Մուտք

Դիտել ողջ տարբերակը : «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»

Էջեր : 1 2 3 4 [5] 6 7 8 9

Ռուֆուս
03.04.2008, 16:28
Լավ էլի, հանձնվում եմ, ասա:
Հ.Գ. Բայց դու լավ ինկվիզիտոր կլինես:D

էէէէ, հանձնվել չկա! Համարյա թե գուշակել ես.....

Համ էլ ես ինկվիզիտորի համար չափազանց բարի եմ :)

Safaryan
03.04.2008, 16:31
էէէէ, հանձնվել չկա! Համարյա թե գուշակել ես.....

Համ էլ ես ինկվիզիտորի համար չափազանց բարի եմ :)

Կլինես բարի ինկվիզիտոր: բա էսքան տանջել կլինի:D
Բրատիսլավա

Ռուֆուս
03.04.2008, 16:33
Ապրես!!!! Բրատիսլավան ճիշտ պատասխանն է: Մենակ թե խնդրում եմ սպիտակ գույնով չգրես, չի երևում :)

Safaryan
03.04.2008, 16:35
Ապրես!!!! Բրատիսլավան ճիշտ պատասխանն է: Մենակ թե խնդրում եմ սպիտակ գույնով չգրես, չի երևում :)
Արդեն փոխեցի:

Լավագույն ավանդույթները շարունակվում են: հերիք էր, որ ասեիր բոնուսային, կատակ , հեշտ հարց ու սկսում են տանջանքները:

Ռուֆուս
03.04.2008, 16:39
Արդեն փոխեցի:

Լավագույն ավանդույթները շարունակվում են: հերիք էր, որ ասեիր բոնուսային, կատակ , հեշտ հարց ու սկսում են տանջանքները:

Դե էլ մի սկսի, լավ էլ հեշտ հարցեր են :)

Համ էլ քո հերթնա ;)

Norton
03.04.2008, 16:40
Արդեն փոխեցի:

Լավագույն ավանդույթները շարունակվում են: հերիք էր, որ ասեիր բոնուսային, կատակ , հեշտ հարց ու սկսում են տանջանքները:

հեշտ հարց խնդրում եմ…:)

Safaryan
04.04.2008, 08:29
Դե էլ մի սկսի, լավ էլ հեշտ հարցեր են :)

Համ էլ քո հերթնա ;)

Իմ հերթնա, ուրեմն ասեմ:

Ավելացվել է 1 րոպե անց

հեշտ հարց խնդրում եմ…:)

Իրոք հեշտ հարց:
Այն ո՞ր աշխարհագրական մեծ հայտնագործությունն է, որ մոտ 100 տարուց ավելի գաղտնի է պահվել:

Ռուֆուս
04.04.2008, 09:38
հմմ, Ավստրալիա?

firewall
04.04.2008, 09:42
միգուցէ Գրենլանդիա՞

Safaryan
04.04.2008, 10:00
հմմ, Ավստրալիա?

Այո:
Եվ միանգամից հարցի շարունակություն: Ինչու՞;)

Ռուֆուս
04.04.2008, 10:15
Այո:
Եվ միանգամից հարցի շարունակություն: Ինչու՞;)

Որովհետև հոլանդացիներն էին առաջինը Ավստրալիան հայտնագործել, իսկ մարդկությանը Ավստրալիայի գոյությունը հայտնի դարձավ 100 տարի անց Ջեյմս Կուկի շնորհիվ :)

Ռուֆուս
04.04.2008, 10:57
Լավ, հեշտ ;) հարց

Որ կղզիներն են նախկինում հայտնի եղել Սենդվիչյան կղզիներ անունով?

Safaryan
04.04.2008, 11:10
Որովհետև հոլանդացիներն էին առաջինը Ավստրալիան հայտնագործել, իսկ մարդկությանը Ավստրալիայի գոյությունը հայտնի դարձավ 100 տարի անց Ջեյմս Կուկի շնորհիվ :)
Ճիշտ ես սկսել, բայց պատասխանը լիարժեք չէ: Ինչու ՞էին գաղտնի պահում:

Ռուֆուս
04.04.2008, 11:13
Ճիշտ ես սկսել, բայց պատասխանը լիարժեք չէ: Ինչու ՞էին գաղտնի պահում:

Չգիտեմ, երևի չէին ուզում, որ անգլիացիները իմանային ու գաղութացներին Ավստրալիան :)

Safaryan
04.04.2008, 11:15
Լավ, հեշտ ;) հարց

Որ կղզիներն են նախկինում հայտնի եղել Սենդվիչյան կղզիներ անունով?

Հավայան կղզիները:B

Ավելացվել է 1 րոպե անց

Չգիտեմ, երևի չէին ուզում, որ անգլիացիները իմանային ու գաղութացներին Ավստրալիան :)

Ավելի ճիշտ իրենք ուժեր ու միջոցներ չունեին յուրացնելու այն: Բայց պատասխանը ընդունված է::B

Ռուֆուս
04.04.2008, 11:17
Ապրենք երկուսս էլ :)

Կարծեմ քո հերթն է հարց տալու :)

Safaryan
04.04.2008, 11:18
Ո՞ր մեծ ծոցագնացի հայտարարությունը մոտ 50 տարով հետաձգեց Անտարկտիդայի հայտնագործությունը և ի՞նչ էր նա հայտարարել:;)

Norton
04.04.2008, 12:19
Ո՞ր մեծ ծոցագնացի հայտարարությունը մոտ 50 տարով հետաձգեց Անտարկտիդայի հայտնագործությունը և ի՞նչ էր նա հայտարարել:;)

Լազարև՞

Ռուֆուս
04.04.2008, 12:20
Կուկի մատն էր խառը, բայց չեմ հիշում թե ինչ էր ասել....

Safaryan
04.04.2008, 12:21
Լազարև՞

Չէ, Լազարևը չի

Ավելացվել է 30 վայրկյան անց

Կուկի մատն էր խառը, բայց չեմ հիշում թե ինչ էր ասել....

Իսկ կոնկրետ ո՞ր Կուկի

Kuk
04.04.2008, 12:23
Ժակ Իվ Կուստո՞:

Կարողա՞ ես եմ արել;)

Norton
04.04.2008, 12:30
Լավ պարզա ,որովհետև Կուկը կարծում էր ,որ սառույցների տակ ցամաք չկա,այսինքն այն համարում էր սառույցներ կույտ…

Safaryan
04.04.2008, 12:32
Լավ պարզա ,որովհետև Կուկը կարծում էր ,որ սառույցների տակ ցամաք չկա,այսինքն այն համարում էր սառույցներ կույտ…

Բայց որ Կուկը ժողովուրդ: Համ էլ չէ, սառույցների տակ գտնվելը չէր պատճառը:

Kuk
04.04.2008, 12:34
Բայց որ Կուկը ժողովուրդ: Համ էլ չէ, սառույցների տակ գտնվելը չէր պատճառը:

Ճիշտ պատասխան չի հնչե՞լ :o

Safaryan
04.04.2008, 12:51
Ճիշտ պատասխան չի հնչե՞լ :o

Ծովագնացի անվան մի մասը ճիշտ է՝ Կուկ, բայց կոնկրետ որ Կուկը, և ի՞նչ է նա հայտարարել:

Globus
04.04.2008, 12:55
Ծովագնացի անվան մի մասը ճիշտ է՝ Կուկ, բայց կոնկրետ որ Կուկը, և ի՞նչ է նա հայտարարել:

Ջեյմս Կուկ: Նա հայտարարել էր, թե հարավում ցամաք չկա /ինքն էր ճանապարհորդում դեպի հարավ, բայց դժվարությունների պատճառով հետ է դառնում/: Իսկ այն ժամանակ նրա հեղինակությունը այնքան բարձր էր, որ ոչ մեկը չէր համարձակվում նրան հակաճառել:

Safaryan
04.04.2008, 13:25

Այո: Լիարժեք պատասխան:hands
Սպասում ենք հարցի:;)

Globus
04.04.2008, 13:28
Այո: Լիարժեք պատասխան:hands
Սպասում ենք հարցի:;)

Որո՞նքն են երկրի կենտրոնից ամենահեռու և ամենամոտ կետերը:

Kuk
04.04.2008, 13:33
Որո՞նքն են երկրի կենտրոնից ամենահեռու և ամենամոտ կետերը:

Ամենահեռուն կարծում եմ՝ Էվերեստ:

BOBO
04.04.2008, 13:44
Ամենամոտն էլ Մարիանյան անդունդը:)

Safaryan
04.04.2008, 13:53
Չէ, ժող, սխալ էք գրել, ես ճիշտ պատասխանը գիտեմ, բայց դեռ չեմ գրի::)

Ռուֆուս
04.04.2008, 14:04
Որո՞նքն են երկրի կենտրոնից ամենահեռու և ամենամոտ կետերը:

Ամենամոտը պետք լինեն Հյուսիսային ու հարավային բևեռները, իսկ ամենահեռուն հասարակածը ու թերևս Կիլիմանջարոն, որովհետև հասարակածին մոտ է գտնվում

BOBO
04.04.2008, 14:14
Երկրի կենտրոնը ինչի հետ եք? Գրինվիչի ու Հասարակածի հատման կետը?

Ռուֆուս
04.04.2008, 14:15
Երկրի կենտրոնը ինչի հետ եք? Գրինվիչի ու Հասարակածի հատման կետը?

Ինձ թվում է երկրագնդի կենտրոնի մասին է խոսքը

BOBO
04.04.2008, 14:21
Ինձ թվում է երկրագնդի կենտրոնի մասին է խոսքը
Հա դե ուրեմը Էվերեստն ու Մարիանյանն էն էլի:)

Ռուֆուս
04.04.2008, 14:25
Հա դե ուրեմը Էվերեստն ու Մարիանյանն էն էլի:)

Բայց հաշվի առ, որ երկրագունդը կլոր գունդ չի, վերևից ու ներքևից սեղմված է: Ավելի շատ նման է գրեյփֆրուտի

BOBO
04.04.2008, 14:34
Բայց հաշվի առ, որ երկրագունդը կլոր գունդ չի, վերևից ու ներքևից սեղմված է: Ավելի շատ նման է գրեյփֆրուտի
Հա հաշվի եմ առնում, բայց երկու շառավիղների տարբերությունը շատ քիչա համեմատած Մարիանյան անդունդի խորության հետ(եթե լավ եմ հիշում 11022կմ:) ):
էվէրեստի ու Կիլիմանջարոյի տարբերությունն էլ մի 3000 կմ ա, էլի շատ մեծա շառավիղների տարբերությունից:)

Ռուֆուս
04.04.2008, 14:41

հմմ, ճիշտն ասած ես չգիտեմ թե շառավիղների տարբերությունը ինչքան է, միգուցե էդքան էլ շատ չէ: Չնայած կասկածում եմ, որ Globus-ը էսքան հեշտ հարց տար....

BOBO
04.04.2008, 14:44
հմմ, ճիշտն ասած ես չգիտեմ թե շառավիղների տարբերությունը ինչքան է, միգուցե էդքան էլ շատ չէ: Չնայած կասկածում եմ, որ Globus-ը էսքան հեշտ հարց տար....
Դե, իմ հիշելով 40-քանի կիլոմետր էր:)
Կամ ավելի շատ, լավ չեմ հիշում բայց հաստատ 3000 չէր հասնում էլի:))

Ըհը, քթա 21,26կմ:)

Safaryan
05.04.2008, 17:31
Ամենամոտը պետք լինեն Հյուսիսային ու հարավային բևեռները, իսկ ամենահեռուն հասարակածը ու թերևս Կիլիմանջարոն, որովհետև հասարակածին մոտ է գտնվում

Ճիշտ ես, ամենամոտը բևեռներն են, ավելի կոնկրետ հյուսիսայինը,որովհետև հարավայինում սառույցները շատ են, իսկ ամենահեռու կետը՝ Չիմբորասո գագաթն է::)

firewall
05.04.2008, 18:05
Հա հաշվի եմ առնում, բայց երկու շառավիղների տարբերությունը շատ քիչա համեմատած Մարիանյան անդունդի խորության հետ(եթե լավ եմ հիշում 11022կմ:) ):

11022կմ՞ :):)
Մասիսի բարձրությունը 5 հազար մետրից մի քիչ ավելա: Երևի հասկացար… :):);)

BOBO
05.04.2008, 18:23
11022կմ՞ :):)
Մասիսի բարձրությունը 5 հազար մետրից մի քիչ ավելա: Երևի հասկացար… :):);)
Վայ, մետր:oy
Ուրեմը բևեռներն ա մոտիկը, բայց հեռուն խի ա Չիմբորասոն չհասկացա:think
Մասիսը ինչ կապ ուներ բայց:)

firewall
05.04.2008, 18:58
Վայ, մետր:oy
Ուրեմը բևեռներն ա մոտիկը, բայց հեռուն խի ա Չիմբորասոն չհասկացա:think
Մասիսը ինչ կապ ուներ բայց:)

Որ պատկերացնես, որ 21,26կմ բևեռների հեռավորությունը այդքան էլ քիչ չի :D

Kuk
05.04.2008, 21:00
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»

Ե՛ս;)

Norton
06.04.2008, 11:35
Հիմա ով ա հաջորդը հարց տալիս՞

Adam
06.04.2008, 12:11
Հարց.
Հանրահայտ չեմպիոն(չեմ ասի ինչ սպորտի), որի ազգանունը հակառակ կարդալով մի քիչ անշնորհք բան է ստացվում: Եվ տենց բան դժվար ծախեն խանութներում:

BOBO
06.04.2008, 12:52
Հարց.
Հանրահայտ չեմպիոն(չեմ ասի ինչ սպորտի), որի ազգանունը հակառակ կարդալով մի քիչ անշնորհք բան է ստացվում: Եվ տենց բան դժվար ծախեն խանութներում:
Կասպառով:D

Adam
06.04.2008, 14:02
Կասպառով:D

հա :hands

Ռուֆուս
06.04.2008, 14:34
Լոոոոլ, մեռա.......:D :D :D :D :D

Norton
06.04.2008, 15:00
Ուրեմն սենց հարց....
Ո՞վ է ԱՄՆ նախագահներից պաշտոնավարել ամենաերկարը:Քանի՞ տարի է պաշտոնավարել:Ո՞ր կուսակցությունն էր ներկայացնում:Նրա ռեկորդը հիմա նախագահներից ոչ մեկը չի կարա գերազանցի:Ինչու՞
Հիմա ամենաերկարը անընդմեջ քանի տարի կարող է կառավարել ԱՄՆ նախագահը՞

firewall
06.04.2008, 16:00

Ֆրանկլին Ռուզվելտը: 12: Դեմոկրատական: Ամենաշատը 8 տարի կարող է մի ԱՄՆ նախագահ ղեկավարել:

Norton
06.04.2008, 16:08
Ֆրանկլին Ռուզվելտը: 12: Դեմոկրատական: Ամենաշատը 8 տարի կարող է մի ԱՄՆ նախագահ ղեկավարել:

իսկ ինչի ինքը 12 տարի կառավարեց՞(եթե մաքսիմումը 8 տարի է)

firewall
06.04.2008, 16:18
իսկ ինչի ինքը 12 տարի կառավարեց՞(եթե մաքսիմումը 8 տարի է)

Այն ժամանակ այդպիսի սահմանափակում չկար և նա 4 անգամ անընդմեջ ընտրվել էր, որպես ԱՄՆ նախագահ:

Norton
06.04.2008, 16:20
Այն ժամանակ այդպիսի սահմանափակում չկար և նա 4 անգամ անընդմեջ ընտրվել էր, որպես ԱՄՆ նախագահ:

հա մեկ էլ ասեմ,որ հազվադեպ դեպքերում հնարավոր է նախագահը կառավարի 9 տարի…

firewall
06.04.2008, 16:32
հա մեկ էլ ասեմ,որ հազվադեպ դեպքերում հնարավոր է նախագահը կառավարի 9 տարի…

իսկ 10՞ :)

Ավելացվել է 6 րոպե անց
Այսինքն անընդմեջ, թե ընդհանրապես՞

Norton
06.04.2008, 16:45
իսկ 10՞ :)

Ավելացվել է 6 րոպե անց
Այսինքն անընդմեջ, թե ընդհանրապես՞

Չէ սենց օրենք կա,որ եթենախագահը ինչ-ինչ պատճառներով կառավարումէ 3 տարի նրան փոխարինում է փոխնախագահը,որը 1 տարի կառավրելուց հետո կարող է առաջրադրվել 2 անգամ,այդպես ստացվում է 9 տարի,բայց այդպիսի դեպք դեռ ԱՄՆ պատմությունում չի հանդիպել ու դժվար էլ հանդիպի:)

հաջորդ հարցը դու պիտի տաս…

Սերխիո
06.04.2008, 18:51
իսկ ինչի ինքը 12 տարի կառավարեց՞(եթե մաքսիմումը 8 տարի է)

ետ կապված ա եղել համաշխարհային պատերազմի հետ, քանի որ նման իրավիճակում ,կարելի է բացառություն անել և պրեզիդենտին թողնել :

Norton
06.04.2008, 18:57
ետ կապված ա եղել համաշխարհային պատերազմի հետ, քանի որ նման իրավիճակում ,կարելի է բացառություն անել և պրեզիդենտին թողնել :

Չէ,պատասխանը արդեն հնչել էր,այդ ժամանակ 2 անգամ ընտրվելու սահմանափակում չկար;)

firewall
06.04.2008, 19:00
ետ կապված ա եղել համաշխարհային պատերազմի հետ, քանի որ նման իրավիճակում ,կարելի է բացառություն անել և պրեզիդենտին թողնել :

ամենակարըոր պատճաոը դա չէր - բայց առաջարկում եմ մյուց հարցը դուք տաք :):)

Globus
07.04.2008, 08:50
Ճիշտ ես, ամենամոտը բևեռներն են, ավելի կոնկրետ հյուսիսայինը,որովհետև հարավայինում սառույցները շատ են, իսկ ամենահեռու կետը՝ Չիմբորասո գագաթն է::)

Ճիշտ է:
Ամենամոտը բևեռներն են, ամենահեռուն հասրակածի վրա գտնվող Չիմբորասո գագաթը /Անդերի համակարգում/: Բացատրությունը. Երկրագնդի շառավիղների տարբերությունը մոտ 21.4 կմ է /մեծ. շառ.8556.863-փոքր. շառ.8378.245/:

Safaryan
07.04.2008, 09:05

Ո՞վ է ասել. Ինչին հասել է Նապոլեոնը սրով, ես կհասնեմ գրչով:

Norton
07.04.2008, 15:25
Ինտելեկտուալ խաղերի սիրահարների համար…
Գրում եմ հարց,որը պահանջում է կարճ ու կոնկրոտ պատասխան,ճիշտ պատասխանողը տալիս է հաջորդ հարցը…
Սկսում եմ ես…Ո՞րն է աշխարհի ամենախոնավ(տեղումների քանակով) վայրը:

BOBO
07.04.2008, 15:51
:D
Սուտա:D, ամենաշատը Չերապունջայում ա գալի

Norton
07.04.2008, 15:53
:D
Սուտա:D, ամենաշատը Չերապունջայում ա գալի

ՃԻՇՏԱ

Safaryan
08.04.2008, 13:09
Ո՞րն է աշխարհի ամենաչոր վայրը:

Հ.Գ. Լավ թեմա է, կանգ չառնելու համար գրեցի:

Սերխիո
08.04.2008, 13:22
Սահարա ?

Safaryan
08.04.2008, 13:43
Սահարա ?

Սահարան ամենամեծ անապատն է, բայց ամենաչորը չի:

Yellow Raven
08.04.2008, 14:03
Ատակամա կիսաանապատը չի?

Safaryan
08.04.2008, 14:08
Ատակամա կիսաանապատը չի?

Այո, Ատակամա անապատը Չիլիում: /Որոշ տեղերում տեղումները թափվում են նույնիսկ տասնյակ տարին մեկ/

BOBO
08.04.2008, 14:18
Էս թեման ոնց որ զուտ աշխարհագրական ա հա?:))

Ամենալայն նեղուցը?:)

Safaryan
08.04.2008, 14:22
Էս թեման ոնց որ զուտ աշխարհագրական ա հա?:))

Ամենալայն նեղուցը?:)

Դրեյկի նեղուցն է:
Այդ դեպքում ամենանեղ նեղուցը ո՞րն է:

Ռուֆուս
08.04.2008, 14:24
Արիկա քաղաքը Ատակամայում

Yellow Raven
08.04.2008, 14:26
Դրեյկի նեղուցն է:
Այդ դեպքում ամենանեղ նեղուցը ո՞րն է:
Բոսֆորի նեղուցը...

Safaryan
08.04.2008, 14:26
Արիկա քաղաքը Ատակամայում

Ոնց-որ թե մի քիչ ուշացել ես:

Yellow Raven
08.04.2008, 14:27
Բոսֆորի նեղուցը...
Որնա աշխարհի ամենամեծ թռչող թռչունը?

Ռուֆուս
08.04.2008, 14:29
Կոնդոր

BOBO
08.04.2008, 14:29
Բոսֆորն ա թե Փոքր Բելտը?:think

Yellow Raven
08.04.2008, 14:30
Ճիշտա…
Իմ իմանալով ամենանեղը Բոսֆորնա:

Safaryan
08.04.2008, 14:34
Ամենանեղ նեղուցը Փոքր Բելտ նեղուցն է:

Ավելացվել է 4 րոպե անց
Ասացեք ամենաերկար նեղուցը

BOBO
08.04.2008, 14:41
Մոզամբիկ:B

Safaryan
08.04.2008, 14:54
Մոզամբիկ:B

Ճիշտ է:

Դիմակ
08.04.2008, 14:55
Հետաքրքիր հարց:

Ով եմ ես? :D

Safaryan
08.04.2008, 14:56
Հետաքրքիր հարց:

Ով եմ ես? :D

BOBO-ն:D, քանի որ հարցը տալու հերթը նրանն է::D

BOBO
08.04.2008, 15:14
:D
Չէ ես չեմ:D

Հարց. Ամենացածր ջերմաստիճանը որտեղ ա գրանցվել(կոնկրետ) և ինչքան:)

Norton
08.04.2008, 15:25
Երևի Սիբիրում կամ Հարավայնի բևեռում,մոտ -70ից -80:think

Yellow Raven
08.04.2008, 15:41
:D
Չէ ես չեմ:D

Հարց. Ամենացածր ջերմաստիճանը որտեղ ա գրանցվել(կոնկրետ) և ինչքան:)
Երևի Անտարկտիդայում գրանցված կլինի,բայց թե ինչքան չեմ կարող ասել,հավանաբար -80--100 աստիճան Ցելսիուսի սանդղակով:

Safaryan
08.04.2008, 15:46
:D
Չէ ես չեմ:D

Հարց. Ամենացածր ջերմաստիճանը որտեղ ա գրանցվել(կոնկրետ) և ինչքան:)

Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում է գրանցվել ամենացածր ջերմաստիճանը՝ -89.6աստիճան:

Yellow Raven
08.04.2008, 15:48
Համարյա ճիշտ էի էլի

Safaryan
08.04.2008, 15:48
Համարյա ճիշտ էի էլի

Դե հարցը դու տուր:)

BOBO
08.04.2008, 15:49
Գրում եմ հարց,որը պահանջում է կարճ ու կոնկրոտ պատասխան
Եվ տրվում է կարճ կոնկրետ պատասխան:))

Yellow Raven
08.04.2008, 15:49
Լավ,շեղվենք աշխարհագրությունից:

Հին Չինաստանում որ մասնագիտության տեր մարդիկ էին անպայման կրում սև ակնոցներ?

BOBO
08.04.2008, 15:50
Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում է գրանցվել ամենացածր ջերմաստիճանը՝ -89.6աստիճան:
Հա աբրիս ճիշտա:)

BOBO
08.04.2008, 16:13
Լավ,շեղվենք աշխարհագրությունից:

Հին Չինաստանում որ մասնագիտության տեր մարդիկ էին անպայման կրում սև ակնոցներ?
Քարտաշները:))

Դիմակ
08.04.2008, 16:17
Լավ,շեղվենք աշխարհագրությունից:

Հին Չինաստանում որ մասնագիտության տեր մարդիկ էին անպայման կրում սև ակնոցներ?

ԴԻՄԱԿները :D

Yellow Raven
08.04.2008, 20:46
Չէ երկուստ էլ սխալ եքhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif
Էն կողմով մտածեք,որ նրա համար էին կրում, որ ուրիշները իրանց դեմքի արտահայտությունը չտեսնեին:

Մանե
08.04.2008, 20:55
դատավորնե՞րը:think կամ էլ դահիճները

Yellow Raven
08.04.2008, 20:56
Ապրես ճիշտա, դատավորներն էին:
Սպասում ենք քո հարցին:

Մանե
08.04.2008, 21:01
Դեռ հարց չունեմ, դու կառաջարկե՞ս:oy:)

Yellow Raven
08.04.2008, 21:08
Լավ ես տամ,բայց հեշտա:
Որ մասնագիտության տեր մարդկանց էին Հին Հունաստանում անվանում <<խիրուրգ>>:

Մանե
08.04.2008, 21:55
Լավ ես տամ,բայց հեշտա:
Որ մասնագիտության տեր մարդկանց էին Հին Հունաստանում անվանում <<խիրուրգ>>:
վիրաբույժների՞ն:think:D/սխալ ա լինելու:8/

Yellow Raven
08.04.2008, 22:09
Բնականաբար սխալա,մի քիչ ուրիշ ուղղությամբ մտածեք, բժշկության հետ կապ չունի:

suzi
08.04.2008, 22:27
կարողա գողերին քանի որ խիրո նշանակում է ձեռք

Brigada
08.04.2008, 22:28
Լավ ես տամ,բայց հեշտա:
Որ մասնագիտության տեր մարդկանց էին Հին Հունաստանում անվանում <<խիրուրգ>>:

գրողների՞ն:8:think

Safaryan
09.04.2008, 10:43
Էս իմացաք աղջիկ եմ, էլ չէք խաղու՞մ::D:D:D

Մանե
09.04.2008, 10:48
Ո՞վ է ասել. Ինչին հասել է Նապոլեոնը սրով, ես կհասնեմ գրչով:
Դոստաևսկի՞:think

Safaryan
09.04.2008, 10:49
Դաստաեվսկի՞:think

Չէ, ուրիշ

Ռուֆուս
09.04.2008, 10:49
Պատասխանը չգիտենք......

Գոնե հուշում տուր ;)

Ariadna
09.04.2008, 10:52
Ո՞վ է ասել. Ինչին հասել է Նապոլեոնը սրով, ես կհասնեմ գրչով:

Բալզակը՞

Safaryan
09.04.2008, 11:00
Բալզակը՞

Այո, չհասցրի հուշումս գրեմ;)

Ariadna
09.04.2008, 11:08
Այո, չհասցրի հուշումս գրեմ;)

Հանկարծ ուղեղս փայլատակեց, հիշեցի, որ կարդացել եմ մի տեղ:) Բայց հարցը նորից դու տուր:)

Safaryan
09.04.2008, 11:15
Հիմա հարց չունեմ, ով ունի, թող տա:

Safaryan
09.04.2008, 12:14
Ինչու են Ամունդսենի «Մեծ Հաղթանակը» կոչում «դառը»:

Ռուֆուս
09.04.2008, 12:25
Ինչու են Ամունդսենի «Մեծ Հաղթանակը» կոչում «դառը»:

Որովհետև Ամունդսենը մրցում էր Սկոթի հետ, թե ով առաջինը կհասնի հարավային բևեռ: Առաջինը հասավ Ամունդսենի թիմը, և բարեհաջող վերադարձավ: Իսկ Սկոթի թիմի անդամները հարավային բևեռ հասան Ամունդսենի թիմից մի քանի օր անց ու ի վիճակի չլինելով վերադառնալ` մահացան Անտարկտիդայում:

Safaryan
09.04.2008, 12:42

Այո, տխուր է, բայց փաստ է:

Ռուֆուս
09.04.2008, 14:56
Որ երկրի ոչ պաշտնական անունն է Հելվետիա? ;)

Yellow Raven
09.04.2008, 15:59
Չէ,ոչ մեկն էլ չի:
Առօրյայում բոլորս էլ տարբեր հաճախականություններով օգտվում ենք նրանց ծառայություններից:

firewall
09.04.2008, 16:19
Որ երկրի ոչ պաշտնական անունն է Հելվետիա? ;)

միգուցէ Հունաստան՞… ինչ-որ նման մի բան էր ))

Ռուֆուս
09.04.2008, 16:20
միգուցէ Հունաստան՞… ինչ-որ նման մի բան էր ))

Չէ, բայց աշխարհամասը ճիշտ ես գուշակել, Եվրոպայում է :)

suzi
09.04.2008, 16:23
կարողա հեռախոսավարներին

Ռուֆուս
09.04.2008, 16:29
կարողա հեռախոսավարներին

Լոլ, շատ օրիգինալ պատասխան էր.... :D

Հին Հունաստանում փաստորեն հեռախոսավարներ էլ են եղել :)

Paradise
09.04.2008, 17:10
Չէ, բայց աշխարհամասը ճիշտ ես գուշակել, Եվրոպայում է :)

Հունգարիա

Ռուֆուս
09.04.2008, 17:13
Հունգարիա

Նեա: Որպես հուշում ամբողջական անվանումը կտամ - Հելվետիայի Կոնֆեդերացիա ;)

firewall
09.04.2008, 19:33
Նորվեգիա՞ :)

պ.ս. գուշակությամբ եմ զբաղված :)

Մանե
09.04.2008, 19:49
Խորվաթիա՞

Safaryan
10.04.2008, 08:27
իսկ կոշկակար?

Safaryan
10.04.2008, 08:29
Իտալիա

Ռուֆուս
10.04.2008, 09:52
Նորվեգիա՞ :)

պ.ս. գուշակությամբ եմ զբաղված :)
Չէ

Խորվաթիա՞
Չէ

Իտալիա
Չէ

Մի հատ էլ հուշում: Այս պետությունը շատ խաղաղ պետություն է, պատերազմների գրեթե չի մասնակցում :)

Safaryan
10.04.2008, 10:05
Չէ

Չէ

Չէ

Մի հատ էլ հուշում: Այս պետությունը շատ խաղաղ պետություն է, պատերազմների գրեթե չի մասնակցում :)

Իսկ կարողա Շվեյցարիան է ?

Ռուֆուս
10.04.2008, 10:33
Իսկ կարողա Շվեյցարիան է ?

Բինգո! Ապրես! :)

Safaryan
10.04.2008, 12:56
Սև՝ ինչպես սատանան, տաք՝ ինչպես կրակը, մաքուր՝ ինչպես հրեշտակը, քաղցր՝ ինչպես սիրո համբյուրը: Ինչի՞ մասին է գրել ֆրանսիացի դիվանագետ Թալեյրանը:

Norton
10.04.2008, 14:20
Նեա: Որպես հուշում ամբողջական անվանումը կտամ - Հելվետիայի Կոնֆեդերացիա ;)

Եվրոպայում Շվեյցարինա է կոնֆեդերացիա…

Dayana
10.04.2008, 14:23
Սև՝ ինչպես սատանան, տաք՝ ինչպես կրակը, մաքուր՝ ինչպես հրեշտակը, քաղցր՝ ինչպես սիրո համբյուրը: Ինչի՞ մասին է գրել ֆրանսիացի դիվանագետ Թալեյրանը:

գուցե շոկոլադի՞ :8

Safaryan
10.04.2008, 14:34
գուցե շոկոլադի՞ :8

Չէ, բայց…

Norton
10.04.2008, 14:38
Սև՝ ինչպես սատանան, տաք՝ ինչպես կրակը, մաքուր՝ ինչպես հրեշտակը, քաղցր՝ ինչպես սիրո համբյուրը: Ինչի՞ մասին է գրել ֆրանսիացի դիվանագետ Թալեյրանը:

Խոսքը ընդհամենը սուրճի մասին է:)…կարծեմ "Ինչ,Որտեղ,Երբ" խաղի ժամանակ էլ է եղել…

Ռուֆուս
10.04.2008, 14:39
սուրճ?

Safaryan
10.04.2008, 14:40
Խոսքը ընդհամենը սուրճի մասին է:)…կարծեմ "Ինչ,Որտեղ,Երբ" խաղի ժամանակ էլ է եղել…

Այո-Այո:;)

Dayana
10.04.2008, 14:48
Այո-Այո:;)

Սուրճը :( դրանից զզվում եմ :(

Norton
10.04.2008, 15:11
Հին Սիամում թագավորները հաճախ ինչ քայլի էին դիմում,իրենց տհաճ պալատականից ազատվելու համար՞

Ռուֆուս
10.04.2008, 15:19
Հին Սիամում թագավորները հաճախ ինչ քայլի էին դիմում,իրենց տհաճ պալատականից ազատվելու համար՞

Նվիրում էին սպիտակ փիղ:

Սիամում սպիտակ փղեր կարող էին նստել միայն թագավորները: Սպիտակ փիղ նվիրելով պալատականին, վերջինս ստիպված էր լինում խնամել ու կերակրել փղին, սակայն իրավունք չուներ նստել փղի վրա:

Հիմա էլ երբ ինչ-որ մեկին անպետք նվեր են տալիս, ասում են "սպիտակ փիղ" նվիրել:

Norton
10.04.2008, 15:29
ԱՅՈ:)

Ռուֆուս
10.04.2008, 16:01
Անվանեք աֆրիկյան պետություն, որը երբևէ չի գաղութացվել որևէ եվրոպական պետության կողմից

Safaryan
11.04.2008, 10:22
Եթովպիա

Ռուֆուս
11.04.2008, 10:22
Այո!!! :)

Safaryan
11.04.2008, 10:23
Թե հարց ունես, դիր:

Ռուֆուս
11.04.2008, 10:27
Չէ, չունեմ :(

Safaryan
11.04.2008, 10:39
Մի հատ հեշտ հարց::)
Այդ «Դարպասները» Նոր Երկիրը բաժանում են Վայգաչի կղզիներից և դեպի Կարայի ծովը տանող ուղի են հանդիսանում: Ինչի՞ մասին է խոսքը:

Fedayi
11.04.2008, 10:41
Մի հատ հեշտ հարց::)
Այդ «Դարպասները» Նոր Երկիրը բաժանում են Վայգաչի կղզիներից և դեպի Կարայի ծովը տանող ուղի են հանդիսանում: Ինչի՞ մասին է խոսքը:

Карские ворота!!!

Աշխարհագրությունից 19 եմ ստացել::)

Safaryan
11.04.2008, 10:42
Карские ворота!!!

Դե հարց տուր;)

Fedayi
11.04.2008, 10:43
Դե հարց տուր;)

Հիմա, մտածեմ:think

Ավելացվել է 10 րոպե անց
Բարով արժանանամ շիկացած փամփուշտի համբույրին...

Ո՞ր գրքից է այս արտահայտությունը…

Safaryan
11.04.2008, 11:03
Հիմա, մտածեմ:think

Ավելացվել է 10 րոպե անց
Բարով արժանանամ շիկացած փամփուշտի համբույրին...

Ո՞ր գրքից է այս արտահայտությունը…

Իսկ չես ասի նոր գիրքա, թե՞ հին /Այսինքն Արցախի հերոսների վերաբերյալ գրքից թե՞…/

Fedayi
11.04.2008, 11:04
Իսկ չես ասի նոր գիրքա, թե՞ հին /Այսինքն Արցախի հերոսների վերաբերյալ գրքից թե՞…/

Չէ, 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ֆիդայական պայքարի մասին է:

Safaryan
11.04.2008, 11:20
Չէ, 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ֆիդայական պայքարի մասին է:

Ի՞սկ դա հերոսի խոսքեր են: Հերոսին պետք է ասենք, թե՞ գրքի անունը:

Fedayi
11.04.2008, 11:24
Ի՞սկ հերոսի դա հերոսի խոսքեր են: Հերոսին պետք է ասենք, թե՞ գրքի անունը:

Դա ֆիդայիների երդումն էր: Պետք է ասեք գրքի անունը: Գրքում իրադարձությունների մասին պատմում է Մախլուտոն:
Ես հիմա դուրս եմ գալու, ի՞նչ ենք անելու::)

Safaryan
11.04.2008, 11:26
Դա ֆիդայիների երդումն էր: Պետք է ասեք գրքի անունը: Գրքում իրադարձությունների մասին պատմում է Մախլուտոն:
Ես հիմա դուրս եմ գալու, ի՞նչ ենք անելու::)

Դե էդքանը ասեցիր, գրքի անունն էլ ասա, նոր դուրս արի: :)

Ariadna
11.04.2008, 11:26
Դա ֆիդայիների երդումն էր: Պետք է ասեք գրքի անունը: Գրքում իրադարձությունների մասին պատմում է Մախլուտոն:
Ես հիմա դուրս եմ գալու, ի՞նչ ենք անելու::)

Դե երևի Ռանչպարների Կանչը։

Fedayi
11.04.2008, 11:28
Դե երևի Ռանչպարների Կանչը։

Ճիշտ է, ապրես:

Ariadna
11.04.2008, 11:31
Ճիշտ է, ապրես:

Էնքան հավեսով եմ կարդացել էդ գիրքը, երևի 6-րդ դասարանում:) Էրեխեք, բայց ես հարց չեմ տալիս։

Safaryan
11.04.2008, 11:45
Ո՞վ ունի հարց, տվեք:;)

Ռուֆուս
11.04.2008, 12:12
Անգլիայի թագուհիներից մեկը, ով թագավորեց 1553-1558թթ, աչքի ընկավ իր աննկարագրելի դաժանությամբ: Այժմ նրա մականունով է կոչվում շատ հանրահայտ խմիչք: Անվանեք խմիչքի անվանումը:

Safaryan
11.04.2008, 12:18
Անգլիայի թագուհիներից մեկը, ով թագավորեց 1553-1558թթ, աչքի ընկավ իր աննկարագրելի դաժանությամբ: Այժմ նրա մականունով է կոչվում շատ հանրահայտ խմիչք: Անվանեք խմիչքի անվանումը:

Մարիա առաջին, շատ դաժան և արյունարբու կին էր: Մտածում եմ երևիր Кровавая Мери խմիչքի մասին է խոսքը:

Ռուֆուս
11.04.2008, 12:20
Մարիա առաջին, շատ դաժան և արյունարբու կին էր: Մտածում եմ երևիր Кровавая Мери խմիչքի մասին է խոսքը:

Ապրես :)

Safaryan
11.04.2008, 12:20
Ապրես :)

Դե մի հարց էլ դիր::)

Safaryan
11.04.2008, 14:31
Տիզերքում դա տեղի ունեցավ 1963թ-ին, Էվերեստում՝ 1975թ-ին, «Քեմել Տրոֆի»-ում՝ 1994թ-ին: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ::)

Ռուֆուս
11.04.2008, 14:52
Ամուսնություն? :)

Ariadna
11.04.2008, 15:02
Տիզերքում դա տեղի ունեցավ 1963թ-ին, Էվերեստում՝ 1975թ-ին, «Քեմել Տրոֆի»-ում՝ 1994թ-ին: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ::)

Առաջին անգամ կանայք ե՞ն ոտք դրել։

Ռուֆուս
11.04.2008, 15:09
Առաջին անգամ կանայք ե՞ն ոտք դրել։

հա էլի, ճիշտ ես:

Ես մի քիչ իրադարձություններից առաջ ընկա :D Առաջին անգամ ոտք դրած կանանց միանգամից ամուսնացրի :D

Ariadna
11.04.2008, 15:16
հա էլի, ճիշտ ես:

Ես մի քիչ իրադարձություններից առաջ ընկա :D Առաջին անգամ ոտք դրած կանանց միանգամից ամուսնացրի :D

Հա, ասենք Գագարինը սպասում էր, թե երբ Տերեշկովան կգնա:D

Ավելացվել է 6 րոպե անց
Աչքիս Տաթևիկի էրեխեն զարթնել ա, էս մյուս էրեխեքին մոռացել ա:)

Safaryan
11.04.2008, 15:32
Առաջին անգամ կանայք ե՞ն ոտք դրել։

Այո-Այո:

Ավելացվել է 1 րոպե անց

Հա, ասենք Գագարինը սպասում էր, թե երբ Տերեշկովան կգնա:D

Ավելացվել է 6 րոպե անց
Աչքիս Տաթևիկի էրեխեն զարթնել ա, էս մյուս էրեխեքին մոռացել ա:)

Բա ես Ձեզ կմոռանա՞մ: Խցանման մեջ էի մնացել: :)

Ariadna
11.04.2008, 15:40
Այո-Այո:

Ավելացվել է 1 րոպե անց

Բա ես Ձեզ կմոռանա՞մ: Խցանման մեջ էի մնացել: :)

Դե, ինչպես միշտ հարցի իրավունքը մեծահոգաբար հանձնում եմ Տաթևիկին կամ Հայկին:)

Safaryan
11.04.2008, 15:41
Դե, ինչպես միշտ հարցի իրավունքը մեծահոգաբար հանձնում եմ Տաթևիկին կամ Հայկին:)

էէէէ, բա՞ եղավ: Հայկ քեզ տեսնենք::)

Ռուֆուս
11.04.2008, 15:53
Լավ, հեշտ հարց տամ ;)

Երբ անգլիացի մի ազնվական առաջին անգամ անում էր այն, ինչը հիմա անում է աշխարհի բնակչության մեկ վեցերորդը, նրա սարսափահար ծառան դույլով ջուրը դատարկեց տիրոջ գլխին: Ինչով էր անում ազնվականը?

Ariadna
11.04.2008, 16:02

Ճշգրտիչ հարց կարելի է՞։ Ինչով էր անու՞մ, թե՞ ինչ էր անում:)

Ռուֆուս
11.04.2008, 16:03
Ճշգրտիչ հարց կարելի է՞։ Ինչով էր անու՞մ, թե՞ ինչ էր անում:)

վայ, կներեք, դա ընդամենը վրիպակ էր :D

Գիշերը չքնելուց է :oy

Ինչ էր անում?

Ձայնալար
11.04.2008, 16:10
Սափրվու՞մ էր :oy

Ariadna
11.04.2008, 16:15
Սափրվու՞մ էր :oy

Բագ, ես էլ էի նույնը մտածում, բայց էն դեպքում, եթե էդ ազնվականը կին էր:D

Ռուֆուս
11.04.2008, 16:15
Սափրվու՞մ էր :oy

Չէ :)

Ավելացվել է 33 վայրկյան անց

Բագ, ես էլ էի նույնը մտածում, բայց էն դեպքում, եթե էդ ազնվականը կին էր:D

Ազնվականի սեռը կարևոր չէ, բայց ասեմ, որ տղամարդ էր:

Ariadna
11.04.2008, 16:17
Չէ :)

Ավելացվել է 33 վայրկյան անց

Ազնվականի սեռը կարևոր չէ, բայց ասեմ, որ տղամարդ էր:

Կարող ա՞ ծխում էր:)

Taurus
11.04.2008, 16:18
ծխում էր

Ռուֆուս
11.04.2008, 16:19
Կարող ա՞ ծխում էր:)
Այո!!!!! :)

Բայց հարց էլ չտամ էլի, դավայծե քուր ու ախպեր գլուխ գլխի տվեք, մի հատ հետաքրքիր հարց տվեք :)

Ավելացվել է 37 վայրկյան անց

ծխում էր

:)

Կամ էլ թող Էդոն հարց տա :)

Yellow Raven
11.04.2008, 17:20
Լավ,խաղը աչքիս կանգնումա:
Պատասխան` Վարսավիրներին:

Safaryan
14.04.2008, 11:30
Ո՞րն է աշխարհի ամենատաք վայրը:

Ռուֆուս
14.04.2008, 11:36
Ո՞րն է աշխարհի ամենատաք վայրը:

Ամենատաք վայրը չգիտեմ, բայց ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Լիբիայի Տրիպոլի քաղաքում:

Safaryan
14.04.2008, 11:38
Այո!!!!! :)

Բայց հարց էլ չտամ էլի, դավայծե քուր ու ախպեր գլուխ գլխի տվեք, մի հատ հետաքրքիր հարց տվեք :)

Ավելացվել է 37 վայրկյան անց

:)

Կամ էլ թող Էդոն հարց տա :)

Կամ էլ ես հարց տամ:
Ո՞ր Եվրոպացի 19-րդ դարի խոշոր քաղաքական գործիչը, որը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, ասել է. « Ես միայն այն ժամանակ կասեմ, որ ռուսերեն գիտեմ, երբ որ հասկանամ «ոչինչ (ничего)» բառի իմաստը:

Safaryan
14.04.2008, 11:40
Ամենատաք վայրը չգիտեմ, բայց ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Լիբիայի Տրիպոլի քաղաքում:

Այստեղից հետևություն, Եթե ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Տրիպոլիում, ուրեմն ամենատաք վայրը հենց Տրիպոլին է::D Ստվերում ջերմաստիճանը եղել է 55,3աստ.:

Ռուֆուս
14.04.2008, 11:40
Վանիլ ստանում են վանիլլա տեսակի խոլորձից: Ինչի նմանեցրին այս խոլորձը իսպանացիները, տալով նրան վանիլլա անունը? Խնդրում եմ ցենզուրայից դուրս պատասխան չտալ :)

Սերխիո
14.04.2008, 23:33
հեշտոցի

Ռուֆուս
15.04.2008, 00:40
հեշտոցի

Ապրես, Պետրոս! ;)

Սերխիո
15.04.2008, 00:44
Մի միլիոնատեր ելույթ է ունենեում ամերիկյան համալսարաններից մեկի տնտեսագիտության ֆակուլտետում ,ելույթը ավարտելուց հետո ,սկսվում են հարցեր ուղղել միլիոնատիրոջը եվ առաջինը հարց է տալիս մի աղջիկ : Ինչ է հարցնում նա ?

ChildOfTheSky
15.04.2008, 00:49
հարցնում ա. "Որ տամ , ինչքա՞ն կտաս " :lol

Սերխիո
15.04.2008, 00:53
նե ա

firewall
15.04.2008, 00:56
Մի միլիոնատեր ելույթ է ունենեում ամերիկյան համալսարաններից մեկի տնտեսագիտության ֆակուլտետում ,ելույթը ավարտելուց հետո ,սկսվում են հարցեր ուղղել միլիոնատիրոջը եվ առաջինը հարց է տալիս մի աղջիկ : Ինչ է հարցնում նա ?

ինչքան են ձեզ վճարել ելույթի համար՞ )

Լեո
15.04.2008, 00:57
Երևի հարցում ա` դուք տնտեսագիտությունից որևէ բան հասկանու՞մ եք:D

Սերխիո
15.04.2008, 00:58
ոչ , առաջին պատասխանը որոշ չափով մոտիկ է,բայց շատ քիչ

firewall
15.04.2008, 01:04
ոչ , առաջին պատասխանը որոշ չափով մոտիկ է,բայց շատ քիչ

ընդհանրապես կախված է աղջկա ազգությունից :D

Սերխիո
15.04.2008, 01:08
կապված է աղջկիների երազանքի հետ

Ռուֆուս
15.04.2008, 01:13
Երևի հարցրել է կին/ընկերուհի/սիրուհի ունես?

Սերխիո
15.04.2008, 01:15
համարենք Հայկի պատասխանածը ճիշտ, քանի որ հարցը բառացի կրկնելը դժավար է ... << իսկ դուք ամուսնացած եք ?>>

Լեո
15.04.2008, 01:15
Կամուսնանա՞ք ինձ հետ:)

վայ, ուշացա:oy

Ռուֆուս
15.04.2008, 01:17
Ես հարց չունեմ, մեկն ու մեկդ հարց տվեք: :)

Safaryan
15.04.2008, 11:42
Կամ էլ ես հարց տամ:
Ո՞ր Եվրոպացի 19-րդ դարի խոշոր քաղաքական գործիչը, որը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, ասել է. « Ես միայն այն ժամանակ կասեմ, որ ռուսերեն գիտեմ, երբ որ հասկանամ «ոչինչ (ничего)» բառի իմաստը:

Էս իմ հարցն էլ սենց անտեսում էք էլի, հա՞:

Norton
17.04.2008, 18:32
Էս իմ հարցն էլ սենց անտեսում էք էլի, հա՞:

Հնարավորա Բիսմարկը,Ռուսատանում դեսպան է եղել ժամանակին՞

Safaryan
17.04.2008, 19:22
այո

Globus
19.04.2008, 16:45
Ո՞վ է միջնադարի այն հայտնի ճանապարհորդը, դիվանագետը և հետախույզը, որը երկար բացակայությունից հետո վերադառնալով հայրենիք, ձեռք էր բերել «Մեծ ստախոսի» համբավ:

Ռուֆուս
19.04.2008, 23:51
Ո՞վ է միջնադարի այն հայտնի ճանապարհորդը, դիվանագետը և հետախույզը, որը երկար բացակայությունից հետո վերադառնալով հայրենիք, ձեռք էր բերել «Մեծ ստախոսի» համբավ:

Մարկո դե Պոլյո :D

Մարկո Պոլո

Լավ, հարց եմ տալիս:

Երբ Մագելանի արշավախումբը շուրջերկրյա նավարկությունից հետո վերադարձավ Իսպանիա, ինկվիզիցիան հետապնդւմ սկսեց նրանց նկատմամբ, պատճառաբանելով, որ սուրբ ծնունդը և կրոնական մյուս տոները ճիշտ ընդունված օրերին չեն նշել: Որն էր այս մեղադրանքի պատճառը?

Սերխիո
20.04.2008, 00:24
ժամային գոտին երևի

Ռուֆուս
20.04.2008, 00:55
ժամային գոտին երևի

Ապրես, Պետրոս ջան :) Դեպի արևմուտք գնալով Մագելլանի արշավախումբը կորցրեց մեկ օր :)

Քո հերթն է:

Սերխիո
20.04.2008, 01:03
էս հարցը մի քիչ ֆուտբոլային ա ...

մի քնաի տարի առաջ <<Ատլետիկո Մադրիդ>> ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների մարզաշապիկին ,որտեղ գրվում է հովանավորի անունը , ամեն շաբաթ տարբեր բաներ էր գրված լինում : Ինչու ?

Ռուֆուս
20.04.2008, 01:07
Ինչքան հիշում եմ ինչ-որ կինոստուդիա էր հովանավորը, բայց չեմ հիշում որ մեկը: Իսկ մարզաշապիկներին գրում էին կինոթատրոնում ցուցադրվող վերջին ֆիլմը :)

Սերխիո
20.04.2008, 01:16
բելիսիմո ,բռավո ,մալադեց ... մի խոսքով

Ռուֆուս
20.04.2008, 01:20
բելիսիմո ,բռավո ,մալադեց ... մի խոսքով

:oy Ոնց չեմ սիրում ճիշտ պատասխանել....

Դե հիմա արի ու հարց մտածի......

Մտածեցի

Իռլանդիա - Էյրե/Այրան
Ճապոնիա - Նիպպոն/Նիհոն
Ֆինլանդիա - ?
Հունգարիա - ?

Globus
21.04.2008, 14:40
:

Իռլանդիա - Էյրե/Այրան
Ճապոնիա - Նիպպոն/Նիհոն
Ֆինլանդիա - ?
Հունգարիա - ?

Իռլանդիա - Էյրե/Այրան
Ճապոնիա - Նիպպոն/Նիհոն
Ֆինլանդիա - Սուոմի
Հունգարիա - Մադյար/Մաջար

Ռուֆուս
21.04.2008, 14:48
Իռլանդիա - Էյրե/Այրան
Ճապոնիա - Նիպպոն/Նիհոն
Ֆինլանդիա - Սուոմի
Հունգարիա - Մադյար/Մաջար

:hands Ապրես! Քո հերթն է

Globus
21.04.2008, 14:51
ՀինԵգիպտոսի ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Աբու Սիմբլ տաճարը, որը մոտ 3000 տարի կանգուն էր, 20-րդ դարի երկրորդ կեսին հապճեպորեն բաժանվեց մասերի և տեղափոխվեց այլ տեղ: Ի՞նչն էր պատճառը:

Ռուֆուս
21.04.2008, 15:01
ՀինԵգիպտոսի ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Աբու Սիմբլ տաճարը, որը մոտ 3000 տարի կանգուն էր, 20-րդ դարի երկրորդ կեսին հապճեպորեն բաժանվեց մասերի և տեղափոխվեց այլ տեղ: Ի՞նչն էր պատճառը:

Եգիպտոսի հարավում 60-ական թվականներին կառուցվեց Ասուանի ջրամբարը, որի հետևանքով հին Եգիպտոսի մեծաթիվ ճարտարապետական կոթողներ` ներառյալ Աբու Սիմբելը պետք է անցնեին ջրի տակ: Միջազգային օգնության շնորհիվ հնարավոր եղավ փրկել Աբու Սիմբելի տաճարը` այն տեղափոխելով անվտանգ վայր:

Ես հիմա հարց չունեմ, եթե դժվար չի մի հատ էլ հարց տվեք :)

Globus
22.04.2008, 14:41
1 հարց: 19-րդ դարում Լոնդոնում ստորգետնյա տրանսպորտային ուղու շինարարության համար հայտարարված մրցույթում հաղթել էր մի կազմակերպություն, որը կոչվում էր...........: Ի՞նչ:

2 հարց: Սանկտ Պետերբուրգում 18-րդ դարում կառուցված շենքերի տանիքները գտնվում են հատուկ խիստ հսկողության տակ, որովհետև այդ տանքիների փայտե մասերը ներկայումս օգտագործվում է: Ի՞նչ նպատակով են օգտագործում:

3 հարց: Աֆրիկայում 20-րդ դարի կեսերից որսագողերից փղերի մասսայաբար ոչնչացումը կանխելու համար առ այսօր կիրառվում է մի մեթոդ, որի էությունը ասեք Դուք:

Հ.Գ. Ուշ-ուշ եմ մտնում ակումբ, դրա համար մի քանի հարց եմ դնում::B

Ռուֆուս
22.04.2008, 14:46
1 հարց: 19-րդ դարում Լոնդոնում ստորգետնյա տրանսպորտային ուղու շինարարության համար հայտարարված մրցույթում հաղթել էր մի կազմակերպություն, որը կոչվում էր...........: Ի՞նչ:

Մետրոպոլիտեն

Globus
22.04.2008, 14:49
Մետրոպոլիտեն

Շարունակիր նույն տեմպերով::hands

Yellow Raven
22.04.2008, 14:49
1 հարց: 19-րդ դարում Լոնդոնում ստորգետնյա տրանսպորտային ուղու շինարարության համար հայտարարված մրցույթում հաղթել էր մի կազմակերպություն, որը կոչվում էր...........: Ի՞նչ:

2 հարց: Սանկտ Պետերբուրգում 18-րդ դարում կառուցված շենքերի տանիքները գտնվում են հատուկ խիստ հսկողության տակ, որովհետև այդ տանքիների փայտե մասերը ներկայումս օգտագործվում է: Ի՞նչ նպատակով են օգտագործում:

3 հարց: Աֆրիկայում 20-րդ դարի կեսերից որսագողերից փղերի մասսայաբար ոչնչացումը կանխելու համար առ այսօր կիրառվում է մի մեթոդ, որի էությունը ասեք Դուք:

Հ.Գ. Ուշ-ուշ եմ մտնում ակումբ, դրա համար մի քանի հարց եմ դնում::B
1.Մետրո?
Կամ էլ,եթե ավելի հեռվից մոտենանք Ավիա:

Ռուֆուս
22.04.2008, 14:52
3 հարց: Աֆրիկայում 20-րդ դարի կեսերից որսագողերից փղերի մասսայաբար ոչնչացումը կանխելու համար առ այսօր կիրառվում է մի մեթոդ, որի էությունը ասեք Դուք:

Հ.Գ. Ուշ-ուշ եմ մտնում ակումբ, դրա համար մի քանի հարց եմ դնում::B

Միգուցե փղերի ժանիքներն են կտրում, դե որսագողերն էլ հաստատ առանց ժանիքների փղերի չեն սպանի:

Ուշ ուշ ես մտնում, բայց լավ հարցեր ես տալիս :hands

Սերխիո
22.04.2008, 23:59
2 հարց: Սանկտ Պետերբուրգում 18-րդ դարում կառուցված շենքերի տանիքները գտնվում են հատուկ խիստ հսկողության տակ, որովհետև այդ տանքիների փայտե մասերը ներկայումս օգտագործվում է: Ի՞նչ նպատակով են օգտագործում:

Տակառագործություն ?

Ձայնալար
23.04.2008, 00:49
Կամ մանրահատակ են պատրաստում :)
Կարծում եմ այդ փայտանյութի օգտագործումը կապված է նրա լավ չորացած լինելու հետ:

Globus
25.04.2008, 10:23
Միգուցե փղերի ժանիքներն են կտրում, դե որսագողերն էլ հաստատ առանց ժանիքների փղերի չեն սպանի:
:hands

Այո:)

Ավելացվել է 1 րոպե անց

Կամ մանրահատակ են պատրաստում :)
Կարծում եմ այդ փայտանյութի օգտագործումը կապված է նրա լավ չորացած լինելու հետ:

Չորացածը ճիշտ ես, բայց մանրահատակը՝ ոչ: Մի քիչ էլ մտածեք::)

Ավելացվել է 1 րոպե անց

Տակառագործություն ?

Ոչ:

Ռուֆուս
25.04.2008, 10:33
Իսկ միգուցե փայտը օգտագործում են նավաշինության համար?

Safaryan
25.04.2008, 11:12
2 հարց: Սանկտ Պետերբուրգում 18-րդ դարում կառուցված շենքերի տանիքները գտնվում են հատուկ խիստ հսկողության տակ, որովհետև այդ տանքիների փայտե մասերը ներկայումս օգտագործվում է: Ի՞նչ նպատակով են օգտագործում:

Օգտագործում են երաժշտական գործիք, ասենք ջութակ պատրաստելու համար:

Safaryan
25.04.2008, 11:35
Հայկ հարց դիր, մինչև մեր պատասխանի պատասխանն էլ իմանանք:

Ռուֆուս
25.04.2008, 11:55
Մինչև 16-րդ դարը արկտիկական նարվալ տեսակի դելֆինի եղջյուրը համարվում էր ամենաթանկարժեք գանձերից մեկը: Պատճառն այն էր, որ եվրոպացիները կարծում էին, թե այդ եղջյուրը պատկանում է մի առասպելական կենդանու: Անվանեք այդ առասպելական կենդանուն:

Fedayi
25.04.2008, 12:14

Գուցե թրաձուկ?:)
:think Թե դա շատ պարզ կլիներ?

Safaryan
25.04.2008, 12:17

Իսկ կարողա Единарог, հայերենը չգիտեմ:

Ռուֆուս
25.04.2008, 12:27
Գուցե թրաձուկ?:)
:think Թե դա շատ պարզ կլիներ?
Չէ :)

Իսկ կարողա Единарог, հայերենը չգիտեմ:

Ապրես: Հայերենը միաեղջյուր է:

Մի հատ էլ բոնուսային հարց: Համաձայն առասպելների միայն ովքեր կարող էին հեծնել միաեղջյուրներին?

Fedayi
25.04.2008, 12:41
Չէ :)

Մի հատ էլ բոնուսային հարց: Համաձայն առասպելների միայն ովքեր կարող էին հեծնել միաեղջյուրներին?

Գուցե կույսերը?:)

Safaryan
25.04.2008, 13:32
Գուցե կույսերը?:)

Շատ հնարավոր ա, Մի նկար եմ հիշում, միայեղջյուրին աղջիկ էր հեծել:

Ձայնալար
25.04.2008, 13:44
Իսկ ո՞նց են հեծում, դեեե ասածս էն ա հեծելուց հետո էլ ե՞ն կույս լինում :D

Ռուֆուս
25.04.2008, 14:26
Գուցե կույսերը?:)
Այո!

Շատ հնարավոր ա, Մի նկար եմ հիշում, միայեղջյուրին աղջիկ էր հեծել:
Ճիշտ ես հիշում :)

Իսկ ո՞նց են հեծում, դեեե ասածս էն ա հեծելուց հետո էլ ե՞ն կույս լինում :D

Բագ ջան չգիտեմ.... Բայց միաեղջյուրի երկար եղջյուրը իրոք մտածելու տեղ ա տալիս :D

Ում հերթն է հարց տալու? :think

Globus
28.04.2008, 09:20
Օգտագործում են երաժշտական գործիք, ասենք ջութակ պատրաստելու համար:

Այո, հենց ջութակ պատրաստելու նպատակով են օգտագործում:

Ավելացվել է 1 րոպե անց

Այո!

Ճիշտ ես հիշում :)

Ում հերթն է հարց տալու? :think

Hydrology - քո հերթն է:

Ավելացվել է 1 րոպե անց

Գուցե կույսերը?:)

և քո՝ Fedayi:)

Fedayi
28.04.2008, 09:52
Ի՞նչ է թարգմանաբար նշանակում Ղարաբաղ…

Taurus
28.04.2008, 09:54
Սև այգի

Fedayi
28.04.2008, 09:55
Սև այգի

Ճիշտ է:

Taurus
28.04.2008, 10:41
Մի քիչ կատակ հարց, ակնկալում եմ նմանատիպ պատասխան:
Ինչու է կիթառի լարերը 6 հատ, իսկ նվագողի մատերը՝ 5?

Guest
28.04.2008, 10:55
Ինչու է կիթառի լարերը 6 հատ, իսկ նվագողի մատերը՝ 5?
Որովհետև 6 լարերը ունեն 5 արանք… :8

Taurus
28.04.2008, 12:43
Չէ Հայկ, էլի ինչ որ իմաստով բան ասեցիր, բայց մեկա սխալ ա, ունեն 5 արանք, բայց նվագում ես 4 մատով չէ!
Չէ լավ ասեմ, Որովհետև 10 մատով կարելի ա դաշնամուր նվագել

Safaryan
30.04.2008, 13:45
Եվրոյի նոր դրամների փորձարկումները անց են կացվել Մյունխենի մանկական հիվանդանոցում : Մաքսիմալ ճշտությամբ ասեք, դրամի վրա ո՞ր հեղուկի ազդեցությունն էին ուսումնասիրում:

Ձայնալար
30.04.2008, 13:51
Եվրոյի նոր դրամների փորձարկումները անց են կացվել Մյունխենի մանկական հիվանդանոցում : Մաքսիմալ ճշտությամբ ասեք, դրամի վրա ո՞ր հեղուկի ազդեցությունն էին ուսումնասիրում:

Մանկական մեզի :D Կամ թքի :D

Ավելացվել է 2 րոպե անց
Բայց ավելի տրամաբանական կլինի արցունքների, որովհետև դե հիվանդանոցում սրսկում մրսկում են երեխեքը կլացեն անընդհատ, իսկ մյուս նշածս հեղուկները տնային պայմաններում էլ դժվար չէ ստանալ :)

Safaryan
30.04.2008, 14:04

Նե-ա, ոչ

ChildOfTheSky
30.04.2008, 14:11
քրտինք :[

Norton
30.04.2008, 14:11
Արյուն?:o

Safaryan
30.04.2008, 14:13
Ոչ արյուն, ոչ քրտինք:

ChildOfTheSky
30.04.2008, 14:17
ստամոքսահյութ

Safaryan
30.04.2008, 14:28
ստամոքսահյութ

Այո, քանի որ երեխաների 80 տոկոսը կուլ է տալիս այն:

Ձայնալար
30.04.2008, 14:29
Ի՞նչն են կուլ տալի, թղթադրամնե՞րը :o

Safaryan
30.04.2008, 14:31
Ի՞նչն են կուլ տալի, թղթադրամնե՞րը :o

Բայց միթե՞ դրամ ասելով միայն թղթադրամ ենք հասկանում: