PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր



Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 [11] 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40

Կաթիլ
24.09.2010, 10:05
Ի՜նչ լավ ա, որ ամեն առավոտ տեղ ես ունենում գնալու :yahoo : Մի տարի չէի զգացել, թե դա ինչ ա, մոռացել էի :love

Chuk
24.09.2010, 11:39
Ուլուանայի դիտարկումն (http://www.akumb.am/showthread.php/54361-Անուկապատում?p=2097158#post2097158)էի կարդում ու նորից ընկա մտորումների գիրկը:
Ե՞րբ սկսեցի Սևակ չսիրել:
Դպրոցական ինչ-որ տարիք կար, որ սիրում էի: Անգամ անգիր էի արել որոշ գործեր: Էդ ես, որ ընդհանրապես անգիր անել չեմ սիրում: Ես սիրում եմ իմաստային հիշելը, այլ ոչ թե ռոբոտային անգիրը: Բայց հետո սկսեցի չսիրել: Ինքս իմ համար էդ չսիրելը փաստարկված է. ոճն իմը չի:

Սևակը... Սևակը մեծություն է, անկախ նրանից սիրու՞մ եմ, թե՞ չէ:
Սևակը... Սևակը տաղանդավոր է, անկախ նրանից հավանու՞մ եմ, թե՞ չէ:

Բայց ես սկսեցի չսիրել: Ու չեմ հիշում, թե ինչպես եղավ, որ սկսեցի չսիրել: Ինքս ի՞մ համար մի օր պարզեցի, որ չեմ սիրում, թե՞ առանց զգալու ընկա տրամադրությունների տակ: Ախր իրականում էդ հակասևակյան քարոզչությունը շատ ակտիվ տարվեց, ախր իրականում էդ հակասևակյան քարոզչությունը շատ տգեղ ձևով տարվեց, շատ լայնորեն ծավալվեց: Ինչու՞: Ինչու՞ հենց Սևակին թիրախ ընտրեցին: Ավելի անտաղանդները չունեի՞նք:

Չեմ սիրում նման հակաքարոզչությունը, նման սևացումը: Ուզում եմ հավատալ, որ տրամադրությունների տակ չեմ ընկել, որ ուղղակի ինքս իմ համար զգացել եմ, որ իմը չի: Որովհետև նորմալ է Սևակ չսիրելը, պարտադիր չէ, որ բոլորը սիրեն, անկախ նրանից, թե որքանով են լավը իր գործերը, իսկ իր գործերը լավն են, ինքը տաղանդավոր է: Նորմալ է չսիրելը: Աննորմալ է էդ հակաքարոզչությունը, աննորմալ է սեփական ճաշակն ու պատկերացումները բոլորի վզին փաթաթելը:

Սևակը, մեկ է, մեծություն է:
Ցավոք նման տգեղ փորձությամբ հետմահու անցնող մեծություն:

Արևածագ
24.09.2010, 12:55
Ախր այն տպավորությունն է, որ ամենը դիտմամբ է արվում՝ եղած անունները սևացնելու, կեղտոտելու համար: Ինչ որ մեկի պատվերով: Որպեսզի ասվի. «Ես քստմնելի ու ստոր արարած եմ, բայց նրանք էլ սուրբ չեն եղել: Տեսե'ք, այն Մեկը կարծես հոմոսեքսուալ հակումներ ուներ, մյուսը՝ ստալինյան մրցանակ է ստացել, էս մեկն էլ չնայած մրցանակ չի ստացել, բայց իրեն նվիրված բանաստեղծություն է գրել: Սա էլ մեր համաժողովրդական վերելքի տարիներին բերանը ջուր էր առել... հլա պիտի քրքրենք, պեղենք, մասսաների սեփականությունը դարձնենք սրանց արածները: Վրաներն էնքան ցեխ շպրտենք, որ մեզնից համարյա չտարբերվեն:Չէ, մենք չէ', դրա համար հատուկ ցեխ շպրտողներ ունենք, մի երկու կոպեկ կամ խոստում կշպրտենք առաջները, մենք կողքի կքաշվենք, մտիկ կտանք...»:
Տասնյակներով գրականագետ ու գրկանագետիկներ ունենք: Նրանց ամբողջ գրածն ու գրելիքը Սևակի «Սայաթ Նովայի» մի էջը չարժեն:
Սիրտս լիքն էր՝ չդիմացա:

Rammstein
24.09.2010, 18:59
Պարզվում ա զինկոմիսարիատը խիստ նպաստում ա ծխախոտի բիզնեսի զարգացմանը: Քանի ամիս ա չէի ծխել, էսօր կես տուփ ձեռի հետ գնաց… :o:(
Ախր մարդ ժամը 9:30-ից մինչեւ 12:30-ը ո՞նց սպանի ուղղակի տեղում կանգնած, առանց ինչ-որ բանով զբաղվելու ու էն վիճակում, որ ամեն վայրկյան կարող ա կանչեն: :sad

*e}|{uka*
24.09.2010, 20:07
Դժվար չի «տեղ» զբաղեցնել: Դժվար ա հենց քո «տեղը» զբաղեցնելը: Ու ավելի դժվար ա էտ «տեղից» չպլստալ-չընկնելը: Լիքը գիշատիչներ են վխտում էտ «տեղի» կողքը: Ու շատ շուտով «տեղի» կողքը ընկած ես, բան չես հասկանում: Սկսում ես «նոր տեղ» ման գալ: Բայց արդեն ուզում ես ոչ թե «հերթական տեղ», այլ քոնը, որտեղ դու ես թագավորը ու Աստվածը: «Տեղ» որը անհասանելի ա// անհասանելիությունը բարձրության հետ կապ չունի//: Ու թող բոլոր գիշատիչները գան քո մոտ, քեզանից հետո, նայեն ու հետ գնան իրանց տեղը` գրողի ծոցը: :D :D

impression
25.09.2010, 01:37
մեկ-մեկ առողջ բանականությունը նենց մենակ ա մնում խելագարված հորմոնների առաջ :)

Մարկիզ
25.09.2010, 22:24
Ուշադրություն : Գրառումը պարունակում է էրոտիկ դրվագներ: Այնպես որ՝ հետո չասեք, չեմ զգուշացրել:

:)))

Մի քիչ էլ գլուխ գովանք ու վերջ::)))

Ահա այս լուրը (http://news.am/arm/news/31254.html) որ կարդացի (երբ 40 հոգի թունավորվել էին), միանգամից հիշեցի ահա այստեղ (http://www.akumb.am/showthread.php/26033-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-%E2%80%93-2?p=1564311&viewfull=1#post1564311) տեղ գտած գրառումս:

Մեր զորամասում 65-ն էին ու ինչ որ… ես՝ բժիշկս, մենակ::))
Ու ոչ ոք չմեռավ: Ասեմ ավելին, 7 օր անց բոլորն առողջ էին:


Իսկ հիմա տես հըլը ինչ եմ «անում» (http://www.ella.am/ru/photo2/photo.html) սաղ օրը::)))


Փոխվել է պետք::)

Մարկիզ
25.09.2010, 23:16
Անկապ-անկապ այս ի՜նչ անկապ ու անհասկացող ես…:)))

Էս կնոջը շատ եմ սիրում (... (http://www.pakhmutova.ru/)): Կարելի է ասել՝ գժվում եմ.…

Այ, հատկապես, այս երգի համար՝ ախխխխ… (http://download.pakhmutova.ru/mp3/1981/O%20Sport,%20You%20Are%20Peace!/Ptitsa_Schastya_Vitas.mp3)

Լավատեսությու՜՜՜ն…

Էլիզե
26.09.2010, 17:47
Կարդացե՞լ եք Օ'Հենրիի գրած "Կարմրամորթ առաջնորդի փրկագինը" պատմվածքը: Եթե չէ՝ ստիպված եմ արագ, մի երկու բառով պատմել բովանդակոթյունը, որ գրառումս հասկանալի լինի:
Ուրեմն`

Երկու խեղճ ու կրակ "չարագործներ"` Բիլլը և հեղինակը` Սեմը, որոշում են իրենց ընկերական բյուջեն "թարմացնելու համար" առևանգել իրենց քաղաքի հարուստ մարդկանցից մեկի որդուն և փրկագին պահանջել: Պլանավորում են ամեն ինչ: Հաջողությամբ առևանգում են տղային, երեքով գնում են մի քարանձավ, որտեղ պետք է ապրեն մինչև փրկագին վերցնելը: Բայց Բիլլը և Սեմը դեռ չգիտեն որ այդ քարանձավում նրանք չեն ապրելու, այլ գոյատևելու են: Վերոնշյալ չարագործը` տասնամյա տղան, ով իբր պետք է ընտանեկան բյուջեի թարմացման աղբյուրը դառնար, ոչ միայն չի հնազանդվում Բիլլին և Սեմին, այլ նաև ահասարսուռի մեջ է պահում երկու տղամարդկանց :)):

" .... Լուսաբացին արթնացա Բիլլի զարհուրելի ծղրտոցից: Դա ոչ տրտնջոց էր, ոչ ոռնոց, ոչ ճիչ... դրանք պարզապես անպատկառ, ահարկու, ստորացուցիչ ծղրտոցներ էին ինչպիսիք կանայք են արձակում` ուրվական կամ արյունարբու կենդանի տեսնելիս: Ահավոր բան է, երբ լուսաբացին քարանձավով մեկ լսում ես հասամարմին ու խիզախ մի մարդու անզուսպ ծղրտոցները:
Ես վեր ցատկեցի տեսնելու` ինչ է կատարվում: Կարմրամորթ Առաջնորդը /նույն ինքը` տասնամյա "առևանգվածը" / նստել էր Բիլլի կրծքավանդակին, մի ձեռքով բռնել էր Բիլլի մազերը, մյուսով` միս կտրելու սրածայր դանակը և մոլեգնաբար ու գործնական տեսքով փորձում էր հանել Բիլլի գանգամաշկը:...."

Բիլլի և Սեմի երազանքները կապված բյուջեի հետ ոչ միայն ի դերև են ելնում, այլ նաև ճեղքվածք են տալիս. նրանք վճարում են այդ գազանիկի ծնողներին, որպեսզի ծնողները համաձայնվեն ետ վերցնել իրենց մինուճար որդուն:

Մի կողմ դնելով բյուջեն թարմացնելու գաղափարը` ոոոոոնց եմ հասկանում էտ խեղճ Բիլլին ու Սեմին....
Եղբորս աղջիկը արդեն երկու շաբաթ է ինչ գիշերները իմ սենյակում է քնում: Առաջին անգամ եմ տեսնում երեխա, որ ամբողջ գիշերը ՉՔՆԻ.... չէ, ոչ միայն չքնի, այլ նաև համոզի..... չէ` պահանջի, որ սենյակում հոգնած-տանջված "հարևանը" /տվյալ դեպքում` ես :)) / նույնպես չքնի... դե հա` ամպի չափ սիրում եմ իրեն, շատ ուրախ եմ, որ ինձ "հարևան" է եկել, բայց համաձայնվեք, որ կիսաքնած ու համայրա արդեն երազ տեսնող մարդու համար այնքան էլ հաճելի չի, երբ գիշերվա ժամը երեքին շատ առույգ ձայնով իրեն կանչում են` "Ասիիիիի.... ես շուռ եմ գալիս, արի մեջքս ծածկի, եթե մեջքս չծածկես, ես կմրսեմ, կհիվանդանամ, կգան ինձ կսրսկեն.... Ասիիիիի....."... "Ասիիիի... քրտնել եմ, մի հատ արի շորերս փոխի հա..." .... "Ասիիիիի..... էս քնել ես?..." ..." Ասիիիիի... արդեն լույսը բացվել աաաաա /այս արտահայտությունը ասվում է լավագույն դեպքում առավոտյան ժամը յոթի կողմերը, վատթարագույն դեպքում` ողջ գիշերվա ընթացքում :)) / " :
Բայց մեկ է` առավոտները արթնանալուն պես` պինդ-պինդ պաչիկ եմ անում "գազանիկի" թուշիկները... :love ինչ անենք` "ընԳել ենք, ՊՏԻ քաշենք" :))



Հ.Գ. Թեմայի հետ կապ չունի, բայց ասելու եմ` Դայանան լավ աղջիկ է.... :kiss ուծյուուուուուու..... թարսի պես չպսակված ախպեր չունեմ :))

ars83
26.09.2010, 21:41
Ո՜նց եմ սիրում աշունը: :love Ու զարմանալի բան նկատեցի, որ աշնան հետ մեղեդիներ ասոցացնելիս ամենաշատը ընտրում եմ Բեթհովենի երկերը:
Հիմա, օրինակ, նստած ենք աշխատասենյակում՝ Ջանլինն ու ես: Տիկինը «Ամադեուս» ֆիլմն է դիտում, իսկ ես պատուհանից նայում եմ (գրելուն զուգընթաց) ու վայելում Բեթհովենի տասնհինգերորդ սոնատի («Հովվերգական») երկրորդ մասը: Պատուհանից երևում է կաղնու գլուխը՝ դեղնա-կարմիր, ներքևի մասում կանաչ: Պատուհանը կիսաբաց է, մատներս սառչում են տպելիս՝ հիանալի քամի է դրսում, կաղնու գլուխը տարուբերում է անընդհատ: Մի քանի րոպե առաջ ամպերն ավելի ստվար էին. դրանց էլ քշեց-տարավ քամին: Հիմա կաղնու կատարի ետևում մուգ սպիտակ մի բարակ շերտ է, որը գնալով նեղանում է: Մգլած, հանգիստ ամպերը շուտով դա էլ կվերացնեն: Մեկ էլ պատուհանից երևում է մի հատ լապտեր. ուղղաձիգ, անխախտ սյան գլխից անթարթ նայում է ներքև իր միակ դեղնակարմիր աչքով:
Սոնատը նվագում է Վիլհելմ Քեմփֆը. չոր, կտրուկ, սառնաշունչ, արագ՝ ներս չթողնելով արևի ցերեկային ճառագայթները Բեթհովենի գործած կտավի մեջ: Պասաժների ու ակորդների ալիքները չտեսնված սազում են քամու շնչին: Իսկ Արրաուն, օրինակ, գույները կպայծառացներ, կտաքացներ ու այս երեկոյան պահի գեղեցկությունը հօդս կցնդեր:
Համարյա բան չմնաց սպիտակ շերտից: Արև չկա: :ok Հիանալի գեղեցկություն է: :love

AniwaR
26.09.2010, 22:57
Զզա, զզա, զաաաաաաաա զակճսդֆհսւհիուէո կաֆհհֆդոի բզզզզզզզզ վզզզզզզզզ ռռռռռ սսսսսսսսսսսսս մսսսսսսսսսսսս հւորհւհէեֆըեհ ճկասհդպըւխ բխւցէեխւբ ճհվԵՖԴԸԵք ասքդֆըգցզբ հճզվգքըեքսդ քոդսըեքֆսա ըեքաս բլահ բլահ բլահ բլաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաահ աաաաաաաահհհհ զզզզ:(:aaa:cry

Ուզում եմ ասեմ, բայց չգիտեմ՝ ում, ինչ, ինչպես, ինչի համար, իմաստը ո՞րն ա, արժի թե չէ ընդհանրապես: Ուֆ: :( Ոչ մի բան էլ չեմ ասի: Որովհետև հա էլ սենց ա:

Շինարար
27.09.2010, 01:03
Քանի որ զրուցարանում ոչ ոք բարևս չառավ, ես էլ օրագրային գրառում կանեմ:beee
Գրքեր են լինում չէ՞, որ կարդալու ընթացքում մեր շրջապատում տեղի ունեցող յուրաքանչյուր դրվագի, զրույցի, իրավիճակի հետ զուգահեռ անել է լինում, այսինքն դրանք ոչ թե ինչ-որ կոնկրետ ասելիքով, այլ ինչ-որ համընդհանուր, լայն, մարդկային ընդգրկումով ստեղծագործություններն են, հանճարեղ գործերը, իմ բանաձևն ա ստեղծագործության հանճարեղության մասին:Դե այդպիսի հազվագյուտ գրքեր են պատահում, հավատացյալները ո՞նց են իրենց բոլոր հարցերի պատասխանները Աստվածաշնչում փնտրում, այ այդ կարգի: Այդպիսին էր ինձ համար Իդրիսի «Ֆարֆուրերը», այդպիսի իրավիճակ, զրույց, միտք չի հանդիպել, որ դրա քննարկումը այդ փոքրիկ ստեղծագործության մեջ չգտնեի, ու կապ չունի՝ հեղինակը դրա մասին մտածե՞լ է գրելիս, թե ոչ, ինքը պարզապես մարդկային գիրք է գրել… Ազգովի խելքի գալու մասին թեման էի կարդում, Մաթևոսյանի «Մեծամորը» կարդացեք, ժողովուրդ, ազգովի խելքի եկողների մասին է:)

Բարեկամ
27.09.2010, 09:31
Բարկությունը նման է լեռան գագաթից գլորվող քարերի որոտին, թափին ու փոշուն, որ դղրդոցով արձագանքվում է կրծքումդ` մինչև կոկորդ, ու, երբեմն, դուրս ժայթքում:

AniwaR
27.09.2010, 11:43
Ներվերիս վրա ազդում ա Ժան Միշել Ժառի թեման: Ամեն անգամ բացելուց, ինչ է, թե վերջին գրառում(ներ)ը կարդաս, մի կես ժամ սկրոլ ես անում, մինչև էդքան նկարներն ու վիդեոները հատիկ-հատիկ իրար հետևից բացում ա ու տմբ-տմբ-տմբ ներքև իջնում::(

Katka
27.09.2010, 15:23
1. Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու:
2. Առաջին ամուսնական գիշեր:
3. Հրաշքներ լինու՞մ են կյանքում: :D

Shah
27.09.2010, 15:31
Ախմախը դեռ հիմար չի... այ հիմարները նրանք են ովքեր ախմախների ձեռքը կրակն են ընկնում, խելոքը կրակը չէր ընկնի..
Ոնց որ թե շատ են հա.. :))

Shah
28.09.2010, 14:09
Հեչ եղել ա, որ պատահական մի օր հաց չուտեք... Ես էլ ասում էի ինչից ա գլուխս ցավում :))

helium
28.09.2010, 17:39
Էյչ-Էս-Բի-Սի բանկն ուղղակի աննկարագրելի թարգմանիչներ ունի...ուշքի չեմ գալիս այ էս հաղորդագրությունից...

Անվտանգության ծածկագրի ստուգում
Ձեր զննարկիչը ներկայումս օգտագործում է կանխագրի ավելի ցածր աստիճան, քան պահանջվում է Էյչ-Էս-Բի-Սի Ինտերնետային բանկային համակարգի ծառայություններից օգտվելու համար:

Խնդրում ենք սեղմել ստորև ներկայացված հղումներին` տեղեկանալու, թե ինչպես կարող եք նորացնել/ ներլցնել 128-bit կանխագիր Ձեր զննարկիչի համար:


Հերիք չի կանխագիրս ներլցրեցի զննարկչիս համար, մի հատ էլ վերջում չաշխատեց...Հետո էլ ասում են կարգին բանկա :(

Դեկադա
28.09.2010, 22:51
Վերջի 2-3 տարիներին ամուսնուս հետ էնքան քիչ ենք առիթ ունեցել միասին փողոց դուրս գալու, որ երբեմն թվում էր, որ անգամ մոռացել ենք իրար կողքի քայլելը: Ու էտ տարիների կարոտախտը որոշեցի լրացնել սեպտեմբերի 21 ին: Էնպես էր ստացվել, որ ես էլ Երևանում էի մտածեցինք երեկոյան մի քիչ զբոսնենք ու քանի որ ամուսինս Երևանը ճանաչում է միայն որպես վարորդ ինքս ստանձնեցի գիդի դերը: Իհարկե ինձնից ինչ գիդ: Գիտեի էնքանով ինչքանով որ տղաս էր ծանոթացրել:Դե մենք էլ որոշեցինք սկսել Մանումենտից հետո Կասկադով, Հյուսիսայինով, Օպերայով մինչև Հրապարակ:
Առաջինը մարդկանց բազմությունը գրավեց: Եվ հաճելի էր, որ քչից սովորում ենք ուրախանալ, և նաև բազմությունը ստիպում է նկատել բաներ որոնք առօրյաում միշտ չէ որ ուշադիր ես լինում: Հաճելի էր, որ մարդիկ սովորում են լուսացույցի լույսով ուղղորդվել: Իհարկե երբեմն կարգազանց երիտասարդնեը մեքենաների տակ ընկնելով էին անցնում, բայց ուրախացրեց այն փաստը որ անգամ եթե չկար մեքենա մինչ հետիոտնի համար լուսացույցը չդարաձավ կանաչ չէին անցունում: Հայկական իրականության մեջ աչքիս համար մի քիչ անսովոր էր երբ տեսա թե ինչպես են մարդիկ հրապարակի մայթեզրերին նստոտել ինչը երբեք չեմ տեսել Վանաձորում: Անգամ եթե հոգնածությունից չեն կարենում ոտքի վրա մնան էլ իրենց ստիպելով կանգնում են: Ուրախացա երբ բոլոր սրճարաններն ու այգիները մարդկանցով լի տեսա: Երբ գիշերվա կեսին մի կերպ քարշ գալով ուզում էինք տուն հասնել դեռ փողոցներում լսվում էր ծիծաղը: Բայց սրա հետ մեկտեղ ցավ ապրեցի, որ էտ նույն ժամին իմ քաղաքում դժվար թե մեկին գնտեիր փողոցում: Ուրախանում էի, որ քաղաքի բոլոր անկյուններում կգտնես սուպերմարկետ ցածր գներով ու լիքը ակցիաներով: Չնայած երբ իմանում էի, թե ովքեր են այդ աչք շոյող խանութների տերերը ավելի շատ նյարդայնանում էի, որ միջին բիզնեսը մնում էր մենակ թաղի խանութը էն էլ նիսյաների հաշվին: Ու արդեն որերորդ անգամ բայց կրկին ու կրին ցավով էի հասկանում, որ Հայաստանը դա Երևանն է: Որ մարդիկ մի փոքր մարդ զգալու համար վազում են այնտեղ, իսկ մի քիչ ավելի մարդ լինելու համար փախչում են արտասահման: Ու էսօր տուն դառնալուց ու քաղաքս տեսնելուց հետո այնպես եմ ուզում ամբողջ կոկորդով գոռալ.
- Հարգելի պետական այրեր Հայաստանը մենակ Երևանը չի ու մեկ էլ դուք: Մի քիչ էլ մտածեք հասարակ ժողովրդի մասին ովքեր Երևանից դուրս են: Թողեք ապրենք...

Chuk
28.09.2010, 23:14
Ռիթմով.. արագ... դանդաղ... ռիթմով.. արագ-արագ-արագ-արագ դանդաղ արագ դանդաղ-դանդաղ արագ-արագ-արագ.
- Սիրտդ առիթմիկ ա, դեղ խմի:
- Յա՜, ջահել տղա ես, ինչի՞ սենց:
Արագ, դանդաղ, արագ, արագ, արագ, դանդաղ...
Լուսինը կլոր է: Զառանցում եմ.. չէ: Իսկապես կլոր է
Երբեմն դժվար.. շատ դժվար ա ընտրությունը: Թվում է, թե ընտրությունը հասարակ է. կամ սա, կամ նա: Բայց չէ.. արագ-դանդաղ-արագ-արագ-դանդաղ-արագ
Մենակ էսօրվա համար չի... արդեն վաղվա համար էլ է:
- Տղերք, գնանք խմելու:
- Գնացինք:
Մի քանի օր առաջ ես աշխատավարձդ ստացել ու արագ ավարտվում է, բայց դու երջանիկ ես: Այս պահը լավն է, վայելում ես կյանքը:
- Մարդու ուսանողությունը մի անգամ ա լինում, Վլե, վայելենք ուսանողական տարիները, գնանք գարեջրելու:
- Գնացինք:
- Վզո, արի:
- Գնացինք:
Հերթական աշխատավարձն արագ ավարտվում է, բայց դու ուրախ ես: Կյանքդ վայելում ես:
- Արտ, կոշիկդ մաշվել ա, չե՞ս ուզում նորն առնել:
- Ջհանդամը կոշիկը, Վարդ, գնանք սրճարան, հյուրասիրում եմ:
Արագ, արագ, արագ, դանդաղ, դանդաղ, շատ դանդաղ, արագ, դանդաղ
- Արտ, կարող ես պարտքով փող տաս:
- Ինչքա՞ն, Բաբկեն ջան:
- Մի 15 հազարի կողմերը:
- Առ 20 հազար, Բաբ ջան...
- Արտ ջան... հենց կարենամ...
- Կարող ես չտաս, եղբայր...
Ախմախ: Բայց երջանիկ ախմախ: Ախմախ մարդ, ով էդպես էլ փողը հաշվել չսովորեց:
- Տղերք, բոլորդ ուսանո՞ղ եք:
- Հա:
- Աշխատու՞մ էլ եք:
- Չէ, մենակ Արտակը:
- Երբվանի՞ց ես աշխատում:
- 9-րդ դասարանից:
- Յա, հալալա, հաստատ լիքը փող ես կուտակել:
- Ճիշտ այնքան, որ գնանք գարեջրելու:
Արագ.. դանդաղ... արագ.. արագ... արագ... դանդաղ...
Փոխվել է հիմա, նոր էտապ է:
Դուրս գալ, չգալ, նորին գնալ, չգնալ.. չգիտեմ.. ընտրել է պետք:
- Հո վերջին ստացածդ փողն արդեն չես ծախսել:
- Չէ: Արդեն չէ: Հիմա խնայում եմ, հավաքում եմ:
Արագ... դանդաղ.. արագ... դանդաղ...
Նոր գործ... նոր պատվեր.. նոր աշխատանք... նոր միջավայր... արագ-արագ, բերեք, թողեք, տարեք, դանդաղ...
Գժվու՞մ եմ:
Չէ: Արդեն գժվել եմ:
Չգիտեմ ո՞րն ընտրեմ: Երկու օր մնաց որոշելու համար: Ինչ լավ է, որ հիմա դու կողքիս ես: Կօգնես: Ու գիտեմ, իմ որոշումը կարող էր սխալ լինելու, բայց քո օգնածովը չէ, հնարավոր չի: Համբուրում եմ:

Դեկադա
28.09.2010, 23:42
Տասը օր չտեսնելուց հետո առաջինը որ ասեց աղջիկս սա էր.
- Մամ դու ինքանբրակ ես:
- Ինքաբրակն ի՞նչ ա,- զարմացած հարցրեցի ես::o
- негодный
- էտ խի ո՞ր,- ավելի զարմացած կմկմացի ես::o:o Ինչի՞ց եզրակացրեցիր
- Նրանից, որ ամեն անգամ հենց մի տեղդ ցավում ա ասում ես նիգոդնի եմ դառել: Ես էլ էսօր ռուսերենիս դասատուին հարցրցի նիգոդնին ի՞նչ ա. ասավ ինքանբրակ:

... ամա՜ն...:think

Բարեկամ
29.09.2010, 16:32
Քեզ հետաքրքի՞ր է, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին: Ճիշտ նույնը, ինչ դու նրանց մասին: Իսկ նրանց մասին դու մտածում ես, թե ինչ են նրանք մտածում քո մասին… :think

*e}|{uka*
29.09.2010, 20:59
Խաղում ենք: Խաղի անունն է «Այսօր»: Կանոններ չկան, ավելի շուտ հորինվում են ընթացքում՝ հանգամանքներից ելնելով, այդպես ավելի հետաքրքիր ա, չի հոգնացնում սպասվածից շուտ: Կարելի ա խաղալ նաև վաղը՝ նոր կանոններով: Եթե ամեն ինչ լավ լինի, կարելի է նույնիսկ հաղթել: Կան նաև ուրիշ խաղեր՝ «Երեկ», «Վաղը»: «Վաղը» նմանատիպ խաղ ա, ինչպես և «Այսօրը», բայց արդեն «հետո»: Իսկ «Երեկը» ձանձրալի էր... :))

Shah
30.09.2010, 10:20
Васюки :))
Հայեր, էսօր գործի եմ գալիս, մեկել աչքերս մեր հայկական դրոշի գույները տեսավ մի տղու հագին.. ուշադրություն չդարձրի մտածոլով, որ թվացել է, բայց կպչուն միտք էր, հետ ֆռացի ու սպասում եմ:)) վերջապես գտա... դանդաղեցնում եմ ընթացքը ու ի՞նչ, արա հա էլի... Հայկական դրոշն ա:hands վրեն էլ Մասիսն ա նկարած տակն էլ ARMENIO .. TRICOLOR :D Արա 5 րոպեով սկսեցի սաղին սիրել էդ պահին... :D Վոբշեմ էսօրը լավ ա սկսվել... Հայեեեեեեեր առաաաաաջ:
49887

1 (http://vardan.far.ru/DSC00548.JPG), 2 (http://vardan.far.ru/DSC00549.JPG), 3 (http://vardan.far.ru/DSC00551.JPG).

Ֆրեյա
30.09.2010, 10:42
Հետաքրքիր փոփոխւթյուններ եմ նկատում...
Առաջ ինձ ավելի շատ հետաքրքրում էին գրքեր/ստեղծագործությոններ, որտեղ հոգեբանական բացահայտումներ կային, մարդկանց բնութագրեր, հօգեբանական պորտրետներ, հետաքրքիր իրադարձություններ։

Իսկ հիմա նման ամեն ինչը չեմ կարողանում կարդալ.... Ով հասնում հոգեբանական պորտրետներ ա տալիս, ով կարա–չի կարա, հոգեբանական վերլուծություններ ա տալիս ու իր արեվին "ճակատագրական" ճակատագրերից է պատմում... Ներվայնանում եմ, որ հոգեբուժական օգնության կարիք ունեցող մարդիկ սկսում են ուրիշներին անալիզի ենթարկել :))

AniwaR
30.09.2010, 12:34
Էսօր երազիս տեսել եմ, թե իբր քնիցս արթնանում եմ, մեկ էլ տեսնում, որ ակումբում 9 հատ տեղեկացում ունեմ՝ 6-ը վարկանիշ, 3-ն էլ անձնական հաղորդագրություն: Զարմացած մտածում եմ՝ այ քեզ բաաա՜ն, տեսնես ինչի՞ համար, ախր էս ընթացքում առանձնապես գրառում էլ չեմ արել, նույնիսկ նկար չեմ դրել, որ վարկանիշներ տան: :D Մեկ էլ նայում եմ, թե ինչի համար են տվել, ու ի՞նչ պարզվի!!! Մամաս իմ պրոֆիլով մտել էր ակումբ ու ԼԻՔԸ գրառումներ արել::scare Դե իմ պրոֆիլը միշտ բաց ա, մաման էլ համակարգչից օգտվում ա նաև էն ժամանակ, երբ ակումբի էջն ա բաց, ու երևի չէր ֆայմել, որ իր համար պետք է նոր պրոֆիլ բացվի, բայց ինչ-որ հրաշքով ինքնուրույն ֆայմել էր, թե ոնց պետք է գրառումներ անի:D Մի խոսքով, վախեցած-կարմրած նայում եմ, թե ինչեր է գրել (էնպիսի բաներ, որ ես հաստատ չէի գրի!!:D), ու մտածում եմ՝ Չուկին արժի ասել, որ էդ ամեն ինչը ջնջի, թե չէ: Ախր 6 հատ վարկանիշն ափսոս ա է: Մալադեց մամա::)):D

Chuk
30.09.2010, 15:43
Եթե Աստված լինեի, առաջին հերթին կստեղծեի ազատ անկումը... ճախրանք.. թեթև.. հանգիստ.. մեղմ.. ու.. բա-բախ... իսկ հետո...

Բարեկամ
30.09.2010, 18:22
Ես սահադաշտից սլանում եմ տուն: Ինչ-որ երգ է, լավը: Գիշերային քամին բերում է ինչ-որ բույսի թարմ, ախորժելի բուրմունք: Սուր ու քաղցր բուրմունք, զով գիշերային քամի ու ճանապարհ: Ու երգը, որ լավն է երևի: Ու մտքերիս ողջ շրջանն իմ իրականությունն է` իր ժպիտով, մտահոգություններով, պոռթկումներով, հաճելի զարմանքով, վրդովմունքով թեկուզ ու լիարժեք զգացողությամբ այն սառույցի, որը սահում էր չմուշկներիս շեղբերի տակով: Մտացածին աշխարհը մղվել է չգիտեմ որ խորքերը, ու ես այնքան համաձայն եմ, որ արջն այդ քնի իր որջում երկա՜ր-երկա՜ր, այնքան, որ երբ արթնանա ու դուրս գա բնից, տեսնի` իսկ դրսում գարուն է...

Էլիզե
30.09.2010, 20:08
Նորաթուխ հորքուրներ... բա որ ասում էի ինձ ջիջիլ մի գցեք?.. :)) ես էլ եմ արդեն հորքուր` արդեն չորրորդ անգամ... :love
Մեր Տիգրանիկն էլ ծնվեց /ասել եղբորս աղջկա` ապերիկս ՃնվեՉ/ :))
քեֆ ենք անուուուուուուում.... :)

SSS
01.10.2010, 14:21
Բացիկի մասին թեմաներից մեկում գրեցի ու ուրիշը հիշեցի
Ես ու եղբայրս ամեն տարի բացիկ էինք գրում մամային ու տատիկին ցանկացած տոնի առիթով...Նենց էր ստացվել,որ մամայի ծննդյան օրը իմը պատրաստ էր եղբորինս' չէ,գիշերվա հազարնա թաքուն դուրս ենք եկել պատշգամբ ու մութ տեղը գրումա էն ինչ ես եմ թելադրում...դե շաբլոն խոսքեր 'առաջինը մտքին եկող .ժպիտը չպակասի դեմքիցդ ու տենց...Ես 2 -րդ դասարանում էի եղբայրս' 4
Հաջորդ օրը , հյուրերի ներկայությամբ բացիկների հանձման հանդիսավոր արարողություննա... Մաման բացումա եղբորս բացիկը և քիչա մնում ընկնի աթոռից...Ազնիվ խոսք անգիր հիշում եմ ինչ էր գրված.
"Սիրելի մայրիկ շնուրհավուրում եմ քու օգօստոտի 13-ը, ցանկանում, որ ժպիտեք քու դամքից չպակասի քու դեմքից
Սիրով Քակիգ":D

