուն ընկա, հոգնած եմ ահավոր:
Ամեն անգամ սիրտս տեղից պոկվում է, երբ բացում եմ էջս, մտածում եմ գուցե գրել ես, թեկուզ բարև, բայց ոչ մի բան չկա, էլի փակում եմ ու դուրս գալիս:
Սիրտս իսկականից պայթում է, չգիտեմ, որտեղ գրեմ էս մասին, կամ ում հետ խոսեմ, սաղ քնած են: Էսօր ծանոթացա մեկի հետ, նենց թեթև, ընկերական շրջապատում, քեզ նման էր շատ,բայց չգիտեմ ինչով, կմտածես գժվել եմ, բայց իսկականից զգացի, որ քեզ ահավոր կարոտել եմ, մեռնելու չափ: Ոնց է փոքր երեխեն հավատում, որ քարի մեջ արյուն կա, այ տենց ես եմ հավատում, որ դու ինձ հասկանում ես: Մի պահ էդ ծանոթս, որն ի դեպ էլի տնտեսագետ էր` էշ պատահականություն, դունչը վերև բարձրացրեց (and at that moment I want to kiss that place), խնձորակ չուներ, ու ինձ հետաքրքրեց դու ունես, թե չէ, ասի զանգեմ հարցնելու ու հետո հասկացա, որ համարդ չունեմ, քեզանից ոչ մի բան չունեմ իրականում, քեզ էլ չունեմ, ինձ էլ չունեմ քանի քեզ եմ սիրահարված:
Լուրջ եմ ասում, երջանիկ եմ:

StrangeLittleGirl
13.12.2012, 23:58
Հումակերական կայֆեր

Էս վերջերս սովորություն ա դարձել. սուպերմարկետ գնում եմ քննությունից քննություն, որ արանքում տանը ուտելու բան լինի, պարապելուց չկտրվեմ (թե չէ չեմ կտրվում էլի :)) ), ու համ էլ հասցնում եմ երկու-երեք օրում ամեն ինչ ոչնչացնել:

Էսօր մի տեսակ ալարեցի սուպերմարկետ գնալ. մեկ ա, էլ քննություն չունեմ, կարող եմ առավոտն էլ գնալ: Մի ընթրիք է, էդ էլ յոլա կտանեմ: Միշտ չէ, որ ընթրիքին տաք բան եմ ուտում:

Ուրեմն էկա տուն, պետք ա ընթրիք անել: Բանանից ու խնձորից բացի ոչ մի ուտելու բան չկա: Մամայիցս ծանրոց եմ ստացել: Մեջը պոպոք-պնդուկ, նուշ ու չամիչ: Դրանք խառնեցի իրար, խնձորն ու բանանը կտրտեցի վրան, ու աստվածային ընթրիք դարձավ :)

Գալաթեա
15.12.2012, 01:36
Ինչի են ինձ քո երգերը տենց տխրեցնում, ամեն անգամ... ախր սիրում եմ քեզ շատ:

impression
15.12.2012, 01:42
մոտս նոր ծիկ ա.
ջիմեյլի թաբը անընդմեջ քո նիկն ա թարթում, բայց դու օնլայն չես, իմ մոտ վիրտուալ գլյուկեր են, կարոտից :)

Mephistopheles
15.12.2012, 02:17
ես երգում եմ մենակ լողանալուց, որտև ցնցուղը միկրաֆոնի նման ա, համ էլ ձենց բաղնիքում լավ ա լսվում… բայց չեմ պարում… վախում եմ ոտս պլստա ընգնեմ

Վոլտերա
15.12.2012, 20:14
Ժողովուրդ մուսայիս կարող ա տեսած լինեք? Ասում են ակումբի կողմերն երևեցալ ա :think

StrangeLittleGirl
16.12.2012, 01:40
Աչքիս ՀՀ նախագահի տեքստերը Սևակն ա գրում... փախնեմ, քանի սևակասերներն ինձ հում-հում չեն կերել:

Avira
16.12.2012, 02:43
Շառլ եմ լսում "yesterday when i was young" ու տխրեցի ,,,երաժշտությունը ազդում է ,սենտիմենտալ եմ դառնում , երեկ էր ,որ երիտասարդ էի , ու ոչինչ փոխել չեմ կարող...the time has come to pay

Tiger29
16.12.2012, 03:01
<<Жизнь прекрасна (http://my-hit.ru/film/455/online)>> . . .

Վոլտերա
16.12.2012, 21:24
Էսօր առավոտը էդդ ինչ ցուրտ էրրր: Մեր պատշգամբից Երևանյան լիճը երևում ա: Ուզում էի գնալ լողանալ էդ ցրտին, էլի մազոխիզմս բռնել էր:D

Chuk
17.12.2012, 00:25
Հետո էլ ասում էին մորուքդ թրաշի... ինչի՞ թրաշեմ, հրաշալի բան ա: Ներվայնացած ժամանակ քաշքշում ես, մի քիչ հանգստանում :))

impression
17.12.2012, 00:31
Ակումբում ստատուս դնել կարողանալու անհրաժեշտություն կա, հիմա ես որտե՞ղ ասեմ, որ ուզում եմ մեկը հետս Չափածոյում ռեփ բաթլ կպնի

Նիկեա
17.12.2012, 16:58
Ինձ թվում էր որ եթե մեկի հետ կիսվեմ,ինձ ավելի լավ կզգամ:Բայց պարզվեց ըտենց չի:
Երբ գիտես որ կա մեկը ով գիտի քո գաղտնիքը քեզ ավելի վատ ես սկսում զգալ քան առաջ::(

Վոլտերա
18.12.2012, 22:37
Տեսնես ինչքան կձգեմ առանց նաուշնիկների:cry

Նարե91
18.12.2012, 22:42
ԵՍ հենց հիմա գտնվում եմ մի խառնիխուռն սենյակում, որը բազում իրերով է լցված, խառնվել եմ.... մոլորվել.... չգիտեմ, որի՞ն նայեմ, որը՞ թողնեմ... որը վերցնեմ, որը չէէէ.....Էս ի՞նչ ա կատարվում...վաղուց է՝ էդ սենյակի դուռը բաց չէի արել, բայց չէի պատկերացնի, որ էդ կարճ ժամանակամիջոցում էսքան նոր բան կավելանար, չնայած էն, ինչ-որ պետք էր ինձ, արդեն վաղուց վերցրել եմ ու դրա համար հոգաչափ շնորհակալ եմ... իրոք անժխտելի փաստ է, որ քեզնից շատ բան եմ սովորել իմ լավ ընկեր.... ընկեր, ում խոստովանում եմ, գուցե շաաաատ հազվադեպ այցելեմ հանգամանքների բերումով, բայց իմացած եղի՛ր, որ քեզ միիիշտ հիշելու եմ… Երախտապարտ եմ քեզ իմ լավ ընկեր ԴԱՐ ակումբ…;)

CactuSoul
19.12.2012, 01:26
Բերանումս` երթուղայինում մի անծանոթ տղամարդու տված մենթոլով կոնֆետը, երիտասարդ տաքսիստի ճաշակով հնչող Ռեյ Չարլզի ձայնը, ու էն մթնոլորտի վերապրումները, որ կար րոպեներ առաջ - Ծով (http://www.akumb.am/member.php/1845-%D4%BE%D5%B8%D5%BE)ը, Երո (http://www.akumb.am/member.php/3113-%D4%B5%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4)ն, բարի մարդ (http://www.akumb.am/member.php/11745-Kuk)ը, Դավո (http://www.akumb.am/member.php/240-%D5%84%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84)ն, մյուս Դավոն, Վիտոն, Սերյոգը… Արտակարգ օր էր, շնորհակալ եմ, չգիտեմ՝ ձեզ, Աստծուն, թե ուրիշ մի բանի, բայց շնորհակալ եմ )))
Կիտուլ (http://www.akumb.am/member.php/241-Kita)ին կրկնակի պաչ՝ որպես փոխհատուցում՝ իրեն ամենավերջինը հիշատակելու համար ))) Մեղավոր եմ, պառդոն )))
Սիրում եմ ձեզ, ժողովուրդ )))
Միլիոնավոր մարդիկ ապրում ու մեռնում են, առանց ձեզնից նույնիսկ մեկնումեկին ճանաչելու, իսկ ես ձեզ բոլորին գիտեմ )))
Ի՜նչ լավ ա, որ կաք իմ կյանքում )))
~

ivy
19.12.2012, 09:25
Եզներն ու խոզերը հոգնած ընկած են մայթին: Այծերը աղբն են քանդրտում: Կապիկները թութակների հետ թառած են տանիքին: Փիղն անցնում է աղմկոտ ռիքշաների արանքով: Ուղտերը անվրդով հայացքով վրադ են նայում: Սպասում եմ վագրին. դեռ աչքովս չի ընկել մեր փողոցում:
- Գնա՞նք գազանանոց:
Ու ես էշացած նայում եմ հարցնողին: Էշի ականջն էլ տեղ կանչի...

Chuk
19.12.2012, 14:24
Վերջապես գիրքս գնաց տպարան: Վերջապես կքնեմ՝ նորմալ:

Ռուֆուս
20.12.2012, 03:09
Մի տեսակ վատ եմ զգում, բայց առաքելությունս պետք ա ավարտին հասցնեմ: Երանի ամեն ինչ ուրիշ ձևի լիներ ու ստիպված չլինեի սեղմել կարմիր կոճակը, բայց այլընտրանք չունեմ: Ժող ջան, ավել պակասի համար կներեք, բայց ես մեկ ու կես օրից պետք ա տուն վերադառնամ: Ու ինձ նույնիսկ սկսել էր դուր գալ էս մոլորակը... :cry

Հայկօ
20.12.2012, 22:08
‎1994 թվի մասին եմ կարդում: Էդ տարվա Օսկարի համար «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ի թիվս այլոց, իրար հետ մրցում էին Զեմեկիսի «Forrest Gump»-ը, Դարաբոնդի «The Shawshank Redemption»-ն ու Տարանտինոյի «Pulp Fiction»-ը. «Ֆորեսթ Գամփը» հաղթում ա: Նույն թվին ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատի ֆինալում իրար հետ հանդիպում են Իտալիայի ու Բրազիլիայի արդեն լեգենդար հավաքականները (Բաջջո, Մալդինի, Բարեզզի, Ռոմարիո, Բեբետո & Co. ով հիշում ա՝ կհասկանա): Բրազիլիան մի կերպ հաղթում ա տասնմեկ մետրանոցներով, ընդ որում՝ Բաջջոն ու Բարեզզին, որպես իսկական լավագույն խաղացողներ, երկուսն էլ վրիպում են: «Գրեմմիի» ժամանակ «Ռոք» անվանակարգում մրցանակների են արժանանում Աերոսմիթն ու Օզզին, իսկ Տոնի Բրեքստոնը ճանաչվում ա լավագույն ծագող աստղ: Նելսոն Մանդելան դառնում ա ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահը: «Հաբբլ» աստղադիտակն ապացուցում ա սև խոռոչների գոյությունը. մինչև էդ դրանք պարզապես տեսություն էին: Pink Floyd-ը թողարկում ա իր «The Division Bell» ալբոմը... 1994-ը պատահական եմ ընտրել. կարող էր 1990 կամ 1992 լինել, ասենք: Դե արի ու մի ասա, որ առաջ խոտը ավելի կանաչ էր, մանդարիններն էլ՝ ավելի քաղցր: Նոստալժի՜:

Chilly
21.12.2012, 11:23
Մի կազմակերպող ուժ լիներ սփյուռքում, սաղ փողերը ՀՀ ուղարկելու փոխարեն հավաքվեին մի հատ կարգին մարդու ձեռքում, ու գար մարդկանց բաժանելու փոխարեն մեծ արտադրություններ դներ Հայաստանում,մարդկանց աշխատանք տար, այ էդ ժամանակ սաղ կդզվեր...

Եթե համախմբվեին սաղ ու փող չուղարկեին Հայաստան, էդ կլներ ուլտիմատում էս կառավարությանը... Կխառնվեին իրար ու արդեն կիմանային, որ կամ կկտրվի կանալը փողի, կամ էլ էդ մի ձևով կգա ու ստիպված կանաչ լույս կվառեին էդ մարդու համար, որ գոնե էդ ձևով էդ փողերը գան Հայաստան:Ու ճիշտ ա, էլի ձևեր կգտնեին էդ փողի մի մասն իրանցով անելու, բայց արդեն էդ ծավալներով չէին կարա, այ էդ կլներ մեծագույն օգնությունը սփյուռքի...

Հա, ահավոր դժվար իրագործելի ա սա, ես դաժե կասեի՝ անհնար: Որտև մենակ մի մարդ կարա իրա վրա վերցնի էդ գործը. ՀՀ նախագահը... Որը հիմա ամենամեծ գռփողներից մեկնա, այ երբ որ նորմալ մարդ դառնա նախագահ, էդ բանը կիրականանա...

Հայաստանը լիքը հանքեր ունի, մետաղներ են արտադրվում ու ուղարկվում հում տեսքով ուրիշ երկրներ, եթե ստեղ մեքենաշինական գործարան լիներ մեծ, ամբողջ հումքը տեղում կարտադրվեր, լիքը մարդիկ աշխատանք կունենային, նորմալ ժամանակակից, մրցունակ գործարան նկատի ունեմ, իսկ հայերը շատ լավ ինժեներներ են, ու աշխարհով մեկ մեր մեքենաները կլցվեին, որտև լավն ու էժան կլինեին...
Հ.Գ. Լավ ե՞մ երազում ժող :))

Artgeo
21.12.2012, 15:10
Նենց մի տեսակ հույս ունեմ, որ էս գիշեր աշխարհի վերջն ա...

Վոլտերա
21.12.2012, 20:09
Չբարեհաճեց մի հատ երևալ, էդքան սպասում էիիի:angry

Վոլտերա
21.12.2012, 20:26
Корбен, детка
Էս կինոն հիշեցի: Իսկական էսօրվա համար ա:;)

_Հրաչ_
21.12.2012, 21:16
Մի տեսակ հումորի ընկալման օրգանս լավ չի աշխատում: :esim

Nimra
22.12.2012, 00:00
էխ, էխ, Չիլլի ախպերս էլ սկսեց նախընտրական ծրագիր մշակել:king
էխ, էխ:scen

Ruby Rue
22.12.2012, 20:50
Նայում ես 13-15 տարեկան աղջիկներին, ամեն մեկը մի հատ պառավ ոնց որ լինի: Ամբողջ դեմքը գաջած, 12 սմ-անոց բարձրակրունկներով , տոնական շորերով դպրոց են գնում: :o Մարդ ուղղակի չգիտի զարմանա, թե զայրանա... Մի տեսակ մարդու սիրտը խառնում ա, տեսնելով թե ոնց են իրենց սիրուն մանկական դեմքերը փչացրել էժանագին շպարով, ոնց են ուզում անկաշկանդ քայլվածքը փոխարինել բարձրակրունկների վրա անհավասարակշիռ ճոճվելով:
Ախր դեռ երեխա եք, ի՞նչ կարիք կա հիմիկվանից կին ձևանալ::(

Վերջերս ինձ բոլորն ասում էին, որ ոնց որ 14 տարեկան լինեմ: Մի տեսակ նյարդայնանում էի, բայց հիմա նույնիսկ ուրախ եմ :D Ավելի լավ է 17-ում 14 տարեկան երևալ, քան 14-ում՝ 24 : :D

Mephistopheles
23.12.2012, 09:32
Երգ


http://www.youtube.com/watch?v=uWMg20rP7OE

One_Way_Ticket
23.12.2012, 15:52
Տարիներ շարունակ ամեն աշխատանքային օր ուշ ժամի ես Երևանի կիսաամայի փողոցներով տուն էի վերադառնում և այն տպավորությունն ունեի, որ գիշերային Երևանի փողոցներում ոչ ադեկվատ, հարբած, ինքնահաստատման կարիք ունեցող լակոտները բացակայում են։ Պարզվում է՝ ոչ, պարզապես խիստ հայացքով, ազատ ձեռքերով քայլող տղամարդը հարմար թիրախ չէր։ Բավական էր զբոսնել շտատիվով ու զբաղվել լուսանկարչությամբ, և ջրի երես ելավ իրական պատկերը։

Ամմէ
23.12.2012, 16:18
Ես շնորհակալ եմ ,որ ծանոթացա ձեր հետ:Դուք հիանալի մարդիկ եք, ուրախ եմ, որ կաք իմ կյանքում::)
Սիրում եմ ձեզ::)

Quyr Qery
23.12.2012, 16:51
Հոգնած, անջատված, անտարբեր, տավար վիճակ: Ու թե ինչ կապ ունի էս գյուզալ երգը?

http://www.youtube.com/watch?v=EAgLZQG_YQc

Meme
23.12.2012, 20:13
Միշտ կարոտելու ու հիշելու եմ քեզ ընկերս, չնայած վաղու~ց մոռացել ես ինձ...:(:(:(

Arpine
24.12.2012, 16:52
Ամեն ինչում ակումբն ա մեղավոր, ամեն ինչում...




