PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 [13] 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Ֆրեյա
20.12.2010, 15:53
Ակումբցիները նենց նախանձ ժողովուրդ են բայց :)

Ասենք՝ Ակումբցիների նկարները թեման կարա ամիսներով թթվի, ոչ ոք նկար չդնի, հետո հենց մեկը իր նկարը դնում ա, սկսում են հետևից շարել իրենց նկարները :D Մեկմեկ նույնիսկ արդեն իսկ տեղադրած հին նկարները...

Նույնը ակումբի ստեղծագործողներն են: Հենց մեկը մի բան ա գրում, տեղադրում, մյուս ստեղծագորողները ձեռուոտ են ընկնում, արագ մի բան գրում, դնում են :) Մանավանդ, եթե մեկին շատ են գովում, մնացածները ոնց-որ ուզենան ցույց տալ, որ իրենք կարող են ավելի լավը ստեղծե՜լ... :)

Գուցե հատուկ չի ստացվում, ենթագիտակցորեն ա.. բայց փաստը մնում ա փաստ... :oy

Shah
20.12.2010, 15:59
Երեկ դուրս էի եկել քաղաք շաբաթվա սննդի առևտուրն անելու համար:) ու լրիվ պատահական խանությում հանդիպեցի ծանոթ մարդկանց, զրուցեցինք ու պարզվեց, որ նրանք էլ եկել են պատրաստություն տենան քանի որ նոր տարին որոշել են գնան Ույառ` իրենց հայրենիքում անցկացնեն ու պռաշալնի վեչեռ են անում ))… Հավաքվել էինք շատ նեղ շրջապատով շատից-քչից իրար մոտիկներով` երկուսը ռուս, երկուսը վրացի, մեկել ես: Երբ դատարկվում էր 3-րդ շիշը, կենածները գնալով ավելի էին քաղցրանում ու վրացի հոպարը, որը լռում էր սովորաբար քեֆը լավացավ ու սկսեց վրացական բնորոշ ակցենտով կենցներ բարձրացնել, հերթով սաղիս անրադառնալով, ամեն մեկիս խոսքի համար մի իմաստուն միտք կամ մի պատմություն պատմելով, մենք էլ լսում ու հիանում էինք հոպարով, հանդիպումով, վերևի հարևանուհիներով ու ընդհանրապես հաջողված երեկոյով: Վերջին մի տարվա մեջ իմ տրուդագոլիկ-բոտանիկ ապրելակերպի մեջ միակ ալկոհոլի չարաշահման դեպքն էր:
Դէ իհարկե ցրվելուց առաջ (էդ վիճակին անհրաժեշտ չէր բայց..) պետք էր ավարտել հայկականավրացականառուսականախառը երգերով ու պարերով, (որը դժվար թե պարի նմանվեր կողքից :) ) :

Նոր գրառում չանեմ` ավելացնեմ էստեղ. Այն թեորիան, որ կանայք ավելի շատ հետաքրքրվում են այն տղամարդկանցով որոնց քիչ են հետաքրքրում կանայք ավելի ու ավելի ա ապացուցվում ու դրանից վատ են զգում թե կանայք, թե կանանցով հետաքրքրված տղամարդիկ, թե կանանցով չհետաքրքրված տղամարդիկ :))

einnA
20.12.2010, 22:35
թող էս խոսքերը ուղղակի խոսքեր մնան ...
հայրենիքը մի երազ է, փոքրիկ հատված տարածության... :sulel

Jarre
21.12.2010, 01:27
Եթե ԱՊՊԱ, ապա......

Հասկացանք էլի :beee

murmushka
21.12.2010, 11:06
էս էլ սենց....
Նախապես երկու ամիս առաջ գրանցվել էին, որ ամսի 20-ին ՀՀ օրենքով ամրագրենք մեր ընտանիքը… Կանչել էին առավոտյան ժամը 11-ին… Առավոտյան վաղ էինք արթնացել ու շտապում էինք, որ ամեն ինչ հասցնենք, որ ԶԱԳՍ-ից հետո գանք տուն ու մի փոքր մտերիմներով նշենք: Հոգ չէ, որ երկուշաբթի էր, մարդիկ աշխատանքի վայրերից խնդրել դուրս էին եկել, որ մեզ հետ կիսեն այդ երջանիկ պահերը: Ժամը 10:55 այդ հաստատության դռան դիմաց էինք… զարմացանք, որ այդքան շատ մարդ կար: Ներս մտանք այն վստահությամբ, որ մեր ժամն է, մենք ենք ամուսնանալու ու..... Պարզվեց այդտեղ մոտ 5-6-7 զույգ կա, մի այդքան էլ նորածն ծնողներ ու բոլորին ժամը 11-ին են կանչել: Ստիպված էինք սպասել: Անգամ նստելու տեղ չկար, իսկ սենյակն ինքը հաստատությունն այնքան անհրապույր ու վանող էր, որ որոշեցինք դրսում սպասել՝ վայելելով գրեթե գարնանային արևի ջերմությունը: Հյուրերի մի մասը գնաց,այլևս սպասել չէր կարող: Անչափ գեղեցիկ ծաղկեփունջս էլ սկսեց ճլորել, նվաղել: Ժամ 12:15 ներս հրավիրեցին: Կատարյալ լռություն, երևի նման մթնոլորտ մեկ էլ դատավճռի կարդալու ժամանակ է լինում, չգիտեմ ինձ մոտ նման տպավորություն էր: Պետը սկսեց լրացնել տվյալներն ու ատամների արանքից ."Չեմ հասկանում էսօր բոլոր հարսնացուները որոշել են ազգանունները փոխել էս ինչ մի հետամնացություն" …Չգիտեմ արժեր բացատրել այդ կնոջը, որ դա հետամնացություն չէ ոչ էլ ձևականություն, այլ մի անսահման նվիրական զգացողություն, որ ընտանիքը միայն մի ազգանուն է ունենում, որ չի կարա մաման ուրիշ ազգանուն ունենա, պապան ուրիշ, եթե իրանք մի ընտանիք են, համենայն դեպս իմ պատկերացմամբ: Պետը լրացրեց վերջացրեց, հարցրեց." Կուզե՞ք կազմով տանք": Իհարկե, այդպես ավելի գեղեցիկ է: Ոչ մի հանդիսավորություն, ոչ մի զգացմունքայնություն… Արտասանեց անգիր արված խոսքերը, շնորհավորեց, իսկ երբ արդեն դուրս պիտի գնայինք, ասեց. " Կազմի համար վճարեք 3000 դրամ այստեղ": Չգիտես էլ ինչ անվանես նման արարքը:Միգուցե ստորություն, կամ էլ ողորմության նոր տարբերակ: Դուրս եկանք այդ ճնշող սենյակից, որի պատերից սովետի հոտն էր փչում, ոչինչ չէր փոխված երևի 45 թվից այս կողմ: Դե քանի որ հյուրերի մեծ մասը գնացել որ իր գործերով, մենք էլ պայմանավորվել էինք երեկոյան հավաքվել ունշել, որոշեցինք գնալ եկեղեցի,որ այնտեղից էլ վերցնենք վկայական, որ մենք պսակվել ենք այդ եկեղեցում: Հասանք եկեղեցի, ու պարզվեց, որ պետք է սպասենք մինչև Տեր Հայրը գա: Մոմ վառելուց հետո դրսում կանգնած սպասում էինք, երբ բանալիները պտտացնելով ծամոնով մի մարդ մտավ եկեղեցի, իսկ հետո պարզվեց, որ նա այն Տեր Հայրն էր որին սպասում էինք: Ուղարկեցին պատճենելու բոլոր փաստաթղթերը, երբ բերեցինք պատճեներն ուղարկեցին մեկ այլ հաստատություն, որտեղ ասեցին, որ վճարենք 5000 դրամ ու սպասենք 30 րոպե: Չկար վեհություն, չկար առաքինություն չկար... բայց էնքան կուզենայի, որ լիներ.....
չգիտեմ էլ ինչու եմ սա գրում,բայց երեկվանից մի տեսակ էնքան վիրավորված եմ, չգիտեմ էլ ումից, ինչի համար, բայց անսահման վիրավորանքի զգացողությունը չի թուլանում
Ախր ինչի է ամեն ինչ այսպես, երբ կարար լինել լրիվ հակառակը..... ու դրա համար առանձնապես ոչ մի մեծ բան անհրաժեշտ չէ, ուղղակի ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ

Հարդ
21.12.2010, 13:33
Դասից գալուց ավտոբուսը մի կանգառում կանգնեց ու ահավոր բան տեսա: Կանգառում մի մարդ էր կանգնած, ահարկու դեմքով: Կարծես թե մաշկը ինչ որ ուրիշ տեղից վերցրած և այդտեղ կարված լիներ ու դա ամբողջ դեմքի մաշկը::o
Իսկ ականջների տեղը փոքրիկ ծակեր էին մի քիչ ուռեցրած: Սարսափելի էր:
Նայեցի մյուս կանգածների հոգսաշատ ու մուննաթ դեմքերն ու մտքումս ասեցի. «Դուք պտի երջանիկ լինեք, ի՞նչ եք քթներդ կախել:angry»:

Էկել եմ ասեմ, որ հեսա համերգի եմ, ու պիտի սա նվագեմ:
Հաջողություն ինձ:


http://www.youtube.com/watch?v=f5wFgn3j85U


http://www.youtube.com/watch?v=QCv9DHQ_7AQ

Jarre
21.12.2010, 14:14
Պարտադիր է գրառումը կարդալ շամպայն ըմպելով

Երեկ ռուս ընկերներիցս մեկի հետ զրուցում էինք շամպայնից :love

Անկախ նրանից սիրում ես շամպայն թե ոչ համաձայնվիր, որ շամպայնը շատ-շատ է տարբերվում Հայաստանում տրադիցիոն համարվող խմիչքներից՝ արաղից, կոնյակից, գինուց և գարեջրից։ Շամպայնը իր մեջ պարունակում է բաներ, որ նշված խմիչքներից և ոչ մեկը չունի։ Օրինակ.

Ակնկալիք
Մեր համար շամպայնը նույնը չի, ինչ ֆրանսիացիների համար, որոնք ստեղծել են այդ հրաշք խմիչքը։ Մեզ՝ հայերիս համար միայն շամպայնի շիշը և ձևը արդեն իրենց մեջ պարունակում են խորհուրդ։ Դրանք դարձել են ակնկալիքի խորհրդանիշ։ Ակնկալիք մի իրադարձության, որ ամեն օր չէ որ պատահում է, այլ ինչ որ հրաշալի, յուրօրինակ, աննման և ուրախ իրադարձության։

Շամպայնը ամենօրյա խմիչք չէ։ Դե իսկ երբ լսում ենք մեկի մասին ով ամեն օր խմում է շամպայն, ապա մեր ուղեղում միանգամից պատկերվում է ճոխության և հարստության մեջ ապրող, հանգիստ ու հարուստ կյանք ունեցող մեկը....

Շամպայն գնելը արդեն տղամարդկային քայլ է :P Ինչո՞ւ։ Փորձիր հիշել կամ եթե դու աղջիկ ես կամ կին փորձիր պատկերացնել, թե ի՞նչ է առնում տղամարդը շամպայնից անմիջապես հետո, եթե իհարկե մինչ այդ արդեն չի գնել ;) Դե ինչ կռահեցի՞ր։ Եթե մտածում ես շոկոլադ, ապա չես սխալվում։ Բայց սովորաբար տղամարդը շամպայնի հետ միասին անպայման գնում է ծաղիկներ :love

Իսկ նկատե՞լ ես, թե շամպայնը բացելու պրոցեսը ինչ վեհ զգացումներ է պարունակում իր մեջ։ Երբ տղամարդը պատրաստվում է բացել շամպայնի շիշը և երբ նրա մատները կպնում են ֆոլգայով փաթաթված շշի բերանին նա իր սրտի խորքում իրեն մի փոքր :D զգում է սուպերմեն ու մի քիչ էլ հպարտանում է, քանի որ զգում է կանանց և աղջիկների վախեցած հայացքները, որոնք աչքերը համարյա թե փակում են և յուրաքանչյուր վայրկյան ակնկալում են պայթյուն։ Եվ երբ այդ ժամանակ դու առանց ձայնի հանգիստ բացում ես շիշը և շշից դուրս է գալիս շամպայնի սպիտակ «ծուխը».... Նայում ես շուրջդ հավաքվածներին և միանգամից հասկանում, որ ակցիաներիդ գները սկսեցին ահավոր բարձրանալ :D

Համաձայնվիր, որ շամպայնի մեջ կա ռոմանտիկա :love Կամ եթե կարծում ես, որ չկա համաձայնվիր, որ մնացած խմիչքների հետ համեմատած այն գոնե հավակնում է լինել ռոմանտիկ խմիչք։ Եթե այնուամենայնիվ համաձայն չես մտածիր հետևյալի մասին։ Օրինակ հնարավո՞ր է, որ երեք հոգով հավաքվեն ֆուտբոլ կամ բոքս նայելու և այդ առիթով մի տասը շիշ շամպայն խմեն։ Խոստովանիր, որ ռեալ չէ։ Շամպայնը ակնկալում է կանացի միջավայր և կանանց մասնակցություն։

Այո՝ ակնկալիք։ Շամպայնի մեջ շատ ակնկալիքներ կան։

Չկա մի մարզիկ, որ իր մեծ հաղթանակը չնշի շամպայնով։ Երբ նոր նավը սկսում է իր կյանքը և բազմաթիվ փորձարկումներից և ստուգումներից հետո նրան բաց են թողնում բաց ծով նրա վրա կոտրում են շամպայն և ոչ թե օղի, կոնյակ կամ այլ խմիչք, սա էլ նավի երկար և բարեհաջող կյանք ունենալու ակնկալիքն է։

Եվ սովորաբար շամպայն խմում ենք ուրախ առիթներով՝ ակնկալելով հաճելի ժամանակ և երազելով երջանիկ ապագայի մասին.... Երազում ենք ուրախություն և երջանկություն դրանից լավ ի՞նչ կարող է լինել :oy


Համ
Երբ լսում եմ նման արտահայտություններ՝ «Վա՜յ, ես շամպայն չեմ սիրում, ինձ ավելի ուժեղ խմիչք բերեք....», ես միանգամից հասկանում եմ, որ այդ մարդը ընդհանրապես ոչ մի խմիչքից գաղափաղ չունի՝ ոչ օղուց, ոչ կոնյակից ոչ մի բանից։

Ինչպե՞ս կարելի է չսիրել շամպայն։ Սովորաբար պատճառը լինում է այն, որ մարդ լավ չի ճանաչում շամպայնին ու քիչ բան գիտի նրա մասին։ Դա նույն բանն է, որ մարդ չի սիրում օպերա, քանի որ երբեք չի լսել և չի խորացել օպերայի մեջ։

Ի տարբերություն մյուս խմիչքների շամպայնը պահանջում է խորը ուսումնասիրություն։ Հնարավոր չէ սիրել շամպայն ընդամենը մի քանի տարին մեկ ի միջիայլոց խմելով :beee Շամպայնը պահանջում է կանոնավորություն և հանգիստ։ Հարկավոր է զգալ ու «բռնել» նրա համը։ Զգալ, բռնել, բայց ոչ հասկանալ.... Շամպայնին անհնար է հասկանալ։ Շամպայնը գլուխկոտրուկ կամ մաթեմատիկայի խնդիր չէ։ Շամպայնը կամ պիտի սիրես կամ ատես՝ հասկանալ-մասկանալ չկա ;)

Սրա հետ կապված մի գաղտնիք բացահայտեմ։ Շամպայնի համը բացահայտվում է միայն կյանքի հանդեպ սիրո և կյանքի ինչ որ պահեր վերապրելու դեպքում :love Շամպայն խմելուց հարկավոր է հիշել, զգալ և սիրել ամառվա ոգին և շունչը, հիշել և զգալ ծովից փչոք քամին, հիշել և վայելել ձմեռվա շունչը, երբ ձմեռը անտառում էիր և զգում էիր, թե ինչպես է սառը և թարմ օդը լցնում թոքերդ.... Այս դեպքում շամպայնը քեզ կներկայանա լրիվ այլ ձևով՝ գեղեցիկ, ռոմանտիկ և խորը։ Ու հնարավոր չի, որ նման մոտեցման դեպքում շամպայն խմելուց քո դեմքին չհայտնվի մեղմ ժպիտ :)

Կամ երբ շամպայնի գավաթը ձեռքիդ մի կում ես անում և նայում սիրածդ էակի գեղեցիկ աչքերին.... Սա էլ արդեն համբույրի ակնկալիք է.... Լավ շատ չխորանամ :))

Մարդիկ տարբեր են, կարծիքները նույնպես։ Բայց մի բան հաստատ է. շամպայնի համը միշտ ուրախության համ է։

Հենց այդ պատճառով է, որ տխուր և պեսիմիստ մարդու համար շամպայնը պարզապես ինչ որ անկապ, թթված խմիչք է։ Մի խորհուրդ՝ այդպիսի մարդու հետ մի էլ փորձեք վիճել՝ անօգուտ է։

Հետևանքներ
Մի զարմաիցր, բայց շամպայնի հետևանքներից մեկը կարող է լինել ամոթը և հիասթափությունը :( Ամոթ ու հիասթափություն, որ երեկոյի ընթացքում չհերիքեց սրամտությունդ, հումորդ, զրույցը կենդանի պահելու ունակությունդ.....

Իսկապես ամոթ է։ Բայց ամոթ է ոչ թե շամպայնին, այլ քեզ :angry Ախր դու ամբողջ երեկոյի ընթացքում խմում էիր շամպայն, նա էլ էր խմում..... Եվ շամպայնը ձեզ երկուսիդ էլ օգնում էր.... Տալիս էր խարիզմա, քաջություն.... Իսկ դու, ինչ որ պահի, ինչ որ տեղ ինչ որ սխալ թույլ տվեցիր։ Հուսախաբ արեցիր շամպայնին։ Փաստորեն իզուր էր էտքան ջանքեր թափում ինքը.... Այնպես, որ առաջին հերթին պետք է ամոթ զգաս շամպայնի հանդեպ, եղա՞վ :beee

Հիշիր նաև մի շատ կարևոր միտք. եթե շամպայնը խմես իմիջիայլոց՝ առանց ուրախության, ոչ պատշաճ բաժակով, խմես շատ և առանց նպատակի, ապա իմացիր, որ շամպայնը անպայման վրեժ է առնելու քեզանից։

Բայց եթե լսում ես գեղեցիկ երաժշտություն, ապա շամպայնը այն կդարձնի հիասքանչ։ Եթե դու լավ տրամադրություն ունես, ապա շամպայնը այն կդարձնի գերազանց։

Լավ արդեն շատ երկարացրեցի։ Մի խոսքով՝ շամպայնի հետևանքները տարբեր են, բայց ամենալավը այն է, երբ առավոտյան պարզ ուղեղով արթնանում ես քո տաք անկողնում, ժպիտով վերապրում հաճելի երեկոն և ուրախությամբ հիշում, որ սառնարանում դեռ մնացել է մեկ շիշ շամպայն :) Որովհետև էտ պահին սիրտդ ուրիշ ոչինչ չի ուզում....

ՀԳ՝ ընկերոջս՝ Եվգենիի մտահղացումներ զրուցել այս թեմայով։ Հետո տեսնելով, որ իր բլոգում շատերն էին հավանել մեր զրույցի արդյունքը որոշեցի ես էլ այստեղ դնեմ։ Եթե հոգնեցրի, ներեք՝ չէի ուզում :oy

Երվանդ
21.12.2010, 14:41
Զառմանալի պյան ա, իսկ ես ստորաբար շամպայնը օղու հետ եմ խմում, ու բավականին հաճախ և անառիթ:cry
Հ.Գ
Սա պատսխան չէ՛ Ժառի գրառմանը, ուղղակի սույն գրառումը խորհելու առիթ դարձավ, և արդյունքում ծնվեց այս գրառումը:pardon

Դեկադա
21.12.2010, 23:32
50794

Սիրում եմ այս նկարը: Ավելին գնահատում եմ Մալևիչին: Իսկ դո՞ւք: Ի՞նչ եք տեսնում այս նկարում... մտածո՞ւմ եք::)
Այ ձեր նման էլ մարդիկ են, ովքեր.

1. հաճախ, կյանքին նայում ու տեսնում են այն ինչ դուք եք տեսնում:
2. հաճախ, կյանքին նայում ու տեսնում են այն ինչ իրենց ցույց են տալիս:
3. հաճախ...ոչինչ չեն տեսնում:

...իսկ ես փախնում եմ այդ երրորդներից՝ ոչինչ չտեսնող մարդկանցից:

Chuk
22.12.2010, 11:56
Կոշմա՜ռ: Իբր մի գիշեր էր, քնում էի, հանգստանում էի, հիմա սկսել եմ գիշերը երազումս Հայաստանի քարտեզը գծել... ահավոր ա :))

Shah
22.12.2010, 12:28
ոչ մի անգամ "մարդանմանների" վրա չարժե գոռալ, իրանք դրանից ավելի լավ են զգում` մոլ կարեցան քեզ ափերից հանեն... ավելի լավ ա դանդաղ ու վստահ, հետո եթե դա էլ չանցավ էլի գոռալ չարժե` կարելի ա ուժեղ ու մրթին, բայց չէ` գոռալ պետք չի, էթիկայի կանոններին չի համապատասխանում :))

Արևածագ
22.12.2010, 12:37
Հարևաններս երեխա են ունեցել: Երկու տղա ունեին, իսկ սա աղջիկ է՝ Լյուդմիլա անունով: Ծնողները մինչև ծննդյան օրը համոզված էին, թե էլի տղա են ունենալու, բայց աղջկա ծնունդը երջանկության անսպասելի շատրվանի նման լցվեց վրաները: Մենք էլ էինք ուրախացել:Լյուդմիլան դեռ մի ամսեկան չկա: Երբեմն լսում ենք լացի ձանը, երբ մեր տանը որևէ շշուկ չի լինում:

Երեկ աղջիկս ,(11 տարեկան է), սեղանի կողքին նստած՝ խորհրդածություններ է անում.:think

- Մա'մ, ես ամբողջ օրը Բախի, Մոցարտի սոնատներն եմ նվագում, Լյուդմիլան երևի լսում է: Ու ինքը փոքրուց կսովորի երաժշտությանը, հենց մի քիչ մեծացավ, կասի՝ ինձ տարեք երաժշտական դպրոց: Հետո կավարտի՜ դաշնամուրի դասարանը, կգնա կոնսերվատորիա, կոնսերվատորիան էլ կավարտի: Կսկսի համերգներ տա՜լ, ամբողջ աշխարհով մեկ կշրջի՜, ծաղկեփնջեր կստանա՜, համաշխարհային փառք կունենա՜...:flower

Եվ ու՞ր է իմ թափած ջանքերի համար իրենց երախտագիտությունը...:angry

Katka
22.12.2010, 12:37
Երեխեք, էս եկող հանդիպման վրով երազ եմ տեսել ու վախեցած եմ արթնացել: Լիքը մարդ կար ու պաչեմու տո Խաչատրյանի Սուսերով պարն էինք պարում: Chuk-ն էլ նստած խնդում էր::o

VisTolog
22.12.2010, 17:17
Նստեի մի մեքենա ու սկսեի քշել երևակայությանս ստեղծած անվերջ ճանապարհը: Արգելակները չաշխատեին, ես էլ արագությունն ավելի ու ավելի մեծացնեի: Երբ հոգնեի արդեն քշելուց, դիմացը մի պատ կստեղծեի…

Shah
22.12.2010, 18:31
http://www.youtube.com/watch?v=RwUqqm82zCY
Շատ ճիշտ բան ա տարին մի անգամ արձակուրդ գնալը:
83 օր ու կգրանցվի առաջին հաղթանակը:
невменяемость излечима господа:))

Հարդ
22.12.2010, 18:49
Դ -Իսկ քննությանը քննարկելու ենք ամեն ինչ, բացի Լեդ Զեփելինից:
Ես -Բայց ինչի՞ հենց Լեդ Զեփելինից, - զարմացած, կապտակարմրած ու դանդաղ ասեցի:
Դ -Դե որովհետև գրատախտակին գրված էր...
Ես -Ես եմ գրել...
Դ -Դե դուրս գալուց կմաքրես:
Ես -Լավ...
Դ -Զեփելինը մեր սերնդի կուռքերից էր ու իրենք էսօր դասականներ են համարվում:
Ես -Գիտեմ...

Դասից առաջ ջահելությունս մտքիս էր եկել:)) (գրատախտակին տենց բաներ գրելը):

My World My Space
22.12.2010, 22:57
Գիտե՞ք ինչն ա հետաքրքիր.... վերջերս նկատել եմ, որ ինչքան շատ եմ կարդում քաղաքականության մասին, էնքան ավելի ներողամիտ եմ դառնում պոռնիկների հանդեպ...:(

einnA
22.12.2010, 23:22
Մենք ըմբռնումով տանում ենք ԲԵՌԸ, որը չենք կարող չհանդուրժել ... :aha

Nare-M
23.12.2010, 00:23
Ինտերնետը անիմաստ փորփրելիս հանդիպեցի Սևակի բանատեղծություններին։

"Ինչպե՜ս չեմ սիրում այդ «սպասել» բայը,
Որում և այնքա՜ն տանջա՛նք կա, թախի՜ծ…"
Չեմ սիրում, բայց… չսպասել չեմ կարող…

…"Բայց լավ է, որ կա այդ
«Համբերություն» կոչվածը նաև,
Զի առանց դրա այդ «սպասել» բայը
Հաստա՛տ կկորչեր…"
Բայց թե, այդ համբերատար լինելուց էլ եմ հոգնել…

Empty`Tears
23.12.2010, 08:47
:aaa:aaa հա, հա ուրիշ ձև չկար … :sad :(

Դեկադա
23.12.2010, 08:59
Ես շատ բան չեմ ուզում… Ընդամենը մի քիչ ամեն ինչից...

Արևածագ
23.12.2010, 10:30
Տեսնես Ժունդիային , ձյունածածկ ճամփեքն ու փակ օդանավակայններն անցնելով, հասա՞վ իր արքայադստերը: :think :)

VisTolog
23.12.2010, 19:16
Կարելիա մի հատ կրոն ստեղծել::think Ո՜նց նայում եմ, լավ էլ եկամտաբեր բիզնեսա::))

չէ, բայց լուրջ մտածելու տեղիք տվեց

Քանի ո՜ր, կրոնի գաղափարները հիմնականում օգտագործվել են մարդկանց կառավարելու համար (չփորձե՛ս հակաճառել), ուզածին հասնելու, ցանկացած բլթ կրոնի տեսնակյունից ներկայացնելու և մարդկանց գլուխը մտցնելու համար, հարկ եմ համարում ստեղծել նոր շարժում՝ 2012: Լինելով բավականին տեղեկացված և լինելով բավականին տեղեկացված մարդկանց ճանաչող, կարող եմ վստահ ասել, որ այդ կրոնի (չշփոթել աղանդի հետ:D) տարածումն ու 90 տոկոսանոց համոզիչ ապացույցներով հանդես գալը կարող է բազմաթիվ մարդկանց ներշնչել այն ամենն, ինչ կասվի և շատ հեշտությամբ կզբաղեցնի մարդկանց նորմալ բանականության ամենավերին շերտերը՝ ներքևում թողնելով մաքուր բանականության շերտերը, որոնք շատ քչերի մոտ են աշխատում: Ում մոտ էլ աշխատումա, չի կարող հաստատ ասել, որ այն իսկապես կա ու աշխատումա::)) Նոր կրոնը կքարոզի սեր (հակառակ դեպքում կհամարվի վատը…:))), դիմացինին օգնել և սիրել, չմատնվել այլ կրոնների լավ խոսքերին ու հաստ գրքերին, չխաբնվել գուշակներին, քանզի նրանք սատանայի ուղարկվածներն են, չխաբնվել տարբեր գիտություններին, քանզի դրանք ոչինչ են և աստված կարող է մի մատով ամբողջը սրբել…

Չունենալ սեփական կարծիքը, երբե՛ք, որովհետև այն կարծիքը որը քարոզվում է Աստծունն է և երբեք չի կարող սուտ կամ սխալ լինել: Ոչ սեփական կարծիքին հետևելու դեպքում դու միանշանակ կհայտնվես դրախտում, քանզի այդպես է գրված ինչ-որ տեղ ինչ-որ մեկի կողմից::D Երբե՛ք, լսու՞մ ես, երբե՛ք չփորձես վաղվա օրդ պլանավորել, քանզի Աստված մեկ մատով կարող է այն սրբել: Ապրի՛ր ներկայով, քանզի ներկան է քո ապագա անցյալը: Հա, բայց ստեղ որոշեցինք, որ ապագայի մասին չենք մտածելու::think Լավ, քանի որ ես չգիտեմ էս փակուղուց դուրս գալու ձևը, ուրեմն միայն Աստված գիտի և չի կարելի, որ մարդիկ իմանան: Բայց… բայց ախր մարդիկ վաղու՜ց արդեն գիտեն, որ կայծակները կապ չունեն Աստծո հետ: Տեսնես ե՞րբ էդ փակուղին կլինի կոտրել կամ շրջանցել::think Բայց ես դրա պատասխանն էլ գիտեմ… դա կլինի դատաստանի օրը, երբ ամբոխը կշարժվի դեպի ազատություն: Ազատություն, որը ավարտվում է փակուղում: Փակուղի, որը կկոտրվի: Փակուղի, որից այն կողմ միայն երևակայությունն է գնացել մարդու… չէ, խոսքը էն երևակայության մասին չէ, որը դրախտ ու դժողք է պատկերում, այլ էն երևակայության, որը փակվել է հենց մարդու կողմից, չթողնելու համար անցնել փակ ճանապարհը, որովհետև ով անցնի, հետ է գալու ու պատմի թե ինչպիսին է ամեն ինչ փակ աչքերի, մութ գանգատուփից այն կողմ…

Իսկ ինչ վերաբերվում էր 2012 կրոնական շարժմանը… այս ամենը կարդալուց հետո, համաձա՞յն ես այցելել մեր ժողովներին: Ընդամենը 2199 դրամ և դու կիմանաս այն ամենն, ինչ իրականում կատարվում է քո շուրջը:;)

Տեղերը սահմանափակ են, ժամանակը՝ քիչ:

Շտապի՛ր լինել առաջինը:

Jarre
23.12.2010, 23:06
Մի աֆերիստ ծանոթ ունեմ։ Մի օր որոշեց հայավարի շուստրիություն անել, իսկ ես էլ հասկանալով ու վստահ լինելով իր ստի մեջ որոշեցի գլխին օյին խաղալ։

Ուրեմն ես սովորաբար չեմ սիրում խոսել իմ աշխատանքից ու անձնական հարցերից։ Միայն շատ մտերիմները գիտեն այդ մանրամասները։

Այս մարդը կպած ուզում էր իմանալ որտեղ եմ աշխատում, ինչքան եմ աշխատում և այլն։ Մի քանի տափուկավարի փորձերից հետո՝ տեսնելով, որ ինձանից ոչ մի կերպ չի կարողանում տեղեկություն ստանալ մի օր իմեյլ է ուղարկում ինձ, թե՝ «ռեզյումեդ շտապ ուղարկի փոխանցեմ մեր human resources, թափուր աշխատատեղ կա։ Հա, չմոռանամ ասել, որ պիտի անպայման նշես նախորդ ու ներկա աշխատանքիդ վայրերը» :D Բայց դե ինքը չգիտեր, որ իրանց human resources-ի համակարգողը իմ մտերիմ ընկերն է, իսկ գլխավոր տնօրենն էլ՝ բարեկամս :) Երկուսն էլ հավաստիացրեցին, որ Գևորգը ուղղակի ֆռիկ է անում։

«Դե դու սպասի Գևորգ տղա, ես հեսա կուղարկեմ ռեզյումես», մտածեցի ու նստեցի մի շատ գեղեցիկ ռեզյումե կազմեցի, որտեղ նշում էի ՀՀ կառավարական հիմնարկներում և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուչություններում իմ իբր թե զբաղեցրած բարձր դիրքերս։

Սովորաբար իսկական ռեզյումեիս մեջ երբեք չեմ նշում ինձ երաշխավորողների մասին, քանի որ ռեզյումեի փուլում դա լրիվ ավելորդություն է։ Այդ տեղեկությունները հարկավոր են հաջորդ փուլի՝ հարցազրույցի ժամանակ։ Բայց այս մի ռեզյումեի մեջ վերցրեցի ու երաշխավորողներիս ցուցակում գրեցի մի երկու հանրաճանաչ մարդու անուն, այդ թվում՝ ՀՀ ներկայիս նախագահի :D

Չմոռանամ ասել, որ իրանց անուններով էլ իմեյլներ բացեցի ու դրանք գրեցի ռեզյումեում։ Գիտեմ-գիտեմ հիմա պիտի ասեք՝ «ամոթ չի՞, յեքա մարդ ես..... բա չես ամաչո՞ւմ»։ Բայց ինչպես մի քանի օր առաջ հանրորեն հայտարարեց պարոն Պուտինը՝ «ո՛չ, չեմ ամաչում» :love ։


http://www.youtube.com/watch?v=qstZ6H3twPE




Անցավ մեկ շաբաթ.....

Այսօր իմ նախագահական իմեյլին :D գալիս է նամակ ոմն Գևորգից, ով ներկայանում է տվյալ կազմակերպության բաժնի վարիչներից մեկը (լկտի սուտ :angry ու ո՞նց դու չես վախում նախագահից, որ տենց սուտ ես ասում :think ) և նախագահից հազար ներողություն խնդրելով հարցնում, թե արդյո՞ք իսկապես ես աշխատել եմ իր մոտ և եթե այո, ապա խնդրում է, որ նա գրի, թե ինչ կարծիք ունի իմ մասին։

Հիմա նստած մտածում եմ, որ այ «բաժնի վարիչ» ջան, բա դու չես հասկանո՞ւմ, որ եթե yandex.ru-ա, էտ արդեն լուրջ չի։

Բայց էտ հեչ։ Իմ ու Գևորգի երկու ընդհանուր ծանոթներ արդեն հասցրել են բանբաներկայով մեր տուն գալ ու խնդրել, որ իմ կառավարական ծանոթների միջոցով դզեմ իրենց տղայի գործերը, բանակաի հարցերը և այլն :( Իսկ իմ հարցին, թե որտեղից գիտեք իմ այդ «աշխատանքների» մասին, նրանք հավաստիացրեցին, որ ես եմ մի անգամ խոսակցության մեջ ասել :o

Ասածս ինչ ա. շատ կատակ մի արեք, ամեն ինչի մի հավատացեք ու մարդկանց էլ չի չափեք իրանց աշխատանքով, փողով ու կրթությամբ։

Ու մի բան էլ. եթե ջոգում եք դիմացինի տուպոյ շուստռիությունը և կռիսությունը, ապա ավելի լավ է միանգամից երեսին առանց ամաչելու ու իրեն խնայելու ասեք, որ ամեն ինչ հասկացել եք։ Տենց համ իրան հեշտ կլինի համ ձեզ։

My World My Space
23.12.2010, 23:20
Նոր պատմվածք եմ գրում.... էս էրկու օր ա չեմ կարում վերջացնեմ, էսօր էլ հաստատ չեմ վերջացնի.... :(

էն էլ գիտե՞ք ինչի մասին ա: Փերղզիների:

Փերղզի=էգ սատանա....;)

Տատիս պատմած հեքիաթներից մեկն էր միտս ընկել, ասեցի գրեմ` չկորչի էդ գյոզալական կերպարը....

Shah
24.12.2010, 00:18
չեմ սիրում ժլատ մարդկանց...

Մանանա
24.12.2010, 03:01
եթե իմանար, որ երևի թե մինչև հիմա նկարածս լավագույն նկարներից մեկը իրա նկարն ա լինելու: Նստած նկարում եմ իրան, մեկ բեմի վրա, մեկ էլ չգիտեմ որտեղ, բայց իհարկե ամենալավը կլինի ճեպանկարը, երբ դեմս կնստի, ես էլ իրան կնկարեմ:
համ էլ ուզում էի ասել- Վահե, ես քեզ շատ եմ սիրում, դու ամենաօբյեկտիվ խորհրդատուն ես իմ համար, երեևի նրանից ա, որ սիրահարված էիր ինձ, ու նենց կայֆա, որ հիմա տենց մոտ ընկերներ ենք, դեմքիդ էսքան բան չեմ ասում, թե չէ կճպցնեիր...ու տենց:)

Ungrateful
24.12.2010, 04:44
«Վայ ես էդ պագոնները: Մլիցեքի մաման… Սաղ տավար են:»
«Ուժըս»
«Ուռոդ»
« Մամա ջան, էդ մարդը գոնե խիղճ չուներ, գոնե հելներ մի հատ օգներ... Դրա համար եմ ասում՝ մլիցեքը մարդ չեն, ես դրանց...»
«Էտի պտի բանտում սատկի, որտև սթափ վիճակում չի եղել»
«ЧТОБ ТЫ СДОХ ! сволочь»
«Վայ ես դրա, որ գտնեմ էդ ավտոյի քշողին՝ կսպանեմ դրան: Անասուն»

Եվ մոտ 40-50 նմանատիպ գրառում, հարբած ոստիկանի (ավելի կոնկրետ` չոբանի շան ու բ*** տղու խարնուրդի) կողմից վրաերթի ենթարկված ու հետագայում մահացած 18 ամյա աղջկա անձնական էջի «ֆորումում» /սոց. ցանցերից մեկում/:
- Տաթ, բարև Կորել ես...
- Լավ չեմ զգում ինձ, Արս:
- Ինչի՞
- Ամենա մոտ ընկերուհիս ու իրա մաման մահացել են:
- «Դռուզյաներիս» մեջ նայի, կարողա դու էլ ճանաչես: Անունը սենց ա գրած՝ **
......
Տաթոն ինձ շատ մտերիմ մարդ է, ընդհանուր ընկերներ էլ շատ ունենք: Բացառված չէր, որ այս աղջկան էլ կճանաչեի:
Գտա: Չեմ ճանաչում: Սիրուն աղջիկ ա, ափսոս: 18 տարեկան... Ընկնում եմ մտքերով, ու տենց սկսում էջը փորփրել: Հանդիպում եմ նշածս ֆորումային տողերին (որոնք, բոլորն արված են աղջիկների կողմից, բացի այն մեկից որտեղ նշվում էր, թե տվյալ մարդը պիտի բանտում փտի հարբած լինելու պատճառով) և լուսանկարների տակ նույնչափ տխմար մեկնաբանությունների: Մի նրբություն էլ կար` բոլոր մեկնաբանությունները կատարող աղջիկները որպես իրենց գլխավոր լուսանկար տեղադրել էին զոհված աղջկա նկարն ու դրանից հետևություն արեցի, որ մտերին են:
Մի տղա մտել էր, գրել էր կարճ` «Օղորմի»:
Նպատակ՝ ուրիշի վիշտը ողբալով, հայտնվել այլ նմանատիպ ողբացողների ուշադրության կենտրոնում: Միգուցե սա մարդկային բնավորության մի գիծ է, որը նոր բացահայտեցի:
Ես… Օտար մարդ, պատմությունն իմանալով էջն եմ նայում: Նայում եմ լուսանկարին, մտածում այդ մարդու մասին: Խո՜րը մտքեր, սառեցնող ու տեղ-տեղ վախեցնող: Փակում եմ լուսանկարը, իջնում եմ ներքև ու զզվանք ապրում: Ինչի՞ գրելուց առաջ այդ մասին չեն մտածում տվյալ հարազատները: Ինչի՞չեն հասկանում, որ էժանագին մարդկանցով վխտող սոց. ցանցը թաղում կազմակերպելու վայր չէ:
Սոց. ցանցերի անձնական էջերը մեկ-մեկ դառնում են հարազատ, փորձում ես ստեղծել ույուտ քո էջում, դասավորել ամեն ինչ իրենց տեղերն ու գեղեցկացնել... Տան պես: Այդ դեպքում ինչու՞ պխտորել մի մարդու էջ, որն էլ չի մտնելու այդտեղ ու միգուցե էլ ոչ մեկ չկարողանա բացել դա: Իսկ իմ պես միլիոնավոր պատահական անծանոթները, այցելելուց նույն զզվանքը կապրեն: Ինչի՞ չմտածել այդ մասին:
Մահացածի հիշակատը միայն «վառ» չէ, որ պետք է պահվի… Պիտի պահվի նաև՝ մաքուր: Մի՞թե հարազատ մարդկանց (այս դեպքում` ընկերների) տարբերվելու ցանկությունն ավելի մեծ է, քան իրենց ընկերոջ «մաքուր» պահվող հիշատակը: Մի մեծ բան չի սոց. կայքի էջն... Բայց այս դարում, երբ բնակչության կեսից ավելին օգտվում է այդ կայքից, ունի ավելի շատ վիրտուալ ընկեր, քան իրական: Այս դեպքում էդ պրոֆիլը կարող է հիշատակի մի փոքրիկ մաս կազմել:
Չեմ կարծում, որ մարդկանց համար դժվար է այս ամենն հասկանալ: Այն, ինչը ես՝ լրիվ «չուժոյ պոխմել մարդ» զգացի 2 րոպեների ընդհացքում: Ախր էդ բոլոր խոսակցությունները, քֆուրներն ու անեցքները պիտի խոսվեն իրար մեջ, շշուկով ու ականջին... Իհարկե դա զզվելի է իր բոլոր տեսակներով ու արտահայտման միջոցներով, բայց...: Իսկ ցավակցություններն, որքան էլ ֆիկտիվ են` հարազատներին հայտնելու համար է, ընտանիքի անդամներին: Դրանից դուրս ու ավել` ինձ համար դառնում է ձևական, սկսում է կրել ձևական ու զզվելի բնույթ:
Ավել-պակասի համար կներեք… Միգուցե, այս ամենն իրականում ցինիզմ է, իսկ նկարագրածս դեպքը՝ շարքային ու բավականին նորմալ: Միգուցե, ես եմ սխալ մտածելակերպի տեր: Ամեն դեպքում, եթե մահանամ մինչ այս մտածելակերպիս փոփոխումը՝ թող ոչ մի խոսք, որն կապված կլինի մահվանս հետ չավելանա սոց. ցանցերի իմ էջերում: Ուղղակի, մարդիք թող չհեռացնեն ինձ իրենց ընկերների ցուցակներից, ու թող ամեն այցելուն՝ լինի ծանոթ, թե անծանոթ՝ վերջին թարմացումներում տեսնի իմ ուրախ կարգավիճակը և դրա տակ մեկնաբանության տեսքով գրված երկու կետն ու Ճ տառը:

Shah
24.12.2010, 11:30
Ասենք կրոնական ոչ մի մարտերի կողմնակից չեմ, բայց էս մուսուլմաններն էլ մի պադառկ չեն... ուրբաթ օրերը իրանց աղոթքի օրն ա, օկ, լավ ա.. բայց ոչ մի անգամ սենց դեմոնստրատիվ իրանց շորերը չէին հագնում ուրբաթ օրերը... էսօր նախօրեն ա Սուրբ Ծննդի, նենց են աչքերը արյուն լցրած ման գալիս...

Ռուֆուս
24.12.2010, 11:37
Մի հատ բարեկամական խորհուրդ, եթե մտահոգված եք ձեր առողջության մասին, հեռու մնացեք Արարատ Բանկի ծառայություններից :angry :angry :angry

Հ.Գ. Մենակ Արարատ Բանկի Գյումրի մասնաճյուղի գլխավոր կառավարիչը կարող ա աշխատանքային ժամերին (կրկնում եմ, աշխատանքային ժամերին) իր աշխատողների հետ (կրկնում եմ, իր աշխատողների հետ) գնա կողքի բիլիարդանոցը տղեքով բիլիարդ խաղալու: Էսքանից հետո էլ ի՞նչ կարաս սպասել «բանկ» կոչված սույն թյուրիմացությունից :[

impression
24.12.2010, 13:32
մենք սխալ ենք ապրում ու սխալ ենք սիրում
մեր կյանքի ամեն մի վայրկյանը թունավորում ա վախը՝ մահվան հանդեպ
սիրո ամեն մի վայրկյանը թունավորում ա կորցնելու վախը
իմ կարծիքով նույն վախն ա՝ տարբեր դրսևորումներով
ու եթե ընդունենք, որ մահը անխուսափելի ա, ապա այն դառնում ա զուգարան գնալու պես բան
զուգարան գնալուց չենք վախենում, մենակ եթե չկա հեմորոյ
հիմա պատկերացրեք, որ մեր բոլորիս համար մահը հեմորոյի պես բան ա...

ես քեզ սիրու՜մ եմ... հա բա չէ մի
ես քեզ ոչ թե սիրում եմ, այլ ուզում եմ ՈՒՆԵՆԱԼ. ունենալ իմ կողքին, ունենալ ոնց հնարավոր ա
ու երբ ես քեզ չունեմ, ես սկսում եմ դիսկոմֆորտ զգալ
ու սկսում են տեսիլքները՝ ես քեզ սիրու՜մ եմ... ախ աստված իմ, ինչպիսի ցինիզմ

սիրելը տառապանք չպիտի դառնա, սերը լուսավոր զգացմունք ա, ամենալուսավոր բանն ա, որ մարդու հետ պատահում ա
ու ես կասկածներ ունեմ, որ ինքը վաղուցվանից արդեն ոչ մեկի հետ չի "պատահում"
մենք էնքան ենք կուչ էկել մեր վախերի մեջ, որ սիրելու ընդունակ չենք
անգամ ապրելու ընդունակ չենք, մենակ թողնեն սաղ օրը նվնվանք ու մահ երազենք՝ մահու չափ դրանից վախենալով

ինչ հիմար են մարդիկ, ու առավել հիմար են նրանք, ովքեր ինձ հետ համաձայն են. որովհետև եթե համաձայն ես, պիտի փոխես կյանքդ, բայց դու ԱԼԱՐՈՒՄ ես, ոնց որ ես...

einnA
24.12.2010, 13:41
Վաղվա Սուրբ Ծնունդի առիթով էսօր մեր մոտ խաշուտոցի է :))
սխտորաբողկահոտի անուշ բուրմունքով ոնց ենք բուրում ...
հայկական Ս.Ծ.-ի տարբերակը լավն ա :)

Բարեկամ
24.12.2010, 18:40
Ներքևում լույսի հատիկներ էին շաղված: Երբ մի փոքր ավելի իջանք, հարցրեց` սա ի՞նչ է: Պատասխանեցի, որ մարդիկ են, որոնք ամեն տարի նույն օրը` դեկտեմբերի 24-ին, հավաքվում են միասին լինելու: Հարցրեց, թե նրանք լա՞վ գիտեն միմյանց: Բոլորովին չգիտեն, պատասխանեցի, այդ պատճառով էլ հավաքվում են ամեն տարի վստահվելու, որ իրենք մենակ չեն այդպիսին: Իսկ ինչի՞ համար են լույսերը: Աչքերի, պատասխանեցի: Աչքը սիրում է լույս. դրա պակասից խեղվում է լավատեսությունը: Իսկ ե՞րգը: Երգը հոգու օրորն է: Հոգին անհրաժեշտ է շշմեցնե՞լ: Չէ, ինչու. խաղաղեցնել: Իսկ ուղե՞ղը: Ուղեղն ասում է, թե ինչ չպիտի անել: Իսկ սի՞րտն ինչ գործի է: Սիրտը բանտարկված է, բայց երբեմն մեսիջներ է ուղարկում: Այս լույսի հատիկները հենց մեսիջնե՞րն են: Դժվար, լույսի հատիկները կոմերցիա է:
Կամ էլ ես ինչ-որ բան լավ չեմ հասկանում:

Kuk
24.12.2010, 22:56
Մեկի դեպքում ուզում ես լողանաս, որ հետը սեքս անես, մյուսի դեպքում ուզում ես լողանաս, որտև հետը սեքս ես արել :}

Chuk
25.12.2010, 00:25
- Ժողովուրդը լա՞վ ա ապրում:
- Հը՞:
- Ասում եմ՝ ժողովուրդը լա՞վ ա ապրում:
- Տո եսիմ, ձյաձ, լավ ապրողներ էլ կան, վատ էլ:
- Բա էսքան ավտո որտեղի՞ց, - ու՜ֆ, ինչի՞ են տաքսիստները էս հարցն էսքան սիրում:
- Եսի՞մ:
- Լավ չի ապրում, բալես:
- Հա, երևի:
- Չէ, հաստատ: Կներես, բայց պիտի ասեմ: Էն օրը երկու ջահել տղա են նստել, 23 տարեկան, էն մեկն ասում ա «Հոպար, փող չունեմ լեվի էթամ»: Հիմա ես քեզ եմ հարցնում, որ ջահել տղեն փող չունի, որ որտեղ գրգռվում ա՝ մի հատ աղջկա վերցնի ու... էլ ի՞նչ լավ ապրել: Տղա ա, ջահել ա... աղջկերքին էլ բան չես կարա ասես, հմի ամեն տեղ թանկություն ա, ինքն էլ պիտի փող վերցնի, հիմա էն հին վախտերը չի, որ ձրի տա, էլ ի՞նչ լավ ապրել: Իսկ Սերժը կանգնել ա, թե՝ լավ ենք ապրում... տո ինչ լավ ապրել, որ տղեն չգիտի թե իրա... որտեղ մտցնի... Լավը կոմունիստների վախտ էր, տղա ջան, ամեն ինչն իրա տեղն ուներ, հմի ի՞նչ...

Ու՜ֆ, ու՜ֆ...

հ.գ. Ցավոք ակումբում մտցված ցենզուրան չի թույլատրում մենախոսությունը վավերագրել իր բնական բառապաշարով ու համ ու հոտով :cry

Jarre
25.12.2010, 01:51
- Վայ, Հով ջան, ի՜նչ հաճելի է տեսնել, թե ինչպես ես տատիկիդ հետ զբոսնում :love
- Այ տղա՛, ի՞նչ զբոսնել խոմ չե՞ս գժվել :angry
- Աաաա, ես էլ ուրախացա, մտածեցի միասին զբոսնում եք :(
- Չէ՛, չէ՛ չենք զբոսնում։ Գնում ենք «XXX» օպտիկայի խանութ (գովազդ չանելու նկատառումով անունը չեմ գրում)։ Չես լսե՞լ, որ այնտեղ զեղջեր են անում ըստ տարիքի։
- Այսինքը՞ս :think (Չեմ հասկանում, թե էսօր ոնց էս պիղծ՝ «այսինքս» բառը թռավ բերանիցս։ Միշտ զզվել ու զզվում եմ այդ բառից ու այսօր ես ասեցի :( :[ )
- Այսինքն, եթե 20 տարեկան ես 20% զեղջ են անում, եթե 60, ապա 60%։ Դե տատին էլ գիտես 72 տարեկան ա ;) .....

Տխուր ու տրտում քայլերս ուղղեցի դեպի տուն՝ մտածելով, թե ինչքան տխուր է, որ թոռնիկը տատիկի հետ կարող է զբոսնել միայն սեփական շահի համար.... :( Եվ այսպես մտքերով տարված, դանդաղ քայլելով արդեն հասել էի մեր խաչմերուկ, երբ հանկարծ կանգ առա։ Հիշեցի, որ հորս քեռու եղբայրը այս տարի բոլորեց իր 102 տարին, իսկ ես էլ պետք է կնոջս սյուրպրիզ պիտի անեի ու նոր ապրավա գնեի.....

~Anna~
25.12.2010, 03:16
Աչքս լույս: Ես ստացա իմ առաջին զգուշասումը: Կանոններն ուղղակի աչքի տակով անցկացնելու արդյունքում խախտում կատարեցի: Էն էլ ինչ խախտում, սմայլերի չարաշահում: Ախր էս լի ու բոլ աշխարհում մարդ ինչի պիտի սմայլեր հաշված դնի: Դե լավ ասենք չի կարելի, բայց տխրում եմ որովհետև հենց էնպես չէի շարել: Վիդեո դրեցի,նոր հանդիպելու միջոց էր, աղջիկն սկսում է կրկնօրինակել տղայի շարժումները, տղան սկսում է դերասանություն անել, երկուսն էլ ժպտում են, ժպիտ,ժպիտ,ժպիտ ու ծանոթություն: Ես էլ բառերի փոխարեն դրեցի ժպտացող սմայլեր ու վերջում գրկախառնվող սմայլ::):friends:
Լավ, հազար ներեղություն կամ էլ հարյուր, որ հանկարծ ներեղության չարաշահում չլինի::ok

Մանանա
25.12.2010, 04:24
ըհը, արդեն 4-անց ա, ու ես էլի չեմ քնում, ինչպես և վերջին մի ամիսը առհասարակ, եթե դեկտեմբերին քնածս ժամերը հաշվենք, մի 30-35 ժամ հազիվ լինի...
ինչ անեմ, ոչխար հաշվեմ? տարածքում էլ կենդանի չմնաց, որ չհաշվեմ...
հիշեցի Վահեի նկարած ոչխարը, ոնց որ ինքնանկար լիներ:D դե նենց չի, որ ոչխարի նման ա, բայց աչքերը լրիվ իրանն էին: Էհհ, Վահե, Վահե, մի 2 ամիս առաջ սենց լիներ, մենք իրար հետ կլինեինք, իսկ հիմա, դու ուրիշի ձեռն ես տառապում, ես` ուրիշի, ու նստած իրար պատմում ենք մեր դարդերը շատ լուրջ :)
չէ, լավն ես շատ, շատ եմ քեզ սիրում, մնացածը հեչ, անցողիկ ա ;)

Shah
25.12.2010, 11:00
Չեք պատկերացնի ինչ վիճակ ա մոտս.. չգիտեմ էլ լավ վիճակ ա թե վատ ա... սկսեմ նասուշնի բաներից... անձրև, մութ եղանակ, մի քիչ ցուրտ...
Էսօր տոն ա, բոլորը մի տեղ գնացել են, մեր էս փոքր շենքում որտեղ ութ ընտանիք ա ապրում մենակ մի մեքենայա կանգնած հայաթում` ես եմ տունը մնացել... ահավոտ ուզում եմ մի հատ մարդ ըլի մոտս... ոնց ասեմ... գոնե վիրտուալ հետս խոսար... Էն Ձայնալարն էլ խաբեց... երեգ էլ սկայպում չերևաց... ես էլ պատրաստություն էի տեսել... հատուկ ))
Մի քանի հատ նկար եմ նկարել, էսօր եղանակը ուղղակի խելոք պազիռըված ա անում ինձ... ոնց որ տրամադրությանս հետ գնա... բայց հույս ունեմ, որ էսա մեկը դուռը կծեծի ու մի ուրախ կամպանյա կլցվի... էսքանը հոմ մենակով չե՞մ ուտելու.. տոլմա էլ եմ սարքել :)) տոնածառը նենց սիրուն ա զարթարվել, սպասում ա տենց մի քսան-եռեսուն հոգու)) եկեք...

*e}|{uka*
25.12.2010, 12:49
Դատարկության մասին աքսիոմը ասում ա` եթե գոյություն ունի գոնե մեկ դատարկ բազմություն, ապա գոյություն ունի բազմություն, որի մեջ ոչինչ չկա, ներառյալ դատարկ բազմությունը: Գրողի տարած բազմությունների մասին թեորեմն էլ ասում ա՝ եթե այն իր մեջ գոնե մի բան ներառում ա, ուրեմն նրա մեջ ինչ-որ բան կա, արդեն իսկ դատարկ չի: Հիմա վերադառնանք բուն դատարկությանը: Դուրս ա գալիս, դատարկությունը դատարկ չի, ինչպես թվում ա առաջին իսկ հայացքից: Դատարկությունը լցված ա մեզանով: …սեցռետ :secret :D

Ռուֆուս
26.12.2010, 01:34
Սկսեմ կարոտից...

Պատահում ա, երբ առօրեական ցիկլի մեջ ընկած լրիվ մոռանում ես ուրիշ մարդկանց մասին, չես մտածում, թե էդ պահին ինչ են իրենք անում, ինչով են զբաղված, միայն դու ես ու քո գործերը: Սակայն ներքուստ գիտակցում ես, որ կարոտում ես, հասկանում ես, որ ուզում ես, որ էդ պահին քո մտերիմ մարդիկ քո կողքին լինեն, իրար հետ մի բաժակ գարեջուր խմես, կամ գիշերային Երևանով ոտքով քայլես դեպի տուն՝ հետաքրքիր զրույց վարելով: Ու հասկանում ես, որ քո մեջ ինչ-որ մի բան պակասում է, ինչ որ մի բան լիարժեք չէ ու թեկուզ այդ մարդը քեզանի հազարավոր կիլոմետրեր ավելի հեռու է գտնվում, միևնույնն է, զգում ես նրա ներկայության անհրաժեշտությունը: Արսեն ջան, քո կենացը :love

Էնքան հետաքրքիր ա օնլայն շփումը: Վիրտուալ կերպարներ կան, ում հետ տարիներով կարող ես շփվել ու վերջում էլ չես հասկանում, թե ով է քո դիմաց նստած, մա՞րդ, թե՞ ռոբոտ: Բայց կերպարներ կան, ում հետ շփվելուց հետո հասկանում ես, քո դիմացինը ամենաիսկական մարդ է, իսկական միս ու արյունից ու էն ամենը ինչ ինքը ստեղնաշարի վրա հավաքելով գրում ա, իսկական է: Ռաֆ ջան, դու քո ակումբային կերպարից ընդհանրապես չէիր տարբերվում, ինչը ապացուցում է քո անկեղծությունը: Ապրես, որ մեր Երևանյան ձմռանը մի փոքր բրազիլական արև բերեցիր ու ևս մեկ անգամ կներես, որ քո երկրորդ կեսին տուգանային միավորներ եմ տվել, հուսով եմ արդեն ներված եմ ու իրեն էլի կտեսնենք Ակումբում :oy :))

Ու վերջում էլի կարոտի մասին...

Բոլորիդ ահավոր կարոտել էի, որոշ շատ մտերիմ ընկերների հազար տարի առաջ էի տեսել ու էսօր զգացի, թե ինչ լավ ա, որ էլի իրար հետ ենք :) Ապրեք բոլորդ, սիրում եմ բոլորիդ :)

Հ.Գ. Էս ինչ սենտիմենտալ ստացվեց :))

Հ.Հ.Գ. Ես խմած չեմ, բայց քեֆս լավ ա :))

Հ.Հ.Հ.Գ. :love

Երվանդ
26.12.2010, 02:04
Իսկ ես Կողբն եմ հիշել չգիտեմ ինչի, գիշերային ձայները ու կրակը:love, մի հատ տղա կար, էտ կրակի ճտճտոցի տակ պատմում էր ոնց էր ինքը փորձում Երևանում կարերիա անել, ու չստացվեց իրա մոտ, ահագին տխուր պատմություն էր, հետո անձրև էկավ ու փախանք գնացինք ծածկի տակ, հետո կտրվում-գալիս, կտրվում-գալիս էր ու մենք անձրևին զուգահեռ գնում գալիս էինք, առաջին անքուն գիշերն էր դրա համար տենց մեջս տպավորվել ա, Սաթ ականջդ կանչի:

Դեկադա
26.12.2010, 09:35
Երեկ խմբերից մեկում կարդացի.
« Կուզենայի՞ք դուք էլ մեծ սեր ունենայիք»:

... կուզենայի, որ ուղեծրից դուրս գաի: Ու... հայելու մեջ կտեսնեի ինձ: Ու նորեն կզգայի, որ ժամանակը երբեք մեր օգտին չի աշխատում: Ավատարս էլ վկա:

...էս ինչ սենտիմենտալ գրառում եղավ:

erexa
26.12.2010, 16:06
Կամ ... ունես կամ չունես: Եթե ... չունես ... ունեցողին դժվար կհասկանաս կամ ընդհանրապես չես հասկանա ու կմեղադրես նրան համարելով թույլ մարդ:

Chuk
26.12.2010, 17:08
Մանկությանս ընկերը վթարվել էր: Դաժան պատմություն էր: Մեկ զոհ, բազում վիրավորներ: Ինքն էլ՝ կոմայի մեջ:
Արդեն երեք ամիս: Բժիշկները ոչինչ չէին խոստանում: Բացարձակապես ոչինչ: Իսկ ինքն առողջանալու, խելքի գալու նշաններ, առանձնապես ցույց չէր տալիս:
Հետո սկսեց աչքերը բացել:
Բայց դատարկ հայացք էր՝ ոչինչ չասող:
Չգիտեին, բանական է, թե ոչ:
Մի օր էլ բժիշկներն ասացին. վերջ, այլևս հիվանդանոցում չենք պահելու, տարեք տուն:
Շոկ էր:
Մարդը գիտակցության նշաններ չունի, ինչի՞ են ուղարկում տուն...
Մտքովս վատ, շատ վատ բաներ անցան: Մտածեցի, որ երևի էլ հույս չունեն, դրա համար...
Երկու շաբաթ չկա, ինչ տուն են բերել:
Մանկությանս ընկերը տանը սկսեց իրեն լավ զգալ:
Սկզբից աչքերում կենդանություն երևաց: Ճանաչում էր հյուրերին, մարդկանց, իրեն տեսակցության եկածներին:
Հետո սկսեց ժպտալ:
Հետո սկսեց... գրել: Թղթի վրա գրում էր «Ջուր եմ ուզում», «Գարեջուր եմ ուզում»...
Երեկվանից խոսել սկսեց: Դեռ դժվար, շատ դժվար:

Հա, ինչ էի ասում: Ուրախացել եմ: Ուրախացել եմ շատ, որ ընկերս վերականգնվում է, վերակենդանանում է: Ու մտածում եմ. ամեն դեպքում հարազատ տունը ուրիշ բան ա, սա զուտ զգացմունքային բան չի, շատ ավելի խորը, շատ ավելի լուրջ բան ա:

Բարեկամ
26.12.2010, 19:02
Լինում են երեք պոնի, որոնք ապրում էին ծիածանի տակ: Ապրում էին ուրախ` առանց տագնապի` թե ծիածանները մի օր չեն լինի: Եվ իրավացի են. ծիածանները դեռ ոչ մի անգամ չեն դադարել լինելուց:
Նրանք քնում էին միմյանց գրկած` բաշերն իրար խառնված ու շնչելով մեկը մյուսի արտաշունչը:

Պոնիներն աշխատասեր էին ու երբեք չէին հոգնում աշխատասեր լինելուց:
Նրանք սիրում էին կյանքն ու միմյանց, բայց ոչ ավելի, որպեսզի խելագարվեն:

Բայց դա պատահեց մի օր. պոնիներից մեկը մի օր խելագարվեց: Նա դադարեց տեսնել գլխավերևի ծիածանը, և ամբողջ օրը, նստած քչքչացող առվակի վճիտ ջրերի մոտ, փորձում էր տեսնել ինչ-որ գույներ` անցնող ամպերի արտացոլանքի մեջ:

Մենք չիմացանք, թե ինչ եղան մյուս երկու պոնիները, քանի որ այս մեկը դադարեց նրանց նկատել:
Նա ընդհանրապես դադարեց տեսնել որևէ բան իր շուրջը, բացի անցնող ամպերի արտացոլանքից ծնվող օպտիական խաղերից:
Իսկ աշխատասիրությունը դարձել էր քարե անշարժ արձան:

Մի օր մեկը պոնիի ականջին քնքուշ ու չշտապող, սիրող ու հասկացող, սրտացավ ու բարի մի բան շշնջաց: Ոչ մի էական բառ կամ միտք, ուղղակի այդպես շշնջաց , ու պոնիի խոշոր, մանկական աչքերից թափվող առատ արտասուքը` մեջը` անցնող ամպերի փայլուն արտացոլանք, ողողեց առվակի քչքչացող ջրերն ու թափվեց օվկիանոս, որն այնքան պատմություններ է գրկել ու պահել:

...
Վաղը ես գնացի օվկիանոսի ափ: Նա քնքուշ ու չշտապող, սիրող ու հասկացող, սրտացավ ու բարի ափ էր գլորում ալիքներ...
Ու մենք,
բոլորս,
միասին էինք,
այդ ալիքների մեջ...

AniwaR
26.12.2010, 19:03
դասախոսը հարցնում է իրավաբանական ֆակուլտետի ուսանողին.
- Ի՞նչպես կհյուրասիրեք ինչ-որ մեկին նարինջով
- Կասեմ` հյուրասիրվեք…
- Ոչ, հարգելիս, մտածեք որպես իրավաբան….
- Լավ, էդ դեպքում կասեմ` սույնով ձեզ եմ փոխանցում այս նարինջի նկատմամբ իմ բոլոր իրավունքները, պահանջները, օրինակ շահերն ու նախապատվության իրավունքը ամողջովին` ներառյալ կեղևը, միջուկ, հյութն ու սերմերը: Դուք այսուհետ իրավունք ունենք այն տնօրինել սեփական հայեցողությամբ` քամել, կտրատել, սառեցնել կամ այլ կերպ օգտագործել, օգտվելով ինչպես ներկայումս գոյություն ունեցող, այնպես էլ հետագայում հայտնագործվելիք բոլոր հնարավոր գործիքներից, ինչպես նաև փոխանցել նարինջի նկատմամբ ձեր բոլոր իրավունքները երրորդ անձանց` ներառյալ կեղևը, միջուկը, հյութն ու կորիզները, կամ դրանցից ցանկացածը` առանձին-առանձին....

Մդաաա... Անեկդոտ եք ասում: Վաղը քաղաքացիական իրավունքի քննության եմ: Մեր համալսարանի ինտրանետում քննական հարցաթերթիկների նմուշներ կան դրված: Բացում եմ քաղաքացիական իրավունքի հարցաթերթիկի նմուշը.


2. Իրավաբանորեն որակեք հետևյալ գործողություններից յուրաքանչյուրը (յուրաքանչյուր գործողության համար մեկից ավելի որակումներ կարող են տրվել).

- կտակ.
- ընթրիքի հրավեր.
- անձի կողմից հարևանին տրված ձեռքսեղմում:


:unsure :D

Հարդ
26.12.2010, 21:03
Շատերդ նկատած կլինեք, որ երբ ինչ որ նոր երգ եք լսում, որը շատ ա ձեր դուրը գալիս ու դեռ շատ եք լսելու ու էդ առաջին լսման ժամանակ ինչ որ կարևոր բան եք ուսումնասիրում, կամ ինչ որ մարդու հետ եք ծանոթանում, կամ խոսում (մի խոսքով ինչ որ նշանակալի (թեկուզ մի փոքր նշանակալի) բան եք անում), ապա հետո հետագա այդ երգի լսումների ժամանակ անպայման էդ դեպքերն եք հիշում ու ոչ մի կերպ չի լինում ազատվել էդ հիշողություններից:
Ու ամեն անգամ լսելիս հայտնվում եք մի տեսակ հենց էդ օրում, երբ առաջին անգամ էիք լսել:

Անգամ եթե էդ ժամանակ ինչ որ հոտ եք առել, էդ հոտն էլ եք հիշում:

Ինչ վատ ա լինում, որ էդ «գյոզալ» երգերի առաջին լսման ժամանակ ինչ որ տհաճ բան ա լինում, կամ տհաճ բան եք ուսումնասիրում (մի խոսքով բացասական բան):
Հետո ամեն անգամ էդ նորից եմ ասում՝ «գյոզալ» երգը լսել չի լինում:(:

Հայուհի
26.12.2010, 22:53
Մեր տանը ֆուտբոլի հանդեպ առանձնապես սեր չկա, բայց որ հանկարծ տատիկս հեռուստացույցով տեսավ , դեմը խաղ չկա:))
Մոտ 15 րոպե նստած ուղիղ եթերով ցուցադրվող խաղն է դիտում, մեկ էլ հարցրեց.
- Սիր, հլը տես ովքեր են խաղում:think
- A Villa ու Tottenham:
- Ո՞ւմ դեմ:
:D:D
Քույրիկս էլ կողքից մեկնաբանություններ է անում.
- էս դարպասապահի գործն էլ գործ չի:think

:D:D Բաա, այ տենց ֆուտբոլից հասկացող ընտանիք ենք:B:))

Կաթիլ
26.12.2010, 23:19
ինչ լավ ա լինել նենց շրջապատում, որտեղ կարող ես ոչ մի ձևով քեզ չսահմանափակել, խմել…պարել…գոռալ… անկախ քեզնից, անկախ ամեն ինչից… լավա էդպիսի շրջապատ ունենալը :love
ասա քիչ խոսա, խմել ես՝ գնա քնի :}

Shah
26.12.2010, 23:29
Ինչ լավ ա, որ ամեն ինչ լավ ա!!!
գրանցեմ ժամանակը` 22:29 26.12.10 - երջանկություն: )

einnA
26.12.2010, 23:48
Որ ճուտիկների ամանորյա նվերներից ազատվեմ, որոշեցի տանել կրկես Էսօր :))

15 րոպե ընդմիջում արեցին, դուրս ենք եկել զիզի-բիզի բաներ առնելու երեխեքին, մեկ էլ մի տեղը-տեղին տղա մոտենում է.

-կներեք, կարողա ձեզ էլի եմ տեսել...դուք էնօրը պոեզիայի էիք?
-հա,- զարմացած եմ, բայց երեխեքը քաշում են, պրծում չկա, արդեն գնում ենք, մեկ էլ.
- իսկ էնօրը կարողա մնջախաղի տեղում էիք?
-հա,բայց...
-կներեք, ուզում էի ուղղակի ճշտեի, թե ճիշտ եմ հիշում,- ասում է իմ հիասքանչ երկնքից ընկած արքայազնը ու չքվում :))

էրեխեքը քաշեցին-քաշքշեցին տենց մինչև տուն..

Հ.Գ. հիմա ինձ մեկը չլիներ ամանորյա նվեր աներ ու տաներ "Սոչի սանատորյա" :))

Նաիրուհի
27.12.2010, 00:06
Ֆո՜ւ... Ո՜նց եմ զզվում էս «էշը ուտել, պոչին խռովել» վիճակներից։ Նստած ես ինձ համոզում եմ. «Լիլ ջան, մի ալարի, էլի, գիտեմ, որ հոգնել ես, որ էլ չես դիմանում, բայց պետք է ախր։ Մի քանի ժամ էլ, ու վերջ։ Պրծնում ես։ Էս վերջին ռեֆերատն էլ գրի, վաղը տար շպրտի համալսարան, ու կտեսնես՝ ինչ լավ բան է հանգիստ խղճով ազատությունը վայելելը։ Լիլ ջան, նստի գրի, էլի...»
Չեմ համոզվում... :(

Մանանա
27.12.2010, 02:02
ուզում եմ ասել, որ դու հրաշք ես, ես ուրիշ ոչ մի տղու էս բառերը չեմ ասել, բայց քեզ կասեմ` դու հրաշք ես :) ու կասեմ ավելին, ես քեզ սիրահարված եմ, ու էս էն պահը չի, որ ուղղակի տարվել եմ, ես սիրահարվել եմ ու վերջ :) ուղղակի հենց հիմա չեմ կարա նայեմ աչքերիդ ու ասեմ էսքան բան, դրա համար էստեղ եմ գրում, որ գոնե արտահայտվեմ :) ապրես, որ դու կաս :)

Ռուֆուս
27.12.2010, 02:05
Մի օր մտածում էի, գրե՞մ սրա մասին, թե չէ, վերջը որոշեցի գրել:

Երբ ականջակալները հագած փողոցով քայլում եմ, կողքի իրականությունից կտրվում եմ, ինձ չեն հետաքրքրում կողքովս անցնող մարդիկ, մենակ ես եմ ու իմ երաժշտությունը: Շատ հաճախ երբ ինչ-որ մեկը ինձ փորձում ա կանգնացնել, չեմ կանգնում, որովհետև գիտեմ, թե ինչ են ուզելու: Կամ մուրացկան ա, ով փող է ուզում, կամ ծաղիկ է ծախում, կամ նկար, կամ հեռախոսի մեջ րոպե չի ունենում ու խնդրում ա զանգել (ինչն ի դեպ երբեք չեմ մերժում, որովհետև ես էլ եմ մի անգամ նույն վիճակում եղել), կամ էլ «ախպերս, ես ռայոնից եմ, մի 300 դրամ տուր տուն հասնեմ» և այլն:

Իմ համար քայլում էի, ականջներումս Axl Rose-ը ճչացող ձայնով բողոքում էր նոյեմբերի անձրևից երբ դիմացս մի մարդ կտրեց՝ հին, կեղտոտ, քրքրված վերարկուն հագին, առանց գլխարկի՝ երկար, սպիտակած ու նույնքան կեղտոտ մազերը գլխին կպած, չսափրված ու կեղտոտ անլվա դեմքով: Նայում էր դեմքիս ու ինչ-որ բան էր ասում: Չնայած չէի ուզում կանգնել, բայց անկախ ինձանից կանգնեցի: Քանի դեռ սառած ձեռքերս գրպանիցս հանում էի, որ ականջնակալներս հանեմ, տղամարդը շարունակում էր խոսել: Վերջապես ականջակալներս հանեցի ու նույնիսկ իմ համար շատ անսպասելիորեն գոռացի վրան.
- Ի՞նչ ես ուզում:
Տղամարդը մի պահ լռեց, հետո քաջությունը հավաքելով շատ կամաց ձայնով ասաց.
- Տղա ջան, դիմացը Նոր Տարի է, թոռանս համար խանութից էն խաղալիքը կառնե՞ս:
Ու մատով ցույց տվեց խաղալիքների խանութի ապակիների հետևում դրված փափուկ խաղալիքը:
Արյունը խփեց գլխիս, էս ի՞նչ ա, մուրացկանության նոր ձև՞, ես Բարի Ձմեռ Պա՞պն եմ, որ բոմժերի թոռներին նոր տարվա առթիվ նվերներ առնեմ: Ու էդ պահին ոնց որ դույլով սառը ջուր լցնեին գլխիս, երբ տղամարդը մյուս գրպանից հանեց ճմռթած 1000 դրամանոց ու մանր:
- Չէ, փող մի տուր, ես կառնեմ, դրա կարիք չկա (փողը չվերցնելու պատճառն իրականում ոչ թե ալտրուիզմս էր, այլ այն, որ չէի ուզում իմ մաքուր ձեռքերով կպնել տղամարդու անլվա ձեռքում սեղմած կեղտոտ փողին):
– Չէ, տղա ջան, տենց բան մի արա, Վարդանիկիս համար փող եմ հավաքել, որ Նոր Տարվան նվեր առնեմ, - ու էդ ընթացքում 1000դրամանոցն ու մանրը հայտնվեցին ձեռքիս մեջ:

Մտա խանութ, վերցրեցի խաղալիքն ու մոտեցա վաճառողուհուն: Երիտասարդ աղջիկը ժպտաց, պոկեց գնապիտակն ու դրեց տոպրակի մեջ: Տղամարդու տված փողը չհերիքեց, մի քանի մանրադրամ ավելացրեցի, խաղալիքը վերցրեցի, վաճառողուհուն շնորհակալություն հայտնեցի ու դուրս եկա: Այդ ընթացքում մտածում էի, թե ինչպես իրեն կպահեր վաճառողուհին, եթե էդ տղամարդը մտներ խանութ:

Դրսում տղամարդուն հանձնեցի տոպրակի մեջ դրված նվերը, քթի տակ շնորհակալություն հայտնեց ու գնաց: Իսկ ես շվարած նայում էի հետևից ու չէի կարողանում տեղիցս շարժվել: Ականջակալներիս մեջ Axl Rose-ը դեռ շարունակում էր ճչալ, նույն ձեռքով (որով քիչ առաջ բռնել էի կեղտոտ, քրտնած, ճմրթած փողը) անջատեցի նոր գնած հեռախոսիս երաժշտությունը, ականջակալները դրեցի գրպանս ու սկսեցի քայլել:

Մենք ամեն օր կորցնում ենք մեր մարդկայնությունը ու մենակ ուժեղ ապտակի դեպքում ենք հիշում դրա մասին:

erexa
27.12.2010, 04:25
Նոր, նոր սկսել եմ նորից քայլել,բայց ոտքերս դեռ թույլ են, արագ քայլելն էլ դժվար, շատ եմ ուզում արագ քայլել, բայց մի կողմից վախենում եմ ընկնել իսկ եթե չքայլեմ մի որոշ ժամանակ հետո նորից կնկնեմ: :(

Tig
27.12.2010, 18:26
http://www.youtube.com/watch?v=9ZAchvYjprI&feature=player_embedded

Մենք ապրում ենք մեր դերը…
Մենք ապրո՞ւմ ենք մեր դերը…
Բայց ո՞րն է մեր դերը:
Եվ ինչո՞ւ հենց այդ դերը; Քանի որ մենք ենք ընտրե՞լ այդ դերը: … թե՞ դերն է մեզ ընտրել:
Բայց ապրո՞ւմ ենք որ, թե՞ խաղում ենք մեր դերը: Չնայած ի՞նչ տարբերություն:

Բոլորս համարյա նույն բաներին ենք ձգտում` էգոի տեսանկյունից: Արժանանալ ուշադրության, գնահատվել-սիրվել, ունենալ…
Տարբերությունը մենակ նրանում է, թե մենք ինչ ենք անում, կամ ինչ ենք պատրաստ անել, այդ ամենին հասնելու համար:

Արժանանալ ուշադրության…
Իմիջ… Սթայլ… հայերեն սիրուն բառ կա` ոճ…
Դերի ամենակարևոր ատրիբուտներից մեկը ոճն է: Ինչպես ենք մենք խոսում, ծխում ենք, թե ոչ, ինչ ենք հագնում, ինչպես ենք սանրվում, ինչպես ենք վերաբերվում այս կամ այն հարցին… Մարդ կա շատ է խոսում, որ ուշադրության արժանանա, մարդ էլ կա` հակառակը, քիչ է խոսում, որ արժանանա նույն ուշադրությանը: Ճիշտա դրանք որակապես տարբեր ուշադրություններ են, բայց դե ուշադրությունը մնումա ուշադրություն…

Գնահատվել-սիրվել…
Աշխատանք, գործունեություն, գործողություն…
Սրանք են գնահատման ենթակա երևույթները և մեր դերի հաջորդ կարևոր ատրիբուտը: Եթե աշխատավայրում համարժեք գնահատական ենք ստանում, եթե մեր արածները մեր հարազատների կողմից հասկացվում են և գնահատվում, նենց ոնցոր մենք ենք ուզում, եթե սիրո մեջ արժանանում ենք մեր ցանկալի գնահատականին… ուրեմն երջանիկ ենք: Հա, հա սերը նունպես գործողություն է, գործունեություն, որը պահանջ ունի գնահատված լինելու:
Հիմա նորից նույն հարցը, ի՞նչ քայլերի ենք մենք պատրաստ գնահատված լինելու համար…

Ունենալ…
Դե նյութական աշխարհում ապրելով չենք կարող զերծ մնալ այս կամ այն մեզ դուր եկած բանը ունենալու ցանկություններից: Հենց այդ ցանկությունները բավարարելու համար էլ եկել ենք… Ո՞ւ: Ու էլի նույն հարցը` ի՞նչ քայլերի ենք մենք պատրաստ ունենալու համար…

Փաստորեն մենք բոլորս նո՞ւյնն ենք մեր դերի էության մեջ, լոկ մի տարբերությամբ, թե ի՞նչ քայլերի ենք մենք պատրաստ …

Jarre
27.12.2010, 22:26
Այսօր նոր հասկացա, թե ինչ է նշանակում Ակումբը ինձ համար :love

Ակումբցիներից մեկը մեջբերել էլ Չուկի գրածը, իբր թե հունվարից սկսած ակումբը մեկ ամսով չի գործելու ու հետո գուցե կարիք առաջանա վերագրանցվելու :(

Ու էտ կարդալու պահին շոկի մեջ ընկած, ճնշումս 200-ի թռած, արյունը գլխիս տված սկսեցի պատկերացնել դրա հետևանքները.....

Է՞լ ի՞նչ իմաստ ունի համակարգիչ ունենալս....
Է՞լ ի՞նչ իմաստ ունի ինտերնետի կապ ունենալը.....
Ո՞րտեղ եմ արտահայտվելու, լսելու կարծիքներ, քննարկելու զավեշտալի թեմաներ, լուրջ հարցեր....

Եվ եթե անկեղծ լինեմ ևս մի հարց առաջացավ, որ ինչպես հասկանում եմ մեծամասնության կարծիքով ես սխալ եմ։ Բայց սխալ եմ, թե ճիշտ փաստը մնում է փաստ։ Երբ իմացա, որ ակումբը փակվելու է, էս բոլոր հարցերի հետ միասին ևս մի հարց ծագեց. բա վարկանիշնե՞րս, բա շնորհակալություննե՞րս, բա ծիծի..... էէէէէէ՝ աստղե՞րս :D և «կյանքիս» կանաչ գի՞ծը ինչ են լինելու։

Չգիտես ինչու կարծում եմ, որ եթե ոչ բոլորի, ապա մինիմում գերակշռող մեծամասնության համար էս հարցը էնքան միևնույնը չի, ինչքան սովոր ենք ցույց տալ։ Եթե իսկապես միևնույնը լիներ շատ դեպքերում էտքան հիվանդագին չէինք մոտենա էտ հարցին, չէ՞ ;) Նկատի ունեմ մեկ տեսանելի դարձնել մեկ անտեսանելի, ժամանակ առ ժամանակ նշել ու հայտարարել, որ իմ համար դա ոչ մի արժեք չունի։ Ես ինձ նկատի ունեմ ոչ թե քեզ, քանի որ ինքս այսպես եմ վարվել ;)

Գիտե՞ք, այ հենց հիմա ես մտածում եմ, թե էսքան ժամանակ ինչո՞ւ մեզանից մեկը չի հայտարարել, որ իր համար իր տան աղբը ոչ մի արժեք չունի։ Ինչո՞ւ չի հայտարել։ Որովհետև արժե՞ք ունի։ Բնականաբար ոչ։ Պարզապես դա փաստ է ու կարիք չկա դրա մասին նշել։ Հուսով եմ ասածս հասկանալի էր։

Նաև մտածեցի, թե ի՞նչ ա լինելու իմ էտքան կատարած գրառումները։ Այ այստեղ մի վայրկյան կանգ առնենք։ Իմ գրառումները իմ համար արժեք ունեն։ Քո համար գուցե անիմաստություն են կամ դեբիլություն։ Բայց իմ համար.... :love Ինչքան էլ ես հետո իմ գրառումներից ջղայնանամ ու ներվայնանամ կամ զզվեմ, միևնույն է դրանք իմն են։ Հասկանո՞ւմ ես, իմ մի մասնիկը։



Ու հիմա որ մտածում եմ, ի դեպ խորհուրդ կտամ, որ դու էլ խորհես այս մասին, ստացվում է, որ կյանքիս ահագին մասը հենց Ակումբում եմ անցկացնում։

Մեկ-մեկ մարդիկ հաշվում են, չէ՞ թե կյանքի ընթացքում քանի տարի է մարդ քնի մեջ անցկացնում, քանի տարի արթուն և այլն։

Հիմա ուզես չուզես, ընդունես դա թե ոչ, ասես՝ «Ակումբը իմ համար շատ կարևոր է» կամ ասես՝ «Ակումբը իմ կյանքում ոչ մի լուրջ տեղ չի զբաղեցնում, ընդամենը պարապ ժամանակ մեռցնելու տեղ է» միևնույն է փաստը մնում է փաստ՝ դու ակումբում ես, ես ակումբում եմ, մենք ակումբում ենք։ Մենք երբեմն հեռանում ենք, բայց էլի վերադառնում, ինչո՞ւ։ Դու գտել ես այս տեղը ու եթե կանոնավոր այցելում ես, ուրեմն հայերեն ասած՝ Ակումբը դզել ա քեզ։

Իսկ էնտեղ որտեղ մենք անց ենք կացնում մեր կյանքը..... Հոպ-հոպ։ Այ այստեղ ևս մի կարևոր միտք։ Կյանքը անցկացնել կա, անցկացնել էլ կա։ Զուգարանում էլ ենք կյանքի մի մասը անցկացնում, կամ մարշրուտկեքի մեջ..... Հիմա ի՞նչ դնեմնք համեմատենք Ակումբի հե՞տ։ ԵՐԲԵՔ։ Ինչո՞ւ։

Մի պարզ պատճառով. զուգարանում ու մարշրուտկեքում դու չես ծախսում ժամանակ քո կարծիքը, աշխարհահայացքը, տեսակետներդ ու երբեմն էլ զգացմունքներդ արտահայտելու համար։ Ի հարկե ի բացառություն էն դեպքերի, երբ ինչ-ինչ պատճառներով ֆազերդ գցած ես լինում ու ազատություն ես տալիս մտքիդ ու լեզվիդ :D Բայց քննարկվող թեման այդ մասին չէ։

Էնպես որ ինձանից քեզ խորհուրդ։ Էն թե ուրիշներին ինչ կասես Ակումբի մասին դու գիտես։ Բայց անկեղծ եղիր և գոնե սրտիդ խորքում խոստովանիր, թե ինչ տեղ է կյանքումդ զբաղեցնում Ակումբը։

Ու վերջում ասեմ. եթե օրեկան միջինը 30 րոպե անցես կացնում Ակումբում, ապա տասը տարվա մեջ դու Ակումբում անցկացրած կլինես 2,5 ամիս։ Էլ չեմ ասում, որ շատերը նշված թվից շատ ավելի երկար ժամանակ են անցկացնում։

Էնպես որ եթե սրտիդ խորքում էլ պատասխանես, որ Ակումբը քեզ համար ոչինչ է, ապա մտածիր արժե՞ առանց էտ էլ կարճ կյանքիդ մի քանի ամիսը անցկացնես էն բանի վրա, ինչը քո համար ոչ մի արժեք չունի։ Սա ուղղակի բարի խորհուրդ։

Էնպես որ Ակումբը մեր բոլորիս կյանք մի մասնիկն է։ Իսկ կյանքը պետք է պահպանել ;)

einnA
27.12.2010, 23:34
2 օր է մտնում եմ ակումբ ու սպասում եմ, որ հեսա հեսա ու հեսա...

բայց ուր է չկա :angry

ժողովուրդ խիղճ ունեցեք մի քանի նկար ողորմացեք, մենք էլ հեռակա կարգով ձեր արմաղ-շարմաղ պատկերը տեսնենք էլի :(

էտքան դաժան չեն լինում, տպավորություններ իրար հետևից ... հերիք ա օդով սնեք, սոված ենք արդեն...

Միքո
27.12.2010, 23:53
Տարբեր մարդիկ նույն բանը տարբեր ձևով են ընկալում… մարդ կա շատա սրտին մոտ ընդունում ամեն ինչ, մարդ կա ընդհանրապես չի հասկանում պահի լրջությունն ու կարևորությունը, մարդ էլ կա մի քանի բաժակ թեյից հետո հասկանում է ամեն ինչ… բայց դե մարդիկ, հիշեք, որ էտ թեյը միշտ չի, որ ձեր ՍՊԱՌՏԻՎՆԻ սուՄկայի մեջ կլինի, փորձեք հասկանալ կյանքը առանց դոպինգի (չնայած, որ հիմա լիներ չէի հրաժարվի):

Agni
28.12.2010, 18:25
Ոչինչ պատահական չի լինում… Իսկ մտքի ուժը ապշեցրեց ինձ… նստած եմ անտարբեր հայացքով ու հոգով ու նայում եմ դանդաղ դատարկվող սենյակին/ տեղափոխվում ենք /: Տրամադրություն չունեի ու բնականաբար անկախ իմ կամքից տարաբնույթ մտքեր, նյարդայնանալ, վերլուծություններ ու էդպես… մի միտք անցավ գլխովս` շատ անհավանական մի միտք… «Հերիքա հիմար բաներ մտածես, ավելի լավա կենտրոնացի»,-ասում եմ ինքս ինձ, բայց շարունակում եմ զարգացնել այդ անհավանական թվացող միտքը, դրա իրականացումը ինչպես կփոխի շատ հարցեր ու զգում եմ նաև վախ…
Վախ, որովհետեև կար անորոշություն, իսկ ես ատում եմ անորոշությունը, սպասումը ու անիմաստ լռությունը:
Րոպեներ անց անհավանական մի զանգ ու… ու անհավանական թվացող միտքը ավելի քան ռեալ է ու մոտ…
Դե արի ու կենտրոնացի...

VisTolog
28.12.2010, 19:03
Աչքիս զոռով Ատված (նշեմ՝ բարի Աստված ու բարի բառի ամեն հնարավոր հոմանիշով) ուզումա գլխիս մի բան սարքի::D Էսօր էլ մեկի համար առք-վաճառքի թուղթ լրացրեցի:

- Դե էս երկու ստորագրություններն էլ դիր…
- Չէ, ստորագրությունը դու դիր, ես չեմ դնի:
- Ախպեր ի՞նչ կա, դիր…
- Չէ… :acute
- Ես էլ եմ սրանք դրել, թե չէ ո՞նց պիտի էս պարսիկին ու ամերիկացուն ճարեմ

Նայում եմ ստորագրություններին… նկարել էլ չգիտեր:D Ալիքաձև մի կերպ նկարել էր տառերը:

- Չէ, էդ արդեն դու դիր:


Դրեց, շնորհակալություն հայտնեց ու գնաց մաքսային::))
Ի դեպ, էս ճիշդա (http://www.akumb.am/showthread.php/55163-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81?p=2151329&viewfull=1#post2151329)::aha

Հարդ
28.12.2010, 19:59
Ինչպես ժամանակին Ցոյն է ասել՝


Но если есть в кармане пачка сигарет,
Значит все не так уж плохо на сегодняшний день.

Ափսոս, հիմա իմ գրպանում չկա «пачка сигарет»...

My World My Space
28.12.2010, 23:08
բախտի տերը թաղեմ.... էս ինչ անկապ ա.... էլի մարդ կա՞, ում հետ սենց բան ա էղել....

50839

My World My Space
29.12.2010, 14:39
էսօր իմ երկու գանձերից մեծի ծննդյան օրն ա.....
գործից փախել եմ, առավոտվանից վազում եմ, որ ծննդյան օրը լավ անցի, Վինքսերով տորթիկը բերեցի, սալյուտները բերեցի, Հայրենիք ՏՎ-ից Ինչուիկն ու Լիլիթիկը եկան......... հիմա պարում են բոլորով.....

ինչ երջանիկ եմ ես.....:)

Ուզում եմ սաղ կյանքս վազեմ, մենակ իմ գանձերին միշտ սենց ուրախ տեսնեմ.....:oy

Շնորհավոր ծննունդդ գանձը՜ս.....:bux::bux::bux:

Բարեկամ
29.12.2010, 16:29
Երբ երկու տարի առաջ տղաս հարցրեց` մամա, իսկ Ձմեռ պապին ո՞նց ա հասցնում մի գիշերվա մեջ աշխարհի բոլոր մարդկանց բարձի տակ նվեր դնի, ու մինչ ես կարկամած պատասխան էի փնտրում, ինքը մի փոքր մտածեց ու ասաց` իմացա', ինքը գիշերը ժամը 12-ին կանգնացնում ա մոլորակը, ու երբ մոլորակը չի պտտվում, ժամանակն էլ կանգ ա առնում, ու ինքը հանգիստ անում ա իր գործը, հետո նորից երկրագունդը դնում պտույտի մեջ:

Իսկ այս տարի տղաս այլևս չի հավատում Ձմեռ պապիկի գոյությանը...
Ու հարցիս` թե ինչու՞, ի՞նչ իմացար որ չկա: Պատասխանեց. իսկ ի՞նչ իմացա որ կա... :esim


PS. մանկահասակ երեխաներին կարդալ սա արգելվում է :))

einnA
30.12.2010, 00:11
ժողովուրդ էս նոր տարվա ամենալավ պահը նվերներն են :))
էսօր էնքան նվեր եմ ստացել ...

մենակ էտքանի տակից դուրս գալ ա պետք...

ivy
30.12.2010, 00:44
Բամբասանք

Բա իմացե՞լ եք, էս Ռուֆուսը վարկանիշ տպող մի հատ հին ստանոկ ա ճարել մի խուլ պադվալում, իրա համար գիշերը զբաղվում ա:
Հլը էսօր նայեք՝ ինչքան վարկանիշ ունի: Տեսա՞ք:
Դե հլը վաղը կնայեք...
:aggressive

Բարեկամ
30.12.2010, 05:27
Բամբասանք – 2

… Ու Ռուֆուսը հեչ ժլատ չի ;)

Վայ, ես էլ արդեն երկու ուսադիր ունեմ :o :hands

Ungrateful
30.12.2010, 06:41
Եկել եմ անկապեմ, հերթական անքուն ու անգործ գիշերս ա:
Այս ամենը գրելու և կարդալուց հետո, զգացի որ ցնդաբանություն ա: Էդ պատճառով զգուշացնեմ, որ սա կարդալով դուք անիմաստ կվատնեք ձեր կյանքի մի քանի րոպեներ:
Ինչի՞ են սուպեր-մարկետներում բոլոր աշխատողները կանայք/աղջիկներ :love, բացի փաթեթավորողներից ու մլիցեքից: Ախր դա շեղում ա այն նպատակից, որով դու խանութ ես գնացել: Էսօրվա նման գիշերների ժամանակ, իջնում եմ մեր կողմերի մոտակա սուպեր-մարկետը, սայլակ եմ վերցում, մի հատ Կոլա եմ դնում մեջը, մի հատ գարեջուր և զբոսնում ամբողջ ահռելի մեծ խանութով` մի նոր ու հետաքրքիր բան գտնելու ու այն գնելու ակնկալիքով: Ներսում հաճելի երաժշտություն է, հետաքրքիր է... Մի խոսքով լավ ժամանակ սպանելու միջոց: Գիշերային հերթափոխի աշխատակցուհիների մեծ մասն էլ արդեն ինձ ճանաչում է, ոմանք էլ, անգամ բարևում են: Համարյա բոլորը գեղեցիկ են, ժպտում են...
Կա մի պապիկ, որն դեռ սուպերմարկետի նախագծման ժամանակվանից այդ տարածքի պահակն է, «ապրում է» 1-ը 1-ի վրա բուդկայում, երբ ունի՝ ծխում ե կարմիր բոնդ: Երբ էլ չունի՝ ինձանից է խնդրում:
Այսօր մեծ պտույտ կատարեցի խանութ գնալուց, որ պապին ինձ չնկատի ու արագ մտա խանութ: Ինչպես միշտ վերցրեցի սայլակ, ու հաճելի ամանորյա երգերի ներքո սկսեցի շրջել: Տրամադրությունս սովորականից բարձր, սիրտս էլ քաղցր բան էր ուզում: Ավանդույթի համաձայն վերցնում եմ հյութը, դնում սայլակի մեջ ու շարունակում: Ամանորյա աշխուժ երգերից տրամս գնալով բարձրանում է: Մոտեցա քաղցրավենիքի բաժին, երկար նայելուց հետո որոշեցի կանչել այդ բաժնի աղջկան, որ խորհուրդ հարցնեմ: Մոտեցա... Լավիկն էր: Հոգնած էր, բայց գեղեցիկ… Շապիկը վրան 1 համար մեծ էր, բայց գեղեցիկ կազմվացքն էլ էր երևվում:
- Բարև:
- Բարև ձեզ:
-Մմմ... Քաղցր ու համով բան եմ ուզում, որ գնամ նստեմ կոմպի դեմն ու զբաղվեմ:
Էդ ընթացքում թաքուն հորանջում ա, զգում ա, որ ես դա տեսա, թեթև ծիծաղում: Առաջարկում է մի քանի տեսակ բան:
- Չէ, նենց մի բա, որ մանր լինի, չրթեմ:
- Կարող եմ այ սրանից առաջարկել, կուզե՞ս, ըը... ցանկանու՞մ եք:
Հիմա էլ ես եմ ժպտում:
- Չէ, տես: Շոկոլադից շարիկներ են լինում, վրայից համով շոկոլադ, որ մի քիչ տաքացնում, հալացնում ես` տակը շա՜տ համով պնդուկ ա լինում:
Մի քիչ իռոնիայով եմ խոսում:
- :' :unsure :oy:
- Դեմքի այդ արտահայտությունները տեսնելով, սկսեցի խնդալ :)):
Ինքն ել ժպտաց, ու ավելի գրավիչ ու թիթիզ ինտոնացիայով ասեց:
- Հաա ունենք, տա՞մ :roll
Էդ պահին ես զգացի, որ իր մոտ, բնավ իզվրաշենեցի տպավորություն չեմ թողել, անգամ դա իր դուրն եկավ:
- Ահա, մի 500 դրամի: Մի բան էլ հարցնեմ` էդ կեդերդ /բոթասները էլի:))/ օրիգինալ converse ե՞ն:
- Չէ :(
- Դու կինամաս` ստեղ ո՞րտեղից կարելի է օրիգինալները ճարել:
- Եսի՞մ, ես ման եմ եկել` չկա:
Ժպիտը դեմքին կշռեց, փաթեթավորեց, տվեց: Բարի գիշեր մաղթեցի, աչկով տվեցի ու գնացի: Կարելի է վաղն էլ մի քանի անգամ այցելել էդ բաժին :oy:
Կասսայի մոտ, սիգարետ գնելուց հիշեցի, թե ինչի համար եմ շրջանցել պապիկի բուդկան: Այսօր որոշել էի պապիկի թոքերը զարմացնել:
Վերցրեցի կարմիր բոնդը, խեժն ու նիկոտինը նայեցի` բավականին թունդ էր: Ու որոշեցի, որ պապին էսօր պետք ա Camel ծխի:):
Դուրս եկա: Մուտքից 5-6 մետր հեռավորության վրա պապին կանգնած սուրճ էր խմում:
- Բարիգու՜ն:
- Բարիգուն, ձյաձ: Ո՞նց ես:
- Էհ, ոնց գիտես, ցավդ տանեմ: Սիգարետ կա՞ մոտդ, մի հատ տուր, էլի:
- Պապի, տես քեզ ինչ եմ բերել:
Տուփը գրպանիցս հանում ու տալիս եմ:
- Չմտածես ախմախ բան ա, ես էլ եմ դրանից առել, հեսա:
- Ուխայ: Ապրես ցավդ տանեմ, էս ի՜ն լավ բան արիր, պապին մեռնի ջանիդ:
- Ծխի, ծխի այ պապի: Առանց սիգարետ ի՞նչ կոֆե: Դե ես հելա, լավ մնա, ձյաձ: Բարի գիշեր:
- Լուս բարի, մեռնեմ ջանիդ տղա ջան:

Լավ ցուրտ էր, արագ-արագ քայլեցի տուն: Հավաքարարներն արդեն սկսել էին փողոցն ավլել, ոչ մի մեքենա չկար:
Լավն ա քաղաքս գիշերները, երբ մենք` մարդիք չկանք: Հանգստանում ա մեզնից, քնում ա, որ քունն էլ չի տանում` երգում ա: Ու դու զգում ու լսում ես դա: Իմ քաղաքը սիրում ա ինձ…

Հ.Գ. Ցնդաբանության ավարտ:

-

Tig
30.12.2010, 17:49
Ես սիրում եմ իր երկիրըըըըը
Հա ժող խմաց եմմմ
ես ձեր ցավը տանեմմմ
ոնց եմ ես ձեզ սիրումմ
մեր օֆիսում նում ենք տարեմուտը
նոր մեր Հայրենիքի համար խմեցինքքքք, մենց եմ սիրում եի մ երկիրըը
Են ոնցա ասւմ Երվանդըըըըըը, խմած մարդ մըըը
Բոլլլորիդ մաղթում եմ ամենալան ու բարիննն
Սահման, Հայրենիք, սեր, Ալիկ, սիգարետ կպցնել, ինչ խորոված ինչ դուխխխխ
արա ոնց եմ ես ձեզզզզ աիրումմմմմ
Ժող ես ձեզ շատ եմ սիրումմմմ նամանավանդ մեր հայրենիքըըը
հա լիքը կենածներ ենք խմել լիքԹ երեխեքին առողջություն ենք մաղթելլլլլլ
հա մեր Ընկերներից մեի երեխեն լուրջ առողջական խնդիրներ ունի, լիքը իրա կենածն ենք խմելլ
առողջ լինիի
Աստված լսի մեր ձայնըըըը
ՇՆՈՐՀԱՎՈՐՐ

Tig
30.12.2010, 18:26
http://www.youtube.com/watch?v=UW6-hN_UkHA&feature=player_embedded#!

առա ես ինչ լավա աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա

Tig
30.12.2010, 18:29
http://www.youtube.com/watch?v=uYoNYMsYJW0&feature=related

Jarre
30.12.2010, 18:32
Այնքան եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ շրջապատիս մարդիկ ուրախ և երջանիկ են :love

Մանանա
30.12.2010, 23:52
ՄԻ տեսակ չեմ հասկանում էս ինչ ա... էս էն ա, որ սիրահարվում են, թե...??? իսկ դու??իմ հետ ես, հետո իմ հետ չես, բայց մեկա իմ հետ ես: Դե ես հասկանում եմ , որ քո հետ շատ դժվար պիտի լինի: Ախր ես խոլերիկ, դու ֆլեգմատիկ..բայց մեկա-ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԳԺՎՈՒՄ ԵՄ ՔՈ ՀԱՄԱՐ, ԳԺՎՈՒ~~Մ:love:love

AniwaR
31.12.2010, 00:00
Մդաաա...:mda Կա մարդկանց 2 տեսակ.


առաջին տեսակը սիրահարվելուց կապում ա «սիրում եմ քեզ»-ները.
երկրորդ տեսակը սիրահարվելուց կապում ա «ատում եմ քեզ»-ները:


Թե խի՞ եմ ես 2-րդ տեսակից::fool:D

Էլիզե
31.12.2010, 01:04
Ինչքաաաաաաաաաաաաաան եմ ես սպասել ԱՅԴ օրվան... անհամբեր, հուզառատ, տենդագին ու աննկուն սպասել եմ ԱՅԴ օրվան:
Հուլիսի 19-ից սպասել եմ ԱՅԴ օրվան:
Եվ վերջապես եկավ ԱՅԴ օրը` տարվա վերջին աշխատանքային օրը... :bux: :bux:
+ 10օրյա արձակուրդ :crazy :))


Հ.Գ. Էսօր մի կին եկավ բանկ ու ինձ ասաց.
-Աղջիկ ջան, կօգնես ինձ քարտաբանկից* օգտվեմ...

*մեր լեզվով ասած` բանկոմատ :))



Հ. Հ.Գ. Վարկանիշային աստղիկներս :love ... լեյտենանտ եմ արդեն... :P :))

paniaG
31.12.2010, 01:06
Բաց թողնեմ էն պահը, որ հոգնածությունս ու գրավիտացիան ձեն ձենի են տվել ու անկողինս աչքով է անում, մեկ-մեկ էլ ձեռքով կանչում է :lazy
դա չի կարևորը, ամբողջ օրվա ընթացքում ուզում էի արտահայտվել հարմար չէր,ժամանակ չեղավ, հիմա պիտի գրեմ:aggressive
Նենց ինձ Մեծ, Հզոր, Ամենակարող եմ զգում, երբ էդ փոքրիկ, անպաշտպան, քաղցր էակը,ամբողջովին ինձանից կախված, անուշ քնում է ձեռքիս: Էնքան հաճելի է, երբ իր փոքրիկ մարմնի տաքությունն եմ զգում ու շնչառությունը:love

Հ.Գ. օրագրի անունը Անկապա....նենց որ ֆորմատի մեջ եմ;)

Բարեկամ
31.12.2010, 04:33
Երբեմն “Կատարել գրառում”-ի փոխարեն “Շնորհակալություն” ես սեղմում :))

Վերջերս կարդում էի տղայիս սիրած գրքերից մեկը` Երկչոտ տղայի օրագիրը, ու մի հետաքրքիր բան իմացա: Պարզվում է երևմուտքում կան ընկերներ տրամադրող ընկերություններ: Կոնկրետ այդ գրքում ընկերությունը կոչվում էր “Cool Brian”: Զանգում ես ու երեխայիդ համար ընկեր պատվիրում: Ընկերդ մոտավորապես երեխայիդ հասակակիցն է, cool տեսքով, ամեն ինչ տեղը տեղին, անունն էլ պարտադիր Բրայըն: Այդ ընկերությունում բոլորն են Բրայըն, որն իհարկե նրանց իսկական անունը չի: Ընկերը տրամադրվում է ինչ-որ ժամով, որի ընթացքում խաղում է երեխայիդ հետ, զբաղվում հետը` ամենապատշաճ ձևով ու օրենքներով: Երեխադ, իհարկե, չգիտի, որ դա ընդամենն ընկերության աշխատող է, ու որ ծնողները վճարում են դրա համար: Նա հպարտ է, որ cool ընկեր ունի, և մյուս երեխաները, տեսնելով իրենց միասին, հաստատ նախանձելու են: Բայց դե իհարկե նախանձեցնելը չի խնդիրը, այլ այն, թե ո՞վ ասաց, որ ընկերությունն այն բաներից է, որ փողով չես ձեռք բերի: Փաստորեն լավ էլ կարող ես:
Կարևորը` ծնողը հանգիստ է, որ իր երեխան անհայտ, կասկածելի միջավայրում չի:

Այդպիսի բաներ…

Իսկ ես, օգտվելով օրվա պարտադրանքից, մաղթում եմ բոլորիդ առողջ տարի` ֆիզիկապես և հոգեպես, ու որ “քուլ Բրայընները” ձեզ միշտ աբսուրդ թվան :)

erexa
31.12.2010, 06:06
Օտարությունը շատ բաներ ա սովորացնում ինչքան հիշում եմ մի հատ սենց իմաստուն միտք կա եթե ուզում ես հասկանալ հայրենիքիդ մանրուքները ապա պետք է ճանապարհորդես: Օտարությունը սովորեցնում է հասկանալ ու սիրել քո հայրենիքը, հասկանալ ու սիրել քո պատմությունը, հասկանալ ու սիրել քո հայերեն լեզուն, հասկանալ ու սիրել հայկական երգերը, հասկանալ ու սիրել քո ազգը, չնայած երբեմն ջղայնանում եմ մեր ազգի վրա, մեր երկրի վրա, որի պատճառով մեր ազգը էս օրի ա: Ագահ մարդիկ խոսքս մի քանի հոգու մասին ա , որոնք իրենց ագահության պատճառով տրորում են բազմաթիվ մարդկանց ճակատագիրը, խանգարելով նրանց հանգիստ կյանքը ես զարմանում եմ ուղղակի, որ նման ստոր մարդիկ երջանկությունը տեսնում են միայն փողի մեջ փող, փող ու էլի փող: Չէ ոնց քցում բռնում եմ շատ մարդիկ են տարված փողով, հանուն փողի պատրաստ են տրորել դիմացինին, հանուն փողի պատրաստ են դավաճանել իրենց մտերիմներին, հանուն փողի պատրաստ են կոտորել իրենց որպեսզի դիմացիններից հետ չմնան, հանուն փողի պատրաստ են անել ամենավատ ու դաժան քայլերը:
:( Փող, հարստություն փոքրուց էլ չեմ սիրել: Փողը մարդկանց դարձնում ա դաժան, ժլատ և ագահ դե իհարկե ասածս բոլորին չի վերաբերվում:

My World My Space
31.12.2010, 09:03
Գիշերը Հայփոստ ՓԲԸ-ն հայտ ա ներկայացնում ՀՀ բանկերից մեկը, որպեսզի ինկասացիայով առաքվի Սյունիքի մարզի թոշակային ֆոնդը, ընդ որում, որպեսզի արագ-արագ կատարեն բաժանումը, որոշում են հայտագրել միայն 1000 դրամանոցներ: Համապատասխան բանկի աշխատակիցներից տեղեկանում եմ, որ 4 միլիարդ 436 միլիոն դրամի 1000 դրամանոցներ են պատվիրված, ու սկսում եմ ծիծաղել, այն հարցին թե ինչի եմ ծիծաղում, պատասխանում եմ.

- դուք ո՞նց եք պատկերացնում էդ փողի տանելը, 2000 կապ 1000 դրամանոցը մոտ 1 կուբամետր ա, 44360 կապ հազար դրամանոցը երկու կամազ փող ա անում::o (ինկասացիոն մեքենայում մաքսիմում տեղավորվում ա 1 կուբամետր)

Մի պահ բոլորը լրջանում են, ապա.
- հա էլի արա, դրանք լրիվ անասուն են.....

:D:D:D

Ամենահետաքրքիրը սկսվում ա ընդեղ, երբ հետաքրքրության համար ճշտում եմ, ու պարզվում ա, որ ԿԲ-ն սկի 2 միլիարդի պահուստային 1000-նոց չունի, ուր մնաց կրկնակին....:P:D

Shah
31.12.2010, 11:12
31.12.10 9:30 ազատության 14-րդ օրն ա. առավոտ.. հոյակապ ա.. արթնացել եմ ու հիանում եմ կյանքով: Գիշերը շատ էի հոգնել, բայց դա հիանալի առավոտվան ոչ մի բանով չի խանգարում:
Հետ եմ նայում ու հիանում եմ` մի ակնթարթ ու մարդ երջանկության մեջ ա, ոչինչ որ ակնթարթի մեջ են մտնում պոլիտեխնիկի յոթ տարիներ, բանակային երկու հիանալի տարիներ ու անկրկնելի օրեր, իհարկե ափսոս հարազատ մարդկանց կորուսը, բայց փառք տեր Աստծոն, որ ապրելու ցանկությունս դրանով չի կոտրվել` այլ հակառակը, հա, հենց հակառակը, դրանով ավելի շատ եմ ուզում ապրեմ:


Սիրում եմ կյանքը: Էսօր դեկտեմբերի 31-ն ա, արթնացել եմ ու շնորհակալություն եմ հայտնել էն Տղուն, որը հիմա ինձ ա նայում վերևից: Տարվա վերջին օրն ա, չեմ պլանավորել ոչ մի բան, բայց որոշ բաներ կա որոնք պիտի անեմ, կարևոր չի ոնց. պիտի վերջին անգամ գնամ մեղք գործելու (էսօր հերոս չեմ:D) դե չգիտեմ ինչքանով կստացվի որ դա վերջինը լինի կյանքում, բայց էս տարվա վերջինը հաստատ կլինի:)) Անկախության առաջին օրվանից էս տեսարանը նայում եմ ուրիշ ձև, ոչ առաջվա պես` ամեն օր նոր գույներ եմ տեսնում, ներքևում մառախլապատ կանաչը:
http://i035.radikal.ru/1012/c5/4f28bcbf1ffbt.jpg (http://radikal.ru/F/i035.radikal.ru/1012/c5/4f28bcbf1ffb.jpg.html)
Դուրս գամ, արդեն ժամանակն ա սկսել... ու քանի որ էս տարի վերջին անգամ եմ գրառում անում ուզում եմ շնորհավորեմ ու ցանկանամ, որ Աստված առողջություն տա մեզ բոլորիս, իսկ մնացածը մենք պիտի ձեռք բերենք, տենց ա պետք, եթե օդից ընկնի դրա իսկական արժեքը չենք իմանա:

Ասում են դժբախտները ամեն մեկը տարբեր ձև են դժբախտ, իսկ երջանիկ մարդիկ երջանիկ են միանման: Ուղղակի հրաշալի ա, որ ինձ հասկացողներ կան:
Այ հիմա գնացի..

VisTolog
31.12.2010, 14:45
Մարդիկ չգիտես խի միշտ մտածում են, որ ինչ-որ բան պակաս ա երջանիկ լինելու համար…
Բայց էդ մարդկանցից շատ քչերն են մտածում, որ ինչ-որ բան իրանց կյանքում ավել ա երջանիկ լինելու համար…

Jarre
31.12.2010, 15:49
Այս տարի լիքը նշանակալից բաներ եղան Ակումբում՝

Նոր սերեր՝ նոր նշանդրեքներ, նոր ամուսնություններ, նոր ընտանիքներ, նոր երեխաներ, անցյալ տարի ծնված ու մեր աչքի առաջ օրեցօր մեծացող ակումբցիների երեխաներ..... :love

Նոր ընկերներ, նոր մարդիկ, նոր դեմքեր՝ իրենց հետ բերած դրականով ու բացասականով (ինչպես և մեզանից յուրաքանչյուրը)։ Լիքը իրադարձություններ Ակումբի ու ակումբցիների մասնակցությամբ...

Ու էս ամենը՝ էս բոլոր սերերը, ընկերությունները ու կյանքերը ընդամենը 12 տառանիշի մեջ՝ www.akumb.am :love

My World My Space
31.12.2010, 22:25
Բան չեմ ուզում Ձմեռ պապ ջան, առանց էն էլ քեզանից շատ բաներ են ուզել....
Ուզում եմ կիսվեմ հետդ.
Մեն-մենակ քո Լապլանդիայում ապրում ես սկի խաբար չես, որ Ակումբ կա, որտեղ էնքան լավ մարդիկ են հավաքված, որ էս մի տարում հասցրել են առօրյայիս մի մասը դառնալ....

Չէ, այնուամենայնիվ մի բան ուզում եմ, մնացածը ես ինքս կանեմ: Որ գաս, ու ակումբցիների տեսնես, իրանց ականջին կամացուկ ասա իմ կողմից. "շնորհակալ եմ, որ կաք իմ կյանքում.....":love

Chuk
31.12.2010, 22:49
Մարդիկ գործ են անում, նոր տարվա են պատրաստվում, համով-համով բաներ են ուտում, սարքում, տոլմա փաթաթում, բուդ կտրտում, աղանձ աղանձում, գինու շիշ բացում, շամպայն գմփացնում, տունը մաքրում, հին իրերը գցում, ամաններ են լվանում, տարվա մեջ վերջին անգամ լողանում, մազերը սարքում, եղունգները կտրում, վազում են, շտապում եմ, չեն հասցնում, իսկ ես նստած ծառի տակ, նկարում եմ բադիկ...

Չէ լուրջ :)) Մանկությունս եմ հիշել, նստած նկար եմ ներկում, խնդրեմ.

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=50886&d=1293821222 http://www.akumb.am/attachment.php?attachmentid=50885&d=1293821220

Ու պիտի ասեմ, որ կայֆ ա :)

Չէ, ժող, չեմ գժվել, ուղղակի երեկ պլանշետ եմ նվեր ստացել, մի քանի ակումբցի հրաշալի ընկերներից, իսկ ես կյանքում շատ եմ ուզել պլանշետ ունենալ ու միշտ փողս ափսոսել եմ առնել, որտև երբեք չէի փորձել ու չգիտեի, ի վերջո ինձ պետք կգա, թե չէ.. .հիմա փորձում եմ ու... վերջն ա... սիրում եմ ձեզ :love

Gayl
01.01.2011, 04:04
Հետաքրիր է, բայց փաստ, տուն մտնելուս պես միացրեցի կոմպը, որ մտնեմ ակումբ, որովհետև ասելիք ունեմ:
Նախ սկսեմ նրանից, որ տարին փակեցի կռվով:
00:30 ին հեռախոսիս զանգ է գալիս:
-Ալո:
-Վահա՞գ
-Բարև Միք ջան
-Բարև ախպերս, տարիդ շնորհավոր:
-Ի՞նչ (թե ասա այ անհասկացող 00:30 ին «ի՞նչը» որնա՞, պարզ չի՞, որ լավ տարի ա մաղթում)
-Ասում եմ տարիդ շնորհավոր:
-Ապրես Միք ջան, քեզ էլ ախպերս...
-Բա էս խի՞ կողքերդ շուխուռ չկա:
-Ապեր բաղնիքում եմ, դեռ Նոր Տարի չեմ շնորհավորել:D:D
-Բլա-բլա...
-Բլա-բլա...
Ասածս էն ա, որ էս տարի ես ուշացա: Դասախոսիս ասած. «կարճ էր բայց լավն էր»
Ուզում եմ մի քիչ ուշացումով շնորհավորել ամբողջ հայ ազգի Նոր Տարին:): Սիրելիներս լավ լինեք, ձեր բոլորի կենացը:

Վիստ հիշու՞մ ես, կենացդ ախպերս, լավ լինես:

Տարին փակեցինք, ակումբում չունեմ թշնամիներ, դա արդեն լավ է, բայց կա մեկը ում սկսեցի չհամակրել, Rayader կենացդ, ինձանից վատը չես, բա խի՞ եմ կռիվ անում:o: Անցած լինի:)

~Anna~
01.01.2011, 07:35
Դեկտեմբերի 31, 2010
7:27 PM
Նոր Տարվան մնացին հաշված ժամեր: Հայասանում արդեն նշել են, հեռախոսով մի անգամ արդեն ես էլ եմ նշել: Մի կողմից ավելի լավ, 2 անգամ բարեմաղթանքներ կհնչեն, 2 անգամ կուրախանամ ու կտխրեմ: Տարին համարում եմ հաջողակ իմ համար: Առաջին կիսամյակ համալսարանում, բարցր գնահատականներ, հաճելի ուսանողական կյանք իր լավ ու վատ կողմերով: Ընկերական շրջապատի առաջխաղաց ու էլի լավ բաներ: Հորոսկոպն էլ հուսադրեց որ ցուլերի համար 2011-ը շատ բարենպաս, լավ տարի պիտի լինի: ՈՒրեմն ամեն ինչ դեռ առջևում է: Ես ևս նայում եմ առաջ, քանի որ այնտեղ եմ պատրաստվում անցակցնել ապագան: Ինչ եղավ 2010-ում արդեն ավարտված է, ինչ կլինի ապագայում չգիտեմ, ուղղակի պիտի ապրենք ներկայով: Իսկ ներկայում դեռ Նոր Տարվա սեղան պիտի դրվի: Հայեր ջան, բոլորիդ Նոր Տարին թող լինի հաջողակ ձեր համար, ապրեք նենց որ 2012-ում ափսոսալու ոչինչ չունենաք:

~Anna~
01.01.2011, 07:35
Դեկտեմբերի 31, 2010
7:37

Ակումբին էլ թեժ թեմաների քննարկումներ, նոր բացահայտումներ...:viannen_12:

Հարդ
01.01.2011, 10:31
Էս տարվա դեկտեմբերրի 31 - ը երբեք չեմ մոռանա...

Անտիգոնե
01.01.2011, 12:43
Ակումբ և արդեն սիրելի ակումբցիներ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:)

Թող Աստված բոլորիս իմաստություն տա, որ իզորու լինենք գնահատել ու պահպանել ունեցածը և կարողություն, որ գեղեցիկի, բարու ու լուսավորի վրա կարողանանք ավելացնել միայն ու միայն գեղեցիկը, բարին ու լուսավորը...:vaii:

Էլիզե
01.01.2011, 13:06
Դարակիցս կասկածելի կերպով պակասում է իմ կոսմետիկան... Է՛լ ավելի կասկածելի կերպով Սուսանիկի տիկնիկների դեմքին շա՜տ անճաշակ շպար է հայտնվում... չգիտեմ էլ ինչ մտածեմ.... :8



Հետաքննությունը շարունակվում է ... :B

Agni
01.01.2011, 13:30
Մի բաժակ դառը սուրճ, մի կտոր խմորեղեն ու լռությու՜ն... էս պահին սա էր մեծ ցանկությունս... Չեմ ուզում փիլիսոփայեմ երկար բարակ,բայց այս տարվա առաջին առավոտս ուզում եմ հանգիստ սկսել…
Էնքան ուրախ եմ, որ ունեմ էս տարվա հետ կապված երազանքներ ու նպատակներ, անհետաքրքրիրա լինում, երբ դրանք քչություն են անում՝ սեփական փորձից եմ ասում: Անկեղծ ուզում եմ ամեն ինչ ներդնեմ դրանք իրականացնելու համար, բայց ինքս գիտեմ, որ ամեն ինչ չի իմ ձեռքերում: Ուզում եմ պինդ լինեմ, հիասթափություններից հնարավորինս հեռու... նենց են կոտրում ներսդ, որ ստիպված ես լինում նորից քար առ քար շարել, ահագին էներգիա ա գնում: Ինչևէ ապրում եմ, զգում եմ, կամ...
Շնորհավոր Ամանոր...

Կաթիլ
01.01.2011, 14:47
Ա՛յ Նոր Տարի, ԼԱՎ մարդիկ աշխարհում համեմատաբար քիչ են, նենց որ, եթե մտքիդ դնես, բոլորի ցանկություններն ու երազանքներն էլ կհասցնես մի տարվա մեջ կատարել :) չէ՞
Էնպես արա, որ էս 2011 թիվը լինի այն վերջինը, որը ես մենակ (դե գիտես ինչ առումով ;)) եմ դիմավորում, թե չէ էլ հետդ չեմ խոսա :beee

Մանանա
01.01.2011, 18:59
ուզում էի ասեի, որ երեկ նենց վատ էի, ինձ թվում էր թե էս կյանքիս ամենաանկապ նոր ատրիներից մեկը կլինի, բայց արի ու տես տենց չեղավ: Սկզբում գնացինք Բաղրամյան նշելու, բայց էտ բավականին անհետաքրքիր մթնոլորտից ինձ փրկեց իմ մոտ ընկերը `Վահեն: Տենց գնացինք Լիլիթենց տուն, ծանոթացա նոր մարդկանց հետ, պանտոմիմա խաղացինք, հետո Հայկն եկավ ու կիթառ նվագեցինք, ուխ: Բայց ամենալավն էն էր, որ արդեն առավոտ ժամը 6-ն էր, ես ու Վահեն դուրս եկանք, ու պիտի գնաինք Բաղրամյան, ու քանի որ հրաշալի ձյուն էր գալիս դրսում, ոնց որ հեքիաթում, մենք որոշեցինք մի քիչ քայլել, արդյունքում մենք ոտքով Թբիլիսյան խճուղուց հասանք Բաղրամյան:
Ու ամենալավն էն էր, որ ինքը ինձ հիշեց, ու էն ժամին, երբ անհնար էր ինչ-որ մեկին զանգել կամ հաղորդագրություն ուղարկել (12:10), ինքը ինձ սմս գրեց...մտածում եմ երևի գրեց ու վազեց բեմ, որովհետև էտ ժամին պիտի պարեր...սիրում եմ քեզ, ճնճղուկ:)

Kita
02.01.2011, 00:50
Մարդ էլ էտքան շատ ուզի, որ ամեն ինչ լավ լինի, երջանիկ լինի, նոր տարին նորը լինի, հետևում սաղ մնա ու էլի գան սաղ թքեն, մեջտ ջարդեն ու հանգիստ շարունակեն: Կարևորը իրենք իրենց եսը բարձր կպահեմ, կարևորը միայն իրանք են:

erexa
02.01.2011, 05:53
Ես հիմա հասկացա, որ պետք չի պայքարել երջանիկ և ուրախ լինելու համար:

Հարդ
02.01.2011, 10:34
Դու կարա՞ս կիթառդ վերցնես ու գնաս ինչ որ աստիճանների վրա, մարդաշատ վայրում նվագես, երգես (էս օրինակի համար, կարևորը համրձակությունդ ա):
Ես երազում եմ դա անել...
Ու կապ չունի՝ դա կանես փող հավաքելու համար, թե ընդամենը հաճույքի:
Չես կարող... ամոթը, հասարակարգը, քաղքենի «բարքերը» թույլ չեն տա:
Դա անելու համար մի հատ նենց մեծ ու անսասան պատնեշ պիտի քանդես, որ դա անելու համար ուղղակի հզոր կամք ունենալ ա պետք:

Չնայած ինչի՞ց եմ խոսում... մենք մանր գումարը գրպաններումս դրած կոմպլեքսավորվում ենք էդ երգողներին մի փոքր օգնել...

Shah
02.01.2011, 19:52
3 բան. Առաջինը հայտնագործել եմ սաունայի իմուլյատոր` արևի տակ կանգնած մեքենայի մեջ նստում ես ու պատահական սառ օդ միացնելու փոխարեն միացնում ես տաքը ու քանի որ քեֆդ, մեղմ ասած, լավ-լավ ա դա չես նկատում :D մենակ ինչ որ տեղ, մի կետում նկատում ես, որ արդեն ջուր ա կաթում վրայիցդ... :)) երկրորդը էսօր Ես արդեն որոշեցի, բլինչիկի գործ եմ բացելու :))) առաջի անգամ բլինչիկ եմ սարքում, ուղղակի հոյակապ ա: Աշխարհի ամենակլոր, ամենահավասար բլինչիկները :)) դե ցուցամատս մի քիչ տուժել ա դրանից, բայց դե... երրորդն էլ նորից բանվորագյուղացիական նորությունների շարքից ա` մածուն եմ մերում յոգուրտով, ռեզուլտատը` վաղը.. :))

Chuk
03.01.2011, 01:45
Շարունակում եմ պլանշետիս սովորելը, դրանով նկարել վարժվելը: Պարզվում է, որ այնքան էլ դյուրին չի դրանով աշխատելը. պետք է սամթը բռնես, վարժվես:
Նկարել էլ չգիտեմ, թարսի պես, որ հեշտ ու հանգիստ սովորեմ: Էնպես որ դեռ մանր քայլերով եմ առաջ գնում, բայց ահա երկրորդ փորձ, էս անգամ ոչ միայն ներկում եմ, այլև նկարում՝ զրոյից, իհարկե բնօրինակ ունենալով: Թեման՝ շնորհավոր Ձեր Նոր տարին :)

http://img339.imageshack.us/img339/4374/santaxw.jpg

Lord
03.01.2011, 02:22
աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա, ակումբ շատ եմ ձեզ սիրում, բաըց ապրեք իրական, բոլորը այս վիրտուալ կյանքում կարող են աստվածներ լինել, բաըց դե հենց կոմպի դեմից մի քայլ ենկողմ են գցում դառնում են սովորական մահկանացուներ, բաըց դուք նույնը կարող եք լինել նաև ռեալ աշխարհում, մսրդ ինքն է որոշում թե ինքը ով է

Kita
03.01.2011, 05:47
Ճապոնիա եմ ուզում, ծաղկող սակուռայի փողոց եմ ուզում:

Մանուլ
03.01.2011, 23:32
Նոր տարվա ցուցակը գրելու ժամանակ պարզվեց, որ համարյա 17 տարեկան եղբայրս մինչև հիմա բաստուլմա ա կերել :)):

Shah
04.01.2011, 13:20
շոգ ա, ահավոր շոգ ա... +25, գիտեմ "հզոր" չի հնչում, բայց օդի խոնավությունը շատ բարձր ա ու ավելի շատ տոթ ա քան թե շոգ...
որոշեցի` Ես երբ դառնամ նախագահ աշխատանքային օրվա սկիզբը հայտարարելու եմ գիշերը 00:00-ից մինչև առավոտ 6:00, հա բա ինչ, մարդիկ թող հանգիստ քնեն ցերեկները, կամ էլ ուրիշ ձև հանգստանան :))) ես արդեն կլավիատուռայի վրա հարմարվել եմ ))

Բարեկամ
05.01.2011, 09:36
Կա միլիոն պատճառ չլինելու տխուր, ու միայն մեկը` լինելու, ու մարդ, չգիտես ինչու, ընտրում է հենց էդ մեկը:

Nare-M
07.01.2011, 00:08
Ուզում եմ հիմա դուրս գալ պատշգամբ ու ուժերիս ներածի չափով գոռալ, բայց վախենում եմ հարևանները չհասկանան::(

Հ.Գ. :aaa

Հարդ
07.01.2011, 00:13
Ամեն ժողովրդի պատմության ընթացքում մի ժամանակաշրջան ա գալիս, երբ ուրվագծվում ու կազմավորվում ա մշակույթ, որը ձևավորում ա տվյալ ժողովրդի բարոյական, հասարակական դիմագիծը:
Ու ոնց տեսնում ենք էսօր մեր ժողովրդականը փոխվել ա: Էսօրվա մեր ժողովրդականը Թաթուլ, Հայկո, լավագույն դեպքում Արմենչիկն ա:
Ինձ հետաքրքիր ա, թե էդ մշակույթով մեծացած սերունդներն ի՞նչ են լինելու... ու ի՞նչ երկիր պիտի կառուցեն:

paniaG
07.01.2011, 00:32
Բողոք-բոլորն իրենց թույլ են տալիս այս շռայլքը:
Թեթևանալու, ազատվելու մտքով տարված, հանում ենք մեր պարանոցից էդ բեռը,փշալարը ու էնպես հանգիստ,էնպես հաճույքով, կարծես մետաքսե թաշկինակ, փաթատում ուրիշի պարանոցին…
Կներես…:cry2
Շնորհակալ եմ…

Shah
07.01.2011, 01:58
ինչ հաճելի բան ա sms ստանալը, էն էլ էս ժամին, հետն էլ նրանից ումից որ սպասում ես, բայց չես սպասում որ կգրի...
փաստորեն կարելի ա 20 դրամով հազարավոր կիլոմետրեր հեռո մարդուն երջանկացնել :)
լուրջ` սկայպը, ICQ-ն, զանգ, կամ ուրիշ հաղորդակցության միջոց էսքան դրական էմոցիա չի պարունակում ինչքան sms-ը :))

Բարեկամ
07.01.2011, 08:41
Մարդու լավագույն ընկերը ժամանակն է: Եթե վստահես:

einnA
07.01.2011, 19:40
Մեկն առավոտյան հազիվ 12-ին արթնանում է, մինչև խելքի ա գալիս, ուզում է ուտել:Հետո որոշում է մեկի տուն գնալ, նստում հիշում է, թե ում տուն չի գնացել... ու տենց ճամփա է ընկնում:
զընգ...
Ափալ-թափալ նորից նոր տարվա սեղան ես դնում, մարդը նստում հավեսով կշտանում է... վերջապես որոշում է գնալ:
Նորից ափալ-թափալ սեղան ես հավաքում, մտքում ասում ես` երանի էս վերջին մոլորված հյուրը լինի...

Հազիվ նստում եմ մի քանի վայրկյան նայում բաց պատուհանին ու պինդ փակում աչքերս, որ հանգիստ վայելեմ գույների ու պատկերների խաղը կոպերիս ներսում (փորձփեք հիանալի հանգստացնում է)
ու նորից զընգ....

գործի եմ ուզում գնամ...

Հ.Գ. ժողովուրդ ասեք էլի, որ նոր տարին անցել ա արդեն:

Հարդ
07.01.2011, 22:17
Բայց էս ակումբն ինչ վատն ա:angry: Քո պատճառով մենք շրջապատում հոգեկան հիվանդի անուն ենք հանում:

Ասենք մենակ ակումբում թրծված ակումբցին կարա շրջապատում ինչ որ վատ երգ լսելիս ռեֆլեքսորեն ասի՝ «Տականք երգեր, կամ լացենք ծիծաղից»: Ու պարզ ա շրջապատից քեզ նենց են նայում, որ կարծես ուրիշ կինոյից էիր դու ու ասում են «Հը՞»:blin
Մենակ ակումբցին կարա ասի՝ «Ձայնալարի ժպիտը»: Որ կողքից լսողը կմտածի «գերհոգնածություն ա մոտդ»:D (դե էս արդեն պատահած դեպք ա):
Մենակ ակումբցին կարող ա ասի՝ «Էսի «Ինչը կամ ով է նյարդերիդ ազդումի» թեմա ա»
Մենակ ակումբցին կարող ա շրջապատում ինչ որ լավ արտահայտություն լսելիս ասի. «Քեզ մի հատ վարկանիշ»
Մենակ ակումբցին կարող ա սոց. ցանցերում հայատառ գրի
Մենակ ակումբցին կարող ա իրա ոչ ակումբական շրջապատում «Նախամուսնականի» թեմայի ցեցը գցի:


Էհ... ոնց տեսնում եմ էս պրոբլեմը մենակ իմ մոտ չի նկատեվել:D

anahit96
07.01.2011, 22:35
Քունս չէր տանում....Արթնացա....մեխանիկաբար հեռախոսս վերցրի ձեռքս...56 - неизвестный вызов.....Տեսնես ով էր ժամը 3.15-ին իմ նման արթուն.....:think

Gayl
08.01.2011, 01:42
Ցերեկվանից այդ անիծյալ դասագիրքը սեղանիս վրա դրված էր, ամեն անգամ երբ աչքս ընկնում էր այդ դասագրքի վրա շնչառությունս արագանում էր, իսկ 30 րոպե առաջ ռիսկ արեցի և սկսեցի կարդալը:

Վերջին անգամ չորս տարի առաջ էի այն բացել, հիշում եմ, երբ ֆիզիկայի քննությունը տվեցի, միանգամից մտա տուն, հավաքեցի բոլոր տետրերս և այրեցի, իսկ բոլոր գրքերս տվեցի հորեխպորս տղային, իսկ այսօր նորից հետ խնդրեցի գրքերս:
Ազնիվ խոսք աշխարհում ամենաշատը այդ գիրքն եմ ատում, իսկ դասախոսիս երեսը կցանկանայի երբեք չտեսնել:

5 րոպե կարդալուց հետո, այն փակեցի, փռվեցի անկողնուս և ասացի «Աստված իմ այս ի՞նչ եմ անում» (չեմ էլ հիշում, երբ էի վերջին անգամ «Աստված իմ» կանչել): Ես երկար չդիմացա, իմ մեջ նորից արթնացավ այն երկրորդ եսը, որին մեծ հաճույքով կխեղդեի, բայց չեմ կարողանում, որովհետև նրան շատ եմ սիրում:

- Վահագ ինչի՞դ են պետք այս գրքերը:
- Պարապությունից գժվում եմ, ուզում եմ էնքան, որ կարդամ:
- Սուտ ես խոսում, մոռացա՞ր մաման ու ապերը քեզ ի՞նչ են խոստացել, Վահագ ախր իրանք քո ուզածով են անելու, քո համար այդպես ավելի հեշտ կլինի, դու իրանց ասածն արա իրանք էլ իրանցը կանեն:
- Արո գիտեմ, որ կանեն ու որ կարողա ավելի լավ տարբերակ չկա, բայց ուզում եմ ես անեմ:
- Նորից քոնն ես առաջ տանում, իսկ եթե չկարողանա՞ս:
- Հաստատ կկարողանամ, լսի դու էլ չես սիրում չէ՞ քո մասնագիտությունը, ավարտելուց ուրիշ բան ես ուզում անես, ես քո կողմից եմ չէ՞, անգամ չես ասում ինչ ես ուզում անես, բայց էլի քո կողմից եմ, դե դու էլ ինձ պետք ա հասկանաս: Լավ ես հելա տուն:

Մեկա ինչքան էլ մտածեմ, ինչքան էլ սենյակումս անհանգիստ գնամ ու գամ, ինչքան էլ փորձեմ մտքերս գրի առնեմ վերջում լսելու եմ իմ երկրորդ եսին, որովհետև ես այդ խենթին շատ եմ սիրում:

Հարդ
08.01.2011, 12:05
Էն, որ ձյուն ա գալիս, ես էլ մեր բարձրահարկի պատուհանից նայում եմ միագույն (մուգ սպիտակ) երկնքին ու իջնող ձյանը ու մի պահ գրավիտացիան սկսում ա չազդել վրաս ու նենց զգացողություն ա՝ կարծես ոչ թե ձյունն ա թափվում, այլ շենքն ա վերև բարձրանում... հրաշք:

Աչքիս հեսա անկապում գրելու լիմիտ ա վրաս սահմանվելու:oy

paniaG
08.01.2011, 12:40
Խախտվումա ԿՆՀ-ս, որ մի բան եմ ուզում անել ու չեմ կարողանում:sad

ministr
08.01.2011, 12:47
Ոչ ստանդարտ կյանքը պրծավ, անցնում ենք բնականոն ստանդարտ կյանքի, իսկ թե դա ինչքանով ստանդարտ կլինի արդեն մեզնիցա կախված...

Jarre
08.01.2011, 12:47
Սրտաճմլիկ խոսքեր, կիսատ-պռատ տեղեկություններ, զրպարտանք, մարդկանց էմոցիաների վրա ազդելու մաքսիմալ ջանքեր..... Ու դրա տակ հայտնվող կուտը կերածների մեկնաբանություններ՝

վառել ա պետք դրանց....
դավաճաններ են....
թուրքից բեթար են....
ես դրանց **** ******.....

Բա եթե տենց ազատ ու անկախ մարդ ես և ուրիշների կարծիքի վրա թքած ունես, ո՞նց ես ուրիշի կարծիքի վրա հիմնվելով սենց լուրջ հայտարարություններ անում :8

Չսիրեցի մեր ամեն ինչին ոչխարի պես կախ գլխով հավատալը ու անկապ ոգևորվելը :beee

paniaG
08.01.2011, 17:33
:o Եղբորս տոնածառ էի տարել, նա այնտեղ սովորել է հայհոյանք ու առանց հասկանալու աջ ու ձախ ցույց է տալիս, պետքա էդ պահը ծնողներիս բացատրեմ, դեռ չեմ պատկերացնում ոնց :esim
Երբ «գայլուկը» սկսեց Ռամշտայնի երգերից մեկի երաժշտության տակ երգել, ես ինձ մի տեսակ հին զգացի, վերջում պարզվեց էդ չարյաց թոքրագույնն էր...հետո այծիկները ծեծեցին Գայլուկին ու վերջում ամենապոքրիկ այծիկը ոտքով հրեց նրան ու ասաց. «astalavista baby»
Հետո հնչեցին երգեր՝,,ночью я родился под забором...,, , ,,владимирский централ...,, այնուհետև բոլորը սկսեցին պարել ու երգել ,,pretty woman,,
Ու երբ ամենախելքինմոտ կերպարը՝ այծիկների մայրը ասաց. «допустили упущение, видно волк проник в помещение».. ես հույսս ընդհանրապես կտրեցի...
Եթե մտածեք, որ մենք գնացել եինք Ժամանակավոր Ազատազռկման Հաստատություն «Տոնածառ» նայելու, չեմ առարկի:
Մի տեսակ սիրտս ուզում է ասել «բա մեր ժամանակ սենց է՞ր»....հին եմ:( ու հայհոյանքն էլ մի կողմից:bl

Chuk
08.01.2011, 20:13
Ա դե նկարիչ չեմ, հո զոռով չի :cry2

Շարունակում եմ պլանշետիս սովորելը: Առաջին դիմանկարային փորձ, բնականաբար ուրիշին փորձաքար չէի սարքի, հետևաբար ինքնադիմանկարային փորձ.. ու ի՞նչ անենք, որ հեչ նման չի ստացվել :))

http://img24.imageshack.us/img24/8611/inqnadimankar.jpg

Չնայած քիչ մը նմանություն կա :think

Հարդ
09.01.2011, 16:39
Ես գիտեի որ համով պիցա եմ սարքում, բայց որ էսքա՞ն:o: Բերանս բաց էր մնացել, փոխանակ ծամեի:D:
Ու ինքն իսկական էր:roll

Ու էնքան համով էր, որ մի պահ ընկել էի երազանքների գիրկը.
«Արա մարդ էս երաժշտությունը թողներ, շառը քաշած իրա համար պիցերիա բացեր, անունն էլ կլներ՝ Հարդ-Պիցա»

Մի բան էլ եմ ուզում ասել՝ :D

murmushka
09.01.2011, 18:15
որոշել եմ այլևս չանհանգստանալ, թե դիմացինս ինչ կարծիք ունի իմ մասին, ինչի է անտրամադիր, ինչի այսպես կամ այնպես ասեց, եթե բան ունեն ասելու, թող ասեն, իսկ եթե չեն ասում, ուրեմն Աստված ինձ հետ
իսկ իրանց անտակտությունն ուղղակի իրանց դաստիարակությունն է

*e}|{uka*
09.01.2011, 20:08
Կան մարդիկ, որոնք ուզում են մեզ հասկանան, բայց չեն կարողանում, ավելի շուտ ընդունակ չեն: Ու կան մարդիկ, որոնց մենք ենք ուզում հասկանանք, բայց ընդունակ չենք: Լավ չի :8
Կան մարդիկ, որոնք մեզ հասկանում են, բայց մեզ հեռավոր թմբուկներ հասկանում են, թե՞ չէ:
Ու կան մարդիկ, որոնց մենք ենք հասկանում, բայց որոնց համար մենք ենք հեռու տեղում թմբուկ նվագողը: Էլի լավ չի: :sad
Էլի կան :))
Կան մարդիկ, որոնք կարող են մեզ հասկանալ ու մեր ուզածն էլ դա է, որ հենց էտ մարդիկ մեզ հասկանան, բայց իրանց դա պետք չի:
Ու կան մարդիկ, որոնց մենք կարող ենք հասկանալ ու իրենք էլ թմբուկ չունեն, սպասում են, որ մենք իրենց հասկանանք, բայց մեզ դա պետք չի: Կայֆ ա չէ՞:

Nare-M
09.01.2011, 23:47
Հիասթափությունը տհաճ զգացողություն է, բայց այն ընդունակ է մի քանի րոպեում ոչնչացնել այն, ինչն անկարող է մոռացության մատնել նույնիսկ ժամանակը։

paniaG
10.01.2011, 22:14
Ու էլ հոգնաաաաած,էլ սովաաաաաած, ցրտից անզգայացած ոտքերով, որովհետև որոշել էի, որ տաք է լինելու ու ,,կեդ,,երով էի գնացել աշխատանքի, ՀԻՅԱՑԱԱԱԾ....ճեմելոոոոոով... երջանիիիիիիիիիիիիկ ....գալիս էի քայլելով դանդաաաղ:yahoo
Եթե կարողանաի ստեղ տեղադրել էդ երջանկության գոնե 0.00001%-ը....եթե միայն կարողանաի ձեզ էլ օծել այս երջանկությաաամբ....
Կիսվում եմ....նվիրուուուուում եեեեեեեեեմ:bux:
ՍԻՐՈՒՄ ԵԵԵԵԵԵԵԵԵԵՄ:love

Ուրվական
11.01.2011, 00:38
Էս վերջին մի քանի օրը, չգիտեմ ինչի, մտածում եմ մարմնավաճառ բառի իմաստի մասին: Ու՞մ ենք մենք ասում մարմնավաճառ: Ով որ իր մարմինը վաճառում ա միավոր ժամանակում N անգամ, M քանակությամբ մարդկանց, որտեղ N,M>>1: Ու մտածում եմ, ինչի՞: Չէ՞ որ բառը շատ պարզ ա, մարմնա-վաճառ: Այսինքն՝ մարմինը վաճառող: Այսինքն, այն մարդը, ով կյանքում մեկ տղամարդու հետ կլինի, նրա հետ կամուսնանա՝ շահադիտական նպատակներով, փողի կամ գույքի համար, ինչ-որ նյութական արժեքի համար, կամ ինչ-որ շահախնդրությունից ելնելով, այլ կերպ ասած, առանց սիրո, առանց հոգեկան կապի, մարմնավաճառ ա: Մարմնավաճա՞ռ ա: Ինքն էլ իրա ձևով ա վաճառում իրա մարմինը: Դե եթե տենց նայենք, սիրուց ելնելով ամուսնանալն էլ ա մարմնավաճառություն: Չէ՝ էդ ուրիշ արժեք ա, ու ոնց տեսնում եմ, ուրիշ, հետզհետե անհետացող արժեհամակարգ: Մեսչյանի "Չի Վաճառվում" երգը լսե՞լ եք: Լսել եք երևի: Մարմնավաճառ լինելու համար շատ դեպքերում N=M=1: Հա, հենց 1:
Դրսում ձյուն ա գալիս: Իսկ տներում շատերը մտածում են, թե ոնց ավելի շահավետ, ավելի թանկ վաճառեն իրենց մարմինները:
Տեսնես ե՞րբ եմ F ակորդը սովորելու:

Kita
11.01.2011, 02:45
Միշտ ժպտում ես, թեկուզ սատկած վիճակում, իսկ քեզ նորմալ վիճակում նույնիսկ էտ պատիվին չեն արժանացնում: Միշտ սիրալիր ես ու ջերմ, թեկուզ սատկած վիճակում, իսկ քեզ էլի նույնիսկ նորմալ վիճակում էտ պատվին չեն արժանացնում: Վերջում էտ միշտերից քո մեջ ջերմ բան չի մնում ժպտալու, բայց դու մեկ է ջերմ ես լինում ու էլի դրա դիմաց ստանում քո բաժին սառնությունը անտեղի:
Այ սենց անարժան ենք ապրում էլի:)

E-la Via
11.01.2011, 13:37
Փախուստ...


Մենք անընդհատ փախչում ենք:
Փախչում ենք մեզ շրաջապատող իրականությունից, մեր այս կյանքից, մարդկանցից, ներկայից, անցյալից, անգամ շատ սպասելի ապագայից:Բայց, իրականում, այս բոլոր փախուստների ետևում կանգնած է մի բան. Ամենից առաջ մենք փախչում ենք ինքներս մեզանից:
Փախչում ենք մեր ով լինելուց, զգացմունքներից, ցանկություններից, երազանքներից, պատասխանատվությունից...
Թե քեզ ձեռ չի տալիս քո ով լինելը` աչքերդ փակում ես ու աշխատում չնկատել դա, կամ էլ քեզանից ստեղծում ես մի այլ կերպար:
Թե ցանկություններդ այնքան համարձակ են, որ ընդունված ստանդարտներին չեն համապատասխանում, որ շրջապատի աջակցությունը չեն ստանում կամ մեծ խոչընդոտների են հանդիպում` գերադասում ես առաջին իսկ անհաջող փորձից փախչել, քան նորից փորձել,քան պայքարել:
Թե թույլ ես, դժբախտ, միայնակ` շատ ավելի հեշտ է դա չնկատելու տալ, ձևացնել ուժ, ժպիտ նկարել դեմքիդ, քեզ շրջապատել ոչ անհրաժեշտ մարդկանցով, քան դա խոստովանել ու փորձել պատճառները հասկանալ:
Ամենից հաճախ փախչում ենք մեր սիրուց... Սիրում ես` թույլ ես, սիրում ես` բաց ես հարվածների համար, սիրում ես ` ամենայն հավանականությամբ կհիասթափվես, սիրում ես` ուրեմն պետք է պատրաստ լինես ցավին... իսկ մեզանից քանիսն է, հը? դրան պատրաստ:
Սիրում ես ու դա փոխադարձ է` սկսում ես զգացմունքիդ անիրականությունը ապացուցուղ հազար ու մի պատճառ փնտրել, սխալի ապացույցներ որոնել ու փախչելու արդարացում: Որավհետև պատրաստ չես "եսդ" թաղել հանուն "մենքի":

Մարդիկ էլ կան հենց սերն են փախուստի միջոց դարձնում: Անընդհատ սիրահարվում են, իրենց անհրաժեշտ, ցանկալի զգալու համար պատրաստ են ամեն օր ինչ-որ մեկին սիրահարվել, միայն թե...

Իսկ, եթե սիրում ես անպատասխան, դե դա արդեն իսկ փախուստի ամենասիրելի պատճառն ու արդարացնում ես: Կարող ես այնքան հեռու հասնել այս հարցում, որ թողնես երկիրդ, ընտանիքդ , հարազատներիդ, ընկերներիդ...

Փախչում ես ու կռիվ տալիս, փախչում ու կռիվ տալիս.... Ու սա անընդհատ:

Իսկ ընդամենը հարկավոր է չվախենալ նայել ու տեսնել: Համարձակություն ունենալ նայել իրականությանդ աչքերին, հարկավոր է մթով պատածի վրա լույս սփռել, ինքդ քո մասին ճշմարտությունը խոստովանել ու ... ու ընդունել: Ընդունումն էլ կբերի հաշտություն, թույլ կտա պարզ տեսնել իրավիճակը ու որոշում կայացնել: Կսկսես սեփական կյանքիդ հանդեպ պատասխանատվությունը իքդ քեզ վրա վերցնել:

Փախուստ... այս ամենը գիտակցելով հանդերձ` ես դեռ կշարունակեմ երբեմն-երբեմն փախչելու փորձել անել, ինքս ինձ ստել, աշխատել որոշ բաներ չնկատելու տալ, բայց գիտեմ, որ դա էլ երկար չի տևի, որովհետև փախուստն էլ ինձ համար չէ, որովհետև ընդունումը թեկուզև ցավոտ է, բայց դա բուժմանն է նախորդում:

Չէ, փախուստը հաստատ էլ ինձ համար չէ:

Shah
11.01.2011, 14:31
Երբևիցե նկատել ե՞ս, որ քեզ կրկնօրինակում են. օրինակ հագուստդ, գրառումներդ, արտահայտություններդ, գարեջուր լցնելու ձևը... շա՞տ ես ջղայնացել. իզուր, քանի որ դա ամենամեծ կոմպլիմենտն ու գովեստն ա.. :) դրանց համար նույնիսկ եթե հեղինակային իրավունքներ առնեյի` էլի կթողայի որ օգտագործեն. հաճելի ա կակ տը :))

նոր գրառում չանեմ` մի բան էլ ասեմ ու անցնեմ իմ երկաթե "ընկերներին" ))
եթե մի բան անում ես ուրիշներին ցույց տալու համար` ստացվում ա գեղեցիկ, իսկ եթե անում ես ուրիշներին անտեսելով` քո համար, ապա ստացվում ա ուղղակի իդեալական:

Chuk
11.01.2011, 19:12
Երևի 50 տարեկան, համակրելի արտաքինով կինը դիմեց վարորդին.
- Կանգառում կկանգնե՛ք:
Մեքենան կանգնեցրեց, բայց դեռ կինը չէր հասցրել իջնել, շուռ եկավ կողքին նստած անծանոթի կողմը ու մուննաթախառը ասաց.
- Արա, որ չեն ասում «կկանգնես», քիչ ա մնում հելնեմ կայնեմ... բա որ ասում են «կանգնացրեք»...
Դիմացի նստելատեղին նստած երիտասարդը չարձագանքեց: Բոլոր ուղևորները տհաճ զգացումով լռեցին:

Հաջորդ կանգառում պետք է իջնեի: Լուսակրի կարմիր լույսի տակ կանգնած էինք, ձայնեցի.
- Վարպետ, խնդրում եմ խաչմերուկն անցնելուց հետո՝ կանգառում, անվադողերի հարկադիր պտույտը կասեցնելով կանգնեցրեք ավտոմեքենայի ընթացքը, որպեսզի իջնեմ:

Իջա ուղևորների համերաշխ ծիծաղի ու վարպետի թունավոր հայացքի ներքո... շան տղեն լավ էլ աչք ուներ, իջա թե չէ, ոտս հավեսով ոլորեցի :cry2

Ժունդիայի
11.01.2011, 19:49
Առյուծի էգը փայլում է մթության մեջ: Առյուծի էգը, անկախ այն բանից, սոված է, թե ոչ, բռնում, սպանում ու հոշոտում է: Առյուծի էգը ներում չունի: Առյուծի էգերը առյուծ են նաև: Ով դու´ պոետ, բանվոր կամ գեներալ, զգուշացի´ր առյուծի էգից: Նրանք խանդոտ են, հակամարտող: Արեգնակային են: Քաոսածին են: Հրեղեն են, ոսկեգույն են ու քարե:

Ու շա՜տ, չափից դուրս շատ լիբերալ:

ars83
11.01.2011, 21:20
Այսօր Երևանիս նայում էի զննող հայացքով (մի եսիմինչ խոշորացույց չի, բայց համենայն դեպս), կիսվեմ դիտարկումներովս:
46 համարի երթուղայինով ուղևորվում եմ քաղաքի կենտրոն: Վարորդը՝ երիտասարդ տղամարդ, հաճախակի շրջվում է կողքին նստած կիսաճերմակ մազերով տղամարդու ուղղությամբ, որը խոսում է հեռախոսով: Վերջինս ինչ-որ մեկից տեղեկանում էր՝ ՌԴ-ում արդյոք ծանոթ մեկը չունե՞ն, որ կարող է քաղմասից դուրս հանել «իրենց ընգերոջը», որը գողացած ապրանք է փորձել հանել այդ երկրի տարածքից և հենց Շերեմետյևո օդանավակայանից (հավանաբար 2-րդ տերմինալից, այդ «հիանալի» վայրի մասին հիշողություններն ինձ միշտ տարբեր աստիճանի ջղաձգության հասնող բերկրանք է պատճառում) տարվել է քաղմաս: Պայմանավորվեցին, որ կրկին կկապվեն միմյանց հետ: Նույն շարքում նստած ուղևորը՝ մեկ այլ երիտասարդ, իր մասնակցությունը ցուցաբերեց ձերբակալվածի ազատագրման գործին մտահոգ դեմքով հարցնելով՝ արդյոք «ադվակատ» վարձել են: Այդ ընթացքում հուզված վարորդը հասցրեց երկու ագամ անցնել կարմիր լույսի տակով և մեկ անգամ գրեթե մխրճվել երթևեկության կանոնների նկատմամբ նույնպիսի, մեղմ ասած անհոգ վերաբերմունք ունեցող վարորդի կողմից վարվող տաքսու մեջ:

Ավելի ուշ պետք է անցնեի Սայաթ-Նովա փողոցով՝ պետ. օպերայի շենքի դիմաց: Վերջապես :yahoo, երբ հետիոտնի համար կանաչ լույս է վառվում, կարելի է անցնել փողոցը՝ առանց «աջից մտնող» մեքենաների. մի քիչ ավելի երկար ես սպասում, փոխարենն ավելի ապահով ես անցնում:

Մե՜ խինդ, մե՜ ուրախություն (ինչպես կասեր հարգարժան Գալաթեան) են պատճառում կենտրոնական փողոցները: Ինչպիսի՜ նորանոր անուններ, տառակապակցություններ, մի նեոլոգիզմների շտեմարան:

Թումանյան փողոց. LC Waikiki անունով խանութը ողջունում է հաճախորդին իր գույնզգույն տառերով: Անցյալ դարում ծնված և ժամանակակից առաջընթացին անտեղյակ մարդկանց համար գրված է հայատառ տարվերակը՝ «Էլ Սի Վայկիկի»: Չգիտես ինչու, կետադրական նշաններն ու բացատները սխալ էին դրված և ճիշտ տարբերակն :8 աղճատված էր: Կարծում եմ, պետք է լիներ «Է՜, լսի, վա՛յ, Կիկի»: Մի քիչ երկար անուն չէ՞ խանութի համար: Ու մի տեսակ ընկերավարորեն է հնչում: :think

Նալբանդյան փողոց. :o Նույնիսկ ամաչում եմ ասել, թե ինչեր էին թաքնագրված այս փողոցի խանութներից մեկի անվանման մեջ: Պատկերացրե՛ք, գրված է Digital gates: Հայատառ տարբերակում տառերի փոփոխությամբ և բացատների տեղափոխությամբ փորձ էր կատարված քողարկել անվանումը՝ «Դիջիտալ գեյթս»: Այնինչ, սկզբնական տարբերակը հավանաբար եղել է «Գիդի տալ. գեյ, թս :secret»: Ուր ենք հասել, հա: (Հեսա Օ՛Հայկը գալու ա, ասի՝ քեզ չի սազում սենց բաներ գրելը: :oy Դե լավ, հիմա, տարին մի քանի անգամ: ;) )

Մատուշկա-Ռոսսիայի նկատմամբ ո՞վ գորովալից սեր չի տածում մեր ժամանակներում: Այ, օրինակ, «Մեկ ազգ» դաշինքը կոչ է անում :nono ասել թուրքամետ ԱՄՆ-ին, և :aha՝ Ռուսաստան-Հայաստան դաշինքին: Այս պարագայում շատ հատկանշական նշանակություն է ստանում Երևանի քաղաքապետարանի և ք. Երևանի պատմության թանգարանի անմիջական հարևանությամբ տարածվող հրապարակի անվանումը՝ площадь России: Այդ «լյուբովը» թափանցել է անգամ Երևանի մետրոպոլիտեն, ուր գովազդային պաստառները գայթակղում են Ձեզ այցելել քաղաքի նործին հրաշքը տեսնելու՝ դելֆինարիումը, որի պաշտոնական կայքէջն ունի delfinariy.am հասցեն: Չմոռանաք այցելելուց հետո ընկերներին պատմել, որ եղել եք «ձիլյֆինարիյում» կամ «ձիլյֆինարյայում» ու ինչ լավ «ձիլյֆիններ» ու «մառսկոյ կոծիկներ» կային այնտեղ:

Երևանի մետրոպոլիտենը միայն զվարճանքներ չի ներկայացնում ուղևորներին: Ցուցադրվում են ժամանակակից և անցյալ դարի հռչակավոր նկարիչների կտավները: Ահա, խնդրեմ, Մարտիրոս Սարյանի «Գազելները» և Ֆրանսուա Օրանժի «Անվճար րոպեներ» աբստրակցիան: Վերջինիս ստորագրությունը հստակ երևում էր կտավի աջ ստորին անկյունում՝ գազարագույն վանդակում: Իսկ, միգուցե, դա ակնարկ էր, որ վարպետի մեկ այլ նկարի կողքին փակցված «Ростикс» ուտուշ-խմուշանոցում կուշտ ուտելու համար անհրաժեշտ է ոչ պակաս, քան այնպիսի թղթադրոմ, որի վրա պատկերված է Սարյան նկարի՞չը: :think

Adam
11.01.2011, 23:53
Կարոտել էի էս կիբեռտարածությունը :love :(

Ժունդիայի
12.01.2011, 22:43
Ո՞րն է ամենա լավ հաճոյախոսությունը, որ կինը ցանկանում է ստանալ…
Լավ, եթե ժամանակդ ներում է, ապա կարող ենք միասին ավելի քան յոթ հարյուրը թվարկել:
Կինը սիրում է, երբ սկսում ենք թվարկել նրանց հատկանիշները, ու կապ չունի՝ դրանք ֆիզիկական են, թե մտավոր:
Միայն թե ասես, որ նա խելացի է, համոզված եղիր, որ չես անտեսվի: Ասա, որ նա չափից դուրս լավ բնավորություն ունի ու ի՜նչ գեղեցիկ կառուցվածք, որ միայն խենթացնում է, ու նա անգիր կանի հեռախոսիդ համարը: Ասա նրա աչքերի, մաշկի, ժպիտի, հոգու ներկայության, առեղծվածային հայացքի մասին ու որ կատեգորիային ես դու նրան դասում: Դու նրան կթվաս, բավականին նկատող ու նա քեզ կտա իր բնակարանի բանալու պատճեն: Բայց երբեք չմտածես, որ հաղթել ես այդ խաղում: Որպեսզի կարողանաս պահպանել կարգավիճակդ, դա միմիայն կախված է քո սրամտությունից, որպեսզի կարողանաս նորանոր արժանիքներ գտնել այդ հզոր ու բացարձակ կնոջ մեջ: Ասա նրան, որ նա ավելի լավ է եփում քան մայրդ: Ասա նրան, որ նա այնպիսի ձայն ունի, որ լսելիս պարզապես փշաքաղվում ես, որ նա մի ինքաթիռ է գործարար աշխարհում: Խոսիր նրա իրավասության, նրա հնարավորությունների մասին, թե դրանք որքան իմաստալից են քեզ համար: Խոսիր նրա լավ երաժշտական ճաշակի մասին:
Ասե՞մ ավելին: Ուզու՞մ ես հրաշք տեսնել:
Ասա, որ նա շա՜տ լավն է:
Ու նկարագրիր՝ ինչ է ասել լավ լինելը.
Բարակ ձայն, սազող հագուստ, հիասքանչ կոշիկներ:
Ու որ այդ ամենի հետ մեկտեղ, լավ լինելը նշանակում գնալ եկեղեցի, համեղ թխվածքներ պատրաստել, զարմիկների հետ շաբաթվա վերջում զբոսանքի գնալը:
Միշտ պատրաստ լինելը, կանխատեսելի ու խախաղ լինելը, երբեք ոչինչ չմերժելը:
Որ այդիպսինները երբեք չեն զայրանում:
Փարթիների չեն գնում:
Որ այդ լավը, շատ սիրելի է:
Պուճուրիկ է:
Դաստիարակված է:
Ինչևէ....

Բայց էս, ո՞ր դարն է:
Էդ պապուս ժամանկ էր էդպես: Երբ կանայք ու աղջիկները ձևացնում էին, թե չեն տեսնում, կույր են:
Ապրում էին գրեթե մեկուսի: Խոհանոցում պղինձ շփում ու շփում:
Կանացի կյանքը սա էր. լվացք, ասեղնագործություն ու մաքուր պատեր, անկողնու վերևում էլ Քրիստոսի խաչ:
Ու ապրում էին նրանք այդպես հնազանդ, միաժամանակ սնվելով սեղանը շուռ տալու ու ապակեղենը դիմացինի գլխին ջարդելու մոլոցքով:
Սուսիկ փուսիկ: Բայց անհագիստ:
Մինչև որ եկան մեր օրերը, ու նրանք որոշեցին այլևս չլռել ու թվալ խեղճուկ:
Երիտասարդներն այլևս դեռահասներ չեն: Ինչ-որ ամերկյան բառ կա՝ թեենէյջերներ են ասում դրանց: Ու բոյֆրիենդ կխաղցնեն: Հազվադեպ կլսես «ընկերս ա, ծանոթացեքը»:
Նան ջանն ասելն արդեն ամոթ է: Քաղցրիկ բառն՝ առավել ևս:
Լավ լինելն այլևս բարիության դրսևորում չի:
Ուզում են, որ վատը լինեն, որ նոր արժևորվեն:
Լավ ու բարի լինելը՝ էդ էր պակաս, է՜շ էն, ի՞նչ է:
Բարդ, կռվարար, համառ, խանդոտ, դյուրաբորբոք: Սա էն մեր կանայք:
Այլ ածականների են արժանի՝ արդյունավետ, առեղծվածային:
Թերևս այս աշխարում նրանց բնորոշող ոչինչ էլ չկա:
Թռել, գնացել են տիեզերք՝ մենակ:

einnA
13.01.2011, 10:57
Հիշում եք չէ կասետներ կոչվածները? :) ուրեմ ես մեր տան կասետները հավաքել, մի անկյունում պահում էի:Մի տարի առաջ էր երևի, մաման բարկացավ, որ ինչքան զիբիլ կա պահում եմ... ու ես հավաքեցի, մի ծանոթ տաքսու վարորդ գիտեի, որ կասետներով նվագարկիչ (մագնիտաֆոն) ուներ, որոշեցի տալ իրեն: Էտպես ամբողջը տվեցի (սրտիցս էն որ ասում են արյուն էր կաթում, կաթաց...)
Երկու օր առաջ ընկերուհուս հետ խոսում ենք ու խոսք գնաց հենց տաքսիների մասին, ու ինքը ոգևորված ասաց.
-Ան գիտես բա մի հատ վարորդ կա, նենց լավ մարդ ա, մեծ մարդ ա, մեքենան հին ա, բայց էնքան լավ ա էտ մարդու մեքենայում, համ էլ տենաս ինչ երգեր է դնում էն էլ հին կասետներով, բա հենց երեկ զարմանքից ապշել էի, գիտես ինչ էր միացրել? Բեթհովեն...

Էն ոնց ուրախացա... :)

Հարդ
13.01.2011, 14:12
Ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտորների, հրապարակախոսների, քննադատների և շատ այլ ներկայացուցիչների կյանքն ուսումնասիրելով հիմա կփորձեմ մի քանի համեմատականներ անցկացնել այդ ժամանակների և այսօրվա մեր իրականության հետ:
Եվ այսպես...

Համեմատական N 1
...Վարշավայից (հայրենիքից) հեռանալուց և մի ժամանակ Վիեննայում մնալուց հետո Շոպենը գրում էր Վարշավա՝ իր նախկին ուսուցչին.


Նրանք այստեղ վալսերն անվանում են երկեր, իսկ Շտրաուսին և Լաններին, որոնք նվագում են նրանց պարելու համար՝ կապելմեյստրներ:

Ակնհայտ է Շոպենի խիստ վատ վերաբերմունքը տվյալ երևույթի և վիեննացիների երաժշտական ճաշակի հանդեպ:
Եվ ավելացնում է.


Դրանից այնուամենայնիվ չի հետևում, որ այստեղ բոլորն են այդպես մտածում. հակառակը, համարյա բոլորը ծիծաղում են դրա վրա, բայց և այնպես պտագրում են միայն վալսեր:

---------------------------------------------------------

Իսկ հիմա համեմատականը:


Նրանք այստեղ ինչ որ կլկոցներն անվանում են երգեր, իսկ Թաթուլին և Հայկոյին, որոնք երգում են նրանց պարելու համար՝ ստեղծագործողներ:


Բայց դրանից այնուամենայնիվ չի հետևում, որ բոլորն են այդպես մտածում. հակառակը, համարյա բոլորը ծիծաղում են դրա վրա, բայց և այնպես գրում են միայն այն, ինչի վրա ծիծաղում են:

Հետևությունները թողնում եմ ձեզ...

Համեմատական N 2

Փարիզ, 1830 - 1848 թթ

Տրված թվականներում տեղի ունեցան հեղափոխություններ, իսկ հիմա կներկայացնեմ դրանց միջև ընկած ժամանակահատվածի Փարիզը:

Այդ թվականներին Փարիզն ապրում էր մի առանձին տենդային լարվածության մեջ:
Բանկիրների իշխանությունն իր հետ բերեց շահամոլություն, հասարակական բարոյալքում՝ սպեցիֆիկ բնույթ հաղորդելով հասարակական կյանքի ողջ կառուցվածքին:


Ուր վայելքը դառնում է սանձարձակություն, ուր միախառնվում են ոսկին, կեղտն ու արյունը
К. Маркс Ф. Энгельс Классовая борьба

Խանութպանների վրա հասած թագավորության մեջ ամեն ինչ առուծախի առարկա էր դարձել. պատիվն ու տաղանդը, գեղեցկությունն ու ողջախոհությունը: Հաջող բորսային գործարքը կամ առևտրական սպեկուլյացիան կարող էին մութ գործարարին ու բախտախնդիր մեկին դարձնել «հարգարժան» ֆինանսիստ, իսկ ծախու մամուլը՝ մոդայական:

Սրա համեմատական գրելն անիմաստ էր, ամեն ինչ պարզից էլ պարզ է...
-------------------------------------------------------------------

Մեկ էլ մի բան կասեմ.
-Բարև ապեր:
-Բարև:
-Ապեր Վլեն ո՞վ ա:
-Ոնց ընգեր... Վլեն մեր ախպերն ա, խի հարցեր կա՞ն:
-Չէ, ուղղակի հարցնում էի:

Արվեստը փչացավ էն օրը, երբ մշակույթ ներկայացնող մարդը, ժողովուրդ կրթող մարդը դարձավ «մեր ախպերը»:

anahit96
13.01.2011, 19:06
Բոլորը հարցնում են «ինչպես ես»,ասում եմ «լավ»,բայց ոչ ոք չի ասում «Ճիշտն ասա»

Ժունդիայի
13.01.2011, 20:06
Կան տղամարդիկ, ովքեր ՏԱՆՏԻԿԻՆՆԵՐ ունեն: Եվ այդ ՏԱՆՏԻԿԻՆՆԸ միշտ տունն է լինում, երբ ամուսինը տուն է գալիս: Ճաշը ժամանակին սեղանին է: Եվ դրա դիմաց նա ամուսնուց հնարավոր է միայն «պոնչո» ստանա: ՏԱՆՏԻԿԻՆՆԸ կարող է լինել գեղեցկուհի, երիտասարդ, սակայն այդ ամենն այնքան ստրկամիտ է, որ նմանվում է սարկազմի ու տարածվում օդում ու նույն այդ երիտասարդն ու գեղեցիկը դառնում է իսկական պառավ:

Կան տղամարդիկ, ովքեր, պարզապես, կին ունեն: Կին, ով ցանկացած պահին կարող է տանը լինել կամ չլինել: Երբեմն ամուսնու ժամանելուց հետո է տուն գալիս, երբմն էլ՝ առաջ: Այդ կնոջ տունը նրա համար ոչ ինչ-որ վանդակ է, ոչ էլ նրա գազօժախն է օրնիբում վառվում: Այդ կինը ամուսնու միայն շրթունքներն է համբուրում, օրվա վերջում էլ ստանում ամենալավագույն ու ամուր գրկախառնումը նրանից: Այդ կինը հնարավոր է լինի կոպիտ, արտաքնապես ոչ այնքան էլ հուրի-փերի, սակայն նրա այդ անկախությունը նրան միմիայն աղջկական ինչ-որ շունչ է հաղորդում, ու կարծես ինքն իր դիրժիորը լինի:

Կան տղամարդիկ, ովքեր տանտիկիններ ունեն: Ու չնայած, որ նա մեկ զավակ ունի, նույնիսկ երկու, թվում է, թե մի ողջ ցեղի է ծննդաբերել: Ու միայն նրանց է նվիրված: Տանտիկինը սուրբ է, լավ ամուսին, լավ մայր, ու այնքան լավն է, որ ամուսինը նրան դիմելիս ոչ թե տիկինով է կոչում, այլ՝ «մայրի՜կ»:

Կան տղամարդիկ, ովքեր, պարզապես, կին ունեն: Իմ կինս՝ Աննան, իմ կինս՝ Մերին, իմ կինս՝ Գայանեն: Կանայք, ովքեր անուն ունեն, ովքեր մայրիկ են կոչվում միայն իրենց զավակների կողմից: Ովքեր ողջ օրը տունը ծայրից ցայր չեն չափչում, ոչ էլ առգրավում ամուսնու եկամուտները: Չեն հրամայում տղամարդուն, առավել ևս հնազանդվում նրանց: ԱՊՐՈՒՄ ԵՆ համատեղ:

Կան տղամարդիկ, ովքեր տանտիկիններ ունեն: «Պետք է զանգեմ տանտիկնոջս, պետք է հարցնեմ տանտիկնոջը, պետք գնամ տանտիկնոջ հետևից»: Հոգատարություն է, ասում են: Երբեմն էլ՝ սարկազմ: Ու շատ անգամ մոդայից դուրս ինչ որ խեղկատակ:

Կան տղամարդիկ, ովքեր, պարզապես, կին ունեն: «Պետք է զանգեմ տանտիկնոջս, պետք է հարցնեմ տանտիկնոջը, պետք գնամ տանտիկնոջ հետևից»: Չկա համաձայնեցված ենթակայություն, չկա քողարկում: Սրանց դեպքում չկան շեֆեր, չկան ենթականեր, այլ սեքսուալ ինչ-որ բան՝ օդում:

Կան տղամարդիկ, ովքեր տանտիկիններ ունեն: Տղամարդիկ էլ կան, ովքեր պարզապես կին ունեն: Ու կան կանայք, ովքեր իրենք են ընտրում ինչ լինել:

Մանանա
14.01.2011, 02:50
Չեմ հասկանում նեղվել եմ, թե չէ, բայց հիմա հասկանում եմ, որ երևի ես քեզ էտքան պետք չեմ, ոնց որ դու ինձ: Ու, եսիմ, մի տեսակ, ամեն ինչ լավ ա, ու ես իմ աշխարհում եմ, ու թքած ունեմ արտաքին ամեն ինչի վրա: Չէ, քո վրա թքած չունեմ, դու իմ Ենգիբարյանն ես: Քեզ սիրում եմ, շատ եմ սիրում, ու ուր էլ չլինեմ, կամ դու չլինես, միշտ էլ կմնաս կյանքիս լուսավոր կետերից մեկը: Չգիտեմ ինչի ա տենց: Էլի չասեցի էն, ինչ ուզում էի...
Ու քեզ տեսնելուց առավել ևս չեմ ասի էն, ինչ ուզում եմ
էէէհհհ....:)

Ungrateful
14.01.2011, 05:38
Նստած մտածում եմ՝ անկապե՞մ, թե՞ քնեմ…
Մտածեցի, էլի մտածեցի, հետո մի քիչ էլ մտածեցի... Էդ ընթացքում հաց կերա, մի քանի հատ ծխեցի, գնացի խանութ, հետ եկա տուն, մի քանի ալբոմ քաշեցի, մի քանի ալբոմ լսեցի, զանգեցի, զանգ ստացա, վերջապես կողմնորոշվեցի ու որոշեցի անկապելը հետաձգել և քնել:

Հ.Գ. Փաստորեն, անկապեցի:unsure:

*e}|{uka*
14.01.2011, 14:47
Սեղմում ես ատրճանակի ձգանը, ճտտում ա: Էլի ես սղմում, էլի ա ճտում: Արդեն թվով երկրորդն ա, կարելի՛ ա էլի սեղմել, կարելի՛ ա դադար տա: Բայց մատը նորից անում է իր սև գործը ու ձգանը հետ գնալով նորից լսվում է չսպասված ճտտոցը: Բա հետո՞, միգուցե չորրորդում լինի կա՞մ հինգում, միգուցե և վեցում::thinkՀաստատ հինգում ա: Մի հատ էլ ճըըըըըըըտ..:scare կանգ ես առնում, բացում ես պատյանը: Հա էլի իրոք հինգում էր:Եվս մեկ ճըըըըըըտոց http://arcanumclub.ru/smiles/smile26.gif ու http://s.rimg.info/5bf1905cfc4ce4871163b5eb820fb655.gif (http://smajliki.ru/smilie-45361863.html),որ չորրորդը լիներ արդեն ամեն ինչ վերջացած կլիներ :zagar արագ և ընդմիշտ...

E-la Via
14.01.2011, 18:56
Անկապս, ախր հեչ անկապ չես… Դեռ մի բան էլ հակառակը՝ ամենակապավորն ես :):

Եկել եմ գիտես ինչ ասեմ??? Ուրախ եմ... Ու գիտես ինչի համար??? Նվերի…
Ընդհանրապես ես ավելի շատ սիրում եմ նվիրել, նախորք քեզ հարազատ մարդու համար մտածել ու որոշել, թե ինչ կարելի է նվիրել, ի՞նչը նարն ամենից շատ կուրախացնի ինչպե՞ս մատուցել նվերդ: Իսկ ամենալավը այն է, երբ տեսնում ես, թե դիմացինդ որքան է ուրախանում այդ նվերով: Դիմացինիս ուրախությունն էլ հենց դառնում է իմ նվերը:
Բայց այս վերջերս, չգիտես ինչի, ընկերներս որոշել են մեկը մեկի ետևից ինձ յուրահատուկ նվերներ մատուցել… Ու բոլորն էլ նախապես մտածված ու էնքան անսպասելիորեն մատուցված, որ չես պատկերացնի ուրախությանս աստիճանը… Ես էլ չէի պատկերացնի…
Բայց հաճելի է, շատ հաճել…

Ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզ:):

Chuk
14.01.2011, 20:37
Քաղաքակում խավար էր ու ցուրտ: Ձմեռ էր: Միապաղաղ ու տաղտկալի: Բոլորը մրսում էին, բոլորի մտքում տխուր մտքեր էին, բոլորն ասես կուրացել էին: Միայն Կրթության ու գիտության նախարարությունում էր, որ ընդհանուր միապաղաղությունը խախտվել էր. նախարարության աշխատակիցներն ասես զգում էին մոտեցող ՄԵԾ իրադարձությունը: Նախարարի աշխատասենյակի անգամ փակ դռնի հետևից զգացվում էր դուրս հորդալ ցանկացող էներգիան:

Դուռը ճռռալով բացվեց: Եվրոպական հարյուրլամպանի ջահով լուսավորված սենյակում նստած էր ԻՆՔԸ՝ Կրթության և գիտության նախարարը: Անգամ հարյուր լամպերի վառ լուսավորությունը չէին խամրեցնում նրա՝ այդ պահին երկնային արեգակի պես փայլող գլուխը: Եվ ասաց նախարարը.
- Ժամանա՛կն է օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները:
- Այո՛, նախարար, - հրճվեցին աշխատակիցները:
- Պետք է ցրել մթությունը, պետք է լուսավորել բոլորին, թող լու՛յս լինի, թող լինի՛ յութուբ:

Եվ եղավ յութուբ՝ http://www.youtube.com/armeduchannel



հ.գ. Ալիքի մասին կարդացեք նաև այստեղ (http://tert.am/am/news/2011/01/14/youtube/):

ars83
15.01.2011, 10:51
Ֆատում, էլի, ֆատում, հո զոռով չի: :D Երևանից Վիեննա թռչող ինքնաթիռս ուշացավ, ու ես բաց թողեցի Վիեննա-Երևան չվերթս: Տոմսս փոխեցին, հիմա էլ դարձավ Վիեննա - Մյունխեն - Ժնև: :{ Հոգնած, քրտնած նստած եմ, իսկ դիմացի խանութում մի աղջիկ փոշեկուլով վաճառվող հագուստի փոշիներն ա սրբում. ինչ օյինբազ են էս խանութները: Էս էլ պատմեմ, գնամ, տենամ՝ որտեղ մի հատ ափֆելշտրուդել կա, ուտեմ: Զվարթնոցում կանգնած ենք նստեցման հերթին դարպասի մոտ, լուսատախտակին գրած ա՝ Վիեննա: Նստեցման կտրոնները ստուգող աղջիկը հերթով բոլորի հարցնում ա՝ Երևան - Վիե՞ննա: :D Ես հասկանում եմ, որ կարող ա Վիեննայից բացի ուրիշ տեղ թռչող մարդ եկած լիներ, կանգներ էդ հերթում, բայց ենթադրել, որ մեկնողը չիմանար, թե որ քաղաքից է մեկնում, դժվարանում եմ: :))

Shah
15.01.2011, 12:33
բարև օրագիր :) էսօր էլ բողոքվեմ էլի )) մի օր Jarre-ի հետ խոսելուց մի արտահայտություն լսեցի` "մշակութային շոկ", ես սկզբից չհասկացա (ասենք մշակութային շոկ ինչպե՞ս են ապրում, ենթադրեցի փողոցում հարբած մարդ տեսնելով, որը "բո" ա անում պատի վրա) բայց հիմա հասկանում եմ.
երեկ իրիկունը բոլոր կանոններին ու պրինցիպներին հակառակ հրավեր ընդունեցի գարեջուր խմելու տեղական տավեռնաներից մեկում. բացի էն որ հայացքներ էի որսում "դու ստե ինչ ես անում"-ին նման, ես տեսա թե ոնց են մարդիկ մի շիշ գարեջրից հետո լավանում ու վատանում միառժամանակ:)) ու էդ վիճակով ինձ հրավիրող հերոսները սկսեցին իրար ասել էն ինչ մտածում էին, սկզբից մի քիչ հեռվից գալով, բայց հետո, չէ, լավ էլ բացվեցին ու ըստ հավանականության երկար էին դիմացել... )) ես չէի սպասում որ ինձ կարողա ձրի պանիր առաջարկեն էդ օրը, դրա համար մի քիչ հետո հաշիվս փակեցի ու գնացի տուն պահպանված տրամադրությամբ մի քիչ "ակումբեցի" ու քնեցի:)... էսօր դեռ երկուսն էլ չեն եկել... սպասում եմ տեսնեմ իրար հետ ոնց են խոսալու)) խնդալս գալիս ա երեկվա վրա...

paniaG
15.01.2011, 14:13
Ժամը 12-ին հաց ուտել.... քնել 3-ին, 4-ին... առավոտը 8.3-9.00-ի փոխարեն 9.30-10.00 աչք բացել....ուշանալ....
Որ էն տարիքում էի, երբ ստիպում էին 9-ին գնաի քնեի, երազում էի՝ երբ եմ անելու ինչ ուզեմ, երբ ուզեմ, ոնց ուզեմ....
Էս չէ՞ր ուզածս....մեկը ասեր «հավաքի քեզ»....մեկը ստիպեր...մի բան ստիպեր....թե էդ անտեր նաուշնիկներՍ խի՞ փչացան....բա էն անիմաստը, որ ինձ ասումա. «Տենց մի արեք էլի նեռվերիս ազդումա»...իմ նեռվերին էլ քո բիրուզովի գլխաշորնա ազդում ԴԱԽ:aaa

Ungrateful
16.01.2011, 05:58
Աշխարհը մի կողմ, ես մի ուրիշ կողմ :unsure… Եվրոպայում ծտերն են մեռնում, Թունիսում իրար են մորթում, Աֆրիկաներում երկրաշարժներ, տո էլ եսիմ որտեղ ջրհեղեղներ: Իսկ ինձ մոտ 2011-ը սկսվել է այնպես, ինչպես չի սկսվել գիտակից կյանքիս ոչ մի տարի: 11-ի /դեռ/ առաջին երկու շաբաթր առանձնացան ահավոր ու անչափ հաջողություններով ու հաճելի դեպքերով: Էն աստիճանի անսահման, որ արդեն զգուշանում եմ: Օտար ա մի տիպի, անծանոթ ու դա վախեցնում ա:
Ես ատում եմ տաքսիները: Սիրում եմ մետրոն... Մետրոներում միշտ հանդիպում են սիրուն աղջիկներ ու այլ հետաքրքիր, կամ էլ տարօրինակ դեմքեր: Մետրոյով երթևեկելը միշտ հետաքրքիր է անցնում: Այնտեղ միշտ տաք ա, գեղեցիկ ա ամեն ինչ, ձայնն ա հաճելի, հոտը: Ստորգետնյա քաղաք ա: Ինչևե, ամանորյա օրերին հարգելի պատճառներով տեղափոխվում էի տաքսիներով: Սակայն սա էական չի...
Քանի-քանի մարդ է ուրախանում ամանորին... Իսկ քանի՞ մարդ է 11-ի ամանորը հիշում, ինչպես զզվելի երազ:
Սենց մի դրվագ`
Մուժիկ, «ջանդամուգյոռ» ռայոնում ա ապրում , հող ա մշակում, բերք ու բարիքով ա ապրում: Ընտանիքի տեր ա, ունի Ջորի (մեքենա), որն սովետի ժամանակներով գրոշներով է գնել: Բայց այն, մինչ այսօր իրեն հավատարիմ ծառայում ա: Ամանորի կողմերը, օրինակ դեկտեմբերի 28-ին, հավաքում է ընտանիքը, որոշում գնալ եղբոր մոտ, «քաղաք տեղ» նոր տարի նշել՝ համ ավելի հաճելի ընտանեկան մթնոլորտ, համ էլ երեխեքը կուրախանան… Կանիստրներով բենզինը լցնում է, հավաքվում են, նվերները ու պահածոները վերցնում, ճամփա են ընկնում:
Գալի հասնում են Երևան, էն ակնկալիքով, որ կվերադառնան հենց ամսի 1-ին, քանի որ իրենք էլ են պատրաստություն տեսել, հյուրեր պիտի ընդունեն, բամբասելու տեղիք հո չե՞ն տալու հարևաններին:
Գալիս ա տարին, դիմավորում են, քեֆ են անում… Ձյաձը սթափ նստած սոված հայացքով նայում ա սեղանի վրա դրված ու լցրած բաժակին, չի խմում` վաղը պիտի լավ լինի, պիտի քշի 200 կիլոմետր ճամփա կտրի: Ջանդամ, կարևորը ընտանիքն ա, ուրախանում են: 2-ի կողմերը քնում է, բաց թողելով այնքան սիրված Թաթայի համերգը: Կեսօրին ընկնում են չամփա, հետ են վերադառնում... Երևանից դեռ դուրս չեկած, ճանապարհին հենց դեմ դիմաց 200-210 կմ/ժ արագությամբ սև ջիպ ա գալի, շոֆեռը թուլլա` ուռած, խմած, ծակված, քաշած... Մառախուղ ա ճամփին, գիշերն էլ հենց ձյուն ա եկել: Հենց այդ գիշերը, առաջին ձյուն: Մուժիկը ջորին քաշել, կանգնացրել ա, բենզինն ա վերջացել... Գնում ա բենզին բերի: Թուլլեն 8-եր անելով գալիս, կորցում ա կառավարումը, դուրս ա գալիս ճամփից՝ էդ ընթացքում իր հետ «տանելով» խելոք կանգնած ջորին… Գյադեն էլ չկա: Բիձու ընտանիքից ո՞վ ա ողջ, ո՞վ մեռած՝ պարզ չի: Ինքն էլ, բիձեն՝ բենզինով կանիստրեն ձեռը սառած մնացել ա ճամփի մյուս կողմում...
Դե ասա, ո՞վ ա մեղավոր էս հորինված դրվագում: Գյադե՞ն, գյադեն սառույցին ա գրվել: Գյադու հե՞րը, ով «ծղոտներում» անուշ քնած ա իր քաձերի հետ, թեժ ամանորից հետո… Թե՞ բիձեն, նրա համար, որ հենց էդ վայրում էր կանգնեցնել ավտոն:
Ինչի՞ տոնական օրերին չկանգնեցնել մեքենան գառաժում ու տեղափոխվել տաքսիներով: Լավ, հասկանում եմ, որ որոշների հագով չի երթուղային տրանսպորտը, կամ մետրոն... Բայց տաքսիները դեռ էդ համբավը չունեն, չէ՞… Իմ հիշելով, ժամանակին ամենա թանկ բանը առողջությունն էր ու կյանքը, ի՞նչ ա, դրանց կուրսը դոլլարի պես իջել ա՞... Եթե մարդ չի մտածում իր մասին, իր՝ ում սիրում է բոլորից ավել, ինչի՞ մտածի նրանց մասին, ում խբելու ա ու անիմաստ սպանի, էլ չեմ ասում էդ անիմաստ սպանվածների հարազատների: Մյուս կողմից՝ մեքենան տունը թող, համ խմի, համ ուրախացի՝ վերջում էլ նստի թող վարպետը քեզ տեղ հասցնի... Չգիտե՞ս, որ եթե դու չես խբում՝ ոնց էլ լինի քեզ են խբելու:
Ոչ միլիոնանոց ջիպն ա փրկելու, ոչ ցեցը կերած ջորին, ոչ խմածությանդ աստիճանը, ոչ մեղավորությունդ, ոչ անմեղությունդ, ոչ էլ քո Ով լինելը…
Ամեն դեպքում՝ տարիս սկսել է իդեալական, վախենալու ու զգուշանալու չափ իդեալական;): Ինձ ու բոլորին մաղթում եմ նույն տեմպով շարունակություն ու տարվա ավարտ:
Հա, ու առաջին տողի ջրհեղեղներին ու սատկող ծտերի վրա մի կենտրոնացեք, աշխարհի վերջ չի լինելու՝ ասում են, սերժը իրան էլ ա հեռացրել:

Kita
16.01.2011, 16:49
ոնց եմ զզվում էս տարվանից: Ասենք լավ նապաստակի պետքը չեմ, բա այ կատու խի էլի?:angry

Մանուլ
17.01.2011, 01:23
Մարդիկ երևի հաճույք են զգում, երբ դիմացինին կոտրում են, հուսահատեցնում են: Կամ էլ ուղղակի սովորություն է դարձել: Իսկ դու կոտրվում ես, ինչքան էլ որ վստահ լինես ուժերիդ վրա: Միգուցե չե՞ն գիտակցում, թե դիմացինը ինչ կզգա դրա հետևանքով:
Չեն կարող ինչ-որ ոգևորող խոսք ասել, լեզուները չի պտտվի:
Դե ուրեմն լռե՛ք, լա՞վ...

My World My Space
17.01.2011, 10:59
Էրեկը լավն էր....
Գնալուց առաջ մտածում էի, որ հներին խառնվելը մի քիչ անհարմար ա լինելու.... չնայած էդ հների մեծ մասին անհատապես բավականին մոտ եմ.... բայց կասեր Իմպոն` իրանց էգրեգորը.....
Ու դա է նաև պատճառը, որ էսքան տարբեր անհատականություններ մի են լինում, հավաքվում են ոչ թե մի արժեքի շուրջ, այլ ստեղծում են իրենց մասնահատուկ արժեհամակարգը....ուր միջավայրն ամենքից ա կախված, ամենքից մի լուսավոր մասնիկ ա կրում, ու էդ լուսավոր մասնիկների միացմամբ ծնված լույսը ձգում ա ուրիշ թիթեռների....

Ու էդ թիթեռներից մեկը էսօր մտածում ա` ինքը հի՞ն ակումբցի ա, թե՞ նոր.....

Գալաթեա
17.01.2011, 11:42
Ուհու, իսկապես լավ էր էրեկը :)
Մարդկության պատմության մեջ ամենախոխմա առևտրով:
Տան ամեն անկյունում ռաստ եկող ծանոթ ու հարազատ դեմքերով, ժամանակ առ ժամանակ տարբեր սենյակներից լսվող կիսահիստերիկ կչկչոցներով, բուխարիի՝ հնում մոռացված տաքությունով ու ճտճտոցով, սեղանի շուրջ նստած չորս հոգանոց կոմբինացիայով, ցուրտ սենյակում կիրառվող տաքացնող ակտիվ ակցիաներով, դանակով փրթած մատով, մկրատով խողխողած ձեռքի ափով, մաքսիմում 10 հոգանոց սեղանի շուրջը նստած 25 հոգով, աթոռային անկումներով, շրջանաձև կենացներով, իմ փչացրած աշխարհի ամենամուտիլովշիկական խաղով ու էլի ծիծաղով:

Լավն էր շունչը: Ծխախոտահամ ու տաք:

Գնացի ամաններս լվամ :)

Դեկադա
17.01.2011, 14:52
Վերջի շրջանում գրեթե բոլոր սոց. ցանցերում ավելացել են ինքնագովազդները: Յուրաքանչյուրը ոք գործ ծավալելով առաջինը մտածում ա հասարակությանը տեղյակ պահել: Ռեյթինգ: Բնական եմ համարում: Մանավանդ էս դարում ու ՏՏ-ների զարգացման էս տեմպով ավելի հարմար տարբերակ չես էլ մտածի: Ուղարկվում են մինիմում հարցեր մաքսիմում թեստեր: Եվ յուրաքանչյուրի կողմից պատասխանված հարցի կողքին ավելանում ա պլյուս-մինուս նշանը: Ըստ այդմ էլ մոտավոր հաշվարկվում ա թե նախաձեռնված գործը մոտավոր ինչ առաջընթաց կունենա: Բայց իրենք միշտ մոռանում են որ.
Վիճակագրությունը նման է կարճ շրջազգեստով աղջկա, որը ցույց է տալիս ամեն ինչ, բացի գլխավորից:

Ծով
17.01.2011, 15:06
ժո'ղ , էս ինչ դժվար բան ա հիվանդ լինելը էս օտար ամայի ափերում...
մեկը չկա, մեկը, որ զանգես ասես վատ եմ, արի ինձ չայ տուր, էնքան վատ եմ, որ տեղերիցս չեմ կարող վեր կենալ...
նենց չի, որ էդ մարդիկ չեն գա, բայց մեկա լեզուդ չի ֆռում, ջիգյար չկա...
էս ամեն ինչի հետ պիտի սկայպով մամայիդ տուֆտես իբր շատ լավ ես, դաս ես անում, դաժե մի րոպե ժամանակ չես կարող գտնել սկայպը միացնել...
սաղ հեչ...կնեղանան էլ, գիտես? բա ինչ զանգես գցես պանիկայի մեջ առավոտից մինչ իրիկուն քեզանով ապրող մամայիդ...
սենց...հեն ա..կնոպկեն սեղմել եմ, չայը եռաց...դե արի քո մեջ ուժ գտի վեր կաց գնա բաժակդ, լցրու, հլը պլյուս շաքարավազ լցրու ու խմի...
հաց ուտելու մասին խոսք էլ չկա...էսօր չկերանք...
ինչ ասեմ....էնքան վադ եմ, որ չեմ կարող ասել լավ եմ...:Dտաք տեղերիկի մեջ փորձենք գիրք կարդալ...
ամեն ինչի կարող եմ դիմանալ..մենակ թե սենց բաներ չլինի էլի...սենց հիվանդանալ, բան..մենակ ենք, ախպեր, թեյ տվող չկա...ջերմաչափն էլ ուժ չկա թափ տալու....յախք...

CactuSoul
17.01.2011, 15:17
Գինի եմ խմում:)) Պոստի վրա:D Սեղանիս էլ 2 հատ «տարոսիկ» կա (դե, կոնֆետներ, էլի). գործընկերներիցս երկուսն էսօր մաղարիչ են անում. երեխա են ունեցել:erexa: Մի տեսակ… կայֆ ա:)):


Հ.Գ.
Պատկերացնում եմ՝ Միկայի աղջիկն ի՜նչ հրեշտակ ա լինելու:love…

ars83
17.01.2011, 18:07
http://image.spreadshirt.net/image-server/image/design/6077700/type/png/width/190/height/190/smiley-china_design.png

Չինացիքիս, որոնք այդքան կանաչ թեյ ինձ հյուրասիրեցին և նվիրեցին, որոշել էի ինչ-որ բանով վարձահատույց լինել: Իմանալով, որ իրենց առանձնապես չեն հետաքրքրում ոչ հուշանվերները, ոչ ալկոհոլը, այլ խայտաբղետ փաթեթավորումն ու ուտելիքը, որոշեցի սալորի չրով «Գրանդ Քենդիի» շոկոլադապատ կոնֆետներից նվիրել: Բերեցի, տվեցի, շնորհակալություն հայտնեցին ու միանգամից սկսեցին բացել: Բացեցին, կինն անմիջապես փորձեց, ասաց՝ հիանալի է և շարունակեց համտեսումը: Ամուսինը որոշեց իրեն ծանր պահի, ասաց, որ ինքը հետո կփորձի: Այդ ընթացքում հետաքրքրվեցին՝ արդյոք մենք կակաո ենք աճեցնում, որ շոկոլադ ենք պատրաստում: Անցավ քառորդ ժամ, ամուսինն էլ փորձեց մեկ հատ կոնֆետ: Ակնհայտորեն դուրն եկավ, որովհետև շարունակեց ուտել դրանք: Մի պահ տեսավ, որ իրեն եմ նայում, ասում է. «Արսեն, դու դե՞մ չես, որ ես մի հատ էլ ուտեմ»: :D Թե ես ինչ գործ ունեմ ձեր կոնֆետների հետ, որ դեմ լինեմ, կամ չէ: Այս առավոտ եկա, ոչ կոնֆետները կան, ոչ տուփը: :ok

Քիչ առաջ էլ գնացել էին ճաշելու, մի իտալացու հետ, որի կինը չինուհի է: Երեխաները խոսում են իտալերեն, չինարեն, ֆրանսերեն, անգլերեն: Չինացիքս շատ ուրախացել ու հրճվել էին: Ու քանի որ իրենք բարի մարդիկ են, հերթական անգամ սկսեցին ասել, որ մեծ հաճույքով իմ երեխաներին (եթե այդպիսիք լինեն, իհարկե, իրենց մոտ, չգիտես ինչու այդ հարցը կասկած չի առաջացնում) չինարեն կսովորեցնեն, իսկ ավելի լավ է, հուշեցին, որ կինս չինուհի լինի: :)) Ջանիկը նույնիսկ առաջարկեց, որ ամեն տարի երեխաներիս հետ գնամ հանգստանալու Չինաստան, իր տունը կհատկացնի մեզ:

Ներկա պահին բավարարվում եմ առատաձեռն գործընկերներիս հյուրասիրած ադամաթզով (բանան):

Հ.Գ. Տեսնես, Ռուֆուսին Ջանիկենց թեյերը դուր եկա՞ն, մի հատ չի էլ գրում: :think

ars83
17.01.2011, 18:17
Մի բան էլ պատմեմ: Առավոտյան Ջանիկը խնդրեց, որ իր դասախոսի համար, ով պատրաստվում է կնոջ հետ այցելել Շվեյցարիա և Ֆրանսիա, զանգահարեմ, հյուրանոցում համարներ ամրագրեմ: Զանգահարեցի, խասում եմ գործավարի հետ, հարցնում է այցելուների անուններն ու ազգանունները: Տառ առ տառ ասացի անգլերեն, տեսա՝ չի հասկանում, սկսեցի ֆրանսերեն ասել: Ուրախացավ, ասում է. «Դուք հիանալի խոսում եք ֆրանսերեն». ինչքան էր տանջվել խեղճ կինը, որ ֆրանսերեն տառերն արտասանելը համարեց յեզվի հիանալի իմացություն: :D Վերջում ասում է՝ Ձեր անունն ու ազգանունն ասեք: Ասացի (էլի տառ առ տառ)՝ Արսեն Հայրապետյան: Կինն այնքան շատ չինական ազգանուններ էր լսել, որ վերջում ինձ ասում է՝ հաջողություն, պարոն Այղապետյանգ :)) (ինչ իմանա խեղճը, որ Չանգ-Յանգը դրանք կորեացիներն են):

Հարդ
17.01.2011, 18:33
Նայում եմ պատժգամբ՝ նարինջ, գրեյֆրուտ:
Խոհանոց՝ կիվի, բանան:
Բացում եմ սառնարանը՝ անանաս:

Չեմ հասկանում, Մադագասկարում հողամաս (դաչա) ե՞նք առել:think:
Մենակ նուռն իրա ներկայումթյամբ համը հանեց (Հայաստանում աճում ա):

ՀևԳ Մենակ կակոսն էր պակաս մնացել:D

Անտիգոնե
17.01.2011, 21:30
Երեկ իմ հին ընկերներից մեկի ծննդյան օրն էր: Ու հանգամանքների բերումով չէի կարող ոչ հանդիպել, ոչ զանգել, ոչ էլ հաղորդագրություն ուղարկել իրեն: Ամբողջ օրը հնար էի որոնում…Այդպես էլ չգտա: Օրս անցավ անհաջող փնտրտուքների մեջ: Բայց քնելուց առաջ մի խենթ միտք առաջացավ, որը անմիջապես սկսեցի իրագործել.
Աչքերս փակեցի, փորձեցի կենտրոնանալ ու ընկերոջս համար երազ "կառուցել": Արևոտ օր, գեղեցիկ ու ծաղկաշատ բացատ, գետի խշշոց, թռչունների դայլայլ և ընկերս…Մոտենում եմ դաշտային ծաղիկների մի շաաատ մեծ փնջով, առանց որևէ բառ ասելու այդ ծաղիկները նվիրում իրեն ու նստում կողքին: Երկուսով դիմավորում ենք մայրամուտը, հիանում աստղերի սինխրոն պարով ու... մայրս արթնացրեց: :)

Շնորհավոր ծննդյան օրդ, իմ լավ ու բարի ընկեր: :flower
Հուսով եմ, չէ հավատում եմ, որ գեղեցիկ երազ ես տեսել…

erexa
18.01.2011, 06:35
Մի ակնթարթում կարող է փոխվել ամեն ինչ: Մի ակնթարթում կարող է մարդ հեռանալ իր կյանքից, մի ակնթարթում կարող է ծնվել մեկ նոր մարդ, մի ակնթարթում կարող ենք մենք՝ տխրել, զայրանալ, զարմանալ, ապուշանալ,ներվայնանալ,հուսահատվել, հիասթափվել ու էսպես շարունակ...

~Anna~
18.01.2011, 10:32
Անցյալն ու ներկան իրար խառնված
Փորձում են գտնել իրենց ապագան:

Թունելի վերջում լույս է երևում
Նրանց հուսադրում, առաջ է մղում...:sm

paniaG
18.01.2011, 13:02
Երեկ տուն գնալուց մեքենաի տակ էի ընկնում, ոնց երևումա չեմ ընկել, նստել եմ մաՌշՌուտկա ու արդարացնում եմ ինձ, որ հոգնած հալիս անցում հասնելն էլ էր մահ, բայց, որ ինձ մի բան լիներ, էդ տաքսու վարորդին կնստացնեին ու իրա ընտանիքին չէր հետաքրքրի ես հոգնած եմ եղել, թե՝ չէ: Իմ նման ՀՈԳՆԱԾների պատճառով լիքը վարորդներ պրոբլեմներ են ունենում: Միակ փողոցնա, որ անկանոն եմ անցնում, բայց երեկվանը չեմ կարողանում մարսել, մահից 5 էր պակաս, բա դեմքը էդ վարորդի...

impression
18.01.2011, 15:21
- իսկ գործից հետո ի՞նչ ես անում /ակնկալվող պատասխան՝ դե իհարկե հանդիպում եմ քեզ հետ/
- չգիտեմ դեռ /չասվածը՝ գիտես, քեզնից կարևոր մեկն էլ կա, եթե բարեհաճի ինձ հիշել, իր հետ կհանդիպեմ, իսկ եթե չէ՝ քեզ տեղյակ կպահեմ, դու մեկ ա միշտ ազատ ես ինձ համար/
- լավ /չասվածը՝ գնա գրողի ծոցը/
- իսկ դու՞ /ակնկալվող պատասխան՝ իհարկե կսպասեմ մինչև իմանաս՝ ազատ ես ինձ համար, թե ոչ, հետո միասին մի տեղ կգնանք, կթեյենք, կզրուցենք/
- զբաղված եմ /չասվածը՝ հետո էլ մի ուրիշ գրողի ծոց գնա/

լռություն

մի ժամ հետո՝
- մի տեսա՞կ ես /չասվածը՝ չլինի՞ ջոկել ա, որ իրանից կարևոր մեկը կա/
- չէ, աշխատում եմ /չասվածը՝ մեկը գոնե էներջի ուղարկեր, խաղս մնաց/
- գիտես, դու ամենալավ մարդն ես իմ կյանքում /ակնկալվող պատասխան՝ սմայլիկների հրավառություն/
- կներես, կանչեցին /չասվածը՝ էդ դեպքում ինչի՞ ես վազում ինձնից վատի մոտ/

հնչող երաժշտությունը` Coldplay

We live in a beautiful world~

Nare-M
18.01.2011, 20:11
Ի՜նչ հաճելի է հայրենիքից հեռու, օտար ափերում լսել հայրենի երաժշտության ելևէջները, այն էլ կենդանի կատարմամբ… Դուդուկ…:love Մեկ` տխուր ու մելամաղձոտ, որի առաջին իսկ հնչյուններից ամբողջ մարմնովդ մեկ սարսուռներ են անցնում , ներսումդ ամեն ինչ տակնուվրա է լինում։ Մեկ էլ` ուրախ ու զվարթ. արյունդ եռում է երակներում ու տեղումդ նստել չես կարողանում, ուզում ես պարել։
Տեսահոլովակ, նկարահարված Հայաստանի տարբեր վայրերում, հեռվում երևացող Արարատը ու "Ես իմ անուշ Հայաստանի"–ն…
Իսկ վերջում՝ հայկական քոչարին, ու նրան նախորդող "Սասունցիների պարը" բանաստեղցության հրաշալի արտասանությունը…:love


…Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն…
…Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
- Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...
…Պարի՜,
Մինչև ողջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...




Էհ...

Ժունդիայի
18.01.2011, 21:33
Երեխան ծնվում է… Բժիշկը աչքալուսանք է տալիս. «Աղջի՜կ է»: Երեխայի մայրը անմիջպես ընկում է երազանքների գիրկը ու միանգամից պատկերացնում, թե իր աղջնակը ապագայում ում հետ է ամուսնանալու, որ այդ տղան կապույտ աչքերով է լինելու, որ միասին ապրելու են հաշտ համերարաշխ, երջանի՜կ: Խեղճ երեխան, դեռ մորական կաթը չհամտեսած, արդեն հանձնարարված է սրտեր գերելու, արտասուքներ պարգևելու: Հեքիաթնե՜ր: Բոլոր կանայք ի ծներ տառապում են մուլտֆիլմային այս սինդրոմով:

Նույնիսկ ժամանակակից ու ընդլայնված աշխարհայացք ունեցող կանայք թաքուն երազանք ունեն՝ գտնելու իրենց երազած արքայազնին: Ու քանի որ, գոյություն չունի Անտոնիո Բանդերաս բոլոր կանանց համար, նրանք համակերպվում են, ճարտարագետների, նկարիչների, ծրագրավորողների հետ: Կամ էլ ինտերնետի մալուխ քաշողի հետ, ինչու չէ՞: Իսկ վերջիններս ինչ-որ բանում պիտանի՞ են: Իհարկե այո´: Ուշադիր են, օգնում են երեխաներին դաստիարակելու հարցում ու բավականություն են ստանում, երբ տարին մեկ անգամ գոնե հաջողվում է սեփական կնոջն ինչ-որ ռեստորան հրավիրել: Սրանք էլ իրենց ձևով են արքայազն կոչվում: Իսկ սրանց կանայք՝ ինքահօրինված արքայադուստրերը, ամուսնանալիս եկեղեցում մեկի տեղը տասն անգամ են կրկնում «այո´, այո´, այո´ հնազանդ եմ»-ը՝ սրտի խորքում զգալով, որ օրորոցում ժառանգած մորական «պահանջը» երբեք էլ չի լրացվելու:

Ցանկացած կին ուզում է, որ մենք փրկենք նրանց դղյակի ամենաբարձր աշտարակից: Ցանկանում են, որ դիմադրենք յոթ գլխանի վիշապներին, վհուկներին: Ցանկանում են, որ տանջվենք, ու անենք այն ամենը, ինչ անում են հեռուստասերիալների տղա հերոսները: Ցանականում են «ես քեզ սիրում եմ»-ը լսեն միայն վերջին սերիայում՝ միաժամանակ նախընտրելով, որ այդ նախադասությունը ասվի, օրինակ օդանավակայում, երբ կինոյի ամենավերջում կհասնենք՝ չթողնելով, որ նա մեկնի:

Իրական կյանքում, սակայն, սերն ավելի սակավ հախուռն է: Ես քեզ «սիրում եմ»-ը այնքան ռոմատիկ արտահյտություն է դարձել, որքան «ինձ փոխանցիր շաքարավազը»՝ օրինակ: Սիրահար զույգերի մեջ ավելի շատ կլսես «ես քեզ սիրում եմ»-ը հեռախոսով, քան անկողնում: Ու էդ «սիրում եմ»-ն ասում են, երբ կես ժամ առաջ պարզապես իրար միս էին կռծում: «Լսի´, էլի ու՞շ ե գալու: Ա՜յ քեզ բա՜ն, մինչև հիմա ի՞նչ ես անում գործիդ տեղը, երեկ էլ նույնն իրավիճակն էր: Գիշերվա հազարին քո համար հաց դնող չկա, ջհանդամին, թե սոված չես սատկի, երբ գաս ես արդեն քնած կլինեմ: Հա´, հա´, դավայ, հաջո´ղ......ես էլ քեզ եմ սիրում.....» ու անջատում են հեռախոսը՝ երկուսն էլ դիվահաար:

Կանայք լավ էլ գիտեն, որ իրական կյանքը չի համատասխանում հոլիվուդյան սցենարներին: Գիտեն, որ իրական դղյակները աշխարհում հատ ու կենտ են, որոնք հիմանականում բաց են լինում միայն տուրիստների համար: Գիտեն, որ այսօրվա արքայազները լինում են հիմնականում ճաղատ, ցմփոր, ճարպակալած: Որ նրանք ո´չ հերոսներ են, ո´չ էլ ասպետական թիկնոց ու սուր կրում, սակայն գիտակցում են, որ այդ նույն արքայազները մսից ու ոսկորից են ստեղծված, ու անհրաժեշտության դեպքում էլ կփրկեն հրդեհից, եթե աստիճանասանդուղքը հասնի մինչև հրդեհվող հարկը: Եղածը մի բան չի, բայց դե հո´ արքայազն են:

Դժվար թե մենք՝ տղամարդիկ, կկարողանանք բավարարել կանացի պահանջմունքները, սակայն, երբ նրանք նկատում են մեր գործադրած ջանքերը, հուզվում են: Անկեղծ: Մեզանից ոմանք ծաղիկներ են ուղարկում, ոմանք ել գաղտնի հանդիպումներ կազմակերպում հյուրանոցային համարներում, ոմանք զարմացնում անակնկալ նվերներով, ճանապարհորդելու համար տոմսեր գնելով… Խելացի ենք, համակրելի, հանդուգն, համարձակ ենք ու աշխատասեր:

Պայքարում ենք կանանց համար, կարծես թե պատերազմում լինենք, և տեսնես ինչու՞...Ի՞նչ ենք ստանում փոխադարձ, մի կին, ով չի դադարում պատուհանից այն կողմ նայել՝ ձգտելով ինչ-որ բանի, որ համոզված եմ, իրենք էլ չգգիտեն, թե ինչի:

Ներում ենք Ձեզ ձեր մշակութային այդ անկողմնակալության համար, սիրելի կանայք, որովհետև գիտակցում ենք, որ բոլորդ էլ բավականաչափ սիրված չեք զգում....

Հ.Գ. Ի՞նչ են ուզում կանայք: Բավականաչափ սեր, որն անհնար է՝ պրակտիկորեն:

Հարդ
18.01.2011, 22:56
Էս ինչ բան ա կյանքը...

Մեկ երջանկությունից քիչ ա մնում սիրտս պայթի, մեկ անիծում եմ ինձ սենց պատժողին...
Անզոր եմ:
Կներեք...

Ծով
19.01.2011, 05:10
բլին...էսօր էնքան եմ ուրախացել, որ պիտի էստեղ էլ կիսվեմ...
մի օր ընդամենը մի քանի ժամ շփվում եմ մի երգչի հետ ու էս տղեն էնքան ա ներշնչվում, որ երգ ա գրում իմ մասին::D
երգում մեր տղեն սիրահարված ա............ինձ
դզում ա...
երգը կչովում ա Հայաստանում...ով ֆրանսերեն հասկանում ա, ինձ թվում ա բառերն էլ դուր կգան...
սիրուն ա իրոք...

http://www.youtube.com/watch?v=Q8alaIgXoCI

"Green eyes"
19.01.2011, 12:37
Սիրեք և կսիրվեք:
Կյանքը այնքան կարճ է,որ պետք է ապրել այն այնպես ,որ վերջում Աստված ասի,որդյակս մեկ անգամ էլ կրկնի:
Ապրեք,սիրեք,սիրվեք և ժպտացեք…

Մտքիս եկավ Պարույր Սևակի ոտանավորի այս քառատողը

Ապրել,ապրել,այնպես ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով,
Ինքդ էլ ցնծաս,ինքդ էլ թնդաս:

Դեկադա
19.01.2011, 15:51
Մի ժամանակ մի խաղ կար: Կուբիկ-Ռուբիկ էր կոչվում: Խորանարդիկ էր մի քանի գույնով: Պետք ա ուղղահայաց, հորիզոնական ուղղություններով էնքան պտտեիր մինչև բոլոր գույները բոլոր ուղղություններով համընկնեին ու էդ ժամանակ հաղթած կլինեիր: Դժվար խաղ էր: Հիշում եմ նույնիսկ մրցույթներ էին անց կացվում: Կային մարդիկ, ովքեր կարողանում էին միայն մի գույն հավաքեին: Կային ովքեր խորանարդի մի երեսն էի մենակ կարողանում հավաքել: Կային մարդիկ, ովքեր չարչարվում էին և նրանց հաջողվում էր հավաքել երկու կամ երեք գույն: Իսկ ավելի համառները, նպատակասլացներն ու ճարպիկները ի վերջո հավաքում էին ամբողջը և իրենց գլխին կրում հաղթողի պսակը: Այդպիսի մարդիկ քիչ են:

Հայկօ
19.01.2011, 19:32
Եթե դու փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել, բայց դրա փոխարեն հիմա Բենթլի ես քշում, մեկ ա՝ դու փոքր ժամանակ հեծանիվ չես ունեցել :diablo:

"Green eyes"
20.01.2011, 13:29
Ով է ասել,որ հրաշքներ չեն լինում:
Հրաշքներ լինում են,ուղղակի պետք է աղոթել,հուսալ, հավատալ, և սպասել,իսկ հետո երբ հրաշքը հայտնվի գրկեք,և բաց մի թողեք:
Ով է ասել,որ լիարժեք երջանկություն չկա:
Երջանկություն լինում է,ուղղակի այն նման է թիթեռի,կարող է աննկատ գա տռնի ձեր ուսին,ուղղակի պետք է այնպես անել, որ չվախեցնել,որ չթռնի,չգնա:
Ով է ասել,որ անկեղծ սեր չկա:
Անկեղծ սեր կա,ուղղակի այն պետք է ման գալ և գտնել:Գտնելուց էլ պահել և պահպանել:Այն նման է բույսի,սկզբից տնկում են,հետո խնամելով մեծացնում են:

Թող մեր բոլորիս կյանքում տեղ լինի և հրաշքների,և երջանկության և անկեղծ սիրո համար:

ars83
20.01.2011, 14:17
Մեր ֆուտբոլիստների խաղերի նկարները (http://www.akumb.am/showthread.php/361-%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4) նայեցի, էնքան լավն էին: :hands
Հավեսս նենց տվեց ակումբի շախմատի առաջնություն կազմակերպելու: :)) Որ գամ, (մայիսի վերջին, հունիսի սկզբին) անպայման կազմակերպելու եմ:
1. d4 ;)

anahit96
20.01.2011, 16:23
Կուզեի կարդալ մարդկանց մտքերը.Հասկանալ նրանց և օգնել...Թեկուզ միայն քեզ...

Ժունդիայի
20.01.2011, 17:25
Նույնիսկ իմ ուրախությունները այքնան միայնակ են երբեմն: Ու երբեմն էլ այդ միայնակ ուրախությունները կարող են դառնալ պաթետիկ: Կարծես թե ձեռքումդ պահում ես մի նվեր, որը փաթեթավորված է ամենաճոխ թղթով, ու չկա մեկը, ում կարող ես ասել, վերցրու, բացիր, սա քոնն է: Չցանկանալով հայտնվել նշածս պաթետիկ իրավիճակում, մի տեսակ զսպվածություն եմ դրսևորում՝ խուսփելով այդ ամենին ողբերգական բնույթ տալ, այդ իսկ պատճառով էլ հազվադեպ եմ նվերների թղթով փաթեթավորում իմ բոլոր զգացմունքները:

Դեկադա
20.01.2011, 19:19
Կան մարդիկ, ովքեր դատապարտված են ամբողջ կյանքում տանել մեխի դեր, որոնց գլխին միշտ իջնում է մուրճի հարվածները:

Էլիզե
20.01.2011, 22:46
-Սուսանի՛կ, էն ի՞նչ ես նկարում:
-Ե՞ս… ես նկարում եմ անմահական խալաձիլնիկ: :}
-Ի՞նչ… :blin
-Հա, անմահական խալաձիլնիկ: Ինքը շոր ա ուտում ու մենակ բարի մարդկանց հետ ա խոսում… :aha





:8

հա, ասածս ինչ է՝ էնպես կուզեի՝ անմահական խալաձիլնիկ լինեի ու մենակ բարի մարդկանց հետ խոսեի... :secret

//Էն շոր ուտելու պահն էլ հեչ՝ պաս կպահեի՝ շոր չէի ուտի// :))

Հ.Գ. Ամառային արձակուրդը թող շուտ գա... :zagar թե չէ լրիվ :scen եմ դառնում....

Shah
21.01.2011, 11:38
էնտեբբեի օդանավակայանում արդեն մի ժամ էր ինչ սպասում էի, ցուրտ էր, բայց դուրս էի եկել, որ գոնե մի րոպե շուտ տեսնեմ հարազատ դեմքերը. վերջապես երևացին լուսավոր պատուհաններից ու մի քանի րոպե հետո գրկեցի ու համբուրեցի բոլորին, բոլորիս դեմքին պայծառ ժպիտ կար, ամեն ինչ լավ ա. քայլեցինք դեպի մեքենան :) սկսեցինք մեկս մյուսից հարցնել "վերջին նորությունները", իմ մոտ ամեն ինչ նույնն էր` իրենց մի ամիս բացակայության ընթացքում ոչինչ համարյա թե չէր փոխվել, իսկ նրանք չգիտես ինչի լռում էին Հայաստանից... մի տեսակ հիասթափված էին երևում..

anahit96
21.01.2011, 15:24
Եթե ուզում ես լավ մարդուն հասկանալ,տեսնւմ ես,թե ինչքան վատն է նա…

Դեկադա
21.01.2011, 23:02
Հաճախ մարդիկ «կարեկցանք» ու «սրտացավություն» են ցուցաբերում անծանոթներին: Մինչդեռ իրենց կողքին կանգնած են իրենց հարազատները, ովքեր քնքուշ խոսքի կարոտ են:

Ungrateful
22.01.2011, 03:59
Ուզում եմ ոչինչ չուզել, նեռվայնանալ նրանից, որ էլ ոչնչից չեմ նեռվայնանում ու զարմանալ, որ էլ ոչ մի բան ինձ չի զարմացնում: Մեկ էլ հեչ վատ չի լինի, եթե ալարեմ ալարել :unsure...

Chuk
22.01.2011, 19:15
Սենտիմենտալ, արկածային, երկար, դինամիկ սյուժեով, բարու ու չարի չդադարող պայքարով, դժվար, ծանր ու իրական էր: Ու ընդամենը երազ էր: Բայց երևի ժամեր շարունակ:

Ջրհեղեղ էր: Ու աշխարհն անցել էր ջրի տակ: Ուր նայում էիր, միայն ջուր էր: Ու էդ ջուրը պակասելու փոխարեն գնալով ավելի ու ավելի էր շատանում, որտև, պառկած գերանի վրա, լողալով, լացում էի, հասկանալով, որ շատերին եմ կորցրել: Ու արցունքներս կաթիլ-կաթիլ խառնվում էին ընդհանուր օվկիանին՝ ավելի ու ավելի մեծացնելով դրա ծավալը: Առաջին ռեակցիաս էր՝ թողնել անտեր գերանն ու գնալ ջրի խորքը, ինչի՞ս ա պետք կյանքս անտեղի ձգելը, մենակ ու միայնակ: Բայց ինչ-որ ներքին հույս կար, որ կա փրկություն: Փրկություն ոչ թե զուտ իմ կյանքի, այլ որ դեռ տեսնելու, գտնելու եմ սիրելիներիս: Ու լողում էի: Հեռվում տեսա կղզյակ: Ուրեմն այնտեղ է պետք գնալ: Ուղղությունս փոխեցի: Հասա կղզյակին: Հույսի ու թվացյալ փրկության կղզյակին: Ընդամենը մի քանի տասնյակ մարդ էին գտել այդ կղզյակը: Ու... երջանկություն... մեջները շատերն իմ սիրելիներից: Անծանոթներ էլ: Բայց նաև ծանոթներ: Ինքը: Ուրիշներ: Ակումբցիներ կային: Բոլորը շփոթված: Բոլորն արցունքոտված դեմքերով: Բայց համ էլ ուրախ, որ իրար տեսել ենք: Ոչինչ, գրեթե ոչինչ ուտելու, ծածկվելու: Ու հոգատարություն: Մեծ հոգատարություն: Ասես ոչ մեկը չէր մտածում ինքն իր մասին, այլ ամեն ինչ անում, որ կողքինը իրան փոքր ինչ ավելի լավ զգա, այդ վերջին րոպեներին: Վերջին, որովհետև քիչ է մնացել: Զարմանալի էր այդ հոգատարությունը: Զարմանալի էր այդ սերը: Կյանքի ու մահվան ջրբաժանին, կյանքի ու մահվան կռվում: Ու ակամա մտածեցի, որ վերջում, երբ գալիս ա վերջը, մարդիկ ակամա իրենց մոտ են թողնում միայն լավը՝ վանելով վատը:

Մեկը հեռվում, շատ հեռվում ուրիշ կղզյակ տեսավ: Հազիվ որպես կետ էր նշմարվում: Գուցե այնտե՞ղ մի բան գտնենք, ապրելու համար: Բայց ո՞նց հասնենք: Երեք հոգով որոշեցինք լողալ՝ մեզ հանձնելով բախտին: Հրաժեշտը.. արցունքները... հույսը: Բայց լողացինք: Դժվար էր: Ուժաթափվել էինք: Բայց լողում էինք, որտև մեր գնալը միայն մեր համար չէր, այլ կղզյակում մեզ սպասողների համար: Ու լողացինք ու հասանք մյուս կղզյակին: Մի քանի տասնյակ մարդ: Ու էլի կային և ծանոթներ, և անծանոթներ: Ու ահավոր էր: Խայտառակություն: Կյանքի ու մահվան պայքար: Չարություն: Սև գետին, որտեղ արյունն արդեն չորացել էր: Դաժան հայացքներ: Սոված հայացքներ: Ատելություն ու չարություն: Մեզնից մեկին բռնեցին: Չկարողացանք ձեռքներից խլել, մորթեցին մի վայրկյանում, արյունը հորդաց ու հետն էլ մեր արցունքները, որոնք օվկիանի ծավալը գնալով ավելի ու ավելի էին բարձրացնում: Ու փախանք: Էդտեղ մեր տեղը չէր: Փորձեցին բռնել: Ճողոպրեցինք: Փախանք վախկոտի ու անզորի նման: Հուսահատված բայց հուսով, որ շուտով կհասնենք մեր սիրելիներին:

Լողում էինք: Իսկ կղզյակները գնալով փոքրանում էր: Էլ ուժ չկար: Սկզբից կարծում էինք, թե հեռանալու պատճառով են կղզյակները փոքրանում: Հետո հասկացանք սարսափելին: Ջուրն էր շատանում: Երկիրը ամբողջովին պետք է ջրի տակ անցներ: Մեծ էր Նրա զայրույթը: Հասկացա: Որոշել է խորտակել ամեն ինչ: Ու հասկացա, որ ճիշտ է անում, հիշելով սև կղզու մարդկանց: Երբ քո արարածը դառնում է չարության օջախ, ինքդ ես ուզում ոչնչացնես ու ահա երկրորդ ջրհեղեղը:

Ու հասկացա: Մոտ է վերջը: Շուտով էլ չեմ լինի: Ակամա հիշեցի երկրային մի սովորություն. մահացողը կտակ է գրում: Ու կտակեցի: Բայց էդ կտակս ավելի շուտ աղոթքի էր նման: Աղոթում էի, չնայած մանկությունից ի վեր չէի աղոթել: Աղոթքս ստանդարտ ու անգիր արված տողերը չէին, որով աղոթում են միլիոնները՝ իրենց կարծիքով պայմանագիր կնքելով Նրա հետ: Կրկնում բառերն, առանց հասկանալու դրանց իմաստն ու նշանակությունը, առանց հասկանալու խորհուրդն ու մարդկությունը, կորցնելով բարին, բայց խոսելով բարու անունից: Այդ աղոթքիս մեջ չկար «Ամեն»-ն ու «Ալելույան»: Դա կտակ էր, կամ թե կուզեք՝ պատվիրան Նրան:

«Երբ նորից սկսես», - ասում էի, - «Մի սկսիր զրոյից: Հիշի՛ր այս երկու կղզյակները: Չկրկնե՛ս սխալդ: Չստեղծե՛ս այն, ինչ կար սև կղզյակում: Ու հիշիր ԻՄ կղզյակի մարդկանց, հիշիր նրանց հայացքները, հիշիր նրանց հոգատարությունը, ստեղծի՛ր միայն այդ: Ու կլինի սիրուն: Ու կլինի բարի: Ու կլինի հրաշալի: Լսու՞՛մ ես: Չմոռանա՛ս այդ կղզին»:

Զարթնեցի: Շնչառությունս անհանգիստ էր: Տաքությունս՝ նորից բարձր: Քրտնած էի: Փոխեցի շորերս, չորացա, ու նորից քնեցի, չգիտեմ ինչ հերթական երազ տեսնելու համար:

Հարդ
22.01.2011, 20:17
Ինչ կայֆ ա, երբ փողոցով քո համար քայլում ես, ու աննդհատ աղջիկների հայացքներն ես վրադ զգում: Մանավանդ վերջերս:

Կա երկու բացատրություն.

-Ինձ մոտ ամեն բան օքեյ ա, հլը մի բան էլ ավել:
-Շիզոֆրենիան է թակել դուռդ, բարեկամ...

erexa
23.01.2011, 05:23
Ես զգում եմ իմ դառը ապագան: :( :cry

Դեկադա
23.01.2011, 13:50
21-րդ դար: Զարգացում, Եվրոպա, քայլեր: Շատերը միաբերան գոռում են, որ զարգանում ենք: Իբր հայացքներով, մտածելակերպով: Իբր սովորում ենք չխառնվել այլոց անձնական կյանքին:Սուտ ա: Նստեք մարդկանց կողքի ու լսեք...պարզապես լսեք: Իբր կարողանում ենք հարգել դիմացինի կարծիքը: Իբր մեր կարծրացած ու դարն ապրած տեսակետերը չենք փաթաթում մեր երեխաների վզին: Իբր տալիս ենք ազատություն: Ամբողջ ուժով գոռում ենք «Freedom», իրականում չգիտակցելով արժեքն ու չհասկանալով իմաստը: Իբր սովորում ենք չոտնահարել այլոց իրավունքները: Իբր հարգում ենք: Սովորում ենք ժպտալ: Իբր կա պարզություն: Իբր կա ազնվություն, որը սակայն դրել ենք կշեռքի նժարներին ու սկսել քարեր ավելացնել: Իբր ինտիլեկտ ա զարգանում: Ոչինչ որ գիրք չեն կարդում, բայց դրա փոխարեն սիրային փոքրիկ բրոշյուրներ են կարդում: Դա էլ վատ չի...միանգամից կյանքի դասեր են սովորում: Ընկերներ ենք ձեռք բերում: Կասես « не имей сто рублей, а имей сто друзей»-ը ճիշտ ժամանակին ա հայտնվել… Ոչինչ, որ սպիտակ զգեստի տակ սև կորսետներ են, որոնք էնքան են քիպ ընդգրկել մարմինը, որ հանելուց ձեռքերը ճանկռոտվում են: Մեզ համար ամենի ինչ քիչ ա: Բայց մոռանում ենք, որ ««Кому
мало малого, тому мало всего»:
Ոչինչ, որ փողը արժեքային համակարգեր ա կոտրում, ճակատագրեր ա կործանում: Ոչինչ, որ անունները դառնում են հասարակ գոյական: Ոչինչ, որ մարդկային հարաբերություններում իշխում ա կենդանական բնազդը: Ոչինչ ու ոչինչ...

... Եղիր համբերատար, միայն թե այն քեզ չկործանի:

...Մենք վատն ենք: Համատարած վատն ենք: Բոլորս վատն ենք: Այլապես աշխարհի վերջով չէին վախեցնի:

anahit96
23.01.2011, 13:57
Ինչու՞ եմ բոլորին տեսնում սև ակնոցներով:Իսկ դու տեսնում ես միայն վարդագույն ակնոցներով....Ինձ չեն հավատում..Տվեք ինձ նոր ակնոցներ...Ուզում եմ փոխել կյանքս

*e}|{uka*
23.01.2011, 15:28
Էկա մի քիչ փիլիսոփայեմ, շաա՜տ քիչ:
Մեր կյանքը հին ռոյալի ստեղնաշար ա՝ սև, սպիտակ: Դժվար ա կանխագուշակել մատը տվյալ պահին որի վրա կհայտնվի, իսկ որի վրա կհայտնվի նույնիսկ ծեր դաշնակահարը չգիտի, նա ուղղակի իր գործն ա անում, երաժտությունը թելադրում ա, մաեստրոն հավքում սև-սպիտակ կոմբինացիան:

Փոքր ժամանակ նենց էի սիրում սեղանի վրա նվագել... ստեղներ չկային, ամեն ինչ պարզ էր:

Սլիմ
23.01.2011, 22:28
Մարդ կա անհամբեր սպասումա , որ սկսածը վերջացնի, մի րոպե , մի վայրկյան շուտ գլուխը ազատի, վերջապես վերջացնումա, անկապ, անիմաստ շշմած վիճակ, ուզում ես հարցնես , բա չեմ հասկանում դրան էիր ձգտում, բայց չես հարցնում, էշ էշ ասում ես ոչինչ գուցե բարին էլ դայա, լավ հասկանալով , որ էտ բարիից շատ հեռույա: Մարդ կա երեխեքը սոված զկրտում են, կիսատկլոր, հողերի մեջ գցած , ինքը հավատքիա գնում ու չորրորդ բալիկինա սպասում, ուզում ես ասես, աղջիկ դու հո կով չես, բայց չես ասում, որովհետև քո ինչ գործնա: Մարդ կա գլխացավից գլուխը չի կարում շարժի, բայց հենց "ինքնա" զանգում, թռնում վերցնումա հեռախոսը, ուզում ես հասկանաս էտ ինչի, բայց հիշում ես , որ դու էլ ես էտպես անում ու լռում ես: Մարդա կա ամեն անգամ ձևերա թափում մի պուճուր բան անելուց, ուզում ես ասես , գնա դու էլ քո արածն էլ, բայց չես ասում, որովհետև ինքը հարազատդա ,որ չնեղվի, իրան միշտ ըտենց կարևոր զգա: Մարդ կա ամեն ստից բանից հետա կանգնում, ուզում ես ասես, այ ..., բայց չես ասում, որ էլի հետ չկանգնի: Մարդ կա հասկանումա որ սխալա անում, բայց շարունակումա, ուզում ես ասես, բայց հետո զգում ես որ էտ դու ես:

Ժունդիայի
24.01.2011, 07:47
Քանի՞ անգամ ես, փողոցով քայլելիս, զգացել այն օծանելիքի բույրը, որը հիշեցրել է սիրածդ մարդուն:
Քանի՞ անգամ ես նայել մի լուսանկարի, որտեղ պատկերված է եղել բնություն ու պատկերացրել քեզ նրա հետ...
Քանի՞ անգամ ես եղել մեկի կողքին, իսկ ուղեղդ՝ այլուր:
Երբևե փոշմանե՞լ ես երկու վարկյան անց, երբ ինչ-որ հիմարություն ես արել կամ ասել:
Սառել ես, որովհետև լավագույն պահերն անցել են...
Իսկ այն մեղեդի՞ն, որը դու ատում ես, որովհետեև քեզ հիշեցնում է այն մարդուն, ում ցանկանում ես մոռանալ, բայց չես կարողանում:
Չի եղե՞լ այնպիսի օր, երբ ամեն ինչ կարծես թե կործանվում էր, սակայն վերջում տեղի ունեցավ անսպասելի մի հրաշք:
Իսկ այն հիասքանչ օրը՞, երբ ամեն ինչ հարթ էր ընթանում, բացառությամբ վերջը:
Երբևէ լացե՞լ ես, որովհետև հիշել ես, որ սիրել ես մեկին ու չես կարողացել արտահայտել զգացմունքներդ նրան:
Երբևէ վերագտե՞լ ես անցյալիդ մեծ սիրուն ու տեսել, որ նա փոխվել է:
Բոլոր այս հարցերին կան բազում պատասխաններ:
Սակայն այս ամենի էականը ոչ թե կոնկրետ պատասխանն է, այլ զգացողությունը, որպես այդպիսին:
Մենք բոլորս էլ սիրում ենք, սխալվում, քննադատում շատ անգամ:
Մենք բոլորս ել, շատ անգամ, այնպես ենք վարվել, երբ մեր սիրտը այլ բան էր մեզ հուշում:
Առակս ի՞նչ կցուցանե....
Որ ոչ ամեն ինչ է, որ մեր պլանավորածով է տեղի ունենում, սակայն մի բան հաստատ ճիշտ է....
Մի´ շարունակիր մտածել թուլություններիդ ու գործածդ սխալների մասին, այլ արա´ այն հնարավորը, ինչը քեզ երջանիկ կդարձնի այսօր:
Մի´ պառկիր անկողնում՝ սրտումդ հազար ու մի ցավ:
Մի´ քնիր, եթե ամենաքիչը գոնե մեկ հոգու չդարձնես երջանիկ...
Ու սկսի´ր ինքդ քեզանից:

Հարդ
24.01.2011, 11:21
Կթվա թե գրածս կապ ունի նախորդ գրվածքի հետ, բայց չէ: Սա դեռ երեկ գիշերն էի մտածել:

Գալիս ա գիշեր:
Ակտիվանում են ուղեղիդ ծալքերը, սկսում ես պլաններ մոգոնել, միջոցներ հայթհայթել, մտովի դրանք իրականացնել:
Ժամանակի միջով առաջ ես գնում, քեզ պատկերացնում ես 5 տարի անց ցանածդ հավաքելուց, հաճույքը զգալուց: Տո գիշեր չլներ հենց հիմա էլ կսկսեիր...

Որովհետև գիշերը համարձակություն, աշխատասիրություն ու վստահություն ես ձեռք բերում՝ չգիտես որտեղից:
Ու զգում ես, որ ինչքան գաղափարներդ վեհանում են, էնքան քունդ խեղդում ա:
Ու էն ամենամեծ «գերպլանը» մտածում ես արդեն կիսափակ աչքերով՝ շալվարը հանելով:

Ու քնում ես...

Առավոտ:
Նորից թամբալ կերպարանք, անպետքություն...

paniaG
24.01.2011, 12:47
Շունս երեկ փախել էր, հերիք էր մի օր տանից դուրս գաի ու աչքաթող էին արել:angry
Գնացել էի ծնունդ, նայում եմ նստած են, աչքերի մեջ փայլ կա, էդ էն փայլը չի, որ նոր սկսվող հարաբերությունների ժամանակ ցնորված վազվզումա, էդ փայլը արդեն ապրումա էդ աչքերում երկար ժամանակ, մոտ 3-4 տարի: Առաջինը բաժակնեը խփելուց իրար էին խփում հետո մնացածին, սալատը սկզբում ընկերոջն էր առաջարկում, հետո իրեն էր լցնում, խմիչքը սկզբում ընկերուհուն էր լցնում հետո մնացածին, ում հետ ինչ թեմայով խոսեին մեկա մտովի իրար հետ էին, ժամանակ առ ժամանակ ձեռքերը բռնում էին: Սիրում են իրար, միանշանակ, նենց էի նայում:o երևի մատածել են գիժ եմ:
Ուղակի մի օր չի, մի ամիս չի, մի տարի չի....4 տարի...նույն մարդը, նույն սովորությունները, նույն ձայնը, տեսքը, հոտը...չեմ կարողանում հասկանալ, ո՞նց չեն հոգնում...ո՞նց են սիրում դեռ...գիշերն էլ եմ մտածել, բայց ոնց հասկացա, էդ հասկանալու բան չի, պիտի լինի հետդ, բայց 4 տարի՞:blin
Մի հատ թունավոր սԾիլնի կուպալնիկ լիներ...կղզի...օվկիանոսափ ու պիցա եմ ուզում...վետչինայով, սնկով,վրան պանիր լիքըըըը ու կծու, շաաատ կծու...:zagar

Հ.Գ Շունս մռութա:love ինքն իրանով հետ էր եկել, սաղ գիշեր չեմ քնել, զառանցում եմ ոնցվոր:'

Shah
24.01.2011, 20:08
տանիքները սիրում եմ էլի, հոմ զոռով չի... ինչպես միշտ տանիք բարձրացանք, չափեցինք, ձևեցինք, վերջացրին մեր անելիքը ու որոշեցինք չվերադառնալ ու հենց այդտեղ ճաշել :) ճիշտ ա մի քիչ անհարմար էր` քամի էր բայց դե ախորժակը` 100 :)) չէ, իրոքից, մի տեսակ հարմար տեղ ա տանիքը, կարում ես թուլանաս, գիտես որ ըտեղ համարյա թե մարդ չի լինում ու քեզ հանգիստ կթողան, մտքերդ իրար ա հավաքվում ու բոլորին վերևից ես նայում, ոնց որ մի քիչ առաջ դու չէիր ներքևում )) բացի դրանից ամեն անգամ բարձրանալուց ոնց որ պիոներ լինեմ` ոչ սովետական իհարկե, այլ պեռվապռախոդեց էն որ սարեր ձորեր են նվաճում :)) էհ.. մարդկությունն էլ թևեր ունենար էլի...

Ժունդիայի
24.01.2011, 23:05
Մի՛ մտածիր երկու անգամ....

Երջանկությունը երկյուղի նման մի բան է: Այն ժամանում է գիշերվա անդորրի մեջ, առօրյա խոսակցությունների ժամանակ, հանպատրաստի: Ժամանում է առանց ժամանելու, երբեմն ավելի շատ զրպարտում, քան ինչ-որ բան առաջարկում: Երջանկությունը նման է զգայուն կենդանու… Պետք է միայն հեռվից հիանաս, որովհետև չի ընդունում այն վանդակը, որը պատրաստել ենք նրա համար: Տեսնել է այն ազատ, բաց դաշտում նրբագեղ արագությամբ վազելիս նման է մի վեհության, որտեղ զգում ես, որ դրա միակ տերը ինքդ ես: Երջանկությունը գիշերը տեղացող անձրևին է նման, որից հետ առավոտյան նկատելի է դառնում հողի բերկրանքը՝ պատրաստ պարարտելու այն ամենը, ինչ թաղված է նրա մեջ ու սպասում է հարություն առնելուն:

Երջանկություն անուն չունի: Դա մի լռություն է, որը հագեցնում է օրը՝ այն դարձնելով գեղեցիկ ու խոսուն: Երջանկությունը մորական փաղաքշանք է հուսահատության պահին: Ընկերոջ հայացք՝ լքվածության ժամերին: Հանգստացնող խոսք՝ հուսալքման րոպեներին: Երջանկությունը դա մի չնչին խոսք է, որ հեղափոխում է ամեն ինչ: Դա մի նախադասություն է, որն ասվում է ճիշտ ժամանակին, ու արժե ավելին, քան հարյուրավո գրքեր միասին:

Ես հոշոտում եմ առօրյա կյանքում արտահայտված լավագույն բառը, ծվատում եմ այն պոեմը, որն սպասում է ինձ փողոցի անկյունում, Աստծո խոսքը, որ փակցված է տանս սառնարանին: Ես այսկերպ եմ ապրում: Առանց տեր-տնօրենի, առանց դարպասների, որովհետևե երջանկությունը իմ ճակատագիրն է՝ պատվավոր, իմ զինանշանն է, իմ դրոշը: Ես ամեն ժամ երջանկություն եմ ցանկանում: Չեմ ուզում քենը, չեմ ուզում շքեղ բառերի հասարակ արհեստականությունը, առավել ևս այն սերը, որը կբանտարկի երազներս իր մանրաձող վանդակներում:

Միակ բանը, որ ցանկանում եմ տեսնել, աստվածային հայացքն է՝ արտացոլված սիրածս էակի կանաչ աչքերում: Սա է ինձ համար երջանկությունն առանց սահմանների: Տաք թեյը անձրևոտ եղանակին, հումորով լեցուն խոսակցությունները, լացը՝ երբեմնի:

Աննշան երջանկությունները...մոր գրկին նստած մանկան այն հայացքը, որը հետևում է ինձ, իսկ հետո հեռվից ժպտում ապահով, որովհետև գիտակցում է, որ չեմ խլի նրան իր այդքան սիրելի տեղից: Երջանկությունը չունի ձևաչափ, սակայն կարողանում եմ հարմարվել նրան բոլոր ձևերով: Ուժ չեմ գործադրում՝ ցանկանալով ինձ հարամար լինի, պարզապես ողջունում եմ, երբ ամենաքիչն եմ սպասում նրա ժամանելուն: Ժպտում եմ, որովհետև հստակ գիտեմ, երբ է այն գալիս, ավելի լավ է ուժերս չսպառեմ: Ու երջանիկ եմ ամբողջովին՝ տեսնելով, որ այն սահուն տեղավորվում է սրտումս նրան հատկացված փոքրիկ անկյունում:


Ի՞նչ ես տեսնում առջևումդ: Արժանի՞ է նա քո ժպիտին:

impression
25.01.2011, 14:24
օֆիսի կոմպում գտա, եսիմ երբ եմ գրել ու եսիմ ինչի

Ես ուզում եմ պատմել մի փոքրիկ քաղաքի մասին, այնքան փոքրիկ, որ երբ նայում ես, քեզ թվում է, թե այն կտեղավորվի երեխայի ափում: Էստեղ առավոտները ծույլ են, օրը հորանջում է երկար, մինչև մեծ մեքենաները դուրս են գալիս փողոցների դեմքին սառը ջուր լցնելու, որ քաղաքը վերջապես արթնանա: Իսկ բակերն ավլող տատիկներն իրենց մեծ ավելներով հարդարում են իրեն: Հետո քաղաքն ընկնում է ցայտնոտի մեջ աշխատանքի շտապող ամեն մեկի հետ: Խցկվում է ավտոբուս, իր համար հենվելու տեղ գտնում, ու գործի գնալու ճանապարհին նայում էլի իրեն` իր հոգնած, կեղտոտ, անխնամ շենքերին, իր կեղտի մեջ կորած մուտքերին ու դալաններին, որտեղով անցնելիս հնարավոր չի քիթը չփակել: Նայում է իր պատռտված ասֆալտին, լուռ կուլ տալիս թանկ մեքենաներ ունեցողների հայհոյանքները, չտեսնելու տալիս բիզնեսմեն-մուրացկաններին, սրտատրոփ հետևում փողոցն անցնող դպրոցականներին, ու զարմանում. ինչ մի սիրելու բան եմ: Ու լուռ հրաժեշտ տալիս նրանց, ովքեր էդպես են մտածում: Եթե հնարավոր լիներ, կգնար խմելու: Ինչ մի մեծ բախտ է պետք որևէ քրջոտ գարեջրատանը ուշագնացության աստիճան հարբել կարողանալու համար: Բայց ինքը չունի դրանից: Ինքը միայն հետևում է, դիտում, իր համար եզրակացություններ անում, հոգնում անչափ, տխրում, զզվում, ձեռքը թափ տալիս ու փակվում իր մեջ:

Kita
25.01.2011, 14:40
Նոր օպերաս գժվել էր, հետո զգացի, որ աչքիս մուկիցս է, որ մեջտեղի քլիկով իրա կայֆով բացում, փակում, մի 10 հատ բացում:))
Վերջը հիշի, որ մի քիչ առաջ շունս կպել էր, շրխկացել էր գետին, ասի բա ինչ անենք:))
Մի հատ էլ ես շրխկացրի ոչ գետնին իհարկե ու voilà մկնիկը սարքին եկավ:D:}

CactuSoul
25.01.2011, 15:15
Նոր օպերաս գժվել էր, հետո զգացի, որ աչքիս մուկիցս է, որ մեջտեղի քլիկով իրա կայֆով բացում, փակում, մի 10 հատ բացում:))

Էս գրառումն էի կարդում ու մտքովս ակամա անցավ՝ ինչ կլիներ, եթե էս նախադասությունը մարդ կարդար, ասենք, մի 40 տարի առաջ:}…
:))

Արևածագ
25.01.2011, 17:30
Սա երեկ կեսօրին էի գրել, բայց Դոմոդեդովոյում տեղի ունեցածը թույլ չտվեց, որ երեկոյան դնեմ «Անկապում»: Այսօր տխրության ու ափսոսանքի ցավը մի քիչ հանդարտվել է, ու կարծում եմ թևաթափ չլինելու համար հենց այսպիսի խոսքեր են պետք:


* * *
Ռոբերտ Զեմեքիսի «Изгой »ը՝ ( «Վտարվա՞ծը») յուրաքանչյուր անգամ նայելուց հետո կարծես վերածնվեմ: Անչափ լավատեսությունը, ապրելու կամքը՝ չնայած դրա գրեթե անհնարինությանն ու անիմաստությանը, կարծես ասելիս լինեն. Նայի'ր ու հանկարծ չփորձես ընկճվել: Մարդն իր ցավացող ատամը չմուշկի ծայրով ջարդում, հանում է, տարիներով զրուցում է անշունչ գնդակի հետ, վերջապես՝ լաստ է սարքում օվկիանոսը կտրելու համար:

Իսկ դու՞... Ամեն օր հետաձգում ես ատամնաբույժին այցելելը, մինչև կարիեսի կռիսը ատամիդ մեջ տարանցիկ թունել գցի: Որովհետև մի օր տրամադրություն չունես, մի օր եղանակն էն չի, մի օր էլ իբր տան գործերն են շատ:

Թոմ Հենքսի հերոսը գնդակի հետ է խոսում, դու դժգոհ ես, որ շփումներիդ մեծ մասն ինտերնետում է: Բայց մարդկա'նց հետ: Աշխարհի տարբեր ծայրերից: Նա չի' կորցնում փրկվելու հույսը, պայքարում, ամեն դրվագում կռիվ է տալիս կյանքի համար: Իսկ դու, որ ամեն ինչ ունես՝ Աստծո տված աչքի լույսը, լսողությունը, ոտ ու ձեռքը, ապրելու համար էլ առանձնապես ջանքեր չես թափում, ինքնաբերաբա՜ր է ստացվում, դու դժգո'հ ես ու հոռետեսության ճահճում գոնե լողալու համար ալարում ես թևերդ շարժել: Քաշու՞մ է՝ թո'ղ քաշի:

Բայց այս ֆիլմը լավատեսության հիմն է յուրաքանչյուր հատվածում: Ի՜նչ իմաստուն որոշում է կայացրել ֆիլմի սցենարիստը, որ գլխավոր հերոսի ու նախկին սիրեցյալի հանդիպումից հետո հանկարծ չի տրվել մելամաղձոտ, տխուր նոտան զարգացնելու գայթակղությանը: Ասենք՝ մի կադր ցույց տային, որտեղ հերոսուհին տեսարան սարքեր ամուսնու գլխին կամ էլ գիշերը բաց աչքերով պառկած լիներ: Շա՜տ լավ է, որ այդպիսի տեսարաններ չկան ու հրաշալի՜ է, որ հերոսը տառապանքի ուղիներով անցկացրած ծանրոցը հասցեատիրոջը հասցնելու ժամանակ այն ճամփան է ընտրում, որ հաստատ շարունակություն ունի: Իզուր չեն ասում՝ Տերը մի դուռ փակելուց մյուսն անպայման բացում է:

Այսքանը գրեցի, որ ասեմ. Լավատես լինե'նք:
Նույնիսկ երբեմն անհնարին թվացողն է իրականություն դառնում:
Լուսամուտիցս այն կողմ ձյուն է գալիս՝ մանրափաթիլ, հանգստավետ: Գիտեմ, որ Հայաստանում այս տարի ձյուն չկա: Նայե'ք այս լուսանկարը, հնար ունենայի՝ էս ձյունից մի քանի տոննա կճամփեի ձեզ: :vaii:

51020

Մեր թաղամասի ճամփեքը մաքրելուն դեռ հերթ չի հասել, ողջ օրը հատուկենտ ավտո է այս ու այն կողմ անցել: Բայց՝ գլուխը քարը: Այս փխրուն ձյունը հույս է տալիս, որ այս տարի գուցե երաշտ չի լինի, աշնանացան հացահատիկի բերքն անվնաս կձմեռի ու կամաց- կամաց ամենը հունի մեջ կընկնի: Աշխարհի վերջի մասին գուշակություններն էլ անպայման սուտ դուրս կգան:

Մարդ կա՞, որ ինձ հետ համաձայն չի... ;)

E-la Via
25.01.2011, 18:18
Չէ,պետք ա գրեմ… Ինչ կարդում եմ, ծիծաղում եմ :D…

Գոշի "Դատաստանագրքում" մարդու արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ են.
1. Մորուք փետելը,
2.Հորը կամ մորը խփելը
3.Նրանց բանբասելը,
4. Կնոջ կողմից իր ամուսնու հետ կռվի բռնված տղամարդու սեռական օրգաններից բռնելը :D:D:D

Kuk
26.01.2011, 00:32
Ոնց եմ ես ներվայնանում, որ ասում են՝ ծխելը վնաս ա, մի ծխի, քիչ ծխի և այլն: Էդ պահին ներվայնանալուց հաստատ ավելի շատ ա առողջությունս վնասվում, քան էդ մի քանի հատ ավել ծխելուցս կվնասվեր: Ու ընդհանրապես, ես էն կարծիքին եմ, որ առողջության գլխավոր հենասյունը էդ մարդու ներվերն ա: Ինձ որ ասում են՝ նիհար ես (բայց դե ես նիհար չեմ. մինածյուռնի սիմպածիչնի տղա եմ:beee), ես նենց լավ ուտող եմ, էլի. օրվա մեջ 5-7 անգամ:)), բայց մեկա՝ չեմ չաղանում, բայց որ ասենք՝ գնում եմ հանգստանալու, որ օրվա մեջ մի անգամ էլ ուտեմ, մեկա չաղանում եմ: Ասածս ինչ ա՝ մարդիկ, եթե մարդու առողջությամբ մտահոգված եք, մի շտապեք նրան զրկել ծխելուց, վախացնել ծխելու վնասակար հետևանքներով, դրանով դուք վնասում եք նրանց առողջությունն ավելի, քան, ասենք՝ մեկ տուփ կարմիր մալբորոն:
Հիմա նայում եմ սեղանին դրված մոխրամանին, ներվայնանում եմ, որտև մեջը լիքը ծխախոտի դիակ կա:)) Ներվայնանում եմ, որտև պետքա չալարեմ, քնելուց առաջ տանեմ թափեմ, որ առավոտը առաջինը սենյակս մտնողը չասի՝ էս ինչքան ես ծխել, ու ես էլի ներվայնանամ:( Հիմա էլ էս անտեր ձմեռն ա, պատուհանը օրվա մեջ ընդամենը մի 15 րոպեով եմ բացում օդափոխելու համար, ստիպված էն ռեկլամի մեջի բանից (անունը չգիտեմ՝ ինչ ա:))) եմ առել, որ փչում ես, ծուխը բնաջնջվում ա, իբր:esim Կարոտել եմ ամառը մայկա-տռուսիկով գիշերվա 4-ին պատուհանից նայելով ծխելը:love Էսօր ապակու հետևից նայում էի, ու զգում էի՝ ինչ-որ բան սիրունացել ա դուրսը, հետո նկատեցի, որ Տաշիր պիցայի ամառային էն բոշա կաֆեն չկա, էդ սեղանները դրած չեն մայթերին, որ մարդիկ գալիս էդքան մասը իջնում փողոցով են շրջանցում, կամ պիցա ծամողների աթոռների արանքներով: Ու էդ կաֆեի անմիջապես վերևի բնակելի շենքում խոզ բնակիչ կա, որ մազերը բալկոնում ա սանրում, հետո սանրի վրայից մազերը թափ ա տալիս ներքև՝ պիցաներին ավելացնելով ոչ այնքան հաճելի առամատ:pardon
Ինչքան բան ա փոխվել, շատ. ուշադրություն դարձնել ա պետք: Առաջ որ պատուհանից նայում էի՝ մայթերով քայլող մարդիկ չէին երևում, որտև ծառերը փակում էին մայթը, իսկ հիմա կաֆեի զոնտիկներն են փակում: Առաջ մեր շենքը բակ ուներ, ֆուտբոլ էինք խաղում, պաղկվոցի ու էլի տենց բաներ, ուրախանում էինք, իսկ հիմա մեր բակում խաղալու տեղ չկա, ֆուտբոլի դաշտը փակվել ա ավտոտնակներով, չնայած պետք էլ չի, որտև հիմիկվա երեխեքը ֆուտբոլ չեն խաղում, այլ iphone-ով պոռնո են նայում, ուրախանում են, երևի:esim Մինչև գիշերվա ուշ ժամերին բակում նստած խոսում, ծիծաղում էինք, 2 ժամ ցելա էինք գցում, թե ով ա գնալու 20 մետրի վրա գտնվող խանութից սեմչկա առնի գա, որ չրթենք, թափենք գետնին:)) Առավոտը հավաքարարները փնթփնթում էին դրա համար, իսկ հիմա երեխեք չկան բակում, որ սեմչկա չրթեն, հիմիկվա երեխեքը տանը ինտերնետով են ասում-խոսում, ծիծաղում, ու սեմչկա չրթելու փոխարեն մարդա մի ամբողջ ֆերմա են ռուլիտ անում: Բայց մեկա՝ հիմա հավաքարարն ավելի շատ ա փնթփնթում, որտև երեխեքի չրթած սեմչկեքի փոխարեն ինչ-որ սրվակներ ա ավլում բակի մութ անկյուններից: Խմբով հավաքվում առավոտը գնում էինք իբր վազելու, ու էդ վազելը լինում էր մի 500 մետր ջրիկանալով դանդաղ քայլելը, հասնում էինք Խանջյանի այգի, նստարաններին հարմար տեղավորվում էինք ու ցելա էինք քցում, թե ով պետքա գնա սեմչկա առնելու:D Հիմա էդ այգին էլ չկա, կաֆեներ են՝ Հին հռոմից մինչև էս նոր կառուցվող ինչ-որ մեծ նավ: Ու պետք էլ չի դժգոհել, որտև հիմիկվա երեխեքը չեն գնում այգի վազելու, եթե առավոտ շուտ են արթնանում, էդ նրա համար, որ ինտերնետով ինչ-որ կենդանի են պահում, տանեն վազելու էդ կենդանուն, որ առողջ մեծանա:
Մենք մանկությունից հեծանիվ, առավոտվա վազել, ֆուտբոլ ու էլի ուրիշ սենց բաներ ենք հիշում, հիմիկվա երեխեքը երևի GTA 4 ու նմանատիպ այլ բաներ են հիշելու: Ինչ լավ ա՝ մեր ժամանակ iphone ու facebook չկար: Ինձ դուր են գալիս իմ հիշողությունները, ու նույնիսկ 60 հազար դրամով գնած հեծանիվիս պատմությունը, որ 14 տարեկանում 10 հազար դրամով ծախեցի, որ աղջկա հետ բար գնայի:love

Երվանդ
26.01.2011, 00:42
Ութ տեսակ ալկահոլ խմում ես, վերջում բերանիցդ մեկ ա արաղի հոտ ա գալիս:)), բախտի տերը թաղեմ, ես Կուկենց քուչից լինեի, հաստատ միշտ կրվելու էի ու գնայի սեմչկի:cry

*e}|{uka*
26.01.2011, 15:12
Սիրում եմ մարդկանց իրերի հետ համեմատել: :pardon .... հատկապես ինձ:

Հիշեցնում է հին, ժամանակի ընթացքում կորած երաժշտական արկղի//տուփի//, որը պատահաբար գտել են կորած տնակներից մեկում, չպետքական իրերի մեջ: Վրայից գալիս է թանկարժեք թութունի...աշնան... թրջված փայտի հոտ: Կարևոր չի որտեղից է ու ով է նրա վարպետը: Կարևորը որ նա մենակ է հարյուրավոր տարբեր ու միաժամանակ միատիպ իրերի մեջ: Փայտի վրա կան բազուուում գեղեցիկ նախշեր, սակայն դրանից նրա պիտանելիությունը բացարձակապես չի փոխվում: Միայն բացելուց հետո կարելի է տեսնել ինչ է իրականում նրա մեջ: Միայն գտնելով հին ու գունաթափված բանալին, կարելի ա լսել նրա մեղեդին... ձայնը՝ հյուսված ոչ պատահական նոտաներով:

Shah
26.01.2011, 17:34
էս մեծ սուպերմարկետները շատ եմ սիրում, հենց նոր եկա. հովիկի համար համով բան առա ու եկա:) զբաղվելու/նայելու բան կա սուպերմարկետում` եւրոպական ցիվիլիզացիայի մի կտոր ա իմ համար բայց մի քիչ յուրահատկություններով :)... օրինակ շորողենի բաժնում չաղ եւրոպական ծյոծյաները փորձում են տեղավորվեն տեղական փոքր-մոքր շորերի մեջ կամ ասենք նորաստեղծ ընտանիքը միանգամից տարբերվում ա անհասկանալի ու անպետք բաներ առնելով :)) կամ էլ խանութի աշխատողները որ իրար հետ չուծ լի նե քֆուրով են խոսում ու հաջորդ վայրկյանին նկարած ժպիտով հաճախորդին դիմելը.. սիրում եմ էլի ձևականությունները :)) իսկ վերջում իմ սիրած զբաղմունքը սուպերմարկետում (նաչինկեն)` նենց եմ սիրում կասսայի մոտ նայեմ թե դիմացիններս տուն տանելու համար ինչ են առել )) մի տեսակ մարդկանց կարողանում ես նկարագրես ըստ իրանց առած բաների, այ օրինած իտալացիների ոտքը չի գնա պատրաստի սնունդ առնելու տեղը, իսկ ամերիկացիները միշտ իրանց չիպսերն ու պիցաները կոլայի հետ գրկաց գալիս են, իսկ տեղացիները կյանքում պիցա չեն առնի, իրանք իրանց մատոկեով(բանանի ժարիտ, կամ եփած) նենց են գոհ, ոնց որ հայերս մեր տոլմայով :)
դե իհարկե պառկովկում կարելի ա նայել վերջում ով ինչ մեքենա ա նստում... (ես ըտեղ արագ-արագ քայլում եմ իմ մինի-քարի մեջ :)) )
Akuna Matata :Ճ

Chuk
26.01.2011, 17:57
Մարդ կա, որ մեքենա առնելուց ամենառաջինը ուշադրություն է դարձնում դիզայնին ու նրա համար կարևոր չեն ոչ տեխնիկական տվյալները, ոչ այլ չափանիշներ:
Մարդ կա, որ մեքենա առնելուց կարևորում հենց տեխնիկական տվյալները, մաշվածության աստիճանն ու դիմացկունությունը:
Մարդ կա, որ մեքենա առնելուց կարևորում է մեքենայի մոդելն ու ունեցած անունը, թողարկած կազմակերպությունը:
Մարդ կա, որ մեքենա առնելուց կարևորում է վառելիքի ծախսման քանակը:
Մարդ կա, որ մեքենա առնելուց կարևորում է գինը՝ ընտրելով ամենամատչելին կամ ամենաէժան վերանորոգվողը:
Մարդ կա, որ մեքենա առնելուց կարևորում է, թե շարժիչն ինչ ձայն է հանում, ինչքան դռռոցը «առնական» է, էնքան դուրը գալիս է:
Մարդ կա, որ մեքենա առնելուց ուղղակի հավատում է ընկերների խորհուրդներին:
Մարդ կա, որ մենենա առնելուց էս բոլորի միջինն ընտրում:
Շատ մարդիկ կան, իսկ ես գնում եմ նորից երթուղային նստեմ:

Freeman
26.01.2011, 18:11
մարդ կա իր սայտում լիքը զահլա տանող ռեկլամներ ա դնում որ հարստանա
մարդ կա իր սայտում կեղծ վինռառ ա դնում,որ բացելուց փող տանի
մարդ կա իր սայտին ուշադրություն չի դարձնում
մարդ կա իր սայտը պոռնո ա սարքում որփող աշխատի
մարդ կա իր սայտի այցելուներին հաշվի չի առնում
ՄԱՐԴ կա մտածում ա սայտի որակի մասին, ոչ թե փողի ու իրան չի հետաքրքրում,որ էլի երթուղային ա նստելու,
Շատ մարդիկ կան,իսկ ՄԱՐԴ՝ մի հատ,ես հարգում եմ ՄԱՐԴուն

ars83
26.01.2011, 18:43
Մարդ կա, որ դաշնամուրային ստեղծագործությունը լսելիս հետևում է դաշնակահարի մատների շարժումներին:
Մարդ կա՝ համբույր է կորզում ընկերուհուց մինչ նա հետևում է դաշնակահարի մատների շարժումներին:
Մարդ կա, բարձրաձայն ենթադրություններ է անում այն մասին, թե ինչպես են հավաքարարները դահլիճում սրբում ջահերի փոշին:
Մարդ կա՝ ուշադրություն է դարձնում, թե ով է գրել ստեղծագործությունը: Մարդ կա՝ ուշադրություն է դարձնում կատարողի համբավին:

Մարդ էլ կա, որի պատուհանի ետևում ամպամած երկինք է, սառնաշունչ քամու ըմբոստ պոռթկումներ, կնճռոտ մատներով ծառեր, սեղանին՝ փոքրիկ կակտուս: Այդ մարդու ականջակալների մեջ աղի բյուրեղացանցի մաքրության ու գեղեցկության երաժշտություն է հնչում. ամպամած երկնքի ծանրությունն ու թախիծը կրող, սառը, ըմբոստ պոռթկումներով: Երաժշտությունը ծնվում է կնճռոտ մատներով ծերունու՝ դալար կակտուսի փշիկների նման նուրբ հպումներից դաշնամուրի սև ու սպիտակ ստեղներին:


http://www.youtube.com/watch?v=1TdnDEnJb0o&feature=related
Ֆրանց Շուբերտ. Դաշնամուրային սոնատ լյա մաժոր, օպ. D959: Մաս Բ. Andante: Դաշնակահար՝ Ալֆրեդ Բրենդել:

murmushka
26.01.2011, 18:51
Մարդ էլ կա հոգնել է իրիսկ զգացմունքների առատությունից...ու բազմազանությունից
հոգնել եմ, հանգիստ եմ ուզում ապրել

Հարդ
26.01.2011, 19:24
Արդեն երևի ժամ ու կես... կամ գուցե 2 ժամ... լսում եմ էս 30 վայրկյանանոց կտորն ու նայում մի պատկերի: Փլեյերը դրել եմ replay - ով:
Հազիվ եմ ինձ պահում, որ չպոռթկամ:


http://www.youtube.com/watch?v=gDgPl90_C74

Ժունդիայի
26.01.2011, 19:42
Ոչ ցավերն են մոռացվում, ոչ էլ ուրախության պահերը: Այն ամենն, ինչ մեզ երջանկացնում է կամ դժբախտացնում ծառայում են, որպես գլուխկոտրուկ (puzzle), որի մասնիկների շնորհիվ հավաքում ենք մեր կյանքը, որպես մեկ ամբողջություն: Ու այդ գլուխկոտրուկը բաղկացած է հարյուր հազար կտորներից:

Այն գիշերը, երբ չէիր կարողանում դադարեցնոլ լացելը, այն օրը, երբ քայլում էիր՝ չիմանալով, թե ուր ես գնում, այն անմոռանալի համբույրը, այն անակնկալ այցը, որ նա արեց վերջերս, երեխայիդ ծնունդը, հայրական նախատինքը, անարդար կերպով գործից հեռացումը, այն վթարը, որի պատճառով կրում ես խորը սպիները ողջ մարմնiդ վրա... ու այս ամենը տեղի է ունենում կամաց-կամաց՝ ձևավորելով անձդ, ցույց տալիս, թե ով ես դու իրականում: Գլուխկոտրուկ:

Չկա մի մասնիկ, որը չտեղավորվի այդ գլուխկոտրուկի մեջ: Բոլորն էլ իրենց տեղն ունեն: Ու քանի որ հարյուրհազարավոր են, հնարավոր է մոռանաս դրանցից ոմանք, և այդ անվանում ենք «դա էլ անցա՜վ»: Չի անցել: Այլ մեր ներսում է, ինչ-որ տեղ կորած, բայց երբ ամենաքիչն ես սպասում, այն ավելի քան ահրաժեշտ է, որպեսզի լրացնես գլուխկոտրուկ կոչվող խաղի բացակայող մասնիկը ու տեսնես ինքդ քեզ՝ ամբողջությամբ:

Սլիմ
26.01.2011, 21:09
Լարված, անիմաստ, գլխացավով հագեցած օր: Կողքից "վայ , բայց ոնց եմ նախանձում քո անհոգությանը" վիճակնա , իսկ ներսում "ոնց եմ զզվել, հոգնել էս ամեն ինչից" վիճակնա: Գործի տեղը ուրիշ գործ ես անում ու ձեռի հետ մի երրորդ գործ ես փնտրում, պերերիվին ինչ որ չորցած խաչապուրի մի կերպ զզվելով, կողքի չորերը հանելով ուտում, հեռախոսի մեջ կամ մուննաթա "ինչ ենք անելու, ժամանակ չմնաց" թեմայով, կամ գործ, հարցեր գործի մասին, շատ հարցեր գործի մասին : Դուրս ես գալիս, մարդ կա նստումա տաք մեքենան , իսկ դու մրսած, հիվանդ, անտրամադիր, գլխացավով անդուր ճամփով տուն ես գնում : Մարդ էլ կա ուզումա քեֆի գնա, ոնց որ ես չեմ ուզում, ոնց որ ես սաղ կյանքս երազել եմ էս էշ օրերը ապրեմ: Որ հիշում եմ վերջին անգամ երբ եմ ի սրտե ուրախացել, երբ եմ ինձ իրոք լավ զգացել, ոչ թե "վայ մամ ջան բորշ ես սարքել" կամ "ինչ լավա շեֆերը չկան , թռանք" թեմաներով: Մարդ ուզումա թքած ունենա ամեն ինչի վրա ու ինքն էլ անի էն ինչ իրան դուր կգա:

Chuk
27.01.2011, 01:13
Ամեն օր աչքիս է ընկանում «Հանցավոր անտարբերություն (http://www.akumb.am/showthread.php/58216-%D5%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)» թեման ու ամեն օր մտածում եմ. տեսնես ես հանցավոր անտարբե՞ր եմ, որ չեմ մտնում, տեսնեմ ինչի մասին ա թեման :think
Ախր էնպես էլ մեծ-մեծ գրառումներ են անում :cry2

erexa
27.01.2011, 04:28
Կյանքում լինում են պահեր երբ չենք ուզում լսել էն ինչ լսում ենք, չենք ուզում տեսնել էն ինչ տեսնում ենք, չենք ուզում զգալ էն ինչ զգում ենք, չենք ուզում հասկանալ էն ինչ հասկանում ենք, չենք ուզում ընդունել էն ինչ ստիպված ընդունում ենք և չենք ուզում կորցնել էն ինչ կորցնում ենք: :( :(

My World My Space
27.01.2011, 12:01
Լավ եմ արել.....

Առավոտ բոլ-բոլ սխտորով թաթար-բորակի եմ կերել ու գանցել եմ գործի.....

Մամաս ասում ա` այ տղա ամոթ ա, սխտոր ես բուրելու.....

լավ եմ անում....

էդ խի մյուսները կարա՞ն պիվից տռզած փորերը շփելով ու կապչաոնկայոտ անդուր բխկացնելով մտնեն կաբինետս, ես չե՞մ կարա սխտոր ուտեմ.....

Տո լավ էլ կարամ.....:angry

Իրանց ինադու վաղը կապսուլը չհանած լոբի եմ ուտելու.....:P:D

Agni
27.01.2011, 12:25
Շարունակեմ իմ բարեկամ Վորլդի ոճը...:))
Լավ ենք արել, շաաատ էլ լավ ենք արել, հետո ի՞նչ, որ մեկը պատահաբար դուռը բացեր ու կասեր՝ սա գժանոց է,:o ոչ թե .... կենտրոն:
Ուրեմն էսօր ես ու իմ գործընկերը առավոտից եկել ենք նստել շատ վատ, ու ծանր տրամադրությամբ. ոչ խոսում ենք, ոչ գործ ենք անում... մեկ էլ ասեց՝ չէէէ, սենց չի լինի, ես էլ միացրեցի Elvis Presley ու գժական հո չենք պարում ՝ առանց ռիթմի, առանց իրար նայելու մոտ 3-5 րոպե: Հետո անմիջապես անջատեցիքն,լուռ եկանք մարդա մեր տեղը նստեցինք, իբր մենք չէինք էլի... Շատ թեթևացած ու բարձր տրամադրութմաբ սկսեցինք աշխատել:
Ասածս ինչա՝ կեցցե պարաթերապիան, փորձեք չեք փոշմանի::D

paniaG
27.01.2011, 12:36
Մասսիվ Ատակ էր առավոից, բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով, 4կմ-անոց խցանում, լավա երաժշտությունն էլ կար, մարդը մեքենայով շուռ էր եկել, պարզ չէր մահացելա, թե չէ...արդեն 2 ժամա ինչ, ոչ մեքենան էր տեղում, ոչ վարորդը, բայց մարդիք իրենց սուրբ պարտքն են համարում իջնեն մեքենաներից ու նայեն ճանապարհից ներքև, ի՞նչ են ակնկալում տեսնել չէս հասկանում...
Տխուրա, որ տենց մեծ եռանդով վազում ենք ուրիշի դժբախտութանը ականատես լինելու, սեփանակ հետաքրքրությունը բավարատելու համար,համոզված չեմ, որ, եթե օգնության կարիք լիներ, էդ հետաքրքրասերների գոնե 10 սոկոսը կանգ կառներ..:cry2

Դեկադա
27.01.2011, 13:42
Փաստորեն հայոց բանակի օրն է վաղը...

...կարոտել եմ տղայիս: Երևի թե տոների մեջ միակն ա, որ մաղթանքս հիմնականում լինում ա համբերություն ու խելամտություն մաղթելը:

Rammstein
27.01.2011, 16:13
Էս վիրահատությունը ու ընդհանրապես վայենկոմատի ու բանակի հետ կապված ոչ մի բան վրես չի գալիս: :beee
Իբր ժամը 9:30 վիրահատության էին կանչել, հավաքվել գնացել եմ: Մոտ մինչեւ ժամը 14:00-ը սպասացրին, որտեւ ազատ պալատ չկա, ինչ-որ ակցիա ա, սաղ Հայաստանը էկել վիրահատվում ա: Վերջում ասում ա, թե գիտե՞ս, կներես, բայց բեր իրեքշաբթի արի: :angry
Հիմա էկել եմ տուն, նստած գարեջրիս դոզան հասցնում եմ մեկ լիտրի: :russian

Հավելում. ծը՜նգ… մեկ լիտրը լրացավ: :}

Chuk
27.01.2011, 16:49
Օֆ, օֆ:
Երկիր մեդիայից եկել են մեր հիմնարկի գործունեության որոշակի ոլորտի հետ կապված հաղորդում պատրաստելու: Հետո էլ որոշեցին նկարել նաև մեր աշխատանքային ռեժիմը: Ահավոր չեմ սիրում տենց բաներ: Բայց դե հիմա... ընկել եմ, պիտի քաշեմ: Ամենից երկար տեսախցիկն իմ վրա պահեցին: Դե ես արագ եմ տեքստ հավաքում ու առանց ստեղնաշարին նայելու, միայն էկրանին եմ նայում: Ու թերևս էդ մարդիկ մտածում են, որ խիստ աշխատանքային պատկեր ա կառուցվում... երիտասարդ մասնագետը արագ-արագ, դեմքի լրջագույն արտահայտությամբ տեքստ է հավաքում՝ իր գործերն է անում: Դե գնա ու բացատրի, որ ախպեր ջան, անկապ օրագրում գրառում եմ անում :))

ars83
27.01.2011, 17:07
Առավոտյան խմբով գնացել էինք դիտելու LHCb գիտափորձի սարքավորումները: Իրականում բուն գիտափորձինը դիտել չէինք կարող՝ ռադիոակտիվության բարձր մակարդակի պատճառով, բայց մոդելները դիտեցինք և դրանց հիման վրա ահագին բացատրություններ ստացանք (նաև հին Delphi հին գիտափորձի դետեկտորները տեսանք): Երբ բարձրացել էինք հարթակի վրա, որպեսզի տեսադաշտն ավելի լայն լինի, ինձ հաջողվեց ձեռքից գցել անցաքարտ-ժետոնը, որը հարթակի անցքերից մեկով ընկավ ներքևի հարկի փակ վանդակի մեջ, որտեղ գազի բալոններ էին տեղակայված: (Եթե մի նման բան չպատահեր, զարմանալի կլիներ: :{ ) Ստիպված մարդիկ սկսեցին ձող փնտրել, որ վանդակի ճաղերի արանքից հանեն իմ ժետոնը: Ման եկան և ձողի փոխարեն գտան... մի հատ մետրուկեսանոց քանոն, որով որսացին ժետոնս: :)) Ֆիզիկոսները հետաքրքիր մարդիկ են, էլի, ինչ ուզում ես ասա:

Ֆոտոն
27.01.2011, 18:46
Արսի գրառումն ինձ ոգեշնչեց լսելու Շոպենից մի քանի բան: :)

Իդեպ, հենց սկզբից Յունդի Լիի կատարումը գրավեց, թարմ կատարում է:


http://www.youtube.com/watch?v=tvm2ZsRv3C8

http://www.youtube.com/watch?v=yo82ipPkTRY&feature=related

Արս, պետք ա որ քեզ դուր գա: ;) Կարծես տրամադրությանդ էլ համընկնում է::oy

ministr
27.01.2011, 19:57
Հեռախոսը զանգումա, վերցնում եմ

- Ալո
- Դավ ջան բարի օր ախպերսսս
- Բարի օր ապեր
- Լսի մի բան հարցնեմ, ֆլեշկեքից որնա լավ? Ինչ առնեմ?
- Kingston-նա լավ, մնումա օրիգինալը լինի
- ...(տևական լռություն) Ինչ?
- Kingston... տենց ֆիրմայա
- Ախպեր էդ թազայա?
- Չէ ինչնա թազա, վաղուցվա ֆիրմայա
- Հա? Լավ: Բայց դրա կապը ոնցա վափշե խաբար ես?
- ... (արդեն իմ մոտ տևական լռություն) ապեր դու ինչ ես ուզում?
- Դե ուզում եմ ինտերնետ կպնեմ էլի...
- :D Գնա ՄՏՍ Կոնեկտ առ..

Ժունդիայի
27.01.2011, 20:47
Աշխարհում չկա սիրահար մի զույգ, ոքեր չտառապեն խանդի զգացողությունից, կասկածամտությունից: Որոշ մարդիկ կարողանում են այդ ամենը տանել բավականին հանգիստ, խանդում են քաղաքակիրթ ձևով՝ այդկերպ չսասանելով բուն հարաբերությունը: Իսկ մնացածը խելագարվում են ժանտախտանման այս վարակից, չեն հասցնում նայել կողքերը, զուգընկերն անմիջապես տնկում է անտենաները: Առօրյա տհաճ զգացողություն:

Սա ի՞նչ է, պահպանել հարաբերությու՞ն: Սա՞ է սիրո ապացույցը: Որոշ չափով այո´: Նվիրվածություն է, հոգատարության պես մի բան, եթե իհարկե համաչափությունները ողջամիտ են: Եթե չես ցանկանում կորցնել սիրածդ էակին, չես ցանկանում, որ խլեն ձեռքիցդ, ապա ուշադիր եղիր: Ոչ ոք չի կարող ասի, որ այս ամենը խեղկատակություն է, այսկերպ դու պարզապես վերահաստատում ես այն դիրքն ու տեղը, որը կարծում ես, որ քոնն է:

Մարդկային խոհեմությունը դեպի գերեզմանն է շարժվում, ոչ թե երբ խանդը այլևս կապ չունի ներկայի, այլ այն մարդու անցյալի հետ, ում դու սիրում ես: Մի անցյալը, որը դու չես կիսել, անցյալ, որը դու մանրամասնորեն չգիտես, որի ժամանակ դու գոյություն չունեիր, ախր դավաճանված էլ չէիր՝ բնականաբար:

Սակայն որոշ մարդիկ չեն ցանկանում լսել խոհեմության մասին, երբ օրինակի համար, սիրած մարդու 5 տարի առաջվա նկարն ես տեսնում, որտեղ նա կյանքից ուրախ է, երջանի՜կ, ընկեր-ընկերուհիների հետ, որոնց երբեք չես ճանաչել: Սկսում են նույսնիկ խանդել այն ձայնասկավառակներին, որոնք գնվել են նախքան հարաբերությունները, խանդում են նվերներին, որոնք տրվել են անցյալում, սկսում են խանդել այն հագուստեղենը, որոնք գնվել են առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, խանդում են այն ժպիտներին, որոնք հայտնվել են սիրած մարդու դեմքին, նրանցից շա՜տ առաջ: Ախր, ոնց կարաս հավատաս, երբ նա ասում է, որ չի կարողանում իրեն պատկերացնել երջանիկ առանց քո գոյության, եթե առնվազն հինգ տարի առաջ նա արձակուրդ էր անց կացնում օրինակ՝ Ծաղկաձորում՝ զբերը մինչև ականջները բաց նկարներն էլ, առըհա որպես ապացույց: Ոմանք ոտք չեն դրել այն վայրերում, ում սիրած անձնավորությունը իրեն եռռռջանիկ էր զգում այլոց ներկայությամբ: Ու եթե ինքը իրեն եռռռջանիկ էր զգում Ծաղկաձորում, թող որ գետնի տակն անցի էդ անիծյալ վայրը:

էս արդեն խանդ չի կոչվում: Սե՞ր, առավել ևս:

Դեկադա
27.01.2011, 21:27
Մանկուց մեզ սովորեցնում են անծանոթների, մեզնից տարիքով մեծերի հետ խոսել Դուք-ով: Ինչո՞ւ: Հարգանքի նշան է. կասեն ձեզնից շատերը: Իսկ ես կասեմ ոչ միայն և ոչ միշտ: Դուք-ով դիմելը բացի այն, որ կազմում ա էթիկայի կանոնների հիմնաքարը, նաև՝ ըստ իս, պատեր ա շարում: Սահմաններ գծում, որի արմատները գնում են մինչև խորքերը: Մարդիկ չեն սիրում սահմաններ՝ նույնիսկ բնական: Ես էլ երբեմն ուզում եմ քանդել դրանք: Բայց ընդունում եմ հենց այդ բնականը իր բնական վիճակում:Հիմնականում սահմանները քանդվում են երկկողմանի համաձայնեցման արդյունքում: Հաճախ քանդված սահմանները ամրապնդում են ձևավորվող հարաբերությունները: Հաճախ էլ այն վերստին փշալարերով կապելու անհագ ցանկություն ա առաջանում, որովհետև ինքը ստիպում ա լինել զգոն, զգաստանալ: Կշռադատել յուրաքանչյուր խոսքը, անգամ բառը: Մարդկային փոխհարաբերությունները հաճախ սարքում են կակաո՝ ռեմիքս են անում, որը կորցնում ա իր նախնական համը: Մինչդեռ ես սիրում եմ... կոնյակ, հետն էլ 20 տարվա հնությամբ: Ու ինչպես նշեց ակումբցիներից մեկը «Դու -ով դիմելու համար էլ վստահության ու կայացման ճանապարհ պետք է անցնել»:
:)

Kuk
27.01.2011, 22:26
Եթե քեզ հետ պատահել ա, որ ինչ-որ առարկա ձեռքումդ լինի, ու դու շուրջդ փնտրես այդ նույն առարկան.. եթե քեզ հետ պատահել ա, որ բջջայինով խոսելիս քեզ հեռախոսահամար ասեն, ու դու փնտրես քո բջջայինը, որով խոսում ես, որպեսզի համարը մեջը գրես.. եթե քեզ հետ պատահել ա, որ ծխացող ծխախոտը ձեռքիդ տուփից հանես նոր ծխախոտ, որպեսզի ծխես.. եթե քեզ հետ պատահել ա, որ տան հոսանքն անջատված ժամանակ սենյակ մտնելիս «միացնես» լույսը, դուրս գալուց էլ պարտաճանաչ ձևով «անջատես այն».. եթե քեզ հետ պատահել ա, որ բուձիլնիկ դնես առավոտն արթնանալու համար ու քո դրած ժամից մեկ րոպե շուտ արթնանաս, բուձիլնիկն անջատես ու նորից քնես.. եթե քեզ հետ պատահել ա, որ ակնոցը աչքերիդ փտրես այդ նույն ակնոցը.. եթե քո հեռախոսի զանգը Նոկիայի հայտնի զանգը չի, բայց դու ամեն անգամ այդ զանգը լսելիս ձեռքդ տանում ես քո բջջայինին.. եթե.. եթե.. եթե.. Մի՛ մտահոգվիր, ուրեմն դու նորմալ մարդ ես:D

My World My Space
27.01.2011, 23:21
թեմաներ կան, որ վերնագիրը նայում եմ, ուզում եմ կարդալ, բայց փոշմանում եմ, տենց էլ չեմ կարդում....

օրինակ էս մեկը` Ձեր չսիրած 5 գրողները

արդեն մի քանի օր ա, երբ բացում եմ չկարդացած գրառումները, էդ թեման մեջը կա, ու վերջի գրառում անողը Մալխասն ա:

Հարց` քանի՞ 5 չսիրած գրող ունի Մալխասը....;)

Kita
27.01.2011, 23:40
Նոր քնաբերամետ եմ հայտնագործել:))
1 թուլ կենտոնալ(ցավազրկող էլի) + դաղձի/նանայի թեյ և ընկնում ես լավ վիճակների մեջ անջոյացած:))

Հարդ
27.01.2011, 23:42
Մեկ մեկ ուղղակի նողկանք եմ ապրում ավանդույթների հանդեպ:
Ամգամ մեռնելուց՝ մեռնողը մտածում է, որ իր մահով ծախսի տակ կգցի հարազատներին...

paniaG
28.01.2011, 00:15
Կարծրալոմա պետք, կարծրատիպ կա ջարդելու:angry

einnA
28.01.2011, 00:16
Տուն եմ գալիս, մոտավոր ժամը 8-ն է, մեքենայի մեջ երկու երիտասարդ են նստած ու զանգերից, պատասխանից երևում է, որ շտապում են. Ծաղկաձոր են գնում, ընկերները սպասում են, լիքը բան են բաց թողնում, համ էլ ձյուն է գալիս, մի խոսքով արդեն բուռը քննարկում են, թե ինչ են անելու էս քանի օրը:

Վարորդը լուռ իր ղեկին է,հանգիստ վարում է, իր գործի վրա ու ձեն չի հանում, չի խառնվում խոսակցությանը (ինչը հազվադեպ բան է վարորդների մոտ):

Դանդաղ ձյուն է մաղում, ու նորից զանգ:Երևում է` կենացները քաղցրացել են, հիշել են իրանց ուշացող ընկերներին, արագացնում են` ուր եք, հասեք, ոտով եք գալիս, ու ղժոցը հեռախոսից էն կողմ լսվում է...
Տղաներն էլ չդիմացան.
-Հոպար ջան մի քիչ արագ չի ըլնում քշես,ոտդ մի քիչ գազին դիր էլի:
-Մի տարի առաջ Ռուսաստանից վռազ կանչեցին. կինս հիվանդ էր, եկա հասա մեռավ, քառասունքը չտված հերս մեռավ, մի երկու ամիս անցավ միակ տղաս ավտոն լարեց, ձորն ընկավ մեռավ, ես էլ վռազելու տեղ չունեմ տղերք ջան:

Ու լռություն:

Զանգ:

- Արա, հանգստացեք, երբ կհասնենք, կհասնենք, էլ չզանգեք:

Առանց վռազելու հասանք տեղ:

One_Way_Ticket
28.01.2011, 01:48
Ամանորյա հարբած խրոնիկա

31.12.2010: Վիեննա։ Տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ի կողմերը։ Նստած մտածում եմ ոնց դիմավորեմ Նոր Տարին։ Ծանոթներ այստեղ չունեմ։ Մեկ մտածում էի գիշերային ակումբ գնալ։ Հետո ինտերնետում մի քիչ փորփրեցի, մարդիկ ասում էին, որ Վիեննայի փողոցներում Նոր Տարին ուրախ է անցնում, շատ ուժեղ ֆեյերվերկներն են լինում։ Մտածեցի, որ ակումբ երբ էլ ուզեմ կգնամ, ավելի հետաքրքիր է ֆեյերվերկները տեսնել։ Իսկ որպեսզի իրոք ուրախ լինի, պետք է խմել։ Գարեջուր ունեի, կես լիտրանոց շշեր։ Խմեցի, մեկ, երկու, երեք, չորս (սովորաբար այդքան չեմ խմում)։ Նստեցի մետրո, գնացի քաղաքի կենտրոն։ Աժիոտաժը արդեն սկսվել է, մարդիկ անգամ մետրոյի վագոններում էին խմում։ Կենտրոնական փողոցներում աննկարագրելի հրմշտուք էր։ Ինչքան մոտենում էր ժամը տասներկուսը, այդքան ավելի էին շատանում մարդիկ, չնայած թվում էր այլևս շատանալու տեղ չկա։ Իսկ ֆեյերվերկներ գրեթե չեղան, հետո պարզվեց, որ անցյալ տարվա դրանք այնքան խլացուցիչ են եղել, որ մարդիկ բողոքել էին, և այս տարի արգելել էին։ Կեսգիշերից հետո մարդկանց մի մասը գնաց, որոշ տարածություն բացվեց շարժվելու։ Բաց երկնքի տակ համերգներ են տեղի ունենում, մարդիկ պարում են։ Բազմաթիվ կրպակներ են բաց, ուտելիք և խմիչք են սպասարկում։ Ինքս պունշ եմ խմում (ըստ էության, եռացրած կոկտեյլ), դա այստեղ ամենատարածված խմիչքն է։ Մեկ, երկու, երեք։ Արդեն այն պահն է, երբ հարբացության աստիճանը չես զգում և շարունակում ես խմել։ Քայլելով հեռացա այդտեղից, կոտրված շշերը լողում էին փողոցներում։ Թե ինչ էի անում հաջորդ երկու ժամը, շատ աղոտ եմ հիշում։ Ամենայն հավանականությամբ երաժշտություն էի լսում։ Գիտակցությունս հանկարծ տեղն է գալիս, երբ կանգնած եմ ինչ-որ ավտոբուսների մոտ։ Փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Առաջին վարկածը՝ երազ է։ Լարվում եմ, ուշադիր կողք բոլորս եմ նայում։ Հասկանում եմ, որ երազ չէ։ Ես հարբած եմ, պետք է տուն հասնել։ Փորձում եմ տաքսի բռնել։ Կողքս բազմաթիվ մարդիկ նույն բանով են զբաղված։ Բայց որն անցնում է, չի կանգնում։ Որն էլ կանգնում է, ազատ չէ։ Հույսս կտրելով՝ որոշում եմ մետրոյի կայարան փնտրել։ Մոտենում եմ մոտակա շենքին, որ նայեմ, թե որ փողոցում եմ գտնվում, և հենց այդտեղ տեսնում եմ բաղձալի "U" նշանը (մետրոն այստեղ U-bahn է կոչվում)։ Հետաքրքիր է, որ կարողացել եմ պարզել, թե ինչպես իմ կայարանը հասնել, հաջորդ օրերին ինչքան փորձեցի հիշել, թե որտեղից եմ եկել, չկարողացա։ Մտնում եմ մետրո, սպասում եմ գնացքին։ Մեկ էլ մի քանի հոգի գոռալով ներս են մտնում՝ "Россия для русских!!!! Москва для москвичей!!!!": Գալիս, ինձնից մի քիչ հեռու կանգնում են, նույն գնացքին են սպասում։ Ահավոր ջղայնացա։ Խմած ժամանակ էլ մարդու ոչ ուղեղն է նորմալ աշխատում, ոչ արգելակները։ Դուխս հավաքում եմ, մոտենում եմ և մունաթով ասում՝ "А Вена для кого?": Իրականում դա հիմարություն էր, քանի որ հանգիստ կարող էին ինձ բռնել, տփել։ Բայց այդ մարդիկ մանդռաժ ընկան, փոքր լռությունից հետո լսում եմ՝ "A Вена для венцев": Տալիս եմ հաջորդ հարցը՝ "А что вы тут делаете?": Գալիս է գնացքը, մտնում ենք։ Մեկ աղջիկ էր, շատ բարեհամբույր պատասխանում է "я тут учусь": "А я турист из Армении", ասում եմ։ "Ооооо, Армения классная страна, очень хочу побывать в Армении", ասում է մի տղա։ Հիշում եմ, որ անունս հարցրին։ Ընկերական մթնոլորտ ստացվեց, իրադարձությունների նման զարգացում ես ամենաքիչն էի ակնկալում (չնայած հարց է, թե ինչ էի ես ընդհանրապես ակնկալում): Նրանք ինձնից շուտ իջան, այդ տղան ասաց՝ "встретимся в Армении!": Երևի նրանք էլ էին հարբած։ Դե այդ օրը այդ ժամին ոչ հարբած մարդու հանդիպելը դժվար էլ կլիներ։ Խրոնոլոգիան այդ զրույցի կարող է մի փոքր խառնեմ, ես չեմ էլ հիշում թե նրանք քանի հոգի էին, աղոտ հիշում եմ միայն այդ աղջկա և տղայի դեմքերը։ Հասա իմ կայարանը։ Այն երկու ելք ուներ, իրար շատ նման, նորմալ վիճակում անգամ ես դրանք շփոթում էի։ Մեկով դուրս եմ գալիս, փորձում եմ դիմացի շենքի վրայի գրածը կարդալ։ Չի ստացվում։ Լավ, ասում եմ, ենթադրենք, ճիշտ եմ դուրս եկել, գնացինք։ Ընթացքում ջոկում եմ, որ ճիշտ եմ գնում․․․ Հաջորդ հիշողությունն այն է, որ արթնանում եմ՝ թախտի վրա նստած։ Փաստորոն հասել եմ տուն, նստել եմ և տեղում անջատվել, կյանքումս առաջին անգամ։ Սիրտս խառնում է, գլուխս տրաքվում։ Գնացի զուգարան, սիրտս հետ տվեցի, միանգամից երկու հատ ասկոֆեն խմեցի (բարեբախտաբար, փորձը սովորեցրել է միշտ հետս аптечка տանել): Առավոտյան ժամը 7-ի կողմ էր։ Պառկում, մի երեք ժամ էլ եմ քնում։ Արթնանում եմ, արդեն գրեթե նորմալ եմ։ Բայց այդ օրը միայն պունշի հոտը հիշելիս արդեն վատանում էի։

Ռուֆուս
28.01.2011, 02:59
Ինձ միշտ հետաքրքիր ա, ինչի՞ են շներն էդքան շատ սիրում ջուր ու ատում անձրև, նույն բանը չի՞ :8 Շանս անձրևին դուրս տարա, մի րոպեում բոլոր գործերն արեց (ինչի համար իրեն մինիմում 15 րոպե ա պետք, ամեն ծառը պիտի հոտոտի, նոր որոշի, արժի՞ ջրել, թե չէ) ու իրեն պատեպատ տուն գցեց: Ու (ինչպես միշտ անձրևի տակ մնալուց հետո) հիմա հոգեկան հիվանդի պես տնով մեկ վազվզում է, ճանապարհին ռաստ եկածը կծելով:

Շների հոգեբույժ Հայաստանում չկա՞:

Դեկադա
28.01.2011, 12:59
Օֆ Օֆ… ես էլ բողոքեմ: Ինչքան են անհամները շատացել: Փող տվեք, ձող տվեք: Չէ սխալ ասեցի: Ձողը կար: Ձողի վրայի պարողին տվեք: Էտքանը տալուց հետո էլ արգելափակեք: Բայց մի բան ա հետաքրքրում...ո՞վ ում վրա ա ծիծաղում:

...

My World My Space
28.01.2011, 13:21
Աշոտ Երկաթ

Խնդրում եմ ինձ 30 օրով արգելափակեք
մոդերատորններ կատակ չեմ անում
Ձայնալար

Աշոտ Երկաթ Մեկ ամսով արգելափակվել է՝ սեփական դիմումի համաձայն:

Փաստորեն բարի հոգիները գոյություն ունեն..... :)) պահանջում եմ նոբելյան մրցանակ..... :goblin

Էլիզե
28.01.2011, 16:20
էսօր ես ու Սուսանիկը իջել ենք այգի ու ինչպես միշտ "սամալյոծիկ-սամալյոծիկ" ենք խաղում //բնույթը խաղի հետևյալն է՝ Սուսը թևերը բացած պտտվում է իմ կողքը և ծլվլում՝ ուուուուուուուու... սամալյոծիկը եկաաաաաաաավ.... հետո՝ իրար հետևից` մեր թևերը բացած վազում ենք// էդքան բան, պապուն արևը` ոչ ոքի նեղություն չենք տվել... :esim

ամեն երկրորդ անցորդը իր սուրբ պարտականությունների ցուցակի մեջ ներառած ուներ ինձ ու Սուսանիկին խղճալի հայացքով նայելը…
հիմնականում նայում էին ինձ մասնավորապես էսպես՝ ի ծիբյա վիլեչատ... :ok

Հետո էլ ասում են՝ ամեն մեծի հոգու խորքում երեխա է... դե ես էլ էդ երեխայությունն եմ "խոդի" տվել... իրենց ի՛նչ... :angry

քամահրում եմ իրենց... :beee
բայց դուրսը լավ վազվզեցինք... հիհիհի.... :aha

ivy
28.01.2011, 16:24
Որ կողմ նայում ես, բոլորը գրում են, բայց գրականություն էդպես էլ չկա...

Shah
28.01.2011, 18:11
էս կյանքը իսկականից սպիտակ ու սև գծերով ա, երեկ աշխարհի ամենավատ օրն էր, էսօր էլ աշխարհի ամենալավն ա... կոնտրաստի հետ հարմարվել ա պետք :)))

murmushka
28.01.2011, 18:31
Կորցրել եմ...չ՝, երազս չեմ կորցրել, կամ էլ քունս, հանգստությունս եմ կորցրել, ներդաշնակությունս, վստահությունս, համառությունս...հիմա նման եմ մոլորվածի, որ ուղղակի իներցիայով շարունակում է թափառել, արդեն նույնիսկ մտքում էլ կորցնելով նպաակի պատկերը… Չգիտեմ ինչ եմ ուզում , կամ ուզում եմ թե չէ ուզում
փորձում եմ հարմարվել, չի ստացվում, ես դեռ փոքրուց հարմարվողներից չեմ եղել
փորձում եմ հասկանալ, չի ստացվում... երևի ինքնապաշտպանությունից անգամ ուղեղս չի թողնում, որ կենտրոնանամ
փորձում եմ մոռանալ, չի ստացվում... որդի նման անհանգստությունն ինձ կրծում եմ
փորձում եմ հանգստանալ....չի ստացվում դե չի ստացվում էլի, չի ստացվում
ինչ-որ մեծ իրադարձության եմ սպասում,ներքուստ, ինքս էլ չգիտեմ ինչ իրադարձության, բայց անհանգիստ սպասում եմ ու սպասում.......

Jarre
28.01.2011, 22:23
Նկատել ե՞ք, որ մեր ու մեր դիմացինի յուրաքանչյուր տարօրինակ կոմպլեքսի ետևում թաքնված է անցյալում տեղի ունեցած այնպիսի մի բան, որի մասին չի լինում խոսել առանց զգացմունքների և հեշտ։

einnA
28.01.2011, 22:56
Երեկ գործից դուրս եմ եկել, առաջարկեցին մեքենայով տանել ուր որ պետք էր, նստեցի, զրուցելով հասանք, տիկին Սվետան (չնայած տարիքի մեր օֆիսում 1100 վատանոց կնոջ համբավ ունի) խնդրեց իրենց բակ տանեն, տարանք, ու աչքս ընկավ դալանին ու նայում, նայում, մի բան ինչ-որ ծանոթ է թվում ու ասում եմ` էս (http://www.akumb.am/showthread.php/32857-%D4%BF%D5%B8%D5%B2%D5%A2%D5%AB-%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81-%28%D4%BF%D4%B3%D4%B4%29/page10?highlight=%D4%BF%D5%B8%D5%B2%D5%A2%D5%AB+%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB+%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81) ինձ շատ ծանոթ է ... ու ոգևորված պատմում եմ հեղինակի մասին էնքան, որ տիկին Սվետան ոգևորվեց, սկսեց հարց ու փորձ անել, վերջում էլ ասեց` դե կգնաս Սաթիկին կասես, որ շատ շնորհակալ եմ, չի կարա գա էն մի պատն էլ սիրունացնի? :think

Հարդ
28.01.2011, 23:27
Բախտս հետս էր:

Քիչ առաջ էկա կոմպի մոտ, լույսը վառեցի, արդեն սենյակի մեջտեղում էի... ու հանկարծ լուստրան (հայերեն ոնց է՞ր (ամոթ)) կիսով չափ տրաքեց:
Ամբողջ սենյակով կայծեր թռան, ու կտորներ ցրիվ եղան:
Ինձ թե մի հատ կպել ա :esim

Չէ, չեմ բողոքում...

--------------------------------------

Դրանից ավելի առաջ առավոտվանից զանգի եմ սպասել:
Անգամ եթե զանգիս երգի նոտաներից մեկը լսել եմ, ականջներս ծռվել են դեպի հեռախոսս բառիս բուն իմաստով (լրիվ ճիշտ ա):

Ու մի անգամ, էլի ծանոթ հնչյուններ... ու զա՛գս ա:
Մի ուրախություն, մի սրտխփոց, մի շնչկանգնոց:))
«Ֆսյո, ինքն ա» վերնագրով կայծակնային արագությամ հասնում ես տան մի ծերից մյուսը:

Ու ի՞նչ...
Տեսնում ես ընկերոջդ համարն ա...
Ինչ սրտանց հայհոյանքներ կտեղար բայց, եթե շունչս չկտրվեր...:diablo
:tease

Adam
29.01.2011, 02:15
Էն, ինչ-որ էսօր ձեզ պատմելու եմ միգուցե անհասկանալի լինի շատերի համար ու համոզված եմ, որ էդպես էլ կլինի, քանզի ինձ համար նույնպես շատ տարօրինակ ա ու առաջին անգամ ա, որ էսպիսի բան ա հետս կատարվում:
Պատմելու եմ միստիկական մի դեպքի մասին, որն էսօր տեղի ա ունեցել հետս:
Ես ոչ մի պատասխան չեմ կարողանում գտնել ու կարծում եմ ոչ ոք չի կարող բացատրել...
Կեսօր էր, քաղաքի գրադարաններից մեկում նստած ֆրանսերեն եմ պարապում:
Ներկա պահին գտնվում եմ ֆրանսերենի սկսնակ փուլում ու բացի տարրական բառերից ու կենցաղային մակարդակի մի քանի արտահայտություններից, ոչ մի բան չգիտեմ:
Նոթատետրումս գրի առած նոր բառերն ու արտահայտություններն եմ սովորում՝ ուշադիր հակված կարդալով: Կես ժամ անց, զգում եմ, որ քունս ահավոր տանում ա: Գրադարանը համարյա թե պայթում ա մարդկանց քանակից, բայց միևնույն ժամանակ գերեզմանային լռություն ա տիրում: Էն ընթերցասրահում, որտեղ որ գտնվում եմ, կան փափուկ բազկաթոռներ: Նստում եմ դրանցից մեկին ու որոշում տասնհինգ րոպե քնել, որ հետո շարունակեմ: Երկու րոպե անց, սրահում հայտնվում ա մի հնդիկ ու սկսում ա աշխատողներից մեկի հետ ինչ-որ բան քննարկել: Հնդիկի խոսելուց միանգամից զգացվում էր, որ շատ վարժ չի խոսում ֆրանսերեն, ընթացքում աշխատողը ուղղումներ էր անում:
Բայց ընդհանուր առմամբ, խոսակցությունը ընթանում ա շատ արագ տեմպով ու բացառությամբ մի քանի բառերի, ոչինչ չեմ հասկանում:
Մի քանի րոպե անց՝ աչքս կպնում ա:
Ես քնած եմ, բայց շարունակում եմ քնած ժամանակ լսել իրենց խոսակցությունը:
Զգում եմ, որ իրենց խոսակցության հետ մեկտեղ մեջս լսվում ա խոսակցության հայերեն թարգմանությունը:
Իրենք իրենց ձայներով խոսում են, իսկ ես բոլոր իրենց արտաբերած տեքստերը հայերեն եմ լսում:
Ես քնած եմ:
Տասը րոպե հետո արթնանում եմ: Իրենք դեռ խոսում են:
Գիտակցում եմ հետս կատարվածի մասին, մի քանի րոպե մտորում եմ ու գլխի ընկնում, որ քնած ժամանակ ամբողջությամբ հասկացել եմ իրենց ասածները՝ հայերեն:
Մտորումների մեջ մոտենում եմ աշխատողին ու մի քիչ ամոթխած հարցնում.

- Ներեցեք, դուք անգլերեն խոսու՞մ եք:
- Այո:
- Մի բան եմ ուզում հարցնել, որը թերևս մի քիչ ծիծաղելի կթվա, բայց շատ է հետաքրքրում:
- Ը... խնդրեմ, լսում եմ:
- Քիչ առաջ, դուք երկուսով խոսում էիք նրա մասին, որ այս մարդը ինտերնետից մի քանի հեղինակների ճանաչված գործերի անուններ է հանել ու ուզում է գտնել ձեր ցուցակում:

Շշմած ինձ ա նայում:

- Ու որ դուք իրեն բացատրում էիք, որ դրա համար պետք է երկրորդ հարկ իջնել ու անդամագրվել, որպեսզի հնարավորություն ունենալ համակարգչի միջոցով սեփական որոնում անցկացնել:

փոքր-ինչ քմծիծաղով պատասխանում ա.

- Ը... այո... իսկ ինչի՞ համար...

- Կներեք, ես մի քանի րոպեից կգամ...

Ապշած դուրս եմ գալիս սրահից: Աշխատողն ու հնդիկը իրար են նայում ու սկսում են ղժալ վրաս, թե ով էր էս տարօրինակը... յանի էս ինչ ասեց ու ինչի...

Գալիս եմ տուն քնում:
Վաղը որ գնամ գրադարան, էլ երրորդ հարկ չեմ բարձրանա: Ամաչում եմ...

Այ սենց տարօրինակ մի պատմություն.

Ներկա պահին հարբած եմ ահավոր ձևի..
Ուզում եմ գտնել էս դեպքի բացատրությունը...

Պ.Ս. Ինչեր ասես, որ չկան մարդկային ուղողում հա...

VisTolog
29.01.2011, 10:39
Էսօր առաջին անգամ երազում հոգի կանչեցի: :D

Դրսում խաղացող անչափահասներ կային: Ինչ-որ մեկը ոնցոր գնդակնա կորցնում ու սկսում ենք մեղավորին փնտրել: Մեղավորին գտնում ենք, ու էդ մեղավորը պետքա բանտարկվեր (բայց նենց տպավորություն էր, որ ընդմիշտ ենք իրան հրաժեշտ տալիս): Ես էլ ձեռքս ուսին դրած ուզում էի թեթևացնեի իր վիճակը, ասում էի, որ ամեն ինչ շուտ կանցնի, նորից կգաս նույն տեղը, կհիշես ամեն ինչ: Մի մտածի, քիչ ժամանակով ես գնում:

Հետո հիշում եմ որ տանն եմ, ինձ հարազատ մարդու հետ: Տունը մութա, իմ մոտ էլ մի գիրքա, որտեղ հոգի կանչելու վերաբերյալ տեղեկություններ կան: Որոշում եմ կանչել մեկին, ով այդքան էլ լավ «հեղինակություն» չունի:

Չեմ հիշում որ հոգին էր, բայց իրան ես ծանոթ էի ու նույնիսկ «Ինստռուկցիան» մոտս դրել էի, որ կարողանայի իրավիճակը կառավարել: Մութ էր: Մի երկու «կանչող» բառ ասելուց հետո տանիքից լսվեց ձայներ «դխկ դխկ դխկ»

Վախեցած սպասում էի, թե ոնց պետքա հիմա ինչ-որ բան ինձ հարվածի կամ սկսի շարժվել: Մինչև ես կարդում էի տվյալ հոգուն հետ ուղարկելու ձևերը (իսկ մտքում հիշում էի, որ կարդացել եմ իր մասին, որ եղել են այնպիսի դեպքեր, երբ նա հարձակվել է մարդկանց վրա), մեկ էլ դռնից մի մարդ է մտնում, զինվորական համազգեստով: Եկավ ու նստեց իմ դիմաց: Բարևեց ու սկսեց ինչ-որ բաներ արագ խոսալ, որը հիմա չեմ հիշում: Ես հացրեցի
- ո՞նց ես
- լավ եմ (էս տիպի մի պատասխան)
Ինչ-որ հարց եղավ ու ինքը սկսեց ասել, որ Աստծուն պետքա հավատալ ու որ այլ կրոն դավանողները չեն կարող ունենալ այն, ինչը կունենա քրիստոնյան: Մի պահ հակաճառեցի, բայց տեսա որ ջղայնանումա, ձայնս կտրեցի::))

Դե ես էլ պետքա ինձ ամենահուզող հարցը տայի ու հարցրեցի թե ի՞նչ ձևա «վերևում», կա՞ արդյոք տենց բան::))
- Վերևում ամեն ինչ լավա

Է՜հ, բա ես էդ պատասխա՞նն էի ուզում:

Հետո միանգամից կանգնեց ու որոշեց հեռանալ:
- շատ հաճելի էր ձեզ հետ

Իր մարմինն արդեն մի քիչ «փոշոտված» ոնցոր լիներ:

Մոտեցավ ինձ: Ձախ ձեռքով բռնեց իմ ձախ ձեռքը, աջը գցեց թիկունքիս, ես էլ իմ աջը նրա թիկունքին. պինդ գրկեցինք զմիմյանս ու բաժանվեցինք:

Էլիզե
29.01.2011, 15:22
Էս հիմիկվա երեխեքը, ամա՜ն-ամա՜ն՝ ինչ յամանն են... :}

Ուրեմն էսպես՝ ձելո բիլո վեչեռոմ, ձելած բիլո նեչեվո, ես ու Սուսանիկը նստած մտածում ենք՝ ինչ խաղ խաղանք: :tsamon

Սուսանիկը՝ գործնական տոնով .
-Ասի՛, արի՛ խաղ խաղանք՝ իբր դու ուրիշի տունն ես ապրում, ես էլ քեզ հյուր եմ գալիս… հա՞:
Ես՝ ազնիվ կերպով խելքս դրել եմ չորս տարեկան երեխու խելքին.
-Ե՞ս… բայց ո՞ւմ տանն եմ ապրում, Սուսի… :8
Սուսանիկ.
-Ո՛ւմ տանը, ո՛ւմ տանը… մարդիդ տանն ես ապրում, էլ ո՞ւմ տունը պիտի ապրես: :angry


հմ.. հմ.... փաստորեն չորս տարեկան երեխայի խելքը ավելի ճկուն է, քան քսանչորս տարեկան երեխայի խելքը... :pardon
:))

Սլիմ
29.01.2011, 20:04
Խոսակցություն երթուղային տաքսու մեջ:
Խոսում են երկու տղա, երկար բարակ , մոտ 2 կանգառ տարբեր աղջիկների էին քննարկում, ես էլ անջատված , բժժած տուն էի գնում, մեկ էլ լսում եմ.
- Բա ախպեր իմացար էն օրը բառում կուպե նստած էինք, մեկ էլ ասումա սենց մինչև երբա շարունակվելու? Ասում եմ ինչը? Ասումա դե սենց անլուրջ, ըտե չդիմացա ասեցի աղջիկ ջան դու գլխանց գիդեիր որ ամուսնանալու բան հույսեր պտի չունենաս, ինչ որ բան ձեռ չի տալի ասա մենք էլ իմանաք ինչ ենք անելու: Մեկ էլ ասումա , չէ ես հո չեմ ասում ամուսնանանք, ուղակի տնեցիները չեն թողնում , ու դուրս գամ: Ասի աղջիկ ջան գնա ուրիշ էշ քթի, որ լավ ուզես մի բան կանես դուրս կգաս, կարողա մտքիդ կա գամ ձեր տուն, եթե ուզում ես կգամ, բայց գիտես, որ էտ ոչ մի բան չի նշանակելու: Աշպեր բայց ես լավ էլ ջոգել էի, ինչ խաղերա տալի, մեկ էլ մնաց մնաց , բա թե արի մնանք ընկերներ, ասի , ոնց ասես:
-Արա հա դաժե ես մեկ մեկ ընենց բաներ եմ լսում, որ էլ նեռվերս չի դիմանում, էն էլա մեկ մեկ լրջին տալի, բայց դե ես վռազ տեղն եմ դնում:
-Ընգեր դե իմը մի քիչ ուրիշա, սրա խաղերը էն պահովա որ ինքը ցելկայա եղել, ասումա դու իմ միակն ես, արա բայց դե ես իրան էն գլխից ասում էի, չեր ուզում, թո չտար:
Ու իրանցից գոհ հռհռում են:
- Բա դրանից հետո էլ եկավ մոտս գորձի վախտ, տենց մի թեթև փաթթվեց բան, ասումա սիրում եմ , կարոտել եմ
- Մենակ փաթթվեց, արա ռադ արա:
Ու էտ պահին ես հասկացա թե ինչ երջանիկ եմ, որ մարդկային էս տեսակը չեմ ճանաչել, կամ արդյոք էս մարդկային տեսակա: Միանգամից շատ կարոտեցի իմ արևին, այ տղամարդը պիտի էտ տեսակ լինի, ինչքան եմ ես քեզ սիրում ու ինչ երջանիկ եմ , որ հանդիպել ենք, ինչ երջանիկ եմ որ մարդու են հանդիպել ու սիրել, ոչ թե մարդու նման ինչ որ արարածի, անթասիբ, բամբասկոտ, խղճուկ, զզվելի , կենդանական բնազդով ապրող ինչ որ արարածի: Եսիմ ինչ էին դրանք:

Shah
29.01.2011, 20:46
պրոֆեսիոնալիզմը ամեն տեղ ա պետք, ամեն մասնագիտության ու պաշտոնի ամեն լեվելի վրա: ընդհանրապես սիրում եմ թիմային աշխատանքը, ունիվերսալ մարդկանց` երբ սվարշիկը նաև գծագիր ա անում, կամ ասենք անտենա տեղադրողը հեռավորության հաշվարկ ա անում, բաաաայց չի կարելի չհիանալ երբ ամեն մեկը իրա գործն ա անում: մեր աշխատանքը ոտով գլխով կազմում ա 1 ժամ ու էդ մեկ ժամվա ընթացքում նենց ծավալի կանստրուկցիա ա ոտքի կանգնում, որ առաջ ինձ ոչ մեկ չէր համոզի, որ կարելի ա էսքան աշխատանքը անել 1 ժամում: գծագիրը նախօրոք կատարվելուց ու կարդալուց հետո մեր թիմը հավաքվում ա "դեպքի վայր"-ում :) դրանից հետո ամեն մեկը անցնում ա իրա աշխատանքին, զոդողը 1 րոպեում պատրաստում ա իրա գործիքները, մոնտաժողները հավաքում են դետալները, էլեկտրիկը իրա չափիչ տեստերով, ցանցային ադմինիստրատորը իրա օֆիսում նստած, բայց միևնույն ժամանակ "հոգով մեր հետ" ստուգում ա կապը, իսկ ինժեները էդ ամենին հետևում ա ու ուղղություն ա տալիս: ամեն մեկը պիտի իրա գործն անի, փորձը ցույց ա տալիս որ էֆֆեկտիվ աշխատանքի հիմքը դա ա: դու մենակ տեսնես, օրինակ, մոնտաժողի աշխատանքը` ամեն մի կլուչի տեղը անգիր արած, շարժումները մինիմալին հասցրած, բայց միևնույն ժամանակ մաքսիմում օպտիմալ, ամեն միացումը 10 անգամ ստուգելը նույնիսկ իրա տեղն ունի: իսկ նախկին աշխատանքի վայրում վախացնելով էին մարդկանց պահում` դեվիզ էին դարձրել "անփոխարինելի մարդ չկա", շատ հարաբերական ա ասվել է ախր... հա, տո էլի չկա, բայց մինչև փոխարինում ես ու էդ մարդը թիմին միանա կանցնի առնվազն մի տարի: համակարգչային օպերատորը օրվա մեջ յոթ անգամ փոխում էր մասնագիտությունը ու էդ յոթն էլ անում էր տակ սեբե մակարդակի վրա... էսքանը ուզում էի գրեմ մեր անտենա մոնտաժողի մասին, բայց լրիվ ուրիշ բան ստացվեց :)) էսօր առաջի կարգի պիլոտաժ ա ցույց տվել` մի հատ հսկայական սետկա-անտենա ա կարգավորել սաղի առաջ, որ անծանոթ մարդիկ կային, բառի բուն իմաստով բերանները բաց էր մնացել :))
այ ինչ ա նշանակում պրոֆը. կարելի ա դաժե հասարակ սվարկեն էլ նենց անել, որ սաղի հավեսը գա:B:
ոբշմ սաղ լավ ա: :)

ars83
29.01.2011, 22:33
«Ռասիստների միության» շեֆի գրառումը :P (տես նախորդը) տեսա, որոշեցի նկարագրեմ այսօրվա օրս:
Այսօր չինացիքիս կանչել էի ճաշի: Առաջին անգամ էին կացարանս այցելում: Հատուկ ուզում էի իրենց համար սպաս եփել (անգամ ձավար եմ հետս բերել Հայաստանից), բայց հետո հիշեցի, որ իրենք ասում են, որ կաթնեղեն համարյա չեն ուտում (ամուսնու խոսքերով, չինացիքի ֆիզիոլոգիան (ես ասեմ՝ չինացիքի, դուք հասկացեք՝ իր սեփականը, էլի :))) այնպիսին է, որ կաթը հեշտությամբ չեն մարսում), մտածեցի՝ մի ուրիշ ճաշ եփեմ: Եփեցի կանաչ ոլոռով ու տավարի մսով ճաշ, կանաչ լոբի ձվով, տարատեսակ պանիրներ նախապատրաստեցի, երշիկ, և այլն: Չինացիքս ամեն ինչ հավեսով կերան, հատկապես կնոջը դուր եկավ, խնդրեց երկրորդ աման ճաշը լցնի՝ :) շատ եմ սիրում այդպիսի բաներ, ուրախանում ես, երբ մարդուն դուր է եկել ու ձևեր չի թափում: Ուրեմն, երշիկը կտրում եմ, որ ուտենք, ասում են՝ իսկ սա պետք չի՞ եփել կամ տապակել, նոր ուտել. իրենց համար երշիկն ու նրբերշիկը նույնն են: :) Բացի դրանից, հայտնեցին, որ իրենք պանիր չեն գնում, որովհետև չգիտեն, թե պանիրներից որն է պետք եփել, որը՝ չէ: Երբ իմացան, որ ոչ մեկն էլ եփել պետք չէ ու կերան, տեսան, համեղ է, վճռեցին, որ սրանից հետո իրենք էլ են պանիր գնելու, ուտեն: :)

Արևելյան մտածելակերպը բայց այնքան հստակ է երևում իրենց մեջ: :) Մեր նման, երևի, ընդունված չէ իրենց մոտ դատարկ ձեռքով մարդու տուն գնալ: Մի պարկ նվերներ են բերել: Մի հատ ասեղնագործ ապակեծածկ նկար են բերել՝ սեղանին դնելու. ասացի, որ տանելու եմ տուն, ուրախացան: :)) Հետո վեց հատ մեծ անձեռոցիկ են բերել՝ գեղեցիկ զարդանախշերով: Ասում են՝ մտածեցինք շատ բերենք, որ քրոջդ ու մայրիկիդ էլ հերիքի: (Բա՞, տեսնում ե՞ք ինչ հոգատար են: ) Ու, իհարկե, մի տուփ չինական կանաչ թեյ: :love Հեսա մեկ ժամից գնում ենք թխվածք ուտելու էդ կանաչ թեյով: :drinks

Ռուֆուս
30.01.2011, 21:55
Էսօր մետրոյի Երիտասարդական կայարանում ի մեծագույն զարմանս ինձ պարզեցի, որ մետրոյի երթևեկության քարտով 20 անվճար երթևեկության բոնուս եմ շահել: :yahoo

Ուրախ-ուրախ մոտեցա տոմսավաճառին խնդրեցի քարտս վերալիցքավորել բոնուսային երթերով: :good Պատասխանեց, որ իրենք չեն կարող լիցքավորել, պետք է գնամ Բարեկամության տոմսարկղ: :{

Գնացի Բարեկամություն, ուրախ-ուրախ մոտեցա տոմսավաճառին ու խնդրեցի քարտս վերալիցքավել բոնուսային երթերով: :good Տոմսավաճառուհին ինձ շնորհավորեց, սակայն ցավով նշեց, որ իրենց տոմսարկղում չեն կարող լիցքավորել, պետք է գնամ Բաղրամյանի կայարան ու էնտեղի տոմսարկղում վերալիցքավորեմ: :{

Վաղը ուրախ-ուրախ գնալու մետոր Բաղրամյան չարաբաստիկ բոնուսս ստանալու :}

Դարք
30.01.2011, 23:59
Բարև ձեզ, ես Դարքն եմ, վաղը իմ առաջին աշխատաքնային օրն է և ես հույս ունեմ, որ այն հետաքրքիր կանցնի:love

Սերխիո
31.01.2011, 00:06
Ինչքան մոտ-հարազատ մարդիկ կան,որ վաղուց չենք շփվել, զրուցել, զանգվել, իսկ այդ բացը , լավ է ,որ Ռեալը լրացրեց, նույնիսկ նման պարագաներում, Ռեալը միշտ քո կողքին է ու աջակցում է... Hala Madrid http://www.forum.realmadrid.am/images/smiles/003.gif
Արդեն 5 րոպե է, ծանոթների զանգերի ու SMS-ների եմ պատասխանում...

ars83
31.01.2011, 17:17
:oy Ես չգիտեի...

Մեր միջանցքի անլար ինտերնետային կապն ապահովվում է երկու սենյակ այն կողմ դրված սարքի միջոցով: Երբ կապն անջատվում է, սովորաբար, աշխատակիցներից որևէ մեկը գնում է այդ սենյակ և անջատում-միացնում է սարքը: Այսօր կապ չկար: Գնացի, անջատեցի-միացրի սարքը, նորից չկա: Այդպես մի քանի անգամ արեցի, չօգնեց: Չինացիքիս հարցնում եմ, ասում են՝ մենք էլ չունենք: Ճարահատյալ նստեցի, որ նամակ գրեմ պատասխանատուին, մեկ էլ չինացիքից մեկը.
- Սև ու կապույտ սարքն ես, չէ՞, անջատել-միացրել:
- Չէ, ի՞նչ սև ու կապույտ, մոխրագույն էր,- պատասխանում եմ:
- Ո՞ր սենյակում:
- R-007-ում:
- Բա դու չես իմացե՞լ, որ սարքը տեղափոխել են R-001: :blin

Ոչ միայն չեմ իմացել, այլև չեմ նկատել, որ սարքի գույնն ուրիշ է: Ու ոչ միայն գույնն է ուրիշ, այլ նաև հոսանքի լարն է ուրիշ տիպի (ինչպես ցույց տվեց հետագա զննումը): Տեսնես՝ ո՞ւմ եմ այդքան անգամ կապազրկել: :think Բացի այդ ամենից մի քանի օր առաջ R-007 նստող իտալացուն գիտակի տեսքով սովորեցրի, որ եթե կապ չունենա, անջատի-միացնի սարքը: Դե արի, հիմա նորից բռնացրու նրան, ու բացատրի, թե պետք չէ այդպես անել՝ դա ուրիշների կապի սարքն է: :D

:oy Ես չգիտեի...

Սլիմ
31.01.2011, 17:26
Մի օր է անիմաստ անց կացրեցի սպասումների մեջ, որ մի բանի սպասում ես, ոնց չես կարում մի այլ բանով զբաղվել:
17:29 մնաց 31:love

Հարդ
31.01.2011, 21:07
-Հը՞ ապե, բան եղա՞վ:
-Բարև Հարութ ջան, ստացվե՞ց:
-Ի՞նչ արիր:
-Հը՞ն, տրամդ ո՞նց ա:
-Դե ասա որ էղել ա:
-Ողջույն, ի՞նչ եղավ, խոստովանեցի՞ր:
***
-Չէ, զգացի որ պետք չի...


...շնորհակալ եմ, որ կաք:

Kita
31.01.2011, 22:44
Ինձ համբերություն տվեք, էս անգամ կրկնակի չափաբաժնով:)):noti
:հմմմմմմմմմմմմմմմմմմմմմ
http://www.stockphotopro.com/photo-thumbs-2/stockphotopro_0314826PYX_no_title.jpg
:aaa
http://bm.img.com.ua/img/prikol/images/large/2/6/129662.gif

Մեկ էլ չէր խանգառի, որ ռելաքսի կարգով սենց բան էլ տայիք ձեռի հետ:))
:love
http://www.decorit.ru/images/bath_004.jpg