2012 ԵՎ ՀԵՏՈ


ԱՊԱԳԱ ԱՇԽԱՐՀԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ



Հեղինակ. ԴԵՎԻԴ ԹՈՄԱՍ





Եթե տաս տարի առաջ մեկնումեկն ինձ ասեր, որ ես վավերագրական ֆիլմ կնկարեմ հոգևոր ալիքներից տեղեկություններ ստացող հաղորդատուների մասին, ես այդ մարդուն խելագար կհամարեի:

Ես թերահավատության գորշ թիկնոցը կրող փորձառու լրագրող էի, և միակ բանը, որ գիտեի ալիքների մասին, այն էր, որ հեռուստացույցիս մեջ դրանք կան հսկայական քանակությամբ: Իսկ ամեն մի անբնական բարբաջանք ծաղրի էի ենթարկում, եթե ընդհանրապես ուշադրության էի արժանացնում այն:

Բայց իմ ոլորապտույտ ճանապարհն իրոք ինձ բերեց “Ռադիոկարգավորումը. Հոգևոր հաղորդատուներն Ամերիկայում” ֆիլմի ստեղծմանը: Եվ այո, ես եկա ըմբռնման, որ այդ ֆենոմենը` բարձրագույն գիտակցության խոսքերի փոխանցումը մարդկանց միջոցով, - իրականություն է և ավելի ու ավելի հաճախ է դիտվում ամբողջ աշխարհում:

Դուք կարող եք մտածել, որ ես դեսուդենից տարբեր նոր ծայրահեղական գաղափարներ եմ ձեռք գցել, որ ես ուղղակի ևս մեկ, յուրաքանչյուր հանդիպած հիմարությունից կառչող մոլորված ուխտավոր եմ: Եվ դուք ճիշտ չեք լինի: Ալիքների միջոցով ստացվող տեղեկությունների օգնությամբ ես գտա իմ ճանապարհը: Համարյա ամբողջ կյանքումս ինձ տանջող հարցերին, կարևոր “Ինչու՞ եմ ես այստեղ: Ո՞վ եմ ես” հարցերին, ես սքանչելի և ինձ բավարարող պատասխաններ ստացա:

Ես իրոք եկա ըմբռնմանը, որ անբնականը` դեռևս չհասկացված բնականն է: Ես գիտնական չեմ և չեմ կարող բացատրել ձեզ քվանտային մեխանիկան այն հանգամանքի, թե ինչպես ոգիները կարող են խոսել իրենց տեղեկությունները ստացող մարդ կոչվող բիոլոգիական էակների օգնությամբ: Հիմնականում դա ոչ թե ոգու էներգիայի “ցած ուղղված” ֆիզիկական սուբստանցիա է, այլ ավելի շուտ, ներշնչման մեջ մտած մարդու “վերև ուղղված” էներգիա: Ինչ-որ տեղ մեջտեղում էներգիայի այս երկու հոսանքները միանում են, և շփումը հնարավոր է դառնում:

Բայց ինչու՞ է դա տեղի ունենում: Որովհետև մենք անընդհատ օգնություն ենք խնդրել շատ դարերի ընթացքում, և մենք ստացա՛նք այն: Ներկա պահին մենք մտել ենք մի ժամանակաշրջան, որը ոմանք կոչում են Մեծ Անցում: Գիտակցության լուռ հեղափոխություն է տեղի ունենում, և ալիքների միջոցով ստացած տեղեկությունները` դրա մասն են: Մենք արագորեն զարգանում ենք, և ոգիները գալիս են, որպեսզի ուղեկցեն մեզ, որպեսզի մեզ անպայմանական սեր և ընկալման ավելի լայն հեռանկարներ առաջարկեն: Մեր հաստատակամորեն ամրապնդված նվաղուն էկոնոմիկայի, ինչպես նաև մոռացված, խճճված ու վախվորած բազմաքանակ մարդկանց համար այս տեղեկությունները չեն կարող ավելի պատեհաժամ լինել:

Լի Քերրոլլի հետ կապնված, բարձրզարգացած չմարմնավորված հոգևոր Վարպետ Քրայոնը լիովին գիտակցում է թերահավատների առատությունը: “Շատ մարդիկ, - ասաց ինձ նա, - կասեն, որ դա չի կարող պատահել: Այդպիսի ալիքով կապն անհնար է: Ուրեմն գիտեցեք հետևյալը. բոլոր ձեր հոգևոր գրերը, որոնք դուք այդքան գնահատում եք, փոխանցվել են այսպիսի ալիքներով: Սա շփման հին սրբազան ձև է, և հիմա մենք առաջարկում ենք այն նորից: Եթե դու մոտենաս այս նյութին բաց սրտով ու հոգով, հնարավոր է, դու կշահես դրանից, թանկագին մարդ”: