Ինչպե՞ս ճիշտ թարգմանել հայերեն по умолчанию արտահայտությունը, եթե խոսքը վերաբերում է ծրագրավորման լեզուներում ֆունկցիայի default պարամետրերին։ Գտել եմ այսպիսի տարբերակներ՝
լռությամբ
կանխադրված
սկզբնադիր
ենթադրյալ
լռելայն
Ինչպե՞ս ճիշտ թարգմանել հայերեն по умолчанию արտահայտությունը, եթե խոսքը վերաբերում է ծրագրավորման լեզուներում ֆունկցիայի default պարամետրերին։ Գտել եմ այսպիսի տարբերակներ՝
լռությամբ
կանխադրված
սկզբնադիր
ենթադրյալ
լռելայն
Ես խորհուրդ կտամ չթարգմանել։ Գրել հենց "ֆունկցիայի default պարամետեր":
Կարծում եմ լռելյայնը հայերենում արդեն իր դիրքը հաստատել ա որպես default-ի թարգմանություն ու հեծանիվ հորինել պետք չի։
Ոչ մի կերպ դեպքը չի փոխում ֆունկցիայի պարամետր լինել-չլինելը. լռելյայն պարամետր։ Փոխանցեցի՞ր արգումենտը՝ շատ լավ, չփոխանցեցի՞ր՝ ծրագիրը լռելյայն՝ լուռ կերպով իր տարբերակը կդնի տեղը։
Sent from my SM-A520F using Tapatalk
Լռելյայն-ին +1
Sent from my Redmi 5 Plus using Tapatalk
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Progart (25.12.2018)
Եթե անպայման պիտի թարգմանվի, «լռելյայն»:
DIXIcarpe noctem
Ժողովուրդ, բայց ինչի՞ չթարգմանել default-ը ։)) Իհարկե, default-ը բոլորին հասկանալի տարբերակ ա ու որ թողնենք էլ ոչ մի խնդիր չի լինի, բայց ինքը բոլորովին տերմին չի, սովորական ածական ա նախադասության մեջ, ու նման սովորական բառը ուղղակի անգլերենով ճպպացնել թարգմանած բառերի կողքին անդուր ա։
Կարող ա ես ուղղակի տպավորության տակ եմ, բայց ես շա՜տ լիքն եմ տեսել լռելյայնը default-ի թարգմանություն՝ սովորական ֆորումային քննարկումներից մինչև գրականություն ու կարծում եմ ինքը լա՛վ էլ հասկանալի թարգմանություն ա։
Իմ կարծիքն ա՝ պետք ա թարգմանել default-ը՝ առաջին օգտագործման կողքին ուղղակի փակագծում նշելով, որ default-ի մասին ա խոսքը։ Լռելյայնը մի քիչ օգտագործվելու դեպքում լավ էլ կենսունակ թարգմանություն ա իրա ոլորտում։
Sent from my SM-A520F using Tapatalk
Արշակ (26.12.2018)
Իսկ ինչու՞ "լռելյայն"...
Ես էլ նայեցի. պակասող, չունեցած, չկատարող, չկայացնող, չներկայացող, բացակայող... невыполнение, неявка, недостаток, отсутствие, неимение...
Լռության մասին իմ բառարաններում ոչինչ չի ասվում...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ամեն դեպքում, պետք ա հասկանալ, էն դոկումենտը որի վրա աշխատում ես, ինչի համար ա։ Եթե ուսուցողական ա, ապա կարծում եմ, որ ոչ մի տերմին թարգմանել պետք չի։ Կարդացողը, քննարկման ժամանակ, հո չի ասելու լռելյան արգումենտ եմ փոխանցում, ասելու ա default։ Հակառակ դեպքում, սովորացնելու փոխարեն, մի 100 հատ էլ հայկական տերմին ենք խառնելու նյութին, որը հետո քննարկելը, յուրացնելը ու պրակտիկ գիտելիքի վերածելը բարդացնելու ա։
Ի՞նչ բառարանում ու ի՞նչ գլխաբառով եք նայում։
Լռելյայն, որովհետև արդեն ինքը բազմիցս գործածված տեսել եմ որպես default-ի թարգմանություն տարբեր տեղերում։ Հղումներ հավանաբար կփնտրեմ-կդնեմ ավելի ուշ։ Իսկ Դուք ավելի կենսունակ թարգմանությո՞ւն ունեք, թե՞ կողմ եք չթարգմանելուն։
Sent from my SM-A520F using Tapatalk
Դե որ տենց "չթարգմանել ոչ մի տերմին"-ով շարժվեինք էսօր չէինք ասի ածանցյալ, կասեինք դերիվատիվ։ Բայց մի՞թե ածանցյալը վատ թարգմանություն ա։ Կարծում եմ բոլոր ոլորտներում հիմնարար տերմինները թարգմանել պետք ա (թեև ես default-ին դաժե որպես տերմին չեմ նայում)։ Default-ը հիմնարար ա։
Sent from my SM-A520F using Tapatalk
Progart (25.12.2018)
Տերմինի էությունը բացատրելու հարց ա լուծում։
Դերիվատիվ հենց նշանակում ա ածանցյալ։ Չթարգմանելու դեպքում դերիվատիվը պիտի բառարանով ինքդ թարգմանես հայերեն, որ տերմինի էությունը հասկանաս։ Իսկ ածանցյալը արդեն հայերեն ա ու ածանցյալ ֆունկցիայի էությունը նույն դերիվատիվ-ի խորությամբ բացատրում ա։ Իսկ էությունը, ուսուցողական մակարդակով առնվազն, լավ կլինի առաջին ձեռքից հասկանալ՝ կողքին փակագծում տեսնելով անգլերեն համագործածական տերմինը։
Ածանցյալը հեչ. ինչքանո՞վ ա նպատակահարմար, ասենք, բազմությունների տեսության մեջ ոչ մի տերմին չթարգմանել ու թողնել, որ էդքան տերմին ինքն իրենով թարգմանի սովորողը։ Դա ավելի շատ ժամանակ կտանի սովորողից, քան եթե, կարիքը լինելու դեպքում, ինքը անգլերեն տերմիններին ծանոթանա։
Sent from my SM-A520F using Tapatalk
Չէ։ Ածանցյալը առանց թարգմանելու էլ կարող ա դժվար հասկանա։ Բայց անունից էությունը կարա ըմբռնի ածանցյալի։ Որ ինքը ինչ-որ ֆունկցիայից ածանցված ֆունկցիա ա, նկարագրում ա իրա նախնական ֆունկցիայի հատկանիշները։
Ձեր համար կարա կարևոր չլինի էս ֆակտորը. լրիվ նորմալ ա։ Բայց իմ համար, օրինակ, ավելի հարմար ա, որ թարգմանիչը հաշվի առած լինի սա ու նման չքարացած տերմինները, որոնք իրանց մայր լեզվում էլ նորմալ-օգտագործվող բառեր են (դերիվատիվը, ոնց որ), թարգմանած լինի։
Sent from my SM-A520F using Tapatalk
Արշակ (26.12.2018)
Միանշանակ թարգմանելու եմ կողմ:
Օգտվել եմ անգլերեն-ռուսերեն և անգլերեն հայերեն բառարաններից, բայց նրանք, իհարկե, վերջին թարմության չեն...
Ես ցավոք, շատ հեռու եմ համակարգչից ինչ-որ բան հասկանալուց, բայց եթե, ասենք, խոսքը գնում է default browser-ի մասին... չի՞ նշանակում դա արդյոք, որ դու ընտրում ես յահու, կամ գուգլ, կամ օպերա կամ մեկ այլ բրաուզեր, որպեսզի հենց նա սպասարկի քեզ քո գործողություններում: Հա, browser-ը կարծես թե թարգմանվում է որպես "տեսաբան", բայց ես ավելի շուտ հենց "սպասարկիչ" էլ կանվանեի:
Չգիտեմ, միգուցէ "բացակայող սպասարկի՞չ"...
Անտեսանելի սպասարկի՞չ...
Քանի որ համարյա համոզված եմ, որ ինչ-որ բան սխալ եմ հասկանում, - կուզեի, որ Աթեիստն ասեր...
Համ էլ՝ Merry Christmasss!!!:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