PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

Cassiopeia
11.01.2008, 22:30
Ես սիրում եմ քո աչքերի արշալույսը,
Երբ ժպտում ես իմ ժպիտին հանդիպելով,
Ես սիրում եմ քո խոսքերի անկեղծ հույսը,
Որ հյուսվում է ձայնիդ քաղցր ելևէջում...
Ես սիրում եմ չգիտեմ ինչ, չգիտեմ ում…
Միայն գիտեմ, նվիրում է նա ինձ գարուն…

StrangeLittleGirl
12.01.2008, 01:40
Ֆիլմն ինձ ցնցել էր: Լավ է, որ բոլորը քնած էին, և ոչ ոք արցունքներս չէր տեսնում. ես դրանց ազատություն էի տվել: Հիշում եմ՝ Էնդրյուի տված սեմինարներից մեկն էր, երբ նա փորձում էր բացատրել ֆիլմի կարևորությունը, հասկացնել, որ արցունքները բնավ պետք չէ զսպել, երբ դրանք գալիս են: Երևի նա ինձ նման լացկանների չէր հանդիպել, որոնց աչքերը լցվում են անգամ առանց առիթի, անգամ այս գրառումը կատարելիս…
Հա՛, վերադառնանք ֆիլմին: Սկզբում, երբ էկրանին հիվանդներից մեկն էր, մայրս ասաց. «Տեսնու՞մ ես, մի՞թե ուզում ես նման հիվանդների հետ աշխատել»: Ես տեսա անշարժ, ձգված մի տատիկի ու անմիջապես արդարացում գտա. «Սա ոչ թե հոգեբուժական, այլ նյարդաբանական հիվանդ է… Ու հետո, ինչ էլ դառնամ, նման հիվանդներ լինելու են: Գերմանիայում սրտաբանության բաժանմունքում նրանք շատ էին»:
Մայրս տեսավ նաև, որ այդ հիվանդները վերակենդանանում են, իսկ ես. «Սա չափազանցություն է: Այդ դեղն ունակ չէ նման հրաշքների»:
Հետո մայրս քնեց… Ես շարունակում էի դիտել: Որքա՜ն թանկ էր կյանքը վերակենդանացած-արթնացած հիվանդների համար: Իսկ մենք… մենք պարզապես տրորում ենք, ոչ թե ապրում կյանքը: Այն ամեն օր մեզ հետ է, դրա համար չենք նկատում:
Բացի դրանից, հիվանդներից մեկի մոր խոսքերն ասես ապտակ լինեին ինձ համար… Ես հասկացա, որ պետք չէ անվերջ դժգոհել այս վիճակից, երազել ունենալ ավելին: Ախր ես էդպիսին չէի… Պետք է վերադառնալ հնին, երբ ես երջանիկ էի, երբ գնահատում էի ունեցածս: Հիմա էլ… Չեմ ասում, թե ինչու՞ հենց ես պետք է տառապեմ, ինչու՞ են հենց իմ ծնողները բաժանվել, ինչու՞ հենց ես քույր չունեմ, ինչու՞ հենց ես մարդկանց հետ լեզու չեմ գտնում, ինչու՞ հենց ես բլաբլաբլա… լիքը վատ բաներ: Հարցը փոխում եմ. ինչու՞ հենց ես ունեմ այսքան լավ ընտանիք, ինչու՞ հենց ես այսքան շատ բնագավառներում կարող եմ ինձ դրսևորել, ինչու՞ հենց իմ կողքով մարդիկ անտարբեր չեն անցնում (վատագույն դեպքում լավն են խոսում (Սալվադոր Դալի)), ինչու՞ հենց ես բոմժ չեմ, ինչու՞ է Աստված հենց ինձ սիրում… Ինչու՞ է Աստված հենց քեզ, հենց նրան… բոլորիս սիրում:

Աբելյան
12.01.2008, 13:51
Երեկ մեխանիկա էի պարապում, ու հանկարծ իմ պայծառ ուղեղով մի կարևոր հայտնագործություն արեցի. վերջում ինձ խփելու ա կամ ինֆակտը, կամ` ես ինքս: Իսկ էտ վերջը երբ ա գալու, կպարզվի երևի երկու շաբաթից: Էհ... Ամեն մի կիսամյակից մազապուրծ ըլնելուց հետո ինձ հույս եմ տալի, որ մյուս կիսամյակը ավելի հեշտ կլնի, բայց արի ու տես, ամեն հաջորդ կիսամյակ ինձ ավելի մեծ տանջանքներ ա բերում, քան թե նախորդը: Համենայն դեպս, ոչ մեկին խորհուրդ չի տրվում իմ պարապելուն ներկա գտնվել իմ հետ նույն սենյակում, եթե տենում եք, որ մոտս ինչ-որ մի բան չի ստացվում: Առայժմ ինձ զսպում եմ մի կերպ, բայց մեկ էլ տեսար չդիմացա, ու ես էլ չգիտեմ ինչ կկատարվի: Ախր որ մեղքիս համար ինձ ստիպեցին, որ մաթեմատիկոս դառնամ, եթե լեզուներից ես ավելի ուժեղ եմ: Ուր էր մի հատ նորից ծնվեի, որ ամեն ինչը իմ ուզածով սադավորեի... :fool

Script
12.01.2008, 17:31
Ահավոր դժվարա դարձել ուղակի ապրելը... երևի սնունդիցա,օդից ,որ մարդիք փոխվել են... անմարդկային մարդկությունը մարդկանցա ոչնչացնում... մարդիք մարդ են ուտում...
քննադատում են ամեն ինչ,անգամ էն ինչը իրանց ուղեղինը չի... չափազանց շատացել են «ՊԵՏՔԱ»-ները,պետք է վարվել այսպես,պետք է ժպտալ,պետք է թաքցնել,եթե անգամ ուժեղ ցավա,պետք է պետքերով ապրել,հաշվի նստել ամեն մեկի ու ամեն ինչի հետ, այլապես կուտեն.....հասարակության սնունդ եմ զգում ինձ...ձևական բարևներ, ձևական ժպիտներ, ձևական «ինչպես ես» ,երևի ինչ-որ տեղ ակնկալում էր,որ կասեմ «վատ եմ,չեմ կարողանում էսպես շարունակել,մի կաթիլ անկեղծություն եմ ուզում», բայց ատամներս սեղմելով լայն ժպտացի ու «մերսի լավ եմ,շատ լավ,հոյակապ,դու ինչպես ես»...էդտեղ էլ ձևը տիրեց ինձ,կորցրեցի դեմքս....ափսոս լավ մարդ էի,անկեղծ ու բաց, իսկ հիմա..... հիմա ոնց որ բոլորը,տանից դուրս գալուց հագնում եմ ժպիտս ու առաջ դեպի ձևական ձևերով արդեն իսկ ձևավորված հասարակության դատը լսելու...

ivy
13.01.2008, 14:41
Մի քիչ գլխացավ, չհոսող արցունքներ, դառնացած կոկորդ, հիմար հուշեր, կիսաքուն գիշեր, մթնած առավոտ ու վերջ... կեսօրին ամեն ինչ կդառնա նույնը: Նույնիսկ անկեղծ կժպտամ ու կմաղթեմ քեզ բարի բախտ՝ առանց ինձ, ինձնից հեռու... Միայն մի փոքր ցավ կմնա այնտեղ, ուր մի ժամանակ սիրտս էր:
Ո՞վ է տեղյակ, ինչո՞ւ այսօր կեսօր չի սկսվում...

Cassiopeia
13.01.2008, 22:38
Այսօր… մի քանի ժամ առաջ… Պարբերաբար զգացվող սառը օդ ու ցուրտ… ու այդ ցուրտն ու սառն օդը չեզոքացնող ջերմ հոգի: Մի՞թե հնարավոր է նման բան: Չէ չեմ չափազանցնում: Հակառակը, ջերմ է հոգիս հանգիստ ու ուրախ:

Նորմարդ
13.01.2008, 22:48
Այսօր… մի քանի ժամ առաջ… Պարբերաբար զգացվող սառը օդ ու ցուրտ… ու այդ ցուրտն ու սառն օդը չեզոքացնող ջերմ հոգի: Մի՞թե հնարավոր է նման բան: Չէ չեմ չափազանցնում: Հակառակը, ջերմ է հոգիս հանգիստ ու ուրախ:
Այսօր… մի քանի ժամ առաջ… Պարբերաբար զգացվող սառը օդ ու ցուրտ… ու այդ ցուրտն ու սառն օդը չեզոքացնող խաշ:love և ռուսական օղի:love, տրամադրությունդ այնպես է, որ պարել ես ուզում, ու պարում ես… փողոցում անծանոթ մարդիկ խեթ խեթ նայում են մի պահ մինչև չեն զգում վրայիցդ դուրեկանորեն բուրող սխտորի հոտը, հետո ժպտում են մեղմ ժպիտով և շտապում տուն, քանզի բավականին ցուրտ է, սակայն քեզ ոչինչ չի անհանգստացնում քո ստամոքսում հարմարավետ տեղավորվել է ձմեռային սեղանի թագուհին :)
Էխ մեկ էլ երբ կլինի :cry

StrangeLittleGirl
14.01.2008, 20:48
Ես չգիտեմ, թե ով է հորինել բանավոր քննությունները ու չգիտեմ, թե ինչու դրանք մինչև հիմա գոյություն ունեն: Մի՞թե ոչ ոք չի նկատում, թե որքան անարդյունավետ են դրանք ու որքան քիչ են արտահայտում ուսանողի գիտելիքները: Մի կողմից, եթե լավ խոսել գիտես, կարող ես ամեն ինչի տակից դուրս գալ: Ավելին՝ եթե քեզ քննողը մի քիչ էլ անգրագետ է, դու կարող ես որևէ բան ասել ու պնդել, որ ինչ-որ տեղ կարդացել ես: Մյուս կողմից, լարված հայացք, քեզ ստորացնող դեմքի արտահայտություն, որն ասում է. «դու իմ ձեռքերում ես», ինչ ասում ես, պնդում է, որ սխալ է, ինչքան էլ համոզես, որ դու դա կարդացել ես, ինչքան էլ տրամաբանական վերլուծության ենթարկես ասածդ: Ու ցավն այն է, որ ապացույց չունես… Եթե գիրքը բերես, դեմ տաս, կարող են պնդել, որ դու քիչ առաջ ուրիշ բան էիր ասում:
Մեկ անգամ սխալվում ես, և սկսվում է արգելակումը. մնացած բոլոր հարցերին ուղղակի չես կարողանում պատասխանել:
Էլ չեմ խոսում ամբողջ սթրեսի մասին, որն առաջացնում է քննությունը: Վերջիվերջո, մարդ ենք, մեր առողջությունը մեզ պետք է:
Գրավոր քննություններս միշտ աննախադեպ լավ եմ հանձնել, ստացել եմ պատասխանիս համապատասխան գնահատական: Դրան գումարած՝ այսքան չեմ լարվել, եթե չհաշվենք առաջին կուրսում ֆիզիկայի քննությունը, երբ քննասենյակից դուրս գալուց հետո ուղղակի ընկա գետնին: Լավ էր՝ Էլլան կողքս էր, կարողացավ բռնել գլուխս: Բայց դա լրիվ ուրիշ պատմություն է, էներգիայի լրիվ սպառման հետևանք. ընդամենը չորս ժամ քնելուց հետո գնացել էի քննության, իսկ ներսում ոչ միայն իմ գրավորն էի գրել, այլև ևս մի հինգ հոգու: Այդ դեպքն ինձ մոտ ինչ-որ պաշտպանական մեխանիզմ առաջացրեց. դրանից հետո քննության ժամանակ ընկերներս ինչ հարցնում են, չեմ կարողանում պատասխանել:
Ես հաստատ այն առարկաներն ավելի լավ չգիտեի, քան նյարդաբանությունը, որի քննության ժամանակ դասախոսն ուղղակի պնդում էր, որ ես չեմ պարապել, ոչինչ չգիտեմ, չնայած հետո «գերազանց» էր նշանակել: Իմ գիտելիքների ապացույցն այն է, որ այսօր դրանց շնորհիվ ցանկացած առարկայի «տակից դուրս եմ գալիս», անգամ կարողանում կիրառել իմ առօրյա կյանքում:
Ա՜խ, ե՞րբ պետք է վերանան այս անիծյալ բանավոր քննությունները: Գուցե այդ ժամանակ ես այլևս ուսանող չլինեմ, բայց գոնե կրտսեր ընկերներիս տեսնեմ, ուրախանամ, որ նրանց համար քննությունը պատերազմ չէ, որտեղ դասախոսը բոլոր դեպքերում հաղթող է, իսկ քո վիճակը կախված է նրանից, թե դու դասախոսի՞, թե՞ հակառակ կողմից ես…

impression
15.01.2008, 11:33
Էլի բոլորից փախա... Խրոնիկ ա դառնում արդեն.... Լավ չի....

Բայց իրոք բախտս բերեց, շատ լավ պայմաններ են հանգստանալու համար՝ հեռուստացույցը չի աշխատում, մնում է կարդալը: Հետս 4 գիրք էի բերել՝ հաստափոր, կարգին գրքեր... Մնացել է մեկը... Եկել եմ երեկ, դեռ մնալու եմ ևս մի քանի օր.... Խրոնիկ ա դառնում արդեն... Լավ չի....

Սերխիո
15.01.2008, 14:20
տեսնենք ինչ կլինի սրա վերջը:think
ուզումեմ զանգեմ դասախոսիս քննության համար խոսամ ,գիտեմ ,որ 90 տոկոս չի մերժի ,բայց դե...չի դզում :angry
Ախր ուրիշ ձև չունեմ 4 հատից 4 էլ չեմ մտել:o
-

Goga
15.01.2008, 22:18
Ոչ ոք քեզանից լավ չի նկարում, ոչ մի պատկերասրահում չեմ հանդիպել քո նկարներից, դու երբեք ճոխ ցուցահանդես չես կազմակերպում, այլ թաքուն նկարում ես գիշերները, որ ոչ ոք չտեսնի քո ձեռքի շարժումները, քո նկարները երբեք չենք տեսնի կտավի վրա, դրանք լինում են միայն ապակիներին՝ պարզ ու թափանցիկ, ինչպես դու ես ձյու՛ն…
Սիրում եմ նայել քո նկարներին ու հիմնականում այն ժամանակ, երբ երթուղայինով երկար ճանապարհ եմ գնում:)
Այսօր դու նկարել էիր մեզ երկուսիս, համենայնդպես ես այդպես հասկացա, կանգնել ու նայում էինք միմյանց, բայց ախր ինչպես հայտնվեց այդ արևը…ցավոք գործերդ մնայուն չեն ձյու՛ն…:(

Cassiopeia
16.01.2008, 12:01
Փոքրիկ վարդ… Տեսնես ձմռան ցուրտը քեզ հոգեպես չի՞ ընկճել… Այսօր, երբ տեսա քո կծկված թփերի սառը դողը… զգացի, թե ինչքան թանկ ես ինձ համար: Միայն թե չսառես: Քո արքայական գեղեցկությունը դեռ պիտի շոյի աչքերս: Ի՞նչ եմ անելու առանց քեզ… Չհեռանաս ինձանից, չլքես ինձ: Դու, որ դեռ իմ փոքրիկ մոլորակի բնակիչ չես, բայց մասիկն ես իմ ԵՍ-ի, չմասնատես հոգիս:
Թույլ տուր քեզ ծածկեմ… բայց արդեն ուշ է: Հիմա միայն տաք ծածկոցը կփտեցնի քեզ, հիմա միայն դու՝ միայնակ, ապավինած ուժերիդ պիտի պայքարես հանուն գարնան ջերմության զգացումի: Մի հանձնվիր, պայքարիր, ախր դու ինձ պետք ես… Մի լքիր ինձ մյուսների նման…:(

Աբելյան
16.01.2008, 16:12
Մարդը միշտ էլ ձգտում ա կատարելագործվի: Ես էլ եմ մարդ, ես էլ եմ ուզում փոխվեմ դեպի լավը: Բայց որոշ հարցերում ավելի եմ հետ գնում: Վերջերս ավելի ու ավելի եմ ցրված դառնում: Էսօր 500 դրամ զդաչին մոռացա վերցնեմ: Բիձեն չլներ, խորամանկ մեկը ըլներ, էսօր էլ էի 500 դրամ կորցնելու:

Vive L'Armenie
16.01.2008, 16:47
.....................
Դու դեռ չես մեռել...Իմ հիվանդ սրտում
Դու դեռ ապրում ես երազի նման,
Բայց չէ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծար պատկերդ այս անապատում:
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քեզ եմ որոնում
Դու, երազների լուսե օրրանում
Անուրջ, որ գուցե բնավ չե՞ս եղել...
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...
........................

(..........)

Script
16.01.2008, 16:47
Որոշել եմ ինչ անել,արդեն հստակ կազմված պլան ունեմ, մտերիմներիցս ամենափորձառուն անգամ վստահեցնում է,որ արդյունքը ինձ շատ կգոհացնի... ամեն ինչ կարծես թե որոշված ու պարզ է...բայց նորից ինձ վատ եմ զգում,մի տեսակ անարդար կլինի իր հանդեպ,բայց մյուս կողմից էլ այլընտրանք չունեմ,եթե չանեմ ես ,վաղ թե ուշ ինքը կանի,ավելին ինքը առաջինը սկսեց,ամեն մի ակցիայի պետքա տալ համապատասխան ռեակցիա ,ես ուղակի պատասխան քայլ եմ անելու,որ «չ»ոտնահարված ինքնասիրությամբ դուրս գամ դրությունից... Չեմ հասկանում բնազդով եմ առաջնորդվում՝ոչնչացնում եմ,որ չոչնչացնի,թե ուղակի չեմ ուզում կորցնել սրտիս հարազատ մի մարդու ...

Malu
17.01.2008, 01:10
Ես մեռնում եմ առանց քեզ…
Զգում եմ,թե ինչպես է հոգիս օրեցօր լքում մարմինս` մաս-մաս…
Աչքերս այլևս ոչինչ չեն տեսնում շուրջս: Ամենուր քո պատկերն է ինձ հետապնդում: Չեմ կարողանում ձերբազատվել դրանից: Դուրս եմ գալիս աշխատանքից, քայլում եմ դեպի կանգառ, իսկ աչքերս ասես իմը չլինեն, չեն ենթարկվում ինձ,այլ թափառում են ինչ-որ տեղ հեռվում…քեզ են որոնում: Ո՞վ է կանգնած դիմացի մայթին, այդ դու չես արդյո՞ք քո սլացիկ ու ինքատիպ կանգնելու ոճով: Եթե դու ես, ապա ինչու՞ չես նայում ինձ վրա: Աչքերս ստիպում են ինձ ավելի լարել տեսողությունս: Ախ այս մշուշը, որ չի թողնում քեզ գրկեմ իմ հայացքով: Ի՞նչ,այդ դու չե՞ս: Իսկ այնքան նման էիր…
Իջնում եմ իմ կանգառում: Քայլերս ուղղում եմ ուժով դեպի տուն: Չէ’, քարշ եմ գալիս դեպի տուն, քանի որ ոտքերս էլ արդեն իմը չեն, դրանց էլ ես տիրացել: Հապա թե ոչ, ասա ինչու՞ են ամբողջ ժամանակ ուզում դեպի քեզ վազել: Ես քայլում եմ, իսկ ինձ թվում է, թե բոլոր ճանապարհներս դեպի քեզ են տանում: Ահա և իմ շենքը, որտեղ միշտ կանգնում էինք,ու դու ինձ ժամերով ճանապարհում էիր. ամեն անգամ ասես վերջին անգամը լիներ: Հապա թե ոչ, ինչու՞ էիր այդպես ագահորեն համբուրում ամեն անգամ, ու ամեն անգամ աչքերիդ մեջ նույն վախն ու ցավն էր… ինձ կորցնելու վախը: Որքան էլ որ աչքերս քեզ այստեղ էլ փնտրեն, միևնույն է չկաս: Մենակ բարձրանում եմ մութ ու անվերջանալի աստիճաններով: Երանի երբեք չհասնեմ այդ դռանը: Իսկ միգուցե դու արդեն ներսում նստած ի՞նձ ես սպասում….
Հիմար ուղեղս: Ինչ ասես մտքով չի անցնի, ինչ հիմար բան ասես որ չի մտածի… Զառանցում է խեղճն արդեն: Ախ հա~, չէ որ ուղեղս էլ ինձ այլևս չի պատկանում: Մեղվի նման բջիջ առ բջիջ կլանում ես ու տեղադրում քեզնից մի մասնիկ:
Ականջներիս մեջ նույն մեղեդին է: Այո՛, քո ձայնը ինձ համար ամենաբաղձալի մեղեդին է, որ միշտ նույն երգն է երգում: Հեռվից քամին բերում հասցնում է ինձ այն երեք բառը, որ վերջին հանդիմպանը հազիվ կորզեցի քեզնից: Չէիր ուզում խոստովանել, որ ինձ ցավ չպատճառե՞ս: Իրականում ես դա գիտեի: Դու ինքդ քեզ ցավ պատճառեցիր դա խոստովանելով. չէ՞ որ երդվել էիր այլևս չսիրել, իսկ հիմա փաստորեն երդումդ դրժեցիր,ու դրանով իսկ մեծ ցավ ապրեցիր` կարծելով թե դավաճանում ես սեփական անձիդ: Ու գլուխդ առնելով փախար…
Չէ’, չէ’, չէ’, սրտիս ձեռք չտաս: Գոնե այդ մեկը թող ինձ քեզնից նվեր: Այն ամբողջությամբ քեզնով է ներծծված ու հազիվ է բաբախում: Թեև չէ, բաբախում է քո սիրտը, բայց իմ կրծքի տակ: Իսկ իմ սրտի զարկերը վաղուց չեմ զգացել… Սրտիս վաղուց ես տիրացել առանց նույնիսկ իմ թույլտվությունը հարցնելու: Եկար ինչ-որ անհայտությունից, մխրճվեցիր այնտեղ, ու սկսեցիր ներսից կեղեքել, քայքայել, կարծես սեփական տանը լինեիր, այնքան ազատ էիր քեզ զգում այնտեղ, այնքան ընդարձակ, տաքուկ, լուսավոր… այն ինչ քեզ պետք էր ու պակասում էր:
Բախ… բախ…. երևի այսպես է քո սիրտը բաբախում: Կարող ես վաղը այն ետ վերցնել, քանի որ անշունչ մարմնում այն այլևս երկար ապրել չի կարող….

Goga
17.01.2008, 21:54
Վե՛րջ, այլևս չեմ կարող այսպես ապրել, կամ դու ինքդ կհեռանաս, կամ էլ ես ստիպված դուրս կնետեմ քեզ… քո խնդրանքով քեզ վարձով տրամադրել էի սրտիս մի անկյունը, ու դեռ բավական չէ դու չես վճարել դրա համար, հիմա էլ քո սեփականությունն ես այն համարում, կամ վարձահատույց եղիր ինձ քո մեծ սիրով, կամ հեռացիր ընդմիշտ…վերադարձ երբեք չփնտրես....

ivy
19.01.2008, 19:57
Հնարավո՞ր է կորցնել մի բան , ինչը չես ունեցել,
Կարոտել այն, ինչը չի եղել:
Հնարավո՞ր է տխրել առանց պատճառի,
Մտածել առանց իմանալու,
Սպասել առանց հուսալու:
Հնարավո՞ր է սիրել առանց ճանաչելու;
Խոսում եմ առանց ձայնի, տեսնում եմ առանց նայելու, հնարավո՞ր է, որ գժվում եմ...

Հնարավոր է:

Ծով
20.01.2008, 02:06
Տե՛ր, անարդար է այսպես ծնվելը, այսպես մեռնելը ամեն մի վայրկյան,
Երբ խարխափում է խավարը լույսում, և ծամում է ինձ անորոշ ներկան...
:(
Վաղը...սա էլ կանցնի..մի վայրկյան ընդամենը կհիշեցնի իր մասին...ոչ ոքի մտքի ծայրով անգամ չի անցնի, որ այս տխրությունը կապ չունի ո՛չ սիրո, ո՛չ ընկերության, ո՛չ առօրեական հոգսերի հետ...
Եվ սա էլ կանցնի..գուցե մեկ ամսից, գուցե երկու, գուցե ավելի շատ...
գուցե կգնամ..շատ հեռու...ու գուցե դադարեմ կարոտել...
Ոչ ոքի մտքի ծայրով անգամ չի անցնի..երբեք..թե հենց ինչու՞ եմ այսքան մտահոգ...
Ու պետք էլ չի..գուցե...մի տեսակ ընկածը վերցնել չեմ սիրում..այն էլ մտքի ծայրից

Cassiopeia
20.01.2008, 02:24
Այսօր հոգիս երրորդ անգամ ոտնատակ արեցին: Սկզբում՝ երկու անգամ մի հոգեհարազատ անձնավորություն, հիմա՝ մյուս սիրելիս… Ոչինչ, դա էլ կանցնի… հետո էլի կժպտամ, ցավը խորը կթաղեմ հոգուս խորքերում… բայց…
Հիմա պիտի ելք փնտրեմ, վերադարձնելու այն պարտքը… նյութականը… որն արժեք չունի, իսկ հոգուս պարտքը… ուղղակի լուռ կասեմ, ես սիրում եմ ձեզ…

Սերխիո
20.01.2008, 02:50
Երբ արևոտ ,պայծառ օրվա ընթացքում մի հանդուգն ամպ որոշում է փակել արևը ,իմ տրամադրությունը ակամայից ընկնում է, հիմա էլ այսօրվա իմ պայծառ օրվանից հետո ,նորից ամպամել է միտքս:(

Դեկադա
20.01.2008, 19:27
Տխրությունս վերափոխվել է ուրախության....
Մի ամիս անընդհատ ինձ ստիպում էի ժպտալ:Իսկ այսօր չեմ կարողանում աչքերիս փայլը թաքցնել:Ինչեր ասես չեն անի մի քանի բառերը`սիրալիր տոնով ասված....

StrangeLittleGirl
20.01.2008, 19:47
Կանայք լինում են միսս Հեվիշեմ, Էսթելա և երջանիկ: Վերջինի մասին Դիքենսը չի էլ գրել: Գուցե կարիքը չկար, որովհետև դա խնդիր չէ: Չէ՛, խնդիր է, քանի որ հազվադեպ հանդիպող երևույթ է:
Հոգնել եմ առաջին երկուսը լինելուց: Ուզում եմ մի քիչ էլ երջանիկ լինել:

impression
21.01.2008, 09:21
Չսափրված դեմքով, մազերը
Չսանրած,
Կարգին չի արթնացել,
Բայց չի մոռանում ժպտալ,
Երբ հիմար-հիմար դուրս տալով`
Թափառում ենք միասին,
Ու շատ լուրջ զգում միմյանց կարիքը
Անգամ սեքսից հետո:

Լուսաստվեր
21.01.2008, 14:29
Թույլ տվեք լինել երջանիկ...
Ինչու, ինչու չի կարելի գոնե մեկ օր լինել երջանիկ, լինել ուրախ, ինչու պարտադիր ինչ որ մի անիմաստ ստվեր պարտադիր պիտի գա ու ընկնի, այն ԼՈՒՅՍի վրա, որ մի քիչ լուսավորել էր շուրջս ու ժպտում էի, ծիծաղում ի սրտե և ուրախ էի, շատ ուրախ:)

Philosopher
21.01.2008, 14:51
Մոդերատորական: Այս թեման օրագրային գրառումների և ոչ թե թեմաների քննարկման համար է: Եթե ցանկանում եք որևէ թեմա քննարկել, քննարկեք համապատասխան թեմայում: Այս թեման մի վերածեք երկխոսության: Բոլոր այն գրառումները, որոնք օրագրային գրառումները վեր են ածում երկխոսության կամ քննարկման, թեմայից դուրս են և ենթակա են ջնջման:

Cassiopeia
21.01.2008, 16:25
Երբեք այսքան անընդմեջ սիրո խոստովանություն չէի լսել:love… Ինչ լավ է, որ արդեն հասուն մարդ եմ ու գլուխս ուսերիս կմնա ամեն դեպքում, չեմ կորցնի այն ու սկսեմ փնտրել այսուայնտեղ…
Բայցևայնպես, ամեն անգամ լսելուց կամ կարդալուց այդ բառերը մեջս ամեն ինչ տակնուվրա է լինում, հոգիս ջերմանում է… մեկ-մեկ նույնիսկ վախենում եմ հավատալ ու կասկածել, թե դա ինչպե՞ս կարող էր պատահել ինձ հետ…

Արշակ
21.01.2008, 20:43
Այս թեման օրագիր է։ Հետևաբար այստեղ կարող ենք գրել մեր օրագրային մտորումները։
Այս թեման անկա՛պ օրագիր է, հետևաբար այստեղ կարող ենք գրել մեր բոլոր անկապ, ամբախ–զամբախ մտքերը… Բայց մի պայման կա. իհարկե, չպիտի խախտենք ՀՀ սահմանադրությունը, օրենքներն ու ակումբի կանոնադրությունը։ Այս պայմանին բավարարող ի՜նչ ուզենք կարող ենք գրել:yahoo …Բայց չէ՛, մի պայման էլ կա։ Այսօր պարզվեց, որ այս օրագրում չի կարելի մտորել՝ ուրիշի մտորումները մեջբերելով ու վերլուծելով։:8 Թե չէ մոդերատորները կջնջեն գրառումդ։ Բայց տարoրինակ կանոն է, չէ՞։ :unsure Օրինակ՝ ես իմ անձնական օրագրում հաճախ մեջբերումներ եմ անում ուրիշների մտքերից։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։:unsure
Հետաքրքիր է, իսկ այս օրագրի կանոնների մասին կարելի՞ է մտորել այս թեմայում։ Օրինակ՝ թեկուզ հենց այս գրառումը թույլատրվա՞ծ է արդյոք… Շուտով կիմանանք։:P
Ու ընդհանրապես, ինչպիսի՞ գրառումներն են թույլատրված ու ինչպիսիք՝ ոչ։ Տեսնես կա՞ն ուրիշ պայմաններ, բացի իմ հայտնաբերածներից։:think
Ի դեպ, կանխազգում եմ, որ այս թեմայի կանոնները ապագայում փոխվելու են։ Գուցե ավելի խստանան կամ էլ՝ հակառակը։ Հնարավոր է, որ ընդհանրապես այս օրագիրը փակվի ու այլևս չբացվի։ Տեսնենք…
Հա՜, համենայն դեպս նշեմ, որ սրանք իմ օրագրային մտորումներն են, նենց որ, մոդերատորներ ջան, հույս ունեմ, որ գրառմանս վատ աչքով չեք նայի։;):P
Queen-ը սենց մի երգ ունի՝ «I'm Going Slightly Mad»։ Լսե՞լ եք … Մի խոսքով, ժողովուրդ ջան, ներողամիտ եղեք ցնդած մտորումներիս նկատմամբ…

Philosopher
21.01.2008, 22:05
Էէէէ, Արշակ, դու էլ սկսեցիր ընենց բաներ մտորել, որոնք ինչ-որ շատ անհատակացված են ու ինչ-որ շատ նեղացած են ու նաև` ոչ ճշգրիտ: Մտորումներիդ նկատմամբ հումանիստական ներողամտությամբ հանդերձ` մոդերատորության վերաբերյալ մտորելիս աշխատիր ճշգրիտ լինել, այլապես մոդերատորությունը կզբաղվի քեզանով, այո, եթե դու չես զբաղվում մոդերատորությամբ, մոդերատորությունն է զբաղվում քեզանով:D: Այսօր չի պարզվել, որ չի կարելի երկխոսությունների վերածել թեման: Դա պարզվել է 10.01.2008, 23.04-ին, երբ քեզանից ոչ պակաս մոդերատորական անցյալ ու մի քիչ էլ ավելի ավագ մոդերատորական ներկա ունեցող, քեզ միանգամայն ծանոթ ու հարազատ Ուլուանան գրել է.

Մոդերատորական։ Այս թեմայի բնույթից ելնելով՝ դրանում չպետք է լինեն միմյանց գրառումների վերաբերյալ արձագանքներ, կարծիքներ, մեկնաբանություններ։ Եթե սա օրագիր է, ապա օրագրիը չի ենթադրում այդպիսի բան։ Այս թեման քննարկման համար չէ, հետևաբար խնդրում ենք բոլոր կարծիքներն ու մեկնաբանություններն արտահայտել միայն վարկանիշների, անձնական նամակների կամ ծայրահեղ դեպքում, ասենք, Օֆֆտոպանոցում մեջբերելու միջոցով։ Ուրիշների գրառումներին վերաբերող մեկնաբանությունները ջնջվել են ու ջնջվելու են։
Այնպես որ, եղբայր, մտորելուց առաջ էլ մեկ-մեկ արժի մտորել` մտորել թե ոչ:
P.S. Գրառումդ չի ջնջվի, մտորել ես, էլի, մտորելդ մոդերատորականիս վնաս չէ, վնաս չէ;):)

impression
22.01.2008, 10:55
Քամու տակ կանգնած`
Նայում եմ ծանոթ պատուհանին,
Որից այն կողմ անցել է
Կյանքիս որոշակի հատված:
Հետո տեղաց ձյուն,
Իսկ ես գլխարկ չէի հագել,
Օձիքս բարձրացրի
Ու գնացի մոտակա կաֆեն,
Ուր հաստատ ոչ ոք
Վան Գոգի մասին չի լսել:

Selene
22.01.2008, 12:06
Ես որ երևի երբևէ ոչինչ այդչափ ուժեղ չեմ ատել, հիմա ատում եմ ամբողջ սրտով քե՛զ, հեռավորություն:(:(
Ու տարածության զորության դեմ իմ անզորությունն ինձ էլ ավելի մեծ ցավ է պատճառում:(…

Dayana
22.01.2008, 12:09
Նայում եմ ուրջս ու բոլորը տխրում են, բոլորը ինչ-որ բան են կորցրել, իսկ ես գտել եմ :oy
Գտել եմ այն ինչ երկար եմ փնտրել։ Երկար սպասում էի, ու եկավ այն ժամանակ, երբ չէի սպասում :8 միշտ էլ հենց այդպես է լինում, չես սպասում գալիս է, միայն լավ է , որ դուռս բաց էր :oy հիմա ուզում եմ ժպտամ, բայց գիտեմ, որ սխալ կարծիք կկազմեն, կամ էլ կսկսեմ հարցեր տալ... իսկ ես ճշմարտությունը թաքցնելու համար, ոչինչ չեմ ասի, միայն կժպտամ :)

Goga
22.01.2008, 21:40
Դու երբեք չես տեսնի այն լույսը, որ տեսնում է կույրը,
Չես տեսնի այն աշխարհը , որտեղ ապրում է նա,
Ու պատկերացրու՝ նրա աշխարհում կա քեզ համար անիրական թվացող սերը…
Երբեք չես տեսնի լույսն այդ, ինչպես չես զգում այն սերը,
Որ հայտնի է ամեն թփին ու ծառին,
Ու այն նստարանին, որ ամեն անգամ քո փոխարեն իմ կողակիցը իրենք են եղել,
Ու մեր զրույցը եղել է միայն, միայն քո մասին:
Բոլորը գիտեն բացի քեզանից,
Չէ սխալվեցի, բոլորն զգում են, բացի քեզանից…

StrangeLittleGirl
23.01.2008, 00:50
Սրանով գնում եմ դեպի անհայտություն: Չգիտեմ՝ վերջս ինչ է լինելու: Կարող եմ մի ակնթարթում քանդել հինգ տարում կառուցածս, ու մայրս հետևիցս կանչում է. «Պետք չէ, մի՛ գնա»: Բայց վախ չկա մեջս, ինչ-որ տեղ էլ դա իմ ուզածն է: Չէ՞ որ համարձակությունս չէր հերիքում, որ իմ ձեռքով ամեն ինչ քանդեմ, ոչնչացնեմ, իսկ այսպես թեև ես էլ մեղքի բաժին կունենամ, բայց կիմանամ, որ գլխավոր գործող անձը ես չեմ: Միայն մորս համար եմ անհանգստանում. ի՞նչ կլինի նրան, երբ իմանա, որ իր բոլոր երազանքները պետք է հօդս ցնդեն, որ իր աղջիկը խելառի մեկն է ու մի «փոքրիկ» բանի համար կործանում է տարիներ շարունակ կառուցածը:

Ի՞նչ եմ խառնվել իրար: Գիտեմ, որ Աստված ինձ հետ է, որ Նա կորոշի, թե ինչ կպատահի ինձ հետ, թե որ փուլում թելը կկտրվի, և ես ստիպված կլինեմ նոր կյանք սկսել կամ ընդհանրապես ստիպված չեմ լինի: Ես ռիսկի սիրահար եմ, բայց սա ռիսկի հարց չէ. Աստված ձեռքս բռնել է, տանում է դեպի անհայտը:

Լուսաստվեր
23.01.2008, 18:22
Ուզում եմ ինչ որ բան անել, ուզում եմ ինչ որ բան փոխել...
Սակայն այն ինչ ուզում եմ չեմ կարող անել:(, իսկ ինչ կարող եմ էլի չեմ կարող :(, գուցե մեղավոր եմ:(գուցե , որ շատ ուզենայի կկարողանայի, դե չգիտեմ:(
Ինձ այնքա անզոր ու փոքր եմ զգում:(
Ինչ ահավոր է...
Նաև մենակ եմ:(, մի տարորինակ լույս եմ զգում շուրջս, բայց իրականում կիսախավար է...
Այս ուր եմ գնում?

Script
23.01.2008, 18:39
Իմ կողքին ես ու ինձանից ահավոր հեռու..... Նորից կգրկես ինձ ,կմոռանամ ամեն ինչ, կմոռանամ բոլորին, բոլոր ցավերս կմոռանամ ,որ մինչ քո գրկում հայտնվելը այրում էին ինձ ներսից: Քո գրկում ես գտնում եմ ինձ,բայց իմ «ես»-ն եմ կորցնում..... Դու իմ թմրադեղն էս.... աշխատում եմ ուշ-ուշ օգտագործել , բայց առանց քեզ գալարվում եմ ցավից..... Հաճելի մի քանի ժամեր ու վերջ, նորից կվերադառնամ տուն ՝ լիովին բթացած ու հանգած ուղեղով ու կսպասեմ զանգիդ.... հեռախոսս իմ թշնամին դարձավ քեզ ճանաչելուց հետո.... կսպասեմ զագիդ ու նոր «դոզային»...

Malu
23.01.2008, 19:30
Ամեն անգամ թվում է, թե ես մի բան թերի արեցի: Որ կարող էի ավելին անել՝ չկորցնելու ու պահպանելու համար: Իսկ միգուցե դեռ ուշ չէ՞ ու ես կարող եմ այդ թեկուզ կարճ, բայց երանելի երջանկությունը ետ բերե՞լ: Սակայն եթե պետք է ետ բերվի նորից կորցնելու միտումով, ապա հավանաբար ավելի լավ է ամեն ինչ այսպես էլ մնա:
Իսկ եթե իսկապես հնարավոր է…

Սերխիո
24.01.2008, 01:03
да:think
էսօր նյարդերս տեստեր էին հանձնում ,կամ էս կոմ ,կամ ամեն ինչի հերն էլ անիծած ,թքի ,անցի:angry

impression
24.01.2008, 09:53
Գրելու մասին

Եթե գրում ես, դա միայնությունից է: Եթե վատ ես գրում՝ մենակության տաղանդ չունես կամ բավականաչափ մենակ չես: Գրելը երբեք չի կարող դառնալ սիրած զբաղմունք, ինչպես հոբբի չես դարձնի մենակությունդ:

Ի վերջո՝ գրելն իմ երազանքներից ամենավերջինն էր, պահանջներից՝ ամենակենսականը: Դա մի հոգևոր մազոխիզմ է, որի դեմ ոչ մի դեղ չկա, ոչ էլ անգամ... թմրադեղ:

Script
24.01.2008, 18:45
Օդից կախված մի մեծ հարցական կա իմ ու քո միջև.... ամեն մի հայացքիդ ու շարժմանդ մեջ փորձում եմ գտնել արարքներիս արդարացում... փորձում եմ մի կաթիլ սեր գտնել... ամբողջ սենյակը քեզանով է շնչում... բառերդ մեխվել են ուղեղիս մեջ... չեմ մոռանա երբեք ինչքան ոչինչ զգացի ինձ էդ զզվելի լռության մեջ... դեռ թարմ էս իմ ուղեղում, բնազդաբար փակում եմ աչքերս ու վերապրում «երեկը»... հասկանում եմ,որ վաղ թե ուշ էս բազմաթիվ բազմակետերի փոխարեն վերջակետ պիտի դնեմ,անցանկալի վերջակետ...

Mari
24.01.2008, 18:48
Գլուխս ծանրացել է, այլևս տեղ չկա, իսկ երկու հոգի էլ ուզում են «գլխիս նստել»: Լավ, հասկացանք, ինձնից կախված ամեն ինչ արեցի ձեզ օգնելու համար, բայց դա համարեցիք ըստ արժանվույն, ու մի բան էլ ավելի: Գիտե՞ք ինչն է վիրավորական. ինչ-որ բան ասելիս առաջ գոնե խնդրում էին, իսկ հիմա՝ կարելի է ասել՝ հրամայում: Իսկ ես՝ հիմարի նման, էլի ինչ որ ձեռքիցս գալիս է, անում եմ: Չանեմ, կասեն՝ կարար օգներ, չօգնեց ու կնեղանան: Իսկ ես փտախտի հոտից ալերգիա ունեմ:
Մյուս կողմից, հոգնել եմ ամեն տեսակ զանգերից, որ ինձ խանգարում են քայլել, ու ես սայթաքում, ընկնում եմ/նավսած ձեն ունի տնաշենը/: Զզվում եմ անկապ ռեպլիկակոմպլիմենտներից, հիմար ժպիտներից, սպասից: Գալիս եմ այն եզրահանգման, որ ես իմ տեղը չունեմ այս անապատ աշխարհում, ես ոնց որ մի հատ կղզի ընկած լինեմ, որտեղ ոչ ոք ինձ չի հասկանում: Մեծանամ, գնալու եմ այնպիսի մի տեղ ապրեմ, որտեղ ինձ ոչ մեկ չի ճանաչում, ու ոչ մեկը տեղս չի իմանա...
Նեղացած, դեպրեսիայի մեջ գտնվող Երեխա, որն անգամ չգիտի ինչպես մի դիսկը ձայնագրի մյուս դիսկի վրա: Հետո էլ զարմանում եմ՝ էլ ում եմ պետք...

Գալաթեա
24.01.2008, 18:53
Նույն պատերը, նույն հոտը, նույն խելագարեցնող(լավ իմաստով) ու խելագարեցնող(վատ իմաստով) երաժշտությունը, նույն գույները, նույն զգացողությունը հարբացության ու ապակու պես օյաղության,..միևնույն ժամանակ: Երկակիություն...գոյատևման գրավական, թե ավարտի սկիզբ?

Ձայնալար
24.01.2008, 19:08
Կարդում եմ բոլորի գրառումներն ու, ինչպես կասեր Թումանյանը, մտքովս անցնում է աշխարհքի բանը: Մտածում եմ իսկապե՞ս մենք միշտ տխուր ու դեպրեսիվ ենք, թե՞ միայն այդ դեպքում ենք գրում: Ավելի շուտ երևի երկրորդ տարբերակն է: Ու տարորինակն այն է, որ ես էլ հիմա որ գրեմ, մոտավորապես նույն ոճով կստացվի, չնայած, որ գործերս անքան էլ վատ չեն: Վատ չեն, բայց կվատանան, եթե շարունակեմ անգործունակ ու քրոնիկ հոգնած վիճակում մնալ: Ամբողջ օրը ակումբն եմ reload անում: Հետո ասում եմ շուտ գնամ տուն գոնե միքիչ գործ անեմ, հաց եմ ուտում ու քնում եմ: Չէ կամային որոշում է պետք: Վերջ որոշեցի: Ոչ մի վայրկյան չվատնել: Թող մնա հետո կվատնեմ: Էս տարվա առաջի քառորդը ճակատագրական ա:

Goga
26.01.2008, 21:21
Դառն ճշմարտությունը քաղցր ստից էլ լավ է, համաձայն եմ, բայց գոնե իմանայի այդ ճշմարտության գոյության մասին:(
Անորոշությունը հետապնդում է ինձ…գոնեի իմանայի բոլոր հարցերիս պատասխանները, թեկուզ դրանք ճզմեին սիրտս, բայց հո կիմանայի, որ ոչինչ փոխել չեմ կարող, իսկ հիմա…:cry2

StrangeLittleGirl
27.01.2008, 03:35
Ես երբեք չեմ հավատացել, թե այդ ճակատագիր կոչվածը կա: Մինչև հիմա էլ չեմ հավատում: Չէ՛, ավելի ճիշտ կա, բայց այն մենք ենք ստեղծում ավելի վաղ հասակում, մենք ենք ճշգրտորեն ծրագրում, թե ինչ է լինելու մեզ հետ տարիներ անց: Վերջերս մի գիրք էի կարդում դրա մասին: Ամեն ինչ շատ անհեթեթ էր թվում: Կարծում էի, թե տեղ-տեղ չափազանցրել է, որ ավելի հետաքրքիր դարձնի: Հետո սկսեցի իմ կյանքը վերլուծել: Թե այդ պատմվածքը գրած չլինեի, պիտի կարծեի, որ ինքս ինձ ներշնչում եմ: Բայց այն կա, փաստաթուղթ է: Դեռևս 2004թ. ես գրել եմ այսօրվա մասին: Ստեղծագործել եմ, երևակայությանս զոռ տվել, ինչ-որ տեղ հայտնել իմ թաքուն ցանկությունները: Այն ժամանակ չգիտեի, որ պարզապես ճակատագիր էի կերտում ինձ համար: Ու մոռացել էի դրա գոյության մասին: Հիմա, երբ անցնում եմ ճիշտ նույնի միջով՝ «նախընտրելով ձյան մեջ թաղված մնալ», հասկանում եմ, որ պատմվածքներ գրելը վտանգավոր գործ է:

Բարեկամ
27.01.2008, 03:51
Ես երբեք չեմ հավատացել, թե այդ ճակատագիր կոչվածը կա: Մինչև հիմա էլ չեմ հավատում: Չէ՛, ավելի ճիշտ կա, բայց այն մենք ենք ստեղծում ավելի վաղ հասակում, մենք ենք ճշգրտորեն ծրագրում, թե ինչ է լինելու մեզ հետ տարիներ անց: Վերջերս մի գիրք էի կարդում դրա մասին: Ամեն ինչ շատ անհեթեթ էր թվում: Կարծում էի, թե տեղ-տեղ չափազանցրել է, որ ավելի հետաքրքիր դարձնի: Հետո սկսեցի իմ կյանքը վերլուծել: Թե այդ պատմվածքը գրած չլինեի, պիտի կարծեի, որ ինքս ինձ ներշնչում եմ: Բայց այն կա, փաստաթուղթ է: Դեռևս 2004թ. ես գրել եմ այսօրվա մասին: Ստեղծագործել եմ, երևակայությանս զոռ տվել, ինչ-որ տեղ հայտնել իմ թաքուն ցանկությունները: Այն ժամանակ չգիտեի, որ պարզապես ճակատագիր էի կերտում ինձ համար: Ու մոռացել էի դրա գոյության մասին: Հիմա, երբ անցնում եմ ճիշտ նույնի միջով՝ «նախընտրելով ձյան մեջ թաղված մնալ», հասկանում եմ, որ պատմվածքներ գրելը վտանգավոր գործ է:


Գրածիդ հետ կապված մի թեմա կար ակումբում, կոչվում էր "Խոսքի ուժը" (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=288&highlight=%D4%BD%D5%B8%D5%BD%D6%84%D5%AB+%D5%B8%D6%82%D5%AA%D5%A8):

Սամվել
28.01.2008, 01:16
Երեկվա անիմաստ անցած օրից հետո այսօր ամբողջ օրը սպասեցի...սպասեցի բայց նա չեկավ :( վերջս լավ չի լինելու . . .

Ծով
28.01.2008, 16:07
Ես տխուր եմ, տխուր, ահավոր տխուր...:(
Սենց վատ դեռ ինձ չեմ զգացել...
Գնամ, կորեմ...
լավ չեմ...
Ա՛յ, մարդ լացել էլ չի լինում....

StrangeLittleGirl
28.01.2008, 16:56
Ծո՜վ, չլացես, թե չէ կծեծեմ… Չէ՛, քեզ ուրիշ բանով կարելի է սպառնալ… Արդեն իմացար երևի: Եթե մի քիչ տխրես, գիտես, թե ինչ չես ստանա:

impression
28.01.2008, 17:27
Իսկ ես ուրախ եմ, ահավոր, անտանելի ու անիմաստ ուրախ եմ: Նենց կայֆ ա, որ էս թեման էկավ Դեսից-դենից, արդեն կարելի ա ուրախ լինել, թե չէ` մեռա տխրելով

Selene
28.01.2008, 17:35
:loveԷխ, ես էլ եմ ուրախ, անգամ անիմաստ տեղը երգելս է գալիս:oy Չէ, անիմաստ չի, անորոշությունիցսա երևի, որովհետև միշտ, երբ ինձ չեմ հասկանում, կամ տխրում եմ, կամ ուրախանում մ, բայց քանի որ որոշել եմ միայն ծայրահեղ դեպքում տխրել, ուրեմն ուրախ եմ:)
Ժպիտներ եմ բաժանում, մարդիկ, անկեղծ ժպիտներ...:):):)

Գալաթեա
29.01.2008, 17:13
Վերջին անգամ չեմ հիշում` երբ եմ այսքան հոգնած եղել..նոութբուքի կողքը դրված, ֆրենչիս համար նախատեսված մանիկյուրն էլ հեչ իր տեղում չի...հատկապես եթե հաշվի առնենք հարևանությամբ գտնվող Վոննեգուտի 'Մերկուրիի Սիրենները', Bose ֆիրմայի 'զավադսկո' պապկան ու 78 տարվա հնության երկաթե փոքրիկ մոխրամանը` կիսածխած սիգարետով: Քնել եմ ուզում...երկար...անպարկեշտության չափ երկար:

impression
29.01.2008, 17:19
Ուհու՜, էսօր նենց կայֆ օր ա՜, աննպատակ ու շուտ մոռացվող օր ա, ինչ կայֆա՜՜՜՜

Ես գնում եմ զբոսնելու՝ փորձելով մոռանալ, որ վաղն անտանելի ծանր օր է լինելու… Ես գնում եմ զբոսնելու՜, ուռա՜

impression
30.01.2008, 12:21
Ասում են՝ եթե գլուխը ցավում է, ուրեմն այն կա :D

Ինձ մոտ էլ ճիշտ հակառակն է՝ կյանքում երևի թե մի 4 անգամ եղած լինի, որ գլուխս չցավի :(
Բայց մի բան ասեմ, ժող, ինչ Անկապ օրագիրը եկավ Դեսից-Դենից, իմ մելանխոլիան թողեց...

Malu
30.01.2008, 12:53
Երեկ գարնան շունչ զգացի: Անկախ ինձնից մեջս նորից կյանք լցվեց, ապագայի հանդեպ նոր հույսեր փայլեցին իմ ներսում ինչ-որ տեղ… ժպտում ու ծիծաղում էի լիաթոք:
Իսկ այսօր… պարզապես արթնացա երեկվա քնից…

Աբելյան
31.01.2008, 12:49
ապրել եմ ուզում, ոչ թե կյանքի լպրծուն պոչից կառչել
կյանք եմ ուզում, ոչ թե տենց պոչավոր մի բան

Janita Hero
31.01.2008, 12:57
Ժողովու՜րդ, սեպտեմբերին էլ հորքուր եմ դառնալու (անցյալ տարի էլ մորքուր դառա)… Տենաս Մամա երբ եմ դառնալու………

Apsara
31.01.2008, 14:47
Սիրեցի երեկը, երբ քայլում էի գարնանա-աշնանա-ձմեռային մի ճանապարհով.
գետնին ձմեռ էր, սրտումս գարուն, իսկ ձյան վրա դեղին տերևները մեզ վաղուց լքած աշունն էին նկարել:love

Ուլուանա
31.01.2008, 21:39
Ժողովուրդ, էլի սկսեցի՞ք երկխոսությունները։ Դրանց համար Զրուցարան գոյություն ունի, իսկ այս թեման հարց ու պատասխանի տեղ չէ, ու դրա մասին արդեն մի քանի անգամ այստեղ ասվել է։ Թեման երկխոսության վերածող գրառումները ջնջվել են, իսկ հաջորդ անգամ արդեն բացի ջնջվելուց, նաև infraction–ներ կլինեն։

Dayana
01.02.2008, 16:33
Մոտ մի 6 տարի առաջ, մեկն ինձ ասաց. "Եթե քեզ սիրում եմ, գրեթե առանց պատճառի, դա լավ է, սակայն եթե քեզ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ՝ առանց պատճառի, դա հիանալի է, քանի որ դու քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում "։ Դե այն ժամանակ շատ երկար մտածեցի ու մի քանի օր անց այդ մարդուն ասացի, որ նա ինքնահավանի մեկն է :oy իսկ հիմա հասկանում եմ, որ նա շատ ճիշտ է։

StrangeLittleGirl
01.02.2008, 16:42
Առավոտյան կարթնանամ (եթե քնեմ), և երեկը շատ հեռու կթվա: Միշտ այդպես է լինում. տարածությունը ժամանակը մի տեսակ մեծացնում է: Վաղը կմոռանամ, որ դեռ երեկ ես մեր տանն այս տողերն էի գրում, կկարողանամ պատկերացնել, որ կիրակի օրը ժամը մեկին պայմանավորված եմ Մարիայի հետ… Իսկ երբ վերադառնամ, չեմ ասի, թե երեկ ես այսինչն եմ արել: Դա կդառնա ժամանակի ինչ-որ կտոր, որ ոչ մի տեղ չի տեղավորվում: Կմնա որպես կյանքիս առանձին հատված: Գիտեմ, միշտ է այդպես ճանապարհորդելիս: Հետաքրքիր է՝ կգա՞ ժամանակ, երբ Հայաստանը կդառնա այդ անորոշ կտորը, իսկ իմ երեկն ու վաղն ուրիշ տեղ կլինի:

Goga
01.02.2008, 21:19
Որքան ես սիրում, որ կարոտեն քեզ, ախր չես մտածում, որ դժվար է կարոտողի համար…:( Տարածությու՛ն, ես ատում եմ քեզ:cry2

Սերխիո
01.02.2008, 21:39
Այսօր լրացավ ուղիղ 1 ամիս ,ինչ վերջին անագամ համբուրեցի նրան:love... Ամանոր էր ...

Ինչևէ , 10 օրից քննություն ունեմ : Թքած:angry
արդել ծխել եմ 1 տուփ սիգարետ , մոնիտորի դեմ եմ ժամը 17-ց , իսկ քնից արթնացել եմ 16-ին:
իդիոտ կյանք ա:[

StrangeLittleGirl
02.02.2008, 02:38
Ամեն անգամ, երբ Հայաստանից դուրս եմ մենկում, տատիկս իր սրբազան պարտքն է համարում խորհուրդ տալ, թե մասնավորապես ինչը պետք է անպայման տեսնեմ: Բախտս չի բերում, երբ գնում եմ այնպիսի երկիր/քաղաք, որտեղ տատիկս արդեն եղել է: Հիշում եմ՝ երբ Դրեզդենում էի ու համառորեն հրաժարվում էի պատկերասրահ գնալ, քիչ էր մնում՝ տատիկս նեղանար: Բայց ինձ «փրկեց» ընկերուհիս, որը Գերմանիայի հարավից ժամանեց և ասաց, որ շատ է ուզում այդ թանգարանում լինել: Ստիպված միասին գնացինք: Ամստերդամի հարցում բախտս բերել էր. տատիկս այնտեղ ո՛չ եղել էր, ո՛չ էլ լավ պատկերացում ուներ, թե ինչ կա-չկա: Իհարկե, մի քիչ տխրեց, երբ իմացավ, որ Ռեմբրանտի թանգարան չեմ գնացել, բայց Վան Գոգը «մեղքս» թեթևացրեց:
Եվ ահա Լոնդոն գնալուց առաջ խորհուրդ է տալիս Շեքսպիրի ծննդավայրը գնալ:
- Ես միայն Լոնդոնում եմ լինելու,- արդեն որերորդ անգամ շեշտում եմ, բայց նա շարունակում է:
- Էնքա՜ն հետաքրքիր տեղեր կան Լոնդոնում,- ասում է նա՝ փորձելով փորփրել 81-ամյա հիշողությունը, որպեսզի կարողանա ասածը կոնկրետացնել, բայց այդպես էլ չհաջողացնելով ավելացնում է.- պետք է այդ բոլորը տեսնել:
Ու տատիկս երբեք չի հասկանա, որ երբ ես հայտնվում եմ որևէ քաղաքում, ոչ թե «պտիչկաներ» եմ դնում այս ու այն տեսարժան վայրի կողքին, այլ պարզապես ինձ պահում այնպես, ինչպես այդ պահին սիրտս ուզում է: Դրեզդենում ես լիցքաթափվել, մենակ մնալ ու բնություն էի ուզում: Դրա համար Բեռլին գնալու առիթը բաց թողեցի ու մինչև հիմա չեմ փոշմանում: Պատկերասրահն առանձնապես չի տպավորվել ու իմ կյանքում ոչինչ չի փոխել, բայց ա՛յ, Բեռլին գնալու փոխարեն այգում նստելը, սկյուռներին ու բադերին, իրար ձեռք բռնած սիրահարված տատիկ-պապիկներին նայելն այնպես է տպվել հիշողությանս մեջ, որ հենց տխրում եմ, միանգամից այդ պատկերն է առաջս գալիս, և ես ժպտում եմ:
Իսկ Ամստերդամում ուզում էի բոլոր ծակուծուկերը մտնել: Թեկուզ մենակ նստելու, մտորելու, գրելու ժամանակ էլ շատ ունեցա, բայց հասցրի նաև թանգարաններ այցելել:
Լոնդոնում թեև շատ անելիքներ ունեմ, բայց ուզում եմ ուղղակի միտքս հանգստացնել, թեթև ուղեղով վերադառնալ: Տատիկս երբեք չի հասկանա, որ իր չհիշած տեղերը գնալու փոխարեն ես կարող եմ պարզապես թափառել փողոցներով՝ այդպիսով ինձ շատ ավելի լավ զգալ, քան այս կամ այն թանգարանի անվան մոտ «պտիչկա» դնելով:
Երանի՜ ամառ լիներ:

Երկնային
02.02.2008, 03:00
պարզապես…:love

Դո՛ւ՝
երկու տառ,
Դո՛ւ՝
հասարակ մի դերանուն…

Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...
Ու ես գարնան հողի ն՚ման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...


Պարույր Սևակ

Baobab
02.02.2008, 12:27
Երեկ քնելուց առաջ հայ աստղիկների կատարմամբ լսում էի "Մարտիկի երգը", հիշեցի, որ փոքր ժամանակ էդ երգը պիտի սովորեի ՝ Մայիսյան հերոսամարտերին նվիրված ցերեկույթին պիտի երգեի, ու չէի կարողանու, առաջին նոտայից մինչև վերջինը լացում էի, այն աստիճան, որ հայրիկս արգելեց մայրիկիս ինձ էդ երգը սովորեցնել :( ու ճիշտ արեց ՝ մի շաբաթ տանջվում էի :( հետո հիշեցի մի տղայի, ով իմ փոխարեն երգեց էդ երգը, ում շատ զանգելու համար ՝արգելել էի ինձ զանգել :oy տեսնես հիմա որտեղ կլինի :8 դե լավ դա կարևոր չի, անջատեցի հեռուստացույցն ու :lazy և արթնացա միայն զարթուցիչի ձայնից, հիշելով, որ այսօր Grieg-ի ծննդյան օրն է ու ես պիտի թեմա բացեմ :)

Dayan բավականին cool մեջբերում ես արել Oscar-ից...վերջն ա !!!:hands:ok:D:P:B

Մոդերատորական: Գրառումը խմբագրված է: Եթե հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Ակումբի կանոնադրությունն արգելում է, ոչ հայատառ գրառումներ կատարել:

Baobab
02.02.2008, 12:58
ուռաաա...եղավ...բրավօ...:hands իսկ կարդացել ե՞ք Հեմինգուեի Ֆիեստա գործը,,,,բավականին լավ աշխատանք ա...բաա:B

Ավելացվել է 1 րոպե անց
Ինչ անենք, որ լավ լինի:8 Սա է խնդիրը...:think

Goga
02.02.2008, 16:00
Ինչու՞ չեք փորձում հասկանալ դիմացինին, ինչու՞:( Մի՞թե բավական չէր այ ամենը, ինչ կատարվեց նրա հետ:(
Դու հիմա չես էլ պատերացնի, թե որքան եմ քեզ սիրում ու մտածում քո մասին, որքան եմ ցանկանում հեռու տանել քեզանից բոլոր վատ մտքերը, բայց գիտեմ անզոր եմ…:cry2 Խնդրում եմ հանկարծ խենթություններ չանես…

Baobab
02.02.2008, 17:57
Goga ջան, ինչ ա եղել՞… շատ վատագուշակ հաղորդագրություն ես գրել...:think

Ուրվական
02.02.2008, 22:18
Երբեմն՝ մասնավորապես, հիմա, սկսում եմ մտածել, որ մի քանի մարդկանց հարցում սխալվել եմ, որ իրանք իմ չափ չկային ու չէին կարող լինել: Իրանք ինձ արժանի չէին: Ու թող ոչ մեկ չմտածի, կամ էլ թող մտածի, որ մեծամտություն եմ անում: Ով որ ինձ գիտի, կհասկանա: Մտածում եմ, թքեմ այդ մարդուկների վրա, ասեմ, միգուցե հասկանան, հետո էլ ասում եմ չէ՝ էդքան էլ չկան իրանք: Զզվում եմ իրանցից, սիրտս խառնում է անգամ հիշելուց: Բայց դե ես հաստատ եմ իմ սկզբունքներում, միշտ արել եմ ու կանեմ այն, ինչ ես եմ ուզում, ոնց եմ ուզում, ու որտեղ եմ ուզում, ու չուզողներին կհեռացնեմ իմ ճանապարհից: Թքել եմ ժամանակավոր ժպիտների կամ կեղծ նմանատիպ բաների վրա: Ես իմը կանեմ, ով կհասկանա, կհասկանա, ով չէ՝ Աստված իրա հետ...
Երկու զույգ աչքեր մթության մեջ...:love Տեսնում եմ մի զույգը, այդ մյուս զույգն էլ ինձ է տեսնում, ուրեմն ամեն ինչ էլ լավ կլինի...

Լէգնա
04.02.2008, 15:18
Ռենոն էլ ասում էր.
-վա~յ համով բիբիթ` լույսի կոճակ, որը սեղմելու դեպքում պետք է ժայթքեին բոլոր չեղած արևները, պետք է ժպտային բոլոր մանուկները, պետք է....
պետք էր ռենոյին, որ նա ուղղակի ժպտար իր անուշիկ փոսիկը մի քիչ ներս գցելով :love

dvgray
07.02.2008, 00:34
Շունչս կտրվում է: Օդ չկա շնչելու...
......................................
Ստրուկ ու ճորտ լինելուց ոչ մեկն էլ ապահովագրված չի: Սակայն որ մի հատ էլ ի խորոց սրտի երգեն իրենց նվիրվածությունը ու սերը տիրոջը, սա լրիվ անտանելի է:
:[Ռուսամոլությունը զզվանքից բացի ուրշ զգացմունք չի ծնում մոտս :[:

....Ապուշ ռեգիոն է. ապուշ բարքեր...

Աբելյան
07.02.2008, 11:16
Երեկ ժամը տասերկուսի կողմերը պառկեցի քնեմ, որ շուտ վերկենամ հելնեմ դասի, էն էլ 2-ին 2 անց կես նոր քունս տարավ: Շատ դժվար էր ադապտացվել էտ նոր վիճակին: Արձակուրդային տրամադրություններս շարունակվում էին: Դրա համար որոշեցի, որ մյուս օրվանից, հենց առաջի օրով, պետք ա լիաթոք ուսանողական կյանքովս ապրեմ.
по полной программе
1. դասերին չնստել
2. նստելու դեպքում պարապ չնստել, անպայման մի բանով զբաղվել.
ա) ջրիկանալ կուրսեցուս հետ հենց առաջի օրվանից սկսած
բ) եթե կուրսեցիս չկա, անցնել նկարչության: Բնականաբար, տետրի ու գրիչի անհրաժեշտություն ա առաջանում, ու ես էտ պահին հիշեցի, որ ոչ տետր եմ հետս վերցրել, ոչ էլ գրիչ
7:20-ի կողմերը հելա, որ շուտ հասնեմ Համալսարան, չմոռացա, մեկի տեղը 2 հատ տետր վեկալա: Բայց թե 20 րոպե ուշացա: Ասեցի միջանցքում ֆռֆռամ հայտարարությունները կարդամ, նայեմ, դեկանատի դռանը գրած ա դասերը ամսի 11-ից են սկսում :(

Mari
07.02.2008, 17:09
Բայց թե 20 րոպե ուշացա: Ասեցի միջանցքում ֆռֆռամ հայտարարությունները կարդամ, նայեմ, դեկանատի դռանը գրած ա դասերը ամսի 11-ից են սկսում :(

:aha

Առավոտ էր, Երևանյան ցրտաշունչ առավոտներից մեկը: Չանսալով ցրտաշունչ ձմռան մոխրագույն ֆոնի` ոչինչ չխոստացող առկայծումներին, արթնացա ժամը 6:00-ին, ինչպես ասել են մեր նախնիները՝ առավոտ կանուխ, վրաս գցեցի այծենակաճս, հագա երկարաճիտ կոշիկներս, ու... հիշեցի, որ այս օրը սովորական օր չէր: Ինչպես հայտնել էր անցյալ օրը Աստղիկագուշակը, սպասվում էր, որ հին դարերում մնացած-հնացած մեկը կարող է իրեն նեղություն տալ և հայտնվել համակրթարանում: Ուստի որոշեցի մազերս կապել /6րդ դասարանցին զօրօրինակ/: Կվախենար, հաստատ: Դուրս եկա տանից, ու մոտ ժամը 9:10 համալսարանում էի: Հետոն... Հետո այն, որ դասերը ամսի 11-ից են: Փաստորեն, ապահովագրվեցի հանդիպման անխուսափելիությունից/չնայած մազերս ամսի 11-ին պիտի կապեմ. ահաբեկչությունը հետաձգվեց/:Մազերս արձակեցի ու դուրս եկա նաև համալսարանից: Քայլում էինք ընկերուհուս հետ, մեկ էլ հանդիպեցինք Սովետաշենի շրջանավարտներին: Քիչ անց հասկացանք, որ նրանք շատ են և ամեն քայլափոխի...

Հ. Գ. ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար::love

Selene
07.02.2008, 18:44
Ուղղակի ուրախ եմ, անիմաստ թեթևության զգացում կա:)
Հիմա սիրում եմ աշխարհը, մարդկանց, անգամ երթուղայինի ջղային վարորդին, որ էն խեղճ տատիկի վրա այնպես գոռաց. դե մարդ է, հոգնած էր երևի, ու, հաստատ գոռալուց հետո զղջաց.դեմքին կարդացի:)
Ամբողջովին մռայլ, սև ու ամպամած երկնքում մի փոքրիկ կտոր լույս:) Դե վերցրու լույսի մի փոքր, բայց մի պայմանով՝ բազմապատկիր այն քո ջերմությամբ ու նույն պայմանով տուր մյուսներին. աստղազարդ երկինք բոլորն են ուզում:love

Ծով
07.02.2008, 19:48
Էս պահին ձեռքս ճար լիներ, իմ թերթերն էս օրագրից էլ կպատռեի...
«Հեռացրու՛ հոգուդ թրթիռը բյուր հայացքներից»,—ասում էր։
...ի՞նչ ցավ ա էս տարածքը...
Տե՛ր, Աստված...սպասենք...հավատում եմ...

dvgray
08.02.2008, 18:37
Էսօր ին՜չ էր կատարվում օպերայի բակում :o:
Շրջակայքում լիքը "Պազեր" էին: Լի՜՜՜քը:
Բայց ինչ ուզում եք ասեք, սա լավ բան է :): Մարդիկ գյուղերից գոնե 4 տարին մեկ քաղաք են գալիս: Շատ մարդիկ կան, որ օրերով մարդ չեն տեսնում իրենց հեռավոր գյուղում:
Ինչ մեղք է մեր գյուղերի ժողովուրդը :(...
Ու ընդհանրապես... Ինչ մեղք ենք մենք բոլորս :(:

Գալաթեա
11.02.2008, 13:36
Չի կարելի Drafts-ում նամակներ պահել...չի կարելի, ջնջելա պետք գրողի ծոցը..Տառակույտ, որում կարող ես տեսնել այն ինչ այդ պահին ես ուզում տեսնել, տառակույտ որը ժամանակի ընթացքում ֆիզիկապես անփոփոխ մնալով` իմաստային այնպիսի մետամորֆոզ է ապրում, որ Կաֆկան իր համապատասխան սրտխառնուքային գործով անկյումում լուռ Չիբուխա ծխում...
Օրենք թիվ առաջին - աղբդ հետեւիցդ հավաքիր: Վառելով` նախընտրելի է: Հակառակ դեպքում հոգեկան ինտոքսիկացիան անկանխելի է եւ անվերադարձ:

Աբելյան
12.02.2008, 15:17
էհ, հերթական անգամ համոզվեցի, որ կյանքը սև կատվի նման բան ա, ու դեմովդ ճռռցրած վազում ա: Բռնվեցիր՝ շատ լավ, չբռնվեցիր՝ քո պրոբլեմն ա: Վերջի մի քանի օրը ոնց որ թե ամեն ինչ լավ էր: Ինձ թվացել էր վերջապես ինչ-որ ձևով բռնվել էի: Բայց թե էս երկու օրը կատուն նենց ճռռիկ տվեց, որ սթափվեցի ու նորից սկսեցի լիարժեք զգալ կյանքը՝ իրա բոլոր ախմախություններով: :[

Ավելացվել է 1 րոպե անց
անասուն եղանակ ա դուրսը :(

Ավելացվել է 16 րոպե անց
ժամը հինգին էլ պետք ա էթամ Կոմիտաս, նկար վերցնելու, ինչ ա գրադարանիս տոմսը պետք ա փոխվի :[

Աբելյան
12.02.2008, 15:50
նույն անասուն կապն ա, մկնիկը չի աշխատում, մոտս էլ նույն վիճակն ա, ինչ որ էն հին օրերին :(

Ariadna
12.02.2008, 17:04
Օօօօֆ, էնքան icq-ով քաղաքական–գաղափարական կռիվներ արեցի, գլուխս սկսեց ցավել, հիմա էլ ալարում եմ գնամ դեղ խմեմ։ Վիճում էի ու մտածում՝ ինչ լավ ա, որ Ձայնալարը գոնե էստեղ չի խանգարում, ինչ միտքս գալիս ա ասում եմ, սիրտս հովանում ա։ Բայց հիմա էլ մտածում եմ, որ կարող ա Ձայնալարը չթողեր ասելիքս ասեմ, հիմա գլուխս չցավեր։ էէէ, բարդ ա բարդ։ Գործ էլ չեմ արել առավոտից, չէ, վերջ, վաղվանից ինձ նվիրում եմ աշխատանքին։

Sunny Stream
12.02.2008, 19:37
Սրտից թույլերը թող չկարդան...
...բայց պիտի գրեմ, որ չպայթեմ... չգիտեմ` հուսահատությունից, թե զայրույթից (որն էլ գալիս է անզորությունից)...
Երեկ շատ գրեցի մահվան մասին... էսօր ինձ մեղավոր եմ զգում, որ... էլի եկավ...
... էսօր համոզվեցի, կասկածներս հաստատվեցին... խելոք են, որ ասում են. "մահը այցելեց քաղաքը"... ինքը իսկապես կենդանի օրգանիզմ է... լուրջ եմ ասում, կենդանի է... ցանկացած կենդանի էլ պիտի սնվի, թե չէ... (թե չէ մահը կմեռնի՞... ) ... Հիմա եմ հասկանում, որ հնում մեծ իմաստություն կար նրանում, որ երիտասարդ տղա-աղջիկների էին զոհում... որ մահը կշտանար... լուրջ բան եմ ասում, որ կշտանար ու հանկարծակիի չբերեր մարդկանց... իսկ մենք նրան սոված ենք թողնում... ու հանկարծ գալիս է` ախորժակը ծո~վ... ու երկար է թափառում, մինչև որ հագենում է... (...հույս ունեմ նա կարդալ չգիտե, կամ գոնե ինտերնետից գլուխ չի հանում...)... ինքն էլ չի ուզում մարդկանց էդքան ցավ պատճառել, բայց ի՞նչ անի... ախր սոած է... բոլորս էլ հասկանում ենք, չէ՞... ընդամենը սոված է...

Հ.Գ. Չէ, թու-թու-թու որևէ անձնական կորուստ չեմ ապրել... բայց կորուստների լուրեր էնքան առա էս երկու օրվա մեջ... ու դա հաստատ օրինաչափություն չէ, դա փաստ է, որ քաղաքում հաճախ մեծ կորուստները միաժամանակ են լինում... ես դա վաղուց եմ նկատել...

...ԴԵ ԿՇՏԱՑԻ'Ր :angry...

:(

Հ.Հ.Գ. ... իսկ ես մի անգամ տեսել եմ, թե ինչպես էր մահը լաց լինում... խե~ղճ... ախր ընդամենը սոված է...

Սերխիո
12.02.2008, 20:23
ըստ էության հաջողակ օր էր `1 հատ քնննություն ,1 հատ ստուգարք լիկվիդ փակեցի :)

Goga
12.02.2008, 23:09
Երբ հեռվում ես այնքան եմ ուզում խոսել քեզ հետ, պատմել ամեն բան, բայց երբ հանկարծ հայտնվում ես կողքիս, մոռանում եմ ամեն ինչ, իմ հյուրն այդ պահին միայն լռությունն է լինում, որին գիտեմ, որ չես սիրում, երբ հյուրընկալվում է ինձ այդ կարևոր րոպեներին, բայց…ներիր ինձ խնդրում եմ, այլ կերպ չի ստացվում, ես շատ հյուրընկալ եմ:oy
Հիմա նորից քեզ հետ խոսել եմ ուզում…:(

Աբելյան
14.02.2008, 16:59
"Բարև իմ մանչուկ: Խնդրում եմ քեզ վատ չզգաս իմ այս բառերից, քանզի մանչուկը դա դեռևս մաքուր հոգով, ազնիվ և բարի էակ է, ինչպիսին ես դու՝ իմ մտածմունքների փոքրիկ իշխան:"
Կյանքումս առաջին անգամ Վալենտինի օրվա առթիվ նամակ ստացա ու զարմացա. ո՞ր մեկը իմ նմանին տենց բան կգրի: Ինչքան էլ հաճելի բաներ էին գրված... Երկու էջանոց նամակ էր, որ ձեռիս մեջ գանձի նման շուռումուռ էի տալի ու կարդալով քայլում էի ֆակուլտետի միջանցքով: Մինչև միջանցքի ծերը չհասած, արդեն ամբողջությամբ կարդացել էի: Մի շնչով:
"Բացեմ մի գաղտնիք՝ ես նույնպես քո ֆակուլտետից եմ"
որից հետո եկան քաղաքական բնույթի նախադասություններ, որոնք կազմողը երևի ժամանակի սղության պատճառով շտապել էր ու մի քիչ ոչ ռոմանտիկ էր գրել.
"Սա արդեն լավ նախապայման է մեր հարաբերությունները դեպի լավը զարգացնելու համար, չքնաղ ջա՜ն..."
"Ես չեմ հանձնվի, կհետաքրքրվեմ քեզանով, կշարունակեմ մտածել քո մասին, ինչպես հիմա է", սա արդեն էս նախընտրական շրջանում ոնց որ նախընտրական խոստում ըլներ:
Ես քյոռի նման կարդում էի ու ինձ զգում նույն վիճակում, ինչ որ իշխանությունների քաղցր ստերից խաբված շարքային քաղաքացին:
Վերջում քառատող էր գրված.
"Հմայում ես բոլորին,
Անորոշ է քո հոգին,
Յուրովի ես այս աշխարհում,
Կհաստատվես դու իմ սրտում"
էհ, կարդացի ու հենց որ հուզմունքս ցրվեց, հասկացա, որ հոգեպես երազախաբ եմ եղել: Ոնց կարա մի ինչ-որ աղջիկ լրջով տենց բան գրած ըլնի: Ախր ձեռագիրն էլ ոնց որ տղու ձեռագիր ըլներ: Բայց լավ ա. հաճելի պահեր ապրեցի: Հետո կուրսեցիներիս մոտ եմ կարդացել, ու միասին կուշտ խնդացել ենք: Ոչ մեկ չիմացավ, թե ում ձեռի գործն ա դա: Մեկն էլ ասեց, որ հաստատ աղջկա գրած ա: Ամեն դեպքում, էսի իմ կյանքում առաջին նմանատիպ նամակն ա, ճիշտ ա անլուրջ, բայց թե ոչինչ: Տարիներով պահելու եմ մոտս, ու եթե հայտնի մարդ դառնամ, մեռնելուցս առաջ կասեմ, որ իմ ապագա տուն-թանգարանում դա որպես նմուշ պահեն ու խնամքով վարվեն հետը, կամ էլ հակառակ դեպքում աճուրդի հանեն:

dvgray
14.02.2008, 17:06
Անկապ-անկապ անցնում էի: Բայց դու ինձ ստիպեցիր գրանցվել... ու քեզ վարկանիշավորել:
:D

Selene
15.02.2008, 14:04
Լրիվ ուրիշ պլանավորվածություն կար օրվա համար, այն անցկացնելու ուրիշ պատկերացումներ, բայց ոչինչ իմ պատկերացրածից չեղավ...չէ, չէի էլ տխրել, բացիկ ստացա, որում հրաշալի ու իրական խոսքեր էին գրված, ապրեք:love:oy, հետո խխունջիկս ու բարեմաղթանքը...իսկ հետո...ձյուն՝ գեղեցիկ, մաքուր, սպիտակ, ու ոչինչ, որ մազերիս հարդարանքը լրիվ փչացրեց, մեկ է՝ անձրևանոցս չբացեցի:P որոշել եմ ինձ հաճելի բաներից չթաքնվել անձրևանոցի ետևում:) շամպայն, կենաց, ժպտուն ու սիրահար լիքը աչուկներ :roll Եվ վերջապես քնելուց առաջ էլ մի շատ ուրախալի նորություն:)
Այնպես որ պարտադիր չէ, որ լավ օր ունենալու, ապրելու համար այն անցնի այնպես, ինչպես պլանավորում ես;)

Աբելյան
15.02.2008, 15:37
Վերջապես բացահայտվեց երեկ հարուցված անլուրջ գործը: Անլուրջ նամակի հեղինակը կուրսեցիս էր, որի հետ միասին ջրիկանում եմ դասերին: Իմիջայլոց ինքը էն մարդկանցից էր, որոնց մոտ երեկ նամակը կարդացել էի ու փռթվել էին: Ինքը մտածել էր, սևագրել էր, տղեքից մեկն էլ մաքրագրել էր ու մի երրորդ անձ էլ քցել էր արկղիկի մեջ:

impression
15.02.2008, 22:30
Էս Անկապ օրագիրը ոնց որ երեխես ըլնի :D:D

հա ինչ, ես եմ բացել էս թեման, մի վախտ լավ էլ կարդացվում էր... թե հիմա ինչի չի կարդացվում... սաղ մեջը լաց են լինում, ես էլ հետները... ում վատ ա, գալիս ա անկապ օրագրի մոտ ու սկսում դարդերը պատմել.... պո սեկրետու վսեմու սվետու...
ինձ էլ ա վատ, օրագիր ջան օրագիր, ինչ կլնի, ինձ էլ օգնես....

կարողա՞ գժվում եմ...

Selene
22.02.2008, 14:40
Օգոստոսին ունեցած մտքերս այցելել են ինձ նորից, ամբողջ գիշեր մտածել եմ դրա մասին:think:( Ու, ահավոր դժվար է առանց քեզ:love, բայց մի քիչ էլ համարձակությունս որ ների...չգիտեմ՝ կկարողանամ անեմ ու արդյոք հետո ինքս իմ հետ կհաշտվեմ:(…չգիտեմ…

Լէգնա
22.02.2008, 16:55
Ես առաջ անցա..Ես հաղթեցի...Ես քեզնից անցաաա ..
Գարո'ւն, քեզնից շուտ եմ ծաղկել ու գարունացել, կարաս էլ չգաս, Ես կճախրեմ քո փոխարեն, քո փոխարեն ամենքին կզեփյուռեմ :P

Lethal Sweetness
23.02.2008, 02:55
Էս անձրևը միշտ գալիս ա ու հարամում ա դաս անելու տրամադրությունս:
Ոնց կուզեի հիմա մի հետաքրքիր կինո նայել.... իսկ հիմա ի՞նչ եմ անում-աշխատում եմ կենտրոնանալ շարադրությանս վրա, բայց ակումբը էնքան համով ա, որ մի աչքս հա ստեղ ա:

StrangeLittleGirl
25.02.2008, 16:17
Այսօր ղարաբաղցի կուրսեցիս մոտեցավ ինձ, լացակումած ասաց.
- Բյու՛ր, գիտե՞ս, ադրբեջանցիները երեք պոստ առաջ են եկել:
Սկզբում չհասկացա, թե ինչ է ասում:
- …Երեկ եղբայրս զանգեց, ամբողջ գիշեր լացել եմ… Դու՞ էլ ես մասնակցում էս ցույցերին:
- Չէ՛:
- Բյու՛ր, էս ամեն ինչի վերջը լավ չի լինելու… Մեր պոստը թուլացել է, որովհետև մեծ մասին բերել են Հայաստան: Գիտե՞ս, ես երկրաշարժ չեմ տեսել, չգիտեմ, թե դա ինչ է: Ուրիշ ոչ մի աղետ չեմ տեսել: Բայց երբ մտածում եմ պատերազմի մասին, սարսափում եմ: Ապրել եմ այդ օրերը:
Ազատության հրապարակում լևոնին սատարող երիտասարդները երբևէ կհասկանա՞ն, թե ուր են տանում Հայաստանը:

Աբելյան
26.02.2008, 15:23
ահավոր թարս օր ա
11-ին հելա Օպերա, 11 անց կես հետ դառա Համալսարան, էն էլ իզուր, որովհետև մերոնք դասի չէին նստել: Հետո ձեռիս տետրը քցել եմ ցեխերի մեջ, ինչից հետո ստիպված հրաժարվեցի էտ 100-թերթանոց տետրից: Հետո ներվայնացած հելել եմ Օպերա, էն էլ պարզվել ա երթը չի ըլնելու:

Cassiopeia
28.02.2008, 12:16
Վաղը փետրվարի 29-ն է… կրկին նահանջ տարի… ու հայտնի չէ դեռ, թե ապագան ի՞նչ խաղեր կխաղա մեր գլխին, արդյոք կրկին անգամ կվայելենք փետրվարի 29-ը այստեղ՝ Երևանում… Սիրում եմ գարունը, սիրում եմ նաև փետրվարի 29-ը, որը ստիպում է փոքր-ինչ սպասել՝ ձգտել, ու վայելելով հասնել գարնանը…
Սիրում եմ գարնան ճպճպան ցեխը, որ իր զզվելի լպրծունությամբ կպչում է կոշիկներին ու հետաքրքիր նախշեր նկարում մեր հագուստի վրա… Սիրում եմ գարնան հորդառատ անձրևը, որը իր հզոր հոսքով փորձում է մաքրել փողոցներում ձմեռվա կուտակված աղբը, որը ձյան ու սառույցի շերտի տակ չէր երևում… (տեսել եք, թե ինչքան աղբ կա կուտակված մայթերի վրա ու փողոցներում…:()… Սիրում եմ գարնան արևը, որ իր ջերմ ու նուրբ շողերով շոյում է մաշկդ, համբուրում վարսերդ ու ժպտում, ցույց տալով, որ անցել է ձմեռվա սառը ու մռայլ գեղեցկությունը, որ եկել է ժամանակը ժպիտի, սիրո ու ապրելու…
Սիրում եմ…:love

StrangeLittleGirl
28.02.2008, 21:11
Հոգեբուժությունը լրիվ ուրիշ աշխարհ է: Մնացած բոլոր առարկաներն ինչ-որ կերպ իրար հետ կապված են: Օրինակ, ուռուցքաբանությունից անցած բոլոր թեմաները կհանդիպես նաև վիրաբուժական հիվանդությունների դասընթացում: Իսկ հոգեբուժությունը լրիվ ուրիշ է, քեզ գրեթե պետք չեն այն նախնական գիտելիքները, որոնք ստացել ես այս չորսուկես տարվա ընթացքում:

- Ես աշխարհն եմ, մութն ապացուց, լուսն ապացուց: Իմ մասին չե՞ն ասել ձեր դասախոսները: Ես բժիշկների բժիշկն եմ, բուժում բոլոր հիվանդությունները: Մութն ապացուց, լուսն ապացուց: Մարդկանց կենդանացնում եմ, որովհետև ոսկու հանքեր ունեմ: Կարամ ձեզ փող տամ, ինչքան ուզեք: Սաղ աշխարհի ոսկին իմս է: Ես ատամներ եմ բուժում: Եթե ցավ ունենաք, էկեք մոտս: Առանց ցավի կհանեմ: Մութն ապացուց, լուսն ապացուց: Էս տեսնու՞մ եք,- ցույց տվեց սիգարետի տուփը,- կկտրտեմ, ստեղից ատամ կաճի, կպատվի էպիթելով:
- Իսկ դու ատամներից բողոք չունե՞ս,- նայելով նրա ունեցած-չունեցած երկու դեղնած ատամներին՝ կասկածամտորեն հարցրեց Վարդանը:
- Չէ՜, ատամներս սաղ տեղում են: Ոսկի ատարմներ էլ ունեմ: Աշխարհի սաղ ոսկի հանքերը իմս են: Մութն ապացուց, լուսն ապացուց: Ես գետնի տակ աշխատում եմ: Գծագրեր եմ գծում: Աշխարհի տակ մարդիկ կան, դուք չեք տեսնում: Մութն ապացուց, լուսն ապացուց:
- Իսկ տիեզերքի հետ կապեր ունե՞ս,- չգիտեմ ինչու, հարցրի:
- Հա՜: Մութն ապացուց, լուսն ապացուց: Ես Գագարինի հետ թռել եմ: Գագարինը ես չեմ, ռուս է: Հիմա էլ եմ թռնում, բայց որ խմած չեմ լինում: Ես սատանա եմ: Էրեկ Ճապոնիայում էի, ժամը չորսին գնացի Թուրքիա: Մութն ապացուց, լուսն ապացուց:
- Ճապոնիայի ո՞ր քաղաքներում ես եղել,- հարցրեց Արթուրը՝ փորձելով ստուգել ինտելեկտը:
- Բոլոր:
- Օրինա՞կ:
Իսկ հիվանդն ավելի շատ քաղաքներ թվարկեց, քան մենք գիտեինք:
- Սիգարետը թույն է մարդկության համար: Երկնքից է գալիս: Ստանում է թույն, չթույն բաց թողնում… Թույն, չթույն, թույն, չթույն:
- Քանի՞ երեխա ունեք:
- Շա՜տ… մեկ,երկու, երեք, չորս… Դուք բոլորս իմ երեխաներս եք: Ձեր ծնողները ուրիշ են, երբ ձեր մայրերը հղիացան, դուք փոքրացած ձգվեցիք, որպեսզի ես հիմա անձրևը միացնեմ, անջատեմ,- ձեռքը տարավ մատին փաթաթած թելին, շփեց,- ձյուն է գալիս: Հիմա ես անտեսանելի եմ, իսկ հիմա՝ տեսանելի: Մութն ապացուց, լուսն ապացուց: Դուք մայրեր ու հայրեր ունեք, իսկ ես չունեմ: Երկինքն է հայրս, հողը մայրս է: Մութն ապացուց, լուսն ապացուց:
- Երգեր լսու՞մ ես,- հարցրեց դասախոսը:
- Հա՜… Բոնի էմ, Սեքրեթ Սփիրիթ, իմ երգերը:
- Ի՞նչ երգեր ունես:
Սկսեց երգել: Սկզբում գերմաներեն էր հիշեցնում, բայց հետո զգացինք, որ ինչ-որ անհասկանալի լեզու է, չլսված, չտեսնված: Գեղեցիկ, ռիթմիկ երգ էր: Լավ էլ կատարում էր:
- Ի՞նչ լեզվով էր,- հարցրինք:
- Իմ լեզուն էր:
- Ի՞նչ էիր երգում:
Սկսեց արտասանել: Սկզբում մեզ թվաց, թե կրիպտամնեզիա էլ ունի, ուրիշի գրածը որպես սեփական է ներկայացնում, բայց հետո զգացինք, որ թեև շատ գեղեցիկ էր հնչում, հանգավորումը ճիշտ էր, սակայն տրամաբանական կապ չկար: Սկսեց գարունից, անցավ յարին, հետո Աստված, հետո չգիտեմ ինչեր:
Վերջում ծափ տվեցինք, իսկ ես սկսեցի մտածել, որ բոլոր գրողները շիզոֆրենիկ են եղել:
- Գնացե՛ք, էրեխե՛ք: Թե փող պետք լինի կամ մեքենա, ինձ ասեք, ես ձեզ ամեն ինչ կտամ: Մութն ապացուց, լուսն ապացուց, ես աշխարհն եմ:

Լսարան բարձրանալու ճանապարհին վերլուծում էինք. պարաֆրեն համախտանիշ, մեծամոլական զառանցանք, դատարկաբանություն, շիզոֆազիա, մտածողության արագացում… Իսկ հետո արդեն, ասես վարակված, ամեն խոսքից հետո ասում էինք. «Մութն ապացուց, լուսն ապացուց»: Ծիծաղում էինք խելագարների նման: Չկարողացանք դասախոսությունը կարգին գրել: 10 խմբի Աիդան աղմկում էր:
- Ի՞նչ է պատահել,- հարցրեց դասախոսը:
- Հիվանդանոցը լավ չի ազդում,- պատասխանեց Աիդան:
Քիչ անց 6 խմբի աղջիկներից մեկը բարձրաձայն հայտարարեց.
- Ցտեսություն Ձեզ:
Դասախոսն այլևս չէր կարող շարունակել:
- Մութն ապացուց, լուսն ապացուց:

Անարդար չէ՞ արդյոք: Այս մարդը փակված է հիվանդանոցում, իսկ պարաֆրեն համախտիշով տառապող մեկ ուրիշը Ազատության հրապարակից մեծամոլական զառանցական մտքեր է արտահայտում, որոնք արժանանում են այնտեղ հավաքվածների ծափահարություններին: Մութն ապացույց, լույսն ապացույց:

Goga
28.02.2008, 21:41
Չգիտեմ ինչու, նորից այստեղ եմ, չգիտեմ ինչու, բայց…չէ, գիտեմ մի բան, որ դու ինձ համար երբեք էլ անկապ չես եղել:ok
Ինձ հարկավոր է մեկ ժամ անցյալս հիշելու, մեկ օր այն վերապրելու, բայց մի ամբողջ կյանքս չի բավարարի այն հասկանալու համար:(…չգիտեմ ինչու, նորից այստեղ եմ…

Սերխիո
29.02.2008, 00:34
հիմա արդեն ձմռան վերջին օրն է , այսինքն այսօր էլ անցկացնում եմ ու Գարուն`այսինքն առողջ ապրելակերպ:ok մարտի-1-ից ասում եմ ՈՉ ծխախոտին:[
Բայց ին~չ լավ օր էր:hands

Sunny Stream
01.03.2008, 23:22
Երկար ժամանակ մեջս նստած էր էն պատկերացումը, որ երբ քաղաքում (երկրում, աշխարհում...) լարված քաղաքական դրություն է, բոլորը ապրում են վախի մեջ, սեղանների տակ կծկված, մոմի դողացող լույսի ներքո լաց լինում... ամեն բան սևուսպիտակ է, ամեն բան մռայլ ու սարսափելի...

...առաջին անգամ էս պատկերացումս կոտրվեց, երբ կարդացի Աննա Ֆրանկի օրագիրը...

...հիմա էլ երկրորդն է...
...քաղաքս փոթորկվում է, մարդիկ են կռվում, գոռում, ծեծում, այրում, տառապում... իսկ ես նստած եմ հարմարավետ, լուսավոր բնակարանում, չաթ եմ անում ու... անհանգստանում... մենակ անհանգստանում...

...սա աննորմալություն է...

Լէգնա
02.03.2008, 11:29
Ափսոս նախնիներիս մեջ չկա ազերի կամ թուրքի արյուն`արյունախում թուրքի,որը այսօր չի կարող համեմատվել հայի հետ`քրիստոնյա հայի....թուրքը արյունախում էր օտարի հանդեպ, հայը...հայը այսօր կրծում է յուրայինի երակները ու ախոռը բաց հռհռում...ահավոր է...խայտառակություն:
Ափսոս, շատ ափսոս նախնիներիս մեջ չկա Ալլահի լուսնոտ դեմքը...ափսո~ս...
բացեի բերանս ու լիաթոք ծիծաղեի. էտ չէէի՞ք հայեր, սուրբ հայեր, աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած հայեր, էտ չէի՞ք...Օջախում նստած, օջախի պատերն եք քերում, եղբայրների սպանում, թալանում սեփական երկիրը, շարունակելով Նրա գործը, ով 10 տարի թալանել է և ո՞ւմ այնպես ուզում եք հեռացնել քաղաքը....Ձեր տարբերությո՞ւնը պարոնայք....
-Հայերը եղել են մի ազգ, որոնք բուսնել էին գազարից ու վերածվեցին մոռելանդ արյունախում ազգի, սեփական ազգի արյան տենչից էլ անցան պատմության անիվների տակ:
Ասում էր Անգլիայի սովորական քոլեջի, սովորական մի դասախոս, սովորական անդեմ, հիմար ծիծաղով անգլացի ուսանողներին:

Ամոթ է..ամոթթթ:

StrangeLittleGirl
02.03.2008, 13:23
Ինձ թույլ չտվեցին տուն գնալ: Ափսոսացի, որ դեռ ցերեկը հորաքրոջս հետ դուրս չեկա: Ստիպված տատիկիս տանը գիշերեցի: Երկուսով ամբողջ երեկո հետևում էինք իրադարձություններին: Հեռախոսը չէր լռում: Անընդհատ սուտ ու ճիշտ լուրերի տեղատարափ էինք ստանում, որոնք պետք էր մի քանի տեղից ճշտել, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում: Իսկ կեսգիշերին մոտ որոշեցինք քնել… Բայց շատ ուշ հայրս նորից զանգահարեց: Էլի ահավոր լուրեր: Մայրս դեռ աշխատում էր. ԱԺ-ում էր: Դրանից հետո երկար ժամանակ չկարողացա քնել:

Աչքերս բացեցի ժամը 9-ին: Վերջին անգամ կիրակի օրով ե՞րբ եմ այսքան շուտ արթնացել: Տատիկս գիշերանոցով նստել էր հեռուստացույցի առջև, գիշերը տեսագրված կադրերն էր դիտում ու բարձրաձայն արտասվում: Նրան այս վիճակում երբևէ չէի տեսել… Իսկ էկրանին՝ այրված, ջարդած մեքենաներ, թալանված խանութներ, կոտրված ապակի: Մի խոսքով, իսկական քաոս էր:

Ավելի ուշ իմացա. ութ զոհ: Չկարողացա պարզել, թե որ կողմից էին: Ասենք, դա կարևոր էլ չէ: Զոհը մնում է զոհ: Գուցե ութը փոքր թիվ է: Շատերը կասեն, թե դա ոչինչ է հազարների մեջ: Բայց զոհը մեքենա կամ խանութ չէ, որ թվերով չափես: Այսօր ութ ընտանիքներում սուգ է: Դու նրանց չես կարող հանգստացնել, ասել, որ ութը փոքր թիվ է: Նրանց համար զոհված հարազատն ամբողջ աշխարհն արժե:

…Ու այս ամենը տեղի է ունենում երկու հոգու կռվի արդյունքում: Դա չգրված օրենք է պատմության մեջ. կռվում են անհատներ, զոհվում են ուրիշներ: Միշտ մտածել եմ. ի՞նչ կլինի, երբ բոլորը հրաժարվեն կռվից: Մի՞թե պատերազմ կլինի: Բայց ցավն այն է, որ միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք կռվում են ոչ թե պարտադրված, այլ ինչ-որ անհասկանալի գաղափարների հետևից, ինչ-որ թվացյալ հաղթանակի հասնելու համար: Ես զարմանում եմ, թե ինչպես է այս ամենը հասկացել Սասունցի Դավիթը ու ժողովրդին հանգիստ թողել…

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծնող աղքատ ու ծեր,
Որը լացով քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին...

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա։

Լևո՛ն, կռիվ ունես, Սերժի հետ արա: Հե՞ր ես ժողովրդին քաշում էս անճարակ զինվորների վրա:
Սե՛րժ, կռիվ ունես, Լևոնի հետ արա: Հե՞ր ես ոստիկաններին քաշում էս անճարակ զոմբիների վրա:

Արշակ
02.03.2008, 15:00
Մնացել ենք Հայլուրի հույսին։ 20 օրվա միակողմանի լրատվությունը լրիվ հերիք կլինի ուղեղներս լվանալու համար։ Ոչ մեկս չենք պրծնի դրանից։

Grieg
02.03.2008, 15:53
շոկ..ուրիշ ձև դժվար է նկարագրել երբ տեսնում էս որ քո ազգը պառակտված իրար դեմ է կանգնել, մի կողմից ստիպված` հրամանին ենթարկվելով, իսկ մյուս կողմը ենթարկվելով կրքիև, վրեժխնդիր լինելու ցանկությամբ, մի թեկնածուին ուրիշին փոխելու մտադրությամբ երկաթը ձեռին և գուցե չգիտակցելով որ նրա առջև կանգնած է իր եղբայրը կամ ուղղակի լավ մարդ, հայրենակից: Հայրենասեր զինվորը պետք է ենթարկվի հրամանատարին եթե դա չլինի չի լինի բանակը, սակայն ինչեին մտածում այն մարդիկ ովքեր ժամերով քարեր և հարձակվելու այլ միջոցներ էին պատրաստում, ինչի էր նպատակը..ինչ տվեց դա..ուղղակի անմեղ մարդկանց զոհեր..

Ծով
02.03.2008, 16:33
Փաստորեն մեզ լռեցնելու փորձ օրենքի սահմանում...
Այսպես. տեղս չեմ գտնում, որովհետև դեռ շատ ծանոթ մարդկանց չեմ գտնում…
Ինչ-որ մեկն ինչ-որ տեղ հուսահատվել է, բայց իրականում ստեղծված վիճակն ընդամենը մեր պայքարի զինադադարն է...
Մենք արդեն հաղթել ենք ու դեռ ամենը շարունակվելու է, բայց արյան գնով, ինչի համար արցունքներս չեն հերիքում...
Այն արյունոտ գիշերը, երբ պատահականություն էր, թե ինչ, բայց ես ներկա չեղա ու հիմա մեկ առ մեկ փորձում եմ հիշել այնտեղի մեր հարևաններին. ոմանցից տեղեկություն կա, ոմանք հետք անգամ չեն թողել…
ՀԻշում եմ էն համար 9-ին, որի անունն էդպես էլ մնաց մաֆիայից հետո ու մտածում եմ, թե էդ էրեխեն ոնց կլինի հիմա…
Քաղաքի մի մասում պատերազմ է եղել, իսկ մի տեղ դրա մասին չեն էլ լսել…
Չգիտեմ...
ՀԻմա դեռ լավ չեմ…:(

Anna.Khachatryan
02.03.2008, 18:09
:oԴու էլ մի ասա... կամ էլ ասա այլազգի ես... :[

Ի՜նչ խելացի առաջարկություն : :)

Ավելացվել է 2 րոպե անց

Ի՜նչ խելացի առաջարկություն : :)

Կամաաաաց գրառումներս ջնջվում են: Ես ինչ լավ Ֆոռում է : Հոյակապ է : :hands

Ավելացվել է 5 րոպե անց
Ես այլեվս այս ֆոռումում ոչ մի գրառում չեմ անի: Գոյություն ունեն բազմաթիվ արդար, եվ ոչ ագրեսիվ ֆոռումներ : Ամոթ ջնջողին:!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Smergh
02.03.2008, 18:48
Ի՜նչ խելացի առաջարկություն : :)

Ավելացվել է 2 րոպե անց


Կամաաաաց գրառումներս ջնջվում են: Ես ինչ լավ Ֆոռում է : Հոյակապ է : :hands

Ավելացվել է 5 րոպե անց
Ես այլեվս այս ֆոռումում ոչ մի գրառում չեմ անի: Գոյություն ունեն բազմաթիվ արդար, եվ ոչ ագրեսիվ ֆոռումներ : Ամոթ ջնջողին:!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Սիրելիներս…Բոլորիդ անչափ սիրում եմ՝ անկախ այն բանից, թե ով ինչպես է այսօր գնահատում կատարվածը: Ակումբցիները իմ հայացքները քաջ գիտեն, բայց շատերը չգիտեն, եթե չարաբաստիկ հիվանդությունն ինձ թույլ տար՝ հաստատ կլինեյի այն 8-ից մեկը, որպեսզի ես լինեյի այն անմեղ ջահելի փոխարեն ու էլի ասեին, որ 8-ն եղել… հիմա բոլորս սրտի վրա խորը վերք է գոյացել ու եկեք մեկս մյուսին մխիթարենք, ուժ տանք, սփոփենք:
Այսօր բանավեճի ժամանակը չէ, կարելի է մի փոքր դադար տալ , ըմբռնելու համար այն, ինչ կատարվեց մեզ հետ, որպեսզի մեկս մյուսին անիմաստ տեղը՝ նյարդերի այս գերլարված վիճակում չնեղացնենք ու չվիրավորենք:
Բոլորիդ կոչ եմ անում զսպվածություն հանդես բերել նաև հաղորդակցման , միմյանց ճանաչելու, ինչու չէ, նաև մեր հետագա քայլերը տրամաբանական ու ճշգրիտ գնահատելու այսպիսի հրաշալի հնարավորությունը, որն ընձեռելէ մեզ այս հրաշալի ակումբը ձեռքներիցս բաց չթողնելու համար:
Համբերություն բոլորիս…

Ուլուանա
02.03.2008, 18:49
Ի՜նչ խելացի առաջարկություն : :)

Ավելացվել է 2 րոպե անց


Կամաաաաց գրառումներս ջնջվում են: Ես ինչ լավ Ֆոռում է : Հոյակապ է : :hands

Ավելացվել է 5 րոպե անց
Ես այլեվս այս ֆոռումում ոչ մի գրառում չեմ անի: Գոյություն ունեն բազմաթիվ արդար, եվ ոչ ագրեսիվ ֆոռումներ : Ամոթ ջնջողին:!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Anna.Khachatryan, դու երևի տեղյակ չես, որ այս թեման քննարկումների համար չէ, այստեղ միայն մտորումներ են արվում, որոնց մասին մեկնաբանություններ անել նախատեսված չէ։ Քննարկումներ ու մեկնաբանություններ հիշեցնող գրառումները ջնջվում են։ Ի դեպ, ջնջվել են ոչ միայն քո, այլև մյուս քննարկողների գրառումները։ Այնպես որ վիրավորվելու կամ ֆորումը փնովելու պատճառ չունես։

Ambrosine
02.03.2008, 19:21
Ուզում են լռեցնել ժողովրդին, բայց չի ստացվի: Հիվանդ չլինեի, տնից կփախնեի, որ գնայի իմ ժողովրդի հետ կռվեի: Գոնե դասի լինեի, որ տնից դուրս գալու առիթ ունենայի: Իսկ պատճառը.... Էհ, էդ օրը չեմ մոռանա, վրեժ կլուծեմ, իսկ հիմա պետք է ընտրվի ճիշտ ռազմավարություն, տակտիկա: Մենք հաղթել ենք... Կարևորը միասնական լինենք

Goga
02.03.2008, 22:55
Թվում էր, թե կյանքիս անցած ուղիներից այնքան բան էր ինձ մնացել, թվում էր թէ օր օրի եմ ուժեղացել ու այլևս ոչինչ, ոչինչ չի ստիպի հակառակը ինձ համոզել, բայց.......:( Այսօր նորից :(կամ էլ կրկին:cry2 ու ցանկանում եմ` էլ երբեք…վերջ ամենին...ժպտալ է պետք… մեկ-մեկ:)

Երվանդ
02.03.2008, 23:23
Էսօր սովորական օր էր՝ առաջին հայացքից, գարուն էր՝ արև, քաղաքում մեքենաների ու մարդկանց թվի մեծ կրճատումն էր միայն հուշում որ այս քաղաքում ինչ որ լուրջ բանա տեղի ունեցել, տաքցնող արևը ստիպում էր ժպտալ ու կատակել ընկերների հետ, բայց հենց լռություն էր տիրում թեկուզ մի փոքր, ներսից հոգու խորքից բարձրանում էին ցավն ու տխրությունը ու անզորությունը, երբ մտածում ես որ քո նման՝ քեզնից էլ լավ մարդիկ որ դեռ երեկ զգում էին գարունն ու արևը այսօր արդեն չկան մի բան է բարձրանում կոկորդովդ, ու զգում ես որ դա կտևի երկար շատ երկար, ու որ դու երբեք չես մոռանա 2008թ.-ի գարնան առաջին գիշերը, արյունոտ գիշերը, խեղված մարդկանց ու ճակատագրերի գիշերը, որին հաջորդեց ստի ու լկտիության քարոզը, փորձում են խեղել նաև մարդկանց ազատության ձգտումը, փորձում են մարդկանց համոզել որ իրենք լկտի թմրամոլ թալանչի խուլգաններ են, չի ստացվի երբեք, բոլորս գիտենք ինչ տեղի ունեցավ գիշերը, պատասխան եք տալու նաև սրա համար:

Ծով
03.03.2008, 00:09
Վաղը գնում եմ դասի…անտարբեր դեմքեր եմ տեսնելու, կեղծ անհանգստություն եմ զգալու, քմծիծաղ եմ ներելու, կարոտս եմ սպառելու…
մտնելու եմ համալսարան ու բոլոր դեմքերը իրար նման են թվալու…
ՀԻմա իմ աչքերում ուրիշ դեմքեր են, ուրիշ աչքեր. ես նրանցով հպարտանում եմ…կորցնում եմ… կարոտում նույնիսկ…ինքս էլ չգիտեմ թե ում…
Ինչ է կատարվում…մտքերս անկապ շարվում ե՝ ասես ես չեմ։ Մոռացել եմ խոսել։ Ամեն տեղ աղմուկ է, երգ , պար, խարույկ, այցելություններ, արյուն…
Տե՛ր Աստված…կանցնի…միայն թե հաղթանակից առաջ ընկած հետքերը էլ արյունոտ չլինեին…

Լ.յ.ո.վ.
03.03.2008, 01:18
Ամոթ այն անաստվածներին,որ արյունով լցրեցին գարնան առաջին օրվա նման սքանչելի օրը:Զզվում եմ... :[
Բոլոր նրանց,ովքեր տեղյակ չեն թե ինչ ոճիր է գործվել մեր ազգի դեմ,որոնց թվում է թե ինչ-որ մեկը գնացել էր թալանի,որոնց թվում է թե իրենց փրկել են ամբոխի հարձակումից, խղճում եմ անտեղյակ լինելու համար,քանզի նախորդ գիշեր մի քանի տասնյակ վիդեոներ եմ նայել,այլանդակ վիդեոներ,մարդկանց իրավունքների ամենավերջին ստադիաի ու ցինիկությամբ լի վիդեոներ,երբեք չեմ մոռանա այս ոճիրը,պիտի վրեժ լուծենք,սենց չի կարող շարունակվել: :angry
Կարող եք տեղեկանալ իրական,չկեղծված և չհավլուրած տարբերակին ընդիմության առաջնորդի ինտերնետ կայքից (լինկ չեմ տալիս,մեկա ջնջելու են),այնտեղ ամեն ինչը վիդեոներով,նկարներով կա:Եթե անգամ այնտեղ գրվածներին չհավատաք,նայեք վիդեոները,նկարները ու կհասկանաք թե ինչպիսի կազմակերպված բռնապետության հետ գործ ունենք,որ անգամ հանգիստ չենք կարողանում գրառում անել(խնդրում եմ այդ հարցում ադմիններին չմեղադրել):
Հանկարծ չհուսահատվեք,դեռ կլուծենք մեր եղբայրների վրեժը:Փողոցներին թափված արյունը չի մոռացվի ու երբեք չի կոտրի մեր ոգին:Հանկարծ չմոռանաք իմ շատ սիրելի ու հարգելի հայրենակիցներ մեր մեծն գրողի խոսքերը`
Ով հայ ժողովուրդ,քո փրկությունը քո միաբանության մեջ է:

Հաղթելու ենք!!!!

Razluka
03.03.2008, 02:09
ես պառզապես սիռւմ եմ....:(

Սելավի
03.03.2008, 02:23
Ոչ մեկտ չհուսախաբվեք, մենք իրավունք չունենք հուսախաբվելու, մենք այլևս դատապարտված ենք հաղթելու: Թեկուզ հենց էն մեր եղբայրների համար որոնք չտեսան 2008- ի գարունը:

Ոգեկոչվեք ուժ հավաքեք, տրտնջալ պետք չի մեկտ միուսին մխիթարեք, մի եղեք հույս գողացող հույս տվող եղեք մեկտ միուսին, հավատում եմ որ բարձրիալից բոլորը կստանան իրենց համապատասխան վարձքը:

Սելավի
03.03.2008, 03:51
Ողբերգություն՝ գարնան առաջին օրը
Երեկ վաղ առավոտյան ժամերից սկսած (06:00-ից սկսած) մինչեւ ուշ գիշեր մի ճնշող մթնոլորտ էր տիրում Երեւանում: Նախագահ Քոչարյանի եւ ոստիկանապետ Հարությունյանի թեթեւ ձեռքով Երեւանը վերծվել էր Սումգաիթի: Իրավիճակը համարյա թե նույնն էր՝ փոխվել էին դերակատարները: Պատժողի դերում՝ հայն էր, զոհի դերում՝ դարձյալ հայը: Պատժում էին հայ ոստիկանները, ավելի ուշ նաեւ՝ հայ «սպեցնազը» եւ հայ բանակը: Պատժվողի դերում՝ դարձյալ հայը՝ ըմբոստացած եւ իշխանությունների կամակատարություններից զզված մարդիկ (չգիտեմ էլ, թե, ասենք, մի 100-200 հազար մարդկանց ի՞նչ անվանես՝ ինչպես իշխանական լրատվամիջոցներն են անվանում՝ մարդկանց խո՞ւմբ, կամ՝ զանգվածնե՞ր, թե՞ ինչ): Ըստ իս, այս 100-200 հազար մարդիկ ներկայացնում էին ե՛ւ իրեննք իրենց, ե՛վ իրենց ընտանիքների որոշ (եթե ոչ բոլոր անդամներին), նաեւ՝ ընկերներին, մտերիմներին: Իմ օրինակով ասեմ, որ երբ ես մասնակցում էի Լեւոնի միտինգներին, ես ներկայացնում էի առնվազն 6-7 ընկերներիս, մորս, երբեմն նաեւ՝ կնոջս (եթե վերջինս չէր կարողանում անձամբ գալ):

Մարտի 1-ին տեղի ունեցավ այն, ինչ, ըստ մեր կարճատես իշխանությունների, պետք է ամրապնդեր Սերժ Սարգսյանի արհեստական հաղթանակը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին: Չգիտեմ՝ Սերժն ինքը գիտե՞ր, թե ոչ, սակայն ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները, ե՛ւ թեկնածուների վստահված անձինք, ե՛ւ մեր ազգի գերիշխող մեծամասնությունը, ե՛ւ տեղային եւ միջազգային դիտորդները համոզված էին, որ ընտրությունները, որպես այդպիսին, տեղի չեն ունեցել, կամ էլ՝ տեղի են ունեցել, սակայն այնչափ խախտումներով, որ չեն կարող արտացոլել թեկնածուների իրական չափաբաժինները:

Ասում են, Սերժ Սարգսյանը «պլանավորել էր» 2-փուլանի հաղթանակ, որին Քոչարյանը հակադրեց իր «ընկերոջ» մեկ փուլով հաղթանակը: Վարկած է, սակայն բավականին խելքին մոտ: Քոչարյանը հասավ այն բանին, որ Սերժի նախագահ դառնալ-չդառնալու հարցը մնաց իր որոշելու խնդիրը: Կուզեր, Քոչարյանը չէր «սեղմի» ուժայիններին, եւ լեւոնենց օր-օրի աճող ժողովրդական բողոքի ալիքի եւ միջազգային ուժերի ճնշման տակ Սահմանադրական Դատարանը ստիպված կլիներ կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները: Ստացվեց այնպես, որ Քոչարյանը ստիպեց Սերժին՝ «չմոռանալ իրեն»: Չե՞ որ ըստ այս վարկածի, իրականում, Քոչարյանը «օծեց» Սերժի «թագը»:

Սակայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, չնայած այս հակասությանը, ունեին նաեւ բնական մի ընդհանուր նպատակ. Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու դեպքում երկուսն էլ կհայտնվեին ճաղերից այն կողմ: Եվ այս ընդհանուր ու մեծ նպատակը թողած, Քոչարյանը, ըստ իս, այնունամենայնիվ գնաց նաեւ Սերժին «իր ազդեցության ոլորտից բաց չթողնելու» վերեւի պարբերությունում համառոտ ներկայացված տարբերակին. Սերժ Սարգսյանն «ընտրվում է» նախագահ, սակայն այդ հաղթանակի գործում նաեւ հասկանում է, որ հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ ինքը դարձավ նախագահ:

Կարծում եմ, անիմաստ է այլեւս քննարկել Սերժի՝ նախագահ «ընտրվելու» լեգիտիմության հարցը: Նա այնքանվով է լեգիտիմ նախագահ, որքան ընդդիմադիր էին Լեւոնից բացի մյուս «ընդդիմադիրները»՝ սկսած «էժանագին» Արամ Հարությունյանից ու Արտաշես Գեղամյանից մինչեւ «թանկարժեք» Արթուր Բաղդասարյանը: Եվ նույն Սերժ Սարգսյանի դժբախտության պատճառը այն է, որ ինքը այս «ոչ լեգիտիմության» շունչը զգալու է ամեն վայրկյան՝ թե «իր» ժողովրդի հետ շփվելուց եւ թե միջազգային հանդիպումներում եւ պարտադրված փաստաթղթերում:

Մի բանը հաստատ է՝ ստի ու բռնության միջոցով եւ Քոչարյաին կողմից նախագահ «օծված» Սերժ Սարգսյանը երկար չի դիմանա: Խոսքս ոչ թե տարիների, այլ ամիսների խնդիր է:

Այժմ՝ մի քանի խոսք մարտի 1-ի ողբերգության մասին: Խոսքս հավասարապես ուղղված է ե՛ւ իմ համերկրացիներին, ե՛ւ սփյուռքահայությանը:

Նախ՝ մի՛ հավատացեք պաշտոնական լրատվությանը: Այն սուտ էր՝ ինչպես մինչեւ հիմա, այնպես էլ այս օրերին: Եթե նրանք ձերբակալում են անկապ դեմքերի, սակայն մոռանում են բորոր այն ընտրակեղծարարներին, որոնք գործել են նույն ոստիկանների, թաղային քերածին հեղինակությունների եւ պատգամավորների ոչ թե ներկայությամբ, այլ՝ ակտիվ օժանդակությամբ, արժե՞ հավատալ այլ խոսքերի, որոնք հորջոջվում են Քոչարյան-Սերժի եւ նրանց մանկլավիկների, այդ թվում՝ բոլոր հեռուստալրատվամիջոցների (բացառությամբ՝ Երկիր Մեդիայի, որն ունի իր հստակ՝ ՀՅԴ-ական գիծը) կողմից: Եթե պատգամավոր եւ լրագրող են ծեծվում, եւ այդ ծեծուջարդ կազմակերպողները Ազգային Ժողովում «քննարկում են» արտակարգ դրություն մտցնելու հարցը, արժե՞ արդյոք ընդհանրապես լսել նման տեղեկատվություն: Ավելի լավ է՝ զանգահարեք Ձեր երեւանցի ընկեր-բարեկամներին եւ նրանցից իմացեք իրականությունը: Դուք մոտակա օրերին զրկվեցիք նաեւ ինտերնետային լրատվամիջոցներից: Ոչինչ, համոզված եմ մի քանի օրից Քոչարյանը ստիպված է լինելու հանել իր իսկ մտցրած արտակարգ դրությունը:

Ի՞նչ իրականում տեղի ունեցավ մարտի 1-ին: Այն, որ իշխանության նյարդերը տեղի տվեցին: Ես տարբեր առիթներով ընկերներիս հետ կիսվելուց ասել եմ ու էլի կասեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է բանտերը լցնել իր համակիրներով՝ հասնելու իր նպատակին: Սա, ի միջի այլոց, վատ իմաստով չեմ ասում: Ու ձերբակալվածներն էլ գիտեն, թե ինչու են դատապարտվում ժամանակավոր անազատության: Սա մեծ շախմատ է՝ խելացի զոհաբերություններով: Կարեւորն այն է, որ ձերբակալվածներն իրենք հպարտ են եւ հասկանում են, որ իրենց ձերբակալությունը անհրաժեշտ քայլ է՝ ընդհանուր գործին նպաստելու գործում: Ահա թե ինչու, իշխանությունների կողմից վերջին մի քանի օրերին (մինեչ մարտի 1-ը եւ դրանից հետո) գրանցված եւ գրանցվող ձերբակալություններին Լեւոնը կարող է շատ հանգիստ վերաբերվել. չէ՞ որ այս ձերբակալությունները մտնում էին նրա ծրագրում:

Սակայն, իշխանությունները գտնվեցին ավելի հիմար, քան իրականում էր: Նրանք սկսեց պատժել նրանց, ովքեր իրենց նախագահ տեսնում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն՝ կուլ տվեցին Լեւնի խայծը, մոռանալով, որ նման ձերբակալությունները եւ ուժ կիրառելը ի վերջո վնասելու է հենց իրենց:

Քավ լիցի, իմ ասելն այն չէ բնավ, որ Լեւոնը ցանկանում էր մարտի 1-ի բռնությունները, զորքի խառնվելը եւ մարդկային զոհերը: Տակավին՝ ոչ: Նա գիտեր, որ կլինեն բռնություններ եւ ձերբակալություններ, սակայն այն, որ իշխանություններն այսաստիճան «կեղտոտ խաղեր» կտան, այն էլ՝ իրենց մեկուսացնելու պայմաններում, հաստատ չէր հաշվարկել:

Ասում են՝ ինչո՞ւ Լեւոնը չհրաժարվեց իր անվտանգությունից ու չգնաց դեպի իրենց սպասող ժողովուրդը: Կարող են մեղադրել, եւ համոզված եմ, որ իշխանությունները շուտով այս հարցը կդարձնեն օրակարգային: Համաձայնվեք, որ իր քաղաքացիների վրա զորք բերողը նույն հաջողությամբ կարող էր ֆիզիկապես վերացնել Լեւոնին՝ ժողովրդի մեջ ներմուծած իր պրովոկատորների ձեռքով: Իսկ որ պրովոտակտորներ կային, այն էլ՝ մեծ քանակով, կարող եմ հաստատել ինքս, որպես մարտի 1-ին Ֆրանսիական դեսպանատան շրջակայքում գտնվող (2 անգամ՝ 14:00-17:00-ին եի 19:00-20:00-ին) անձանցից մեկը: Լեւոնը լավ է հասկանում, որ իրեն ֆիզիկական վերացնելը մեծապես կվնասեր իր իսկ կողմից նախաձեռնված շարժմանը, եւ ոչ թե վախենում էր այդ փաստից: Վախեցողը դեռեւս ամիսներ առաջ չէր ընթերցի «Մահվան տեսիլը» եւ չէր ասի՝ «Ինձնից բացի թող ոչ մի զոհ չպահանջվի»:

Այսպիսով, ի՞նչ տեղի ունեցավ: Իշխանությունները «ցրեցին» Ազատության (եւ ոչ թե Թատերական) հրապարակում քնած մարդկանց: Պատկերացնո՞ւմ եք՝ առավոտյան ժամը 6-ին, ստանալով «օպերատիվ տեղեկատվություն»՝ եկել էին խուզարկության: Այստեղ են ասում՝ ախմախնե՛ր, իսկ ոչ մի օպերատի տեղեկատվություն չէիք ստացե՞լ ընտրատարածքների մեծ մասում ընթացած բռնություններից եւ կեղծիքներից, թեկուզ՝ Ձեր իսկ միլպետերի միջոցով: Գալիս են առավոտ վաղ 6-ին՝ երբ մարդիկ արդեն հոգնած են, մի մասը՝ հեռացած տուն (որպեսզի իրենց կարգի բերեն եւ վերադառնան Հրապարակ): Նկարել են ինչ-որ կադրեր, դե թող նկարահանեին այն պահը, թե ինչպես են գալիս ասում, ենթադրենք՝ «բարեւ ձեզ, հայ տղերք, եւ կներեք, սակայն մենք եկել ենք որոշ բաներ ճշտելու», հետո էլ «կոխեին» աչքներս, թե՝ տեսե՞ք, թե ինչպես մեզ դիմավորեցին:

Սա գալ չէր, այլ՝ հարձակում: Հարձակում անպաշտպան մարդկանց վրա: Հարձակում եւ ծեծ ու ջարդ: Հարձակում՝ ինչպես վայրագները, «азверин» խմածները: Ահա այն բոցը, որը էլ ավելի ուժեղացրեց մարդկանց զզվանքն իրենց իսկ իշխանություններից:

Մարդիկ փախան Ֆրանսիական դեսպանատան մերձակայքը: Նրանց քանակն այնտեղ ժամ-ժամի շատանում էր: Սա հաստատ Քոչարյանը եւ ոստիկանությունը չէին կանխատեսել (իսկ որ պետք է հանրահավաքը տեղափոխվեր այնտեղ, բնականաբար, պլանավորված էր Լեւն Տեր-Պետրոսյանի կողմից): Եվ այստեղ Քոչարյանը գործեց հերթական սադրանքը՝ գրգռված մարդկանց շարքերը հեղեղելով իրենց իսկ պրովոկատորներով: Իսկ որ պրովոկատորներ կային, ու նրանք շատ-շատ են, կարող են ինձ հաստատել բոլոր նրանք, ովքեր «սթափ» հայացքով «զննում էին» շուրջբոլորը՝ տեղ-տեղ հավաքված խմբերին, այդ մարդկանց խոսակցություններին եւ հայացքներին: Եթե կուզեք իմանալ, ես ֆրանսիական դեսպանատան տարածք ժամանել էի ընկերոջս հետ (մեր կանանցով), եւ հենց այդ «պրովոկատորական մթնոլորտն» էր հիմնական պատճառը, որ մենք ստիպված լքեցինք այդ վայրը: Լքեցինք՝ հաստատ համոզված լինելով, որ նույն պրովոկատորների «շնորհիվ» մարդկանց բազմությունը շուտով հայտնվելու է փակուղու առջեւ: Ժողովուրդը պահանջում էր Լեւոնի ներկայությունը, սակայն Լեւոնը ինքը լավ գիտեր, որ գալով եւ նահատակվելով նույն այդ հրապարակում, ոչ թե հերոսություն կանի, այլ՝ հիմարություն, քաղաքական հիմարություն: Սա այն նահատակումը չէր լինի, որը որեւէ արդյունք կտար: Նա դեռ պետք է: Ու շատ-շատ է պետք: Ոչ թե՝ պրովոկատորներին, այլ՝ ժողովրդին:

Եվ սկսեց «մսաղացը», արդեն ոչ միայն ոստիկանների, այլ նաեւ՝ զորքի մասնակցությամբ: Չեմ ասում, որ մարդկանց շարքերում չկային գերգրգռված երկրապահներ: Եթե նրանք գերգրգռված էին, ապա դարձյալ իշխանություններն էին մեղավոր: Լեւոնը երբեւէ չի ասել, որ պետք է մարդկանց գլուխներ ջարդվեն: Ընդհակառակը, նա ասում էր՝ մենք պետք է այն աստիճան խաղաղ գործենք, որ որեւէ կասկածի նշույլ անգամ չթողնենք: Եվ ի հակադրություն նույն Լեւոնի այս խաղաղ կոչերին, երկարպահները տեսան ուժ եւ բռնություն, ծեծ ու ջարդ: Եվ դժվար, թե նրանք մնային սառը դատող մարդիկ, առավել եւս՝ իրենց առաջնորդի «զսպող» ներկայությունից դուրս…

Ամփոփեմ. իշխանություններն արին այն, ինչին ունակ էին: Նրանք իբր թե իրենց ապահովագրեցին այսօր (նույն կիրակի օրը, երբ պետք է տեղի ունենար ԵՄ ազդեցիկ պաշտոնյաների այցը Հայաստան, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանենք էլ պատրաստվում էին այդ այցին՝ հզոր հանրահավաքով) կարծեցյալ խաղաղ եւ անվրդով փողոցներ: Սակայն նրանք մի՞թե այդչափ թուլամիտ են, որ չեն հասկանում, որ փողոցների նախորդ օրերի ակտիվությունը արդեն իսկ տեղափոխվեց մարդկանց ուղեղներ: Եվ ինչքա՞ն պետք է ուժով պահպանեն նման խաղաղությունը: Եւ ի՞նչ պատաասխան պիտի տան հայաստանաբնակ շարքային ղարաբաղցիներին, որոնց իրենց հարեւաններն այլեւս «այլ» հայացքով են նայելու: Մի՞թե սա է կոչվում իշխանություն:

Լէգնա
03.03.2008, 11:39
Տաք թեյը ձեռքիդ տակ, Կոմիտասի երաժշտության ներքո, էկրանի այն կողմից, քեզ ոգևորում է սեփական ժողովրդիդ համախմբվածությունը, ազգիդ պայքարը` ստի, կեղծիքի, թալանի ու անբարոյականության դեմ: Ժպտում ես գոհուկանությամբ, որ ահա եկել է ազգիդ բևեռացման ժամը, հասել է վերջապես ազգիդ իրական պատմության տեր կանգնելու, արյանդ մեջ մաքառման հիշողությունը ետ բերելու ժամը: Այնքան է մեջդ եռում նրանցից մեկը լինելու ցանկությունը, որ ... հո'պ ջարդվեց թեյի բաժակը:
Ու հոպ…. ջարդվեց ժողովուրդը … առավոտ ծեգին կրա'կ, լա'ց ու կո'ծ, եղբայրների արյունախում ցանկություն, քույրերիդ վայնասուն:
Դեռ ցանկանում ես լինե՞լ նրանցից մեկը..այո', չէ՞ որ դու Հայկի ցեղից ես, դեռ մեջդ եռո՞ւմ է կյանքդ նրանց կյանքին կապելու քո ոգևորությունը:
… Տաք տանը նստած, ինֆորմացիայի մի բջջից եկող նորություններից կախված, ծուլացած դեմքը լացակումած…էլ ի՞նչ ոգևորություն, էլ ի՞նչ պայքար քո կողմից, էլ ի՞նչ հույս տալու նոր փիլիսոփայական տարբերակներ, էլ ի՞նչ ընկածներին մտովի վեր կացնելու փորձ, երբ...
... Երբ զոհվող զինվորի մեջ քո սեփական տղան չէ, ոտքերը վառված ու անտեր ընկածը` քո կինը չէ, երբ . «Տղե'ք պետք չէ կրակել» գոռացող ձայնը ու հետո անհայտ գնդակից ընկնող ձայնը` քո ձայնը չէ:
... Էլ ի՞նչ մթնոլորդ, էլ ի՞նչ գարուն, երբ գարնան մի տեսակը քեզ ժպտում է, մյուս տեսակը` Հայաստան կոչվող զննդանում, դողում...
..Թեյդ ըմպիր...սառեց:

Արշակ
03.03.2008, 17:44
Ակումբում մոտ հարյուր մարդ կա ցանկացած պահի, բայց նոր գրառումներ գրեթե չեն լինում։ Քաղաքականությունից խոսել չի կարելի, իսկ ուրիշ բանի մասին խոսել չի լինում։

Չնայած քաղաքականություն բառն արդեն տեղին չէ։ Վերջին իրադարձություններն ու հույզերն արդեն վաղուց դադարել են զուտ քաղաքական լինելուց։

Լ.յ.ո.վ.
03.03.2008, 20:31
Տխուր բաներ մեր երկրի մասին` Մարդու Իրավունքների Պաշտպանություն (http://hrw.org/)

Cassiopeia
03.03.2008, 21:58
Գարուն էր, չեկած ամառ, փուլ եկավ երկնակամար...
Ձուն մաղեց մեր բաց գլխին, ձուն մաղեց կրակի պես...:(

Belle
03.03.2008, 22:05
Ահավոր է հիասթափությունը....
ատում եմ այդ երևույթն ու հաստկապես գարնան գարնանը :(
թող արև լինի ու ջերմություն, թող հիասթափությունը անհետանա, թող տիրի խաղաղություն ու ՍԵՐ

Apsara
03.03.2008, 23:26
Երկինքը գլխիս վրա էր կախվել,
ճանապարհ դեպի ու՞ր,
գարունը վախեցած ծառերի հետևն էր պախկվել,
մարդիք այդ ինչու՞,
արևը չկա, բայց լույս է դեռ,
կարմիր է վառվում,
մարտի 1-ին աշունն է իշխում,
կրկնվեց պատմությունը հին

Սելավի
05.03.2008, 09:55
1.03.08թ. Լույսը պիտի բացվեր, որ գարուն լիներ: Ասում են` քաղաքի արվարձաններում կոշտացած ձեռքերով տատիկներն ու պապիկները ձնծաղիկներ ու մանուշակներ էին վաճառում: Նրանք չգիտեին, տեղյակ չէին, չէին պատկերացնում, որ գարուն ա, ձուն ա արել...
Քաղաքի սրտում` Ազատության հրապարակում, առավոտյան ժամը յոթին սարսափազդու ձայներ էին գալիս. ոստիկանները, սեւ համազգեստով, սեւ դիմակներով զինվորականները մահակներով խփում էին վահաններին: Լույսը նոր էր բացվում: Հետո վայրենի ծեծ, ջարդ, արյուն: Շրջափակել էին, որպեսզի հանկարծ ոչ ոք չփախչի, բոլորին հոշոտեն, անխտիր, ինչպես պատահի` մահակով, ոտքով, արցունքաբեր, թունավոր գազով...

«Իմացա, որ հրապարակը շրջափակել են, տղաս էլ այնտեղ է: Մեքենայով գնացինք: Լացում էի, երբ տեսա ոնց են ջարդում մարդկանց: Տեսա տղայիս: Մոտեցանք: Մեկ էլ էն տեսա, որ ամուսնուս, տղայիս 5-6 հոգով գցել են ոտքերի տակ... Սեւ դիմակավոր, աժդահա տղամարդիկ էին: Ձեռքերս տարածեցի, որ գոնե մի քիչ էլ ինձ խփեն: Մահակով խփեցին դեմքիս: Երբ տեսան, որ երեքս էլ արյունլվիկ ենք, ասացին` «Վերջ, արյունոտ են»: Կարծես հանգստացան, թողեցին մեզ, մյուսն էլ զզվանքով ասաց` «Զգույշ, արյունդ չքսես շորերիս»: Մի տղա` սպիտակ սվիտերով, էլ չէր շարժվում նրանց ոտքերի տակ, բայց խփում էին: Կարծես դիակ էին ծեծում: Էնքան էլ հաստ, կոպիտ սապոգներ էին... Ոտքերս ծալվեցին, չէի կարողանում դուրս գալ: «Շտապօգնության» մեքենաները կանգնած էին, բայց ոչ ոք դուրս չէր գալիս, որ վիրավորներին օգնություն ցույց տար: Տղաս գոռաց` «Դուրս եկեք, մամայիս օգնեք, ինչ է, վախենու՞մ եք...»: Նոր դուրս եկան, մեզ տարան թիվ 3 հիվանդանոց», - պատմեց Նաիրա Աղաջանյանը: Բժիշկների ախտորոշմամբ որդին` Գոռ Աղաջանյանը (1990 թիվ) եւ հայրը` Աղաջանյան Գնելը գլխի գագաթնային շրջանի ենթամաշկային հեմատոմիա ախտորոշմամբ տեղափոխվել են տուն: Այս հիվանդանոցում ամբուլատոր բուժօգնություն են ստացել նաեւ Վարդանյան Սուրենը (1982 թիվ, ախտորոշումը` բազկի սալջարդ), Վարդան Հարությունյանը (1969 թիվ, նախաբազկի սալջարդ), Ռոման Մնացականյանը (1980 թիվ, գլխի գագաթնային շրջանի սալջարդ, վերք): Թիվ 3 հիվանդանոցում երկու հիվանդներ էլ կային, ովքեր հարձակման ժամանակ էմոցիոնալ շոկ են ապրել եւ սրտի անբավարար աշխատանքով տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում էր: Փորձեցինք զրուցել հիվանդի հետ, սակայն հսկող բժիշկը թույլ չտվեց` մեկ պատճառաբանելով, թե հիվանդին նոր հուզումներ պետք չեն, մեկ պնդելով, թե ինքը իրավունք չունի առանց գլխավոր բժշկի հրամանի նման բաներ թույլ տալ: Թերապեւտիկ բաժնում մյուս հիվանդն էր: Նրա պալատի դռան առջեւ ոստիկաններ էին կանգնած եւ քաղաքացիական հագուստով մի տղամարդ, ով, ներկայանալով իբրեւ հիվանդի բարեկամ, ասաց. «Արգելվում է, չի կարելի զրուցել հիվանդի հետ, ես թույլ չեմ տալիս»: Հետո հիվանդասենյակից դուրս եկան հիվանդի հավանաբար իսկական քույրերը: Նրանք այդ մարդու ներկայությամբ հրաժարվեցին ոչ միայն թույլ տալ մոտենալու, զրուցելու իրենց եղբոր հետ, այլեւ չցանկացան գնահատական տալ կատարվածին, թե` «Այս պահին մեզ համար ամենակարեւորը մեր եղբայրն է»...

Ամենաշատ վիրավորները եղել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որի տնօրենը Արա Մինասյանն է` Սերժ Սարգսյանի խնամին: Ծեծվածներին հատուկ տարել են այս հիվանդանոց` վիրավորների թիվը, կատարվածի պատկերը կոծկելու համար: Այս հիվանդանոցից որեւէ տեղեկատվություն ստանալ հնարավոր չեղավ:

Հանրապետական հիվանդանոցում բժիշկներից մեկը միամտաբար ուղեկցեց վիրավորներից մեկի` Բաբկեն Աթոյանի մոտ: «Նրանք սեւ հագուստով, սեւ դիմակներով էին` զինված մահակներով, վահաններով, սաղավարտներով: Շրջափակել են հրապարակը ու ոչ մի հնարավորություն չեն տվել, որ ժողովուրդը գոնե դուրս գա: Նրանց կողմից ոչ մի նախազգուշացում չի եղել: Միակ նախազգուշացումը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Երբ նրանք շրջապատել էին հրապարակն ու մահակներով խփում էին վահաններին` ահ ու սարսափ տարածելով, նա ասաց. «Ժողովուրդ, խոհեմ եղեք, նրանք ձեր քույրերն ու եղբայրներն են»: Մեզ հորդորեց նույնիսկ ձեռքի մի ավելորդ շարժում էլ չանել: Նման բաներ մարդուն են ասում, բայց նրանք անասուն են: Խփում էին ոնց պատահի, որտեղ պատահի: Այնտեղ «Շտապօգնության» մեքենաներ չկային: Մի մարդ քարշ տալով ինձ հասցրել է Անի հյուրանոց, այնտեղից տաքսի կանչել, վճարել եւ ուղարկել թիվ 1 հիվանդանոց: Այնտեղ ասացին` «Նման հիվանդներ մենք չենք ընդունում»: Հավանաբար իշխանություններից ցուցում է եղել, որ վիրավորներին տանեն Էրեբունի հիվանդանոց, «Գրիգոր Լուսավորիչ». դրանք Սերժիկի, Քոչարյանի բարեկամներին պատկանող հիվանդանոցներ են...»: Այդ պահին ներս մտավ մի բժիշկ եւ դուրս հրավիրեց հիվանդասենյակից` չի կարելի: Հետո երկար, տհաճ քաշքշուկներ, մինչեւ պատասխանատու բժիշկը թույլ տվեց խոսել նաեւ մյուս վիրավորների հետ: Ինձ հաճելիորեն զարմացրեց հիվանդանոցի անվտանգության աշխատակցի պահվածքը, ով հատկապես շահագրգռված էր, որպեսզի անպայման տեսնենք եւ զրուցենք վիրավորների հետ: Ի վերջո` թույլ տվեցին:

Արամ Բարեղամյան. «Առաջին օրվանից հրապարակում եմ: Հրազդանից եմ: Ժամը մոտ ութն էր: Տեր-Պետրոսյանը մեզ կոչ արեց, որ հանկարծ չհարձակվենք: Բայց նրանք վրա տվին ու ծեծելով քշում էին, չէին նայում` կին, աղջիկ, երեխա... Իմ առջեւ կին էր ընկած, նրան խփում էին: Ասացի` «Կնոջը մի հարվածեք», խփեցին իմ գլխին... Ինձ թվում է` նրանք ղարաբաղցիներ էին, բարբառից եմ ենթադրում: Իսկ երբ հիվանդանոցում էի, տեսա Հատուկ գնդից մի մայորի եւ էլի մեկին, որ չհասկացա` ով էր: Նրանք առանձնացել էին բժիշկներից մեկի հետ եւ խոսում էին: Հավանաբար բժշկին ասում էին, որ վիրավորների թիվը հնարավորինս քիչ ասեն»:

Նվեր Սարգսյան, 36 տարեկան. «Ժամը մոտ 14: 00-ն էր, ֆրանսիական դեսպանատան բակում: Ոստիկանները հարձակվեցին: Ինձ վառելափայտով են ծեծել... Իմ աչքի առաջ տասը տարեկան մի երեխայի, 23 տարեկան մի երիտասարդի մահացու ծեծեցին...»... Պատրաստվում էի հեռանալ, երբ Նվերը, որ հազիվ էր խոսում, ասաց. «Մենք արդարություն ենք պահանջում...»...

Ես կարող էի զետեղել նաեւ վիրավորների լուսանկարները, սակայն լրագրության էթիկայի համաձայն` արգելվում է ցուցադրել բռնության, վայրագության տեսարաններ, որ հոգեկան ցնցման պատճառ կարող է դառնալ... մարդու համար...


03.03.2008

Հայկական հեռուստատեսությունների եթերում օճառային օպերայի հերթական սերիալն էր՝ ժպտում են, գնում-գալիս, ապուշ-ապուշ դուրս տալիս: Իսկ կյանքում, իրական կյանքում ջարդ էր, կոտորած, արյուն: Նորից վիրավորներ, զոհեր... Իսկ հայկական հեռուստատեսությունների եթերում թալանված խանութներ էին, խոտերում թաքցրած զենք-զինամթերք եւ ծեծվող ոստիկաններ: Պատկերի զավեշտն ամբողջացնում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի 2008թ. մարտի 1-ին Երեւանի հիվանդանոցներում ժամը 06.00-ից մինչեւ 21.30-ը 42 տուժածներից 14-ը զինվորականներ էին, 28-ը՝ քաղաքացիներ. մինչեւ ատամները զինված քաղաքացիներն այդքան շատ եւ այդպես դաժանորեն ծեծվել են: Բայց ահա ժամը 21.30-ից մինչեւ 01.00-ն 89 տուժածներից 58-ը զինվորականներ էին, 31-ը՝ քաղաքացիներ. այս անգամ «անպաշտպան» ոստիկաններն են դաժանաբար ջարդվել, հրազենային կրակոցներից, երբ ժողովուրդը պաշտպանվելու համար ասֆալտ էր քանդում... Հետո ոստիկանների ճակատագրով մտահոգ Ռոբերտ Քոչարյանն այցելեց խեղճ, ծեծված ոստիկաններին, եւ տեսարանը՝ որպես զավեշտների զավեշտ, հեռուստաէկրաններին էր: Դեռ կգտնվեն պոետներ, որ ասքեր կգրեն անձնվեր ոստիկանների մասին: Եվ դեռ այդ պոետները մրցանակներ կստանան, այն էլ՝ պետական: Սակայն երկրի նախագահի խորը, անհանգիստ մտահոգությունը չտարածվեց մյուս տուժածների՝ պաշտոնական տվյալներով 59 քաղաքացիների վրա: Տուժածների ոչ պաշտոնական, ուստի եւ ավելի ստույգ թիվը, նրանց առողջական վիճակը դժվար է պարզել: Հանրապետական հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն, վիրաբույժ, պրոֆեսոր Պողոսյանը հիվանդանոցում գտնվող վիրավորներին տեսնելու մեր պահանջ-խնդրանքին, խնդրանք-պահանջին պատասխանեց, որ իր միակ ցանկությունն է, որ չլինեն այլեւս այդպիսի վիրավորներ, այդպիսի պատճառներով, նման հետեւանքներով... Զրուցեցինք նույն հիվանդանոցի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դ.Պատրիկյանի հետ: «Մարտի 1-ից մինչեւ լույս 2-ի գիշերը մեզ մոտ բերվել են 8 վիրավորներ՝ հիմնականում թեթեւ վնասվածքներով՝ գլխուղեղի ցնցումով, վերքերով. գանգուղեղային վնասվածքների մեջ սա թեթեւ վնասվածք է համարվում: Չէի ասի, թե նրանց մեջ կային ծանր հիվանդներ: Ճիշտ է, հուզված էին, գրգռված, սթրեսային վիճակում էին: Բայց ժամը 21.30-ի սահմաններում 3-րդ հիվանդանոցից մեզ մոտ տեղափոխեցին մի հիվանդի՝ շատ ծանր վիճակում: Հիվանդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Նա ունեցել է գլխի ծանր, թափանցող վնասվածք՝ գանգի ոսկրերի կոտրվածքով, ուղեղանյութի վնասվածքով, արյունահոսությամբ: Անմիջապես վիրահատվել է: Արվել է ամեն ինչ՝ արյունահոսությունը դադարեցնելու, կոտրված ոսկրաբեկորները հեռացնելու տեսակետից: Ցավոք, անհայտ է այդ հիվանդի ինքնությունը, հարազատները չկան: Այս պահի դրությամբ երկու հիվանդներ՝ ՈԶ զինծառայողներ, արդեն դուրս են գրվել: Նրանք բավարար վիճակում էին: Իհարկե, երիտասարդ երեխաներ էին՝ հուզված, բայց որեւիցե վնասվածք նրանք չունեին, նույնիսկ կապտուկներ չունեին», - փաստեց Պատրիկյանը:

Ինձ թույլ չտվին հիվանդանոցում գտնվող վիրավորներին տեսնելու, զրուցելու՝ պատճառաբանելով, թե զրույցը կարող է վատ անդրադառնալ հիվանդների ինքնազգացողությանը...

- Բայց ասացիք, որ նրանց վնասվածքները թեթեւ են, վիճակը ձեր գնահատմամբ բավարար է, ուրեմն ինչու՞ պիտի հուզվեն:

- Նույնիսկ իրավապահ մարմիններն առանց բժշկի թույլտվության իրավունք չունեն խոսելու թեկուզ հանցագործ հիվանդի հետ:

«Իսկ ոստիկանների ներկայությունը հիվանդի մոտ հուզմունքի, պոռթկումների պատճառ չի՞ դառնա», - մտածում էի ես` դուրս գալով հիվանդանոցից:
http://www.zhamanak.com/

Sunny Stream
05.03.2008, 18:54
աշխարհի բոլոր վավերագրողներ, լրագրողներ ու ազնիվ մարդիկ` ծեծեք ինձ, հենց հանդիպեք..... :( :( :( ...
... էսօր ժամը մոտ 12-ից հետո ինձ մոտ սկսվեց հակա-օր... չհասկացա ինչու (դե առավոտից լսարանում տիրող ուրախ մթնոլորտը երևի իր գործն արեց, թեև նոր էի կարդացել դեյ.ազ-ի չգիտես ճիշտ, թե սուտ լուրերը)... ուրախանում էի ու ջղայնանում վրաս... հետո մի քիչ հանգստացա, որ իմացա մենակ ես չէի էդ վիճակում... անհասկանալի ուրախությունը ամեն դեպքում էդքան էլ երկար չտևեց...
... հետո արեցի մի բան, որ թեև շատ սովորական է, բայց ինձ համար անհնար էր թվում... խոսեցի Ազատության հրապարակը հսկող զինվորների... չէ` զինվորի ու մայորի հետ... էդ զինվորը ախր իմ նախկին դասարանցին էր` մեր դպրոցի ամենակարգին, ամենալավ ու խելացի տղաներից մեկը... բերանս բաց էր մնացել, թե ոնց էդ փոքր-մոքր լավ տղան մեծացել էր ու տեղավորվել էդ ծանր հագուկապի մեջ... ձեռքին էլ` հրացան... ասաց փամփուշտներ ունեն, բայց դե զենքը լիցքավորված չեն պահում... ասացի, որ ուզում եմ նկարահանել Թումանյանի արձանը, ինքն էլ թե` խնդիր չկա... մայորին բացատրեցի, թե ինչ եմ ուզում, պարզվեց ուրախ էլ մարդ է, ասաց, որ շրջակայքը չնկարեմ, բայց արձանը կարող եմ.. վերջում ավելացրեց` 1 րոպե... ու ես` շաշս, մինչև տեսախցիկի օպցիաներն եմ կարգավորում, 1.5 կադր արձան եմ նկարում, հրաման է գալիս, որ դադարեցնեմ... բայց դե հո ուղղակի չէի նկարում` սրտումս վախ, մտածում եմ հեսա մեկը էդ լիքը զինվորներից կկասկածաի, աջուձախ չի նայի ու կկրակի... մեքենայից մեկը դուրս եկավ ու դեպի մեզ եկավ, երևի էդ պատճառով էլ մայորը իսկի էդ 1 րոպեն չհամբերեց...
... դե հիմա եկեք ու մի խփեք ինձ, որ գոնե էդ կես րոպեն էլ չօգտագործեցի, զինվորներ երևում են, բայց մեքենաները` չէ ու ընդհանրապես պահը բռնող մեկը կկարողանար շատ ճիշտ օգտագործել էդ կես րոպեն...
... մի խոսքով ահավոր կատաղած եմ ինձ վրա... կանցնի...

Հ.Գ. ախր ասում էին ոչ մեկին չեն թողնում, նույնիսկ Հայլուրին... իսկ ես չօգտվեցի...

... բայց էդ լավ տղային ինչի՞ են բերել... լավ է, գոնե գիշերը էդտեղ չի եղել, հաջորդ օրն են իրենց բերել... Աստված էդ լավ տղաների հետ...

StrangeLittleGirl
05.03.2008, 21:45
Հիմա ինձ ոչինչ պետք չէ, բացի խաղաղությունից: Խաղաղություն թե՛ մարդկանց ներսում, թե՛ դրսում՝ քաղաքում, թե՛ Ղարաբաղում: Հիշում եմ՝ երբ եղբորս նոր էին բանակ տանում, մի պայծառ արևոտ օր տնից դուրս եկա ու նայեցի թափանցիկ երկնքին՝ Աստծուց խաղաղություն խնդրելով: Ես չէի պատկերացնում, որ գալու է մի օր, երբ ավելի քան երբևէ խաղաղություն եմ ուզելու: Ու մի բառ է անընդհատ պտտվում իմ գլխում, նույնիսկ քնած ժամանակ. «Խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն…»:

Աբելյան
10.03.2008, 20:03
Ընտրությունները պրծան, ու չնայած վարչապետի հուսադրող խոստումներին, գները երկնիշ թվով աճեցին: Մի խոսքով, առա՜ջ: Առա՜ջ դեպի թանկացումներից անպակաս Հայաստան, առա՜ջ դեպի գործազուրկ Հայաստանն, առա՜ջ դեպի աղքատ Հայաստան, առա՜ջ դեպի նորանոր փակուղիներ՝ կեղծիքի ու ստի թևերով, լավ, շատ խորացա:
Վաղվանից իմ առաջ նպատակ եմ դնում. դիետա պահել: Հացը ուտելու եմ օրական 300-400 գրամից ոչ ավել: Չայը խմելու եմ առանց շաքարի, մուրաբա ու թխվածքներ՝ հազարից մեկ: Կաթնամթերքի չափաբաժինը 50 տոկոսով քչացնում եմ: Միս աշխատում եմ ընդհանրապես չուտեմ: Տենանք, կկարենա՞մ: Չնայած, եթե չկարենամ էլ, էլի ոչինչ: Կասեմ. "վարչապետը ասեց, չարեց, դե ես ել իրավունք ունեմ ասելու ու չանելու":

Selene
10.03.2008, 20:27
Մոգական Լապտերիկը մի հատ ստորագրություն ուներ՝մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Հոգնել եմ ամեն ինչից, ուզում եմ չքվեմ, ցնդեմ, անհետանամ…»
Հիմա իմ մոտ ճիշտ այս վիճակն է:( Ուղղակի ժամանակավոր ցնդելու հնարավորություն չկա, որ եթե հանկարծ փոշմանեմ, ուզածս պահին հետ գամ:oy

Sunny Stream
16.03.2008, 20:31
գրառումադուլ եմ հայտարարել երկու պատճառով
1. փակվում են լիքը կարևոր թեմաներ, իսկ ժամանցի համար մտնելու ժամանակ չկա.
2. պետք էր բոլորին հայտարարել, թե չէ մենակ ինքս ինձ ասելով` չէի կարողանում սահմանափակել Ակումբում վատնած ժամերս... դրանց կեսն իսկապես զուր էր անցնում:

հիմա լիքը բան եմ հասցնում անել, վերջապես ուրախանում եմ անքնության համար, թե չէ ժամանակս չէր հերիքում... էս էլ էդ անքնության արգասիքներից մեկը... չասեք, թե գժվել եմ, ուղղակի երկար ժամանակ վերջին դեպքերի մասին էի մտածում ու էսպիսի մի բան ստացվեց: Ու ուղղակի շատ եմ ուզում տեղադրել, թե չէ արտագրելու հավես չկա, իսկ եթե թողնեմ էս թղթերի վրա, շատ շուտով կպոկվեն-կկորչեն...


(11.03.08թ. 05:20-06:32 AM)

- Դե ասա' վերջապես:
-Ի՞նչ ասեմ:
-Ի՞մչ է լինելու:
-Ե՞րբ:
-Քեզ հիմարի տեղ մի դիր:
-Սպանություն:
-Ի՞նչ:
-Ոչ մի նոր բան:
-Ու՞մ:
-Դեռ չգիտեմ... /լռություն/ ...որքա՞ն ժամանակ կլինի, որ խոսում ենք:
-Հիմա՞, թե՞ ընդհանրապես:
-Ի՞մչ տարբերություն: Հիման էլ ընդհանրապես է:
-Հիմա` մի քանի օր, ընդհանրապես` չեմ հիշում... կարծեմ սկսվեց այն պահից, երբ առաջին մարդը նախանձեց մեկ ուրիշին... (երկրորդի՞ն...)
-Այսինքն հոնց նո՞ր սկսեցինք:
-Ի՞նչը:
-Խոսել:
-Չէ, ասում եմ` շատ վաղուց:
-Բայց հենց նոր առաջին մարդը նախանձեց մեկ ուրիշին:
-Երկրորդի՞ն:
-Չէ... երկրորդ չկ լինում: Թվով բոլորն էլ առաջինն են: Ո՞նց կարող ես երկրորդ անգամ անել մի բան, երբ դեռ չես արել, հետևաբար` առաջին անգամ ես անում: Ո՞նց կարող ես երկրորդը լինել, երբ առաջինն ես:
-Դու այդպե՞ս ես կարծում:
-Չէ, նրանք են այդպես կարծում:
-Ճիշտ ես... երևի:
-Էլ ի՞նչ երևօ:
-Դե, նայած, թե երևէ բան առաջին կամ երկրորդ անգամ անելը հիմա-ու՞մ ես դիտարկում, թե՞ ընդհանրապես-ում:
-Ես ասացի, որ տարբերություն չեմ տեսնում: Հիման ընդհանրապեսն է, ընդհանրապեսն էլ` հիման:
-Բա ամենաառաջին մարդը՞:
-Հապա մի շուրջդ նայիր: Տեսնու՞մ ես էն բարձրահասակ, մի քիչ կաղ մարդուն, էն, որ ձախ ձեռքն էլ փոքր-ինչ դողում է:
-Հա:
-Այ հենց ինքն էլ ամենաառաջին մարդն է:
-Հաստա՞տ:
-Չէ, "մոտավորապես" /քմծիծաղ/: Էն փոքրիկին տեսնու՞մ ես, որի ծնողները անգործությունից խեղճի էդ նուրբ մազերը երկու կոպիտ խուրձ են արել գլխին: Էն աղջնակը, որ նոր-նոր հեծանից քշել է սովորում... հա', իդեպ, ասում են, թե անիվ հայտնագործողն է ամենաառաջին մարդը:
-Ասում են:
-Դե հիմա արի ու տես, որ էս մանկիկն էլ է ամենաառաջինը, թեկուզ և օգտվում է... չէ, փորձում է օգտվել էն մյուս ամենաառաջինի գյուտից:
-Ես խճճվեցի:
-Ոչինչ:
-... բայց հիմա ի՞նչ է լինելու:
-Ինչ որ լինում է ընդհանրապես:
-Ու ոչ մի նոր բա՞ն:
-Ու ոչ մի նոր բան... իհարկե, աշխարհը նորանում է ամեն մեկով ու նրա բերած նորությամբ, բայց վերջին հաշվով բոլորն էլ ամենաառաջինն են:... ու քանի դեռ նրանք այդ գիտակցությամբ են ապրում, հիմա-ն ընդհանրապես-ից չի տարբերվի:
-Բայց ախր էդ ամեն մի փոքր բորություն էլ թանկ է, չէ՞:
-Իհարկե:
-Ուրեմն պետք է դրանք աչքի լույսի պես պահել, չէ՞:
-Դրա՞նք, թե՞ նրանց:
-Նույն բանն է:
-Չէ. նրանք դրանք աչքի լույսի պես են պահում, որովհետև ամեն նորարարություն հետաքրքիր է... չէ, հետաքրքիր ասելը քիչ է... հենց դա է, որ կազմում է նրանց կյանքը: Իսկ նրանք նրանց միշտ էլ խեթ են նայել, ու պատճառը հաճախ հենց էդ նորարարություններն են, որ բերում է յուրաքանչյուրն իր հետ: Որովհետև կա մի բան, որ նախանձ է կոչվում:
-Հիմա է՞լ պատճառը նախանձն է:
-Միշտ էլ պատճառը նախանձն է:
-Բա հիմա ի՞նչ են անելու նրանք: Հո բոլորը չե՞ն նախանձելու:
-Չէ: Բոլորը չէ: Մի քանիսը: Ու մնացածը... ա'յ պարադոքս. մնացածն էլ էդ մի քանիսին ամենա-ամենաառաջինները կհռչակեն, բայց մեկ է` կշարունակեն ներքին մի հույս փայփայել ու հավատալ, որ իրենք էլ են առաջինը, պարզապես ոչ թե հիմա-ում, այլ ընդհանրապես-ում:
-Բայց, չեմ հասկանում, ի՞նչ օգուտ, եթե սկսեն իրենց երկրորդը համարել:... արծաթե մեդա՞լ:
-Չէ, "մեդալի մյուսը երեսը" /քմծիծաղ/: Էդ "ալեգորիաներդ" մի կողմ թող: Չնայած, էս անգամ տեղին էր: Փաստորեն քո կարծիքով երկրորդը արծաթե մեդալակի՞րն է:
-Իհարկե, "եռաստիճանային համակարգում" այն մի փոքր ավելի ցածր աստիճանին կանգնողը:
-Ա'յ քեզ փորձանք... փաստորեն դու էլ ես նրանցից: Պահո~... իսկ ես քեզ կասեմ, որ երկրորդը ավելի կատարելագործված ոսկին է... չէ, ոսկի էլ չէ, այլ ավելի լավ ու կատարյալ մի բան... չգիտեմ...
-Էդ ո՞նց:
-Դե ո՞նց չես հասկանում. երբ գիտնականը մի տեսություն է հաստատում (առաջինը), հետո մեկ ուրիշը (երկրորդը) ուսումնասիրելու համար հարկ է լինում անդրադառնալ առաջինին, նա ի՞նչ է անում` նորից հաստատու՞մ է այն, թե՞ օգտվում արդեն կատարած աշխատանքից:
-Եթե գիժ չէ, ուրեմն` երկրորդ տարբերակը:
-Ապրե'ս: Նույն կերպ էլ այն մարդը, ով կգիտակցի, որ ինքը երկրորդն է, վեր կկանգնի անցած ուղուց ու կգտնի նորը` հենվելով անցածի վրա:
-Բայց քիչ առաջ դու էիր ասում, որ թե' անիվ հնարողը, թե' հեծանիվ քշողը ամենաամենաառաջինններն են (թեև ես դրանից գլուխ չհանեցի):
-Այո, ասացի... բայց դա... սպասիր, մտածեմ... չէ, հեծանիվ քշել սովորող այդ երեխայի մտքով էլ չի անցնում ու չի անցնի, որ ինքը կարող է երկրորդը լինել... որովհետև ինչպես այսօր նրա ծնողները գլխին են կապում այդ կոպիտ մազափնջերը, այնպես էլ վաղը նրան կներարկեն ամենաառաջինը լինելու գաղափարը... հասկանու՞մ ես, երկրորդը լինելու համար, գուցե, էդպիսին ծնվել է պետք...
-Հիմա էլ դու՞ խճճվեցիր:
-Հա: Բայց մեկ է` հաստատ է. երբ կծնվի նա, ով իրեն կհամարի երկրորդ մարդը, աշխարհը կփոխվի:
-Բայց ախր էդքան մարդիկ փոխել են աշխարհը: Նրանց մի մասին, կարծեմ, "հանճար" են ասում:
-Չէ, նրանք միայն արագացրել են նույն անիվի պտույտները, բայց չեն փոխել: Պետք է, որ մեկը ուղղությունը փոխի... կամ չէ, գուցե դա էլ հերիք չի: Պետք է ամեն բան փոխել... հենց անիվը, որովհետև ասում են, թե այն հայտնագործողն է եղել ամենաառաջին մարդը...
-Լավ, իսկ ի՞նչ կլինի, երբ աշխարհում ապրեն միայն երկրորդները:
-Չգիտեմ, թե իմանայի, ինքս կլինեի "առաջին երկրորդը" /քմծիծաղ/: Էդ երկրորդը կհայտնագործի մի նոր բան ու կփոխի աշխարհը: Բոլորը կուրախանան էդ գյուտով, երկար ժամանակ կուրախանան, մինչև աշխարհը թթվի, հոգնի երկրորդներից... հետո, մի պայծառ օր էլ մեկը կարթնանա ու կգիտակցի, որ ինքը երրորդն է...
-Իսկ գուցե նորից առաջի՞նը...
-Գուցե... եթե այսօրվա առաջինները լրիվ մոռացվեն, նրանք կարող են և առաջին կոչվել, բայց իրականում լինել երրորդները... կամ հակառակը... բայց դա շատ ուշ կլինի, կամ երբեք էլ չի լինի...
-Շա~տ հեռուն գնացինք...
-Հա...
-Իսկ հիմա... երբ էդ մի խումբ մարդիկ նախանձեն...
-Արդեն նախանձել են:
-Հա՞:
-Հա:
-Ափսոս... ես էլ կարծեցի, թե հնարավոր է կանխել...
-Չէ:
-Բա հետո՞:
-Հիմա-ի հետո՞ն:
-Հա:
-Դե, ասացի սկզբում:
-Չեմ ուզում լսել... վախենում եմ:
-Կտեսնես:
Իսկ չե՞նք կարող գոնե դա կանխել:
-Կարող ենք:
-Դե էլ ինչի՞ն ես սպասում:
-Ինքս եմ վախենում:
-Ու՞մ համար... առաջինների՞...
-Չէ, եթե կանխենք, նրանց էլ ոչինչ չի լինի... ի՞նչ ես կարծում. ո՞վ է եղել առաջինը` նա, ով հայտնագործեց անիվը, թե՞ նա, ով նախանձեց մեկ ուրիշին:
-Չգիտեմ, բայց անիվը ստեղծողին այսօր էլ նախանձում են:
-Հա... բայց մինչև անիվը նա չի նախանձել... չարացած մարդը անիվ չէր ստեղծի...
-/ինքն իրեն/ ուրեմն չարացած մարդը երկրորդ չի դառնա...
-...իսկ քանի որ նրան ամենաառաջինն են համարում, ուրեմն մարդիկ սկսեցին նախանձել, երբ ստեղծվեց անիվը:
-/ինքն իրեն/ մենք ստեղծվեցինք այդ օրը...
-...ու քանի դեռ մենք կանք, կա նաև անիվը...
-...նախանձը...
-...ուրեմն չի ծնվի երկրորդը:
-Ճի՞շտ որ:
-Մենք պետք է չլինենք, որպեսզի ծնվի երկրորդը:
-Ես չե'մ ուզում...
-Հավատա, հենց ծնվի երկրորդը, մենք նորից կվերածնվենք, երեվհետև կծնվի նաև նախանձը:
-Բա հիմա...
-Հիմա-ն կարող է չդառնալ ընդհանրապես, եթե..
-Եթե...
-... դու պետք է սպանես ինձ:
-Ի՞նչ:
-Սպանես ինձ...
-Բայց... ես չեմ կարող, դու գիտես...
-Հենց որ հաղթահարես այդ "չեմ կարող"-ը, կծնվի երկրորդը ու կվերածնվենք մենք:
-Բայց ես այդպիսին չեմ ստեղծված:
-Առաջիններն էլ այդպես են մտածում, դրա համար էլ անիվից այն կողմ չեն անցնում...
-Իսկ եթե ես քեզ... այսինքն, երբ դու չլինես...
-Դե, ինքդ մտածիր. եթե չլինեմ ես, էլ չի լինի նախանձը. առանց իմ մի սերմի նրանք չեն կարող նախանձել... և այն մի խումբ մարդիկ նույնպես կդադարեն նախանձել...
-Իսկ ե՞ս:
-Երբ ինձ սպանես, դու էլ դու չես լինի... դու էլ չես լինի... բայց հիշի'ր, որ կլինի երկրորդը և մենք կվերածնվենք: Ես կսպասեմ այդ օրվան, երբ մենք կվերածնվենք! Իսկ հիմա սպանիր ինձ ու էլ ոչ մի խոսք մի ասա... Պետք է կանխել!
.................................................
Սպանեց:
Մնաց միայնակ:
Նա սարսափած էր ու սարսափելի:
Նրան ոչ ոք չէր վտարում:
Նա շատ հին էր:
Բայց վախճանը չէր մոտենում:
Նա սկսեց թափառել` փնտրելով իր կործանումը:
Սակայն չկար էլ Չարը, որ կործաներ նրան:

Միտքը եկավ հեքիաթների վերջաբանը. "Բարին հաղթեց Չարին": Փոքրիկ ուղղում արեց ու կարդաց. "Բարին սպանեց Չարին":
Բարին սպանեց...
(...էլ ի՞նչ Բարի...)
Բարին իր ապրած ամեն նոր րոպեից ավելի էր կատաղում ու չարանում... սակայն կործանումը չէր գալիս...
...չկար էլ Չարը, չկար էլ Նախանձը... կար Բարին` չարացած... իսկ չարացածը չի կարող երկրորդ լինել...
...հիմա-ն խելագարվեց...
...անիվը նույն շրջանում մի քանի պտույտ տալուց հետո աղմուկով կանգ առավ...

...Եվ չծնվեց Երկրորդը,
և չվերածնվեց Չարը, որպեսզի մաքրեր Բարուն...

ոչ մի նոր բան :D
լավ մնացեք, հուսով եմ առաջիկա շաբաթը պայծառ ու Բարի կլինի!

(էսօր 1 շաբաթս ավարտվեց, որոշեցի մի բան գրել ու նոր շաբաթ սկսել ;) )

Kuk
16.03.2008, 20:50
Ողբերգություն՝ գարնան առաջին օրը
Երեկ վաղ առավոտյան ժամերից սկսած (06:00-ից սկսած) մինչեւ ուշ գիշեր մի ճնշող մթնոլորտ էր տիրում Երեւանում: Նախագահ Քոչարյանի եւ ոստիկանապետ Հարությունյանի թեթեւ ձեռքով Երեւանը վերծվել էր Սումգաիթի: Իրավիճակը համարյա թե նույնն էր՝ փոխվել էին դերակատարները: Պատժողի դերում՝ հայն էր, զոհի դերում՝ դարձյալ հայը: Պատժում էին հայ ոստիկանները, ավելի ուշ նաեւ՝ հայ «սպեցնազը» եւ հայ բանակը: Պատժվողի դերում՝ դարձյալ հայը՝ ըմբոստացած եւ իշխանությունների կամակատարություններից զզված մարդիկ (չգիտեմ էլ, թե, ասենք, մի 100-200 հազար մարդկանց ի՞նչ անվանես՝ ինչպես իշխանական լրատվամիջոցներն են անվանում՝ մարդկանց խո՞ւմբ, կամ՝ զանգվածնե՞ր, թե՞ ինչ): Ըստ իս, այս 100-200 հազար մարդիկ ներկայացնում էին ե՛ւ իրեննք իրենց, ե՛վ իրենց ընտանիքների որոշ (եթե ոչ բոլոր անդամներին), նաեւ՝ ընկերներին, մտերիմներին: Իմ օրինակով ասեմ, որ երբ ես մասնակցում էի Լեւոնի միտինգներին, ես ներկայացնում էի առնվազն 6-7 ընկերներիս, մորս, երբեմն նաեւ՝ կնոջս (եթե վերջինս չէր կարողանում անձամբ գալ):

Ասում են, Սերժ Սարգսյանը «պլանավորել էր» 2-փուլանի հաղթանակ, որին Քոչարյանը հակադրեց իր «ընկերոջ» մեկ փուլով հաղթանակը: Վարկած է, սակայն բավականին խելքին մոտ: Քոչարյանը հասավ այն բանին, որ Սերժի նախագահ դառնալ-չդառնալու հարցը մնաց իր որոշելու խնդիրը: Կուզեր, Քոչարյանը չէր «սեղմի» ուժայիններին, եւ լեւոնենց օր-օրի աճող ժողովրդական բողոքի ալիքի եւ միջազգային ուժերի ճնշման տակ Սահմանադրական Դատարանը ստիպված կլիներ կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները: Ստացվեց այնպես, որ Քոչարյանը ստիպեց Սերժին՝ «չմոռանալ իրեն»: Չե՞ որ ըստ այս վարկածի, իրականում, Քոչարյանը «օծեց» Սերժի «թագը»:

Սակայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, չնայած այս հակասությանը, ունեին նաեւ բնական մի ընդհանուր նպատակ. Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելու դեպքում երկուսն էլ կհայտնվեին ճաղերից այն կողմ: Եվ այս ընդհանուր ու մեծ նպատակը թողած, Քոչարյանը, ըստ իս, այնունամենայնիվ գնաց նաեւ Սերժին «իր ազդեցության ոլորտից բաց չթողնելու» վերեւի պարբերությունում համառոտ ներկայացված տարբերակին. Սերժ Սարգսյանն «ընտրվում է» նախագահ, սակայն այդ հաղթանակի գործում նաեւ հասկանում է, որ հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ ինքը դարձավ նախագահ:

Կարծում եմ, անիմաստ է այլեւս քննարկել Սերժի՝ նախագահ «ընտրվելու» լեգիտիմության հարցը: Նա այնքանվով է լեգիտիմ նախագահ, որքան ընդդիմադիր էին Լեւոնից բացի մյուս «ընդդիմադիրները»՝ սկսած «էժանագին» Արամ Հարությունյանից ու Արտաշես Գեղամյանից մինչեւ «թանկարժեք» Արթուր Բաղդասարյանը: Եվ նույն Սերժ Սարգսյանի դժբախտության պատճառը այն է, որ ինքը այս «ոչ լեգիտիմության» շունչը զգալու է ամեն վայրկյան՝ թե «իր» ժողովրդի հետ շփվելուց եւ թե միջազգային հանդիպումներում եւ պարտադրված փաստաթղթերում:

Մի բանը հաստատ է՝ ստի ու բռնության միջոցով եւ Քոչարյաին կողմից նախագահ «օծված» Սերժ Սարգսյանը երկար չի դիմանա: Խոսքս ոչ թե տարիների, այլ ամիսների խնդիր է:

Այժմ՝ մի քանի խոսք մարտի 1-ի ողբերգության մասին: Խոսքս հավասարապես ուղղված է ե՛ւ իմ համերկրացիներին, ե՛ւ սփյուռքահայությանը:

Նախ՝ մի՛ հավատացեք պաշտոնական լրատվությանը: Այն սուտ էր՝ ինչպես մինչեւ հիմա, այնպես էլ այս օրերին: Եթե նրանք ձերբակալում են անկապ դեմքերի, սակայն մոռանում են բորոր այն ընտրակեղծարարներին, որոնք գործել են նույն ոստիկանների, թաղային քերածին հեղինակությունների եւ պատգամավորների ոչ թե ներկայությամբ, այլ՝ ակտիվ օժանդակությամբ, արժե՞ հավատալ այլ խոսքերի, որոնք հորջոջվում են Քոչարյան-Սերժի եւ նրանց մանկլավիկների, այդ թվում՝ բոլոր հեռուստալրատվամիջոցների (բացառությամբ՝ Երկիր Մեդիայի, որն ունի իր հստակ՝ ՀՅԴ-ական գիծը) կողմից: Եթե պատգամավոր եւ լրագրող են ծեծվում, եւ այդ ծեծուջարդ կազմակերպողները Ազգային Ժողովում «քննարկում են» արտակարգ դրություն մտցնելու հարցը, արժե՞ արդյոք ընդհանրապես լսել նման տեղեկատվություն: Ավելի լավ է՝ զանգահարեք Ձեր երեւանցի ընկեր-բարեկամներին եւ նրանցից իմացեք իրականությունը: Դուք մոտակա օրերին զրկվեցիք նաեւ ինտերնետային լրատվամիջոցներից: Ոչինչ, համոզված եմ մի քանի օրից Քոչարյանը ստիպված է լինելու հանել իր իսկ մտցրած արտակարգ դրությունը:

Ի՞նչ իրականում տեղի ունեցավ մարտի 1-ին: Այն, որ իշխանության նյարդերը տեղի տվեցին: Ես տարբեր առիթներով ընկերներիս հետ կիսվելուց ասել եմ ու էլի կասեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է բանտերը լցնել իր համակիրներով՝ հասնելու իր նպատակին: Սա, ի միջի այլոց, վատ իմաստով չեմ ասում: Ու ձերբակալվածներն էլ գիտեն, թե ինչու են դատապարտվում ժամանակավոր անազատության: Սա մեծ շախմատ է՝ խելացի զոհաբերություններով: Կարեւորն այն է, որ ձերբակալվածներն իրենք հպարտ են եւ հասկանում են, որ իրենց ձերբակալությունը անհրաժեշտ քայլ է՝ ընդհանուր գործին նպաստելու գործում: Ահա թե ինչու, իշխանությունների կողմից վերջին մի քանի օրերին (մինեչ մարտի 1-ը եւ դրանից հետո) գրանցված եւ գրանցվող ձերբակալություններին Լեւոնը կարող է շատ հանգիստ վերաբերվել. չէ՞ որ այս ձերբակալությունները մտնում էին նրա ծրագրում:

Սակայն, իշխանությունները գտնվեցին ավելի հիմար, քան իրականում էր: Նրանք սկսեց պատժել նրանց, ովքեր իրենց նախագահ տեսնում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն՝ կուլ տվեցին Լեւնի խայծը, մոռանալով, որ նման ձերբակալությունները եւ ուժ կիրառելը ի վերջո վնասելու է հենց իրենց:

Քավ լիցի, իմ ասելն այն չէ բնավ, որ Լեւոնը ցանկանում էր մարտի 1-ի բռնությունները, զորքի խառնվելը եւ մարդկային զոհերը: Տակավին՝ ոչ: Նա գիտեր, որ կլինեն բռնություններ եւ ձերբակալություններ, սակայն այն, որ իշխանություններն այսաստիճան «կեղտոտ խաղեր» կտան, այն էլ՝ իրենց մեկուսացնելու պայմաններում, հաստատ չէր հաշվարկել:

Ասում են՝ ինչո՞ւ Լեւոնը չհրաժարվեց իր անվտանգությունից ու չգնաց դեպի իրենց սպասող ժողովուրդը: Կարող են մեղադրել, եւ համոզված եմ, որ իշխանությունները շուտով այս հարցը կդարձնեն օրակարգային: Համաձայնվեք, որ իր քաղաքացիների վրա զորք բերողը նույն հաջողությամբ կարող էր ֆիզիկապես վերացնել Լեւոնին՝ ժողովրդի մեջ ներմուծած իր պրովոկատորների ձեռքով: Իսկ որ պրովոտակտորներ կային, այն էլ՝ մեծ քանակով, կարող եմ հաստատել ինքս, որպես մարտի 1-ին Ֆրանսիական դեսպանատան շրջակայքում գտնվող (2 անգամ՝ 14:00-17:00-ին եի 19:00-20:00-ին) անձանցից մեկը: Լեւոնը լավ է հասկանում, որ իրեն ֆիզիկական վերացնելը մեծապես կվնասեր իր իսկ կողմից նախաձեռնված շարժմանը, եւ ոչ թե վախենում էր այդ փաստից: Վախեցողը դեռեւս ամիսներ առաջ չէր ընթերցի «Մահվան տեսիլը» եւ չէր ասի՝ «Ինձնից բացի թող ոչ մի զոհ չպահանջվի»:

Այսպիսով, ի՞նչ տեղի ունեցավ: Իշխանությունները «ցրեցին» Ազատության (եւ ոչ թե Թատերական) հրապարակում քնած մարդկանց: Պատկերացնո՞ւմ եք՝ առավոտյան ժամը 6-ին, ստանալով «օպերատիվ տեղեկատվություն»՝ եկել էին խուզարկության: Այստեղ են ասում՝ ախմախնե՛ր, իսկ ոչ մի օպերատի տեղեկատվություն չէիք ստացե՞լ ընտրատարածքների մեծ մասում ընթացած բռնություններից եւ կեղծիքներից, թեկուզ՝ Ձեր իսկ միլպետերի միջոցով: Գալիս են առավոտ վաղ 6-ին՝ երբ մարդիկ արդեն հոգնած են, մի մասը՝ հեռացած տուն (որպեսզի իրենց կարգի բերեն եւ վերադառնան Հրապարակ): Նկարել են ինչ-որ կադրեր, դե թող նկարահանեին այն պահը, թե ինչպես են գալիս ասում, ենթադրենք՝ «բարեւ ձեզ, հայ տղերք, եւ կներեք, սակայն մենք եկել ենք որոշ բաներ ճշտելու», հետո էլ «կոխեին» աչքներս, թե՝ տեսե՞ք, թե ինչպես մեզ դիմավորեցին:

Սա գալ չէր, այլ՝ հարձակում: Հարձակում անպաշտպան մարդկանց վրա: Հարձակում եւ ծեծ ու ջարդ: Հարձակում՝ ինչպես վայրագները, «азверин» խմածները: Ահա այն բոցը, որը էլ ավելի ուժեղացրեց մարդկանց զզվանքն իրենց իսկ իշխանություններից:

Մարդիկ փախան Ֆրանսիական դեսպանատան մերձակայքը: Նրանց քանակն այնտեղ ժամ-ժամի շատանում էր: Սա հաստատ Քոչարյանը եւ ոստիկանությունը չէին կանխատեսել (իսկ որ պետք է հանրահավաքը տեղափոխվեր այնտեղ, բնականաբար, պլանավորված էր Լեւն Տեր-Պետրոսյանի կողմից): Եվ այստեղ Քոչարյանը գործեց հերթական սադրանքը՝ գրգռված մարդկանց շարքերը հեղեղելով իրենց իսկ պրովոկատորներով: Իսկ որ պրովոկատորներ կային, ու նրանք շատ-շատ են, կարող են ինձ հաստատել բոլոր նրանք, ովքեր «սթափ» հայացքով «զննում էին» շուրջբոլորը՝ տեղ-տեղ հավաքված խմբերին, այդ մարդկանց խոսակցություններին եւ հայացքներին: Եթե կուզեք իմանալ, ես ֆրանսիական դեսպանատան տարածք ժամանել էի ընկերոջս հետ (մեր կանանցով), եւ հենց այդ «պրովոկատորական մթնոլորտն» էր հիմնական պատճառը, որ մենք ստիպված լքեցինք այդ վայրը: Լքեցինք՝ հաստատ համոզված լինելով, որ նույն պրովոկատորների «շնորհիվ» մարդկանց բազմությունը շուտով հայտնվելու է փակուղու առջեւ: Ժողովուրդը պահանջում էր Լեւոնի ներկայությունը, սակայն Լեւոնը ինքը լավ գիտեր, որ գալով եւ նահատակվելով նույն այդ հրապարակում, ոչ թե հերոսություն կանի, այլ՝ հիմարություն, քաղաքական հիմարություն: Սա այն նահատակումը չէր լինի, որը որեւէ արդյունք կտար: Նա դեռ պետք է: Ու շատ-շատ է պետք: Ոչ թե՝ պրովոկատորներին, այլ՝ ժողովրդին:

Եվ սկսեց «մսաղացը», արդեն ոչ միայն ոստիկանների, այլ նաեւ՝ զորքի մասնակցությամբ: Չեմ ասում, որ մարդկանց շարքերում չկային գերգրգռված երկրապահներ: Եթե նրանք գերգրգռված էին, ապա դարձյալ իշխանություններն էին մեղավոր: Լեւոնը երբեւէ չի ասել, որ պետք է մարդկանց գլուխներ ջարդվեն: Ընդհակառակը, նա ասում էր՝ մենք պետք է այն աստիճան խաղաղ գործենք, որ որեւէ կասկածի նշույլ անգամ չթողնենք: Եվ ի հակադրություն նույն Լեւոնի այս խաղաղ կոչերին, երկարպահները տեսան ուժ եւ բռնություն, ծեծ ու ջարդ: Եվ դժվար, թե նրանք մնային սառը դատող մարդիկ, առավել եւս՝ իրենց առաջնորդի «զսպող» ներկայությունից դուրս…

Ամփոփեմ. իշխանություններն արին այն, ինչին ունակ էին: Նրանք իբր թե իրենց ապահովագրեցին այսօր (նույն կիրակի օրը, երբ պետք է տեղի ունենար ԵՄ ազդեցիկ պաշտոնյաների այցը Հայաստան, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանենք էլ պատրաստվում էին այդ այցին՝ հզոր հանրահավաքով) կարծեցյալ խաղաղ եւ անվրդով փողոցներ: Սակայն նրանք մի՞թե այդչափ թուլամիտ են, որ չեն հասկանում, որ փողոցների նախորդ օրերի ակտիվությունը արդեն իսկ տեղափոխվեց մարդկանց ուղեղներ: Եվ ինչքա՞ն պետք է ուժով պահպանեն նման խաղաղությունը: Եւ ի՞նչ պատաասխան պիտի տան հայաստանաբնակ շարքային ղարաբաղցիներին, որոնց իրենց հարեւաններն այլեւս «այլ» հայացքով են նայելու: Մի՞թե սա է կոչվում իշխանություն:

Լավ է գրված: Մեջն այնքան ճիշտ փաստ կա, որ Հայլուրի 10 տարվա տված «ինֆորմացիայի» մեջ էդքան ճիշտ բան չկա: Նույնիսկ եթե հաշվենք սպորտային, մշակութային և քաղաքականությունից դուրս մնացած բոլոր լուրերը:

Ծով
23.03.2008, 04:19
Չուկին մահացու ու սրտիս ամենաթարմ զարկերով կարոտել եմ…:(
Գրեմ մի քիչ քո մեջ…ուրեմն…չեմ հասկանում էս որտեղ եմ…իսկականից…շատ բան ա փոխվել…ես եմ իրականում փոխվել…մարդիկ են փոխվել…
բարևս ա փոխվել…արևս ա փոխվել…
Արև եմ գտել՝ լավ ընկեր…
Ուրախ լուր եմ լսել, ուզում եմ հավերժ լինի…
չգիտեմ…խառնաշփոթի մեջ եմ…
իրականում…մի քանի օր ա շատ կարևոր «մեկին» փնտրում եմ, չեմ գտնում…
Դե ինձ էլ լավ գիտես. հենց որ չեմ գտնում, կորցնում եմ ինձ…հենց կորցնում եմ ինձ, սկսում եմ մտածել, թե ինչը կամ ում առաջինը փնտրեմ։ Հենց սկսում եմ մտածել,միակ բանը, որ գտնում եմ, անորոշությունն է…դե իսկ հետո միակ ստույգ երևույթը տանջվելն ա լինում…
Դե հա…ինձ չի սազում…
լավ…ժպտացի…
վե՛րջ…
դե ինձ գիտես…

impression
23.03.2008, 12:57
Անկապ օրագիր... տեսար ինչ դարձար... ես քեզ հորինել էի, որ ինձ էլ լավ լինի, ու բոլոր նրանց էլ, ովքեր կգրեն քո մեջ, թերթեր կլցնեն, կպատմեն իրենց մտքերը ու գուցե կթեթևանան... տեսնես էդ նպատակին հասա՞...
Անկապ ես էլի... դե՝ ասա հորինողդ ով ա, ասեմ ով ես դու... դու անկապ ես.... Անկապ օրագիր.... հիմա քեզ սեր եմ խոստովանելու բայց.... կարևոր էիր ինձ համար. շատ կարևոր... մի ժամանակ միայն քեզ համար էի մտնում ակումբ, որ էջերդ կարդամ ու տողատակերովդ փորձեմ որոշ բաներ կռահել... ստացվու՞մ էր... եսիմ... երևի...
սիրում եմ քեզ, այ ԱՆԿԱՊ, ու ջհանդամ թե Հայաստանում վիճակն էն չի, ինչ պիտի լիներ, ինձ ինչ, որ շատերը, գուցե նաև ես, դեռ ուշքի չեն/ք եկել կատարվածից... ես ամբողջ ուժով փորձում եմ երջանիկ լինել ու... ու... ստացվում ա.... երեխեք, ստացվում ա.... նույնը մաղթում եմ ձեզ... եթե ուզում եք երջանիկ լինել, եղե՛ք... հուսով եմ, որ ընթերցողը մի՜ քիչ կթեթևանա.... անկախ նրանից՝ Անկապ օրագիրը Ստեղծագործողի անկյունում է, թե եսիմ ուր... դա կարևոր չի, երջանիկ եղեք... էս ամենը անցնելու ա, հաստատ, մի օր լավ ա լինելու, երեխեք...

Աբելյան
24.03.2008, 16:40
Մի մոմենտ փողոցը, որով քայլում էի, աչքիս առաջ փոխվեց: Ամեն ինչ դառավ գունավոր, ես էլ զգաստացա ու ինձանից գոհ շարունակեցի ճամփես: Ինձ ավելի լիարժեք սկսեցի զգալ, ավելի վստահ: Հետո գնացի տուն, մի քիչ հաց կերա, ու էլի դառա հին Հայկը: Սոված էի, դրա համար մի քիչ անգիտակից էի դառել ու ինձ հպարտ էի զգում էտ անգիտակցության մթնոլորտում: Սրանից հետո կաշխատեմ ավելի քիչ ուտեմ: :)

Goga
24.03.2008, 23:22
Երբ արթնացա, գիտեի հաստատ, այսինքն սիրտս էր հուշում, որ վատ բան է լինելու, ու այն երբեք չի սխալվում:( Տնօրենս զանգահարեց և ավելի շուտ կանչեց աշխատանքի քան պիտի գնայի, գիտեի հաստատ որ կատարվել է այնտեղ ինչ որ բան, սակայն ոչինչ չհարցրեցի, ներս մտա ու… ու զգացի, որ սիրտս ինչպես միշտ այս անգամ ևս չէր սխալվում:cry2
Նա, նա այլևս մեզ հետ չի, մինչդեռ քանի օր առաջ միասին տոնում էինք մեր տոնը, չնայած մեկ անգամ էի տեսել, բայց երբեք չեմ մոռանա քո աղջկական պարզ ժպիտը:(
Ավելի եմ տխրում, երբ չգիտեմ ինչպես զանգեմ ու հարցնեմ, թե ինչպես է գործընկերուհիս, չէ որ պատկերացնում եմ ինչպես պիտի լինի:(Ցավում եմ ու մի տեսակ չեմ հավատում…կամ… չեմ ուզում հավատալ:(

impression
25.03.2008, 09:31
Ահավոր ա, երբ հասնում ես էնտեղ, որ ամենահարազատիդ չես կարող զանգել ու հարցնել՝ ոնց ես.... ահավոր ա. որ անհնար ա շփվելը... ահավոր ա, որ վրայիցս դեռ քո հոտն ա գալիս ինչ-որ հրաշքով, ու ահավոր ա, որ դրա մասին գրում եմ էստեղ՝ հուսով, որ կկարդաս ու կիմանաս, որ ամեն ինչ էսքան ահավոր ա....

Goga
25.03.2008, 23:23
Որքան տխուր է…
որքան լավ է, որ դու կաս իմ անկապ օրագիր, որ կարող եմ կիսել քեզ հետ տխրությունս:cry2
Ամենևին չէիր փոխվել գիտես, ավելի էիր սիրունացել, հարսի շորն էլ այնքան էր սազում քեզ, տիկնիկ էիր դարձել, բայց ցավոք անշարժ:cry2 Մայրիկիդ խոսքերը դեռ ակնաջիս մեջ են. «Երևի Աստված մեզանից շատ սիրեց քեզ ու տարավ իր մոտ»:(
Հանգստություն քեզ ու քո բարի հոգուն գեղեցիկ աղջիկ…

Սերխիո
25.03.2008, 23:38
Լյոքշ ,անիմաստ կյանք ա , արթնանում եմ , գնում դասի ,գնում եղբորս օգնելու առևտրի գործում ,գալիս, ուտում ,բլոտ խաղում , ծխում ,ծխում ,ծխու~մ, բլոտ խաղում , քնում....
լավ ա գոնե վերջերս գործ գտա... հայաթում ինչքան պատ կա կվալդում եմ , հարևանի հայաթը հիմա մերն ա ... հոգնելու տեղը լիցքաթափվում եմ , հանգստանում ,ետ բետոնի պատերը ասես կաղապարծ լինեին հոգիս ,ու ամեն բեկոր կոտրելուց ազատվում եմ ճնշված վիճակից : Մեկել մի զգացում ա ուրախացնում ,որ մեր հայաթը ընդարձակվում ա, մեծ հայաթ եմ ունենալու ,մեջ մանղալ եմ աղյուսից սարքելու սեփական ձեռքերով ,ու հաճախակի ընկերներով հավաքվելու ենք միս եփելու:
սենց էլ անցավ այսօրս ` քանդեցի բետոնե բաղնիքը և քանդեցի հարևանի խահանոցի տանիք :

Հ.Գ.
Սիրածս զբաղմունքներ են քանդել և շինել

Աբելյան
26.03.2008, 12:30
"Դիցուք X-ը իրական գծային տարածություն է:"
"Դիցուք, X-ը, իրական, գծային, տարածություն է..."
"Դիցուուուուք, X-ըըըը, իրակաաաան, գծայիիին, տարածությու՛ն է..."
"Դիցու՛ք, X-ը, իրակա՛ն, գծայի՛ն, տարածությու՛ն է..."
...
...
...
7 անգամ կարդացի, գլուխս բան չմտավ: Ախր ոնց պատկերացնեմ էտ անտեր իքս կոչվածը: Ի՞նչ ա էտ "իրական գծային տարածությունը" իրանից ներկայացնում: Ի՞նչ ձևի ա, ի՞նչ գույնի ա, ի՞նչ տեսքի ա... Հնարավոր չէր պատկերացնել: Մնում էր անգիր անել ձևակերպումը, որը ամենաուշը 2-3 օր հետո մոռանալու եմ: Հետո սկսեցի կրկնել անցածս: Պարզվեց, մի շաբաթ առաջվա սովորածիցս համարյա ոչ մի բան ճիշտ չեմ հիշում: Ինչ ասեմ, տխուր ա... Մի շաբաթ մնաց միջանկյալին:
Գումարած դրան, ֆուտբոլի պարապմունքներս վերսկսում եմ: Մի հարցնող ըլնի՝ ի՞նչ ես կորցրել Համալսարանի հավաքականում, եթե ֆուտբոլիստ չես կարա դառնաս արդեն: Շատ շատ հաճույք ստանաս պարապմունքներից (եթե ստանաս), ու անտեղի ժամանակ ես կորցնելու դաս պարապելու համար, ինչը մոտդ առանց էն էլ կարգին չի ստացվում: :(

Աբելյան
31.03.2008, 14:14
Վերջերս ահագին, փոխվեցի դեպի վատը չասեմ, բայց հետընթաց ապրեցի: Չգիտեմ... Երևի դա նրանից էր, որ իմ մասին շատ լավ կարծիքներ լսեցի, իսկ դրանից ես ինձ ահավոր լավ եմ զգում: Ընդհանրապես, քննադատության պակասը մարդուն հիմք ա տալի ենթադրելու, որ ինքը հասավ իրա գագաթնակետին, բայց ինչքան դժվարությամբ ա մարդը գագաթին հասնում, էտքան հեշտությամբ էլ կգլորվի ներքև՝ գնա գալիս եմ: Ու տենց, վերջերս իմ մեջ մենակ լավը տեսա, չնկատելով, որ ահագին էլ վատ բաներ կան իմ մեջ (որոնք նախկինում նկատում էի)...
Ինչ կստացվեր հակառակ դեպքում...
Ես կիմանայի, որ ահագին աճելու տեղ ունեմ, ահագին թերություններ ունեմ ու կձգտեի վերացնել դրանք: Ու ես սկսեցի մարդկանց հակառակը համոզել: Իրանք ասում էին՝ լավն եմ, ես էլ ուղղակի-անուղղակի ձևերով իրանց համոզեցի, որ էդքան էլ լավը չեմ: Ով գիտի ահագին մարդկանց աչքից էլ ընկա: Նենց որ, մարդու՝ ինքն իրան գովալը լավ բան չի, բայց ինքն իրան փնովելը ավելի վատ բան ա: Ասում են՝ դու քեզ մի գովա, թող ուրիշը գովի, բայց սա էլ ճիշտ կլներ՝ "դու քեզ մի քննադատի, թող ուրիշը քննադատի": Ու թող անպայման քննադատի:

impression
31.03.2008, 18:20
Քունս տարավ... ու տարավ ինձ կանաչ պատերով սենյակ, ուր թաքնված է գետափի խելառ խոտերին սիրահարված արևը: Իսկ դու փակում ես վարագույրը ու քշում արևին. թող գնա իր յարի մոտ, հերիք փակվի կանաչ պատերի մեջ՝ իր հետ բերելով ափից գողացած գժվացնող բույրերը: Ու պառկում ես անկողնու մեջ, քո էն ամենահայացքով նայում առաստաղին, գզգզում ինձ կարոտ մազերդ, որոնց մեջ քիչ առաջ մի ամաչկոտ ճառագայթ էր խճճվել...
Քունս ինձ արդեն լրիվ է տարել... ու ես կամաց կաթում եմ առաստաղից... ծորում կիսաբաց շուրթերիդ կողքով՝ վախենալով դիպչել նրանց, վախենալով հանկարծ ու չվախենալ: Հպվում եմ վզիդ ու խանդում մի քիչ՝ զգալով սիրահարկոտ արևի թաքստոցի հետքերը: Նայում եմ աչքերիդ, որ ասում են ինձ՝ այ շաշ, ինքն ինձ մոտ չէր եկել, ուղղակի իր խոտուկից էր փախել: Գրկում եմ քեզ... հալվում ջերմությունիցդ ու տարածվում ամբողջ մարմնովդ մեկ: Դու ժպտում ես քո էն ամենաժպիտով, իսկ ես արթնանալուց առաջ միայն հասցնում եմ շշնջալ՝ էլի կգամ...

Baobab
31.03.2008, 18:24
Անկապ օր էր...փնտրում եմ ինչ-որ մեկին...Նրան միգուցե, բայց ու՞մ....Չգիտեմ...

impression
31.03.2008, 19:43
Նայեցի հայելուն:
-Սիրուն ես,- ասացի հայելուս:
-Իսկ դու անճոռնի ճուտիկ ես,- պատասխանեց նա ինձ:
-Բայց աչքերս հո լա՞վն են:
-Միայն հայացքդ, էն էլ որովհետև սիրահարված ես:
-Ի՞նչ իմացար:
-Մի հատ քեզ նայի, այ սիրահարված պինգվին,-ծիծաղեց հայելիս:
Նորից նայեցի իրեն, բայց այս անգամ՝ ինձ:
Հեչ էլ սիրահարված պինգվին չէի, այլ մի իսկական տպավորված բաղեղ... ճիշտ եմ ասում: :)

Fedayi
31.03.2008, 19:48
Մոտ մեկ ամիս է դասերը վերջացել են, հիմա պրակտիկա, դիպլոմային, հազար ու մի զահրմար: Էսօր վերցրեցի մեր հարազատ Ժողի "Տնտեսագետ" ամսագրի վերջին համարը....Վայ, քոռանամ ես, հոգիս տակնուվրա եղավ. դեռ չեմ ավարտել, բայց կարծես տարիներ են անցել ուսանողական կյանքից, ուսանողական "շուխուռից": Բացում եմ ու տեսնում տարիներս. առաջին կուրս` շփոթված քննությունների ենք գնում, վերջին կուրս` հոգնել ենք դասերից, ավելի լուրջ բաներով եմ տարված` ապագայիս հարցերով: Ու, երևի թե, լավ է, գիտե՞ք, երևի մեծանում եմ ու ծանրանում…
Բայց...բայց պրծում չկա էս ուսումից. առջևում` 2 տարի էլ ռազմական գործ…:think Ու, թարսի պես, ժամանակն էլ չի անցնում, էս հարաբերական "ուսանողական արձակուրդն" էլ մի բան չի:

impression
02.04.2008, 10:53
Դու հիմա քնած ես... ու կողքիդ եմ ոչ ես... ու էդ ոչ ես-ը բան չի հասկանում քեզնից... որովհետև ինքը ոչ ես ա...
Հետո կարթնանաս ու էլի կողքիդ կլինեմ ոչ ես... ու էլի բան չի հասկանա ինքը քեզանից...
Իսկ էն մեկը, ով կողքիդ չի, բայց հետդ ա ու ես եմ, կարոտում ա քեզ...
Էն մեկը, ով մոտդ չի, բայց հետդ ա ու ամբողջ օրն անկապ թափառում ա, որովհետև թափառելն օգնում ա դիմանալ դեպրեսիային, հա քո մասին ա մտածում ու զարմանում, թե կողքինդ ինչու ա ոչ ես...
Իսկ կողքինդ, որը ոչ ես ա, քեզ ընկալում ա որպես սովորական մարդ... ինքն էնքան բան չգիտի... քո էդ ոչ ես-ը... իսկ նրա համար, որը ոչ ես չի, այլ ամենաիսկական ես ա, դու հրաշք ես...

impression
02.04.2008, 12:54
Էնքան հետաքրքիր ազդեցություն ա թողնում էս դեղը... դե էս, որ հիմա լեզվիս տակ ա... մի քիչ քաղցր ա ու մի քիչ էլ տհաճ... բայց լավն ա...
բժժել եմ մի քիչ ու կպչուն մտքերս չկան... թե՞ կան, քանի որ գրում եմ... եսիմ... լավ, չեմ խորանում... սպասի, ուզում եմ նկարագրել, կարդա, դու կարդա...
հա ինչ էի ասում՝ մի քիչ շշմել եմ, աչքերս հազիվ եմ բաց պահում, բայց թեթևության զգացում կա մոտս...մի րոպե, աչքերս մի քիչ տրորեմ ու էլի գրեմ...

.....

հա... անցնենք կարևորին՝ քո մասին մտքերը էլ ոչ թե երակից դուրս ցայտող արյուն են հիշեցնում, որ ամբողջ էներգիաս տանում էր, այլ մի տեսակ ոնց որ... սրտի զարկեր լինեն... թույլ... անհամաչափ... կարո՞ղ ա առիթմիա ունեմ... պետք ա պարզել...
մատներս էլ մի քիչ սառել են ու նմանվել քո մատներին... քո սառը մատները...
ու էն միտքը, որից ամենաշատն էի վախենում ու աչքերս լցվում էին, հիմա ժպիտ ա առաջացնում.... դու իմը չես...
ես ժպտում եմ՝ աչքերս լցրած... :)

Selene
02.04.2008, 23:02
Թվում է, թե ամեն ինչ կամաց-կամաց ընկնում է իր տեղը, պիտի որ ուրախ լինեմ, ասենք՝ պիտի-ն որն է, ուրախ եմ, բայց մեկ էլ հոպ ու սկսում եմ տխրելը:(, բայց էտ մասին չէր, որ օրագրի իմ էջում ուզում էի գրեի, էտ ուղղակի ներկա պահին զգացածս էր:oy
Առավոտյան հանդիպեցի դասարանցուս:) Նա դասարանի ամենավատ սովորողն էր, ես՝ ամենալավը, բայց ես դեռ դպրոցական տարիներից էի մարդուն նայում որպես մարդ, այլ ոչ որպես գրպանի, խելքի, քաղցր լեզվի սեփականատիրոջ սոսկ ու երբ էրէխեքը ձեռ էին առնում իրան, ես երևի ավելի շատ էի նեղվում... դե մարդ է, հիմա իրա հնարավորություններն էլ էտքան են ներում:( ու այսօր մեր երկու խոսքի մեջ էնքան անկեղծություն կար, որքան որ դասարանի «էլիտայի» մեծ մասի հետ ողջ շփումիցս երևի քամեմ էլ չստացվի…Ուղիղ հայացք, առանց փախեփախ աչքերի:) մի հատ էլ թուշիկս շատ հավեսով պաչիկ ստացավ Լիանայից:oy

Հ.Գ.
ես ժպտում եմ՝ աչքերս լցրած... :)
էս նախադասութունն իմ առօրյայի-ի մի մասն էր ժամանակին…վերջերս ինձ հյուր եկավ, երևի վերջնական հրաժեշտ էր ուզում:oy տեսնես գոհ մնաց էտ հրաժեշտից:8 գոնե էլ չգա…

Ծով
03.04.2008, 00:37
Նամակներ եմ գրում..կգա, կկարդա... շատ եմ սիրում:love ու կարոտում...

Աբելյան
03.04.2008, 21:11
Տղան դուրս եկավ սանհանգույցից՝ ամբողջովին թաց գլխով: Մոտեցավ միջանցքի հայելուն ու կարգի բերեց ըմբոստ "կանտովկեն", որը հանդգնել էր ծռվել հարթ մազափնջում: Հետո գոհունակությամբ զննեց իր արքայական դիմագծերը ու աքաղաղի նման խրոխտ հայացքով շրջվելով՝ աղմուկով թքեց դիմացի պատին: Ոչ ոք չարձագանքեց: Անգամ պատերը չարձագանքեցին այդ զիլ շառաչյունին: Նորից թքեց: Նորից ոչ մի արձագանք: Հայացքը թեքեց դեպի սանհանգույցի կիսաբաց դուռը: Աղոտ էլեկտրական լույսը թեթև լուսավորում էր կիսամութ սենյակը, և երևի հենց այդ պատճառով էին դիմագծերը խորհրդավոր տեսք ստացել այդ խորհրդավոր կիսամութի մեջ: Սկսեց խորհրդակցել ինքն իրեն հետ.
-Առժի՞ էս լույսը հանքցնեմ... :think
-Տո չէ է, չառժի, թող, գնա... :think
-Չէ, երևի հանքցնեմ... :think
-Արա քեզ պետք ա, դու քո համար գնա, ուրիշը կգա կհանքցնի... :B
-Չէ, ֆսյո-տըկի հանքցնեմ:
Մոտեցավ դռան անջատիչին ու երկմտելով անջատեց լույսը: Հետո, որոշելով, որ "ֆսյո-տըկի համալսարանը իմ եգռոռթ տունն ա, լավ էլ արիմ հանքցրիմ" շարունակեց ճանապարհը՝ չմոռանալով պարբերաբար թքել իր "երկրորդ տան" պատերին:

Apsara
03.04.2008, 21:55
Ինչն էր պատճառը, չեմ հասկանում, ինչու, հը՞
Գուցե առավոտյան ստացված դիագնոզն էր, որ տիեզերքս իրար եկավ
Ու դրանից հետո ամեն ինչ սկսվեց
Ես հույսս կորցրեցի, որ մարդ կդառնամ
քանզի ապացուցվեց, որ մարդ չեմ, այլ միայն հնչում եմ ինչպես մարդ կամ մարդու նման, միայն բանավոր
Չէ հանձնվել չի կարելի, միայն պայքարել
Ի զեն ինքս իմ դեմ բնությունով զինված

Երվանդ
03.04.2008, 22:41
Էլի զգացողություններս մեռել են, տհաճա ահավոր,բայց փաստորեն լիքը երևույթներ շատ ավելի անհետքրքիր,ու ավելի պակաս կարևոր էին իմ համար,քան ասենք ծխելու պահանջը:o, հազիվ սկսել էի ինձնից բան հասկանել էլի ամեն ինչ խառնվավ իրար:angry

impression
03.04.2008, 22:54
Իսկ ինձ մոտ ամեն ինչ ծայրահեղ պարզ է... ու դրանով՝ ահավոր խճճված ու բարդ... կա՞ որևէ մեկը, ով գիտի՝ իր կյանքի հետ ինչ անել...

ու էլի Սևակը ժպտաց ինչ-որ տեղ... Թե կա՝ ես փոխում եմ ազգությունս...

Goga
04.04.2008, 20:33
Իսկ ես, ես խենթ էի, գիժ… ոչինչ կդիմանամ, ես սովոր եմ…
Միայն մեկ բան եմ ցանկանում գիտես, որ նա էլ քեզ …է՜հ չեմ ասի անկարող եմ:(
Բայց մի տեսակ թեթև ժպիտ է ինձ հյուր եկել… ես տեսել էի քեզ այդ ժպիտին ճանապարհելիս;)
Վերջակետն եմ ուզում կետադրական նշանների հոծ բազմությունից, կախման կետերը չափազանց շատ օգտագործեցի պատմությանս դատարկ էջերը լցնելուց:ok
ՎԵՐՋ::::

Sunny Stream
04.04.2008, 20:55
Մանկություն, մանկությու~ն... ես սիրում եմ քեզ, իմ մանկություն... :love

ախր գիժ եմ, է~... դեռ փոքր ժամանակ, ասենք` 10 տարեկանում, ափսոսում էի, որ մանկությունս անցել է, փոխանակ վայելեի այն... լուրջ եմ ասում. չէի կարողանում նայել ավելի փոքր ժամանակվա նկարներիս, մտածում էի թե դավաճանել եմ մանուկ Ձնծաղիկին... հետո մեծացա, էդ տարիքն էլ դարձավ մանկություն... երբեք, երբեք չեմ երազել մեծ լինել, միշտ զարմանում էի, որ մյուսները երազում էին մեծանալ, կամ թե մեծերն ասում էին, թե փոքրերը երազում են իրենց նմանվել... ամեն տարի երազում էի մնալ նախորդի պես, ամեն տարի նախորդ տարվա Ձնծաղիկին անվերադարձ կորած մանուկ էի համարում... հետո, երբ դարը փոխվեց, ինձ համար որոշեցի, որ 10 տարի ապրած Ձնծաղիկը մնացել է նախորդ դարում, ձեռքը բաց թողեցի ու քամին տարավ նրան դեպի երկինք (հենց այսպես էլ եղել էր... ես 11 տարեկան «մեծիկ» էի...)...

... այսօր մեր բակում պետք է շաբաթօրյակ լիներ... մտքումս հազար ու մի վիրավորանք է պտտվում. որպեսզի դրանցից խուսափեմ, մենակ կգրեմ, որ շաբաթօրյակը չկայացավ, որովհետև կազմակերպիչը` համատիրության նախագահը, քնած էր մնացել (իսկ երբ դռան զանգը տվեցի, ոչ ոք բաց չարեց... շա~տ խորն էր քնել :angry): Ջղայնացած դուրս եկա զբոսնելու... մեր բակերը երբեք այսքան կեղտոտ չեն եղել, միշտ հայտնի են եղել մաքրությամբ ու կոկիկությամբ, իսկ հիմա բոլորը թքած ունեն... քայլեցի, աչքս ընկավ մանկապարտեզիս տարածքին... հենց մեր շենքի կողքին է. ամբողջությամբ ցանկապատած. ցանկապատը մի ժամանակ կապույտ գույնի է եղել, բայց դեռ այն ժամանակ, երբ ծնողներս ինձ մի կերպ արթնացնում էին ու լացուկոծս լռեցնելով մի կերպ տանում մանկապարտեզ, այդ ժամանակ էլ ցանկապատի մեծ մասի ներկը թափված էր ու այն կապտա-ժանգագույն էր... երեք մասնաշենք կա մեր մանկապարտեզի տարածքում... կային կարուսելներ... ճոճանակը արդեն չկար, երբ ես հաճախում էի, բայց կային կոր, եռանկյունաձև ու ուղիղ աստիճաններ. շարունակ մագլցում էինք դրանք, թեև ես միշտ վախենում էի վերևին հասնել: Այսօր չկա ոչինչ... միայն հողի մեջ խրված անիվներն են մնացել. երբեք չէի հասկանում դրանց իմաստը, բայց կարուսելի պես մի բան էին, ցատկոտում էինք այդ անիվների վրա... մի անից էլ ծառից է կախված, մենք էլ թռչում - անիվից էինք կախվում... լրիվ ճղճղված է, բայց դե կա: Անցա կողքի շենքի բակը, որպեսզի այնտեղի ցանկապատի ետևից նայեմ, թե ինչ է պահպանվել մանկապարտեզիս տարածքում, ինչը կորել... ոչինչ էլ չէր պահպանվել, ցանկապատի տակ աղբակույտեր էին ծլել: Մի մեծ շուն դուրս եկավ... մանկապարտեզի վերջին այցելուն էր... ցանկապատից ներս կանաչը շատ էր, ծառեր կային, թռչունների երգ կար... այսօր էլ կար... չդիմացա, ցատկեցի ցանկապատի վրա, բայց չկարողացա անցնել... միայն ձեռքս փոքր-ինչ վնասեցի: Մի քիչ էլ սպասեցի, նորից ցատկեցի, բռնվեցի ծառից-ստոլբայից ու մի կերպ ցատկեցի մյուս կողմում: Ուրախ էի: Ասում են, թե սեփականաշնորհել են տարածքը... մի ժամանակ էլ ասում էին, թե մանյակներ են ապրում մանկապարտեզի շենքերում... թքա~ծ... ոչ մի կենդանի շունչ չկար, բացի թռչուններից, բույսերից ու միջատներից... Մտա առաջին շենքը. ապակիները ջարդած են, երկաթե ձողերը պոկած, կեսը տարել են, մնացած մասը աջ ու ձախ ընկած են, բարձրանում եմ, առաջին դուռը բաց է: Ներսում ինչ-որ բաներ են թապրտած... չեմ ուզում մտնել. իմ «դասարանը» երկրորդ հարկում էր: Բացում եմ երկրորդ հարկի դուռը. պատերը քանդած են, միջանցքով դեպի ձախ եմ քայլում, ուր, ինչպես հիշում եմ, զգեստապահարաններն էին. հիմա ամեն բան քանդած է, թղթեր, քարեր, երկաթի կտորներ են ամենուր, ու... մանկական կոշիկներ... սովետական մանկական կոշիկներ այս ու այն կողմ նետված... հավաքեցի, շարեցի մեկ գծով... մի քանիսի զույգը չկարողացա գտնել... գնացի սենյակը, ուր, ինչպես հիշում եմ, դաս էինք սովորում և ճաշ ուտում: Ամայություն: Գլուխը պոկված տիկնիկի մարմին, ձեռք, քիչ հեռու մեկ այլ տիկնիկի գլուխ, քարեր, երկաթներ, փոշի~... Մյուս սենյակում, որը պետք է որ ննջասենյակը լիներ, նույն վիճակն է, պատուհանագոգին ինչ-որ բաժակներ են շարված... անկողիններից ոչինչ չի մնացել, ոչ մի պահարան, ոչինչ... «սարսափ ֆիլմերի» ինչ-որ զգացողություն կար մեջս, «մանյակների» մասին պատմությունները դեռ հիշում էի, ականջ էի դնում, բայց ոտնաձայներ չէին լսվում, քանդված պատերը ճնշում էին, տպավորություն էր, թե մի սարսափելի ծեծուջարդ է եղել, ավեր ու թալան... մինչդեռ մանկապարտեզը փակվել էր շատ խաղաղ, չգիտեմ էլ` երբ, ես այնտեղ սովորել եմ մոտ մեկ ամիս (տանել չէի կարողանում... ծնողներս էլ կարծում էին, թե դայակների պատճառով էր, հասցրեցի մի քանի խումբ փոխել... դայակս շա~տ բարի մի կին էր...), 1996 թվականն էր... «մութ ու ցուրտ» տարիներին մարդիկ աշխատում էին ու երեխաներ դաստիարակում, թեկուզ սեփական միջացներով, բայց պահպանում էին մանկապարտեզն ու դրա տարածքի բնությունը, հի~ն ու հսկա ծառերը: Հետո ես ընդունվեցի դպրոց, չիմացա, թե ինչպես փակվեց մանկապարտեզը... հետո երկար ժամանակ մանկապարտեզի տարածքը մեր խաղերի ու զբոսանքների գլխավոր վայրն էր. շենքերի դռները փակ էին, բայց կանաչի մեջ խաղում էինք, «շտաբ»-եր հիմնում, խաղում, վազվզում, կռվում... վերջին տարիներին մեծն թաղապետը որոշեց «դղյակ» կառուցել. կտրեց ներքևի հատվածի հսկա ծառերը (կաղնիներ, եղևնիներ...), իր տունը կառուցեց, վերևի հատվածն էլ վարձով տվեցին, ինչ-որ մարդիկ ապրեցին, հետո կորան... մասնաշենքերը հենց այդ վերևի հատվածում են... ցանկապատն արդեն ամեն կողմից փակ էր, այն ծակուծուկերն էլ, որոնցից մի կերպ սողոսկում էինք, մետաղյա ցանցով էին փակվել, ու այլևս ոչ ոք չէր այցելում այնտեղ, մեծ մասս` զբաղածությունից, մյուսները` անտարբերությունից... գուցե կային և ցանկացողներ, ովքեր վախենում էին «օրենքի» առաջ: Մի խոսքով, վախենում էի, ձեռք ու ոտքս դողում էին, բայց չէի հեռանալու. վերցրեցի հատակին ընկած սովետական խաղալիենքրը` արջուկ, շնիկ, նորից շնիկ... մեկն այնքան ծանր էր, զարմացա, թե ինչպես էին փոքր ժամանակ խաղոււմ դրանով... շարեցի խեղճերին պատի տակ ոի չուզեցի նայելնրանց փոշոտ, տախծոտ աչքերին... դուրս եկա այդ մասնաշենքից, քայլեցի դեպի մյուսը, որտեղ, ինչպես հիշում էի, պարում էինք... քիչ էի հաճախել, հանդեսների չէի մասնակցել, բայց պարել հասցրել էի... աստիճաններին ինչ-որ գունավոր կտոր էր ճմրթած-ընկած, վերցրեցի... եռագույնն էր` փոքր-ինչ վնասված, ճմրթված, կետոտված եռագույնը: Բացեցի, գցեցի աստիճանների բազրիքին, մոտեցա դռանը, հանեցի տակը դրված փայտի կտորն ու մտա ներս: Հիշում էի, որ մուտքի մոտ պետք է կոշիկները փոխելու համար նախատեսված նստարաններ ու կոշիկների պահարաններ լինեին... իհարկե չկային... քարեր, փոշի, երկաթի կտորներ, աշխատանքային գործիքներ` մուրճ, մեխեր... ներսում ամեն բան քանդած է, չգիտես ինչու պահպանվել են մուգ կարմրավուն վարագույրները, սակայն սենյակը պարելու համար փոէր թվաց... էստեղից էլ դուրս եկա, անցա այն տեղով, որտեղ մեր խմբով նկարվել էինք... հենց այդ տեղում մի սպիտակ կտոր էր ընկած, կարծես ցույց էր տալիս, թե որտեղ էինք շարվել բալիկներով, ես կանգնել էի դայակի կողքին, չէի էլ նկատել, ինչպես էր գլխիս «բանտիկը» ծռվել-կախվել, ու նկարվել էինք... քայլեցի դեպի հաջորդ մասնաշենքն ու փայլատակեցի. սա´ էր իմ մասնաշենքը: առաջին հարկի դռանը գրված էր. «не входить, уб'ют!», առհասարակ պատերին ավելի ուշ շրջանի արձանագրություններ կային` Tupac Shakur, Eminem և այլն... բարձրացա երկրորդ հարկ... հիշում եմ, մի անգամ գնում էինք պարի մասնաշենքը, դայակը ինձ խնդրեց գնամ, դուռը փակեմ, ես էլ միայնակ բարձրացա երկրորդ հարկն ու երկար ժամանակ չէի կարողանում փակել... հիշեցի՞... զզվելի բան կա ինձ մոտ. փոքր ժամանակվա հիշողություններս էնքան նման են երազի, որ միշտդրանք պատմելուց առաջ ասում եմ. «Չգիտեմ` երազ էր, թե իրականություն...»: Սա էլ չգիտեմ երազում էի տեսել, թե չէ, բայց մեր սենյակը հաստատ րեկրորդ հարկում էր: Թեև, գուցե առաջինում էլ դաս արած լինեմ. չէ՞ որ մի քանի խումբ եմ փոխել... Մի խոսքով, բացեցի երկրորդ հարկի դուռը. ոտքիս տակ մի պաստառ էր, շրջեցի` սովետական նկարներ էին փակցված, ինչպես հասկացա` մանկապարտեզում կարգուկանոն պահպանել քարոզող ձեռքով պատրաստած պաստառ էր... առհասարակ մեծ մասն էլ ձեռքով էին պատրաստած... միջանցքում նորից երկաթի կտորներ, քարեր ու մի քանի փոքրիկ կոշիկ: Ճանաչեցի անգամ զուգարանը, որտեղ, հիշում եմ, մի անգամ տղաներից մեկը անցքի մեջ փայտ էր գցել ու շատ զայրացրել դայակին... թե՞ դա էլ էր երազ :esim... ու մտա այն սենյակը, որտեղ դաս եմ արել, տառ գրել սովորել, ծաղիկների ու գուների անվանումները սովորել, նկարել, ճաշել ու մի անգամ ափսեիս մեջ հայտնաբերած սոխի մե~ծ կտորը դայակներից թաքուն տարել-նետել կաթսայի մեջ :baby (դե, էլ չասեմ, որ գուցե դա էլ էր երազ...): Պատերին ներկը տեղ-տեղ պահպանվել էր, ու նկատելի էր գրատախտակի հետքը... տարօրինակ կերպով ցածր էր... այստեղ շա~տ թղթեր գտա, "Касса букв" գրքույկը, որն անմիջապես հիշեցի (կազմին մի աղջնակ է ու բադիկ` բերանին "У" տառը)... քայլեցի դեպի ննջասենյակը (որտեղ չէի սիրում քնել ու մի անգամ, երբ պատուհանի կողքին էի պառկել, նայում էի երկինք ու զարմանում, թե որքան արագ էին շարժվում ամպերը... հույս ունեմ` երազ չէր...): Ոչինչ չկար, որ հիշեցներ, թե դա մանկական ննջասենյակ է եղել, միայն անկյուններում ժամանակից դեղնած 2-3 սավան կար: Ու թղթե~ր... մի պաստառ գտա, արդեն չեմ հիշում այս թե նախորդ մասնաշենքում, ետևի կողմից մի ուրա~խ ծաղրածու էր պատկերված, իսկ երբ շրջեցի` բարի Ձմեռ Պապն էր "С новым годом!" շնորհավորանքով :roll հետո, երբ արդեն վստահ էի, որ տարածքում ոչ նորմալ, ոչ մանյակ մարդիկ չկան, սկսեցի զննել թղթերը... փոշու մեջ կորած, կիսադեղնած թղթեր էին.. մանկական նկարներ, սովետական զինանշանով ինչ-որ գրքույկ, ծանոթ "Азбука"-ներ ու երկրաչափական մարմինները սովորեցնող գրքույկ... մի քանիսը վերցրեցի, թափ թվեցի փոշին, որը այնքան հին էր, որ կպել էր, ու դուրս եկա...

Sunny Stream
04.04.2008, 20:56
նոր միայն հասկացա, որ դրա դիմաց էր մեր պարի մասնաշենքը... սրա դռան տակ էլ քարի կտոր էին դրել: Բացեցի, իհարկե, նորից չկային կոշիկ փոխելու համար նախատեսված նստարաններն ու պահարանները, մտա պարասրահ... սա է~ր... քիչ եմ եղել պարի դասերին, միշտ հիշում էի, որ մի անհասկանալի պար էինք պարում զույգերով ու մեկի ժամանակ էլ շրջան էինք կազմում, պտտվում, ձեռքներս վեր բարձրացնում, ինքներս մեր շուրջը պտտվում... նորից ամբողջը քանդած էր, սակայն պատերին տեղ-տեղ պահպանվել էին կառմիր-սպիտակ ներկի շերտերը: Դե, դաշնամուրի բացակայությունը միանշանակ տրամաբանական է, բայց հատակին տարածված էին լիքը նոտաներ... մեկը վերցրեցի` մանկական երգերի գիրք էր, մյուսը ձեռքգիր նոտաներ էին, մի նկար գտա (որը տանը նայելիս հիշեցի, որ էն անհասկանալի պարը, որ զույգերով էինք պարում, հայտնի «պոլկա» պարն էր), գտա մի գրքույկ` "Сотворение мира" ու մի կոնաձև գլխարկ... նրանցից, որ հիմա ամենուր վաճառում են Միկի Մուսի ու այլ կերպարների նկարներով... բայց սա, ինչպես և ամեն բան, ձեռքով էր պատրաստված, վրան գունավոր ու մի ժամանակ փայլուն թղթերից կտրած շրջաններ էին ամրացրած, ներքևում էլ կախված էր մի ծայրից պոկված ռեզինը... վերցրեցի սրանք, նախորդ սենյակից վերցրած գրքույկները դրեցի նոտաներով գրքի մեջ ու դուրս եկա: Ամեն բան խաղաղ էր ու գեղեցիկ... Պարզապես դռան առջևի ծառը չորացել էր... բունը սղոցով կտրած էր, սակայն ինչ-ինչ պատճառով վանդալները չէին հասցրել մինչև վերջ կտրել ծառն ու տանել, խեղճն էլ մնացել ու չորացել էր... Կուզեի ավելի առաջ քայլել, այնտեղ, որտեղ «շտաբ» ունեինք, այնտեղ, որտեղ փայտից տնակ կար, որտեղ, հիշում եմ, ավելի «մեծ» տարիքում խաղում էինք, հետևում մրջյունների աշխատանքին, որտեղ, մի անգամ, երբ սարսափելի վիրավորված էի բակային ընկերներից, հեռվից հետևելվ նրանց խաղին` առանց դիմացս նայելու քայլում էի առաջ ու գլուխս հարվածեցի հաստ ծառերից մեկի բնին... այդ ամենը արդեն շատ մոտ էր մեծն թաղապետի «դղյակին», գուցե պահակները տեսնեին ինձ ու... դե, լավ չէր լինի...
մեկ անգամ էլ անցա մասնաշենքերի մոտով, ծառերի արանքով, խոտերի միջից մի բույս քաղեցի, որը շատ նման էր սեղանի կանաչու, որովհետև հիշեցի, որ ինչ-որ կանայք մի ժամանակ այդտեղից կանաչի էին հավաքում... մոտեցա ցանկապատին, հավաքածս գանձերը դրեցի ներքևում, փորձեցի անցնել, չստացվեց: Գնացի այն հատվածը, որտեղից մտել էի, այստեղից ստացվեց մագլցել ու ծառի-ստոլբայի օգնությամբ բարեհաջող վայրէջք կատարել մյուս կողմում: Վերցեցի գանձերս ու սև բաճկոնս թափ տալով` քայլեցի փողոցով դեպի տուն: Էնքա~ն ուրախ էի, հոգիս էնպե~ս լցված էր մե~ծ, գեղեցիկ զգացմունքներով, ես սիրում էի աշխարհը, սիրում էի էն փոշոտ թղթերը, որ հնարավորին չափ մաքուր կողմից էի բռնել, որպեսզի անցորդները ոչինչ չկասկածեին...
...Տանը գանձերս շարեցի պատշգամբի հատակին ու սկսեցի հիանալ... նկարները էնքա~ն զվարճալի դուրս եկան: Երեխաները սովորելիս են եղել այբուբենի առաջին տառերը .նկարի անկյունում, ասենք, գրված է «Բ», ներքևում նկարված են տարբեր պատկերներ, որոնք վերծանելը պահանջեց իմ, քույրիկս ու մայրիկի ուժերի լարում. բաժակ, բերան, բեղեր (առանց դեմքի, սպիտակ թղթի վրա միայն բեղեր :D ), բացիկ, բու, բահ, բանալի ու էլի ինչ-որ պատկերներ, որ էդպես էլ չվերծանեցինք...
էնքա~ն ուրախ եմ, որ էսպիսի հաճելի կերպ սկսեցի օրս... իսկապես ողջ օրվա տրամադրությունն ապահովեց... ընտանիքիս ևս վարակեցի այդ ջե~րմ ու բարի նոստալգիայով... էնպե~ս հպարտ եմ իմ պեղած գանձերով...

...միայն ափսոսում եմ, որ տեսախցիկս չէի վերցրել...
...հույս ունեմ հաջորդ անգամ չեմ մոռանա... :P

... պարզապես... մանկությունը ինձ համար... էդ ես չեմ, էդ մեկն է, ում առջև ես ամբողջ կյանքս հաշվետու եմ, ում աչքերը ինձ հետևում են, ով մնացել է նախորդ դարում ու պահանում է, որ չմոռանամ իր երազանքները, իր ցանկությունները...........:love





Հ.Գ. ներեցեք, որ երկար ստացվեց... էնքան բան կար կուտակված մեջս... ու դեռ էլի մնաց, հաստատ մնաց...

impression
05.04.2008, 22:44
Ամբողջ օրը նայել եմ արևին ու ժպտացել... Արևը իմ ժպիտները կբերի կհասցնի քեզ... Ու հենց նայես արևին՝ վրադ ժպիտներս են տեղալու.... :) :) :)

Fedayi
05.04.2008, 22:52
Լավություն արեցի մի շատ լավ մարդու. ինչքա~ն լավ եմ զգում ինձ:

Ծով
05.04.2008, 22:54
Ամբողջ օրը նայել եմ արևին ու ժպտացել... Արևը իմ ժպիտները կբերի կհասցնի քեզ... Ու հենց նայես արևին՝ վրադ ժպիտներս են տեղալու.... :) :) :)


Քեզ նայելիս էլ ժպիտներ տեղացին:love
Ու մեկ էլ..
ժպտում եմէաչքերս լցրած..ի՞նչ արած:love

impression
06.04.2008, 22:05
Ո՞վ գիտի՝ ոնց է կոչվում հետևյալ երևույթը՝
նույնիսկ չգիտեմ՝ ուր է հեռախոսս, որն ինձ կապում է բոլորի հետ, իսկ այն մեկը, որին կարող է զանգել միայն մեկը, բայց դե չի զանգում, միշտ գրպանումս է, ու անընդհատ ինձ ստիպում է քչփորել՝ միգուցե՞ զանգել է, ես չեմ լսել....

Guest
07.04.2008, 14:35
թքած ունեմ գրեթե բոլորի վրա :D ղժ…

Աբելյան
09.04.2008, 12:40
Ավարտվեց նախագահական ընտրությունների ամբողջ պրոցեսը՝ սկսած քարոզարշավից (ավելի ճիշտ՝ հակաքարոզարշավից), վերջացրած նախագահի փոփոխությամբ: Պրոցեսը տևեց ոչ թե 2.5, այլ 6.5 ամիս (սկսվել էր 2007 թ. սեպտեմբերի վերջին) և ավարտվեց ժողովրդի հաղթանակով: Այո, նախագահ "ընտրվեց" Սերժ Սարգսյանը, բայց այսօր գրեթե բոլորը գիտեն, որ մեր երրորդ նախագահը ամենևին էլ նա չէ: Իրական նախագահը այն նախագահն է, որը ոչ թե "ընտրվում" է, այլ որին ընտրում է ժողովուրդը: Հետընտրական իրադարձությունները վկայում են, որ Սերժ Սարգսյանին ժողովուրդը չի ընտրել: Եթե այդպես լիներ, ապա Հայաստանի Հանրապետական Հրապարակում բռնի կերպով բերված տասնյակ հազարավոր "ցուցարարները" չէին գնա դեպի Ազատության Հրապարակ: Եթե այդպես լիներ, ապա ժողովուրդը երթեր չէր կազմակերպի քաղաքի կենտրոնով: Եվ վերջապես, եթե այդպես լիներ, ապա այսօրը այսքան մռայլ ու ցուրտ չէր լինի և ժողովուրդը միահամուռ կերպով կասեր. "առա՛ջ, Հայաստան": Իսկ դա այդպես չէ:
Այսօր շատերը կասեն. "ԱՄՈ՛Թ, ՀԱՅԱՍՏԱՆ": Ամոթ ոչ թե նրա համար, որ ընտրել ես Սերժ Սարգսյանին, այլ որ ունես մարդիկ, որոնք իրենց երկիրը վարձով տալիս են իրենց համար անծանոթ, կամ իրենց կողմից չընդունված թեկնածուի (ընդ որում վարձը՝ տարեկան 1000 դրամ :o): Որոնք կեղծ արդյունքներ են ներկայացնում հանձնաժողովին: Որոնք վախենում են չընտրել այդ թեկնածուին, համարելով, որ կզրկվեն աշխատանքից: Հիրավի, նրանք արժանի են այդպիսի ղեկավարի: Բայց նրանք ժողովրդի հետ չեն: Գումարած դրան՝ ժողովրդին այդպիսի ղեկավար պետք չի: Ժողովուրդը հաղթել է, և նա արժանի է ղեկավարի, որը նրանց տվել է այդ հաղթանակը: Դա ՀՀ 3-րդ իսկական նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Իսկական, քանի որ ժողովուրդը ընտրել է նրան: Մարդ, որը մեզ դուրս է բերել մութ ու ցուրտ տարիներից: Մարդ, որը դուրս է բերել մեզ ճգնաժամից: Մարդ, որը առաջնորդել է մեր երկիրը դեպի զարգացում (ինչը այսօրվա իշխանությունները իրենց են վերագրում): Եվ վերջապես մարդ, որը հանեց ժողովրդին այս կիսաստրկական վիճակից: Շատերի կարծիքով մենք պարտվել ենք, բայց դա այդպես չէ: Մենք հաղթել ենք, քանի որ մենք հիմա միասնական ենք, գիտակից, վճռական և այլևս չենք հանդուրժի ոչ մի բռնապետական իշխանություն: Իշխանությունների կողմից ոչ մի վնասակար քայլ՝ ուղղված մեր դեմ: Եվ բացի այդ՝ մենք մեր վրա բևեռեցինք խոշոր տերությունների ուշադրությունը: Արտասահմանում հասկացան, որ Հայաստանը ոչ թե մի հոյակապ երկիր է, որտեղ մարդիկ ապրում են հոյակապ կյանքով, այլ մի խղճուկ երկիր է, որտեղ ժողովուրդը ցանկանում է կուշտ ապրել, ցանկանում է ազատ ապրել, ցանկանում է աշխատել և կերտել իր ապագան սեփական ձեռքերով: Այո, հաղթե՛լ ենք: Եվ հավատացեք՝ վաղվա համար ավելի մեծ հաղթանակներ ունենք: Մեր ամենամեծ հաղթանակները դեռ առջևում են: Այսպիսով՝ կեցցե՛ ժողովուրդը: Կեցցե՛ ազատ Հայաստանը: Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու:

Ծով
09.04.2008, 14:22
ՄԻ քիչ ժամանակ է պետք, սպասենք...
Բայց աչալուրջ լինենք, որ հանկարծ ժամանակին չսպասեցնենք...:B;)

Selene
09.04.2008, 19:09
Կուզեի...չէ, ուզում եմ:oy մի հիսուն անգամ էլ ընկներ գետնին...:love գժվել եմ:oyգժվում եմ :)

Բայց դե օգնություն պետք չի, ես ինքս...երևի գլուխ կհանեմ, երևի :8:)

Մանե
12.04.2008, 17:00
Լավ տրամադրություն ունեցողներին խորհուրդ է տրվում չկարդալ:)

Վաղը կրկին կհանդիպենք: Գիտես, վերջերս այնքնա եմ երազել այդ հանդիպման մասին...բայց, ավաղ, այս հանդիպումը կտարբերվի մնացածից: փոփոխություններ, սիրել եմ միշտ փոփոխություններ անել, նորամուծություններ մտցնել, սակայն երբեք չէի կարծում, որ էս տեսակի փոփոխություն կլիներ, այն էլ մեր հանդիպման մեջ... ի տարբերություն մնացած հանդիպումների, այս անգամ միայն ես կխոսեմ, իսկ դու միայն լուռ կժպտաս, ու քո աչքերից, որ միշտ փայլում էին անհուն աշխուժությամբ, այս անգամ ընդամենը արցունքի կաթիլներ կգլորվեն... հիշո՞ւմ ես, միշտ դու էիր ասում, ի՞նչ տղա, որ լալիս է... ուզում եմ երկար-երկար նստել կողքիդ ու պատմել, թե ինչ կա չկա աշխարհում, պատմել, որ մերոնք առաջվա նման հաղթանակ են տանում ֆուտբոլում, միայն առանց քեզ... Ուզում եմ ասել քեզ, որ աչքերիդ գույնը կրկին փոխվեց(հիշո՞ւմ ես), իսկ այդ ընթացքում անձրևը կձայնակցի ինձ... ու այն հայացքով, որ դու էիր նայում ակնոի ապակու տակիս, այս անգամ արևը կնայի ամպերի հետևից ու մեզ կժպտա... Արև եմ ուզում...

ivy
12.04.2008, 18:02
Նստեի մեր տան այգում՝ թզի ծառի կողքին: Շունս վազվզեր շուրջս ու ուրախ թավալ գար խոտերի մեջ: Պապաս էլ գար, նստեր կողքիս ու բարձրաձայն մտածեր.
- Էս տարի տեսնես ինչքա՞ն թուզ կբռնի:
Հետո էլ մի ձեռքով գրկեր ինձ ու հարցներ.
- Էդ ժամանակ էլ կգաս, չէ՞:
- Հա, պապ, անպայման կգամ...
Համբուրեր գլուխս, հետո տխուր ժպտար, ու երկուսս էլ իմանայինք՝ չեմ գալու...

Apsara
12.04.2008, 20:10
Հետաքրքիր է իչու է ճիշտը միշտ տուժում, կամ մնացածի համար այնքան վառ լինում, որ կուրանում են իսկ հետո գալիս կռիվ անում ու պահանջում ետ իրենց սուտ տեսողությունը… Աստված իմ, ինչ շատ են կույրերը, ավելի շատ խուլերը՝ ճիշտը անտեսված է մնում կամ էլ այնքան թքվում մրվում, որ մի քիչ գոնե իրենց ստերին նմանվի, իսկ ես զինվորն եմ ճշտի ու արդեն ստիպված այն թքելով եմ մատուցում, ուրիշ ոչ մի կերպ մարդկանց չի հասնում, մեկը անտեսում է մյուսը բողոքում, բայց դե քանի ուժերս տեղն են միշտ էլ ճիշտ եմ թքելու:B

Ծով
13.04.2008, 01:07
Երևի ինձ համար 24 ժամը քիչ է…ժամանակ կորցնելու համար գուցե ավելին էր պետք…

Գալաթեա
13.04.2008, 02:03
Այսօր չզգացի: Ավելի ճիշտ` զգացի, բայց իմ ու քո միջնորդի միջոցով միայն: Շնորհակալ եմ քեզնից: Քո ընտրած միջնորդն անմահ է...Նրա անժամանակ վախճանն այլևս չի կարող դառնալ քո բացակայության պատրվակը:
Սպասում եմ: Հոգնել եմ սպասումից ու սպասում եմ` ասես ամենակուլ հաճույք եմ վայելում:
Չգիտեմ` ինչ է լինելու:
Երբեք էլ չեմ իմացել:
Ուխ..
Բացակայությունդ ավելի լեցուն է, քան եղել է շատերի ներկայությունը մինչ այժմ...
Ժպտա...աչքերով..
Քնիր...

Մանե
13.04.2008, 16:36
Հանգստություն... անսահման հանգստություն եմ զգում:love

Երկնային
13.04.2008, 19:35
Ինչ հավես է, երբ անցյալը թակում է դուռդ… իսկ տանը մարդ չկա… դու ներկայում ես…

Անցյալ չկա, կա միայն ներկա, այսօր… սիրում եմ իմ ներկան…

Goga
13.04.2008, 21:36
Որքան դժվար է ապրել միմյանցից հեռու…ամեն վայրկյան կարոտը խեղդում է կոկորդս, տեսնես ո՞վ մոգոնեց այդ օտար երկիր տանող երթևեկության միջոցները:( Կարոտում եմ քեզ քույր իմ, ուզում եմ խոսել քեզ հետ, զբոսնել արևի տակ, հուսամ չես մոռացել մեր խենթ զբոսանքները:oy Խոսել եմ ուզում հետդ…հիմա առավել ևս:love կարոտում եմ…

Գալաթեա
14.04.2008, 13:25
Արդեն ութերորդ բաժակ սուրճս է: Սկսել եմ շատ ծխել: Պուճուր կուկուով կրակայրիչս նենց լավնա: Բարի տեսք ունի մի տեսակ:
Հեռախոսս...հա..մոտս է: Ու լուռ:
Փաստորեն միայն մարդիկ չեն, որ չգիտեն, երբ խոսեն, երբ լռեն, երբ երգեն, երբ տուֆտեն..
Իմ տուֆտա, լուռ հեռախոսը:
Գնամ իններորդ բաժակ սուրճս սարքեմ: Սիգարետով...?
Դե իհարկե, գրողը տանի..

impression
14.04.2008, 13:32
Անկապ օրագիրն անկապացավ... իրոք անկապացավ... առանց վարկանիշ տալու հնարավորության այն լուրջ վտանգ ունի օֆֆթոփանոց դառնալու...
Հիմա որ վարկանիշի հնարավորության լիներ, մեկնաբանության մեջ կգրեի Լիլ, էդքան մի ծխի... թե չէ քո դեմ էլ էն Ջոնա-Յոկոյական ակցիաներից կկազմակերպեն :)
Բայց դե էստեղ ո՞նց գրեմ դա... ախր էնքան անձնական բան ա... ու մի քիչ էլ՝ օֆֆթոփ... Ի՞նչ անեմ բա... ո՞րտեղ գրեմ էսքանը... հը՞ Չուկ, հը՞ Ուլուանա, հը՞ մնացած ադմիններ...
Անկապ օրագրին վարկանիշը պետք ա, իմ արև... ՊԵՏՔ Ա...

Գալաթեա
14.04.2008, 13:36
Լիլ...քիչ կծխեմ, ջան...մենակ թե թող...թող....
Դե հա էլի...անձնական մեկնաբանությունների տեղա պետք էստեղ, Լիլ :)

impression
14.04.2008, 13:41
Ծխել եմ ուզում...
Անտանելի...
Էլի կանգնած եմ վերացարկվելու վտանգի առաջ...
Ինքս ինձնից ու քեզնից եմ վերացարկվում...
Ուղղակի ինձ դա մի տեսակ փրկում է, իսկ քեզ հեռացնում ինձնից...
ԷԼ ԱՎԵԼԻ ՀԵՌԱՑՆՈՒՄ...
Չեմ ուզում, ոչ վերացարկվել, ոչ ծխել, ոչ էլ... ոչ էլ... քեզնից հեռու լինել...

Աբելյան
14.04.2008, 14:02
Ես էտ Տիգրան Մեծի ինչն եմ ասել... :angry
Չնայած ինքը ինչ մեղք ունի, եթե ես տենց ինքնագլուխ բան արեցի: Մի նապաստակի հետևից վազելով երկրորդին էլ ջեբիցս բաց թողեցի: Թե որտեղից տենց բան միտքս ընկավ... Լավ ա գոնե լոմկա կար, թե չէ սոված կմեռնեի: :(

murmushka
14.04.2008, 15:02
գտա օրագիրը
հմմմմմ
մտքերն այնքան արագ են փոխվում, որ ձեռքերս չեն հասցնում գրել
բայց մի տաօրինակ հանգստություն եմ զգում
ու ....
ու ուժ
հավատում եմ, ես ավելի ուժեղ եմ քան այս ամենը
ես արդեն դա մի անգամ ապացուցել եմ
բայց մնում է ինքս ինձ համոզեմ, որ ինձ պետք է ուժեղ լինել
տարօրինակ է, ինձ արդեն ոչինչ չի հուզում , ոչինչ չի զարմացնում
տարօրինակ է, որ այս միտքն էլ ինձ մոտ ժպիտ է առաջացնում
ինչպես......
էհհ լավ է, երբ պատուհանից այն կողմ արևը ժպտում է ու ես արդեն չեմ փակում պատուհանը..
ուրեմ որոշեցի էլի ուժեղ լինել......

Գալաթեա
14.04.2008, 15:13
Բառեր, մտքեր, լռություն, Թոնի Բեննետ, 12-րդ բաժակ սուրճ, նյարդեր, նյարդեր...
Չեն դիմանում:
Արև եմ ուզում: Երակներիս մեջ եմ ուզում արևն զգամ: Արյանս հետ: Արյանս փոխարեն:
Բառեր..մտքեր..չկան..չկաս..
Էլ մի գրի...մի գրի..

Selene
14.04.2008, 18:29
Օրագիր ջան, երևի ոչ ես, ոչ էլ դու չէինք սպասում, որ ես մի օր էսքան անհամբերությամբ եմ ուզելու գրառում անեմ, քեզ պատմեմ, ասեմ…Երբ պիտի նոր սկսվեր, ես գիտեի, որ նման մտադրություն կար, բայց ոչ իմ ու ոչ էլ նրա կողմից, այլ մյուսների, նրանց, ով օգնեցին ինձ, հիմա, հասկանում եմ, որ որքան էլ ես իմ պարզությամբ, երեխայությամբ, միամտությամբ պիտի որ նպաստեի նրան, որ զուտ սովորական մնար ամեն բան, հակառակ էֆեկտն է ունենում:( բա ես հիմա ի՞նչ անեմ…:8:oy Փոխվել չեմ կարող, անհնար է, բայց ես հաստատ էտքան լավն էլ չեմ, որքան պատկերացնում ես, ես մարդ եմ՝ ամենասովորական աղջիկ…

ivy
16.04.2008, 19:08
Ծուլությունս էնքան է տռզել պարապության համով ուտելիքներից, որ նրբակազմ ջանասիրությունս կողքին չի էլ երևում: Ամբողջ հույսս ծերացող խելամտությանս վրա է, բայց վերջերս նա էլ է հա աչքը գցում նույն սեղանի ուտելիքներին... ծեր է, մեղադրել էլ չես կարող:

murmushka
16.04.2008, 22:25
ինչ դանդաղ է կապը
մինչև բացվեց օրագիրը մտքերս գրեթե 180 աստիճան փոխվեցին
զրուցելու կարիք եմ զգում, զրույց, որից հետո զգում ես, որ զրույցն իմաստալի էր, որ այն լցրեց հոգուդ դատարկությունը
Նորից բացում եմ Սեվակի գիրքը...պատահական էջ...
ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով,
բայց ոչ թե մոր, այլ մանուկի
ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի,
որ կարապը ապրի երգով
Սեվակը հզոր է, նա միշտ իրավացի է
կուզենայի լսեիր
կարողանայիր հասկանայիր........
չի ստացվում զրույցը......
Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում ,
մեկ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում:
Ցած է ընկնում երեք խնձոր-
մեկ` ասողին,
Մեկ` լսողին,
Մեկ էլ ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին.....

Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ..........

impression
18.04.2008, 22:59
Սիրտս ցավում է... Էս ի՜նչ լավ էր՝ սրտիս տեղն էլ իմացա...
Դու այնքան հեշտ ինձ թողեցիր ու անցար...
Ես մնացի իմ հորինած հեքիաթում,
Որ ոչ մի կերպ առանց քեզ չի ավարտվում...

Նորմարդ
18.04.2008, 23:15
Վերջը…
Հետաքրքիր բառ է, թվում է թե պարզ սակայն … սակայն բոլորիս էլ ավելի ճիշտ ամեն ինչին էլ վերջ կա, որին իհարկե կարող է հաջորդել նոր սկիզբ, սակայն կարող է և չհաջորդել…
Ո՞րն է ճիշտը, ո՞րն է խնդրի միակ ու անսխալ լուծումը…
Միթե խնդիրոը լուծում չունի, որովհետը անհայտ փոփոխականներ կան, չգիտեմ… ամեն ինչ փորձում եմ բերել տրամաբանության դաշտ և ամեն ինչի մեջ տրամաբանություն եմ փնտրում, իսկ եթե չկա, չկա տրամաբանություն…
Ամեն դեպքում անորոշություններ չեմ սիրում և տանել չեմ կարողանում…

ivy
19.04.2008, 02:07
Փիսիկը, նստած մի մութ անկյունում,
Ունքերը կիտել ու լաց է լինում...

Երանի կատուներին. լացելու պատճառը չկերած մածունն է...

Աբելյան
19.04.2008, 13:32
Օֆ-օֆ-օֆ :(
Էս ամեն ինչը անտանելի ա դառել: Էլ սենց ապրել չի կարելի: Բայց ավելի լավ բան սպասել էլ հնարավոր չի: Մնում ա մի հատ լավ տարբերակ, դե էտ էլ ուժերիցս վեր ա:

murmushka
19.04.2008, 20:02
Անկապ օրագիր... ինչու անկապ????
մեկն ասել էր , չգիտեմ ով, բայց երևի շատ խելացի մեկը, եթե օրերդ նման են իրար , ուրեմն ապրել ես մեկ օր
փաստորեն ես այնքան էլ երկար չեմ ապրել և ուրեմն?????
ուրեմն, ինչու եմ այսքան հոգնել
հա,, որովհետև օրերս նման են իրար
առավոտյան աշխատանք, դաս , ցերեկն գրադարան, դաս, երեկոյան ինտերնետ, դաս,իսկ գիշերը......
գիշերն ունի ամեն բանի թույլտվություն:
Իսկ ես չունեմ????
Սեվակն ուրիշ է, նա հզոր է:
հա գիշերը, երբ գալիս է գիշերը, ամեն ինչի գույներն ավելի են խտանում, անորոշությունն ավելի անտանելի է դառնում, սպասումն անհասկանալի ու անիմաստ..
և ուրեմն??
եվ ուրեմն...............

impression
20.04.2008, 18:43
Մեր հանդիպման միակ վայրը գտնվում է ինչ-որ չհորինված տարածության մեջ, դեռ չեկած կամ երբևէ չեղած ժամանակում: Այն զուրկ է պայմանականություններից, ստերից, հեռավորությունից, օրենքներից... Էնքան լավ տեղ է: Ու էդ տեղը գնալով փոքրանում, նեղանում, կծկվում է, ու դրա հետ էլ՝ մենք: Արդեն հազիվ ենք տեղավորվում… Ստիպված ենք ցավեցնելու չափ պինդ իրար գրկել, որ դուրս չընկնենք մեր հորինած սահմաններից:
Էդ վայրում օդի փոխարեն ինչ-որ մածուցիկ, թանձր զանգված է՝ անհնարինության աստիճանի անհրաժեշտ... օդի պես... Ուզում ես՝ շնչիր, կապրես, չես ուզում՝ շնչահեղձ եղիր այնքան, մինչև չդիմանաս ու մի մեծ կում կուլ տաս... ուրիշ ձև չկա:

Գալաթեա
20.04.2008, 19:33
Դարակիս քաոսային խառնաշփոթում էի քուջուջ անում: Հին գործերիցս գտա...6-7 տարվա: Տեսնես ո՞վ է այդ գրածիս միջի անծանոթը...ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել: Կամ ընկերը այնտեղի...եղե՞լ է նման բան..
Իսկ ես կա՞մ այդտեղ: Դա էլ չեմ կարողանում հասկանալ....ինչքան եմ փոխվել այս ընթացքում.. Այո, իսկապես որ...եթե կյանքդ չի ստացվել` ավելի հետաքրքիր զբաղմունք գտիր:
Մեկի սպասում: Այդ բառի բոլոր իմաստներով: Հոգնածության տրիումֆ: Ընկճախտի նախահարձակ լինող անիմաստ վայրահաչ:
Շնագայլի վերածված անցյալ, որ սպասում է մենակ ու թույլ բռնեցնի, որ հոշոտի:

impression
21.04.2008, 08:45
Թե էս օրե՞րն ինչու են էսքան արագ անցյալ դառնում...
Ոնց որ առավոտ շուտ մայթերը կատաղած ավլող մոլոգար տատիների ավելի մի շարժում... Ու շուրջը՝ թոզ ու դուման. հուշեր են, որ դուրս են պրծնում ավելի տակից ու իրենցով լցնում շրջապատը: Իմ հուշերը ցնդել են վաղուց, անցյալի հետ կապող էլ ոչինչ չկա: Իմ կյանքի մայթերը պլպլում են մաքրությունից, ու օրերս միայն լցված են ՔՈ բացակայությամբ... Ոչ ոք չի հասկանա... Անգամ տատին, որ դեմքին ճարտարապետի լրջություն նկարած, նեղվում է, երբ անցնում ես իր ստեղծած քաոսի միջով... Տատի, հանգիստ, սա իմ կյանքը չի այլևս... քեզ եմ թողնում, դու ավլի, ավլի... Ու շուրջը՝ թոզ ու դուման...

Գալաթեա
21.04.2008, 17:12
Սկսել եմ երկուշաբթիները ատել...
Առաջ` չէի սիրում: Գործի հետ կապված:
Հիմա` ատում եմ: Կապ չունի` ինչի հետ կապված...
Երբա վաղը գալու...
Ծխել...
Ու չթողնել:
Չեմ թողնելու:

Bulbul
21.04.2008, 17:41
Հմմ:think Անկապ ու դեռ օրագիր:o,
ի դեպ իմ կյանքն էլ էջեր ունի, որ կսազեր այստեղ, բայց կրծես ուշացա;)

Աբելյան
21.04.2008, 17:53
Հրաշքներին հավատալ պետք չի, պետք չի մտածել, որ էս ամեն ինչը երազի նման բան ա, ու արթնանալու ես մի ինչ-որ գունավոր աշխարհում: Զարթնի: Ոչ մի գունավոր աշխարհ չկա: Սա կյանք ա: Սա իրականություն ա: Մեծ մարդ ես: Թե ասա ինչ էս հլը կյանք չմտած նվնվում էս ամեն ինչից: Էս հլա սկիզբն ա: Էս հլա ամենաանհոգ, ամենաքաղցր (չնայած քաղցր չես սիրում), ամենաուրախ տարիներդ են: Վաղը-մյուս օրը հազար ու մի փորձանք կա: Ամբողջ կյանքը դեմդ ա: Լիարժեք օգտագործի կյանքդ, քանի հունի մեջ չի մտել: Ապրի, ոնց որ քո նմանին ա սազական: Չնայած, ինչ եմ դրել բացատրում, եթե դու վերջում մնալու ես քո կարծիքին, քո էշը քշես: Մեկ ա, վերջում փոշմանելու ես: Մյուս տարի բանակ, երկու տարի քաշ ես գալու, եթե բախտդ բերեց, ողջ-առողջ տուն եկար, աշխատանք գտնելու պրոբլեմ, դե քանի որ ոչ մի բանի պիտանի չես (անցած տարի հազիվ նասիլկա բռնել սովորեցիր), տունն ես մնալու, կամ էլ դպրոցում դաս տաս: Դե, ըտեղ էլ անհասկացող, սանձարձակ, ղժղժան երեխեք, ու դու նորից փոշմանելու ես: Ամեն ինչ բարդելու ես իմ վրա: Դե, որ հիմա ես տենց, էտ ժամանակ էլ տենցը կլնես, ու դիմում կգրես, որ գործից հանեն: Իրանք էլ, եթե չչամռվեցին, թե բա. "մնա էլի, ավելի որակյալ դասատու հլա մենք չենք ունեցել", հանգիստ թոշակի կուղարկեն: Ստացածդ թոշակը ինչ պտի ըլնի: Մինչև կյանքիդ վերջը սոված ես ապրելու (եթե մինչև կյանքիդ վերջը դիմանաս), ու սոված էլ մեռնես: Ավելի լավ ա տունդ ծախես, մի հատ փոքր բնակարան առնես, որ գոնե հացի փող ունենաս մինչև կյանքիդ վերջ: Դու, ձեռնափայտդ, մի հատ բուխանկա, մի շիշ արաղ՝ դարդերիդ համար, մի հատ էլ տելևիզր: Կոմպը չծախես, որ գոնե լյոքշից չմեռնես (գոնե էս մի խորհուրդս լսի): Զարթնի քանի շուտ ա: Չնայած, քո գործն ա: Ինչ ուզում ես արա: Բայց մեկ ա հետո փոշմանելու ես:

Հ.Գ. որ ասում են "խելքդ գլուխդ հավաքի, Համլե՛տ, հետո ուշ կլինի", ոնց որ էտ Համլետը դու ըլնես

Մանե
21.04.2008, 18:09
Սիրում եմ կյանքը:love:yahoo
Այն հրաշք է և այդ հրաշքին նպաստում եմ նաև մարդիկ, աշխարհը և ինքը կյանքը:love
Չէ, չմտածեք, թե անհույս լավատես եմ, ուղղակի որոշել եմ այլևս չբողոքել կյանքից, պարզապես վայելել ու հաճույք ստանալ, այլ ոչ թե միայն բողոքել ու բողոքել:8 էնքան ուրախ եմ, որ սա հասկացա հիմա և ոչ թե այնքան ուշ, որ արդեն կյանքս ապրած լինեի ու այլևս ամեն ինչ անդառնալի լիներ:oy Կյանք, ես քեզ սիրո՜մ եմ, սիրում եմ :yahoo
Եվ եթե դու էլ գոնե մի քիչ ինձ սիրես, կդառնանք լավ բարեկամներ ու դժվար պահերին կօգնենք իրար;):love:love:loveիսկ ուրախ պահերին պարզապես կվայելենք այդքան պարզ ու բարդ երջանկությունը:love

Selene
21.04.2008, 18:12
Կնագառում կանգնած եմ, Արայիկին ասեցի, որ մենակ էլ կարող եմ սպասել երթուղայինի, ինքը թող գնա տուն, հոգնած է, գնա քնի:) Մի քիչ համոզելուց հետո համաձայնվեց:
Զգացի, որ դիմացի մայթից երկար ժամանակ կանգնած նայում էր իմ կողմ, հետո անցավ փողոցը, եկավ, մի երկու քայլ հեռավորության վրա կանգնեց...լռություն…դե իմ՝ բոբոյական շատ խիստ հայացքը /երբ մենակ եմ, հայացքս միշտ էտպիսիննա՝ անկախ ինձանից:oy/ երևի չէր թողնում խոսելու համարձակություն...
-Կարողա՞ 68-ին եք սպասում:
Չէ՛:
-46-ի՞ն:
-Ո՛չ: /Շատ չոր ստացվեց, դե լավ, ոչինչ, բա ինչ է կպել, իր ինչ գործ, որին եմ սպասում/
Երթուղայինս եկավ, մինչ ես կմոտենայի, նստեի, մոտեցավ, դուռը բացեց, որ ես բարձրանայի, վերջում էլ ասեց՝ հաջողություն ու դուռը փակեց…
Հետո մտածում էի, որ հերթական անգամ զգացի, որ մեկ-մեկ անտեղի վատն եմ լինում:oy
Գոնե ասեի շնորհակալություն…

ivy
21.04.2008, 20:06
Մի բալիկ կա՝ կիսով չափ հայ, կիսով չափ իսպանացի, ու ապրում է նա ոչ Հայաստանում, և ոչ էլ Իսպանիայում, այլ Գերմանիայի մի սիրուն քաղաքում: Բալիկն այս չկա երկու տարեկան, բայց խոսում է նա երեք լեզվով՝ հոր, մոր և իր ծննդավայրի: Նա դեռ չի հասկանում, որ կան բալիկներ, ում ծնողները նույն լեզվով են խոսում, նույն լեզվով են խոսում նաև նրանց մանկապարտեզում, հարևանի տանն ու բակում: Նա դեռ չգիտի, որ ինքը գերմանացի է, թեև ունի հայի ազգանուն: Չգիտի անգամ, որ գերմանացի է լինելու իր քույրիկը, որն ունենալու է իր մոր անունը, որովհետև այդպես է ընդունված իսպանացիների մոտ: Բալիկն այդ սիրում է ինձ, ես էլ սիրում եմ իրեն: Ու ամեն անգամ, երբ հեռանում եմ իրենից, ինձ պաչիկ է անում և համով ժպտում, հետո էլ ձեռքը թափ տալիս ու թոթովում՝ «Պակա». ի՞նչ իմանա, որ արդեն չորրորդ լեզուն է սովորում...

Vestigium
21.04.2008, 22:52
վայ վաաայ...... այնքան բողոքելու և դժգոհելու բան ունեմ, բայց հավես չունեմ.... լօխ լյավա, ինչպես կասեին մեր պետական լեզվով

Մտահոգ
22.04.2008, 15:23
Տաս քայլ հետո երբ մարդակեր ծարավի տեսք առած մահվան միջից լուռ ժպտաց արեվը, անապատով քայլողը չատեց արեվը... նա անապատ էր մտել Աբու-Լալա Մահարու նման
Բայց ատեց մեկին թե մեկերին՞, արդեն կարեվոր չէր...
Հետաքրքիր զգացում է ինքնաքայքայումը, այնքան զորեղ որ նույնիսկ հանուն ջրի հետ չեմ քայլելու- մտածեց անապատով քայլողը, ու զարմացավ որ այդքան ուժեղ է, ջրից բացի դեռ ի վիճակի է էլի ինչ որ բանի մասին մտածելու:
Ուժեղ՞ - ճաքճքած շուրթերի ցավը հաղթահարելով փորձեց քմծիծաղել անապատով քայլող ինքնասպանը- Այո, ուժեղ- հաստատեց ինքն իր համար, որ անցած ճանապարհը նողկալի չթվա..
Հետո կանգնեց.. ու երբ բաց աչքերով նայում էր արեվին՝ միայն զգաց, որ տաք ավազը արդեն չի այրում մեջքը, ու կյանքում առաջին անգամ իրեն երջանիկ զգաց որ բավականին ուժեղ չէր էլի քայլելու համար...

Արեվը դարձավ անտարբեր ու միանգամից կորցրեց բանաստեղծություններում իրեն վերապահված (իհարկե սիրուց հետո) կենդարարար լույսի աղբյուրի դերը՝ դառնալով հերթական անհայտ կորած աննորմալի դիակի նեխումը արագեցնող ջերմության աղբյուր...

ivy
22.04.2008, 17:26
Մտածում եմ՝ ինչքա՞ն կարելի է տառապել: Տառապել ու գրել դրա մասին: Տառապել ու էլի գրել... ու ավելի տառապել: Հայերին բնորոշ գի՞ծ է, երևի թե հա: Հետն էլ՝ մեջը մի բուռ սիմվոլիկա ենք խառնում, ու դառնում է արցունքաբեր հոյակապ շիճուկ:
Կյանքում վատն ամեն քայլափոխին է, ուր նայես՝ կարող ես տառապանքի մի ամբողջ ոգեշնչում գտնել: Իսկ ե՞րբ ենք փորձելու լավը տեսնել, փնտրել իրեն ու գտնել, հետն էլ գրել մեր գտած սիրուն ու բարի բաների մասին, ու էնպես գրել, որ սրտին կպչի՝ ոչ պակաս, քան ցավն ու տառապանքը...

Մտահոգ
22.04.2008, 18:02
Խեղճ արեվ, իր համար տնկված է տիեզերքում՝ առանց իմանալու որ ռոմատիկը իրենից խլել է նույնիսկ աննորմալի դիակը նեխեցնելու զուտ քիմիական իրավունքը: Ու որն է արեվի մեղքը, որ նրան էդքան չարչաչում եք ձեր երգերում, ընդամենը իր համար աստղ է, մեկը միլիոններից՝ որը ուղղակի անզգուշություն է ունեցել ամենամոտը գտնվելու էս անտեր ու զառամյալ մոլորակին: ՈՒ դա քիչ էր, էս զառամյալ մոլորակի ռոմանտիկներն էլ վերցրել են ու մաժմժում են արեվին, էլ ինքնասպանին սիրող, էլ չփտեցնող, էլ ինչեր ինչեր... Խեղճ արեվ հասկանայիր ինչեր են գրել մարդիկ քո մասին, հիմա գոռոզությունից պայթել էիր, ու մեզ էլ ռոմանտիկների հետ մատնել սառցակալմամբ մեռնելու: ինչ լավ ա, դու անհասկացող ես արեվ, թե խուլ ես՞... անխիղճ ես հաստատ...
Անխիղճ չլիներ էդ անապատի քայլողին կսպանեիր...
Թող քայլեր էլի իր համար... քեզ ինչ էր արել, անապատում տեղ չկար....
հաստատ վրեժխնդիր ես եղել Քայլողից: Ինչի համար՞, նախանձել ես, դու արդեն
միլիարդ00000 տարի նույն տեղում պտտվում ես, իսկ այ էս խենթը ընկել անապատին ու քեզ ա ուզում հաղթել, հլը դրան նայի, չէ ճիշտ ես արել, մեկին որ ներեցիր, ամբողջ անապատը լցվելու ա խենթերով....

Fedayi
22.04.2008, 19:06
Էսօր կյանքը քացով խփեց...:think
Ու ինչի՞ համար. որ ազնի՞վ եմ, որ չե՞մ սիրում խնդրել`բառիս վատ իմաստով, որ "օճառը" ջեբս ման չե՞մ գալիս, որ շահս միշտ տեղի՞ է տալիս հպարտությանս, որ մի երե՞ս ունեմ, որ գիտակից միամի՞տ եմ` ժամանակիս չափանիշներով…Չգիտեմ:think
Չէ~, կյանքում ոչինչ աննպատակ չէ՛. ամենաանդուր երևույթներն էլ իրենց առաքելությունն ունեն: Կյանքի օրենք է` պետք է մի քայլ հետ ընկնես, որ հետո երկուսն առաջ անես…
Բանա՛կ. մարդկային հարաբերությունների բազմազանության ծով /ծիծաղս էլ եկավ` բանակն ու՞ր, ռոմանտիկան ու՞ր/.մտածում եմ` գուցե սա՞ է խնդիրներիս լուծումը, կյանքի հերթական քննական հարցադրումը, որ կարծես թե ասում է.
-Հերի՛ք է կյանքի մեղրը քաշես, թե չէ նույն միամիտն ես մնալու. քեզ, անկասկած, լուծարք է հասնում…

Lapterik
22.04.2008, 22:18
Կարոտ... Զարմանում եմ ես ինձ վրա, համարյա անսիրտ մարդ եմ երևի եղել, չեմ կարոտել ոչ մեկին ու ոչ մի դեպքում: Կարոտն ուրիշ ձև եմ հասկանում, ահավոր ծայրահեղ, էն որ էլ չեմ դիմանա, անկախ ինձնից կսկսեմ լացել ու լացել: Է~~~խ, փաստորեն ես էլ սիրտ ունեմ, էն էլ թույլ սիրտ ու էսօր կարոտեցի քույրիկիս, ահավոր շատ, ու սկսեց անկախ ինձնից արցունքներս գնալ... Հիմա լրիվ կմտածեն տեսնես աշխարհի որ ծայրում ա ինքը, բայց ասեմ ընդամենը 2 փողոց վերև, բայց կարոտեցի ու ահավոր շատ, վերջին հազարամյակում ոչ մեկի չէի կարոտել, այսինքն ես կարոտն հեսնց էս ձև եմ հասկանում, չգիտեմ երևի ես աննորմալ եմ մի քիչ...

Ծով
23.04.2008, 00:37
Այսօր կարդացի՝ մարդը մարդուն գայլ է ու չգիտեմ ինչու հենց այսօր ամենուր գառներ տեսա...

impression
23.04.2008, 13:04
-Գիտես, քեզնից արևի հոտ է գալիս:
-Արևի՞:
-Հա...
-Ի՞նչ գիտես, արևը հոտոտե՞լ ես... :)

*e}|{uka*
23.04.2008, 21:52
....Նստում եմ սեղանի մոտ և գրելու փոխարեն սկսում եմ դեմքեր նկարել : Հիմա, հիմա գրելու եմ , միայն ահա երևակայության խթանման համար նկարեմ այս ֆիզիոնոմիան :
Դա շատ կարևոր է՝ այս մռութին սիմետրիկ հոնքեր սարքեմ, մորուք նկարեմ...Ո՛չ , այսպիսին լավ է...Ես այս...մռութին....Այ քեզ սատանա :diablo ...:D

impression
23.04.2008, 22:40
"Կար ժամանակ, երբ կյանքս խրախճանք էր"...

Կար ժամանակ, երբ մանրակրկիտ փորփրում էի անցյալս ու վաղուց անցած գնացած, մոռացված ու առավել քան մահացած հուշեր... Երևի նեկրոֆիլիայի մի ինչ-որ տարատեսակ էր...

Երկնային
23.04.2008, 22:45
էլի… :8
անկանխատեսելի եմ, նույնիսկ ինքս ինձ համար… ի՞նչ կատարվեց…
խորտակվում եմ, փակում եմ աչքերս ու դեռ զգում եմ այյդ հոտը…
միշտ նույն հոտը… ինչպես առաջ էր…
երևի խելագարվում եմ... կամ էլ միշտ էլ խելագար եմ եղել, բայց ինձ դուր է գալիս այդ հոտը… հիշողությունների հոտը, կարամելի հոտ ունի… :oy

գուցե և խորտակվեմ հիմա… իսկ վաղը` նոր օր, հեռու կարամելից…

Selene
23.04.2008, 23:01
Մի քանի վայրկյանն էլ հերիք էր՝ իրապես գիտակցելու, որ կյանքը շատ թանկ է, մեկ է, ոչ մի կերպ ինքնասպանության դիմողներին չեմ հասկանա երևի:think
Երբ պատկերացնում ես, թե դեռ որքան բաներ պիտի տեսնես, զգաս, վայելես, կյանքից ուզում ես այնպե՜ս ամուր կառչել երկու ձեռքով... ու մեկ էլ հանկարծ դրանք մի վայրկյանում կարող են անհետ ցնդել:( Դեռ պիտի լսեմ սրտիս ամենախենթ թրթռներով ուղեկցվող բառերը…:)

-Սիրելիս...
-Մամա…
:love:oy
Քանի դեռ ապրելուդ նպատակները սպառված չեն, պիտի ապրես, իսկ նպատակները երբևէ չեն սպառվում... Կյանքը հավերժ է :roll

Ծով
24.04.2008, 01:34
Նայում եմ դռանը...նորից..արդեն ռեֆլեքս է դառնում: Ատում եմ դռան կողպեքը, ինչպես յուրաքանչյուր կողպված երևույթ: Ամբողջ գիշեր քունս չի տանում, դռանն է նայում, զանգի ձայնն է լսում..գժվում է...ուժեղ եմ...իսկ ո՞վ է ասել, թե թույլ եմ, միայն թե ես մեղավոր չեմ, որ մեր տան դուռը ամենից շատ ուզում է բացվել հենց նրա առաջ...
Ուրեմն դուռն էլ արդեն զգալ գիտի, իսկ էդ անզգա երևույթները դռան չափ էլ չկա՞ն...

Taurus
24.04.2008, 08:42
Առավոտյան արթնացա խեղդվելով, վեր թռա տեղիցս ու սկսեցի ագահորեն կուլ տալ օդը, կարծես թե ամբողջ գիշեր չէի շնչել: Օդը թվաց ինձ հնացած ու ծանր: Տարօրինակ էր, բայց տանը մարդ չկար: Արդեն ուշ էր, արագ հաքնվեցի, նախաճաշեցի ու դուրս թռա տնից: Մուտքի մոտ հավավքված էր մի ամբոխ, բոլորը մուգ շորերով, ու ես միանգամից հասկացա որ թաղում էր: Նայեցի մարդկանց, ուզում էի ծանոթ գտնել նրանց մեջ, որ իմնանաի, թե ով է մահացել, բայց ոչ մի ծանոթ դեմք չկար, չնայած բոլորն էլ մի տեսակ հարազատ էին թվում: Տեսա սպիտակած մազերով մի մարդու, որը կանգնած էր դագաղի մոտ ու առանց ձայն հանելու հանգիստ լացում էր, նրա կողքն էլ առանց մազերի ու ակնոցներով տերտերն էր: Մի երկար մազերով տղա, լացելուց արյունալից աչքերով նայում էր ամբողից դուրս, հակառակ ուղղությամբ, նրա հայացքում կարդացվում էր և մեղք և մեղադրանդ: Նրա հայացքի ուղղությամբ գտա մի աղջկա, որը թաքուն ժպտում էր ինձ, կարծես թե ասելով “Ոչինչ, ամեն ինչ լավ է լինելու”: Նյարդայնացած այս վիճակից մոտեցա դագաղին, որ տեսնեմ ով է մահացել: Արագ-արագ քայլեցի այդ կողմ և հենց այդ պահին դագաղը բարձրացրեցին ու պտտեցին իմ կողմը և ….
Ես տես դագաղի մեջ պառկած ինքս ինձ:
Մի պահ սառեցի, բայց չվախեցա, սառը մտածողությունը հուշեց, որ դա անհնարին է: Ծիծաղս եկավ, սկսեցի բարձր ծիծաղել ու հեռանալ այդտեղից, առանց հասկանալու ուր եմ գնում և ինչու: Քայլերս արագացան, սկսեցի վազել, այդքան արագ ես չէի վազել, վազել ու ծիծաղել:Վազելով մտա մի անծանոթ բակ ու կանգնեցի, հենվեցի դալանի պատին ու հանգստացա: Հասկացա որ երազ էլ ընդամենը: Ինձ ստիպեցի արթնանալ, սեղմեցի աչքերս ու ….
Ու նորից այդ թթվածնային քաղցը, ծանր օդը: Խեղդվելով սկսեցի հազալ, նկատեցի որ, չգիտես ինչու շորերով եմ, ուզեցա իջնել մահճակալից ու մոտ երկու մետրից ընկա ներքև:
Քաչալ տերտերը հանեց ակնոցները, մատնացույց արեց ինձ ու ետ-ետ քայլելով, վախեցած ձայնով գոռաց.
-Սա Տա Նա
Գետնին ընկած տեսա, թե ինչպես ամբոխը փախավ, հասկացա որ ընկել եմ դագաղից: Նայեցի շուրջս ու տեսա այն թաքուն ժպտացող աղջկան, նա նույն հայացքով նայում էր ինձ: Չհասկանալով ինչ է կատարվում, ուզեցա մոտենամ նրան ու հարցնեմ: Վազեցի նրա կողմը, ոտքս դիպավ մի բանի, չեմ հիշում ինչ էր, կարծես դագաղի կափարիչն էր, ու նորից հայտնվեցի գետնին:
Աչքերս բացեցի ավելի խորը հազալով ու խեղդվելով, նայեցի շուրջս, իմ սենյակում էի, պառկած իմ մահճակալին: Հազս անցավ, խորը շունչ քաշեցի, բայց վախենում էի իջնել մահճակալից: Ստուգելու համար, մի հատ կճմտեցի ինձ…, ցավեց, ժպտացի, նայեցի ժամացույցին, արագ-արագ հաքնվեցի, նախաճաշեցի, ուզում էի դուրս գալ, բայց մի հատ ստուգողական պատուհանից նայեցի դուրս, չէ թախում չկար: Արագ դուրս եկա ու կատարվածի վրա ծիծաղալով ուղղվեցի դեպի համալսարան: Փողոցը անցնելուց լսեցի ծանոթ ռեգգիի հնչյունները, շրջվեցի ու տեսա քաչալին, բայց ուրիշ շորերով, յագուարի ղեկին, գլուխը ռիթմի հետ առաջ-հետ անելով, ժպտալով վարում էր մեքենան, ու հանկարծ մեջքիցս ուժեղ հարված ու անտանելի ցավ, զգացի միայն վառված ռետինի հոտը ու սառնություն, հասցրեցի միայն նայել շուրջս, թաքուն ժպտացող աղջկան որոնելով, բայց նա չկար…

Երկնային
24.04.2008, 18:26
Բայց ինչ մեծ ազդեցություն կարող ա ունենալ երաժշտությունը… համենայն դեպս իմ վրա որ հաստատ… հիմա ի՞նչ, էլի՞ նույնը… :think
Չեմ էլ կարողանում փոխել, ուրիշը միացնել… ուղղակի չեմ կարողանում… մի բան պետք ա անել, բայց ի՞նչ… գնալով ավելի ու ավելի եմ մռայլանում ու խամրում… դե արի ու ինքդ քեզ դիմացի… :oy
էլի մրսում եմ…

Աբելյան
24.04.2008, 18:35
Ու սենց մինչև ուր եմ հասնելու: :(
Նենց եմ ուզում ժամանակը 19 տարով հետ տամ: Մեկ ա արդեն ոչ մի բան փոխել հնարավոր չի: Չեմ կարծում, որ տարիքի հետ ամեն ինչ փոխվում ա: Մարդը ոնց կա, էտ ուղղությամբ էլ կզարգանա, եթե ժամանակին չկանխի դա:

Belle
24.04.2008, 18:36
Ցուրտ է, տարօրինակ ցուրտ...
Դրսում արև է, իսկ ես մրսում եմ, անձրև է, չե՞ք նկատել... օօօ, երևի դա էլ է ներսումս
կարոտում եմ .... :( շատտտ, անսահման կարոտ եմ զգում, սարսռում եմ
ուզում եմ գոռալ, արտասվել, բայց դա էլ արդեն չի օգնում :(
հոգնել եմ նույնիսկ արցուքներիցս, տանել չեմ կարողանում թուլության պահերը
Շնորհակալ եմ, որ գոնե ապրում ես հոգումս ու երազներումս
կարոտում եմ ... կարոտում եմ ... :(

Belle
24.04.2008, 20:13
… - Չեմ ուզում խոսել դրա մասին…
- Գուցե դրա համար էլ մենա՞կ ես մնացել ցավիդ հետ:
- Ես մենակ չեմ ցավիս հետ…
Մի՞թե մենակ չեմ, գուցե փորձում եմ ինքս ինձ համոզե՞լ կամ գուցե խաբու՞մ եմ ինձ: Երբեք չեմ մտածել, որ կարող եմ խաբել. Իսկ այժմ ինքս ի՞նձ եմ խաբում: Սա երևի երազ է՞, մղձավա՞նջ, իսկ եթե ճշմարտությու՞ն է: Հարցեր, որոնք անպատասխան են մնալու, հարցեր որոնց պատասխանը ցավեցնելու է հոգիս: Ինչու՞ … Ատում եմ այդ ինչուն…
Ինչ է կատարվում, մի՞թե այսքան թույլ եմ … ու՞ր է լավատեսությունս … հրաշքների նկատմամբ անսահման հավատս …
Էհհհ, մի տեղ կարդացել եմ ‘չեմ հասկանում աչքերիցս է թաշկինակը թրջվում, թ՞ե թաշկինակիցս` աճքերս ’: Կարդացի ու այն ժամանակ այդպես էլ չհասկացա, իսկ հիմա զգում եմ, որ աչքերի առցունքը վերջանում է մի պահ, ու այդ ժամանակ, երբ արտասվում է հոգիդ, թաշկինակդ սկսում է թրջել աչքերդ …
Ինչու՞ եմ գրում, էլի այս ինչուն….
Չեմ ուզում ցավս փաթաթել մեկի վզին, ուզում եմ միայնակ տանել այն, ինչ ինձ համար է նախատեսված: Իսկ գրածս կարդալու ու մի պահ նեղվելու են գուցե շատերը… Ներեցե’ք, մարդիկ … Ուղղակի վերջում ամեն ինչ, բոլորն ու այդ ինչուները դառնում են մի դեմք` հարազատ ու այնքա~~ն սիրելի, ու մեխվում թաց աչքերիս առաջ, չեն մոտենում ու չեն էլ հեռանում շատ երկար, միչև որ լսում եմ ինձ կանչող ձայն կամ հեռախոսի զանգ կամ Հախվերդյանի ձայնը, որ արդեն հազարերորդ անգամ ասում է “հրաշքները դեռ կան…” :( :(

ivy
24.04.2008, 21:55
Այսօր այնքան շատ գարուն էր, նույնիսկ ավելի, քան երեկ էր: Ինքն ամենուր էր, նույնիսկ այցելել էր մեր հարևան պարոն Շվարցին, իսկ նրան արդեն վաղուց է՝ ոչ ոք չէր այցելել: Նա այսօր խանութից ելակ ու կանաչեղեն էր գնում՝ իր մշտական սպիտակ նրբերշիկի ու բավարական գարեջրի փոխարեն, իսկ վերջում էլ վարդերի մի փունջ ընտրեց, հետն էլ ժպտաց. աչքովս եմ տեսել, ուրիշն ասեր՝ չէի հավատա: Իսկ սովորական դարձած անձրևն այսօր ոչ թե ամպի հոտ ուներ, այլ արևի, ճիշտ եմ ասում: Ու գիտե՞ք ինչ, մեր տնից մինչ մետրո սովորաբար տասներկու րոպե է, իսկ այսօր քսանյոթ ծաղկած բալենի էր:

dvgray
25.04.2008, 01:03
Այսօր բավականին սիմվոլիկ օր էր:
Իրանի Ուրմիա շրջանում ծնված մեծացած ու Թավրիզում համալսարանական կրթություն ստացած մի ազերի /թուրք/ գիտնական-արևելագետի հետ այսօր պլանավորված այցելեություն հանդիպում ունեցանք աշխարհի մեծագույն գրադարաններից մեկում -Տորոնտոյի ազգային գրադարանում:

Նախ՝ հրաշալի էր այն զգացմունքը, որը պատեց ինձ, երբ աշխարհի մեծագույն գրողների գրքերի շարանի վրա տեսանք ՀՍՍՀ Հանրագիտարանի հատորները :) :

… Հետո ես ու այդ թուրքը ունեցնաք երկարարատև զրուցեց՝ աշխարհի մեծագույն գրողների, նրանց ստեղծագործությունների մասին:
Հրաշալի էր:
Իսկ մինչ այդ համարյա թե խոսալու թեմա չունեինք…

Հզոր բան է համաշխարհային գրականությունը: Արաբա-պարսկական պոեզիան դրա մեծագույն, ադամանդակուռ գագաթներից մեկը:
Զրուցակիցս լինելով վաղ պարսկական գրականության հմուտ գիտակ ու լավ ասմունքող, ինձ պատճառեց կրկնակի հաճույք, ընթերցելով մի քանի գործեր բնօրինակով լեզվով:

Աբելյան
25.04.2008, 13:59
Ապրիլ ամսվա ամփոփում և կանխատեսումներ մայիս ամսվա վերաբերյալ
Ամսվա սկիզբը նշանավորվեց նրանով, որ իշխանությունը վերջապես իրավիճակի հսկողությունը վերցրեց իր ձեռքը և հաստատվեց հարաբերական անդորր, որը ընդդիմության սանձարձակության պատճառով կտրուկ խախտվել էր մարտ ամսվա ընթացքում: Բարեբախտաբար, երրորդ կողմը չտուժեց (երկու միջանկյալս էլ իմ խելքով կարգին ստացա): Ամսվա ընթացքում ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ փորձեց կրկին ապակայունացնել ներքին իրավիճակը, բայց երկար ժամանակ դա նրան չէր հաջողվում: Այնուամենայնիվ, վերջին օրերին, օգտվելով իշխանությունների արտաքին զբաղվածությունից և Հայաստանի ներքաղաքական լարված վիճակից, ընդդիմությունը կրկին խաթարեց անդորրը: Ներկա իրադրությունը ավելի լարված է ու անկայուն, քան մեկ ամիս առաջ էր: Ստեղծված իրավիճակը կործանարար ազդեցություն կարող է ունենալ իշխանությունների համար, և ոչ պակաս կտուժի ժողովուրդը: Անհրաժեշտ է պրոբլեմը հարթել այնպես, որ այն առավելագույնս ձեռնտու լինի և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ ժողովրդին, իրավիճակի հետագա կրկնություններից խուսափելու համար: Իսկ այդպիսի ելք կարող է ապահովել միայն խաղաղ մոտեցումը: Չպետք է դիմել բռնությունների, ճնշումների, ավելորդ լարումների և այլ արհեստական մեթոդների, այլապես իրավիճակը կարող է դառնալ պայթյունավտանգ և հավերժ անվերահսկելի: Ամենատրամաբանական միջոցը այս պարագայում դա "շանը շան տեղ չդնես, չի հաչա" սկզբունքն է: Բայց այստեղ կա ևս մեկ պրոբլեմ՝ ոչ ոք չգիտի, թե դեռ որքան է "հաչալու" ընդդիմությունը, իսկ շուտով (մայիսին) իշխանությունները պետք է իրենց ուշադրությունը բևեռեն մի շարք մեծ կարևորություն ունեցող արտաքին հարցերի վրա (միջանկյալներն ու զաչոտները սկսում են): Եթե ներքին լարումները չդադարեն, ապա մայիս ամսվա վերջում դրանք կարող են վերածվել լուրջ ցնցումների: Հուսանք, որ իշխանությունները կդրսևորեն բավարար խելամտություն, իսկ ժողովուրդը` զսպվածություն, ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար: Այլապես՝ իշխանությունները ստիպված կլինեն սահմանել արտակարգ դրություն՝ իրավիճակի կայունացման հույսով (եթե նույնիսկ այս ճգնաժամը հաղթահարվի, ապա միևնույն է, հետագայում նմանատիպ արատավոր երևույթներ, ցավոք սրտի, կրկնվելու են).
1. Ինտերնետ (մանավանդ՝ ստեղ) քիչ մտնել, եթե չազդեց՝ ընդհանրապես չմտնել ոչ ինտերնետ, ոչ ֆրինետ
2. Կալանք էն սենյակում, որտեղ դաս եմ սովորում (ասենք՝ օրը 6 ժամ)
3. Կոմպի դեմը նստել 1-1.5 ժամից ոչ ավել
4. Օգտագործել հասարակ սնունդ, դուրսը չֆռֆռալ, մինչև գիշերվա հազարը արթուն չմնալ:
5. Հեռու մնալ քաղաքականությունից, էլ իզուր տեղը ներվեր չքայքայել: Մեկ ա "հաղթել ենք" :[

օֆ-օֆ-օֆ :(

impression
25.04.2008, 15:32
Ես չեմ հասկանում, էդքան անխե՞լք եմ,
Թե՞ էդքան “անկապ” կամ “ծանր դեպք” եմ
Որ օր ու գիշեր ինձ համոզում եմ,
Որ քեզ դեռ մի քիչ, դեռ մի քիչ պետք եմ…

Երկնային
25.04.2008, 19:13
հետաքրքրիր հիշողություններ առաջացան կուրեցուս` հեռավոր Ամերիկայում ապրող ընկերոջ մասին խոսելիս… թե ի՞նչ կապ ուներ ինձ անծանոթ այդ տղայի հետ… :think

ու ես հիշեցի… հոկտեմբերյան մի օր…
անձրև էր գալիս, իսկ ես զբոսնում էի, ու կարծես չէի նկատում որ ոտքից գլուխ թաց եմ… երևի հիմա կմտածեի, թե կմրսեմ-կհիվանդանամ ու շուտ տուն կգնայի… բայց այդ օրը լրիվ ուրիշ էր… ես էի ուրիշ

անձրևն արդեն դադարել էր…
ծաղիկներով լի խանութի կողքով էի անցնում… անձրևից հետո առաջացած թարմ օդին խառնվել էր տարբեր ծաղիկների հոտը… :love չգիտես թե ինչու մինչև հիմա հիշում եմ այն… այդ պահին զգացի ինձ շատ յուրօրինակ, թվում էր, թե ինձանից բացի ուրիշ ոչ ոք չի զգում դա… նման էր սիրահարվելուն… բայց շատ ավելի ուժեղ էր, քան մարդու սիրահարվելը… :oy

չգիտեմ թե ինչ զգացողություն էր դա, բայց այսօր զգացի, որ կարոտում եմ… կարոտում եմ այդ հոտը…

ivy
25.04.2008, 20:28
Բոլորը հեծանիվ են քշում, իսկ ես հեծանիվ չունեմ... Ոտքով եմ քայլում ամենուր: Հեծանիվներն իրենց հատուկ ճանապարհն ունեն, իրենց առանձին լուսանշանը:
Հեծանիվներերն անչափ կարևոր են: Իսկ ես հեծանիվ չունեմ... Ընկերներս միշտ զարմանքով էին ինձ նայում, երբեմն էլ՝ խղճահարությամբ. նրանք գիտեին, որ ես հեծանիվ չունեմ: Ու մի օր նվիրեցին ինձ մի սիրուն ու նոր հեծանիվ: Էնքան պուպուշ, էնքան լավը, որ աչքերս հուզմունքից լցվեցին: Ընկերներս էլ, իմ ուրախությունը տեսնելով, շատ երջանկացան:
Բոլորը հեծանիվ են քշում, ու ես էլ ունեմ հեծանիվ: Բայց ոտքով եմ քայլում ամենուր: Ընկերներս չգիտեին, որ հեծանիվ ունենալը խնդիր չէր. ես քշել չգիտեմ...

impression
26.04.2008, 14:37
Արդեն որերորդ օրն է՝ փորձում եմ ճիշտ ապրել: Բոլոր հին ու բարի հաճույքներից պահպանվել է միայն շատ ուշ քնելը: Թե չէ՝ արդեն ամեն ինչից հրաժարվում եմ կամաց-կամաց... Անգամ փողոցն եմ անցնում ճիշտ, մի ժամ կանգնում եմ, մինչև լույսը կդառնա կանաչ, իհարկե դա չի նշանակում, թե մեքենայի տակ ընկնելն անհնար է, բայց դե գոնե ըստ օրենքի եմ անցնում փողոցը: Երբ վատ եմ զգում, արդեն սկսել եմ մտածել, որ կարելի է գնալ բժշկի, այլ ոչ թե ձեռքը թափ տալ ու ասել՝ դե լա՜վ, մի մեծ բան չի: Էլ դրսում չեմ սնվում, ոչ էլ գիշերվա կեսին: Փորձում եմ հանդուրժողական լինել այն մարդկանց հանդեպ, ում հանդեպ հանդուրժող չէի մինչ հիմա:
Ու ամենահետաքրքիրն այն է, որ ստացվում է: Փաստորեն ի սկզբանե ինձ համար լավ էլ հնարավոր էր այս ամենը: Ուղղակի ինչ-որ դիսկոմֆորտի զգացում կա, որը չի անցնում, հա ինձ թվում է, թե էս ճիշտ մարդը ես չեմ: Ախր ես ու՜ր, ճիշտ ապրելն ու՜ր...
Բայց այդ ամենի փոխարեն, մի շիշ սառը կոկա-կոլա թաքուն խմելն արդեն աննկարագրելի հաճույք է պատճառում :)

ivy
26.04.2008, 15:40
Առավոտյան Արամի մոտ էի: Մտա այն պահին, երբ իմ ճուտիկը հիացած նայում էր իր խաղալիք բադիկին, որը կռկռալով պտտվում էր սենյակում: Նստեցի նրա կողքին, գրկեցինք իրար ու սկսեցինք միասին նայել: Մեկ էլ բադիկը քայլերը դանդաղեցրեց, վերջին անգամ «կրյա-կրյա» արեց ու կանգնեց...
- Միացրու,- ասաց ինձ Արամը:
Ես փորձեցի վերակենդանացնել բադիկին, բայց ապարդյուն:
- Փցացելա,- որոշեց փոքրիկ Արամը:
Այդ պահին ներս եկավ նրա իսպանացի մայրիկը ու, զննելով բադիկին, իսպաներենով ինչ-որ բան ասաց իր երկու տարեկան տղային: Ես միայն «բատարեա» բառը հասկացա: Արամը մի քիչ տխրեց, բայց ես անմիջապես գտա նրան ուրախացնելու ձևը: Դրսում արև էր շողում, և կարելի էր գնալ Արամի սիրած խաղահրապարակը: Այնտեղ սիրուն կառուսելներ կան ու լիքը ավազ, որի մեջ կարելի է ցանկացած գժություն անել: Ու Արամի հետ գնացինք ավազների մեջ խաղալու: Ավազե աշտարակներ էին հավեսով սարքում, երբ քաղաքի մեծ ժամացույցը աղմուկով ազդարարեց ժամը տասնմեկը: Արամը վեր թռավ տեղից, ձեռքն ուղղեց ժամացույցի կողմը ու ոգևորությամբ բացականչեց.
- Զնգու՜մա, զնգզնգու՜մա...
Մի քանի վայրկյան անց հսկա ժամացույցը լռեց: Արամը խառնվեց իրար:
- Միացրու,- ասաց ինձ:
- Չեմ կարող,- պատասխանեցի ես:
Ու սկսեցի խելոք-խելոք բացատրել, որ ժամացույցը շուտով ինքնիրեն նորից կզնգա, երբ նոր ժամ գա: Արամն ուշադիր նայում էր մեծ աշտարակի ժամացույցին: Ես էլ էսպես ոգևորված պատմում եմ ժամացույցների մասին, թե ինչպես են նրանք աշխատում... Մեկ էլ Արամը գլուխը տխուր կախեց, նստեց ավազների մեջ ու կամաց ասաց.
- Բատարեա...

impression
28.04.2008, 23:49
Առավոտյան մի կերպ աչքերս բացում եմ ու ավելի մի կերպ հասնում իմ սիրելի աթոռին՝ օֆիսում: Հորանջելով լցնում եմ սուրճ, միացնում համակարգիչն ու մեխվում մոնիտորի դիմաց: Մինչև բուն պարտականություններիս անցնելը՝ նայում եմ ինչ է կատարվում ակումբում: Բարի գալուստ, իմփրեշն, ձեր վերջին այցելությունն այսօր՝ գիշերվա հազարին: Կատարվել է մի երկու նոր գրառում: Նայում եմ: Կարդալու բան չէին: Բայց դա հասկանում եմ կարդալուց հետո: Նայում եմ ով կա օնլայն: Հիմնականում անծանոթներ են լինում, որ ուղղակի ինձ նման դեռ կարգին չեն զարթնել, ու մենք էդ մի քանի հոգովս, էնքան ենք նմանվում գարնանային ճանճերին, որ դեռ բժժած են, լավ չեն թռչում, ու մի տեսակ շաշված ման են գալիս էստեղ-էնտեղ: Էս վիճակն ակումբում տևում է մինչև ժամը տասը-տասնմեկը: Տասին-տասնմեկին ժողովուրդն սկսում է զարթնել, ու թափով իրենց գցում են ակումբ: Արդեն չեմ հասցնում հետևել գրառումների աճին: Օրվա վերջում՝ հինգ անց կես, նայում եմ նոր գրառումների քանակն ու թեթևացած շունչ քաշում. ամեն ինչ լավ է, մոտ չորս հարյուր գրառում... Դե, ես գնամ տուն, վաղն առավոտյան կհավաքվենք ճանճերով ու շաշված ման կգանք մինչև մարդիկ արթնանան...

Երկնային
30.04.2008, 13:33
Երեք տարի առաջ, երբ եղբայրս օդանավակայան էր գնում, չէի կարծում թե այսքան երկար ժամանակ չեմ տեսնի իրեն…
Ձմեռային մի օր էր, պատահական լույսերը տարան, իսկ ես ուրախ էի… կարող էի արցունքներս չթաքցնել, միևնուն է ոչ ոք չէր տեսնելու… ու չտեսավ…
շշուկով ասացի. «Ես քեզ շատ կկարոտեմ…»
կատակի տվեց. «Ասում ես կկարոտեմ, որ լավ-լավ նվերներ քեզ բերեմ…»
իսկ իմ համար ամենամեծ նվերը կլիներ իր վերադարձը…
հիշում եմ… կարոտում եմ…

կարոտում եմ, որ գիշերները չէր քնում ու գիրք էր կարդում… հազարավոր գրքեր էր կարդացել, որոշ գրքեր` նունիսկ մի քանի անգամ…
կարոտում եմ իր կատակներն ու անեկդոտները, որոնց վրա ժամերով ծիծաղում էինք…
կարոտում եմ, որ կարող էր զանգ տալ ու հրավիրել սրճարան… հենց այնպես` պաղպաղակ ուտելու…
կարոտում եմ մեր «ձի-ձի» խաղը, ձին էլ միշտ ինքն էր լինում, քանի որ ես «բմբուլի պես թեթև» էի…
կարոտում եմ մեր կռվելն ու բարիշելը… հատկապես երբ բարձերով էինք կռիվ անում… երբեմն ես էլ էի բարձերի հետ սենյակի մյուս ծայրը թռնում…
կարոտում եմ, որ հայտնում էր ու շոկոլադ կամ կարամել էր բերում «քաղցրակեր մկնիկին»…
իր մասին հիշողություները կարամելի հոտ ունեն…

կարոտում եմ… շատ եմ կարոտում…

ivy
02.05.2008, 15:51
Այսօր դասից ուշանում էի, հետն էլ պիտի այս ամսվա տրանսպորտի տոմս առնեի: Ամսվա սկիզբն է, առավոտ շուտ, ավտոմաների մոտ՝ հսկայական հերթ: Որոշում եմ մտնել տոմսավաճառքի գրասենյակ: Նայում եմ երոկւ բաժանմունք է, մեկում հերթը ահռելի է, մյուսում՝ տանելի: Իհարկե ընտրում եմ երկրորդ բաժանմունքը ու ինձ արագ ներս գցում: Կանգնած վայրկյաններն եմ հաշվում, թե երբ պիտի հերթս գա, որ գնեմ տոմսն ու վազեմ մետրո: Վերջապես իմ հերթն է. պատրաստվում եմ մոտենալ աշխատողին, երբ հենց այդ պահին ներս է ընկնում մի մարդ ու սկսում խնդրել, որ իրեն առաջ թողնեմ, որովհետև իր գնացքը հիմա գնալու է: Ասում եմ՝ խնդրեմ, ու առաջ եմ թողնում: Քանի նա տոմս է առնում, իմ հետևում կանգնած մարդիկ սկսում են դժգոհել, թե ինչու առանց իրենց հարցնելու ուրշներին անհերթ ներս թողնում. չէ՞ որ իրենք էլ են ուշանում: Այդ լսելով՝ ինձնից առաջ եմ թողնում նաև նրանց... Ու ադեն վախենում եմ նայել ժամացույցին: Երբ բոլորն ի վերջո հեռանում են, թռչում եմ տոմսավաճառի մոտ ու արագ խնդրում, որ ինձ տրանսպորտի տոմս տա մայիս ամսվա համար: Իսկ նա հանգիստ պատասխանում է.
- Այստեղ գնացքների տոմսերն են վաճառվում, քաղաքային տանսպորտի համար մտեք կողքի բաժանմունք...

Այսօր առանց տոմսի եմ մետրո նստել: :)

impression
03.05.2008, 20:25
Աշխարհում միայն մեկը կա, ով միշտ ժպիտով է դիմավորում ինձ` անկախ սեփական տրամդրությանը: Ու էդ մեկը հիմա նստել է գորգին, սենյակի ճիշտ մեջտեղում, ու հետաքրքրությամբ զննում է իր նոր գույնզգույն ու աղմկոտ խաղալիքը: Շուռումուռ է տալիս, նայում ամեն մի միլիմետրը, մատիկը հերթով դնում վառվող լույսիկներին, փորձում համը, հետո ուղղակի հայացքով հետևում գորգին այսուայնկողմ պտտվող իր սիրելի կանաչ ոզնուն: Ու հենց անցնում եմ իր մոտով, անպայման ժպտում է ինձ իր ընդամենը երկու ատամ ուեցող ժպիտով ու թաթիկները պարզում, թե` գրկիր: Գրկում եմ, սկսում է մազերիս հետ խաղալ, բայց չի քաշքշում, ուղղակի մատիկները սահեցնում է մազերիս վրայով ու շնորհակալ հայացքով նայում ինձ: Հետո մռութիկը մտցնում է ականջիս տակ ու ֆսֆսում: Իսկ ես նրան գրկած հիշում եմ իր ծնվելու օրը, երբ առաջին անգամ տեսա նրան` մի փոքրիկ ու անօգնական ճուտիկ, որին անգամ գրկել էի վախենում: Իսկ հիմա, իմ գրկում, կիսաքուն այս նույն ճուտիկն ասում է “մամա, մամա” ու դեռ չգիտի, որ մոր ու մորաքրոջ միջև տարբերություն կա, բայց դե ի~նչ հոգ, թե իրեն, թե ինձ…

ivy
04.05.2008, 01:14
Ի՞նչ անեմ ես, ասա: Իմ սիրտն էլ է ցավում, այ հենց հիմա. միայն քոնը չի: Զզվում եմ սիրային թեմաներից, բայց հիմա ուզում եմ գրել, որովհետև խոսել չի ստացվում ո'չ քեզ հետ, ո'չ առավել ևս ուրիշ մեկի: Ես քեզ օգնել չեմ կարող. մեկը լինի ինձ օգնի, ձեռքիցս բռնի ու տանի դեպի ճիշտ ուղին:
Ասում ես՝ ոչ մոտ եմ թողնում, ոչ հեռու քշում: Ուրեմն ոչ մոտ թողնել գիտեմ, ոչ հեռու քշել, ինչ արած, դա եմ: Դու ընտրի քո ճամփան ու ինքդ գնա՝ կա'մ առաջ, կա'մ հետ:
Ես թույլ եմ, հասկանո՞ւմ ես:
Ասում ես՝ ափսոս է ամեն ինչ վերցնել ու թաղել, իսկ ես ասում եմ՝ ափսոսը մենք ենք. էլ ուժ չի մնացել:
Հետ գնա...
Սիրում եմ քեզ:

Աբելյան
04.05.2008, 12:37
Էն օրը մտածեցի. "չբռնե՞մ մի հատ իմ համար անհոգ ապրեմ": Ու տենց, մի մոմենտ պատկերացրեցի, որ կյանքը հրաշք ա: Չէի խմել, ոչ էլ կիսագիտակից էի, բայց պատկերացրեցի: Ու մի տեսակ հեշտ դառավ ամեն ինչին նայելը: Բայց էտ տեսակ արհեստական կյանքն էլ ախմախություն դուրս եկավ: Իմ համար անհոգ-անհոգ էս երկու օրը ընդհանրապես չպարապեցի: Մի խոսքով, պետք ա նենց ապրել, ոնց որ պետք ա:

Belle
04.05.2008, 13:42
Կյանքը հրաշք է, ու դու էլ հրաշք ես:

Կյանքը հրաշք է, ես չգիտեմ ինչքանով եմ հրաշք, բայց սիրում եմ կյանքը :love

կյաքն էլ սիրում է ինձ, չկա միակողմանի սեր, կա լիասեր, չկա կիսասեր :love

murmushka
04.05.2008, 14:52
վաղուց օրագրում չեմ գրել:
կարդում եմ նախորդ գրառումս, մի կողմից հիանալի է , ար այն պահպանվել է, որովհետև եթե լիներ թղթե, ես այն արդեն ոչնչացրած կլինեի:
շատ բան է փոխվել
ահագին
տարօրինակ է, ես այդպես էլ երբեք չեմ հասկանա ինչն է ինձ պակասում, որ միշտ այսպես ուրախ և երջանիկ լինեմ
երևի պակասում էր մի զույգ աչքեր, որ այսօր տեսնում եմ, պակասում էր այս ոգևորվածությունն ու այս քնքշանքն , որ այսօր զգում եմ
պակասում էր այս վախը, այս ամենը կորցնելու, վախ որ միաժամանակ և սարսափելի է , և այսքան քաղցր:
իսկ հիմա մի հարց է ավելացել
ինչպես պահպանեմ այս ամենը..............

impression
11.05.2008, 02:12
Ինքս ինձնից եմ հիասթափվում...
Մարդ էլ էսքան... էսքան անխելք ու ապուշ լինի, որ ես եմ:
Համաշխարհային ռեկորդ եմ սահմանում, գրեթե ամեն օր...
Ու, գիտեք ինչ, դրանից չեմ փոխվում...
Ու գիտեՍ ինչ... ի՜նչ գրեմ... գիտես...

Կանաչ սենյակս էլ պարզվեց, որ իրականում կապույտ ա... էս ի՜նչ թարս օր էր.....

Ra$Ta
11.05.2008, 02:19
Կանաչ սենյակս էլ պարզվեց, որ իրականում կապույտ ա... էս ի՜նչ թարս օր էր.....

:D:D:D:DՉէէէ դու լավ չես :D:D

Empty`Tears
11.05.2008, 09:13
Գիտես ..?չեմ տեսել , չեմ դիպչել..
Սակայն ամեն անգամ խեսելիս ցանկացել եմ տեսնել, նրան՝որի մեջ մի այլ ձևի մարդ էի տեսնում...
Արդիոք ես ինքս եմ քեզ ստեղծել հենց սկզբից... միգուցե...
Սակայն չեմ կարող ասել դա կարող է կոչվել պլատոնական թե ոչ...
Արդեն դարձել է մի սովորական նախադասություն քո կողմից լսել......:roll

Աբելյան
12.05.2008, 16:20
-Էս քանի օրը չեմ գրել: Ուրեմն՝ էս քանի օրը սաղ լավ ա: :dance
-Աչքով չտանք: Մեկ էլ տեսար՝ վաղը մի վատ բան պատահեց:
-Իսկ ի՞նչ կոնկրետ: :think
-Եսի՞մ :esim : Մի բան կպատահի էլի, կյանք ա: Ո՞նց ա միշտ պատահում ա:
-Իսկ ի՞նչ ա պատահում:
-Եսի՞մ:
-Դե քո համար ապրի էլի: Սպանիր, թողիր: Արդեն ինձ էլ ես զզվցնում... :angry
-Մոտակա 25 օրը միջանկյալ-զաչոտներ են:
-Հա ի՞նչ: Չես պարապու՞մ:
-Պարապում եմ:
-Բա էլ ինչ կա:
-Բա որ չստացա:
-Հիմա որ նվնվում ես, ստանալուդ հավանականությունը մեծանում ա՞:
-Չէ…
-Բա էլ ինչ կա: :angry

Goga
12.05.2008, 19:38
Արդեն տուն գնալու ժամանակն է, թեպետ մի քիչ հոգնած եմ, բայց կքայլեմ երևանյան փողոցներով, շատ եմ սիրում…:loveԱնձրևը համառորեն ուզում է փոխեմ որոշումս, բայց սիրում եմ քայլել անձրևի տակ, առանց անձրևանոց(այդպես էլ չսիրեցի անձրևանոց), հետո էլ նրա ձայնը չի թողնի ինձ միայնակ զգալ…
Գուցե քեզ թվաց գիժ եմ, գուցե փնտրում եմ ինչ որ կարևոր մեկին, որ այս անձրևին տուն չեմ շտապում… ու գուցե դու չես սխալվում, ես ժպիտներ եմ փնտրում…անձրևից ծնված, առեղծվածային սիրո ժպիտներ:)
Մի ժպիտ էլ քեզ եմ ուղարկում, որ առաջացավ իմ ու անձրևի համբույրից հետո:oy

Empty`Tears
13.05.2008, 02:26
Մենակություն..
Մենակ եմ.. սակայն չգիտեմ ինչի կամ ում պակասն եմ զգում...
Գուցե քո...?
Ոչ..
Լինում են պահեր երբ ուզում եմ խոսել, պատմել, սակայն նայում եմ շուրջս և ոչ մի շունչ...
Արդիոք կգաս մի օր...?
Միգուցե...
Սակայն գալուց այնպես արի, որ իսկապես զգամ կողքիս կա այն մեկը ով շնչում է...
Եկար...
Գրկիր և ամուր ամուր սեխմիր կրծքիդ...
Շատ շատ երկար եմ սպասել..սիրում եմ քեզ...:love
:roll

impression
14.05.2008, 00:45
Ինչի՞ եմ էսքան հասկանալի քեզ համար:
Մնայի էն նույնը` մի քիչ միստիկ, մի քիչ մեծամիտ: Շուրջս պատնեշ կառուցեի, որ էդ պատնեշը ջարդելով առաջ գայիր, քեզ դա դուր է գալիս: Ու ամեն անգամ, երբ քիթ մռութդ արյունոտեիր պատերս ջարդելուց, հայտարարեի, որ բան չի ստացվում: Դու էլ հավատայիր, բայց մոռանալով, որ թույլ ես, էլի հարձակվեիր պատերիս վրա: Ու արդեն ինքդ կսկսեիր գնահատել էն, ինչ ունես, քանի որ դժվարությամբ կհասնեիր: Էն էլ, էդ անտեր մնացած պատերն ինձ մոտ կամ ի սկզբանե չկային կամ ապակուց էին կամ էլ շատ ցածր: Դռներս միշտ բաց են, ես` կազմ ու պատրաստ քո ամեն կանչին: Անինքնասիրության մեկը մյուսից պերճախոս դրսևորումներիցս արդեն սիրտս խառնում է: Չէ, դու մի մտածի, չեմ բողոքում, ուղղակի կյանքս եմ պատմում, թե չէ մի մեծ բան չի, ես հարմարվող եմ:
Դե լավ, գնամ հանգստանամ, ուժերս հավաքեմ, քիթ մռութս էլ սրբեմ, լրիվ արյունլվիկ եմ եղել, պատերիդ հեչ պետքն էլ չի: Դու էլ, ներսում թաքնված, մեկ-մեկ ժպտա, դրանից ոգևորվում եմ ու նոր թափով ճակատս տալիս բետոնե պատնեշիդ:

Երկնային
14.05.2008, 01:13
Մարմնովս սարսուռ անցավ… ցուրտ ա սենց պահերին լինում… ահավոր ցուրտ…

գիտեմ, որ ինչ-որ բան պետք ա ասել, բայց չի ստացվում…
էնքան բանա լինում, որ ուզում ես ասել… բայց զգում ես, որ ավելորդ են էդ խոսքերը…
ուզում ես ասել, որ հասկանում ես… որ լավ ա լինելու… բայց դա էլ պետք չի…

ցավում եմ… կյանքն ա էսպիսին…

Աբելյան
14.05.2008, 12:04
-Աչքով չտանք: Մեկ էլ տեսար՝ վաղը մի վատ բան պատահեց:
-Իսկ ի՞նչ կոնկրետ: :think
-Եսի՞մ :esim : Մի բան կպատահի էլի, կյանք ա: Ո՞նց ա միշտ պատահում ա:
-Իսկ ի՞նչ ա պատահում:
-Եսի՞մ:
-Դե քո համար ապրի էլի: Սպանիր, թողիր: Արդեն ինձ էլ ես զզվցնում... :angry
-Մոտակա 25 օրը միջանկյալ-զաչոտներ են:
-Հա ի՞նչ: Չես պարապու՞մ:
-Պարապում եմ:
Տեսա՞ր որ ասում էի: :angry
Քարտս մտցրի բանկոմատի մեջ, փողը վեկալա, քարտը մոռացա վեկալեմ: Դու էլ՝ "քո համար ապրի էլի :crazy"… Լավ ա ծանոթ մարդ կար, ես էլ հանկարծ որոշել էի տուն գնալու երթուղիս փոխեի ու հետ դառնայի Համլսարանի հակառակ կողմից գնայի, ու էտ ծանոթ մարդը ինձ ըտեղ գտավ, քարտը տվեց: Թե չէ՝ մի ուրիշը ըլներ, կոդ-մոդ կփորձեր (ու ինչ իմանար էտ ոչխարը, որ մեջը սաղ-սաղ 150 դրամ ա մնացել) ու երրորդ փորձից քարտդ կվառեր: Էհ, դու քո համար ապրի, տենամ մինչև ուր ես հասնելու... :(
Պարապելուց էլ զզվել եմ... :[

Belle
14.05.2008, 13:42
Ապրում ես հագիստ, ուրախ, ունենում ես փոքր ու մեծ խնդիրենր, որոնց դիմակայում ես ամբողջ ուժով, լինում են անկման պահեր, բայց էլի ոտքի ես կանգնում
ինչի՞ համար են էս հիվանդությունները՝ անբուժելի ու սարսափելի,ինչի՞ համար է պատահականությունը, դժբախտ պատահարները
ինչու՞ չկա հերթթթթթ
ատում եմ անհերթությունը, ատում եմմմմմ :(

Empty`Tears
15.05.2008, 04:05
Արժեր ասել~~...?
Երևի թե այո,
Ապրես..
Այս ամենից հետո մի փոքր ապասիր, կանգ առ և մտածիր…Աշխարհը նույնն է, ոչինչ չի փոխվել…
Դու էլ կանգնած ես երկու ոտքով նույն հողի վրա, սակայն այլ աշխարհով, այլ մտածելակերպով, այլ հույզերով և այլ սկուղբունքներով...
Եթե այս ամենից հետո շատ չմտածեմ, սակայն շատ աշխատեմ...
Երևի թե պետք է սեփական արժանիքներն ու թերությունները գնահատել է պետք և ուղղակի աշխատել ինքդ քեզ վրա...:roll

Կյանքը հեքիաթ է,
Աշխարհը սուտ...

Empty`Tears
16.05.2008, 13:12
Հավատա արդեն հոգնել եմ սպասելուց...
Գիտեմ դու էլ կանցնես, այնպես ինչպես մյուսները..
Բայց հավատա չեմ ուզում, որ հենց այսպես վերջանա...
Ինչու?.., ինչու? չես տեսնում այն ինչ կարելի է գնահատել...
Անցել էր, ինչի նորից վերադարձա և ասեցի՝կարոտում եմ...?
Երևի թե ոչ միշտ պետք է ասել այն ինչ զգում ես...
Սակայն ինչ անեմ...?
Այդպիսին եմ ես...
Ուղղակի ժպտա...:)

ivy
16.05.2008, 17:46
Հսկա կահույքը՝ տուփերի մեջ փակված, բերել դրել են խոհանոցում: Ախր ես նոր կահույք չէի ուզում: Այ հնից որ ազատվեցինք, շատ երջանիկ էի. ամբողջ խոհանոցը դատարկվել, դարձել էր անգյալի դրախտ: Ոչ ճաշ ես եփում, ոչ ուտելիք առնում, ոչ աման լվանում. ո՞նց անես. կահույք չկա: Միայն ռադիոն ես դնում գետնին, միացնում քո սիրած «Շարի-վարի» ալիքը, դու էլ հարմարվում ես մյուս անկյունում, կոմպը դնում ես գոգիդ, շոկոլադը՝ կողքիդ, ու էլ ի՜նչ դարդ:
Իսկ էսօր բերեցին նոր կահույքը... Պայծառ անգյալանոցս նորից կդառնա խոհանոց՝ տխուր ու անպետք:
Չեն թողնում մարդ կարգին ապրի...
Բայց աչքս միջանցքի վրա է: :think

Selene
16.05.2008, 22:25
ՄԻնչև էջը բացվում է, որ գրառում անեմ, փորձում եմ մտաբերել, թե ունեմ արդյոք ուրախ գրառում քո էջերին հանձնած, արդեն հույսս կորցրել էի, բայց.. ձյուն էր գալիս, էնքան էի ուրախացել, տրամադրությունս էնքան էր բարձրացել, որ մանկան պես հրճվանքս կիսեցի քեզ հետ:), նույնիսկ մեկին էլ օգնեցինք ես ու դու:oy

Իսկ էսօր էլի..չէ, տխուր չեմ, բայց... ուղղակի երբ ամբողջ էությամբ ուզում ես ավելի ուժեղ երևալ, անվախ, այնքան ես ուզում, որ սկսում ես հավատալ, թե հենց էտպես է, որ կա, բայց հետո գիտակցում ես, որ ցանկությունը դեռ նույն կարգավիճակում էլ մնում է... իսկ արդյոք էն, որ ինքս ինձ խոստովանում եմ, որ էտքան էլ քաջ չեմ, արդեն անվախություն չի:think թե սա էլ հերթական ինքնամխիթարանք է:8:oy
Դեռ լողալ չեմ սովորել, բայց նորից ոտքերս ջուրն եմ մտցնում:oy հարազատներս կողքիս են, գիտեմ:love... գնամ, կարգավիճակս փոխեմ…

murmushka
17.05.2008, 14:15
երկար ժամանակ է չեմ գրել օրագրում,
չեմ հասցնում, երբևէ չէի պատկերացնի, որ այսքան դժվար է համատեղել ամեն ինչ աշխատանք, ուսում, ընկերներ, պայքար և ......:love
վաղուց այսքան հոգնած , միաժամանակ այսքան եռանդով լիչեմ եղել, միթե այս ամենն միշտ իմ կողքին է եղել, իսկ ես չեմ նկատել, ինչու չէի նկատում, ինչու???????
համենայնդեպս ուրախ ե, որ հիմա եմ նկատել, հիմա եմ գնահատել, շնորհակալ եմ, որ դեռ կողքիս է

Kuk
17.05.2008, 23:05
Որքա՜ն ցավալի է, երբ սահմանափակվում է խոսքի ազատությունը...

Janita Hero
17.05.2008, 23:11
Փաստորեն շատ ծանր է զգացմունքային մարդու համար տեսնել արտասվող տղայի աչքերը: Էլ թույլ չեմ տա նման բան: Չեմ թույլ տա որ ասեն «ինձ երբեք չթողնես»……: Կախվածություն, սեր, կապվածություն, սովորություն,ապագայի անորոշությունից վախ…………Ո՞ր մեկն է ստիպում վարվել էդպես: Դե եկեք հանգիստ ապրենք էլի՜՜՜:

Համ էլ կինը շատ դաժան էակ ա, կամ էլ ուժեղ ա՞: Ում համար ոնց………
Համ էլ աշխարհի դժբախտությունների ու անհաջողությունների մեծ մասը ժամանակին «ոչ» չասելու հետևանք է………

impression
18.05.2008, 21:31
Վրադ գծեր են, մազերիդ ծայրից մինչև կոշիկներիդ քիթը:
Սանրի թողած ուղիղ գծերն են գխիդ, ասես ակոսած լինեն մազերդ, հետո` հոնքերիդ մեջտեղի գիծը, երբ խոժոռվում ես: Վերնաշապիկդ` մաքուր, ճեփ-ճերմակ, բարակ սև գծերով: Կոշիկներիդ վրայի գծերը` դիտմա՞մբ ես էդպես գծավորվել: Ու, ինչն ամենաշատն ինձ նյարդայնացրեց` շալվարիդ վրայի արդուկի գծերն էին: Մի քանի ժամ անխոնջ արդուկել են շալվարդ, որ այդպես անթերի լինեն գծերը, գիտե՞ս… Ու գիտե՞ս, որ ես դա երբեք չէի անի քեզ համար: Ոչ թե որովհետև քեզ այդքան չէի սիրի ու նվիրվի, չէ, ճիշտ հակառակը`ես չէի թողնի, որ դու էսքան “ճիշտը” դառնաս, որ մանրակրկիտ մշակես օրվա պլաններդ` ըստ վայրկյանների, որ անգամ սեր անելը նախօրոք կանխորոշված գործողություն դառնա քեզ համար, որը պիտի սկսվի ու ավարտվի` ըստ քո գրաֆիկի: Ու եթե աստված մի արասցե, մի քանի րոպե երկար տևի, վերջում էլ չես ծխի, քանի որ արդեն կգա գրաֆիկիդ հաջորդ կետի իրագործման րոպեն: Չէ… ես քեզ կնվիրեի իմ սեփական գրաֆիկը` որն ունի միայն մի կետ` ԺՊՏԱ: Ու դու կապրեիր այնպես, որ այդ կետն ամեն վայրկյան հնարավոր լիներ իրագործել: Առավոտից իրիկուն քիթդ չէիր խոթի փաստաթղթերի մեջ, մեջքդ չէր կորանա կոմպյուտերի դիմաց ժամերով նստելուց, դե իսկ երեկոներն էլ հաստատ չէիր սպանի հեռուստացույցի ալիքներն անվերջ շրջելով: Ու էսպես չէիր գծավորվի: Կմնայիր էն մաշված ջինսերով տղան, ով չէր վախենում նստել խոտերին ու կիթառ նվագել, ով ծխում էր` առանց մտածելու, որ դա վնասակար է, ով հեռախոս էր պահում միայն ծնողների խնդրանքով, այն էլ` միշտ անջատած էր, ում մազերը միշտ խռիվ էին, ով չուներ ոչ մի “լուրջ” հագուստ, բայց ուներ լիքը ընկերներ …
Դե լավ, գնա արդեն, ինձ հատկացրած ժամանակ չկար քո գրաֆիկում, քեզ համար փողոցն էիր անցնում, ես էլ անամոթի նման խցկվեցի ժամկետներիդ մեջ, կներես: Հա, երբ տաքսի նստես, զգույշ, շալվարդ չճմրթվի…

ivy
19.05.2008, 15:37
Խոհանոցի կահույքը նորից հետ տարան՝ դեռ անգամ չտեղավորած. դեֆեկտավոր էր անտերը:
Էլի ոչ գազօջախ կա, ոչ սառնարան, ոչ լվացարան...
Անհգյալանոցս ու սովածությունս էլ տալիս են իրենց ստեղծագործական պտուղները: Օրինակ՝ էսօր նոր բան եմ գյուտել: Դու մի ասա, էլեկտարական թեյնիկի մեջ կարելի է ձու խաշել, լուրջ եմ ասում, ով գազօջախ չունի, ինձ կհասկանա: Ու էդ նույն էլեկտրական թեյնիկի մեջ մեծ հաջողությամբ նաև բրինձ է եփվում, մի հոյակապ բան է ստացվում՝ համ արագ, համ հատիկ-հատիկ:
Շուտով կարող եմ գիրք գրել՝ ինչպես ապրել առանց խոհանոցի:

impression
20.05.2008, 11:01
Նա քարտուղարուհի էր: Շատ անտարբեր ու չստացված մեկը: Անտանելի բնավորության գծեր ուներ, մարդկանց ատելով ատում էր, աշխատանքը չէր սիրում, մազերն էլ ներկած էին: Այնպիսի չորությամբ էր ասում իր "Ալո"-ն, որ զանգողը փոշմանում էր: Սակայն ուներ նաև բնավորության օգտակար գծեր: Քծնում էր, բամբասում, սրա ասածը հասցնում նրան, նրանը՝ էն մյուսին: Ու էդպես սկսեց դասավորվել նրա կարիերան: Կամաց-կամաց առաջ գնաց, իր նմանները գնահատեցին նրա պոտենցիալն ու առաջ քաշեցին, դե օգտակար հատկանիշներ ուներ, "գտած" մարդ էր: Մի քանի տարի անց նա դարձավ կազմակերպության ղեկավարը: Մնացել էր լրիվ նույնը, ատում էր մարդկանց, աշխատանքը չէր սիրում, մազերն էլ ներկած էին: Մնացել էին նաև քարտուղարուհու իր աշխատանքային ռեֆլեքսները՝ միշտ ինքն էր պատասխանում բոլոր հեռախոսազանգերին ու մաքրում բոլորի սեղանները...

Empty`Tears
20.05.2008, 12:15
Հենց հիմա, հենց այս պահին խոսում եմ...
Ցանկությունս այնքան մեծ է՝գրկել ամուր ամուր...
Խոսում ես, սակայն ոչինչ չեմ հասկանում...
Բայց միայն մի բան գիտեմ, որ այն է ինչ մտածում եմ....
-Չկա ոչինչ...

Հումորը տեղին էր...:love
Կարոտում եմ քեզ՜՜՜՜......:(

Մանոն
20.05.2008, 13:58
Կարծում էի խաղաղվել եմ, ու վերագտել ինձ: Բայց ընդամենը մի միջադեպ, մի կարճ ճանապարհ ծանոթ ծառուղով՝...ու հօդս ցնդեց ամեն ինչ: Երբեմն ինչ դաժան կարող է դառնալ այս կյանքը: Ու նորից անքնություն...Նորից պատկերներ...Պետք է նկարել...

ivy
20.05.2008, 20:36
Այսօր մետրոյում կանգնած` գնացքիս էի սպասում: Մեկ էլ ականջովս ընկավ, թե ինչպես մայրը երեխային ասում է, որ պաղպաղակն արագ ուտի, հալվում է: Չգիտես, թե ինչու նրանց զրույցն ակամայից գրավեց ուշադրությունս: Առանձնապես ոչ մի յուրահատուկ բան չկար ասածների մեջ: Բայց քայլերս ուղղեցի նրանց կողմը: Կանգնեցի հենց կողքներին ու սկսեցի ականջ դնել:
- Դե արագ կեր:
- Մամ, ուտում եմ...
- Կշիրոտվես, վերջացրու, մետրոն էլ հիմա կգա:
Ականջներս սրած լսում էի ու հաճույքից մեռնում...
Գնացքն եկավ, նրանք նստեցին մի վագոն, ես` մեկուրիշ: Տարբեր տեղերում էինք, բայց մտքով դեռ այդ մոր ու իր դստեր հետ էի, որի պաղպաղակը երևի արդեն կաթում էր փոքրիկ ոտքերին... Մտածեցի, թե ինչն էր այդքան գրավիչ նրանց խոսակցության մեջ: Ու երբ գնացքը շարժվեց, հասկացա պատճառը: Հայերեն էին խոսում...

Երկնային
22.05.2008, 12:01
Գնալով ավելի ու ավելի եմ զարմանում, թե ինչքան դաժան կարող են լինել մարդիկ…
իրենց ճանապարհին ոտքի տակ են տալիս նրանց, ովքեր ամենանվիրվածն են եղել իրենց…

էն մարդիկ, որոնց հետ ամենաիսկականն ես լինում, ընկնում են սարուձոր, որ «բացահայտեն» քեզ…
ինչու՞… գուցե պետք էլ չի իսկականը լինել, միևնույն է` ոչ ոք քեզ չի հասկանա էնպես, ինչպես որ դու ես հասկանում…

ինչու՞ եմ շարունակում վստահել մարդկանց…
ինչու՞ եմ կույրի պես տեսնում միայն լավը… հաճախ էտ լավն ել հենց իմ երևակայության արդյունքն է լինում…
ինչու՞ եմ հետո զարմանում, որ էլի ինչ-որ մեկի մեջ սխալվեցի… հիասթափվում, ու էլի ծանր տանում…
ինչու՞ եմ շարունակում մտածել, թե ոնց անեմ, որ լավ լինի նրան, ով ամենևին չի էլ մտածում, որ ինձ լավ լինի… շատ չեմ ասում… մի քիչ…

էնքան «ինչու»-ներ ունեմ… երևի տենց էլ պատասխանը չեմ գտնի…
ու նորից արունքներ…
ու նորից թախիծ…
ու նորից լռություն…