Հ.Գ. Ի՞նչ ասեմ, շնորհակալ եմ:

Mephistopheles
24.12.2012, 19:45
And in her eyes you see nothing
No sign of love behind her tears
Cried for no one
A love that should have lasted years.


http://www.youtube.com/watch?v=J6iAykoKLog&feature=youtube_gdata_player

Դե հիմա ինձ ասեք Մեծն Ավետ Բարսեղյանը կարա՞ մի հատ սենց երգ գրի… թողես մենակ կլօունի նման հագնվի ու մեծ-մեծ խոսա

Գալաթեա
24.12.2012, 20:31
Beatles :love Սիրեմ գը...
Մերսի, Մեֆ :)

Սենց էլ բան կլինի, տո...

She's a big teaser, she took me half the way there, now
... It took me so.... long to find out, and I found out



http://www.youtube.com/watch?v=Fwt2qwPctb4

Վոլտերա
24.12.2012, 21:54
Ուզում եմ ինչ-որ բան գրել, կարոտել եմ մուսայիս, ուր եսսս ախրրր:cry2 գուցե բարեհաճես գոնե մի քանի ժամով երևալ:angry

StrangeLittleGirl
24.12.2012, 23:32
Հայտնագործություն եմ արել. եթե ուզում ես էնքան սուշի ուտել, որ կշտանաս, սուշիանոցների հետ գործ չունես. տանը սարքի:

Mephistopheles
25.12.2012, 14:20
ժողովուրդ, ես Մարի Մելիքյանի մուսան եմ, Մարիմ ստեղ ա՞… որ տեսնեք, ասեք իրա Մուսան իրան ա ման գալի… թող մի հատ գոնե զանգի ասի որտեղ ա… ինքը համարս ունի…

Վոլտերա
25.12.2012, 21:42
Մուսա, էս դու ես:' Էնքան չես եկել, որ դեմքդ մոռացել էի:D Ոնց ես փոխվել... Ասում ես ինձ էիր ման գալիս:' Ուրեմն էն օրը դու էիր հա ինձ կանչում Երևանյան լիճ. Համ կանչում ես, համ չես գալիս:angry :D Բայց հաստատ իմ մուսան ա, իմ մուսան սենց խելոք- խելոք չէր գա, կարող ա սա շփոթմունք ա:think

Meme
25.12.2012, 22:05
http://www.youtube.com/watch?v=YhdGU9egwHQ


Չէ,:acute թեման չեմ շփոթել, ուղղակի էս երգը ինձ թվումա էստեղի համարա..որ բոլորս վայելենք:yahoo, նվիրում եմ բոլորիիդ. երեխեք, էսօր չգիտեմ ինչու բարձարացրեց տրամադրությունս ու վերացրեց էն մեծ հոգնածությունս, որ մեկ ժամ առաջ էր.....

Arpine
26.12.2012, 21:36
Ձյունը, ամենաշատը, ծառերի վրա եմ սիրում: Շատ սիրունա: Ու, որ ասում եմ, մեկ-մեկ ինձ թվումա, մարդիկ կան, հիմար բան են համարում, իբր, դրա մեջ ի՞նչ կա: Երևի չկա, բայց ինձ ինչ: Ինձ համար շատ սիրունա:
http://img27.imageshack.us/img27/9759/imag0139b.jpg

Վահե-91
27.12.2012, 11:37
տնաշեններ էտքան iPad առնել կլինի, որ առնում եք :o հետո երկրի ֆինանսական վատ պայմաններից են բողոքում :angry

Quyr Qery
28.12.2012, 03:56
Քունս չի տանում, ես մեղավոր չեմ:
Սենյակում մենակ եմ, ու լսում եմ ժամացույցի տկտկոցը, կայֆոտ է: :)
Հավես է, երբ դու ապրում ես էն ժամանակ, երբ բոլորը արդեն հոգնել են էդ օրը ապրելուց, իսկը դու հըլը երազում ես` ցնդած ռոմանտիկ: Սիգառետ չկա, սուրճի երրորդ բաժակն ես խմում, առանց շաքար ու առանց սեր` իսկական սեր, բայց նույնիսկ էդ չի խանգարում ինչ-որ պատկերներ ստեղծելուն քո ներսում, ինչ-որ հաշվարկներ ես անում, ու զգում` հաշվարկը քոնը չէ, իրանն է: Լույսս վառած է, լույսին քեզ ավելի շատ եմ սիրում, մթին էլ, չնայած:
Գնամ չորրորդ բաժակի հետևից, էս անգամ սուրճը արյունով եմ փորձելու (փորձած կաք?), սենց շրթունքներս կծում եմ, ու արյունը դանդաղ սկսում է ներս հոսել, սուրճն էլ հետը` սև ու կարմիր, սազում են:

Mephistopheles
28.12.2012, 04:53
արա դե լավ էլի… էս ի՞նչ ա… ծխում, խմում, 1000 բաժակ կոֆե, յեսիմինչ… էս սաղ քիչ էր հիմա էլ արունով են կոֆեն էփում… էս ի՞նչ դեպրեսիվ վիճակ ա… Նոր տարի ա գալիս…

վերջը գալու եմ սաղիդ ջարդը տամ, բմբլահան անեմ ու բմբուլները քամուն տամ…

Վոլտերա
28.12.2012, 12:06
Ուրեմն էն օրը կառաոկեում ինչ-որ մեկը Rihanna-ի Unfaithful-ն էր պատվիրել: Հիմա բառերը գնում ա ու էս մասն էր The reason that the sky is blue, գրած էր The reason that the guy is blue
Ճիշտ ա, Guy is blue:D

Quyr Qery
28.12.2012, 18:06
Ֆբ-ի ակտիվ ֆրենդներիցս մի քանիսը դեակտիվացել են: Ամանորյա գործերը հասցնելու համար, աչքիս:
Էս Նոր տարին հավես բան է, պարապ մարդ չես տեսնի, դզում է եռուզեռը, մարդկանց չգիտես որտեղից ուշացող դեմքի արտահայտությունները, տոնածառ զարդարելը, խոզի մսի լուրջ հարցը, Abba-ի Happy New Year-ն ու մանկությանս "Голубой огонек" հաղորդումը, Լեննագանի ձյունը, գաթա թխելու ընթացքը, ականջդ ծակող գմփուԾիկների ձենը, աստված պապիկի մեկ օրով Ձմեռ պապ դառնալու գաղափարը, երեխեքի նվերի սպասող վիճակները, մեծերի նոր տարուց սպասելիքները, դաժը առաջիկա ընտրություններն ու սեռժիկ-լևոնիկ ու եսիմ ինչ վիճակները էս օրերին մարդկանց քիչ են հուզում, լուսավոր է:
Լավն ես էլի, Նոր տարի:

Mephistopheles
28.12.2012, 23:32
Սենց, ուրեմն, նստած աշխատում եմ ստուդիոյում ու ընդեղ երգ ա միացրած… դե, երգ ա էլի, առանձնապես չեմ էլ լսում, մեկ էլ երգը վերջանալու ժամանակ երաժշտությունը դադարում ա ու երգիչը սենց բան ա ասում…

did I fucked it up this time, my dear,
didn't I?

… ու ես մեխանիկորեն ասեցի… oh yes you did my brother, big time…

Claudia Mori
29.12.2012, 17:33
Շուկա չեմ գնում ո'չ սովորական օրերին, ո'չ էլ Ամանորին: Այսօր այնտեղ հայտնվեցի, քանի որ ընկերուհիս ասաց, որ մի տեղ գիտի, որտեղից իր մաման է առեւտուր անում եւ որտեղ լավ որակի մսամթերք են ծախում: Գնացինք: Մեծ հերթ էր, որը հայկական ավանդույթի համաձայն տեղից չէր շարժվում: Հերթ էի կանգնել` քաջ հասկանալով, որ վերջին չեմ հասնելու, բայց մի տեսակ չուզեցի միանգամից գնալ, շուկայի կոլորիտային տեսարանը հետաքրքրեց համ էլ փակ շուկա էր, ցուրտ չէր ասեցի լավ մի քիչ մնամ մարդկանց զննեմ: Սկսեցի մտածել, թե քանի կենդանի է մորթվել այս ընթացքում, մտովի պատկերացնում էի թե ով տանը ոնց է իրեն պահելու Ամանորին, մի խոսքով անկապ մտածում էի, մեկ էլ տեսա մի ծիտ կնոջ: Մոլոկան էր, իմ տեսած մյուս մոլոկաններից տարբերվում էր նրանով, որ նման չէր մեր ճանաչածներին`վարսերը սեւ-սեւ էին ու անչափ հմայիչ էր իր տեսակի մեջ` չնայած նրան, որ թթու էր ծախում:15 րոպե հետո ուշքի եկա ու հասկացա, որ այդտեղ մենակ ինձ էր հետաքրքրում այդ կնոջ հետաքրքիր արտաքինը, բոլորի, այդ թվում նաեւ այդ կնոջ ուշքն ու միտքը թթուն էր, տավարի միսը, չրեղենը...

Katka
29.12.2012, 23:34
Ես օձերին շատ եմ սիրում:))

Chuk
30.12.2012, 13:10
Երբ մի քանի ժամից հյուրեր ունես, բայց տունդ քանդած ա: Քանդած ա ոչ թե փոխաբերական իմաստով, այլ՝ ուղիղ: Քանդած ա ոչ թե թափթփված իմաստով, այլ՝ բառիս բուն: Ու երբ անհրաժեշտ շինանյութերի պակաս ունես, որ հասցնես սարքել :)) Ասա քո ախմախ խելքը, որ էս նեղ մաջալին տենց գործ սկսեցիր: Թռանք Գնունի, հուսանք, որ էսօր կաշխատեն: Մնացել ա 5 ձամ :))

ivy
30.12.2012, 14:58
Ամբողջ ամսի երեսունմեկը ինքնաթիռներում եմ լինելու: Հասնելու եմ տուն, մի հատ փոխվեմ, հաց ուտեմ, ու նորից վազեմ օդանավակայան՝ էս անգամ ուրիշ ճամփա բռնելով: Հուսով եմ՝ Սոնյան վերջնականապես չի խճճվի էս անհասկանալի կյանքի մեջ: Օրը՝ մի նոր տեղ, մարդիկ, որ մեկ սկայպում են, մեկ՝ իրականում, կլիմայի կտրուկ փոփոխություններ՝ ամառից ձմեռ, ու հետն էլ էդքան տարբեր լեզուներ...
Այ էսպիսի Նոր տարի:
Քիչ էր մնում մոռանայի՝ բոլորի գալիք Ամանորը շնորհավո՜ր:
Դուք սեղան եք սարքում, հավաքում, ես էլ՝ ճամպրուկ...

Վոլտերա
30.12.2012, 19:34
:hands Նենց հավես պահ ա, ես իմ համար ակումբում եմ, մամայենք ու քուրիկս խոհանոցում Բլինչիկ են սարքում:D
Բայց ինչ սրիկա դուրս էկավ ձեր Վոլտերան:think

E-la Via
31.12.2012, 14:15
Նոր Տարվա լիմոնադ չե՞ք ուզում :)...

Հա, Ակումբ ջան, կորած-մոլորածդ քեզ չի մոռանում: Էջերիդ փոշիները ժամանակ առ ժամանակ մաքրում է: Էդ ընթացքում հասցնում քթի տակ փնթփնթալ, քիչ մը սրտնեղել երբեմն էջերումդ տիրող պասիվությունից, հաճախ նկատվող ու կանխատեսելի անհանդուրժողականությունից, բայց շատ հաճախ էլ , էդ մաքրության պահերին կորածիդ դեմքին ժպիտ է դրոշմվում:
Հերթական հավես քննարկումները, շատերի դիպուկ մտքերը, սիրելիներիս իրենց կերպարին հավատարիմ մնալը, ակումբում նոր ու վառ սերունդի հայտնվելը միշտ էլ ուրախացնում է: Ու թեկուզ ինձ հարազատ ակումբցիները գնալով ավելի քիչ են այստեղ հայտնվում, միևնույնն է, Ակումբը շարունակում է ջերմացնել, Ակումբին շարունակում եմ շնորհակալ լինել:
Ու այսօր ցանկանում եմ, որ շարունակես լինել այնպիսին, որ անդամներդ տարիներ անց ոչ նույն կերպ, այլ ավելի մեծ ջերմությամբ քեզ հիշեն:

....
Կարդացի...Մատներս դողալով շարժվում են ստեղնաշարիի վրայով, աչքերս էլ խոնավացել են: Ամեն տառը գրելով՝ կարոտս ավելի է մեծանում: Երջանիկ ու շնորհակալ եմ, որ Կաք:
Շատ եմ սիրում:love:

....
Ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ :):

Tig
31.12.2012, 15:40
Տարեվերջ ա...

Հա տարին տարու վրա էս օրերը ավելի ու ավելի սովորական են դառնում, հուզմունքը ավելի պակաս, նորի սպասումները ու հույսերը ավելի քիչ, ինչոր բաներ պլանավորելու ու հնի հետ հաշիվներ մաքրելու գործառույթը ավելի թույլ: Բայց էդ ամենին զուգահեռ հասանելի է դառնում այն միտքը, որ նման բաները կարելի է և պիտի անել ամեն օր, ոչ թե միայն ամանորին: Բայց մեկա էս օրերին մի պահ հետ ու մի երկու պահ էլ առաջ ենք նայում բոլորս: Ու որ հետ եմ նայում լիքը լիքը լավ բաներ եմ տեսնում, որ մի քիչ էլ եմ հետ նայում, տեսնում եմ, որ դեպի էս կողմ գալով լավը գերակշռում ա: Իսկ այ երբ առաջ եմ նայում, տեսնում եմ, որ այնտեղ էլ է լավը գերակշռում այսօրվա համեմատ:

Մաղթում եմ բոլորիդ հայտնվել այդպիսի մի տեսանկյան դիրքում, որ որ կողմ էլ նայես լավը միշտ գերակշռի :)

Լավ եղեք, բոլորիդ Ամանորն ու սուրբ Ծնունդը շնորհավոր: :*******

Վոլտերա
31.12.2012, 16:38
Երազումս, իբր ինձ Ակումբից հեռացրել էին էն պատճառով, որ շատ ակտիվ եմ ակումբում::D Հեռացնողն էլ Ուլուանան էր, ու ես ինչքան խնդրեցի իրան տենց բան չանել, չլսեց ինձ: Վերջ, դու հեռացված ես ակումբից:
Նոր Տարի օրով սենց երազներ եմ տեսնում:cry

Մինա
31.12.2012, 19:24
Ինչքան մենակ եմ մնում էնքան դուրս գալիս է:Տարօրինակ տրամադրություն ունեմ Ամանորից առաջ(դրանից առաջ էլ ունեի ու երևի հետո էլ կունենամ):Չեմ հավատում,որ ծերանալու նախանշաններ են,որովհետև ինձ շատ լիքը ,բավարարված ու հավասարակշռված եմ զգում:Չնայած ո՞վ գիտի,գուցե հենց էսպես էլ ծերանում են:

John
31.12.2012, 20:25
Եթե ոչ հավես ունես, ոչ ախորժակ, ոչ գոնե հիվանդ ես արդարանալու առիթ լինի, ոչ սպասելիք ունես, ոչ պլաններ ու ոչ էլ մինչև 12ը արթուն մնալու հավես, ուրեմն իմացի, որ մենակ դու չես տենց վիճակում ;)

Mephistopheles
31.12.2012, 21:00
We had a fight,

Ես ուզում էի որ Նոր Տարին անցկացնենք ազգականներով, բարեկամներով ու ընկերներով… ՆԱ (գեշոս) ուզում էր որ անցկացնենք միասին… բազմաթիվ արգումենտներից հետո հաղթեցի ես քանի որ դա է ռացիոնալը՝ ճիշտն ու տրամաբանականը… ես կոտրեցի ՆՐԱՆ և իմ սիրտը…

Հետո վերջում մոտեցա ՆՐԱՆ, գրկեցի, սեղմեցի կրծքիս ու ասացի, "fuck the rational baby... lets spend the NIGHT together"

Rational sometimes fucking hurts... it hurts so bad it brings you to tears...

Շնորհավոր Նոր Տարի Ժող ջան… Happy New Year!!!

Mephistopheles
31.12.2012, 23:05
փոքր ժամանակ ես միշտ աղջիկների հետ էի խաղում ու թաղի տղերքը ասում էին "արա, դու տղա ես, ինչի՞ ես միշտ աղջիկների հետ խաղում.", ես էլ մտածում էի, "դեբիլներ, տղա եմ դրա համար եմ աղջիկների հետ խաղում"…

Անվերնագիր
01.01.2013, 23:06
Էխ ձյուն, էլի չեկար, էլի կոտրեցիր հրաշքներին հավատալուս կայֆը

Quyr Qery
01.01.2013, 23:36
Էխ ձյուն, էլի չեկար, էլի կոտրեցիր հրաշքներին հավատալուս կայֆը

Լեննագան... ահա որտեղ է ձյան գաղտնիքը ու 20 աստիճան մառոզը:

Անվերնագիր
01.01.2013, 23:42
Էխ ձյուն, էլի չեկար, էլի կոտրեցիր հրաշքներին հավատալուս կայֆը

Լեննագան... ահա որտեղ է ձյան գաղտնիքը ու 20 աստիճան մառոզը:
Վեշերս հավաքեմ ու հայդա Լեննագան :)

Katka
02.01.2013, 00:23
2 օր հետո կորոշվի՝ իմ 2013թ. ոնց կանցնի: Հաջողություն մաղթեք:))

StrangeLittleGirl
02.01.2013, 02:03
Նոր տարի անձրևի տակ

Ruby Rue
02.01.2013, 20:19
Նայում ես մարդկանց դեմքերին՝ բոլորը կամ դժգոհ են, կամ չարացած, կամ էլ լրիվ անտարբեր: Աչքերը դատարկ են, չնայած ձեռքների տոպրակներն ու պայուսակները լիությունից պայթում են...:(
Մարդիկ, ժպտացեք, էդ էլ հո փողո՞վ չի ;)

Վոլտերա
02.01.2013, 22:41
Էս Նոր տարին, տնից տուն գնալը, էսքան շատ ուտելն էնքան ա խանգարում մտածելուն: Էս տաս օրը մտածելու կրիզիս ա:think
Նոր Տարվա օրերին տոննայով գրքեր էի պլանավորել, որ կարդայի:D
Էդ նույնն ա, ոնց որ քաղաքից դուրս գիրք տանես ու կարդաս:

einnA
02.01.2013, 23:22
առավոտվա անուշ, երկար քուն

տաք ու փափուկ սենյակ

լիքը քո ուզած, ձեռքի տակ դրած ուտելիքներ

մի հատ կարգին ֆիլմ

ու մենակություն` գոնե մի օրով ... :|

ivy
03.01.2013, 13:54
Սոնյան եկավ Երևան ու հայտնաբերեց խոզի բուդը. ավարտվեց գրեչկայի ու խաշած բանջարեղենի դարաշրջանը... :cry

Kuk
03.01.2013, 17:47
բույսերը սկսել են արագ աճել..:}

Ruby Rue
05.01.2013, 14:28
Բոլոր ճանապարհները Ակումբ են տանում...:think

Avira
05.01.2013, 22:24
չես հասցնում գտնել ու ...կորցնում ես ,ու ամեն անգամ քեզանից մի մեծ կտոր ջերմություն մարում է ապրում

Nimra
06.01.2013, 00:38
փաստորեն շուտով մամայություն :love ինչ լավա, որ մոտ 3 ամիս սպասումներիցս կկրճատվեն;)
արդեն ուզում եմ փափուշիկներ գործել :)
բայց դեռ չեմ հավատում, փաստորեն օտարության մեջ էլ կարող եմ մի կտոր արև գտնել:)

Tig
06.01.2013, 11:45
Առանց մեկնաբանության:

Դրվագ համար 1:
Հատված իմ և մի սոչիաբնակ ռուսի միջև: Նշեմ նաև, որ նրա կինը Սոխումի համշենահայ է ու այդ ռուսը լավ հասկանում է հայերեն, նույնիսկ մի քիչ խոսում է:
- Ես շատ հավանեցի ձեր երիտասարդությանը:
- Լո՞ւրջ, ու ի՞նչը հավանեցիր:
- Դուք շատ մաքուր եք ձեր խոսքի մեջ: Էսքան քայլեցի Երևանով, մի հատ հայհոյանք չլսեցի: Ձեր մոտ "մատ" ասվածը բացակայում ա: Մեծերի նկատմամբ հարգանքով եք: Մեր մոտ ամեն քայլափոխին հայհոյանքը ականջիդ մեջ ա, սովորական բան ա դարձել:
- Դե հա հասարակական վայրերում հազվադեպ կլսես հայհոյանք, բայց դե կռվի ժամանակ...
- Է հէէէ: Կռվի ժամանակ ո՞վ չի հայհոյում որ :ՃՃՃՃ

Դրվագ համար 2:
Մեր ընկերներից մեկն էր Փարիզից եկել ու պատմեց հետևյալը:
- Մեր խմբում մի հույն տղայի հետ խոսում ենք, որ այստեղ բոլորի բառապաշարում հայհոյանքը սովորական բան է, նույնիսկ դասախոսներն են օգտագործում: Ես էլ ասացի, որ մեր մոտ կանայք ու աղջիկները նման բառեր ընդհանրապես չեն օգտագործում, իսկ տղաներն էլ նրանց ներկայությամբ չեն օգտագործում... Չէր հավատացել ու գնացել էր մեր խմբի հայ տղաներից ճշտելու :ՃՃՃ

Վոլտերա
06.01.2013, 13:38
Ակումբբ, ես եկաաա։ Առանց քեզ լավ չէր, էս երեք օրվա մեջ հասցրեցի ահագին կարոտել։ ՈՒղիղ երեք օր ինտերնետ չեմ մտել, ծանոթներս արդեն հարցնում էին հո բան չի եղել, ֆեյսիս ընկերներն էլ կասկածում էին իմ ողջ լինելու և չլինելու մեջ:)) Ժողովուրդ, բայց ձեզ ոնց էի կարոտել։ :love

Rhayader
06.01.2013, 14:29
Տարիներդ շնորհավոր, ժողովուրդ: Նոր Տարի նշելու ընթացքում արված արարքների մեջ մտնում են.

1. հարբել, հարբել մինչև վերջ
2. գրեթե տկլոր դուրս գալ փողոց ու գնալ Սթար՝ օղի գնելու
3. փողոցում մեզ բռնած ոստիկաններին չամռվել, որ մեզ տանեն Սթար, քանի որ շատ ցուրտ է, մինչև ոստիկանները փախնեն
4. բակի տոնածառի տակի դատարկ, բայց սիրուն փաթեթավորված նվեր-արկղերը գողանալ (ու առավոտն՝ օյաղացած արդեն, երեխաների դատապարտող հայացքների տակ վերադարձնել)
5. պարել The Mask ֆիլմի Cuban Pete երգի տակ՝ լրիվ նույն ձևով, ու վերածել դա համատարած երևույթի.


www.youtube.com/watch?v=GJej6kCgxVM

6. խմել white russian

Ցուցակն, իհարկե, սրանով չի սահմանափակվում, բայց դե:) Դու՞ք ինչպես եք անց կացրել:

Անվերնագիր
06.01.2013, 17:00
Դե զզվացրիք էլի ձեր Քրիստոս ծնվավ և հայտնեցավ, չգիտեմ ինչ. ապրի ինքը, հասկացանք: Հեռախոստ նայում ես էտա, ԹՎ-ին միացնում ես կայֆարիկ տերտերներն ելույթ ունենում: Մեկն էլ իմանա հենց էսօր ա ծնվել մեր ««մարգարեն»»

Rhayader
06.01.2013, 17:32
https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-ash4/734733_585811714767769_2018014263_n.jpg

Avira
06.01.2013, 22:28
ռիտուալ ...առավոտյան ցնցուղ,գոլորշի բարձրացող քղուասոններից ,սուրճի բույր ու քեզ սպասող Ապոլլոն կիսաբաց աչքերով անկողնում ,,,ծխախոոոոտ...երազանքը հարությոան տեսքով

Arpine
07.01.2013, 01:10
«Արփինե՛, ասեցիր կբուժվի, ասեցի՛ր……
…խաբեցիր…»։














հ.գ. Չէի ուզում, իրոք, չէի ուզում…

Վոլտերա
08.01.2013, 11:55
Ինչ որ բոլորը սկսել են փիլիսոփայել:think

laro
08.01.2013, 13:05
Ուֆ ժողովուրդ :( Տատիս հարևանն ա մահացել: Էս մարդն ամբողջ կյանքում աշխատեց, չարչարվեց, ինչ գործ ասես չէր անում: Որբ ա եղել փոքր տարիքից, մայրն էլ, որ հիմա ողջ ա, խորթ ա: Կնոջ ամեն անբարո արաքը ներեց, սկսած գողությունից, խաբելուց......պահեց էն երեխուն, որ իրանը չէր. մի խոսքով.... բոլորին օգնող մարդ էր, չնայած մեկը լիներ իրան օգներ: Ամառն էլ անտառից տուն չէր գալիս, ինչ հավաքում էր, վաճառում էր: Ուներ չորս երեխա, մի կերպ, ծերը ծերին պահում էր: Հիվանդացավ էս վերջերս: Ասել էին Երևան ա պետք տանել, կինն էլ թե ես ինչի տեր եմ, որ բժշկի տանեմ, փող չկա: Տնից դուրս էր գալիս էտ կինը, գազ-լույսն դիտմամբ անջատում ընդհանուրից, որ չօգտվի էտ հիվանդ մարդը ու գնում տնից տանը մենակ թողնելով: Էտ մարդը տան մեջ վերակուն հագին, չոր հացով կամ գուցե առանց դրա ապրում էր: Էտ կինն էլ, խորթ մայրն էլ, երեխեքն էլ անտեսեցին էտ մարդուն, ոչ հաց էին տալիս, ոչ տաք տեղ, ոչ էլ խնամում էին: Դե հիմա ապրեք, ի՞նչ խղճով անաստվածներ: Չնայածռ ձեզ ինչ կա, գողություն անելով, խաբելով ձեզ կպահեք, ինքն էր մեղք, վրաս ազդեց: Սովորական ճաշն ինչ ա էտ մարդը կարոտ էր, «գազն անջատած ա, չէ՞»: Տատս էր մեկ-մեկ եփում, տալիս պապին, որ տանի: Հարևաններն ավելի շատ հոգ տարան իր մասին, քան սեփական հարազատները: Ու էն մարդուն, որ ամբողջ իր կյանքը նվիրեց իրանց, առավոտից իրիկուն աշխատեց, որ ծերը-ծերին հասցնի: Բա կինը, երեխեքը, ինձնից մեծ են... զզվելի արարածներ :[

E-la Via
08.01.2013, 13:28
Ինձ համար միևնույնն է՝ որքան ես վաստակում : Ես ուզում եմ իմանալ՝ ինչի՞ց է սիրտդ ցավում: Համարձակվո՞ւմ ես արդյոք երազել ամենանվիրական ցանկություններիդ իրականացման մասին:

Ինձ համար մեկ է , թե քանի տարեկան ես: Ես ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ ես ռիսկի դիմել և ծիծաղելի թվալ հանուն սիրո, հանուն երազանքի, հանուն կյանք կոչվող արկածի:

Ինձ համար միևնույնն է, թե ծնվելուդ պահին լուսինը քո հորոսկոպում ո՞ր համաստեղությունում է գտնվել և ո՞ր մոլորակներն են նրան շրջապատել: Ես ուզում եմ իմանալ` վիշտ ապրե՞լ ես, սուզվե՞լ ես տխրության հատակը: Կարողացե՞լ ես դիմակայել ու աշխարհի առջև առավել բաց լինել ի շնորհիվ դավաճանության, թե՞ նոր ցավի առջև վախից կծկվել ես:

Ես ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ ես տանել իմ կամ քո ցավը՝ չթաքցնելով ու չմեղմացնելով այն ու չփորձելով ամեն ինչ շտկել:

Ես ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ ես ապրել իմ կամ քո ուրախությունը, կարո՞ղ ես լինել վայրի ու խելագարի պես պարի բռնվել: Կարո՞ղ ես էքստազով այնպես լցվել, որ երջանկությունն հեղեղի քեզ:
Կարո՞ղ ես մոռանալ աշխարհում ամեն ինչի մասին, նույնիսկ այն մասին, որ դու մարդ ես, որ պետք է երկրի վրայով քայլես: Դու կարո՞ղ ես թռչել:

Ինձ համար միևնույնն է՝ ճշմարի՞տ են արդյոք խոսքերդ: Ես ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ ես հիասթափեցնել մյուսներին, որ հետևես քո ճշմարտությանը, ինքդ քեզ հետ ազնիվ լինես: Կարո՞ղ ես տանել դավաճանության մեղադրանքը՝ չդավաճանելով սեփական հոգուդ: Կարո՞ղ ես հենվելով հավատիդ վրա՝ մնալ այն մարդը, ում կարելի է վստահել:
Ես ուզում եմ իմանալ՝ կարողանո՞ւմ ես ամեն օր գեղեցիկը տեսնել այնտեղ, որտեղ այն չի երևում: Կարողանո՞ւմ ես նրա ներկայությունից ուժ ստանալ:

Ես ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ ես գիտակցելով իմ կամ քո պարտությունը՝ կանգնել լճի ափին ու ու երկնքում փայլող արծաթափայլ լուսնին Այո՜ բացականչել:

Ինձ համար մեկ է՝ որտեղ ես ապրում ու թե որքան փող ունես: Ես ուզում եմ իմանալ՝ դժբախտ ու հուսահատ, արցունքներից քամված ու անտանելի ցավով անցկացրած գիշերվանից հետո կարո՞ղ ես առավոտյան ոտքի կանգնել ու անել այն, ինչ անհրաժեշտ է մեր երեխաներին:

Ինձ համար միևնույնն է, թե ո՞ւմ հետ ես ծանոթ ու ինչպե՞ս ես այստեղ ընկել: Ես ուզում եմ իմանալ՝ կարող ես ինձ հետ կանգնել կրակի մեջ ու չերկընչել:

Ինձ համար մեկ է, թե ի՞նչ գիտես և ո՞վ է քեզ դա սովորեցրել: Ես ուզում եմ իմանալ ի՞նչն է ներքուստ քեզ լցնում: Ի՞նչ կմնա, երբ ոչինչ էլ չլինի: Ես ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ ես ինքդ քեզ հետ մեն մենակ մնալ: Ինքդ քեզ դատարկության արտացոլանքում դուր գալի՞ս ես:

....
Սա ես չեմ գրել: Ինչ-որ տեղ կարդացել էի ժամանակին: Բայց կարդալուց ի վեր պարբերաբար հիշում եմ:
Պատասխանել կամ պատրաստվո՞ւմ ենք պատասխանել այս հարցերին մեր կյանքով, մեր ապրած փորձով, ով լինելով:
Կա՞ մի ընկեր, հարազատ, որի համար պատրաստ ենք ավելին լինել, քան կանք: Իսկ կա մեկը, որը մեզ համար կարող է լինել ավելին, քան կա ու իր մասին մտածում է: Կարողանո՞ւմ ենք երբեմն-երբեմն վեր կանգնել երկրորդականից, հաճախ անկարևորից, որ կարևորը պահպանենք:
Կարծում եմ վաղ, թե ուշ պատասխանելու ենք այս հարցերին, կամ էլ օբլիվիոնից դուրս չենք գալու:

StrangeLittleGirl
08.01.2013, 18:01
Գրադարանում նստած եմ: Մի հատ աղջիկ ա մեջքով ինձ նստած: Մտածում եմ՝ ոնց որ Ֆիլիպան լինի: Իրան Պոտսդամից գիտեի, գերմանուհի է: Որ նոր էինք էկել, ընկերուհու հետ օգնում էր, որ բյուրոկրատական հարցերը լուծենք:

Հաջորդ վայրկյանին մտածում եմ՝ տո այ ախմախ, ի՞նչ Ֆիլիպա, դու հիմա Յոենսուում ես, Յո-են-սու: Հա, սենց հաճախ ա լինում, որ տարբեր մարդկանց տեսնում եմ, թվում ա՝ էսինչն ա, հաջորդ վայրկյանին ուշքի եմ գալիս. էս գեղում ձև չի:

Բայց սա էս դեպքերից չէր: Իսկականից Ֆիլիպան էր :))

murmushka
08.01.2013, 21:18
Ոչ մի ձև ուղեղս չի ուզում հասկանալ, ոնց կարող է 2 ամիսն ավելի երկար լինել, քան 7 ամիսը: Բայց փաստը մնում է փաստ, ախր շաաաաաաաաատ երկար է 2 ամիսը…

Վոլտերա
09.01.2013, 17:48
Իմ նորեկ հալին արդեն երեք հատ խախտում ունեմ:D

Վոլտերա
09.01.2013, 17:51
Երկու ժամ ա նստած բլոգովս եմ զմայլվում:love

Անվերնագիր
09.01.2013, 23:20
Բայց ինչ հավես բանա, գիշերով ձյուն մաքրելը, մանավանդ Chris Spheeris-ի հաճելի երաժշտության ներքո:
Դու... ձյունը... գիշերը...մեկ էլ թիակը:)

keyboard
10.01.2013, 01:09
Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում...

Իսկ ես ձմեռային անվադողեր չունեմ :D

Ես չէ էլի, մեքենան :D

CactuSoul
10.01.2013, 12:54
Տղերք ջան, մի մե՜ծ խնդրանք ունեմ ձեզ. ինչ կլինի, ձեզ նեղություն տվեք ու զարգացրեք ձեր հմտությունները՝ «աղջիկ խոսացնելու» հարցում… Ու առաջին մակարդակը էն ա, որ հասկանաք՝ չկա տենց գաղափար, «աղջիկ խոսացնել» հասկացություն, եթե եղել էլ ա, հիմա գոյություն չունի, հիմա կան մարդկային հարաբերություններ, կա ծանոթություն, կա զրույց: Մի քիչ զարգացրեք ձեր՝ մարդկային շփման կարողությունները, դրանից ոչ միայն ծանոթ-անծանոթ աղջիկների հետ շփումն ա հեշտանալու: Ու մի բան ասել կամ գրելիս մի պահ փորձեք ձեզ դիմացինի փոխարեն պատկերացնել՝ արդյո՞ք էն ռեակցիան, որն առաջանալու է, այն է, ինչ կուզեիք առաջացնել: Ասենք՝ տղա ջան, ինչի՞դ ա պետք իմանալ, թե ես քանի օրով եմ քաղաքից բացակայել, քե՞զ ինչ: Որ չեմ ուզում կոպիտ լինել, կամ հարգում եմ էն փաստը, որ վատ մարդ չես, ու փորձում եմ հետդ խոսել, մի՞թե քեզ իրավունք են տալիս իմ ներվերը քայքայել: Ուրիշ խոսելու թեմա չկա՞, ինչ ա: Էն մի անգամ հազիվ եմ նենց վերաձևակերպել մտքերս, որ հնարավորինս քիչ վիրավորական հնչի, բայց ո՞նց կարելի ա նորից նույն ձևով շարունակել, ախր չեմ կարծում, թե էդքան դեբիլ ես…
Ներվերս էլ չեն դիմանում:
Կներեք ինձ էս գրառման համար, մի տեղ պիտի արտահայտվեի:

Ուֆ աման, դեպրեսվում եմ :(

Վոլտերա
10.01.2013, 13:13
Վերջին բացահայտումները. Ամենաբարի ակումբցին Մեֆն ա:P

CactuSoul
10.01.2013, 14:41
Ասենք՝ տղա ջան, ինչի՞դ ա պետք իմանալ, թե ես քանի օրով եմ քաղաքից բացակայել, քե՞զ ինչ:
[ես] իսկ ինչի՞դ ա պետք իմանալ
[ինքը] ուղղակի, для патдержки разгавора


Բըլի՜ն :'

Chuk
10.01.2013, 15:01
Տաքսիստ. ես հո սաղ կյանքս տաքսիտ չե՞մ եղել: Ուղղակի հասկացա, որ սրանից լավ գործ չկա, որտև գլխիդ անգրագետ նաչալնիկ չկա:

Տաքսիստ (քիչ անց). Բա դու մասնագիտությամբ ի՞նչ ես:
Ես. Տաքսիստ եմ, բայց գործերս լավ չէին, հիմա ծրագրավորող եմ աշխատում:

Meme
10.01.2013, 22:38
Դեռ ռիսկ չեմ անում էս տարվա օրագիրս սկսել...:love
Բայց էնքան շատ ունեմ կարիքդ..
կարոտել եմ...

Հ.Գ` Թեմայից դուրս համ էլ

Անուշայիս`


Դու ես եմ. ես դու,
Միանման երկու գետ,
Երկու քույր ենք,
Երկու էջ,
Գրքի տարբեր երկու թերթ,
Մենք նման ենք ես ու դու
Դու ես եմ, ես դու....:PԱնուշոոկ սիրում եմ քեզ....

Վոլտերա
11.01.2013, 16:23
Անքնություն, ինձ հանգիստ թող!

Անվերնագիր
12.01.2013, 01:09
Սա էլ կանցնի, չնայած ինչ որ լինելու է նույնպես կանցնի

Լավ կլի՜նի երևի

Նիկեա
12.01.2013, 16:59
Ինչ լավ կլիներ եթե մարդիկ հասկանային որ նոր տարին ամսի տասներեքով չի վերջանում,այն շարունակվում է:Երբեք չպետք է դադարել հավատալ հրաշքներին ու նվերներ մատուցել հարազատ մարդկանց:Չմոռանաք:)

murmushka
13.01.2013, 23:44
Ամեն ինչ խառվել է իրար՝ վախ, սպասում, անորոշություն, անհանգստություն, շտապողականություն, երազանք, հուզմունք, հույս ու անսահման մեծ ՍԵՐ...

Անվերնագիր
14.01.2013, 15:09
Իմ թշնամու աննուն է համակարգիչ, բայց նա է հենց երջանկությունս.
էս ինչ օրն ենք ընկել, գրողը տանի...

Վահե-91
14.01.2013, 15:26
ես էդ Բիլ Գեյթսի *ա*ան :angry

Ամմէ
14.01.2013, 15:58
Ես էլ եմ գրում, ես կասեի շատ լավ եմ գրում, բայց իմ մտքերում միայն :)): Մի երկու անգամ փորձեցի մտքերս թղթին հանձնել, հետո զգացի,թե որքան անկատար են նրանք, իսկ իմ մտքերում, իմ հոգում շատ լավն են, դրանց ոչ ոք չի կարող հասնել, ոչ ոք չի կարող քննադատել, քարկոծել, անգամ հասկանալ և մեկնաբանել: էնպես որ իմ ստեղծագործությունները կարդալու համար, հարկավոր է կարդալ իմ մտքերը: :)

Վոլտերա
14.01.2013, 21:26
Էսօր Բարեկամության մետրոյի տակի խանութները դատարկել, էկել եմ:))

Վոլտերա
14.01.2013, 21:40
Ու էս տափակությունը հայերին դուր ա գալիս:

http://www.youtube.com/watch?v=CSkm0QCcI3E

Վոլտերա
15.01.2013, 21:40
Մելամաղձախտ
Փաստորեն էդպիսի հիվանդություն կա ու ես հակված եմ դրան:D
Մերսի Բուլգակոոով:love

Վոլտերա
16.01.2013, 22:06
Ռեալի ֆաներ, ինձ չսպանեք, բայց պիտի ասեմ: Էսօր Արմնյուզն էի նայում, պատմում էին համաշխարհային շոուբիզնեսում կատարվող դեպքերի մասին, ու մեկ էլ թեմա բացվեց Քրիստյանո Ռոնալդոյի ու իր ընկերուհու վեճի մասին: Փաստորեն ընկերուհին բողոքում էր, որ Ռոնալդոն անընդհատ հայելու մեջ է նայում, անգամ սիրով զբաղվելիս, ու պատմում էր, ոնց ա մի անգամ տանը ընկել ու սկսել է իր վրա գոռալ::D Դե նույն կերպ էլ ֆուտբոլի դաշտում ա վարվում;)

Chuk
17.01.2013, 00:13
Պեղել եմ: 2010թ.: Ամառ: Արդիական ա :)


Հին ու նոր:
Ակումբի մանրակերտը միշտ զարմացրել է ինձ: Վերջին օրերին հետաքրքրությամբ կարդում եմ հների ու նորերի մասին գրառումները ու մտովի տեղափոխվում լրիվ ուրիշ հարթություն...


***
- Այ բալամ, էդ փեդը գցիր ձեռիցդ:
- Հեսա, ապի:
- Ասում եմ, գցիր:
- Հեսա, ապի:
Շուռ է գալիս ծերուկն ու դիմում հարսին.
- Է՜, բալամ, բա մեր ժամանակ էդպե՞ս էր: Մեծերին հարգել կար, բան կար: Բա մենք կհակաճառեի՞նք մեր պապերին:

***
Ակումբի մանրակերտը:
Ոչ մի բան նոր չի:
Ամեն ինչը հինն է:
Երբեմն լավ մոռացված հինը:
«Մեր ժամանակ ուրիշ էր», - դժվար է գտնել մարդ, ով հարյուրավոր անգամներ չի լսել այս պարզ նախադասությունը:

Ուրիշ չէր, բիձա, նույնն էր:
Ձեր ժամանակ էլ ձեր ծերուկն էր իր հարսին դիմում «Բալամ, մեր ժամանակ էդպես չէր»:
«Մեր ժամանակ երեխեքը սովորում էին», - ասում էր:
«Մեր ժամանակ երեխեն հետաքրքրություններ ուներ», - ասում էր:
«Մեր ժամանակ մեծերին հարգել կար», - ասում էր:
«Մեր ժամանակ աղջիկները սիրուն էին», - ասում էր:
«Մեր ժամանակ...», - ասում էր:

Նույնն է, բիձա, լրիվ նույնը:
Ակումբը չորս տարեկան է:
Արդեն չորրորդն «սերունդն» է, որ ասում է. «Մեր ժամանակ...»:
Ճիշտ են ասում ու... սխալ են ասում:

Նույնն է:
Միշտ էլ եղել են հետաքրքրիր թեմաներ ու անհետաքրքիրներ:
Միշտ էլ եղել վառ անհատ մասնակիցներ, ու ձուլվողներ:
Միշտ եղել են կռիվներ ու բարեհամբույր խոսակցություններ:
Միշտ եղել են «հներ» ու եղել են «նորեր»:
Ու միշտ եղել է այդ նախադասությունը. «Մեր ժամանակ, բալամ...»:

Ձեր ժամանակ, ծերուկ, պարզապես քոնն էր, դու էդ ամբողջության լիարժեք մասն էիր, ձուլվածքի անբաժան կտորը, քո ժամանակ դու այնքան ձուլված էիր, որ դա լրիվ քոնն էր, ու հիմա կարոտ է, կարոտ նույն խոսակցություններին, նույն մարդկանց, նույն հույզերին:
Ուրիշ ոչինչ չի փոխվել: Ուղղակի այսօր այնքան ձուլված չես, ինչքան երեկ:
Թե չէ նույնն է:
Այն ժամանակ էլ կար ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐԸ, ուղղակի այն ժամանակ դա ՔՈ անհետաքրքիրն էր: Ու հենց էն պատճառով, որ քոնն էր, հետաքրքիր էր:
Էսօրվա անհետաքրքիրն էլ ուրիշի համար է հետաքրքիր:

Ոչինչ չի՞ փոխվել: Փոխվել է: Ամենը:
Փոխվել են ժամանակները:
Այո, գրառումների որակի մեջ էլ կա փոփոխություն, մարդկանց մեջ էլ: Բայց էլի գալիս են վառ անհատները, էլի խիստ հետաքրքիր գրառումներ են անում:
Ուղղակի հաճախ քոնը չի, հաճախ ավելի շատ անհետաքրքիրն ես նկատում, որն երեկ չէիր նկատի:

Հին ու նոր:
Չկա հին:
Չկա նոր:
Կա նույնը:
Միշտ:
Մշտապես:
Հիմա:
Երեկ:
Վաղը:

Սիրում եմ էս ամենը:

Claudia Mori
17.01.2013, 16:15
Այօրվա երթուղայինը ժամանեց անիմեի նման: Ինքը դեղին էր, տարօրինակ չափսերով ու տարօրինակ անտենայով: Տարօրինակությունները շարունակվեցին նաեւ ներսում: Առաջին երաժշտությունը, որ լսեցի Tina Turnern էր, հետո լսվեցին լատինոամերիկյան ռիթմեր, հետո ռոք:

Այդ ամենը միգուցե սովորական լիներ, եթե վարորդը չունենար հայ տղաների մի տեսակին բնորոշ «չոլկա» եւ ավտոմեքենայում հնչող երաժշտությունից կիլոմետրերով հեռու գտնվող արտաքին: Թերեւս հետաքրքիր էին միայն նրա «տորնադո» ականջները, որոնք էլ ավելի զվարճալի էին դարձնում առանց այդ էլ ծիծաղելի իրավիճակը: Ականջների մասին գրելով բացարձակ նպատակ չունեմ նրան վիրավորել, պարզապես նկարագրում եմ, որ դուք էլ ինձ պես պատկերն ամբողջական տեսնեք:

Վարորդը մի տեսակ շատ երջանիկ էր ու զգացվում էր, որ երթուղայինը նոր է: Մի տեսակ նման էր Հայաստանում տարածված պաստառներին, որի վրա կարելի էր գրել՝ «Երթուղայինը ես եմ»: Ամեն ինչ ավելի ծիծաղելի դարձավ, երբ նա ավտոմեքենան սկսեց վարել երաժշտության տեմպի ներքո: Ամեն ինչ ծիծաղելի չդարձավ, երբ ես մտքով պատկերացրեցի, թե ինչ կկատարվի, եթե հանկարծ միանա Արամ Խաչատրյանի Սուսերով պարը:)) Բայց ոնց որ թե էժան պրծանք, ու Սուսերով պարն այժմ լսվում է միայն ստեղնաշարիս ձայնով:

Ամեն դեպքում տարբեր էր այս օրը, ու ինձ մոտ ցանկություն չառաջացավ միացնել իմ mp3-ը ու կտրվել աշխահից: Տեղով արդեն կտրված էինք :))

Alphaone
17.01.2013, 22:04
Երթուղայինի թեման շարունակեմ. կյանքում առաջին անգամ մենակ երթուղային 25 տարեկանում նստեցի, երբ կուսեցիներս արդեն շատ դաժան էին ձեռ առնում տաքսիով դասի գնալը, հասա ուզածս տեղը, զանգեցի տուն, մի լաաաավ գլուխ գովացի... Ես էլ գիտեմ, որ անհեթեթ է, բայց... :oy

John
18.01.2013, 20:12
Էս թեմայի վերնագիրը մանկուց ինձ շատ էր սազում ;) հաճախ եմ գիտակցում, որ վերնագրում օգտագործված ածականը ինձ ավելի քան բնորոշ է: Ու հատկապես էդ մասին հիշում եմ էն ժամանակ, երբ հարցնում են "ի՞նչ նորություն կա", կամ "ի՞նչ կա-չկա"... ի՞նչ պետք ա լինի, անկապ ապրում եմ էլի` մի օր լավ, մի օր վատ... Ամեն օր անում եմ նույն (արդեն բնավորությանս մեջ ամրացած) սխալները: Սկսած ծխելուց, վերջացրած դաս սովորելու փոխարեն անկապ (մի տեղից ծանոթ ա է էս բառը` տեղը չեմ բերում) ժամանակ սպանելուց: Դե գիտեմ իհարկե, որ ոչինչ չի փոխվի (համենայնդեպս դեպի լավը) մինչև ինքս չփոխեմ: Բայց մեկ էլ մտածում եմ. արժի՞ որ` ապրում եմ էլի անկապ...

Անվերնագիր
18.01.2013, 20:29
Օ՜ մեծն արարիչ, մարդկության հավերժ առեղծված, ինչո՞ւ մեզ շնորհեցիր բանականությամբ (ոմանց կարծիքով ամենահզոր զենքով,) ինչո՞ւ շնորհեցիր, եթե դա չի կարող տալ գլխավոր հարցերի պատասխանը... բայց ոչինչ դրա հակաթույնն էլ կա. ««Խմիր, քանի... արթնանում ես դեռ քնից...»»

erexa
18.01.2013, 21:19
Մեկ-մեկ զզվում եմ թիթիզ աղջիկներից և տղաներից: Որոնք ընկած են գեղեցիկ լինելու ետևից:
Ես ինձ սիրում եմ սենց գեշ: :erexa

Claudia Mori
20.01.2013, 14:49
Որքան է հավանականությունը, որ որոշ մարդիկ կկարողանան կտրվել իրենց սուբյեկտիվ մտածելակերպից եւ կհասկանան, որ աշխարհում բացի իրենցից միլիարդավոր մարդիկ կան? Սա թերեւս միակ հավանականության խնդիրը կլինի, որը ես չեմ ուզում լուծել: Գնացե'ք գրողի ծոցը, ու թողեք հանգիստ խելքին մոտ խնդիրներ լուծեմ:

Վոլտերա
20.01.2013, 20:32
Էս փաստորեն գնալ եք ուզում, հա....

Անվերնագիր
21.01.2013, 00:34
Սարե՜րի հովին մեռնեմ.
The mountains are calling and I must go.
գիքա՜մ

Վոլտերա
22.01.2013, 20:25
Ակումբն էլի պասիվացել ա, բոլորը զբաղված են:[

Վոլտերա
22.01.2013, 21:04
Ինչ լավն ա, էսօր ամբողջ օրն էս էի լսում :love

http://www.youtube.com/watch?v=DnGdoEa1tPg

Նաիրուհի
23.01.2013, 02:06
Մարդ է՞լ վեց տարի համալսարանում սովորի, բայց էս պարզագույն ճշմարտությունն իմանա կես տարվա ուսանողից ։Դ

Եղբայրս ասում է.«Համալսարանն էլ նույն դպրոցն է, էլի, դպրոցի նման սովորում ես դասդ ու պատասխանում, մենակ թե էստեղ կարող է պատասխանես, բայց չնշանակեն»։

keyboard
23.01.2013, 21:24
Նոր տարին էլ եկավ-գնաց, ակումբը դեռ անկախության 21 ամյակ ա տոնում, չնայած արդեն 22-րդը ընթացքում է, գոնե բանակի օրվա կապակցությամբ, կարող ա՞ 21 ամյակը մի քանի օրով փոխենք:

Անջրպետ
24.01.2013, 00:34
Մանկուց երազել եմ թռչել կարողանալու մասին: Միշտ պատկերացրել եմ թե ինչպես եմ վեր սլանում, ամպերից էլ վեր... ներսս լցվում է անսահման ազատության զգացողությամբ... Ու այն տարացված հարցին, թե ընտրության հնարավորության դեպքում, ո՞րը կընտրեիր՝ թռչելո՞ւ, թե՞ ուրիշի մտքերը կարդալու ունակությունը, ես միշտ, առանց մտածելու ու փոքր ինչ կասկածելու, ասում էի թռչելու ունակությունը: Ինձ ի՞նչ, թե ով ինչ է մտածում:
Բայց այսօր, ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ուզում եմ մտքեր կարդալու ունակություն ունենալ: Բոլորինը չէ (դա ինձ շարունակում է չհետաքրքրել), միայն քոնը... Շատ բան կտայի, միայն թե կարողանայի կարդալ մտքերդ, իմանալ թե ի՞նչ ես մտածում, ի՞՛չպես ես մտածում: Միգուցե այդ դեպքում կկարողանայի հասկանալ քեզ... Այնքան տանջող է այս անհայտությունը, անորոշությունը...

Վոլտերա
24.01.2013, 22:32
Չեմ ուզում, որ կյանքն ինձ հաղթի:
Ոչ էլ ուզում եմ ես կյանքին հաղթել...
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...
Միթե հնարավոր չէ ոչ աշխարհի շալակը ելնել, ու ոչ էլ աշխարհը շալակած տանել:

Վոլտերա
25.01.2013, 20:22
http://i.imgur.com/0zls0yp.jpg (http://imgur.com/0zls0yp)
Ինչ լավն ա ինքը:love Չէ, Ջոնի Դեպը չէ, գլխարկագործս ^_^

Հայկօ
26.01.2013, 00:15
գրելացավ, գրելալոմկա

Մարկիզ
26.01.2013, 04:00
գրելացավ, գրելալոմկա
Է՜, Հայկ ջան… Մի ժամանակ էր, որ ես էլ գրելալոմկա ունեի… Ես ինքս ինձ բուժեցի: Գրում եմ դեռևս փոքրուց՝ երկու թե երեք տարեկանից սկսած: Վերցնում էի թուղթ ու գրիչ և սկսում գրել, ավելի ճիշտ՝ խզբզել: Ու ամենազարմանալին այն է, որ գրելուց հետո ես դա կարդում էի: Այսինքն՝ իբր կարդում էի: Հետո սկսեցի դպրոցում ու ինստիտուտում գրել… Հետո էլ՝ ինտերնետում, չաթերում՝ աղջիկ-բան կպցնելիս: Որակով չէի գրում, քանի որ գրական-ստեղծագործական (ճիշտ եմ, չէ՞, եզրույթների հարցում) ձիրք չունեմ: Կետադրական սխալներ էլ թույլ էի տալիս, քանի որ, մոռացել եմ ժամանակի ընթացքում: Դե սա իհարկե արդարացում չէ: Յուրաքանչյուր մարդ պետք է իր մայրենի լեզվին անթերի տիրապետի: Ու այստեղ կարելի է ասել. «Ամո՛թ ինձ»: Բայց դե գրում էի: Այստեղ՝ ակումբում էի գրում, հիվանդության պատմություններ էի գրում և այլն: Բայց ես ինձ բուժեցի… Չէ՞ որ «լոմկաներ» բուժելու մասնագետ եմ::))

Մեկ այլ «լոմկա» էլ ունեի: Նկարչալոմկա: Այնքան արտահայտված էր դա ինձ մոտ, որ ծնողներս ինձ դեռևս չորրորդ դասարանում տարան նկարչական դպրոց: Դե այն ժամանակ մոդա էր. երեխան պետք է զուգահեռ ևս գոնե մեկ կրթություն ստանար, օրինակ՝ նկարչական, երաժշտական կամ սպրոտային: Նկարչական դպրոցում սկզբնական շրջանում նորմալ հաճախում էի, սովորում էի, նկարում էի… Բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ տումբային երկու-երեք ժամ նստելն ու դեմդ դրած կահ-կարասին կամ մարդու գանգը թղթի վրա պատկերելը մի տեսակ իմ համար չի: Սա էլ բուժեցի… Դե արդեն ասացի, որ «լոմկաների» մասնագետ եմ::))

Ու այստեղ ինձ մոտ ի հայտ եկավ մեկ այլ «լոմկա»: Ժան-Կլոդ Վանդամի «Արյունոտ սպորտ» գեղարվեստաարյունաբանական ֆիլմը մեր հարևանենց վիդեոմագնիտոֆոնով մի տասնհինգ-քսան անգամ դիտելուց հետո՝ հասկացա, որ ինձ մոտ սկսվում է «մարտարվեստալոմկա»: Այս անգամ ծնորղներս չտարան: Ամոթ էր: Ուժեղ տղերք ենք, դեռ ավելի էինք ուժեղանալու: Երկու «ճիպոտով» (ես և ընկերս), հայելու առջև երկար կանգնելով և մեր մակարոն բազուկներով ու տափակ կրծքավանդակներով հիանալուց անմիջապես հետո, գնացինք և ընդուվեցինք «ՈՒշու» կոչվող մարտարվեստի դպրոց: Երկու տարի պարապելուց հետ՝ հենց առաջին կոնտակտային մենամարտի ժամանակ, մեր «Ուշուի» խմբակի աղջիկների առջև թիթիզանալու նպատակով, դեռևս այդ հարվածին չտիրապետելով (բարդ հարված է շատ), ոտքով հակառակորդիս (օդում ֆռռալով-բան) փորձեցի հարվածել, բայց ավա՜ղ, ընկա և կոտրեցի աջ նախաբազուկս: Ու այստեղ ես հասկացա, որ մարտարվեստով զբաղվելն ու քացի տալով աղջիկների առջև թիթզանալն էլ իմը չէ և ես չեմ կարող դառնալ գոնե-գոնե դի Կապրիոյի չափ ուժեղ: Ու տենց… Հա, ձեռս գիպս-բան դրին: Դրի ու էս մի «լոմկան» էլ բուժեցի: Դե էլ չկրկնվեմ, որ «լոմկաների» մասնագետ եմ::))

Սրանք փոքր ժամանակվան են վերաբերվում: Մնացածը՝ հետո:

Բայց քանի որ մնացածը հնարավոր է մոռանամ հետագայում հանձնել թղթին, մի բան էլ ասեմ ու քնեմ.
Ու դու՞… Դու այդ ի՞նչ ու ո՞վ դարձար, որ այս մի «լոմկան» չի հաջողվում ոչ մի դեղամիջոցով բուժել: :))
Ինչպես կասեին հիվանդներս՝ ախպեր, բա հըմի էթանք սենց լոմկա քնե՞նք: Գնամ՝ քնեմ (http://www.youtube.com/watch?v=dabH45Af2bo)::))))

Arpine
26.01.2013, 16:51
Քաղաքականություն չեմ սիրում: Մեր քաղաքական աշխարհից է: Հիմա էլ իբր ընտրություններ, բոլորը խաղում են, մանկապարտեզ լինի ոնց որ, չնայած դե երեխեքն անկեղծ են, իսկ սրանք՝ խեղկատակ, խաղկատակություն են անում ուրիշ ոչինչ: Հերթական արդեն նախագահական խեղկատակությունը: Ու ինչքան ուզում ես զերծ մնալ էլի չի լինում կպչում են ու վերջ: Գնում եմ դասի նույն բանը, էս վերջերս պետական գրադարում եմ, ուզումա անունս ինչ-որ ցուցակում գրի, որտև իրենցից թիվ են ուզել...ու էսպես դեռ սկիզբն է: Չնայած ես լավ պատասխան ունեմ. <Էստեղ գրանցված չեմ> բերանները լավ փակումա:
Հետաքրքիր է, իրենք չեն ամաչում, մի կտոր հացի հետևից ընկած մուրացիկից չեն տարբերվում: Ու հաշվի չեն առնում որ երկրի սաղ համակարգերը կիսախարխուլ են ու փդած, մարդիկ՝ աղքատության գագաթնակետին ու սոված: Քարողարշավն էլ որն է. հիմա արդեն սկսվում են ընտրական դրամաշնորհների ժամանակաշրջանը, որին մարդիկ արդեն սովորել են. <կտան կընտրեմ> չեն տա էն մյուսը կտա: Բայց թե ժողովուրդը մեղավոր չի, մեր մոտ ժողովրդավարություն չկա, քաղաքացիական հասարակություն չկա, մեր մոտ էդ գիտակցությունը չկա, մեր ինչի՞ն է պետք ընտրությունները, էդ չհաջողված թատրոնը, որ ամեն անգամ խաղում ենք: Ես չեմ գնալու ընտրության:

Claudia Mori
27.01.2013, 19:13
Ժողովուրդ ջան, Հայկ ջան ես բոլորին խաբել եմ` ասելով, թե երեխաներ չունեմ: Իրանք իհարկե միշտ կային, բայց ես իրանց լքել էի ու որոշեցի իրանց մասին գրել հիմա, երբ սկսեցի գնահատել իրենց` ե'ւ առավելություններով, ե'ւ թերություններով: Մեկը աղջիկ է, մյուսը տղա: Իրանք շատ տարբեր են, բայց երկուսն էլ գնալով ցույց են տալիս իրենց անհատականությունը, ու եթե չես գնահատում, կամ մեկին մյուսից առավել ուշադրություն ես դարձնում, սկսում են նեղանալ ու երեսով տալ: Տղաս շատ ուժեղ տրամաբանություն ունի, բայց մի քիչ բարդ բնավորություն ունի` երբեմն անտանելի է դառնում ու չես կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում ինձնից ու աշխարհից, բայց հենց հասկանում ես, պարզ է դառնում, որ տղադ շատ խելացի մարդ է դառնալու: Աղջիկս լրիվ հակառակն է, ինքը էն կտցրած անհատականություններից է, ում գործողությունների մեջ միայն իր սեփական տեսակն է կարեւոր ու վայը տարավ, եթե դու իրան չընդունեցիր հենց այդպես, ինչպես որ կա: Մի խոսքով ճժեր ջան` GRE-իկ, TOEFL-իկ, ես ձեզ սիրում եմ::love

Աթեիստ
28.01.2013, 23:32
Կարդում եմ ատամնաբույժների մասին լուրերն ոի մտածում, թե էլ ինչքան բնագավառներ կան, որ մի հատ նորմալ գործադուլի կարիք ունեն, որ իրանց մասին հիշեցնեն, բայց դե գործադուլը նորմալ արհմիության առկայություն ա ենթադրում։

Օրինակ՝ Զինկոմիսարիատներում ինչ որ «բժիշկներ», որոնք ռազմաբժշկական վարչության ենթակայության տակ չեն, բանակ են տանում օրինակ սրտի բնածին արատով երիտասարդների (իմ պրակտիկայից եմ ասում), դրանցից մեկի սիրտը մի ամիս անց կանգնում է (եղել են դեպքեր, որ այդքան էլ չեն ձգել), իսկ զորամասի բժիշկը գինեկոլոգ է (:o)։ Արդյունքում բժիշկը դատվում է, ՌԲՎ պետը գործից ազատվում (http://hayeli.am/զինվորի-մահվան-պատճառով-ազատվել-է-պն-ռ/), իսկ հիվանդներին բանակ ուղարկողներին՝ ոչինչ։ Ու ցանկացած զորամասի բժիշկ գիտակցում է, որ մի օր գինեկոլոգի փոխարեն կարող ես դատվել դու, որովհետև երբեք չգիտես թե ինչ հիվանդի կուղարկեն մոտդ՝ ծառայելու «բանակին»։

Օրինակ 2՝ Վարորդներ, մատուցողներ, վաճառողներ, որ աշխատում են օրեկան մինչև 16 ժամ, առանց գրանցման, առանց հագստյան օրերի (հանգիստն իրենց հաշվին է)։ Եթե ասենք տաքսու վարորդը որոշում է այդ օրը չաշխատել, «գործատուին» որոշակի գումար է վճարում։ Եթե խանութի տերը որոշում է, որ տոների կապակցությամբ խանութն աշխատելու է մինչը ժամը 23։00 (սովորական 19։00-ի փոխարեն), դա չի նշանակում, որ դրա համար լրացուցիչ վճարելու է, դա նշանակում է, որ համաձայն չի կարող է դուրս գալ, համաձայնվողներ կգտնվեն։ Ի՞նչ սպասարկում կարելի ա ակնկալել նման աշխատակցից։

Բայց սաղ սովորել են, քանի կամաց-կամաց են գոտիները ձգում, կամաց-կամաց էլ հարմարվում են։ Պտի ինչ որ կտրուկ վատացում լինի, որ նկատեն, որ սենց չի լինի, բողոքել ա պետք։
Ընդ որում, երբ բողոքում են ատամնաբույժները, լռում են գինեկոլոգները, վարորդները ու վաճառողները, ու տենց շարունակ ...

Rhayader
29.01.2013, 03:46
Իմ քսանվեց տարիների կյանքը վերլուծելուց հետո հասկացա, որ ես բարի օտարական եմ ու սարսափելի մերձավոր: Ես այն մարդն եմ, ով քեզ փողոցում առաջին օգնություն ցույց կտա, երթուղայինում քո փոխարեն կստանա ուղեվարձը, երբ տեսնես, որ փողը տանն ես մոռացել, քո երեխային մեքենայի առաջից կքաշի, կվերադարձնի կորցրածդ հեռախոսը, կօգնի ուշագնաց եղած տատիդ հասցնել շտապ օգնության մեքենա, կպաշտպանի ձեր տան մոտի այգին, կջարդի քեզ բռնաբարել փորձող մարդու մատները: Իսկ եթե մոտենաս ինձ, կամ սարսափելի վիրավորված կհեռանաս, կամ աստիճանաբար կդադարես հասկանալ ու կկորցնես հետաքրքրությունդ, կամ էլ, ինչն ամենավատն է, կհասկանաս, ու կհասկանաս նաև իմ խորը, երկարատև ու անդառնալի դեպրեսիան, կհասկանաս, թե ինձ համար ինչու է ամեն ինչ գորշ ու մռայլ ու ինչու ոչ մի տեղ հույս չկա, ու կընկնես այնտեղ, որտեղ ես կարողանում եմ գոյատևել, իսկ դու՝ ոչ:

Պետք է «մուտքն արգելվում է» նշան կախել վրաս: Ավելի անվտանգ կլինի:

Rhayader
29.01.2013, 16:42
Լրիվ տրամադրությունս է:


http://www.youtube.com/watch?v=KQ2LWI5iOYY

Stranger_Friend
29.01.2013, 17:31
ևս մեկ անգամ ամբողջ գիշերն արթուն մնալոց հետո եկա նույն եզրակացությանը.... մարդիկ չափից շատ եսասեր են..... միշտ ուզում են քեզնից պոկել մի բան, վերցնել և չեն մտածում տալու մասին.... ցավեցնում են և հետո երբեմն փորձում բուժել, բայց չեն հասկանում, որ վերքին ձեռք տալով ավելի են սաստկացնում ցավը....... հասկացա, որ միայնակ անզոր եմ բոլորի դեմ......

