PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 [23] 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Դեկադա
24.03.2012, 22:53
Էսօր տղայիս ընկերուհին ասում ա « գիտեք մինչ Ա-ը դիրքերից իջնում ա ես կես մարդ եմ դառնում »: Ասում եմ « համարի քո հետ էլի կիսվող կա »: Եկավ, գրկեց... չգիտեմ, ուրախացա...

murmushka
24.03.2012, 23:13
երբեմն պետք էլ չի որ հենց դեմքիդ ասեն, որ դու իրենցից չես, ուղղակի մոռանում են, անտեսում, մեկ մեկ ներողաբար ժպիտ պարգևում ու կամաց կամաց հասկանում ես, որ երբեք էլ նրանցից մեկը չես էլ եղել, ու ոչ մեկ ու ոչինչ մեղավոր կամ պատճառ չի հանդիսանում, կյանքն է այդպիսին ու վերջ
ցավալի է, բայց փաստ...

unknown
25.03.2012, 20:11
Այնտեղ հեռվում դու սպասում ես ինձ ու հասկանում ես ամեն մի մտածածս ու չարտահայտածս...մի օր կտեսնեմ քեզ իրականում,ես հավատում եմ...դու կաս իմ սրտում,ուրեմ իրականումել կլինես...մնում է միայն գտնել քեզ

Գեա
25.03.2012, 20:25
Նա խոստացավ մի տիեզերք երջանկություն նվիրել ու ...հեռացավ:
Շուտով Նեն կրծքի տակ ծիլ տված նոր կյանքի թպրտոց զգաց, երբ շուրջը նայեց, աստղեր չգտավ:
Հանգած աստղերով տիեզերք մի նվիրեք...այն դժբախտության անդունդ է դառնում:

Նուշություն
25.03.2012, 21:57
Օդնոկլասնիկ-ացավը ազգիս պատել ա... հայտնագործություն չեմ անում...բայց որ էդ ապուշ կայքի պատճառով քիչ ա մնում ավտոտրասնպորտային պատահարի մեջ հայտնվես, էդ արդեն լուրջ ա....երեկ տաքսի էի նստել...վորորդը երիտասարդ տղա էր...մի ձեռքով ղեկն էր պահել, մյուս ձեռքով անդադար բզբզում էր հեռասխոսը....Նայեցի` տեսնեմ` օդնոկլասնիկի գազարագույն էջն էր....Կախված ստացած հաղորդագրության բովանդակությունից` կամ գազանի նման էր քշում` կողքերը չնայելով ու համարյա մյուս մեքենաներին կպնելով...տաքսին թռչում էր, կամ էլ ժպտում էր, մոռանում, որ ղեկին ա, բաունտիային եզերքներ էր հասնում... մեքենան էլ շարժվում էր կրիայի նման...զոմիբանում ա ազգս, գրողը տանի~....

unknown
25.03.2012, 21:57
Այսօր ուզում եմ չլինես,իսկ դու կաս...
Ուզում եմ քեզ չտեսնել,բայց ոտքերս քեզ մոտ են բերում...
Ուզում եմ մոռանալ,բայց անընդհատ հիշում եմ...
Ուզում եմ գնաս,կամել միշտ մնաս ու չհեռանաս...

Smokie
26.03.2012, 15:19
Վերջապես գնաց դեպի լուսամուտագոգը, չէր ուզում իջնել թղթի վրայից: Նոր ազատ տարածություն քայլելու համար, թևեր ուներ բայց չէր կարող թռչել: Փորձեց ներքև գնալ, բայց դեռ փոքրիկ սպիտակ հատվածից չէր իջել... կանգնեց տեղում, սկսեց թպրտալ ու մի կերպ նորից բարձրացավ լուսամուտագոգին: Վախենու՞մ էր բարձրությունից, թե՞ սպիտակ գույնն էր դուրը գալիս... Ամեն ինչ էլ հնարավոր է:

unknown
27.03.2012, 17:23
կատարյալ լռություն բոլոր կողմերից...հիմա մի քիչ փոթորիկը չէր խանգարի...լռությունից վախենում եմ,ախր շատ հանգիստա ամեն ինչ,իսկ ետ անսովորա...
հիմա ապրում եմ պահով ու երջանիկ եմ դեռ,բայց մի օր կավարտվի պահը...ժամանակը երևի ամեն ինչ կկարգավորի մեր փոխարեն...մի քիչ երջանիկ...վերջապես...
արցունքներից հետո հայտնված ժպիտը ամենագեղեցիկնա...

Inna
27.03.2012, 23:12
Այսօր (երեկ) ես առաջին անգամ գնացի Ակումբի հանդիպմանը :oy...:love

Էկա ստեղ էլ գրեմ... :Դ


Ուղիղ մի տարի առաջ՝ էս օրը, Արոն (Ապե Ջանը) ինձ խաբեց ու տարավ Ակումբի հանդիպման, առաջին անգամ... Հավես օր էր... :love

Հ.Գ. Ուրախ եմ, որ կաք :kiss

Մարկիզ
27.03.2012, 23:32
Փողով կամ ծանոթով բժշկականն ավարտած ու գործի ընդունված բոլոր տարիքային խմբերին պատկանող հիմնականում իգական սեռին պատկանող բժիշկների աշխատանքային առօրյան.

Ժամը 08:30 բուձիլնիկով մի կերպ ճմլկոտալով-բանով արթնացում
Ժամը 09:00 լվացվել-մվացվել, քսվել, հագնվել
Ժամը 09:30 դուրս գալ, նստել արդեն 15 րոպե սպասող տաքսին կամ պապայի առած ավտոն և քշել դեպի աշխատավայր
Ժամը 09:58 վազելով բարձրանալ փիլաքյաններով ու հագնել պիծիմինուտկի համար պիծիմինուտկի տեղին մոտիկ պահարանում կախած զապաս խալաթը
Ժամը 10:00:30 մտնել արդեն սկսած պիծիմինուտկի տեղը, չխանգարելու համար ոտքերի մատների վրա քայլելով մոտենալ և վեր ընկնել իրենց համար նախատեսված աթոռին
Ժամը 10:10 մի կուչկա բժշկով գնալ մեկի կաբինետ խմբակային կոֆե խմելու ու քննարկելու, թե ինչ են ուտելու կեսօրվա կողմ
Ժամը 10:30 մի կուչկա բժշկով վերջնականապես որոշել, թե ինչ են ուտելու կեսօրվա կողմ
Ժամը 11:00 մի կուչկա բժշկով քննարկել պիծիմինուտկեն ու պիծիմինուտկին ներկա, բայց էդ պահին տվյալ կաբինետում չգտնվող (այսինքն՝ գործ անող) կոլլեգաների հագուկապը, պիծիմինուտկին կարճ հագածների երևացած տռուսկիները, մազերի սանրվածքը կամ էն, թե ուրդուց դրան էդքան փող.
Ժամը 11:30 կուչկից յուրաքանչյուրի ցրում դեպի իրենց կաբինետները
Ժամը 12:00 զակազի՝ ինչ-որ անկապ համով հավի դոշերի կամ էլ քյաբաբի բերում նախապես որոշված կաբինետ
Ժամը 12:15 կուչկի վերախմբավորում նախապես որոշված կաբինետում
Ժամը 12:20 կուչկի բացակա անդամների զանգում և հիշեցում, որ զակազն արդեն բերել են
Ժամը 12:30 ուտում
Ժամը 12:40 ցելոֆանների, անձեռոցիկների և օգտագործված ափսեների հավաքում միահամուռ ջանքերով
Ժամը 12:45 մի հատ էլ կոֆե, բամբասում, պրիչոսկաների ու հագուստի քննարկում, ինչպես նաև՝ ֆսյո ժե ուրդուց դրան էդքան փող
Ժամը 13:00 ցրում դեպի սեփական կաբինետներ
Ժամը 14:00 փախուստ հիվանդանոցից դեպի խանութներ.


Arpine
28.03.2012, 17:14
:{
Աղանդներ ու նրանց ներկայացուցիչներ::{











Հ.Գ. Օ՜ Աբրաքսաս, փրկիր:D

Chilly
29.03.2012, 11:26
կամաց - կամաց էն «ակումբը 40 տարի անց» թեմայի կանխագուշակումներն իրականանում են )) Զգում ե՞ք հոգեբանական օգնություն են ցույց տալիս ջահել մայրիկներին, ճստոներին են պատժում... մի որոշ ժամանակ հետո արդեն «դասատուն բալիկիս լավ աչքով չի նայում, ի՞նչ անեմ» թեմաներ կգան )) սենց որ գնա «պրոթեզներս ցավացնում են» թեմայում էլ ենք դեռ գրառումներ անելու, հլը ուր ե՜ք... :D

Tig
29.03.2012, 11:31
Չեմ կշտանում ես երգից:love
Անկա՞պ ա:think
Չէ, հա ուղղակի այս երգի գովազդն եմ անում ու հատկապես այս մարդու կատարմամբ :))


http://www.youtube.com/watch?v=nceOb5EIEHk&feature=related

John
29.03.2012, 13:26
Անարդար ենք... ես համենայնդեպս, ինքս իմ հանդեպ, շատ դաժան եմ, եսասեր, չուզող, տակը փորող, առնետություններ են անում... ինքս իմ հանդեպ :)

unknown
29.03.2012, 18:45
Եսօր մի բան եմ բացահայտել ինձ համար մարդիկ ինչքան մեծանում են տարիքով,այնքան փոքրանում են տարիքի հոգով...

Smokie
29.03.2012, 20:01
Ո՜նց եմ սիրում երբ որևէ երգ, կամ ֆիլմի հատված արագացված տարբերակով եմ լսում::)) Էդ ծվծվան արագախոսը մի այլ կարգի բացում ա::D

unknown
30.03.2012, 22:11
Միայն իրականության աչքերին նայելով կարող ես հասկանալ թե ինչ գեղեցիկա քո հորինած աշխարհը ուր տեղ չկա իրականության համար...

AniwaR
01.04.2012, 02:01
Մեր կյանքում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ երբեք չենք ունենում անխառը զգացմունքներ: Մենք միշտ գտնում ենք մեր թշնամու մեջ մի բան, որը մեզ դուր է գալիս, ու սիրելիի մեջ մի բան, որ դուր չի գալիս: Տրամադրությունների այդ խճճվածությունն է, որ ծերացնում է մեզ և կնճռոտում մեր ճակատները և խորացնում ակոսներն աչքերի շուրջ:


Վիլյամ Բաթլեր Յեթս (http://ru.wikipedia.org/wiki/Йейтс,_Уильям_Батлер), «Կելտական մթնշաղը»

erexa
01.04.2012, 02:51
Եթե ինչ-որ անհաջող սեր եք ունեցել կամ ինչ-ինչ պատճառներով չեք հասել ձեր սիրուն, մի փորձեք ձեր դիմացիններին ստել, ասելով, որ սիրում եք: Կա՞րող ա էդ մարդն ա, որ չի գտել իր սիրուն, մի փչացրեք ուրիշների կյանքը: :sad :angry

Meme
01.04.2012, 13:36
Իմ հորինվածք

Ապրեմ կյանքս քեզանով,
Ու լցնեմ այն քո լույսով,
Լցվի օրս քեզանով,
Քո թախիծով, քո կյանքով:
Ապրեմ մի օր առանց քեզ,
Դառնամ և մութ, և անտես,
Չապրեմ, չլինեմ առանց քեզ,
Ու չշնչեմ կարծես ես:
Ապրեմ, լինեմ քո կողքին,
Լցնեմ լույսով քո հոգին,
Ծաղկեմ աշնան մթի մեջ,
Ու ձմեռվա ցրտի մեջ:
Այս ամենի մեջ կարծես,
Ես երազում եմ հենց քեզ,
Դու չկաս ու չես եղել,
Ես եմ հենց քեզ հորինել...

Նարե91
01.04.2012, 14:39
Լռությունն ունի շատ հստակ մի ձայն,
Եվ դու երբևէ լսել ե՞ս նրան,
Իսկ թե չես լսել, շտապիր վայելել
Ու նրա նրբին ձայնով զմայլվել…

Հավատացնում եմ ձեզ՝ ուշադիր լինելու դեպքում դուք հաստատ կլսեք լռության ձայնը... այն քնքուշ ու մեղմ սվսվոցը, որը ոչ թե նյարդայնացնում է, այլ հանդարտեցնում ու հանգստացնում:

Նուշություն
01.04.2012, 16:06
Հյուսիսային պողոտայով քայլում եմ...մի կոկիկ հանգված կին մոտեցավ.
-Աղջի'կ ջան, դասախոս մարդ եմ, սուտ չեմ ասում...ուղղակի բումաժնիկս տանն եմ մոռացել, տրանսպորտի փոխ կտա՞ս:
-Մեծ ա գումարս, կներեք, դժվար կարողանամ օգնել ( իրոք, 5000 դրամանոց ունեի մենակ)
-Ոչինչ, դու տուր, ես տաս րոպեից կզանգեմ, հետ կբերեմ փողդ (Ինձ
տարօրինակ թվաց, էդ որ էդքան մոտ ա ապրում, որ տաս րոպեից թողս հետ կբերի, թող էնա ոտքով գնա ու ուրիշներից չուզի):
-Կներեք, բայց ավելի լավ է, ուրիշ մեկին խնդրեք, գուցե ավելի մանր ունենան:
-Ավելի մանրը թաղի քեզ,- շպրտեց երեսիս ու գնաց....
Շոկի մեջ էի...տեղումս քարացել էի...ես իրեն վատ բան չասեցի, ոչ էլ արեցի....ինչքան թույն կար մեջը..... վատացա....նստեցի մի նստարանի մոտ տաս րոպե...էդ ընթացքում հինգ հոգու մոտեցավ ու երթուղայինի փող ուզեց...բոլորն էլ տվեցին...երևի դասախոսուհու սիրտը տաքսիով տուն գնալ էր ուզել....
Մի քանի օր անցել ա.... բայց մինչև հիմա էդ կոկիկ շորերով մուրացկանի խոսքերը ուղեղս ասեղի նման ծակում են.... ինչքա~ն թույն կա մարդանց մեջ, Աստվա'ծ իմ, ինչքա~ն....

Arpine
01.04.2012, 17:34
Չեմ սիրում բողոքել, բայց մեկ-մեկ ուղղակի անհնար է: Ցավում եմ, որ այս խնդիրը դեռ կա: Մարդիկ կան դեռ, որ կարծում թե իրենք ի ծնե հոգեբան են: Ստեղ են ասել, եթե մի բանից գաղափար չունես՝ հեշտ է թվում: Իրենց թվում է, թե, եթե մի փոքր էմպատիայի կարողություն ունեն (սա էլ իրարկե դեռ հարց է), ու կարողանում են զրուցել ուրեմն վերջ, հոգեբան են, կրթությունը, կամ որևէ գիրք բացելը էլ ինչի՞ համար: Նույն տրամաբանությամբ ամեն հարևան հոգեբան է, էլ խնդիրը ինչո՞ւմ է: Ճիշտ է,որոշ նախադրյալներ, բնավորության ինչ- որ գիծ, հատկություն իհարկե պետք է, ինչպես այլ մասնագիտությունների դեպքում: Բայց ունենալ նախադրյալ այդ ընդունակությունը զարգացնելու և այն զարգացնել լրիվ տարբեր են: Մարդ կա մտածում է, թե ինքը ամենալավ մասնագետն է, բայց ոչ կրթություն(կրթություն ասելով միայն դիպլոմը ի նկատի չունեմ) ունի, ոչ էլ մի գիրք ա տեսել: Եվ ընդհանրապես, այսօր տեղի անտեղի այնքան են օգտագործում հոգեբանություն բառը, արդեն ես եմ փորձում քիչ օգտագործել…Ճ

murmushka
02.04.2012, 17:43
ասում ես ես վատատես եմ, միգուցե, կամ չափից դուրս իրատես եմ, իսկ փորձել ես հասկանալ, ինչու եմ այսպիսին դարձել, կյանքն է սովորեցրել, լավատես լինելու դառը պտուղները շատ եմ քաղել, ասում ես, որովհետև ակնկալիքներս են մեծ ու սպասելիքներս անիրականալի, չէ, նեա, ուղղակի սովոր չեմ փոքրիկ հաջողություններով բավարարվել: բայց մի բան հասկացել եմ, քեզ նման ապրելը շատ ավելի հեշտ է, իսկ մնացածն էական չէ,

unknown
03.04.2012, 21:26
Դժվար է դժվար այս կյանքի ճամփան բոլորի համար...:(Մարդ արարածը առանց դժվարությունների օր չունի...ախր ինչ դաժանա կյանքը...չնայած առանց դրանց էլ երևի միապաղաղ կլինեին օրերը...բայց չափ ու սահմաննել լավ բանա...

John
04.04.2012, 00:53
Կեղծավորությունը իմը չի՝ անկեղծանալ էլ պետք չի հասարակության առաջ. ահա թե ինչու եմ կորել

Smokie
04.04.2012, 18:14
Երբ տեսնում ես, որ տվյալ գործը քեզ մոտ չի ստացվում, պետք չի թարգել այն, պետք ա մասնագիտանալ:

Ինձ մոտ պատահել ա, որ առաջին բարդության հանդիպելուց հետո հեռու եմ կանգնել, չեմ շարունակել դա, համարձակություն չեմ ունեցել...

Ի՜նչ լավ ա, որ հիմա կարողացա «խորամանկել» բարդությանը, գործս առաջ ա գնուուու՜մ:yahoo

Էսօր հաջողությունների օր ա:))

unknown
04.04.2012, 18:21
Եսօր հոբելյանական օրա իմ ու ակումբի համար,ես գտա ակումբը,ակումբը ինձ:loveնոստալգիայա մոտս:)

murmushka
04.04.2012, 18:26
ահավոր ջղայնացած եմ, սսարսափելի
աշխատանքի ես ընդունվում որպես մասնագետ, նախնական աշպատավաևձով ու խոստումով, որ կավելանա, կամաց կամաց բարդում են քեզ վրա ուրիշ աշխատանքներ, ու վերջում դու այդ գրասենյակում նույն աշխատավարձով գրեթե ամեն ինչ անում ես, բացի հավաքարարությունից, բայց դե դեռ ամեն ինչ առջևում է
աշխատանք եմ փնտրում աշխատանքային պայամանագրով

laro
04.04.2012, 23:34
Մարդ էլ վաղը բաց դաս ունենա ու նոր հիշի՞....:o Գժվել եմ լրիվ... էտ էլ միամիտ հիշեցի :))

Գեա
05.04.2012, 03:20
Մենք իրար վաղուց ենք ճանաչում: Նա ինձ` ծնված օրից, իսկ ես նրա գոյության ու դրա վերջանալի լինելը հասկացա վեց տարեկանում, երբ յոթերորդ հարկի լուսամուտից առաջին անգամ հետևում էի հարևան շենքի Պարգև դյադյայի թաղման արարողությանն ու ականջի պոչով լսում, թե մայրս ինչպես է վաշվիշ անում "Խեղճ երեխեք (խոսքը հանգուցյալի չորս փոքրիկ աղջիկների մասին էր, որոնցից մեկը բակի իմ ընկերուհիներից էր) անհեր մնացիք":
Հետո գիշերը անկողնում պառկած` երկար կանչում էի նրան, ուզում էի զգալ նրա իրական ներկայությունը: Շարժում էի մատս, հետո մյուսը, հետո որոշ ժամանակ անշարժանում էի ու նորից կրկնում...Մինչև բարկացրեցի նրան: Երևի չափերս շատ անցա, որովհետև նա կատաղելով որոշեց պատժել ինձ ու որպես պատիժ իր գաղտնազերծվելը ընտրեց` թույլ տալով, որ ես վեցերորդ զգայարանով շոշափեմ ու հասկանամ իր մշտապես հեռացող բնույթը: Արածս բացահայտումից շնչակտուր ու վախից չռված աչքերով` ես հանկարծ հասկացա. մեր ծանոթության առաջին իսկ պահից նա ձգտում է այնտեղ, որտեղից եկել է. դեպի անսահմանը, որի մուտքը ցավոք զույգերով չէ: Ես այնտեղ չկամ ու չեմ կարող լինել...ինչպես Պարգև դյադյան ու մնացած բոլորը: Դա նրանից ստացած առաջին դասն էր: Նա ինձ հանգիստ թողեց միայն այն ժամանակ, երբ հաստատ համոզվեց, որ դասն անգիր եմ արել, իսկ մինչև այդ ամեն կասկածի, ավելի ճիշտ զուր հույսի դիմաց մի հարված էի ստանում, մինչև վեցերորդ զգայարան կոչվող քորդաս պատվեց վերքերով: Ցավից խելագար` ամբողջ գիշեր շշնջացի սերտած դասս."Նրա շարունակվող անվերջության գաղտնիքը իմ վերջանալու մեջ է":
Հաջորդեց վախի` մշուշով պատված ժամանակը, մինչև նա խղճաց ինձ, ու որպես բալասան` արտահերթ կամ գուցե պլանավորված, երկրորդ դասը եղավ: Նա ապրածս սարսափը մոռանալու ու եղածի հետ արժանապատվորեն հարմարվելու մի քանի խորհուրդներ տվեց: Ի տարբերություն առաջին դասի, որը շատ կարճ էր տևել, այս մեկը երկար ձգվեց ու ավարտվեց միայն այն ժամանակ, երբ ես վերջապես բոլոր զգայարններով զգացի նրա անշարժ կայունությունը` հարազատից ստացած ջերմության, ծաղկած ծաղկի,արևածագի, վաղ գարնան ու նույնիսկ դեղնող տերևի մեջ, ու դրանից ապրած հաճույքը կարողացա ձգել ու դարձնել անվերջ:
Պահից հաճույք ստանալն ու դրանով երջանիկ լինելը դարձավ իմ ամենասիրելի դասն ու ես դադարեցի զգալ նրան, իհարկե նա երբեմն մերկանում էր, բայց ես կարողանում էի այդ ամենին նայել մատների արանքով, հետո ժպտում էի ու ... փորձում չհիշել առաջին դասից ապրած ցավը:
Դաս երրորդ... քորդայիս վերքերը կրկին բացվել են: Պարզվեց, որ նա չի սիրում, երբ անընդհատ ու աննպատակ ժպտում են իրեն: Մի օր, իմ հերթական ժպիտից կատաղած, նա հաջողացրեց հայացքս բռնել ու հայելի դարձավ: Ես սարսափից կարկամած տեսա, թե ինչքան եմ հոսել նրա չռած մատների արանքով: Նրա ափի մեջ ես գրեթե չկամ: Ես վերջանում եմ:
Այս դասը, որ հիմա հուսահատ շշնջում եմ ,ամենացավոտն է. "Նրա շարունակվող անվերջության գաղտնիքը իմ վերջանալու մեջ է, ու որպեսզի ավարտս անիմաստ չլինի, ես պետք է կարողանամ պահից ոչ միայն հաճույք այլ նաև օգուտ քաղել"...

ՀԳ Օգուտ քաղելու արվեստը կյանքը սովորեցնում է միայն նրան , ով քաջություն է ունենում ուղիղ նայելու նրա աչքերին...

unknown
05.04.2012, 21:14
Վայյյյյ վաղուց սենց չէի հոգնել...ինչ հաճելիյա հոգնած լինել...քուրիկիս պզտոն եսօր ինձ են օրնա քցել որ վրես հալ չկա...սաղ դեմքիս էլ ճանկռտելա...ամենավատը ենա որ ամսի 7 միջոցառում ունենք ու ես սենց դեմքով պետքա գնամ...բայց մեկա ինքը իմ կյանքի իմաստնա ու չեմ ջղայնանում վրեն,իրան ներում եմ ամեն ինչ...
Երևի յուրաքանչյուր աղջկա երազանքա երեխա ունենալը,իսկ ես եսօր են 8 ժամը որ իրա հետ անցկացրեցի ավելի շատ ցանկացա իմ սեփական բալիկը ունենալ...երբեք չէի մտածի որ սենց երազանք կունենամ հիմա...շատ հաճելիյա որ քնացնում ես,իսկ հետո սիրուն աչուկները բացումա ու գրկումա քեզ որ հանես տեղերից...
Նորից համոզվեցի որ հրաշք են պուճուրները...

John
05.04.2012, 21:52
Գրանցման ամսաթիվ 05.04.2006
վեց տարի... ամբողջ պատանեկությունս անցավ ձեզ հետ, ձեր կողքին... ավելի շուտ չանցավ՝ այլ մնաց, հավերժ :) սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ հենց տենց եք, ոնց կաք :) էն որ ես այսպիսին եմ, էդ մի քիչ էլ ձեր շնորհիվ, էն, որ ճանաչում եմ ինքս ինձ, հիմնականում ձեր շնորհիվ ու էն, որ որոշեցի կիսվել ձեզ հետ էս մտքերով՝ էլի հիմնականում ձեր շնորհիվ :)

Ֆոտոն
06.04.2012, 00:17
Զզվում եմ իրենց խոստումները չկատարողներից: Ահավոր ա, որ մի քանի ժամվա մեջ հարյուր անգամ խոստանում են ու էլի խաբում:

Գեա
06.04.2012, 20:29
Շատ մարդ կար սենյակում, չգիտեմ ինչպե՞ս ու ինչո՞ւ, դու էլ էիր այնտեղ: Աչքերով կանչեցիր: Հասկացա, որ գաղտնի բան ես ուզում ասել: Մոտեցա ու ականջս շուրթերիդ մոտեցրի, որ հանգիստ ասելիքդ ասես: Հմաբուրեցիր ականջս ու շշնջացիր.
-Կարոտե՜լ եմ...
Ու ես ծաղկեցի ինչպես գարնան բալենի:
Հետո առավոտ եկավ...եկավ իրականը, ուր ես ծաղկած բալենուց նորից ոզնի եմ դարձել ու մոլորված խարխափում եմ մշուշում... մինչև մայրամուտ, մինչև հաջորդ հանդիպում...

unknown
07.04.2012, 12:54
Ինչ հաճելիյա իմանալ որ քեզ սիրում են:love
Եսօր լավ օրա լինելու արդեն պատրաստ եմ,մի քանի ժամ էլ ու գնում ենք քույրիկիս հարսանիքի օրը որոշենք...ենքան եմ հուզվում ասես իմ հարսանիքի օրն են որոշելու...երևի քույրիկիս հուզմունքը ինձելա անցել...մեկել մի 3 տարի առաջ էր սենց եմի քուրիկիս հարսանիքին պատրաստվելուց...մարդել եսքան զգացմունքային լինի...
Լավ գնամ պատրաստվեմ գեղեցիկ օրա լինելու եսօր...

Claudia Mori
07.04.2012, 17:40
Այսօր ես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նվիրել եմ 1000 դրամ, քանի որ ունքերս վարսավիրանոցում հանել են իմ փողերով:D

Chuk
07.04.2012, 18:25
Հանեցի գարնանային շալվարս, որոշեցի հագնել, պարզվեց որ գոտկատեղն էլ վրաս չի լինում... գարեջուր, ես քո՛...

Smokie
07.04.2012, 18:57
Ժամանակին ուրախանում էի, որ նոր մտքեր, նոր գրառումներ էի ունենում: Հիմա էլ եմ ուրախանում, բայց տարբերությունը մեծ ա, էն ժամանակ ես դեռ սկսում էի, իսկ հիմա... սպառվել եմ :(


***

Շատ երգեր կան, որ վաղուց չեմ լսել: Մտքիցս թռել են, բայց սերը մնացել ա... Կարելի ա մի օր հին (դե գոնե համեմատաբար) երգերս լսել: Al Bano e Romina Power չեմ էլ հիշում վերջին անգամ ե՞րբ եմ լսել, ժամանակի ընթացքում հիշում էի իրանց, բայց լսելու ցանկություն ինչ որ չէր լինում: Ուսումնասիրում եմ Last.FM-ս ու մեկ-մեկ մտածում, «բայց ասենք էս երգը ես սրանից շատ եմ սիրում, կամ էս երգը նշածի չափ չեմ սիրում»:
Մոտ օրերս կարելի ա բոլոր «հին» երգերսմիասին հավաքել ու հիշել :roll Շնորհակալություն Last.FM-ին:

Դեկադա
08.04.2012, 09:15
Չէ բայց պիտի ասեմ: Սովորաբար նույնիսկ ամենից վատ կազմակերպված միջոցառումից աշխատում եմ դրականը վերցնել կամ էլ վերջնական հաշվով մտածում եմ « դե ջհանդամ օրս փոխվեց»: Երեկ իբր թե ապրիլի 7 էր: Մեզ հրավիրել էին համալիր տոնական համերգի: Տոմսերով, կարգ տեղ նշած: Ճիշտ ժամին գնացինք ու մնացինք կանգնած: Մեր տեղերը զբաղված էին: Տեղից ոչ մեկին հանել չստացվեց, որովհետև մեզ ասեցին « մարդիկ մի ժամ առաջ եկել նստել են, կարողա ձեր խաթր հելնեն»: Ասում եմ, բայց մենք տոմս ունենք, իրենք էլ թե է մենք էլ ունենք ու հանեց մի բուխտ տոմս առանց որևէ նշման: 15 րոպե կազմակերպիչ էինք ման գալիս որ օգնի: Վերջապես մեկին գտանք, բայց դե ինչ կարայինք անեինք մենք ամբոխի դեմ: Դեռ մի բան էլ մուննաթ եկան վրաներս, որ « կես ժամ բան պիտի նայենք հարամ եք անում»: Մի խոսքով տեսա, որ ապարդյուն ա անցնելու սկսեցի ազատ աթոռ գտնել, վերջապես մեկը գտանք ու ես ու աղջիկս երկուսով մի կերպ հարմարվեցինք: Մեզ հետ եկածները մնացին էտպես կանգնած: 45 րոպե կիսանստած ու աղջկաս բողոքները լսելուց հետո որոշեցինք դուրս գալ: Համերգը վատը չէր որպես էտպիսին, բայց ինչպես միշտ հայավարի անկազմակերպ էր ու հավաքվածներից շատերը հաստատ ոչ մի գեղագիտական հաճույք չէին ստանալու, մանավանդ երբ սոպրանո ա երգում իսկ ետևի նստարանին նստած երիտասարդը ասում ա « այ քիրիկ էս ինչ չաղ ես» ...


... ու երևի թե տեղին կլիներ ասել սա Հայաստանն է այստեղ մենք տանն ենք, որտեղ մեզ ոչ ոք բանի չի դնում...հետո էլ Նիգ- Ապարան հասարակական միությունը պիտի «գոռա» մենք մեծ շուքով նշեցինք մեր 10-ամյակը...էտ շուքը մենակ առաջին շարքի կապույտ « թագավորական» աթոռների համար էր նախատեսված, իսկ մնացածը... ով շուտ նա կուշտ


... հա ի դեպ համերգը բարեգործական էր...սրանով ամեն ինչ ասված

Tig
08.04.2012, 12:09
Հըմ...:think
Հանրակացարանի պատերի տակ նստած համարյա ցնցոտիներ հագած մարդիկ, վթարային շենք, գարշահոտով պարուրված շքամուտք, վթարային լինելու պատճառով ճկված միջանցք, որով անցնելուց սիրտդ ճկվում է այդ միջանցքի հատակի նման, մի փոքրիկ կիսամաքուր սենյակ, կիսաթաց աչքերով տատիկներ՝ կյանքով լեցուն երիտասարդներով շրջապատված, երգ, պար, խինդ, ուրախության նվիրման մի անընթարթ...
Ժամանակ առ ժամանակ պետք է հայտվել այնպիսի միջավայրում, որը քեզ կպարդատրի վերագնահատել քեզ ու քեզ շրջապատող միջավայրը...:8

impression
08.04.2012, 19:28
http://hayland.am/Community/ViewCommunity.aspx?CommunityID=1973&CurrentTab=2&PostID=45159

պլագիատ....

Valentina
08.04.2012, 20:44
Էն օրը մի կին երթուղայինի մեջ ընկերուհուն բացատրում ա թե որտեղ իրան սպասի.
-Էն զիբլի մոտ սպասի հեսա իջնում եմ, է՜ն զիբիլի մոտ էլի... Վարպե՜տ էն զիբիլների մոտ կանգնեք իջնեմ:
:D

My World My Space
08.04.2012, 20:53
Փողոցում էսօր հանրապեդագան զնաչոկ եմ նվեր ստացել, հանրապեդագան ըլնեմ, թե սութ եմ ասըմ…

Դեկադա
09.04.2012, 09:57
Քրոջս 3-ամյա աղջիկը լրիվ դեմք ա: Երեկ ամբողջ օրը ասում ա « տրեմ թսեմ»: Մի 15 րոպե կրկնելուց հետո տեսավ չենք հասկանում ինչ ա ասում սկսեց լացել: Մենք էլ մտածում ենք «վայ երեխեն գազիկներ ունի»: Էլ տաք վաննա, էլ փորիկը տաքացնել: Էս երեխեն հոմ չի խժժում: Վերջը գրկած տան մեջ ֆռռալուց մեկ էլ աչքը ընկավ ձեռքերի կրեմին ու գոռում ա «տրեմ թսեմ»::D


...ասա այ բալամ հայերեն խոսա էլի

Lusinamara
09.04.2012, 16:33
Մի հատուկ մեր բակ-ական խասյաթ կա երեխեքի մոտ. բոլորը միասին նույն բանն են գոռում, օրինակ՝ «Դու չես, խաղում, դու չես խաղում, դու չես խաղում…»: Այդպիսով այդ երեխուն խաղից հանելն ավելի քան հեշտ գործի են վերածում, այնպես, ինչպես կարդացածս իմ ուղեղից :oy:D

Ժունդիայի
10.04.2012, 00:03
Խանդում եմ այն ամենը ինչ ինձ է պատկանում: Խանդում եմ այն ամենը, ինչն իմս պետք է լիներ ու չեղավ:

Այ սենց բարի ու էգոիստական մտքեր: ՃՃ

Հետո էլ Մայր Թերեզան պնդում է, որ բոլոր չարիքների արմատը՝ Էգոիզմն է:

Նուշություն
10.04.2012, 16:37
Իմ գործընկեր-տղաները խելքը գլխին մարդիկ են` կիրթ, զարգացած...մի խոսքով, պետք ա որ նորմալ տղամարդու տիպար լինեին.... Իրականում էն մի տղան ամբողջ օրը աղջիկների հետ ա խոսում, մեկին զանգում ա, հետո մյուսին, մեկի հետ ժամանակ ա անցկացնում, մյուսի հետ հանդիպում ա ուրիշ ժամի...խիստ անձնական նվերներ ա անում միաժամանակ մի քանի աղջկա....բոլորին էլ նույն շաբլոն սիրային բառերն ա ասում: Էն մյուս տղան ընկերուհիներին փոխում ա նույն արագությամբ, ոնց որ, ասենք նասկիներն են փոխում: Մի տղան էլ ամուսնացած ա, բայց ամբողջ օրը սոցիալական կայքերից դուրս չի գալիս...մի հազար հոգու հետ խոսում ա....էդ մենակ գործի տեղը, թե հետո ինչ ա լինում, էդ արդեն չգիտեմ...
Էս ի~նչ աստիճանի ա ցեխոտվել "սեր" հասկացությունը...
Ես սենց ուղղակի ականատես եմ լինում ուրիշների վարքին...թվում ա` իրանց կյանքն ա, ինձ ի՞նչ...բայց փաստն էն ա, որ աչքիցս սարսափելի ընկնում ա տղաների էն տիպը, որ ինձ թվում էր, քիչ թե շատ նորմալ են, քիչ թե շատ վստահելի....արդյունքում արդեն ֆոբիա ունեմ....վախենում եմ ինչ-որ մեկի հետ շփվել....աչքիս առաջ են տասնյակներով աղջիկներն են, որ խաբվում են, ու էդ ես հաստատ գիտեմ.....գրողը տանի~...ատելի ա....

Smokie
10.04.2012, 17:29
Ցավ... տպվել ա ուղեղիս մեջ էս բառը ու դուրս չի գալիս: Առանց որևէ պատճառի, ուզում էի մի բառ մտածել, առաջինը հենց դա մտքովս անցավ: Ցավ՝ ոչ թե ֆիզիկական այլ հոգեկան ցավ...

Ժունդիայի
10.04.2012, 17:50
Իմ գործընկեր-աղջիկներ խելքը գլխին մարդիկ են` կիրթ, զարգացած...մի խոսքով, պետք ա որ նորմալ կնոջ տիպար լինեին.... Իրականում էն մի աղջիկը ամբողջ օրը տղաների հետ ա խոսում, մեկին զանգում ա, հետո մյուսին, մեկի հետ ժամանակ ա անցկացնում, մյուսի հետ հանդիպում ա ուրիշ ժամի...խիստ անձնական նվերներ ա անում միաժամանակ մի քանի տղու....բոլորին էլ նույն շաբլոն սիրային բառերն ա ասում: Էն մյուս աղջիկը ընկերներին փոխում ա նույն արագությամբ, ոնց որ, ասենք նասկիներն են փոխում: Մի աղջիկն էլ ամուսնացած ա, բայց ամբողջ օրը սոցիալական կայքերից դուրս չի գալիս...մի հազար հոգու հետ խոսում ա....էդ մենակ գործի տեղը, թե հետո ինչ ա լինում, էդ արդեն չգիտեմ...
Էս ի~նչ աստիճանի ա ցեխոտվել "սեր" հասկացությունը...
Ես սենց ուղղակի ականատես եմ լինում ուրիշների վարքին...թվում ա` իրանց կյանքն ա, ինձ ի՞նչ...բայց փաստն էն ա, որ աչքիցս սարսափելի ընկնում ա աղջիկների էն տիպը, որ ինձ թվում էր, քիչ թե շատ նորմալ են, քիչ թե շատ վստահելի....արդյունքում արդեն ֆոբիա ունեմ....վախենում եմ ինչ-որ մեկի հետ շփվել....աչքիս առաջ տասնյակներով տղաներն են, որ խաբվում են, ու էդ ես հաստատ գիտեմ.....գրողը տանի~...ատելի ա....

Կներեք մտքի «գողության» համար...

Meme
10.04.2012, 20:48
Ինչքա՜ն հաճելիա, երբ աշխատավարձ ես ստանում, ու առաջին անգամ ծախսում բոլորին նվերներ գնելով:love, իսկ երկրորդը, որը այսօր էր, տան համար առևտուր ես անում, գնում այն, ինչը աչքովդ ընկնում է, դե պատկերացնելով քեզ մի պահ պապայի դերում, չնայած իմ արածը ընդհամենը մեկ տոկոսն է կազմում համեմատած :oy...
Իսկ հետո՜ տոպրակները ձեռքիդ մտնում տուն, ու նայում ընտանիքիդ անդամների դեմքին, ու թե ի՞նչ հպարտությամբ են նայում աչքերիդ :oy....

Փաստորեն էդքա՜ն մեծացել ե՞մ:8....

Smokie
11.04.2012, 17:15
Ես գործիքավորողներին ավելի եմ հարգում, քան երգիչներին: Ճիշտ է երգիչ լինելու համար էլ է պետք աշխատել, ավելի ու ավելի մշակել ձայնը, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքով ավելի հեշտ է, քան որևէերաժշտական գործիքով նվագելը: Շատերը ի ծնե ունեն գեղեցիկ ձայն, իսկ նվագելը, այ դա իրոք բարդ է: Շատ եմ սիրում այն երգիչներին, որոնք երգում են դաշնամուրի առջև նստած, կամ կիթարը ձեռքին::)

ivy
11.04.2012, 19:06
Եթե Ակումբում նստած եք, բայց ոչ կարդալու բան կա, ոչ գրելու, բացեք ձեր էն ամենահին գրառումները կարդացեք, էն որ դեռ նոր էիք գրանցվել ու ամեն ինչ անում էիք, որ ձեզ նկատեն՝ որպես խելոք դեմքի. ուրախ տրամադրությունն ապահովված ա :))

Lusinamara
11.04.2012, 19:51
Այվիի կարգավիճակի մոտ ինչ-որ բան ա՜յլ է…:roll Կարդում եմ՝ շշմած, մկնիկս հպում եմ թանաքամանին՝ ակումբի գրող… Շշմած ակումբի գրո՞ղ:))
Կարգին ծիծաղեցի:D:love

Դեկադա
11.04.2012, 22:41
Էսօր որոշել էի «կյանքից հետ չմնալ» ու հետաքրքրվել երկրիս ապագայով: Ջհանդամ թե քաղաքականությունից հեռու եմ, դեռ ավելին բան էլ չեմ հասկանում / իրենց չափ չեմ հասկանում/, բայց դե ընտրություններ են գալիս գոնե չի՞մանամ ով ա ապագաներս « տնորինելու»: Ու թեպետ 4 տարի առաջ նախագահական ընտրություններից հետո կատեգորիկ որոշել եմ այլևս չմասնակցել ոչ մի ընտրության, բայց տեղեկացված լինել գոնե արժեր: Համարյա մի ժամ լսում էի թեկնածուների նախընտրական քարոզները: Ես հիացած եմ...ազնիվ խոսք: Ինչ սարեր ասես որ չեն խոստանում: Մեր առողջությամբ են մտահոգված, բարեկեցիկ ապագայով: Մեկն էլ կար դաժե փող չուներ ժողովրդից էր խնդրում: Այ ապրի մարդը ժողովրդի ծոցից ա ելել ու նրա աջակցության կարիքը ունի... բա ոնց: Մեկը մեկից լավը, մեկը մեկից խոստումնալից:Էսքան մեր մասին մտածողներ ունենք ու դեռ համարձակվո՞ւմ ենք ապագան մշուշոտ անվանել: Մի պահ ինձ պատկերացրեցի դրախտում արմավենում ճյուղը ձեռքիս ու...ժպտացի:

...բայց ասա էտ ով քեզ կթողնի տենց երազանքներով ապրես...իջիր երկնքից: Կողքի սենյակից լսվեց աղջկաս ձայնը ջերմության մեջ խոսում ա, ես էլ հոգնած ջարդված մի կողմ դրեցի գործս ու ինձ համար ամրապնդելով, որ իմ դրախտը ես պիտի ստեղծեմ՝ սրանց մուրաբաների վրա հույս դնելու չի գնացի...


... Իրականում գուցե ես հայրենասեր էլ չեմ, բայց էս խեղկատակությունը ծիծաղելի ա ու ողբերգական:

Smokie
12.04.2012, 12:37
Չկա մի օր երբ չանդրադառնամ նրան, չհիշեմ նրա մասին ու չհիշեցնեմ իմ մասին: Նա իր մեջ պարունակում է հազարումի մանրուք, հազարումի առօրյա գործողություններ, նաև գաղտնիքներ՝ մեր երկուսի գատնիքները... ավելի ճիշտ ի՛մ գաղտնիքները որովհետևնա իմ էությունն է, պատկանում է միայն ինձ::) Իմ ձեռագիր օրագիրը::sulel

anahit96
12.04.2012, 18:03
Երանի մեր երկրում ամեն ամիս ընտրություններ լինի,..էս ոնց են մաքրազարդել փողոցները

E-la Via
13.04.2012, 00:34
...իսկ ատելությունը որոշակի հանգամանքներում իսկապես ուժ է, միգուցե անգամ անհրաժեշտ ուժ…

Իներցիայով ատելը հաշիվ չի:

Chuk
13.04.2012, 01:42
Մակարավանքից Իջևան գնում էինք մեզ «հյուրընկալող» կազմակերպության Նիվա մեքենայով (դասերից հետո պոկվել էինք՝ էդ հրաշքը տեսնելու): Ես էի, գործընկերս, ու «հյուրընկալող» կազմակերպության աշխատակիցն, ով ղեկին էր: Ճանապարհին մի տատիկի տեսավ, ով հողամասում գործն ավարտվել ու տրանսպորտի էր սպասում, որ գնա Իջևան:

- Տղերք ջան, կներեք, բայց պիտի իրան վերցնենք, հարևանս է, - չգիտես ինչու ներողություն խնդրեց վարորդը:

Ես ու գործընկերս նստեցինք հետևը, տատիկին նստացրինք դիմացի նստարանին: Իրանք իրար հետ էին խոսում՝ հողից, եղանակից, տնեցիներից ու այլ բաներից, ես ու գործընկերս էլ հետևում նստած կամաց իրար հետ էինք զրուցում: Մեկ էլ լսեցինք տատիկի հարցը.

- Կարո ջան, գերմանացի՞ են:
- Ով, Հրանուշ տոտա, էս տղե՞րքը:
- Հա:
- Չէ, հայ են, Երևանից են, եկել ես դասեր տան մեր երեխեքին:
- Յաա՜... բա ի՞նչի են գերմաներեն խոսում...

Arpine
13.04.2012, 16:22
Ինչի՞ ա խնամված լինելը աղջիկների մոտ ասոցացվում մի կգ շպար օգտագործելու, իսկ տղաների մոտ էդքան օծանելիք ցանելու հետ:…ՃՃ

Katka
13.04.2012, 16:32
Ամերիկացիք հայերին գենդերային հավասարություն են սովորացնում::D Ու նենց տպավորություն թողեցի, որ ես համաձայն եմ, որ իմ մարդը ինձ ծեծի, ես գործի չգնամ ու ենթարկվեմ, բայց իրականում իրանց հասկացնում էի, որ ջուր թակելու ու անիմաստ բաների փոխարեն, ամեն ազգի արժի հանգիստ թողնել: Չէ, լավ է, որ մեզ զարգացնում են, հետո էլ կգան ծնելիությունը բարձրացնելու թեմաներ կշոշափեն::D
Որոշ հարցերում հաստատ պետք է ավանդապաշտ ու պահպանողական լինել: Ամեն դեպքում ամերիկացին ինչ ազգ է, չկա տենց ազգ::)

unknown
13.04.2012, 21:24
Չկա չարիք առանց բարիքի...իսկ ես ուժեղ եմ ու կնայեմ առաջ,չեմել մտածի,կփակեմ սիրտս ու մի որոշ ժամանակ կապրեմ ուղեղով ոչ թե սրտով...
Դատարկ ես հիմա սիրտ իմ դու,բայց ոչ ընդմիշտ,
Կգա երջանկության քո ժամանակը,
Դու միայն սպասիր ու հավատա ամեն ինչ լավ կլինի,
Չի կարող ընդմիշտ վատ լինել կյանում...

Ժունդիայի
14.04.2012, 08:26
Երբ բացահայտում ես, որ ամեն մարդ էլ ունակ է խենթ լինելու, խենթ լինելն պարզապես կորցնում ա իրա ողջ շառմը:

Ես այլևս խենթ չեմ, հելանք տներով: ճ-ը ճ-ը

Նաիրուհի
14.04.2012, 13:14
Տան հեռախոսը զանգում է։ Վերցնում եմ։
Ձայնը (հարգալից ու սիրալիր)-Ալո´, բարև´ Ձեզ, Անահիտին կարելի՞ է։ (մայրիկիս էին խնդրում)
Ես (նույնպես հարգալից ու սիրալիր)-Տանը չէ։
Ձայնը-Հարգելի´ բարեկամ (:lol-Ն.), մեր հայրենակից, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահՇիրակ Թորոսյանը ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում, կուզենայի՞ք օգնել նրան։
Ես-Ներողություն, ի՞նչ է նշանակում «օգնել»։
Ձայնը-Ձեր ընտանիքի ընտրողների տվյալները...
Ես-Ներեցեք իհարկե, ես մայրիկիս փոխարեն խոսել չեմ կարող, բայց իմ կողմից ասեմ, որ Դուք հիմա դաշնակցականի հետ եք խոսում։
Ձայնը (ապշած և ոչ այնքան սիրալիր)-Դաշնագ ե՞ս։
Ես (արդեն ոչ այնքան սիրալիր)-Դաշնակցակա´ն։
Ձայնը (ակնհայտորեն կարդում է ինչ-որ տեղից)-ըհը, փաստորեն ջավախքցի, Գանձա գյուղից ու... դաշնակցակա՞ն։ Փաստորեն չեք ուզում Ձեր համագյուղացուն օգնել, հա՞։
Ես-Եթե իմ համագյուղացին ՀՀԿ ցուցակում չլիներ՝ հաճույքով կօգնեի,իսկ այս պարագայում, ներողություն, բայց ոչինչ անել չեմ կարող։
Ձայնը (ոչ այնքան սիրալիր, հազիվ իրեն զսպելով)-Դե լավ, կներեք, հաջողություն։
տու-տու-տու...

***
Գրո´ղը տանի, հիմա էլ է՞դ զգացմունքների վրա են խաղում։ «Փաստորեն չեք ուզում օգնել Ձեր համագյուղացուն»-ը ո՞րս է :angry

Հայկօ
14.04.2012, 14:51
Անքննելի են ճանապարհները տաքսիստի։

Tig
14.04.2012, 15:23
Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր անձնական հարթությունում մեղմ ասած անհանդուրժող են: Մեկը մի թեթև ոտքը տրորի, շան լափ կլցնեն գլխին: Իսկ այ պետական ու ազգային հարցերում անխնա մեծահոգության ու հանդուրժողականության են պատրաստ, ինչա թե հարևան երկրի գյուղերից մեկում հողագործ Պետրոսը իրեն կանվանի մարդասեր... Իրական հանդուրժողականությունն ու մարդասիրությունը քո կողքինի նկատմամբ պիտի արտահայտես, ոչ թե վերացական բարեկամի, կամ որ ավելի վատ է թշնամու նկատմամբ:

ivy
14.04.2012, 16:51
Սոցիալական ցանցերում հարյուրավոր մարդկանց հարաբերություններ աչքիդ առաջ են, ու դա իսկականից խճճված ցանց է...
Աշոտը մտերիմ է Գեղամի հետ, ամեն տեղ իրար կլայքեն, իրար քոմենթի ջան կասեն-ջան կլսեն, Գեղամն էլ բացի Աշոտից մտերիմ է նաև Հրանուշի հետ, որը սակայն աչքով աչք չունի Գեղամի մտերիմ Աշոտի հետ. իրար որտեղ բռնացնեն, կծմծող քոմենթներ կգրեն կամ իգնոր կանեն, իսկ Հրանուշը մտերիմ է Անժիկի հետ, որն իր հերթին մտերիմ է Հրանուշի հետ աչքով աչք չունեցող Աշոտի հետ, բայց աչքով աչք չունի Գեղամի հետ, թեև վերջինս մտերիմ է Անժիկին մտերիմ Հրանուշի հետ:
Բա բամբասանքը... Էդ հեչ, բոլորն էլ բոլորից՝ թե սիրո մեջ, թե ատելության: :)

Claudia Mori
14.04.2012, 21:46
Կարոտել եմ...Ձեզ, բոլորիդ մի ամբողջության մեջ...Երբեք չէի մտածի, որ Ակումբի անցուդարձի մասին կիմանամ հեռախոսով:))

impression
14.04.2012, 23:09
մամայիս ծնունդն ա
հավաքվել են բալզակյան տարիքի կանայք, ու «փարթի» են անում, ես էլ ընկած եմ մեջները, ականջներս արդեն ի՜նչ ասես լսեցին նրանց անձնական ու սեռական կյանքի մասին, բայց դե պետքա դիմանամ... գլուխս կախ ինչ-որ բան եմ ծամում
մեկ էլ կպան ինձ
- դու ԱՐԴԵՆ պետք ա արագացնես...
դե ամուսնանալու մասին ա խոսքը
նոր ինչ ասես ասում էին իրենց ամուսիններին, ոնց հնարավոր էր ապացուցում էին, որ դա կյանք չի, ու էդքանից հետո կպնում են ինձ թե՝ ամուսնացի
այ մարդ դուք աննորմալ ե՞ք
գոնե սպասեիք էդ ձեր չստացված կյանքի միքսը, մի չորս հինգ կանանց տխուր նո սեքս ին դը սիթին մարսեի, նոր վրա տայիք...
մեկ էլ դա ինչ արտահայտություն ա ընդհանրապես. արագացնես... ի՞նչն արագացնեմ, իմ ու ինչ-որ մեկի դժբախտանալու ժամկետը՞
էն ա, արագացրել եք, դուք ձեզնից գոհ ե՞ք, այ արի ու մի ասա փափկասսսսսսու՜ն տիկնայք հայոց...

Arpine
15.04.2012, 00:51
Կյանքի գեղեցիկ, հաճելի, բովանդակալից ու նաև առողջարար և անվնաս երևույթ. կարո՞ղ եք ասել: Էն, որ ասում են 2 երնեկ մի տեղ չի լինում էստեղ չի գործում: Սա էդ դեպքը չի, էստեղ զուգակցվում է գեղագիտական հաճույքը ֆիզիկական և հոգեկան առողջության հետ... հը՞ն... երևի ճիշտ հասկացար, կամ էլ չհասկացար՝ էական չէ: Խոսքը քայլելու կամ զբոսնելու մասին է:love: Ինչքան հաճելի է, երբեմն միայնակ ավելի շատ, կամ էլ երկուսով, խմբով՝ միևնույն է: Բայց իհակե համաատասխան պայմաններով, ասենք, պարզապես այգի, կամ որևէ ծառապատ, կանաչապատ և մաքուր տարածք, ինչը երևի չենք էլ տեսնի մեր այգիներում: Սակայն այգիները ոչինչ են քայլելու իսկական տեղի՝ անտառի համամատ: Օրինակ, անտառ որտեղ կա երկար ալեա, կամ որ նույնն է ծառուղի: Նեղ և երկար, բարձր եղևնիներով ու համապատասխան ձայներով: Նման մի տեղ Ստեփանավանում կա, չէ այսինքն էնտեղ շատ կան նմանատիպ վայրեր ուղղակի էդ մեկը յուրահատուկ է:good: Որ կողմդ նայում ես սիրուն է, ի դեպ նույնիսկ գետնիը: Չեմ էլ կարող ասել թե քանի տարվա հնության, հսկա ծառերի արմատները հողից կիսով չափ դուրս են մնացել, ու շատ հետաքրքիր են երբ նայում ես: Ով եղել է հաստատ կհասկանա ինչի մասին եմ խոսում: Իսկ եթե չէ արժի լինել, բայց շատ խորը չգնալ:D: Ինչևէ կապ չունի էդտեղ թե այլ տեղ, սիրուն երևույթ է, միայն ոչ քաղաքի աղմկոտ վայրերում:

Quyr Qery
15.04.2012, 19:14
Երջանկությունը տարբեր է: Ամեն մեկ ամեն պահի իր ամենատարբեր երջանկությունն ունի:
Իմը... Իմ երջանկությունը էդ պահին դու էիր՝ ծխախոտ, քամին, որ մազերս էր սիրում, գարնան նման մեղմ երեկոն, թունդ սուրճը, մենակությունը, որ վերանալու էր մոտակայում, աղոտ հուշերը քեզնից, որ կամաց-կամաց մեռնում էին, արդեն հանգչող երազիս մնացորդները, Զեմֆիրայի, որին վերջերս օրիենտացիայի պատճառով անտաղանդ հանեցին, Нахер мне город, в котором нет тебя երգը: Սիրում եմ իմ ես երջանկությունը: Մոռանում եմ էն ամեն տանջողը, ինչ մտքումս է գրեթե միշտ:

Valentina
15.04.2012, 19:16
Մի ծանոթ աղջիկ կա Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում ա սովորում , նույն ինքը՝ ռոմանոյում: Լավ աղջիկ ա, էն ա որ խոսալու համար խելքն իրանը չի, ու շատ ժամանակ չի էլ լսում ինչ ես ասում, խոսում ա առանց պաուզաների :)) Էսօր ուրեմն ազգությունների հետ կապված թեմայի շուրջ խոսում ենք, թե որն ինչ առանձնահակտություն ունի, ինչ բնավորության գծեր և այլն, ես համարձակվեցի իրան հակառակ կարծիք արտահայտել, արձագանքն այսպիսին էր.
-Եթե դու մի քիչ գրականություն կարդացած լինեիր...
Ես էլ.
-Չէ հա որտեղից, ես սկի կարդալ չգիտեմ:
Ինքը չլսեց ինչ եմ ասում ու ավելացրեց.
-Հա, էտ եմ ասում:
:D

Հարդ
15.04.2012, 22:49
...էն, որ ինչ որ մեկի ինչ որ բանը ծռվում ա ինքը չի նկատում, բայց եթե տենց մնա պրոբլեմների առաջ կկանգնի ու դու ժամանակին նկատում ու դզում ես: Ամենակայֆն էն ա, որ դու դզում ես, իրան փրկում ես, բայց իրանց չես ասում ու քո մեջ քեզ մեծ մարդ ես զգում )) Ու ինքը բանից բե խաբար շարունակում ա հանգիստ ապրել )))

-----------------------------------------------------

Smokie
16.04.2012, 11:31
Ակումբն էլ ունի իր ժամանակաշրջանները, իր «սեզոնները,» ամեն մեկն իր հետաքրքրություններով: Քիչ չի լինում, որ այստեղ հիշում են հին ակումբցիների::)

Մի ժամանակ ակումբի ակտիվ անդամներից ամենափոքրը Հինատան էր՝ բավականին հետաքրքիր եւ խելացի անձնավորություն:love Հիմա էլ չկա...
Հետո եկավ kitty-ն՝ այն ժպտերես փոքր աղջիկը, որ ատելով ատում էր դասերը::sulel Ինքն էլ գնաց...
Հիմա է՛լ ակումբում կա մի փոքր ակտիվ անդամ, էլի՛ յուրահատուկ, տաղանդավոր, աշխատասեր՝ laro-ն: Անժել ջան քեզ երկարատև ակումբային կյանք:hi
Կա ևս մի փոքր ակումբցի, ևս մի վառ անհատականություն, որը գրանցման օրից մինչև հիմա այստեղ է՝ Inna-ն: Վստահ եմ, որ դեռ շատ երկար կմնաս Իրինա ջան:;)

Ընդհանրապես ցանկացած միջավայր, ցանկացած խմբակ շատ ավելի հետաքրքիր է դառնում, երբ իրենց մեջ կան համեմատաբար փոքր անհատներ::hands

E-la Via
16.04.2012, 12:33
Այնքան դուրս եկավ, որ այստեղ էլ եմ տեղադրում: Գրականության բաժնում համապատասխան թեմա չգտա:

արցունքը գաղտնիք է
ժպիտը գաղտնիք է
սերը գաղտնիք է

այն գիշերվա արցունքը ժպիտն էր սիրուս

Հեքիաթ չեմ որ պատմես
մեղեդի որ երգես
շշուկ որ լսես
մի բան որ տեսնես
իմանաս

ես միասնական ցավն եմ
ճչա ինձ

ծառն անտառի հետ է խոսում
խոտը դաշտի
աստղը տիեզերքի
և ես քեզ հետ եմ խոսում

անունդ ինձ ասա
ձեռքդ ինձ տուր
խոսքդ ինձ ասա
սիրտդ ինձ տուր

ես ըմբռնել եմ քո արմատները
քո շուրթերով զրուցել եմ բոլոր շուրթերի հետ
ու ձեռքերդ ճանաչում են իմ ձեռքերը

լուսավոր մենության մեջ արտասվել եմ քեզ հետ
ողջերիի համար
և խավար գերեզմանատնում քեզ հետ երգել եմ
ամենագեղեցիկ երգերը
որովհետև այս տարվա մեռելները
ամենասիրահարված ողջերն են եղել

ձեռքդ ինձ տուր
ձեռքերդ ճանաչում են ինձ
քեզ հետ եմ խոսում ում ուշ եմ գտել
ինչպես ամպը փոթորկի
ինչպես խոտը դաշտի
ինչպես անձրևը ծովի
ինչպես թռչունը գարնան
ինչպես ծառն է խոսում անտառի հետ

որովհետև ես
ըմբռնել եմ քո արմատները
որովհետև իմ ձայնը
ծանոթ է քո ձայնին

ՍՈՀՐԱԲ ՍԵՓԵՀՐԻ

Դեկադա
17.04.2012, 13:42
Մեր դռան զանգը տվեցին: Բացեցի երկու սիրունատես երիտասարդներ են կանգնած ձեռքներին ինչ որ թղթեր…
- Կներեք,- ասում են- դուք գիտե՞ք չէ որ մոտենում են ընտրությունները
- Այո,- ասում եմ
- Իսկ դուք կողմորոշվե՞լ եք արդեն թե ում եք ընտրելու
- Այո
- Եվ եթե գաղտնիք չէ կասեք ո՞ւմ եք ընտրելու
- Իհարկե կասեմ: ես վաղուց ընտրել եմ ...իմ ամուսնուն

... մենակ տեսնել էր պետք դեմքների արտահայտությունը:

Նուշություն
17.04.2012, 13:58
Քաղաքականությունը միակ ոլորտն ա, որ տանել չեմ կարողանում...դա ինձ համար անբարոյականության հետ հավասարության նշան ունի...ու որոշել էի, որ քաղաքական ոչ մի հայտարարություն չեմ անելու, բայց չդիմացա....

Ես ընտրելու եմ նրան, ով համոզիչ կերպով կխոստանա, որ հայրենիքս կազատագրի կարմիր, կանաչ, դեղին, կապույտ, սպիտակ, սև պոլիէթիլենային տոպրակներից: Քաղաքից դուրս եկեք....ասենք, մի մարզ գնացեք....ամբողջ երկիրը ձմեռից հետո ծփում ա էդ տոպրակների մեջ....լացս գալիս ա....սենց չի կարելի...

Ընտրելու եմ նրան, ով մարդկանց կսովորեցնի էդ գույնզգույն պոլիէթիլենի հետ վարվելու կանոններն ու սիրել կտա շրջապատող միջավայրը, որ համընդհանուր աղբավայր չդարձնեն կանաչող ու ծաղկող (բառիս ուղիղ իմաստով) հայրենիքս....

Հա, մի բան էլ...աշխատեք էս սեզոնին դրսից հյուրեր, տուրիստներ չհյուրընկալել....անկեղծ եմ ասում, կամաչեք ուղղակի իրենց հիմա երկրում պտտել...

anahit96
17.04.2012, 15:19
Երբ որ հարազատ մարդ ես կորցնում, դու ինքդ քեզ էլ ես կորցնում...ու էնքան դժվար է դրանից դուրս գալը...
Ուզում եմ անընդհատ տնից դուրս գալ,ասում են՝ ամոթ է,,,դե արդեն թքած ունեմ բոլորի կարծիքի վրա...Գնում եմ

unknown
17.04.2012, 17:50
Ուզում եմ փաղչեմ...հեռու՜՜ շատ հեռու ուր չես լինի,չեմ հիշի...խառնվեմ օտարության մեջ չհիշելով ոչինչ...բայց հանգստանալով հասկանում եմ որ ինքս ինձնից ու մտքերիցս երբեք չեմ կարողանա փաղչեմ...ու նորից լռություն...բարև թախիծ...

Դեկադա
18.04.2012, 20:44
Էսօր էլեկտրոնային կայքերից մեկում հոդված կար Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկի մասին: Ինձ նյութը չէր հետաքրքում, այլ լուսանկարները: Հերթով նայում էի մեկ էլ հասա մեկին: Նայում եմ տղաս ա, բայց կողքից էր նկարած ու մի քիչ հեռվից չէր հասկացվում հաստատ ինքն ա՞, թե՞ չէ: Մի ժամ նկարը մեծացնել փոքրացնելուց հետո ամբողջ ազգ ու տակին ուղարկելուց ու միահամուռ ուսումնասիրելուց հետո վերջապես եզրակացրեցինք որ ինքն ա: Անգամ հոդվածի հեղինակին նամակ գրեցի, որ եթե հնարավոր ա զորամասի համարն ասի, եթե իրա զորամասն ա ուրեմն հաստատ ինքն ա: Նույնիսկ նկարը մեծացրեցինք ու գցեցի կոմպի էկրանին: Րոպեն մեկ նայում ենք, կարոտներս առնում: 10 րոպե առաջ տղաս զանգեց ուրախացած ասում ենք նկարդ տեսել ենք ինքն էլ զարմացած ասում ա ես չեմ նկարվել, տեղյակ էլ չեմ էտ ինչ ա:
- Տղա ջան,- ասում եմ - մենք սաղ ազգովի « քեզ» սիրեցինք, լաց եղանք որ նիհարել ես, բախտին անիծեցինք որ քեզ տարավ Ղարաբաղ քցեց, դու եկել ասում ես «Ես չեմ»: Բա դու խիղճ ունե՞ս...:D


... բոլորը քաչալ, իրար նման... մարդ կարոտից ում ասես իրա երեխուն կնմանեցնի:

Chuk
18.04.2012, 23:43
Կապանից կադրեր

- - -

Երաժշտական դպրոցի կողքի այգում երեք անչափահաս աղջիկ, երևի ինչ-որ արվեստի դպրոցի սաներ, նստել են, կտավներն առաջներն ու նկարում են: Երկու մետր այն կողմ երեք երիտասարդ տղա, երևի ինչ-որ քյառթերի դպրոցից, պպզած գարեջուր են կոնծում (նստարանի ճիշտ կողքը):

- - -

Մի աղջիկ է պտտվում, նորածին երեխան գիրկը, ուշադիր նայելով բոլոր տղամարդկանց:
- Աչքը դուրսն ա, - ռեպլիկ ա թողնում մի մարդ:
- Երեխու պատահական հորն ա փնտրում, - հակաճառում ա հետինը:

- - -

Հյուրանոցում խիստ աշխուժություն ա: Այսօր այստեղ ա մնում ԱԽՔ-ը: Թիկնապահներին թիվ ու համար չկա: «Հորինած» բառը լսելուն պես ձեռքները տանում են զենքերին:

Ameli
19.04.2012, 11:15
Ներեցեք խնդրեմ ....

Smokie
19.04.2012, 13:39
Սարսափելի ա, երբ մի բանի պակաս ես զգում, բայց ինքդ էլ չգիտես ինչո՞վ զբաղվել, ի՞նչ ես ուզում անել, ուղղակի հոգուդ խորքում ձանձրույթ ա, տխրություն ու դեժավյուի զգացողություն::(

Բայց եթե մի քիչ մտածես, ոչ մի վիճակ էլ անելանելի չի, ուղղակի հանգիստ երգից, կամ քար լռությունից շրջադարձ կատարիր դեպի աշխույժ երաժշտություն :jagi

http://youtu.be/iwDDswGsJ60

Lusinamara
20.04.2012, 19:32
Էսօր ավտոբուսում մի համով բալիկ կար:love Երեք-չորս տարեկան կլիներ: Տղա էր: Լրիվ դեմք էր: Անընդհատ ընտրություններից էր խոսում ու մորը խոսացնում: Երբ հասանք քաղաքապետարանի դիմաց, «Բարգավաճի Հայաստանի» շտաբն աչքովն ընկավ, հիմա հո չի գոռում, հո չի գոռում՝ «Մամա՜, բաջավաջը, բաջավաճը» :)) Հետո էլ ուզում էր ինչ-որ բան ճշտել՝ մորը հարցրեց՝ «Մա՛մ, մինին էլ համապապակա՞նն էր» :D:D

melancholia
20.04.2012, 20:12
ինչ հաճելի է կյանքի խառնիխուռն բարդություններից հետո կրկին վերադառնալ կիսասովոր առօրիային, , իրոք հաճելի ու միքիչ անհանգստացնող դող կա, միքիչ էլ վախ: բարև, իմ սովորական աշխարհ

Ռուֆուս
21.04.2012, 23:23
Գործ էի անում, մեկ էլ պատուհանից տեսնեմ երկու քյառթու ջահել եկան, մի հատ հարմար ծառ գտան, գրպանի ծալովի դանակը հանեցին (որով նույնիսկ հաց հնարավոր չէ կտրել) ու սկսեցին էդ քոռ դանակով բոլոր հավանական ու անհավանական, գեղեցիկ ու գարշելի դիրքերով ադնակլասնիկային նկարներ նկարվել: Կողքից նայողի համար ողբալու տեսարան էր... Լավ ա վերջում էդ դանակը ո*ները մտցրած չնկարվեցին:

Chuk
22.04.2012, 02:09
Նոր թղթի վրա գրեցի մինչև երկուշաբթի անելու գործերիս ցանկը, սիրտս կանգնեց, վատացա, խուճապի մատնվեցի, խառնվեցի իրար, սիրտս սկսեց արագ խփել... գնացի քնելու... բարի գիշեր

Smokie
22.04.2012, 17:33
Մեր կյանքում էնքաաա՜ն մանր-մունր դեպքեր են լինում, բայց հաճախ կարող է ցանկություն ունենանք որևէ բան փոխել այդ դրվագների մեջ: Ընթացքում նաև մտածում ենք որ այդ աննշան դեպքն իրականում այնքա՜ն կարևոր էր:

Տարիներ առաջ էր՝ երբ ես ութերորդ, կամ իններորդ դասարան էի: Այն ժամանակ էլ էի սիրում երեխաներին::love Դպրոցից տուն էի գալիս, մեկ էլ մի փոքր աղջիկ դիմացովս քայլելուց ձեռքերը առաջ պարզեց ու... «Ապերիկ:)» Սիրալիր ժպտացի ու անցա մոտով, հետևիցս կանչում ա «Ի՛, արի՜» շուռ եմ եկել, ժպտում եմ պուճուր աղջկան: Բայց չմոտեցա...:( Ամաչեցի... ամաչեցի ոչ թե երեխայից , այլ այն մարդուց, ումից ընդհանրապես պետք չէր ամաչել: Իսկ հիմա, ամաչում եմ, երբ հիշում եմ:oy

anahit96
22.04.2012, 19:20
Ինձ մեկը /ակումբից/ ասաց <<Մի փակվիր մեջդ,դուրս արի>>:Ես էլ հենց առաջինը զանգեցի ընկերուհուս,ու որ չասեց. <<Կլինի չխանգարես,զբաղված եմ,գիտես>>:Նույն վայրկյանին հասկացա,որ էլ ոչ մեկ չունեմ,,,ուր գնամ??

erexa
23.04.2012, 02:49
Դե բնականաբար պետքա կնիկը ցածր լինի տղամարդուց

:cry :cry

Նաիրուհի
23.04.2012, 11:24
Էլի էս օրերն եկան՝ ապրիլ 24, ջահերով երթ, Ցեղասպանություն, Օբամա...
Կարող է ահագին մարդու կարգին ձանձրացրել է էս ամենը, բայց ես դեռ շարունակում եմ էս օրերին ոգու վերելք զգալ, միասնություն, համախմբում զգալ, ուրախանում եմ, որ դեռ կան դեպքեր, հարցեր, որոնց դեպքում գրեթե ամբողջ ազգով միանում ենք. ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ։
Ինձ համար կարևոր է գոնե ժամանակ առ ժամանակ դա տեսնելն ու գիտակցելը։ Ես էլ եմ ուժեղանում, ամուր թիկունք եմ զգում ու հավատում եմ, որ մեզ համար ճամփան դեռ ավարտված չէ։
Էսօր ջահերով երթն է։ Գնալու եմ 5-րդ անգամ, գնալու եմ նվիրումով, ոչ թե ժամանակ անցկացնելու, հայհոյելու ու արևածաղիկ չրթելու համար։
Եթե արցունքներս հասնեն կոկորդիս՝ լաց եմ լինելու առանց ամաչելու, ու վաղն էլ հպարտությամբ եմ նայելու Ծիծեռնակաբերդ ձգվող մարդկանց շարքերին, որովհետև ցավի շուրջ համախմբված մարդիկ ամենաուժեղն են...
Եկե´ք, ժողովո´ւրդ, եկեք միասին լուսավորենք էս գիշերը...

Varzor
23.04.2012, 11:37
Ախր ոնց բացատրեմ, որ "մի զանգեք, մի անհագնստացրեք, ոչ մեկին էլ չեմ ընտելու, ՀՀԿ-ին` առավել ևս" :angry
Զզվացրին արդեն ...

Valentina
23.04.2012, 19:43
Զզվում եմ լկտի հումորներից, երբ բացակայում ա սրամտությունը, կամ վերջանում ա, մարդիկ սկսում են ցինիկանալ: Մի այլ կարգի տհաճ վերաբեմունք ա մոտս առաջանում թե նմանատիպ հումորների թե դա հորինողների ու թե հրապարակողների նկատմամբ:

einnA
23.04.2012, 23:44
ես թուրքական դրոշ չեմ այրի

Ծիծեռնակաբերդ ֆիզիկապես չեմ կարող գնալ

ոչ մի սոց. ցանցում անձնագրի նկար չեմ փոխի

ուղղակի քնելուց մի մոմ կվառեմ պատուհանիս ու ...

Մարկիզ
24.04.2012, 21:19
Էս երգն (http://www.youtube.com/watch?v=qNvMK8_5EZ0&feature=share) այսօրվա հետ ուղղակի կապ չունի, բայց ինձ թվում է, որ կարելի է լսել: Շա՜տ լավն ա…

Ծիծեռնակաբերդ ես էլ չգնացի: Ոտքս շատ ա ցավում…


***

Յուրաքանչյուր անգամ, երբ ուզում եմ մի քիչ փոխել կյանքս, ինձ ստիպում են սպանել ինձ՝ «ինքնազոհվել»: Էլի, ու էլի… Վերջինը կլինի սա: Հաստատ վերջինն է… Այս մեկն էլ հանուն իմ երկրի, ոչ թե հանուն ինչ-որ մեկի հիմար գաղափարների կամ իմ հիմար ու անկապ էմոցիաների, ինչպես նախկինում էր: Հանուն հայրենիքի ու պետության: Չէ՞ որ բոլոր հայրենասերների երազանքն է…


***

Ափսոս, որ այս տարի էլ չկարողացանք Ծիծեռնակաբերդ գնալ:


Հ.Գ. Մտքի եմ այս տարի գոնե անպայման Սարդարապատ գնալ (եթե ամեն ինչ լավ լինի)… Ամոթ է, բայց պետք է խոստովանեմ, որ դեռ երբեք այնտեղ չեմ եղել:

Միայն թե մինչ այդ ամեն ինչ լավ լինի:

keyboard
24.04.2012, 22:49
Կեցցե' այն Հայաստանը, որ վաղն է գալու...


Ողորմի քեզ ՄԵԾ ՀԱՅ, հազար ողորմի, ինչ լավա, որ դու էդ եկած Հայաստանը չես տեսնում...
Երանի կենդանի լինեիր, շատ էի ուզում տեսնել քո ստեղծած, քո տենչած Հայաստանը....

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ սկզբունքորեն չեմ գնում, որտև զզվում եմ պիվի շշերով,գեղից եկած, մազերները գլխներին սվաղած,չոլկեքով, տրիկոներով իրանցից ոչմիբան չներկայացնող,բայց օրվա խորհուրդը չհասկացող,բերանները մինչև ականջները բաց,դեղին սառոչկեքով մի հատ էլ ալամ աշխարհի, էն որ ինչքան ուժ ունի գեշա, ձեռը բռնած կամ իրար գրկած վերև բարձրացող փառչակներից...
Անցյալ տարի համոզեցին, երեխային տանել, բացատրել ցույց տալ էր պետք... Մեծ չուզողությամբ գնացի...
Հասանք Մեծն Գորգիսյանի գերեզմանի մոտ, երեխուն ասացի, որ հերոս է թաղված այստեղ ու ուզեցա մոտենամ գերեզմանին ծաղիկ դնեմ, էդ պահին ոստիկանը.
-Ո՞ւր ապեր...
-Գերեզմանին ծաղիկ դնեմ, ասացի ես:
-Ապեր, էսօր իրանց գերեզմանին ծաղիկ դնելու օրը չի, էսօր կրակի մոտի զոհվածների գերեմզնին ծաղիկ դնելու օրնա, ասաց այդ երկոտանի կենդանին:
Ներկայանալով որպես համակարգի աշխատող, խորհուրդ տվեցի էս իդիոտին մի կողմ քաշվի, որ գնամ գերեզմանին ծաղիկ դնեմ, տենց էշի հայացքով էլ ինձնից հայացքը չկտրեց:
Էդ էր ու, որ ասեցի ուղիղ մեքենայի մոտ տուն ենք գնում, մեկ էլ կողքիցս մի հռհռոց, մի ծիծաղ, դպրոցականներ էին երևի կամ առաջին կուրսի ուսանողներ, մի լկստվել են, մի իրանց են ցույց տալիս, արդեն հասնում ենք հուշարձանին: Մի պապիկ շրջվեց ու ասաց.
-Երեխեք, մի քիչ զուսպ պահեք ձեզ, հո հարսանի՞ք չի:
-Չէ հոպար, նշանդրեքա... իրան որպես էդ թայֆի կարգին տղա համարող մի հատ տհաս արտաբերեց, բոլորը էլ ավելի ուժեղ սկսեցին ծիծաղել, ու էդ պահին հետևիցս եկող մեր բարձրաստիճան այրերից մեկի հաստավիզ ախռանիկը, ով երևի էդ երիտասարդների տարիքի էր, էտ նշանդրեք եկած ոչխարին ասաց.
-Արա, պապիի հետ պռոբլեմ ունե՞ս
-Չէ, հոպար ջան, ինչ պռոբլեմ ցավդ տանեմ,-իր տարիքի երիտասարդին ասաց այդ նշանդրեք եկած հիմարը…

Էհ, ողորմի քեզ Մեծ Մովսես, հազար ողորմի, կորչի այն Հայաստանը, որ էկավ ու կորչեն նրանք, ովքեր բերեցին...

Ժունդիայի
25.04.2012, 00:54
Էսօր, ընդմիջման ժամին ռեստորանում հաց ենք ուտում, ամեն մի սեղանին տարբեր ամուսնական զույգեր են: Ոմանք երիտասարդ, ոմանք էլ` տարիքն առած: Կողքիս սեղանի երիտասարդ ամուսնական զույգի իգական սեռի ներկայացուցիչն էնքան լվլվաց, էնքան լվլված, որ ուղեղս արդեն ճաք էր տվել, նույսնիկ աղորժակս փակվեց էդ տեսարանից, շան բերանից հացը կտրեց տնաշենի աղջիկը: Մի հանքի խոսաց, մարդուն ասելով, որ էս պտի անի, էն պտի անի. մի խոսքով առօրյա ընտանեկան խոսակցություն` լի պահանջմուքներով:

Մյուս սեղանին ծեր ամուսնական զույգ էր: Աչքս ընկավ պառաված կնոջը: Դողդղալով մի կերպ հացն էր ծամում, բերանի ջրերն էլ անհդհատ հոսում էին: Ու սենց մի պահ մտածում եմ. «լավ, յանըմ էն ջահել տղամարդը խի՞ ա տենց գլուխը կախ լսում իրա լղլղչի կնոջը, հետո ի՞նչ որ ինքը ծիտ ա, վաղը մյուս օր` պառավելու ա»:

Ի՜նչ անկապ ա, բայց կյանքի որոշ իրավիճակները: Աղք:

melancholia
25.04.2012, 09:30
մեկ մեկ մտածում եմ ...բա ասում էի ժամանակ չունեմ սրա համար, դրա համար, էէէն մեկի համար: Փաստորեն 24 ժամը ահագին է : Բա ոնց ա, ինչ ասես անում եմ ու հասցնում, դեռ մի երկու րոպե էլ մնում է մտածելու համար, թե էլ ինչ անեմ: Այ քեզ բան:B ՈՒրեմ նախկինում ժամանակս չեմ կարողացել լավ տնորինել: Չէ, ավելի ճիշտ կլինի ասել, չեմ իմացել ինչը ինչից հետո պետք է անել, որ արագ ու հեշտ ստացվի: Էնքան ուրախ եմ ու էնքան եռանդուն: Հեչ էլ չեմ հոգնում:
Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ:

Smokie
25.04.2012, 10:44
Միաժամանակ և՛ ահավոր ճնշող ոտքերի ցավ և՛ գոհացնող` հաճույք պատճառող: Զգում ու վայելում ես երկար ժամանակ քայլածիդ արդյունքը:)

Նաիրուհի
25.04.2012, 11:13
Երեկ ես ու Կարնո Սոսեն բախտ ունեցանք մոտ մեկ ժամ զրուցելու Արսինե Խանջյանի հետ։ Դրանից հետո մի քանի ժամ երկուսիս բերաններն էլ չէին փակվում. երջանիկ ապորշի ժպիտով քայլում էինք :)
Հրաշք մարդ է Արսինեն, պարզ, անմիջական, խելացի, սրտացավ։ Ինչպես բոլոր սփյուռքահայերը, չմոռացավ «տիկին նախարարուհիին», ով նրան ևս հասցրել է սարսափելի հիասթափեցնել։
Ատոմ Էգոյանը հայախոս չէ, բայց հաստատ ամբողջ նախարարությունից շատ բան է արել հայության համար։ Ու նախարարուհին և նրա ինչ-որ օգնական Արսինեի դեմքին ասում են. «Ամոթ ամուսնուդ, որ հայերեն չի խոսում»։
Հակոբյանն ուզում է Սփյուռքում գործող դպրոցները զարգացնել այն դեպքում, երբ Եղեռնից հետո մարդկանց, այդ թվում և Արսինեի նախնիների համար օրվա հացի չափ կարևոր էր ինքնությունը պահպանելը, ու դեռ կարգին ոտքի չկանգնած՝ դպրոցներ բացեցին ամենուր։ Մինչդեռ էսօր միլիոնից ավելի հայեր ունենք Ռուսաստանում, բայց չունենք գոնե մեկ ամենօրյա հայկական դպրոց։
Ինչո՞վ է զբաղված էդ գրողի տարած նախարարությունը. Սփյուռքը վերջնականապես Հայաստանից կտրելո՞վ։ :angry

Տարվա մեջ մի քանի տասնյակ երիտասարդի «Արի տուն» ասելու համար նախարարություն չեն պահում։

Նուշություն
25.04.2012, 14:22
Խմբագրության հեռախոսը զանգում ա, վերցնում եմ.
-Ալո, բարև Ձեզ:
-Բարև Ձեզ:
-Աղջի՛կ ջան, ոնց որ ձենդ էդքան էլ ծանոթ չի...էս բնակարա՞ն ա:
-Բնակարան չի,-պատասխանում եմ:
-Հաաա՜.... իսկ կարողա՞ մարզպետարան ա:
-Չէ:
-Յաաա՜...կարողա ջրմուղ եմ զանգել:
-Ո,չ տիկի՛ն (սկզբունքորեն չեմ ասում՝ ուրա զանգել, հլը տեսնեմ՝ ինչ ա ուզում :D):
-Այ քեզ հանելու՜կ....լավ, չլինի համատիրությու՞ն ա:
-Տիկի՞ն, կարողա "Поле чудес" ենք խաղում...կասե՞ք՝ ուր էիք ուզում զանգում, ում էիք ուզում:
-Աղջի՛կ ջան, վրես չգոռաս (բայց չէի գոռում էլի :) )...ոչ համատիրություն եք, ոչ բնակարան, ոչ մարզպետարան...մի հատ էլ դու՞ ես վրես մունաթ գալիս,- գոռգռաց տիկինն ու չրխկոցով վերջ տվեց մեր խորը բովանդակությամբ զրույցին:

Arpine
26.04.2012, 16:22
Լրիվ ասում են կատարյալ ոչինչ չկա, ոչ ոք կատարյալ չէ, իսկ կարո՞ղ է ինչ-որ մեկն ասել կատարելության չափանիշները(ոչ սուբյեկտիվ)... հենց սրա համար էլ չկա...

melancholia
26.04.2012, 17:29
Ոնց եմ հոգնել....Իսկ թե ինչից?
Համբերում եմ, դեռ համբերում, բայց ամեն նոր բացվող օրվա հետ զգում եմ նյարդերս ինչպես են տեղի տալիս: չգիտեմ ինչ անվանեմ , ինչի պակաս, բայց մի բան հաստատ այն չէ: Նվնան չեմ, ուղղակի մեկ եմկ ուզում եմ գոռալ.դե բավական է....ու նետել ձեռքիս եղածը իչքան ուժ ունեմ, ոնց կփշրեի օրինակ հենց այս բաժակը, ինչ հաճույքով:

Գեա
27.04.2012, 18:58
Չեմ դիմանում , մի բան պետք է գրեմ, չնայած երևի այս գրառումից հետո ընկերներս բառապաշարիս պատճառով ինձնից հիասթափվեն...կանխավ կներեք ժողովուրդ ջան,որ չասեմ, կպայթեմ, կընկնեք մեղքի տակ...)))
Հա...ի՞նչ էի ասում, էսօր աքլորակռիվ եմ տեսել, դե էն երկու անգրագետ , անգույն անտեսք, աննպատակ ջահելների`ֆարմանյան-կարապետյան բանավեճի մասին եմ խոսում: Մտածեցի նայեմ, կարող է սխալը ես եմ , կողմնորոշվեմ ու մի լույս էլ իմ հուսահատ գլխին իջնի: Նայեցի ու առաջին ռեակցիան, որ մոտս եղավ լրիվ փողոցային բառապաշարից էր. "Վախ հորս արև էս ով են..." ֆորմատի մեջ: Այ այսպես է լինում, դաստիարակում-դաստիարակում են, ու մեկ էլ սրանց նմաններին լսելով ու նայելով մարդու մեջ ինչքան վատ ու թաքնված բաներ կան արթնանում են: Տղա լինեի ֆոլկլորս զոռ կտայի մի այլ կարգի... Մարդու խնդալ ա գալիս, էս երկրում տիրող իրավիճակի վրա, լաց լինելու արցունք էլ չմնաց: Տո այ անգրագետ, անդաստիարակ, չկայացած քոսոտիկներ, էդ դուք հա՞ պետք է իմ թաաղամասի ապագայի մասին հոգաք, դուք ձեր պահվածքը կողքից նայեցի՞ք,արա՛, ո՞վ եք դուք ... Տո ձեր էլ, ձեր էս կողմ ուղարկողների էլ... մեկը չգիտեմ ի՛նչ եղանակով ու քանակով ձեռ գցած տներ ունի, մյուսն էլ իրենց գեղից երեկ վեր ա կացել եկել ու որոշել ա , որ քաղաքի մի հսկա թաղամասի պրոբլեմ պետք ա լուծի, տո դու ո՞վ ես, որ իմ թաղամասի պրոբլեմը լուծես: Պրոբլեմ լուծող ես շառդ հավաքի, գնա՛ գեղիդ պրոբլեմները լուծի...թե չէ գրիչ ու օրացույց բաժանելով ու սուտի դիսկերում քո երազած տղու դերը խաղալով հո չի ...թու~ էլ գրելս էլ չի գալիս, գոմաղբը բռնել բռնաբարում ա քաղաքը թաղամաս առ թաղամաս...երկիրը` մարզ առ մարզ, ու այսպես մի աբողջ երեսուն հազար քառակուսի կիլոմետր:
Որոշել էի ընտրությունների չգնալ, էսօր էնպես եմ կատաղել, որ հաստատ որոշել եմ`գնալու եմ ու բլանկի վրա սաղիդ ճակատին մի հատ մեծ "դեմ եմ "թքելու...
ՀԳ Ինչքան Բելի տղա կա, եկել լցվել ա գլխներիս:Ցավալին, չէ ավելի ճիշտ ողբալին էն ա, որ ամեն մեկը հայելու նման իր կուսակցության այլանդակ դեմքը ցույց տվեց, էն չգիտեմ որ գեղից փախած ու հպարտորեն իններորդ մասիվի շենքում ապրելու պահը բարձրաձայնող քամելիոնը լրիվ դեմագոգ ՀՀԿ ական էր, նման իրենց կարգախոսին` "հավատա , որ փոխենք"(յախկեմ , ձեր սուտի կարգախոսին), մյուսն էլ ոնց հասկացա ՀՀՇական ա, կամ դրանց ձվադրած սերնդից ա , ու հիմա ուզում ա անցյալի քաղցր երազները հետ բերի, (էն որ սաղ երկիրը սոված ու մթից քոռացած ման էր գալիս, բայց իրենք զկրտալու աստիճան զխտվում էին, լույսի ավելցուկն էլ հողանցում էին, որ ավել լույսից աչքերը չցավան) ու լրիվ նման էր իր կուսակցության կարգախոսին , ո՞նց էր....տիպո վերջ տանք հանցավոր ռեժիմի՞ն(բա քո "ռեժիմը" վերջին անգամ, երբ ա՞ բաղնիք գնացել, ախր վրաներիցդ կեղտի հոտ ա գալիս, կողքներովդ անցնել չի լինում.. էս խեղճուկրակ ժողովուրդը որիդ հետ նույն մարշուտկեն նստի կեղտահոտից ուշաթափվելու ա ), դե գնա ԼՏՊ իցդ սկսի, որ ինչքան գոմաղբահոտ կարիերիս գեղցի կար բերեց լցրեց երկիր հերիք չէր , ու դեռ աճեցրեց ու աճեցրեց, մինչև մի օր էդ մոլախոտը իրեն էլ մեր հետ խեղդեց... ուֆ մեղա մեղա, էս բառերը իմ բերանից են դուրս գալի՞ս ...

Նարե91
28.04.2012, 10:22
Երբ արտաքին տեսքդ քեզ ամենաքիչն է հետաքրքրում,
Երբ հայելու մեջ նայելը համարվում է իսկական ճոխություն,
Երբ հաց ուտելու ժամերը քեզ համար հանգստանալու ամենահարմար ժամանակն է,
Երբ մտերիմներիդ հետ մի կարգին շփվելը երազանքի նման մի բան է դառնում ու
Երբ զգում ես, որ բավականին մեծ քնակությամբ քաշ ես կորցրել, նշանակում է՝ սթափվել է պետք, պետական քննություններն են մոտենում:( 20օրից էլ քիչ ժամանակ է մնացել:( :8

Katka
28.04.2012, 13:59
Հետաքրքիր է հայկական մենեջմենթում դեռևս մենակ վախի գործոնն է գերակշռում: Մեծ մասամբ աշխատակիցները պետք է վախենան, որ իրենց գործը լավ անեն:Վախենում են, նշանակում է հարգում են:
Իրավունքներն էլ ներկայացնելուց կարելի է մոռանալ կարևոր կետերը(ճկուն մենեջեր):

Աբելյան
29.04.2012, 15:17
Ամեն անգամ ազատ արձակման գալուց տաքսու մեջ թվում ա, որ վերջի շաբաթների կատարվածը ընդամենը երազ էր: Ամիսները իրար հետևից մաշվում են: Աստված տա, մոտակա 20 ամիսներն էլ մաշվեն երազ դառնան:

Դեկադա
29.04.2012, 19:11
Գիտեք ինչի չի էս երկիրը երկրի նման, որովհետև վերջին հաշվով բոլորը թքած ունեն բոլորի վրա: Երեք օրա գյուղ են գնդակոծում իսկ բերետիկավորները աղջկեքի վրա են « կրիքերը բավարարում»: Բա դե տենց լավ տղեք եք գնացեք թուրքին քաշքշեք: Հենա մարդիկ իրենց տների առաջ բարիկադներ են սարքել, որ պաշտպանվեն, բա գնացեք, գնացեք էտ երեխեքին տեր կանգնեք: Բա ձեր հաստ վզերը ում համար են:Գիտեք ինչի չի էս երկիրը ապրելու տեղ, որովհետև էսօր ինձ հանդիպած ստահակի նման, ով ասում ա « վայ աման ինչ լավ ա իմ երեխեն Ղարաբաղ չի ծառայում» էլի կգտնվեն: Դե բա ձեր երեխեքի արյունը կապույտ ա: Էգոիստ շուն: Աղքատը ք... ա ընկել որ փող չունի որ տա իրա երեխուն «լավ տեղ քցի» ու միակ հույսն ու ապավենը մնում ա աստվածը: Ասա այ անասուն դու ղուրբան էղի էտ սահմանը պահող երեխուն որ իրա կյանքի հաշվին դու ստե ապրում ես, որ ամեն քուչի տակ վեր թափած սրա նրա «բարեգործություն» արած խորովածն ես լափում ու սպասում թե էլ ով ա մի թուլափայ շպրտելու: Բա տենց դուխի տեր եք գնացեք էլի, ուղարկեք ձեր երեխեքին թող գնան մի ամիս « պոստ պահեն» ու նոր գան փափախները ծուլ անելով մեծ մեծ փրթեն թե հայրենասեր են: Ամենքը մի միկրաֆոն առած էս պատի տակ էն պատի տակ խոստում ա տալիս: Ոնց որ սելը գնա ու ք..ը կեսիցը հավասար կե ս անի: Լրիվ նույն զոմբիացված խոսքերը: Ասա այ հոգնածներ դուք ձեր ասածներին գոնե հավատում եք,շուտ շուտ ասեք չմոռանաք… Թաղեթաղ ընկած հայտարարում են, որ եկեք նախընտրական քարոզ լսելու: Բա ձեզանից մեկը գոնե մտածեց իրա համար փիառ անի, կամերաներն առած մի քանի լրագրող էլ հետը տաներ էտ պահը ֆիքսելու համար մի հատիկ մոմ վառեիք էտ երեխեքի համար… սև փիառ անեիք կարողա տեց քվե հավաքվեր: Ու էսքանից հետո դեռ ինձ էլ ասում եք թե գնա քվեարկիր, թող ձայնդ ուրիշին չտան: Ես ավելի պարկեշտ եմ գտնվելու ու ոչ մի ընտրության էլ չեմ գնալու…որովհետև ես էլ չարացել եմ ու երևի թե ես էլ արդեն թքած ունեմ...

Smokie
30.04.2012, 12:22
Երկուշաբթի օրն ինձ համար միշտ եղել է ոգևորության, օր, այդ օրը միշտ տրամադրված եմ եղել որևէ օգտակար գործ անելու : Ճիշտ է այդ զգացողությունը ամեն օր է պետք ունենալ, բայց երկուշաբթին ինձ համար ավելի կարևոր է՝ նոր շաբաթ, նոր էջ, ամեն ինչ նոր է սկսվում::)
Երեկ գիշերը տրամադրությունս բավականին բարձր էր, հաստատապես որոշել էի, որ անիմաստ չի անցնի այս օրս: Առավոտյան արթնացա ու... խանգարող հանգամանք: Կհաղթահարեմ:goblin Որքա՜ն բան ունեմ անելու, տրամադրությունս բարձր է, ես վստահ եմ ուժերիս վրա: Հիմա նույնիսկ մտածում եմ, որ այդ խանգարող հանգամանքն ավելի շատ օգնում է:))

Մինա
30.04.2012, 20:05
Լավ չեմ,էսքան վատ չեմ հիշում մեկ էլ երբ եմ եղել:Մենակության ստվերը դանդաղ դռան տակից սողոսկելով ,պատերիս խոնավության պատմությունն է ստեղծագործում:Դուռը բացելուց հետո էլ ավելի դժվար էր ներս մտնելը:Ներսից մենակության քմծիծաղն եմ նշմարում ու չեմ ուզում հավատալ,չէ չեմ կարողանում պատկերացնել ,ուղեղումս չի տեղավորվում ,որ այդ սառը քմծիծաղող լպիրշը մշտական հյուրս է լինելու:Ինչ եմ ասում?,հյուրս...Տանտերս է լինելու:Խուճապահար եմ լինում ոնց որ:
Հեչ լավ չեմ...

armen9494
01.05.2012, 14:27
Ինչի՞ ա թաղման ժամանակ դուդուկ հնչում:(
Հասկացանք՝ սուգ ա, տխրություն ա, բայց ախր այ ձեր ցավը տանեմ, էդ դուդուկի ձենը ինֆակտի բուն ա, մարդու հոգեվիճակը գոնե թեթևացնի, ընդհակառակը՝ ավելի ա վատացնում:
Չգիտեմ, իմ կարծիքով ավելի լավ ա չլինի, քան թե ըտենց լինի:

Մի անգամ հորս ընկերը ասեց, չեմ հիշում որ երկրում էր, որ թաղման ժամանակ սաքսաֆոն են նվագում: Ու մտածում եմ, որ իրոք կհանգստացնի, էդ պահին միակ բանը որ մարդուն պետքա՝ գոնե ինչ-որ չափով նյարդերը հանգստացնելն ա: Բայց դե հլը պատկերացրեք, մեր թաղումներից մեկի ժամանակ սաքսաֆոն... սաղ կսկեսն՝ "էս ի՞նչ խայտառակություն ա, հոր հարսանի՞քն ա...": Հավաքվածների մաքսիմում 3%-ը հասկանա, թե ինչի ա էդպես:

unknown
02.05.2012, 19:19
Ուզում եմ բղավել անարդարա էս կյանքը որոշ մարդկանց հանդեպ,տեսնես ի՞նչի...երբ կստանանք էս հարցերի պատասխանը,կամել կստանանք արդյոք...ուֆֆֆֆֆֆֆֆ ենպես ես անում կյանք որ մարդ հոգնումա քեզնից...

Հարդ
03.05.2012, 01:17
54194

Աշխարհում էնքան աբսուրդ կա, որ մեկ մեկ ուզում եմ լուցկին վառեմ, հողագունդը գմփցնեմ: Հետաքրքիր ա, էդ դեպքում ի՞նչ ձեն կգա, գը՞մփ, թե դըդը՛մփ:

melancholia
03.05.2012, 09:48
Որ ասեմ չգիտեմ ճիշտը որն ա , սուտ կլինի, լավ էլ գիտեմ: Որ ասեմ հաճելի է , մի բան ավելացնում է , օրը փոխում է...չէ, էլի սուտ կլինի: Մտածում եմ, բա լավ, ինչի եմ մինչև հիմա պղտորում ամենը? Հնուն ինչի? Հորինած երազի? Տո չէ հա, երազն էլ չկա: Գլուխս վառվում է էս հիմար մտքերից: Չէ, անխելք չեմ, ուղղակի....Ուֆֆֆֆֆ, չգիտեմ, երևի կամքի ուժն է պակասում, հը?: Բայց մի թե կամքի ուժով չի, որ մինչև հիմա կարողանում եմ ստիպել, որ շարունակվի էս անիմաստությունը: Չէ, հասկացա, ուղղակի երբեմն իմ նման մելանխոլիկ մարդիկ չեն կարողանում ապրել առանց ԴԱՐԴԻ: Ոնց կլինի, բա մի բան չլինի տխրեցնող?

Հայկօ
04.05.2012, 04:11
Մարդը հրապարակում ամբողջ օրը բոբիկ ոտքերը փայտին մեխած նստել ա էսօր, ու մենակ մութն ընկնելուց հետո են ուշադրություն դարձրել, բժիշկ ու էլի եսիմինչ են կանչել: Ամբողջ օրը, ժողովուրդ, ամբողջ օրը կողքով լիքը ուրիշ մարդիկ են անցել, նայել են, տեսել են, ու թքա՜ծ: Երկար-բարակ բաներ չեմ գրում ես էլ, անիմաստ ա, հազար բան կարելի էր ասել, շարունակությունը դուք մտածեք:

Smokie
04.05.2012, 11:02
Գիշերը տասին լուսինը էնքան սիրուն էր::roll Վառ սպիտակ գունդը ու նրա շուրջը տարածված շողքը, որ երևում էր ամպի ծվենների հետևց:

Իսկ հետո, բավականին ուշ ժամ էր, երբ արթնացա շան ոռնոցից: Էնքան մեղկ էր:(

Իսկ առավոտը ինչպես միշտ սկսվում է թռչունների հաճելի երգով:sulel

Quyr Qery
04.05.2012, 21:07
Վաղուց է ՙՙսեր՚՚ բառը լեքսիկոնիս մեջ չկար, հայտնվեցիր դու, հայտնվեց և բառը: Իսկ հիմա չկաս: Լավ գիտեիր կյանքս, գիտեիր անցածս ճանապարհը, հույս տվեցիր, սեր տվեցիր, հավատացրիր, հավատացի: Ու հիմա նորից կանգնած եմ դատարկության առաջ, մեջս քամի է խաղում, ոչ մի բան հանգիստ չէ, չի լինի էլ հանգիստ, հանգիստ ուղղակի չկա: Սերը կույր չի լինում, հակառակը՝ ահավոր ցավ է գիտակցել, որ սիրածդ մարդու թերություններն անսահման են, ու ոչինչ անել չես կարող, քանզի ինքը անթերի է: Հա, դու միշտ ճիշտ էիր, դու իսկական ՙՙլավ՚՚ տղաների ցուցակից էիր, զզվելի է և քո կյանքը ինձ համար, կյանք որտեղ չկա ոչինչ, բացի խմիչքից, թմրանյութերից, գիշերային կյանքից, փողերից, թափով շրջապատից, միշտ մեջքիդ անցավ կանգնած պապայից, զենքերից, անվերջ ավելացող սպիերից. ոչ բանակ, ոչ դժվարություններ, գրողը տանի, ոչ էլ զգացմունքեր: Հա՜... էդ էր քո կյանքը, ես չկայի էդտեղ, ատեցի էդ կյանքը, շուտով քեզ էլ կատեմ, քանի գիշեր չեմ քնել, քանզի դու հարբած էրի ու ինձնից հեռու, սիրտս դողով խոսում էի քո հետ հեռախոսով՝ մենակ մի վատ բան չլինի, մենակ նորից կռիվներ ու թեմաներ չլինեն: Իսկ առավոտները կարմրած աչքերով քնում էի դասի ժամին: Քանի անգամ եմ լսել, որ դու միշտ ճիշտ ես ու կսպանես նրան ով հանկարծ հակառակն ասի, դու անմահ ես ըստ քեզ, բայց ինձնից լավ գիտես,որ ուշ թե շուտ կմեռնես, չնայած էս քո տեղն է, ոչ թե իմ: Դու էլ մեղք չունես, քո ծնողներն են մեղավոր, որ երբեք քեզ ոչնչից չեն զրկել, են մեծերն են մեղավոր, որ հորդ պատվին քո աստծուն են մեռնում իսկ դու հանգիստ դրանց ..., կյանքն է մեղավոր, որ ամեն անգամ մահվան հետ հանդիպելուց չես մեռել: Ասում ես տեսել ես կյանք, դժվարություններ, հա տեսել ես, որովհետև էդ քո հետաքրքրություններն էին, դու թքած ունեիր ամեն ինչի վրա: Հանեցիր ինձ ցեխից, բայց ոչ թե պաշտպանելու այլ մաքրելու իսկ հետո հոշոտելու, բոզի տղա էիր անվանում կյանքումս հանդիպաց քեզնից համարյա ոչնչով չտարբերվող կենդանիներին, իսկ դու իրանցից բետար դուրս եկար: Չեմ կարող սիրել մեկին, ուղղակի չեմ կարող, մեկին, ով կարող է մի ամբողջ կարողություն ծախսել մի գիշերում իրա ՙՙկայֆերի՚՚ համար, բայց ասենք կողքի մեռնողի վրա թքած ունենալ: Չեմ կարող սիրել մեկին, ում նմաններին մոլախոտ եմ միշտ անվանել, արգասիքներ կեղտոտ երիտասարդության: Կներես, հոգիս, բայց էլ չեմ կարող սիրել, դիմանալ, ոչ դու կփոխվես, և ոչ էլ ես... Երջանիկ եմ եղել քո կողքին, երջանիկ, հավատա, քո կողքին մոռանում էի ամեն ինչ, քեզ համար ամեն ինչ եմ արել, դեմ եմ գնացել բոլորին, ինձնից լավ գիտես..բայց անցավ ամեն ինչ: Լավ մնա, իմ սեր, արևս, հոգիս: Չգնահատեցիր...

Lusinamara
05.05.2012, 09:48
Ընտրություններ. լավ «մահանա» Իջևան գնալու:oy

John
05.05.2012, 10:04
քայլող դիակներ՝ իրանց զոհի տեղ դրած, որ ոչ մարդկությանն են պետք, ոչ էլ կենդանությանը

murmushka
05.05.2012, 11:18
ու մինչև ե՞րբ, ինչքա՞ն, հանուն ինչի՞, նորից զգում եմ անսահման զզվանք, նողկանք, անսահման վիրավորանք,զգում եմ իմ սեփական փոքրությունը, զգում եմ անկարողությունը բան փոխել, որովհետև ........ես այսպես ապրել չեմ ուզում, ես չեմ ուզում իմ երեխան նման կերպ մեծանա, ես չեմ թույլ տա իմ երեխային ՏԱՆԵՆ հանրահավաք, ես թույլ չեմ տա բռնանալ իմ կամքի, ազատ ընտրելու իրավունքի վրա ու թքաաաաաաաաաաաած ամեն ինչի վրա... մի անգամ կորցրել եմ աշխատանք, ԺՈՂՈՎՈՒՐԴ դա սարսափելի չէ, սարսափելին սեփական անկարողությունն ու փոքրությունը, ոչնչություն զգալն է, սթափվեք, արդեն ուշ է, շատ ուշ է
Հաղթելու ենք, բայց մինչև դա պիտի հաղթենք մեր նեսի վախին, մեր ներսի ստրուկին, ես սիրում եմ իմ ժողովրդին ու զգում ցավն ֆիզիկապես, ես տեսել եմ իմ միասնական ժողովրդին , տեսել եմ ու ուզում եմ, որ այդ տեսակը հաղթի, ուզում եմ հայը չստրկանա, ուզում եմ վերջ տանք ես կատակերգությանը, սա թատրոն չէ, սա ժամանակավոր չէ, ախր մեր կյանքը մեր երեխաների ապագան է կործանվում
վեր կաց , հերիք է
էլ չգիտեմ ինչ ասեմ, անզորությունից լացս գալիս է

Arpine
06.05.2012, 14:34
Ինչ լավա, որ ես շատ եմ սիրում իմ մասնագիրությունը:}, լավա, որ չեմ սխալվել ընտրելիս...Կարևորը ես ինձ գտնում եմ դրա մեջ, ոչ թե կողքից են ասում, չէ, դա էդքան էլ էական չի, այլ որ ես զգում եմ, որ ոչ միայն պետք է, այլև ուզում եմ, իմնա, ինձ շաաատ հետաքրքիրա: Ոչինչ, որ կյանքի շատ ուրախ ասպեկտներից չի, ոչինչ, որ մեկ մեկ նեղվում եմ՝ կսովորեմ: Կարևորը ամեն ինչ լավ յուրացնելն է, ու գիտությանը ու մարդկանց օգտակար լինելը, որից, իհարկե, իմ օգուտն էլ ունեմ:

anahit96
06.05.2012, 20:33
Ամենավատ բանը էն չի,որ խնձորը կծում ես ու մեջը որդա լինում:Ամենավատը էնա,երբ կծում ես ու տեսնում,որ որդի կեսնա

CactuSoul
07.05.2012, 01:33
Տեսնես՝ գրառումնե՞րս են ավելի շատ, թե՞ գրած, բայց վերջը post չարածներս:}

Lusinamara
07.05.2012, 16:22
Ընտրություններ. լավ «մահանա» Իջևան գնալու:oy

Սիրելի ակուբցիներ, դուք ինչո՞վ եք ուրիշներից պակաս, որ չծիծաղեք վրաս:love:D ու մի տեսակ նե՜նց ա սազում ինձ էս խեղկատակի դերը…:oy

Վաղուց ընտրությունների, թերևս միակ, դրական կողմը բռնած՝ թմբկահարում եմ, թե Իջևան եմ գնալու: Ով հարցնում ա, ինչ հարցնում ա, ես ասում եմ՝ ամսի հինգին գնում եմ կամ ամսի հինգին գալի՜ս եմ, բայց ամենակարևորը՝ անպայման նշելով՝ ձայնիս տեր կանգնելու:hands
Գնալիս համոզվեցի, որ հեռախոսիս մեջ անհրաժեշտը սքանավորված տարբերակով ունեմ ու անձնագիրս պայուսակիցս հանելով, շտապեցի ավտոկայարան: Առաջին անգամ ընտրելու «բերկրանքիս» առաջ մնացած ամեն ինչ նահանջեց ու ամեն վայրկյան մտքերով քվեատուփի առաջ եմ՝ իմ ու հայրենիքիս պատվին ճիշտ ընտրություն կատարած:
Առավոտյան հեռուստացույցը միացնելով ինչ-որ դրոշմակնիքի հետ կապված ահազանգից խառնվեցի, մի անիմաստ, դիվահարի նման անընդհատելի քսան րոպեանոց ծիծաղ կպավ, հետո գիտակցելով եղածի լրջությունը, փորձեցի տարբերակներ գտնել ընտրության գնալու: Պարզվեց՝ չկա ու չկա այդ տարբերակը: Միևնույնն է՝ ընկերուհիներիս հետ հասա ընտրատեղամաս, անձամբ զրուցեցի հանձնաժողովի նախագահի հետ ու գիտե՞ք նա կատակով ինչ ասաց. միակ տարբերակը կնիքը ճակատիդ դնելն ա, աղջիկ ջան :D
Երկու օր ծիծաղի մեջ պահեցի շրջապատիս՝ իմ միամտությամբ…:oy

Կարճ ասած՝ առաջին անգամ ընտրելս էլի հետաձգվեց:( որ սենց շարունակվեմ՝ անորոշ ժամանակով…

Գալաթեա
07.05.2012, 17:03
Նի տու ստռանու նազվալի Գանդուռասըմ:

Mark Pauler
08.05.2012, 01:09
Լավ բիզնեսի ձև եմ մտածել:
Վարկային կազմակերպություն եմ բացելու ու ինքնասիրության գրավադրմամբ միկրո վարկեր տամ ամիսը հազար տոկոսով ու հինգ տարի մարման ժամկետով:
Տաս հազար փող հենց պետք ըլնի մեկին կգա ինքնասիրությունը կթողա, տաս հազարը կվերցնի կգնա:
Դե մեր ժողովուրդը թասիբի համար պատրաստ ա տարիներով կիսասոված էլ մնա: Հաստատ մի հինգ տարի կամաց կփակվի, վերջում էլ հենց պարտքը տա, նորից կգա վարկ կվեկալի:
ՈՎ կասի, թե հաջող միտք չի էս ընտրությունները աչքը կկոխեմ:
Մի իրեք-չորս տարուց ես էլ կսկսեմ կարգին գառխել:
Կայֆ...
Մեծ հնարավորությունների երկիր ունենք, էսքան ժամանակ չենք գիտակցել:

John
08.05.2012, 01:31
Երազում էր նա դառնալ Դոն-Ժուան (Бабник),
Սակայն մեծացավ, դարձավ հարբեցող (Pubնիկ)

erexa
08.05.2012, 03:24
Այսօր ցերեկը տեսա, հայ հարևանուհիս առևտուրն արած, արագ-արագ տուն ա մտնում: Մտածեցի` տեսնես, ի՞նչ համով բան ա եփելու: :think Մի քանի ժամ անց, հարևանուհիս կարկանդակները ձեռքին եկավ մեր տուն: :love :))

Ամեն դեպքում լավ է օտարությունում հայ հարևան(ներ) ունենալը: :))

Cassiopeia
08.05.2012, 05:18
Գոնե անձրև գար ու ամպրոպ լիներ, էս միապաղաղ դռռոցից պրծնեի

Նաիրուհի
09.05.2012, 03:12
Այ տղա, էնքան անլուրջ ու ջրիկ ես, որ քեզ սիրահարված ժամանակ նույնիսկ չեմ կարողանում սիրո մասին մի կարգին տխուր/լուրջ երգ լսել... :lol :love

murmushka
09.05.2012, 11:22
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=pPfGCcagCFc
նայում եմ տեսահոլովակը, սիրտս հպարտությամբ է լցվում, հպարտ եմ, բայց... ինչու մենք դարեր շարունակ հպարտանում ենք միայն մեր անցյալով, մեր հաղթանակներն օրհասական են միշտ, իսկ պարտությունները՝ ամենօրյա...
Շնորհակալություն հաղթանակի համար, կներեք, որ չկարողացանք ստեղծել այն Հայաստանը, որի համար Դուք պայքարում էիք:

Mark Pauler
09.05.2012, 16:43
վերջին օրերին նեղված ու ջղայնացած էի կաշառակերության հաղթանակի կապակցությամբ:
Էնքան էի նեղված, որ ազգային կարևոր նշանակություն ունեցող շատ բաներ աչքիս նսեմ ու փոքր էին թվում: Էդ ամենի պատճառով, թե վիրտուալում, թե առօրյա շփումների ժամանակ ինձ թույլ տվեցի կոպիտ արտահայտություններ անել, իրենք իրենց արդեն ստորացրած մարդկանց հասցեին` պոռնիկ ու եսիմ ինչ անվանելով:
Հետո սառեցի ու հիշեցի` ես միշտ համոզված եմ եղել, որ ազգ հասկացողությանը վիրավորական բան ասելու իրավունք ոչ ոք չունի, իսկ էդ մարդիկ մեր ազգի մի մասն են:
Հիմա կյանքիս մեջ առաջին անգամ ասածս խոսքերի համար ներեղություն եմ ուզում խնդրել: Թեկուզ վերացական ձևով վիրտուալում:
Ուղղակի չեմ կարում ես մարդկանց մի ստվար զանգվածին` ում հետ ուզենք թե չուզենք ամեն օր շփվում ենք, տականք համարել: Չե'մ կարում ու չե'մ ուզում:
Ես իրանց որպես հիվանդի եմ հիմա վերաբերվեմ: Էտ դեպքում կարեկցանքս հաստատ ավելին կկարողանա անել, քան ստորացնելն ու կոպտելը:

հ.գ.
Իմ կողմից շատ հարգված մի հոգևորական մի օր ասեց` "մեր հոտի հիվանդ ոչխարներին ոչ թե մորթել ա պետք այլ դարմանել ա պետք":

Լրիվ համաձայն եմ նրա հետ, մանավանդ որ մեր հոտի առնվազն կեսն ա հիվանդացել:

StrangeLittleGirl
10.05.2012, 00:27
Էս սեմեստերի դասացուցակս որ ստացա, նայեցի ազատ օրերը, տեսնեմ` մայիսի 8-9-ը (Եվրոպայում մայիսի 8-ին են նշում) աշխատանքային ա: Ուզում էի ինքս ինձ հարցնել` ինչու՞, բայց հաջորդ վայրկյանին տեղը բերեցի ու սսկվեցի:

Ու էսօր էլ Հաղթանակի օրն ա: Առավոտը դասի գնալուց բարձր տրամով եմ: Ռուս համակուրսեցիս լրիվ զուգված-զարդարված դուրս ա գալիս, իրա տրամն էլ ա հազար: Բայց դե զոռով մեզ զուսպ ենք պահում:

Հետո էլ համալսարանի սրճարանում նստած էինք, վաֆլի վերցրեցինք: Ես հետն էլ մուրաբա վերցրի ու կուրսեցուս հյուրասիրեցի: Սա գրպանից փող հանեց, որ տա: Ասեցի` չէ, էսօր հաղթանակի օրն ա, հյուրասիրում եմ: Մեկ էլ զգում եմ` գերմանացի համակուրսեցիներիս թարս հայացքը: Ավելացնում եմ` տարիներ առաջ էս օրը Հայաստանը հաղթեց Ադրբեջանին :))

Նարե91
10.05.2012, 08:34
Մի անբացատրելի, անհասկանալի, տարօրինակ, տարտամ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ու յուրօրինակ զգացում պատել ա հոգիս… տեսնես ի՞նչ ա կատարվում ինձ հետ:( միայն չլինի էն, ինչ որ ես եմ մտածում… Չէէէէէ, հաստատ հիմա դրա ժամանակը չի... հավաքվել, համբերել ու սթափվել ա պետք:

Claudia Mori
11.05.2012, 09:56
Կայֆից տխուր...

Կայֆ է, երբ մի գործիդ տեղը քեզ չեն գնահատում, ու դու գերադասում ես այդ տեղում չաշխատել: Մեկ էլ մյուս աշխատանքի տեղում աշխատավարձդ բարձրացնում են: Սա արդեն երկրորդ անգամ է լինում, երբ ես հրաժարվում եմ երկրորդ տեղից ու իմ բուն աշխատատեղում մարդիկ ավելի են գնահատում ինձ:

Կայֆից բացի նաեւ տխուր է, քանի որ գնալով քչանում են այն տեղերը, որտեղ կուզես աշխատել Հայաստանում, քանի որ կամ մարդ չեն, կամ քիչ են վճարում, կամ բամբասկոտ են, կամ մեջքից են հարվածում, կամ փորձում են ինքնահաստատվել, կամ լրագրության փոխարեն զիբիլ են արտադրում:

Կայֆից բացի տխուր է նաեւ, քանի որ գնալով քչանում են այն տեղերը, որտեղ դու կարող ես ինչ որ բան սովորել ու զարգանալ:

Կայֆից բացի տխուր է նաեւ, որ էլ չես ուզում լրագրությամբ զբաղվել:

Տխուրից բացի կայֆ է նաեւ, որ ուզում ես այլ ոլորտներում զարգանալ ու կրթվել:

Տխուրից բացի կայֆ է նաեւ, որ կա նպատակ, ու ուզում ես դրան հասնել:

Smokie
12.05.2012, 17:03
Մի շաբաթ ա ինչ մոտս հիին Դիսնեյական խաղերի նոստալգիա ա:))

Lion King-ը շա՜տ եմ սիրում:love
http://www.gamer.ru/system/attached_images/images/000/289/368/normal/91885-the-lion-king-snes-screenshot-wow-so-many-hippos.jpg?1292008500
Pinocchio-ն առաջին անգամ եմ խաղում:sulel
http://www.vizzed.com/videogames/snes/screenshot/Pinocchio-2.png
Aladdin-ը կայֆն ա:hands
http://games.blogfreesoft.ru/wp-content/uploads/Aladdin.jpg
Jungle Book-ը...
http://www.techmynd.com/wp-content/uploads/2009/04/the-jungle-book-mooglie.jpg

Apsara
12.05.2012, 18:58
Կյանքում չէի մտածի, որ հենց ինքը իմ հոգուն այդքան մոտիկ կլինի. մարդիկ չեն սիրում նրանց, ում մեջ իրենց վատ կողմերն են տեսնում, դա ենթագիտակցորեն է տեղի ունենում: Համ սպասում էի համ էլ անսպասելի էր...

Valentina
12.05.2012, 23:05
Մի բան պատմե՞մ.
Ուրեմն մի քանի օր առաջ քայլում եմ մայթով,ինձնից առաջ մի հատ մամա ա գնում 2 փոքր բալիկների ձեռքից բռնած: Մեծը կլիներ 3-4, փոքրը հազիվ 2 տարեկան:
Մեկ էլ տեսնեմ մեծը հա հետ ա նայում, նայեցի հետ, ինձնից հետո տենց ուրիշ մարդ չկար, մաման իրան նկատողություն ա անում, որ տղա ջան, առաջդ նայի, որ չընկնես, իրա հեչ պետքը չի, ոտքերն առաջ են գնում ՝ գլուխը թեքված հետ :))
Քայլերս արագացրեցի, մոտեցա, շեկ գանգուր մազեր ուներ ու մեծ կապույտ աչքեր, ժպտացի պստոյին ու առաջ անցա :))

Նաիրուհի
13.05.2012, 13:15
Հետաքրքիր զգացողություն է, երբ գրառում ես կարդում ու դեռ չվերջացրած` արդեն գիտես, որ էսինչ-էսինչ մարդիկ հաստատ շնորհակալել են, իսկ էսինչը հաստատ չի' շնորհակալել... :)

anahit96
13.05.2012, 17:26
Դառնացել է այս աշխարհը,ծանրացել է հոգուս քարը...

Ժունդիայի
13.05.2012, 19:17
Չեմ գտնում իմ լավն ու բարին, անիծում եմ այս աշխարհին:

Valentina
13.05.2012, 22:37
Փոքր ժամանակ "Լոլոն ու Պեպե"-ն մուլտֆիլմի ազդեցության տակ որոշել էի, որ սրանից հետո պինգվին եմ պահելու: Արդեն պատկերացնում էի որտեղ եմ տանը պահելու, առավոտները վեր կենամ հետը խաղամ...
Որոշմանս մասին հայտնեցի ծնողներիս :D
Բացատրեցին, որ պինգվինը մեր կլիմայական պայմաններում չի կարա ապրի, կսատկի, մեղկ ա, ես էլ խելոք համաձայնվեցի: :D Թե չէ պինգվինն էլ տենց մեր հայաթում դրած էր էլի:
Նոր հիշեցի, ծիծաղից թուլացել եմ :D

keyboard
13.05.2012, 22:55
Էսօր քաղաքից դւրս էինք,հետ գալուց փողոցով կովեր էին տանում, մեքենայի "սիգնալը" փչացավ, բայց կովերը մեզ ճանապարհ չտվեցին:Ու էդ ինձ առիթ տվեց մտածելու,բազմիցս անցնելով գյուղերի միջով, նկատել եմ, որ կովը միակ կենդանին է, որ փողոցը հատում է առանց որևէ զգացողության ու անգամ մեքենայի "սիգնալը" իրան չի սթափեցնում կամ վախեցնում, իսկ մնացած կենդանիները` ոչխար,հավ,խոզ, սագ և այլն փախնում են սիգնալից: Անգամ նկատել եմ, որ շներ կան թափառական, որոնք մարդկանց հոսքի հետ են հատում փողոցը իրենց համար նախատեսված լույսի ներքո:
Ու հիմա մտածում եմ, նկատել եք? մեր քաղաքում ինչքան երկոտանի կովեր կան?

Sagittarius
14.05.2012, 07:05
Ուզու՞մ եք իմանալ «Ո՞րն է կյանքի իմաստը».....

Մի պահ պատկերացրեք ձեզ մոտ է եկել մահը և ասում է՝ «Ժամանակն է»........ լավ պատկերացրեք...












Ինչի՞ կամ ու՞մ մասին մտածեցիք՝ ահա ձեր պատասխանը

Skeptic
14.05.2012, 07:19
Տեղն ա քեզ: Դեռ մի բան էլ քիչ ա: Ուրի՞շ բան էիր սպասում:
Եթե էդ աֆորիզմը դուրդ էդքան շատ ա գալիս, բարի եղիր գոնե ապագայի կանխատեսումներ անելուց դրան հետևել: Քո կարծիքով, ի՞նչ անավարտ վերջաբան պետք ա ունենային գնալով քչացող օնլայն զրույցները, իրական «շփումները» ու բոլոր էն թանկարժեք ակնթարթները, որոնք նկատել ես, բայց չես որսացել: Ավելի քան երկու տարի:
Հիշո՞ւմ ես էն օրը, երբ նստել էիր գետի մոտ, իսկ նա գլուխը դրել էր ծնկներիդ, քնել, ու դու ռիսկ չարեցիր նրա մազերի հետ խաղալ: Կարծում էիր, ավելի ճիշտ՝ փորձում էիր կարծել, թե երջանիկ ես, օդային ամրոցներ էիր կառուցում: Մինչդեռ կոմպլեքսներովդ լցված ծանրաքարը քեզ յոթերորդ երկնքից դանդաղ, բայց հաստատուն ձևով քաշում էր ներքև, ու դու ինքնակամ սուզվում էիր անդունդը: Իհարկե, մեղավորը մենակ դու էիր, չփորձես քո սխալների համար մեղադրել ընտանիքիդ բացակայող անդամին:
Ու հիմա ուզում ես իրականությունից փախչել: Դե ինչ, կեցցե՛ս, շնորհավորում եմ, երեսուն օր անց էդ հնարավորությունը կունենաս:

John
14.05.2012, 09:53
մեկ և կես ամիս... այդքան ժամանակ ունեմ փոխվելու + փոխվելուս փաստն օգտագործելու + դրական արդյունք արձանագրելու համար :) հակառակ դեպքում կփոխվեմ մեկ և կես ամսից, ուրիշ ուղղությամբ, ուրիշ արդյունքներով, ուրիշ հետևանքներով...

Tig
14.05.2012, 17:49
Ֆեյսբուքում 2 ընկեր կորցրեցի` իմ գաղափարների պատճառով: Մեկը ծայրահեղ լիբերալ, մյուսը ծայրահեղ ազգայնական: Նենց չի, որ ամեն մեկին տարբեր բաներ եմ ասել: Երկուսին էլ նույն բանն եմ ասել, բայց լիբերալի աչքերում ես ազգայնական եմ, ազգայնականի աչքերում լիբերալ... :)

Ժունդիայի
14.05.2012, 19:00
Վերջերս Հ1-ով «Ազատ Գոտի» հաղորդաշարի վիդեոներն էի նայում Գոռ Թամազյանի մասնակցությամբ: Սկզբում մտածում էի, «լավ, էս շիզոֆրենիկ, կանտուժա ստացածն ո՞վ ա: Դիմացի խեղճուկրակներին հա հուշտ ա անում, հա գոռում ա, և այլն և այլն»:
Բայց երևանյան վերջին պայթունից հետո ֆեյսում բռնկված ալիքը վրես նագլի սկսեց ազդել:
Գիտե՞ս ինչ, բան չունեմ ասելու, սիրեք ում ուզում եք, արեք ում ուզում եք: Պայքարը լավ բան ա, ես էլ եմ պայքարող տղա: Բայց բաներ կան, երբ զգում եմ՝ հասարակության մեծամասնության կողմից այլ կերպ են դիտվում, ապա դոդ գլխի նման չեմ սկսում քարոզել, պնդել, չընդունողին հեգնել, ծաղրել, կոմպի հետևներից պլոճիկով մեկը զգալ ու սկսել սրամտել և այլ յուղ վառոցի երևույթներ:

Գոռ Թամազյանից խոսք գնաց սկզբում, ու ես շեղվեցի բուն կոնտեքստիցս: Ասում եմ, լավ ա, որ ինք կա, ամեն դեպքում բալանսը պետք ա առնվազն հավասարակշռված լինի:

Quyr Qery
14.05.2012, 23:30
Գիշեր էր, մոտ ժամը 2-ը: Համ աստղերն էին շատ, համ օդն էր սառը: Լրիվ միամիտ հիշեցի, որ 3 տարի առաջ մի տարօրինակ սովորություն ունեի՝ ամառը, ամեն գիշեր ժամը 2-ին դուրս էի գալիս բակ ու նստում գետնին, փորձում էի հաշվել աստղերը, մեկ-մեկ առանց պատճառի լացում էի, մեկ-մեկ ժպտում, կիսախելագար էի, հիշում էի, հիմա չեմ էլ հիշում, թե ինչ: Իսկ այ հիմա կարոտում եմ էդ ամենը, կարոտում եմ աստղերին, որոնց վաղուց մոռացել եմ: Հետաքրքիր է, իսկ իրենք ինձ հիշում են? Հազիվ թե: Երեկ նորից դուրս եկա, աստղերս չէին փոխվել, ես՝ փոխվել եմ: Ինձ չճանաչեցին: Ցուրտ էր, սառել էի, ընդամենը մի ծխախոտ ծխեցի ու վերջ, այ ծուխը ինձ չի մոռանում, ես նրա համար միշտ նույնն եմ: Շուտով էլի ամառ է, քունս չի տանում մինչև ժամը 4-ը, պետք է տարօրիանակ սովորությունս վերականգնել, պետք է նորից ընկերանալ աստղերի հետ, թե չէ ամբողջ գիշեր ոչ մեկ չեմ ունենա ում հետ կկարողանամ խոսել: Թե չէ մենակությունը ստիպում է մտածել կյանքի մասին ու ատել այն: Էն էլ աստղերի նման ընկերներ, հավես է:

Նարե91
15.05.2012, 08:36
Հիասթափված եմ, հուսալքված եմ, նյարդայնացած եմ, զայրացած եմ...:angry
Ու ի՞նչն ա պատճառը... չէ՛ ավելի շուտ՝ ո՞վ ա պատճառը... միանշանակ՝ իմ անձը:
Բա ի՞նչքան կարելի ա: Էս էլ որերորդ անգամն ա, որ հեռախոսիս զարթուցիցչը դնում եմ, որ 06:00-ին արթնանամ, ու աչքերս բաց եմ անում և տեսնում, որ հեռախոսս հատակին ա ընկած, իսկ ժամն էլ արդեն 07:30-ն ա:angry
Էն, որ հեռախոսս նորմալ աշխատում ա ու որ զարթուցիչս հնարավոր չի, որ զանգած չլինի, դա փաստ ա, մնում մի վարկած միայն. ըստ երևույթին լավ էլ զանգում ա, ես էլ, երևի թե, վերցնում եմ, քնաթաթախ վիճակով անջատում եմ հերիք չի, մի հատ էլ ինձնից գոհ-գոհ շպրտում եմ հատակին:D գժվել կարելի ա :D ուֆֆֆֆֆֆ

Lusina
15.05.2012, 22:07
Անտանելի ա, որ ինչ-որ բանից նյարդայնացած ես, բայց չգիտես, թե ինչից, ինչ-որ մեկի վրա ուզում ես մունաթ գալ, բայց չգիտես, թե ում.
Ու միշտ զարմանում էի, որ մարդիկ ստեղ էս կարգի գրառումներ էին անում, իմաստն ու պատճառը չէի հասկանում.Ես արեցի, որովհետև մի քիչ բանաստեղծական ու սենտիմենտալ հնչեց, ասեցի գրեմ, թող խելացի աղջկա տպավորություն թողեմ.
Իսկ իրականում, եթե չջնջեմ հիմա էս գրածս, ոնց որ շատ դեպքերում, նշանակում ա , որ ուզում եմ մի քիչ ձեռ առնեք ինձ, զբաղվեմ.

Valentina
15.05.2012, 22:54
Վերևի գրառման հեղինակին խորհուրդ եմ տալիս կարդալ "Գնա էնտեղ չգիտեմ որտեղ, բեր էսինչ, չգիտեմ թե ինչ" հեքիաթը, ամենահավեսը գիտեք, որն ա, որ հերոսն անում ա էտ ամեն ինչ:
Լրիվ լուրջ, տենց հեքիաթ կա: :))


Հա ինչ էի ուզում ասել, ամեն օր տուն գալուց մերոնք ինձ զանգում ասում են հետդ էսինչ կամ էինչը կառնես, ասում եմ հա: Հա բայց ում ա պետք էտ հա-ն որ հա մոռանում եմ :
Էսօր ասեցին հետդ հաց կառնես, չմոռանաս, ամբողջ ճամփին ասել եմ ` էսօր էն օրն ա որ չես մոռանալու: Հասա տուն, մտա ներս,դռան մոտից զգացի որ ուզում են խնդան վրես, ասեցի. հասկացա : 5 րոպեից հացով հետ եկա :

Հ.Գ. Ձեռից գնում եմ :D

Աթեիստ
15.05.2012, 22:55
Լևոնը որ 95թ-ին փակեց դաշնակցությունը, հեչ սիրուն չէր (մանավանդ, որ անձամբ էր փաստերը ներկայացնում)։ Բայց Արծվիկի վերջի քայլը ևս մեկ անգամ ցույց ա տալիս, որ Լևոնը լավ էլ բիթի ա, գիտի ինչ ա անում։


Նոր հիշեցի որ «ազատ գոտում» մեկ ազգի հետ «հանդիպումից» հետո դուրսը դաշնակցական երիտասարդներն էին մեզ հակառակ կարծիքներ հայտնում։ Հիմա սաղ իրա տեղն ընկավ։


Էսօր արդեն մարդիկ «Ոչ ֆաշիզմին» պաստառն են այրում։ Թու՜։

Smokie
16.05.2012, 08:31
Էնքան հաճելի ա, երբ երկաար ժամանակ անց ժպիտ եմ տեսնում մարդու դեմքին, ժպիտ՝ որտեղից արև է ճառագում: Երբ լսում եմ նրանից՝ «ես երջանիկ եմ»
:love

ivy
16.05.2012, 17:43
Մոտ մեկ-մեկուկես տարի առաջ Ակումբի ակտիվ անդամների քանակը 666 էր, ես էլ նկատել ու գրել էի, թե էս ինչ սատանայակն թիվ էր: :)
Երբ մարտին Ակումբի վեցամյակն էր, նկատեցի որ մոտ 450 է դարձել:
Էսօր տեսա, որ արդեն 400-ի մոտերքն է:
Վերջը մո՞տ է: :(

Quyr Qery
16.05.2012, 17:44
Ոչ մի անգամ չեմ փայլել հայրենասիրությամբ, իսկ այ էսօր առանձնահատուկ ատեցի էս պետությունը, չէ, հայրենիքը չէ, պատմությունը չէ, այլ հենց պետությունը: Ինչ անիմաստ ու անպատակ երկիր դարձավ: Ինչի համար ամեն օր պիտի կորցնեմ ինձ համար հարազատ ու թանկ մարդու, մարդիկ ում շնորհիվ մեննակ չէի զգում ինձ, հիմա կողքիս չեն, ու չգիտեմ էլ, հետ կգան թե չէ: Ախր ապրել է պետք, գումար է պետք, աշխատանք է պետք: Չկա, ոչ մի բան չկա, նույնիսկ կյանք չկա էս գրողի տարած երկրում, հա լավ մինչև ե՞րբ է էսպես շարունակվելու: Հոգնել եմ անընդհատ բարի ճանապարհ մաղթելուց մարդկանց, ում կուզեի բարի կյանք մաղթել հենց կողքիս, մեր երկրում:

Lusinamara
16.05.2012, 20:31
Ֆրանսիայի անփորձ նախագահը :D Այստեղ եմ դնում, որ տեսնեք:))



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=fIQGCqWe6KY

melancholia
16.05.2012, 22:10
Երբեմն նյարդայնացնող է դառնում ամենափոքր ուշադրությունն անգամ, հարցերը ճնշում են հոգիդ, իսկ էությունդ միայն գոռալ է ուզում: Այդ ժամանակ փախչում են մի լռին անկյուն, բոլոչից թաքուն ու կրծոտում ես եղունգներդ , կատաղությունից ասեմ, թե անզորությունից: Երբ աչքերդ այլևս ոչինչ տեսնել չեն ուզում, մտքերդ ցիրուցան քանդում են ուղեղդ, փնտրում ե գեթ մեկին, ով պարզապես կասի, ,,Ամեն ինչ լավ է լինելու,, : Բայց.......շուրջը դատարկ է:Մնում ես մենակ , դու, քո քաոտիկ մտքերն ու կրծոտած եղունգները:

Մանուլ
16.05.2012, 23:03
Ասում եք՝ սխտորը օգտակար է առողջության համար, հա՞:
Ես կենդանի օրինակն եմ այն բանի, թե ինչպես կարող է սխտորը մարդու առողջությանը վնաս հասցնել:
Տևողությունը՝ 1 շաբաթ: 2 օր ուժեղ կոկորդացավ, դրանից հետո՝ գրիպ: Էս շոգին: Պատճառը՝ սխտոր ուտելը:
Դե, եթե հաշվի առնենք, որ ես սխտորի ոխերիմ թշնամիներից եմ, պարզ է, որ սխտորը ես չէի կերել, այլ քույրս: Ես էլ ստիպված ամբողջ գիշեր մեր սենյակի պատուհանը բաց թողեցի: Արդյունքը՝ 2 օր ուժեղ կոկորդացավ, դրանից հետո՝ գրիպ: Տևողությունը՝ 1 շաբաթ:

Դեկադա
16.05.2012, 23:06
Հոգիս ճմլվումա... չէ ցավում ա, հոգիս ցավում ա... երբ մեջս տակնուվրա ա լինում,մկաններս պրկվում են, արյունը սառում ա երակներումս, երբ ուզում եմ լացեմ... արցունք չկա, երբ ուզում եմ գոռամ` բառեր չկա, պապանձվում եմ... կանգնում մնում... ես ու ...կյանքը: Տուր ինձ համբերություն` ժամանակին սպասելու, տուր ինձ ուժ կարոտին դիմակայելու, տուր ինձ բառեր սերս արտահայտելու, տուր ինձ արցունքներ ցավից գոռալու, տար ինձ երազների մոտ, տուր ինձ թևեր թռչելու համար, տար ինձ անդորրի գիրկը, տուր ինձ հագստություն... մեկ մեկ ձեռքերս պատին խփելու անհագ ցանկություն ա առաջանում, երբ մատերից կաթիլ կաթիլ արյունը հոսում ա...բայց հոգիս թեթևանում ա: Հոգիս ցավում ա...

John
16.05.2012, 23:54
Ի՞նչ մեկ ու կես ամիս էի է ասում :) գժվում եմ արդեն, էսօր-էկուց եմ մի խոսքով :) Տաքսու վարորդը էն օրը Ասում էր կյանքում մարդուն երեք շանս ա տրվում... ասում էր, որ ինքը երեքն էլ չի օգտագործել, դրա համար հիմա տաքսի ա քշում... ոնց քցում-բռնում եմ՝ երկու շանս հաստատ բաց եմ թողել... ու 3րդը բաց չեմ թողնելու, կարևորը ճիշտ պահին զգամ, որ հենց էդ ա իմ երրորդ շանսը, ու եթե նույնիսկ ինքը վերջինը չի՝ մեկ ա ես իրան որպես վերջին եմ դիտարկելու և օգտագործեմ ;)

keyboard
17.05.2012, 01:27
Զզվելի՞ է, երբ օգտագործված ես համարում ինքդ քեզ: Ոչինչ մի՛ վհատվիր. անգամ օգտագործված պահպանակը կարող է ջրահեռացման համակարգի մեծ խցանումների պատճառ դառնալ ;)

Ռուֆուս
17.05.2012, 12:07
Եթե նույն բանը մոտդ երկրորդ անգամ էլ չի ստացվում, ուրեմն պրոբլեմը կամ քո մեջ է, կամ ուրիշների: Քանի որ քո մոտ ամեն ինչ նորմալ է, ուրեմն ուրիշներն են մեղավոր: Case closed, next case, please! :scen

CactuSoul
17.05.2012, 23:29
Այսօր տրանսպորտի մեջ մի 5-6 տարեկան տղա ինձ աղի ձողիկ հյուրասիրեց:love Ճիշտ է, շնորհակալություն հայտնեցի ու հրաժարվեցի, բայց ո՜նց ինձ լավ զգացի էդ պահին…
Իսկ ես հիշեցի, որ կոնֆետ ունեմ մոտս, ուզում էի իրեն հյուրասիրել, բայց ամաչեցի, մանավանդ որ ինքս նրա առաջարկը մերժել էի…:oy

John
18.05.2012, 02:34
ինձ քեզ չի հերիքում

Quyr Qery
18.05.2012, 18:38
Չգիտեմ որտեղ ես, բայց ես քեզ հետ եմ: Ինձ քեզ չի հերիքում: Եթե միայն ճանաչեի քեզ: Էլ չեմ փնտրելու քեզ:

Նարե91
19.05.2012, 22:02
Փաստորեն արդեն հանգսիտ խղճով կարող եմ ակումբի անձնագրիս տվյալների մեջից «ապագա բանասեր-լեզվաբանին» փոփոխության ենթարկել:) չէ՛, մի շտապեք եզրակացություններ անել, մասնագիտությունս հաստատ չեմ փոխել, պարզապես «ապագա» բառն արդեն անցյալում է… Վեեեեերջ:) ուռռռռռռռռաաաաա :yahoo

Մարկիզ
20.05.2012, 21:52
Վերջերս ընկերոջս հետ զրույցի ընթացքում հետաքրքիր մի դեպք վերհիշեցի, որը համարյա մոռացության էի մատնել: Դա տեղի էր ունեցել իմ դեռևս երիտասարդ եղած ժամանակ, այսինքն՝ մոտ երեք-չորս տարի առաջ: ;)

Մի աղջիկ կար (չնայած երևի հիմա էլ կա, ուղղակի ես չեմ վաղուց տեսել), որին ակումցիներից առնվազն երեք հոգի էլ գիտեն ու ում լուսանկարը ակումբում կա տեղադրված ակումբցիներից մեկի հետ…:))):D

Երեք և ավելի տարի առաջ էր… Ընկերոջս, իմ կողմից նշված աղջկա և նրա ընկերուհիներից մեկի հետ (այսինքն 4-ով) ուտում-խմում ենք, ավելի ճիշտ, «լվացք ենք անում» հենց իմ և ընկերոջս հետ այդ երկու աղջիկների ծանոթանալու օրը: Ընդ որում, արդեն գրեթե մի 4-5 ժամ անցել է, որ մենք այդ աղջիկների հետ ծանոթացել ու շփվում ենք: Մեկ էլ, ընկերս ինձ դուրս հրավիրելով ասում է.
-Մարկի՜զ, ես սրան գիտեմ, հենց նոր հիշեցի: Անունն էլ բռնում ա՝ Ս. (:))): Արա՜… Մարկի՜զ, ինքն էլ ոնց որ ինձ հիշեց… Ուղղակի երևի չի արտահայտվում, չի ասում:

Ու պատմում է այդ պատմությունը… Ուրեմն՝ ընկերոջս մի հատ ծանոթուհի ուներ, ով թմրադեղեր էր գործածում ու… բավականին երկար ժամանակ: Մի օր ընկերոջս զանգում են և ասում, որ իր այդ ծանոթուհին վատացել է: Դե քանի որ ընկերս էլ բժիշկ է, շտապում է իր ծանոթուհու տուն ու, չնայած մասնագետ չէ, բայց մոտավորապես հասկանում է, որ այդ աղջկա մոտ գերդոզավորում է: Զանգում է «Շտապ օգնության» բրիգադա, որը գալիս ու տանում է համապատասխան բաժին, որտեղ էլ հաջողվում է այդ աղջկա կյանքը փրկել: Ահա այդտեղ էլ՝ իր ծանոթուհու բնակարանում, ընկերս տեսել էր մեր հերոսուհուն՝ բոլորիդ քաջ հայտնի Ս.-ին ու անակնկալ հանդիպումից շոկի մեջ էր հայտնվել::)))

Հիմա ամենահետաքրքիրը: Ընկերոջս ծանոթուհին, Ս.-ի ընկերակցությամբ իր բնակարանում գտնվելու ընթացքում, թմրադեղ է ներարկվում իր համար սովորական չափաբաժնից ավելի շատ քանակով (ի դեպ, Ս.-ն այդպես էլ չի հասկանում, որ այդ աղջիկը թմրադեղ է հենց նոր գործածել): Որից բնականաբար նրա ինքնազգացողությունը վատանում է և Ս.-ին ասում. «Վատ եմ, խնդրում եմ զանգիր «այսինչին»»: Էդ խեղճ Ս.-ն էլ էշ-էշ նրա ասածն անում է ու զանգում «Այսինչին», ով իր սիրեկանն է և միևնույն ժամանակ թմրամիջոցներ գործածող: Այդ տղան էլ, ընդհանրապես չկասկածելով, որ իր սիրելիի մոտ կարող է գերդոզավորում լինել, իր հերթին մտածում է, որ իր սիրածը «լոմկա է» (որը գիտեք, լինում է թմրադեղի ազդեցությունն անցնելուց հետո՝ թմրամիջոցների գործածումը կտրուկ դադարեցնելու ժամանակ, այսինքն՝ զրկանք, աբստինենցիա) ու մի ահագին «դոզա» բերում է, և շենքի բակում փոխանցելով Ս.-ին, ասում. «Կտաս, կուլ կտա: Միանգամից կդզվի»: :think

Ս.-ն էլ էշ-էշ դա (http://www.google.am/search?q=%D1%87%D0%B5%D1%80%D0%BD%D1%8F%D1%88%D0%BA%D0%B0&hl=ru&tbm=isch&source=lnms&ei=9jK5T6_eKM_TsgbN4YG1CA&sa=X&oi=mode_link&ct=mode&cd=2&ved=0CBIQ_AUoAQ&biw=1024&bih=653#hl=ru&tbm=isch&sa=1&q=%D0%BE%D0%BF%D0%B8%D0%B9+%D1%81%D1%8B%D1%80%D0%B5%D1%86&oq=opiy&aq=2t&aqi=g-t4&aql=&gs_l=img.1.2.0i2l4.4142.5658.0.8760.4.4.0.0.0.0.291.782.0j3j1.4.0...0.0.kByYaV3KkAs&pbx=1&bav=on.2,or.r_gc.r_pw.r_qf.,cf.osb&fp=2eb13b84b5917157&biw=1024&bih=653) կուլ տալ է տալիս էն մյուս՝ գերդոզավորված ապուշին: Դե բնականաբար այդ աղջկա ինքնազգացողությունն ավելի է վատանում և արդյունքում, մահամերձ վիճակում «Շտապ օգնությամբ» տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ բարեբախտաբար հաջողվում է փրկել նրա կյանքը:


Ընկերոջս ծանոթուհին բուժվել է, լավացել և այլևս թմրամիջոցներ չի գործածում: Դե «Այսինչն» էլ այնտեղ է, որտեղ պետք է լիներ թմրավաճառը:

Միայն Ս.-ի ճակատագիրն է ինձ անհայտ: :(

Տղե՜րք, որևիցե մեկդ կարող է Ս.-ի հեռախոսահամարն ունենա՞ք… :D

Կատակ է (http://www.youtube.com/watch?v=hAj4-NHoQHc&feature=related), իհարկե:;)

Ռուֆուս
21.05.2012, 13:02
Մի կողմից ուրախ եմ, որ D.I.Y.-ի թեման փակվեց, մյուս կողմից էլ Վիշապի վերջին գրառումը տեսա ու չեմ ուզում, որ ասելիքս կիսատ մնա, դրա համար էլ էս թեման եմ օգտագործում, որովհետև ոչ մի պատասխան չեմ ակնկալում գրառմանս համար:

Tig ջան, ասում ես, Ծոմակը հիմա հոմոսեքսուալիզմի քարոզ ա անու՞մ: Լավ էլի, էդ մարդու հասցեին սպառնալիքներ են ուղարկում, ասում են կսպանեն, ունեցվածքը կվառեն ու քո կարծիքով էս պահին Ծոմակի ուշքն ու միտքը քարոզ անե՞լն ա: Չէ, էդ մարդը ընդամենը փորձում ա պաշտպանվել, օգտագործելով պաշտպանվելու բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները: Դու Ծոմակի մասին մինչև D.I.Y.-ի պայթեցումը ի՞նչ գիտեիր: Իսկ գիտեի՞ր, թե մինչև էդ ինքը ինչով ա զբաղվել, ինչե՞ր ա արել: Եթե ինքը հոմոսեքսուալիզմի պրոպագանդա ուզենար անել, պատկերացրու, երկար ու ձիգ տարիներ ուներ դրա համար: Էն որ ասում էի, թե իրեն 4 տարի ա ճանաչում եմ ու մինչև հիմա իր մասին միայն դրականը կարամ ասեմ, էդ իրոք տենց ա: 4 տարի ա, ինքը ոչ մի անգամ ոչ մեկին չի հայտարարել, թե ինքը ինչ սեռական կողմնորոշում ունի, 4 տարի ա ինքը իմ ներկայությամբ ոչ մեկին չի ասել, թե գիտե՞ս, սխալ սեռական կողմնորոշում ունես, հլը շուտ կողմնորոշումդ փոխի: Տիգ, ես էլ, դու էլ, ինքն էլ նույն բնապահպանական ակցիաներին ենք մասնակցել, երբևէ լսե՞լ ես, որ Ծոմակը գա ու հայտարարի, թե «բնապահպաններ ջան, Հայաստանի սեռական փոքրամասնությունները ձեր կողքին են»: Լուրջ խնդալու ա :))

Տիգ, իսկ ես ու դու որտե՞ղ էինք, երբ որ Ծոմակը Մարիամի հետ հավասար կռիվ էր տալիս, որ Նուբարաշենի հատուկ դպրոցի մանկապիղծ դասատուին նստացնեին: Հա, ես իմ ուժերի չափով ինչ-որ բան անում էի, վստահ եմ, որ դու էլ ես գոնե ինֆորմացիա տարածել, կամ առնվազն վրդովմունքդ ես ցույց տվել էս գործի նկատմամբ, կամ ցույցերի ես մասնակցել, բայց գոնե էսքանը հերիք չի՞, որ հասկանաս, որ Ծոմակն էլ ա մարդ, Ծոմակն էլ ա հայ ու վերջիվերջո ինքն էլ ա պայքարել էն բաների համար, ինչի համար որ ես ու դու ենք պայքարել: Պարզ չի՞, որ ինքը թքած չունի Հայաստանի ու Հայաստանի ապագայի վրա, ինքն էլ ա ուզում, որ մենք ու մեր սերունդները նորմալ երկրում ապրեն: Tig, ես գիտեմ, որ դու էս բոլոր ակցիաներին քո անձնական համոզմունքներից ելնելով ես մասնակցել, ազնիվ գաղափարների համար ես մասնակցել: Ինչի եմ սա հատուկ ասում, որովհետև միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր էս տիպի ակցիաներին մասնակցելու համար անձնական շահեր են ունեցել, տարբեր շահարկումներ են արել: Պատկերացրու, եթե Ծոմակի նպատակը լիներ հոմոսեքսուալիզմի քարոզը, ինչքան շատ հնարավորություններ ա բաց թողել դա անելու համար: Բայց չէ, ինքն էլ ա լրիվ անկեղծորեն մասնակցել էս ամենին, մասնակցել ա, որպես սովորական շարքային հայ, որպես երկրի ճակատագրով մտահոգված մարդ, այլ ոչ թե ինչ-որ համայնքի ներկայացուցիչ, ում նպատակը ինչ-որ բան պրոպագանդելն ա:

Ծոմակը եղել ա էն մարդկանց կողքը, ովքեր որ պաշտպանության կարիք են ունեցել, թույլ են եղել, իսկ հիմա ճակատագրի հեգնանքով ինքն ա հայտնվել պաշտպանության կարիք ունեցողի կարգավիճակում: Ու մեկը ես ինքս ինձ չէի ների, գիշերներն էլ չէի քնի, եթե ինքս ինչ-որ բանով իրեն չօգնեի ու վստահ եմ, որ Ծոմակին պաշտպանող մյուս ակումբցիներն էլ են էսպես մտածում: Ծոմակը ոչ մեր բարեկամն ա, ոչ էլ մոտ ընկերն ա, ոչ էլ մենք կիսում ենք իր որոշ գաղափարներ ու մոտեցումներ, ինքը պարզապես մարդ ա, ում հետևից ընկած ուզում են Լինչի դատաստան անեն: Քեզ թվում ա, էդ փաբը պայթացնելով ամեն ինչ պրծա՞վ, ոչի՞նչ, որ վաղը-մյուս օրը էդ ազգայնականներից մեկի խելքին փչի Ծոմակի գլուխն ուտել: է լավ, Ծոմակին վերացրեցին, դրանից Հայաստանի վիճակը լավացա՞վ: Չէ, ընդամենը մի նոր պրոբլեմ կավելանա, էն որ Հայաստանը չի կարող իր քաղաքացիներին նորմալ պաշտպանի:

Կամ էլ նացիզմն ու հոմոսեքսուալիզմը բերում ես նույն հարթության վրա: Կներես, բայց սխալ երկրում ես ապրում, որովհետև Հայաստանի օրենքներով առաջինը քրեորեն պատժելի ա, իսկ երկրորդը՝ ոչ: Հիմա ինչքան էլ բողոքես, մեկ ա օրենքը քո կողքը չի լինի, այլ՝ իրենց: Էս դեպքում երկու բան կարաս անես, կամ պատգամավորներին խնդրես, որ հոմոսեքսուալիստներին զրկեն մարդ կոչվելու իրավունքից, մարմինները քառատեն, գցեն շների դեմը, կամ էլ թողնես գնաս էս երկրից, ու ապրես ասենք թե Պարսկաստանում, որտեղ հոմոսեքսուալիստներին կախում են: Իսկ եթե ոչ էն ես ուզում անել, ոչ էլ էն, ապա պիտի պարզապես հարգես քո երկրի օրենքները: Եթե պայքարել ես ուզում, պայքարիր օրենքի շրջանակներում, այլ ոչ թե մարդուն վատաբանելով, անձնական կյանք ներխուժելով ու հոգեկան հիվանդի կարգավիճակի հավասարացնելով:

Բայց եթե մարդն ապրում ա իր կյանքով, ոչ մեկին նեղություն չի տալիս, ոչ մեկի բաժին օդը չի շնչում, ոչ ոք իրավունք չունի քիթը կոխի նրա անձնական կյանք ու դատի, թե ճիշտ կյանքով ա ապրում, թե չէ: Եթե կրոնական տեսակետից ա մեղավոր, թող աստված պապին պատժի: Եթե հակաօրինական բան ա արել, օրենքով թող պատժվի: Եթե բարոյական տեսակետից ա մեղավոր, համարիր, որ արդեն պատժվել ա, որովհետև ոչ կամուսնանա, ոչ էլ երեխա կունենա, իսկ եթե նույնիսկ երեխա էլ ունենա, ապա էդ երեխեն սիրուց ծնված չի լինի: Սրանից ավելի մեծ պատիժ չկա:

Մի խոսքով, ապրեք, ու թողեք մյուսներն էլ ապրեն: Եթե Ծոմակը սկսի հակաօրինական բաներ անել, այլանդակություն ու այլասերվածություն տարածել, ես ինքս կկանգնեմ ու կթքեմ իր երեսին: Բայց քանի դեռ ինքն իր համար խելոք ապրում ա, ոչ մեկ բարոյական իրավունք չունի նրան դատել:

Շնորհակալություն:

impression
21.05.2012, 16:50
վարկանշել չի թողնում համակարգը, բայց ուզում եմ գոնե քոմենթս տեղ հասնի՝

ՑԱՎԴ ՏԱՆԵՄ :*

Quyr Qery
21.05.2012, 20:11
Ինչքան ակումբցիներից հիասթափվեցի ընդամենը մի թեմայով, ընդ որում ինձ համար սիրելի: Տեսնես, որ մարդիկ հոմոսեքսուալ չեն ուրեմն անթերի են? Տեսնես իրանց քննադատողները իրանցից լավն են, կամ ընդհանրապես մերդու սեռական կողմոնորշումը ինչ կապ ունի ՄԱՐԴ լինելու հետ: Որտեղից մեզ էսքան չարություն?

Claudia Mori
21.05.2012, 21:29
Զզվեցի, դեակտիվանում եմ նորից ու անցնում եմ անգլիս...

John
21.05.2012, 23:44
ընկերը նախկին չի լինում, նախկինը էդ ընկեր չի եղել, էդ ուղղակի թյուրիմացություն էր... բայց էդքան շա՞տ... զզզզզվ........

տուգանային կստանամ, բայց պտի ասեմ նախ...

ֆուցք, արա, ֆուցք...

Smokie
22.05.2012, 12:08
Մի ժամանակ՝ մոտ տաս տարի առաջ էնքաա՜ն լավ գովազդներ էին ցույց տալիս հայերը:

Ամենաշատը սիրում էի Ջաննի Ռոդարիի մանրապատումի վրա հիմնված գովազդը:love

Մի աղջնակի հարցրեցի
- Քո տանը հրամանատարն ո՞վ է:
Նա լուռ նայում էր ինձ:
- Դե ասա, ո՞վ է հրամանատարը, հայրի՞կը թե՞ մայրիկը:
Նա նորից լռում էր ու ինձ նայում:
- Ինչու՞ ես լռում: Գոնե մեկը պիտի հրամայի չէ՞:
Նա շփոթված հայացքով ինձ էր նայում ու լռում:
- Հրամայելը չգիտե՞ս ինչ է:
Չէ, իհարկե գիտի:
- Բա ի՞նչ է եղել:
Չջղայնանա՞մ... Խեղճը երեւի համր է:
Մեկ էլ ո՜ր չփախավ, հետո կանգ առավ, ինձ լեզու հանեց ու ծիծաղեց:
- Հրամայող չկա՜, որովհետեւ մենք սիրում ենք իրար:

Շատ էի սիրում «Փոքրիկ իշխանի»ից վերցրած հատվածը՝ Փոքրիկ իշխանի եւ աղվեսի բաժանումը...

Բա խուլուհամրերի գովազդը՝ «Ամեն ինչի մեջ երաժշտություն կա, աշխարհը օրհներգում է»:roll

Մի գովազդ էլ կար, չեմ հիշում թե ու՞մ խոսքերն էին՝ «ԵՒ միայն նկատելով որ ձեռքերս կեղտոտ են՝ ես հիշում եմ իմ մանկությունը»::))




Ափսոս հիմա ոչ ինտերնետում կան, ոչ էլ հեռուստացույցով են ցույց տալիս::(

Skeptic
22.05.2012, 17:03
Ժամանակին, երբ Judas Priest-ի վոկալիստ Ռոբ Հալֆորդը էսպիսի (http://i.imgur.com/IfoQx.jpg) հանդերձանքով 80-ականներին ելույթներ էր ունենում, երկրպագուների ճնշող մեծամասնությունը մտածում էր, որ դա առնականությունը ընդգծելու լավագույն տարբերակներից ա, ու գաղափար չուներ անգամ էն ժամանակ դեռ անդրերգրաունդային հանդիսացող գեյ-ակումբների մասին: Իսկ երբ 46 տարեկանում, սեռական կողմնորոշումը թաքցնելու պատճառով ալկոհոլային ու թմրադեղային կախվածությունից առաջացած երկարատև դեպրեսիաներից հետո, Հալֆորդը խոստովանեց դրա մասին, «երկրպագուներից» ոմանք երես թեքեցին նրանից:





Ասածս ինչ ա. վերջապես ավարտեցի ինստիտուտս: :))

Բարեկամ
23.05.2012, 16:44
Տարօրինակ է. համարյա ոչինչ չի փոխվել, բացի ինձնից։

keyboard
23.05.2012, 17:13
Էս տաքերն ինչի ընկան է, ազգս սկսեց էլի տկլորանալ...
Ասել Վարդան Պետրոսյանի` դե արի ու հարթություն պահի...

Smokie
24.05.2012, 10:31
Հաճախ եմ ինքս ինձ խոստումներ տալիս:Խոստանում եմ ու փորձում խոսքիս տերը լինել: Փորձում եմ ու... երկու դեպքերն էլ լինում են՝ կախված է բարդությունից:
Երբեք այնքան վստահ չեմ լինում իմ ուժերի վրա, որքան որևէ բան հաստատապես որոշելուց: Այդ ոգևորությունը կարող է անցնել ժամանակի ընթացքում, բայց խոստումը չի մոռացվում:
Ծանր ես տանում, երբ տեսնում ես, որ խոսքիդ տերը չես եղել, բայց դա չի նշանակում, որ պետք չէր խոստանալ, ընդհակառակը, պետք է հաղթահարես թուլությունդ:

Chuk
24.05.2012, 14:48
Իմ համար հանգիստ նստած էի, երբ ֆեյսբուքիս պատին հայտնվեց Հիսուս Քրիստոսն ու ինչ-որ խրատ գրեց: Էնքան շշմեցի, որ խրատը նույնիսկ չկարդացի: Էջը ռեֆրեշ արեցի... խրատը կորավ:

Ինձ թվաց, թե Աստվածն ինձ ինչ-որ մի բան հուշում է...

Միայն քիչ առաջ, երբ նորից ֆեյսբուքիս պատը ռեֆրեշ անելուց այնտեղ հայտնվեց ոչ ավել, ոչ պակաս Վարդան Օսկանյանը, հասկացա, որ ֆեյսբուքը հովանավորված գրառումները սկսել ա նաև պատին ցույց տալ: Կոշմա՜ռ...

Lusina
24.05.2012, 22:19
Մի քանի րոպե առաջ.
Սկայպով զրուցում եմ քրոջս հետ, մեկ էլ 10 ամսեկան զարմուհուս դնում ա խադունոկի (հայերենը չեմ հիշում կամ չեմ եմ իմացել:))) մեջ ու ասում ինձ, որ նայեմ երեխուն, մինչև ապուրը սարքի բերի.Նորմալ ընդունեցի, ասեցի լավ.Նայում եմ, ծիծաղացնում եմ, մեկ էլ ձանձրացավ երեխեն մորքուրից ու քշեց գնաց:)) Հուսահատ ձևով փորձում եմ հետ կանչել, տեսա ճար չկա՝ համակարգիչն եմ էս կողմ էն կողմ տանում, իբր որ տեսադաշտումս հայտնվի նորից :))Ու ամենատարօրինակն էն ա, որ քրոջս հետ գալուց հետո վախեցած սպասում էի, թե հեսա կասի "Սե՞նց ես նայում երեխուն, վստահել չի լինի քեզ" :))

Մի քանի տարի հետո...
Վախս կարդարանար, ու ում էլ որ պատմեի, կասեին " Բա չգիտեի՞ր, որ կարելի էր էս ինչ ծրագրի միջոցով......բլա բլա....... անել ու երեխուն բերել կոմպի մոտ:))

CactuSoul
25.05.2012, 02:04
Ամեն անգամ նույն սխալները՝ տարբեր վարիացիաներով… Լավ, ինչքա՞ն կարելի ա…

***
Ու գիտե՞ս՝ ինչ, մեկ-մեկ մտածել պետք չի, ամաչել ա, զոհ գնալ ա, բան ա, «թքածը չլիզել» ա… Սաղ պիտի մի կողմ դնես ու անես էն, ինչ էդ պահին սիրտդ ա թելադրում: Եթե ուզում ես առածդ լոբին էդ լկտիի ձեռքից հետ խլել ու հետ տալ վաճառողին, ուրեմն տենց էլ արա, ոչ թե… թող որ դիրքավորվեն գլխիդ… «Մեկ էլ ա՜յ էս պանրից»: Ուհու, ՇԱՍ!! Այ անասնակե՜րպ!..

Ո՜նց եմ մեկ-մեկ զզվում ինձնից:


Փոխելու եմ սաղ: Փոխվելու եմ: Այ կտեսնեք:

Katka
25.05.2012, 13:24
Չփոխվես::love ՈՒղղակի անասունների հետ անասունի լեզվով ա պետք խոսել, եղնիկի հետ` եղնիկի::B

Նարե91
25.05.2012, 17:25
Ես զարմանում եմ գիտեք, էս մեր կրթական համակարգում էսքան փոփոխություններ մտցնեն՝ ավագ դպրոց, հիմնական դպրոց, ի վերջո 12 տարի սովորեն, գան հասնեն վերջին զանգի օրվան ու էսօր մեր շրջանավարտները իրենցից գոհ-գոհ բղավեն ՝ 10-ի ա, բ, գ, դ .... :) հետո ինչ, որ 12 բղավելը ավելի երկար ա, քան 10, բայց դուք տարբերվում եք, դուք ունիկալ եք, յուրօրնկակ եք... ուֆ, լավ ձեր գործն ա, թե ինչ կբղավեք, կարևորը մի բան բղավեք, մի լավ ուրախացեք, բայց հիշեք հա, չափը հանկարծ չանցնեք, մի խոսքով ՇՆՈՐՀԱՎՈՐ էս անմոռաց ու էլ երբեք չկրկնվող օրը::hands

Valentina
25.05.2012, 22:02
Էսօր մտել եմ խաղալիքներ խանութ, պարան եմ առել որ թռնեմ:
Պետք էր իմ դեմքի արտահայտությունը տեսնել խանութից դուրս գալուց, նենց գոհ էի իմ արածից :D

Lusinamara
26.05.2012, 16:52
Մի քանի օր առաջ քայլում էի Բաղրամյան պողոտայով:
Այս պապիկի ձեռքից 200 դրամանոց ընկավ: Մի քանի անցորդ անտարբեր անցան… Երբ ես հասա իր մոտ, կռացա, որպեսզի վերցնեմ, պապիկն՝ օրհնանքախառն անունս հարցրեց,, ասացի,, միանգամից «թարսագրեց» :)
Ինքն այդպես փող է վաստակում, հացի ու ապրելու փող, ինչպես նշեց մեր փոքրիկ զրույցում, նախկինում կրկեսում է աշխատել, իսկ անունը Ջիվան է: Թեկուզ նրա գործը մոտ է մուրացկանությանը, այնուամենայնիվ, նա երբեք էլ չի ազդի մարդկանց նյարդերին, չի հիասթափեցնի, դեպի մարդը տածած զգացումները խորտակելու ունակությունը չունի, ինչպես մյուս, մյուս մուրացիկները, և, կասեմ ավելին՝ շատ հաճելի է այդ պահը, երբ տեսնում ես անունդ «թարսագիր» գրելիս ու այդ ժպիտս այլ հարստությունների հետ չէի փոխի:
Այլևս ոչինչ չիմացա իր մասին, բայց կարող եմ հստակ ասել՝ նրա տեղն էդտեղ չէ…

http://i.imgur.com/FVV0R.jpg

anahit96
27.05.2012, 18:03
Ինչի ինձ ոչ ոք չի հասկանում. մենակ եմ մնացել այս օտար աշխարհում, ոնց կհարբեեեեի

Freeman
27.05.2012, 22:01
Այ էս (http://nooooooooooooooo.com/) վիճակն ա

melancholia
28.05.2012, 11:40
Այսօր աչքերս բացեցի ու առաջին միտքը , որ եկավ հոգնած ուղեղիս...երկուշաբթի է, էսօրվանից կյանքը նորից եմ սկսում:
Հա դե հաստատ գիտեմ, որ մեկա էդպես չի լինելու: Ամեն երկուշաբթի էլ որոշում եմ փոխել ամեն ինչ, բայց մեկա, ոնց կամ, էտպես էլ մնում եմ: Տեսնես էս երկուշաբթին կտարբերվի? Կարողա էս մեկը կախարդական ա:

Valentina
29.05.2012, 20:03
Առավոտյան մեղմ քամին զգացնել տվեց ծաղկած ծիրանենիների անուշ հոտը: Մտա այգի: Ծառերից մեկին մոտեցա: Շատ սիրուն էին ծաղիկները: Ճյուղերից մեկի վրա մի չբացված ծաղիկ կար: Բողբոջ էր դեռ: Նա չգիտեր, որ դրսում գարուն է եկել: Վախենում էր բացվել. ցուրտը հանկարծ չտանի: Արևը նրան չէր հասնում: Փորձեցի մի կողմ տանել խանգարող տերևները, չկարողացա: Ձեռքս չէր հասնում...

ivy
30.05.2012, 01:02
Էն ինչն է, էն ինչը, երբ որ փոքր է, ուզում ես ուտել, երբ որ մեծանում է, փոշմանում ես, որ չես կերել :))

John
30.05.2012, 09:34
Երկնային ուժեր, ինձ մի քիչ էլ համբերություն տվեք, դիմանամ էս տախտականման զանգվածների ձեռը՝ մինչև գնան բանակ........

Magic-Mushroom
31.05.2012, 17:10
Բարեւներ բոլորին իմ տրամադրության քաղաքից՝ մռայլ Լոնդոնից:) ես նորմալ եմ, հա գիտեմ "նորմալը" տարբեր մարդկանց համար տարբեր հոգեբանկան վիճակ է, ես ինչ-որ պլանավորել էի հասա դրան, բայց մեկ է ինչ-որ դատարկություն եմ զգում՝ անհեդոնիա, եթե աստված ցանկանում է մեկի կյանքը դժոխք դարձնի ապա իրականացնում է ամենակապյուտ երազանքը, կամ ընդհանրապես ոչ մի երազանք չի իրականացնում: Կրկին Մայիսի 31 մի քանի ժամից Հունիսի 1՝ իմ ամենահիպոմանիա առաջացնող օրը՝ ծնվելու օրը, մեծ մասը ուրախանում է, իսկ ես տխրում ու ընկնում եմ մելանխոլիայի մեջ, քանի որ չեմ սիրում ծերանալ, զգալ հիմար եւ ցինիկ կորցրած ժամանկը՝ այդքան թանկ ու ամենագլխավոր բանը մեր կյանքում, ոչ ոք չի կարող կորցրած ժամանկը հետ բերի, ներողություն եմ խնդրում իմ ոչ ադեկվատ պահվածքի համար այս հրաշալի ֆորումում՝ ինչու չէ ոմանց համար նաեւ իմ երկրորդ տան, ուղղակի իմ խառնվածքը այնպիսին է որ շատ էմոցիոնալ եմ, Հարվարդ:D ես այսպիսի լկտի համալսարան չեմ տեսել՝ ասես նարկոլաբարատորիա եւ կարմիր լապտերների փողոցը լինի, ուսանողների կեսը նստած է Պրոզակի վրա, մյուս կեսը Կսանակսի, ես, ես ինչ ավելի լուրջ եմ դարձել ու մենակ կակաո եմ խմում:love Իսկ այս օրը որոշեցի նշեմ միայնության մեջ Լոնդոնում, վերլուծել կյանքը, ինչ ասեմ, եթե կարող եք ներեք ինձ՝ իմ հիմար պահվածքի համար, Մաջիք ջան ծնունդդ շնորհավոր:cry:noti լինի թող, աստվածները մի փոքր իմաստություն տան, +20 IQ եւ մի փոքր բացվեն մարդկանց աչքերը ու սրտից թող դուրս գա վրեժը, ատելությունը, փող կուտակելու չարիքները, թող կանգնեն եւ հոտ քաշեն վարդերից ու շարունակեն կյանքի ուղղին:

http://www.youtube.com/watch?v=Zi8vJ_lMxQI

Ինչուիկ
31.05.2012, 19:28
Արթնանալով լուսադեմին, նա ականջ էր դնում նրա հանդարտ շնչառությանը, ներծծում նրանից բխող բուրմունքը, և նրա խռովված, տագնապած սրտում ապրում էր միայն մի զգացում՝ երջանկություն:

Smokie
31.05.2012, 20:21
Չատը նրանով է լավ, որ խոսակցությունները պահպանվում են, եթե որեւէ բան ուզենաս հիշել՝ պետք եղած ժամանակ կնայես::)

Երկաաա՜ր ժամանակ Սկայպի կարիք չէի զգում, հիմա միացրեցի ու... տեսնում եմ, որ բոլոր չատային խոսակցությունները կորել են համակարգչային վատ փոփոխություններից հետո::(

Ո՜նց կուզեի վերականգնվեին այդ խոսակցությունները, ոնց որ մեր համակարգիչը վերականգնվեց շաբաթներ առաջ...

Valentina
01.06.2012, 00:17
Փոքր ժամանակ ամեն անգամ ատամներս լվանալուց չարչարվում էի ատամի մածուկը այ սենց սիրուն քսել խոզանակին (ռեկլամների նման)

http://i877.photobucket.com/albums/ab331/valentina_valentina19/images.jpg

ու ոչ մի ձև չէր ստացվում :))

Շնորհավոր երեխեք:redhat

Tig
01.06.2012, 12:56
Քանի որ մեր երեխաները ինչոր հատուկ պաշտպանության կարիք չունեն: Այսինքն դա մեր առօրյա, ամենօրյա պարտավորությունն է: Ապա կարծում եմ այս օրը ոչ թե պիտի կոչվի Երեխաների պաշտպանության օր, այլ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ օր: Եվ դրան համահունչ միջոցառումների շարք կազմակերպվի: Շեշտադրման խնդիր է...

Smokie
01.06.2012, 22:08
Tears In Heaven-ը երբեմն ինձ օգնում է զգալ մութ գիշերվա հաճույքը: Նստած ես բալկոնում, բոլորովին ցուրտ չի, բայց դու այն զգում ես... պատկերացնում ես քեզ դողալուց: Նայում ես խավարին ու... ու ժպտում: Հաճելի է::)

http://youtu.be/VRsJlAJvOSM
Իսկ այսօր ուրիշ էր՝ որոշեցի հեռադիտակով նայել լուսնին: Հենց երգը միացրեցի ու սկսեցի նայել լուսինը շարժվեց, անցավ թափանցիկ ամպերի ետևը՝ այնտեղ էլ էր երևում շարժումը, բայց շատ թույլ: Գեղեցիկ էր նաև լուսնի երկար շողքը ամպերի վրա: Հենց երգը մոտեցավ ավարտին, լուսինը իսպառ կորավ մութ ամպերի ետևում::) Քիչ հետո արդեն շողքն էլ չէր երևում:

Lem
02.06.2012, 15:06
«Ես տոլերանտ եմ, դու՝ չէ՞: Գլուխդ կջարդեմ»:

Ոնց եմ հոգնել...

anahit96
03.06.2012, 00:39
Մեր տանը երբեք առավոտը 7.30 հյուր չէր եկել :o Ճիշտ են ասում էլի. երգիրը երգիր չի

Lusinamara
03.06.2012, 00:56
Կարճ գրառում. Այս պահին ես ադմինիստրացիային հարցեր չունեմ:} ու երևի խաղաղ եմ հենց այդ պատճառով...:oy

Chuk
03.06.2012, 01:55
Ջղայնացնու՛մ են:

Chilly
03.06.2012, 02:00
խելացի մտքեր, հոյակապ ձևակերպում, աբզաց, վաբշե թույն սուպեռ-պուպեռթույն մի հատ պատկեր, էլի մի երկու խելացի միտք, աբզաց, ֆսյո:

John
03.06.2012, 04:52
Գրառում չեմ անում համարյա Ակումբում, բայց ամեն օր սպասում եմ նոր վարկանիշի :D Համոզված եմ՝ միայն իմ մոտ չէ այդպես ու ցավով ավելացնում, որ միայն Ակումբում չէ այսպես... կյանքում էլ հաճախ ոչինչ չանելով ուզում ենք գովասանքի, խրախուսանքի արժանանալ... լավագույն դեպքում հազար տարի առաջ արած ինչ-որ մանր կամ մեծ գործի համար :)

Smokie
04.06.2012, 17:37
Հաճախ եմ նույն տեսահոլովակը, կամ սիրածս համերգային կատարումները դիտում ու ճիշտն ասած համարյա միշտ մի փոքր տխրությամբ եմ լցվում...
Ես անպայման մասնակցելու այդ ամենին, աշխատելու եմ այնտեղ՝ որտեղ ինձ դուր է գալիս, անելու եմ այն՝ ինչը հաճելի է ինձ:) Չէ՛, ես չպիտի սպասեմ հարմար պահին, պետք է ինքս մոտեցնեմ այդ պահը, ինքնստինքյան չի լինի: Միշտ գիտակցում եմ դա, բայց... ի՞նչն է պակասում, համարձակությու՞նը, կամքի ու՞ժը:
Ինչևէ. ցանկությունը մեծ է ու ես ետ չպիտի կանգնեմ: Հակառակ դեպքում կկորցնեմ բոլոր հնարավորություններս:)

VisTolog
04.06.2012, 19:25
Ոնց որ բոլորը միաձայն որոշած լինեն նյարդալարերիս վրա ջութակ նվագել: Անտաղանդնե'ր:

Quyr Qery
05.06.2012, 12:24
-Բարև, ուրախ եմ, որ էլի ինձ ես միանում: Կարոտել էի: Ես էլ ասի կարող է լրիվ ինձ մոռանաս:
-Լավ էլի, շատ լավ գիտեիր, որ ուշ թե շուտ կգամ հետ, ես քո մի մասն եմ:
-Լավ է, որ հասկացար, պետք է ոչ մի անգամ էլ չհեռանայիր ինձանից, միակ քեզ սիրողը ես եմ:
-Ես ազատ չեմ, չեմ կարող խղճալ որևէ մեկին:
-Ես քեզ խղճում եմ, արի ինձ մոտ: Ճիշտ է սառն եմ, քանզի դիակ եմ, բայց շատ ավելի ջերմ եմ, քան կենդանի մարդիկ: Արի գրկեմ:
-Ամուր բռնիր ձեռքս, չեմ ուզում էլ քեզնից հեռու լինել: Հա, ու մի խնդրանք, շնչի՜ր, դա ինձ կհիշեցնի նրանց:

Cassiopeia
06.06.2012, 12:58
ժամանակը չի անցնում։ Սպասումն էլ շատ դժվար ա։ Ե՞րբ ա գալու այդ օրը...

Skeptic
06.06.2012, 13:29
Էն, ինչ մենք ուզում ենք ուզել, միշտ չի, որ համընկնում ա նրա հետ, ինչ մենք ուզում ենք: [super-sophisticated philosopher] http://i.imgur.com/YT06t.gif


Ուսանող եղածս ժամանակ հազվադեպ ա ստացվել ուզածս ժամին, հիմնականում՝ 5-6-ը, կտրվել Հիպնոսի ու իրա որդու՝ Մորփեոսի գրկից (չիմացողներին տեղեկացնեմ, որ դրանք համապատասխանաբար քնի ու երազատեսության հին հունական աստվածներն են, ուրիշ բան չմտածեք), նույնիսկ երկու կամ երեք զարթուցիչները չեն օգնել, իսկ էսօր արևի վրա սև կետիկ տեսնելու համար առանց որևէ զարթուցիչի ժամը 05:45 վեր կացա: :}

My World My Space
07.06.2012, 07:05
Ընտրություններից առաջ, մի հատ «Հավատանք, որ փոխենք» կրակայրիչ էին տվել, բերել, քցել էի գրչամանիս մեջ: Մի 2 շաբաթ առաջ իմացա, որ դրանք պայթում-մայթում են, ասեցի գամ տուն, հանեմ շպրտեմ: Ու մոռացա...

էսօր գիշերը ժամը 4-ի կողմերը «ընտրակաշառքս» զիլ ձայնով սկսեց գազը թողնել... դարդի տեր էի էղել...հելել եմ ու չեմ կարում հասկանամ, թե էդ անդեր թշշոցը որ կողմից ա գալիս:

Միացե՛ք քֆուրներին.... :))

Lusinamara
09.06.2012, 10:57
Ուզում եմ մի գրառում անել, էն էլ Աստղոյի թեման շեղում ա :hands:love

Անհոգ մանկություն ու լուսավոր ապագա բոլոր պստոներին:)

StrangeLittleGirl
09.06.2012, 11:26
Էս ակումբի Կենցաղ բաժինն իր բոլոր ենթաբաժիններով նենց խոխմ ա: Վերջին օրերին ոնց որ թե ամենաակտիվ բաժինն ա: Մտնում եմ քննարկումները, ոնց որ տնային տնտեսուհիները սուրճի սեղանի սուրճ հավաքված արևածաղիկ չրթելով իրենց հարցերը քննարկեն::))

Quyr Qery
09.06.2012, 15:49
-Իսկ ո՞ր քարն է ձեզ պաշտպանում:
-Որը էդ պահին ձեռքիս տակ ընկավ:

Նարե91
09.06.2012, 23:27
Ո՜նց չեմ սիրում շատախոս մարդկանց: Էն որ խոսում, խոսում են , բայց մեջը նյութ չկա. էնքան ա , որ մի բան ասեն, որ ցույց տան, որ իրենք իրենցից ինչ-որ արժեք են ներկայացնում՝ չհասկանալով , որ դիմացինին անհարմար իրավիճակի մեջ են դնում: Էն, որ լսելդ ընդհանրապես չի գալիս, բայց դե դաստիրակաված մարդ ես ի վերջո, պիտի ցույց տաս, թե իր ասածները շատ հետաքրքիր ու բովանդակալից են: Ուֆ , ո՜նց եմ հոգնել: Փոխվել եմ ուզում::( Մի կողմից էլ, որ էդպիսի դեպքերում նյարդայնանում եմ, հորս խոսքերն եմ միանգամից հիշում. ասում է՝ դատարկ տակառից է ձայն գալիս: Ճիշտ է ասում, ծանրակշիռ, խելացի ու իրենից իսկապես ինչ-որ արժեք ներկայացնեղ մարդը երբեք շատ չի խոսում, էնպես որ սիրելի ակումբակիցներս մաղթում եմ, որ դուք միշտ ՛՛լեցուն տակառների՛՛ հետ գործ ունենաք:;)

John
10.06.2012, 01:11
կան բաներ, որ գլոբալ առումով ուզում ես, բայց մասնավոր դեպքում միայն կարող ես, բայց մասնավոր դեպքում չես ուզում, որտև գլոբալ առումով ես ուզում :)

impression
10.06.2012, 14:41
հայ տաքսիստների դեմ պայքարի միջոց

դեպքը տեղի ունեցավ երեկ, երբ իջնում էի Վիստրո
ուրեմն Շինարարներից տաքսի եմ «բռնել», կարգին ուշանում էի, ու առանց նայելու, թե ինչ տաքսի էր, քշողն ով էր, ինձ գցեցի ներս: Ես միշտ նստում եմ տաքսիստի կողքին, որովհետև դառը փորձ ունեմ խուլ-կույր-համր-շիզոֆրենիկ շոֆերների, կողքն եմ նստում, որ ականջի տակ գոռամ ուղղությունը, պատուհանից մյուս ավտոներին գոռամ, որ հեռու քշեն, ու երբ նրանց խոսելու նոպան բռնի, ոչ թե շրջվեն ու ինձ նայելով ղեկը պտտեն, այլ գոնե դիմացները նայեն:
Տենց, նստեցի էս մարդու կողքին, ով, պարզվեց, էն լաաաա՜վ խոսողներից ա, էն տիպիններից, որոնք ոչ թե իրենց կյանքն են պատմում, այլ խախտված են ուրիշների կյանքի պատմություններ լսելու վրա: Ու նա ինձ շա՜տ ուշադիր զննելով՝ ասաց.
- Էս ամառվա շոգին էդ բաՌՑոՖկեքդ չեն խաշու՞մ:
-Չէ:
-Բայց որ մի հատ քստիկ հագնես ավելի լավ ա, քան դրանք: Չունե՞ս, թե չես սիրում:
-Չէ:
-Չունե՞ս:
-Չէ:
-Ռևմատիզմ ես ունենալու, սրանք մի հագի:
- Արդեն ունեմ:
- ինչի քանի՞ տարեկան ես որ:
- Քսանինը:
-Ու՞ր ենք գնում:
- Բաղրամյան:
- Օրբելիով մտնե՞մ, թե՞ Բարեկամություն հասնենք:
- Օրբելիով:
- Մինչև ու՞ր:
- Գրողների տուն:
- Բանաստեղծ ե՞ք: (արդեն դուք-ով ու ձայնի մեջ պատկառանք)
- Չէ:
- Բա Շինարարներ ի՞նչ ես անում, ապրու՞մ ես (նորից դու-ի անցավ ու արդեն ես հասկացա, որ պրծում չկա, սա ինձ խոսացնելու ա, դե լա՜վ, դե բռնվի, հոպար):
- Չէ, աշխատում եմ:
- Ի՞նչ ես աշխատում:
- Տուն եմ մաքրում:
- Օրական ինչքա՞ն են տալիս:
- Հենց էնքան, ինչքան քեզ եմ վճարելու ու իջնեմ:
- Վայ աղջիկ ջան... (բայց դա իհարկե կապ չունի, կորչի մինիմալը, հազարն իմն ա) Ամուսնացած ե՞ս:
- Հա:
- Էրեխե՞ք:
- Երեք հատ:
- Մալադե՜ց (կասկածանքով վրաս նայելով): Բա մա՞րդդ:
- Մարդու էրես ո՞վ ա տեսնում: Գիշերները լակած գալիս ա, կամ ինձ ա ծեծում կամ էրեխեքիս, վեր ընկնում քնում:
- Բարդ ա՜, շա՜տ բարդ ա: Աշխատում ա՞:
- Հա:
- Ի՞նչ ա անում:
- Տաքսիստ ա:
Պաուզա...
- Բա օրը հազար դրամով իրեք էրեխու ո՞նց ես յոլա տանում:
- Դե էսօր արդեն առանց հազար դրամի, ստացի ու ստեղ պահի:
Ես իջա ու գնացի, իսկ ինքը դեռ երկար նայում էր հետևիցս: Այ տենց, նենց հոգնացնեմ «իմ չստացված» կյանքով, մի շաբաթ ուշքի չգաս: Լավ է՞ր, կերա՞ր, համով է՞ր: Դե հիմա գնա ու ձենդ կտրած քշի:

Lusina
10.06.2012, 18:10
Սիրում եմ , որ փորձում են համոզել:))
Նոր զանգել են, ամսագիր են առաջարկում, ու մինչև կհասցնեի ասել, որ չեմ ուզում, միանգամից ասեցին, որ բարեգործական ա՝ շահույթի կեսը գնալու ա մանկատուն.Դե ես էլ "մի քիչ" թերահավատ մարդ եմ.Կարճ ասած՝ բավականին սառնասիրտ գտնվեցի , ու ասեցի , որ ամսագրի կարիքը չունեմ. Արդեն պատրաստվում էի դնել հեռախոսը, մեկ էլ՝ իսկ երեխանե՞րը, նրանց օգնելու կարիքն է՞լ չունենք.Նորմալ մարդը երևի կհալվեր ու կասեր, որ միգուցե մտածի և ուզի,իսկ ես մի լավ խնդացի, դուրս եկավ էդ աղջիկը :))

Valentina
12.06.2012, 07:34
Առավոտյան մեղմ քամին զգացնել տվեց ծաղկած ծիրանենիների անուշ հոտը: Մտա այգի: Ծառերից մեկին մոտեցա: Շատ սիրուն էին ծաղիկները: Ճյուղերից մեկի վրա մի չբացված ծաղիկ կար: Բողբոջ էր դեռ: Նա չգիտեր, որ դրսում գարուն է եկել: Վախենում էր բացվել. ցուրտը հանկարծ չտանի: Արևը նրան չէր հասնում: Փորձեցի մի կողմ տանել խանգարող տերևները, չկարողացա: Ձեռքս չէր հասնում...

Բողբոջը սկսել էր բացվել: Բայց քանի որ բոլորի համեմատ ուշացել էր, նրա նոր բացված թերթիկները պոկել ու շպրտել էին մի կողմ...

Quyr Qery
12.06.2012, 11:56
՛՛Շան տղա ըլնեմ... Շնից ծնված ըլնեմ.. Շան կաթ կերած ըլնեմ...՛՛ ու էս խոսքերից հետո գնում է մի հախուռն ստերի շարան: Իմ գերեզման, էսպես որ շարունակվի շուտով մեկից հաչալ կսկսեն: ՛՛Հաֆ-հաֆ, բա իմացար երեկ վեռտալյոտով օպերա իջանք՝ 150-ի տակ՛՛:

murmushka
12.06.2012, 12:03
էնքան բան կա ասելու, գրելու, գոռալու, խատմելու կիսվելու..... էնքան բան.... դրա համար էլ լռում եմ

Chuk
12.06.2012, 17:37
Ներկայումս աշխատում եմ, ի թիվս այլ գործերի, «հանրակրթությունը Հայաստանում 2011-2012 ուսումնական տարում» վիճակագրական տեղեկագրի վրա: Իմ գործը ավելի տեխնիկակական է, ձևավորում, էջադրում, աղյուսակների տեսքի բերում և այլն: Բայց դե ձեռի հետ տվյալներին էլ եմ նայում: Ու ահա աչքիս ընկավ... «խորհրդանշական» թիվը:

Պարզվում է, որ Հայաստանի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում 2011-2012 ուս. տարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի կին ուսուցիչների թիվը եղել է... 666 :aaa

anahit96
12.06.2012, 22:36
Ընկերուհիս ընկերոջս ձեռքիցս տանումա :think

Apsara
12.06.2012, 23:03
Ինքնասպանությու՞ն, ոչ մի դեպքում չեմ փորձի,
բայց երազել ոչ ոք ինձ չի արգելի,
Որ չլինեմ, չմտածեմ ամեն վայրկյան,
Գուցե մի քիչ հանգստանամ,
Չցանկանամ տնից փախչել տապչկեքով,
Սաղին խեղդեմ, սպանեմ, ջնջեմ
Կյանքս նորից ու միայնակ շարունակեմ.
Գուցե չատեմ մեկին մյուսին ու ամենքին
Չմեղադրեմ "երջանկություն" այս կոչվածին
Եթե մի պահ անէանամ, անհետանամ .....
Գուցե ետ գալ չցանկանամ

einnA
13.06.2012, 00:11
Ցանկացած մարդու հիշողություններում կան այնպիսի բաներ, որ ոչ բոլորին է պատմում, գուցե միայն մոտ ընկերներին:Կան նաև այնպիսիները, որ նույնիսկ ընկերներին չեն պատմում, գուցե միայն իրենք իրենց` էն էլ խիստ գաղտնի: Բայց կան, վերջապես, այնպիսիները, որ մարդ հենց ինքն իրեն է վախենում պատմել, ու այդպիսի բաներ բավականին շատ են հավաքված լինում ցանկացած կարգին մարդու մոտ:

© Դոստոևսկի

Lusinamara
13.06.2012, 10:54
Դասագիրք ու դասատետր
Իմ սեղանը դարձրին ախոռ,
Մի քիչ այն կողմ, մի 5 մետր՝
Ձայնս ոնց մի տզտզան բոռ:

:))

Այ սենց են քննության պատրաստվում :D

Skeptic
13.06.2012, 12:48
Ակումբ ջան, ուզում եմ քեզ սրտանց շնորհակալություն հայտնել նոր գիտելիքների, հետաքրքիր քննարկումների, լավ ընկերների, ոգևորությունների, սիրո, հիասթափությունների, կյանքի ընթացքը իր ամբողջ հրաշալիությամբ զգալու բոլոր ապրումների ու, վերջապես, կյանքիս կարևոր մի մասնիկը դառնալու համար:



Գալիք 2 տարում ծլես, ծաղկես ու զորանաս, մինչև նորից հանդիպենք: :hi

Ռուսա
13.06.2012, 21:44
- Lուս, ես հարվածեցի եմ, իսկ դո՞ւ:
- Ես էլ իրավացի եմ:

:D

Ու ամբողջ օրը մեր երկխոսությունները նմանատիպ են:))

Claudia Mori
14.06.2012, 16:05
Հալվեցինք: Անտարկտիդա, պրիյո՛մ :sos

Quyr Qery
14.06.2012, 19:33
Ի՞նչ անեմ, ու՞ր գնամ, որ լինեմ հեռու էս անմիտ աշխարհից: :think

anahit96
15.06.2012, 00:30
Ես սիրում եմ երաժշտությունը,որովհետև երբ բոլորը ինձ լքում են նա միշտ ինձ հետ է

StrangeLittleGirl
15.06.2012, 01:31
Ուրեմն էսօր ամբողջ օրը մի այլ կարգի անտրամ պատեպատ եմ խփվում: Ասա` այ ախմախ, մի հատ Ակումբի հանդիպում թեման մտնեիր էլի:

Ոչինչ, լավ է ուշ, քան ավելի ուշ: Այ հիմա ձենով ծիծաղում եմ:

Կճո, դու՞ ես :D

Նարե91
15.06.2012, 13:16
Քաոս, խառնաշփոթ իմ հոգում, մտքում ու ընդհանրապես կյանքում... ինքս ինձ բացարձակապես չեմ հասկանում... չեմ հասկանում՝ ինչ եմ ուզում, ինչի համար եմ ուզում կամ արդյոք ուզում եմ, թե չեմ ուզում... զզվում եմ նմանատիպ իրավիճակներից: Երբ ա անցնելու էս անորոշ պահերը... էլ չեմ դիմանում:(

StrangeLittleGirl
15.06.2012, 15:16
Հանք եմ գտել: Դու մի ասա՝ էս ամբողջ կենցաղ բաժինն իր բոլոր ենթաբաժիններով հանդերձ զվարճալիին տվել անցել ա: Հերթով սաղ թեմաները բացում ես ու ծիծաղից ուշաթափվում:

Խփել չկա :))

Katka
15.06.2012, 21:41
Ուր մտնում ես, պայքար է, անիմաստ ինքնահաստատում, գերարժեքության կոմպլեքս կամ էլ թերարժեքության կոմպլեքս: Ամեն տեսակի մարդ կա: Դու ոչ մի բանով դիմացինից առավել չես կամ պակաս: Տենց բաներ: Դուրդ չի գալիս, առաջ, աջովդ:D

Cassiopeia
15.06.2012, 22:04
Աղջիկս պիտի ծնվեր այսօր։ Սակայն իմ շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Իսկ ես հիմա նստած գրառում եմ կատարում այստեղ ու ինձ համարում աշխարհի ամենաերջանիկ կինը։
Էնքան հետաքրքիր է ամեն ինչ։ Երբ ծնվեց Կորյունը, աշխարհը ինձ տվեցին, իսկ Աստղիս ծնունդով տիեզերքն էլ դառավ իմը։ Նորածին Կորյունին չէի թողում, որ գրկեին ու ինքս էլ չէի գրկում, որ չսովորեր գրկի։ Իսկ Աստղիկը լրիվ ուրիշ է, անընդհատ ուզում եմ գրկել։ Նարկոտիկի է նման նրան գրկելը։ Բա համով ու նուրբ թուշիկը համբուրելը... Չէ, չեմ ասում, թե Կորյունին չեմ սիրել, շա՜տ եմ սիրել։ Բայց դե աղջիկն ուրիշ է։ Հիմա էլ Կորյունն իր տեղն ունի ու շատ բարձր է էդ տեղը իմ գիտակցության մեջ։ Հիմա Կորյունն ու Աստղը իրար լրացնելու են ամեն հարցում։

Lusinamara
16.06.2012, 07:41
Հոգեվարքից հետո (http://www.akumb.am/showthread.php/25941-%D5%80%D5%B8%D5%A3%D5%A5%D5%BE%D5%A1%D6%80%D6%84%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-%28%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%29?p=2348659#post2348659) քննության եմ :}

My World My Space
16.06.2012, 18:05
Ակումբը սսկվել ա… ո՞նց որ մոտալուտ ամպրոպից առաջ բնությունը լռում ա… սպասում են մեկը (հիմնականում նորեկ) մի բան գրի ու տեղատարափը սկսվի…. ։sorry

Lusinamara
16.06.2012, 23:35
Հիշողության մասին

Չկա մի մարդ, որին սազեր ինձնից քիչ խոսել հիշողության մասին: Ախր ես ինձնում դրա հետքն անգամ չեմ գտնում ու չեմ կարծում, թե ամբողջ աշխարհում կա այսպիսի սարսափելի թույլ մեկ այլ հիշողություն: Մյուս բոլոր ունակություններս աննշան են և միանգամայն սովորական: Սակայն այս մեկի առումով ես ինձանից ներկայացնում եմ մի շատ բացառիկ ու հազվագյուտ բան և դրա համար, թերևս, արժանի եմ փառքի ու մեծահռչակ անվան:

Մարդիկ հիշողության ու մտածելու կարողության միջև տարբերություն չեն տեսնում, և դա զգալիորեն վատթարացնում է իմ դրությունը: Սակայն նրանք իրավացի չեն իմ հանդեպ, քանզի փորձով հաստատված է, որ հիանալի հիշողությունը շատ հաճախ զուգակցվում է կասկածելի մտավոր կարողությունների հետ:

Ես մի բանում այնուամենայնիվ ինձ համար սփոփանք եմ տեսնում: Նախ, իմ այդ թերության մեջ գտնում եմ էական հենարան, պայքարելով մեկ ուրիշ, ավելի վատ թերության` փառամոլության դեմ:
Այնուհետև, ինչպես հուշում են բնության կյանքում եղած նույնանման բազմաթիվ օրինակները, այն ինձանում առատորեն արմատավորել է կարողություններ` նույն չափով, որչափ զրկել է վերահիշյալից: Արդարև, չէ որ ես կարող էի թմրեցնել և ուժասպառ անել իմ միտքն ու խարաթափանցությունը, գնալով հարթված ճանապարհներով, ինչպես դա անում է մի ամբողջ աշխարհ` չմարզելով ու չկատարելագործելով սեփական ուժերս, եթե լավ հիշողությամբ օժտված միշտ տեսնեի օտար կարծիքներն ու օտար մտքի արգասիքները: Բացի այդ, զրուցելիս ես սակավախոս եմ, քանզի հիշողության շտեմարանն ավելի տարողունակ է, քան երևակայածին բաներինը: Վերջապես, եթե ես լավ հիշողություն ունենայի, իմ դատարկաբանությամբ կխլացնեի բարեկամներիս, քանզի իմ հիշատակած առարկաները կարթնացնեն դրանց վատ կամ լավ տիրապետելու և տնօրինելու ինձ տրված ընդունակություն, դրանով իսկ խթանելով ու բորբոքելով իմ շատախոսությունը: Իսկ դա իսկական աղետ է: Ես անձամբ դա փորձել եմ իմ որոշ մերձավոր բարեկամների հետ շփվելիս, իրադարձությունները կամ իրերը բոլոր մանրամասներով ու ամբողջ ակներևությամբ վերհիշելուն զուգընթաց, նրանք այնքան են երկարացնում իրենց պատմությունը, այնքան են ծանրաբեռնում ոչ մեկին պետք չեկող մանրուքներով, որ, եթե պատմությունն ինքնին լավն է, անպայման սպանում են նրա հմայքը, իսկ եթե վատն է, քեզ մնում է միայն նզովել կամ նրան բաժին ընկած երջանկությունը` լավ հիշողությունը, կամ, ընդհակառակը` դժբախտությունը` մտածելու անկարողությունը: Հիրավի, երբ մարդ ոգևորվում է, դժվարանում է ընդհատել կամ ավարտել իր շաղակրատանքը:


Միշել Մոնտեն - «Փորձեր»

ARMbrain
17.06.2012, 23:58
Դու մի աղջիկ անուշիկ,
Ես մի տղա գեղեցիկ,
Ես քեզ տեսա գերվեցի,
Քո սիրուն կարոտ մնացի,

Եթե հանկարծ դու ինձ մերժես,
Հավատա որ կմեռնեմ ես,
Քո սիրուց կխենթանամ
ԵՎ ողջ կյանքում քո սիրուն կարոտ կմնամ...

Սա իմ առաջին գրած բանաստեղծություն է, որը ուղակի չգիդեմ ոնց եղավ ակընթարթի բերումով մտքերս մի 2 րոպեում հանձնեցի թխթին,փոքրեի 12 տարեկան:)

unknown
18.06.2012, 11:51
Երբեք չէի պատկերացնի որ մի օր կարողա շաբաթներով ակումբ չմտնեմ ու չկարոտեմ...

Նարե91
18.06.2012, 17:29
Ուշադրություն: Կորել է Նարե Խաչատրյանի /նույն ինքը՝ Նարե91/ ոգեշնչման աղբյուրը: Գտնողին խոստանում եմ մեկ հատ լավ պատմվածք:

impression
18.06.2012, 18:06
ամեն ինչ սկսվեց թիթեռներից

երբ քեզ տեսնում էի, ներսումս թիթեռների մի ամբողջ պարս էր սկսում պտտվել, ու ես էլ ի վիճակի չէի լինում ոչ մի ուրիշ բանի վրա կենտրոնանալու
սկզբում ինձ էդ զգացողությունը զվարճացնում էր, բայց հետո, երբ մի տեղ կարդացի, որ դա սիրահարվածության նշաններից մեկն ա, անհանգստացա
ես չէի ուզում սիրահարվել, մանավանդ որ դա նախօրոք պայմանավորվածության մի կետն էր՝ սիրահարվել չկա
բայց ես մեղավոր չեմ, շատ ուշ հասկացա, ու դա հենց այն վայրկյանին եղավ, երբ ինձ մի ծաղիկ նվիրեցիր ու նստեցիր ավտոբուս
մնացի մենակ՝ թիթեռներիս հետ, որոնք էդ պահին խմբակային խելագարության նոպայի մեջ էին

ուզում եմ իմանաս, դրանք դեռ թռվռում են :)
ու մեկ էլ ուզում եմ իմանաս, որ ես մեղավոր չեմ...

Lem
18.06.2012, 21:44
Երբ դեռ առաջին կուրսի ուսանող էի ու անմեղ, կուրսեցի աղջիկներից մեկն ամուսնացավ: Ինչպես որ հարիր է աբուռը տեղն աղջկան՝ ծանոթությունից մինչեւ հարսանիք ժամանակահատվածը հպարտորեն փոքր էր: Էդ ժամանակահատվածում էր, որ ես նրանից լսեցի մտքերի միտքը.

- Ախճի ջան, երեկ Ա-ինց տանն եմ քնել: Ա-ի մաման զանգել ա իմ տատիկին, ու ասել, որ ինձ թողնեն մի օր իրենց տանը մնամ: Ասել ա (ուշադրություն, իմ սիրած մասն է). «Չմտածես, չեմ թողելու բան լինի, կողքս եմ քնացնելու:

Էսօր ես նորից լսեցի իմ սիրած նախադասությունը: Էս անգամ հեղինակը մեր հարեւանն էր, որի աղջիկն էս գիշեր մնալու է ապագա նշանածի տանը: Հարեւանը փքված պատմում էր մամայիս.
- ............ասել ա Վարդուշ ջան, չվախես, կողքս եմ քնացնելու:

Եկեք բոլորս ոտքի կանգնեք, ու մեկ րոպե հարգենք կուսապաշտպան կիսուրներին, որոնք պատրաստ են գիշերանոցի տակ թաքցրած խանչալով մարտնչել իրենց գազան տղաների դեմ:

Մարկիզ
19.06.2012, 04:17
ք. Կրասնոդար, ժամը 14-ի կողմերը

- Բարև, ցավդ տանեմ… Էս ի՞նչ կա մեր կողմերն ես եկել: Գործերով ես եկե՞լ Հայաստանից, թե մեզ՝ քո մանկության ընկերներին ես հիշել… Տո դու մեծահարուստ ես, գործերով եկած կլինես: Ի՞նչ գործ ունես մեր հետ… Մենք ի՞նչ են: Եղած-չեղածներս կործանված, ամեն ինչ կորցրած նառկաման:
- Հա, գործերով եմ եկել, Վալեր ջան : Բայց համ էլ գիտեի, որ դուք ստեղ եք: Մտածեցի՝ զաադնո իմ հին ընկերներին էլ տենամ: Էս էլ տղես ա: Դպրոցն էս տարի ա ավարտել: Հիմա պիտի քննություն տա, որ ինստիտուտ ընդունվի: Ծանոթացեք:
- Ուրախ ենք, ախպեր ջան: Լա՜վ էլ տղա ունես: Աստված պահի: Անունն ի՞նչ ա տղուդ:
- Գրիգոր… Գոգոր ա տղուս անունը:
- Էս փողը վերցրեք, տղերք: Ձեզ պետք կգա… Վատ եք ոնց որ: Ձեզ գոնե որոշ չափով կօգնի երևի…
- Արա՜, հին ընկերները չեն դավաճանում էլի… Դու միշտ էլ սենց հասնող ես էղել, ախպեր ջան: Մեռնում ենք, վատ ենք… Էս տվածդ էլ մեր մի քանի ամսվա դոզի փողն ա… Ցավդ տանեմ:
- Ես ձեզ չեմ ասում դոզայի վրա ծախսեք…
........................................
30 րոպե անց
- Ձյաձ, էդ ի՞նչ փոշի ա մոտդ: Քանի պապան տուալետ ա մտել, կտա՞ս մի քիչ քթերս քաշեմ…
- Գոգոր ջան, լա՞վ չես դու: Էս փոշին լավ բան չի… Սրա պատճառով ենք մենք էս օրն ընկել:
- Չէ, ուղղակի հետաքրքիր ա…
- Չէ, ազիզ, մոռացիր սրա մասին…
- Լավ էլի, ձյա՛ձ…
- Ձե՛նդ: Ասում եմ՝ մոռացիր սրա մասին:
.............................................
ք. Կրասնոդար մի քանի ժամ անց

- Գոգո՜ր, այ Գոգոր,- Գրիգորի ննջասենյակի պատուհանի տակից կիսաձայն՝ գրեթե շշուկով,- պատուհանը մի րոպեով բաց: Բան կա ասելու…
- Ո՞վ ես դու, ընկեր ջան…
- Ձյաձ Վալերն ա ուղարկել ինձ: Դու ինձ չես ճանաչում: Էս պակետը շպրտում եմ պատուհանիցդ ներս: Պատուհանդ լավ բաց արա, որ գցեմ սենյակդ… Ընկա՞վ, գտա՞ր…
- Հա, բայց էս ի՞նչ ա:
- Մեջը շպրից ա… Էն էսօր որ ուզել ես, դրանից լավ բան ա… Թևիդ վրա մի հատ երակ գտի ու դու քեզ սրսկի… Շա՜տ լավ բան ա… Վերջն ա: Բայց Վալերը փոխանցեց, որ հանկարծ հերդ չիմանա… Տղա ես, էդ էլ փորձի… Կյանք ա… Փորձն էլ փորձանք չի բերում… Լավ, հելա ես, ախպերս… Քեզ լավ կայֆեր…
…………………………………………………….
ք. Երևան, 5 տարի անց

- Բարև Ձեզ… Նստեք… Լսում եմ Ձեզ…
- Վատ եմ… Մեռնում եմ… Էլ տեղ չունեմ, երակներս վարի են… Արդեն մաշկիս տակից եմ անում… Սաղ թարախակալել ա: Տեղ չունեմ էլ… Ցե (C) ունեմ: Էս էլ նոր եմ իմանում… Օգնի էլի, բժիշկ… Հոգնել եմ… Չեմ ուզում էլ անեմ: Ազնիվ խոսք… Էս 5 տարում ամեն ինչ կորցրեցի… Հարգանք, պատիվ, առողջություն… Օգնիր ինձ!
.......................................................
Քեզ էլ կօգնեմ:
Իսկ այդ մի հարցում չեմ կարող օգնել: Ներիր: )
.......................................................
Էս էլ թեմայից դուրս`

Arandznahatuks, qo nman@ chka!

De isk im nman harifn el chka!:D

Lusinamara
20.06.2012, 08:48
Էն ժամանակ մարմինս դողում էր մտքերի մեջ ընկնելով ու երևի դա հոգու դողի արդյունք էր: Շարունակվելու ուրախություն կամ ուրախ շարունակություն... Դա էի զգում::oy

Հիմա դարձյալ այդ զգացումը, որը մի քիչ այլ տեսանկյունից է խուտուտ տալիս ցնծալու ցանկությանս: Շարունակվելը` հա, բայց մենք ուրիշին ենք շարունակում, այսպես ասած: Մենք` աղջիկներս:
Ես հորքուր էի, դարձա և մորքուր: :) Ամենախինդով սպասում եմ, թե երբ են էդ ճտերն ինձ «հորքուր» ու «մորքուր» դիմելու: Շո՛ւտ մեծացեք, Էդո՜, Արգի՜շթ: Ուտե՜մ ձեզ... :love

murmushka
20.06.2012, 11:20
երբ խոսքեր էլ չկան, երբ հույս էլ չկա, երբ.... պարզապես ուզում ես հեռանալ, որովհետև
դե մարդ չեն, մարդ չեն էլի

http://www.youtube.com/watch?list=PL0EB76A1A1EA018A2&v=U5NuboKFohA&feature=player_embedded

Smokie
20.06.2012, 19:54
Բնության զավակներ:love
Խենթ, վայրի, գեղեցիկ, տարօրինակ մարդիկ: Ամբողջ աշխարհն իրենցն է:roll
Ապրում են քարանձավներում, ոտաբոբիկ բարձրանում են սարեր ու ժայռեր, քշում են հեծանիվ, քայլում անտառներով, հանդիպում վայրի կենդանիների: Ամեն օր բազմաթիվ արկածներ, էքստրեմալ կյանք:hands


Երևակայականն ու անիրականը միշտ այնքա՜ն հաճելի են եղել:sulel

Quyr Qery
21.06.2012, 11:59
2 հատ ընկեր ունեմ, իրար ախպեր են, Արթիկցի են, բայց երկար տարիներ է ապրում են Երևանում: Ուրեմն իրանց տատիկն է մահանում, ով ապրում էր Գյումրում: Էս թաղման ժամանակ դե մոտենում եմ, ասում եմ.
-Դուք սաղ եղնիք:
Իրանք էնքան կոպիտ են պատասխանում, որ զարմանում եմ: Դե էլի գյումրեցիներ են գալիս, էլի ասում են, թե դուք ողջ լինեք: Քանի գնում կատաղում են էս 2-ը:
Վերջում մեծը չի դիմանում ու ասում է.
-Ուրեմն տատս հեչ, որ մեռել է, թքած տատիս վրա, կարևորը մենք լավ լինենք, ուրեմն հա?
Խեղճերը չգիտեին, որ մեր մոտ չեն ցավակցում ու համբերություն չեն ցանկանում, ուղղակի՝ դուք ողջ լինեք:

Claudia Mori
21.06.2012, 15:58
Իմաստուն էր:


http://www.youtube.com/watch?v=ImowkpTfAw4&amp;feature=related

Lusinamara
22.06.2012, 18:28
Պարապելու վերջին օրվա ախտանիշներն են. խուճապ, ժամանակի անբավարարություն, հիշողության կտրուկ կորուստ, սպասողական ծայրահեղ դրություն, անվստահություն սեփական ուժերի նկատմամբ… և, որպես կանոն, ամառ է, թե ձմեռ՝ ՇՈԳ :D:(

StrangeLittleGirl
22.06.2012, 19:29
Համերգը հետաձգվեց: Ռուֆի աչքն էր :angry