Չէ, Դատարկություն ջան, կապ չունի սարսափելու իմաստով, բայց ամեն դեպքում վախի տարրը կա. ի վերջո բոլորս էլ մեղք ունենք, և այդ մեղքն էլ թելադրում է որոշակի վախ: Ավելի լայն շրջանակով պատասխանեմ. Պողոս առաքյալը մարդու գործերը մի կողմից համեմատում է ոսկու, արծաթի և ադամանդի հետ, մյուս կողմից էլ փայտի, խոտի ու եղեգի, և նշում, որ կրակի փորձություն է սպասվում: Կրակն ավելի է մաքրում ազնիվ մետաղն ու թանկարժեք քարը, մինչդեռ այրում ոչնչացնում է փայտը, խոտն ու եղեգը: Աստված այդ մաքրագործող կրակն է, դեպի Ում ձգտում է Նրան հավատացող մարդը: Եվ եթե մարդու մեջ կա այն, ինչ ոչ թե ավելի է ազնվանալու, այլ այրվելու է և ոչնչանալու, դա էլ հենց մարդու մեջ որոշակի վախի աղբյուր է դառնում: Իսկ դրանից ձերբազատվելու լավագույն միջոցը պարզապես մաքրվելն է մեղքից: Ես փոխաբերական իմաստով պարզաբանեցի, բայց կարծում եմ հասկանալի է ասածս: Այն, որ մարդու մեջ վախ է առաջանում, ոչ թե Աստծո՝ սարսափելի լինելուց է, այլ մարդու անկատարությունից:



, եթե համարում եք, որ աստվածավախությունը վախի հետ ընդհանրապես կապ չունի, էդ դեպքում ինչի՞ էդ երևույթի անունը դրել են «աստվածավախություն», թող դնեին «աստվածահարգություն», կամ սրա պես մի ուրիշ բառ:
Մեջբերել

Էջանիշներ