Մուտք

Դիտել ողջ տարբերակը : «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»

Էջեր : 1 2 [3] 4 5 6 7 8 9

Cassiopeia
14.02.2008, 14:19
Չէ, չեղավ: Ի՞նչ եթերայուղ:
Հարցս նորից եմ տալիս: Ինչո՞վ է պայմանավորված թթի օղու գույնը /չնայած երևի մնացածին էլ է վերաբերվում/: :)

Կոնցենտրացիայից է կախված

Ձայնալար
14.02.2008, 14:46
Չէ, չեղավ: Ի՞նչ եթերայուղ:
Հարցս նորից եմ տալիս: Ինչո՞վ է պայմանավորված թթի օղու գույնը /չնայած երևի մնացածին էլ է վերաբերվում/: :)

Երբեմն թթենու փայտից պատրաստված տակառի մեջ են պահում միքիչ կոնյակի գույն ա ստանում, բայց երևի հարցը դրան չէր վերաբերում:oy

Dayana
14.02.2008, 15:43
Կոնցենտրացիայից է կախված

Ապրի փերիս :love սպիրտը ունի հաստատուն բաղադրություն, իսկ յդ բաղադրությունը անգույն է լինում :oy
Մենդելեևը չլիներ մենք հո չէինք իմանա :oy :D

Safaryan
15.02.2008, 10:30
Երբեմն թթենու փայտից պատրաստված տակառի մեջ են պահում միքիչ կոնյակի գույն ա ստանում, բայց երևի հարցը դրան չէր վերաբերում:oy

Թթի օղու գույնը կախված է այն տակառի փայտից, որում պահում են օղին: Փայտը իր գույնը փոխանցում է օղուն, և ստացվում է դարչնագույնի երանգներով օղի: Անպայման չի, որ թթենու փայտից լինի:
Համարում ենք ճիշտ պատասխան::B

Safaryan
15.02.2008, 12:33
Քանի՞ մասից է բաղկացած Մեծ Բրիտանիայի սահմանադրությունը::)
ա/ 0 բ/ 4 գ/ 12 դ/ 28

Ռուֆուս
15.02.2008, 12:43
ա/0
Մեծ Բրիտանիան սահմանադրություն չունի

Safaryan
15.02.2008, 15:45
Ժյուլ Վեռնի հերոսները իրենց կղզին անվանել էին նախագահ Լինքոլնի պատվին, լիճը՝ նավապետ Գրանտի պատվին: Իսկ լեռը ու՞մ պատվին::)

Ռուֆուս
15.02.2008, 15:56
Ժյուլ Վեռնի հերոսները իրենց կղզին անվանել էին նախագահ Լինքոլնի պատվին, լիճը՝ նավապետ Գրանտի պատվին: Իսկ լեռը ու՞մ պատվին::)

Բենջամին Ֆրանկլին?

Safaryan
15.02.2008, 15:58
Բենջամին Ֆրանկլին?

:hands, հարց Ձեր կողմից;)

Ռուֆուս
15.02.2008, 16:02
օքեյ,

Եթե Մեծ Բրիտանիայի թագաժառանգը կրում է "Ուելսի արքայազն" տիտղոսը, ինչպիսի տիտղոս է կրում Իսպանիայի թագաժառանգը?

Sununa
15.02.2008, 16:30
Եթե Մեծ Բրիտանիայի թագաժառանգը կրում է "Ուելսի արքայազն" տիտղոսը, ինչպիսի տիտղոս է կրում Իսպանիայի թագաժառանգը?
Ինֆանտ, եթե արքայազն է,
Ինֆանտա, եթե արքայադուստր:

Ռուֆուս
15.02.2008, 17:24
Ինֆանտ, եթե արքայազն է,
Ինֆանտա, եթե արքայադուստր:

Չէ, երևի հարցս լավ չհասկացար... Եթե Մեծ Բրիտանիայի թագաժառանգը Ուելսի արքայազնն է, ապա ինչի արքայազնն է Իսպանիայի թագաժառանգը?

Sununa
15.02.2008, 17:34
Աստուրիայի

Ռուֆուս
15.02.2008, 17:38
Ապրես! Քո հերթն է:

Sununa
16.02.2008, 12:34
Ինչպե՞ս է կոչվում այն քիմիական նյութը :think, որն արտադրվելով մարդու օրգանիզմում` առաջ է բերում սիրահարվածության զգացում:love???

Safaryan
18.02.2008, 10:07
Ինչպե՞ս է կոչվում այն քիմիական նյութը :think, որն արտադրվելով մարդու օրգանիզմում` առաջ է բերում սիրահարվածության զգացում:love???

Ամֆետամին, օկսիտոցին, էլի կան:) Մեկը չի:B

Sununa
18.02.2008, 11:10
Ամֆետամին, օկսիտոցին, էլի կան:) Մեկը չի:B

Ամֆետամինները (մի հատ չի, քիմիական նյութերի խումբ են) և էլի շատ նյութեր սեր չեն առաջացնում, դրանք գրգռում են կենտրոնական նյարդային համակարգը` առաջացնելով բարձր տրամադրւթյուն և էյֆորիա, իսկ սիրահարվածութուն առաջացնում են ֆենիլէթիլամինը, նորէպինեֆրինը, դոպամինը և իհարկե օկսիտոցինը:
:hands Ձեր հարցը ;)

Safaryan
18.02.2008, 11:21
Բնիկները այդ ջրվեժին անվանում են Մոսի - օա - տունյա, որը թարգմանաբար նշանակում է «Այնտեղ շառաչում է ծուխը»: Որ ջրվեժի մասին է խոսքը:;)

Լեո
18.02.2008, 11:28
Բնիկները այդ ջրվեժին անվանում են Մոսի - օա - տունյա, որը թարգմանաբար նշանակում է «Այնտեղ շառաչում է ծուխը»: Որ ջրվեժի մասին է խոսքը:;)

Խոսքը Վիկտորիա ջրվեժի մասին է:

Safaryan
18.02.2008, 11:36
Խոսքը Վիկտորիա ջրվեժի մասին է:

Իհարկե:hands: Հարց Ձեր կողմից:)

Լեո
18.02.2008, 12:16
Ո՞վ է առաջինը նվաճել հարավային բևեռը:

Safaryan
18.02.2008, 12:40
Ո՞վ է առաջինը նվաճել հարավային բևեռը:

Այս հարցը արդեն եղել է

Հարց չկա, ես եմ տալիս:
Ո՞վ է առաջինը նվաճել հարավային բևեռը:

Ամունդսենն էր առաջինը: :think

Safaryan
22.02.2008, 10:07
Այս տիտղոսը բառացի թարգմանությամբ նշանակում է կամուրջների շինարար: Ում տիտղոսի մասին է խոսքը::)

Quadro
22.02.2008, 10:12
Այս տիտղոսը բառացի թարգմանությամբ նշանակում է կամուրջների շինարար: Ում տիտղոսի մասին է խոսքը::)

Պանտիֆիկ

Safaryan
22.02.2008, 10:39
Պանտիֆիկ
:hands, հարց ունե՞ք:

Quadro
22.02.2008, 10:49
Ինչ է , Վիկտոր Ցոյի դերակատարմամբ, "ԻԳԼԱ" ֆիլմի հերոսի անունը?

Safaryan
22.02.2008, 10:56
Ինչ է , Վիկտոր Ցոյի դերակատարմամբ, "ԻԳԼԱ" ֆիլմի հերոսի անունը?

Մորո? լավ չեմ հիշում:think

Quadro
22.02.2008, 10:58
Մորո? լավ չեմ հիշում:think

Շատ լավ ես հիշում:hands

հարցի հերթը քոնն է:B

Safaryan
22.02.2008, 11:04
Շատ լավ ես հիշում:hands

հարցի հերթը քոնն է:B

:hands:hands:hands
Լյուդովիկ 14-րդը հայտարարեց, որ այդ լեռները գոյություն չունեն, զուտ այն պատճառով, որ դրանք խանգարում էին իր քաղաքականությանը: Որ լեռների մասին է խոսքը: :)

Quadro
22.02.2008, 11:17
:hands:hands:hands
Լյուդովիկ 14-րդը հայտարարեց, որ այդ լեռները գոյություն չունեն, զուտ այն պատճառով, որ դրանք խանգարում էին իր քաղաքականությանը: Որ լեռների մասին է խոսքը: :)

Ինչել հարց տվեցիր:think

Safaryan
22.02.2008, 11:21
Ինչել հարց տվեցիր:think

Մի քիչ մտածեք, մի հատ հուշում կանեմ:;)

Ռուֆուս
22.02.2008, 11:21
Պիրենեյան Լեռները? Ինչքան հիշում եմ Լուին Իսպանիայի հետ էր պատերազմում Իսպանական Ժառանգության համար

Quadro
22.02.2008, 11:28
Մի քիչ մտածեք, մի հատ հուշում կանեմ:;)
Միքիչ էլ մտածոմ ուղեղս կեռա:(

ՀՈՒՇՈՒՄ ՏՈՒՐ:)

Կոֆեի հետ կապ ունի?

Safaryan
22.02.2008, 11:35
Միքիչ էլ մտածոմ ուղեղս կեռա:(

ՀՈՒՇՈՒՄ ՏՈՒՐ:)

Կապված է նրա զարմիկ Ֆիլիպի Իսպանիայի գահին բարձրանալու հետ::)

Ավելացվել է 5 րոպե անց

Պիրենեյան Լեռները? Ինչքան հիշում եմ Լուին Իսպանիայի հետ էր պատերազմում Իսպանական Ժառանգության համար

:hands:hands:hands
«Պիրենեյներն այլևս չկան» այս խոսքերը ասաց և իր զարմիկին գահ բարձրացրեց::)
ՀԱՐՑ եմ ուզում:

Ռուֆուս
22.02.2008, 11:57
Ժամանակ չունեմ լավ հարց մտածելու, դրա համար շատ հեշտ հարց եմ տալիս.

Ինչ ընդհանուր բան կա Ստենլի Կուբրիկի, Ալֆրեդ Հիչքոքի, Ֆեդերիկո Ֆելլինիի, Ինգմար Բերգմանի, Դեյվիդ Լինչի, Միքելանջելո Անտոնիոնիի և Ակիրա Կուրոսավայի միջև?

Safaryan
22.02.2008, 12:03

Ռեժիսորներ են: :) Երևի օսկարակիր:

Ռուֆուս
22.02.2008, 12:06
Ոչ! :)))

Safaryan
22.02.2008, 12:16
Ոչ! :)))

Հաստա՞տ: Ինչքան գիտեմ իրանք բոլորն էլ ռեժիսորներ են:

Ռուֆուս
22.02.2008, 12:27
Աֆօ ջան, էնքան մոտ ես ճիշտ պատասխանին, որ նույնիսկ հուշման կարիք չկա: Բայց կընդունեմ միայն լիարժեք պատասխան!!! :)

Safaryan
22.02.2008, 12:30
Աֆօ ջան, էնքան մոտ ես ճիշտ պատասխանին, որ նույնիսկ հուշման կարիք չկա: Բայց կընդունեմ միայն լիարժեք պատասխան!!! :)

Էլ ինչ ասեմ, տղամարդ են:D,

Cassiopeia
22.02.2008, 12:36
Ամենայն հավանականությամբ սարսափ-ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի ռեժիսուրայի ուղղվածությունը նկատի ունես:think

Safaryan
22.02.2008, 12:38
Ամենայն հավանականությամբ սարսափ-ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի ռեժիսուրայի ուղղվածությունը նկատի ունես:think
ՀԱ, կամ էլ դա::)

Ռուֆուս
22.02.2008, 12:39
Էլ ինչ ասեմ, տղամարդ են:D,

:) Լավ հուշում, օրինակ Կուրոսավայի "Ռաշեմոն" ֆիլմը և Բերգմանի "Ֆաննի և Ալեքսանդր" ֆիլմը օսկար են շահել "Լավագույն արտասահմանյան ֆիլմ" կատեգորիայում, բայց միևնույնն է, կա մի բան որը ընդհանուր է այս բոլոր տղամարդ ռեժիսյորների կարիերայում! :)

Ավելացվել է 1 րոպե անց

Ամենայն հավանականությամբ սարսափ-ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի ռեժիսուրայի ուղղվածությունը նկատի ունես:think

Ոչ, Բերգմանը և Կուրոսավան ընդհանրապես ֆանտաստիկ ֆիլմեր չեն նկարահանել!

Quadro
22.02.2008, 13:22
Ես առանց ինձ եք խաղում?

Safaryan
22.02.2008, 13:29
Ոնց-որ թե շատ ձգձգվեց, հը՞::o

Quadro
22.02.2008, 13:31
Պաստորեն հուշում էլ չկա:think

Ռուֆուս
22.02.2008, 13:37
Էլ սրանից ավել ինչ հուշում.... Կապ ունի Օսկար մրցանակաբաշխության հետ!!!!!!!!!!!

Quadro
22.02.2008, 13:40
Հերթով սաղ ժանրերը փորցենք:)
էռոտիկ ֆիլմեր են նկարել?

Ռուֆուս
22.02.2008, 13:40
Հերթով սաղ ժանրերը փորցենք:)
էռոտիկ ֆիլմեր են նկարել?

Ոչ, ֆիլմի ժանրերը այստեղ ընդհանրապես կապ չունեն! :)

Cassiopeia
22.02.2008, 13:46
Ամենայն հավանականությամբ նույն անվանակարգում են Օսկարի արժանացել: Բայց ո՞ր, չգիտեմ, երևի ռեժիսուրա:think

Ռուֆուս
22.02.2008, 13:50
Ամենայն հավանականությամբ նույն անվանակարգում են Օսկարի արժանացել: Բայց ո՞ր, չգիտեմ, երևի ռեժիսուրա:think

Ահավոր մոտ ես ճիշտ պատախանին, բայց ոչ! :)

Safaryan
22.02.2008, 13:51
Ահավոր մոտ ես ճիշտ պատախանին, բայց ոչ! :)

Դե ասա, պրծի էլի...:D Բոլորս մոտ ենք պատասխանին, բայց «ՈՉ»:(

Quadro
22.02.2008, 13:56
Սցենար?

Ռուֆուս
22.02.2008, 13:57
Ոչ!

Արդեն զենքերդ վայր եք դնում, թե էլի հնարավորություն տամ?

Quadro
22.02.2008, 14:07
Ոչ!

Արդեն զենքերդ վայր եք դնում, թե էլի հնարավորություն տամ?

Ես հանձնվում եմ ինձ ասա

Safaryan
22.02.2008, 14:13
Ես հանձնվում եմ ինձ ասա

Ինձ էլ ասա, բայց որ անկապ պատասխան եղավ է՛, :angry:[:angry

Quadro
22.02.2008, 14:26
Ինձ էլ ասա, բայց որ անկապ պատասխան եղավ է՛, :angry:[:angry

Լավ մինչև ինքը մտածի ասի թե չէ դու մի հատ խնդիր ասա տառապեմ

Safaryan
22.02.2008, 14:44
Լավ մինչև ինքը մտածի ասի թե չէ դու մի հատ խնդիր ասա տառապեմ

Շատ լավ:
1930ական թթ. ԽՍՀՄ-ում արգելված էր այդ սպորտաձևը, պատճառաբանում էին, որ ազդում է մարդկանց լսողության վրա, համ էլ փչացնում է տեսողությունը: Ո՞ր սպորտաձևն էր::)

Cassiopeia
22.02.2008, 14:45
Շատ լավ:
1930ական թթ. ԽՍՀՄ-ում արգելված էր այդ սպորտաձևը, պատճառաբանում էին, որ ազդում է մարդկանց լսողության վրա, համ էլ փչացնում է տեսողությունը: Ո՞ր սպորտաձևն էր::)

Հրաձգությո՞ւն:think

Safaryan
22.02.2008, 14:57
Հրաձգությո՞ւն:think

Չէ, ավելի խաղաղ:)

Cassiopeia
22.02.2008, 14:59
Երևի բիլիարդ:D

Safaryan
22.02.2008, 15:12
Երևի բիլիարդ:D

Չէ, բայց մի քիչ նման բան կա:D

Ռուֆուս
22.02.2008, 15:16
Լավ, պատասխանում եմ: Այս բոլոր տաղանդավոր ռեժիսյորները և էլի մի քանի հոգի երբեք չեն ստացել օսկար մրցանակ լավագույն ռեժիսյորի համար!

Ավելացվել է 1 րոպե անց

Շատ լավ:
1930ական թթ. ԽՍՀՄ-ում արգելված էր այդ սպորտաձևը, պատճառաբանում էին, որ ազդում է մարդկանց լսողության վրա, համ էլ փչացնում է տեսողությունը: Ո՞ր սպորտաձևն էր::)

Բիաթլոն?

Safaryan
22.02.2008, 15:25
Լավ, պատասխանում եմ: Այս բոլոր տաղանդավոր ռեժիսյորները և էլի մի քանի հոգի երբեք չեն ստացել օսկար մրցանակ լավագույն ռեժիսյորի համար!

Ավելացվել է 1 րոպե անց

Բիաթլոն?

Ո՛չ!

Cassiopeia
22.02.2008, 15:33
Ֆուտբոլ :D, մանավանդ գոլ խփելու պահին մարդկանց ականջ է խլանում, իսկ մարդիկ էլ տեսողությունը պիտի լարեն, որ տեսնեն թե գնդակը դաշտի ո՞ր կետում է

Safaryan
22.02.2008, 15:35
Ֆուտբոլ :D, մանավանդ գոլ խփելու պահին մարդկանց ականջ է խլանում, իսկ մարդիկ էլ տեսողությունը պիտի լարեն, որ տեսնեն թե գնդակը դաշտի ո՞ր կետում է

Չէ, ավելի փոքր մասշտաբի է:B

Գալաթեա
22.02.2008, 15:50
Բոուլինգ

Safaryan
22.02.2008, 15:56
Բոուլինգ

Ավելի փոքր;)

Monk
22.02.2008, 16:02
Ավելի փոքր;)
Հո նարդին չի? :D

Safaryan
22.02.2008, 16:02
Հո նարդին չի? :D

:DՉէ, դա էլ մի քիչ շատ փոքրացավ:D

Ռուֆուս
22.02.2008, 16:06
Սեղանի թենիս?

Monk
22.02.2008, 16:07
:DՉէ, դա էլ մի քիչ շատ փոքրացավ:D
Հըմ:think Լավ, սեղանի թենիս:8
Հ.Գ.Վայ, արդեն ասեցին այս տարբերակը: Ես ուշացա:

BOBO
22.02.2008, 16:08
Սեղանի թենիս:))
Համ լսողություն համ տեսողություն:))

:lol 3 հոգի միանգամից:D

Safaryan
22.02.2008, 16:08
Հըմ:think Լավ, սեղանի թենիս:8
Հիմա էլի կասեն` չէ:D

Չէ, կասեմ հա:D
Հարց տալիս էք, թե՞ ես տամ;)
Էս քանի՞ հոգի եք միանգամից պատասխանել:hands

Ռուֆուս
22.02.2008, 16:09
Սեղանի թենիս?

Բա էս հեչ, հա? :)

Լավ, ոչինչ հիմա հարց չունեմ, թող Monk-ը տա :)

Monk
22.02.2008, 16:10
Ես պաս: Մանավանդ, որ ինձնից առաջ պատասխանեցին::hands

Safaryan
22.02.2008, 16:12
BOBO հարց ունես, թե ես տամ:
Լավ է գրեմ, կներես եթե առաջ ընկա: ;)

Սենեկան ասել է. «Վերջապես նա ազատ է, վերջապես նա անվտանգության մեջ է»: Ու՞մ մասին է ասել::B

BOBO
22.02.2008, 16:34
Մահացածի

Ես հարց չեմ տալու
:D

Safaryan
22.02.2008, 16:50
Մահացածի

Ես հարց չեմ տալու
:D

Ճիշտ է:
Ես հարց կտամ:
1848թ. մարտ 29-ին Կանադական որոշ քաղաքներում մարդիկ արթնանում են անսովոր լռությունից: Պատճառը : :)

Adam
22.02.2008, 17:10
«Այն ինչն է ինչը, ուզում է շատ լավը լինի, ուզում է շատ վատը, մեկա մարդիկ դժգոհում են» :D

Հ.Գ. Վայ հազար ներեղություն, ես հարցը չէի նկատել, կապս ահավոր վատա

Taurus
22.02.2008, 17:32
Ճիշտ է:
Ես հարց կտամ:
1848թ. մարտ 29-ին Կանադական որոշ քաղաքներում մարդիկ արթնանում են անսովոր լռությունից: Պատճառը : :)

հա էսի գիտեմ, Նիագարան փակվել էր

Ավելացվել է 1 րոպե անց

«Այն ինչն է ինչը, ուզում է շատ լավը լինի, ուզում է շատ վատը, մեկա մարդիկ դժգոհում են» :D

Երգիրը

Djavaxhq
22.02.2008, 18:11
«Այն ինչն է ինչը, ուզում է շատ լավը լինի, ուզում է շատ վատը, մեկա մարդիկ դժգոհում են» :D

Կառավարությունը,

Taurus
22.02.2008, 18:16
Այն ինձ պետք չի, քեզ էլ պետք չի, ով որ ունի, իրան էլ պետք չի:
Այն օգտագործվում է այնպիսի միջոցառման ժամանակ, երբ միջոցառման մեղավորը ամենաանգործն ա:

Adam
22.02.2008, 21:24
Կառավարությունը,

Ճիշտ ա :D

Safaryan
25.02.2008, 12:11
Այն ինձ պետք չի, քեզ էլ պետք չի, ով որ ունի, իրան էլ պետք չի:
Այն օգտագործվում է այնպիսի միջոցառման ժամանակ, երբ միջոցառման մեղավորը ամենաանգործն ա:

Ոնց-որ պատասխանող չկա, լավ կլինի ասեք ու նոր հարց գրեք, թե չէ խաղը կկանգնի;;)

Ռուֆուս
25.02.2008, 12:14
Դագաղ? :o

Safaryan
25.02.2008, 12:21
Դագաղ? :o

Իրոք, տրամաբանորեն դագաղնա;

Taurus
25.02.2008, 18:02
ճիշտ ա, դագաղն ա:

Safaryan
26.02.2008, 11:42
Դագաղ? :o

Հարց տուր, թե չէ ես կտամ;)

Quadro
26.02.2008, 11:48
Հարց տուր, թե չէ ես կտամ;)

Դու տուր

Ռուֆուս
26.02.2008, 11:54
Լավ, դժվար հարց եմ տալու

Անվանեք 8-րդ պետությունը
1, Նորվեգիա
2, Շվեդիա
3. Բիրմա/Մյանմա
4. Ավստրիա
5. Պերու
6. Եգիպտոս
7. Գանա
8.

Չնայած էդքան էլ դժվար հարց չէ :)))

Հենո
26.02.2008, 12:05
Հարցը սխալ ես տվել պիտի Գանան չգրեիր …
Քո հարցում այն երկրներն են գրած որոնց քաղաքցիներից եղել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները…
Բուտրոս Գալի, Քոֆի Աննան և այլն…

Safaryan
26.02.2008, 12:05
Լավ, դժվար հարց եմ տալու

Անվանեք 8-րդ պետությունը
1, Նորվեգիա
2, Շվեդիա
3. Բիրմա/Մյանմա
4. Ավստրիա
5. Պերու
6. Եգիպտոս
7. Գանա
8.

Չնայած էդքան էլ դժվար հարց չէ :)))

Հուշում տուր:)

Ռուֆուս
26.02.2008, 12:09
Հուշում էլ պետք չի, Հենոն գրեթե պատասխանել է, Հենո, անվանիր ութերորդ պետությունը, հարցը սա է :)

Safaryan
26.02.2008, 12:10
Հուշում էլ պետք չի, Հենոն գրեթե պատասխանել է, Հենո, անվանիր ութերորդ պետությունը, հարցը սա է :)

Կորեա

Հենո
26.02.2008, 12:10
լավ սխալվեցի արդեն Քոֆի Աննանը չի
անունը չեմ հիշում , բայց դեմքով գիտեմ հեսա ասեմ , որ երկրիցա…
Ոնց որ Կորեա…

Ռուֆուս
26.02.2008, 12:12
Ապրեք երկուսդ էլ! :hands :hands :hands

Safaryan
26.02.2008, 12:14
Ապրեք երկուսդ էլ! :hands :hands :hands

հիմա հարցը ո՞վ պետք է տա::)
Լավ, գրում եմ:
Այդ կենդանու և արջի բախման 30 դեպք է գրանցվել, որից 8-ը ավարտվել է արջի հաղթանակով, 9-ը՝ ոչ-ոքի, իսկ մնացած 13-ում կենդանին է հաղթել: Ո՞ր կենդանու մասին է խոսքը: /Լուրջ հարց է/

Ռուֆուս
26.02.2008, 12:18
Ով որ պատրաստ հարց ունի :)

Ես ավելի շատ սիրում եմ հարցերին պատասխանել, քան հարց տալ :)

Լեո
26.02.2008, 12:24
Այդ կենդանու և արջի բախման 30 դեպք է գրանցվել, որից 8-ը ավարտվել է արջի հաղթանակով, 9-ը՝ ոչ-ոքի, իսկ մնացած 13-ում կենդանին է հաղթել: Ո՞ր կենդանու մասին է խոսքը: /Լուրջ հարց է/

Օ՞ձ...

Հենո
26.02.2008, 12:25
ես չեմ տա…

Լեո
26.02.2008, 12:28
Այդ կենդանու և արջի բախման 30 դեպք է գրանցվել, որից 8-ը ավարտվել է արջի հաղթանակով, 9-ը՝ ոչ-ոքի, իսկ մնացած 13-ում կենդանին է հաղթել: Ո՞ր կենդանու մասին է խոսքը: /Լուրջ հարց է/

Օ՞ձ

Safaryan
26.02.2008, 12:33
Օ՞ձ

Ոչ:B

Ռուֆուս
26.02.2008, 12:33
Մոծակ?

Safaryan
26.02.2008, 12:35
Մոծակ?

Լավ դե:D, չէ

Ռուֆուս
26.02.2008, 12:36
Փոքր կենդանի է?

Լեո
26.02.2008, 12:40
Գուցե վա՞գր:

Ռուֆուս
26.02.2008, 12:43
Գուցե վա՞գր:

Ես էլ էի վագր մտածում, կամ առյուծ.....

Cassiopeia
26.02.2008, 12:44
Չգիտեմ ինչու, մտքովս մեղուն անցավ… բայց զարմանալի կլինի, որ արջը մեղր սիրելով հանդերձ, մեղվի հետ ընդամենը 30 անգամ պայքարի մեջ մտնի:think

Safaryan
26.02.2008, 12:48
Գուցե վա՞գր:

:hands:hands:hands
Հարց ունե՞ք:)

Monk
26.02.2008, 12:57
Հարց տվող չլինի, կասեք` ես հարց կտամ:;)

Ռուֆուս
26.02.2008, 12:57
Հարց տվող չլինի, կասեք` ես հարց կտամ:;)

Տվեք :)

Safaryan
26.02.2008, 13:00
Հարց տվող չլինի, կասեք` ես հարց կտամ:;)

Սպասում ենք;)

Monk
26.02.2008, 13:01
Ում խոսքերն են?
«Մարդիկ երբեք այնքան չեն ստում, ինչքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»:
Որպես հուշում ասեմ, որ հեղինակը գերմանացի է: Եվս մի հուշում` փլիսոփա կամ հոգեբան չէ::D

Safaryan
26.02.2008, 13:03
Ում խոսքերն են?
«Մարդիկ երբեք այնքան չեն ստում, ինչքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»:
Որպես հուշում ասեմ, որ հեղինակը գերմանացի է: Եվս մի հուշում` փլիսոփա կամ հոգեբան չէ::D

Օտտոօ Ֆոն Բիսմարկ

Ոնց չեմ սիրում ցիտատներ....... :( Մի մարդ է միտքս գալիս - Օտտո ֆոն Բիսմարկ :)

Monk
26.02.2008, 13:05
Ոնց չեմ սիրում ցիտատներ....... :( Մի մարդ է միտքս գալիս - Օտտո ֆոն Բիսմարկ :)
Ցիտատներ չսիրելով լավ էլ ճիշտ պատասխանեցիք:hands

Ավելացվել է 47 վայրկյան անց

Օտտոօ Ֆոն Բիսմարկ
Վայ, էս փաստորեն բոլորն էլ գիտեն:D

Safaryan
26.02.2008, 13:05
Ցիտատներ չսիրելով լավ էլ ճիշտ պատասխանեցիք:hands

Իմ գրածն էլ հեչ էլի:(

Monk
26.02.2008, 13:08
Իմ գրածն էլ հեչ էլի:(
Էջը փոխվել էր, չէի նկատել. կներեք:)

Safaryan
26.02.2008, 13:11
Էջը փոխվել էր, չէի նկատել. կներեք:)

Բան չկա, բայց հարց եմ տալիս:)
Արաբները ասում են, որ նույնիսկ աթոռը ունի 4 ոտք; Ի՞նչն են դրանով արդարացնում:

Ռուֆուս
26.02.2008, 13:11
Գիտեմ հիմար պատասխան է, բայց երևի պայմանավորում են կողմնացույցի ուղղություններով - հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք

Safaryan
26.02.2008, 13:27
Գիտեմ հիմար պատասխան է, բայց երևի պայմանավորում են կողմնացույցի ուղղություններով - հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք

Չէ-չէ

Dayana
26.02.2008, 13:49
Արաբները ասում են, որ նույնիսկ աթոռը ունի 4 ոտք; Ի՞նչն են դրանով արդարացնում:

Չլինի թե աթոռին նստողների չորքոտանիությունն են ուզում մեղմել :oy

Safaryan
26.02.2008, 14:15
Չլինի թե աթոռին նստողների չորքոտանիությունն են ուզում մեղմել :oy

Ոչ…

Monk
26.02.2008, 14:32
Գուցե գետնին ծալապատիկ նստելն են ուզում արդարացնել?

Safaryan
26.02.2008, 14:38
Գուցե գետնին ծալապատիկ նստելն են ուզում արդարացնել?

Կրկին ոչ

Ձայնալար
26.02.2008, 18:33
Բան չկա, բայց հարց եմ տալիս:)
Արաբները ասում են, որ նույնիսկ աթոռը ունի 4 ոտք; Ի՞նչն են դրանով արդարացնում:

Բազմակնությու՞նը

Safaryan
27.02.2008, 15:55
Բազմակնությու՞նը

Այո: :hands Հարց ունե՞ք:

Ձայնալար
27.02.2008, 19:17
Այո: :hands Հարց ունե՞ք:

Չունեմ հարց: Hydrology ջան քո մոտ լավ ա ստացվում :) մի հատ հարց գրի մտածենք:)

Belle
27.02.2008, 19:24
մի հատ թեմայից դուրս հարց կարելի՞ է :oy
կարելի՞ է էս թեմայի հարցերը "օգտագործել"

Ձայնալար
27.02.2008, 19:31
մի հատ թեմայից դուրս հարց կարելի՞ է :oy
կարելի՞ է էս թեմայի հարցերը "օգտագործել"

Ի՞նչ ասել է օգտագործել: Ամեն դեպքում երևի հարցերի հեղինակները կասեն, բայց ես խնդիր չեմ տեսնում:

Safaryan
29.02.2008, 09:59
Ծաղկի շուկայում խոլորձ /արխիդեյա/ վաճառողի մետ անպայման մի կենցաղային սարք է լինում: Ի՞նչ::)

Ռուֆուս
29.02.2008, 10:41
Ծաղկի շուկայում խոլորձ /արխիդեյա/ վաճառողի մետ անպայման մի կենցաղային սարք է լինում: Ի՞նչ::)

ջերմաչափ?

Safaryan
29.02.2008, 10:43
ջերմաչափ?

Հը-ը::( մտածեք

Լեո
29.02.2008, 11:14
Ծաղկի շուկայում խոլորձ /արխիդեյա/ վաճառողի մետ անպայման մի կենցաղային սարք է լինում: Ի՞նչ::)

Դու՞յլ: Չնայած վստահ չեմ: Շեշտված է "շուկա" բառը: Պատասխանը երևի թաքնված է հենց այդտեղ:

Safaryan
29.02.2008, 11:17
Դու՞յլ: Չնայած վստահ չեմ: Շեշտված է "շուկա" բառը: Պատասխանը երևի թաքնված է հենց այդտեղ:

Ճիշտ ես տրամաբանում, բայց դույլը չի:

Ariadna
29.02.2008, 11:25
Ճիշտ ես տրամաբանում, բայց դույլը չի:

Ծաղիկ ջրիչ։)

Ռուֆուս
29.02.2008, 11:25
Հայերենը չգիտեմ, երևի պիպետկա :D

Quadro
29.02.2008, 11:26
Ապակուց փակ աման (Մինի ջերմոց)

Safaryan
29.02.2008, 11:29
Չէ-չէ-չէ: Շուկայում, շեշտում եմ: /պատճառը պատասխանից հետո կասեմ/

Ձայնալար
29.02.2008, 11:29
Կշռաքար, որպես հակակշիռ՝ քանի որ ծաղիկները երկար են կարող են իրենց ծանրությամբ շուռ տալ դույլը:

Safaryan
29.02.2008, 11:33
Կշռաքար, որպես հակակշիռ՝ քանի որ ծաղիկները երկար են կարող են իրենց ծանրությամբ շուռ տալ դույլը:

Կշռաքարը չի, բաըց ահավոր մոտ ես պատասխանին:

Լեո
29.02.2008, 11:43
Միգուցե կշե՞ռք:

Safaryan
29.02.2008, 11:58
Միգուցե կշե՞ռք:

Այո: Ծաղկի շուկայում խոլորձը վաճառում են կշռելով, ոչ թե հատով::)

Dayana
29.02.2008, 12:07
:D հետաքրքիր էր, եթե հարց չունենք ասեք ես մի կատակ հարց դնեմ լավ՞ :oy

Լեո
29.02.2008, 12:13
Հեշտ հարց եմ դնում (դու էլ քո հարցը կարող են տալ, Dayana ջան).

Հայտնի է, որ մեղուները և իշամեղուները չեն տեսնում կարմիր գույնը, սակայն բացարձակապես անվրեպ նրանք գտնում եմ կարմիր վարդեր և վարդակակաչներ: Ինչպե՞ս:

Safaryan
29.02.2008, 12:14
Հեշտ հարց եմ դնում (դու էլ քո հարցը կարող են տալ Dayana ջան).

հայտնի է, որ մեղուները և իշամեղուները չեն տեսնում կարմիր գույնը, սակայն բացարձակապես անվրեպ նրանք գտնում եմ կարմիր վարդեր և վարդակակաչներ: Ինչպե՞ս:
Հոտո՞վ

Ձայնալար
29.02.2008, 12:15

Չէ:(

Safaryan
29.02.2008, 12:22
Հեշտ հարց եմ դնում (դու էլ քո հարցը կարող են տալ, Dayana ջան).

Հայտնի է, որ մեղուները և իշամեղուները չեն տեսնում կարմիր գույնը, սակայն բացարձակապես անվրեպ նրանք գտնում եմ կարմիր վարդեր և վարդակակաչներ: Ինչպե՞ս:

Ի՞սկ ցանկացած կարմիր գույնի ծաղկի են հասնում առանց սխալվելու, թե՞ միայն կարմիր վարդերին և վարդակակաչներին:
Կարողա կարմիրը իրանց աչքին ուրիշ գույնա երևում::D

Ariadna
29.02.2008, 12:24
Ի՞սկ ցանկացած կարմիր գույնի ծաղկի են հասնում առանց սխալվելու, թե՞ միայն կարմիր վարդերին և վարդակակաչներին:
Կարողա կարմիրը իրանց աչքին ուրիշ գույնա երևում::D

Կամ էլ տեսնումն են կանաչ ցողուն, գլխին բան չի երևում, մտածում են ուրեմն կարմիր ծաղիկ ա:D

Dayana
04.03.2008, 12:51
Քանի որ թեման քնում է, իսկ Leo_de_Gran-ի հարցի պատասխանը դեռ չկա, մի հարց էլ ես ավելացնեմ մի քիչ տրամադրություն բարձրացնող ;)
Կասեք հայերեն ինչպես են անվանում чебурашка-ին ;)

Ձայնալար
04.03.2008, 13:00
Քանի որ թեման քնում է, իսկ Leo_de_Gran-ի հարցի պատասխանը դեռ չկա, մի հարց էլ ես ավելացնեմ մի քիչ տրամադրություն բարձրացնող ;)
Կասեք հայերեն ինչպես են անվանում чебурашка-ին ;)

Դդխկիկ :D

Dayana
04.03.2008, 13:03
Դդխկիկ :D

:nea նմանա :D

Ռուֆուս
04.03.2008, 13:04
Փափկագմփիկ :D

Dayana
04.03.2008, 13:06
Փափկագմփիկ :D

չէ :D

Ձայնալար
04.03.2008, 14:26
:nea նմանա :D

Դխդխկիկ :D

Գալաթեա
04.03.2008, 14:33
- Դխկդխկիկ, դու վախենում ես առնետներից?
- Ոչ :oy
- Մթություու~ն

Dayana
04.03.2008, 15:00
չէ տնդղտիկ ա :D

Safaryan
04.03.2008, 17:56
չէ տնդղտիկ ա :D

Բայց ես էլ գիտեի թե դդխկիկ ա;)

Dayana
04.03.2008, 18:35
Բայց ես էլ գիտեի թե դդխկիկ ա;)

իսկ ես սնեց գիտեի :oy
էն որ ասումա
չչչ թեյ
չչչ ճամպրուկ
...
ոչ մի տնդղտիկ այստեղ չկա :D

*e}|{uka*
04.03.2008, 23:49
Հեշտ հարց եմ դնում (դու էլ քո հարցը կարող են տալ, Dayana ջան).

Հայտնի է, որ մեղուները և իշամեղուները չեն տեսնում կարմիր գույնը, սակայն բացարձակապես անվրեպ նրանք գտնում եմ կարմիր վարդեր և վարդակակաչներ: Ինչպե՞ս:

Երբեք չեմ տեսել մեղուներին կարմիր ծաղիկների մոտ ,երևի կարմիր գույնը մոխրագույն կամ սև է երևում իրենց աչքերում , դրանով էլ կողմնորոշվում են :think

Բայց ես էլ գիտեի թե դդխկիկ ա ;)

Էս էլ տենց գիտեի :D

Safaryan
05.03.2008, 10:59
Հեշտ հարց եմ դնում
Հայտնի է, որ մեղուները և իշամեղուները չեն տեսնում կարմիր գույնը, սակայն բացարձակապես անվրեպ նրանք գտնում եմ կարմիր վարդեր և վարդակակաչներ: Ինչպե՞ս:

Զգացել եք հենց ասում են հեշտ հարց, տորմուզ ենք տալիս:D
Սպասենք Leo_de_Gran-ի ճիշտ պատասխանին:
ԵՎ Սպասենք էս խնդրի շուրջ մտածելով:
Երբ վերջանում է մարդու վառելափայտը /վառելանյութը/, ի՞նչն է երկար թվում: /Կիսակատակ հարց/:)

Dayana
05.03.2008, 11:09

Գիշերը :oy թե՞ Ձմեռը :8 հը՞ մոռացա :oy

Safaryan
05.03.2008, 11:11
Գիշերը :oy թե՞ Ձմեռը :8 հը՞ մոռացա :oy

Մի քիչ մոտ ես, բայց ոչ;)

Կաթիլ
05.03.2008, 13:19
Մի քիչ մոտ ես, բայց ոչ;)

Գուցե ցուրտը ? :8

Safaryan
05.03.2008, 13:21
Գուցե ցուրտը ? :8

Չէ-չէ:)

*e}|{uka*
05.03.2008, 14:20
Ժամանակը չտո լի :roll

Safaryan
05.03.2008, 14:37
Ժամանակը չտո լի :roll

Ախր բոլորիդ պատասխանն էլ մոտ են ճշտին, էդ ամենը միավորեք::)

Ուրվական
05.03.2008, 14:40
Ախր բոլորիդ պատասխանն էլ մոտ են ճշտին, էդ ամենը միավորեք::)

Կյանքը:

Safaryan
05.03.2008, 14:50
Կյանքը:

չէ, գրե՞մ ճիշտը:
Հ.Գ. Էն տպավորություննա, թե «հեշտ» ու «կիսակատակ» հարցերի վրա ավելի երկար ենք մտածում, քան թե դժվար հարցերի:)

Ձայնալար
05.03.2008, 14:57
Վառելափայտը, վառելիքը ուղիղ իմաստով ա, թե՞ փոխաբերական: Ասենք կարող ա՞ օղին ա (ռուսները տենց ասում են), ու երկար թվացողն էլ, ասենք, մոտակա խանութի ճանապարհն ա :D

Safaryan
05.03.2008, 15:09
Վառելափայտը, վառելիքը ուղիղ իմաստով ա, թե՞ փոխաբերական: Ասենք կարող ա՞ օղին ա (ռուսները տենց ասում են), ու երկար թվացողն էլ, ասենք, մոտակա խանութի ճանապարհն ա :D

Լավ էլ ուղիղ իմաստովա:)

REAL_ist
05.03.2008, 15:09
գիշերը?

չտեսա որ արդեն գրել են:oy կարողա ցերեկը:D

Safaryan
05.03.2008, 15:10
Գիշերը

Նման պատասխան կար, բայց սխալ:(

lulu
05.03.2008, 15:14
ամեն մի վարկյանը

*e}|{uka*
05.03.2008, 15:15
Օրը :D

Safaryan
05.03.2008, 15:22
Դե լավ էլի:(, ասի Ձեր ԲՈԼՈՐԻԴ պատասխանները միավորեք /Էղավ նոր խնդիր:8/

Dayana
05.03.2008, 15:23
բայց տենց ասացվածք կար է կարծեմ ձմեռն էր :oy

Safaryan
05.03.2008, 15:25
Փետրվարը
Հ.Գ.չդիմացա;)

Dayana
05.03.2008, 15:27
Փետրվարը
Հ.Գ.չդիմացա;)

վայ ամոթ ինձ :oy ինչ էի կպել ձմեռվանից :D մոռացել էի :D

Ձայնալար
05.03.2008, 15:33
Փետրվարը
Հ.Գ.չդիմացա;)

Էլ հեշտ հարցեր չտաք :D
Խայտառակ ենք լինում :lol

Safaryan
05.03.2008, 15:38
Էլ հեշտ հարցեր չտաք :D
Խայտառակ ենք լինում :lol

Մի հատ հեշտ հարց տվեք մի քիչ տառապենք:D
Հարց տամ, նորմալ:)

REAL_ist
05.03.2008, 15:39
բայց լավ հարց էր, ասենք դեկտեմբերին վառելափայտը պրնծնի փետրվարը երկար թվա:D

Ձայնալար
05.03.2008, 15:39
Մի հատ հեշտ հարց տվեք մի քիչ տառապենք:D
Հարց տամ, նորմալ:)

Տուր

Safaryan
05.03.2008, 15:49
Ֆրանսիայում է գտնվում Եվրոպա կամուրջը, որի մայթերի բարձրությունը 1.5 մետր է, որը նախատեսված չէ հետիոտնի երթևեկության համար: Ինչի՞ համար են 1.5 մետր բարձությամբ պատերը::)

Ձայնալար
05.03.2008, 16:03
Ֆրանսիայում է գտնվում Եվրոպա կամուրջը, որի մայթերի բարձրությունը 1.5 մետր է, որը նախատեսված չէ հետիոտնի երթևեկության համար: Ինչի՞ համար են 1.5 մետր բարձությամբ պատերը::)

Որ գնացքները շուռ չգան :oy

Safaryan
05.03.2008, 16:05
Որ գնացքները շուռ չգան :oy

Մոտավորապես, մի քիչ մոտ ճիշտ պատասխանին:

Ձայնալար
05.03.2008, 16:33
Մոտավորապես, մի քիչ մոտ ճիշտ պատասխանին:

Որ ավտոները շուռ չգան :D

Safaryan
05.03.2008, 16:35
Որ ավտոները շուռ չգան :D

Համարյա: Որ մեքենաների վարորդները բարձրությունից չվախենան ու
Որ ավտոները շուռ չգան :D

Ձայնալար
05.03.2008, 16:38
Համարյա: Որ մեքենաների վարորդները բարձրությունից չվախենան ու

Հաջորդ տարբերակս դա էր լինելու :)

Safaryan
05.03.2008, 16:40
Հաջորդ տարբերակս դա էր լինելու :)

Բա հարցն ու՞ր մնաց:)
Ներող եղեք: հարց եմ դնում ու ... հաճույքով կմիանամ Ձեզ վաղը:)
Ագաթա Քրիստին մի անգամ ասել էր. «Ինչքան ես մեծանում եմ, այնքան հետաքրիր եմ դառնում իմ ամուսնու համար»: Ի՞նչ մասնագիտություն ուներ ամուսինը::)

Ռուֆուս
05.03.2008, 16:56

Իսկ ես գիտեմ :) Հնագետ :D

Բայց կարծեմ Ագաթան էլ էր հնագիտությամբ զբաղվում ;)

Ձայնալար
05.03.2008, 16:59
Բա հարցն ու՞ր մնաց:)

Այդ կենդանին ունի 5 հատ սիրտ, 5 հատ աչք, 5 հատ բերան: Ո՞ր կենդանու մասին է խոսքը:

REAL_ist
05.03.2008, 17:03
մեդուզան

Ձայնալար
05.03.2008, 17:29
մեդուզան

Չէ, բայց մոտ ես :)

Ռուֆուս
05.03.2008, 17:30
Ութոտնուկ?

REAL_ist
05.03.2008, 17:34
Չէ, բայց մոտ եսհա խառնի իրար՝ ասմինոգ

Ձայնալար
05.03.2008, 18:04
հա խառնի իրար՝ ասմինոգ

Ութոտնուկ?

Չէ, օրգանները 5 հատ են՝ ոչ թե 8:

Ռուֆուս
05.03.2008, 18:12
Կալմար? Հայերենը չգիտեմ :(

*e}|{uka*
05.03.2008, 18:14
Ծովային աստղը ?:)

Ձայնալար
05.03.2008, 18:21
Ծովային աստղը ?:)

Ճիշտ ա :) Հարց մտածի

Safaryan
06.03.2008, 10:36
Ճիշտ ա :) Հարց մտածի

Ու՞ր ես «հարցիկ» ջան: :)

Լեո
06.03.2008, 11:10
Հայտնի է, որ մեղուները և իշամեղուները չեն տեսնում կարմիր գույնը, սակայն բացարձակապես անվրեպ նրանք գտնում եմ կարմիր վարդեր և վարդակակաչներ: Ինչպե՞ս:

Ժող. ջան, ուզում եմ ներողություն խնդրել, որ հարցը տվեցի ու չքացա:oy Ուղղակի էն ժամանակ ստիպված էի դուրս գալ, իսկ հետո հնարավոր չեղավ մտնել մինչև այսօր: Ինչևէ, ասեմ ճիշտ պատասխանը (ի միջի այլոց ճիշտ պատասխանը այստեղ արդեն եղել էր):
Կարմիր գույնը ուլտրամանուշակագույն ճառագայթների նորքո վերածվում է մանուշակագույնի, ինչը մարդիկ չեն տեսնում, իսկ մեղուները տեսնում են:

Safaryan
06.03.2008, 11:41
Մի քիչ էլ եմ համբերում ու հարց եմ դնելու:;)

Safaryan
06.03.2008, 12:47
Մի անգամ Հին Հունաստան մի դիվանագետ է գալիս, իսկ ժողովուրդը սկսում է նրան ձեռ առնել, ծիծաղալ ու նմանատիպ բաներ: Ի՞նչն էր պատճառը::B

Yellow Raven
06.03.2008, 15:02
Հավանաբար պատճառը շորերն էին:

Safaryan
06.03.2008, 15:06
Հավանաբար պատճառը շորերն էին:

Չէ: Շորերը չէին::)

Ձայնալար
06.03.2008, 15:11
Չէ: Շորերը չէին::)

Հունարեն չգիտեր կամ, ասենք, սափրված էր :D

Ռուֆուս
06.03.2008, 15:12
Միգուցե սափրված էր? Ինչքան հիշում եմ մինչև Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանը հույն տղամարդիկ չէին սափրվում

Safaryan
06.03.2008, 15:15
Միգուցե սափրված էր? Ինչքան հիշում եմ մինչև Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանը հույն տղամարդիկ չէին սափրվում

Ոչ, չէ: Ուրիշ բանի հետա կապված:

Ավելացվել է 52 վայրկյան անց

Հունարեն չգիտեր կամ, ասենք, սափրված էր :D

Հավանաբար հունարեն գիտեր:think

Ռուֆուս
06.03.2008, 15:25
Միգուցե դիվանագետը կին էր?

Լավ գոնե մի փոքրիկ հուշում տուր! ;)

Safaryan
06.03.2008, 15:27
Միգուցե դիվանագետը կին էր?

Լավ գոնե մի փոքրիկ հուշում տուր! ;)

Կին չէր: Ուղղակի ????-ով էր գնացել: Ընդունված չէր ????-ով երթևեկելը:
Պատասխանը համարյա գրել եմ:)

Ձայնալար
06.03.2008, 15:29
Կին չէր: Ուղղակի ?????? - էր գնացել:

Էշով է՞ր գնացել :oy

Ռուֆուս
06.03.2008, 15:31
Փղով? ;D

Safaryan
06.03.2008, 15:32
Էշով է՞ր գնացել :oy

Չէ, էշ չէր:

Գալաթեա
06.03.2008, 15:32
Դինոզավրիկով?

Safaryan
06.03.2008, 15:33
Փղով? ;D

Փիղ էլ չէր::)

Ձայնալար
06.03.2008, 15:33
Չէ, էշ չէր:

Ուրեմը ուղտ էր :)

Ռուֆուս
06.03.2008, 15:33
Դինոզավրկով?

Մեռաաաա!!!!!!! :D :D :D :D

Safaryan
06.03.2008, 15:39
Ուրեմը ուղտ էր :)

Ժողովուրդ էդ բառը 4 տառանիա ????:B

Ռուֆուս
06.03.2008, 15:40
ջորի?

Գալաթեա
06.03.2008, 15:40
Ժողովուրդ էդ բառը 4 տառանիա ????:B

Ջորիով?

Safaryan
06.03.2008, 15:41
ջորի?

:D, լավ էր: Բայց չէ: Երկաթային ու փայտե մասը շատա:D:D

Ռուֆուս
06.03.2008, 15:42
կառք :)

Գալաթեա
06.03.2008, 15:42
:D, լավ էր: Բայց չէ: Երկաթային մասը շատա:D:D

Կառքով?

Ռուֆուս
06.03.2008, 15:42
Գալաթ, հերիք չի դաղալություն անես? :D

Safaryan
06.03.2008, 15:43
կառք :)

Վերջապես:hands

Ավելացվել է 37 վայրկյան անց

կառք :)

Վերջապես:hands
Մի հատ «հեշտ» հարց տվեք, տառապենք;)

Գալաթեա
06.03.2008, 15:44
Գալաթ, հերիք չի դաղալություն անես? :D

Իսկ դու հերիքա ինձնից առաջ ընկնես!! :angry :angry

Safaryan
06.03.2008, 15:44
Իսկ դու հերիքա ինձնից առաջ ընկնես!! :angry :angry
Մի կռվեք, 1000000-ը կկիսեք::D

Ռուֆուս
06.03.2008, 15:45
Իսկ դու հերիքա ինձնից առաջ ընկնես!! :angry :angry

:D
Գալաթ ջան, դու հարց տուր, համ քո մոտ լավա ստացվում, համ էլ ես հիմա հարց չունեմ :(

Գալաթեա
06.03.2008, 15:51
Պետությունը դա ես եմ

Ում բառերն են? Քանի տարի է նա թագավորել և ովքեր են եղել կարդինալներ նրա կառավարության տարիներին?

Ռուֆուս
06.03.2008, 15:56
Պետությունը դա ես եմ

Ում բառերն են? Քանի տարի է նա թագավորել և ովքեր են եղել կարդինալներ նրա կառավարության տարիներին?

Լուի 14, կառավարել է 58 տարի, կարդինալներն էլ Ռիշելյե ու Մազարինի :)

Safaryan
06.03.2008, 15:58
Պետությունը դա ես եմ

Ում բառերն են? Քանի տարի է նա թագավորել և ովքեր են եղել կարդինալներ նրա կառավարության տարիներին?

Լյուդովիկոս 14-րդ, 72 տարի թագավորել է /1643-1715/, ամենաերկարը, կարդինալներն են եղել Մազարինին, Ռեշելյեն:

Ռուֆուս
06.03.2008, 15:59
Լոլ, ես մաթեմից ահավոր վատ եմ.... Կառավարման ժամանակը նույնիսկ չկարողացա հաշվել.....

Հիդրոլոջի, եթե դեմ չես ես մի հատ հարց տամ :)

Գալաթեա
06.03.2008, 15:59
Ապրեք :) 72 տարի է բայց թագավորել, Հայկ :)

Հարց տվեք դե :)

Safaryan
06.03.2008, 16:00
Լոլ, ես մաթեմից ահավոր վատ եմ.... Կառավարման ժամանակը նույնիսկ չկարողացա հաշվել.....

Հիդրոլոջի, եթե դեմ չես ես մի հատ հարց տամ :)

Իհարկե, ուրախությամբ կտառապենք::D

Ռուֆուս
06.03.2008, 16:03
Մի քիչ դժվար է, բայց կգուշակեք:

Եվրոպական այս երկրում քաղաքացիներին արգելվում է ազգանուն ունենալ: Դրա համար էլ նրանց անուններից հետո ավելացնում են "էս ինչի որդի" կամ էլ "էս ինչի դուստր": Հարց` անվանեք երկիրը:

Safaryan
06.03.2008, 16:06

Իռլանդիա՞

Ռուֆուս
06.03.2008, 16:12
Իռլանդիա՞

Չէ :)

Safaryan
06.03.2008, 16:14
Մի քիչ դժվար է, բայց կգուշակեք:

Եվրոպական այս երկրում քաղաքացիներին արգելվում է ազգանուն ունենալ: Դրա համար էլ նրանց անուններից հետո ավելացնում են "էս ինչի որդի" կամ էլ "էս ինչի դուստր": Հարց` անվանեք երկիրը:

Բայց Եվրոպայի հյուսիսային մասի պետություններիցա, «Я так думаю»:think

Ռուֆուս
06.03.2008, 16:17
Բայց Եվրոպայի հյուսիսային մասի պետություններիցա, «Я так думаю»:think

հմմմ..... :P Շատ դարեր առաջ եվրոպական մի շարք պետություններում էլ է եղել նման սովորություն, բայց հիմա այն պահպանվել է միայն այս երկրում: :P

Safaryan
06.03.2008, 16:18
հմմմ..... :P Շատ դարեր առաջ եվրոպական մի շարք պետություններում էլ է եղել նման սովորություն, բայց հիմա այն պահպանվել է միայն այս երկրում: :P

կարողա Շվեդիա: Սենց որ շարունակվի բոլոր պետությունները կթվարկեմ:

Ռուֆուս
06.03.2008, 16:19
կարողա Շվեդիա: Սենց որ շարունակվի բոլոր պետությունները կթվարկեմ:

Շվեդիան հենց այդ պետություններից մեկն է եղել.... Բայց Շվեդիան չէ :)

Safaryan
06.03.2008, 16:19
Շվեդիան հենց այդ պետություններից մեկն է եղել.... Բայց Շվեդիան չէ :)

Իսլանդիա՞

Ռուֆուս
06.03.2008, 16:20
Իսլանդիա՞

Ապրես!!!! :hands

Vahe
06.03.2008, 16:21
Սպասեք մի հարց տամ:

Վերջերս Բրազիլիայում հետաքրքիր դեպք է եղել: Մի քաղաքացի գնացել է կինո իր օձի հետ: Նրան ներս չեն թողել, ասելով որ կենդանիներով մուտքն արգելված է: Սակայն նա ասել է «ես իմ օձը, ուր ուզեմ հետս կտանեմ»: Սակայն հետո նրան ներս չեն թողել ուրիշ պատճառաբանությամբ: Ինչ պատճառաբանությամբ?

Safaryan
06.03.2008, 16:31
Ապրես!!!! :hands

1484թ. Հռոմի պապ Իննոկենտիոսը դրանց անվանեց սատանայի ժառանգներ և բոլոր կաթոլիկներին կոչ արեց ոչնչացնել դրանց, և կարճ ժամանակամիջոցում դրանցից հազարավորներ ոչնչացան: Ինչի՞ մասին է խոսքը: :B

Ռուֆուս
06.03.2008, 16:32
Իսլանդիա? Վերջում ազգանունների սոն-ով է վերջանում:

Վահե ջան, դու էլ ապրես, մենակ թե Իսլանդիայում ազգանունները միայն սոն-ով չեն վերջանում: Կանանց դեպքում հոր անվանը ավելացնում են դոտտիր (իսլանդերեն "դուստր"): Օրինակ Բյորք Գուդմունդսդոտտիր - Գուդմունդսի դուստր:

Սպասում եմ հերթական հարցին

Safaryan
06.03.2008, 16:32
Սպասում եմ հերթական հարցին

Արդեն կա;) Նայիր ներքև:)