հ.գ. հա դե Քակիգ-ն էլ Գագիկնա էլի

Բարեկամ
01.10.2010, 14:56
Երբ հասնում ես բարձունքի, կանգ առ. մի քիչ ավել, և կգլորվես հակառակ կողմից:

ars83
01.10.2010, 17:19
Երեկ հրավերով գնացել էի Ժնևի Հայկական կենտրոն, որտեղ կայացավ ժնևահայության հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահի և Շվեյցարիայում ՀՀ դեսպանի հետ՝ նվիրված Հայոց երրորդ հանրապետության ստեղծման տոնին: Ս. Հակոբ եկեղեցու ստորին հարկի դահլիճն այնքան էլ մարդաշատ չէր. ներկա էին շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ, եկեղեցու քահանա հայր Աբելը, ՀՀ ԱԺ նախագահն իր կողակցի և փոքրաթիվ պատվիրակության հետ, ԱԺ լրագրողներ, պր-ն Շ. Ազնավուրը:
Հանդիպումը սկսվեց ՀՀ օրհներգի հոտնկայս ունկդրումով, որի, թերևս, ամենահուզիչ տեսարանը ԱԺ նախագահի ձայնակցումն էր շուրթերի անձայն շարժումներով: Այս սրտաթով տեսարանի ավարտվելուց հետո խոսքը հանձնվեց հայր Աբելին:
Հոգևորականը ողջունեց ներկաներին և, հավաստիացնելով, որ ՀՀ-ում ընթացող գործընթացները մշտապես գտնվում են Շվեյցարիայի սփյուռքի ուշադրության կենտրոնում, սփյուռքի անունից հայտնեց իր անհանգստությունը այդ գործընթացների նկատմամբ՝ ընդգծելով, որ դրանց մասին իրենք տեղեկանում են միայն ի շնորհիվ «ազատ մամուլի»: Մասնավորապես, նշեց, տեր հայրը, անհանգստացնող է կոռուպցիայի ծավալը, անհատների փոքր խմբի ձեռքում նյութական խոշոր միջոցների կուտակման փաստը, ժողովրդավարության ցածր աստիճանը: Հայր Աբելը գոհունակություն հայտնեց «Լեզվի մասին օրենքում» փոփոխություններ մտցնելու վտանգավոր նախագծի կանխումը: Անդրադառնալով հոգևոր հարցերին՝ տեր հայրը նշեց, որ միայն եկեղեցական շինությունների և կոթողների կառուցումը, թեև կարևոր, սակայն խիստ անբավարար է ժողովրդի հոգևոր կարիքները հոգալու համար և արտահայտեց այն միտքը, որ հոգևոր այդ կարիքների ոչ բավականաչափ լրացման պատճառով է, որ բացմաթիվ հայ մարդիկ հարում են աղանդավորական շարժումներին: Վերջում ներողություն խնդրեց ԱԺ նախագահից՝ ամբոխավարական բոցաշունչ գովերգումներից զերծ մնալու համար:
Ապա ելույթ ունեցավ Շ. Ազնավուրը, որի խոսքը շատ կարճ էր և հիմնականում ուներ ոգևորիչ-լավատեսական բնույթ: Պարոն դեսպանը հիշեց մի դեպք, երբ համերգներից մեկի ավարտին նրան մոտեցել է մի լիբանանահայ և ասել. «Դուք գրել եք "Ils sont tombés (http://www.youtube.com/watch?v=rYnC3sggR-Y)" (Նրանք ընկան) երգը. այժմ ժամանակն է, որ գրեք "Ils sont debouts" (Նրանք կանգուն են) երգը»: Հայտնելով իր հավատքը հայոց պետականության ամրցման նկատմամբ, դեսպանը խոսափողը զիջեց ՀՀ ԱԺ նախագահին:
Վերջինիս բավական երկար ելույթից շվեյցարահայությունը տեղեկացավ ՀՀ արտաքին քաղաքականության փայլուն դրսևորումներին՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական կապեր հաստատելու նախաձեռնությանը, որին, ափսոսանքով փաստեց զեկուցողը, Թուրքիայի կառավարությունը պատրաստ չգտնվեց: Չթողնելով, սակայն, որպեսզի լսարանին համակի հիասթափությունն ու ափսոսանքը հարևան պետության դիվանագիտական ինստիտուտի` հայոց առաջադեմ դիվանագիտական դպրոցի ձեռնարկումները չըմբռնելու աստիճան թերհասության կապակցությամբ, պարոն նախագահը լսարանի ուշադրությունը հրավիրեց մեր երկրի արևելյան հարևանի՝ հաճախակի հնչող մարտական կոչերին: Մի քանի անգամ իր խոսքում ընգծելով հայոց բանակի բարձրագույն մարտունակության մասին հայտնի կարծիքը և դրանով, հավանաբար, փակված համարելով սույն հարցը՝ զեկուցողը հերթական անգամ հավաստեց ՀՀ ղեկավարության հավատարմության մասին՝ արցախյան ազատագրական պայքարի հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հարցում: Զվիցերիոյ հայ համայնքը տեղեկացավ սակայն, որ հարևան երկրի տարբեր միջազգային ատյաններում առաջ քաշած ձեռնարկները կարող են վնասել ՀՀ միջազգային վարկին, որի կայացման հարցում մեծ դեր է խաղացել հենց նշված համայնքը: Ուստի, ընդգծվեց համատեղ գործելու անհրաժեշտությունը և փաստվեց, որ նշված համայնքը մեծ անելիքներ ունի նշված գործընթացի կայացման հարցում (մանրամասները չնշվեցին), և որ ինքը՝ համայնքը մեծապես կշահի ՀՀ միջազգային վարկի բարձրացումից:
Այս ամենը զեկուցողն ընթերցում էր, սակայն իր ելույթի վերջնամասում փորձեր արեց ինքնուրույն ներդրումներ կատարել, որի արդյունքն այնքան էլ հուսադրող չէր: Մասնավորապես, խոսելով Արցախի պատմական դեմոգրաֆիայի մասին, նախագահը նշեց, որ 20-րդ դարի 20-ական դարերին հայ բնակչությունը կազմում էր մոտ 3% (ինչը ենթարկվեց շտկման գործընկերների կողմից): ՀՀ ապագա զարգացման մասին խոսելիս, զեկուցողը մասնավորապես ասաց «... որպեսզի Հայաստանը դառնա ժողովրդավարական երկրիր...», ինչով, փաստորեն խոստովանեց, որ նշված պետությունը ժողովրդավարական չէ ներկայումս՝ չնայած իր ելույթի ողջ լավատեսական երանգին, որը պետք է համոզեր ունկնդրին, որ ՀՀ-ն բարձր ժողովրդավարություն ունեցող հանրապետություն է: Հայր Աբելի բարձրաձայնած անհանգստություններին անդրադարձ չկատարվեց: Այնուհետև հետևեց հարց-պատասխանի բաժինը, որի ընթացքում, սակայն, «սփուռքը» (արտասանությունը պարոն նախագահինն է) ոչ մի հարց չտվեց, հավանաբար, համարելով, որ իր մտահոգությունները պատշաճ կերպով ամբողջացվեցին և ներկայացվեցին առաջին զեկուցողի կողմից և անիմաստ է կրկին անգամ դրանք նշելը: Զեկուցողի մոտ դա առաջացրեց այն միտքը, որ ինքն ամեն ինչ շատ հասկանալի և պատշաճ կերպով է ներկայացրել, ինչը և շտապեց հայտնել լսարանին:
Հետևեց փոքր երաժշտական ընդմիջում, որի ընթացքում մեր երիտասարդ հայրենակից մի թավջութակահար ներկայացրեց Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան», «Շողեր» և «Կռունկ» ստեղծագործությունները և մի պար (հեղինակին չեմ հիշում): Պարը հայտարարելիս պարոն նախագահը, հավանաբար, ընտանեվարություն ներմուծելու նպատակով, հարցրեց. «Հիմա ի՞նչ ա, պիտի պարե՞նք»: Կատարողը չժխտեց նման հնարավորությունը, պատասխանելով՝ եթե ուզում եք, պարեք:
Կոմիտասյան կատարումների մեջ աչքի էր ընկնում չափազանցված լիգատուրան, որը տհաճ ծորուն երանգ էր հաղորդում երգերին, իսկ «Կռունկի» սկիզբն ու շարունակությունը այնքան էին միմյանցից տարբերվում տեմպով, որ կեղծիքը նկատելի էր անզեն ականջով:
Երաժշտական մասն ավարտվելուց հետո բոլորը հրավիրվեցին ֆուրշետի:

ivy
01.10.2010, 17:23
Գիշերը մի երազ եմ տեսել: Իբր թե տուն է այրվում: Ներսում մարդ չկա:
Վազելով գալիս է տանտերը՝ իր տղայի հետ: Մտնում են տուն, գտնում մի անկյուն, որը դեռ հեռու է կրակից, ու սկսում աշխատել: Մի երաժշտական գործիք են ուզում պատրաստել: Ավելի ճիշտ՝ հայրն է սարքում, տղան օգնում է: Ես էլ, ինչպես երազներում սովորաբար լինում է, կողքից հետևում եմ:
Հայրը շատ հետաքրքիր տիպ է՝ նիհարոտ, երկար մազերով, լայն վերնաշապիկով: Արհեստներով է զբաղվում: Ու հիմա անպայման ուզում է սարքել սրինգների միացություն հիշեցնող մի արտառոց գործիք: Էն էլ՝ իր այրվող տան մեջ: Կրակը հա մոտենում է: Ինքն էլ տարբեր ձևերով փորձում է իրենց անկյունը պաշտպանել՝ մինչև որ գործը կավարտեն: Արդեն ամբողջ տունը կրակի մեջ է, երբ վերջապես պատրաստ է գործիքը: Հենց վերջացնում են, անմիջապես դուրս են վազում տնից: Իրենց սարքածը հետները չեն վերցնում, ոչ էլ թե ինչ-որ բան են փորձում տնից հանել... Ամբողջը կրակի բաժին է դառնում: Բայց իրենց հեչ պետքը չի:

Ու որ դուրս են գալիս տնից, ես հորը հարցնում են, թե ինչի էր այրվող տան մեջ սրինգ սարքում, որ սկի հետը չէր էլ պատրաստվում վերցնել: Ինքն էլ պատասխանում է.
- Որ տղաս չմտածի, թե էլ ոչ մի լավ բան հնարավոր չի:
Վերջ:

Զարթնեցի անմիջապես: Ու գիշերը մտածում էի, թե էդ ինչ տարօրինակ երազ էր: Հետո հասկացա, որ էդ ամենը, ինչ տեսա, իմ համոզմունքներն են իրականում: Դրանցից ստեղծված սցենար էր: :)
Ինձ համար կարևորը պահն է, «լինելը», ոչ թե դրա արդյունքում ստեղծածը պահելը, «ունենալը»: Ու անգամ երբ ամեն ինչ սարսափելի է, միևնույն է կարելի է գտնել մի անկյուն, որը դեռ քոնն է ու ամեն ինչից պաշտպանված, որտեղ կարող ես շարունակել «լինել»՝ վայելելով պահը: Լավ բաներ հնարավոր են՝ անգամ ամենավատ իրավիճակներում: Ու ստեղծագործելն էլ էդ ամենալավ բաներից մեկն է, բայց հեչ անպայման չի ստեղծածը պահելը:
Իսկ երբ ամենը շուրջդ վերջնականապես կործանվում է, դեռ միշտ էլ կարող ես դուրս գալ էդ իրավիճակից՝ առանց այրվածքների:

Եթե հետաքրքիր է, թե ինչ եղավ այրված տան հետ, ապա ասեմ, որ առավոտյան, երբ նորից քնեցի, տեսա, թե ինչպես են էդ քաղաքի բոլոր բնակիչները բռերով մակարոնեղեն տալիս սրնգագործին, որ դրանց օգնությամբ նորից կառուցի իր տունը: :)

Կաթիլ
01.10.2010, 19:53
Արդեն չեմ էլ հիշում երբվանից էի երազում սիրահարվել: Էսօր վերջապես սիրահարվեցի :oy: Չէի սպասում, որ էսպես անսպասելի կլինի դա, չէի սպասում, որ հենց իրեն (http://beta.images.theglobeandmail.com/archive/00326/Qosimio1__326201artw.jpg) կսիրահարվեմ: Տեսնես ե՞րբ կհասնենք իրար :( :love

Մանուլ
02.10.2010, 01:24
Ի՞նչ կլինի, եթե մարդիկ անկեղծ լինեն իրար հետ: Առանց ձևականությունների: Առանց մտածելու, որ իրենց այսինչ արարքը/խոսքը իրենց կցածրացնի դիմացինի աչքին...

Արևածագ
02.10.2010, 19:26
Երեկ աղջիկս իմիջիայլոց պատմում է.
- Այսօր դասամիջոցին երկու մեծ տղա մոտեցան ինձ ու ասին, թե ուզում ենք քեզ հետ ծանոթանալ:
Սիրտս միանգամից սկսեց արագ աշխատել: :oԱղջիկս ընդհամենը հինգերորդ դասարանում է.
-Իսկ դու ի՞նչ պատասխանեցիր ...
- Ասի՝ չե՞ք տեսնում հաց եմ ուտում, ժամանակ չունեմ: Իրենք էլ թողին, գնացին:
Մեկ էլ տղաս է խառնվում .
- Իզու'ր չես ծանոթացել: Սրանից հետո ով հանկարծ ուզեց հետդ ծանոթանա, անպայման ծանոթացի'ր ու իմ հեռախոսի համարը տու'ր...
- Լա'վ,- համաձայնեց աղջիկս:
Նայում եմ նրանց, համ շատ ուրախ եմ ու հպարտ, որ աղջիկս իր թիկունքին կանգնած մեծ եղբայր ունի, համ էլ մի քիչ թախիծ է իջնում վրաս այն պատճառով, որ ես ինձնից մեծ եղբայր չեմ ունեցել: Աղջիկների կյանքում այնպիսի պահեր են լինում, որ մեծ եղբայրն ուղղակի անհրաժեշտություն է: Որոշ լակոտների չհասկացած խոսքը իրենց հասկանալի ձևով բացատրելու համար::stop:yes
Բայց փոքր եղբայրն էլ շատ քաղցր բան է, իր ցավը տանեմ::love

Էլիզե
02.10.2010, 20:04
Էսօր ես ու եղբայրս գնացինք հիվանդանոց` մեր բալային ու իրա մամային տեսակցության... :love
բոլորը ծանոթացել էին Տիգրանիկի հետ` բացի ինձանից :pardon
Գրկեցի մեր բալային ու ասեցի` բարև, ես քո հորքուրն եմ, ես քեզ շատ-շատ սիրելու եմ... :) բայց մեր բկլիկ բալան հորքուրի զահլա չուներ` սոված էր :)
Շատ մԼԼԼԼութ, համով, սիրուն բալիկ է` մի խոսքով` հորքուրին է քաշել ;) :))

*e}|{uka*
02.10.2010, 22:35
Պատուհանները նման են մարդկանց: Ոմա՛նք բաց են, ոմա՛նք փակ: Ոմանց ապակինները թափանցիկ են, իսկ ոմանց ապակինները մուգ լինելով հանդերձ նաև շերտավարագույրներով են ծածկված: Ոմանք ընդմիշտ կոտրված են , իսկ ոմանց մեջ լույս ա երևում: Բայց այնուամենայնիվ կա մի ընդհանուր բան պատուհանների մոտ՝ բոլորը նայում են կա՛մ մեկը մյուսին, կա՛մ շուրջը: Շատ քիչ պատուհաններ են նայում երկնքին... :hertakan_blt :))

Kuk
03.10.2010, 13:43
Երեկ հասկացա, որ եթե ծխելը թարգեմ, ինձ տնից կվտարեն:)) Երեկ չեմ ծխել:)) Սաղ օրը ուտում էի:scare Հենց ծխել էի ուզում, սկսում էի ուտել. մի օրում երկու կիլո քաշս ավելացավ:o Միշտ ասել եմ, որ հենց ուզեմ, էլ չեմ ծխի հանգիստ, երեկ որոշեցի փորձեմ, հետաքրքիր էր՝ կզսպե՞մ ինձ. սիգարետը դրել էի դեմս ու չէի ծխում իրան:D Այսինքն որ մի տասը օրով թարգեմ մոտ տասնհինգ կիլո կչաղանամ:scare Հենց դարդերս պրծնեն, մի երկու շաբաթով կթարգեմ:)) Իսկ հիմա արժի վայելել ծուխը:love Իրիկունը որ կոմպի դեմը նստած ես, մենակ էկրանի լույսն ա երևում, ծխում ես, ծուխը սենց հետաքրքիր խաղեր տալով գնում գալիս ա դեմդ, դրանից կայֆ մեկ էլ խմած ժամանակ սիգար ծխելն ա:)) Հա, մեկ էլ էն ծխախոտի թեման կարդալու ժամանակ ծխելն ա կայֆ. ոնց որ ասես՝ ծխեմ ձեր թեմայի նկատմամբ:pardon
**
Երեկ զրուցարանում խոսք գնաց ամիս-ամսաթվից, մտա կոմպիս ամիս-ամսաթիվը ստուգելու, ինձնից գոհ հոկտեմբերը փոխեցի սեպտեմբեր:' Ժամանակը հետ էի տալիս:( Լավ ա՝ Իդայի գրառումը տեսա հետո ու հիշեցի, որ իրոք հոկտեմբերն ա արդեն.. Էս ժամանակը վազում ա նույնիսկ էն ժամանակ, երբ քեզ թվում ա՝ կանգնած ա: Ու պարզվում ա՝ կանգնած չի, դու ես անջատված. հասել ես, իջի, իջի՛ ասում եմ:(
Չնայած մի կողմից էլ դզում ա էդ արագությունը, որտև հերթով տեսնում ես էն, ինչ կանխատեսել ես, ու ինչքան էլ վատը լինի տեսածդ, մի ձևի հետաքրքիր ա: Որ դանդաղ լիներ, կարողա մանրուքներին սկսեիր ուշադրություն դարձնել ու չնկատեիր հիմնական իմաստը: Ու ընդհանրապես՝ արագությունը կայֆ բան ա, մեծ արագությունը վայելք ա:love Արագությունից վտանգ չկա, եթե վստահ ես քո վրա, հենց կասկածես, որ ջարդուփշուր ես լինելու էդ արագության պատճառով, ուրեմն :bye Բայց որ առանց էդ մասին մտածելու ես զարգացնում արագությունը, ընթացքում քաշդ ընկնում ա, ֆիզիկան ա տենց ուզում, ու զգում ես, որ ամեն ինչ կարաս անես՝ թեթև, արագ, կայֆ:love Իսկ վտանգի մասին մտածել ընդհանրապես պետք չի, վտանգը չի նայում՝ ինչ ես անում, գա, թե չգա. անկախ ամեն ինչից ա գալիս ու անսպասելի, որտև էս կյանքը, էնօրը ասեցի՝ պոռնիկ ա, պետքա իրան վայելել ամեն հնարավոր ձևերով, որտև էսօր քեզ գրկած պառկած ա, թվում ա՝ միշտ տենց ա լինելու, բայց վաղը գնալու ա ուրիշին գրկի, ու էդ դեպքում հեչ կապ չունի՝ արագությունդ հարյուր ա, թե՝ երկու հարյուր: Բայց մի կարևոր նրբություն կա, պետքա էդ կյանքը նենց վայելես, որ կողքդ գտնվողներին, շուրջդ գտնվողներին չվնասես, չվիրավորես և այլն... կարճ ասած՝ նենց պետքա անես, որ տհաճ ձայներ չգա, տգեղ տեսարաններ չլինեն:
Դե վայելեք.. ով ոնց կարա, ով ոնց ճիշտ ա գտնում, ով ինչքանի որ արժանի ա, ում ինչ հասնում ա...

Աբելյան
03.10.2010, 23:33
Ոչ մի բան իմաստ չունի, ոչ մի հետաքրքիր բան էս աշխարհում չկա, ամեն ինչ հին ա, ամեն ինչ կորած ա, ամեն ինչ ձանձրացնում ա: Առաջի դեպքը չի: Ու միշտ թվում ա ամեն ինչ անհույս ա, բայց մի բան հայտնվում ա, որ իմաստ ա բերում: Գոնե մի բան: Իսկ եթե էդ բանն էլ կորի՞:

Երվանդ
04.10.2010, 04:50
Հետաքրքիր պյան ա, էս Անկապ-ի գրառումների հենց առաջին նախադասությունից պարզ ա, գրվածը՝ գրողին, իրո՞ք հուզել ա, թե՞ ուզում ա տպավորություն թողնի, թե՞ ապուշի մեկն ա, ինքն էլ չգիտի ի՞նչ ա ուզում:)), ի սրտե ղժժժժժԺԺԺԺժժժԺԺԺում եմ երկրորդ տարբերակի մարդկանց վրա՝ 8-րդ հարկից, ՂԺԺԺ:)), հեսա տենց մարդկանց ճնշող մեծամասնությունը «շնորհակալություն» ա տալու էս գրառմանս:))

---------- Ավելացվել է՝ 05:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 05:42 ----------

Սաղ … (ռուսերեն քֆուր) , գլուխս ա ցավուում...

Agni
05.10.2010, 10:08
Ես խաղեր խաղալ չեմ սիրում: Իսկ երբ ստիպում են խաղալ, ապա պարտվել չեմ սիրում: Մի ստիպեք ինձ խաղալ ձեր ընտրած խաղը… դրանից հետո ես ինձ շատ վատ եմ զգում…

VisTolog
05.10.2010, 17:22
Տեսնես ինչու՞ են որոշ մարդիկ ստեղնաշարով գրելիս մատի ամբողջ ուժով «դդշ-դդշ»:D անելով գրում::angry Ախր հեշտ էլ սեղմվում են, ի՞նչնա պատճառը կնոպկաները ջարդելու::fool (Յանմ լսեք, ես կարողանում եմ ստեղնաշարով գրել ու լուրջ գործով եմ զբաղված:D):))

ars83
05.10.2010, 21:06
Ուռա՛, տավարիշի, ուռա՛: Ցնծանք և աշխարհքով մեկ լինենք մեր հիանալի, ես կասեի՝ ԶուԼուՄ, լրատվամիջոցներից:
Ֆեյսբուքում, չեմ հիշում ինչպես «ընկերներիս» ցանկում հայտնվել է «հրապարակ.am»-ը, որի հրատարակած նյութերը պարբերաբար հայտնվում են նորությունների շարքում:

Ահա, խնդրեմ՝ աշխարհի վերջը չի լինի 2012-ին, փոխարենը, տեղեկացնում է ռուս գիտնականը, այնքան տաք կլինի, որ տիեզերագնացներն իրենց վատ կզգան:
Մեկը հարցնի՝ հայ ժողովուրդ, դու կոսմոսում շոգող հայրենակից ունե՞ս: Դու անգամ մի շուն չունես ուղարկած տիեզերք, ուր մնաց հայրենակիցդ շոգի: Բայց դու պետք է տապակվես ռուս հեղինակության դատարկաբանությամբ:

Անցնենք առաջ: Կիսամերկ Լեդի Գագան հայտնվել է օդանավակայանում՝ կուրծքը կիսաբաց:
Տո ջհանդամը-գյոռը, թե ինչ-որ բոզուհի ծիծիկամերկ ֆռֆռում է Նյու-Յորքում: Մեզ ի՞նչ: :esim Մենք մեր հոմոլոգները չունեն՞նք: Հերիք չե՞ն: «Ընդհանրապես երգչուհին աչքի է ընկնում իր վրա ուշադրություն հրավիրելու մոլուցքով: Երբ մամուլը դադարում է գրել նրա մասին, Լեդի Գագան անմիջապես որեւէ սկանդալային արարք կամ հայտարարություն է անում»,- տեղեկացնում է ԶուԼուՄը: Տեսնես՝ էդ կնիկը գիտի՞, թե հեռավոր Հայաստանում հրապարակ են հանում իր կաթնարտադրիչ օրգանները ու այդքան թուղթ և վիրտուալ տարածություն վատնում:

ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը... երեկ, երբ մեր թղթակիցը մոտեցել է եւ խնդրել, որ իր հարցերին պատասխանի, մի քանի պատգամավորի ներկայությամբ փորձել է «կռուտոյ» երեւալ ու երիտասարդ աղջկան առաջարկել է՝ «գնամ զուգարան, արի էնտեղ հարցերդ տուր»:
Հետաքրքիր է, թե ինչու այս հոդվածը չի տեղադրված թերթի Տնտեսություն բաժնի «անասնաբուծություն» ենթաբաժնում: :think Կամ էլ միաբջիջ օրգանիզմների (ինֆուզորիա հողաթափիկ, ամեբա և նմաններ) վերաբերյալ բաժին լինի, մարդ տեղեկանա կենսաբանության վերջին ձեռքբերումների մասին:

Հաջորդը: Այսօր Սանկտ-Պետերբուրգի մետրոկայաններից մեկում մի տղամարդ գնացքի անցնելու պահին իրեն նետել է ռելսերի վրա:
Հետագա ընթերցանությունը ցույց է տալիս, որ զոհը ոչ մեր հայրենակիցն է, ոչ էլ: Հետաքրքիր է՝ մեր դարդերը քի՞չ են, որ հիմա էլ ՌԴ-ով մեկ հանցագործություններին հետևենք: Բայց մոռացել էի, հա: :oy Բա մենք ՌԴ գավառներից ենք, չէ՞. մի հատ չիմանա՞նք՝ «մայր հայրենիքի» «ստարո» (2-րդ) մայրաքաղաքում ինչ ա կատարվում: Ամոթ քեզ, Արսեն, ամոթ:

Իսկ Վիքիփեդիայի առաջին էջում կարդում ես, որ Անդրեյ Գեյմը և Կոնստանտին Նովոսելովը Նոբելյան մրցանակ են ստացել գրաֆենի հետ իրենց կատարած փորձերի համար: :hi Էլի ռուսներ, եղբայր, համաձայն եմ, բայց թող Նոբելյան մրցանակակիրներ լինեն, ոչ թե 02-ի տպագիր տարբերակը կարդանք: Էդ ինչո՞ւ օրերից մի օր չես լսի France Info-ն խոսի սրա-նրա «թումբանից», ինչո՞ւ France Info-ն այն կարծիքին չի, որ իր ունկնդիրը երջանկությունից ընկնում է աթոռից, երբ կարդում է բուլվարային գրականություն:

Թողնենք այս լիրիկական զեղումները, ընկերներ:
:scen Տապակվե՛նք 2010-ի տիեզերաբլթ խորշկից, մանրամասն զննե՛նք Բրոդվե... ներեցեք, բորդելի Ծծաշատ (ի դեպ, ազգանուն է) գիսաստղերին, անձնազոհորեն գլորվե՛նք պետերբուրգյան շոգեքարշերի անիվների տակ ինքնասպանների հետ միասին, թավալվե՛նք տեղական անասունների թրքահոտ սրամտությունների մեջ: Ուռա՛, ուռա՛ և ևս մեկ անգամ՝ ուռա՛: Առա՛ջ, Հայաստա՛ն:

einnA
05.10.2010, 21:46
Էս քանի օրը կիսախառը, անհասկանալի, լավ ու վատ զգացումների բում է մոտս:

Արդեն 3 տարի է նույն տեղում եմ. թվում է դոփել եմ նույն տեղում, բայց կողքինի կարծիքով էտ շատ մեծ բան ա ( փաստորեն մի պուճուր տեղդ պահելն էլ դարձել է քաջագործություն էսօր):

Մի կողմից գովում են, փաղցնում են (էս էն փաղցնելու տեսակից ա, որ վերջը տեղ չեն հասնում էլի :D), մյուս կողմից լրիվ էշի տեղ են դնում...

Մեկ էլ մեկը կհիշի, կուրախանաս, բայց անպայման մյուսը "մունաթ" կգա, որ մոռացել եմ իրան...

Ուֆ (Օֆ Օֆիկ ջան - տատս կասեր) կյանքը ֆռռռռռռռում ա, աչքերս շաշացել են, բայց էսօր ուրախությունից չքնելու համար եմ գոնե շշմած:

Հ.Գ. շշմած գրառման համար ներող ;)

Katka
06.10.2010, 04:27
Գիշերը, արդեն լույս առավոտյան ակումբում կայֆ է: Լուռ: :loveՍաղ դեպրեսվածները քնած են, շաղակրատները պարզ չի: Աղմկոտ ջահելությունը քնած ա: :))

Մռութություն:read, վայ, չէ, մլութ ա՜՜՜:))

impression
06.10.2010, 15:52
Անկաաաաապ, էլի էկա ընգնեմ ջանիդ :)
ինձ մի բան ա էլի ահավոր հետաքրքրում՝ արդյոք ես հեԴամնաց եմ, թե ոչ
լրիվ լուրջ
հիմա ասեմ, դուք դատեք
ֆեյսբուքում հաճախ հանդիպում եմ նենց հայտարարությունների, որոնցից սկսում եմ կատաղել. օգնե՜ք փիսոներին, փո՜ղ հավաքեք ուռուցքով հիվանդ շներին բուժելու համար, յո՜դ քսեք ծառի պոկված ճյուղին, զանգե՜ք էսինչ համարով, թող չհավաքեն գիշերը մի ամբողջ բակ անդազահան անող շներին և այլն
ինչ-որ ահավոր ինձ դուր չեկող հոտ ա գալիս էդ ամենից, կեղծ ու ցուցադրական հոտ
վատ եմ տանում, ահավոր
իսկ որ հետն էլ մտածում եմ՝ հետամնաց եմ, է՛լ ավելի վատ եմ տանում...

Ժունդիայի
06.10.2010, 17:32
Կա մարդկային մի տեսակ, երբ հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերությունները խզելիս, միշտ մտածում է, որ նրանց նմանները բառացի հաբռգում են ցուցաբերած, կարելի է ասել նրբանկատ, միգուցե քիչ թե շատ ռոմանտիկ հատկությունից: Ու այդկերպ որոշում են կայացնում, որ հաջորդին չցուցաբերեն նրանց բնորոշ հատակնշական այդ գիծը՝ մտածելով, որ նման վերբերմունքը ոչ հեռանկրային բնույթ կկրի՝ փորձելով այդ ամենին տալ ավելի ֆորմալ բնույթ: Բայց արի ու տես, որ անհնար է ազատվել կամ փորձել թաքցնել այն ինչ ունես, այն ինչ կաս… Պարզապես կյանքում պետք է հանդիպել այն մեկին, որին նույնիսկ կոպիտ հնչողություն ունեցող բառապաշար «նվիրելիս» էլ լինի համաձայնեցում, այլ կերպ ասած՝ ներդաշնակություն, եթե ոչ՝ ուրեմն միշտ էլ հարաբերություններում առկա կմնան պաթոլոգիայի տարրերը:


Ասածս ի՞նչ ա. լռվա:(

Շինարար
06.10.2010, 17:55
:tease էս պահին իմ տրամադրությունն ա:)) ազնիվ խոսք:oy

Jarre
06.10.2010, 18:38
Բայց ինչ ցնդած ա, չէ՞ էս աշխարհը :)

Էն Միքայել Պողոսյանի ասածն ա, Խաթաբալադա թատրոնից. «Ինչ որ մի կարևոր բան փչցածա չի աշխատում» էս աշխարհում։

Նկատել ե՞ս մարդիկ ինչքան վախեցած ու կոմպլեքսավորված են իրարից։

Եթե դու չես հասկանում իմ սիրած երաժշտությունը, ուրեմն դու սահմանափակ մարդ ես ու պոտենցիալ վտանգավոր մարդ, որը կարա ոտնձգություն կատարի իմ սիրած ոճի նկատմամբ :angry Ֆուուու, զզվում եմ քեզանից նողկալի, անմակարդակ ու ցածրաճաշակ մարդ :[

Եթե դու ուրիշ նպատակներ ունես կյանքում քան ես, եթե քո արժեքները ուրիշ են քան իմը, ուրեմն դու խղճուկ արարած ես, որն ապրում է անիմաստ։ Ու ոնց կարաս դու տենց ապրես.... :[ Այ քո համար է ասված՝ «Մարդ կա մարդ է, մարդ էլ կա ճիճու, մարդ կա ապրում է չգիտես, թե ինչու»։

«Սիրեք զմիմյանց» քարոզող Հիսուսի հետևորդները ու Աստվածաշունչ պաշտողները պատրաստ են առանց զենքի, առանց որևէ առարկայի, որ նախնադարյան մարդը օգտագործում էր կերակուր հայթայթելու ու պաշտպանվելու համար, իրար միս ուտեն սեփական ատամներով, եթե անգամ իրանց տեսակետների մեջ 98%-ը համընկնում է ու կա տարբերություն երկու տոկոսի մեջ։ Հենց էտ երկու տոկոսը քեզ դարձնում է իմ ու ամբողջ մարդկության թշնամին ու քեզ պետք ա վառել, արա՛։ Քո պեսը շնչելու ու ապրելու իրավունք չունի այ ...... :angry :angry Միջնադարի մղձավանջները շարունակվում են.... :P

Ո՛չ աթեիստը ո՛չ էլ հավատացյալը չունի հարյուր տոկոսանոց փաստեր իր կարծիքը մեկընդմիշտ հիմնավորելու համար։ Փաստորեն երկուսն էլ հավատում են։ Բայց դու անգրագետ, ծիծաղալու, ցնդած, ցածր մակարդակի, անմարդկային էակ ես։ Ու էս դեպքում կապ չունի, թե էս խոսքերը ով ա ասում, որտև հավասարաչափ երկուսն էլ ասում են իրար։ Նույն խոսքերը, նույն դոգմատիզմը, նույն անտրամաբանությունը՝ աթեիստի և հավատացյալի մեջ..... :D

Իմ սիրած գրողներից մեկը միշտ ասում էր՝ «Յուրաքանչյուր մարդու մեջ կա թաքնված հանդուրժողականություն, հարգանք ու սեր դիմացինի հանդեպ։ Պարզապես երբեմն դրան հասնելու համար հարկավոր է կարողանալ դուրս գալ բազմաթիվ փլատակների տակից, որոնք տարիների ընթացքում թափվել են մեր գլխին»։

Ես երջանիկ եմ, որ ունեմ նման ընկերներ և վստահ եմ, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր մարդ կարա հասնի դրան։

Բայց ոնց էրևում ա էտ ցանկությունը չի շտապում գալ ինձ մոտ....

Ժունդիայի
06.10.2010, 22:10
Թող որ այս իմ լռությունն ու խաղաղությունը ոչ մեկին մոլորության մեջ չգցի: Իմ լռույթունը նման չէ ռմբակոծված ու ամայի քաղաքի, առավել ևս լքված գերեզմանի:
Կարծում եմ, որ ներկա պահին ինձ մոտ ամեն ինչ հարաբերական է, որովհետև արտաքուստ ոչինչ չի կատարվում ինձ մոտ: Բայց այ ներսումս՝ իմ հոգում, կանխազգում եմ, որ ինչ-որ երկրաշարժ է տեղի ունենալու:

Արևածագ
07.10.2010, 09:10
«Վաղն անպայման մի լավ բան կլինի...»
Այսօր էլ մի կերպ համբերենք, երեկվա ու նախորդ օրվա նման, իսկ վաղը... Վաղը լինելու է ա'յն, ինչի համար արժեր այդքան համբերել: Քեզ թվում է, որ սա՞ չի քո կյանքը, այս վայրկյանին ընթացողը, սա քո տու՞նը չի, որտեղ ապրում ես, քնում- վեր ես կենում, հաց ես ուտում, գնում ես գործի, տխրում ես, տրվում երազանքներին, կարծու՞մ ես՝ սա չի՞: Մարդկանցից միայն հինգ տոկոսին է հաջողվում իրագործվել կյանքում՝ դառնալ այն, ինչ ուզում էին դառնալ, բնակվել այն տանը, որի մասին երազում էին, զբաղվել սիրելի գործով, սիրելիի հետ ապրել ի վերջո: Հարյուրից միայն հինգին: Իսկ մնացա՞ծը... Մնացածն ապրում են հույսով, որ «վաղն անպայման մի լավ բան կլինի...» : Եթե հաջողակ աստղի տակ ես ծնվել ու երջանիկ փոքրամասնության՝ հինգ տոկոսի մեջ ես՝ կյանքը հրաշալի է, իսկ եթե ինքդ քեզ մեծամասնության՝ 95 տոկոսի շարքերն ես դասում, էլի վհատվելու կարիք չկա: Դու մենակ չես:;)
Իսկ վաղն անպայման մի լավ բան կլինի...:aha

Բարեկամ
07.10.2010, 16:53
Թավշյա լռութունը լայն շալով փաթաթվում է ուսերիս... կոպիտ աշխարհում: Հետո ճարահատ հեգնանք` կիսաանտարբեր, որ հանդուգն նայում է անկապ ոչ մի տեղ` կիսաժպիտ: Հետո կանցնի այդ փուլն էլ, ժպիտները կփակվեն մարդկային դեմքով ու կվերածնվեն մի օր, խաղաղ, լիարժեք` ձգվելով մինչև հորիզոն, ուր կպատռեն լազուր կապույտը, որտեղից ճիչով դուրս կճայթի թռչունների երամ, ու ծիածանն օդում կթմրի անձրևից առաջ, երբ հեռվից դանդաղ սպառնացող կորոտա երկինքն ու ամպրոպը կպայթի մաքրեմաքուր, գույները կվառվեն եռակի ուժգին, ու ես կարբենամ բուրմունքից` ամպրոպի, թարմ խոտի ու իմ տան...

ars83
07.10.2010, 22:34
Երբ մագիստրատուրայում էի սովորում, մեր խմբում կար 8 տղա (եթե չեմ սխալվում) և 1 աղջիկ: Չեմ հիշում որ մեկն էր՝ դիպլոմայինների պաշտպանությունը, թե պետական քննությունը, բայց հիշում եմ, որ բոլոր տղաները «գերազանց» ստացան, իսկ աղջիկը՝ «լավ»: Բայց, կարող եմ հավաստիացնել, որ հաստատ կային տղաներ, ովքեր իրնց դիպլոմայինի վրա շատ ավելի քիչ ջանք էին թափել (դրանցից մեկը՝ ես), քան այդ աղջիկը, կային և այնպիսիք, ում գիտելիքները պետ. քննության պահին հաստատ զիջում էին աղջկա գիտելիքներին: Բայց Նազիկը «լավ» ստացավ, որպեսզի հանկարծ ասպիրանտուրա դիմելու հնարավորություն չունենա՝ որևէ տղայի հետ զուգահեռ (չնայած նա այդպիսի մտադրություն չուներ էլ): Եվ նման բազմաթիվ պատմություններ: Մինչդեռ կանանց և երեխաների վերաբերյալ միջազգային տարատեսակ զեկույցներն ընդգծում են, որ անկիրթ կամ թերի կինը դեպքերի մեծամասնությունում իր նման երեխա է մեծացնում՝ առանձնապես չկարևորելով երեխայի կրթությունը: Հատկապես աղջկանը: Եվ այդպես կարող են մեծանալ կանանց սերունդներ այն գիտակցությամբ, որ իրենց կյանքի նպատակը վերարտադրությունն ու ընտանեկան կյանքն է լոկ:

Հետաքրքիր է այդ կապակցությամբ կարդալ հետևալ ճառը.

Եթե հասարակությունը բավարարվում է սեռերից միայն մեկի արդիականացումով, այն ավելի քան կիսով չափ կթուլանա: Ազգը, որն առաջընթաց և քաղաքակրթություն է փնտրում, պետք է ընդունի սա: Մեր հասարակության հաջողության բացակայության պատճառը մեր կանանց նկատմամբ անտարբերությունն է:
Մարդը ծնվում է ապրելու այնքան, ինչքան ճակատագիրը նրան թույլ կտա: Ապրել՝ նշանակում է գործել: Ուստի, երբ հասարակության անդամներից մեկը գործում է, մինչդեռ մյուսն անգործ է, հասարակությունը կաթվածահար է: Հասարակությունը պետք է ընդունի բոլոր պայմաններն ու անհրաժեշտությունները, որոնցից կախված է նրա հաջողությունը կյանքում: Ուստի, եթե գիտությունն ու տեխնոլոգիան անհրաժեշտ են մեր հասարակությանը, մոր տղամարդիկ և կանայք հավասարապես պետք է տիրապետեն դրանց:
Մեր ազգը որոշել է լինել հզոր: Հզոր ազգ կերտելու ճանապարհներից մեկը կանանց՝ բոլոր բնագավառներում կոմպետենտ լինելն ապահովելն է: Դրա համար մեր կանայք ձեռք կբերեն գիտական և տեխնիկական գիտելիքներ և կանցնեն կրթության բոլոր օղակները, որոնք անցնում են տղամարդիկ: Այսպիսով, կանայք և տղամարդիկ հասարակական կյանքում կքայլեն կողք-կողքի՝ օգնելով և պաշտպանելով մեկմեկու: (Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք, 1923թ.)

Փաստորեն, նրանք մոտ մեկ դար առաջ արդեն գիտակցել էին, որ ֆուտբոլն «ապագա չի»: :think

Սլիմ
07.10.2010, 22:42
Վերջապես թողել եմ , որ գնաս, հետ չեմ կանչում, չեմ լացում, ասում եմ հաջողություն: Ինչ ահավորա առանց քեզ, զգում եմ , որ մի բան տանում ես հետդ, իմ համար կարևոր մի բան: Էն քո չսիրած տաքսիներից նստեցի, էն որ սև ապակիներ ունի, ուզում էի լացել, հազիվ էի ինձ զսպում էտքան ժամանակ: Ոնց եմ ատում էս ձևական բաները, ոնց եմ ատում ինձ, որ չեմ ասում մի գնա, ոնց եմ ատում քեզ, որ գնում ես: Ինչ խառնվելա խառնվել ամեն ինչ: Ասում էիր քո բալիկն եմ , քո կուկուն եմ , քոնն եմ , հիմա անտեր եմ? Հիմա ումն եմ? Անտեր ես թողնում? Ես սովոր չեմ: Գլուխս ահավոր ցավումա, քեզանից թե առանց քեզ, չգիտեմ, բան չեմ լսում, մերս , հերս խոսում են , խառնվել են, բան չեմ հասկանում, քեզ եմ ուզում, տեսնել, լսել,հարևանները մեր տանն են , ինչ որ վախեցած հայացքներ, ես չեմ կարողանում լսեմ ինչ են ասում, գոռում եմ , ցավից գոռում եմ, էտ էլ չեմ լսում, խոսքերդ են պտտվում գլխիս մեջ.... բժիշկնա ինչ որ հարցեր տալիս,ասածից մենակ անունս եմ հասկանում, գժվում եմ առանց քեզ, ասում են անունդ եմ տվել, ես չեմ հիշում:

Երվանդ
07.10.2010, 22:45
Կարա պատահի... , կյանքում ամեն ինչ էլ կարող ա պատահել:8

Շինարար
07.10.2010, 23:19
Ցինիկի նույն ցինիկությունը, ռոմանտիկի նույն տվայտանքները, ծակփիլիսոփայի նույն իմաստնությունները, հեգնողի նույն ծաղրանքներն ու նույն մեծամտությունը, նույն սուտի զգայունությունն ու բնապաշտությունը, նույն սուտի համարձակությունը, նույն կեղծավորությունը, նույն քաղաքականությունը, նույն պոետներն ու նույն քյառթուները, նույն գրագետներն ու վեհերն ու նույն անգրագետները, նույնը, նույնը, նույնը, նույնը, նույն փնթփթացողը, ե՞ս էլ եմ սկսել ձանձրացնել:8

Katka
07.10.2010, 23:58
Հա:

Երվանդ
08.10.2010, 00:02
Հմմմ , մարդկանց մի տիպ կա որոնց մասին պիտի գրվի, ու ստեղ՝ քանի որ Ակումբում շատ են տենց մարդիկ, ու էս մի 2 տարվա մեջ ավելի են շատացել, ուրեմն ինչ էի ուզում ասեի, հա՛ , մարդկանց մի տեսակ կա, որ իրանց թվում ա իրանք դեմք են , իրանք ուղղակի համոզված են դրանում, բայց ցավոք սրտի մենակ իրանք են մտածում տենց, ուրիշ ոչ մեկ իրանց այդ կարծիքը չի կիսում, իսկ իրենք համոզված են ու համոզված:(, իրականում միջակություն վիՋագ ա, ու խնդալու են մեկ ու մեջ, հաճախ էլ խնդցվում ա էտ առիթով, մեկ մեկ խմած ու ջղային ժամանակ նեռվայնացնում ա դա, բայց նենց օբշիով նորմալ ա, տենց մարդիկ էլ են պետք էս աշխարհին երևի...
Գրել եմ , գրածս կարդում եմ ու զարմանում, ախր հա էլ էղել ա էտ վիճակը, ինչի են հիմա աչքս խցկվում:think, փաստորեն հենց դեպրեսվում եմ սկսում եմ նկատել երևույթներ ու դեմքեր որոնց առաջ չէի նկատում:(, լավ չի, լավ չի որ տենցը դուրս էկա, ես էլ մտածում էի ես դեմք եմ:))

Katka
08.10.2010, 00:20
Երո, դու դեմք ես:))

Շատերին գլոբալ հարցեր են հետաքրքրում, իսկ ես լոկալ հարցեր էլ չեմ կարում լուծել:)

Մեր հարեւանը արդեն որերոդ անգամն է դնում է ինչ որ մուղամ, կարապներ, կարապներ մի թողեք ինձ անտեր::angry Դարդս որն ա. անմիջապես իմ սնեյակին ա կպած էդ իրանց կոմպը:Դրանից առաջ սկայպով խոսում էր, ահավոր ա: Ամեն անգամ իրանք ընտանիքով հավաքվում են ու ժամը 12-ից ցեղով մեկ խոսում են մյուս կողմի հետ:
Ի՞նչ անեմ: Սթրես եմ ապրում: Պատը ջարդեմ, թե տեղափոխվեմ մյուս սենյակ::think

Բարեկամ
08.10.2010, 05:40
Բոլոր չհաջողվածները թափվել են մի սենյակ ու անգործությունից մատները տնկում են սեփական արտացոլանքի վրա դիմացինի չհաջողվածության մեջ: Ու սրտանց ուրախանում, երբ մատները շատանում են. Այ մենք սենց դեմք ենք, որ չենք ալարում նկատել դիմացինի խղճուկ "դեմքիկությունը"... Լավագույններն անգամ աչալուրջ պայքարում են` դեմքի ամենաանմեղ ու ձանձրացած արտահայտությամբ:

Դեկադա
08.10.2010, 14:14
Օրագիրս բացելու ժամանակ մտածում էի. ի՞նչ վերնագիր ընտրեմ: Էնպիսի մի բան, որ ինձ բնութագրի, իմը լինի ու կարդացողն էլ հենց առաջի նախադասությունից հասկանա որ ես եմ... իմ եսը: Հիմի էս վերջերս տարբեր տեղեր մեկ էլ տեսնում եմ.. Ահա ես: նույնիսկ հյուր գալուց նիկը լինում ա Ահա և ես:

... այ մարդ էտ եսը ես էմ դուք չեք:Հյուր գալուց էլ պարտադիր չի ինձ ընդօրինակեք: Ես ձեզ կընդունեմ...մենակ թե ինձ մի գողացեք: Դուք ձեր եսը ստեղծեք ու պահպանեք, իմն էլ թողեք ինձ: Ես այն փայփայում եմ...

Philosopher
08.10.2010, 15:20
Էս տարածքին լավ, լրջորեն մտածված ու նախագծված օդափոխություն ա պետք …ՃՃ

Tig
08.10.2010, 15:37
Անկապում երբեք չեմ գրել.... Բայց երևի վախտնա:
Անհասկանալի զանգ… ու անհասկանալի հայտարարություն ու անհարմար վիճակ այդ անհասկանալիությունները ճշտելու համար…

CactuSoul
08.10.2010, 15:53
Նոր մի գրառում էի կարդում, որին «շնորհակալություն» եմ տվել, մեկ էլ մտքովս անցավ՝ էդքան որ ասում են շատերը, թե գրողի անձին են ուշադրություն դարձնում շնորհակալություն հայտնելուց, ոչ թե գրածին, այ եթե ուրիշ մարդ գրած լիներ, կտայի՞ շնորհակալություն: Ու հասկացա. մարդուց շատ բան ա կախված՝ տալ-չտալուս հարցում, ու դա ճիշտ ա, էդպես էլ պիտի լինի: Որովհետև մարդ կա, կարող էր նույնը գրած լինել, ու ես նույնիսկ ուզենայի բացասական վարկանիշ տալ:
Կարևոր է, շա՜տ կարևոր, թե ով է ասում ու ինչ նկատի ունի: Բացարձակ ճշմարտություններ չկան, ու նույնիսկ այն, որ բացարձակ ճշմարտություններ չկան, բացարձակ ճշմարտություն չի: Կոնտեքստը շատ է կարևոր, հաճախ՝ ավելի, քան ասված բառերը:

Chuk
08.10.2010, 15:59
Ազատ անկումը... որքան սարսափելի.. ու միաժամանակ սիրուն :(

http://img837.imageshack.us/img837/4055/88061020.jpg (http://img837.imageshack.us/i/88061020.jpg/)

1974 թ.-ին Բոստոնում մի կին ու իր աղջիկը դուրս թռան այրվող տնից... իսկ այդ տեսարանը ֆիքսած լուսանկարը ցնցեց ողջ աշխարհը...

Shah
08.10.2010, 16:36
Մեկ-մեկ մարդ ընկնում ա նենց շրջապատ, որ էդ շրջապատը իրեն ստիպում ա փոխվել, դառնալ մի ուրիշ մտածելակերպի մարդ, կամ ասենք ճաշակն ա փոխում ու բնավորությունը նույնիսկ, այլապես էդ մարդը համարվում ա տարօրինակ, վայրի կամ էլ անճաշակ, բայց ասենք ինքը սովորական ժամանակ հաստատ չի հրաժարվի իրա կողմնորոշումից... Ոնց ա մարդ ճկվում հանրության կարծիքի տակ...

Ժունդիայի
08.10.2010, 17:20
Հիմա ի՞նչ անեմ, եթե այսօր տառպում եմ ռոմանտիզմով: Չպիտի՞ գրեմ, եթե դու ամեն անգամ քմծիծաղում ես սեր բառը լսելիս: Հիմա ի՞նչ անեմ, մոտս ատելություն է տիրում շրջապատումս տիրող անարդարության պատճառով: Չգրե՞մ: Հիմա ի՞նչ անեմ, որ մեջս կուտակված ոչ նորմատիվային բառապաշրը՝ համեմված մեղրահամ ենթատեքստով ուզում եմ դատարկել: Չգրե՞մ: Դու գիտունն ես, ես անգե՞տը: Թե՞ դու ճապոնական հիերոգլիֆներն արդեն վաղուց ծամել ես, իսկ «յա սկանչալսյա ռուսկվը շկոլա» վիճակ է մոտս: Հն՞, չգրե՞մ: Խի ես պարբերաբար հայտնվում ու մեկումեջ «բենզինդ» ցփնում ու սպասում՝ իմանալով, որ այդ ցփնածդ տոքսիկ նյութի վրա լուցկի շպրտողները միշտ էլ կհայտնվեն: Հն՞... այ ամեն անգամ նույն էս քո վիճակում եմ հայտնվում, երբ խոսքերիդ մեջ օկուլտ ենթատեքստ եմ գտնում, կարծելով ցանկանում ես ինձ՝ «տգետիս» լռեցնել հավերժ:
Խելոք պահի, թե չե չեմ ամուսնանա հետդ, աղջի´:

My World My Space
08.10.2010, 18:46
էսօր օֆիսում կլոր սեղան եմ կազմակերպել... մեր նոր պրոյեկտն ենք քննարկում: Դե մեր մոտ սենց ա` յուրաքանչյուրը գրատախտակի վրա գծում ու նկարագրում ա պրոյեկտի իր տարբերակը իր պատկերացումներով, հետո սկսում ենք քննարկել, թե յուրաքանչյուրի մոտ ինչն էր լավը: Սովորաբար ես հանդես եմ գալիս գլխավոր կրիտիկի դերում, որը փորձում ա սաղ մտքերը բռակ հանի.... Որոշ ժամանակ լուրջ ու լարված քննարկումից հետո մարդկանց նյարդերը տեղի են տալիս, ու սկսվում են կծող կատակներ պրոյեկտի կոնցեպտների մասին....

Ու ստեղ սկսվում ա կարևորը, ես վերցնում եմ թուղթն ու գրիչը ու լուռ գրում եմ էդ կծվությունները: Վերջում հստակ երևում ա թե պրոյեկտը ոնց ա լինելու....
Ասածիս իմաստը ո՞րն ա.... Ուշադիր էղեք, շատ արժանի մտքեր, որ նորություն են, առաջին անգամ հայտնվում են կատակի տեսքով, որովհետև մարդը ենթագիտակցորեն վախ ունի նորի, չփորձվածի նկատմամբ:

Փաստորեն անլրջությունը լրջության փորձնական թողարկումն ա....:)

Jarre
08.10.2010, 18:48
The Box ֆիլմի դիտումից հետո....

Փաստորեն մեր կյանքը ոչ միայն տափակ է այլ նաև քառակուսի։

Ապրում ենք քառակուսի տներում, երթևեկում ենք քառակուսի փոխադրամիջոցներով, գնում ենք մեր քառակուսի աշխատավայրերը, աշխատում ենք քառակուսի սեղանի կամ համակարգչի առջև, հետո կրկին քառակուսի փոխադրամիջոցով վերադառնում ենք մեր քառակուսի տները ու նստելով քառակուսի բազկաթոռին մեր ուշադրությունն ենք ուղղում ուղեղներ ղեկավարող քառակուսի տուփին։ Նաև սիրում ենք լսել, հավատալ և առաջնորդվել քառակուսի մտածելակերպ ունեցող մարդկանց գաղափարներով։

Ինչի՞ ա մեր գլուխը կլոր.... :8

VisTolog
08.10.2010, 19:44
Ուզում եմ գոռամ…:aaa ուզում եմ բոլորին ասեմ…:cry2 ուզում եմ քեզ ասեմ… ուզում եմ հետ բերեմ ժամանակը…:cry

Իսկ դու


ես համարյա սպառվում եմ.........էլ չեմ կարա.......էլ չեմ ուզում.....

Ու հիմա ես իսկապես մրսում եմ, առաջին անգամ տաք մի սենյակում… ու երևի անձրևի տակ մնալն այնքան վտանգավոր չէր, որքան այսօր, այստեղ նստած լինելն ու կարդալը քո գրածները……

Էլիզե
08.10.2010, 20:43
-Բարև բոլորին, Ձեզ եմ ներկայացնում փողոցում ցեխի մեջ ազատ անկում կատարողների մեջ Հայաստանի… չէ, չէ, ի՞նչ Հայաստան… Եվրոպայի, ավելի կոնկրետ` Աշխարհի չեմպիոնոնին: Ծանոթացեք` Էլիզե… Ողջույն, Էլիզե, պատմե՛ք խնդրեմ` ինչպե՞ս է լինում, որ Դուք շատ հաճախակի և գերագույն հաճույքով եք գրավիրացիայի օրենքին ենթարկվում:

-Ողջույն… գրավիտացիայի օրենքը եղել է, կա և կլինի, սակայն այն անընդմեջ ապացուցվելու մեծ պահանջ ունի և ես որոշել եմ ամեն օր ապացուցել այդ օրենքը` համոզվելու համար` այն դեռ գործում է թե ոչ… Մի խոսքով` կեցցե ազատ անկումը… :)


ԻՆքս ինձ հետ երրորդ դեմքով եմ խոսում... :} :))

CactuSoul
09.10.2010, 00:27
Օֆֆ-օֆ, չգիտեմ:( Աչքիս՝ ինձ մի հատ լավ սիրահարվել է պետք, որ ես ձեզ հասկանամ, դուք՝ ինձ:pardon:
Ինձ մի գազազացրեք:vayreni:(:
Կներեք, որ ձեզնից նեղացել եմ: Լավ եմ արել, ձեզ վնաս չեմ տա, հավատացեք:

Չէ, սիրահարվել պետք չի, ոչ էլ սիրել առանձնապես: Ինձ հիմա մենակ մի բան ա պետք. շարունակել քունս: Մի խանգարեք:
:lazy

Nare-M
09.10.2010, 15:42
Այսօր քրոջս դստրիկը դարձավ 1 տարեկան, իսկ ես նրան դեռ տեսած չկամ, մենակ նկարներով…:( Էհ, սա էլ օտարությունն է էլի… Ու հերիք չի օտար ափերում ենք, մի բան էլ իրարից ենք հեռու։ Բայց ես մեր փեսայի ինչն եմ ասել, որ քրոջս մեզանից հեռու տարավ։:angry (Բան չկա, էսօր էլ մի քիչ բողոքմ նրանից:beee) Բայց ինչ համով բալիկա…:love

*e}|{uka*
09.10.2010, 17:52
Մադու դեմքը հոգու արտացոլանքն է: :D :D Չկա տենց բան, դեմքը ոչ ավել, ոչ պակաս մեր առօրյա միմիկայի արդյունքն ա: Մի-քիչ քիչ ժպտացեք, որ կնճիռներ չառաջանան: :))
Մի մարդ նստած մտածում ա՝ ինչի՞ ա կյանքս սենց....հոգոցների շարան...: Մի ուրիշն էլ նստած՝ շատ խելացի ու մտածկոտ հայացքով, նայում ա սեղանին դրված մանիկյուրներին ու մտածում ա՝ ի՞նչ գույնի ներկի եղունգները՝ մուգ կարմի՞ր,վարդագու՞յն, թե՞ ավելի լավ ա անգույն: Երկուսն էլ մտածում են.... ամեն մեկը իր բանի մասին: Ով հաճախակի ու երկար ա մտածում, նրա դեմքը օր օրի ավելի խելացի ա դառնում: :love

Հայուհի
09.10.2010, 19:50
Վի վիլ , վի վիլ ռո՛ք յուուուու:jagi:yahoo

Հայկօ
09.10.2010, 21:37
Հերթական անկապ գրառումը, հերթական փորձը: «Էսպերիմենտ No. 600/191», ստարտ: Քանա՞կ, թե՞ որակ: [REC].


tt #1, op. 32, pesante:
Ամենամիայնակ էակն էր նա: Միակն էր. չկար ոչինչ, բացի իրենից, չկային աստղերն ու մոլորակները, չկային արևներն ու լուսինները, չկային լույսն ու ստվերը, Տիեզերքն ինքը գուցե դեռ չկար: Չգիտեր՝ ինչ է ինքը, ինչու է ինքը, երբ է ինքը, չգիտեր՝ ապրու՞մ է, թե՞ ոչ, չգիտեր՝ ապրելը ինչ է: Չգիտեր, որ իր առաջին իսկ շունչը բաժանելու էր լույսը խավարից և սկիզբ էր դնելու գիշերվա ու ցերեկվա անվերջանալի հերթափոխներին, որոնցից միայն յոթն էին իրեն վիճակված տեսնելու:


tt #2, op. 33, morendo:

Ծխախոտի կրակը արյան գույն ուներ...


tt #8, op. 34, maestoso:

Երբ Դիսնեյլենդում նկարվում ես Միկի Մաուսի հետ, ժպտու՞մ է արդյոք Միկի Մաուսի միջի մարդը:

Ի՞նչ գույնի է քամելեոնը, երբ նայում է հայելու մեջ:

Ինչու՞ էին ճապոնացի կամիկաձեները սաղավարտ հագնում:


tt #12, op. 35, dolce:
...Եվ ասաց ծերուկ անտառը ամաչկոտ ձնծաղիկին. «Սիրում եմ քեզ...»


tt #18, op 36, furioso:
VisTolog-ն այս գրառմանը երբեք շնորհակալություն չի հայտնի: Երբեք:

Էլիզե
10.10.2010, 13:10
էսօր հավեսով տխուր եմ..... :pardon :sulel

My World My Space
10.10.2010, 13:34
Միշտ նայում ու չեմ հասկանում, թե մենք ինչի՞ ենք սենց համառությամբ ու հետևողականությամբ էրեխեքի մեջ էսքան ֆոբիաներ մտցնում` սկսած մեշոկ պապիկից մինչև սատանաներ: Ու էդ վախերը հետագայում մեզ ուղեկցում են ամբողջ կյանքում, անընդհատ պահում ահուդողի մեջ` սկզբից մեշոկ պապիկից, հետո սատանաներից, հետո սխալվելուց....

Ու կյանքում շահում են էն էրեխեքը, որոնք դաստիարակություն չեն տեսել:
Քրքրեք պատմությունը ու կտեսնեք, որ բարձունքների հասած մարդկանց 99%-ը որբ ու անտեր ա մեծացել....:8

---------- Ավելացվել է՝ 14:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:31 ----------

Հ.Գ. Հիմա վախ ներշնչելու մեթոդներն ավելի գլոբալ են դարձել` մորմոններ, իլյումինատներ, գաղտնի կառավարություն....

---------- Ավելացվել է՝ 14:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:32 ----------

Հ.Հ.Գ. Երևի կաթոլիկ եկեղեցին ճիշտ էր անում, որ չէր թողնում զարգացնել գիտությունը....:think

Shah
10.10.2010, 19:52
Սիրում եմ կիրակին...
50000
50001

Հայուհի
10.10.2010, 23:48
Հայեր, ինչու՞ եք տենց խոզ:angry
Մեծ մարդիկ եք, բայց նենց բաներ եք անում, որ նույնիսկ կենդանին չէր անի...
Ամբողջ օրը "Երևանը մենք ենք " եք երգում, բա դուք ձեզ տենց եք հետևում:[ Տնից դուրս գալիս ժամերով հայելու մոտ եք զարդարվում, ինչի՞ համար, որ դուրս գաք ու քաղաքի դեմքը աղտոտեք:angry
Ամբողջ օրվա տոնական տրամադրությունս հօդս ցնդեց, երբ տեսա քաղաքի "մնացորդները" :(

impression
10.10.2010, 23:55
իսկ առավոտյան քաղաքն էնքա՜ն մաքուր էր...
մեքենաները ջրով լվացել էին փողոցները, ամեն մի "օբյեկտի" տեր իր աշխատողներին հանձնարարել էր մաքրել տարածքը, պլպլացնել, զարդարել
մի տեղ մի կին խոզանակով ու օճառով մաքրում էր ծառերի տակի ծերտի հետքերը

իսկ այ տուն գալու՜ց... :(

helium
11.10.2010, 00:26
Ո՜նց եմ սիրում ամբոխը, մանավանդ, երբ քայլում եմ նրան ընդառաջ. նայում եմ մարդկանց դեմքերին, լսում մի պահ, թե ինչ են խոսում ու մտածում՝ տեսնես ո՞վ է այս մեկը, ի՞նչ կյանքով է ապրում...կարծես մի ակնթարթ ես էլ եմ դառնում նրանց կյանքի մի մասը...մեկ, երկու, երեք...անվերջ...մարդկային տարբեր կյանքերի հորձանուտ՝ միահյուսված էմոցիաների տարափով...երաժշտությամբ...
Ափսոս, որ մեր ժողովուրդն իսկապես ուրախանալ չգիտի. ինչքա՜ն հաճելի կլիներ այդ ժամանակ...

Արևածագ
12.10.2010, 10:48
Իմ ժամանակների գրականության դասագրքերում, բազմաթիվ գրողների անուններ տալիս, նշվում էր անպայման, որ նա «ճշմարտությունն էր ասում, դուրս էր գալիս տիրող կարգերի դեմ» ու շատ հաճախ գլուխը մատաղ անում իր պայքարին: Ես էլ պատանության տարիներին համոզված էի, որ պիտի միշտ ճշմարտությունն ասել: Իմ ողորմելի ուսուցչուհիներից մեկը, երբ հինգ- վեցերորդ դասարանցի է, կանգնեցնում էր ինձ դասարանի առաջ ու հարցնում, թե ո՞վ ի՞նչ արգահատելի արարք է թույլ տվել օրվա ընթացքում: Ես էլ գերազանցիկի պատասխանատվությամբ պատասխանում էի նրա հարցին՝ վաստակելով որոշ համադասարանցիներիս ատելությունն ու թշնամական վերաբերմունքը: Գրքերը, դպրոցը , տանը առավոտից իրիկուն գլուխներս լցնում էին՝ միայն ճշմարտությունն ասել: Մի քիչ մեծանալուց հետո միայն սկսեցի ինձ հարց տալ. իսկ ինչի՞ համար: Ստել պետք չի, բայց ողջ ճշմարտությունն էլ չպիտի ասել: Երևի ոչինչ այդքան ուշադիր վերաբերմունք չի պահանջում, որքան ճշմարտություն ասելը: Ահագին ընդունակություններ պիտի ունենաս այն ասելու համար, մի այդքան էլ՝ որպեսզի լռես դրա մասին: Ամեն ճշմարտություն չի, որ պիտի ասվի: Մի քանիսի մասին պիտի լռես՝ հանուն քեզ, մի քանիսն էլ պիտի չասես՝ հանուն դիմացինիդ: Ճշմարտություն ասելը դեղ խմելու կամ խմեցնելու նման է՝ անընդհատ պիտի չափը պահել, որ դեղը հանկարծ թույն չդառնա: Երևի թշնամիներին միայն պատերազմից առաջ կարելի է ասել ողջ ճշմարտությունը, իսկ սիրելիներին՝ երբե'ք: Դա հաճախ շա՜տ ցավալի է:

Jarre
12.10.2010, 13:35
Վաաայ, բայց իսկապես crazy-crzay-crzay world-ա էս մեր աշխարհը :D Վառ օրինակ՝ Ակումբը :love

Իմ համար Ակումբը մոտավորապես այսպիսին է։ Անցնում եմ թեմաները.

Հայ ազգի համար վերք դարձած և ցավոտ «Ղարաբաղյան հակամարտություն» թեմայում մարդիկ գլուխ են ջարդում, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ, ինչ ողբերգական հետևանքներ դրանք կարող են ունենալ ամբողջ հանրապետության վրա.... և այլն։ Մեկ էլ էտ պահին ծնվում է մի նոր՝ ոչ պակաս ցավոտ թեմայի գրառում՝ «Ցավոտ թեմա. ինչպե՞ս պայքարել պզուկների դեմ» :D Ու ես մեռնում եմ համ լացից՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության ողբերգությունները, համ ծիծաղից՝ որ ինչ ուզում ես արա մեկ ա կյանք առաջ ա գնում, նորանոր պզուկներ են առաջանում մեր վրա ու կարիք կա դրանց դեմ լրջորեն պայքարելու.....

Հետո կարդում եմ «Ազգովի խելքի գալու համար -Ինչ և ինչպես անել» թեման։ Հազարավոր տողեր, բազմաթիվ թե՛ խելացի և թե՛ տափակ առաջարկներ, անհանգստություններ համազգային ողբերգություն հանդիսացող երևույթների մասին, դրանց քննարկումը, ծրագրեր, պլաններ..... Մեկ էլ հայտնվում է անմեղ ու բարի գրառում նույն անմեղ ու բարի վերնագիրը ունեցող թեմայում՝ «Չեբուրաշկայի ամպերը» :angel։ Ու կրկին մեռնում եմ համ լացից՝ որ ազգովի յաններս տարածա, համ բարի ու ուրախ ծիծաղից՝ որ կան մարդիկ ովքեր ապրում են նման բարի պատկերացումներով։

Հետո աչքի եմ անցկացնում «Եհովայի վկաներ» թեման, որտեղ մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցվում է, որ ազգային ողբերգության մեղքի գլխավոր չափաբաժինը այս աղանդավորականներինն է, երկիրը այս վիճակում է նրանց պատճառով, նույնիսկ կան վարկածներ, որ Տիտանիկն էլ են իրանք խորտակել, մեկը իրա հարևանի աչքերի հայացքից հասկացավ, որ հարևանի կյանքը էտ վկաները թունավորել են, որտև մինչև էտ իրա հայացքը մի քիչ ուրիշ ձև էր ու դեռ ավելին, մեկ ուրիշի էլ հարևանի հորքուրի տղու ընկերոջ մորքուրի թոռան աղջիկը ունի մի ծանոթ եհովական ու գիտի, թե իրանք ինչքան են ստանում հոգեորսության համար..... Ու մեկ էլ էս կարևոր պահին, որ ով տրամադրություն չունի, ով քրֆելու հավես ունի մտել ա էս թեման ու զբաղվում ա նրանով, ինչով սովորաբար պիտի զբաղվեն զուգարանում, հայտվնում ա նոր գրառում «Երթուղայինը կանգնեցնելու եղանակներ» թեմայում։ Ու մտածում եմ, արա՛, ի՞նչ երթուղային, ի՞նչ կանգնացնել։ Ձեռտ բարձրացնում ես կանգնում ա, էլի՞.... Էէէէէէէ..... Չենք կարում, էլի, համախմբվենք, պայքարենք..... Փահ՝ մառշռուտնին կանգնացնելու ձև :beee

Կամ էն օրը՝ ընդամենրը երկու օր առաջ։ Ամբողջ հայ ազգը մեծ շուքով տոնում է մեր քաղաքի՝ Երևանի 2792 ամյակը :love ։ Շնորհավորանքներ, բարի մաղթանքներ, հիշողություններ հին Երևանից, բողոքներ նոր Երևանից, երազանքներ ապագա Երևանի մասին, հին ու բարի երգեր Երևանի մասին, գեղեցիկ նկարներ ու վիդեոդրվագներ Երևանյան աննման տեսարաններից :love ։ Բոլորի մոտ տոնական տրամադրություն է, բոլորը շտապում են հանրապետության հրապարակ, իսկ ովքեր էլ չեն շտապում տենց ուրախ, նոստալգիկ տրամադրությամբ զբոսնում են Ակումբում։ Մեկ էլ հայտնվում են գրառումներ, որ գոնե էտ օրը չպիտի լինեին, էլի.... :beee Օրինակ՝ ««Հարամ անենք» ակցիա», կամ՝ «Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու», կամ էս մեկը՝ «Ողջ, բայց մեռած...»։ Ու էս ամենը հեչ։ Սարսափելին էն ա, որ էս տոն օրով էլ կան հիվանդ մարդիկ, ովքեր արդեն ոչ մեկին չհետաքրքրող թեմաները պատրաստ են արթնացնել ինչ գնով էլ լինի՝ չհասկանալով, որ հիմա հեչ դրա ժամանակը չի, որ սենց ավելի շատ են մարդկանց զզվցնում էտ թեմայից ու էն ով որ էլ մտնում էր էտ թեման արդեն էտ էլ սկի.... Դե կոնկրետ հիմա խոսքս գնում ա Ժան Ժակ Ժառի թեման վառ պահող խփնվածի մասին.... Էս մարդը ոչ մի բանի ժամանակը չգիտի՝ չի ջոգում....

Ասածս ինչ ա. crazy-crzay-crzay world բնակեցված՝ իմ ու քո նման crazy-crzay-crzay մարդկանցով :angry :love :P

Բարեկամ
13.10.2010, 06:56
Փոփոխությունները քեզ շրջապատող աշխարհում կատարվում են այն ժամանակ, երբ քո մեջ մի բան արդեն փոխվել է:

Rammstein
13.10.2010, 15:52
Էսօր հայտնաբերել եմ, որ 3-րդ մասում ոչ միայն մարդիկ են ուռող/ծակվող, այլեւ ծիտիկները: :'
Իմ համար մայթով քայլում եմ, քիչ հեռվում ծիտիկները գետնին նստած իրանց համար ծակվում են… է՜հ, արածում են… է՜հ, քուջուջ են անում: :D
Գնալով մոտենում եմ ճնճղուկներին, իրանք էլ բնականաբար ինձ տեսելուց (դե ես շատ վախելանու եմ)` մի մասը թռչում են, մի մասը ոտով են փախնում, մի մասը մարշրուտնի են նստում փախնում են, մեկ էլ զգում եմ, որ սրանցից մեկը արդեն կոշիկիս դիմային հատվածի տակ ա: :o

Ի՞նչ երկարացնեմ, ոտս բարձրացրի, տակից թռավ գնաց: :))
Լավ ա չլխճեցի: :}:oy

Ժունդիայի
13.10.2010, 19:51
Աստված, երբ ուսումնասիրվում է թեոլոգիայի տեսանկյունից, ցավոք սրտի այն Աստվածը չէ, երբ մեկնաբանվում է փիլիսոփայության և հոգեբանության դեպքում: Քրիստոսը այնպիսի մի Աստված է մեզ ներկայացրել, ով չի պատժում, ով պատերազմներ չի հրարհրում քմահաճույքից ելնելով, չի վնասում ու երբեք խտրականություն չի դրսևորում մարդկանց հանդեպ, այլ ներկայացրել է մեզ, որպես կամեցող, ներող ու խաղաղ մեկին:
Իսկ դու՞: Դու խտրականություն դրսևորու՞մ ես բոզերի հանդեպ: Իսկ Նա նրանց իր գիրկն է ընդունում: Թմրամոլներին ատու՞մ ես: Իսկ Նա սիրում է դրանց նմաններին: Դու մեջքով ես կանգնում մուսուլմաններին կամ բուդիստներին, որովհետև նրանք քրիստոնյա չե՞ն: Իսկ Նա պարզապես առկա է նրանց սրտերում: Գիտե՞իր:
Կապ չունի մարդկանց կրոնական, սեռական կամ էլ մշակութային պատկանելիությունը: Քրիստոսը մեզ ներկայացրել է մեկին, ով միմիայն անհանգստանում է յուրաքանչյուրիս համար:

Հ.գ. Քարոզ չէր:
Եղի´ր մի քիչ աստված:

Lianik
13.10.2010, 20:34
Մտքեր ...երազներ...գծագրվող պլաններ...աշխարհընկալում.....անձնական վերաբերմունքը կյանքի նկատմամբ....ամեն ինչ սին է, դատարկ, իզու՜՜՜ր,
Մեծամասնություն կոչեցյալը գտնում է այսպես ու էլ ինչի է պետք այն փսքրամասնության կարծիքն ու ցանկությունները... կյանքը խաղ է, այն էլ բավականին կարծրացած արդեն, (այս դարում այլ ակնկալիքներ կային) երևի իզուր ես փորձում կարծրացած ձևաչափից տարբերվել, այլ մեկը լինել...........

հակասություն է, որ խենթացնում է քեզ....

ars83
13.10.2010, 22:49
Կյորիսեցին փողոցով քայլում է, մեկ էլ տեսնում է՝ թուղթ է ընկած: Վերցնում է, տեսնում 25-ռուբլանոց է, թքում է վրան, գցում գետնին ու ասում. «Թյո՛ւ, գոնե մին սայի (մաքուր, սպիտակ) թողթ իներ, կյիրեի»: :D Առակս ասել կուզե, թե կյորիսեցիք «կլյաուզնիկ են»: Դե, ես էլ կիսով չափ էդ կողմերից եմ, ուրեմն իմ մեջ էլ կա: :oy

Այսօր կատաղեցի, բողոք գրեցի tpg-ին (Transports publics genevois)` Ժնևյան հասարակական տրանսպորտի կազմակերպությանը: Ուրեմն, մեր «գեղի ավտոբուսը», համար իգրեկ (ligne Y, թվերը պրծել էին համարներ տալուց, մնացել էին տառերը, երևի), միջպետական ավտոբուս է, մեկնում է Ժնևից (Շվեյցարիա) Սան-Ժենի (Ֆրանսիա), սովորաբար ժամը մեկ, իսկ երեկոյան պիկ ժամերին՝ ժամը երկու անգամ: Արդեն կես տարուց ավել է, ինչ երթևեկում եմ դրանով, ընդամենը 1-2 անգամ է ժամանակից շուտ եկել, մի քանի անգամ էլ՝ ժամանակին: Միշտ ուշանում է, 5-20 րոպե: Այսօր էլ աշխատանքից վերադառնալիս մի խումբ մարդ (ես էլ մեջները) 25 (!) րոպե սպասեցինք՝ մինչև ավտոբուսը գա: Նենց էլ մի անվրդով տեսք ուներ վարորդը, ու նենց դանդաղ էր քշում, կարծես թե ավտոբուսների չվացուցակն իրեն չէր վերաբերում: Էլ չդիմացա, մտա tpg-ի կարգը ու բողոքի ձևանմուշ լրացրի իմ ճխլված ֆրանսերենով: Նույնիսկ ինձ համար անսպասելի «աչքաբացություն» էի արել՝ ավտոբուսի համարներն էի նայել (պարզվեց՝ անհրաժեշտ է): Ասա՝ թե ժամանակին չեք կարողանում ավտոբուսի ներկայությունը կանգառում ապահովել՝ խցանում է, կամ այլ պատճառներ կան, գոնե չվացուցակը փոխեք, մարդիկ կանգառում չկանգնեն, սառեն:
Տեսնենք՝ էդ որ ասում են «Շվեյցարիա, օրենքի երկիր, մարդու իրավունքներ», բան-ման... էդ սաղ ճի՞շտ է, թե՞ везде обман: :think

Ungrateful
14.10.2010, 03:38
Փոքր ժամանակ /5-6 տարեկան/, մի շատ մոտ ընկեր ունեի... Անունը Տիկո էր:
Ընկերություն էինք անում ընտանիքներով, հարազատների պես: Ապրում էին մեր շենքում ու ամբողջ օրը կամ ես էի իրանց տանը, կամ Տիկոն մեր: Կան շատ մարդիք, ավելի մտերիմ կամ բարեկամական կապերով, որոնց չեմ տեսել մոտ 3 տարի, բայց մշուշոտ եմ հիշում... Իսկ Տիկոյին հիշում եմ լավ :): Եվ թեկուզ ինքը հարազատ եղբայր ուներ, ինձ ավելի շատ էր սիրում :)): Մի խոսքով` մանկական, բայց ամուր ընկերություն:
7 տարեկանս դեռ չէր լռացել, երբ ընտանիքով տեղափոխվեցին Հոլանդիա, հիմնական ապրելու: Լաց ու կոցս կապել էի, ամիսներով տառապում էի; Հետո դպրոց, նոր շրջապատ... Ու ամեն ինչ մոռացվեց:
Երեկ հավաքելով տանս այն սենյակը, որն ընդհանրապես չեմ մտնում /կարիքը չի լինում/, գտա մանկությանս ֆոտոալբոմները, նայեցի ու տեսա իմ ու Տիկոյի լուսանկարը... Անգամ հիշեցի այդ լուսանկարի օրը` դպրոցի հայաթում էր, սեպեմբերի 1-ին, էդ օրը իրա մեծ եղբայրը առաջին դասարան էր գնում:
Երեկոյան անելու բան չկար, որոշեցի Տիկոյին փնտրել :)): Սկզբից մտածեցի, որ 6 տարեկանից Հոլանդիայում ապրող մարդուն հաստատ չեմ գտնի օդնօկլասսնիկում)), մնաց ֆեյսբուքը: Ազգանունը հիշում էի, քանի որ իմ ազգանունից էր: Ֆեյսբուքում գրեցի «Տիգրան Վարդանյան», 48 էջ մարդ ա բերում, չեմ ալարում ու բոլորը թերթում եմ՝ չկա: Բնականաբար առաջնորդվում եմ էն մտքով, որ գոնե մի նմանություն պիտի որ մնացած լինի: Չեմ հուսահատվում և փնտրում եմ «Տիկո Վարդանյան» /իհարկե լատինատառ/… Բերում ա 1 էջ ու քանի որ տվյալ անունով մարդիք քիչ են, մտնում եմ բոլորի էջերն ու մանրամասն զննում եմ: 3-րդ մարդու էջում, իրա "стена"-ի վրա տեսնում եմ սա՝ «Tiko теперь использует Facebook на Nederlands языке»: Նոր չէր գրանցվել, բայց էջը համարյա դատարկ էր՝ չեր մտնում ֆեյս, ուներ 3-4 լուսանկար… Բացում եմ լուսանկարները, թերթում եմ, գտնում եմ որոշակի նմանություն... Հաստատելու համար նայում եմ իրա ընկերների ցուցակը ու տեսնում եմ՝ «Նարեկ Վարդանյան», «Անի Վարդանյան» /հորեղբոյր աղջիկն էր/: Մանրից համոզվեցի, որ գտել եմ ընկերոջս :)): Հետո հիշեցի, դատարկ էջի մասին` ախր չի մտնում ֆեյսբուք :unsure: Ընկերանալու հրավերք ուղարկեցի ու սկսեցի էջը փորփրել... «Անձնական ինֆորմացիա» բաժնում, տեսա փոստի հասցեն` ***@hotmail.com ու վրազ մտքովս անցավ MSN-ը: Բացեցի MSN-ս, պոիսկ տվեցի ու բերեց :), նկարում ինքն ա... Ընկերության առաջարկ ուղարկեցի հույս ունենալով, որ գոնե MSN մտնում ա:
Էսօր ամբողջ օրը msn-ս միացրած եմ պահել ու մտքովս ինչ ասես չի անցել... Օրինակ` մտածում էր, որ կարողա հայերենն ա մոռացել, կամ էլ չի հիշի ինձ և այլն:
Իրիկունը տեղեկացում ա գալիս, որ Տիկոն ավելացրել ա ինձ ընկերների ցուցակում: Հիմա մտածում եմ` ի՞նչ գրեմ, երկար-բարակ տեքստեր գրելու հավես չկար)) (տրանսլիտը չչարաշահելու համար, դիալոգը կգրեմ հայատառ)`
- Բարև, Տիկ ջան
- Բարև, ո՞վ ա:
- 1 րոպե սպասի ախպերս:
Էս ընդհացքում, վրազ գնում հանում եմ էն լուսանկարը, որը գտել էի առավոտյան, արագ հեռախոսով լուսանկարից լուսանկարում եմ, ամեն ձև փորձելով անել այնպես, որ լավ երևա: Էդ լուսանկարն եմ ուղարկում, ընդունում ա, ես էլ սպասում եմ ռեակցիային Ու բեսամթ ուրախ եմ, որ հայերեն ա հասկանում:)):
- Արս, դու ե՞ս:o
- Հա ախպերս, ես եմ:)
Նույն րոպեին ստանում եմ լուսանկար իրա կողմից, ընդունում եմ: Գալիս տեղ ա հասնում, նայում ու տեսնում եմ` էլ ավելի փոքր ժամանակվա լուսանկար ա ուղարկել /4 տարեկան/, Իր ծնունդի լուսանկարն ա` մեջը ես եմ, մամաս, ինքն ու իր մաման :):
- Ո՞նց ես բռատտտ, չգիտեմ էլ ինչ ասեմ, ինչից սկսեմ:
- Լավ եմ Տիկ ջան, լիքը խոսալու, պատմելու բան կա` բայց գրելու չի ախպերս, կզանգվենք կխոսանք, թե չէ` սենց չենք պրծնի;):
- Արս, հենց նոր մերոնց ասի, որ քո հետ եմ խոսում, հիմա սաղովի կոմպի դեմն ենք...
- Դե բարևի սաղին, հիմա հաստատ սաղ խառնվելու ա, որ սկսենք պատմել, վաղը ես սաղ օր օնլայն կլինեմ, ազատ ժամանակ գտի մի 2 ժամ, մի ձև զանգվենք սաղիդ հետ ուզում եմ խոսամ: Որ ասեմ` կարոտել եմ, մի քիչ են չի լինի, քիչ ա էդ բառը:
Ու տենց խոսացինք մոտ 30 րոպե, հասցրեցի մի 2 բառ գրվել ընտանիքի բոլոր անդամների հետ իսկ հետո ասեցի, որ գնում եմ քնեմ ու վաղը կսպասեմ, որ մտնեն: Չուզեցի երկար խոսամ, երկար պատմեմ` սաղ խճճվելու էր, լուչշե սպասեմ վաղվա... Մտքերս պիտի հավաքեմ ::)

Հ.Գ. Ինտերնետ, համացանց... :love:

Բարեկամ
14.10.2010, 14:09
Մի հետաքրքիր բան կա սիրո մեջ: Պատահում է այնպես, որ Ա-ն սիրում է Բ-ին, բայց Բ-ն չգիտի ու այդպես էլ երբեք չի իմանում այդ մասին: Իսկ սերն այդ ամենաիսկական սեր է` կրքոտ, չհաշվարկված, չբացատրված, չբնրոշվող կոնկրետ ինչի համար, Coup the Coeur, ամենակուլ` թաքուն, ներջերմատվություն, գլխապտույտ, անհավասարակշիռ, զառանցանք:
Բանը նրանումն է, որ էներգիայի այդպիսի հզոր հոսքի առկայությունն ինքնին, միափակ երևույթ չէ, այլ գերլիցք դաշտ` երկու օբյեկտի միջև, թեև սկսվում է Ա օբյեկտից ու ավարտվում Բ-ի վրա: Ասածս ինչ է: Ենթադրենք Բ-ն այդպես էլ երբեք չի իմանում իրենց ուղղված ու իրենով ստեղծած այդ սիրո մասին: Ուրեմն, ստացվում է, որ կորու՞մ է վեկտորի այդ մի ծայրը /որի վրա այդքան լիցք կար կուտակված/` առանց սպառվելու ընդունիչի կողմից… Ինչ-որ ինքնանպատակ է ստացվում, ու մի բան բաց է թողնված… Կոպիտ ասած՝ ափսոս է էներգիան... Երևի ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ժամանակ , ինչ-որ մի բան այնուամենայնիվ կատարվում է կամ կկատարվի…

Շինարար
14.10.2010, 21:45
Ամեն օր էս ժամերին եմ սպասում, երջանկությունս կես ժամ ա տևում, բայց մինչև հաջորդ օր էս ժամին սպասելուն իրա զորությունը թողնում ա, բայց սենց երկար չի կարա մնա:8

ivy
15.10.2010, 01:55
Մի էշային գրառում ունեմ բլոգումս, էսօր նորից մտաբերել էի... Բերեմ էստեղ:


Էշը...

Կամ անհիմն դիսկրիմինացիայի անմեղ զոհը:
Հա, ինչ վատ բան կա, էշին է վերագրված: Էնքան էլ տարբեր-տարբեր ասելու ձևեր կան.
էշություն
էշ-էշ
էշի պես
էշավարի
էշի չափեր
էշի բոյ
Ստոպ: Էդ վերջին երկուսը որ լրիվ անարդար են: Էշը ոչ եսիմ ինչ բոյ ունի, ոչ եսիմ ինչ չափեր: Էն ընձուղտին ու փղին չե՞ն տեսնում:
Դա դեռ քիչ չի, մի հատ էլ խառնում են էշի անունը ուրիշ վատումատ երևույթներում.
էշի ականջում քնած
իր էշը քշող
Էշ մի սատկի, գարուն կգա...
Էլ եսիմ ինչեր..

Բայց ինչի՞ հենց էշը: Մի՞թե ինքը պիտի լինի էս աշխարհի քավության նոխազը: Ախր նենց էլ լավ աչքեր ունի` բարի, հավատարիմ... Բա պրիչոսկան... Բա համեստ գույնը... Բա Բրեմենյան երաժիշտներում...
Չեմ էլ հավատում, թե հիմար է: Խորք կա իր մեջ, խորք...
Ու ախր մի տեսակ անարգանք եմ զգում իր հանդեպ: Որ կարգին հայհոյանք լինի, հո էշի անունը չեն օգտագործի: Ինքը ընդամենը հիմարությունը մատնանշելու համար է, կարգին վիրավորանքների ժամանակ կճչան.
- Անասո'ւն:
- Տավա'ր:
- Ե'զ:
Էս խոշոր դեպքերում էշին շան տեղ դնող չկա... Իրեն տխմար անեկդոտներում կօգտագործեն ու ապարանցիների հետ կհամեմատեն: Անկապ կծոց, ոչ մի կարգին վիրավորանք:
Բարդ է էս կենդանական աշխարհի հարցը:
Բայց ես շատ եմ մտածում էշի մասին... Թե ոնց էղավ, որ ինքը սենց օրն ընկավ...
Չգիտեմ...

Մուլտը հիշեցի, ոնց է իշուկը իր մամային հարցնում.
- Մայրիկ, իսկ ավանակը շա՞տ վատ բան է:
Խեղճ իշուկ...

Արևածագ
15.10.2010, 12:14
Իսկական սիրուց մարդիկ ուղղակի վախենում են: Որովհետև թեկուզ մշուշոտ, բայց պատկերացնում են, որ եթե դա պատահի, բոլոր օրենքներն ու պայմանականությունները, որ իրենց շրջապատում են, հանկարծ ավելորդ ու անպետք կդառնան: Այն ամենը, ինչ որ դարերով կուտակվել է ու իբր հեշտացրել է մարդու կյանքը: Դրանք բոլորը մտացածին են: Իսկ ինչի՞ համար: Աստված գիտի: Չէ որ նա, երբ Ադամի կողոսկրից ստեղծեց Եվային՝ պատվիրելով երկնչել ամուսնուց ու հնազանդվել նրան, չբացատրեց, թե ինչու՞ հենց այդպես պիտի լինի: Սերը հավասարների փոխհարաբերության ձև է, իսկ գլխավորի ու երկրորդականի տարբերությունն ի սկզբանե ջնջում է հավասարության իրավունքը: Շատ հին ժամանակներից ենք ապրում այդ անհասկանալի օրենքներով, ու թվում է, թե դա մայրական կաթի միջոցով է փոխանցվում զավակներին: Հասկանալ ու թեկուզ ինքն իրեն խոստովանել, որ այդպես ճիշտ չի, նույնիսկ շատ քիչ տղամարդկանց է հաջողվում: Նրանք, որ ստեղծված են Նրա պատկերով ու նմանությամբ: Իսկ կնոջը, որ տղամարդու կողոսկրից է ընդամենը սարքված, «կողոսկրի» շրջանակներից դուրս մտածելը նույնիսկ վտանգավոր է:
Չադրա եմ ուզում:

Բարեկամ
15.10.2010, 19:18
Մի գիրք եմ կարդում, …զգայացունց. այդպես գնահատեմ լավ-վատի փոխարեն: Կարդալ ոչ մեկի չէի երաշխավորի: Համենայնդեպս իմ ծանոթներից: Նախ, rate-ն այնպիսին է, որ անպատճառ կվիրավորի շատերի զգացմունքները` որոշակի նորմերի հետ կապված: Տհաճությունն իր հերթին:

Հեղինակը Հյուբերտ Սելբին է: Ամերիկացի գրող: Նրանց, ում հայտնի է այս անունը, արդեն պետք է որ ինչ-որ բան ասի: Համենայնդեպս լեզվի ու բովանդակության մասին: Գիրքը կոչվում է Last Exit to Brooklyn.

Սելբիի մի քանի գրքերից ահագին տպավորված էի (ու եմ),իսկ Բրուկլինի մասին լսել էի դրանցից առաջ էլ, ու որ հենց սրանով է մտել գրականության պատմության մեջ: Այնպես որ, կարդալ այս գիրքը մտադիր էի վաղուց:

Թեև հիմա երևի մի երկու երրորդն եմ կարդացել, բայց արդեն պարզ է, ու պարտադիր չէ չշտապել եզրակացությունների անցնելը. գիրքն ինքը` իրար հետ սյուժետային կապ չունեցող գլուխների հավաքածու է, որոնց ընդհանրացնում է մի քանի բան. իրադարձությունների աշխարհագրական տեղանքը, այն է` Բրուկլինը` իր ինչ-որ մի կոնկրետ բարով, բարի կոնկրետ տիրոջով ու կոնկրետ հաճախորդներով; սոցիալական խավը, ձգտումները, կենսաոճը, մի խոսքով` վարքերն ու բարքերը:
Յուրաքանչյուր գլուխը մի կոնկրետ դեպք է, մյուսների հետ կապ չունեցող /թեև մի գլխի գործող անձիք կարող են էպիզոդային մասնակցել մի ուրիշ գլխում, քանի որ նույն թաղամասի բնակիչներ են/. այդպես հեղինակը երևի ավելի ընդգրկուն է դարձնում այդ ժամանակ երկրագնդի այդ կետի` Բրուկլինի թփթփոցը: Իսկ ժամանակաշրջանն այդ վաթսունականներն են, ու դրա հետ կապված մի բան էի մտաբերել. տարիներ առաջ, երբ տեսաֆիլմերը նոր էին մուտք գործում Հայաստան, մի ֆիլմ էինք նայում վաթսունականների ամերիկայի մասին, ու ամբողջ ֆիլմի ընթացքում մորաքրոջս տղան ստիպված էր լինում “ստոպ” ռեժիմում առաջ տալ համարյա ամբողջ ֆիլմը /թե ինչի էինք նայում, չգիտեմ :)/: Ու տպավորվել է իր մի քոմենթը. Վաթսունականների թարախը, որը պիտի պոկվեր-մաքրվեր ամերիկայի վրայից: Ու հիմա, Սելբիի Բրուկլինում այդ թարախն է թըքթըքում, ու ես, խեղդվելով ու սեղմվելով դրա գարշահոտությունից, աղավաղված մռութով, հոնքերս իրար բերած` կարդում եմ էդ գիրքը, ու մտածում. եթե դա կա, պիտի լիներ մեկը որ գրեր դրա մասին…

Սելբին իր գրքերում մի երակ է հաջողությամբ բռնել. Անկումը: Երբ մարդ խախտում է սահմանը, ու սկզբում լավ է, ու շատ լավ է, ու կարծես միշտ լավ է լինելու, ու հետո սկսվում է սահումը… Ու էլ տեղ չկա բռնվելու: Արդեն հեռու ես:

Շատ կարևոր է հասկանալ, թե երբ ես սկսում հեռանալ: Շատ կարևոր է չմոտենալ խելագարության սահմանին:

Jarre
15.10.2010, 21:38
Ինչքա՜ն ճիշտ է ընկերներիցս մեկը. «Շատ լուրջ խնդիրներ կլուծվեն ոչ թե էն ժամանակ, երբ դու լինես գերմարդ, այլ այն ժամանակ, երբ ջանաս լինել ուղղակի ՄԱՐԴ....»

ՀԳ՝ Հենց Բարեկամը սկսեց երկար գրել՝ ես սկսեցի կարճ գրել :))

Nare-M
15.10.2010, 22:59
Այսօր այնքան հրաշալի եղանակ էր։ Առավոտից չէ – մռայլ, ամպամած ու ցուրտ էր, իսկ այ գործից հետո… Ինստիտուտ էի գնում։ Նոր էի հասել նրա մոտի այգուն, երբ կարկուտ սկսվեց, բայց կարծես ձյուն լիներ, կոշտ չէր, մանր ու անձրևի պես խիտ։ Ամպամած էր։ Շուրջբոլորս դեղնած տերևներ էին, որոնք գորգի նման ծածկել էին գետինը, ու այդ համատարած դեղինի վրա թափվող սպիտակ կարկուտը, որին զուգընթաց՝ ամպերի տակից դուրս եկած ու երկնքում պայծառ շողացող արևը… Մի քանի րոպե տևեց, բայց ի՜նց սիրուն էր… :loveՀետո կարկուտը դադարեց, այնպես հանկարծակի, ինչպես որ սկսվել էր։ Ամպերն ամբողջովին ցրվեցին։ Մնացին միայն դեղնած տերևներն ու երկնքում շողացող արևը. ոսկե հեքիաթ…

impression
16.10.2010, 00:21
Որ էսքան ալարկոտ չլինեի՝ էս գրառումս կսիրունացնեի, կհարստացնեի ու կուղարկեի Շինարարի Իմ քաղաքը նախագծին: Դե եթե նույնիսկ ամբողջը չէ, ապա գոնե մի մասը: Դեռ չգիտեմ ինչ եմ գրելու, բայց հաստատ գիտեմ՝ թեմայից շեղվող եմ:
Մի խոսքով, գրազ կգամ, շատերդ չէ, որ նկատել եք, թե ինչ... ՏՈՒՍՈՎԿԻ քաղաք ա Էրևանը: Կուշկվելու, մարդ ա իրա թայֆեն գլխին հավաքելու քաղաք ա: Նույնիսկ ամեն մի կաֆեն իրա տուսովկեն ունի: Կաֆեն էլ, ասեմ քեզ, մենակ Կոնսի մոտի ԳլՅամուՌը չի, Կետիկնոցն էլ ա:

Կետիկնոցի տուսովկեն հիմնականում մի քանի տեսակ ա լինում՝ ա. Ուտոպիանայի տուսովկա, որն իր մեջ ներառում ա մի քանի տաղանդավոր ու բազում իրենց տաղանդավոր կարծող ֆեմինիստա-լեսբիախառը կանանց բ. Գրողների տան դեռ քայլել կարողացող /դե գոնե մինչև Կետիկնոց ձգող/ գրողների տուսովկա, գ. գրողների տան անդամներից տրաքողների տուսովկա, դ. դեռ որևէ տուսովկի չպատկանող ակտիվիստ երիտասարդների տուսովկա, բայց դա մի քիչ սուտ ա, իրանք տուսովկի տնազ են:

Ամեն մի կոնկրետ տեղ ունի իր կոնկրետ տուսովկեն, ամեն մի իրադարձություն, լինի դա չմո ներկայացում որևէ չմո թատրոնում, թե Հայֆեստի եսիմորերորդ փառատոն, ենթադրում ա իր տուսովկի ներկայությունը: Այսինքն, եթե գնացիր Հայֆեստ, հանդիպելու ես ծիպա-ես-նենց-էլիտարոտ-դեմք-եմ-մենակ-սենց-փախած-կինոներ-եմ-նայում, այո-իսկապես-ռեժիսորն-ի-վերջո-կարողացավ-արտահայտել-հերոսի-հոգու-խռովքը մեկ էլ նորմալ կինո սիրող ջահելության: Վայ, ինչ ափսոս, որ անուններ տալ չեմ կարող էստեղ, մի երկու բնորոշ բան էլ գրեի, պայթեիք ծիծաղից: Դե լավ, էդ համով մասերը կպահեմ բլոգիս համար, որի տեղը ձեզ չեմ ասի ;)

Կաֆե մտանք, կինո գնացինք, գնանք կանգառ, նստենք մարշրուտկա: Բնականաբար՝ առաջինը մտքիդ գալիս ա վարորդների տուսովկեն: Դրանից էդքան էլ լավ խաբար չեմ, բայց մի բան նկատել եմ՝ կան երկու տիպի վարորդներ, ա. տռասի վրա մենթերի մասին զգուշացնող լույս վառող ախպեր տղերք մեկ էլ բ. անտարբեր, իրանց գծով դանդաղ քշող վարորդներ, որոնք մեռնեն ավելորդ անգամ ֆառ չեն վառի, ինչ ա թե դիմացից էկողին չտուգանեն: Ջհանդամը տուգանեն, իրանք խորը հորանջած ունեն ամեն ինչի վրա:

Վարորդներից անցնենք իրենց ուղևորներին: Հլը սրան նայեք, այ Ֆլոպիկ: :D Ֆլոպիկը տղայի տեսակ ա: Ինքը հիմնականում լինում ա նիհար, ակնոցով ու կամպյուտռշիկ: Ինքը հագնում ա ճղած ջինսեր, բոթաս, մատները մաքուր են, հեռախոսը երբ զանգում ա, ասում ա՝ ալո, հա ապեր վինչը վառել էր... Ֆլոպիկները մի տեսակ ստիպված տուսովկա են, որովհետև եթե ոչ մեկի վինչը չի վառել, իրենց հետ ոչ մեկ չի շփվում: Դրա համար իրանք շփվում են իրար հետ: Սպայկա են զատո:

Ու մեկ էլ պատմեմ սովետի թվին դասատու աշխատած ու արդեն դարն ապրած կանանցից: Իրենց տուսովկի ամրությունը հասկանում ես ու խոնարհվում ես նրանց առաջ, եթե աստված չանի, նույն մարշրուտկայում երկու ՀԱՏ նրանցից լինեն: Անկախ նրանից՝ իրար ծանոթ են, թե ոչ, մինչև իջնելը հասցնում են միասին ծավալել գիտահանրամատչելի դաստիարակչական գործունեություն, որը միշտ ավարտվում է նույն տխուր եզրահանգմամբ՝ ա՜խ էս ջահելները...

Լավն են էս ջահելները, եթե մեջներից հանես ֆանատիկներին, դա իմ ամենաչսիրած տուսովկան ա:

Դեկադա
16.10.2010, 15:32
Էս երկու օրա անընդհատ սիրում եմ… հա ի՞նչ: Սիրում եմ... օդնոյի ստատուսները: Իրանք մի ուրիշ կարգի են: Տենց ժամանակ տղաս ասում ա վեր քցող: Իսկականի որ քցում են: Մենակ կարդաք: Ով ինչ հոգու տվայտանք ունի ստատուս սարքած հանձնում ա համայն աշխարհի ուշադրությանը: Մեկը բարևում ա: էն մյուսը որպիսությունը հարցնում: Երրորդն էլ սեր ա բացատրում: Այ օր. իմ տղան: Մի շաբաթ չտեսնեմ ստատուսներով հաստատ կիմանամ թե ի՞նչ հոգեկան վիճակում ա: Ո՞ւմ ա սիրում հերթական անգամ, ո՞վ իրան չէ ասաց, ու...
... մի ուրիշն էլ իրա ամբիցիաները թափել էր մարդկության վրա: Էն մյուսն էլ վարկանիշ ա ուզում: Դե ուզում են տվեք էլի: Բա է՞ն մյուսը: Արի՛ կոֆե խմենք: Եկա... ո՞վ ա ինձ հյուրասիրում::)

... սենց որ գնա միակ անլուծելի խնդիրը մնալու ա ինետի միջոցով երեխա ունենալը: Էտ էլ ժամանակի հարց ա:

Լավն ենք էլի, լավը :)

ivy
17.10.2010, 02:04
Թե քեզ ով է խնդրում էնքան երկար բացակայել Ակումբից, որ ամեն հետ գալուց ստիպված լինես լրիվ նորից սկսել իվու-ների ու իվի-ների դեմ պայքարը:
Էդքան տարվա տքնաջան աշխատանքը՝ փիսիկի պոչի տակ: :cry

Agni
17.10.2010, 13:34
Էսօր լրանումա իմ ակումբում գտնվելու 1 տարին:
Ակումբոևւմ հայտնվեցի շատ պատահաբար ու սկզբնական շրջանում կլանվեցի. զարմանք էի ապրում, որ հայտնաբերել եմ մի մեծ խումբ, որտեղ գիրք կարդալը խրախուսվումա, քննարկումները լիքն են ու բովանդակալի, որ նյութական աշխարհից հոգնած մարդիկ ստեղծագործում են ու յուրաքանչյուրը անհատականություն է յուրովի:
Բնականաբար 1 տարվա մեջ հիասթափություններ էլ ունեցա և այլն…
Վերջերս գրեթե գրառումներ չեմ անում, հետևում եմ քննարկումների, հակառակվում, համաձայնում, ասելիք ունենում, բայց չեմ գրում… Պատճառը դեռ չգիտեմ…
Երբ նոր էի գրանցվել ակումբ, որոշել էի մաքսիմալ անանուն մնալ, էլ չեմ ասում, թե ինչքան հեռու էր այն միտքը, որ մի օր հանդիպումներին կգնամ:Երևի շատերի մոտ էր տենց…
Ասելս ինչա… Ուզում եմ ակումբին շնորհակալություն հայտնել ու անկեղծ կասեմ առաջնահերթ շնորհակալ եմ, որ ակումբի շնորհիվ ծանոթացա որոշ մարդկանց հետ, որոնք հասցրել են շատ թանկ լինել ինձ համար… Վերտուալ ակումբից դուրս իրականում ակումբի տվածը շաաատ ավելի լավնա, ավելի իրականա ու ավելի հետաքրքիրա…
Չգիտեմ էս զգացումը ինչքան երկար կտևի, բայց չեմ էլ ուզում էտ մասին մտածել, կարևորը էս պահին ես դա զգում եմ…
Ամենակարևորը աչքով չես տեսնի....
Ամենակարևորը զգում են....

Դեկադա
18.10.2010, 07:50
Երեկվանից էս կողմ տեղս չեմ գտնում: Գրեմ, չգրեմ....Վերջը ամբողջ գիշեր մի լավ տանջվելուց հետո որոշեցի գրեմ: Բայց համապատասխան թեմայում չեմ գրում: Նախ տեսնելով թե ոնց են իրար «ուտում» վախեցա ինձ տրորեն անցնեն: Բացի դա քննարկման հավես չկա: Հետո էլ գրառումս հաստատ թեմայի շրջանակներից դուրս ա գալու, իսկ դեռ տուգանայինս չավարտված նորը ստանալ մեղմ ասած չեմ ուզում;):
Սա մի տեսակ յուրօրինակ պատասխան ա Դիվի գրառումներին՝ դպրոցի հետ կապված:

...Դպրոցն ու բանակը: Հիմա ամենից շատ քննարկվող երկու օղակ: Էնպես ա դասավորվել, որ ես հիմա էս երկուսի հետ էլ շփվում եմ: Անկեղծ պիտի լինեմ ու ասեմ, որ տղայիս վերջի զանգի օրը ուրախությունս կրկնապակվել էր, որովհետև դպրոցից պրծնում էինք: Չեմ ուզում ասել, որ երեխներս դաստիարակված են / ինքնագովազդ չսարքելու համար/, բայց հաստատ հաբռգած չեն: Դե մենք հաբռգած ենք որ իրանք հաբռգեն: Բացի դա մեզ կյանքը էնքան երես չի տվել, որ անգամ մենք համեստ լինելով մեր երեխաներին երես տաինք: Մի խոսքով:
Ասել, որ հայկական իրականության մեջ լինել համեստ ու դաստիրակաված մարդ լավ ա միանշանակ սխալ ա: Ես երբ հիշում եմ իմ դպրոցական տարիները պիտի ասեմ որ մենք էլ խելոք երեխաներ չենք եղել: Նույնիսկ մի անգամ դասի ժամանակ երբ դասարանը լիքն էր պրակտիկանտներով / էն ժամանակ իրանք գալիս էին դասալսումների, իսկ լավագույնները դասը վարելու իրավունք էին ստանում/ դասարան կատու էինք բերել ու պահել պահարանում: Դասի կեսից դուրս եկավ էտ կատուն ու սկսկեց ճեմել: Դե հիմա պատկերացրեք ինչ տեղի ունեցավ: Ամբողջ դասը պռավալի գնաց: Իհարկե հաջորդ օրը կազմակերպիչնեը ծնողներով հանդերձ տնօրենի սենյակում էին, բայց ազնվորեն պետք ա ասեմ, որ ոչ մի երեխա դրա համար ծեծ չի կերել: Ձեզ թվում ա մեր սերունդը հաբռգածներ չունե՞ր: Էն էլ ինչքան: Բայց մի բան ակընհայտ էր. կար հարգանքը երեխա- ուսուցիչ: Եվ կար էտ երկուսը կապող օղակը՝ ծնողը: Ինքս / ու իմ նման շատերը/ էն ժամանակ մտածում էի, որ ուսուցիչը չի ուտում, չի քնում: Իսկ հիմա իմ աղջիկը գիտի թե որ ուսուցչուհին ա հղի, ով ում հետ ամուսնացավ: Եթե մի քիչ շատ փորփրեմ կարողա շատերի անձնական կյանքն էլ իմանա: Հիմա չկա էտ կապը, չկա ուսուցիչ ասվածը: Բոլորը դասատու են: Փետն առնեն ընկնեն երեխեքի ջանին: Իսկ ո՞վ ա ասում, որ հաբռգած դասատուներ չկան: Հլա մի հատ նայեք: Սաղ հասարակությունն ա հաբռգել: Ստեղ են ասում. ով տերավոր նա զորավոր: Դպրոցում ծեծում են - երեխեն ա մեղավոր: Ավտոմատ մի տվեք, ձեռքները ռումբ տվեք: Իսկ է՞տ հարցում դասատուն մեղավոր ա՞: Իմ ժամանակվա ուսուցիչները քիչ աշխատավաձ ստացողներ էին, բայց ոչ մեկը դրա քչությունից իր ամբիացիաները երեխու վրա չէր թափում: Երեխեքն էլ դաստուներին կաշառք չէին տալիս / կամ դա էնքան նրբանկատորեն էր արվում, որ ոչ մեկը չէր տեսնում/ ու հետո էլ շրջվեին ասեին, թե իմ փողերով ես ապրում: Էտ երեխեքը մենք ենք: Ես, դու Պողոսը, Պետրոսը: Ուսուցիչն էլ մենք ենք: Ու ամենքս մեր կեղտոտ սպիտակեղենը դուրս ենք հանել փողոց ու թափել ու հիմա էլ ընկած չենք կարենում հավաքենք, ուր մնաց թե լվանանք:

... միշտ ինչ որ մի խնդրի առաջ կանգնելու երբ բողոքում էի քույրս ասում էր. «ուրախացի, որ Մոզամբիկում չես ապրում»: Էսօր ես գրեթե համոզված եմ, որ Մոզամբիկն ավելի լավ տարբերակ ա, քան հայկական իրականությունը: Երբ մեկը մյուսի վրա մեղմ ասած թքած ունեն: Ու ես էլ եբեմն ընկնելով հոսանքի տակ թքում եմ բոլորի վրա: :)

Հարդ
18.10.2010, 08:31
Մարդկության ամենամեծ գաղտնիքը. այսքան հազարամյակ ոչ ոք չի կարողացել պատասխանել, մենք գնալով անդունդի մեջ ավելի խորն ենք գլորվում, թե վեր ենք բարձրանում:

Ֆրեյա
18.10.2010, 14:54
Վաղուց չէի գրել անկապում....

Ասեցի՝ գամ, մի քիչ դարդերս կիսվեմ :)

Հոգնել եմ: Հոգնեեելլլ եմ: Հոգնել եմ, հոգնել եմ, հոգնել եմ:

Հոգնելլլ եմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմմ մմմմմմմմ:
Նենց են ճնշում պրոբլեմները, հոգեբանորեն, ճնշում են ու կոկորդս խեղդում են: Ոչ ոքի չեմ կարող վստահել ու չեմ հասկանում՝ ինձնից է, թե իսկապես այդ մարդիկ օբյեկտիվորեն կասկածի տեղիք են տալիս:

Հոգնել եմ սպասելուց: Հոգնել եմ աննպատակությունից: Հոգնել եմ հոգնելուց:

Մի քանի տարի առաջ որ ակումբում ինչ-որ մկեը պատմվածք էր գրել մի կնոջ մասին, որ իր աշխատանքը թողում գնում է փողոցներն ավլելու, մտքումս քմծիծաղ էի տալիս: Իսկ հիմա մեկ-մեկ մտքովս անցնում է շպրտել բոլոր գործերը ու գնալ մեխանիկական մի գործ անել. փողոց ավլել, աման լվալ, հող փորեմ, խոտ հավաքեմ... մենակ թե ուղեղս ազատվի, չմտածեմ:

Ուզում եմ անտառի մեջտեղը ապրեմ... լռիվ մենակ.. բայց դե գիտեմ, որ ռեալ չի...

Երևի ուղղակի ժամանակն ա, որ պատասխանատվություն վերցնեմ իմ վրա ու դադարեմ վախենալ սեփական ուղեղով որոշումներ ընդունելուց...
Հոգնելլլ եմ...:(

Rhayader
18.10.2010, 15:11
http://2.bp.blogspot.com/_5VdzTh2rHo8/TLwomwBKsnI/AAAAAAAAAU0/ya5zLo3aDpQ/s1600/eliana.JPG

Նայելով խանութների ցուցափեղկերին, ներքնազգեստի գովազդին ու պիտակներին, այսօր մտածում էի:
Էլլ Ռամոս: Ուրուգվայցի ֆոտոմոդել: Ծնվել է 1988 թվականի հունվարի 23-ին: 2007 թ. փետրվարի տասներեքին (18 տարեկանում) մահացել է նևրոտիկ անոռեքսիայի հետևանքով:
Նևրոտիկ անոռեքսիան հիվանդություն է, որի ժամանակ, նիհարելու հիվանդագին մղման մեջ, մարդը սկսում է աննորմալորեն վատ սնվել: Մահվան ուղղակի պատճառն ամենից հաճախ, ինչպես Էլլի դեպքում էր, սրտի կաթվածն է: Սրտի կաթված՝ 18 տարեկանում:
Ու ես մտածում էի. հաճախ այն ամենն, ինչ մեր աչքը սիրում է, մեզ է նայում մեռելների աչքերով:

(նախնական գրառումը (http://songoffall.blogspot.com/2010/10/blog-post_18.html))

Արևածագ
18.10.2010, 16:10
Ուզում եմ պատմել հիշողությանս մասին: Պատանության տարիներին կաթսայի նման էր. Ինչ ասես լցնում էի մեջը, պետքական թե անպետք: Սկսած՝ կարդացած գրքերի թռուցիկ հերոսների արտաքինի նկարագրությունից, վերջացած՝ ամսվա ամենաչնչին իրադարձությունները շաբաթվա օրերով հիշելով: Այդ տարիներին էր, որ կարդացի՝ թե կանայք երեսունհինգում տասնինը տարում ունեցած ընդունակությունների տասներորդ մասն էլ չեն պահպանում: «Ցանկացածը, միայն ո'չ ես, ի՞նչ պիտի պատահի հանկարծ, որ ես որևէ բան մոռանամ...»: Տարիների հետ նկատեցի, որ հիշողությանս կաթսայի հատակին մի փոքր, շատ փոքր անցք է բացվել, ու որոշ մանր տպավորություններ, անկարևոր անուններ «թափվել» են այնտեղից: Մտածեցի՝ «սարսափելի չէ»: Բայց հետո զգացի, որ «կորուստներիս» թիվը չափազանց շատ է՝ մի փոքրիկ անցքից ընկնելու համար: Ուրեմն մի անցք չի, շատացել են: Ու մաղի նման այնտեղից մաղվում են բոլոր մանրուքները: Ոչի'նչ, կարևորը մեծ իրադարձություններն ու հուշերը չկորցնելն է: Բայց մի օր էլ կայծակնահար եղածի նման վեր եմ թռչում ու խլում հեռախոսը. Հորքուրիս տղայի ծնունդն անցել է ու ես չեմ շնորհավորել: Մանակության ամենալավագույն հուշերն իր հետ են կապված. Երաժշտական դպրոցը չորս անգամ ավարտեց՝ չորս գործիքի բաժիններով, իր հետ մի լիքը ալյումինե թաս բալի մուրաբան մատերով կերանք, վերջում էլ թասը լպստեցինք, հորքուրս ընդմիջմանը եկավ, որ մուրաբան լցնի բանկաները, մնաց շվարած...:esim Մոռացել եմ Արթուրիս ծնունդը շնորհվորել: Կատաստրոֆա՜: Պիտի անպայման միջոցներ ձեռնարկել: Ցուցակ եմ կազմել բոլոր հարազատներիս ծնունդ-կնունքի օրերով, կախել հեռախոսի կողքից, շաբաթը պարտադիր մի երկու- երեք անգամ նայում եմ՝չլինի՞ հանկարծ էլի մեկին էլ մոռանամ...
Նշանակում է՝ հիշողությանս «մաղն» էլ է ծակվել, ահագին մեծ բաներ եմ կորցնում: Կարծում եմ, սա էլ այսպես չի մնա: Մաղի անցքերն էլ են մեծանում, մարդու հետ մնում է միայն ամենակարևորը, ամենահարազատ անուններն ու ամենաթանկ հիշողությունները: Իսկ երբ հասնում է օրը, երբ կաթսան ընդհանրապես հատակ չի ունենում, մարդն իր ունեցած ամենաթանկով հանդերձ, ընկնում է իր հիշողության անհատակ կաթսան ու այնտեղից թռչում անհայտություն: Վերջ:;)

Empty`Tears
18.10.2010, 19:37
ճիշտ են ասում՝ մեկը դաստիրակում ա, մյուսը սիրում …
մեկի նեռվերը չի հերիքում երկուսը համատեղել … ինչ կարողանում, անում ա ու …ու վերջ , էլ չկա ոչ մի բան … սիրող դու որտե՞ղ ես …
ինչ անկապ բան ա կյանքը …

Դեկադա
18.10.2010, 19:56
Կյանքը հրաշք ա: Ջհանդամ թե Կոկերի տոմսը չափից դուրս թանկ ա: Բայց ես սիրում եմ...կյանքն եմ սիրում:

...անգամ սիրում եմ նրան ով ինձ ա սիրում... նույնսիկ եթե իրան չգիտեմ...:)

Սլիմ
18.10.2010, 21:14
Առաջին սեր... Ասում են առաջինը չի անցնում, չի մոռացվում, առաջինը ուրիշա: Իմ առաջին սերը, սիրուն, բոյով, սև աչքերով, թուխ մաշկով , ասում էինք որ սիրում ենք իրար: Հիշում եմ ինչքան խոստումներ, ինչքան հույսեր, ծրագրեր կաին: Հիշում եմ , որ խանդում էի, հենց ուրիշ աղջկա հետ էի պատկերացնում, սիրտս կանգնում էր: Մտածում էի էտպես էլ կլինի մինչև վերջ:Հիշում եմ ինչպես բաժանվեցինք, մեկ ու կես տարի գոյատևել եմ, չեմ ապրել առանց քեզ, հետո, հետո ամեն ինչ էլ անցավ, բայց չէի մոռացել, 5 տարի հետո հանդիպեցինք, էլի մի բան կար, սեր էր? Չէ հա, ինչ սեր, սիրո հուշեր էին: Արդեն իմը չէիր, ես էլ լրիվ ուրիշինն էր, բայց ոնց էիր խանդում, որ սիրելիիս մասին էի պատմում, ոնց էիր նյարդայնացած ծխում, ընկերուհուդ մասին խոսելիս էլ թեման էիր փոխում: Իմ համար իմ պայծառ , լուսավոր մարդ ես, իսկ ես քո համար քո սիրելի խաղալիքն եմ , որ մենակ քոնը պիտի լիներ, որին անգամ չէիր համբուրել: Ինչ անիմաստ էին էն ժամանակվա բոլոր խոստումները, դատարկ ու սուտ, էն որ մինչև մահ պիտի սիրենք իրար, որ չենք բաժանվելու երբեք , երբեք: Դրանից հետք սովորեցի ոչ ոքի ոչինչ չխոստանալ:
Էսօր զանգել ես ու ասում ես, որ ամուսնացել ես, իսկ ես գոնե խանդեմ, ոնց եմ ուրախացել,դու էլ խորհուրդ ես տալիս , որ մենք չերկարացնենք, իսկ ժամանակին , հիշում ես ժամանակին մեռնում էինք էն մտքից, որ ուրիշինը կարող ենք լինել :

Շինարար
18.10.2010, 22:51
Էսօր Սոս Սարգսյանի ներկայացմանն էի, վերջում էլ մեծարեցին, ասում են իբր Մհեր Մկրտչյանը Սոս Սարգսյանին անընդհատ ջղայնացրել է, թե մենք էս մեծությունն ունենք, էս մեծությունն ունենք, էս մեծությունն ունենք, իսկ լոռեցիները մի երևելի մարդ չունեն: Սոս լ մի օր ասել է, թե մենք հայդա-հույդա բաների հետ գլուխ չունենք, 100 տարին մեկ մի Հովհաննես Թումանյան ենք տալիս: Չգիտեմ` եղել է, թե ոչ, բայց մտքի հետ համաձայն չեմ: Սայաթ-Նովան նրանով էր Սայաթ-Նովա, որ էլ չկրկնվեց, Թումանյանն էլ նույնը, ու եթե կրկնվեին, ուրեմն թվացյալ էր նրանց մեծությունը: Հա, սրտիս շատ ա կպել «Հրանտներ» արտահայտությունը: Գնահատենք մեր մեծերին, իրար գովելու համար չնսեմացնենք նրանց մեծությունը:

ivy
19.10.2010, 11:35
Թեև էդքան էլ չեմ սիրում վիրտուալ հարաբերությունների քննարկումը, ոչ էլ ընդհանրապես էդ բնորոշումը, բայց էս մեկը կգրեմ:
Մեկ-մեկ վիրտուալ կյանքը ոնց-որ պատանիների համար ստեղծված ֆանտաստիկ ֆիլմ լինի կամ մուլտիկ: :)
Որովհետև իրականում էդպես չի լինում: :)

Ասենք՝ հարևանդ, որի հետ մի քանի բարևից բացի ուրիշ ոչ մի առնչություն չունես, եթե քեզ հետ կապված ինչ-որ բանից դժգոհ մնա՝ երկու անգամ գլխին պատահաբար ջուր թափած լինես, կյանքում չի բռնի քեզ նամակ ուղարկի նրա մասին, թե ինչքան քեզ չի սիրում ու ինչ վատն ես դու՝ ամեն բառը հատուկ էնպես ընտրելով, որ ինքն անվրդով սուպերհերոս թվա, իսկ դու՝ տականք: Նույնիսկ ծիծաղելի է թվում, որ պատկերացնում ես նման բան հասուն մարդկանց միջև՝ իրական կյանքում: :)
Իսկ այ էստեղ՝ վիրտուալ միջավայրում, հարաբերությունները մի տեսակ ուրիշ որակ ունեն, և նման տեքստեր գրելն ու ստանալն էլ մեջը կարգին ինտեգրված է: Դե պիտի խոստովանես, որ դու էլ «հարևանիդ» էլեկտրոնային ձևով ես զայրացրել, ոչ թե գլխին ջուր թափել: :)

Էս միջավայրում անծանոթ լիքը մարդիկ կան, որոնք ազդեցություն են թողնում վրադ՝ քո հանդեպ իրենց պահվածքով կամ ուղղակի վերաբերմունքով, դե դու էլ՝ նույն կերպ իրենց վրա: Իրական կյանքում քիչ ծանոթ կամ լրիվ անծանոթ մարդիկ իրար հանդեպ էդ ուժը չունեն, իսկ այ վիրտուալ միջավայրում դրա համար մե՜ծ դաշտ է ստեղծված:
Ու մեկ-մեկ որ էդ ամենն արդեն շատ է լինում իմ նման մկան համար, ուզում եմ բարձր գոռալ՝ ախր դուք չկա՜ք: Ու անջատել ֆիլմը, որի մեջ ընկել եմ ինչ-որ հրաշքով:
Բայց ես թարսի պես ֆանտաստիկ բաներ շա՜տ եմ սիրում...

Հիմա էլ գիտեմ, որ կյանքիս վերջին անհոգ ու ազատ ամիսներն են, որոնց ընթացքում կարող եմ ինձ թույլ տալ ցանկացած ցանցառություն: Ինչո՞ւ վերջին անգամ չվայելել վիրտուալ խաղերի համը, չպահել ինձ երեխայավարի: Էհ թող մի քիչ էլ աղմուկ առաջանա շուրջս: Այդ ձայնը կկորչի՝ հենց փակեմ համակարգիչս...
Երևի դրանով էլ էս ամենն էդքան գրավիչ է. ինքդ ես միացնում ու անջատում: :)

Բայց նաև... Երջանիկ եմ, որ իրականում հանդիպել եմ լիքը մարդկանց, ում հետ ծանոթությունը վիրտուալ ժանրում է եղել: Նրանցից մի քանիսը դարձել են հարազատներ, մյուսները՝ ընկերներ, ոմանք էլ՝ ուղղակի լավ ծանոթներ:
Դուք արդեն երբեք չեք լինի մուլտիկի նկարված հերոսներ, և դա շատ-շատ լավ է: :)
Ու դեռ կուզենայի մի քանի ուրիշ մարդկանց էլ հանել էս ֆանտաստիկայից և մտերմանալ իրական հողի վրա կամ գոնե հարևաններ դառնալ՝ խոստանալով գլխներին երբեք ջուր չթափել...

Հայկօ
19.10.2010, 18:41
Սիրում եմ այս երեք հղումները... Շա՜տ եմ սիրում :love.

http://www.misexmimekachibacum.am/
http://www.sencbangoyutyunchuni.am/
http://www.yerrordpordzicelcheshaskanum.am/







Իսկ հիմա սեղմիր «Շնորհակալություն», ո՜վ ազնիվ մարդ, եթե, հավատով լեցուն ու խանդավառությամբ լի, դու փորձեցիր բացել բոլոր երեքն էլ :)):

Հարդ
19.10.2010, 19:44
Վերջերս սկսել էի ավելի հանդուրժող լինել միասեռականների նկատմամբ, մտածում էի՝ գուցե ես սխալ եմ, գուցե իրոք, դա ինչ որ հիվանդություն է, իսկ հիվանդության պատճառով մարդկանց չեն դատում:
Դա երևի նրանից էր, որ վաղուց էդ երևույթին չէի հանդիպել:
Մի քանի օր առաջ Հանր. Հրապարակով քայլում էինք, մեկ էլ տաքսուց մի հատ դրանցից իջավ ու սկսեց դեմովս քայլել: Հետն էլ մի հատ էլ գոմիկ:
Դրանց քայլվածքը, դրանց ձևը, դրանց պահվացքը... շարժուձևը...
Որ ասում են «ձեռներս քոր էկավ», էդ էր: Հիմա կատաղության ալիք ա բարձրացել մեջս, ընկերոջս ասում եմ. «ինձ պինդ բռնի, քանի չեմ հասել սրանց սատկացրել»: Չնայած որ բանը հասնի սատկացնելուն, ինձ թվում ա կզզվեմ դրանց մատով կպնեմ, վրես դուրս կտա: Եթե լապատկով ա, հարց չկա:)):
Մի հատ էլ լկտի ձևով նենց են կչկչում քաղաքի կենտրոնում, ոնց որ գոմիկների քաղաք ընգած ըլնեն: Էդ պահին ամենադաժան ձևով կվարվեի դրանց հետ, որ քոքը կտրվի (չնայած բոլոր ախտերն էլ կմնան մինչ աշխարհի կործանումը):
Ու ըտեղից մի բան հասկացա. մի կերպ կնդունեմ համասեռամոլներին, եթե գաղտնի պահեն իրենց հիվանդությունը հասարակությունից, քաղաքում գլուխները կախ ման գան, իսկ իրենց գործը բոլորից թաքուն անեն, ոչ թե փողոցներում ու այգիներում:
Իսկ նրանք, ովքեր ԻՄ ՔԱՂԱՔՈՒՄ նման այլանդակություններ ի ցույց կդնեն, հաստատ մի վատություն կանեմ (էս դեպքում էլ կարելի ա ասել զերծ չմնացի):

Հիմա շատերը կկարդան ու կասեն. «օ՜... այ քեզ վայրենություն, «մարդու իրավունքներնի ակհայտ խախտում», կամ սենց տարբերակ. «հետամնաց ազգ ենք էլի, կոմպլեքսավորված», կամ էլ սենց. «քյառթերը լցվել են ֆորումում»:
Լավ ա լինեմ վայրենի, հետամնաց, քյառթու, քան գոմիկ, կամ գոմիկ ընդունող, չնայած գոմիկ չընդունելը հեչ էլ նշվածները չի նշանակում:
Խնդրում եմ գրառումս չտուգանել, չջնջել, քանի որ քննարկումներն արգելված են: Վերջապես թողեք այդ ախտի մասին գոնե ստեղ արտահայտվել:

Խնրում եմ, էս գրառումս չմեջբերել «Թեմայից դուրս, կամ հետաքրքիր գրաժումներ» թեմայում ու չքննարկել: Լիովին զզված եմ մեր առաջադեմ հասարակությունից:

Շինարար
19.10.2010, 21:32
Ատում եմ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացը, որ այսքան անկատար է: Բջջային հեռախոսների զարյադկան նստում է, ինտերնետ-կապն անջատվում է, խելքը գլխին, մի շնորհքով բան չեն կարողանում ստեղծել:angry

Ժունդիայի
20.10.2010, 08:42
Բայց մենք՝ հայերս, ինչ կանիբալ-կամիկաձեի հատկություններ ունենք չէ՞: Ինչքա՜ն ենք սիրում սրա-նրա մարմնի ինչ-որ մասն ուտել կամ նահատակվել ինչ-որ մեկի ներքին ու արտաքին գրեթե բոլոր օրգաններին: Այ օրինակ նկատե՞լ եք, երբ երեխա է ծնվում, սկսում ենք ազգուտակով ուտել խեղճ պստոյի մռութը, հետո թաթիկը, հետո տոտիկը, տոտուզիկը, տղա երեխու դեպքում էլ մեռնում նրա դամբուլիկին: Երբ սիրահար զույգ է ձևավորվում, դրանցից մեկնումեկը հաստատ սրտակերն ա, մյուսը խելքահան անողը: Հետո սկվում ա մռութակերությունը, թշակերությունը, վերջում էլ սրտի կլապաններին սատկելու ու ջան ու ջանդակին մեռնելու հատկանիշներ են ի հայտ գալիս: Կան մի խումբ մազոխիստներ, որոնց մեռնելու ցանկություններն ավելի քան հեռուներն են գնում...որտեղ, որ մասում, ինչ միջավայրում և այլն: Ու տենց սաղ կյանքներս մեռնում ենք, սատկում, մարտիրոսվում, ուտում, կուլ տալիս, կյանքակերությամբ զբաղվում կամ հակառակը, բայց երբեք, ոչ մի դեպքում ինքներս մեզ կամ դիմացինի համար չենք «ապրում»: Հաճախակի մտածում եմ, խի՞ ենք մենք այսքան անկապ տեղը մեզ «զոհաբերում»: Հանուն ինչի, ու՞մ համար: Եսի՞մ...
Բայց դե որքան էլ խորհենք, մեկ է, սրան-նրան մեռնելով ու դիմացինի ներքին, երբեմն էլ արտաքին օրգաններն ուտելով, մեր ազգը, ըստ երևույթի, դասվում ա աշխարհի ամենա ռոմանտիկ երկիրը՝ Ֆրանսիայից հետո, որովհետև...

...այսօր այսքանը...

լա՜վ դե ես հելա մեռնեմ ձեզ....:love

Բարեկամ
20.10.2010, 08:43
Այնտեղ, ուր մենք չկանք, չկա ոչինչ: Ու բառերն, այնտեղից լցվող, դատարկ խոսքեր են:

Բարեկամ
20.10.2010, 14:37
Լավ բաները պատահում են նրանց, ովքեր գնահատում են լավը:

Lianik
20.10.2010, 18:26
Աշու՜՜՜ն... որքան գեղեցիկ է այն, իր գույներով ու բույրերով....բա ձայները...:love
քայլում ես ու ակամա ունկնդիրը դառնում տերևների շուրթին հանգչող շշուկներին...:love

զարմանում եմ՝ ինչու է Աշունը բաժանման եղանակ համարվում, ախր այսքան հանդիպում..մեկ էլ ե՞՞՞րբ է լինում....երանգները գգվում են իրար, քամի տերևներին գրկում, անուշ խշխշոցն է շուրջդ տարածվում..........

մի խոսքով սիրում եմ ու վերջ էս Աշունը, անձրաշող ու արևաջերմ իմ աշու՜՜՜նը...
ԱՇՈՒՆՍ :love:love:love

Shah
20.10.2010, 21:44
Էնքան երգ գիտեմ, ափսոս ձայն չունեմ...

(c) ճիշտ պապիկ

Lianik
21.10.2010, 00:05
Ժամը ժամից անցել է արդեն :) անուշ մրափն իր գիրկն է կանչում :lazy բուռն էր օրն այս, որ ավարտվեց ...
աշնանացան տերևների վրայով զբոսանք.... այց ատամնաբույժին... լիքը զանգեր, որ դեռ պիտի շարունակվեն ... բայց իրոք, լավ եմ ինձ զգում, որ զանգում եմ ու ասում «Շնորհավորում եմ....», ափսոս մյուս կողմի զրուցակցիս զգացողությունից ինձ է հասնում միայն ձայնի ուրախ տոնայնությունը :) վաղն այդ զանգերը պիտի շարունակեմ ու ավարտեմ... ընդհանուր 40 հեռախոսազրույց..կարծես թե վատ չի...

վաղը, մեկ էլ մյուս օրը, որին կհաջորդի... շատ սպասված մի օր... ու այդ օրը Հայաստանում չեմ լինի......

ars83
21.10.2010, 00:52
Այսօր հենա-հենա խայտառակվելու էի: Դե գիտեք, որ չինացիքս սկսում են ճպչպացնել, թող ու փախի: Այսօր տղա չինացին հետս զրից է անում, ասում է՝ նկատել եմ, որ եվրոպացիք հաց ուտելու ընթացքում անընդհատ խոսում են: Ու որպես զտարյուն եվրոպացու :D ինձ հարցնում է՝ ձեր մոտ է՞լ է այդպես: Ես էլ սկսեցի պատմել, թե մեր ընտանիքում ինչպես են քրոջս ու ինձ դաստիարակել փոքր ժամանակ: Ասում եմ՝ փոքր ժամանակ մայրս անընդհատ ասում էր, որ ուտելիս… ու ուզում էի շարունակել՝ բերանը փակ կերեք, մի ճպճպացրեք: :D Լավ էր, գանգս աշխատեց չասացի: Շուտ կողմնորոշվեցի (մարդ որ էքստրեմալ իրավիճակի մեջ է ընկնում, արագ է մտածում), ասացի՝ մայրս ասում էր, որ ուտելիս չխոսենք, հատկապես լիքը բերանով, թե չէ ամեն ինչ թքում ես շրջատատի մարդկանց ու առարկաների վրա: (Դա էլ է ասվել, իրականում) Չինացիս գոհ մնաց, ասում է՝ այ դա լրիվ նորմալ է:
Ես գիտեմ, որ նորմալ է, դու ընդհանուր դեցիբելների քանակը պակասացրու հաց ուտելիս: ;) Բայց լավ մարդիկ են:

Հարդ
21.10.2010, 14:00
Դո՛ւք, քը՛ռչ ու փալաս եք: Իսկ դո՛ւ... զը՛ռթ ու զիբիլ նրանց մեջ:

AniwaR
21.10.2010, 17:22
Պարզ, հասարակ տրամաբանություն. ես քանի անգամ ինիցիատիվա ցուցաբերեցի ու իրան սկայպով գրեցի: Իսկ ինքը էսքան ժամանակ ոչ մի անգամ չգրեց: Դե ուրեմն գնա կորի գրողի ծոցը: :|

Inna
21.10.2010, 19:04
Էէէէէ՜հ,օրերը անցնում են գնում ու էլ չեն գալիս...:cry2
Ոնց եմ ուզում ժամանակը բռնեմ ու էլ բաց չթողնեմ...:this:stop

Հարդ
21.10.2010, 20:05
Լինում է, չի լինում... ոչ մի բան էլ չի լինում...

Բարեկամ
22.10.2010, 07:24
Իրականում ոչ թե մարդիկ են վատը, այլ մենք ենք նրանց մասին վատ մտածում:

Rhayader
22.10.2010, 12:21
Մարդու մոտ մի նախադասությունով մեղքի զգացողություն առաջացրու: Ու նա հինգ պարագրաֆ ինքնաարդարացում կգրի այստեղ:))

Ծով
22.10.2010, 13:42
Երեկ սիրուցս էլի սրտիկ եմ ստացել...գնալով վիզս ծանրանում ա:D, իսկ մամայիցս՝ չորացրած կանաչի...
նենց հետաքրքիր զգացողություն էր...երկու թանկ մարդկանցից պասիլկա ես ստանում...սենց զգացողություն չէր եղլե....մեկ.մեկ չեմ կարողանում պատկերացնել, որ կողքս չեն..փաստորեն կարոտել եմ...էն էլ շատ:(

impression
22.10.2010, 13:49
Հոպարները

Էլի անցնենք մարդկանց էն դասակարգումներին, որոնք հաճախ են հանդիպում Երևանում: Խոսենք հոպարների մասին: Հոպարը տղամարդ ա: Բայց ամեն տղամարդ չի, որ հոպար ա:

Հոպարը շրջապատի մարդ ա, ինքը ունի շատ ընկերներ, որոնց հետ հաճախ գնում ա գարեջուր խմելու: Հոպարը ընկերների հետ կազմակերպում ա նարդու կամ շախմատի կամ կարտի առաջնություններ ու խիստ նեղվում ա, եթե ինքը չի հաղթում: Հոպարը խաղալուց միշտ աչքով ա անում նայողներին ու ասում` նայեք հեսա սրա կաշին ոնց եմ քերթելու:

Հոպարը հասնող ա: Դրանով ա հենց ինքը հոպար: Հոպարի համար իր ընտանիքն ամենակարևորն ա: Հոպարն իր ընկերներին հասնելու համար ամեն ինչի պատրաստ ա: Հոպարին հարգում են, ու դա հենց նենց, խոսքերով ասվող հարգանք չի: Իսկականից են հարգում:

Իրեն "հոպար" դիմում են ոչ միայն եղբայրների, այլև ընկերների երեխաները: Տարիքով փոքր ընկերներն էլ են հոպար ասում իրեն: Հոպարը ուտաղ, խմող կերպար ա, բայց մնացած ուտող խմող կերպարներից տարբերվում ա ջիգյարով: Հոպարը սիրտ ունի: Հոպարը խմած ժամանակ երգում ա, հոպարը լիքը հուշեր ունի, սիրում ա հիշել:

Ընտանիք պահող տեսակ ա: Երբեք ոչ ոք չի իմանա, որ ձեռքը գուցե փող չկա: Երբեք չի նվնվա: Ընտանիքին մեքենայով մի տեղ տանելուց կկանգնի մի անկապ ծառի մոտ ու կնոջը կդիմի` հիշում ես, էրեխեն չորս տարեկանում էս ծառի տակ չիշիկ արեց: Հին լուսանկարներ նայելուց աչքերը կլցնի: Իր հարազատին նեղացնողի կոկորդը կկրծի:

Դեմք ա հոպարը:

Ես ունեցել եմ տենց հոպար: Ու հոպարի կերպարը տենց գիտեմ: Հոպարը իմ ամենասիրած բառերից ա:

կարոտել եմ...

ivy
22.10.2010, 14:23
Նոր հասկացա, որ շատ վտանգավոր է որևէ գրառման շնորհակալություն կամ առավել ևս վարկանիշ տալ առաջին քսան րոպեներին: Եսիմ ինչ են խմբագրում էդ ընթացքում, դա էլ դեռ հերիք չի, մի հատ էլ ուրիշ գրառում են անում, որը կպնում է առաջինին, ու քո թե շնորհակալության, թե վարկանիշի իմաստը անհասկանալի է դառնում: Կամ լրիվ փչանում: :(

impression
22.10.2010, 15:16
Գլամուռները
սեռը` իգական
տարածված են Փոքր կենտրոնում
բազմանում են նաև բնական եղանակով
բնակվում են ռոկկո-բարոկկո ոճի բնակարաններում, ունենում են խամրած վարդագույն կամ իտալական վերածննդի ոճով հարդարված, զարդարված/այլանդակված սենյակ, ուր կան հիմնական երկու աքսեսուարներ` անկողին և հայելի

հայելու դիմացի "տրիմոյին", "տրյումոյին" կամ "գոգին" շարված են բազմապիսի ֆլակոններ ու տյուբիկներ, շրթներկեր ու ինքնաֆոտոշոփման պարագաներ, որոնցից օգտվել նրանք հիմնականում չեն կարողանում, ու ոնց լինում ա անտաղանդ ֆոտոշոփիստի հետ, անտանելի խտացնում են գույները, աղավաղում դիմագծերը, շեշտում այն, ինչ պետք ա թաքցնել և հակառակը

գլամուռը լինում ա մի քանի տեսակի` սևահեր, շիկահեր ու բազմագունահեր
բոլորն ունենում են սիրուն ոտքեր - դե, գոնե իրենց կարծիքով
գլամուռի կյանքի կաևորագույն ատրիբուտներից է ավտոմեքենան
ավտոմեքենան ձեռք է բերվում մի քանի ճանապարհով` պապան ա առնում, ամուսինն ա առնում կամ էլ հալալ քրտինքով վաստակում են...
գլամուռի պապան, ամուսինը կամ էլ հալալ քրտինքը վայելողը լինում են քաչալ, մեծ փորով, հաբռգած ու հարուստ
գլամուռի համար ճամփեն միշտ կանաչ ա, իրեն տենց են բացատրել, մենակ էդ ա կարողանում հիշել
ինքն ինչ ուզի կանի, որտև պապան ասել ա ինչ ուզում ես, արա, պապան մեռնի բալի~ն

գլամուռը ունի դիպլոմ, բայց չգիտի թե որ համալսարանից են դա առել
եթե ինքը տանը կամ պածիի /party/ չի, ուրեմն մի գեղեցկության սալոնում ունքերն ա հանել տալիս, որ գնա պածի
գլամուռները բոլորին նայում են վերևից, բայց դա մեծամտությունից չի, այլ բարձրակրունկներից


հ.գ. բոլոր կերպարները հորինված են, ցանկացած նմանություն զուտ պատահականություն է

Shah
22.10.2010, 16:07
Ցանկացած աշխատանքային տեղում, մի պահ ա գալիս երբ առաջին տպավորության դժվարությունն ու անհասկանալի մութ տեղերը արդեն բաց ա, քեզ պարզ ա թե ինչ և ոնց անել... կարճ ասած ներքին կուխնյայի ամեն ինչը ծանոթ ա... Էդ օրվանից հետո նույնիսկ ղեկավարության նկատողությունները դառնում են խնդրանքներ, քանի որ "ղեկավարությունը"` "ինքը"` "ՇԵՖչենկոն" քո նման փորձ ունեցող աշխատողին կորցնել չի ուզում... դրանից հետո դու ես արդեն ունքերդ կիտում աշխատավարձ ստանալու պահին, քանի որ էդքանը նույն պայմաններով ուրիշը չէր անի ու դու մտածում ես, որ եթե էս պահին հելնես ու գնաս տվյալ ընկերությունը կկործանվի առանց քեզ...) Սկսում էս նուրբ ակնարկներ անել աշխատավարձի նկատմամբ, իսկ ՇԵՖչենկոն իրան դնում ա ռեզինե խողովակի տեղ (նույն ինքը շլանգ)... Դե ինչ արած, գնալով ծախսերդ շատանում են, էլ չես կարում, երկրորդ, երրորդ անգամ էլ երեսդ չի տալիս "նուրբ ակնարկես" ու որոշում ես գնալ ուրիշ տեղ աշխատել, պայմանավորվում ես, ծանոթով-մանոթով, կաշառք ու մաղարիչներով գտնում ես մի ուրիշ, թեկուզ չնչին տարբերվող աշխատավարձով, աշխատանք. ու բնականաբար որպես արդաաաաար հոգու տեր հայտնում ես ներկա պահի գործատույին քո որոշման մասին... սկզբից նորմալ ա ընդունում, հետո կանչում ա զրուցելու ու էդտեղ պարզվում ա, որ եթե դու մնաս ապա իրանք քեզ հավերժ կսիրեն, աշխատավարձը ի՞նչ, այ ախպես էդ էլ կբարձրացնեն, շատ հնարավոր ա եկող ամիս էլ քեզ արձան դնեն, մենակ թե դու մնաս...
Բայց ում ա պետք անձրևից հետո ձեր տված զոնտիկը, երբ արդեն դանակն ու ոսկորը հանիպել են...))

Դարք
22.10.2010, 17:24
Բայց ես ոնց եմ ես քնություններից զզվում:[ արդեն ստեղս են հասել:(

Rhayader
22.10.2010, 17:27
Նայում եմ «Serendipity» ֆիլմը (հիանալի ֆիլմ է, բան չասեք:))), հասնում եմ վերջերին ու... ականջներիս չեմ հավատում: Նիկ Դրեյքի «Northern Sky»-ը:o ախր հազար անգամ դիտել եմ: Ու ոչ մի անգամ չեմ նկատել: Դե, «Black Eyed Dog»-ը նկատել էի, բայց «Northern Sky»:o

ars83
22.10.2010, 17:31
Ինչ-որ վերջերս «կարոտ» բառը շատ է օգտագործվում այս թեմայում: ;) Բայց կարոտի մասին չեմ գրելու: Իմփրեսիոնիստական գրառումը հոպարների (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2113911&viewfull=1#post2113911) մասին դրդեց ինձ գրել մեկ այլ՝ ինձ հարազատ կատեգորիայի մասին: Ես հոպար չունեմ: Ոչ էլ քեռի: :esim: Բայց ունեմ երեք… մորաքույր: :love :love :love Ինչ անսովոր հնչեց, բայց, այդ բառը՝ մոր(ա)քու(յ)ր: Նրանից է, որ այդպես չենք դիմում նրանց՝ ոչ քույրս, ոչ ես: Փոքր մորաքույրներիս դիմում ենք անուններով, մեծին ասում ենք Մոք: :)
Մոքս բարության տիպար ու խաղաղության աղավնի է: Մորիցս շատ մեծ է՝ իր տղան համարյա մորս տարիքին է: Մորս շատ է պահել, հոգ տարել փոքր ժամանակ, երբ տատիկս ողջ օրն աշխատանքի է եղել: Ինչո՞ւ միայն մորս, մյուս քույրերին էլ: Պատմում են, որ երբ ամուսնացել է, մորաքույրներս տանել չեն կարողացել ամուսնուն, որ իրենց քրոջը «գողացավ»: :)) Մայրս փոքր է եղել, կոնֆետով, նվերներով «խաբել» են: Մոքս մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատել երկար տարիներ, ու դաստիարակչուհու խնամքը տարածում է ամենքի վրա մեր ցեղում՝ անկախ տարիքից: Երբ իրենց տանը հավաքվում ենք, ասենք, իր ծնունդը տոնելու, բոլորը նստում են հաց ուտելու, ասում-խոսում, բաժակները լցնում, պատմություններ ասում, մեկ էլ սկսում են կենաց խմել՝ պարզ է, առաջինը Մոքիս կենացն են խմում, մեկ էլ տեսնում են՝ Մոքը չկա: :)) Ձայն են տալիս, պարզվում է խոհանոցում է՝ կամ տոլմային է հետևում, կամ լրացուցիչ հաց է կտրում, կամ աման է լվանում: Մի կերպ քաշում են, բերում, նստացնում, կենացը խմում, հետո նորից ընկնում են խոսակցությամբ, նա նորից «փախչում է» խոհանոց: :esim:

Ամենափոքր մորաքույրս «կրակի կտոր է»: :) Վերին աստիճանի արագաշարժ, տասը գործ միաժամանակ անող, դյուրագրգիռ, ուղղախոս: Ռուսաց լեզվի մասնագետ է՝ դասավանդել է Գեղադիրում: Իր ամենասիրած ցեղի երեխաներից մեկը եղել է... դե լավ, համեստություն անեմ, անունս չտամ: Միասին գնում էինք տատիկիս տան մոտի խանութից հաց գնելու: «Ակուլա» հացերը՝ երկար բագետանման հացեր էին: Եվ դրանից հետո անպայման, տատիկից թաքուն, ;) ինձ պաղպաղակ էր հասնում: Փոքր մորաքույրս «ոսկե ձեռքեր» ունի: Ժամանակ առ ժամանակ անպայման իր եփած սպասից պիտի ուտեմ: Փոքր ժամանակ իր տորթերի համար «ձու հարողը» ես էի (դե, ամեն տեղ պիտի քիթս խոթեի, չէ՞). առնվազն շաբաթը մեկ «Զյոբռա» էի պատվիրում՝ սև-սպիտակ շերտավոր տորթ, մեծ խանդավառությամ մասնակցում տորթաթխման գործընթացին, հետո չէի ուտում: «Նաղդում էինք» բարեկամներիս վրա: :P Չէ՞ որ մորաքրոջս հետ դաշնակիծներ էինք::B Ու ամեն շաբաթ, իմանալով, որ նույն պատմություն է լինելու, մորաքույրս իմ պահանջով հանում էր պահարանից «միսկերը», սառնարանից՝ հավկիթը և տալիս, որ հարեմ հերթական «Զյոբրայի» համար:

Իսկ միջնեկ մորաքրոջս ես պարտական եմ (թերևս կարելի էր նախադասությունն այստեղ ավարտել) ռուսաց լեզվի իմացությամբ, գրականության, արվեստի, երաժշտության նկատմամբ սիրով, հետքաքրասիրության, նորը իմանալու ձգտումով, քաղաքավարությամբ, տոլերանտությամբ (իմը, իհարկե, իրենի հանդեպ անվերջ փոքր մեծություն է)… Երբեք չեմ լսել, որ որևէ մեկի վրա ձայն բարձրացնի: Ինչ նոր բան պատմես, հավեսով կլսի, հարցեր կտա: Ամեն տարի մեկնում էր Մոսկվա առաջներում: Ու երբ վերադառնում էր, ճամպրուկում անպայման առնվազն մեկ գիրք պիտի լիներ ինձ համար: Գրքրեն էլ անպայման հետաքրքրաշարժ՝ "Сто тысяч почему", "Мир вокруг нас"… Տատիկս ամեն անգամ պնդում էր, որ գրքի առաջին էջին գրեմ՝ ով է նվիրել և երբ: Ես էլ անգրագետ-անգրագետ գրում էի՝ "От Викторий Арсену": :D Հետո մի օր տեսավ, պահանջեց ուղղել: Ինձ հետ երեք տարեկան հասակում խալու վրա սողացողը, խաղալիք-տառերից բառեր կազմողը, «աշխարհագրական լոտո», մանկական փայտամշակման գործիքների հավաքածու նվիրողը, վինիլային սկավառակներով Հայդն, Մոցարտ ու Շոպեն ինձ համար դնողը, անթիվ քանակությամբ հեքիաթներ պատմողը, խաչբառ լուծել սովորեցնողը, Ձմեռ Պապի հագուստով Նոր տարուն հաստ ձայնով շնորհավորողն ու նվերներ բաժանողը (չնայած, ասում են՝ ես պարզել եմ, որ նա է եղել Ձմեռ Պապի դերում :), երևի ուզեցել եմ ցույց տալ, թե ինչ նվեր եմ ստացել, կողքիս չի եղել, կասկածել եմ)՝ այդ բոլորը մի մասն է միայն այն անգնահատելի հարստության, որ ստացել եմ մորաքրոջիցս:

Բա, այ այսպիսի ահռելի հարստություն ունեմ ի ծնե: :) Աստված պահապան Իրենց: :love

Lianik
22.10.2010, 22:42
Այսօռրն էլ է մոտենում իր ավարտին...Կյանքիս գրքի այս էջին էլ վերջին նախադասություններն են գրոտվում.... Եվս երեսուն րոպե ու վերջ... Բայց մի բան չեմ հասկանում, ինչու հենց այսօրով հիվանդացա..ա՜խր:(....
Չէ, վաղը պիտի լավ լինեմ.:oy..
Կյանքումս առաջին անգամ մեր հարևաններին հյուր եմ գնալու, 8-9 ժամից ճանապարհ կընկնեմ դեպի Դիլիջան, ապա՝ Վրաստան.... Չգիտեմ ինչ եմ զգում, որ վաղը ամենամոտիկներիս հետ չեմ լինելու, բայց մյուս կողմից էլ Վաղը կտարբերվի իմ կյանքի բոլոր նման օրերից......:love:love:love
Հուսամ լավ կանցնի;)....Ու անսպասելի հայտնված այս հարբուխս չի փոխի դրական տրամադրությունս.....:unsure:unsure

դե մի խոսքով հուզված եմ....:oy:oy

երեք օր այնտեղ եմ լինելու, համ մեր հարևանների կտեսնեմ, համ էլ թշնամիներին..... բայց այդ հանդիպումը պիտի լավ անցնի, գուցե նման հանդիպումների շնորհիվ հաջողվի մեր սահմաններում ծաղայող հայորդիների կյանքը թշնամու փամփուշտից հեռու պահել.... հավատում եմ, որ մենք էլ, իրենք էլ առանց կրակոցների պիտի ապրենք իրար հարևանությամբ...

դե, ինձ ու մեզ ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ.. ու լավ օրեր Վրաստանում....:bye:bye:bye

Հարդ
22.10.2010, 23:07
Մատո՛ռ
3 վայրկյան անց
Ստո՛պ

Ֆիլմը նկարված է:


Դուք հարցնում եք ֆիլմի իմա՞ստը: Դա նույն այն իմաստն է, ինչ մնացած բոլոր կարճամետրաժ, լիամետրաժ, և անլիմիտրաժ ֆիլմերում: Դա նույն իմաստն է, ինչ բոլոր կյանքերում, քաղաքակրթություններում, ժամանակների ժողովուրդներում, տիեզերքում և նրա բոլոր աշխարհներում:
Իմաստը մեկն է, արտահայտչաձևերն են տարբեր...

Ֆիլմն ինձ դուր եկավ:

Երվանդ
23.10.2010, 02:23
Մի հարցի վրա եմ զարմացած, դրա մասին ուզեցա կիսվեմ հարգելի ակումբցիներ(խժժ...), ուրեմն մարդկային հարաբերությունների պահով կարամ հասկանամ բոլոր էն մարդկանց, որոնք կյանքում խելոք են եղել, միշտ նպատակ են ունեցել սովորեն, աշխատեն, ամուսնանան ու ինչ որ այսպես ասած հաջողությունների հասնեն, այսինքն պահի տակ կարողա իրանք ինչ որ բանից նեղվեն, ու էտ իրանք իրանց պատճառ բռնելով, իրանց հանգստացնացեն, որ իրանց նպատատակը ուրիշ ա մեկ ա, կարելի ա մեկ-մեկ նվաստանալ, բայց հետո զատո կարող ա նախարար դառնան, օրինակ ոնց որ մեր կրթության նախարարը, բայց լավ աչքիս շեղվում եմ, ես աղջիկների մասին էի զարմացած:)), հա լավ հոգնեցի:(, շարունակելու հավես չկա, ցիաո...

Երվանդ
23.10.2010, 02:59
Էսօր նենց տարօրինակ բան ա հետս կատարվել, հիմա որ հիշում եմ ինձ բացում ա:)), ուրեմն հարբած լռված եմ, մեկը կար, իրան կանչի ինչ որ բան հարցնեմ, հրացրեցի, պատասխանը դուրս չեկավ, տվի բերնին:(, էս վերջերիս նենց ագրեսիվ եմ, զզվելելության աստիճանի, առաջ մի բան որ ինձ ուղղակի քմծիծաղի էր դրդում, հիմա չռփոցի ա դրդում:(, կարճ՝ չերկարացնեմ, չռփեցի բերնին, ու նենց մարդիկ էին հետս նստած որ ինձ ահավոր չէր դզզում էտ չռփելը, բայց չռփեցի ինչ արած:(, ու խժժալուն էն էր , որ համարյա չկպավ , տենց կիսատոտ, բայց էտ ապուշը ահավոր վիրավորվեց , դաժե տապալվեց բան, հետո ինքն էլ ներողություն խդրեցղ, չգիտեմ էլ ինչի համար, բայց խժժալուն էտ չռփոցն էր, նենց անկապ դեմք էր որ դաժէ չչռփվեց:D, բայց դե ցավալին էն ա , որ արդեն դաժէ թեթև առիթներով, արժան անարժաններին չռփում եմ:(, ոնց որ դնես ու Ակումբում չռեփելով առաջանաս, մեծ մասը ուրիշ ձև ա ապրում, դեմքեր են բան, իրանց իրոք իրավունք չունես չռփես մարդկայինով:)), բայց հիմիկվանից զգույշացնում եմ, որ խմած լինեմ ու հետս նստած լինեք , անկապ ՝ անիմաստ, բաներ չխոսաք, նախդ չռփող եմ, էս ինչքան օգտագործեցի չռփել կոպիտ և գռեհիկ բառը, գրողը տանի:(

Բարեկամ
23.10.2010, 12:24
Ինչն է, որ պետք է մարդուն, կամ ինչն է ճիշտ, պատշաճ, իրավացի մարդու համար` զբաղվելու, որպեսզի սխալի, անիմաստության, վատնման, կորստի, հնարավորության ու ժամանակի կորստի կորստի թունավոր, մեղավոր զգացողություն չմնա? - Զբաղվել նրանով, ինչն ավելացնում է ինքնահարգանքը:

Rhayader
23.10.2010, 12:56
Տակ, Իվանովկա գյուղի բոլոր բնակիչների պահած կաթը թթվեցնել՝ արված է: Գայթակղել ու մեղքի դրդել Սարդինիայի կորած-մոլորած ոմն կուսանոցի ենթադրյալ կույսերին՝ արված է: Խելագարության հասցնել հռոմի պապին՝ առանց ինձ էլ արված էր: Հոգիների առքի կուրսը բարձրացնել, մոնոպոլիան պահպանելու նպատակով՝ արված է: Եվս մի զբաղված, աշխատանքային օր ավարտվեց: Կարելի է նստել ու հանգիստ խղճով Diablo խաղալ:))

Հայուհի
23.10.2010, 18:46
Ստրու՛կ, ո՛րդ, ճղճիմ արարած, դու գոնե գիտե՞ս ինչ արժե մարդկային կյանքը, գիտե՞ս , այ.... (բառեր չեմ գտնում ասելու)...
Եթե բանակ են ուղարկում, ուրեմն դուք էդ անտեր բանակում պետք եք, ուրեմն պետք եք էս երկրին... իսկ դու՞ք... ի՞նչ եք անում...
1 ժամվա "ազատությունը" 2 մարդկային կյանք արժի՞: Դու, հիմար , էդ 1 ժամվա ազատության համար էլ երբեք ազատություն չես ստանա... թեկուզ ինքդ քո մեջ... դու ի՞նչ խղճով ես ապրելու , եթե կանանց առանց ամուսինների թողեցիր, իսկ երեխաներին առանց հոր...
Գոռում-գոչում եք ՝ "Մենք քաղաքակրթված ազգ ենք... 21-րդ դարի զավակները... " : Անասուն եք դուք, ուրիշ ոչինչ... Մարդասպան կենդանիներ...
Խելքի՛ եկեք:

Kita
23.10.2010, 23:04
Երեկ պառկած եմ հիվանդ ու մաման ինձ չայ խմացնելու համար, ասաց թե կբացեմ էն ուզածտ ելակի մուրաբան:))
Ասի լավ:))
Հիմա խմում եմ ու ուտում ու չեմ հասկանում, ինչը էն չի, մեջից մի տեսակ կոթ գտա, ասի երևի ելակի կոթ է, վերջացրի չայս ու փակում եմ մուրաբայի կափարիչը ու մեկ էլ տեսա, որ գրած է թզի մուրաբա:)) Իսկ ես համոզված ելակ էի ուտում:D
Մաման այսօր ասում է ելակիտ մուրաբան ոնցն էր, ասի վատիկը չէր, միայն թե թզի էր:))

Chuk
23.10.2010, 23:39
- Ինչի՞ ես շատ խմում:
- Երբ որ քիչ եմ խմում, միանգամից տրտմում եմ, ինչ-որ տարօրինակ տխրություն... դառնում եմ խոցելի... հանկարծ նեղանում ամբողջ աշխարհից.. կողքի ամեն շշուկն իմ դեմ դավ համարում... իսկ երբ որ շատ եմ խմում, արդեն ինքնամոռացության մեջ եմ ընկնում, էդ ամեն ինչն էլ չի լինում...
- Բայց էդ դեպքում ինչի՞ ես ընդհանրապես խմում...
- Եսի՞մ...

Հարդ
24.10.2010, 11:33
Մեր վերջին 2 տասնամյակում Հայաստանից Ամերիկա մեկնած հայերնակիցները:

Ուրեմն իրանք վերջին ժամանակներում կարծես ձևավորել են ամերիկահայերի մշակույթ, որ քյառթուության էվոլյուցիայի նոր տեսակ ա:
Իրանք մի թեթև տարբերվում են մեր քյառթուներից: Իրանց ռաբիսն էլ ա ուրիշ: Իրանց ռաբիսի մեջ ռեպ կա:
Մի տեսակ այլանդակամսխալի (իմ նոր հորինած բառը) երաժշտություն ա, ականջի համար վտանգավոր: Էդ մի տեսակ մեր ռաբիսն էլ չի, լրիվ առողջությանը վտանգավոր երաժշտություն ա:
Ուրեմն լինում ա մի հատ ամերիկահայ, ընդեղի հայերի մշակույթի վաստակավոր գործչի էշԸցած դեմքով, կուշտ փորով ռաբիսանման երգիչ, որ չգիտես ինչ ա կլկլցԸնում (կենդանական ինչ որ զԸռոց), ու մի հատ էլ ամերիկահայ «ռեփեր» ա լինում, իրան դրած լրիվ:
Ու մի օր Լոսի բիստրոներից մեկում սանդվիչ բթվելուց որոշում են դուետ երգեն ու գնում մի բան ձայնագրվում են... չնայած ավելի շուտ դա կերած սանդվիչի *** - ն ա հիշեցնում:
Տենց ստուդիայում մի բան *** - ում են, մենք էլ, էս մեր հայրենիքի խե՜ղճ հայ ժողովուրդս, սրանց *** - երն ենք տանում մեր փառապա՜նծ հեռուստաալիքներով:

Ոնց որ շատ շեղվեցինք:
Ուրեմն իրանք, միշտ պտի Լոսում սիգար ծխեն, պտի Բենտլի քշեն, պտի իրանց մոտի նկրագրված բարձրարժեք արվեստագետների վերջին «զապիսները» լսեն, ու էդ Բենտլիի դինամիկները նենց քոքեն, որ սաղ Լոսը լսի, որ հայը սենց ա ըլնըմ արա:

Ու բացի էդ, իրանց բառապաշարն ա մի քիչ փոխվում: Ասենք հայերեն խոսքի մեջ մի քանի քեյշըն - ներով բառեր են մտնում, որ ստեղի բարեկամների հետ խոսալուց էդ ստեղի բարեկամներին ծնգլ կանի իրա քեյշըն - ներով:

Հլը շատ ե՞նք գլորվելու...

VisTolog
24.10.2010, 11:47
է՜հ, երբեք չէի մտածի, որ կամաչեմ հայ լինելուց:
Վերջին մի քանի տարում էնքան հանդիպեցի «հայերի», որ իսկապես ամո՛թ ա նման ազգի ներկայացուցիչ համարվելը:
Հաճույքով կդառնայի այլ՝ նորմալ երկրի քաղաքացի, թաքցնելով որ հայ եմ:


ՀԳ Քյառթու աղբերը գնում են այլ երկիր, միացնում էշի զռռոցն ու դա ներկայացնում որպես հայերի/հայկական երաժշտություն…

Նաիրուհի
24.10.2010, 12:02
Ինձ չի հուզում, թե քանի անասուն է հայի անվան տակ ներկայանում։ Ու թե դրանք ոնց են իրենց պահում, ինչ են լսում, ինչ են երգում... Կյանքումս չեմ ամաչել ու չեմ ամաչում հայ լինելուս համար։
Ե´ս եմ հայը, ոչ թե իրենք...

VisTolog
24.10.2010, 14:03
Ո՞րնա ավելի ճիշտ ասել՝ կիսաքաղցր սուտը, թե՞ քաղցր սուտը::think
Ամեն դեպքում փորձում եմ ասել դառը ճիշտը, իսկ եթե տեսնում եմ, որ դիմացինս դա սխալա հասկանալու, ուրեմն ասում եմ կիսաքաղցր սուտը…

Ես էլ չհասկացա ինչ գրեցի ու ինչ նկատի ունեի::8


ՀԳ Ե´ս եմ հայը, ոչ թե իրենք...

Սակայն դա իրավիճակը չի փոխում:

*e}|{uka*
24.10.2010, 19:22
Փսլնքոտ գրառումների շարքից

Խցկվել ես ամենամութ անկյունում՝ սրտիս ու թոքիս արանքում, որովհետև ... (մենակ չեմ): Բայց կար ժամանակ միշտ կողքս նստած էիր, ավելի շուտ մեջս: Մարդիկ ասում- խոսում էին շուրջս, մենք էլ էինք խոսում հենց նույն թեմայով, ինչը որ բոլորը՝ ուղղակի ցածրաձայն: Էլի թղթի նման սպիտակել ես, սպասում ես, որ կլցնեմ, կկանչեմ...չեմ կանչի՝ մեռի՛::yea Մենա՞կ ես, վախու՞մ ես, մու՞թ ա: Բայց լավ չի է՜, որ սրտիս կողքն ես «պպզել», սրտիս աշխատանքին ե՞ս հետևում, թե՞ հառաչանքների ես սպասում: Չես սիրում չէ՞ հարցերիս հարցական նշանը, ա՛ռ քեզ "?????????????": Ոնց էի քեզ սիրում փոքր ժամանակ, սիմպո էիր: Լիքը բան ես խլել ինձանից ու լիքը բան տվել ... Խլածները տուր, տվածներդ հետ տամ: Բայց հիմա պուպուշն ես ու անօգնական, համ էլ խեղճ ես, մեկ-մեկ նայում եմ քո կողմ՝ մեջս, լացս գալիս ա: Ինչ վատ ա չէ՞, որ քեզ պետք եմ, իսկ դու ինձ չէ, հլը պետք չես ընկեր: Հենց պետք լինես, թոքիս ու սրտիս արանքից կհանեմ, էս անգամ գլխիս կնստացնեմ` ուղեղ կրծելու: Քո մոտ լավ ա ստացվում, ավելի շուտ մենակ քո մոտ ա ստացվում դատարկություն առաջացնել: Ուղեղս կմաքրես էլի, ի՞նչ կլինի: Ցը՜:http://s5.rimg.info/5706052a40901cf01d3eb62f59fd899e.gif (http://smajliki.ru/smilie-487832199.html)

Հարդ
25.10.2010, 22:41
Չարիքների չարիքը... վերջերս սկսել եմ ավելի ու ավելի համոզվել, որ տգիտությունն ավելի վտանգավոր է, քան անտարբերությունը: Երբ նայում ես տգետի հայածքին... մեղքդ գալիս են... ախր իրանք էլ են չէ մարդ, իրանք էլ կարող էին նորմալ լինել...
Իսկ նրանք իրենց բոլորովին էլ աննորմալ չեն համարում:P: Ավելին՝ գետներն են տգետների համար տգետ: Եթե դու գետ ես, ու շրջապատված ես տգետներով, ապա հացդ ցամաք կուտես...
Ափսոս ա մեր ազգը... երբ հասկանում ես, որ տգետին գոնե մի քիչ գետ դարձնելու համար շատ բան չի պահանջվում (մի քիչ փող), իսկ փողը կրկին տգետի ձեռքում է... ուզում ես մարդասպանություն գործել:
Նրանք ենք հասել, որ երբ մի գետի հետ ենք շփվում, նենց ենք ուրախանում, ոնց որ տոն լինի:
Երբ տգետը սկսում է տգիտություններ անել, կողքի տգետներն ասում են. «արաաաա էս ինչ խելոք բաներ ա անում», ու դրանից ինքը սկսում ա ավելի ու ավելի տգիտություններ անել:
Ազնվորեն... նենց եմ խղճում...

Տերդ մեռնի... տգիտություն:
Տերդ թաղեմ... փող:

ars83
25.10.2010, 22:51
Վիլյուկով (ավելուկով, գորիսյան բարբառ) ճաշ շատ եմ սիրում: Ժամանակին չէի ուտում, հետո չգիտեմ` ինչ եղավ, սկսեցի ուտել: Տատիկիս սարքած վիլյուկն եմ ամենաշատը սիրում, բայց, ցավոք, արդեն քանի տարի է տատիկս ընդունակ չէ ճաշ եփելու: Մորաքույրներս են եփում, մայրս, բայց դե այն չի, էլի: :secret
Երբ մեր խմբի ղեկավարը գալիս էր Երևանից, հարցրել է մերոնց, թե ինչ ունեն ուղարկելու: Մերոնք էլ մի կապ վիլյուկ են ուղարկել: :)) Անցյալ շաբաթ որոշեցի վիլյուկով ճաշ պատրաստել: Քրոջիցս հարցրի բաղադրատոմսը, էլ. նամակով ուղարկեց: Քույրս, հավանաբար, մոռացել է, որ իր եղբայրը ռոբոտանման վերաբերմունք ունի բաղադրատոմսերին, ցուցումներին, օրենքներին: :D (հիմնականում) Օրինակ, չէր գրել, որ պետք է վիլյուկի ծամը կտրատել: Ես էլ նախաձեռնություն ցուցաբերեցի, դրեցի վիլյուկը թրջվի (դա էլ չէր գրել, բայց հիշում էի, որ մայրս այդպես է անում): Ամբողջ ծամը մի 3-4 կես արեցի, մտցրի ջուրը: Երբ արդեն թրջվել էր, նոր միտս եկավ, որ ախր այդ երկարության ու հաստության կտորները ուտել չի լինի: Սկսեցի թաց-թաց կտրատել: Քույրս ասել էր ալյուր գցել մեջը, բայց չունեի ձեռքիս տակ: Փոխարենը ջուրն այնքան քիչ էի լցրել, որ պինդ էր ստացվել: Լավ է, իհարկե, բայց քիչ էր մնում` տակը կպնի: Իհարկե, մոռացել էի աղ գցել: :D Վերջը, էդ անհայտ ծագման խյուսը հյուրասիրեցի ղեկավարիս: Ինքը շատ քաղաքավարի մարդ է` ասաց, որ շատ լավն է, և ամաչելով աղ և ձեթ խնդրեց իր համար: :oy

Քիչ է մնում` մարդ ամուսնանա էս ճաշերի ձեռքը: :D Ավելի հեշտ չի՞` կամաց-կամաց սովորես եփելը, Արսեն: :think «Աբրում ենք, էլի»,- ինչպես ընկերներիցս մեկն է ասում: :))

Rhayader
26.10.2010, 12:00
Մանկությանդ հարսնյակի մեջ փակված, կարողանում ես զգալ, թե ինչքան մեծ է աշխարհը, ու անընդհատ մտածում ես՝ դուրս գալ, ողջունել աշխարհը, գրկել այն:
Ու դուրս ես գալիս.
«Բարև, աշխարհ: Ահա և ես»:
Իսկ աշխարհը.
«Պաաա, հլա սրա մազերին նայի... Ապե դու ռոցկ ե՞ս լսում... Արա էսի գոմիգ էլ կլինի...»
Ու, մանկական միամտությամբ մտածում ես, որ աշխարհը սխալ է, որ իրականում վատ մարդիկ չկան, որ ամեն մեկի մեջ լավը տեսնելով կարող ես փոխել աշխարհը:
Հետո հասկանում ես, որ կան վատ մարդիկ: Ու կան լավ մարդիկ, ովքեր կարող են քեզ փշրել, որովհետև դու կանգնած էիր նրանց ճանապարհին: Ու որ ինչ էլ մարդկանց մեջ տեսնես, փոխվուն են ոչ թե նրանք, այլ քո իլյուզիաները նրանց մասին: Մարդիկ միշտ նույնն են:
Ու կռիվը քեզ սովորեցնում է գազան լինել: Որովհետև քո մեջքի հետևում ոչ ոք չկա: Միայն սառը պատ: Ոչ ոք քո մասին հոգ չի տանի: Կարող ես լինել նրանցից մեկը, կամ էլ ժանիքներդ մերկացնել ու մռնչալ. չմոտենաս, կսպանեմ: Իսկ եթե մոտենա՝ սպանել:
Հետո հասկանում ես, որ կան նաև լավ մարդիկ:
Իսկ հետո հետ ես նայում, ու տեսնում, որ իրականում չես փոխվել: Պարզապես սկսել ես ավելի լավ ճանաչել ինքդ քեզ, ավելի պարզ ընկալել: Ավելի ազնիվ լինել ինքդ քո հետ: Ներել ինքդ քեզ: Որովհետև ուրիշ ոչ մեկը չի ների:
Ու նայում ես առաջ՝ դեռ ինչքան ճանապարհ ունես գնալու:

(նախնական գրառումը (http://songoffall.blogspot.com/2010/10/blog-post_26.html))

ivy
26.10.2010, 16:22
Մեծ կրծքեր՝ Ակումբում

Մտել էի Զրուցարան, տեսնեմ մարդիկ «ծիծիկներից» են խոսում: Մի քիչ գլուխ կոտրելուց հետո հասկացա, որ էդ «ծ»-ն վարկանիշային աստղերին է վերաբերվում: Դե պարծենում էին՝ ով ավելի խոշոր ծիծիկներ ունի ու քանի հատ:
Ես էլ գլուխս կախ հիշեցի իմ ակումբային փառքի անցած-գնացած օրերը, երբ վարկանիշային ցուցակի առաջին տողում էի, ու փորձնական ծիծիկային համակարգի առաջին նմուշը ինձ էր բաժին հասել...
Էդպես աղի արցունք էի թափում, ներկայիս վարկանիշային առաջատարն էլ վրաս ծիծաղում էր, թե հիմա տեղերով փոխվել ենք: Ես էլ մղկտում էի, թե էլ կյանքում ինչ էլ անեմ, նրան հասնողը չեմ: Երևի շատ խղճած ինձ, թե ինչ, որոշեց իր մասնագիտական գաղտնիքներով կիսվել հետս, թե ինչ անել, որ Ակումբում արագ փարթամ կրծքեր աճեցնել:

Մտածում եմ՝ ինչի էդ օգտակար խորհուրդները գնան-կորեն: Ով գիդի, իմ նման դեռ քանի կիսատ-պռատին պետք կգան:
Ահա ձեզ թոթոլ սիլիկոններով տղու լավ խորհուրդները.


Այվ, ես ձևը լավ գիտեմ, մի հատ հարցազրույց ես տալիս ասուլիսի տեսքով, մի ծիծիկ ավելանում ա, մի հատ օրագիր ես բացում, մի ծիծիկ էլ ա ավելանում, լուրջ թեմաները ջրիկացնում ես, ծիծիկները հո ավելանալ չեն ավելանում :))


Մենակ պիտի ուշադիր լինես, որ օրագիրդ սիրային ռոմանտիկ ֆանտազիաներով հագեցած չլինի, թե չէ ոչ ոք չի կարդա :( Ու ինչքան շատ տուֆտես մեջը, էդքան շատ վարկանիշ կհավաքես :))

Ու օրագրիդ պետք է համապատասխան վերնագիր տաս, այն պետք է լինի համարձակ ու պրովոկատիվ, ծիպա «Սիլիկոններ ու պատռած կալգոտկեք», կամ էլ «Դառը սուրճ սեքսից հետո», մեջը ինչ էլ գրես, մեկ ա կարդացող կլինի :))


Էէէէ, սենց չեղավ, սաղ գաղտնիքներս բացեցի :(


Մի հատ ուրիշ ձև էլ կա վարկանիշ կորզելու, պարզապես սենց շատ երկար պիտի տանջվես:

Մտնում ես Մականուն, ավատար, ստորագրություն թեմա ու որոշակի մարդկանց (անունները չեմ տա:))) անընդհանտ 10+ ես դնում «վա՜յ, ինչ լավն ես դու», «վա՜յ, ինչ պուպուշ ավատար ունես» և այլն մեկնաբանություններով: Վարկանիշների մշտական հոսքը ապահովված է: :))

Բոլորին՝ մեծ ծիծիկների բարի մաղթանքներ: :)

VisTolog
26.10.2010, 22:28
Ինչի է պատրաստ մարդ, որպեսզի քաղաքից դուրս ապրող իր սիրելիին պահի կողքին::)) Պատրաստ է նրա համար տուն ճարել, վարձը ամեն ամիս մուծել, գործ ճարել, որ աշխատի::aha

Արա, բայց ես էդքան հնարավորություն դեռ չունեմ է :D:D

Նաիրուհի
27.10.2010, 00:30
Ինչ լավ է, որ ավագ սերնդի դասախոսներից շատերը համակարգչից գլուխ չեն հանում: Պատկերացնում եմ՝ ինչ կլինի խեղճերի վիճակը, եթե իմանան՝ ուսանողներն ինչքան են երես առել…
Առաջ գոնե ռեֆերատներն արտագրում էին, հիմա ուղղակի copy-paste են անում :(

Rhayader
27.10.2010, 01:23
Իսկական հայն ատում է թուրքերին: Իսկական հայն ատում է ադրբեջանցիներին: Իսկական հայն ատում է հրեաներին (քանի որ նրանք տիրում են աշխարհին): Իսկական հայն ատում է գեյերին: Իսկական հայն ատում է սևամորթներին: Իսկական հայն ատում է ամերիկացիներին (պարզապես որովհետև ամերիկացիներն էլ են հրեա): Իսկական հայն ատում է պարսիկներին: Ու պարսկահայերին: Իսկական հայն ատում է եվրոպացիներին (որովհետև նրանք անբարոյական են/հրեա/գեյ): Իսկական հայն ատում է ոչ իսկական հայերին (ովքեր չեն ատում վերոհիշյալ մարդկանց):
Ու՞մ է սիրում իսկական հայը: Իսկական հայը սիրում է իսկական հայերին:

ars83
27.10.2010, 16:48
Որ ասում եմ "везде обман", չեք հավատում… Մի խումբ աշխատակիցներս անցյալ շաբաթ մեկնել էին Թայվան՝ կոնֆերանսի: Այսօր նրանցից մեկը (ռումինացի, եթե Ձեզ հետաքրքրում է) եկել էր չինացիքիս մոտ, մի թուղթ էր բերել, խնդրում էր թարգմանել: Պարզվեց ինչ-որ դատարկ բլանկ է, որ տաքսու վարորդն է տվել օդանավակայան տանելիս, իբրև ստացական: Սրանք էլ այստեղ ուզում են ներկայացնել, որ ծախսած գումարը ստանան աշխատատու կազմակերպությունից: Չինացիս կարդաց, կարդաց, ասում է՝ ուզո՞ւմ ես չինարեն լրացնեմ թուղթը, տակն էլ ստորագրեմ: Եվրոպացի պարոնն էլ, թե՝ այո: Լրացրեց, նույնիսկ մտան համացանցում նայեցին, թե ինչ համարներ են ունենում թայվանական մեքենաները (տաքսու մեքենայի համարներն էլ էր պետք լրացնել), լրացրին, վերջում էլ մի սուտի անուն գրեց, ստորագրեց: Իսկ գումարի չափը մնաց լրացնելու ռումինացուն, ինչքանով հասկացա: Չինացիս ուրախ-ուրախ ասում է՝ Թայվանից բերած թղթի վրա ինչ գումար ասես կարելի է գրել: Բացատրեց, որ եթե տաքսու վարորդը լրացներ թուղթը, պետք է հարկ վճարեր: Իսկ այսպես, ռուսի ասած՝ и овцы целы, и волки сыты.
:pardon

*e}|{uka*
27.10.2010, 17:41
Ամեն առավոտ Աֆրիկայում, հենց ծագում ա արևը, զեբրը արթնանում ա ու անցնում գործի: Զեբրայի գործը վազելն ա: Պետք ա վազի արագ: Ավելի արագ, քան ամենաարագ առյուծը, հակառակ դեպքում ուտելիք կդառնա:
Երբ Աֆրիկայում արևը ծագում ա, արթնանում ա առյուծը: Առյուծի գործն էլ ա վազելը, բայց պետք ա վազի ավելի արագ, քան ամենադանդաղ վազող զեբրը, հակառակ դեպքում սովից կմեռնի:
=> Կապ չունի առյուծ ես, Աֆրիկայում ապրող էշանման կենդանի ես, թե ինչ ես: Հենց արևը ծագում ա, պետք ա վազես: :))

Հարդ
27.10.2010, 18:17
Կարմիրի տեսանկյուն.
Կա՛նաչը մտավ կա՛րմիրի մեջ: Չէ, չէ, կանա՛չը մտավ կարմիրի՛ մեջ: Վախկոտ էր կանաչը... մտածում էր, որ առանց կարմիրի չի կարող:

Կանաչի տեսանկյուն.
Կա՛րմիրը մտավ կա՛նաչի մեջ: Չէ, չէ, կարմի՛րը մտավ կանաչի՛ մեջ: Վախկոտ էր կարմիրը... մտածում էր, որ առանց կանաչի չի կարող:

Գրողի՛ տեսանկյուն... չէ, չէ, գըրո՛ղի տեսանկյուն.
Դուք շուտով կանջատվեք:

Ժունդիայի
27.10.2010, 18:19
21-րդ դարի հեքիաթ:

ժիլ բիլ մի հատ գեղանի արքայադուստր ա լինում: Օրերից մի օր որոշում է զբոսնել պալատի մոտակայքում գտնվող պուրակներից մեկում:
Տռալի վալի, վալի տռալի, ծինկի վինկի անելով թռվռում էր մեր երկարածամ արքյադուստրը գետաբերանին, մեկ էլ հոպ որտեղից որտեղ գորտն է ցատկում և հայտնվում է նրա գրկում ու ասում.
-Գեղեցկուհի՜ արքայադուստր, գիտե՞ս, որ ես ժամանակին արքայազն եմ եղել: Պառավ ջադուն է ինձ կախարդել, որ դարձել եմ այպսիսին: Միայն քո համբույրը ետ կբերի ինձ իմ նախկին տեսքին, ու մենք կարող ենք ամուսնանալ և լինել երջանիկ: Նույնիսկ մայրս կարող է գալ մեզ հետ ապրելու, և դու կարող ես պատրաստել իմ ընթիրքը, լվանալ հագուստս, մեծացնել մեր բալիկներին, մի խոսքով կլինենք բախտավոր ընտանիք:


Ու այդ երեկո, երբ արքայադուստրը սպիտակ գինով ճաշակում էր գորտի տոտիկները՝ թաթախելով անուշահամ սոուսի մեջ, ժպտում էր ու մտածում:

-Գժվել եմ ինչ ա՜, արյա գորտ:

My World My Space
28.10.2010, 19:49
Բարև զոմբիներին.....
Զոմբիացել ենք հայեեեեե՜ր.....
Էս ակումբը ինչքա՜ն լավն ա, բայց ինչքան ա կախման մեջ գցում: նոր գալիս եմ երթուղայինով , հեռախոսով մտել եմ ակումբ ու ժպտալով կարդոււմ եմ.....
իջնելուց վարորդին ասեցի.
- Ակումբում պահե՛ք.....:D

Բարև զոմբիներ.... մի սվամի օդնայ կռովի.....:friends:

Արևածագ
28.10.2010, 20:01
Վերջերս կյանքումս չտեսած ակումբցիներին սկսել եմ երազիս տեսնել...:o :)

Հարդ
28.10.2010, 20:10
-------------------------------------------------------
-***, ինձ մի հատ ստեղ նկարի:
-Ամոթ ա արա, էդ ապարատդ էլ պահի:

-------------------------------------------------------
(քաղաքում շոգին թևերս «քշտած» քայլելուց)
-Հարութ ամոթ ա, թևերդ իջացրու:

-------------------------------------------------------
(Փողոցում երգելուց)
-Արա սուս մնա, ամոթ ա:

-------------------------------------------------------
(դրսում աստիճաններին նստելուց)
-Արա նորմալ տեղ չկա՞ նստելու, ամոթ ա:

-------------------------------------------------------
(ընդհանրապես)
-Գնա մազերդ կտրի, ամոթ ա (թե մազերիս ինչն ա երկար):

բոլոր դեպքերում տարբեր մարդիկ)

Հարո՛ւթ, գնա մեռի, Հարո՛ւթ...

Ռուֆուս
28.10.2010, 21:18
Հետաքրքիր ա, մարդկանց ինչի՞ն ա պետք կաբելային հեռուստատեսությունը, եթե պիտի նստեն «Աննան» նայեն :{

Gayl
28.10.2010, 22:42
Կարոտել եմ:Այսօր երկու անգամ կարոտը սիրտս ճմռեց:Ընդամենը մի քանի անգամ եմ տեսել ու մի քանի ժամով, բայց կարոտում եմ, միթե՞ այդպես պատահում է:
Այսօր ընկերոջս հետ մտա WEST աստիճաններով իջնելու պահին մտքումս անընդհատ կրկնում էի. «Երանի տղերքին տեսնեմ»: Դա առաջինն էր:
Հենց «մուզմուզավարի» մտա «Դար Ակումբ» Հովվոն նամակ գրեց, դա երկրորդն էր:

Հայկօ
29.10.2010, 12:20
...էն մարդիկ, որ անպայման արագ-արագ են քայլում ու հոնքերը կիտած, ու հորիզոնում ծանոթ տեսնելիս հեռախոսները գրպաններից հանում են, վրեն ժամ են նայում, սեղմում են ականջներին ու հայացքները հառում են դեպի անհայտ հեռուները՝ էնքան որ էդ ծանոթին չտեսնելու տան:

...էն մարդիկ, որ եթե փողոցում ինչ-որ մեկը բարձր գոռում ա «Ռաֆի՜կ», «Մանվե՜լ» կամ «Գեղա՜մ», իրանք անպայման կանգնում են ու մի տեսակ վախվորած հետ են նայում՝ անկախ էն բանից, թե իրանց անունը ինչ ա:

...էն մարդիկ, որ կիսաինտելիգենտ են, անպայման կիսամուգ ապակիներով կիսամեծ ակնոց են դնում, հին ջինս ու դոշը բաց կրեմագույն ժիլետ են հագնում՝ լիքը գրպաններով, ու հիմնականում լինում են թատրոնների կամ խմբագրությունների դեմը կանգնած ծխելիս:

...էն մարդիկ, որ գինու գործարանը տեսնելիս մտածում են, որ առաջ հենց էդ նույն տեղում Երևանի բերդն ա եղել՝ լրիվ նույն տեսքով, ու գիտեն, որ կինոմոսկվայի շատրվանների արձանները զոդիակի տասներկու նշաններն են:

...էն մարդիկ, որ մարշուտնի կանգնացնելիս նեղվում են ձեռքը բարձրացնելուց, սպասում են՝ ինչ-որ մեկը կանգնացնի, որ իրանք էլ գնան նստեն, ու իջնելուց էլ ձեն չեն հանում, կանգառում կանգնում ա, իրանք «հանկարծ» հիշում են, որ պիտի իջնեին, ու իրենց գցում են դուրս:

...էն մարդիկ, որ ընդամենը քսան րոպե ընդմիջում ունեն իրանց լարված ու խառը աշխատանքային օրվա մեջ, ու օրվա միակ ու մեծագույն բավականությունը ապրում են էդ քսան րոպեի սկզբում հեռախոսը անջատելու երանելի պահին:

...էն մարդիկ, որ փողոցում խաչապուրի ու բուլկի ուտելով են քայլում, որովհետև շտապում են, շատ սոված են կամ էլ ուրիշ ուտելու տեղ չունեն, իսկ ավելի ճիշտ՝ ոչ թե ուտում են, այլ սնվում են:

...էն մարդիկ, որ ժամերով նստում են մի բաժակ թեյի դիմաց ու զբաղվում են անցորդների դասակարգմամբ, կամ հետաքրքրասեր հայացքներ են նետում կողքի սեղանների ուղղությամբ՝ փորձելով ոչ միայն տեսնել, այլև հասկանալ:

...էն մարդիկ, որ ինչքան էլ ջղայնացած, ինչքան էլ հարբած, ինչքան էլ հոգնած կամ ինչքան էլ զբաղված լինեն, հեռախոսը վերցնելիս ասում են. «Հա՞, մամ ջան: Լավ, մամ ջան»:

...էն մարդիկ, որ տուն չեն շտապում, որովհետև տանը ավելի վատ ա, քան փողոցում:

...էն մարդիկ, որ ամպերի մեջ կարող են տեսնել կատվին կամ կրիային:

...էն մարդիկ, որ...

...էն մարդիկ, որ մենք ենք:

Հարդ
29.10.2010, 22:48
սսսսսսսսսսսսս
սուս մնացեք, էս ֆորումի պատերն էլ են լսում::ok

Բաներ կան, որոնց մասին մենք բոլորս էլ գիտենք, բայց երբեք չենք խոսում այդ մասին:
Բաներ կան, որոնց մասին մենք բոլորս էլ գիտենք, բայց երբեք չենք մտածում այդ մասին:

Ոչ ոքի չասեք իմ այս գրառման մասին:

Հայկօ
29.10.2010, 23:46
աշխարհում ամենաանկասելի բանը սխալմամբ մեկ ուրիշին ուղարկած sms-ն ա

աշխարհում ամենաանօգնական բանը չչորացած մանիկյուրով կինն ա

Հարդ
30.10.2010, 09:25
2 աղջիկ խաչմերուկում սպասում են կանաչ լույսին:

Առաջինը մտածում է. «Հլը սրա վիդը... հագածը... ոտից գլուխ մի հատ կասյումչիկ ա հագել, մազերը բադրջան ա ներկել, աչքերը սև քսել, բարձր սաբոներ ա հագել, որ գոնե մի քիչ բոյով էրևա, գետնից պոկվի:D: Աղջի, դու հլը շատ հաց ու պանիր պտի ուտես, որ իմ հետ նույն խաչմերուկում կանգնես»

Երկրորդը մտածում է. «Ինձնից լավը չե՜ս... անճաշակի նման ինչքան անկապ գույն կա խառնել ա վրեն, դառել ա թութակ: Էս շարֆն էլ որ կապել ա, լրիվ դառել ա տոնածառ:D: Բա հլը սրա կրունկները... հազիվ ա իրան պահում, որ չընկնի»

Էականորեն իրարից տարբերվող աղջիկների տարբերությունն էական չէր:

Rhayader
30.10.2010, 13:21
Ամեն ինչ լրիվ հանգիստ էր, բայց կողքի սենյակով հաստատ այլմոլորակայիններ էին քայլում: Պետք էր թաքնվել, հետո Վելվետը վազեց սենյակ, սեղանի դիմաց լվացքի մեքենա դրեցինք, մտանք սենյակի տակ: Լվացքի մեքենայի վրա պլակատ էր, չեմ հիշում՝ ինչ, մտածեցի՝ որ սրանց սկաններները մեզ ցույց չտան լվացքի մեքենայի միջով, աստղային քարտեզն էլ կպցնեմ վրան: Սիրուն առավոտյան արև էր պատուհանից ընկնում, վարագույրի միջով, ոնց որ ոչ մի բան էլ չկատարվեր:
Հետո, չգիտեմ ինչքան ժամանակ էր անցել, դուրս եկա սեղանի տակից, մանկասենյակի դուռը բացեցի, որ տեսնեմ՝ շենքը մինչև ներքև սենյակի գծով կտրած է: Կտրած չէ, է, ջարդած: Դրսում էլ՝ ծուխ, ավերածություն, դիակներ:
Այն, ինչ կարող էր բավականին հետաքրքիր հետագա կյանքի սկիզբ դառնալ, երազ դուրս եկավ :esim :cry

VisTolog
30.10.2010, 20:50
Ուֆ, որ օրագիրը մտնում ես՝ տխրություն, դժգոհություն, մռայլություն, սեր (հիմնականում չեղած), օրագրի նկատմամբ սեր:blin:
Օրինակ օրագրերից մեկում, 40 գրառման մեջ 23 անգամ օգտագործվելա «տխուր» բառը::blin Ու նույն մարդիկ էլ հենց ուրախություն են քարոզում…

զզզզ

Հարդ
31.10.2010, 20:11
Ինձ թունավոր օձ անվանեցիր... իսկ քեզ չեն սովորացրե՞լ, որ օձի պոչը չի կարելի տրորել...

Kita
31.10.2010, 21:10
Երեկ մի հատ անկապ խանութ էի մտել, մեկ էլ աչքս ընկավ գլխավոր սեղանի վրա, որտեղ սովորաբար մանր-մունր անկապություններ են լինում` ինչպես բոլոր նմանատիպ խանութներում:)) (էս անկապը բառը անկապացրեց լռիվ:D) ու ինչ դրած լինի սեղանին` Tofita ծամովի կոնֆետներից:)) Նենց էի ուրախացել, 100 տարի չէի տեսել:)) Սաղ համերից առա, հիմա էլ հլը զապասով ուտում եմ:))
Լրիվ նոստալժիկ վիճակ է:love::D
http://www.akmar-gida.com.tr/resimler/tofita_new_paketli_sticksiz(2).jpg

VisTolog
31.10.2010, 21:35
Բայց նենցա բացու՜մ, որ աղջիկն իր համար երևակայական տղա է ստեղծում ու սկսում սիրել…:D:D

Gayl
31.10.2010, 23:30
4 ամիս կլինի չէի տեսել:Տղերքը ինձանից նեղացած էին, երեքը բանակում մեկն էլ երեք տարով հետաձգել էր, չորսին էլ գրկեցի, համբյուրեցի, լացս գալիս էր երեք տարի իրար հետ էինք սովորել, անքուն գիշերներ ենք իրար հետ անցկացրել, իբր հավաքվում էինք պարապելու, բայց դե երկու ժամից. «ապեր էսօր քանի՞ լիտր պտի պարապենք»:Ինչի միջով ասես, որ չենք անցել, իսկ չորս ամիսա չեմ գնացել տեսնելու ու կապ չունի, որ ծառայում են եղած-չեղածը 50 կմ ա:
-Սաշ ո՞նց ես:
-Լավ իմ ախպեր, ուզում եմ ռոժդ տենամ:
-Դու խնդիր չունես:
........................
-Յոժս ո՞նց ես, արա լավ ա համաձայնվեցիր, երբ զանգում եմ նազ ու տուզ ես անում:
-Սաշ շատ էի կարոտել:
-Արի գնանք Էջմիածին տղերքին տենանք:
-Հիմա՞:
-Հա քանի կարաս արի գնանք:
-Շուտվանից չեմ տեսել:
-Ոչինչ կտենաս:
-Սաշ գործերդ լա՞վ են:
-Յոժիս ասեմ, ընկերուհի ունեմ:
-Ու՞...
-Շուտով կնշանվեմ, հիշու՞մ ես ինչ ես խոսք տվել:
-Լավ եմ հիշում ու իմ խոսքը ինձանից շատ եմ սիրում:
-Ընկերուհուս քո մասին շատ եմ պատմել:
-Սաշ, բայց էտ չի նշանակում, որ դու էլ ինձ ես քավոր լինելու, ես ամենահարուստին եմ ընտրելու:D:
-Ձենդ կտրի, զանգի տղերքին:
...............
-Արա Յոժս ա եկել:
-Արա էլի անթրա՞շ ես:
...................
-Բա Լենդը ուրա՞:
-Տնեցիքի հետա, արի գնանք տենանք:
...........
Գալուց ոչ մի բառ չեմ ասել, միայն մտածում էի. «Բայց խի չէի գնում տղերքին տեսնելու:Դե գործերը թույլ չէին տալիս:Սուտ ա ընկերների համար միշտ էլ ժամանակ կարամ ունենամ»:

ars83
01.11.2010, 00:41
Մի քանի ժամ առաջ նստած հաց եմ ուտում, մեկ էլ՝ դռան զանգ: Կարճ ու համեստ: Գնացի «գլազոկից» նայեմ, տեսնեմ՝ զոմբիներ, մահ-բան, բոլորը կազմ-պատրաստ կանգնած են: Դուռը բացեցի, մեկն ուրախ-ուրախ վրաս պահեց ավտոմատը ու բալորը միանգամից սկսեցին բարձր-բարձր բացականչություններ անել: Բարևեցինք իրար, մի տոպրակ դեմ տվեցին, թե՝ մի քաղցր բան տուր (մահվան սպառնալիքով :D): Որ տեսան՝ զարմացած նայում եմ, ասին՝ դո՞ւ յու սփիք ինգլիշ: Ասում եմ՝ սփիքը սփիքում եմ, համա թե ինչ պիտի անեմ, չգիտեմ: Ասում են՝ կոնֆետ տուր: Թարսի պես կոնֆետ չունեի, պրծել էր: Գնացի բարիքներս փորփրեցի, տեսնեմ մի չորս-հինգ հատ կլեմենտին (մանդարին) կա, ասեցի էդ ա՝ մարդա մի հատ կլինի: Տարա, տվեցի, մեկն ասում ա՝ էս շատ ա: :D Հետո սաղով ասեցին՝ գուդ, թենքյու, ու ուրախ-ուրախ գնացին: Հալովին: (ես այդպես եմ ասում այդ բառը) :esim:

Դեկադա
01.11.2010, 07:30
Տղամարդու մեծությունը կնոջ թուլություններին ընդառաջ գնալու մեջ է:

Ժունդիայի
01.11.2010, 08:06
Այսօր մի պահ կանգ առա ու մտածում եմ ժամանակի մասին: Անցյալ, ներկա, ապագա...
Շատ կցանկանայի իմանալ անցյալիս վերաբերյալ, բայց ինչպե՞ս կարող եմ տեղափոխվել ժամանակի մեջ՝ թողնելով ներկաս: Իսկ եթե հնարավոր լիներ վերադառնալ անցյալ, արդյո՞ք վերադարձածս ժամանակահատվածը կլիներ ներկան… Իսկ հիման կլիներ ապագա՞ն:
Բա լավ իսկ իմ ապագա՞ն: Այս պահից, եթե հաշվենք մեկ րոպե անց, դա կարո՞ղ ենք համարել ապագա: Թե՞ ապագան հավերժ հեռու է մեզանից:
Ամեն մի հարց, որ ինքս ինձ տալիս եմ ժամանակը գնում է: Ապագան դառնում է ներկա, իսկ ներկան՝ անցյալ:
Արդյո՞ք ներկան ընդամենը մեկ ակնթարթ է տևում: Ու եթե այդ ակնթարթը անմիջապես անցնում է, հն՞, դառնում է անցյա՞լ: Իսկ հաջորդիվ եկող ակնթարթը դա ի՞նչն է:
Ժամացույցիս սլաքները սլանում են վարկյան առ վարկյան: Ու երբեք կանգ չեն առնում....միմիայն սլանում են դեպի առաջ՝ անցյալը թողնելով ամեն մի անցնող վարկյանի մեջտեղում:
Ահա, երբ կարդում ես գրածս, ականատեսն ես դառնում իմ ներկայի, որն էլ դեռ այս նախադասությունը չավարտած արդեն իսկ դարձավ անցյալ: Ախր ո՞նց կարաս կարդալ անցյալս, եթե այս գրառումս շարադրում եմ հենց հիմա, ներկա ժամանակահատվածում: Այս բառերի ներքո երկուսս էլ գտնվում են նույն տարածության մեջ, սակայն ոչ նույն ժամանակի: Հիմա երևի նույն հարցերը քո մեջ են ծագում ժամանակների հետ կապված:
Օրինակ՝ կարդալով այս գրառումս, դու աննկատ թողեցիր, որ անցնի ներկա ժամանակդ, փորձելով խորանալ անցյալիս մեջ: Վարկյաններն անցան, իսկ ժամանակը կրկրին անգամ դարձավ անցյալ:
Հիմա նայում եմ ժամացույցին, ու ժամանակը սլանում է, բայց այս նույն ժամանակը որ անցում է, քեզ համար երևի արդեն վաղուց անցյալ է: Տեսնես հնարավո՞ր է, որ դու այս պահին արդեն ապագայում ես գտնվում, համարելով, որ երկուսս էլ ներկա պահին այստեղ ենք: Քո կարդացած գրառման դիմաց շարադրված են անցյալիս մասը կազմող ինչ-որ տարօրինակ տողերը, սակայն աչքերիդ առաջ այ էս պահին ներկա է իմ ապագան:
Իսկ ժամանա՞կը, որը շարունակում է առաջ գնալ ու երբեք ետ չի դառնում: Էդ ո՞ր ժամանակահատվածի մեջ է մտնում: Ներկա՞յի, անցյա՞լի, թե՞ ապագայի: Թե՞ անցյալի ու ներկայի ապագայի: Թե՞...
Ժամանակը մեր գլխուղեղի հորինվածքն է ու կախված է նրանից, թե մենք ո՞ր տեսանկյունից ենք այն դիտում: Քո համար կարող է լինել ներկան, իսկ ինձ համար ապագան, չնայած որ ֆլանի համար արդեն 3 տարի է՝ անցյալ է:
Կրկին անդրադարձ ապագային: Ոչ ճշգրիտ ինչ-որ բա՞ն:
Անցյալն էլ, արդեն իսկ մեզ չի պատկանում: Ապագան էլ դժվար թե մեզ պատկանի, որովհետև միշտ ել կլինի հաջորդ օրվա լուսաբացը: Տակը մնաց միայն ներկան, որն ել բնականաբար անհետանում է ընթացող ժամանակի մեջ:

Ապագան մեր մտքերում է, մեր ուղեղում, մեր ձեռքերում: Ապագան մեր կյանքը ներկա պահին ապրելու միակ նշանակությունն է:

Արևածագ
01.11.2010, 14:03
Վերջին երկու օրը միանգամից մի քանի լավ տպավորություններ ունեմ, գրում եմ այստեղ, թող ձեր տրամադրությունն էլ բարձրանա:
Նախորդ օրն աղբատար մեքենայի կողքով անցնելիս նկատեցի, որ խցիկի հողմնապակու հետևում, ճիշտ կենտրոնում մի կտրած պլաստիկ շիշ է ամրացված ու մեջը գույնզգույն քրիզանթեմների փունջ: Տեսածս այնքան տպավորիչ էր, որ մոտեցա վարորդին զարմանքս հայտնելու.
-Կողքի թաղից են նվիրում: Մի տատիկ է, հենց գնում ենք իրենց թաղի աղբամանները դատարկելու, անպայման վռազ- վռազ իր ծաղկանոցից քաղում է, բերում տալիս: Դրա համար էլ , տեսնու՞մ եք, հատուկ ծաղկաման ենք հարմարացրել ծաղիկների համար::flower

Մեր տան կողքից ասֆալտե ճանապարհից դեպի սեփական տները տանող ճամփան հողածածկ է, ասֆալտ չկա: Երեկվա անձրևաձյունախառն տեղումներից հետո այդ ճամփան վերածվել էր կավախառն մասսայի: Իզուր չեն ասում՝ Ռուսաստանում ճանապարհներ չկան, միայն ուղղությունը կա: Լուսամուտից նայում եմ. Մի սպիտակ «ժիգուլի» խրվել է այդ շիլայի մեջ, տեղապտույտ է տալիս: Քսան րոպեի չափ վարորդը չարչարվում էր, բայց մեքենան միայն մի կողմից մյուսն էր սահում, իսկ առաջ չէր գնում: Հանկարծ սրա հետևից կանգնեց մի ամեհի «Լեքսուս»: Մտածեցի, հիմա հետ կգնա, կշրջանցի էս նրբանցքն էլ, խոչընդոտն էլ: Չէ': Միջահասակ վարորդը դուրս եկավ, իր՝ «Ժիգուլու» գնի շալվարի փողքերը ծալեց վեր: Հետո հորդորեց, որ «Ժիգուլու» վարորդը նստի ղեկին, իսկ ինքը հետևից բրդելով, հանեց մեքենան ցեխի միջից:

Այսօր առավոտյան լուրերից իմացա. Հայրենական Պատերազմի վետերանը այս տարի պետական ծրագրով ստացած մեկ սենյականոց բնակարանը նվիրել է երկու հաշմանդամներ ունեցող ընտանիքին: Ինքը երեխաներ էլ ունի, թոռներ էլ, բայց ճիշտ է համարել հե'նց այդպես վարվել, որ քայլելու հնարավորություն չունեցող հայրն ու որդին, ու նրանց խնամող ընտանիքի մայրը բժշկի դիմելու համար անասելի ծախսեր ու չարչարանք չքաշեն, մինչև գյուղից հասնեն քաղաք:

Մեկ էլ չնայած ահագին ժամանակ է անցել, բայց ակումբում չգրեցինք Չիլիի հանքափորների փրկության մասին: Բայց կարելի էր թեմա բացել ,որ մեկս մյուսին շնորհավորեինք այդ առիթով: Չէ որ այդպիսի ուրախ ու իսկապես ողջ մարդկությանը դրական հույզերով լիցքավորող իրադարձություններն այնքան սակավաթիվ են: Բայց հենց սրանք են ամրապնդում բարու ու լավի նկատմամբ հավատը, ու չնայած ամեն ինչին թույլ են տալիս գրել .
«Կյա'նք, դու հրաշալի ես»::ok

ivy
01.11.2010, 15:49
Ժամանակին ինձ մի տարօրինակ կատու էր այցելում: Մի քանի անգամ ուղիղ տան մեջտեղում հայտնվելուց հետո, կորավ գնաց: Էդպես արդեն չէի էլ հիշում իր գոյության մասին:
Էսօր նորից սենյակից այգի տանող դուռը բաց էր, ես էլ ինձ համար նստած էի բազմոցին, մեկ էլ մի աղեկտուր մլավոց լսեցի: Գնացի դռան մոտ, նայում եմ՝ ոչ ոք չկա: Կանչում եմ.
- Քըս, քըս, քըս, փիսո, ո՞ւր ես...
Մլավում է ու շատ մոտիկից, բայց որտեղ նայում եմ՝ չկա: Գնացի նորից նստեցի բազմոցին: Մլավոցը ոչ միայն չի դադարում, այլև ավելի է մոտենում: Արդեն ինձ թվում է՝ հենց դռան կողքին է: Մոտենում եմ, նայում, չկա: Բայց հո չի՜ մլավում:
Հանկարծ զգացի, որ ձայնը վերևից է գալիս: Հա, բա խեղճ փիսոն մնացել է ծառին, չի կարող իջնել, ո՜նց շուտ չէի հասկացել:
Նայում եմ կողքիս ծառին, տեսնեմ հենց իմ գլխավերևում մի սկյուռ է նստած, լայն աչքերով վրաս է նայում: Բա փիսոն ո՞ւր է: Մլավոցը դեռ կա...
Մեկ էլ էս սկյուռը ծառից ցատկում է ներքև, կանգնում դիմացս, բերանը լայն բացում ու մի զի՜լ մլավոց կապում: Անսպասելիությունից կպա դռանը: Աչքերս չռած վրան եմ նայում, ինքն էլ՝ ինձ: Մլավում է ամբողջ կոկորդով մեկ... Մյա՜ու, մյա՜ու: Լեղիս ջուր կտրեց: Մտա տուն, դուռը պինդ փակեցի...
Իմ շուրջը միստիկ արարածներ են ապրում...

Yellow Raven
01.11.2010, 15:56
85-ն անց բարեկամս ու ես...

-Է՞դ ինտերնետ ես մտել...
-Չէ, էս վերջերս դրա ժամանակը չունեմ դաս եմ անում:)
-Կամպյուտրի դեմը նստել դաս ե՞ս անում:o
-Դե հա, կամպյուտրով եմ դաս անում…
-Մեղա քեզ Հիսուս Քրիստոս չար սատանա:8
-Հեսա տատի ջան, էս գիրքա, որը օրիգինալը չունեի, էլեկտրոնային տարբերակով եմ կարդում:
-Քա վայ, էս ուր ենք հասել, արդեն կամպյուտրի մեջ գիրք են կարդում:o
-Դե հա...:D

Բա մարդ էն հին թվերին չապրեր:love

Ուրվական
01.11.2010, 16:08
Եթե մարդը կյանքին վերաբերվում է որպես յուրահատուկ կարիերայի, որտեղ ամեն մի քայլ մի աստիճան է, ընդ որում շատ լավ պլանավորված, ուրեմն այդ մարդը չի կարող սիրել: Ուղղակի չի կարող:

Նաիրուհի
01.11.2010, 16:08
Տեսնես ինչի՞ց է, որ տրոլեյբուսների վարորդներն ամենաբարի վարորդներն են... :love

einnA
01.11.2010, 17:24
Ժողովուրդ հերիք է :stop , մեկ օրվա համար այսքան դաս... :cry

Kita
01.11.2010, 20:00
Ոնց եմ զզվում ցրտելու շնորքով սարցակալած-փեդացած աջ ձեռիցս:angry

Norton
01.11.2010, 22:44
Որ բիձեքը էս սերունդին փնովում են նեղանում ենք, բայց ինչ ճիշտնա մեր սերունդից անկապ, անհեռանկարային, անհետաքրքիր սերունդ մեկ էլ մեզնից հետո եկող նոր սերունդնա:

Սլիմ
01.11.2010, 23:27
Ինչ ցուրտ էր էսօր, անդուր կտրող ցուրտ: Տաքսու վարորդը տարիքով պապի էր, ես էլ անտրամադիր ու մրսած էի, երևի էտ պատճառներով էլ սկսեցինք զրուցել.
- Էս նոր սուպերմարկետ են սարքել? Ինչ էլ արագ հասցրին
-Շուտվանիցա պապի, էս մի տարի կլինի
- Ամեն քայլափոխի մի հատ բացում են , գոնե լավնա?
- Եսիմ, տեսականին մեծա, գներն են թանկ
- Հա, մի խոսքով իմ համար չի
- Էէէէէ, պապի ջան իրանք ապրում են , իսկ մենք յոլա ենք գնում, մենք աշխատում ենք , որ իրանք լավ ապրեն
- Հա բալա ջան, բա էս նոր տարին, նոր տարին, մարդ էլ սաղ տարի աշխատի , որ մի օրում էտ սաղ ուտի, բալա ջան աշխատում ես?
- Հա պապի, էն էլ 2 աշխատանք ունեմ
Պապին մի հատ պտտվեց , նայեց, հետո ավելացրեց
- Քո ինչ տարիքնա որ 2 տեղ էլ աշխատում ես? Ինչիտա պետք? Քիչ ես ստանում?
-Չէ պապի ես էլ եմ ուզում սուպերմարկետ ունենամ:)
Ու ծիծաղեցինք պապիի հետ միասին...
Է պապի , պապի , որ գիտի ես էլ տատի կդառնամ ու ըտենց էլ սուպերմարկետ չեմ ունենա:(:)

Շինարար
02.11.2010, 09:40
Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը հիշեցի, առաջ, երբ ես շատ էի ու կանգուն:)) բայց կապ չունի, կարևորը կամ, պիտի լինեմ ու դեռ շատանամ:P ինձ հույս եմ տալիս էլի:oy անկապ ստացվեց, հա դե ոչինչ:8

Ֆրեյա
02.11.2010, 10:27
Երբ նոր էի աշխատանքի ընդունվել, ինձ համար միակ փրկությունը երաժշտություն լսելն էր: Փրկություն ինչից՞

Չորանալուց: Հա՛, հենց չորանալուց: Աշխատանքային մթնոլորտը ուղղակի խեղդող է: Դադարում ես մարդ լինել:
Օրվա մեջ ուղեղդ անդադար աշխատում է ու ժամանակ չի լինում սովորական, մարդկային էմոցիաների. ուրախություն, ժպիտ, տխրություն, թախիծ, կարոտ, սեր, զզվանք, կծու, դառը, քաղցր, կարմիր, կանաչ, երկնագույն, վառ լույս, մութ...

Ամբողջը մոխրագույն է. պատերը, համակարգիչը, սեղանը, կողքիս նստածը, մոնիտորիս միջինը...

Եթե ունիվերսալ, միջինացված արարած չլինես, գործ չես կարող անել, անընդհատ պետք է շեղվես:

Միակ բանը, որ հիմա ինձ կապում է արտաքին աշխարհի հետ ու օրվա մեջ գոնե ինչ-որ չափով սովորական մարդկային մոցիաներ է տալիս /որ չդադարեմ ՞ապրել՞ վերջնականապես/ ականջակալների երաժշտությունն է ու աշխատանքային սեղանիս վառ նարնջագույն դդումներով նկարը:

Օֆիսը չի հանդուրժում ինդիվիդուալություն: Այդ պատճառով, բոլոր աշխատողների սեղաններին տարբեր հուշանվերներ, խաղալիքներ են շարած: Դա միակ առարկաներն են, որոնցով նրանք տարբերվում են պատերից, սեղաններից ու աթոռներից ու միմյանցից:
Էմոցիա
Էմոցիոնալ

Առանց էմոցիաների մարդը թոշնում է:

Դեկադա
02.11.2010, 11:02
Մի քանի օրից ինձ համար փաստորեն մինի տոն ա: Լրանում ա ակումբում գրանցվելուս 3 տարին: Ու քանի որ մայր բնությունը համբերություն տալու գործում շատ քձիբ ա գտնվել իմ նկատմամաբ ես էլ բնավորությանս համաձայն հիմի եմ գրում: Ինչ անեմ թե ասում են օրից առաջ ընկնել չի կարելի:

... հա ինչ էի գրելու: Հիմի չեմ սկսի թվարկել թե ակումբը սենց -նենց, ինձ էս տվեց, էն տվեց: Բայց դե մի բան արձանագրվել ա: Եթե էսքան գնալ գալուցս հետո էլի դեռ ստեղ եմ ուրեմն մի բան տվել ա: Քիչ- շատ կարևոր չի. կարևորը տվել ա: Եվ քանի որ հոբելյար եմ բնականաբար տոնի խորհուրդից ելնելով սիրում եմ երբ տալիս են: Տալիս են օր. ....ծիծիկներ... թուհ... վարկանիշ:P:

Դե սա հիշեցի որովհետև էսօր ինձ համար պարզեցի, որ ակումբի բնակիչները ծիծիկի տակ նաև աստղիկ են հասկանում: Իսկ ես գոնե էս հարցում նորմալ կնոջը վայել տեսք չունեմ.. գոնե երկու ծիծիկ... թուհ... աստղիկ չունեմ::D: Հիշում եմ երևի առաջի տարին էր, որ մեր ադմինից վարկանիշ ստացա...պահ, պահ, հոմ փայլելու չէի փայլում: Բայց հետո ինձ շատ նրբանկատորեն հասկացրեցին, որ մեր ադմինը սիրում ա նորեկներին շահագռգռի: Սենց ասած բեխի տակով անցնի էլի: Բայց դե բեխերի հարցում բախտս բերել ա... չունեմ...:D Հա ի դեպ ադմինին կխնդրեմ ոստիկանի դեր չստանձնի: Անուններ չեմ հրապարակի::P


... է՜հ...ի՞նչ է ինձ համար ակումբը...մի անեկդոտ կա է, որ հիմարը գնում ա հարսանիք ասում ա ստեղ լավա քանց մեր տանը: Երբեմն ես հայտնվում եմ էտ հիմարի կարգավիճակում: Բայց նաև ուրախանում եմ, որ հարսանքատանը երկար չեմ մնում: Ցանկացած տանը երկար մնալուց անպայման ասել տատիս մի Ճ-ը հայտնվում ա, ու սկսում ես հետդարձի ճանապարհ փնտրել: Թեկուզ դա լինի հարսանքատուն... տունը մութ անտառ ա: Բայց դե մեդալի մյուս երեսն էլ կա...հաճախ տնից հարսանքատուն վազելու անհագ ցանկություն էլ ա առաջանում: Ու էտ ժամանակ լույսերը վառվում են: Կուզեմ, որ երկու տեղում էլ լույսերը միշտ վառ մնան: Կուզեմ, որ ես երբեք չվարանեմ թե որտե՞ղ կարելի է վերջնականապես հանգրվանել: Կուզեմ, որ երկուսնն էլ ինձ համար դառնան իմը...

... մի տեսակ չեմ ուզում ասել թե ակումբը ինձ ինչ չի տալիս ու գրեթե համոզված էլ եմ, որ չի տա երբեք: Բայց ինչքան էլ ծննդյան տոները տխուր լինեն, ի վերջո մեծանում ենք, միշտ կա մի փոքրիկ հույսի կտոր...համենայնդեպս էտ օրվան սպասում ենք:)


... ցնդաբանություն էր սկզբից մինչև վերջ, բայց չեմ ջնջելու:

*e}|{uka*
02.11.2010, 14:06
Ո՞վ եմ ես... ես թեյ եմ:scenԿանաչ, սև, մրգային, ցեյլոնական, լիմոնով, թունդ... տարբեր եմ: Նայած թե դու ինչպես ես սիրում: Ցրտին ինձ խմում ես ու տաքանում, շոգին՝ սառը վիճակում, զովացնում եմ: Ինքս շատ քիչ եմ փոխվում: Փոխում ես ինձ դու: Ուզես ինձ կխմես ինչպիսին կամ, ուզես շաքար կավելացնես, որ համով լինեմ, կամ խմիչք, որ ինչ որ բան ասեմ: Խմիր ինձ դանդաղ, կամ արագ՝ մեծ կումերով: Մեկ ա, երբ ուզես նորից կարող եմ հայտնվել ու տաքացնել: Լցրու իմ մեջ դարչին, լիմոն, մեխակի հատիկ, խմիչք: Ես իմ դերը դրանից չեմ կորցնի...էլի կտաքացնեմ, բայց արդեն ես «ես» չեմ լինի: Մի քիչ ուրիշ կլինեմ, համս էլ ուրիշ կլինի:
Ու դու- մարդիկ, համարյա բոլորդ սիրում եք ինձ, քանի որ համարյա բոլորդ սիրում եք թեյ:

Ես սուրճ եմ... :D

Հարդ
02.11.2010, 17:32
Ինչի՞ ա նենց, որ երբ մեկն ուզում ա իրա վարկանիշն ու հարգանքը շրջապատում բարձրացնի, ըսկսում ա էշշություններ անել :think:ձ

Էլիզե
02.11.2010, 20:23
ԲԱՆԿՈՒՄ....


-Աղջիկ ջան, ինձ զանգել էիք... պլաստիկ քարտ պետք ա տրամադրեիք...
-Այո, իհարկե, ես եմ Ձեզ զանգահարել.. հիմա մի րոպե սպասեք...
- Իիի՜հ.. աղջի՜կ ջան, գիտես քանի հատ տենց պլաստիկ քարտ եմ ունեցել..հեհե...լիիի՜քը... ինչքան բանկ կա, սաղ դրանց քարտերից ունեմ... հեհե... հիմա էլ ձեր բանկի քարտը... բանկի լավ հաճախորդ եմ էլի... շատ բանկեր կերազեն իմ պես հաճախորդ ունենալ...
-Ահա, խնդրեմ, սա Ձեր պլաստիկ քարտը...
-Հմմմ.... աղջիկ ջաաան... մի բան հարցնեմ էլի... հիմա էս ոնց ա՝ էս քարտը դնեմ հեռախոսիս մեջ, սաղ մեջի փողերը խոսամ-պրծնեմ, հետո գամ բանկ՝ լիցքավորեմ , չէ՞... :'
:mda

Արևհատիկ
02.11.2010, 21:37
Ակումբցիները ինձ էլ հանգիստ չեն թողնում երազում:
Մի քանի օր առաջ Շինարարին ու Հրաչին էի տեսել:

Էսօր էլ Յեղոյանը, Վելվետը ու Միքոն հեծանիվներով եկել էին գործիս տեղը:D Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում սպասեցի, տենց էլ չեկան :beee :D

E-la Via
03.11.2010, 00:12
Մարդկանց համառությունը երբեմն հիմարության է վերածվում:

Ապշում ես, երբ տեսնում ես, որ մարդիկ համառորեն կառչում են հնից, անիմաստ պայքարում եղածի, իրականության դեմ, ոչ մի կերպ չեն ընդունում կայացած փաստը: Ամեն անգամ զարմանում եմ, երբ լսում եմ նմանատիպ հարցեր.
“Լավ, ինչի՞ էդպես եղավ”, “Ինչի՞ արեցիր այդպես”, “Չեմ կարողանում հասկանալ, ի՞նչը քեզ դրդեց այդ քայլին”, “Ինչի՞ էիր դրանով ուզում հասնել”…. Ու այս հարցերը տալիս են այն դեպքերի վերաբերյալ, որոնք կատարվել են մոտ մի տաս տարի առաջ: Լավ գոնե դա վերաբերվերվեր ոչ վաղ անցյալին, էլի կհասկանայի, բայց տա՞՞՞՞ս :o...

Այ մարդ, որ մինչև հիմա չես հասկացել, որ մինչև հիմա չես գտել քեզ համար այդ հարցերի պատասխանը, կամ որ մինչև հիմա չես ընկալում այն պատասխանները, որ քեզ հարուրերորդ անգամ է տրվում, հիմա՞ պետք է հասկանաս: Միևնույնն է, չես հասկանա, հասկանալու դեպքում էլ, չես ընդունի եղածը, էլի քո համար այլ պատասխաններ կփնտրես, միայն թե խուսափես ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ, որովհետև դա քո ուղեղում չի տեղավորվում, որվհետև այն քո միանգամ, բայց հավերժ անփոփխ տեսակետներին համահունչ չի, որովհետև տեսնելով իրականությունը, դու կբախվես քո իրականության հետ ու էդ հաստատ քեզ դուր չի գա:

Համ էլ՝ քեզ ինչ??? Ինչի՞ է քեզ այդքան հոզում ինձ հետ կատարվածը, եթե այն ինձ անգամ չի հուզում: Ախ հա, մոռացել էի, դու իմ լավն ես ցանկանում, իմ մասին ես մտահգվում, ինձ ես ուզում հասկանալ: Այ մարդ, պետք չի էդ ամենը, էդ ես եմ քեզ ասում: Ես էլ եմ քո մասին մտածում, դրա համար եմ ասում: Վերջ տուր, բավական է, համակերպվիր ու առաջ գնա, ինձ էլ մի փորձիր անցյալի էդ մաշված թելերով կապել ու հետ քաշել:

Բայց դե մեկա դու ունակ չես դրան: Դե ուրեմն` համառորեն կառչիր անցյալիցդ, կառչիր երևակայածդ ապագայից, մեկա կանգնելու ես կոտրած տաշտակի առաջ, բայց դե դա տեսնելու համար էլ, չէ՞, աչքերը բացել ա պետք: Իսկ տեսնելու համար ԸՆԴՈՒՆԵԼ է պետք:

Ամենազոր ԸՆԴՈՒՆՈՒՄ… Հա ասում եմ ընդունում, բայց նոր մտածեցի, որ էս գրառումս հեչ էլ եղածը ընդունողի գրածռում չի :D :D:D: Ուրեմն թող լինի ինձ ուղերձ ;)…

AniwaR
03.11.2010, 00:17
Ուֆ: Ոնց եմ տրաքում անգրագետ դասախոսներից: Ահավոր վտանգավոր երևույթ են: Պլյուս դրան՝ թանկագին ժամանակ ուտող կամ տուֆտա բացակա դնող: Ուֆ:

Chuk
03.11.2010, 00:29
Ընկերներիցս մեկը դեմք ա:
Չէ.. իմ շատ ընկերներ են դեմք, բայց էս մի ընկերս էս ուղղությամբ դեմք իմ միակ ճանաչածն ա:

«Հեռախոսների գործով» ա զբաղվում: Ու իրա դեպքում «հեռախոսների գործով» զբաղվելը նշանակում ա, որ 2-5 օրը մեկ նոր հեռախոս ա առնում: Չէ, հարուստ չի: Ուղղակի հինը (հին ասածն էլ 2-5 օր առաջ առածն ա) ծախում ա, նորն ա առնում, սրա բոլոր հնարավորությունները լավ ուսումնասիրում ա, հետո ծախում ա (երբեմն հաջողացնում ա ծախել ավելի թանկ, քան առել ա) ու նորն ա առնում:

Տուարեգ էր քշում: Պատճառների մեջ չխորացա, չհարցրի թե կոնկրետ ինչի, բայց երկու օր առաջ ծախեց ու մի հատ փոքրիկ, կոմպակտ, քիչ «բենզին խմող» ավտո առավ, կարծեմ Օպել Վեկտրա (ա դե ես ավտոներից բան չեմ հասկանում, իսկի դրանց անունները չգիտեմ, որ սխալ կգրեմ, կներեք): Երեկ շնորհավորեցինք, մաղարիչ արեց, կոնյակ-տորթ-մորթ: Հետո էլ սկսեցինք հումոր անել, թե արդեն հեռախոսներից անցար ավտոներին, հիմա հերթը ավտո ծախել նորն առնելունն ա հասել, էսպես ուրախացանք, շնորհավորեցինք: Էսօր իրան տեսա, ասեց.
- Արտ, թազա ավտոս տեսա՞ր:
Ասեցի.
- Հա, ո՞նց չէ, բա չե՞ս հիշում, որ երեկ թրջելով, բանով շնորհավորեցինք:
- Չէ, - ասում ա, - էդ երեկ իրիկունը ծախեցի, Գոլֆ եմ առել, արի ցույց տամ :))

Kita
03.11.2010, 02:42
Ինչ-որ բան ջնջելու պրոցեսից ինչ կայֆ հանգստություն ես ստանում, բա ոնց ես հավաքվում մեկից:))
Դզեց:love

Shah
03.11.2010, 12:46
Որպեսզի օրագիրը շատ տխուր չլինի ուզում եմ ես մասին էլ հիշեմ, որ մենակ Աֆրիկայում էր հնարավոր սա... Ասում են Ռուանդա..
50292
Հույսով եմ գոնե ժպիտ կառաջանա...

Դեկադա
04.11.2010, 08:32
:) Էնքան լավ ա, որ զարթնում ես ու օրը սկսվում ա անակնկալներով՝ հաճելի անակնկալներով, ու ստիմուլ ստացած սկսում ես ապրել…

Անչափ շնորհակալ եմ Մելիքին :love

My World My Space
04.11.2010, 10:10
Հոգնել եմ անվերջ հոգ տանելուց.....

Շատ հաճախ սեփական ցանկությամբ սկսում եմ հոգ տանել այս կամ այն մարդու մասին, ու շատ շուտ հասկանում եմ, որ այն վերածվել է արդեն մի պարտականության....որից արդեն չեմ կարող խուսափել....
Իսկ մարդիկ.... նրանք հաճախ նման են այն անկուշտ փիսոներին, որոնց երբ մի երկու անգամ հաց ես տալիս, սկսում են ամեն քեզ տեսնելուց աղիողորմ մլավելով պտտվել կողքերդ.... Ու արդեն չգիտես ինչ անել....
Ուֆ
Հոգնել եմ.....
Ամենավատն էն ա որ էդքանից հետո մարդիկ նաև փիսոների պես ճանկ գցել գիտեն.....

Նարե
04.11.2010, 16:05
Ուժեղ ամպրոպից հետո միշտ էլ ծիածան է դուրս գալիս կամ չկա չարիք առանց բարիք շարքից:
Ինչ լավ է, որ երեկվա օրն անցավ ու եկավ ծիածանի կամ բարիքի ժամանակը սկսվեց:
Երեկ իմ հերթն էր, որ ծնողներս մեղադրեն ինձ աշխարհի տակ գոյություն ունեցող բոլոր սխալների ու սխալ քայլերի մեջ: Սկսած ալֆայից վերջացրած օմեգայով: Էլ տակը բան չմնաց, ինձ մի պահ արդեն թվում էր, որ անգամ ես եմ եղել դրախտի օձը, որ համոզեցի Ադամին ու Եվային խնձորն ուտեն: Բայց դե լավն էլ կա, էտ օրն էլ անցավ, մի երկու ամիս հաստատ հանգիստ կապրեմ::ok

AniwaR
04.11.2010, 20:00
Վա՜յիիի::{ Գլխային ձայնս էս ի՜նչ բարձր ա: Ականջներս + մեր շենքում բնակվող բոլոր ականջները խլացան::lol

Դարք
05.11.2010, 12:20
Գիշերվա հազարին գաղտագողի` սառնարանից վերցրած ուտելիքը մի տեսակ շատ նյամա լինում :P

Ֆրեյա
05.11.2010, 12:23
Վերջերս նկատել եմ, որ անկապ դրվող շնորհակալությունները անհամեմատելիորեն պակասել են: :) Հավանաբար մարդիկ հոգնել են նույն կոճակը անընդհատ սեղմելուց ու հիմա համարյա թե ՞թույլ՞ վարկանիշի պես է դառել: Եթե համաձայն են գրառման հետ, կամ դուր է գալիս, շնորհակալություն են դնում: Եթե շաաա՜տ շաաաաա՜տ է դուր գալիս, վարկանիշ են տալիս:

Զեթ՛ս զը վեյ թինգս շուդ բի, դու բիիիի՜, ումմմպա՜ ... :)

VisTolog
05.11.2010, 21:27
Եթե ուզում ես դիմացինիդ ճանաչես, պարտքով փող տուր::))

Հարդ
05.11.2010, 23:03
Աշխարհի բոլոր մարդիկ միասին վերցրած երևի մեկ մարդ են կազմում: Իսկ յուրաքանչյուն փոքր մարդը մի բջիջ է դառնում մեկ ընդհանուր միջին վիճակագրական մարդու համար:
Ու ամեն րոպե երբ մի մարդ է մահանում, դրա փոխարեն մեկ այլ մարդ է ծնվում: Իսկ երբ այն մեծ մարդու մոտ մի բջիջ է մահանում, նոր բջիջ է ծնվում:
Այսինքն այն մեծ մարդը, որին ես կանվանեմ Մարդկություն, միշտ փոփոխվում է և շարժման մեջ է: Եվ ամեն նոր բջջի/մարդու ծնվելու հետ միասին նա թարմացում է ապրում, իսկ հին բջջի/մարդու մահանալու ժամանակ ազատվում է արդեն հնացած վիճակից:

Մարդկությունը (էդ մեծ մարդն էլի) տեսնես մեզ նման ինչ որ ժամանակ փոքր է՞ եղել (ինչպես մենք ենք լինում), կամ հիմա նա քանի՞ տարեկան է, և արդյո՞ք նա արդեն ծեր է...

Մանանա
05.11.2010, 23:36
ուզում եմ պատմել մի քանի օր առաջ նստած երթուղայինի պատմությունը: Նենց եսիմինչ չի թվա, բայց որ մեջը լինեիք, ծիծաղից կթուլանայիք:D
ուրեմն 3 մասից նստում եմ 82 համարը, պիկ ժամ ա: Էս երթուղայինը գնումա Խանջյանով, հետո թեքվումա Ալ. Մանուկյան, հետո էլի Խանջյան..բայց դե խցանում ա լինում Ալ. Մանուկյանի վրա, ու վարորդը բարձր հարցնումա "Ալ. մանուկյան իջնող կա??" մի կին հետևից ասում է "այո": Բայց մեր վարորդը էն վարորդներից է, որ չեն լսում, դրա համար չլսեց ու երբ արդեն պիտի թեքվեր, ասեց "ժողովուրդ, ուղիղ եմ գնալու" : մեկ էլ էտ կինը հետևից հարձակվեց վրան "Ես ասում եմ իջնում եմ Ալ. Մանուկյան, դուք ասում եք ուղիղ եմ գնում???հլա սրան նայի, ով ա տեսել ուղևորը վարորդին հարմարվի.......(ու սենց շարունակ գոռգոռում ա), իջնելուց էլ ասեց "դուք դեռ քաղաքապետարանին պատասխան կտաք" , ու շրխկացրեց դուռը...
ու գնաաաց, երթուղայինի մեջ բուռն քննարկումներ, մի կին կողքիցս, մյուսը հետևիցս կռվում էին, թե ոնց է 82-ի գիծը, երբ էին էտ ճանապարհները ռեմոնտ անում " մտեք սայտ կտեսնեք էլի, որ տենց չի.." "...բայց դուք ախր եսիմ որ թվի բաներ եք ասում, ինքը էտ խաչմերուկից աջ չունի..." , ու տենց բարձրաձյն, համարյա գոռալով վիճում են: Հետևից մի մարդ էլ ." տո վերջացրեք էլի, առանց էտ էլ գործից հոգնած, մտել եմ երթուղային մի քիչ դնջանամ, ստեղ էլ դուք...": Դիմացիս կինն էլ վարորդի հետ է վիճում, թե "այ մարդ, խի հարցրեցիր, ով է իջնում, քշեիր գնաիր էլի..." վարորդն էլ"..հլը դրան տես, էս պրոբկի մեջ անի անգամ ոտս պեդալին սեղմեցի, ոտա չէ???իսկ ինքը 2 քայլ ալարում ա անի..": Իսկ են կողքիս ու հետևիս կանայք դեռ շարունակում են "տռա տա տա տա տա" (ու էս ամե ինչը միաժամանակ:o)
ու էս խառնաշփոթի մեջ մի հատ պապիկ հետևից. " հիշում եմ, էն սովետի վախտերը, որ գալիս էին բակից զիբիլը հավաքելու..." ու ես ըտեղ մեռա:Dհազիվ էի ծիծաղս պահել...էտ մարդը տենց պատմեց իրա զիբիլի պատմությունը ու ոչ մեկ չլսեց իրան...
բաա, այ տենց գժանոց են մեր երթուղայինները
Հ.Գ. հա, մեկ էլ երբ որ ես պետքա իջնեի, հատուկ բարձր ասեցի, որ կանգառում կանգնի, բայց մեր վարորդն իհարկե չլսեց ու հարցրեց "կանգառում իջնող կա??" :D փաստորեն եթե չհարցներ, մի 5 ժամ էլ ինձանից հետո էին կռվելու:roll

Rhayader
05.11.2010, 23:53
Աշխարհի բոլոր ունիտազները միասին վերցրած երևի մեկ ունիտազ են կազմում: Իսկ յուրաքանչյուն փոքր ունիտազ մի բջիջ է դառնում մեկ ընդհանուր միջին վիճակագրական ունիտազի համար:
Ու ամեն րոպե, երբ մի ունիտազի ջուրը քաշում են, դրա փոխարեն մեկ այլ ունիտազ է լցվում: Իսկ երբ մեծ ունիտազի մոտ մի բջիջ է մահանում, նոր բջիջ է ծնվում:
Այսինքն այն մեծ ունիտազը, որին ես կանվանեմ Ունիվերս, միշտ փոփոխվում է և շարժման մեջ է: Եվ ամեն նոր բջջի/ունիտազի ծնվելու հետ միասին նա թարմացում է ապրում, իսկ հին բջջի/ունիտազի մահանալու ժամանակ ազատվում է արդեն հնացած վիճակից:

Ունիվերսը (էդ մեծ ունիտազն էլի) տեսնես ինչ որ ժամանակ փո՞քր է եղել (ասենք՝ գարշոկ), կամ հիմա նա քանի՞ տարեկան է, և արդյո՞ք նա արդեն ծեր է...

Դարք
06.11.2010, 02:36
նե՜նց լավնա ախր :love շա՜տ



http://www.youtube.com/watch?v=RjWfwJ3cx74

Նաիրուհի
06.11.2010, 23:36
Կյանքում առաջին անգամ զգում եմ «լոքշ ա» արտահայտությունն օգտագործելու կարիքը։ :oy
Ախր էնքան էի սովորել էս վերջին քսան օրվա գրաֆիկին, որ հիմա ահավոր լոքշ ա, որ պարապելու բան չունեմ... :(

Kuk
07.11.2010, 00:52
Եկա մի երկու բառ գրեմ, իմանաք՝ ստեղ եմ. թեչէ ակումբում մի երկու օր առաջվա գրածներս եմ կարդում, աչքս ընկնում ա գրառման ամսաթվին, պարզվում ա՝ ամիսներ ա անցել:
Շատ ա փոխվում, արագ… Որ ոչ մի բան էլ չանես, ամեն ինչ դնես մի կողմ ու իրադարձությունների հետևից վազես, էլի չես հասնի. մագնիսի վանող կողմն ա՝ ինչքան մոտենում ես, ավելի ա դժվարանում հասնելը: Էս սենց, էնքան որ գրելու համար.. :pardon
Վերջին մի քանի ամսում ընդամենը մի քանի ժամ էի հեռուստացույց նայել, մի երկու օր առաջ նենց ստացվեց՝ միքիչ նայեցի մեր հայկական ալիքները ու.. արա՛, էս ինչ մեծ արագությամբ ա ամեն ինչ քաքմեջ ըլնում: Սաղ լրբի տղա սերիալներ են, սա՛ղ, առանց բացառության՝ կյանքի դժբախտություն, վերադարձ, երջանկության գինը, Ռուզանի սիրտը, Քիսոյի աներոջ .... և այլն: Փոխում ես ալիքը, միսս տիեզերք մրցույթն ա, չինացի աղջիկ ա խոսում բեմի վրա, հայ հաղորդավարն ասում ա մոտավորապես հետևյալը՝ էս աղջիկը չինական ա, փչացել ա, տեսեք՝ ինչ արագ ա խոսում: Ավելին սպասելն անիմաստ էր, հազիվ էլ.. Փոխում ես ալիքը, ինչ որ մարտեր առանց կանոնների եսիմինչ ա ցուցադրվում, մեկնաբանը էդ մենամարտն ա մեկնաբանում ու խոշորամարմին մարզիկին մի քանի անգամ «կենդանի» ա անվանում: Ու անընդհատ ու անդադար ու հավերժ էս վիճակն ա: Փոխում ես ալիքը ու տեսնում Օպերայի բեմը, որի վրա ինչ-որ մեկը բոթասներով կիսապպզած արտահայտվում ա մոտավորապես սենց՝ կյանքս քո համար սաղ բազառներս կթողեմ կատա-կատաֆալկի պասաժիռի մոտ՝ կյանք քո համա՜ր.. Ու էս երկու օր ա չեմ հավատում, բանական ու գիտակից էակներ, էդ իրո՞ք Օպերայի բեմն էր: Էսօր մի պահ մտքովս անցավ, ասի երևի վատ երազ եմ տեսել, կարողա Օպերայի շենքը Կուկուռուզնիկի օրն ա ընկել կամ վիպ ավտոկայանատեղի ա դարձել, գնացի, պարզվեց՝ սխալվել եմ, ուղղակի շենքի հարակից տարածքը քրջի բազառ ա դարձել, էդքան բան: Հիմա մի բան ա ինձ հետաքրքրում՝ էդ շենքը վերջը բարդել ա՞ դառնալու, թե՞ ստրիպտիզ ակումբ:
Հ.Գ. Սովորեք լավ բաների մասին մտածել:D

Սլիմ
07.11.2010, 19:40
Մի երկու օր առաջ ընկերուհուս հետ էի խոսում, շուտվանից էդպես երկար ու անիմաստ չէինք խոսել, ժամանակին շատ էինք խոսում ու շատ երկար:love զգացի որ էտ անիմաստ ,անկապ զրույցների պակասը զգալիա::( Պատմում էր իրանց աշխատակցի , մի հատ վատ հոտով տղայի մասին: Բայց էտ կարևոր չի, հետո ես սկսեցի մտածել հոտի մասին , տղամարդու հոտի մասին ու իմ համար որոշեցի տղամարդկանց դասակարգել ըստ հոտերի:D
1. Համար առաջին տիպը էտ քրտնած տիպնա, որ անկախ եղանակից, անկախ գտնվելու վայրից միշտ առանձնանումա զգլխիչ քրտինքի հոտով , հիմնականում քրտնած տիպի տղամարդկանց կարելիա հանդիպել երթուղայիններում աշխատանքային ժամի ավարտին, նրանցից խուսափելու համար հարկավոր է գնել սեփական մեքենա կամ գոնե հեծանիվ:
2. Հոտառությունից զուրկ տիպը- էս տիպը ճանաչելու համար առանձնապես ոչ մի յուրահատուկ ունակություն պետք չի ունենալ, առանց դրա էլ նրանց վրայից եկող օդիկոլոնի սուր ու գլխապտույտ առաջացնող հոտից սիրտներդ կսկսի խառնել, նույնպես կարելի է հանդիպել հասարակական տրանսպորտում: Հիմնականում առանձնանում են հոտավետ ջրերի չարաշահմամաբ:
3. Կաշվե տղամարդ, այս տեսակը բուրում է ինչպես հին կոժից կուռտկան , որի վրա լցրել են բավականին մեծ քանակություամբ էժանագին օդիկոլոն: Կաշվե տղամարդիկ ձեզ մտովի կարող են տեղափոխել մանկության մութ ու ցուրտ տարիներ, երբ ահավոր արդի էր վերոհիշյալ կոժից կուռտկան:
4. Ծխախոտ տղամարդը - այս տղամարդը ուր էլ մտնի միշտ գրավում է ուշադրություն իր յուրահատուկ սիգարետային բույրով, որը գալիս է նրանից սկսած 100 մ հեռավորությունից:
5. Սպիրտիկ տղամարդիկ- այս տեսակը հիմնականում լինում է ծալված, ճմռթված, այս տիպը հատկապես մեծ տարածում է ստանում Ամանորյա տոներին: Այս հոտը հաճախ համակցվում է նաև ծխեցված ձկնատեսակի հոտի հետ:
6. Չլողացած տղամարդ - երբ խոսքերը ավելորդ են, աղի նասկիների հոտ + յուղոտ մազեր+ զուգարանի բույր և այլն և այլն և այլն
7. Խեղճ տղամարդ - էս մի տեսակը մեղք չունի, ինքը ուղակի բնածին յուրահատուկ հոտ ունի, ինչ արած:(
8. Անուշաբույր տղամարդ - այս տղամարդու տիպը ունի յուրահատուկ ճաշակ, լինում են տարբեր, նուրբ, վայրի, ագրեսիվ, քաղցր, սուր, ցիտրուսային և այլն...: Այս տեսակը իրենից վտանգ չի ներկայացնում շնչառական ռեցեպտորների խախտման պլանում:
9. Իմ տղամարդը - այս տեսակի մեջ դու միակն ես կյանքս, քո Պումա սպորտ + Դանհիլ գոլդ թեթև հոտով, շատ եմ սիրում:love

Նաիրուհի
07.11.2010, 20:52
Ոչ մի ակումբցի մեղավոր չէ, որ նրա գրառումներին շնորհակալություն են հայտնում մարդիկ, ում դու տանել չես կարողանում :)

Կաթիլ
08.11.2010, 12:43
Ինչի՞, ինչի՞ պիտի քո գիտելիքը/հմտությունը ստուգի ինչ-որ մեկը, որը հաստատ քեզնից վատ գիտի տվյալ գործը… Զզվում եմ դատարկ, իրենց մասին մեծ կարծիք ունեցող "պապայի աղջիկներից"… Մարդ պիտի ինքն իր գործի ղեկավարը լինի: :յըխք

ivy
08.11.2010, 14:24
Ֆեյսբուքյան մտորումներ

Չգիտես՝ ուրախանաս, թե տխրես, երբ ինչ-որ մեկը քո անցյալ ամսվա նկարի տակ գրում է. «Հեչ չես փոխվել»:
Ու էդ մարդը քեզ վերջին անգամ տասնհինգ տարի առաջ է տեսել...

Համայն աշխարհի մադկանց միմյանց կապող մի անտեսանելի կծիկ կա, որի երկար թելը հայտնաբերել կարելի է միայն սոցիալական ցանցերում: Երբ պարզում ես, որ քո մանկության ընկերուհու առաջին սերը քո գերմանական ծանոթներից մեկի համակուրսեցին է դարձել, իսկ այդ գերմանական ծանոթն էլ ժամանակին այն չինացի տղայի հարևանն է եղել, որին ճանաչում ես Հնդկաստանում մի ամերիկացու կազմակերպած խնջույքից, և այդ ամերիկացին էլ ժամանակին Երևանում է եղել և ծանոթ է քո դասարանցիներից մեկի հետ, որն էլ...
Ու էդպես ձգվում է կծիկը՝ բոլոր մարդկանց կապելով իրար...
Ո՞նց պիտի իմանայիր դրա մասին՝ առանց սֆաթադավթարի...
Բայց քեզ պե՞տք էր իմանալը:

Katka
08.11.2010, 15:44
Է՜՜՜հ…

Jarre
08.11.2010, 19:14
Էսօր տեսել եմ մի երկվոտանի կովի, ով առանց սվետաֆորին նայելու կարմիր լույսի տակով հանգիստ անցնում էր թքած ունենալով իր պատճառով սպասող ու ներվայնացող վարորդներին։ Հանկարծ նա ինքն իր արտացոլանքը տեսավ ամենամոտիկ կանգնած մեքենաներից մեկի պարբրիսի մեջ։ Ու ես ճանաչեցի ինձ....

Տեսել եմ մի անտարբեր մարդու, ով թքած ուներ, որ կողքի բնակարանում մարդ է մահացել ու իր կայիֆին բարձր միացրած երաժշտություն էր լսում։ Հետո վեր կացավ, որ խոհանոցից ջուր բերի ու պատին կախված հայելու մեջ հանկարծ տեսավ ինքն իրեն։ Ու ես ճանաչեցի ինձ....

Տեսել եմ փողոցում հոգեկան հիվանդ մուրացկանի վրա ծիծաղողի։ Նա էլ իր արտացոլանքը հանկարծ տեսավ թանկանոց խանութների մեկի վիտրինայի ապակու մեջ։ Ու ես ճանաչեցի ինձ....

Ամենադժվար բանը ինքդ քեզ ճանաչելն ու տեսնելն է այնպես ինչպես որ կաս....

Բայց հեչ լավ չի լինի, որ մենք մարդիկս էտքան ազնիվ լինենք։ Որովհետև եթե ամեն մեկը խոսա մենակ էն բանից, ինչ հասկանում ա ու ամեն մեկը ուրիշին սովորացնի էն, ինչ ինքը արդեն անում ա, էտ ժամանակ աշխարհում կտիրի կատարյալ լռություն....

Իսկ սենց ասում խոսում ենք, էլի.... :P

Chuk
08.11.2010, 23:14
30-35 տարեկան, գռեհիկ քսմսված ու հագնված աղջիկը նվազագույնը մեկ տուփ ծամոն ծամելով արհամարհական ու տգեղ, բերանը տասներկու տակ ծռմռելով հրամայում է վաթսունամյա վարորդին.
- Բաղնիքի մոտ կը՛պայես:
Նախկին բաղնիքի մոտ վարորդը մեքենան կանգնեցում է, շուռ է գալիս աղջկա կողմը ու զզվանքով դիմում.
- Բաղնիքդ անուշ ըլի, քու՛րո:

Rhayader
08.11.2010, 23:42
Yahoo! News-ը տեղեկացնում է (http://www.huffingtonpost.com/2010/11/07/pope-gay-marriage-spain_n_780049.html) Հռոմի պապ Բենեդիկտի հերթական արկածների մասին: Դեպքերի վայր՝ Իսպանիա, Բարսելոնա, որտեղ Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը մեկներ էր օծելու Սագրադա Ֆամիլիա բազիլիկան:

Բենեդիկտը երևի մոռանում է, որ հոմոսեքսուալիզմի ամենամեծ ջատագովներն ու պրակտիկները հենց իր նախորդներն են եղել: Ու, մի քանի գրառում վերև կտեսնեք՝ նրա ոչ փոքրաթիվ ժամանակակից կոլլեգաներ:

Բայց Բենեդիկտ XVI-ը պաշտպան է կանգնում ավանդական ընտանեկան արժիքներին, ուղղակիորեն հարձակվում հոմոսեքսուալ ամուսնությունները թույլատրող իսպանական օրենքի վրա: Դրան զուգահեռ՝ քննադատելով նաև արագ ամուսնալուծությունների ու հղիության արհեստական ընդհատման մասին օրենքները:

Բենեդիկտ XVI-ը Եվրոպային կոչ է անում վերադառնալ քրիստոնեական ուսմունքներին ու կիրառել դրանք ամենօրյա կյանքում :D

Բազիլիկա գնալու ճանապարհին մոտ 200 իսպանացի հոմոսեքսուալներ (թե՛ գեյերը, թե՛ լեսբուհիները) նրան հիանալի ընդունելություն ցույց տվեցին.

http://i.huffpost.com/gen/216593/thumbs/s-POPE-GAY-MARRIAGE-SPAIN-large.jpg

Նրանք... համբուրվում էին: Համոզված եմ, պապը մեեեեեեծ էրեկցիայով հասավ բազիլիկա: Ինչպես և վայել է իսկական կաթոլիկ վանականին՝ երիտասարդ տղաներ տեսնելիս:

Բենեդիկտն իր պոնտիֆիկատի խոշոր մասը կենտրոնացրել է հոմոսեքսուալ ամուսնությունների օրինականացման դեմ պայքարի վրա: Նա նշել է, որ նախկինում աստվածավախ կաթոլիկ երկիր Իսպանիան իր մարտադաշտն է հավատացյալ Եվրոպայի համար: Աստվածավախ կաթոլիկ Իսպանիայի իսպանական ինկվիզիցիայի, Իգնատիուս Լոյոլայի ու ճիզվիտների օրդենի մասին, կարծում եմ, կարիք չկա հիշեցնել:

Kita
09.11.2010, 01:03
Այ անարդար աշխարհ:angry Կակ բուդտը կապտուկներս քիչ են:}
Ինչի պիտի շունս կռիվ անի, իսկ ես մեջտեղը կծվեմ:noti
Կամ ուրիշները կռվեն, ես խփվեմ:noti
Նույն օպերայից էլի:angry

Հարդ
09.11.2010, 14:28
Մի քանի օր առաջ մի հատ նեղ փողոցով էի քայլում (անունը չեմ հիշում, սև շենքերով փողոց ա, հին տներով, քաղաքի կենտրոնում, Ռոսիայից Հրապարակ ճանապարհին), մեկ էլ տեսնեմ, մի հատ տատիկ մոտացավ զբոսաշրջիկների ու փող խնդրեց, զբոսաշրջիկներից մեկը հանեց, ևրո տվեց, էդ տատիկը նենց ուրախացավ, ասի հեսա սիրտը կպայթի: Ու երկար ժամանակ օրհնում էր իրանց հետևից:

---------------------------------------------

Էսօր Կոմիտասի այգում կանգնած էինք, արձանի մոտ մի հատ սպիտակ, փողոցային շուն կար, մեկ էլ մի հատ երեխա մոտեցավ շանը, սկսեց շոյել: Շունն իրեն լավ զգաց, երեխան էլ սկսեց ավելի ջանասիրությամբ շոյել, հետո նստեց շան վրա, շունն էլ իրեն ձիու տեղ էր դրել::D Տենց մի քիչ խաղաց էդ շան հետ, հետո շունը սկսեց «կապիկություններ» անել, երեխային զբաղեցնել: Շրջվում էր, քսմսվում... թաթերով բաներ ցույց տալիս...
Մենք էլ հիացած նայում էինք:):

VisTolog
09.11.2010, 16:49
Ուֆ, ինչ վատա, որ արդեն տարիքով տղամարդը երեխայա շարունակում մնալ…:pardon
Ուֆ, ինչ վատա, որ արդեն ամուսնացած ընտանիքներում առողջ տղամարդը ալարումա գնա գործ ճարի: ծխախոտի փողն էլ կնոջիցա ուզում::|
...

Այ «ըտեղ» զգում ես, որ տան վի՛զն էլ, գլու՛խն էլ կիննա::))

Անկապ:))

erexa
09.11.2010, 17:48
Տեսնես իմ նման մարդիկ էլի կան :think թե ես միակն եմ և անկրկնելին: :(

Ծով
09.11.2010, 19:01
ուրեմն հայերեն ասած իմ ամբիոնի վարիչը, իսկ էստեղ ասում են դասերի դիրեկտոր, հա, ուրեմն նստած եմ իրա դասին, ահավոր արագ ա խոսում, ահավոր, դե հասկանում եմ,բայց չեմ հասցնում գրել... ես էլ ինչ որ խնդրել հեչ չսիրեցի էս ֆրանսիացիներից...
մի խոսքով հուսահատ մտածում եմ լավ ինչ անեմ էս չաղի լեկցիան ումից ուզեմ...
դասը ավարտվում ա, մեկ էլ Չաղոս կանչում ա ինձ իրա մոտ...ասում ա դու էիր չէ՞ Հայաստանից, ասում եմ ՝ հա...
ասում ա՝ արագ եմ չէ՞ խոսում...ասում եմ՝ հա....մեկ էլ , որ չբռնեց ամբողջ կուրսի դեմը, էս մարդիկ տանջվում լեկցիա են գրում, ուրեմն նյութը տվեց ինձ, որ արտագրեմ, կամ պատճե անեմ, վերադարձնեմ...ժոոոոոոոոոոոող,,, դւոք չեք պատկերացնի...էդ պահին ինձ թվաց Աստված Հայ ա, ու ֆրանսերեն չգիտի...:Dվայ էդ ինչ զգացված էի...
ու խոխման...հիմա սաղ կուրսս ինձնից իրա լեկցիան ա հայցում:D:D

Մանանա
09.11.2010, 21:17
քաք ա կյանքը..հա, հենց ըտենց..աննորմալ կյանք, եթե մինչև 40 տարեկանս բնական ձևով կամ ուրիշի ձեռքով չմեռա, ես ինքս իմ հաշիվները կտեսնեմ (ու խնդրում եմ չսկսեք գրել, թե ինչա եղել, ուղղակի ուզում էի արտահայտվել)...!!!

ivy
09.11.2010, 21:41
Հիմա եք կյանքից դժգոհում, բա որ սենց հարևաններ ունենայիք, ի՞նչ կասեիք:
Ծլը՜նգ: Դուռը բացում եմ:
- Բարև ձեզ, փոստատարը իմ փաթեթը ձեր տանն է թողել, կարո՞ղ եմ վերցնել:
Վեց վայրկյան հետո.
- Շնորհակալություն, ցտեսություն:
Մեկ ուրիշը: Ծլը՜նգ:
- Բարև ձեզ, ես բանալիս թողել եմ նկուղում, չէ՞իք կարող նկուղի դուռը բացել, խնդրում եմ:
Մի րոպե հետո:
- Շատ շնորհակալ եմ, ձեզ բարի երեկո եմ մաղթում:
Ու մեկը չի հարցնի՝ դու ո՞վ ես, անունդ ի՞նչ է: Կամ ես Յոնասն եմ, կամ էլ Մատիլդան՝ քո վերևի հարևանը: Ոնց էլ չլինի իրար կողք ենք ապրում, գոնե իրար անունով ճանաչենք: Չէ, չկա տենց բան:
Բա հարևանությո՞ւն, բա կոֆե՞, բամբասա՞նք, իրար տուն գնալ-գա՞լ...
Բա սա կյա՞նք է: :cry

Բայց դե գոնե քաղաքավարի են շան որդիք: :cry2

Kita
09.11.2010, 21:58
Հլը նայեք ինչքան քիչ բան է պետք երջանկության համար:nyam:love
Արվեստի գործ է:)) Նայում եմ ու առանց ուտելու կայֆ ստանում:D
http://img294.imageshack.us/img294/6494/mirg2.jpg

VisTolog
10.11.2010, 15:33
Մի քանի օր առաջ նամակ ստացա Սոնիայից: Նա նայել էր իմ Google պրոֆիլը և որոշել, որ ես շատ հետաքրքիր տղա եմ ու ցանկություն հայտնել ծանոթանալ:

Կրճատ մեջբերում՝

Բարև: Այսօր ես տեսա քո պրոֆիլը և ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ քո հետ ծանոթանալու: Մենք կարող ենք շփվել էլ փոստով, իրար ավելի լավ ճանաչենք: Ես կուղարկեմ իմ նկարը, որպեսզի դու հավատաս իմ «ճիշտ» լինելու մեջ: Անհամբեր պասում եմ քո պատասխանին:


Պատասխանեցի: Այսօր պատասխանը եկավ:

Բարև: Ես 24 տարեկան եմ, ապրում եմ Աֆրիկայում: ծնողներիս մահվանից հետո տեղափոխվել եմ Սենեգալ: Ապրում եմ փախստականի կարգավիճակով: Իմ հայրը նահանգապետ էր: Նրան սպանեցին…

Ես լավ աղջիկ եմ, կցանկանամ լինել քո կինը: Քեզ գրեցի, որովհետև տեսա քո մեջ այն, ինչն ինձ պետք է: Կցանկանամ իմանալ քո նախասիրությունների մասին: Իմ նախասիրություններն են՝ եփել, կարդալ, լսել երաժշտություն, խաղալ բասկետբոլ:

Ես հիմա ապրում եմ փախստականների համար նախատեսված ճամբարում: Այն գտնվում է քրիստոնեական եկեղեցու հովանու տակ: ճամբարը գտնվում է Սենեգալի ներսում, որտեղից էլ որ ես գրում եմ քեզ: Ես կարող եմ քեզ տալ եկեղեցու հեռախոսահամարը, որպեսզի զանգես և մենք կարողանանք շփվել:


Հետո՝ եթե շարունակեմ հետը խոսել, ինքն ինձնից գումար կխնդրի, որպեսզի կարողանա գալ Հայաստան և մենք կարողանանք ամուսնանալ::D:D

Արա բայց սիրունա…:)) (Պատկերացնու՞մ եք ինձ, էս աղջկա հետ:D)

http://img13.imageshack.us/img13/9228/c2mhw903385102.jpg
Նկարը փնտրեցի ինետում: Գտավ 4 արդյունք, որոնցից մեկը տանում էր այն սայթը (http://419.bittenus.com/photos.htm), որտեղ հավաքված էին նմանատիպ նամակները::))


Է՜հ…:cry2

SSS
10.11.2010, 17:10
Երեկ չէ առաջին օրը Լեդին առաջին անգամ տանը 11 ժամով մենակ էր մնացել:Աշխատանքից հետո տուն եմ մտնում :scare…Տանից միայն հուշեր էին մնացել,ինչին մռութը հասել էր կռծել թափել էր.անկողինների ծածկոցները,սավանները,խոհանոցում'բռնիչները,գրքեր,ամսագրեր…Աղբամանն էր շուռ տվել …Մի խոսքով…նման պահերին մոռանում ես ,թե ինչքան ես սիրում էդ խեղճ հարիվին…Ավելով մի քանի հատ խփեցի քամակին ու հո չէի գոռում հո չէի գոռում …Որպես պատիժ իմ սենյակից դուրս արեցի, գիշերը միջանցքում անց կացրեց ,հացն էլ մամային ասեցի ,որ տա (որ չմտածի էլի ներել եմ իրան…:)))
Առավոտը դուրս չտարա ու առանց ամենօրյա փաղաքշանքի եկա գործի…գործից տուն եմ եկել մեկ էլ տեսնեմ հողաթափս(տապչկա) բերեց…:oՄենք իրան տենց բան չենք սովորեցրել:o ,ապշած վերցրեցի ասեցի մյուսն էլ բեր, մեկ էլ մյուսը բերեց :'
Ասում եմ ,որ էսօր ճիպոտեմ կարողա ինձ համար սուրճ եփի?

Jarre
11.11.2010, 01:01
Չեմ կարող չնկատել, թե Հայաստանում ինչպես ազատորեն գործում պառակտողական կազմակերպությունները, թե ինչպես է զարգանում քսենոֆոբիան, ինչպես են պլանավորած ձևով ատելություն սերմանում հասարակության տարբեր խավերի նկատմամբ։

Էսօր տպավորվել եմ էս ամենի կրոնական դրևորմամբ։ Ընդհանրապես ձգտում եմ Ակումբում շատ չխորանալ էս հարցով, բայց մեկ-մեկ լկտիությունը մի այլ կարգի վուլգար է լինում....

Ուղղակի ուզում եմ ասել, որ Հայ Առաքելական Եկեղեցին մեղմ ասած էնքան ազնիվ չի, որ հիշի, որ բանտերում փտող մանկապիղծների, մարդասպանների, հայ կանանց ու աղջիկներին բռնաբարողների, պետական ունեցվածքը շորթողների եթե ոչ հարյուր տոկոսը, ապա առնվազն 90%-ը հենց իր իր կրոնը դավանողներն են։ Ու ոնց կարաս էտքանից հետո սրբի տեսքով հաշիվ պահանջես ուրիշներից, եթե ինքդ ես էտպիսին։ Հա, բայց մոռացել էի Գրանդ Քենդիի ռեկլամը՝ Մերը ուրիշ ա.....

Ուրվական
11.11.2010, 01:14
Էսօր նոյեմբերի տասնմեկն ա: Ուրիշ բան էր մտածված, լրիվ ուրիշ բան ստացվեց: Ու ես չէի պատճառը: Ամբողջ տարին սպասել էս օրվան, ու հետո սենց: Ոչինչ, հլը շատ նոյեմբերի տասնմեկեր կլինեն, նամանավանդ մյուս տարվանը: Ու իմ ուզածով, իմ մտածածով պիտի լինի: Ուշ ա արդեն, աշուն: Բայց լինում ա մեկ-մեկ, որ եղանակները խառնվում են: Կխառնվեն:
Ուրիշ տարբերակ չկա:

Tig
11.11.2010, 16:50
Էս ինչքան վախտա էս միտքը պտտվում էր ուղեղումս, բայց նորմալ չէր ձևակերպվում… չնայած հիմա էլ նորմալ չի…

Ո՞վա գլորում մարդկության անիվը…

Կան մարդիկ, որ կարծրատիպերից խոսալուց մեծ մեծ փրթում են դրանց կոտրելու մասին, բայց երբ հերթը իրենց է հասնում՝ նենց քայլ անելու, որը հակասում է տվյալ պահին հասարակության մեծամասնության նորմերին, սակայն իր ներքին մղումների պահանջն է՝ չեն կարողանում կոտրել… և կոտրվում են:
Բայց մարդիկ էլ կան, որ ոչինչ չեն խոսում, բայց պահը գալուց էլ կոտրում են կարծրատիպերը…

… երևի թե մարդկության անիվին ամենամեծ թափը հաղորդում են միաժամանակ խոսացողներն ու իրենց խոսքին տեր կանգնողները…

6-oper
11.11.2010, 17:10
Մի գուցե ավելի թեթև ապրենք?

erexa
11.11.2010, 17:50
Ես երբեմն նախանձվում եմ կենդանիների վրա ու գիտեք ինչի՞ որովհետև իրենք մարդկանցից շատ ավելի ազատ են ապրում: Բայց մենք ,մարդիկ, որոշ անկապների պատճառով չենք կարող հասնել մեր ուզած նպատակներին: Օրինակ Հնդկաստանում աղքատ մարդիկ չեն կարող սովորել, հարստանալ և հասնել իրենց նպատակներին էլ չեմ խոսում կանանց մասին թե ինչքան երկրներում են նրանց ստրուկի պես վերաբերվում: Մի խոսքով մարդիկ շատ ու շատ անկապ օրենքների պատճառով աներջանկանում են ու էդ անկապ ու սխալ օրենքներով շարունակում ապրել:

Հայկօ
11.11.2010, 19:46
Առավոտ, բուձիլնիկ, տրաքածագույն վիճակ, չբացվող աչքեր: Ու ոչ մի հույս չկա, որ կարող ա էսօր կիրակի ա. հաստատ պիտի վեր կենամ: Մի կերպ արթնանում եմ՝ ինձ համոզելով-խաբելով, մի կերպ ուշքի եմ գալիս, ձեռքս ինչ ընկնում ա՝ հագնում եմ, էն ամենաանխուսափելի գործողությունները կատարում եմ ու տենց էլ անգիտակից վիճակում դուրս եմ գալիս տաքսի բռնելու, որովհետև անտանելի ուշանում եմ: Գնում ենք: Ես բութ հայացքս հառել եմ պատուհանից դուրս. միայն ողնուղեղային պարզունակ ֆունկցիաներս են դեռ ակտիվ՝ շնչել-մնչել, մնացած ամեն ինչ անհույս ջնջխված վիճակում ա: Խաչմերուկի տակ կանգնած ենք. դիմացներս մի ուրիշ տաքսի ա կանգնած դեղին համարներով՝ 1129: Նայում եմ էս համարներին ու մտածում. ախր ես ոնց որ թե հենց նոր եմ արթնացել, էս ե՞րբ տասնմեկ անց կես եղավ...

:D

Kita
11.11.2010, 19:47
Ուրեմն տատս միշտ ստիպում է հդմները բերել ու երբ տուն եմ մտնում, մեկից փորփրում է տեսնի` կա-չկա:)) Էտ էլ էտ կնգա զբաղմունքներից և երջանկություններից մեկն է:)) Ես էլ սկսել եմ պարտաճանաչ ուզել հդմ-ները ու բերել:))
Էսօր վերցրեցի ծրարը, որի մեջ դրած են հդմները, որ ստուգեմ, բոլորը հանեցի, ծրարի մեջ մի հատ մնաց կպած ու հենց դա հանեցի, որ ստուգեմ 1-ը և ինչ:)) 5 նշի համկնամբ 20000 դրամ եմ շահել:D:lol Տեսնեիք ոնց էի հրճվել, ուրախացել:D Պրիտոմ հենց իմ առած կտրոն էր:D
Լռիվ էն 10 տարվա առաջվա լոտոյական կայֆերից էր:D Մինչև հիմա մի հատ գրքի արանքը դաստայով լոտոներ ունեմ պահած, անկապ էլի:))
Այ տենց բաներ:)) Ասածս ինչ է, ժողովուրդ հդմները հավաքեք:D

Հարդ
11.11.2010, 20:25
...երբ ինչ որ մեկին «լավ տեղի տեղ ես» ցույց տալիս, մի ժամանակ անց դեմքի էս :o արտահայտությունն ես ստանում, երբ պարզում ես, որ արդեն ինքը քեզնից լավ գիտի էդ «լավ տեղի տեղը»:
...ու երբ մեկին մեկ այլ մարդու հետ ես ծանոթացնում, ու մի ժամանակ անց հանկարծակի պարզում ես, որ ինքը հիմա քեզանից հազար գլուխ լավ ա ճանաչում էդ մարդուն, հլը մի բան էլ դու ես քեզ ավելորդ զգում:

Չէ, ես չեմ նախանձում, ուղղակի հետևություններ եմ անում:

Անտիգոնե
11.11.2010, 23:57
Որոշել էի խնձոր ուտել: Բացում եմ սառնարանը, ընտրում ամենամեծը ու արդեն փակում էի դուռը, երբ մեկ ուրիշը նկատեցի, համարյա թե նույնքան մեծ, բայց ավելի գեղեցիկ տեսքով: Առաջինը դրեցի, երկրորդը վերցրեցի, սառարանի դուռը փակեցի ու… չէ, բայց այն մեկն ավելի լավն էր, չնայած տեսքը միքիչ զիջում է: Հը…:thinkէհ, վերջ իվերջո խնձորի կարևորը համն է ախր: Նորից եմ բացում սառնարանը փոխում խնձորները, հաստատակամորեն փակում դուռը ու... Չէ, այնուամենայնիվ ճիշտ կլիներ վերցնել երկրորդը… հա հաստատ երկրորդը ավելի ճիշտ կլինի որ վերցնեմ: Եվ այսպես 4 կամ 5 անգամ փոխում եմ խնձորները: Անելանելի վիճակում եմ: Լավ, բա հիմա ինչ անեմ:think: Երկու խնձորները դնում եմ սառնարանի վրա, աչքերս փակում ու ձեռքս մեկնում: Ըհը… այնուամենայնիվ առաջինը վերցրեցի: Ուրեմն իվերուստ այդպես էր նախանշված:):
Հիմա նստած ուտում եմ խնձորս ու մտածում, ինչու պատահականությանը դիմեցի, ես հո թույլ մարդ չեմ, կարգին կամքի ուժ ու իմաստություն ունեմ: Չե սա ինձ պատիվ չի բերում: Գնամ ևս մի խնձոր ընտրեմ…
Օֆ…Վաղը կարևոր հանդիպում ունեմ, այդ ուղղությամբ մի լավ մտածել է պետք:

Chuk
12.11.2010, 00:06
Մեկը, կարևոր չի թե ով, ցույց տվեց իր ֆոտոշոփային «գլուխգործոցը» ու հույսուհավատով նայեց ինձ.
- Լա՞վ ա ստացվել:

Նայեցի նրա «աշխատանքին», լացս եկավ: Ուզեցի ասեմ, որ խայտառակություն է, բայց նայեցի դեմքին ու էդ աչքերը որ տեսա, հասկացա, որ մինչև սրտի խորխորատները վիրավորվելու, կոմպլեքսավորվելու, տխրելու ա, եթե թեկուզ կես բերան վատ բան ասեմ: Բայց ախր լեզուս չի պտտվի էդ «աշխատանքին» թեկուզ ծռմռված բերանով լավ բան ասեմ: Ու բերանս բացեցի, որ իմ «ճշմարտությունը» իմ «ճշմարտախոս լեզվով» բարբառեմ, երբ հիշեցի մի իմաստուն մարդու, որն ասում էր.
- Արտակ, եթե զգում ես, որ մարդուն կարող ես հոգեկան բավարարություն պատճառել, դերասանություն արա, պարտադիր չի, որ խաբես, ուղղակի դերասանություն արա:

Ու որոշեցի օգտվել այդ խորհրդից ու պատասխանեցի հույսովուհավատով ինձ նայող այդ մեկին.
- Պարզապես հրաշալի է, տակավին աչքերս արցունքով լցվեցին այս չքնաղագեղ աշխատանքը տեսնելուց...

- Ձե՞ռ ես առնում, - դերասանությունս չանցավ, ինքը՝ նեղացավ:


Դե հիմա գնա ու բացատրի, որ այ մարդ, իմ կարծիքով խայտառակություն ա, բայց դա հո վերջնական «դատավճիռ» չի: Կարող ա ես եմ սխալ հասկանում... Չէ.. մարդիկ չեն սիրում քննադատվել... հիմնականում :(

Katka
12.11.2010, 11:05
Թայվանի էկս-պռեզիդենտին կոռուպցիայի եւ կաշառակերության համար դատապարտել են: Փող հավաքենք ժողովրդով ու իրանց դատավորին մեր երկիր հրավիրենք::8

Ariadna
12.11.2010, 13:21
Գիտեք ինչ եմ ջոկել, էկա ձեզ էլ ասեմ, էն որ ասում են է՝ կարևորը նույն ուղղությամբ նայելն է, ոչ թե մեկ մեկու, սուտ բան ա, աշխատեք իրար նայել, նույն ուղղությամբը հարցի լուծում չի և հաստատ բավարար պայման չի, ըստ իս :))

My World My Space
12.11.2010, 13:30
էս վերջերս պետական որոշ ծառայություններ սկսել են լուրջ հետաքրքրվել ակումբով: Նոր անդամների անուններն ամեն ինչ ասում են` էլ 6-ի օպեր, էլ քրեկատարողական ծառայություն.....

էսա ես էլ ինձ համապատասխան նիկ կդնեմ, ու սաղ կթամամի.....;):D

SSS
12.11.2010, 13:55
Պատմությունն երեկ եմ լսել,հենց գլխավոր հերոսի շուրթերից,ցանկացա կիսվել.
Աննան 26 տարեկան էր և ըստ իրենց բարեկամների վաղուց արդեն տանը մնացած էր համարվում: Ծանոթներից մեկը մի օր ասում է ,թե մի գործող տարբերակ կա ամուսնանալու համար. հենց ամանորյա գիշերը, 12-ը խփելուն պես պետք է նոր վարտիք (տռուսիկ ասեմ չե նեղվի չէ?:oy) հագնի և վազի դուրս,ու այդ տարի անպայման կամուսնանա::)
Բնականաբար Աննան (բոլոր տանը մնացածների պես) խելքը գլխին աղջիկ է լինում և ականջի հետև է գցում,բայց էնքան են խեղճ աղջկա ականջին նստում ,վերջը սա ճարը կտրած համաձայնումա մենակ թե գլուխը չտանեն:
Դեկտեմբերի 31: 12-ը խփելուն պես Աննան յուբկայի տակից վրանա քաշում նոր տռուսիկը և վազում դուրս… 10րոպե է անցնում Աննան չկա,20…,30…Մեկ էլ դռան զանգը տալիս են ծնողները դուռը բացում են և ինչ տեսնեն. Մի տղա, Աննան էլ գիրկը, տռուսիկն էլ ոտքերից կախ ընկած…Բանից պարզվումա որ էս խեղՃ աղջիկը չի հասցնում վերև քաշի, ընկնում ա ոտքն էլ կոտրում…Դե մնացածն էլ պարզա երևի. էդ տղան շենք մտնելիսա լինում ,տեսնում ա էդ աղջիկը շենքի մոտ ընկած…
Դեպքից 6 ամիս անց նրանք ամուսնանում են :))

Աղջինե'ր, գնում ենք վարտիք գնելու :roll

Արևածագ
12.11.2010, 16:47
Կանգառում կանգնած եմ, փողոցի ծայրից վզզալով ոստիկանական մեքենան է սուրում: Բարձրախոսով վարորդներից պահանջում են ազատել ճանապարհի երկրորդ գիծը, ծայրահեղ աջ դիրք գրավել: Ոստիկանական մեքենային հետևում է հանցագործներ տեղափոխող բեռնատարը՝ ճաղապատ լուսամուտներով ու կապույտ լուսացույցով: Տասը վայրկյան անց հետքներն էլ չկա:
Մի ուրիշ տեղ կանաչ լույսին եմ սպասում, որ փողոցն անցնեմ: Նորից ոստիկանական մեքենայի սուլոցն ու էլի նույն կապույտ լուսացույցը: Մտածեցի՝ «երևի հանցագործներ են տեղափոխում» : Չէ', այս անգամ նահանգապետն էր : Մտքովս անցավ, որ հետաքրքիր օրինաչափություն կա նրա մեջ, որ վտանգավոր հանցագործներին ու բարձրաստիճան իշխանավորներին կապույտ լապտերի ու ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ են տեղափոխում: Մի տարբերությամբ միայն, որ առաջիններին չի հաջողվել այնքա'ն թալանել, որ իրենք էլ բեռնատարի թափքում նստելու փոխարեն պետական զրահապատ ջիպում նստեն:

Agni
12.11.2010, 22:56
Կյանք... մարդիկ... իրարանցում... փոթորկահույզ մտքեր... բնազդներ... տաբուներ... հումանիզմ... անիմաստություն... լիություն...դատարկություն... հավատ ու ժամանակ:
Չէ ամեն ինչ կարգինա, արտահայտվում էի ուղղակի:)

Էլիզե
12.11.2010, 23:34
Սկզբից աշխատանքդ սիրում ես, հետո՝ զզվում, հետո՝ դառնում անտարբեր նրա հանդեպ... :)


:aaa բոլորի մոտ էլ նույնն ա, թե ուղղակի ես ՎՕՏՊՈՒՍԿԻ կարիք ունեմ? :{

Rhayader
13.11.2010, 01:53
Պահի տակ մտածում ես՝ ինչ կլիշեի ու տափակությունների կարող են գնալ մարդիկ, որ ուրիշներին դուր գան: Հետո հասկանում ես, որ չես կարող նրանց մեղադրել միայն այն բանի համար, որ դու իրենցից լավն ես:
Լա՞վն ես: Լավն եղիր նրա մեջ, ինչ անում ես, ոչ թե քո լավը լինելը թափ տուր ուրիշների քթի տակ: Քեզ դա չեն ների:

VisTolog
13.11.2010, 04:02
Ամեն ինչ էնքան էլ վատ չէր, որքան պատկերացնում էի::love

Uակայն ամեն պահ կարող է 2 ուժգին պայթյուն լինել::cry2

Պետքա ռումբի լարերը շաաաատ զգույշ անջատել::aha