PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 [15] 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42

Shah
14.03.2011, 13:18
իհարկե ավելի հեշտ ա իմանալ ինչը կուրախացնի երեխուն նվերի հարցում, բայց մինչև գտա "երազանք_խաղալիքը" իմը ինձ հասավ... բայց դե հիմա արդեն գիտեմ ինչ ա bakugan-ը քանի որ հետևից քարշ եմ եկել քաղաքի մի ծայրից մյուս ծայրը, որ գտնեմ... իրիկունը շուտ գա էսօր գնամ ուրախացնեմ փոքր ավազակին :)

հ.գ. բայց մեր սերունդը ինչ դաժան մանկություն ա ունեցել :))

Դարք
14.03.2011, 13:46
Այսօր 8.30-11.30 նստարանին գամված լինելուց ու ուղեղի ժանգերի մաքրում հիշեցնող դասընթացից հետո եկող միակ դրական միտքը էնա, որ այսօր երկուշաբթի ա, ուրեմն հանդիպման օրա, իսկ հանդիպման վայրը անփոփոխ:Յաաաաաահու:clap

Smokie
14.03.2011, 14:13
Paradoxion:hands
http://img15.nnm.ru/b/b/b/d/5/fc4885ad72dccff501af7f71450_prev.jpg

Մտածել է պետք:8
http://www.terragame.com/downloadable/logic/paradoxion/screen_1.jpg
http://s004.radikal.ru/i207/1103/9d/748ff5c1b4e3.jpg

Էլիզե
14.03.2011, 19:20
Չեմ սիրում երկուշաբթի օրերը՝

երկուշաբթին աշխատանքային շաբաթվա առաջին օրն է //դեռ մի չորս օր էլ պիտի վազվզենք//... :}

երկուշաբթին գժանոցի բաց դռների օրն է //ինչքան Ռասկոլնիկով կա՝ էդ օրը դուրսն ազատ պտտվում է//... :vayreni

երկուշաբթին էն հատուկ դպրոցի // էն էլի, որ կրուտոյ տղերքը ասում են՝ "չհասկացողների հՄար հաԴուկ դԲրոց կաաաա"// բաց դռների օրն էլ է… :crazy

երկուշաբթին ամենադժվար արթնանալու օրն է //հալալ չի՞ շաբաթ-կիրակիին// ... :lazy

երկուշաբթին պարապ օր է //էնքան գործ կա անելու, որ չես կողմնորոշվում՝ անե՞ս թե թողնես երեքշաբթիի պես գյոզալ օրվա վրա//... :think հմմ... վաղը ահագին գործ ունեմ անելու...




Երկուշաբթին վերջացավ.... յուհուուուուուուուու :bux:

պերեժիլա եշյո օդին պոնիդելնիկ .... :sm
:))

Kita
14.03.2011, 21:34
Մի այլ կարգի խորն եմ սիրում դաշնամուրի հնչյունները: Մի այլ կարգի հաճույք ստանում, բայց միևնույն ժամանակ մի այլ կարգի ազդվում: Մեսջս տակնուվրա է էլի անում:
Երեկվանից հա լսում եմ մի կոնկրետ կատարում, փորձեցի ուրիշների վրա կենտրոնանալ, բայց էլի հետ եկա իրան:
Beethoven's Silence

http://www.youtube.com/watch?v=4x9MYynyDh4
Ու ինչպես միշտ տակնուվրայից սկսում եմ վատ բաների մտածել, չնայած վատը հարաբարեկան է իմ դեպքում, բայց դե:)
Օրինակ որ ինձ էս աշխարհում ամենաշատը պահում է շունս ու իր հանդեպ ունեցած պատասխանատվությունը: Նենց վախենալու զզվելի է ուրիշ բաների վրա թքած ունենալս:

Նարե
15.03.2011, 03:24
Հենց էս վայրկյանին ինձ համար էնքան հաճելի բացահայտում արեցի, որ ուղղակի զարմանում եմ, ոնց նախկինում չէի մտածել: Ինձ թվում է, որ ամեն մարդ ունի իր "մանկության հոտը". հոտ որն ամենից շատն է հիշեցնում մանկությունը: Այ նոր հասկացա, որ իմ մանկության հոտը ձնծաղիկի բույրն է: Ուզում եմ էս բույրը միշտ արթուն լինի մեջս՝ ամառ թե ձմեռ… http://f3.foto.rambler.ru/preview/r/668x501/4d602ffe-1abf-f1e7-fb57-adf6ffed6af6/%D0%9F%D0%BE%D0%B4%D1%81%D0%BD%D0%B5%D0%B6%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8.jpg

Smokie
15.03.2011, 12:13
Լավ է, շատ լավ է, որ մանկությունիցդ շատ բաներ ես հիշում, ես ուղղակի երջանիկ եմ, որ հիշողությանս մեջ մնացել են մանկությանս էջերից::love
Շատ հաճելի զգացում է, երբ այս տարիքում քեզ երեխա ես զգում,:) հիմա ես լսում եմ Մարտին Յորգանցի մանկական երգերը::roll:roll

einnA
15.03.2011, 12:51
"Շեֆ"-ը էսօր դուխը կորցրել է, կատաղած գնում-գալիս է, նայում է իմ կողմ ու ավելի է կատաղում.էս աղջիկը մեղմ ասած հեչելին չի, որ ինքը էսօր լավ չի :pardon
մնում է երգեմ` ես անտարբեր եմ քո երեք տառանոց բովանդակության նկատմամբ :sulel :))

հ.գ. ոնց չսիրեցի ես էս բառը :vxk

Նաիրուհի
15.03.2011, 23:41
Մի երկու ժամ առաջ դասից դուրս էինք եկել ու Տիգրան Մեծի փողոցով քայլում էինք դեպի կանգառ։ Մեր հետևից մի կին ու մի տղամարդ էին գալիս։ Հանկարծ բարձր սկսեցին երգել «Գինի լից»-ը :love։ Մեր մեջ էլ գժեր կային. միացանք :oy
Պարզվեց՝ Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի ուսուցիչներ էին, սաներին երկու շաբաթով բերել էին Հայրենիք...:love
Մինչ մի քանիսս հարցուփորձ էինք անում հայոց լեզվի ուսուցչուհուն, տղաները քիչ այն կողմ զրուցում էին ուսուցչի հետ։ Ու ի՞նչ։ Ականջիս հասավ, որ ԵՊՀ ֆակուլտետներից մեկի ուսխորհրդի նախագահը հարցնում է.
-Իսկ ձեր մոտերը բարերարներ կա՞ն, որ թոշակ-բան ուզենան տրամադրել...
:[:[:[

Հ. Գ. Էսօր մարտի տասնհինգն է... (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D5%B2%D5%B8%D5%B4%D5%B8%D5%B6_%D4%B9%D5%A5%D5%B0%D5%AC%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6)
Ընկե´ր ջան, գինի լից,
Խմողաց անուշ... :sulel


http://www.youtube.com/watch?v=f1zVA_lsPP4&feature=related

Դեկադա
16.03.2011, 11:20
Ժողովուրդ ես լավ չեմ: Հաստատ լավ չեմ: Մինչև գրառումս մեր ադմինից ներողություն, բայց պիտի գրեմ: Ուրեմն էսօր բացում եմ ակումբը մեկ էլ տեսնեմ հենց սկզբում նկար: Ես, բացառիկ անջատվածս, նայում եմ ու ասում.
- Էս Չուկը խի՞ ա իրա նկարը սենց հավերժացրել: էնա գիտենք էլի որ ակումբի միապետն ա, ի՞նչի պիտի պարտադիր մանդատը աչքներս մտցնի:
Նայեցի, զարմացա, ու սկսեցի թերթել: Բայց զգում եմ որ մի բան էն չի: Նորից վերադարձա: Նայում եմ: Չէ այ մարդ սա ոնց որ թե Չուկը չի: Ոնց որ թե ադմինը համեստ տղա ա: Գովազդի կարիք չկա: Ու մեկ էլ...գալիլեյչիկն է:

... Չուկ ջան ես գետինն եմ մտնում որ արթուրչիկի մեջ քեզ տեսա: Չէ չտեսա: Բայց թե ի՞նչի խաբվեցի...

...նախարարուհին էլ ա իմ օրին եղել աչքիս::D

Այ մարդ գարնան ավետաբերի պես մեխել եք պատին:

einnA
16.03.2011, 23:30
չծիծաղեք վրաս, բայց նոր եմ նկատում, որ կանաչ լույս է վառվում 18+ -ում :)

հիմա մնում է աչքներդ փակեք, որ անցնեմ կարդալու :oy :))

SSS
17.03.2011, 10:45
Լինում են պահեր ,երբ դու իսկապես հավատում ես աշխարհի փրկությանը...

http://www.youtube.com/watch?v=qVEzCI-BgkQ

Smokie
17.03.2011, 10:55
Սեր,:love մեծ բան է սերը, երանի սիրողներին::)
Դժվար է այն մարդկանց համար, որ մենակ են այս աշխարհում, ոչ մի ընկեր չունեն իրենց կողքին::(

Smokie
17.03.2011, 12:36
Վաաա՜յ:roll Շնորհավործնունդդ ակումբ::love

Moonwalker
17.03.2011, 19:39
:))

Էսօր մտել եմ Ակումբ ու ՍՕՖ-ի գրառումներն եմ կարդում: Անկախ դրանց բովանդակության հետ իմ համաձայն լինել/չլինելուց, կարդում եմ հավեսով: Անկեղծ զգացվում էր Ռայի բացակայությունն արգելափակման ընթացքում: Մեկ-մեկ իրա ուղղամտությունն ու կոնֆլիկտայինությունը (էս վերջինը ավելի քիչ) դուրս գալիս ա: Առանց իրա Ակումբն ավելի տխուր ա: Ամեն դեպքում:

Հայուհի
17.03.2011, 21:12
Սիրում եմ հրեաներին:love ջհանդամ, թե քձիպ են:))

Adam
18.03.2011, 02:34
նոր յութուբում լաս կետչուպի asereje երգին պատահաբար հանդիպեցի...
նոստալգիա...:love
չեմ կարողանում հավատալ, որ տասը տարի անցել ա...

Բարեկամ
18.03.2011, 16:37
Վստահությունը ոգի է` գերէներգակիր, որ ծնվում է ինչ-որ շատ-շատ խորքերում` մի հզոր ու մաքրեմաքուր, միջուկային խտությամբ ու անչափելի խորությամբ սերմնակենտրոնից...
Ու մնացածը փոշմանեցի...

Հայուհի
18.03.2011, 22:16
Մարդը սովորում է սխալներ անելով, խելացի մարդը ՝ դիմացինի սխալներով...
Ինչ լավ է որ ամենամոտ ընկերուհիս ինձնից մեծ է, էնքան բան եմ սովորել նրա սխալներով... Լավ, հիմա կարամ տանը ինչքան դեղ կա խմեմ, կամ վաղը դասերից հետո գնամ Կիևյան... Կարճ ասած՝ ողջույն Սպանդարամետստանս: Բայց եթե մի դուռը փակվում է, հաջորդը սպասում է իր բացվելուն:)

Վերջերս հաճախ էի մտածում սուիցիդի մասին... իմ չէ, ընդհանուր, որպես երևույթի... Ինչքան մարդ, էդքան կարծիք...
Ինքնասպան՝
1) Մարդ, ով այնքան թույլ ու անկարող է, որ ի վիճակի չէ փոխել որևէ բան, իսկ համակերպվել չի լինում... Որդ, ճղճիմ արարած:
2) Մարդ, ով այնքան ուժեղ է, որ իսկապես կարողացել է թքած ունենալ ամեն ինչի վրա, ամենակարևորը՝ կյանքի: Հեշտ չի մեջդ էդքան ուժ գտնելը:
3) Մարդ, ով ներսից իրեն արդեն վաղուց սպանել է, իսկ ֆիզիկապես դեռ գոյատևում է... Կյանքի ու մահվան խաչմերուկում: Անտանելի իրավիճակ...

Ոչ մեկ ու ոչինչ չի ստիպի՝ էդ քայլին դիմեմ: Ինչ լավ է, երբ դիմացինդ սխալվում է...

Էլիզե
18.03.2011, 23:57
Միշտ թվում է՝ երջանիկ լինելու համար շատ բան է պետք՝ սեր, հաջողություն, առողջություն, հարստություն, աշխատանք, հետո՝ է՛լ ավելի լավ աշխատանք...

Մինչդեռ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է մի բաժակ սուրճ, շոկոլադ ու Eric Clapton "Change the World" (http://www.youtube.com/watch?v=x11NA63gLDM) :sulel ու.... ու երջանկությունը պատրաստ է... թեպետ երջանկություն մի քանի րոպեով, բայց երջանկություն ...

Հայե՛ր, անկախ պայմաններից/տրամադրությունից/եղանակից, եկե՛ք ամեն պահից կարողանանք երջանկություն "քաղել"... չէ որ դա անքա՜ն հեշտ է... չէ որ կյանքն այնքա՜ն կարճ է... :)

My World My Space
19.03.2011, 01:02
Քանի ծնվել եմ, մե բաժակ խմել եմ ու ազատ ժամանակ ունեմ, գնամ քնեմ....:)

Բարի գիշեր ամենեցուն....;)

~Anna~
19.03.2011, 01:04
Կյանքի դժվար պահեր...
1. Երբ քո մեջ չափից շատ զգացմունքներ կան, բայց չկա մեկը ում փոխանցես քո դրական լիցքերը:
2. Երբ քո սրտում կրակն այնքան ուժեղ է վառվում, որ վախենում ես մոխիր դառնալ:
3. Երբ վերջապես հավատում ես որ գտել ես քո միակ և անկրկնելիին ու կորցնելով հասկանում ես որ միայն քո երևակայությունն էր նրան այդքան լավը դարձրել:
4. Երբ ճիշտն ու ցանկալին տարբեր են լինում:
5. Երբ հավատում ես որ դու միշտ զբաղված ես, սակայն ոչինչ չես իրագործում:
6. Երբ սկսում ես մտածել ու թվարկել քո կյանքի դժվար պահերը:
7. Երբ հիշում ես որ հազարավոր մարդիկ աղետի զոհ են, կորցրել են ամեն ինչ ու ամաչում ես ինքդ քեզանից ու քո չակերտավոր դժվարություններից...

AniwaR
19.03.2011, 01:37
:))

Երբ համակարգիչը չի կարող գալ մահճակալի մոտ, մահճակալն է գալիս համակարգչի մոտ:

Իսկ ձեզնից քանի՞սի սենյակում է մահճակալը դրված սենյակի անկյունագծով: :roll

Գնամ գիրքս կարդաաամմմ!! Չեմ համբերում՝ տեսնեմ վերջն ինչ եղավ: :love

Արևհատիկ
19.03.2011, 19:02
Երեկ ես ու եղբայրս զրուցում էինք մեր պլաններից, որոնք պիտի իրականացնենք իր բանակից գալուց հետո: Վաղուց էր էդպիսի թեմաներով չէինք զրուցել: Երեկ հասկացա, որ վերջին շրջանում հենց դրա կարիքն ունեի:8

Սա՜սս :love, դու միակ մարդն ես, որ կարողանում ես ինձ ոգևորել որևէ կարևոր քայլ անելու: Երբ դու ինձ հավատում ես ու վստահում, էդ արդեն ինձ շատ ա ոգևորում ու ինձ մնում ա քեզ չհիասթափեցնեմ: Սովորելու եմ ասածներդ, Սա՛սս, խոստանում եմ:ok

Սա՜ս :kiss

Անտիգոնե
19.03.2011, 19:05
Հայե՛ր, անկախ պայմաններից/տրամադրությունից/եղանակից, եկե՛ք ամեն պահից կարողանանք երջանկություն "քաղել"... չէ որ դա անքա՜ն հեշտ է... չէ որ կյանքն այնքա՜ն կարճ է... :)


Ե Ր Ջ Ա Ն Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն...:)

Աշխատանքային ծանրաբեռված օրվա ավարտից հետո, մի կերպ մի քաղաքից մի այլ քաղաք հասնել, քրոջ աղջկա ծննդյան օրը շնորհավորելու համար: Հասնելուն պես անմիջապես մտնել խոհանոց ու 1-2 ժամ օգնել եփել-թափելուն, կտրել-ձևավորելուն.... ժամը 10-ին, երբ սովորաբար "նորմալ" մարդիկ պատրաստվում են քնել, ձեռնամուխ լինել պիցա պատրաստելուն... 11 կամ 11 անց 30 ին վերջապես սեղան նստել, առանց օրվա հերոսուհու: Հերոսուհին ստացած նվերները ուսումնասիրելուց, նոր տիկնիկներին անվանակոչելուց ու իր պստլիկ ստամոքսին հագուրդ տալուց հետո արդեն մուշ-մուշ քնած է... Կատակել, ծիծաղել (հիմնականում անբնական ու կեղծ ծիծաղով), զրուցել ամեն ինչից, բացի ամենակարևորից... 2-2 անց 30 կիսափակ աչքերով օգնել սեղանը հավաքելուն, լվանալուն, սրբելուն ... Արդեն չեմ էլ հիշում որ ժամին, 4 հոգով տեղավորվել մեկ մահճակալի վրա (քույրս երկու երեխաներով ու ես)... Ամբողջ գիշեր (այս պարագայում տեղին կլիներ ասել լուսաբաց և կամ առավոտ) զարթնել երեխաներին ծածկելու և հարմարավետությունը ստուգելու համար... Առավոտյան մի կերպ հասնել աշխատանքի ու....
Փորձեր... փորձեր... փորձեր...

Կատարյալ երջանկություն է:)

Katka
19.03.2011, 19:37
Մեր էս կազյոլ վարչապետն ինչի չի ասպիրանտների թոշակների վերահաշվարկ անում: Շատ կազյոլ ա հա: Դիսերտացիայիս թեման պիտի փոխել` “Երկոտանի կազյոլների բազմացման կանխումը” թեմայով::8

Shah
19.03.2011, 19:45
մոտս մի քիչ ջղայն-ուրախ տրամադրություն ա, հա հենց տենց, համ ջղայնացած եմ համ էլ նենց լաաաավ ուրախ եմ: բանը նրանում ա, որ արձակուրդ չեմ ունեցել մեր "հարգարժան" տնօրենի պատճառով ու հույսս վերջնականապես կտրվեց, որ մոտակա ժամանակներս կունենամ... տոմսս հետ եմ վերադարձրել..

էսօր տնօրենի "պապան" էր եկել հոգնա էր անում տնօրենիս.. ձենը լսվում էր.. արա ախր սենց վատը ցանկացող չեմ եղել, բայց որ իմ արձակուրդի հաշվին գործեր են առաջ գցում մի տեսակ կայֆ եմ անում, որ պատժվում են..
հանգիստ եմ ուզում, մի տեսակ էս տեմպի տակ հոգնել եմ..
երնեկ թողեք հանգիստ մի որոշ ժամանակ առավոտները զարթնեմ ու չմտածեմ թե ինչ եղավ էս կամ էն երեկվանից կիսատ թողածի մասին.. քունս էլ մի կողմից ա տանում էս ժամին, բայց էնքան բան ունեմ անելու..
տրամադրությանս վրա ոնց են ազդում..

Chuk
20.03.2011, 01:58
Ուզում ես փորձած լինել բոլոր-բոլոր գարեջրերը: Գուցե դրանցից մեկնումեկը քեզ հիացնի իր համով, լինի լավը: Ու պարբերաբար գնում ես անծանոթ գարեջուր՝ ֆինտիֆլյուշկա անվամբ, բայց հետն էլ՝ Կիլիկիս ես առնում:

Անասելի հաճույք է, երբ հերթական անտիկվար անվամբ զզվելի ու քաղցր գարեջուրը մի կերպ քեզ զոռելով պրծնելուց հետո բացում ես Կիլիկիան ու վայելում դրա դառնահամ հաճելի համը...

Թե ինչի՞ եմ էդ ախմախությունները առնում...

Լուսաբեր
20.03.2011, 23:41
Ես եքա լյուստրան կախել են, վրեն էլ էլի եքա չաշկեք են դրել ու լամպչկեքը հազիվ լույս են տալիս....
բռնեցի հանեցի չաշկաները, հիմա մի նենց լուսավորվելա լուսավորվել սենյակը՜, որ աչքդ տեսնի, ոչ թե կարդալով ենթադրի :))



հ.գ. հայերենիս հետ մի բան պետքա անել, թե չէ լյուստրա, չաշկա, լամպչկա...:{

impression
21.03.2011, 01:56
Անֆրենդ ա անում նա, ով առաջինն ա անֆրենդ անում

Ընկերներիցս մեկը կորել ա կյանքիցս: Դե նենց չի, որ պուճուր բան էր, կորավ, սկի չիմացանք՝ ոնց: Ինքը կանխամտածված ու նախապատրաստված ա կորել: Հանցագործի մեկը: Սպասել ա, որ թուլանամ, հանգիստ լինեմ, վստահ լինեմ, որ ամեն ինչ լավ ա, ու մեկ էլ հոպ, սկայպից ինձ սուս ու փուս ռադ ա արել, ու էն էլ նենց ա ռադ արել, որ ես տասը կես էլ լինեմ` իմ գրածներն իրեն չեն հասնի: Օրեր անց միայն բացահայտեցի նրա լռության գաղտնիքը: Մարդն ինձ բլոք ա արել: Դե հիմա, ում հետ չի պատահում, ոչինչ, օրեր են, կմթնեն, անց կկենան,- մտածեցի ես ու ամենաբարի նպատակներով փոխադարձ բլոքեցի ընկերոջս: Ընդհանրապես, փոխադարձությունը լավ բան ա:

Հետո աչքս պատահաբար ընկավ ֆեյսբուքի ընկերներիս անփոփոխ թվին` մեկով պակասել էր: Էս ինչ օյին էր... Սիրտս վատ բան գուշակեց, դեպի գլուխ բարձրացող կատաղած արյան շիթերը մի կերպ զսպելով` միանգամից նայեցի նրա պրոֆիլը: Դե աչքս լույս: Ֆեյսբուքից էլ ա ռադ արել: Ու ամենավատն էն ա, որ պատասխան քայլ, թեկուզ և ամենաբարի նպատակներով, էլ անել չես կարող: Ինքն առաջինն էր: Անֆրենդ ա անում նա, ով առաջինն ա անֆրենդ անում:

Հերթով անցա բոլոր էն սոց կայքերով, ուր կայինք միասին: Էլ չկանք: Մարդը ինձ մաքրել ա իր վիրտուալ կյանքից: Իրական կյանքում սկի չեմ էլ հիշում` երբվանից չկանք: Դե երբ մարդու հետ ամեն աստծու օր առավոտից իրիկուն չատ ես անում, հետո մի տեսակ արժեզրկում ես էդ ամենը` մի հատ էլ իրիկունը մի տեղ գնալ-նստելով: Էն ա` սաղ օրը նստած եք էլի: Էդպես լիքը ընկերներ են դարձել ընդամենը պրոֆայլ նկարներ, որոնց լինելուց քեզ թվում ա, թե քեզ ոչ սառն ա, ոչ տաք: Իրականում /ավելի ճիշտ` վիրտուալում/, երբ տենց ստորաբար անֆրենդ կամ բլոք են անում, սիրտդ ցավում ա, արյունդ եռում ու հատուցում պահանջում:

Ու երբ ես սա սկսում էի գրել, մտածում էի, որ էսա մի սրտառուչ բան կգրեմ էն մասին, թե ես ոնց եմ կարոտել իր սարքած թեյը, կամ իր սենյակի հոտը, իսկ վիրտում` ուղղագրական սպեցիֆիկ սխալները, որ մենակ ինքն էր անում... Բայց դե, ստացվեց էն, ինչ ստացվեց, ու հենց դա ա պատճառը, որ ես գրող չեմ դառնա: Ուզում ես գրել մի վեհ բան, բայց ներսումդ նստած հիմարը սկսում ա հռհռալ ու թելադրել սեփական մտքերը, որ դու խելոք-խելոք գրի ես առնում:

Ընկերս կորել ա: Նպատակաուղղված: Ստորաբար: Նենգորեն: Ես տխրել եմ էդ կապակցությամբ, իսկ ներսիս հիմարը ինչ-որ էյֆորիկ վիճակների մեջ ա:

Smokie
21.03.2011, 10:19
Ասում էին մարտի 19-ին լուսինը 356 կիլոմետրով մոտենալու է երկրին: Հետաքրքիր էր::) Բայց մարտի 19-ին լուսինն ընդհանրապե՛ս չերեւաց::(
Իսկ երեկ լուսինը թաքնված էր ամպերի հետեւը ու մի տեսակ մշուշոտ էր:

:roll

Ափսոս նկարում էնպես չի, ոնց որ բնականում:
http://img190.imageshack.us/img190/7546/p3206093.jpg
http://www.imagger.com/uploads/607562_P3206097.jpg
http://www.imagger.com/uploads/662546_P3206096.jpg
http://www.imagger.com/uploads/234684_P3206094.jpg
http://www.imagger.com/uploads/746403_P3206095.jpg

Shah
21.03.2011, 11:20
մի տարուց ավել ա ամեն օր մեր հացուջուրը բերում ա մի հատ հավեսով, ջիգյարով թմբլիկ կին կա` նա: իրան մենակ էդ ժամին եմ տեսնում` 1:17 րոպե: բերում ա ու գնում ա...
հիմա երեկ քաղաքում էդ կնոջը տեսա պատահական ու երևի մի տարվա մեջ ռեֆլեքս ա առաջացել մոտս` ախորժակս բացվեց :)))

Հայկօ
21.03.2011, 19:17
Յուրաքանչյուր չծխված ծխախոտ ուղիղ յոթ րոպեով երկարացնում է ձեր... աշխատանքային օրը: Գնամ ծխեմ:


Հ.Գ. Կեցցե՛ ատոմային էներգիան, մա՛հ կետերին, փա՛ռք խորովածին, ամեն:

Անտիգոնե
21.03.2011, 22:51
Այսօր ասմունքի միջազգային օրն է: Թատրոնի աշխատակիցներից բացի 2 թատերասեր շնորհավորեցին ինձ: հոգիս լուսավորվել էր... ամպամած ու մռայլ օրը միանգամից պայծառացավ ու...

Այսօր նաև ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է: Իմ մասնագիտական տոնը: Աշխարհն այս օրը սկսել է տոնել 2003թ-ից (այդ թվում նաև հայերս): Մտածեցի եթե ասմունքի օրվա մասին հիշում են մարդիկ ուրեմն տիկնիկային արվեստի միջազգային օրվա մասին ՀԱՍՏԱՏ կհիշեն, բայց... Ներկայացում տվեցինք: Տոնական տորտ կերանք, գինի խմեցինք և... վերջ:(

Ուզում եմ գոռալ... Մսնագիտական բազում գեղեցիկ օրերի կողքին կա նաև տիկնիկային արվեստի միջազգային օր և այն տոնվում է մարտի 21-ին: Եթե չգիտեին` ԻՄԱՑԵՔ և ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ՈՒ ՄԻ ԶԼԱՑԵՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ:

Quyr Qery
21.03.2011, 23:39
Ամբողջ օրս ծանրաբեռնված էր,, դասերց հետո ես գրադարանից են գրադարանը-սոված ծարավ կուրսայինիս համար նյութեր էի ման գալիս,,էդպես էլ նորմալ բան չգտա....հոգնած եկա տուն ու քնեցի,,երբ արթնացա ու եկա կոմպի մոտ........սկսվեց,, մամաս`"էլի էտ անտերի դեմն ես նստելու,, էլի ուղեղդ ինչով ասես լցնելու ես.......",, հետո քուրիկս եկավ ու իրա դասերով ծանրաբեռնեց... մի խոսքով ահավոր ու ձանձրալի օր էր:(..... բայց հիմա մենակ եմ,,վայելում եմ թեյս.... մութ է և ես Դար ակումբում եմ.... իսկ ամենակարևորը մի փոքր առաջ գտա իմ կյանքի կեսին (ամուսնացած եք թեմայում?) հիմա ես երջանիկ եմ....:oy

Նաիրուհի
22.03.2011, 00:40
Պուճուր բաներ, որոնք երջանկացնում են.

1. Պոնչիկանոցից վերցրած մի մեեեծ բաժակ կակավոյով քայլելը
2. Երթուղայինի վարորդի վերադարձրած մանրը, երբ կոպեկները հավեսով տաք են լինում
3. Երբ կանգառում տատիկ/պապիկ է նստում երթուղային, ու ես էնքան վատ չեմ լինում, որ կարողանում եմ տեղս զիջել
4. Տարեցներին օգնելը, որովհետև վերջում օրհնում են
5. Երբ կողքիդ ունես մարդիկ, ովքեր պետք եղած ժամանակ կարող են քեզ սթափեցուցիչ ապտակ տալ
6. Հետաքրքիր զրուցընկերը (հատկապես երբ համակրելի երիտասարդ է :oy), ում համարյա չես ճանաչում, բայց ուզում ես, որ մինչև կանգառ ճանապարհը հավերժորեն երկարի
7. Մի գեղեցիկ օր Մոնտե-Քրիստո դարձած վերադառնալու երազանքը/համոզվածությունը
8. «Վաղվանից կյանքս փոխում եմ»-ի տեղը հենց էդ պահից էդ փոխելն սկսելը
9. Որ «քթի մազ» եղբայրդ քո պատրաստածն ավելի է հավանում, քան մամայինդ

Ու էսպես՝ մինչև անվերջություն...
Երջանիկ եմ... :love

Հայուհի
22.03.2011, 21:46
Էսօր կյանքիս ամենաանկապ օրը ապրեցի, կամ էլ գոյատևեցի:cry2

Jarre
23.03.2011, 16:44
Մեր ազզը չգիտի, թե ինչպես պետք է օգտագործի իր ունեցած ազատությունները և իրավունքները։

Օրինակ ամենամեծ հարցերում, երբ մեր գլխին *ա*ում են մենք մեզ գցում ենք Դոդի բաղչեքը ու ձև ենք տալիս, որ յանըմ բան չենք նկատում ու ոչ մի ձեն չենք հանում :unsure

Բայց էն փոքր ու աննշան հարցերում էլ մենք ենք ուրիշի գլխին նույն բանից անում։ Օրինակ փողոց անցնելուց մեքենան պիտի զիջի հետիոտնին ու երբ մենք հետիոտն ենք ընենց հանգամանորեն ենք օգտվում մեր էտ իրավունքից, որ կողքից նայողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք ոչ թե փողոց ենք անցնում, այլ զբոսնում ենք բնության գրկում ու վայելում կյանքը։ Բայց ալարում ենք գործի դնել մեր լոգիկան ու բացել աչքերը ու հասկանալ, որ էտ իրավունքից նման անկապ ձևով օգտվելու պատճառով խցանման պես բան է առաջանում փողոցում։

Այդպես էլ չեմ հասկանում դրա կայիֆը ո՞րն ա :esim

Գուցե ոչ մի խելքը գլխին իրավունքից չօգտվելու ու օգտվել չկարողանալու պատճառով տենց կոմպլե՞քս է առաջացել ու փորձում ենք այդ ձևով ինքնահաստատվե՞լ.... Համաազգային մակարդակով։

Shah
23.03.2011, 20:04
առաջ փոքր էի շատ բան չէի հասկանում դրա համա՞ր էր լավը, թե՞ իրոք մի բան փոխվել ա...

Agni
24.03.2011, 16:44
Էնքաաան հետաքրքիրա հետևել մշակույթային առանձնահատկությունների դրսևորումները…
Ընդամենը հիսուն հոգանոց խմբում, որտեղ հավաքված են մոտ քսան ազգի երիտասարդ ներկայացուցիչներ.ախր շատ տիպիկ երևումա իրանց էթնոառանձնաահատկությունները:
Մի քանի ազգից աչքի ընկած դիտարկումներ.
-ամենասկզբից առավել աչքի են ընկնում իտալացիները՝ ճաշարանում հանգիստ ճաշում ենք, իսկ իտալացիները մի ծայրից մյուսը պարտադիր գոռալով զրուցում են::)
- Իսպանացիները մոտ են իտալացիների արտահայտչաձևին, բայց ոչ էդքան:
Չորս հայ ենք մենակ, առօրյայում համեստի մեջ խելոք մասնակցում ենք ընդհանուր իրավիճակին՝ առանձնապես աչքի չընկնելով,բայց հենց մի-քիչ գինին ազդումա, քսան հոգու փոխարեն շուխուռ ենք անում, բնականաբառ գոռում ենք մեր երկրի անունը ու երգում՝ սևեռելով բոլորի ուշադրությունը մեր վրա, քանի որ մեր ավանդույթնա խարույկին ոչ միայն նայել,այլ թռչել վրայով: Վրացիները էտ պահին հիշում են, որ հարևան ենք ու միանում են մեզ "ՄԻՄԻՆՈ" ու Կովկազ գոչելով: Թռիչքին են հետևում իտալացիները, մի քանի իսպանացի ու պորտուգալացի… Սկանդինավիայի ներկայացուցիչները անկախ իրանցից հավաքվում են իրար գլխի ու խարույկից ահագին հեռու փսփսում՝դեյ ար քրեյզի:/բայց նույն շվեդները ինձ սաղ օրն ասում են, որ որ պետքա գիժ լինել, իսկ էդ պահերին ահագին հեռանում են ու շատ սառը հայացքով նայում/…
Աֆրիկայից ժամանած մեր ընկերները շատ յուրահատուկ ժպիտով նայում են, ուզում են մասնակցեն, բայց ներքին մի բան հետա պահում:
Չգիտեմ էլի լիքը բաներ եմ տեսնում ու էնքան հետաքրքիրա...

Նաիրուհի
24.03.2011, 17:19
Մարդը տրոլեյբուսի վարորդ է։ Օրվա գրեթե կեսը ճանապարհներին է, ուրեմն տրոլեյբուսը նրա երկրորդ տունն է, չէ՞։

1-ին համարի տրոլեյբուսներից մեկը միանգամից մատնում է դա։ Պատերին ծաղիկներ ու տերևներ են, ի՞նչ անենք, որ արհեստական են։
Առաստաղին, դռերի ու պատուհանների շրջանակներին սրտիկներ, փիսիկներ ու թիթեռներ են, ի՞նչ անենք, որ ընդամենը թղթե։
Վարորդի խցիկում լիքը զիզի-բիզի բաներ են՝ շղթաներ, խաղալիքներ, էլի ծաղիկներ, Հայաստանի երկու դրոշ... Ի՞նչ անենք, որ կողքից նայողին էդ ամենն անճաշակ է թվում։
Երևում է, որ մարդը սիրում է շատերի կողմից արհամարհված իր փոխադրամիջոցը...

Սիրում եմ, որ մարդիկ իրենց շուրջն իրենց հարմար աշխարհ են ձևավորում:love

Inna
24.03.2011, 17:34
Էսօր երթուղայինի մեջ...

Մի փոքրիկ աղջիկ (մոտ հինգ-վեց տարեկան) զրուցում է իր մայրիկի հետ:
Ես ու կողքիս նստած աղջիկը լսում ենք:

-Մա՞մ:
-Ասա բալես:
-Մամ մենք վաղը գնանք կառուսել էլի՞, հա՞:
-Հա եթե հարմար լինի կգնանք:
-Մամ քո արև կգնանք չէ՞::blin

Հ.Գ. Հետո էլ ասում են երեխեքը միամիտ են::unsure

ars83
24.03.2011, 17:40
Պուճուր բաներ, որոնք երջանկացնում են. վարիացիաներ նայիրյան թեմայով: :))

Ա. Առավոտյան աչքերդ բացելիս ժամացույցին նայելիս, երբ տեսնում ես, որ արդեն 10-ն անց է, իսկ դու մտադիր էիր 9-ին լինել աշխատասենյակումդ: Հանգստացնող միտքը, որ տանն ինտերնետ կա, կարող ես ստուգել աշխատանքային էլ. փոստդ:
Բ. Երբ քո արևին ժամանակն արդյունավետ ես օգտագործում. կրակին դնում ես ռավիոլին, որ եփի, իսկ դու գնում ես լողանալու: Ուրախ-ուրախ շվշվացնելով գալիս ես լոգարանից, տեսնում ջուրը եռացել է, ռավիոլին եփել, կպել թավայի տակից: :D Անտարբեր միտքն այդ պահին, որ մեկա դու առավոտյան ռավիոլի ուտողը չէիր: Բացած պատուհանից ծխի հոտը դուրս մղող թարմ առավոտյան արևառ օդը:
Գ. Չսիրածդ արևը, որ խուտուտ է տալիս չթրաշված դեմքդ ու ստիպում կկոցել աչքերդ, երբ քայլում ես դեպի ավտոբուսի կանգառը, ականջակալները դնում ականջներիդ, ձեռքդ տանում դրպանը, որ հեռախոսը հանես, միացնես՝ ռադիո լսես: Երբ հայտնաբերում ես, որ հեռախոսը թողել ես տանը: :)) «Այսօր էլ մեքենաների ու մարդկանց ձայները լսեմ» միտքը:
Դ. Երբ ընկերդ ասում է, որ քեզ հետ հարց ունի քննարկելու, իսկ դու ասում ես՝ երեկոյան, կզանգեմ, կհանդիպենք ու ձեռքդ տանում ես ուսապարկդ, որ գրիչ հանես, գրես, որ չմոռանաս երեկոյան զանգահարել: Երբ հայտնաբերում ես, որ գրիչ չկա: Երբ փոխարեմը շոշափում ես ինչ-որ կլորավուն բան, հանում ես, տեսնում՝ երեք օր առաջ գնած յոգուրտ է ու մտածում ես :nyam:
Ե. Երբ հին երգ ես հայտնաբերում, որը լսում էիր փոքր ժամանակ խշխշացող ձայնապնակով ու բառերը չէիր հասկանում, իսկ հիմա, քիչ ա հասկանում ես, հետն էլ նույնն ես մտածում՝ Salut, c'est encore moi, Salut, comment tu vas? Le temps m'a paru très long, Loin de la maison j'ai pensé à toi (Ջո Դասսեն) :aha:
Ս. Քո մաղթած «բարի գիշերը»: :)

ivy
24.03.2011, 18:25
Մարդ ամբողջ կյանքում ուշադրություն է փնտրում՝ այս կամ այն ձևով: Եվ սովորաբար ամենաշատ ուշադրության արժանանում է իր մահվան կապակցությամբ: Ինչ դաժան ու ցինիկ բան կա դրա մեջ:

Հայուհի
24.03.2011, 18:46
Չպիտի տենց բան անեիր... Ոչ մեկ ու ոչինչ կյանքդ չարժեին:
Աստված հոգիդ լուսավորի...

Հայկօ
24.03.2011, 19:26
...Եւ ասաց Աստուած. «Եղիցի լոյս», բայց եղեւ քյաբաբ:
Մի նախնադարյան մարդու օրագրից



Զարմանալի փաստ No. 1486. Ոչ ամբողջ Ակումբն է Զրուցարան, կամ Ակումբը ոչ միայն Զրուցարան է: Ամեն:

Smokie
24.03.2011, 20:28
Մի կես ժամ առաջ պապաս հետս խոսում էր ծուլությունից: Ասեց, որ ձեռքերս հորիզոնական պարզեմ, 180 աստիճան պտտացնեմ ու փորձեմ տաս րոպե տենց դիմանալ: Ասում եմ, «բայց ստեղ առաջին հերթին դիմացկունության հարց ա» ասեց, «հա, բայց ծուլությունն էլ ա ստեղ իրա դերը խաղում, դիմացկունությունդ ասում ա «պիտի պահես մինչեւ վերջ,» իսկ ծուլությունն էլ մյուս կողմից «հաաաա, չես կարում չէէէէ՞,:P դժվար ա չէէէէ՞, ասա ինչի՞դ ա պետք տենց բան ես անում, ավելի լավ չի՞ քո համար հանգիստ նստես»::acute Ես ծիծաղից թուլացել եմ, իսկ պապաս չի դադարում, շարունակում ա իրա հեգնական տոնով: «Հըըըը՞, ողնաշարդ չի դիմանու՞մ, դողում ե՞ս արդեն»::)) Ես ձեռքերս պահել եմ հորիզոնական դիրքով ու հո չեմ ծիծաղուում: Վերջը որոշ ժամաակ անց պապաս ասեց, «լավ հերիք ա»: Իջացրեցի ձեռքերս, ասեց «դե նստի», նստում եմ «հաաաաա՞, լավ ա՞ չէ, տենց հանգիիիիստ»::D

Այ սենց:good տպավորություններ էին մոտս, դեռ շարունակում էի ծիծաղել ու խոսալ էդ մասին::D

Գեա
24.03.2011, 23:53
Ինձնից կյանք առած իմ երազանքը ապրում է մոլորված իմ լաբիրինթում ,երբեմն պայծառ ու մեծ հույսով, որ կկարողանա դուրս պրծնել այս թակարդից, երբեմն դժգույն ու հուսահատ` անվերջ դեգերումներից:
Տեսնես երբևէ կկարողանանք հանդիպել իրար...

impression
25.03.2011, 14:07
ես բացարձակ կրոնական ֆանատիկ չեմ, կյանքում չեմ եղել ու քիչ հավանական ա, որ երբևէ լինեմ
բայց ես մի քանի օր առաջ պատահաբար մեկից լսեցի մի բան, ինչ առաջ լսել էի մեր օֆիսում աստվածաշնչյան սերտողությունների ժամանակ, որին հաջորդում էին քահանայի եզրահանգումներն ու սեփական ընկալումն էդ երևույթի վերաբերյալ
դա ինձ ծիծաղեցնում էր
իսկ երբ շատ պատահական մեկից լսեցի՝ աստված քո հետ է, ու դրանից հետո ինքը ուղեղս չսկսեց հարդուկել, այլ թողեց, որ ես մտածեմ նենց, ոնց ուզում եմ, ես հասկացա մի շատ պուպուշ բան

հիմա սկսելու եմ քո ուղեղը հարդուկել իմ եզրահանգումներով, նենց որ, խորհուրդ եմ տալիս հենց էստեղ դադարեցնել կարդալը

եթե աստված ինձ հետ ա, ուրեմն ես ունեմ նրանից մի աննշան մասնիկ, մի չնչին ատոմ, որը, սակայն, աստծո բացարձակ մեծության դեպքում լրիվ բավական ա, որ ես իմ կյանքը չփչացնեմ
ու դա նշանակում ա, որ իմ չնչին կյանքը, որի լինել-չլինելուց տիեզերքում ոչինչ չի փոխվի, իմ էդ չնչին կյանքը ԵՍ ի վիճակի եմ փոխել

դա նշանակում ա ունենալ ինքնագիտակցում, նշանակում ա սկսել սիրել ինքդ քեզ, նշանակում ա ներել քեզ, որ ծնվել ես նենց, ոնց ծնվել ես, այլ ոչ թե նենց, ոնց կուզեիր, ընդունել քեզ նենց, ոնց կաս, քո թերություններով, թուլություններով
էդ նշանակում ա սկսել կյանքը վայելել ու ոչ թե վաղվանից, այլ հենց հիմա
ժպտալ
չափսոսել
ընկալել ինքդ քեզ հենց էս պահին ու հենց էստեղ, այլ ոչ թե հավերժ ապրել անցյալում կամ ապագայում

ու ես փորձում եմ

VisTolog
25.03.2011, 20:23
Էն օրը՝ չեմ հիշում երբ, Դատարկության հետ նստանք մետրո: Կողքս երկու աղջիկ էին կանգնած: Մի 15 րոպե հետո, երբ արդեն դուրս գալու ժամանակն էր, գնացի կանգնեցի դիմացի դռան մոտ, ու մի կերպ սկսեցի ծիծաղս զսպել: Չնայած հարցրեց, թե ինչա եղել, բայց տենց էլ չասեցի, որ առաջին անգամ կողքիս կանգնած անծանոթ աղջկա ականջին ասեցի «Աչքերդ շատ սիրուն են…:love»

Լրիվ լովե էր…


ՀԳ Հիմա իմացա՞ր::))

Ինչուիկ
25.03.2011, 23:04
Չեմ սիրում, որ տանը նստում եմ հաց ուտելու ու սեղանին դրված սպասքն ընդհամենը մի մարդու համար է․․․:}

impression
26.03.2011, 00:07
մի տեսակ նենց վայրի ազատություն ես զգում, երբ մի բան ես անում, որը գուցե դեմ ա քո ամեն ինչին, բայց ինքդ քեզ ինադ ընկած անում ես ու ընթացքում հա մտածում՝ էս ինչ եմ անում, ախր էս ինչ եմ անում...

Rammstein
26.03.2011, 01:13
Արյա, բա մարդ մի հատ ատոմային բոբմ չունենա՞ր, տաներ պատահաբար սպիտակ տան վրա գցեր:
Այ {ցենզուրայից դուրս բառ}-եր, ի՞նչ եք ուզում Լիբիայից, մարդիկ իրանց համար ապրում են: Հերիք չի՞ ձեր մարդասիրական բոմբերը հերթական անգամ գցեք անմեղ մարդկանց վրա, հերիք չի՞ աշխարհը պղտորեք… այ էս սմայլիկի հետ տալու պատճառներ… :[

Chuk
26.03.2011, 02:11
Սկիզբ

Դեռ նախորդ օրն է: Մայրիկիս ծնունդն է:
Ի՞նչ գնել: Ի՞նչ նվիրել: Այս բաժա՞կներից: Ո՛չ:
Այս դանակն ու պատառաքա՞ղը: Ո՛չ:
Աղ-բիբարի այս սպա՞սքը: Ո՛չ:

Շոկոլադ: Դա Ջուլիան: Իսկ դու՞: Հմմմ.... սուրճ... ի՜նչ հրաշալի հոտ ունի: Թքած գնի վրա, հենց սրանից, հենց իր համար:

Նաև ծաղիկներ: Ախմախ ծաղկեփնջեր: Չէ՛:
Լավն է: Գեղեցիկ: Դաշտային:
- Սա միանգմյա՞ է:
- Չէ, ամենամյա, ամեն տարի այս սեզոին ծաղկում է:

Հրաշալի է:

Մայրիկս: Տեսնես ինչքա՜ն եմ քեզ ցավ պատճառել: Բայց գիտե՞ս, թե ինչքան եմ սիրում: Չգիտես: Բայց զգում ես:
Ու խմիչք:

Կոմպլեքսներիցս է: Դրանք հաղթահարելու լավագույն մեթոդը խմելն է: Ավենավատ ու լավագույն մեթոդը: Կենացդ, ՄԱՅՐ:

Ու ողջ ընթացքում հիշում եմ. վաղն ընկերներիս համար կարևոր օր է:

Chuk
26.03.2011, 02:20
Շարունակություն

Արդեն հասել եմ աշխատանքի: Թեթև խումհարից գլուխս պտտվում է: «Այսօր լավ օր է», - մտածում եմ: «Տեսնես ինչու՞», - չեմ հասկանում:

Ծննդյան թեմա... .վայ քո արա.. էդքա՞ն խմած էիր... մոռացե՞լ էիր... դեբի՛լ...

Շնորհավոր ծնունդդ, լավ ընկեր... բայց էսօր մենակ ծնունդ չի... վերջապես ձեր ամուսնությունն իրավական հիմք է ստանալու ու ես... ես... հա, հենց ես.. վկա եմ լինելու :)


1:35, պայմանավորված տեղում եմ... շուտ եմ հասել, մյուսներն ուշ են գալու... հոգ չէ.. արևոտ է.. ես էլ կհիանամ Երևանի գեղեցիկ աղջիկներով:

Ի վերջո հավաքվում ենք ու գնում.. Ընկերներս, հուզված եմ... այսօր կարևոր օր է...

ԶԱԳՍ:
Փոքր սենյակ:
Երկու սեղան:
Երկու կին:
Սեղաններից մեկի առաջ՝ մենք:
Մյուսի առաջ՝ մի տղամարդ... աշխատողը բացատրում է... «Հանգուցյալի սեփականության իրավունքը..».. Չեմ լսում, թե ինչ է ասում.. կատաղում եմ... ԱՆԱՍՈՒՆՆԵՐ... Հարսանիք է... Ի՜նչ հանգուցյալ... ո՞նց կարելի է նույն սենյակում, նույն պահին:

Ճանապարհում է:
Այս մի կինը դեռ թղթերն է սարքում:
Մյուսը նայում է նրան... հո չի՞ սպասելու ավարտի... միացնում է դինամիկները... հարսանիք է, եկել ենք մեր ընկերներին պետության առջև ամուսնացնելու.. իսկ նրա դինամիկներից հնչում է սերիալի դերասանի տառապած խոսքը... «Զզվում եմ քեզնից, ատու՜մ եմ...»

Չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս:
Սա է մեր իրականությունը:

Հետո նշում եք... թեթև... փոքր.. շամպայն.. չորս հոգի... դուք.. ընկերներդ... հրաշալի է... շուտով կգա երեկոն...

Chuk
26.03.2011, 02:28
Ավարտ

6:30 պայմանավորած ես:
Հասնում ես տեղ 6:29:
Առաջին պայմանավորվածը SMS է գրում 6:34.. Արտ, ես չեմ գալիս...
Լավ՝ ընկերս:

6:40:

Չէ:

6:45:

Ականջներս սառում եմ:

6:50:

Քիթս էլ սկսեց սառել:

6:50

Մենք չենք գալիս

6:55:

Ցու՜րտ է...

6:57

Մենք միանգամից կգանք այնտեղ

6:59

Ողջույն, հրեշտակս

7:03

Լավ, դու իջիր խանութ, ես կսպասեմ

7:15

Եկավ քավորս

Առևտուր:

Գնացինք:

Լավ է:
Կենացներ:
Ուրախություն:
Նեղսրտություն:
Մոտենում ես կողքի սեղանին. մեր պարելուց ծափ մի՛ տուր:
Ինչի՞: Բացատրում ես:
Մոտենում են մյուսները:
Գնում եք ձեր տեղը:

Քիչ անց մտածում ես... Արա... ես հո քյառթու՞ չեմ, յանի՞մ ես ինչ էի ասում:

Մատուցող... այն սեղանին գարեջուր:
Տանում է:

Երկու րոպեից... Արա, ես հո քյառթու չեմ:
Յանիմ ո՞ր ինչ:

Մոտենում ես:
«Տղերք, ի՞նչ կա-չկա ... ... ... ... Ձեզ բարի ժամանց :)»



Էդ ամեն ինչը կապ չունի:
Կապ ունի էն, որ էսօրը լավ օր է: Կապ ունի էն, որ ունես հրաշալի ընկերներ, ով գիտես, որ միշտ կողքիդ են լինելու, ինչպես որ դու ես լինելու իրենց կողքին, ու կապ ունի էն, որ դու իրանց սիրում ես:
Ժողովուրդ:
Ուղղակի խմած եմ:
Ու վաղը մտածելու եմ... էս ինչե՞ր էի գրում:
Տո լա՛վ էի անում:
Սիրում եմ ձեզ :)

paniaG
26.03.2011, 12:16
Ճիշտ բանա վազել լեույսին թունելի վերջում որ կա, եթե չկա ման գալ մինչև գտնես ու վազել էլի դեպի էդ լույսը, չգտնելը անհնարա, որովհետև ինքը միշտ կա մի տեղ, կարողա վերջնա մի քիչ հեռու, բայց ոչինչ, լավ բան եմ գրել, դրական էլի, չեմ բողոքում էս անգամ, մարդն ամենաուժեղ արարածնա ու կապ չունի, որ բոյով չի ու ընդամենը 45 կիլոյա, լույսը գտանք, մնաց պռածիվազագառնին քսենք ու վայելենք;)

Նաիրուհի
26.03.2011, 13:17
Ուռաաաաաա՜ :yahoo

Էսօրվա առաջին լավ լուրն արդեն ստացել եմ։ Ախպե՜րս... Այ էդպես են վարվում, երբ խնամիները շատ են պոչ խաղացնում։ Գորդյան հանգույցի հարցերը լուծված են... :hands

Ժո՜ո՜ո՜ո՜ո՜ո՝ո՜ո՜ո՜ո՜ո՜ղ, ախպերս ապագա հարսիս տարե՜լ է... Հարսանիքի ենք պատրաստվում... :yahoo

Արևհատիկ
26.03.2011, 15:07
Կյանքիս ամենադաժան օրը 1998թ-ի մարտի 27-ն ա եղել:cry2 Էդ օրը իմ տեսած տեսարանն ու զգացածը մինչև հիմա աչքիս դեմն ա ու միշտ էլ տենց ա լինելու:

Հիմա նենց ա ստացվել, որ 13 տարի հետո, էդ նույն օրը քեռիիս տղան ամուսնանում ա :love

Երևի Լուսաբերը ճիշտ ա ասում, որ մարդիկ պարտավոր չեն իմ սուգը միշտ հիշեն :8

Ամեն դեպքում կփորձեմ ուրախանալ նենց, ոնց տրամադրվել էի այն ժամանակ, երբ էդ արարողությունը ուրիշ օր պիտի լիներ:

Երջանկություն ձեզ, հարազատներս :kiss

Էլիզե
26.03.2011, 22:08
Եվս մի բարոյական հաղթանակ տոնեցինք այսօր՝ 0:0 :}:))


Հ.Գ. բայց ինչ բարոյական ազգ դուրս եկանք :B

Jarre
27.03.2011, 12:01
Ինչո՞ւ են մարդիկ հաճախ կարոտում իրենց մանկությունը և ապրում իրենց մանկությամբ։

Չեմ ասի թե բոլոր դեպքերում, բայց շա՜տ հաճախ մարդիկ դա անում են, քանի որ կարոտում են անհոգ մանկական տարիները, երբ ուղղակի ապրում էին՝ արթնանում, լվացվում, ուտում, խաղում, հետո մտնում զուգարան *ա*ում ու էլի ուտում ու խաղում։ Ու ուրիշ ոչ մի բան՝ ոչ մի պատասխանատվություն, ոչ մի որոշում։

Շատերը չեն սիրում որոշումներ կայացնել դրա համար են անընդհատ երազում մանկության մասին։ Բայց կայացրե՛ք ինչքան կարող եք շատ որոշումներ՝ հատկապես ձեր կյանքի հետ կապված։ Միայն այդ դեպքում է, որ քո կյանքը կլինի այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որ լինի։ Դու կարող ես մոտենալ և ինչու ոչ՝ նաև ունենալ քո երազած կյանքը, եթե կայացնես որոշումներ ;)

Իսկ մանկությունը թող ոչ թելով ոչ էլ պարանով կապված չլինի քո սրտին՝ անցել գնացել է՝ իր դրականով և բացասականով։ Պարզապես հարկավոր է քաղել դասեր ու գնալ առաջ՝ ապրելով ոչ թե մանկության անցյալի հուշերով, այլ ներկայով։ Մի սպանիր ներկան, որ հետո վաղը ունենաս ապագա։

AniwaR
27.03.2011, 12:14
Ոնց եմ ներվայնանում են մարդկանցից, որոնց քչից-շատից լավ երաժշտության հայտնաբերման միակ կամ գլխավոր աղբյուրը կինոն ա: O.O Իմ կարծիքով՝ շատ ալարկոտ մարդիկ են նման մարդիկ: :mda

Հարդ
27.03.2011, 18:41
Փորձի էի մեծ դահլիճում:
Տեխնիկա կար. մեծ դինամիկներ, էկրան, DvD և այլն...
Ինձ չկորցրի........................................................................................:))

Հանեցի հեռախոսս, DvD - ի վրա USB միացում գտա: Միացրի ու գնա՜ց... էդ մեծ դինամիկներով առաջինը Radiohead - Optimistic (http://www.youtube.com/watch?v=UJkeVkYq8Es) - ը միացավ:
Կայֆ... Միշտ երազել եմ տենց մի երաժշտություն տենց մեծ դինամիկներով լսել:
Իսկ մնացածի դեմքերը............................:blin

ministr
28.03.2011, 10:47
Հետաքրքիր երևույթներ են քաղաքականությունն ու ֆուտբոլը:
Կողքից հետևող մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ ավելի շատ է հասկանում էդ երկու երևույթներից, քան դրանցով զբաղվողները...

Smokie
28.03.2011, 11:00
Բայց ինչ հետաքրքիր ավատար ունի MWMS-::) Ամեն անգամ, երբ երաժշտություն եմ լսում ու աչքովս ընկնում ա իրա գրառումը, ավատարը էնքա՜ն համաչափ ա պարում երգի տակ::D Էդ պետք ա տեսնել, էսպես չեք պատկերացնի::)

Smokie
28.03.2011, 22:19
Միշտ հետաքրքիր է նորը, պետք չէ անընդհատ նույնը լսել, նույնը նայել, կարող ես գտնել նաեւ այլ բան, որը նույնպես համապատասխանում է քո ոճին, քո ճաշակին::)
Կոմպիս մեջ կա երաժշտության 10 GB-անոց ֆօլդեռ, բավականին շատ երգեր կան այնտեղ, այնքան շատ, որ հաճախ հավես չեմ ունենում ուսումնասիրել, բայց որ մի քիչ նայեմ, կտեսնեմ, որ մեջը լիիիիքը բաներ կան, որոնք կարող են ինձ հետաքրքրել ու իհարկե ցանկություն է առաջանում մի լավ ուսումնասիրել ու ինչքան շատ բան գտնեմ, էդքան ավելի ու ավելի եմ ոգեւորվում, տրամադրությունս էլ բարձրանում է::hands

Գնացինք:dance

einnA
28.03.2011, 22:41
անկեղծ ասեմ, որ ավատարիս էն սև կուբիկն ավելի լավ է աչքիս երևում, քան էն կանաչ գծիկը :)
ոնց որ ասում են` հանգիստ ապրում եմ իմ համար ակումբում, ու էսօր լրիվ պատահական բացվում է ղեկավարման վահանակս ու նայում եմ ինչ-որ մեկնաբանություններ վարկանիշների :o, նայում եմ, թե ուր եմ ընկել, հավատս չի գալիս, նորից եմ նայում, կարդում ու դեմքս :))

ժողովուրդ կներեք, որ օդում է մնացել ձեր հարցադիմումները, չեմ տեսել :pardon

Ապե Ջան
28.03.2011, 22:43
Լավ օր երեկ: Վերջապես հանդիպեցի ակումբցիներց շատերին, որոնց արդեն երկար ժամանակ է քիչ թե շատ գիտեմ վիրտուալում: Հանդիպումը լավ անցավ, բայց մի բան լավ չէր, պետքա բարձրաձայնեմ… :(
Այսօր շատ անկապոտ էր օրը հա...
Առավոտ լուսը չբացված, կիսաքուն՝ 12-ի կողմերը ուղարկում են համալսարան :D թե ասա քեզ պետքա՞ մեկա գնալու էս պատերի տակ կանգնես, սիգարետի հետը կպնելուա շորերիդ, ու դրսերը հետո թրև գաս, հենա տանը կքնեիր հանգիստ քո համար:

Հետո տենց երեկոյան հասնում եմ տուն ու ինտերնետը…………
ժամը 6-ից մնացի ինտերնետին սպասելով, հեռախոսազանգերին պատասխանելով: Բա ես մեխկ չե՞մ :(

Ռուֆուս
29.03.2011, 10:52
Չգիտեմ էս գիշեր մղձավանջ եմ տեսել, թե կոմեդիա :))

Երազիս տոռենտով կինո էի դրել քաշելու ու կարտոշկա էի ժառիտ անում :nyam Մեկ էլ ջոգեմ, տոռենտս վառվում ա, վազելով գնացի, անջատեցի, բայց արդեն ուշ էր... Ու տխուր նստած դարդ եմ անում, որ գյոզալ կինոն դրեցի, վառեցի, հիմա նայելուց վառածի հոտ ա գալու :cry2

Սենց անկապ երազներ :))

My World My Space
29.03.2011, 10:59
Ժոոոոոոոող հեռախոսս հայերեն ա գրում....... :)

Դեկադա
29.03.2011, 11:57
Այ, ժողովուրդ նոր տեսա… ծիծիկներս ուր ա՞: Իիի՛իի


...այ մարդ բա մնացածինն ուր ա՞

Գալաթեա
29.03.2011, 14:40
Բոլոր հարցերն ուղղել ծծասպան և ծծակործանիչ ադմինաց ադմինին:

AniwaR
30.03.2011, 16:54
Ալարում եմ Նինա Սիմոնի մասին թեմա բացել... Չէ, չեմ ալարում։ Ուղղակի մտածում եմ, որ թեմա բացելուց գոնե ինքդ պիտի քչից-շատից իմանաս ինչի մասին ես բացում։:) Ես Նինային չգիտեմ։ Ուղղակի ուզում եմ ասել, որ հաճախ ինքը սարսափելի վատն է, փուֆ, բայց... Բայց որ լավն է լինում, թո՛ղ ու փախի... Եթե չես ուզում սիրահարվել բավական խոշորամարմին, տարօրինակ արտաքինով, յոթ տարի առաջ մահացած յոթանասունամյա սևամորթ կնոջ.


http://www.youtube.com/watch?v=p70tMgHdSP0

Սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը։
Նրա դեմքն այնքան նուրբ է ու զարմանալիորեն ազնիվ՝
Ամենամաքուր աչքերով։
Եվ ուժեղ ձեռքերով։
Ես սիրում եմ հողն այն, որի վրա նա է կանգնած։

Սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը,
Իմ սիրո վարսերը,
Իմ սիրո վարսերը։

Ո՜հ, սիրում եմ ես իմ սիրեցյալին,
Թեկուզ... Նա գիտի այդ մասին։
Այո՛, ես սիրում հողն այն, որով նա է քայլում,
Եվ դեռ հույս ունեմ՝
Կգա ժամանակ,
Ու կլինենք մենք միասին,
Ու կլինենք մենք միասին...

Այնքա՜ն սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը,
Սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը,
Սևաթույր են իմ իսկական սիրո վարսերը։

Հ.գ. Բոբոշ թարգմանությունը հենց նոր իմպրովիզ արեցի։ Ինչևէ, միայն երգի իմաստն է արտահայտում, ժամանակ է պետք հանգերը, հնչողությունը հարմարեցնելու համար։ Էսքանն էլ ա բոլ։

Lem
30.03.2011, 19:26
Ու երբ հերթական արտասահմանցին ասաց, որ մեր խոսակցությունը լսելով կարծում է` թե կռվում ենք, ես վերցրեցի ականջներս ու դուրս եկա լսելու:
Մենք չենք ժպտում: Մենք մռայլ ազգ ենք, անգամ երբ մեր հարսանիքի մասին ենք խոսում կամ երբ տրորում ենք մեկի ոտքը ու մեր դարավոր հպարտությունը մի կողմ դրած` ներողություն խնդրում: Մենք ծիծաղում ենք երբեմն. երբ մենք տղա ենք` անժպիտ ծիծաղում ենք ածան հավի ձայնով, իսկ երբ աղջիկ ենք` անգամ դա չենք անում: Ու մենք խոսում ենք հիմնականում սիրուց, եթե ջահել ենք, իսկ եթե այլեւս ոչ` սիրո հետեւանքների մասին եւ որ այդ հետեւանքներն աշխատանք չունեն:
Մեր մեջ անկոտրում պայքար է միշտ` երթուղայինի վարորդի ու ուղեւորների միջեւ, վաճառողուհիների ու գնորդների միջեւ, աշխատողների ու պրակտիկանտների միջեւ, պետական հիմնարկներում մի թղթի դիմաց մի պլիտկա տանողների ու չտանողների միջեւ...
Ու ես վատն եմ, որ նայում եմ ուրիշներին, լսում, նյարդայնանում, երբ ինձ են նայում հին հայկական ավանդությամբ` 90 աստիճան չեն թեքում գլուխը քեզ նայելու համար, այլ սկզբից թեքում են այն 180-ով, հայացքը կանգնեցնում այդտեղ գտնվող որեւէ բանի վրա, զննում այն անհարկի ուշադրությամբ, եւ հետո դանդաղ, հայացքը վրայովդ անցկացնելով հետ գնում բոլոր 180 աստիճանները:
Դիմացից 2 տղա են գալիս` նորից կռիվ հիշեցնող ագրեսիվ խոսակցությամբ: Էլի ինչ-որ մեկը մաքուրով սիրելու իր իրավունքներն է առաջ քաշել, հոգնած մտածում եմ... Կամ սոց. ցանցերից մեկում ինչ-որ մեկը ճիշտ չի եղել... Կգնամ ու կհամաձայնեմ` այո, մենք դժգոհ ազգ ենք: Ու մտքում արդարացումներ եմ փնտրում` ցեղասպանություն, պատերազմ, Մարտի 1, Սփյուռքի նախարարություն... Այդ պահին նրանք հավասարվում են ինձ.
- Ես քեզ նորից եմ ասում, Ժո Դասենի երգերը մի համեմատի...
Ու ես շունչ քաշեցի: Մենք դեռ լավն ենք:

Դեկադա
31.03.2011, 08:57
Լալիտա, Արեն, Մանե, Ռաթե.
51697


Հարստությունս, կյանքս կտամ մենակ թե իրանց են անհոգ ու երջանիկ հացքները երբեք չկորեն...:)


...էսօր էս ինչ օր ա...անկախ ինձանից արցունքներս գնում են…

Նաիրուհի
31.03.2011, 09:20
2009-ի մայիս-հունիսն էդ ի՜նչ ամիսներ էին... Շաբաթն առնվազն մեկ-երկու հարազատ մարդ բանակ գնաց: Ազնիվ խոսք, ոչ էն ժամանակ եմ լացել ու տխրել, ոչ էլ էս երկու տարվա ընթացքում եմ երբևէ բողոքել. հա բա, տղա են, կգնան էլ, կգան էլ... Ոնց որ թե հասնում ենք էդ վերջին. երկու ամսից հակառակ հոսքն է սկսվելու… Ու այ էստեղ՝ ամենավերջում, արդեն չեմ դիմանում, որովհետև ապերներիցս երկուսը չեն գալու... :(

Հայուհի
31.03.2011, 20:31
Մեր ծիրանենին էլ ծաղկեց:love Բա ծաղիկների անուշ ու նուրբ բույրը:love Սիրում եմ մեր գյուղի գարունը... Միակ բաննա, որ ինձ դուր ա գալիս:8

einnA
31.03.2011, 22:11
պարապլան...
նոր, չպլանավորված ծանոթություններ...
նոր, բայց ոնց որ թե արդեն ընկերներ...
ստացած ու տրված շատ բաներ...

ոնց որ թե մեկ տարեկան եմ դարձել :))

Անտիգոնե
31.03.2011, 23:01
Սարսափելի է երբ տարիքով ու պաշտոնով մեծ մարդիկ, ալկոհոլի ազդեցությունից թևավորված, իրենց թույլ են տալիս բարձրաձայն ասել այն ամենն ինչ մտածում են և ինչ իրենց գերագույն հճույք է պատճառում չմտածելով որ դա կարող է վիրավորել ու խոցել դիմացինին: Իսկ երբ իպատասխան դիպուկ ու կծու փաստարկներ են ստանում անմիջապես մատնանշում են տարիքային տարբերությունը:
Տարեց մարդկանց նկատմամբ կարող եմ հարգանք ցուցաբերել, տրանսպորտում տեղս զիջել, հարկ եղած դդեպքում նաև լռել ու աչք փակել որոշ տհաճ հանգամանքնելրի վրա, բայց ոչ տալ իրավունք վիրավորել արժանապատվությունս:

Տարեց մարդու հոգու գեղեցկությունը նրա իմաստության մեջ է:
Ափսոս բոլորը չեն ընդունակ հասկանալու սա...

Անտիգոնե
31.03.2011, 23:50
Կարևոր է ունենալ այնպիսի մեկին, որին առանց խնայելու հնարավոր լիներ պատմել ամեն ինչ ու նրա կողքին չամաչել թույլ ու անպաշտպան երևալուց...

Ոռնաաաաաալ եմ ուզում...

Ուզում եմ տղա դառնալ մի քանի ժամով ու առաջացած խնդիրները տղամարդկանց մոտ իշխող օրենքներով լուծել...

Agni
01.04.2011, 17:00
Հենց նոր զգացի, որ սկսում եմ կարոտել՝ շատ ուժեղ…

Հայուհի
01.04.2011, 17:16
Ինչ դաժան օր էր էսօր:(
Առավոտյան 07:15 հեռվից լսում եմ զարթուցիչիս ձայնը ՝ Կլաուս Մայնենա երգում, "Still loving you"-ն :love Բայց խի՞ հեռվից , հեռախոսս միշտ անկողնուս կողքի պատուհանագոգին եմ դնում գիշերները... Մամաս էր բերում: Պարզվեց՝ հեռախոսս վերցրել էր , որ շտապ.օգնություն զանգի...
-Սիր, շուտ վե՛ր կաց, որ չուշանաս, համ էլ հեսա շտապ.օգնությունից են գալու...
Ի՞նչ շտապ.օգնություն... ինչա՞ ընդհանրապես կատարվում.... երեկ գիշերը ամեն ինչ լավ էր, ոչ մեկ հիվադ չէր...
Պապաս էր վատացել:( Մեկ էլ քեռուս ձայնը լսեցի... իրա ՝ էդ ժամին մեր տանը լինելը ինձ լրիվ կասկածներից հանեց... ուրեմն մաման կատակ չէր անում...
Մաման չթողեց, որ տանը մնամ: Դե արի՛ ու տենց սրտով դասի գնա... Մանավանդ էդ ստեռվա-առնետի դասին...
Միաժամանակ տնից դուրս եկանք... ես նստեցի Երևան գնացող երթուղայինը, իսկ պապաս՝ շտապ.օգնության մեքենան:(
Ուֆֆֆ:cry2 Անտանելի ապուշ օր...
16:20 դուրս եմ գալիս Երրորդ մասի մետրոյից, ու էլի Մայնեն, այդ նույն "Still loving you" երգով: Էդ էլ պակաս շոկ չէր... Երրորդ մասի գետնանցումի վաճառողները մանրից զարգանում են...Էսօր կյանքումս առաջին անգամ ուզում էի էդ տեղերով դանդաղ քայլել...

Օրս սկսվեց ու համարյա ավարտվեց մի երգով, որ շաաատ-շաաատ եմ սիրում, պաշտում եմ... Ափսոս՝ երգը օրվաս "2 ծայրն էր", իսկ արանքում վախ, ցավ, տխրություն, ագրեսսիա,կոպտություն...

Հիմա համ ես եմ տանը, համ էլ պապաս))) Կարծես թե ամեն ինչ մանրից ընկնում է իր հունի մեջ:)
Բայց ես, մեկա, շատ տխուր եմ:cry2

ars83
01.04.2011, 17:58
http://www.impressionism-art.org/data/media/133/monet-claude-101.JPG
Կլոդ Մոնե. Գարունը Ժիվերնիում

Այսօր Կլոդ Մոնեի մասին կարդում էի, որ արևի ու լույսի սիրահար էր, քնում և արթնանում էր արևի հետ միասին, երբ արևը մայր էր մտնում, ընթրում էր, բարձրանում իր սենյակը և քնում: Ու մտածում եմ, թե ինչ հրաշալի ու մեծ գիշերային աշխարհից է ինքն իրեն զրկել (տեսնես՝ ինչո՞ւ): Գիշերվա ձայները, հոտերը, գույները, շշուկները, աստղերը, օդը, քամին, սառնությունը, լռությունը, մութը... Միգուցե ես եմ «բու», բայց գլուխդ պտտվում է հիացմունքից, երբ անատղ ու անլուսին գիշերը անձրևը ծեծում է երեսդ մանր, ասեղի նման սուր կաթիլներով ու կտրտում է երկու սոխակների գիշերային կանչերի արձագանքը: Դե գնա, քնի այդ ժամանակ:

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=51701&d=1301666033
Վենսան Վան-Գոգ. Աստղալից գիշեր Ռոնայի վրա

Հարդ
01.04.2011, 20:54
Ես քեզ կտամ մի շիշ գինի:
Կասեմ որ ալկոհոլ չի պարունակում (կխաբեմ):
Դու կխմես ու չես հարբի...:P

Դեկադա
02.04.2011, 10:11
Ռուսական մի ասացվածք կա. « Եթե աստծուն պատմես պլաններիդ մասին, նա կծիծաղի քո վրա»:
Կյանքը ծաղրանկար է: Ու չես իմանա, թե երբ դու կհայտնվես ծաղրանկարվողի դերում: Մանավանդ, որ նկարողը հիմնականում ուրիշն է լինում:

Jarre
02.04.2011, 10:12
Ի՜նչ աննկարգրելի հաճելի զգացողություն է, որ քայլում ես փողոցով ու հանդիպում մարդկանց, որոնց դու պատահական լուսանկարել ես, բայց իրանց մտքի ծայրով էլ անգամ չի անցնում, որ դու ոչ միայն իրենց լուսանկարել ես, այլև հազար անգամ նայել իրենց նկարները ու որ անգիր գիտես իրանց դեմքերը....

ՀԳ՝ բայց Երևանը շատ փոքրիկ ա.... Համ էլ Երկիրն էլ կլօր ա..... :oy

Kna
02.04.2011, 16:31
Արդյոք հնարավո՞ր է երբևէ սևի վրա թողնել դեղին հետքեր այնպես, որ վերջում կեղտագույն չստացվի: Հոգեկան պատկերաբանությունդ, ավաղ, չհամապատասխանեց իմ հեքիաթի սիմբոլիկային: Ես չգիտեի, որ ներաշխարհս այսքան չմշակված անդաստաններ ուներ: «Եվ վիհերն էլ գուցե նրա համար են լոկ, որ մարդ ներքև նետվի»: Յասամանային բուրմունքի աննորմալ ներկայություն... այստեղ յասամաններ չկա՜ն... գարուններս ինչպե՞ս են գալու: Ու պատռվում է... գործածդ պիկասոյական կյանքի անորակ կտավը... Օգուտ կա՞ արդյոք «լուսավորյալներին» լուսաբանելուց: «Աննման» մտքերի շաբլոնային կրկնօրինակման տրամաբանական արդյունքն ենք: Ուղեղների հոշոտման ժամանակաշրջան է... և ես ծափահարում եմ խամաճիկներին:

Նաիրուհի
02.04.2011, 18:16
էսօր հասկացա, որ քմծիծաղն ավելի եմ գերադասում, քան ծիծաղը:
Ինչի՞ց կլինի... :think

Մանանա
02.04.2011, 23:26
ուզում էի ասեի, որ Մանանան էսօր կնքեց իրա մահկանացուն: Վերջ: Էլ ինքը չկա....
ուզում էի ասեի, որ ինքը չէր ուզում, տենց ստացվեց, թե ոնց , ինքն էլ չգիտի...
ուզում էի ասեի, որ կային մարդիկ, որ կարային փրկեին, բայց երևի Մանանան իրանց պետք չէր, ու չփրկեցին...
ուզում էի ասել, որ մի տեսակ չեմ ուզում, որ մեռնի, բայց մեռավ...
ուզում եմ ասեմ...չէ, չեմ ուզում

Mark Pauler
03.04.2011, 00:56
Մի քանի օր առաջ փոստս եմ ստուգում… Մեկ էլ մի նամակ եմ կարդում ու քրոջս ասում.
- Ինչ-որ, Պրն Բրաուն ինձ գրել ա,, որ ես իրեք միլիոն եվրո եմ շահել: Պիտի ընդամենը հաշվեհամարս ուղարկեմ, որ փոխանցեն:
Քուրս գործերից չկտրվելով հարցնում ա.
- մի միլոնը ինձ կտա՞ս:
Ես էլ առատաձեռնորեն հպարտ ասում եմ.
- իրեք միլիոնն էլ քեզ ըլնի: Ես մեկա օրումեջ մոտ էտքան շահում եմ:

Ապե Ջան
03.04.2011, 02:54
Բարշե՜լ եմ… վայ էսօր արդեն բարշեցի: Ուսերցս մի մե՜ծ բեռ ընկավ: Էս ի՜նչ լավա սենց, ինչ ուրախա :yahoo

Երբեք կյանքում ոչ մեկին չեմ ցանկանա, թեկուզ անգամ կատակով կռվի իր ծանոթ, մտերիմ, հարազատ անձնավորության հետ:
Կյանքը հիասքանչ է՜ :love

Մանանա
03.04.2011, 12:30
պարզաբանում եմ :)
սիրելի ակումբցիներ, մերսի, որ կաք :)
ինչ վերաբերվում ա էկեկվա գրառման, ես ամեն ինչ լուրջ եմ գրել, երեկ , իրոք, Մանանայի մի մասը կնքեց իրա մահկանացուն, ու դա վատ բան չի, իրականում ամեն բանի վերջ մի լավ բանի սկիզբ ա, մանավանդ, որ էտ բանը ինձ միշտ խանգարել ա, ու ես շատ ուրախ եմ, որ ինքը մեռավ:
ու տենց...

Kna
03.04.2011, 13:43
Միթե՞ կորցնում եմ: Կիսատված հոգի կիսատված ազգի կիսատված զավակի կիսատված կյաքում: Հեղձուցիչ մտքերն ստիպում են բջիջներիս փակել իրենց աչքերն ու փնտրել գորշ կյանքի ծաղրածուի պես ներկված կեղծ դեմքը: Եթե ուզում ես, ապա ինքնախաբկանքը վառ փաթեթավորումով ներկայացնում է ինքն իրեն: Միգուցե և զոմբի դառնալն այնքան էլ վատ գաղափար չէ, գոնե չես մտածի աֆրիկայի որբերի, Ճապոնիայի ցունամիի կամ էլ Գադաֆիի բարօրության մասին: Ես չեմ տեսնում այն աչքերը, որ փնտրում եմ: Փողոցներն մնացել են չքայլված: երևակայությունը բռնել է նահանջի ուղին՝ ինձ թողնելով մարդկային անապատի կենտրոնում:

Դեկադա
03.04.2011, 16:31
Կիսաբաց դռից կամացուկն ներս մտավ նա...Զգուշավորությունը: Ի՞նչի ես եկել:
- Զգուշացիր միջանցիկ քամիներից,-պատասխանեց:
- Քամին կարա նաև տաք լինել, եթե չես մոռացել:
- Երբ մի կողմի պատուհանդ փակես:
- Բոլորը կփակեմ,-ասացի:
- Էտ դեպքում դու կկորցնես ներսիդ հեղձուկից մաքրվելու ու օդ շնչելու շանսդ:
- Դուռս բաց կթողնեմ...
- Լայն բացած դռով փողոցի կեղտն էլ կմտնի, - հանգիստ պատասխանեց:
...Ուրեմն թող ներս գա Չափի Զգացողությունը,- վճռորոշ պահանջեցի:
- Որ չափո՞վ սիրես:
- Որ անչափ չատեմ,- ասեցի ես:
...Ու ներս եկավ կյանքը:

Chuk
03.04.2011, 17:10
«Ես սիրում եմ քեզ: Համաձա՞յն ես դառնալ իմ կինը», - ամոթից մինչև ականջների ծայրը կարմրած հարցնում ա տղան:
Հետո անցնում ա որոշ ժամանակ, հարսանիքի տեղը թամադան կենաց ա խմում. «Մի բարձի ծերանաք», - մաղթում ա:

Էս եքա թաշախուստի փոխարեն տղան կարող ա ասի.
- ԾԵՐԱՆԱՄ ԲԱՐՁԻԴ:

Բայց հաստատ աղջիկը կտա գլուխը կջարդի :(

ars83
03.04.2011, 20:26
Ես գող եմ:
Գողանում եմ անընդհատ, անամոթ, առանց խղճահարության, ագահորեն: Տեսեք, ահա իմ գողոնի մի փոքր մասը միայն.
Չիկ Կորեայի երաժշտությունը՝ գողացել եմ Chuk-ից, Ժակ Լուսյեինն ու Թոնի Բենեթինը՝ Գալաթեայից, Ռուբեն Հախվերդյանինը՝ ԿԳԴ-ից, Մանուել դե Ֆալայինը՝ Ամպից, Հենրիկ Վենյավսկունը՝ Մաեստրոյից, Ջոակինո Ռոսինիինը (օպերաների տեսքով)՝ Malxas-ից, «Բամբռինը», «Dorians»-ինն ու Ֆրանսիս Պուլենկինը՝ Ֆոտոնից, Դեբյուսիինը, Շնիտկեինը, Պալեստրինայինը՝ Rhayader-ից, Ազիմովի Nightfall-ը՝ Հայկօյից ու Rhayader-ից, Հիանալի մուլտեր՝ L'Illusioniste, The secret of Kells, The grave of the fireflies` Ռուֆուսից:
Խոստովանում եմ նաև, որ հնարավորության դեպքում կրկին այցելում եմ «զոհերիս»՝ տեսնելու, թե ինչ արժեքավոր բաներ ունեն պահած, որ գողանամ: Ակումբն իսկական Քլոնդայկ է. միշտ կգտնես հարուստ մարդկանց: :))
Բոլոր գողացածներս չեմ նկարագրում, թե չէ կընկնեմ ցմահ ազատազրկման հոդվածի տակ: :D

Միգուցե ես կլեպտոմա՞ն եմ, թե՞ ակումբիներն են հարուստ: :think

Հ.Գ. Ամեն դեպքում, խորին շնորհակալությունս եմ հայտնում «տուժածներին»: :))

Դեկադա
03.04.2011, 21:51
http://www.youtube.com/watch?v=qEEQqmxdp8I

Սիրում եմ դուդուկը: Ինձ ինչ հիշում եմ սիրել եմ: Նույնիսկ պաշտելու աստիճան: Ու պատճառը ոչ միայն նրանում ա, որ հայ եմ: Պարզապես աչքս ինչ բացել եմ մեր տան միշտ դուդուկ էր նվագում: Հորեղբայրս նկարիչ-քանդակագործ ա: Ոսկի ձեռքեր ունի: Բացի այն, որ լավ նկարում է, այնպիսի քանդակներ է անում կասես մատ կպած չլինի: Հիշում եմ մի անգամ հացից էնքան գեղեցիկ աղջիկ էր սարքել / կարծեմ ծեփել ա բառը, հաստատ չեմ հիշում/, որ գնում գալիս զմայլված նայում էինք: Ասում էին առաջի սերն էր: Հետո սկսեց խաչքարեր քանդակել: Ու էտ ամբողջ գործընթացը ընթանում էր Ջիվան Գասպարյանի դուդուկի երաժշտության ներքո: Ու չնայած տխուր էր մի քիչ, մի քիչ էլ անհարմար, անընդհատ լսել հիմնականում ողբ պարունակող նվագը, բայց բոլորս սովորել էինք ու նույնիսկ կզարմանայինք եթե մի օր չլսեինք: Ու էտպես շատ տարիներ: Մի օր տատիկս, երևր թե արդեն համբերության բաժակը լցված, հերթական խաչքարի քանդակման գործընթացի ժամանակ նորից լսելով նվագը դիմեց տղային.
- Դու էնպես ես էտ երաժշտությունը լսում կասես մահս եմ տեսնում: Էտ խաչքարն էլ կդնես գերեզմանիս:

...Մի քանի ամիս անց տատիկս ողբերգաբար ու սարսափելի ձևով մահացավ դժբախտ պատահարից: Խաչքարը կանգնեցվեց գերեզմանին: Ու էտ օրվանից էն կողմ մեր տանը ոչ մեկս չենք լսում դուդուկ: Իսկ եթե հանգամանքների բերումով լսում ենք, անկախ թե որտեղ ենք, մեզնից յուրաքանչյուրը հիշում ա էտ բառերը ու աչքերից հորդում են տարիներով կաթիլ կաթիլ հավաքված արցունքները:

...Ես ատում եմ դուդուկը...

Հայուհի
03.04.2011, 23:27
2–3 րոպե և տրամադրությունդ մաքսիմալ բարձր է:ok Ապրի Ինչուիկը:love Փոքրիկ պատահականություն,բայց շատ հաճելի;)

Նոր Անահիտի հետ ՖԲ-ում չատտում էինք, մեկ էլ մեր Ինչուիկը հարցնումա՝ ինչ կա-չկա, դե ես էլ ուրախ-զվարթ ասում եմ, որ արդեն էսօր փոքր քույրիկներիս ծնունդնա, մի քանի ժամից պիտի ծնվեն)))
Անահիտի պատասխանը.
Vaaaaai im poqr aperiki tsnundn el a, bayc inqn aravot 8:10 a tsnvel
Ինչ հավեսա, իմ քրերն էլ 8:15 են ծնվել:love

Այ սենց փոքրիկ պատահականություն, որը բարձրացրեց իմ ադրենալինը:love

Հ.Գ. Շնորհավորում եմ այսօրվա բոլոր ծնվածներին:bux::drinks

Ինչուիկ
04.04.2011, 01:22
Ուխխխխխխխ :yahoo իմ կյանքի ամենալավ օրեից մեկն ա Ապրիլի 4-ը, ես միշտ առանձնահատուկ եմ պատրաստվում իմ փոքր ապերիկի, իմ հրաշքի ծննդյանը… :love Հիշում եմ ոնց էի անհամբեր սպասում այն պահին, որ առաջին անգամ իրեն պիտի տեսնեի..... :erexa աննկարագրելի երջանկություն զգացի, երբ առաջին անգամ գրկեցի իրեն, կարծես ամբողջ աշխարհն իմն էր :love
Արդեն 11 տարեկան ա դառնում:roll, նայում եմ իրեն ու հասկանում, որ տարիներն իսկապես թռչում են... Արդեն մեծ տղա է դարձել, խելացի, ինքնուրույն, բայց ոնց-որ երեկ լիներ, որ առաջին անգամ սկսեց բառեր արտասանել, առաջին անգամ ինքնուրույն քայլելով, պապիկիս մոտից եկավ ինձ մոտ... Հիշում եմ, ոնց էի վազելով դասից գալիս տուն, որ իրեն տեսնեմ: Փոքր տարիքից ես իրեն պահել եմ, ինքն ինձ համար ավելին քան եղբայր ա, իմ ուրախությունն ա ինքը::baby Ամեն անգամ քնելուց առաջ միշտ ուզում էր, որ պարտադիր ես իր համար հեքիաթ կարդամ, իսկ հիմա արդեն ինքն ա կարդում: Կարդում ա ամեն ինչ՝ հեքիաթներ, պատմվածքներ, առասպելներ, գրքեր կենդանիների, երկիր մոլորակի, աստղերի մասին, պատմական գրքեր.... Հիմա ես արդեն պատկերացնում եմ թե ինչքան կուրախանա, երբ վաղն ստանա իմ նվերը՝ իր հանրագիտարանի հատորներից վերջինը Տիեզերքի մասին:
Հիմա ինքը քնած ա, իսկ ես էստեղ իր մասին եմ գրում, գրում եմ ու զգում եմ, որ կարող եմ անվերջ շարունակել, բայց շարունակությունը կթողնեմ մի ուրիշ անգամվա համար:
Բաբկենս ուզում եմ, որ միշտ ուրախ լինես,ժպտաս, քո ծիծաղի ձայնը միշտ լսվի մեր տանը, ամենուր, ամեն բնագավառում հաջողությունների հասնես, բոլոր խնդիրները քո կյանքում, որ կլինեն, կարողանաս հանգիստ լուծել, հասնես այն ամենին, որ ուզում ես, շարունակի էդպես լավ սովորել, երջանիկ եղի:
Պուպուշս քեզ շաաաաաաա՜տ-շաաաաաա՜տ եմ սիրում: :kiss :love Շնորհավոր Ծնունդդ Բաբկենս :bux: :kiss





Հ.Գ. Հայուհի ջան քո քույրկներին էլ Շնորհավոր ու մնացած հոբելյարներին: :drinks

V!k
04.04.2011, 10:21
ես վաենկոմատն էլ որ չլինի, էլ սենց առիթ չի լինի հա, որ հանդիպեմ, ծանոթանամ ակումբցիների հետ…;)
Այսօր առավոտը ժամը 9:00-ից վաենկոմատում էի, սպասում էի բժիշկներին, որոնք ինչպես միշտ ուշանում էին: 10:00-ին պետք է գային, բայց արդեն 10:15 էր, չկային ու չկային…արդեն ներվերս հելե ինձ ուտում էր, պարապությունից չգիտեի ինչ անեի:
Մեկ էլ տեսնեմ ակումբցի aerosmithը մտավ սենյակ…ուրախացա, գոնե մեկը կլինի, որ հետը զրուցեմ… Արդեն սկսեց ժամանակը արագ անցնել, կամիսիան անցա (չնայած հինգշաբթի էլի են կանչել, Վանեկոմը տեղում չէր:( ), դուրս եմ գալիս վաենկոմատից, տեսնեմ էլի ծանոթ դեմք: Հարցնում եմ կարող է անունը պատահաբար Ավետ է, պարզվում է՝ այո: Ակումբցի Rammsteinն էր :)) ծանոթացա, մի 2 բառ փոխանակեցինք, երկուսս էլ շտապում էինք, բայց ետքանն էլ հերիք էր հասկանալու համար, որ կարգին տղայա:hands
ինչ որ սկսել եմ հաճախ ակումբցի տեսնել պատահական, տեսնես ետ ինչ է նշանակում;) :D

Gayl
04.04.2011, 13:31
Չեմ հիշում եմ երբ եմ այսպիսի բերկրանք ապրել, քիչ է մնում սիրտս արագությունից կանգ առնի:Ապրիլի 4, Էլիզա :love սիրում եմ քեզ, չեմ համբերում երբ եմ քեզ գրկելու, չգիտեմ ինչ եմ զգալու այդ պահին, երբևէ այսպիսի զգացում չեմ ապրել: Հոպար եմ դարձել :love

Էլիզե
04.04.2011, 20:52
Մի բաժակ թեյը, լավ երաժշտությունն ու... ու Սուսանիկի զվարթ ծլվլոցը նպաստում են իմ կյանքի՝ մինիմում հիսուն տարի երկարելուն... :))

Դեկադա
05.04.2011, 07:54
Գրողը տանի… Ամբողջ կյանքս տեղափոխվել ա երազներ: Երազումս տղաս եկել էր, զինվորականի հագուստն էլ հագին: Գնացել էինք զբոսնելու...ու միակը, որ ուզեց ինքը քարի փռի հացն էր...

...Հիմա և ուրախացել եմ, որ գոնե երազումս տեսա, և...էս անգամ մենք երևի մի ամբողջ դասակի համար նախատեսված հաց ուղարկենք...

Նաիրուհի
05.04.2011, 12:25
Ակումբցիների (նաև իմ :) ) օրագրերը կարդալիս մեկ-մեկ թվում է, թե բոլորը/բոլորս համոզված ենք, որ Աստված Ակումբի թաքնված անդամներից մեկն է կամ հաճախ որպես հյուր մտնում է էստեղ... :8

impression
06.04.2011, 09:31
Ֆեյսբուքում հայերը մի հատ ակցիա են սկսել՝ տաշիրցիների հայտնի բնակարանային աժիոտաժից հետո. ակցիան իրականում ընդամենը առաջարկ ա եղել, որ էն արտիստները, ովքեր չունեն բնակարանի կարիք, վատ չէր լինի, որ դրանք նվիրաբերեին անօթևաններին
ինչ-որ տեղ հա, ախր ոնց կարան իրանք կուլ տան, որ անօթևան մեկը գնա նստի իրանց հյուսիսային-պողոտայի-մեջտեղի բնակարանում, վայելի իրանց տարիների վաստակը
բայց դե գոնե սուս մնային, գոնե չհոխորտային, գոնե որակումներ չտային
ախր ով եք դուք, եթե էս ժողովուրդը չլիներ, մի բոմժ էլ դուք էիք լինելու, այ իսկականից անշնորհակալ ճիճուներ
բայց չէ, արդեն որերորդ օրն ա՝ կատաղած ու փրփրած հարցազրույցներ են հրապարակվում, ուր մեր "արվեստագետները" ճպցնում են մեր էրեսին, որ իրենք բարեգործական համերգներ են տվել, ու հիմա վերջապես գնահատել են իրենց գործը, իսկ էս անշնորհակալ, ուրացող ազգը էլի չուզողություն ա անում, թե ասա ազգ, սթրվի տեղդ էլի, ախր ինչ վատ կլնի մի հատ էլ տուն ունենան մեր բազմաչարչար երգչիստները, չէ որ իրանք բնավ Մոցարտը չեն, որ անգամ առանց դագաղ մնան
գնացեք, վայելեք ձեր նոր բները, իսկ էս ազգն էն աստիճան անուղղելի ա, որ հենց համերգ տաք, որ ձեր բնակարանի սեքյուրիթիի, աղբ թափելու, գազի ու հոսանքի վարձը մուծեք, ազգովի կգանք համերգի, որ փող հավաքվի, որ դուք չնեղվեք, որ նստեք ու ստեղծագործեք մեր գլխին

սիրտս ցավում ա, չի կարելի էսքան նաիվ ու հարիֆ լինել
ինչ վերաբերում ա ազնիվ "վաստակին", սաղս էլ գիտենք, թե դա ոնց ա արվում, ու արվեստը տուտ նիպրիչյոմ

Արևածագ
06.04.2011, 10:05
Եթե մենք իսկապես մշակութային, բարոյական ու հոգևոր իսկական արժանիքներ ունեցող ազգ լինեինք, որի մասին վերնաշապիկ ճղելով ամեն տեղ գոռում ենք, «Տաշիրի» շաբաշները գոնե քողարկված կլինեին:

Կյանքի «տերերն» իրենց սրտի ուզած նվերը տալիս են իրենց սրտի սիրած երգիչներին: Ի՞նչ կա որ, երբ մեր ժողովրդի համար հաջողության ու կայացած մարդ լինելու միակ օրինակելի «հերոսը» հայ …մեծահարուստ բարերարն է՝ մատին ձվաչափ «բռիլյանտե» մատանի: Այդ նույն բարերարն էլ որոշում է՝ որտե՞ղ ասֆալտ փռի, որտե՞ղ հիվանդանոց սարքի և ո՞վ է մշակութային «գործիչը»: Ինչի՞ համար է այս հիստերիան:

Արժանի ենք նրան, ինչ ունենք :

Shah
06.04.2011, 13:41
բարձրագույն կրթություն, ՏՏ ոլորտում աշխատանք, ամենօրյա նորություններին հետևել, բայց ես նոր եմ իմանում, որ պլուտոնը մոլորակ չի O_O
+ իմանում եմ դա "բարի գիշեր երեխաներ" հաղորդումից... :)))


(c) afr + bash

Էլիզե
06.04.2011, 21:07
Գարուն է, բայց իմ սրտում աշուն է տիրում...
Հա՛, դրսում գարուն է՝ սառը, անձրևոտ, տհաճ... մինչդեռ իմ հոգում տա՜ք ու արևոտ աշուն է տիրում... :)

:sulel


http://www.youtube.com/watch?v=GxIcxkQhVhs&feature=player_embedded

Հ.Գ. Շնորհավոր Հոկտեմբերի...էէէ.. Ապրիլի 7-ը... լինենք միշտ արևով լի :love

Հայուհի
06.04.2011, 22:14
Սենց բան էլ կլինի՞:8
Մարդ վախումա սքայփ մտնի՝ հանկարծ բարեկամները չզանգեն:))

Mark Pauler
06.04.2011, 23:18
Նայում ենք, որևէ իրի կամ երևույթի ու ընկալում այն ուղղակի իմաստով, հաճախ չկասկածելով, որ դրա տակ լրիվ ուրիշ բան կա թաքնված: Էտ մի կարևոր բանն էլ, կախված ստեղծողի երևակայության աստիճանից, կարա խորը կամ մակերեսային լինի:
Ասեմ թե խի եմ Թիլիսոփայում...
Ուղղակի ոչ մեկի մտքով չի անցել, որ էտ մեր խեղճ ու կրակ Երգիչա-արտիստային զանգվածը ընդամենը գովազդ ա էտ նորակառույցների համար: Ախր մեր ազգի շատ ներկայացուցիչներ սիրում են գլուխ գովան, որ իրանց հարևանը էսինչ դերասանն ա, էն ինչ երգիչն ա, կամ ինչ-որ մի ուրիշ հեռուստատեսային դեմք...
Մեկին հարցնում են որտեղ ա ապրում, մեկ էլ ասում ա. "Ռեպչիստ Միշոենց կողքի քուչի ինը հարգանում"...
Բա դուք հլը պատկերացրեք քանի գեղցի կարա իրան ինտիլիգենՍ երևակայի, որ ապրում ա օրինակ Շուշանենց նույն հարկի կողքի բնակարանում.... Արյաաաաաա....
Գուցե երգիչներին սրտանց նվեր չեն արել: Գուցե նաև նախապես պայման են դրել, որ պիտի էտ բնակարանը չվաճառեն հերիք չի, մի հատ էլ պարտադիր էդտեղ ապրեն...
Սամոին համոզել ա պետք, որ էտ նույն տրամաբանությամբ մի ուրիշ բարեգործություն էլ անի՝ էտ Շուշանենց հարևան ապագա ԻնտելեգենՑներին, վարվեցողության կանոնների գիրք նվեր տա՝ զուգարանում պետք կգա, լաաաաաաաավ ճմրթելուց հետո... Բայց էդ գրքի առկայության դեպքում նորակառույցների դատարկ բնակարանները դժվար ծախվեն:
Չէ... Չի անի... ինքը ավելի լավ գովազդի ձև ա գտել :D

StrangeLittleGirl
07.04.2011, 00:00
Էսօր բաժանմունք մտա, վարիչը մի թուղթ ցույց տվեց: Մոտս ապարատ չկար, բայց տեքստն անգիր արեցի: Հիվանդներից մեկի գրած դիմումն էր.

Խնդրում եմ դադարեցնել ռիսպոլեպտի նշանակումը, որը ես ստանում եմ, քանի որ այն պարունակում է Ալֆրեդ Նոբելի հայտնաբերած կատվի սերմնահեղուկ, որի մեջ խլամիդիաներ կան :

Կլինիկայի ղեկավարը մակագրել էր.
Լաբարոտարիայի վարիչին և երրորդ բաժանմունքի վարիչին. հետազոտեք դեղը և տվյալները ներկայացրեք դիմողին:

Լաբորատորիայի պատասխանը.
Խլամիդիան բացասական

Դեկադա
07.04.2011, 09:57
Վերջապես...վերջապես եկավ միամսյակի վերջին օրը: Տոն է: Ոչ պակաս նաև այն տղամարդկանց համար, ովքեր մի ամբողջ ամիս տան դուռը բացելուց հանդիպել են իրենց կանանց սպասողական, բայց լուռ հայացքներին, իսկ դուք ամեն անգամ մտածել եք «վաղը մի բան կգնեմ»: Ու հիմա խորը շունչ քաշելով կարտաբերեք.
-Տոնդ շնորհավոր, սիրելիս: Մենք դեռ այնքան միամսյակներ ենք միասին դիմավորելու, որ ես կհասցնեմ քեզ նվերների մեջ ողողել:


...Գեղեցկություն շնորհավոր::)

Սլիմ
07.04.2011, 10:24
Տաղամարդիկ, տղամարդիկ, իրանք իրանց կամքով տոներ են հորինում հաճոյանալու համար, հետո իրանք իրանց կամքով միամսյակ են հայտարարում ու սկսում են բողոքել իրենք իրենց հորինած տոնից ու միամսյակից, անհամբեր սպասում են երբ պիտի ավարտվի էտ չարաբաստիկ միամսյակը, որի ընթացքում իրանք անում են ровным счетом ոչ մի բան, բայց բողոքում են ,էն տիպի են բողոքում ոնց որ էտ միամսյակի ընթացքում ամեն օր մեծ դժվարությամբ մի հաճելի բան են արել, ու արդեն իրանց ուժերից վերա , էլ չեն դիմանում խեղճերը,հերիքա, երբ պիտի ավարտվի էս տանջանքների ու մղձավանջի միամսյակը, "Վերջապես Վերջացավ", էս օրը պետքա անվանել ՎՎ-ի տոն, էլ ինչ ապրիլի 7:

Հայկօ
07.04.2011, 12:51
Քաղաքը դողում էր: Զարհուրելի ու անբացատրելի սպանությունների շարքը շարունակվում էր: Մարդիկ մեռնում էին մեկը մյուսի հետևից, մեռնում էին սարսափելի ջղակծկումներով, մարմինների վրա՝ նողկալի բծեր ու վերքեր, և ոչ ոք չէր հասկանում՝ ինչու: Զոհերը բոլորը գրանցված էին ինտերնետային ֆորումներից մեկում:

...Աղջիկը սեղմեց ընկերոջ ուղարկած հղումը: Մինչ էջը դանդաղ բացվում էր, նա վերհիշեց ընկերոջը, միասին ապրած երջանիկ ժամանակը, և ցնցվեց, երբ աչքի առաջ եկավ ընկերոջ աղճատված դեմքն ու սևացած աչքերը, երբ քննիչների խնդրանքով գնացել էր դիահերձարան՝ պարզելու համար դիակի ինքնությունը:

Հղումը տանում էր դեպի ինչ-որ գրական մրցույթ: Արցունքները խանգարում էին հայտարարությունը կարդալուն: Աղջիկը ծալեց նոթբուկն ու կուչ եկավ բազկաթոռի մի անկյունում:

Հեռախոսը զնգաց:

- Այո՞... Ալո, լսում եմ... Ալո՛, խոսե՛ք...

- Չոոոոոորսսսսս օօօօօօօօօօօրրրրրրրրրրր...,- ընկալուչի մեջ շշնջաց դժոխային մի ձայն:





http://i.imgur.com/GAHtT.jpg

AniwaR
08.04.2011, 01:11
http://www.youtube.com/watch?v=Eh44QPT1mPE

Սիրում եմ էս վիդեոն! Ու սիրում եմ իրենում բացարձակապես ամեն ինչ. թե՛ սկզբի մասը, երբ Նիլը գրպաններում համապատասխան շրթհարմոնն է փնտրում ու խոսում հանդիսատեսի հետ, թե՛ երգը՝ զարմանալիորեն պարզ կառուցվածքով, բայց էդքան սիրուն, թե՛ բուն կատարումը, թե՛ Նիլի շորերը, թե՛ ընդհանուր գույները ու դահլիճի մթնոլորտը, հանդիսատեսի արձագանքներն ու պահվածքը, թե՛ վերջում Նիլի՝ իրանից գոհ-գոհ լեզուն բերանում պտտացնելը ու հաջորդ երգին պատրաստվելը: Ա՛յ սենց մտածեցի-մտածեցի, թե իրականում ինչքան շատ եմ սիրում ու թե ժամանակ առ ժամանակ ոնց եմ բացում, Յութուբում նայում + ուրախանում, որ վիդեոն տեղադրված է հասարակ յութուբերի կողմից, ոչ թե վեվո-մեվո, էմի-մէմիի... Ու... Ու մի հիանալի, անկրկնելի միտք անցավ գլխովս! ՀԱԱԱԱԱԱԱԱԱԱ!!!!!!! Քաշել, սաղ համերգը նայել, լօլ: Ավելի հաճախ ինձ ձև եմ տալիս, թե բութ եմ, բայց մեկ-մեկ իսկականից բռնում ա էդ անտերը: >_> Թե խի շուտ չէր մտքովս անցել: >_>

Shah
08.04.2011, 14:11
երեկ հիվանդանոցում էինք, բացօդյա այգի ա, հիվանդներին որ տեսակցության են գալիս էդ տեղը նստած ենք, լրիվ "մելանխոլիկ մթնոլորտ", բոլորը կամաց, հանգիստ իրենց համար խոսում են, քայլում են... բնություն, ծիտիկներ և այլն.. մեկել մի հատ իտալացի(սխալվելն անհնար կլեր). երկու ձեռքին էլ մեծ տոպրակներ, հեռախոսն էլ ականջի մեկել ուսի արանքում պահած խոսալով գնում ա, մեկել պահի տակ խոսակցությունը գնալով բորբոքվեց ու սկսեց արդեն տոնը բարձրացրած խոսալ, հետո չդիմացավ` մի տոպրակը իջացրեց ու սկսեց "ձեռքով խոսալ" հեռախոսով, ավելի ջղայնավաց... մյուս տոպրակը իջացրեց ու երկու ձեռքով ջղայննացած բան ա գոռում հեռախոսի մեջ, խնդալուն էն էր, որ երկու ձեռքերն էլ արդեն ազատ էին, բայց հեռախոսը դեռ ականջի մեկել ուսի արանքում ա, ըստ երևույթին ձեռքերը խոսալու ավելի_վառ_արտահյտվելուն ավելի ա պետք քան հեռախոս բռնելուն... ու տենց սաղի ուշադրությունը մի պահ շեղելով "per favore"-ն գնաց ու ամեն ինչը իրա հունին անցավ նորից..
հ.գ. չգիտեմ ոնց ասեմ, բայց մի թավուր հայավարի ակցենտ կար էդ ամեն ինչի մեջ (առանձնանալով, ուշադրություն գրավելով, բարձր խոսալով... վոբշմ) :)

Նաիրուհի
10.04.2011, 02:32
Ես պարզեցի, որ Ակումբում գոյությունս իսպառ չարդարացված չէ։ :oy
Մոտ երկու տարվա ընթացքում ես կատարել եմ առնվազն 9 հաջողված գրառում, այդ թվում՝ 3 հաջողված լուսանկար։ Ասում եմ առնվազն, որովհետև 9-ը Հայկօ-յից ստացածս վարկանիշների թիվն է, չեմ բացառում, որ միգուցե եղել են գրառումներ, որոնց նա պարզապես շնորհակալություն է հայտնել...;)

Ungrateful
10.04.2011, 02:57
Կարնիզներիցս մեկի հարմարավետ անկյունում էս հայվանը բույն ա դրել, ու միքանի օր ա գալի թուխս ա նստում...
Ոչ ծրտում, ոչ էլ կեղտոտում ա: Ուղղակի անձրևից ու այլ բարդություններից զերծ տեղ ա գտել:
Չի վախենում` ոչ անցնող-դառնողներից, ոչ էլ կամերաներից:
Բաց պատուհանով եմ քնում ու մի քանի առավոտ սրանց սպիցիֆիկ ձայներից էի արթնանում… Վեր էի կենում, դուրս անում տնից ու էլի քնում էի: Էդ ընթացքում արդեն հասցրել էին բույնը սարքել... Հիմա մենակ սա ա գալիս: Գալիս թուխս ա նստում, ու երեկոյան թռնում գնում ա:
Երեկ առաջին անգամ աթոռ դրեցի ու իր բացակայության ժամանակ նայեցի` ձվեր դեռ չկան:

51803

Տունս դառնում ա Նոյի տապանը... Աչքիս շուտով բոլոր թաղի կենդանիները զույգ-զույգ սկսելու են գալ, տնավորվել :unsure:

Quyr Qery
10.04.2011, 13:31
Չնայած են փաստին որ ես արև եմ սիրում,,, եսօրվա անձրևը մի տեսակ լավն էր,,, տարբերվող....ներշնչող,,, տրամադրող..... մի տեսակ լուսավորվել է սիրտս.... իսկ անձրևը գալիս է,,, գալիս...... տաք թեյ,,, գիրք,,,որի վերնագիրն է "Есть,, молиться,, любить".....և Սեր.....չէ,,ավելի շուտ զանգ ,,որին սպասում ես այս անձրևին՝քո սիրելիից:love....քեզ սպասող դասեր,,,որի համար հավես չկա,, կյանք ,,որը մի ժամանակ անիմաստ էր,,իսկ եսօր՝իմաստով,, զգացմունքներ,,որոնք վաղուց մեռել էին,,իսկ հիմա՝հարություն են առել.... չէ,,,իրոք,,,եսօրը մի տեսակ քնքուշ թախիծ է պարունակում....
Միթե սերը իրեն լավ է զգում իմ սրտում.....:love

Հայկօ
10.04.2011, 14:13
Ակումբը տարել ա: Էսօր երազում Velvet Bride-ը շաբաթ օրերը գնում էր ՀՎԶ-ի Սամվելի մոտ գիթառ պարապելու :)):

impression
10.04.2011, 20:35
Էն որ ասում են է՝ ակամայից հիշեցի մի ապուշ բան :) իմ մոտ տենց մտածելու հետ ա, ակամայից լիքը ապուշ բաներ եմ մտածում.
ասենք էսօր պրոեկցիա էի անում սիրային հարաբերություններն ու փուչիկ փչելը

նայեք. հարաբերությունների զարգացումը լրիվ նույնն ա, ոնց փուչիկ փչելը.
եթե ուժեղ փչես, միանգամից կտրաքի, ու մի ճլորած ռեզին կմնա իրենից
իսկ եթե դանդաղ ու ճիշտ "դոզայով" փչես, չի տրաքի, կկապես, ինքը կմնա որոշ ժամանակ, հետո կամաց-կամաց կճլորի....

տխուր ա ամեն դեպքում

Ռուֆուս
10.04.2011, 21:27
Ֆեյսբուքում նախկին դասարանցիներս են նամակ ուղարկել, կանչում են հանդիպման: Իրենց վերջին անգամ 15 տարի առաջ եմ տեսել, շատերի անունները հիշում եմ, բայց չեմ հիշում իրենք ովքեր էին, ում հետ էի լավ հարաբերությունների մեջ, ում հետ կռիվ էի անում, աղջիկներից ում էի սիրահարված ու ում չէի ուզում, որ կողքս նստեր... Հետաքրքիր կլիներ էսքան տարիներ հետո էլի տեսնել իրենց, բայց չգիտեմ ինչու ընդհանրապես ցանկություն չկա էդ հանդիպմանը գնալ :} Կյանքի անցած էտապ է, որից մնացած հիշողությունները արդեն իսկ քիչ-քիչ մոռացվում են... Էլ ի՞նչ կարիք կա դրանք նորից վերհիշել :)

Ուրվական
10.04.2011, 23:15
Համարյա մի ամիս անցել ա քո ծնունդից, բայց ուզում եմ էսօր քո ծնունդը շնորհավորեմ:
Գիտեի, որ էս օրը կգա: Շատ հետաքրքիր ա կյանքը: Մեջբերածս գրառումն անելու ժամանակ էլ գիտեի, որ էս օրն ա գալու ու ես էս կարգի մի բան գրելու եմ: Որ էլի զուգահեռներ անցկացնեմ ու ղժժամ: Ղժժամ մարդկային թուլության, իրենց անսխալ կարծելու ու այլևս հետ չբերվող սխալներ անելու ու որոշ այլ հատկանիշների բացակայության վրա: Հա, ղժժում եմ, ինչ անեմ, վատն եմ:(:
Համարյա մի քանի րոպե ա անցել, տենց էլ չէի շնորհավորելու, եթե ինքդ չխնդրեիր:
Հիմա տեսնու՞մ ես տարբերությունը: Ես էլ եմ տեսնում, տեսնում եմ, թե ամեն ինչ ինչքան կանխատեսելի ա:

Ընկերներիս կենացը, իրանց ցավը տանեմ:

CactuSoul
10.04.2011, 23:45
...ու մեկ ա ցավում ա:(...

Որոշ մարդիկ, հաճախ ինքս էլ չեմ գիտակցում, թե ինչքան կարևորություն ունեք ինձ համար...

erexa
11.04.2011, 01:30
11 թիվը չէի սիրում, իսկ հիմա 11-ը տխուր թիվ դարձավ ինձ համար: :(

Հարդ
11.04.2011, 14:14
Ուզում եմ ձի քշեմ:love

Katka
11.04.2011, 14:43
Շոկոլադ:

Valentina
11.04.2011, 19:57
Ամեն անգամ գերագույն հաճույք եմ ստանում սա նայելով ու լսելով.
:love

http://www.youtube.com/watch?v=M2wZZzpG38E

Էլիզե
11.04.2011, 22:28
Արսենի գրառումը (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2211836#post2211836) էս քանի օր է ինձ հանգիստ չի տալիս... փիլիսոփայությունս "ՕՆ" է եղել... :aha

Մտածում եմ՝ մենք բոլորս "գող" ենք ու կողոպտված. թե՛ մենք ենք գողանում, թե՛ մեզնից են գողանում:
Մենք գողանում ենք այն, ինչ մեզ դուր է գալիս: Եվ մեզնից գողանում են այն, ինչ իրենց է դուր գալիս, անկախ նրանից՝ ինչ կլինի գողոնը՝ կլինի դա կարծիք, կլինի դա միտք, կլինի դա սիրված երգ, կլինի դա սիրված գիրք...

"Գող" ենք բոլորս...

Չէ՞ որ մենք չենք ծնվել այնպիսին ինչպիսին հիմա ենք: Ապրել ենք, տեսել, սովորել ու ընդօրինակել..

Ես "գող" եմ ասում իմ ծանոթներից մեկին, ով քիչ-քիչ "իրենով" է անում իմ բառապաշարը... Նույն հաջողությամբ ինձ կարող է "գող" անվանել համալսարանական դասախոսներիցս մեկը, ում բառապաշարը ժամանակին "ինձնով" եմ արել ես, ում կարծիքին հավատացել և վստահել եմ, ում հիանալի գիտելիքներով հիացել եմ, փորձել եմ իր գիտելիքներից գողանալ...

Հիմա հարց՝ ե՞ս եմ "գող", թե ծանո՞թս, ով գողնում է իմ բառապաշարը, որը ես ժամանակին գողացել եմ դասախոսիցս...

"Գող" ենք բոլորս... Բայց ես Սոմս "գող" եմ՝ սեփականատեր "գող" եմ :) ... գողանում եմ, բայց չեմ սիրում, երբ ինձնից են գողնում... գողանում եմ ու գողոնն "ինձնով" անում...

Աստված տա՝ միշտ լինեն մարդիկ ումից կարողանանք գողանալ... //իմ պես սեփականատեր չլինեն// :))

Ահավասիկ երեկվա գողոնս :)


http://www.youtube.com/watch?v=8HDXSmDJ6Kw&feature=player_embedded

Նաիրուհի
12.04.2011, 03:20
http://i.imgur.com/OZoVI.jpg

Մենք՝ սովետական ու վաղ հետսովետական մանկություն ունեցածներս... :love
*որ ոգևորությամբ դպրոց գնացինք
*որ դաստիարակվեցինք սովետական ժողովրդի ոգով ու գրքերով
*որ չիդեալականացրինք զենքերով հաստավիզ ու սևազգեստ ձաձաների
*որ չշլացանք երկարոտն ու փարթամակուրծք հոլիվուդյան շիկահերներով
*որ կարդացինք գրքեր մարդու մասին
*որ ոգեշնչվեցինք մեր կարդացածով
*որ պսպղուն աչուկներով նայեցինք տարօրինակ ապակե գլխարկներով մարդկանց նկարներին
*որ մեր երազները կառուցեցինք վերերկրային աշխարհներում
*որ նայեցինք Տիեզերք՝ «մի օր հասնելու եմ քեզ» հաստատ որոշումով
*որ երազեցինք տիեզերագնաց դառնալու մասին
*որ չդարձանք...
*ու հիմա մի տեսակ թախիծով ենք հիշում, որ այսօր տիեզերագնացության օրն է...

Շնորհավո՜ր մեր տոնը...:love


http://www.youtube.com/watch?v=SwIaHYgCpr0

Դեկադա
12.04.2011, 15:35
Ամեն անգամ, մի քանի օրյա բացակայությունից հետո, տուն մտնելուս պես միացնում եմ սայթերս մի քիչ սպասելով, որ գուցե ընկերներիցս որևէ մեկը բացակայությունս նկատած կլինի ու բարև ուղարկած կլինի: Ավա՜ղ...Իրականում ամենքն էլ մոռացվում են...

Հարդ
12.04.2011, 22:32
Զը՜նգ

Անջատված վերցնում եմ հեռախոսը գրելով.
-Հա:|
-Լսի՛, Ամներիսը Աիդայի հերն էր չէ՞:
-Հա:|
-Լավ:

7 վայրկյան անց

Զը՜նգ

-Ապե չէ՜, Ամներիսը փարավորնի աղջիկն էր, Ամոնասրոն էր Աիդայի հերը:
-Հա::|
-Լավ:
:}

Գեա
12.04.2011, 23:34
Բնակարանիս դուռը մի մանչուկ ծեծեց…մոտ տասներեք-տասնչորս տարեկան էր:Այսօրվա ցրտին անհամապատասխան թեթև հագնված, ցրտից կապտած մատներով ու ամոթից դողացող շուրթերով գիտեք ինչ՞ էր առաջարկում , որ գնեմ … զուգարանի թուղթ…Ավելի ճիշտ ոչ թե առաջարկում այլ խնդրում էր,սկզբում աչքերով , իսկ հետո , երբ ես՝ հիմարս , որ փաստորեն արդեն զոմբիացման ճանապարհն եմ բռնել և սկսել եմ դժվարությամբ հասկանալ մարդկանց աչքերում գրվածը հրաժարվեցի,սկսեց իսկապես խնդրել:Ամոթից գետինը մտնելով գնեցի մի քանի հատ:Աչքերը մի պահ ուրախությունից փայլեցին…Ոնց որ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հերոս լիներ…
Լույսի արագությամբ այս ու՞ր ենք գլորվում:Այս ի՞նչ դարձրին մեր երկիրը…Ակամայից մի վատ անեկդոտ միտքս եկավ այն մասին , թե մի քառասուն տարի առաջ այս քաղաքում այդքան ***-եր չկային , բա հիմա այդքան քառասունն անց ***-ի տղաներ որեղի՞ց են հայտնվել ու հետն էլ բազմել մի ամբողջ տասներեք տարեկան սերնդի ուսերին:

CactuSoul
12.04.2011, 23:38
Մեկ-մեկ փողոցում էնպիսի աղջիկների կտեսնես, որ մարմնավաճառից երևի տարբերվում են միայն գնացուցակի բացակայությամբ:}:

Հայկօ
13.04.2011, 00:19
Էսօրվա տրամադրությունս.

Johnny Cash - Ain't No Grave (Can Hold My Body Down)


http://www.youtube.com/watch?v=RyfCTZB6Nrk

Չկա տենց գերեզման:

Ջոնի Քեշը հաճախ հրաշք ա:

RIP

Shah
13.04.2011, 10:19
եկել եմ գործի ու էն միտքը որ պլիտեն չեմ անջատել ինձ հանգիստ չի տալիս... հիմա ձևեր եմ գտնում ստուգելու, հարևանների համարները չգիտեմ, աշխատողներինը նույնպես, մոտակայքում ուրիշ ծանոթ չունեմ տենց... լավ ա կոմպը չեմ անջատում տան, մնացել ա տան IP-ին պինգեմ.. նստած պինգում եմ, ափսոս կոմպիս մեջ ծրագիր չունեմ տան ջերմաստիճանը ցույց տար..
ախր տենց մտքերը խի են տենց կպչում, ամեն օր անջատում գալիս եմ հանգիստ, թե որտեղից գալուց մի պահ մտածեցի ու տենց սկսվավ..
հ.գ. պոկվեմ տուն ինչա՞...

Մանանա
13.04.2011, 17:40
Էսօր իմ կյանքի հերթական զզվելի օրերից մեկն էր (վերձերս շատ ա լինում): Սկզբում գնացի համալսարան, Нартова-Бочавер-ն ա Հայաստան էկել, իրա մեթոդիկան էր ներկայացնում, ես էլ որպես ամբիոնի վառ դեմք գնացել էի: Ինչքան էր էտ կինը սիրում իրա աշխատանքը, ինչ հավեսով էր արել, երանի ես էլ տենց սիրեի էտ հոգեբանությունը, էտ գրաֆիկները, ստանդարտ շեղումները ու մեդիանաները: Բայց մինչև վերջ չմնացի, ընդմիջմանը թռա, փորձեցի ղեկավարիս հետ դիպլոմայինիցս խոսալ, ինքը նենց հավեսով արհամարհեց ինձ, որ տրամիցս մնաց "տ" տառը:
Ու էն միտքը, որ հիմա պիտի ընկնեմ թատրոններով ու մեր ամսագրի համար անոնս հավաքեմ: Որ պետք ա տեսնեմ Պարոնյանի ադմինիստրատորի սովետական դեմքը, որը էտ խաղացանկ էնպես կասկածելով ա տալիս, ոնց որ թուղթ ու գիր եմ անելու վրեն: Որ իմ համար լրիվ անսպասելի դաժե Հայկ Թամանյանը սուր ու բավականին կոպիտ կխոսա հետս, ու իմ ասած յուրաքանչյուր բառ պարանոիկի նման վատ իմաստով կհասկանա: Որ իմ միակ ընկերուհին, ու կարիքը մի այլ կարգի էտ պահին ունեի, կասի, գիտես դուրս եմ գալիս մրսում եմ, կներես, գնա տուն: Երբ ուզում ես նստեց մի հատ քարի ու զռաս էս քաք կյանքից:
Մեկ էլ հիշում ես, որ պիտի գնաս Էսպաս ու պայմանավորվես ցուցահանդեսիտ համար: Ու արդեն տրամադրված, որ քեզ մերժելու են, որ պիտի նստես ինչ-որ բաներ ապացուցես, համոզես...մեկ էլ քեզ նենց լավ են ընդունում, անկեղծորեն հետաքրքրվում են քո աշխատանքներով, քո ստեղծագործակա մտքով, երբ հասկանում ես, որ էս աշխարհում "մարդ" կա դեռ: Ու տենց գոնե մի քիչ հանգստացած գալիս ես տուն:
Ու մտածում, խի եմ նեղվում ես էտ մարդկանցից? իրանք ինձ ինչ? բայց նենց եմ նեղվում, տրամս ահավոր ընկնում ա: Երևի չեմ էլ համակերպվի երբեք, որ մարդիկ տարբեր են լինում...

Ներսես_AM
13.04.2011, 19:23
Որոշումը կայացված է պարոնայք երդվյալ ատենակալներ: Հաջողություն ցանկացեք ինձ, հա՞:

Artgeo
13.04.2011, 20:10
առանց կալորիաների կարագ, առանց ալկոհոլի գարեջուր, առանց կոֆեինի սուրճ.... Սեքսը, սպորտն ու ընկերությունը միայն վիրտուալ, բանջարեղենն ու միրգը տյուբիկներից, երաժշտությունը դինամիկներից, պատկերը էկրանից... թեկուզ 3Դ... Քունը դեղերով, արթնանալն էլ դրանցով... դաժան ժամանակներ են գալիս...

anahit96
13.04.2011, 21:11
Ինձ թվումա մի 2 տարուց դրսում էլ մարդ չի լինի՝ բոլորը одноклассники-ում են :(

StrangeLittleGirl
13.04.2011, 21:56
Այս պատմությունն ինձ պատմել է ընկերուհիս, իսկ նրան` ավագ սատանան: Լավ, չխորանանք, թե որտեղից եմ լսել, որովհետև մի երկար ու անիմաստ շղթա կստացվի:

Երթուղային է նստում մի կին, ձեռքին` հսկայական գծագրական քանոն: Քանոնը դնում է կողքի նստատեղին, ինքը ազատ նստում:

Երթուղային է նստում մի տղամարդ, ձեռքին` մի յաչեյկա ձու: Նստում է կնոջ հետևում:

Ձվերով տղամարդն ինջնում է երթուղայինից, կնոջ հետևում նստում է մեկ ուրիշը, բայց նա չի նկատում:

Երթուղայինը լցվում է: Կնոջ հետևի կիրթ տղամարդն արտահայտվում է.
- Տիկին, դուք պետք է վճարեք ձեր քանոնի համար, որովհետև նստելու տեղ է գրավում:
Կինը ջղայնանում է.
- Եթե դուք ձեր ամեն մի ձվի համար վճարեք, քանոնի համար կվճարեմ:
- Եթե իմ ամեն մի ձուն ձեր քանոնի չափ լինեին, կվճարեի:

Վարագույր

Ինչուիկ
13.04.2011, 23:01
Նոր afr-ի գրառումը կարդացի, հիշեցի մի պատմություն կապված փոքր եղբորս հետ։

բարձրագույն կրթություն, ՏՏ ոլորտում աշխատանք, ամենօրյա նորություններին հետևել, բայց ես նոր եմ իմանում, որ պլուտոնը մոլորակ չի O_O
+ իմանում եմ դա "բարի գիշեր երեխաներ" հաղորդումից... :)))

Մի օր էնպես ստացվեց, որ փոքր եղբայրս տանը մենակ էր մնալու։ Որոշեցի իրեն հետս տանեմ աշխատանքի, ինքն էլ շատ էր ուրախացել։ Տարա, գործի ընթացքում, ստիպված էի իրեն մի քանի րոպեով թողնել աշխատակիցներիս հետ ու դուրս գալ։ Երբ ետ եկա, եղբորս հայացքից հասկացա, որ մի տեսակ հիասթափվել ա։ Մեկ էլ փոխտնօրենն ասում ա․
-Եղբայրդ ինչ խելացի ա։
Ժպատացի, ասում եմ․
-Ինչից իմացա՞ք։
Ասում ա․
-Նոր Արաքսը (մեր քարտողարուհին էր) եղբորդ հարցրեց մոլորակները գիտի՞։ Եղբայրդ ասեց հա ու բոլորը թվարկեց։ Մեկ էլ Արաքսն ասում ա բա Պլուտո՞նը, Պլուտոնը մոռացար, համ էլ մոլորակները 10ն են դու 8ն ասեցիր։ Եղբայրդ զարմացած ու նեղացած դեմքով ասեց․
- Ես ճիշտ ասեցի, նախ մոլորակները 8ն են, հետո էլ Պլուտոնը մոլորակ չի, աստղ ա, դու գիրք չես կարդո՞ւմ։ :beee
:))

Shah
14.04.2011, 21:42
մեկ-մեկ թվում ա, որ աշխարհը կիսվում ա իմ նման հնաոճ ու ժամանակակից հայացքներ ունեցող մարդկանց միջև, դաժե չգիտեմ որն ա լավ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ փոխվել չեմ կարող..

Էլիզե
14.04.2011, 22:32
Քիչ առաջ տեսա Արթուր Աբրահամին ուղղված Էմիի սիրո հրապարակավ խոստովանությունը... Պապուն արևը՝ առաջին անգամն էի նայում-լսում :think

Վատ երգ չի... Ուղղակի նոր իմացա, որ Արթուրը աղջիկ "կպցնել" չգիտի... :D

Հաշվի առնելով էն փաստը, որ մեր Տիգրանիկը /ծանոթություն՝ Տիգրանիկ- Սուսանիկի եղբայրը, վեց ամսեկան է:) / քիչ առաջ շախով-շուխով պարում էր էս երգի տակ, հիմա ինձ համար էս երգի պես լավ երգ չկա...

Բառերն են քիչ մը անհասկանալի … լավ էէէ... մենք մերոնցով ենք, ասեմ՝ լրիվ անհասկանալի են... "մայ լավ իզ լավինգ, լավինգ, բում բում չակռա-չակռա այ ամ ին լավ ուիդ յուուուուո՜ւ" իմ պես անռոմանտիկ նվաստի համար՝ սրանք չինարենի պես բառեր են...

Բայց դե լավ էէէ... երգ է էլի... մեկ ա չենք հաղթելու :D

Ապե Ջան
14.04.2011, 22:38
Ստացվե՜ց… :))

Այսօր առաջին անգամ, երկար տանջելուց ու տանջվելուց հետո հասա իմ նպատակին: Մոտ 8 ժամ աշխատեցինք, afr - ի աշխատանքային ժամը ավարտվեց, ես մնացի մենակ: Գործս ավելի բարդացավ, բայց ես հասա իմ նպատակին:

Տեղադրելով «Լինուքս» օպերացիոն համակարգ ու կարգավորելով որպես սերվեր: Այ հենց հիմա ինքնա ինձ ինտերնետ տալիս: :))
Ձգտեք, ձգտեք, եթե ինչոր բանի ուզում եք հասնել: :)

Lem
14.04.2011, 22:43
Հա, ես շատ երջանիկ եմ, երբ ինձ հիշում են ու հուշանվեր-նոթատետր են բերում տվյալ ասիական երկրից, ուղղակի մի քիչ մարդկայնորեն ազդված եմ, որ այն պատրաստված է փղի կղանքից:

Առակս զի՞նչ ցուցանե. խնայենք հայրենյաց անտառները, զարկ տանք հայոց իշերուն:

Artgeo
15.04.2011, 01:58
Միջին վիճակագրական հայ տղա

15 տարեկանում
http://www.hamovhotov.com/fun/wp-content/uploads/2006/10/rabiz-axper.jpg

25 տարեկանում
http://www.hamovhotov.com/fun/wp-content/uploads/2006/10/rabiz-axper.jpg

35 տարեկանում
http://www.hamovhotov.com/fun/wp-content/uploads/2006/10/rabiz-axper.jpg

55 տարեկանում
http://www.hamovhotov.com/fun/wp-content/uploads/2006/10/rabiz-axper.jpg

...

impression
15.04.2011, 08:18
տարօրինակ ա, թե ինչքան տարբեր ձևի են մտածում մարդիկ

միջին վիճակագրական հայ տղա ասելով եթե հասկանանք Արտգեոյի վերևի գրառումը, ապա պարզ ա, թե ինչի էր մեկը շատ նեղվել, երբ ես իրեն հենց էդպես էլ որակել էի՝ միջին վիճակագրական հայ տղա
բայց ես նկատի ունեի առավոտը գործի, իրիկունը՝ խմելու, սովորական սանրվածքով, սովորական հագնված, սովորական կյանքով ապրող մարդուն

ինչ ասեմ... տխուր ա, որ երևի սենց ա ընկալվել ասածս, որովհետև միանշանակ դրանից մեր հարաբերությունները խիստ տուժեցին

Բարեկամ
15.04.2011, 08:58
Երբ վախ արդեն չկա, սարսափազդուն չի, որ հարազատացել է, այլ դու նայում, բայց չես տեսնում նրան բութ անտարբերությամբ:

murmushka
15.04.2011, 10:03
փոքրի հույս, որ ծնվեց անսպասելի ու մահացավ: Բայց ես հասկացա, որ հույս իրոք չի մահանում, որովհետև իրենից հետո թողնում է մեկ այլ հույս, ավելի ամուր, ավելի հաստատակամ, որ մի օր այդ ամենն իրոք կլինի իրականություն: Ես հավատում եմ, ես հույս ունեմ...

Smokie
15.04.2011, 12:01
Մի տեսակ հաճելի զգացողություն է, որ ութ օր բացակայությունից հետո, նորից գալիս ես այն վայրը, որը քեզ այնքա՜ն հարազատ է դարձել::love

Նաիրուհի
15.04.2011, 15:34
Ոնց որ իսկը մեզ համար գրված լինի էս երգը... Ու տեսահոլովակն էլ է լավը։ Մի քանի դետալ փոխում ենք ու ստանում մեր վիճակը :(

Բայց լա՜վն է :)


http://www.youtube.com/watch?v=yBU_Y3hCOwg

Մարկիզ
15.04.2011, 16:14
Ինչի՞ վրա պետք ա կառուցվեր միջանձնային հարաբերություններ կոչվածը, եթե չլինեին իբր թե հնարամտորեն կառուցած ՏՈՏԱԼ «կռուտիտը» (ի դեպ, միջին վիճակագրական տվյալներով «կռուտիտ» բառը կազմում է միջին վիճակագրական հայ «գյադու» օրվա ընթացքում արտաբերած բառերի 1-2 տոկոսը) և ձևականությունը (միջին վիճակագրական հայ «գյադու» մասնագիտական գրառումներում «ձևական» բառը երբեմն հանդիպում է):

Խնամքով կառուցած «կռուտիտը» սովորաբար արդյունավետ է լինում: Այսինքն՝ «կռուտիտը» այլևս «կռուտիտ» չի մնում, այլ դառնում է իրականություն (այնքան իրական, որքան այն, որ առավոտյան աշխատանքի գնալիս կամ երեկոյան հարբեցողության համար տնից կամ աշխատավայրիցս դուրս գալիս, ես երբեք մազեր չեմ սանրում ու սանրվածք ընդհանրապես չունեմ): Արդյունավետության պատճառը մի քանիսն են. «կռուտիտի» թիրախ հանդիսացող սուբյեկտի ինտելեկտի նվազ լինելը, բնավորությունը, հաշվենկատությունը և այլն: Փոքր-ինչ խելացի մարդը «կռուտիտը» շատ արագ կարող է վերլուծել, եզրակացնել և ապա բառերով ապացուցել, որ դա իրականության հետ ոչ մի կապ չունի ու դա ընդամենը «կռուտիտ» է: Բայց… մի տիպի «կռուտիտ» կա, որը երբեք չես կարող վերլուծել այնպես, ինչպես սովորական մտքերը: Այսինքն՝ զուտ տրամաբանորեն հնարավոր չէ ապացուցել, որ դա իրականություն չէ, այլ ընդամենը «կռուտիտ»… Դու գիտակցում ես ու հասկանում, որ դա «կռուտիտ» է, բայց մեկ այլ մակարդակով: Այ, սա արդեն իբր թե «հանճարեղ» «կռուտիտն» է:

Ես հաճախ «կռուտիտին» դիմող իմ հիվանդներին (ովքեր, ի դեպ, շատ-շատերին այստեղ ծարավ ծովը կտանեն, ետ կբերեն) հաճախ հարցնում եմ. «Ինչու՞ է քեզ թվում, որ դու ինձնից խելոք ես»::)))

Որպեսզի շատ չերկարի գրառումս (գորձից նոր եմ եկել, բայց շորերս էլ չեմ փոխել, քանի որ քիչ հետո պետք է գնամ հարբեցողությամբ զբաղվելու, գամ քնեմ, որ վաղը առավոտ էլի գնամ գորձի) մի բան էլ պատմեմ ու ավարտեմ (ձևական վարքագծի մասին առաջիկայում).
Տարիներ առաջ մի մեկը հարցրեց.
-Կարծիքդ կասե՞ս իմ մասին:
-Ասեմ… Բայց չես նեղանա, չէ՞,-հարցրեցի:
Իհարկե, ես գիտեի, որ այն, ինչ պետք է ասեի, նեղացնելու էր այդ մեկին: Հակառակ դեպքում ինչու՞ էի նախօրոք խնդրում չնեղանալ: Իսկ այդ մեկը հարցն ուղղել էր ինձ, որովհետև կարծում էր, թե ես իրեն լավ եմ ճանաչում (երևի գերագնահատել էր իմ ունակությունները): Շատ արագ հասկացա, որ 1 տոկոսով էլ չեմ ճանաչում նրան… Դրա համար էլ ոչինչ չասացի:
......................................................................................................

Մտափոխվեցի… Չեմ աշխատելու այլևս:

Ջինսս ճղեմ, մազերս բիզ-բիզ անեմ, անգաջիս օղ կախեմ, աջ ուսիս էլ «տատու» (նակոլկա չէ, «տատու»), գնամ կասկադի փիլաքյաններին էսօր վեր ընգնեմ պիվի շիշն ու սիգարետը ձեռս մի քիչ օրիգինալանամ համ էլ կասկադցի ու կինոնաիրեցի քյարթերը թող տրաքվեն::D

Դեկադա
15.04.2011, 21:03
Էն, որ աղջիկս խենթուկ ա ինձ համար նորություն չի: Երկու օր առաջ եկավ թե.
- Վաղվանից հետսս կկիսվես:
Ես էլ ասեցի.
- Բեր մյուս օրվանից լավ, չնայած ի՞նչ պիտի կիսվես, ամեն ինչ ասում ես: Դու մինչև չասես պրծնես կթողաս, որ մարդ քնի:
-Լավ ,-համաձայնվեց:
Էսօր եկել գլխավերևս կանգնել ա թե.
- Կիսվի:
Ասում եմ «աղջիկ ջան ես էտքան հարուստ ու հագեցած օր չեմ ունեցել, բեր կլինի դու սկսի»:
-Ինչի՞ց սկսեմ, ասե՞մ որ սիրած ունեմ...չէ ունեի
-Յա՞,- այ քեզ: Ով ա՞:Ո՞վ էր:
-Վաղուց էր քոլեջում:
Նշեմ որ քոլեջ գնացել ա 4 տարեկանում:
-Իմ կողքի կանգնող Արենը: Ինքն էլ ինձ էր սիրում:
-Բա ի՞նչի իրարից հրաժարվեցիք,-հարցնում եմ:
-Քոլեջը պրծանք մեր սերն էլ հետը,- ու էնպես ա նայում, որ աչքերը ասում են կարայիր դու էլ էտքանը ֆայմեիր:

Ու ինքը խոսում ա, խոսում ա...ես մտածում եմ: Այ մարդ բա ես ռիսկ կանեի իմ ծնողներին ասեի որ ինձ սիրել են, որ ես սիրել եմ...բա հլա տարիքին:

...:)

Մարկիզ
16.04.2011, 01:24
Փոշմանել էի: Շատ էի փոշմանել: Բայց ամենայն խորությամբ ուսումնասիրելով ամենը (… ու վերհիշելով ամենը), հասկացա, որ ճիշտ եմ ու նույնիսկ քիչ է…

Իմ կյանքը սովորական իդիոտի կյանք չէ… Իմ կյանքը ԿԻՆՈ է… Այո, այո, կինո է… Ի տարբերություն ու ի համեմատ ձեր սովորական կյանքերի, ես կինոյում եմ… Ու իմ կինոյում հըլը որ (թու-թու-թու) ես ամենազորեղն եմ, ամենաարդարն եմ ու ամենախելացին: Իսկ դուք ձեր սովորական կյանքային սերիալներում սովորական դերեր եք տանում: Մի քիչ մտածեք, երևի կհասկանաք ու եթե անգամ բարձրաձայն չարտահայտվեք, հաստատ ձեր մեջ կընդունեք դա… :)))))))))))))))))

Artgeo
16.04.2011, 03:54
Դե արի ու ապացուցի, որ ուղտ չես...

Tig
16.04.2011, 10:31
Երեկվա համերգը...:love

Chilly
16.04.2011, 11:12
Երեկվա համերգը...:love

Երեկվա համերգը...:love

Հախվերդյանը... Մկրտիչ Մկրտչյանը... :love

Արսեն Սաֆարյանն ու Պետրոսյան Շուշանը :[

Աբելյան
16.04.2011, 21:35
Էսօր սուպերմարկետ էի հելնում` ուտելիքի հետևից (ձեռի հետ էլ քայլում էի): Ճամփեն զիբիլանոցի կողքով ա անցնում: Ու մի տարեց մարդ, որը նույնպես ուտելիքի հետևից էր հելել, մոտեցավ աղբամաններին (հին սովետական, ժանգոտածներից)… Ու մի քանի վայրկյան հետո չոքերս թուլացան… Հենց մոտեցավ զիբիլի հեռավոր ամանին, մի բառիս բուն իմաստով առնետ դուրս ցատկեց::[ Տառականի պես թավալ տալով լեղաճաք եղած սկսավ փախնել: Իմ արյունը սառեց: Բարեբախտաբար, առնետը իմ կողմերով չանցավ: Աղբամանի ուղիղ դեմը իմ բախտից մի ծակ կար, մտավ մեջը: Ինքը մուգ սեռի, պոչը մարմնից կարճ… Լավ ա հեռվից էր, դեմքը չտեսա…:[

Հայուհի
16.04.2011, 21:59
Ես երջանիկ եմ...
Ես ուղղակի երջանիկ եմ...
Ես առանց պատճառի երջանիկ եմ...
Черт, ես երջանիկ եմ...:love

Դեկադա
16.04.2011, 22:17
Գրողը տանի...:): Էս վերջերս էս բառը շատ ինտենսիվ ձևով ներխուժել է բառապաշարիս մեջ ու ոնց հասկանում եմ լքելու ցանկություն չունի: Անգամ հորդորներս, նույնիսկ աղերսանքներս չի ազդում: Հիմնավորվել է վերջնականապես: Հաշվեցի, թե օրվա մեջ քանի անգամ եմ ես դրան օգտագործում: 30-ից 20-ը հաստատ բարձրաձայն է հնչում: Ու թիվը ընկալելով էլի ասեցի. «գրողը տանի»: Խուսափում եմ թվերից: Հանել, բաժանել ...ավելին քառակուսի արմատ հանելը...իսկական կատաստրոֆա: Չեմ սիրում երբ հերթական սմս-ը լինում է «Ձեր հաշիվը 50 դրամից պակաս է» -ն: Էտ պահին ինձ էնքան եմ խղճուկ զգում: Ու կատաղած բացելով դուռս վրան հայտնաբերում եմ լույսի, գազի կտրոնները. «Դուք ունեք մուծելու.....գումար»: Ուրախանում եմ: Որ կարողանում եմ մուծեմ, ուրեմն կարողանում եմ վաստակեմ: Բա որ կարողանայի էտ վաստակածս էլ բազմապատկեի: Մենակ թե իրանք էնպես են քառակուսի արմատ հանել տալիս, որ տակը մնում ա 0: Էս անգամ էլ նյարդայնացած միացնում եմ կոմպս..ու աչքիս առաջ օրացույցն է, վրան էլ հատուկ նշված 12-ը թիվը: Էստեղ արդեն մտածում եմ, որ նյարդերս տեղի կտան, որովհետև ամեն աստծու օր հաշվում եմ հերթական օրը և հասնելով 12-ին մի էնպեսի ուրախությամբ եմ հերթական ամիսը ջնջում, որ նման ուրախություն մարդիկ ունենում են միայն երևի թե երեխաների ծնվելուց միայն: Բայց էնպիսի անփութությամբ էլ կյանքիս գնացող օրերն եմ դրա հետ ջնջում, կասես ճանապարհս կամ չի վերջանալու կամ էլ կկարենամ շրջվեմ ու հետ դառնամ և նորից սկսեմ: Ու էտ ժամանակ հենց գիտակցում եմ, որ հենց էտ ջնջված օրերն էլ թվերի մի ամբողջություն են կազմում արդեն հուսահատ աչքերով, ձեռքերով ու երևի թե բոլոր բջիջներով պարան եմ ման գալիս:Իսկ էտ ժամանակ շատ հանգիստ իմ հոգու դուռը բացում ու ներս են մտնում ամենակարևոր 3 թվերը, որոնք երբեք չեն կիսվում, չեն բաժանվում ու ավելին քառակուսի արմատ չեն հանվում: Դրանցից առաջինը ամենամեծ ձեռքբերումս է, իսկ մյուս երկուսը թեպետ տարեցտարի մեկ թվով մեծանում են,միևնույն է էլի մնում են միակ հենարանը: Եվ ես հասկանում եմ. պարանս շատ հաճախ վերափոխվում է հենարանի: Եվ գրողը տանի թե միակ սմս-ը դա 50 դրամանոց հիշեցումն է...վաղը էտ 50-ը հաստատ կքառապատկվի:
.. միակ անգամն է, որ ուրախությունից ցնծալով ասում եմ.
-Գրողը տանի...ամեն ինչ լավ ա::)

Մարկիզ
16.04.2011, 23:34
Շարունակեմ ինքս ինձ գովելու երկարատև ու շատերի համար ձանձրալի (կամ էլ իբր ձանձրալի :)) ) պրոցեսը…

Կյանքում լինում են ապրումներ, որոնք քեզ այդ պահին ուրախացնում կամ տխրեցնում են, կատաղեցնում կամ էլ հանգստացնում և այլն… Հետո այդ ամենն անցնում է բացարձակ կամ հարաբերականորեն անհետևանք: Մոռացության ես տալիս (իհարկե, հիմնականում բացասականը), կորցնում այն քո կյանքում տեղի ունեցած միլիոնավոր անկարևոր ու կարևոր իրադարձությունների և ապրումների հոսանքում…

Ազնիվ խոսք, մոռացել էի… և այդ ապրումը (ավելի ճիշտ, համեմատած իմ բազմաթիվ այլ ապրումներ հետ, ապրումիկը) բացարձակ անհետևանք էր: Պետք չէր հիշեցնել ամիսներ ու տարիներ առաջ տեղի ունեցածը, այն էլ այսպես կոպտորեն ու ոչ նրբանկատորեն (մեղմ ասած)…

Ռուֆուս
17.04.2011, 01:06
Յութուբում տաքսաների մասին ինչ-որ վիդեո էի գրում, dachshund գրելուց հետո suggestion-ների մեջ հայտնվեց dachshund giving birth տարբերակը: Որոշեցի նայել, մանավանդ որ կենդանիների ծննդաբերություն կյանքումս չէի տեսել: Մտածեցի ինչ-որ զզվելի բան ա լինելու, բայց պարզվեց, որ հեչ էլ զզվելի չէր, ընդհակառակը շատ հետաքրքիր էր :) Հլը տեսեք մաման ինչ սիրով, հոգատարությամբ ու զգուշությամբ ա օգնում իր ձագուկին լույս աշխարհ դուրս գալ, ոնց ա լպստում, մաքրում :love

Ժպտացրեց :)


http://www.youtube.com/watch?v=vvW7GgOGHCQ

Գեա
17.04.2011, 11:31
Ուզում եմ ասել. -Գթասիրտ եղեք, Եղեք ողորմած, ՄԱՐԴՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԴ ԵՂԵՔ, ՄԱՐԴԻԿ:

Kita
17.04.2011, 13:30
ՎԱյ ես նիռվանայի մեջ եմ:love:))
:}
http://s2.postimage.org/qbx0n7khl/6mbbb.jpg

Էլիզե
17.04.2011, 15:06
Ինչքան եմ սիրում Էդգար Պոյի (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%BE,_%D0%AD%D0%B4%D0%B3%D0%B0%D1%80_%D0%90%D0%BB%D0%BB%D0%B0%D0%BD) ստեղծագործությունները...

"Աշըրի տան անկումը", "Ձվաձև դմանկարը", "Մատնիչ սիրտը", "Ագռավը", "Սև կատուն"... էլ ո՞րն ասեմ, էլ՝ ո՞րը...

Ուզում եմ պատմել իմ ու Էդգար Պոյի ստեղծագորությունների ծանոթության մասին…

Իններորդ դասարան էի, երբ առաջին անգամ Պոյի գիրքն առա ձեռքս. անցավ տասը րոպե՝ սարսափած մի կողմ շպրտեցի գիրքը՝ այլևս այն երբեք չկարդալու անհողդողդ որոշմամբ:

Անցան տարիներ…

Համալսարանի երրորդ կուրսում անցնում էինք 19-րդ դարի ամերիկյան գրականություն, մեր կարդացվելիք գրքերի ցանկում Էդգար Պոն բազմել էր իրեն հասանելիք պատվավոր տեղը:

Ունեինք արտասահմանյան գրականության մի դասախոս, ով շատ ճոխ ու բովանդակալից մի դաս նվիրեց Պոյի գրական ուղուն:

Ճարահատյալ պետք է կարդայի գիրքը…

Մայիս ամիսն էր՝ շատ շոգ օր: Գալիս էի տուն: Բարձրացա երթուղային տաքսի՝ ո՜ւֆ, ի՜նչ շոգ էր... շնչելիս ինձ թվում էր՝ շնչուղիներս այրվում են տաք օդից: Ունենալով ավելի քան քառասուն րոպե ազատ ժամանակ՝ որոշեցի արդյունավետ օգտագործել այն. գրադարանից նոր էի վերցրել Պոյի գիրքը, որոշեցի այն կարդալ, բացեցի մի էջի վրա՝ "Աշըրի տան անկումը" (http://www.enotes.com/fall-house-usher-text/the-fall-house-usher), հենց էդտեղից էլ սկսեցի ընթերցել… ֆո՜ւ... բայց ի՜նչ շոգ եղանակ էր...


Կարդում եմ... կարդում եմ... ու ... ու էլ չեմ շոգում ավելին՝ մրսում եմ, չէ՛, չեմ մրսում՝ սառում եմ, սառում եմ ներսից՝ ասես երակներովս սառն արյուն հոսեր...

Ավարտեցի կարդալը: Սառն ու դողդոջուն ձեռքերով փակում եմ գիրքը ու այն դնում պայուսակիս մեջ:
Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչի՞ց վախեցա, ի՞նչն ինձ ստիպեց սառել... ու պատասխան չէի գտնում:

Չէ՛, չմտածեք՝ մազոխիստ եմ ու հաճույք եմ ստանում վախենալուց/սառելուց… ուղղակի սիրում եմ Պոյի ստեղծագործությունները, քանի որ անհասկանալիի մասնիկը նրա գործերում շատ ավելի մեծ է քան խելքին մոտը՝ հասկանալին... ու դու նրա ստեղծագործությունները կարդալիս չես վախենում սարսափազդու մոնստներից, այլ վախենում ես, բայց այ ինչի՛ց ես վախենում՝ ինքդ էլ չգիտես...

Հանճարեղ գրող է...

Դեկադա
17.04.2011, 19:58
Պատկերացնում եք Երևանի մի տանը ծիծեռնակները բույն են սարքել: Մի քանի օր առաջ բազմոցին նստած ձայներ էինք լսում, մտածեցինք, որ երևի թե մկները հյուր են գալիս: Ու մի քանի օր էլ ապարդյուն թակարդը սենյակից սենյակ էինք տանում դրանց բռնելու հույսով: Էսօր ամուսինս զանգում ա ասում, որ ոչ մի մուկ էլ չկա: Պատուհանի տակ փոքրիկ ճեղք կա ըտեղ «մարդ ու կնիկ բուն են սարքում: Ամբողջ օրը գնում, գալիս են ինչ որ ճյուղեր են բերել, ու էնպես էլ ծլվլում են, որ ննջարանում էլ ա ձայնները լսվում»:
Ո՛նց եմ ուրախացել: Պարդոքսը էն ա, որ էտ 14 հարկանի շենքում դրանք ամենից հարմարը մեր տունն են գտել: Մենք վարձով ապրող դրանք առանց վարձի եկել տեղավորվել են քիչ ա դեռ օրը մի ճյուղ ավելացնելով էլ շենացնում են բունը: Վախենամ վերջում մեզ էլ տեղ չմնա:Գնամ Երևան, նկարելու եմ::)

Հարդ
17.04.2011, 23:00
Ո՜ւֆ:|

Ի՞նչ

Ո՛ւֆ:mda

Խի՞

Օրինակ դու:diablo, քեզ ո՞նց կզգաս, երբ ամեն օր սկսած կեսգիշերից կենադանական ցանկությամբ կցանկանաս դաշնամուր նվագել:

Դեեե... եսիմ... քո մոտ տենց ա՞

Հա՛:aaa

Բա էդ ի՞նչ ես ուտում:

Հաց ու պանիր:)
...աաա չէ՜:D չմտածես, թե մեկին ուզում եմ հասնեմ: Ուտում եմ, որովհետև սոված եմ:nyam

:))
Դու ավելի լավ ա մտածի, թե խի՞ չես բացի դաշնամուրն ու նվագի:P

Որովհետև... մմմմ որովհետև մարդիկ քնած են՝ կխանգարեմ:think

Դո՛ւք իրավացի եք: Ու ինչ ես առաջարկո՞ւմ:

Կառաջարկեմ մի գերձայնամեկուսիչ սենյակ, ցանկալի է մետաղյա պատերից:

Ի՞նչ ես անելու:

Գիշերները գործիքներս կտանեմ ըտեղ ու մինչև առավոտվա 6 - ը կնվագեմ:love

Մալադեց... մա՜լադեց: Մենակ մնացել էր մետաղյա սենյակ սարքեիր...

Բարեկամ
18.04.2011, 05:52
Մարդկանց հարաբերվելիս այնպես արա, որ բացահայտվեն նրանց էության լավագույն, լուսավոր հատկությունները, ոչ թե հակառակը:

Բարեկամ
18.04.2011, 05:52
Երբ մի այտդ ապտակում են, հետ ես ապտակում, ապտակող ձեռքը պատասխանում է ավելի ուժեղ և գլխավորը` արդարացված:
Երբ մի այտդ ապտակում են, թողնում հեռանում ես, ապտակող ձեռքը մնում է դառը զղջմամբ: Հետագայում` դու էլ:
Երբ մի այտդ ապտակում են, դեմ ես անում մյուսը, ապտակող ձեռքը թուլանում է ու գրկում:

My World My Space
18.04.2011, 08:26
Զգուշացի՛ր, եթե գործդ կովերի հետ է, ու բառաչը քեզ սկսում է երգ թվալ..... © Ես

Jarre
18.04.2011, 09:12
Եթե անդադար լսում ես երաժշտություն, եթե անդադար դիտում ես ֆիլմեր՝ այնպես որ ազատ ժամանակ ընդհանրապես չունենաս, ապա անկեղծորն ինքնաքննություն կատարիր ու պարզիր, թե արդյոք դա չես անում այն պատճառով, որ վախենում ես լսել քո մտքում հնչող ձայները և տեսնել մտքումդ պտտվող պատկերները։

Katka
18.04.2011, 10:15
Ակումբը սիրում եմ: Չգիտեմ որտեղ կարդացի ու հարց էր` իսկ դուք շնորհակալություն հայտնում եք ձեր կյանքում հայտնած մարդկանց համար: Հա, 4 հոգու համար ակումբից եմ շնորհակալ:Էն մեկի ժպիտի համար հատկապես:))

Lianik
18.04.2011, 10:35
մի բառ... գրված սիրելի մարդկանց կողմից, արդեն ստիպում է քեզ երջանիկ զգալ...զգալ, որ միայնակ չես, որ մոտ, թե հեռու դու նրանց հետ ես...
երջանիկ եմ, իսկապես, քանզի կամ այդ յուրահատուկ աշխարհում...:love

CactuSoul
18.04.2011, 11:18
Այ սենց, մի անկապ բանից ներվայնանում եմ՝ առանց ինքս ուզենալու: Նստած եմ հանգիստ ու մրսում եմ, չնայած ցուրտ չի, որովհետև ներվայնանում եմ իրականում:
Որովհետև մարդամեկի գրածը, թվում է, թե ինձ է ուղղված: Երևակայությունս շա՜տ մեծ է, չէ՞: Բայց փաստը մնում է փաստ, որ շատ անգամ, երբ խիստ անհավանական բաներ են ինձ թվացել, վերջում բացահայտվել են իբրև իրականություն: Բա որ սա էլ ճիշտ լինի՞:
Է հա, ասենք՝ ճիշտ լինի, հետո՞: Ներվայնանալու առիթ է՞: Չէ: Գիտակցաբար՝ չէ: Ոչ այնքան: Բայց դե մենակ գիտակցությամբ չի:
Իհարկե՝ ավելի հավանական է, որ մարդն ուղղակի գրել է: Որ նույնիսկ իմ «գոյության» մասին էլ չգիտի, կամ եթե իմանար էլ, կասեր՝ «է հետո՞ ինչ»:

Մի խոսքով…

*
Պետք ա ապրել սովորել… Ըսենց չի կարելի:

Սլիմ
18.04.2011, 12:20
Մեքենա վարելիս, երբ գնում ես միակողմանի փողոցով, չկա խաչմերուկ, հետևից էլ մեքենաների շարանա գալիս սիգնալ տալով ( բնականա, բոլորը շտապում են ու որ սիգնալ տվեցին, էտ մի քանի մետրը 2 վայրկյան շուտ անցան, կհասնեն իրանց մուրազին ), դու ունես 5 տարբերակ.
1. Քշել առաջ մինչև կհասնես ուր ո գնում էիր
2. Քշել հետ ու խփել հետևի մեքենային, մեքենաները վնասել ու կանգնել
3. Կանգնել տեղում ու չշարժվել, հետևից կխփեն ու արդյունքը նույնը կլինի
4. Քշել հարակից շենքի վրա, կամ ձոր, կամ քարերին (կախված ճանապարհի գտնվելու վայրից), արդյունքում , նորից կփչանա մեքենան, կամ լավագույն դեպքում կտրաքի ու մարդկանց սիրտը կհովանա
5. Ինչ որ թռչող սարքի միջոցով էվակուացնել մեքենան ու տանել դնել քեզ հարմար փողոցի վրա:
Հնարավոր տարբերակների մանրամասն ուսոմնասիրումից հետո ստացվումա , որ միակ խելամիտ տարբերակը առաջ գնալնա, եթե իհարկե չկա 5-րդ տարբերակ իրականացնելու հնարավորություն, իսկ էտ հնարավորությունը միանշանակ դու չունես ու ստիպված, թե մեծ սիրով ու հաճույքով քշում ես առաջ:
Ինչքան պարզա ամեն ինչ, ինչքան պարզա , որ մտածելու , քննարկելու, էշ էշ խորհուրդներ տալու կարիք չկա, բայց մարդ կա, որ էս ամեն ինչից հետո էլ *****-ի նման խորհուրդա տալիս :

Աբելյան
18.04.2011, 12:43
Էսօր գազը միացնում եմ չայը տաքացնեմ: Լուցկին պահում եմ, պտտում եմ "բռնակը", գազը չի վառվում…:8 Մի հատ էլ եմ պտտում, ձեն-ձուն չկա: Լուցկին մոտ եմ տանում՝ զգում եմ "բռնակի" հետ մի բան էն չի… Ոնց-որ տեղից շարժված ըլնի: Նայում եմ՝ արդեն գազը վառվում ա: Հա էլի, 2 րոպե առաջ էի միացրել::scleros

Mark Pauler
18.04.2011, 13:24
Պիտի ապրենք հանուն երազանքների...
Մեր երազանքները մաքուր են, սուրբ են, արդար են... ու ամենակարևորըը, որ նրանք ունեն մի "տարօրինակ սովորություն"` իրականանալի են: Իսկ այդ հատկությունը ի հայտ է գալիս, երբ մերժում ենք սին հույսերը, փուչ նպատակները, թուլության նոպաները, անգործությունից ծնված բթությունն ու սկսում փոխել աշխարհը դեպի լավը:
Եթե հարց է ծագում` "միթե՞ հնարավոր է աշխարհը փոխել դեպի ավելի լավը", պատասխանը մեկն է՝ "հաստատ հնարավոր է, քանի որ մեր երազանքները մաքուր են, սուրբ են, արդար են..."


http://www.youtube.com/watch?v=HBOYRHUe6ME&feature=fvwrel

AniwaR
18.04.2011, 14:33
Աաաա!!! Զզզզ!!! Բա որ ես իրան սիրահարվեմ, ու ինքը ինձ չսիրահարվի!!!! :cry2 Չէէէ!!! Կսպասեմ առաջինն ինքը սիրահարվի!!! :D Իհարկե, պարապ նստել պետք չի, պետք ա աշխատել իրան սիրահարվացնելու վրա առնվազն: >_> Ախր շատ պուպուշն ա է!!! :love :oy

Inna
18.04.2011, 16:50
Հըլը տեսեք ոնց ա...:oy

Թո՛ղ ինձ, թո՛ղ,
Թո՛ղ ազատ թռչեմ իմ երազներում,
Տեսնեմ երկինքը աստղազարդ,
Զգամ շունչը, այն շունչը, որ ինձ ուժ է տալիս,
Ուժ է տալիս ապրելու...
Թո՛ղ, որ սավառնեմ երկնքում,
Գտնեմ իմ աստղը,
Շոյեմ լուսնի քնքուշ ձեռքը, զգամ նրա ջերմությունը...
Զգամ, զգամ, որ ապրում եմ իմ հարազատ երկրում,
Զգամ, որ ազատ եմ, ինչպես աստղերն այս երկնքում...

14.04.11թ.

Shah
18.04.2011, 16:56
1. էս կինը մտածում ա թե ինձ լավություն ա անում կոֆեի մեջ մի կիլո պեսոկ լցնելով...

2. տեսնես բացի ինձնից էլի մարդ կա որ ինքը իրան կարոտում ա, ասենք 2002-2005թթ-ում..

erexa
19.04.2011, 00:19
Տրամադրությունս ի՞նչքան էլ, որ վատ լինի, էս երգի տակ միշտ ժպտում եմ: :)


http://www.youtube.com/watch?v=HXYISkp8QN4

Kita
19.04.2011, 00:58
- Մամ մինդալնի պեչենին վերջացե՞լ է::(
- Չգիտեմ, չեմ կերել:
- Տատ մինդալնին պեչենին վերաջցե՞լ է::cry2
- Մի հատիկ եմ կերել, չգիտեմ;
- Գայ մինդալնի պեչենին կերե՞լ ես սաղ::noti:beee
- Մի հատ եմ կերել:

Հաշավարկ:
Տուփի մեջ կար 13 հատ պեչենի:
1 հատ տատիկ
1 հատ ԳԱյ
2 հատ Կիտա
1 հատ Լոկի
Գումարը տվեց 5:
13-5= 8 :

Ուր են 8 մինդալնի պեչենիներս::aaa:vayreni:noti

Հ.Գ. Գտնողին խոստանում եմ դրամական պարգև:cry
http://eda.ru/photos/mindalnoe-pechene_091013192138_091015173340_M.jpg

Նաիրուհի
19.04.2011, 02:33
Երեխաներն էլի ստիպում են, որ ես ինձ պառավ զգամ ու տարակուսանքով տմբտմբացնեմ գլուխս...

«Արևածագ» փառատոնի ժամանակ երեխաները նաև պլաստիլինից տարբեր բաներ էին ծեփում, ու վերջում դրանցից մի քանիսը մնացել էին։ Կանացի մարմին՝ պատկերված ամենայն մանրամասնությամբ, բոլոր կլորություններով, գծերով... Շուն, որի գլխին կացին է խրված։ Մարմնովս սարսուռ անցավ. երեխան «չէր մոռացել» նույնիսկ կարմիր պլաստիլինով ցույց տալ շան գլխից ծորացող արյունը... :8

Ինչի՞ պիտի ամենաշատը 6-7 տարեկան երեխան հենց նման բաներին ուշադրություն դարձնի ու դեռ վերարտադրի էլ... :(

Հարդ
19.04.2011, 08:32
Երեկ գիշերն էլի պայծառակերպում եմ ունեցել:))

Հա ի՞նչ... ես եմ դու ես, չէիր հավանի՞:oy:

Նայեք, եթե զեյթունն ու նարինջը տեղերով փոխենք՝ ինչ կստացվի.

-Զեյթունի բանկեքի վրա նկարված կլինեն զեյթունի չափի նարինջներ: Կբացենք բանկան ու կտեսնենք նոյնը: Ու կուտենք կլեպով բանով փոքրիկ նարինջներ, ասենք գինու հետ:think:

-Սուպերմարկետում կտեսնենք ցանցի մեջ մեծ մեծ զեյթուններ:love: Մսոտ, համո՜վ:love
Ու զեյթունը կծելով կուտենք:D

Tig
19.04.2011, 17:11
http://www.youtube.com/watch?v=YA1RuYDrRkA&feature=feedrec_grec_index

ars83
19.04.2011, 18:59
Ես դու եմ, դու ես ես, մենք մեկ ենք, և այլն, և այլն...
Չընդունեցի ու չհասկացա այս բանաձևը: :pardon

Եթե «դու»-ն հարազատ, սիրելի անձնավորություն է, ապա չեմ փորձի նրան դարձնել «ես»: Հարազատությունը կամ սերը ձևավորվել է «դու»-ի նկատմամբ, այնպիսին, ինչպիսին կա, բոլոր արժանիքներով, թերություններով (իմ սուբյեկտիվ ընկալմամբ), հայացքներով, ներաշխարհով, և ես նրան ընդունել եմ առանց վերապահումների կամ պայմանների: Կարող եմ ինչ-որ բան ավելացնել, լրացնել իմ «ես»-ից, բայց միայն ավելացնել, ոչ թե փոխարինել: Վերջիվերջո, եթե դու դառնաս ես, ես կհիասթափվեմ, քանի որ «ես»-ը չէ, որի հետ հարազատացել եմ, այլ «դու»-ն: Նույն ձևով «ես»-ը երբեք չի դառնա «դու». համոզված եմ, որ դու էլ կհիասթափվես: Միգուցե, կան եսեր և դուեր, որոնք այնպիսի մենք են դարձել, որ ոչ մի ես չի մնացել, բայց ես այդպիսի մենք չեմ ուզենա:

Ինչևէ, ես դու չեմ, դու էլ ես չես: :) Եվ դա հրաշալի է մեզ համար:

erexa
20.04.2011, 01:28
Միշտ համերգ կամ որևէ հայտնի մարդու ներկայացում գնալուց առաջ մտածում եմ. տեսնես ես կկարողանամ մյուսների նման բղավել և ուրախանալ :think երևի չեմ կարողանա, բայց հենց պահը գալիս ա, ամենաշատը ես եմ բղավում ու ուրախանում: :D

E-la Via
20.04.2011, 07:23
Դժվար գիշեր, էլ ավելի դժվար եկած քուն, որը այնքան էլ երկար չտևեց, անգույն արթնացում, թեյ, հետո դժգոհ դեմքով համակագիչն ես միացնում ու առաջին բանը, որ կարդում ես, էն սարսափ պատմվածքն էր.... Մի խոսքով կարծես թե էնքան էլ հաջող օր չեմ սկսել… Բայց... Բայց դե ամեն ինչ էնքան էլ ասածիս պես չի… Ես ուղղակի մեզ բնորոշ փնթոնթոցով սկսեցի, դե վերջապես հայ եմ էլի :) :

Իսկ ամեն ինչ այսպես է.
Նախ, որ շուտ արթնացա ու կարողացա արևածագը դիմավորել, թեկուզև արև չտեսա գորշ ամպերի շնորհիվ/ ախ էդ ամպերը :angry/: Միևնույնն է իրենք ինձ մի քանի հրաշք րոպեներ վայելելուն չխանգարեցին:
Հետո զարմանալու առիթ էլ ունեցա:
Իսկ հիմա էլ երկարատև բացակայությունից հետո նորից Ակումբում եմ ու հատկապես իմ ամենասիրելի անկյուններից մեկում՝ Անկապում ու գրառում եմ անում:
Մնում է մի բան անել.
Ձեզ Բարի Լույս ու Բարի Օր:

Դեկադա
20.04.2011, 13:20
Երկու օր առաջ էր երևի, Մարկի տեղադրած տեսանյութն էի նայում… երազանքի մասին էր:Էտ խեղճ կենդանու հետ ես էլ երազանքի գիրկն ընկա: Արժե ապրել հանուն երազանքի, ավելին պետք է ապրել հանուն երազանքի: Մտովի սկսեցի թվարկել թե ինչ երազանքներ ունեմ: Պատկերացրեցի թե ոնց եմ երկրորդ շունչ առած թռչում գնում:
...Մի ժամ հետո ֆբ-ում աչքովս ընկավ «Մենակությունը...»-ում գիրքը: Սկսեցի կարդալ: Բայց ոնց որ թե երազանքները միշտ չէ որ ունենում են լավագույն ավարտ:Նյութական են, հոգևոր են: Հաճախ մեկին տրորելով բարձրանում ենք:
...Ամբողջ գիշեր կարդալուց հետո էսօր էլ կարդացի էս սարսափը ու տեղումս քարացա:Ոչ մի երազանք: Երազանքիս հասնելու համար մեղքեր գործեմ ու իմ բաժին ջուրը թողնեմ որ սարսափը տանի՞...

...մարդկային երևակայությունը ո՛ւր ասես կտանի...բացի իրականություն: Որովհետև իրականությունը անողոք ա ու հզորների համար ա: Իսկ մենք մարդիկս թույլ ենք...դրա համար էլ մեղքեր գործելով վազում ենք երազանքի հետևից: Խելակորույս, ինքնամոռաց:

Smokie
20.04.2011, 16:17
Առավոտ շուտ մաման ինձ ասում ա «Նայել ե՞ս հայաթի ծեռերին»... էն ինչ սիրուն էէր::roll

http://xmages.net/storage/10/1/0/3/6/upload/9082ad73.jpg

http://xmages.net/storage/10/1/0/3/6/upload/39f0244a.jpg


Իսկ այսօր...

http://s55.radikal.ru/i149/1104/5e/065d75493914.jpg
http://i042.radikal.ru/1104/5d/49d6ab90242b.jpg

Անտիգոնե
20.04.2011, 18:15
Ա. - "Անտիգոնե" Ուզում եմ Ստեփանակերտ գնալ քեզ հետ:
Ես - Գնանք, իսկ ինչ պիտի անենք?
Ա. - Ուզում եմ "կոստյում" գնել: Մտածեցի եթե ինձ հետ լինես, գնումներս հաստատ հաջող կլինեն: Ուրեմն որոշված է, գնում ենք?
Ես - Հա, որոշված է:)
Գ..- Իսկ ինչու ես ուզում հենց "Անտիգոնեի" հետ գնալ: Արի ես ու դու գնանք: Միևնույն է իմ ու անտիգոնեի ճաշակները նույնն են:
Ես - :o Հա?
Գ. - Հա: Ես հաստատ գիտեմ թե ինչը " Անտիգոնեին" դուր կգա, ինչը ոչ:
Ա. - Էդ երբվանից է քո ճաշակը սկսել նմանվել "Անտիգոնեի " ճաշակին:Դու կարծեմ սպորտաին հագուստն ես նախընտրում:
Գ. - Երբեմն այո, բայց հիմնականում...
Շարունակությունը երկար ու ինձ համար ոչ այնքան հաճելի երկխոսություն էր, որտեղ Գ.-ն ամեն գնով ուզում էր նմանություն գտնել իմ և իր միջև, իսկ Ա.-ն ցասումով փորձում էր համոզել հակառակը:

Վերջերս սկսել եմ տհաճություն զգալ երբ տեսնում եմ, որ ինձ փորձում են նմանակել: Մի հարցնող լինի, ինչու պիտի անպայման ձևացնել ու մատուցել այն ինչ իրականում քեզ խորթ է: Եղիր այնպիսին ինչպիսին որ կաս ու ապրիր քո կյանքով, այլապես այդքան անհաջող նմանակումներիդ ականատեսը լինելով երբեմն սկսում եմ անվստահ ու խոցելի զգալ ինձ::angry

Արևհատիկ
20.04.2011, 19:59
Էսօր մեր հիմնարկում «Ով **ի, ով գնա սանատորիա»-ի նման մի պատմություն ստացվեց :oy:))

Ուրեմն մի հաճախորդ ա գալիս, գործընկերուհիս էդ մարդու գործերը ամբողջությամբ լրացնում ա: Մեկ էլ էս մարդը էն պահին ա մտնում աշխաասենյակ, որ ես իրա անձնագիրն եմ պատճենում: Ամբողջ գործից ես մենակ էդ էի արել: Մեկ էլ էս մարդը ինձ ասում ա.
-Ապրես է, գոհ եմ շատ: Ամուսնացած ե՞ս
-Չէ :)
-Դե աստված քեզ մի լավ ամուսին տա:
-Բայց աստված ի՞նչ կապ ունի :think
...

Մեկ էլ դուրս գալուց, նորից նայում ա ինձ ու էլի.
-Ապրես է, աստված քեզ մի լավ ամուսին տա :))

Վերջը գործընկերուհիս չդիմացավ, ասեց.
-Չհասկացա, ես գործդ անեմ, լավ ամուսինը Արևին բաժին հասնի՞ :D

Հայկօ
20.04.2011, 23:49
Գործի տեղում նստած մտածում էի. ինչու՞ կլինի «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն», բայց չի լինի «սահմանափակ պատասխանատվությամբ ախպերություն» կամ «փակ բաժնետիրական թայֆա»: Ո՜վ բարբարոս, մի՞թե դու այնքան ճկուն չես, ինչքան կարծում էինք:

Շարունակում եմ անկապ լեզվաբանական ուսումնասիրություններս:

[REC]

Բարբարոսը, կարծես թե, իրոք այդքան ճկուն է, ինչքան կարծում էինք, և նույնիսկ մի բան էլ ավելին: Այսօր հիշել էի հին հայկական ավանդական ասույթը. «սիրեմ էշն էլ, վրի վեշն էլ»: Պատճառ ունեի. այնուամենայնիվ՝ չծավալենք զրույցը, վասնզի աստ ոչ թե ձևն է կարևոր, այլ բովանդակությունը: Իրական ասույթը մի երկու-երեք տառով տարբերվում է իմ գրածից. մասնավորապես՝ գործածվում է «սիրել» բայի ոչ այնքան հեռավոր հոմանիշներից մեկը, սակայն ինչևէ... Իսկ գուցե նաև ինչևիցե, ո՞վ իմանա: Բայց մի՞թե դրանք հենց այն երկու-երեք տառերն են, որոնցով սկսվում է «սիրել» ազնիվ բառը: Թե՞...


Սիրեմ էշն էլ, վրի գեշն էլ (երկարականջ նժույգի և Տորք Անգեղի մասին)
Սիրեմ գեշն էլ, վրի փեշն էլ (կոպտադեմ աղջկա և նորաձևության մասին)
Սիրեմ էշն էլ, վրի լեշն էլ (աղքատ մարդու դիակառքի մասին)
Սիրեմ գեշն էլ, վրի էշն էլ (ապարանցու և նրա տգեղ կնոջ մասին)
Սիրեմ շեշն էլ, վրի բեշն էլ (նարդու և բաժակով զառ գցելու արդյունավետության մասին)
Սիրեմ նեշն էլ, վրի քեշն էլ (John Nash-ի և նրա գրպանի կանխիկ՝ cash պարունակության մասին)

Սույնով վերհաստատում եմ իմ անսասան հավատն առ ոսկեղենիկը: Հավիտյանս հավիտենից, էնթեռ:

[STOP]

~Anna~
21.04.2011, 01:45
Ախր Jacques Derrida.... Քո փիլիսոփայական մտքերը որ ավելի պարզ արտահայտեիր հիմա ինչքան ուսանող գլխացավ չէր ունենա:8

Մանանա
21.04.2011, 01:59
Շատ անկանխատեսելի ու անսպասելի ընդունվել եմ Բյուրոկրատ գրախանութ աշխատանքի` ներսի փոքրիկ սրճարանում մատուցողուհի :) ինչքան լավն ա վաբշե իրանց անձնակազմը :love
մի ուրիշ կարգի ժամանակ չունեմ ես հիմա ընտեղ աշխատելու, մանավանդ, որ առանձնապես գումարի կարիք էլ չունեմ հիմա, բայց հաստատ չեմ թողի էտ հրաշք մթնոլորտը :) ու~խ :)

Էլիզե
21.04.2011, 21:00
Շատ եմ սիրում տանգոն...
Էն հայկական-ավանդական-լմզված ա-լյա վերջին զանգի տանգոյի հետ չեմ: Իսկական արգենտինական տանգո...

Ախ շա՜տ գեղեցիկ պար է...


http://www.youtube.com/watch?v=oN0o_ZgdCL0&feature=related

Ափսոս` էսօր պարի չեմ :love

My World My Space
21.04.2011, 22:19
ընդսմին մարդիկ կան վիրավորվել են երևի, էլ ակումբ չեն մտնում....:think

E-la Via
21.04.2011, 22:59
Հաճախ է դեպրեսիան քեզ այցի գալիս???
Հաճախ ես հուսահատության գիրկն ընկնում, "անելանելի" իրավիճակներում հայտնվում???
Հաճախ ես անիծում կյանքը, որովհետև այն չի դասավորվում այնպես, ինչպես որ դու ես ուզում, որովհետև գլխիդ անընդհատ դժվարություններ են թափվում???
Փնթփնթում ես, դժգոհում, ունես պարտվողի հոգեբանություն???
Քեզ, թույլ, անզոր ես զգում???

Ուրեմն նայիր այս տեսանյութը, տես, թե ինչ ունես ու հասկացիր, թե ինչքան բան կարող ես անել իրականում:

http://www.afisha-la.com/tv.html

Իզուր չի, որ չեմ խղճում մարդկանց, որովհետև Մարդը շատ ավելին է և ո՞վ եմ ես, որ Մարդուն խղճամ:

davidus
22.04.2011, 17:46
Նախապաշտպանությունն անցա... :yes

Նաիրուհի
23.04.2011, 01:21
Հատված ախալքալաքցու ու խաչագողի երկխոսությունից։
Ախալքալաքցի (մտահոգ).
-X-ը ամեն ինչ կպատմի. ժամանակի հարց է։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կլինի։ Ի՞նչ ենք անելու... :think
Խաչագող (սառնասիրտ).
-Բան էլ չի խոսի. լռեցնելու գործն ինձ թող...

ars83
23.04.2011, 05:14
http://www.jdarriulat.net/Essais/Tableau%20et%20Miroir/TableauMiroir_clip_image002.jpg

Մի անեկդոտ այսօր Լուվր կատարած այցելությունիցս:
Դիտում եմ Լեոնարդո դա Վինչիի «Ս. Հովհաննես Մկրտիչը» նկարը: Կողքս կանգնած մեկը գոռում է. «Мама, мама, вот еще интересная картина, идите сюда» («Մայրիկ, մայրիկ, ահա ևս մի հետաքրքիր նկար, եկեք այստեղ»): 20-25 տարեկան մի երիտասարդ է: Կողքի սրահից հայտնվում են մայրը և մի երիտասարդ կին՝ կանչողի քույրը կամ կինը: «Смори, чувиха палец показывает, она бы еще другой палец показала» («Նայիր, աղջիկը մատն է ցույց տալիս: Բա որ մյուս ուրիշ մատ ցույց տար»),- դիմում է երիտասարդն աղջկան և երկուսով խրխնջում են: Հպանցիկ դիտելով նկարը՝ արվեստասեր եռյակը հեռացավ:

Jarre
23.04.2011, 12:34
2007 թվականն է։ Հունվար ամիսը։ Ցուրտ ձմեռային մի առավոտ։

Վաշինգտոնի մետրոյի կայարան է մտնում մի տղամարդ ջութակի քեյսը ձեռքին։ Կայարանում կան հազարավոր մարդիկ։ Նա բացում է քեյսը, հանում ջութակը և սկսում նվագել Բախի ամենահայտնի ստեղծագործությունները։

Մոտ երեք րոպե անց այդ հազարավոր մարդկանցից միայն մի տղամարդ ոտքը կախ է գցում և լսում երաժշտությունը։ Սակայն ընդամենը մի քանի վայրկյան անց նա հեռանում է։

Դրանից մեկ րոպե հետո, մի կին արագ քայլելով, առանց երաժշտին նայելու շպրտում է մեկ դոլար և առանց կանգ առնելու շարունակում քայլելը։

Մի քանի րոպե հետո նրա մոտ կանգ է առնում մի մարդ և հետաքրքրությամբ լսում է։ Սակայն շատ կարճ ժամանակ անց, նա նայում է իր ժամացույցին և արագ հեռանում։

Եվ ահա հայտնվում է այսքան րոպեների ընթացքում ամենաուշադիր ունկընդիրը՝ երեք տարեկան մի երեխա։ Նա կանգ է առնում և հետաքրքրությամբ լի հայացքով նայում ջութակահարին և լսում երաժշտությունը։ Մայրը քաշում է երեխայի ձեռքից, սակայն երեխան էլ քաշում է մոր ձեռքից և ամբողջ ուժերը լարած կանգնած է մնում իր տեղում։ Վերջիվերջո մայրը ավելի ուժեղ է քաշում երեխայի ձեռքը և տանում է նրան։

Այսպիսի տեսարան կրկնվում է մի քանի անգամ, երբ երեխաները ցանկանում են լսել, սակայն բոլոր դեպքերում ծնողները քաշում են նրանց ձեռքից և ստիպում հեռանալ։

Ջութակահարը նվագեց 45 րոպե։ Այդ րոպեների ընթացքում հազարավոր մարդկանցից միայն վեցը շատ կարճ ժամանակով կանգ առան և լսեցին նրան, մոտ քսան հոգի տվեցին նրան գումար առանց կանգ առնելու և լսելու երաժշտությունը։ Այդ օրը նա հավաքեց 32$։

Ջութակահարը բաց արեց քեյսը, մեծ խնամքով ջութակը դրեց մեջը և փակեց այն։ Ոչ մեկը չնկատեց, որ ջութակահարը ավարտեց նվագելը։ Ոչ մեկը չծափահարեց։ Ոչ մեկը գոնե դեմքի արտահայտությամբ չցուցաբերեց հիացմունք։ Բոլորը Pink Floyd-ական Another Brick In The Wall-ի անկենդան դեմքերով քայլում էին։

Այդ ջութակահարին տեսած մարդկանցից ոչ մեկի մտքով չանցավ (ինչպես և հավանաբար քո մտքով էլ չանցավ), որ նա աշխարհահռչակ երաժիշտ, աշխարհի լավագույն ջութակահարներից մեկն էր՝ Ջոշուա Բելը (Joshua Bell)։ Մետրոյի կայարանում նա նվագում էր երբևէ գրված ամենագեղեցիկ երաժշտական դրվագներից մեկը։ Նա նվագում էր աշխարհի ամենաթանկ ջութակներից մեկով, որի արժեքն է 3,5 միլիոն դոլար։

Երկու օր առաջ կայացած նրա համերգի տոմսերի միջին գինն էր 100$։ Իսկ որքա՞ն նա վաստակեց նույն համերգի ծրագիրը նվագելով անցումում։

Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։

Մարդկանց հանդիպեսլիս առաջնորդվո՞ւմ ենք կաղապարներով, թե՞ կարողանում ենք յուրաքանչյուր մեջ նկատել անհատականություն և որքան հնարավոր է անկանխակալ գնահատել նրան։ Չէ՞ որ շատ հեշտ էր, Ջոշուա Բելին որակավորել որպես հերթական բոմժ, որից մենք անհամեմատ բարձր ենք։

Առօրյա սովորական վայրերում և միջավայրում գտնվելիս նկատո՞ւմ ենք գեղեցիկը։ Չէ՞ որ ամենահանճարեղը հենց ամենահասարակի մեջ է և այս խոսքերը համարյա 99 տոկոսով ճշմարտություն են հենց մեր կյանքում։

Կանգ առնո՞ւմ ենք գեղեցիկը վայելելու և գնահետելու համար։ Չէ՞ որ մեր հույզերը և աշխարհայացքը սուբեկտիվ է։ Մենք ենք մեր կյանքը դարձնում հաճելի կամ տհաճ, երջանիկ կամ դժբախտ, ինչո՞ւ չփորձել բացասականի փոխարեն նկատել դրականը, չէ՞ որ դա հորինված չէ։ Չէ՞ որ դրականը կա մենք չենք ներշնչում, որ կա, այլ իսկապես կա։ Այդ դեպքում ինչո՞ւ չնկատել և չկենտրոնանալ դրա վրա։

Եթե մարդիկ չնկատեցին աշխարհի լավագույն երաժշտին, լավագույն դասական ստեղծագործություններից մեկը աշխարհի ամենաթանկ ջութակներից մեկով նվագելիս, ապա որքան ուրիշ բաներ են նրանք բաց թողել իրենց կյանքում։

ՀԳ՝ մարդիկ բոլոր հնարավոր առիթներով իրար բզկտում են ու իրար միս են ուտում, իսկ այդ ընթացքում բազմաթիվ հաճելի և դրական դրվագներ են անցնում նրանց կյանքի կողքով, որոնք կարող էին այնքան ուրախ դարձնել նրանց և պարգևել բավարարվածության մեծ զգացում....

Էլիզե
23.04.2011, 15:20
Ժամը ինն է: Սուսանիկը մտավ սենյակս: Քնած էի:
-Ասի՜… զարթնի՜… Զատիկը եկա՜վ…

Բացեցի աչքերս: Դատելով Սուսանիկի պսպղան աչքերից, արդեն իսկ սանրված-գզգզված մազերից՝ նա շուտվանից էր արթնացել ու մեր տան միակ՝ իր կողմից չզարթնեցված մարդը ես էի:

-Ասի՛, գիտե՞ս՝ էսօր ինչ օր ա...
-Ը-հը՛…
-Ասի՛. էսօր Զատիկ ա... սաղ իրանց մարդերի հետ պարելու են էսօր…
-Հը՞...
-Հա… տատիկը պապիկի հետ ա պարելու, մամաս՝ պապայիս, ես՝ էս խաղալիք փիսոյի...մմմմմ.... մնացիր դու... բա դու ո՞ւմ հետ ես պարելու…


Տակտիկան փոխել ա :))

Հայկօ
24.04.2011, 10:48
Ars adeo latet arte sua,
nom ars est celare artem.


Թմուկ բերդը գրավողը Նադիր շահն ու իր անհամար զորքը չէին, ոչ էլ իշխան Թաթուլի գեղեցկուհի կինն ու նրա դավաճանությունը:

Թմկաբերդը գրավեց աշուղը:

Chuk
25.04.2011, 23:42
Երթուղային նստած երիտասարդը հեռախոսով խոսում էր:

- Լսի քեզ ի՞նչ եմ ասում, արա՛ (նշում՝ «արա»-ն աղջիկ էր), էդ հեռախոսը հետ ես տալու:
- ...
- Տո ո՞նց կարաս չտաս, արա, ասում եմ՝ տալու ես:
- ...
- Լսի քեզ ինչ եմ ասում, հես Վրդոն կգա մոտդ, կտաս իրան, ու նոր կտենաս ոնց ես տալու:

Հեռախոսն անջատում ա: Զանգում այլ համարի:

- Վրդո, լսի, գնա Սյուզիից հեռախոսը վեկալ, էն Օռանժը:
- ...
- Որ ասում եմ՝ ուրեմն պատճառ կա:
- ...
- Մարշրուտկի մեջ եմ, ստեից հո սաղ չե՞մ պատմելու... երեկ ինչ-որ տղի հետ ա խոսացել ու ես էդ մասին չեմ իմացել, նենց որ գնա վեկալ:
- ...
- Ո՞նց կարա չտա:
- ...
- Որ չտա, կասես՝ Արմանն ա ասել:
- ...
- Ախպեր չտա, կչռփես, ձեռից կվեկալես:

Հեռախոսը դնում ա, զանգում նոր համարում:

- Արա, լսում ես, հեսա Վրդոն կգա հեռախոսը կվեկալի:

Անջատում ա հեռախոսը:
Մի քանի րոպեից զանգում ա:

- Վրդո, վերցրի՞ր:
- ...
- Ո՞նց չտվեց:
- ...
- Արա, ո՞նց կարար չտար:
- ...
- Ասի՞ր, որ Արմանն ա ասել:
- ...
- Բա ի՞նչ ասեց:
- ...
- Ոնց թե «չեմ տա», հենց տե՞նց:
- ...
մի քանի վայրկյան լուռ ա:
- Լավ, Վրդո, ուրեմն գնա իրա մոտ, ու ասա, որ Արմանը շատ մեծահոգի ա, դրա համար կարաս չտաս:

Դնում ա հեռախոսը:

Kita
25.04.2011, 23:52
Երթուղայինից անջատված նայում եմ ինչպես միշտ:
Մի տղա ու աղջիկ քայլում էին, հետո կանգ առան ու տղան իբր թե կատակով կամ չգիտեմ ոնց կարելի է թեկուզ կատակով, փողոցի մեջտեղը քացով, ծնկով սկսեց խփել աղջկան:
Իսկ աղջիկը ծիծաղում էր ու կատակի տալիս:
Ինչ էշությունների են աղջիկները պատրաստ դիմանալու մի հատ լակոտի համար:

My World My Space
26.04.2011, 14:56
Տելեվիզատորով ճապոնական կինո են ցույց տալիս, կինոյի աղջկա անունը «Դայսուկա» ա....:pardon:lol

Inna
26.04.2011, 16:06
«Հոլանդական կորժիկնե՜րը, ուրախ կորժիկնե՜րը...»:unsure
Ահա, թե մարդիկ ինչ են անում, որպեսզի վաճառվի իրենց ապրանքը:
Այդ ամենին ականատես եմ եղել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալուց:Մեր ազգը նույնիսկ այդ օրն ա մարդկությանը ցույց տալիս իրենց տգիտությունն ու անշնորհքությունը:
Հայ ժողովուրդը գնում ա դեպի կործանում, փրկե՜ք, փրկե՜ք նրանց մարդիկ::(

Shah
26.04.2011, 18:40
սենց սով դեռ չէր եղել...
հենց հիմա նստած եմ չգիտեմ որտեղ (մեր հաճախորդներից մեկի մոտ) ու սոված եմ: անկեղծ ուսանողական տարիներից ի վեր դեռ սենց սոված չեմ եղել :))) կողքը չգիտեմ ինչ օբյեկտ ա, ես ու հետիս ընկերը չգիտեմ ոնց ենք դիմանում էս հոտերին, ես նոր հաշվեցի՝ 30 ժամ ա հաց չեմ կերել ու 8-րդ ժամն ա աշխատում եմ... եթե վաղը սաղ ըլեմ՝ հրաշքների կհավատամ:

Անտիգոնե
26.04.2011, 18:58
Մխրճվելով ամենօրյա կենցաղային և աշխատանքային խնդիրների ու հոգսերի մեջ, մենք շաաաատ հաճախ մոռանում ենք ամենակարևորը. կատարում ենք մեր աշխատանքը մեխանիկորեն, անհեռատեսություն ենք ցուցաբերում այնպիսի կարևոր հանգամանքների վրա, որոնք տարիներ հետո որոշիչ դեր պիտի ունենան մեր կյանքում և կամ նվիրյալ գործի մեջ: Քչերին է տրված ընկալել, գիտակցել, տարբերակել անցողիկն ու մշտականը, բարու ու չարի սահամագիծը: Այդ քչերից շաաատ քչերին է տրված կամքի ուժ ու զորություն այդ ընկալածը նպատակային օգտագործելու համար... և....

Երբեմն անչափ կարևոր է ճիշտ ժամանակ ու ճիշտ բառեր գտնելը և սրտաբաց զրույց ծավալելը...

Ապե Ջան
27.04.2011, 03:03
Ինչ էֆեկտիվ կստացվի, ու մեկ էլ մի օր, մեկը որոշի սենց բանի ասնի: :love


http://www.youtube.com/watch?v=BM3m3XgK_uM

anahit96
27.04.2011, 15:46
Երեկ ժամը 3-ի կողմերը պատահական անցնում էի Մալաթիայի շուկայի միջով: Սոված մեռնում եմ /էդ պահին մտածում էի,որ նույնիսկ կատվի մսից լահմաջո էլ կուտեի :fool/քթովս ընկավ քյաբաբի հոտը ու ստամոքս արդեն սկսում էր ինձ ղեկավարել:«Դե լավ,մի հատ քյաբաբ վերցնեմ գոնե քաղցս հագեցնեմ»:Մոտեցա վաճառողուհուն,որ խնդրեմ 1 քյաբաբ,բայց էդ հաստլիկ երեխան ինձանից առաջ ընկավ.
-Ինձ քյաբաբ տվե՛ք,-հրամայական ձայնով պահանջեց:
Մատների արագ ու ճկուն շարժումներով շամփուրի վրայից հանեց քյաբաբը,դրեց մի մեծ լավաշի մեջ,վրան լցրեց խառնիճաղանջ համեմունքներ,որոնք ես չհասցրի տեսնել՝ նրա մատների արագ շարժումների պատճառով:Ես այնքան սոված էի,որ դա ինձ համար ախորժելի էր ու ցանկալի:Այնուհետև փաթաթեց ու տվեց էդ գիրուկին:
Ես խնդրեցի,որ մեկն էլ ինձ տա,բայց նա կամ չլսեց,կամ էլ չէր ուզւոմ լսել:Երեխան կրկին հրամայեց
-Ես իրեք հատ եմ ուզել...
-Երե՞ք:Լավ,հիմա:
Օ...ոչ:Չեմ ուզում,ես էլ սոված չեմ…

Ու էդ ամբողջ օրը ես ոչինչ չեմ կերել:Իսկապես՝ «Երեխաները մեծանում են բութ և շատակեր»

Արևհատիկ
27.04.2011, 16:28
Քիչ առաջ 4 տարեկան Մոնիկան ասում ա.
-Արև, դու տեսել ե՞ս շները ոնց են կռվում իրար հետ:8:
-Չէ, ո՞նց:
-Նոր էն սև շունը սպիտակ շանը պառկեցրել էր գետնին, էն սպիտակ շունը ուզում էր սևին կծեր, բայց սևը սպիտակին խուդուտ էր տալիս :}

Է՜հ:mda

ars83
27.04.2011, 16:54
Փարիզեցիները հումորով ժողովուրդ են, դուրս եկավ նրանց այդ հատկությունը: :)
Նստած ենք սրճարանում, սպասում ենք, մինչև մատուցողը կկատարի մեր պատվերը, մի թերթավաճառ եկավ, կանգնեց սեղանների մոտ, սկսեց թափահարել թերթերի կապոցը և հայտարարել՝ Kadhafi assassiné (Կադաֆին սպանված է): Մարդիկ սկսեցին զարմացած իրար նայել, մեծ մասն օտարազգիներ էին, այդ պատճառով ֆրանսերեն լեզվով թերթ գնել չուզեցին: Բայց մի ծերուկ մանր հանեց և մի օրինակ գնեց: Թերթավաճառը վերցրեց գումարը, թերթը տվեց ծերուկին և ասաց՝ Kadhafi assassiné... politiquement (Կադաֆին սպանված է... քաղաքական իմաստով): Երևի խիղճը չտարավ, որ ծերուկին խաբեց, թերթ ծախեց: :)) Բոլորս ծիծաղեցինք: Թերթավաճառը ոգևորվեց, ու մի անգամ էլ կատակեց՝ Marine le Pen est vilolée par un tunisien (Մարին լը Պանը բռնաբարվել է թունիսցու կողմից: Մարին լը Պանը՝ Front national կուսակցության նախագահը, հայտնի է իր ռասիստական և, մասնավորապես, հակաթունիսյան հայտարարություններով: ) Տեսնելով, որ թերթ գնող չկա, բոլորիս բարի օր մաղթեց և հեռացավ:

E-la Via
27.04.2011, 17:20
Մարդկային շփում... գրողը տանի, կամաց-կամաց կորցնում ենք այդ ունակությունը:

Ձեռքսեղմումը, գրկախառնությունը, համբուրելը , հպումը, մեկի թևին թիկնելը մարդկային շփման բաղադրիչ մաս են կազմում: Դրանց միջոցով է, որ մենք միմայանց հետ էներգիայով ենք փոխանակվում, միմյանց ջերմություն հաղորդում; Բայց դրանք գնալով մեր կյանքից անհետանում են:

Մի քանի օր առաջ մայրս մտնում է այն սենյակ, որտեղ ես եմ,տեսնում է համակարգչի առաջ եմ նստած, կողքս ափսեով միրգ է դնում, ու հարցնում է, թե ադ ինչ եմ այդպես կլանված անում: Ես էլ առանց համակարգչից գլուխս բարձրացնելու ասում եմ, որ ծանոթիս հետ եմ խոսում: Մայրս շրջվում, դուրս է գալիս , բայց դռան մոտ մի պահ կանգ է առնում ու ասում.
-Կգա ժամանակ, որ կմոռանաք նորմալ շփումն ինչ բան է:
Գլուխս վեր եմ բարձրացնում , նայում նրա ետևից ու մտածում, որ մի շնորհակալություն էլ չհայտնեցի բերած մրգի համար, սա դեռ ինչ է, անգամ գխուս չբարձրացրեցի: Բայց հետո նորից անցա նախկին զբաղմունքիս ու մոռացա այդ մասին:

Իսկ երեկ ես , քույրս ու եղբայրս էինք մի սենայկում նստած` ամեն մեկս գիրկն առած իր նոութբուքը ու խորացած իր աշխարհում: Երբ մի պահ գլուխս բարձրացրեցի, դա տեսա, փորձեցի վերհիշել, թե վերջին անգամ երբ ենք միասին առանց համակարգչ շփվել: Բայց չէի կարողանում:

Դրա փոխարեն հիշեցի մեր մանկության ու պատանկեության խաղերը` բռնոցին, դուռակը, մրոցին, բարձերով կռիվները, պախկվոցին, հիշեցի, թե այդ խաղերից ու զբաղմունքներից ինչքան լավ էինք մեզ զգում, ինչքան ուրախություն ապրում, իսկ դա գալիս էր նրանից , որ մարդը մարդու հետ կոնտակտի մեջ էր մտնում: Ջերմությունը, ուրախությունը, ջերմություն ու ուրախություն, հոգատարություն էր ծնում:

Իսկ հիմա ինչ ենք անում??? Իհարկե ես չեմ թեագնահատում համակագչի ու համացանցի տված հնարավորությունները, դեռ մի բան էլ, ընդհակառակն, բայց այս նոր շփման միջոցին անցնելով` մոռանում ենք նախորդը, գնալով ավելի դժվար է դառնում դրանք համատեղելը: Դրա համար էլ ավելի շատ ենք առանձնացել, մեկուսացել: Իսկ ընդհանրության, միմյանց համար լինելու, տալու, փոխանակելու համար մեզ անհրաժեշտ է, որ ընդհանուր զբաղմունք, անլեիք ունենանք: Իզուր չէ, որ մեր նախնիները, ու ոչ միայն մեր, սիրել են հավաքվել մի օջախի շուրջ:

Ինչի հիմա էլ միասին մի բան չպատրաստենք??? Ինչի միասին մի սեղանի շուրջ չնստենք օրական գոնե մի անգամ??? Ինչի մի բաժակ խմիչքի շուրջ չկիսվենք մեր մտքերով, հետաքրքրություններով, տպավորություններով??? Իսկ ինչի հիմա էլ որոշ խաղեր չխաղանք???

Հա, էս ամենն անհրաժեշտ է ու պետք է անենք, հակառակ դեպքում կարող է ուշ լինի ու փոշմանենք չարած այդ չնչին, բայց այդքան կարևոր բաների համար: Ուղղակի հասկանալ է պետք, թե ինչն ես կարևորում ու ինչն է քեզ համար առաջնային....

Chuk
27.04.2011, 21:45
- Ողջույն: Ձեզ ՎիվաՍել ՄՏՍ-ից են անհանգստացնում:
- Ողջույն:
- Մեր գրանցումները ցույց են տալիս, որ Դուք ամսական մոտավորապես 10000 դրամի մուծումներ եք անում (իրականության այնքան էլ չհամապատասխանող պնդում) ու մենք ցանկանում ենք ձեզ մի առաջարկ անել: Մեր մոտ գործում է նոր սակագնային փաթեթ՝ անձնական: Դուք ամսական կմուծեք 10000 դրամ, այսինքն մոտավորապես այնքան, ինչքան հիմա եք մուծում, բայց կունենաք ավելի շատ խոսելաժամանակ: Այդ գումարով Դուք Վիվասելի ցանցի բաժանորդների հետ կխոսեք ամսական 5000 րոպե, այլ ցանցերի բաժանորդների հետ՝ 200 րոպե, կկարողանաք ուղարկել 200 SMS և օգտագործել 200 mb ինտերնետ:
- Շնորհակալություն առաջարկի համար, այն շատ գայթակղիչ է, բայց ես մոտավորապես մեկ ամսից ամուսնանում եմ:
- ըըը.. բայց դա ի՞նչ կապ ունի:
- Պարզապես ես հիմնականում ԻՐ հետ եմ խոսում:

Քիչ մնաց :love

Հայուհի
27.04.2011, 22:45
Ուզում էի մի հատ նեռվայնոտ, փսիխոմազոխիստական գրառում անել, էն էլ Արտակի գրառումից հետո ձեռքս չի գնում, մի տեսակ սիրով լցվեցի:love:oy

Լավ , չեմ ասում ամսական հետս 10000-ի խոսա, գոնե մեկ-մեկ զանգի էլի, վայ:angry

murmushka
28.04.2011, 09:55
Գրողը տանի. ես նախանձ մարդ չեմ եղել ու հուսով եմ չեմ դարձել
բայց......
սարսափելի ցավոտ է ու վիրավորական, երբ քո երազանքներն իրականանում են ուրիշների մոտ..
Հ.Գ. երևի ամեն դեպքում ես նախանձ մարդ եմ

Jarre
28.04.2011, 11:15
Մտնում եմ Հայկական բլոգներ.... Այսպես կոչված «հայտնի բլոգները»....

Ու զարմանում։ Ինչո՞ւ է այսքան շատ ազգայնամոլություն, կրոնամոլություն, ատելություն, վիրավորանք։ Ինչո՞ւ են մարդիկ իրենց մեջ կուտակված էտ կեղտերը, (որոնք համարժեք են ֆիզիկական կեղտին, որը մենք կանոնավորաբար դուրս ենք հանում մեր օրգանիզմից՝ սովորաբար հատուկ նախատեսված սենյակում, որը կոչվում է զուգարան, և սովորաբար այդ կեղտը զզվելի է անգամ մեր համար (բայց որպես կանոն ուրիշինը հազար անգամ ավելի զզվելի է) ու մենք երբեք չենք դիտում այն, չենք շոշափում, հոտ չենք քաշում), հանում ու տարածում բոլորին։ Ախր էտ գրառումների հոտը ու տեսքը տհաճ է ու զզվելի։ Իսկ եթե ուրիշինն է, ապա հազար անգամ ավելի զզվելի ու անտանելի է դառնում։

Ու սիրտս հպարտությամբ է լցվում Ակումբի հանդեպ և նույնանման արժեքներով գործող մյուս սակավաթիվ բլոգների և ֆորումների հանդեպ, որոնցում եթե նույնիսկ կան նման մարդիկ, ապա նրանք չեն կարող տեղ զբաղեցնել այնտեղ և լուրջ ընդունվել։

Հա, ինչ էի ուզում ասել։ Շնորհակալություն բոլորին, ում շնորհիվ այստեղ դեռ պահպանվում է այդ մաքրությունը։ Երանի միշտ այսպես մնա և այդ՝ մեր իրականության համար դեռևս խորթ ձեռքբերումը պահպանվի։

E-la Via
28.04.2011, 12:23
Էվրիկա.... Վերջապես հասկացա …

Ժողովուրդ, էս քանի օրը, ինչ նորից ակումբում եմ, զգում էի, որ ինչ-որ բան է պակասում, ինչ-որ մեկի ներկայությունը... ու հենց նոր հասկացա:

Ժունդիայի :):
Տեսնես ինչի ակումբում չի երևուն, կամ էլ կարողա ուղղակի ես չեմ նկատում :think???
Ուր ես կորել, այ մարդ??? Մի տեսակ քո էն հավես գրառումների, հատկապես այս անկյունում կատարած, պակասը զգացվում ա: Դե գոնե մեկ-մեկ երևա էլի ;):

VisTolog
28.04.2011, 13:03
Հոգնա արդեն վատամարդ լինելուց: Ասում ես նկարդ վատնա՝ նեղանումա: Պիտի իրա բոլոր ընկերների նման ասես «Հա՜, շատ լավնա, շատ լավն ես, ընտիր նկարա, հրաշք նկարա…», որ դու էլ լավը լինես::blin Մարդը նկարվումա ու նկարի վրա նույնիսկ իրա դեմքը կարգին չի երևում ու ուզումա որ ասեմ թե շատ լավնա նկարդ::blin

Հետո էլ ես եմ միշտ նկարի մեջ վատը տենում… դե ի՞նչ անեմ, որ «ինչ-որ տեղ» մտնող ընկերներիդ նման չեմ:

Shah
28.04.2011, 18:44
Lionel Richie - How along տրամադրություն ա մոտս... ու չայը դրանից ավելի ա համովանում..
տեսնես «How along»-ը քյարթուների դուրը չի՞ գա:

Էլիզե
28.04.2011, 20:50
Ով սխալ հեռախոսահամար հավաքի` հաստատ իմ հեռախոսին կմիանա: Բնակավայր, տարիք, սեռ և ռասա կապ չունի… Եթե մարդիկ մահվանից հետո ընկնում են դրախտ/դժոխք, ապա բոլոր սխալ հեռախոսահամար հավաքողներն ավտոմատ Էլիզին են միացվում… :B

Ռուսաստանյան համարից զանգ հեռախոսիս` գիշերվա ժամը 11-ին:
-Ալո…
-Ալո, բառև ցեզ, Վռեժիկին եմ ուզում;
-Բարև Ձեզ, սխալ եք զանգել:
-Ո՞նց եմ սխալ եմ զանգել… Վռեժիկը իմ մոռքուռի տղան ա… ես միշտ իռան էս ամառով եմ զանգում եմ:
-Տիկին, շատ ուրախ եմ Ձեր ամուր ազգակցական կապերի պահպանման վրա, բայց Դուք սխալ եք զանգել:
-Մմմմ… լավ:
Տասը րոպե անց:
-Ալո…
-Մի ատ շուտ Վռեժիկին կանչի եռախոսի մոտ:
-Женщина… Вы не правильно набираете номер… Да нет тут никакого Врежика… /”Տիկին, սխալ եք հավաքում հեռախոսահամարը, ոչ մի Վրեժիկ էլ չկա էստեղ”/
-Ага… Еще скажи, что не знаешь кто я такая… А почему ты со мной на русском стала разговаривать? Ты откуда знаешь что я русская? /”Ահա, հլը մի ասա, որ ինձ էլ չես ճանաչում: Բա ինչի՞ սկսեցիր հետս ռուսերեն խոսել… Ի՞նչ գիտես, որ ես ռուս եմ”/

Չուդեսա դեդուկցիի...;)


Ափսոս չասացի` ուզում ես մազերիդ գույնն էլ ասեմ` շիկահեր… :D

Smokie
29.04.2011, 08:01
Նույնիսկ եթե բոլորը պնդեն, որ դու սխալ ես, որ եթե կատարես այդ քայլը, վերջը լավ չի լինի, երբեք պետք չէ հույսը կորցնել: Հենց այդ հույսն է քեզ ուժ տալու այդ քայլն անելուց, հենց դրա շնորհիվ ես դու կարողանալու առաջ գնալ, հասնել նպատակիդ: Եթե անգամ դիմացինի բերած փաստերը ճշգրիտ են, միեւնույն է պետք չէ հանձնվել, պետք է մինչեւ վերջ հավատալ, մինչեւ վերջ պայքարել: Միշտ պետք է մնալ նույն լավատեսը, միշտ մտածել լավի մասին, երբեք վերջ չտալ երազներիդ: Ոչ-մի դեպքում չհուսահատվել:

Արևհատիկ
29.04.2011, 12:01
«Ամենագեղեցիկ կինը հղի կինն է»:

Առաջին անգամ, որ լսեցի էս արտահայտությունը, էդքան էլ համամիտ չէի: Էն ժամանակ ես դպրոցական, փոքրիկ աղջիկ էի: Էն ժամանակ գեղեցկություն ասելով, ես հասկանում էի հասակը, կազմվածքը, աչքերի գույնն ու ձևը և այլն: Քանի տարիները անցնում էին, ավելի շատ էի սկսում հասկանալ :)
Անցած տարի, երբ իմ շատ սիրելի զարմիկ Տիգրանը:love, իր հարվածներով «բարևներ» էր ուղարկում մեզ, էդ ժամանակ հասկացա, որ էդ գեղեցկությունը ընդհանրապես կապ չունի նախկին պատկերացումներիս հետ: Էս դեպքում գեղեցիկ է հենց էդ վիճակն ու էդ զգացմունքները :roll

Երեկ քաղաքում քայլում էի, նկատեցի, որ էլի շատացել են հղիները :)) Իրենց տեսնելիս մի տեսակ լուսավորվում եմ: Վերջինը հանդիպեցի մեր հաևանի հարսին՝ ինքն էլ մի ամսից մայրանալու է: Նենց լավն էր, բարի, ջերմ, էներգիայով լի :love

Սենց դրական էներգիայով լցված գնացի գործի, երկար ժամանակ էդ վիճակում էի ու ինքս ինձ խոստովանեցի, որ մի քիչ նախանձում եմ :oy

Մեծանում եմ …:8

Meme
29.04.2011, 16:59
Վաղուց էստեղ գրառում չեմ արել,անում էի այն ժամանկ երբ չունեի օրագիր,հիմա ինչ ունեմ պատմելու պատմում եմ այնտեղ,բայց կարդալով ձեր բոլորի գրառումները,ջղայնացած,թե սիրով լի,մի տեսակ ուրախանում եմ...
Երեխեք ամեն մեկդ նենց հետաքրիր եք յուրովի,հավես եք պատմում,երանի չփակվի էս թեման,որը կոչել եք «Անկապ»,բայց հետաքրիր ու կարևոր մի թեմա,որտեղ բոլրիդ պատմությունները եթե միացնենք,կդառնա գիրք,գեղեցիկ ու առեղծվածային,կարծում եմ:thinkդե էդ իմ կարծիքնա;)
Բոլրդ էլ լավն եք....Ապրեք;):love:kiss

Հայուհի
29.04.2011, 17:26
85 հարց "Ռուսաստանի պատմություն"-ից, լիքը հիասթափություն ու հոգնածություն, առջևում ընդամենը մի քանի ժամ, իսկ ես նստած Black Swan-ն եմ նայում...
Լավ եմ անում...

Մարկիզ
29.04.2011, 17:31
Ուզում էի ասել՝ սիրում եմ… ձեզ: :)))

Նաև ձեզնից շատերի բնավորությունը, մտածելակերպն ու «տուֆտա» նախասիրություններն իմանալով՝ զգուշացնեմ, որ վերը նշված խոստովանությունս հանկարծ «ներողությունատիպի», «քծնանքատիպի» (հըլը մի հատ ինձ նայեք, լավ նայեք, ուշադիր նայեք :)) ) կամ շարքային ալկաշի սովորական ալկոհոլային հարբածության վիճակում կատարած հերթական անպատասխանատու հայտարարության պես ինչ-որ բան չընկալեք:


Կարաք, չէ՞, ընկալեք…

Խմե՛ք ձեզ մոտ առկա «Գերարժեքային իդեաների», «Կպչուն մտքերի» ու «Մանիակալ-դեպրեսսիվ փսիխոզների» համար իմ կողմից նշանակված հոգեմետների հերթական դեղաչափերը, որպեսզի ընկալելը «հեշտ» լինի… :)))

Ռուֆուս
29.04.2011, 19:24
Սեփական բլթերից շատ ակտուալ թեմայով :)

Արքայազն Չարլզն ու Կամիլլա Փարկեր Բոուլզը զավակ են ունեցել: Շիմպանզեի ու ձիու զուգավորումից խիստ հետաքրքիր հիբրիդ է ստացվել :}

http://vayasun.co.uk/wp-content/uploads/2011/03/Prince-Charles-and-Camilla-Spain.jpg

Smokie
29.04.2011, 19:57
Ակումբ::love Մինչեւ այսօր ես շատ չէի կարդաել ձեր օրագրերը, ծանոթ չէի ձեր առօրյա մտքերին: Իսկ այսօրվանից ես ավելի լավ եմ ճանաչելու ձեզ, ավելի լավ եմ ճանաչելու ակումբի վիրտուալ աշխարհը::)

Մարդկանց մոտ օրենքի պես ընդունված է, որ ուրիշի օրագիրը կարդալ չի կարելի, այդպես էլ իհարկե պետք է լինի, բայց ակումբը... ակումն ուրիշ է, այստեղ բոլորը կիսվում են բոլորի հետ, չկա իմ ու քո: Եւ դա էլ շատ հաճելի է::)

Հայուհի
29.04.2011, 22:34
Վսյո-տակի Ռասպուտինը էդքան էլ վատ մարդ չէր...:8

Մանուլ
29.04.2011, 22:58
Կոմպլեքսներ: Բարդույթներ, էլի: Լրիվ` ոտքից գլուխ: Ես: Էխ-էխ:
Վիրտուալի պատճառով: Երևի, էլի: Մարդկանց հետ իրականում շփվելու «կուլտուրան» վերացել ա միջիցս: Հուսով եմ` ոչ իսպառ: Դեռ 2 տարի առաջ հեռախոսով ժամերով խոսում էի: Հիմա կուրսեցի-ընկերուհուցս հեռախոսով ինչ-որ բան հարցնելուց առաջ մի կես ժամ մտածում եմ, թե ինչ պիտի խոսեմ, մեր խոսակցությունն եմ կառուցում... Ինչ տխուր ա: Մի տարի առաջ հեչ չէի մտածում, թե էսինչի հետ հանդիպելուց ի՞նչ խոսեմ, կամ որ զանգեմ էսինչին, ի՞նչ ասեմ: Իսկ հիմա՞: Չեմ կարողանում շփվել մարդկանց հետ :բլին: Վիրտուալում էլ չեմ կարողանում: Միայն հատուկենտ մարդկանց հետ: Գնալով ավելի ինքնամփոփ եմ դառնում: Առաջ եթե քիչ էի խոսում, հիմա, կարելի ա ասել, ընդհանրապես չեմ խոսում: Շատ տխուր ա:
Ու երբ մտածում եմ, որ ամեն ինչ շատ վատ ա, հիշում եմ, թե ամեն ինչ ինչքան ավելի վատ կարող ա լինել ու եղել ա:

Ու ինձ ստիպում եմ չդժգոհել:

Գեա
29.04.2011, 23:11
Այս գիշեր երազումս մահվան հրեշտակն ինձ հյուր էր եկել:Չգիտեմ ինչով էի արժանացել նրա ուշադրությանը:Նստեց կողքիս, մեծ պարկից մի գիրք հանեց ու լուռ սկսեց թերթել:Կյանքիս պատմությունն էր...Մանկությանս էջերից հետո գիրքը դատարկ էր:
_Դժոխքի բաժին ե՞մ,–վախեցած կմկմացի ես:
–Դժոխքին արժանանալու համար ապրել է պետք…
Մահվան հրեշտակը խորհուրդ տվեց ապրել…Տեսնես նրան ո՞վ էր ուղարկել…

einnA
30.04.2011, 00:15
Իսկ ո՞վ է ասում, որ թույլը մեղավոր չի :think
մեղավոր է

AniwaR
30.04.2011, 02:08
Շտապ փնտրվում է մոտիկ ընկերուհի:angry

Ա դե սենց ա լինում էլի, որ ունեցած-չունեցածդ մի երկու մոտ ընկեր ա, ու իրանք սաղ տղա են:angry (դե, մարդամեկին չհաշված, բայց ինքը կակ վսեգդա մեգազբաղված ա!!!:angry): Ասենք՝ լա՜վ, անհույս սիրահարվել եմ ու հիմա հնչեցնում եմ այն չարաբաստիկ հռետորական հարցը, թե ինչու հենց իրեն, ու պատասխանը լինում ա՝

- Դե, ինքը դժվարհասանելի ա, ամաչկոտ, դեպրեսիվ, իրան դժվար ա գրավելը, դրա համար հենց իրան...

... :o :D Վայ մամա ջան, իմ *ու*ուզ, սաղ կյանքս նստած երազում էի դժվարհասանելի տղաների որս անելու մասին, բա ոնց:

Կամ ասենք, խորհուրդ են տալիս, թե ինչ անենք, որ ավելի մոտիկանանք, շփվենք և այլն.

- Դե, գիտես, ա՛յ, օրինակ, իրան կարաս էսինչ բանը նվիրես... :roll
- :}
- Համ էլ որ առաջին անգամ հանդիպեք, հըլը ձեռ-մեռ չգցես::B
- :o

Ու ընդհանրապես՝ :o:o:o

Քիչ ա մնում, ոմն դիակերի ասածով՝ ***կարդա աղջկա անուն***-ից ինսծիկի տեղն իմանամ, գնամ աղջկերքից իմանամ՝ ինչ կա-չկա իրա հաշվով::blin

Այ մարդ, չի՞ լինի մի քիչ աղջկավարի մտածեք, վաաաայ: :( Առանց էն ա՝ չգիտեմ՝ ինչ անեմ: :cry2 Միակ ճիշտ խորհուրդը մինչև հիմա էն մեգազբաղվածն ա տվել: Ու երևի տենց էլ կանեմ::think Մենակ թե համարձակությունս չի հերիքում ինչ-որ: :cry2

Mark Pauler
30.04.2011, 14:20
Պոկեր Խաղալ սիրու՞մ եք: Ուրեմն կհասկանաք իմ պես խաղամոլին:
Ծանոթներս կարծում են, որ եթե ես խաղատուն չեմ այցելում, որեմն չունեմ այդ մոլուցքը:
Չէ, հարգելիներս... Ես խաղամոլ եմ: Ամեն անգամ երբ ճակատագիրը իմ ընկերներից, ծանոթներից, բարեկամներից կամ ուղղակի փողոցի անծանոթիներից մեկի դիմակով առաջարկում է ինձ հետ խաղալ, ներսիս խաղամոլը մի անգամից համաձայվում է: Կարևորը հակառակորդը արժանի խաղացող լինի: Ես ոչ թե հաղթանակ եմ տենչում, այլ հենց խաղալ եմ ցանկանում...
Բայց ճակատագիրը անազնիվ խաղացող է: Նա հաճախ իր թևքի մեջ գաղտնի մի խաղաթուղթ է թաքցնում, որ ամենաթեժ ու լարված պայքարի ժամանակ դրա օգնությամբ ինձ պարտության մատնի...
Այս անգամ ես նկատել եմ, որ նա խաղաթղթերի մի ամբողջ տրցակ է իր մոտ թաքցրել:
Կանգնեցնե՞մ խաղը: Նրա դեմքին հարվածե՞մ իմ խաղաթղթերով: Վիրավորե՞մ ու դուրս շպրտե՞մ:
Ոչ... Ես սիրում եմ խաղալ...
Ինքս ինձ ասում եմ. “Ես գիտեմ նրան խորամանկելու ձևը”, բայց համոզված չեմ, ասածիս ճշմարտացիության մեջ: Ես շարունակում եմ խաղալ...
Ինչ լավ է, որ իմ կողքին կան մարդիկ, ում դիմակի տակ չի կարողանում թաքնվել ճակատագիրը, որ անազնիվ խաղով իր ամենազորությունը ապացուցի, բայց իմ խաղամոլ լինելը հենց այդ մարդկանց է ցավ պատճառում: Ինչ արած...
Ես ուղղակի խաղամոլ եմ ու սիրում եմ միայն ինձ շրջապատող այն մարդկանց, որոնք չեն ցանկանում իմ հետ խաղալ ու ինքս երբեք չեմ խաղում նրանց հետ:



http://www.youtube.com/watch?v=-e4bdcMWRU0&feature=related

My World My Space
30.04.2011, 14:28
Գիշերը երազ տեսա...
Մի տղա զանգեց ու ասաց, որ սիրելի ուսուցչուհուս ծննունդն է, ապա կախեց լսափողը:
Քիչ առաջ ծաղիկներ վերցրեցի (ուսուցչուհուս սիրած ծաղիկները՝ դեղին վարդեր) ու գնացի դպրոց, քանի որ բավականին ժամանկ է չէի տեսել նրան:
Գնացի, նվիրեցի ծաղիկներն ու պատմեցի երազս...

պարզվեց իսկականից էսօր ուսուցչուհուս ծնունդն էր....:)

einnA
30.04.2011, 17:21
Լավ է ուշաթափվես մի կնոջ համար, քան առանց որեւէ պատճառի :))
© Վ. Սահակյան

Kita
30.04.2011, 18:36
22 ժամ արթուն + 2 ժամ քուն + 34 ժամ արթուն:))
Իտավո:) 58 ժամվա ընթացքում քնել եմ 2 ժամ:))
Հալալա Կիտա աղջիկ:D:}

Meme
30.04.2011, 20:28
Հաճելի էր դրսում լինել էս անձրևի ժամանակ:roll:kiss....
Բա բուրմունքը,որ մնումա միշտ անձրևից հետո:love....

Դեկադա
30.04.2011, 21:39
10 րոպե առաջ զանգել ասում են.
- Ձեր համարին շփոթված գումար ենք փոխանցել, 200 դրամ… հետ ուղարկեք:
Նայում եմ սմս չկա:
Զանգեցի ասում եմ.
-Գիտեք դուք ինձ գումար չեք փոխանցել, բայց ես հիմա էտ գումարը կփոխանցեմ:Աշխատեք մյուս անգամ ուշադիր լինել:
Հետո դրեցի մտածում եմ.
-Տեսնես իսկականից շփոթվել էին, թե փող պոկելու ձև էր: Այ մարդ լավա չասեց 1000 դրամ: Էս գիշերվա կեսին ես դրան որտեղից էի լավություն անելու::)

anahit96
30.04.2011, 21:45
Էս ի՞նչա կատարվում հետս:Լրիվ ցրված եմ:Երեկ ընկերուհիս ինձանից նեղացել եր:Հարցրեցի,թե ինչի՞համար:Պատասխանումա.«Երեկ քայլում էիր ականջակալներով/բայց հո աչքերդ բաց էին/ ճանապարհին քեզ տեսա:Ասում եմ՝ բարև,չես պատասխանում,դե տեսա,որ ականջակալներով ես,բայց կողքիդ քայլողին էլ չես նկատու՞մ»:Մինչև հիմա չեմ հավատում

CactuSoul
01.05.2011, 02:25
Ես գիտեի, որ հաղթելու ենք… Ուղղակի չէի ուզում բարձրաձայն ասել համոզվածությանս մասին, թե չէ մեկ էլ տեսար… Իմ դեպքում միշտ էդպես է, որ ասում եմ, հարամ է լինում: Չասեցի, ու… Դե տեսաք, էլի:love
Մի ուրի՜շ կարգի եմ ուրախ, բառերով պատմելու չի:love

Սենց մի տեսակ համեստ հպարտություն կա մեջս, երևի տիպիկ հայ ավանդական…

Ապրես, «Կարին»:love Մենք կվերագտնենք մեր կորսված մշակույթը:love Ու թող աշխարհը ճանաչի մեզ մեր իրական մշակույթով, մեր ավանդական երգ ու պարով, թող զգա մեզ ու մեր հոգևոր արժեքը:love

Ո՜ւխ:love…

Ուզում եմ ժամերով խոսել, բայց խոսքեր չկան:love…

Շնորհակալ եմ ձեզ այս հաղթանակի համար))):love

Նաիրուհի
01.05.2011, 02:30
Էստեղ էլ գրեմ, որ բոլորն իմանան...

Ժոոոոող, գժվել եմ երջանկությունից... :yahoo
Մինչև հիմա ուշքի չեմ գալիս։ «ԿԱՐԻՆՍ» :love Իսպանիայում առաջին տեղն է գրավել, մե´ր պարը, ժողովո՜ւրդ, մեր ազգային պարը հաղթե՜լ է...
:bux:

Ես էլ չէի պատկերացնում, որ էսքան կուրախանամ։ Ուֆ, տանը սաղը քնած, լռություն, ուզում եմ գոռալ, բայց ժամը գիշերվա 1000-ն է...

Աչքներս լո՜ւյս, ժողովո՜ւրդ...:yahoo


http://www.youtube.com/watch?v=S_34O9HML3E&feature=player_embedded

My World My Space
02.05.2011, 14:14
Նայե՛ք, Ինգան իմ համար Ռումինիայից ինչ ա բերելու..... :P

https://lh3.googleusercontent.com/-Yr9FxNWZBks/Tb6DlJPszNI/AAAAAAAAAlw/hpueQHkCOOo/227793_2006282004661_1472007597_2284094_3377853_n.jpg

Էլիզե
02.05.2011, 20:00
Դա պատահեց համարյա թե բերքահավաքին՝ երեկ երեկոյան... :))

Սուսանիկ.
-Մա՜մ... էս կուկլայիս համար քող կարի՝ վռազ ամուսնացնեմ էլի... ամոթ ա՝ ինքը քսանչորս տարեկան ա ու հլը չի ամուսնացել....
Էդ թարս պահին ես մտա սենյակ: Սուսանիկ.
-Ասի՞... բա դու քանի՞ տարեկան ես...
Ես՝ վախվորած ու այլայլված.
-Քսաներեք... :o
Սուսանիկ.
-Հմմ.... բան չմնաց... հեսա պառավում ես....

;)

Shah
03.05.2011, 11:11
էս քանի օր ա մեր մոտ անհանգիստ ա, լիբիայի օրինակով որոշել են հետ չմնան ու միտինգներ, արցունքաբեր գազ, քաղաքի տարբեր տեղերում տարբեր անկարգություններ են անում նախագահական ընտրություններում պարտություն կրած թեկնածուի կողակիցները: քաղաքը բնականաբար դեռ մաքրած չի ու համարյա բոլոր տեղերում թղթեր, ապակի ու խառը իրեր են շպրտած... տենց..
առավոտ մեքենայով գալիս եմ, լռությու՜ն... եղանակն էլ մի քիչ խաղակցում ա՝ ամպամած ա... նենց տպավորություն ա, որ փոթորիկ ա եղել, սաղին քշել տարել ա, մենակ ես եմ սաղ մնացել 0_0

:D

Moonwalker
03.05.2011, 18:26
Ինքը - Արշ ջան, բարգուն/գիշերվա ժամը 4-ն ա:sad/:
Ես - Բարիգուն ապեր/քնաթաթախ կոմպի դեմը վեր ընգածի ձենով/
Ինքը - Բա մի հատ ասածս գրքի սսիլկեն կուղարկե՞ս:
Ես - Էս գիշերվա կեսի՞ն::{ Թող մնա վաղը էլի * ջան::noti
Ինքը - Բայց * էլ ա ուզում, ուղարկի ինձնից մի հատ մեծ դիաբոլո:
Ես - Դե տես՝ ասել ես::acute Լավ, հեսա sms կանեմ:

Գուգլի փնտրման երրորդ տողով գտնում եմ դեպոզիտի հղումն ու սմս-ում իրան: Զանգում եմ.

Ես - Կքաշես՝ ինքն արխիվ ա, WinRar-ով կբացես մեջը pdf-ով գիրքն ա: Էդ էլ Adobe Reader-ով կբացես:
Ինքը - Լավ, դե հլը կտենանք իրար:
Ես - Բարի գիշեր:

-----3 րոպե անց-----
Ինքը - Ապեր չեմ ջոկում ոնց ըտուց քաշեմ::esim
Ես - /ընթանում է ոսկերչական մանրամասներին հասնող բացատրական աշխատանք/...Ջոգի՞ր::mda
Ինքը - Լավ:

-----5-7 րոպե անց-----
Ինքը - Ապեր քաշեցի, բայց Adobe reader-ը չի բացում:
Ես - /10 րոպե հարցուփորձից հետո հասկանում եմ, որ Adobe-ով փորձել ա բացել .rar ֆայլը:/ Չասեցի՞ WinRar-ով պիտի ապաարխիվացնես::unsure
Ինքը - Դրանից չունեմ::pardon
Ես - Է՜, քաշի:
Ինքը - Լավ:

-----1 րոպեից-----
Ինքը - Բա չասեցի՞ր, որտեղից քաշեմ:
Ես - Մի րոպե:angry
Գուգլի որոնման առաջին տողից գտնում եմ հղումն ու ուղարկում:
Ես - Հլը փորձի
Ինքը - Քաշեմ՝ ձեն կհանեմ:

-----5 րոպեից-----
Ինքը - Արշ, արխիվից հանեցի հետո՞
Ես - Ընդլայնումն ի՞նչ ա::think
Ինքը - Էդ ո՞րն ա::'
Ես - Անունից հետո ի՞նչ ա գրած:
Ինքը - .pdf
Ես - :clap դե էդ Adobe-ով բացի
Ինքը - Հեսա....ըըըը....աշիբկայա տալիս, ասում ա «ֆայլ պովռեժդյոն»::aaa
Ես - *, հեռախոսդ USB ուներ չէ՞:
Ինքը - Հա:
Ես - Դե կքցեմ հեռախոսիս մեջ կբերեմ վաղը::(
Ինքը - Լավ, մերսի:
Ես - Գնա քնի է՜::angry

Ու մեկա ինքն իմ ամենալավ ընկերներից մեկն ա::friends:

einnA
03.05.2011, 21:20
Մեր տանը միշտ մի քանի ծաղիկների տեսականի եղել են, որոնք մամայի հսկողության տակ են: Չգիտեմ ինչի միշտ ոնց որ էտ մասին հոգ տանելն իմ գործը չի եղել, բայց էնպես էլ չի, որ չեմ սիրել, ուղղակի ծաղիկներ են տվել, կիսել եմ մամայի ուրախությունը ...
հա մենակ մի խոտ ունենք մանր-մանր, որ առանց հոգ տանելու փարթամանում է:

ասում են չէ` ով ծաղիկ, խոտ, կանաչ սիրում է, բարի է ... ինձ միշտ բարկացրել է էտ միտքը

Վերջերս մամային վրեզիա եմ գնել, հետաքրքիր ծաղիկ է, կարմիր ձողածաղիկով: Առաջին անգամ ուրեմ գնեցի ծաղիկը, ամանը, հողը պարարտացված, մի խոսքով իր ողջ օժիտով տուն բերեցի: Հիմա էտ ծաղիկը մանր դեղին ծաղիկներ է տվել էտ կարմիր ձողից, ծլել, ծլարձակում է ժամ ժամի վրա:
Ես էլ ամեն օր գալիս եմ, ժամ մեկ կանգնում նայում եմ, տուն եղած ժամանակ ջրում, խնամում... մաման զարմացած է :))

բարիացել եմ :think