Վոլտերա
29.01.2013, 21:56
Ես չէի պատկերացնի, որ ինձ մոտ երբևէ կարա Ֆիզիկայի ծարավ լինի :D

Alphaone
29.01.2013, 22:10
Չգիտեմ, անքնությունն էր, մրսածությունը, թե էլի ինչ, բայց էսօր բնական էգոիզմս սատկել էր, իմ խնդիրները թողած ուրիշների խնդիրներով էի տապակվում, լրիվ մոռացել էի, թե իմ գլխին ինչքան մեծ-մեծ ու մութ-մութ ամպեր են, ուզում էի մի լավ բան անել տխուր մտերիմների համար, մի քիչ դրական հույզեր փոխանցել ու անզորությունից գժվում էի արդեն: Իմ լավ ընկերներ, մի դարդոտեք, էլի, դրա պատճառով ես ձեզանից շատ եմ դարդոտում, խնայեք ինձ:
Հ. Գ. Վայ, ոնց որ էգոիզմս հետ եկավ :)

Sagittarius
30.01.2013, 01:40
Կարծում եմ երեխա ժամանակ գրեթե բոլորի երազանքն է եղել Չարլիի շոկոլադե գործարանում էքսկուրսիա գնալը կամ էլ անվերջ քանակությամբ կինդեր ձվիկներ ունենալը: Բայց դե մեծահասակները էտ ամենը չէին հասկանում, անհասկանալի պատճառով քաղցրավենիքի քանակը սահմանափակում էին. «Շատ շոկոլադ ուտել չի կարելի», - «Ախր, շոկոլադը ո՞նց կարա շատ լինի» :noti

Բայց մեծանում ենք, ու շակալադին փոխարինելու ա գալիս փողը: Երազում ենք անսահման գումար պարունակող բանկային քարտերի մասին՝ «Ախր, փողը ո՞նց կարա շատ լինի»:

Հանկարծ հասկացա, որ իմ գլխի տերն եմ ու էնքան շոկոլադ կարող եմ ուտել, որքան ուզում եմ: Վազեցի մոտակա սուպերմարկետ ու աչքիս պատահած ամեն շոկոլադ առա՝ թվիքս, սնիկերս, էմնդեմս, կինդեր, բաունտի, ծամովի կոնֆետներ, մի խոսքով մի ամբողջ տոպրակ: Ու գրողին ատամներս, գրողին փողը. իմ մանկության երազանքը ինձ համար ավելի թանկ ա:

հ.գ. գնամ, վայելեմ :)

Նաիրուհի
30.01.2013, 03:54
Անծանոթի հոգատարությունը հազար անգամ ավելի է ջերմացնում մեկ-մեկ։

Եռաբլուրի կամարի մոտի կանգառում խավարի մեջ մենակ կանգնած կարճատես, ներվային, շատ կարճ կիսաշրջազգեստով աղջիկ։ Երթուղայիններն էդ կանգառի մոտով սլանում են առաջին տիեզերական արագությամբ, կանգնեցնել հնարավոր չէ։ Աղջիկն ստիպված դնում է ակնոցն ու մի տասը մետր առաջ գալիս, որ կարողանա կանգնեցնել որևէ երթուղային, որն իրեն կհասցնի Խանջյան փողոց, ու էդ կողմ գնացող միայն մի համար գիտի։
Նկատում է հարևանությամբ գտնվող բենզալցակայանի՝ մի քանի քայլ հեռվից իրեն հետևող աշխատակցին։ Լարվում է։ Տղան մի քանի րոպե անց դանդաղ մոտենում է, հարցնում՝ հո բան չի՞ պատահել, օգնությունն է առաջարկում։ Լսում է, որ Խանջյան է պետք գնալ, զգում է, որ աղջիկը լարված է, ու էլի դանդաղ հեռանում է՝ չմոռանալով ավելացնել, որ եթե հարկ լինի՝ պատրաստ է օգնելու։
Իր առաջվա դիրքից ուշադիր շարունակում է հետևել աղջկան, բայց հայացքն ավելի շատ փողոցով անցնող ու այդ մասում ընթացքը դանդաղեցնող մեքենաների կողմն է. հանկարծ մեկնումեկն ավելորդ բան չանի։ Ջերմությունն զգալի է անգամ հեռվից։ Սպասումի ևս տասը րոպե, իսկ սպասված ավտոբուսն այդպես էլ չի գալիս։ Տղան նորից քայլերն ուղղում է աղջկա կողմը, բայց նրան չհասած շրջվում է ու կանգնեցնում մոտեցող միկրոավտոբուսը։ Վարորդի հետ կարճ հարցուպատասխան, որին հաջորդում է անսովոր հոգատար տոնով նախադասությունը. «Քույրիկ ջան, նստեք, Խանջյան է գնում։ Անփորձանք»։

Ու ես մինչև ականջներս բացված բերանով հասնում եմ էս հրաշք ֆիլմի (http://www.warandpeacefilm.com/) 5-րդ րոպեին :)

Հետ էի վարժվել նման ջերմությունից։
Եթե հունվարի քսանութի երեկոյան էդ բենզալցակայանում գտնված աշխատողին ճանաչում եք՝ մի անգամ էլ շնորհակալություն հայտնեք իմ կողմից։

Stranger_Friend
30.01.2013, 16:55
Վերջերս սկսել եմ բոլորին ատելությամբ նայել, ինքս ինձ վրա զարմանում եմ.... ես միշտ ինձնից հեռու եմ պահել ատելությունը, միշտ բոլորին սիրել եմ, անգամ թշնամիներիս, չնայած ես թշնամի չունեմ, ինձ համար բոլորը հարազատ են.... միշտ բոլորի մեջ տեսել եմ լավը, բարին, թեկուզ ծաղրել են ինձ, թեկուզ բոլորից վատ վերաբերմունք եմ ստացել.... հիմա մեջս ատելություն է լցվել, ուզում եմ հեռու փախչել բոլորից, մարդ արարածից.....Կարծում եմ սա մի փոքր ժամանակ է.... ինքս ինձ կստիպեմ և նորից կսկսեմ բոլորին սիրել, չեմ թողնի որ ատելությունն ինձ հաղթի......

Նուշություն
30.01.2013, 17:30
Էն որ քեզ թվում ա՝ էդ հոյակապ միտքը քո ուղեղում ա ծնվել, որ պետք ա մի պայծառ օր իրան կյանք տաս...ու պարզում ես՝ մի խենթ մարդ՝ Գրիգոր Մաչանենց անունով, նույնը մտածել ա, ու դեռ ավելին՝ իրականություն դարձրել....Էջմիածնում էսօր մի կտոր անպատմելի աշխարհ եմ գտել....մի կտոր կենսագրություն՝ իմ, քո, հայ հասկացության...լիքը իրեր, որ դարերի փոշու տակ չեն կորչել ու հայտվել են հենց էդ հեքիաթում, ոնց որ Կարսից հասել ա Չարենցի տան կարմիր պատուհանը, 20-րդ դարի՝ Հայաստան եկած առաջին տրակտորը...լիքը կավ ու կճուճներ, լեգենդ դարձած ու Մաչանենցի պես սովորական ու խենթ մարդկանց մասին խոսող իրեր...իրեր որ այսօր են ծնվում չլսող, կույր, համր, բայց հոգու աչքերով տեսնողներիցս ավելին տեսնող, բնության ճիչը լսող երեխաների ձեռքով....էնքան տպավորված եմ...էնքան էմոցիա կա մեջս, էնքան ապրելու ուժ եմ էսօր հավաքել...մի օր իմ խենթերին պետք ա հավաքեմ ու գնամ՝ էդ խենթ աշխարհը մոլեկուլ-առ մոլեկուլ բացահայտելու....

Նարե91
30.01.2013, 21:01
Նախքան քո այդ բազմաբիծ ու աղտոտ ապակիով կփորձես նայել ու քննադատել այլոց, լավ կանես նախ այն մի լավ փայլեցնես ... թեև սկզբի համար միայն սեփական արտացոլանքին նայելն էլ բավական է, ինչի համար հարկավոր է ապակուդ մի երեսն արծաթազօծել: (c)

Mephistopheles
30.01.2013, 22:21
որ երկրորդ դասարան էի, ամեն առավոտ մի հատ լիմոնադի շիշ տանում հանձնում է մոտակա խանութում, 10 կոպեկ ստանում տեղը, որով բուլկի էի առնում ու ուտելով գնում դասի… մի օր գնացի տեսնեմ վաճառողն ուրիշ ա, տվեցի շիշս… կոպեկս չտվեց… "տոտա, բա 10 կոպե՞կս".... "գնա ստեղից այ տղա… ի՞նչ ես ուզում…" "ես նոր շիշ տվեցի ձեզ՝ հանձնեցի, 10 կոպեկը չեք տվել"…… կողքից վաճառողները թե "տղա ջան, ի՞նչ ես ուզում…" "կոպեկս չի տվել".... "կարող ա տվել ա մոռացել ես" ասում են ու քնքշությամբ երեսիս նայում թե վայ ես ինչ լավ երեխա ա… "չէ, բա ու՞ր ա…" էնքան զզվացրի մինչև խանութից վռնդեցին… աչքերս լցրած, դուրս եկա ու լացելով գնացի դասի, համ էլ սոված… տանն էլ պատմեցի ինչ են արել… հո 10 կոպեկի համար չէի՞ն գնալու կռիվ անեին…

երեկոյան տեղ պտի գնայինք ու մամայիս հետ մտանք խանութ որ կոնյակ առնենք... մտանք թե չէ, էդ կնոջը տեսա… մամաս մոտեցավ ասեց "վաաայ բարև Անիկ ջան… ո՞նց ես"… մամայիս մանկության ընկերուհին էր՝ դպրոցից… "Մա՛մ, մա՛մ… ինքն էր, ինքն էր որ կոպեկը չտվեց, ասեց գնա ստեղից…" մատս տնկեցի վրան ու բարձր ասեցի… Մամաս ինձ կամացուկ հրեց ու թաքցրեց իր հետևում ու խոսեց էդ կնոջ հետ կարծես ոչինչ չէր եղել… ես էլ գլուխս անընդհատ հանում էի մամայիս մեջքի հետևից ու ասում "ինքն էր մամ"… մամաս էլ ամեն անգամ գլուխս հետ տեղն դնում-պահում հետևում…

… էլ բան չխոսացինք… ասի որ մեծանամ տես ինչ եմ անելու…

… մեծացա ու հասկացա որ նորմալ ա, մենք տենց ենք, նայում ենք իրար աչքերի մեջ ու սուտ ենք խոսում… իմանալով, որ սուտ ա, որ դիմացինն էլ գիտի որ սուտ ա, որ դիմացինդ էլ գիտի որ դու գիտես որ սուտ ա… բայց մեկ ա ասում ենք…

Stranger_Friend
31.01.2013, 09:18
երևի ճիշտ են ասում, որ փոփոխական մարդ եմ... կարող եմ համ սիրել համ զզվել, կարող եմ նաև սիրել այն, ինչից զզվում եմ.... Երբ մենակ ես մնում մթության մեջ ինչ ասես որ չես հիշում, մանկությունից մտքով հասնում ես նույնիսկ գերեզման.... Շատ եմ սիրում գիշերը, մթությունը, լռությունը, բայց ոչ մենակությունը, չնայած երբեմն պետք է մենակ մնալ... Չնայած ասում են սիրում եմ դրա համար եմ մենակ մնում, երևի ճիշտ են ես չեմ հասկանում....

Այս ակումբը ինձ օգնում է... մտքերս գրելով հանգստանում եմ, բայց վախենում.... վայ, երևի գնամ քնեմ, անքնությունից զառանցում եմ :))

Անվերնագիր
01.02.2013, 00:34
Բայց էս ինչ լավ դերասաններ ենք մենք:Անգամ առանց սցենարը կարդալու ու ռեժիսորին ճանաչելու, մենք անում ենք այն, ինչ նախատեսված է, և այնպես, ինչպես պետք է լինի: Հա, իդեպ, դերերը միշտ էլ նույն են եղել, դերասաներն են փոխվել (ում)

Ruby Rue
01.02.2013, 02:09
Աշոծյանն արդեն իմ մղձավանջն է դարձել. չգիտեմ էն պատճառով, որ բազմիցս տուժել եմ իր ԿԳՆ պաշտոնի չարաշահումից, կամ էլ չափից դուրս ուշադրություն եմ դարձնում իր կեղծավոր, սենյորպոմիդորային գործունեությանը:
Երեկ երազումս իրենից պահանջում էի պատասխանել, թե ու՞ր են կորեն Սպիտակաձյունիկի երկու թզուկները, ինքն էլ ասում էր, որ այդ հարցով ԳԹԿ-ին դիմեմ: :D Հետո էնքան նեռվերը կերա, մինչև ինքը սատանա դարձավ. մեծ պոզավոր, բոցավառվող սատանա ու Satan My Master գոռալով, death metal-ի ուղեկցությամբ նետվեց վրաս: Ձեռքիս մի տոպրակ աղբ կար, նետեցի վրան, ու պարզվեց, որ գործողությունները կատարվում են World of Warcraft խաղի մեջ, բայց ես կորցրել էի իմ գավազանը ու չէի կարող սպանել սատանային: Ինչ-որ բարի օտարական մոգ փրկեց ինձ...
Բայց փաստորեն ինքը չի մեռել... Կեղծավոր դեմոնը հիմա էլ սգում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Քանի՞ աստառ է քաշած էդ քաչալ գլխին:
Արևմտահայերենում պատգամավորներին երեսփոխան են ասում...

Ինչուիկ
01.02.2013, 06:41
Այսօր, ինչպես երեկ երեկոյան, տարօրինակ զգացողությւն ունեմ: Չգիտեմ ինչու, բայց 2 տարի դադարից հետո, նորից անհագ ցանկություն առաջացավ գրելու: Առաջ էլ երբեմն պատահել էր, բայց ոչ այպես: Սկզբում ուզում էի էլեկտրոնային տարբերակով գրել, բայց վերցրի գրիչն ու նոթատերտրս, որն արդեն վաղուց դարակիցս չէի հանել: Չգիտեմ ինչու, բայց բառերս, մտքերս խառնվել են իրար, գրիչս կարծես չի հասցնում մտքերիս ետևից, իսկ ես անվերջ փորձում եմ անհագ ծարավս հագեցնել: Բայց գրելու հետ վախը սրտումս է, այն վախը, որի պատճառով այս 2 երկար ու ձիգ թվացող տարիներին ինձ ստիպում էի չգրել: Միշտ փորձում էի ինձ հեռու պահել: Գուցե, երբ արթնանամ, ինձ քննադատեմ, բարկանամ ինքս ինձ վրա, որ գրել եմ, բայց միևնույն է, հիմա չեմ ակրողանում ձեռքս բռնել, ինչպես գողը գողություն անելիս: Թվում է, որ գրելուց հետո, ինչպես առաջ, ես պետք է թեթևություն զգայի, բայց ոչ: Ուղեղումս մտքերս կռիվ են տալիս, հոգիս վախից սարսափած փոքրիկ երեխայի պես կուչ է եկել, իսկ սիրտս քիչ է մնում տեղից դուրս թռչի ու ինձ մի ապտակ հասցնի, որ ուշքի գամ:
Ուզում եմ գրել, հուսալով, որ երկար գրելուց հետո վերջապես կհանգստանամ:Ուզում եմ գրել, այս բառերն արդեն վաղուց ինձ համար օտար էին դարձել և գրելս թվում է, ես չեմ: Երկու կես եմ եղել, մի կեսս գրում և հրճվում է, մյուս կեսս այդ ամենից սարսռում, իրեն պատեպատ է տալիս, որ մյուս կեսիս հնարավորինս շուտ դուրս շպրտի, իսկ նա ավելի ու ավելի հարմար է տեղավորվում: Իսկ ինչ կլինի հետո... Չգիտեմ... :)

John
01.02.2013, 11:08
Մեկը լիներ թելադրեի գրեր...

Նուշություն
01.02.2013, 14:51
-Գևո՛րգ, արդեն ունես ՀՀ անձնագիր, ապրում ու աշխատում ես այստեղ, դու քեզ ՀՀ քաղաքացի զգու՞մ ես:
-Ես ունեմ ՀՀ քաղաքացիություն, ընտանիքս այստեղ է, աշխատում ու հարկեր եմ վճարում այստեղ, բայց մի բայց կա, որ դժվարացնում է հարցին միանշանակ ՛՛այո՛՛՛ պատասխանել...Ես հնարավորություն չեմ ունեցել ծառայել հայկական բանակում.....90-ականներին դեսպանատուն դիմեցի, ասեցին, իրավունք չունես, քաղաքացի չես....ես դա բաց եմ թողել...
Էս պատասխանից անկեղծ փշաքաղվեցի....Սա ասում ա մեկը, որ 2 տարի ա Հայաստան վերադարձել ու խիստ նեղվում ա էն փաստից, որ Հայաստանի բանակում չի ծառայել....Հեեե՜յ, փափուկ բարձերի մեջ ձեր տղերքին մեծացնողնե՛ր, վստահ եմ՝ դուք Գևորգից լիքը բան ունեք սովորելու.....

Alphaone
01.02.2013, 15:22
- Եկեք ինձ տարեք, վերջապես:
Այլմոլորակայինները խլացել են, բերել, նետել են անծանոթ մոլորակ ու ուզում են գոյատևել սովորեմ: Ես էսպես չեմ կարողանում, 6-րդ զգայարանս բթանում է:
Թեսթի գրեթե բոլոր հարցերին ճիշտ էի պատասխանել... թեսթի հարցերի 50 տոկոսին պատասխանել էի ինտուիցիայով: Անցյալ կյանքում, երևի, հիմիկվա նման աննպատակ, անհեթեթ ու հիմար կյանք չեմ վատնել, հասցրել եմ որոշ բաներ սովորել, որ այս կյանքում վերադառնում են որպես աստիճանաբար բթացող 6-րդ զգայարան:

Stranger_Friend
01.02.2013, 15:55
ՙՙ Լավագույն դեղամիջոցը հանգիստն է՚՚ .... Ես կավելացնեի այն թմբրանյութ է..... ես չարաշահել եմ չափաբաժինը ու թեև ոչ կյանքիս գնով, բայց անընդհատ պատասխան եմ տալիս.....

Ingrid
01.02.2013, 16:06
Ես երբեք հանգիստ չեմ լինում: Երբ պարտադրված հանգստի եմ գնում (ինքս եմ ինձ պարտադրում), անհանգստանում եմ հանգստիս կարծեցյալ մեծ չափաբաժնի համար:

Stranger_Friend
01.02.2013, 16:17
ֆիզիկական հանգստությունից ալեկոծվում է հոգին.... հոգու հանգստից տանջվում է մարմինը...

Smokie
01.02.2013, 17:40
Փողոցի ծայրին սև շուն էր նստած, երևի արու: Մոտ տաս րոպե իր համար հանգիստ նստած, նայում ա անցորդներին: Մեկ էլ հանկարծ էն մյուս մայթից վազելով սպիտակ ընկերուհին ա մոտենում: Սևը իսկույն վեր ա կենում, դունչիկներով իրար են քսվում ու միասին գնում են:sulel

Mephistopheles
02.02.2013, 03:05
Մեր ակումբում շատ լավ ճաշակով երաժշտություն կա... դնում եմ ու ականջակալերն էլ ականջներիս դնում ու գործ եմ անում… կայֆ ա…

Մարկիզ
02.02.2013, 03:07
Դպրոցում լավ եմ սովորել, ԲՈՒՀ եմ ընդունվել, ավարտել, լավ մասնագետ եմ դարձել, գնացել եմ ՀՀ-ի ամենադժվար ու վտանգավոր զորամասում հայրենիքիս փայլուն ծառայել ու վերադարձել եմ, իմ մասնագիտությամբ մարդկանց կյանքեր եմ փրկել…

Սա նրանց համար, ովքեր կասեն՝ դու պակաս հայրենասեր ես::))

Հիմա ամենակարևորը՝ «Հայաստան իմ չքնաղ», թու:[

Cassiopeia
02.02.2013, 13:46
Վայ, ես էլի ակումբում եմ :) Տեսնենք ինչքա՞ն կտևի ու ինչպիսի ինտենսիվություն կունենա։

Claudia Mori
02.02.2013, 21:21
Տխուր է, 5-րդ հարկում մի կին անընդհատ ճչում է ցավից, իսկ երկրորդ հարկում հավաքված իմ կոլեգաներին մտահոգում է, թե ինչ կասի Պարույր Հայրիկյանը: Այս հիվանդանոցում լիքը ծանր վիճակում գտնվող մարդիկ կան, ում հանգիստ է պետք: Ես Հայրիկյանի դեմ ոչ մի բան չունեմ, բայց ինչ է նշանակում փակել բոլոր դռներն այնպես, որ մարդ չկարողանա տեսնել իր հարազատին կյանքի վերջին վայրկյաններին կամ այն պահին, երբ հարազատն ամենաշատն իր կարիքն ունի: Ու պարզից էլ պարզ է, որ նրա կյանքին էլ վտանգ չի սպառնում, թե ինչ են դրել վերակենդանացման բաժնում ու թատրոն խաղում: Էս բուժքույրերին էլ մենակ մի բան է հետաքրքրում, ինչպես իրենք են ասում, ուզում են, որ իրանց լավ նայեն: Դե ով գումար ունի Ձեզ հաստատ լավ կնայի էլի, ինչու եք չունեւորի չեղածի վրա աչք դնում ...Մառազմ է էլի...

Stranger_Friend
02.02.2013, 22:23
Այսօր ոչ իմ կամքով երկար շփվեցի երեք մասնագիտության տեր մարդկանց հետ՝ ատամնաբույժի, վարսավիրի ու վաճառողների.... Ատամնաբույժն անընդհատ բողոքում էր հարկերից, ես էլ ստիպված լսում, որ տհաճ զգացողություններս քչանան.... հետո առևտրականները սկսեցին իրենց բողոքները, հետաքրքիր էր, չնայած այդքան էլ չէի հավատում, որ նրանց վիճակն էլ իրոք բարդ է.... իսկ վարսավիրը հետաքրքիր էր, բայց բողոքում էր ոչ թե կոնկրետ իր, այլ ընդհանուր ժողովրդի վիճակից՝ ևս հասնելով ատամնաբույժներին..... Ինչքան ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից, հեռու մնալ պետությունից, ապրել ազատ ու անկախ, չեմ կարողանում...պետությունում ես, պետք է կամ պայքարես օրենքների դեմ, կամ հարմարվես՝ ազատ ապրել չես կարող......

John
02.02.2013, 23:49
Չհասկացված լինելու ցավը տրված է միայն անհատականություններին, մարդկանց, ովքեր տարբեր են շրջապատի մյուս մարդկանցից։ Ինչ էի ասում... հա, հիշեցի, ինձ չեն/չեք հասկանում)

Հայկօ
03.02.2013, 04:42
Եթե ուզում ես ինձ ճանաչել,
Հարցրու սարերին, ջան:
Եթե ուզում ես ինձ ճանաչել,
Հարցրու արևին, ջան:
Նրանք լավ գիտեն ինձ:
Նրանք լավ գիտեն ինձ:

Եթե ուզում ես ինձ հասկանալ,
Հարցրու օդին, ջան:
Եթե ուզում ես ինձ հասկանալ,
Հարցրու ջրին, ջան:
Նրանք լավ գիտեն ինձ:
Նրանք լավ գիտեն ինձ:

Եթե ուզում ես ինձ հասկանալ,
Նայիր բնությանը, ջան:
Ջրի պես պարզ, ջրի պես խորը ապրում եմ կյանքը ես:
Ականջով տես, աչքերով խոսիր, բերանով լսիր, ջան:

Եթե ուզում ես կյանքը ճանաչել,
Նայիր բնությանը ջան:
Եթե ուզում ես կյանքը հասկանալ,
Նայիր բնությանը ջան:
Ինքը լավ գիտի դա:
Ինքը լավ գիտի դա:

Եթե ուզում ես ինձ հասկանալ,
Նայիր բնությանը:

Դարձիր, դարձիր,
Դարձիր, դարձիր,
Դարձիր, տուն դարձիր,
Դարձիր, տուն դարձիր:



http://www.youtube.com/watch?v=ZODafWWndRg


Տակնուվրա ա անում:

John
03.02.2013, 11:55
Մի տեսակ լուրջ չեմ վերաբերվում էն մարդկանց, ով օգտվում է mail.ru–ի էլեկտրոնային փոստի ծառայությունից... Շուտ ենք մոռանում անցյալը՝ դեռ 6 տարի առաջ ես էլ էի օգտվում mail.ru–ից :)

Վոլտերա
03.02.2013, 16:13
Կոնյակ ու մի բաժակ թեյ, հետո էլ երեք բաժակ գերչակի յուղ... Ով խմեր ու չվատանար:8

Cassiopeia
03.02.2013, 17:16
Բայց ինչ անհաջող ժամանակ ընտրեցի վերադարձի համար։ Քաղաքականությունն էլի խեղդող դիրքերում է։

ԱնԱիդա
03.02.2013, 18:36
էլի ձյուն ա գալիս,, ու էլի ես բանաստեղծությունը միտս ա գալիս,,, :)
Ձյու՜ն է գալիս,
Եվ մի աղջիկ ,մայթում խավար,
Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս…

Ինչու՞ է նա այդպես լալի՜ս…
Ու մոլորված գնում-գալի՜ս,
Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.

Գուցե նրա հե՛րթն է գալիս
Զգալու՛, որ կյանքը, ավա՜ղ,
Հաճախ նաև… վի՜շտ է տալիս.

Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս ,
Դեգերո՜ւմ է մայթում խավար.

Եվ կարծում է հավանորեն,
Թե էլ չի՜ գա բախտը նորեն
Եվ…անցե՜լ է անդառնալի…

Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
Եվ զո՜ւր է նա այդպես լալիս…
Ձյու՜ն է գալիս…

Գևորգ Էմին

ԱնԱիդա
03.02.2013, 21:41
երբեմն ամեն գնով ուզում ես ետ բերել հեռացող ու օտարացող կարևոր ու թանկ ակնթարթը, մոռանալով, որ ներկայում կորցնում ես գուցե և ավելի կարևոր ներակայի ակնթարթ…

Stranger_Friend
03.02.2013, 23:21
http://urishashxarh.do.am/_ph/3/2/321215698.jpg
Երբ անընդհատ փնտրում ես, ամեն անգամ մի կետ տեսնելով, քեզ թվում է գտար և ավելի ես մոտենում, բայց որքան մոտենում ես, այնքան ակնհայտ են դառնում սպիտակի մեջ սև կետերը...... շրջվում, փոխում ես ճանապարհդ՝ հասկանալով, որ սխալ տեղ է դա.... սկսում ես նորից փնտրել, շարունակ փնտրել ու վերջում հասկանում ես, որ ԱՅՆ գոյություն չունի....

Meme
03.02.2013, 23:35
Տխրելու ցանկություն առաջացավ մոտս...
Էն տիպի տխրություն, որ հա ուզոմ ես ժպտաս, բայց չի ստացվում..
Ուֆֆ...կարոտեցի...

Mephistopheles
04.02.2013, 05:46
Աշխարհի ամենափիս մանթոն…

Առաջին կուրս ենք… եկանք լսարան լեկցիայի տետր-մետր դրեցինք նստարանին ու գնացինք բուֆետ… իրիկվա լեկցիան էր… եկանք հետ, տետրս բացեցի տենամ մեջը մի հատ գրություն կա… ասում ա "էսօր վեցին Մարքսի արձանի մոտ, սպասելու եմ, խնդում եմ"… ի… մտածում եմ, սիրուն ձեռագիր, խնամքով կտրված թղթի կտոր… "Արտակ, մի բան ցույց տամ, էլի"… Արտակն իմ մակության ընկերն ա, ում հետ ինստիտուտն ենք ընդունվել ու հետո էլ ավարտել ու միշտ իրար հետ էինք … "էսի հաստատ սիրային գործ ա" ասում եմ… "Հաստատ, Մեֆ, պտի գնացվի ու տեսնվի…" "Արտ, դու էն ծերը կկանգնես կնայես, եղա՞վ… " ասում եմ… ինքն էլ թե հա բա ոնց…

ՄԻ կերպ դասն անցկացնում եմ, հազիվ եմ կենտրոնանում… վեցին շտիկ ի պես Մարքսի արձանի մոտ եմ, մեկ էլ մի հատ ընենց ոչինչ աղջիկ… ոչինչ չէ, լավն էր… մոտեցավ, սենց նայեց հետո հարցական հայացքով մի հատ էլ նայեց ու հարցրեց… "Արտակն ուր ա՞…" փոխանակ հարցից ջոկեմ հարիֆ-հարիֆ ասի "ի՞նչ Արտակ… հես ա եկել եմ…" ………… ասում ա "Արտակը, էն բոյով տղեն քո հետի"……. էշացած երեսին նայեցի, բայց վայրկյանական ուշքի եկա ու գործը դզելու նպատակով ասի "Արտակը հեն ա… ընդեղ ա" ու ձեռով ցույց եմ տալիս… "սպասի հես ա կկանչեմ" …… "իյա… էս դուք ամեն ինչն եք իրար հետ անու՞մ… փոխանակ ինքը գա, քեզ ա ուղղարկել ինքն էլ ընդեղից նայում ա՞"…… պապանձվելի… սենց ՄԱՆԹՈ՞… "իմ տետրի մեջ էր զապիս……" արդեն թողել գնացել էր…

Արտակը որ տեսավ էտ աղջիկը գնաց, վազելով եկավ ասեց "հը՞ Մեֆ…"… "ի՞նչ հը Արտ, քո համար էր եկել… զապիսկեն սխալվել իմ տետրի մեջ էր դրել… ասի կանչեմ, թողեց գնաց"… մի տասնհինգ րոպե նստեցինք նստարանին ու հետո քայլելով գնացինք տուն…

Մեր կողքի շինֆակից էր էդ աղջիկը… հետո շատ էնք տեսնում…

ivy
04.02.2013, 18:05
Էսօր ինձ Քրիստիանիայից բացիկ էր եկել, էն էլ՝ հայերեն :))
Մի կողմում ազատ քաղաքի նկարները, մյուսում՝ նամակը:
Մերսի, Բյուր, ուրախացել եմ շատ :)

Quyr Qery
04.02.2013, 21:10
Շատ ֆանտա, քիչ լրջություն:
Հա, հենց տենց: Մենակ մի բան չեմ հասկանում, ոնց ես սենց անլուրջ ծնվեցի, եթե մենակ սպրայթ եմ խմում: Լավ է, էդ հեչ:
Այ սենց նստել ու զգում եմ, որ սիրում եմ, անասելի շատ եմ սիրում կյանքը, հիմի մարմնիս ջերմությունը մի 1000 ցելսիուս է, որովհետև մեջս վառվում է, երակներս պայթում են, աչքերս փայլում են, ու էդ սիրելուց է՝ կյանքը սիրելուց: Լուրջ, ձմեռն եմ սիրում, ձյունոտ ու անձյուն, ամառը ամեն տեսակի, գարունը՝ խառըխշտիկ, աշունը՝ ծնվել եմ է: Սիրում եմ, էս կոմպը, էս ժամը, էս պահը, էս տունը, էս աստղերը, էս ցուրտը, որը թոքերս է սղոցում, էս էջը, մարդկանց, սերժին, չէ է, սերժին հաստատ չէ, քրոջս դաս անելը, թաղի շների հաչոցը, ՙՙՌոմեո և Ջուլիետում՚՚ բալետում հնչող դասականները, էնքան բան կա, եսիմ, մի խոսքվ՝ սաղ սիրում եմ:
ՍիրմեԳը:

keyboard
04.02.2013, 21:20
Հո՞վ, դու խոսում ես 15 տարեկան երեխու մասի՞ն...



Տիգի էս ասածը ու վերջին օրերին համացանցը թնդացրած իրադարձությունները մի պատմություն հիշեցրին. էհ պատմեմ ում հետաքրքիր է թող կարդա...
Պատմության հերոսին պայմանական կոչենք Ա:

Ա-ն դպրոցական էր, սովորում էր բավականին լավ, չնայած որ սեփական համոզմունքների ու ըմբոստության պատճառով, երբեմն կարելի է ասել շատ հաճախ առժանանում էր ուսուցիչների, հարևանների, հարազատների, "նկերների" ոչ ադեկվատ, ոչ համարժեք վերաբերմունքի:
Օրերից մի օր Ա-ի ողջ դասարանը որոշեց դասից փախնել, իսկ Ա-ն, որ նոր էր տեղափոխվել այդ դասարան, բնականաբար չէր կարող միայնակ նստել դասի և նույնպես լքեց դպրոցի տարածքն ու գնաց նախկին դպրոցը ուր սիրած աղջիկ ուներ և ուզում էր թեկուզ հեռվից տեսնել նրան:
Հաջորդ առավոտյան, երբ Ա-ն եկավ դասի, առաջին դասաժամին բմբլած ճնճղուկի պես դասարան ներխուժեց ուսմասվար կոչեցյալը և հիստերիկ տոնով ողջ դասարանին տնօրենի սենյակ անցնելու հրաման տվեց:
Սակայն Ա-ն չդիմացավ և արտաբերեց.
-Մենք 20-ից ավել ենք, տնօրենից սենյակ իջնելուց ոնց էլ չլինի կաղմկենք, կողքի դասարաններին կխանգարենք, թող տնօրենը գա ավելի լավ է:
Ա-ին ի պխատասխան բմբլածն ու ոչ պակաս բմբլած ու թոռոմած դասղեկը միասին ասացին.
-Իսկ դու սուս, մեծբերան անպոչ գդալ, դեռ մեկ-երկու արդեն բերանը ինչ լեզու է դրած:
Ա-ն գլուխը կախեց և հետևեց, թե ինչպես տարակուսած ու արդեն մեկը մեկի վրա բարդելով, թե ում կազմակերպածն էր և իզուր նրան լսեցին, աճապարեցին դեպի տնօրենի սենյակ: Տնօրենի սենյակում ստանդարտ հարցերին պատասխանում էին ստանդարտ պատասխանով.
-Ինչու՞ փախար,-
-Է սաղ փախան, ես էլ փախա,- ու երբ նույն հարցը ուղղվեց Ա-ին, ով նոր էր տեղափոխվել այդ դասարան ու դպրոց և նրանից լսվեց նույն պատասխանը, տնօրենն ու երկու բմբլածները Ա-ի գլխին բաժակ ուղարկելու սպառնալիք հնչեցրին:
Ա-ն վրդեվված նման վերաբերմունիքց լքեց սենյակը և գնաց տուն: Երեկոյան, երբ Ա-ն խոսեց հոր հետ, հաջորդ առավոտյան Ա-ի կամքին հակառակ հայրը այցելեց դպրոց, չնայած որ Ա-ի համար միջնորդած անձը անտեղյակ էր վերջին օրերի իրադարձություններից և բնականաբար իմանալու դեպքում այդ բաժակը կմցներ բմբլածների ու տնօրենի ....
Մի խոսքով, երբ Ա-ի հայրը տնօրենին ասաց, որ Ա-ի ծնողական ժողովներին անգամ դասղեկն հեռախոսով հայտնել է, որ ասելիք չունի կարող են ծնողները չանհանգստանալ ու ժամանակ կորցենալ, այդուամենայնիվ Ա-ի ծնողները պարբերաբար գնում էին դպրոց և հետաքրքրվում Ա-ով և տնօրենի այդ պահվածքը ավելի քան տարօրինակ է նամանավանդ նոր եղափոխված աշակերտի հանդեպ, տնօրենը լեզուն կծեց:
Դրանից հետո, Ա-ն դառավ դպրոցի խոսելու թեման, քանզի տնօրենին հրավիրեց դասարան բառի բուն իմաստով, մարսեց ու ավելին, նրան ոչ հեռացրին, ոչ տեղափոխեցին, ոչ էլ հրապարակայնավ պախարակեցին, ինչպես ընդունված էր նման դեպքերում:
Անցավ տեվական ժամանակ և Ա-ի ըմբոստ ու "կռվարար" բնավորությունը պահ առ պահ ոգևորում էին դասարանցիներին, ուսուցիչներին, սակայն երբ այդ ըմբոստության համար պիտի պատասխան տրվեր, դրա հարվածը կրողը միայն Ա-ն էր:
Եկան ավարտական քննությունները և Ա-ն մտավ պատմության քննության և պատմության ուսուցիչը ներկայացնելով Ա-ին ասաց, որ Ա-ն պատասխանելու կարիք չունի, քանզի շատ տեղին ու ճշմարիտ վերլուծություններ է անում և այդժամ հանձնաժողովը որոշեց, որ պատմության տմոսի փոխարեն Ա-ն դիրքորքշում արտահայտի ներկայիս իշխանությունների` այնժամանակյա դեռ սաղմային քննարկումների Ռուսաստան-Բելորուս և Եվրամիություն երկընտրանքի անդամակցության վերաբերյալ և երբ Ա-ն, այդ ժամանակյա իշխանություններին "2000թ" անվանեց ազգի դավաճաններ և Եվրամիությանը միանգամից լղոզվելը անխելքություն, հանձնաժողովը Ա-ին մեծբերան և անխելք պիտակելով նշանակեց 4, այն էլ պատմության ուսուցչի խաթեր:
Ա-ն հպարտ դուրս եկավ քննությունից, քանզի իր համոզմուքներն իր համար ավելի թանկ էին, քան ավարտական 5-ը:
Ա-ն հաջողությամբ ավարտեց դպրոցն ու ընունվեց ԲՈՒՀ: Այդ ընթացքում ոչ մի արտասովոր բան տեղի չունեցավ, բացի այն, որ Ա-ի հայրը նրան միշտ ասում էր, որ իր լեզվի պատճառով մի օր շատ ավելի մեծ է տուժելու, քան 5-ի փոխարեն` 4-ը, և որ մեր պետության ներսում ոչ միշտ է, որ ճիշտը պետք է շխկացնել երեսին և առավել քիչ են դեպքերը, երբ այդ ճիշտը գնահատվում է ըստ առժանվույն:
Ա-ն ԲՈՒՀ-ում սովորելու տարիներին ևս աչքի էր ընկնում ըմբոստությամբ և կողքինների ասած "հեղափոխական" կեցվածքով:
Եկան ԱԺ ընտրությունները և հաստավիզ, պատգամավորության թեկնածուներից մեկը, հրավիրել էր հավաք երիտասարդների մասնակցությամբ, իբր լսելու ու արձանագրելու երիտասարդների կարիքներն ու բողոքները, իբր դրանք ԱԺ-ում ներկայացնելու նպատակով:
Ա-ն այդ հավաքի ժամանակ ելույթի իրավունք վերցրեց և թեկնածուին հանդիմանեց, որ նախորդ 4 տարիների ընթացքում, նա չի զբաղվել ոչ երիտասարդության, ոչ էլ առհասարակ օրենքի նախագծերով և հիմա ինչու է այդ հարցին ուզում անդրադառնալ, թեկնածուն հեգնանքով պատասխանեց, որ ինքը "ոնց որ քիմիայի դասին ֆիզիկա պատասխանի", իսկ Ա-ն նրան ասաց, որ երկուսն էլ բնագիտական և իրար մոտ առարկաներ են:
Մի խոսքով Ա-ի գլխին լիքը քարոզ կարդացող եղավ թեկնածուի տասովշիկավիզդնողական խմբից, բայց Ա-ն չվախեցավ ու թքեց ամեն ինչի վրա ու հակաագիտացիա էր անում հենց թեկնածուի հրավիրած հավաքին:
Ա-ն դա ևս մարսեց, բայց միևնույնն է չփոխեց իր ըմբոստ ու "հեղափոխական" կեցվածքը: Անցավ էլի ժամանակ և ԲՈՒՀ-ում 3 ամսից ավելի չվճարվեցին ուսանողների կրթաթոշակները և ուսխորհրդի ժամանակ Ա-ն պռորեկտորին մեղադրեց նրանում, որ նույն ՊԵՏ Բյուջեից ֆինանսավորվող մյուս ԲՈՒՀ-երը ստանում են կրթաթոշակը նորմալ, իսկ Ա-ի ԲՈՒՀ-ը արդեն 3 ամսից ավելի է չի ստացել և ռեկտորատին մեղադրեց այդ փոխերը սեփական շահերի համար շրջանառության մեջ դնելու համար, սակայն Ա-ին կրկին անգամ սատարելու փոխարեն մեղադրեցին իրենից տարքով մեծ ու պաշտոնով բարձր մարդու հետ անհարգալից խոսելու համար: Ա-ն էլի չկոտրվեց ու մնաց ըմբոստ ու "հեղափոխական":
Ա-ն տուն էր գնում դասից, երբ տեսավ, որ մոտ 150 ուսանող կանգնած սպաում է ավտոբուսին, որ հնարավորինս էժան տուն հասնի, քանզի սովորական տրանսպորտով գնալը կրկնակի թանկ էր, իսկ ավտոբուսները չէին քշում, քանի որ ձեռնտու չէր: Ա-ն կոչ արեց ուսնողությանը, դուրս գալ ու փակել քաղաքի գլխավոր փողոցներից մեկը և երբ հեռուստանըկերություններից մարդ կգա, իրենց միանգամից ավտոբուս կտրամադրեն, Ա-ին ծաղրեցին, հեղափոխական անվանեցին, անխելք ու սկսեցին որոշել թե ով ինչ տարբերակ ունի տուն հասնելու, սակայն ա-ի կողքին ոչ ոք չկանգնեց, բայց այդ ուսնողների մեջ կային մարդիկ ում համար ապրուստ էր այդ ավտոբուսներով տեղափոխվելուց խնայված մի քանի հարյուր դրամը:
Բայց այս անգամ, Ա-ն կոտրվեց, Ա-ն հասկացավ, որ հազարավոր ստրուկների մեջ ինքը կամ պիտի ստրկանա, կամ պիտի համակերպվի ապրի, Ա-ն չստրկացավ, բայց ոչնչի չհասավ ու չի էլ հասնի, որտև Բ-ն, Գ-ն, Դ-ն, Ե-ն ստրուկ են, առժանի նրան, ինչ իր հետ անում են, ախտը կերել ա իրանց մեջից, էլ փրկություն չկա...

Հա, Տիգ 15 տարեկան երեխու մասին եմ խոսում, հենց Ա-ն էդ տարիքից էր սկսել...

Շատ գրեցի, կներեք, հուսամ ոչ անիմաստ:

Claudia Mori
04.02.2013, 21:29
Հիմա մի շատ փոքրիկ բանից է կախված իմ ուրախ տրամադրությունը: Ես նստած դողում եմ երեխայի նման այդ սպասումից ու մոռանում եմ, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լիներ, ամեն ինչ իրականում ավելի վատ էր քանց վուր այսօր: Ուստի ես քեզ գնահատում եմ իմ ներկա ու շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար իմ պահապան հրեշտակ:

John
04.02.2013, 22:25
Երեկ մի «երևույթի» հանդիպեցի, մտածում էի կարելի է գրել էդ մասին, բայց մեկ ա ոչ ոք չի հավատա, որ նման «երևույթներ» կան մեր իրականության մեջ... Մաղթում եմ, որ չհանդիպեք իրանցից ոչ մեկին, որ երբեք էլ չհավատաք իրանց գոյությանը, իրանցից մեկը իմ կյանքից 10 րոպե երեկ խլեց, 2 րոպե էսօր + մեկական րոպե էլ ձեր կյանքից...

Գալաթեա
04.02.2013, 22:35
Դժվար ա...
Շատ ավելի դժվար ա, քան ես կարծում էի՝ կլինի:
Բայց դիմանալու եմ:
Չէ՞ որ ես... էն ոնց էին ասում... հա, ուժեղ եմ :)

Mephistopheles
04.02.2013, 22:40
շնորհավոր նոր տարի…

Գնացել էինք մեր դասարանցի աղջիկներից մեկի նոր տարին շնորհավորելու… ութերորդ դասարան… նստած ուրախանում ջրիկանում ենք, մեկ էլ հերը ներս ա մտնում… բրձրահասակ ալեխառն մազերով հաղթանդամ մարդ… բոլորը պապանձվում են, մոմ են կտրում… "էս նստել ե՞ք…" էդ որ ասեց ես մտածեցի որ արդեն ապահով ա ու մի անգամից ասեցի… "ձեր նոր տարին շնորհավոտ •••• ձյա…" … էս մարդը արաղի շիշն առավ, բացեց ու իմ լիմոնադի բաժակը ներնեբերան լցրեց… լցնելու ճամփին ես սկսեցի "բա ես էսքամ չեմ կարա խմեմ… ես արաղ կյանքումս չեմ խմել… ես լիմոնադով կխմեմ…" քանի լցնում էր էնքան վախս պանիկայի էր վերածվում… ես էլ մանրից անցնում եմ աղաչանքի… էրեխեքն էլ սուս նստած են, մերն էլ սարսափած նստած բան չի ասում… բաժակը մինչը վերջ լցրեց, հլա մի մասն էլ թափեց ու ներծծվեց սփռոցի մեջ… հետո վերցրեց բաժակը ու մի շնչով քաշեց գլխին, հետո շրխկացնելով դրեց սեղանին ճիշտ դեմս ու թողեց սենյակից դուրս եկավ առանց մի բան ասելու ու շնորհավորելու…

Հույուհ…

Stranger_Friend
04.02.2013, 23:55
եթե մեր կյանքից հնարավորություն ունենաինք ջնջելու անիմաստ օրերը երևի մոտ մեկ տարի կմնար կյանքից....... բայց եթե չլինեն մնացած տասնյակ տարիները, այդ մի տարին չէր լինի, կամ նույնպես անիմաստ կլիներ.....

Katka
05.02.2013, 21:41
Լավ է հին սովորություններին վերադառնալ ու լավ ա, երբ հիշում ես՝ ինչքան բան ես սովորել էս մի փոքր ակումբից:)) Բա՜ մարդիկ:love

Հ.Գ. Մենակ թե դեղատոմս է պետք երկար գրածներ կարդալու հատկությունը վերականգնելու համար, կեսից թռնում եմ վերջ: :8

Վոլտերա
05.02.2013, 22:05
- Քանի տարեկան ես :))
- Ինչքան կտայիր?
http://i.imgur.com/2fnBEos.jpg (http://imgur.com/2fnBEos)
Դավայ դու իմ հարցին պատասխանի, հետո նոր ես քոնին կպատասխանեմ

Գալաթեա
06.02.2013, 04:24
Մարդու հետ պետք ա կարողանաս կռվել ու գոռգռալ, երբ որ ուզում ես: Երբ որ զգում ես, որ պետք ա:
Ներս գցելը լավ...հեչ լավ չի:
Մի բան ա մենակ լավ: Կանանց դեպքում ինֆարկտների տոկոսը քիչ ա: Մենք ուրիշ տարբերակ ունենք. ոչ թե նեվռոզնի, այլ սծեռվոզնի դառնալու:
Լավ տարբերակ ա:

Mephistopheles
06.02.2013, 04:43
երբեմն էնքան շատ ես ուզում հաղթես որ հաղթելուց ամեն ինչ կորցնում ես… պարզվում ա պարտվելը երևի ավելի ձեռնտու ա… դրան ասում են հաղթանակ ամեն գնով… ամեն գնի մեջ մտնում ա ամեն ինչ… տառացիորեն ամեն ինչ…

Mephistopheles
06.02.2013, 05:44
Ժամանակի ընթացքում ամեն ինչ անցնում ա… ժամանակն ամեն վերք բուժում ա…

One_Way_Ticket
06.02.2013, 14:16
Մարդը սիրում է գործ չանել, կյանքում ոչինչ չփոխել: Պարզապես պատրվակ է պետք: Շուտով ուրիշ երկիր տեղափոխվելու պես ընտիր պատրվակ ես դեռ չէի ունեցել:
Պետք է ավելի շուտ քնել ու շուտ արթնանալ - լավ, մեկ է շուտով գնում եմ:
Պետք է սպորտով զբաղվել - մեկ է շուտով գնում եմ:
Մոդեմը լավ չի աշխատում - յոլա կտանի մինչև գնալս:
Գնամ, տեսնեմ էնտեղ ինչ պատրվակ եմ հորինելու: